«Սարդարապատ» շարժման կոչը հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին

by

«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով արդեն 10 օր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հացադուլ իրականացնող Արտավազդ Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Ներկայացնում ենք հայտրարությունը ստորև.

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը միանում է բազում քաղաքացիների հորդորներին կոչ անելով Արտավազդ Վարդանյանին, որը մայիսի 3-ից գտնվում է հացադուլի մեջ, դադարեցնելու իր քաղաքացիական ակցիան:

Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության փաստումն է և փակուղուց դուրս գալու այլ ելքերի որոնման կոչ է հասարակությանը: Այն համընկնում է «Սարդարապատ» շարժման որդեգրած այլընտրանքային իշխանության ձևավորման գաղափարի հետ: Նրա ուղերձը անցած օրերի ընթացքում շրջանառվեց և գտավ համապատասխան արձագանք մամուլում և սոցիալական ցանցերում:

Հակառակ վարչախմբի հակաօրինական և անմարդկային գործելակերպի, Արտավազդ Վարդանյանի հացադուլը իր առջև դրած խնդիրը լուծեց:

«Սարդարապատ» շարժումը վստահ է, որ այլընտրանքային ուղու որդեգրումով մեր ժողովուրդը կձերբազատվի ներկա արատավոր համակարգից:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: