Ոչ Թե Ժողովրդին, Այլ Քաղաքական Դասին Է Պետք Ուղղել Քաղաքականապես Հասուն Չլինելու Մեղադրանքը,

by

Մեր զրուցակիցն է Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը

Պարոն Չուգասզյան, նախընտրական փուլում կոչ էիք անում չմասնակցել ընտրություններին, քանի որ ընտրություն կոչվող մեխանիզմըչի գործում:

Մինչև «ընտրությունները» բոլոր ընդդիմադիր համարվող շրջանակներին առաջարկում էինք, որ չի կարելի մի սցենարով գնալ «ընտրության»: Մենք որոշել էինք, որ չենք մասնակցելու “ընտրություններին”, քանի որ գիտակցել էինք` չի կարելի ակնկալիք ունենալ մի ռեժիմից, որը նախորդ “ընտրություններից” հետո սպանդ է կազմակերպել, և հետագա չորս տարիների ընթացքում որևէ բան չի փոխել ընտրությունների կազմակերպման արատավոր մեքենայում: Չկար որևէ նոր հանգամանք, որ նոր սպասելիքներ ծներ, բայց միաժամանակ նաև հասկանում էինք, որ շատերը, գիտակցելով հանդերձ, որ հավանականությունը շատ ցածր է, որ ինչ-որ բան կստացվի այս “ընտրություններից”, այնուամենայնիվ, միամտաբար փրփուրներից էին փորձում բռնվել՝ պատրաստվելով “ընտրությունների”: Մենք առաջարկում էինք երկրորդ սցենար ունենալ, որ հուսահատության փոխարեն այլընտրանք դառնար բոլորի համար: Մեզ համար մի բան էր պարզ. պետք էր որոնել այլընտրանքային լեգիտիմ ընտրություններ կազմակերպելու ճանապարհը: Դրա օրինակի համար հեռու գնալ պետք չէր, կար 88-ին սկսված իշխանափոխության անցնցում փորձը: Հիմա արդեն հստակ է, որ ոչ թե ժողովրդին, այլ քաղաքական դասին է պետք է ուղղել քաղաքականապես հասուն չլինելու մեղադրանքը, պետք է հասկանալ, որ այս “ընտրությունների” ծախված ու գնված արդյունքների համար մեղադրանքի առյուծի բաժինը պետք է հասցեագրել ոչ թե աղքատության մեջ հայտնված ժողովրդին, այլ իրեն աղքատության մեջ գցած ու պահող ռեժիմին: Քաղաքական պատասխանատվություն կրող որևէ ընդդիմադիր ուժ պետք է այսօր հայտարարեր, որ այո, մենք պետք է փոխենք ընդդիմության մարտավարությունը և հասկանանք, որ լինելով գոյություն ունեցող կառավարման համակարգի “սեղանի չորրորդ ոտքը”՝ պետք է այլևս դուրս գանք սեղանի տակից, որպեսզի համակարգը վերջապես սկսի տատանվել, և ոչ թե նորից «սեղանի» տակ մտնելով լեգիտիմացվեն այս խայտառակ “ընտրությունները”:

Պարոն Չուգասզյան, ստացվում է ընդդիմադիրները ամրացրի՞ն “սեղանը”:

Ոչ, ես կարծում եմ մենք կանգնած ենք նոր իրողության առջև: Բացահայտվել է, որ այլևս կենսունակ ընդդիմություն չի կարող լինել այն ուժը, որը նորիցսեղանի” տակ է մտնում: Սա ցույց է տալու ժողովրդին իսկական այլընտրանքի ճանապարհը և այն ուժերին, որոնք ընդդիմություն լինելով, դուրս են “սեղանի” տակից, և երբ ժողովուրդը նկատեց այդ ուժերին,սեղանի” տատանումը ակնհայտ է դառնալու: Առաջիկա ամսվա ընթացքում կհայտարարվի այլընտրանքային ընտրությունների ճանապարհային քարտեզի մասին: Այն մի քանի փուլից է բաղկացած լինելու. առաջին փուլում կլինեն կամավորներ, որոնք կստեղծեն այլընտրանքային ստվերային խորհրդարանական գործառույթներ ունեցող մի մարմին,այսպես ասած “ստվերային կառավարություն”, որը նմանատիպ բրիտանական մարմնից կտարբերվի իր խորհրդարանից դուրս գտնվելով: Այն հստակ ընդդիմադիր բևեռ է լինելու, որը սկզբնական շրջանում չի ունենալու լեգիտիմություն, ինչպես բրիտանականը, սակայն մշակելու է նոր Հայաստանի հայեցակարգային տեսլականը բոլոր ուղղություններով, այսինքն` կունենա հանձնաժողովներ, որոնք կմշակեն տարբեր քաղաքականությունների հայեցակարգեր: Առաջին փուլում, երբ այլընտրանքային խորհրդարանի ձևավորմանն ուղղված աշխատանքներ կտարվեն, կձևավորվի նաև այն ինտելեկտուալ ճակատը, որը նոր Հայաստանի համար միասնական տեսլական կունենա և սահմանադրական փոփոխությունների փաթեթ կմշակի:

Հետագա փուլում կսկսվի ժողովրդի հետ աշխատանքը, այդ գաղափարների տարածումը և համապատասխանաբար պայմանագրերի կնքումն այն քաղաքացիների հետ, որոնք նոր Հայաստանին համաձայն կլինեն: Երբ կհավաքվեն բավարար քանակով ձայներ (իսկ մենք մտադիր ենք լեգիտիմ ձևով իշխանություն ապահովել), կլինի իշխանափոխության հաջորդ փուլը, և ընտրությունների իրականացումից հետո կունենանք մի նոր իրականություն:

Շատերը կարծում են, որ մինչև 2018 թվականը այս վիճակը խորհրդարանում կպահպանվի: Ձեր առաջարկած քայլերն ինչքա՞ն ժամակակում եք ծրագրում իրականացնել:

Մեր ժողովուրդը թե տարածաշրջանային, թե համաշխարհային առումներով լարված աշխարհաքաղաքական և ֆինանսատնտեսական պայմաններում է, և մենք այդքան ժամանակ չունենք, որ սպասենք կառավարման ներկա խավար և ժողովրդի հետ հետադարձ կապ չունեցող համակարգի վերջնական ինքնափլուզմանը: Անհրաժեշտ է զուգահեռ համակարգի շուտափույթ կառուցումը: Հիշենք, որ “ընտրական” շրջանը շարունակվում է, և դեռ նախագահի “ընտրություններ” են սպասվում: Այնպես որ, ամեն օրը պետք է թանկ գնահատել այդ այլընտրանքային բևեռը ստեղծելու առումով: Եվ սա կլինի լեգիտիմ պայքար, օրինական այլընտրանային իշխանություն ձևավորելու համար:

Պարոն Չուգասզյան, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Մաշտոցի պուրակի նախաձեռնող խմբերը, մյուս քաղաքացիական նախաձեռնությունները միանալով իրավական պետության ստեղծման խնդրով աշխատանքներ իրականացնեն:

Քաղաքացիականության բարձրագույն դրսևորումը պետության նկատմամբ վերաբերմունքն է, պետության նկատմամբ սեփականության զգացողությունը: Այդ իմաստով իսկական քաղաքացին “սեպուհ” է, որը սեփականության զգացողություն ունի: Եթե քաղաքացին այդ սեփականությունը չի զգում, պետությունն իրենը չի համարում, ինքը չի կարող այս երկրին տեր լինել: “Սեպուհի” առաջացման խնդիր կա, և պետք է ստեղծել այն քաղաքական գործընթացը, որն իր հերթին կստեղծի այն խավը Հայաստանում, որը կկարողանա հավակնել սեփական երկիր, սեփական պետություն ունենալուն և ի վերջո կստեղծի այդ պետությունը: Այսօր “Սարդարապատը” միակը չէ, որ խոսում է այլընտրանքային իշխանության, այլընտրանքային ճանապարհների մասին: Բազմաթիվ մարդիկ են ելույթներ ունենում ալընտրանքային ճանապարհի վերաբերյալ, և այդ բոլոր կարծիքների ամփոփումը կարվի առաջիկա ամսվա ընթացքում: Կարծում եմ` աշնանը պետք է պատրաստ լինի այլընտրանքային այն բևեռը, որը կհավակնի իշխանության հայտ ներկայացնելուն, և դա չի լինի կուսակցական մարմին: Տարբերությունն այն է լինելու, որ այդ նոր շարժումն այն գիտակցությունն է ունենալու, որ ոչ մի կուսակցություն այսօր ի վիճակի չէ Հայաստանը հանելու այն խորը փոսից, որում այն հայտնվել է, և դա պետք է լինի հենց համաժողովրդական շարժում:

Պարոն Չուգասզյան, ընտրություններին չմասնակցելու կոչերը մի քանի տարի է անում էր “Սարդարապատը”, ինչո՞ւ չստացվեց լայն շերտերի գրավել այս գաղափարի շուրջ:

Ինչո՞ւ 85-ին, երբ սկսվեց Պերեստրոյկան, հաշված մարդիկ կային միայն, որոնք Արցախի ազատագրության մասին էին խոսում, և այդ մարդկանց կողքին լայն շերտեր չկային կանգնած: Շատ քչերն էին 87-ին, առավել ևս 85-ին հավատում, որ նախաձեռնողների այդ խումբն, ի վերջո, համաժողովրդական շարժում է ծնելու: Այսինքն` նախապատրաստական ահռելի աշխատանք տարվեց երկու-երեք տարի, որից հետո 88-ին պայթյուն տեղի ունեցավ: Այնպես որ, մի կարծեք, թե որևէ շարժում մեկ օրում է ծնվում: Այն նախապատրաստական աշխատանքը, որը տարվել է վերջին 2-3 տարիների ընթացքում, շուտով տալու է իր որակական թռիչքը, և դա շատ նման է լինելու մեր արցախյան շարժմանը, երբ ժողովուրդը միացավ կամավորների նախաձեռնությանը: Երկար ժամանակ միայն այդ կամավորներն էին հավատում դրա հնարավորությանը, գերակշիռ մեծամասնությունը չէր հավատում, որ այդպիսի համաշխարհային գերտերություն կարող է որևէ ձևով փուլ գալ, և Արցախն՝ ազատագրվել: Այդ հավատը ինչ որ պահից հետո է դառնում հանրության սեփականությունը, ամեն շարժման սկզբում միշտ լինում են կամավորներ, և այդ կամավորների նվիրումն ապահովում է շարժման հարատևությունը և թռիչքը, նույն կերպ այս անգամ է լինելու:

Հասարակությունը դնո՞ւմ է իր առջև այն հարցը, թե ինչ պետություն է ուզում կառուցել, ինչ կարգ է ուզում հաստատել և այլն:

Կա ստի երեք տեսակ. սուտ, լկտի սուտ և վիճակագրություն: Հիմա վերջին վիճակագրությունը, որ ունեցանք այս “ընտրություններից” հետո, ամենամեծ սուտն է, այսինքն` սա ոչ թե նկարագրում է շարժման մեջ գտնվող մեր հասարակական մարմինը, այլ ծուռ հայելիներով ստեղծված մի պատկեր, և այդ պատկերով փորձում են թե Հայաստանում և թե Սփյուռքում ապրող մեր ժողովրդին կերակրել ինքնասիրությունը ոչնչացնող, կամազրկող այն միտքը, որ մեր ժողովուրդը ծախված է: Այս վարչախմբին, որ թողես, հաջորդ քայլով կհայտարարի այն գինը, որով պետք է ամեն մեկս վաճառի Արցախը և Հայաստանի Հանրապետությունը: Սակայն, ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալը: Ավագները կհիշեն, որ 1987 թ. ողջ Խորհրդային Միությունում ամենուրեք արդեն ազատ խոսք էր հնչում, իսկ Հայաստանում տպավորություն էր, որ մտքի անապատ է: Մեռելային լռություն էր տիրում, և վայ մտավորականները խոհանոցներում, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, բողոքում էին, որ անպետք ժողովուրդ ենք: Կային մի քանի փոքրիկ էկզոտիկ խմբեր, այդ թվում նաև էկոլոգներ, որոնք ակտիվ էին, և որոնք լուրջ չէին ընկալվում: Սա էր 88-ին Հայաստանի իրականությունը: Բայց տեղի ունեցավ պայթյուն, և բոլորը զարմացան, որ ժողովուրդը, որը ծպտուն չէր հանում, հանկարծ “առյուծի կաթ կերավ” և ամբողջապես արիացավ: Կարծում եմ` սա մեզ որոշակիորեն բնութագրում է: Մեր ժողովուրդը, ապրելով հայկական լեռնաշխարհում, շատ նման է իր լեռնաշխարհին, երկար ժամանակ լուռ է, հետո երկրաշարժ կամ հրաբուխ է տեղի ունենում, և բոլորը զարմանում են, թե լեռնաշխարհն ինչպես ակտիվացավ: Եթե հետ նայեք, ապա կտեսնեք, որ մեզ մոտ այդ պրոցեսը 20-25 տարի է տևում, կապված նոր սերնդի ի հայտ գալու հետ, և նոր սերունդն իր վճռական խոսքը շուտով կասի: Վերջին տարիների երիտասարդական ակտիվությունը դրա գրավականն է:

Այսինքն` քաղաքացիական նախաձեռնություններն իրենց գործողությունները տեղափոխում են քաղաքակա՞ն հարթություն:

Կարծում եմ` իրենք արդեն իսկ տեղափոխել են, երբ հայտարարել են, որ ապամոնտաժելու են օլիգարխիան, և ոչ թե միայն բուտիկները: Համակարգն ապամոնտաժելու խնդիր կա, որը պահանջում է քաղաքական և քաղաքացիական ստեղծագործականություն, որն այդ երիտասարդների մոտ անպակաս է, իրենց գործողությունների բազմազանությունը, նվիրումը, սերը, այն գեղեցկությունը, որով այդ գործողություններն արվում, ցույց են տալիս, որ սա մեր ժողովրդի ամենահետաքրքրական շարժումը դառնալու նշաններ է ցույց տալիս: Այն նաև ժամանակակից շարժում է, որը ցույց է տալիս, որ հայաստանյան իրականությունն այսօրվա համաշխարհային զարգացումների ծիրի մեջ է ընթանում, որովհետև այն արժեքային համակարգը, որն իր հետ բերում է այդ շարժումը, լինելով բնույթով ազգային, միևնույն ժամանակ միջազգային է, գիտակցելով, որ էկոլոգիական փոփոխությունները կլիմայական փոփոխությունների նման գլոբալ լինելով, ունեն լոկալ, տեղական էական առանձնահատկություններ:

Սիրանույշ Պապյան

lragir

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: