Լույս է տեսել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…

by

«Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը՝ գիրք, որից առանձին հատվածներ ժամանակին ներկայացվել են հայ ընթերցողին՝ «Նզովյալներ» խորագրի ներքո:

Գրքում պատմական համոզիչ փաստերով, հիմնավորապես հերքվում է այն սխալ և վտանգալից մոտեցումը, թե քրիստոնեության հաստատումից հետո հայկական պետականությունը տվել է թույլ, օտարի կամքով առաջնորդվող վասալ-արքայիկներ: Հանգամանորեն, հանրամատչելի և նորովի ներկայացվել են 340-374թթ պետություն-եկեղեցի հարաբերությունները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ ազնվականության և եկեղեցու՝ մեր պետականության կյանքում խաղացած դերին: Հենց այս համատեքստում, բացահայտվել է եկեղեցու՝ հայոց պետականության և ազգային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկած լինելու մասին դարեր շարունակ տիրապետող համոզմունքի առասպելը:

Գրքի առանցքը մեր պետականության, մեր հերոսական անցյալի աստղաբույլի երեք փառավոր ներկայացուցիչներն են՝ Արքայից արքա Արշակ Բ Մեծը, Տիկնանց տիկին Փառանձեմը, Արքայից արքա Պապը, հանիրավի անտեսված, ծրագրավորված մոռացության մատնված, ըստ արժանվույն չգնահատված և չարժևորված, եղծված ու բառի բուն իմաստով՝ անուշադրության մատնված:

Իր պատմագիտական նորույթով, մեր պատմության բազմաթիվ մութ ու վիճահարույց հարցերի նորովի լուսաբանմամբ՝ գիրքն ունի ուսուցողական-քարոզչական դերակատարություն, միաժամանակ, այն վերագնահատման փորձ է՝ ընդ որում, ընթերցողին էլ դրան տրամադրող:

Հայաստանյան ընթերցողը կարող է գիրքը ձեռք բերել երևանյան գրախանութներից: Շատ շուտով այն հասանելի կլինի նաև ինտերնետ-գրախանութներում, որի մասին առանձին տեղյակ կպահվի ընթերցողին:

Գրքի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել հեղինակին (հեռ. 0033.6.99.83.08.35, Email. ceghakron@haykjanner.org), ինչպես նաև՝ գրքի խմբագիր, «Հայրենիք» ակումբի հիմնադիրներից՝ Ավագ Հարությունյանին (հեռ. 00374. 91.59.97.54):

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: