«Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխություն»

by

Այսօր՝ մայիսի 23-ին «ՈՒրբաթ» մամուլի ակումբում Գարեգին Չուգասզյանը շրջանառության մեջ դրեց այլընտրանքային ընտրությունների ճանապարհային քարտեզի նախագիծը:

Խորհրդարանական վերջին «ընտրությունները» ևս մեկ անգամ ապացուցեցին, որ վարչախումբը, կատարելագործելով ընտրություններ կոչվող գործընթացի կեղծման մեխանիզմները, ոչ մի հնարավորություն չի թողել հասարակությանը` դասական միջոցներով իրականացնել իշխանափոխություն և նոր համակարգի ձևավորում:

Անհետաձգելի շրջադարձն այլընտրանքային միջոցներով իրականացնելու անհրաժեշտութհունը վաղուց հասունացել է:

Ստորև ներկայացվածը` այլընտրանքային ընտրությունների միջոցով Հայաստանում նոր Հանրապետության ձևավորման ճանապարհային քարտեզն է:

Ճանապարհային քարտեզի նպատակն է` հասնել Հայաստանում ԼԵԳԻՏԻՄ և ԱՆՑՆՑՈՒՆ իշխանափոխության:

Գործընթացի հաջողության, դրա լեգիտիմության և անցնցունության առանցքն է լինելու` հասարակական պայմանագրերի կնքումը, մի կողմից, քաղաքացիների  և,  մյուս կողմից, հանրային բաց քննարկումների արդյունքում ձևավորվելիք նոր Հանրապետության ծրագրի կրողները հանդիսացող, նույն խմորումների ընթացքում ձևավորված ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր Խորհրդարանի միջև:

Ամբողջ գործընթացը պայմանականորեն բաղկացած է լինելու երկու փուլերից: Առաջինը` լեգիտիմության չհավակնող նախախորհրդարանի կազմավորման ու գործունեության փուլն է, որի առաքելությունն է` մասնագիտական և հանրային բաց մասնակցության ձևաչափով մշակել և հաստատել ապագա Հայաստանի պատկերացումը: Երկրորդ փուլում պետք է կազմավորվի ներկայացուցչության ավելի բարձր աստիճանով ներկայացող Հիմնադիր Խորհրդարանը, որը քաղաքացիների հետ պայմանագրերի ստորագրությամբ ձեռք է բերելու ամբողջական լեգիտիմություն և իրականացնելու է անցնցուն իշխանափոխություն:

Նոր և ներկա հանրապետությունները կամրջվելու են անխուսափելի, բայց և սահմանագծված անցումային փուլով:

Սույն նախաձեռնության համար սկզբունքային նշանակություն է ներկայացնում համահայկականության սկզբունքը:  Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է և, որպես այդպիսին, բոլոր հայերի, ներառյալ արտերկրաբնակ հայության, իրավունքն ու պարտականությունն է ներգրավվել Հայրենիքի ներկայի ու ապագայի կերտման գործի մեջ:

Պետական ներկայացուցչական և գործադիր մարմիններում պաշտոնավարության պայմանը, այս առումով, հայրենաբնակությունն է:  

I փուլ՝ Նախախորհրդարանի ստեղծում

1.

Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի և Ընտրական հանձնաժողովի ձևավորում1. Նախաձեռնող խմբի (ՆԽ) ձևավորում:2. Աջակիցների համախմբման սկիզբ:3. Ընտրական հանձնաժողովի (ԸՀ) կազմավորում /ԸՀ-ի անդամները չեն կարող Նախախորհրդարանի անդամության թեկնածու առաջադրվել/:

2.

Ընտրական հանձնաժողովի գործունեություն1. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների չափանիշների մշակում և հրապարակում` հաշվի առնելով ողջ գործընթացի համահայկական ընդգրկումը:2. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների ինքնաառաջադրում և (կամ) առաջադրում:3. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների ընտրազատում՝ ըստ ԸՀ-ի հաստատած չափանիշների:

4. Ռեյտինգային քվեարկություն (գրանցում, քվեարկություն, արդյունքների ամփոփում և հայտարարում): Առաջին 33 տեղերը զբաղեցնողները դառնում են Նախախորհրդարանի անդամ:

3.

Նախախորհրդարանի աշխատանք1. Նախախորհրդարանի գումարում: ՆԽ-ի և ԸՀ-ի լուծարում:  Հանձնաժողովների ստեղծում:2. Նոր Հանրապետության հիմնադրման ոլորտային հայեցակարգերի, ինչպես նաև դրանց հիման վրա ռազմավարական հայեցակարգի նախագծերի մշակում, բաց քննարկում և հաստատում:3. Նախախորհրդարանի անդամներից, փորձագետներից և խորհրդականներից կազմավորվում է «Այլընտրանքային իշխանության ձևավորման ինտելեկտուալ ճակատ»:

4. Նախախորհրդարանի ընդլայնված նիստում նոր Հանրապետության ստեղծման Մանիֆեստի (կից` ռազմավարական հայեցակարգով) և և քաղաքացու հետ կնքվող նոր Հանրապետության ստեղծման պայմանագրի տեքստի մշակում և ընդունում, նոր ընտրվելիք Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի (ԸՀ) ընտրություն:

 

 

II  փուլ` Նոր Հանրապետության Հիմնադիր խորհրդարանի ստեղծում

1.

 Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի գործունեություն

1. 1-ին փուլի կանոններով Հիմնադիր Խորհրդարանի անդամների թեկնածուների ինքնաառաջադրում և (կամ) առաջադրում և ընտրազատում:

2. 1-ին փուլի կանոններով անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ 65 անդամից  բաղկացած Հիմնադիր խորհրդարանի ընտրություն:

2.

Հիմնադիր Խորհրդարանի գործունեություն

1. Հիմնադիր Խորհրդարանի գումարում, Նախախորհրդարանի լուծարում:

2. Հիմնադիր Խորհրդարանի կողմից հնից դեպի նոր Հանրապետության անցումային փուլի ռազմավարության մշակում և ընդունում:

3. Հիմնադիր Խորհրդարանի կողմից հետանցումային փուլի նոր Հանրապետության թռիչքային զարգացման ռազմավարության և նոր Սահմանադրության նախագծերի մշակում:

3.

Հիմնադիր Խորհրդարանի և Ընտրական շտաբների ցանցի աշխատանք

1. Հիմնադիր Խորհրդարանի կողմից Ընտրական շտաբերի ցանցի ստեղծում:

2. Նոր Հանրապետության հիմնադրման պայմանագրերի կնքում քաղաքացիների հետ:

3. Պայմանագրերի կնքման գործընթացը դադարեցվում է ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու կամ մինչ այդ իշխանափոխություն տեղի ունենալու դեպքերում: Երկու դեպքերում էլ Հիմնադիր Խորհրդարանը որոշում է կայացնում Ժամանակավոր կառավարություն կազմելու մասին:

4. Ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու դեպքում, այդ փաստի ուժով բացարձակ լեգիտիմություն ձեռք բերած նոր իշխանությունը կազմում է Ժամանակավոր կառավարութուն և վարչախմբի հետ իշխանափոխության նպատակով սկսում է բանակցություններ:

5. Իշխանափոխությունից հետո Ժամանակավոր կառավարությունը հնարավորինս սեղմ ողջամիտ ժամկետում կազմակերպում է նոր ընտրություններ:

Գարեգին Չուգասզյան

ՀՀ քաղաքացի

Երևան, 23 մայիսի 2012թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: