ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ կոալիցիա չի կազմի. Ծառուկյանն իր խոսքի տերն է

by

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկման թեման եղել է նոր կոալիցիա կազմելը։ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ մերժել է ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու նախագահի առաջարկը և անիմաստ համարել տարատեսակ պաշտոնների շուրջ սակարկություն սկսելը՝ նշելով, որ եթե ՀՀԿ–ն այդքան ձայն է վերցրել, ապա թող ինքն էլ կրի ամբողջ պատասխանատվությունը։ ՀՀԿ գործկոմի նիստից առաջ Սարգսյանը ցանկանում էր լուծված տեսնել ԲՀԿ–ին դե ֆակտո խաղից հանելու հարցը, սակայն ոչնչի չհասավ և այդ նիստում, թերևս, կքննարկվեն ավելի կենցաղային ու տեխնիկական հարցեր, ասենք՝ հանրապետականների գրասենյակի տանիքի վառվելու պատճառները, դրա հետևանքները և այն, թե որ գործարարի գրպանից պետք է հանվի տանիքի վերանորոգման փողը։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի բոլոր ջանքերը՝ ԲՀԿ–ին կոալիցիայի մեջ ներգրավելու միջոցով չեզոքացնել այդ ուժին ապարդյուն անցան։ ԲՀԿ–ն գնում է իր ճանապարհով և պահպանում ինքնուրույնությունը, իսկ ՀՀԿ–ն մնում է ՕԵԿ–ի հույսին, եթե չհաշվենք, իհարկե, տարատեսակ հաճախորդներին, որոնք Ծառուկյանի այս քայլից հետո վերջնականապես հայտնվելու են քաղաքական լուսանցքից դուրս։

Տեղին է նկատելը, որ հիմա բավական անհարմար վիճակում են հայտնվելու նաև բոլոր այն «վերլուծաբանները»,լրագրողներն ու քաղաքական կոչված գործիչները, ովքեր 100 տոկոսանոց համոզվածություն էին հայտնում, թեՀՀԿ–ԲՀԿ կոալիցիան կայացած փաստ է, պարզապես նախարարների ու մարզպետների պաշտոնների սակարկություններ են գնում ու միայն այդ պատճառով չի հայտարարվում նոր կոալիցիա մասին։ Իշխանամետ խմբագիրներից մեկը նույնիսկ չէր ուզում գրազ գալ այդ թեմայով, քանի որ հաստատ գիտեր, որ ԲՀԿ–ն կոալիցիա է մտնելու և մարդասիրական մղումներից ելնելով չէր ցանկանում դատարկել այլոց գրպանը։ Ինչևէ։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց, որ իր խոսքի տերն է և շատ ավելի թանկ է գնահատում հասարակության լայն շրջանակների վստահությունը, քան պաշտոնը և պատրաստ է ամեն ինչ կորցնել, բայց այդ վստահությունը պահել։

Կարեն Հակոբջանյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: