«Գոմիկների աչքը հանելուց» առաջ…

by

Հայաստանում վերջերս կայացած բազմազանության երթը ցույց է տվել երկրում ազգայնականության ճգնաժամը: Ավանդույթի պաշտպանության համար ոտքի են կանգնել երիտասարդները, ովքեր պատրաստ էին ցանկացած «երկնագույնի» աչքը հանել, եւ տպավորությունն այնպիսին էր, որ նրանք լավ կազմակերպված էին:

Որոշ աղբյուրներ ասում են, որ բազմազանության երթի դեմ ազգայնականներին մոբիլիզացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սակայն դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ոչ ավանդականների դեմ պայքարը չպետք է լինի ազգայնականների ամենակարեւոր խնդիրը:

Հայաստանում ազգայնականությունն ակնհայտորեն ճգնաժամի մեջ է: Այդ ուղղության կրողները երկրում ավանդաբար համարվում են դաշնակցականները, սակայն անցած ընտրություններում կուսակցությունը հազիվ է 5 % հավաքել խորհրդարան անցնելու համար:

Իրենց ազգայնական են անվանում նաեւ իշխող Հանրապետական կուսակցության կողմնակիցները, ովքեր խոսում են Նժդեհի հայեցակարգի մասին եւ հայտարարում են Հայկական աշխարհի, ազգային պետության եւ այլնի ստեղծման մասին:

Ինչպիսի՞ արժեքներ պետք է պաշտպանեն ու քարոզեն ազգայնականները: Անկասկած, դրանք պետք է լինեն ավանդական կարգերն ու դրվածքը, այդ թվում, ընտանիքը: Սակայն նախեւառաջ ազգայնականները պետք է հոգան ազգային պետության մասին, որպեսզի Հայաստանում բնակչության թիվը ոչ թե պակասի, այլ ավելանա, որպեսզի երկիրը տնտեսապես զարգանա եւ ամրապնդի ինքնիշխանությունը, այլ ոչ թե այլ երկրներից կախվածությունը:

Այս բոլոր խնդիրներում ազգայնականներին դժվար է գտնել: Նրանք ոչ մի անգամ կազմակերպված հանդես չեն եկել արտագաղթի դեմ, այն բանի դեմ, որ հայ տղամարդիկ սեզոնային աշխատողներ չդառնան, որ կան գյուղեր, որտեղ ինչպես պատերազմի ժամանակ, ապրում են միայն կանայք եւ երեխաները: Չէ՞ որ դա ամենամեծ հարվածն է ավանդական ընտանիքին: Ոչ մի անգամ նրանք չեն պահանջել, որպեսզի կառավարությունը վերադարձի կոչ անի սեզոնային աշխատողներին, նրանց համար աշխատանքի պայմաններ ստեղծի:

Ոչ մի անգամ ազգայնականները հանդես չեն եկել այն բանի օգտին, որ սփյուռքի համար բացեն հայկական տնտեսությունը, որպեսզի տեղական օլիգարխներին մրցակիցներ հայտնվեն, որոնք ամուր «նստել են» տնտեսության վրա եւ թույլ չեն տալիս, որ այն զարգանա: Հայ ազգայնականները հանդես չեկան Նարեկ Հարթունյանի պաշտպանությամբ, ում քիչ էր մնում դատեին այն բանի համար, որ չի վաճառում իր գործարանի բաժնետոմսերը:

Իրենց ազգայնական համարող կուսակցություններին հարկ է հստակեցնել առաջնահերթությունները, եւ կամ հրաժարվել այդ գաղափարախոսությունից, կամ էլ աշխատանքներ տանել ազգային պետության եւ ազգային ներուժի զարգացման ուղղությամբ:

Պետք է սահմանել ազգայնականության թշնամիներին, իսկ դա առաջին հերթին օլիգարխներն են ու անտաղանդ իշխանությունը, ովքեր արգելակում են պետության զարգացումը: Դա նրանք են, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրում, որպեսզի Ղարաբաղի ազատագրված տարածքները բնակեցվեն եւ բարգավաճեն: Նրանք, ովքեր քարոզում են մեզ օտար արեւելյան մշակույթի, ռաբիսի ամենացածր մակարդակը:

Ազգայնականությունն առողջ գաղափարախոսություն է՝ ուղղված ազգային արժեքների ամրապնդմանը: Երկրում դրա ճգնաժամը նշանակում է ոչ ազգային գաղափարախոսության՝ սպառողական, էգոիստական հարստացմանը ձգտող հաղթանակը, նրանց հաղթանակը, ովքեր շատ են ցանկացել ոչնչացնել մեր ազգը, ովքեր ցեղասպանություն են իրականացրել, իսկ այժմ ժպիտով հետեւում են, թե ինչպես ենք մենք ժխտում ազգայնականությունը եւ լքում մեր երկիրը:

Նաիրա Հայրումյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: