Քաղաքական նոր իրավիճակ

by

ԲՀԿ–ի որոշումը և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը լրիվ նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում։ ԲՀԿ–ի առաջնորդն այդպիսով ՀՀԿ–ին մեկուսացրեց հասարակությունից՝ վերջինիս թողնելով վարկաբեկված ՕԵԿ–ի հույսին։

Գաղտնիք չէ, որ մայիսի 6–ի «ընտրությունների»արդյունքներով քաղաքական դաշտն ամայացնելու սկիզբ էր դրվել։ Բազմակի քվեարկություն իրականացրած շրջիկ խմբերի և ուռճացված ընտրացուցակների միջոցով ՀՀԿ–ի բացարձակ մենաշնորհն ամբողջական տեսք կստանար, և ներհայաստանյան քաղաքական գործընթացները խոր լճացման փուլ կթևակոխեին, եթե ԲՀԿ–ն կոալիցիոն կառավարության մաս կազմեր, սակայն Ծառուկյանը մնաց իր խոստմանը հավատարիմ և կանգնեց ընտրողների, այլ ոչ թե հանրային լեգիտիմության ցածր մակարդակ ունեցող ուժի կողքին։ Իսկ որ ՀՀԿ–ն ԿԸՀ–ի հայտարարած քվեների քանակն իրականում չունի, հուշում է միայն այն հանգամանքը, որ ունենալով ԱԺ–ի հսկիչ փաթեթը՝ Սերժ Սարգսյանն անպայման ուզում էր կոալիցիա կազմել ԲՀԿ–ի հետ։

Թե ինչպես իրենց կպահեն քաղաքական այս նոր իրավիճակում մյուս ուժերը, պարզ կդառնա շատ շուտով։ Չնայած, եթե անկեղծ լինենք, գրեթե բոլորը բացահայտվել կամ ինքնաբացահայտվել են։ Ակնհայտ երևում են և՛ իրական փոփոխությունների կողմնակից ուժերը, և՛ Սերժ Սարգսյանի համար «դհոլություն» անող«ընդդիմադիր» գործիչները, որոնցից ամենաօգտագործվողները, ի դեպ, շտապել էին այսօր ասուլիս տալ ու մի լավ «քլնգել» ԲՀԿ–ին կոալիցիա մտնելու թեմայով, սակայն անհեթեթ վիճակում հայտնվեցին, քանի որ Բաղրամյան փողոցից, ըստ ամենայնի, սխալ ինֆորմացիա էին ստացել։

Նկատենք, որ իշխանությունն էլ է ԲՀԿ–ի որոշումից շոկի մեջ հայտնվել, քանզի չէր պատկերացնում, որ քաղաքական դաշտում միայն արթուրբաղդասարյաններ, արտաշեսգեղամյաններ, արամսարգսյաններ և րաֆֆիհովհաննիսյաններ չէ որ գործում են։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարության բովանդակությանը, ապա այն հետևյալ«մեսիջներն» է իր մեջ պարունակում.

1. 2011–ի կոալիցիոն հուշագիրը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե այլևս գոյություն չունի, և գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ–ն ոչ միայն չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այլև հանդես է գալու այլընտրանքային թեկնածուով,

2. ԲՀԿ–ն հստակորեն տարանջատվում է վերջին տարիներին վարվող տնտեսական քաղաքականությունից և բացասական գնահատում Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները»,

3. ԲՀԿ–ն շարունակում է մնալ ինքնուրույն ուժ և կողմ է հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով երկիրը ճգնաժամից դուրս բերելու գաղափարին, ինչի մասին Ծառուկյանը բազմիցս խոսել է,

4. ԲՀԿ–ն դեմ է Հայաստանում հաստատված քաղաքական մենաշնորհին և ամեն ինչ անելու է մրցակցային քաղաքական դաշտ ձևավորելու համար,

5. ԲՀԿ–ն թանկ է գնահատում իր հարյուր հազարավոր ընտրողների կամքը և քաղաքական որոշումներ կայացնելիս հիմք է ընդունում հանրության իրական տրամադրությունները, այլ ոչ թե կոոպերատիվ գելափների ու ԿԸՀ–ի ներկայացրած թվերը։

Կորյուն Մանուկյան 7օր

Հ.Գ.։ Տեղին է հիշեցնելը, որ իշխանական լրատվամիջոցները և բազմակի օգտագործման «քաղաքագետները»օրեր շարունակ «ավետում» էին, թե ԲՀԿ–ի կոալիցիա մտնելու հարցը լուծված պրծած է։ Հիմա սրանց այլ բան չի մնում անելու, քան հետ պտտեցնել իրենց ասածներն ու հայտարարել, թե իրենք կանխատեսում էին, որ այսպես է լինելու և ԲՀԿ–ն չի մտնելու կոալիցիա։ Թե ասա բա որ կանխատեսում էիք, ապա ինչու էիք թութակի պես պես առավոտից–երեկո կրկնում, թե կոալիցիան արդեն կայացած փաստ է և մնում է միայն ճշգրտել դետալները, հը՞, ա՛յ «սութի» նոստրադամուսներ, ա՛յ վճարովի պայծառատեսներ։ 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: