«Սարդարապատ»-ը զգոնության կոչ է անում

by

Հերթական կեղծ ընտրություններով օրենսդիրի եւ կառավարության մասով վերարտադրված հանցավոր վարչախումբը առաջիկա տարիների համար իր ամբողջացումը ավարտին հասցնելու նպատակով առանց դադար առնելու անցել է վերարտադրության հիմնական` նախագահական մասի ապահովմանը: Ուստի, ինքնապահպանման բնազդին տրված, նա ի գործ է դրել քաղաքական ու գաղափարախոսական կեղծիքների եւ աճպարարությունների իր հարուստ զինանոցը` ջանալով բթացնել ժողովրդի զգոնությունը և նրա ուշադրությունը շեղել համազգային կենսական նշանակության հարցերից, որոնցից առաջնայինը վարչախմբի հեռացումն է:

Սրան զուգահեռ` վարչախմբի վերարտադրությունը երաշխավորած արտաքին ուժերը, օգտվելով նրա կախյալության աստիճանի աճից, տրամադրած աջակցության ու հովանավորության դիմաց իրենց «վարձն ու փայաբաժինը» ստանալու նպատակով վերսկսել են Արցախի, ինչպես եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հայ ժողովրդից միակողմանի զիջումներ կորզելու փորձերը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, բոլոր ազնիվ քաղաքական եւ հասարակական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին, առանձին գործիչներին ու քաղաքացիներին, բոլոր հայ մարդկանց կոչ է անում`

— զգոն մնալ եւ պատրաստ լինել ձախողեցնելու Արցախի, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հավանական պարտվողական քայլերը,

— քողազերծել հանրապետության քաղաքական իրականության ճահճացածությունը, հատկապես` ներիշխանական դաշտի շինծու տեղաշարժերը, քրեական օլիգարխիայի մաս կազմող այսպեսկոչված նոր ընդդիմության կեղծությունը եւ այս ամենով դրական փոփոխության հույսեր առաջացնելուն միտված վարչախմբի քայլերը,

— զոհ չգնալ ներկա օրհասական վիճակում երրորդական նշանակության խնդիրներն արհեստականորեն առաջին պլան բերելու վարչախմբի փորձերին եւ չշեղվել քաղաքական օրակարգի գլխավոր` պետականության նորոգման հարցից, այլ ընդհակառակը` բացահայտել ու ձախողել այդ փորձերը,

— շարունակել եւ հզորացնել քաղաքացիական պայքարը, ազատ մտքով ու ստեղծագործական մոտեցմամբ ձեւավորել պայքարի նոր հարթակներ, ստեղծել ավելի նոր ու արդյունավետ մեթոդներ` այս ամենը ծառայեցնելով համազգային ներուժի համախմբմանը եւ, ի հակադրություն քաղաքական կեղծ գործընթացներին, միահամուռ ջանքերով ակտիվացնել ու ծավալել այլընտրանքային ճանապարհով իշխանափոխության կատարման եւ նոր Հանրապետության հիմնադրման աշխատանքը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: