Այն հանգամանքը, որ համշենցիները, չնայած մահմեդական լինելուն, հայերեն են խոսում և կրում են հայկական մշակույթի և սովորույթների տարրեր, տարբեր քննարկումների տեղիք է տվել:
Հայերն իրենց բնորոշելիս գլխավոր առանձնահատկություններից մեկը, որը շեշտում են, քրիստոնյա հավատքի դավանումն է: Այն, որ համշենցիները, չնայած մուսուլման լինելուն, հայերեն են խոսում, կրում են հայկական մշակույթի և ավանդույթների տարրեր, օրակարգային է դարձրել այն հարցը, թե ինչպես պետք է բնորոշվի «հայը»: Համշենցիների վերաբերյալ Արամ Արքունի գրչին պատկանող առաջին համապարփակ գիրքը վիճաբանությունների տեղիք է տվե հայերի շրջանում:
Համշենցիները, որոնց թիվն այսօր շուրջ 150 հազար է, բնակվում են Թուրքիայում, Ռուսաստանում, Վրաստանում և որոշ արևմտյան հասարակություններում, որտեղ սփյուռք կա: Արքունը «Համշեն. պատմությունը, հասարակությունը և ինքնությունը հյուսիսարևելյան Թուրքիայում» գրքում անդրադառնում է Թուրքիայում ապրող համշենցիներին: Ըստ գրքի` մ.թ. 790 թ., երբ Հայաստանը գրավվել է արաբների կողմից, հայկական ցեղը, առաջնորդներ Շապուհ Ամատունու և վերջինիս որդու` Համամի առաջնորդությամբ, գաղթել է Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Պոնտոս: Այստեղի մայրաքաղաքը Համամի անունով կոչվել է Համամաշեն, հետագայում ողջ շրջանը սկսել է անվանվել Համշեն:
Համշենցիների պատմությունը
Այսօր Ռիզեի Չամլըհեմշին գավառում համշենցիները բնակվում են բարձրադիր լեռներում: Համշենը 1480-ականներին անցավ Օսմանյան տիրապետության տակ: 16-րդ դարում սկսել են այս շրջանի երեխաներին դևշիրմեի (մանկահավաքի) ենթարկել, իսկ համշենցիների մահմեդականացման պատմության ակունքները գալիս են 1600-ականներից: Նրանք սկսել են մուսուլման դառնալ` իրենց մահմեդական հարևան լազերի հետ հավասար դիտվելու, ջիզիե տեսակի հարկը չվճարելու համար: Այս շրջանում առաջին մզկիթը կառուցվել է 1640-ական թթ.: 19-րդ դարի վերջերին Համշենից դուրս են եկել բազմաթիվ հոգևորականներ, բանակի հրամանատարներ: Այդ տարիներին համշենցիներից շատերը այլևս չի կարողացել տիրապետել հայերենին, սակայն հայոց լեզուն բառապաշարով և բարբառով ազդել է համշենցիների խոսած թուրքերենի վրա:
Այսօր Ռիզեում ապրող համշենցիները խոսում են թուրքերենով, որում առկա են հայերեն բառեր, իսկ Արդվինում բնակվողները` հայերենի բարբառներից մեկը եղող հոմշեցմա լեզվով: Ազատագրական պայքարի ժամանակ համշենցիները սևծովյան շրջանի մնացած բնակիչների պես աջակցել են Աթաթուրքին, սակայն Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին անցել են ընդդիմադիրների ճամբարը: 1926 թ. Աթաթուրքի դեմ կազմակերպված անհաջող մահափորձի մեջ էլ առաջատար դեր է ունեցել համշենցի Զիա Հուրշիդը: Գրքում նշվում է նաև, որ Մեսութ Յըլմազն ու Մուրադ Քարայալչընը նույնպես համշենցիներ են:
Տարբեր մեկնաբանություններ` հայերից
Հայերը իրարից տարբեր մեկնաբանություններ տվեցին այս գրքին: Այն դեպքում, երբ նրանց մի մասն ասաց, թե համշենցիները հայ են` անկախ իրենց դավանանքից, մյուս մասը պնդեց, թե նրանք այլևս թուրք են:
Մի քանիսն էլ նշեցին, որ հայերը գոյություն են ունեցել նախքան Քրիստոսի ծնունդը, քրիստոնեությունն ընդունվել է հետագայում, այդ պատճառով էլ հայերին բնորոշելիս չպետք է առաջնահերթություն տրվի կրոնին:
Թողնել պատասխան