Հայկ Դեմոյանը հայոց լեզուն անարգեց, խորհրդի անդամներն էլ աջակցեցին նրան այդ հարցում. Գևորգ Յազըճյան

by

01.03.2012

Պատմաբան Գևորգ Յազըճյանը երեկ՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունից հետո, հրաժարվել է ՀՀ ԳԱԱ 004 մասնագիտական խորհրդի կողմից տասը տարի առաջ իրեն շնորհված պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից։ Այս մասին Լուրեր.com-ի թղթակցին հայտնել է ինքը՝ պատմաբանը։

«Ես հայտարարում եմ, որ այլևս պատմական գիտությունների թեկնածու չեմ, ինձ այդ աստիճանը հարկավոր չէ։ Ընդգծում եմ, որ ո՛չ Հայկ Դեմոյանի, ո՛չ ռուսաց լեզվի դեմ ոչինչ չունեմ, պարզապես հայագիտական ինստիտուտի ղեկավարն իրավունք չունի ոչ հայերենով ատենախոսություն ներկայացնել. սա հայհոյանք է հայոց լեզվի նկատմամբ, Հայկ Դեմոյանը հայոց լեզուն անարգեց, խորհրդի անդամներն էլ աջակցեցին նրան այդ հարցում»,– նշել է նա։
Անդրադառնալով Հայկ Դեմոյանի՝ ռուսերենով ատենախոսություն գրելու նպատակին, այն է՝ նաև Հայաստանից դուրս լսարան գրավելու մտադրությունը, պատմաբանը նշել է, որ լսարան գրավելու նպատակով նպատակահարմար է հրատարակել գրքեր այլ լեզուներով, սակայն ատենախոսություն՝ ոչ։

Գևորգ Յազըճյանը նաև հավելել է, որ ՀՀ ԳԱԱ-ում եղել են դեպքեր, երբ ատենախոսությունը գրվել է ռուսերենով, սակայն այս դեպքերում դրանք եղել են ճշգրիտ գիտությունների ոլորտի աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Գևորգ Յազըճյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «եթե Հայկ Դեմոյանին դոկտորական աստիճան շնորհվի, ապա նույն պահից ինքը կհրաժարվի նույն՝ 004 մասնագիտական խորհրդի կողմից տասը տարի առաջ իրեն շնորհված պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից և հավաստող փաստաթուղթը կշպրտի նրանց երեսին»։

Նշենք նաև, որ երեկ՝ փետրվարի 28-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը և, չնայած որ ելույթ ունեցողներից շատերը, բացի ատենախոսությունը ռուսերենով գրելու փաստի բացասական կողմից, մատնանշեցին նաև մի շարք գիտական թերացումներ, որոնք տեղ էին գտել ատենախոսության մեջ, նրան շնորհվեց դոկտորի աստիճան՝ 12 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների ընդհանուր հաշվարկի արդյունքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: