ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ, 30 Ապրիլի
Ըստ Արմեն Այվազյանի, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ը հայկական պետականության փուլային պարտության ծրագիր է
Հայաստանի համար մեկ թշնամու` Թուրքիայի, հետ տարվող չհաշվարկված ու աղետներով հղի ներկա պարտվողական քաղաքականությունը սկզիբ է առնում ՀՀ առաջին նախագահի պարտվողական գաղափարախոսությունից: Նման կարծիք «Հայ-թուրքակական միջպետական ներկա գործընթացի եւ այսպես կոչված ճանապարհային քարտեզի մասին» խորագրով ապրիլի 30-ի քննարկմանը հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ըստ նրա, հայ-թուրքակական «Ճանապարհային քարտեզ»-ը այլ բան չէ, քան «հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր», իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է:
Ա.Այվազյանի խոսքերով, հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում, մասնավորապես, վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ:
«Ապրիլի 23-ին հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ի հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին, խորհրդանշելով Հայաստանի երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային եւ գաղափարական վախճանը: Այդ օրը մենք զարթնել ենք այլ Հայաստանում, մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում»,- ասաց Ա.Այվազյանը:
Նրա կարծիքով, այս պայմաններում անհրաժեշտ է ձեռնարկել հետեւյալ քայլերը. ՀՀ արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ի անհապաղ դադարեցում, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցում` մինչեւ վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը:
PanARMENIAN.Net, 30 Ապրիլի
Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ
Այսօր «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հայ հասարակայնության մասնակցությամբ կայացավ «Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ներկա վիճակը եւ «ճանապարհային քարտեզը» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների եւ մտավորականության ներկայացուցիչներ:
«Ինչպես ցույց է տվել մեր կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցումը, հայ հասարակայնության ներկայացուցիչներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, շատ անհանգստացած եւ վրդովված են հայ-թուրքական միջպետական բանակցությունների գործընթացով, որն անվանվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»,- ասել է «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, իշխանությունների հակահայկական քաղաքականության պատճառով հնարավոր է դարձել Հայաստանի կողմից նախապայմանների ընդունումը, որոնք պարտադրվում են Թուրքիայի կողմից: Արմեն Այվազյանը հիշատակեց պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, Թուրքիայի այժմյան տարածքների ճանաչումը եւ ընդգծեց Թուրքիայի առանձնահատուկ ուշադրությունը նոր հայկական ԱԷԿ-ի շինարարության նկատմամբ:
«Հայաստանի համար շատ վտանգավոր է այն փաստը, որ Թուրքիան ձգտում է դառնալ Հայաստանի նոր ԱԷԿ-ի բաժնետերը: Դա առաջին հերթին սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը»,- հայտարարեց Այվազյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ապրիլի 24-ի նախօրեին, երբ ողջ աշխարհի հայությունը սգալու էր Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումը բոլորովին անտեղի էր:
Իրենց կարծիքը հայտնեցին նաեւ մտավորականության, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդության ներկայացուցիչները: Քննարկման վերջում ընդունվեց փաստաթուղթ, որի տակ կարող էին ստորագրել բոլոր ցանկացողները:
«2009-Ի ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԱՐԹՆԵԼ Է ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
«Ապրիլի 23-ին հրապարակվել է իր բովանդակությամբ անհայտ, սակայն ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:
Ըստ նրա, ապրիլի 24-ի նախօրեին այդ հայտարարության հրապարակումը կատարվել է Թուրքիայի պահանջով մի քանի պատճառներով` «փորձում է ստվերել հայերի համար ապրիլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը, նվաստացնել հայության ազգային արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստել հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծված հրաժարմանը, ինչպես նաև, համաձայնագիրը նպաստել է, որ ԱՄՆ նախագահը չգործածի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը» և այլն:
«Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլիացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօերին, այդ կապիտուլիացիայի առաջին ակտն է: Այս ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատազրկված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում են վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ասաց նա:
Նրա խոսքով, 2009-ի ապրիլի 23-ին հայ ժողովուրդը զարթնել է այլ Հայաստանում, «մի երկրում, որը հայտնվել է թշնամում դիվանագիտական և գաղափարական ճիրաններում»: Նա առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը. «Հայաստանի արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» անհապաղ դենոնսացիա, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցնում, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցում»:
ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՎ ՌՈՄԱՆՏԻԿ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ
«Երբ որ պետք է լինում, մեր իշխանությունները դառնում են զգացմունքային: Օրինակ, ինչու հանկարծ շատ մարդիկ, որոնք կոչ են անում մեր ժողովրդին շատ չշարժվել ազգային զգացմունքներով, հանկարծ մոռանում են ոչ զգացմունքային «Ցեղասպանություն» բառը ու անցնում են զգացմունքային «Մեծ եղեռն» բառակապակցության գովաբանմանը` ասելով, թե դա համարյա նույն բանն է (խոսքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հնչեցրած «Մեծ եղեռն» բառակապակցության մասին է)»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը:
Նա չի հասկանում քաղաքական գործիչների ռոմանտիզմը: Ըստ նրա, Հայաստանն այսօր կրկնում է 1909-15 թթ. քաղաքական գործիչների սխալները: Այն ժամանակ, ինչպես նշեց նա, ասում էին, որ 20-րդ դարն առաջընթացի դար է, ջարդեր չեն կարող լինել, իսկ այժմյան գործիչներն էլ ասում են` 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: «Հայերի համար ցանկացած նոր դար երազանքների, հեքիաթների դար է: Իսկ հետո, երբ դարն անցնում է, մի նոր հուշարձան են կառուցում ու լաց ու կոծ են անում: Չի կարելի պարեբարաբար նման փորձությունների ենթարկել սեփական ազգը»,- ասաց նա:
Ըստ նրա, այս վիճակից ելնելու համար պետք է անհապաղ ընդունել Ազգային անվտանգության իրական հայեցակարգ` նոր մարտահրավերներին դիմագրավելու համար:
Հ. Մեսրոբյանը կարծում է, որ պատմական հիշողության, Ցեղասպաության, ղարաբաղյան հակամարտության հետ կապված շատ-շատ հարցերը պետք է հասարակական քննարկման առարկա դառնան, քանի որ վերաբերում են բոլորին` հայերին, ղարաբաղցիներին, սփյուռքահայերի:
Ապրիլի 22-ին (թեև ինքը պնդում էր ապրիլի 23) Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ստորագրած հայտարարության մասին էլ նշեց. «Հայաստանը մեսիջ ուղարկեց ողջ աշխարհին, որ Ցեղասպանությունը իր համար դառնում է սակարկության առարկա, ինչպես նաև Ցեղասպանության հետևանքները: Սա նշանակում է` ուղղակի շատ դաժան ձևով թաղել հայկական հարցն ամբողջությամբ: Այսինքն, մենք ուզում ենք ապացուցել, որ բոլոր հարցերում առևտրական ենք: 1991 թվականի դախլներից սկսեցինք, 2009-ը թվականին վաճառում ենք Հայաստանը, հիշողությունը, պատմական պահանջները, իրավաբանական փաստարկները»,- ասաց նա:
«Ռադիոլուր»
Հայկական ռոմանտիզմը վտանգավոր է. քննարկումներ «ճանապարհային քարտեզի» շուրջ
Մինչ հայրենի իշխանությունները, ի վերջո, կպատռեն «ճանապարհային քարտեզի» խորհրդավորության քողն ու կգաղտնազերծեն առեղծվածային այս փաստաթղթի նշանակությունն ու բուն բովանդակությունը, փաստաթղթի վերաբերյալ ամենատարբեր ենթադրությունները, կանխատեսումներն ու մեկնաբանություններն անպակաս կլինեն:
Կարծիքներն առայժմ բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ լավատեսների, ովքեր համոոզված են, որ փաստաթուղթը, այնուամենայնիվ, անվնաս է ու մեզ խոստանում է լուսավոր ապագա, եւ, այսպես ասած՝ հոռետեսների, որոնց կողմից, հիմնականում, ահազանգեր ու սթափության կոչեր են հնչում:
Նման կոչեր էլ հնչել են այսօր «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնած քննարկման ընթացքում, ինչպես նաեւ «Դե ֆակտո» ակումբում:
Վերջինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար ու, ինչպես այսօր բացահայտվեց, նաեւ գաղթականի թոռ Ռուբեն Թովմասյանի արտահայտած դիրքորոշումը կոշտ էր ոչ միայն «ճանապահրայի քարտեզ» կոչվածի նկատմամբ, այլեւ հայ-թուրքական մերձեցմանն ընդհանրապես:
«Թուրքական քաղաքականությանը վստահել չի կարելի, ցեղասպանությունը նրանց արյան մեջ է»,- համոզված է կոմկուսի առաջնորդը, ում ձեւակերպմամբ ստեղծվել է աշխարհաքաղաքական մի իրավիճակ, որտեղ խաղաքարտին են հայտնվել տարբեր երկրների շահերը, իսկ Հայստանի շահն առայժմ խիստ անորոշ է:
Միաժամնակ՝ Ռուբեն Թովմասյանը կոչ արեց իշխանություններին վերջապես գաղտնազերծել այն փաստաթուղթը, որն ալեկոծել է ողջ հայությանը:
Առեղծվածային այս «քարտեզին» էր նվիրված նաեւ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնած քննարկումը:
Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված այսօրվա գործողությունները Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն այսօր որակեց տեղապտույտ£ Ըստ նրա՝ Հայաստանի շահի մասին խոսելն այս դեպքում, ընդհանրապես ավելորդ է:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն այս հարաբերություններում հայկական կողմի դրսեւորած ռոմանտիզմը ոչ միայն անհասկանալի, այլեւ վտանգավոր է համարում
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի ձեւակերպմամբ՝ հայ- թուրքական «ճանապարհային քարտեզն» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն էր:
7or.am, 30.05.2009
Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն»
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացը և այսպես կոչված Ճանապարհային քարտեզը» թեմայով հասարակական քննարկում էր կազմակերպել Էրեբունի պլազայում, որտեղ հայտարարություն էր տարածել, պահանջելով՝ «անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են «ճանապարհային քարտեզի» ընդունմանը»։
Ինչ վերաբերում է նախաձեռնությունից հետագա քայլերին, ապա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է.
-Մեր հետագա քայլերը պարզ կլինեն ստորագրահավաքից հետո, գործընթացը թող ավարտվի՝ հետո կտեսնենք։
Հռակ ատենապետ Հարություն Առաքելյանը նույնպես հորդորել է սպասել.
–Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն,–ասել է նա։
Ապրիլ 30, 2009 17:48
ՀՅԴ–ն արտգործնախարարի հրաժարականի հարցը չի քննարկել
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած քննարկման մասնակիցների արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ, «7օր»-ի հետ զրույցում ասել է.
-Մենք չենք քննարկել արտգործնախարարի հրաժարականի հարցը։ Իսկ հասարակական կազմակերպությունների պահանջը իրենց գործն է։
Ապրիլ 30, 2009 17:31
Է. Նալբանդյանի հրաժարականի համար Է. Շարմազանովը որևէ հիմք չի տեսնում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։
Այս կապակցությամբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ հարգում է քաղաքական բազմակարծությունը և կարծիք հայտնելու մարդկանց իրավունքը, սակայն չի կիսում նրանց պահանջը։
-Այս ընթացքում արտգործնախարարությունը որոշակի հաջողությունների հասել է նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում։ Դրա վառ ապացույցը վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նաև Ամերիկայի պետդեպարտամենտի հայտարարությունն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատի առանց նախապայմանների։ Դա այն դրույթն է, որի մասին մշտապես խոսել է հայկական կողմը։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ արտգործնախարար պրն. Նալբանդյանը հրաժարական տա,- ասել է Է. Շարմազանովը։
Արամ Սաֆարյանն Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի համար պատճառներ չի տեսնում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, ՀՌԱԿ կուսակցությունը և մի շարք այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։
Այդ կապակցությամբ՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7 օր»-ին ասել է.
-Ես զերծ կմնամ այդ կապակցությամբ որևէ հայտարարություն անելուց։ Դրա համար առայժմ պատճառներ չեմ տեսնում։
Ապրիլ 30, 2009 19:53
Լևոն Զուրաբյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի մասին
«Ինչպես եք գնահատում մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպությունների՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը»,- «7օր»-ի հարցին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
-Մենք ամբողջ իշխանության հրաժարականն ենք պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մեր պահանջն ավելի մեծ է. մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ,- ասել է Լ. Զուրաբյանը։
Aravot.am, 01.05.2009
«ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է»
«Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ երեկ նման կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը
«Ճանապարհային քարտեզ». այս արտահայտությունը վերջին շաբաթվա ընթացքում ամենաշրջանառվողներից է: Երեկ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հասարակական քննարկում՝ հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի եւ, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, որին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: «Առավոտի» հետ զրույցում պարզ դարձավ, որ նրանց մեծամասնությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բացասական դիրքորոշում ունի: Օրինակ՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նկատեց. «Այն, ինչ կատարվում է հիմա հայ-թուրքական հարաբերություններ կոչված գործընթացում, կարելի է Հայաստանի համար որակել որպես տեղապտույտ: Որեւէ օգուտ չկա, չկա ազգային շահ, սա ուղղակի խայտառակություն է…»: Անդրադառնալով խնդրահարույց այս փաստաթղթի թափանցիկության հարցին, պարոն Առաքելյանն ասաց. «Վարչապետը ճամարտակում էր, մեծ-մեծ խոսում, որ ոչ մի գաղտնիք չի մնալու: Աբսուրդ է այն, որ մինչեւ այսօր «ճանապարհային քարտեզը» կամ շվեյցարական փաստաթուղթը գաղտնիք է. ի՞նչ են արել՝ դեռ ոչ մեկին հայտնի չէ, դեռ մուննաթով էլ խոսում են, թե բոլորն իմանալու են դրա մասին…. բայց ե՞րբ, ինչի՞ մասին է խոսքը՝ չգիտենք: Այնինչ, թուրքական կողմը՝ գեներալները երեկ շտապեցին հանգստացնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցով… Այնինչ, նույն վարչապետը, որ այս գործից ընդհանրապես բան չի հասկանում, փորձում էր ձեւակերպել, որ Ղարաբաղն այս հարցում չկա»: Հ. Առաքելյանը հարցերի լուծման ճանապարհ է համարում այն, որ ԼՂՀ հարցի լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն միջազգային դատարան. «Ի դեպ, Ադրբեջանը երեկվանից գործընթաց է սկսել՝ Ղարաբաղի հարցը միջազգային դատարան տեղափոխելու … Ախր մենք զոհից դարձել ենք ագրեսոր՝ Վարդան Օսկանյանի վարած քաղաքականության պատճառով»:
Զրուցեցինք նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, որը նշեց. «Մտահոգիչ է այն, որ թուրքերը սկզբնական փուլում բանակցությունների ժամանակ որոշեցին նախապայմաններ չդնել, բայց բանակցությունների զարգացմանը զուգընթաց՝ այլ ձեւակերպումներով, նույն նախապայմանը ներկայացրին Հայաստանին: Մտահոգիչ էր նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը. նա հիշեցրեց վարչապետ Էրդողանի խոսքերը՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, մենք սահմանը չենք բացի՝ շեշտելով, որ հարցը Ադրբեջանի շահերն անտեսելու գնով չպետք է լուծվի: Այստեղ պիտի հաշվի առնել միջազգային գործոնների դերը: Հայաստան-Թուրքիա շփումներն անընդհատ ողջունվում են՝ համարձակ քայլ որակվելով: Այսինքն՝ նախաձեռնությունն ավելի շատ ոչ թե հարաբերվող անմիջական կողմերի, այլ միջազգային ուժերի ձեռքում է»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում, հայկական հարցի փոշիացումն է: Մենք գործ ենք ունենում մի թշնամական պետության հետ՝ չկառուցելով մեր ազգային անվտանգության համակարգը: Մենք մտնում ենք մի մեծ խաղի մեջ, որտեղ ոչ թե խաղացող, այլ կատարող ենք: Իսկ այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ ցանկացած ելք կարող է լինել ի վնաս Հայաստանի: Ցանկացած փաստաթղթից կարելի է ինչ-որ կերպ հրաժարվել. կա գրագետ հրաժարվելու ձեւ եւ ձեւ, երբ քո դեմքը միջազգային հասարակության աչքին «վատանում» է: Մտավախություն ունեմ, որ վերջինն էլ կլինի»: Այնուհետեւ զրուցակիցս վրդովվեց. «Մենք կրկնում ենք 1909-1915թթ. սխալները: Եթե այն ժամանակ ասում էինք՝ 20-րդ դարն առաջընթացի դար է, այդ ժամանակ չեն կարող լինել ջարդեր, ապա հիմա ասում ենք՝ 21-րդ դարում փակ սահմաններ չկան: Ստացվում է՝ 20-րդ եւ 21-րդ դարերը ընդամենը մեկ մասնիկով են տարբերվում իրարից»: «Ճանապարհային քարտեզի» մասին էլ պարոն Մեսրոբյանն ասաց. «Փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 23-ին, ընդունենք՝ գաղտնիք չկա, իսկ ո՞ւր է փաստաթուղթը: Ի՞նչն է պրոբլեմը. թարգմանության խնդի՞ր կա: Գուցե սա մեր վերնախավի ոչ պրոֆեսիոնալի՞զմն է… Իրականում պատճառն այն է, որ այդ փաստաթուղթն ունի իրավաբանական որոշ հետեւանքներ: Ցանկացած գրագետ իրավաբան միշտ էլ կարող է չեզոք փաստաթղթից դիվիդենդներ կորզել»:
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն իր ելույթում ասաց. «Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է: Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաեւ Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը…»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Yerkir.am, 05.05.2009
Արթնացանք թշնամու ճիրաններում
«Ապրիլի 23-ին մենք արթնացանք այլ Հայաստանում` մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում: Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին` խորհրդանշելով Հայաստանի երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային եւ գաղափարական վախճանը»,- ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:
Փաստորեն, մեր իշխանությունները նահանջեցին ու նահանջեցին խայտառակ կերպով` ընդունելով թուրքի առաջադրած նախապայմանները, այն էլ` «ոչ նախապայմանային» խաղում:
Բովանդակությամբ անհայտ «ճանապարհային քարտեզն» ունի լուրջ հակահայկական բնույթ, եւ ակնհայտ է, որ հրապարակվել է Թուրքիայի պահանջով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հենց նախօրեին: Այս քայլով փորձ է արվում ստվերել հայերի համար ապրիլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը եւ ապրիլ ամիսը զուգորդել ոչ թե Թուրքիայի դեմ հայության բողոքի ու պայքարի, այլ հայ-թուրքական «հաշտեցման» հետ եւ հայ ժողովրդին բարոյապես նախապատրաստել ազգային շահերից հետագայում հրաժարվելու ծրագրին:
Իսկ բացի հեռահար նպատակներից, ունեցանք նաեւ շոշափելի հետեւանքներ. «Ժողովրդի թիկունքում կնքված այդ համաձայնագիրը նպաստեց նաեւ ԱՄՆ նախագահի խոստմնադրժությանը` ապրիլի 24-ի նրա հայտարարության մեջ իրավական կշիռ ունեցող «Հայոց ցեղասպանություն» բառեզրույթը չգործածելուն: Անապահովության զգացում առաջացրեց հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության լայն զանգվածների մեջ»,- նշեց Ա. Այվազյանը:
«Ճանապարհային քարտեզի» հրապարակումը ենթադրում է մեկ այլ նախապայմանի ընդունում` ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության կողմից Թուրքիայի ներկա սահմանների ճանաչում եւ մեզ հասցված աղետալի վնասի դիմաց փոխհատուցման (տարածքային եւ այլ) պահանջից հրաժարում: Ապրիլի 24-ի իր ուղերձում ՀՀ նախագահը, խոսելով Մեծ Եղեռնի մասին, չհիշատակեց Արեւմտյան Հայաստանը` ցեղասպանության իրականացման հիմնական տարածաշրջանը:
Հաշվի առնելով ՀՀ նախագահի դիտավորյալ այս բացթողումը, ինչպեսեւ նրա նախորդ հայտարարությունները Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու եւ Արեւմտյան Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին համարելու մասին, ըստ քաղաքագետ Ա. Այվազյանի, կարելի է եզրակացնել, որ մեր իշխանությունը փորձում է Արեւմտյան Հայաստան տերմինը ջնջել ինչպես իրավաքաղաքական բառապաշարից, այնպես էլ պատմաքաղաքական գիտակցությունից. «Հարված հասցնելով Հայաստանի արեւմտյան մասը բռնազավթված հայրենիք համարելու բնական եւ ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ ընկալումին, գիտակցում են դա թե ոչ, մեր պետության ղեկավարները քայքայում են հայության աշխարհընկալման ողջ համակարգը, դրանով իսկ նպաստելով թուրք-ադրբեջանական դաշինքի` Հայաստանը ոչնչացնելու հեռահար նպատակներին»: Իսկ բացի այս` Հայաստանի բռնազավթված արեւմտյան մասից հրաժարումը սեպ է խրում ինչպես Հայաստանի ներսում քաղաքական վերնախավի եւ ժողովրդի լայն զանգվածների միջեւ, այնպես էլ Սփյուռքահայության եւ ՀՀ իշխանությունների միջեւ:
Եվ ամենակարեւորը` «Հայաստանը զրկվում է միջազգային ասպարեզում Թուրքիայի դեմ ճնշում կիրառելու կռվանից, միաժամանակ, անզեն մնալով նույն Թուրքիայի կողմից իրեն ներկայացվող` Արցախն իբր բռնազավթելու չդադարած մեղադրանքների առջեւ»:
Ինչպես նշեց քաղաքագետը, «ճանապարհային քարտեզը» հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր է, որի մի մասը կարող է լինել նաեւ Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը. «…սրա մասին են վկայում վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ Թուրքիայի անվտանգության խորհրդի ապրիլի 28-ի որոշումը, որը դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապում է Արցախից հայկական զորքերի դուրսբերման, այլ կերպ ասած` այս անգամ արդեն արցախյան ճակատում Հայաստանի միաժամանակյա կապիտուլյացիայի հետ»:
Հաշվի առնելով տեղի ունեցող եւ ունենալիք հայավնաս իրողությունները` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ապրիլի 30-ին հրապարակեց մի հայտարարություն, որին իրենց ստորագրությամբ միացան մի շարք կազմակերպություններ եւ այս խնդրով մտահոգ անհատներ:
Հայտարարությունը հետեւյալն է. «Մենք` հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած եւ վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով եւ հատկապես ս.թ. ապրիլի 23-ին հրապարակված` իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»: Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը եւ նրանց կողմից պահանջների ուղղակի ոտնահարումը:
Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից` 1. անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»,
2. անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիայի հետ տարվող բոլոր բանակցությունները` մինչեւ վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը եւ չստանձնի դրա հետեւանքները վերացնելու պատրաստակամությունը,
3. անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին եւ պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունմանը,
4. հրահանգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` մինչեւ ս.թ. մայիսի 7-ը (Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը) մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաեւ սահմանված կարգով եւ ժամկետներում այն ընդունել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խորհրդարաններում` հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Hetq.am, 30.04.2009
Աստղիկ Խաչատրյան
Արտգործնախարարի հրաժարականը ելքերից մեկն է
«2009թ ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական և գաղափարական ամուր ճիրաններում: Այս պայմաններում կարծում եմ, որ այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը, ՀՀ արտգործնախարարի հրաժարականն է, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցումը, մինչև վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական հարաբերությունների դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը»,-հայտարարեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը այսօր հրավիրված հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացին վերաբերող քննարկման ժամանակ:
Արմեն Այվազյանի խոսքերով` Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչներ, հաշվի չառնելով հայ ժողովրդի կենսական շահերը, ընդունել են Թուրքիայի կողմից վաղուց առաջադրվող նախապայմանները. «ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների ներհայկական լսարանի համար հնչեցվող ճառերն ու հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են միջազգային ասպարեզում նույն պաշտոնյաների իրական քայլերին և հայտարարություններին»,-համոզված է նա:
Նրա կարծիքով` իշխանությունը համաձայնել է ստեղծել հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողով Հայոց ցեղասպանության իրողությունը վիճաբանության առարկա դարձնելու համար, որով միջազգային ասպարեզում կասկածի տակ է դրվելու է Հայոց ցեղասպանության փաստը:
«Առհասարակ պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթական երթը տորպեդահարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն թույլ տվեց իրեն ներքաշել մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ, որի ընթացքում որևէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ չի ստորագրել»,- մեկնաբանեց Արմեն Այվազյանը:
Արմեն Այվազյանին առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացություն անել, որ Հայասատանի իշխանությունները պատրաստվում են ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները` հրաժարվելով տարածքային և քաղաքական փոխհատուցումներից:
«Խոսքը վերաբերում է Կարսի պայմանագրի վերահաստատմանը, անկախ նրանից` հիշատակվելու է այդ պայմանգիրը բուն տեքստում, թե ոչ»,- ասաց նա:
Արմեն Այվազյանը համոզված է, որ իշխանությունները տեղի են տվել նաև Թուրքիայի գաղտնի նախապայմանին` հրապարակայնորեն հայտարելով իրենց համաձայնությունը` թույլ տալու թուրքական ընկերություններին դառնալ Հայկական ատոմակայանի բաժնետեր:
«Դրա հետևանքով Հայաստանի ազգային անվտանգության համակարգը դադարում է իր գոյությունը, խաթարվում է հայ ժողովրդի հոգեբանական անվտանգությունը, քողարկվում է Թուրքիայի թշնամի լինելը, դյուրացվում են թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունները»,- շարունակեց Արմեն Այվազյանը:
Իսկ ինչ վերաբերում է «իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «Ճանապարհային քարտեզին», ապա դրա հրապարակումը, ըստ Արմեն Այվազյանի, եղել է Թուրքիայի պահանջով` «նվաստացնելու հայության արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստելու հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծած հրաժարման նպատակով»:
Արմեն Այվազյանը նշեց, որ պատրաստել են իրենց պահանջները ներառող մի հայտարարություն, որը կտեղադրվի կենտրոնի կայքում և հայ-թուրքական հարաբերություններում առկա մտահոգությունները կիսողները կարող են միանալ հայտարարությանը:
7or.am, 01.05.2009
Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն»
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացը և այսպես կոչված Ճանապարհային քարտեզը» թեմայով հասարակական քննարկում էր կազմակերպել Էրեբունի պլազայում, որտեղ հայտարարություն էր տարածել, պահանջելով՝ «անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են «ճանապարհային քարտեզի» ընդունմանը»։
Ինչ վերաբերում է նախաձեռնությունից հետագա քայլերին, ապա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է.
-Մեր հետագա քայլերը պարզ կլինեն ստորագրահավաքից հետո, գործընթացը թող ավարտվի՝ հետո կտեսնենք։
Հռակ ատենապետ Հարություն Առաքելյանը նույնպես հորդորել է սպասել.
–Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն,–ասել է նա։
Ապրիլ 30, 2009 17:48
ՀՅԴ–ն արտգործնախարարի հրաժարականի հարցը չի քննարկել
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած քննարկման մասնակիցների արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ, «7օր»-ի հետ զրույցում ասել է.
-Մենք չենք քննարկել արտգործնախարարի հրաժարականի հարցը։ Իսկ հասարակական կազմակերպությունների պահանջը իրենց գործն է։
Ապրիլ 30, 2009 17:31
Է. Նալբանդյանի հրաժարականի համար Է. Շարմազանովը որևէ հիմք չի տեսնում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։
Այս կապակցությամբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ հարգում է քաղաքական բազմակարծությունը և կարծիք հայտնելու մարդկանց իրավունքը, սակայն չի կիսում նրանց պահանջը։
-Այս ընթացքում արտգործնախարարությունը որոշակի հաջողությունների հասել է նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում։ Դրա վառ ապացույցը վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նաև Ամերիկայի պետդեպարտամենտի հայտարարությունն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատի առանց նախապայմանների։ Դա այն դրույթն է, որի մասին մշտապես խոսել է հայկական կողմը։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ արտգործնախարար պրն. Նալբանդյանը հրաժարական տա,- ասել է Է. Շարմազանովը։
Արամ Սաֆարյանն Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի համար պատճառներ չի տեսնում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, ՀՌԱԿ կուսակցությունը և մի շարք այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։
Այդ կապակցությամբ՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7 օր»-ին ասել է.
-Ես զերծ կմնամ այդ կապակցությամբ որևէ հայտարարություն անելուց։ Դրա համար առայժմ պատճառներ չեմ տեսնում։
Ապրիլ 30, 2009 19:53
Լևոն Զուրաբյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի մասին
«Ինչպես եք գնահատում մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպությունների՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը»,- «7օր»-ի հարցին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
-Մենք ամբողջ իշխանության հրաժարականն ենք պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մեր պահանջն ավելի մեծ է. մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ,- ասել է Լ. Զուրաբյանը։
Армен Айвазян и участники форума требуют отставки главы МИД Эдварда Налбандяна
Analitika.at.ua. Центр стратегических исследований «Арарат» провел в бизнес центре «Эребуни плаза» общественные обсуждения по поводу современных процессов в армяно-турецких межгосударственных отношениях и так называемой «дорожной карты».
Участниками обсуждений являются доктор политологии, директор центра стратегических исследований «Арарат» Армен Айвазян, лидер Либерально-демократической партии Армении Арутюн Аракелян, эксперт, к-т техн. наук Арутюн Месробян и директор эл. библиотеки Armenianhouse.org Карен Варданесян. В обсуждениях участвовали также общественные деятели и представители интеллигенции.
Участники обсуждений требуют отставки главы МИД Армении Эдварда Налбандяна.
«Ժամանակ», 2.05.2009
Էդիկ Նալբանդյանի սիմվոլիկ նշանակությունը
«2009թ. ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում: Այս պայմաններում այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը` ՀՀ արտգործնախարարի հրաժարականն է, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցումը, մինչեւ վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական հարաբերությունների դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը», – նախօրեին նման հայտարարություն արեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը` հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացին վերաբերող քննարկման ժամանակ:
Արմեն Այվազյանից երեկ հետաքրքրվեցինք` ինչու են պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը, եթե մեր երկրի արտաքին քաղաքականությունը ՀՀ նախագահի մենաշնորհն է, հետեւապես` նպատակահարմար չէ՞ պահանջել նրա հրաժարականը: «Ներկա պահին` մեր երկրի համար առաջնային խնդիրը ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի կապիտուլյացիոն քաղաքականության դադարեցումն է, այլ ոչ թե նախագահի հրաժարականը: Որովհետեւ կարելի է ինչ-ինչ պայմաններում հասնել նախագահի հրաժարականին, բայց տարվող քաղաքականությունը կարող է շարունակվել: Նրանք, ովքեր կարծում են, թե նախագահի հրաժարականով այս խնդիրը կլուծվի եւ այս քաղաքականությունը կլուծվի, նրանց հետ ես համամիտ չեմ: Ընդ որում` նախագահի հրաժարականը շատ ավելի բարդ ու երկարաժամկետ պրոցես է: Բայց միաժամանակ այդ բարդ խնդիրը լուծելուց հետո կարող է այդ քաղաքականությունը շարունակվել», – ասաց Ա.Այվազյանը` հավելելով, թե իր հայտարարության մեջ շեշտը դրված է ոչ թե հրաժարականի վրա, այլ` տարվող քաղաքականության դադարեցման: Իսկ եթե չեք բացառում, որ նախագահի հրաժարականով կդադարեցվի հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ ընթացող քաղաքականությունը, այդ դեպքում գուցե ԱԳ նախարարի հրաժարականի հա՞րց էլ օրակարգից հանեք, միեւնույն է, դրանից որեւէ բան չի փոխվելու: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` Ա.Այվազյանն ահա թե ինչ պատասխանեց. «Դիվանագիտական պրակտիկան այսպիսին է` եթե դու փոխում ես քո քաղաքականությունը, օրինակ` արտաքին քաղաքականության ասպարեզում, դու դա անում ես ԱԳ նախարարին փոխելով: Կամ` ինչ-որ մի դեսպանի կամ ինչ-որ կարեւոր դիրք զբաղեցնող դիվանագետի հեռացնելով: Դրանով դու ազդանշան ես տալիս, որ դու փոխել ես քո հայացքը»: Պրն Այվազյանը առաջարկեց չսեւեռվել ԱԳ նախարարի հրաժարականի վերաբերյալ իրենց բարձրացրած հարցի վրա` նշելով. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն այն սիմվոլիկ եւ պրակտիկ կետն է, որը օգնելու է լուծել մնացած չորս հարցերը»: Այդ դեպքում` ի գործ:
Հ.Մ.
Թողնել պատասխան