«Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք»

by

Հայաստան Հիլարի Քլինթոնի այցելության նախօրեին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայի վերաբերյալ«7օր»-ի հետ զրույցում  իր մեկնաբանությունն է տվել «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ Պատասխանելով հարցին՝ կարելի՞ է արդյոք այս դիվերսիան ինչ–որ կերպ կապել ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ քննարկվելու է նաև ԼՂ հակամարտությունը, Քանանյանը պատասխանել է.

–Արցախյան հիմնախնդրի շուրջը բանակցային փուլի աշխուժացման կամ տարածաշրջան այցեր ծրագրած ազդեցիկ անձանց ժամանման օրերին հրադադարի գծում իրավիճակը սովորաբար ավելի լարված է դառնում: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ «ռազմական» դիվանագիտությունն իր քաղաքական զինանոցի կարևոր գործիքն է՝ Հայաստանի և արտաքին ուժի շահագրգիռ կենտրոնների վրա ճնշում գործադրելու համար:  Ակնկալել, թե միջազգային հանրությունը մի օր զսպելու է Ադրբեջանի հարձակողական նկրտումները, անլուրջ է այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը համոզված են, որ հայկական կողմն իր քաղաքական տհաս ու ապապետական ղեկավարության պատճառով համարժեք կանխարգելիչ քայլերի չի դիմի: Բացի դրանից, հրադադարն ընդամենը արձանագրել է Ադրբեջանի ընթացիկ ծանր պարտությունը, բայց ո՛չ բնավ՝ վերջինիս փաստացի ջախջախումը:

Քանանյանը ընդգծել է, որ հիմա Ադրբեջանը  ռևանշի է ձգտում.

–Այժմ Բաքուն ռևանշի է ձգտում, իսկ մենք ստիպված ենք անընդհատ մեր երիտասարդներին կորցնել, այդ թվում և այն պատճառով, որ 1992-1994թթ. միջազգային հանրության «դատապարտությունից» սարսափած Հայաստանի իշխանությունը Տավուշի մարզում ռազմաճակատի գիծն անհրաժեշտ չափով չի շտկել՝ հակառակորդի ձեռքում թողնելով բազում կարևորագույն բարձունքներ: Իհարկե, յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք, բայց, միևնույն է, խնդիրն արմատապես և ընդմիշտ կլուծվի միայն հրադադարի գիծը Կուր գետին հասցնելուց հետո: Ներկա «կրպակատեր» իշխանիկների օրոք դա կարող է անհնարին թվալ, բայց երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո դա միանգամայն հնարավոր և իրագործելի կլինի: Ռազմաքաղաքական առումով Կուրին այլընտրանք չկա:

7or.am

One Response to “«Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք»”

  1. Suren Says:

    Թուրքը երևացող է ու կարելի է հաշվել ոչնչացված թշնամուն:
    Իսկ ի՞նչ անել ներքին թշնամու հետ : Քանիապատիկ պետք է ոչնչացնենք մեր մեջ
    ապրող, մեր դեմ (հաստատ իրանք գիտեն որ մեր դեմ են) աշխատող թաքնված ու
    բացահայտ հայ ջհուդներին:Չկարծեք թե նոր թշնամի եմ ավելացնում եղածի վրա,
    չկարծեք թե ուշադրություն եմ շեղում նյութից:
    Այսօր կամ մեր օրերում սիոնիստները այնքան վնաս են տվել հայությանը որ
    սկի թուրքը չի տվել ողջ պատյմության ընթացքում:
    Ի՞նչ լավ կլիներ Հակոբ Սանասարյանի վերջին գրքին տեղ տայիք ձեր մոտ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: