Ինչո՞ւ է իշխանությունն ավելացնում արտաքին պարտքը

by

Մինչև 2008թ. Հայաստանի արտաքին պարտքը 1,4 մլրդ դոլարի կարգի էր։ Այսինքն՝ մեր երկրի անկախ դառնալուց հետո ընկած 17-ամյա ժամանակահատվածում համախառն կուտակվել էր այդքան արտաքին ֆինանսական պարտավորություն։

Սերժ Սարգսյանի նախագահ և Տիգրան Սարգսյանիվարչապետ դառնալուց հետո ՀՀ արտաքին պարտքի չափը գրեթե եռապատկվել է՝ հասնելով մոտ մլրդ դոլարի։ Փաստորեն, քառամյա կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունն ավելի շատ պարտքային բեռ է առաջացրել ՀՀ քաղաքացիների համար, քան միասին վերցրած կար Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։

Դատելով ամենից՝ «բարեշրջիչները» չեն բավարարվում «ձեռքբերումներով» և ուզում են կրկին ավելացնել ՀՀ արտաքին պարտքը։

Ինչպես հայտնի է, «նորանշանակ» վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս այցելել էր Բրյուսել և եվրոպական կառույցներից լրացուցիչ ֆինանսական օժանդակություն խնդրել։

Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչու է կառավարությունը շարունակ ավելացնում ՀՀ արտաքին պարտքը, մանավանդ որ դրսից բերված գումարների օգտագործման արդյունավետությունը, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է ևս մեկ անգամ արձանագրել, որ ՀՀԿ ղեկավարի կողմից խնդիր է դրվել գերկենտրոնացված տնտեսություն կառուցել։ Այդ ծրագրի շրջանակներում պատերազմ է հայտարարված բիզնեսի բոլոր շերտերին՝ փոքրից մինչև խոշոր։ Իշխանությունները, իհարկե, այդ ամենը հանրությանը մատուցում են որպես «ստվերային տնտեսության, օլիգարխների և մոնոպոլիաների դեմ պայքար», բայց իրականում ձգտում են «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծել։ Բնականաբար, այս գործընթացը շատ ցավոտ է անցնում և իր ազդեցությունը թողնում տնտեսության ու ժողովրդագրական պատկերի վրա։

Նրանք, ովքեր չեն դիմանում պետության հարկային ճնշումներին և տիգրանսարգսյանական«բարեշրջումներին», փակում են բիզնեսները և արտագաղթում, իսկ նրանք, ովքեր դեռ դիմադրում են, պասիվացնում են ներդրումները։ Նկատվում է նաև կապիտալի արտահոսք։ Այս ամենի հետևանքով մեր տնտեսության ծավալները կրճատվում են և գնալով ավելի է դժվարանում բյուջեի կատարումը, բայց իշխանության ֆինանսական ախորժակը դրանից չի չափավորվում։ Ստացվում է արատավոր շրջան. որքան շատ է պետբյուջեի միջոցով փող ուզում իր ձեռքը հավաքել իշխանությունը, այնքան վատանում է բիզնեսի վիճակը, իսկ որքան վատանում է բիզնեսի վիճակը, այնքան քչանում է իշխանության տնօրինության տակ հայտնվող փողը, ինչը նրանց մղում է հարկային պրեսինգի է՛լ ավելի կոշտացման։ Դրա հետևանքով առաջանում է փողի դեֆիցիտ, որն էլ իշխանությունը փորձում է ծածկել դրսից գումար բերելով և երկրի արտաքին պարտքն ավելացնելով։

Այսպիսով՝ ՀՀ արտաքին պարտքի ավելացումն այն գինն է, որը ՀՀ քաղաքացիներս վճարում ենք Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի վատ կառավարման դիմաց՝ վերածվելով անընդհատ նոր դեղաչափի կարիք ունեցող թմրամոլ պետության ներկայացուցիչների։

Վարչապետի պաշտոնում կրկին առաջադրելով Տիգրան Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ շարունակվելու է այն կործանարար տնտեսական քաղաքականությունը, որը պատճառ դարձավ տնտեսական անկման, մարդկանց եկամուտների նվազեցման, բիզնես միջավայրի վատացման, գների աճի, արտագաղթի, կապիտալի արտահոսքի, աղքատության աճի և տարածաշրջանում  Հայաստանի դիրքերի թուլացման։

Այս իրավիճակը փոխելու համար երկրում լուրջ փոփոխության պետք է ենթարկել ինչպես ձևավորված համակարգը, այնպես էլ իշխանություններին։ Վերջին ընտրություններում ՀՀԿ–ն ցույց տվեց, որ այլևս պետք է մոռանալ քվեարկության միջոցով որևէ բան փոխելու մասին՝ անուղղակի ձևով բոլորիս հասկացնելով, որ իրական փոփոխությունների հասնելու համար այլ տարբերակ պետք է փնտրել։

Կարեն Հակոբջանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: