Ազգային բայղուշության առանձնահատկությունները

by

ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելուց հետո հայ քաղաքագիտական մտքի«կոմպը կախել» է։

Ինչպես հայտնի է, գրեթե բոլորը միաբերան պնդում էին, թեԳագիկ Ծառուկյանը տեղի է տվել Սերժ Սարգսյանիճնշումներին ու շուտով կհայտարարի ՀՀԿ–ին միանալու մասին։ Սակայն այդպես չեղավ, ինչը հունից հանեց «փորձագետ»կոչվածներին, պալատական «վերլուծաբաններին» ու«քաղաքական գործիչ» ինքնահռչակվածներին։

Հիմա էլ նույն մարդիկ, գերի դառնալով իրենց«կանխատեսումներին», գրեթե միաբերան պնդում են, թե իրենք չեն սխալվել, և ԲՀԿ–ն կոալիցիա կմտնի ու Սերժին կմիանա նախագահական ընտրություններից հետո։ Նկատենք, որ սա ավելի մառազմատիկ «կանխատեսում» է, քան մինչև այս էր արվում։

Միայն քաղաքականապես անմեղսունակները կարող են պնդել, թե ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ կոալիցիա կկազմի 2013թ. ընտրություններից հետո։ Խոսքս տվյալ դեպքում չի վերաբերում այն «վերլուծություններին», որոնք պատվիրվում են նախագահական նստավայրի կողմից։ Հաճախորդներն այդպիսի տեսակետները տարածում են «ի պաշտոնե»։Ինձ տվյալ դեպքում հետաքրքրում ու մտահոգում են այլոց գնահատականները։ Եթե մարդն իրեն ընդդիմադիր քաղաքական գործիչ կամ անկախ փորձագետ է համարում և միևնույն ժամանակ նշում է, թե Ծառուկյանը Սերժին կմիանա նախագահական ընտրություններից հետո, ապա, կամա թե ակամա, համոզվածություն է հայտնում, որՍերժ Սարգսյանն անպայման վերարտադրվելու է։

Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են իրենց Սերժ Սարգսյանի հակառակորդ համարողները, ժողովրդին պայքարի կոչ անողներն ու այս համակարգը փոխել ցանկացողները դեմքի լուրջ արտահայտությամբ նշում, թեԾառուկյանը կանգնելու է ՀՀԿ ղեկավարի կողքին, սակայն՝ ընդամենը ամիսներ անց, երբ Սերժը կվերարտադրվի։

Հարգելի՛ պարոնայք ու մասամբ նաև տիկնայք, եթե դուք անհույս գործ եք համարում Սերժ Սարգսյանին փոխելը, ապա ինչո՞ւ եք ժողովրդին խաբում ու այս իշխանությանն ընդդիմանալու կոչեր անում։ Այս ի՞նչ հիասթափության սերմանում է։ Այս ի՞նչ բայղուշություն է, երբ ամեն ինչ կորած է համարվում։ Չէ՞ որ եթե դուք վստահ եք, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ–ն միանալու է նախագահին, ուրեմն վստահ եք նաև, որ Սերժը կրկին նախագահ է դառնալու. այ քեզ կռկռոց։

Չգիտեմ, թե արդյոք գիտակցվա՞ծ են ԲՀԿ–ի մասով նման «կանխատեսումներ» անում մեր «առաջադեմ»փորձագետներն ու «ընդդիմադիր» գործիչները, բայց նրանց արածը լավագույն դեպքում բայղուշություն է և հոռետեսության սերմանում։ Այնպես որ, լավ կլինի, եթե որոշ մարդիկ խոսելուց առաջ երբեմն մտածեն, հետո նոր բացեն բերանները։

Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը, հասկանալի պատճառներով, ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու դրդապատճառ ուներ նախագահական ընտրություններից առաջ։ Դա նրան չհաջողվեց, և եթե ՀՀԿ ղեկավարին կրկին հաջողվի շրջիկ խմբերով տոկոսներ ստանալ հաջորդ տարվա ընտրությունների ժամանակ ու մարսել արդյունքները, ապա նա ԲՀԿ–ի կարիքը չի ունենա։ Ավելին՝ Բաղրամյան 26–ում Սերժ Սարգսյանի վերստին հայտնվելուց հետո առաջին թիրախը, կրկին հասկանալի պատճառներով, հենց Գագիկ Ծառուկյանն ու իր թիմն է լինելու։ Չհասկանալ սա՝ նշանակում է ոչինչ չհասկանալ Հայաստանի ներքաղաքական վիճակից։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է իրեն պահելու ԲՀԿ–ն, ապա իմ կարծիքով այդ ուժը Սերժ Սարգսյանին չի՛ սատարելու նախագահականի ժամանակ (Ծառուկյանի հայտնի հայտարարության մեխը հենց դա էր)։ Ոչ միայն չի սատարելու, այլև ամեն ինչ անելու է, որ ներկա նախագահը չվերարտադրվի, և հետևաբար՝ որևէ պարագայում ԲՀԿ–ն չի կարող Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել՝ առավելևս նախագահական ընտրություններից հետո։ Ինչպես ասում են՝ ԲՀԿ–ն կա՛մ իր գործունեությունը կշարունակի վահանով, կա՛մ կհայտնվի վահանի վրա։ Ուրիշ տարբերակ չկա։

Կարեն Հակոբջանյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: