Օլիգարխները մնան՝ մեր երկիրը չի դիմանա

by

Քաղաքագետ Նվարդ Մանասյանն, անդրադառնալով Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցածին, lragir.am-ի թղթակցին ասել է, որ սա անպատժելիության տրամաբանական շարունակությունն է ավելի գազազած ու բացահայտ եղանակով, ինչը վկայում է, որ թքած ունեն պետության վրա, իրենք իրենց գժի թուղթն ընտրություններում մատուցած ծառայություններով գնել են և անում են այն, ինչ կուզեն:

«Նույնիսկ հարգելով անմեղության կանխավարկածը, այս դեպքում չեմ կարողանում չխախտել սկզբունքը, քանի որ անցյալի այլ դեպքերում էլ հաճախ սպանության առեղծվածը համակարգը հանգուցալուծել է ինքնասպանությամբ, էլ չասեմ դատական համակարգի ճգնաժամը, երբ ՀՀ քաղաքացին որևէ ատյան դիմել չի կարող` պետության առևանգված լինելու պայմաններում», ասել է Նվարդ Մանասյանը՝ վստահաբար նշելով, որ կասեն հանցակազմ չկա: Բայց նորից և նորից վստահության ճգնաժամի մասին է խոսքը, երբ բոլոր ինստիտուտներն այնքան են մաշվել հասարակության ու հանրային շահին ծառայելու տեսանկյունից, որ ակամայից մտածում ես, թե հանցակազմ կա, բայց չեն հրապարակի: Նրա խոսքով, կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը ՀՀԿ պատգամավոր է ու այնտեղ է հայտնվել ոչ առանձնահատուկ մտավոր կարողությունների, կրթվածության ու հասարակական գործունեության համար, այլ հավանաբար այլ արժանիքների համար, որոնք ամենայն հավանականությամբ թույլ են տալիս պետության հետ հարաբերվել օրենքից դուրս, այս դեպքում օրենքից վեր կարգավիճակով:

«Նման պայմաններում որպես ՀՀ քաղաքացի ես ոչ մի երաշխիք չունեմ, որ նախաքննությունն անկաշկանդ կլինի, իսկ Ֆեմիդան էլ՝ կույր: Մեր դեպքում խեղճը վախից սուր տեսողությունը վերագտել է, որպեսզի Աստված մի արասցե, որոշ մարդկանց ոտքը չտրորի: Բայց դժվար է լինելու, որ օլիգարխները մնան՝ մեր երկիրը չի դիմանա», ասել է Նվարդ Մանասյանը:

Նրա խոսքով, բոլորը հասկանում են այս իրավիճակի համակարգային փակուղայնությունը և տարածաշրջանային բարդացող իրադրությունը: Այս համակարգն այնքան է էնտրոպվել, որ այլևս իմաստակիր պրոցես չի նկարագրում, իսկ դա նշանակում է՝ տրանսֆորմացիան մոտ է: Իսկ թե ինչպիսին կլինի այն, մեծապես կախված է հասարակությունից ու առաջնորդող նվիրյալ ու բանիմաց հայրենասերներից: «Հուսամ՝ երկար չենք սպասի», եզրափակել է նա:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: