«Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը»

by

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում նշում են զինված ուժերի ստեղծման 94-ամյակը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներքին լսարանին ուղղված բոցաշունչ ելույթ է ունեցել, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ներկայիս Ադրբեջանում բանակաշինության գործընթացը սկսվել է 1993 թվականին, և այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր: Այդ ընթացքում ստեղծվել և ուժեղացվել է կանոնավոր բանակ: Ադրբեջանական բանակը ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակներից մեկն է: Մեր բանակի նյութա-տեխնիկական բազան զգալիորեն ամրապնդվել է:

Ռազմական ծախսերն աճում են ամեն տարի: Պետբյուջեում ռազմական ծախսերը զբաղեցնում են առաջին տեղը: Վերջին տարիներին ռազմական ծախսերն ավելացել են ավելի քան 20 անգամ և ներկայումս հասել են 3.6 միլիարդ դոլարի: Բնականաբար, դա հնարավոր է եղել մեր տնտեսական հաջողությունների շնորհիվ: Վերջին տարիներին Ադրբեջանը տնտեսական տեսանկյունից աշխարհի ամենաարագ զագացող երկիրն է:

Եվ դա բնական է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Գոյություն ունի հրադադարի ռեժիմ, սակայն կնքված չէ խաղաղության համաձայնագիրը: Դրա համար էլ պատերազմական պայմաններում ապրող երկիրը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի բանակային հարցերին: Մենք հետագայում նույնպես կավելացնենք բանակին, բանակաշինությանը և զինծառայողներին ուղղված մեր ուշադրությունը:

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի ու պատմական մասն է: Ողջ աշխարհն է տեղյակ այդ մասին: Ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դրա համար էլ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի դիրքերն ամուր են: Սակայն, դժբախտաբար, ժամանակակից աշխարհում խախտվում են միջազգային իրավունքի նորմերը:

Ադրբեջանը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մենք երբեք չենք հանգստանա: Մեր պետության ու ժողովրդի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է, մեր հողերի վերադարձը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Օկուպացիան երբեք չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության համար»:

1in.am

One Response to “«Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը»”

  1. Tigran Sargsyan Says:

    Այստեղ իր բացարձակ անկախ պետականություն ստեղծելու հարցը միյայն Արցախի բնակչությունն է որոշում, այլ ոչ թե ինչ որ մի Ադրբեջան: Մարդը կամ ազգը ունեն իրենց ազատության հռչակման անսահմանափակ իրավունքները:Պարզապես կա մի կարևոր հանգամանք, պետք է Արցախի տարածքը լրիվ վերաբնակեցվի տեղի բնակչությամբ, որպեսզի այն չդիտվի որպես գրավված տարածք:Իսկ հիմար ադրբեջանցիներն էլ թող խոսեն ինչքան կուզեն,միևնույն է նրանք ոչինչ հետ չեն ստանա այլևս: Եվ ընդհանրապես, հարցը մարդկային կամ զենքի քանակի մեջ չէ, այլ որակի: Թուրքը չգիտի, թե ինչի համար կռվի, իսկ հայը գիտի, որ իր պապական հողերն է հետ վերցնում: Իհարկե ցանկալի բան չե պատերազմը, սակայն եթե նրանք նորից փորձեն խարդախության ճանապարհով ներխուժել, այս անգամ արդեն ամեն հայ արորդի իր ազնիվ պայքարը կմղի բռնակալի դեմ ու երևի արդեն Բաքու կմտնի:Շատ կարևոր է ազգային միասնությունը, վերջապես բոլորը պիտի հասկանան դա, մենք այլևս ուրիշ ճանապարհ չունենք:Մեր պապենական հողը մեզ չի ների:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: