ՀՅԴ այլընտրանքային ժողով

by

ՀՅ Դաշնակցությունը անհամբեր եւ հույսով սպասում է Հայաստանի Գերագույն մարմնի ժողովին, որի հետ են կապվում կուսակցության ապագայի մասին շատ պատկերացումներ: Որքան հայտնի է, Գերագույն մարմինը նույնիսկ ներկայիս կազմով որոշ սկզբունքային որոշումների հարցում բնավորություն է ցուցաբերել եւ ազդանշան է տվել կուսակցության անդամներին քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին:

Դա, անշուշտ, արտահայտում է կուսակցության տրամադրությունները եւ ձգտումը՝ գնահատական տալ վերջին տասնամյակում տեղի ունեցածին: Միեւնույն ժամանակ, Գերագույն մարմնի ժողովն ինքնին չի կարող կուսակցության մեջ նոր դրվածք հաստատել եւ վերանայել կուսակցական քաղաքականությունը: Անշուշտ, կուսակցությունը սպասում է Ընդհանուր ժողովի առավել արմատական որոշումներ, որի ժամանակ էլ պետք է լուծել առավել կարեւոր հարցերը:

Իհարկե, նախեւառաջ, պետք է ընտրել ՀՅԴ քաղաքական նոր ղեկավարություն, առանց որի անհնար է իրականացնել «ներկուսակցական հեղափոխություն»: Կուսակցության ներկայիս ղեկավարությունը բավական շփոթված է եւ զգուշանում է նույնիսկ ԳՄ ժողովից, չխոսելով արդեն Ընդհանուր ժողովի մասին: Այդ պատճառով էլ կուսակցական որոշակի շրջանակներում հասունանում է Երեւանում այլընտրանքային ժողով անելու գաղափարը, եթե ՀՅԴ ներկայիս ղեկավարությունը փորձի ԳՄ սպասվող ժողովը ենթարկել իր անձնական շահերին:

Իգոր Մուրադյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: