Մարդակեր համակարգը

by

Այսօր զինվորական հոսպիտլում մահացել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Նրան հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել պատգամավորի թիկնապահները:

Վահե Ավետյանը ստացել էր գլխուղեղի ծանրագույն վնասվածքներ եւ կոմայից այդպես էլ դուրս չէր եկել:

Հարսնաքարի միջադեպից հետո գործը սկզբում իր վարույթ վերցրեց ՊՆ քննչական վարչությունը, այնուհետեւ, գլխավոր դատախազի որոշմամբ, փոխանցվեց ոստիկանությանը: Բանակի ղեկավարությունը հայտարարեց, թե դա իր պատվի գործն է, սակայն այդ <պատիվը> տեւեց ընդամենը մի քանի ժամ, երբ այդ ժամանակը համակարգն օգտագործեց պայմանավորվելու եւ գործն այդ պայմանավորված հունով տանելու շուրջ:

Փաստացի, դրանով քրեաօլիգարխիկ համակարգը հերթական անգամ ցույց տվեց, որ երկրում չկա ոչինչ, այդ թվում բանակի եւ սպայի պատիվն ու կյանքը, բացի իր սեփական կամքից: Համակարգի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուբեն Հայրապետյանին պետք չէ կապել իր թիկնապահների, կամ ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունների հետ, եւ որ բժիշկներին ծեծելու հրահանգը նա չէր տվել:

Այդպես է Հայաստանում՝ ոչ ոք ոչ մի բանի հետ կապ չունի, երբ խոսքը կոնկրետ պատասխանատվության մասին է՝ սուխոյ ատկազ եւ ատմազկա: Բանը հասել է նրան, որ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե դրա համար բոլորս ենք մեղավոր:

Միջադեպը ցնցել էր հանրությանը: Մամուլում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, որը համակարգին ստիպեց գոնե պահել գործի արտաքին շղարշը:

Սպասելի էր, որ բողոքի ալիք կբարձրանար հատկապես բանակի սպաների, Վահեի գործընկերների շրջանում: Այնինչ, օրերս տեղեկություն տարածվեց, թե օրինակ բժիշկներն իրենց մասնագիտական տոնը խնջույքով նշել են հենց Հարսնաքար ռեստորանում: Կարեւոր չէ՝ այդպես է եղել, թե ոչ, կարեւորն այն է, որ համակարգը հերթական անգամ այդ տեղեկությամբ նվաստացրեց հասարակությանը, ցույց տալով, որ ուր ուզի՝ կքշի մարդկանց:

Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգը լիովին ուզուրպացրել է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները, տիրացել բոլոր լծակներին եւ խոր ստրկության մատնել ժողովրդին: Չկա համակարգի մի որեւէ ներկայացուցիչ, որի անունը ուղղակի կամ անուղղակի կապված չլինի սպանությունների հետ: Դա մարդակեր համակարգ է բոլոր իմաստներով, որքան էլ այդ համակարգը սպասարկող այսպես ասած քաղաքական կուսակցությունները, վերլուծաբաններն ու սազանդարները ձգտում են ներկայացնել այլ իրականություն: Բանը հասել է այնտեղ, որ անգամ հայտարարվում է, թե օլիգարխները մեղք չունեն, իշխանությունն է նրանց դրել այդ վիճակում: Կարծես իշխանությունը դուրս է այդ համակարգից:

Ահա Գալուստի ասած մեղավորների շրջանակը: Իսկ հասարակությունը, ժողովուրդը պետք է մի անգամ ինքզինքը հարց տա՝ այդ ինչպես եղավ, որ մի քանի հարյուր մարդ իրենով արեց երկիրը, մյուսներին նետելով թշվառության ու նվաստացման մեջ, ստիպելով արտագաղթել, ինքնասպան լինել, կամ համակերպվել իրականությանը: Այ, այս հարցում արդեն հասարակությունն է մեղավոր:

Advertisements

One Response to “Մարդակեր համակարգը”

  1. Tigran Sargsyan Says:

    Ես իհարկե չգիտեմ, թե ինչպիսի բնութագիր տամ այդ վերին աստիճան ցավալի և դժբախտ պատահարի վերաբերյալ: Պարզապես կարող եմ ասել, որ դա ունի բացարձակ քաղաքական բնույթ, քանի որ այսօր Հայաստանը իր համակարգով կարելի է անվանել բացարձակ անօրինական և դիկտատորական: Ամբողջ մեղքը իհարկե՛ չի կարելի բարդել կառավարության վրա, որովհետև մեղքի մեծ մասը ժողովրդինն է: Այսօր հայ քաղաքացին, ցավոք սրտի, վաճառվում է 5000 — 10000 դրամի սահմաններում ընտրություններին ինչ որ մի մարդկային տեսքով երևույթին ընտրելու նպատակով, որոնք և հետագայում ներսից քայքայում են ամբողջ ազգը: Դրանք կոչվում են օլիգարխներ և հոգին վաճառած պատգամավորներ…
    Պետք է կտրուկ և մտածված քայլեր կատարել նրանց բոլորին խստորեն պատժելու նպատակով, այլապես մեր հայրենիքը լրջորեն վտանգված է: Նրանք այսօր մտածված վերացնում են ազգը, քանի որ ստացել են առաջադրանք լուծելու Հայկական Հարցը ներսից: Ժամանակն է ոտքի ելնելու ազգովի և վերջ դնել այս ցեղասպանությանը, որը ձեռնարկված է կառավարական մաֆիայի կողմից, նրանք բոլորն են սոցիալական պարազիտներ, տզրուկներ: Արագ տեմպերով վերացնում են ազգային բուն արժեքները, մշակույթը, արվեստը և այլն: Դա պատահական չէ, այլ ծրագրված: Հայտնում եմ խորին ցավակցությունս Վահե Ավետյանի ընտանիքին նրա ցավալի մահվան կապակցությամբ: Եթե այսօր Հայաստանում կան իրոք անկեղծ քաղաքական գործիչներ, ժամանակն է ոտքի հանել ողջ հայությանը, որպեսզի փրկեն մեր պապենական երկիրը կործանումից, քանի որ կառավարությունը անում է այն, ինչ չի կարող անել թուրքը հայի նկատմամբ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: