«Եթե այսօր ունենայինք պետություն, նստած էինք լինելու գերտերությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ»

by

Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, ինչպես նաև` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «սիրիական իրադարձությունները և հայության արձագանքը» թեմայով: Մասնավորապես, Գարեգին Չուգասզյանը, նախ` հիշելով Լիսաբոնում 29 տարի առաջ  5 հայ երիտասարդների կողմից թուրքական դեսպանատան գրավումը, կարծիք հայտնեց, որ վերջին 1,5 տարիներին, այսպես կոչված, «արաբական գարնան» իրադարձությունները և, մասնավորապես, քաղաքացիական պատերազմը Սիրիայում ցույց են տալիս «ՀՀ պաշտոնական մարմինների և կազմակերպությունների կրավորականությունը և անհամապատասխանությունը հայության առջև կանգնած մարտահրավերներին»: «Պետք է ասել, որ մեր նման երկրի «սուպեր-նախարարությունը» պետք է լիներ ոչ թե Սփյուռքի, այլ Սփյուռքի և հայրենադարձության նախարարությունը: Իհարկե, բարձրագոչ հայտարարություններ են անում, թե` մենք ունենք այնպիսի ծրագրեր, ինչպիսին են «Հայկական աշխարհ», «Արի տուն» ծրագրերը, սակայն այս ամենն առոչինչ են դառնում այնպիսի մի վարքագծի խորապատկերի վրա, ինչպիսին է «Արմավիա» ազգային ավիափոխադրիչը, և մենք տեսնում ենք, որ այն «պիղատոսյան» լռությունը, որ այս 1 տարվա ընթացքում այդ վարքագծի նկատմամբ դրսևորել են մեր պատկան մարմինները, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք որևէ անհանգստություն չունենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ»,- նշեց նա: Չուգասզյանը նաև ավելացրեց, որ «հայկական գաղութները Մերձավոր Արևելքում անշեղորեն նվազում են և արտահոսում են դեպի արևմտյան երկրներ, և վայրիվերումների ու քաղաքացիական պատերազմների ժամանակ այս պրոցեսներն ավելի արագանում են, և արտահոսք, ամեն դեպքում, տեղի կունենա»: «Նման պարագաներում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այդ արտահոսքը դեպի Հայաստան ուղղելու համար: Առանց հասարակական ճնշման` շվայտության մեջ թաթախված և ազգային խնդիրներից խուսափող ապազգային վարչախումբը չի լուծելու այդ խնդիրը, չնայած ունի լծակներ դրա համար»,- կարծում է նա:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` նախկին ազատամարտիկ էլ` Ժիրայր Սէֆիլյանն, ասաց, որ հայության դերը Մերձավոր Արևելքում միշտ բավական մեծ է եղել, սակայն այդ գործոնը, դժբախտաբար, միշտ օգտագործվել է օտարների կողմից: «Կարծում եմ` եկել է ժամանակը հայ քաղաքական մտքի համար` սթափվելու և տեր կանգնելու իր իրավունքներին: Կոնկրետ Սիրիայի խնդրում ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն անտեր վիճակում է: Առաջին հերթին պետք է լուծել այս խնդիրը: Եվ տեղի հայությունը, և հակամարտող կողմերի ղեկավարությունները պետք է շատ լավ հասկանան, որ Սիրիայի հայերն ունեն տեր»: Դիմելով երիտասարդությանը` Ժ.Սէֆիլյանը կոչ արեց ազատվել այն բարդույթից, թե մենք փոքր պետություն ենք, քիչ ենք, մենք ի՞նչ կարող ենք անել: «Եթե մենք այսօր ունենայինք պետություն, և այդ պետությունը վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, մենք այսօր նստած էինք լինելու Մեծ միջինարևելյան գլխավոր խաղացողների բանակցությունների սեղանի շուրջ, այսինքն` գերտերություններ և Հայաստանի Հանրապետություն»,- նշեց նա:

Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Մերձավոր և Միջին Արևելքում հայկական գաղթօջախների և հայաբնակ Հայկական բարձրավանդակի հայության վիճակը բնորոշող մի քանի թվեր նշեց` ասելով, որ «այս տարածաշրջանում հայությունը խիստ նահանջ է ապրում»: «Եթե մինչև 1991թ. դա կարելի էր բացատրել այն հանգամանքով, որ հայերը չունեն իրենց ազգային պետությունը, ապա 1991թ. հետո նման բացատրություն չպետք է լինի, կամ մենք նորից դեռ չունենք ազգային պետություն: Եթե միտումները շարունակվում են վատանալ, դու ստանում ես անկախություն, և սկզբունքորեն ոչինչ չի փոխվում, և հայության վիճակը` թե որակական, թե քանակական առումով, վատանում է, ուրեմն պետությունը` որպես ազգային սուբյեկտ, գոյություն չունի, ինչպես գոյություն չի ունեցել խորհրդային ժամանակաշրջանում»,- նշեց փորձագետը:

Advertisements

One Response to “«Եթե այսօր ունենայինք պետություն, նստած էինք լինելու գերտերությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ»”

  1. Tigran Sargsyan Says:

    Եթե կառավարական կլանի վրա համահայկական ճնշում չգործադրվի, հնարավոր չի լինի ինչ որ բան փոխելու Հայաստանում: Սակայն մյուս կողմից հայ ժողովրդին միավորելու հարցն է, քանի որ այն մասնատված է ըստ կուսակցությունների և կյանքին հարմարվածների՝ այսպես ասված: Արդեն այդ հիվանդությունը շարունակվում է երկար տարիներ,ժողովուրդն է ծնում օլիգարխին, օրինախախտին, կաշառակերին և այլն, քանի որ այսօրվա իրականության մեջ դա բացահայտ երևույթ է: Ամեն ոք ներքուստ փափագում է լավ տղա կամ օլիգարխ դառնալ, որպեսզի հետագայում իրեն զգա ինչպես երկրի տեր: Դա անբուժելի մի ծանր հիվանդություն է, որը կոչվում է հիվանդագին էգոիզմ: Այն վերացնելու միակ ճանապարհը դրական մտածելակերպի քարոզչությունն է և ընդհանուր ժողովրդական շահերի գաղափարաքարոզչությունը: Ինչ որ բան ստեղծելու համար բարձրագույն սիրո զգացմունք է պետք ունենալ, այն ձեռք բերովի չէ, զգացմունքը դա ամբողջ տիեզերքն է, որ պետք է կարողանաս տեղավորել հոգուդ մեջ: Անգամ ամենա փոքրիկ նյութականը ստեղծելու համար, նրա սկզբնական գաղափարն ու նպատակը սիրել է պետք անկեղծ: Բոլորն էլ հասկանում են, որ օլիգարխը և հոգին վաճառած քաղաքական գործիչը հայրենիք չունեն, նրանք նման են թափառականների: Բայց և գիտենք, որ մեղքը միշտ երկկողմ է լինում, ճշմարիտ չի լինի, եթե ամբողջը բարդենք միյայն նրանց վրա: Ինչևէ, ազգային ամուր պետականության հասնելու համար պետք է գտնել մի անկեղծ, արդար մի բանաձև, որը մեզ կտա հնարավորություն հզորանալու և այլևս ոչ մի գերտերություն չի կարող ճնշում բանեցնել: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի,որ սփյուռքում ապրող ամեն մի հայ իրեն մասնիկն է, անկախ նրա կուսակցական պատկանելիությունից, պետք է սիրով ու հարգանքով վերաբերվել հայրենակցին, օգնել մեկը մյուսին, սա է այլ ճանապարհ չկա…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: