Սերժի հաղթանակը, Հայաստանի պարտությունն է և հակառակը

by

Սերժ Սարգսյանը շատ է ուզում մնալ նախագահի պաշտոնում ու հավերժ իշխել։ Հայկական թուքմենբաշիդառնալու նրա ձգտումներն արդեն պաթոլոգիկ դրսևորումներ են ստանում։

2008թ. նա նախագահ դարձավ 10 զոհի գնով։ 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ ղեկավարն արդեն 150 000 «զոհի» պատճառ է դարձել։ Այդ 150 հազ.–ն այն մարդիկ են, ովքեր ոչ թե Մյասնիկյանի արձանի մոտ են սպանվել, այլ տիգրանսարգսյանական «բարեշրջումների»միջոցով դարձել են սփյուռքահայ։

Նախագահի պաշտոնում մնալու համար Սերժ Սարգսյանը բավական վտանգավոր ճանապարհ է ընտրել. վտանգավոր թե՛ իր, թե՛ ՀՀ քաղաքացիների համար։ Նա ոչ թե երկիրը զարգացնելու և ձեռքբերումների մասին հաշվետվություն ներկայացնելու միջոցով է ուզում քվե ստանալ, այլ քաղաքական դաշտն անապատի վերածելու և քաղաքական ու հասարակական գործիչներին հաճախորդացնելու։

Հաշվի առնելով ՀՀԿ ղեկավարի կառավարման ոճը և նրա կողմից իրականացվող քայլերը՝ կարող ենք ասել, որ«նախաձեռնող» նախագահը տառապում է քաղաքական նեկրոֆիլիայով:

Բժշկության մեջ նեկրոֆիլիան սեռական բավարարման աղավաղված ձևն է, երբ մարդը նախընտրում է դիակների հետ սեռական հարաբերությունները։ Հայտնի սոցիալ–հոգեբան Էրիխ Ֆրոմը քաղաքական նեկրոֆիլներ համարում էր այն գործիչներին, ովքեր, ի տարբերություն բիոֆիլ (արարիչ) տեսակի լիդերների, ավերիչ քաղաքականություն են վարում։ Ֆրոմը նեկրոֆիլ էր համարում նացիստներին։

Սերժ Սարգսյանի քաղաքական նեկրոֆիլիան դրսևորվում է ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում համատարած ձախողումների տեսքով, ինչպես նաև քաղաքական դիակների հետ հարաբերվելու նրա տեսակով։

Քաղաքական նեկրոֆիլները թույլ և բարդույթավորված տեսակ են։ Նրանք ապահով են զգում, երբ իրենց կողքին զրոներ են կամ դիակներ, քանզի դիակի հետ ինչ ուզեն կանեն. դիակը դիմադրել չի կարող։

Եթե դիտարկենք Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ նա «հարաբերվում»և իրեն վստահ է զգում բացառապես քաղաքական դիակների՝ Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Վիկտոր Դալլաքյանի, Խոսրով Հարությունյանի և նմանների հետ «գործընկերային»միջավայր ստեղծելով։ Դա նրա մոտ ենթագիտակցորեն է ստացվում։

Այլ կերպ ասած՝ Սերժի սիրած վայրը գերեզմանն է, որտեղ ինքը լիովին անվտանգ է զգում, քանզի մեռելները պահանջ չունեն և չեն շարժվում։ Կյանքով և շարժումով լեցուն տարածքները սարսափեցնում են քաղաքական նեկրոֆիլիայով տառապող Սերժ Սարգսյանին։ Դա է պատճառը, որ նա խնդիր է դրել հաճախորդացնել ու«փչացնել» բոլորին՝ քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, լրագրողներին, խմբագիրներին, քաղաքացիական ակտիվիստներին, արվեստի մարդկանց և այլն։ Սերժի սիրած «էակաները» կենդանի դիակներն են։

Վիկտոր Դալլաքյանին ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ դարձնելով, Գեղամյանին ու Խոսրովին ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր սարքելով, Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը վստահելով՝ Սերժն ուզում է ժողովրդի մոտ գերակայող դարձնել այն միտքը, որ բոլորը ծախու են և այդ ծախու միջավայրում պետք է հասցնել արագ ծախվել, քանի դեռ մյուսները դա չեն արել քո փոխարեն։ Նշյալ հաճախորդներին առաջ քաշելով՝ Սերժը յուրօրինակ «մեսիջ» է ուղարկում հասարակությանը՝ ցույց տալով, թե որ տեսակն է իր համար գերադասելի։ Այսինքն՝ ՀՀԿ ղեկավարին պետք է բարոյական անկման մեջ գտնվող ու այլասերված արժեհամակարգ դավանող հասարակություն։ Իսկ դա նշանակում է, որ երկրի ղեկավարի դիրքում հայտնված մարդը կանխամտածված ձևով հասարակական դեգրադացիան համընդհանուր դարձնելու քաղաքականություն է վարում, և դա այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին մարտահրավերները մեր լինել–չլինելու խնդրին են առնչվում և ամբողջությամբ դեգրադացված հասարակությունը պարզապես անկարող կլինի պատասխանել որևէ արտաքին ագրեսիայի։ Սերժին դա քիչ է հետաքրքրում։ Նա իր անձնական խնդիրներն է լուծում ու փորձում է վերացնել բոլոր խոչընդոտները։

Սերժի համար վտանգ է ներկայացնում թեկուզև չնչին ինքնուրույնություն ունեցող մարդը կամ ուժը՝ լինի այդ մարդը կամ ուժը սեփական թիմից կամ ընդդիմադիր դաշտից։ Մարդկանց գեղամյանացնելու գործում նա միջոց չի խնայում։ «Երկխոսացվում» են ով պատահի, ինչքանով պատահի ու ինչքան պատահի։ Դավիթշահնազարյանները, արամսարգսյանները, դեռևս ՀԱԿ–ում մնացած մի քանի կրակոտ դեմքերը, ծոմապահներն ու նրա թիմակիցները, ազատ ու անազատ դեմոկրատները, մյուսներն արդեն իսկ անցել են Սերժի թրի տակով։ Նպատակը մեկն է՝ ստանալ կեղտոտված միջավայր, որից մեռելահոտ կգա, իսկ այդ պայմաններումնեկրոֆիլն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր իշխանության վերարտադրման միակ շանս է տեսնում Հայաստանում գերեզմանային կայունություն ստեղծելը և ամբողջ դաշտը քաղաքական դիակներով լցնելը։ Իսկ թե որն է այս պայմաններում ՀՀ քաղաքացիների շանսը, լրացուցիչ բացատրության կարիք չի զգում։ Սերժի հաղթանակը, Հայաստանի պարտությունն է և հակառակը։

Եթե մեր հասարակությունը համակերպվի այս իշխանության ծրագրերի հետ, ապա մենք կլինենք այն սերունդը, որը տեսավ անկախ Հայաստանի վերածնունդն ու անկումը։ Դա թույլ չտալու համար՝ համընդհանուր դիմադրողական շարժում է հարկավոր և ազգային–դեմոկրատական հեղափոխություն։ Պայքարից հրաժարվելը դավաճանության համարժեք բան է։

Կարեն Հակոբջանյան

One Response to “Սերժի հաղթանակը, Հայաստանի պարտությունն է և հակառակը”

  1. Tigran Sargsyan Says:

    Սերժն էլ ու ամբողջ ծախված վարչակազմն էլ արդեն շուտվանից լրիվ չափերն անցել են, բայց երևի իրենց գլխի գալիքը չգիտեն, թե իրենց հետ ինչ է կատարվելու: Նրանք չպիտի կարողանան անգամ Հայսատանից դուրս գալ, քանի որ նրանց բոլորի տեղն էլ ցմահ բանտարկությունն է կամ ոչնչացում, քանի որ հայ ազգին ու Հայաստան աշխարհին նման վնասներ հասցնելու պատճառով նրանք գոյատևելու անգամ իրավունք չունեն: Դրանց հետ մեկտեղ հերթը կգա նաև սիոնիստ ջհուդներին, արդեն բավական եղավ, 18 տարի է ինչ ազգի արյունն են խմում պոռնկաբարո տականքները: Հայաստանը արդեն պետք է մաքրել դրանցից, ժամանակը արդեն վաղուց եկել է, էլ համբերություն չկա: Եթե հանկարծ այս անգամ ժողովուրդը փորձի նրանց քվէ տալ, դա նշանակում է պարզապես Հայաստանում էլ անհնար կլինի արդարություն ու անկախություն ստեղծել: Սա արդեն վերջակետն է, ազգային միասնական զարթոնք և վերջնական հակահարված ջհուդին ծախված անբարոյականններին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: