Ցավալի է տեսնել որ այսպիսի խորագույն հոգեմտավոր ստրկատիրությունը ստրուկ հայերը ընդունում են որպես ազատագրություն:

by

Քրիստոնյա ջարդարար կաթողիկոսներն ու նրանց քաղաքական ու գաղափարախոսական համհարզները միշտ և միշտ հենվել են օտար ուժերի վրա իրենց իշխանության հաստատման ու ամրապնդման համար` լինելով ազգային դավաճաններ: Մինչև ազգի վրա բացարձակ ստրկատիրության հասնելը: Որից հետո արդեն ստրուկն առաջնորդում է ստրուկին` պարտադրված կրոնա-գաղափարախոսական ստրկատիրությունը համարելով «ազգային ավանդույթ»:

Եթե մի ժամանակ այդ օտար ուժերը, որոնց ապավենին դիմում էին դավաճան կաթողիկոսները, բյուզանդական կայսրությունն ու արաբական բանակներն էին, այսօր այն մասոնականությունն է, որ սողոսկելով հայերի մեջ` հայը հայի դեմ է հանում. մեկուսացնելով ու հալածելով բոլոր այն հայերին ովքեր չեն ենթարկվում, այլ` պայքարում են իրենց ու իրենց ազգի վրա պարտադրված կրոնա-քաղաքա-գաղափարախոսական ստրկատիրության դեմ:

Այդ մասոնականությունը ունի անուններ հայ իրականության մեջ: Անթիլիասի ԿԿԿ-ն (Կեղծված Կիլիկիո Կաթողիկոսություն) պարտադրվում է մասոն դաշնակցականների «Ազգային» հորջորջվող դեռ էն գլխից ծախված «Խորհուրդների» միջոցով, իսկ մյուսը` ռամկավար և բարեգործական մասոնների միջոցով: Իսկ հիմա, բացե ի բաց, առանց այս դասական խմբավորումների կարիքին, զանազան օթյակներ հաստատվել են Հայաստանում և օրից օր խորացնում են իրենց գործունեության դաշտը:

Հայաստանեայց կոչված եկեղեցին, իբրև ազգային կառույց, սողոսկում է ամեն մի հայ տան մեջ, հայ երեխաների ծնունդը, դպրոցական դաստիարակությունը, երիտասարդների ամուսնությունն ու ծերերի մահը անիծելով հուդայական առասպելաբանությամբ: Այն ստեղծում է բավարար պարարտ ենթահող զուտ հուդա-քրիստոնեական հոսանքների համար, որոնք արդեն իրենց իսկ հրեական առասպելաբանությամբ հագեցած հողի վրա դժվարություն չեն ունենում մի քանի մանր-մունր լրացումներ կատարելով հայի հրեականացման գործընթացն ամբողջացնելու:

Իսկ այս մասոն-մուսոն-դաշնակ-ռամկավար-կռիստոնյա մոլեռանդները ուժեղ կռվան են հանդիսանում ներսից պառակտելու մեր ազգը, այն ենթարկելու հուդայական-հրեական առասպելաբանական համարգին` զրկելով նրան ինքնուրույնությունից, ինքնուրույնորեն կայանալու հնարավորությունից, և պարզապես գոյատևելու որպես համաշվարհային ուժերի ենթական կամ ստրուկը:

Ցավալի է տեսնել, որ այսպիսի խորագույն հոգեմտավոր ստրկատիրությունը ստրուկ հայերը ընդունում են որպես ազատագրություն: Վտարանդի այն գրողների արտաքսումը Հայաստանից ու նրանց մեկուսացումը նաև Սփյուռքում հետապնդում է ոչ այլ նպատակ, քան` հուդաքրիստոնեական ստրկատիրության անուրը հայ ազգի վզին ամրացնելը: Եվ պատահական չէ, որ նրանք հալածվում են հենց այն ուժերի կողմից, որոնք երաշխավորներն են մասոնականության և հուդաքրիստոնեական հոսանքների ներթափանցմանը հայ իրականության մեջ:

Սրանք այնքան են շատանում և ուժեղանում հակաշիռ ստեղծող գրողների աքսորի պայմաններում, որ նույնիսկ եթե այդ աքսորը վերացվի այդ հոսանքների հովանավոր «մարդասեր», «ժողովրադավար» ու «բարի կամքի տեր և մարդկային իրավունքների պաշտպան» պետությունների միջնորդությամբ, արդեն ուշ է լինելու, քանի որ նրանց հովանավորած ու արդեն յոթ արմատ նետած կրոնաքաղաքան ստրկատիրությունը վերացնելը գրեթե անհնար կլինի առանց արյունալի հեղափոխության:

AEMEN MELIKYAN

3 Responses to “Ցավալի է տեսնել որ այսպիսի խորագույն հոգեմտավոր ստրկատիրությունը ստրուկ հայերը ընդունում են որպես ազատագրություն:”

  1. haikuhiareyan Says:

    ավելի դյուրին է, որ ուղտը ասեղին ծակեն անցնի, քան թե հարուստը Աստծո թագավորությունը մտնի
    մարդ մը չկայ որ թողու տուն, կամ ծնողք, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիներ Աստծո թագավորությանը համար,եվ բազմապատիկը չառնե այս աշխարհին մեջ եվ գալիք աշխարհի մեջ՛ յավիտենական կեանքը(նոր կտակարան)
    գուսան Ջիվանը կասեր ՛ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ:
    այդ մենք ենք երևի այն ուղտը հաստակող որ հիսուսի առակին հակառակ պիտի մտնենք անգամ ասեղի նուրբ ծակով ապագայի դրախտը անարատ
    այդ մենք ենք երևի այն հարուստը, որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ, պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը, որ բոլոր տկլորներին սահմանված է վերուստ
    Եղիշե Չարենց-«Պատմության քառուղիներում»

  2. Sossi Says:

    Asiga arjets

    Sent from my iPhone

  3. Anahit Says:

    Armen Melikiani nman kach khosoghnere Bedke shadnan.

Leave a reply to haikuhiareyan Չեղարկել պատասխանը