Արցախի ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի կողքին է

by

Արցախի ընդդիմությունը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը

http://www.pressing.am/?p=1695&l=am

Այսօր «Առաջին լրատվական»-ի կայք էջում տեղադրվել է մի հոդված, որում մասնավորապես ընդգծվել է, որ առաջիկայում Արցախի ընդդիմությունն՝ ի դեմս «Սահմանադրական Արցախ» հասարակական կազմակերպության, ակտիվ է լինելու հայաստանյան ներքաղաքական գործընթացներում՝ իր խոսքն ասելով հետընտրական Հայաստանում ձևավորված շարժման շրջանակում: Այդ մասին տեղեկացրել է ՀՅԴ շարքերից հեռացված, Արցախի ԱԺ անկուսակցական պատգամավոր Վահան Բադասյանը, ով օրեր առաջ միացել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին:

Վահան Բադասյանն շեշտել է, որ նախքան ՀՀ-ում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, ամռանն Արցախում տեղի ունեցան սկանդալային քաղաքական իրադարձություններ՝ պայմանավորված Արցախում ընդդիմադիր գործիչ Վիտալի Բալասանյանի թեկնածությամբ:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը որոշում էր կայացրել Արցախի նախագահական ընտրություններում սատարել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, հետո չսատարելու որոշում կայացրեց, որի արդյունքում ծավալված խոսակցությունների հետևանքով Վիտալի Բալասանյանն ու ինքը, որոնք ԱԺ «Դաշնակցության» խմբակցության պատգամավորներ էին, հեռացվեցին խմբակցությունից և դարձան ընդդիմադիր անկախ պատգամավորներ:

«Արցախում նախագահական ընտրություններին մեր թեկնածու Վիտալի Բալասանյանին որևէ կուսակցություն, գործիչ չսատարեց, նույնիսկ Դաշնակցությունը:

Մենք էլ չարձագանքեցինք հայաստանյան ընտրություններին, որովհետև չգիտեինք, թե ով ինչի համար է թեկնածություն դրել»,- նշել է վերջինս:

Ըստ նրա, քանի որ, ակնհայտ է, որ ժողովուրդը վերջապես քսան տարիների ընթացքում վստահության քվե տվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա նրանք պատրաստ են կանգնել, հայ ժողովրդի կողքին:

Նրա կարծիքով՝ այս պահին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է գործող վարչախմբին՝ ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որոնք, նրա համոզմամբ, միմյանց շարունակությունն են:

«Ժողովուրդը ցանկանում է թոթափել այս լուծը:

Այսօր ՌԴ-ն տիրապետում է մեր հանքերին, ջրային ռեսուրսներին, ժողովուրդը պետք է վերջապես ազատագրվի, հայ մարդն իր կյանքն ուզում է որոնել օտար տեղերում: Իսկ Հայաստանում տպավորություն է, որ ԼՂ-ն, որպես ֆակտոր, այս վարչախմբին է պաշտպանում, բայց այդ տպավորությունը սխալ է:

Ցանկանում եմ, որ կոտրվի այդ տպավորությունը, հայ ժողովուրդը պետք է իմանա, որ սա մեր միասնական հայրենիքն է»,- նշել է վերջինս:

Վահան Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանում գլուխ բարձրացրած շարժմանը միանալու որոշում «Սահմանադրական Արցախ» հասարակական շարժումը կայացրել է՝ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ:

«Այս վարչախմբին փոքրաթիվ մարդիկ են պաշտպանում:

Մենք սատարում ենք հայ ժողովրդին, իսկ ժողովրդի ստվար մեծամասնությունը դեմ է վարչախմբին: Մենք առաջիկայում ընտրելու ենք առավել ակտիվ ձևաչափ և որպես կազմակերպություն առավել ակտիվ ենք ներկայանալու Հայաստանում, մասնակցություն ենք ունենալու ոչ միայն հանրահավաքներին, այլև առաջիկայում ժողովրդի կողմից որոշված գործողությունների շրջանակում ենք լինելու ակտիվ»,- իր խոսքն ավարտել է Վահան Բադասյանը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր: Նախաձեռնող խումբն ընդունել է հայտարարություն, որը ներկայացված է ստորև.

Հայտարարություն «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման ստեղծման մասին.

Արցախյան շարժումը ոչ միայն ՀՀ-ի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց: 1988թ.-ից առ այսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն: Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը:

Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը: Արատավոր բոլոր երևույթների նկատմամբ հասարակական կարծիքն ու ընդվզումն էլ չեն արտահայտվում այն պարզ պատճառով, որ ապահովված չէ խոսքի ազատությունը և չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը։

Այս ամենը մեծապես բերում է ազգային պետության հանդեպ քաղաքացիների անվստահությանը, վնասում Արցախի միջազգային վարկանիշին և լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանունակության համար:

Հռչակված նպատակներին հասնելու համար «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումն Արցախի հանրության գիտակից մասնակցությամբ իրականացնելու է.

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աջակցություն, Ազգային և հոգևոր արժեքների վրա հիմնված և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը միտված նպատակասլաց գործունեություն, Ազատ կամքի արտահայտման արգելակման և իր օրինական գործառույթների կատարումից հասարակությանը հեռացնելու ապօրինի մեխանիզմների վերացում, Պետական իշխանության ձևավորման և վերջինիս վերահսկման գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման համար պայմանների ստեղծում, Օրինական ընտրությունների անցկացման կայուն երաշխիքների ապահովում, Սոցիալական արդարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության աջակցություն, Քաղաքացիական շարժման կողմից իրականացվող գործունեության և քայլերի վերաբերյալ բնակչության իրազեկում:  

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ:

 

Advertisements

3 Responses to “Արցախի ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի կողքին է”

  1. Հրանտ Says:

    Բարի, մի գուցե հոդվածը ուշադիր չկարդացի, այլ գրածս հիմնեցի ենթադրությունների վրա։ Հոդվածի “ոգեվորիչ” ձևակերպումն էլ շեղեց՝ “Արցախի ընդդիմությունը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը”։ Բանը նրանում է, որ նախկինում Վահագնականչը շատ կոշտ քննադատում էր նախագահ Սարգսյանին ու կարծեմ կոչեր էր անում ազատվել նրանից։ Մտածեցի, որ հիմա էլ միացել եք րաֆֆիական-ՀՀՇականներին։ Ուրախ եմ, որ այդպես չէ։

    Պարզաբանեմ՝ ես ամենևին էլ Սարգսյանի կողմնակից չեմ, համաձայն եմ, որ նա ահավոր նախագահ է։ Ցավը նրանում է, որ մեր “ընդդիմություն” կոչվածներն էլ ավելի ահավոր են՝ ապազգային, նույնիսկ հակազգային՝ հանձինս մասոն ու ոչ-հայ Լևոնի ու նրա ՀՀՇիկ թայֆայի։ Մեզ պետք է նոր նախագահ և նոր ազգայնական քաղաքական ուժ՝ բայց իրոք ՆՈՐ, այլ ոչ թէ նախկին նույնպես կաշառակեր ու օլիգարխիկ՝ ու դեռ ապազգային ՀՀՇ տականքները։

  2. Հրանտ Says:

    Շատ կներեք, իհարկե, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞վ է, ի՞նչ է իրենից ներկայացնում, որ այդպես ոգևորված գովազդում եք նրան: Նախ, Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն ելեղ է իշխանության՝ արտգործնախարար էր, և որևե դրական բան չի արել: Ինչո՞ւ հանկարց որոշեցիք, որ հիմա եթե նա գա իշխանության, ապա ինչոր լավ բան կանի: Բացի այդ, Րաֆֆիի շուրջը այսօր հավաքվել են ՀՀՇները՝ այսինքը նախկին թալանչի-կաշառակերները ու մեր ամենաապազգային ու ամենահակազգային տարրերը (հակահայ ապազգային Լևոնի թայֆան)՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, Սաշիկ Արզումանյանը — բոլորը ՀՀՇներ: Եթե ձեր հիշողությունը խափանվել է, ապա հիշեցնեմ, որ ՀՀՇն Արցախը ուզում էր հանձնել Ադրբեջանին (կոնկրետ Լևոնի “Война или мир” հոդվածը): Դուք էլ եք դրա կողմնակի՞ց: Հույս ունեմ, որ ոչ: Բա էլ ո՞ւր եք ընկել Րաֆֆի գովազդում, եթե այդ Րաֆֆին դարձել է ՀՀՇների տիկնիկ և եթե նա գա իշխանության, ապա իր վզին նստացրած ՀՀՇներին է վերադարձնելու իշխանության, որ դրանք էլ Արցախը ծախեն: Մի քիչ տրամաբանություն ունեցեք ու տրամաբանված մտածեք էլի: Ես էլ եմ հիմիկվա օլիգարխիկ թալանչիներին դեմ, բայց ինչո՞ւ որոշեցիք, որ ՀՀՇիստ օլիգարխ դավաճանները ավելի լավ են: Խայտառակված ու անբարոյական ՀՀՇիստ տիպերին հավաքելով՝ էլ այդ Րաֆֆին ո՞ւմ է պետք:

    • vahagnakanch Says:

      Հետաքրքիր է ինչից ենթադրեցիք որ մենք ոգեվորված գովազդում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարող է այս հատվածից… :Ճ:Ճ

      “Ռաֆֆի Հովհանիսյանը երբեք չի եղել “Վահագնականչ”-ի նախընտրած թեկնածուն եւ քանի դեռ Ռաֆֆի Հովհանիսյանը չի դատապարտել իր հոր` Ռիչարտ Հովհանիսյանի հայոց պատմության զեղծարարությունը, որ մեծագույն հանցագործություն է, նա շարունակվելու է մնալ “Վահագնականչ”-ի համար անընդունելի եւ մենք շարունակելու ենք նրան պահել մեր ուշադրության կենտրոնում”:

      կամ ինչից ենթադրեցիք որ մենք որոշել ենք որ “ՀՀՇիստ օլիգարխ դավաճանները ավելի լավ են”: Կարող է այս հատվածից…:Ճ:Ճ

      “…առաջին հերթին հարթակից դուրս շպրտելով պարտվողական կերպարներին, պատեհապաշտներին եւ դրածոներին”:

      Մեր հակադրությունը Ռաֆֆի Հովհանիսյանի նկատմամբ ավելի սկզբունքային է քան որեվե խմբավորման հակադրումը , նեռարյալ իշխանության:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: