Սփուռքյան շարժումը իշխանություններին կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից

by

http://www.epress.am

«Հայկական Վերածնունդ» սփուռքյան շարժումն իր ջերմ աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածուի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Այս մասին ասված է շարժման Փարիզի, Տորոնտոյի, Լիբանանի և Լոս Անջելեսի կենտրոնների հայտարարության մեջ:

«Շարժմանը մասնակցող քաղաքացիների օր-օրի աճող քանակն ու Հայաստանի տարբեր բնակավայրերում Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տրվող բուռն աջակցությունը և այդ պարագայում իշխանության թեկնածուի օգտին որևէ ինքնաբուխ զանգվածային քաղաքացիական միջոցառման բացակայությունը վկայում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների իրականության հետ բացարձակապես կապ չունենալու մասին:

Իշխանությունների միակ հակափաստարկն ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիներին մնացել է Հայաստանից դուրս գտնվող ուժերից՝ օտար երկրներից կամ կազմակերպություններից իրենց թեկնածուի անունով ընտրություններում իբրև թե հաղթելու կապակցությամբ ստացված շնորհավորանքները: Վերահաստատում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն և միայն Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե նախագահի պաշտոնում իրենց շահերի սպասարկուն տեսնելու ցանկությամբ առաջնորդվող դրսի ուժերին: Ուստի նրանց շնորհավորանքներն առ ոչինչ են, եթե դրանց չի միանում Հայաստանի ժողովուրդը», – նշում են հայտարարության հեղինակները:

«Հայկական Վերածնունդ»-ը հույս է հայտնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի «վերջին տարիների քաղաքացիական ինքնագիտակցության կայացման բովով անցած Հայաստանի ժողովրդին» և, հենվելով ժողովրդի կամքի վրա ու իր շուրջը համախմբելով բոլոր առողջ ուժերին, կկարողանա իրականացնել ժողովրդից ստացած քվեն և դուրս բերել երկիրն այս անհեռանկար ու քայքայիչ ուղուց:

«Սփյուռքում ուշադիր հետևում են Հայաստանում ընթացող զարգացումներին և գործող իշխանություններին խստիվ կոչ անում զերծ մնալ ժողովրդի նկատմամբ որևէ ուժի կիրառումից կամ սադրիչ գործողություններից», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: