«Միայն իմ դիակի վրա նա կօրհնի ժողովրդին ծաղրող թեկնածուին». Րաֆֆի Հովհաննիսյան

by

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Դուք լսելու եք իմ ամենապատասխանատու ելույթը: Երիտասարդ հանրապետականներն ասում են՝ ինչու՞ է Րաֆֆին մեկ-մեկ ռուսերեն բառեր օգտագործում: Եվ դա ասում են նրանք, ովքեր օտարի շահերն են սպասարկում: Հայ ժողովուրդը խոսել է փետրվարի 18-ին՝ ցույց տալով, որ չի վախենում, որ ազատ է: Կուսակցական չխաղաք, ով ուզում է կանգնել ժողովրդի կողքին, ապա հենց հիմա եկեք ու կանգնեք ժողովրդի կողքին, քանի որ այս պայքարը ոչ թե կուսակցական ու քաղաքական շահի համար է, այլ ժողովրդի քվեն հարգելու համար է:

Հերոս Լեոնիդ Ազգալդյանը ասել է. «Սա հայրենիք է և վերջ», բայց նա հայրենիքի ապագայի համար է ասել, ուրեմն պետք չէ հղում կատարել նրա անկեղծ կոչին՝ հետապնդելով նեղ կուսակցական շահեր»: Ես փորձեցի լուծում գտնել, իմ ոտքով գնացի Բաղրամյան 26, որտեղ ասացի՝ նշանակեք նոր ընտրություններ, եթե չեք վախենում, բայց ամեն ինչը «ոչ» էր: Առաջարկեցի լուծման հնարավորություններ, բայց մերժվեցին բոլորը, որից հետո ես այլևս ասելիք չունեմ: Այսուհետ ես Բաղրամյան 26-ում էլ չեմ լինի: Եթե ինքը ասելիք ունի, նրան հարգանքով կլսեմ, բայց Ազատության հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ: Նոր Հայաստանի ծնունդը երկունքի մեջ է, նշանակում է, որ երկունքը ուղեկցվելու է ցավով, սադրանքով, կրիմինալով: Սիրելի ժողովուրդ, մենք գնալու ենք դեպի մեր հաղթանակը, խաղաղ ձևով ու Սահմանադրությամբ, օրենքով, բայց եթե որևէ մեկը համարձակվի ձեռք բարձրացնել ժողովրդի վրա, պատասխան է տալու ժողովրդի դատարանի առջև:

Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջով պետք է ինքնաբացարկ տա, ճանաչի ժողովրդի հաղթանակը:

Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը ու օրհնի ժողովրդին ծաղրող ու հեգնող թեկնածուին, դա կանեն իմ դիակի վրա: Ես պիտի աղոթեմ նրանց համար Սուրբ Զատիկին, եթե նրանք ուժ չգտնեն իրենց մեջ: Եթե մինչև մարտի 31-ը Սերժ Սարգսյանը դուխ չարեց ինքնաբացարկի, ապա մի խնդրանք ունեմ իմ աղոթքից բացի, թող վեհափառն ասի, որ եկեղեցին անջատ է պետությունից, այլ ոչ գործիք:

Ես հայտարարում եմ հացադուլ, հաց չեմ ուտելու և կեղծիք ու սպառնալիք չեմ ընդունելու ոչ մեկից: Որպես հրամայական, Ազգային Համաձայնության մեր վարչակարգը, բոլոր մարզպետները պետք է հրաժարական տան, մենք պետք է ունենանք նոր մարզպետներ: Առաջիկայում, եթե ՍԴ-ն չուղղի իր հետագիծը, իրենց նույնպես պետք է ասենք ցտեսություն և Ազատության հրապարակում ստեղծենք մեր դատարանը»,- ասաց նա:

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից մեկը բղավում էր, որ միայն Բաղրամյան 26 գրոհելով կհասնեն հաջողության, որին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. «Ընկեր, եթե դուք ուզում եք գրոհել Բաղրամյան 26-ը, գնացեք, այլևս ժողովուրդը չի գնալու արյունահեղության: Ուժ՝ ոչ արյամբ, ուժը մեր միասնությունն է»:

Մելանյա Մելքումյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: