Տիգրան Խզմալյանը ընդդիմությանը կոչ է անում դուրս գալ Ազգային ժողովից

by

Քիչ առաջ «Ազատության» հրապարակում կինոռեժիսոր, «Սարդարապատ» միության անդամ Տիգրան Խզմալյանն իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանի դիմեց «Մեծարգո պարոն նախագահ» արտահայտությամբ:

«Այս պայքարը Րաֆֆու կամ Սերժի պայքարը չէ: Ի՞նչ է` չգիտեի՞նք մենք, որ իրենք կեղծելու են` գիտեինք, բայց իրենք համզոված էին, որ 15-20 տարվա մեջ մենք ստրուկ էինք դարձել, և չարաչար սխալվեցին: Մենք ստրուկ չենք, և իրենք ամենից շատ վախենում էին մեր ազատությունից, ազատատենչությունից»,- ասաց Տ. Խզմալյանը, ում խոսքով` երկիր գողեր են մտել, որոնց պետք է հեռացնել, և պայքարը չպետք է թողնել միայն Րաֆֆու ուսերին, քանի որ այդ պայքարը բոլորի պայքարն է:

«Իշխանությունը նաև օրենսդիր և դատական թևերն են, և պետք է անմիջապես  հարված հասցնել իրենց համակարգին, խարխլել այդ համակարգը: Իշխանությունը 4 ոտքի վրա է կանգնած, որոնցից մեկն ընդդիմությունն է: Ուրեմն, եթե Ազգային ժողով կոչված մկների ժողովից դուրս գա հենց հիմա ընդդիմադիր համարող ուժը, եթե այնտեղից արհամարհելով դուրս գա «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ո՞վ է մնալու այնտեղ: Մնալու է մկների ժողովը»,- նշեց կինոռեժիսորը` ավելացնելով, որ պայքարը լինելու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ, քանի որ Հայաստանը վերջ չունի:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: