«Հայ Եկեղեցու Պատմությունը» Դպրոցներում Կրոնական Քարոզչություն Է

by

Հանրակրթական դպրոցներում պարտադիր առարկաների ցանկում ընդգրկված եւ արդեն տաս տարի դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան  քննադատում են  փորձագետներ, կրոնագետներ, ովքեր համարում են, որ առարկայի անվան տակ դպրոցներում իրականացվում է հայ առաքելական եկեղեցու քարոզչությունը, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

«Դասագիքրը  պատրաստեցին  հապշտապ ու ներմուծեցին դպրոց առանց մանկավարժա-հոգեբանական, իրավական  հիմքերի  ուսումնասիրության: Առաքելական եկեղեցու պատմության դասագիրքը ամբողջական կրոնական դասընթաց է, եւ ոչ թե պատմական»,-ասում է «Ավագ դպրոցականների  հոգեւոր դաստիարակության  առանձնհատկությունները»  գիտական աշխատանքի  հեղինակ, պրակտիկ մանկավարժ Արմինե Դավթյանը:

Առարկան քննադատող «Հայ եկեղեցու պատմությո՞ւն, թե՞ հուդայականության ձեռնարկ» գրքի  հեղինակ, «Կանաչների միություն» հկ-ի նախագահ  Հակոբ Սանասարյանն էլ նշում է, որ  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անվան տակ իրականում քարոզվում են հուդայական եւ քրիստոնեական կրոններ:

«Հանրակրթական դպրոցը  դառնում է աշակերտի մտքի երկփեղկված մի կառույց, որտեղ գիտականորեն  հիմնավորված առարկանների հետ մեկտեղ ուսուցանում են  տրամաբանությունն ու գիտությունը մերժող մի առարկա,-ասում է Սանասարյանը: – Եթե որոշ ծնողներ ցանկանում են, որ իրենց երեխաները կրոնական կրթություն ստանան, ապա նրանց զավակները թող հաճախեն արդեն գոյություն ունեցող կրոնական դպրոցներ»:

2002 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ կառավորությունը միջեւ կնքվեց պայմանագիր, որի համաձայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվեց դպրոցներ: Պայմանագիրը վերահաստատվեց 2005 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետի կողմից:

Քրիստոնեական Դաստիարակչության Կենտրոնը 2005 թվականից  ստանձնել է  «Հայ Եկեղեցու պատմություն» առակայի ուսուցման հետ կապված խնդիրների վերահսկման գործը: ԿԳՆ  հետ կնքած համաձայնագրի համաձայն, ՔԴԿ-ի անձնակազմը այցելում է դպրոցներ, ծանոթանում ուսուցիչների պատրաստվածության հետ:  ՔԴԿ-ն, ԿԳՆ եւ  Ազգային Կրթության ինստիտուտը,  Հայաստանի Աստվածաշնչային Ընկերակցությունը կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների համար:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ ծրագրի նպատակն է` հիմնական դպրոցի սովորողներին տալ լիարժեք գիտելիքներ հայ առաքելական եկեղեցու պատմության, ինչպես նաեւ սովորողներին դարձնել քրիստոնեական բարոյականության կրող լիարժեք անձ:

«Առարկայի մուտքը դպրոց թույլ է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիք, այլեւ ուժեղացնել մեկ այլ կարեւոր բաղադրիչ՝ դաստիարակությունը: Դպրոցը նաեւ դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման, վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է: Եկեղեցու հետ համագործակցությունը բարոյական արժեքների ներմուծմանն ուղղված քայլ է»-ասել է Աշոտյանը:

ՔԴԿ տնօրեն տեր Վարդան Աբեղա Նավասարդյանը հակադարձելով առարկան քննադատողներին, բազմիցս հայտարարել է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը երբեք չի կրել քարոզչական բնույթ:

Մինչդեռ «Հայ եկեղեցու պատմություն, թե՞ հուդայականության ձեռնարկ»-ում  Սանասարյանը նշում է, որ դասագրքի վտանգավոր գաղափարները մատուցվում են երեխաներին՝ նրանց աշխարհըմբռնման ու հոգեկերտվածքի ձեւավորման նախնական փուլում, իսկ, ըստ մասնագետների, մարդկանց մեծամասնությունը աստծուն հավատում է միայն այն պատճառով, որ այդ հավատը նրա մեջ ներշնչում են մանկական տարիքում:

«Հաշվի առնելով այն, որ եկեղեցու պատմության անվան տակ կրոն է քարոզվում, անհրաժեշտ է նախ կասեցնել դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, ապա` այդ դասագրքերը գիտական եւ հասարակական համակողմանի քննարկման առարկա դարձնել: Համակողմանի քննարկման առարկա պետք է դառնա նաեւ այն խնդիրը, թե ինչ հիմնավորմամբ ու իրավունքով դպրոց  է մտնում հակամանկավարժական ու մարդու միքտը խեղող այդ առարկան, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,-նշվում է գրքում:

Արմինե Դավթյանը կարծում է, որ մինչեւ առարկան դպրոց ներմուծելը հարկավոր էր ուսումնասիրել կրոնական դաստիարակության առանձնահատկությունները, ստեղծել այնպիսի հայեցակարգ, որը չեզոք կլիներ:Արմինե Դավթյանը կողմ է հոգեւոր դաստիարակությանը, սակայն կարծում է, որ մինչեւ առարկան դպրոց ներմուծելը հարկավոր էր ուսումնասիրել  կրոնական դաստիարակության առանձնահատկությունները,  ստեղծել այնպիսի հայեցակարգ, որը  չեզոք կլիներ, եւ նոր միայն այդ  հիմքերի վրա  դպրոցում իրականացվեր  քրիստոնեական կամ հոգեւոր դաստիարակութունը:

«Դասագքրի ամբողջ մոտիվացիան է, որ եկեղեցին ու իր ազգային պատկանելիությունը նույնական են, եւ եկեղեցու հետ նույնականացումը ազգասիրություն է, հայրենսիրություն է, պետությամ նկատմամբ նվիրվածություն է: 10-րդ դասրանի դասագիրքում կարմիր թելով անցնում է այդ  հասկացությունը՝ եթե հայ ես՝առաքելական եկեղեցու հետեւորդ պետք է լինես, եթե առաքելականը չես ընդունում, ուրեմն հայ չես»,-ասում է նա:

Հակոբ Սանասարյանը, ով ուսումնասիրել է հատկապես «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի 4-րդ դասարանի դասագիրքը, նշում է. «Եթե գրում են, որ Աստվածաշունչը քրիստոնյանների սուրբ գիրքն է, եւ նշանակում է Աստծու շնչով գրված, ապա նաեւ պետք է ասեին, որ ցանկացած կրոնի դավանաբանական գիրք համարվում է սուրբ գիրք եւ գրված է Աստծո ձեռքով կամ թելադրանքով:  Օրինակ իսլամական աստվածաբանությունը վստահ է, որ Ղուրանը Ալլահի ձեռքով է գրված, որի բնօրինակը պահվում է երկնքում: Այդպիսի պնդումներ կարելի է գտնել մյուս դավանանքներում էլ»:

Նա իր հեղիանակած գրքում անդրադառնում է այն փաստին, որ Եհովան հրեա ժողովրդի Աստվածն էր, եւ հարց բարձրացնում, թե ինչպե՞ս եւ  ի՞նչ իրավունքով են հայ մանուկներին սեփական երկրում դասավանդում  ուսուցանում հրեա  ժողովրդի առասպելական պատմությունը, եւ միայն մեկ տարի անց՝ հայ ժողովրդի պատմությունը:

«Պետք է նկատի ունենալ, որ հրեա ժողովրդի պատմությունը միահյուսված է դիցառասպելներով եւ դարձել է պաշտամունքի առարկա՝ հուդայական եւ քրիստոնեական կրոնների դոգմա, իսկ ազգայնական, հուդայական կրոնը անտեսում է այլ ժողովուրդների, ինչպես եւ հայ ժողովրդի գոյությունը»,- նշվում է գրքում:

Ըստ Սանասարյանի` հայ երեխաներին պետականորեն պարտադրվում է հավատալ, որ Եհովա Աստվածն է ստեղծել իբր տիեզերքը ու նրա հարստությունները: Լույսը բաժանել խավարից, ցամաքը ՝ջրից, իսկ վերջում էլ ստեղծել իր նմանին՝մարդուն: Նա կարծում է, որ նման  հեքիաթառասպելներն իրականություն համարող ու հավատացող աշակերտները լրջությամբ չեն ընդունի բնական գիտությունները՝ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, ինչը կբերի նրանց մտքի ու դատողության երկփեղկման:

Մյուս կողմից, նա կարծում է, որ դասավանդվող առարկան բոլոր աշակերտները չէ, որ կընդունեն այնպես, ինչպես որ ցանկալի է եկեղեցուն, ինչի դեպքում էլ նրանց նկատմամբ  հոգեբանական ճնշում կկիրառվի:

«Երեւանի դպրոցներից մեկում (համարը չեմ նշում, որ աշակերտներին վատ դրության մեջ չդնեմ) առաջին դասարանցիներին պարտադրել են ուսուցչի եւ ծնողների հետ գնալ եկեղեցի, որտեղ «ա» տառը սովորելուց առաջ տերտերը կօրհնի  «ա» տառը եւ  յուրաքանչյուր աշակերտի:  Ընդդիմացող ծնողներին, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները որակել են որպես Եհովայի վկաներ,» – նշվում է ձեռնարկում:
2003-2004 ուսումնական տարվա ընթացքում Հոյց եկեղեցու պատմություն առարկան ներմուծվեց 4-րդ եւ 5-րդ դասարաններում, իսկ 2005-ին 7 տարի պարտադիր դասավանդվող առարկա դարձավ ՝ 4-10-րդ դասարանների համար:
Լուսանկարը` maridk.am-ի

ԵԱՀԿ անդամ պետությունները ընդունել են Թոլեդոյի ուղեցույցը, որով պետք է ապահովվի  տարբեր կրոնների ու հավատքների մասին ուսուցումը և չլինի  առանձին կրոնի կամ հավատքի ուսուցում, ինչպես նաեւ դպրոցներում կրոնների ուսուցումը պետք է համապատասխանի մարդու իրավունքների հիմնական չափանիշներին:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը ուսումնասիրություն է անցկացրել Հայաստանի դպրոցներում, թե որքանով է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը համապատասխանում Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը ուսումնասիրությունից հետո հայտարարել է, որ գրանցվել են դեպքեր, երբ երեխային բոյկոտի են ենթարկել` ստիպելով աղոթել եւ խաչակնքվել այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել: Այդ մասին պատմել են ուսուցիչները:

«Բացի այդ, դասերի ժամանակ եղել են կրոնական ծեսերի կատարման դեպքեր: Տպավորություն է ստեղծվում, թե ով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չէ` հայ չէ»-ասել է Դանիելյանը(«Առավոտ»):

2012 թվականին Ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնախումբը մշակել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն», նախագիծ, որտեղ որպես նպատակ նշված  է.«Կրոնի եւ հավաքտի վերաբերյալ դպրոցական  ուսուցման ծրագրերի վերանայումը դպրոցներում՝ Կրոնների եւ հավատքների դպրոցական ուսուցման Թոլեդոյի ուղղորդող սկզբունքներին համապատասխան»:

Արմինե Դավթյանը համոզված է, որ վաղ թե ուշ դասագրքերը շրջանառությունից դուրս կգան, քանի որ առկա է անհամապատասխանություն դասագրքի եւ Թոլեդոյի սկզբունքի միջեւ:

Նա տեղեկացնում է, որ Ռուսաստանում 2009 թվականից այս հարցը բարձրացվել է եւ «Ուղղափառ եկեղեցու պատմություն» առարկայի դասագիրքը հանվեց, որովհետեւ այն խնդիրներ էր առաջացրել՝ ազգային խտրականության, ազգայնամոլության, նույնականացում էր՝ եկեղեցին և ազգը: Առարկան փոխարինվեց երկու տարբեր առարկաններով՝«Կրոնների մշակութաբանություն» եւ «Կրոնների պատմություն»: Նաեւ ոչ պարտադիր դասընթացներ են մտել՝ քրիստոնեական և մուսուլմանական դաստիարակություններ ու երեխան ինքն է ընտրում, թե դրանցից որին մասնակցի»:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: