Ո՞վ է Ազգի Դավաճանը

by

Լսե՞լ եք մեր սփյուռքի նախարարը «Արի տուն» կարգախոսը դրոշակ է դարձրել ու միամիտ, դյուրահավատ սփյուռքահայության գրպաններն է դատարկում:

Եթե իրոք անկեղծ են այդ մտադրությունները, դե թող Հրանուշ Հակոբյանը գնա ու տուն բերի իր տան շեմին կանգնած հայ մարդուն, անկախ նրանից Վարպետյանն է, թե՞ մեկ ուրիշ հայ մարդ:

Ամեն րոպե ապացուցվում է, որ հայն իր երկրում իրավազուրկ է. անգամ ապրելու և արարելու իրավունքից է զրկված:

Թող դեմագոգիկ կարգախոսներ չհնչեցնեն, թող իմիտացիա չստեղծեն, թե մենք ասում ենք «Արի տուն» բայց չեն գալիս:

Հայը իր տուն եկած թշնամու առաջ անգամ դուռ չի փակել:

Հիմա իր տուն եկած հայ մարդուն շեմից են վռնդում ու արտաքսում:

Զավեշտ է, ո’չ մի առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Ստալինյան տարիներին հային Սիբիր էին աքսորում, հիմա ինչո՞վ է տարբերվում այդ ժամանակներից. անվերջ պատվիրված սպանություններ, արտաքսումներ, ձերբակալություններ, հաշվեհարդարներ…

Է՞ս էր մեր երազած անկախությունը. էս ու՞ր ենք հասել…

Ամենամեծ վտանգը ոչ թե Վարպետյանից, այլ հենց ձեզանից է գալիս պարոն Սերժ Սարգսյան: Որպեսզի խոսքս մերկապարանից չհնչի, մեկնաբանեմ, թե ո՞րն է ձեզանից եկող ամենամեծ վտանգը.

Նախագահման հենց առաջին տարին դուք փայլեցիք ձեր ապազգային գործունեությամբ. այնպիսի սայթաքում թույլ տվեցիք, որ մեր ազգային խնդիրները տարաք փակուղի:

Ձեր տղայական «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» ամբողջ ազգին կանգնեցրիք փաստի առաջ: Ազգի թիկունքին, գաղտագողի, Շվեյցարիայում ապրիլի 22-ի կեսգիշերին ստորագրվեց «ճանապարհային քարտեզ» անունը կրող արձանագրությունը. այդ դարձվածքն անգամ հուշում է, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը. դրանից էլ մեծ դավաճանությու՞ն…

Բայց դուք չբավարարվեցիք դրանով ու ձեր դավաճանական քայլերը մինչև վերջ տարաք:

Ամբողջ ազգի բողոքի ձայնը, բացմահազարանոց ցույցերը և սփյուռքում, և Հայաստանում ձեզ չսթափեցրեց, ավելին արհամարվեց ձեր կողմից, ու նորից Շվեյցարիայում ստորագրվեց հայի արժանապատվությունը նսեմացնող, հարյուրամյա պայքարի ճանապարհ անցած, մեր ցավերի ցավ արևմտյան տարածքների նվիրատվության գործընթացը Թուրքիային. վավերացվեց մի խայտառակ արձանագրություն, որտեղ պարզ սևով սպիտակի վրա գրված է «Փոխադարձ սահմանների ճանաչում»:

Սա դավաճանության գագաթնակետն էր, որ շարունակություն է ունենալու, քանզի դուք պարտք եք գերտերություններին, նրանք ձեզ հենց այդ պատճառով լեգիտիմացրին:

Այս պրոտոկոլները, որ հիմա սառեցված, քնած են Շվեյցարիայում, առիթ հանդիսացան, որ գերտերությունների ղեկավարները մեկը մյուսի հետևից շնորհավորեն ձեզ, որպեսզի ձեր սկսած ազգադավ գործը մինչև վերջ տանեք, հասցնեք ավարտին:

Համագործակցելով գերտերությունների հետ ի օգուտ Թուրքիայի, ձեր ազգադավ քայլը շատ թանկ է նստելու մեր ազգի վրա. ես մեր ներքին խնդիրների դարդը չեմ, գլուխը քարը. մենք մի կերպ ոնց էլ լինի սոված, թե բոբիկ այդ 5 տարին կդիմանանք, դիմացկուն ազգ ենք, բայց այդ հինգ տարվա ձեր պաշտոնավարությունը շատ թանկ է նստելու մեր ազգային խնդիրների վրա. ինչպես Ղարաբաղի կարգավիճակի, այնպես էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման, այն դեպքում, երբ երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնում ցեղասպանության 100 ամյա տարելիցին:

Շվեյցարիայիում 2009թ. հոկտեմբերի 10-ի պրոտոկոլների ստորագրմանը շահագրգիռ և արարողությանը ներկա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան «Հայ-թուրքական բարեկամության կամուրջի» քողի տակ թաքնված նրանք մի առաքելություն ունեին. ձեզանից կորզել այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք մինչև այսօր քնած են Շվեյցարիայում, սակայն սառեցված վիճակում էլ իրենց սև գործն անում են, ինչպես ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ մեր պահանջատիրության հարցում:

Մի խոսքով պարոն նախագահ` մեր ձեռքերը կապել և բերանները պինդ փակել եք ու միանձնյա, դիկտատորական գործելաոճով շարունակելու եք ձեր ապազգային հաղթարշավը, որ երախտահատույց լինեք գերտերություններին, որոնք շտապեցին ձեզ լեգիտիմացնել, որ հինգ տարի նորից համագործակցեք նրանց հետ հօգուտ Թուրքիայի:

Ուստի, հանուն մեր ազգային շահերի պետք է ազգովի մի բռունցք դառնանք ու հայոց գահը ազատագրենք ձեզանից. դուք հանուն աթոռի պատրաստ եք այսօրվա մի բուռ Հայաստանն էլ ծախել օտարին:

Իմ խոսքերի ապացույցը Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին տալու ձեր մտադրությունն է.

Հիմա Վարպետյա՞նն է վտանգ մեր երկրի համար, թե՞ ամենամեծ վտանգավորն ու ազգի դավաճանը հենց դուք եք պարոն Սերժ Սարգսյան ու իրականում դուք եք արժանի երկրից արտաքսվելուն:

Արթնացի’ հայ մարդ…

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

ԲՐՅՈՒՍԵԼ

Գրող-հրապարակախոս, Հայ-դատի պաշտպան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: