Րաֆֆին չդավաճանեց իր հորը, Ռիչարդ Հովհաննիսյանին և նրա արժանի ժառանգորդն է:

by

Հովսեփ Կարախանյան

549832_440209619387285_947569737_n

Ողջյուն իմ սիրելի` դարերով խաբված, բայց երբեք հավատը չկորցրած,

Բազմիցս դավաճանված, բայց երբեք չպարտված, միլիոններով սպանված ու քշված, բայց երբեք չխոնարհված, ըմբոստ, հպարտ ու աննման հայ ժողովուրդ: Ասեմ որ առաջին իսկ օրից ոչ միայն սատարել այլ ակտիվ մասնակցել եմ հետագայում Բարևի հեղափոխություն կոչված տրագիկոմիկ ներկայացմանը, մինչև որ վերջապես չհամոզվեցի նրա ապազգայնության և հակաժողովրդականության մեջ: Երեկ իմ հեղափոխական ընկերներից մեկը ինձ ասեց, որ պետք չի մեղադրել Րաֆֆուն քանի որ նա ուղղակի անկարող էր բարձրացնել նրա առաջ դրված ծանրաձողը: Համեմատելով Րաֆֆուն ծանրամարտիկի հետ ում առաջ դրված է իր հնարավորություններից ու կարողություններից անհամեմատ ծանր բեռ ես նույնիսկ մի քանի ժամ խղճացի նրան, բայց շատ երկար վերլուծելով, առաջին իսկ օրից մինչև Ապրիլի 12-ը տեղի ունեցած դեպքերն ու իրողությունները եկա իմ սեփական եզրակացությանը: Այս ամբողջ ընթացքում կային նաև մարդիկ ով ինձ ասում էին որ ես չկասկածեմ Րաֆֆու կարողությունների մեջ, որ նա ավելի հզոր է քան մենք կարծում ենք, և որ նա ընդունակ է այնպիսի ջախջախիչ հարված հասցնել պետք եղած դեպքում, որ բոլորը զարմանան: Ես հիմա համոզված եմ որ այս բնութագիրը ավելի հատուկ է Րաֆֆուն, և որ նա իրոք հզոր, չափից դուրս խելացի և խորամանկ դիվանագետ է: Մնում է միայն պարզել ու՞մ դեմ և ու՞մ օգտին է նա օգտագործում այդ դիվանագիտությունը: Երբ մարդուն ուզում էս բնութագրել որպես խելամտորեն մի բան ասող մեկ ուրիշ բան նկատի ունեցող մարդ ասում էս որ նա դիվանագետ է: Աշխատեմ շատ կարճ անցնել վերջին երկու ամսվա դեպքերի վրայով: Րաֆին առաջադրվում է, որպես նախագահի թեկնածու, յուրօրինակ քարոզարշավ անցկացնում, ստանում իր սպասածից կրկնակի ավել ձայն և իր կամքին հակառակ
հայտնվում ընդիմության առաջնորդի դերում: Անմիջապես նրան միանալու կոչ են անում ընդիմադիր համարյա բոլոր շարժումները բացառությամբ նրանց ում նպատակը նույնն էր ինչ Րաֆֆունը: Մարդիկ, հասարակական շարժումներ, կուսակցություններ, անկախ ընդիմադիր գործիչներ, երիտասարդական և ուսանողական շարժումներ, մի խոսքով իրական ընդիմադիր շարժման երազած իրավիճակ: Բոլորը անձամբ հանդիպում են, և Րաֆֆու հետ կիսվում իրենց տեսլականով, իրենց լուծումներով և ծրագրերով, հավատալով նրա անկեղծությանն ու արված կոչին, թե ինքը ուզում է լսել բոլորի կարծիքը և դա հաշվի առնելով ներկայանա վերջնական ծրագրով: Շատ ժամանակ չանցած Րաֆֆու կողքից սկսում են պակասել վերը նշված շարժումների հիմնական զանգվածը սակայն շատ չհեռանալով այլ մնալով հրապարակում որպես ունկնդրող և վերջին հույս փափագողներ: Րաֆֆին և իր թիմը սկսում են հեռացնել բոլոր նրանց ովքեր արդեն հայտնել էին իրենց մտածած պայքարի ձևը, իսկ վերջիններս մտածելով, որ իրենց տեսակետը չընդունվեց իրենց առաջարկը մերժվեց համեստորեն մնում էին հրապարակում, միգուցե և նեղածած, շարունակելու սատարել ժողովրդական շարժմանը: Հիմա երբ «Բառեվոլուշնը» տապալվեց, իսկ դա ոչ ոք չի կարող մերժել, բոլորը ասում են որ պատճառը Րաֆֆու թուլությունն էր և կան նաև մեղադրողներ, թե Րաֆֆին ու Ժառանգությունը մերժեցին բոլորի առաջարկները չօգտագործելով իրենց տրված շատ խելոք մտքերը և ծրագրերը: Այ հենց այստեղ է, որ ես չեմ կարող համաձայնվել մնացածի հետ: Ի սկզբանե ոչ Րաֆֆին և ոչ էլ Ժառանգությունա հանդես չէին եկել իրենց ծրագրով կամ առաջարկներով: Նրանք իրենց պահում էի լսողի, վերլուծողի և որոշում կայացնողի դերում մինչև վերջ: Եթե դու որոշել էս տապալել մեկի ծրագիրը ապա մերժելով այն չես տապալի, քանի որ վերջինս կարող է ինքնուրույն, առանց քո օգնության այն իրագործել, իսկ եթե դու ապացուցես դրա անպետքությունը դիտավորությամբ այն իրականացնելով կիսատ-պռատ, սխալ ու խեղաթյուրված, ապա այլևս երբեք այն չի սատարվի մարդկանց կողմից: Հիմա փորձեմ ինձ հայտնի փաստերով իմ ասածը հիմնավորել:

Մոտավորապես ներկայացնեմ Րաֆֆուն առաջարկված ծրագրերը տարբեր անհատների ու շարժումների կողմից որոնք կարծես թե մերժվել էին:
1.Ստորագրահավաք-առաջարկված նախախորհրդարանի անդամներից մեկի կողմից, մերժված հետագայում օգտագործված շատ անկազմակերպ, թերի և անխնա կերպով:
2. Միլիոնանոց հավաք և երթ հայտնելու Սերժ Սարգսյանին իրեն որպես նախագահ չճանաչելու մասին-առաջարկված անհատ նախաձեռնող քաղաքացու կողմից, մերժված, հետագայում օգտագործված խեղաթյուրված, սակավաթիվ ու անկազմակերպ ու աննպատակ Ապրիլի 9-ին:
3. Ալտերնատիվ Երդմնակալություն, բազմամարդ վճռական հանրահավաք-առաջարկված Նիկոլի կողմից, մերժված հետագայում օգտագործված կիսատ, խեղաթյուրված ու անկազմակերպ Ապրիլի 9-ին, որը չունեցավ ոչ մի էական նշանակություն:
4.Քաղաքացիական անհնազանդություն-առաջարկված Անդրեասի կողմից, մերժված հետագայում օգտագործված կիսատ, շեղված ու անկազմակերպ:
5.Ուժային, հանկարծակի մեկօրյա հեղաշրջում-առաջարկված երիտասարդ սերնդի կողմից մերժված հետագայում անկազմակերպ րոպեական որոշման ձևաչափի մեջ օգտագործված Ապրիլի 9-ին Բաղրամյան առաջնորդելու, հետո շեղելու և մարդկանց երկու խմբի կիսելով ու թուլացնելով:
6.Հացադուլ, գործադուլ, դասադուլ– առաջարկված երիտասարդների, անհատների և քաղաքացիական շարժումների կողմից մերժված հետագայում օգտագործված ծոմի, և այլ կիսատ պռատ միջոցառումների տեսքով:
7. Ստվերային կառավարության ստեղծում- առաջարկված Սարդարապատ շարժման կողմից, մերժված հետագայում օգտագործված Բարև դաշինքի տեսքով քաղաքային իշխանության ի սկզբանե տապալման դատապարտված ցուցակով և կեղծ ստվերային կառավարության ցուցակ տարածելով, համոզված լինելով, որ նույնիսկ նրա կեղծությունը պարզվելուց հետո ժողովրդի մոտ կմնա այն տպավորությունը, որ իրականացման դեպքում նման խայտառակ կառավարություն է հնարավոր ձեռք բերել:

Այս ցուցակը կարելի է շարունակել, բայց այսքանով բավարարվեմ: Այսինքն ի՞նչ կատարվեց, Րաֆֆի հովհաննիսյանը ի՞նչ արեց: Նա վարկաբեկեց բոլոր իրական ընդիմադիրների ծրագրերը հետագայում դրանք անիրականալի, ժողովրդի կողմից անընդունելի դարձնելու համար, դիտավորյալ այդ ծրագրերը օգտագործելով կիսատ, խեղաթյուրված և անկազմակերպ ձևով: Պատկերացրեք եթե վաղը որևէ մեկը առաջարկի ստորագրահավաք ինչ պատասխան կստանա այն Վանաձորցուց կամ Գյումրեցուց կամ թեկուզ հենց Երևանցուց, ով բան ու գործը թողել եկել էր իր ստորագրությունը դնելու այդ թղթի վրա: Ստորագրենք որ ի՞նչ անենք: Պատկերացրեք, եթե վաղը մեկը ասի որ երթի ենք գնում-գնանք որ ի՞նչ անենք… Դասադուլ որ ի՞նչ անենք, հացադուլ որ ի՞նչ անենք, անհնազանդվենք որ ի՞նչ անենք: Չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը թեթև քաշային ծանրամարտիկ չէ, ինչքան էլ նա ծոմ պահելով փորձեց դա ապացուցել, նա գեր ծանր քաշային խաղացող է, որը շատ հեշտությամբ բարձրացրեց ու շպրտեց իր և իր նմանների համար վտանգավոր, մեր հավատալու արդյուքում շատ թեթևացած, բեռը հեռու, այնքան հեռու որ գոնե ևս մի քանի տարով նրանք հաստատ համոզված լինեն որ մենք այն հետ բերելու համար երկա՜ր ճանապարհ պիտի անցնենք: Րաֆֆին չդավաճանեց իր հորը, Ռիչարդ Հովհաննիսյանին և նրա արժանի ժառանգորդն է: Ահա թե որտեղից նրա ստեղծած կուսակցության անվանումը և ծրագիրը… Պտուղը ծառից հեռու չի ընկնում: Մեզ մնում է միայն հերթական անգամ չհուսալքվել այլ հավաքվել արդեն մեր միասնական գաղափարի, ծրագրերի և ոչ թե անհատի կամ կուսակցության շուրջը և մեր իսկ ձեռքերով կերտել մեր ապագան:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: