Հարգելի ընկերներ. օրեր առաջ, Կոմիտաս վարդապետի ծավալած դեբոշը “Հայ կրոնի հեղափոխություն” կոչված էջի դեմ զուգադիպեց ամիսներ առաջ՝ այդ շարժման նախաձեռնողների դեմ իմ գրած մի հոդվածի քննարկմանը: Սա, բնականաբար, արդարացի տարակուսանք առաջացրեց իմ գաղափարական ընկերների մոտ, որի համար էլ անհրաժեշտ եմ համարում տալ մի քանի բացատրություններ: Նախ, իմ կողմից գրված հոդվածը հետապնդել է ընդամենը մեկ նպատակ. “Հայ կրոնի հեղափոխության” անվան տակ գործող որոշ այլասերվածների “Լույսաշխարհ” կայքի հարթակից դեն նետելը, ինչն էլ, առժամանակ, հաջողվեց: Կոմիտասի քարոզչության հետ այն ոչ մի աղերս չունի: Երկրորդ. “Հայ կրոնի հեղափոխության” ակտիվիստներից առաջ, Կոմիտասն էր փորձում սողոսկել “Լույսաշխարհ”-ի հարթակ: Նույնիսկ մի քանի ելույթ հասցրեց ունենալ: Սակայն, առաջին հաջողություններից շլացած տերտերը շատ շուտով պարզապես գլուխն առավ ու փախավ “Լույսաշխարհ”-ի եթերից, քանի որ նրա ելույթներին հետևեցին դրանց համարժեք պատասխանները: Տրամադրում եմ այդ պատասխաններից՝ իմ գրչին պատկանողները: ՖԲ-ի այն ընկերներս, ում հետ անձնական շփման մեջ չեմ եղել, բնական է, որ կարող են տարակուսել՝ սկզբունքայնությանս վերաբերյալ: Պարզապես, հենց նրանց ցանկանում եմ հավատացնել, որ եթե ես գրում կամ խոսում եմ “ազգայնականի” կամ գաղափարական սկզբունքային գործչի համարում որևէ մեկի դեմ, ապա երբեք պատվեր չեմ կատարում, երբեք իմ սկզբունքին կամ խղճին դեմ չեմ գնում, թեպետ, երբեմն դրանից կարողանում են օգտվել նաև իմ հակառակորդները: Իսկ ամեն կարգի սքեմավորների ու նրանց որդեգրած դավանանքի հանդեպ անձնական զզվանքս՝ չի փոխվել ու չի կարող փոխվել երբեք: Այսօր Կոմիտասը խնդիրներ ունի “Հայ կրոնի հեղափոխություն” կոչվող խմբի հետ. իր գլուխն-իր քարը: Դա ինձ չի կարող ստիպել՝ այդ սուտի վտարանդիների հանդեպ վերաբերմունքս փոխելուն: Դրանց ես արհամարհում եմ այնպես, ինչպես նողկում եմ Կոմիտասից: Ինչևէ, կարդացեք, խնդրեմ, մեկ տարի առաջ Կոմիտասին արած անդրադարձս.
Հասարակ է ճամարտակ է «սուրբ և լուսավոր» վարդապետը՝ քրիստոնյա մի քարոզիչ, որպիսիք անթիվ են եղել՝ Հայաստանյայց եկեղեցու համար դժվար բոլոր տարիներին: Տարբերությունը միայն խոսքի՛ մեջ է: Ասացե՜ք խնդրեմ, Կոմիտասն արժեքների վերարժեքավորմա՜ն մասին է խոսում: Գիտի նույնիսկ, որ ամեն վերարժեքավորում մարդս պետք է սկսի իրենի՛ց: Այդ դեպքում, ո՞վ է խանգարում խորամանկ կղերականին՝ ամեն ինչ սկսել արատների մեջ ապականված սեփական կառույցից: Ամենևին էլ քաջություն և արտասովոր ունակություններ հարկավոր չե՛ն՝ հայոց հազարամյակների քաղաքակրթությունից խոսելու և այսօրվա ողբալի վիճակի մասին լացելու համար: Մենք՝ ինքներս, ճանաչու՛մ ենք մեր ծագման ազնվությունն ու հպարտ ենք դրանով: Բայց Հիսուսի անձի ու ծագման հետ, այն, ոչ մի կապ չունի՛: Քրիստոնեությունից հեռանալն ու եկեղեցու պատվիրաններով չապրելը, պարզվու՜մ է, հանգեցրին նրան, որ այսօր, հայ կանայք ու տղամարդիկ թաղվել են արվամոլության ու շնության մեջ: Ի՜նչ եք ասում, իմաստու՜ն մարգարե: Հայագիտական բրոշյուրները զույգ ձեռքերում բռնած, օդը որոտընդոստ ձայներով տարփողելու փոխարեն, ձեռքներդ վերցրեք ձեր իսկ դավանակից Երջանկահիշատակ եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի մատյանը, և խոսեք այն մասին, թե ինչպես, միջնադարյան Հայաստանի եկեղեցին ամբողջ Արևմու՛տքն էր ցնցում՝ իր պատերի մեջ պարարտացող գարշ արվամոլությամբ, անասնապղծությամբ ու մանկապղծությամբ: Այդ մասի՛ն խոսեք, ազնվասի՜րտ Կոմիտաս: Ասացե՛ք, որ գարշելի ախտերը հատուկ չե՛ն Հայ Տեսակին, այլ արդյունք՝ օտար հավատի ու բարքերի պատվաստման, և ծագել են հենց այդ օտարը դավանող կառույցի՛ ներսում: Խոսե՛ք այն մասին, թե այդ ինչպե՞ս է, որ «Հիսուսից առա՛ջ էլ քրիստոնյա» մի ազգի՝ հրով ու սրով էր պարտադրվում քրիստոնեությունը, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ են սրբացվել Հայոց պետականությունները կործանած Պետրոս Գետադարձն ու Թեոդոս կայսրը, թե ինչու՞ կործանվեց միասնական Հայքի թագավորությունը, որից հետո, խե՜ղճ եկեղեցին իր «փխրուն ուսերին» վերցրեց պետական ատրիբուտները՝ ազգը վերածելով կրոնական համայնքի: Բացատրե՛ք մեզ, թե ինչպե՞ս եք այսօր, անպատիժ կերպով խոսու՛մ՝ հայոց արիական անցյալի մասին, իսկ եթե մեր «սուրբ եկեղեցին» դրա համար երբևէ չի պատժել, ապա ինչու՞ այսօր՝ ամենայն հայ քրիստոնյաների կաթողիկո՛սը չէ, որ լծված է այդ գործին:
Այդ ժամանա՛կ ահա, ես կարող եմ ենթադրել, որ ազնի՛վ եք ձեր մտահոգություններում և իրո՛ք զգում եք վերարժեվորումների պահանջը: Իսկ հիմա, աղանդավորների շարքերը համալրող մոլորյալ գառնուկներին ետ բերելու, և ձեռքի հետ էլ՝ ազգային արմատներից սնվող հայորդիներին մոլորեցնելու նպատակով հնչեցված ձեր կոչերը՝ առնվազն զավեշտալի են: Արիական արշավանքներին, Շենգավիթին ու բասկերին էլ մի՛ անդրադարձեք, մի քիչ ավելի լավ սերտեք հայոց պատմության համեմատաբար ու՛շ շրջանը, և կհասկանաք, որ դինաստիական որևէ փոփոխություն երբևէ չի՛ եղել Հայաստանում: Արտաշեսյաններին փոխարինածները պարսիկներ չէի՛ն, այլ նույն հայկական արքայատոհմի կրտսե՛ր ճյուղը: Միակ օտարամուծությունը մեզանում՝ արքայասպան Անակի գալուստն էր, որի որդուն՝ դեռևս իր մոր արգանդում, «սուրբ» հռչակեցին: Ցույց տվեք նաև այն աղբյուրները, որտեղից քաղել եք քրմերի ամուսնական կյանքի մասին ձեր անհեթեթ պատկերացումները: Այստեղի՛ց սկսեք, և շարունակեք Հայաստանի եկեղեցու վերը թվարկածս գործողություններով: ՈՒ կհասկանաք, որ առնվազն լկտի անբարոյականությու՛ն է՝ «Լույսաշխարհի» ամբիոնից, Ձեր անձի հանդեպ անվստահություն տածողներին՝ հայկական կիսատ արմատներ վերագրելը: Թույլ մի՛ տվեք ձեզ այն, ինչի իրավունքը պարզապես չունեք: Դուք դեռ ապացուցե՛ք, որ այս Ազգի մի մասնիկն եք: Մի՛ խոսեք նաև Հիսուսի անձից ու նրա ծագումից: Ազգայնորեն ապրող ու մտածող հայը խորապես թքած ունի իր Տեսակից դուրս կանգնած ցանկացած անձի ու գաղափարի վրա, եթե այն հավակնում է փոխարինել սեփական արժեքներին: Կրկնու՛մ եմ, խոսեք ա՛յն կառույցի որդեգրած դարավոր սխալ ուղու, ապականված բարքերի ու անգերազանցելի մեծամտության մասին, որ մի ողջ ազգի կանգնեցրին հոգևոր ու ֆիզիկական բնաջնջման եզրին: Դա՛ է ձեր միակ պարտականությունն ու բարոյական իրավունքը՝ մանավանդ, որ մա՛սն եք այդ կառույցի: Այդ ժամանա՛կ ահա, աղանդների գիրկը նետվող ձեր նախքին հավատացյալները, թերևս, հուսան, որ դեռ ամեն ինչ չէ՛, որ կորած է Հայաստանյայց եկեղեցու համար:
Հարգանքներս, հուսամ, որ խոսքերիս կվերաբերվեք քրիստոնյային վայել լրջախոհությամբ, և ձեր հաջորդ զրույցում ավելորդ պիտակավորումներ չեք տա նրանց, ովքեր ձեզ պարզապես պարտավոր են ՉՀԱՎԱՏԱԼ:
Գևորգ Հովհաննիսյան
Ցույց տվեք ինձ, խնդրում եմ, այն գաղափարախոսությունը, որն առաջարկում է մեզ Կոմիտասը: Չկա այդպիսին և չի էլ կարող լինել, որովհետև խորամանկ տերտերն ա՛յլ նպատակ է հետապնդում: Մի պահ մոռանանք նրա բարձրագոչ արտահայտությունները՝ մեր հազարամյակների պատմության ու մշակույթի մասին: Ի՞նչ եք կարծում, պարթև Գրիգորը չգիտե՞ր, թե ինչ փառահեղ երկիր էր ամայեցնում. գիտեր, բայց և այնպես՝ արեց իր գործը: Իսկ ո՞վ է ասում, թե մենք դեմ ենք սեփական արժեքների վերագնահատմանը, ո՞վ է ասում, թե մեր պարտությունների համար մեղավոր են բոլորը՝ բացի մեզնից:
Հարց տվե՞լ եք ինքներդ Ձեզ, թե ինչու՞, փոխանակ սկսելու ինքնաքննադատությունից և Հայաստանի եկեղեցու ինքնամաքրման կոչերից՝ Կոմիտասն անընդհատ քննադատում է հայ ազգի ուղին: Սա՞ է Ձեր հասկացած ինքնաքննադատությունը: Մեղադրել սեփական հավաքականությանը՝ մահացու մեղքերի մեջ, առանց սակայն, նշելու, որ այդ մեղքերի մեջ նրան գլորում է իր հոգևոր և մտավոր ընտրանին՝ առնվազն աճպարարություն է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում Կոմիտասի հռետորական հարցը՝ ինչու՜ չպահեցինք մեր հին հավատքը: Իսկ ո՞վ ասաց, թե չպահեցինք: Քրիստոնեության ընդունումից հետո, շուրջ մեկ հարյուրամյակ, պետական մակարդակով հայն անընդհատ փորձել է վերադարձնել իր կորցրածը: Մինչև ուշ միջնադար, մինչև օրս, պահողը՝ պահել և փայփայում է իր նախնյաց արժեքները: Իսկ ո՞վ պետք է հարցն ուղղի՝ տերտե՞րը, թե՞ մենք. ես հարցնում եմ վարդապետին. իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ կործանվեց հայոց հինավուրց քաղաքակրթությունը, ինչու՞ կործանվեց հայոց պետականությունը, ինչու՞ չեք խոսում եկեղեցու պատերի ներսում բույն դրած չարիքի ու արատների մասին: Կոմիտասի նպատակը հետևյալն է. հայ իրականության մեջ բույն դրած հարյուրավոր աղանդներն այսօր, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավերիչ որս են սկսել արժեհամակարգային ոլորտում: Եվ փաստն այն է, որ քրիստոնեական ուսմունքն ու սուրբ երրորդության մասին վեճերը ամենևին էլ չեն օգնում պաշտոնական եկեղեցուն՝ դրանց վտանգը չեզոքացնելու: Ավելին, այս աղանդներից շատերը, հենց բիբլիայով, առավել տրամաբանորե՛ն են արդարացնում գոյություն ունենալու իրենց իրավունքը: Սա փաստ է, որ Կոմիտասն ու իր վերադասներն արդեն շատ վաղուց են հասկացել: Մեկ տասնամյակից ավելի կոկորդ պատռող որոշ հայորդիների ձայնը, թե աղանդների դեմ արդյունավետ պայքարի միակ զենքը կարող է լինել՝ նրանց ազգային արժեքների ու գաղափարաբանությունների հակադրումը, այսօր հասել է տերտերների գիտակցությանը: Եվ Կոմիտասն սկսել է խոսել արիներից ու շումերներից, ծագումից ու փառահեղ անցյալից: Բայց քի՛չ է դա և նույնիսկ՝ անիմաստ, եթե համարձակություն և ազնվություն չունես՝ իրերին իրենց անունները տալու: Նեղմիտ կղերականին հատուկ թույնով, ձեռքի հետ էլ փորձում է վարկաբեկել այն ամենն, ինչ մինչ օրս տաբու է եղել, և հավատացեք, այդպիսին էլ կմնա եկեղեցու համար:
Քրիստոնեական ուսմունքին չէ՛, որ քար ենք նետում, և ո՛չ էլ Կոմիտասին ցանկանում ենք մատաղ անել հեթանոս աստվածներին: Եթե Հայաստանի եկեղեցին որոշել է իրերը կոչել իրենց անունով, ապա թող դա սկսի իրենից: Ընդամենն այսքանը: Կոմիտասի հուզախառն ճամարտակությունների կարիքը չկա: Դուք ինքնե՛րդ կարող եք հարկ եղած դեպքում նրանից ավելի տրամաբանորեն և հայրենասիրական պաթոսո՛վ շարադրել Ձեր անցյալը: Կղերական միջամտությունն հետաքրքիր և արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն վերաբերվում է եկեղեցու փտած կարգերի առողջացմանը:Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունն ու առկայությունը երբեք պայմանավորված չե՛ն եղել սևազգեստների քարոզներով, միջամտությամբ և մանավանդ՝ առաջարկած հիմնադրույթներով:
Հարգանքներս. Գևորգ Հովհաննիսյան:
20 Օգոստոսի, 2015, ժ. 1:37 ե. |
… Էա / Հայա [ Էլ / Ա յահ / Յահ ու Ահ / ռԱ / Արա – Մազդ / Արարու / Ա լ ա լ ու /
Ա լ ա հ / Էլոհիմ / Էնկի ]
( EA / HAYA /ENKI / A YAHU AH / RA / ARA MAZD /ARARU / ALALU / ALAH )
Գերագույն Աստված — Արարչի Ոգեղեն մարմնացումն էր : Նրա Ոգեղեն որդիների մարմնացումն էին ` Աստվածները [ Հրեշտակներ ] `
Նեռ Գալ [ Լուցիֆեռ ] ,( NER GAL , LUCIFER )
Թեշուբա [ Ադադ , Բահաղ ] , ( THESHUBA )
Թամազ [ Դումուզի ] , ( DUMUZI )
Հայո — Մարդ [ Մարդուք , Հալդի ] , ( HALDI , HAYOMARD , MARDUK )
Շիվ ինի [ Շիվա , ՈՒթ ու , Շամաշ , Միթրա , Միհր ] ( SHIVINI , SHIVA )
7. Նինուրթա ( NINURTA )
Ադապա [ Ադամ ] ,( ADAPA , ADAM )
Դուստր Աստղիկ [ Աստարտա , Իշտար , Ինաննա ] և այլոք :
( ASTARTA , ISHTAR , INANNA )
ԵՎ նրանց բոլորի մայրն էր ` Անահիտը [ Անատ ] ( ANAT , ANAHATA )
ԱԴԱՊ / ԱԴԱՄ հապավում է և նշանակում էր`
Ա րարչի Դ եմքով Ա րարված Մ արդ ,
Ա րարչի Դ եմքով Ա րարված Պ ատկեր :
Եվ Ադամն էլ հանդիսացավ ` Երկրի սպիտակամորթ մարդկանց նախնին :
Աստվածների որոշմամբ ( NIBIRU ) ՆԻԲԻՐՈւ-ԽԱՉ { Coloba/Քողոբա } մոլորակից Էա/Հայա ( EA / HAYA / ENKI ) Աստծո առաջ-նորդությամբ դեպի երկիր շարժվեցին Աստվածները:
Երբ թագավորությունը երկնքից հաստատվեց երկրի վրա, / Արարատ ը ( ARARATTA ) եղավ գահանիստ :
Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան, Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին։ Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին։ Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին :
Ահեղ և երևելի էին առաջին աստվածները, որոնք ստեղծեցին աշխարհն ու մարդկությունը, միաժամանակ և աշխարհի մեծամեծ բարիքները։ Այդ աստվածներից են սերում հսկաների սերունդը՝ վիթխարի ու հաղթանդամ դյուցազուններ, որոնք ամբարտավանանալով և ըմբոստանալով, վճռում են կառուցել Բաբելոնի հսկա աշտարակը, հասնելու երկինք՝ աստվածներին։ Երբ կառուցում են աշտարակը, աստվածների ցասումից վիթխարի հողմ է բարձրանում, կործանում աշտարակը։ Միաժամանակ աստվածների կամքով, յուրաքանչյուր մարդ և հսկա մյուսներին անհասկանալի մի նոր լեզվով է սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթություն և իրարանցում է ընկնում նրանց մեջ։
Այդ հսկաներից մեկն էր նաև Հաբեթոսթյան1 Հայկը՝ մի անվանի և քաջ նախարար, վիթխարի աղեղնավոր և կորովի նետաձիգ։
… BIBLY AND WORLD ANUNAKI HISTORY …
20 Օգոստոսի, 2015, ժ. 1:36 ե. |
Խաչակրաց Ասպետության Շարժում :
Արևմուտքի թագավորությունները ղեկավարում են մոլորակի նախաԳահների քայլերը , մենք էլ կղեկավարենք դրանց թագաժառանգների ` Հայամետ գոյությունը :
Որպեսզի տեղեկացված ու հաղթական լինես,պետք է դաշնակիցներ ունենաս :
Անշուշտ կգա զենքով կռվելու պահը,բայց մեզ պետք է ծրագիր և միջոցներ :
ՈՒրեմն մեզ պետք է , որ բոլոր երկրներում լինեն մեր գործակալները , որոնք մուտք կգործեն կարևոր բնագավառներ ղեկավարչական և կծավալեն գործունէություն , կտրամադրեն մեզ ինֆորմացիա :
Սույն վերահսկելու բնագավառներն են` քաղաքական , ռազմավարական , տնտեսական , գիտական , իրավական , կրթական , մշակութային ,կրոնական , Զ . Լ . Մ . և այլն :
Նաև թուլացնել այլ աղանդների , կուսակցությունների ու երկրների դիրքերը :
Դրանք են երկրների `ղեկավարչական ապպարատներ , կադրեր ,կուսակցություններ, Ցեղակրոն միաբանություններ , կրոնական կազմակերպություններ , ռազմաբազաների հրամանատարություն , պաշտպանության նախարարություն , ներքին ու արտաքին գործերի նախարարություն , օրենսդրություն , բանկային համակարգեր , գործարաններ , բիզնեսներ , գիտական ու բժշկագիտական ճյուղեր , ատոմակայաններ , հանքարդյունաբերություն , կրթահամալիրներ , մշակութային օջախներ լրատվական գործակալություններ ,աշխարհի լոբբիստական համակարգեր :
Նպատակը` Եվրոպայում և Մերձավոր Արևելքում արմատախիլ անել թուրք – իսլամական համակարգերը և դնել մեր վերահսկողությունը :
Մեր գործակալները կներթափանցեն Եվրոպայի ու Ասիայի ներկայիս թագավորական տներ , բիզնեսները , կորպորացիաները և գործնական ու խնամիական կապերով կամրապնդվեն այնտեղ , որպեսզի մեր հաջորդ սերունդները լինեն թագաժառանգներ ու Հայամետ գործիչներ,նաև կառավարելով սույն թագավորությունները , բիզնեսներ , կորպորացիաներ , աղանդներ :
Մեր գործիքներն են լինելու ` Վատիկանի կրոնական վերնախավը , Միացյալ Ազգերի Կազմակերպությունը , Հյուսիս – Ատլանտյան Ռազմական Դաշինքը , Եվրոխորհրդարանը , Ա . Մ . Ն . – ի Սենատը , Պենտագոնը , Կրեմլը :
Նոյան հին ազգերը` Հայեր , Հույներ , Ասորիներ , Հրեաներ , Պարսիկներ , Եզդիներ, Ղպտիներ , Գերմաններ , Սլավոններ , Լատիններ , Իսպաններ և այլոք կտիրեն Երկրագունդը ` լինելով Ադամի սպիտակամորթ սերունդներ :
Այդ Ազգերի բազմապատկումը մեկ-երկու դարվա ընդացքում կազմելու է `մեկ-երկու ընտանիքի տվյալով ` 10 զավակ , 100 թոռ , 1000 ծոռ և այլն :
Եվ այդ սերունդները կդաստիարակվեն Քրիստոնեա – Ցեղակրոն ոգով և կսնվեն հզոր տերությունների բյուտջէների հաշվին , կպայքարեն թուրքիզմի ու իսլամիզմի և սատանիզմի դեմ ու կգործեն Հայամետորեն :
Պայքա ~ ր և Գոյ ատևում :
10 Ապրիլի, 2015, ժ. 6:21 ե. |
aysor im arajin haxtanakn er Yahwahi d
27 Հունիսի, 2013, ժ. 3:57 ե. |
Բարի,իսկ ինչ կասեք Ցեղակրոնների մասին,դա Քրիստոնեական խաչակրած նոր արշավանք է?
22 Հունիսի, 2013, ժ. 7:02 ե. |
hrashali verlucutyun e..
22 Հունիսի, 2013, ժ. 12:11 ե. |
Après! Shat après!