Archive for the ‘Բանաստեղծություն’ Category

Վահագն

17 Փետրվարի, 2012

Ո՜վ Աստուածն իմ հայրերուս,

Կը մօտենամ ահա բագնիդ, եւ ինձ հետ

Իր պախուրցէն քաշելով

Կը բերեմ ցուլ մ’ հովիտներէն Տարօնի:

Տե՛ս, պարարտ է զոհս իմին.

Երբուծին մէջ կաթնաթոյր

Հողին ամբողջ կեանքը կայ.

Պարանոցն իր մըսուրն ի՜նչ է չի՛ գիտեր.

Ան սընած է արօտներուն մէջ ազատ,

Ու ակռաներն իր լուացուած են միայն

Հացեաց Դրախտի աղբիւրին մէջ նուիրական:

Երբ կը հեւայ իր հըզօր շունչն առջեւէդ

Կը վանէ հողն ու աւազները գետնէն,

Եւ կու գայ սեւ ռունգերէն հոտը ամբողջ

Դաշտային թաց կանանչին:

Տե՛ս, զոհս իմին գեղեցիկ է եւ վըսեմ.

Գըլուխն վըրայ կոր եղջիւրները խարտեաշ

Փառքի պսակն իր կ’ըլլան.

Կը բորբոքին աչքերուն մէջ ամեհի

Հըզօրութեան սեւ խունկեր.

Եւ թաւամազ իր ագին

Իբրեւ լորտու կողերուն շուրջն յարասող

Գոռեխներէն անբի՜ծ, մարմինը սո՜ւրբ կը պահէ:

Ո՜վ դու Վահագն, աստուածահա՛յր զօրութեան,

Ո՜վ Տիգրանի սերմին մէջ

Դու մարդացած Արեգակ,

Լուա՛ հոգիս, ճառագայթով մը օծէ

Շըրթունքներս այս, զի աւասիկ կ’ համբուրեմ

Բագինըդ սուրբ եւ առած մուրճը ահեղ

Սպասարկու յաղթ բազուկով կը ջարդեմ

Ցուլիս ճակատն եւ իր արիւնն յորդավէժ

Կը նուիրեմ ծունկերուդ:

…Արդէն ահա կը մըխայ

Նուիրական խարոյկն առջեւդ ճարճատուն.

Կը շրջի բոցն ոստերուն մէջ ձիթենւոյ,

Եւ գիերուն հալած խեժէն արբեցած

Կ’ոստնու ուղիղ, եւ կ’երգէ

Վերափոխումն իրերուն ջինջ հոգիին:

Ա՛ռ.- արիւնոտ ասոնք կողերն են զոհիս.

Ցըռուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են,

Ահա՜ ըղեղն որ ուղղեց բնա՛զդն ու շընչեց

Եղջիւրներուն խեռութիւն,

Ահա ջերմ սիրտն, որ տակաւին կը սըրսփայ,

Եւ իր լեղին զոր ազդրին վրայ կը դընեմ

Յոյսով մ’ որ ան պիտ’ տոչորի ամբողջ.- ա՛ռ:-

Եւ բոցն որ արդ նետած պսակն իր ծուխի

Վըճիտօրէն կը բարձրանայ, կը տանի

Ցուլը ճենճեր առ ճենճեր

Վերն, ապարանքըդ երկնային խընկելու.

Ո՜վ դու Հըզօր, ընդունէ

Նուէրներս իմ, զոր մաքրափայլ սափորով

Կըրակին վրայ կը հեղում:

Ահա գինին, պինչերըդ բա՛ց ու շընչէ

Քաղցրաբոյր հոտն, եւ հաշտուէ

Աստուածային գինովութեամբ մը զուարթ

Այսօրուան քու ժող’վուրդիդ հետ կրօնափոխ:

Ահա հոման.- առջեւըդ զայն կը թափեմ

Մաքո՜ւր, անո՜ւշ եւ առա՜տ,

Ինչպէս թափեց ծառն իր կուրծքէն վիրաւոր

Իմ եօթն անգամ լուացուած

Թակոյկներուս մէջ շքեղ,

Զայն ընդունէ, համարէ

Ինչպէս արիւնն երեխայի մը՝ անմեղ,

Ինչպէս քըրտինքն հըղիներու՝ թանկագին:

Ո՜վ վեհ, գո՞հ ես, տուի քեզ ի՜նչ որ կար

Խըրճիթիս մէջ եւ հոգիիս, քեզ տուի

Թշնամին ի՜նչ որ մոռցած էր այս օրուան

Այրիացած Աշտիշատիդ մէջ ամայ:

Արդ մեր տոհմին իբրեւ վերջին Վահունի

Բագնիդ առջեւ ծունկի կու գամ երկիւղած

Կը համբուրեմ հողն ուր քու

Հոգիէդ մաս մ’ արմատ կու տայ շոճերուն,

Եւ վերցուցած քեզի՜, քեզի՜ կարկառուն

Սա սոթտուած թեւերս, որոնց արմուկէն

Ցուլին արիւնը տակաւին կը կաթի,

Ո՜վ դու Վահագն, ո՜վ աստուած իմ հայրերուս

Կ’աղօթե՜մ ես… կ’աղօթե՜մ…

Ուժի՜ն համար, կրօնքի՜ն համար բազուկիդ,

Որով դու օր մը պատռեցիր բերաներ

Վիշապներու, երկընքին մէջ սըփռեցիր

Զերդ արեւու հունտեր, աստղերն Յարդգողին.

Ուժի՜ն համար, որ թըռիչն է եւ հոգին

Արարչութեան անվախճան,

Որուն անհուն համբոյրին տակ կը ծընի

Աշխարհներէն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,

Կ’ապրի սկըզբունքն Անմահութեան հիւլին մէջ

Եւ ըղեղին եւ կամքին,

Որուն հըզօր մատին տակ

Կը ճեղքուին սերմերն, աւիշն երգելով

Կաղիններուն մինչեւ գագաթը կ’ելլէ.

Ուժի՜ն համար, որ կը լեցնէ ստինքներ,

Կ’օրօրէ մեր օրանն ու մեզ, մահէն վերջ,

Մինչեւ աստղերը կը տանի ու մինչեւ

Երկրորդ կեանքի մ’ արարչագործ պատճառին,

Որ կը կանգնէ Ազգ մ’ ինչպէս խումբ մ’ առիւծի,

Բազուկդ անոր բազուկին մէջ կ’ հեղու,

Եւ զերդ հրեղէն վարազահաւ իր լուսեղ

Թռիչներուն անփոփման տակ կ’ թըխսէ

Մեր մայրերուն ծոցին մէջ

Դիւցազուննե՜ր, հանճարնե՜ր,

Այդ սուրբ Ուժին համար կ’ըսեմ, որուն դու

Իմացական աղբերակն ես յորդահոս,

Ո՜վ դու Վահագն, ահա քեզի կարկառած

Բազուկներս իմ արիւնոտ

Կ’աղօթե՜մ ես… կ’աղօթե՜մ…

Դանիէլ  Վարուժան

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

17 Փետրվարի, 2012

Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին,

Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,

Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,

Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:

Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`

Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,

Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`

Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:

Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ

Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:

Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ

Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.

Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`

Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:

Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ

Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ:

Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում

Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինաս ապըրշում:

Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,

Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես

Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:

Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`

Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`

Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց

Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`

Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…

Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման

Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.

Իսկ երբեմն այնքա՛ն զորեղ թափ մը կու տա ոտքերուն`

Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:

Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.

Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե

Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`

Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:

Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…

Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:

Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`

Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:

Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.

Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.

Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ

Հանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ.

Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`

Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:

Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,

Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.

Ու իր հատուկ ճախրանքեն կ’առնու հով մ’ա՛յնքան ծավալ,

Որ կը մարե երբեմն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալ

Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ

Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:

Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,

Միշտ հըպատակ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:

Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.

Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,

Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,

Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված

Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`

Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:

Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`

Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.

Այն ատեն ցունց մը կու տա փորթորկալից մազերուն`

Որոնց քամին թափընդթափ կ’երթա մաել սըրսըփուն

Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,

Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռետին:

Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`

Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…

Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`

Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:

Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`

Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,

Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի

Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:

Օ՜, մագնիսով և լույսով թըրծունմարմինն աղարծրի`

Որ թևերուս մեջ կաթի արյունի պես կը փըրփրի.

Օ՜, իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ

Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,

Օ՜, ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`

Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:

Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…

Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,

Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,

Օ՜հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորեն

Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,

Հընդկաստանի համեմնե՜րն, համյն խունկե՜րն Արաբիո:

Դանիել Վարուժան

Արարչականչ

9 Սեպտեմբերի, 2000

Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի
                                                                 մարմին ահռելի,
Տե՚Ր ամենայնի, Տե՚ր շա՜տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես
                                                                Դու ամե՜ն բանի,
Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ
                                                                  ուխտամերժ, որ
ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ՝
                                                        ունայնն են պաշտում,
Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ
                                                     բերող ԲՈւՆ ԱՐԱՀԵՏԻ…  
Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՜ն վեհ է
                                                           ՍԵՐԴ անհատակ, որ
Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն
            իմացի՚ր ՏԵ՚Ր ԱՄԵՆԱՅՆԻ,
                                     Աստվածներից էլ ես պաշտելի…
Արմեն Ավետիսյան,

Հայ Արիական Միաբանության առաջնորդ 

«Հայ Արիներ» Թիվ  97, 98, 99,100  մայիս, հունիս, հուլիս, օգոստոս,  2008թ.

Արիական մեծ ժառանգ

11 Հունվարի, 2000

Ա՛ստղ-Անահի՛տ… Սօսի ծա՛ռ…
Հրաշափառ Արե՜ւ պայծառ…
Ե՛ւ ուղեցոյց… ե՜ւ

ճանապարհ… 

Ա՛ստղ-Անահի՛տ… Սօսի ծա՛ռ…

Հրաշափառ Արե՜ւ պայծառ…

Ե՛ւ ուղեցոյց… ե՜ւ

 ճանապարհ… 

 

Բարձր Հայքի լեռներէն Պար:

Մամուռ կապող Սէգ Սօսին

Կողը տուաւ Հիւսիսին.

Մե՛ծ-ճամբորդներ քա՛ջ, արի

Բացիք դռներն աշխարհի:

 

Երբ Մեծ-Արջը երկնքի

Կապկպեցիք ոտէ-ոտ՝

Ուղիղ գծով կապանքի

Հասաք հիւսիսի-Աստղի մօտ:

 

Աստղէն՝ Արեւ, շտապ ու ձիգ՝

Բի՜ւր դաշինքներ կնքեցիք.

Այնքա՜ն մօտիկ, մտերմիկ

 Որ չհասաւ մարդու միտք:

Ակը ժամին՝ ժամանակին,

Ակը՝ Ակին՝ Արեÿգ Ակին

Ակէն կէսօր՝ նօթի, ծառաւ՝

Կէս բաժինով իջաք հարաւ:

 

Իսկ մեզ ժառանգ ու կտակ՝

Մեծ բան մնաց յիշատակ.

Պիտի պահենք յաւիտեան

Բազում բերան ու Մատեան:

 

Կը ծագի՝ Արեւ անմար,

Կը մարի՝ Ա՛ստղահամար,

Առաւօտէն իրիկուն՝

«Ան» է, «Բէն» է, բերինք տուն:

 

11 նավասարդի, բուն հայկյան 4498թ.

 

Պետրոս Արթինյան,

 սիրիահայ բանաստեղծ

Արեվ Եվ Խաչ

10 Հունվարի, 2000

Մի ամբողջ երկիր բռնկվեց հրով,
Բոցավառվեցին տաճարները վեհ,
Մի խումբ ռազմիկներ հրով ու սրով
Խաչ բարձրացրեցին սուրբ երկիրը մեր:
Բարձր սարերի սեգ գագաթներից
Գլորվեցին ցած արձանները սուրբ:
Ո՞վ էր դա տեսել, որ բարձունքներից
Աստվածներն իջնեն դեպ վիհերը մութ:
ՈՒ հետո հանկարծ մի սուտ մարգարե
Մի կերպ մագլցեց լեռան գագաթին
Եվ ձայնեց. «Հայե’ր, ձեր հոգին հրե
Դուք պիտի զոհեք իմ փայտե խաչին»:
ՈՒ մի հսկա գետ՝ սուրբ Արածանին,
Որ հուր էր առաջ, ջուր դարձավ հիմա,
Եվ սուտ մարգարեն՝ խաչը իր ձեռքին
Սկսեց շիջել երկրի հուրն անմար:
Մի ամբողջ երկիր վիհը նետեցին,
Մի ամբողջ աշխարհ կործանվեց սրով,
 Խորը թաղեցին, ամուր ծածկեցին
Հենց Հայոց երկրի թանկարժեք քարով:
ՈՒ եթե առաջ վաղ առավոտյան
Բագինի ծուխն էր լեռների վրա,
Հայոց երկնքում՝ արև-կարկեհան,
Կապույտ եթերում ներբողներ անահ,
Հիմա սկսում է տարածվել տաղտուկ
Քրիստոնեական մի ժամերգության,
Կարմիր արևը էլ չունի երկունք,
Դարձել է համակ թախիծ, տխրության…
Թվում էր՝ մեռավ հեթանոս հոգին,
Թե հրեան հաղթեց աստվածներին մեր,
Բայց, ո’չ, նայեցեք կապույտ երկնքին
Եվ դուք կտեսնեք մի հսկա արև:
Լույս է պարգևում Հայոց աշխարհին
Հսկա արևը՝ բոց ու ոսկեթև.
Մի՞թե անխելք չեն, որ ցանկանում են
Լույս-Արեգակը խաչով կործանել…

 Արամ Մեհյան 

«Հայ Արիներ» Թիվ 39,   հունիս 2004թ.

Արարատ

8 Հունվարի, 2000

Ինչպես հայդուկը իր խուլ դարանից,
միշտ այդպես էլ ես
Արևածագից մինչ արևամուտ՝ իմ պատուհանից
Աչքս չորս արած նայում եմ լարված,
Թե երբ պատռելով մեգը անթափանց
Այդ լեռը անտես
Դուրս կգա թանձր, ամպե պատյանից
Եվ ես կտեսնեմ նրան վերջապես:
Առաջին, երկրորդ, երրորդ լուսաբաց,
Եվ արարչական իր հեռուներից
Հայտնվեց հանկարծ
Նա — Արարատը:
Հայտնվեց հսկա, դժբախտ ու մենակ…
ՈՒզում եմ ձեռքս մեկնել դեպի Նա,
Քաշել, դեպի ինձ բերել քնքշորեն
Եվ ինչ-որ խոսքեր շշնջալ հարմար,
Շոյել, տաքացնել կողերը մարմար,
Հայաստան երկրից մի բուռ ծլարձակ
Հող պարզել իրեն,
Շենքերի համար բերված քարերից
Կենդանի մի քար դնել ճակատին, —
Սակայն վերստին
Վրա է հասնում մեգը անօրեն,
Ձեռ-ոտ են ընկնում ամպերը նորից,
Նորից վախեցնում,
Տանում են նրան:
Նա — Արարատը,
Որին թերևս հիմա չեմ տեսնում,
Չեմ լսում սրտի զարկերը Նրա,
Բայց գիտեմ՝ այնտեղ, իր տեղում է Նա.
Կանգնած մշտարթուն, հսկա և ուժեղ,
Նա պահակում է իր պահակներին,
Ականջը այստեղ՝
Հայաստան երկրից եկող ձայներին…

Աշոտ Հակոբյան 

«Հայ Արիներ» Թիվ 31, 2004թ. 

Աշոտ Հակոբյան

«Հայ Արիներ» Թիվ 31, 2004թ.

Արամ Մեհյան

7 Հունվարի, 2000

Ամպրոպը ճայթեց հայոց երկնքում,

Եթե քնած եք, արթնացեք քաջե’ր,

Վահագնի սուրը ձեզ է սպասում,

Ձեզ են սպասում բազմաթիվ ջահեր:

Ասում եք՝ ո՞ւր է սուրը Վահագնի,

Ո՞Ւր են ջահերը մեր ազատության,

Մի՞թե կարող ենք դարավոր քնից

Մաքրել պատերը հինավուրց մեր տան:

Այո’, կարո’ղ եք, — պայթեց երկինքը,

Քաջերը շատ են, հերոսները՝ քիչ,

Հայրենի հողում ամեն մանկիկը

Պիտի արձակի հերոսակա’ն ճիչ…

* * *

Լեռան գագաթին, ուր բարդիները

Մի աստվածային շվաք են ստեղծում

Տաճար էր կանգնած: Տարեց քրմերը

Ամեն առավոտ աղոթք էին երգում:

Տաճարը տոնն էր Հայ Աստվածների,

Նրանք այնտեղ էին հանգիստը առնում,

Կապտորակ, ծավի երկինքը բարի

Քաղցր աչքով էր տաճարին նայում:

Բայց եկան օրեր՝ ահեղ, ահարկու,

Տաճարն ավերվեց հրով ու սրով,

Քրմերը մեռան կատաղի կռվում,

Կորավ երկնքի հեզ ժպիտը մով:

Լեռան գագաթին, ուր տաճարն էր սեգ

Տնկվեց «զորավոր» փայտակուռ մի խաչ,

Լեռների վրա տարածվեց մի մեգ

ՈՒ մարդիկ հագան սևագույն վեղար:

Իսկ հետո ամբողջ տարիներ անցան,

Իսպառ ավիրվեց հնի շենքը մեր

ՈՒ փայտե խաչը մի մատուռ դարձավ

Եվ ապրեց դարեր, ահավոր դարեր:

Մարդիկ կարծեցին, թե՝ վերջ, մահացան

Հայ աստվածները գոյության կռվում,

Իր երկրից քշված ու մերժված հրեան

Մի նոր դրախտ է մեր երկրում կերտում:

Բայց երկնակարկառ մեր սեգ լեռներում

ՈՒ մշուշապատ կիրճերում մեր մութ

Գաղտնի ծվարած լույս-մեհյաններում

Դեռ բոցկլտում է սրբազան մի հուր:

                                          * * *

Լեռան գագաթին, տաճարի տեղում

Այժմ ավերակ մատուռն է կանգնած:

Շուրջը խավար է անլույս գիշերում,

Շուրջը ամայի ամեն ինչ թոշնած:

Բայց ամեն տարի, տարին մի անգամ,

Երբ Հայոց երկրում գարունն է բացվում,

Մատուռի շուրջը տոն է մոգական.

Հայ Աստվածները երկիր են իջնում:

Խորանի վրա հրեա Աստծու

Նորից խարույկ է բոցկլտում պայծառ

Մատուռի քարե պատերը անձուկ

Անհետանում են բացերում անծայր:

Տաճար է դառնում մատուռն ավերակ,

Շուրջպար են բռնում Աստվածները հին,

Մի քանի վայրկյան դառնում են կրակ

Անգամ սրտերը լուռ շիրիմների:

Վայրկյաններ տևեց նրանց պարը: Վերջ:

ՈՒ անհետացան աստվածները հին,

Բայց հրի կարոտ մեր սրտերի մեջ

Միշտ բոցկլտում է կրակը անգին…

Ռեքվիեմ՝ վերածննդից առաջ 

Տեսնում եմ ինձ՝ կախված պարանից,

Աչքերս հանած ու պատռած բերան,

Տեսնում եմ սգող մայրական սրտից

Մասնատված որդու արցունքի վարար:

Տեսնում եմ դիեր, գանգեր բազմազան,

Արյուն եմ տեսնում, գիշատիչ գազան,

Փսլնքոտ երախ, սրած մագիլներ

Եվ անօթևան բազում հոգիներ…

Ձայներ եմ լսում ահարկու, խեղդված,

Հավերժ լռություն աղերսող ձեռքեր,

Խելագար աչքեր ու հենց նոր ծնված

Փոքրիկի մարմնին՝ դանակի հետքեր:

Չկա սրբություն, տրորված է այն,

Մեռած է նաև արդարությունը,

Նեռն է ուղեկցում չարին լռելյայն, —

Զարկի’ր յաթաղան, թափի’ր քո թուրք թույնը:

Զարկի’ր անվրեպ, զարկի’ր անխնա,

Եվ թող հայ կոչվածն իր տեղն իմանա,

Թող ձուլվի հողին կամ թող ծնկի գա,

Որ թուրք ասկյարի չափը իմանա:

…Բայց սխալվեցին, ապրում է հայն ու

Դրոշ պիտի պարզի Մասիսի գագաթին,

Կյանքի է կոչում իր սերունդներին,

Վրեժ է երգում և ոչ՝ իր վայը:

Ոսկի հասկեր են բռնել դաշտերը,

Անտառը նորից զմրուխտ է հագել,

Գործի է անցել ծերուկ ռանչպարը,

Իր թոռներին է հայությամբ օծել:

ՈՒ թոռները նրա դյուցազուն,

Արդեն խմբերով Գառնի են գալիս

Եվ հայ հեթանոս այս տաճարում

Արդար Վրեժի երդում են տալիս:

Երդվում են քշել օտարին՝ տանից,

Երդվում են Նախնյաց Օջախը շինել,

Վահագն աստծուց ուժ են ստանում

ՈՒ սիրով լցվում Աստղիկից գեղուն:

Հավատում են վաղվա օրվան,

Եթե նույնիսկ չտեսնեն,

Պատգամում են սերունդներին,

Որ հորովելները երգեն…

Հո’լ արա, եզո ջան,

Հո’լ արա, ախպեր ջան,

Արարիչն է մեզ հետ,

Դեռ կոմիտասներ կգան

Վեվ Արյան (Վլադիմիր Խաչատրյան)   

           

«Հայ Արիներ» Թիվ 40,   հունիս 2004թ. 

Ասում եք՝ ո՞ւր է սուրը Վահագնի,

Ո՞Ւր են ջահերը մեր ազատության,

Մի՞թե կարող ենք դարավոր քնից

Մաքրել պատերը հինավուրց մեր տան:

Այո’, կարող եք, — պայթեց երկինքը,

Քաջերը շատ են, հերոսները՝ քիչ,

Հայրենի հողում ամեն մանկիկը

Պիտի արձակի հերոսական ճիչ

* * *

Լեռան գագաթին, ուր բարդիները

Մի աստվածային շվաք են ստեղծում

Տաճար էր կանգնած: Տարեց քրմերը

Ամեն առավոտ աղոթք էին երգում:

Տաճարը տոնն էր Հայ Աստվածների,

Նրանք այնտեղ էին հանգիստը առնում,

Կապտորակ, ծավի երկինքը բարի

Քաղցր աչքով էր տաճարին նայում:

Բայց եկան օրեր՝ ահեղ, ահարկու,

Տաճարն ավերվեց հրով ու սրով,

Քրմերը մեռան կատաղի կռվում,

Կորավ երկնքի հեզ ժպիտը մով:

Լեռան գագաթին, ուր տաճարն էր սեգ

Տնկվեց «զորավոր» փայտակուռ մի խաչ,

Լեռների վրա տարածվեց մի մեգ

ՈՒ մարդիկ հագան սևագույն վեղար:

Իսկ հետո ամբողջ տարիներ անցան,

Իսպառ ավիրվեց հնի շենքը մեր

ՈՒ փայտե խաչը մի մատուռ դարձավ

Եվ ապրեց դարեր, ահավոր դարեր:

Մարդիկ կարծեցին, թե՝ վերջ, մահացան

Հայ աստվածները գոյության կռվում,

Իր երկրից քշված ու մերժված հրեան

Մի նոր դրախտ է մեր երկրում կերտում:

Բայց երկնակարկառ մեր սեգ լեռներում

ՈՒ մշուշապատ կիրճերում մեր մութ

Գաղտնի ծվարած լույսմեհյաններում

Դեռ բոցկլտում է սրբազան մի հուր:

                                          * * *

Լեռան գագաթին, տաճարի տեղում

Այժմ ավերակ մատուռն է կանգնած:

Շուրջը խավար է անլույս գիշերում,

Շուրջը ամայի ամեն ինչ թոշնած:

Բայց ամեն տարի, տարին մի անգամ,

Երբ Հայոց երկրում գարունն է բացվում,

Մատուռի շուրջը տոն է մոգական.

Հայ Աստվածները երկիր են իջնում:

Խորանի վրա հրեա Աստծու

Նորից խարույկ է բոցկլտում պայծառ

Մատուռի քարե պատերը անձուկ

Անհետանում են բացերում անծայր:

Տաճար է դառնում մատուռն ավերակ,

Շուրջպար են բռնում Աստվածները հին,

Մի քանի վայրկյան դառնում են կրակ

Անգամ սրտերը լուռ շիրիմների:

Վայրկյաններ տևեց նրանց պարը: Վերջ:

ՈՒ անհետացան աստվածները հին,

Բայց հրի կարոտ մեր սրտերի մեջ

Միշտ բոցկլտում է կրակը անգին

Ռեքվիեմ՝ վերածննդից առաջ

Տեսնում եմ ինձ՝ կախված պարանից,

Աչքերս հանած ու պատռած բերան,

Տեսնում եմ սգող մայրական սրտից

Մասնատված որդու արցունքի վարար:

Տեսնում եմ դիեր, գանգեր բազմազան,

Արյուն եմ տեսնում, գիշատիչ գազան,

Փսլնքոտ երախ, սրած մագիլներ

Եվ անօթևան բազում հոգիներ

Ձայներ եմ լսում ահարկու, խեղդված,

Հավերժ լռություն աղերսող ձեռքեր,

Խելագար աչքեր ու հենց նոր ծնված

Փոքրիկի մարմնին՝ դանակի հետքեր:

Չկա սրբություն, տրորված է այն,

Մեռած է նաև արդարությունը,

Նեռն է ուղեկցում չարին լռելյայն, —

Զարկիր յաթաղան, թափիր քո թուրք թույնը:

Զարկիր անվրեպ, զարկիր անխնա,

Եվ թող հայ կոչվածն իր տեղն իմանա,

Թող ձուլվի հողին կամ թող ծնկի գա,

Որ թուրք ասկյարի չափը իմանա:

Բայց սխալվեցին, ապրում է հայն ու

Դրոշ պիտի պարզի Մասիսի գագաթին,

Կյանքի է կոչում իր սերունդներին,

Վրեժ է երգում և ոչ՝ իր վայը:

Ոսկի հասկեր են բռնել դաշտերը,

Անտառը նորից զմրուխտ է հագել,

Գործի է անցել ծերուկ ռանչպարը,

Իր թոռներին է հայությամբ օծել:

ՈՒ թոռները նրա դյուցազուն,

Արդեն խմբերով Գառնի են գալիս

Եվ հայ հեթանոս այս տաճարում

Արդար Վրեժի երդում են տալիս:

Երդվում են քշել օտարին՝ տանից,

Երդվում են Նախնյաց Օջախը շինել,

Վահագն աստծուց ուժ են ստանում

ՈՒ սիրով լցվում Աստղիկից գեղուն:

Հավատում են վաղվա օրվան,

Եթե նույնիսկ չտեսնեն,

Պատգամում են սերունդներին,

Որ հորովելները երգեն

Հոլ արա, եզո ջան,

Հոլ արա, ախպեր ջան,

Արարիչն է մեզ հետ,

Դեռ կոմիտասներ կգան

Վեվ Արյան (Վլադիմիր Խաչատրյան)              

«Հայ Արիներ» Թիվ 40,   հունիս 2004թ.

Ավա~ղ…

6 Հունվարի, 2000

Ավա~ղ ասեմ ես ձեզ,    

          Արորդիներ հազար, Արորդիներ բազում,  

          Որ մոռացաք  Խորհուրդն Արարչական լույսի, 

          Որ ծնկեցիք առաջն օտարածին մարդու,   

          Որ պաշտեցիք նրան, որպես Աստված հույսի:                          

          Ավա~ղ ասեմ ես ձեզ,  

          Որ մարեցիք հոժար հուրը Աստվածային   

          Այն սուրբ Բագինների ձեր լույս տաճարներում,   

          Որ ուրացաք լույսը Հայոց Արեգական,    

          Ու պաշտեցիք, ավաղ, այն խեղճ Եբրայեցուն…             

          Օ~, դու ծաղր դաժան, օտար Եբրայեցու,                

          Կիսաստվածներն ահա, ծնկի իջած քո դեմ,   

          Իրենց Հավատքն հզոր՝ Արեգակով օծված,   

          Ուրացումի դավով մատաղել են քո դեմ… 

,Հայ Արիներե Թիվ  97, 98, 99,100  մայիս, հունիս, հուլիս, օգոստոս,  2008թ.

Աստվածականչ

5 Հունվարի, 2000

Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին
                                                            Հայոց Աստվածներ,
Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիեզերքի
                                                            փա՚ռքի Զավակներ,
Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական
                                                            Ձեր Ծինն է կրում…
Աստվածային Մարմնում Ձեր հզոր բարի՝ Հոգի է
                                                              իշխում անարատ,
Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա՚տ հզոր
                                                            ու շա՜տ լուսառատ:

Տիրոջ Եզերքի Դու՚ք պահապաններ, օ՜ Արարչածին
                                                            Հայոց Աստվածներ,
Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան
                                                                կանչն է ավետել:

Աստվածներ Արի, Դու՚ք հեռացաք առանց պատժելու
                                մարդկանց ուրացող ու դեռ անարժան,
Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու
                                         դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ,
Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին
                                                           լու՜ռ ականջալուր…
Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ
                                                          Ձեզ ձա՜յն են տալիս,
Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր,
                                     օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է
                                                             Ձեր վերադարձի…

Նորից հե՚տ եկեք, տուն վերադարձե՚ք, —
                           հայոց հոգիներն ու աշխարհները
տիեզերածայր — իրար  կապեցե՚ք:                                                                                        

Արմեն Ավետիսյան,

Հայ Արիական Միաբանության առաջնորդ 

«Հայ Արիներ» Թիվ  97, 98, 99,100  մայիս, հունիս, հուլիս, օգոստոս,  2008թ.

Ապրիլի 24

3 Հունվարի, 2000

Երկու մեծ լեռ իրար կպած, իրարից զատ, —

Երկու խաչ-սիրտ՝ ծեր, զառամյալ,

Երկու մեկ ազգ հնամենի,

Երկու հայեր՝ մայր Արաքսի երկու ափին,

Երկու անջատ միասնություն,

Արյունազօծ երկու գետափ՝

Իրար կպած, իրարից զատ,

Երկու վանքեր՝ Արևմտյան, Արևելյան,

Մեկ Ոգու մեջ մարմնավորված,

Մեկը ազատ, մյուսը՝ գերի,

Մեկը պանդուխտ, մյուսը՝ թմրած,

Չեմ հասկանում՝ ի՞նչ է եղել…

…Տու՜ն են քանդել, մա՜րդ են մորթել,

Հայ տեսակ են բնաջնջե՜լ,

Դարձրել են հող, արյունի գետ, լացող Արաքս,

Թուր են սրել ապառաժով,

Բթացրել են թրի շեղբը հայ մանուկով…

Եղել ենք մենք միշտ խելացի,

Եղել հզոր, արդարացի,

Կառուցել ենք գոռ պատմություն,

Բայց երբ դարձանք մենք «բարեկիրթ»,

Եղանք բարի, ներող, հլու…

Ի՞նչ ենք շահել… Միայն ոսկոր,

Արնածոր Արաքս, մի Մեծ Եղեռն,

Մեկ տասներորդն ունեցածի,

Մեզ ի վերուստ այն տրվածի:

Ո՞վ ենք եղել..  Ո՞վ ենք այսօր,

Ի՞նչ ենք կորցրել, ինչի՞ համար,

Ինչպե՞ս ապրենք գոնե հիմա…

Լինե՛նք Նժդեհ, լինե՛նք ուժեղ,

Ոգով արի՝ հայահավատ,

Նվիրյալը՝ Հայոց Ցեղի,

Լինե՛նք առյուծ՝ արյուն քամող,

Դավթի նման պարզ ճակատով կռվի ձգտող,

Անդրանիկը լինե՛նք ազգի,

Որի վրեժն արյուն բերի…

Կեղտոտ արյուն, լեղի թափենք,

Թո՛ղ վերանա թուրք վիժվածքը,

Մեր վանքերն ու տաճարները երկինք հառնեն,

Եվ վրեժով մեր սրբազան Աստծուն հասնենք: 

Նարեկ Առուստամյան

Ռազմա-ավիացիոն ինստիտուտ III կուրս. 

                  ԱՊՐԻԼԻ 24 

Տխուր էր օրը, թեև կար արև,

Թեև կար արև, բայց այն պայծառ չէր,

Ասես, արևն էլ ուզում էր փախչել,

Որ այդ չար օրվա վկան չլիներ… 

Արևն ուզում էր մարել այդ պահին,

Որ էլ չտեսնի մարդու չար ոգին,

Մարդու չար ոգին, որ մարդ է սպանում

Եվ զոհի դիակը մասնատում, ծաղրում,

Եվ ուզում այնպե՜ս անկուշտ ծիծաղել,

Կարծես թե մայր չէր նրան ծնողը,

Կարծես թե նրան գեհենն էր վիժել,

Կարծես թե նեռն էր նրան պահողը,

Իսկ ինչու կարծես… 

Նման «մարդկանցով» հարուստ թուրքերը,

Հորդաներով իրենց մտան Հայաստան,

Եվ թուրք կոչեցյալ շան թերմացքները

Ուզեցին սարքել Հայքը գերեզման,

Որտեղ պետք է որ հանգչեին հայերը,

Որտեղ պետք է որ էլ հայ չմնար: 

Որդերն այդ ստոր՝ մարդկային դեմքով,

Արյամբ արբեցած արագ զինվեցին

Եվ անզեն մարդկանց դաժանորեն սպանեցին,

Կանանց ու մանկանց, ծերերի

Եվ անմեղ մարդկանց արյուն խմեցին

Եվ մի մեծ ազգի անգթորեն գլխատեցին:

Ահից դողում էր անգամ սատանան,

Իր չար աչքերը փակել էր նեռը,

Երբ սկսվեց ջարդը, ջարդն այնքա՜ն դաժան,

Որ զարհուրած էր անգամ արևը…

 Այս արևի տակ ինչե՞ր չի եղել,

Եղել է կռիվ, պատերազմ, ավեր,

Եվ ի՞նչը պիտի նրան զարհուրեր…

Եթե բնությունն արատ չունենար

Թուրքը աշխարհում ի՞նչ գործ կունենար,

Ինչպե՞ս կլիներ նման նենգություն: 

Իննսուն տարի անցավ այդ օրից,

Բայց ուրանում է թուրքն իր արարքը,

Լրբի պես գոռում, կիսվում մեջտեղից,

Որ պատմությունը փակի այդ անցքը…

— Պատմություն արդա՛ր, արա՛ քո գործը,

Արդարությունը թո՛ղ ոտքի կանգնի,

Չարին քշի՛ր դու գեհենի ծոցը,

Թող չքվի՛ չարը, բարի՛ն թող հաղթի:

— Արդարությու՛ն, երկար ես քնում,

Նենգ ոճիրներով վխտում է աշխարհը,

Ես քեզ եմ սպասում, ո՛վ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ,

Եվ ժամանակի ՊԱՏԺԻՆ՝ անաչառ: 

 Կորյուն

 գյուղէլեկտրիֆիկացիա-1 

«Հայ Արիներ» Թիվ  59, 60,   հուլիս, 2005թ.  ….

Բողոք

1 Հունվարի, 2000

Ամենայն ցավով բողոքում եմ ես
                        մարդու անարդար վճռի համար,
Անիծում եմ ես մարդուն նենգավոր,
                        որ նա ընտրել է պղծված ճանապարհ,
Ատում եմ հոգով. օրենքներ շատ-շատ,
                        որ ծանրացել են մարդկանց ուսերին,
Եվստիպում են կեղծել, քծնել,
                        գովել անարժան, տգետ բարքերին:

Ես բողոքում եմ, իրավունք ունեմ
                        գանգատ գրելու ամբողջ աշխարհին,
Որ հայոց հողը ետ վերադարձվի
                        և տրվի պանդուխտ, տառապող հային,
Ես ցանկանում եմ մեկ անգամ տեսնել
                        քարտեզը հայոց անծայր երկրի,
Դրանից հետո եթե մեռնեմ էլ,
                        իմ հոգին ուրախ ու հավերժ կապրի:

Ինչո՞ւ է պանդուխտն իր ցուպը ձեռքին
                        այսօր թափառում ամբողջ աշխարհում,
Օտարի հողում կեղծված ու տանջված,
                        հեռու հյուսիսում կամ անապատում,
Ինչո՞ւ է կորել Սուդանում կիզիչ
                        կամ Հնդկաստանում հեռու-հեռավոր,
Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել,
                        նա չունի հանգիստ, նա չունի անդորր:

Խեղճ պանդուխտ հային հող է հարկավոր
                        ոչ Օտար երկրում, այլ իր սեփական,
Եվ երբ ունենա նա հողը նորից,
                        դեն կշպրտի ցուպն Օտարության,
Անհուն բերկրանքով կշտապի հեռվից դեպի
                        Ղարս, Իգդիր, Վան կամ Արդահան,
Նորից կլսի հորովելը հին,
                        նորից կծփա ծուխը հայկական:

Օտարի ձեռքից հինգ հարյուր տարվա
                        հողերը այսօր ետ են գրավում,
Օրենք էու մենք նույնն ենք ասում,
                        հողը տիրոջն է միայն պատկանում,
Բայց ինչու խոսել ուրիշի մասին և
                        միշտ մոռանալ ցավը սեփական,
Ինչո՞ւ վաստակել, որ ուրիշն ուտի,
                        մոռանալ քաղցր հարազատ մանկան:

Ոչ, բավական է, չպետք է լռել,
                         երազել քիչ է, պետք է պահանջել,
Քառասուն տարին դեռ նոր է անցել,
                         հայոց հողերը պոտք է պահանջել,
արտեզի վրա դեռ շատ անուններ
                         մինչև օրս էլ հինն են մնացել,
Նույնն են մնացել քաղաքներ,
                               գյուղեր, լճեր ու գետեր և հին ամրոցներ:

Սահմանին թիկնած Արարատն է սեգ
                         իրեն լանջերով զմրուխտ, կուսական,
Արարատն է սիմվոլը հայոց,
                       միշտ թովչանքով լի, քաղցր մայրական,
Իսկ այն կողմ, հեռվում Բինգյոլն է լքված,
                       սգվորի նման սև ամպերի մեջ,

Վանա և Նազիկ լճերն են նիրհում,
                       Ախթամարն է մեր արտասվում անվերջ:

Այս բոլորը դուք տեսնում եք, հայեր,
                        և այն թողնում բախտին պատմության,
Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում,
                        այս է մեզ ասում կյանքը այժմյան,
Պետք է պայքարել, պետք է պայքարել,
                         չպետք է սոսկալ մահից սեփական,
Մահվան գնով էլ պարտավոր ենք
                        մենք միացած տեսնել հողը հայկական: 

Հայրենիքիս

 Ինչպես ասեմ քեզ Հայաստան,
                            երբ Արարատ սարը չունես,
Դժբախտ Անի, Ղարս, Արդահան
                            ու Էրզրում, Վանը չունես,
Երբ նոր խոսող մանկան շուրթին
                            հայոց լեզվի բառը չունես,
Ինչպես կոչեմ քեզ Հայաստան,
           երբ իմ Մասիս սարը   չունես…   
                                                                 
Հովհաննես Շիրազ