Archive for the ‘Գլոբալիզացիա’ Category

Համակարգված դավադրություն *

January 30, 2009

… Նախ, ի՞նչ ուժի մասին է խոսքը եւ արդյո՞ք չափազանցված չեն նրա հնարավորությունների մասին տարածված ու տարածվող լուրերը: 

Միմյանց լրացնող ու հաստատող տարբեր աղբյուրներից մեզ հասած վկայություններն ու առօրյա գործընթացները ցույց են տալիս, որ ավելի քան երկու հազարամյակ շարունակ գործում է մարդկային ցեղի թշնամի, իրենց կրոնին միահյուսված հստակ ծրագիր եւ ոհմակային բարձր կազմակերպություն ունեցող մի համակարգ: Վերջինս ձեւավորվել է նույն էթնոսի առանձին ընտանիքների միավորման եւ, արդեն հարյուրամյակներ առաջ, դարձել է համաշխարհային քաղաքական մի յուրօրինակ մաֆիա:

Այժմ նա արդեն տիրացել է համաշխարհային կապիտալի, բնական ռեսուրսների, նյութատեխնիկական եւ այլ հարստությունների զգալի զանգվածի եւ հանդիսանում է աշխարհի գրեթե բոլոր երկրների պարտատերը: Այդ ուժը ներկայացնող էթնոսը, ելնելով իր մշակութային, գլխավորապես՝ կրոնական ավանդույթներից, իրենից դուրս բոլոր ազգերին համարում է ուղղակի՝ կենսազանգված եւ ապրելուն անարժան: 

Համաշխարհային ֆինանսների եւ նյութական կարողությունների ահռելի զանգվածը փոքրաթիվ մարդկանց պատկանելու փաստը արդեն անվիճելի է: Օրինակ, ՄԱԿ-ի 1996թ. “Զարգացման ծրագիր” զեկույցի տվյալներով՝ 358 միլիարդատեր կլանային ընտանիքների եկամուտը դոլարային հաշվարկով գերազանցում է երկրագնդի բնակչության 45%-ի եկամուտներին: 1909թ., հավանաբար, այդ ընտանիքներին է նկատի ունեցել Վալտեր Ռատենաուն՝ ասելով, թե միմյանց ճանաչող 300 ընտանիք կանխորոշում են եվրոպական տնտեսության ճակատագիրը եւ հենց իրենցից էլ ժառանգորդներ են ընտրում: Կամ թե՝ Հենրի Ֆորդը, որը 1925թ. գրել է, թե հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների, եւ պատերազմները կվերանան: 

Օգտվելով այդ թյուրիմացությունից, նրանք աշխարհի երկրներին միջազգային կազմակերպությունների միջոցով բացահայտորեն թելադրում են այնպիսի դրույթներ ու չափանիշներ, որոնք հակասում են ինչպես ազգային պետությունների, այնպես էլ համայն մարդկության ներկա եւ ապագա շահերին: Օրինակ, ո՞ւմ շահերից են բխում ազգային պետությունների դերի թուլացմամբ, մահապատժի վերացմամբ, ինչպես նաեւ միասեռականության, թմրամոլության, պոռնկության, վտանգավոր աղանդների փաստացի խրախուսման պարտադրանքը, կամ թե՝ վարկային քաղաքականությամբ իրականացվող ակնհայտ մահարշավը: 

Այդ ուժը, իր զազրելի նպատակին հասնելու ճանապարհին հետեւողականորեն քայքայում ու ոչնչացնում է մարդու կյանքն ապահովող բոլոր համակարգերն ու հենարանները: “Համաշխարհային Նոր կարգեր”, “Միասնական Եկեղեցի” եւ այլ կասկածելու ու ոչինչ չասող գաղափարների քողի տակ փաստորեն իրականացվում է ազգային պետությունների, ընտանիքի, ազգային լեզուների, կրոնների, մշակույթների, գիտության, կրթության, ազգային ինքնագիտակցության, ազգային արժանապատվության եւ ազգային ոգու ոչնչացում: Գլխավորապես թիրախ ընտրված երկրներում բացահայտորեն կասեցվում է գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացումը, մարդու բարեկեցությանն ուղղված գիտատեխնիկական նորույթների ներդրումը, խորացվում է բնական համակարգերի ավերումը: 

Մի խոսքով, պայմաններ են ստեղծվում աղքատության ու սովի խորացման, բնակչության թվի նվազեցման եւ դրանց անշրջելիության համար: Միաժամանակ “գթասրտորեն” խոշորածավալ ֆինանսներ են տրամադրվում աղքատության, սովի, անապատացման, թմրամոլության եւ այլ վտանգավոր երեւույթների դեմ իբրեւ թե պայքարի համար, երբ, ինչպես դժվար չէ նկատելը, նշված աղետալի գործընթացները “եռուն” պահելու համար անհրաժեշտ ֆինանսները նույն աղբյուրից են հոսում: 

Վերջերս, փաստաթուղթ փնտրելիս, ուշադրությունս գրավեց Աստվածաշնչից դուրս գրված հետեւյալ տողերը. “21. Ինքնիրմէ մեռածը բնավ մի ուտեք: Զանիկա քու դռներդ եղող պանդուխտին տուր որպէս զի ուտէ, կամ օտարազգիի մը ծախէ. քանզի դուն քու Տէր Աստծոյդ սուրբ ժողովուրդն ես”: (Երկրորդ օրինաց, գլ. 14): 

Ինչպե՞ս թե՝ անմաքուր ու վտանգավոր, սեփական օգտագործման համար արգելված սնունդը կարելի է վաճառել օտար ազգերին եւ քրեորեն հետապնդվող այդ չարագործությունը ներկայացնել որպես Աստծո պատգամ, Աստծո շնչից բխած ու մնալ անպատի՞ժ: Անհասականալի է… 

Այստեղ ինձ համար առկա է նաեւ ուշագրավ մեկ այլ նորույթ: Պարզվում է, Արարիչն, իբրեւ թե նույնպես ունի իր եզակի սրբությունը, որը ոչ այլ ինչ է, քան աշխարհի բոլոր ժողովուրդներին ոչնչացնելու մոլուցքով տարված մի էթնոս: 

“16. եւ դուն պիտի սպառես այն բոլոր ազգերը, որոնք քու Տէր Աստուածդ քու ձեռքդ պիտի տայ: Քու աչքդ անոնց պէտք չէ խնայէ…22. զանոնք պէտք չէ մեկէն հատցնես, որպէս զի դաշտին գազանները չշատնան…24. Անոնց անունները երկնքի տակէն ոչնչացուր…”: (Երկրորդ օրինաց, գլ. 7):

 “10. Օտարներու որդիները քու պարիսպներդ պիտի շինեն: Ու անոնց թագավորները քեզի ծառայություն պիտի ընեն… 11. Քու դռներդ միշտ բաց պիտի ըլլան, Ցորեկ ու գիշեր պիտի չգոցուին: 

Որպեսզի կրեն ազգերուն ստացուածքը: 12. Քանզի այն ազգն ու թագավորությունը որ քեզի չեն ծառայեր՝ պիտի կորսուին ու բոլորովին պիտի կործանին: 14. Քեզի նեղություն տուողներուն տղաքները Ծռելով քեզի պիտի գան: Բոլոր քեզ անարգողները Քու ոտքերուդ գարշապարներուն երկրպագություն պիտի ընեն: Քեզ Տերոջը քաղաքը, Իսրայէլի Սուրբին Սիօնը պիտի անուանեն: 15… 

Քեզ յավիտենական փառք ու ազգէ ազգ տեւող ուրախություն պիտի ընեմ: 16. Ազգերուն կաթը պիտի ծծես, Թագավորներուն ստինքը պիտի ծծես”: (Մարգարէություն Եսայեայ, գլ. 60): 

“25. Այսօր քու անունիդ վախն ու սոսկումը բոլոր երկնքի տակ եղող ազգերուն վրայ պիտի դնեմ, այնպէս որ քու համբավդ լսողները քու երեսէդ պիտի դողան ու տագնապին”: (Երկրորդ օրինաց, գլ. 2): 

“10. Երբ քու Տէր Աստուածդ քեզ տանի այն երկիրը, որուն համար քու հայրերուդ երդում ըրավ, որ քեզի մեծ ու գեղեցիկ քաղաքներ տայ, որոնք դուն շինած չես 11. Եվ ամէն տեսակ բարիքներով լցված տուներ՝ որոնք դուն լեցուցած չես ու փորուած ջրհորներ՝ որոնք դուն փորած չես այգիներ ու ձիթենիներ՝ որոնք դուն տնկած չես”: (Երկրորդ օրինաց, գլ. 6):

“2. Ու երբ քու Տէր Աստուածդ զանոնք (ազգեր.-Հ.Ս.) քու ձեռքդ տայ, զանոնք զարկ ու բոլորովին կորսեցուր. անոնց հետ ուխտ մի ըներ ու անոնց մի ողորմիր. 3. Ոչ ալ անոնց հետ խնամություն ըրէ. քու աղջիկդ անոր տղուն մի տար ու անոր աղջիկը քու տղուդ մի առներ” (Երկրորդ օրինաց, գլ. 7): 

“24. Ահա այս ժողովուրդը մատակ առյուծի պէս պիտի ելլէ ու առյուծի պէս պիտի բարձրանայ ու պիտի չպառկի մինչեւ որ որսը չուտէ ու սպաննուածներուն արյունը չխմէ” (Թուոց, գլ. 23): 

Ինչպես տեսնում ենք, բերված “աստվածային պատգամները” աստվածային բնույթի՝ բարության եւ արդարության հետ, ոչ միայն որեւէ կապ չունեն, այլեւ, պարզապես, դիվային նպատակներ ունեցողների անողոք եւ անգութ հրամաններ ու կարգադրություններ են: Զարմանալու առիթ չկա: Հենց այսօր, նույն “աստծո”՝ Եհովայի վկաներ կոչվածները շարունակում են տարածել բարոյականության ու բանականության շրջանակներից դուրս գտնվող այդ նույն ավերիչ գաղափարները: Կամ քրիստոնեություն դավանողը, որն իր իղձերն ու հավատքը ամբողջովին կապում է այդ կրոնի հետ, արդյո՞ք անհրաժեշտ կհամարի կամ հնարավորություն ունի վերլուծել, ըմբռնել ու մեկնաբանել Աստվածաշնչում խորամանկորեն միահյուսված, օրինակ, Հոր եւ Որդու գաղափարական հակասությունները: Այստեղ հակասություն բառն օգտագործելը շատ մեղմ է, քանզի նույն Աստվածաշնչում, հայր Աստվածը, հրեաներին համարում է իր սուրբ ժողովուրդը, իսկ Որդին Քրիստոսը, նրանց որակում է որպես դեւ եւ դեւի ծնունդ. “44. Դուք ձեր հօրմէն Սատանայէն էք ու ձեր հօրը բաղձանքը կուզէք ընել: Անիկա սկիզբէն մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չկեցավ, վասն զի անոր ներսիդին ճշմարտություն չկայ: Երբ անիկա ստութիւն խօսի, բուն իրեններէն կը խօսի, քանզի անիկա ստախօս է եւ անոր հայրը”: (Ավետարան ըստ Յովհաննու, գլ. 8): “41. Մենք պոռնկութենէ չենք ծնած (ասում են հրեաները.-Հ.Ս.), մենք մէկ Հայր ունինք, որ է Աստուած”: 42. Յիսուս ըսաւ անոնց. “Եթէ Աստուած ձեր Հայրը ըլլար, պիտի սիրէիք զիս. վասն զի ես Աստուծմէ ելայ ու եկայ, հապա անիկա զիս ղրկեց” (Ավետարան ըստ Յովհաննու, գլ. 8): 

Ինչպես տեսնում ենք, Հայր Աստված եւ Որդի Աստված սրբությունը որեւէ կապ չունի հրեական կուռքի, առասպելական արյունարբու դեւի՝ Եհովայի հետ: Եվ չնայած այն բանին, որ Քրիստոսը Եհովային համարում է մարդասպան սատանա, ստախոս եւ ստախոսության ակունք, բայց ցավալի փաստ է, որ ապակողմնորոշիչ տեղեկությունների միջոցով շատերին համոզել են, որ Քրիստոսն իբրեւ թե, Եհովայի որդին է, ինչը սրբապղծություն լինելով հանդերձ՝ մեծապես նպաստում է նաեւ դավադիր ուժի ավերիչ գործունեության հիմնավորմանն ու ծավալմանը: Իսկ եթե խնդրի մեջ խորամուխ չլինենք եւ հավատանք հրեական գաղափարախոսությանը՝ կստացվի, որ իբր Հայրն ու Որդին միմյանց գաղափարական թշնամիներ են: 

Անըմբռնելի է. ե՞րբ, ի՞նչ տրամաբանությամբ, ո՞ւմ ձեռքով նույն կազմի մեջ դրվեցին Հին եւ Նոր Կտակարանները: 

Ինչպես տեսնում ենք, այժմ համաշխարհային զարգացումներում վճռորոշ դեր են կատարում միայն մի քանի միջազգային կազմակերպություններ (Միավորված ազգերի կազմակերպություն, Եվրախորհուրդ եւ Եվրամիություն, Համաշխարհային բանկ, Միջազգային արժույթի հիմնադրամ, Առեւտրի համաշխարհային կազմակերպություն): Շատերիս թվում է, թե այդ կազմակերպությունները միմյանց նկատմամբ հակասություններ ու գաղափարական տարաձայնություններ ունեն, ինչն իբրեւ թե հնարավորություն է ստեղծում մարդկության համար համեմատաբար հավասարակշռված առաջընթացի: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների վարած քաղաքականությունը ընդհանրական է եւ դժվար չէ կռահել, որ նրանք ղեկավարվում են նույն ուժի կողմից, հավանաբար, այն ուժի, որը հայտնի է սիոնիզմ անվամբ, որի չարամիտ նպատակներն ամրագրված են Հին Կտակարանում: 

Վարկային քաղաքականությունը հնագույն պատմություն ունի եւ նրա մեթոդաբանությունը մշակված ու հղկված է դեռ վաղնջական ժամանակներից: Աստվածաշնչում՝ Հին Կտակարանում գրված է. “19. Խտակը (արծաթ, դրամ) կամ ուտելիքը եւ կամ որեւէ բան որ շահով կրնայ տրուիլ, քու եղբօրդ շահով մի տար. 20. Օտարականէն շահ առ, բայց քու եղբօրմէդ շահ մի առներ…” (Երկրորդ օրինաց, գլ. 23): “6. եւ դուն շատ ազգերու փոխ պիտի տաս, բայց դուն փոխ մի առներ, քանզի դուն շատ ազգերու վրայ պիտի տիրես” (Երկրորդ օրինաց, գլ. 15): 

Դժվար չի կռահելը, որ վարկերի միջոցով մարդկությանը թալանելու մեթոդաբանությունը մինչեւ Հին Կտակարանում՝ Աստվածաշնչում ամրագրելը, հավանաբար, իրեն լիովին արդարացրած բազմադարյա փորձ է ունեցել: Եվ այժմ ուրիշ ազգերի հարստահարման եւ ապա նրանց տիրելու կամ ոչնչացնլու գաղափարախոսության ու գործելակերպի վրա խարսխված վարկային ինստիտուտն այնպիսի ահռելի ծավալների է գերաճել, որ արդեն ուղղորդում է աշխարհի երկրների տնտեսությունը, նրանց ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ քամում-կլանում է համաշխարհային եկամուտը: 

Կարծես իրականացել է Եսայու մարգարեությունը, ավելի ճիշտ՝ կարգադրությունը. “ազգերուն կաթը պիտի ծծես”, կամ թե՝ “14 Ու բոլոր շրջակայ ազգերուն ստացուածքը Ոսկի ու արծաթ ու հանդերձներ հոն (Երուսաղեմում.-Հ.Ս.) պիտի հավաքուին” (Մարգարէություն Զաքարիայ, գլ. 14): 

“Հայոց կանոններ”-ի (301-325թթ.) “Գ” գլխում նշված է. “Քահանան, եթե իր փողը շահով տա, թող մերժվի եկեղեցուց”: Ուշագրավ է, որ նաեւ Ղուրանը տոկոսով պարտք տալը համարում է անթույլատրելի: Նույնն է հաստատում նաեւ Թալմուդը, բայց որոշ վերապահումներով, որ հրեային խստիվ արգելվում է մեկ այլ հրեայի տոկոսով պարտք տալը եւ, ընդհակառակը, թույլատրվում է վաշխառուական տոկոսներով պարտք տալ ակումին (հեթանոսին, քրիստոնյային, ոչ հրեային) կամ ակում դարձած հրեային: Ավելին. հրեաներին խրախուսում է իրենց “ցանցն” ընկած ակումներին եւ ակում դարձած հրեաներին տոկոսով պարտքեր տալով եւ անընդհատ խաբելով, նրանց զրկել իրենց վերջին միջոցներից՝ համարելով, որ ակումի ունեցվածքը ոչ ոքի չպատկանող բարիք է: 

Պարզվում է, որ հնագույն ժամանակներից առ այսօր չի փոխվել ոչ միայն վարկային մեթոդաբանությունը, այլեւ այդ ոլորտում մենաշնորհ էթնոսը:

Ուշագրավ է վարկերը չեղյալ հայտարարելու կարգն ու կանոնը, որ սահմանված է Հին Կտակարանում. “Եվ ամէն եօթներորդ տարի պարտքեր շնորհէ: Շնորհելու կանոնը այս է՝ 2. Ամէն պարտատէր որ իր դրացիին բան մը փոխ տված է, զանիկա պիտի շնորհէ, իր դրացիէն կամ եղբօրմէն պիտի չըպահանջէ զայն, վասն զի թողություն յայտարարուած է Տէրոջմէ: 3. Օտարազգիէն պիտի պահանջես, բայց քու եղբօրմէդ առնելիքդ պիտի շնորհես” (Երկրորդ օրինաց, գլ. 15): 

Առանձին դեպքերում վարկերը չեղյալ համարելը սոսկ հյութեղ, գայթակղիչ խայծ է այլ երկրներին նենգ որոգայթի մեջ գցելու, վարկային ոլորտ ներքաշելու եւ, ի վերջո, ծնկի բերելու, կործանելու համար:

Դրամաշնորհների ու վարկերի միջոցով իրականացվող քաղաքականությունը, իր հետեւանքներով հանդերձ, հիշեցնում է լամիխուզա կոչված միջատի “առաքելությունը”: Մտնելով մրջնանոց, լամիխուզան թույլ է տալիս որպեսզի մրջյունները ճաշակեն իր գեղձերի արտադրած, մահաբեր տոքսին պարունակող քաղցրահամ նյութը: Ուսումնասիրողների վկայությամբ, մրջյունները սիրով են հյուրընկալում այդ միջատին եւ մեծ բավականությամբ են ճաշակում նրա արտադրանքը, ինչը կարծես թե խրախճանքի է վերածվում: Մրջյուններն օրեր անց աննկատելիորեն տկարանում են, հյուծվում ու մահանում են “դավին անտեղյակ”: Մրջնանոցի մարելուց հետո, լամիխուզան ուտում է մրջյունների դրած ձվերի մի մասը, իսկ մյուս մասն օգտագործում որպես պարարտ միջավայր՝ արդեն սեփական սերունդն աճեցնելու համար: Կատարելով իր բնազդային, միգուցեեւ ձեռքբերովի բնազդային դերակատարությունը, լամիխուզան անցնում է հաջորդ մրջնանոց… 

Խորհրդային իշխանության տարիներին ոչ միայն քարոզվում էր, այլեւ գործնական լուրջ առաջընթաց կար բոլշեւիկյան կայսրության ժողովուրդների “մերձեցման”, իմա՝ ազգային լեզուների, մշակույթների, կրոնների, սովորույթների ձուլման եւ բարոյաէթիկական նոր չափանիշներով ու աշխարհայացքով “սովետական նոր մարդու”՝ կոսմոպոլիտ-մանկուրտի ստեղծման գործում: Այդ հասարակարգի գոյության տարիներին, բարեբախտաբար, հակառակ ծրագրածի, միայն մասնակիորեն քայքայվեցին եւ վերացան անհատների անձնական եւ ազգային արժանապատվության գիտակցման ընկալումը, ազգային՝ սովորույթներն ու ազգապահպանության իմունիտետը, մարդու՝ սեփական նախաձեռնություն դրսեւորելու ունակությունը: 

“Կայուն զարգացման” հայեցակարգով նախատեսվում է նույնպես կանխավ ծրագրված վարքագծով “համաշխարհային նոր մարդ” ստեղծել՝ սոսկ այն տարբերությամբ, որ եթե “կոմունիզմի նոր մարդը”՝ ձուլածո ժողովուրդը, այդ կայսրության լիիրավ քաղաքացին էր լինելու եւ նրա ոչնչացման մասին որեւէ ակնարկ չկար, գոնե այդպես էր ընկալվում, ապա “համաշխարհային նոր մարդուն” այլ ճակատագիր է սպասվում: Բավարար տեսանելի է, որ ուրվագծվող մոդելի իրականացման պարագայում “համաշխարհային նոր մարդը”, իր վրա դրված առաքելությունն ավարտելուց հետո, ոչնչացվելու է, ինչպես Հին Կտակարանից կարելի է եզրահանգել, մի երկրագունդ, մի ժողովուրդ, ավելի ճիշտ՝ մի էթնոս:

“Կայուն զարգացման” հայեցակարգը որպես մեկ ուժի նպատակին ծառայող գործիք՝ պարզ երեւում է նաեւ հետեւյալից: Ըստ այդ հայեցակարգի, համայն աշխարհի բնակչությունը սոցիալ-տնտեսական եւ մշակութային առումներով պետք է դառնա ընդհանրական մի օրգանիզմ ու կառավարվի նույն կենտրոնից, սակայն ազգային պետություններին եւ էթնիկական հանրույթներին պարտադրվում է պետական, բնական պաշարների կառավարման, մշակութալուսավորչական, առողջապահության, ընտանիքի եւ կյանքի մյուս ոլորտներում ձեռք քաշել կենտրոնաձիգ-կառավարելի համակարգերից: Այսինքն՝ տվեք ինձ համընդհանուր քաոս, որպեսզի այն կարողանամ կառավարել մեկ կենտրոնից: Այն դեպքում, երբ տրամաբանությունը տրամագծորեն հակառակն է հուշում՝ բազմաբաղադրամաս ու բարդագույն համակարգերի համակցությունը նույն ծրագրով ու նույն կենտրոնից ղեկավարելու համար, նախ, անհրաժեշտ է, որ նշված համակցությունը կազմող յուրաքանչյուր համակարգում լինի կենտրոնաձիգ հստակ կառավարում: Այս կարգի հարցերը նույնպես ստիպում են մտածել, որ “Կայուն զարգացման” հայեցակարգը ստեղծվել է ոչ թե ազգային պետությունների, այլ վարագույրի հետեւում գործող ուժի կողմից: 

Կանխատեսվող գլոբալ գործընթացներում հիմնականում փոխվելու են այսօր արդեն ընթացող գործողությունների ծավալները: Դրանք դառնալու են առավել ընդգրկուն: Օրինակ, ինչպես այժմ է, հարեւան երկրներին պատերազմի մեջ ներքաշելուց հետո՝ նրանց զենք ու զինամթերք է նվիրվելու եւ վաճառվելու, միջազգային խաղաղարար զորքերն ապահովելու են “սահմանափակ” պատերազմների հարաբորբոքությունը եւ ոչ նպատակահարմար վայրեր դրանց չտարածվելը, բնական ու արհեստական երկրաշարժերի եւ այլ աղետների դեպքում այլ տարածքներ են հոսելու վնասակար սննդամթերք ու դեղամիջոցներ, վտանգավոր գաղափարներ ու բարքեր (գլխավորապես՝ թմրամոլություն), բնակչության հոգեբանական ընկճվածությունն ապահովող քարոզչություն ու գործողություններ, սովի եւ աղքատության վերացման պատրվակով ոչնչացվելու են աշխատատեղերը, նվազեցվելու է արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների արտադրանքը, պայմաններ են ստեղծվելու անապատացած տարածքների ընդլայնման համար, հողի բերրիության բարձրացման պատրվակով տարածելու են գենմոդիֆիկացված եւ ոչ պիտանի սերմեր… Եվ արդյոք կա՞ առավել ընդգրկուն գլոբալացում, քան “Կայուն զարգացումն” է: 

Այսօր արդեն բոլորը գիտեն, թե ինչ կատարվեց: Տեղահանված, մասնատված, սոված ու ծարավ, անզեն հայերը՝ զրկված դիմադրություն կազմակերպելու որեւէ հնարավորությունից, մորթոտվեցին: Նաեւ՝ արդյո՞ք նույն կայուն զարգացման հայեցակարգին չի համապատասխանում այն, որ Հայոց Ցեղասպանության ընդունումն ու դրա մասին ճիշտ տեղեկատվության տարածումը, ինչպես դրա իրականացման ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ մինչեւ օրս հետեւողականորեն նենգափոխվում ու խոչընդոտվում է: 

Այստեղ, հավանաբար, նպատակահարմար է վերհիշել դավադիր ուժի հանգուցային նկրտումներից մեկը՝ “Օտարներու որդիները պարիսպներ պիտի շինեն: Ու անոնց թագավորները քեզի ծառայութիւն պիտի ընեն”, ինչպես նաեւ Հին Կտակարանից՝ կատարել հետեւյալ մեջբերումը. “2. Եգիպտացիները պիտի գրգռեմ Եգիպտացիներուն դեմ: Ամեն մեկը իր եղբօրը հետ եւ ամեն մեկը իր ընկերներին հետ, Քաղաք քաղաքի հետ ու թագաւորութիւն թագաւորության հետ պատերազմ պիտի ընէ: 3. Եգիպտոսի ոգին իր ներսիդին պիտի նուաղի եւ ես անոր խորհուրդը պիտի ցրուեմ: Անոնք կուռքերու, կախարդներու, վհուկներու ու նշանագէտներոու պիտի հարցնեն” (Մարգարէություն Եսայեայ, գլ. 19):

“Համաշխարհային Նոր կարգեր” կերտելու գաղափարախոսությամբ ջանք ու միջոցներ չեն խնայվում համայն մարդկությանը համոզելու, թե իբր, միայն ազգային պետությունների վերացմամբ հնարավոր կլինի ստեղծել բոլոր մարդկանց շահերին համապատասխանող կառավարման համակարգ եւ, վերջապես, մարդկությունը կձերբազատվի միջէթնիկական բախումներից ու պատերազմներից: Այդ գաղափարախոսությամբ ազգերը զրկվելու են իրենց գոյությունն ապահովելու համար անգամ արդար պայքար մղելու հնարավորություններից: 

Ինչ վերաբերում է պետական համակարգի դերի աստիճանական թուլացմանը, ապա մեր Երկրի օրինակով կարող ենք հաստատել, որ դրսից թելադրվող եւ դատարկ գանձարանով պետությունը միայն անվամբ է պետություն կոչվում: Այդպիսի երկրներում անհեթեթություն է խոսել բարեկեցիկ կյանքի, մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ մամուլի, ազգային անվտանգության մասին:

Չանդրադառնալով լեզվի եւ կրոնի խնդիրներին՝ անհրաժեշտ է նշել, որ ազգային բանակների վերացումը դեռ չի նշանակում, թե ընդհանրապես աշխարհում բանակի գաղափարը վերանալու է:

Տիրակալի նպատակներին համապատասխան՝ աշխարհում կարգ ու կանոն հաստատելուն անհրաժեշտ բանակ կլինի, սակայն հավանական բանակը լինելու է միակ բանակն աշխարհում եւ, չնայած ունենալիք իր պատժիչ ֆունկցիային, հավանաբար կոչվելու է, ասենք, “Արդարության” կամ “Երկրագնդի փրկության բանակ”, որը ղեկավարվելու է աշխարհի ամենահարուստ մարդու կամ ընտանիքի կողմից, հասկանալի է, ի շահ միայն դավադիր ուժի: Եվ եթե այստեղ նկատի ունենանք նաեւ տեղեկատվական անսահման հնարավորությունները եւ այն, որ արդեն հայտնի է մարդու գենետիկական քարտեզը եւ ձգտում են համարակալել Երկրագնդի բոլոր բնակիչներին (փաստորեն հսկողություն է սահմանվելու յուրաքանչյուր անհատի նկատմամբ), ապա հասկանալի կդառնա համայն մարդկությանը մեկ կենտրոնից ղեկավարելու իրատեսական լինելը: Օրինակ, մարդուն համարակալելուց հետո, առկա տեխնիկայի, գլխավորապես տեղեկատվական բազայի պայմաններում Երկրագնդի առանձին անհատի մասին տեղեկություն ստանալու օպերատիվությունը կարող է հազարավոր անգամ մեծ լինել, որքան ամեն մի դատապարտյալի մասին կարող էին տեղեկություն ստանալ մոտ 50 տարվա վաղեմության որեւէ բանտում կամ համակենտրոնացման ճամբարում: “Ծրագրված” կյանքի առումով պետք է անիծել կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը, որտեղ կենդանիների համար կենսական ջրի, ազատության, սննդամթերքի, սերնդատվության եւ այլ հարցերը ծրագրված են կառավարող-խնամողի կողմից: 

Արդեն անցել են այն ժամանակները, երբ պետական համակարգի քայքայման, ազգային բանակի կազմալուծման, լեզուների ու կրոնների, ազգային ինքնագիտակցության եւ ազգային այլ արժեքների ոչնչացմանն ուղղված գործողությունները կատարվում էին ոչ բացահայտ: Այսօր հայտնի են այն անձինք ու կազմակերպությունները, որոնց դրամաշնորհային ծրագրերով եւ վարկային նախապայմաններով քաոս է ստեղծվում երկրների ազգային օրենսդրություններում, պետական կառավարման համակարգերում եւ հասարակական կյանքում: 

Ձեւավորվող միջազգային իրավունքի գործընթացում դժվար է չնկատել այն, որ բազմաթիվ չհիմնավորված ու կասկածելի դրույթներ պարունակող Միջազգային կոնվենցիաները փորձում են դարձնել “համամարդկային օրենսգիրք”: Այդպիսի օրենսգրքի՝ պողպատյա ճիպոտի գերակայության դեպքում կարելի է ենթադրել, որ վտանգավոր գործընթացների արագությունը կտրուկ կմեծանա: Արդեն հեռու չէ այն օրը, երբ ազգային օրենսդրությունները միայն ենթաօրենսդրական փաստաթղթերի արժեք կունենան, իսկ ժամանակ անց՝ իրենց դերը, ընդհանրապես, կկորցնեն: 

Մինչեւ վերանալը, թույլ երկրներն ավերիչ ուժի կողմից կօգտագործվեն որպես գործիք՝ հզոր ազգային պետություններին ծնկի բերելու եւ ոչնչացնելու գործում: Հավանաբար դա է լինելու այսօրվա թույլ պետությունների վերջին “առաքելությունը”: Ճիշտ այնպես, ինչպես այժմ, երբ զորեղ երկրները, հիմնականում նույն ուժի թելադրանքով, շնչահեղձ են անում աղքատ երկրներին: Այստեղ ակամայից հիշում ես ձկնորսության մեջ ավանդույթ դարձած այն եղանակը, երբ ձկնորսները մեծ ձկներ որսալիս օգտագործում են համեմատաբար փոքր կպչող ձկներ, որոնք օրավարտին վերածվում են ձկնապուրի: Ինչպես Եսայու մարգարեությունում է ասված. “Երբ դուն կործանելը լմնցնես, քեզի պիտի կործանեն” (գլ. 31;1): 

Պետության դերի թուլացմանն ուղղված մեկ այլ օրինակ կարելի է համարել 2001թ., Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսներով կազմված “Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրում” առաջնահերթ խնդիր համարվող հետեւյալ պահանջները. “Պետությունը ստանձնելով միայն համընդհանուր ազգային նշանակության հարցերի լուծման պատասխանատվությունը, ձերբազատվում է զուտ տեղական նշանակության հոգսերից եւ թողնում դրանք համայնքներին իրենց սեփական պատասխանատվությամբ որոշելու խնդիրների առաջնահերթությունն ու լուծման եղանակները: Սա է ներկայիս կառավարման համակարգի բարեփոխումների եւ կատարելագործման հիմնական իմաստը… Մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերություններում կբացառվի հիերարխիկ ենթակայությունը, բացառությամբ համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունների բնագավառներից”: Նշված ծրագրով նախատեսվում է նաեւ պետական կառավարման, տնտեսության կարգավորման եւ հանրային ծառայությունների հետագա ապապետականացում, ինչպես նաեւ համայնքների խոշորացմամբ եւ համայնքային փոքր ձեռնարկությունների լուծարմամբ՝ այդ ուղղությամբ կատարվող ծախսերի կրճատում, նույնը՝ կրթության, առողջապահության, մշակույթի եւ այլ ոլորտներում: 

Անգամ այս փոքր մեջբերումից պարզ երեւում է, թե ինչ վտանգ է սպառնում մեր պետության եւ ազգային միասնության հիմքերին: Ակնհայտորեն փորձում են փոշիացնել պետական կառավարման համակարգը եւ միջհամայնքային, ինչպես նաեւ համայնքներ-պետություն հակասություններ սերմանել: 

Հասկանալի է, Համաշխարհային բանկը որոշել է անմիջականորեն մտնել հայ ընտանիք, որպեսզի առձեռն մատուցի ազգակործան տոքսին պարունակող քաղցրահամ բլիթը: 

Ճիշտ է, ծանր բեռ է արատավոր պետական համակարգ ունենալը, սակայն կործանարար է դըրա բացակայությունը: Գրեթե ամբողջ աշխարհը կառավարող ուժն այլ կարծիք ունի:

Պետության դերի թուլացման կամ վերացման հարցերի շուրջ խորհելիս, կարծում եմ, օգտակար կլինի երբեմն վերհիշել, թե իր ­”Այծեր ու գայլեր­” առակով ինչ է ուսուցանում 12-րդ դարի երջանկահիշատակ հեղինակ Վարդան Այգեկցին. ­”Հավաքվեցին այծերը եւ պատգամ ուղարկեցին գայլերի ազգին եւ ասացին, թե ինչո՞ւ մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը եւ ուրախացան մեծ ուրախությամբ եւ նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաեւ անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. ­”Լսեցինք ձեր բարի խորհուրդը եւ գոհանանք Աստծոյ, որ մեզ համար մեծ խնդություն է եւ խաղաղություն. նաեւ իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ եւ սկիզբ մեր խռովության եւ կռվի. եւ եթե նրանց վերացնեք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն­”: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին եւ ասացին. ­”Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետեւ շները եւ հովիվը նրանց հալածում են մեզնից­”: Եվ այծերը վտարեցին շներին եւ հովվին եւ երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները եւ դաշտերը եւ սկսեցին ուրախ լինել եւ ցնծալ եւ խաղալ, արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր եւ խնդում էին եւ վազվզում էին՝ փառք տալով, որ հասան բարի ժամանակի: Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին, դաս դաս ընկան այծերի վրա եւ կերան­”:

Ի՞նչն է ստիպում եզրահանգելու, որ Աշխարհը, իհարկե որոշ բացառություններով, կառավարվում է միայն մեկ ուժի կողմից եւ նրան հակադրելի լուրջ ուժեր չկան: Նախ, Միջազգային ամենահեղինակավոր ու զորեղ կազմակերպությունները (Համաշխարհային բանկ, Միջազգային Արժույթի հիմնադրամ, Միացյալ Ազգերի կազմակերպություն, Եվրոհամայնք, Եվրոմիություն) վարկերով, կոնվենցիաներով եւ այլ լծակներով, օգտագործելով նաեւ զորեղ երկրների ներուժը, հիմնարար կենսական հարցերում մարդկությանը պարտադրում են դուրս գալ կյանքի սովորական ընթացքից եւ կորստի ուղի որդեգրել, եւ ապա այն, որ նշյալ կազմակերպությունների թելադրանքը, հիմնականում ճիշտ եւ ճիշտ համապատասխանում է հազարավոր տարիների վաղեմության դավադիր ծրագրին:

Առայժմ, ճիշտ է, աստիճանաբար սահմանափակվում են մարդու ազատությունը եւ իրավունքները, բայց մարդկությանը պարտադրվող կապանքները դեռ այնքան չեն ամրացել, որպեսզի փոքրաթիվ մարդիկ միլիարդավոր մարդկանց կարողանան ստրկացնել եւ տիրանալ Երկրագնդին: Սակայն դա այնքան էլ հեռու չէ, եթե…

Սակայն պետք է նկատել, որ կյանքի ընթացքը աստիճանաբար հարմարեցվում է դավադիր ծրագրին, որի ընթացքում մարդկային գործունեության հզորությունը դառնում է գործիք՝ նշված ծրագիրն իրականացնողների ձեռքում:

Սթափվելուց զատ, կարծում եմ, կարեւոր է հետեւյալը՝
1. Հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով՝ ի մի բերել դավադիր ուժի կատարած գործողությունները եւ, դրանց գիտական վերլուծությունից հետո, տարածել հանրության մեջ:

2. Դավադիր ուժի խոսնակ համարելով՝ չվստահել Միջազգային եւ ­”Ազգային­” այն կազմակերպություններին, որոնք ուղղակի կամ քողարկված ձեւով քարոզում ու պարտադրում են ազգային պետությունների, լեզուների, կրոնների, սովորույթների վերացում, ազգային ունեցվածքի փոշիացում, մահապատժի արգելում, ընտանիքի պլանավորում, ինչպես նաեւ թմրամոլության (այդ թվում՝ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների զանգվածային օգտագործման), միասեռականության, պոռնկության, վտանգավոր աղանդների, պետության եւ ազգային հիմքերը քայքայող այլ երեւույթների խրախուսում:

3. Կտրականապես մերժել վարկային տոկոսներ կոչված հասկացությունը՝ այն համարելով մարդկության աղքատացման եւ ազգերին ապագայից զրկելու ամենազորեղ լծակ:

4. Ուղիներ փնտրել պատասխանատվության ենթարկելու այն բանկերին եւ կասեցնելու նրանց գործունեությունը, որոնց վարած քաղաքականության պատճառով աղքատացել է թեկուզ մեկ երկիր:
5. Վարկային առնչությունները պետք է լինեն միայն միջպետական եւ վարկերը պետք է նպաստեն վարկառու երկրի էկոլոգիական անվտանգության (պետական, ազգային, տնտեսական, սոցիալական) ապահովմանը, իսկ վարկային խորհրդատվությունը համարել կաշառակերության եւ կողոպուտի ինստիտուտ:

Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա առաջնահերթ խնդիր պետք է համարվի ըմբռնելն ու պարզաբանելը, թե ի՞նչն է պատճառը, որ հայ ժողովրդի վրա գործադրված ճնշումը զգալիորեն մեծ է, քան մեր տարածաշրջանում եղած այլ ազգերի նկատմամբ է, ինչպես նաեւ խնդրի լուծմանը սառնասիրտ մոտեցում ցուցաբերելը:

Միաժամանակ պետք է վերլուծել եւ կասեցնել այն գործելակերպը, երբ դրսի թելադրանքը, այսինքն՝ դավադիր ուժը, մեր իշխանավորների ձեռքով արժեզրկում ու քայքայում է մեր օրենքներն ու պետության հիմքերը եւ բնակչությանն օտարում իր բնօրրանից, իսկ բնակչության ձեռքով քայքայում է ազգային բնական եւ այլ հարստություններն ու ֆոնդերը, մշակույթը, բարքերը, ընտանիքի հիմքերը, արժեզրկում մարդկային եւ ազգային ձեռքբերումները:

Պետք է վերանայել սերունդներ դաստիարակելու մեթոդաբանությունը, նշված համակարգ ներառել ապագան երաշխավորող մոտեցումներ եւ, բազմակողմանի վերլուծությունից հետո, ձերբազատվել այն կեղծ գաղափարներից ու հորինվածքներից, որոնք ապակողմնորոշում են հայ մարդուն:

Դավադիր ուժի խոսնակները (շատ հաճախ հայեցի անուն-ազգանուններով ու ­”հայրենասիրական­” հայտարարություններով) եւ նրանց որոգայթն ընկած անձինք թիրախ են դարձրել գլխավորապես Հայոց բնաշխարհը, մեր անկախությունը, ազգային բանակը, Հայոց Լեզուն… Այսօրվա ծանրագույն իրավիճակում ոմանք նույնիսկ արծարծում են, թե արդյո՞ք ճիշտ են գործել Հայկ Նահապետը, Մեսրոպ Մաշտոցը, Անդրանիկը, կամ իմաստ ունի՞ ապրել…

Հայտնի է, որ այդ ամենը հիմնականում մանրազնին մշակվում ու շրջանառության մեջ է դրվում նույն դավադիր ծրագրի ոլորտում գործող գիտահետազոտական ինստիտուտների եւ գիտավերլուծական այլ կենտրոնների կողմից: Եվ դժվար չէ կռահել, որ գլխավորապես դրանցում են ստեղծվում ազգը պառակտող անեկդոտները, սարսափ, հուսահատություն ու անբարոյականություն տարածող ֆիլմերի սցենարները, ապազգային եւ բթացնող ­”երաժշտական­” հոլովակները…

Նշված վտանգավոր հարձակումներին դիմակայելու միայն մեկ զենք ունենք՝ դա մեր արժեքներին ապավինելն է:

Այժմ, առավել քան երբեւէ, հրամայական է դարձել մեր ազգային սրբությունների վրա խարսխված միաբանությունը եւ ազգային պարտքի գիտակցումը:

Հակոբ Սանասարյան 

“Լուսանցք” Թիվ 89, 30 հունվարի – 5 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 90, 6-12 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 91, 13-19 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 92, 20 – 26  փետրվարի, 2009թ.

Գլոբալացվելու հերթը երիտասարդներինն է

October 31, 2008

Գլոբալացված նախարարն էլ նպաստում է դրան 

Նյութը սկսելուց առաջ միանգամից հայտնեմ. “գլոբալ” ասելով նկատի չունեմ բառի մեծ, լայնածավալ իմաստը եւ ոչ էլ “գլոբալ մտածողություն” ասելով՝ մեծ մտահորիզոնը, այլ՝ խոսքս ա՛յն գլոբալի ու գլոբալացման մասին է, որի քաղաքականությունն այսօր տարվում է աշխարհում, այն է՝ կլանող, դիմազուրկ դարձնող, ազգային ինքնությունից զրկող քաղաքականությունը, որ ողջունում է ոչ թե մեծ, վառ, տարբեր, հետաքրքրիր ու անհատական մտածողությունը, այլ՝ ստանդարտ-եվրաչափանիշայինը, այն, ինչ ընդունված է բոլորի կողմից: Իսկ ըստ այդ ստանդարտի, լեզու, հայրենիք, սեփական ազգային ինքնագնահատական ու այսպիսի այլ հասկացություններ գոյություն չունեն: Բացեմ փակագծերը: 

Մի առիթով գրել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը այնքան գլոբալ մտածողություն ունի ու այնչափ է տերմիններով խոսում, որ նախարարությունում իրեն չեն հասկանում: Հենց նշանակման օրվանից Ն. Երիցյանն ասում է՝ պետք է ձեւավորել գլոբալ մտածողություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ բազմիցս ասել է, թե պետք է ձեւավորել “հայկական աշխարհ”: Ինչպե՞ս համատեղել այդ երկուսը: Երբ մի առիթով հարցրեցի էկոնոմիկայի նախարարին, նա պատասխանեց. “Մեկը մյուսին չի խանգարում”: Այն ժամանակ հավատացի. երեւի նախարարը մտածում է հայկական աշխարհում լայն մտահորիզոնով սերնդի ձեւավորման մասին:

Բայց ոչ: Հետո պարզվեց, որ նախարարը մտածում է հայկական աշխարհում, իր իսկ կողմից հաճախ գործածվող, միջազգային մտածողությամբ սերնդի ձեւավորման մասին: Ի դեպ, ասեմ, որ այսպիսի անհեթեթությունը (այդ կարգի սերնդի ձեւավորումը) գործի դնելը հանգեցրել է այն բանին, որ դրա անիմաստ ու վտանգավոր լինելը չի էլ քննարկվում: Ավելին՝ պախարակվում են այդ վտանգի մասին արտահայտվողները: Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք. անդաստիարակ, անքաղաքավարի, բռի “միջազգային” սերունդ (անշուշտ, լավագույն հատված ու, գուցե, ոչ փոքր, կա): 

Հիմա՝ ասածիս ապացույցների մասին, որոնք գտա Երեւանում մեկնարկած կրթության եւ զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովում: Դրա շրջանակներում ասուլիս էին հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ թույլ զարգացող երկրների պատվավոր ներկայացուցիչ Շեք Սիդի Դիարան, համաժողովի կազմակերպիչներից “Աթկո ինթերնեյշնլ” կազմակերպության նախագահ Արմեն Օրուջյանը: Իսկը միջազգային համաժողով, նախ՝ Դիարան ասում է, որ ՀՀ տնտեսությունը բարվոք վիճակում է, որ տարեկան միջինը 10% աճ է արձանագրվում, որ, որ… Դե, եթե այդպես է, ապա ի՞նչ գործ ունես Հայաստանում, թույլ զարգացող երկրների ներկայացուցիչ: Ասեմ, որ սեւամաշկ մեր բարեկամը հաստատ աշխարհագրությունն էր խառնել: Սեւամաշկն էլ ընդգծում եմ ոչ այն պատճառով, որ ռասիստ եմ, այլ՝ որպեսզի թույլ երկրների աշխարհագրությունը ցույց տամ… Հա, մերոնք էլ մի բարի պտուղը չեն: Այս միջազգային ասուլիսից քաղքենի պահվածքն անպակաս չէր: Հանկարծ բոլորը, թարգմանչից բացի, սկսեցին թարգմանել: Ն. Երիցյանին թարգմանությունը դուր չեկավ, թարգմանչին ասաց. “Let me” (թույլ տուր՝ ես), ու սկսեց Դիարային ցուցանել իր անգլերեն լեզվի իմացությունը (թարգմանության որակի մասին չենք խոսում. վա՞տ էր, մի քիչ շատ գումար տայիք, լավին բերեիք): Իսկ թարգմանիչն անկեղծ վիրավորվեց, բայց չարտահայտվեց: Նախարարի անկիրթ պահվածքից “միջազգային” լրագրողներն օրինակ վերցրեցին:

“Սխալ ա թարգմանում”, – անգամ ասողներ եղան: Իսկ Օրուջյանը ընդհանրապես հայերեն չխոսեց: Հա, սա էլ միջազգային էր՝ Հայաստանից գնացած: Նայում էի, սունդուկյանական բնութագիրը միտս էր գալիս: Ուզում էի մոտենալ ու ասել. “Պետլած ջանիդ մեռնեմ”: Բայց մտածեցի, նա միջազգային է, Սունդուկյան կարդացած չի լինի: Էդ պահին Արթյուր Ռեմբոյից էլ միտս բան չեկավ… 

Իսկ հետո, համաժողովի եզրափակիչ օրը, հավաստագրեր հանձնվեցին նախորդ տարի լավագույն աշխատանք ներկայացրածներին: Կարծեմ՝ 10 հոգու: Երկուսին մոտեցա: Հայերեն չկարողացան բացատրել, թե ինչ են ստացել ու ինչի համար: Փոխարենը անգլերեն շատ լավ բացատրվեցին: Մեծ ցավով նկատեցի, որ նրանց մտածողությունը վաղուց արդեն անգլերեն էր: Իսկ երկուսն արդեն մեծ թիվ է (համոզված եմ՝ 10-ից երեւի 1-2-ն են բացառություն): Սա նշանակում է՝ նրանք Հայաստանում ապագա չունեն: Նրանք գնալու են այն երկիրը, որ երկրի լեզվով որ մտածում են: Իսկ մերոնք միջազգային համաժողովներ կկազմակերպեն ու… հարկատուներիս հաշվին սերունդներ կկրթեն այլ պետությունների համար: 

Մեզ էլ անընդհատ այցի կգան… թույլ երկրների պատվավոր ներկայացուցիչները: 

Ա. Մելքոնյան 

“Լուսանցք” Թիվ 78,  31 հոկտեմբերի – 6 նոյեմբերի, 2008թ. 

Կրկին մեկաշխարհական երազանքների մասին ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհուրդը(գաղտնի նախագիծ)

October 24, 2008

Շատերն են հավատում, թե ԱՄՆ-ում ղեկավարելու համար Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից բացի գոյություն ունի մեկ այլ, առավել բարձր մակարդակի կազմակերպված ուժ, որը ձեւավորում է ԱՄՆ ռազմավարական ծրագրերը, ուղղությունը եւ ճակատագիրը: Դա մոտավորապես 3 հզ. անդամ ունեցող կազմակերպություն է, որ հայտնի է “Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ” (The Council on Foreign Relations) անունով: Այն նվազագույնս է ներկայացվում հանրությանը, ինչն էլ հասարակ ամերիկացու ապատեղեկացվածության պատճառն է: ԱՀԽ-ն ստեղծվել է 1921թ. հուլիսի 29-ին, մի խումբ “մտավորականների” կողմից, ովքեր կարծում էին, թե կա ազգություններից զուրկ համաշխարհային կառավարության, իշխանության կարիք: 

Ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ի մուտքը 1-ին Համաշխարհային պատերազմ (1917թ. ապրիլ), ամերիկյան ժողովուրդը հետեւում էր նախագահ Ջորջ Վաշինգթոնի իմաստուն խորհրդին, որը վերջինս տվել էր իր հրաժեշտի խոսքի ժամանակ՝ դիմելով ժողովրդին 1796թ. սեպտեմբերին: Նախագահ Վաշինգթոնը նշում էր. “Սա է մեր ճշմարիտ ռազմավարությունը՝ հեռու մնալ արտաքին աշխարհի ցանկացած մասի հետ մշտական դաշինքից… ինչո՞ւ պետք է խառնենք մեր ճակատագիրը Եվրոպայի ցանկացած մասի ճակատագրի հետ, մեր խաղաղությունն ու բարեկեցությունը նետենք եվրոպական փառամոլության, թշնամանքի, շահերի, հումորի եւ քմահաճույքների ցանցի մեջ”: Նախագահը հասկանում էր, որ այլ ազգերի ու պետությունների ներքին գործերին միջամտելը կստեղծի թշնամիներ ու ատելություն ԱՄՆ-ի հանդեպ:

Որպես Ջ. Վաշինգթոնի նախազգուշացման դեմ ուղիղ հակասություն, պետքարտուղար Վիլլիամ Ջեննինգս Բրայանը եւ այլոք Վուդրո Վիլսոնի (1917թ.) նախագահության օրոք նպաստեցին ԱՄՆ-ի՝ 1-ին Համաշխարհային պատերազմ ներքաշվելուն, որպես ամերիկյան հանրության առջեւ արտաքին հարձակումները հիմնավորող մի նախերգանք: 1-ին աշխարհամարտը նորաստեղծ ԱՀԽ-ի համար ստեղծեց “համաշխարհային կառավարության” գաղափարը, որպես աշխարհի “խնդիրների” լուծման ցանկալի միջոց ներկայացնելու հիանալի հնարավորություն: ԱՀԽ-ի բրիտանական օրինակը՝ Միջազգային Հարաբերությունների Արքունական Ինստիտուտը (ՄՀԱԻ, The Royal Institute for International Affairs) ստեղծվեց Անգլիայում 1920թ.: 

ԱՀԽ-ի կանոնադրության 2-րդ հոդվածը եւս մի հանգամանք է, որի պատճառով եւ որի արդյունքում այս կազմակերպության գործունեությունն այնքան էլ հայտնի չէ ամերիկյան ժողովրդին: Վերոնշյալ հոդվածը պահանջում է, որպեսզի անդամների հանդիպումները մնան գաղտնի, եւ յուրաքանչյուր ոք, ով կբացահայտի այս հանդիպումների մանրամասները, անմիջապես կհեռացվի: ԱՀԽ-ի պաշտոնական պարբերականը կոչվում է “Արտաքին Հարաբերություններ” (Foreign Affairs): Այն չի հրատարակվում համընդհանուր հասանելիության նպատակով, այլ՝ ընդամենը իրենց կիսագաղտնի անդամների, ինչպես նաեւ ակադեմիական շրջանակների եւ գիտական կենտրոնների համար: 

Գաղտնի գործողությունները 

Խորհուրդը մշտապես հերքում է այն, որ ինքն է այս պետության ռազմավարության մշակողը: Այնուամենայնիվ, երբ քննարկվում էր ԱՄՆ-ի փոփոխվող արտաքին ռազմավարությունը, ԱՀԽ-ի նախագահ Փիթեր Փիթերսոնը նշեց կազմակերպության 1989թ. ամենամյա զեկույցում. “Նախագահների խորհուրդը եւ կազմակերպության անդամները որոշել են, որ այս հաստատությունը պետք է առաջնային դեր խաղա այս նոր, արտաքին հարաբերություններին վերաբերող ծրագրերի մշակման հարցում”: 

Հարցը պարզ է. ինչպե՞ս կարող է մի կազմակերպություն մի պետության համար ծրագիր մշակել առանց հստակ նպատակներ պաշտպանելու եւ հատուկ ռազմավարության աջակցելու: 

Պատասխանն է. չի կարող: Յուրաքանչյուր հայտարարություն առ այն, թե ԱՀԽ-ն ընդամենը բանավեճերի մի ֆորում է, որը բաց է բոլոր գաղափարների համար, պարզապես անհեթեթություն է: Ռիչարդ Հարվուդը, “Վաշինգթոն Փոսթ” թերթի մշտական թղթակիցը, գրել էր մի հոդվածում, որ ԱՀԽ-ի լրագրողները, որոնց ինքը թվարկել է, “ոչ թե ընդամենը վերլուծում եւ մեկնաբանում են արտաքին քաղաքականության ռազմավարությունը, այլեւ օգնում են դրա ստեղծմանը”: 

Ինչու՞ են լվանում մարդկային ուղեղները 

ԱՀԽ-ի ոչ մի անդամի երբեք ուղղակիորեն չեն թելադրում որեւիցե հատուկ տեսակետ: Փոխարենը պետական պաշտոնյաներն ու լրատվամիջոցները ապահովում են հարմար դիրքերի համար պատշաճ հեղինակություն եւ, միաժամանակ, տարբեր աստիճանի եւ քանակի հեգնանքի ու արհամարհանքի են արժանացնում հակառակ տեսակետները: Հավակնոտ քաղաքական գործիչները, լրագրողները, ղեկավար մարմինները, պրոֆեսորներն ու այլոք պարտաճանաչ հետեւում են իրենց համար նախանշված ցուցումներին՝ հաճախ նույնիսկ չիմանալով, թե ում տեսակետն են մեքենայաբար կրկնում: Այսպես են իրականում գործի դրվում ծրագրերը եւ հիմնվում ռազմավարությունները: 

Ռադիո Ազատ Եվրոպա (RFE, “Ազատությունռադիոկայան) 

Ռադիո Ազատ Եվրոպան 2001թ. դեկտեմբերին ազատություն էր հաղորդում ՀՀ-ին ինչ-որ Մաքս Լիբերթիի (Max Liberty) միջոցով, որը գովազդում էր բիսեքսուալիզմը, պոռնոաստղերին, կրոնական կուռքերին, ինչպես նաեւ խորհուրդ էր տալիս հայ երիտասարդությանը զբաղվել ազատ սեքսով (“Ազգ”, դեկտեմբեր 10, 2001թ.): Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ միջոցներից, որոնց օգնությամբ ապակայունացնում են մի մշակույթ, որը դրա կարիքը չունի: ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսավորում է “Ազատություն” ռադիոկայանը, սակայն անհատներն են ղեկավարում այն իրենց ծրագրերին համաձայն: Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն նկատել հայ մշակույթը պղտորող այս հանգամանքը: Ի՞նչ էր անում Հայաստանի կառավարությունը ի պաշտպանություն իր ազգային բնութագրի ու պատկերի: Ինչու՞ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական բողոք չներկայացրեց ԱՄՆ Պետքարտուղարություն: 2007թ. հուլիսի 2-ին նա ընդամենը ասաց. “Հուսով եմ՝ կգտնվի մի լուծում, որի արդյունքում “Ազատություն” ռադիոկայանը կշարունակի հեռարձակվել Հայաստանում”: 

Եվրոպայի Խորհուրդ  

Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը մեծ ոգեւորությամբ դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը Հայաստանը դասակարգեց որպես “պատերազմող պետություն” եւ սպառնաց համաձայնության գալ Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցի շուրջ (Արմինֆո, Երեւան, 2002թ. հունիս): Ինչպե՞ս կարող է Հայաստանը լինել պատերազմի մեջ, եթե շուրջ 7 տարի տեղի չէին ունեցել ռազմական բախումներ: Մի՞թե ՀՀ առաջնորդները չէին հասկանում, որ դառնալով գլոբալիստ կառույցի անդամ, նրանք կորցնելու էին իշխանությունն իրենց հսկողության ոլորտից: Վ. Շվիմմերը նաեւ ասել է. “Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում, եւ սահմանների փակումը բոլորիս համար աղետ է” (Արմինֆո, Երեւան, 2002թ. հուլիս 2): 

Հարց է առաջանում. ինչու՞ է ԵԽ-ի Գլխավոր քարտուղարն այդքան անհանգստանում ՀՀ սահմանների մասին: Խոսելով սահմանների մասին՝ նշենք, որ Հայաստանի սահմանները միշտ ուրիշներն են որոշել: Եթե պարոն Շվիմմերին անհանգստացնում էր Հայաստանի ապագան, ապա նա չէր որակի երկիրը որպես “աշակերտ” եւ “ճիշտ ուղղությամբ շարժվող”: Քանի որ Վ. Շվիմմերը 1976-1999թթ. եղել է ավստրիական խորհրդարանում միջխորհրդարանական ավստրո-իսրայելյան բարեկամության եւ միության խմբի ղեկավարը, մի՞թե նա չէր կարող համոզել Իսրայելի իշխանություններին՝ դադարեցնելու ադրբեջանական բանակին վերապատրաստելու եւ դասավանդելու գործընթացը (Israel in high level bid for Azerbaijan projects, Jane՛s Defence Weekly 12-22-99 (“Իսրայելի բարձրաստիճան խաղադրույքները ադրբեջանական նախագծերում”): Արդյո՞ք պարոն Շվիմմերն է ղեկավարելու Հայաստանը, թե՞ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն առաջնորդի: 

ՀՀ-ն կարող է եւ պետք է որոշակի վերաբերմունք ցույց տա Եվրոպային, սակայն նվիրված չլինի վերջինիս՝ ԵԽ միջոցով: 

“Մեդիամաքս”-ի հաղորդմամբ (2003թ. հոկտեմբերի 21-ին) Վ. Օսկանյանը հայտնել էր. “Առաջին հերթին հարկ է, որպեսզի հասարակությունը գիտակցի այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի մաս է, եւ ինտեգրումը չունի այլընտրանք”: Դա ընդամենը Օսկանյանի անձնական կարծիքն է:

Վ. Օսկանյանը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում գտնվող Թաֆթս համալսարանի միջազգային հարաբերությունների Ֆլեթչեր դպրոցի շրջանավարտ է: Ֆլեթչերը մեկաշխարհական ուղեղների լվացման դպրոց է, որի վեբ-կայքը նշում է. “Ֆլեթչեր դպրոցը մի հաստատություն է, որի միասնական մոտեցումը պատրաստում է իր ուսանողներին դառնալու գլոբալ առաջնորդներ”:

Պարոն Օսկանյանը ներկայացնում է ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը, որպես այն լավագույն օրինակը, որին պետք է հետեւի Հայաստանը: Նա իրավացի է: Դա 100 տարի առաջ էր, երբ ԱՄՆ-ն դեռ անեղծ էր, սիրված ու հարգված ամբողջ աշխարհում: Սակայն նա չգիտի եւ չի էլ ցանկանում իմանալ, որ այսօրվա ԱՄՆ-ն վերածվել է մի մշակութային կոյուղու: Այստեղ զլմ-ները գրավվել եւ ղեկավարվում են մեկ մարմնի կողմից: Աշխարհի 150 երկրներում գոյություն ունեն ռազմակայաններ: Այս երկիրն անընդհատ ստեղծում է օտար երկրներում ավերիչ եւ գերիշխանություն ապահովող պատերազմներ, այն նաեւ ֆինանսապես սնանկացման եզրին է: 

Մինչ ՀՀ առաջնորդները հաջողությամբ ենթարկեցնում եւ ղեկավարում էին երկիրը, որն աշխարհի 158 առավել կոռումպացված պետությունների շարքում գրավել է 88-րդ տեղը (Իսլանդիա՝ 9.7, լավագույնը, Հայաստան՝ 2.9, Չադ՝ 1.7, վատագույնը), նրանք դարձան միլիոնատերեր՝ միաժամանակ բանտարկելով Արցախում մարտնչած հայրենասերներին: 

Ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է լքել երկիրը: Այս ամենն այն ժամանակ, երբ Վ. Օսկանյանը դեռեւս արտգործնախարար էր եւ ժայթքում էր իր ավերիչ “մեկաշխարհական” երազանքներով ու ծրագրերով ամբողջ աշխարհով մեկ:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Վ. Օսկանյանը յուրաքանչյուր տարի 12 հայ երիտասարդ էր ուղարկում Թաֆթս Համալսարան: Դրա նպատակն էր Հայաստանում իր մեկաշխարհական գաղափարներին շարունակելիություն հաղորդելը: Հայրենասիրության եւ ոչ մի նշույլ չէր խրախուսվում: Օսկանյանն ինքը չի հավատում հայրենասիրությանը, եւ երբեք էլ չի հավատացել: 

Հենց այսպիսի Օսկանյաններն էին այն հիմնական պատճառը, որոնց գործունեության արդյունքում Հայաստանի հզորությունն ու կարողությունը թուլացել եւ նվազել է պատմության ընթացքում:

Վ. Օսկանյանը պետք է վերադառնա դեպի իր (առաջադեմ ազգի ու պետության օրինակ) ԱՄՆ եւ իր հետ վերցնի իր “Սիվիլիտաս” հիմնադրամը (Civilitas Foundation), որպեսզի Հայաստանը պակաս աղտոտված լինի ու վտանգներից հեռու: 

Արտավազդ Ավագյան

Բոքա Ռեյթըն, Ֆլորիդա, ԱՄՆ

2008թ. 2 հոկտեմբերի 

 “Լուսանցք” Թիվ 77, 24-30  հոկտեմբերի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 78, 31 հոկտեմբերի – 6 նոյեմբերի, 2008թ.

Նոր աշխարհակարգ. գերտերությունների (գերիշխանավորների) գաղտնի ծրագրերը

October 3, 2008

Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):

“…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…”:

Սա, իհարկե, ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր իրականության մեջ եւ առհասարակ

Առաջին անգամ այս հասկացությունը հրապարակավ գործածվել է Պարսից ծոցի պատերազմի ժամանակ՝ Ջորջ Բուշի ելույթներից մեկում (սեպտեմբեր 11, 1991թ.): “Նոր աշխարհակարգ”-ի (New World Order) գաղափարախոսությունը, ինչպես եւ ամեն հեղափոխական գաղափարախոսություն, հավակնում է համաշխարհային արմատական փոփոխության մարդկային կեցության արժեհամակարգային բոլոր մակարդակներում եւ առաջին հերթին՝ գաղափարա-գիտակցական (“նոր մտածողություն”) ոլորտում: Այս գաղափարախոսության էությունը հասկանալու համար բավական է ասել, որ խոսքը, փաստորեն, ներկայում ազգային-պետական կազմավորումները մեկ այլ՝ աննախադեպ գեր(mega)-հասարակական կառուցվածքաձեւով, իսկ ազգային կառավարությունները՝ անդրազգային ղեկավար կառույցով փոխարինելու մասին է: Ժամանակակից աշխարհայնություն-աշխարհականությունը (մոնդիալիզմ) այսօր վերջնականապես ձեւակերպել է հիմնարար սկզբունքները մարդկային կեցության գլխավոր բնագավառներում, եւ դրա համապատասխան կառույցներն այժմ կենսագործում են դրանք: 

Նախ՝ կառույցների մասին: 1921թ. հիմնադրված Միջազգային հարաբերությունների հարցերով խորհուրդը (Council on Foreign Relations – CFR) 1919թ. Փարիզում վերակազմավորված Միջազգային Հարաբերությունների ինստիտուտի իրավահաջորդն է: Միավորում է Արեւմուտքի ազդեցիկ անձանց, պետությունների նախկին ու ներկա նախագահներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիրներին, խոշոր դրամատների տերերին ու մեծակարող դրամատերերին, վերազգային-ապազգային ընկերությունների նախագահներին, համալսարանների ու լրատվամիջոցների ղեկավարներին, գերագույն դատարանների դատավորներին, զինուժի հրամանատարներին ու զորավարներին, անվտանգության եւ հատուկ ծառայությունների պետերին, միջազգային կազմակերպությունների (օր.՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի) գործիչներին: 

Կազմակերպության գլխավոր գրասենյակը (շտաբ-բնակարանը) Նյու-Յորքում է: CFR-ը զբաղվում է ամերիկյան համապարփակ ռազմավարության մշակմամբ, որի վերջնական նպատակը մարդկային միասնական հանրույթի ձեւավորումն ու համաշխարհային (առայժմ՝ գաղտնի) կառավարության հաստատումն է: CFR-ի կառավարումն իրագործում են նախագահն ու փոխնախագահները: Ընթացիկ աշխատանքները կատարում են գործադիր տնօրենը եւ մեծ լիազորություններ ունեցող քարտուղարը:

1945-1950թթ. նախագահը եղել է Ալեն Դալեսը, ապա՝ Զբիգնեւ Բժեզինսկին, Հենրի Քիսինջերը, Ռիչարդ Փայփսը… 

1954թ. ստեղծվեց երկրորդ կառույցը՝ Բիլդերբերգյան ակումբը, որի 1-ին նիստը կայացել է հոլանդական Օստերբեկ քաղաքի “Բիլդերբերգ” հյուրանոցում: Կազմակերպությունը հիմնադրվեց մի կողմից համաշխարհային քաղաքականությունում ամերիկյան մենիշխանությանը հակակշռելու եվրոպական ընտրախավի ցանկությամբ, մյուս կողմից՝ եվրոպական քաղաքականությունը վերահսկելու ամերիկյան ձգտման հետեւանքով: 

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները 1948թ. նախ ստեղծեցին Միավորված Եվրոպայի Ամերիկյան կոմիտեն, ապա “գորշ կարդինալ” համարվող կադրային հետախույզ, Եվրոպական շարժման քարտուղար Ռետինգերը կազմակերպեց 1-ին նիստը, որին ներկա եղան Ռոկֆելերի ու Կարնեգիի հիմնադրամների, Բարուխի ընկերության ներկայացուցիչները եւ 80 այլ անձինք: 

Ակումբի առաջին իսկ փաստաթղթերում արձանագրվեց “Նոր աշխարհակարգ” ստեղծելու գաղափարը: Ակումբն ունի շուրջ 400 ոչ մնայուն անդամ, նրանց 1/3-ը ամերիկացիներն են, որոնք ներկայացնում են նախագահի աշխատակազմը, արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը, խոշոր դրամատներ ու ընկերություններ, համալսարաններ, լրատվամիջոցներ եւ հասարակական ու բարեգործական շարժումներ… Գլխավոր գրասենյակը Նյու-Յորքի Կարնեգիի հիմնադրամի շենքում է: Նիստերը գումարվում են միանգամայն գաղտնի, անվտանգությունն ապահովում է հյուրընկալող երկիրը: 

2004թ. հունիսի 3-6-ը, իտալական Ստրեսա քաղաքի հինգաստղանի “Grand Hotel des Iles Borromees”-ում տեղի ունեցած 50-րդ գաղտնի ժողովում, մասնավորապես, քննարկվեցին եվրոպա-ամերիկյան հարաբերությունները՝ Միջին Արեւելքում՝ ամերիկյան քաղաքականության համատեքստում, Չինաստանին, Ռուսաստանին եւ էներգետիկական խնդիրներին առնչվող հարցեր: Չնայած 2002թ. Շանտիլյան (ԱՄՆ) ժողովից հետո առկա տարաձայնություններին, որոշվեց Եվրամիության նմանությամբ ստեղծել Ամերիկյան եւ Խաղաղօվկիանոսյան միություններ: Այս երեք գերպետությունները դյուրին կդարձնեն կառավարումը՝ դրամա-առեւտրական ընտրախավերի համար: 

Երրորդ կառույցը դարձավ 1973թ. ստեղծված Եռակողմ հանձնախումբ-հանձնաժողովը (The Trilateral Commission): Անվանումը խորհրդանշական է. հանձնախումբը կոչված է միավորելու տեխնիկա-տնտեսական բարձր ցուցանիշեր ունեցող ամերիկյան, եվրոպական եւ խաղաղօվկիանոսյան (Ճապոնական) տարածքները համաշխարհայնության հովանու ներքո: 

Այս միավորի ստեղծումը պայմանավորված էր նաեւ 1960-ական թթ. CFR-ի նիստերից մեկում Ճապոնիայի ընտրանու կողմից համաշխարհային քաղաքականության հետնաբեմում ներկայացված լինելու պահանջով, Արեւմուտքի ղեկավար ընտրախավերի մրցակցությամբ ու “ազդեցության” խմբերի միջեւ շահերի հավասարակշռությունը պահպանելու թելադրանքով: Դեյվիդ Ռոկֆելերի հրահանգով՝ Զբիգնեւ Բժեզինսկին ձեւավորեց այս կառույցը, որի գլխավոր գրասենյակները Նյու-Յորքում են, Եվրոպայում եւ Ճապոնիայում: Եռակողմ հանձնախմբում ԱՄՆ-ն ունի 117, Ճապոնիան՝ 84, Եվրոպան՝ 114 ներկայացուցիչ: Այստեղ ընդունված որոշումները օրենքի ուժ ունեն արեւմտյան քաղաքական գործիչների համար: Ինչը նաեւ փորձում են պարտադրանք դարձնել համայն մարդկության համար… 

Վերոնշյալ կառույցները միատեղելով քաղաքական, ուժային եւ դրամա-տնտեսական կարողությունները՝ ի զորու են ճնշումներ բանեցնել անգամ Վաշինգտոնի վրա, նույնիսկ՝ հակառակ ԱՄՆ-ի շահերին (հաճախ է ԱՄՆ-ն այս կամ այն պատերազմը սանձազերծում այսպիսի որոշումներով պայմանավորված): Նույնիսկ ամերիկացիների գլխին մեծ փորձանք բերելու գնով նյույորքյան երկու երկնաքերերի փլուզման կազմակերպումն է արդեն բացահայտորեն կապվում այդ ուժերի հետ: “Հայ-Արիներ” պարբերականը վերլուծականներից մեկում անդրադարձել էր այս խնդրին, որում պարզաբանում կար, թե ահաբեկչության ժամանակ օգտագործվել էր նաեւ ծածկագրային համակարգ, եւ կատարողների համար հստակ է եղել, թե որ ինքնաթիռը որ շինությունն է “խոյահարելու”…

Հետաքրքիր է, որ Իտալիայի նախկին նախագահ Ֆրանցեսկո Կոսսիգան, իտալական թերթերից մեկում, անդրադառնալով սեպտեմբերի 11-ի իրադարձություններին՝ հայտնել է, թե ամերիկյան եւ եվրոպական հատուկ ծառայությունները քաջատեղյակ են եղել, որ այդ հարձակումը ծրագրվել ու իրականացվել է ամերիկյան CIA-ի եւ իսրայելական Mossad-ի կողմից՝ սիոնական աշխարհի օգնությամբ: Եվ որ դա արվել է պատասխանատվությունը արաբական երկրների վրա գցելու եւ Իրաքում ու Աֆղանստանում գործողություններ սկսելու համար… 

Համառոտ տեղեկանք գաղտնի իշխանության – Աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում. “տամպլիերներ”, “ռոզենկրեյցերներ”, “իլյումինանտներ”, “մասոններ”, որոնց օրդենները՝ եղբայրակցություններն ու օթյակները, հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով…

Դիցուկ՝ ներկայիս մասոնների նպատակն է դառնալ աշխարհի տերերը, հասնելով “համաշխարհային տիրապետության”: Դրա համար նրանք իրենց ցանցերն են տարածում բոլոր երկրներում (նաեւ՝ Հայաստանում, որտեղ բացի մասոնական՝ ազատ որմնադրական օթյակներից, գործում են նաեւ “Ռոտարի”, “Լիոն” եւ այլ՝ իբր բարեգործական միությունները”): Իսկ առհասարակ, համապարփակեցման (գլոբալիզացիա) “համաշխարհային դավադրության” մեջ են բոլոր հայտնի ու անհայտ “գաղտնի” կազմակերպությունները՝ իրենց գերակա՝ “աշխարհի գաղտնի կառավարության” գլխավորությամբ: Այսօր առավել բարձր դիրքեր ունեն “Միջազգային հարաբերությունների Խորհուրդ”-ը (ՄՀԽ), “Բիլդերբերգյան ակումբ”-ը եւ “Եռակողմ հանձնաժողով”-ը (“Տրիլատերալ”, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Արեւմտյան Եվրոպայից): Շատ եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես “Բիլդերբերգյան ակումբ”-ը, որի հիմնադիրը Յոզեֆ Ռետտինգերն է: Սրա մասին խոսել են դեռեւս 1954թ., երբ տեղի էր ունենում աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց հավաքը Հոլանդիայի Օստերբեկ քաղաքի “Bilderberg” հյուրանոցում: 1998թ. ակումբի հավաքին մասնակցել է նաեւ Անատոլի Չուբայսը, որն այդ ժամանակ ՌԴ փոխվարչապետն էր: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մարդկանց հավաք է դա, ասենք, որ նշյալ նիստին մասնակցել են Հենրի Քիսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեւիդ Ռոկֆելլերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը եւ այլք: Իսկ “Տրիլատերալ”-ի եւ ՄՀԽ-ի անդամ է օրինակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, “Եռակողմ հանձնաժողով”-ի անդամ է Ռոնալդ Ռեյգանը… Իսկ “Եռակողմ հանձնաժողով”-ի անդամներ են նաեւ ՄՀԽ եւ “Բիլդերբերգյան ակումբ”-ի ներկայացուցիչները: 

Այս բոլորի հետ շարունակվում է ռազմավարական նշանակությամբ երկրների իշխանությանը զուգահեռ հիշյալ կազմակերպությունների “ազգային մասնաճյուղեր” ձեւավորելու աշխատանքը: Սրանց խնդիրը պետք է լինի տեղերում հասարակական կարծիքի նախապատրաստումը (նաեւ՝ ժողովրդավարական արժեքների պարտադրմամբ կամ էլ “գունավոր” հեղափոխություններով): Առանց այս նախապատրաստական գործի՝ համարվում է, որ համաշխարհայնացման ծրագիրը կհանդիպի իրենց ինքնությունն ու ինքնիշխանությունը կորցնել չցանկացող ազգերի ու պետությունների հզոր հակազդեցությանը, դիմադրական պայքարին: Հայաստանում էլ նման պայքար ընթանում է, եւ այս մասին 2003թ. սկսած բացահայտորեն եւ առավել կազմակերպված պայքարում է Հայ Արիական Միաբանությունը (տես “Հայ-Արիներ”-ի շուրջ 100, նաեւ “Հայեր”-ի 8 թողարկումները, թեմատիկ գրքերը եւ այլ հրատարակությունները, http://www.hayary.org կայքը): Իհարկե, կան նաեւ անհատ պայքարողներ՝ պատմաբաններ, հրապարակախոսներ… Այս մասին մոտ 1,5 տարի ահազանգում է նաեւ “Լուսանցք”-ը՝ իր ավելի քան 70 թողարկումներում: 

Բայց ո՞րն է, սակայն, պարտադրվող գաղափարախոսության էությունը: 1975թ. մարտին “New York magazine” ամսագրում Բժեզինսկին հանդես եկավ ծրագրային հոդվածով, որում ասվում էր. “Նոր աշխարհը կվերածվի համաշխարհային հանրույթի… սկզբում դա կվերաբերի տնտեսական աշխարհակարգին… կստեղծենք համաշխարհային ծրագրավորման ու աղբյուրների վերաբաշխման երկարաժամկետ գործելակերպ”: 

Այս դրույթը դարձավ “ոսկե միլիարդ”-ի (titentertainment) տեսության հիմնաքարը, ըստ որի՝ երկրագնդի բնակչության 80%-ը կսպասարկի մնացյալ “ընտրանուն”: Հետագայում տպագրվեցին ծրագրային գրքեր (օր. Ժակ Աթալի եւ այլք): Աշխարհի ներկայիս շուրջ 6,5 մլրդ. բնակչությունը պիտի պատերազմների, սովի ու համաճարակների, այլ բնական ու արհեստական աղետների միջոցով “իջեցվի” 1 մլրդ.-ի, հենց որի 80%-ն էլ պիտի սպասարկի Համաշխարհային Կառավարությանն ու այլ ընտրյալներին: Երկրագնդի բնական հարստությունները “գերածախս” են տալիս եւ, այս չար ու մութ ուժերի կարծիքով, մոլորակի բնակչությունը չպիտի անցնի 1 մլրդ.-ի սահմանը…

Չմանրամասնելով թեմային առնչվող այս եւ այլ հրապարակումները (հայաստանյան եւ արտերկրի)՝ կարելի է ընդգծել դրանցում առկա սկզբունքները հետեւյալ ոլորտներում. 

1. Գաղափարա-քաղաքական ոլորտում “Նոր աշխարհակարգ”-ը նախատեսում է ցեղապաշտական, ազգային-ազգայնական եւ մշակութային արժեհամակարգի միաձուլում՝ աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ, միադեմ կամ՝ որ նույնն է թե՝ անդեմ) հասարակության ստեղծում, ինչպես նաեւ ինքնիշխան պետական միավորների վերացում: Սա վերաբերում է բոլոր երկրներին, նաեւ՝ ԱՄՆ-ին: Նպատակը՝ Աշխարհի Միացյալ Նահանգների ստեղծումն է՝ առանց ազգությունների ու այլակարծության: “Քոչվորությունը (նոմադ)” կդառնա նոր հասարակարգի բարձրագույն ձեւ՝ պայմանավորելով կենսակերպը եւ մշակույթը”: Ով որտեղ կուզի՝ կապրի (իհարկե սա էլ կվերահսկվի), ի՞նչ հայրենիք կամ ազգային պատկանելություն, անկախություն եւ ազատություն: Ամեն բան պիտի հսկվի եւ տրվի մեկ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից, այդ ԿԵՆՏՐՈՆԻ իմացությամբ եւ թույլտվությամբ:… 

2. Կրոնա-դավանաբանական ոլորտում կլինի “նոր կրոնականության” դարաշրջան եւ Մեսիայի (եբրայերեն՝ Մաշիախ) գալուստ, որի հետեւանքով միանգամայն կփոխվի ներկա աշխարհի կրոնա-դավանա-գաղափարաբանական պատկերը: Այս համատեքստում են գործում այսօրյա էկումենիզմը (խայծը կուլ են տվել նաեւ Էջմիածինն ու Անթիլիասը) եւ ոչ ավանդական անվանվող բոլոր աղանդները՝ Սայենթոլոգիայի, Մունի, Եհովայի վկաների, Մորմոնների… եւ այս կարգի մյուս՝ այսպես կոչված եկեղեցիները: Քրիստոնեությունը դարձել է հոգեւոր համապարփակեցման (գլոբալիզացիա) առաջամարտիկ: Կլանող ու հոգեղեղ միջազգային “հոգեւոր” համակարգ: 

3. Տնտեսական ոլորտում նախատեսվում է համաշխարհային ազատական-դրամատիրական համակարգի պարտադիր հաստատում, ուր այլեւս անընդունելի կլինեն հասարակական արդարություն, հասարակական երաշխիքներ ու արժեքներ եւ նման հասկացությունները:

Աշխարհատնտեսությունը կլինի գերիշխողը “Նոր աշխարհակարգ”-ում, եւ դրամը՝ հիմնարար արժեքը կենսագործունեության բոլոր բնագավառներում, նույնիսկ հոգեւոր ոլորտներում է լուծելու նաեւ իշխանության հարցը: Բայց դրամն այլեւս առձեռն չի լինելու: Նման աշխարհակարգում առձեռն դրամը նաեւ անկախ ու ազատ գործելու միջոց է, ուստի քարտային համակարգն է գործելու, ինչը մեզանում իրավամբ համարեցին մարդկանց համարակալման գործընթաց՝ խոսքը տխրահռչակ սոցքարտերի մասին է (շուտով կլինեն սոցանձնագրեր ու չիփային համակարգ): Պիտի վերահսկվի մարդկանց ունեցվածքն ու շարժը, ամեն մանրուք… 

Ըստ էության, կգործեն երեք ակնհայտ սկզբունքներ. 

ա) Մարդուժի ազատություն (Liberty of the manpower), այսինքն՝ մարդիկ կունենան ազատ տեղաշարժի իրավունք՝ հնարավորություն ընձեռելով տերերին (իրենց վերահսկելով) ազատորեն գործածելու իրենց աշխատուժը:

բ) Ընդերքի ազատություն (Liberty of the soil ), այսինքն՝ ընդերքը շուկայական նույնպիսի ապրանք է, ինչպես մյուս ապրանքները:

գ) Դրամաշրջանառության ազատություն (Liberty of the currency), այն է՝ դրամը եւս ապրանք է (այն էլ ինչպիսի՜): 

Ներկայում այս նպատակին են ծառայում “վերազգային ընկերությունները”, (Trans National Corporations) եւ միջազգային դրամական կառույցները: Նրանց ներդրումները երրորդ աշխարհի երկրներում ոչ միայն չեն նվազեցնում աղքատությունը, այլեւ՝ ստեղծում են այնպիսի դրամական ենթակառույցներ, որոնք նպաստում են հասարակական անհավասարության խորացմանը՝ խոչընդոտելով երկրի զարգացումը՝ այդ պետության քաղաքացիներին թաղելով պարտքերի մեջ: Այսպես շարունակվելու դեպքում Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը ի վերջո մեզ էլ (գալիք սերունդներով հանդերձ) կթաղեն պարտքերի մեջ ու կոչնչացնեն… Իսկ ոչ առաջնային խնդիրներում դրամաշնորհներ տրամադրելը պարզապես աչքակապություն է ու կաշառակերությունը խթանելու “բարեգործական” միջոց: 

Այսպիսով կարելի է ասել, որ “Նոր աշխարհակարգ”-ը միաբեւեռ աշխարհակարգի այլընտրանքն է՝ համաշխարհայնացման համատեքստում, սակայն “դաշնակից”-ը՝ ընդդեմ մյուս՝ երկբեւեռ ու բազմաբեւեռ աշխարհակարգերի:

Եվ հիմա, երբ Արեւմուտք-Ռուսաստան նոր հակամարտությամբ անակնկալի եկած աշխարհի գաղտնի տերերը փորձում են նոր “սիրաշահումներ” անել “համաշխարհային հանրությանը”, միաժամանակ կտրուկ արտահայտություններ ուղղելով ռուսաստանյան ուղղությամբ, մեզ համար եւս մեկ անգամ կարեւորվում է ճիշտ կողմնորոշվելն ու գերխաղերում մեր շահերն իրապես պաշտպանելը… 

Արամ Ավետյան 

 “Լուսանցք” Թիվ  73, 26  սեպտեմբերի – 2 հոկտեմբեր, 2008թ.

 “Լուսանցք” Թիվ  74, 3 – 9 հոկտեմբեր, 2008թ.

Օրե՞նքը չի պաշտպանում հայերենը, թե՞ այլ բան կա

September 5, 2008

Հարցազրույց հայ ազգայնական գործիչ, սփյուռքահայ լրագրող եւ պատմաբան Գեւորգ Յազըչյանի հետ  

- Դուք Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ եք ու նաեւ անհատական լուրջ գործունեություն եք ծավալել հայապահպանության խնդիրների շուրջ, հատկապես՝ լեզվաքաղաքականության ոլորտում: Տեղյակ ենք, որ այս բնագավառում փոխզիջումներ չեք ընդունում:

- Թվում է, թե որպես պատմաբան ես պետք է ավելի շատ կարեւորեի պատմության գործոնը մեր ազգային ինքնության այսօրվա եւ վաղվա կտրվածքներով։ Սակայն, մեր ազգային ինքնության հիմքերի հիմքը հայոց լեզուն եմ համարում։ Պետք է բավական մեծ կարեւորություն տալ Մեսրոպ Մաշտոցի դերին։ Օտար լեզվով անհնար է ապահովել հայ ազգի շարունակականությունը, հետեւաբար, նաեւ հայրենիքի գոյատեւումը եւ այլ արժեքների պահպանությունը: Հայրենիքը, ազգը եւ ազգային մշակույթը (հասկանալի է՝ նաեւ լեզվամշակույթը) նմանեցնում եմ եռոտանու, որի կողմերից մեկը եթե չի լինում՝ փուլ է գալիս, այսինքն՝ եթե չկան հայրենիքը, ազգը, ազգային մշակույթը կամ դրանցից մեկնումեկը, հայրենասիրության կամ ազգապահպանության խնդիրներ էլ չկան… Եթե սփյուռքում օտարախոսություն է տարածվում, դա նույնիսկ կարող եմ համարել ինչ-որ տեղ բնական, ինչ-որ տեղ կարող եմ ըմբռնումով մոտենալ (ինչպես վերը նշեցիք՝ փոխզիջումով), որովհետեւ գտնվում են օտար երկրներում, օտար միջավայրում եւ այլն, մանավանդ, չկա իր սերունդը հետագայում հայրենիք վերադարձնելու գաղափարը: Իհարկե, ուծացումն սկսվում է առաջին հերթին լեզվական ոլորտից. սկսում են խոսել օտար լեզվով կամ գործածում են օտար բառեր։ Ողբերգություն է, որ այդպես խոսողները ենթադրում են, թե հայերեն են խոսում, մինչդեռ խոսում են կիսահայերեն-կիսաարաբերեն, կիսահայերեն-կիսաֆրանսերեն, կիսահայերեն-կիսառուսերեն, կիսահայերեն-կիսաանգլերեն եւ այլն: Լեզվամտածողության օտարացումը նպաստում է ուծացմանը, հետագայում՝ ձուլմանը: Սակայն ամենադատապարտելին այն է, որ այդ նույն երեւույթները տեսնում ենք Հայրենիքում, հենց մայրաքաղաքում, այն էլ անկախության հռչակումից ավելի քան 17 տարի հետո։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլեւ՝ հիմնովին անընդունելի ու դատապարտելի: Նման երեւույթներ դիտարկվում են նաեւ պետական իշխանավորների մոտ, պետական պատասխանատու կառույցներում եւ ամենուրեք: Այսօր ազատորեն գործածվում է հատկապես ռուսերենը. “Լեզվի մասին” օրենքի ամենավառ ոտնահարման դրսեւորմամբ ցուցադրվում են ռուսերեն հեռուստահաղորդումներ, շարժանկարներ, գովազդներ եւ այլն։ Շատ են նաեւ այլ օտար լեզվով ելույթները։ Հատկապես անգլերենով կամ անգլերենախառը “հայերենով” խոսելը համարվում է զարգացածության, քաղաքակրթության չափանիշ, մինչդեռ դրանով ավելի նսեմանում է անձն ինքը. նման հայազգի մարդուն ընկալում եմ որպես պատվազուրկ ու ստրկամիտ, ով ցուցադրաբար արհամարհում է նաեւ բոլորիս ազգային արժանապատվությունն ու անկախ պետության գաղափարը… 

- Այո՛, բայց նույն պետությունը ինքն էլ է ոտնահարումԼեզվի մասինօրենքը. վկա՝ փողոցային մեծ գովազդային վահանակները, խանութների ու հիմնարկների օտարատառ ու օտարահունչ անվանումները

- Սա էլ մի այլ խնդիր է։ Այո, պետության պատասխանատուների անփութությունն ու օրինազանցությունն են նպաստում անհատի նույնատիպ վերաբերմունքին: Գովազդային վահանակները, գնապիտակները, սպասարկման ոլորտում տրամադրվող կտրոնները հաճախ այլալեզու են (ռուսերեն կամ անգլերեն)։ Դրա համար էլ ասում եմ՝ հայոց լեզուն ՀՀ-ում ավելի շատ պաշտպանության կարիք ունի։ Մեր մայրենին անպաշտպան է հատկապես դպրոցներում, նախադպրոցական կրթարաններում։ Պատկերացրեք այս արտառոց երեւույթը. ՀՀ ավելի քան 1600 հանրակրթական դպրոցների մի մասն ունի տարբեր թեքումներ՝ բնագիտական, ֆիզիկամաթեմատիկական, լեզուների՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի… բայց գեթ մեկ հատ չկա հայերենի ուժեղացված թեքումով դպրոց՝ հայերենի հայրենիքում։ Դա ի՞նչ է նշանակում… 

- Բոլոր դպրոցներն էլ հայերեն են, գուցե դրա՞ համար

- Չէ՜, դրա մասին չեմ ասում։ Չկա որեւէ մեկ դպրոց, որտեղ անցնեն գրաբար, մատենագիտություն, արեւմտահայերեն, դասական ուղղագրություն, խորացված հայոց պատմություն, հավատքի ու կրոնի խորքային ուսումնասիրություն, ազգային մշակույթի պատմություն, հայագիտական այլ ուղղություններ։ Սրա մասին է խոսքս: Վստահ եմ՝ բազմաթիվ հայեր իրենց երեխաներին նման դպրոցներում կտեղավորեին: Ցավոք, չունենք հայապահպանության օրենք: Ունենք “Լեզվի մասին” օրենք, որն ավելին քան 15 տարի առաջ է ընդունվել, սակայն ազգային արժեքներից ամենախայտառակ վիճակում է հայտնվել հենց հայոց լեզուն։ Պետական կառույցներում մեծաքանակ ծառայողներ են աշխատում, ովքեր փողեր են ստանում պետբյուջեից, բայց Լեզվի պետական տեսչությունը նույնիսկ մեկ իրավաբան չունի, որպեսզի երբ հարցերը հասնում են դատարան, այդ իրավաբանը գնա եւ պաշտպանի հայոց լեզվի շահերը՝ իրավաբանական գիտելիքներով զինված: Այդ գործառույթները կատարում են Լեզվի պետական տեսչության աշխատակիցները… 

- Գուցե օրե՞նքը ճիշտ չի պաշտպանում լեզուն կամ՝ այլ բան կա

- Օրենքն իսկապես ամբողջական չէ, չնայած, ցանկության դեպքում, կարելի է այդ օրենքով էլ պաշտպանել հայոց լեզվի իրավունքները: Բայց հիշյալ օրենքի կիրառումը չի պարտադրվում։ Օրենքն առաջին հերթին խախտում են օրենսդիրները, պետության ղեկավարներն ու նրանց կուսակիցները, որոնց մեծ մասը նաեւ գործարարներ են (սա ինքնին սահմանադրական խախտում է, որովհետեւ օրենսդիրներն իրավունք չունեն գործարարությամբ զբաղվելու, բայց օրենսդիրներից ո՞վ է Սահմանադրությունը բանի տեղ դնում): Նրանք՝ հատկապես ոգելից խմիչքներ, ջրեղեն, կոնֆետեղեն, երշիկեղեն, մսեղեն, պահածոներ արտադրողները, իրենց արտադրանքների փաթեթավորումներում արհամարհում են հայերենը, որը կարծես գոյություն չունի, եւ փաթեթավորումները հիմնականում այլալեզու են: Այստեղ չի կարող արդարացում լինել, նույնիսկ եթե այդ արտադրանքը պատրաստված է արտահանման համար: Իհարկե հաճելի է, որ հայաստանյան ապրանքն արտահանվում է, պահանջարկ ունի արտասահմանում, սակայն դա երբեք պետք չէ անել հայոց լեզվի արհամարհումով։ Մեր լեզուն պետք է գործառվի առաջնային դիրքում, այսինքն՝ հայոց լեզուն գրառումներում պետք է լինի անպայման։ Օտար լեզուներով նշումներ թող լինեն, խնդրեմ՝ հարց չկա, բայց՝ հայերենի պարտադիր եւ առաջնային կիրառման նախապայմանով: Ապշելու է, բայց մեր պետական ու ազգային լեզվի հաշվին պետական ու մասնավոր հիմնարկներում, օդանավակայանում, տարաբնույթ խանութներում ու սպասարկող հիմնարկներում տրվում են տարբեր փաստաթղթեր՝ ռուսերենով կամ անգլերենով, իսկ արտգործնախարարությունը հայաստանյան մամուլին ուղարկում է տարբեր տեսակի փաստաթղթեր՝ անգլերենով, այլ նախարարություններ՝ նաեւ ռուսերենով, ասելով, թե այդ փաստաթղթերն ուղարկվելու են ՌԴ, եվրոպական որեւէ երկիր, ԱՄՆ կամ պարզապես արտերկիր եւ ի՞նչ կարիք կա քաղաքացուն ծանրաբեռնել թարգմանության եւ դրա նոտարական հաստատման ծախսերով… Սա՞ է մեր պետական մոտեցումը: Այս ամենը տեսնելով՝ օտարերկրյա դեսպանատներն էլ են իրենց լեզուներով գրագրություն անում ՀՀ քաղաքացիների, ԶԼՄ-ների ու հիմնարկների հետ: Նրանք մեր երկրում մեզ հետ իրենց լեզուներով են առնչվում ու մեզ էլ պարտադրում են հարգել իրենց լեզուն ու պատասխանել կամ դիմել իրենց լեզվով: Ահա թե ուր ենք հասել: Պատկերացրեք, որ ՌԴ մի որեւէ պաշտոնյայի (նույնիսկ ամենացածր) ՀՀ քաղաքացին մի փաստաթուղթ է ներկայացնում, որը միայն ռուսերենով է գրված, ոչ թե թարգմանված հայերենից։ Վստահ եմ՝ այդ պաշտոնյան չի հարգի ոչ տեղեկանքը ներկայացնողին, ոչ էլ ներկայացնողի երկիրը: Զայրույթով եմ հիշում հետեւյալ արտառոց երեւույթը։ Չեմ հասկանում՝ ինչպե՞ս էին հանդուրժում, որ մինչեւ 1998թ. ՀՀ մուտքի ու ելքի համար խփվում էր մի կնիք, որում ռուսերենով գրված էր “Ոոսսիա, ԿՊՊ (հսկիչ-սահմանային կետ – խմբ.) Երեւան”, կարծես թե ՀՀ-ն ՌԴ մի քաղաք էր, կամ Կալինինգրադի շրջանի պես մի անկլավ: Հետագայում պետական մեր “կարգավիճակը” բարձրացվեց, քանզի գրվում էր “Արմենիա, ԿՊՊ Երեւան”: Միայն 2005թ. աշնանը հայոց լեզվի տառերը հայտնվեցին ՀՀ մուտքի ու ելքի կնիքների վրա, թեեւ մինչեւ այսօր էլ մեր պետական գերբը չկա այդ կնիքներին, ինչն էլ դատապարտելի է։ Այս ամենը նշանակում է արհամարհանք պետական խորհրդանիշների եւ, նույնինքն, պետության նկատմամբ: Շատ երկրներում եմ եղել, նման անհարգալից վերաբերմունքի չեմ հանդիպել: 

- Սրան գումարած՝ օդանավակայանից մեկնելիս էլ մի շարք վճարումների կտրոնները անգլերեն են տրվում

- Այո՛, շատ տարօրինակ փաստ է։ Ո՞ւր մնացին հայոց լեզվի գործառույթները։ “Լեզվի մասին” օրենքում հստակորեն գրված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է եւ բոլոր գործառույթները, առանց բացառության, պետք է իրականացվեն հայերենով: Հնարավոր է, որ միջազգային որեւէ կազմակերպություն ցանկանում է սպասարկում մատուցել նաեւ այլ լեզուներով, ուրեմն՝ փաստաթղթեր կազմելուց պետք է հայերենի կողքին այլ լեզուներով ներկայացնի փաստաթղթի բովանդակությունը: Մեկ այլ երեւույթի եւս անդրադառնամ։ Հայերեն՝ նշանակում է մաշտոցյան այբուբեն։ Հայերենը չի կարող գրվել արաբական, կյուրեղյան, լատինական տառերով, չինական, ճապոնական հիերոգլիֆներով եւ այլն։ Սակայն, ՀՀ հեռախոսակապի բոլոր ծառայությունների հաղորդագրությունները լատինատառ հայերեն են։ Այս այլանդակությանը տուրք է տալիս նաեւ Մայր աթոռը՝ “մոռանալով”, որ մեր եկեղեցին սրբացրել է Մեսրոպ Մաշտոցին։ Մեր եկեղեցականները այսպե՞ս են հարգում հայոց մեծագույն սրբի հիշատակը, չե՞ն ամաչում… Ինչո՞ւ չեն բողոքում եւ ՀՀ պետությունից չեն պահանջում ՀՀ էլեկտրոնային հեռահաղորդամիջոցներում մեսրոպյան այբուբենը կիրառել… 

Մութ ուժերն են խեղաթյուրում մեր պատմությունը 

- Շարունակենք լեզվական թեման: Միասնակա՞ն ուղղագրության կողմնակից եք:

- Միանշանակ այո՛, որովհետեւ ցանկանանք թե ոչ, այսօր գտնվում ենք տեխնոլոգիական հեղափոխության դարում, եւ էլեկտրոնային կապն այսօր դարձել է օդի-ջրի նման անհրաժեշտություն: Հետեւաբար, եթե ուղղագրությունն այսօր չմիասնականացնենք, հետագայում, ունենալով նաեւ հնչյունային տարբերություն արեւելահայերենի եւ արեւմտահայերենի միջեւ, նաեւ բառական կազմի տարբերություն, հայաստանահայերն ու սփյուռքահայերը կհեռանան միմյանցից: Սա երկար չի տեւի, ընդամենը մի քանի տասնամյակի մասին է խոսքը: Կհասնենք մի պահի, որ չենք կարողանա այլեւս իրար հասկանալ: Ես դասական ուղղագրության կողմնակից եմ։ Հակիրճ բացատրեմ՝ ինչու: Լեզուն նաեւ մտածողություն է. երբ գրում կամ խոսում ենք, մտածելով ենք խոսում, իսկ մտածելու ընթացքում նաեւ լեզվի բառերի արմատներն ենք ընտրում: Դասական ուղղագրության դեպքում այդ արմատները ճիշտ են ընտրված։ Օրինակ՝ հարություն բառը եթե գրում ենք հո տառով (հարություն)՝ դառնում է հարված, իսկ եթե գրում ենք յի տառով (յարութիւն)՝ նշանակում է դեպի արարում, դեպի նոր կյանք (ի դեպ, հայոց այբուբենի տառերը, մեզ նման, հատուկ անուններ ունեն՝ “այբ, բեն, գիմ…” եւ ոչ թե “ա, բը, գը…” են, ինչպես սովորաբար կրկնում են հիմարաբար)։ Ուղղագրության փոփոխումն արեցին խորհրդային իշխանությունները, որպեսզի ավելի հեշտությամբ կտրվենք մեր անցյալի ժառանգությունից։ Ինչպես գիտեք, որեւէ հեղափոխական գաղափարական շարժում փորձում է ջնջել մինչ իրեն եղածը, որպեսզի իրենը պարտադրի։ Այդպես եղավ նաեւ “Լուսավորչի” ժամանակ. քարուքանդ արվեցին մեր հազարամյակների մշակույթը, մեր գիտությունը եւ այլն։ Նույնը փորձեցին անել նաեւ խորհրդային իշխանությունները ուղղագրության փոփոխությամբ, թեեւ իրենց նպատակը մինչեւ վերջ չհաջողեցին իրականացնել… 

- Որպես պատմաբան, նաեւ հայագիտության շրջանակներու՞մ եք լուրջ վտանգներ տեսնում:

- Այո՛, պատկերացրեք, որ այս ոլորտում իրավիճակն ավելի քան լուրջ է։ Կեղծիքն ու անճշտությունները (հաճախ՝ պատվիրված) հարվածում են նաեւ մեր ինքնության մեկ այլ կարեւոր գործոնի՝ մեր պատմությանը՝ հազարամյակների անցյալին: Պատմությունը պարզապես ինքն իր համար գիտություն չէ, այսինքն՝ պարապ ժամանակի խաղալիք չէ: Մեր պատմությունը մեր լինելիության եւ հավիտենականացման մեծագույն “ռեսուրս” է՝ անցյալը արժեւորելով, այսօրը հասկանալով եւ վաղը ճիշտ ծրագրավորելով: Պատմությունը ճիշտ իմանալը կարեւոր է։ Անհրաժեշտ է, որ մեր պարտություններից, ձախողումներից, անհաջողություններից դասեր քաղենք, որպեսզի դրանք չկրկնենք։ Իհարկե՝ դասեր պետք է առնենք նաեւ մեր հաջողություններից, հաղթանակներից, որպեսզի հաղթանակի գործոնները խելամիտ օգտագործելով ժամանակի ընթացքի համեմատ կարողանանք դրանք բազմապատկել: Եվ պատահական չէ, որ մեր թշնամիները, Հայաստանի նկատմամբ անբարյացակամ տրամադրված երկրները, ուժերը եւ այլք հարվածում են նաեւ մեր պատմությանը։ Սա հոգեբանական, տեղեկատվական ահռելի մի զենք է մեզ մեր ինքնությունից զրկելու համար: Պատահական չէ, օրինակ, որ Քյազիմ Քարաբեքիրը, 1920թ. նոյեմբերի վերջին վերջնագիր ներկայացնելով առաջին հանրապետության պատվիրակությանը, դրան կցել էր մի հուշագիր, որը պարտադիր չէր, բայց տեղեկացնելու բնույթ էր կրում։ Հուշագրում նա շատ հստակ ասում էր, թե մենք՝ հայերս, չունենք ո՛չ սեփական պատմություն, ո՛չ սեփական խոհանոց, ո՛չ սեփական բառեր, ո՛չ սեփական երգ ու պար եւ այլն: Այսինքն՝ ոչնչացնում էր մեզ, ամրագրելով, որ մենք որեւէ արժեք չունենք, իսկ այն, ինչ որ ունենք՝ բոլորը թուրքերից ենք վերցրել… Եվս մեկ օրինակ. մոտ 3 ամիս առաջ, Կարինում, տեղի Աթաթուրքի անվան համալսարանը կազմակերպել էր միջոցառում՝ թուրքերի նկատմամբ հայերի կիրառած զուլումի վերաբերյալ: Կազմակերպիչը համալսարանի մի դասախոս էր, ով 88 տարի անց Քարաբեքիրի բառերն էր համարյա կրկնում, ասելով, թե հայերը սեփական պատմություն չունեն։ Ինչո՞ւ են թուրքերն անընդհատ նման հորինվածքներ պնդում։ Նրանք շատ լավ գիտեն, որ եթե պատմություն՝ անցյալ չունես, ուրեմն այսօրն ունենալու իրավունք չունես, իսկ այսօրից զրկված լինելով՝ նաեւ վաղն ունենալու իրավունքը չունես… Մի խոսքով՝ ապրելու իրավունք չունես, մեջտեղից վերանալու “իրավունքն” ունես միայն։ 

- Հայրենիքու՛մ ապրելու իրավունքը չունես…

- Հայրենիքից դուրս ապրելը գոյություն քարշ տալ է: Թուրքերը նախահարձակ են լինում՝ հասկանալով, որ ամենալավ պաշտպանությունը հարձակողական քաղաքականությունն է: Ի տարբերություն թուրքերի, մեր այլ թշնամիների, ցավոք, թե՛ սփյուռքահայ պատմագրությունը, թե՛, տարօրինակորեն, ՀՀ պատմագրությունը համարժեք հակահարված չեն հասցնում։ Գուցե չե՞ն գիտակցում այդ վտանգի տարողությունը։ Չգիտեմ։ Բայց եթե գիտակցում ու լռում են, առավել եւս պետական մակարդակով, ապա դա, մեղմ ասած, անընդունելի է: Դեռ չեմ խոսում մեր ազգակիցը համարվող պատմագետների՝ մեր դեմ ելույթներ ունենալու փաստերի մասին… 

- Վերջերս պետական որոշ անձինք արդեն բացահայտ ասացին, որ տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս մեր թշնամիներին:

- Այո՛, շատ հստակ դրված է այդ հարցը, քանզի չտեսնելն ու չբարձրաձայնելն այլեւս կործանարար է: 

- Երեւի հենց պատմագիտությո՞ւնը տանուլ տվեց նախ եւ առաջ:

- Իհարկե: Պատմագիտությունը եւ, ընդհանրապես, գիտության ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն, բազմաբնույթ մարտավարական ուղղություններ են: Վերջերս կարդում էի “Նորավանք” գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի մի հոդվածը, որում ինքն էլ է խոստովանում, թե մենք տանուլ ենք տալիս տեղեկատվական, հոգեբանական պատերազմում: Համեմատելու համար ասեմ, որ Թուրքիայի պետական անվտանգության մարմինը՝ “ՄԻԹ” կոչեցյալն իր կառույցում ունի 6-րդ վարչությունը… Հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչությունը, որի գործառույթներից է ոչ միայն թուրքերի, այլեւ ընդհանրապես աշխարհի թուրքալեզու եւ թուրքազգի ժողովուրդների առկա ու հնարավոր թշնամիների նկատմամբ հոգեբանական-տեղեկատվական պատերազմի սանձազերծումը: Սրա մեջ մտնում է նաեւ այդ ժողովուրդների պատմության խեղաթյուրումը: Այսինքն՝ թուրքական պետությունը պատմության խեղաթյուրումը եւ իր թշնամիների հանդեպ անբարյացակամ տրամադրվածության ստեղծումը, ներկա ու ապագա ժամանակներում իրեն թշնամի ժողովուրդների ու երկրների նկատմամբ հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի խնդիրները դրել է պետական բարձր մակարդակի վրա: Եվ այս գործը վստահել է իր անվտանգության մարմիններին։ Դրանք էլ համապատասխան ձեւերով հարցը փորձում են լուծել՝ ի տարբերություն մեր անվտանգության մարմինների, որ չգիտես թե որ երկրի անվտանգությանն են ծառայում կամ որ դեսպանատան բողոքներն են սպասարկում մեր երկրում… Մեր պետության “Ազգային անվտանգության հայեցակարգ” կոչվող փաստաթղթում տեղեկատվական ու հոգեբանական պատերազմներ մղելու, թշնամիներին բարեկամներից զանազանելու որեւէ լուրջ բան չեմ տեսել եւ չգիտեմ, թե մեր Ազգային անվտանգության ծառայության կառույցում կա՞ գուցե նման մի մարմին, որը նույնն է անում մեր թշնամիների նկատմամբ, ինչը թուրքերի անվտանգության մարմիններն են անում, կամ մշակվե՞լ է մի գործելաձեւ՝ այդ թշնամական տեղեկատվական ու հոգեբանական պատերազմին դիմագրավելու ուղղությամբ: 

- Եթե կա էլ՝ կարծես մեր թշնամիների վրա դա չենք զգում: Կարծես նրանք էլ չեն զգում…

- Այո՛, գոնե ես չեմ զգում ոչ Հայաստանում, ոչ էլ՝ սփյուռքում: Հայտնի չէ՝ նման մի կառույց կա՞ կամ գործու՞մ է։ Եթե կա ու չի գործում, դա շատ վատ է, եթե ընդհանրապես չկա՝ է՛լ ավելի վատ է. դա նշանակում է, որ մեր իշխանավորները դրա կարեւորությունը դեռ չեն գիտակցում… 

- Դուք հրապարակել եք մասոնականության, սիոնականության վերաբերյալ շատ նյութեր, գրքեր, որոնցում նշվում է, թե ինչպես է հատկապես կեղծվել հայոց պատմությունը եւ նույնիսկ հայերի եկվորության խնդիր է առաջադրվել: Այսինքն՝ ոչ միայն թուրքական, այլեւ՝ համաշխարհային համապարփակ ու դավադիր ինչ-որ մի վտա՞նգ կա:

- Այո՛: Դա միջազգային մութ ուժերի (մասոնական, գլոբալիստական եւ այլ) սանձազեծած պատերազմն է, որ ընթանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ՝ աշխարհի բոլոր ժողովուրդների նկատմամբ: Նպատակն է համաշխարհային տիրապետության հասնել: Ուստի ամեն ինչ անում են, կեղծում ու պղծում են, որ չճանաչենք ինքներս մեզ, դառնանք կոսմոպոլիտ՝ անդեմ աշխարհաքաղաքացի, որ սպառողական հոգեբանություն ձեռք բերենք, որպեսզի հեշտ կառավարելի լինենք եւ իրենք առանց դժվարությունների ու բարդությունների հասնեն համաշխարհային կառավարման: Սա սիոնականության եւ դրա գործիք դարձած մասոնականության գործելաոճն է։ Ցավոք, հատկապես մասոնականությունը բավականին մեծ տարածում ունի սփյուռքահայ հասարակական ու քաղաքական կառույցներում, ղեկավար շրջաններում։ Վերջին տարիներին, ըստ ունեցած տեղեկության, նաեւ բավական եռանդուն գործունեություն է ծավալել ՀՀ-ում՝ տարբեր քաղաքական ու պետական կառույցներում: Արդեն բացահայտ, առանց ամոթի զգացումի, որոշ մարդիկ ոչ միայն չեն թաքնվում, այլեւ հպարտանում են, թե մաս են կազմում այս կամ այն մասոնական օթյակին՝ “մոռանալով”, որ մասոնականությունը կարեւոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի, ներառյալ այսօրվա մասոնների պապերի ու ապուպապերի ցեղասպանության ծրագրավորման եւ գործադրման մեջ, որը առ այսօր էլ շարունակում է ցեղասպանության ճանաչման համաշխարհային ուրացման քաղաքականությունը: Հաճախ հայտարարում են՝ իբր մասոնականությունը բարեգործական կամ այլ անմեղ կազմակերպություն է, սակայն ինքս հրապարակել ու թարգմանել եմ գրքեր, որոնցում մասոնականության հակազգային ու հակամարդկային դերը պարզորոշ ցույց եմ տվել: 

- Լեզվաքաղաքականության եւ պատմագիտության այս դժվարությունները տեսնելով, հասկանալով հակահարվածի, եթե չասեմ նախահարձակ լինելու կարեւորությունը, ամեն դեպքում ելք տեսնո՞ւմ եք։

- Իհարկե: Լեզվական ոլորտում հակահարվածը պետք է լինի երկու ուղղությամբ: 1-ինը՝ հանրությունը պետք է գիտակցի իր ազգային ու պետական միակ լեզվի կարեւորությունը, բոլոր ոլորտներում ազգային լեզվաքաղաքականություն կիրառելու անհրաժեշտությունը։ 2-րդը՝ որ ավելի կարեւոր է, նույն բանը պետք է գիտակցի պետությունը: Այս երկու դեպքում էլ դրական բան չի նկատվում: Տարբեր երկրներում, երբ մարդիկ փորձում են խախտել իրենց պետական լեզվի իրավունքները եւ այլ բաներ, պետությունը համապատասխան գործառույթներ ունեցող մարմիններով, պատիժների կիրառմամբ փորձում է կարգի հրավիրել նրանց։ Օրինակ՝ Ֆրանսիայում այսօր գործում է օրենք, որ եթե իրենց լեզվում կան համապատասխան ֆրանսերեն բառեր, բայց որեւէ մեկը գործածում է դրանց անգլերեն կամ այլ լեզվի տարբերակը, ապա տուգանվում է։ Իսկ մեզ մոտ “իմիջ”, չգիտես ինչ այլ “էլիտար” բառեր կան, որոնք ունեն իրենց հայերեն հոյակապ համարժեքները, սակայն օտար բառերն այնքան են մտել գործածության մեջ, որ նույնիսկ մեր օրենսդիրներն ու գործադիրները ուրախությամբ են արտասանում դրանք՝ սկսած ՀՀ առաջին դեմքից: Այսպես հայկական պետություն չի կառուցվում: Պատմության մասին էլ կասեմ նույնը, մեր գիտնականները համարձակ մոտեցումներ պետք է դրսեւորեն եւ ձերբազատվեն օտարի “ռեւիզիոնիստական” մտքերից ու վերստեղծեն, վերականգնեն մեր իրական պատմությունը՝ իր դրական ու բացասական կողմերով, բայց մերը… 

- Ավելի ճիշտ չի՞ լինի, որ լեզվի օրենքը խախտողները եւ հայոց պատմության դեմ հանդես եկող հայերը Հայաստանում պարզապես զրկվեն գիտական կոչումներից եւ պաշտոններից: Գուցե սա պայքարի ծայրահեղ միջոց է, բայց կարեւորը լուծումն է, դավադիրների ու ծախուների դեմն առնելը:

- Համաձայն եմ, լեզվի հարցում կամ ընդհանրապես ազգային արժեքների հարցում ծայրահեղ դրսեւորումների կիրառումը լուրջ պայքարի ձեւ է, որովհետեւ եթե մարդիկ չեն դաստիարակվում, չեն մտածում իրենց ազգի ու հայրենիքի մասին, ապա մնում է, որ վերոնշյալ պատժի միջոցները կիրառվեն նրանց նկատմամբ: 

- Կա հայազգի, ով պաշտպանում է Հայկական բարձրավանդակում հայերի եկվորության մասին թեզը եւ ունի… գիտական աստիճան:…

- Եվ ոչ միայն գիտական աստիճան, այլեւ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, մեր եւ ձեր՝ հարկատուների հաշվին, թոշակ էլ ստանում է մեր պատմությունը խեղաթյուրելու համար: Քավ լիցի, սա չի նշանակում, թե մենք առաջարկում ենք գիտության առաջ փակել բանավիճելու հնարավորությունը, կոշտ գրաքննություն մտցնել։ Չէ՛, տարբեր տեսակի բանավեճերի շատ ու շատ նյութեր ունենք, բայց այսօր հաստատված իրողություններ կան, որոնք դիտավորյալ կամ պատվերով շահարկվում են, այդ թվում հենց եկվորության հարցը… 

- Եթե ամբողջ աշխարհին է հայտնի, որ մենք մեր՝ Հայկական լեռնաշխարհի բնիկներն ենք, ինչպե՞ս է դա հնարավոր:

- Դա պատվերով խեղաթյուրվում է, ինչը կատարվում է մեր թշնամիների փողերով, հաճախ մեր դավաճանների ձեռքերով։ Պատմական իրողությունը նաեւ քաղաքականացվում է, որպեսզի մենք չկարողանանք ավելի հեշտ ու իրավականորեն հիմնավորել մեր հայրենիքի բռնագրավյալ տարածքների ազատագրության խնդիրը: 

- Ձեր վերոնշյալ եռամիասնությունը, հայոց լեզուն (իմա՝ ազգը), հայրենիքը եւ մշակույթը ազգային հավիտենական արժեքներ են, կարեւոր են բոլոր ժամանակներում։ Այսօրվա հային, Հայաստանին Ձեր կարծիքով ի՞նչ կարող են տալ դրանք՝ ներկա համապարփակեցման համաշխարհային գործընթացներում:

- Փոքրաթիվ ժողովուրդների գլխավոր զենքերից մեկը հենց իրենց ազգային, ուրիշներից իրենց տարբերակող հիմնարար հատկանիշների պահպանումն է: Դրանք հենց ազգային մնայուն արժեքներն են, որոնք կերտվել են հազարամյակներով՝ սերունդների միջոցով: Դրանց անտեսումն էլ հենց կհանգեցնի ձուլման՝ համաշխարհային համահարթեցման գործընթացներում: Ծաղկեփունջը այնքանով է սիրուն լինում, երբ տարբեր ծաղիկներից է փնջվում եւ ամեն մեկն իր ուրույն բույրով, գույնով է հարստացնում ծաղկեփունջը: Իսկ համաշխարհային կառավարման ձգտողները, “գլոբալիզացիա” անվան տակ թաքնվելով կամ սիոնականությամբ ու մասոնականությամբ փորձում են համահարթեցնել, միադեմ դարձնել մարդկությանը՝ ոչնչացնելով ազգերը, նաեւ մեզ՝ հայերիս: Եվ ազգային արժեքները միակն են, որ մեզ տալիս են դիմադրելու, հաղթելու կարողություն: Զարմանալի է, բայց մեզանում կան ոմանք, ովքեր բացատրում են ճիշտ հակառակը. ասում են, թե մենք իբր կոչ ենք անում մեկուսացման, քարացածության, օտարից որեւէ բան չվերցնելու քարոզ ենք անում, սակայն դա այդպես չէ։ Մշակույթը եւ քաղաքակրթությունը փոխլրացնում, հարստացնում են միմյանց, բայց դա չպիտի արվի մեր ազգայինի կորստյան հաշվին, առավել եւս օտարի բարքերն ու կյանքը ուղղակիորեն պատճենահանելով, ավելին՝ վերցնելով օտարի ամեն մի երեւույթ (հատկապես՝ բացասական), դրանք մտցնելով հայ իրականություն, առանց հաշվի առնելու՝ այդ երեւույթը կհամապատասխանի՞ մեր պատմական զարգացմանը, մեր ժողովրդի աշխարհահայացքին, մտածողությանը, հոգեբանությանը… 

- Այսինքն՝ ազգային արժեքները նախապայմա՞ն են օտարին դիմադրելու եւ մեզ զարգացման տանելու:

- Այո՛, մեր ազգային արժեքները կարող են զարգանալ ոչ թե մեկուսացման մեջ, ինչում մեզ անհիմն մեղադրում են, այլ աշխարհի հետ մշակութային երկխոսությամբ, փոխհարստացմամբ: Այսօր մեր լեզվի մեջ շատ օտար բառեր կան, որոնք “հայացվել” են։ Սակայն երեւույթներ ու անհարիր բարքեր կան, որոնք օտար են եւ պետք է միանշանակ մերժվեն, որոնք մեզ համար անընդունելի են՝ ինչպես ասենք համասեռականության եւ աղանդավորականության օրինականացումը կամ գենդերային հավասարություն կոչեցյալը, ընտանիքի պլանավորումը եւ այլն։ Սրանք միանշանակ մերժելի են: 

- Այսինքն՝ գլոբալիզացիային դեմ եք, ինտեգրմանը կո՞ղմ:

- Իհարկե, կան երեւույթներ, որոնք կարելի է հայկական միջավայր բերել՝ պատվաստելով մերինի վրա, բայց հիմքը մերինը պետք է լինի։ Ասենք, բջջային հեռախոսն այսօր դարձել է անհրաժեշտություն աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների համար։ Այսօրվա քաղաքակրթության ռիթմը պարտադրում է բջջային հեռախոս ունենալ: Եվ մենք վերցնում ենք այդ բջջային հեռախոսը, սակայն ինչո՞ւ դրա գործառույթները, գրառությունները չենք անում մեսրոպյան այբուբենով։ Վերցնենք օտարի լավը, պատվաստենք մերինով, դարձնենք մերը, եւ ոչ թե պատճենենք, կրկնօրինակենք, մեր լեզուն էլ դուրս մղենք՝ լատինատառ այբուբենով փոխենք: Նույնն է համակարգիչների առումով: 

- Ձեր օրինակը գիտատեխնիկական ոլորտից բերեցիք, բայց հիմա մշակութային ոլորտում պարտադրում են, որ միջազգային չափանիշներին համապատասխան երգ, երաժշտություն, պար, կինոնկար ստեղծենք։ Դրա մասին ի՞նչ կասեք:

- Եվրատեսիլի մրցույթի օրերին Բեյրութում էի։ Երբ մեր երգչուհին ելույթ ունեցավ, լիբանանահայերի մեծ մասը զարմացավ. սա հայուհի՞ է, թե՞ ոչ, իր երգածը հայերենի հետ կապ ունի՞, թե՞ ոչ: Ո՛չ հայկական երաժշտության ակունքները կային, ո՛չ հայերեն բառերի հնչողությունները, ո՛չ էլ երգչուհու շարժուձեւերն էին հայկական, իսկ հագած “տարազը” բնավ համահունչ չէր հայուհու կերպարին: Բայց չէ՞ որ նա Եվրատեսիլում Հայաստանը պիտի ներկայացներ եւ ոչ թե Եվրոպան կամ Թուրքիան։ 

- Նման դեպքերում ասում են, թե կարեւորը Հայաստանի անունը հնչեցնելն է: Ստացվում է այսպես՝ կարեւորն այն է, որ լինի Հայաստան, եթե նույնիսկ այդ Հայաստանն առանց հայահոգի է…

- Այ հիմա հանգեցինք մի կարեւոր խնդրի։ Ազգային արժեքները ընդհանուր մի համակարգ են կազմում։ Այդ համակարգում կան նաեւ համամարդկային արժեքներ, բայց առանց բուն հայկականի. դրանք անդեմ ու անզոր են, առանց հայկական երաժշտության ոգու, հայկական տարազի ընկալունակության, հայկական մտածելակերպի, հոգեբանության ու էության‘այդ համակարգը չգործող է: Հիմա դա աղավաղվել է՝ հայկականն են խառնում օտարի արժեքային համակարգին. հայանուն մարդիկ փորձում են հայկական բառերով թուրքական, արաբական, պարսկական մուղամա-նաղլային երաժշտության ճաշակ ձեւավորել, հայերենի հետ կապ չունեցող “երգեր” երգել, ինչն ավելի շատ խեղկատակություն է՝ անդուր եւ անիմաստ բառակույտերի հավաքածու: Եվ այսպես է արվեստի բոլոր բնագավառներում՝ թատրոնում, գրականության կամ նկարչության մեջ: Իսկ հայերեն երգն ունի իր ուրույն դեմքը, հոգեբանությունը։ Նույնն էլ՝ հայկական պարը։ Այսօր երբեմն քոչարի են պարում, որն ինչպես հայկական պարարվեստի ջատագով Գագիկ Գինոսյանն է ասում, ավելի շատ հիշեցնում է բրազիլիական լամբադան կամ սամբան, քան ազգային քոչարին, որովհետեւ չեն թափանցում այդ պարի էության խորքերը, իսկ քոչարին հայկական լեռնականների մարտական պարն է, ոչ թե քամակ խաղացնելու պար… Այսպես ձեւախեղվում ու աղավաղվում է ամեն բան, նաեւ հայկական խոսքը: Ահավոր է տեսնել ներկայիս մշակութային աղավաղումները… 

- Իռլանդացիներն իրենց “ստեպ” պարի հիմքով ժամանակակից երաժշտությամբ հիանալի պարարվեստ են ներկայացնում: Իմիջիայլոց, տեսակետ կա, որ “ստեպ” պարը, որը ոտքերի խրոխտ շարժումներով պար է, փոխառված է մեր նմանատիպ պարերից՝ ստեպ-ստեպ՝ քայլ առ քայլ…

- Շատ հնարավոր է, նրանք էլ հնդեվրոպական-արիական արմատներ ունեն եւ կարող են լինել մշակութային նմանություններ: Շատ կարեւոր է ամեն բանում բովանդակությունը նույնը պահել։ Ձեւը կարելի է փոխել, բայց ոչ այն աստիճանի, որ ձեւազրկությունը հանգեցնի բովանդակազրկության, կլինի դա թատրոն, քանդակագործություն, ճարտարապետություն եւ այլն: Այսօր Երեւանում տեսնում ենք նորակառույց շենքեր, հատկապես բարձրահարկ, որոնք նույն ձեւով կարելի է աշխարհի որեւէ տեղում կառուցել, ասենք՝ Չինաստանում, Արգենտինայում եւ այլուր. դրանք անարժեք շինություններն են։ Կան կառույցներ էլ, որոնք նույնպես բուն հայկական ճարտարապետական տեսք չունեն, սակայն վեր են խոյանում հայկական ճարտարապետության տարրեր պարունակելով… 

- Այսինքն՝ մեր ազգայինի հիմքի վրա գնանք համամարդկայինի, ազգայինն ու համամարդկայինը համադրելի դարձնենք, ոչ թե հակադրելի, իսկ որ ավելի վատ է՝ ճնշենք մեր ազգայինը:

- Եվ դրանով ոչ միայն կզարգացնենք մեր ազգայինը, այլեւ մեր ներդնումը կունենանք համաշխարհային քաղաքակրթության մեջ, կզարգացնենք նաեւ համամարդկայինը: Ազգայինով պիտի գնալ դեպի համամարդկայինը եւ ոչ թե այդ համամարդկայինը անդեմորեն պատճենել ու կիրառել։ Այսօր օտարին չես զարմացնի կիսամերկ հայուհու տեսարանով՝ արեւելյան կամ արեւմտյան երաժշտության ներքո: Ովքեր ուզում են արաբերեն լսել կամ պարել՝ կան հոյակապ արաբ երգիչ-երգչուհիներ, որոնց էլ կնայեն ցանկացողները, նաեւ հենց հայերը: Սփյուռքահայը երբ դիտում է հայկական պետական (հանրային կոչեցյալ, իրականում՝ հանրատնային – Գ. Յ.) հեռուստատեսությունը, պարզապես փնտրում է հայկական ինչ-որ բան, բայց պատկերացրեք՝ չի գտնում: Կարճ ժամանակ առաջ ցավալի մի իրողություն արձանագրեցի. երբ Հայաստանից գնում ենք բարեկամների ու հարազատների մոտ, ուզում ենք անպայման հայկական նվերներ տանել, որոնց վրան հայերեն գրված լինի, ինչը հաճելի է սփյուռքի հայերի համար։ Պատկերացրեք՝ մեծ խնդրի առաջ կանգնեցի, երբ հայկական արտադրանքի վրա հայերեն գրված գնապիտակ չտեսա: Սա ոչ միայն անգրագիտություն է, այլեւ՝ ազգադավություն: Հետո երկար ժամանակ ման էինք գալիս, որ գտնեինք մի գիրք, որը լինի հայ մանուկի հոգեբանությանը, նկարագրին հոգեհարազատ, որ սփյուռքահայ մանուկի հայապահպանմանը նպաստի, այնտեղ չլինեն միայն Փարիզի էյֆելյան կամ Պիզայի աշտարակները, Ջորջ Վաշինգտոնի կամ Նյու Յորքի Ազատության արձանը կամ նման բաներ, այլ լինեն Արարատները, Սեւանը, Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հայկ Նահապետը, Երեւանի հուշարձանները, մեր խաչքարերն ու կոթողները, մեր անցյալն ու ներկան: 

- Հանրակրթական ոլորտում էլ դժվար թե գտնես այնպիսի գրքեր կամ դասագրքեր, որոնք բավարարեն այդ պահանջները:

- Մեր հակառակորդները հարվածում են հայոց արժեհամակարգին բոլոր ոլորտներում, դա լինի լեզուն, կրթությունը, գիտությունը, երգը, պարը, թատրոնը, կրոնը, հավատքը եւ այլն: Համակարգային հարձակումներին պիտի պատասխանել համակարգված ձեւով, իսկ մեր պետությունը դա չի իրականացնում, հայության մասնակի հակահարձակումներն էլ բռունցքված չեն: 

- Տնտեսական ոլորտում կան հստակ պատժամիջոցներ, որոնք ստիպում են օրինազանցին խստագույնս հատուցել, նույնիսկ քրեական պատժամիջոցներ կան: Իսկ լեզվախախտը կամ ազգային արժեքներն ապականողը խստորեն չի պատժվում, ուր մնաց՝ դատապարտվի։ Այդ օրինախախտը հանկարծդառնումէ հայրենասեր, քանզիբարեգործէ: Արդյո՞ք դրամական մեղմ պատժի գործելակերպը չէ ազգակործան երեւույթների պատճառը:

- Միայն դրամական պատժով էլ դժվար կարգավորվի: Բայց դա իհարկե ազդեցիկ լծակ է: Նման միջոց պետությունը կիրառում է իր օրինախախտ (լեզվական կամ այլ ոլորտում) քաղաքացու նկատմամբ՝ օրինական դաշտ բերելու նպատակով, մի բան, որը մեզ մոտ չի կատարվում: Զարմանում եմ՝ ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության կանոները խախտած վարորդներին կամ հետիոտներին երբ տուգանում է՝ շատ ճիշտ է անում, հարկայինը նույնպես տուգանում է անբարեխիղճ հարկատուներին եւ այլն (այս պահին մի կողմ թողնենք անարդարություններն այդ ոլորտներում)։ Սակայն տեսնում ենք, որ Լեզվի պետական տեսչությունը նման գործունեություն չի ծավալում, իսկ եթե մի քանի տուգանումներ էլ լինում են՝ չնչին պատիժներ են. օրինախախտը տուգանվելուց հետո շարունակում է իր գործը՝ պատրաստ նոր չնչին տուգանումների: Շատերը նույնիսկ չգիտեն, որ ՀՀ-ում Լեզվի պետական տեսչություն գոյություն ունի: Մինչդեռ պիտի դողային այդ պետական մարմնից… 

Մեզ հայկական հզբոլլահական շարժում է պետք 

- Մամուլում շրջանառվեց, որ Լեզվի պետական տեսչության աշխատակիցները համագործակցում են օրինախախտների հետ:

- Սա մի այնպիսի ոլորտ է, որտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են։ Դժբախտաբար, չեն կարողանում (կամ չեն ցանկանում) գտնել կաշառատու անձանց եւ կաշառառու տեսուչների։ Լուրեր են շրջում, թե լեզվատեսուչները հասկացնում են օրինախախտներին, որ որոշակի գումարի դիմաց կարող են ազատվել իրավական գլխացավանքից, դատարան գնալու եւ հետագայում 2-3 հարյուր հազար դրամ տուգանք մուծելուց, չնայած շփացած գործարարների համար դրանք փողեր չեն: 

- Կրթության ոլորտում էլ պարբերաբար խոսում են հակակոռուպցիոն պայքարի մասին, բայց…

- Այո՛, նախարարությունն ահազանգում է, թե դպրոցական ֆոնդ կոչվածին գումարներ մի տվեք, բայց տնօրեններն անտեսում են: Ի՞նչ փաստեր են ուզում, եթե գիտեն, որ նման բաներ բացահայտորեն արվում են բոլոր դպրոցներում, ուրեմն՝ գիտեն նաեւ որտեղ փնտրել մեղավորին, ու՞մ աչքին են թոզ փչում: Դպրոցականի ծախսը քիչ է, հիմա էլ դպրոցի ծախսերը պիտի հոգան ծնողները, սա բարբարոսություն է: Կամ՝ դասագրքերը դպրոցներում գումարով են բաժանում. իսկ տարվա վերջում դրանք հավաքում են բոլորից, բայց չէ՞ որ դասագրքերն արդեն գնողի սեփականությունն են, ի՞նչ իրավունքով են հետ վերցնում՝ առանց գումարը վերադարձնելու: Սա կոռուպցիա չէ՞: Մասնագիտական տետրեր են վաճառում դպրոցներում, ինչ-որ պատի թերթեր կամ ծանոթի գրքեր ու տոմսեր… Ո՞րն ասենք: Ամենաթողություն է: 

- Նույն ամենաթողությունն է նաեւ հավատքային առումով։ Աղանդավորների բազմացումն այլեւս վտանգավոր է: Դուք հավատքին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ես հավատացյալի դասական իմաստով քրիստոնյա չեմ, անձնապես հավատում եմ հարության գաղափարին եւ քրիստոնեության որոշակի հայացված տարբերակին համամիտ եմ, բայց նաեւ ընդունում եմ, որ մենք մինչքրիստոնեությունն ունեցել եւ այսօր ել ունենք մեր ազգային հավատքը։ Ինքս ինձ համարում եմ արիա-քրիստոնյա։ Մեզ համեմատում եմ ճապոնացիների հետ. կան բուդդայական ճապոնացիներ, ովքեր երբեք չեն հրաժարվում իրենց ազգային հավատամքից, որը կոչվում է սինտոականություն: Մենք էլ կարող ենք համադրել հեթանոսությունն ու արիա-քրիստոնեությունը, որովհետեւ ազգային հավատքն ընդունում եմ որպես ազգային արժեհամակարգի մի մաս։ Մենք օտար կրոնական գաղափարախոսությունն ընդունել ենք, բայց ժամանակի ընթացքում որոշակիորեն, շեշտում եմ՝ որոշակիորեն ազգայնացրել ենք։ Մեր եկեղեցին ազգայնացված է, Հայ եկեղեցի է կոչվում եւ ոչ թե, ասենք, Հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը տարբեր ազգություններ է ներգրավում իր հոտում՝ ներառյալ հայազգիներ։ Բայց մեր փոքրիշատե ազգայնացված եկեղեցին պետք չէ մերժի մեր ազգային՝ հեթանոսական հավատը: Մեր եկեղեցին մինչքրիստոնեական շրջանը վայրենության շրջան է համարում։ Այդպես չի կարելի։ Նույնիսկ արաբները, որ իսլամի ստեղծիչ ազգն են, չեն ընդունում, որ իրենք մինչ իսլամը քաղաքակիրթ չեն եղել, ասում են, որ մինչեւ Մուհամմեդի գալուստը պարզապես մեկ Աստուծո գաղափարին ծանոթ չեն եղել, բայց ունեցել են մեծ քաղաքակրթություն, զարգացած գրականություն, եւ նրանք նախանձախնդիր են մինչիսլամական շրջանի արաբական քաղաքակրթության նվաճումները քարոզելու հարցում, հպարտանում են, ի ցույց են դնում, փոխանցում սերունդներին: Իսկ մեր դեպքում, դժբախտաբար, եկեղեցին ժխտողական դրսեւորումներ է ունեցել եւ ցայսօր էլ ունի։ Պարզապես տգիտության կամ սնապարծության դրսեւորում է սա: Նույնիսկ հանդիպում ենք այնպիսի արտառոց եւ խեղաթյուրյալ տեսակետների, թե քրիստոնեության ընդունմամբ սկսվեցին հայկական մշակույթը եւ հայ ազգի ձեւավորումը… Վերը նշեցինք, որ կա սրբազան եռամիասնություն՝ Հայրենիք, ազգ, մշակույթ։ Սրանք մեկը մյուսից անջատ չեն կարող լինել։ Հետեւաբար, երբ ասում են, թե քրիստոնեության ընդունմամբ սկսվեց հայկական մշակույթը, դա նշանակում է, որ մինչեւ այդ հայ ազգ չի եղել: Մի՞թե այնքան տգետ են, որ չեն հասկանում, թե դրանով ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին։ Ո՛չ, սիրելիս, մինչեւ քրիստոնեություն մենք ազգ եղել ենք ու փառահեղ ազգ ենք եղել, ունեցել ենք մեր ամեն ազգայինը, մեր արժեհամակարգը: Անձնապես չեմ ընդունում Հին Կտակարանն իր սին առասպելաբանությամբ, դրանում առկա անբարոյականությամբ։ Ինչքան էլ փորձեն մեր կղերականները, քրիստոնյա աստվածաբանները դրանց այլաբանական ինչ-որ մեկնություններ տալ, միեւնույնն է՝ այնտեղ քարոզվում են օտարի ընտրյալությունը, ընտանեկան ու հանրային հարաբերություններում անբարոյականությունը, տարբեր տեսակի խաբեբայությունները, սեռական սանձարձակությունները, արյունապղծությունները եւ այլն։ Այսօրվա, ինքն իրեն հարգող մարդն ինչպե՞ս կարող է նման այլանդակություններ հանդուրժել: Իսկ գուցե աղանդավորականները հենց նման դաստիարակության հետեւանք են… 

- “Լուսանցք”-ը փորձում է պարբերաբար այդ հաշտեցման համար ներկայացնել ե՛ւ հին հավատքը, ե՛ւ նոր կրոնը, իսկ թերթի էջերում առաջարկվել է արիա-քրիստոնեության համադրվող տարբերակը: Որպես մտավորական ու որպես երկու հավատքների միջեւ կանգնած անձնավորություն, ի՞նչ վերաբերմունք ունեք այս տեսակետի նկատմամբ:

- Քիչ առաջ ասում էի, որ երկուսն էլ ընդունում եմ, իհարկե քրիստոնեության բացառությունները վերը նշեցի: Շատ հետաքրքրական մի բանի հանդիպեցի վերջերս. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը մի ելույթում բառացիորեն ասում է հետեւյալը՝ “Ես հայ ազգից դուրս քրիստոնեություն չեմ ընդունում”։ Պատկերացնո՞ւմ եք, Հայոց կաթողիկոսն ասում է, որ իր համար հայ ազգից դուրս քրիստոնեություն չկա: Հստակ է, որ նա ազգը գերադասում է կրոնից՝ քրիստոնեությունից։ Նման բան Հռոմի կաթոլիկ եկեղեցում կամ որեւէ այլ եկեղեցում չի կարող ասվել, այդ եկեղեցիներում գերադասվում է քրիստոնեությունը: Բայց չէ՞ որ ազգերն են ստեղծում կրոնները, ոչ թե հակառակը: Կաթոլիկ եկեղեցին բազմազգ եկեղեցի է՝ ի տարբերություն մերինի։ Մեր եկեղեցին հասկացավ, որ Գրիգոր Պարթեւի բերած-պարտադրած այդ նոր գաղափարախոսությունը, որ կրոնական քողի տակ է, չի համապատասխանում մեր ազգի էությանը եւ փորձեց այդ գաղափարախոսությունը վերջինիս հարմարեցնել: Շատ հեթանոսական տոների ու ծեսերի “հագցրեցին” քրիստոնեական քողեր եւ մոռացան իրենց պապերի անցյալը: 

- Վերադառնանք Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ընդդիմություն-իշխանություն անցուդարձերին:

- Ճիշտն ասած, ինձ համար այսօր երկու հակառակորդ գլխավոր կողմերի գործելակերպն էլ անընդունելի է։ Չի կարելի հատկապես ԶԼՄ-ներով իրար վարկաբեկել, թուքումրել, իրար թշնամի դիտարկել: Հակառակվել կարելի է գաղափարապես կամ գործելակերպի տարբերությամբ, բայց թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ճամբարում գործում է մի 5-րդ շարասյուն, որն էլ խնդիրը տարավ առճակատման: Կարողացան միեւնույն ազգի տարբեր հատվածներում իրար նկատմամբ ատելություն սերմանել այն աստիճան, որ փոխադարձ թշնամության հասցրեցին, մի բան, ինչը չեմ ընդունում։ Երկու կողմերն էլ թույլ տվեցին ճակատագրական սխալներ, ինչն էլ հանգեցրեց մարտյան ողբերգությանը: Ինքս որեւէ մեկին կողմնակից չեմ եւ, կարծում եմ, շատերի մոտ է հարց առաջանում քաղաքական երրորդ ուղղության ի հայտ գալու առումով։ 

- Արդեն հայտարարում են, որ ձեւավորվում է երրորդ ուժ…

- Մեծագույն անհրաժեշտությունը կա այդ երրորդ ուժի, որովհետեւ տեսել ենք թե՛ Լեւոնի նախագահական ժամանակաշրջանը, թե՛ Ռոբերտ-Սերժ զույգի իշխանության ավելի քան 10 տարվա ժամանակաշրջանը… 

- Իրեն երրորդ ուժ հռչակած քաղաքական դաշինքը՝ “Թերջանի ֆորմատ” անվանումով, փաստորեն, նույն ժողովրդավարական-ազատական գաղափարներ կրողներն են, ինչպես առկա իշխանությունն ու ընդդիմությունը:

- Դրանք ձեւականություն են խաղում, երրորդ ուժի գործառույթներ են ստանձնել որեւէ մեկին ծառայություն մատուցելու համար: Կա նաեւ “Համերաշխություն” շարժում եւ այլն։ Մարդիկ, ովքեր երբեւէ չեն փայլել իրենց հասարակական կամ քաղաքական գործունեությամբ, էլ չեմ ասում գիտական, մանկավարժական ունակություններով, ինչպե՞ս կարող են հանդես գալ որպես երրորդ կամ չորրորդ ուժ: 

- Քաղաքական ուժեր էլ կան, որոնք տարբեր գաղափարներ են դավանում, բայց միավորվում ու իրենց հայտարարում են նոր ուժ (քանի որ դեռ իշխանության մեջ չեն եղել) եւ հիմա էլ իրենք են ցանկանում իշխանության անցնել:

- Միայն ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված մարդկանց հավաքականությունը կարող է ձեւավորել նոր քաղաքականություն: Ազգայնական հզոր ուժ է պետք ստեղծել: Մի շարժում է պետք, որը պայմանականորեն կարող եմ կոչել հոգեվերանորոգչական շարժում, որը մեր ազգին կարող է ճիշտ ուղու վրա բերել մի նոր, հուժկու վերելքով: Հոգեվերանորոգչական շարժումն է, որ կապահովի վերադարձը դեպի ազգային արժեքներ, դեպի մարդկային արժեքներ եւ, իհարկե, վերադարձը դեպի Գերագույն Էությունը եւ ոչ թե դրանց կեղծ՝ օտար բառով ասած՝ իմիտացիային: Իսկ ժողովրդավարական ու ազատական եվրաարժեքները բոլորս էլ գիտենք (իրենք էլ գիտեն), որ կեղծավորության գործիքներ են: Անհրաժեշտ է կամք դրսեւորել եւ նախկին սխալները թույլ չտալ, շարժվել դեպի առաջ՝ հենվելով մարդկային եւ ազգային համադրելի արժեքներին՝ մեր պատմության փորձի վրա հիմնվելով եւ այլ ժողովուրդների փորձը հաշվի առնելով: 

- Դուք իրակա՞ն եք համարում ազգայնական իշխանությամբ Հայաստանի լինելիությունը:

- Հայաստանի լինելիությունը տեսնում եմ նման մարդկային ու ազգային հուժկու շարժման իշխանության գալով եւ ոչ միայն։ Նաեւ հանրությունում գերիշխող դիրք ունենալու, այդ գաղափարները կենսակերպ դառնալու մեջ եմ տեսնում: Այսինքն՝ համեմատելով ասեմ, մի հայկական հզբոլլահական շարժում է պետք, մարդկային համախումբ, որին հաղթելու հավանականությունը չնչին է, որովհետեւ հենված են իրենց արժեհամակարգի վրա: “Հզբոլլահ”-ի դրական օրինակը պատճենելուն էլ դեմ եմ, որովհետեւ մենք ունենք մեր աշխարհահայացքը, մեր սկզբունքները, մեր թշնամիները, բայց կարելի է ստեղծման ձեւը ստեղծագործաբար ընդօրինակել։ Նրանք էլ սկսեցին փոքր շարժումով, մի քանի տասնյակ հոգի էին, սակայն այսօր բազմաբյուրանոց կառույց են, որի դիմացն Իսրայելը, ԱՄՆ-ն ու Եվրոպան են կանգնած, բայց չեն կարողանում խորտակել։ Նրանց կամքն անսասան է: Ինչո՞ւ, որովհետեւ նրանք առաջին հերթին զինված են ոգով, ազգային նպատակներով, որոնք հենված են ազգային, մարդկային ու կրոնական իրական արժեքների վրա: Այո՛, հզոր են նաեւ ռազմական զենքով, որը ոգով ուժեղի ձեռքին է միայն հաղթանակներ կերտում: 

- Թե ՀՀ-ի ներքին քաղաքականությունը ինչպիսին կլինի նման արժեքներ կրող ազգային իշխանության դեպքում՝ գրեթե ներկայացրեցիք, իսկ արտաքին քաղաքականությունն ինչպիսի՞ն կլինի, ասենք՝ Թուրքիայի եւ մեր այլ հարեւանների հանդեպ, Արցախի եւ այլ պատմական տարածքների հարցում:

- Նախ ասեմ, որ միանշանակ այնպիսի քարոզչություն է պետք, որ Արցախն ու ազատագրված տարածքները Հայաստանի անբաժան մասն են։ Զիջումների մասին նույնիսկ ակնարկները պետք է դատապարտվեն, ուր մնաց խոսվի զիջումներից կամ փոխզիջումներից: Արցախը Հայաստան է եւ վե՛րջ, սա պիտի լինի մեր Հայրենիքի այդ երկրամասի նկատմամբ մեր մոտեցումը: Թուրքիայի նկատմամբ էլ միանշանակ պետք է ասվի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր թշնամի պետություններն են, որոնք ունեն Հայաստանը եւ ընդհանրապես հայությունը վերացնելու ռազմավարական հեռահար ծրագրեր, եւ պետք չէ շատ խելոք լինել սա գիտակցելու համար: Նման փաստի գոյությունը պիտի զգոն պահի մեզ ու անիմաստ “սիրախաղերի” չմղի, ինչպես այսօր անում է ՀՀ նախագահը՝ դավաճանելով ազգի ոգուն եւ նժդեհականությանը, որից պարբերաբար բարբաջում են ինքն ու իր կեղծ-ցեղակրոն (ավելի դիպուկ՝ ցեխակրոն) ՀՀԿ-ն: Մյուս հարեւանի՝ Վրաստանի հետ, պիտի կարծրորեն բանակցել Ջավախքի հարցում։ Հասկացնել է պետք, որ թեեւ վրացական պետության կազմում է Ջավախքը, բայց այդ տարածքը հայոց հայրենիքի մի մասն է: Եթե վրացիներն այնքան խելոք կգտնվեն, որ գոնե հոգեւոր-մշակութային ինքնավարություն տան ջավախքահայերին, ապա կարելի է որոշակի ժամանակ հանդուրժել նման իրավական կարգավիճակը, այլապես ամեն կերպ պետք է օժանդակել մեր հայրենակիցներին՝ ազատագրվելու վրացական բռնագրավման լծից (գիտենք, թե վրացիք ինչ հիմարություն եւ հանցագործություններ արեցին Հարավային Օսիայում, ինչը երբեք թույլ չենք տա անել Ջավախքում): Բայց պիտի գիտակցենք, որ ինքնավարությունը չի նշանակում, թե Ջավախքը հավիտյանս պետք է մնա Վրաստանի կազմում: Մեր երազած հզոր ազգայնական Հայաստանը նման հարցերին ավելի ուրիշ լուծումներ կտա… 10 տարի իշխանության գլխին գտնվող ՀՀԿ-ն եթե առաջնորդվեր ցեղակրոնությամբ, այսօր, օգտվելով տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունից, կլուծեինք նաեւ Ջավախքի հարցը, սակայն նույն ՀՀԿ-ականները չեն էլ ուզում լսել Ջավախքի մասին՝ փաստորեն դավաճանելով հայոց ազգային էությանը։ Մեր արտաքին քաղաքականությունն ավելի սերտ կապեր պետք է հաստատի Իրանի եւ արաբական արեւելյան առաջադիմական ուղղության երկրների հետ, նաեւ՝ Հարավային՝ Լատինական Ամերիկայի հայրենասիրական վարչակարգեր ունեցող երկրների (Կուբա, Վենեսուելա, Բոլիվիա եւ այլն), Չինաստանի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի հետ, այսինքն՝ պետք է միանալ ստեղծվող նոր՝ բարի առանցքին, ի հակադրություն չարի առանցքի, որը գլխավորում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը, որոնց դաշնակիցներն են մեր տարածաշրջանի երեք պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, որոնք պետական ցեղասպանության քաղաքականություն են տարել եւ այսօր էլ տանում են: 

- Սփյուռքահայ հայրենաբնակ մտավորականն ի՞նչ կասի Հայրենիք-սփյուռք կապերի մասին:

- Վերջերս ստեղծվեց սփյուռքի հարցերի պետական կոմիտե, որը գուցե շուտով ստանա նախարարության կարգավիճակ։ Սա ողջունելի է, բայց կարելի էր միանգամից հայապահպանության նախարարություն ստեղծել, որում սփյուռքի բաժին կլիներ: Նման առաջարկի նաեւ ձեր թերթում եմ հանդիպել: Կառույցի խնդիրների առավել արդյունավետ լուծման համար նախընտրելի պիտի լիներ, որ այդ կառույցի կարգավիճակը ոչ թե պետական, այլ հասարակական լիներ։ ՀՀ-ն պետք է ունենա հստակ քաղաքականություն սփյուռքի նկատմամբ, որին պետք է նայել ոչ միայն “կթու կովի” տեսանկյունից: Սփյուռքահայությունը, բացի դրամա-տնտեսական լծակ լինելուց, լուրջ քաղաքական ու դիվանագիտական գործոն է, ում հետ փոխշահավետ համագործակցությունը կարող է մեծապես նպաստել Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը: 

- Բոլորն ասում են՝ սփյուռքը պիտի հայաստանակենտրոն լինի, այսինքն՝ Հայաստանը ոչինչ չտա՞ սփյուռքին:

- Չէ՛, չէ՛, ճիշտ հակառակը, երկու կողմերն էլ մեկը մյուսի նկատմամբ ունեն իրավունքներ ու պարտականություններ, մի բան, որը չի գիտակցվում երկու կողմում էլ, կամ՝ գերադասվում են իրավունքները: Սփյուռքում շատ են ասում, թե Հայաստանը մեզ համար ի՞նչ է անում, բայց նույն հարց տվողը չի ասում՝ իսկ ես ի՞նչ եմ անում հայրենիքիս համար։ Նույնն էլ այստեղ է, ասում են՝ սփյուռքի ինքնությունը մենք ենք պահպանում, առանց մեզ սփյուռք չի լինի եւ այլն: Այո՛, ճիշտ է, սփյուռքի հայապահպանության գործում Հայաստանի դերն անուրանալի է, քանզի մենք ասորիների կամ քրդերի նման չենք, որոնք պետություն չունեն ու ավելի ծանր վիճակում են: Սակայն սա չի նշանակում, որ սփյուռքին վերամբարձ տոնով պետք է մոտենալ։ Խոսում են Հայաստան-սփյուռք համագործակցությունից, բայց մարդկային տարրական անձնային գործակցության մակարդակներում պատշաճ հարաբերություններ չկան: Համագործակցությունն առաջին հերթին սկսվում է ճանաչողությամբ, եթե մեկի հետ պիտի գործակցես, սկզբում պետք է ճանաչես նրան, ընթացքում կձեւավորվի փոխադարձ վստահություն, որն էլ հետագայում կամրապնդվի տարբեր տեսակի գործերով: Հիմա, երբ իրար չեն ճանաչում Հայաստանն ու սփյուռքը, ինչպե՞ս պիտի գործակցեն, միայն սփյուռքահայի հայրենասիրությա՞նն ապավինելով: Նման բան արդեն եղել է, սակայն բավական է մեկ սխալ ՀՀ իշխանությունների կողմից, եւ սփյուռքահայը հեռանում է, քանզի վստահության հողն ամուր չէ: Հետո՝ սփյուռքն էլ շատ բարդ ու հարաշարժ “մարմին” է, դինամիկ մի վիճակում է, նույնիսկ գաղթօջախների մի մասը մյուս մասի արածը չգիտե, միմյանց հետ շփում չունեն, օրինակ՝ Դամասկոսի հայը տեղյակ չէ Կամիշլիի հայի վիճակից, սա միայն Սիրիայի վերաբերյալ եմ ասում: Այ սա էլ պետական կարեւոր խնդիր է՝ ճանաչել սփյուռքը եւ սփյուռքահայերին միմյանց ճանաչել տալ, մի բան, որը չի կատարվում: Այսօր եթե չլինեն հաղորդակցության միջոցները կամ գնացող-եկողները, ես, որ Լիբանանից եմ, չգիտեմ, թե լիբանանահայությունն ի՞նչ է անում, ասենք՝ ի՞նչ թատերական ներկայացումներ են ներկայացվում, ի՞նչ գիրք են տպագրել Անթիլիասում եւ այլն։ Տեղյակ չենք, կարծես ուրիշ ազգեր լինենք: Մենք մեր տներում նստած կարող ենք իմանալ, թե ի՞նչ է կատարվում Չիլիում, Հունաստանում, Սոմալիում կամ աշխարհի որեւէ անկյունում, ովքեր ինչ բան են անում, բայց մեր գաղթօջախներից տեղյակ չենք. օրինակ՝ 2,5 մլն. ռուսաստանյան սփյուռքը կարծես մեզ համար ֆիջիցիներ են կամ ավելին՝ մարսեցիներ, անտեղյակ ենք՝ ի՞նչ են անում, ինչպե՞ս են ապրում, ի՞նչ հաջողություններ ունեն կամ ի՞նչ ցավեր ու հոգսեր: Չգիտենք, թե ավելի քան 100.000-անոց աբխազահայությունն այսօր ի՞նչ վիճակում է։ Նախ՝ պետք է ճանաչենք, մերձենանք, հետո էլ փորձենք համատեղ լուծել բոլոր հիմնահարցերը: Հուսով եմ, որ նման պետական քաղաքականության հիմքում կդրվի սփյուռքի ճանաչողության խնդիրը։ Լինում են խորհրդաժողովներ, որոնք հիմնականում զբոսաշրջության են վերածվում, նույնն էլ համահայկական խաղերն են, “Բազե” կոչված երիտասարդական հավաքները: Իհարկե լինում են առկայծումներ, ինչ-որ միջոցառումներ, հայկական շաբաթներ ու միամսյակներ՝ որեւէ երկրում, բայց կարճ ժամանակ անց նորից խամրում են: Չկան հետեւողականություն ու համակարգվածություն: 

- Երկքաղաքացիությունը կնպաստի՞ փոխադարձ ճանաչմանն ու առկա խնդիրների կարգավորմանը:

- Կարծում եմ՝ ոչ: Երկքաղաքացիություն հնարավոր է, որ ձեռք բերեն միայն նրանք, ովքեր ունեցել են մի ժամանակ կամ խորհրդային անձնագիր կամ ՀՀ-ի քաղաքացի են եղել եւ ուրիշ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել են դրանից: Հիմա նրանց մեծ մասը կդիմի, որն էլի դրական մոտեցում է։ Ժամանակ առաջ լինելով Լիբանանում, ասեմ՝ հունիսի սկզբին այսպիսի վիճակ ստեղծվեց՝ դեսպանատունը հայտարարեց, որ ով ուզում է ՀՀ քաղաքացիություն ստանալ, թող դիմի ՀՀ դեսպանատուն: Հայտերն ընդունվեցին բառացիորեն 7-10 օրում. “էյֆորիայի” վիճակ էր, բոլորը խանդավառված գնում էին դեպի դեսպանատուն՝ ինչպես ուխտագնացության: Սակայն, հետագայում, երբ բացահայտեցի իրականությունը, հասկացա, թե շատերն ինչ են հասկանում երկքաղաքացիություն ասելով: Որեւէ պետության քաղաքացիությունը ենթադրում է ե՛ւ իրավունքներ, ե՛ւ պարտականություններ։ Մերոնք դժբախտաբար հասկանում են միայն իրավունքների մասը, իսկ այն պարզ պայմանները, որ պետք է իմանալ հայերեն, իհարկե ոչ բանասերի մակարդակով, ՀՀ Սահմանադրությունը, իհարկե ոչ անգիր անելով եւ այլ ընդհանուր գիտելիքներ, ոմանք դրանից դժգոհում էին, բայց ասում էին՝ կսովորենք։ Մանավանդ թուրքախոսները չէին ցանկանում հայերեն սովորել, բայց ուզում էին ՀՀ քաղաքացիություն ստանալ: Դիմողների մեծագույն մասը հրաժարվեց, գիտե՞ք հիմնականում ինչու, շատ ամոթանքով եմ ասում, բայց փաստ է. աղաղակում էին, թե մեր որդիները ինչո՞ւ պիտի ծառայեն ՀՀ բանակում։ Լիբանանում պարտադիր զինծառայություն չկա, իսկ երկքաղաքացիության օրենքում գրված է, որ այն անձինք՝ ովքեր չեն ծառայել այլ երկրի զինված ուժերում, պարտադիր պետք է ծառայեն ՀՀ բանակում, այսինքն՝ նրանց պարտադրվում է ծառայել ՀՀ բանակում, որից սարսափելիորեն խուսափում էին։ Ոմանք մեջբերում էին, թե հայկական բանակում խաղաղ պայմաններում տարբեր տեսակի այլանդակությունների պատճառով տղաներ են զոհվում եւ այլն: Ասում էի, որ դա պատճառ չէ, ճիշտ է, ՀՀ բանակում դատապարտելի բաներ լինում են, բայց հավիտյանս ռուսը կամ այլ մեկը չպետք է պահպանի մեր պետական սահմանները, փոխանակ հպարտանաք, որ ձեր որդիները ծառայելու են հայրենի բանակում, մի բան էլ խուսափում եք: 

- Հայաստանը նաեւ տարանցիկ գոտի են դիտում Եվրոպա մեկնելու համար:

- Այո՛։ Երբ հարցնում էի՝ ինչո՞ւ եք այդպես խանդավառված դիմում, պատասխանում էին՝ ինչ-որ տեղ, ասենք Եվրոպա գնալու՝ վիզա հանելու հարցում անհամեմատ հեշտ է ՀՀ անձնագրով դա անելը: Այստեղ էլ շահադիտական մոտեցումներ կային։ Ուզում են օգտվել ընձեռած իրավունքներից, բայց երբեք պարտավորություններ չունենալ։ Դա անհեթեթություն է։ Պետք է ավելի խիստ լինել, նոր պայմաններ առաջադրել, սփյուռքահայը գոնե ասենք վերջին 10 տարիների ընթացքում 3 տարի պետք է ՀՀ-ում ապրած լինի, սակայն չկա նման պայման։ Եթե երկքաղաքացիություն ակնկալողը տարին 3 ամիս էլ Հայրենիքում ապրած լիներ՝ դա էլ էր բավական Հայաստանն զգալու, սիրելու եւ նվիրվելու համար: 

- Ըստ էության աշխարհի շուրջ 100-120 երկրներում ապրում են 10-15 մլն. հայեր, եւ նրանք կարող են ավելի շատ գործեր անել, քան Հայաստանի դեսպանությունները, հյուպատոսությունները, եթե Հայոց պետությունն իսկապես պաշտպանի բոլոր հայերի իրավունքները: Գուցե այդ ժամանակ իրապես սփյուռքը հայաստանակենտրոն կդառնա, եւ եթե երկքաղաքացիությունն էլ չլինի, միեւնույնն է՝ բոլոր հայերն իրենց անձնական շահերը կկապեն Հայաստանի հետ: Սա մի սփյուռքի կոմիտեի խնդիր չէ, այլ համակարգված, համապետական անվտանգության ծրագիր է, հայության համապարփակ ծրագիր:

- Ձեր ասած վերջին դիտարկումները մեկը մյուսին չեն հակասում, նույնիսկ կարելի է մեկը մյուսին զուգորդել: Օրինակ՝ հենց խորհրդային ժամանակաշրջանի սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, բոլորը գիտեն, որ պետական գործառույթներ էր իրականացնում, նույնիսկ Կրեմլից թելադրված գործեր էր անում, անվտանգության որոշակի հարցեր էր լուծում՝ հետախուզության, հակահետախուզության՝ բայց կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր, պետական չէր: Հիմա, երբ ունենք սփյուռքի հարցերի պետական կառույց, ես դա ճիշտ չեմ համարում, որովհետեւ կան պետություններ, որոնք շատ զգայուն են իրենց ներքին գործերին, իրենց քաղաքացիների՝ թեկուզ հայազգի, գործերին միջամտելու հարցում: Օրինակ՝ ենթադրենք սփյուռքի հարցով պետական պատասխանատուն գնում է Սիրիա եւ ուզում է հանդիպել սիրիահայերի հետ։ Միջազգային ընդունված կարգի համաձայն, նա պարտավոր է դա համաձայնեցնել տեղական իշխանությունների հետ, այսինքն՝ ինքը որպես ՀՀ պետական ներկայացուցիչ պետք է դիմի տվյալ երկրի համապատասխան պետական մարմնին, նրանք էլ պետք է համապատասխան ձեւերով ուղեկցորդ եւ թարգմանիչ տրամադրեն եւ այլն: Բայց եթե այդ պատասխանատուն հանդես գար որպես հասարակական կառույցի ներկայացուցիչ, ինչպես ժամանակին սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, ապա նման խնդիր չէր ծագի. ինքը “պետական մարդ” չէր լինի, սակայն որպես հասարակական կառույցի ղեկավար կկատարեր նաեւ պետական գործառույթներ: Սա արդարացնում էր խորհրդային տարիներին եւ հիմա էլ կարդարացնի: Կարծում եմ՝ այս սխալը հետագայում կուղղվի: Բայց սա չի նշանակում, թե պետք չէ պետական քաղաքականություն ունենալ սփյուռքի հանդեպ։ Պետք է, այն էլ՝ տարբերակված քաղաքականություն։ Վերցնենք՝ հունահայ գաղթօջախը։ Այնտեղ կան “դասական” սփյուռքահայեր, մոտ 2-3 հազար եւ կան Հայաստանից գնացածներ, ովքեր “դասականներին” գերազանցում են թվաքանակով, հայերենի իմացությամբ եւ այլն։ Նրանց միջեւ կան փոքրիկ հակամարտություններ, աշխարհահայացքային տարբերություններ. մի մասը դեռ շատ կապված են ՀՀ-ի հետ, մի մասն ընդհանրապես լքել է Հայրենիքը, շատ արագ ձուլվում է։ Այս բոլոր խավերի նկատմամբ չի կարելի միատեսակ մոտեցում ունենալ, որովհետեւ նույնիսկ նույն գաղթօջախում, նախկինում նույն տեղից տարբեր ժամանակներում տեղափոխվածների աշխարհահայացքների տարբերություններ կան։ Ուրեմն շատ նուրբ խնդրի ենք առնչվում: Հոգեբանական այս հարցերը առնչվում են նաեւ տվյալ պետությունների՝ Հայաստանի ու հայության նկատմամբ դիրքորոշումներին։ Օրինակ, իրանահայության հետ ավելի հեշտ է հարաբերություններ մշակել՝ հաշվի առնելով Իրանի պետության վերաբերմունքը, քան՝ Թուրքիայի, թեկուզ հայաշատ Ստամբուլի հայության հետ, որովհետեւ Թուրքիայի իշխանությունները հաստատ անվստահությամբ կհետեւեն իրենց հայազգի քաղաքացիների՝ ՀՀ-ի հետ հարաբերություններին: 

- Զբաղվել եք ազատագրված տարածքների վերաբնակեցման ու նաեւ հայրենադարձության հարցերով, փորձել եք հայրենադարձությունն ուղղել դեպի ազատագրված տարածքները։ Կա՞ն հաջողություններ, կա՞ սփյուռքահայության որոշակի հատված, որ կարող է լսել Ձեր կոչն ու կանչը:

- Դա իմ երազանքներից մեկն է, չգիտեմ կհաջողվի՞, թե ոչ, բայց դեռ պիտի փորձեմ: Անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ տրամադրել նման երազի իրականացմանը, ինչը հիմա, ցավոք, չունեմ։ Սա մի քանի անձերի խնդիր չէ, պետական մոտեցում է պետք… 

- Չկա՞ որեւէ պետական աջակցություն

- Ընդհակառակը՝ կան պետական խոչընդոտներ, որոնք խանգարում են նման հայրենադարձությանը ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ ազատագրված տարածքներում: 8-10 հազար սփյուռքահայեր հաստատվել են ՀՀ-ում, քանզի տարվա կեսից ավելին անցկացնում են Հայրենիքում, այսինքն կարելի է ասել՝ մասամբ հայրենադարձվել են (փորձում են հաստատվել)։ Սակայն նրանք բախվում են որոշակի խնդիրների, որոնք ինչ-որ չափով տարբերվում են տեղաբնակ հայերի խնդիրներից, ունեն որոշակի առանձնահատկություններ, ասենք՝ իրենց իրավական կարգավիճակը կամ անձնական բնույթի խնդիրները: Օրինակ՝ մեկի ազգանունը Մանուկօղլի է, Թուրքիայի քաղաքացի է, ժամանակին Մանուկյանը դարձրել են Մանուկօղլի եւ հիմա այդ անձը ինքն է ցանկանում ՀՀ փաստաթղթով դառնալ Մանուկյան, բայց մեր իշխանությունները նրա ազգանունը այդպես էլ Մանուկօղլի են թողնում։ Հասկանո՞ւմ եք՝ սա հոգեբանական ցնցում է առաջացնում մարդու մոտ։ Նա ասում է՝ տասնամյակներով Թուրքիայում մնացինք էրմենի. հայ էինք թուրքի համար, Հայաստան եկանք՝ թուրք եղանք հայերի համար, որովհետեւ այստեղ հենց “օղլի” են տեսնում՝ ասում են թուրք ես: Վրացիներն ու թուրք-ադրբեջանցիք հայերին ուծացրին՝ վրացացրին ու թուրքացրին, մենք մերիններին տեր չենք լինում: Սա ի՞նչ մոտեցում է: 

- Իսկ եթե Մանուկօղլու օրինակը մասնակի դեպք չէ, ինչը նույնպես ցավալի է, ապա արդյո՞ք ընդհանուր առմամբ տեղական իշխանություններին ձեռք չի տալիս մեծաքանակ հայերի ներկայությունն իրենցգլխավորածտարածքներում։ Չէ՞ որ իրենք կօգտվեն նրանց աշխատանքի արդյունքից եւ այլ ծառայություններից:

- Դրական կողմն եք ասում իհարկե, սակայն պետական վերաբերմունքի բացակայություն կա։ Գուցե անհատապես որոշ պաշտոնյաներ շահ ունենալով նպաստում են մի քանի ընտանիքների վերաբնակեցմանը, սակայն դա հարցի լուծում չէ: Մենք ունենք մարդկային, ժողովրդագրական լուրջ խնդիր, որի լուծումն առավել առաջնային է: Եթե տարածքներն ազատագրված են, սակայն այնտեղ հայն իր կյանքը չի կառուցում, տեր չի լինում իր հողին, ապա մտածելու բան կա: Ուրեմն՝ ոմանք ազատագրված տարածքները հանձնելուն պատրաստ են… Ազգովի պիտի հասկանանք այս հիմնախնդիրը եւ վերաբնակեցնենք մեր հայրենիքի բոլոր հատվածները, հայրենադարձվենք ու շենացնենք մե՛ր երկիրը: Եթե Արեւմտյան Հայաստանն էլ ազատագրենք ու չվերաբնակեցնենք, էլի կկորցնենք: 

Հարցազրույցը՝ Անդրանիկ Թանգամյանի  

 “Լուսանցք” Թիվ  70,   5 – 11 սեպտեմբերի, 2008թ.

“Լուսանցք”  Թիվ  71,  12 – 18 սեպտեմբերի, 2008թ.

“Լուսանցք”  Թիվ  72, 19 – 25 սեպտեմբերի, 2008թ.

Կարճամետրաժ սերիալ՝ գենդերային հարցերով

July 11, 2008

Ամեն անգամ, երբ Հայաստանում խոսում են գենդերային հարցերից ու գենդերային բռնությունից, Օտյանի “Ընկեր Փանջունի”-ն եմ հիշում: Հեղափոխությու՞ն է պետք, խնդրեմ՝ սկսեք դասակարգային պայքարը: Դասակարգե՞ր չկան, ստեղծեք դրանք, հետո՝ կլինի պայքար, հետո՝ հեղափոխություն… 

Հիմա հերթը գենդերային (այն կոչում եմ ոչ թե կանանց, այլ՝ կնանոնց հարցեր) խնդիրներինն է: Այդպիսի խնդիր մեր երկրում չկար եւ չկա հիմա էլ: Բայց… պիտի լիներ, որ լուծեին, ավելի ճիշտ՝ “լուծելու” համար գումարներ բերեին մեր հասարակական կազմակերպությունները: Բայց ախորժակն ուտելիս է բացվում: Էլի գումար է պետք: Ուրեմն՝ պետք է Հայաստանում խորացնել գենդերային խնդիրը, ուրեմն պետք է ասել, որ Հայաստանում տղամարդիկ օր ու արեւ չեն տալիս իրենց կանանց, առավոտից իրիկուն ծեծում ու ջարդում են ու բռնաբարում: Երեւի դրա համար են արեւմուտքցիները հայ ընտանիքները պլանավորում՝ 1 երեխան բավարար համարելով: Իսկ “բռի” հայ տղամարդկանց “բռնաբարումից” կարող են եւ շատ երեխաներ ծնվել, դեմն առնել է պետք… Գումար է պետք, ու Եվրոպան տալիս է: Ոչ այն բանի համար, որ հավատում է այդ ստերին, այլ որովհետեւ իրեն պետք չէ կայուն ու բազմազավակ ընտանիքներով երկիր, թեկուզ՝ փոքրաթիվ: Ուրեմն պետք է այդ երկրի կանանց՝ այսպես ասենք, կնիկական հատվածին սովորեցնել, որ՝ եթե ամուսինը հանկարծ բարկանում է, կինը կարող է բողոքել, որպեսզի հեռավոր “միջազգայնորեն առաջընթաց ապրած” հարեւանն իր ամուսնուն մի լավ դաս տա: Օրենք մտցնի ու ամուսնուն ասի՝ կնոջդ օրական այսքան անգամ կժպտաս, այսքան անգամ սիրո խոսքեր կշշնջաս, այսքան անգամ էլ կհարաբերվես ու, ինչպես վերը նշեցինք, 1 երեխայից ավելի չունենաս: Ամուսինը ժամանակ չի ունենա հեռավոր հարեւանի խորհուրդ-խեղկատակություններով զբաղվել, որովհետեւ ամբողջ օրը ձիու նման աշխատում է, որպեսզի կնոջն ու երեխաներին մարդավայել պահի: Օրեր շարունակ էլ այնքան հոգնած կլինի, որ կնոջ վրա բարկանալու ուժ էլ չի ունենա: Կինն էլ կկարծի, թե ամուսինը խեղճացել է ու կսկսի հավատալ իր սերիալային էշություններին ու “հեքիաթային” կյանքին: Իսկ քանի որ մեր եթերում սերիալների շարանը օրական առնվազն 10 ժամ է, կնոջ ուշադրությունից դուրս կմնան երեխան էլ, ամուսինն էլ, տունուտեղն էլ: Ամուսինը կնկատի, կբարկանա, ձեռքն իրավամբ մի անգամ էլ սեղանին կխփի: Կինը կհիշի սերիալները, կանիծի իր բախտը, սիրտը հարեւանի մոտ կթեթեւացնի, կգնա “գենդերիստ” կնանոնց կազմակերպություններ, բայց մատը մատին չի խփի, որ ամուսնու հոգսը թեթեւացնի: Որ ամուսինը գոնե ձիու վարգից թեթեւ վազքի անցնի: Որ կարողանա ՀՀ-ում “Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում” տարածաշրջանային ծրագրի համակարգող Ջինա Սարգիզովային (ու նմաններին) հարցնել, թե բա տղամարդկանց իրավունքների մասի՞ն ով պիտի մտածի, ա՛յ կնիկ…

Հա՜, կնանոնց համար նախատեսել են նաեւ շինություններ կառուցել, որ իրենց ամուսին-տղամարդուց նեղանան, գան ու այնտեղ մնան, մինչեւ “գենդերիստ” կնանիք իրենց “անտաշ մարդկանց” հարցերը լուծեն: Զուգահեռ երեխաների իրավունքներն էլ են “պաշտպանում” սրանք կամ սրանց նմանները, էլ ո՜նց կլիներ, հանկարծ հայրն ու մայրը 5 կամ 10 տարեկան զավակի սխալ արարքի վրա բարկանան, ճիշտ ուղի ցույց տան (դա “միջազգայնորեն առաջընթաց ապրած” հարեւանների մենաշնորհն է…), ի՜նչ իրավունք ունի ծնողը մի մատ երեխուն բան ասի… թուու՜, արդեն մխտռանքը ուր է հասել… 

Ինչքա՜ն պիտի հանդուրժի հայ կինը այս հայ կնանոնց կողմից հայ տղամարդկանց վարկաբեկման պատվիրված քաղաքականությունը: Իսկ մեր պետությունը ինչքա՜ն պիտի հանդուրժի հայ ընտանիքի յուրօրինակ քայքայման այս ձեւը… Այսօրվա “ժարգոնով” ասած (այլ կերպ չեմ ուզում դիմել)՝ սույն հոգնած “գենդերիստ” կնանոնց համար մի այլ գործ է պետք գտնել ու վերջապես մեզանում վերջ տալ այս ծիծաղելի վիճակին: 

Թող ամերիկացիներն ու եվրոպացիներն իրենց դպրոցների ու փողոցների բռնաբարությունների, ծեծ ու ջարդերի ու այլ այլանդակությունների մասին հոգ տանեն (ինչը նաեւ եթերով են քարոզում), իրենց երկրների ու ընտանիքների պղծված բարքերի մասին մտածեն, արդեն ընտանիք հասկացությունն էլ է մեռել իրենց մոտ… Թե չէ եկե՜լ, մեզ են դասեր տալիս: Մի քանի կնիկ են գտել, գործ են բացել… 

Անի Մարության  

 “Լուսանցք” Թիվ  66,  11 -17 հուլիսի, 2008թ.

Ո՞վ է հային հետեւողականորեն պոռնկացնողը

June 20, 2008

Բազմիցս է խոսվել Հայաստանի հեռուստաալիքներում գերիշխող ապազգայնության ու անառակաբարո երեւույթների դեմ: Սա առավելապես Հանրային-1 կոչվող հեռուստաընկերությանն է վերաբերում, որն աշխատելով մեր՝ հարկատուներիս հաշվին, ծառայում է մի խումբ եվրամտածողությամբտղերքի ու աղջկերքի կայֆերով“..

Մնացյալ հեռուստաընկերությունները գոնե մեկումեջ գովազդովփակումեն եվրամակարդակ ապահովող անբարո շարժանկարները, գովազդները, տեսահոլովակներն ու հաղորդաշարերը, որոնքխեղդելեն հեռուստաեթերը ու սեռագլխային մտածողությամբ մի նոր սերունդ են դաստիարակրտում 

 Իսկ (տարիներ շարունակ) բթացնող “ժամանակակից եւ միջազգային մակարդակ ապահովող” սերիալներում ավելի “զարգացած եւ նոր ապրելակերպի” տեսարանների ենք ականատես լինում՝ եղբայրը եղբոր կնոջն է…, հարսներն իրար ծոց են մտնում…, հին ու նոր ամուսինները ե՛ւ հների հետ են… ե՛ւ նորերի…, իսկ մեր արդեն բթացած հայրենակիցներից շատերը նվաղում են սիրո այդ “վեհ” դրսեւորումներից: Ավելին՝ առավել նվաղածներն իրենց նորածիններին “կնքում” են այդ պոռնիկների ու համասեռականների անուններով՝ պարզորոշելով իրենց երեխաների ապագան… 

Զարմանալին այն է, որ հայ հանրությանը ինչքա՜ն էլ քարկոծեն (իբր ավանդույթներ պահպանելը քարանձավում ապրել է նշանակում) արեւմտյան փողի քսակներից, դրամաշնորհներից օգտվող մարդու իրավապաշտպան կամ քաղաքակրթական արժեքներ դավանող ծախու ստահակները, մեզանում իրապես մերժվում են նմանօրինակ երեւույթները, բայց… հեռուսաեթերն ու նպատակայնորեն տպագրվող որոշ զլմ-ներ զոռով հրամցնում են այդ անբարո կեղտը, աղբը, քանզի իրենք էլ դրանցից են… ու սնվում են այդպիսիների փողերից: Հիմա “ով ում հետ ոնց ուզի”-ն է քարանձավային մտածողությու՞ն, թե՞ արարչաբնույթ, աստվածադիր օրենքներով մարդկային կյանքը… 

Եթե ամեն երեկո հայ ընտանիքը վախով է նայում հերթական շարժանկարը՝ հեռակառավարվող վահանակը միշտ պատրաստ պահելով, որ հանկարծ մանկահասակ երեխաների հետ պատահաբար մի անբարոյականություն, անասնական կրքով համեմված սեռատեսարան չդիտի, ապա պիտի հրապարակավ թքել այդ հեռուստաընկերության ղեկավարների ու նրանց հովանավորների վրա: Եթե պետք է՝ նրանց ընտանիքների վրա էլ, քանզի նրանք վաղուց թքած ունեն մեր ընտանիքների վրա… 

Մի քանի անգամ Երեւանում փորձեցին “սեքս-շոփ” խանութ “աշխատեցնել”, որում վաճառում էին սեռական ցանկացած արհեստական “պարագա”… բայց էլի մեր հանրությունը մերժեց դրա գոյությունը:

Ասվեց էլ, կարելի է որոշ պարագաներ դեղատներում վաճառել, եթե խնդիր կա, եթե որոշ մարդիկ որոշ բաների կարիք ունեն: Չէ՛, անպատճառ պիտի “սեքս-շոփ” անունը խարանեն Երեւանի ճակատին… 

Բազմիցս խոսվել է նաեւ դպրոցներում հաճախ “կիսաթաքուն”՝ առանց լայն հանրային քննարկման դասավանդվող սեռական դաստիարակության, իսկ իրականում սեռական այլասերվածության՝ դրանք քարոզող դասագրքերի ու դրամաշնորհային ծրագրերի դեմ: Բայց շատ պաշտոնյաների համար օտարի փողը սեփական սերնդի “փչացումից” նախընտրելի է: Իսկ ու՞ր է մեր հետեւությունը ազգային կոչվող (իրականում ազգայինն ապականող) կառավարության նկատմամբ… 

Ինչքա՜ն է խոսվում մարմնավաճառության ներքին ու արտաքին դրսեւորումների ու արդեն բացահայտ համասեռական հակաբնական հակումների դեմ: Շատերը գիտեն, թե Հայոց մայրաքաղաքի պոռնիկները որ անկյուններում են կանգնած՝ կանայք որ տարածքներում, դեռահասները՝ որ…,

տղամարդիկ՝ որ… իսկ ահա, համասեռականների (երկնագույնների ու վարդագույնների) հանդիպման վայրերը կամաց-կամաց “դաղտնազերծվում” են… Իսկ ինտերնետ-համացանցով նաեւ տարածվում են: 

Նման շատ երեւույթների դեմ նույնպես խոսվել է, եւ ահա, հիմա էլ սեռամոլագարության կամ պոռնկության քարոզի մի այլ ճանապարհ են գտել: Սեռական հիվանդությունների դեմ պայքարելու պատրվակով ստեղծված ծալազդը բաժանվում է ամենուր՝ առանց տարիքային խտրականության, որն ակամա այլասերվածության քարոզ է դառնում, հատկապես երբ նշում են, (ներողություն ենք հայցում մեր ընթերցողից), թե առնանդամը որտեղից ուր է մտնում ու այդպես շարունակ…

Դե՜, ինչ մնում է “թրաֆիկինգ” կոչվածի անվան տակ հայուհիների “պոռնկական” արշավանքներին, ապա՝ հատկապես թուրքիաներում ու արաբստաններում նրանցից շատերին ձգում է հայրենիքում ապրուստի միջոցներ հայթայթելու դժվարությունը: Համ էլ, այնտեղ ամեն բան աչքից հեռու է արվում… Հետո փողերով կգան՝ կյանքները կդասավորեն: Սա մեր ամենամեծ ամոթներից է… 

Գուցե Հայաստանում ապագա պոռնկատներ կառուցողներն այսպիսով “սպասարկողների” մի խու՞մբ են նախապատրաստում: Բայց խորհուրդ կտանք նախ՝ իրենց մայրերին, կանանց, քույրերին, իսկ մանկապիղծներին՝ հենց իրենց երեխաներին վարժեցնել այդ “սպասարկողների” խմբի համար, ոչ թե սովի ճիրաններից իրենց երեխաների կյանքը փրկելու համար այդ “արհեստին” անցած շատ հայուհիներից… Հը՜, ծա՞նր է հնչում: 

Գուցե հիմա՞ հասկանաք, թե ուր եք հասցրել մարդկանց ձեր մտածելակերպով երկիր “կառավարելով”: 

Եվրաարժեքներից բարբաջողներին ասենք՝ չտեսանք, որ մի օր եվրոպական բարձր մշակութային, գիտական եւ այլ նմանատիպ արժեքներից խոսեք, անընդհատ բարբաջում եք այս կամ այն սեռամոլագար “մարդու” իրավունքից, երիտասարդությանը պոռնկացման տանող ազատություններից՝ իրականում մարդկանց սանձարձակության մղող ինչ-որ իրավունքներից, օտարին ազատ ծառայելու իրավունքից, ազգային ամեն երեւույթի՝ այդ անառակ մարդու հանդեպ ստորադասումից եւ այլն: 

Իսկ իշխանությունները երբ եվրաչափանիշներից են խոսում, թող նախ եվրաաշխատավարձերով ապահովեն մարդկանց, հետո եվրագներից ու եվրամակարդակից ճամարտակեն… 

Իսկ գուցե մենք այս իրավիճակում ենք, որովհետեւ մեր ղեկավարների շրջանում արդեն գերակշռում է սեռախեղվածների՞ դասը: 

Ի՞նչ տարբերություն՝ ղեկավարը սեռախեղվա՞ծն է, թե՞ նրան բարձր պետական պաշտոնի նշանակող մեկը… 

Հետեւանքը “վայելում” ենք բոլորս…

Հայկ Թորգոմյան 

“Լուսանցք” Թիվ 63,  20-26  հունիսի, 2008թ.

Հայկական ծրագրերը… եվրոպական կնիքով են

June 20, 2008

Հունիսի 11-17-ը Երեւանում էր Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքային թիմը՝ պատվիրակության ղեկավար Մարթա Կաստելո Բրանկոյի գլխավորությամբ: Այս անգամ միջազգային պատվիրակությունը նոր կառավարության հետ քննարկեց մակրոտնտեսական քաղաքականություններին եւ կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր՝ դիտարկելով մեր երկրի տնտեսական զարգացումները: Պատվիրակության ղեկավարը գոհունակությամբ արձանագրեց, թե ՀՀ կառավարությունը մեծ վճռականություն է դրսեւորում տնտեսական բարեփոխումների իրականացման գործում, մասնավորապես, հարկային քաղաքականության եւ մաքսային վարչարարության բարելավման հարցերում: 

Ըստ աշխատանքային թիմի վերլուծության, հարկային բարեփոխումների օրակարգը բավական հուսադրող է: Վարչարարական ոլորտում եղած թերությունները վերացնելու նպատակով հարկային պետական ծառայության մշակած ծրագիրն արժանացել է ԱՄՀ -ի եւ այլ դոնոր կազմակերպությունների հավանությանը: ԱՄՀ-ն լիովին կողմ է ծրագրում արտացոլված առաջնահերթություններին, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարին, խոշոր հարկ վճարողների նկատմամբ վարչարարության ամրապնդմանը: 

Կաստելո Բրանկոյի խոսքերով, հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում եկամուտները նախատեսվածից բարձր են եղել եւ արձանագրել են հավաքագրման դրական ցուցանիշներ:

“Սպասվածից բարձր հարկային եկամուտների տնտեսման դեպքում, 2008թ. հարկաբյուջետային պակասուրդը կարող է նախատեսվածից զգալիորեն փոքր լինել, ինչը հնարավորություն կտա օժանդակել դրամավարկային քաղաքականությանը՝ գնաճային ճնշումները մեղմելու հարցում: Եթե նախատեսվածից բարձր եկամուտները տնտեսվեն, ապա դա հնարավորություն կտա ներդրումներ կատարել առաջնահերթ՝ առողջապահության եւ կրթության բնագավառներում: Կարեւոր է, որ այդ գումարները ծախսվեն ըստ առաջնահերթության”:

“Միայն դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության խստացման պարագայում ներքին սպառման շուկայում հնարավոր կլինի մեծացնել մրցակցությունը, որպեսզի դրամի արժեւորումն իր արտացոլումն ստանա սպառողական գների վրա: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, հաշվի առնելով բոլոր արտաքին զարգացումները եւ սպասումները, տարեվերջի դրությամբ կանխատեսում ենք 7% գնաճ: Դա, իհարկե, գերազանցում է սահմանված թիրախը՝ 4+1,5%-ը, սակայն այդ ցուցանիշը պայմանավորված է առաջարկի այն ցուցումներով, որոնք ազդեցություն են ունեցել ամբողջ աշխարհի վրա”,- Կ. Բրանկոն խրախուսում է նաեւ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը: 

Սեփ. Լրատվություն 

“Լուսանցք” Թիվ 63,  20-26  հունիսի, 2008թ. 

Էկումենիկ գլոբալիզացիան շարունակվում է…

June 6, 2008

Կրոնական անցուդարձ

Մայիսի վերջերին Ժնեւում, Բոսեի Էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ պաշտոնյաների հանդիպումը՝ “Խոստումի ժամանակից դեպի անապատային թափառումներ” թեմայով: 

Մասնակցեցին ԵՀԽ անդամ Եկեղեցիների եւ էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժողովին մասնակցում էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էր Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը: 

Ժողովի ընթացքում մասնակիցները քննարկել եւ ներկայացրել են անդամ եկեղեցիներում տեղի ունեցող ձեռքբերումներն ու էկումենիկ հարաբերություններում առկա մարտահրավերները:

Անդրադարձան “Էկումենիզմը 21-րդ դարում” թեմային եւ լսեցին ԵՀԽ 60-ամյակի առիթով երիտասարդ երկու աստվածաբանների պատրաստած դասախոսությունները: Առանձին քննարկումներ տեղի ունեցան “Հավատք եւ Կարգ”, ինչպես նաեւ “Առաքելություն եւ Ավետարանում” հանձնախմբերի ղեկավարների հետ: 

Հոգեւոր մուտացիան՝ նույնպես  

Դեռ հունվարի 21- ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին էր դիմել ՀՀ- ում “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության խորհրդի նախագահը՝ հայտնելով, որ նշված կրոնական կազմակերպությանը հարող, ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք տարածքային զինկոմիսարիատների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով մինչ օրս չեն հաշվառվում, նրանք չեն կարողանում գրանցվել իրենց բնակության վայրերում, անձնագրում ունենալ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հավաստող կնիք, ինչպես նաեւ զինվորական գրքույկ: 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ պարզաբանումներ ստանալու համար:

ՀՀ պաշտպանության նախարարը Պաշտպանի գրությանն ի պատասխան նշել է, որ վերոնշյալ խնդիրները քննարկվել են ՊՆ-ում եւ գլխավոր դատախազությունում: “Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ օրենսդրության պահանջները, գլխավոր դատախազությունն առաջարկել է վերը նշված կարգավիճակ ունեցող անձանց հաշվառել ՀՀ ԶՈՒ պահեստազորում, ինչի առնչությամբ պաշտպանության նախարարությունը առարկություն չունի”,-ասել է նախարարը: Նա նաեւ հայտնել է, որ ՀՀ զինվորական կոմիսարին ցուցում է տրվել կազմակերպել նշված անձանց ՀՀ ԶՈՒ պահեստազորում հաշվառելու եւ զինգրքույկ տրամադրելու գործընթացը: 

Անի Մարության 

Հ. Գ. – Այո, շատ հետաքրքիր կրոնախեղման երեւույթ է կատարվում մեզանում՝ դրսերից ներթափանցած աղանդների համար փափուկ ու հարմարավետ պայմաններ ենք ստեղծում, որ հետո օտարները մեր քրիստոնեական հեզությունից օգտվելով գլխներիս նստեն եւ ներսի՝ հայ առաքելական (կամ կիլիկիո թեմի) եկեղեցու միջոցով օտարահպատակ ենք դառնում՝ առաքելականությունը ստորադասեցնելով էկումենիստական սկզբունքների առջեւ: 

Այսինքն՝ դրսից էլ են մեր ներսը դուրս դարձնում, ներսից էլ… 

“Լուսանցք” Թիվ 61, 6 – 12 հունիսի, 2008թ.

Եվս մեկ գաղտնիության քող

May 9, 2008

Արտաքին հարաբերությունների խորհրդի մասին  

Կան բազում մարդիկ, ովքեր կարծում են, որ գոյություն ունի առավել կազմակերպված մի գերակա ուժ, որն ուղղորդում է ԱՄՆ քաղաքական ուղղություններն ու նպատակները, ինչպես նաեւ Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններին՝ երկիրը կառավարելու նպատակով: Այս հոդվածը նպատակ ունի մատնանշել այդպիսի կազմակերպություններից մեկը: Դա մոտ 3 հազար անդամներ ունեցող Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ (ԱՀԽ) հորջորջվող կազմակերպությունն է, որն առավել քիչ հայտնի կազմակերպություններից է, ինչը պայմանավորված է ամերիկյան ժողովրդի քիչ տեղեկացվածությամբ: 

Այն կազմակերպվել է 1921թ. հուլիսի 29-ին մի խումբ “մտավորականների” կողմից, ովքեր համարում էին, որ կարիք կա ստեղծելու ազգային դիմագծից զուրկ համաշխարհային մի կառավարություն՝ չնայած որ ամերիկյան ժողովուրդը պատրաստ չէր դրան: 

Մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը ամերիկացիները հետեւում էին իրենց նախագահ Ջորջ Վաշինգթոնի 1796թ. սեպտեմբերին ժողովրդին ուղղած հրաժեշտի խոսքում արտահայտած խելամիտ խորհրդին. “Մեր ճիշտ քաղաքականությունն այն է, որ մենք զերծ մնանք արտաքին աշխարհի ցանկացած հատվածի հետ մշտական դաշինքներից: Հանուն ինչի մենք պետք է մեր նպատակները միահյուսենք Եվրոպայի այս կամ այն հատվածի հետ, մեր խաղաղությունն ու բարեկեցությունը խառնենք Եվրոպայի պատվախնդրության, մրցակցության, շահերի, ցանկությունների եւ քմահաճույքների թակարդին”: Վաշինգթոնը գիտակցում էր, որ այլ պետությունների ներքին գործերին միջամտելով միաժամանակ թշնամիներ ու ատելություն կստեղծի ԱՄՆ հանդեպ: 

Վուդրո Վիլսոնի կառավարության անդամներից շատերը, այդ թվում պետական քարտուղար Վիլյամ Ջեննինգս Բրայնը, ուղղակիորեն մերժելով Վաշինգթոնի պատգամը, նպաստեցին ԱՄՆ-ի մասնակցությանը 1-ին համաշխարհային պատերազմին՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու նպատակով: Առաջին համաշխարհային պատերազմը նպաստավոր հնարավորություն տվեց նորաստեղծ ԱՀԽ-ին բարձրացնելու համաշխարհային կառավարություն ստեղծելու հարցը՝ որպես աշխարհի խնդիրների լուծման լավագույն եղանակ: Միեւնույն ժամանակ ԱՀԽ-ի քույր կազմակերպությունն ստեղծվեց Մեծ Բրիտանիայում, որն անվանվեց Արտաքին հարաբերությունների թագավորական ինստիտուտ: 

Պատմական դավաճանություն 

1925թ.-ին Չյանգ Կայ-Շեկը ստեղծեց առաջին Չինական սահմանադրական հանրապետությունը: 1937թ. օգոստոսին ճապոնացիները ներխուժեցին Չինաստան: Այդ նույն ժամանակ Չինաստանի կոմունիստները կազմակերպվում էին Չյանգի դեմ: Հուսահատված Չյանգը օգնության դիմեց ԱՄՆ-ին՝ իր ազգային դրամը կայունացնելու համար նրանից 250 մլն դոլար փոխառելով: Այն մարդը, ում վստահված էր ամերիկյան կոնգրեսի կողմից հաստատված դրամական օգնությունը տեղ հասցնել, խախտեց օրենքը՝ չտեղափոխելով գումարը: Այդ մարդը պետական գանձատան քարտուղարի տեղակալ Հարրի Դեքստեր Ուայթն էր, ով միաժամանակ նաեւ խորհրդային գործակալ էր ու ԱՀԽ անդամ: 1946թ. գեներալ Ջորջ Մարշալը (ԱՀԽ) հայտարարեց. “Իբրեւ շտաբի ղեկավար՝ ես զինել եմ հակակոմունիստական 39 զորաբաժիններ. այժմ գրչի մեկ հարվածով ես նրանց կզինաթափեմ”: Արդյունքը եղավ կոմունիստներ Չուի եւ Մառի կողմից մոտ 64 մլն չինացիների մահը՝ ըստ դատական հանձնաժողովի: 

ԱՀԽ-ի անդամ պետքարտուղար Դեն Էյքսոնը (1945-1953թթ.) դավաճանեց հակակոմունիստ Չյանգ Կաի-Շեկ-ին՝ հօգուտ չինական կոմունիստների: ԱՀԽ-ի անդամ Դեն-Ռասքը (1916-1963թթ.) կազմակերպեց Հյուսիսային Կորեայի պատերազմը (որը այդպես էլ հաղթող չունեցավ) եւ գեներալ Մաք Արթուրի հեռացումը, քանի որ վերջինս ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի կոմունիստներին արդեն հաղթելու եզրին էր: ԱՀԽ-ի անդամներ Ջոն Ֆոսթեր Դալլզը եւ Ալեն Դալլզը, ԱՀԽ-ի մեկ այլ անդամ Դուայթ Էյզենհաուերի կառավարությունում զբաղեցնելով բարձր պաշտոններ, 1956թ. դավաճանեցին Հունգարիայի ազատության մարտիկներին եւ գիտակցաբար աջակցեցին կոմունիստ Ֆիդել Կաստրոյին՝ 1958-1959թթ. իշխանության գալու Կուբայում: 

ԱՀԽ-ի անդամներ էին նաեւ նախագահներ Նիքսոնը, Ջերալդ Ֆորդը, Դեն Ռասքը, Ռոբերտ Մաք Նամարան, Հենրի Քեբոթ Լոդջը եւ Հենրի Քիսինջերը, որը կազմակերպեց Վիետնամի անօգուտ պատերազմը, ինչին զոհ գնացին մոտ 55.000 ամերիկացի զինվորներ: ԱՀԽ-ի անդամներ նախագահ Ջիմի Քարթերը, Հենրի Քիսինջերը եւ Սոլ Լինովիչը 1978թ.-ին ձեռնարկեցին Պանամայի ռազմավարական նշանակություն ունեցող ջրանցքի, ինչպես նաեւ անհատույց 400 մլն դոլարի հանձնումը Պանամայի Մարքսիստական դիկտատուրային: ԱՀԽ-ի անդամներ ազգային անվտանգության խորհրդական Զբիգնիեւ Բժեզինսկին, պետական փոխքարտուղար Ուորրեն Քրիստոֆերը եւ Հենրի Քիսինջերը տապալեցին ամերիկամետ Անաստոսիո Սոմոզային Նիկարագուայում եւ Շահին՝ Պարսկաստանում, որոնց փոխարինեցին կոմունիստամետ ղեկավարությունը Նիկարագուայում եւ կրոնական ֆանատիկների կառավարությունը Իրանում, որոնք ատելություն են տածում ԱՄՆ նկատմամբ: ԱՀԽ անդամ Ջորջ Բուշը եւ նրա կառավարությունը աներկբայորեն մասնակցել են Հարավային Աֆրիկայում պատմականորեն ձեւավորված համակարգված ու տնտեսապես առաջատար հասարակության անկման գործընթացին՝ իշխանության բերելու համար ճանաչված մարքսիստ եւ հիշյալ հասարակության դեմ ավերիչ բռնություններ կիրառելու համար դատված մի անհատի: ԱՀԽ-ի անդամները՝ գեներալ Քոլին Փաուելը, Բրենթ Սքոուքրոֆը, Լոուրենս Իգլբուրգերը եւ ԱՀԽ-ին հակված տեղեկատվական մամուլը նույնիսկ այժմ գովաբանում են Հարավային Աֆրիկայում քաոսի պատճառ մարքսիստ Բիշոպ Տուտուին: 

Նախագահ Բուշը, արհամարհելով ԱՄՆ կոնգրեսը, դիմեց ՄԱԿ-ին՝ Իրաքի դեմ պատերազմ սկսելու թույլատվության համար՝ ԱՄՆ սահմանների փոխարեն պաշտպանելու Քուվեյթի սահմանները:

Պատերազմը արդարացնելու համար ամերիկյան ԶԼՄ-ները հիստերիկ աղմուկ բարձրացրին Սադամ Հուսեյնի թափած արյան համար (նաեւ ատոմային զենքի սին պատմության), որի մասին նախկինում չէին էլ լսել: Իսկ Բուշը բացեիբաց հայտարարեց, որ իր նպատակը “համաշխարհային նոր կարգեր” ստեղծելն է՝ նավթային, գազային պաշարներով հարուստ տարածքներում ամրապնդվելով: 

1972թ. մայիսի 18-ին Նիքսոնի կառավարությունում կառավարման եւ բյուջեի ներկայացուցիչ Ռոյ Մ. Նեշը հայտարարեց համաշխարհային կառավարության կայացման ժամկետի իր կանխատեսումները, ըստ որի՝ “մոտ երկու տասնամյակից (ըստ երեւույթին մոտավորապես 1992թ.) համաշխարհային տնտեսական համայնքի կառուցվածքային հիմքը կայացած կլինի”: Ռոյ Մ. Նեշի կանխատեսումներն իրականացան: “Համաշխարհային նոր կարգեր”-ի կողմից ԱՄՆ կապիտուլացիայի ակներեւ օրինակ կարելի է դիտարկել ՄԱԿ-ի թույլատրած պատերազմները, որոնցում օգտագործվում են ԱՄՆ զինված ուժերն ու ֆինանսները: ԱՄՆ սահմանադրության, Կոնգրեսի եւ ժողովրդի փոխարեն ՄԱԿ-ի թույլտվությունն է որոշում պատերազմ սկսելը: 

Բարդագույն խնդիր է աշխարհի ժողովուրդներին համոզել հրաժարվել իրենց ինքնիշխան պետություններից եւ միանալ համաշխարհային կառավարության գաղափարի շուրջ:

Այնուամենայնիվ, դրա ծրագրողները այն համարում են իրականանալի: Այդ խնդիրը կանխատեսողներից մեկը տվել է նաեւ դրա լուծումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ դր. Բրոք Քիսոլմը այդ առիթով հայտարարել է. “Որպեսզի իրականացվի Համաշխարհային կառավարության գաղափարը, անհրաժեշտ է մարդկանց մտքերից հանել անհատականությունը, ընտանեկան ավանդույթներին հավատարիմ մնալը, հայրենասիրությունը եւ կրոնական դոգմատիզմը. այն բարոյական հիմքերը, որոնց շնորհիվ Ամերիկայի հանրապետությունը իր գոյության առաջին 150 տարում այդպիսի հաջողությունների հասավ”: 

Ռոքֆելլերների հիմնադրամի նախագահ Ջոն Նոուլսը ամենամյա զեկույցում հայտարարեց. “Քանի որ առավել բարեկեցիկ ազգերը վարժվել են խնայողաբար օգտագործել իրենց կարողությունը, ապա նրանցից կարելի է վերցնել ավելորդ հարստությունը եւ տալ ավելի կարիքավոր երկրներին”: Հենց այդ հարստության բաժանման մեթոդն էլ կոչվեց “նոր համաշխարհային տնտեսական կարգեր” (այս տերմինը առաջին անգամ կիրառել է ԱՀԽ-ի անդամ, սենատոր Չարլզ Փերսին): 

Սողոսկող բռնապետություն 

Ամերիկացիները միշտ կարծել են, թե իրենց երկրում հնարավոր չէ բռնապետություն հաստատել, քանի որ ամերիկյան սահմանադրությունը ունի վերահսկողության ու հավասարակշռության հիանալի համակարգ: Կառավարության 3 ճյուղերից յուրաքանչյուրը իրավունք ունի վերահսկելու մնացած 2-ի գործունեությունը: Սահմանադրությունում այս դրույթը պատահականորեն չի ներառվել: Դաշնային թղթերում Ջեյմս Մեդիսոնը գրում է. “Օրենսդիր, գործադիր եւ դատական ամբողջ իշխանության կենտրոնացումը նույն ձեռքում՝ լինի դա մեկ անհատ, մի քանի հոգի, թե բազում մարդիկ, կամ լինի դա ժառանգական, ինքնանշանակ թե ընտրովի, միանշանակորեն կհանգեցնի բռնապետության”: Սակայն ԱՀԽ-ն իր անդամների միջոցով կենտրոնացնում է հենց այնպիսի բռնապետական ուժ, ինչից որ վախենում էր Մեդիսոնը: 

Ներկայացնում ենք այդ ցուցակներից հայտնիներին: 

Տպագիր մամուլ 

Վաշինգթոն Փոստ” – Քեթրին Գրահամ՝ սեփականատեր, Ռիչարդ Սմիթ՝ փոխտնօրեն, Ռոբերտ Քեյզեր՝ գլխավոր խմբագիր:

Նյու Յորք Թայմզ” – Ռիչարդ Գլեբ՝ վարչության անդամ, Ջոզեֆ Լելիվելդ՝ գործադիր խմբագիր, Ջեք Ռոզենթալ՝ օժանդակ խմբագիր:

Նյու Յորք Փոստ“, “Բոսթոն Գլոբ“, “Լոս Անջելես Թայմզ“, “Յու Էս Նյուզ եւ Ուորդ Ռեփորթ“, “Թայմ“, “Նյուզուիք“, “Ամերիքան Սփեքթաթոր“, “Դոու Ջոնս եւ Ուոլթ Սթրիթ Ջուրնալ“: 

Հեռուստատեսություն 

CBS, NBC, ABC, CNN, Թայմ Ուորներ, Հանրային հեռարձակման ընկերակցություն, Ուոլթ Դիսնեյ ընկ.: 

Հեռուստատեսային հաղորդավարներ 

Թոմ Բրոքոու, Դայան Սոյեր, Բարբարա Ուոլթերս, Ջեյմս Լեհրեր, Ուիլյամ Բաքլի կրտսեր, Մորթոն Քոնդրեյք, Ջերալդին Ֆերրարո, Ջեսս Ջեքսոն, Բեռնարդ Քալբ, Բիլլ Շնայդեր, Ֆրենք Սեսնո, Դեն Ռաթեր, Թոնի Սնոու, Դեյվիդ Բրինքլի: 

Կառավարություն  

Գործադիր 

Բիլլ Քլինթոն, Մադլեն Օլբրայթ, Սթրոբ Թելբոթ, Ռոբերթ Ռուբին, գեներալ Բարրի Մաք Քեֆրի, Դոննա Շալաթա, Բրյուս Բոբբիթ, Բորիս Մայսներ, Ալան Գրինսփան, Ալիս Ռիվլին: 

Օրենսդիր, ծերակույտ(սենատ) 

Քրիս Դոդդ, Բոբ Գրահամ, Ջոն Քերրի, Ջո Լիբերման, Դանիել Մոյնիհան, Չարլզ Ռոբ, Ջոն Ռոքֆելլեր, Ուիլյամ Ռոթ, Չարլզ Շումեր, Օլիմպիա Սնոու, Բոբ Տորիչելլի, Չաք Հեգըլ: 

Սպիտակ տուն  

Ռիչարդ Գեֆարդ, Հոուարդ Բերման, Բերնի Ֆրենք, Սեմ Գեջդենսոն, Ջիմ Լիչ, Սյուզան Մոլինարի, Չարլզ Ռենջել, Լուիս Սթոուքս: 

Դատական իշխանություն

(Գերագույն Դատարան) 

Սանդրա Դեյ Օքոննոր, Ռութ Բադեր Գինսբուրգ, Սթիվեն Գ. Բրեյեր: 

Զինված ուժեր 

Ուիլյամ Քոհեն-պաշտպանության քարտուղար գեներալ Ուեսլի Քլարք, Փոլ Սթեին-ռազմաօդային ուժերի ակադեմիա: 

Հանրային ոստիկանական կազմակերպություններ 

Ջորջ Շուլց, Ալեքսանդր Հեյգ, Քոլին Փաուել, Դեյվիդ Գերգեն, Դիք Չեյնի, Իրվինգ Ռ.Լեվայն, Էնդրյու Յանգ, Բիլ Քրիսթոլ, Ջեյն Քրիքփաթրիք, Զբիգնիեւ Բժեզինսկի: 

Կրկին Արտաքին հարաբերությունների խորհրդի (ԱՀԽ) մասին 

Գաղտնիությունը 

ԱՀԽ-ն այսօր ամերիկյան ժողովրդի համար առեղծված ու չբացահայտված գաղտնի ուժ է մնում նաեւ այն պատճառով, որ այդ կազմակերպության կանոնադրությունում (կանոնադրության երկրորդ հոդվածը) ամրագրված է գաղտնիության սկզբունքը: Այդ սկզբունքի համաձայն, ԱՀԽ յուրաքանչյուր անդամ պարտավոր է գաղտնի պահել կազմակերպության ժողովներին վերաբերվող տվյալները: Յուրաքանչյուր ոք, ով կխախտի նշված պայմանը, ենթակա է անհապաղ վտարումի: 

ԱՀԽ պաշտոնական տպագիր օրգանը համարվում է “Արտաքին Գործեր” անվանումով պարբերականը: Այն չի տպագրվում համաամերիկյան սպառման համար, այլ կազմակերպության կիսագաղտնի անդամների, ինչպես նաեւ ակադեմիական ու գիտական շրջանակների համար: Այդ փաստը, այնուամենայնիվ, հնարավոր է դարձնում նշված պարբերականի հետ ծանոթանալը: 

Գաղտնի ղեկավարությունը 

Կազմակերպության ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, թե չի մասնակցում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղորդման գործընթացին: Սակայն դեռ այն ժամանակ, երբ քննարկվում էին ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխման միտումները, ԱՀԽ խոսնակ Փիթեր Գ. Պետերսոնը կազմակերպության 1989թ. ամենամյա զեկույցում հայտարարեց. “ԱՀԽ-ն պետք է մասնակցություն ունենա ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության օրակարգային ուղեգիծը որոշելու գործընթացին”: 

Հարց է ծագում, եթե ԱՀԽ-ն իրոք արտաքին քաղաքականությունը համակարգելու լծակներ չունի, ինչպես է պատրաստվում մասնակցել դրա ուղեգիծը որոշելու գործընթացին: Պատասխան՝ դա հնարավոր չէ: ԱՀԽ ամեն մի պնդում այն կապակցությամբ, թե իրենց կազմակերպությունը ընդամենը բաց խորհուրդ է յուրաքանչյուր գաղափարի քննարկման համար, պարզապես ցնդաբանություն է:

“Վաշինգթոն Փոսթ”-ի թղթակից Ռիչարդ Հարվուդը թվարկել է մի շարք ԱՀԽ անդամ լրագրողների, ովքեր իր ձեւակերպմամբ “ոչ թե միայն մեկնաբանում ու վերլուծում են արտաքին քաղաքականությունը, այլ ուղղակի կերպով օժանդակում են դրա իրականացմանը”: 

ԱՀԽ գործունեությանը իրենց մասնակցությունն են բերում նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, կոնգրեսականներ, բարձրաստիճան զինվորականներ եւ կառավարության այլ անդամներ: Մի ինչ-որ մասնավոր կազմակերպության շահերի պաշտպանության համար տեղի ունեցող այդպիսի գաղտնի հավաքները, այն էլ այնպիսի կազմակերպության, որի հիմնադիրը Վուդրո Վիլսոնի գլխավոր խորհրդական Էդուարդ Մանդելլան էր (որի երազանքը “Կարլ Մարքսի փափագած սոցիալիզմի կառուցումն” էր) լիովին հակամետ է ազատ երկրի, քաղաքացիներին վայել վարքագծին:

ԱՀԽ յուրաքանչյուր անդամի հրահանգված է ձերբազատված լինել որոշակի հայացքներ կրելուց: Փոխարենը՝ կառավարության անդամներն ու հանրահայտ լրագրողները կուտակում են անհրաժեշտ հեղինակություն՝ պետք եղած պահին իրենց հակառակ տեսակետի նկատմամբ ժխտողականության ու արհամարհանքի զանազան մակարդակներ ցուցաբերելու համար: Փառամոլ քաղաքական գործիչները, լրագրողները, իշխանական կազմակերպությունները, մտավորականները եւ այլք անպատասխանատու կերպով ստանձնում են իրենց համար պատրաստված դիրքերը՝ հաճախ տեղյակ չլինելով նույնիսկ, թե ո՞ւմ կեցվածքն են կրկնօրինակում: Այս կերպով է, որ քաղաքականությունները հաստատվել են: 

Հիմնական գաղափարների աննշան փոփոխված տարբերակները սովորաբար ողջունվում ու խրախուսվում են, սակայն գոյություն ունեն որոշակի խստորեն ամրագրված սահմաններ, որոնցից դուրս եկող գաղափարների նկատմամբ սկսվում է արհամարհանքի ու ծաղրի աննախադեպ արշավ: Օրինակ, ԱՄՆ կողմից ՄԱԿ-ին կամ այլ միջազգային օժանդակող կազմակերպություններին տրվող օգնության չափերի նվազեցման կամ ավելացման վերաբերյալ քննարկումներն ու բանավեճերը հանդուրժվում եւ նույնիսկ խրախուսվում են: Սակայն, եթե որեւէ մեկը փորձի հարց բարձրացնել աշխարհի “մարմնից” ԱՄՆ-ին հետ քաշելու, կամ այլ երկրներին տրվող նյութական օգնությունները դադարեցնելու մասին, ապա նա ժողովրդի ամենահեղինակավոր անձանց առաջ լրջորեն կվտանգի իր վարկանիշը: Դրանք այն անձինք են, ովքեր զբաղվում են ուժի, իշխանության աճուրդով, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ “բրոկերությամբ”: Ժողովրդի աչքում այս կամ այն անհատին բարձրացնելը կամ վարկաբեկելը հիմնականում այդպիսի մարդկանց ձեռքում է: 

Այն մարդիկ, ովքեր կարդում են ԱՀԽ հրատարակած պարբերականները կամ տեղեկանում դրա կողմից վերահսկվող տեղեկատվական միջոցների առաջնային հաղորդումներին, հաստատապես տեղյակ են, թե որոնք են ԱՀԽ-ի առավել ընդունելի դիրքորոշումները: ԱՀԽ-ն եւ այդ կարգի այլ կազմակերպություններ, ըստ ամենայնի, առաջ են քաշում եւ պաշտպանում են հետեւյալ պետական-քաղաքական կեցվածքները. կնքել առավելագույն քանակությամբ դաշնագրեր, պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք կվարկաբեկեն ԱՄՆ-ի ինքնիշխանությունը, շարունակել ՄԱԿ-ի անընդհատ գովաբանությունը եւ խորացնել վստահությունը նրա նկատմամբ, աստիճանաբար ՄԱԿ-ի վերահսկողության ներքո տեղափոխել ԱՄՆ-ի զինված ուժերը, արդիականացնել ԱՄՆ-ի կողմից տրվող միջազգային օգնությունները եւ ծրագրել նորերը, ասպարեզից հեռացնել ու մեկուսացնել յուրաքանչյուր ազգային մտածելակերպով քաղաքական գործչի, որը հակված չէ սոցիալիզմի եւ “համաշխարհային նոր կարգեր” հասկացության ներքո համաշխարհային կառավարության կազմ մտնելու գաղափարին, հնազանդվել բնապահպանական ծայրահեղականությանը, մարդու իրավունքների առաջամարտիկներին ու բնակչության պլանավորման գործակալություններին, որոնց առաջ քաշած գաղափարները երբեք չեն բավարարվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերականգնել իր ազատությունն ու անկախությունը: 

Այս քաղաքական կուրսին հետեւող մարդիկ աներկբայորեն օժանդակում են Կարլ Մարքսի եւ ԱՀԽ հիմնադիրների հետապնդած նպատակների իրագործումը: Բայց ներկա քաղաքական դաշտի այն գործիչները, ովքեր ընդդիմանում են հիշյալ քաղաքական ուղեգծին, հիմնականում ինքնակոչ անձինք են, որոնց նպատակը միայն վերընտրվելն ու կարիերայում առաջխաղացումն է: Նրանք շատ էլ մտահոգված չեն Սահմանադրությունով կամ ժողովրդի ապագայով ու ընդհանրապես ազատությամբ:

ԱՄՆ-ն ԱՀԽ հիմնադրումից առաջ դիտարկվում էր որպես “բարի” երկիր: ԱՄՆ կողմից այլ երկրների ներքին գործերին միջամտելը նրան ոչինչ չտվեց, բացի իր հանդեպ աշխարհի օրեցօր աճող ատելությունը:

1919թ. սկզբնավորման օրից ԱՀԽ-ն աննկատելիորեն իրականացնում է ԱՄՆ վերափոխումը դեպի մի հսկայական գործիքի՝ դրա ինքնիշխանությունը ծառայեցնելով համաշխարհային կառավարության գաղափարի իրականացման օգտին: 

Փաստորեն, 2-րդ համաշխարհային պատերազմից սկսած ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրարշավներում ընդգրկված նախագահները, նրանց տեղակալներն ու աշխատակազմի մեծ մասը ԱՀԽ անդամներ են լինում: Դա վերաբերում է նաեւ 2000թ. նախագահական ընտրություններին: 

Ըստ էության, ԱՀԽ-ն ճիշտ կրկնօրինակն է 1900-ական թթ. սկզբներին ի հայտ եկած մարքսիստական գաղափարները քարոզող շարժումների, որոնք աշխարհի բարեփոխման լավագույն ծրագրային տարբերակ էին համարում մարքսիզմը: Նրանք նվազ քանակությամբ էին, սակայն շնորհիվ լավ ծրագրված խաբեության ու համակարգվածության, 1917թ. շատերին համոզեցին տապալել ցարական կարգերը Ռուսաստանում: Այդ ուժերը հեղափոխության ընթացքում սպանեցին ոչ միայն ցարին ու նրա ընտանիքը, այլ նաեւ միլիոնավոր անմեղ մարդկանց, որոնք իրենց հայացքներով հակադրվում էին մարքսիստական գաղափարախոսությանը: “Հեղափոխականները” առաջ քաշեցին աշխարհում մինչ այդ միայն լսված մի տնտեսական համակարգ՝ սոցիալիզմ, որն ի վերջո շռնդալից տապալվեց՝ թողնելով միլիոնավոր թշվառներ, տառապյալներ ու հուսահատներ, ովքեր դաստիարակվել էին հենց այդ համակարգի կողմից շահարկվող հավասարության ու արդարության սկզբունքներով: 

Այլ խոսքերով՝ մարքսիզմի առաջամարտիկները կարծեցյալ չարիքը փոխարինեցին իրենց սեփական չարիքով:

Գոյություն ունեն նաեւ այլ համանման կազմակերպություններ, որոնք նպատակաուղղված են “Համաշխարհային կառավարության” գաղափարի իրականացմանը: Դրանցից են “Եռակողմ հանձնաժողով” անվանյալ կազմակերպությունը, որը հիմնադրել են 1972թ. հուլիսի 23-ին Դեյվիդ Ռոքֆելլերը եւ “Բիլդերբերգներ” կազմակերպությունը (հիմնադրվել է Հոլանդիայի արքայազն Բերնհարդի կողմից 1954թ.): 

Այս հոդվածի նպատակն է ամերիկյան ժողովրդի առաջ մերկացնել ԱՀԽ գործունեությունը, որպեսզի հնարավոր լինի կանխել ԱՄՆ ինքնիշխանության կորուստը, ԱՄՆ հանրապետության, որի հիմնադիր հայրերը այնքան խնամքով ու խորությամբ են դրել դրա հիմքերը: 

“Լուսանցք” Թիվ 57,  9 -15 մայիսի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 58,  16 -22 մայիսի, 2008թ. 

Արտավազդ Ավագյան

ԱՄՆ, Բոքա Ռեյթըն (Ֆլորիդա), 2002թ.

Յո՞ երթաս, Հայաստա՛ն-1

April 18, 2008

Հունական ժողովրդական մի հին խոսք կա. ասում է. – Մինչեւ Բյուզանդիոնի խելոք գլուխները դեմոկրատիայի քողի տակ, սեփական շահերի համար առճակատ պայքարում էին պառակտելով հասարակությունը, քոչվոր մոնղոլը մտավ կայսրություն ու պաշարեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։ 

Արդյո՞ք այսօր թշնամի հարեւաններով շրջապատված, պատերազմի ու զինադադարի միջնամասում դեգերող նորամանուկ անկախ Հայաստանը չի կրկնում Բյուզանդիոնի օրինակը։ Յո՞ յերթաս Հայաստան։ Արդյո՞ք մենք այդպես էլ ի վիճակի չենք մեր իսկ պատմությունից դասեր քաղել։ Չէ՞ որ պատմության ընթացքում մեր պարտությունների ու Հայաստանի “շագրենու կաշվի” նման փոքրանալու բուն պատճառները եղել են ներքին երկպառակությունները։ 

Վերջին մի քանի ամիսներին, նախընտրական ու հետընտրական ՀՀ-ում տեղի ունեցածը թե՛ երկրում, թե՛ սփյուռքում ձեւավորել է ժողովրդի վտանգավոր երկփեղկվածություն, պառակտվածության եզրային երեւույթ։ Կործանարար արդյունքների չհասնելու համար անհրաժեշտ է բացատրել եւ խոսել ժողովրդի հետ բացեիբաց՝ իրերն իրենց անուններով կոչելով եւ այս ամենի պատճառ-հետեւանքները վերլուծելով ու բացահայտելով։ 

Եվ 1-ին հերթին, ըստ իս, անհրաժեշտ է պարզաբանել գունավոր կամ երգ ու պարի “հեղափոխությունների” իրական բնույթն ու նպատակները, ինչպես նաեւ ՀՀ ժողովրդի մի ստվար մասի ըմբոստության պատճառները։ 

Գունավոր հեղափոխություններ 

Արդյո՞ք Ուկրաինայում, Ղրղստանում, Վրաստանում տեղի ունեցած հեղափոխություններն իսկապես հեղափոխություններ էին։ Նույնիսկ դպրոցականին պետք է որ հայտնի լինի. հեղափոխություն նշանակում է՝ տնտեսական կացութաձեւի, սեփականության ձեւի եւ արտադրական հարաբերությունների փոփոխություն։ Վերոնշյալ երկրներում սեփականության ձեւի փոփոխությունն արդյո՞ք ժողովրդի կամ ժողովրդական որեւէ խավի նպատակակետն է եղել։ Ո՛չ։ Ակնհայտ ճշմատություն է, որ “գունավոր հեղափոխությունները” արեւմտյան ուժերի կողմից նախատեսված են միայն նախկին ԽՍՀՄ երկրների համար, որպեսզի իրենց համար ապահովեն տնտեսական նոր շուկաներ, գոտիներ եւ ուղիներ՝ կտրելով ՌԴ-ին իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում գտնվող կարեւորագույն տարածքներից։ Թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում “գունավոր հեղափոխության” արդյունքում՝ ակնհայտ է։ Ժողովրդավարության փոխարեն նրանք ստացան իշխանության լծակները տիրապետող մի խումբ մարդկանց փոխարինում մի ուրիշ խմբով եւ անգլո-ամերիկյան կողմնորոշում, որն ի վերջո բերելու է Վրաստանում ազգային խոշոր բուրժուազիայի չկայացմանն ու արեւմտյան բանկային կայսրությունների կողմից Վրաստանի ամենակարեւոր տնտեսական լծակների եւ ուղիների զավթում (միայն մեկ օրինակ. Բրիտանական ընկերության կողմից Վրաստանի ներքին երկաթուղու 100% -ով բաժնետոմսերին տիրանալը արդեն շատ խոսուն է)։

Ցավոք, այսօր ՀՀ-ում նույնիսկ գիտական աստիճան ունեցող քաղաքագետները չեն հասկանում, թե ի վերջո ի՞նչ են “արեւմուտք” եւ “արեւմտյան քաղաքական շահեր” հասկացությունները՝ խառնելով դրանք այս կամ այն երկրի շահերի հետ։ “Գլոբալիզացիա”, “Նոր ուխտ. համաշխարհային մեկ կառավարություն” վերնագրերով պրոցեսը սկսում է թեւակոխել կայացման հաջորդ փուլը։

“Արեւմուտքն” արդեն վաղուց դարձել է համաշխարհային բանկային կայսրությունների սեփականություն, որոնց շահերը պարտադիր չէ որ բխեն այս կամ այն երկրի շահերից։ Խմբավորումներ կազմած այս բանկիրները եւ նրանց կոսմոպոլիտ շահերը (Bilderberg Group, Round Table Group, Cecil Group եւ այլն) չունեն ո՛չ ազգային, ո՛չ պետական պատկանելություն։ Ինչպես ամերիկյան խոշորագույն պատմաբան, պրոֆեսոր Ք. Քուիգլին է ընդգծում “Ողբերգություն եւ հույս” գրքում (Carroll Quigley, “Tragedy And Hope”, 1966, NY, p. 326), փոքրաթիվ մարդկանց այս խմբերը ձգտում են “Իրենց ձեռքում ունենալ, ոչ ավել ոչ պակաս, քան համաշխարհային ֆինանսական վերահսկում եւ տիրապետում քաղաքական ու տնտեսական իշանությամբ՝ յուրաքանչյուր երկրում եւ ամբողջ աշխարհում որպես մեկ ամբողջություն”։

Ուկրաինայում, Ղրղստանում եւ, հատկապես, Վրաստանում տեղի ունեցած “գունավոր հեղափոխությունների” հոգեհայր Ջորջ Սորոսը անգլո-ամերիկյան հավաքական անունով բանկային խմբավորման ներկայացուցիչն է։ 

Առաջավոր մարդկությունը՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպական երկրների քաղաքական, հասարակական կառույցներում ընդգրկված մտավորականությունը, իրենց երկրների շահերից ելնելով պայքարում են այս ուժերի դեմ։ 

Մյուս կողմից, արդյո՞ք ռուսական կայսրության շահերը Հայաստանի նկատմամբ կրում են “անշահախնդիր” բնույթ։ Ո՛չ, իհարկե ո՛չ։ Սակայն ՀՀ “արեւմո՞ւտք, թե՞ արեւելք” կողմնորոշվելու աշխարհաքաղաքական խնդիրը կարելի է չէ՞ վերլուծել ու ի վերջո բացատրել ժողովրդին։

Այս ամենի հիմքում աշխարհի տնտեսաքաղաքական շահերն են։ 

Բրիտանական ընկերությունը 100%-ով գնելով Վրաստանի ներքին երկաթուղին, կատաղության մեջ է, որ ռուսները շտապեցին 20 տարվա վարձակալությամբ “վերցնել” հայկական երկաթուղին։ Թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի ներքին երկաթուղիներն այսօր վնասով աշխատող ու անեկամտաբեր են։ Սակայն մոտ ապագայի հեռանկարով պատկերը լրիվ այլ է։ Հիշեցնելով ընդգծեմ, որ 1-ին համաշխարհային պատերազմի իրական պատճառները՝ Բեռլին-Բաղդադ երկաթգծի պայմանագրից սկսեց, որ համարվում էր դարի մեծագույն շահութաբեր գործարքը (Բրիտանական կայսրությունը գերմանացիներին չթողեց դա անել)։ Մոտ ապագայի ռազմավարությամբ պայմանավորված, Սեւ ծովից մինչեւ Պարսից ծոց (Հնդկական օվկիանոս) “Եվրոպա-Ասիա” տրանսկոնտինենտալ առեւտրական ուղին խնդիրներ է ստեղծում “արեւմուտք-արեւելք” շահերի հակամարտության մեջ։ Եվ ՀՀ-ն, որպես միջանկյալ տարածք, կրկնակի կարեւորվում է այս տնտեսաքաղաքական բարդույթում։ Իսկ երբ սրան ավելանում են ՀՀ-ում իրանական նավթի վերամշակման գործարանի կառուցման, ինչպես նաեւ “ռուս-իրանական գազի” ապագա խոշոր ծրագրերը, որտեղ ՀՀ տարածքը ապահովում է “արեւմուտք-արեւելք” միջանցքային կապի հնարավորությունը, ապա պատկերը պարզ է դառնում։ 

Այսպես, եթե Հայաստանը Վրաստանի նման հայտնվի “անգլո-ամերիկամետ” ճամբարում, ապա ՀՀ քաղաքական ակցիաները արժեզրկվում են, որովհետեւ արեւմուտքի քաղաքական ճամբարում են արդեն գտնվում տարածաշրջանում թե՛ Վրաստանը, թե՛ Թուրքիան եւ, մասամբ, Ադրբեջանը։ ՀՀ-ն, անգլո-ամերիկյան կողմնորոշում որդեգրելով, Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամական “քիրվայությունը” ձեռք չի բերելու։ Ավելին, միանգամից ձեռք կբերի Ռուսաստանի Դաշնության թշնամությունը (“վրաց-ռուսական” հարաբերությունների տարբերակը մեր առջեւ է), եւ Իրանի նկատմամբ ամերիկյան թշնամական դիրքորոշմամբ՝ մեր արեւելյան հարեւանի բարեկամության կորուստը։ 

Փաստորեն, ՀՀ համար նման կողմնորոշում որդեգրելը հավասարազոր է ինքնասպանության։Մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության գավառային կալվածք դառնալը անհեռանկար անմտություն է։ Արցախի հիմնահարցը մեզ համար ո՛չ “արեւմուտքը” եւ ո՛չ էլ Ռուսաստանը չի լուծելու։

Գերտերություններին Արցախի առկախ վիճակը “ձեռք” է տալիս։ Ռուսաստանի համար Արցախի չլուծված խնդիրը իր հարավում գտնվող երկու երկրներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին իր ազդեցության տակ պահելու միջոց է, իսկ ԱՄՆ-ի կամ “արեւմտյան ուժերի” շահերը թույլ չեն տալիս ՀՀ համար ոտնահարել Թուրքիային ու Ադրբեջանին։ 

Եթե անգլո-ամերիկյան բանկիրները սատարում էին Լ. Տեր-Պետրոսյանին, որ ՀՀ-ում մի նոր “գունավոր հեղափոխություն” հաղթանակի, ապա չի բացառվում, որ Ռուսաստանն էլ էր սատարում ՀՀ 1-ին նախագահին, որ հեղափոխության ալիքն անպայման բարձրանա, բայց չհաղթի, որպեսզի արդյունքում ՀՀ-ն, խզելով կապերը “արեւմուտքի” հետ, առհավետ նետվի ՌԴ խեղդող գիրկը։

Աշխարհաքաղաքական շահերի հակամարտության այս բարդույթում “կոմպլեմենտար քաղաքականությունը”, որ վարում էր Ռ. Քոչարյանը, ՀՀ համար միակ, բայց չափազանց վտանգավոր տարբերակն է։ Փաստը՝ ՀՀ-ում նախընտրական եւ հետընտրական շրջաններն են, իրենց հետեւանքներով ու հնարավոր շարունակությամբ։ 

Աշխարհաքաղաքական շահերի հակամարտության այս բարդույթում գոյատեւելու եւ սեփական շահեր ունենալու միակ հնարավորությունը Հայաստանի (եւ Արցախի) եւ Սփյուռքի ժողովրդի անսասան միասնականությունն է, որ իր հետ հաշվի նստել է պարտադրում նույնիսկ ամենահզոր գերտերություններին՝ անկախ ՀՀ մեծ կամ փոքր պետություն լինելու հանգամանքից… 

Յո՞ յերթաս Հայաստան – 2 

Լեւոն Տեր-Պետրոսյան, կեղծ ընդդիմություն, հեղափոխություն 

Ժամանակին՝ 1988-1992թթ., “արեւմտյան ուժերը” սատարում էին “Ղարաբաղ” կոմիտեին, որովհետեւ նրանց նպատակը ԽՍՀՄ-ի փլուզումն էր։ Այսօր, “արեւմտյան ուժերը” հետապնդում են նոր նպատակներ։ Տերերի ծրագրերը միշտ են փոփոխվում՝ ըստ իրենց շահերի, սակայն նրանց գործակատարները միշտ են մնում գործակալի կարգավիճակում եւ պարտադրված են կատարել իրենց տերերի կամքը։ Ընդհանրապես, եսվրոպական բանկերում գործակալի ունեցած կապիտալի սառեցման հնարավորությունը եւ դրա վերահսկողությունը “դոսիեներով”, գործակալի համար բացառում է տերերի կամքը չկատարելու հնարավորությունը։ 

Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ինքն էր հանրահավաքներում արտահայտվում, 10 տարի ինքն իր սիրած գործն էր անում։ Եվ հանկարծ, 10 տարի լռելուց հետո, որոշեց “համաժողովրդական շարժում” եւ հեղափոխության բացահայտ փորձ անել՝ հարթակում տնկելով իրականացած “գունավոր հեղափոխության” սիմվոլները՝ Ուկրաինայի եւ Վրաստանի դրոշները։ Որեւէ տնտեսական-կառուցվածքային ծրագիր չունի, որեւէ քաղաքացիական իրավունքների, պետական կառավարման ձեւաչափերի փոփոխության տարբերակ չի առաջարկում։ Կադրերի հարցով. խոսում էր միայն իր տխրահռչակ “էշելոնի” վերադարձի ու Վանո Սիրադեղյանի մասին սաղմոսներ արտասանելով։ Արցախի հարցով. նորի՛ց իր հին կապիտուլիացիայի նկրտումներով տոգորված երգն էր երգում, որի համար լուսահոգի Վազգեն Սարգսյանը նրան պարտադրեց հրաժարական գրել։ Երբ երկիրը զինադադարի պայմաններում դեռեւս պատերազմական իրավիճակում է, այս նախկին նախագահը ժողովրդի մեջ շրջանառում է՝ “համաժողովրդական շարժում”, “հեղափոխություն”, “թշնամու հետ քիրվայություն”, “բանակը մինչեւ 10-15 հազարի կրճատել” կարգախոսները։ 

Ո՞վ է այս մարդը։ Բացեք որեւէ համապատասխան, նույնիսկ ուսումնական գիրք եւ համանման արարքներ կատարող անձի բնութագրման դիմաց միայն կկարդաք՝ “դավաճան”, “պրովոկատոր” բնորոշումները։ Հարց է առաջանում, ինչպե՞ս կարողացավ նման մեկը հրահրել ժողովրդի մի ստվար զանգվածի ըմբոստությունը։ 

Էվոլյուցիա՞, թե՞ ռեւոլյուցիա. հեղափոխություն հանուն ինչի՞ 

Նախկին ԽՍՀՄ-ից անջատված երկրներում, արեւմտյան հասարակական վերլուծումների գիտական կենտրոն-ինստիտուտների “գունավոր հեղափոխություններ” անելու դասագիրք-ձեռնարկը շատ պարզ եւ աշխատող համակարգ-բանաձեւ է։ Քանի որ նախկին ԽՍՀՄ-ից անջատված եւ նոր կացութաձեւ ձեւավորող երկրներում անցման շրջանին հատուկ ժողովրդական ընդվզումների պարարտ հող կա, ժողովրդական զանգվածների մեջ տարածում են անվստահություն եւ դժգոհություն՝ հեղինակազրկելով երկրում եղած բոլոր՝ հասարակական, հոգեւոր, պետական կառույցներին, արդյունքում ստեղծում են ժողովրդական ըմբոստության ալիք, որի հիմքի վրա երկրում իշխանության լծակներին են տիրանում արեւմտյան դրածոները։ Վրաստանի կամ Ուկրաինայի ժողովուրդն իր զգացական ընդվզման մեջ այդպես էլ չհասկացավ, որ վերջնական արդյունքում ոչ թե իր անորոշ ցանկությունները լուծում ստացան, այլ կատարվեց եւ իրականացավ միայն արեւմտյան ուժերի նպատակները։ Երկիրը աշխարհա-քաղաքական մի դաշտից անցավ մյուս դաշտ։ Իսկ կապիտալիզմին հատուկ սոցիալական կտրուկ շերտավորումներն ու անտոգոնիզմը, որ գրգռում ու ընդվզում է նախկին սովետական մարդուն, իր ամբողջ “համեմունքներով” հանդերձ մնաց նույնը։ Արդյո՞ք սա էր Վրաստանի ժողովրդի հեղափոխություն անելու նպատակը։ 

Հայաստանի թերթերում շատ են խոսվում մարդու իրավունքների, հանցագործ մենաշնորհային հովանավորչության, կաշառակերության ու նման բաների մասին։ Եվ զավեշտալին այն է, որ անգլո-ամերիկյան կամ եվրոպական միջնորդական խմբերն են այս մասին խոսում ու դատում, երբ ԱՄՆ-ում սահմանադրական խախտումով հանդերձ, երկրի դրամը արտադրում է մասնավոր ընկերություն Federal Reserv-ը, որը եւ է՛ երկրի իրական տերը: Երբ հովանավորչությունը, կաշաքն ու կոռուպցիան օրենքներով կարգավորված օրինական բնույթ են կրում, երբ ամբողջ լրատվությունն ու հեռուստատեսությունը պատկանում է մի քանի խոշորագույն ընկերությունների, որոնց տերերը վերնախավի խմբերում ընդգրկված մարդիկ են եւ այլն։ Աշխարհում մարդու իրավունքներ իրականացնող ԱՄՆ-ն Իրաքում իր 5 տարիների ներկայությամբ խլել է 650 հազար մարդու կյանք։ Եվ սա՝ ըստ իրենց պաշտոնական հաղորդագրության։ Իսկ FAX News-ի խոսնակներ Բ. Օ՛րեյլին, Շ. Համաթին ու սրանց նմանները, հեռուստաէկրանից բացեիբաց հայտարարում են, որ կարեւորը ԱՄՆ-ի ազգային շահերն են… Այն դեպքում, երբ իրաքյան պատերազմի համար վճարում է շարքային ամերիկացին, իսկ պատերազմով պայմանավորված պետական պատվերների շնորհիվ հարստանում են միայն մասնավոր ընկերությունների տերերը՝ մի փոքր խումբ մարդիկ։ Ինչպես “Բժիշկ Մահը” կինոնկարում ամերիկացի հանրահայտ փաստաբան Ջոֆրի Ֆայգրն է ասում, “Ազատությունը կամ իրավունքները ԱՄՆ-ում երբեւիցե հավասարաչափ բաշխված չեն եղել. միշտ էլ հարուստները կամ լավ դիրք ունեցողները օգտվում են ավելի մեծ իրավունքներից եւ ազատություններից։ Ավելին, ԱՄՆ-ում կա ե՛ւ ռասիզմ, ե՛ւ էթնիկ ու սոցիալական խտրականություն”։ 

ՀՀ-ում, “կապիտալիստական երկիր” ասելով, մարդն իր մտապատկերում պատկերացնում է ԱՄՆ-ն կամ որեւէ եվրոպական երկիր, բայց ոչ ասենք՝ Պակիստան։ Ակնհայտ ճշմարտություն է, որ որեւէ երկրում ժողովրդի ցանկություններն աճում են ոչ թե այդ երկրի հնարավորությունների համեմատ, այլ աշխարհի ամենաբարձր զարգացած էկոնոմիկա ունեցող երկրների կենսամակարդակի համեմատ։

Սակայն, մեքսիկական ու բրազիլական կինոներ նայելով, հայաստանցուն, ըստ իր տեսած կինոնկարների, թվում է, թե աղքատ ու անճարակ Մեքսիկայում բոլորն ապրում են շքեղության մեջ։ ԱՄՆ տուրիստ գալով, նրանք իհարկե չեն այցելում Լոս Անջելես քաղաքի South Central թաղամաս, եւ չգիտեն այստեղ ապրող բազմահազար ժողովրդի սոցիալական սարսափելի վիճակի մասին։ Չեն շփվում, չգիտեն ԱՄՆ-ում հանրային դպրոցների ուսումնական խայտառակ ծրագրերի, մասսայական անգրագիտության մասին, եւ չգիտեն, որ այդ ամենը ծրագրավորված է վերեւից։ 

Արդյո՞ք ՀՀ-ում մարտի դեպքերը սոված ժողովրդի հեղափոխության փորձ էր։ Ո՛չ։ Ոտքից գլուխ “Ադիդաս” կամ “Պումա” թանկանոց հանդերձանք ու բջջային հեռախոս ունեցող հեղափոխական երիտասարդները ավտոմեքենա ջարդելո՞վ պիտի լուծեին ժողովրդի սոցիալական խնդիրները, թե՞ նախկին հանցագործ, այսօրվա միլիոնատեր կիսագրագետ գեներալներն ու այլոք պիտի լուծեին քաղաքացիական իրավունքին առնչվող ժողովրդին հուզող հարցերը։ 

Մոռացե՛ք խորհրդային տարիներին հեղափոխության մասին դպրոցներում մեզ հրամցված պրոպագանդիստական կեղծ կարգախոսները։ Համաշխարհային պատմությունը բաց ափի նման ցուցում է՝ որեւէ երկրում, որեւէ ժամանակ, որեւէ հեղափոխություն չի լուծել այդ ժողովրդի տնտեսական, իրավական ու քաղաքացիական իրավունքի հարցերը, հակառակը՝ հեղափոխությունները միշտ վնասել են հասարակության առաջընթացները։ 

Հեղափոխություն նշանակում է՝ արյո՛ւն, հեղափոխություն նշանակում է՝ քաղաքացիական պատերա՛զմ։ Ես ցանկանում եմ հարց տալ Ազատության հրապարակում կանգնած իմ հայրենակիցներին. հեղափոխություն հանուն ինչի՞։ Որ արդյունքում՝ վերեւում գտնվող մի խումբ մարդկանց փոփոխություն լինի՝ մի քիչ վատ կամ մի քիչ “լավ” համանման մի ուրիշ խմբո՞վ։ Սխալմամբ “ընդիմություն” կոչված այս խումբն իր գործունեության ընթացքում, արդեն մի քանի տարի է բացի նախագահական աթոռը զավթելուց ուրիշ խնդրականով հանդես չի եկել ժողովրդի առջեւ։ Եվ այս անգամ էլի՛ նույնը. Լ. Տեր Պետրոսյանի գլխավորությամբ “ընդդիմությունը” այդպես էլ չուզեց կամ չկարողացավ ժողովրդի ցանկությունները ձեւակերպել հասարակական, քաղաքական պահանջների ձեւով։ Չէ՛, իրենց պետք է նախագահական աթոռը, որն ի դեպ ՀՀ 1-ին նախագահը ժամանակին ուներ եւ 6 տարվա ընթացքում կարողացավ ՀՀ-ն տնտեսապես քայքայելով լուծարել, սարքելով այն մի խումբ ապաշնորհ ու անբարոյական ապերոների ագարակ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ այս “ընդդիմության” կողմից չհնչեց արհմիություններ ստեղծելու իրավունքի, 12 ատենակալներով ազատ դատարանի ձեւավորման, նվազագույն աշխատավարձի չափի որոշման եւ այլ եւ այլ պահանջներ։

Ինչո՞ւ համանման պահանջներ չհնչեցին։ Դե որովհետեւ դա ընդդիմադիր դաշտում ամենօրյա, տեւական, անընդհատ, տարիների աշխատանք է պահանջում, իսկ սրանց դա պետք չէ. էշի պես աշխատել ո՞վ է սիրում որ, թեկուզ ժողովրդի համար։ Իսկ ՀՀ ժողովուրդը, հասարակությունը, իսկապես իրական ընդդիմության կարիքն ունի, որպեսզի ոչ թե ռեւոլուցիոն, այլ էվոլուցիոն ճանապարհով, քայլ առ քայլ լուծի իր քաղաքացիական իրավունքների խնդիրները։ Համաշխարհային փորձը վաղուց ձեւակերպել է՝ որեւէ պետության տնտեսական եւ հասարակական կառույցը նաեւ ուժեղ է այնքանով, որքանով ուժեղ ու կարող է տվյալ երկրի հասարակական ընդդիմությունը։

Ուրեմն… Յո՞ յերթաս Հայաստան։ 

Արթուր Արմին

Լոս Անջելես, ԱՄՆ 

“Լուսանցք” Թիվ 54,  18 – 24 ապրիլի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 55,  25 ապրիլի  – 10 մայիսի, 2008թ.

Հայաստանը եւ համաշխարհային կարգը – 1

April 11, 2008

Հրապարակախոսություն  

Նամակ խմբագրությանը 

Լուսանցք“-ի 2008թ. թիվ 13 համարում սկսվել էր իմ՝Դեպի նոր գոյություն, դեպի նոր պետականությունհոդված-էսսեի տպագրությունը: Առաջին հատվածի տպագրությունից հետո մի նոր հայացքով նայեցի այդ աշխատությանը եւ տեսա, որ հանրային առանձին երեւույթների եւ անձերի գնահատականները, ինչքան էլ դրանք ճիշտ լինեն, իրենց մեջ ունեն հանրությունը տարաբաժանելու ներուժ, ինչն այժմ կարող է վնասել երկրի ընթացքին: Այդ պատճառով խնդրում եմ ընդհատել տպագրությունը եւ հայցում եմ ընթերցողի ներողամտությունը: Ներկայացնում եմ մեկ այլ աշխատություն, որը միտված է ՀՀ մշակութային ներուժի եւ պետական-քաղաքական վերնախավի համագործակցությանը:

Լեւոն Դռնոյան   

Լուսանցք“-ի կողմիցՀարգելով հեղինակի խնդրանքը՝ դադարեցնում ենք վերոհիշյալ հոդվածաշարի հրապարակումը: Դրան կանդրադառնանք ըստ նպատակահարմարության…  

Հայաստանի 3-րդ հանրապետության պետական-քաղաքական կարգն իր սկիզբն առնում է Համազգային Շարժումից, այդ շրջանում նրա գաղափարաբանությանը հատուկ էին ազգային պետականության ստեղծման եւ ազգային մշակույթի զարգացման գերակայությունները, սակայն աստիճանաբար առավելություն ստացան միջազգային արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ազատ շուկա եւ դրանց հետ՝ զարգացման միջազգային եւ եվրոպական չափանիշները: Որեւէ նորանկախ երկրի համար սա կարող է ճիշտ ընտրություն լինել, եթե գործող համաշխարհային կարգը կրի մոլորակի հարաշարժ զարգացման, նյութական եւ ոգեկան սկիզբների ներդաշնակության, բոլոր ազգ-պետությունների հավասարաչափ առաջխաղացման հնարավորություններ: 

ՀՀ պետականությունն ընտրության մեջ ելնում էր այն կանխադրույթից, որ համաշխարհային կարգը եւ, մասնավորապես, դրա մի հատվածը՝ եվրոպական ընտանիքը, ազգ-պետությունների համագործակցության ու կազմակերպման առավել կայուն, ներդաշնակ ձեւն է, եւ Հայաստանը պետք է նպատակ դնի ինտեգրվել վերջինիս կառույցներին: Սակայն այս կանխադրույթի ճշմարտությունը լուրջ կասկածի է ենթարկվում մի քանի հայտնի հանգամանքների առկայության պատճառով. ինչու՞ համաշխարհային կարգը՝ միջազգային կառույցներով եւ հսկայական փորձառությամբ, չի ապահովում նոր անկախացած երկրի սահուն ու անցավ մուտքը իր կազմ, ինչու՞ “անցումային” կոչվող շրջանը պարտադրաբար ուղեկցվում է մշակութային, տնտեսական եւ սոցիալական փլուզումներով եւ արտագաղթով, ինչու՞ համաշխարհային կարգի տրամադրած 1 մլրդ-անոց վարկի 40-60%-ը խորհրդատվությունների վրա ծախսած ՀՀ-ն չի ստացել պետական շինարարության համար անհրաժեշտ գիտելիք եւ փորձառություն, ինչո՞ւ 17-ամյա անկախության շրջանից հետո երկրի ներքին սոցիալական ճգնաժամը, մշակութային, կրթական եւ էթիկական նահանջը շարունակվում են: Այս հարցադրումները կարող են ունենալ առնվազն մի քանի պատասխան: 

1. Համաշխարհային կարգը նպատակ չի դնում ապահովել նորանկախ երկրի լիարժեք զարգացումը՝ ելնելով առաջատար երկրների դիրքերի պահպանման եսակենտրոն շահերից եւ դրանցից երրորդական երկրների մշտական կախվածությունը ուժեղացնելու ձգտումից:

2. Համաշխարհային կարգը ի՛նքը էթիկապես հիվանդ է, չունի մոլորակային կյանքի ճիշտ կազմակերպման աշխարհահայացք եւ կազմակերպվածություն:

3. Ներկա միջազգային արժեքները եւ չափանիշները, որոնցով կառուցվում է մեր պետականությունը, նաեւ դրանց կիրառման ձեւերը, չեն համապատասխանում հայ ազգային հոգեկերտվածքին եւ թույլ չեն տալիս նրան ի հայտ բերելու իր իրական կերտողական ներուժը: 

Այսպիսի հարցադրումներ կարող է անել եւ պատասխաններ փնտրել արթուն, քաղաքակրթական ավանդույթներ, ինքնագիտակցության որոշակի մակարդակ ունեցող քաղաքական վերնախավը: Չենք պնդում, որ ՀՀ վերնախավը զուրկ է այս հատկանիշներից. ընդհակառակը, խնդիր պետք է դնել ինքնաճանաչման միջոցով տեսնել սեփական առողջության եւ ինքնագիտակցության տարրերը հազարամյակների հայ մշակույթում եւ կենսափորձում, դրանք նորովի համակարգել, ամբողջացնել ու գործի դնել եւ դուրս գալ զարգացման նոր ճանապարհ: Այդ նոր ճանապարհը չի հակադրվի համաշխարհային կարգին, այլ կունենա նաեւ դրա առողջացման հստակ հայեցակետ: 

Սակայն ՀՀ պետական-քաղաքական վերնախավը այսպիսի աշխարհաճանաչման եւ գիտակցության ընդլայնման մի փորձ հենց այնպես դժվար թե ձեռնարկի: Ցավոք, այդպիսի դանդաղումը կարող է ստեղծել պատմական հանգամանքների, իրավիճակի, շահերի բախման այնպիսի սուր կոլիզիա, որը հարցականի տակ կդնի երկրի անկախությունը կամ նույնիսկ գոյությունը, նաեւ վերնախավի կառավարչությունը, դիրքն ու սեփականությունը, ինչը կստիպի վերնախավին աճող քաոսում գտնել մի ամուր, սեփական հանգրվան, հայկական խարիսխ, որին կարող է կառանվել պետականության նավը: Դա հնարավոր է նաեւ, եթե ազգային զանգվածի եւ վերնախավի արթուն հատվածները վաղօրոք պատրաստած լինեն այդ խարիսխը՝ որպես գաղափարախոսություն, քաղաքականություն եւ գործելակերպ՝ ՀՀ-ին սպառնացող քաոսը դիմագրավելու համար: 

Ներկա համաշխարհային կարգը որեւէ նորանկախ երկրի, այս դեպքում՝ ՀՀ աչքին ներկայանում է որպես ինքնաբավ, արդար եւ արդարության ձգտող, կայացած, կայուն, վերահսկելի, կանխատեսելի համակարգ, որն իր կայացածությունը փաստում է կյանքի բոլոր ասպարեզները գնահատող “միջազգային չափանիշներով”, որոնց պետք է ձգտի եւ ենթարկվի իր կազմ մտնող որեւէ երկիր: ՀՀ-ն ընդունել է համաշխարհային կարգի պահանջները եւ ձգտում է իր ներքին ու արտաքին կյանքը ենթարկեցնել դրանք արտացոլող հիմնական արժեքներին՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն եւ ազատ շուկայական տնտեսություն: Այս 4 արժեքային համակարգերը աստիճանաբար ձեռք են բերում կրոնական դոգմային հատուկ ազդեցության եւ ինքնապահպանման ձեւեր, որոնք գրեթե բացառում են դրանց էության եւ գործառույթների նկատմամբ որեւէ կասկած, հակադրում կամ գործողություն: Այս “նոր հավատի” ֆենոմենն արտացոլվում է երկրների սահմանադրություններում, զարգացման հայեցակարգերում ու ծրագրերում: 

Չնայած կայացածության եւ կայունության արտաքին նշաններին, համաշխարհային կարգը եւ դրա վերազգային ատյանները վերջին երկու տասնամյակներում արձանագրում են սպառման ներկա տեմպերի, մոլորակային պաշարների հյուծման, վերահաս բնապահպանական աղետների վտանգավորությունը մոլորակի, նաեւ իր գոյության համար, ինչն իր արտացոլումը գտավ ՄԱԿ-ի 1992, 1997 եւ 2000թթ. վեհաժողովների ընդունած՝ Կայուն զարգացման հայեցակարգի փաստաթղթերում, ինչպես նաեւ այն փաստաթղթերում, որոնք արձանագրում են. հայեցակարգը չի գործում, եւ սահքը դեպի աղետ շարունակվում է: Մոլորակային կյանքի հավասարակշռության խախտումը հասել է ահռելի չափերի. զարգացած երկրների մեկ միլիարդ բնակչությունը (Հս. Ամերիկա, Արեւմտյան Եվրոպա, Ճապոնիա) ծախսում է մոլորակի պաշարների 70%-ը եւ տալիս է մոլորակային աղբի 70%-ը: Խզումը հարուստ ու աղքատ ազգերի միջեւ աճում է, տարեցտարի ավելանում է աղքատ եւ ճգնաժամում գտնվող ազգ-պետությունների քանակը: 

Հայաստանը եւ համաշխարհային կարգը – 2 

Արեւմտյան քաղաքակրթությունն ուսումնասիրող հետազոտողները եւ ապագայագիտական կենտրոնները (Օ. Շպենգլեր, Վ. Շուբարտ, Է. Ֆրոմ, Մ. Բուբեր, Օշո, Կ. Սվասյան, Հռոմեական Ակումբ) արձանագրվում են այդ քաղաքակրթության ճգնաժամը եւ մոտակա մայրամուտը, ինչն արտահայտվում է ազգային-համայնական համակարգերի քայքայումով, Մարդ-Բնություն օրգանական կապերի խզումով, անհատի ինքնօտարացումով եւ դեստրուկցիայով, էթիկական, մշակութային, կրթական, առողջապահական, ապրելակերպի համակարգերի դեգրադացիայով, կեղծ մշակույթի աննախադեպ աճով եւ դրա կողմից հանրային կյանքի բոլոր ասպարեզների եւ զանգվածների գիտակցության գրավումով: Քաղաքակրթության հարուստ ու խնամված ճակատը, զարգացած քաղաքական ու սոցիալական համակարգերը միայն ծածկում են ընդհանուր ետընթացի պատկերը, առաջատար երկրների կառավարությունները չեն ցուցաբերում քաղաքական կամք եւ չեն ձգտում գիտակցության ընդլայնման՝ դեգրադացիոն գործընթացները կանխելու համար: Թվում է, թե ՀՀ պետականությունը, նրա պետական-քաղաքական վերնախավը անտեղյակ են այդ գործընթացներին:

Աշխարհակարգի գլոբալացման եւ նրա արժեքներին ՀՀ ինտեգրման էթիկական, մշակութային եւ մնացած հետեւանքները ՀՀ պետականության եւ մտավորականության կողմից չեն ուսումնասիրվել, համալիր գնահատական չեն ստացել եւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա չեն ազդել ու չեն ազդում: 

ՀՀ կողմից ներկա քաղաքակրթության արժեքների անվերապահ ընդունման եւ դրանք ներկայացնող համաշխարհային կառույցներին ինտեգրման ուղեգիծը՝ դրանից բխող ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, ծնել են խոր ճգնաժամեր եւ արդեն իսկ դարձել են զարգացման արգելակող գործոններ մի շարք ասպարեզներում: Ստորեւ բերում ենք այն դիտարկումները, որոնք բխում են հեղինակային խմբի հետազոտություններից: 

Կրթություն. – Կրթական համակարգը առանց վերապահումների ընդունել է կրթության մեջ “միջազգային չափանիշներին” հետեւելու պահանջը: Կրթականի գլխավոր որակային հատկանիշը դառնում է գիտելիքների ստուգման թեսթային համակարգը, որը մասնատում եւ ալգորիթմացնում է կրթության օբյեկտը՝ Բնությունը, երեխան իր մեջ այլեւս չի կրում որեւէ Առարկայի ամբողջությունը, այլ միայն հիշողություն նրա հարյուրավոր տարանջատ մասերի մասին: Սա մասնատում եւ հյուծում է երեխայի անձը, խեղում նրա զգացմունքը, երեւակայությունը, գիտակցությունը: Թեսթային համակարգը ապամշակութացվող եւ դեգրադացվող քաղաքակրթության ծնունդն է: Այն աստիճանաբար տարածվում է գեղարվեստի ու գրականության ուսուցման վրա, ինչը խեղում է երեխայի Գեղեցկության զգացումը, հաշմում նրա կենսաէներգետիկ համակարգը: Կրթական բարեփոխումների նոր փուլը ենթադրում է թեսթային համակարգի աստիճանական ներդնում նաեւ հիմնական դպրոցում (5-9 դաս.), ինչը կբերի ճգնաժամի խորացման: Ազգային բնիկ (տոհմիկ) մշակույթն է երեխայի կենսաէներգետիկական համակարգի, մարմնական եւ հոգեկան առողջության խնամքի հիմնական միջոցը, մինչդեռ այն գրեթե վտարված է կրթությունից. երգն ու պարը երեխան անցնում է միայն տարրական դպրոցում, մնացյալ տարիներին նա հանձնված է կյանքի դպրոցի ապամշակութային ազդեցությանը: Հիմնական եւ միջնակարգ դպրոցներ ավարտած պատանին ու աղջիկը Մայր Մշակույթի կրողները չեն: Կրթական համակարգը չի կատարում Կրթության օրենքի առանցքային` ազգային դպրոց ստեղծելու պահանջը: 

Կրթական համակարգում իրականացվող քաղաքականությունը այլեւս դուրս է եկել ՀՀ կառավարության ազդեցության տիրույթից, այն որոշվում է միջազգային պարտավորություններով, վարկային ծրագրերով, եւ միայն ՀՀ պետականության արտահայտված քաղաքական կամքը կարող է կանգնեցնել դեգրադացիոն գործընթացները: 

Առողջապահություն. – Ժամանակակից համաշխարհային պաշտոնական բժշկության հիմնական սկզբունքներն են՝ պայքարել հիվանդությունների ծնած հետեւանքների-ախտանիշների դեմ՝ օգտագործելով քիմիական դեղորայքի եւ վիրահատության եղանակները եւ գործնականում ոչինչ չանել պատճառների վերացման ասպարեզում: 

Ներկա բժշկությունը մարդուն դիտարկում է միայն որպես ֆիզիկական մարմին, չի ընդունում կենսաէներգետիկ համակարգի ինքնուրույն գոյությունը եւ պատճառական դերը հիվանդությունների ծագման մեջ, ալգորիթմացնում է մարդու ֆիզիկական մարմնի մասին գիտելիքը եւ բժշկական օգնությունը՝ ախտանիշ-դեղորայքային եւ/կամ վիրահատական միջամտություն սկզբունքով: Ախտորոշումը եւ միջամտությունը հիմնականում վստահվում են հետազոտության եղանակներին եւ բուժման ալգորիթմին, բայց ոչ բժշկին, նրա կլինիկական մտածողությանը եւ կարեկցանքին, հիվանդի ապրելակերպի առողջացմանը եւ ապաքինման ձգտմանը, ինչը դեգրադացնում է բժշկի անձը եւ հիվանդի անձը, խզում նրանց միջեւ առաջացող ապաքինող կապը, բացառում իրական կանխարգելման եւ առողջության վերականգման հնարավորությունը: Սա դեգրադացվող քաղաքակրթության բժշկությունն է, ՀՀ-ն այսօր պատճենահանում է այդ բժշկությունը: Այս իրավիճակը բացառում է ՀՀ առողջապահության մեջ նոր որակի ստեղծումը, բժշկության եւ բժշկական կրթության մեջ առողջ ապրելակերպի կանխարգելիչ համակարգի ներդնումը: 

Մշակույթ. – ՀՀ պետական-քաղաքական կարգը չունի այն գիտակցությունը, որ ազգային-մշակութային առողջ համակարգն է ազգ-պետականության անվտանգության առաջին գործոնը եւ իր նշանակությամբ գերազանցում է նույնիսկ տնտեսական, ռազմական կամ դիվանագիտական գործոններին: Ահա թե ինչու խոսքի ազատություն քաղաքակրթական արժեքը հանգեցրել է իր էությանը հակառակ երեւույթի. ՀՀ-ում ազատ շրջանառվում է ներկա հակամշակույթը՝ մարդատյացության, ատելության եւ բռնության դրսեւորումներով, խեղված լեզուն, եղծ երգն ու պարը, գռեհիկ հումորը: Մանուկ սերնդի դաստիարակության մշակութային միջավայրը խեղված է եւ հերոսազրկված, էպիկական հերոսներին փոխարինել են ներմուծված եւ տեղական ծագման “աստղերը” եւ հակահերոսները: 

Հայաստանի կյանքի տարբեր ասպարեզների վերլուծությունը կարելի է շարունակել, սակայն եզրակացությունը արդեն ակնհայտ է. երկրի պետական-քաղաքական կարգը բռնել է հիվանդ քաղաքակրթության համակարգերի պատճենահանման ուղին, ՀՀ-ն դառնում է կախյալ, աշխարհակարգի վերջին շարքերում ընթացող երկիր: 

ՀՀ պետական-քաղաքական վերնախավը իր երկու թեւերի՝ իշխանության եւ ընդդիմության պայքարի միջոցով չի կարող գտնել վերը բերված մարտահրավերների պատասխանը, քանի որ այդ երկու թեւերի վեճը զուրկ է գիտական, աշխարհահայացքային եւ էթիկական բաղադրիչներից, ըստ այդմ՝ անպտուղ է. – ընդդիմությունը եւ իշխանությունը գործում են նույն քաղաքակրթական արժեքների տարածքում:

Իրավիճակից միակ ելքը պետական-քաղաքական վերնախավի գիտակցության ընդլայնումն է՝ նրա կրթության, աշխարհայացքի փոփոխման եւ ճանաչողության նոր բանալիների ձեռքբերման միջոցով: ՀՀ մշակութային ներուժի ու վերնախավի հնարավորությունների համատեղումով եւ ռազմավարական դաշինքով, գիտակցության համատեղ ընդլայնումով հնարավոր է ՀՀ-ն կողմնորոշել դեպի նոր, առողջ քաղաքակրթություն եւ նոր արժեքներ, ինչով ՀՀ-ն կարող է համաշխարհային կարգի առողջացման կենտրոնի դեր ստանձնել եւ առաջնայնություն նվաճել արդի աշխարհում:

 Լեւոն Դռնոյան

Արուսյակ Նալյան 

“Լուսանցք” Թիվ 53,  11 – 17 ապրիլի, 2008թ.

 “Լուսանցք” Թիվ 54,  18 – 24 ապրիլի, 2008թ.

Օրենքը

February 29, 2008

Կյանքն Աստծո պարգեւն է  

Մենք Աստծուց ստացել ենք պարգեւ, որը պարունակում է մնացած ամեն ինչ: Այդ պարգեւը կյանքն է՝ ֆիզիկական, գիտակցական եւ բարոյական: Սակայն կյանքը չի կարող շարունակվել միայն ինքն իրենով: Այդ պատճառով Արարիչը մեզ է վստահել նաեւ իր տված պարգեւը պահպանելու, կատարելագործելու ու զարգացնելու հնարավորությունը: Այդ պայմանները իրագործելու համար մարդն օժտվել է սքանչելի ձիրքերով: Արարիչը հոգացել է նաեւ այն մասին, որ մարդը շրջապատված լինի բնական հարստությունների ահռելի պաշարներով: Այդ բնական պաշարների օգտագործումը կազմակերպելու նպատակով մենք դրանք փոխակերպում ենք զանազան մթերքների: Այս գործընթացը անհրաժեշտ է, որպեսզի մարդկային կյանքն ընթանա հաստատուն հունով: 

Կյանք, ձիրքեր, արտադրողականություն, այլ խոսքով՝ անհատականություն, ազատություն, սեփականություն. այս համատեքստում է ամբողջական մարդ արարածը: Եվ չնայած քաղաքական առաջնորդների նրբամիտ ու ճարտար հնարքներին, այս երեք աստվածատուր պարգեւներն են, որ պետք է վեր դասվեն մարդկային յուրաքանչյուր օրենսդրություններից: Կյանքը, ազատությունն ու սեփականությունը գոյություն չունեն, քանի որ մարդը ստեղծել է օրենքներ: Իրականությունն այն է, որ կյանքը, ազատությունն ու սեփականությունը գոյություն են ունեցել վաղօրոք, եւ հենց դա է մարդուն ստիպել ստեղծել օրենքներ: 

Իսկ ի՞նչ է օրենքը: Դա անհատական իրավունքի պաշտպանությանն ուղղված համընդհանուր կազմակերպություն է: 

Մեզանից յուրաքանչյուրը Աստվածատուր իրավունք ունի պաշտպանել իր անձը, ազատությունը եւ սեփականությունը: Սրանք երեք հիմնական կենսական անհրաժեշտություններն են, որոնցից յուրաքանչյուրի պաշտպանությունը ամբողջովին կախված է մյուս երկուսի պաշտպանությունից: Ինչի՞ համար են մեր ընդունակությունները, եթե ոչ մեր անհատականության կատարելագործման: Եվ ինչի՞ համար են մեր սեփականությունները, եթե ոչ մեր ընդունակությունները կատարելագործելու: Եթե ամեն մի անհատ իրավունք ունի պաշտպանել իր անձը, իր ազատությունն ու սեփականությունը՝ նաեւ ուժի միջոցով, ապա սրանից հետեւում է, որ մարդկանց խումբը իրավունք ունի իր համար կազմակերպել համընդհանուր ուժ՝ իր վերը նշված իրավունքները մշտապես պաշտպանելու համար: Հետեւաբար, հավաքական իրավունքի սկզբունքները, գոյության պատճառներն ու օրինականությունը հիմնված են անհատական իրավունքի վրա: Եվ համընդհանուր ուժը չի կարող տրամաբանորեն ունենալ այլ նպատակ կամ առաքելություն, քան հենց այդ իրավունքների պաշտպանությունը: 

Այսպիսով, քանի որ անհատը չի կարող օրինական ուժ գործադրել այլ անհատի անձի, ազատության կամ սեփականության դեմ, հենց նույն պատճառով էլ ընդհանուր ուժը չի կարող օրինականորեն գործի դրվել ոչնչացնելու մարդկանց խմբի ազատությունը, անձանց կամ սեփականությունը: 

Օրենքի պատշաճ դերը 

Օրենքի համար չկա առավել մեծ պահանջ, քան հանցագործության բացակայությունը:

Այն անպայմանորեն կարիք ունի որոշակի ուժի գործադրման, սակայն արդյոք կարելի՞ է օրենքը խելամտորեն կիրառել այլ նպատակների համար, բացի մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Ես մերժում եմ նրանց, ովքեր այդ նպատակներից այն կողմ են պարզում օրենքի ձեռքը եւ այն կիրառում են ընդդեմ մարդկանց իրավունքների: 

Սա ամենաճակատագրական ու ամենաանտրամաբանական հասարակական այլասերումն է, որ կարելի է պատկերացնել: Եվ հասարակական հարաբերությունների այս ոլորտում առկա հիմնախնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ընդունել այն ճշմարտությունը, որ օրենքը պետք է լինի համակարգված արդարություն: 

Արդարացի եւ հանդուրժողական կառավարություն 

Եթե ազգն իր ինքնակառավարման հիմքերում դրել է այս սկզբունքները, ապա կարծում եմ, որ այդ դրույթները կամրագրվեն ոչ միայն մարդկանց մտքերում, այլ նաեւ գործողություններում: Կարծում եմ նաեւ, որ այդպիսի ազգը կունենա առավելագույնս ընդունելի, պարզ, ձեռնտու, արդարացի ու հանդուրժողական կառավարման համակարգ՝ անկախ դրա քաղաքական ձեւից: Այդպիսի կառավարման համակարգի ներքո յուրաքանչյուր անհատ լիովին կգիտակցի իր ունեցած արտոնությունները, ինչպես նաեւ՝ իր գոյության ամբողջ պատասխանատվությունը: Այդ պարագայում բնակչությանն այլեւս հարկ չի լինի դիմելու կառավարությանը, որպեսզի վերջինս պաշտպանի յուրաքանչյուր անձի նկատմամբ հրահանգը, աշխատելու ազատությունը եւ այդ աշխատանքի պտուղները քաղելու իրավունքը: 

Նման պարագայում մարդիկ, հասնելով հաջողությունների, չեն մտածի դրա համար շնորհակալություն հայտնել պետությանը, եւ հակառակը՝ հանդիպելով անհաջողության, չեն մեղադրի դրանում պետությանը (դա նույնը կլիներ, եթե հողագործը մեղադրեր պետությանը կարկտի կամ ցրտահարության համար): Պետությունը լցված կլիներ միայն արդար կարգերի գովաբանություններով:

Կարելի է ասել, որ իրերի այդպիսի զարգացման դեպքում բնակչության պահանջներն ու պետության բավարարվածությունը կլինեն տրամաբանական փոխհարաբերության մեջ: Այդ դեպքում մենք չենք տեսնի աղքատ ընտանիքներ, որոնք չունենալով հաց, պահանջում են գրագիտություն ու կրթություն: Չեն լինի նաեւ մայրաքաղաքների, աշխատուժի ու բնակչության զանգվածային տեղափոխություններ՝ սկզբնավորված օրենսդրական որոշումներից: 

Կառավարության կողմից իրականացվող այդպիսի տեղափոխությունների հետեւանքով անորոշ ու անհուսալի են դառնում բնակչության գոյության հիմնադրույթները: Բացի այդ, այդպիսի քայլերը պետությանը ծանրաբեռնում են հավելյալ պարտականություններով:

Օրենքի ամբողջական այլասերումը 

Ցավոք, եթե օրենքում հստակորեն չեն սահմանվում դրա պատշաճ գործառույթները, ապա դրա հետեւանքով հաճախ տեղի են ունենում անհետեւողական ու վիճարկելի քայլեր: Սակայն դա ամբողջը չէ. օրենքը հաճախ գործում է իր առաքելությանը հակառակ՝ արդարությունը պահպանելու փոխարեն այն ոտնահարելով, իրավունքները պաշտպանելու փոխարեն սահմանափակելով ու ոչնչացնելով դրանք: Նույն այդ օրենքը անազնիվ անձանց տնօրինությանն է հանձնում հավաքական ուժը, որոնք այն օգտագործում են անվտանգ կերպով մարդկանց շահագործելու, նրանց ազատությունը եւ սեփականությունը հափշտակելու համար: Օրենքը կողոպուտը փոխակերպել է իրավունքի, որպեսզի անարգել թույլատրի այն: Եվ, վերջապես, օրենքը օրինական ինքնապաշտպանությունը փոխակերպել է հանցագործության՝ նպատակ ունենալով պատժել մարդկանց ու ժողովուրդների օրինական ինքնապաշտպանության փորձերը: 

Սեփականություն եւ կողոպուտ 

Մարդը կարող է ապրել ու բավարարել իր պետքերը միայն անդադար աշխատանքով՝ իր ձիրքերը անընդհատ փոխակերպելով բնական ռեսուրսների: 

Սա է սեփականության հիմքը: Սակայն մյուս կողմից մարդ կարող է գոյատեւել եւ իր կարիքները բավարարել նաեւ այլոց աշխատանքի արդյունքը զավթելով ու սպառելով: Հենց այս գործընթացն էլ կարելի է համարել կողոպուտի հիմքը: 

Սակայն, քանի որ մարդն ի բնե հակված է խուսափել տառապանքից, իսկ աշխատանքն ինքնին տառապանք է, ապա մարդը կարող է դիմել կողոպուտի, քանի որ այն կենսական միջոցներ հայթայթելու ավելի հեշտ ձեւ է: Դա հենց պատմությունն է ապացուցել: Եվ ահա այսպիսի նախադրյալների առաջ հաճախ անզոր է թե կրոնը, թե բարոյականությունը: Այդ հանգամանքում կողոպուտը կարելի է վերացնել միայն այն դեպքում, երբ կողոպուտը կդառնա ավելի տառապալից ու վտանգավոր, քան աշխատանքը: 

Այժմ արդեն ակնհայտ է դառնում, որ օրենքի բուն նպատակն է հավաքական ուժի ճնշմամբ արգելակել աշխատելու փոխարեն կողոպուտ կատարելու օրեցօր ահագնացող միտումը: Օրենքի բոլոր միջոցառումներն ու գործողությունները պետք է ուղղված լինեն պաշտպանելու սեփականությունը եւ պատժելու կողոպուտը: 

Սակայն, մեծամասամբ, օրենքը ստեղծում է մեկ մարդ կամ մարդկանց մի խավ: Եվ քանի որ օրենքը չի կարող գործել առանց տիրապետող ուժի համաձայնության ու օժանդակության, այդ ուժն էլ պետք է շահագրգռված լինի օրենքը ստեղծող մարդկանց շահերի պաշտպանությամբ: 

Ահա այս փաստերը, ավելացրած նաեւ մարդու մեջ առկա այն հատկանիշը, որով մարդը ձգտում է նվազագույն ջանքերի գնով ապահովել իր կենսական պահանջների բավարարումը, թույլ են տալիս որոշակիորեն բացատրել օրենքի՝ համընդհանուր այլասերման փաստը եւ այդ երեւույթի զարգացման միտումները: Այսպիսով հասկանալի է դառնում նաեւ այն երկակիությունը, որ օրենքն անարդարության դեմ պայքարելու փոխարեն անպարտելի զենք է դառնում նույն այդ անարդարության համար: Հասկանալի է դառնում նաեւ այն հանգամանքը, թե ինչու են հիշյալ օրենսդիրները ձգտում մնացած մարդկության անհատական անկախությունը վերափոխել ստրկության, ազատությունը՝ ընկճվածության, նրանց աշխատանքը՝ կողոպուտի: Դա կատարվում է օրենսդիր կողմի ուժին ու հնարավորություններին համապատասխան եւ ի շահ հենց նույն ուժի: 

Օրինականացված կողոպուտի զոհերը 

Մարդիկ սովորաբար ըմբոստանում են այն անարդարության դեմ, որի զոհերն են: Այդ պատճառով, երբ կողոպուտը կատարվում է այն մարդկանց օգտին, ովքեր ստեղծում են օրենքները, ապա շահագործվող (կողոպտվող) խավերը աշխատում են մուտք գործել օրենսդիր ոլորտ խաղաղ կամ հեղափոխական ճանապարհներով: Կախված շահագործվող խավի կրթվածության մակարդակից, իշխանության հասնելու նրանց ձգտումը հետապնդում է երկու միանգամայն տարբեր նպատակներ.

ա. հասնելով իշխանության՝ վերացնել օրինականացված կողոպուտը,

բ. ձեռք բերելով իշխանություն՝ մասնակցություն ունենալ այդ կողոպուտին:

Ժողովրդի համար իսկական դժբախտություն է, երբ կողոպուտի զոհ դարձած ժողովրդական զանգվածների մեջ գերակշռում է իշխանության հասնելու նպատակներից վերջինը. երբ իշխանությունը զավթվում է, եւ նոր մարդիկ սկսում են մասնակցություն ունենալ օրենքի ստեղծմանը (կողոպտելու ակնկալիքով): Այդ պարագայում մարդիկ փորձում են հավասարակշռել իրենց հակոտնյա շահերը՝ որպես լուծում գտնելով համընդհանուր կողոպուտը: Արդյունքում ստացվում է, որ հասարակությունում տեղ գտած անարդարությունները արմատախիլ անելու փոխարեն, պատասխանատուները դրան տալիս են համընդհանուր բնույթ: 

Հենց որ կողոպտվող խավերը ձեռք են բերում քաղաքական իշխանություն, նրանք ստեղծում են ճնշամիջոցների մեխանիզմներ՝ ուղղված այլ խավերի դեմ: Նրանք չեն փորձում վերացնել օրինականացված կողոպուտը (դա ավելի մեծ կարողություններ կպահանջեր, քան նրանց լուսավորվածության աստիճանն է ներում): Ընդհակառակը, նրանք շարունակում են իրենց խարդախ նախորդների վարած օրինականացված կողոպուտի քաղաքականությունը՝ չնայած որ վերջին հաշվով դա հակառակ է իրենց շահերին: Կարծես թե անհրաժեշտ է, որ նախքան արդարության թագավորության գալուստը ամեն ոք տառապի իրեն արժանի հատուցմամբ, ոմանք իրենց չարության, ուրիշներն էլ իրենց անհասկացողության պատճառով: 

Օրինականացված կողոպուտի արդյունքները 

Հասարակության համար անհնար է պատկերացնել ավելի մեծ այլասերություն ու չարիք, քան օրենքի վերածումը կողոպուտի գործիքի: 

Որո՞նք են հասարակության այդ չարիքի պատճառած հետեւանքները: Դրանք բոլորը ներկայացնելու համար հատորներ անհրաժեշտ կլինեին, ուստի մենք կներկայացնենք դրանցից առավել ակնառուներն ու աղետալիները: 

Առաջին հերթին դա վերացնում է արդարության ու անարդարության միջեւ եղած տարբերությունները:

Ամեն մի հասարակություն կարող է գոյատեւել միայն օրնքների նկատմամբ հարգանքի որոշակի աստիճանի առկայության դեպքում: Որպեսզի օրենքները հարգեն, անհրաժեշտ է դրանք հարգելի դարձնել: 

Եթե օրենքները հակասում են բարոյականությանը, ապա քաղաքացին կանգնում է դաժան այլընտրանքի առջեւ. կամ զրկվել բարոյական սկզբունքներից, կամ կորցնել հարգանքը օրենքների նկատմամբ: Նշված երկու պարագաներն էլ համազոր չարիքներ են եւ մարդու համար դժվար կլինի ընտրություն կատարել դրանց միջեւ: 

Փաստորեն, մարդկանց մտածողության մեջ օրենքը եւ արդարացիությունը ընկալվում են որպես միեւնույն հասկացություններ: Մեր մեջ կա մի համոզմունք, որով ամեն մի օրինական երեւույթ ընկալում ենք որպես ճշմարտացի: Այս համոզմունքը այնքան խոր արմատներ է ձգել հասարակության մեջ, որ շատերը թյուրըմբռնմամբ “արդարացի” են համարում այն ամենը, ինչը որ օրենքն է այդպես սահմանել: Այդպիսով որպեսզի կողոպուտին տրվի արդարացի ու մարդկանց խղճի համար ընդունելի բնույթ, հարկավոր է միայն օրենքով այդպես սահմանել: 

Օրենքը 

Ինչպես ճանաչել օրինականացված կողոպուտը 

Իսկ ինչպե՞ս է հնարավոր ճանաչել այդ օրինականացված կողոպուտը: Բավական հեշտությամբ: Եթե օրենքը վերցնում է որեւէ մեկին պատկանող ինչ-որ բան եւ տալիս է նրան, ում դա չի պատկանում, ապա դա հենց մեր մատնանշած երեւույթն է: Նաեւ եթե օրենքը ի վնաս մեկ ուրիշի օգուտ է տալիս որեւէ քաղաքացու՝ անելով այն, ինչը անհնար է, որ տվյալ քաղաքացին կարողանար առանց հանցանք կատարելու իրագործել: 

Այս օրենքը ոչ միայն ինքնին չարիք է, այլ նաեւ արգավանդ հող է այլ չարիքների բարգավաճման համար, որովհետեւ այն անպայման պատճառ է դառնում պատասխան գործողությունների: Եթե այսպիսի օրենքը անմիջապես չեղյալ չհայտարարվի, ապա դա անպայմանորեն կթափանցի ամբողջ համակարգով մեկ, կբազմանա եւ կզարգանա, այդ դեպքում շատ ավելի դժվար կլինի դրա դեմն առնելը: Այն անձնավորությունը, որը շահում է այդպիսի օրենքից, անպայման կբողոքի ու կըմբոստանա իր ձեռք բերած “իրավունքների” կորստյան դեմ: Նա կպնդի, թե պետությունը պարտավոր է օժանդակել ու պաշտպանել իր մասնավոր ձեռնարկատիրությունը, թե այդ օրենքի տված հնարավորությունները իրեն թույլ են տալիս ավելի մեծ գումարներ ծախսել եւ հետեւաբար բարձրացնել իր աղքատ բանվորների աշխատավարձը: 

Պետք չէ խաբնվել անձնական շահերից բխող այսպիսի սոփեստություններից: Այդ փաստարկների ընդունումը կարող է հանգեցնել օրինականացված կողոպուտի արմատավորմանը ամբողջ պետական համակարգում: Փաստացի դա արդեն տեղի է ունեցել: Այսօրվա մոլորությունն այն է, որ փորձ է արվում հարստացնել բոլորին՝ ի վնաս մնացած բոլորի, կողոպուտը դարձնել համընդհանուր՝ այն կարգավորելու պատրվակով: 

Սոցիալիզմը՝ օրինականացված կողոպուտ  

Պարոն Դը Մոնտալենբերտը մեղադրվում էր այն բանում, որ ձգտում էր սոցիալիզմի դեմ պայքարել բիրտ ուժի միջոցով: Սակայն դատելով իր մտքից, կարծում ենք, որ նա պետք է զերծ մնա այդպիսի մեղադրանքներից. “Սոցիալիզմի դեմ մեր մղելիք պատերազմը պետք է ներդաշնակության մեջ լինի օրենքի, ազնվության ու արդարության հետ”: Սակայն Դը Մոնտալենբերտը սխալ է արտահայտվել, քանի որ սոցիալիզմի դավանած սկզբունքները գտնվում են բացառապես օրենքի շրջանակներում:

Սոցիալիստները ձգտում են իրագործել օրինականացված եւ ոչ թե անօրինական կողոպուտ: Նրանք ձգտում են այլ մոնոպոլիստների նման օրենքը դարձնել իրենց սեփական զենքը: Եվ եթե օրենքը սոցիալիզմի պաշտպանն է, ինչպե՞ս կարող է այն գործածվել սոցիալիզմի դեմ: Քանի որ կողոպուտը հովանավորվում է օրենքի կողմից, բնականաբար այն չի վախենում դատարաններից, ոստիկաններից ու բանտերից: Ընդհակառակը՝ վերջիններս կարող են նույնիսկ օժանդակել կողոպուտին: 

Այսպիսի իրավիճակը կանխելու համար առաջին հերթին պետք է օրենսդրական լծակներում բացառել սոցիալիզմի առկայությունը, չթույլատրել սոցիալիստների մուտքը օրենսդրական պալատ. սակայն դա չի հաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ օրինականացված կողոպուտը շարունակում է մնալ օրենսդիր մարմինների հիմնական գործունեության ասպարեզը: Հակառակ կարծիքն առնվազն անտրամաբանական է, եթե ոչ անհեթեթ: 

Սոցիալիզմի գրավչությունը

Այս հարցում մենք բախվում ենք մեր ժամանակների ամենատարածված սխալին: Սոցիալիստները չեն բավարարվում օրենքի արդարացիության դրույթով. այն պետք է նաեւ լինի մարդասիրական: Ինչպես նաեւ բավարար չեն համարում այն դրույթը, թե օրենքը պետք է երաշխավորի մարդու բնատուր ձիրքերի անկաշկանդ ու անվնաս օգտագործումը ի նպաստ ֆիզիկական, մտավոր եւ բարոյական ինքնակատարելագործման: Նրանք համարում են, որ օրենքը պետք է նաեւ ուղղվի ժողովրդի մեջ ավելացնելու բարեկեցությունը, կրթվածությունն ու բարոյականությունը: 

Սա է սոցիալիզմի հիմնական գրավչությունը: Եվ մենք կրկնում ենք, որ օրենքի կիրառման այս երկու ձեւերը իրար հանդեպ լիակատար հակադրության մեջ են: Մենք պետք է ընտրություն կատարենք դրանց միջեւ, քաղաքացին չի կարող միաժամանակ եւ ազատ եւ անազատ լինել: 

Ժամանակաշրջանների խառնաշփոթը

Սոցիալիզմը, անտիկ գաղափարների նմանությամբ, որոնցից էլ ծագում է, հասարակության եւ պետության տարբերությունների միջեւ շփոթություն է ստեղծում: Դրա պատճառով էլ կառավարության որեւէ որոշման դեմ առարկություններ ծագելու դեպքում սոցիալիստները վճռում են, որ առարկողները չեն ցանկանում, որպեսզի կառավարության տվյալ որոշումը ի կատար ածվի ընդհանրապես: 

Եթե մենք անընդունելի ենք համարում պետական կրոնի գաղափարը, ապա սոցիալիստները պնդում են, թե մենք դեմ ենք կրոնին ընդհանրապես: Մենք ասում ենք, թե դեմ ենք պետականորեն հարկադրվող հավասարությանը, նրանք ներկայացնում են, թե մենք դեմ ենք հավասարությանն ընդհանրապես: Եվ այսպես շարունակ: Դա նման է մոտավորապես այն բանին, եթե սոցիալիստները հայտարարեն, թե մենք չենք ուզում, որ մարդիկ հաց ուտեն՝ ելնելով այն բանից, թե մենք պետական ցորենի պաշարների ընդլայնման դեմ ենք առարկում: 

Գերմարդու գաղափարը  

Սոցիալիստների կողմից մարդասիրության վերաբերյալ շահարկվող խնդիրը մի բնական հարց է առաջ բերում. եթե մարդու մեջ կան ի բնե վատթար հակումներ, ապա ինչպե՞ս է ստացվել, որ սոցիալիստների մեջ դրանք բացակայում են եւ նրանց մեջ մշտապես լավ հակումներ են: Մի՞թե նրանք չեն պատկանում մարդկային տեսակին: Թե՞ նրանք կարծում են, որ իրենք ստեղծված են առավել լավորակ կավից, քան մնացած մարդիկ: 

Ըստ նրանց, հասարակության կայունությունը պետք է պահպանվի հենց իրենց կողմից, քանի որ այն կողմնորոշված չլինելով ճիշտ ուղղությամբ, մարդու բնական վատթար հակումների պատճառով անխուսափելիորեն ընթանում է դեպի կործանում: Օրենսդիրները պնդում են, որ անհրաժեշտ է դադարեցնել այդ ինքնաոչնչացումը եւ հասարակությանը տալ ճիշտ ուղղություն: Ըստ երեւույթին այդ օրենսդիրները իրենց մտավոր ընդունակություններն ու շնորհները երկնքից են ստացել, որն էլ նրանց թույլ է տալիս իրենց ավելի բարձր դասել մարդկության մնացած հատվածից: Ուրեմն թույլ տվեք ներկայացնել իրենց պատշաճ կոչումը: Նրանք պետք է լինեն մեր՝ իրենց հոտի հովիվները: Իրերի այդպիսի դրվածքը բնականաբար ենթադրում է, որ նրանք բնականորեն գերադաս դիրք ունեն մարդկության մնացած հատվածից: Եվ բնականաբար մենք լիովին արդարացի նրանցից կարող ենք պահանջել իրենց այդ գերադասության ապացույցները: 

Քաղաքականություն եւ տնտեսություն 

Այժմ անդրադառնանք մի հարցի՝ տնտեսության եւ քաղաքականության փոխհարաբերությունների՝ քաղաքական տնտեսությանը: 

Ըստ երեւույթին տնտեսագիտությունը, որպես գիտություն, սկսել է զարգանալ շատ ավելի վաղ, քան քաղաքագիտությունը: 

Ըստ էության տնտեսագիտությունը գիտություն է, որը որոշում է մարդկանց շահերի ներդաշնակ կամ հակամարտ լինելը: Եվ տրամաբանական է, որ դա ավելի վաղ առաջացած լինի, քան քաղաքագիտությունը, որը առաջ եկավ որոշելու կառավարության պատշաճ գործառույթները: 

Տնտեսագիտության սկզբնավորմանը անմիջապես հետեւեց եւ քաղաքագիտության սկզբնավորման ակունքներում հնչեց հետեւյալ հարցը. ի՞նչ է օրենքը, ինչպիսի՞ն պետք է այն լինի, ո՞րն է դրա գործունեությունը, որո՞նք են օրենքի սահմանները, տրամաբանորեն ո՞ր կետում է դադարում օրենսդիրի արդարացի իշխանությունը: 

Մենք որոշակիորեն կպատասխանենք այս հարցերին: 

Օրենքը համընդհանուր ուժ է, որը կազմակերպված է դիմագրավելու անարդարությանը: Կարճ ասած՝ օրենքը արդարությունն է: 

Օրենքի պատշաճ գործառույթները 

Սխալ է այն տեսակետը, թե օրենսդիրը բացարձակ իշխանություն ունի մեր անձերի ու սեփականության վրա: Մարդիկ ու նրանց սեփականությունը գոյություն են ունեցել բավական երկար ժամանակ, մինչեւ որ առաջ են եկել օրենսդիր մարմինները եւ հետեւաբար օրենսդրի պարտավորությունն է միայն երաշխավորել դրանց անվտանգությունը: 

Սխալ է այն կարծիքը, թե օրենքը իրավասու է կանոնակարգել մեր խղճմտանքը, մտքերը, կամքը, կրթությունը, մեր կարծիքները, աշխատանքը, առեւտրական գործունեությունը, մեր ձիրքերն ու հաճույքները: Օրենքի պարտավորությունն է միայն պաշտպանել այս իրավունքների ազատ արտահայտումը, ինչպես նաեւ որեւէ մեկին չթույլատրել բռնանալ այս իրավունքների ազատ կիրառման դեմ: 

Քանի որ օրենքը պահանջում է նաեւ ուժի գործադրում, ապա արդարացի կլինի այդ ուժը կիրառել միայն այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Ամեն մի անհատ իրավունք ունի ուժ կիրառել իր օրինական ինքնապաշտպանության համար: Այդ պատճառով էլ համընդհանուր ուժը, որն իրենից ներկայացնում է անհատական ուժերի համակցություն, կարելի է օրինականորեն կիրառել միայն նշված նպատակի համար, դա չի կարող օրինականորեն կիրառվել այլ նպատակների համար: 

Օրենքը լոկ անհատական իրավունքների պաշտպանությանն ուղղված համակարգ է: Օրենքն արդարությունն է: 

Օրենքը եւ բարեգթությունը միեւնույնը չեն 

Օրենքի կոչումը մարդկանց հարստահարումը եւ նրանց ունեցվածքի կողոպուտը չէ, եւ այն երբեմն գործում է մարդասիրական ոգով: Օրենքի առաքելությունը մարդկանց անձի եւ ունեցվածքի պաշտպանությունն է: 

Բացի այդ պետք է ասել, որ օրենքը կարող է մարդասիրական լինել այն դեպքում, եթե արգելում է մարդկանց հարստահարելուն ու նրանց ունեցվածքը կողոպտելուն ուղղված գործողությունները: Սակայն մյուս կողմից դրանով օրենքը չի կարող խուսափել մարդկանց ու նրանց սեփականությունների վրա ազդեցություն ունենալուց: Եվ օրենքի ամեն տիպի գործողությունների դեպքում այն որոշակիորեն բռնանում է մարդկանց ազատության ու սեփականության վրա՝ նույնիսկ եթե դրանց պաշտպանում է զանազան ոտնձգություններից: 

Օրենքն արդարացի է, պարզ է ու հասարակ, ճշգրիտ է ու հստակ սահմանափակումներով: Ամեն մի աչք կարող է տեսնել այն եւ յուրաքանչյուր միտք կարող է ընկալել այն: Օրենքը որպես արդարություն սահմանափակ է, անփոփոխ եւ անփոխարինելի: Արդարությունը սրանից ոչ ավել է, ոչ էլ պակաս: Եթե փորձ է կատարվում անցնել օրենքի այս պատշաճ սահմաններից, օրենքը դարձնել կրոնական, եղբայրական, համահավասար, մարդասիրական, արդյունաբերական, կրթական կամ գեղարվեստական, ապա այդպիսի փորձ անողները անպայմանորեն խճճվում են չհետազոտված տարածքներում, ընկնում անորոշության ու անհստակության մեջ, ընթանում դեպի պարտադրված ուտոպիա, կամ էլ ավելի վատ՝ դեպի ուտոպիաների բազմություն: Դա անպայման հանգեցնում է իշխանության զավթմանն ու դրա պարտադրմանը ժողովրդին: 

Սա ճիշտ է ու բացատրվում է նրանով, որ մարդասիրությունն ու եղբայրությունը, հակառակ արդարության, չունեն ճշգրիտ սահմանափակումներ. եւ անհայտ է, թե դա սկսվելով մինչեւ ո՞ւր կհասնի: Եվ արդյո՞ք օրենքը կարող է ինքն իրեն արգելակել:  

Ազատության սկզբունքը 

Աստված մարդկանց տվել է բոլոր հնարավորությունները իրենց նպատակներն իրագործելու համար:

Նա ապահովել է մարդու ինչպես հասարակական, այնպես էլ մարդկային կերպարանքը: Մարդու հասարակական օրգաններն այնպես են սահմանված, որ նրանք կարող են ներդաշնակորեն զարգանալ միայն ազատության հստակ մթնոլորտում: Ուրեմն թող հեռու գնան շառլատաններն ու կազմակերպիչները, նրանց շրջանակները, շղթաները, թակարդները եւ աքցանները: 

Կորչեն նրանց արհեստական համակարգերը: Կորչեն կառավարական աստիճանավորների քմահաճույքները, նրանց հասարակականացված ծրագրերը, նրանց կենտրոնականությունը, հարկերը, նրանց պետական կրոնները, նրանց բանկային մենաշնորհները, կորչեն նրանց կանոնակարգումները, սահմանափակումները, հարկերի միջոցով համահավասարեցումները, նրանց բարեպաշտ բարոյականությունները: 

Այժմ, երբ օրենսդիրները եւ “բարեգործները” հասարակությունների վրա արդեն բազմաթիվ անօգուտ փորձեր են կատարել, կարո՞ղ են արդյոք նրանք վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել են. կարո՞ղ են արդյոք մերժել բոլոր համակարգերը եւ փորձել ընդամենը մի բան՝ ազատությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բան ընդունել. Աստծուն եւ Նրա գործերը: 

Կազմեց Արտավազդ Ավագյանը

Բոքա Ռըթոն, Ֆլորիդա, ԱՄՆ

“Օրենքի” մասնագետները՝ ըստ Ֆրանսիացի պետական գործիչ ու տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստիեի (1850թ.) 

“Լուսանցք” Թիվ 44, 8 – 14  փետվարի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 47, 29 փետրվարի – 6 մարտի, 2008թ.

“Գենդեր”-ային խաղաթուղթ Մեր կանայք դեռ ծուղակն են ներքաշվում

February 8, 2008

Արդեն բոլորիս է հասկանալի, որ աշխարհին հայտնի “գենդերային խնդիրներ” հասկացությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սեռային խտրականության հետեւանքով առաջացած հակասություն: “Գենդեր” բառացի նշանակում է սեռ: Եվ գենդերային ծրագիրն էլ պետք է որ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարություն հաստատելուն միտված գործընթաց լինի: Բազմաթիվ երկրներ կարելի է թվարկել, որտեղ արձանագրվել են կանանց իրավազրկություն եւ նրանց նկատմամբ արհամարհանքի դրսեւորումներ: Ենթադրել կարելի է միայն, որ տղամարդիկ ամենուր չեն արտոնյալ վիճակում, սակայն նրանք հակված չեն իրենց խնդիրները ընդհանրացնելուն, հասարակական հնչեղության հիմնահարց դարձնելուն, կանանց դեմ համախմբվելուն (ինչպես անում են արեւմտյան չափանիշներով առաջնորդվող կանանց միությունների մի մասը): Եվ այսպես՝ խոսքը, հիմնականում, կանանց իրավա-քաղաքական, սոցիալական եւ բարոյահոգեբանական իրավունքների պաշտպանության մասին է: ՀՀ անկախության հռչակումից հետո փորձ արվեց մեր երկրում էլ ստեղծել կանանց իրավունքների համար պայքարող 5-րդ շարասյուն: Սակայն նախաձեռնությունն օտարածին էր եւ մեզանում հետեւորդներ չունեցավ (չհաշված մի քանի նախկին “ակտիվ պարտիականների ու կոմսոմոլականների”, հիմա՝ արդեն արեւմտամետների): 

Հայոց ազգային նկարագրին խորթ է կնոջ եւ տղամարդու հակադրումը, տարանջատումը իրավունքի եւ գործունեության հիմքով: Հայ կինը իրավազուրկ չի եղել երբեք: Նա հատկապես նախնյաց հավատքում ԱրԷգԱկ-ի (Արական ու Իգական Ակունքի գիտակցության) պաշտամունքի հավասարազոր կրողն է եղել իր արական կեսի հետ: Իզուր չէ, որ մեր մտածելակերպում կա արհամարանք արտահայտող “ջրի մկրատ” արտահայտությունը, որը վերաբերում է այն կանանց, որոնց համար հակադրվելը իրավունքի եւ ինքնահաստատման ձեւ է: Մեր իրականությունը մայրապաշտ է, կնամեծար: Ասվածի ապացույցը կարող ենք գտնել հեթանոսական հավատի եւ մեր լեզվահոգեբանության մեջ: Անահիտ, Նանե եւ Աստղիկ Աստվածուհիների կերպարը չի կարողացել խամրեցնել անգամ 1700-ամյա քրիստոնեությունը: Հայ Աստվածուհիների ազատությունն ու սիրո դրսեւորումները նույնպես չեն խամրել ձեռքբերովի “չադրայապաշտությունից” ու “հարսկական չխոսկանությունից”, հայ մայրը, կինը, դուստրը կամ հարսը ազատ ու իրավահավասար են եղել, ազատ ու սիրո մեջ ապրող, քանզի մեծ է եղել հայ տղամարդու եւ կնոջ փոխադարձ հարգանքն ու վստահությունը: Իսկ լեզվահամակարգում սեռային տարբերակում չընդունող բառերի մի ստվար խումբ ունենք, որը հավաստում է ազգային հոգեբանության խորքերում անգամ սեռերի խտրականության բացառումը: 

“Լուսանցք”-ում արդեն արծարծվել է այս թեման եւ սույն օրինակով նշվել է, որ մենք չենք ասում “օն”,”օնա” (ռուսերեն), “հի”, “շի” (անգլերեն), ասում ենք՝ “նա”: Մեզ համար խորթ են տնօրինուհի, նախարարուհի, վարչապետուհի, նախագահուհի ձեւերը: Թե տղամարդիկ, թե կանայք տնօրեն են, նախարար, վարչապետ ու նախագահ: Անգամ ամուսին, ամուրի եւ այրի բառերն են ընդհանուր: 

Դառնանք այս խնդրի իրավական եւ առարկայական դրսեւորումներին. մեր օրենսդրությունը սեռերի խտրականության արտահայտող ոչ մի դրույթ կամ հոդված չունի, կանայք եւ տղամարդիկ ընտրելու, ընտրվելու, պաշտոնավարելու, կազմակերպություն ստեղծելու հավասար իրավասություն ունեն, իսկ երեխաների դաստիարակության վիճելի հարց որոշելիս առաջնությունը տրվում է կնոջը: Այլ բան է, որ հայ կինը աշխարհում ամենից շատ կարեւորում է երեխա պահելը, դաստիարակելն ու կրթելը: Իսկ հասարակության մեջ առաջատար դիրք գրավելու համար գործին պետք է նվիրվել անմնացորդ: Սա է պատճառը, որ կանայք հաճախ իրենց տեղը զիջում են նվազ արժանավոր տղամարդկանց: Այս կամավոր դերաբաշխումը համարել սեռային խտրականություն՝ ոչ թե ազգային նկարագրի, հոգեբանության արտահայտություն, երբ հայ կինը գերադասում է սերնդի դաստիարակությունը եւ առողջ զարգացումը եւ գոյություն չունեցող խնդիրներ ստեղծել ու թմբկահարել, առնվազն անհեթեթ է:

Սեռային խտրականություն ՀՀ-ում չկա: Իսկ “գենդեր”-ային ծրագիրը ներմուծվել եւ գործում է հայ ընտանիքները քանդելու՝ այսինքն պետությունը հիմքից ավերելու նպատակով: Ստեղծվել են կանանց տասնյակ կազմակերպություններ, տարբեր քաղաքական, պետական կառույցներին կից կանանց խորհուրդներ:

Ի՞նչ նպատակով, ի՞նչ խնդիրներ են լուծում դըրանք: Եվ ինչու՞ է սեռերի հակադրման հետեւողական աշխատանք տարվում: Մի՞թե իսկապես մենք չենք կարողանում տարբերել կարեւորն անկարեւորից, լուրջը՝ անլուրջից: Եկեք վնասակարը չկարեւորենք այնքան, որ հետո ստիպված լինենք մեր նկարագիրը գտնելու համար պատեպատ խփվել: Նաեւ հասկանանք, որ “գենդերայինը” “գլոբալացման” ծրագրի մի մասն է ընդամենը: Երբ հայ կանանց արհամարված լինելու մասին խելքը գլխին համոզիչ ձեւակերպում չգտնվեց, “որոշվեց”, որ կանանց պաշտոններ չեն վստահվում: Ըստ ծրագրի, հայ կանայք պետք է պայքարեն իրենց իրավազրկողների, այսինքն՝ հայ տղամարդկանց դեմ, որոնք “յուրացրել” են իրենց բաժին պաշտոնները… 

Ա՜յ քեզ բան, պարզվում է, պաշտոնը ոչ թե աշխատանք է, պատասխանատվություն, այլ՝ նվեր ու արեւմտյան քաղաքակրթական արժեք, որ բաժանվում է, բաշխվում, այն էլ՝ հավասար: Ոչ միայն պաշտոններն են բաժանելի, այլեւ խորհրդարանի տեղերը: Օրինակ՝ կին պատգամավորներից մեկը, որ մտավախություն ուներ, թե իրեն չեն ընտրելու հաջորդ նստաշրջանում, առաջարկում էր կանանց համար ամրագրել պատգամավորական մանդատների ընդհանուր թվի 25%-ը: Այսօր էլ ՀՀ նախագահի մի քանի թեկնածուներ հաճոյանում են կանանց՝ տոկոսներ խոստանալով: Քաղաքականության ոլորտում զուտ կանանց խնդիրներ չկան եւ սեռային առանձնահատկությամբ տեղեր առանձնացնելն անտրամաբանական է, անգամ՝ վիրավորական: Հայ կնոջ համար պակաս վիրավորական չէ նաեւ կառավարման ոլորտում “սիրուհիների ինստիտուտի” արմատավորման փորձը, որպես պաշտոնյաներին խոցելի, վերահսկելի դարձնելու միջոց: Ժամանակին քարտուղարուհիներին էին “ամրագրում” սիրուհի, հիմա եվրապարտադրմամբ սիրուհի պետք է պահել հիմնարկից դուրս… Դե կամաց-կամաց քաղաքակրթվում ենք, էլի՜: 

Ի պատիվ մեր ազգի պետք է ասենք, որ այս նախաձեռնությունն էլ արմատ չտվեց, իհարկե մասնակի բացառություններ կան: Ոչ միայն հայ պաշտոնյաները չընդունեցին որակազուրկ կանանց լուծը, այլեւ նրանց ենթականերն ու գործընկերները ընդվզեցին այս կարգի իշխանության դեմ: Այն, ինչ ընդունված է այլ երկրներում՝ զգացմունքի առք ու վաճառք, մեր երկրում քննություն չբռնեց նույնիսկ պարտադրմամբ: Բայց եթե ճնշումները նման կերպ (հատկապես որոշ “գենդերացված” հայ կանանց միջոցով) շարունակվեն, ապա հայտնի չէ, թե այս ամենն ինչով կավարտվի… 

Իհարկե, կանայք յուրաքանչյուր կառույցում անհրաժեշտ են հատկապես դրական հոգեբանական մթնոլորտ ստեղծելու համար, սակայն, սա եւս բավարար պայման չէ, որ կատարվի կանանց արհեստական համալրում, անընդունելի է, քանզի տվյալ աշխատանքի համար պիտանիության չափանիշները պահպանելը պարտադիր է բոլորի համար: Պաշտոնավարողը՝ կին, թե տղամարդ, մտավոր կարողություն, աշխատանքային հմտություն, ղեկավարի հոգեբանություն ունեցող անձ պետք է լինի: Իսկ կիսագրագետ, անսկզբունք, ընդամենը երեւալու հակում ունեցող կանայք, որոնք կպաշտոնավարեն գենդերային շղարշով պարուրված, կարող են փորձանք դառնալ ազգի գլխին: Թույլ տալ նրանց գործել միայն այն պատճառով, որ նրանցից ազատվելը կհամարվի կանանց իրավունքի ոտնահարում, նշանակում է հպատակվել օտարի լծին: 

Կանայք, ովքեր կորոշեն քաղաքական գործունեություն սկսել, պետք է մրցակցեն տղամարդկանց հետ հավասար պայմաններում: Եթե մրցապայքարում չհաղթեն, ողբերգություն չէ. ուրեմն նրանց քաղաքական ոլորտում տեղ զբաղեցնելու ժամանակը չէ, քանզի նա, ով հավակնում է պաշտպանել այլոց իրավունքները, ազգի ու պետության շահը, պետք է կարողանա, առաջին հերթին, տեր կանգնել իր իրավունքներին՝ չակնկալելով արտոնություններ եւ մանավանդ՝ ողորմածություն: Այդ նույն հայ կնոջ ինքնադրսեւորման համար կա նաեւ հասարակական ոլորտ, մամուլի, կրթական, առողջապահական կամ մշակութային եւ այլ ոլորտներ: 

Արման Դավթյան 

Հ. Գ. – “Լուսանցք”- Այսօր էլ ՀՀ նախագահի որոշ թեկնածուներ ոչ միայն հաճոյանում են կանանց՝ ԱԺ-ում եւ կառավարությունում աշխատատեղերի տոկոսներ շնորհելով՝ ակնկալելով ստանալ նրանց ձայները, այլեւ՝ մի շարք հանգամանքներում (հատկապես կանանց հետ հանդիպումներում) խոստանում են որոշակի պետական ոլորտներում որոշակի պաշտոններ: Այլ կերպ՝ պաշտոնը հասցեագրվում է ոչ թե որակյալ մասնագետին, այլ սեռին: Ասենք ինչու ոչ: Չէ որ պաշտոնների կուսակցականացման փորձն արդեն լավ էլ ներդրել ենք… 

“Լուսանցք” Թիվ 44, 8 – 14  փետվարի, 2008թ.

Հայաստան պետականություն համապարփակեցման պայմաններում

January 18, 2008

Իր հայտնի “տվե՛ք ինձ ազատություն կամ մահ” ճառում Պատրիկ Հենրին 1775թ. մարտի 23-ին Վերջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում ասաց. “Ես ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը, որքան էլ դա հոգեկան մեծ տառապանք պատճառի: Ուզում եմ իմանալ վատթարագույնը, որպեսզի կարողանամ դիմագրավել այն”: Այս հանրահայտ միտքը պետք է դառնա ՀՀ կառավարությանը ներշնչող ոգին: 

ՀՀ ներկա կառավարությունը, ըստ երեւույթին, անտեղյակ է ճշմարտությանը եւ այդ պատճառով պատրաստ չէ դիմագրավելու վատթարագույնին: Նրանք չգիտեն ինչպես ստեղծել ազատ պետություն՝ համապարփակեցում-գլոբալիզացիան իրականացնողների աննկատելի եւ նենգ ներխուժման պայմաններում: 

Նախ եւ առաջ պետք է հաստատել, որ մարդը իր իրավունքները ստանում է կամ մարդուց, կամ իրավունքներ ստեղծող ավելի բարձր մեկից: Եթե չկա ավելի բարձր մի հեղինակություն, մարդը միշտ փորձում է ստրկացնել մարդուն: Ազատության եւ խաղաղության Ամերիկայի առաջին մեծ պաշտպան Վիլյամ Փիթը գրել է. “Եթե մարդիկ չկառավարվեն Աստծով, բռնակալները կկառավարեն նրանց”: Երբ որոշ ուժեր փորձում են ստեղծել “համաշխարհային կառավարություն”, թվում է, թե Հայաստանի կառավարությունը, չպատկերացնելով պետականության ճանապարհի այդ լրջագույն խոչընդոտը, չի կարողացել նախապատրաստվել դիմագրավելու վատթարագույնին: Ընդհակառակը՝ ՀՀ իշխանությունները իրենց խճճել են հենց այն միջազգայնապաշտ կազմակերպությունների ցանցում, որոնք իրականում դեմ են փոքր եւ անկախ ազգությունների գոյությանը: 

Ներքո հիշյալ հաստատությունները մի քանիսն են բազմաթիվ այն կազմակերպություններից, որոնք կոչված են կառավարելու աշխարհը: 

Միացյալ Ազգերի Կազմակերպություն 

Մեզ միշտ ասվել է, թե ՄԱԿ-ը աշխարհի վերջին եւ լավագույն հույսն է խաղաղություն պահպանելու համար: Ազգամիջյան խնդիրների խաղաղ ճանապարհով լուծումը եւ ազգերի համերաշխությունը բոլոր ազնիվ ժողովուրդների ձգտումներից են: ՄԱԿ-ը, սակայն, կատարյալ ձախողության է մատնվել խաղաղություն պաշտպանելու իր նպատակում: 1945թ. այս կազմակերպության հիմնադրումից ի վեր հարյուրավոր պատերազմներ են տեղի ունեցել: Միջպետական կռիվները, պարտիզանական ապստամբությունները եւ ահաբեկչությունը շարունակում են խլել բազմաթիվ կյանքեր (Նյու Ամերիքըն, հոկտեմբերի 22, 2002թ., էջ 13): 

Մարդկային այս աղետները առիթ են հանդիսացել, որպեսզի ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվեն նոր կազմակերպություններ, որոնց բոլորի նպատակը նույնն է՝ կառավարել աշխարհը: Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի հիմնադիրները այդ կազմակերպությունը համաշխարհային կառավարություն դարձնելու համար հայտարարում են, որ ՄԱԿ-ը զինվորական ուժի անհրաժեշտություն ունի: Այդ ուժը այնքան հզոր պիտի լինի, որ կարողանա պարտադրել իր կամքը: Նշված նպատակին են ծառայում, օրինակ, տարբեր պետությունների մասնակցությամբ միացյալ ռազմափորձերը: ՀՀ պարագայում այդպիսի ռազմափորձերը թուլացնում են հայ զինվորների ազգային ոգին՝ նրանց ներշնչելով համաշխարհային բանակի մաս դառնալու գիտակցությունը: 

ՄԱԿ-ի նպատակը համաշխարհային կառավարությունն է եւ մեկ աշխարհը, որտեղ ազգային պետություններն ու մշակույթները տեղ չունեն: ՄԱԿ-ը նաեւ ծրագրում է համաշխարհային տուրք: Սթիվ Բոնթան իր “Համաշխարհային տուրքահավաք” գրքում նշում է .”Համաշխարհային կառավարության ջատագովները ցանկանում են համաշխարհային տուրք մտցնել, որպես ՄԱԿ-ը քայլ առ քայլ համաշխարհային կառավարության վերածելու ծրագրի մաս”: (Նյու Ամերիքըն Սփեշըլ Ռիփորթ, 22-ը հոկտեմբերի, 2001թ.:) 

Հռոմի ակումբ 

Հռոմի ակումբը խիստ ազդեցիկ համաշխարհային հետազոտական հաստատություն է, որի հիմնական նպատակը աշխարհի բնակչությունը 2 մլրդ-ով նվազեցնելն է, եթե անգամ դա պահանջի պատերազմ, սով, համաճարակ կամ որեւէ այլ միջոց: 

Այս նպատակի հիմքում ընկած է շրջակա միջավայրի պաշտպանության խաբեությունը: Դկ. Ժաքլին Կասունը “Պատերազմ աշխարհի բնակչության դեմ” գրքում զգայացունց տեղեկություններ է բերում աշխարհի բնակչությանը հսկողության տակ պահելու՝ բազմամիլիոն դոլար արժողությամբ ծրագրերի մասին: Թոմաս Ֆերգուսոնը՝ Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի բնակչության բաժնի Լատինական Ամերիկայի գրասենյակի պատասխանատուն հայտարարել է. “Մենք կգնանք ցանկացած երկիր եւ կասենք՝ դեն նետեք զարգացման ձեր խղճուկ ծրագիրը: Մտածեք, թե ինչ պետք է անեք բնակչության չափերը կրճատելու համար: Եթե համաձայն չեք եւ չեք ցանկանում դա անել ընտանիքի չափի փոքրացման ճանապարհով, վաղ թե ուշ կդառնանք մի երկրորդ Էլ-Սալվադոր կամ Իրան, կամ որն ավելի վատ է, Կամբոջիա”: (Էքզեքյութիվ Ինթելիջընս Ռիվյու, 10 մարտի, 1961թ.:) 

Եվրախորհուրդ 

Հայաստանը մեծ խանդավառությամբ Եվրախորհրդի անդամ դառնալուց հետո, այս կազմակերպության ընդհանուր քարտուղար Վոլթըր Շվիմերը մեր երկիրը դասակարգեց որպես “պատերազմական վիճակի մեջ գտնվող երկիր” եւ, սպառնալով ՀՀ կառավարությանը, պահանջեց համաձայնություն կնքել Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցի առնչությամբ: (Արմինֆո, Երեւան, հունիս, 2002թ.): Հետաքրքիր է, ինչպե՞ս կարող է Հայաստանը պատերազմի մեջ լինել, երբ արդեն յոթ տարի է անցել ռազմական գործողությունների ավարտից: Մի՞թե Հայաստանի կառավարությունը չէր հասկանում, որ անդամակցելով մեկաշխարհական այդ կազմակերպությանը, կորցնելու է իր անկախությունը: 

Վոլթըր Շվիմերը նաեւ ասել է. “Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում, երբ սահմաններ փակելը բնական աղետ է բոլորի համար” (Արմինֆո, Երեւան, հուլիսի 2, 2002թ.): Հարց է առաջանում՝ ինչու՞ է Եվրախորհրդի ղեկավարը այդքան մտահոգված ՀՀ սահմաններով: Եթե պրն. Շվիմերը իսկապես մտահոգված է փակ սահմաններով, պետք չէ՞ արդյոք, որ նա նախ խոսի նրանց հետ, ովքեր փակել են ՀՀ սահմանները: Ի դեպ, պատմությունը ցույց է տվել, որ միշտ ուրիշներն են որոշել Հայաստանի սահմանները: Եթե պրն. Շվիմերը մտահոգված լիներ Հայաստանի ապագայով, նա Հայաստանը չէր անվանի “ճիշտ ճանապարհով ընթացող աշակերտ”: 1976թ. մինչեւ 1999թ. լինելով ավստրիական խորհրդարանի Իսրայելի հետ բարեկամության խմբի ղեկավարը, պրն. Շվիմերը մի՞թե չէր կարող համոզել Իսրայելի կառավարությանը, որ վերջինս դադարեցնի մարզել Ադրբեջանի զինված ուժերին: (Իսրայելը մասնակցում է ադրբեջանական բանակի ռազմական ուսուցմանը, Ջոունզ Դիֆենս Ուիքլի, դեկտեմբերի 22, 1999թ.): 

Ո՞վ է կառավարելու Հայաստանը՝ պրն. Շվիմե՞րը, թե՞ Հայաստանի ժողովուրդը:

“Հայոց Աշխարհ”-ը գրում է. “Հայաստանը Եվրոպային աջակցող երկիր է”: Սա նման է հայերի 1908թ. ողջագուրմանը թուրքերի հետ, երբ դաշնակցականները նրանց ասում էին. “Մենք եղբայրներ ենք”:

Հայերը, ինչպես դարեր շարունակ, նաեւ այսօր, կարող են եւ պետք է հարաբերվեն Եվրոպայի հետ՝ բայց ոչ թե հրամայվեն Եվրախորհրդի կողմից: 

“Ազատ Եվրոպա” ձայնակայան 

Ազատ Եվրոպա ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կառավարությունից, այսօր ազատություն չի հաղորդում: Ոմն Մաքս Լիբըրթի, 2001 թվականի դեկտեմբերին Հայաստանի համար մի հաղորդման մեջ հայ երիտասարդներին քարոզում էր կրոնական պաշտամունքներ, համասեռականություն, ազատ սեռական հարաբերություններ՝ գովաբանելով պոռնոգրաֆիայի աստղերին (“Ազգ” օրաթերթ, 2001թ. դեկտեմբերի 10): Սա ազգային մշակույթը արմատախիլ անելու բազմաթիվ ձեւերից մեկն է: Մի՞թե Հայաստանի կառավարությունը չի նկատում սա: Եթե նկատում է, ինչու՞ բողոք չի ներկայացնում Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտին: Հայաստանի կառավարությունն ի՞նչ է անում պաշտպանելու համար մեր ազգային նկարագիրը: 

Միջազգային Դատարան

Միջազգային դատարանը գտնվում է Հոլանդիայի Հեյգ (Հաագա) քաղաքում: Դատարանի գաղափարը որդեգրվեց գլոբալիզացիայի ջատագովների կողմից 1988թ. հուլիսի 17-ին Հռոմում կայացած մի համագումարի ընթացքում: Այս դատարանը իրավունք ունի բեկանելու անկախ պետությունների դատարանների վճիռները: Օրինակ, այն պաշտպանում է կանանց իրավունքները եւ երեխաների իրավունքները ծնողների նկատմամբ այնպես, որ իրականում քանդում է ընտանիքի հիմքերը: Այն կարող է նաեւ Ղարաբաղի կառավարության անդամներին դիտել իբրեւ պատերազմի հանցագործներ ու նրանց դատի տալ: Դատարանը կարող է նաեւ դատել Հայաստանի զինված ուժերի յուրաքանչյուր անդամի՝ անտեսելով Հայաստանի արդարադատության ատյանների վճիռները: Իսկ անցյալի ցեղասպանությունները, որոնց թվում նաեւ հայ ժողովրդինը, դատաքննության չեն դրվում: 

Միջազգային դատարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկը միջազգային այն կազմակերպւթյուններից, որոնք հիմնվել են իրականացնելու ՄԱԿ-ը համաշխարհային կառավարություն դարձնելու նպատակը:

Միջազգային Զարգացման Միացյալ Նահանգների գործակալություն 

Սա ԱՄՆ-ի կառավարությունից ֆինանսավորվող կազմակերպություններից է: 2001թ. այն 9 սեւամորթ ամերիկացի ուսանող ուղարկեց Հայաստան: Նրանք հայ պատանիներին սովորեցրին ամերիկյան հոկիյ-փոկիյ աճպարար պարեր (Արմենիա-Ուիկ, հուլիսի 5, 2002թ.): Այս կազմակերպության առաջին նպատակը շրջակա միջավայրի պաշտպանության քողի տակ տարբեր երկրների տնտեսական զարգացման ընթացքը փոխելն է: Նրանց համար ցանկալի փոփոխությւններից մեկը հայաստանի ատոմակայանը փակելն է: Ահա անկախ պետությունների նկատմամբ նրանց մտադրությունները արտահայտող հարցադրումներից մեկը. “Մշակվե՞լ է արդյոք երկրում շրջակա միջավայրի պաշտպանության համապարփակ մի ծրագիր, որի շրջանակներում հնարավոր լիներ փոխել տնտեսական եւ հասարակական հարաբերությունները”: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ վերոհիշյալ սեւամորթ երիտասադները չուղարկվեցին Աֆրիկա՝ փոխելու իրենց իսկ տնտեսական եւ հասարակական հարաբերությունները… 

Եզրափակում 

Ամոթալի չէ՞ արդյոք, որ երբ երկրի բարգավաճմանը նպաստելու համար սփյուռքահայ հայրենասեր շատ անհատներ ձեռնարկություններ են հիմնում Հայաստանում, կառավարությունը երկիրը ծանրաբեռնում է միջազգային հիմնադրամներից եւ դրամատներից վերցված մեծագումար պարտքերով: Հայաստանի կառավարությունը օտարներին է վաճառում նույնիսկ երկրի ազգապատկան այնպիսի դարավոր հարստությունները, ինչպիսիք են ոսկու հանքերը: 

Ի՞նչն է, որ պատմության այս շրջանում մեզ պիտի հպարտության զգացմունք ներշնչի, որ հայ ենք: Այն, որ 17 դար քրիստոնյա լինելուց հետո անդամակցել ենք հակաքրիստոնյա Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի՞ն, թե՞ այն, որ երբ աշխարհի չորս կողմերում ցրված հայությունը երկու սերնդի դեգերումներում իր ազգային ինքնությունը կորցնելու վտանգի մեջ է, Հայաստանում մեր ազգի գոյատեւման խնդիրը հանձնված է պրագմատիզմին: 

Բարեբախտաբար, Հայաստանում հայրենասերների պակաս չկա: Նրանք կզոհվեն մայր հողում, բայց չեն լքի այն: Նրանք, գիտակցելով Հայաստանի դժվար աշխարհաքաղաքական իրավիճակը, այնուամենայնիվ հպարտ են այն անձնազոհ հերոսներով, որոնք փրկեցին անփրկելի թվացող Արցախը: Պետք է քաջալերել եւ զորավիգ լինել այս նվիրյալներին կամ կազմակերպություններին, որպեսզի ազգի առողջ կորիզը մնա անձեռնմխելի: Այդ ժամանակ միայն կարելի է խելացիորեն լուծել Հայաստանին վերաբերող բոլոր ազգային ու միջազգային խնդիրները: 

Արտավազդ Ավագյան

Բոքա Ռըթոն,

Ֆլորիդա, ԱՄՆ 

“Լուսանցք” Թիվ 41, 18 – 24  հունվարի, 2008թ.

Միջազգային վարկատու հաստատությունները աղքատացնում են Հայաստանը

January 11, 2008

ԽՍՀՄ-ից անկախություն հռչակելուց ի վեր տնտեսական ցեղասպանություն է կատարվում ՀՀ-ում։ Միջազգային ֆինանսական հաստատությունների կառուցվածքային փոփոխությունների ծրագրերը նպատակ են հետապնդում միջազգայնացնել երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը եւ այն դնել Միջազգային դրամական հիմնադրամի (ՄԴՀ) եւ Համաշխարհային դրամատան (ՀԴ) անմիջական ղեկավարության ներքո։ Պատմության որեւէ այլ շրջանումազատշուկան այնքան մեծ դեր չի խաղացելինքնիշխանպետությունների ճակատագիրը տնօրինելու հարցում, ինչքան այսօր։

Անցած երկու տասնամյակների ընթացքում ՄԴՀ եւ ՀԴ կողմից զարգացող երկրներին պարտադրվածմակրոտնտեսական կայունացմանեւկառուցվածքային կանոնավորմանծրագրերը (որպես արտաքին պարտքերի վերանայման պայման) հարյուր միլիոնավոր մարդկանց հասցրել են աղքատության։ Հակառակ Բրեթըն Վուդի համաձայնագրի, որը նախատեսում էրտնտեսական վերակառուցումեւ հիմնական տարադրամների համաշխարհային գների կայունացում, կառուցվածքային կանոնավորման այս ծրագրերը մեծապես նպաստել են ազգային տարադրամների ապակայունացմանն ու զարգացող երկրների տնտեսության քայքայմանը։ Դեռ ավելին, այդ ծրագրերի ազդեցությունը զարգացող երկրների հասարակության վրա ավերիչ է եղել։  

ՄԴՀ-ն եւ ՀԴ-ն կարողացել են դանդաղեցնել ՀՀ տնտեսական զարգացումը՝ վարկեր տրամադրելով։

ՄԴՀ-ն ուշադիր հետեւում է Կենտրոնական դրամատան գործունեությանը եւ միջոցներ տրամադրում դրա վերակառուցման համար։ Սա նշանակում է, որ պետության փոխարեն ՄԴՀ-ն է տնօրինում երկրի դրամական քաղաքականությունը, որը նրան հնարավորություն է տալիս անդամալուծել տնտեսական զարգացման ֆինանսավորումը։ Ներքին տնտեսական հնարավորությունները դրամական քաղաքականությամբ խթանել չկարողանալով՝ երկիրը դառնում է ավելի ու ավելի կախված վարկի միջազգային աղբյուրներից, որի հետեւանքներից մեկը մեծացող արտաքին պարտքն է։ 

Քաղաքականությամբ պայմանավորված վարկեր  

Վարկի կառավարման քաղաքականությունը սերտորեն կապված է մակրոտնտեսական բարեփոխումների հետ։ Վարկի կառավարումը միջազգային վարկատու հաստատություններն այնպես են անում, որ տվյալ պարտապան երկիրը շարունակի ձեւականորեն կատարել իր ֆինանսական պարտականությունները։ Վարկ տրամադրելու նոր ձեւերի եւ վճարումների ժամկետների վերանայման նուրբ արվեստի միջոցով վարկի հիմնագումարի վճարումը հետաձգվում է, իսկ տոկոսավճարների ժամանակին կատարումը՝ պարտադրվում։ Սնանկանալու եզրին հայտնված երկրի պարտքը սովորաբար վերանայվում է՝ փոխանակելով այն բաժնետոմսերով։ “Նոր” վարկ է տրամադրվում, որպեսզի տվյալ պետությունը կարողանա հին պարտքերի տոկոսները վճարել եւ այդպիսով խուսափել պարտազանցումից։ Պարտապան երկրի հնազանդությունը առաջնակարգ նշանակություն ունի այս գործընթացում։ Վարկատու կազմակերպությունը համաձայնվում է վերանայել վարկի պայմանները միայն այն դեպքում, երբ պարտապան երկիրը հետեւում է վարկի պայմանագրերին կցված “քաղաքականությանը”։ Այսպես վարվելով, վարկատու կազմակերպությունը փորձում է ամրապնդել պարտքի վճարումների կատարումը եւ ավելի նեղ վիճակի մատնել պարտապան երկրին, որպեսզի վերջինս չկարողանա վարել անկախ ազգային տնտեսական քաղաքականություն։ 

Վերոհիշյալ վարկերի պայմանները չեն նպաստում իրական տնտեսական աշխուժությանը, քանի որ վարկերը չեն գործածվում երկրի արտադրական կարողությունների մեջ ներդրումներ անելու նպատակով։ Փոխարենը, նրանք խրախուսում են սպառողական ապրանքների մեծաքանակ ներմուծումը։ Ներմուծման մաքսավճարները նվազեցվում են՝ խթանելու ներմուծումը՝ արտահանման փոխարեն։ Այս գործընթացի հետեւանքով հայրենական տնտեսությունը լճացել է, վճարումների հաշվեկշռի սղաճը մեծացել է, եւ արտաքին պարտքի բեռը ավելացել է։ 

Հողի մասնավորեցում 

ՀԴ բարեփոխումները ներառում են հողի մասնավորեցում եւ սեփականության կենտրոնացում փոքրաթիվ հողատերերի ձեռքը։ Հողամասերի գրավադրման հետեւանքով ժամանակի ընթացքում առաջանում է հողազուրկ սեզոնային բանվորների դասակարգ։ 

Պետական ներդրումների անկման կազմակերպում 

ՀԴ հանրային ներդրումների ծրագրի շրջանակներում հատկացվող վարկերը սովորաբար պահանջում են մրցակցային հիմունքներով միջազգային հայտեր (տենդեր), որի միջոցով հանրային ծրագրերի իրականացումը հանձնվում է միջազգային շինարարական եւ ճարտարապետական ընկերություններին։ Այս ընկերություններն էլ վարկերի մի նշանակալի մասը յուրացնում են՝ ձեւակերպելով որպես “խորհրդատվական” եւ “կառավարման” զանազան ծառայությունների վարձ։ Տեղական հայկական ընկերություններին որպես կանոն չեն ներգրավում մրցույթներում, չնայած շինարարական աշխատանքների մեծ մասը կատարում են տեղական ընկերությունները (էժան աշխատուժ են)։ Այլ կերպ՝ ենթակառուցվածքների նախագծերի համար հատկացված վարկերի մի մեծ մասը պարզապես ձեռքից ձեռք է անցնում՝ ի նպաստ օտարերկրյա ընկերությունների։ 

Պետական ձեռնարկությունների մասնավորեցում 

Կառուցվածքային փոփոխությունների ծրագրերով ՀԴ-ն պարտապան երկրի ունեցվածքին տիրանալու նպատակ է հետապնդում՝ պետական ձեռնարկությունների մասնավորեցման միջոցով։ Որպես երկրի արտաքին պարտքը վերանայելու նախապայման պահանջվում է, որպեսզի պետական ձեռնարկությունները մասնավորեցվեն (երկրի ունեցվածքը գրոշներով վաճառվի)։ Երկրի ամենից շահութաբեր եւ հեռանկարային ձեռնարկությունները ճանկում են օտարերկրյա ընկերությունները՝ պետական պարտքի դիմաց։ 

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոու Սթիգլիցը, որը մինչեւ 1999թ. ՀԴ գլխավոր տնտեսագետն էր, “Լոնդոն Օբզըրվըր” թերթում հանդես է եկել այն դիտողությամբ, թե ՄԴՀ-ն ու ԱՄՆ-ի Պետական գանձարանը ամեն ինչ արեցին, որ ռուսական ընտրությունները Ելցինի նախագահության օրոք իրենց ուզած արդյունքը ունենան։ Նա նաեւ դժգոհել է նախագահ Ռուզվելտից հետո բոլոր ամերիկյան նախագահների կողմից պաշտպանված գլոբալիզացիայի ծրագրից։ Նա նկատել է հետեւյալը. “Պետության ղեկավարները սովորաբար չեն առարկում պետական ձեռնարկությունները ցածր գներով վաճառելուն։ Փոխարենը, նրանք օգտագործում են ՀԴ պահանջները՝ լռեցնելու իրենց տեղական քննադատներին։ Երկրի նախարարներին տրվող 10% միջնորդավճարը կարծես իրականացնում է հարստանալու նրանց երազները։ Գնից պարզապես հանում են մի քանի միլիոն դոլար եւ փոխանցում շվեյցարական դրամատների իրենց հաշիվներին։ Ամերիկյան կառավարությունը տեղյակ է այս ամենին”։ Ավելացնենք, որ օտարերկրյա կազմակերպությունները ֆինանսավորում են երկրի ղեկավարի վերընտրությունները այնքան ժամանակ, քանի դեռ նա պաշտպանում է վարկային պայմանագրերը։ 

Պարզ ասած, ՀՀ ղեկավարները ստիպված են վաճառել երկրի ունեցվածքը, որպեսզի կարողանան վճարել կառավարությունը վարելու նպատակով պարտքով վերցված գումարների տոկոսները։ Այսպիսի հանգամանքներում զարմանալի չէ, որ հայ ժողովուրդը չի կարողանում զարգացնել իր տնտեսությունը՝ օգտագործելով իր բնատուր արարիչ ձիրքերը։ 

Խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանն իր բախտը տնօրինելու ազատություն չուներ։ 10 տարվա այսպես կոչված ազատությունից հետո շատ բան չի փոխվել. ԽՍՀՄ փոխարեն միջազգային ֆինանսական հաստատություններն են տնօրինում երկրի ճակատագիրը։ Միակ տարբերությունն այն է, որ ՀՀ բնակչությունը ստիպված արտագաղթում է երկրից, որով հայ ազգի բնաջնջման վտանգը մեծանում է։ Սա, իհարկե, միջազգայնապաշտների մտադրությունն է։ Նրանք, ովքեր մնում են երկրում, նույնպես ենթարկվում են օտար մշակութային ազդեցություններին, որը աստիճանաբար փոխում է ազգի նկարագիրը։ Միջազգայնապաշտների նպատակը “համաշխարհային կառավարություն” ստեղծելն է։ Նրանց ճանապարհին միակ խոչընդոտը ազգայնականությունն է։ Մեր միակ մխիթարությունը այս հանգամանքներում այն է, որ Հայաստանում գործում են իրապես ազգայնական կառույցներ, խմբեր եւ հայրենասեր անհատներ, որոնք հասկանում են օտար ուժերի նպատակները Հայաստանում եւ կգերադասեն մեռնել, քան հեռանալ հայրենիքից։ 

Հայաստանը պիտի դուրս գա միջազգայնապաշտների ճիրաններից։ Այս գործընթացի հիմքերը հարկավոր է պատրաստել շատ զգուշորեն։ Ամենից առաջ, ՀՀ ղեկավարությունը պարտավոր է ունենալ անձնազոհ հայրենասիրական ոգի։ Օտարերկրյա ներդրումները պիտի խրախուսվեն, բայց ոչ այն ստրկացնող ձեւերով, որոնք պարտադրվում են միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից։ Հայաստանի կառավարությունը պիտի վերանայի ոսկու հանքերի վաճառքի պայմանագրերը եւ դրանց տնօրինությունը փոխանցի ՀՀ կառավարությանը։ ՀՀ-ն պիտի հրաժարվի միջազգային ֆինանսական հաստատությունների՝ քաղաքական առումով անձեռնտու վարկերից եւ ամրացնի իր ազգային դրամական համակարգը՝ ոսկու բավականաչափ պաշար կուտակելով, նաեւ որով կկարողանա դիմակայել այդ ուժերին, եւ տնտեսությունը արագ կզարգանա։

Արտավազդ Ավագյան

ԱՄՆ, Բոքա Ռաթոն, Ֆլորիդա 

“Լուսանցք” Թիվ 40, 11 -17 հունվարի, 2008թ.

Բարու եւ Չարի հակամարտության բեկումը

December 14, 2007

Տեղեկանք գաղտնի իշխանության

Աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում. ­”տամպլիերներ­”, ­”ռոզենկրեյցերներ­”, ­”իլյումինանտներ­”, ­”մասոններ­”, որոնց օրդենները (միաբանությունները), եղբայրակցություններն ու օթյակները հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով, քաղաքական, կրոնական ու տնտեսական ուղղություններով…

Դիցուկ՝ ամենահայտնիներից՝ մասոնների նպատակն է դառնալ աշխարհի տերերը՝ հասնելով լիարժեք ­”համաշխարհային տիրապետության­”: Իսկ համապարփակեցման (գլոբալիզացիա) ­”համաշխարհային դավադրության­” մեջ հայտնի են հետեւյալ ­”գաղտնի­” կառավարությունները՝ ­”Միջազգային հարաբերությունների խորհուրդ­”-ը (ՄՀԽ), ­”Բիլդերբերգյան ակումբ­”-ը եւ ­”Եռակողմ հանձնաժողով­”-ը (­”Տրիլատերալ­”, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Արեւմտյան Եվրոպայից):

Շատ եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես մեծահարուստների ­”Բիլդերբերգյան ակումբ­”-ը, որի հիմնադիրը Յոզեֆ Ռետտինգերն է: Այս ակումբի հիմնադրման տարեթիվն իսկ գաղտնի է մնում առ այսօր, սակայն, սրա մասին խոսել են դեռեւս 1954թ., երբ տեղի էր ունենում աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց ­” сxодкан ­”-ն՝ Հոլանդիայի Օստերբեկ քաղաքի ­”Bilderberg­” հյուրանոցում: 1998թ. այս ակումբի հավաքին մասնակցել է նաեւ Անատոլի Չուբայսը, որն այդ ժամանակ ՌԴ փոխվարչապետ էր:

Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մարդկանց հավաք է դա, ասենք, որ այդ նիստին մասնակցել են Հենրի Քիսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեվիդ Ռոկֆելլերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը եւ այլք: Իսկ ­”Տրիլատերալ­”-ի եւ ՄՀԽ-ի անդամ է օրինակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, ­”Եռակողմ հանձնաժողով­”-ի անդամ է Ռոնալդ Ռեյգանը:

­”Եռակողմ հանձնաժողով­”-ի 59 անդամներից 28-ը ՄՀԽ-ից են, 10-ը՝ ­”Բիլդերբերգյան ակումբ­”-ից եւ էլի 10-ը՝ ­”Տրիլատերալ­”-ից:

Իսկ մեր հայ մասոնները կարծում են, թե իրենք ­”աշխարհի տերերի­” կողքին են ու ­”փայատեր­” են (խե՜ղճ մարդիկ), սակայն, նրանք պարզապես սպասարկում են այդ կառույցների աշխարհակործան (այդ թվում եւ՝ սեփական ազգի կործանման) նպատակներն ու ծրագրերը եւ, օգտագործվելուց հետո, կամ ինչ-որ փշրանքներ ստանալով, մեկուսի քարշ կտան իրենց գոյությունը, կամ՝ կոչնչացվեն, եթե հանկարծ մի քիչ ավելի բաներ գիտեն գաղտնիության ­”շղարշի­” ներսից…

­”301-ի կոմիտե­”-ի մասին արդեն նույնպես բացահայտ խոսվում է: Ասում են՝ վերոթվարկյալ գաղտնի կառույցները ­”301-ի­” սարքած համաշխարհային սարդոստայնի բաղկացուցիչ մասերն են՝ գործիքները: Իսկ այն, որ իրենց ­”աշխարհի տերերը­” համարողներն ու աշխարհն իրար մեջ ­”բաժանած­” 300 ընտանիքները նույնպես ունեն մի նեղ շրջանակ, որը մշտապես հավաքվում է մութ Ալբիոնի մայրաքաղաք Լոնդոնի ինչ-որ վայրում ու փորձում է ավարտին հասցնել մութ ու նյութական ուժերի հաղթարշավը, հաստատ քչերին է հայտնի…

Պարզապես տեղեկացնենք բոլորին եւ նաեւ գաղտնի ու մութ ուժերին, որ Տիեզերական Գարուն է սկսվել եւ չար ուժերի վախճանն ամրագրված է արարչական ու բնական փոփոխություններում: Դա անխուսափելի է, ու նրանք սա գիտեն…

Զարթնում է Տիեզերքը ու վերազարթոնք է նաեւ աստվածների մոտ, զարթնում է մեր մոլորակը եւ վերազարթոնքի է պատրաստվում մարդը:

Նրանք, ովքեր կարողանում եւ ցանկանում են հոգու աչքերով վերեւ նայել՝ անհունները, տեսնում են այս ակնհայտ փոփոխությունները, իսկ ովքեր զբաղված են փողի քսակի ու հողի մեջ քուջուջ անելով՝ կզրկվեն ­”երկնային արքայությունից­”, որքան էլ եկեղեցաշինարար լինեն ու սին բարեգործ…
Բարու եւ Չարի կռիվը հոգեւոր ու աննյութեղեն է, փողով ­”երկինքներ­” չեն մտնում ու ­”երկինքներ­”-ի պահապանները ոսկով չեն գնվում…

Մենք՝ իրապես հայերս (հասկանալ՝ գեներով եւ հավատքի մեջ մաքուր), հետեւորդն ենք արարչադիր կարգի ու տեսնում ենք հեղեղի պես իջնող արարչահաղորդ ու աստվածակատար Զարթոնքը:
Մենք էլ մեր կողմից կնպաստենք այդ Զարթոնքի զարթոնքին…

Հայկ Թորգոմյան

­”Լուսանցք­”  Թիվ  38,  14-20 դեկտեմբեր 2007թ.

Ազդեցության գործակալներ

December 7, 2007

Երկրները ներսից քայքայողները

Ազգերի ու պետությունների միջեւ գաղտնի պատերազմի ու ներքաղաքական խարդավանքների փորձված ու արդյունավետ միջոց է հակառակորդի կառավարման ու հանրային տարաբնույթ համակարգերում անարդյունավետ ու բնականոնությունը խաթարող տեխնոլոգիաներ ներդնելը: Այսինքն՝ ապատեղեկատվությամբ սխալ ու ապակայունացնող խորհուրդներ տալը եւ այդպիսով յուրաքանչյուր բարեփոխում դեպի փակուղի տանելը: Այս ­”հնարքը­” գործադրվեց նաեւ ­”անհողդողդ­” ԽՍՀՄ-ը փլուզելիս: Այժմ, իհարկե, շատերին է հասու, թե ինչ ծրագիր գործածվեց եւ ինչ հետեւողականորեն քանդեցին երբեմնի հզոր կայսրությունը:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության (ԱԱ) 20/1 ղեկավար հրահանգում (դիրեկտիվ), որը 1948թ. օգոստոսի 18-ին հաստատել է նախագահ Հ. Տրումենը, ասվում էր. ­”Պետք է արմատապես փոխել Ռուսաստանի ներկայիս կառավարության արտաքին քաղաքականության տեսությունն ու գործնականում դրա կիրառումը­”: Թե ինչպես պետք է դա արվեր, ­”բացատրվում է­” Տրումենի հաստատած մեկ այլ՝ 1950թ. ապրիլի 7-ի ԱԱ 68-րդ ղեկավար հրահանգում. ­”Մենք պետք է անթաքույց հոգեբանական պատերազմ վարենք Ռուսաստանի դեմ: Մեր արժեքները տարածելուց զատ մեր քաղաքականությունն ու ջանքերը պետք է ուղղված լինեն խորհրդային համակարգում արմատական փոփոխություններ առաջացնելուն: Ակնհայտ է, որ դա շատ ավելի էժան եւ արդյունավետ կլինի, եթե կատարվի հենց խորհրդային հասարակության մեջ եղած ներքին ուժերի միջոցով­”:

Ի՞նչ ­”ներքին ուժերի­” մասին է խոսքը: Իհարկե այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությունը նպատակաուղղում են պետության (տվյալ դեպքում` ԽՍՀՄ-ի) սոցիալ-քաղաքական համակարգը կործանելուն: Բնականաբար, այդ անելու համար նրանք պետք է ունենան համապատասխան պաշտոն, քաղաքական-հասարակական դիրք, իշխանական, տնտեսական, մշակութային կամ այլ լծակներ:

Այսպիսի մի միտք էլ ժամանակին արտահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ալեն Դալեսը՝ 1945թ. ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրած ելույթում, ինչն առ այսօր էլ հետաքրքրական ու այժմեական է. ­”… Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ յուրաքանչյուր անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…­”:

Սա իհարկե ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ յուրաքանչյուր երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր երկրում, մեր իրականությունում, եւ առհասարակ…

Հատուկ ծառայությունների տերմինաբանությամբ, այն մարդը, ով իր ծառայական բարձր դիրքը գործածում է ի շահ ուրիշ պետության (կամ ազգի), կոչվում է ­”ազդեցության գործակալ­”: Ազդեցության գործակալը կարող է լինել, օրինակ, պետության կամ քաղաքական կուսակցության ղեկավար, պաշտոնյա, ԱԺ պատգամավոր, ԶԼՄ-ի ղեկավար, գիտության կամ մշակույթի գործիչ, գործարար եւ այլն:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն ձեռնամուխ է լինում ԽՍՀՄ-ում ազդեցության գործակալներ ունենալու ծրագրի իրականացմանը: Ինչպես վերը նշեցինք, ծրագիրն անձամբ մշակել էր ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսը: Ինչպես ցույց տվեց պատմությունը, այդ ծրագրի դրույթներն անփոփոխ մնացին ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, իսկ հիմա գործածվում են այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Եթե մեկ անգամ եւս վերընթերցենք Ա. Դալեսի ելույթից մեջբերումը, որեւէ հարց այլեւս չի առաջանա, թե ինչու են միջակությունն ու անբարոյականությունը, ապազգային դրսեւորումները գլուխ բարձրացրել մեզանում…

Ստալինի մահից հետո՝ 1953թ. մարտի 6-ին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Ֆ. Դալեսի՝ ամերիկյան դեսպանատներին ու դիվանագիտական առաքելություններին ուղարկած շրջաբերականում ընդգծվում էր. ­”Մեր գլխավոր նպատակը մնում է նոր ռեժիմի նկատմամբ կասկած, անվստահություն ու շփոթություն սերմանելը ոչ միայն ԽՍՀՄ-ի եւ արբանյակ-երկրների կառավարող շրջանակներում ու ժողովուրդների մեջ, այլեւ ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս գործող կոմունիստական կուսակցությունների շարքերում­”:

ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի հանձնարարությամբ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Ռ. Փայփսի մշակած ԱՄՆ-ի նոր հայեցակարգը նախորդներից էապես չէր տարբերվում: Ամերիկացի քաղաքագետ Պ. Շվեյցերը գրում է, որ ­”հայեցակարգում հստակորեն ձեւակերպված էր, որ մեր հերթական խնդիրը ոչ թե ԽՍՀՄ-ի հետ համագոյակցելն է, այլ՝ խորհրդային համակարգը փոխելը­”:
ԱՄՆ նախագահ ավագ Ջ. Բուշի վարչակազմի պատվերով մշակված ­”Ազատագրում­” եւ ­”Տեղեկատվական պատերազմ­” հայեցակարգերը եւս բացահայտորեն հետապնդում էին ԽՍՀՄ-ն ­”ապամոնտաժելու­”, ներսից թուլացնելու եւ այժմ էլ ­”Ռուսաստանը մասնատելու­” նպատակը:

Ներազգային խափանարարները

ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) իրապես տեղյակ էր այդ ծրագրերին: Մեջբերենք մի հատված ­”Խորհրդային քաղաքացիներից ազդեցության գործակալներ հավաքագրելու՝ ԿՀՎ-ի ծրագրերի մասին­” զեկույցից, որը ԽՍՀՄ-ի ղեկավարությանն էր ներկայացրել ՊԱԿ-ը:

­”Ըստ հավաստի տվյալների, վերջին ժամանակներս ԿՀՎ-ն ԽՍՀՄ-ի հետագա զարգացման ուղիների վերաբերյալ իր մասնագետների կանխատեսումների հիման վրա մշակում է թշնամական գործունեությունն ակտիվացնելու ծրագրեր, որոնք ուղղված են խորհրդային հասարակությունը քայքայելուն ու սոցիալիստական տնտեսությունը կազմալուծելուն: Այդ նպատակով ամերիկյան հետախուզությունը խնդիր է դնում խորհրդային քաղաքացիներից հավաքագրել ազդեցության գործակալներ, կազմակերպել նրանց ուսուցումն ու հետագայում առաջ քաշել նրանց ԽՍՀՄ-ի քաղաքական, տնտեսական եւ գիտական կառավարման ոլորտներում: ԿՀՎ-ն մշակել է ազդեցության գործակալների անհատական պատրաստության ծրագիր, որով նախատեսվում է լրտեսական գործունեության համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերում, ինչպես նաեւ՝ նրանց քաղաքական ու գաղափարախոսական մշակում: Ամերիկյան հետախուզության ղեկավարությունը ծրագրում է հետեւողականորեն ու նպատակասլաց ձեւով, առանց միջոցներ խնայելու գտնել մարդկանց, ովքեր իրենց անձնական հատկանիշներով հեռանկարում կարող են զբաղեցնել վարչական պաշտոններ կառավարման ապարատում: Առանձին գործակալների գործունեությունը, որով կյանքի է կոչվելու ժողտնտեսության մեջ նենգադուլի (սաբոտաժի) եւ ղեկավար հրահանգների աղավաղման քաղաքականությունը, համակարգվելու եւ ուղղորդվելու է մի կենտրոնից: ԿՀՎ-ի մտահղացմամբ, ազդեցության գործակալների նպատակաուղղված գործունեությունը նպաստելու է ԽՍՀՄ-ում ներքաղաքական բնույթի որոշակի դժվարությունների առաջացմանը, կասեցնելու է մեր տնտեսության զարգացումը, գիտական որոնումները տանելու է փակուղի­” (­”Խորհրդային Ռուսաստան­”, 03.03.1993թ.):
ԽՍՀՄ ղեկավարությունը (անձամբ Մ. Գորբաչովը) ­”անտեսում­” են խորհրդային հատուկ ծառայությունների բազմաթիվ ահազանգերը, ինչը վկայում է, որ ազդեցության գործակալներ կային ԽՍՀՄ ղեկավարության ամենաբարձր օղակում: Մ.Գորբաչովն էր հենց ամենաառաջին ազդեցության գործակալը, ով հիմք դրեց ԽՍՀՄ փլուզմանը մի կողմից ու երկու Գերմանիաների միավորմանը՝ մյուս կողմից: Եվ այսօր նա վայելում է կյանքն Արեւմուտքում: ԽՍՀՄ-ի քայքայմանը նախորդեց ­”լճացման­”, տնտեսության զարգացման ռիթմի թուլացման, կուսակցական ­”նոմենկլատուրայի­” եւ պետական ­”չինովնիկների­” մեծ չափերի հասնող կաշառակերության ու այլասերման ժամանակաշրջանը:

Վերջինս իր բոլոր բնութագրերով կասկածելիորեն համահունչ է ամերիկյան հետախուզության նպատակներին: Ուստի բավարար հիմքեր կան պնդելու, որ ԽՍՀՄ-ի կործանումը ­”սառը­” պատերազմում պարտվելու հետեւանք է, եւ որ այն ոչ թե փլուզվեց, այլ՝ փլուզեցին: Մենք հատկապես դրա ականատեսն էինք՝ 1988թ. սկսած: Ազդեցության գործակալները ­”սոցիալական պայթյուն­”-ի չհասնելով, ներդրեցին ­”էթնիկ պայթյուն­”-ը եւ հասան հաջողության, քանզի այն ամենացավոտ խնդիրն էր նախկին ԽՍՀՄ տարածքում: Գրեթե բոլոր ազգերը հիմնախնդիրներ ունեին: Եվ հատկապես հայերիս համար դա ցավոտ թեմա էր… Բոլորս կհիշենք, թե ինչպես էին մեզ ­”տոգորում­” Գալինա Ստարավոյտովան ու Անդրեյ Սախարովը, նման մի զույգ կամ եռյակ ազդեցության գործակալներ էլ ­”տոգորում­” էին ադրբեջանցիներին: Նպատակը ԽՍՀՄ-ը մասնատելն էր, սակայն, մեր համառությամբ մենք հասանք ավելիին՝ բացի անկախություն ձեռքբերելուց, ազատագրեցինք նաեւ Արցախն ու այլ հայկական տարածքներ: Ամեն դեպքում մենք կարողացանք շահող դուրս գալ այս ­”խաղ­”-ից, որքան էլ ջանացին մեզ խանգարել…

Ինչեւէ, վերադառնանք մեր թեմային:

Որոշ ազդեցության գործակալների անուններ

Ռուս հայտնի հետազոտող Օլեգ Պլատոնովը ­”Ռուսաստանը մասոնների տիրապետության տակ­” գրքում (Մոսկվա, 2000թ.) բերում է ազդեցության գործակալների, մասոնական օթյակների եւ այլ կազմակերպությունների անդամների մի ցուցակ՝ կազմված բաց եւ փակ աղբյուրների հիման վրա: Ցուցակում ընդգրկված են քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, գիտնականներ, արվեստագետներ եւ խոշոր այլ մտավորականներ, ովքեր անմիջականորեն նպաստել են ԽՍՀՄ-ի փլուզմանն ու այսօր էլ նրանցից շատերը շարունակում են իրենց ուժերն ի սպաս դնել Ռուսաստանում մասոնական կամ գործակալական նպատակներն իրականացնելուն:

Ահա նրանցից մի քանիսի անունները.

Քաղաքական գործիչներ

Աբել Աղանբեկյան – եղել է Մ. Գորբաչովի խորհրդականը:

Ալեքսանդր Բովին – լրագրող, քաղաքական մեկնաբան, եղել է ՌԴ դեսպանն Իսրայելում:

Պավել Բունիչ – տնտեսագետ, ­”Արծվի օրդեն­” մասոնական օթյակի անդամ:

Գենադի Բուրբուլիս – նախկին պետքարտուղար, Բ. Ելցինի համակիրներից, ­”Մալթայական օրդենի­” անդամ:

Անատոլի Սոբչակ – իրավաբան, մասոնական ­”Ռոտարի­” եւ ­”Մագիստերիում­” ակումբների անդամ, եղել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ, Վ. Պուտինի մերձավորներից էր:

Գալինա Ստարովոյտովա – եղել է Ելցինի խորհրդականը ազգային հարցերով, Պետդումայի պատգամավոր էր:

Գեորգի Շահնազարով – քաղաքագետ, Մ. Գորբաչովի օգնականը, նրա հիմնադրամի ղեկավար:

Ալեքսանդր Յակովլեւ – կուսակցական քարոզիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ­”Մագիստերիում­” ակումբի անդամ, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ 1950-ական թթ. վերջից:

Ռոման Աբրամովիչ – ­”Սիբնավթ­” ընկերության ղեկավար: Համաշխարհային տնտեսական ֆորումի խորհրդատու է, Ելցինի մերձավորը:

Նիկոլայ Աքսյոնենկո – ՌԴ հաղորդակցության ուղիների նախարար (1997թ.):

Վադիմ Բակատին – ԽՍՀՄ ՆԳ նախարար, ՊԱԿ-ի նախագահ (1991-1992թթ.) ԿՀՎ-ին է հանձնել մի շարք գաղտնի փաստաթղթեր:

Բորիս Բերեզովսկի – ­”Մալթայական օրդենի­” եւ մասոնական այլ կազմակերպությունների անդամ, ՌԴ անվտանգության նախագահի տեղակալ (1997թ.): Եղել է ԱՊՀ կոորդինատոր, այժմ հետախուզման մեջ է, թաքնվում է Մեծ Բրիտանիայում:

Եգոր Գայդար – եղել է ՌԴ վարչապետի պաշտոնակատար, ­”Պրավդա­” թերթի եւ ­”Կոմունիստ­” ամսագրի թղթակից:

Միխայիլ Գորբաչով – ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, ­”Համաշխարհային ֆորում­” եւ ­”Եռակողմ հանձնաժողով­” կազմակերպությունների անդամ:

Բորիս Ելցին – ՌԴ առաջին նախագահ, ­”Մալթայական օրդենի­” կոմանդոր (1991թ.), համագործակցում էր ­”Եռակողմ հանձնաժողովի­”, Բիլդերբերգյան ակումբի հետ:

Սերգեյ Կարագանով – Ելցինի խորհրդական, ­”Մեծ Եվրոպա­” մասոնական օթյակի անդամ:
Սերգեյ Կիրիենկո (Իսրայիտել) – ՌԴ վարչապետ (1998 թ.), ­”սայենթոլոգիա­” աղանդի հետեւորդ, Վ. Պուտինի մերձավորներից:

Ալեքսանդր Լեբեդ – գեներալ, մասոնական ­”Մեծ Արեւելք­” օթյակի անդամ էր:

Միխայիլ Լեսին – ՌԴ մամուլի եւ տեղեկատվության նախարար (1999թ.), ­”Մալթայական օրդենի­” անդամ:

Ալեքսանդր Լիֆշից – ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար (1998թ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի խորհրդատու:

Յուրի Լուժկով (Կաց) – Մոսկվայի քաղաքապետ, ­”Ռոտարի­” մասոնական ակումբի անդամ:
Ասլան Մասխադով – Չեչնիայի նախագահ (1996-1999թթ.), ­”Երիտասարդ Թուրքիա­” մասոնական օթյակի անդամ (Անկարա, 1994թ.):

Անդրանիկ Միհրանյան – քաղաքագետ, Միջազգային ռուսական ակումբի անդամ:
Բորիս Նեմցով – ՌԴ փոխվարչապետ (1997-1998 թթ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” խորհրդատու, Պետդումայի պատգամավոր:

Անդրեյ Կոզիրեւ – ՌԴ նախկին արտգործնախարար, Միջազգային հարաբերությունների խորհրդի խորհրդատու:

Յուրի Օսիպյան – ակադեմիկոս, ­”Մագիստերիում­” ակումբի անդամ:

Եվգենի Պրիմակով – ՌԴ արտգործնախարար (1996թ.), վարչապետ (1998թ.), ­”Մալթայական օրդենի­” եւ ­”Հռոմեական ակումբի­” անդամ:

Ալեքսանդր Ռուցկոյ – ՌԴ փոխվարչապետ (1991թ.), ­”Մալթայական օրդենի­” անդամ (1991թ.), Կուրսկի նահանգապետն էր (1997թ.):

Վիկտոր Խրիստենկո – ՌԴ ֆինանսների նախարար (1999թ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” խորհրդատու:

Վլադիմիր Գուսինսկի – ՌԴ հրեական համայնքի ղեկավար, ­”Բնայ-Բրիտ­” կազմակերպության անդամ: Թաքնվում է Իսրայելում:

Վիկտոր Չերնոմիրդին – ԽՍՀՄ նավթի եւ գազի արդյունաբերության նախարար (1985-1989թթ.), ՌԴ վարչապետ (1992-1998թթ.), ­”Եռակողմ հանձնաժողովի­” եւ Միջազգային հարաբերությունների խորհրդի խորհրդատու:

Անատոլի Չուբայս (Սագալ) – մասոնական ­”Մեծ Եվրոպա­” հանձնաժողովի, ­”Փոխազդեցություն­” ակումբի խորհրդի եւ Բիլդերբերգյան ակումբի անդամ:

Էդուարդ Շեւարդնաձե – Վրաստանի նախկին նախագահ, ­”Մագիստերիում­” մասոնական ակումբի անդամ:

Գրիգորի Յավլինսկի – ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ:

Սերգեյ Յաստրժեմսկի – ­”Մալթայական օրդենի­” անդամ:

Վիկտոր Գերասչենկո – ՌԴ կենտրոնական բանկի նախագահն էր:

Գիտության եւ մշակույթի գործիչներ

Արկադի Արկանով – գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Բելլա Ախմադուլինա – ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Օլեգ Բասիլաշվիլի – դերասան, Ջ. Սորոսի ­”Բաց հասարակություն­” ինստիտուտի դիտորդական խորհրդի անդամ:

Ելենա Բոններ – հրեական շահերի հետամուտ հասարակական գործիչ, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ:

Իոսիֆ Բրոդսկի – բանաստեղծ, ­”Մագիստերիում­” ակումբի անդամ:

Ստանիսլավ Գովորուխին – կինոռեժիսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ­”Միջազգային ռուսական ակումբի­” անդամ (1992թ.):

Դանիիլ Գրանին – գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Յուլի Գուսման – ռեժիսոր, ­”Արծվի օրդենի­” անդամ (1993թ.):

Սերգեյ Դորենկո – Բ. Բերեզովսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող:

Վլադիմիր Դուդինցեւ – գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ (1992թ.):

Եվգենի Եվտուշենկո – ­”Մագիստերում­” ակումբի անդամ:

Միխայիլ Ժվանեցկի – ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Մարկ Զախարով – թատերական գործիչ:

Ֆազիլ Իսկանդեր – գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ:

Գարի Կասպարով – ­”Արծվի օրդենի­” անդամ (շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ներկայումս քաղաքական գործիչ):

Եվգենի Կիսելյով – Վ. Գուսինսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող, ՊԱԿ-ի բարձրագույն դպրոցի դասախոս, ՊԱԿ-ի գաղտնի գործակալ:

Միխայիլ Լեոնտեւ – Բ. Բերեզովսկու հովանավորությունը վայելող հեռուստալրագրող, ­”Փոխազդեցություն­” ակումբի անդամ:

Դմիտրի Լիխաչով – գրականագետ, ակադեմիկոս, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ (1992թ.):
Բուլատ Օկուջավա – գրող, ­”Ռուսական փեն-կենտրոնի­” անդամ (1992թ.):

Ալլա Պուգաչովա – երգչուհի, ­”Արծվի օրդենի­” անդամ:

Ռոբերտ Ռոժդեստվենսկի – բանաստեղծ, ­”Ռուսական փեն-ակումբի­” անդամ (1992թ.):

Անատոլի Ռիբակով – գրող, ­”Ռուսական փեն-ակումբի անդամ­” (1992թ.):

Էդուարդ Սագալաեւ – հեռուստալրագրող, ­”Ռոտարի­” ակումբի անդամ (1990թ.):

Անդրեյ Սախարով – ակադեմիկոս, ԱՄՆ-ի ազդեցության գործակալ էր:

Նիկոլայ Սվանիձե – սիոնիստական հեռուստաքարոզիչ:

Մի քիչ էլ ­”մերոնց­” մասին

Հայաստանում էլ կան, իհարկե, ազդեցության գործակալներ, ովքեր այս կամ այն մասոնական օթյակի, ­”Ռոտարի­” կամ ­”Լիոն­” ակումբի (ինչպես միշտ բարեգործականի անվամբ հանդես եկող), այս կամ այն աղանդի ու արեւմտյան չափանիշներով առաջնորդվող հասարակական նախաձեռնության անդամներ են:

Երեւանյան ­”Ռոտարի­” ակումբի հիմնադիր նախագահը 1996թ. եղել է գործարար Գուրգեն Վարդանյանը, ով ներկայումս Լատվիայում է բնակվում: Քանի որ յուրաքանչյուր տարի ­”Ռոտարի­” ակումբի նախագահը փոխվում է, նրան հաջորդել են Գուրգեն Բարիկյանը (դասախոս), Արթուր Միրոյանը (գործարար, ԱԺ նախկին փոխնախագահ հանգուցյալ Ռուբեն Միրոյանի եղբորորդին), Սերոբ Տեր-Պողոսյանը (գործարար), Անդրեաս Համբարձումյանը (բժիշկ-ուռուցքաբան), Արտավազդ Յախշիբեկյանը (­”Առաջին ապահովագրական ընկերություն­” կազմակերպության նախագահ), Ահարոն Ադիբեկյանը (սոցիոլոգ, ­”Սոցիոմետր­” հետազոտությունների կենտրոնի ղեկավար), Արտյոմ Տիգրանյանը (գործարար)…

­”Ռոտարի­” ակումբի անդամ են նաեւ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, ով չի թաքցնում, որ ինքը նաեւ մասոն է ու հպարտանում է այդ փաստով, Հովսեփ Սեֆերյանը, ով հայտնի գործարար է ու միեւնույն ժամանակ ՀՀ դեսպանն էր Հնդկաստանում:
Երեւանյան ակումբն ունի նաեւ պատվավոր անդամներ, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ռուսաստանի նախկին դեսպանները եւ այլք…

Ցավալի է, բայց Հայաստանում կան նաեւ պետական ու քաղաքական գործիչներ, ովքեր նույնպես մասոնական օթյակների ու տարաբնույթ աղանդների հետեւորդներ են ու ըստ այդմ էլ՝ ազդեցության գործակալներ: Սա, իհարկե, առավել մտահոգիչ ու առանձին թեմայի նյութ է…

Արամ Ավետյան 

­”Լուսանցք­”  Թիվ  37,  7-13 դեկտեմբեր 2007թ.

Ժողովրդավարությունը՝ համաշխարհայնացման խայծ

November 30, 2007

Ժողովրդավարություն

Ժողովրդի իշխանության հաստատումը կամ ժողովրդավարությունը պետական կառավարման ձեւ, նաեւ քաղաքակրթական հասարակական համակարգ է, ինչն առաջանում եւ գոյատեւում է ազգային արժեքների դերի նվազման կամ նվազեցման ժամանակ, հաճախ՝ նաեւ անտեսման հաշվին: Ազգային արժեքների նվազեցման դեպքում ժողովրդավարությունը վերածվում է կենտրոնաձիգ ամբոխավարության, քանզի բնական ու բնականոն ուրույն ազգային դիմագծով էությանն ու մտածողությանը հետզհետե գերակշռում է անդեմ զանգվածի՝ ամբոխի հոգեբանությունը, վարվելակարգը: Իսկ ազգային արժեքների անտեսման պարագայում, ժողովրդավարությունը վեր է ածվում միջազգային համապարփակեցմանն սպասարկող գաղափարաբանության, մարդու ազատությունները ազգատյացությամբ սանձարձակեցնող քաղաքականության:

Ժողովրդավարությունը կարող է գործուն համակարգ լինել բազմազգ եւ ապազգային բնույթի պետության մեջ, որում չկա բնօրրանատեր ազգ կամ՝ լինելուց էլ թույլ են նրա դիրքերը: Ժողովրդավարությունը հասարակական համակարգ է, քանզի հասարակների համակարգ է, որին մխիթարելու նպատակով ստեղծել են ­”քաղաքացիական համակարգ­” անունը: Պարզվում է՝ գյուղացիներն էլ քաղաքացիներ են, բայց այդ մասին միայն մամուլից են իմանում…

Կա պարզ հասկացողություն՝ բնակիչ: Եվ Հայաստանում բնակվողները, անկախ սեռական, կրոնական, կուսակցական ու ազգային պատկանելությունից, ՀՀ բնակիչներ են, կլինեն նրանք՝ հայեր, եզդիներ, ասորիներ, հրեաներ, թե այլք: Կոտայք գյուղի բնակիչը չի կարող ՀՀ քաղաքացի կոչվել, իսկ Կապան քաղաքի քաղաքացին՝ ՀՀ քաղաքացի: Սա ե՛ւ անտրամաբանական է, ե՛ւ ծիծաղելի: Բայց, քանի որ միջազգային հասկացողության անմիջական թարգմանությունն է, ապա ո՞վ իրավունք ունի քննադատելու ժողովրդավարության հիմնասյուն հասկացողություններից մեկը, հետամնաց կերեւա անմիջապես:

Մենք ­”հետամնաց­” երեւալու գայթակղությանը չդիմանալով հանդերձ՝ նշենք, որ ­”հասարակություն­” կան ­”ընդհանրություն­” (ինչպես ռուսերենում՝ ՏոքպրՑՉՏ) համակարգերը միշտ էլ կցորդի դերակատարում են ունենալու առավել հզոր, ­”հատուկություն­” որդեգրած համակարգերի նկատմամբ: Եվ սա պարզապես բառախաղային տեսություն չէ, ակնհայտ իրականություն է, որն այնքա՜ն տեսանելի է մեր օրերում:

Ազգային միատարր պետություններին, որոնք դեռեւս ազգային էություն ու բնույթ չունեն, միջազգային ­”հատուկ-ություն­”-ը նույնպես պարտադրում է ժողովրդավարական ­”հասարակ-ություն­”: Իսկ քանի որ միատարր երկրներում, այնուամենայնիվ, գիտակցորեն, թե ենթագիտակցորեն կա ­”հատուկ-ություն­” կամ դրա դրսեւորման ինչ-որ կերպ, ապա ժողովրդավարությունը ձեռք է բերում էթնիկ կերպավորումներ: Այսինքն՝ առաջանում է ասենք՝ հայկական ժողովրդավարություն: Եվ քանի որ սա ոչ ժողովրդավարության դասական ապազգային բնույթն ունի, ոչ էլ ազգային իշխանական համակարգ է, ապա դառնում է ­”ախպերություն­”-ժողովրդավարություն:

Ամփոփելով այս թեման՝ մի քիչ մանրամասնենք, եթե ժողովրդավարություն ասելով նկատի ունենք ժողովրդաիշխանությունը, ապա առաջին ձեւակերպումը նույնպես լավագույնը չէ, ժողովուրդ-հանրությունն ինքը չի վարում պետական գործերը, այլ՝ իր ձեւավորած իշխանությունը, ուստի տեղին կլինի օգտագործել ժողովրդաիշխանություն եզրը: Իսկ եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ է ժողովրդաիշխանությունը, ապա պետք չէ թմբկահարել ամերիկյան կամ եվրոպական փորձերը, որոնք իրականում փորձանք են այլոց գլխին: Պարզապես պետք է ուսումնասիրել հին Հայաստանում ­”ժողովրդական ժողովների­” ընթացակարգն ու ձեւավորման գործառույթները, թե ինչ է իրականում նշանակում՝ ­”ձայն բազմաց՝ ձայն աստծո­”-ն, եւ այլեւս կաշկանդված չենք լինի եվրապարտադրանքներով:

Ինչ մնում է քաղաքացի կամ քաղաքացիական հասարակարգ հասկացողությանը, ապա գուցե թե հետաքրքիր լինի ոմանց, երբ իրենց թանկագին ժամանակը մի քիչ կտրեն արեւմտյան բարբաջանքներից եւ ուսումնասիրեն հին Հայաստանի, Հռոմի (Հռոմի քաղաքացի հասկացողությունը պետք չէ շփոթել Հռոմեական կայսրության չգոյ քաղաքացու հետ) կամ Հունաստանի ­”քաղաքային ինքնավարություններ­”-ի համակարգը եւ քաղաքացի հասկացողությունը հասկանան հենց էության մեջ, առանց ձեւախեղումների ու ­”արդիականացման­”:

Ազգային-ժողովրդավարներ

Սա վերը նշած՝ էթնիկ կերպարանք ստացած ժողովրդավարության ելեւէջն է: Առավել վտանգավոր է, երբ ժողովրդավարները ցուցադրաբար են ներկայանում իբրեւ ազգային-ժողովրդավարներ. այս պարագայում հայտնվում է քաղաքական մի խառնուրդ, որը ­”գենետիկ­” շեղման, երկվության մեջ գտնվելով, ինքնաբերաբար ընդարձակում է քաղաքական ­”շիզոֆրենիկների­” դաշտը, ինչը խեղում է ե՛ւ ժողովրդավարությունը, ե՛ւ ազգայինը: Ամեն ինչից կարծեցյալ ամենալավն ընտրելը հանգեցնում է ոչ թե նոր լավ ձեւի ստեղծմանը, այլ՝ լավ ­”հիբրիդի­”՝ ասենք՝ ­”ջորու­” առաջացմանը, որը թվացյալ օգտակար լինելով տվյալ պահին, այնուամենայնիվ ­”անպտուղ­” է եւ, հետագայում, բնականորեն ընթացքի մեջ մտնելով՝ դառնում է հակազդեցության, հակաբնական միջամտության պարարտ հող ազգային բոլոր երեւույթների դեմ…

Ազգային-ժողովրդավարները փորձում են արհեստականորեն միացնել երկու տարբեր համակարգեր, որոնք բացահայտորեն հակադիր են: Ժողովրդավարական համակարգի ստեղծած սանձարձակ անհատը՝ քաղաքացին (ով իրականում գեղցի է, չշփոթենք պատվարժան գյուղացու՝ հողի մշակի հետ), երբեք չի կարող գոյատեւել ազգային համակարգի պահպանողական միջավայրում, որտեղ հակառակ ժողովրդավարական սկզբունքների՝ գործում են ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի, ազգայնականության որդեգրած սրբազան իշխանության (հիերարխիա) բնական կանոնները, եւ այստեղ ազգի իրավունքներն օրինաչափորեն վեր են անհատին տրված իրավասություններից, քանզի դրանք նույն անհատի ինքնությունն ու գոյն են պահպանում: Անժխտելի է, որ ազգի շահը՝ ինքնատիպության պահպանման եւ այդպիսով հարատեւման խնդիրը, չի կարող ստորադասվել անհատի քմահաճույքներին, ներմուծված բարոյազուրկ ազատություններին, ու ­”ոսկե միջին­” այս պարագայում գոյություն չունի. յուրաքանչյուր փոքր շեղումն անգամ խեղաթյուրում է այդ յուրօրինակ եւ ոչ համադրելի համակարգերը…

Պահպանողական-ժողովրդավարներ

Սրանք էթնիկ ժողովրդավարության մեկ այլ ելեւէջ են: Բայց գրեթե նույն արժեքային համակարգում են, որը դավանում են ազգային-ժողովրդավարները: Պարզապես փափկացրել ու նրբացրել են ազգային հնչեղ եզրը, որ այսպես կոչված միջազգային հանրությունն ավելի բարի աչքով նայի իրենց:
Եթե եվրոպացիները պահպանողական են իրենց ե՛ւ անցյալի (ընդհուպ՝ թագավորական հարստության, ուրեմն՝ գենետիկ մաքրության պահպանման), ե՛ւ ներկա հզորության նկատմամբ, ապա մեր պահպանողական-ժողովրդավարները պահպանողական են աշխարհի ներկայիս հզորների արժեքային համակարգի նկատմամբ:

Ստացվում է՝ մեր ազգային կերպը զիջեցինք, այսինքն՝ կյանքը տվեցինք ­”մարդկության փրկչին­” փրկելու համար, ով չէր էլ թաքցնում, որ եկել է հիվանդներին ու մեղավորներին փրկելու (թե մենք ինչ կապ ունեինք…), հետո՝ հարեւան երկրներին հզորացնելու համար, հետո՝ օսմանյան կայսրությունում ազատություն-հավասարություն-եղբայրություն հաստատելու համար, հետո՝ համաշխարհային հեղափոխության համար, հետո՝ այդ հեղափոխությամբ ծնված երկիրը քանդելու համար, հիմա էլ՝ մութ ուժերի համաշխարհայնացման, օտարի արժեքները պահպանելու՞ համար տանք կյանքներս…

Արժե՞: Հերիք չէ՞ սրա-նրա համար կուրծք ծեծենք, իսկ մեր ազգային արժեքների մասին խոսելիս խրտնենք ինչպես թշնամի…

Սրա փոքր-ինչ կարծր տեսակը՝ ներկայիս ցեղակրոն-ժողովրդավարներն են, ովքեր իբր փորձում են քայլել ­”համաշխարհային գործընթացներին համընթաց­”՝ բայց պահպանելով ազգային դիմագիծը: Սա ժամանակավոր երեւույթ է եւ հետզհետե կմարի: Ցեղակրոն հայը չի կարող ապազգային դեմքով ժողովրդավար լինել: Սա էլ անպտուղ ­”հիբրիդ­” է:

Քրիստոնյա-ժողովրդավարներ

Ի տարբերություն էթնիկ ժողովրդավարության, սա ժողովրդավարական ­”աղանդ­” է, կրոնական՝ քրիստոնեական հիմքով: Սա ավելի վտանգավոր է, քան էթնիկ ժողովրդավարությունը, որովհետեւ ներառում է երկու համաշխարհայնացում-գլոբալացում:

Եթե ազգային-ժողովրդավարները որոշակիորեն ներառված են ազգային իղձերի մեջ, ապա քրիստոնյա-ժողովրդավարները ջատագովն են համաշխարհային կրոնի ու համաշխարհային պետության ստեղծման, անդեմ կամ միադեմ մարդկության ձեւավորման: Նման հասարակարգի ստեղծումը կբերի հենց նույն քրիստոնյաների՝ վախով սպասվող ­”աշխարհի վերջին­”:

Զարմանալի է, թե հավատքի մեջ զուսպ քրիստոնյաներն ինչպես են հանդուրժելու այլասերված ­”ազատագրված­” հասարակությանը, այդ ինչ գաղափարներ են միացնելու նրանց, ինչպես են ապրելու կողք կողքի…

Մեզանում դեռ թույլ է այս քաղաքական ­”աղանդ­”-ը, բայց Հայ առաքելական եկեղեցու (եւ մյուս հայկական եկեղեցիների)՝ էկումենիկ շարժմանը միանալը հաստատապես կխթանի քրիստոնյա-ժողովրդավարների ներթափանցումը Հայաստան:

Ժողովրդավարությունը որպես հակաբնական համակարգ

Տիեզերքում եւ Բնության մեջ կան արարչադիր օրենքներ, որոնք ի վերուստ են ու անխախտ են: Տիեզերքում չկա բացարձակ հավասարություն, չկա բացարձակ անկախություն եւ չկա բացարձակ ոչինչ՝ բացի Արարչից:

Տիեզերքը շա՜տ քիչ ուսումնասիրողներն էլ դա կհասկանան անմիջապես: Ուստի արարչադիր օրենքները խախտողները հակաստվածային ու հակաբնական մղումներ ունեն: Ուրեմն նրանց նպատակները չար են ու աշխարհակործան: Ամեն ինչ ու ամեն բան իր տեղն ու դերն ունի, աստվածային համակարգը՝ իր, ոգիներինը՝ իր, մարդկայինը՝ իր: Մարդը չի կարող իրեն բացարձակ անկախ ու ազատ հռչակել ու մերժել անմերժելին՝ արարչադիրը։ Մարդն ուզի էլ, ի զորու չէ փոխել Տիեզերակագը: Չի կարող, եթե գիտակցի, բայց կարող է փորձել ու գալ փորձանքի, ինչպես եղել է նախկինում: Սակայն ամեն փորձանք չէ, որ փորձով է ավարտվում միայն։

Արարիչը ամեն բան ստեղծել է իր կերպով ու առաքելությամբ, տիեզերքին տվել է բազմազանություն, երանգներ, եւ դա ­”գլոբալացնող­” ու բազմազանությունը վերացնող մարդկային տեսակը պարզապես մեր միջի տականքն է, աղբը: Իսկ աղբի հետ վարվում են ինչպես աղբի հետ: Եթե մարդկությունը, ազգը չկարողացավ վերացնել այդ աղբը, ապա տիեզերական գործընթացներում դրանք անպատճառ կվերենան, բայց գուցե դա բոլորիս համար լինի ճակատագրական…

Հանուն համաշխարհային ժողովրդավարության՝ ազգային վեհ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, հավիտենարժեք հասկացությունները նույնացվում են մեծապետական եւ անձնապաշտական նկրտումների, դրսեւորումների հետ, ինչն էլ իր հերթին այսպես կոչված իրական ժողովրդավարությունը (դեմոկրատիա) վերածում է ամբոխավարական անսահմանափակ բռնակալական իշխանության (դիկտատուրա) կամ ծայրահեղական ժողովրդավարության, ինչը համաշխարհային չարիքի բուն է:

­”Լուսանցք­”-ի էջերում արդեն ասել ենք, որ ինչպես այսպես կոչված իրական ժողովրդավարությունը, այնպես էլ դրա վերոնշյալ ­”աղանդները­” առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ, որտեղ ­”իշխում եւ թագավորում­” է անձը, եւ անհատը բացահայտորեն շատ իրավունքներ ունի, քան ժողովուրդը: Ստացվում է նաեւ ժողովրդավարության ինքնահակասում՝ ընդհանուրի շահը զիջում է անհատավարությանը: Կամ գալիս ենք մեր վերլուծականի՝ ­”հասարակ-ություն­” հասկացությանը, որում հասարակությունը տրորվում է ­”հատուկ-ություն­” ձեւավորածների կողմից…

Ուստի, ժողովրդավարությունը շղարշ է եւ անձի իրավունքների բացարձակեցումը հանգեցնում է անհատավարության, ոչ թե՝ ժողովրդավարության: Ժողովուրդը մի աներեւույթ զանգվածի տպավորություն է թողնում, որի լծակները (ժողովրդական, հասարակական, հանրային) գործածվում են որպես ճնշման միջոց մի խումբ իշխանավորների համար, եւ ­”օրենքի առաջ բոլորն են հավասար­” դրույթը չի իրականացվում…

Ժողովրդավարության ներդրումը նշված ձեւերով ողբալի է դարձնում ազգի, ազգային անհատի վիճակը, քանզի ազգայինը ամենուր ծայրահեղականի կամ հետադիմականի անվամբ մերժվում ու հալածվում է: Ազգերի ինքնորոշման իրավունքը փշրվում է՝ զարկվելով մերօրյա զավթարարների հռչակած, այսպես կոչված տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին, եւ ազգերն իրականում զրկված են իրենց հիմնական, կենսական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից (ինքնորոշվել, իրենց բնորոշմամբ, նշանակում է ուղղակի ձեռք բերել մշակութային կամ կրոնական-հավատամքային անկախություն): Այս ամենի հովանավորը՝ ՄԱԿ-ը, դարձել է մի քանի հզոր տերությունների խաղերի թատերաբեմ, որտեղ բազմաքանակ ազգերը մշտապես գրում են դերեր՝ փոքրաքանակ ազգերի եւ թույլ, դեռեւս ինքնահաստատման ճանապարհին գտնվող պետությունների համար՝ ցինիկորեն տնօրինելով նրանց ճակատագրերը՝ համապարփակեցման (գլոբալիզացիա) ներդրմամբ: ­”Ուժն ու արդարությունն են ծնում իրավունք­” կարգախոսից ­”ժողովրդավարա(սիրա)բար­” դուրս է շպրտվել ­”արդարություն­” բառը, եւ աշխարհում իշխում է բիրտ ուժը: Իսկ ժողովրդավարությունն այս պարագայում ազդեցիկ ու ­”անմեղ­” միջոց է խոսքի, հավատքի ու խղճի ազատության անվան տակ ներխուժելու որեւէ պետության տարածք՝ հակազգային քարոզներով մասնատելով ու բարոյալքելով նրա բնակիչներին՝ այդ երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերին ­”հիմնավոր­” կերպով միջամտելու պայման ստեղծելով: Այս տեսանկյունից ամենաարդար ազգային-ազատագրական կամ ինքնապաշտպանական պայքարն անգամ կարող է ­”վերածվել­” ծայրահեղականների, կամ հեղափոխականների (հեղաշրջում անողների իմաստով) շարժման, իսկ տվյալ ազգի նվիրյալները, ովքեր սրբազան պայքարի են դուրս եկել իրենց ազգի եւ երկրի ազատության համար, կարող են գրչի մի հարվածով, ՄԱԿ-ի ընդամենը մի որոշմամբ դառնալ ոչ միայն իրենց ազգի, այլեւ՝ մոլորակի ու մարդկության թշնամիները…

Եվ զարմանալի չէ, թե մարդու իրավունքներն ինչու են այդքան անսահմանափակ: Այդպիսով ժողովրդավարությունն աննկատ թելադրում է անհատին՝ առաջնորդվել սեփական ­”ես­”-ի բավարարման պահանջներով՝ անմարդկային եւ անբարոյական ազատությունների շահարկմամբ, որ բնական մարդկային ու ազգային դիմագիծը կորցնելով՝ հանգում է անասնական, ավելին՝ հակաբնական եւ ինքնակործան պահվածքի ու վիճակի…

Բոլոր ազգերն էլ ունեն Ինքնություն, Առաքելություն ու Բնօրրան, եւ դրանց պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը նրանց առաջնային գործն է: Ինքնատիպ ազգայինը, օրինակելի մարդկայինը միշտ էլ համադրելի են, եւ այդպես են ստեղծվում համազգային ու համամարդկային արժեքները: Համամարդկային հանդեսում յուրաքանչյուր ազգ պետք է ներկայանա իր սեփական եսով, իսկ միջազգային ասպարեզում՝ իր ուրույն մշակույթով, արվեստով, գիտությամբ, արհեստներով, ավանդույթներով եւ այլ արժեքներով: Այսպես ձեւավորվում է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, եւ եթե ազգերը հրաժարվեն իրենց ինքնատիպությունից, ինքնուրույնությունից ու շարժվեն կեղծ համամարդկայինով, ապա այն, հետզհետե սպառվելով, կոչնչանա, քանզի կզրկվի իրեն սնող ազգերի յուրօրինակ ու մշտադալար արմատներից: Եթե համամարդկայինը սեփականացվի որեւէ ազգի կողմից, ապա այն ստիպված է լինելու փոփոխել իր դիմակը, քանզի քաղաքակրթությունը զարգացող շարունակական երեւույթ է: Այս պարագայում հայի ճիշտը սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները, կենսաձեւը ժամանակին համահունչ դարձնելն է (ոչ թե օտարինը ընդօրինակելը), որը, սակայն, չի ակնկալում որեւէ էական, սկզբունքային շեղում Հայարիական ներցեղային օրենքներից ու բարոյականությունից, եւ սա է Հայ Տեսակի գոյատեւման, զարգացման ու հարատեւման գրավականը:

Արամ Ավետյան

­”Լուսանցք­”  Թիվ 36,  30 նոյեմբեր-6 դեկտեմբեր, 2007թ.

Այսրկովկասն ու Հայկական լեռնաշխարհը միջազգային սարդոստայնում

October 5, 2007

Ադրբեջանը՝ հրեական պետություն Կովկասում 

Քչերի համար է գաղտնիք այլեւս, որ աշխարհի զանազան երկրներում, սիոնական եւ մասոնական գաղափարներով տոգորված հրեական բնակչությունը, միավորվելով գաղտնի կառույցների մեջ, նշանակալից դեր է կատարում տվյալ երկրի քաղաքական կյանքում: Անկախ քանակից, կառույցները, գործածելով միջազգային նմանատիպ կառույցների ֆինանսն ու կարողությունները, այս կամ այն առավելությունները, աստիճանաբար եւ հետեւողականորեն թափանցում են տվյալ երկրի տնտեսական ու քաղաքական հյուսվածք, մասնակցում պետական ու կենսական խնդիրների առնչությամբ ընդունվող որոշումների գործընթացին: 

ԽՍՀՄ-ի ժամանակ գրեթե բոլոր տարածաշրջանների քաղաքական ու տնտեսական կառուցվածքում մասոն հրեաները կարեւորագույն դիրքեր էին զբաղեցնում: Բացառություն չէր եւ Ադրբեջանը, որը ձեւավորվեց որպես վարչական միավոր՝ Կամենեւի (Ֆայերման կամ Ռոզենֆելդ) եւ Զինովեւի (Ապֆելբաում կամ Ռադոմիսլսկի) քրտնաջան ջանքերով: 

Հայտնի է, որ հենց Կամենեւ-Ֆայերմանն էր ԽՍՀՄ հարավային սահմանների վրա մի ամբողջ շարք թուրքական վարչական միավորների ստեղծման նախաձեռնողը: Նա էր նաեւ 1920թ. Բաքվում Արեւելքի Ժողովուրդների Համագումարի կազմակերպիչը, որտեղ էլ ամրագրվեց Թուրքիայի եւ մահմեդական աշխարհի կարեւորությունը: 

Տրոցկին (Բրոնշտեյն) ռազմահեղափոխական կոմիտեի նիստերի ժամանակ բազմիցս արտահայտվել է Կովկասում թուրք բնակչության իրավունքների ընդարձակման օգտին՝ ի հաշիվ մնացյալ ժողովուրդների՝ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների բարելավման նպատակով: 

Միանգամայն անբացատրելի է մնում, թե ինչո՞ւ մուսավաթական բանակը զենքը ցած դրեց 11-րդ Կարմիր բանակի առջեւ, թե ինչպե՞ս գործնականում խաղաղ ճանապարհով խորհրդային իշխանություն հաստատվեց Ադրբեջանում եւ այդ “թուրքական” պետությանը կցվեցին հսկայական հողային տարածքներ՝ առանց դրանց բնակչության ազգային կազմի որեւէ նկատառման: 1918թ. սեպտեմբերին, Բրոնշտեյն-Տրոցկու ջանքերով Բաքվում ոչնչացվեց բոլշեւիկ-իդեալիստների (Շահումյան, Ջափարիձե, Կորգանով…) կառավարությունը եւ կազմակերպվեց սալոնիկյան կրիպտո(ծպտյալ)-մասոնական օթյակի շահերը ներկայացնող նոր կառավարություն, որը ղեկավարում էին կրիպտո-հրեաներ Խան Խոյսկին (Խաքան Մուլաեֆ), Խան Գոզինսկին (Պիրի Ափդեյ-բեյ Դավիթ), Խոսրով Սուլթանբեկը (Աբրահամ Ասաֆ), Աշուրովը (Էմանուել Լաշզեր Սողոմոն), Ռասուլովը (Ռուֆիմ Իսահակ Սալահ), Քերիմ Փաշաեւը (Իսահակ Ռեբ) եւ այլք: 

Ստալինյան շտաբի ու մուսավաթական կուսակցության, Քեմալ Աթաթուրքի (սալոնիկցի կրիպտո-հրեա վաճառականի որդի), Խան Խոյսկու (Խաքամ Մուլաեֆ) եւ վրացական մենշեւիկյան կուսակցության (Լեւանտի լեռնային մասոնների 5-րդ օթյակը) միջեւ միջնորդի դերը կատարում էր Լեյբա Բերշկովիչը (նույն ինքը՝ Լավրենտի Բերիան (Բերման), ծխախոտի հրեա վաճառականի եւ մենգրելական գեղջկուհու տղան): 

Ներկայումս ամբողջապես դեռ չպարզաբանված են մնում սալոնիկյան կրիպտո-հրեական մասոնական օթյակի (որ գործում էր “Իթթիհատ վե Թերաք” երիտթուրքական կուսակցության անվան տակ) եւ բոլշեւիկյան “Գոլուբոյ Դրակոն” մասոնական օթյակի ծրագրերը: 

“Գոլուբոյ Դրակոն” մասոնական օթյակի անդամներ էին Տրոցկին, Ռադեկը, Բելլա Կունը, Բերիան, Մոլոտովը, Լիտվինովը, Կագանովիչը, Բրեժնեւը, Սուսլովը, Մալինովսկին, Գրոմիկոն, ակադեմիկոսներ Արբատովը, Ալեքսանդրովը, Պրիմակովը եւ այլք: 

Վերոհիշյալ մասոնական օթյակները ձգտում էին Կալմիկիայի, Դաղստանի, Ադրբեջանի եւ Թալիշիստանի տարածքների վրա ստեղծել հրեական “Հազարետ-Իսրայելիտ” պետությունը: Այլացեղ բնակչության հուդայականացման առումով Ադրբեջանը պիտի դառնար փորձադաշտ՝ եվրոպական հրեության՝ “աշկենազի”-ների ղեկավարությամբ: 

Ի միջի այլոց, Բրեժնեւի կինը՝ Դինա Պաուլուսովնան (Շիզոտեյ-Մարդակեւիչ), Ահարոն Սիմանովսկու փոքր եղբոր աղջիկն էր: Սիմանովսկին Ռասպուտինի քարտուղարն էր, իսկ սա, իր հերթին, Հրեական Համաշխարհային Գործակալության նախագահ Խայիմ Վայսմանի ամենամոտիկ ընկերը: 

“Հազարետ-Իսրայելիտ-Ադրբեջան”-ի ստեղծման ծրագրերի միակ եւ ոչ այնքան հավաստի աղբյուրը Ստալինի կնոջ եղբոր՝ Մոզես (Մովսես) Ալիլուեւի հուշագրերն են՝ հրատարակված 1951թ. Հայֆա քաղաքում (Իսրայել):

Շիրվանի (Խորհրդային Ադրբեջանի) տարածքը միջազգային հրեա-մասոնական կազմակերպությունների կողմից հրեական պետության համար կենսական տարածք է համարվում հետեւյալ հիմունքներով: Ինչպես հայտնի է՝ պոլովցիների կողմից Խազարական թագավորության կործանումից հետո, այդ թագավորության թուրք-հուդայական բնակչությունը գրեթե ամբողջովին տեղափոխվեց Շիրվանի հարթավայրերը: Այդպիսով, հրեաները համարում են, որ Շիրվան տեղափոխված առաջին թուրքերի արյան մեջ Թալմուդի գաղափարներն են ներդրված… 

Հուդայականացման երկրորդ կարեւոր աղբյուրը թաթերն են՝ իբր իրանցիներ, սակայն իրականում արաբների հետնորդներ, ինչն ապացուցվում է դրանց սեմիտական դիմագծերով, որն էլ նպաստավոր հանգամանք է…

20-րդ դարի սկզբին թաթերը (կամ ինչպես ասում են՝ լեռնային հրեաները) Շիրվանի 5 գավառներում բնակչության 40-50%, իսկ Ապշերոնի թերակղզու 45 գյուղերում՝ 90% էին կազմում: Նշանակալից էր նրանց քանակը նաեւ Դաղստանի քաղաքներում: Հետեւաբար, ներկայիս ադրբեջանցիների 30%-ի նախահայրերը հնում հուդայականություն են դավանել: 

1920թ. գարնան վերջում, սիոնական գաղափարախոս Թեոդոր Հերցլի կողմից Վիեննայում հրատարակվող սիոնիզմի պատգամախոս “Երիտասարդ Սիոն” թերթը գրել է, որ Կովկասում ստեղծվել է հրեական պետություն՝ Ադրբեջանը, որ կոչված է կլանել ու հրեականացնել ամբողջ տարածաշրջանը:

Յանկել Ստեյնիցի (թղթակից Լեհաստանի Կրակով քաղաքից) հոդվածում նշված է, որ Ադրբեջանի մահմեդական արտաքինը Թալմուդի եւ հրեական ոգու քաղաքականության քողարկման համար է: Ադրբեջանական կառավարության ղեկավար Նարիման Նարիմանովը լեռնային հրեա էր: Ստալինը նրան ոչնչացրեց Զինովեւի հետ բարեկամության ու քաղ.բյուրոյում իր դեմ դավադրությանը մասնակցելու համար: 

Շիրվանի տարբերակն այնուհանդերձ հրեական պետություն ստեղծելու պահեստի տարբերակ էր, այն պարագայում, եթե “Բալֆուրի դեկլարացիայի” իրագործումը տապալվեր: Շիրվանի տարբերակը գրավիչ էր 3 պատճառներով.

1. Նշանակալից հրեական բնակչության եւ հրեական նախնիներից սերած բնակչության առկայությունը (մինչեւ մեկ միլիոն մարդ):

2. Ռազմավարական նպաստավոր դիրքը:

3. Վառելանյութի հարուստ պաշարները (Բաքու, Գրոզնի):

Երբ ակնհայտ դարձավ, որ “Բալֆուրի դեկլարացիայի” Պաղեստինի սիոնականացման մասն իրագործվեց, Շիրվանի տարբերակը դարձավ փորձնական: Այսինքն՝ ձեռնարկվեց հրեա-մասոնական ղեկավարությամբ եւ իրանա-արիական մշակույթի նշանակալից ազդեցության տակ գտնվող մի “թուրքական” պետության ստեղծումը: 

Կիրովին Բաքվից վտարելուց հետո, ադրբեջանական կառավարությունը գլխավորեց Միր-Ջաֆար Բաղիրովը (Մեիր Ջեֆարիմ Բոգում), սալոնիկցի կրիպտո(ծպտյալ)-հրեա Տոբիաս Էլիաշ Բոգումի տղան: Ինքը՝ Տոբիաս Բոգումը, թուրքական հետախուզության սպա էր, քայքայիչ աշխատանք տանելու համար ուղարկված Անդրկովկաս: Մեիր Ջեֆարիմ Բոգում-Բագիրով-Բաղիրովն ամուսնացած էր Հրեական Համաշխարհային կոնգրեսի նախագահ Վայսմանի կնոջ՝ անգլիական պրոֆեսիոնալ հետախուզուհի Էլիզ Հենրիխի Սենյավսկու (Էսֆիր Գիրշովնա Սենկեւիչ) ազգականուհու հետ: Բոգում-Բաղիրովին իշխանությունից զրկելը մեծ հարված էր ադրբեջանական մասոնական հրեականությանը: Ադրբեջանական հրեականության ոսկեդարն սկսվեց 1970-ական թթ. վերջերին, երբ անողոք պայքար ծավալվեց 3 քաղաքական ցեղախմբերի՝ Նախիջեւանի, Գյանջայի եւ առավել հզոր ու հրեականացված Շուշիի ցեղախմբի միջեւ: Վերջինը մեծ ազդեցություն ուներ մտավորականության, մահմեդական հոգեւորականության եւ իրավազուրկ զանգվածների շրջաններում: Այս առնչությամբ հետաքրքիր է Իսրայելի Հայֆա քաղաքում իր ժամանակին ստեղծված “Բաքվի հրեաների կենտրոն”-ը՝ իր ռադիոկայանով, պարբերականով եւ Բաքվի ազգականների հետ կապի գրասենյակով (բյուրո): Այսպես. Ադրբեջանի բնակիչների բոլոր արտասահմանյան այցելությունների 55%-ը բաժին է ընկնում Իսրայելին: “Իսրայելի ձայն” ռադիոկայանը պարբերաբար հաղորդումներ էր տալիս Բաքվի հրեաների համար: Բաքվի հրեականության հաղթահանդեսը դարձավ Աբդուլ Ռահման Վեզիրովին (նույն ինքը՝ Աբբա Դավիթ Զիֆոն) Ադրբեջանի ԿԿ առաջին քարտուղար նշանակելը: Աբբա Դավիթ Զիֆոնը (Վեզիրով) մոր կողմից՝ Պֆալցհոլց, ամուսնացած է ԽՄԿԿ ԿԿ նախկին քարտուղար Լիգաչովի կնոջ (ուկրաինական հրեուհի) ազգականուհու հետ: Մինչեւ Էլչիբեյի ու Ալիեւների՝ Նախիջեւանի կլանի՝ Ադրբեջանի գահին բազմելը, զանազան տվյալների համաձայն, Ադրբեջանում մասոն կրիպտո-հրեաներ են եղել.

* 162 հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ,

* 38 բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ,

* 255 կուսակցական բարձր պաշտոնյաներ եւ հանրապետության ստեղծագործական միությունների նախագահներ,

* 11 շրջկոմի առաջին քարտուղարներ:

* Շուրջ 14 հազ. ուսուցիչներ, դասախոսներ, թղթակիցներ, թերթերի գլխավոր խմբագիրներ (“Բակինսկի Ռաբոչի” “Վիշկա”, “Մոլոդյոժ Ազերբայջանա” եւ այլն)**: Հանրապետության հեռուստատեսությունն ամբողջովին գտնվում էր մասոնների ձեռքում: Հրեա է ոչ անհայտ հայատյաց “պատմաբան” Զիա Բունիաթովը (Զիա Բունիմ), որին էլ Բաղիրով-Բոգումը 1954թ. ապրիլին հանձնարարեց պատմագիտորեն “ստեղծել” ադրբեջանցիների հուդա-սեմիտական ծագման տեսություն: Սակայն, Բաքվի հրեա-մասոնականության իսկական ղեկավարը Ադրբեջանի Կենտկոմի պետական-իրավական բաժնի պետ Դաշդամիրովն Էր (նույն ինքը՝ Կաշենսկի-Ժելեզնյակով): 

Պատմությունը դեռ պետք է պարզաբանի Այսրկովկասում ազգային ընդհարումների սրման պատճառները: 

Ինչպե՞ս են փորձում հրեականացնել նաեւ Հայաստանն ու Վրաստանը

Իսկ մենք բերենք մեկ պարզ օրինակ, որտեղ ակնհայտորեն երեւում է, թե ինչպես է փորձ արվում հրեականացնել նաեւ Հայաստանը: Հայկական Լեռնաշխարհը հրեականացնելու լուսաբանումը ժամանակին տրված էր նաեւ ռուս հեղինակ Նիկոլայ Ալեքսանդրովին, ով “Սոբեսեդնիկ” ամսաթերթի թիվ 12-ի մեջ գրում է. “Իսրայելի մեջ կան պրոֆեսորի գիտական աստիճանի հասած մարդիկ, որոնք փորձում են ապացուցել որ Արցախ-Ղարաբաղը հրեական հող է. ըստ նրանց՝ Մովսեսի առաջնորդությամբ հրեաները 40 տարի ոչ թե Սինայի անապատի մեջ են թափառել, այլ՝ Ղարաբաղի լեռների վրա: Այս չափազանց մեծ անհեթեթությունը ասված եւ օգտագործած է նաեւ 1985թ.-ին՝ Իսրայելի վարչապետ Մանահիմ Բեգինի կողմից, ով նաեւ աղմկել էր, թե իբր հայերն Արցախում հրեական ջարդ են արել (՞՞՞-հեղ.): 

Սակայն, դառնանք Ադրբեջանին: 1989թ. Ադրբեջանի թուրք-մահմեդական կուսակցության ղեկավար Վահաբ Զադեն (ծագումով պարսիկ) “Գայգի” հասարակական կազմակերպության ժողովում ասաց. “Այժմ եւ միշտ խաղաղություն եւ համաձայնություն կլիներ Անդրկովկասի ժողովուրդների միջեւ, եթե չլիներ հրեական հզոր խմբավորումների գործունեությունը, որոնք վաղուց են գրավել իշխանությունն Ադրբեջանում եւ Վրաստանում, իսկ այժմ ձգտում են գրավել իշխանությունը Հայաստանում”: 

Հետագայում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի օրոք դեռեւս ծաղկում էին կրիպտո սիոնա-մասոնական ուժերը, սակայն, նախագահներ Էլչիբեյի (թյուրքական ծագում) ու ավագ եւ կրտսեր Ալիեւների (քուրդ-թյուրքական ծագում) իշխանության ժամանակ առավել աշխուժացան համաթուրանական ուժերը, որոնց մի մասը, սակայն, առաջնորդվում է մասոնության սկզբունքներով… 

“Հրեական հզոր խմբավորումների” աջակցությամբ է, որ մասոն Սորոսի “համաշխարհային փողերով” իշխանության վերնախավում է հայտնվել Միխայիլ Սահակաշվիլու կառավարությունը: Առնվազն տարօրինակ է, որ վրացական կառավարության անդամներն աշխատավարձ են ստանում Սորոսի հիմնադրամից… Իսկ վրաց ազգայնական Սահակաշվիլին ամերիկյան չափանիշներով դարձել է ժողովրդավարական առաջնորդ Կովկաս-Այսրկովկասում: 

Ցավոք, հայությունն էլ չանսաց պարսիկ մտավորականի (իհարկե նաեւ այլոց) զգուշացմանը եւ 1990թ.-ից Հայաստանում գլուխ բարձրացին սիոնական գաղափարների հետեւորդ “հայերը” (ում կանայք կամ հարազատները ազգակցական կամ այլ կապեր ունեն մասոնական կրիպտո-հրեաների հետ), որոնց ջանքերով էլ մեր երկիրը խճճվեց Վահաբ Զադեի նշած “հրեական հզոր խմբավորումների” սարդոստայնում… 

Բեյրութում հրատարակվող “Զարթոնք” թերթը դեռեւս 1989թ. 17-20 հունվարին ազդարարեց, որ “Հ. Գալստյանը “Ղարաբաղ” կոմիտեի բոլոր անդամների համար ամենամսյա աշխատավարձ է ստանում սիոնիզմի շրջանակներից՝ Հայաստանը Արեւմտյան Հայաստանի ճակատագրին հասցնելու համար”: 

…Այժմ, Հայաստանը մի կերպ ձերբազատվել է սիոնական սարդոստայնից, բայց դեռ գտնվում է համաշխարհային գաղտնի կազմակերպությունների՝ տարաբնույթ մասոնական օթյակների ճիրաններում: 

Միայն ազգայնական եւ իրավական, բնույթով ու էությամբ հայկական պետությունը հայությանը կպարգեւի իրապես անկախ Հայաստան եւ ՀՀ ազատ քաղաքացի լինելու իրավունք:

Արամ Ավետյան 

** Պատմական փաստերը հիմնականում վերցված են Կոնստանտին Նիկոլաեւիչ Սերովի (Բաքվի նախկին բնակիչ, հանրապետության վաստակավոր բժիշկ) “Այժմ ձգտում են գրավել իշխանությունը Հայաստանում – 1989թ.” հոդվածից: 

“Լուսանցք” Թիվ 28, 5-11 հոկտեմբերի, 2007թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 84 other followers