Archive for the ‘Զանազան’ Category

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու Ովքե՞ր են շահողներն ու տուժողները

June 29, 2007

Ովքե՞ր են շահողներն ու տուժողները

Մի ծրագիր կա, որ ՄԱԿ-ում նախաձեռնվել է դեռ 1960թ. եւ ստացել ­”Երկաթուղային մետաքսի ճանապարհ­” անվանումը: Ըստ այս ծրագրի, Հայաստանը միացած է տրանսասիական երկաթուղային ցանցի ծրագրին, որով նախատեսվում է ստեղծել Ասիան եւ Եվրոպան միացնող երկաթուղային ճանապարհների ճյուղավորված ցանց: Ի դեպ, այդ ծրագրում ներառված են նաեւ 17 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը: Այս ծրագիրն, իհարկե Ադրբեջանի սրտովը չէ: Այդ իսկ պատճառով էլ վերջինս զարկ տվեց մեկ այլ՝ Հայաստանը շրջանցող երկաթուղային հաղորդակցության ուղուն՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու: Ուշադրություն հրավիրենք հետեւյալ հանգամանքին. երբ Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու Թուրքիայի վարչապետը ստորագրեցին այդ երկաթուղային գծի կառուցման մասին պայմանագիրը, այն կոչեցին Բաքու-Թբիլիսի-Կարս…

Հասկանալի է՝ դրա նպատակը քաղաքական շահարկումներից խուսափելն էր: Որովհետեւ դեռ 1998թ. թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարները քարոզում էին, որ այդ ծրագիրը բացառապես տնտեսական է, եւ ներդրողներին էլ հսկայածավալ եկամուտներ է բերելու: Երկու տարի անց՝ 2000թ. երկաթուղու կառուցման միջազգային մրցույթ հայտարարվեց: Ձեւական իհարկե: Դա այդպես էլ ընդամենը հայտարարություն մնաց, քանզի ներդրումային ու ֆինանսական ոչ մի կազմակերպություն ծրագրով չհետաքրքրվեց: Ավելի ուշ՝ մեկ տարի հետո Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին միջազգային անհետաքրքրասիրությունը պայմանավորել ԱՄՆ Կոնգրեսի՝ հայկական շրջանակներին աջակցությամբ: Ինչը բացահայտ սուտ էր: Որովհետեւ ինչպես տեղեկացնում է Լոս-Անջելեսից ­”Հայկական ծագումնաբանական ընկերակցության­” խորհրդի անդամ Լյուդվիգ Պարսամյանը, այդ տարիներին դեռ չկար ԱՄՆ Կոնգրեսի հայտնի այն որոշումը, համաձայն որի արգելվում էր աջակցել Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցմանը՝ այն պարզ տրամաբանությամբ, որ այդպիսի մոտեցումը (շրջանցման մասին է խոսքը) հակաժողովրդավարական է: ­”Այդ որոշումը ընդամենը նախորդ տարի եղավ: Կոնգրեսում բացատրում էին, որ այդ ծրագիրը Հայաստանը մեկուսացնելու է արհեստականորեն, ինչի հետեւանքով բազում խնդիրներ են ծագելու: Ի՞նչ իմաստ ունի դրանք թույլ տալը: Մենք չենք կարող, քանզի դա հակաժողովրդավարական արարք է­”, – Կոնգրեսի տեսակետը մեզ է ներկայացնում Լ. Պարսամյանը:

Այս ամենից զատ մի գործոն էլ կար. Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը տնտեսապես անարդյունավետ է:

Հաշվարկները հետեւյալն էին եւ դեռ են: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային փոխադրամիջանցքը ներառում է Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը՝ շուրջ 98 կմ-անոց, որից 68 կմ-ն պետք է անցնի Թուրքիայի, իսկ մնացյալը՝ Վրաստանի տարածքով: Ախալքալաք-Թբիլիսի հատվածում էլ երկաթգիծը որոշակիորեն հարկ է վերակառուցել: Ադրբեջանի արտաքին հարցերով զբաղվող գերատեսչությունը ժամանակին տարածեց մի հաղորդագրություն, որում նշվում էր, թե Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, ­”լինելով Արեւելք-Արեւմուտք էներգետիկական տրանսպորտային միջանցքը՝ տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հիմք կստեղծի (տարածաշրջանային գործոնը եւ ընդամենը միջանցքի մի հատվածը ամբողջական միջանցք ներկայացնելը բազմիցս է դիտավորյալ շեշտվում-Ա. Ք.)­”: Ադրբեջանական կողմի կարծիքով, նախագծի իրականացումը թույլ է տալու Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով Թուրքիա եւ այնուհետեւ Միջերկրական ծովի տարածք ապրանք հասցնել Եվրոպայի հյուսիսից, Ռուսաստանից, Ղազախստանից եւ առհասարակ Միջին Ասիայից: Եվ իբր այդ ուղեգծով տարեկան կարելի է փոխադրել մինչեւ 10 մլն տոննա բեռներ (այս մինչեւ 10-ի ցուցանիշը սկզբում, նույն կողմի վերլուծաբանների կարծիքով, մինչեւ 5 էր): Բեռնաշրջանառության այս գայթակղիչ ծավալները, զրուցակցիս վստահեցմամբ, ուշադրության չարժանացան: Նախապատճառը, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրել հենց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագծի կառուցմանն անհրաժեշտ ֆինանսական տարբեր (այս պարագայում՝ ոչ հավաստի) տվյալներում:

Բանն այն է, որ սկզբում այն գնահատվեց 380 մլն դոլար, հետո՝ 400 մլն դոլար: Հետո, երբ պարզվեց, որ երկաթուղու՝ միայն Ախալքալաք-Թբիլիսի հատվածի համար անհրաժեշտ է 202 մլն դոլար, վերջնական 400 մլն դոլարը վերաճեց 422 մլն դոլարի: Իսկ այնուհետեւ, երբ միջազգային անկախ փորձագետներ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթու կառուցման ֆինանսական հատվածի մասին մամուլում այլ թիվ շրջանառեցին՝ 600-612 մլն դոլար, Ադրբեջանը իր վերջնահաշվարկ 422 մլն-ը դարձրեց 510 մլն դոլար: Ստացվում է՝ Ադրբեջանը միայն խաղում է թվերով ու, պետք է խոստովանել, որ դեռեւս լավ է խաղում:

Բայց ասում են, մինչեւ առուն չթռչես, հոպ մի՛ ասա: Պարզվում է՝ ծրագրից հրճված Վրաստանը գումար չունի ծրագրին մասնակցելու համար: Աջակցություն է սպասում Թուրքիայից կամ Ադրբեջանից: Չնայած այս երկուսն էլ դեռ չեն որոշել, թե ով է Վրաստանին գումարներ տալու, ինչ պայմաններով եւ ինչքան տոկոսադրույքով: Հնարավոր է, որ ամբողջ բեռը Թուրքիան ու Ադրբեջանը ստանձնեն:

Հետեւաբար, միանգամից կարելի է հանգել այն եզրակացության, որ հիշյալ երկաթգծի ծրագիրը բացառապես քաղաքական նշանակություն ունի մեզ շատ ­”սիրող­” երկրների համար, այն է՝ Հայաստանի մեկուսացումը: Ինչը, սակայն, ամենեւին չի ենթադրում, թե Ադրբեջանը դրանից տնտեսական ակնկալիքներ չի կարող ունենալ:

Ի՞նչ է մտածում Հայաստանը…

 Լավ, եթե Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը տնտեսապես ձեռնտու չէ Ադրբեջանին ու Վրաստանին, ապա ինչու՞ են սրանք, այնուամենայնիվ, զարկ տալիս դրան: Առաջին պատճառը քաղաքական է. երկուսն էլ ձգտում են մեկուսացնել Հայաստանը: Ադրբեջանն, ի դեպ, դա ամենեւին էլ չի թաքցնում: Ավելին՝ Իլհամ Ալիեւը տարեսկզբին բառացիորեն հոխորտացել էր, թե Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, չնայած միջազգային ոչ բավարար աջակցության, այսպես թե այնպես կկառուցվի եւ ­”Հայաստանն այդպես էլ դուրս կմնա տարածաշրջանային բոլոր ծրագրերից­” (մեջբերումը տառացի է՝ քաղված ադրբեջանական կայքից): Եվ Ի. Ալիեւին ամենեւն էլ չի հուզում այն փաստը, որ այդ հայտարարությամբ ինքը հերքում է ոչ միայն իր, այլեւ Թուրքիայի ու Վրաստանի առաջին դեմքերի նախկինում արված այն հայտարարությունները, թե իրենց այդ ծրագիրն ընդդեմ Հայաստանի չէ, ու Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը բացառապես տնտեսական նշանակություն ունի:

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի քաղաքական նշանակությունը չի թաքցնում թուրքական, նաեւ վրացական կողմը: Վերջինիս համացանցային կայքերում ոչ ավել, ոչ պակաս, սպառնալիքներ են հնչում բոլոր նրանց հասցեին, ովքեր կփորձեն խոչընդոտել Ախալքալաք-Կարս երկաթգծի կառուցմանը: Օրինակ, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զուրաբ Գումբերիձեն հայտարարում է, թե Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի ­”շինարարության իրացմանը ոչ մեկի միջամտությունը չի խոչընդոտի­”: Վերջնագրային տոնով հանդես գալուց հետո դեսպանը փորձում է մեղմել իրավիճակը. տրամաբանական չի լինի միջամտելը, քանզի երկաթգիծը երեք կողմերի՝ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական շահերից է բխում: Երբ դեսպանին ադրբեջանական լրագրողները հարցրել են, թե ինչպե՞ս է նա վերաբերում ԱՄՆ Կոնգրեսի կայացրած որոշմանը՝ երկաթգծի շինարարության ֆինանսավորմանը չմասնակցելու մասին, համառոտել է. ­”Զարմանալի ոչինչ չկա­”՝ ԱՄՆ-ի կողմից արգելքը պայմանավորելով հայկական լոբբիի ազդեցությամբ: Միեւնույն ժամանակ Զ. Գումբերիձեն ասել է, թե ԱՄՆ որոշումը նույնիսկ ոչինչ խոչընդոտել չի կարող, քանզի շատ երկրներ ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել:

Ի միջի այլոց, թե հատկապես որ երկրներն են պատրաստակամ ֆինանսավորել նախագիծը, չի ասվում: Իբր առեւտրային գաղտնիք է, բայց դե իրական պատճառն այն է, որ ցանկացողներ չկան: Այլապես հիմա այդ երեք կողմերն էլ ականջներս խլացրել էին դրանց անունները թմբկահարելով…
Այս ամենն իհարկե չի ենթադրում, թե ցանկացողներ այդպես էլ չեն լինի: Այս համապատկերում Հայաստանն իհարկե մտածելու բան ունի՝ արտաքին քաղաքականությունում գործելաոճ փոխելու առումով, այլապես կարող է տարածաշրջանային ապագայի ծրագրերից էլ դուրս մնալ…
Հավելեմ, որ Վրաստանը փորձում է այս խնդիրը մեկ այլ կերպ էլ շահարկել, իբր Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի նախագիծը Ջավախքի շահերով է պայմանավորված, ուստի իրենք չեն հասկանում Հայաստանի՝ ծրագրին դեմ լինելը: Վրաստանի տնտեսական զարգացման նախարարը հայտարարել է, թե իբր այդ նախագիծն ավելի շատ ­”հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի­” շահերից է բխում, քանզի այդ ծրագիրը միայն Ախալքալաքում 300 մլն դոլարի ներդրում է ենթադրում: Ինչն էլ այդ շրջանին տնտեսական նոր հնարավորություններ է ընձեռելու. խոսքը, ըստ նախարարի, այդ շրջանի եւ Թբիլիսիի միջեւ ենթակառուցվածքների վերականգնման մասին է: Այս թեման քննարկել չենք էլ ուզում, որովհետեւ վրացական խոստումներին վաղուց ենք ծանոթ՝ դարերի խորքից, եւ երբեւէ որեւէ բացառություն չի եղել…

Կրկին անդրադառնանք տնտեսական խնդրին: Չեմ կարծում, թե հենց երկաթգծի ծրագրին մասնակից երկրների մասնագետները չեն հաշվարկել նախագծի արժեքը, արդյունավետությունն ու նպատակահարմարությունը, մանավանդ, որ Վրաստանը անհրաժեշտ գումարները չունի այդ ծրագրին մասնակցելու, ու այդ խնդիրն էլ պիտի հոգան Թուրքիան ու Ադրբեջանը: Ուրեմն, ինչի՞ հույսով են այս երկու երկրները: Ի դեպ, ծրագրին՝ վերջիններիս ակնկալած չինական մասնակցության մասին առայժմ խոսք չկա: Ադրբեջանը վերջերս կրկին հայտարարեց, թե ինքը մտավախություն անգամ չունի, քանզի ­”դեպի Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարություն կուղղորդի իր բնական հարստությունից եկող բնական դոլարները­”: Ըստ Ադրբեջանի նախագահի, մտավախություն չունենալու պատճառները հետեւյալն են. 1. Իրենք այս տարի նավթարդյունահանման ծավալները զգալիորեն կավելացնեն: 2. Նույնը նշում են գազի արդյունահանման մասին: Շահ Դենիզի հանքավայրից երկնագույն վառելիքի յուրացումն արդեն սկսված է: Սա էլ են ասում՝ ­”մոռանալով­” ասել նաեւ իհարկե, որ խնդիրներ ունեն թե՛ արդյունահանման եւ թե՛ օպերատորի՝ ­”Բրիթիշ Փեթրոլիումի­” հետ կապված (պետություն-մասնավոր հարաբերություններում խնդիրներ են ծագել): 3. Ադրբեջանը 1.2 տրլն խմ գազ ունի (նրանց տվյալն է-Ա. Ք.). ­”Ինչը նշանակում է, որ Ադրբեջանն իր էներգետիկական անկախությունն ապահովել է եւս 100 տարի­”, – հայտնում է Ի. Ալիեւը: 4. Այս տարի նավթի արդյունահանումից 200 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ կունենան (տվյալները ադրբեջանական կողմինն են): Հիշեցնեմ միայն, որ տարեսկզբին այդ թիվը 140 մլրդ դոլար էր: Թվախաղի օրինակները բազմաթիվ են: Մի բան հստակ է՝ Ադրբեջանի իրական հույսը նավթադոլարներն են:
Բայց… ո՞ր բնագավառներ են ուղղվելու այդ դոլարները՝ սոցիալակա՞ն, ռազմակա՞ն, թե առողջապահական: Եթե երեքն էլ, ինչը խոստացել է Ի. Ալիեւը, ապա տակը բան չի մնում Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս-ին տալու…

Աստղինե Քարամյան

“Լուսանցք”  Թիվ 16,  29 հունիսի– 5  հուլիսի 2007 թ.

“Լուսանցք”  Թիվ 17,  6– 12  հուլիսի 2007 թ.

Ո՞վ է թուրքական դրոշը երկրպագողը

April 27, 2007

Եթե թուրքական դրոշը պարզապես գցված լինի Հայաստանի ամենակեղտոտ անկյունում անգամ, ապա դա էլ կլինի վիրավորական մեզ համար…
Այդ դրոշի ներկայությունն անգամ վիրավորական է:

Որոշ ժամանակ առաջ հայ-թուրք-իրանական մի արշավախումբ է բարձրացել Արագած լեռան հարավային գագաթ (3879մ): Ընդ որում, թուրքերն իրենց հետ տարել են թուրքական դրոշ, որը խոյացրել են (այս եւ հաջորդ ընդգծումներն իմն են-Ա.Ա) Արագած լեռան գագաթներից մեկին, հայկական պետական դրոշի կողքին: Թուրք լեռնագնացների ղեկավար Ֆարուք Գյուլշեն “Մեդիամաքս”-ին տված հարցազրույցում ասել է. “Մենք շատ ուրախ ենք Արագած բարձրանալու այս հնարավորության համար: Շատ լավ գիտակցում ենք, որ սա ընդամենը մարզական միջոցառում է, սակայն, ուզում ենք հուսալ, որ իր լուման կունենա Հայաստանի եւ Թուրքիայի տարաձայնությունների հարթեցման գործում: Լեռնագնացները մտադիր են հաղթահարել նաեւ Արագածի հյուսիսային (4090մ) եւ արեւմտյան (4080մ) գագաթները”: Հետաքրքիր է, որ Հայաստանի լեռնագնացները բազմիցս դիմել են թուրքական իշխանություններին առանձին կամ թուրքերի հետ համատեղ արշավախմբով Արարատ բարձրանալու համար ու միշտ մերժվել են…

Այս առումով իր բողոքն է հայտնել Հայ Արիական Միաբանության “Ոգու պահապաններ” ուսանողական եւ երիտասարդական կառույցը. “Թուրքիայի իշխանությունները Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը նույնպես նշանավորեցին եկեղեցու գլխին թուրքական դրոշ դնելով (սա ծաղր էր ոչ միայն ՀՀ-ից գնացած պատվիրակության համար): Եվ ահա հիմա էլ Արագածի գագաթին է ծածանվում թուրքական դրոշը՝ մեր “ազգային” ու “Ստամբուլը արյան ծով” դարձնելու երդում տված իշխանությունների հերթական անբարո թողտվությամբ: Մենք այս քայլը համարում են ոտնձգություն մեր ցեղասպանված նահատակների ու ազգային արժանապատվության դեմ”,- ասվում է բողոքում:

Այո՛, ցավալի է, բայց փաստ, որ մեր իշխանությունները ոչ միայն թույլատրել են թուրքերին Արագած բարձրանալ, այլեւ՝ այնտեղ տեղադրել իրենց դրոշը, Հայաստանի պետական դրոշին միաձուլված: Այս առումով ՀԱՄ երիտասարդներն ասում են. “ՀՀ իշխանություններին հիշեցնենք, որ երբ հայ մարզիկները, մասնակցելով Թուրքիայում անցկացված միջազգային մրցումներին, հաղթում են, նույնիսկ այդ ժամանակ կազմակերպիչները թույլ չեն տալիս, որ հնչի ՀՀ օրհներգը ու բարձրացվի ՀՀ դրոշը… Այս հարցում էլ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ եղանք: Հերիք չեղա՞վ՝ անթասիբ լինելով ազգ եք ծաղրում: Միգուցե վաղն էլ Հանրապետության հրապարակում կամ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակների վրա բարձրացնեք թուրքական դրոշը՝ հանուն հայ-թուրքական հաշտեցման ու եղբայրացման, կամ հանուն “30 արծաթի”՝ թքած ունենալով թե՛ ձեր, թե՛ ազգի արժանապատվության, մեր պատմության ու ողբերգության վրա: “Պատմությունը չի սովորեցնում, այլ պատժում է իրենից դասեր չստացածներին”, իսկ դուք ոչինչ չեք սովորել մեր պատմությունից, բացի այն բանից, որ յուրաքանչյուր պահի կարելի է սեփական ազգի նվաստացման ու բարոյալքման գնով հարստություն դիզել: Իսկ մի քանի օրից բոլորդ կբարձրանաք Ծիծեռնակաբերդ ու “մեծ վշտով ու վրեժի զգացումով” կխոնարհեք գլուխներդ՝ պարզելով հայկական եռագույնը մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի առջեւ…”:

Այս՝ հայ-թուրքական “լեռնագնացային” սադրանքը, “Մեծ Արեւելք” մասոնական օթյակի անդամների բացահայտ (անարգանք համարվող) այցը Ծիծեռնակաբերդ (հիշե՛նք, մասոն էին երիտթուրքերի մեծ մասը) եւ նման այլ սադրանքները կատարվում են իրենց ազգային հռչակած իշխանությունների օրոք, որն ավելի է վտանգում մեր պետականության գոյությունը: Քանզի ազգայինի տակ թաքնվածները ապականում են հենց ազգայինն ու ավանդականը:

Արամ Ավետյան

“Լուսանցք”   Թիվ 7,    27 ապրիլ– 3 Մայիսի, 2007 թ.

Թշնամուն վստահելու գինը Հայացք Տիգրանի դարաշրջանին 2100 տարի անց

April 13, 2007

Տիգրան Մեծի մայրաքաղաք Տիգրանակերտն ընկավ, որովհետեւ երկարատեւ պաշարմանը դիմադրող քաղաքի դարպասները ներսից բացեցին հույն վարձկաննե րը: Իր ստեղծած հսկա տերության սահմանները արքան չէր կարողանում ապահովել հայրենիքին հավատարիմ հայ զինվորներով, ստիպված էր ապավինել վարձկաններին:

“Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալը” գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմի նկարահանման նախագծի հեղինակ, պատմաբան Արտակ Մովսիսյանը հիշեցնում է, որ սա պետք է դաս լինի հայոց բոլոր ժամանակների պատմությունը կերտողների համար: Հիմա էլ Հայաստանի նկատմամբ անթաքույց թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի սահմանը պաշտպանում են ոչ հայկական ուժեր: Եթե վաղն իրադրությունը փոխվի, ինչպես, օրինակ, եղավ 1917թ. պրոլետարական հեղափոխության ժամանակ, ո՞վ  կերաշխավորի, թե ռուսական զորքի սահմանապահը փակելու է թշնամու հեղեղի առաջը: 2 հազարամյակ առաջ օտար զինվորին վստահելու գինը Տիգրանի նվաճած տարածքները տանուլ տալը եղավ, 90 տարի առաջ՝ Արեւմտյան Հայաստանի ու միլիոնավոր հայերի կորուստը: Ի՞նչ փորձութ յուններ է մեզ համար պահել ապագան: Ֆիլմի հեղինակներն ասում են՝ պետք է հպարտ լինել մեր պատմության նվաճում ներով, դասեր քաղել փառավոր կամ ցավալի անցյալից, ազատվել պարտվողի բարդույթից, ոգեւորվել նոր ժամանակներում Արցախյան ազատամարտի հաղթանակներով, ազատագրված տարածքներում Արցախի Տիգրանակերտի հայտնաբերմամբ իմաստնացած՝ շարունակենք մեր ընթացքն ապագայում: Եվ այս ամենը պետք է նոր սերնդին հասցնել տեխնիկական նորագույն միջոցներով ու եղանակներով:             

Ամերիկաբնակ ամուսիններ Ջո Յարալյանի եւ Նունե Սերոբյանի հովանավորութ յան շնորհիվ հայոց պատմության մեջ եզակի դեր խաղացած Տիգրան Մեծ արքայից արքայի գործունեությունը ներկայացնող փաստագրական նյութը տեսասկավառակի ձեւով արդեն մատչելի է բոլորին: 52 րոպեանոց ֆիլմում հեղինակները հավաքել են իրենց հասանելի ամբողջ նյութը եւ ներկայացրել 2100 տարի առաջվա հայոց պետության պատմությունը: Դիտողը, գիտելիքների ինչ մակարդակի տեր էլ լինի, հստակ պատկերացնում է ժամանակի աշխարհաքաղաքական իրավիճակը, Տիգրան Մեծի նկարագրում նկատում է պետական գործչին, հեռատես, հայրենասեր, խորագիտակ անհատականությանը, օտարի նկատմամբ դաժանությունից զերծ եւ հպատակների նկատմամբ մտահոգ արքային: Նա ակամա գնահատում է հայոց պատմության, մշակույթի, տնտեսության, ռազմական արվեստի, մեր հետագա ընթացքին նրա ժամանակների թողած բարերար ազդեցությունը:

Հասկանում է, որ մենք պետք է բացահայտենք մեր պատմության ծածուկ էջերի իրական էությունն ու նշանակությունը՝ կուրորեն չհենվելով օտար պատմագիրների վկայություններին: Վերջապես՝ տեսնում ենք քարտեզներ, որոնց հիման վրա “երեւակվում են” պատմական հայրենիքում հայրերի դարավոր գահը ժառանգած արքայի գահակալության 40 տարիների նշանակալի իրադարձությունները: Անշուշտ, նկարը շատ բան կարող է պատմել նաեւ օտար դիտողին՝ ստիպելով վերանայել հայերի մասին ձեւավորված կարծրատիպը եւ ճիշտ ընկալել մեր տեղն ու դիրքը ժամանակակից աշխարհում:

Պատմական ամբողջ նյութը մատուցում են ճանաչված պատմաբաններ Բաբկեն Հարությունյանը, Արտակ Մովսիսյանը, Հայկ Հակոբյանը, ռազմագետ Սուրեն Մարտիկյանը, ճարտարապետ Աշոտ Գիրգորյանը՝ Արտակ Մովսիսյանի գիտական ղեկավարությամբ: Տեքստը կարդում է Բարեղամ Ղուկասյանը, ռեժիսորն է Վահե Սուքիաս յանը: Ֆիլմի ստեղծագործական կազմի աշխատանքի հաջողության գրավականն է այն փաստը, որ կրթության եւ գիտության նախարարությունը այն երաշխավորել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ դպրոցականների համար: Առանց նորագույն տեխնոլոգիաների՝ մեր օրերում դժվար է պատկերացնել կրթական գործընթացի հաջողությունը: Դպրոցներում ու բուհերում շատ է զգացվում հենց այս բնույթի միջոցների բացակայությունը, մինչդեռ այսպիսի մի ֆիլմը կարող է նյութի ծավալով փոխարինել դասախոսությունների ամբողջական շարքի՝ միաժամանակ թողնելով անջնջելի տպավորություն: Սովորողները դա առանձնապես սուր են զգում եւ սպասում են ուսումնական այնպիսի ձեռնարկների, որոնք, այս մեկի մնան, նյութը մատուցեն գիտական լրջությամբ, գեղեցիկ ու ճշգրիտ հայերենով, համոզիչ փաստարկներով, հավաստի աղբյուրների վկայակոչմամբ:

“Տիգրան Մեծը” դիտողը նաեւ գեղագիտական հաճույք է ստանում:

Ա. Թումանյան                                          

“Լուսանցք”   Թիվ 5,    13 – 20 ապրիլի, 2007 թ.

Տարածաշրջանային կենդանաբանություն

April 13, 2007

Տարածաշրջանային կենդանաբանություն -1

Հայաստանը “կովկասյան վագր է”. հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վ. Օսկանյանը: Հարց է առաջանում՝ իսկ անասունների ո՞ր ցեղից է Վրաստանը: Դատելով վերջին ժամանակների տնտեսական թռիչքից՝ երեւի՝ արծիվ:

Միխայիլ Սահակաշվիլու իշխանավարումից հետո այնտեղ պարզորոշ նկատվում է տնտեսության կանոնավոր աճ, պետության միջազգային վարկանիշի բարձրացում: Այնպես որ, հետագա առաջընթացը երաշխավորելու պարագայում, Վրաստանը կվերածվի տարածաշրջանի ամենահզոր պետության: Իհարկե, “կովկասյան վագրը” դեռեւս հնարավորություն ունի միջամտելու “կովկասյան արծվի” ներքաղաքական կյանքին՝ գործի դնելով վիրահայության, հատկապես‘ ջավախահայության գործոնը: Բայց դա ժամանակավոր‘ իրավիճակից բխող հանգամանք է: Բանն այն‘ է, որ Վրաստանը, գիտակցելով դա, ավելի է արմատավորում անգամ խորհրդային տարիներին հայտնի վրացական մեծապետականությունը (թեեւ վրացիք փոքրաթիվ, ոչ զորավոր ազգ են, սակայն ձգտումներն են շատ մեծ):

Արծիվը եղբայրության, դարավոր հարեւանության եւ այլ գեղեցիկ խոսքերով քողարկվելով, օրը ցերեկով Ջավախքը՝ վագրի տարածքն է հայաթափում: Վագրը, իհարկե, հասկանում է այդ ամենը, բայց բնագիտությունից գիտեք, որ արծիվն ավելի սրատես ու հեռատես է, եւ քաղաքական միջավայրում էլ կարծես կարողանում է ճզմել չորքոտանուն: Վագրը կատաղում է արյան համից կամ երբ վիրավորում են: Բայց արծիվը սա գիտի: Իսկ վագրը չգիտի, որ արծիվը սա գիտի…

Դատեք ինքներդ. Ջավախքում արգելվեցին հայերեն դատավարությունները (վագրը բազմիմաստ լռեց), ի հաշիվ հայոց լեզվի եւ հայոց պատմության դասաժամերի հզորացվեց վրացերենը, բոլոր պաշտոններին նշանակվելու պարտադիր նախապայմանը վրացերենի իմացությունն է: Հենց այս վերջինով է պայմանավորված, որ մեր օրերում անիշխանություն է Ջավախքում (ոչ մի գյուղում գյուղապետ չկա), դպրոցների տնօրենների թեկնածուների քննությանը մասնակցած 100-ից ավելի մասնակցից վրացերենի արգելքը հաղթահարել է ընդամենը 3-ը. հավանաբար արդեն սեպտեմբերից հայկական դպրոցներում “ստիպված” կլինեն նշանակել վրացի տնօրեններ (վագրը հաստատ արծվին կհասկանա. դպրոցները հո անտնօրեն չպիտի մնան): Սովորիր վրացերեն եւ փոխիր ազգդ, ահա այսօրվա “արծվային” կարգախոսը: Բայց ջավախահայերը մեղավոր չեն վրացերեն չիմանալու համար. նրանց ամենօրյա շփումը հայրենիքի հետ է եւ, որպես բնակչության 96 տոկոսանոց հատված, Ջավախքում չի զգացել վրացերենի պահանջ: Հիմա արդեն անհնար է 100 հազարից ավելի հայերի մի հարվածով սովորեցնել վրացերեն*:

Այսպիսով, արծվի տեսակետից խնդիրը լուծելու ամենադյուրին ուղին Ջավախքը եւ, ընդհանրապես, Վրաստանը հայաթափելն է: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ թեպետ ընդհանուր Վրաստանի տնտեսական վիճակը վերջին տարիներին բարելավվել է, սակայն Ջավախքում այն լիովին քայքայված է, իսկ ապրուստ վաստակելու միակ եղանակը՝ արտագնա աշխատանքը, նույնպես հնարավոր չէ, քանի որ այստեղի հայերն ավանդաբար մեկնում են ՌԴ, իսկ ոուս-վրացական լարված հարբերություների պարագայում այդ ճանապարհն էլ է փակ: Այստեղ էլ ռուսական արջն է արթնացել քնից ու կատաղել է վագր-արծվային անտրամաբանական խաղից:

Հիմա կասեք՝ թող մթերք արտադրեն ջավախահայերը, բայց իրացման խնդիրն անլուծելի է դարձել, գյուղմթերքը այստեղ ջրի գին ունի: Սա էլ լուծում չէ: Այնպես որ, ջավախահայը ճարահատ պետք է լքի հայրենի եզերքը: Արծիվը դա լավ է հասկանում, վստահ եղեք՝ վագրը նույնպես. 1-2 տարի անց Ջավախքում չի մնա եւ ոչ մի հայ: Դրան կհետեւի “կովկասյան արծվի” վերջին հարվածը “կովկասյան վագրին”: Հասկացաք՝ հարվածը վագրին կհասնի խորհելու ամենապայծառ պահին: Եվ երբ արյան համից կամ վիրավորվածությունից վագրը մռնչա… շա~տ ուշ կլինի: 

Տարածաշրջանային կենդանաբանություն -2

Կովկասյան վագրի (Հայաստան) անունը տարածաշրջանում հատկապես ահ ու սարսափի մեջ է պահում տարածաշրջան թափանցած բորենուն (Ադրբեջան): Եվ հիմա արդեն կովկասյան համարվող բորենին նյարդայնանում է վագրի առկայությունից: Այս ներթափանցած կենդանին անհամբեր սպասում է, թե երբ է վագրը իրեն բաժին թողնված՝ ՀՀ կոչվող փոքր ու քարքարոտ տարածքում կործանվելու, որպեսզի նրա վերջին տարածքին էլ տիրանա: Կովկասյան բորենին հասկանում է, որ ՀՀ տարած–քը վագրին չի բավարարում եւ մի օր բախում է լինելու:

Դրա համար էլ օդից ստեղծված Ադրբեջանը ջանում է, որ բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքները շրջանցեն Հայաստանը: Ցանկանում է տեր երեւալ Կովկասում: Մինչ այժմ, կարծես թե դա բորենուն որոշակիորեն հաջողվում է: Դե բորենի է չէ՞, “շակալություն” կա մեջը… Իսկ երբ դժվարանում է, հավաքում է իր ոհմակն ու ոռնում կովկասյան անգղին ու թուրքական իր նախնուն՝ գայլին: Սրանք էլ ապահովում են Հայաստանի շրջափակումը: Վագրն իր նկարած “տնտեսական աճով” արբեցած չի էլ զգում, որ շրջակա կենդանական աշխարհը իրեն հոշոտելու ծրագիր է մշակել, որն արդեն գործադրվում է: Ռուսական արջն էլ այս աղմուկից մերթ ընդ մերթ զարթնելով՝փորձում է թաթալոշել անգղին ու բորենուն (պատճառները կարեւոր չեն), բայց մեկ քնաթաթախ, մեկ էլ հարբած վիճակում թաթալոշում է իր անտառային բարեկամ վագրին ու էլի քնում է: Վագրն էլ կատաղում է ու… կատաղությունից ուզում է հեռանալ իր մի կտոր տարածքից, քանզի բոլորն ուզում են՝ Հայաստանն առանց հայերի:

Սխալը վագրինն է: Եվ այդ սխալը գալիս է այն ժամանակից, երբ հայությունը եղբայրական սին խոսքերին զոհ գնալով համաձայնվեց, որ կովկասյան թաթար-ազերին ապրի իր տարածքներում, որը զավթել էր հայից՝ հայի արյան գնով…Վագրը, հավատալով բորենու եղբայրության սուտ կաղկանձին, թույլ տվեց, որ սա իր գարշահոտ մեզով “գծի” այդ տարածքները եւ ի լուր կենդանական աշխարհի հայտարարի, որ այդ տարածքներից այլեւս իր մեզի հոտն է գալիս: Անասնական բնազդն ուժեղ է սրանց մոտ:

Մի պահ եղավ, երբ վագրը այդ գարշահոտությունից կատաղած ազատագրեց Արցախը եւ էլի մի շարք տարածքներ, սակայն, միջազգային գազանանոցը տուրք տալով ոհմակային դատողությանն ու հոտային արժեքներին, փակեց վագրի ախորժակը: Միջազգային գազանանոցը կարծում է, որ վագրը մենակ է որս անում եւ իրեն փոքր տարածքն էլ բավական է, իսկ ոհմակին մեծ տարածք է պետք ու այդ տարածքը պիտի անձեռնմխելի լինի: Հետո ոհմակին հեշտ է ղեկավարելը ու… միջազգային գազանանոցը սկսեց նեղել վագրին:

Այո, բորենին միշտ էլ ուրիշի տարածքից ուրիշի որսն է գողանում, սա նրա կերպն է, այս պարագայում ամենահարմարը վագրի տարածքն է եւ, օրինակ վերցնելով իր ավագ ցեղակից գայլից (Թուրքիա), փորձեց թուլացած վագրին պատերազմելով վերջնականապես կործանել: Բայց դե… վագրը վագր է մնում: Գայլային ոհմակն էլ իր ժամանակին չկարողացավ իսպառ հոշոտել վագրին, ու սա գիտակցում է նաեւ բորենին: Այս լեշակերները վագրին ավելի լավ գիտեն, քան վագրն ինքն իրեն:
Հայությունն այս վագրի պես, ինքն իրենով, Նժդեհի ասած “վճռական մենակի” հոգեբանությամբ կարողացավ ոտքի կանգնել ու ապաքինվել: Ի պատիվ հայության ասենք նաեւ, որ ազերիական ջարդերից ու տեղահանություններից մազապուրծ փախստականների եւ ավերիչ երկրաշարժի (տուժեց ՀՀ գրեթե 1/3-ը) պայմաններում կարողացավ հավաքել իր ուժերը եւ բորենուն ոհմակի հետ դուրս շպրտել իր մի շարք տարածքներից…

Վագրի տարածքի միզապատումից հետո, թուրք-ազերիները վերացնում են հայկական ամեն բան, ամեն պատմական հետք: Բայց երբ միջազգային գազանանոցը մի կերպ նեղսրտում է, թուրքերը մի եկեղեցի են վերանորոգում առանց խաչի ու ժամերգության, ազերիներն էլ համաձայնում են, որ հայերն ապրեն Արցախում, բայց իրենց տիրապետության ներքո, քանզի շատ են մտածում հայերի մասին: Հայաստանն աղքատ է, իսկ Ադրբեջանը՝ հարուստ, նավթ ունի եւ պատրաստ է կերակրել իր կազմ մտած հայերին:

Դե ինչ, վագրը մտորումների մեջ է, սակայն ժամանակն անսպառ չէ: Շատ մտածել էլ պետք չէ, եթե վագրը հիշի, որ վագր է, մնացածն արագ իրենց տեղերում կհայտնվեն:

Տարածաշրջանային կենդանաբանություն-3

Տարածաշրջանում վագր-Հայաստանին գործընկերաբար եւ համեմատաբար բարեկամաբար տրամադրված երկու պետություններ կան՝ արջ-Ռուսաստանը եւ հովազ-Իրանը: Մի քիչ հեռվից նաեւ արաբական ուղտն է մերթընդմերթ պաշտպանում վագրին: Սակայն ուղտի ոչ բոլոր տեսակներն են պաշտպանում վագրին: Այս երկրներն օգնում են Հայաստանին, սակայն, հաճախ էլ մրցակցում են իրար հետ ու դրա հետեւանքով նաեւ վնասում են վագրի “տնտեսական թռիչքին”: Ինչպե՞ս: Իրականում արջն ու հովազը ունեն իրենց շահերը մեր տարածաշրջանում եւ ամեն առիթով՝ հատկապես արջը, վագրին հիշեցնում է, որ իրեն շատ է պարտական, որ բնակվում է անտառում, քանի որ միայնակ վագրին, ըստ արջի, կհոշոտեն գայլերն ու բորենիները։ 

Զարմանալի է, սակայն Ռուսաստանն ու Իրանը այդպես էլ իմի չեկան Հայաստանի էներգահամակարգի աշխուժացման ու գազատար խողովակի տարանցիկ լինելու հարցում ու սա փորձանք է դարձել Հայաստանի գլխին: Նաեւ “գույք՝ պարտքի դիմաց” բարեկամությունը դարձել է “արջի ծառայություն” վագրի համար: Այսպես կովկասյան վագրը իր շատ ռազմավարական օբյեկտներ է զիջել արջին, որ անտառում մենակ չմնա: Չնայած, եթե ճշմարտությունն ասենք, վագրի ամբողջ ռազմավարական նշանակության կարեւոր օբյեկտները գտնվում են այլ գազանների ձեռքում, է՜հ, թող այս մի քանիսն էլ արջինը լինի։ Հա՜, իսկ գազամուղի հարցում վագրը ուզում էր դառնալ տարանցիկ ուղի դեպի եվրոպական գազանանոց, հովազն էլ ուրախ էր, բայց արջը խանգարեց: Արջը հասկացավ, որ այսպիսով վագրը անտառում առանց իրեն էլ մենակ չի լինի, իսկ հատկապես վագրն ու հովազը լինելով կատվազգիներ, միասին ավելի լուրջ ու արդյունավետ կպայքարեն գայլերի ու բորենիների դեմ:
Ահա եւ այստեղ բախվում են տարածաշրջանի երկու երկրների շահերը եւ Հայաստանը պետք է շատ ճկուն լինի, որպեսզի կարողանա խուսանավել առճակատումներից: Ասեցինք, որ հովազը վագրի հետ ցեղային ընդհանրություն ունի եւ հայ-պարսկական՝ արիական մի արմատից սերված լինելու հանգամանքը կարող է նոր ռազմա-քաղաքական եւ տնտեսական շահերը առաջացնել, ինչը հաստատ դուր չի գալիս արջին, էլ չասենք՝ գայլին ու բորենուն: Հովազն ու վագրը հասկանում են, որ ոհմակով հարձակվող գայլերն ու բորենիները կարող են լուրջ վնաս հասցնել: Վագրին արդեն հասցրել են եւ սա տեսնում է հովազը: Ուրեմն՝ Հայաստանն ու Իրանը հասկանում են, որ պիտի միասնական լինեն տարածաշրջանում, անկախ միջազգային գազանանոցի կարծիքից: Միասին նրանք կհաղթեն ոչ միայն գայլին ու բորենուն, այլ նաեւ անտառ թափանցած այլ գազաններին…
Ռուսաստանը, չնայած գեղեցիկ խոսքերով միշտ փորձում է ապացուցել, որ Հայաստանն իր գործընկերն է տարածաշրջանում, սակայն որոշ ղեկավարների բերանով “սխալմամբ” Հայաստանը “ֆորպոստ” է անվանվում, “սխալմամբ” համարյա ամեն ամիս իր տարածքում հայ են սպանում եւ այլն: Թվում է, թե Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, սակայն, ռուսական արջն արդեն դուրս է մղվում Կովկասից եւ իր դիրքերը ԱՄՆ-ին չզիջելու համար պիտի ապավինի վագրին, քանզի կովկասյան արծիվը (Վրաստան), իսկ իրականում՝ անգղը եւ բորենին (Ադրբեջան) հրաժարվել են “արջային” ծառայությունից եւ օգտվում են հեռավոր սառը վայրերից եկած երամների օգնությունից։
Վագրը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել ստեղծված բարդ եւ հակասական իրադրությունում, անհրաժեշտության դեպքում կարողանա ճանկերը ցուցադրել, այլապես կդրվի տարածաշրջանային զոհասեղանին: 

Տարածաշրջանային կենդանաբանություն-4

Ամփոփելով այս թեման՝ եկեք մի պահ երեւակայությամբ հավաքենք տարածաշրջանի բոլոր գազաններին ու տեսնենք՝ ինչ կստացվի:

Ահա եւ մեր այս անտառում հավաքվեցին վագր-Հայաստանը, հովազ-Իրանը, արջ-Ռուսաստանը, բորենի-Ադրբեջանը, գայլ-Թուրքիան, անգղ-Վրաստանը եւ մի քանի ուղտեր արաբական աշխարհից:
Կիսաքուն եւ կիսահարբած արջը մի պահ աղմուկ-աղաղակով սպառնաց բոլորին ու էլի նիրհեց: Իսկ մինչ ննջելը հասցրեց սաստել վագրին՝ հույս ունենալով դուր գալ գայլին ու բորենուն, հետո հերթը հասավ անգղին, որ օտար երամներ է հրավիրում անտառ, ապա տրամագծորեն հակառակ կողմից սաստեց գայլին ու բորենուն՝ սիրաշահելով վագրին ու հովազին, հետո խոժոռ նայելով հովազին ու ջուր խմող ուղտերին՝ նիրհեց:

Ու մինչ վագրը, անգղն ու բորենին կհասկանային, թե քնակոլոլ արջն ինչ պատկանելություն “տվեց” Ջավախքին, Արցախին, Նախիջեւանին, Արեւմտյան Հայաստանին ու կովկասյան մի շարք տարածքների, գայլը փորձեց թելադրել իր տեսակետները: Բորենին, իհարկե միանգամից ձայնակցեց գայլին ու տարածաշրջանային գազանանոցի մյուս անդամի՝ անգղի հետ միասին, քվեարկեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի նախագծերի օգտին, որպեսզի այդ տարածքներն իրենցով անեն: Անակնկալի եկած վագրը նայեց հովազին եւ ուղտերի կողմը: Հովազն առաջարկեց Իրան-Հայաստան գազատարը, որը կարող է լինել տարանցիկ եւ իրեն կձգի օտար երամների թռչուններին: Սակայն, հանկարծ արջն արթնացավ ու դեմ քվեարկեց այդ առաջարկին, եւ մյուսներն էլ զարմացած միացան: Եվ քանի որ գայլի առաջարկի ժամանակ արջը ննջում էր, դրանք մնացին քվեարկված: Երբ արջը կրկին քնեց, ծառերի վրա հավաքված օտար երամների թռչունները աղմուկ-աղաղակով հաստատեցին այս ամենը, եւ վագրն ու հովազը որոշեցին գործել համատեղ՝ տարածաշրջանային գազանանոցին դիմակայելու համար: Ուղտերը շարունակում էին ջուր խմել:

Օգտվելով առիթից՝ օտար երամների թռչունները պահանջեցին տարածաշրջանում լեշակերության իրավունք: Դրան ընդդիմացավ հատկապես հովազը, մի քիչ էլ վագրը: Մյուսները համաձայնեցին: Օտար երամների թռչուններն այդ պահից աչք տնկեցին հովազի ու վագրի տարածքների վրա ու նաեւ՝ ջուր խմող ուղտերի: Այստեղ համահավաքը ալեկոծվեց ու տիրեց մեծ ժխոր: Արջը նորից արթնանալով տեսավ օտար լեշակեր թռչուններին ու փորձեց քշել նրանց, սակայն ապարդյուն էր, շատացել էին: Դիմեց տարածաշրջանային գազանանոցին, սակայն միայն հովազն ու վագրը արձաքանքեցին, ու արջը կատաղած գոռաց կովկասյան բորենու եւ անգղի վրա, բայց առաջինը վազեց գայլի մոտ, երկրորդը՝ օտար երամների թռչունների:

Եվ որոշվեց գումարել նոր տարածաշրջանային համահավաք, բայց երբ՝ չճշտվեց:
Երեւի այս ընթացքում Ռուսաստանը կհասկանա, որ պետք է լրջորեն աջակցի կատվազգիներին՝ Հայաստանին ու Իրանին: Քանզի տարածաշրջանում Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքն է, որ կփոխի իրավիճակը հօգուտ այս երկրների: Մնացյալ երկրներին “սիրաշահումները” ժամանակի վատնում են ու անարգասաբեր:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կապը միշտ էլ վտանգելու է տարածաշրջանը, քանզի այդ երկրները ստեղծված են այլ պետությունների տարածքների հաշվին ու միշտ խառնակչությամբ են զբաղվելու:
Շատ բարդ իրավիճակ է, սակայն՝ լուծելի: Մենք պետք է ընդամենը քաղաքական ճկուն միտք եւ “վագրային” վճռականություն ցուցաբերենք, եւ բոլոր գայլերը, բորենիներն ու այլ ցամաքային ու օդային լեշակերներն իրենց տեղերում կհայտնվեն……

Տարիներ առաջ բզկտված վագրը կարողացավ ոտքի կանգնել, հաղթել բորենիների ոհմակին հենց այդ վճռականության ու կամքի շնորհիվ: Ուստի հայությանը մնում է մեկ անգամ եւս “վագրանալ” ու տեր կանգնել մեր երկրին ու ճակատագրին:

Անդրանիկ Թանգամյան Ջավախեցի ուսանող 

“Լուսանցք” Թիվ 5, 13–20 ապրիլի,

“Լուսանցք” Թիվ 6, 20– 6 ապրիլի,

“Լուսանցք” Թիվ 7, 27 ապրիլ– 3 Մայիսի,

  “Լուսանցք” Թիվ 8,  4– 10 Մայիսի 2007 թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 84 other followers