Archive for the ‘Ինքնություն’ Category

Հայկի Ժառանգներին

11 Օգոստոսի, 2014

final115 տարի առաջ երբ «Հայ ժողովրդի ազգային ինքնության» տոն սահմանելու վերաբերյալ նախագիծը, առաջին իսկ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում, “հայ” առաքելական եկեղեցի կոչված ու աղանդների դեմ “պայքար”ի ելած ու մինջ օրս տեղ չի հասած կառույցը, անցավ կատաղի հակահարձակման եւ տապալեց նախագիծը որովհետեվ այն նշվելու էր Օգոստոսի 11 ին, Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը , մի անգամ եւս ապացուցելով որ Հայկյան հաղթանակի օրը խորթ է եկեղեցու համար:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ էությամբ, բնությամբ, եւ բովանդակությամբ կրոնապետություն է, երբեք չի խոչընդոտել պարսիկների ցանկությունը նշելու իրենց բազմահազարամյա ինքնությունը խորհրդանշող տոնը, իսկ մեզ մոտ եկեղեցին լինելով անջատ պետությունից, կարողանում է տապալել Հայ Ազգի պատմության վերաբերող մի նախագիծ: Ինչո՞ւ…

Այսօր, մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես “խաղաղության” կրոնի ծայրահեղական խմբավորումներ քանդում են եկեղեցիներ, պատմամշակույթային հուշարձաններ եւ այլ սրբատեղիներ, սպառնում կրոնափոխ չեղողներին: Ականատեսն ենք լինում այս բարբարոսություններին ու սարսափում, մոռանալով որ այս կերպ վարվեցին “սիրող” եւ “ներող” կրոնի հետեվորդները 301թ.ին որի շնորհիվ Հայ ժողովուրդը “ընդունեց” քրիստոնեությունը…

Էքումենիկ կոչված, էությամբ, բնությամբ, բովանդակությամբ, հոգով ու ոգով ապազգային ու հակահայկական:շարժման առաջամարտիկ, “հայ” առաքելական եկեղեցին, կարող է կասեցնել մի ազգային նախագիծ բայց չի կարող կասեցնել Հայի Գենի Հաղթանակը: Դա չի հաջողվեց անել գրիգոր կոչված մի խավարասերի, դա չի հաջողվելու անել նրա անփառունակ ժառանգներին…

Փառք` Հայկին
Փառք` Նավասարդին

«Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը»

11 Ապրիլի, 2014

religions.am

03.04.2014
Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ

 

-Քրիստոնեության 1700-ամյա պատմության ընթացքում հայ եկեղեցին ժամանակային որոշ հատվածներում եղել է քաղկեդոնական: Արտաքուստ՝ առաքելական և քաղկեդոնական եկեղեցիների միջև տարբերությունը դավանաբանական է, սակայն չե՞ք կարծում, որ կրոնական վարագույրի հետևում կանգնած են աշխարհաքաղաքական խնդիրներ: 
— Առևերույթ այն դավանաբանական է, բայց խորքում միանշանակ քաղաքական բովանդակություն ունի: Հայ Առաքելական եկեղեցին հովանավորվում էր մեզ նվաճած ազգերի կողմից` քաղկեդոնականության շրջանում՝ ընդդեմ քաղկեդոնականների, կաթոլիկության շրջանում` ընդդեմ հայ կաթոլիկների: Թե պարսից շահերը, թե օսմանյան սուլթանները հովանավորում էին Հայաստանի իրենց հատվածում գտնվող առաքելադավանությանն ընդդեմ նույն հատվածի հայերի, որոնք չէին դավանում Հայ Առաքելական եկեղեցուն: Օրինակ, սուլթանները հովանավորում էին Պոլսո պատրիարքին և Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահորը, որ թեմական կենտրոն էր՝ ընդդեմ նույն Տարոն գավառի հայ կաթոլիկ գյուղերի: Պարսից շահերը հովանավորում էին էջմիածնի կաթողիկոսին`ընդդեմ Նախիջևանի տարածքում գտնվող հայ կաթոլիկ գյուղերի: Երևանի խանի տրամադրած խանական զորագնդի գլուխ անցած էջմիածնի վարդապետները 16-17 դարերում արշավում էին Նախիջևան և հրդեհում էին հայ կաթոլիկ գյուղերն ու եկեղեցիները: Սրանք շատ կարևոր փաստեր են և միշտ պետք է իմանանք, որ դրսից շատ ավելի լավ է երևում հայ առաքելականի ու կաթոլիկի միջև տարբերությունները:
Երբ նայում ենք դարերի խորքերը`տեսնում ենք, որ հայ կաթոլիկը զենք էր վերցնում. Կիլիկիան, հակառակ անտանելի իրավիճակի, ամեն դեպքում բավական հարատևեց, և պետական կրոնը`գոնե վերջին շրջանում, կաթոլիկ էր: Արտազի իշխանությունը`Մակու կենտրոնով, որ Կիլիկիայից հետո միակ ազգային տարածքն էր և 1426թ. ընկավ, դարձյալ կաթոլիկ իշխանություն էր: Վերջին բերդի իշխանը, որ Ատրպատականի շահ Իսմայիլի շուրջ 6 տարվա պաշարմանը դիմադրելուց հետո 1500-ականների սկզբներին ընկավ, դարձյալ կաթոլիկ էր:
Մեզ նվաճաճ օտար ազգերը մեր ատամները հաշված ունեին և շատ լավ տեսնում էին, որ կաթոլիկը զենք է վերցնում: Իսկ Հայ Առաքելական եկեղեցին գերազանց աշխատող, պարտաճանաչ հարկահավաք կառույց էր, որի կարիքը ցանկացած նվաճողը ունի: Ընտրագույն հավաքում էր՝ քամելով սեփական ազգին, հավաքում էր  վերջին կաթիլներն ու բարեխիղճ փոխանցում՝ Արևելյան Հայաստանի պարագայում՝ շահական գանձարանին, արևմտյանի դեպքում՝ սուլթաններին ու փաշաններին: Առաքելական եկեղեցին ընտիր ստրկամիտ  ու ստրկամտական ծառայություն մատուցող կառույց է, և բոլոր մեր կաթողիկոսները պարգևատրվում էին սուլթանական շքանշաններով՝ զարդարելով կուրծքը կիսալուսիններով:
-Անկախ դավանանքից՝ երկու դեպքում էլ գործ ունենք հայ ազգի հետ: Ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ նույն ազգը տարբեր դավանանքների դեպքում իրեն տարբեր կերպ է  դրսևորում: 
-Դա հասկանալու համար գաղափարաբանական տարբերությունների ակունքը պիտի հասնել, որն անելու համար՝ ի հակառակ իմ մեծ ցանկության`ժամանակի սղության պատճառով չեմ կարող անել, սակայն շատ կուզենայի, որ ինչ-որ մեկը պրպտեր գաղափարաբանական կոդերն ու պարզեր, թե ինչ սերմեր է պարունակում տվյալ դավանանքի գաղափարաբանությունը, որ իր ցանքսի դեպքում աշխարհընկալման տեսանկյունից բոլորովին տարբեր պտուղներ են մեջտեղ գալիս: Սակայն ես կարող եմ խոսել այս երկու դավանանքների արդյունքների մասին: Հայ կաթոլիկի և մեկ այլազգի կաթոլիկի վերաբերմունքը տարբեր երևույթների վերաբերյալ գրեթե նույնն են: Այսինքն գաղափարաբանությունը ազգային տեսակ է ձևավորում, ու այստեղ խնդիրը լավն ու վատը չէ, այլ՝ կենսունակ և նվազ կենսունակ լինելը:
Եթե դիտարկենք ճարտարապետությունը որպես գաղափարաբանություն արտահայտող միջոց և վերցնենք առաքելական եկեղեցին, ապա կտեսնենք, որ այն ունի բարձ բեմ, որը չունի քաղկեդոնական եկեղեցին ու նաև կաթոլիկ եկեղեցին, որը ես համարում եմ  քաղկեդոնականության իրավահաջորդը և, անշուշտ՝ ոչ առանց հիմքի: Այս իմաստով կաթոլիկ կամ քաղկեդոնական եկեղեցում բեմը, որտեղ հովիվն է կանգնում, աղոթասրահի համեմատ ուղղակի կես աստիճան է բարձր ու հոգևոր հովվի` ծիսակատարություն իրականցնելու վայրը իր հոտի կանգնելու վայրից շատ աննշան է ընդգծված: Իսկ մեր մոտ պիտի աստիճաններով բարձրանաս, այսինքն կես մարդաբոյ բարձր է: Բարձր բեմը շեշտում է «ես»-ը: Քահանան բարձրից ու վերևից է նայում իր սեփական հոտին:  Ես կուզենայի նաև տարբերությունները դիտարկել երաժշտության պարագայում, քանի որ հոգևոր երաժշտություն շատ եմ սիրում, և նույնիսկ շարականներ եմ երգել երիտասարդ տարիքում: 22 տարեկանում Ստեփանակերտի հանրախանութում մի ձայնապնակ գնեցի` կաթոլիկ հոգևոր մեսսաներ էին: Ես չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ ունեցա այն ժամանակ: Տարիների հեռվից` հիմա, կարող եմ ասել, որ ոգու ու շնչի հարց էր: Ինձ միշտ քաղցր են մեր շարականները, բայց հայ հոգևոր երաժշտությունից խեղճությունն ուղակի ծորում է: Հայ հոգևոր երաժշտությունը հոգևոր աղերսական է, իսկ կաթոլիկ հոգևորը`մարտական ու ռազմական: Երկուսի մեջ էլ ասում է. «Ողորմիր», բայց մեր մոտ «Ողորմյա տեր» ասում է լացելով, խնդրելով ու աղերսելով. նոտաները խեղճություն են բուրում միայն: Իսկ կաթոլիկ մեսսաներում նույն «Ողորմյա տերը» պահանջ ու հրաման է, կռիվ է բարձրյալի հետ. սա է իմ ուզածը:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հայ եկեղեցին չի կարողանում վեր կանգնել 5-րդ դարից հետո՝ աշխարհաքաղաքական ընտրության հետևանքով ստեղծված  իրավիճակից ու ադեկվատ լինել ազգային խնդիրների հանդեպ: 
-Ես տարբեր դրվագներում նկատել եմ, որ հայ առաքելական եկեղեցու պարագայում գաղափարը շատ է կարևորում «ես»-ը, իսկ քաղկեդոնականությունը գործում է «մենք»-ի համար:  Քաղկեդոնական կամ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի գերակա արժեքը` հանուն որի կարող էին ապրել ու պետք եղած ժամանակ նվիրվել ու կյանքը զոհաբերել՝ դա հայրենիքն  է: Կաթոլիկ եկեղեցին իր հոտին դարեր շարունակ դա է փոխանցել՝ վասն հայրենյաց: Մինչդեռ մեր պարագայում կարևորվել է հավատքը, Քրիստոսը, խաչը:  Սա փաստող բազմաթիվ օրինակներ կան: Դեռևս Պապ թագավորի սպանությունը, երբ եկեղեցին դաշնակցեց թշնամու`հույների հետ և դուրս եկավ սեփական թագավորի դեմ: Երկիրը պահելու համար պետությունը բանակ պիտի ունենար, իսկ զորք պահելու համար լուրջ ներդրումներ էին հարկավոր: Մինչդեռ  այնպիսի վիճակ էր, որ երկրի կեսը վանքապատկան էր. ամբողջ գավառներ՝ 150 գյուղերով, հասույթն ամբողջը վանքինն էր, ու վանքը պետությանը հարկ չէր տալիս: Թագավորը ճարահատ դուրս եկավ վանքի դեմ,  հոգևորականությունից ուժով բռնագրավվեց և արքունի կալվածք հայտարարեց, այսինքն պետականացրեց, որպեսզի հասույթը գնա պետությանն ու պետությունը երկիր պահի: Այս կառույցն, ըստ իս՝ ի ծնե-ի բնե, պետականամետ չի եղել և իր գրպանն ավելի է կարևորում, քան սեփական հարազատ հայրենի թագավորությունն ու դավադիր ձևով սպանեց թագավորին: Իսկ շարժառիթն այն էր, որ թագավորը գրպանին էր կպել: Բայց ո՞ւմ գրպանին: Հայ չե՞ք : Ինչ կառո՞ւյց եք դուք:
Ես ուզում եմ այստեղ հիշել նաև Խրիմյան հայրիկի՝ հայտնի ժողովին մասնակցելու պատմությունը, որտեղ տարբեր ազգերի ներկացուցիչներ էին եկել իրենց դարդն ու ցավը ներկայացնելու համար: Տեղական թերթերը, որ լուսաբանում էին այս ժողովի աշխատանքները՝ ծաղրանկարներ էին արել այս մասին: Ծաղր են նկատել, որովհետև մեր մեջից մի աշխարհիկ ներկայացուցիչ չենք կարողացել գտնել ու որպես պատգամավոր` հոգևորական ենք ուղարկել: 19-րդ դարում հոգևորականը քաղաքական խնդիրներ հետապնդի և ազգի իղձերը բերի ներկայացնի՞: Այդ ժողովին միակ ազգը, որի ներկայացուցիչը սևազգեստ մի հոգևորական էր` մերն էր: Համեմատության համար եթե նայենք հարևան Վրաստանի պատմությանը, ապա կտեսնենք, որ քանի-քանի վրաց թագավորներ, երբ իրավիճակը ծայրահեղորեն  դժվար էր, մահմեդականություն ընդունեցին և թագավորությունը պահեցին, այսինքն կրոնը դա վարագույր է: Եթե երկիրը պահելու համար պետք է որ ես լինեմ կանաչ, խնդրեմ՝ կլինեմ կանաչ և պետությունս կպահեմ. այդպես քանի-քանի վրաց թագավորներ 16-18 դարերում կոչվել են խաներ: 1724թ., երբ Օսմանյան զորքը մտավ Թիֆլիս ու գրավեց Տփխիսը, թագավորը միանգամից մահմեդականություն ընդունեց, իսկ մելիքների տոհմից հայ քաղաքապետ Բեհբությանը հանուն խաչի նահատակվեց որդու հետ, և որի մարմինը քաղաքի պարիսպից կախ էին տվել թուրքերը և դեռ օրեր շարունակ այդպես կախված մնաց, որովհետև դիակը հուղարկավորելու համար խոշոր գումար էին պահանջել, և հանգանակությամբ են այդ գումարը հավաքել ու հետո նրա աճյունն ամփոփել Խոջիվանքում:
Մեր տեղական տարբերությունը նշեմ: Ջավախքում կողք կողքի ապրող կաթոլիկ ու առաքելական գյուղեր կան: Առաքելական գյուղ մտնելիս, երբ հարցնում եմ նրանց որպիսությունը, որպես պատասխան միայն բողոք եմ լսում: Լացում են, թե ջուր չունեն, շենքը փլվեց, սա եղավ, այն եղավ: Մտնում ես հարևան հայ կաթոլիկ գյուղը, ասում են. «Փառք աստծո, լավ ենք, ջուրը չունեինք, բայց 5 տարի առաջ միացանք  ու մեր ուժերով էսինչ տեղից բերեցինք»:
Դարերի բովում երևում է երկու եկեղեցիների ճկունության հարցը, թե որն է ավելի կենսունակ և սուր իրավիճակներում հնար տալիս, որ մարդը ինչ-որ մի այլ ձևի մեջ շարունակի գոյատևել և գոյատևեցնել երկիրն ու պետությունը:  Եթե քարտեզի վրա ներկենք այն տարածքները, որոնք այսօր աշխարհում իրենց կամքն են թելադրում. Բրիտանիա, Գերմանիա, ֆրանսիա, ապա կտեսնենք, որ դրանք կաթոլիկ երկրներն են: Կամ՝ Իսպանիան: Այս պետությունները օվկանոսներն ու աշխարհամասերը միմյանց հետ կիսելու պատերազմներ էին տալիս: Լեհաստանն անգամ կայսրություն է ունեցել: Կարևոր ազգությունն ու ապրելու տեղը չէ, այլ՝ դավանանքը, որը  քաղկեդոնադավան ազգերին կայսրության մակարդակի հասցրեց, քանի որ այս դեպքում կարևորը «մենք»-ն է, ոչ թե՝ «ես»-ը:
-Մերօրյա իրականությունում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հանրությունում պիտակվում են որպես աղանդավորներ: Ինչո՞ւ մենք հանդուրժող չենք մեր իսկ ազգի նկատմամբ:
— Մի ժամանակ այս հարցը թուլացել էր, բայց վախենամ որ հիմա նորից կսրվի, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ հայ առաքելական եկեղեցին որքան զորացել է, այնքան հակադրվել է իր իսկ ազգի այլ հատվածներին: Նախորդ դարի 20-ականներին հայ կաթոլիկներին նույնիսկ հայ էլ չէին ասում, արհամարհաբար ֆռանգ էին կոչում: Հիմա նորից սկսել են, որովհետև առաքելականն իր տեղը նորից պնդացրել է: Որքան պնդացնում է, այնքան ազգի հերն անիծում է: Պառակտելով, չընդունելով իր ազգի տարբեր հատվածներին, կարևորելով  հավատքի իր նեղ ուղղությունը՝ փոխարենը կարևորելու իր ազգն ու հայրենիքը:  Թեպետ, պետք է ասել, որ քաղկեդոնադավանների նկատմամբ այս վերաբերմունքը երկուստեք է եղել, անշուշտ: Նրանք էլ հայ առաքելականներին անվանել են հերձվածողներ կամ ճշմարիտ ուղուց շեղվածներ: Բայց խնդիրն այն չէ, թե նրանցից ով էր հերձվածողը, կամ հերձվածող լինել-չլինելը չի խնդիրը, այլ թե հանուն ինչի է գաղափարն ուղղորդում իր հոտին: Եթե նայենք պատմությանը՝ հայ առաքելական կամ միաբնակ եկեղեցու հետևորդ են եղել մի քանի ազգեր. ասորիներ, ղպտիներ, հաբեշներ և ուտիները: Սա մի վիճակագրություն է, որին նայելով հասկանում ես, որ մենք դեռ լավագույն վիճակում ենք: Ասորիները մինչև այս վերջին տարիները դժվար կացության մեջ էին. շվեդները նրանց վերջին մնացորդներին հրավիրեցին իրենց մոտ, և իրենք Սիրիայի իրենց տարածքը միահամուռ լքեցին ու գնացին Շվեդիա: Այսինքն սա հավատքի այն ուղղությունն է, որ իր դավանանքը պաշտող ազգերին երբեք չի սովորեցրել ապրել հանուն հայրենիքի: Եթե գերագույն արժեքը հայրենիքը չէ, այլ հավատքն ու խաչը, որն ամեն երկրում ու հողում էլ կարելի է տնկել, ինչպես որ հայերն են անում, ու աշխարհի չորս ծայրերում էլ մի եկեղեցի կտեսնես, որովհետև կարևորել ենք խաչն ու տնկել էդ խաչը ամեն հողում: Սակայն եթե քո հայրենիքում չես՝ դպրոց էլ բացես, եկեղեցի էլ կառուցես` ոչինչ չես կարող անել. հայրենիքն է միայն, որ պայման է ազգի գոյության: Ամբողջ աշխարհով մեկ ուծացված համայնքներ են, ու այս պրոցեսն անվերջ կրկնվում է: 4-5 տարի առաջ Հայաստանից Կրասնոդար գնացած հայ ընտանիքի զավակներն արդեն հայերեն չեն կարողանում խոսել, ու եթե նախկինում մի դար կարելի էր քարշ գալ մինչև լեզվակորույս լինելը, ապա հիմա աշխարհը շատ արագ է զարգանում:
Ուտիները: Մի հրաշք ժողովուրդ: Կովկասյան լեռնցի, դաղստանյան ժողովուրդ են, որ 5-րդ դարում դժբախտություն են ունենում դառնալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Այսօր երկիր թատերաբեմը լքեցին. այլևս չկան: Ուտիները: Սարգիս Կուկունյան, Գրիգոր Նիկողոսյան՝ Սարդարապատի ճակատամարտում մեծ ներդրում ունեցող մարտիկներ, Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում որքան ուտի ֆիդայիններ կային, դարերի ընթացքում մեր ճակատագիրը կիսած մի ժողովուրդ: Նրանք գիր չունեին ու իրենց գրավոր լեզուն հայերենն էր: Քուրի ձախ ափին էին ապրում` Կուտկաշենի շրջան՝ Վարդաշեն, որտեղ 1870թ. բացված սուրբ Մեսրոպյան դպրոց էր գործում մինչև 1945թ: Չորս եկեղեցիներ կային, գերեզմանոցներում միայն հայերեն արձանագրություններով հազարավոր տապանաքարեր, այսինքն կրոնի ճանապարհով հայ մշակույթի կրողներ էին: Սակայն ապրեցնող չի այս կրոնը: 1989թ. բռնագաղթի օրերին նույնիսկ Հայաստանում տեղ չտվեցինք, երբ ադրբեջանցիները նրանց որպես հայ դիտարկելով`վտարել էին: Ուտիները եկան Նոյմեբերյանի շրջան, որի առաջին քարտուղարն ասել էր. «Ու՞տի: Ուտին ինչ ա՞, իբր հայերի համար շատ տեղ ունե՞նք: Ուտի»: Վրաստանում տեղ տվեցին ու հիմա Ղվարելիում են՝ Կախեթի շրջանի: Այսինքն սա մի դավանանք է, որին դավանողը ինքն իրեն տիրություն անելու ունակությունից ընկնում ու կորցնում է իմունիտետ ասվածը. արտաքին ուժերի նկատմամբ դիմադրողականությունը թուլանում է:  Կարճ ասած, եթե ուզում ես, որ որևէ ազգ դադարի գոյություն ունենալուց՝ հաջողեցրու իրեն ընդունել տալ հայ առաքելական կրոն, մնացածը ժամկետի հարց է: Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը:
-Վերադառնալով մերօրյա այլ կրոնական կազմակերպությունների հարցին. նրանց որակելով որպես աղանդավոր, չե՞ք կարծում, որ մեր եկեղեցին ազգը երկճեղքում է:
-Այն կառույցը՝ լինի հոգևոր, թե աշխարհիկ, որը արժևորում և կարևորում է  ինչ-որ մի գաղափարաբանական ուղղության, որի հետևորդ չեն քո բոլոր ազգակիցները, արդեն իսկ պառակտիչ ու քայաքայիչ ներգործություն է ունենում: Նման կառույցը, որը միայն քայքայում և պառակտում է`այդ գործելաճով բարոյական իրավունք չունի մերօրյա հայրենիք սողոսկած այլ հոգևոր կառույցներին ինչ-որ մեղադրանք ներկայացնելու: Ես սա ասում եմ ցավոք սրտի, որովհետև ես կուզենայի, որ մեր հոգևոր կառույցը իրավունք ունենար սրան-նրան աղանդավոր անվանելու և լուրջ պայքար տանելու, բայց դրա համար դու պիտի միավորող գաղափարի կրող լինես, իսկ միավորող գաղափարը միայն հայրենիքը կարող է լինի: Մեր եկեղեցին 1700 տարի ոչ սովորեցրեց ապրել հայրենիքի պաշտամունքով, և ոչ էլ այսօր է այդ ճանապարհով առաջանում` շարունակելով իր պառակտիչ, քայքայող, մասնատող, «ես»-ը կարևորող գործունեությունը, որի արդյունքում ամեն հայ մյուսի տակը փորող է և մեկի հաջողությունից նախանձից տրաքող է: Դեռ սրանք արյունով ու սրով չեն գալիս, այլ ժպիտով ու գրքերով են գալիս, ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու:  Ես մի առիթով ասել եմ, որ կրոնը կարևոր չէ, ու եթե քրիստոնեություն, ապա`մարտական: «Հանուն»-ները պիտի ուղղված լինեն դեպի հայրենիքը: Եթե մահմեդականությունն է սովորեցնում` ուրեմն թող լինի մահմեդականություն, եթե Եհովայի վկան է սովորեցնում` ուրեմն թող լինի եհովայական: Ես շատ կուզենայի, որ կաթիլ-կաթիլ, փոքր աշխատանքներով փորձենք մեր ազգին հուշել, որ հարատևել և ժամանակի մեջ հզորացում են արձանագրել այն ազգերը, որոնց հանունները ուղղված են դեպի հայրենիքը: Որովհետև դրան հավասար այլ արժեք չկա, և մեր  պատմության մեջ որոշ դրական փաստեր որ մենք ունենք, դրանք այն իրավիճակներն են, երբ ազգը կամ ազգի մի հատված իր մեջ ուժ է գտել այդ ճանապարհով առաջանալով՝ հանուն հայրենիքի:
— Բոլոր դեպքերում այն արժեքները, որ ստեղծել է հայ մշակույթը՝ լինի դա քաղկեդոնական, թե առաքելական՝ մերն է: Բայց փաստացի, այդ պատմության մի զգալի հատվածին մենք գրեթե ծանոթ չենք: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝  դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում  քաղկեդոնականությունը ներկայացված չէ:
— Այդ առարկայով նրանք թլպատում ու կռտում են մեր երեխաների ուղեղները: Այնտեղ, բնականաբար, քաղկեդոնական եկեղեցիների մասին չկա, այնտեղ նույնիսկ հայ ժողովրդի մասին չկա: Կա հրով-սրով մեր ազգին ընդունել տված մի օտար կառույցի գաղափարաբանության պատմություն՝ վերնագրից սկսած կեղծ է: Քաղկեդոնականության վերաբերյալ մեկ փաստ ևս ուզում եմ նշել: Մենք 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունեցող ազգ ենք, սակայն այդ 17 դարերի մեջ միայն մեկ դար կա, որ ժամանակի հեռավորությունից մենք այն որակել ու առանձնացնում ենք որպես Ոսկեդար: Դա 7-րդ դարն է: Սովորաբար, մշակույթն ինքն իրենով չի կարող միայնակ բարձրանալ, ու եթե մի երկրում մշակույթը զարգանում է՝ նշանակում է, որ գիտություն, գյուղատնտեսություն և այլ ճյուղերը, այսինքն՝ ամբողջ  երկիրը համասեռ զարգանում է: 7-րդ դարում, երբ արաբներն իրենց ավերիչ արշավանքներով ներս ու դուրս էին անում, մենք ոչ միայն ազգային պետություն չունեինք, այլև ոտատակ վիճակում էինք, բայց հենց նույն այդ դարում՝ զուտ գաղափարի փոփոխության պատճառով՝ ճարտարապետական արժեքների իմաստով, մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի արժեքներ, որ դարերի հեռավորությունից ստվերել է բոլոր այն դարերը, որ մենք ապրել ենք: Եվ դա եղել է այն դարը, երբ Եզր կաթողիկոսից սկսած 7-8 իրար հաջորդող կաթողիկոսներ, պաշտոնապես հրաժարվել էին առաքելադավանությունից և ընդունել էին քաղկեդոնականություն, և որի դավանաբանական արժեքների արդյունքում էլ ստեղծվել էին այդ արժեքները: Անվանելով այն Ոսկեդար՝ մենք միաժամանակ լռում ենք այդ մասին: Դա խնամքով թաքցվել է: Մեր պատմիչները Զվարթնոցի պես տաճարին անունը չեն տվել, խորշել ու հեգնական տոնով անվանել են Առապարի եկեղեցի: Ինչո՞ւ: Որովհետև առաքելական չէր: Եզր կաթողիկոսի մասին դարեր շարունակ գրել են. «Հիրավի ե~զր եղար ազգիս հայոց՝ անվանդ համապատասխան», և Եզր կաթողիկոսի անվան առաջին՝ «Ե» տառը շրջված էին գրում, իսկ Հովհաննես Օձնեցու մասին էլ գրում են. «Երկրորդ լուսավորի~չը եղար արար ազգիս հայոց»: Լուսավորել՝ նշանակում է ունենալ նոր բարձունքների նվաճում, թռիչքներ: Սակայն նայեք Ոսկեդարն ու դրան հաջորդած 8-րդ դարը, որի սկզբին Հովհան Օձնեցին, որ 726թ. Մանազկերտի ժողովով հրաժարվեց քաղկեդոնականությունից և վերադարձավ առաքելականին, ամբողջ Մեծ Հայքի տարածքում 8-րդ դարի մի հուշարձան չունենք: Կարծես վակուում լինի, կարծես չենք ապրել այդ դարը, դա ի՞նչ լուսավորություն էր:  Մինչդեռ արձանն են դրել իր հայրենի Օձուն գյուղում ու փառաբանում են: Այսինքն դուք տեսեք ի~նչ անդունդի մեջ ընկղմեց հայ ազգին գաղափարի փոփոխությունը: Ազգը մեկ ամբողջ դար իր զորու չեղավ որևէ արժեք ստեղծելու:  Մենք չունենք մեկ հուշարձան, որը թվագրվի 8-րդ դարին: Ոսկեդար և վակուում: Մինչդեռ արաբները Հայաստանին կուլ տալու համար պետք ունեին մեզ կտրել Բյուզանդիայից և քաղկեդոնական աշխարհից. Վրաստանը հաջողեց մնալ, նրանց վրա էլ ճնշում եղավ, բայց Վրաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հաջողեց մնալ և ունեցավ շարունակական զարգացումներ, ու դրանից մեր երկու դար հետո Կասպից ծովից մինչև Կերչ գրեթե Վրաստան էր:
-Այսօր Տայքում գտնվող մի խումբ հուշարձաններ՝ համարվելով վրացական մշակույթի ժառանգություն, հանձնվում են նրանց տնօրինությանը, մինչդեռ հայտնի է, որ դրանք հայկական են: Եթե մենք տեր չենք կանգնում մեր մշակութային ժառանգությանը, ինչո՞ւ ենք մեղադրում այլոց:
— Տայքի շրջանում ամենը իրենք իրենցն են համարում, բայց անկեղծ ասած մոտ 150 տարի մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ, ու առաքելական եկեղեցին հայտ չի ներկայացնում այդ ուղղությամբ: Քանի որ նա միայն առաքելադավանության նեղ ճանապարհն է կարևորել, իր ազգի այլ հատվածների՝ թե կենդանի մարդկանց, և թե նրանցից ստեղծված մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր է եղել ու անտեսել: Իրենց համար կարևորը հին ու նոր կտակարաններն են, ոչ թե հայրենիքը:  Տայքի հուշարձանների միակ ուսումնասիրողը կաթոլիկ հայր Ներսես Սարգսյանն է, որ 1864թ. աշխատություն հրատարակեց, որում ներառված են իշխանները, բանակը, հուշարձանները և այլն: Միակ հայ հոգևորականը, որ այցելեց Տայք և խտրություն չդրեց, թե սա քաղկեդոնական է, իսկ սա առաքելական` սրա հետ գործ չունեմ, ինչպես նախորդ բոլոր ուսումնասիրողներն են արել՝ մեծ մասամբ հոգևորականներ:
Հայ առաքելական եկեղեցին եթե մի քիչ ինքն իրենից լուր ունենար, շատ հանգիստ կարող էր ասել, որ այդ վանքերը թե առաջին օծմամբ, և թե վերջին օծմամբ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն: Միջանկյալ շրջանում, այո, տիրապետել է քաղկեդոնական համայնքը, սակայն դա միջանկյալ է, իսկ գոյության մեծ մասում դրանք եղել են առաքելական: Այդ եկեղեցիների անուններն անգամ եթե նայենք` Գայանե, Սարգիս և այլն,  որոնք, իհարկե, հայկական անուններ չեն, սակայն գործածվում էին հայ իրականության մեջ, և հակառակը` չէին գործածվում վրաց իրականությունում: Տայքում` Արդահանի, Թորթումի շրջաններում և այլուր, բազմաթիվ եկեղեցիներ ուշ միջնադարյան հայերեն արձանագրություններ ունեն: Հետաքրքիր է փաստել, որ այստեղ կան 10-րդ դարի և ուշ միջնադարյան խաչքարեր: Տայքում՝ ամենախաչքարաշատ՝ 12-13-րդ դարաշրջանի խաչքարեր չկան: Ինչո՞ւ: Որովհետև այդ շրջանում քաղկեդոնականությունն էր իշխում:
Քանի որ խոսեցի խաչքարերի մասին, ուզում եմ նաև նշել, որ խաչքարը որպես մշակույթի տեսակ` կարելի է ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհ ֆենոմենն է. որևէ քրիստոնյա այլ ազգ խաչքար չի կերտել: Գոնե այս մասով կարող ենք ասել, որ պարտական ենք առաքելական եկեղեցուն, որը, թեպետ նպաստել է, որ ազգն անհետանա, բայց այնպիսի մի հիշատակ է թողել, որով ամբողջ աշխարհին որպես այցետոմս կարող ես ներկայանալ: Իսկապես հրաշք են մեր խաչքարերը, և դա գոնե արել է, թեպետ կարելի է մտածել, որ այդքան բազալտն ու տուֆը արժե՞ր խաչքարի համար փչացնել, թե՞ դրանք պետք էր օգտագործել բերդերի պարիսպների համար:
Ինչ վերաբերվում է վրացական կողմի վերաբերմունքին, ներկայիս Տավուշի կամ Լոռվա մարզերից Խուճապի կամ Կիրանց վանքը, Ախթալան կամ Քոբայրը, որոնց նկատմամբ վրացական կողմը դավանաբանական հիմքի վրա պահանջատիրություն է ներկայացնում՝ ասելով, որ դրանք վրացական են, հիմքում այս եկեղեցիների քաղկեդոնական լինելն է: 14-րդ դարում գավառների կամ գոնե համայնքների մակարդակներով, դեռևս քաղկեդոնական կղզյակներ կային պահպանված, որոնք մերժված էին հայ առաքելական եկեղեցու կողմից, իսկ անտեր ոչխարին միշտ տեր է գտնվում, և վրացական թագավորությունը`արագ օգտվելով առիթից, հայ քաղկեդոնական կղզյակ համայնքները միավորեց վրաց եկեղեցու թևերի մեջ և այդ պատճառով եկեղեցիների վիմագրությունները վրացերեն են: Բայց այդ նույն վիմագրությունները քաղկեդոնականություն ընդունած մեր հայ Զաքարիա և Իվանե իշխանների ժառանգներն են արել, բայց հայ ազնվատոհմիկը հո վրացի չէ՞ :  Այնուհետև, 14-15-րդ դարերից ի վեր` դարձի գալու ճանապարհով այդ վանքերն անցել են առաքելական եկեղեցուն, որովհետև քաղկեդոնականությունն ընկել էր. չկար Բյուզանդիան, ոչ էլ Վրաստանը, որը տրոհված ու կախման մեջ էր պարսկական իշխանություններից, իսկ պարսից շահերի կողմից հովանավորվում էր առաքելադավանությունը: Եվ բոլոր այդ վանքերը դարձի գալու ճանապարհով անցան առաքելական եկեղեցուն և ուշ միջնադարում՝ մինչև ռուսական տիրապետության հաստատումը, առաքելական էին, և դա հավաստող տապանաքարեր կան: Իսկ ռուսական տիրապետությունից հետո`19-րդ դարի սկզբներից, այդ վանքերը շատ արագ դադարեցին գործելուց և ամայացան:
-Դուք ձեր տեսաբլոգում խոսելով չորս կաթողիկոսների հետ ձեր հանդիպումների մասին՝ խիստ բացասաբար եք անդրադարձել նրանց գործունեությանը: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ չկա այն կաթողիկոսը, որը կհամապատասխաներ «իսկական» կաթողիկոսի կերպարին: 
-Որովհետև պիտի դավաճանի այն ուսմունքին, որը ներկայացնում է: Ո՞ւժ ունի դավաճանելու: Խիզախություն ո՞ւնի ավելի կարևորելու ազգն ու հայրենիքը, քան «ես»-ը: Ուսմունքն ուղղորդում է հայ մարդուն պարզ դռնապանից մինչև կաթողիկոս: Մեր ազգային տեսակ ձևավորած ուսմունքը ուղղորդում է հանուն «ես»-ի, և հայ առաքելական մարդու աշխարհընկալման, աշխարհաճանաչման մեջ «ես»-ը գերակա է, իսկ կաթողիկոսը այդ ուսմունքի գերագույն հովվապետն է, և իր մեջ նա ավելի «ԵՍ» է, քան հասարակ դռնապանը:
-Փակում եք բոլոր ճանապարհները:
-Գիտե՞ք, կարծում եմ, որ կարող է լինել, եթե մարդուն ի վերուստ տրված է մտքի լույսը տեսնելու և դեպի դրան ձգտելու կարողությունը: Բայց դա չի վերաբերվում մեր ներկա կաթողիկոսներին, որովհետև այս եղածներն իրենց ներկա գործունեությամբ դրա հույսը չեն տալիս, մեղմ ասած: Դա վերաբերվում է գալիք ինչ-որ իքս կաթողիկոսի:
— Այսինքն համակա՞րգն է պատճառը, որպեսզի Ձեր նշած X կաթողիկոսը գահակալի:
-Ընդհանուր մթնոլորտը կամ համակարգը այն է, որը ծնունդ  է առել ազգային տեսակից, այսինքն մենք մեզ շրջապատել ենք մեր տեսակով, իսկ հայ ազգը «ես» է կարևորում, ու հայրենիքը չի կարևորում:
-Որտեղ հաց, այնտեղ՝ կա՞ց:
-Դա, ի դեպ, պատահական չէ: Մի այսպիսի անեկդոտ կա: Դժոխքում, ուրեմն տարբեր ղազանների մեջ տարբեր ազգերի են եփում, ու ամեն ղազանի մոտ երեք սատանա են հսկում` եռաժանիով, որպեսզի ոչ ոք չփախչի: Մի անտեր ղազան է լինում, որտեղ ոչ ոք չի հսկում, ու երբ հարցնում են, թե ինչու այդ ղազանը պահակ չունի, ասում են, որ այնտեղ հայերն են եփվում, եթե մեկն ուզում է փախչել, ներսից ոտքը քաշում են, և այդ ղազանը հսկելու կարիք չկա. իրենք իրենց հսկում են:  Սրանից ավելի դառն ու ճշմարիտ իրականություն չի կարող լինել:
-Ստացվում է, որ փաստորեն, լուծում չկա՞: Չի կարելի՞ արդյոք իրավիճակը փոխել:
— Կարելի է՝ փոքրիկ քայլերով: Օրինակ, հայրենաճանաչությունը խթանող տարբեր աշխատանքներով: Մենք հիմա մի նախագիծ ենք իրականացնում՝ հրատարակության պատրաստելով Հայաստանի պատմությունը ներկայացնող 36 հատոր՝ գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ: Այս ձեռնարկը պիտի հանրակրթական ոլորտ էլ մուտք գործի, սակայն ինչքան փորձել ենք կրթության նախարարության հետ համագործակցել` ոչ մի արձագանք չի եղել: Մի անհեթեթ իրողություն էլ ասեմ: Սկսած Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մինչև խորհրդային ժամանակներ, մենք շարադրում ենք ոչ թե Հայաստանի, այլ՝ հայ ժողովրդի պատմությունը: Սա աբսուրդի ժանրից է:  Չկա ֆրանսիացիների պատմություն. կա Ֆրանսիայի պատմություն: Չկա ռուսների պատմություն. կա Ռուսաստանի պատմություն: Մեր կոդերը խոտանված են էն գլխից, և հայրենիքը չէ, որ կարևորվել է, այլ` ժողովուրդը: Եվ ակամայից ստացվում է, որ մեր հայագիտության մի ահռելի մասը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, որովհետև ժողովրդի մեծ մասն էլ հայրենիքում չէ: Մենք Մաշտոցի տառերի ստեղծումից ի վեր, փաստացի, հայրենիքի պատմությունը չէ, որ հեղինակում ենք, այլ` ժողովրդի:
-Սա է՞լ կապ ունի առաքելական դավանանքի հետ:
-Անշո~ւշտ: Մենք հեղինակներ ունենք, որոնք փորձեցին հայրենիքի պատմությունը շարադրել. Իճիճյան, Ալիշան: Բայց սրանք կաթոլիկ հոգևորականներ են: Իսկ հայ առաքելականներից որևէ մեկը ինչո՞ւ չփորձեց Հայաստան երկրի պատմությունը գրել: Հայ առաքելական հոգևորականներից Մանվել վարդապետ Միրախորյանը, որ իսկապես վաստակ ունի և որից շատ ենք օգտվում, իր աշխատությունը վերնագրել է. «Նկարագրություն Արևելյան Տաճկաստանի հայաբնակ գավառների», տպված՝ 1884-85թթ, երեք հատորով: Ստրո~ւկ: Ինչպե՞ս կարող ես քո հայրենիքը Արևելյան Տաճկաստան կոչել, երբ օսմանյան քարտեզներում անգամ Էրմենիստան էր գրված: Այսօր թուրքերն այն կոչում են Արևելյան Անատոլիա, դու էլ նույնն ես արել` չասելու համար Հայաստան:
Աննա Մուրադյան

 

Մեծազոր Միհրի Ծնունդը

22 Դեկտեմբերի, 2013

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելու` իր կրոնի մեջ, որովհետև ցեղի մոտավոր ինքնահայտնությունը հնարավոր է միայն իր աստվածների՛ միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛ ակն ու աղբյուրը՝ մեր մեծ Հույսի և Զորույթի: Այս է, որ հուրախություն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մեջ:
Գարեգին Նժդեհ

Ձմեռային արևադարձ է, և Հայը հազարամյակներ շարունակ, այս օրը տոնել է Մեծազոր Միհրի ծնունդը: Երկնային Լույսի և Արեգակի, Ճշմարտության, Ներազգային Համաձայնության լուսաճաճանչ Դիցն է Միհրը՝ Արարչադիր օրենքի մարմնավորողն ու հովանավորը: Արարչի ամենատես ու արդարադատ որդին, Տիեզերական Ջահը ձեռքին հսկում է Արարչական օրենքների, Աստվածադիր կարգի պահպանմանը, նաև՝ օրենքներ է սահմանում, հետևում տիեզերական ներդաշնակությանը, Հայորդիների համաձայնությանն ու միաբանությանը: Ժայռածին է մեծազոր Դիցը: Ամեն օր, իր ոսկյա մարտակառքով նա բարձրանում է Արագածի վեհաշուք գագաթն ու այնտեղից հսկո՛ւմ Հայոց Հայրենիքին: Ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամի՛ն է Արդարադատ Դիցը, ուստի Հայը երբե՛ք չի ստել: Պահիր ու պաշտպանի՛ր Ազգդ ու Հայրենիդ,- պատգամում է Միհրը, և Միհրապաշտ Հայքում ծաղկո՛ւմ էին մեր Ազգն ու Հայրենին: Ոչնչացրո՛ւ թշնամուդ,- պատգամում է Միհրը, և Հայոց Արևապաշտ Տիրակալներն իրենց կյա՛նքն էին անցկացնում՝ մեր Տեսակին սպառնացող ամենաչնչին վտանգն իսկ, իր բնում խեղդելու համար: Եղիր հաստատակամ ու խիզախ՝ ռազմի դաշտում,- կամենում է Միհրը, և Հայ զինվորի անունը հոմանիշ էր քաջության ու արիությա՛ն: Ապրիր ազատ ու պատվավոր, — պատգամում է Միհրը, և հեթանոսը Հայն իր ամենազոր Դիցի այս պատգամնե՛րն էր տարածում՝ մինչև այնտեղ, ուր հասնում էր Հայոց ռազմիկների սուրը:

Դարերի ընթացքում, նենգափոխվեց ու գլխիվայր շրջվեց Հայոց Արէգ-Դիցի պաշտամունքի խորհուրդը, և նրա կենսածին, արդար ուժի և հպարտանքի աղբյուր հանդիսացող պատգամները փոխարինվեցին «սնանկների ու տնանկների» վարդապետությամբ: ՈՒ Հայոց Լուսեղեն Դիցի հմայքը, ուժն ու խորհուրդն հիշեցնող ամեն ինչ խարանվեց ու պարփակվեց չարամտորեն հորինված մեկ անվան մեջ՝ «Վատմիհր»: Բայց իզուր. Ագռավաքարում անշե՛ջ է պահվում արտացոլումը մեհենական սրբազան հրի՝ Միհրական Օխնուկ Կրակը, որ, ժայթքե՛լու է դեռ, դո՛ւրս է ելնելու Մհերի հետ ու մաքրագործելով յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին, Հայ Ոգու Փառքի նոր ոսկեդա՛րն է բերելու աշխարհին: Մեր գյուղերում, դեռ ավետո՛ւմ են աքաղաղները սրընթաց վերելքն ամեծազոր Դիցի՝ Արագածն ի վեր. ամեն այգաբաց, այստե՛ղ է հսկվում, նախապատրաստվում այն օրը, երբ Միհրի տոնը նշող Հայկազունները կվերականգնեն մեհյանները նաև՝ Դերջանում, Վասպուրականում, ու այլուր: Իսկ մինչ այդ,
Միհրական Հուրը թող երբե՛ք չլքի Հայոց սրտերը: Բարի Լույսն ու Արեգակը թող պահպանե՛ն Հայի ուժը, արարելու կամքն ու նվիրումը: Մեծազոր Դիցի կամքով երկնքում ամբարվող սրբազան մեղրը թող ծորա՛ ամեն պահ՝ Հայոց սուրբ հողին: Թող բարի՛ք երկնեն Հայոց դաշտերը: Թող երկա՛թ կռեն Հայոց լեռները: ՈՒ թող մեծ Միհրի սուրբ հրո՛վ օծվեն Հայոց սրտերը: Շնորհավոր և Ավետիս՝ բոլո՛ր Հայերին:
«Հայրենիք» Ակումբ 

Պատմական տեղեկանք*)

1. Հայկական Լեռնաշխարհից՝ Միհրի մասին առաջին գրավոր հիշատակությունը մեզ է հասել մթա 14-րդ դարից: Դրանից միայն 1000 տարի անց՝ մթա 4-րդ դարից սկսած է Միհրը հիշատակվել՝ պարսից սեպագրերում և հնդկական վեդաներում: Արդեշիր Բ Բարեպաշտ արքան (մթա 405-359), կրոնական հեղափոխության արդյունքում, մթա 395 թ. Միհրի և Անահիտի պաշտամունքները ներմուծեց Պարսկաստան՝ դրանք միաձուլելով զրադաշտականությանը: Մթա 1-ին դ. Միհրի պաշտամունքը ներթափանցեց Հռոմ: Մթ 3-րդ դ. այն արդեն տարածված էր Հնդկաստանից մինչև Իսպանիա ընկած ողջ տարածքում:

2. Միհրապաշտ հոգևորականությունն ուներ 7 կարգ. Ագռավ: Սրանք մեհյանի սպասարկուներն էին: Անգղ: Միհրի նորահաս նվիրյալներն էին: Զինվոր: Միհրական զինվորներն են: Զինվորն անցնում էր քննության երկար ու բարդ ճանապարհ: Դժվարին պայմաններում կռվում էր գայլի դեմ, պետք է կարողանար ջրից ազատվել՝ նույնիսկ ձեռքերը կապված վիճակում, ձյան վրա պետք է ոտաբոբիկ անցներ երկար ճանապարհ, դիմանար երկարատև քաղցի ու ծարավի: Վերջին փորձությունը՝ քաղցած ու տանջահար վիճակում, մեհյանում փորված գերեզմանափոսի մեջ գիշերելն էր, որն հաջող անցնելուց հետո, նրան էին մատուցում արյունոտ սրի ծայրին դրված թագը: Զինվորն այն դնելով իր ուսին՝ ասում էր զինվորական երդումը. «Միհրն է իմ թագը»: Ապա ջրով կնքվելուց, այսինքն, անցյալը ջնջելուց ու վերածնվելուց հետո՝ նրա ճակատին էր խարանվում Միհրական կնիքը: Առյուծ: Այս կարգի մասին տեղեկությունները շատ սակավ են: Համարվում է, որ Միհրի սպասարկուն է, նվիրատուն: Պատկերված է միշտ Միհրի ներկայությամբ: Խուսափում էր ջրից, խորհրդանիշն էր կրակը: Ձեռքերը ջրով չէր լվանում: Պերսես: Հ. Ներսիսյանը նմանեցնում է «պարսիկին»: Խորհրդանշում է լուսինը: Ձեռքերը օծման ժամանակ մեղրով է լվանում, քանզի խորհրդանշում է պտուղների պահապան լինելը: Ըստ հին հավատալիքների, մեղրը ստացվում է լուսնյակից, ուր անարատանում է Միհրի սպանած սրբազան ցլի սերմը՝ նոր պտուղների և բույսերի մայրը: Այսպիսով, լուսինը՝ պերսեսի խորհրդանիշը, պտուղների պահպանիչն է: Արև. Արևի գործակալը երկրի վրա: Հայր. բարձրագույն դասը: Նշաններն էին՝ գավազանն ու օղը: Գավազանը խորհրդանշում է իշխանություն, օղը՝ դաշինք, ուխտ, սեր: Այստեղից, մինչ օրս պահպանված՝ ամուսնության, նշանի ժամանակ օղերի փոխանակման սովորույթը: Ծեսերի ժամանակ Հայրն էր դնում Միհրի գլխարկը:
Բացի այս 7 հիմնական կարգից, կային նաև 12 ենթակարգեր, բաշխված ըստ չորս տարրերի. Օդ. ագռավ, անղ, ջայլամ: Հող. զինվոր,ուղտ, ցուլ: Հուր. քաղ, ձի, արև: Ջուր. հայր, արծիվ, պապ:

3. Արևապաշտ հայը կրակը բաժանել է 4 դասի. Աշտ — Հավերժ սուրբ կրակը, որի ակնաղբյուրը վառվում է երկնակամարում Արամազդի առջև: Աշտի շնորհիվ է սրբանում մեհյանների կրակը: Ատր — Երկնային, կայծակե կրակը, որ տարածվելով երկնքում՝ հալածում է վիշապներին: Կրակ — Գոյատևում է բույսերի ու փայտի մեջ: Ծնվում է մորից, հատկապես՝ մայրի ծառի փայտից: Մեհյանների սուրբ կրակը սնում էին մայրիի ոստերով: Հուր — Արարչի ցոլքն ու պարգևը, վառվում է մեր մեջ, նրանից է կյանքը:

*) Միհրի և Միհրականության մասին տեղեկությունները քաղված են Հովիկ Ներսիսյանի «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան», «Նախաքրիստոնեական Աստվածները Հայոց» և Վարդան Լալայանի «Հայոց Դիցաբանական Համակարգ» աշխատասիրություններից:

Նախնիապաշտություն

4 Օգոստոսի, 2013

301թ.-ին առաքելական քրիստոնյաներն Հայաստանում իրականացը-րին, մինչ այդ մարդկության պատմության մեջ չլսված, մշակութային ե-ղեռն: Հիմնահատակ ավերվեցին մեհյաններն իրենց գրադարաններով, չփրկվեց վերացումից գեթ մի հատիկ մագաղաթ: Հեթանոս հայերը, որ մինչ այդ երբեք չեն զիջել իրենց դիրքերն ընդհանուր համաշխարհային մշակույթի զարգացման գործընթացում, անհետ կորցրին հազարամյակ-ների մշակութային հարստությունները: Մշակութային եղեռնը, համե-մատաբար փոքր մասշտաբներով, շարունակվել է նաև հետագա 17դա- րերի ընթացքում: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ 301թ-ից առաջ եղած Հայերի,Հայաստանի մասին չենք կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը հիմնված լինի հայկական աղբյուրների վրա: Մենք ցան-կացած հարցի պատասխան փորձում ենք գտնել առաքելական պատ-միչների կողմնակալ պատմությունների տողամիջում առկա մտքերից ու այլազգի պատմիչների <շահագրգիռ> պատումներից: Այսպիսի իրավի-ճակում, որքան էլ մենք մեր մտքերը հիմնավորենք, միևնույն է հոգու խորքում միշտ կասկած է մնում դրանց իսկության հանդեպ: Սրան զու-գահեռ, որքան ժամանակակից հեթանոսները որևէ հարցում մոտենում են ճշմարտությանն, այնքան կատաղի ու ցինիկ են դառնում առաքելա-կանների հակազդեցությունները: Ընդ որում, երբ գաղափարական պայ-քարը մտնում է փակուղի, նրանք անցնում են անձնական ոլորտ, որտեղ էլ նրանց միակ փաստարկը հայհոյանքն է: Բազմաթիվ հարցերից մեկն էլ ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է:

1.Այստեղ հնչող ամենաառաջին մեղադրանքն Արիադավան հեթանոս-ների հանդեպ, այսպես կոչված <Ֆալոսապաշտություն>-ն է: Ֆալոսա-պաշտությունը Նախնիապաշտության հետ ունի միայն խորհրդանշա-կան աղերս: Բանն այն է, որ հնագույն ժամանակներում մարդիկ իրենց ծագումնաբանությունը բխեցնում էին, ոչ թե ինչ որ գերբնական ուժերից (այդպես եղավ ավելի ուշ ժամանակներում), այլ սեփական ծնողներից: Նրանք համարում էին, որ իրենք իրենց ծնողների սեռական օրգանների աշխատանքի արդյունք են (այս առումով նրանք ավելի գիտակից են, քան այժմյան մեծ ու փոքր աղնդների հետևորդները), որտեղից էլ ծագել է սեռական օրգանների պաշտամունքը: Մայրիշխանության տիրապե-տության ժամանակ, բնականաբար պետք է երկրպագվեր հակառակ սե-ռի սեռական օրգանը, որից էլ ծագել է ֆալոսապաշտությունը: Սա եղել է նախնիապաշտության ամենապարզունակ դրսևորում: Սա համընդ-հանուր զարգացման ելակետային շրջանն է, որը վերաբերվում է երկ-րանդի ազգերի մեծամասնությանը: Բայց կան նաև որոշ ազգեր, որոնց այս օրինաչափությունը չի վերաբերվում: Դրանցից մեկն են հեթանոս հայերը:

Այստեղ չխոսեմ այն մասին, որ ինձ դեռ չի հանդիպել մի առաքելական, որը կարողանար բերել թեկուզ մի փաստ, որն ապացուցեր,թե Հայկ Նա- հապետից մինչև Խոսրով Մեծ, երբևէ հայերը ֆալոսապաշտ են եղել:Հա- յերը միշտ էլ, սկսած դեռևս մեր ամենահին Արատտա պետության ժա-մանակներից, ունեցել են աստվածային պանթեոն: Հայերը կրոնական զարգացման տեսանկյունից մարդկությանը ներկայանում են, որպես ի սկզբանե զարգացած կրոնափիլիսոփայական արժեհամակարգ ունեցող ազգ: Համընդհանուր զարգացումից հայերի այս դրական շեղումը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն:Հայերը գոյություն ունեն դեռևսԵր- կիր մոլորակի նախորդ քաղաքակրթությունից: Հետևաբար` չի բացառ-վում, որ մենք նախորդ քաղաքակրթությունից հայտնի, այսպես կոչված <Աստվածների ռասսա>-ի անմիջական հետնորդներն ենք, ասել է, թե ոչ մի կապ չունենք պարոն Նոյի հետ: Այսինքն Արիադավան հեթանոս-ներին ֆալոսապաշտության մեջ մեղադրելն ընդամենը հայհոյանք է:

2. Նախնիապաշտության ինքնատիպ դրսևորում հեթանոս հայերի մեջ եղել է Արարիչ աստծո` Արի, հանդեպ պաշտամունքը: Մեր հեթանոս նախնիներն իրեն պարզապես անվանել են իրենց ստեղծող աստծո Արի անունով: Այժմ ոչ մի անաչառ մարդու մոտ կասկած չի առաջացնում <Ար- Հար- Հայ> փոխակերպումը: Մեր Մեծագույն Նախնու`Արի, պաշտամունքը մեր հեթանոս նախնիների մեջ այնքան զորեղ է եղել, որ հետագայում անգամ օտարները մեզ տվել են <Արմեն> իմա <Արարիչ աստծո մարդ> անունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով ժամանա-կակից հայ հեթանոսներս մեզ անվանում ենք <Արիադավան>:

3.Նախնիապաշտության դրսևորում է նաև զավակներին իրենց պապե- րի ու տատերի անուններով անվանադրելը: Ես թեև հասկանում եմ, որ սա ծնողների հանդեպ հարգանքի ցուցադրման ձև է, բայց կատեգորիկ չեմ ընդունում այն, քանի որ դա մետաֆիզիկայի տեսանկյունից չխրա-խուսվող երևույթ է: Մետաֆիզիկան այլ ոլորտ է, հետևաբար գերադա-սում եմ լռել:

4. Նախնիապաշտության մի դրսևորում էլ կա, որը ևս, թեև ոչ այնքան հաճախ, դառնում է հեթանոսներին ուղղված մեղադրանք: Խոսքը վերա-բերվում է ծնողների մահից հետո նրանց հետ կապված որևէ իր կամ ա-ռարկա, որպես հիշատակ պահելու մինչ օրս հայերի մոտ պահպանված սովորույթը, որն առաքելականները համարում են ֆետիշիզմ, այսինքն` հեթանոսական մնացուկ: Քանի որ հեթանոսական ժամանակներում մարդկանց աշխարհընկալման մեջ գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումներն, ապա այս սովորույթը ևս ունի մետաֆիզիկական հիմ-նավորում: Թույլատրելիության սահմաններում ասեմ, որ հասարակ մարդկանց մեջ նման սովորույթի առաջացմանը նպաստել են քրմերը: Քրմերը, լինելով բարձր զարգացած անհատականություններ, նպաստել են այս սովորույթին, որպեսզի հարազատի մահը չդառնա այդ հարազա-տից լիակատար կտրվելու երևույթ, որը համապատասխան հոգեմտա-վոր պատրաստություն չունեցող հասարակ մահկանացուների մոտ կա-ռաջացնի անկանխատեսելի հետևանքներով ստրես: Ես չեմ բացառում, որ մի գուցե այստեղից է առաջացել <Մեռնողի հետ չեն մեռնում> մեր պապական իմաստնությունը: Ինչևէ, դեռևս հեթանոսական ժամանակ-ներից եկող այս սովորույթը հայոց մեջ շարունակում է մնալ հաստա-տուն, անկախ առաքելականների քննադատություններից: Այստեղ երևի գործում է ինքնապահպանման բնազդը:

5. Նախնիապաշտության մի դրևորում էլ կա, որն առաքելական իրա-կանության մեջ օր ըստ օրե վեր է ածվում անհեթեթության: Նկատի ու-նեմ գերեզմանոցներ մահացած հարազատներին այցելությունները: Եթե հեթանոսական ժամանակներում դա տարվա մեջ մի օր էր, երբ մարդիկ այցելում էին մահվան հովիտներ (վայրեր, որտեղ ցրում էին հանգուց-յալների աճյունների մոխիրները) և որոշակի ծիսակատարությունների օգնությամբ հարգանքի տուրք մատուցում իրենց նախնիներին, ապա քրիստոնյաներն այդ անում են իրենց ամեն մի տոնից հետո: Սրանով առաքելական կղերականները, կրոնամիստիկ անհեթեթ հիմնավորում-ների քողի ներքո, իրականում կատարում են մետաֆիզիկայի տեսանկ-յունից մի շատ կեղտոտ քայլ: Ամեն անգամ որևէ տոնի ընթացքում ստացած դրական էներգիան, անպայմանորեն չեզոքացնում են հաջորդ օրը գերեզմաններ այցելությամբ ստացված բացսական էներգիայով: Այ-սինքն` տոները, որոնք ի սկզբանե ունեն մարդկանց մեջ դրական էներ-գիա կուտակելու իմաստ, կորցնում են իրենց ուժը: Սա նպաստում է հասարակության մեջ բացսական աուրայի մշտական գոյության: Նաև այս պատճառով է, որ առաքելականները հեթանոսական նոր տարին` մարտի 21, երբ բնությունը ծաղկում է, շուրջ բոլորը կյանքի վերազար-թոնք է, հետևաբար` դրական էներգիա, փոխարինեցին դեկտեմբերի 31-ով, երբ բնությունը դեռ մեռած է ու առջևում գրեթե 80 օր ցուրտ եղանակ է, հետևաբար`բացսական էներգիա: Սրանով առաքելականները նպաս- տում են հասարակության մեջ բացսական աուրայի մեծացմանը: Նոր տարվան հաջորդող օրը պարտադիր կերպով գերեզման այցելելը ևս այս նպատակին է ծառայում: Չնայած, որ մեր պապական մեկ այլ իմաստ-նություն նշում է, որ <Տարին ինչպես սկսես, այնպես էլ կընթանա>, քրիստոնյաները համառորեն մարդկանց քշում են դեպի գերեզմաններ: Ցավոք սրտի այս դեպքում, անգամ ինքնապահպանման բնազդը չի գոր-ծում: Այս կետում ավելացնեմ միայն այն, որ առաքելականներն, իրենց բնորոշ լկտիությամբ, այս հիմար սովորույթը պարտադրում են նաև Հա-յաստանում ապրող այլադավաններին: Այն, որ մենք` Արիադավան հե-թանոսներս խուսափում ենք այս սովորույթից, եղանակ չի ստեղծում, քանի որ մենք քանակով շատ քիչ ենք:

6.Նախնիապաշտության մի դրսևորում է ազգի մեծագույն զավակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր ձևերը: Սա սկզբունքորեն դրական երևույթ է, քանի որ նախ ամուր է պահում սե-րունդների միջև կապը, և երկրորդ` տալիս է հոգեմտավոր մեծ դրական լիցքեր: Հենց այս դրական մեծ լիցքերն են, որ հանգիստ չեն տալիս մեր ազգի բարին չցանկացողներին և նրանք ամենատարբեր միջոցներ են փնտրում այդ լիցքերը չեզոքացնելու համար: Ամենատարածված, բազ-միցս փորձարկված ու ցավոք սրտի հայոց մեջ մեծ հաջողություն ունե-ցող միջոցն, ազգի մեծագույն զավակի անձի պաշտամունքի ստեղծումն է: Շեշտը դնելով տվյալ մարդու, ոչ թե գաղափարների ու գործունեու-թյան, այլ անձի կարևորության վրա, ստեղծվում է տվյալ գաղափարներն ու գործունեությունը երկրորդական համարողների բազմություն, որոնք ի վերջո իրենց ֆանատիկությամբ կարողանում են ստվեր նետել այդ գա-ղափարների վրա:

Մի գուցե կան նախնիապաշտության այլ դրսևորումներ, որոնց մասին ես չնշեցի, բայց նշվածներն էլ հերիք են, որպեսզի պարզ լինի, որ ի սկզբանե դրական համարվող ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ երևույթը մեր ազգի թշնամիների ջանքերով կարող է վերածվել բացսական գործոնի: Հետևաբար հայ ազգայնականները պետք է ծայրահեղ զգույշ լինեն այս հարցում:

Հեռավոր այմարները խոսում են մեր մայրենիով

28 Հուլիսի, 2012

Պարզվում է՝ Կենտրոնական Ամերիկայում` Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ` այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: Նրանք գործածում են բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են: Այս բացահայտման հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանն է: Նա ռուսական բանասիրության մասնագետ է, թարգմանություններ է արել ռադիոֆիզիկայի, ճարտարապետության ոլորտներում, հայերեն է թարգմանել ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գիրքը: 2011թ. նրա թարգմանությամբ կտպագրվի Անաստասիա Ցվետաեւայի «Մոգական զանգահարության վարպետը. ասք հանճարի մասին» գիրքը` հայազգի երաժիշտ Կոնստանտին Սարաջեւի մասին, որը մեկ օկտավայում լսում էր 1701 հնչյուն այն դեպքում, երբ սովորական մարդն ի վիճակի է լսել ընդամենը 23: Մերի Սարգսյանի հետ զրույցը այմարա ժողովրդին առնչվող ուշագրավ բացահայտումների մասին է:

— Միշտ մտածում էի, թե ինչ է նշանակում «Սասուն» բառը, ինչու Աճառյանի կամ մեկ այլ բառարանում դրա ստուգաբանությունը չկա: Մենք ունենք Սասուն երկրի անուն, սարերի անուն եւ «անսասան» բառը, ուրիշ ոչինչ: Որոշ գրքերից իմացա այմարա հին ժողովրդի մասին, որը, ըստ ուսումնասիրողների, աշխարհի ամենահին լեզուներից մեկն ունի, իր մշակույթով ծաղկել է 15 հազար տարի առաջ եւ ունեցել է լեգենդ, որը կրկնվում է մի քանի ժողովուրդների մոտ: Պատմում են, որ ծովով իրենց մոտ եկան սպիտակամորթ, գանգրահեր, շիկահեր, կապտաչյա մարդիկ, որոնք համարվել են իրենց աստվածները, որովհետեւ գալով այստեղ` իրենց սովորեցրել են ձուլագործության գաղտնիքները, նաեւ ճարտարապետական գաղտնիքներ, սովորեցրել են միակնությունը: Այդ ժամանակներում ձուլագործությունն առաջին հերթին Հայաստանում է եղել:

Շումերերեն գրություններում նաեւ հիշատակվում է անուն` Իոաննեշ: Դժվար չէ կռահել, որ դա Հովհաննեսն է: Կարելի է ենթադրել, եթե չպնդել, որ եկվորները հայեր են եղել: Նույն լեգենդում կա իրենց «Վիրակոչա» անունը, եւ եթե շատ համարձակ լինենք, ապա կարող ենք ստուգաբանել որպես «ի վերուստ կոչված»: Գոյություն ունի Կալասասայա հրապարակ, որտեղ կանգնեցված է Վիրակոչայի բարձր արձանը` շուրջը քարեր: «Կալասասայա» բառը այմարերենից թարգմանվում է «կանգուն քարեր»: «Կալ»` հայերեն քարն է: «Քար» հայերեն արմատը մտել է աշխարհի բոլոր ժողովուրդների լեզուների մեջ:

Ես հիշեցնեմ, որ «Սասունցի Դավիթ» էպոսում Սանասարի եւ Բաղդասարի կառուցած քաղաքն անվանակոչած ծերուկը բացականչեց. «Սա հո սասունն է», այսինքն` պինդ, ամրակուռ: «Կալասասայա» եւ «Սասուն» նույն նշանակությունն ունեն` անսասան, պինդ: Ես որոշեցի ուսումնասիրել այդ լեզուն, հասկանալ, թե մեր Սասունն ու Կալասասայան ինչպես համընկան: Գտանք 600 բառանոց այմարա-անգլերեն բառարան: Վեց ամիս ինքս ինձ թեւ տալով ու համոզելով, ինքս ինձ չհավատալով՝ ուսումնասիրեցի: Իմ առաջ բացվեց մի զարմանահրաշ աշխարհ: 57 բառ` մոտ 10 տոկոսը, հայարմատ էին: Գիտության դոկտորներն ասացին, որ նույնիսկ երեք բառի նույնարմատ լինելը առիթ է մտածելու, որ կա լեզվական փոխառություն:

— Է՞լ որ բառերում համընկնումներ կան:

— Օրինակ` «փիսի» նշանակում է կատու,  «փուրակա»` փոր, «արմջանա»` մոռանալ, «կիտա»` ձկնկիթ, «ջուրա»` ջուր: 2004թ. հոդված պատրաստեցի եւ տարա ԳԱԱ «Լրաբերին»: Մեծ ոգեւորությամբ ընդունեցին եւ դրեցին հերթի: Երկու տարի մնաց հերթում, հետո էլ գլխավոր խմբագիրը կանչեց, թե` չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է: Ասի` թուրքամետակա՞ն պիտի լիներ, որ տպագրեիք: Հոդվածը տպագրվեց այլ հանդեսներում:

— Իսկ այդ «ենթադրյալ» հայերը ձուլվել են տեղացիների՞ն, վերջիններիս սերունդները կենսաբանորեն նման չե՞ն հայերին:

— 2009թ. Նիկարագուայից էլեկտրոնային փոստով նամակ եկավ: Այդ երկրի կենսաբանական գիտությունների դոկտոր, ազգությամբ ֆինն Սեպոտիուսանենը գրում էր, որ հիացած է իմ հոդվածով, մի տասնհինգ միջազգային կոնֆերանսներում զեկուցել է այն: Հոդվածը հաստատել էր նրանց կենսաբանական տեսությունն այն մասին, որ որոշ հին ժողովուրդներ կարող են ունենալ ընդհանուր գեներ: Այմարների մեջ նրանք հայկական գեներ են գտել: Ես չեմ կարող դա ոչ պնդել, ոչ հաստատել, քանի որ կենսաբան չեմ, կպնդեմ միայն լեզվական նմանությունը: Եվ այդ գիտնականը խնդրեց շարունակել հոդվածը: Ուղարկեց նոր` արդեն 3 հազար բառանոց բառարան՝ այմարա-իսպաներեն, եւ, բնականաբար, նոր բառեր ավելացան իմ հոդվածում:

— Հիմա ուսումնասիրությունը շարունակո՞ւմ եք:

— Արդեն հաստատվել են լեզվական նմանությունները: Ես ուրախ եմ, որ դա հայամետ աշխատանք է, ու երեւի այդ պատճառով էլ շատերի դուրը չի գալիս:

— Պարիս Հերունու հայագիտական աշխատությունը, որ թարգմանել եք, երեւի նույնպես շատերի դուրը չէր գալիս:

— Նա աշխատությունը գրել է անգլերենով, որպեսզի աշխարհը կարդա, որ նախաքրիստոնեական Հայաստանն ունեցել է շատ բարձր մշակույթ, գիր, եւ որ սխալ է, թե Մաշտոցի ականջին Աստված փսփսաց, ու նա էլ տառերը շարեց, ու մենք ունեցանք գանձեր` շարականներ, որ աղոթքներ են, ու հանկարծ «ծլեց» Խորենացին, որն առաջին ժամանակագիրն է աշխարհում… Այդպես հնարավոր չէ:

— Ինչո՞ւ է կեղծվում այդ հարցը:

— Այն էլ մեր եկեղեցու կողմից: Որ հավատացյալները հանկարծ չկասկածեն, որ Քրիստոսը… Քրիստոսն էլ դեմ կլիներ ամեն տեսակ կեղծիքի: Ինչպե՞ս մենք կարող էինք միանգամից «իմանալ զբանս հանճարոյ» եւ հանճարներ տալ աշխարհին: Մարդկության պատմությունն ընթանում է դանդաղ, էվոլյուցիոն ճանապարհով: Նույնն էլ լեզվի զարգացումը: Հայոց լեզուն ունի 11 հազար բուն արմատ, որից 4 հազարը լրիվ, իսկ 5,5 հազարը մոտիկ իդենտիկ են սանսկրիտի` հին հնդկերեն մեռած լեզվի հետ: Հայ հին գրաբարը եւ սանսկրիտն ունեն միարմատ չորս հազար բառ: Հնդկաստանում ասում են, որ սանսկրիտը հայերեն գրաբարի փոքր քույրն է: Հնդկական «Ռամայանա» էպոսը ստեղծված է եղել ոչ թե Հնդկաստանում, այլ իրենց բուն հայրենիքում, եւ այդ էպոսում կա կարոտ, ցավով ու սիրով հիշում են իրենց հին երկիրը, որն ուներ «կապույտ, ձյունապատ, բարձրաբերձ սարեր»: Ուղղակի կրկնում եմ շատ ուսումնասիրողների, որոնք պնդում են, թե քանի որ Հայաստանը հանդիսանում է քաղաքակրթության օրրանը, հնդիկներն այստեղից են գնացել Արեւելք:

Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը

3 Հունիսի, 2012

Ինչպես հայտնի է՝ մարտական դրոշը մի միջոց է, նշան, որը միավորում է զորամասը, մատնանշում նրա պատկանելությունը որոշակի պետության կամ խմբի զինված ուժերին, խորհրդանշում զինվորական պատիվն ու միասնության գաղափարը, ճակատամարտի ժամանակ՝ ցույց տալիս զորքերի կենտրոնացման և հրամանատարության գտնվելու վայրերը։ Պատմականորեն մարտական դրոշների ներքո կատարվել են զանազան պաշտոնական արարողություններ, այդ թվում՝ զինվորական երդմնատվություն և պայմանագրերի կնքում։ Մարտադրոշը բարձրացնում է բանակի կամ առանձին ջոկատի բարոյական ոգին և մարտունակությունը, դառնում նաև ռազմական մասունք։ Այսպիսով՝ մարտադրոշն ուներ և ունի ինչպես գործնական, այնպես էլ բարոյական մեծ նշանակություն։

Մամիկոնյանների զինանշանը
Հին և միջնադարյան հայկական թագավորությունների և նախարարությունների բանակներն ունեին սեփական մարտական դրոշներ, որոնք որոշ չափով հետազոտված են։ Սակայն բացարձակապես չուսումնասիրված են մնում պատմական սկզբնաղբյուրներում առկա տեղեկությունները՝ 1720-ական թթ. Արցախում (Ղարաբաղ) և Սյունիքում (Ղափան) ստեղծված հայկական զորքերում մարտական դրոշների մեծաթիվ առկայության վերաբերյալ։ Ստորև նեկայացնում ենք այդ հարցի մասին մեր հետազոտության մի հատվածը, բնականաբար՝ առանց համապատասխան գիտական ապարատի (սկզբնաղբյուրների վրա հղումների, ծանոթագրությունների և այլն)։

Թեև 1720-ական թթ. հայկական մարտական դրոշների վրա եղած պատկերները մեզ հայտնի չեն (բացառությամբ երկու դրոշի, որոնք քիչ անց կներկայացնենք), այդուհանդերձ մի շարք կողմնակի տեղեկություններ թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել դրանց մասին։

Հայ ազատագրական շարժման ռահվիրա Իսրայել Օրին (1659-1711) հե՛նց մարտական դրոշներ բաժանելու միջոցով էր ցանկանում խորհրդանշել հայոց զորքի ապագա կազմավորումը։ Նա իր ազատագրական և՛ պֆալցյան (1699 թ.), և՛ մոսկովյան (1701 թ.) ծրագրերում հատուկ ընդգծում էր մարտական դրոշները կանխավ պատրաստելու, ապա և դրանք հայկական նոր կազմավորվող գնդերին ռազմական գործողությունների բուն թատերաբեմում՝ Արևելյան Հայաստանում բաժանելու անհրաժեշտությունը։

1699 թ. Իսրայել Օրին Պֆալցի կուրֆյուրստից հայցում էր «հարյուր դրոշակ, որոնք ներկայացնեն մի կողմից Խաչելությունը և մյուս կողմից՝ սուրբ Գրիգոր Լուսավորչին և պատշաճ մակագրությամբ՝ հայերեն լեզվով։ Դրանով ցույց ենք տալիս, որ այս լավ ժողովուրդը միշտ հուսացել է դուրս գալ գերությունից՝ խաչի զորությամբ և իր հովանավոր սուրբ Գրիգորի միջնորդությամբ։ Դրոշակները պիտի բաժանվեն [Արևելյան Հայաստանի] նահանգներում»։

Մինչդեռ ռուսաց արքունիքին՝ 1701 թ. հուլիսի 25-ին ներկայացրած իր հուշագրում, Իսրայել Օրին առաջարկում էր, որ ռուսական օգնական զորքի Հայաստան մտնելու ժամանակ՝ տեղում կազմավորվելիք հայկական գնդերին բաժանվի 100 մարտական դրոշ, որոնց մի երեսին պատկերված կլինի Քրիստոսի Խաչելությունը, մյուսին՝ ռուսաց ցարի զինանշանը։ Ուշագրավ է, որ նա այլևս չէր խոսում Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերի և հայերեն մակագրության մասին՝ այդպիսով ցանկանալով վստահություն ձեռք բերել ռուսաց արքունիքում, որտեղ Հայաստանի ազատագրության հարցին նոր էին ծանոթանում, ինչպես նաև իրավացիորեն համարելով, որ հայության ճնշված զանգվածների շրջանում միջազգային մեծ համբավ վայելող Պետրոս Ա-ի զինանշանն իրոք կառաջացնի անասելի ոգևորություն, որն այդքան անհրաժեշտ էր նախապատրաստվող ապստամբության հաջողության համար։ Ըստ Օրու ծրագրի, երբ Նախիջևան քաղաքն ազատագրելուց հետո այնտեղ հավաքվեն հայոց ղեկավարները և ամբողջ հայկական զորքը և «ընդունեն տիրակալի (իմա՝ Պետրոս Ա-ի) զինանշանով դրոշները, այնժամ նրանք մեծ խանդավառությամբ ու նախանձախնդրությամբ կշարժվեն թշնամիների դեմ, որպեսզի կարողանան նրանցից ձերբազատվել և իրենց բնակավայրերն ու քաղաքներն ազատագրել»։

Հայկական կամավորական գումարտակների դրոշները, 1827 թ.
Համաձայն XVIII դարի մի աղբյուրի՝ ֆրանսիացի հեղինակ դե Պեյսոնելի, 1751 թ. վրաց-հայկական միացյալ զորաբանակի «բոլոր զինվորներն իրենց հագուստի ու դրոշակների վրա կրում էին խաչի նշաններ»։ Սա էլ ևս մեկ լրացուցիչ վկայություն է առ այն, որ խաչի և Խաչելության պատկերները պետք է լինեին նաև ավելի վաղ՝ 1720-ական թթ. մարտնչող սյունյաց և արցախյան գնդերի դրոշներին։ Թվում է, թե ազատագրական պատերազմի այդ ամենաթեժ ժամանակաշրջանում, երբ ազգային պետականության վերականգնման հույսերը դեռ շատ մեծ էին, հայկական դրոշների մյուս երեսը հաճախ ներկայացնելու էր հայ թագավորների և իշխանների հին կամ նոր զինանշաններն ու հայոց ազգային եկեղեցու խորհրդանիշները, հատկապես՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի դիմապատկերը։ Այս առումով չպետք է բացառել նաև մեկ այլ հնարավորություն՝ այն, որ 1720-ական թթ. հայկական մարտական դրոշները նմանակել են ոչ թե (կամ ոչ միայն) Ռուսաստանի, այլ Մեծ Հայքի փառաբանված սպարապետների՝ Մամիկոնյանների տոհմական զինանշանն ու դրոշը, որոնց վրա նույնպես պատկերված էր երկգլխանի արծիվը, ինչի մասին ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ռուսները իմանալ չէին կարող։

Սակայն 1720-ական թթ. կազմավորված հայկական զորքի մարտական դրոշների վրա եղած պատկերների մասին միակ առարկայական տեղեկությունը պահպանվել է շնորհիվ ռուս-թուրքական դիվանագիտական մի միջադեպի։ 1730 թ. հուլիսի 26-ին Կ. Պոլսում ռուսաց ցարի դիվանագիտական ներկայացուցիչ՝ ռեզիդենտ Իվան Նեպլյուևին այցելում է Բարձր Դռան ուղարկած թարգմանիչը, որը նրան բանավոր բողոք է ներկայացնում։ Օսմանցի պաշտոնյան Ի. Նեպլյուևին ցույց է տալիս (ռուսական երեք անձնագրերի ու հայերեն նամակների հետ միասին) հայկական մի անհայտ զորամասի պատկանող երկու մարտական դրոշ, որոնք նույն՝ 1730 թ. տեղի ունեցած մի ճակատամարտի ժամանակ ընկել էին Գանձակում նստող Իբրահիմ փաշայի հրամանատարության տակ գործող թուրքական զորքի ձեռքը։ Թուրքական հրամանատարության կարծիքով, այդ դրոշները ռուսական ծագում ունեին։ Դրանց առաքումն իրենց չհնազանդվող հայկական զորքերին՝ օսմանյան կողմը գնահատում է որպես ռուսների՝ Բարձր Դռան նկատմամբ ոչ բարյացակամ քայլ և միջամտության ապացույց։

Նեպլյուևի նկարագրությունից դատելով՝ այդ դրոշներից մեկի վրա իրոք պատկերված է Ռուսաստանի զինանշանը, թեպետև որոշակիորեն ձևափոխված։ Այդ մի դրոշը «սպիտակ տաֆտայից (մետաքսե դիպակից) է եղել, սպիտակ գետնի (ետնախորքի) վրա պատկերելով ռուսական երկգլխանի թագակիր արծիվը»։ Սակայն նմանությունները դրանով էլ ավարտվում են, որովհետև ռուսական զինանշանի արծիվն այդ ժամանակ արդեն սև էր (մինչև Պետրոս Ա-ի ժամանակները՝ հիմնականում ոսկյա էր), իսկ հայկական դրոշի վրայի արծիվը՝ կարմիր։ Հայկական զորամասի այդ դրոշն ուներ նաև այլ տարբերություններ. արծվի գլուխների անջատման տեղում կար փոքր խաչ, արծվից և թագերից վերև մի քանի խաչեր ու Սուրբ Հոգին խորհրդանշող՝ ներքև սլացող աղավնի։ Վերևի անկյունում՝ երկնագույն ետնախորքի վրա, պղնձե դրոշակակիր նիզակ, որի մեջտեղում՝ խաչ։ Մյուս հայկական դրոշը, որ նույն սպիտակ տաֆտայից էր, առհասարակ նմանություն չուներ ռուսական դրոշների հետ. այն որևէ զինանշան չուներ, այլ պատկերում էր միայն նույն նիզակը՝ խաչերով և աստղերով։

Բարձր Դռան բողոքին ի պատասխան՝ Ի. Նեպլյուևը, մատնանշելով իսկական ռուսական զինանշանի հետ տարբերությունները, հայտարարել է, որ այդ դրոշները հայերն իրենք են պատրաստել, ապա ավելացրել, որ այդպիսի նմանակումը դժվար չէ, օրինակ բերելով ծովահեններին, որոնք ունեն բոլոր տիրակալների իրենց իսկ պատրաստած դրոշակները։

Այժմ դժվար է հստակորեն ճշտել՝ իրո՞ք հայերն իրենք էին պատրաստել այդ դրոշները, թե դրանք, այնուամենայնիվ, տվել էին ռուսները՝ ցանկանալով ոգևորել Սղնախների աստիճանաբար թուլացող դիմադրությունը (ռուսական պաշտոնական գաղտնի գրագրության մեջ նրանց այդ ցանկությունը բազմիցս բացեիբաց արտահայտվել է)։ Երկու տարբերակներն էլ միանգամայն հնարավոր էին։

Նմանապես դժվար է միանշանակորեն եզրակացնել, թե որտե՞ղ էին առգրավվել այդ դրոշները՝ Արցախու՞մ թե Սյունիքում։ Այն, որ հայերի հետ բախվել են Գանձակում նստող Իբրահիմ փաշայի հրամանատարության ներքո գործող զորքերը, կարծես թե հուշում է, որ խոսքը վերաբերում է ղարաբաղյան հայկական ուժերին, մանավանդ, որ նրանք, ի տարբերություն սյունեցիների, ռուսների հետ մշտական կապի մեջ էին։ Վստահաբար կարելի է ասել, որ մինչև Դավիթ-բեկի մահը՝ նրա վարած քաղաքականության, մասնավորապես պարսկական ուժերի հետ դաշնակցելու իրապաշտ ռազմավարության պայմաններում Սյունիքում ռուսական դրոշների կիրառման հնարավորությունը չնչին էր։ Սակայն մեզ հայտնի է տակավին 1726 թ. մարտի 24-ին Մխիթար սպարապետի ուղերձը ռուսաց արքունիքին, որով ռուսներից ռազմական օգնություն էր հայցվում։ Ուստի չի բացառվում, որ 1728 թ.՝ Դավիթ-բեկի մահից հետո, Մխիթարը փորձած լինի խորացնել ռուսների հետ իր կապերը։ Այս դրոշները կարող էին թուրքերի ձեռքն ընկած լինել նաև Հալիձորի գրավման ժամանակ, որը տեղի է ունեցել 1730 թ.։

Հայկական կամավորական գումարտակների դրոշները, 1827 թ.
Նեպլյուևին Բարձր Դռան ներկայացրած բողոքից ընդամենը 16 օր առաջ՝ 1730 թ. հուլիսի 10-ին, Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն առաքված մի նամակում հաղորդվում է. «…Նաեւ ասի թէ տաճիկք զՍղնախի հայերն յաղթահարեալ, ու զգերդաստանիս նոցին գերի վարեալ՝ աւելի քան զքսան հազար բերեն աստ» (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.)։ Ինչպես ժամանակին նշել ենք, այս հաղորդումն ամենայն հավանականությամբ վերաբերում է Հալիձորի գրավմանը, քանի որ տեղյակ ենք, որ այդ բերդում գերեվարվել է սյունյաց գլխավոր զորահրամանատարի ընտանիքը՝ «եւ առին զկին եւ զորդիսն Մխիթարայ եւ զամենայն որ ինչ էր անդ, եւ թողին գնացին»։ Ուստի, 1730 թ. երկու վերոհիշյալ մարտական դրոշների վայրի՝ Արցախում կամ Սյունիքում կիրառվելու հարցը պետք է տակավին բաց համարել։

Ամեն դեպքում՝ այն, որ հայերը փորձել են գործածել ռուսական զինանշանով դրոշներ, պարզվում է նաև մեկ այլ փաստից։ Ռուսաստանում հայ ազատագրական շարժման երկարամյա ներկայացուցիչ, Իսրայել Օրու զինակից Մինաս վարդապետ Տիգրանյանի մահից հետո (1740 թ.), Մոսկվայում նրա թողած ունեցվածքի մեջ գրանցվել է նաև երկու դրոշ. մեկը՝ դարձյալ «սպիտակ տաֆտայից՝ երկու կողմում էլ Ռուսաստանի զինանշանի պատկերը՝ 3 արշինից մեկ վերշոկ պակաս երկարությամբ (հավասար է մոտ 2 մետրի – Ա.Ա.) և նույն չափի լայնությամբ», երկրորդը՝ երկարությամբ և լայնությամբ նույն չափի էր՝ «բոսորագույն տաֆտայից, երկու կողմերում ոսկե և գունավոր պատկեր, թագի տակ աստղ և այլն»։ Հետաքրքիր է, որ այս նկարագրությունը բավականին նման է 1730 թ. թուրքերի ձեռքն ընկած դրոշներին, ինչը կարող է վկայել, որ այդ դրոշները Հայաստան է ուղարկել Մինաս վարդապետը՝ հայ ազատամարտի ներկայացուցիչների միջոցով։

Վերջում նշենք ևս մեկ պատմական փաստ։ 1727 թ. մարտի 4-ին հայկական զորքերը Հալիձորի տակ ջախջախեցին 60.000-անոց թուրքական բանակը, ոչնչացնելով 13.000 ասկյար և խլելով նրանցից 148 օսմանյան մարտական դրոշ…

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

Հայկ Նահապետի հաղթանակը մշտառկա պատգամ է հայ սերունդներին

11 Օգոստոսի, 2011

Օգոստոսի 11-ի առավոտյան արեւածագի ճառագայթների ներքո հայ արիները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ դիմավորեցին այգաբացը եւ նշեցին Նավասարդի փառապանծ տոնը…

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմի թեկնածուները Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ, կատարեցին հայ-արիական ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայկ Նախնու՝ տիտանյան Բելի նկատմամբ տարած հաղթանակը, Հայոց Հայրենիքում հայապատկան պետականության վերականգնումը, Հայոց աստվածային հավատի վերահաստատումը:

Նավասարդյան ծեսին մասնակցում էին ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերի (Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Գառնի, Կապան, Գորիս, Սիսիան, Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի, Վանաձոր, Սեւան եւ այլ բնակյավայրերի) հայ-արի քրմի թեկնածուները եւ տարածաշրջանների հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուները.- Երեւանից՝ Արամ Դավթյանը, Վրեժ Մեսրոպյանն ու Արտակ Մեխակյանը, Կոտայքի մարզից՝ Գնել Միրոյանը եւ Կարեն Արիստակեսյանը, Արարատի մարզից՝ Նվեր Առաքելյանն ու Մարտին Գալոյանը, Գեղարքունիքի մարզից՝ Վարուժան Սեդրակյանը եւ Լեւոն Նազարյանը, Շիրակի մարզից՝ Վահագն Մանասյանն ու Լեռնիկ Դանիելյանը, Լոռու մարզից՝ Արամայիս Ոսկանյանը եւ Գեղամ Սիմոնյանը, Տավուշի մարզից՝ Մհեր Ասատրյանը եւ Արգամ Նավասարդյանը, Սյունիքի մարզից՝ Դավիթ Լեւոնյանը եւ Ժիրայր Թեւանյանը, Վայոց Ձորի մարզից՝ Արիս Բաղրամյանն ու Ջիվան Մանգասարյանը, Արագածոտնի մարզից՝ Մերուժան Գասպարյանը եւ Բաբկեն Կարապետյանը, Արմավիրի մարզից՝ Իշխան Ենոքյանն ու Գնել Իսպիրյանը:
Ներկա էին նաեւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի, Հայ ազգայնականների համախմբման Խորդրդի եւ Արցախի ու Ջավախքի հեթանոս-արիադավան համայնքների ներկայացուցիչները:
Հայ արիները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Նահապետին ու նրա տոհմը, Հայաստան աշխարհն ու հայությանը:

Այնուհետեւ Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կատարվեց տոնական միջոցառում՝ նվիրված Նավասարդյան հայաշունչ տոնին:

ՀԱՄ ներկայացուցիչները նշեցին նաեւ Սեւրի դաշնագրի ու հատկապես դրա հիման վրա կայացած ԱՄՆ նախագահ Ուիլսոնի իրավարար վճիռի 90-ամյակը՝ փառաբանելով Միացյալ Հայաստանի վերակերտումն ու Հայ Նահատակներին:

Հայ արիները արժեւորեցին Հայկյան հաղթանակը, քանզի այն մշտառկա պատգամ է հայ սերունդներին՝ Հայոց Հայրենիքը վերատիրելու, ամբողջացնելու, Հայկական լեռնաշխարհում համահայկական հողահավաքն ու հայահավաքը ավարտին հասցնելուն ուղղված:

Փա՜ռք Հայոց Հսկային՝ Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին եւ Հայությանը…

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

11.08.2011թ. — Երեւան

Լոուրենս Արաբացի. «Այդ անհնարին հայերը»

6 Օգոստոսի, 2011
Լինքոլն Սթեֆենս
/Գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ/
Առաջին անգամ հրապարակվել է 1931թ.,«Աութլուք ընդ ինդըփենդընթ» ամսագրում
 
Դա իմ հարցազրույցն էր: Իր սենյակում էր, այն հյուրանոցում, ուր ապրում էր նա, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, և իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Եվ կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն կռահեցի, մի տեսակ ցնցվելով, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, և որ իր նպատակն էր իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի:
  Բայց ես շշմել էի և բավական նվաստացած էի զգում` գտնելով, որ հատուկ պատճառներ ունեի /պատճառներ, որ հուզում էին ինձ` սկզբունքով անկախ մարդուս/, թե ինչո՞ւ մենք` ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու և ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից էլ, այլև, մի տեսակ, ինքներս էլ մեզնից և նրանցից փրկելու: Ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար` ազգերի մեջ ամենանվաստացվածն անդիմադրելի հմայք ուներ և ունի: Այդպես էլ ասացի նրան:
Այս բրիտանացուն ակնհայտորեն շատ դուր եկավ իմ ասածը: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է կամ նման մի բան, բայց նա փքվեց Բրիտանական կայսրության չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որևէ բան, որ հումորի դույզն իսկ նշան ցույց տար: Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր.«Լավ»: Եվ ապա, կրկին մի դադարից հետո, երբ վերագտել էր ինքնատիրապետումը, մեր ամերիկյան իդեալիզմի մասին խոսեց լրջորեն, ավելի ճիշտ, բավական տաղտկալիորեն: Համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս` մի քիչ չափից ավելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թե մենք` ամերիկացիներս, չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել. մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք` մեզ համար: Երկուսս էլ հուսահատական պարագաներ ենք, մանավադ՝ հայերը:
Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ կամ էլ, ավելի ճիշտ, այսպես ասեմ, նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին և հայերի բոլոր մերձավոր հարևաններին, որոնք երբևէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թե նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպես չասաց: Պատճառն այն է, որ նրա մեթոդը ոչ թե իր կողմից որևէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրած ցանկացած բաները ես ասեմ այնպիսի ձևով, որ անհրաժեշտության դեպքում կարողանար ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թե հայերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այն տպավորությունը ստեղծեց, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, և թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:
Նա այնպես էր համարում կամ ինձ ստիպում էր համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են և քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները. սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից և արդյունավետ չեն. երբեք որևէ բան մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, ոսոխ ցեղերը դադարեցրել են գործը` նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ` Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ, հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով ու… Նա ինձ վրա տարածեց իր մուլթուսական հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:
«Բայց ինչո՞ւ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը»,- հարցրի և, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Ամերիկյան հումորի զգացումը նա չուներ, կարծում եմ: Սպասեց, որ իմ զվարթ ժպիտը չքանա, ու հետո երբ տեսավ, որ ես իմ մեջ եմ քաշվել նորից և լրիվ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջորեն: «Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն»: Ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների և պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների էլ, բայց չափից ավելին՝ հենց այս ժամանակ, կարող է սասանել կայսրությունը: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները` պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ և այլն, հետևանք են այն իրողության, որ երկրագունդը թեև ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանիան մի օր պիտի վերջ տա այս անիշխանականությանը: Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին, հարաբերաբար փոքր, թույլ և գերծանրաբեռնված:
Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը և առևտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ Բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Կայսրությունը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլոր ցամաքների, ապա Մեծ Բրիտանիան կկարողանա հաղթահարել այդպիսի ցնցում, բայց ո՛չ դեռ, ո՛չ այժմ, ո՛չ Կայսրության դեռ մանուկ հասակին:
Ավելին,- հարեց նա,- Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով: Անգլիացիները գործնական մարդիկ են, ոչ՝ իդեալիստներ: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման՝ գաղափարների և իդեալների, այլ շոշափելի բաների վրա` նավթ, օդային տարածություն, ծովեր: «Բայց,- առարկեցի ես,- հարուստ հողեր և շահավետ հանքավայրեր կան Հայաստանում»: Նա լուռ մնաց և այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու և պայթելու նրա հակումը: Եվ որքա՜ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում էի` դա կթեթևացնի ինձ էլ, նրան էլ: Բայց ո՛չ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի – ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ, հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:
«Բայց,_ առարկեցի ես,_ ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով, բնական հարստությունները,_ համբերությամբ բացատրեցի նրան,_ ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը և ամենահնազանդը»: Տեսնում էի՝ տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար հետևից օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաև բրիտանական գաղութներից` նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Դրանք պետք է միասին օգտագործվեն, ինչպես արվում է սովորաբար: Ուրիշ ճանապարհ չկա:
Ես նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որևէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, որ ջանում էին օգտագործել Հայաստանի հարստություններն առանց հայերի: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց` բավականին հաջող: 
«Ես կոչ եմ անում,- գոչեցի ես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն`«Հայերը Հայաստանի համար»: Նա ինձ էր նայում` ոտքից գլուխ չափելով, հետաքրքրությամբ, կարծես մի նոր պատկերացում էր ստանում մեր` ամերիկացիներիս մասին: Ես նրան ասել էի, թե չգիտի մեզ, բայց նա առարկեց. «Որևէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որևէ անգիտակից ամերիկացու»: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նաև շատ եվրոպացիներ կազմել են նախագահ Վիլսոնի օրինակից: 
«Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի ես,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը, նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու»: «Այո՛, այո՛, մենք հասկանում ենք այդ բոլորը»,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլոգիզմը: «Լավ, ուրեմն,- ասացի պատշաճորեն,- դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել: Եվ քանի որ չես կարող աշխատեցնել մի ժողովրդի առանց աշխատանքի օբյեկտի, մենք կարիքը կունենանք Հայաստանի հողերի և հանքերի՝ ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին վարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության և… բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լավ մարդիկ և լավ քաղաքացիներ»:
Նա շփոթահար տեսք ուներ: Չգիտեի` ինչ է պատահել նրան, մինչև որ վերջապես որոշեց արտահայտվել: «Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- և անշուշտ գիտեք, որ քրիստոնյաներ են նրանք, հնագույն քրիստոնյաներ»: Իհարկե, գիտեի, պարզապես ոգևորությանս մեջ մի պահ մոռացել էի: Սակայն նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի «դարձ ի շրջանս» ինձ կատարեցի: «Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը՝ լինի անհատի, լինի ազգի համար. աշխատանք՝ համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար»:
«Հայեը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Դա է ցավոտ կետը ձեր ծրագրի և հայերի: Դա է ցավոտ կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած՝ կորցրել են իշխանությունը և դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն՝ նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական բնածին, անհուսալի:
Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից: Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կերտում են: Այս հին ժողովուրդները էվոլյուցիայի արդյունք են: Դուք կարող եք Միջերկրականի ափին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, դաստիարակում, աճեցնում եք ձեր հայրենիքում: Գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով առևտրական են, ինչպես ձերը»:
«Մերը,- ուղղեցի ես,- ներառյալ նաև Անգլիան»: Նա շարունակեց. «Դուք` նոր ազգերդ, պետք է սովորեք հին ժողովուրդների օրինակի վրա,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական և անխուսափելի արդյունքն են արհեստական այն ընտրասերման, որը կատարվել է մի այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգվածին, խեղդում ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն և աճեցնում հեզերի, խորամանկների ու համբերատարների: Որովհետև դա համապատասխանում է առևտրականի տեսակին: Արդի հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների և իրենց տհաճ հատկանիշներն այն տևական գծերն են, որ ծագում են հին հունական մշակույթից. ոչ այնպես, ինչպես մեծ, բացառիկ հույները` հռետորներ, երգիչներ, քանդակագործներ, այլ միջին հույները, որ զբաղվում էին բիզնեսով, այն հույները, որոնք Սոկրատեսին մահվան դատապարտեցին: Եգիպտացիները եգիպտական մշակույթի ամենահեռավոր հեռավոր փոքր ծոռներն են` իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցիկորեն կերտված Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրվա արաբն անապատի փոշին է: Նա զրկված է հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից»:
Նա կանխեց առարկությունս: «Հնադարյան հույները, եգիպտացիները, սիրիացիները, վերջապես` թուրքերը, նրանք էլ իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու նկարիչները, զորավարները, որոնք հետամնաց ժողովուրդներ էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում. իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրանին, արիստոկրատները, հարուստները չհարատևեցին: Անգամ շարունակություն չունեցան: Հաջողակների, հարուստնեի, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցն անցան: Եվ աշխատողների հաջորդական սերունդներն էլ, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված և խիստ կարգուկանոնի ենթարկված, բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Հենց միջին դասն ապացուցեց և ապացուցում է, որ ունակ է վերապրելու այդ կերպ կազմակերպված հասարակության մեջ, այդ ստոր միջին դասը:
Ուստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք միայն բիզնեսմեններով բնակված, մանր բիզնեսմեններով` վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ: Նրանք զբաղված են գնել-ծախելով, ու սերված լինելով գնել-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված, նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որևէ տեղ առևտուր անելու, ո՛չ թե ստեղծելու, ո՛չ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզավակ մեռյալներ են: Ո՛չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առևտրականներն են ապրում, և նրա՛նց ենք գտնում ամեն տեղ, ուր սողոսկում-թափանցում են: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակություն են անում և հարստանում: Եվ ինչ վերաբերում է սիրիացիներին, հույներին, հայերին…«Եվ հրեաներին»,- հուշեցի ես: Նա անտեսեց:
«Իմ այս հին ժողովուրդները,- ասաց նա,- կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կան` լուռ գործելու, հեզ կտառապեն` դրամ խմայելով, գործ անելով: Այո՛, նրանք այնպես են գործում, որ աշխատավորի մտքով անգամ չի անցնի: Նրանք գործում են այնպես, ինչպես միայն բիզնեսմենը կգործի` երկարատև, համառորեն` մոտենալով բաղձալի շահույթին: Բայց նրանք չեն աշխատի: Նրանք չեն կարող: Նրանք տանել չեն կարողանում աշխատավարձի համար աշխատելը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, ինտելեկտ, որ զարգացել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղերի մեջ: Նրանք իրենց արյամբ իսկ գիտեն, որ աշխատավարձով՝ անգամ բարձր, աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հարստանալ: Ըստ աշխատավարձի սանդղակի կյանքը չի ենթադրում ո՛չ շահույթ, ո՛չ դրամագլուխ, ո՛չ առաջընթաց: Նրանք չեն էլ խոսում դրա մասին, դա շատ ակնհայտ է նրանց համար, նրանք այդպես են ապրում: 
Նրանք իմաստուն են, ինչպես կարող է իմաստուն լինել հին մի ցեղ: Աչքները բանալուն պես նրանք տեսնում են ստեղծարար աշխատանքի անհեթեթությունը: Անելիքը միայն դիտելն ու սպասելն է` մինչև նյութական բարիքները կարտադրվեն, և հետո ինչ-որ կերպ դրանք արտադրողից ձեռք բերելը: Եվ նրանք գիտեն ինչպես անել դա, ինչպես կենդանին գիտի իր կենդանական գործը, և բույսն էլ գիտի իր բուսական գործը` բնազդով: Ուստի, կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած այլ մասնագիտությամբ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը նյութական բարիքների ավարտված, վերջնական, դրոշմված ձևից այն բանից հետո, երբ հասարակ ժողովուրդն արդեն կստեղծի այդ: Բայց քրտինքով արդյունահանել հումքը և մշակելով վերածել շուկայական ապրանքների` ոչ: Հին ժողովուրդներն ատում են այդ, իսկ ձեր հայերը պարզապես չեն անի դա»: Նա լռեց` նայելով ինձ և տեսնելով, որ իրեն չեմ նայում, շարունակեց զեղել իր քարոզչության ևս մի չափաբաժին:
«Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսակետից»: Ես կրկին տվեցի իմ հովանավորյալի անունը: «Հրեանե՞րը,- կրկնեց նա:- Դուք արդեն ասել եք նրանց մասին, ես գոհ էի: Դա նշանակում է, որ իմ ասածից գեթ մի նշույլ ընկալում եք հին ցեղերի մասին: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են:
Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և, իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիներն, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին, այդպես են անում նաև արաբները, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին…»: «Հրեաները,- ասաց նա` շունչ քաշելով,- հրեաներն իրենք այնպես են վերաբերում հայերին, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաներին, և ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը և մյուս բոլոր ցեղերը, որոնք երբևէ գործ են ունեցել հայերի հետ»:
  «Նրանք զգում են, որ հայերը նրանց բոլորին կստիպեն աշխատել: Եվ այդպես էլ կա: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները և, բացի այդ, քրիստոնյաներ են»: Նա կանգ առավ` սպասելով, որ ինքս եզրակացություն անեմ, բայց քանի որ խայծը չէի կուլ տվել, շարունակեց` տալով ինձ ևս մեկ հնարավորություն: «Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձով կտան ուրիշներին:
Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու ախշատուժի կիրառմամբ վաստակած դրամի»: «Այդպիսի մարդիկ շատ են,- ասացի ես,- հայերը բացառություն չեն»: «Ես տեսնում եմ, որ դուք դեռ չեք ընկալում իմ հայացքները,- պատասխանեց նա:- Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, հատկապես, այսպես կոչված, բարձր դասը: Դա նրանց իդեալն է: Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող: Անվնաս են նրանք: Նրանք ցանկանում են միայն ծախսել: Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող:
Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»: Նա կրկին ինձ էր թողնում եզրակացությունը: Բայց ես չէի ուզում ասել և խթանեցի նրան շարունակել:
«Ուրեմն,- դիմադրեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Երկու հարց է ծագում. Ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի: Եվ ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի»: «Օ՜,- ասաց նա,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա»:
«Ուրեմն դա կլուծի բրիտանական գործնական խնդիրը,- ասացի ես:- Գանք իդեալիստական, ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ»: Նա չպատասխանեց: Նրա բրիտանական հումորը կամ դիվանագիտական զգուշավորությունը կամ ինչ-որ ուրիշ բան, չէր թողնում նրան ասել: Խուսափելով` խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որևէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում: «Դուք չեք գիտակցում,- եզրակացրեց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է օտար ժողովուրդ կառավարելը»: «Դուք սխալվում եք»,- ասացի ես ջղագրգիռ ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտի մեզ: «Դուք ճիշտ չեք տեղեկացված իմ ժողովրդի մասին,- հայտարարեցի,- որքան, ըստ ձեզ, մենք` եվրոպացիների, թուրքերի, հայերի և մյուսների մասին»:
Ես ի ցույց բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Եվ ես հիշեցրի նրան, որ ամեն տեսակ օտարականներ կան հենց մեր երկրի կենտրոնում: Մենք ստիպել ենք աշխատել նույնիսկ հայերին: Մենք էլ մեր սև գործն ենք արել, ինչպես ցանկացած կառավարություն երկրագնդի վրա` չբացառելով բրիտանացիներին էլ, և համոզելու համար նրան, որ մենք գործնական ենք, պատմեցի օտար աշխատուժի մասին Նոր Անգլիայում, Հարավում, Արևմուտքում, ամենուր: Բայց պատահաբար հիշատակեցի նաև մեր սեփական բնիկներին` ամերիկյան հնդկացիներին:
Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ: «Ահա այդ է,- բացականչեց նա:- Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն է պետք է հայերի հետ հարաբերություններում»: Ես անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ինչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, և նա պատասխանեց, թե իր հասկացածով` մենք «ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ: Այնպես չէ՞»: Ես նայեցի նրան ոտքից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճույքով: «Եվ այսպես,- ասացի ես երկար դադարից հետո,- դուք կարծում եք հենց այդպես պետք է վարվենք հայերի հետ. պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին»:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք` լրագրողներդ, սխալ հասկանում և սխալ մեջբերում»: Նա բոլորովին էլ դա նկատի չուներ որպես քաղաքականություն: Նա գիտեր, որ մենք դրան ընդունակ չենք: Ի՞նչ պետք է անենք: Նա չասաց: Նա պտտվում էր հարցի շուրջ: Հոգնեցուցիչ էր: Բայց ես վերջապես խայծը կուլ տվեցի: Նա ստիպեց ինձ արտահայտվել և չուղղեց: Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված գնանք բնաջնջելու հայերին: Ոչ մի դեպքում: Նա միայն հավատում է, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո մենք կգանք դրան: Եվ կանենք դա շատ լավ` չթողնելով ո՛չ Ադամ, ո՛չ Եվա, որ շարունակեն Կայեն աճեցնել:
«Բայց դա սկանդալ չի՞ դառնա»,_ հարցրի ես: Նա կարծում էր, որ ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք և մարդասեր, որ թվում է` կարող ենք անել ինչ պատահի` չկորցնելով մեր գաղափարը և բարի անունը: «Մի՞թե որևէ սկանդալ եղել է ձեր հնդկացիների հանդեպ,_ հարցրեց նա:_ Եվ դուք երբևէ չե՞ք մտածել` ձեր արածը ճի՞շտ էր: Դուք նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, գնել եք Դանիական կղզիները և ձեր ծովային հետևակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգուկանոնը Մեքսիկայի մյուս մասում: Եվ սակայն,- ասաց նա հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք, իսկ մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ պատրաստվում եք մեծ դառնալ: Եվ չնայած դրան, դուք հակաիմպերիալիստներ եք: Դուք պատերազմել եք գերմանական իմպերիալիզմի դեմ»: «Դուք նույնպես»,_ արձակեցի կրակոցս:
«Օ_, դա նույնը չէ,_ հակադարձեց նա իմ կրակոցը:_ Մենք իմպերիալիստներ ենք: Մենք անկեղծորեն մեզ կայսրություն ենք կոչում և պարկեշտորեն կռվեցինք գերմանացու դեմ մեր կայսրության համար: Բայց դուք, դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման»: Դրա մեջ մի բան կար, և նա չարախնդորեն սպասում էր, որ դիմակայեմ նրան: Եվ երբ ես չպատասխանեցի՝ ես չէի կարող այդ պահին, նա շարունակեց. «Ես հավատում եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք անել ինչ պատահի, և չեք դատապարտվի ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ձեր կողմից: Դրա մեջ ինչ-որ սքանչելի բան կա, աշխարհին օգտակար բան կա: Դա թույլ է տալիս ձեզ իրականացնել Հայաստանում այն, ինչ պետք է. հանգամանորեն, աստիճանաբար, կատարելապես` չթողնել ոչ մի հայի, և այդ բոլորն առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր կարծիքը ձեր մասին»:
«Եվ,_ շտապեց ավելացնել նա,_ պետք է որևէ մեկը լուծի այդ հարցը: Ինձ թվում է բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին»: Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Անգլիական հումո՞ր էր: Ես խստորեն նայեցի նրան: Նա աչքն էլ չթարթեց: Կրկին փքված տեսք էր ընդունել: Անգլիացու հետ հարցազրույցը հոգնեցուցիչ է և վտանգավոր: Ես հիշեցի, որ ցանկության դեպքում ժխտելու է հարցազրույցը և որոշեցի հենց ուղղակի փորձել նրան. «Ինչպես հասկանում եմ,- ասաց նա,- մենք` ամերիկացիներս, առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել»:
Նա գլխով արեց: «Նրանց թվում է, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ` մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որոնք ատում են նրանց, որովհետև նրանք բոլորին կարող են գերազանցել և ապրել առանց աշխատելու. ստախոսներ են, մակաբույծներ` ամենագործնական մարդիկ ամենաքրիստոնեական վարվելակերպով»:
— Դուք` ամերիկացիներդ, լավ եք խոսում,- ասաց նա:- Ոչ մի անգլիացի չէր կարող այդքան հստակորեն բանաձևել որևէ նման բան:
— Եթե հիմա, մեր ներկա դրությամբ, զարգացման նախնական փուլում, կարողանայինք, կառավարելով հայերին, տեսնել մեր մշակույթի վերջնական արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, ինչ քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է…
— Վաղվա,- շտկեց նա:
— Այդ դեպքում,- շարունակեցի ես,- մենք պետք է մոլեգնած ոչնչացնեինք նրանց բոլորին:
— Այդպես, այդպես:
— Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց դրա համար մենք պետք է գոնե տուն գնայինք:
— Հեռագրեիք,- հուշեց նա,- այդպես արագ է:
— Հեռագրեինք տուն,- համաձայնեցի ես,- հեռագրեինք զգուշանալու մի ահազանգ գործնական բիզնեսի հետ քրիստոնեական իդեալիզմի խաչաձևումից: Չափից շատ իդեալիզմը և չափից շատ բիզնեսը կարող են փչացնել այս, և վնասել մեզ` որպես ժողովրդի:
— Այդպես, այդպես:
— Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել մի Հայաստանի, որը Բրիտանիան ու Ռուսաստանը /ապագայում/ պիտի բաժանեին երկու մասի, մեկը` բուն իսկ Միացյալ Նահանգները՝ Անգլիայի համար, մյուսը` ամերիկյան ժողովուրդը` Ռուսաստանի համար: Նա լռեց: Ես սպասեցի` հուսալով, որ նա կընկալի ամերիկյան հումորը: Նա նույնպես սպասեց, բայց հասկանալով, որ ես որևէ բանի եմ սպասում, խոսեց.
— Ձեր գաղափարը,- սկսեց նա:
— Իմ գաղափա՜րը,- պայթեցի ես:
— Այո,- ասաց նա:- Դա մի գաղափար է, տեսականորեն լավ գաղափար է, բայց էությամբ իդեալիստական է: Մի՞թե դուք հավատում եք, որ ամերիկացիները կհամաձայնեն տեսնել իրենց նմանությունը հայերի հետ:
— Դուք` անգլիացիներդ, տեսնում եք,- կտրուկ ասացի ես:
— Ճիշտ եք,_ համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք` իմպերիալիստ անգլիացիներս: Բայց ես կասկածում եմ, որ հասարակ անգլիացիները կարող են կանխատեսել իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:
Ես պարտված էի: Բարեբախտաբար նա դա չտեսավ: Աչքերը խոնարհված էին: Նա բարձրացավ և ուղեկցեց ինձ դեպի դուռը` մնալով խորը մտածմունքի մեջ:
— Ցտեսությու՛ն,- ասաց նա, ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ` գործնականում դա չաշխատի, բայց գրեք: Գրեք զգույշ, ոչ շատ հստակ, և, ի դեպ, մի մեջբերեք ինձ. ես ոչինչ չեմ ասել, ոչինչ…

Արտագաղթ կամ չհայտարարված մահվան խրոնիկա

6 Օգոստոսի, 2011

Քսաներրորդ դարասկզբին` 1910-ին, արդեն մեծ տերությունների գաղտնի  ծառայություններին հայտնի էր, որ հայ էթնոսը պետք է ոչնչացվի .(Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանի նամակը Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարարին . սըր Դ.Լոութըրիից սըր Չ.Հարդինգին , Ստամբուլ , 29 մայիսի, 1910թ.: Այս նամակ – փաստաթուղթը առաջին անգան լույս է տեսել Լոնդոնում հրապարակվող «Journal of Middel Estern Studies» թիվ 1-ում`,1971թ.Հեղինակը`արաբ պատմաբան Էլի Կեդուրիե:

Այն որպես փաստաթուղթ տպագրել է Յու. Վորոբեւսկին իր «Ճանապարհ դեպի Ակրոպոլիս.Օձի քայլը» գրքում,1999թ. Մոսկվայում, որտեղից էլ կրճատումներով արտատպվել է «Գոլոս Արմենիի» օրաթերթում 2001թ.04.թիվ 19 համարում:

Ավելի ուշ`1919թ.  Փարիզի Խաղաղության խորհրդաժողովի ընթացքում ամերիկյան`«Outlook and independeent» ամսագրի  թղթակից Լինկոլն Ստեֆանսը, ով նույնպես պատահական դեմք չէր.նա եղել է Տրոցկու մերձավորներից մեկը , հանդիպում եւ հարցազրույց է վարում Արաբիայի Լոուրենսի `  (  Lourens of Arabia) հետ , որը ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի « Inteligens cervis» գաղտնի ծառայության գործակալ եւ հետախույզ էր: Այդ հարցազրույցը առաջին անգամ տպագրվել է ` նույն «Outlook and independeent» ամսագրի 1931-թ. հոկտեմբերի 14-ի համարում:

Արեւմտյան  քաղաքական գործիչներից Արաբիայի Լոուրենս առաջինն էր, որ անկեղծ խոստովանեց հայերին տեղահանելու եւ ոչնչացնելու անհրաժեշտությունը: Այսպես, հայկական հարցի հիմնական լուծումը նա տեսնում էր հայերին ֆիզիկապես ոչնչացնելու մեջ: Ստորեւ ներկայացվող  մեջբերումը  մի հատված է այդ հացազրույցից:

«Ինքն էլ է լսել, որ Հայաստանը պետք է  մասնատվի. Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա, բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է հայերի վրա լինի: Մեկ ուրիշ դաշնակից, ոչ բրիտանացիք, այլ մի ուրիշ հավասարաչափ գործնական տերություն, պետք է ստանա Հայաստանը:
Երկխոսությունը շարունակվում է…

-Բայց , -առաջարկեցի ես,-Ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի,որը պետք Է մշակի դրանք: Հանքեր, նավթի պաշարներ, բերրի հողեր, մի խոսքով `բնական հարստություններ,-համբերությամբ բացատրեցի նրան,-ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց այն աշխատուժի , որ պետք է մշակի եւ զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկները բնական աշխատուժ են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը , լավագույնը:
…-Ես կոչ եմ անում,ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն «հայերը Հայաստանի համար»:

Եվ քանի որ հայերը , ըստ Լոուրենսի , «ամենախելացի ,ամենակատարյալ ընտրասերված,ամենաբարձր զարգացած ցեղն է աշխարհում`քաղաքակրթության տեսակետից», եւ հենց նրանք կխանգարեն իրենց հասնելու բաղձալի նպատակին` տիրելու Հայկական բարձրավանդակին` եւ ոչ միայն` ապագայում ստեղծել Մեծ Միջին Արեւելք… ուստի նրանց պետք է բնաջնջել…

( Ուշադրություն դարձրեք այս ձ¨ակերպմանը`«հայերը Հայաստանի համար»:Կարծում ենք  վերջին քսան տարում ի կատար է ածվում  հենց այս ծրագիրը…)
Ունենալով աշխարհաքաղաքական մեծ, հեռահար նպատակներ  , Արեւմուտքին խանգարում էր հայերի եւ Հայաստանի գոյությունը:Նախապես 1879 թ. Անգլիայի լորդերի պալատի նախագահ Դիզրաելիի որոշնամբ աշխարհագրական քարտեզներից ջնջելով Հայաստան անունը, տարածքը անվանվեց Անատոլիա, որը հունարեն բառ է եւ նշանակում է արեւելք , ավելին `արեւելյան Անատոլիա , բառացի նշանակում է արեւելյան արեւելք , որն անհեթեթություն  է… :

Այդ անտեսանելի, ես կասեի յոթ գլխանի Հիդրան  իր նախագծի գործնական կիրառությանը անցավ 1915 թվականից , իհարկէ , նախապես մի քանի անգամ փորձելով հայերի զանգվածային ջարդեր կազնակերպել ( 1894-96թթ.,1909թ.): Փորձը կար եւ հաջողությունը երաշխավորված էր.1915թ.  իր բուն հայրենիքում ցեղասպանելու ճանապարհով հայերից «մաքրելով» պատմական Հայաստանը` որոշ «թյուրիմացաբար» փրկվածներ հայտնվեցին նորընծա Սովետական Հայաստանում, որտեղ նույնպես հասան հիդրայի շոշոփուկները. մի անտեսանելի ձեռք ամենայն հետ¨ողականությամբ շարունակեց նրանց տեղահանությունը եւ մաս- մաս ոչնչացումը այժմ արդեն ստալինյան ռեժիմի ձեռքով:

Ահա մի փաստաթուղթ, որը տպագրվել է 1924թ. «Արձագանք Փարիզի» պարբերականում: Այս հրահանգը ստացվել է բոլշեւիկյան կենտրոնական կոմիտեից, որը այսպես ձեւակերպել եւ ի կատարման է հանձնարարել ոչ անհայտ Արտաշես Կարինյանը:

«Երկրի մեջ եղած 300 հազար գաղթականությանն էլ պետք է ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ: Հայաստանը կարող է խնդրել մյուս հանրապետություններից  հող…Այդպիսի հողեր քիչ չեն Հյուսիսային Կովկասում Դոնի շրջանում եւ Կուբանում: 300 հազար հայ գաղթականների բնակեցումը Խորհրդային միության հսկայական տերիտորիայի վրա ավելի հեշտ է , քան թէ սոված ու քայքայված Հայաստանում: Այդ գաղթականության բնակեցումը կազատի Հայաստանին ծանր բեռից, որ խեղդում է նրան:

Այդ ձեւով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ եւ կստեղծվի ավելի ամուր պատվանդան Մերձավոր Արեւելքի ժողովուրդների միության համար:

Վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար , որը մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների  գիտակցության մեջ:
Եզրակացություններ

Ա.Հայաստանը հողային ազատ ֆոնդ չի ունեցել, չունի եւ նախատեսելի ապագայի մեջ չի կարող ունենալ:
Բ.Այդ  ֆոնդի բացակայությունն է եղել պատճառը,որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին»:
Գ.Այդ  ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ նաեւ այսօր վառ ու կենդանի է «միացյալ եւ անկախ Հայաստանի» գաղափարը ժողովրդական զանգվածների մեջ:
Սրանից  ելնելով պետք է վերջ դնել հայության հավաքման գաղափարին  Հայաստանի մեջ:
1924թ.նոյեմբերի 26
Ա.Կարինյան»

Արդեն  100 տարի է , որ այս գործնթացը շարունակվում է եւ որի գերագույն նպատակն  է` թույլ չտալ հայերին ինքնագիտակցության գալ, սերունդների միջեւ կապը խզել, ամեն գնով ջնջել պատմական հիշողությունը, հնարավորինս ոչնչացնել տեղում , իսկ եթե ոչ, տեղահան անել ,կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ կամ տեղում դանդաղ վերանան , կամ կամավոր արտագաղթեն : Ինչպես տեսնում եք` օրվա հայրենի իշխանությունները նույնպես լծված են այս գաղափարին , ըստ այդմ, ակնկալելով սեփական շահը…

Օգտվեով ստեղծված քաղաքական եւ սոցիալական  ծանր կացությունից` հայերի գենոֆոնդի նպատակային ոչնչացումը, տարբեր պատրվակներով ,(նացիոնալիզմ , կուլակաթափություն  , ազգի դավաճան , ժողովրդի թշնամի եւ այլն) շարունակվեց նաեւ 1926-1937թթ .| Շուտով սկսված երկրորդ համաշխարհային պատերազմը եւս մի հնարավորություն տվեց . հանրապետությունում եղած 1մլն 200 000  հայերից պատերազմ զորակոչվեց 250 000 – ը:Խորհրդային մյուս հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանից եւ Վրաստանից , ինչպես նաեւ Սփյուռքից պատերազմին մասնակցեց եւս քառորդ մլն. հայ: Այսպիսով, երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 0,5-մլն-ից ավելի հայ, որից մոտ կեսը զոհվեց մարտի դաշտում:
(Ի դեպ,  Հայաստանը երկրորդ համաշխարհային  պատերազմում այնքան զոհ է տվել , ինչքան 40 մլն բնակչություն ունեցող եւ հակահիտլերյան կոալիցիայի մեծ եռյակի անդամ Անգլիան):

Բնաջնջման նոր փուլն սկսվեց 1946-1949թթ. , որի հիմնական զոհերը դարձան հայրենադարձները . ավելին `1949 թվականին աքսորվում էին ոչ միայն Խորհրդային Միության տարածքում գտնվող հայերը , այլեւ Վրաստանի , Բուլղարիայի , Ռումինիայի , Արեւմտյան Ուկրաինայի , Լեհաստանի , նախկին Տրանսիլվանիայի, հատկապես էթնիկ հայ մտավորականությունը.  արդյունքում , հարյուր հազարավոր հայեր հետապնդումից խուսափելու համար, հրաժարվեցին իրենց ազգությունից : Այսօր նրանց մի մասը ոչնչացված է, իսկ մյուսը ` ուծացած :

Հայերի  համակարգված բնաջնջումը կարծես թե կանգ առավ 1955-1988թթ.-ներին , այսինքն մինչեւ արեւմտյան ծագում ունեցող գորբաչեւյան «Գողգոթա» ծրագրի գործադրումը:

1988թ. Սպիտակի երկրաշարժը , որի մասին այսօր արդեն անթաքույց  գրում են , որ այն սովետական նոր`լիտոսֆերային զենքի  առաջին փորձարկումն էր ,որի աշխարհագրական վայրը ամենեւին պատահական չէր ընտրված (տես` WWW.AIF.Ru /No 9, 2011,հեղինակ Սավելի Կաշնիցկի):   Ըստ պաշտոնական տվյալների այն խլեց 25 000 մարդու կյանք,իսկ ,իրականում` կրկնակի … Եվս կես միլիոն բնակչություն գաղթեցվեց –տարաբնակեցվեց:
Երկրաշարժին հաջորդած «հեղափոխությունն» ու արցախյան պատերազմը ակամայից նույնպես հանգեցրին նույն նպատակի իրագործմանը` քայքայել երկիրի տնտեսությունը, ունեզրկել բնակչությանը , ստեղծել կյանքի անտանելի պայմաններ եւ դրանով իսկ նպաստել երկրի հայաթափմանը:

Պատահական չէ նաեւ այն, որ 450 000 ադրբեջանահայությունից Հայաստան եկավ ընդամենը 1/5-ը , իսկ նրանց ճնշող  մեծանասնությունը անաղմուկ , անտեսանելի եւ արագ տեղափոխվեցին  ԱՄՆ , Ռուսաստան, եւ այլուր. միայն թե ոչ Հայաստան, (պատկերացրեք եթե նրանք  մեր իշխանությունների ջանքերով բնակեցվեին ազատագրված տարածքներում, այսօր բոլորովին այլ կերպ կլիներ քաղաքական-դեմոգրաֆիական իրադրությունը արցախյան հակամարտության գոտում:

Սակայն, մեծ տերությունները որոնք այդքան ջանք են գորադրել, ծրագրել եւ ֆինանսավորել են Հայաստանի հայաթափումը , թույլ կտայի՞ն ավելի ուժեղ եւ հզոր Հայաստանի գոյությունը…

Երբ հրապարակ եկավ Լ.Տեր-Պետրոսյանն իր վարչախմբով , նրանց օրակարգի ամենաառաջնահերթ խնդիրն էր Հայաստանը հնարավորինս արագ հայաթափելը , հարկ կա՞ արդյոք հիշեցնելու նրանց գործադրած մեթոդները` էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերական ձեռնարկությունների հարկադրված պարապուրդ , սով , ունեզրկում, երկրի ամբողջ տնտեսության եւ ֆինանսական համակարգի վայրասլաց անկում …
Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք է ապրի է 1 մլն-ից պակաս հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի երկրների շահերը :

Ինչպես տեսնում եք, այսօր այդ մասին է խոսում Լ.Տ.Պ-ն, եւ նրա կողմից «անընդունելի» վարչապետ Տ.Սարգսյանը , որի ներկայիս քաղաքականությունը եւս ուղղորդված է նույն նպատակին` վարկերի եւ հարկերի տակ խեղդել երկրի զարգացումը , ստեղծել այնպիսի պայմաններ , որոնք անտանելի կդարձնեն մարդկանց կյանքը , նպաստել արտագաղթին, դրանով իսկ ստեղծել պայմաններ Հայաստանի` որպես պետության վերջնական սնանկացման եւ  լուծարման համար:

Հայտնի բան է, որ երիտասարդությունը երկրի ապագան է: Արդյո՞ք պատահական է , որ 3 մլն բնակչություն ունեցող երկրում գործում են 5 արտասահմանյան համալսարաններ`ամերիկյան, ֆրանսիական , սլավոնական , գերմանական , եվրոպական, եւ մի քանի ռուսական ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր, որոնց շրջանավարտները սպասարկելու են համատասխան երկրների շահերը: Չմոռանանք նաեւ դրսից պարտադրվող օտարալեզու դպրոցների բացումը:

Ի դեպ, փոխելով ազգի լեզվամտածողությունը , փոխվում է նաեւ հոգեբանությունը , մարդը կառավարվում է այն լեզվով , եւ ծառայում է  այն լեզվին, որով մտածում է : Լեզվամտածողության փոփոխությունը հավասար է հոգեփոխությանը կամ ինքնության կորստին : Սա եւս ասիմիլյացիայի հզոր զենքերից մեկն է , որը հայերի դեմ կիրառվել է Հայաստանում պարսկահռոմեական եւ պարսկաբյուզանդական մրցակցության ժամանակներից ի վեր: Ասիմիլացիոն այդ քաղաքականությունը ավելի նրբացված մեթոդներով կիրառվուն է նաեւ այսօր:

Օրինակ`Լեհաստում,Ռումինիայում,Տրանսիլվանիայում,Վրաստանում,Ռուսաստանում իսկ այսօր արդեն Ամերիկայում, որտեղ  մոտ 2 մլն հայերից հայերեն են խոսում եւ իրենց հայ են համարում միայն տաս տոկոսը:
Ավելին ` հեռուստատեսությամբ այսօր անթաքույց գովազդվում է անվճար կրթությունը Եվրոպայում: Հետաքրքիր չէ՞ արդյոք իմանալ , ովքե՞ր են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք շահագրգռված են արտասահման տանել հայ երիտասարդներին վճարելով նրանց բոլոր ծախսերը:Միգուցե՞ դրանք ֆինանսավորվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից. արդյո՞ք սա մի յուրատեսակ տրաֆիքինգ չէ:

Նույնը թերեւս անում է Ռուսաստանի դեսպանատունը , հրավիրելով հայ երիտասարդներին Ռուսաստանի ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանալու.Հարց` ինչո՞ւ Ռուսաստանը նմանօրինակ «ակցիա» չի իրականացնում, օրինակ, իր ազգակից Բելոռուսիայում , կամ դաշնակից Ադրբեջանում , կամ վերջապես աղքատության շեմից ներքեւ  գտնվող իր 18 միլիոնի հասնող սեփական քաղաքացիների նկատմամբ :

Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունները:
1996թ.Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ մի կոնֆերանս , որտեղ ներկա էին Անգլիայի , ԱՄՆ-ի ,Վրաստանի , Թուրքիայի պատվիրակությունները ,եւ ուր խոսվում էր Հայաստանի ապագայի մասին , որպես ծառայություններ մատուցող , կամ ըստ մեր վարչապետի` ծառայություններ արտահանող երկիր , իմա` նաեւ մարդկային ներուժ:

1993թ. թուրքական թերթերից մեկը գրեց , որ եթե Հայաստանը իր գիտաարդյունաբերական հզորությամբ մնա եւ զարգանա, ապա տարածաշրջանում կդառնա նոր «Իսրայել» , որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ :Իսկ ին՞չ անել…Ցավոք , մենք մեր մաշկի վրա զգացինք , թե ինչպես եւ ում միջոցով  կարելի է ոչնչացնել մի ծաղկուն պետություն…

Ես կարծում եմ, որ մենք շատ մեղավոր ենք, որ այսօր արդեն նախկին պետական հանցագործներին, պատժելու , դատական պատասխանատվության կանչելու փոխարեն, թույլ ենք տվել վերակենդանանալ,ավելին` շարունակել իրենց ավերիչ , ապակողմնորոշիչ եւ այլասերող գործունեությունը,հանդես գալ երկրի եւ ժողովրդի «փրկչի դերում:»

Այսօր որտեղի՞ց են ուղղորդվում այդ գործընթացները : Ըստ իս ,ի շարս նաեւ այլ աղբյուրների` 1921թ . մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրից , որն այսօր ներկայացվում է որպես եվրասիական  գաղափարախոսություն , Եվրասիա հիմնադրամ ,Եվրասիա համալսարան, որը միգուցե ենթադրում է թուրք-ռուսական դաշի՞նք ի հաշիվ Հայաստանի եւ նրա շահերի: Ռուս-հրեական բոլշեւիկյան ղեկավարությունից ետ չմնաց նաեւ «հայասեր» եւ «դեմոկրատ » Ֆրանսիան , որը  Անկարայի 1921թ.հոկտեմբերի ֆրանս-թուրքական համաձայնագրով կատարեց հակահայ աղաղակող քայլ`Հայկական Կիլիկիան վերադարձրեց այժմ արդեն քեմալական Թուրքիային`մեկ անգամ եւս ջարդել տալով անապատներից վերադարձած արեւմտահայության բեկորներին:

1993 թ. «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակից սկսեցին աշխատել չնչին գներով ավտոբուսներ, որոնք հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը վերմակ- ներքնակով տեղափոխում էին Հյուսիսային Կովկաս` Դոնի Ռոստով, Վլադիկավկազ,Պյատիգորսկ եւ այլուր : Այդ գործընթացը կանգ չի առել առ այսօր : Օգտվելով մեր կառավարության ընձեռած հնարավորությունից` մեր դաշնակից երկրի դեսպանատունը որոշել է ավելի ակտիվ եւ օպերատիվ «օգնել» իր անուղղակի դաշնակիցներին` Թուրքիային ու Ադրբեջանին եւ հայաթափելով Հայաստանը դարձնել այն տարանցիկ միջանցք: Ինչպես ասում է ռուս քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Օրլովը`. «Թուրքիան կանխավայելում է Հայաստանին կոտրելու հաճույքը , այն դարձնելու ոտքի տակի գորգ`որը տանում է դեպի ցանկալի Ադրբեջան, Անդրկովկաս , եւ այնուհետեւ բաղձալի Վոլգա:

Իսկ արդյո՞ք դա ձեռնտու է Մոսկվային.-գրում է հեղինակը,- Նկատի ունենալով Մոսկվայի օբյեկտիվ շահերը – ոչ մի դեպքում…Սակայն մենք սովորել ենք ,որ վերջին 25 տարիներին Կրեմլը ընտրի  վատթարագույն տարբերակը: Որպեսզի հաճոյանա արեւմտյան  մամուլին, Կրեմլի անունից ստորագրում են հնարավոր ամեն բան:Դա սկսվեց Գորբաչեւից , որի սխալները ջանասիրաբար կրկնում է նաեւ Մեդվեդեւը:

Ստորագրեցին «ոչ միջուկային սպառազինությունների» կրճատման պայմանագիրը, ստորագրեցին «միջուկային գործարքը» , ժամկետից շուտ Սահակաշվիլիին հանձնեցին ռուսական ռազմաբազաները: Կստորագրեն նաեւ Հայաստանի հանձնումը:»(Գոլոս Արմենիի,3 մարտի,2011թ.)
Եվ այս  քաղաքականությունը տարվում է  այսօր այն դեպքում, երբ մեր հարեւան երկրներում արձանագրվում է բնակչության աննախադեպ աճ. Թուրքիան,իր 78 մլն բնակչությամբ ( միայն 2010 թ. Թուրքիայում 1մլն մարդ է ծնվել),Իրանը` իր 73 մլն բնակչությամբ, դարձյալ ,մոտ 1մլն ծննունդով եւ վերջապես Ադրբեջանը իր 10 մլն բնակչությամբ,Վրաստանի մասին կարող ենք լռել…քանի որ այնտեղ վրացիներ «ծնվում » են հայերին ազգափոխություն պարտադրելով: Վերջին տվյալներով 200 000 հայ արդեն վաղուց « վրացի է»:(Գոլոս Արմենիի,9 հունիսի 2011թ:
Եկատերինա 2-րը նախաձեռնեց եւ տեղահան արեց Նախիջեւանի հայ բնակչությանը,նրանց վերաբնակեցնելով այժմյան Դոնի-Ռոստովում, որը այն ժամանակ վերանվանվեց Նոր Նախիջեւան. .

Այսօր ո՞վ է հիշում Նախիջեւանից տեղահանվածներին,ու՞ր անհայտացավ Նոր Նախիջեւանը եւ ու՞մ է պատկանում հին Նախիջեւանը…
Այսօր, երբ խոսքը գնում է աշխարհի բնակչության մասին,որը արդեն 7 մլրդ-ի է հասնում, եւ որ այն պետք է նվազեցնել ամեն գնով, (ոսկե միլիարդի դիվային գաղափարը)`մեր դիտարկումներով `արդեն 150 տարի է, որ կրճատվում են հատկապես հայերը , որոնք չնայած իրենց թվով աշխարհում քիչ թիվ են կազմում. եւ սակայն մեծ տերություններին նույնիսկ այդ թիվը շատ – շատ է թվում:
Ինքստինքյան հասկանալի է, է որ բոլոր պետությունները առաջնորդվում են իրենց շահերով , իսկ ու՞մ շահերով են առաջնորդվում մեր պետության պատասխանատու այրերը…
Ո՞վ  է կրելու երկիրը հայաթափելու եւ դրա կործանարար հետեւանքների պատասխանատվությունը.պետությունը՞, ժողովուրդը՞, ո՞վ …
Իսկ շարքային քաղաքացիները `դավին անտեղյակ, ցավին անտարբեր…
Ն.Մարգարյան

hraparak.am

Կեղծվող պատմությունն ու մենք

5 Օգոստոսի, 2011

Պատմությունը կեղծվել է, կեղծվում է ու կեղծվելու է: Հայի մեծամտություն չհամարվի` երևի ամենաշատը մեր պատմությունն է կեղծվում, ու դրա համար մեծ-մեծ փողեր ու բարձր շրջանակներ են գործի մեջ դրվել: Բարեբախտաբար` այսօր բազմաթիվ հոդվածներ ու աշխատություններ են գրվում, շատ հաղորդումներում են դրա վերաբերյալ կարծիքներ ու վերլուծություններ հնչում: Սակայն արվածը անբավարար է ու հասցեագրված փոքր լսարանի: Մեկ անգամ կեղծված պատմությունը սովորած մարդը, հնարավոր է, այլևս առիթ չունենա ճշմարտությանը տեղեկանալու կամ պարզապես չհավատա:

Խորհրդային դպրոցում իմ սերնդի աշակերտները հայոց պատմություն էին անցնում բարձր դասարաններում շաբաթական մեկական ժամով, բարալիկ դասագրքերով: Ճիշտն ասած` դրանից ավելի բարակ դասագիրք հիշողությունս չի պահել: Միջնակարգ դպրոցի այդ դասագիրքի տրամաբությամբ` մենք պետք է հպարտ լինեինք, որ շուրջ երեք հազար տարի առաջ եկել-բնակություն էինք հաստատել ու պետություն հիմնել մի տարածքում, ուր մեզնից առաջ Ուրարտու անունով հզոր ու ազդեցիկ երկիրն էր եղել. այդ ժամանակներից էլ, իբր, կազմավորվել է հայ ժողովուրդը: Իսկ մեր տարածաշրջանի ամբողջ պատմությունն ու տեղանքն էլ այս կամ ԽՍՀՄ պատմություն կոչվող հաստափոր դասագրքում «եղբայրաբար» բաժանված էր անդրկովկասյան երեք «բարեկամ ազգերի» միջև: Պատահում էր` ճակատամարտը, որում որևէ պաշարված քաղաքի համար թուրքերի դեմ հերոսաբար մարտնչել էին հայերը, վերագրվում էր թուրք-ադրբեջանցիներին` նրանք դառնում էին պաշարված քաղաքում հերոսաբար պաշտպանվողները, իսկ նվաճողները` անհայտ ավազակներ… Դեռ այն ժամանակներում որոշ գիտնականներ ու հրապարակախոսներ զգուշացնում էին` ադրբեջանցիները գրում են աշխատություններ, որոնցում փորձում են յուրացնել մեր մշակույթը և իրենցը հայտարարել մեր հայրենիքի մի մասը, իսկ թուրքերն էլ Եվրոպայի ու Ամերիկայի լավագույն համալսարաններ են ուղարկում իրենց երիտասարդներին, որպեսզի պատմությունն իրենց օգտին կեղծելու պարարտ հող ունենան: Ինչպես տեսնում ենք` լավ էլ հասել են իրենց նպատակին: Բանն այնտեղ է հասել, որ Հայաստանի հանրային հեռուստատեսության հյուրը` արևելաեվրոպացի մի գիտնական, վերջերս եթերից մեզ խրատում էր` ինչպես կարելի է Թոմսոնին չհավատալ: Հիշեցնեմ, որ խոսքը Ռոբերտ Թոմսոնի մասին է, որ Հարվարդի, ապա Օքսֆորդի համալսարանների հայագիտության ամբիոնների վարիչը լինելով` պատմահայր Խորենացուն հայտարարել է ստախոս ու ինքնակոչ, ապրած ժամանակաշրջանն էլ տեղափոխել  9-րդ դար:

Այժմ հրապարակի վրա է Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» քննական տեսությունը: Իմ տպավորությամբ` հայոց պատմությունը կեղծվել է մշակված, մեթոդաբար` հետապնդելով շատ հստակ նպատակ` այս արևի տակ մեր տեղը «գույքագրել» թուքերի համար, ձեռքի հետ էլ նսեմացնել ու արժեզրկել հայությանը որպես ազգի: Ազգի` որպես կենսաբանական տեսակի հատկություններից զուրկ հանրությամբ բնակեցված, հիմնականում հրեական գաղափարների վրա հիմնված պետության գիտությունից ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել: Եթե իրենք պետություն են դարձել հնդկացիների հողի վրա, թուրքերին էլ կարելի է նվիրաբերել արիացիների նախահայրենիքը: Չէ՞ որ թուրքերը դրա համար մեծ-մեծ գումարներ են վճարում…

Մենք սիրում ենք հղումներ անել Ստրաբոնին ու Հերոդոտոսին՝ նկատի չունենալով, որ նրանք էլ իրենց պատմությունները շարադրել են Հռոմեական կայսրության նվաճողական շահերից ելնելով։ Եվ մեր պատմիչների խոսքերն էլ, ըստ էության, պետք չէ միանշանակ ընդունել, քանի որ նրանք քրիստոնեական եկեղեցու հալածանքներից զգուշանալով՝ ճշմարտության մի մասը թաքցրել են, մի մասը հաղորդել սքողված։

Վերջերս «Լույսաշխարհի» եթերում Արտակ Մովսիսյանը խոսում էր պատմության կեղծարարներից՝ հիշեցնելով, թե խորհրդային գիտնականները հանուն ինչի էին կեղծում գիտությունը: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի կայքում, ըստ նրա, կան գիտնականներ Դյականովի և Վինոգրադովի խոստովանությունները: Նրանցից մեկն ասել է, թե ետպատերազմյան սուղ տարիներին ադրբեջանցիներից դրամ է վերցրել` նրանց պատմության ժամանակաշրջանը դեպի ավելի վաղ դարեր հասցնելու համար, իսկ մյուսն էլ` թե Մոսկվայից հստակ հրահանգ է ունեցել պեղումների ժամանակ ի ցույց չդնել այն բոլոր գտածոները, որոնք կարող են ապացուցել, թե հայերը Հայաստանում բնիկներ են:

Կեղծարարությունը շատ ազդեցիկ է արվում, սա անկասկած է: Նույնիսկ գիտական նորամուծությունների հեղեղ քսանմեկերորդ դարում որոշ մարդկանց ուղեղներ պահածոյի օրենքներով են գործում, մանավանդ` եթե գիտության նոր խոսքը հերքում է տարիների իրենց գիտական «վաստակը», ուղղկիորեն խփում գրպանին ու նսեմացնում սին փառքը: Գիտության ցանկացած նվաճում կարող է անտեսվել, եթե որևէ հզոր շրջանակի այն ձեռնտու չէ կամ կարծրատիպեր է ջարդում: Մանավանդ, եթե այն իր ռազմական հզորությունը չի ավելացնում, այլ ռազմավարական զենք է տալիս ոչ յուրայինին:

Մենք հիմա ոչ մեկի համար յուրային չենք, ու կանգնած ենք դեպի մեզ հորդացող պղտոր ու թունավոր հեղեղի դեմ: Սրա դեմ դեղատոմս թերևս դժվար է առաջարկել, սակայն մեր հիշողության ու հավատամքի մեջ կա բարալիկ մի առու, որ կտրում է հորդահոս լայն գետի հունը ու առանց խառնվելու նրա օտար ջրերին` իր ուրույն ընթացքը շարունակում: Միայն թե մենք, գոնե մեր այն հատվածը, որ այդ առվի զորությունը ոգու մեջ պահել է, պիտի կարողանանք համախումբ ու մարտահրավերների համահունչ գործել:

Մեր ազգային հատկանիշներից մեկն է համարվում, որ մենք հզոր բռունցք ենք դառնում միայն կործանման եզրին: Այսօր, երբ մեզ ընկղմում են մեր բոլոր արժանիքներն ու իրավունքները ժխտող տեղեկատվական կեղծարարությունների հեղեղի մեջ, նրա հունը մեզ  անդունդ է քշում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ նորից է հասել բռունցք դառնալու ժամը:

Արմենուհի Փալանդուզյան

7or.am

Վարդավառը՝ սիրո տոն

1 Օգոստոսի, 2011

«Ի սկզբանէ էր բանն»։ Իսկ սա նշանակում է, թե նախապես բանականությունն է եղել։ Ու այդ բանականությունն էլ, ըստ հներից մեզ հասած պատկերացումների, նախագո քաոսից ստեղծել է աշխարհը։ Հին հայերը համարում էին, թե այդ աշխարհը ձև ու կերպարանք է առել չորս տարրից՝ օդ, կրակ, հող և ջուր, որ խորհրդանշական տեսք է ստացել Հայաստանի բազմաթիվ ժայռապատկերների վրա մեզ հասած պտտվող խաչի պատկերում՝ որպես կենսատու արև, որպես հավերժական պտույտի մեջ ապրող տիեզերք։ Հենց միայն «Սասնա ծռեր» էպոսի քննությունը բավական է, որ մեզ համոզի՝ այս չորս տարրերի պաշտամունքը մեր էության մեջ է։ Այդ մտքին ես հանգում, երբ կարդում ես Արթուր Արմինի «Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ «Սասնա ծռեր» էպոսը» գիրքը։

Այդ պաշտամունքն անցել է հազարամյակների միջով ու դարձել հայի գեն ժառանգած մարդու ենթագիտակցության անբաժանելի մասը։ Ջրի պաշտամունքի մի հետաքրիր դրսևորման մասին «Հայ տան» եթերում Համլետ Ներսիսյանի հետ զրուցելիս պատմում է նույն Արթուր Արմինը. «2008թ. Գլենդելի քաղաքապետարանում փորձեցին պարզել, թե ինչու է ջուրը քիչ։ Քննությունը ցույց տվեց, որ Գլենդելի բոլոր հայերը, որոնք ունեն սեփական տներ, խողովակով տեղինանտեղին իրենց պարտեզը և փողոցի իրենց հատվածը պիտի ջրեն։ Հիվանդության նման մի բան է։ Եվ միայն հայերն են, որ ջրի գերադաս ծախս են անում։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է Վարդավառի ծեսը։ Ջրելու ահավոր պահանջ կա մեր գենի մեջ։ Ոչ թե ծիսակատարությունից է գալիս, այլ մեր (ինչպես տրնդեզի ժամանակ՝ կրակի հետ կապված) բնազդական գենետիկական հատկությունից ստեղծվում է ծեսը։ (http://www.louysworld.com/2011/03/22/%D5%A1%D6%80%D5%A5%D5%BE%D5%AB-%D5%AC%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%AB%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D6%80%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8/

Նկարագրվածը ծանո՞թ տեսարան է։ Հայաստանում ապրող հայերիս համար՝ ավելի քան։ Սակայն օտարազգիներին հայերի այդ «վատնողականությունը» միայն զարմացրել է։

Հիմա արդեն երևի դժվար չի լինի ընդունել, որ մենք չէինք կարողանա Վարդավառ չտոնել։ Որքան էլ տոնի իմաստը մթագնել է, կամ «այլակերպվել» (հիշենք՝ Հայ առաքելական եկեղեցին սա համարում է հինգ տաղավար տոներից մեկը և կոչում Պայծառակերպության տոն՝ ի հիշատակ Քրիստոսի այլակերպության, այն նշելով Զատկից 98 օր անց), ամեն ամառ հայերը այս կամ այն կերպ նշում են՝ գոնե իրար վրա ջուր ցողելով։ Իհարկե՝ որոշ ահնատներ դա հասկանում են բոլոր անցորդներին ոտից գլուխ ջուր դարձնելու «հերոսություն», սակայն ջրային տարերքի պաշտամունքի ենթագիտակցությունն է, որ նրանց մղում է գործողությունների։

«Ուխտագիրք արարտյան»–ը նշում է, թե Վարդավառը տոնելով՝ մենք մեր մեջ նորոգում ենք աստվածային սիրո զգացողությունը։ «Վարդ» բառն այստեղ բացատրվում է որպես սիրո գերագույն խորհուրդ, իսկ «վառ»–ը՝ կրակի իմաստ ունենալով՝ արտահայտում է որևէ հուզական որակով համակված լինելու գաղափարը (օրինակ՝ սիրավառ՝ սիրով համակված)։ Ուրեմն վարդավառը պիտի նշանակի վարդով՝ սիրո գերագույն խորհրդով համակված լինել։

Ըստ Արարտյան դիցաբանության՝ Ստորգետնյա աստված Յահվահը արիներից գողանում է սիրո մարմնավորում Աստղիկին։ Դրա հետևանքով սերը արիների միջից հեռանում է, ամենուր ատելությունն է տիրում։ Երբ Վահագնը նրան ազատում է, Աստղիկը շրջում է Արարատով մեկ, վարդեր բաժանում, վարդաջրով օծում մարդկանց, ու նորից սերն է հաստատվում արիների աշխարհում։

Վարդավառի էությունը, ըստ այսմ, ամեն տարի սիրո գերագույն խորհրդով հոգիներն օծելն է, որպեզի մեջները նորոգվի աստվածային սիրո զգացողությունը, սերը հաստատվի։

Իսկ մի՞թե հենց սիրո պակասից չէ, որ Երկրագունդն այսօր թավալվում է ատելության ու այլամերժումի բավիղներում՝ հասարակ մահկանացուների կյանքը վերածելով վտանգի ամենօրյա սպասումի, կամ որ առավել վատ է, բութ ու անիրական ակնկալիքների։ Բայց չէ՞ որ նախագո բանականությունը սերն ի սկզնաբե է հաստատել երկրի վրա (կարելի է հիշել «Հինգերորդ տարր» հիանալի ֆիլմը, որտեղ հող–օդ–կրակ–ջուր միասնությունը գոյատևում է միայն հինգերորդ՝ սեր տարրի առկայությամբ)։

Արմենուհի Փալանդուզյան

ՎԱՐԴԱՎԱՌ–ը հայերի ամենասիրած տոներից է, ու նրանք մեծ խանդավառությամբ օծում են իրար վարդաջրով, երգով ու պարով, նորոգում են իրենց մեջ Աստվածային Սերը և փառաբանում Աստղիկին, նրան նվիրելով իրենց նորոգված սիրո խորհրդանիշը՝ Վարդ ծաղիկը։

Ըստ այդմ, Աստղիկը կոչվում է նաև ՎԱՐԴԱՄԱՏ, որ նշանակում է Սիրո Բացարձակ Խորհուրդը պահպանող։

Հայ Արիների պատասխանը՝ ժամանակավոր պարտադրված հարեւաններին

29 Հուլիսի, 2011

Մեկ ան­գամ չէ, որ Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ հետ կան­չել հայ-թուր­քա­կան կոչ­ված, բայց ի­րա­կա­նում մի­ջազ­գայ­նո­րեն պար­տադր­ված ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի տակ դրված ՀՀ ս­տո­րագ­րութ­յու­նը, քան­զի թյուր­քա­կան լկտիութ­յունն ու տհա­սութ­յու­նը ան­բու­ժե­լի են, իսկ հայն ու թյուրքն էլ՝ գե­նե­տի­կո­րեն ան­հա­մա­տե­ղե­լի: Մինչ ստո­րագ­րումն էլ վստահ էինք, որ թուր­քը մնում-մնա­լու է թուրք, ե­թե ան­գամ թաքն­ված է եվ­րա­դի­մա­կի տակ: Այս տզրուկ մար­դա­տե­սա­կը ի­րա­կա­նում եւ էութ­յամբ նույն սե­խագ­լուխ  տա­փաս­տա­նա­յին գայ­լի կամ շնա­գայ­լի կերպն ու­նի, նույն ստոր, հա­յա­կեր ու ան­մարդ­կա­յին հո­գին է կրում իր ար­հես­տա­ծին տե­սա­կի մեջ… Իսկ մարդ­կա­յին ո­րո­շա­կի կեր­պա­րանք ներ­կա­յիս Թուր­քիա­յի ներ­կա­յիս բնակ­չութ­յու­նը ստա­ցել է միայն խառ­նա­ձու­լում­նե­րից՝ հա­յե­րի, հույ­նե­րի, ա­սո­րի­նե­րի եւ այ­լոց հետ: Տասն­յակ մի­լիոն­նե­րի հաս­նող բնակ­չութ­յան ա­վե­լի քան 80%-ը այ­սօր էլ գի­տակ­ցում է, որ ծա­գու­մով թուրք չէ… Էլ չենք խո­սում ավ­ելի քան 10 մի­լիոն թրքա­ցած ու քրդա­ցած հա­յե­րի մա­սին:

Թուր­քիա­յի ԱԳՆ-ն­ ան­հա­պաղ Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նին քննա­դա­տող հա­ղոր­դագ­րութ­յուն է տա­րա­ծել՝ նշե­լով, որ ՀՀ ­նա­խա­գա­հը՝ հու­լի­սի 25-ին Հա­յաս­տա­նում կա­յա­ցած Հա­յոց լեզ­վի եւ գրա­կա­նութ­յան օ­լիմ­պիա­դա­յի մաս­նա­կից­նե­րից մե­կի՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի (Ա­րա­րա­տով հան­դերձ) հնա­րա­վոր ա­զա­տագ­րութ­յա­ն ­վե­րա­բեր­յալ հար­ցին ի պա­տաս­խա­նը ա­սել է. “Այդ ամ­բող­ջը կախ­ված է քեզ­նից եւ քո սերն­դից: Իմ սե­րուն­դը, կար­ծում եմ, իր առջեւ դրած պար­տա­կա­նութ­յու­նը կա­տա­րեց, երբ 90-ա­կան թվա­կան­նե­րի սկզբնե­րին անհ­րա­ժեշտ էր մեր հայ­րե­նի­քի հատ­ված­նե­րից մե­կը` Ար­ցա­խը պաշտ­պա­նել թշնա­մի­նե­րից, մենք կա­րո­ղա­ցանք դա ա­նել: Եվ ես սա ա­սում եմ ոչ նրա հա­մար, որ ո­րե­ւէ մե­կին կշտամ­բեմ: Ու­զում եմ ա­սել, որ յու­րա­քանչ­յուր սե­րունդ իր պար­տա­կա­նութ­յունն ու­նի, եւ այդ պար­տա­կա­նութ­յու­նը պետք է կա­րո­ղա­նա կա­տա­րել ու՝ լավ կա­տա­րել: Ե­թե դու եւ քո հա­սա­կա­կից­նե­րը ջանք ու ե­ռանդ չխնա­յեք, ե­թե ձեզ­նից ա­վագ­ներն ու ձեզ­նից կրտսեր­նե­րը ձեզ նման վար­վեն՝ մենք ու­նե­նա­լու ենք աշ­խար­հի լա­վա­գույն երկր­նե­րից մե­կը…”:

Այսպիսով, թուր­քե­րը եւս մեկ ան­գամ հաս­կա­ցան, որ հա­յը եր­բեւէ չի մո­ռա­նա­լու իր հայ­րե­նիքի ամ­բող­ջա­կա­նաց­ման նպա­տա­կը եւ Ար­ցա­խը ա­զա­տագ­րող սերն­դի խոսքն է ուղղ­վել Ա­րա­րա­տն­ ու Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը ա­զա­տագ­րող սերն­դին: ՀՀ ­նա­խա­գահն այս­պի­սով գա­լիք սե­րունդ­նե­րին հանձ­նա­րա­րել է լու­ծել Ա­րեւմ­տա­հա­յաս­տա­նի վե­րա­դար­ձի հար­ցը՝ վե­րա­հաս­տա­տե­լով հա­յոց պա­հան­ջա­տի­րութ­յու­նը:

Ան­կա­րան եւ Բա­քուն շտա­պե­ցին Հա­յաս­տա­նին մե­ղադ­րե­լ “ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան պահ­ված­քի, հո­ղա­յին պա­հան­ջա­տի­րութ­յուն ցու­ցա­բե­րե­լու եւ­ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յուն ու կա­յութ­յուն հաս­տա­տե­լու գոր­ծին խո­չըն­դո­տե­լու հա­մար”: Բայց պար­բե­րա­բար պա­տե­րազ­մից ու այ­լա­մեր­ժութ­յուն­նե­րից խո­սող թյուրք-ադր­բե­ջա­նա­կան ոհ­մա­կի ա­սած­նե­րը լուրջ չեն ըն­կալ­վում այ­լեւս:

Թուր­քե­րից հետ չմնա­ցին նաեւ ադր­բե­ջան­ցի­նե­րը: Ե­թե Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րա­րութ­յանն ու մտա­գար վար­չա­պետ Էր­դո­ղա­նին դեռ կա­րիք չի հա­մա­րել պա­տաս­խա­նել ՀՀ ­նա­խա­գա­հը, ա­պա պատ­մա­կան հի­շո­ղութ­յան հի­վան­դութ­յամբ տա­ռա­պող Ադր­բե­ջա­նի ներ­կա նա­խա­գահ Ա­լիե­ւի Ար­ցա­խի եւ հա­յութ­յան հաս­ցեին հնչեց­րած ար­տա­հայ­տութ­յուն­նե­րի հա­մար նա­խա­գահ Սարգս­յա­նը պա­տաս­խա­նել է, որ նման պահ­ված­քը ան­հա­րիր է ոչ միայն երկ­րի ղե­կա­վա­րի հա­մար, այ­լեւ՝ նոր­մալ մար­դուն: Ադր­բե­ջա­նը մի խե­լա­պա­կաս նա­խա­գահ ու­ներ՝ Էլ­չի­բե­յը, ով Ս­­ե­ւա­նա լճում ոտ­քե­րը լվա­նա­լու ցնդա­բա­նութ­յամբ էր տա­ռա­պում, իսկ այս մեկն էլ իր տե­սա­կին հա­րիր բթամ­տութ­յամբ է տա­ռա­պում:

Թուր­քիա­յի վար­չա­պե­տին եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին մենք են պա­տաս­խա­նում, քան­զի ՀՀ ­նա­խա­գա­հը պար­տա­վոր չէ Հա­յոց Հայ­րե­նի­քի վրա բուն դրած ա­մեն մի ար­նա­խում լա­մու­կի կամ հի­վանդ հիբ­րի­դի պա­տաս­խա­նել: Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը ի լուր աշ­խար­հի նո­րից հայ­տա­րա­րում է՝ հա­յը չի մո­ռա­ցել իր ծա­գումն ու հայ­րե­նի­քը, եւ հա­յոց սե­րունդ­նե­րը քոչ­վոր թյուր­քա­կան տար­րը վաղ թե ուշ քշե­լու են Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հից, դե­պի ի­րենց ալ­թայ­ներն ու տա­փաս­տան­նե­րը: Կա­մո­վին չհե­ռա­նա­լու դեպ­քում Հայ Աստ­ված­նե­րի ու Հա­մայն Հա­յութ­յան պա­տիժն է գոր­ծե­լու, ան­գամ ե­թե այս ա­նաս­նաբ­նույթ մար­դա­տե­սա­կի իս­պառ վե­րա­նա­լու խնդի­րը դրվի

Տիե­զե­րա­կան Գա­րու­նը իր ազ­դե­ցութ­յուն­ներն է ի­ջեց­նում, եւ ա­րիա­կան հա­յե­րը վե­րա­դառ­նա­լու են ի­րենց հայ­րե­նիք: Ի­զուր չէ, որ այս ան­գամ էլ Թուր­քիա­յի ընդ­դի­մա­դիր Ժո­ղովր­դա-հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Մեհ­մեթ Սի­յամ Քե­սի­մօղ­լուն է բարձ­րա­ձայ­նել, որ “թուրք ազ­գի մահ­վան հրա­մա­նա­գիր հան­դի­սա­ցող Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը պատ­մութ­յան աղ­բա­մա­նը նե­տե­լուց հե­տո, Թուր­քիա­յի ան­կա­խութ­յունն ու սահ­ման­նե­րը ճա­նա­չած Լո­զա­նի պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից 88 տա­րի հե­տո էլ Թուր­քիան կանգ­նած է մաս­նատ­ման մար­տահ­րա­վե­րի առ­ջեւ”…

Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը հայ տե­սա­կի ա­րար­չա­կան բնօր­րան-հայ­րե­նիքն է, եւ ինչ­պես նաեւ մեր ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րին են նշում՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը եր­բեք չի դառ­նա Ա­րե­ւել­յան Ա­նա­տո­լիա:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յուն
29.07.2011

Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից

28 Հուլիսի, 2011

Թուրքերն այսօր բացահայտ խոսում են Օսմանյան կայսրության վերականգնման մասին: Իհարկե, դա ուզում են անել այլ փաթեթավորմամբ, սակայն էությունը դրանից չի փոխվում: Եվ սա պարզապես խոսակցությունների մակարդակով չէ, այլ կա հստակ ձևակերպված և իրականացվող պետական քաղաքականություն: Եթե ժամանակին Լենինը Ռուսաստանյան կայսրությունը կոչել է «ժողովուրդների բանտե» ապա Օսմանյան կայսրությունը հաստատապես կարող ենք կոչել ,ժողովուրդների սպանդանոցե: Խոսքը հենց ա՜յդ սպանդանոցի վերականգնման մասին է: Աշխարհում չի եղել որևէ այլ պետական միավորում, գոնե վերջին հինգը հարյուր տարվա մեջ, որտեղ այլազգիները և այլակրոնները պետական մակարդակով և օրենսդրորեն ենթարկված լինեն բազմաբնույթ խտրականության, դաժան ջարդերի և, ի վերջո, աննախադեպ ցեղասպանության:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե գերմանացիները խոսեին Երրորդ ռայխի կամ դրա ազդեցության վերականգնման մասին: Իսկ մենք լռության մատնեցինք և լռության ենք մատնում թուրքական նման հայտարարությունները: Փոխանակ, որպես այդ կայսրության և դրա իրավահաջորդի կողմից ցեղասպանության ենթարկված և հայրենազրկված ազգ ու պետություն, ամեն քաղաքական խաչմերուկում բողոքեինք դրա դեմ: Թերևս մեր ակնկալիքն այն է, որ թուրքերը երախտագիտությամբ կփոխադարձեն մեր զուսպ վարքին: Երջանիկ միամտություն, որը կարող է ունենալ միայն թուրքերին չճանաչողը: Միթե՞ պարզ չէ, որ Օսմանյան կայսրության վերականգ­նումը, անկախ նրա դրսևորման ձևից, նշանակում է Հայաստանի Հանրապետության վերջը:

Օրեր առաջ աշակերտի պարզ հարցին՝ Հայաստանի ապագա սահմանների վերաբերյալ, Սերժ Սարգսյանը տվել է բավականին մեղմ, խիստ ընդհանուր, ես կասեի՝ խուսափողական, պատասխան: Ավելին, նա ըստ էության ասել է, որ ինքը մտադիր չէ Թուրքիային որևէ պահանջ ներկայացնելու, քանի որ իր սերնդի գործը համարել է ավարտված: Նա չի ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ամեն ինչ անելու է որպեսզի վերջ դրվի Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի, կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի և ոչ թե վերացական հայկական հողերի, Թուրքիայի կողմից ապօրինի ռազմակալմանը:

Այս միջադեպը երևի աննկատ կմնար, եթե չլիներ Թուրքիայի կողմից բարձրացված աղմուկը: Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը տվյալ դեպքում: Կարծում եմ՝ հերթական անգամ Հայաստանից հավաստիացումներ պոկելն (իսկ դա մի անգամ արդեն ամրագրվել է արձանագրությունների մեջ) առ այն, որ Հայաստանը Թուրքիայից որևէ պահանջ չունի, այսինքն՝ ուրացման քաղաքականության միջոցով Հայաստանի հերթական ստորացումը միջազգային հարաբերու­թյուններում: Թուրքիայի այսօրվա վարքի մեջ է դրսևորվում նաև տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների գաղտնիքը: Շատերն ասում են՝ Թուրքիայի ինչի՞ն էր պետք ստորագրել տալ արձանագրությունները, նախապես իմանալով, որ դրանք չի վավերացնելու: Ոնց թե՝ ինչին էր պետք, բա հայոց պետականության հրապարակային ստորացումը: Թուրքիան աշխարհին ցույց տվեց, որ իր հետ հարաբերությունների համար հայերը պատրաստ են գնալ գրեթե ամեն ինչի, ամեն ուրացումի:

Սա գործնական հարթության վրա, իսկ խորքային առումով Թուրքիայի նպատակներն ավելի վտանգավոր են: Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից: Թուրքերը մեզ զրկել են գրեթե ամեն ինչից, իսկ հիմա էլ ուզում են զնդանել մեր ոգին և շղթայել մեր միտքը: Զրկեք ցանկացած ազգի երազելու ունակությունից, և նա ազգից կդառնա սպառողական շուկա:

Երազանքը, անգամ անիրականանալի թվացող երազանքը, ազգի ոգու աղն է, որը փրկում է այդ ոգին փչանալուց: 

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

Արթուր Արմինի Գիրքերը

23 Հուլիսի, 2011

Հայկականության տեսական միտքն անհնար է պատկերացնել առանց Արթուր Արմինի, ում ստեղծագործությունները կոչված են համակարգելու և ամբողջացնելու հայ ազգայնական գաղափարաբանությունը: Անուրանալի են նրա ծառայությունները նաև հայագիտության ասպարեզում:

Հեթանոսական Աստվածաշունչ` Սասնա ծռեր էպոսը (PDF)
Նամակներ մենության հեռուներից (PDF)
Մհերի Դուր.Հնագույն Թվային Համակարգը (PDF)
Բնազանցություն (PDF)
Փոքր Մհեր (PDF)

Այլ Աշխատանքներ

NOUMENON-The Alternative Reality (2009թ., ԱՄՆ)
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը (2011թ., ԱՄՆ)

Արեվի Լեռան Յոթ Պնակիտները

22 Հուլիսի, 2011








Ի~նչ մարդիկ էին քրմերը

30 Հունիսի, 2011

Ի~նչ մարդիկ էին քրմերը, արքա. դու չես կարող պատկերացնել, թե ինչ աղետ էր նրանց ոչնչացնելը: Նրանք տիեզերքը կառավարող ուժերի հետ էին առնչվում, նրանք մարդ չէին, այլ` կիսաստված:
-Ինչպիսի±ն էր նրանց տեսքը,- հարցրեց արքան հետաքրքրասիրությամբ:
— Գոտկատեղից վեր մերկ էին նրանք, սափրված գլխով, բացառությամբ Գիսանեի քրմերի: Բարձր դասը մորուք էր պահում: Նրանց մարմինը պատված էր խորհրդավոր դաջվածքներով, որոնց իմաստը միայն նվիրյալները գիտեին: Նրանցից անդիմանալի հուր էր հորդում ասես. անպատրաստները չէին կարող մոտիկից երկար շփվել նրանց հետ, քանի որ խանգարումներ կունենային: Երբ մեծ ծեսերի ժամանակ նրանք հավաքվում էին տասերեք հոգով, ապա տաճարը հազիվ էր դիմանում նրանց զորության հանրագումարին: Նրանք գիտեին բոլոր հարցերի պատասխանները, թեպետ դրանցից ոչ բոլորն իրավունք ունեին հայտնել մահկանացուներին: Կենցաղում ժուժկալ էին, չէին կարևորում սնունդը. այն իրենց հարկավոր էր սոսկ գոյությունը պահելու համար, և ոչնչով չէին ծանրաբեռնում իրենց: Ու նաև միս չէին օգտագործում, որպեսզի առնչությունը տիեզերքը կառվարող ուժերի հետ լիներ լիարժեք: Թեպետ տաճարները հարուստ էին նվիրատվությունների շնորհիվ, բայց իրենք սեփական ոչինչ չունեին և չգիտեին` ի±նչ է սեփականությունը: Տարվա մեջ երկու անգամ էին նոր զգեստ ստանում: Նրանց կոչումը Արարիչին և իրենց ժողովրդին ծառայելն էր: Նրանց հետ վիճել հնարավոր չէր, քանի որ, նախ, նրանց ներկայութունը մոգական ազդեցություն էր ունենում մարդկանց վրա, և հետո, նրանք իրենց խոսքն այնպես էին փաստարկում, որ այն միանգամից չընդունել հնարավոր չէր: Նրանց հոգու ուժը կազմում էր ընդհանուր շղթա, և այդ հանրագումար ուժից ընդհանուր նպատակների համար կարող էր օգտվել նրանցից յուրաքանչյուրը` քրմապետի միջոցով, ով հավաքում, կուտակում էր ընդհանուր հոգևոր ուժը: Նրանք կարողանում էին այդ ուժը միմյանց փոխանցել նաև տարածության վրա, որը նրանց վեր էր բարձրացնում սովորական չափանիշներից: Նրանք կարողանում էին հարուցել խղճահարություն կամ սարսափ, հպարտություն կամ դժգոհություն: Նրանք տեգ և տապար վարժ էին բանեցնում, բայց առավել վարժ ազգի սրտին էին տիրում: Նրանց ոչնչացումով ազգը որբացավ, քանզի խաթարվեց առնչությունն Արարչի հետ, ու քանի որ եկվորները պարզունակ արարածներ էին նրանց համեմատ, ապա ազգը մեր կորցրեց իր յուրահատկությունն ու վերածվում է հոտի, ինչպես իրենք են սիրում ասել…,,: Հատված Ա.Պ. ,,Թագավոր Պապ կամ մայրամուտից առաջ,, գրքից: Այս հատվածը գրվել է Արթուր Արմինի հետ ունեցած զրույցից հետո:

Կորցրել ենք ազգ դառնալու շանսը

21 Մայիսի, 2011

lragir.am
21.05.2011

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ելույթ ունենալով Քաղաքացիական համաժողովին, ասել է, որ կուզեր անցած քսան տարվա մի քանի կարեւոր խնդիրների անդրադառնալ:Իհարկե, անկախությունը ձեռք բերեցինք այն տնօրինելու բազմաթիվ խոչընդոտներով, մենք ձեռք բերեցինք սփյուռքահայությունը որպես քաղաքական գործոն: Հիմնականում խոսվում է սփյուռքահայության տնտեսական նշանակության մասին, բայց կարծում եմ կարեւորագույն ձեռքբերում էր քաղաքական գործոնը: Կարեւոր էր մեր արժեքները վերակենդանացնելու հնարավորության ձեռքբերումը: Մենք ստացանք մեր էթնիկությունը ձեւավորելու հնարավորություն, մեր այդ ընկալումները բարքի նորմերի վերածելու եւ նկարագիր կերտելու հնարավորություն: Վերջապես, հանրապետություն եւ հանրապետության քաղաքացի, արժեքների մեր հայաստանյան սանդղակը ձեւավորելու հնարավորություն, ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Հրանուշ Խառատյանը խոսել է անցած տարիների կորուստների մասին. ‘Մենք կորցնում ենք ազգ դառնալու հնարավորությունը, մենք կորցնում ենք մեր հպարտությունը, հավատը միմյանց նկատմամբ, մեր երկրի իշխանության հանդեպ, հավատը կառավարման ինստիտուտների հանդեպ, ինքնուրույն ապրելու, ինքնակառավարվելու հանդեպ: Հանրապետականության ամենակարեւոր` շարքային քաղաքացու պաշտպանվածության գաղափարը վարկաբեկվել է, ինչն ամենամեծ կորուստներից մեկն է: Մենք փաստորեն կորցրինք մեր տանը, մեր երկրում լինելու հնարավորությունը: Ինչ տուն, եթե դրա անդամները անհավասար հնարավորություններ, անհավասար իրավունքներ ունեն’, ասել է նա:

‘Իմ բոլոր կանխատեսումներով, արտագաղթը կշարունակվի, եթե առարկայական ու հստակ փոփոխություններ չլինեն: Իսկ դրանցում, իմ կարծիքով, թիվ մեկ խնդիրը իրավունքի խնդիրն է’, ասում է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով, մարդիկ հեռանում են ոչ թե ծանր պայմաններից, այլ անհավատության եւ անվստահության զգացումից, իրենց կարողություններն իրացնելու հնարավորության բացակայությունից, ինքնարտահայտման եւ նախաձեռնողական դրսեւորումների հնարավորության բացակայությունից:

Նրա խոսքով, մարդիկ հեռանում են մեր բոլոր ազգային ինստիտուտներից, հեռանում են մեր լեզվից, մեր առաքելական եկեղեցուց, մեր պետությունից: Այդ ամենը գալիս է իշխանություն-հասարակություն փոխհարաբերության այն որակներից, որ մենք ունենք մեր անկախության տարիների ընթացքում: Մեզ սպասում է էթնիկ ինքնության կորուստ, ժողովրդագրական շատ ծանր վիճակ` տարեցների եւ երիտասարդների շատ ծանր անհամամասնություն ունենք արդեն
այսօր: Մեր բոլորի թողտվությամբ է, որ շարունակվում է այս վիճակը` իմ, յուրաքանչյուրի, ամեն մի քաղաքացու:

Պետք չէ աղմուկ բարձրացնել կրոնափոխ համշենահայերի վերադարձի հարցում

16 Մայիսի, 2011

tert.am
15.05.2011

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրել էր, որ Ղրղըզստանում ապրող համշենահայերի ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Համշենահայերի հայրենադարձության հարց եղել է նաև 1984թ.«Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կրոնափոխ համշենահայերի հայրենադարձության նախաձեռնություն եղել է դեռևս 1984թ.:
Սերգեյ Վարդանյանը պատմեց, որ խորհրդային տարիներին ևս Ղրղըզստանի կրոնափոխ համշենահայերը ցանկանում էին բնակություն հաստատել Հայաստանում։ «Նրանք, իհարկե, կուզեին գնալ Աջարիա, որտեղից աքսորվել էին 1944-ին, սակայն Վրաստանը նրանց չէր ընդունում», — նշեց նա։

Ներկայացնելով Ղրղըզստանի համշենահայերի համայնք իր այցելությունը՝ նա նշեց, որ վերադարձին նախաձեռնությունը ներկայացրել էր պատկան մարմիններին և լրատվամիջոցներին խնդրել էր պահպանել խոհեմ լռություն՝ գործին չխոչընդոտելու և այդ մարդկանց՝ իրենց տարածքում ավելորդ հարվածի տակ չդնելու համար։ Սակայն հասարակության լայն շրջանակներում քննարկվում էին «վերադարձի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են՝ Երևանում նրանց համար մզկիթ կառուցելը և այլն»։ «Ասում եմ՝ նրանք այնտեղ էլ շատ գյուղերում մզկիթ չունեն: Դե, Խորհրդային Միություն էր՝ եկեղեցիները, մզկիթները շատ տեղերում արգելված էին, իսկ այստեղ շարունակում էին քննարկել հավանական և անհավանական վարկածներ: Ցանկացած գործ, երբ դեռ չես արել, բարոյական իրավունք չունես այդ մասին հայտարարել»,- ասաց Սերգեյ Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի՝ հնարավոր չէ կանխատեսել, թե Ղրղըզստանի համշենահայերից քանիսը կկամենա վերադառնալ, քանի որ կան նաև խառնամուսնություններով ընտանիքներ, և դժվար է թողնել ընտանիքի կեսը, բնակության վայրը և այլն։ Նրանց մի մասի ազգականները բնակվում են Կրասնոդարի, Ռոստովի և Վորոնեժի մարզերում և ոմանք ցանկանում են մեկնել այնտեղ: «Մարդիկ 1944-ից՝ այսինքն արդեն յոթ տասնամյակ ապրում են Ղրղըզստանում և տուն-տեղ թողնել-գալը բոլորի համար հեշտ չի լինի։ Բայց արդեն իսկ հայտարարվում է հնարավոր ամենամեծ թիվը՝ 200 ընտանիք. այնտեղ հենց այդքան կրոնափոխ համշենահայ ընտանիք կա, և հայտարարվում է, թե նրանք գալիս են։ Իսկ բարձրացված այս աղմուկից հետո, բնականաբար, այնտեղ կընկնեն նրանց տների գները, գույքը դժվար կլինի վաճառել, մարդիկ իրապես կկանգնեն խնդիրների առաջ»,- նշեց նա։

Ադրբեջանը հասցրել է օգտվել բարձրացված աղմուկից
Սերգեյ Վարդանյանը շեշտեց, որ չարված գործի շուրջ բարձրացված այս աղմուկից արդեն իսկ հասցրել է օգտվել Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ նամակ հղելով ԵԱՀԿ համանախագահներին, թե Հայաստանը փորձում է վերաբնակեցնել «գրավյալ տարածքները»։ Նա ասաց, որ Թուրքիան արդեն քանի տարի է՝ Արևմտյան Հայաստանի տարածքում բնակեցնում է Միջին Ասիայից ու Աֆղանստանից հրավիրված տարբեր ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների, բայց այդ մասին ոչ մի աղմուկ չի բարձրացնում: Վարդանյանը նշեց նաև, որ Թուրքիան բավականին ազդեցիկ լծակներ ունի Միջին Ասիայի հանրապետություններում, որոնցում ակտիվ գործում են թուրքական մի շարք կազմակերպություններ, որոնք կփորձեն խանգարել այս վերաբնակեցմանը:

«Ես համշենահայերի խնդիրներին ծանոթ եմ արդեն տասնամյակներ՝ տարբեր երկրներում այցելել եմ այդ մարդկանց, զրուցել եմ նրանց հետ, նրանց մասին արդեն 7 տարի է հրատարակում եմ ամսաթերթ, ծանոթ եմ Ռուսլան Կարաբաջակովին, ով եկել էր Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և Ղրղըզստանի համայնքին ներկայացնելու համար, որպես հին ծանոթներ հանդիպեցինք և զրուցեցինք, նրան նվիրեցի 2009 թ. լույս տեսած իմ գիրքը` «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը», որում տպագրվել էին նաև նրա և ծնողների լուսանկարները: Շատ հուզվեց: Մեծ ցավ եմ ապրում, որ խորքային խնդիրների նկատմամբ զանգվածային լրատվամիջոցները ցուցաբերում են այսքան մակերեսային վերաբերմունք: Դա վնասում է ցանկացած գործի»,- ասաց Ս. Վարդանյանը:

Սփյուռքի նախարարությունը որևէ դիմում չի ստացել
Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Սփյուռքի նախարարությունում ասացին, որ իրենց ոչ ոք չի դիմել համշենահայերի վերադարձի հարցով: «Մեզ հետ ոչ ոք նման բան չի քննարկել և այդ տեղեկատվությունն ու դրա ծրագրի ընդգրկումը կամ ֆինանսավորումը ես չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարաձության բաժնի պետ Արսեն Հակոբյանը։ Նա տրամադրեց 2003թ. պաշտոնական տվյալներ՝ ըստ որոնց, Ղրղըզստանում ապրում են 1364 հայ և 1500 մուսուլման համշենահայեր։ «Նրանց կողմից պաշտոնական դիմում, հայրենադարձության որևէ ծրագիր մենք չենք ստացել»,- կրկնեց նա։

Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը պետք է օգտագործի համշենահայերի՝ հայկական արմատներին վերադառնալու ցանկությունը, նրանց մեջ ազգային ինքնագիտակցության զարթոնքը և վերաինտեգրի նրանց հայությանը։

Հայ քաղաքական ուժերը՝ «ֆաշիստական», հայ պատմաբանները՝ «անուս». համագործակցե՞լ արդյոք Ռասելի հետ

13 Մայիսի, 2011

ankakh.com
13/05/2011

1997 թ. ԱՄՆ-ում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսավ մի անգլերեն երկհատորյակ` «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը»: Այդ կոլեկտիվ աշխատության հեղինակների թվում են Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին, Ն. Գարսոյանը:

Սակայն այդ գիրքը սուր քննադատության արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։

Հայաստանի հին շրջանի պատմության շարադրումը հանձնված էր Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ջեյմս Ռասելին, և նա գրեց «Հայ ժողովրդի կազմավորումը» բաժինը:

Այդ երկհատորյակը, ներառյալ Ռասելի հեղինակած գլուխը, Հայաստանում լրջորեն քննադատեց նախ Արմեն Այվազյանը՝ 1998 թ. հրատարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» իր հայտնի գրքում: Այվազյանը քննադատեց Ռասելին Հայաստանը Արևելյան Անատոլիա թուրքական տերմինով ներկայացնելու, հայերին անվերապահորեն եկվոր համարելու, հայասական վարկածը դիտավորյալ մոռացության մատնելու առնչությամբ: Նա Ռասելին մեղադրեց նաև հայերին գաղութարարներ՝ «կոլոնիստներ» անվանելու համար: «Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ», – մեկնաբանում է Այվազյանը:

Ռասելի ուսումնասիրությունները մանրամասն քննադատեց նաև բանասիրական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Արմեն Պետրոսյանը: 2000 թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդեսում» լույս տեսավ նրա «Ռասելի «հայագիտական» հնարանքները» հոդված-գրախոսությունը: «Սովորաբար գրախոսության մեջ քննարկվում են աշխատության ուժեղ և թույլ կողմերը, արժանիքներն ու թերությունները, սակայն այս ոչ ծավալուն տեքստը լի է այնպիսի կեղծ գիտական մտքերով ու արտառոց սխալներով, որ նման մոտեցումն անհնար և անիմաստ է», – գրում է Արմեն Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի` Ռասելն իր անհամար հրապարակումներում փորձում է ցույց տալ, որ հայկական մշակույթում ոչինչ ծագումով հայկական չէ, օրգանապես անընդունելի է Հայաստանում հայերի համեմատաբար հին արմատների մասին միտքը, և դա հայերի կողմից ստեղծված մի ինչ-որ ազգայնական հնարանք է:

Ի դեպ, Ռասելը մեկ անգամ չէ, որ հայերին կամ հայկական կազմակերպություններն անվանել է ազգայնական, հետադիմական, հակասեմիթական, համասեռատյաց կամ նեոնացիստական: 2007 թ. լույս տեսած իր հոդվածներից մեկում Ռասելը Դաշնակցությանն անվանել է «ֆաշիստական կազմակերպություն», իսկ դաշնակցականներին՝ «առանձնապես չծպտված նացիստ դաշնակներ» (the not-so-crypto-Nazi Dashnaks): ՀՅԴ-ն մինչ օրս որևէ պատասխան չի տվել Ռասելի այդ հայտարարությանը: Զավեշտալին այն է, որ այդ հայտարարությունից մի քանի տարի առաջ ՀՅԴ-ի «Համազգային» մշակութային կառույցը նույն Ռասելին հրավիրել էր Երևան՝ դասախոսություններ կարդալու ամբողջ աշխարհից հավաքված երիտասարդ դաշնակցականների համագումարում:

2003 թ. Հարվարդի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոցենտ Բերթ Վոքսը, հարցազրույց տալով «Armenian weekly»-ին, խիստ քննադատության է ենթարկել Ռասելին՝ կոչ անելով որևէ բան ձեռնարկել նրա դեմ, քանի որ այդ հայտարարություններն ամենևին էլ ամերիկահայ համայնքի շահերից չեն բխում, այլ «վառոդ են մատուցում այն մարդկանց, ովքեր ցանկանում են ոտնձգություններ կատարել հայերի դեմ». «Երբ հայերին անվանում ես նեոնացիստ, դա վնասում է հայկական համայնքին» – նկատում է Վոքսը։

Այդ հարցազրույցում Բերթ Վոքսը նաև նշել է, որ ինչ 1993-ից Ռասելը դարձել է Հարվարդի հայագիտության ամբիոնի վարիչ, այդ ամբիոնում հայագետներ չեն պատրաստվել. ուսանողները տեսնելով, թե ինչ է կատարվում այնտեղ, հեռացել են:

Վոքսը քննադատել է Ռասելի այն տեսակետը, որ խորհրդային դպրոց անցած հայ պատմաբաններն իբր նացիստ են կամ էլ շատ վատ պատրաստվածություն ունեն: Վոքսը հիշեցնում է, որ Ռասելը ոչ այնքան հայագետ է, որքան իրանագետ:

Արմեն Պետրոսյանը կարծում է, որ հայ ժողովրդի ծագումնաբանության շարադրումը Ռասելին հանձնարարելու պատասխանատվությունն ընկած է երկհատորյակի խմբագրի՝ Ռիչարդ Հովհաննիսյանի վրա. «Ես ժամանակին նրա հետ էլ եմ խոսել, ասել եմ՝ եթե ուզում եք հայ ժողովրդի մասին գիրք գրել, հանձնարարեք հայաստանցի մասնագետներին,- ասում է նա,- բայց երևի ուզում էին, որ խորհրդային դպրոց անցած մասնագետ չլինի»:

Իր հոդվածում Պետրոսյանը հիմնավորում է, որ Ռասելի կողմից հայ ժողովրդի ազգածագումը, նախապատմությունը, կազմավորումը և Ուրարտուի ողջ պատմությունը 17 էջում ներկայացնելը բացարձակապես բավարար չէ. «Եթե նույնիսկ հաշվի չառնենք, որ այդ էջերն անհասկանալի և անիմաստ կերպով հեղեղված են կասկածելի մտքերով, ինքնահնար լեգենդներով, տեսությունների անլուրջ շարադրանքով, լեզվաբանական մարզանքներով և այլն»,-գրում է նա:

Ռասելը հեղինակ է նաև բազում հայագիտական հոդվածների և մի քանի մենագրության, որոնց թվում է «Զրադաշտականությունը Հայաստանում» մենագրությունը: Արմեն Պետրոսյանն իր գրախոսության մեջ անդրադարձ է կատարում նաև դրանց. «Այդ բոլոր աշխատություններում կարմիր թելի նման անցնում է մեկ և միայն մեկ միտք: Քննարկվող ամբողջ հայկական նյութը, ողջ հայ մշակույթը, որոշ սեմական, խուռա-ուրարտական և անատոլիական ներառումներով, ծագում է իրանականից և դժգույն արտացոլումն է իրանականի: Օրինակ, եթե քննվում են, ասենք, արծվի, շան, վարազի, արևի, հերոսի գերբնական ծննդի վերաբերյալ հայ ժողովրդական պատկերացումները, միանգամից որպես դրանց միակ աղբյուր, հռչակվում են իրանական նախօրինակներ: Ընդ որում, իրանական պատկերացումը կարող է միայն հեռավոր նմանություն ունենալ կամ չունենալ հայկականի հետ կամ նույնիսկ գոյություն չունենալ. միևնույն է, բանաձևը գտնված է՝ ամեն ինչ պետք է հանգեցվի իրանական իրական կամ ենթադրյալ նախահիմքերի»:

Ահա ևս մի քանի օրինակ Պետրոսյանի հոդվածից՝ Ռասելի աշխատություններում առկա սխալների վերաբերյալ.

1. «Հայոց դիցարանը ներառել է նաև սիրիական Բարշամինին՝ նույնացված Արամազդի հետ» (Բարշամինը Հայաստանում չի նույնացվել Արամազդի հետ):

2. «Խեթերեն կամ խաթերեն լեզուն պատկանել է հնդեվրոպական լեզուների արևմտյան ճյուղին» (իրականում խաթերենը նույնական չէ խեթերենի հետ և, առավել ևս, հնդեվրոպական լեզու էլ չէ):

3. «…Էրեբունի ամրոց-քաղաքը հիմնադրվել է ներկայիս Երևանի տեղում՝ Արգիշտի Երկրորդ արքայի կողմից» (իրականում Էրեբունին հիմնել է Արգիշտի Առաջինը):

4. «Տակիտոսը պատմում է մեզ, որ Արտաշես Առաջինը միավորել է Հայկական լեռնաշխարհի տարբեր ժողովուրդներին մեկ թագի և լեզվի ներքո» (Այդ տեղեկությունը գալիս է ոչ թե Տակիտոսից, այլ Ստրաբոնից):

Մեր կողմից ավելացնենք, որ Արտաշես Առաջինը միավորել է ոչ թե տարբեր ժողովուրդների, այլ հայ ժողովրդին:

Իսկ «Սասնա ծռերի» վերաբերյալ Ռասելի մոտեցումը բացահայտվում է գռեհիկ մի համեմատությամբ՝ թե այն իր մեջ իբր «զուգորդել է տարածին՝ իրանական և սեմական ասպեկտներ այնպես հարմոնիկ լսելու համար, որքան իսրայելական բուտերբրոդն է կուլ տալու համար»:

«Ճաշակին, իհարկե, ընկեր չկա, բայց «Սասնա ծռերն» ակնհայտորեն ուրիշ տարրեր էլ է պարունակում՝ արժանի նշվելու այդ խոհանոցային համեմատության մեջ», – հեգնում է Պետրոսյանը:

Ի դեպ, իր աշխատության մեջ Ռասելը նսեմացնում է ոչ միայն հայոց պատմությունը, այլև հայ գիտնականներին՝ նրանց անվանելով «հայ անուսներ», ովքեր «հանդգնում են» առաջ քաշել հայասական տեսությունը:

Պետրոսյանը, ամփոփելով իր գրախոսությունը, նշում է, որ ԱՄՆ-ի հայկական շրջանակներում Ռասելը շրջապատված է երկրպագուներով. «Ռասելն ու նրա նմանները, ապրելով աշխարհի գիտական կենտրոններում, հսկայական հնարավորություններ ունեն շփվելու անընդհատ զարգացող գիտության հետ, հետևորդներ ստեղծելու, տպագրվելու և իրենց կարծիքները պարտադրելու աշխարհին: Հայագիտությունից ստացված նրանց եկամուտները հարյուրավոր անգամ գերազանցում են մեր գիտաշխատողների աշխատավարձերը և համադրելի են մեր գիտահետազոտական ինստիտուտների բյուջեների հետ: Ընդ որում, նրանք «հայագիտությունը զարգացնելու համար» նշանակալի չափով ֆինանսավորվում են նաև սփյուռքահայ շրջանակներից: Աշխարհի գիտական և ոչ միայն գիտական հրատարակությունները հեղեղած նրանց «գիտական» արտադրանքը, որը մինչև վերջերս լրջորեն չէր քննադատվել, իշխում է Արևմուտքում և պատկերացում ձևավորում հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ»:

Այնուամենայնիվ, Պետրոսյանը կարծում է, որ ծայրահեղ մոտեցումը կառուցողական չէ, և պետք է ոչ թե թշնամաբար տրամադրվել արևմտյան հայագիտության դեմ, այլ համագործակցել, քանի որ այլ ճանապարհ չկա. «Իհարկե, համագործակցությունը կարող է լինել գիտության ներկայացուցիչների և ոչ այն շահարկող ու քաղաքականացնող մարդկանց հետ, ինչպիսին է Ռասելը»,- ավելացնում է Պետրոսյանը:

Համագործակցության վերաբերյալ դեռևս 2005 թ. իր տեսակետն է ներկայացրել նաև Արմեն Այվազյանը իր «Հայագիտության զարգացման ռազմավարությունը փոփոխվող միջազգային գիտական միջավայրում» գրքում. «Հայրենի և արտասահմանյան հայագետների միջև արդյունավետ համագործակցության ելակետային սկզբունքը հայոց ազգային արժանապատվության նկատմամբ հարգանքն է։ Այս սկզբունքի խախտումը հայագետի կողմից ի չիք է դարձնում արդյունավետ գիտական համագործակցության որևէ հնարավորություն»։

Անի Գասպարյան

Արեւապաշտական տիեզերաշինություն

8 Մայիսի, 2011

iranahayer.com
21 January, 2009

Գաղափարական առումով մեր տարածաշրջանն առանձնանում է նրանով, որ հանդիսանում է միաստվածության օրրան։ Ուստի հայ մինչքրիստոնեական հավատալիք ների ուսումնասիրման ժամանակ հարկավոր է հաշվի առնել այս դրսևորումը որ պես գեոէթնիկական երևույթը։ Տիեզրաշինական հայկական ավանդապատումների հնագույն շերտերի վերականգնման փորձը մշտապես բախվում է եղած նյութերի հատվածականությանը կամ նրա առաջնային նյութի հետագա ժամանակաշրջան ներում կրած փոփոխություններին:
Տիեզրաշինական ավանդապատումների Արաչական համակարգը հայկական էթ նոսի հնագույն մշակույթի մեջ անշուշտ պետք է պահպանված լինի, սակայն առ այսօր առանձին վերցված մենք հստակ և ամբողջական տեղեկություն չունենք այդ մասին, չունենք նաև ամբողջական տեղեկություններ մեր արևապաշտական հնա գույն պանթեոնի մասին:
Սակայն կարող ենք վստահ լինել մեկ բանում, մենք գործ ունենք Արևապաշտա կան Տիեզրաշինական արարչության այնպիսի կայուն համակարգի հետ, որը ժա մանակի ընթացքում դառնալով համամարդկային, հիմք է հանդիսացել այլ ավան դապատումների համար: Հնդեվրոպական տարածաշրջանի առանցքային բոլոր ավանդապատումները պահպանել են իրենց մեջ Արևապաշտական Տիեզերաշինա կան Արարչության գլխավոր էլեմենտները, սա հիմք է հանդիսանում կարծելու, որ հնդեւրոպական տարածաշրջանի բոլոր տիեզերաշինական ավանդապատում ները ծագում են մեկ աղբյուրից:
Համաձայն եւրոասիական տիեզրաշինական ավանդապատումների, Տիեզերքը ծնվելով, իր հետ ստեղծում է իր պատմությունը, որտեղ ամենից շատ կրկնվում են աստվածները և նրաց, իրար փոխարինող աստվածների չորս սերունդները, որոնց միջոցով կառավարվում է արարված աշխարհը,իր ստեղծման պահից սկսած: Տիե զերաշինական այս լեյբմոտիվը հիմքային է:
Տիեզերական կյանքի ալգորիթմը սկսվում է մեկ երեւույթից, որը համարժեք է Արարչին: Սկզբի կամ էության բաժանումը առաջին զույգի, նշանակում է անցում հետագա բազմաքանակության,մեկ էությունը և Անորոշ երկդեմությունը հիմք հան դիսացան գաղափարական և թվային համակարգերի ստեղծման համար :Երկդեմ կառավարման մոդելը գրավոր ձևով առաջին անգամ մեզ է հասել Շումեր կոչվող մշակույթից:
Շումերական ավանդապատումները մեզ են փոխանցել երկդեմ կառավարման մոդելը առաջացման ավանդապատումը, որի հիմնադիրները հանդիսացան Էնկի և Էլիլ եղբայրները: Նույն ավանդապատման մեջ պատմում են, որ շատ շտապ Մեկ էությունը բաժանվեց երկու մասի: Մեկ էության վերականգնման համար պայքարի դուրս ելավ Ալալուն, սակայն գրավոր ավանդապատումները ասում են , որ վերա կանգնման փորձը անհաջող ավարտ ունեցավ:
Էության բաժանման արդյունքում Էնլիլը դարձավ մարդկանց հովանավորը և պա հապանը իսկ Էնկին դարձավ երկրի կառավարիչը:Այսպես առաջին անգամ գրա վոր աղբյուրներից տեղեկանում ենք, որ բաժանումից հետո ստղծվեց Էնլիլի և Էն կիի կլանները և հիմք դրվեց դիցաբանական հակամարտությանը: Ըստ ավանդա պատումների, մարդկանց նկատմանաբ ցուցաբերած լավ վերաբերմունքի համար Էնլիլը,Ա-նախահորից ստացավ արևի խորհրդանիշը կրելու իրավունքը: Առաջին անգամ եվրոասիական տիեզրաշինական ավանդապատումների՝ Շումերական գրավոր աղբյուրներում մենք հանդիպում ենք մեզ համար շատ կարևոր մի փաստի հետ, Արևի խորհրդանիշը կրելու իրավունքը շնորհել է Ա Արարչը Էնլիլին՝ մարդ կանց նկատմամաբ ցուցադրած սիրո համար:Այսինքն Արևի խորհրդանիշը կրելը ուղղակիորեն նշանակում է՝ Ընտրյալ:Այս մոտեցումը մեզ հայտնի ավանդապա տումներում մշտապես համարվելու է չափանիշ:
Ըստ Շումերական ավանդապատումների Էնլիլը դարձավ արևակիր կլանի հիմնա դիր, Էնլիլի կլանային համակարգի մեջ մատնանշված են չորս Արևակիրները: Ներ քո բերված Շումերական կլանային համակարգի վերջին արևային աստվածն է՝ Ուտուն:Արևի երևույթի եւ նրան ներկայացնող աստվածների նկատմամաբ Շու մերները ունենին առանձնակի ընդգծված վերաբերմունք:

aram_1_308431679.jpg
1.պատկեր Դեղին գույնը մատնանշում է գլխավոր արևակրին
Կլանային համակարգ, որը ստեղծելու է արևապաշտական հավատամքի նախապայմանները:

Ըստ նկարի Շումերական կլանային համակարգի արևի վերջին աստվածը dUTU-ն է: Համաձայն Շումերական ավանդապատումների Արևը (dUTU) ծագում և մայր է մտնում այնտեղ, որտեղից հոսում են Տիգրիս և Եփրատ գետերը: Հաջորդ բացա հայտումն այն է, որ Շումերների մատնանշած Տիգրիս և Եփրատ գետերի ակունք ներում գտնվող արևածին երկիրը՝ Արատտան է :
Արևապաշտական Հավատամքից օգտվողների համար հետագա ժամանակաշրջա նում գլխավորը համարվեց Շումերների կողմից մատնանշված արևի ֆիզիկապես ծագելու և մայր մտնելու ավանդական վայրը, ինչպես նաև Արևապաշտական աստ վածների կողմից իրարից հեռու գտնվող տարբեր աշխարհների կառավարումը:
Այս ելակետային դրույթները մնացին անփոփոխ բոլոր ժամանակների համար, սակայն նրանք հետագայում առաջ բերեցին որոշակի հարցեր: Տարածաշրջանում արևապաշտական համակարգից բոլոր օգտվողները պետք է կարողանային պատ ճառաբանել, թե ինչու է մեկ Աստվածը կարողանում կառավարել երկու աշխարհ ները: Այս հարցադրումը անհրաժեշտ դարձրեց որոշակի շտկումներ մտցնել գա ղափարախոսական դաշտում: Գերագույն Աստվածը օտար միջավայրում ստիպ ված էր հանդես գալ որպես բազմադեմք աստված, որը հնարավորություն կտար նրան կառավարելի դարձնել տարբեր աշխարհները:
Կատարենք ամփոփում
1. Շումերական կլանային արևապաշտական համակարգի բարձրագույն աստծո երկիրը՝ Արատտա աշխարհն է:
2. Ըստ Շումերական կոսմոգենիկ համակարգի, արևը խորհրդանշանակորեն իջնում և բարձրանում է այն տարածքում, որտեղ հիմնադրվել է արևապաշ տական հավատամքի համակարգը:
3. Համաձայն Շումերական դիցաբանական համակարգի՝ արևակիր աստված ները չորսն էին Էնլիլ, Իշկուռ, Շարա, Ուտու: Ըստ շումերների՝ Արևի ծագել և մայր մտելը, մատնանշում է երկու աշխարհների գոյությունը, որը կառա վարվում է մեկ էության կողմից:
4. Շումերական արեւակիր աստվածները՝ Էնլիլը, Իշկուռը,Շարարը,ՈՒտուն իրենց բոլոր սերունդները ծնել են հայկական տարածաշրջանում:
Հայկական արեւապաշտական հավատամքի համակարգի մասին հաջորդ տեղե կությունները պահպանվել են մեր հարեւան հեթերի ավանդապատումների մեջ, որտեղ արևապաշտական աստվածները հանդես են գալիս որպես Հուրիական աստվածներ: Հուրիական աստվածները որոշ ավանդապատումների հետ մեզ են հասել հեթերի միջոցով, հեթական մշակութային նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հուրիները խորը ազդեցություն են ուեցել հեթերի վրա: Ինչպես Շումերների մոտ, այնպես էլ Հեթերի մոտ, աստվածները իրեց աշխարհը կառավա րելու իրավունքը ստացել են Ա-նախահորից և այդ իրավունքը հերթականորեն փոխանցել են հաջորդ սերունդին: Հեթերի արևապաշտական գաղափարախոսու
թյան վերջին արեւային աստվածը՝ Թեյշիբանին էր և որի վերջին նստավայր քա ղաքը դարձավ Վանը:

aram_2_256222867.jpg
2.պատկեր
Երկնքի ներկայացուցիչը երկրի վրա ըստ արեւապաշտական գաղափարախոսության

Ինչպես Շումերների, հեթերի այնպես էլ հուրիների պանթեոնը անփոփոխ ղեկա վարում է արեւածին աստվածը:Հեթական գրավոր մշակույթի գիտակները հստա կորեն ասում են ,որ«Երկնքում թագավորելը» պոեմը ունի հուրիական ծագում,այս պոեմում Հեթերը պատմում են թե ինչպես է աշխարհը արարվել: Պոեմը պատմում է այն մասին, որ երկնային Կումմի (Կումախի) քաղաքում կառավարում էր Ալալուն, նրան ծառայում էր Անու աքադական աստվածը:Կումարբի և Անու աստ վածները ինը տարին մեկ մենամարտում են իրար հետ և հաղթողը կառավարում է աշխարհը:Վերջին մենամարտի ժամանակ Կումարբին կծելով պոկեց Անու աստծո սեռական օրգանը :
Կումարբին բեղմնավորվեց և նրա գլխի մեջ առաջացան Ամպրոպի Աստվածը, Ար անցախ(Տիգրիս) գետը և Տասմիսու (Մասիս) լեռը:Երբ լրացավ նրաց՝ժառանգների ծնվելու ժամանակը նրաք դուրս եկան Կումարբիի գլխից և Անու աստծո օգնությամբ հաղթեցին իրենց հորը՝ Կումարբիին:
Հուրիական արեւապաշտական համկարգը և պանթեոնը ամբողջությամբ մեզ է հասել և այն ունի այսպիսի կառուցվածք:Բարձրագույն աստվածը կամ աստված ների հայրը կոչվում էր Կումարբի, որը կարող է նշանակել «շարժվող, գնացող կամ եկող արեւ»:Կումարբին տարածաշրջանի հզորագույն բարձրագույն աստվածն է, որը պատկանում է արեւածին աստվածների երրորդ սերնդին:

aram_3_1_258445350.jpg
3.պատկեր. Հավատանքի արեւապաշտական համակարգը տարածաշրջանի համար մինչեւ մ.թ.ա.1400 թվականը:

Հայկական արեւապաշտական պանթեոնի մասին որոշ տեղեկություններ մեզ հայտնի են դարձել հեթական նոր թագավորության արքա Մուրսիլիս II-ի և Հայա սայի արքա Աննիայի միջև (մ.թ.ա. 1322-1321թթ.) կնքված պայմանագրից: Փաստա թղթում միայն նշված են աստվածների անուները և նրանց պաշտամունքային կեն տրոնները:Ըստ այս տեղեկատվության Հայասայի պանթեոնը գլխավորել են dU. GUR գաղափարագրով ( աքքադական պանթեոնում հայտնի Ներգալ աստծո գաղա փարագիրը) հանդես եկած աստվածությունը և dIŠTAR-ը (աքքադական գաղափա րագրով հանդես եկող մայրության, սիրո եւ պտղաբերության աստվածուհին),որը շումերական Ինաննան է, հուրրի-հեթական Հեբաթը կամ Շավուշկան:
dU.GUR աստվածը հայասական և հեթական պանթեոններում զբաղեցնում էր ան դրաշխարհի կառավարչի տեղը:Հեթական արձանագրության մեջ հայասական անդրաշխարհի կառավարիչը հստակ տարբերվում է աքքադական համարվող Ներգալից՝ dU.GUR-ից, հեթական տեքստերում շեշտվում է Հայասայի dU.GUR-ը:
Հարկ է նշել, որ անդրաշխարհի աստվածությունը դիցարաններում զբաղեցնում է չորրորդ տեղը:Կնքված պայմանագրի վերահսկիչ ընտրվել է անդրաշխարհի կառա վարիչը, քանի որ, որպես անդրաշխարհի աստված նա կարող էր պատժի ենթար կել նրան, ով չէր կատարի պայմանագիրը: Բնականաբար հասկանալի է, որ Հայա սայի dU.GUR-ը կարող էր իր իրավունքները իրականացնել միայն այն ժամանակ, երբ խախտողը հանձնվում էր նրա իրավասիությանը, իսկ նման բան կարող էր տեղի ունենալ պայմանագիրը ստորագրած կողմերի մահվանից հետո: Ըստ էու թյան, կողմերը լուծել էին անժամկետ գործող պայմանագրի հարցը, կամ որի գործունեության ժամկետը կարող էր սահմանափակված լինել պայմանագիրը կնքողների երկրային կյանքի տեւողությամբ:
Այս երևույթը փաստում է այն հանգամանքը, որ անդրաշխարհի dU.GUR-ը բար ձրագույն հեղինակությամբ մի աստվածություն է, նա միակ աստվածն էր, որի մասնակցությունը ապահովում էր պայմանագրով վերցված պարտավորություն ների կատարումը:Սրանից բխում է, որ պայմանագիր կնքող կողմերի համար անդրաշխարհի dU.GUR աստվածը բացարձակ հեղինակություն էր, ինչպես արեւի աստված՝ Թեյշիբանին:
Կատարենք ամփոփում
1. Հեթերի ներկայացված արևապաշտական համակարգի բարձրագույն աստծո երկիրը՝ Հայաստան աշխարհն է:
2. Ըստ հեթերի՝ ամենահին Հուրիական կոսմոգենիկ համակարգի պանթեոնը ղեկավարում է Կումարբին :
3. Համաձայն հեթական ավանդապատումների, Հուրիական դիցաբանական համակարգի արեւակիր աստվածը՝ Թեյշիբանին է, որը փոխարինում է Կու մարբիին :
4. Ինչպես վկայում են Շումերական, Հեթական ավանդազրույցները, արեւը՝ ըստ Շումերների եւ աստվածները՝ ըստ Հեթերի, ուղղակիորեն կապված են հայկական տարածաշրջանի հետ:
Ինչպես տեսնում ենք, այստեղ նույնպես մատնանշում է Շումերական ,Հուրիական եւ Հեթական թագավորությունների արեւապաշտական հավատամքի և պանթեոնի միասնականությունը:
Հեթական թագավորության անկումից հետո տարածաշրջանի հաջորդ հզոր դավա նաբանական կենտրոնը դարձավ Վանի թագավորությունը եւ Ուրարտական շըր ջանի պանթեոնը ուղղակիորեն դարձավ արեւապաշտական աստվածապաշտա կան գաղափարախոսության միակ ժառանգորդը:
Պատմության մեջ Ուրարտական շրջանի աստվածապաշտական համակարգը ամենակուռն է, չնայած այն բանին, որ այստեղ նույնպես բավականին չպարզա բանված հարցեր կան: Ուրարտական պանթեոնը իր վրա կրում է ժամանակի ազդեցությունը, սակայն հարկավոր է շեշտել, որ արեւապաշտական հավատամքի գլխավոր բաղադրիչը անփոփոխ է, արևապաշտական հավատամքի պահապան և բարձրագույն աստված Թեյշիբանին առաջնորդում է Ուրարտական թագավորու թյան արեւապաշտական պանթեոնը:
ՈՒրարտական արեւապաշտական պանթեոնը և իր համակարգը ունի մեկ շատ կարևոր առանձնահատկություն,պանթեոնը ղեկավարում, առաջնորդում են Թեյշի բանի և Հալդի աստվածները (Հալդիի կինը՝ Վարուբանի-Բագմաշթու աստվա ծուհին էր) առանց ներքին և արտաքին հակամարտությունների:
Ինչպես Թեյշիբանի, այնպես էլ Հալդի աստվածները մարդկանց կառավարում էին և երկնքից և երկրից: Երկու աստվածներից Հալդին ավելի էր օժտված մարդուն բնորոշ գծերով, ինչի վկայությունն են նրա արքունական հագուստները և մահճա կալը, որ պահվում էր Մուցածիրի Հալդիի տաճարում: Թեյշիբանին և Հալդին համարժեք աստվածներ էին, նրաց համարժեք չորրորդ և վերջին աստվածը՝ Վանի թագավորության Իվարշա աստվածն էր, որին նվիրված էր Էրեբունի քաղաքում Արգիշտի I-ի կողմից կառուցված «սուսի» տաճարը: Վանի թագավորության անկումից հետո Իվարշայի Էրեբունիի տաճարը վերակառուցվել է և (ըստ Կ.Հով հաննիսյանի)հնարավոր է, որ վերականգնումից հետո տաճարը նվիրված լիներ Ահուրամազդային:Փաստորեն, միեւնույն տաճարը տարբեր ժամանակներում նվիրված է եղել Թեյշիբան-Հալդի-Միթրա-Ահուրամազդա աստվածներին:
Վանի թագավորության արևապաշտական պանթեոնում չորս հավասարների մեջ առաջինը Հալդի-Միթրա զույգն է,նրանց առաջնայնության մասին է խոսում «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա փորագրված և Հալդի աստծուն նվիրված արձա նագրությունը:
Որպես խաղողի և գինու հովանավոր աստված Միթրայի–Մհերի համարժեքը հու նական ավանդապատումների մեջ համարվում է Դիոնիսոսը, որը մի շարք պատ կերներում՝ խաչակիր է:Ավելի ուշ շրջանում հայ հավատամքի մեջ խաչակիր Դիո նիսոսի համարժեք աստվածն էր՝ Հայ-Արիքի արեւապաշտական հավատամքի անդրաշխարհի աստվածությունը՝ Սանդարամետը: Ըստ Ագաթանգեղոսի վկայութ յան, հետագայում Կաթողիկե եկեղեցին (Մայր Տաճարը՝ քրիստոնեական Հայաս տանի պաշտոնապես հռչակված առաջին տաճարն է), որը կառուցվում է Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ցանկությամբ, Սանդարամետի մեհյանի տեղում: Սանդարամետը համարժեք է «Սպենտա-Արմայտեին», «Սիրելի Սպենտա-Արմայ տե, կերակրող կենդանիների և մարդկանց, լայնացիր»։
ՈՒրարտուի անկումից հետո, ինչպես գիտենք, առաջացավ Երվանդունիների Ար մինա թագավորությունը, գահակալ դառնալուց հետո, Երվանդունիները անմիջա պես հռչակեցին նոր արեւապաշտական պանթեոնի կազմակերպման մասին:Նոր պանթեոնի կազմակերպումը արդեն բխում էր Երվանդունիների, ինչպես նաեւ Հայ-Արիքի համադաշնության քաղաքական շահերից:
Երվանդունիների Արմինա թագավորության մեջ, Հայ-Արիքի համադաշնության շրջանակներում,Հալդիի-Միթրայի–Մհերի-Ահուրամազդայի անունների տակ հան դես եկող աստվածների իրավունքները հավասարեցված էին, իսկ նրանց կերպար ները ունեին խիստ ընդհանրական գծեր, օրինակ՝ առյուծի,կրակի, խաղողի և գի նու առկայությունը նրանց պաշտամունքներում:
Արև-Միհրը, Հայ-Արիքի համադաշնության համակարգում, սոսկ երկնային մար մին չէ, նա արժեւորվում է իբրեւ երկրային կյանքն ապահովող եղելություն՝ «Երբ Արեւը լուսավորում է, երբ Արեւը տաքացնում է, կանգնում են աստվածություն ները հարյուր հազարավոր և երջանկություն են ներառում, և երջանկություն են նվիրում Երկրին, որ տվել է Մազդան» (Օրհներգ Արեւին՝ «Խուրշեդ-յաշտ» I)։
Արմինայի պանթեոնի մեջ Միհրը արեւապաշտական դավանաբանական դաշտի ամենահայտնի աստվածն է, նա ծնվել է Հայկական լեռնաշխարհում և մշտապս հանդես է եկել որպես արեւի, լույսի և հրո աստվածություն:
Զրադաշտական գաղափարախոսության կայացումից հետո արեւապաշտությու նից նրա մեջ անցած բոլոր աստվածների անունները որոշակի տառահնչյունային փոփոխություններ կրեցին՝ Միհրը վերածվեց Միթրաի: Փոփոխություններ կրեց նաև աստվածների համակարգը եւ որպես Միհր-Միթրա արեգակնային աստվածու թյուն՝ իր տեղը զիջեց Ահուրամազդային և ձեռք բերց նոր որակ, նա դառնում է միջ անձնյա համաձայնության և պայմանավորվածությանը հավատարիմ մնալու երաշ խավոր և հովանավոր ։
Զրադաշտական հավատանքի մեջ Արեւապաշտական աստվածների չորրորդ սե րընդի ներկայացուցիչ Թեյշիբանի աստվածը նույնպես որոշակի գաղափարական և տառահնչյունային փոփոխություն կրեց և ստացավ Թիշտրիա անունը:
Զրադաշտական գաղափարախոսության մեջ Թեյշիբանի-Թիշտրիան հանդես է գա լիս որպես աստղ, նա Մերկուրի մոլորակի անձնավորումն է, որը փահլավերեն անվանվում էր Տիր։ Նրան փառաբանող օրհներգի բոլոր 14 հատվածներն սկսվում են՝ «Փայլուն աստղ Թիշտրիային աղոթենք» նույն բանաձեւով, որում առաջնա հերթը հենց աստղ լինելն է (Թիշտր-յաշտ), իսկ ուսմունքի մարգարեն ուղղում է հայացքը ոչ թե գերագույն աստծուն, այլ աստղին:
Զորաստրիզմի ուսմունքի մեր կողմից ավանդաբար սխալ ընկալման և սխալ մեկ նաբանման արդյունքում նոր ուսմունքի մեջ «Զարատուշտրա» անունը ներկայաց վում է որպես «Թիշտրիային նայող», որը ըստ մեզ, կոպիտ սխալ է:Այս մեկնաբա նությունը բխեցված է նրան նվիրված օրհներգերից, բացարձակապես անտեսված է բառակազմական և իմաստաբանական և լեզվական առանձնահատկությունները: Զարատուշտրա ձևը առաջացել է «Զարադուստրա» ձևից, որը նշանակում է «Այն արի զավակը»:
Սխալ ընկալման և սխալ մեկնաբանման արդյունքում, առ այսօր Արամազդ և Ահու րա Մազդա անվան մեկնաբանությունները կապված են հին իրանական կրոնա կան և դավանաբանական մշակույթի հետ:Առ այսօր, մեր գիտնականների հիմնա կան մասը ամեն գնով, այդ անունների ծագումը փորձում են բխեցնել հին իրանա կան մշակույթից, առանց ուշադրություն դարձնելու բառակազմական, պատմա կան եւ դավանաբանական փաստերի վրա:Ահուրա Մազդա ձեւը երբեք չի արտա հայտել «տեր իմաստուն» միտքը, Արամազդ-ԱհուրաՄազդա ուղղակի իմաստն է՝ «Աստծո հուրը մեզ տա»:
Այդ պատճառով է, որ Արամազդի մակդիրներն էին «զմեծն և զարին Արամազդ, զարարիչն երկնի և երկրի»:Արամազդ անվամբ մեզ է ներկայացվել հայոց արեւա պաշտական հավատամքի վերջին պահապանը: Արամազդի պաշտամունքային կենտրոններից մեկը գտնվում էր Դարանաղյաց Անի ամրոցում, որտեղ եւ գտնվում էր հայոց Արշակունիների դամբարանները: Ըստ հայ պատմիչների, արևապաշտական հավատանքի աստվածներին նվիրված սրբավայրերը, այդ թվում՝Արամազդի պաշտամունքային հիմնական կենտրոնները գտնվել են Բարձր Հայքի Եկեղյաց գավառում:
Ըստ Ագաթանգեղոսի Արամազդը համարժեք է Զևսին: Սա հաստատում է, որ նա ունեցել է կայծակնածին և ամպրոպածին հատկանիշներ:Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ նշում է չորս Արամազդների մասին, առանձնացնելով «կունդ- ճաղատ» Արամազդին, այլ ոչ «զմեծն և զարին Արամազդ, զարարիչն երկնի և երկրի»:Սա իր մեկնաբանությունն ունի, Խորենացին չէր կարող շեշտադրությունը դնել այն աստծո վրա, որի երկնային գահակալությունը քրիստոնեության ընդու նումից հետո մերժվել էր:Սակայն նա կատարում է մեկ այլ ընտրություն, որը մատ նանշում էր Արամազդի առաջինը լինելու հանգամանքը հայկական դիցարանում: Նախքան անդրաշխարհի տեր դառնալը, համաձայն արեւապաշտական հավա տամքի կանոնակարգի, նա եղել է երկնային գահի տերը: Խորենացու բնութա գրմամաբ «կունդ- ճաղատ» երևույթը, բնորոշում է անդրաշխարհի տերերին և մատնանշում էր նրա տարիքը, այսինքն՝ ծեր լինելը: Երվանդունիների դիցարա նում հայ արևապաշտական ավանդական հավատամքի մեջ մ.թ.ա. 500 թվական ներին Արամազդ -Ահուրամազդա աստծոն համահավասար երկրպագվում էր Անահիտ-Արդվիսուրա-Անախիտա աստվածուհին:
Անահիտի պաշտամունքն ձևավորված է եղել Հայկական լեռնաշխարհում Ք.ա.II հազարամյակում:Անահիտ աստվածուհու հնարավոր նախատիպն է հայասական d.IŠ TAR (ՈՒրարտական Վարուբանի) աստվածուհին: Ծագմնաբանորեն, Միջա գետքյան և Փոքր Ասիական մայրության, պտղաբերության և սիրո աստվածուհի ները կապված են Անահիտ աստվածուհու հետ:
Անահիտ-Արդվիսուրա-Անախիտա աստվածուհու առաջնահերթ տարրերից մեկը հանդիսանում է ջուրը: Ջուրը Շումերական ավանդապատումների մեջ հայտնի է որպես կյանքի կենարար երևույթ:Այս երեւույթը Զորաստրիզմի գաղափարախո սության իրանական տարբերակի մեջ Անահիտ աստվածուհուն տալիս է լրացու ցիչ Արդվիսուրա-Անահիտա անունները:
Զորաստրիզմի գաղափարախոսության մեջ Արդվիսուրա-Անահիտան ոչ միայն ջրի և պտղաբերության աստվածուհի էր, այլև հենց ջուրը, գետը, ինչը բխում է նրա օրհներգում տեղ գտած սահմանումներից. «Աղոթի՛ր, օհ, Սպի տամա, նրան՝ լիա ջուր Արդվի սուրային»: Պետք է նաև նկատի ունենալ, որ այս աստվածուհու ան վան իրանական տարբերակի մեջ անունը կազմված է «արդվի-խոնավություն» և «սուրա-հզոր» բառերից: Արարչական ջուրը հոսում էր« հզոր Հուկարիա բարձուն քից մինչև Որուքաշա ծովը, ուր թափվում է Արդվին՝ հազար առվակներով» (Արդ վի սուր-յաշտ 1-4)։
Ավանդական սխալ լուսաբանման արդյունքում՝ Անահիտ անունը ժամանակի ընթացքում ստացել է այսպիսի բացատրություն՝ «կազմված է ժխտական «ան» նա խածանցից (անշուշտ այն դարձել է ժխտական ուշ շրջանում) և «ահիտ» (կեղտ, պղծություն) բառարմատից որը «ան» ժխտական նախածանցի հետ տալիս է մա քուր,անբիծ իմաստը։Մեր կարծիքով, Անահիտ անվան ծագումնաբանությունը այս պիսին է՝ Շումերական ավանդապատումներում Ան-ը բառացիորեն բարձրագույն աստված է և համարժեք է Ա արարիչ աստծուն: Անահիտ անվան ճիշտ իմաստն է՝ «բարձրագույն Ան աստծո մաքրություն»: Մեր թվարկության 301 թվականի կրոնա կան հաջորդ ռեֆորմի ժամանակ, Անահիտ աստվածուհու ավանդական պաշտա մունքը վերափոխվեց և վերաիմաստավորված ձևով մարմնավորվեց Մարիամ Աստվածածնի կերպարում:
Հավատամքի դաշտում տաբեր ռեֆորմացիաների արդյունքում եւ մի քանի հազար տարվա ընթացքում լուրջ խզումներ և շեղումներ տեղի ունեցան: Ինչպես գիտենք արարչական գաղափարախոսության հիմքը քառակողմ է ,բուն արեւապաշտական համակարգը կազմված է չորս երևույթների հարաբերակցությունից: Աշխարհա ստեղծ Արարչական Արեւապաշտական Հավատամքի գլխավոր կրող հենքը՝ քառա նիստության կամ քառակողմ հարաբերությունների պաշտպանությունն էր, սա կայն արևապաշտական հավատամքի կրող հիմքը հայկական արևապաշտական համակարգի մեջ հիմնականում ներկայացում է «Արեգակ, Արեգ և Արեւ» եռյակով: «Արեգակ, Արեգ և Արեւ» եռյակ երևույթի մեջ բացակայում է չորրորդ էլեմենտը, որը ըստ Արեւապաշտական Հավատամքի՝ «հուրն է»:
Զրադաշտական և հունա-հռոմեական աշխարհները չկարողացան ընկալել «Հուրի» էությունը, այս երեւույթի չընկալման պատճառով արեւը պաշտվեց իբրև կոսմի կական մարմին: Արեւապաշտական հավատամքի բանախոս Հայկական կողմը բոլոր նրանց, ովքեր հրաժարվել էին քառակողմ հավասարազոր արարչական փոխ հարաբերություններից և կենտրոնացել էին «Արեգակ, Արեգ և Արեւ», «նյութեղեն աշխարհի» եռյակ համակարգի վրա, բոլոր գաղափախարոսներին, ներառյալ պար սիկներին՝ կոչեցին կրակապաշտներ: «Հուրը», իր էությամբ հակադրված էր նյութե ղեն աշխարհին և այն հանդիսանում էր «Արեգակ, Արեգ և Արեւ» եռյակի գլխավոր՝ չորորդ կողմը:
Հայտնի է, որ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» միտքը Արարարչի բացարձակության խորհտդանիշն է եւ այդ «Բանն» որպես բացարձակ երեւույթ տիեզերքում նախատեսված է միայն մարդու համար եւ այն համարժեք է «ոգեղեն հուրին»: «Հուր» հասկացությունն հոգևոր ոլորտի առաջ նային դրսեւորումներից է, սա նշանակում է, որ «հուրը» ի սկզբանէ է և կազմում է համակարգի հիմնական և անփոփոխ մասը: Այս բացահայտումը հասկանալի է դարձնում Հայկական Արեւապաշտական բուն հավատամքի մեջ «հուրի» ընկա լումը մեր նախնիների կողմից որպես ոգեղեն եղելություն, հստակ տարբերակելով նրան մարմնեղեն կրակից, անվանելով՝ «հուր»։ Հուրի կորսված եզրերը հստակ դրսեւորում է ստացել Հին Կտակարանում եւ ուղղակիորեն առնչվում է Հին ՈՒխ տի հետ, Մովսեսի տեսած մորենին չէր այրվում, քանզի նրան համակել էր ոչ թե նյութեղեն կրակը, այլ հայոց հավատամքի «ոգեղեն հուրը»։
Պատահական չէ, որ «հուր» բառը ըստ Աճառյանի բուն հայկական է, նրանով են կազմվել երկնային մարմնի անվանումը՝ «Հրատ», Վահագնի բնութագիրը «Նա հուր հեր ուներ» և վերջապես աստվածության անունը՝ Միհր։ Հայ էթնոսի ավանդական գաղափարախոսության մեջ Արեւը պաշտվել է իբրեւ հոգեւոր եղելություն, հոգե ղեն լույս, «արեգակն արդար», այսպիսի ընկալումով, այս հոգեւոր «կարգավիճա կով» արեւը համարվեց հայ էթնոսի սկզբնաղբյուր ու հայերն անվանեցին իրենց «արեւ որդիներ»։ «Արորդիներ» ինքնանվանումով շեշտվեց ոչ այնքան ծագումնա բանության, որքան եղբայրության և հավասարության գաղափարը, որը ամրացված է «Արեգակն արդար» ձեւի մեջ: Ավանդապատումները մեզ հուշում են այն մասին, որ Քրիստոնեության տարածումից հետո Աստծուն հասցեագրված «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»։
Այսպիսով մենք կարող ենք կատարել հետեւյալ եզրակացությունը՝ «Հուրը» արեւա պաշտական հավատամքի և հայ աշխարհաստեղծ գաղափարախոսության մտա ծողության մեջ դրսեւորվեց որպես հավատամքի կենտրոնական երևույթ:
Ըստ մեզ, այսպիսին էր արեւապաշտական դաշտի աստիճանակարգը հայկական էթնոսի ընկալման մեջ որպես հավատամքի երեւույթ:
1)Արարիչը (տիեզերակալ) գաղափարախոսության մեջ ներկայանում է որպես «Հուր ,լույս» և այլն:Այն շատ լավ դրսեւորվում է «Հավատամք» աղոթքի մեջ:
2)Աստվածներ (երկնային և երկրային կառավարիչներ) չորս սերունդներ, մինչև Թեյշիբանի:
3)Ընտրյալներ -կիսաաստվածներ (աշխարհի և երկրների կառավարիչներ)
4)ՈՒզուրպատորներ-դավադրաբար իշխանության գլուխ անցած մահկանացուներ, որոնք հետագայում հայտարարվում են ընտրյալներ:
Արեւապաշտների կոսմոգենիկ համակարգի հիմքը հանդիսանում է Տիեզերակալ Արարիչը եւ այն ստեղծվել է մի ժամանակաշրջանում, երբ հարաբերությունների հիմքում դրված էր արեւապաշտական հավատամքի էությունը, այդ պատճառով էթնիկական պատկանելիությունը հավատամքի դաշտում տեղ չուներ մինչև «Հայկ եւ Բել» դյուցազնամարտը: Այս հակամարտությունից հետո Արարիչ Տիեզերակալ գաղափարախոսությունը՝ «լույսը» բաժանվեց՝ Արեւապաշտություն և Լուսնապաշ տության:Բաժանումից հետո Հավատամքի դաշտում աստիճանաբար ամրանում են նշված գաղափարախոսությունները ներկայացնող էթնոսները, իրենց արբանյակ ներով:
Հաջորդ էտապում գաղափարական պայքարը մտավոր դաշտից տեղափոխվում է վերջնականապես ֆիզիկական դաշտ, որտեղ գործում են այլ օրենքներ : Սկսած մ.թ.առաջ 250 թվականից տարբեր ճնշումների տակ, հայկական կողմին ստիպեցին մասնակիորեն հրաժարվել Արարիչ Տիեզերակալ գաղափարախոսության «հուր» ներկայացնելու իրավունքից: Հայկական կողմին ստիպեցին հավատամքի դաշտում հանդես գալ ինքնավարական ձեւաչափի մեջ,ներկայացնելով մեր հավատամքը՝ «հայկական աստվածներ տերմիններով»: Նույն գաղափարախոսների կողմից շըր ջանառության մեջ դրվեց «Հեթանոսական աստվածներ» տերմինը, որը կապված էր ՈՒզուրպատորական –դավադրական համակարգի հետ և առաջացել է մ.թ.առաջին հարյուր ամյակում և իր գաղափարախոսությամբ ուղղված է եղել Արարչակա նության դեմ: Հետագայում «Հեթանոսական աստվածներ» տերմինը մասնավորաց վեց և կիրառելի դարձավ նեգատիվ իմաստով: Այս փորձերի վերջնական նպա տակը մեկն էր, զրկել Հայկական էթնոսին իր ամենակարևոր իրավունքից եւ չթողնել ներկայանալ որպես «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» ընտրյալ և կրող: «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» համակար գում կան արեւապաշտական աստվածներ, հայկական պանթեոն և հայկական դիցարան, այլ ոչ թե «հայկական հեթանոս աստավծներ»:Շատ անցանկալի ձևով առ այսօր առանց նշանակություն տալունրա իրական իմաստին գործարար շրջանա ռության մեջ մշտապես օգտագործվում է «Հեթանոսական աստվածներ» տերմինը:
«Հեթանոսական» տերմինը իր բովանդակությամբ ընդունելի չէ մեր աստվածների համար և փաստենք այն Ագաթանգեղոսի օգնությամբ: Ըստ Ագաթանգեղոսի՝Արա ծանիի (Եփրատի) գետի ափին է գտնվում Տարոնի Աշտիշատ սրբատեղին։
«Աշտիշատ» նշանակում է «բազմաստված», «աստ» բառարմատի պարսկականաց ված ձևը «աշտ» -ն է:Սա նշանակու է, որ մենք միաստված էինք և ինչ ինչ հանգա մանքների բերումով դարձել էինք «Աշտիշատ»-«բազմաստված», այլ ոչ թե հեթա նոս:Հայոց Արեւապաշտական ազգային հավատքը, քրիստոնեության վաղ շրջանը, Մ. Խորենացու կողմից կոչվել է «հեթանոսական»՝«տխմար ու ինքնահավան, փո ղով ընտրված, ոսկեսեր, նախանձոտ վարդապետներին, որոնք գայլ դարձած գիշա տում էին իրենց հոտերը»: Մ. Խորենացու կողմից նշված ժամանակշրջանում ար դեն մեր աստվածները և դիցերը եղծված էին:
Ամենայն հավանականությամբ, Աճառյանը հենվելով Մ.Խորենացու այդ մտքի վրա իր արմատական աշխատության մեջ ՀԵԹԱՆՈՍ բառը ներկայացնում է որպես 1. Կռապաշտ: 2. Դիցապաշտ: 3. Անօրեն, բարբարոս: Արդի հայերենի բացատրական բառարանի հեղինակները օգտվելով Աճառյանից՝ ՀԵԹԱՆՈՍ բառը ներկայացնում են նույնպես, որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս՝ չխորանալով բուն էության մեջ:
Արարչական գաղափարախոսության և աստվածների նկատմամբ շարունակաբար կիրառելով «Հեթանոսական գաղափարախոսություն և աստվածներ կամ հայկա կան աստվածներ» տերմինը, մենք արհեստականորեն մեզ մղում ենք հետին պլան, անջատելով մեզ «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» հավատամ քից և հայտնվում ենք «այլ հավատների» բաժնում, թողենլով թափուր առաջին տեղը, որը հնարավորություն է ստղծել այլերին ներկայանալ որպես առաջինը:
301-ին, Հայկական կողմը դասեր քաղելով անցյալից, իրեն հռչակեց «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» ընտրյալը, կրողը, «քրիստոնեության» և իր ընտրյալի կարգավիճակը հաստատեց 451թվականին:
Այսպիսին է Արեւապաշտական հավատամքի համակարգի անցումային սխեման:
1. Արարիչ= Հուր = Բան «Ա»,«ԱՆ » հատուկ անուն, եւ ընտրյալ ազգ (ազգեր):
2. Արեգակ=Հայր Աստված=Հայր մեր Աստված ,հատուկ անուն Հալդի ,Թեյշիբանի:
3.Արեգ=Մայր Աստված=Մայրամ Աստավածածին հատուկ անուն Թուշպեանի ,
Անահիտ:
4.Արեւ=Որդի=Աստծո որդի հատուկ անուն՝Հիսուս, Արամազդ-Ահուրամազդա, Միհր, Հայ Մարդան:
Ըստ մեր ավանդապատման, Հաբեթական Հայկը համարվում է արեւակիր եւ տոմա րադիր, հայոց ավանդապատումների մեջ արեգակնային Տարին և Կենաց ծառի խորհրդանիշը՝ «Ծիրանի ծառն» էր: Համաձայն արեւային Ծիրանի-Կենաց ծառի հա վատամքային համակարգի՝ արեգակնային 12 ամիսները համարժեք են արեւային Ծիրանի ծառի 12 ճյուղերին: Ուշագրավ է, որ հայկական տոմարում անուններ ունեցել են ոչ միայն ամիսները, այլև ամսվա բոլոր օրերը, որոնցից ամեն մեկը նվիրված է եղել հայկական պանթեոնի աստվածներին: Եթե նկատի ունենանք Ան. Շիրակացու, Վանական Վարդապետի, Գր. Տաթեւացու, Հովհաննես Իմաստասերի (Սարկավագի) վկայությունները, մեր Արեգակնային տոմարի ամսանունների եւ օրերի անունները Հայկի ուստրերի ու դուստրերի անուններն են: Այստեղից կարող ենք ենթադրել, որ հայկական պանթեոնը կազմված էր 36 աստվածներից և 319 դիցերից որին կսռավարու էր՝
1. Արարիչը
2. 12 գլխավոր աստվածներ
3. 24 օգնական աստվածներ
4. 319 աստվածներին օգնական դիցեր

Արամ Մկրտչյան