Archive for the ‘Ինքնություն’ Category

Գառնիի տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակակիր

Ապրիլի 28, 2011

7or.am
28.04.2011

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011թ. Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Փարիզում:

ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում:

Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից:

Սպառել Ենք Մեր Ժառանգությունը

Ապրիլի 12, 2011

Մարդու իրավունքների, պետքարտուղարության զեկույցի և մեր ապագայի մասին

Օրերս հրապարակվեց ԱՄՆ պետնախարարության Հայաստանի մասով Մարդու իրավունքների զեկույցը` 63 էջ: Ի դեպ, Թուրքիայի մասը ընդամենը 46 էջ է, որը նշանակում է, որ ավելի քիչ բան կար գրելու: Սա այն դեպքն է, որ ինչքան քիչ գրեն` այնքան լավ: Ընդհանուր ակնարկը ցույց է տալիս, որ ամերիկացիների գրածը ճիշտ է: Գուցե ուրիշներն այլ շեշտադրումներ անեին քան ամերիկացիները, այսուհանդերձ զեկույցի փաստական մասը և գնահատականները ճիշտ են: Հիմա ոմանք դեմքերին նորից զարմանքի արտահայտություն են տվել: Ինչո՞ւ: Ի՞նչ է մենք չգիտեինք թե ի՞նչ է կատավում մեր իրավապահ համակարգում, բանակում, խոսքի ազատության ոլորտում կամ գործարարության դաշտում: Մենք ամերիկացիներից ավելի լավ գիտեինք և գիտենք, պարզապես նրանց խոսքն ավելի ծանրակշիռ է և բնականաբար ազդեցությունն ավելի զորեղ: Սա իրողություն է, որը ժամանակակից աշխարհում որևէ իշխանություն չի կարող անտեսել:

Հիմա, ուզում եմ անդրադառնալ որոշ հարակից հարցերի, որոնք էական են հենց զեկույցի ընկալման համար: Ձայներ են հնչում, որ որևէ պետություն իրավունք չունի միջամտելու այլ պետության ներքին գործերին: Համաձայն եմ, սակայն մարդու իրավունքները վաղուց արդեն պետությունների ներքին գործը չեն: Ներկայումս մարդու իրավունքերն ունեն համաշխարհային ընդգրկում և բնույթ: Պատահական չէ, որ այդ իրավունքները կոչվում են` մարդու համընդհանուր իրավունքներ (Universal Human Rights): Բացի այդ, գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ստորագրել են մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ միջազգայնագրեր (կոնվենցիաներ), ըստ այդմ իրենց պարտավորություններին տվել են իրավական ձևակերպումներ և ստանձնել են անսակարկ հանձնառություններ: Եթե երկրներ էլ կան, որ չեն ստորագրել նման փաստաթղթեր, թեև ես նման բան չեմ հիշում, միևնույն է, բոլորն են պարտավոր դրանք հարգել, քանի որ մարդու իրավունքները հարգելու նորմն արդեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է (jus cogens):

Մյուս առարկության ձևն էլ այն է, որ սկսվում են մեր երկիրը համեմատել հարևանների հետ կամ ընդհանրապես համեմատություններ անել տարբեր երկրների միջև: Նախ, մարդու իրավունքները հարաբերական չեն, այլ բացարձակ արժեք են: Հետո, եթե ոմանց թվում է, որ մեզ խիստ են մոտենում և, եթե դա ճիշտ է, ուրեմն պետք է բողոքել ոչ թե խստության դեմ, այլ պահանջել, որ նույն խստությունը պահանվի այլ երկրների նկատմամբ ևս:

Հիմա ամենակարևորի մասին: Ցավոք սրտի մեզանում չկա այն ընկալումը, որ մարդու իրավունքների հարցը Հայաստանի համար, գուցեև ի տարբերություն շատ այլ երկրների, կենսական կարևորության հարց է: Պարզաբանեմ միտքս: Օրինակ, վստահաբար Սոմալիում կամ Չադում մարդու իրավունքերի վիճակն ավելի վատ է: Սակայն մեր և նրանց միջև կա հսկայական տարբերություն, քանզի մեր առջև ծառացած խնդիրներն են ուրիշ: Նշածս երկրները կարող են մի հիսուն տարի ևս այս վիճակում գոյատևել այն հույսով, որ ի վերջո հետո լավ կլինի: Մենք այդ հիսուն տարին չունենք: Մենք երեսուն տարի էլ չունենք: Մեր երկիրն արագորեն մարդաթափ է լինում, կա բնակչության ծերացում, սաստկանում է բնակչության և կապիտալի արտահոսքը երկրից, ծայահեղորեն մաշված են ենթակառուցվածքային բոլոր համակարգերը, խորանում է իշխանությունների նկատմամբ անվստահությունը, մարդիկ խորթանում են սեփական երկրից, և այլն, և այլն:

Քսան տարվա ընթացքում մենք արդեն սպառել ենք մեր ժառանգությունը: Գտնվելով նման աշխարհաքաղաքական վիճակում, ինչի մեջ ենք մենք և լինելով փաստացի պատերազմի վիճակում, այս ամենը կարող է ճակատագրական լինել ոչ միայն մեր պետության ապագայի, այլև հայ ժողովրդի հավաքական գոյության համար: Կան բազմաթիվ բռնապետական երկրներ, որոնք նավթ ու գազ ծախելով կարող են երկիր պահել: Մենք դրա հնարավորությունը չունենք: Մեր միակ ուղին օրենքի գերակայության և անխախտ ժողովրդավարության միջոցով մարդկանց և կապիտալի ներհոսքի ապահովում է երկիր: Մարդկանց ստեղծագործ գործարարության բացահայտման համար պայմանների ստեղծումը: Այդ դեպքում գուցեև կկարողանանք դիամակայել ահագնացող վտանգներին: Սակայն քանի դեռ մեր իշխանությունները և ընդհանրապես հասարակությունը մարդու իրավունքերի պահպանումը չի ընկալել որպես կենսաապահովման միջոց և երկրի կառավարման ամենաարդյունավետ ձև, այլ արևմտյան թիթիզություն կամ մութ ուժերի կողմից մեր դեմ պարզած դագանակ, մենք չենք կարողանա ապահովել առաջընթաց:

Ինչ մեղքս թաքցնեմ: Ես ինքս հեշտությամբ չեմ եկել այս եզրահանգմանը: Առաջ մտածում էի, որ հասարակության զարգացման որոշակի փուլում հանուն ընդհանուր շահի կարելի է սահմանափակել մեկ անհատի իրավունքները: Սակայն փորձը ցույց տվեց, որ այդպես չի լինում: Քանի որ հասարակությունը բաղկացած է անհատներից, ուստի մեկ մարդու իրավունքների ոտնահարումը ի վերջո բերում է ողջ հասարակության իրավունքների ոտնահարման:

Մարդու իրավունքների անշեղ իրականացուն է մեր ազգային և հասարակական բոլոր իղձերի, մեր դարավոր երազանքների կենսագործման անսասան հիմքը: Մենք պարզապես այլընտրանք չունենք, քանզի առանց մարդու իրավունքների պահպանման մենք պարզապես ապագա չունենք:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
10 ապրիլի 2011թ.

Հայոց հավատը եւ հավատավորները

Ապրիլի 9, 2011


Շուրջ 2 հազարամյակ է, ինչ համառորեն շարունակում են հայից ու Հայքից հեռու պահել Հայոց հավատը, Հայ Աստվածներին, ճշմարիտ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը:

Եվ այդ հեռու պահողներն ամենաշատն են խոսում ազգային սրբությունների ու ավանդությունների պաշտպանությունից: Ոչ միայն խոսում են, այլեւ ամբարտավան կեցվածքով այլոց սրբություններն ու ավանդույթներն են 1700 տարի քարոզում մեզանում: Ու դեռ զարմանում են, որ հայը չի հասկանում ու չի ընդունում դրանք, նույնիսկ չի կարդում իրենց “սրբազան” գիրքը: Ինչպես հասարակ ժողովուրդն է ասում՝ պարզապես “պապերից է եկել, էլի՜”, դրա համար էլ գնում են եկեղեցի՝ մոմ վառելու կամ հարս ու փեսի հարսանիքը մի քիչ արժեւորելու, իսկ թաղումները՝ “էլի պապական կարգով կատարելու” համար:
Երբ այդ հայի հետ խոսում ենք առավել փաստացի, իր հասկացած “պապականից ավելի պապական հավատից ու ավանդույթներից”, հասկանում է ու չի հակադրվում, չի կարողանում անգամ հակասել, պարզապես չի կողմնորոշվում` այսուհետ ինչ անել…

Երբ հայն իմանում է, որ Եհովան հրեաների Աստվածն է, Հիսուսը հրեաների Աստծո որդի եւ ինքն էլ հրեա, եւ այսպես շարունակ… մինչեւ հրեական ազգի աստվածընտրյալությունը “Բիբլիա” կոչված (հայերեն, չգիտես ինչու, “Աստվածաշունչ” որակված) գրքում, ու նաեւ իմանում է, որ այսքանից հետո էլ, երբ մեռնում է, իրեն “ի վերի Երուսաղեմ” են ուղարկում, այլ ոչ թե իր պապերի երկիր՝ Արարատյան լեռնաշխարհ, մարդկության ծագման, քաղաքակրթման եւ փրկության արարչական վայր… շանթահարվում է, բայց անցնելով իր դժվարին առօրյային՝ մոռանում ու “պապերից է եկել, էլի՜”-ի հույսին է մնում՝ մինչեւ…
Իսկ այդ մինչեւ-ը մոտենում է, քանզի Տիեզերական Գարուն է, կատարվում են անբեկանելի ու բնական իրողություններ, ինչը նույնի՜սկ մեծահարուստ հղփացածները չեն կարող իրենց փողերով կանգնեցնել… Հայի Գենն արթնացել է ձմեռային նիրհից: Այո՛, հայի Գենն արթնանում է նույնիսկ քրիստոնյա շատ հոգեւորականների եւ այլակրոնների մոտ, ովքեր պատմությունից քաջատեղյակ են, թե 301թ. ինչ ավերածություններ եղան Հայաստանում եւ ինչպես հրդեհվեց, ոչնչացվեց Հայոց պատմությունը, հավատը եւ հեթանոսական տաճարների փլատակների վրա արագորեն կառուցվեցին եկեղեցիներ, իսկ քրմերի կրթյալ երեխաներին դարձրին քահանաներ… Տիեզերքի Արարչին, Հայոց Աստվածներ Հայր Արային, Մայր Անահիտին, Նանե, Վահագն, Աստղիկ, Միհր, Տիր եւ Վանատուր Աստվածներին “փոխարինեցին” հրեա Եհովայով, հրեաներ Հիսուսով, Թադեւոսով, Բարդուղիմեոսով, Պողոսով, Պետրոսով, Հուդայով…

…Գենն արթնանում է եւ, թվում է, միայն պիտի ուրախանալ: Իհարկե ուրախանալ պետք է, սակայն, այստեղ էլ մի այլ վտանգ կա: Հին վտանգի կրկնությունը: Դա արթնացող Հայ-արիական տեսակի հավատավորների մի մասի իրականում անհավատ լինելն է, հավատավոր խաղալը: Այսպիսիները բոլորի պես ուսանել ու ապրել են ապականված, ապազգային համակարգում, բայց շատերի պես չկարողացան “բեռնաթափվել”, եւ այդ ապականվածությունը, շահամոլությունը, կիսատ-պռատությունը եւ ծախու բնավորությունը մնաց որպես նրանց “նոր” բնավորություն: Իսկ դա չեն կարող երկար ժամանակ կոծկել հանրությունից, այն էլ` վերափոխվելու պատրաստ: Եվ այդպես էլ լինում է: Ու դեռ լինելու է: Դեռ մաղվելու է Հայոց Գենը, ինքնամաքրվելու է…

Այսօր Հայ հավատի հետեւորդները գուցե քանակով դեռ տասնյակ հազարների չեն հասնում (բայց հազարավոր լավ ծիլեր ունեն Հայաստանում եւ Սփյուռքում), բայց այդ իբր եղածների մեջ էլ կան չեղածներ… Դրա առաջին “արտացոլանքը” եղավ Երեւանում Արիական տաճար կառուցելու հայտարարությունից հետո: Իհարկե, մինչ այդ էլ շատերի համար պարզ էր, թե ով ինչպես է ապրում իր հավատին արժանի… բայց զատվելը չէր հասունանում՝ “դեռ քիչ ենք” ասելով: Բայց հասունացավ: Քրմացավով մի հիվանդություն մտավ ոմանց մեջ եւ սրանք դեմ դուրս եկան Արիական տաճարի գաղափարին անգամ: Պատճառը՝ անձնական չհասությունն էր: Սակայն դա ծածկելու պատրվակով հայտարարեցին, թե Արիական Տաճարը Երեւանում պիտի կառուցվի նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ… Պատկերացնու՞մ եք, այն եկեղեցու, որի “ներդրողները” ուրացնել տվեցին Հայ Աստվածներին եւ հայեցի ամեն սրբություն ու անպատիժ վայելում են Հայոց տաճարային իմաստությունն ու հարստությունները: Մի նոր 301թ. հոտ եկավ: Բայց միայն հոտ, քանզի նմաններն այս անգամ արդեն քրիստոնյաների պես հոտային մտածողություն ունեն եւ դա չի կարող իրապես հայ հեթանոսներին կանգնեցնել մի նոր 301թ. առաջ: Քուրմը պաշտոն չէ եւ ոչ էլ շահութաբեր աթոռ, բայց քրմացավով տառապողները հո տեսնու՞մ են, թե կաթողիկոսն ինչպես է ապրում, եւ… “Մայր աթոռ”-ը ձգում է նաեւ սրանց: Իսկ Հայ Արիական միաբանությունը սկսել է Հայոց քրմական դասի ձեւավորումը, եւ ՀՀ մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում նույնպես աշխատանքներ տարվում են:

Եվ հասկանալի է, թե ինչու ենք մենք պարբերաբար աշխարհի տարբեր անկյուններից նամակներ ստանում քրմի կամ քրմուհու “հոգով” հայտնված այս կամ այն անձերից… Բայց Հայ Աստվածներն արդե՛ն Հայաստանում են… եւ Տիեզերքի բոլոր երկինքներում-աշխարհներում (ու ոչ միայն հայկական): Թող բոլո՛րն իմանան: Հատկապես՝ քրմացավով տառապողները: Ինչքան էլ ցուցադրաբար գոռան, կանչեն Հայ Աստվածներին, չե՜ն լսվելու: Ավելին՝ արդեն կպատժվեն, եւ ո՛չ միայն կեղծողները, այլեւ նրանց հարազատներն ու գործակիցները, քանզի Հայ Աստվածներն այլեւս չեն կրկնելու “հանգիստ հեռանալու” տարբերակը… Տիեզերական “ի շրջանս յուր” պտու՛յտը նույնպես չի թողնելու…

Այս համապատկերում հետաքրքիր մի աղմուկ բարձրացավ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու առումով:

Հայր Կոմիտասը (այդպես ներկայացվում է) դարձավ հեռուստաեթերի հերոս` պարբերաբար կրկնելով, որ այդ տեղում ցանկանում են վերականգնել հին եկեղեցին: “Կենտրոն” հ/ը-ի մի հաղորդման ժամանակ հաղորդավարը հարցրեց, որ եթե կինոթատրոնը կառուցված է եկեղեցու հիմքի վրա, ապա ինչի՞ վրա է կառուցված Էջմիածնի Մայր տաճարը: Հոգեւորականը պատասխանեց. “Հեթանոսական կրակարանի վրա”: Հետեւեց մեկ այլ հարց. “Իսկ եթե մի օր հայ-արիները գան ասեն՝ քանդեք”: Եվ պատասխանն էր. “Եթե մի օր ամբողջ Հայաստանը դառնա հեթանոս նորից, համաձայն եմ, որ վերականգնվի այդ տաճարը, որովհետեւ արդարությունը իր ձայնը միշտ պիտի պաշտպանի”:

Մի հարց էլ մենք տանք` Հայաստանն ամբողջապես քրիստոնեակա՞ն էր, որ քանդեցիք ու ավերեցիք Արիական տաճարները եւ ոչնչացրիք ու սեփականացրիք Հայոց արժեքներն ու մատյանները: Հիմա արդարությունից խոսողի համար միեւնույն չէ՞, թե քանի հոգի են պահանջում վերականգնել արդարությունը, թե՞ այս հարցում էլ հոտային է մտածողությունը:

Այս առումով Հայ Արիական միաբանությունը նույնպես հայտարարություն արեց: ՀՀ Հելսինկյան կոմիտեի նախագահը “Ուրբաթ” ակումբում նույնպես ասել է, որ “հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին, որովհետեւ նախապես այդտեղ մեհյան է եղել”: Եվ այսպես` արդեն շատերն են ասում ու մտածում… Իսկ ահա, իրենց քրմացավը “պետական” եւ “եկեղեցական” մակարդակի բարձրացնողները, անգամ նոր Արիական տաճարի կառուցմանն են դեմ:

Իրապես աղանդավորականներից խոսելով` կհանգենք մի մտքի. քրիստոնեությունը հեթանոսության եւ հուդայականության աղանդն է, հիմնվել է հեթանոսական ծեսերի, տոների եւ տաճարների վրա, բայց` հուդայական դավանաբանությամբ: Եվ հիմա, քրիստոնեությունից են արդեն աղանդներ ծնվում: Խոսքը ոչ թե մեզ հայտնի օտար երկրներից ներմուծվող աղանդների, այլ առաքելական քրիստոնեությունից առաջացած էկումենիկ հրեաընտրյալությամբ առաջնորդվող միջազգային աղանդի եւ հեթանոս-քրիստոնեավարներ ներազգային անկապ աղանդի մասին է:

Քրիստոնյա հոգեւորականները եկեղեցու վերակառուցման դեմ ալիքից սարսափած աղաղակում են, թե այս ի՞նչ է, մեր ժողովուրդը անաստվա՞ծ է: Ասենք` այո՛, անաստված է, քանի որ այլեւս Աստվածներով է նորեն…

Բայց Գարունը Տիեզերական է, Երկրային չէ, որ փողով առնես ու Աստվածներին խաբես: Ուրեմն` այն հաստատվելու է վստահաբար: Իսկ ով փառքով է ապրելու, ով էլ պատժով՝ դա սպասման կարճ ժամանակ ունի այլեւս:
Հայը զորավոր է ի՛ր Ծագումով, ի՛ր Հավատով, ի՛ր Հայրենիքում եւ ի՛ր Առաքելությամբ…

Փա՜ռք Հայ Աստվածներին, Ովքեր վերադարձան… ու այլեւս` ՀԱՎԵՐԺ…

Արմեն Ավետիսյան

“Լուսանցք” թիվ 142, մարտ 26 — ապրիլի 1, 2010թ.

Հայոց Հավատամք

Ապրիլի 9, 2011

 ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ Արարված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:

        ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, և քանի որ Արիա­ցին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում Ար­Արված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արի­ացի է…

        Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նա­խա­հայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ա) Աստծո անունով…

        Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աս­տան… Եվ Հայ(ր)երն են մարդ­կության Հայրերը՝ Նախնինե­րը…

        Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծա­գում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքե­լու­թյուն…

      …Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հա­յաստան նույնութ­յունն անկասկած է…

        Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգ­րիսն ու Եփրատն էին): Այնտեղ ար­արվեցին մարդկության ա­ռաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգե­րի աշխարհածնության պատկերա­ցումներում Հայաստանն ըն­կալվել է իբրև Սրբազան Վայր, Սրբազան Օ­րենք­ների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհա­կործան ջրհե­ղե­ղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հա­վի­տենական Ուխ­տը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օ­րենքները՝ Տի­եզերակարգը…

        Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կե­նաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակ­վելով անարժան մարդկության առաջ (ճառագող մար­դակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սու­րը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Ար­ատտա-Արարատ-Ար­մե­նիա-Հա­յաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (մի­ջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան և ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:

       Մեր նախնիներից, որպես ազգային հոգևոր-մշակութային համա­կարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելա­կերպի ու էության մեջ: Հա­վատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առա­քինությունը: Հայոց Հավատքի հիմ­քում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծա­գու­մը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո’, ներկա համատարած վարակի ախտա­զերծման մի­ջոցը Արի­ա­կան Առաքինությունն է:

       Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետևյալ իմաստները.

1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր;

2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազ­նիվ, արդարա­միտ:

       Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բա­րոյական (բա­րեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պար­կեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

 Արիական առաքինության ծագումնաբանական արմատները

       Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որ­ում տրվում են աշխարհարարման տե­սու­թյունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհա­րաբե­րությունների կարգա­վոր­ման օրենքները, հասարակության տար­բեր խավերի բարոյական չափանիշնե­րը, ճշմարիտ աստվածա­պաշ­տության հիմունքները: Հայ-Արիներն ըմբռնելով բնության միածին էու­թյունը, միաս­նականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգևոր-աշ­խարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվա­ծության գա­ղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսևորում համարեցին ու պաշտեցին Անա­կունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանե­ցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արա­րող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթև Խաչի տեսքով, իսկ ար­ևին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտա­մունքը, որի նախնական համա­կարգված ձևը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձևա­վոր­ման առանցքը: Ձևավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր ա­րի­ական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայ­կական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրութ­յան տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետևանք, արիական տարբեր ցեղեր ընդ­հանրու­թյունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականու­թ­յան զար­գացման տարբեր փուլերի գիտելիք­ներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդ­արիական, իրա­նական և հունա­կան լեզուների կրողները: Հնդեվրոպա­կան նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շա­րունակում են ա­րիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնա­կան միջավայ­րում:

       Արիական հոգևոր-աշխարհընկալումային համակարգի առանցքա­յին հասկա­ցություններն են Արարչա­ծին Օրենքը, Առաքինությունն ու Պարտականությունը: Եվ ըստ արիական պատկերացումների, Արար­չածին Օ­րենքը թափանցում ու համա­կում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը ու հաս­տա­տում անխախտ կար­գավորվածություն՝ կոսմոս, այն նաև իրերի ու երևույթների համընդհա­նուր էութ­յունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշ­ները և առաքինի է այն մարդը, ով գն­ում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օ­րեն­քի ճա­նապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտ­քի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ Բարձրագույն Կա­տարելության հաս­նելու կարևոր միջոցը:

 Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.

— ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով,
— ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոննե­րով,
— Աստծո ու մարդկանց առջև ունեցած պարտականություններն անշե­ղորեն կատա­րելով,
— խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
— բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
— ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
— չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը, տառ­փանքին,
— չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
— գնահատելով ու սիրելով կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով,
— հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիությանը,
— չհետապնդելով անձնական շահ ու փառք,
— ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսևո­րու­մով…

       Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպա­ռիչ նկարա­գիրը չէ: Իսկ Հայ-Արիակա­նու­թյան գաղափարական-հավա­տամ­քային հիմնադրույ­թները ներկայացնում ենք մեր հետևյալ ձևա­կերպում­ներով.

   — Իբրև Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ու­նենք պատկա­ռելի ավանդ համաշխար­հա­յին քաղաքակրթությունում:

   — Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրե­նիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:

   — Հայկական Բարձրավանդակը Արարչի և ՄարդԱստվածների ու մարդկության Հա­վիտենական Ուխտի ու Փր­կության Բնատարածք է, ՀայԱրիացիների արարման վայր:

— Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
— Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականու­թյուններդ:
— Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայաց­ման նախա­պայմանն է:
— Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածու­մով, Ցեղին ու Բնատարածքին նվիրա­բեր­վելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կար­մատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցե­ղա­յին միասնության գրա­վա­կանն է:
— Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, ե­ղի՛ր Համաարի­ական Դաշնության առա­ջա­մար­տիկը:
— Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
— Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի’ խախտիր:
— Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի’ հանդուրժիր չարը, անար­դարը, անազ­նիվը:
— Եղի՛ր արիասիրտ, զորավոր և քաջ կռվող:
— Թշնամուդ և հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո:
— Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան…

        Անշուշտ, □առաքինություն□ հասկացության կրած ձևախեղումնե­րը պայմանա­վորված են հոգևոր-աշ­խարհ­ընկալումային միջավայրում տեղի ունեցած հակա­բնական փոփոխություններով: Հետևաբար առա­քի­նու­թյան անկումային ընթացքը և դրա դրդապատճառները հաս­կա­նալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգևոր հիմքի փոփո­խությունները, քանզի որոշակի հոգևոր արժեքներով են ձևավորվում տվյալ ժա­մա­նա­կաշրջանին համապատասխանող բարոյական չափա­նիշներն ու □առաքինություն□ հասկացությանը տրվող որակները: Այո’, Առաքինութ­յունն է նախապայմանը Առաքելության: Հայ-Արիական աշ­խարհընկալ­ման-տիեզե­րաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամե­նաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ բազմաստ­վածությունը ազգա­յին հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք է, աշխարհըն­կալումային ըմբռ­նում­ների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածա­յինի հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էութ­յան դրսևորման արգասիք…

 Հեռացող և վերադարձող աստծո պաշտամունքը

Հնագույն պատմությամբ ու դիցաբանությամբ զբաղվող գիտնականնե­րը տարբեր ազգերի դիցական առաս­պել­ների համեմատական վերլու­ծության արդյունքում հանգել են այն եզրակացության, թե շատ ազգե­րի շրջա­նում տարածված է եղել նաև մեռնող-հարություն առնող աստ­ծո պաշտամունք: Սա հատկանշական է Հայ-Արիական Հավատամքին: Ընդ որում, նրանց կողմից մեռնող-հարություն առնող աստծո պաշտա­մունքի շրջանակ են մտցվել իմաստաբանական ու խորհրդաբա­նական առումով իրարից բոլորովին տարբեր երևույ­թ­ների (արևի օրական ու տա­րեկան պտույտներ, լուսնի փուլեր, մարդկային կյանքի պարբերու­թյուն, թագա­վո­րական իշխանության պարբերական վերականգնում և այլն) վերաբերող դիցական առասպելներ: Նաև հա­շ­վի չեն առնվել էթնո-հոգևոր, աշխարհընկալումային, մշա­կութային, բնա-կլիմայական տարբեր միջավայ­րերի առանձնահատկությունների ազդեցությունը ա­ռասպելի իմաստա — խորհրդաբանության վրա:

        Իրականում արիական աշխարհընկալումային համակարգում, ուր արևին ար­ական սկիզբ էր վերագր­վում, արևի օրական ու տարեկան պտույտները և դրանց ուղեկցող բնական երևույթները մեկնաբանվում էին որպես հեռացող ու վերա­դար­ձող աստծո գործունեություն: Այլ կերպ՝ արիացիները պաշտում էին հեռացող-վե­րադարձող հավերժ կեն­դանի աստծո: Դրա ցայտուն արտահայտումներից է Սաս­նա դյուցա­զունների մար­տագոչը. □Հացն ու գինին, Տեր կենդանին□:

        Արիական աստծո հեռանալն ու վերադառնալը պայմանավորվում էր երկու հիմնարար գործոններով.

1. Արիական աստվածը հեռանում և վերադառնում է Օրենքի նախա­սահմանած կարգով: Օրինակ, արևը, որպես այդ աստծո մարմնավո­րում, արարչածին Օրենքի նախասահմանած կարգով է կատարում իր օրական ու տարեկան պտույտները:

2. Արտահայտելով դժգոհությունը՝ արիական աստվածը հեռանում է Տաճարից կամ աշխարհից, երբ Օրենքի ճանապարհից ու ճշմարիտ աստվածապաշտության կա­նոններից մարդիկ շեղվում ու տրվում են գայթակղու­թյուններին:

       Մարդիկ շեղվում են առաքինության ճանապարհից, անտեսվում են Աստծո նա­խասահմանած ծիսակար­գերը, մարում են զոհաբերության խարույկները, մարդու ձեռքով կտրվում է կապը իր և Աստծո միջև, խախտ­վում է ողջ տիեզերակարգը և Աստված հեռանում է աշխարհից: Դրան հետևում է համաշխարհային կործանա­րար աղետը. աղբյուրները ցամաքում են, բույսերն ու ծառերը՝ չորանում, մարդիկ ու կենդանիները դադա­րում են սերունդ տալ, հետևում են սովն ու մահը, խավարում են բոլոր լուսատուները և այլն: Այս կարգի ա­ռասպելներում ի վերջո հա­ջողվում է վերադարձնել հեռացած աստծուն և աշխարհը փրկել կոր­ծանումից:

       Աշխարհի կարգից ու մարդկանց բարոյականությունից դժգոհ հե­ռացող արիա­կան աստծո կերպարի ցայտուն օրինակներ կան □Սասնա Ծռեր□-ում, Արա Գեղե­ցիկի մասին ավանդապատումում, իսկ Փոքր Մհերը մեր ներկայիս հառնող աստծո գաղափարն է… Ժայռում ինքնա­կամ փակված Մհերն ասում է, որ դուրս չի գա □քա­­նի աշխարհ չար է□: Փոքր Մհերին վերադարձնելու նախապայմանը աշխարհում մարդկանց կողմից ա­ռա­քի­նության վերահաստատումն է: Փոքր Մհերը մեր մեջ է, և մենք՝ Հայերս պիտի նրան դուրս բերենք՝ մեր Ակունք­ներին, մեր Հավա­տամքին դառնալով, Արիական Առաքինությամբ մեր Առաքելությանը ճանապարհ հար­­թե­լով… Առաքինության կրողը նախ և առաջ Հայ-Արի­ական Տեսակն է, որը պիտի վե­րագտնի նաև մարդ­կության փրկության Արահետը…

       Այսպիսով, արիական պատկերացումների համաձայն, երբ աշ­խարհում ան­տեսվում ու մոռացվում է աս­տ­վածաշնորհ գիտությունը, երբ մարդիկ առաքինութ­յունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը համարում են □ապրելուն□ խանգարող ավելորդ բեռ, Աստված հեռա­նում է աշխարհից: Այդժամ մարդկանց դատարկ հո­գի­ներում բուն են դնում կեղծիքը, խաբեությունը, չարությունը, ագահությունը…:

        Հուսահատված, հոգնած, բզկտված մարդիկ, հոգեկան մեծագույն տվայտան­քներ ապրելուց հետո, ի վերջո հիշում են Աստծուն, բռնում են ինքնամաքրման ուղ­ին, վերականգնում Տաճարն ու ճշմարիտ աստ­վածապաշտությունը, վերստին իր­ենց զավակներին դաստիարակում են առաքինության ոգով ու, անկեղծո­րեն զղ­ջա­լով իրենց գործած հան­ցանքների համար, դիմում են Աստծուն՝ խնդրելով վերա­դառնալ: Ինք­նամա­քր­ված մարդկանց կանչով Աստվածը վերստին վերադառնում է աշխարհ, բազմում Օրենքի գահին, դառնում ստեղծագործ աշխատան­քի ներշնչ­անք, արդարության գրավական, առաքինի զորության աղբ­յուր, բարձրա­գույն ձգտ­ումների ու հոգևոր գիտության Փարոս:

       Ազգային դյուցազնավեպը՝ էպոսը, փաստում է, որ ժայռում փակ­ված Փոքր Մհերը սպասում է մեր հոգևոր-բարոյական ինքնամաքրմա­նը, որ վերահայտնվի ա­ռաքինացած Հայոց աշխարհում ու վերահաս­տատի Հայ Ցեղի զորությունն ու փառքը:

       Արիական միաստվածային հոգևոր-աշխարհընկալումային համա­կարգը ժխ­տում է Աստծուն զորությամբ հավասար և էությամբ հակադիր (չար) հակառակորդի գոյությունը: Սա նույնպես շատ հատկանշական է մեր հավատամքում… Հետևա­բար, աշխարհից Աստծո հեռանալը պայ­մանավորված է ոչ թե նման հակառակորդի ճնշմամբ, այլ ճշմարիտ աս­տվածապաշտության ու առաքինության ուղուց մարդ­կանց նահանջով:

       Իսկ սեմական ցեղերի մոտ շրջապատի բնակլիմայական պայման­ները նրանց ստիպեցին ի դեմս գիշե­րա­յին լուսատուի՝ լուսնի տեսնել իրենց հովանավոր զո­րությանը: Իսկ ցերեկը ամենին վառող ու չորաց­նող արևին հիմնականում վերագր­վեց չար ու թշնամական էություն: Երբ ցերեկն արևն ու լուսինը միաժամա­նակ էին երևում երկնակամա­րում, ենթադրվում էր, թե երկնքում առաջնությանը տիրելու պայքար են մղում: Ընդ ո­րում, քանի որ լուսինը կարողանում է մտնել արևի տի­րույթից ներս (երևալ ցերեկը), իսկ արևը՝ ոչ, լուսնին առավել զորութ­յուն է վերա­գր­վում ու նա է հռչակվում վերջնական հաղթող: Լուսնի այդօրինակ էությունը մտավ սեմական հոգևոր-աշխարհընկալումային համակարգ և որպես ժառանգություն հա­սավ իսլամին:

       Ավարտելով մեռնող-հարություն առնող աստծո թեման՝ նշենք, որ առասպելի համաձայն, աշխարհին տիրելու համար բարի ու չար աստ­վածների պայքարի սկզբում չարը հաղթում, սպանում է բարուն ու տի­րում աշխարհին: Որոշ ժամանակ անց բարին հարություն է առնում ու սպանելով չարին՝ իրեն է վերադարձնում աշ­խարհի իշխանությունը: Չար ու բարի աստվածները պարբերաբար աշխարհին տիրելով՝ տեր են դառնում նաև մարդկանց հոգիներին ու ճակատագրերին:

 Հեթանոսություն — Ազգային Հավատք

       Ազգային Հավատքը Ցեղային Հավատքի մասնավոր արտահայ­տություն է:

       Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնինե­րին, բնօր­րա­նին, Աստվածներին… Իր բնա­կան որակներին համապա­տասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատքը ներքին զգա­ցո­ղությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբե­րությունների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Հա­վատքը սերտորեն կապված է Ազգային Լեզվին: Եթե Ազգային Լեզուն ապահովում է բնա­կան խոր­հուրդ­ների ճանաչողությունը, ապա Ազգային Հավատքը ա­պահովում է բնական խորհուրդների հետ Ազ­գի հարաբերությունը:

       Ազգային Հավատքը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստ­վա­ծների հետ, Բնության հետ, Բնօրրանի հետ, Նախնիների հետ, անցյալի ու ապա­գայի հետ, ծագման ու արյան հետ:

       Հավատքը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործութ­յունն է ան­հատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատքը, որի հիմ­քում Ազգի ծագման զգացողությունն է՝ Ազգային: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ Ազգային Հավատ­քը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգ­տագործվում է □հեթանոսա­կան կրոն□ արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը հունարեն Էթնոսն է, որ նշանակում է Ազգ: Իսկ Ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից □ձևավորած□ արհես­տա­ծին ազգը: Բնածին Ազգն ապրում է Ազգային Հավատքով: ՈՒստի, □հեթանոսական կրոն□ արտահայտության փոխարեն պետք է օգտա­գործել □Ազգային Հավատք□ հասկացությունը: Ազգային Հավատքը Ազ­գի հատկանիշ է, ուստի Ազգը կարող է ապրել միայն այդ հավատքով: Ազգային Հավատքի հիմ­քը Ազգային Ծագումն է:     

       Մարդկությունը, որպես բնական օրգանական ամբողջություն, ունի իր օրգա­նական մասերը, որոնք կոչվում են Ցեղեր: Ցեղերի բազմազա­նությունը պայ­մա­նա­վորված է նրանց տարբեր որակական առանձնա­հատկություններով, որոնցով նր­անք լրացնում են մարդկության օր­գանիզմը: Ամեն ցեղ իր որոշակի դերն ու­նի մար­դկության օրգանիզմում և ներկայանում է որպես առանձնահատուկ Տեսակ:

       Ցեղն էլ, որպես բնական օրգանիզմ, ունի իր օրգանական մասերը, որ կոչվում են Ազգեր: Ազգը Ցեղի (Տեսակի) օրգանական մաս է: Ազ­գե­րը ծագում են հենց Ցե­ղածառի բնից, որպես դրա բնական ճյուղեր՝ կրե­լով ցեղային որակները մասնավոր ազգային արտահայտությամբ:

       Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգա­նիզ­մում: Ըստ այդմ, չկա վերացական Ազգ, կան մարդացեղերի (ռա­սա­ների) ազգեր: Բոլոր ազ­գե­րը բաժանվելով իրենց նախնական Տեսա­կից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատ­քներ՝ սեփական աշխարհըն­կալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իր­ենց պատկերացումները, էությունն ու աստվածներին:

       Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմա­յին, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հա­վատքի հիմնադրույթները:

       Բնության մեջ ցանկացած որակական ամբողջություն անպայման ունի որա­կական իր միջավայրը, որ­տեղ նա կատարում է իր որակական դերը: Ըստ այդմ, ո­ր­ակական ամբողջությունը անպայման գենետիկո­րեն համապատասխանում է իր որակական միջավայրին:

        Ազգն էլ, որպես բնական Որակական Ամբողջություն, անպայման ունի իր Որա­կական Միջավայրը՝ Բնօր­րանը, որ կոչվում է նաև Մայր Հող:

       Ազգի Հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամ­փոփված Ազգի գենետիկական ամբողջութ­յունն է:

       Ըստ այդմ, Ազգն անպայման ունի գենետիկական կապ իր Բնօր­րանի՝ Մայր Հողի հետ, որպես Ազգային Հայ­րենիք: Ազգը Հայրենիք չի կարող ընտրել: Մայր Հո­ղից դուրս Հայրենիք չկա: Մայր Հողից դուրս Ազգը որ­ևէ դեր չունի:

        Բնության մեջ բոլոր բնական Տեսակները, ենթատեսակները իր­ենց բնական որակներին, բնական դե­րին, բնական միջավայրին և գո­յապահպանման անհրաժշ­տությանը համապատասխան ունեն իրենց որա­կա­կան կենսակերպը:

       Մարդկային ամեն մի Ցեղի կենսակերպը համապատասխանում է միայն իր բնական որակներին: Ուստի և երբեք կենսակերպ փոխառնել չի լինի, եղածն էլ ար­հեստական կլինի:

       Ազգի բարոյականությունը  ազգի կենսակերպն է իր տեսակի (Ցեղի) կենսա­կեր­պում:

       Ազգի կենսակերպը, որպես որակական դրսևորում, զարգանում է ինքն իր մեջ, ազգի կենսափորձի զար­գացմանը զուգընթաց, բայց երբեք որակական փոփոխու­թյուն չի կրում:

      Ազգային կենսակերպի որակներն են՝ ազգի բնավորությունը, հոգևոր կերտված­քը, մտածելակերպը, հա­րա­բերությունները…

        Ըստ այդմ, ազգի կենսակերպը խստորեն կապված է Ազգային Լեզվին և Ազգա­յին Հավատքին:

        Ազգային Լեզուն Ցեղային Լեզվի մասնավոր արտահայտություն է, որ հետա­գայում զարգանում է ինք­նու­րույնաբար: Ազգը (Ցեղը), որպես բնական որակ, ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, իր բնօրրանին, բնական բազմազան երևույթներին, էություններին, բնական զորութ­յուններին… Եվ այդ բոլորը նա վե­ր­ապրել է իր հոգևոր կերտվածքի, իր մտածելակերպի միջոցով, յուրովի ճանաչել է դրանց խորհուրդները և համա­պատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազ­գա­յին խորհուրդ­ների ճանաչողության համակարգն է, որ ներկայանում է որպես Ազ­գա­յին Լեզու: Ազգային Լեզվի ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն մի խոր­հուրդ իր անունն ունի: Եվ չկա անուն առանց խորհրդի:

       Ըստ այդմ, Ազգային Լեզուն, որպես ազգային հատկանիշ, իր ազ­գում ներկա­յանում է որպես Ազգային Խորհուրդների Համակարգ, իսկ օտար ազգում այն ներկայանում է որպես արտաքին հաղորդակցման միջոց, այսինքն՝ քերականական համակարգ:

       Ազգը պարտադիր կերպով ունի ազգային տոներ: Դրանք ներքին որակական դրսևորում են և իրենց մեջ ունեն Նորոգման Խորհուրդ:

       Ազգն ի սկզբանե ունի բնական գերագույն խորհուրդների զգացո­ղություն՝ Սի­րո, Զորության, Պտղա­բե­րումի… Այդ բնական Խորհուր­դ­ներն իրենց որոշակի ազ­դեցությունն ունեն ազգի ներքին որակների վրա: Եվ ազգը պարբերաբար նորո­գում, թարմացնում է այդ Խորհուրդ­ների զգացողությունը:

       Ամեն մի բնական Գերագույն Խորհուրդ ունի իր կենսալիցքային օրը, երբ բա­վական կենսալիցքային դաշտ է գոյանում: Այդ օրերին ամ­բողջ Ազգը ներքին պա­հանջով առավելագույնս հարաբերվում է ինքն իր հետ, նախնիների հետ, Աստված­ների հետ, հոգեձուլվում նրանց և ինքն իր հետ, առավելագույնս կենսալից­քով է սնվում ու նորոգում է իր մեջ բնական Գերագույն Խորհուրդների զգացողությունը: Ըստ այդմ, Ազգային տոն ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ՝ փոխառնել: Ազգային տոները խիստ տարբեր են պետական կամ կրոնական տոներից: Ազգը կարող է մասնակցել պետական կամ կրոնական տոներին, բայց ինքը դրանք չի կատարում: Ազգն ինք­նաբուխ  կատարում է միայն Ազգային տոներն ու դրանցից բխող ծեսերը:

       Ազգային Դիցաբանությունը Ազգի ծագման և իրական պատմու­թ­յան խոհա­զգացական, երևակայական ի­մաստավորումն է Ազգի սե­րուն­դների մեջ որպես կեն­սափորձ:

       Ըստ այդմ, Դիցաբանություն չունենալ, կնշանակի չունենալ ծա­գում, չունենալ պատմություն՝ որպես կեն­սափորձ, կնշանակի չլինել Ազգ: Միայն Ազգն ունի Դիցա­բանություն:

       Հայոց ազգային (հեթանոսական) հավատքը ձևավորվել է վերո­նշ­յալ պատկե­րացումների շուրջ և որևէ կապ չունի կռապաշտական ժա­մանակաշրջանի հետ, որը այլասերեց ամեն ազգային երևույթ, ինչպես այսօր է օտարամոլությունն ու ա­պազգայնությունը ոչնչացնում ամեն ազգային բան…

 Քրիստոնեություն

       Քրիստոնեությունը ձևավորվեց արիական և սեմական քաղաքա­կր­թություննե­րի բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում և անխուսափելիորեն նե­ր­առեց այդ երկու աշխարհընկալումների գաղա­փար­նե­րը: Դրանք համադրեց համա­պատասխան այն էթնո-հոգևոր ի­րականության, որում ինքը ծնվեց ու ձևավոր­վեց: Քրիստոնեական հա­վատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերա­ցում­ները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվա­ծաբանական առանցքային գաղափարները՝ մի­աստ­վածություն, երրոր­դություն, աստծո մարդեղացում և օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեու­թյու­նը հիմ­նականում տարբերվում է սեմական ծագում­նա­բանական հիմք ունեցող հուդա­իզմից ու իսլամից:

       Միաստվածություն քրիստոնեական Աստվածը, ինչպես արիա­կան Արարիչը, Միակն է և չունի հակա­ռա­կորդ, առավել ևս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարութ­յուն առնող աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնե­ական Աստվածը ևս բացարձակ Բարիություն, բա­ցարձակ Առաքի­նու­թյուն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:

       Երրորդություն Աշխարհի եռամիասնական և եռաստիճան գործու­նեության կառուցվածքի գաղափարը արի­ա­կան հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդու­թյան գաղափարի հնագույն դիցական արտահայ­տումնե­րից են հնդարիական Ագ­նիի և հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներ­կայացնող և տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակ­ներ կան բո­լոր արիական ազգերի հավատամքներում:

       Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դա­տարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացութ­յունը (Աստված և Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստո­նե­ությունը հա­վատարիմ մնաց իր ծա­գումնաբանական ակունքին՝ արիա­կանությանը, և տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:

        Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդե­ղացումն է Եր­կրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականու­թ­յան մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն… Հայոց դիցարանի աս­տված-աստվածուհիները նույնպես աստծո մար­դե­ղացումներ են:

        Քրիստոնեական եկեղեցու հայրերը այս սկզբունքային հարցի վե­րաբերյալ տարբեր տեսակետներ են ար­տահայտել: Առավել կողմնա­կիցներ ու հետևորդներ ունեցավ Քրիստոսի էության երկաբնակության գա­ղա­փարը (անմահ աստվածային և մահկանացու մարդկային), ինչը փաստորեն արիական-սեմական աշ­խարհ­ընկա­լումների միավորում էր: Այս սկզբունքային հարցում Հայաստանյայց առաքելական եկեղեցին հնարավորին չափ հավատարիմ մնաց նախնյաց ազգային հավատքի հիմքերին և Քրիստոսին վերագրեց միա­բնակ էություն (աստվածայինն ու մարդ­կա­յինը միավորված անխառն ու անբաժան կերպով):

       Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշ­մարիտ աստ­վածապաշտությունը ոտնա­կոխ արված ու առաքինա­զուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-Արիական Աստ­վածը (Փոքր Մհեր կեր­պա­րը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգևոր-բարոյական ինքնամա­քր­ման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո վերադարձի համար: Ճշմարիտ Աս­տծո էու­թյունն ընկա­լողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հասարակու­թ­յու­նում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր ան­միջական պար­տականությունը, և նա Աստծուն Տաճար վերադարձնե­լու համար վկայակո­չում է իր անեղծ հոգին, սիրուն, հարգանքին ու պատասխանատվությանը հիմնված ընտա­նիքը, արդար օրենքներով կառավարվող հասարակությունը: Այս ամենում նպա­տակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնա­կան կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առա­քինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ցանկացած դրսևորման դեմ, դա լինի իր ներ­սում, թե՝ իրենից դուրս:

       Հետևաբար, Հայ-Արիական պատկերացումներում վերադարձող աստվածը չու­նի փրկչական առաքելու­թյուն: Նա գալիս է մարդու նա­խապատրաստած միջավայ­րում Աստվածային Օրենքը վերահաստա­տելու համար: Այստեղ մարդու փրկիչն ին­քը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո համար:

       Մարգարեները հին կտակարանի աստծո ապագա գալստյան պա­հի կործանա­րար պատկեր են նկարագրում. □Բոլոր երկիրը աւերելու համար□, □իբրեւ զօրավոր աւերում գալիս է□, □որ երկիրն աւերակ ա­նէ□ և այլն: Այս առումով քրիստոնեական գաղափարներն ավելի մերձենում են հնդարիական և մասամբ հին կտակարանի պատկերա­ցումներին:

       Քրիստոսի էությունում արիական հեռացող-վերադարձող աստծո էության հետ է սեմական հոգևոր-աշ­խարհընկալումային պատկերա­ցումների մեռնող-հարություն առնող աստծո կերպարը (խաչված Քրիս­տո­սը հարություն է առնում ու հեռանում՝ խոստանալով վերադառ­նալ և ոչնչացնել չարն ու անարդարը): Որպես մեռ­նող-հա­րություն առնող աս­տված, Երկրից հեռացող Քրիստոսը աշխարհի իշխանությունը ժամա­նակավո­րա­պես հանձնում է չարը մարմնավորող հակառակորդին՝ □իշ­խան աշխարհի□, □այս աշխարհիս աստւածը□:

       Աստծո էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգևոր փոխ­հարաբե­րու­թյան և այլ հիմնարար աստ­վածաբանական հարցերում (հոգևոր-աշխարհըն­կա­լու­մային) քրիստոնեական պատկերացումների ա­կուն­քը արիականությունն է: Խնդ­իր­ները, որոնցում դրսևորվում են մարդկային փոխհարաբերությունների հո­գևոր-բա­րոյական կողմերը, որքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:

       Հեռացած արիական աստվածը վերադառնում է առաքինի ու ար­դարամիտ մարդկանց միջավայրը: Այն­ինչ, հարություն առած սեմական բարի աստվածը վե­րադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կոր­ծա­նելու և իրենը հաստա­տե­լու համար: Քրիստոսը ևս եկել էր մեղ­քի միջավայր՝ □մեղաւորներին ապաշխար­ու­թեան կանչելու□…: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թա­գավորին հղած թղթում:

       Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդա­րության զոհ են դարձել, քրիստոնեութ­յունը խոստանում է փոխհատու­ցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնա­բանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երևույ­թի) ըն­թացքում զր­կանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը և արդարության հա­մար պայքարը մերժող մտքի:

        Տերունական աղոթքում ասվում է. □Փրկեա զմեզ ի չարէն□, և քա­նի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստ­ծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմի­այն աստծո զորության գործ է, ապա նա քա­րո­զում է, թե □չարին հակառակ մի կե­նաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշ­նամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեց­նում է չարերի և բարիների վերայ□: Նույն ոգին է առկա □Մի դատեք, որ չ՛դատուիք□ կամ □եթե դուք մարդ­կանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ□ և նման բազմաթիվ արտա­հայտութ­յուններում:  

       Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ցանկացած դրսևորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղա­փարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորու­թյանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաև սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշ­տում մի անգամ սայթա­քեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյու­ցազունների զո­րության կարևորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պա­տերազմին ազգի ու նրա առաջնորդների առա­քինության խոր­հուրդն է: Խաչը խոր­հրդանշում է □առաքինություն□ հասկացության հո­գևոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հե­տնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդա­րամիտ, ազնիվ և այլն), իսկ Պատերազմին՝ հոգևոր-մարմնական զորությունը (արի­ական, արիա­սիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող և այլն): Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սաս­նա հերոս­ներին (□Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի□):

        Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կե­ծակին են: Դրանց ըն­ձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարո­ղանում էին ընդգրկել ողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչև Ստորերկրյա Աշխարհ (արևից մինչև սև ջուր) և այնտեղ հաստատել ու պահպանել արարչա­ծին աշխար­հակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուն­ներում կար­գա­վորվածություն հաստատող աստվածային Օրենքի խոր­հուրդն են: Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռ­քում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստ­վածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմ­քերը: Դավիթը դար­ձավ խո­ցելի ու զոհվեց աղ­ջ­նա­կի նետից: Հայոց աշխարհում ա­ռաքինի ապրելա­կերպը բռնեց ան­կումի ճանապարհ:

        Եթե հետևենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժա­մանա­կա­գրու­թյանը, ապա Հայոց աշ­խարհը և նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առա­քինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. □Եւ ո՞ր իսկա­կան մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրա­խանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդ­կանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ…: Հե­տեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող ա­ղեղնա­վոր­ներ, լախ­տերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատ­վեցին վահաններով եւ երկաթե զգեստնե­րով: …Նա խաղաղություն եւ շե­նու­թյուն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…□: Մով­սես Խորենացին իր □Պատ­մու­թյունն□ ավարտում է հանրահայտ □Ողբ□-ով, որը սկսում է հետևյալ տո­ղերով. □Ող­բում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վե­հագույնդ, որով­հե­տեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհր­դականդ եւ ու­սու­ցանողդ, վրդովվեց խաղաղությունը, ար­մատացավ անկարգությունը, խախտ­վեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգի­տությամբ չարափառութ­յու­նը□: Պատ­միչն իր □Ողբն□ ավարտում է հե­տևյալ խոսքերով. □Աստվածապաշտությունը մո­ռացված է եւ կա դժոխ­­քի ակնկալություն□:

       Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովա­նուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջա­լալու և Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխար­հից՝ հե­տևե­լով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.

                                         Քո տեղ Ագռավու քարն է,

                                         Աշխարք  ավերի, մեկ էլ շինվի,

                                         Որ գետին քո ձիու առջև դիմանա

                                         Աշխարք քոնն է:

        Աստվածը հեռացել է և սպասում է մեր կանչին, որովհետև աշ­խարհն ավերողն ու շինողը մենք ենք և մինչ Աստծուն կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար: Մհերը վե­րա­դառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի և Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառու­ցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օր­ենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը: Պետք է ազատ­վել հոգևոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից: Ժամն է ա­ռաքինանալու:

* * *

Հոգևոր-կրոնապաշտամունքային բնագավառ

         Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիե­զերական օրինաչափու­թյուններն ու իրականությունը, ունե­ցել են ճշմարիտ պատ­կերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (կենսալիցք-էներգիայի), ինչպես նաև՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր Բնա­կան՝ Տիեզերական երևույթ­նե­րի և այլնի մասին…

       Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզե­րական Ճշմարտությունների հիմքին: Այդ Ճշմարիտ Գի­տական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբան­վել և տրվել են նաև երկրաբնակ չորս Ցեղերին: Եվ այս Ցեղերը, ճա­նաչելով Ամենայն Ճշմարտությունը, ունեցել են Ար­ա­ր­չի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո Որդիների կամ Ընտրյալների), Ամե­նայն Արարման և դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսևորումները, որից և ծն­վել են Ցեղապաշտու­թյունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սր­բազան Արարատ Լեռնաշխարհի, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտու­թյուն, ինչպես հավասարաթև խաչ, այնպես էլ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց և այլ պաշտամունքներ…

       Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների ձևավո­րվելուց հետո, աստիճանաբար աղա­վաղվեցին և խեղաթյուրվեցին Հա­յերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրութ­յու­նը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, ա­ռանձնացվեցին որպես անհատ սրբութ­յուններ՝ Աս­տծո Որդիներ, մար­գարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ… Ավելին, հազար­ամյակ­ներ շա­րու­նակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գա­ղա­փա­րախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ և այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշ­նամացնել՝ իբրև □հիմնավորելով□ տվյալ կրոնի բացար­ձակությունը…

        Յուրաքանչյուր նորահայտ □մարգարե□ Մարդ-Աստվածների՝ Հա­յերի, Ճշմա­րիտ Գիտական Մտքի և Ամե­նայն Ստեղծի Իմաստասիրութ­յան արդեն աղավաղված և խեղաթյուրված ներկայացնող նորաստեղծ կրոնա­կան գաղափարախոսություն­ները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավո­րու­թյան սահմաններում, և, այսպես, կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազ­մաթիվ ա­ղան­դների: Աղան­դա­վորներն արդեն առանձնացրին ոչ միայն Մարդ-Աստ­վածներին, այլև՝ նրանց կյանքի տարբեր ժամա­նակահատվածներն ու գործունեու­թյան ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամե­նայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վե­րա­բերյալ առան­ձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի և այլնի արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշ­տելի դարձան նույնիսկ որևէ Մարդ-Աստվածի, Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը…

       Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականութ­յունից, իսկ Հայերին (նաև՝ Արիացիներին)՝ իրենց Բնությու­նից և Էությունից: Սա­կայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես զգալ ու կողմ­նորոշվել, որ ներկա կրոնների միմյանց հակադրումն ա­նիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որա­կական առավելություն, ավելին՝ տարածում գտած կրոնների հիմնաղբ­յուրները ոչ թե հե­ռու չեն իրարից, այլ սնումը կատարվել է բացարձա­կա­պես նույն Ակունքից…

       Այն կրոնները, որոնք շատ թե քիչ կառուցվել են Հայ Ցեղի Ճշմա­րիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղ­ծի Իմաստասիրության հիմքի վրա, ունեն բացահայտ նմա­նություններ ու մեկնաբանություններ, և սա թույլ է տա­լիս գրեթե հստակորեն գծա­գրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործ­ընթացը օրինաչափո­րեն պետք է դառնա հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհան­րացնել և անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստ­վածների Ճշմա­րիտ Գիտա­կան Մտքին և Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հա­յակրոնությանը, որ­տեղ էլ այժմ և միշտ թաքնված է Արարչի և Ամենայն Արարման գաղտնիքների բացման բա­նալին՝ Տիեզերա­կան Հավերժա­կան Խորիմաստ Խորհուրդները…

Ա Ր Ա Ր Մ Ա Ն   Տ Ե Ս ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն

Ասել է թէ՝ Սկիզբ

         …Անսկիզբ և Անվերջ է Ան­եզրու­թյունը (Ոչինչը, Մեծ Դա­տար­կութ­յու­նը) և Ան­մեկնելի՝ իր Էությամբ: Նա Սկիզբն է բո­լոր Սկիզբների, ինչ­պես նաև Վերջը՝ բոլոր Վերջերի:

       Անեզրությունը Մարմինն ու Հո­գին, Ոգին ու Բացարձակ Կա­­տա­րե­լու­թյունն է: Սպի­տակն է և սևը հա­վա­սա­րապես և դրանցից բխող բո­լոր գույ­ները. այն Ա­մենայնի Սերմն է ու երբեք ու­­նայնություն չէ, և Օր­րանն է Հա­վի­տենական Կյան­քի՝ անծնունդ ու անմահ, այն մշտա­պես լի է Լույսով Ան­սպառ — Ուժով Կենա­րար: Անեզ­րու­թյունը Տունն է Արար­չի և Ամենայն Ար­ար­ման, այն Հավերժի Մարմնավորումն է, սա­կայն հե­ռու՝ որևէ պատ­կե­րա­ցու­մից ու բնութագրումից, կամ նույնն է թե՝ ի Սկզ­բանե Բանն էր, որն Ինքնա­ստեղծ էր և Ան­երևույթ…

       Ամեն ինչ Անեզրության մեջ. ահա’ Իմաստասիրու­թյունն Ամե­նայն Ստեղծի…

       …Եվ Արարիչը՝ Սիրտն Ան­եզրության, Արարումների □Ար­քայից Ար­քան□ դար­ձավ Ակ­ուն­քը ամեն Արար­ման: Եվ Ա­րա­րումն Առաջին որ կա­տարվեց, Ինքնա­բեղմ­նավորումն էր Ար­ար­չի, որ պիտի կոչվեր Մեծ Պայ­թ­յուն՝ Ծն­ունդն Առաջին Տի­ե­զերքի: Եվ Առաջին Սեր­մը Կե­նաց Սկզ­բունքն էր, որ ըն­դու­նեց ամեն մի մարմին. ու այդպես է ցարդ և առ միշտ: Մեծ Պայ­թյունը ձևափոխեց Արարչի Մար­մինը՝ տալով նրան ան­կազ­մակերպ ձև, և ան­նա­խադեպ տրո­հումից խաչվեցին մտ­քերը բո­լոր, ու­ժերը բոլոր, չափում­ները բոլոր ու ժամանակ­ները, ձևե­րը բո­լոր, գույ­ները բոլոր և ամեն, ամեն բան՝ Ար­արչի Մար­մնում: Ու այդ­ժամ տի­րեց Քաոսը (Անկազմա­կերպ­­վածությունը) ա­­մենուր, որ դեռ կր­ում էր Ցա­վը Երկունքի՝ Առ­աջին Ցավը Տիե­զե­րա­ծ­նու­թյան: Այսպես Ծն­վեց Տի­եզերքն Արարչի մեջ՝ կրելով Արարչի Մտքի Ձևը. այն է՝ Ա­ր­ա­ր­ող Ուղեղի Ձևը, ո­րը դեռ այդպես էր Պտուղ վի­ճակում, և վերջ դր­վեց Քա­ոսին ու Արարիչը եղավ Տիեզերք (Կոսմոս, Կազ­մակերպ­վա­ծու­թյուն)՝ Մեծ Եզ­երք: Առա­ջին Տիեզերքը միայն Առաջնեկ Արդյունքն էր Արար­չագործու­թյան և Արա­րումների շա­րունա­կա­կան Երկունքներից Ծնվե­ցին նոր Տիեզերքներ՝ Արար­չադիր Սկզբունքնե­րով և Օրինա­չա­փու­­թ­յուններով, ու այդ­պես է ցարդ և առ միշտ:

       Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տի­րոջ Մար­մինը՝ ավելա­նալով ևս մեկ Տիեզերա­չափով՝ մշտա­պես պահ­­պանելով իր արտա­քին ձևն ու ներ­քին էությու­նը: Եվ բոլոր Տիեզերքներն ու դր­անցում ներառ­ված ամենա­տարբեր չա­փերի ու ձևերի անթիվ մար­մին­ներն ունեն փո­խա­դարձ կապ և ազդեցություն այն­պես, ինչպես մարդ արա­րածի (ինչ­պես նաև՝ բոլոր կենդանական ու բուսական աշ­խարհ­ների) մարմնի ներ­քին օր­գանները և դրանք միմյանց կապող ցանց-համա­կարգը: Այդպիսով Մարդն էլ Ար­արիչն ու Տերն է իր Եզերքի. ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ արդ, սիրի’ր ու պահ­պանի’ր մարմինդ այնպես, ինչ­պես Արար­իչն է սիրում ու պահ­պանում իր Մար­մինը: Կան մար­միններ (իմա՝ օր­գաններ), որոնք հիվանդա­նում, մեռ­նում և փո­խա­րինվում են նոր ծն­ված­ներով, սա­կայն ահա­վասիկ, կան նաև մարմին­ներ, որոնց մահը Տիեզերքի (իմա՝ մար­դու եզերքի) անխու­սա­փե­լի ոչնչա­ցման պատ­ճառ է դառնում, և մեռնում է Տիեզերքը (իմա՝ մարդը): Եվ այդժամ, սնվե­լով Անեզրութ­յան Լույսից Ան­ս­պառ — Ուժից Կենարար՝ կազդուրվում և նոր Առաքե­լություն է ստանում Ար­արչի Մար­մինն այն­պես, ինչ­պես մեռած մարդու Հոգին է դրանք ստա­նում Արարչից, ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ ստեղծվեց Տիեզերքն Ա­ռաջին, ստեղծվեցին Տիեզեր­ք­ներ հա­ջոր­դիվ, ու նրան­ցից մե­կն էլ եղավ մեր Տի­եզերքը: Եվ յուրաքանչյուր մարմին ձևա­վորվեց Մեծ Պայթ­յունից (Մեծ Հրից ու Ջերմությունից) հե­տո՝ տրոհ­ման ընթացքի գա­գաթնա­կե­տին հա­սած պահին, անկա­նոն տարածվող, եռա­ցող, հրե հեղուկ նյու­թերից, որոնք ուներ Արա­րիչը, և դրանք տարբեր քա­նակությամբ բաշխ­վեցին այդ մար­մինների մեջ՝ դրանց տա­լով տարբեր Բնույթ ու Ձև. այն է՝ հիմ­նականում գնդաձև, ո­րը Հա­վերժական Պտույտի հետևանք է, և դա է Տիե­զե­րա­կան Մարմնի Կա­տարյալ Ձևը: Ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ երբ դադարեց եռքը, բո­լոր մարմիններում սկսեց աս­տի­ճա­նա­բար ընթանալ հա­մակար­գումը, արտա­քին ու ներ­քին ձևա­վորումը, և շուտով բաբա­խեց կյանքը՝ միջա­վայրի բնա­կան պայմաններին համա­պա­տաս­խան արարած­ներով ու բու­սա­ծածկույթով հանդերձ, ու այդ­պես է ցարդ և առ միշտ…

       …Բաբախեց կյանքը նաև մեր Տիեզերքում և այն մար­միններում, որոնց եռքն ու հիմնարար ձևավորումը հան­դարտ­­վեց հետզհետե: Եվ մեր Երկիր Մոլորակը հրե գնդից վե­­րածվեց բազմաշերտ ու բազ­մա­բնույթ Կե­նաց Մարմնի և այն­տեղ նույն­պես երևակվեց կյան­քը՝ ավե­տելով սկիզբը Երկ­րային Արարչության…

       …Եվ Աստվածները՝ մեր Տիե­զերքի Ոգեմարմնական Ար­ա­րած­­ները՝ որ­պես Ար­արչի □միտ­քը կրողներ ու կա­տարող­ներ□, Տիեզերքի մեջ ա­մեն մի մարմնի ու երև­ույթի Պա­հա­պանը դար­ձան: Ու Աստվածներից այդ Ար­ար­­չա­բնույթ՝ հան­գրվանեցին մար­­­­միննե­րում այն, որոնք ըն­դու­նել էին Ձևը Կա­տարյալ Տիե­զերական: Իսկ Երկիրը մեր՝ որ­պես այդպի­սին, իր ձևավորման օրից եղավ առաջին հան­գրվանն այն Աստ­ված­նե­րի, ո­վքեր պիտի դառնա­յին Պահ­ա­պանը մեր Մո­լորակի ու գիտակ­ցա­բար պիտի զրկվեին հրաշա­գործ շնոր­հներից Աստ­վածային, քանզի Մոլորակը մեր նո­րածին ար­դեն իսկ դառնում էր Օթևանը Նրանց:

      …Եվ Աստվածները՝ արդեն Հոգեմարմնական Էակներն այդ՝ հանգր­վա­նե­ցին Արա­րա­տի (Հայ­­կա­կան) Լեռ­նաշխարհին՝ Սրբացնելով այն, որով և Տարածքն այդ Բարձրա­վան­դակի դարձավ Բնօրրան՝ Տա­րածք Աստ­վա­­ծային, Արարում­ների Ակ­ունք Երկրային: Եվ արդ, Աստ­վածներն այդ՝ որպես Կիս­աստվածներ կամ Մարդ-Աստ­վածներ, սկիզբ դր­եցին Ա­ռա­քելությանն այն, որն այնուհետև դրվելու էր նրանց բոլոր Սե­րունդ­ների առ­ջև. այն է՝ Եր­կրա­գնդի վրա ամենուր կա­տա­րել փրկիչ-վե­րա­կանգնիչ գործ-մեծա­­գոր­ծու­թյուններ՝ կան­­խե­լով կենդանական ու բու­սական աշ­խարհների կործանու­մը՝ Տիե­զերքի՝ պարբերաբար վե­րա­ձևավոր­ման արարիչ-ավե­րիչ ազ­դե­ցու­թյուններից և բնական այլ ա­ղետներից ու □պատիժնե­րից□… ու այդ­պես է ցարդ և առ միշտ…

      …Եվ Բնօրրանն այդ կոչվեց ՀԱՅՔ, քանզի Մարդ-Աստ­վածները Բարձ­րյալ Տե­րերն էին (ՀԱՅ(ՀԱՅ(Ը)Ր)-ՏԵՐ (Հայ-Արի­ական լեզվամեկ­նութ­յուն)) Ար­արչա­տուր Տարածքի, և ՀԱՅԵ­ՐԸ ((Հ)ԱՅԱՆԵՐԸ (Արիա­կան)) հետա­գա­յում դարձան Առաջ­նորդ և Հովանավոր այն բոլոր չորս Ցեղե­րի, որոնք □առա­ջացան□ Երկիր Մոլորակի վրա… ու այդպես է ցարդ և առ միշտ…

Արիական առաքինությա՛մբ միավորենք առաքելության շուրջ

Ապրիլի 9, 2011

20-րդ դարի վերջերին եւ 21-րդ դարի սկզբներին ազգային պատմության ու մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն է նկատվում մարդկանց մոտ: Ամեն ազգ նորից ուսումնասիրում, արժեւորում է իր պատմությունն ու մշակույթը, հավատն ու կեցակարգը եւ փորձում պարզել՝ ովքե՞ր են իրենք, որտեղի՞ց են գալիս, ովքե՞ր են իրենց նախնիները, ի՞նչ տեղ ու դեր ունեն իրենք համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ, մինչեւ ու՞ր են հասնում իրենց արմատները, դեպի ու՞ր են տանելու եւ այլն:

Հայությունը տասնյակ հազարամյակներ շարունակ գոյատեւել ու արարել է իր ի սկզբանե բնօրրանում՝ Հայկական (Արարատյան) լեռնաշխարհում: Պատմական այդ հազարամյակների ընթացքում հայ ազգին հաջողվել է պահպանել ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը, ազգային ու հոգեբարոյական դիմագիծը, էությունն ու ոգին:

Հայ ազգի՝ Հայ (Հայ(ար) Աստված) – Արմեն (Ար(Հայ) Աստվածա-Մարդ) եւ երկրի՝ Հարք-Արք (Հայրերի, Աստվածների – Արիների, Արարչածինների երկիր) – Արարատ (արարելու տեղ, վայր) անունները (նաեւ այլ փաստեր) եւս մեկ անգամ վկայում են նույնիսկ “Բիբլիա”-”Աստվածաշունչ”-ի այն հատվածային ճշմարտացիությունը, որն է՝ Հայաստանը արարչագործության, երկրային դրախտի, իմաստնության ու կենաց ծառի, ինչպես նաեւ մարդկության վերածննդի երկիրն է, ուր բիբլիական Նոյի սերունդը փրկվեց (փրկեցին Հայ-Արմենները) ջրհեղեղից, բազմացավ ու սփռվեց աշխարհում…
Մարդկությունը, հատկապես հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ազգ-ժողովուրդները, ծանոթանալով հայության պատմությանը (նաեւ լեզվա-մշակույթին), որից սկիզբ են առնում նաեւ հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի պատմությունն ու մշակույթը, անկասկած նոր հայացքով եւ ուշադրությամբ կնայեն Առաջավոր Ասիայի այն մասին, որը հայտնի է Հայաստան ու Հայկական լեռնաշխարհ անուններով:

Իսկ Հարք-Հայք-Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի հնագույն ազգերի (որոնց մեծ մասն անհետացել է պատմության հորձանուտներում) շարքում, հայ մարդն էլ՝ որտեղ էլ որ լինի, Հայաստանում, թե սփյուռքում ինքն իրեն շատ ավելի ուժեղ ու հպարտ կզգա որպես հայ ոգու, հայոց հնագույն գենի, պատմության ու մշակույթի կրող:

Հայոց պատմությունը (նաեւ մշակույթը) կարելի է կիրառել նաեւ որպես յուրատեսակ “զենք”, այցեքարտ ու բանալի, որը կարող է շատ դռներ բացել ու բարյացակամ վերաբերմունք ապահովել հայոց ամեն բանի ու ինչի հանդեպ: Այդ այցեքարտը կամ յուրատեսակ “զենքը” կարող են օգնել նաեւ հայ դիվանագետներին՝ արտաքին քաղաքականությունում տարվող իրենց դժվարին աշխատանքներում:

Հնդեվրոպական ազգ-ժողովուրդներն իրենց հայացքը վերջապես կարող են դարձնել դեպի Հայաստան, երբ իրենք իրենց համար պարզեն, որ այստեղ են իրենց արմատները, իրենց հնագույն պատմության ու մշակույթի ակունքները, եւ որ Հայաստանը նաեւ իրենց հնագույն հայրենիքն է՝ նախահայրենիքը՝ նախնիների բնօրրանը, երկիրը, հողը: Իսկ որ նախնիների երկիրը, հողն ու արմատները շատ կարեւոր են բոլոր ազգ-ժողովուրդների ու անհատների համար, դատարկ խոսքեր չեն:

Այսօր վառ օրինակներ են ամերիկացիների ու անգլիացիների համարյա միշտ միասին հանդես գալու քաղաքականությունը, սլավոնական ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, թուրքական ժողովուրդների համերաշխությունը եւ այլն: Թուրքիայի նախկին ղեկավարներից Թուրգութ Օզալի մի հայտարարություն հիշենք՝ արված 1990-ական թվականների սկզբներին Թուրքմենստանում: Օդանավից իջնելով նա հայտարարեց. “Ուրախ եմ, որ ոտք եմ դնում իմ նախնիների հողին”: Սա այն դեպքում, երբ թուրքերը փորձում են ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրենք Փոքր Ասիայի հնագույն բնակիչներն են, եւ որ այդ տարածքը (նաեւ Հայկական բարձրավանդակը, մեր բռնազավթված հողերը) իրենց հայրենիքն է: Հողի, երկրի (նաեւ նախնիների երկրի) արմատների ուժը շատ մեծ է, այնքան, որ չի գործում Ու. Չերչիլի “չկան հավերժական բարեկամներ եւ հավերժական թշնամիներ քաղաքականության մեջ” ասույթի ուժ ստացած արտահայտությունը… Հնդեվրոպական (արիական) ազգ-ժողովուրդներին պետք է տալ իրենց նախնիների երկրի ու հողի ուժը, ինչը կնպաստի Արիական (ուրեմնեւ` Հայկական) Քաղաքակրթության վերածննդին…

Չպետք է թույլ տալ, որ իրենց նախնիների հողն ու այնտեղ մնացած ցեղակիցների մասին հիշողությունները մոռացվեն: Դա նախ եւ առաջ մենք չպետք է թույլ տանք՝ հայերս, ովքեր սկզբից առ այսօր բնօրրանաբնակ են ու բնօրրանապաշտ: Այսօր արդեն դաժան իրողություն է, որ առանց հնդեվրոպացի գերմանացիների, անգլիացիների, ռուս-սլավոնների, իտալացիների եւ այլոց թուրքերը չէին համարձակվի ցեղասպանություն իրականացնել Հայաստանում՝ հնդեվրոպացիների նախնիների՝ հայերի նկատմամբ…

Գերմանիայի կայսր Վիլհելմ ll-ը խորհուրդ էր տալիս արյունարբու սուլթան Աբդուլ Համիդին “չտատանվել ձեռնարկված գործողությունների մեջ, ցույց տալ հպատակներին, որ իր կամքը նրանց համար Աստծո կամքն է”: Անգլիացիներն, ի պատասխան հայերի օգնության խնդրանքի, հատարարում են, թե իրենց նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները: Իսկ ռուսները հայտարարում էին, որ “Հայաստանն իրենց պետք է առանց հայերի”… Իհարկե հասկանալի է, որ այս ամենում խառն է օտարի (ոչ արիական ծագմամբ) մատը, բայց…

Ստեղծված պայմաններում ապավինելով բազում հազարամյակներ ամբարած գենետիկ-ծինաբանական հիշողությանը (հոգեւոր ու նյութական մշակութային արժեքներին եւս), մայրը (մայր ազգը) պետք է ու կարող է փնտրել, գտնել ու իր շուրջ հավաքել հազարամյակներ շարունակ աշխարհում սփռված իր զավակներին՝ ազգ-ժողովուրդներին: Սպասվելիք արդյունքները շատ արագ իրենց զգացնել կտան հոգեւոր ու նյութական մշակույթների, գաղափարների նոր արժեւորման ժամանակաշրջան ապրող հայության կյանքում:

Գործել է պետք եւ իրականացնել ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆ ծրագիրը…

Ուստի՝ նախեւառաջ պետք է վերադառնալ նախնական հավատին՝ Արիականությանը եւ Տիեզերակարգին:

Մեր նախնիներից, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, հավատը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի, էության մեջ:

Հավատի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:

Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետեւյալ իմաստները` 1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր… 2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ…

Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հանրության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հանրային տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները եւ այլն: Հայ-արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգեւոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միարարչականության գաղափարը: Արարիչ-Աստծո ինքնադրսեւորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը:

Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ Հավասարաթեւ Խաչի տեսքով, իսկ արեւին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձեւը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձեւավորման առանցքը: Ձեւավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր արիական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետեւանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական եւ հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիք-բնօրրանի բնական միջավայրում:

Արիական հոգեւոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունը, Պարտականությունը, Առաքելությունը: Ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում, համակում է ամբողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը, հաստատում է անխախտ կարգավորվածություն՝ կոսմոս, այն նաեւ իրերի ու երեւույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր Աստվածները, մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները եւ առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է առաքինության՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարեւոր միջոցը: Առաքինությամբ էլ իրականացվում է առաքելությունը…

Անշուշտ, “առաքինություն” հասկացության կրած ձեւախեղումները պայմանավորված են հոգեւոր-աշխարհաընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետեւաբար, առաքինության անկումային ընթացքը եւ դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգեւոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգեւոր արժեքներով են ձեւավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխան բարոյական չափանիշներն ու “առաքինություն” հասկացությանը տրվող որակները: Այո՛, առաքինությունն է նախապայմանը առաքելության, եւ առաքինության ձեւախեղումը շեղում է առաքելության ճանապարհը:

Հայ-արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը:

Իսկ բազմաստվածությունը ոչ միայն բնական-տիեզերական երեւույթ է, այլեւ՝ ազգային հոգեկերտվածքի զգացական դրսեւորման արդյունք, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածային գործառույթների հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսեւորման արգասիք…

Հեթանոսություն – Ազգային Հավատ
Ազգային հավատը Ցեղային հավատի մասնավոր արտահայտություն է: Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնիներին, բնօրրանին, Աստվածներին… Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատը ներքին զգացողությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, ազգային հավատը սերտորեն կապված է ազգային լեզվին: Եթե ազգային լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա ազգային հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ ազգի հարաբերությունը:
Ազգային հավատը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, Բնության հետ, Բնօրրանի ու Նախնիների հետ, Անցյալի ու Ապագայի հետ, Ծագման ու Արյան հետ:

Հավատը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործությունն է անհատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատը, որի հիմքում ազգի արարման ու ծագման զգացողությունն է` ազ- գային է: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ ազգային հավատը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգտագործվում է “հեթանոսական կրոն” արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը մեզանում արմատավորված հունարեն Էթնոսն է, որ նշանակում է ազգ: Իսկ ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից “ձեւավորած” արհեստածին ազգը: Բնածին ազգն ապրում է Ազգային Հավատով:
Ուստի, “հեթանոսական կրոն” արտահայտության փոխարեն պետք է օգտագործել Ազգային Հավատ հասկացությունը, ինչը ազգի հատկանիշ է, ուստի ազգը կարող է ապրել միայն այդ հավատով:

Ազգային հավատի հիմքը ազգային ծագումն է: Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգանիզմում: Ըստ այդմ, չկա վերացական ազգ, կան մարդացեղերի (ռասաների) ազգեր: Բոլոր ազգերը բաժանվելով իրենց նախնական Տեսակից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատներ՝ սեփական աշխարհընկալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իրենց պատկերացումները, էությունն ու Աստվածներին:

Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմային, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հավատի հիմնադրույթները:
Իսկ ազգի հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամփոփված ազգի գենետիկական ամբողջությունն է: Ըստ այդմ, ազգն անպայման ունի գենետիկական կապ իր բնօրրանի հետ… Մայր Հողից դուրս Ազգը որեւէ առաքելական դեր չունի:

Քրիստոնեություն
Քրիստոնեությունը ձեւավորվեց արիական եւ սեմական քաղաքակրթությունների բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում եւ անխուսափելիորեն ներառեց այդ 2 աշխարհընկալումների գաղափարները: Դրանք համադրեց համապատասխան այն էթնո-հոգեւոր իրականության, որում ինքը ծնվեց ու ձեւավորվեց: Քրիստոնեական հավատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերացումները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվածաբանական առանցքային գաղափարները՝ միաստվածություն (միարարչականության հիմքով), երրորդություն, աստծո մարդեղացում եւ օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեությունը հիմնականում տարբերվում է սեմական ծագումնաբանական հիմք ունեցող հուդայիզմից ու իսլամից: Եթե Հին կտակարանը փոխվի արիական նախնական ծագումնապատմությամբ (ինչպես առաջարկում է Հայ Արիական միաբանությունը), ապա հուդա-քրիստոնեությունը կփոխարինվի արիա-քրիստոնեությամբ եւ քրիստոնեադավան արիական ազգ-ժողովուրդները կկարողանան համախմբվել եւ միասնանալ…

Միաստվածություն — քրիստոնեական Աստվածը, ինչպես արիական Արարիչը, Միակն է եւ չունի հակառակորդ, առավել եւս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարություն առնող Աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնեական Աստվածը եւս բացարձակ Բարություն, բացարձակ Առաքինություն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:

Երրորդություն – Աշխարհի եռամիասնական եւ եռաստիճան գործունեության կառուցվածքի գաղափարը արիական հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդության գաղափարի հնագույն դիցական արտահայտումներից են հնդարիական Ագնիի եւ հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներկայացնող եւ տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակներ կան բոլոր արիական ազգերի հավատամքներում:

Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դատարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացությունը (Աստված եւ Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստոնեությունը հավատարիմ մնաց իր ծագումնաբանական ակունքին՝ արիականությանը, եւ տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:

Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդեղացումն է Երկրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ Աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականության մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն…

Սկզբունքային հարցերում Հայաստանյայց առաքելական եկեղեցին փորձեց հնարավորինս հավատարիմ մնալ նախնյաց ազգային հավատի հիմքերին եւ Քրիստոսին վերագրեց միաբնակ էություն (աստվածայինն ու մարդկայինը միավորված անխառն ու անբաժան կերպով):

Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշմարիտ աստվածապաշտությունը ոտնակոխ արված ու առաքինազուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-արիական Աստվածը (Փոքր Մհեր կերպարը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգեւոր-բարոյական ինքնամաքրման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո-Աստվածների վերադարձի համար: Ճշմարիտ Աստծո էությունն ընկալողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հանրությունում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր անմիջական պարտականությունը… Այս ամենում նպատակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնական կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առաքինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ամեն մի դրսեւորման դեմ, դա լինի իր ներսում, թե՝ իրենից դուրս:

Հետեւաբար, Հայ-արիական պատկերացումներում վերադարձող Աստվածը չունի փրկչական առաքելություն: Նա գալիս է մարդու նախապատրաստած միջավայրում Աստվածային Օրենքը վերահաստատելու համար: Այստեղ մարդու փրկիչն ինքը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո-Աստվածների համար:

Աստծո-Աստվածների էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգեւոր փոխհարաբերության եւ այլ հիմնարար աստվածաբանական հարցերում (հոգեւոր-աշխարհընկալումային) քրիստոնեական պատկերացումների իրական ակունքը արիականությունն է: Խնդիրները, որոնցում դրսեւորվում են մարդկային փոխհարաբերությունների հոգեւոր-բարոյական կողմերը, ինչքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:

Հեռացած արիական Աստվածը վերադառնում է առաքինի ու արդարամիտ մարդկանց միջավայրը: Այնինչ, հարություն առած սեմական բարի Աստվածը վերադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կործանելու եւ իրենը հաստատելու համար: Քրիստոսը եւս եկել էր մեղքի միջավայր՝ “մեղաւորներին ապաշխարութեան կանչելու”: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թագավորին հղած թղթում…

Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդարության զոհ են դարձել, քրիստոնեությունը խոստանում է փոխհատուցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնաբանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երեւույթի) ընթացքում զրկանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը եւ արդարության համար պայքարը մերժող մտքի:

Տերունական աղոթքում ասվում է. “Փրկեա զմեզ ի չարէն”, եւ քանի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմիայն աստծո զորության գործ է, ապա նա քարոզում է, թե “չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ”: Նույն ոգին է առկա “Մի դատեք, որ չ՛դատուիք” կամ “եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ” եւ նման բազմաթիվ արտահայտություններում:

Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ամեն դրսեւորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղափարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորությանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաեւ սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշտում մի անգամ սայթաքեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյուցազունների զորության կարեւորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պատերազմին ազգի ու նրա առաջնորդների առաքինության խորհուրդն է: Խաչը խորհրդանշում է “առաքինություն” հասկացության հոգեւոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հետնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդարամիտ, ազնիվ եւ այլն), իսկ Պատերազմին՝ հոգեւոր-մարմնական զորությունը (արիական, արիասիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող եւ այլն):

Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սասնա հերոսներին (“Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի”):
Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին են: Դրանց ընձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարողանում էին ընդգրկել ամբողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչեւ Ստորերկրյա Աշխարհ (արեւից մինչեւ սեւ ջուր) եւ այնտեղ հաստատել ու պահպանել արարչածին աշխարհակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուններում կարգավորվածություն հաստատող աստվածային Օրենքի խորհուրդն են:

Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռքում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստվածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմքերը: Դավիթը դարձավ խոցելի ու զոհվեց աղջնակի նետից: Հայոց աշխարհում առաքինի ապրելակերպը բռնեց անկումի ճանապարհ:

Եթե հետեւենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժամանակագրությանը, ապա Հայոց աշխարհը եւ նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առաքինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. “Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…”:

Մովսես Խորենացին իր “Պատմությունն” ավարտում է հանրահայտ “Ողբ”-ով, որը սկսում է հետեւյալ տողերով. “Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը”: Պատմիչն իր “Ողբն” ավարտում է հետեւյալ խոսքերով. “Աստվածապաշտությունը մոռացված է եւ կա դժոխքի ակնկալություն”:

Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովանուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջալալու եւ Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխարհից՝ հետեւելով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջեւ դիմանա
Աշխարք քոնն է:

Աստված-Աստվածները հեռացել եւ սպասում են մեր կանչին, որովհետեւ աշխարհն ավերողն ու շինողը մենք ենք եւ մինչ Աստվածներին կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար:
Մհերը վերադառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի եւ Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառուցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օրենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը:

Պետք է ազատվել հոգեւոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից:

Ժամն է առաքինանալու եւ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՄԲ առաջնորդվելու…

Արամ Ավետյան

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Մեկ հիշեցում Լեւոն Շանթից

Ապրիլի 9, 2011

Երկու խոսք կազմողի կողմից

Ուշադիր զննելով ամեն մի հայ Գրողի1 աշխարհը՝ նրանում կարելի է տեսնել պատկերներ, որոնցում գրողի հավատը, կամ իմաստասիրական լեզվով ասած՝ աշխարհայացքն է արտահայտվում: Դրանք, ըստ էության, կազմում են Գրողի բուն ասելիքը, այն, ինչի, որպես յուրահատուկ միջուկի, շուրջը ձեւավորվում է Գրողի ամբողջ աշխարհը: Հայ Գրողը Հավատավոր Գրող է: Ավա՜ղ, հայ գրականությունը այդ կտրվածքով տակավին ուսումնասիրված չէ:

Այդ առումով մոտենալով հայ Գրողին եւ նույնիսկ հպանցիկ հայացք նետելով նրա թողած գրական աշխարհին՝ այդտեղ, որպես կանոն, տեսնում ենք Հայ Հավատքը, ավելին՝ նույնիսկ Ցեղահավատքն ունեցողին, մեկին, ով “գլխավորապես դարավոր ժառանգական ունակություններու ու հակումներու բերած ու մշակած չափովն ու ձեւովը կզգա, կընե ու կմտածե” (Լ. Շանթ): Հայ Գրողը ո՜չ մի կապ չունի ոչ հայկական (ավելի ստույգ՝ հակահայկական) կրոնի՝ քրիստոնեության հետ, եւ եթե անգամ կապ ունի, ապա դա խիստ ժխտողական կամ վանողական է:

Հետեւաբար, հայերից նրանք, ովքեր իրենց հայ քրիստոնյա են համարում եւ իրենց հոգեւոր կրթություն-դաստիարակությունը տեսնում են քրիստոնեական “կրթություն-դաստիարակության” մեջ (հայերի այս մեծազանգվածը գլխավորում են ՀՀ առաջին երեք գլխավոր դեմքերը)՝ ազնվություն պետք է ունենան հայ մեծ Գրողներին իրենցը չհամարել, իրենց էլ՝ նրանց հոգեւոր ժառանգորդը, թեեւ այդպիսիների համար, նույնիսկ բանասիրական կրթություն ստացած…, ճշտով ասած, հայ Գրողներն արդեն գոյություն չունեն. նրանք իրենց “հոգում” արդեն սպանել են նրանց՝ այդ տորիչելյան դատարկությունը լցնելով զանազան պողոս-պետրոսներով…

Անցնենք, սակայն, մեր մեծագուն գրողներից մեկին՝ Լեւոն Շանթին, ում գրողական աշխարհի կապակցությամբ ասվածների ճշմարտացիությունը շատ պարզորոշ երեւում է: Գրողի հավատքային խորաքանդակ դրվագումներից ստորեւ արված քաղվածք-փնջումը կասկած հարուցու՞մ է, ո մենք գործ ունենք հայ լիարյուն Հավատավոր Գրողի հետ եւ, հետեւաբար, ոչ հայադավան հայը մեծ Գրողի անունը հանկարծ բերանը չառնի՜…

“Լ. Շանթ” երեւույթը միջազգային հարթության վրա արդեն դիտելով՝ ասենք հետեւյալը: Քաղված մտքերը համեմատելով բոլոր ժամանակների, երեւի, ամենամեծ փիլիսոփայի՝ Ֆ. Նիցշեի ասածների հետ՝ դժվար չէ դրանց միջեւ նմանություններ տեսնելը. ակնհայտ է, որ մեր գրողը ազդվել է 19-20-րդ դարերի առողջ մտքերի տիրակալից: Բայց Նիցշե-հավատավորի եւ Շանթ-հավատավորի միջեւ էական տարբերություն կա, տարբերություն, որ մեր Գրողի օգտին է խոսում: Այդ տարբերությունը հավատքային ամենաառանցքային հարցի՝ Աստվածների (Տիեզերական համաբնական զորությունների) գոյության վերաբերյալ արտահայտվում է նրանում, որ Նիցշեն ասում է՝ “Աստված մեռավ”, նրան քրիստոնեությունն ու նրա եկեղեցին “սպանեցին”, նա էլ “հարություն չի առնի” (քրիստոնեւոյթան ու նրա եկեղեցու ուզածն էլ հենց դա է-հեղ.), իսկ թե ինչ է ասում Շանթը, տես ստորեւ:

Գինեձոն Վահագնին2

Քեզի՛, ով մեծդ Աստված, Վահագն արի, դուն արեւը աշխարհի, դուն կյանքն ու աշխույժ, դուն կռիվ եւ ուժ, դուն լույս ու զտող, ազնիվը զատող, փառքը ազատող, դուն, որ հաղթեր ես վարի, խավարի, ամեն մռայլի, այլեւ երկնքին, սեւ ամպու թուխպին, դեւին, վիշապին, աշխարհի ափին, քեզի՜, այգածին, ճառագայթածին, քեզի կձոնեմ այս վայելքի եղջյուրը՝ լիքը ազնիվ արբեցնող գինիով, դու՛ն, որ ապրելու ու կռվելու արբեցումը կուտաս մեզի: Տե՛ս, ընդունե՛ մեր ձոնը:

Գինեձոն Աստղիկին

Քեզի՛, ո՜վ վեհդ դիցուհի, ո՜վ, փրփրածինդ Աստղիկ, դու՛ն, որ անարատ ես ու սքանչելի, դու ելած փրփուրից նման. դու՛ն վերի՜ն գեղեցկություն, դու՛ն գերագույն հմայք ու քնքշություն, քու տված լույսիդ նման: Դու՛ն, որ աղբյուրն ես սիրու, հույսերու եւ հուզումներու, քեզի օրորող ալիքներուն նման, քեզի՛, ծովածի՛ն, քեզի՛ կնվիրեմ այս վայելքի եղջյուրը՝ լիքը ազնիվ ու արբեցնող գինիով, դու՛ն, որ գեղեցկության ու սիրու վայելքը, հեշտանքն ու արբեցումը կուտաս մեզի: Ընդունե՛, դիցուհի՛, իմ ձոնս:

Գինեձոն Կռվին

Առաջին թասը… կյանքի ու աշխարհի օրենքովը… ես կխմեմ կռվի կենացը. կռվի՛, որ վերն է խավարին ու ամպերուն մեջը, …, կռվի՛, որ դուրսն է, աշխարհի վրա…

ԱրտավազդՄիհր աստվածը

Ո՛չ հույս է, ո՛չ ոխ, այլ… կռիվ է Արտավազդը… դարեր ու դարեր ձեզի խաբեր են, հավտացուցեր են, թե Արտավազդը եթե դուրս գա, քանդե պիտի Աստծու շինած աշխարհը. ձեր ուսերուն հեծնողներն են… հնարեր այդ սուտը, որ ավելի պինդ հեծնեն ու ավելի երկար նստին ձեր կռնակը… Արտավազդը, այո՛, գա պիտի ու քանդե պիտի, …, բայց ո՞ր աշխարհը: Մարդու շինածը. կողոպուտի ու բռնության ու գողերու աշխարհը… Բայց այդ օրերը… իրենք իրենց չեն գալու: Կռիվ է Արտավազդը: Այդ օրերը… ձեր ձեռքով են գալու: Այդ օրերը… դուք եք բերելու, ձեր կամքով, ձեր զենքովը: Դուք պիտի խորտակեք Արտավազդի շղթաները, դուք պիտի ազատեք Արտավազդը: Դարբի՛ն, դու՛ն, դու՛ն, պիտի ազատես Արտավազդը… Կյանքի բոլոր տեսակի դարբինները, բոլոր կյանքի դարբինները: Կռիվ է Արտավազդը:

Կեցցե՜ներ

Կեցցե՜ կյանքն ու իր կռիվը… Կեցցե՜ն հաղթողները… Կեցցե՜ն քաջերը… Կեցցե՜ կռիվը… Կեցցե՜ կռվողը… Կեցցե՜ գեղեցկությունը… Կեցցե՜ սերը…

Բարեմաղթանք հայ ռազմիկին

Իր (Վահագնի-հեղ.) ծագումը ձեզի զորավիգ, ձեր թեւերը միշտ ամուր, ձեր սուրերը միշտ հատու, ձեր վահանը անխորտակ: Լույս ու արեւ Վահագնի օրհնությունը ձեզի հետ, դու՛ք, որ հաղթողներն եք կյանքի կռվին մեջ. ձերն ըլլա միշտ հաջողությունն ու հաղթանակը:

* * *

Կռիվը կյանքն է աշխարհի… Սերը վայելքն է աշխարհի…

* * *

Սերը սիրով, սերը սիրով՝ օրենքն աս է դարերով:

* * *

Ի՛նքը կյանքի մեհյանը խորտակում չունի, ինչպես եւ ինքը կյանքը: Կթափին քարերը, կփոխվին անունները, բայց իրենք աստվածները կան ու կմնան… Հո՛ս ու ամեն տեղ, ուր մարդն իր ոտքը կդնե, հո՛ն են անոնք հավե՜րժ ու անմահ:

* * *

Հին աստվածները կապրին. ու հին աստվածներուն հետն ալ իրենց հին կյանքը: Երբ մենք հո՛ս, մեր մութ ու նեղ եկեղեցիներուն մեջ գետնատարած կապաշխարհենք, անոնք հո՛ն կապին ազա՜տ. կապրին տաք ու պայծառ արեւին տակ, կապույտ ծովուն վրա, ծփուն օդերուն մեջ, կապրին իրենց զվարթ ու եռուն կյանքովը, լի, շարժուն ու հարափոփոխ: Մենք կաղոթենք, անոնք կապրին: Այս ծովը, այս սարերը, այս կղզին, անոնցն է այս բոլորը, մե՛րն է միայն այս խուցերն ու եկեղեցին (ասում է “դարձի” դարձ ապրած եկեղեցականը-հեղ.):

* * *

Այդ հին աստվածները. դեռ շատ են հզոր… Այդ աստվածները մեռած չե՛ն:

* * *

(Հայի կառուցած-հեղ.) Այդ… եկեղեցին նվիրված է … հի՛ն աստվածներին:

* * *

Թող անպակաս ըլլա կյանքեն սուրբ կռիվը… Կյանքի կռվին մեջ չխնայեք երբե՛ք եւ ո՛չ ոքի: Խնայելը թուլություն է, մեղքնալը պարտություն: Զարկե՛ք, ով ձեր դեմն է, ով ձեր ճամփան կգոցե: Ով որ քեզի կարգիլե՝ քու թշնամիդ է:

* * *

Արեւ՜… Մեզի անպատճառ պետք է արեւ, ուրախ ու տաք արեւ: Մենք դեռ արեւապաշտներ ենք. արեւ՜… Չենք կրնար ապրիլ առանց ախորժելի արեւի, առանց ուրախ ու տաք արեւի (ասում է իր հետ մի պահ անկեղծացած եկեղեցականը-հեղ.):

* * *

Տու՛ր ինձի ձեռքդ ու երթանք… երկրպագելու մեր վեհ աստվածներուն… հի՛ն աստվածներուն, մի՛շտ հին ու մի՛շտ նոր ու մի՛շտ հավիտյան: Եկու՛ր:

* * *

Կյանքը ուրախության համար է տված մեզի:

* * *

Հայ ոգին ամեն կողմ իր գոյության եւ ստեղծագործության համար ամուր կայան մը հաստատել կփորձե:

* * *

Ի՜նչ քաղցր բան է հաղթանակը. կյանքի հաղթանակը: Երբ արգելքները մեկը մյուսի ետեւեն կթափին վար, դռները կբացվին, պարիսպները կխոնարհին… Հաղթե՜լ ու բարձրանալ. հաղթե՜լ ու պահանջել. հաղթե՜լ ու վայելել: Աս է կյանքը…

* * *

Պարտությունը ի՞նչ է որ դուրսը կռվի դաշտին վրա. պարտությունը իսկապես լեղի է հոգիին մեջ: Եվ որ հոգիին մեջ պարտված է՝ ալ անոր փրկություն չկա: Մարդիկ նախ հոգիին մեջ կհաղթվին: Հոգիին մեջ չհաղթվածը անպարտելի է:

* * *

Կռվի ժամանակ ամենեն դժբախտն ու ամենեն տառապողն ան է, ով անգործ է:

* * *

Ամեն հեղինակ, ինչպես իր մարմնին, այնպես ալ իր հոգիին մեջ կպտտեցնե դարավոր ու դարավոր ժառանգական կարողություններու որոշ համադրումը: Մարդս ինչ որ կզգա, ինչ որ կմտածե եւ ինչ որ կընե, գլխավորապես դարավոր ժառանգական ունակություններու ու հակումներու բերած ու մշակած չափովն ու ձեւովը կզգա, կընե ու կմտածե: Ինչպես մեր մարմինը, այնպես ալ մեր հոգին, մեր էությունը, մեր գործն ու ստեղծագործությունը ամենեն առաջ կպարտինք մեր ծնողներուն ու մեր ծնողներու ծնողներուն, մեր տոհմին, մեր ցեղին, մեր ժողովրդին: Ամեն մարդու եւ ամեն հեղինակի հոգիին մեջ տիրապետողը ամենեն առաջ իր ժողովուրդի կողմն է, իր ժողովուրդի շնորհներն ու հակումները, իր ցեղային հոգեբանությունը:

* * *

Ինչպես որ նույն լեզուն խոսիլը ազգը ազգեն զատող եւ ազգի մը հատվածները իրարու զոդող ամենեն կարեւոր կապն ու օղակն է ամեն տեղ, այնպես ալ այդ մայրեն լեզվով կատարված բոլոր արժեքավոր ստեղծագործությունները մեյ-մեկ զոդող օղակներ են եւ այդ ստեղծագործություններում ամբողջությանը ներկայացող գրականությունը ժողովրդի մը բոլոր հոգիներն ու սրտերը իրարու կապող ոսկի շղթան է…

* * *

Մեր ժողովուրդի վերջին ամենածանր աղետներուն ու տարագրության օրերուն կատարված գեղեցիկ խորհրդանիշ մըն է հետեւյալ պատկերը: Հյուծված ու տանջանքի մրուրը խմած հայ կինը, որ իր մատին ծայրովը Տեր Զորի ավազներուն վրա գրե՛լ կսորվեցնե իր փոքրիկին:

* * *

Ի՜նչ բախտավոր են բոլոր անոնք, որ հավատք մը ունին: Հավատք ապագային, …, հավատք իր դերին, իր գործին, հավատք իդեալի մը…

Լեւոն Շանթ

ծնթ. — 1 Խոսքը մեծի մասին է. միջակություններին ու փոքրերին ստորեւ ասելիները չեն վերաբերվում:
2 Այս եւ մյուս գլխագրերը կազմողինն են:

տարբե՛ր, շահամո՛լ, եսակա՛ն, տգե՛տ. ո՛չ մեկ գաղափարական ձգտում, ո՛չ անձնազոհություն, կամ գեթ մաքուր զգացում… Այդ փտտած մարմինը,…, այդ ճահճացած կյանքը…

***
Հոգեւորականության դարերը անցած են: Եվ բնական մահվան դեմ բժշկություն չկա: Կընդունիմ, որ այս կամ այն անհատը իրբնածին տաղանդով կամ իր բնավորության բարձրությամբ օգուտ կրնա տալ նաեւ իբրեւ հոգեւորական: Բայց այդ միշտ ալ բացառիկ անհատական ուժերը ինչ ալ որ ըլլան, հոգեւորականությունը իբրեւ ամբողջություն մը առած՝ ապրած է իր ժամանակը: Անիկա հիմա հետադիմական գործոն մըն է իր էությամբ, որ ո՛չ նորել կարելի է, ո՛չ բարձրացնել:

***
Մեր ժամանակի ձգտումն է արթնացնել մարդկությունը հանդերձյալ կյանքի տափակ երեւակայություններեն, բարձրացնել մարդու իր անձին վրա ունեցած ինքնավստահությունը՝ մեկդի նետելով բոլոր գերբնական հավատալիքները, արքայությունները, գիտակցություն ու հպարտություն ներշնչել մարդուն իր ուժերուն ու կարողության վրա, հասկցնե՛լ, որ բնութենեն դուրս ոչինչ չկա, որ մարդն ալ այդ բնության մեկ մասն է:

***
Բնությունը սիրելը… վտանգավոր նշան է վարդապետացուի մը համար:

***
Ինքնին հակաբնկան ու անմիտ բան է կուսակրոնությունը…

***
Աստված քու (եկեղեցականիդ-կազմ.) փառաբանությա՞նդ է կարոտ: Եվ վերջապես մինչեւ հիմա արդեն ձանձրացած կըլլա ամեն օր միեւնույն բանը լսելեն:

***
… Հավատքը ուրիշ բան է, եկեղեցին ու ժամերգությունը՝ ուրիշ բան: Ներքին հավատքը… երկար-բարակ արտահայտություններու պետք չունի, իսկ եկեղեցական արարողությունները հնարված են… ժողովրդին ցույց ընելու համար:
***
… Հոս (վանքում-կազմ.) լուռ է ու խաղաղ, ինչպես գերեզման: Ա՜, ի՞նչ սառն է հոս:

***
… Հոս (վանք-եկեղեցիում-կազմ.) կրքեր չկան, հոս բնազդներ չկան…

***
… Այդ բոլոր երգերը, սաղմոսները, աղոթքները… հանկարծ (եկեղեցական սպասավորը-կազմ.) սկսավ հաշվել, թե տարեկան ընդամենը քանի ժամ է իր այդ պարտականությունը: Առտունները մոտ երկու, ժա՛մ մը իրիկունը, տոն օրերն ու պատարագը միասին առնելով՝ օրական մոտ չորս ժամ, ան ալ օրվան ու աշխատանքի ամենաթարմ ժամերին: Ու մտքով սկսավ չորս-ը 365-ով բազմապատկել. ելավ 1460…Մեղք չէ՜ ձեւական պարտականության մը համար սպանված այսչա՜փ ժամանակին:

***
Ձեւականության համար առտու-իրիկուն ժամ երթամ, ձեւի համար երգեմ, աղոթեմ, խաբեմ, ձեւի համար դդում-գլուխ եպիսկոպոսի մը առջեւ խոնարհիմ, իմ կարծիքներս ծածկեմ, իմ համոզումներս ծռեմ ու կեղծեմ, ձեւի համար հարաբերությունս կտրեմ մարդկության կեսին հետ (ասում է եկեղեցական ձեւականություններից հոգնած եկեղեցական հերոսը-կազմ.):

***
Զոհաբերությու՞ն (կուսակրոնի զոհաբերությունն է նկատի առնվում-կազմ.): Կարծես դուրսը քի՛չ կան այրիներ ու ամուրիներ: Չխաբենք ինքզինքնիս. այդ անձնազոհություն ըսածնիս պարզապես խուսափում մըն է դուրսի կյանքի դժվարություններեն ու նյութական մաքառումներեն, ուրիշ ոչի՛նչ:

***
Ժողովուրդը մեզմե (ասում է եկեղեցական հերոսը-կազմ.) խեր չունի. մենք կտրված ու կղզիացած մարմին մըն ենք հասարակութենեն դուրս:

***
Այդ հավիտենական հարմարվելու ու քողարկվելու սկզբունքը վախկոտներու, զառամածներու եւ ետ մնացողներու քաղաքականությունն է… Ես այլեւս ո՛չ վեղարին երկար ծածկույթը կուզեմ մտածումներիս վրա, ո՛չ ալ փիլոնին կաշկանդող փեշերը քայլերուս շուրջը:

***
Ելեք դու՛րս (եկեղեցականներդ-կազմ.), դուք, որ զգայարանքները չորցնել կուզեք ու կրքերը մարել… Դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ծնունդի:

***
Հոն կթագավորե տանջանքի գործիքը (խաչը-կազմ.) ու մահը:

***
Քու (եկեղեցականիդ-կազմ.) բերնով կխոսի ցավագար մարդկությունը:

***
Թագավորներն ու իշխանները վանքերուն տվեր են միայն, առնել՝ չէ:

***
Ժողովուրդ ըսածդ շան կնմանի. կքծնի, կսիրե ու կպաշտե իր տերերը, ով ալ կուզե ըլլա:

***
Ո՛ր սեմեն, որ ներս մտնե հոգեւորականը իր փեշերը ժողված, հոնկե անպատճառ դուրս կելլե անհամություն մը:

***
… Պետք է ապաշխարե աբեղան, որ տաճարին մուտքը նորեն բացվի իրեն համար… Չէ՞ որ ձեռք է տվեր կնկա (եկեղեցական կանոններից է-կազմ.):

***
Եկեղեցին ջարդվածների ու խաչվածների տեղ է:

***
Դուն (եկեղեցականին է ուղղված խոսքը-կազմ.) այն ցած վախկոտը չե՞ս, որ սուրը նետեր ես գետին ու փախեր ես կյանքի կռվեն… Ցա՛ծ արարած, …, վախկոտ… Դուն այն մեծամիտ տխմարը չե՞ս, որ կարհամարհես մեր վեհն Վահագնի նվիրած ամենեն վեհ նվերը՝ կյանքը. եւ քու թշվառ գլուխդ չես ուզեր խոնարհել անոր լույս պատկերին առջեւը… Աստվածուրա՜ց… Դուն այն ամբարտավանը չե՞ս, որ երկրպագել չես ուզեր մեր փրփրածին Աստվածուհիին, ո՛չ անոր նվերը եղող սիրուն, ո՛չ ալ կնոջ գեղեցկությանն ու հմայքին… Ապու՜շ… Դուն այն սրբապիղծը չե՞ս, որ կարհամարհես մարմինը, Վահագնի ու Աստղկան այդ հրաշալի կերտվածքը… Այս ճկու՛ն, այս ուժե՛ղ մարմինը… Սրբապի՜ղծ… Այս քնքու՛շ, այս գեղեցի՛կ, այս հոյակա՛պ մարմինը… Սրբապի՜ղծ…

***
Կին, մեղանչանք է քու անունդ, կեղծիք է քու հոգիդ ու զգայարանքներդ, քու աշխարհդ (ասում է եկեղեցականը-կազմ.):

***
Մեղքի վրա է շինված… եկեղեցին:

***
Այդ ծածուկ, քողարկված հուզումներն են շիներ այս եկեղեցին, աշխարհեն անապատ եկած, մեզի հետ ներս սպրդած աշխարհի այդ կտորն է շիներ այս եկեղեցին: Աշխարհինն է այդ եկեղեցին, մեր Աստծունը չէ:

***
Եկեղեցին կռատուն է:

***
Ամենեն ստոր հոգիները միայն հայհոյել կրնան այն Աստծուն, որուն երբեմն երկրպագեր են:

***
Հերի՛ք է (խոսքն ուղղված է եկեղեցականին-կազմ.), հեռու՛ գացեք ձեր անդունդներովն ու մութերովը, հեռու՜ ձեր անվերջ վախերովը: Վա՛խ լույսերեն ու բերկրանքեն, վա՛խ մութեն ու տանջանքեն, վա՛խ աստվածներեն ու դժոխքեն:

***
…Վանք ու մատուռներն գողությամբ կշինվեն:

***
Այո՛, ես հայ մըն եմ եւ հայ եկեղեցիի վարդապետ մը, բայց ահա՜ կսեմ քեզի, որ խեղդեմ պիտի իմ մեջս ինչ որ հայ է… Ի՞նչ է հայը, կամ ծագումը, կամ տեղական մանր-մունր հաշիվները, երբ տիեզերական հավատքի մը, երբ համայնապարփակ իդեալի մը, երբ ընդհանրական քրիստոնյա եկեղեցիի մը հավատքը կեցած է առջեւս:

***
Մենք (հայերս-կազմ.) հոս (Հայաստանում-կազմ.) պահակ մըն ենք միայն, այս հայ պետությունը քրիստոնեության սահմանապահն է, քրիստոնյա աշխարհի վերջին ամրությունը…

***
Երկրպագե՛ (խոսքն ուղղված է եկեղեցականի-կազմ.), մոլորվա՛ծ, հավերժ աստվածներուն… խոստովանե՛, մոլորվա՛ծ, ու երկրպագե՛… Կուգա օրը ու կխոստովանիս…

Կազմող՝ Սերգեյ Մանուկյան

“Լուսանցք” Թիվ 91, 13-19 փետրվարի, 2009թ.

“Լուսանցք” Թիվ 92, 20 – 26  փետրվարի, 2009թ.

Պապ թագավոր. Նրա կառավարման ձեւն այսօր էլ պետք կգա

Ապրիլի 9, 2011

Ժամանակ առ ժամանակ մեր պատմության վճռորոշ պահերին ի հայտ են եկել անհատներ, ովքեր, տոգորված ազգայինով, իրենց փրկարար կամքն են պարտադրել շրջապատին եւ մեկ անգամ եւս ապացուցել աշխարհին հայ կամքի ամենազորությունը: Իհարկե, նրանցից շատերը չգնահատվելով ու չհասկացվելով ժամանակակիցների կողմից՝ սերունդներին ներկայացվել են մտացածին ձեւերով, հակառակ կողմից: Նույն բախտին արժանացավ եւ Արշակունի Պապը: Ժամանակի պատմագրությունը նրան վերագրեց բազում արատներ: Սակայն, հարցին ավելի լուրջ մոտենալու պարագայում դժվար չէ համոզվել, որ արատավոր բնորոշումները չեն համապատասխանում Պապի անձին, կեղծիք են ու սադրանք եւ, չնայած երիտասարդ տարիքին, նա առնական տղամարդ եւ ազգային մտածողությամբ խորաթափանց թագավոր էր: Պապին փնովողները կրոնականներն էին, որոնց նա զրկել էր մի շարք արտոնություններից…

468թ. պարսից Շապուհ արքայի խարդավանքներին ու հայ նախարարների բանսարկություններին զոհ գնացած հայոց Արշակ Բ-ից հետո երկիրը արհավիրքների առջեւ էր: Գահին հավատարիմ մի խումբ այրերի հետ պարսիկներին դիմադրություն ցույց տալուց հետո, ի վերջո, Արշակի այրի Փառանձեմը գերի ընկավ եւ, անարգվելով պարսիկների կողմից, մահացավ Տիզբոնում: Երկիրն սկսում էր ենթարկվել պարսից զորքերի անպատիժ ասպատակություններին, կործանվում են բազմաթիվ քաղաքներ, բնակչության հոծ զանգվածներ տարվում են գերության: Այդ պայմաններում շարունակվում է անհաշտ, պառակտիչ պայքարը հունասեր եւ պարսկասեր խմբավորումների միջեւ: Հայկական մի շարք ծայրամասային գավառներ անջատվում են Հայքից եւ միացվում են Պարսկաստանին:

…Համատարած այս հուսալքության պահին էր, որ ասպարեզ իջավ Պապը՝ պետական մտածողությամբ մի գործիչ, ով իր վարքով ապացուցեց, թե աղիողորմ լացն ու օտարաշունչ աղոթքը չէ, որ փրկելու են մեզ, այլ համառ ու անզիջում պայքարը՝ հանուն անկախության, հանուն ազգային վերածննդի:

Պապը որդին էր Արշակ Բ-ի եւ Փառանձեմ թագուհու. վերջինս Սյունյաց Անդոկ իշխանի դուստրն էր եւ մեծապես ազդել է Պապի դաստիարակության վրա: Հայոց պետությանը հավատարիմ եւ զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին որդուն դաստիարակել էր նախնյաց բարքերով ու հավատով: Հետագայում կղերական պատմիչ Փավստոս Բուզանդը, Պապի մասին գրելիս պատմում է, թե Փառանձեմը մանկուց որդուն նվիրեց դեւերին: Ավելորդ չէ ասել, որ եկեղեցին դեւեր էր անվանում Հայոց հին Աստվածներին: (Դե իհարկե, քրիստոնյաներին ավելի հարազատ է սարսափի ու չարի աստված Եհովան, քան՝ Հայոց անմահ 8 Աստվածներից որեւէ մեկը կամ հենց Տիեզերքի Արարիչը – Հ. Թ.:) Վերոհիշյալ կարծիքի վկայությունն է եւ այն, որ Պապի սպանությունից հետո հրավիրված հայ մեծամեծերի ժողովը որոշում է թե՝ քանի որ սպանվածը մի հեթանոս արքա է, ապա նպատակահարմար չէ նրա պատճառով թշնամանալ քրիստոնյա կայսեր հետ: Այսպես հայ եկեղեցին մշտապես իր շահը գերադասել է Հայոց ազգային ու պետական շահից…

Դեռեւս Արշակ Բ-ի կենդանության ժամանակ Պապն ուղարկվում է Բյուզանդիա՝ կրթություն ստանալու: Սակայն, օտար միջավայրը չի ազդում ազգային արմատներից սնված պատանու վրա: Նրա հունական փայլուն կրթությունն ու գիտությունների իմացությունը երբեք չվերածվեցին հունասիրության: Մոր կողմից ստացած ազգային դաստիարակությունն ու բնատուր տաղանդն էլ պայմանավորեցին պատանի արքայի ամբողջ գործունեությունը, կարճ, բայց փառահեղ կյանքը:

Ձիրավի ճակատամարտից հետո (371թ.) ամրապնդվելով գահին՝ Պապը եռանդուն միջոցներ ձեռնարկեց երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ: Ցուցաբերելով պետական ու ազգային գործչի փայլուն ունակություններ՝ կարճ ժամանակամիջոցում Պապը հայկական զորքերի թիվը հասցնում է շուրջ 90 հազարի: Դա հնարավորություն է ընձեռում վերականգնել երկրի բնական սահմանները: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը վերագրավում եւ Հայկական թագավորությանն են միացնում Արշակի օրոք Հայաստանից խլված տարածքները: Բյուզանդացիների օժանդակությամբ անցնելով իշխանության գլուխ՝ Պապը, սակայն, չդարձավ Բյուզանդիայի կամակատարը, որպիսին ձգտում էին նրան տեսնել եկեղեցին եւ հունասերների խմբավորումը: Հայրենապաշտ արքան, ի տարբերություն իր նախորդների, շատ լավ էր հասկանում, որ տարբերություն չկա պարսկական եւ բյուզանդական տիրապետությունների միջեւ, եւ վարում էր միանգամայն անկախ քաղաքականություն:

Անհողդող կամք եւ սթափ դատողություն է ցուցաբերում Պապը հատկապես Պարսկաստանի հետ հարաբերություններում: Հայկական նվաճված հողերը վերանվաճելուց հետո, Պապը դրականորեն է արձագանքում Շապուհ 2-րդի բարեկամության առաջարկին: Այս քաղաքականության շնորհիվ Պապի իշխանությունը ճանաչվում է Շապուհի կողմից, եւ Հայաստանը զերծ է մնում Սասանյան հզոր տերության ասպատակություններից: Սակայն պապը շատ լավ էր գիտակցում, որ առանց կենտրոնական-կենտրոնաձիգ իշխանության ուժեղացման եւ ներքին կարգուկանոնի Հայաստան աշխարհի անկախությունը երկար չի գոյատեւի: Այստեղ է, որ ի հայտ են գալիս թագավորի մեծ ունակությունները:

Պետության սահմաններն ամրապնդելուն զուգընթաց, Պապը ձեռնամուխ է լինում մի շարք կարեւոր վերափոխումների: Լավ հասկանալով գոյություն ունեցող եկեղեցական համակարգի վնասակարությունը պետության համար՝ Պապն առաջին հայ արքան էր, որ խարխլեց այդ համակարգի տնտեսական եւ, հատկապես, քաղաքական հզորությունը: Նա կրճատեց վանականների թիվը՝ նրանցից առողջներին պարտադրելով ռազմական ծառայություն: Վերացվեցին վանականներին տրվող բազմաթիվ արտոնություններ: Պապը փակել տվեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք “քամում” էին պետության միջոցները եւ լցված էին ձրիակերներով: Վերացվեցին կուսանոցները. բոլոր կույսերին Պապը ամուսնացրեց՝ մեծապես նպաստելով հայության բազմացման գործին: Եկեղեցուց խլվեցին դրա կալվածքների մեծ մասը, վերացվեցին բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Շնորհիվ վանքապատկան հողերի կրճատման, հնարավոր դարձավ մեծացնել պետական եկամուտները եւ դրանք ծախսել բանակի ու այլ կարիքների համար:

Հասկանալի է, որ խարխլելով եկեղեցու հզորությունը, Պապը չէր կարող գովերգվել կրոնականների ու նրանց պատմիչների կողմից: Դաշնակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ՝ եկեղեցին, համակված կղերական ատելությամբ, սկսեց կատաղի, անհաշտ ու վարկաբեկիչ պայքար հայոց արքայի դեմ: Պապին վերագրվեցին ամենաստոր, անասնական արատներ: Հետագայում՝ Փավստոս Բուզանդը (իհարկե կղերականների պատվերով) Պապին մեղադրում էր համասեռամոլության, անպարկեշտության մեջ: Եվ միջոցների մեջ խտրություն չդնելով՝ հայ եկեղեցին սերունդների առջեւ Պապին “դարձրեց” անբարոյական, Նեռ ու մարդասպան հրեշ: Սակայն Պապի ժամանակակիցներից ոմանց (նաեւ Փավստոս Բուզանդի) տեղեկություններից էլ դժվար չէ կռահել այդ բանսարկությունների բուն նպատակը…

Պապի դեմ այս քարոզարշավն ավելի կատաղի բնույթ ստացավ Ներսես կաթողիկոսի մահից հետո (372թ.): Առիթը չկորցնելով՝ եկեղեցին Պապին մեղադրեց կաթողիկոսին թունավորելու մեջ: Մերժելով հունասերների առաջադրած թեկնածուին՝ Պապն անմիջապես կաթողիկոս նշանակեց Աղբիանոսի տոհմից Հուսիկին: Սա պատահական չէր: Բուն հայկական ծագում եւ քրմական անցյալ ունեցող այս տոհմը բոլոր ժամանակներում օժանդակել է հայկական պետականության հզորացմանը:

Բացառություն չէր եւ Հուսիկը, ով նույնպես նվիրված էր Հայոց պետությանը, Պապին: Փոխանակ Հուսիկին ուղարկելու Կեսարիա, որտեղ միշտ ձեռնադրվել են հայ կաթողիկոսները, Պապը նրան ձեռնադրեց տեղում: Դրանով Պապը մի անգամ եւս ցույց տվեց անկախ պետություն ստեղծելու իր կամքը: Այս քայլով նա բացառեց հայ եկեղեցու կախումն Արեւմուտքից: Սակայն հայ եկեղեցին ազգայնացնելու Պապի ջանքերը ցավագին ընդունեցին հունասերներն ու հուդա-քրիստոնեական եկեղեցականների մեծ մասը: Քաղաքական տհասությունը, ազգային մտածելակերպի բացակայությունն ու օտարահակությունը խանգարում էին նրանց հասկանալու պատանի արքային, եւ ծայր առավ մի դավադրություն, որի կազմակերպման գործում խառն էին թե՛ եկեղեցին, թե՛ մեծ թվով քրիստոնյա ազնվականներ (հետո էլ մեղադրում ենք կաթոլիկ եկեղեցուն հերետիկոսության ու դավադրություններ կազմակերպելու մեջ…):

Այն ժամանակ, երբ Պապի դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ Բյուզանդիան դուրս էր բերելու Հայաստանի արեւմտյան մասերից իր կայազորները, վերոհիշյալ ուժերի դրդմամբ, Հայաստանում բյուզանդական զորքերի հրամանատար Տերենտիոսն առաջարկեց կայսրին՝ պատժել Պապին: Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն, բայց արդեն այնտեղ, ճիշտ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ ձերբակալել իրեն, փախուստի դիմեց եւ անվտանգ հասավ հայրենիք: Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել: Տերենտիոսին այստեղ փոխարինած Տրայանոսը, խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի, դավադրաբար սպանեց նրան:

…Այս սպանությանը նախապես տեղյակ էին շատ հայ իշխաններ, կրոնականներ: Սակայն, տեղին չէ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հարցում, ինչպես պատմում է Փավստոս Բուզանդը: Չպետք է մոռանալ, որ նա եղավ պապի գլխավոր դաշնակիցը անկախ պետականություն ստեղծելու ճնապարհին, եւ նա էր, որ նախատում էր Պապին հաջորդած հունասեր արքա Վարազդատին՝ իր քաղա-քականության համար, ինչի համար եւ սպանվեց: Մանկությունից մեծանալով Պապի հետ՝ իրենց համատեղ գործունեության ամբողջ ընթացքում Մուշեղ սպարապետը ապահովեց Պապի քաղաքականության ռազմական հիմքը: Եվ, հավանաբար, հայրենանվեր ռազմական գործչի անունը եկեղեցական պատմիչը նույնպես փորձել է օգտագործել Պապի դեմ:

Այսպես ցավալիորեն ավարտվեց կարճ, բայց հայրենանվեր կյանքը պատանի արքայի, որ Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ եւ, զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին, կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը: Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին եւ մեծապես տուժեց նրա սպանությունից հետո:

Պապ արքայի մեջ զուգորդված էին բնածին խելքն ու կազմակերպչական մեծ ընդունակությունները, սառը դատողությունն ու վճռականությունը, որոնք նա անմնացորդ նվիրաբերեց հայոց պետականության հզորացման գործին: Նա եկավ ապացուցելու, որ “այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար”: Եվ սրա համար պարտական ենք այն հայեցի դաստիարակությանը, որ տրվեց Պապին իր մոր կողմից:

Ազգային դաստիարակությունն էր, որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք եւ իր փառահեղ նախնիներին հավատարիմ մնալու շնորհ:

Այսօր էլ կարիք ունենք Պապ թագավորի նման պետական ղեկավարի, ով ապազգային ու կրոնական խարդավանքներից զորավոր կգտնվի ու ազգային արմատներին, հավատին հենվելով կվերածնի Հայոց Հայրենիքը:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 59, 23 – 29 մայիսի, 2008թ.

Հայաստան-Սփյուռք.արդյունավետ համագործակցության մոռացված գրավականները

Ապրիլի 7, 2011

Հայաստան-Սփյուռք լրատվության միջոցների երրորդ համաժողով
Ծաղկաձոր, 16 սեպտեմբերի 2006 թ.

Արմեն Այվազյան
քաղաքական գիտությունների դոկտոր

Այսօր, երբ տոնում ենք անկախության 15-երրորդ տարեդարձը և Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, ճիշտ ժամանակն է մեկ անգամ ևս անկեղծ հայացքով գնահատել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները։

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության համար տակավին ստեղծված չեն գաղափարաբանական, կազմակերպչական ու ֆինանսական հիմքերը։

Գաղափարաբանական առումով՝ Հայաստանի կերպարը գլխիվայր շրջված է։

Սփյուռքում Հայաստանն այլևս չի դիտվում որպես աշխարհասփյուռ հայության ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ ու ՄԻԱԿ ՀԱՅՐԵՆԻՔ։ Հայաստանն ընդունված է դիտել առավելապես որպես “աղետի գոտի”, որին պետք է ընդամենը խղճալ ու ներածին չափով ֆինանսապես օժանդակել։ Հայրենաբնակ հայության մոտ ևս խաթարվել է հայրենիքի ըմռնումն ու զգացումը, որ արդյունք է և՛ խորհրդային շրջանում ստացած դաստիարակության, և՛ անկախության նորագույն շրջանում կրած մեծ զրկանքների, անարդարությունների և ապաշնորհ կառավարման, և՛ նույն այդ 15 տարիների ընթացքում թափ առած աղետալի արտագաղթի, բայց նաև՝ հայրենադարձությունն անլուրջ գաղափար համարելու Սփյուռքի ընդհանուր դիրքորոշման։ Մեծաթիվ և բարեկեցիկ Սփյուռք ունենալը նպաստում է շարունակվող արտագաղթին, որովհետև Սփյուռքը, մի կողմից, վառ օրինակ է տալիս հայրենաբնակ հայությանը, թե ինչպե՛ս կարելի է բարգավաճել Հայաստանից դուրս, օտար ափերում, մյուս կողմից՝ դյուրացնում է արտասահմանում աշխատանք գտնելու և հարմարվելու գործը: Սփյուռքը նաև հոգեբանական ինքնարդարացում է պարգևում պանդխտության ցուպը բռնած, բայց հայրենասիրության տարրեր ունեցող հայաստանաբնակ հային՝ մատուցելով նրան “այնտեղից հայրենիքին ավելի շատ օգուտ բերելու” ինքնախաբ բանաձևը:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նման հոգեբանության գերիշխանությունը ի չիք է անում լուրջ առաջընթացի հնարավորությունը։ Իրականում՝ Հայաստանը կարոտ է ոչ այնքան ֆինանսական, որքան բարոյահոգեբանական օժանդակության, որը հիմնված կլինի ոչ թե հայրենիքի նկատմամբ խղճահարության, այլ հպարտության ու ակնածանքի զգացմունքների վրա։ Որովհետև հայոց հայրենիքը այն չէ միայն, ինչ ներկայումս տեսանելի ու շոշափելի է։ Հայոց հայրենիքը պատմություն է, մշակույթ, քաղաքակրթություն, արժանապատվություն և, իհարկե, տարածք՝ իր հող ու ջրով։

Հայրենիքին առավելագույնս օժանդակելու լավագույն ու ամենաճիշտ միջոցը այրենադարձությունն է։ Միթե՞ պատահական էր, օրինակ, այն, որ լիբանանյան վերջին պատերազմի ավարտից և նրանում Իսրայելի կրած անհաջողություններից (շատ վերլուծաբաների գնահատականով՝ պարտությունից) ընդամենը 2-3 օր անց աշխարհի ամենազարգացած երկրներից՝ ԱՄՆ-ից (400 հոգի), Մեծ Բրիտանիայից (145 հոգի) և Կանադայից ընդհանուր առմամբ շուրջ 800 հրեա կազմակերպված ձևով ներգաղթեց Իսրայել։ 2000 թ.-ից ի վեր միայն Միայցյալ Նահանգներից Իսրայել է ներգաղթել 13,179 հրեա, որոնք կազմում են այդ նույն շրջանում ամբողջ աշխարհից Իսրայել ներգաղթած 224,641 հրեաների ընդամենը 6 տոկոսը։ Այսպիսի գործողությունների նպատակներից մեկը՝ իսրայելցիներին իրենց երկրի ապագայի նկատմամբ վստահություն ներշնչելն է։ Հիշեցնենք, որ նշված ժամանակաշրջանը համընկնում է 2-րդ Ինտիֆադայի հետ։

Իսկ մե՞նք։ Ինչու՞ Հայաստանի պետությունը, ո՛չ էլ սփյուռքահայ կազմակերպությունները գոնե մեկ հատ նման ակցիա չեն կազմակերպել, թեև պատերազմն ավարտվել է 12 տարի առաջ։ Չէ՞ որ հայրենադարձվողները կարող են կատարել նույն դերը, ինչ ռազմաճակատներում թարմ զորագնդերինն է, որոնք գալիս են փոխարինելու հոգնած ու հյուծված, թեկուզև ընտիր ջոկատներին:

Խնդիրը ֆինանսական չէ՝ ասֆալտի վերանորոգման համար գտնվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Խնդիրը նաև սփյուռքահայ զագվածների մեջ հայրենասիրության պակասը չէ՝ այսօր էլ կգտնվեն հարյուրավոր ու հազարավոր սփյուռք ահայեր, որոնք հոգևորը կգերադասեն նյութականից, հայրենիքի դառնություններն ու դժվարությունները՝ օտարության խաբուսիկ քաղցրություններից, մայրենի լեզվով զավակներին դաստիարակելը՝ օտարաշունչ կրթությունից, հայության պայքարին մասնակից լինելը՝ սերունդների անխուսափելի ձուլումից։ Սփյուռքի ընդհանուր թվաքանակի առումով այսպիսի մարդիկ առայժմ չնչին փոքրամասնություն են, բայց նրանք այնուհանդերձ հազարներ են։ Հայրենադարձվելով՝ նրանք կարող են մեծ դեր կատարել Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ժողովր դագրական ճգնաժամը մեղմելու, սոցիալական արդարության ու հավասար իրավունքների համար ընթացող պայքարին մասնակցելու, հետագա՝ առավել մեծաթիվ հայրենադարձությունների ճանապարհը հարթելու առումով։

Բանն այն է, որ Հայաստանի պետությունը, ինչպես նաև սփյուռքահայության վերնախավը, տարբեր (անձնական մերկանտիլ, հատվածական, կուսակցական և այլ) պատճառներով, մերժում է հայրենադարձության բուն գաղափարը, երբեմն նույնիսկ մտածված ու նպատակասլաց պայքարելով այդ գաղափարի դեմ։

Այսօր սփյուռքահայ կառույցների մեծ մասի օրակարգը որպես գլխավոր նպատակ հռչակում է այսպես կոչված “հայապահպանումը”: Հայաստանում էլ՝ շատերը սփյուռքի գոյության իմաստը տեսնում են հայապահպանության մեջ: Բայց ի՞նչն է հայապահպանման նպատակը. ահա դա արդեն անհայտ է մնում: Արտերկրում հայապահպանումը դարձել է անիմաստ, ինքնանպատակ գաղափար:

Սփյուռքահայության գոյապահպանման, այն է՝ հայապահպանման բուն և վերջնական նպատակը (նաև գլխավոր միջոցը)՝ սեփական հողերի վրա, անկախ պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, առայժմ՝ այսօրվա Հայաստանում (այն ամբողջ տարածքում, որը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է), հետագայում՝ նաև պատմական Հայաստանի ազատագրվելիք այլ հատվածներում:

Հայապահպանումն իմաստ ունի միայն, եթե այն գալիս է օժանդակելու ազգային խնդիրների իրականացմանը: Պատմական այս ժամանակահատվածում այդ խնդիրներից են Հայաստանի պետության կայացումն ու ամրապնդումը, հայրենադարձությունը (“հայահավաքը”), հայոց ոտնահարված ազգային իրավունքների պաշտպանությունը:

Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն հայապահպանման կարևորագույն տարրերը:
Մասնավորապես, հայերի քաղաքական գիտակցությունը զրկվում է ազգի գոյատևման դաշտն ու այնտեղ ամեն օր ընթացող հայ-թուրք/ադրբեջանական օբյեկտիվ պայքարը տեսնելուց: Դրանով խանգարվում է իրականության ճիշտ ըմբռնումը:

Ավելին, օտար միջավայրի ձուլող իրադրության մեջ՝ հայոց լեզվի և մշակույթի թույլ ու թյուր իմացության պայմաններում, հայապահպանման բուն նպատակի անտեսումը զրկում է տարագիր հային այդ նպատակի դիմադրողականություն ներարկող ընդունակությունից:

Ուրեմն, Հայաստանի և Սփյուռքի կառույցները պարտավոր են լուրջ քարոզչական աշխատանք տանել հայության մեջ՝ վերականգնելու համար զգալիորեն թուլացած հայրենիքի գաղափարն ու զգացումը, ինչպես նաև հայապահպանության բուն նպատակի գիտակցումը։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցման առանցքը պետք է կազմեն հայրենադարձությանը նպաստող աշխատանքները։ Մանրամասնությունների մասին ես բավականին գրել եմ, ուստի այստեղ դրանց չեմ անդրադառնում, կարևորը՝ հայրենադարձության անհրաժեշտության անվերապահ և անհապաղ որդեգրումն է հայրենի պետական և սփյուռքահայ կառույցների կողմից, մնացածը՝ տեխնիկական հարցեր են։

Վերջապես պետք է հասկանալ, որ ամենամեծ կապիտալը մարդն է և մարդուժը: Աշխարհաքաղաքական այս ծանրագույն միջավայրում երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը պարզապես չի կարող երկար գոյատևել: Այսօր մի շարք նախկինում ամուր հայկական գաղթօջախներ, կարելի է ասել, այլևս ապագա չունեն և կամացկամաց կամ գուցե արագորեն կազմալուծվելու են, գաղթելով Ամերիկաներ, Ավստրալիաներ ու Ռուսաստաններ։ Դրանց թվին են պատկանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքի և Թիֆլիսի հայ համայնքները։ Հայկական շունչը պահպանած, հայեցի դաստիարակություն ստացած այդ զանգվածներին հենց այնպես կորցնելն անթույլատրելի է:

Նշենք նաև լավատեսություն ներշնչող զարգացումները։ Վերջին տասնամյակում Հայաստան արդեն իսկ ներգաղթել և ապրում են հազարավոր հայեր, որոնք եկել են սեփական կամքով ու նախաձեռնությամբ: Դա նշանակում է, որ նոր հայրենադարձության գործընթացն սկսվել է, թեպետև այն ընթանում է անհատական մակարդակով:

Այնինչ հայերին Հայաստան պետք է հրավիրել պետական մակարդակով, ստեղծելով հնարավոր բոլոր դյուրությունները նրանց համար: Ներգաղթն իր հետ բերում է նաև ուղղակի ներդրում ինչպես կապիտալի, այնպես էլ մասնագիտական առումով:
Իսրայելը ինչպե՞ս է ոտքի կանգնել ու զարգացել: Միայն ու միայն ներգաղթի շնորհիվ:

Պետք է ողջունել լիբանանյան վերջին պատերազմի օրերին Հայաստանի վարչապետի և որոշ պաշտոնյաների հայտարարությունները՝ մեր հայրենակիցներին ընդունելու հայրենի պետության պատրաստակամության մասին։ Ցավոք սրտի, նրանց ընդունման գործնական մեխանիզմներն տակավին մշակված չեն։ Ամենից առավել՝ հայության հայրենադարձությունը Հայաստան, ներառյալ Արցախ՝ ազատագրված տարածքներով հանդերձ, կենսական անհրաժեշտություն է Հայաստանի ազգային անվտանգության համար։

Հայրենադարձությունն անհրաժեշտ է նաև ազգային ինքնությունը պահպանել ձգտող սփյուռքահայերին։ Այսպիսով՝ ասվածից հետևող եզրակացությունն է՝ ժողովրդագրությունն է որոշում ամեն ինչ։

Կազմակերպչական առումով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում չստեղծվեցին նոր կառույցներ, որոնք կկարողանային պատշաճորեն գործ ունենալ քանակապես ու որակապես կտրուկ աճած փոխհարաբերությունների հետ։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցվածքային պատկերն այսպիսին է։

Իրադրությունը Հայաստանում
• Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն, փոխանակ ընդլայնվելու և անկախ Հայաստանի շահերից բխող ծրագրերով առաջնորդվելու, պարզապես ցրվեց։
• Հայաստան-Սփյուռք հարաբերություններով արտգործնախարարության շրջանակներում զբաղվելու թույլ փորձերը, մասնավորապես, Սփյուռքի հարցերով արտգործնախարարի հատուկ տեղակալի պաշտոնի կարճատև գոյությունը, փաստորեն ձախողվեցին։ Այսօրվա վիճակով այդ հարցերով ՀՀ ԱԳՆ-ում զբաղվողների թիվն ու մանդատն ի սկզբանե կանխում
են լուրջ աշխատանքների իրականացումը։ Բացի այդ, ԱԳՆ-ի գործառույթները բոլորովին տարբեր են՝ դրանք պատկանում են միջպետական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ոլորտին։ Մինչդեռ խոշոր սփուռք ունեցող պետությունների շարքում Հայաստանը թերևս միակն է, որը չունի սփյուռքի հարցերով հատուկ նախարարություն
կամ գոնե պետական կոմիտե։ Մինչդեռ, օրինակ, մարդկային ռեսուրսների պակաս չունեցող Չինաստանում դա ամենամեծ նախարարությունն է։ Իսրայելում գործում է Ներգաղթողների կլանման (աբսորբցիայի) անունը կրող նախարարությունը, որն իր երկարամյա գոյության
ընթացքում մշակել է բազմաթիվ արդյունավետ մեխանիզմներ: Ռուսաստանն ու Ադրբեջանը վերջերս են ստեղծել իրենց սփյուռքերի հարցերով համապատասխան կոմիտեներ։
• “Հայաստան” հիմնադրամի ներկա կարողություններն այն վերածել են մի կազմակերպության, որը հեռավոր կերպով անգամ չի հիշեցնում այն համահայկական հզոր կառույցը, որն սկզբնապես նպատակադրված էր։
• Հայաստան-Սփյուռք 1-ին և 2-րդ համաժողովները նույնպես չկարողացան պարգևել մեզ շոշափելի և կոնկրետ արդյունքներ։ Ի՞նչպիսի ակնկալիքներ կարելի է ունենալ Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովից, որը երկու օրից բացվելու է Երևանում։ Մեր կարծիքով, այս 3-
րդ համաժողովի միակ ռեալ արդյունքը կլինի այն, որ 50 ներդրողներ կստանձնեն սահմանամերձ 50 գյուղերի զարգացմանը սատարելու հույժ կարևոր գործը, բայց միթե՞ այդպիսի մասնավոր որոշումներ ընդունելու համար պարտադիր է հրավիրել Հայաստան-Սփյուռք մեծ համաժողովներ, մանավանդ, որ այդ 50 ներդրողներն արդեն գտնվել են ու
հայտնի են։

Իրադրությունն Սփյուռքում
• Արտերկրում ստեղծվեցին նոր կառույցներ՝ Լինսի հիմնադրամը, Միացյալ հայկական ֆոնդը (United Armenian Fund), որոնք խիստ կարևոր աշխատանք են տանում Հայաստանին ֆինանսապես օժանդակելու գործում, սակայն օգնության ծրագրերը ակտիվորեն չեն
ներգրավում սփյուռքահայ զանգվածներին Հայաստանի ու հայության կյանքի մեջ։
• Լոբբինգն ինքնին շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք է, բայց քանի դեռ նրանում բացակայում են հե՛նց Հայաստանի հետ կապված կոնկրետ միջոցառումները, լոբբինգը նույնպես չի ներգրավում սփյուռքահայ զանգվածներին։ Բացի այդ, լոբբինգը պայքարի
կրավորական միջոց է, եթե չի ուղեկցվում այլ ծրագրերով։
• Համասփյուռքյան կազմակերպություն ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են բազմաթիվ պատճառներով (որոնք այստեղ քննարկելն անիմաստ է) և այս փուլում իրատեսական չեն թվում։

Այսպիսով, ցայսօր Սփյուռքի ներգրավումը Հայաստանի կյանքին ընթացել է հին ճանապարհներով՝ 1) օգնության ծրագրեր, 2) լոբբինգ (հիմնականում ԱՄՆ-ում,
վերջերս էլ Եվրոպական Միությունում), 3) քաղաքական հովանավորություն առանձին
քաղաքական խմբերին Հայաստանում։

Առաջընթաց արձանագրելու համար հայությունն ինքնակազմակերպման շեշտակի աճի կարիք ունի՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում, ինչպես նաև այդ երկուսի միջև։ Հայաստանը, իր դժվարություններով ու ձախողումներով, բայց նաև կարևոր ձեռքբերումներով, ամենաիրական առանցքն է, շատ առումներով՝ միակը, որի շուրջը կարելի է կառուցել սփյուռքահայ կյանքն ու ինքնությունը։

Կարծում ենք, օգտակար կլինի մտածել արտերկրում այնպիսի նոր կառույցների հիմնադրման մասին, որոնց միակ խնդիրը կլինի հայրենադարձությանն ամբողջ հնարավոր օժանդակություն ցուցաբերելը՝ ֆինանսական, տեղեկատվական, իրավական, ինչպես նաև գաղափարական առումներով։ Այդ նոր կառույցները պետք է անկախ լինեն սփյուռքյան բոլոր մյուս կառույցներից, ինչպես նաև հայկական պետությունից։

Հույժ կարևոր է Հայաստանում Սփյուռքի հարցերով նախարարության հիմնումը։
Ժամանակն է նաև խոշոր ներդրումներ կատարել հայրենադարձության մեջ, որը կբարձրացնի ազգի ոգին, ինչպես նաև երկրի տնտեսությունը, իսկ համաշխարհային պատմությունից քաջ հայտնի է, որ այս երկուսը սերտորեն փոխկապակցված ոլորտներ են։
Ի մի բերենք, Հայաստան-Սփյուռք համագործակցության ճիշտ կազմակերպումը նախատեսում է լուրջ փոփոխություններ հայկական աշխարհի գաղափարաբանական ու կազմակերպչական կյանքում (ներառյալ Հայաստանի օրենսդրական դաշտում)՝ հիմքում ունենալով Հայաստանում վաղ թե ուշ հայության միավորման գաղափարը։

Հայկական Ինքնության Գրավականները Կամ Ո՞Վ Է Հայը

Ապրիլի 7, 2011

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ararat-center.org

Հայաստանի և հայության զարգացման ներկա բարդագույն ժամանակահատվածում հայկական ինքնության հիմնախնդիրը ներկայացնում է ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն, այլև ունի լուրջ գործնական նշանակություն: Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման և ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելին, խոչընդոտում է համազգային խնդիրների և նպատակների շուրջ անհատի և հասարակության միավորմանը:

Ի վերջո, ո՞վ է այսօր հայը: Որքան էլ հարցը նուրբ է և շոշափում է միլիոնավոր մարդկանց (հատկապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցների) զգացմունքները, այդուամենայնիվ, նրան պատասխանելն անհրաժեշտ է: Թեման հավուր պատշաճի լուսաբանելու համար նախ և առաջ համակողմանիորեն ներկայացնենք այն իրադրությունը, որում գտնվում է հայ ազգն այսօր. այն անառարկելի իրողությունները, որոնք մենք պարտավոր ենք տեսնել և ընդունել այնպես, ինչպես նրանք կան, այլ ոչ թե աչք փակել, ինչպես անում է հայության մի ստվար հատվածը, ներառյալ նրա “վերնախավը”:

Այսպես.

Իրողություն 1. Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջև իր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի տարածքում: Այդ վտանգը բխում է միաժամանակ մի շարք փոխկապակցված աղբյուրներից.

ա) Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հնարավորություն.

բ) ծայրաստիճան սրված ժողովրդագրական ճգնաժամ (հանրապետությունը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ շարունակվող արտագաղթը բացասաբար է ազդում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա).

գ) տեղապտույտ հայկական պետության և նրա քաղաքական հաստատությունների կայացման գործընթացում.

դ) Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի անմշակվածություն (2007թ. փետրվարին ընդունված “Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը” դեկլարատիվ փաստաթուղթ է, որը, պաշտոնական հայտարարության համաձայն, գրված է Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի փորձագետների “մեթոդադաբանությամբ” և “խմբագրմամբ”). արդյունքում չկա ազգային շահերի վրա հիմնված հստակ արտաքին քաղաքական ուղղվածություն:

ե) Հայաստանի ծանր կախվածություն արտաքին ուժերից.

զ) Սոցիալական լարվածություն՝ իր դասակարգային ու տարածքային առումներով հանդերձ (այդ թվում նաև արհեստականորեն ստեղծված, բայց արդյունավետորեն պահպանվող “հայաստանցի” և “ղարաբաղցի” վտանգավոր հակադրությունը, քաղաքական գործիչների և հաստատությունների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, որոշումներ կայացնելուց ժողովրդի օտարումը).

է) հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկած համատարած կաշառակերության դեմ որևէ պայքարի բացակայություն.

ը) Հայաստանում լեզվական հետևողական քաղաքականության բացակայություն, գործնականում՝ մայրենի լեզվի անպաշտպանվածություն.

թ) Ջավախքից հայերին դուրս մղելու Վրաստանի որդեգրած պետական քաղաքականություն, որն իրականացվում է վարչական, տնտեսական, հոգևոր, մշակութային, ժողովրդագրական, լեզվական ճնշումների և արդեն իսկ հստակ ուրվագծվող ուժային եղանակների միջոցով:

Հարկ է հատուկ նշել ամենահրատապ վտանգը՝ Թուրքիայի մասնակցությամբ մեթոդապես ծրագրվող ու մանրազնին նախապատրաստվող ադրբեջանական ներխուժման լուրջ հավանականությունը, որի հաջող իրականացման՝ Արցախի և հարակից ազատագրված տարածքի բռնազավթման դեպքում, Հայաստանի Հանրապետության անհետացումն աշխարհի քարտեզից կդառնա անխուսափելի, քանի որ հաջորդ (եթե ոչ միաժամանակյա) հարվածը կհասցվի թյուրքական երկու դաշնակիցներին տարանջատող վերջին պատվարին՝ Սյունիքին, որն առանց արցախյան “պատնեշի” զրկված կլինի գոյատևման հնարավորությունից: Հայաստանի կենտրոնական շրջանների հետ Սյունիքի թույլ հաղորդակցուղիները, պաշտպանության խորքայնության բացակայությունը, հակառակորդի մոտ ժամանակակից հրետանային այնպիսի համակարգերի առկայությունը, որոնք ընդունակ են ռմբահարել Սյունիքի ողջ տարածքը, ինչպես նաև Արցախի անկման հետևանքով առաջացած հոգեբանական հարվածը ռազմավարապես կենսականորեն կարևոր այդ երկրամասի պաշտպանունակությունը կիջեցնեն զրոյական աստիճանի: Հայաստանի մնացյալ մասը թուրք-ադրբեջանական օղակի մեջ առնելը Հայաստանը կվերածի անդրկովկասյան Սվազիլենդի տիպի մի գետտոյի, և այնուհետև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ոչնչացումը, եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշման միջոցով լոկ ժամանակի հարց կլինի: Զրկվելով կայուն զարգացման հեռանկարից և աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի ապահով ապաստան լինելու հնարավորությունից, երկրաչափական պրոգրեսիայով աճող լայնածավալ արտագաղթի արդյունքում Հայաստանն այնքան կթուլանա, որ հեշտությամբ կկլանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կողմից: Ու թեև հայ ժողովուրդը մեկ անգամ՝ 1990-ական թթ., չեզոքացրեց այս նույն սցենարը, թուրք-ադրբեջանական դաշինքը չի հրաժարվել այն կրկնելու մտքից և, եթե հայությունը պատրաստ չեղավ արդյունավետ դիմադրություն ցույց տալ, փորձելու է ռևանշ վերցնել:

Իրողություն 2. Հայությունը կկարողանա գոյատևել միայն այն դեպքում, եթե գոյատևի Հայաստանը (որպես պետություն և այնտեղ ապրող հայ ժողովուրդ):

Իրողություն 3. Առանց Հայաստանի հայկական Սփյուռքը չի կարող ներկայացնել ազգ, այսինքն` կենսունակ մարմին, որն ապահովում է հայության պահպանումն ու վերարտադրումը (էլ չենք խոսում հայոց լեզվի ու մշակույթի գոյության ու զարգացման մասին):

Իրողություն 4. Վերջին տասնամյակում կտրուկ արագացել են Սփյուռքում ընթացող ուծացման անողոք գործընթացները` ընդունելով աննախադեպ ծավալներ: Մասնավորապես, արտագնացության հետևանքով տարեցտարի նոսրանում են Մերձավոր Արևելքի հայկական հզոր համայնքները, որոնցում մինչև վերջերս խիստ հազվադեպ էին խառնամուսնությունները, արդյունավետորեն գործում էին հայկական դպրոցներն ու մյուս համայնքային կառույցները: 20-30 տարի անց Լիբանանի, Իրանի, Սիրիայի երբեմնի ծաղկուն համայնքներից լավագույն դեպքում պահպանվելու են միայն փոքր կղզյակներ, ինչպես դա արդեն տեղի ունեցավ Իրաքում: Իսկ Ռուսաստանում և Արևմուտքի զարգացած երկրներում ապրող հայերը ենթակա են առավել արագընթաց ձուլման:

Իրողություն 5. Առանց հայոց լեզվի չկա հայկական մշակույթ. լեզուն, պետականության ու այդ պետականությանը ենթակա տարածքների հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարևորագույն միջոցն է: Այն, որ մեր շատ հայրենակիցներ, հատկապես Սփյուռքում, կարող են առանց հայոց լեզվի իմացության իրենց հայ համարել, հնարավոր է միայն նրա շնորհիվ, որ հայ ազգի Հայաստանում ապրող մասն առ այսօր խոսում, գրում ու ստեղծագործում է հայերեն: Պատկերացնենք վարկածային մի այսպիսի իրավիճակ. Հայաստանի հայերը մոռացել են մայրենին և հաղորդակցվում են, ուսում առնում, գրում և ստեղծագործում որևէ օտար լեզվով, կարևոր չէ` ռուսերենով, անգլերենով թե չինարենով: Դա կարող է նշանակել մեկ բան՝ հայկական քաղաքակրթության, հայկական մշակույթի, հայ ազգի վերջ: Իսկ այսօր հայոց լեզվի ու մշակույթի պահպանման և զարգացման հիմնախնդիրն իր ողջ հասակով հառնել է արդեն բուն Հայաստանում:

Դա, ինչպես արդեն ասվեց, կապված է մեր հայրենակիցների արտագաղթելու արդյունքում հայոց լեզուն կրողների թվաքանակի կրճատման (այդ թվում նաև մեր ներուժի՝ երեխաների, որոնք արտասահմանում կստանան ոչ հայեցի կրթություն) և պետության կողմից հայոց լեզվի պատշաճ պաշտպանության բացակայության հետ: Անկախության 16 տարիներից հետո ժամանակն է լիարժեք գնահատելու լեզվի հիմնարար դերն ու տեղը ազգային կյանքում, որ դեռևս չի արվում ո՛չ քաղաքական վերնախավի, ո՛չ էլ հայ մտավորականության զգալի մասի կողմից։ Ընդհակառակը՝ լեզվաքաղաքականության, ինչպես և մի շարք այլ հիմունքային, հարցերում դեռևս փորձեր են արվում ետ շրջել հայ քաղաքական մտածողությունը:

Հետևություններ:

Հետևություն 1. Հայությունը գտնվում է գոյապայքարի ակտիվ փուլում իր հայրենիքի աներևակայելի զոհողությունների գնով պահպանված մի բեկորում: Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը պայքարող օրգանիզմ է, որի հիմնական՝ կենսականորեն կարևոր գործառույթը պայքարն է գոյապահպանման համար:

Հետևություն 2. Այդ գոյապայքարի հիմնական ճակատներն անցնում են ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած սահմանագծերով, այլ ակնհայտորեն հե՛նց երկրի ներսով` ընդգրկելով և՛ ժողովրդագրության, և՛ տնտեսության, և՛ սոցիալական, և՛ գիտության, և՛ կրթության ու այլ ոլորտները: Արտագաղթը, անկախ իր պատճառներից, հայերին ամբողջությամբ կամ մասնակիորեն դուրս է մղում գոյապայքարի կենտրոնական դաշտից՝ Հայաստանից: Նրանց հայրենադարձությունը, ընդհակառակը, նշանակում է կենսականորեն անհրաժեշտ ազգային ներուժի համալրում:

Վերը շարադրած ռազմավարական իրավիճակը հիմք ընդունելով` փորձենք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է Հայը և ինչո՞վ է նա տարբերվում ծագումով Հայից:

Հայ է նա, ով.

1) Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում.

2) Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ.

3) անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջև քաղաքական պարտավորություններ.

4) արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր և իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները.

5) հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին.

6) ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով և նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:

Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր իրենց հայրենիք են համարում ոչ թե Հայաստանը, այլ իրենց ծննդավայրի կամ քաղաքացիության երկիրը, ովքեր Հայաստանի նկատմամբ քաղաքական պարտավորություններ ու հոգեբանական կապվածություններ չունեն, ովքեր չեն ուզում մտածել Հայրենիքում ապրելու մասին, չեն ուզում լինել հայոց լեզվի կրողը, գիտակցաբար կամ անգիտակցորեն հաշտվել են իրենց սերունդների անխուսափելի ուծացման ու ձուլման հետ, կարող են համարվել ընդամենը ծագումով հայ, քանի որ իրականում նրանք կամ աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) են, կամ էլ՝ այլ ազգության ներկայացուցիչ: Եվ բոլորովին կարևոր չէ, որ նրանք այդ ամենով հանդերձ կուրծք կծեծեն ու կբղավեն, թե իրենք են ամենաիսկական հայերը (ակնհայտ ինքնախաբեություն): Էականն այն է, որ այդպիսի անհատը այլևայլ պատճառներով հայտնվել է ազգի կենսագործունեությունից դուրս և նրանում որևէ անձնական մասնակցություն այլևս չի ունենում, այն էլ ազգի համար օրհասական պահին:

Այդ առիթով հարկ է նաև նկատել, որ ինչպես ցանկացած ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է նրա` այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ և ներդրած ավանդով:

Այսպիսով, հային պետք է տարբերել հայկական ծագում ունեցող մարդուց: Սա ամենևին չի նշանակում առաջինին համարել լավը, իսկ երկրորդին՝ վատը: Պարզապես երկրորդն արդեն չի կարող և չի ուզում որևէ զոհողության գնալ հանուն Հայաստանի և արդեն արմատապես տարբեր ազգային ինքնագիտակցություն ունի:

Ծագումով հայերին օգտակար կլինի ազնվորեն, առանց ինքնախաբեության և երեսպաշտության նայել ճշմարտության աչքերին. նրանք ըստ էության արդեն դուրս են եկել ազգի կենսագործունեության դաշտից: Այդուհանդերձ, նրանց համար բաց է երկկողմանի ճանապարհը. վերջնական ձուլում կամ վերադարձ ազգային արմատներին՝ հայոց լեզվի ու մշակույթի վերագտնում, մասնակցություն ազգային կյանքին: Այս իմաստով Սփյուռքի մի ստվար հատվածը վերադարձի հնարավորություն ունեցող հայեր են: Ցավոք, բուն Հայստանում էլ քիչ չեն օտարված հայերը, ովքեր ամբողջովին կամ մասնակիորեն հեռացել, խորթացել ու կտրվել են հայոց լեզվից, մշակույթից ու քաղաքականությունից, չեն գիտակցում ամբողջ հայությանը  սպառնացող ոչնչացման ընդհանուր վտանգը:

Ուզում եմ կրկնել այն, ինչ բազմիցս գրել եմ: Հայության պահպանումն արտերկրում ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հողերում, ազգային պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այ­սօր­վա Հա­յաս­տա­նում՝ այն տարածքում, որը գտնվում է հայկական զինված ուժերի հսկողության տակ: Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն “հայապահպանման” կարևորագույն տարրերը:

Ֆիզիկական գոյատևման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանցքն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում և կազմում է հայկական ինքնության հիմնասյունը՝ անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգային նպատակների իրագործման։ Այսօրվա դրությամբ դրանք են.

1) ցանկացած գնով պահպանել Հայաստանի անվտանգության համար այն նվազագույն անհրաժեշտ տարածքը (ՀՀ-ն և ԼՂՀ-ն իր շուրջն ազատագրված բուն հայկական հողերով հանդերձ), որի վրա Հայաստանը գոյություն ունի իր անկախության ողջ ժամանակահատվածում,

2) իր հայրենիքում հայ ժողովրդի թվաքանակի մեծացում,

3) Ջավախքի հայության պահպանում,

4) սոցիալական արդարության, ժողովրդավարության սկզբունքների, հայոց լեզվի և մշակույթի, ազգային մյուս արժեքների ու շահերի պաշտպանության ու զարգացման հիման վրա ազգային իրավական պետության կառուցում:

Այդ պայքարի ճանապարհին հարկ է լինում հաղթահարել հսկայական խոչընդոտներ, գործնական, գաղափարախոսական ու հոգեբանական զանազան արգելքներ և քարացած կաղապարներ, որոնք թեև իրականում բխում են ոչ հայկական աղբյուրներից, բայց հաճախ են կյանքի կոչվում հե՛նց հայկական քաղաքական կառույցների ձեռքերով, այն կառույցների, որ վաղուց կամ նորերս  են ընկել արտաքին ուժերից ստրկական կախվածության մեջ:

Այդ նպատակներով պայքարի մեջ հայի ներգրավվածությունն ի վիճակի է նրան տալ էթնիկ դիմադրողականությունն ամրապնդող հույզերի, զգացմունքների ու գիտելիքների այնպիսի պաշար ու հարստություն, որ նրա մոտ ձգտում և պահանջարկ կառաջանա նաև յուրացնելու և կրողը դառնալու ազգային ինքնագիտակցության հիմնարար տարրերի՝ լեզվի, մշակույթի, ավանդական բարքերի ու սովորույթների:

Ընդհանրացնելով ասվածը, կարելի է եզրակացնել. քանի որ իբրև ազգ և պետություն Հայաստանը ներքաշված է երկարատև պայքարի մեջ թվաքանակով, նյութական պաշարներով ու տարածքով իրեն գերազանցող ուժերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ապա այդ պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով:

Արմեն Այվազյան
 քաղաքական գիտությունների դոկտոր
“Արարատ” ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

P.S. Վերջում առաջարկում եմ կարդալ մի հատված Ռափայել Պատկանյանի “Հայ և հայություն” բանաստեղծությունից` գրված դեռևս 1855 թ., և Գարեգին Նժդեհի արտահայտություններից մեկը, որոնք շատ համահունչ են մեր նյութին:

Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կնքում՝ բաց բերանն ու երես։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք…
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար…
Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.
Մի՛ խնայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բե՛ր նորան զոհ
Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Ավելի ուշ՝ 20-րդ դարի կեսերին ճիշտ նույնն էր շեշտում նաև Գարեգին Նժդեհը. “Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ, և վաղը պիտի չուզենա մեռնել՝ քո զավակը չէ՛, հայ չէ՛”։ Այս համընկնումները նշանակում են ընդամենը մի բան. Հայաստանի կենաց-մահու գոյապայքարը շարունակվում է արդեն շուրջ մեկ և կես դար։

Հայաստանը` մարդարարության օրրան եւ արիականության կենտրոն

Հունիսի 18, 2010

Վերին Նավեր դամբարանադաշտում բացվել են արդեն շուրջ 60 դամբարանաբլուրներ, իսկ բուն պեղումները դեռ ընթանում են: Աշտարակի տարածաշրջանում ավելի քան 100 հա տարածք զբաղեցնող դամբարանադաշտը հայտնաբերվել է դեռեւս 35 տարի առաջ:

 եռ 1976թ. “Պատմամշակութային ժառանգություն” գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը այստեղ իրականացրել էր հնագիտական աշխատանքներ, եւ բացվել էին հարակից տեղանքների մի շարք դամբարանադաշտեր՝ Ագարակի հնավայր, Աղթամիրի ամրոց, Աղցքի արքայական դամբարան ու նաեւ Ներքին Նավեր հնավայր, որտեղ էլ հայտնաբերվել է հին արիական ծեսի հետ առնչվող հսկա տաճարական համալիր: “Սա չի կարող պատահականություն լինել: Հավանաբար, այս տարածքը եղել է սրբազան մի տեղ, որը հետագայում դարձել է Ոստան Հայոց: Այստեղ եղել է Արշակունիների ոստանը, որտեղ արքայական տոհմի անդամներն են ապրել, եւ հենց այստեղ էլ կատարվել է նրանց թաղումը”,- հայտնում է “Պատմամշակութային ժառանգություն” գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը: Արշավախմբի ղեկավարը նշում է, որ պեղումն արվում է ոչ թե հնագիտական նյութ ձեռք բերելու համար, այլ որպեսզի բացահայտվեն հնագույն քաղաքակրթություններն ու ձեւավորվեն պատմական լուրջ վերակազմություններ: Իսկ հիմնական վերակազմություններից մեկն, ըստ նրա, այն էր, որ առանձնացվեց Հարավային Կովկասում ամենահնագույն մշակույթներից մեկը՝ միջին բրոնզե դարի Կարմիրբերդյան մշակույթը: Հ. Սիմոնյանը դամբարանադաշտի մի մասն էլ առանձնացնում է՝ վերագրելով այն ուշ բրոնզե դարին. “Սա հիմնականում կարելի է ասել արքայական դամբարաններ են եւ թվագրվում են Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերին”,-ասում է եւ ավելացնում, որ բացված դամբարանները հիմնականում կողոպտված են, սակայն նույնիսկ թալանից հետո հայտնաբերված գտածոները ցույց են տալիս, թե ինչ ճոխ ու շքեղ թաղումներ են այստեղ եղել:

 “Հայտնաբերվել են ոսկեգույն արծվի բրոնզե արձանիկ, նաեւ իշխանության խորհրդանշան հանդիսացող բազմաթիվ գտածոներ, այս թվում՝ զոհաբերված առյուծի ատամներ: Կան նաեւ մարդկային զոհաբերություններ՝ հատկապես զոհաբերվել են պատանիներ, նաեւ թիկնապահի զոհաբերություններ են եղել՝ այդ ժամանակվա ամենաուժեղ շրջանի 35-45 տարեկան տղամարդիկ: Կա հսկայական քանակի կենդանիների զոհաբերություն, հատկապես ցուլեր, ձիեր, խոզեր, ոչխարներ, հայտնաբերվել են նաեւ գիշատիչների մորթիներ՝ առյուծի, հովազի, լուսանի, գայլերի, աղվեսների, շների”,- ասում է կենտրոնի տնօրենը: Ըստ նրա՝ անկասկած այստեղ ապրողները եղել են հնդեվրոպացիներ (իմա՝ արիացիներ՝–հեղ.), եւ դրա վառ ապացույցը հնդեվրոպական մտածողության հետ կապված ցուլերի եւ ձիերի զոհաբերությունն է, ապա նաեւ այն, որ դամբարանները փորված են տուֆակերտ ժայռի մեջ, այսինքն` հնդեվրոպական մտածելակերպի համաձայն՝ ամեն ինչ արվել է, որ դին չդիպչեր սուրբ հողին` այն չպղծելու համար:

“Ես այստեղ կատարել եմ մի հստակ դիտարկում, որ դամբարանները կողմնորոշել են արեւածագով, իսկ դա ցույց է տալիս քրմական ձեւավորված դասի մասին, ուստիեւ բավական բարդ աստղագիտական գիտելիքների մասին”,- ասել է հնագետը եւ շարունակել, որ բոլոր դամբարանները անհատական են, այսինքն` նախատեսված են մեկ անձի համար: Հուղարկավորել են կանոնակարգված հատուկ ծեսով. կանանց թաղել են ձախ կողքի վրա, տղամարդկանց աջ՝ կծկված դիրքով:

 Գտածոները հիմնականում տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ էլ աշնանը ցուցադրություն կկազմակերպվի:

 Իսկ ահա 2 տարի առաջ գտած հնագույն կոշիկի մասին հայ հնագետները հայտարարել էին միայն 2 ամիս առաջ, երբ պաշտոնապես ստացվեցին հետազոտության արդյունքները: “Քանի որ պեղումների մի մասի ֆինանսավորումը “National Geographic”-ի կողմից է, կար պայման, որ կարեւոր հայտնագործությունների մասին աշխարհում հայտարարեն իրենք, բայց մենք առաջինը տեղեկացրինք հայ հանրությանը”,-հայտնել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

 Իսկ աշխարհի ամենահին կոշիկը գտել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, hնագետ Դիանա Զարդարյանը 2008թ. սեպտեմբերի 16-ին: Այդ օրը Արենիի քարանձավ է մտել մի տարօրինակ կանխազգացումով, հետո նա դարձավ այն առաջին մարդը, ով ձեռքը վերցրեց աշխարհի ամենահին ոտնամանը:

 Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Արենի-1 կամ “Թռչունների քարայր” կոչվող քարանձավում հնագիտական պեղումներ կատարվում էին դեռ 2007թ. ամռանը: Միասին աշխատում էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ամերիկյան եւ իռլանդական հնագետներից բաղկացած արշավախմբերը:

 3 տարիների ընթացքում հնագետները քարանձավի՝ ներս տանող լանջում, մուտքի մոտ եւ հենց ներսում պեղել-գտել են պղնձե քարեդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, մ.թ.ա. 4200-3500թթ. բազմաթիվ գտածոներ՝ չորացված մրգեր, բուսական մնացորդներ, տեքստիլ, ամանեղեն, գինու կարասներ: Դրանք, շնորհիվ քարանձավի միկրոկլիմայի, եղել են հիանալի վիճակում: Պեղումների սկզբից էլ պարզ էր, որ գործ ունեն շատ հազվադեպ հուշարձանի հետ: Սեպտեմբերի կեսերին հնագետների ղեկավարած 5 հոգանոց խումբը ինչպես միշտ մաքրում էր քարանձավի մուտքի կավե հատակը (պայմանականորեն կոչվում էր բնակելի մաս), ու հենց այդ առավոտ է կանխազգացումով մտնում քարանձավ Դ. Զարդարյանը: Հնագետները հատակում նախ հայտնաբերում են մեծ քանակությամբ եղեգն, հետո մոտ 45 սմ շառավղով հմտորեն մշակված փոս, որը ներսից պատված էր բարձրորակ դեղին կավով: Դրանում խաչաձեւ դրված են լինում այծի կոտոշներ, մոտ 50 սմ շառավղով 1/3-ի չափով կոտրված գլխիվայր դրված մի մեծ նարնջագույն աման: “Դրա տակ էլ հենց դրված էր այս ոտնամանը: Առաջին րոպեներին չէի կարողանում մի բառ ասել:

Շոկի մեջ էի, քանի որ այդ պահին իրականանում էր իմ երազանքը”,- հիշում է երիտասարդ հնագետը:

Հայտնաբերված կոշիկը օվալաձեւ է, կարված կովի կաշվի ամբողջական կտորից: Հետեւի եւ առջեւի մասերում այն հատուկ քուղերով կապվել է ոտքին: Ըստ գիտնականների, այն կարվել է հենց ոտքին: Դրա երկարությունը 24,5 սմ է եւ համապատասխանում է ներկայիս 37 համարին: Ներսից կոշիկը պատված է խոտով, ըստ երեւույթին՝ ձեւը չկորցնելու համար:

 Հնագետները կոշիկի քուղերի նմուշները անմիջապես ուղարկել են Կալիֆորնիայի եւ Օքսֆորդի 2 տարբեր համալսարաններ՝ հետազոտության եւ 1 տարի հետո ստացվել են ռադիոածխածնային անալիզի ապշեցնող արդյունքները. հայ հնագետների հայտնաբերված կոշիկը 5.637-5.387 տարեկան է, ավելի հին` քան եգիպտական բուրգերը: “Շատ ենք հպարտանում, որ այն հայտնաբերվեց հենց Հայաստանում, հիմա դրա նմուշները պետք է ուղարկենք ԴՆԹ հետազոտության”,- ասել է Դ. Զարդարյանը:

 Ի դեպ, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում ասում են, որ այժմ իրենց շատ գտածոներ հետազոտման գործընթացում են եւ չի բացառվում, որ առաջիկայում ավելի զարմանահրաշ տեղեկություններ տրվեն…

   Այո՛, երբ  հանրահայտ գիտնական Պարիս Հերունին խոսում էր 7.500 տարվա վաղեմություն ունեցող Քարահունջի աստղադիտարանի (ուրեմնեւ՝ առնվազն մի քանի անգամ ավել ժամանակահատված ապրած-ձեւավորված ու զարգացած ազգի՝ մոտ 40.000 տարվա) մասին, երբ հայ արիները հենվելով մարդկության հնագույն ձեռագրերի (Վեդաների եւ այլ նմանատիպ գրվածքների) կամ տարաբնույթ հնագույն գտածոների տասնյակ հազարավոր տարիների պատմության (նաեւ հենց Վեդաներում առկա՝ միլիոնավոր տարիներ առաջ դեռ հայտնի մարդկային տեսակների) մասին… մեր շատ ազգակիցներ միայն քրիստոնեաբար ժպտում եւ ծիծաղում էին եւ են: Դե իհարկե, ոնց կարող է “Բիբլիա-Աստվածաշունչ”-ը ստվերում մնալ… Իսկ օտարները նախանձից եւ ատելությունից դրդված էին ուրանում այդ ամենը (չհասկանալով, որ իրենց չտեսնելը ոչ մի ազդեցություն չունի Տիեզերական փուլերի պարբերականության հետ)… Բայց գալիս են արդարադատության, ճշմարտության եւ վերականգնումի ժամանակները, եւ ինչպես մի հոդվածում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն էր ասել՝ “Տիեզերական Գարուն է այլեւս, շուտով էլ կարիք չի լինի վիճելու, թե որ ազգն է ավելի հին` 4.000-4.500 տարեկան հու՞յնը, թե՞ եգիպտացին, 5.000 տարեկան հրեա՞ն, թե՞ 5.500-6.000 տարեկան հայը (նաեւ՝ 12.000 կամ 40.000 տարեթվեր կան նշած)…

Շուտով հարյուր հազարավոր-միլիոնավոր տարիների բացահայտումները ծիծաղելի են դարձնելու միմյանցից 500-1000 տարվա վաղեմության “կռիվները”: Հայկական-Արարատյան լեռնաշխարհի եւ Հայ տեսակի արարչական ծագումն ու առաքելությունը դեռ կզգան բոլորը: Արարատյան Աշխարհը մարդկության մարմնական ու հոգեւոր փրկության մի նոր հանգրվան է դառնալու: Դեռ բոլորն են երազելու եւ ձգտելու մեր Աստվածների օրհնանքին, դեռ ինչքան են փառք տալու Նրանց…”:

 Հայկ Թորգոմյան

 “Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Իշխող քաղաքական ուժերը լեզվաքաղաքականությունից բան չեն հա՛ս — կա՛ — նու՛մ.

Հունիսի 18, 2010

Դրա համար էլ ամեն ինչ սեփական բոստանի են վերածում

 

Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նրա գոյաձեւերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն՝ նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն՝ գեղեցիկ եւ տրամաբանված խոսքի կառուցում:

Քաղաքականությունը պետական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չկանոնարկված՝ իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգության գործոն Է, առավելագույն քաղաքական ուշադրություն եւ նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, նաեւ միջպետական հարաբերություններ:

Խորհրդային տարիներին Հայաստանը չուներ ինքնուրույն լեզվաքաղաքականության իրավունք, բնականաբար՝ նաեւ այն իրականացնող պետական մարմին: Այնպիսի կարեւոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր եւ վերահսկվում էր թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով՝ համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների՝ ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն: Թե ինչքան կարեւոր է ազգի հոգեբանությունն առողջացնելն ու պետական-ազգային խնդիրների լուծմանը նպատակաուղղելը, պարզաբանման կարիք չունի: Հանրության հոգեբանությունը 3 հիմնական շերտ ունի՝ ժառանգական, ուսումնադաստիարակչական, կենսակերպի: Դրանք միավորվում, ամբողջություն են դառնում լեզվի միջոցով, որը հասարակության մերանն է ու պետության ոգու արարիչը:

 ԼԵԶՈւՆ կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված՝ լեզվահամակարգով, գործունակ՝ լեզվաքաղաքականությամբ:      

Հ այերենի համակարգը ի վերուստ անթերի է, իսկ լեզվակիրներ պետք է ապահովի կրթահամակարգը: Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները՝ Հայաստանի սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում եւ իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր:

Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ (դրանով իսկ մեր լեզվի հանդեպ դրսեւորելով պետական երրորդական հետաքրքրություն), թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին: Կամ գուցե նրա՞նք, ովքեր այսօր լեզվի տեսչության ղեկավար են նշանակում հայկական կրթահամակարգը “օպտիմալացնողին” (Սերգո Երիցյանին), ու նրա եւ մի նոր այլ անպետք ԿԳ նախարարի (Արմեն Աշոտյանի) նմաններով աշխատում են հասարակական կարծիքն ապակողմնորոշել. շահարկումներով, բամբասանքով հոգեբանական ճնշում գործադրել, կրթության եւ լեզվի կառույցները զրկել արդյունավետ գործելու հնարավորությունից: “Լուսանցք”-ը մի առիթով չարագուշակ լուր որակեց Սերգո Երիցյանի Լեզվի տեսչության պետի պաշտոնակատար նշանակվելը, եւ գրեց, որ այդ անձի դրսի տերերը նրան նորից “առաջադրել են տվել”, ուստի չի բացառվում, որ Հայաստանում նորից երկրորդ պետական լեզվի խնդիր առաջանա (հիշեցնենք, որ “Օրինաց երկիր”-ը մի անգամ արդեն փորձել էր դա ռուսերենի համար): Այդպես էլ եղավ, սակայն օտարալեզու դպրոցներ հիմնելով սկսվեց գործընթացը եւ այս անգամ էլ` ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանի միջոցով…

 Իհարկե ճիշտն ու սխալը հավերժական ուղեկիցներ են: Շփոթելը նույնպես հնարավոր է եւ սրան ներում կա: Բայց գիտակցված վնասարարությունն ու կեղծիքը աններելի են եւ պատժելի ամենայն խստությամբ:

 Լեզվի տեսչությունում կուտակված խնդիրների մի մասն ընթացիկ՝ աշխատանքային է, մնացածը՝ արհեստածին: Նույնն է կրթության համակարգում: Օտարի պարտադրանքով կամ օտարի անվան տակ ոմանք սեփական բարեկեցության ապահովության խնդիրն են լուծում:

“Մենք ձեզ կծառայենք օտարներ, դուք էլ աչք փակեք՝ թե մենք ոնց ենք ծառայեցնում մեր ժողովրդին, մեր ժողովրդավար երկրում”,- համարյա այսպիսի մի “զրույց” է կայանում մեր երկրի խամաճիկ պաշտոնյաների եւ նրանց օտար “պապաների” միջեւ…

 Կառավարման համապետական մի մարմինը մյուսի մեջ ընդգրկելու քաղաքական կոպիտ սխալի հետեւանքով  գոյացել է լեզվի տեսչության կարգավիճակի եւ գործառույթների անհամապատասխանություն: Չհստակեցված՝ այդ իսկ պատճառով շահարկվող խնդիրներ են “լեզվաքաղաքականության մասնագետ” հասկացության սահմանումը, լեզվի տեսչության պետի հավակնորդներին առաջադրվող պահանջները: Հետո էլ լեզվի տեսչությունը մի համակարգում են խցկել՝ կրթության, որտեղ ամենաակնհայտ ձեւերով են արհամարհվում ու ոտնահարվում մեր լեզվի իրավունքները: Եվ սա ոչ միայ օտարալեզու կրթական դպրոցների միջոցով են իրականացնելու, այլեւ հայոց լեզվի իրավունքները ոտնահարվում են հենց հայալեզու դպրոցներում…

 Ակնհայտ է, որ տեսչության կարգավիճակը պետք է բարձրացվի, այս մասին “Լուսանցք”-ը միշտ գրել է, համապատասխանեցվի գործառույթներին, եւ այլընտրանքն անընդունելի է: Բուհական համապատասխան կրթությամբ լեզվաքաղաքականության մասնագետները Հայաստանում շատ չեն, գուցե նույնիսկ չկան էլ: Պետական պատվեր չի ձեւակերպվել, գործընթաց չի սկսվել: Սակայն տեսչությունը գործում է երկար տարիներ եւ աշխատանքային փորձով ձեւավորված կադրեր կան: Բովանդակազրկել, ձեւայնացնել այս հարցը՝ շահարկման ամենակոպիտ տարբերակն է: Լեզվի տեսչության պետի լեզվաբանական կրթության մասին պնդումները անիմաստ են. լեզվի տեսչության գործը ո՛չ լեզվի ուսուցումն է, ո՛չ լեզվագիտական խնդիրների լուծումը, ո՛չ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական-վերահսկողական, կառավարման-հասարակագիտական բնույթի են՝ համապետական, նույնիսկ՝ համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է՝ լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի (խոսքն իհարկե ազգային քաղաքականության մասին է): Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Ներկայումս այս կառույցի ղեկավարի ընտրության հարցը լուծվում է քաղաքացիական ծառայության համակարգում, որը կոչված չէ որոշելու, գնահատելու կադրերի ազգային ու քաղաքական խնդիրներ լուծելու կարողությունը: Սակայն բարձրագույն պաշտոնների կադրային քաղաքականությունն էլ զերծ չէ թերություններից: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն` առանց սահմանափակումների: Կարծես թե այդ ոլորտը դառնում է այդ քաղաքական ուժի “բոստանը”…

 Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում եւ` հետեւանքն էլ ակնառու է… Հայոց լեզվի տեսչությունը կործանեցին, հիմա էլ Հայոց կրթական համակարգն են կործանում “ազգային” ու “ցեղակրոն” իշխանությունները…

 Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել եւս՝ ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին: Իսկ կրթական համակարգը նման է քավարանից դրախտ կամ դժոխք ընկած միջավայրի… որտեղ կամ փառաբանվում եւ վայելում են կամ անիծվում ու տառապում… Ցավոք, այս առումով վայելքն ու տառապանքը մեր դեպքում ազգի գլխին է ուղղված: Պաշտոնյաները երկու դեպքում էլ միայն վայելում են: Ա~յ եթե փոխվի կարգավիճակը, ապա անեծքից ու տառապանքից ավելի՝ մահ կերազնեն ազգադավները:

 “Աշխարհ շինողն էլ է լեզուն՝ քանդողն էլ”:

 Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ լեզվի եւ կրթության ոլորտի հարցերը շատերին են հուզում` անկախ դավանանքից կամ քաղաքական հայացքներից: Անկախ անգամ կարգավիճակից՝ իշխանավոր են, թե ընդդիմադիր: Ամեն մեկն իր խելքի չափով դատողություններ է անում, խնդիրներ հորինում եւ դրանց լուծումներն առաջարկում: Հրապարակումները եւ՛ մակերեսային են, թույնով շաղախված, լուրջ բնույթ չունեն, եւ՛ լիարժեք են՝ տրամաբանված ու փաստարկված, մասնագիտորեն եւ ազգային առումներով համեմված: Այնուամենայնիվ, մտահոգությունն առկա է, պարզաբանումներն՝ անհրաժեշտ: Լեզվի եւ կրթության ոլորտներին առնչվող խնդիրներ իսկապես կան եւ լուծումներն էլ արագություն են պահանջում: Սակայն արագությունը պիտի ազգը հաղորդի եւ ոչ՝ օտարը:

 Արամ Ավետյան

 “Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են որեւէ օտար լեզվի մրցակցություն

Հունիսի 18, 2010

Հանրակրթության ոլորտի խնդիրները, շարունակական “բարեփոխումների” քաղաքական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական հետեւանքները

 

20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը մեզանում “նշանավորվեց” համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգեւոր-կրթամշակութային ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վտանգի մասին Հայաստանի ազգայնական կառույցներն ահազանգել են դեռեւս 90-ականների սկզբից, երբ երկրում ան-կախ-ության գործընթացին զուգահեռ տեղի էր ունենում կախ-ության (կախվածության գցելու) գործընթաց:

 Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլեւ ահազանգողներին պիտակավորեցին: Քանզի՝ “ով էշ՝ իրենք էլ փալան” կենսակերպը որդեգրեցին ան-կախ Հայաստանի կախված իշխանությունները:

 Վաղուց ակնհայտ է, որ մեզ պարտադրվել է հայի նկարագրին անհարիր, մեր բարոյականությունն ու հոգեբանությունը խեղաթյուրող, էությունից շեղված, ազգայնականության տարր չպարունակող կրթահամակարգ: Այս պարագան, ուզենք թե ոչ, հանգեցնում է Հայոց Արժեքային Համակարգի այլասերմանը, քայքայմանը, որի հիմնական տարրերից են նաեւ գիտությունն ու մշակույթը՝ Հայ լեզուն ու Բառը, Միտքն ու Խոսքը, Երգն ու Պարը:

 Ամոթալի է, բայց պարբերաբար ազգային հորջորջվող իշխանությունների օրոք իրականացվում է հայ էությունը ձեւավորող այս կարեւորագույն բաղադրիչների արժեզրկման հետեւողական գործընթաց:

 Հայ լեզուն անպատիժ արհամարհվում ու աղավաղվում է, Հայոց տան մեջ վիճարկվում է Հայերենի՝ Հայոց տան տերը լինելու իրավունքը:

 Մեր թողտվությամբ հայերենի կենսատարածք են ներխուժում օտար լեզուները, իսկ առանց միասնական լեզվահոգեբանության ու լեզվամտածողության, վտանգվում է պետության կայունությունը, ազգի գոյատեւումն ու հարատեւումը: Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են որեւէ օտար լեզվի մրցակցություն: Ազգային փոքրամասնություններին էլ թույլ են տալիս իրենց լեզուն ու մշակույթը զարգացնել այնքանով, որ նրանք չդառնան տվյալ միջավայրին խորթ տարր եւ չսպառնան երկրի անվտանգությանը:

 ՀՀ-ում այսօր սնկի պես աճում են օտարալեզու, օտարամշակույթ, օտարաբարք հաստատությունները՝ եւ՚ պետական, եւ՚ մասնավոր: Հոգեւոր գաղութացումն իրականացվում է ամենակարեւոր ոլորտի՝ կրթահամակարգի միջոցով: Կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազգային-պետական շահին համապատասխան սերնդակրթություն ապահովելը, Հայրենիքին եւ նրա Ազգային համակարգին տեր կանգնելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձեւավորելը:

 ԿԳ նախարարության կոլեգիան դեռ 1990թ. ընդունեց Ազգային միասնական դպրոց ունենալու մասին որոշում, որը հաստատվեց ԳԽ-ում, իսկ հետագայում ամրագրվեց Սահմանադրությամբ, “Լեզվի մասին”, “Կրթության մասին” օրենքներով: Սակայն, դեռ չի մշակվել ազգային դպրոցի հիրավի ազգային-պետական ծրագիր՝ բովանդակային ու կառուցվածքային լուծումներով: Եվ այս բաց անպաշտպան դաշտում գործում են զանազան օտարամուտ կազմակերպություններ. բովանդակային եւ կառուցվածքային աղավաղումները պատահական բնույթ չեն կրում. ծրագրավորված են, նպատակաուղղված, “դրամաշնորհված”: 2001թ. ԱԺ-ն հաստատեց “Կրթության զարգացման 2001-2005թթ.” ծրագիրը, որը կրթահամակարգ ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների պետական վավերացումն էր: Օրինակ՝ այդ ծրագրի բաժիններից մեկում նպատակը ձեւակերպված է այսպես՝ “…հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդում, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանում ու զարգացում”: Հաջորդ գլուխներում բացահայտված է ծրագրի իրական նպատակը՝ “համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորելը”: Սա իրականացնելու համար նախատեսված էր դրամավարկավորման ձեւի փոփոխություն՝ ըստ աշակերտների թվի. դասարանների խոշորացում, որի հետեւանքն էլ լինելու էր կրթության որակի իջեցումը, ուսուցիչների թվի կրճատումը, սոցիալական լարվածությունը: Այդպես էլ եղավ: Տեսանք “օպտիմալացման” ավերածություններն ու ազգային դպրոցի “միջազգայնացումը”… Սրան հետեւեց պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների եւ գործունեության կարգի խառնաշփոթը, ինչը շարունակվում է ցայսօր: Ապակենտրոնացմամբ փոշիացավ հանրակրթության կառավարման կրթահամակարգը:

Իրականացվեց կրթության հումանիտարացում, ուսուցման հումանացում: Հումանիտարացումը պարզաբանելիս նշվել էին ավելացող առարկաների անվանումները, իսկ պակասեցվող առարկաները գաղտնագրվել էին. եթե իմանայինք, որ հանրակրթական ծրագրերից հանվելու էին ճշգրիտ գիտությունները, գուցե առավել ուժգին ընդվզեինք այն պահին…

 Ուսուցման հումանացումն էլ նախատեսում է ուսուցչի դերի նվազեցում, աշակերտի կամքի կատարում, ինչպես ժամանակին տեղեկացրել էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ծրագրի քննարկման ընթացքում: Ուսուցիչը իրավունք չունի գիտելիքը որպես անհրաժեշտություն ներկայացնել. աշակերտն ինքն է որոշում՝ ինչ սովորել: Սա արդեն որոշակիորեն կիրառվում է մեզանում:

Հումանիտարացումն էլ, հումանացումն էլ “բարձր” մակարդակով կազմակերպեցին 50-ից ավելի տեղական եւ միջազգային կազմակերպություններ, որոնք համապարփակեցման ծրագրեր են անում:

Իսկ “Մանկակենտրոն դասարաններ” ծրագրով գործող խառնակչախմբերը (չշփոթել խառը խմբերի հետ), ըստ ծրագրի հեղինակների, ապահովելու էին սեռական դաստիարակություն, որում “պիտի” լինի հանդուրժողականություն, քանզի “9 տարեկանում երեխաները ձգտում են միասեռության”:

Մերթընդմերթ էլ շրջանառվում են դասագրքեր, որոնցում, 4-րդ դասարանից սկսած, մեր երեխաները պիտի ստանան սեռական հարաբերությունների վերաբերյալ սեռական դաստիարակություն: Երբ թերթում ես նմանատիպ “դասագրքերը”, ապա պարզ է դառնում, որ դա ոչ թե սեռական դաստիարակություն է տալիս, ինչը նույնպես անընդունելի է այդ տարիքում, եւ որի կարիքը 4-րդ դասարանցին դեռ չունի, ինչպես արեւմտյան “գերզարգացած” տարրական դասարանի այլանդակված դպրոցականը, այլ պատրաստում է ապագա պոռնիկների եւ համասեռականների: Ազգերը փչացնելու ամենադաժան ու հեշտ ուղին… Սրան գումարած, մեր պետությունն էլ՝ 4-րդ դասարանից սկսած, դպրոցում սկսեց թույլատրել հուդա-քրիստոնեության դասավանդումը (առավելապես սիոնիստա-հուդայական քարոզով պարուրված)՝ թաքնված Հայ եկեղեցու պատմության անվան տակ…

 Միջազգային կրթական չափորորոշիչները պարտադրում էին նաեւ գիտամանկավարժական կազմի երիտասարդացում. մեզանում հաստատված բնական, կանոնակարգված սերնդափոխության փոխարեն ուղղակի պետք էր ազատվել փորձառու գիտնականներից, մանկավարժներից, քանզի նրանք շատ վտանգավոր են միջազգայնացման տեսանկյունից, հեշտ հարմարվող չեն, “միջազգային կտեր” չէին ուտի: Կրթահամակարգի ապակենտրոն կառավարումը անցում է պետական միասնական կառավարումից համայնքային կառավարման: Հանրակրթության համար պետական վերահսկողության ու հովանավորության նվազեցումը դպրոցի գործունեությունը կախվածության մեջ է դնում դեռ չկայացած (կամ ֆեոդալական կարգերի անցած) տեղական ինքնակառավարման մարմինների դրամական հնարավորության վիճակից: Այսպիսի կառավարումը արդյունավետ չէր կարող լինել, եւ ի վերջո հանգեցնելու էր կրթահամակարգի փոշիացմանը: Ֆինանսավորման նոր եղանակն էլ նախատեսում է դպրոցի պետական ֆինանսավորումը՝ ըստ աշակերտների թվի:

Կրթահամակարգի “բարեփոխումը” (մեր համոզմամբ՝ փոշիացումը) “ազգային” կառավարությունն “ապահովել” է համապատասխան որոշումներով:

 Գործադրված “ռացիոնալացում”, “օպտիմիզացիա” գործընթացը, որը կարող էր կոչվել արդյունավետացում, բարեփոխում, դրական երանգ կունենար, եթե հիմքից խեղաթյուրված չլիներ: Հիմա դա անցած փուլ է, միջազգային դրամաշնորհները “գնեցին” կրթության ոլորտը:

 Իսկ հիմա 2010թ., այսքանով չբավարարվելով, հայոց կրթական համակարգին պարտադրում են օտարալեզու դպրոցների հիմնումը: Այսինքն՝ մեր կրթակարգը քանդելուց, փոշիացնելուց հետո մի վերջին ցանկություն կա` “բարեփոխումն” ավարտել “սեփականացումով”… Իմա՝ սեփական լեզուն (ռուսերենը, անգլերենը կամ այլ) դարձնել Հայաստանի կրթության, հետո էլ ինքնըստինքյան նաեւ՝ պետական լեզուն…

 “Ով էշ՝ իրենք էլ փալան” կենսակերպը հետզհետե վերածվեց “էշի քուռակն ինչքան էլ մեծանա՝ էլի նույն էշն է” գոյատեւման…

 Արդեն հին ծրագրի վրա կառուցված նոր ծրագրի մի իրական նպատակ է առաջ եկել՝ “համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորել”-ուն գումարվել է “մեր ապագա սերունդը մրցունակ ապրանքի վերածելը եւ օտարին որպես ծառա սպասարկել”-ը:

 Հայտնի “օպտիմալացման” ժամանակներում “բարեփոխման” գործընթացը բացասական լուրջ հետեւանքներ ունեցավ.

 1. Հոգեբանական

Հանրակրթության բովանդակությամբ է որոշվում սովորողների հնարավորությունների, կարողությունների բացահայտումը, կրթվող սերնդի նկարագիրը: Օտար ծրագրերի ներխուժմամբ աղավաղվել են աշխարհաճանաչողության ակադեմիական սկզբունքները, “ազատ, այլընտրանքային ուսուցում” անվամբ քայքայում են դարերով մշակված կրթական ավանդույթը, ազգային դաստիարակությունը, հայկական արժեքների փոխանցումը:

Ներդրվում են կրթության այնպիսի եղանակներ, որոնք հանրակրթությունը վերածել են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի, երեխան աշխարհաճանաչողության գիտելիք է ձեռք բերում խարխափելով, անկազմակերպ, այսինքն՝ դեն է շպրտվում հայոց` կրթելու դարերի փորձը՝ հանուն օտարին շողոքորթելու (այդպիսով՝ պաշտոնին մնալու) եւ նրանից հերթական “թուլափայը” ստանալու անասնական բաղձանքի:

Այդ ծրագրերին հպանցիկ հայացք գցողն էլ կնկատի, որ այն միտված է կրթվող սերնդին օտար արժեքների կրող դարձնելուն, որի հետեւանքն անհատի, նաեւ՝ ազգի համար խառնափնթոր մտածելակերպի ձեւավորումն է, օտարասեր եւ օտարին ծառայելու պատրաստ սերնդակրթությունը: Պատահական չէ, որ այսօր հայոց արժեքային համակարգը կարեւորող երիտասարդները հազվագյուտ են, ովքեր ընտանիքի կամ գենետիկ հզորության դաստիարակության արդյունք են, բայց ոչ՝ հանրակրթության: Իսկ սա նշանակում է՝ հայրենիքին տեր կանգնող քաղաքացի չի ձեւավորվում:

 2. Քաղաքական

“Բարեփոխման” ծրագրերի քաղաքական հենքը համապարփակեցում-գլոբալացումն է: Երկրներ գրավելու անվրեպ միջոց է մշակութային-հոգեւոր դաշտը քայքայելը, ազգային լեզվի դիրքերը սասանելը: Մշակութային ոլորտի համապարփակեցումը օտար մշակույթի ներխուժումն է, բնականաբար՝ մերի դուրս մղումով: Կրթակարգի համապարփակեցումը պետք է լիներ ընդամենը կրթական մակարդակի, չափի համապատասխանեցումը երկրների մասնագետների շփումը հեշտացնելու նպատակով, մինչդեռ վերածվել է գաղութացման գործոնի, եւ սրա քաղաքական հետեւանքն էլ ինքնիշխանության կորուստն է լինելու, նաեւ՝ ազգի ուծացումը:

 3. Սոցիալական

Այսպիսի ծրագրերը չեն շրջանցում սոցիալական լարվածության խնդիրը, որն արվում է ազգային արժեհամակարգի ոտնահարումով` առաջացնելով նաեւ հիասթափություն: Ստեղծվել են մեխանիզմներ, որպեսզի այս անհեթեթ մրցապայքարում պարտվեն հմուտ, գիտակ, ազգային մտածելակերպով մանկավարժները:

Ներկայիս ԿԳ նախարարը, լինելով միայն անունով ազգային կուսակցության անդամ, մատը մատին չի խփում հայոց ազգային կրթակարգը վերականգնելու համար: Ավելին՝ փորձում է “օտարի ջրաղացին ջուր լցնել” ու վերջնականապես ոչնչացման դատապարտել հայոց կրթակարգը՝ օտարալեզու ապազգային ու դավաճանական քաղաքականությամբ… Մնում է այս անգամ արդեն մինչեւ վերջ պայքարել ու հավատալ, որ մեր ազգի գենետիկ զորությունն ու հիշողությունը կբավականացնի, մինչեւ մեր երկրում հայկական (հայաբնույթ, հայահոգի) իշխանության հաստատումը…

 Հ.Գ. — Երբ հունիսի 9-10-ին Հայ Արիական միաբանության, Հայ ազգայնականների համախմբման անդամները շատերի պես ԱԺ նիստի ընթացքում բողոքում էին ընդդեմ հայոց լեզվի դեմ հերթական դավադրության, այդ օրերին ՀԱՄ  գրասենյակի դուռը ծեծեցին 2 անձ` միջին տարիքի տղամարդ եւ պատանի: Նրանց հետաքրքրում էր` արդյո՞ք մեր տանը (չհասկացան նույնիսկ, որ գրասենյակ են եկել) կամ շենքում (Ագաթանգեղոսի 7) կան ռուսախոսներ: Այսպիսի հարցումներ են արվել այլ տեղերում էլ: Մեզ հոգեորսները քիչ էին, հիմա էլ լեզվաորսներ են հայտնվել: Հարցնողների ինչի՞ն էր պետք դա:

Լռեցին: Իսկ արդյո՞ք ասորին կամ եզդին, ըստ նրանց, համարվում են ռուսախոս. հարցից հետո արագ հեռացան… Նորի՞ց են փորձում ռուսերենի միջազգային լեզու չդառնալը “դարձնել” ազգամիջյան հարաբերությունների լեզու: Այսինքն՝ օտարալեզու կրթությանը զուգահեռ ՀՀ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները միմյանց հետ հայերենի փոխարե՞ն էլ պիտի ռուսերեն խոսեն…

 Արմեն Ավետիսյան

Հայ Արիական միաբանության առաջնորդ

 “Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Հակամարտություն՝ հնարավոր հայանպաստությամբ

Հունիսի 11, 2010

Թուրք-իսրայելական հակասությունը կամ լավ խաղարկվող սիոնա-համաթրքական մի հերթական միջադեպ է, ինչը կավարտվի երկկողմանի հաշտեցմամբ, երբ Անկարան ու Թել Ավիվը կկարողանան իրենց ռազմա-քաղաքական եւ այլ շահերն ապահովել տարածաշրջանում, կամ էլ, եթե իրապես նոր միջազգային բախում է հասունանում, ապա Երեւանը լրջորեն խորհելու եւ նոր իրավիճակում նորովի խնդիրներ առաջադրելու գործեր պիտի նախաձեռնի:

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան մոտ հրեաների կազմակերպած բողոքի ցույցերը հավաստեցին, որ ամեն դեպքում հակաթուրքական ալիք հնարավոր է արագորեն բարձրացնել եւ սրել իրավիճակը տարածաշրջանում: Հրեա ցուցարարները հայտարարում էին. “Դուք՝ թուրքերդ, ասում եք, որ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, իսկ մենք ասում ենք, որ Անկարան Հայաստանի մայրաքաղաքն է”: Նույնիսկ զլմ-ները նշում էին, թե “զարմանալի չէ, որ այսօր շատ են հիշատակում Հայաստանը”:

Ի պատասխան հրեաների “ընդվզման”, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե պաղեստինյան արմատական “Համաս” շարժումը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ընդամենը դիմադրողական շարժում է, որը պայքարում է իր հողերի պաշտպանության համար: “Եվ նրանք հաղթել են,- ասել է Էրդողանը,- ես հայտարարել եմ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, որ չեմ համարում “Համաս”-ը ահաբեկչական կազմակերպություն: Իմ կարծիքը չեմ փոխել, եւ այսօր նրանք իրենց հողերն են պաշտպանում”:

Այս առումով թուրքական զլմ-ներն ահազանգել են, թե Անկարան արդեն պետք է սպասի ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հաստատմանը: “CNNTurk”-ի գլխավոր խմբագիր, թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը համոզված լինելով, որ Իսրայելի ռազմածովային ուժերի հարձակումը թուրքական “Navi Marmara” նավի վրա ոչ միայն խարխլելու է Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների հիմքերը, այլեւ տարածաշրջանում հավասարակշռությունը փոխելու է ու բոլորովին նոր իրավիճակ է ստեղծելու, նկատել է տալիս, թե փաստորեն Թուրքիան ու Իսրայելը թշնամանալու ճանապարհին են: Թշնամանքը խորացնելու փոխարեն թուրքերը պետք է գիտակցեն, որ Իսրայելն ու հրեական լոբբին կարող են իրենց վնաս պատճառել ամենատարբեր հարցերում: Վերլուծաբանը համառոտ թվարկել է այն վտանգները, որոնցով հրեաները կարող են սաստել Անկարային.
1. Համաշխարհային մամուլի եւ լրատվական այլ ցանցերում կհրապարակվեն նյութեր այն մասին, թե Թուրքիան թիկունք է դարձրել Արեւմուտքին եւ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Իրան-Համաս-Իսլամ եռանկյունու նկատմամբ: Այդ մասին կգրվեն բազմաթիվ զեկույցներ, կհրավիրվեն համաժողովներ: Անկարան որքան էլ ջանա հակառակվել այդ թյուր տեղեկատվության տարածմանը, ապարդյուն կլինի, քանի որ հրեական լոբբին կկասեցնի թուրքերի քարոզչական արշավը:
2. Կսկսվի լայնորեն տարածվել ու քննարկվել այն թեման, թե Թուրքիայում ֆինանսական ներդրումներ կատարելը վտանգավոր է եւ մեծ ռիսկեր է պարունակում:
3. Թուրքիան արդեն պետք է սպասի, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը ԱՄՆ կոնգրեսում կընդունվի: Հայտնի է, որ հրեաները հեշտությամբ կարող են այդ հարցում հաջողության հասնել:
4. Իսրայելը կավելացնի իր աշխատանքները Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հարցում: Մասնավորապես, “Mosad”-ը (հրեական հետախուզություն) կընդլայնի իր գործողություններն այդ ուղղությամբ:
5. Իսրայելի ամենաազդեցիկ զենքը Վաշինգտոնի վրա ներգործել կարողանալու ուժն է: Հրեական լոբբին, ամերիկյան լրատվացանցի եւ կառավարական ամեն մի հաստատության վրա ազդելու իրենց ուժից օգտվելով, կարող է վատացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
Բիրանդի պնդմամբ` այս ցանկը կարելի է շարունակել: Եվ այսպես, քանի որ Իսրայելը հրեական լոբբիստական ուժերի միջնորդությամբ ջանալու է Թուրքիային հարված հասցնել վերջինիս թույլ տեղերից, ուրեմն ի՛նչ պետք է անի Անկարան այդ դեպքում: Հոդվածագրի դիտարկմամբ` հարկավոր է օրինակ, որ Թուրքիան նոր նավատորմիղ չուղարկի Գազա, չավելացնի հակաիսրայելական բոցաշունչ ճառերի թիվը, թույլ չտա հակաիսրայելական տրամադրությունների զարգացում եւ ցուցարարներին չթողնի չափն անցնել:

Իսկ Տորոնտոյում գործող “Հայ դատ”-ի գրասենյակը ինտերնետային ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփին ստիպել G-20 գագաթաժողովի օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը: Նշենք, որ գագաթաժողովն անցկացվելու է Տորոնտոյում հունիսի 26-27-ը, որին մասնակցելու է նաեւ Թուրքիայի վարչապետը: Կանադայի վարչապետին “Հայ դատ”-ի կողմից ուղարկված նամակում բարձրացվել են հետեւյալ հարցերը. 1. վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ խրախուսել ցեղասպանությունը դեռեւս չճանաչած պետություններին ճանաչելու այն, 2. ճնշում գործադրել ցեղասպանությունը դեռեւս հերքող Թուրքիայի վրա, որպեսզի սա ոչ միայն ճանաչի ցեղասպանությունը, այլեւ ապահովի ցեղասպանության զոհերի հետնորդների փոխհատուցումը, 3. ինչպես նաեւ Թուրքիայի կառավարությունից պահանջել Քրեական օրենսգրքի 301 հոդվածի չեղյալ հայտարարում: G-20 գագաթաժողովի օրակարգում այսպիսի քննարկումները կարող են “շահավետ” դիտվել ներկայումս նաեւ Թել Ավիվի համար:

Եվ ահա, առաջին հրեական արձագանքներում նշվեցին, որ “Խաղաղության նավախումբ”-ը թուրքական կազմակերպություն է եւ սերտ կապեր ունի “Համաս” պաղեստինյան շարժման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Աննա Ազարին. “Մենք տեղյակ ենք այդ կազմակերպության մասին: Այն վաղուց կապված է “Համաս”-ի հետ եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վերջինիս”,- ասել է դեսպանը: “Այն, ինչ տեղի ունեցավ Միջերկրական ծովում, կազդի մեր հարաբերությունների վրա Թուրքիայի հետ”,- հավելել է ՌԴ-ում Իսրայելի դեսպանը` այնուամենայնիվ նշելով, թե կարծում է, որ կհաջողվի հաղթահարել “վատ մթնոլորտը” 2 երկրների միջեւ:
Դեսպանը նաեւ ընդգծել է, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարդացումը 2 օրվա պատմություն չէ, այն շարունակվում է վերջին 1-1,5 տարվա ընթացքում: Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հակադարձելով Էրդողանին` նշել էր. “Ահաբեկչության աջակիցներին էր տեղափոխում այդ նավը”:

Էրդողանն էլ ներքին ու արտաքին անվտանգության հարցերով կառավարության հատուկ նիստ էր գումարել եւ քննարկել թուրքական նավի վրա իսրայելական զինուժի հարձակման եւ Իսքենդերունում քուրդ գրոհայինների ահաբեկչության հետ կապված հարցեր: Վճռվել է շարունակել ահաբեկչության դեմ պայքարը եւ արագություն հաղորդել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Թուրքիայի վարչապետը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, նույնիսկ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմին: “Մենք ոչ մեկին խորհուրդ չէինք տա փորձել Թուրքիայի համբերությունը, եւ նա, ով կփորձի մեզանում թշնամի ստանալ՝ կհասնի դրան: Մենք կարող ենք ջերմ եւ հավատարիմ ընկերներ լինել, սակայն կարող ենք լինել կոշտ եւ ուժեղ թշնամիներ”: Նա թուրքական նավի դեմ իրականացրած Իսրայելի ռազմածովային ուժերի գործողությունը որակել էր իբրեւ “պետական մակարդակի տեռոր”, քանի որ իսրայելցի ուժայինները մարտական զենք էին բանեցրել “մարդասիրական բեռ տեղափոխող նավի ուղեւորների դեմ”:

Այս որակմանը նույնպես անդրադարձել է Նեթանյահուն, ասելով, որ դեպի Գազայի հատված շարժվող թուրքական նավում գտնվել է “Համաս” ահաբեկչական խմբավորմանն աջակցող ծայրահեղականների մի խումբ, որոնց վնասազերծելը իսրայելցի զինվորների պարտքն էր: Եվ դա հումանիտար օգնություն տեղափոխող նավ չէր: Իսրայելի վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նավի վրա գտնվողները փորձել են իսրայելցի զինվորներին նավից ցած նետել, խլել նրանց զենքերն ու սպանելու մտադրությամբ կրակ բացել: “Ուզում եմ բոլորին հարցնել: Այդ զարգացումներին նայելով կարելի՞ է ասել, որ նավերում գտնվողները խաղաղասերներ էին: Այդ մարդիկ բռնության եւ տեռորի աջակիցներն էին: Հարկ է բացեիբաց ասել, որ մեր զինվորները ջանացել են իրենց կյանքը փրկել, եւ ես հպարտանում եմ նրանց գործողություններով”,- նշել է Նաթանյահուն:

Հիշեցնենք, որ Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող 6 նավերը տեղափոխել են 600 մարդու եւ 10 հազ. տոննա մարդասիրական բեռ: Եվ արդեն հայտնի միջադեպի ժամանակ զոհվել է ավելի քան 16 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը:

Միջադեպի մասին տեղեկանալուց հետո անմիջապես Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Իսրայելի դեսպանը, ում պաշտոնապես բողոքի նոտա է հանձնվել: Բողոքի ցույցեր են կազմակերպվել դեսպանատան մոտ, որից հետո Իսրայելի ԱԳՆ-ն կոչ էր արել Թուրքիայում բնակվող իսրայելցիներին՝ անվտանգությունից ելնելով անմիջապես գնալ հայրենիք: Եվ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով սկսել են Անկարայից հայրենիք վերադառնալ:

ԱՄՆ-ում գտնված ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել էր ԱՄՆ-ի իշխող վարչակազմին՝ Գազայի հատված օգնություն տեղափոխող նավատորմի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ մեղմ դիրքորոշում ունենալու համար: “Թուրքիան հիասթափված է Իսրայելի գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի արձագանքի վերաբերյալ իր սպասելիքներից,- ասել է նա,- մեր դաշնակիցներից ոմանք պատրաստ չեն Իսրայելին դատապարտելու, իսկ մենք ուզում ենք, որ նրանք հայտնեն հստակ դիրքորոշում այս առումով”:

Այս հակամարտությունը լրջորեն մտահոգել է նաեւ Ադրբեջանին, քանի որ Բաքուն երկարաժամկետ ծրագրեր էր նախաձեռնել Թել Ավիվի հետ: Ադրբեջանում մի շարք հասարակական եւ քաղաքական ուժեր, տարբեր գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում կտրուկ դատապարտել են Իսրայելի գործողությունները: Ադրբեջանում կարծում են, որ թուրքալեզու պետությունները եւս համապատասխան մակարդակով իրենց դիրքորոշումը կներկայացնեն:

Ոգեւորություն կա նաեւ արաբական աշխարհում, սակայն այստեղ կա նաեւ մտահոգություն, որ արաբներին իրենց նվիրվածությունը հավատացնելու համար թուրքերին արյուն էր պետք…
Մեզանում նույնպես կարծիք կա, որ արաբական ընդվզող հատվածն այնքան էլ չհավատաց Թուրքիային, եւ այս քայլով նաեւ միտում կար թուլացնել Իրանին, որպեսզի Թուրքիան ունենա առավել մեծ հնարավորություններ տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում:

Ըստ երեւույթին այսպես են կարծում նաեւ Իսրայելում, եւ այդ երկրում Թուրքիայի դեսպանը, չնայած դեռ առկա հակամարտությանը, վերադարձել է Անկարա: Հասկանալի է դառնում, որ Իսրայելը չի ցանկանում խզել կապերը Թուրքիայի հետ եւ գուցե նաեւ այլ ծրագրեր ունի` պայմանավորված թուրքական ներքին խնդիրներով:

Պաշտոնական Անկարան չնայած շարունակում է խիստ քննադատական, դատապարտող հայտարարություններ հասցեագրել Իսրայելին, այնուամենայնիվ, նույնպես փոքր-ինչ մեղմել է տոնը: Թուրք արտահանողների խորհրդի լիագումար նիստին մասնակցած վարչապետ Էրդողանը հերթական անգամ անդրադառնալով Միջերկրական ծովում տեղի ունեցած արյունալի միջադեպին, ասել է, որ իրենք խնդիր ունեն ոչ թե Իսրայելի ժողովրդի, այլ իշխանությունների հետ:
“Հակասեմականության գաղափարը չարաշահելու միջոցով ջանալ կոծկել սպանությունները, այլեւս համոզիչ չեն: Իսրայելի քաղաքականությունն արդեն աշխարհում ավելի շատ հակազդեցության է արժանանում”,- ասել է Էրդողանը` ընդգծելով, որ իրենք խաղաղություն են կամենում եւ իրազեկելու են իսրայելական իշխանությունների հանցագործության մասին: “Նման քաղաքականությամբ Իսրայելն իր անվտանգությունը երաշխիքի տակ չի առնում, այլ սպառնալիքի տակ է դնում: Իր շուրջը թշնամություն է տարածում”,- ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով նորից արաբական աշխարհին՝ նշենք, որ ամեն դեպքում իշխում է այն տեսակետը, որ արաբները չեն համախմբվի Թուրքիայի շուրջ: Դա կսրի Թուրքիա-Իրան հարաբերությունները, ինչը այսօր գոնե ձեռնտու չէ Անկարային: Թերեւս արաբական աշխարհը չի կարող մերձենալ Թուրքիային. նրանք շատ տարբեր ազգեր են, նաեւ հավատի մեջ նույնաբնույթ չեն ու շատ տարբեր շահեր ունեն տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, թուրքական այս “շարժը” արթնացրեց շատ արաբների: Նույնիսկ Պաղեստին-Իսրայել հարաբերություններում գրեթե չեզոք դիրք բռնած Եգիպտոսում պետական խորհրդին կից գործող Վերին վարչական դատարանը հաստատել է Առաջին ատյանի դատարանի որոշումը` եգիպտոսի քաղաքացիությունից զրկել նրանց, ովքեր ամուսնացած են Իսրայելի քաղաքացիների հետ: Դեռ 2009թ. Առաջին ատյանի դատարանն այդպիսի որոշում էր ընդունել պատգամավորական պահանջով, որը նախաձեռնվել էր եգիպտական խոշոր ընդդիմական “Եղբայր մուսուլմաններ” շարժման կողմից:

Իսկ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Իսրայելի գործողությունների՝ կապված Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերի հետ: Այսպիսի բողոքի ցույցեր եղել են գրեթե բոլոր արաբական երկրներում:

Ի միջիայլոց, վերջերս դեպի Գազայի հատված ընթացող իռլանդական մի նավ էլ է բերման ենթարկվել իսրայելական ուժերի կողմից: Իսրայելական զինվորականները կալանել են Գազայի համար նախատեսված հումանիտար օգնության բեռով իռլանդական “Ռեյչըլ Կորրի” նավը, իսկ հայտնաբերված հումանիտար օգնությունը համապատասխան ստուգումներից հետո ուղարկվել է Գազայի հատված ցամաքային ճանապարհով:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած այցի ընթացքում, ըստ ամենայնի, հստակեցվել են նաեւ Իսրայելի հետ հարաբերությունների խնդիրը եւ հետագա քայլերը, չնայած հաղորդվում է միայն, որ այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Թուրքիա ադրբեջանական գազի մատակարարման շուրջ:

Մեր այս անդրադարձը փորձեցինք ամփոփել Հայաստանի հրեական համայնքի ղեկավարների ինչ-որ մի տեսակետով, սակայն պարզվեց, որ համայնքի նախագահը հրաժարվել է մասնակցել որեւէ ասուլիսի՝ համայնքի խորհրդի որոշմամբ, որում նշված է, որ պետք է ձեռնպահ մնալ այդ խնդրի շուրջ որեւէ գնահատական տալուց. ասել է համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, ով միայն նշել է. “Անհանգստանում եմ, քանի որ կարող եմ ասել այնպիսի բան, ինչն էլ կհանգեցնի Ադրբեջանի, Թուրքիայի հետ հերթական սկանդալի: Չեմ ցանկանում քաղաքական խնդիրների շուրջ խոսել, ձեռնպահ եմ մնում”: Կարծիք կա, որ նրան խորհուրդ են տվել չխառնվել քաղաքական հարցերին:
Ինչեւէ, եւս մեկ անգամ կրկնենք, որ թուրք-իսրայելական հակամարտությունը եթե նրանց հերթական խաղը չէ, ապա կարող է նպաստավոր իրավիճակներ ստեղծել Հայաստանի համար, որին պետք է պատրաստ լինել, որից պետք է առավելագույնս օգտվել:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” թիվ 153, հունիսի 10-16, 2010թ.

Կհաջողե՞նք Հայաստան — Արցախ — Սփյուռք եռամիասնությունը

Հունիսի 4, 2010

Թուրք-ադրբեջանական աշխուժացումները արցախյան եւ առհասարակ հայկական ուղղությամբ նոր մարտահրավերներ են առաջ քաշել հայության համար: Եվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքներն այդ առումով անչափ կարեւոր են: Այս անգամ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական առնչություններին ՀՀ նախագահն անդրադարձավ Ռուսաստանում հյուրընկալվելիս:

Թուրքիան վերջերս փորձում է առավելագույնս ներխուժել հատկապես Արցախի հարցի լուծման գործընթաց, որտեղ, ըստ հայկական կողմի, այդ երկիրը որեւէ անելիք չունի: Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ պաշտպանելով արցախցիների ինքնորոշման իրավունքը` ռուսաստանահայերի հետ հանդիպմանը հայտնել է, որ “մենք չենք պատրաստվում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը սակարկել որեւէ մեկի հետ”: Այս մասին նա հայտարարել է օրերս Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ նախագահը հայտնել է, թե “մենք սառեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը եւ դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները”, իսկ դրա տապալումն արդարացնելու նպատակով Անկարան նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, ավելին, փորձում է ներխուժել մի ոլորտ, Արցախյան հարցի լուծման գործընթաց, որտեղ ակնհայտորեն անելիք չունի. ընդգծել է մեր երկրի ղեկավարը:

Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, ներկա պահին խոսելիք չունենք,- հայտնել է Ս. Սարգսյանը` հավելելով. “Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղեւորության ընթացքում հենց այստեղ՝ Դոնի Ռոստովում ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան”:

Ինչ վերաբերում է Արցախ-ԼՂՀ խնդրին, ապա ՀՀ նախագահն անընդհատ շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի դրվելու կասկածի տակ: Ավելին, նա ասել է. “Աշխատենք ձեռք ձեռքի տված… Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին”:

ՀՀ նախագահը կարեւորել է Հայաստանում ներքին կյանքի կայունությունը: Հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, ըստ Ս. Սարգսյանի, արդեն տալիս են իրենց պտուղները. 2010թ. անցած ամիսներին արձանագրվել է 7%-ը գերազանցող տնտեսական աճ: Իսկ տեղական եւ միջազգային փորձագետների գնահատականներով, Հայաստանի տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա: “Մենք ելնում ենք այն պարզ ու հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է: Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս: Մենք սիրում եւ կարողանում ենք աշխատել: Նաեւ աշխատել անբարենպաստ պայմաններում: Ասվածի վառ վկայությունը ձեր աչքի առջեւ է. ես նկատի ունեմ Նոր Նախիջեւանի հիմնադրումը: Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: Վերապրել բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք”,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Դիմելով ՌԴ եւ առհասարակ սփյուռքի հայությանը` ՀՀ նախագահն ասել է. “Բարձր պահեք հայի անունն ու պատիվը ձեր հյուրընկալ երկրում: Գիտեմ, որ ապրում եւ հպարտանում եք Հայաստանի հաջողություններով: Իմացեք, որ մենք էլ ուրախանում ենք այստեղից ստացած լավ լուրերով… Մենք համատեղ մեր պատմությունն ենք կերտում… Որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին… Աշխատենք ձեռք ձեռքի տված՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը”:

Այսօր ավելի քան կարեւորվում են ՀՀ նախագահի, պաշտոնատար այլ անձանց բարձրաձայնած տեսակետները, քանզի հիրավի մի նոր համահայկական ալիքի կարիք է զգացվում…

Հայկ Թորգոմյան

Խոսելիք կար…
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացավ ՀՀ եւ ՌԴ նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ հարցեր, եւ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին ներկայացրել է ՌԴ-ԵՄ համաժողովի արդյունքները եւ տեղեկացրել եվրոպական գործընկերների հետ իր մի քանի հանդիպումների մասին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

ՀՀ նախագահն իր հերթին կարեւորել է աշխատանքային հանդիպումները, նաեւ այս մեկը, որը հնարավորություն է տվել հանդիպել ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ Նախագահի՝ օգոստոսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ:

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Արիական առաքինությա՛մբ միավորենք առաքելության շուրջ

Հունիսի 4, 2010

20-րդ դարի վերջերին եւ 21-րդ դարի սկզբներին ազգային պատմության ու մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն է նկատվում մարդկանց մոտ: Ամեն ազգ նորից ուսումնասիրում, արժեւորում է իր պատմությունն ու մշակույթը, հավատն ու կեցակարգը եւ փորձում պարզել՝ ովքե՞ր են իրենք, որտեղի՞ց են գալիս, ովքե՞ր են իրենց նախնիները, ի՞նչ տեղ ու դեր ունեն իրենք համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ, մինչեւ ու՞ր են հասնում իրենց արմատները, դեպի ու՞ր են տանելու եւ այլն:

Հայությունը տասնյակ հազարամյակներ շարունակ գոյատեւել ու արարել է իր ի սկզբանե բնօրրանում՝ Հայկական (Արարատյան) լեռնաշխարհում: Պատմական այդ հազարամյակների ընթացքում հայ ազգին հաջողվել է պահպանել ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը, ազգային ու հոգեբարոյական դիմագիծը, էությունն ու ոգին:

Հայ ազգի՝ Հայ (Հայ(ար) Աստված) — Արմեն (Ար(Հայ) Աստվածա-Մարդ) եւ երկրի՝ Հարք-Արք (Հայրերի, Աստվածների — Արիների, Արարչածինների երկիր) — Արարատ (արարելու տեղ, վայր) անունները (նաեւ այլ փաստեր) եւս մեկ անգամ վկայում են նույնիսկ “Բիբլիա”-“Աստվածաշունչ”-ի այն հատվածային ճշմարտացիությունը, որն է՝ Հայաստանը արարչագործության, երկրային դրախտի, իմաստնության ու կենաց ծառի, ինչպես նաեւ մարդկության վերածննդի երկիրն է, ուր բիբլիական Նոյի սերունդը փրկվեց (փրկեցին Հայ-Արմենները) ջրհեղեղից, բազմացավ ու սփռվեց աշխարհում…
Մարդկությունը, հատկապես հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ազգ-ժողովուրդները, ծանոթանալով հայության պատմությանը (նաեւ լեզվա-մշակույթին), որից սկիզբ են առնում նաեւ հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի պատմությունն ու մշակույթը, անկասկած նոր հայացքով եւ ուշադրությամբ կնայեն Առաջավոր Ասիայի այն մասին, որը հայտնի է Հայաստան ու Հայկական լեռնաշխարհ անուններով:

Իսկ Հարք-Հայք-Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի հնագույն ազգերի (որոնց մեծ մասն անհետացել է պատմության հորձանուտներում) շարքում, հայ մարդն էլ՝ որտեղ էլ որ լինի, Հայաստանում, թե սփյուռքում ինքն իրեն շատ ավելի ուժեղ ու հպարտ կզգա որպես հայ ոգու, հայոց հնագույն գենի, պատմության ու մշակույթի կրող:

Հայոց պատմությունը (նաեւ մշակույթը) կարելի է կիրառել նաեւ որպես յուրատեսակ “զենք”, այցեքարտ ու բանալի, որը կարող է շատ դռներ բացել ու բարյացակամ վերաբերմունք ապահովել հայոց ամեն բանի ու ինչի հանդեպ: Այդ այցեքարտը կամ յուրատեսակ “զենքը” կարող են օգնել նաեւ հայ դիվանագետներին՝ արտաքին քաղաքականությունում տարվող իրենց դժվարին աշխատանքներում:

Հնդեվրոպական ազգ-ժողովուրդներն իրենց հայացքը վերջապես կարող են դարձնել դեպի Հայաստան, երբ իրենք իրենց համար պարզեն, որ այստեղ են իրենց արմատները, իրենց հնագույն պատմության ու մշակույթի ակունքները, եւ որ Հայաստանը նաեւ իրենց հնագույն հայրենիքն է՝ նախահայրենիքը՝ նախնիների բնօրրանը, երկիրը, հողը: Իսկ որ նախնիների երկիրը, հողն ու արմատները շատ կարեւոր են բոլոր ազգ-ժողովուրդների ու անհատների համար, դատարկ խոսքեր չեն:

Այսօր վառ օրինակներ են ամերիկացիների ու անգլիացիների համարյա միշտ միասին հանդես գալու քաղաքականությունը, սլավոնական ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, թուրքական ժողովուրդների համերաշխությունը եւ այլն: Թուրքիայի նախկին ղեկավարներից Թուրգութ Օզալի մի հայտարարություն հիշենք՝ արված 1990-ական թվականների սկզբներին Թուրքմենստանում: Օդանավից իջնելով նա հայտարարեց. “Ուրախ եմ, որ ոտք եմ դնում իմ նախնիների հողին”: Սա այն դեպքում, երբ թուրքերը փորձում են ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրենք Փոքր Ասիայի հնագույն բնակիչներն են, եւ որ այդ տարածքը (նաեւ Հայկական բարձրավանդակը, մեր բռնազավթված հողերը) իրենց հայրենիքն է: Հողի, երկրի (նաեւ նախնիների երկրի) արմատների ուժը շատ մեծ է, այնքան, որ չի գործում Ու. Չերչիլի “չկան հավերժական բարեկամներ եւ հավերժական թշնամիներ քաղաքականության մեջ” ասույթի ուժ ստացած արտահայտությունը… Հնդեվրոպական (արիական) ազգ-ժողովուրդներին պետք է տալ իրենց նախնիների երկրի ու հողի ուժը, ինչը կնպաստի Արիական (ուրեմնեւ` Հայկական) Քաղաքակրթության վերածննդին…

Չպետք է թույլ տալ, որ իրենց նախնիների հողն ու այնտեղ մնացած ցեղակիցների մասին հիշողությունները մոռացվեն: Դա նախ եւ առաջ մենք չպետք է թույլ տանք՝ հայերս, ովքեր սկզբից առ այսօր բնօրրանաբնակ են ու բնօրրանապաշտ: Այսօր արդեն դաժան իրողություն է, որ առանց հնդեվրոպացի գերմանացիների, անգլիացիների, ռուս-սլավոնների, իտալացիների եւ այլոց թուրքերը չէին համարձակվի ցեղասպանություն իրականացնել Հայաստանում՝ հնդեվրոպացիների նախնիների՝ հայերի նկատմամբ…

Գերմանիայի կայսր Վիլհելմ ll-ը խորհուրդ էր տալիս արյունարբու սուլթան Աբդուլ Համիդին “չտատանվել ձեռնարկված գործողությունների մեջ, ցույց տալ հպատակներին, որ իր կամքը նրանց համար Աստծո կամքն է”: Անգլիացիներն, ի պատասխան հայերի օգնության խնդրանքի, հատարարում են, թե իրենց նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները: Իսկ ռուսները հայտարարում էին, որ “Հայաստանն իրենց պետք է առանց հայերի”… Իհարկե հասկանալի է, որ այս ամենում խառն է օտարի (ոչ արիական ծագմամբ) մատը, բայց…

Ստեղծված պայմաններում ապավինելով բազում հազարամյակներ ամբարած գենետիկ-ծինաբանական հիշողությանը (հոգեւոր ու նյութական մշակութային արժեքներին եւս), մայրը (մայր ազգը) պետք է ու կարող է փնտրել, գտնել ու իր շուրջ հավաքել հազարամյակներ շարունակ աշխարհում սփռված իր զավակներին՝ ազգ-ժողովուրդներին: Սպասվելիք արդյունքները շատ արագ իրենց զգացնել կտան հոգեւոր ու նյութական մշակույթների, գաղափարների նոր արժեւորման ժամանակաշրջան ապրող հայության կյանքում:

Գործել է պետք եւ իրականացնել ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆ ծրագիրը…

Ուստի՝ նախեւառաջ պետք է վերադառնալ նախնական հավատին՝ Արիականությանը եւ Տիեզերակարգին:

Մեր նախնիներից, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, հավատը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի, էության մեջ:

Հավատի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:

Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետեւյալ իմաստները` 1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր… 2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ…

Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հանրության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հանրային տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները եւ այլն: Հայ-արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգեւոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միարարչականության գաղափարը: Արարիչ-Աստծո ինքնադրսեւորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը:

Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ Հավասարաթեւ Խաչի տեսքով, իսկ արեւին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձեւը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձեւավորման առանցքը: Ձեւավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր արիական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետեւանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական եւ հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիք-բնօրրանի բնական միջավայրում:

Արիական հոգեւոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունը, Պարտականությունը, Առաքելությունը: Ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում, համակում է ամբողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը, հաստատում է անխախտ կարգավորվածություն՝ կոսմոս, այն նաեւ իրերի ու երեւույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր Աստվածները, մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները եւ առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է առաքինության՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարեւոր միջոցը: Առաքինությամբ էլ իրականացվում է առաքելությունը…

Անշուշտ, “առաքինություն” հասկացության կրած ձեւախեղումները պայմանավորված են հոգեւոր-աշխարհաընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետեւաբար, առաքինության անկումային ընթացքը եւ դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգեւոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգեւոր արժեքներով են ձեւավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխան բարոյական չափանիշներն ու “առաքինություն” հասկացությանը տրվող որակները: Այո՛, առաքինությունն է նախապայմանը առաքելության, եւ առաքինության ձեւախեղումը շեղում է առաքելության ճանապարհը:

Հայ-արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը:

Իսկ բազմաստվածությունը ոչ միայն բնական-տիեզերական երեւույթ է, այլեւ՝ ազգային հոգեկերտվածքի զգացական դրսեւորման արդյունք, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածային գործառույթների հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսեւորման արգասիք…

Հեթանոսություն — Ազգային Հավատ
Ազգային հավատը Ցեղային հավատի մասնավոր արտահայտություն է: Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնիներին, բնօրրանին, Աստվածներին… Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատը ներքին զգացողությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, ազգային հավատը սերտորեն կապված է ազգային լեզվին: Եթե ազգային լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա ազգային հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ ազգի հարաբերությունը:
Ազգային հավատը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, Բնության հետ, Բնօրրանի ու Նախնիների հետ, Անցյալի ու Ապագայի հետ, Ծագման ու Արյան հետ:

Հավատը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործությունն է անհատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատը, որի հիմքում ազգի արարման ու ծագման զգացողությունն է` ազ- գային է: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ ազգային հավատը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգտագործվում է “հեթանոսական կրոն” արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը մեզանում արմատավորված հունարեն Էթնոսն է, որ նշանակում է ազգ: Իսկ ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից “ձեւավորած” արհեստածին ազգը: Բնածին ազգն ապրում է Ազգային Հավատով:
Ուստի, “հեթանոսական կրոն” արտահայտության փոխարեն պետք է օգտագործել Ազգային Հավատ հասկացությունը, ինչը ազգի հատկանիշ է, ուստի ազգը կարող է ապրել միայն այդ հավատով:

Ազգային հավատի հիմքը ազգային ծագումն է: Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգանիզմում: Ըստ այդմ, չկա վերացական ազգ, կան մարդացեղերի (ռասաների) ազգեր: Բոլոր ազգերը բաժանվելով իրենց նախնական Տեսակից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատներ՝ սեփական աշխարհընկալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իրենց պատկերացումները, էությունն ու Աստվածներին:

Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմային, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հավատի հիմնադրույթները:
Իսկ ազգի հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամփոփված ազգի գենետիկական ամբողջությունն է: Ըստ այդմ, ազգն անպայման ունի գենետիկական կապ իր բնօրրանի հետ… Մայր Հողից դուրս Ազգը որեւէ առաքելական դեր չունի:

Քրիստոնեություն
Քրիստոնեությունը ձեւավորվեց արիական եւ սեմական քաղաքակրթությունների բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում եւ անխուսափելիորեն ներառեց այդ 2 աշխարհընկալումների գաղափարները: Դրանք համադրեց համապատասխան այն էթնո-հոգեւոր իրականության, որում ինքը ծնվեց ու ձեւավորվեց: Քրիստոնեական հավատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերացումները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվածաբանական առանցքային գաղափարները՝ միաստվածություն (միարարչականության հիմքով), երրորդություն, աստծո մարդեղացում եւ օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեությունը հիմնականում տարբերվում է սեմական ծագումնաբանական հիմք ունեցող հուդայիզմից ու իսլամից: Եթե Հին կտակարանը փոխվի արիական նախնական ծագումնապատմությամբ (ինչպես առաջարկում է Հայ Արիական միաբանությունը), ապա հուդա-քրիստոնեությունը կփոխարինվի արիա-քրիստոնեությամբ եւ քրիստոնեադավան արիական ազգ-ժողովուրդները կկարողանան համախմբվել եւ միասնանալ…

Միաստվածություն — քրիստոնեական Աստվածը, ինչպես արիական Արարիչը, Միակն է եւ չունի հակառակորդ, առավել եւս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարություն առնող Աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնեական Աստվածը եւս բացարձակ Բարություն, բացարձակ Առաքինություն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:

Երրորդություն — Աշխարհի եռամիասնական եւ եռաստիճան գործունեության կառուցվածքի գաղափարը արիական հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդության գաղափարի հնագույն դիցական արտահայտումներից են հնդարիական Ագնիի եւ հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներկայացնող եւ տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակներ կան բոլոր արիական ազգերի հավատամքներում:

Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դատարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացությունը (Աստված եւ Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստոնեությունը հավատարիմ մնաց իր ծագումնաբանական ակունքին՝ արիականությանը, եւ տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:

Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդեղացումն է Երկրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ Աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականության մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն…

Սկզբունքային հարցերում Հայաստանյայց առաքելական եկեղեցին փորձեց հնարավորինս հավատարիմ մնալ նախնյաց ազգային հավատի հիմքերին եւ Քրիստոսին վերագրեց միաբնակ էություն (աստվածայինն ու մարդկայինը միավորված անխառն ու անբաժան կերպով):

Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշմարիտ աստվածապաշտությունը ոտնակոխ արված ու առաքինազուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-արիական Աստվածը (Փոքր Մհեր կերպարը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգեւոր-բարոյական ինքնամաքրման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո-Աստվածների վերադարձի համար: Ճշմարիտ Աստծո էությունն ընկալողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հանրությունում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր անմիջական պարտականությունը… Այս ամենում նպատակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնական կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առաքինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ամեն մի դրսեւորման դեմ, դա լինի իր ներսում, թե՝ իրենից դուրս:

Հետեւաբար, Հայ-արիական պատկերացումներում վերադարձող Աստվածը չունի փրկչական առաքելություն: Նա գալիս է մարդու նախապատրաստած միջավայրում Աստվածային Օրենքը վերահաստատելու համար: Այստեղ մարդու փրկիչն ինքը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո-Աստվածների համար:

Աստծո-Աստվածների էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգեւոր փոխհարաբերության եւ այլ հիմնարար աստվածաբանական հարցերում (հոգեւոր-աշխարհընկալումային) քրիստոնեական պատկերացումների իրական ակունքը արիականությունն է: Խնդիրները, որոնցում դրսեւորվում են մարդկային փոխհարաբերությունների հոգեւոր-բարոյական կողմերը, ինչքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:

Հեռացած արիական Աստվածը վերադառնում է առաքինի ու արդարամիտ մարդկանց միջավայրը: Այնինչ, հարություն առած սեմական բարի Աստվածը վերադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կործանելու եւ իրենը հաստատելու համար: Քրիստոսը եւս եկել էր մեղքի միջավայր՝ “մեղաւորներին ապաշխարութեան կանչելու”: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թագավորին հղած թղթում…

Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդարության զոհ են դարձել, քրիստոնեությունը խոստանում է փոխհատուցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնաբանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երեւույթի) ընթացքում զրկանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը եւ արդարության համար պայքարը մերժող մտքի:

Տերունական աղոթքում ասվում է. “Փրկեա զմեզ ի չարէն”, եւ քանի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմիայն աստծո զորության գործ է, ապա նա քարոզում է, թե “չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ”: Նույն ոգին է առկա “Մի դատեք, որ չ՛դատուիք” կամ “եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ” եւ նման բազմաթիվ արտահայտություններում:

Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ամեն դրսեւորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղափարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորությանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաեւ սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշտում մի անգամ սայթաքեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյուցազունների զորության կարեւորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պատերազմին ազգի ու նրա առաջնորդների առաքինության խորհուրդն է: Խաչը խորհրդանշում է “առաքինություն” հասկացության հոգեւոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հետնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդարամիտ, ազնիվ եւ այլն), իսկ Պատերազմին՝ հոգեւոր-մարմնական զորությունը (արիական, արիասիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող եւ այլն):

Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սասնա հերոսներին (“Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի”):
Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին են: Դրանց ընձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարողանում էին ընդգրկել ամբողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչեւ Ստորերկրյա Աշխարհ (արեւից մինչեւ սեւ ջուր) եւ այնտեղ հաստատել ու պահպանել արարչածին աշխարհակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուններում կարգավորվածություն հաստատող աստվածային Օրենքի խորհուրդն են:

Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռքում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստվածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմքերը: Դավիթը դարձավ խոցելի ու զոհվեց աղջնակի նետից: Հայոց աշխարհում առաքինի ապրելակերպը բռնեց անկումի ճանապարհ:

Եթե հետեւենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժամանակագրությանը, ապա Հայոց աշխարհը եւ նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առաքինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. “Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…”:

Մովսես Խորենացին իր “Պատմությունն” ավարտում է հանրահայտ “Ողբ”-ով, որը սկսում է հետեւյալ տողերով. “Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը”: Պատմիչն իր “Ողբն” ավարտում է հետեւյալ խոսքերով. “Աստվածապաշտությունը մոռացված է եւ կա դժոխքի ակնկալություն”:

Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովանուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջալալու եւ Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխարհից՝ հետեւելով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջեւ դիմանա
Աշխարք քոնն է:

Աստված-Աստվածները հեռացել եւ սպասում են մեր կանչին, որովհետեւ աշխարհն ավերողն ու շինողը մենք ենք եւ մինչ Աստվածներին կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար:
Մհերը վերադառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի եւ Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառուցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օրենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը:

Պետք է ազատվել հոգեւոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից:

Ժամն է առաքինանալու եւ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՄԲ առաջնորդվելու…

Արամ Ավետյան

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Համաարիականությունը՝ որպես փրկարար օղակ

Հունիսի 4, 2010

հայտարարություն

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականության նոր աշխուժացումների առումով:
Հայ-թուրքական կոչված արձանագրությունների առաջադրումն ու շահարկումը մեկ անգամ եւս հավաստեց հազար անգամ ասված այն խոսքը, որ “թուրքը մնում է թուրք” (հայամերժ եւ մարդակեր)՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ անվան տակ հանդես կգա՝ թուրք, ադրբեջանցի կամ այլ, կամ թե ինչ դեմքով կխոսի՝ եվրոպական, թե ասիական…

Նաեւ մեկ անգամ էլ հստակեցվեց այն փաստը, որ Անկարան ու Բաքուն միշտ էլ գործելու են միասին, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արեւմտյան Հայաստանի տարածքների, Հայաստանի Հանրապետություն — Թուրքիայի Հանրապետություն սահմանների բացման եւ այլ նմանատիպ հարցերը միշտ շաղկապվելու են Արցախ-ԼՂՀ-ի ու ազատագրված (նաեւ դեռ չազատագրված) տարածքների, հարյուր հազարավոր հայ փախստականների ու գաղթականների եւ այլ՝ հայ-ադրբեջանական կոչված խնդիրների հետ:

Վերջերս աշխուժացել է հատկապես համաթուրանական քաղաքականությունը եւ իրենց թյուրքական սերունդների ժառանգորդ համարող ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի իշխանությունները փորձում են “թուրքացնել” եվրոպական Բոսնիա-Հերցեգովինայից (Ստամբուլով, Ղրիմի թաթարներով, Չեչնիայով, միջինասիական պետություններով) մինչեւ չինական Ույղուրստան ու ռուսաստանյան Սախա-Յակուտիա հորիզոնական, ինչպեսեւ՝ իրաքյան Բաղդադից (Հայաստանով, Իրանի Ադրբեջաններով, Վրաստանով, Կովկասով) մինչեւ ռուսաստանյան Բաշկորտոստան եւ Թաթարստան ուղղահայաց ուղղությունները…

Համաթուրանական քաղաքականության առաջին եւ հիմնական հարվածն ուղղված է Հայաստանի ու Արցախի հանրապետություններին եւ թյուրքական երկրները նորից փորձում են կասկածի տակ դնել ոչ միայն Արցախի հայապատկան լինելու եւ միջազգային սկզբունքներով անկախանալու խնդիրը, այլեւ համաթուրքական համաժողովում կասկածի տակ են առել Հայաստանի Հանրապետության Սյունիքի (Զանգեզուրի) եւ այլ մարզերի տարածքների հայապատկան լինելու հարցը:

Այս վտանգավոր եւ սին քաղաքական գիծը թուրք-ադրբեջանական դաշինքը կարողացել է առաջ տանել նաեւ իսլամական երկրների համաժողովում, ինչն առավել վտանգավոր է դարձնում Երեւանի քաղաքական ուղին տարածաշրջանում: Զարմանալի է, բայց ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղըզստանը իրենց դաշնակից Հայաստանին պաշտպանելու փոխարեն աջակցում են Թուրքիային եւ Ադրբեջանին……

Ի տարբերություն համաթուրքական եւ համաիսլամական այս համերաշխությանը (Իսրայելի դեմ գործողություններով եւ Պաղեստինին աջակցելով Թուրքիան պարզապես փորձում է Իրանից խլել իսլամական (նաեւ արաբական) աշխարհի առաջնայնությունը), ի օգուտ Հայաստանի եւ Արցախի չի գործում որեւէ քրիստոնեական համերաշխություն: Ավելին՝ եվրոպական, ամերիկյան եւ այլ աշխարհամասերի քրիստոնեական երկրների մեծ մասն աջակցում է թյուրքական ծրագրերին եւ, կամա թե ակամա, նպաստում է հակահայկական քաղաքականության ծավալմանը: Նույնիսկ էկումենիստական ուղեգծի հետեւորդ եկեղեցիները ավելի շատ մտահոգված են “Բիբլիա”-ի հրեաընտրյալության սին տեսության պաշտպանությամբ, քան՝ քրիստոնեական հռչակված երկրների (այդ թվում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանի (301թ.))…
Ուստի՝ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը վերահաստատում է իր՝ Համաարիական ռազմա-քաղաքական դաշինքի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչը կարող է հօգուտ Հայաստանի հակակշռել համաթուրքական կամ համաիսլամական, եւ նույնիսկ սին համաքրիստոնեական հակահայ դրսեւորումները:

Համաարիական տարածաշրջանային (հետո՝ համաշխարհային) ռազմա-քաղաքական դաշինքը համագործակցության եւ համերաշխության լուրջ խթան կդառնա Կովկասի, Հայկական լեռնաշխարհի եւ Մերձավոր Արեւելքի այն երկրների ու ազգերի համար (անկախ կրոնական դավանանքից), որոնք ստեղծվել (արարվել) եւ ապրում են բնիկության իրավունքով: Այդ իրավունքի հիման վրա էլ Համաարիական դաշինքը կքննարկի նշյալ տարածաշրջանների եկվորների (բռնի ներխուժածների) ու նրանց լկտի, բարբարոս պահվածքի եւ այլ դավադիր դրսեւորումներին առնչվող հարցերը:
Երեւանը պետք է դարձնել Համաարիականության կենտրոն եւ պետք է համայն հայության ներքին կյանքում լրջորեն ներառել արիադավանության (հեթանոսության) վերազարթոնքի հարցը:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
02.05.2010թ. — Երեւան

Տիգրան Մեծի “պատասխանը” Սերժ Սարգսյանին

Հունիսի 4, 2010

Տիգրան Մեծ արքան սպառիչ պատասխան է տալիս “Կարծում եք, Աղդա՞մն էլ է հայկական տարածք”, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտի արտահայտությանը:

Այդ պատասխանները Տիգրան Մեծը տալիս է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի “Տիգրանակերտ” ֆիլմում, որի հետ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ հուլիսի 4-ին, 5-ին եւ 6-ին` ժամը 18.00-ին “Մոսկվա” կինոթատրոնում:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց Արցախում` Աղդամից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հնագետ Համլետ Պետրոսյանը հայտնաբերեց Տիգրանակերտի ավերակները: “Մեծ արքան հողի տակից եւ ժամանակի խավարից պահպանում է Հայաստանի սահմանները: Ֆիլմի նյարդն այն միտքն է, որ Տիգրան արքան հենց 2006թ, շուրջ 2000 տարի անց Տիգրանակերտը դուրս բերեց հողի տակից եւ դրանով սահմանեց իր երկիրը, որը մենք պարտավոր ենք պահպանել”,- ասել է Տիգրան Խզմալյանը:

Իսկ այս տարի լրանում է Տիգրան Մեծ արքայի 2150 ամյակը: Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն Արցախում իրականացվող Տիգրանակերտի պեղումները, այլեւ` արխիային կադրեր, հնագետ Համլետ Պետրոսյանը ներկայացնում է Տիգրան Մեծի ժամանակահատվածը, նրա կյանքը, գործունեությունը: “Մեր երկիրն այս վիճակում է, որովհետեւ մենք պատրաստ ենք միլիոններ ծախսել` թոզ փչելու, օդ կրակելու համար: Մեզանից հարկված գումարները մեր բյուջեից հատկացվում են մեզ թունավորելու, զոմբիացնելու համար գործող հեռուստաալիքներին, սակայն Տիգրան Մեծին նվիրված վավերագրական ֆիլմը աջակցության չարժանացավ”,- ասել է կինոռեժիսորը:

Սեփ. լրատվություն

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Մայիսի 28-Ի Առթիվ — Ամրապնդենք Նոր Անկախություւնը

Մայիսի 28, 2010

Արցախի անկախությունը` ճանաչման շեմին

Արցախում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ակտիվությունը բարձր է եղել: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, հաղթել է “Ազատ Հայրենիք” կուսակցությունը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած ԼՂՀ քաղաքացիների 45.8%-ը: Այդ կուսակցությունը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: 2-րդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որին իրենց ձայնն են տվել 30.7%-ը, իսկ Դաշնակցությանը՝ 18.3%-ը: Արցախի Կոմկուսը հավաքել է 5.34%: Արցախի ընտրական օրենգրքով, խորհրդարան մտնելու անցողիկ շեմը 6%-ն է:

Ընտրությունների մասնակցությունը եղել է բավականին բարձր՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 70%-ը: Ընտրությունների ընթացքին հետեւել են ՀՀ-ից եւ արտերկրից դիտորդական առաքելություն իրականացնող 100-ից ավելի դիտորդներ: Ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասախան. սա` ըստ դիտորդ՝ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկոն: Եվոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի դիտորդական առաքելության ընթացքում ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան:

Այս դիտորդները եկել են նախնական համաձայնության, որպեսզի Եվրոպայում ստեղծեն Եվրոպական միության Հարավային Կովկասի եւ Արցախի համար ռազմավարական կենտրոն եւ ամենաբարձր մակարդակով կազմակերպեն Արցախի անկախության ճանաչման գործընթացը:

Արցախ-ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտոնական դիտորդական պատվիրակության անդամներին: Նա կարեւորել է ՀՀ-ի դիտորդների մասնակցությունը՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման անհրաժեշտ գործոններից:

ՀՀ- ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում զլմ-ների ներկայացուցիչներին հանդիպելով` միջազգային դիտորդների կարգավիճակով մասնակցած “Public International Law and Policy Group” կազմակերպության ներկայացուցիչներ Մայքլ Կովական, Մարիեկե դը Հունը եւ Քերստին Միկալբրաունը նույնպես դրական են արձագանքել ԼՂՀ ԱԺ ընտրություններին:
“Այս ընտրություններով ԼՂՀ քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ ու անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը”,- այսպես է գնահատել ԼՂՀ ԱԺ մայիսի 23-ի ընտրությունները ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա՝ ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած` հիմնախնդրի կարգավորման առաջարկներում, որոնց հիմամբ ընթանում են բանակցությունները. “Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու ԼՂ-ի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով”:
Մի շարք մեկնաբանների պնդմամբ, ԼՂՀ-ն շատ ավելի կայացած է, քան շատ այլ երկրներ, որոնք ֆորմալ առումով ճանաչված են:

ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն: Նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունում մասնավորապես ասված է. “ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող իր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ այսուհետ եւս կօգնի հայերին ու ադրբեջանցիներին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ հասնեն ղարաբաղյան հանգույցի փոխզիջումային հանգուցալուծմանը”: Հիշեցնենք, որ 2009թ. դեկտեմբերին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես էին եկել համատեղ հնգակողմ հայտարարությամբ, որտեղ հանձնառություն էին ստանձնել հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ տանել միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառում:

ԼՂ-ի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան տեղի բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի ու զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Իսկ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Արման Դավթյան

* * *
“Մայիսի 23-ի ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից”,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Կազմակերպությունը վերահաստատել է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համանախագահների ջանքերին:
ԵԽ նախարարների կոմիտեն հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել ակտիվացնել իրենց ջանքերը՝ ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան խաղաղ լուծում գտնելու համար:

* * *
Մայիսի 28-ը մեր արժանապատվության տոնն է
“Այսօր մենք, գնահատելով 1918 թվականի մայիսի 28-ի եղելությունը, պետք է մեր թույլ տրված սխաներից դասեր քաղենք եւ նոր, ճիշտ ձեւով կառուցենք մեր անկախ հանրապետությունը”,- ասել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Նրա խոսքով, Արամ Մանուկյանի կերպարը մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է հայրենասեր լինել` “Նա ինձ համար շատ կարեւոր կերպար է, դրա համար էլ ես ստեղծել եմ նրա երկու հուշարձան, որոնցից մեկը դրվել է Երեւանում` Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց, իսկ մյուսը տեղադրված է Կապանի կենտրոնական հրապարակում, քանի որ նա ծնունդով Կապանից էր”:
Իսկ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մայիսի 28-ը համարում է մեծագույն խորհրդանշական տոն, որը մեր արժանապատվության տոն է, որը պետք է մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ նշել:
Ժողովուրդների կյանքում “անկախ պետականությունը բարձրագույն արժեք է”, բոլոր այն ժողովուրդները, որոնց մշակույթը չի բերել հասցրել անկախ եւ ազգային պետականության, այդ մշակույթի մեջ սխալ մի բան կա, նշում է Մ. Տեր-Գուլանյանը: 1-ին հանրապետությունը մեր ժողովրդի փրկությունն էր եւ արժանապատվությունը, “քիչ տեւեց, ընդամենը 2 տարի, սակայն այն մեր նոր պետականության հիմքը դրեց, պետականության այն գաղափարի հիմքը, որը շուրջ 600 տարի մոռացել էինք”,- հայտնել է հրապարակախոսը:
Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով, 1-ին հանրապետությունը եւ այդ ժամանակաշրջանը յուրացված են մեր մշակույթում, Խորհրդային ժամանակշրջանի Հայաստանի2-րդ Հանրապետությունը նույնպես յուրացվել է մեր մշակույթում, իսկ 3-րդ հանրապետությունը մեր մշակույթում լավ չի յուրացվել, “սակայն դրա ժամանակը դեռ գալու է, այսօր ՀՀ պետությունը լրջագույն կայացած պետություն է, մենք պետք է ամենք ամեն ինչ, որ հզորացնենք մեր պետությունը”,- ասել է նա:

* * *
“Ի՞նչ կլինի եթե Ղարաբաղը հայտարարի Ադրբեջանին` ճանաչել իր անկախությունը”
“Մենք ԼՂՀ ճանաչման գործընթացը պիտի սկսեինք վաղուց”,- այս մասին խոսել է ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
“Ճիշտ է ինձ համար մի անընդունելի տարբերակ կար, թե միանգամյա խորհրդարանական ակտի միջոցով հայտարարություն կատարի ԱԺ-ն, որ ճանաչում է ԼՂՀ-ն”,- ասել է նա եւ հավելել, որ եւս մի տարբերակ է վերջերս առաջ եկած այն նախաձեռնությունը, որ “Ղարաբաղը պիտի ճանաչել տան ԼՂՀ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցչությունների միջոցով արտերկրում”:
2 մոտեցումներն էլ քաղաքական չեն, վերջին հաշվով եւ’ ներկայացուցչությունները, եւ’ դաշնակցությունը միշտ խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ-ն, “Նրանք, ովքեր պետք է ճանաչեին, չեն ճանաչել եւ չեն ճանաչում շատ կոնկրետ իրավիճակում, այս տեսանկյունից մինչեւ մենք իրավիճակը չփոխենք, մինչեւ մենք մեր գործողություններով չստիպենք, որ ուրիշներն այս իներտ վիճակից դուրս գան, մենք չենք կարող ակնկալել, թե որեւէ մեկը կարող է ճանաչել ԼՂՀ-ն”,- ասել է Ա. Մելիքյանը:
“Օրինակ Ղարաբաղը հայտարարի Ադրբեջանին` եթե չճանաչեք մեր անկախությունը, մենք պատերազմ ենք հայտարարելու ձեզ: Ի՞նչ կանի Ադրբեջանն այս դեպքում, որեւէ մեկը չգիտի, ոչ էլ ես գիտեմ,- նշել է Ա. Մելիքյանը:

Սեփ. լրատվություն

“Լուսանցք” թիվ 151, մայիսի 28-հունիսի 4, 2010թ.

Համաթուրանական նոր խարդավանքներ եւ հակադարձման անհրաժեշտություն

Մայիսի 28, 2010

Դեռ մայիսի 20-ին պաշտոնական Անկարան դատապարտել էր մայիսի 23-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասված էր, թե Անկարան “չի ճանաչելու ղարաբաղյան ընտրությունների արդյունքները”, քանի որ, իրենց ձեւակերպմամբ, դրանք իրավական հիմք չունեն: “Ընտրությունների անցկացումը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի սկզբունքների խախտում է”,- հայտարարել էին թուրքերը:

Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Իսկ ահա, Հայաստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ միջազգային դիտորդների հետ մասնակցել են ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններին:

Այսպես Անկարան այլեւս բացահայտ, հայ-թուրքական կոչված արձանագրությունների՝ Երեւանի կողմից սառեցումից հետո անգամ, շարունակում է արցախյան խնդրին խառնվելու իր յուրատեսակ “չեզոք” քաղաքականությունը, ինչը կրկին փաստում է` թուրքը թուրք է եւ նրա հետ պետք է խոսել միայն նախապայմաններով եւ կտրուկ:

Անկարան ադրբեջանցի կոչված կովկասյան թուրք-թաթարներին աջակցում է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Իրանի դեմ հարցերում: Այսպես Անկարան արդեն բացահայտ աջակցում է նաեւ իրանցի թյուրքախոս ազերիների անջատողական քաղաքականությանը:

Արդեն հստակ է, որ Թուրքիան փորձում է փոքր եղբոր` Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին աջակցելով վերստին առաջ քաշել պանթուրքիզմի տեսլականը… Այս առումով թուրքերը ոչ միայն աշխուժացել են Արցախի ուղղությամբ, այլեւ հաճախակի են դարձրել այցերը Նախիջեւան: Թուրք-ադրբեջանական աքցանի դեմն առնելու համար այժմ կարեւոր է համարժեք աշխուժացնել հայ-իրանական կապերը: Առավել եւս, որ թյուրքական աքցանը փորձում է կտրատել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլեւ Իրանը (հեռահար դրված է նաեւ Վրաստանի մասնատման խնդիրը՝ Աջարիա եւ Աբխազիա)…

Անկարայում ապրող իրանցի թյուրքախոս ադրբեջանցիներին պայքարի դուրս գալու կոչեր են արվել: Հավաքներ են կազմակերպվում “Հանուն միացյալ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանության”, “Ո՛չ պարսիկների հակաթյուրքական շովինիզմին” եւ այլ կարգախոսների ներքո: Ցույցեր են կազմակերպել ընդդեմ պարսկալեզու մամուլի՝ մասնավորապես “Իրան” օրաթերթի, որն, ըստ իրանցի ադրբեջանցիների, 2006թ. մայիսի 22-ին իրենց ազգային արժանապատվությունը վիրավորող հոդված էր տպագրել:

Իրանի հյուսիսային (Արեւելյան Ադրբեջան, Արեւմտյան Ադրբեջան եւ Արդեբիլ) նահանգներում իրավիճակն ապակայունացնելու եւ վերոնշյալ թյուրքախոս թյուրք-ադրբեջանցիներով բնակեցված նահանգներն Իրանից անջատելու պանթյուրքական (համաթուրանական) գաղափարախոսության նպատակներին էր անդրադարձել իրանական “Թաբքնաք.իռ” կայքը, որտեղ ներկայացվում էին վերոնշյալ գաղափարախոսության 7 հիմնական նպատակային քայլերը:

Դրանք են` 1. Լեզվական հակասություններ առաջացնել իրանցի թյուրքախոս ադրբեջանցիների շրջանում: 2. Քայլ առ քայլ քաղաքական ֆեդերալիզմի պահանջ ներկայացնել: 3. Առաջ քաշել էթնիկ ֆեդերալիզմի պահանջ: 4. Պատմական Ադրբեջանի անջատում Իրանից: 5. Միացում Ադրբեջանին: 6. Միավորված Ադրբեջանի միացումը Թուրքիային: 7. Պանթյուրքական գաղափարախոսության հիմնական նպատակի իրագործում՝ Մեծ Թուրանի ստեղծում:

Իրանական կողմը ինչքան էլ փորձում է Պարսկաստան եւ պարսիկ հասկացությունները փոխարինել Իրան եւ իրանցի ձեւակերպումներով, միեւնույնն է` թյուրքական տարրը չի ճանաչում պարսիկների իշխանությունն ու տարածքները եւ ամեն գնով պայքարելու է պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար:

Սա ինչքան շուտ հասկանան Թեհրանում, այնքան ավելի հեշտ կլինի եւ Իրանի եւ Հայաստանի համար…

Միատարր Հայաստանին չկարողանալով բազմազգ Իրանի նման “նեղել”, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Սփյուռքի հետ երկխոսություն սկսելու մասին հայտարարությամբ փորձեց ջլատման ալիք սկսել հայության ներսում… ՀՀ-ի հետ չէր ստացվում, հետեւաբար փորձեցին դա անել մեր Սփյուռքի հետ: Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԼՂՀ 2 շրջանների վերադարձի մասին հայտարարությունը հերթական թուրքական խաղն է: Հասկացել են, որ 7 ազատագրված շրջանների վերադարձը անհնար է, ուստի փոխել են պայքարի ձեւը՝ Արցախը մաս-մաս վերազավթելու համար:
Թուրքիան Արցախի հարցում ակնկալիքներ ունի ոչ միայն ՌԴ-ից, որի հետ վերջերս կրկին փորձում է բարեկամանալ: Սակայն, ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը այնպես, ինչպես միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին, ասենք՝ ազգային ինքնորոշման իրավունքին: “Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն”,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, բայց հավելելով. “Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման եւ Մինսկի գործընթացի շրջանակներում՝ բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում”: Իսկ մայիսի 23-ին տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրությունների մասին ՌԴ պաշտոնյան ասել է, թե “Մոսկվան չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից”:

Անկարան շարունակում է ավելի աշխուժացնել ջանքերը Թեհրանի միջուկային հարցը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ` այսպիսով կանգնելով ԱՄՆ-ի (առհասարակ Արեւմուտքի) ու Իրանի “մեջտեղում”՝ համապատասխան խաղեր նախապատրաստած ունենալով յուրաքանչյուր կողմի համար:

Թուրքերը նաեւ փորձում են եռակողմ հանդիպման՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Եվ հայ-թուրքական կոչված հարաբերություններում կարծես նոր գործընթաց է սպասվում: Կարծիք կա, որ երկկողմանի հարաբերությունների հաստատման հարցը մշտառկա խնդիր է 2 հարեւան երկրների համար, եւ այդ հարցում տնտեսական ու ռազմավարական շահեր ունեն գերտերությունները ու ձեռք չեն քաշի այս հարցից: Թուրքիայում վստահ են, որ Հայաստանն այսօր գործընթացը մերժելու կարողություն չունի եւ խնդիրն այլ ուղղությամբ պետք է տարվի:

Այս առումով մեծ տեղ է հատկացվում քարոզչական պատերազմին, որն ավելի նկատելի է հայ-ադրբեջանական կողմում, քան՝ հայ-թուրքական: Քարոզչական պատերազմ վարում է բացառապես Ադրբեջանը (Թուրքիան այս առումով գործում է ոչ բացահայտ), եւ Հայաստանի, Արցախ-ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմը դադարեցնելու հայկական կողմի կոչերն անիմաստ են, քանզի թշնամանքի քարոզչություն տանելը դարձել է հատկապես ադրբեջանական կողմի կայուն գործելաոճը:

Չնայած այս ամենին, թուրք-ադրբեջանական անբաժան եղբայրությանը, հայ-իրանական կողմը կարող է լուրջ եւ նպատակային պառակտիչ պայքար ծավալել: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական միությանը դեմ են նաեւ աշխարհի գերտերությունները եւ տարածաշրջանի երկրները:

Անկարան ժամանակին եւ հիմա էլ հայտարարում է, թե Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը “տեղավորվում” են “1 ազգ — 6 պետություն” կարգախոսում: Բայց իրականում “1 ազգ — 2 պետությունը” նույնիսկ չի գործում: Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրության մասին խոսակցությունները ամենեւին էլ միշտ չէ, որ արտացոլում են այդ երկրների հարաբերությունների իրական վիճակը: Այսպես են կարծում նաեւ օտար տեսաբանները: “Հավերժական բարեկամության” երդումները, “1 ազգ — 2 պետություն” կարգի բոլոր ձեւակերպումները խոսակցություններ են հանրության համար: Իրականում ամեն ինչ այլ կերպ է, ինչպեսեւ պետք է լիներ՝ յուրաքանչյուրը մտահոգ է իր շահերով: Ամենաթարմ վկայությունը Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարություններն էին, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի գլխավորած պատվիրակության՝ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը:
Թուրքերը կարծում են, որ Բաքուն պետք է “շահիդների պուրակ”-ում նորից բարձրացնի թուրքական դրոշները, որոնք բարձրացվել էին 1918թ. Ապշերոնի թուրքական բռնազավթման ժամանակ զոհված զինվորների հիշատակին եւ իջեցվել էին Անկարայի ու Երեւանի միջեւ մերձեցման գործընթացի սկսվելուց հետո: Հետո Ռ. Թ. Էրդողանը պահանջել է, որ Ադրբեջանը Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն, եւ վերջապես, Ադրբեջանը պետք է փոխի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը… Եվ էլի այլ հարցեր: Թուրքական կողմը հակված է կարծել, որ Բաքուն անվստահություն ունի Անկարայի հանդեպ:

Եվ ահա, միայն այս եւ այլ հարցերի կարգավորման դեպքում է Անկարան պատրաստ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի ժամանակ ադրբեջանցիների համար “բարեխոսել Ղարաբաղի հարցով”: Եթե դրոշները “շահիդների պուրակ” վերադարձնելը բարդ չէ, ապա Բաքվի համար շատ ավելի դժվար է հայտարարել Քրդական աշխատավորական կազմակերպությունը ահաբեկչական կազմակերպություն եւ հեշտ չէ Իլհամ Ալիեւի համար վերացնել վիզաները: Քրդերի պարագայում դա Ադրբեջանը կդարձնի նրանց ոխերիմ թշնամին՝ համապատասխան հետեւանքներով (իբր հայերը քիչ էին…), իսկ վիզաների պարագայում տեղի կունենա թուրք գործարարների զանգվածային ներհոսք Բաքու, ինչը արագ դուրս կմղի ադրբեջանցի գործարարներին, “քանի որ ադրբեջանական բիզնես-վարպետության գագաթնակետը մոսկովյան շուկաներում մաղադանոս վաճառելն է”… Իր հերթին Ռուսաստանն ու Եվրոպան էլ են փորձում խաղալ Թուրքիա-Ադրբեջան հակասությունների վրա, իսկ ԱՄՆ-ն ձգտում է Թուրքիայի վրայից վերացնել ադրբեջանական ազդեցության գործոնը: Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Օբամա-Էրդողան հանդիպումով սկսվել է այդ քաղաքականությունը: Օբամայի վարչակազմը ցանկանում է կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները եւ այդ պատճառով Թուրքիայի վրայից ադրբեջանական ազդեցության գործոնը չեզոքացնելու լուրջ ուղիներ է որոնում:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. — ԵԽԽՎ-ի ընդունած 2216 բանաձեւնը հետեւանք է եւ մեր արտաքին դիվանագիտական անգործության, եւ թուրք-ադրբեջանական եռանդուն գործունեության: Եվրոպայում հայկական լոբբինգը թերեւս թերացավ իր աշխատանքներում, հանգստացել էին կարծես, եւ ընդունվեց ամեն դեպքում վտանգավոր բանաձեւ…: Դրանով պահանջվում է հայկական ուժերի անհապաղ հեռացումը բոլոր “ադրբեջանական գրավված տարածքներից”, նաեւ “Հարավային Կովկասի հակամարտություններում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ դերակատարություն է տրվում Թուրքիային:
Նախագիծը ներկայացվել էր հունվարին, սակայն այս ընթացքում ադրբեջանա-թուրքական կողմը կատարել է լուրջ աշխատանք, իսկ մեր դիվանագիտությունը զբաղվել է երկրորդական գործերով… Դրա հետեւանքով է, որ “գրավյալ տարածքները հանձնելու” կոչ է արել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ բռնի տեղահանման եւ փախստականների հարցերով օգնական Վալտեր Կալինը:
Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պակ Կի Մունը շտապեց հանդես գալ մեկ այլ հայտարարությամբ, թե “Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության տակ է… հետեւաբար, ՄԱԿ-ը որեւէ լիազորություն չունի միջամտելու հակամարտության լուծման գործընթացին”…
Չհոգնեցի՞ն խաղալով այս միջազգային “դիվանագետները”…

“Լուսանցք” թիվ 151, մայիսի 28-հունիսի 4, 2010թ.

Աժդահակի երազը

Մայիսի 28, 2010

Ի՞նչ են հուշում Խորենացու թաքնատեսական էջերը

Հայոց պատմության թաքնատեսական` պատմության սովորական ընթացքի խորքերը վեր հանող եւ, ըստ այդմ, պատմության եւ առասպելաբանության սահանները խախտող եզակի էջերից է Խորենացու “Պատմության” մեջ բերված Աժդահակի` հայոց նախապատմական շրջանի իրադարձությունները խորհրդանշող երազը: Երազ, որը հայ պատմագիտության մեջ ուշադրության գրեթե չի արժանացել (այն մասնակիորեն հիշատակվել ու մեկնվել է, որքան մեզ հայտնի է, միայն Ալ. Վարպետյանի կողմից), դիտվելով որպես, պարզ է, հայոց պատմության համար ոչինչ չասող ինչ-որ բան: Դե, հայ պատմագետը հայոց պատմության ու հայ պատմագրության առերեւույթ ընթացքը ի զորու չի եղել հասկանալ, էլ ուր մնաց խորքային-էութենականը հասկանա: Մինչ երազին ու երազի մեկնությանը անցնելը, պարզենք, թե ով է երազ տեսնողը` Աժդահակը եւ թե նա ինչ ծագում է ունեցել:

Խորենացու աժդահակապատումի բուն` հայոց աղբյուրը եղել են հայոց հինավուրց թվելյաց երգերը, որոնք նա ինքը լսել է ու որոնք “ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ”: Բացի այդ` նա օգտագործել է նաեւ Աժդահակի մասին պարսկա-իրանական առասպելները, ինչպես նաեւ` քաղդեական, ասորական եւ պարսից հին դիվաններում պահպանված մատյանները:

Մեր պատմիչի աժդահակապատումը հիմք է տալիս ենթադրելու, որ մի քանի Աժդահակներ են եղել: Երազ տեսնողը վերջին Աժդահակը` հայոց Տիգրան Երվանդունի թագավորի ժամանակվա Մարաց թագավորն է եղել: Սրա ով լինելը ըստ ամենայնի ներկայացնելու համար Խորենացին իր ընթերցողին ծանոթացնում է նաեւ նրա նախնու` Բյուրասպի Աժդահակի1 հետ: “Բյուրասպի Աժդահակ ասածը,-գրում է պատմիչը,-նրանց (պարսիկների) նախնին է` Նեբրովթին2 ժամանակակից: Որովհետեւ երբ լեզուները ամբողջ աշխարհի վրա ցրվեցին3, այս բանը չկատարվեց խառնիխուռն եւ առանց առաջնորդների, այլ կարծես մի աստվածային ակնարկությամբ որոշվեցին գլխավորներ եւ ցեղապետներ, որոնցից յուրաքանչյուրն իր սահմանը ժառանգեց կարգով եւ զորությամբ: Սա (Աժդահակը,-հեղ.) ոչ այնքան քաջությամբ (ինչպես Նեբրովթը,-հեղ.), որքան ճոխությամբ եւ ճարտարությամբ իր ազգի ցեղապետությունը վարում էր Նեբրովթին հնազանդվելով…”:

Մեր պատմիչի` թաքնատեսորեն ասած (եկեղեցական գրաքննությունը կար…)` “կարծես մի աստվածային ակնարկությամբ որոշվեցին գլխավորներ եւ ցեղապետներ” արտահայտության վրա կանգ առնենք: Ի՞նչ “աստվածային ակնարկության” մասին է խոսքը: Մեծ ջրհեղեղից հետո “Արարատի երկրից” “չվողների” (ավելի ստույգ` վտարվողների) մեջ Նոյի զտարյուն հողածին սերունդների հետ եղել են նաեւ խառնածիններ` դրախտավայրի բնիկների` հրածին արիների հետ խառնվածներ (սրանք վտարվել էին արյան մաքրությունը պահելու արարչա-աստվածային պատվիրանը խախտելու համար): Այս երկրորդները երկու կարգի են եղել. մեկի հայրն է արի եղել, մայրը` սեմական (հողածին), մյուսինը` հակառակը (սեմական գենոտիպում հայտնված արիական այդ “բուծիչը” հետագայում ստացավ “սուրբ հոգի” անվանումը…): Ահա եւ դժվար չէ ենթադրել` սեմա-արիացի այդ խառնածիններն էլ հենց բաբելական տխրահռչակ շինարարությունից հետո “աստվածային ակնարկությամբ” ընտրվեցին որպես բաժան-բաժան եղած ժողովուրդների գլխավորներ (յուրաքանչյուրը նախնական ընդհանուր արիական մայր լեզուն “զարգացնելով” յուրովի), քանի որ աստված, թեկուզեւ մասամբ իրեն նմանին միայն ակնարկ կաներ եւ ոչ հողածնին: Կարելի է ասել` ասորիների եւ բաբելացիների նախնին` Նեբրովթը հայրական գծով է արի եղել4, մոր գծով` սեմական, իսկ մեզ հետաքրքրող Բյուրասպն Աժդահակը` պարսիկների (մարերի) նախնին` հակառակը` հոր գծով սեմական է, մոր գծով` արի (այդ մասին է վկայում նրա մար ծագումը, որ նշանակում է արը, արիականը կրող մայր): Ի դեպ, պատմության ընթացքում անընդհատ դիտվող Նեբրովթի եւ Աժդահակի սերունդների պատերազմները եւս վկայություն են նրանց գենոտիպերի տարբերության: Նկատենք նաեւ, որ այս խառնածինները հետագայում պատուհաս եղան թե միմյանց եւ թե արիների ու զտարյուն հողածինների համար (մինչեւ մեր օրերն էլ շարունակվում է այդ պատուհասությունը):

Գալով մեզ հետաքրքրող Բյուրասպն Աժդահակին` նկատենք, որ նրա ծագումը բնութագրելով` Խորենացին ասում է` “վիշապազուն” (վիշապներից սերված, վիշապների կողմից ստեղծված) եւ “վրիպածին” (սեռական անբնական կապից ծնված մեկը…): Բանն այն է, որ, ըստ դիցաբանությունների, տիեզերական զորությունները` Աստվածները երկու կարգի են լինում` դրական-արարող եւ բացասական-չարարող (նաեւ կործանող): Այս վերջինս Վիշապն է: Տիեզերական արարող զորությունները տիեզերական հուրից արարել են Արիին (Արարչի որդուն, աստվածամարդուն, հրածնին), իսկ վիշապը` երկրային հողից` Ադամին (այդ իսկ պատճառով դա ու դրա սերունդները կոչվում են վիշապազուններ կամ հողածիններ): Խորենացին թաքնատեսորեն հայ արիից Բյուրասպն Աժդահակի այդ տարբերությունն է ցանկանում շեշտել, երբ նրա ծագումի մասին ասում է “վիշապազուն”: Իսկ “վրիպածին” արտահայտությամբ էլ ցանկանում է ասել, որ նա, մեկ այլ առումով, մի արի կնոջ վրիպումի արդյունք է եղել (ի դեպ, այդպիսի արի կնոջ` արիական արյան մաքրությունը պահելու “արարչական պատվիրանը” խախտելու ավելի խորը մի պատկերում է տվել Նարեկացին “Մատյան”-ում):

Խորենացին այնուհետեւ ներկայացնելով այդ Աժդահակի վարքուբարքը` պատմում է, որ նա “կամենում էր ցույց տալ, որ ամենքը պետք է ընդհանուր կենցաղ ունենան. նա ասում էր, թե ոչ ոք չպետք է մասնավոր բան ունենա, այլ ամեն ինչ ընդհանուր պետք է լինի”: (Փաստորեն, հրեա խառնածին Մարքսի ու նրա պեսների` Աժդահակի ժամանակակից այդ սերունդների սոցիալիզմ-կոմունիզմի ակունքներն այդտեղից են գալիս): Աժդահակի այդ` մարդկանց յուրահատուկ ծագումնաբանություն եւ դրանով պայմանավորված տարբեր վարքաբանություն ու կենացաղավարությունը ունենալը ժխտող գաղափարախոսությունը գալիս է նրա խառնածնային հոգեբանությունից. այդպես նա ցանկանում էր հաշտեցնել իր խառնվածքի (նա բնավորություն չուներ) հակադիր` արիական եւ սեմական կողմերը ու խաղաղվել…

Եթե շատ ու շատ երկրներ ու ազգեր ոչնչացնող դեմոկրատիայի` հոգեւոր ու կենսաբանական այդ լպրծունության, անտոհմիկության ու չարության ակունքները փնտրենք, դարձյալ մեր Խորենացու օգնությամբ նույն Բյուրասպն Աժդահակին կգտնենք: Կարդում ենք. “Նրա ամեն մի խոսքը, ամեն մի գործը հայտնի էր. ոչ մի բան ծածուկ չէր մտածում, այլ սրտի բոլոր գաղտնի խորհուրդները լեզվով էր արտահայտում. եւ սահմանում էր, որ բարեկամները նրա մոտ ելումուտ անեն ինչպես ցերեկով, այնպես էլ գիշերը: Եվ այս է նրա այսպես կոչված անբարի բարերարությունը”: “Անբարի բարերարությունը”,-ե՜րբ է հայը զգացել դեմոկրատիայի վտանգավորությունը, որն այսօրվա հայ քաղաքական գործիչը, ավաղ, չի զգում:

Ինչպես հայտնի է, հողածինների` Հայկական լեռնաշխարհից վտարվելու գլխավոր պատճառներից մեկը եղավ դրանց կողմից “իմացության ծառի” պտուղը ճաշակելը (դրան նրանք հասու դարձան տեղաբնիկների հետ խառնվելով…) եւ այդ իմացությունը չը-ար նպատակների համար ծառայեցնելը: Բյուրասպն Աժդահակը շարունակեց ու թերեւս նաեւ զարգացրեց Աստծո պատվիրանը առաջինը խախտողների չար գործը: Խորենացին գրում է. “Եվ որովհետեւ աստղաբանության մեջ հզոր լինելով կամեցավ նաեւ կատարյալ չարությունը սովորել… Այս ուսման համար մի դառն հնարք է մտածում,-իբրեւ թե փորի սարսափելի ցավեր ունի, որ ոչ մի ուրիշ միջոցով չի բժշկվի, եթե ոչ մի ինչ-որ խոսքով ու սոսկալի անունով5, որը ոչ ոք չի կարող լսել առանց վտանգի: Եվ սովորած չար ոգին, որ նյութում էր չարությունը, գլուխը Բյուրասպիի ուսերի վրա դնելով անկասկած սովորեցնում էր նրան անբարի արվեստը, տանը եւ հրապարակներում, ականջին խոսելով: Սրա մասին առասպելում ասում են, թե սատանայի ճուտը նրան սպասավորելով կատարում էր նրա կամքը, որի համար հետո, պարգեւ խնդրելով, ուսը համբուրում էր”: Փաստորեն, հանձին այս Բյուրասպիի, տեսնում ենք չը-արի կրոնի ու դրա չը-արի (սեւ) մոգության առաջին հիմնադիրներից մեկին: Եվ, հնարավոր է, հենց նա նախապատրաստեց իրանա-պարսկական իրականության մեջ հետագայում զրադաշտ մոգի (դարձյալ մար) երեւան գալը, ով արիական երկրներից մեկում` Իրանում վերացրեց արիական հավատքը, դրա փոխարեն իրանցուն պարտադրելով իր ստեղծած կրոնը` զրադաշտականությունը, որը թշնամություն ստեղծեց երկու հարեւան ցեղակից ազգերի` արիական հավատքով տակավին ապրող հայերի ու իրանցիների միջեւ:

Վերջ ի վերջո, շարունակում է Խորենացին, Բյուրասպը վիշապին բոլորանվեր սպասավորելով, ինքն էլ լիովին վիշապանում է եւ սկսում է, կատարելով իր աստծո` Վիշապի ցանկությունը, մարդիկ զոհել նրան ու նրա դեւերին6: “Իսկ (ուսերից,-հեղ.) վիշապներ բուսնելը,- կարդում ենք,- կամ Բյուրասպիի կատարելապես վիշապանալը, որ ասում են, այս է: Որովհետեւ նա անթիվ մարդիկ սկսեց զոհել դեւերին7, ուստի ժողովուրդը նրանից զզվեց եւ բոլորը միաբանվեցին ու նրան հալածեցին”: Նրան ի վերջո “սպանում են եւ գցում են մի ծծմբային վիհի մեջ”: Արդար հատուցում: Բայց նա իր չար գործն արդեն արել էր……
Ահա այս Աժդահակից էր սերում մեզ հետաքրքրող` երազը տեսնող Աժդահակը:

1 Ըստ հայ-արիական նախալեզվի` բյուրասպ նշանակում է բյուր ձի (ունեցող), իսկ աժդահակ` վիշապ:
2 Նեբրովթը եբրայական Բիբլիայի Քամի Քուշա որդիներից մեկն է եղել` բաբելացիների եւ ասորեստանցիների նախնիներից մեկը: Կա ենթադրություն, որ սա է մեծամտանալով սկսել Բաբելոնի աշտարակաշինությունը:
3 Հասկանալ դրախտավայրից` հայկական լեռնաշխարհից “չվողների” (Բիբլիա) լեզուները արիական մայր լեզվից “ցրվելու” իմաստով, քանզի դրախտավայրի լեզուն կար ու մնում էր չը-“ցրված”. դրանով բնիկները շարունակում էին խոսել:
4 Ասորա-բաբելական ավանդույթներում այսպիսիք կոչվում էին նաեւ տիտանյաններ, այսինքն` մեծ տնից սերողներ:
5 Այդ “խոսք”-ը ու “անուն”-ը մոգության մեջ կոչվում է մանտրա:
6 Դեւ-ը տիեզերական բացասական զորության` Վիշապի երկրային արտահայտությունն է: Այն երբեմն անվանվում է նաեւ չար ոգի:
7 Մեկ այլ տեղ Խորենացին գրում է, որ Բյուրասպը նաեւ “փորի համար մարդիկ էր սպառում”, այսինքն` մարդ էր ուտում:

Թե ինչու էր քրիստոնյա պատմիչն այդքան սիրում իր հեթանոս արքային
Քանի որ մեզ հետաքրքրող մարաց Աժդահակ թագավորը հայոց Տիգրան Երվանդունի թագավորի ժամանակակիցն է եւ նրա երազի անմիջական առիթը մեր թագավորի ահն ու սարսափն է եղել, ուստի սկսենք երկրորդի ով լինելը պարզելուց (հիշեցնեմ, որ մեր հիմքը Խորենացին է):

Տիգրանը եղել է “մեր բնիկ թագավորներից իններորդը”, հաջորդել է Երվանդ Սակավակյաց թագավորին:
Նա “հուժկու, անվանի եւ այլ աշխարհակալների շարքում հաղթող” թագավոր էր: “Սա մեր թագավորներից ամենահզորը եւ ամենախոհեմն էր եւ նրանց բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու1, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց, եւ մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչեւ հին բնակության սահմանների ծայրերը”:

Նախկին` ասորական ու մարա-պարսկական տիրապետությունների ժամանակ Հայաստան էր թափանցել օտար` ոչ արիական շատ բաներ: Տիգրան Երվանդունին վերականգնեց ոչ միայն հայոց թագավորության անկախությունը, այլեւ հային հատուկ արիական հավատքն ու վարքուբարքը: “Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքը եւ խոհականությունը, — գրում է Խորենացին, — չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն` մեր ազգը բարձրացրեց եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ… Եվ երբ նրանք (Տիգրանի արի զինվորները,-հեղ.) մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու եւ վանելու: Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով” (ընդգծումը իմն է):

Մեր պատմիչն այնուհետեւ ամբողջացնելով Տիգրան թագավորի արիական դիմապատկերը, որպես օրինակ` “նրա նման մարդ լինել” ցանկացողների, շարունակում է. “Այս եւ այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ եւ մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը` գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ եւ թիկնավետ, կերակուրների եւ ընպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր…, մեծիմաստ եւ պերճախոս եւ լի բոլոր հատկություններով, որ պիտանի են մարդուն… Նա ամեն բանի մեջ արդարադատ եւ հավասարասեր կշեռք ունենալով ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը”:
Ընդհանրացված ասած` իսկը արիական դիմապատկեր:

Շեղվելով թեմայից` հայ քրիստոնյային, ով հայի` որպես թե բարբարոսությունից հետո` մարդ դառնալը կապում է խաչյալի կրոնի հետ, հարցնենք, — ապա թող փորձի քրիստոնյա հայ թագավորների կամ ներկայիս ՀՀ ղեկավարների շարքում Տիգրան Երվանդունու դիմապատկերով գեթ մեկին գտնի:

Ավելացնենք, որ մեր քրիստոնյա պատմիչը այնքան է սիրում իր հեթանոս արքային, որ նրան հայոց երեք մեծամեծերի շարքում է դասում. “Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել-Հայկ, Արամ, Տիգրան”:

Տիգրան Երվանդունին հարեւանների հետ խաղաղությամբ ապրելու մղումից դրդված` սկզբում դաշնակցում է մարաց թագավորի` Աժդահակի հետ: Բայց սա Տիգրանի եւ Կյուրոսի մտերմությանը խանդելով եւ կասկած ունենալով, որ այդ մտերմությունը իր թագավորության համար վտանգավոր է` մտածում է մի ճանապարհ գտնել Տիգրանին սպանելու համար: “Ուստի եւ մտքերի սաստիկ ալեկոծությունից գիշերը քնի մեջ երազում” սրան երեւում է այն, “ինչ-որ արթուն ժամանակ ոչ աչքով էր տեսել երբեք եւ ոչ ականջով լսել”: Չսպասելով լուսանալուն` նա իր մոտ է կանչում իր խորհրդակիցներին, որպեսզի նրանք մեկնեն երազը: Երազը այսպիսին է լինում. “…Երազումս ես մի անծանոթ երկրում էի գտնվում, մի լեռան մոտ, որ գետնից երկար բարձրացած էր եւ որի գագաթը թվում էր սաստիկ սառույցներով պատած, եւ կարծես թե այն Հայկազանց երկրում էր… Մի ծիրանազգեստ կին երեւաց ինձ երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած, խոշոր աչքերով, բարձրահասակ,… որ բռնված էր ծննդի երկունքով… Հանկարծ կինը երեք զավակ ծնեց, կատարյալ դյուցազուններ հասակով եւ էությամբ: Առաջինն առյուծ հեծած` սլանում էր դեպի արեւմուտք, երկրորդն` ընձառյուծ հեծած դեպի հյուսիս էր գնում, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձաձ` արշավակի մեր տերության վրա էր հարձակվում… Երբ հանկարծ վեր նայեցի, տեսա որ այն վիշապ հեծած մարդը, իսկական արծվի թեւերով սլանալով` հարձակվեց եւ մոտենալով ուզում էր աստվածներին կործանել: Իսկ ես… մեջ ընկնելով այն հարձակումն ինձ վրա ընդունեցի, սքանչելի դյուցազնի հետ կռվի բռնվելով… Գործի վերջը իմ կործանումն եղավ: Տագնապից սաստիկ քրտինքը կոխեց, եւ քունս փախավ, եւ այլեւս կենդանի չէի թվում: Որովհետեւ այս երազը ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից ուժգին հարձակում պիտի կատարվի մեզ վրա…”:

Աժդահակը խորհդակիցներից տարբեր մեկնություններ լսելով` իր մեկնությունն է այնուամենայնիվ տալիս, որ հանգում է այն բանին, որ “Հայկազյան Տիգրանի կողմից ուժգին հարձակում պիտի կատարվի մեզ վրա”, ըստ որի էլ նա որոշում է իր որոգայթային անելիքները (Տիգրանի քրոջ` Տիգրանուհու ձեռքը խնդրել, այդպես թե բուծել իր տեսակը, թե բարեկամանալ Տիգրանի հետ եւ թե նրա հետ այդ բարեկամական սիրո միջոցով հնարավորություն ունենալ օրերից մի օր դավելու սպանել նրան):

Բայց ուշադիր վերլուծելով Աժդահակի` իր երազի մասին պատմածը, ինչպես նաեւ արդեն իմանալով երազ տեսնելուց առաջ նրան պատած հոգեվիճակի մասին (նախանձն ու չարությունը Տիգրանի հանդեպ, Տիգրանի ու Կյուրոսի միաբանությունից անհանգստությունը…)` պարզվում է, որ նա իր երազը ճիշտ չի մեկնել եւ դա հարմարեցրել է իրեն պատած բացասական ապրումներին (դրանք նրան կուրացրել էին եւ թույլ չէին տալիս երազը ճիշտ հասկանալ): Ակնհայտ է, որ երազի մասին պատմածում վաղնջուց ու ժամանակային մեծ տիրույթում տեղի ունեցած ինչ-որ առասպելի եւ ոչ առաջիկայում տեղի ունենալիք իրադարձության մասին է խոսքը: Այս երկրորդ հանգամանքի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ մինչ երազ տեսնելը Աժդահակի եւ Տիգրանի հարաբերությունները դաշնակցական են եղել, եւ վերջինս բնավ մտադրություն չի ունեցել հարձակվել իր դաշնակցի վրա (հիշենք նաեւ, որ Տիգրանը իր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու սկզբունքն էր դավանում, որից ելնելով նա նույնպիսի հարաբերություններ էր ստեղծել նաեւ Կյուրոսի հետ): Ինչ առասպելի մասին է խոսքը:

Խորենացին հայոց պատմության վաղ շրջանների մասին խոսելիս հաճախ է հիշում “ճշմարտապես” պատմող թվելյաց երգերի մասին: Ահա եւ այդ երգերից մեկում “ճշմարտապես” պատմվել է մի առասպել, որը տարբեր ճանապարհներով հաճախակի հասել է նաեւ Աժդահակի ականջին (հայ երգիչների թվելյաց երգերը պատմվում էին ամբողջ տարածաշրջանում, այդ թվում` Մարաստանում, բացի այդ` բացառված չէ, որ Աժդահակը դրանք լսել է նաեւ իր դաշնակից Տիգրանի հետ անցկացրած խնջույքների ժամանակ…), եւ որը նրա երազում ինչ-որ կերպ արտահայտվել է: Աժդահակի երազում տեսածից վերականգնելով այդ առասպելը` մոտավորապես հետեւյալ պատկերը կարելի է ստանալ:

Արարատյան աշխարհի` երկրից երկար վեր բարձրացած ու մշտապես սառցապատ սրբազան սարի` Մասիսի գագաթին “խոշոր աչքերով, բարձրահասակ”, “երկնագույն քողով” ու “ծիրանազգեստ” կինը (պարզ է, որ այս բնութագրիչները ավելի շատ հատուկ են ոչ մարդուն, այլ` Աստվածամորը), ասել է թե` Աստվածամայր Անահիտը “ծննդի երկունքով” է բռնվում: Երկունքի արդյունքում Աստվածամայրը “երեք զավակ” է ծնում` “կատարյալ դյուցազուններ հասակով եւ էությամբ”, ասել է թե` իսկը աստվածամարդիկ2 (իսկ աստվածամարդ կարող է ծնել միայն Աստվածամայրը…): Դժվար չէ կռահել, որ այդ երեք զավակները Արարատյան աշխարհում արարված արի ցեղի` Աստվածամարդ մարդատեսակի առասպելական նախնիներին ու նրանց տոհմերն են խորհրդանշում: Ահա եւ կատարյալ Աստվածամարդ այդ երեք զավակները, քանզի երկրի տեր ու տնօրինությունը ի վերուստ նրանց էր տրված, եւ նրանք պետք է արարչա-աստվածային խորհուրդները մարդկության մեջ տարածեին, իրենց բնօրրանից դուրս գալով (իրենց տոհմերի մի մասը թողնելով իրենց ծննդվավայրում), դեպի աշխարհի երեք կողմերն են գնում` իրականացնելու մարդկության համար իրենց արարչա-աստվածային առաքելությունը: Իսկ ինչ վերաբերում է Աժդահակի պատմածի այն հատվածին` “աստվածների վրա հարձակվելուն եւ նրանց կործանելուն”, ապա դա պետք է հասկանալ այն իմաստով, որ Մարաստանում լայնորեն տարածված է եղել կռապաշտությունը, եւ Մարաստան եկած արիները փորձել են վերացնել այդ կռապաշտությունը……
Առասպելից գալով պատմությանը` նկատենք. Աժդահակը իր երազում տեսնում է վաղ ժամանակներում տեղի ունեցած (որը իր ժամանակ էլ տարբեր ընդգրկումներով կրկնվում էր) արիների “արշավակի” շարժը աշխարհի տարբեր կողմեր. մի ուղղությունը` դեպի Պարսկաստան, Մարաստան, Աֆղանստան եւ Հնդկաստան, մյուսը` Ռուսաստան եւ Եվրոպա ուղղություններով եւ երրորդը` Մերձավոր արեւելքով դեպի Եգիպտոս: Արիների շարժի պատմությունը բավականաչափ ներկայացվել է առանձին հեղինակների կողմից (Ալ. Վարպետյան, Ա. Մովսեսյան, Ա. Ավետիսյան…) եւ մանրամասն “Հայ-արիներ”-ում, իսկ այս երեք տարիներին` նաեւ “Լուսանցք”-ում, ուստի չեմ մանրամասնում:

Քուրմ Մանուկ

1 Կյուրոսը, ենթադրելի է, մաքուր արիական ծագում է ունեցել (ի տարբերություն Պարսկաստանի խառնածին մար թագավորների):2
Դյուցազուն (դից-ազուն) այլ կերպ նշանակում է աստվածամարդ (դից` նշանակում է աստված, իսկ ազ-ը` սերում, ծագում):

“Լուսանցք” թիվ 151, մայիսի 28-հունիսի 4, 2010թ.