Archive for the ‘Լեզվական’ Category

Հեռավոր այմարները խոսում են մեր մայրենիով

28 Հուլիսի, 2012

Պարզվում է՝ Կենտրոնական Ամերիկայում` Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ` այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: Նրանք գործածում են բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են: Այս բացահայտման հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանն է: Նա ռուսական բանասիրության մասնագետ է, թարգմանություններ է արել ռադիոֆիզիկայի, ճարտարապետության ոլորտներում, հայերեն է թարգմանել ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գիրքը: 2011թ. նրա թարգմանությամբ կտպագրվի Անաստասիա Ցվետաեւայի «Մոգական զանգահարության վարպետը. ասք հանճարի մասին» գիրքը` հայազգի երաժիշտ Կոնստանտին Սարաջեւի մասին, որը մեկ օկտավայում լսում էր 1701 հնչյուն այն դեպքում, երբ սովորական մարդն ի վիճակի է լսել ընդամենը 23: Մերի Սարգսյանի հետ զրույցը այմարա ժողովրդին առնչվող ուշագրավ բացահայտումների մասին է:

— Միշտ մտածում էի, թե ինչ է նշանակում «Սասուն» բառը, ինչու Աճառյանի կամ մեկ այլ բառարանում դրա ստուգաբանությունը չկա: Մենք ունենք Սասուն երկրի անուն, սարերի անուն եւ «անսասան» բառը, ուրիշ ոչինչ: Որոշ գրքերից իմացա այմարա հին ժողովրդի մասին, որը, ըստ ուսումնասիրողների, աշխարհի ամենահին լեզուներից մեկն ունի, իր մշակույթով ծաղկել է 15 հազար տարի առաջ եւ ունեցել է լեգենդ, որը կրկնվում է մի քանի ժողովուրդների մոտ: Պատմում են, որ ծովով իրենց մոտ եկան սպիտակամորթ, գանգրահեր, շիկահեր, կապտաչյա մարդիկ, որոնք համարվել են իրենց աստվածները, որովհետեւ գալով այստեղ` իրենց սովորեցրել են ձուլագործության գաղտնիքները, նաեւ ճարտարապետական գաղտնիքներ, սովորեցրել են միակնությունը: Այդ ժամանակներում ձուլագործությունն առաջին հերթին Հայաստանում է եղել:

Շումերերեն գրություններում նաեւ հիշատակվում է անուն` Իոաննեշ: Դժվար չէ կռահել, որ դա Հովհաննեսն է: Կարելի է ենթադրել, եթե չպնդել, որ եկվորները հայեր են եղել: Նույն լեգենդում կա իրենց «Վիրակոչա» անունը, եւ եթե շատ համարձակ լինենք, ապա կարող ենք ստուգաբանել որպես «ի վերուստ կոչված»: Գոյություն ունի Կալասասայա հրապարակ, որտեղ կանգնեցված է Վիրակոչայի բարձր արձանը` շուրջը քարեր: «Կալասասայա» բառը այմարերենից թարգմանվում է «կանգուն քարեր»: «Կալ»` հայերեն քարն է: «Քար» հայերեն արմատը մտել է աշխարհի բոլոր ժողովուրդների լեզուների մեջ:

Ես հիշեցնեմ, որ «Սասունցի Դավիթ» էպոսում Սանասարի եւ Բաղդասարի կառուցած քաղաքն անվանակոչած ծերուկը բացականչեց. «Սա հո սասունն է», այսինքն` պինդ, ամրակուռ: «Կալասասայա» եւ «Սասուն» նույն նշանակությունն ունեն` անսասան, պինդ: Ես որոշեցի ուսումնասիրել այդ լեզուն, հասկանալ, թե մեր Սասունն ու Կալասասայան ինչպես համընկան: Գտանք 600 բառանոց այմարա-անգլերեն բառարան: Վեց ամիս ինքս ինձ թեւ տալով ու համոզելով, ինքս ինձ չհավատալով՝ ուսումնասիրեցի: Իմ առաջ բացվեց մի զարմանահրաշ աշխարհ: 57 բառ` մոտ 10 տոկոսը, հայարմատ էին: Գիտության դոկտորներն ասացին, որ նույնիսկ երեք բառի նույնարմատ լինելը առիթ է մտածելու, որ կա լեզվական փոխառություն:

— Է՞լ որ բառերում համընկնումներ կան:

— Օրինակ` «փիսի» նշանակում է կատու,  «փուրակա»` փոր, «արմջանա»` մոռանալ, «կիտա»` ձկնկիթ, «ջուրա»` ջուր: 2004թ. հոդված պատրաստեցի եւ տարա ԳԱԱ «Լրաբերին»: Մեծ ոգեւորությամբ ընդունեցին եւ դրեցին հերթի: Երկու տարի մնաց հերթում, հետո էլ գլխավոր խմբագիրը կանչեց, թե` չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է: Ասի` թուրքամետակա՞ն պիտի լիներ, որ տպագրեիք: Հոդվածը տպագրվեց այլ հանդեսներում:

— Իսկ այդ «ենթադրյալ» հայերը ձուլվել են տեղացիների՞ն, վերջիններիս սերունդները կենսաբանորեն նման չե՞ն հայերին:

— 2009թ. Նիկարագուայից էլեկտրոնային փոստով նամակ եկավ: Այդ երկրի կենսաբանական գիտությունների դոկտոր, ազգությամբ ֆինն Սեպոտիուսանենը գրում էր, որ հիացած է իմ հոդվածով, մի տասնհինգ միջազգային կոնֆերանսներում զեկուցել է այն: Հոդվածը հաստատել էր նրանց կենսաբանական տեսությունն այն մասին, որ որոշ հին ժողովուրդներ կարող են ունենալ ընդհանուր գեներ: Այմարների մեջ նրանք հայկական գեներ են գտել: Ես չեմ կարող դա ոչ պնդել, ոչ հաստատել, քանի որ կենսաբան չեմ, կպնդեմ միայն լեզվական նմանությունը: Եվ այդ գիտնականը խնդրեց շարունակել հոդվածը: Ուղարկեց նոր` արդեն 3 հազար բառանոց բառարան՝ այմարա-իսպաներեն, եւ, բնականաբար, նոր բառեր ավելացան իմ հոդվածում:

— Հիմա ուսումնասիրությունը շարունակո՞ւմ եք:

— Արդեն հաստատվել են լեզվական նմանությունները: Ես ուրախ եմ, որ դա հայամետ աշխատանք է, ու երեւի այդ պատճառով էլ շատերի դուրը չի գալիս:

— Պարիս Հերունու հայագիտական աշխատությունը, որ թարգմանել եք, երեւի նույնպես շատերի դուրը չէր գալիս:

— Նա աշխատությունը գրել է անգլերենով, որպեսզի աշխարհը կարդա, որ նախաքրիստոնեական Հայաստանն ունեցել է շատ բարձր մշակույթ, գիր, եւ որ սխալ է, թե Մաշտոցի ականջին Աստված փսփսաց, ու նա էլ տառերը շարեց, ու մենք ունեցանք գանձեր` շարականներ, որ աղոթքներ են, ու հանկարծ «ծլեց» Խորենացին, որն առաջին ժամանակագիրն է աշխարհում… Այդպես հնարավոր չէ:

— Ինչո՞ւ է կեղծվում այդ հարցը:

— Այն էլ մեր եկեղեցու կողմից: Որ հավատացյալները հանկարծ չկասկածեն, որ Քրիստոսը… Քրիստոսն էլ դեմ կլիներ ամեն տեսակ կեղծիքի: Ինչպե՞ս մենք կարող էինք միանգամից «իմանալ զբանս հանճարոյ» եւ հանճարներ տալ աշխարհին: Մարդկության պատմությունն ընթանում է դանդաղ, էվոլյուցիոն ճանապարհով: Նույնն էլ լեզվի զարգացումը: Հայոց լեզուն ունի 11 հազար բուն արմատ, որից 4 հազարը լրիվ, իսկ 5,5 հազարը մոտիկ իդենտիկ են սանսկրիտի` հին հնդկերեն մեռած լեզվի հետ: Հայ հին գրաբարը եւ սանսկրիտն ունեն միարմատ չորս հազար բառ: Հնդկաստանում ասում են, որ սանսկրիտը հայերեն գրաբարի փոքր քույրն է: Հնդկական «Ռամայանա» էպոսը ստեղծված է եղել ոչ թե Հնդկաստանում, այլ իրենց բուն հայրենիքում, եւ այդ էպոսում կա կարոտ, ցավով ու սիրով հիշում են իրենց հին երկիրը, որն ուներ «կապույտ, ձյունապատ, բարձրաբերձ սարեր»: Ուղղակի կրկնում եմ շատ ուսումնասիրողների, որոնք պնդում են, թե քանի որ Հայաստանը հանդիսանում է քաղաքակրթության օրրանը, հնդիկներն այստեղից են գնացել Արեւելք:

Հայկ Դեմոյանը հայոց լեզուն անարգեց, խորհրդի անդամներն էլ աջակցեցին նրան այդ հարցում. Գևորգ Յազըճյան

3 Հունիսի, 2012

01.03.2012

Պատմաբան Գևորգ Յազըճյանը երեկ՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունից հետո, հրաժարվել է ՀՀ ԳԱԱ 004 մասնագիտական խորհրդի կողմից տասը տարի առաջ իրեն շնորհված պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից։ Այս մասին Լուրեր.com-ի թղթակցին հայտնել է ինքը՝ պատմաբանը։

«Ես հայտարարում եմ, որ այլևս պատմական գիտությունների թեկնածու չեմ, ինձ այդ աստիճանը հարկավոր չէ։ Ընդգծում եմ, որ ո՛չ Հայկ Դեմոյանի, ո՛չ ռուսաց լեզվի դեմ ոչինչ չունեմ, պարզապես հայագիտական ինստիտուտի ղեկավարն իրավունք չունի ոչ հայերենով ատենախոսություն ներկայացնել. սա հայհոյանք է հայոց լեզվի նկատմամբ, Հայկ Դեմոյանը հայոց լեզուն անարգեց, խորհրդի անդամներն էլ աջակցեցին նրան այդ հարցում»,– նշել է նա։
Անդրադառնալով Հայկ Դեմոյանի՝ ռուսերենով ատենախոսություն գրելու նպատակին, այն է՝ նաև Հայաստանից դուրս լսարան գրավելու մտադրությունը, պատմաբանը նշել է, որ լսարան գրավելու նպատակով նպատակահարմար է հրատարակել գրքեր այլ լեզուներով, սակայն ատենախոսություն՝ ոչ։

Գևորգ Յազըճյանը նաև հավելել է, որ ՀՀ ԳԱԱ-ում եղել են դեպքեր, երբ ատենախոսությունը գրվել է ռուսերենով, սակայն այս դեպքերում դրանք եղել են ճշգրիտ գիտությունների ոլորտի աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Գևորգ Յազըճյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «եթե Հայկ Դեմոյանին դոկտորական աստիճան շնորհվի, ապա նույն պահից ինքը կհրաժարվի նույն՝ 004 մասնագիտական խորհրդի կողմից տասը տարի առաջ իրեն շնորհված պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից և հավաստող փաստաթուղթը կշպրտի նրանց երեսին»։

Նշենք նաև, որ երեկ՝ փետրվարի 28-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը և, չնայած որ ելույթ ունեցողներից շատերը, բացի ատենախոսությունը ռուսերենով գրելու փաստի բացասական կողմից, մատնանշեցին նաև մի շարք գիտական թերացումներ, որոնք տեղ էին գտել ատենախոսության մեջ, նրան շնորհվեց դոկտորի աստիճան՝ 12 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների ընդհանուր հաշվարկի արդյունքում։

«Մենք շարունակաբար հանդիպելու ենք նման դիվերսիաների»

3 Հունիսի, 2012

Աղբյուրը՝ Hetq.am, 27.05.2010

Արմեն Այվազյան. «Իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել հանցագործության բացահայտման խնդրով»

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ուսումնասիրել է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» (ՀՀԱԱՌ)` հայոց լեզվին վերաբերող դրույթները և եկել եզրակացության, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու Կառավարության նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածների, այլև ՀՀԱԱՌ-ին: Օրինակ` ՀՀԱԱՌ-ում նշվում է, որ հայապահպանության ոլորտում պետական մարմիններից պահանջվող գործողություններն են հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի զարգացումը: Փաստաթղթի մեկ այլ դրույթում նշվում է, որ ՀՀ պետական քաղաքականության նպատակը հայոց լեզվի դերի բարձրացումն է և այլն:

Արմեն Այվազյանը համոզված է, որ ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է ոչ թե հայոց լեզվի` որպես ՀՀ պետական լեզվի դերի բարձրացմանը կամ ազգային մշակույթի և հայագիտական ճյուղերի զարգացմանը, այլ ճիշտ հակառակը:

«Պարզից էլ պարզ է, որ ՀՀ կառավարությունը, նախաձեռնելով հայ երեխաների դեռևս չձևավորված անհատականության և ազգային ինքնության խեղումն օտարալեզու դասավանդմամբ դպրոցներում, կատարում է բացահայտ պաշտոնեական հանցագործություն, որը ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» (հմր. 308) և «Պաշտոնեական անփութության» (հմր. 315) մասին հոդվածներում: Ես ուզում եմ շեշտել, որ հանցագործությունն իրականում արդեն կատարված է: Իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել հանցագործության բացահայտման խնդրով: Իհարկե, մենք շատ լավ գիտենք, որ ցավոք սրտի, այդպիսի բան տեղի չի ունենա մոտ ապագայում, բայց ես համոզված եմ, որ հեռանկարում այս հանցագործության պատասխանատուները կրելու են իրենց արժանի պատիժը: Եթե նրանք պատիժ չկրեն, ուրեմն մենք շարունակաբար հանդիպելու ենք նման դիվերսիաների հայկական պետականության դեմ»,- մայիսի 25-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե համաշխարհային գիտության տարբեր նվաճումները, աշխատությունները դժվար է թարգմանել հայերեն` Արմեն Այվազյանն առաջարկեց, որ ՀՀ-ն ստեղծի մի նոր թարգմանչաց շարժման հիմնադրամ, որը պայմանական կարող է կոչվել «Նոր թարգմանչաց հիմնադրամ»: Այդ հիմնադրամը պետք է որոշի գիտական գրականության այն հիմնական ցանկը, որ առաջնահերթ է ՀՀ-ում գիտության զարգացման համար, այնուհետև պետք է կազմակերպի թարգմանությունը և 3-րդ` պետք է օտար լեզուների թարգմանի հայերեն կարևոր մշակութային գրական և գիտական ստեղծագործությունները:

«Այս 3 խնդիրը նմանատիպ մի հիմնադրամ կարող է լուծել: Եթե այդ հիմնադրամն ունենա 5-10 մլն դոլար նախնական կամ մշտական կապիտալ, դա մոտավորապես այնքան է, որքան 100 թանկարժեք մեքենաների գինը. Կառավարության այրերը վերջին տասնամյակում 100 չէ, 200 կամ ավելի են ձեռք բերել: Մի՞թե 3 մլրդ դոլար բյուջե ունեցող ՀՀ-ն չի կարող 5-10 մլն դոլար հատկացնել այս թարգմանչական խնդիրների լուծմանը: Իհարկե կարող է: Ահա նման խնդիրներ պետք է լուծել»,- ասաց Արմեն Այվազյանը:

Արմեն Այվազյանին բացարձակապես չի բավարարում այն, որ Կառավարությունը Ազգային ժողովից ետ է վերցրել այս նախագիծը` լրամշակման ենթարկելու նպատակով (օտարալեզու դպրոցներում սովորելու տարիքային, տոկոսային սահմանափակումներ դնելու հարցեր են քննարկվում): Բանախոսի համոզմամբ` իրականում Կառավարությունը նպատակ ունի ՀՀ օրենսդրության մեջ ինչ-որ սողանցք բացել, որից հետո օտարալեզու հանրակրթական դպրոցները կարող են դառնալ արդեն իրականություն: Ուստի, այս նախաձեռնությունից անհրաժեշտ է լրիվ հրաժարվել:

Մհեր Նավոյան. «Ձեր լեզվով մտածեք, ինչքան լեզու սովորեք, լավ է»

«Հույները և լատինները կարողացան պատմական ասպարեզից հեռացնել հզոր մշակութային ժողովուրդների, օրինակ` կապադովկիացիներին: Ի՞նչ մեխանիզմով էին դա իրականացնում: Առաջին հերթին որևէ ժողովրդի պատվաստում էին սեփական լեզվի նկատմամբ թերարժեքության, երկրորդայնության համակարգ և նվաստի ինքնագիտակցություն»,- ասաց արվեստագիտության թեկնածու, Կոնսերվատորիայի դասախոս Մհեր Նավոյանը:

Նրա խոսքերով` որևէ նշանակություն չունի, թե Հայաստանում ստեղծվում է օտարալեզու 1, թե՞ 15 դպրոց, օտարալեզու կրթությունը սկսվում է 4-րդ, թե՞ 9-րդ դասարանից: Նույնիսկ 1 օտարալեզու դպրոցի բացվելու դեպքում հասարակությանը հաղորդագրություն է ուղարկվում, որ հայալեզու դպրոցը, որ դու ունես, վատն է, և մայրենի լեզվով կրթությունը երկրորդական է: Այսինքն` հայոց լեզուն ենթադասվում է մեկ այլ լեզվի, մենք դառնում ենք 2-րդ կարգի: Այդպես էր, օրինակ, խորհրդային տարիներին, երբ Հայաստանում ռուսաց լեզուն կաստայական ցուցիչ էր: Անգամ եթե մարդիկ չէին ամաչում, որ հայկական կրթություն ունեին, միևնույն է` նրանք հասարակության մեջ պատշաճ դիրք զբաղեցնելու հեռանկար իսկ չունեին:

Մհեր Նավոյանը նշեց, որ բոլորվին դեմ չէ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցանմանը: «Ոչ մի հայ չի ասում, թե մեկ լեզվով ապրեք, հայ ժողովուրդ: Ասում են` ձեր լեզվով մտածեք, ինչքան լեզու սովորեք, լավ է»,- ասաց նա:

Մհեր Նավոյանը նշեց, որ 5-րդ դ.-ի սկզբին, երբ ստեղծվեց հայոց այբուբենը, օտար լեզուների փայլուն տիրապետող Սահակ Պարթևը իր կաթողիկոսական կոնդակով ամբողջ Մեծ Հայքի տարածքում հայալեզու դպրոցներ հաստատեց: Այդ հայալեզու դպրոցներն ավարտողները կարողանում էին առանց լեզվական պրոբլեմների իրենց ժամանակի ամենաբարձր մակարդակի կրթություն ստանալ Աթենքում, Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հետո վերադառնալ և ստեղծել բարձրարժեք թարգմանական գրականություն: «Ինչո՞ւ այսօր դա հնարավոր չէ անել, թե՞ չենք ուզում անել»,- ասաց նա:

Անդրադառնալով ոլորտի պաշտոնյաների այն պնդումներին, թե մենք ինտեգրվող երկիր ենք, ինտեգրվող երկիրը ինչպե՞ս կարող է չունենալ օտարալեզու կրթությամբ դպրոցներ` Մհեր Նավոյանը նշեց, որ այդպիսի մոնիտորինգ չի անցկացվել, և եթե նույնիսկ անցկացված լիներ, ապա շատ դեպքերում պիտի խոսեր հայալեզու դպրոցի օգտին: Օրինակ` միայն Մոսկվայում 100 օտարալեզու դպրոց կա, բայց ոչ մի հայալեզու դպրոց չկա (խոսքն այն դպրոցների մասին չէ, որտեղ հայերենի դասեր կան): Մինչդեռ հայերը Ռուսաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություններից են:

Գևորգ Յազըճյան. «Սա 4-րդ դեպքն է` չարափոխելու «Լեզվի մասին» օրենքը»

Պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս, Լիբանանի քաղաքացի Գևորգ Յազըճյանը նշեց, որ Լիբանանում հանրակրթությունը տարվում է ոչ Սահմանադրությամբ ամրագրված պետական լեզվով, այլ անգլերենով կամ ֆրանսերենով: 1975-91 թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո պետությունը կազմեց մի հանձնաժողով` պարզելու այդ քաղաքացիական պատերազմը հրահրող, դրան նպաստող ներքին գործոնները: Պարզվեց, որ կա 8 գործոն: Դրանցից մեկն այն է, որ հանրակրթությունը տարվում է ոչ պետական` արաբների մայրենի լեզվով: Երկրորդ` որ Լիբանանի պատմությունը դասավանդվում է տարբեր դասագրքերով ու տարբեր մեթոդաբանությամբ: Լիբանանում երկրորդ հարցը կարողացան լուծել, բայց հանրակրթության լեզուն չեն կարողանում արաբերենի վերածել: Երբ երկրի կրթության հերթական նախարարը բարձրացնում է այդ հարցը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանները և 5-րդ զորասյունը սկսում են աշխատանք տանել դրա դեմ:

Գևորգ Յազըճյանը նշեց, որ ՀՀ հանրակրթության պետական կրթակարգը ՀՀ-ին է պարտադրել Համաշխարհային բանկը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, փորձաքննության ենթարկելով, բացասական կարծիք էր տվել կրթակարգին: Այնուամենայնիվ, Կառավարությունը հաստատեց այն, քանի որ հակառակ դեպքում Համաշխարհային բանկը կվերանայեր ՀՀ-ի նկատմամբ իր վարկային քաղաքականությունը:

Անդրադառնալով «Լեզվի մասին» օրենքը փոխելու` Կառավարության նախաձեռնությանը` հրապարակախոսը նշեց. «Սա 4-րդ դեպքն է` չարափոխելու «Լեզվի մասին» օրենքը: 3 դեպքերում հեղինակները կամ նախաձեռնողները չոր դուրս եկան այս փորձերից: Զգուշանում եմ, որ սրանից հետո պետք է որևէ մեկը պատժվի, որպեսզի դաս լինի, որ չի կարելի կրակին ձեռք տալ, չի կարելի  հայոց լեզվին, հայեցի կրթությանը ՀՀ-ում ձեռք տալ»:

Ավիկ Մարության. «Շարունակական փորձանքները հանրակրթության ոլորտում միշտ ներկայացվել են իբրև բարեփոխում»

Բանասիրական գիտությունների թեկնածու Ավիկ Մարությանը, անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրված ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի և ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի բանավեճին, ասաց. «Բագրատ Եսայանը (երևի այն պատճառով, որ արդեն նախկին փոխնախարար է) խոստովանեց և ասաց, թե դուք գիտեք, չէ՞, թե մեզ վրա ինչպիսի ճնշումներ են գործադրում այս կամ այն որոշումն ընդունելիս: Իսկ գործող փոխնախարարը (փաստորեն, գործող լինելու հանգամանքը արգելեց խոստովանել) ասաց, որ չեն գործադրում»:

Ստացվում է, որ մեր կրթական համակարգը ղեկավարվում է ինչ-որ ճնշումներով, նվազագույնը` ճնշումների ազդեցությամբ: «Ես կուզենայի նաև իմանալ, թե ով-ովքեր կամ ինչ-ինչեր են ճնշում գործադրում (տվյալ դեպքում ստացվում է) Կառավարության կամ նախարարության վրա` ինչ-ինչ որոշումներ կայացնելու: Ես զրույցից նաև ենթադրեցի, որ այստեղ քիչ դեր չեն խաղացել նաև օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնց երեխաներին կրթելու համար պիտի բացվեն (նաև դա է պատճառաբանություն բերվում) օտարալեզու դպրոցներ»,- ասաց Ավիկ Մարությանը:

Նույնիսկ կրթության ոլորտի ղեկավարները խոստովանում են, որ մասնավորապես հանրակրթության ոլորտում անկում է տեղի ունեցել: Այս ամբողջ ընթացքում, սակայն, բոլոր գործողությունները կոչվել են «կրթության բարեփոխում»:

«Այսինքն` շարունակական փորձանքները հանրակրթության ոլորտում միշտ ներկայացվել են իբրև բարեփոխում: Հիմա էլ` սա: Ես ուղղակի չեմ հասկանում, թե որն է այս նախաձեռնության նպատակը: Գլխի եմ ընկնում: Կամ մարդիկ անգործ են մնացել և որոշել են հանդես գալ նախաձեռնությամբ (թե ինչ հետևանքների կբերի` դա կարևոր չէ), կամ սա պատվիրված կամ հորդորված նախաձեռնություն է: Այս առումով, Հայաստանը գտնվում է հոգեբանական պատերազմի դաշտում, և սա հարվածներից մեկն է: Մեր հասարակության ակտիվ և ազգային շերտը ամեն կերպ պիտի խափանի այս չարաբաստիկ նախաձեռնության ընդունումը և տարածումը»,- ասաց նա:

Ավիկ Մարությանը նաև չի հասկանում «էլիտար կրթություն» բառակապակցության իմաստը: Կրթությունը կամ չի լինում, կամ լինում է թերի, լիակատար և շարունակական:

Թադևոս Տոնոյան. «Որևէ օրենք շատ փոքր է, որ հայոց լեզվի դեմ պայքարի»

Բանասիրական գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանի համոզմամբ` նախաձեռնությունը ոչ թե նպատակադրված չարամտության, այլ այն բանի հետևանք է, որ նախաձեռնողները մասնագիտական առումով արհեստավարժ չեն տվյալ բնագավառում, բայց ի պաշտոնե հնարավորություն ունեն ուղղորդելու այդ բնագավառի շարժերը:

«Իմ կարծիքով` որևէ օրենք, որևէ որոշում շատ փոքր է, որ հայոց լեզվի դեմ պայքարի և հայոց լեզուն վտանգի այնքանով, որ հայոց լեզուն չլինի աշխարհում: Հայոց լեզուն ապացուցել է իր կենդանությունը, շատ ավելի վատ բաներ է տեսել իր գոյության ընթացքում և մինչև այսօր կա: Ես վստահ եմ հայոց լեզվի ուժի վրա` հայոց լեզվով ստեղծված մշակույթի կենդանության վրա»,- ասաց Թադևոս Տոնոյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում այլ լրջագույն խնդիրներ կան: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայոց լեզվով խոսողներ ծնվեն: Հակառակ դեպքում շուտով պարզվելու է, որ մեր ընտանիքներում այնքան երեխաներ չկան, որոնք գոնե, ասենք, մեզ փոխարինեն:

«Հիմա ինչքան էլ մենք ուզում ենք հայոց լեզվի մասին բարձրագոչ ճառեր արտասանել, ժողովուրդը լքում է Հայաստանը և փախչում է: Մենք պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, Հայաստանում պետք է այնպիսի հասարակական իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանը առինքնի, և հայոց լեզուն դառնա այդ Հայաստանի հոգևոր հիմքը, մի որևէ աղքատ ընտանիքի երեխա, որը սահմանի վրա է, մտածի, որ պաշտպանելու բան ունի, ոչ թե պաշտպանելու է ուրիշների հողատարածքները, հարստությունը»,- ասաց Թադևոս Տոնոյանը:

Անահիտ Հարությունյան. «Կրթության նախարարը բացահայտ հայտարարեց, որ մեր կրթությունը տապալված է»

Բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Անահիտ Հարությունյանն անցյալ տարի խմբագրել է դպրոցներում բացակայությունների մասին զեկույց, որը գրել է մի ամերիկացի հեղինակ` Յունիսեֆ-ի պատվերով: Հեղինակը 2-3 ամիս Հայաստանում ուսումնասիրել էր ոլորտը և նշել, որ այն դպրոցներում, որտեղ նախօրոք գիտեին, որ տվյալ օրը այցելելու է, բոլոր աշակերտները ներկա էին լինում: Անդրադառնալով հատկապես 10-րդ դասարանցիների բացակայություններին` ամերիկացի մասնագետը գրել է, որ առաջին անգամ է տեսնում մի երկիր, որտեղ մարդիկ փող են տալիս, որ երեխան չսովորի:

«Զեկույցում մանրամասն գրված էր, թե ինչ պետք է անել դա վերացնելու համար: Ո՞վ ուշադրություն դարձրեց այդ զեկույցին: Իսկապես մեր դպրոցը ուղղակի քայքայվել է մինչև վերջին աստիճան: Իմ երեխան նոր է դպրոցը ավարտել, ես մանրամասն հետևել եմ այդ ամբողջ ընթացքին: Եվ միայն դպրոցը չի` դպրոցը և ԶԼՄ-ները: Հատուկ քաղաքականություն է տարվում` մեր երեխաներին հեռացնելու մեր իսկական լեզվից, տանելու այդ գռեհկաբանությունը, որը ոչ մի կապ չունի մեր լեզվի հետ: Հետո էլ ասում են. «Տեսնո՞ւմ եք` ինչ տգիտություն է տիրում մեր հանրապետությունում, ուրեմն պետք է օտար լեզուներով դպրոց բացել»«,- ասաց Անահիտ Հարությունյանը:

Հայաստանը ստորագրել է Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին դաշնագիրը: Դաշնագրով պետությունը պարտավորվում է իր երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր մայրենի լեզվով կրթություն ստանալ, արվեստ, գիտություն, մշակույթ ստեղծել, այդ լեզվով օգտվել գիտության բարիքներից:

«Մենք վաղուց գիտենք, որ այդ պարտավորությունները չեն անում: Ինքը` կրթության նախարարը, բոլորին բացահայտ հայտարարեց, որ մեր կրթությունը տապալված է, այն հայկական դպրոցները, որ գոյություն ունեն մեր հանրապետությունում, վատ մակարդակի են: Այսինքն` իրենք «զրո» են, նույնիսկ «մինուս» են, իրենք իրավունք չունեն այդ տեղը զբաղեցնել: Իրենք արդեն խոստովանեցին: Հիմա մնում է, որ մենք այդ ինքնախոստովանության գործընթացը, որ իրենք սկսել են, հասցնենք ավարտին: Պետք է պահաջել, որ իրենք ուղղակի լքեն այդ տեղերը, գան մարդիկ, որոնք քաջություն կունենան զբաղվել այդ հարցով: Ըստ երևույթին, այսօրվա այրերը ինչ-որ քաղաքականության ուղղակի կատարածուներ են, բայց մեր ժողովուրդը չպետք է թողնի դա»,- ասաց Անահիտ Հարությունյանը:

Լյուդվիգ Խաչատրյան. «Պատերազմի այն կողմի մարտիկները կամա թե ակամա մեր պաշտոնյաների որոշ մասն են»

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Կրոնի վարչության նախկին պետ Լյուդվիգ Խաչատրյանը նշեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության հեղինակները իրենց համար գնում անելիս հավանաբար երկար ծանրութեթև են անում, խորհրդակցում, հարցնում, հրաժարվում գնումից, եթե որևէ մեկն ասում է, որ ապրանքը լավը չէ: Իսկ կոնկրետ այս նախաձեռնության դեպքում հանգիստ ասում են. «Անենք, լավ կլինի»: «Իսկ եթե վա՞տ լինի: Պատվերներից մեկը շրջանառության մեջ է` հայտնի մի մոսկվայաբնակ օլիգարխի նախաձեռնությունը` Դիլիջանի դպրոցի հետ կապված, որը վարչապետի շատ մոտ ընկերն է»,- ասաց Լյուդվիգ Խաչատրյանը:

Նրա համոզմամբ` պատահական չէ, որ այս նախաձեռնությունը հիմա է մեջտեղ գալիս. վերջին 3 տարիներին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի անորոշությունները, անընդհատ ժողովրդին սթրեսի մեջ պահելը ենթադրել է տվել ոմանց, որ ճիշտ քաղաքական պահ է նաև նման նախաձեռնության համար:

«Մենք հոգեբանական շատ ծանր պատերազմի մեջ ենք: Պատերազմի այն կողմի մարտիկները կամա թե ակամա մեր պաշտոնյաների որոշ մասն են, որի դրդապատճառները իրենք գիտեն: Ես միայն կարող եմ ենթադրել: Եվ վերջապես, երբ մեր շատ հարգելի նախագահ Սերժ Սարգսյանը Դեր Զորում հուզաթաթավ ճառեր էր ասում, ինքը երևի տեղյակ չի, որ Դեր Զորի անվան հետ կապված հայության հիշողության միակ լուսավոր կետը Դեր Զորի ավազի վրա մայրերի վերջին շնչում հայոց այբուբենը մատով սովորեցնելն էր»,- ասաց Լյուդվիգ Խաչատրյանը:

Սոնա Ավագյան

«Նախագիծը նետել պատմության աղբարկղ»

3 Հունիսի, 2012

Աղբյուրը՝ «Առավոտ», 27.05.2010

Այս կարծիքին են «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցները

Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ ծավալված աժիոտաժը շարունակվում է: Օրերս այս եւ «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով հանդիպում էր կազմակերպվել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, Կրոնի վարչության նախկին պետ Լյուդվիգ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Ավիկ Մարությանը, Թադեւոս Տոնոյանը, Անահիտ Հարությունյանը, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

«Մեր պետականությունն այսօր ստեպ-ստեպ հասարակությանն առաջարկում է զարմանալի քաղաքական մոտեցումներ: Ինչո՞ւ եւ ո՞ր տրամաբանությամբ պետք է ազգային լեզվին այսպիսի հարված հասցնելու հարցը բարձրանար մեր օրերում»,- հարցնում է Մ. Նավոյանը: Հակադարձելով ԿԳ նախարարի այն մտքին, թե ինտեգրվող երկիր ենք, ինչպե՞ս կարող ենք չունենալ օտարալեզու կրթությամբ դպրոց, Նավոյանը նշում է. «Աշխարհում կան շատ ինտեգրված երկրներ, որոնցում չկան նման դպրոցներ: Այդպիսի մոնիտորինգ չկա, եւ եթե լիներ, հայալեզու դպրոցի օգտին պետք է լինել: Օրինակ՝ ինչո՞ւ Մոսկվայում, որտեղ հայերը երկրորդ կամ երրորդ ազգային փոքրամասնությունն են, ոչ մի հայալեզու դպրոց չկա»: Ա. Մարությանը եւս չի հասկանում նախաձեռնության նպատակը, ըստ նրա՝ կամ մարդիկ անգործ են մնացել եւ որոշել հանդես գալ նախաձեռնությամբ, կամ էլ դա հատուկ պատվիրված է. «Բայց կառավարության նախաձեռնությունը ապացուցում է, որ նույնիսկ վերին օղակներում լեզվի դերը դեռեւս գիտակցված չէ: Լեզուն ժողովրդի գոյության հիմքն է: Լեզուն կարող է նաեւ վրեժխնդիր լինել, հայոց լեզվի հանդեպ շարունակական ոտնձգությունները կարող են ազգի ինքնության վերացմանը հանգեցնել»: Նրա խոսքով՝ նույնիսկ հանրակրթության ոլորտի պատասխանատուներն են խոստովանում, որ մեզանում կրթության ոլորտում տարիների ընթացքում անկում է տեղի ունենում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ շարունակական փորձանքները հանրակրթության ոլորտում միայն ներկայացվել են որպես բարեփոխում: Քննարկման մյուս մասնակիցները եւս գտնում էին, որ կարեւոր չեն պատկան մարմինների արդարացումները, թե այդ դպրոցներում ընդգրկվելու է սովորողների 1-2%-ը: «Թեկուզ 1 երեխա օտար կրթության համակարգում ընդգրկելու՝ թույլ տալու իրավունք մենք այսօր չունենք, որովհետեւ դա ուղղակի հարված է հայոց լեզվին եւ հայոց կրթությանը»,- ասաց Մարությանը: Նավոյանն էլ հավելեց. «Այն, որ խորհրդային տարիներին ռուսաց լեզուն Հայաստանում կաստայական ցուցիչ էր, փաստ է, այսինքն՝ օտարալեզու կրթությունը հասարակության մեջ բերում է որոշակի շերտավորումներ, ինքնության խաթարում՝ լինի 1, թե 15 դպրոցի մակարդակով, լինի 3-րդ, թե 5-րդ դասարանից: Իրողություն է՝ սովետական տարիներին մարդիկ ամաչում էին, որ հայկական կրթություն ունեին»:
Թ. Տոնոյանը խնդրում նպատակադրված չարամտություն չի տեսնում, համոզված է՝ նախաձեռնությունների աղբյուրները չեն տիրապետում իրենց գործին. «Պետք է մտածել, որ համապատասխան վայրերում պաշտոնները ոչ թե քաղաքական լինեն, այլ ամեն նախարար գոնե այդ բնագավառի մասնագետը լինի»:
Լիբանանի քաղաքացի Գ. Յազըճյանն էլ օրինակ է բերում այդ երկրի հանրակրթությունը, որտեղ ուսուցումը իրականացվում է ոչ թե սահմանադրությամբ ամրագրված պետական արաբերեն լեզվով, այլ՝ անգլերեն ու ֆրանսերեն: Նա պատմում է մի հետաքրքրական փաստի մասին: Լիբանանի 17 տարվա քաղաքացիական պատերազմի ավարտից հետո պետությունը կազմում է հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզեր պատերազմին «տոն տվող» գործոնները: Ըստ նրա, 8 գործոնից 2-ը լեզվին եւ կրթությանն էին վերաբերել. «Լեզվի հարցը այդպես էլ չկարողացան լուծել: Երբ որեւէ մեկը կամ կրթության հերթական նախարարը ձայն է բարձրացնում այդ մասին, Ամերիկան, Ֆրանսիան սկսում են դրա դեմ աշխատանք տանել: Որովհետեւ նրանք խելոք են, գիտեն՝ եթե խարխլվեցին իրենց լեզուների դիրքերը, տվյալ երկրում ու տարածաշրջանում իրենց շահերը վտանգվելու են: Եթե մեր ղեկավարները դա չեն հասկանում, նշանակում է՝ տգետ են, եթե հասկանում ու այդ քայլն անում են, նշանակում է՝ պետական դավաճան են: Սա արդեն չորրորդ չարափորձն է՝ փոխելու «Լեզվի մասին» օրենքը, չի՛ կարելի հայոց լեզվին, հայեցի կրթությանը ձեռք տալ, ով էլ լինի՝ ձեռքը պիտի կտրել»: Նա իր հետ բերել էր Հայաստանում լույս ընծայվող «Русский язык в Арменииհանդեսը, որտեղ տպագրված էր հայ հեղինակի «Моя родина -русский язык» հոդվածը: Հանդեսի համահրատարակիչներից մեկը ԿԳ նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնն է: «Այս ի՞նչ խայտառակություն է: Չի նշանակում՝ որ մամուլի ազատություն է, ուրեմն ամեն մի կեղտագիր պետք է լույս տեսնի»,- ասաց Գ. Յազըճյանը:
Լյուդվիգ Խաչատրյանի խոսքով. «Կան հարցեր, որտեղ հայրենասիրությունը 0/1 տեսքով է որոշվում, չկա 3/4 հայրենասիրություն: ԿԳ նախարարն ասում է, ինձ կոպտում, վիրավորում են, արժանապատվությունից ցածր եմ համարում պատասխանել նման անձանց: Նրա արժանապատվությունն այնքան ցածր է, որ դրանից ներքեւ չի կարող իջնել, որպեսզի պատասխանի: Խոսում ենք հայրենասիրության մասին, երբ որ մեր հարգելի նախագահը Դեր-Զորում ճառեր էր ասում, երեւի տեղյակ չի, որ Դեր- Զորի անվան հետ կապված միակ լուսավոր կետը հայության հիշողության մեջ, դա այդտեղ, ավազների վրա մայրերի՝ հայոց այբուբենը մատներով սովորեցնելն էր…»: Ինչ վերաբերում է վերջերս հեռուստաեթերում ԿԳ փոխնախարարի հայտնած կարծիքին, թե օտարալեզու դպրոցները պետք են թարգմանություններ անելու համար, պարոն Նավոյանը պատասխանում է. «Ասում է՝ ինչպե՞ս կարող է մարդը թարգմանել Գյոթե, եթե օտար լեզվամտածողություն չունի: Բարձրակարգ թարգմանություն անելու համար օտար լեզվամտածողություն է պետք… Գյոթե թարգմանելու համար պետք է մեկ կամ երկու թարգմանիչ, անհրաժեշտություն չկա, որ հանրակրթությունը դրվի օտար լեզվամտածողության վրա»: Ներկաները միակարծիք էին՝ օտարալեզու կրթություն Հայաստանում արմատավորելը ոտնձգություն է հայոց լեզվի նկատմամբ եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Նրանք գտնում էին, որ այդ նախագիծը օր առաջ պետք է պատմության աղբարկղ նետել:

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Լեզվի ժողովրդական տեսչություն» ստեղծելու մասին

3 Հունիսի, 2012

«Արարատ» ՌԿ-ի տնօրեն, ք.գ.դ. Արմեն Այվազյանի ելույթը
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» համաժողովին
(Երևան, 2 հունիսի, 2010թ.)

Այսօրվա մեր հավաքը, իմ պատկերացմամբ, երկու նպատակ պետք է ունենա։ Առաջին, անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հակասահմանադրական գործունեություն ծավալելու համար և պահանջել նրա հրաժարականը։

Երկրորդ, որոշել, թե մենք ինքներս՝ այստեղ հավաքվածներս և մեր բազմահազար համախոհները Հայաստանում և Սփյուռքում, մեր ունեցած հնարավորություններով, ի՞նչ կարող ենք անել հայոց լեզվի և կրթության դեմ վաղուց ի վեր մղվող անողոք պատերազմում վերջնական ջախջախիչ պարտություն չկրելու համար։

Ես առաջարկում եմ հստակ կառուցվածքային լուծում, որով մենք այս դահլիճից դուրս կգանք։

Քանի որ ՀՀ ԿԳՆ «Լեզվի պետական տեսչությունը» չի կատարում օրենքով սահմանված իր պարտավորությունները և մատնված է լիակատար անգործության, այսօր իսկ, հե´նց այս դահլիճում հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին։ Այդ նոր կառույցը՝ հասարակական կազմակերպության կարգավիճակով, իր ձեռքը կվերցնի և կիրականացնի ճիշտ այն գործառույթները, որոնք վերապահված են «Լեզվի պետական տեսչությանը»։ Ներկայացնեմ այդ կառույցի կազմակերպման որոշ մանրամասնություններ։
Աշխատանքը կազմակերպվելու է նոր ստեղծվելիք հզոր կայքի շուրջը։ Այնտեղ կկուտակվի Հայաստանում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հարուստ շտեմարան՝ հագեցված մասնագիտական վերլուծություններով, լուսանկարներով, տեսանյութերով։ Բացի այդ, «Լեզվի ժողովրդական տեսչությունը» պետք է ինքը դիմի կամ օժանդակի առանձին քաղաքացիներին «Լեզվի մասին օրենքի» խախտման հայցերով մտնելու դատարան։ Իրավական ուղին հայոց լեզվի պաշտպանության, թերևս, ամենաարդյունավետ միջոցներից մեկն է և այն պետք է լիարժեքորեն օգտագործել։ Կայքում տեղեկատվությունը ներկայացվելու է և´ աշխարհագրորեն՝ շրջան առ շրջան, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, և´ թեմատիկ սկզբունքով՝ ՀՀ-ում գովազդի լեզուն, գերատեսչությունների լեզուն, մամուլի և հեռուստատեսության լեզուն, կրթական համակարգում տիրող լեզվական իրավիճակը, համապատասխան դատական գործերի ընթացքն ու արդյունքը և այլն։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է աջակցել այդ ժողովրդական կառույցի գործունեությանը՝ առնվազն իր տեսած խախտումներն արձանագրելով և այդ կայքում զետեղելով։ Այս աշխատանքը, կարծում եմ, հրաշալի միջոց է և´ երիտասարդներին կրթելու, հայրենասեր ու քաղաքացի դաստիարակելու, և´ «Լեզվի պետական տեսչության» հանցավոր անգործությունը ի ցույց դնելու, և՛ բուն Հայաստանում հայերենի խարխլված դիրքերը վերականգնելու, և՛, ի վերջո, գոնե այս ճակատում ինքնակազմակերպվելու համար։

Ասեմ, որ մենք արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքը։ «Լեզվի ժողովրդական տեսչության»նախաձեռնող խումբը ներկայացված է նախանձախնդիր ու գիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներով՝ Դավիթ Գյուլզադյան (բան. գիտ. թեկ.), Ավիկ Մարության (բան. գիտ. թեկ.), Գևորգ Յազըճյան (պատ. գիտ. թեկ.)։ Նրանք, ովքեր ցանկանում են աջակցել այս նախաձեռնող խմբին, խնդրում եմ այս հավաքի ավարտից հետո հավաքվել դահլիճի աջ անկյունում։

Ի դեպ, նույն կայքում պետք է անպայման վերհանվեն ու բացահայտվեն կրթական բնագավառի այն աղաղակող խախտումները, չարեփոխումները, օտար ուժերի խորը թափանցումները, որոնք մինչև օրս հասարակարության համար մնում են մութ և անհայտ։ Օրինակ, վերջերս հայտարարեցին, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով փակվել է 4 աղանդավորական դպրոց։ Պետք է պարզել, թե որո՞նք են այդ դպրոցները, կոնկրետ ու՞մ թույլտվությամբ են բացվել ու գործել, քանի՞ տարի են գործել, քանի՞ աշակերտ են ունեցել, ի՞նչ ծրագրերով են «դաստիարակել» հայ երեխաներին։ Բացառված չէ, որ նման դպրոցներ դեռևս գոյություն ունեն, իսկ մենք այդ մասին տեղյակ չենք։ Այս և նման բազմաթիվ խախտումներ պետք է պարզել և պատասխանատուներին պատժել օրենքով սահմանված կարգով։

* * *

Դրությունը, որում հայտնվել են հայոց լեզուն, ինչպես նաև մեր ազգային մյուս գերագույն արժեքները՝ Հայաստան հայրենիքի գաղափարը, ազգային մշակույթն և ինքնությունը, առավել պարզ նկարագրելու համար, թույլ տվեք օգտագործեմ ռազմական տերմինաբանություն։

Բոլորս համաձայն ենք, որ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունն ուժգին հարված կհասցնի հայկական անկախ պետականության հիմքերին և հայապահպանության խնդիր կառաջացնի արդեն բուն Հայաստանում։ Ուրեմն, մենք ընդունում ենք այս օրինագիծը որպես հարձակում, որն իր իսկ պետական խորհրդանիշների և ժողովրդի դեմ իրականացնում է ոչ այլ ոք, քան ինքը՝ ՀՀ կառավարությունը։ Բայց ինչպե՞ս ենք ուզում դիմագրավել այդ հարձակմանը՝ միայն համատեղ հայտարարությա՞մբ և ստորագրահավաքո՞վ։ Դրանք ինքնին կարևոր են, բայց ոչ բավարար։ (Հիշենք նախկին փորձը. Հայաստան-Թուրքիա տխրահռչակ «Արձանագրությունների» դեմ հավաքվեցին տասնյակ հազարավոր ստորագրություններ, սակայն ՀՀ իշխանությունն արհամարհեց հասարակության կարծիքը։) Եթե այս նախաձեռնությունը հայի տեսակի պահպանման դեմ ուղղված վտանգավոր հարձակում է, ուրեմն այն ոչ միայն պետք է ետ մղել, այլև հասնել նրան, որ այդ հարձակումների ծագման աղբյուրը՝ ՀՀ ներկա վարչակարգը, մեկընդմիշտ լքի մարտադաշտը։ Որովհետև եթե մենք նույնիսկ ձախողենք այս օրինագծի ընդունումը (իսկ մենք այն, համոզված եմ, կձախողենք), վաղը ՀՀ կառավարությունը մեզ կհրամցնի հերթական անհեթեթ ու հակահայկական «նախաձեռնությունը» և մենք ստիպված կլինենք նորից, մեր գործը թողած, նետվել այս անգամ էլ մեկ ուրիշ ճակատ՝ անընդհատ հյուծելով ու սպառելով արդեն իսկ լրջորեն քայքայված ազգային դիմադրության ռեսուրսները։ Մենք պետք է պարզապես բացառենք նմանատիպ հարձակումների կրկնությունը։ Վաղ թե ուշ հարկ կլինի դիմելու վճռական հակահարձակման, այն է՝ Հայաստանում ձևավորելու ազգային շահերը ներկայացնող իշխանություն։ Ցավոք, մեր ուժերն այսօր ակնհայտորեն անբավարար են։ Հետևաբար, մինչև վճռական հակահարձակմանն անցնելը պետք է կանխենք հայոց լեզվի և հայեցի կրթության ճակատի վերջնական փլուզումը, այնտեղ կազմակերպենք խորը, էշելոնացված պաշտպանություն, կուտակենք ուժերը, կրթենք ու դաստիարակենք երիտասարդ, պատասխանատու և գիտակ ռեզերվ, ոչ մի թիզ չնահանջենք և սուր հակագրոհներով ուժասպառ անենք ու խախտենք հակառակորդի շարքերը։

Այն կառավարությունը, որը խաչակրաց արշավանք է հայտարարել ազգային արժեքների և խորհրդանիշների դեմ, դատապարտված է անփառունակ վախճանի։

Հայոց լեզուն՝ նույն ինքը հայ ժողովուրդը, հաղթելու են։

Լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը

3 Հունիսի, 2012

13.05.2010, Երևան

Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր

Հայաստան-Թուրքիա միջպետական տխրահռչակ գործընթացի սառեցմանն անհապաղ հաջորդեց ՀՀ կառավարության մի նոր վտանգավոր «նախաձեռնություն». ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ կառավարությունը խորհրդարան մտցրեց ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0), որով նախատեսվում է ՀՀ-ում օրինականացնել և բացել օտարալեզու հանրակրթական միջնակարգ դպրոցներ։ Խոսքը, փաստորեն, վերաբերում է, Հայաստանում լեզվական քաղաքականության հեղաշրջման փորձին։

Ազգային լեզուն, կազմելով ազգային մշակույթի և ինքնության հիմքը, բնականաբար, նախ և առաջ, ազգային անվտանգության հարց է։ ՀՀ կառավարության հեղինակած խնդրո առարկա նախագիծը, փորձելով նեղացնել հայոց լեզվի կիրառման և շրջանառման շառավիղը և պակասեցնել հայերենին պատշաճորեն տիրապետողների քանակը, ուղղակի հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգության մի քանի կենսական ոլորտներին՝

 

  • հայոց մշակույթին և նրա զարգացման հեռանկարներին. – օտարալեզու կրթություն ստացած հազարավոր տաղանդավոր երեխաներ այլևս երբեք հայերենով չեն ստեղծագործելու.
  • Հայաստանի ժողովրդագրությանը. – այլալեզու կրթություն ստացածների մեծամասնությունը, օտարանալով և անհաղորդ մնալով իր հայրենիքի պատմությանն ու մշակույթին, ընդմիշտ լքելու է Հայաստանն ու մեկնելու այն երկրները, որոնց լեզուներով կրթվել ու դաստիարակվել է.
  • հայաստանաբնակ ժողովրդի մշակութային միասնականությանը. – ինչպես վկայում է նաև խորհրդային տարիների փորձը, Հայաստանում օտարալեզու և հայալեզու կրթություն ստացած հայերի միջև առաջանալու են հասարակական ու սոցիալ-հոգեբանական լուրջ լարվածություններ ու հակասություններ՝ ընդհուպ մինչև ներազգային թշնամություն.
  • Հայ ժողովրդի արժանապատվությանը. – իր երեխային օտարալեզու դպրոց տվող հայաստանաբնակ հայն ի սկզբանե զոհաբերում է և´ իր, և´ իր զավակի ազգային արժանապատվությունը, ստեղծելով պարարտ հող օտարամոլության ու թերարժեքության բարդույթների, ինչպես նաև դրանց ծայրահեղ դրսևորման՝ ազգային ինքնատյացության համար։

Քանզի սույն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան ՀՀ կառավարությունը, պետք է ենթադրել, որ այն անցել է փորձագիտական քննարկումների շրջան շահագրգիռ նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում («Հայոց լեզվի» մասին օրենքը դրանց բոլորին էլ շահագրգիռ է դարձնում)։ Եղե՞լ են արդյոք այդպիսի քննարկումներ, մեզ անհայտ է։ Եթե չեն եղել, ապա զարմանալի է, թե ինչպե՞ս են համարձակվել ընթացք տալ պետական կարևորագույն նշանակության նմանօրինակ խնդրին առանց, օրինակ, պաշտպանության նախարարության հետ խորհրդակցելու։ Չէ՞ որ վաղն օտարալեզու կրթություն ստացած երիտասարդը չի կարողանալու ծառայել Հայկական բանակի շատ գիտելիքատար ստորաբաժանումներում, որտեղ մաթեմատիկական, աշխարհագրական, ֆիզիկական, կենսաբանական, քիմիական տերմինները հայերենով են գործածվում։ Իսկ նորակոչիկն այդ տերմինոլոգիային չի տիրապետելու, որովհետև նշված առարկաներն անցնելու է օտար լեզուներով։ Թե՞ գուցե արդեն «ներքին կարգով» որոշել են, որ «էլիտար» կրթություն ստացողը Հայկական բանակում երբեք էլ չի ծառայելու, այլ անմիջապես մեկնելու է հեռավոր ափեր և այնտեղ էլ բնավորվելու է։

Նույն հարցադրումները պարտավոր են անել ՀՀ բոլոր պետական գերատեսչությունները։ Պատրա՞ստ են արդյոք իրենց ներքին գրագրությունը վարել օտար լեզուներով։ Եթե ոչ, ապա օտարալեզու դպրոցների շրջանավարտները մնալու են առանց աշխատանքի և հրաշալի պատրվակ են ստանալու արտագաղթի ուղին բռնելու համար։ Եթե՝ այո՛, ուրեմն ՀՀ գերատեսչությունները պատրաստվում են իրենց աշխատանքում օտար լեզուներին նույն իրավունքները տալ, ինչ հայերենին, իսկ այդ դեպքում ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը՝ իր կարճ ու հստակ պահանջով («Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»), ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ դառնալու են դատարկ հնչյուն։ Հաջորդ անխուսափելի քայլը լինելու է ՀՀ օրենսդրությունից այդ կետերի վերացումը։

Պետք է ենթադրել նաև, որ սույն օրինագիծը քննարկվել է բոլոր երեք կոալիցիոն կուսակցությունների վերին օղակներում և հավանության արժանացել։ Իսկ եթե այդ կուսակցությունների խորհուրդներն ու վարչությունները դեռևս չեն քննարկել համազգային կարևորություն ունեցող սույն օրինագծի հարցը, ապա դրանով իսկ ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց անպատասխանատվությունն ու ձևականությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության կոալիցիոն սկզբունքով աշխատելու առասպելը։ Ամեն դեպքում, սույն օրինագծի պատճառով այս պահին արդեն առաջացած հասարակական անհարկի լարվածության համար պատասխանատու են և´ ՀՀ կառավարությունը, և´ երեք կոալիցիոն կուսակցությունները։ Մեղքի առյուծի բաժինը Հանրապետական կուսակցության վրա է։ Ըստ երևույթին, կեղծ-նժդեհականներին պետք է հիշեցնել Գարեգին Նժդեհի պատգնամերից մի քանիսը. «Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագան»։ «Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան՝ կամովին օտարախոս»։

Արդյո՞ք սույն օրինագիծն Ազգային ժողով ներկայացնելուց առաջ ՀՀ կառավարությունը փորձել է այն քննարկել ՀՀ-ում գործող գիտական և կրթական հիմնարկներում։ Ըստ երևույթին՝ ոչ, որովհետև այդպիսի քննարկումների մասին որևէ լրատվություն չի եղել։ Այսինքն՝ դարձյալ, ինչպես և հայ-թուրքական հակամարտությունը սպորտային մեթոդներով լուծելու չմտածված նախաձեռնության ժամանակ, ՀՀ իշխանությունն անտեսում է մասնագիտական միտքը մի հարցում, որը խորությամբ և՛ հետազոտված է, և՛ ախտորոշված, և՛, բարեբախտաբար, բուժման ճիշտ միջոցն էլ նշանակված է։

Իսկ թե ինչպիսի՞ն է հայոց լեզվի հարցում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի դիրքորոշումը, կարելի է ենթադրել նրա դեռևս 2008թ. սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում կարդացած ելույթի հետևյալ ծրագրային դրույթներից. «Հայի ինքնությունը… պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային… տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը… պարզապես հայ է» 1 ։

Այս տրամաբանության համաձայն, հայկական ինքնության համար հայերեն լեզվի չիմացությունը որևէ նշանակություն չունի, ինչպես և նշանակություն չունեն հայոց մշակույթն ու կրոնը։ Հետևաբար, երբ ՀՀ կառավարության ս.թ. ապրիլի 20-ին ներկայացրած օրինագիծը փորձում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու դուռ բացել, ապա աչքի առջև պետք է ունենանք ոչ միայն ռուսական, այլև առնվազն ՀՀ նախագահի նշած ևս երկու օտար լեզվով՝ անգլերենով և թուրքերենով դասավանդմամբ դպրոցները։

Այս նոր ապազգային նախաձեռնությունը նման է ՀՀ իշխանության Թուրքիայի նկատմամբ հանձնվողական ջղաձգումներին նաև գործող հիմնարար օրենսդրության ոտնահարման առումով։ Մասնավորապես, սույն օրինագիծը նսեմացնում է ինչպես ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը, որով հայերենը հռչակվում է ՀՀ պետական լեզու, այնպես էլ 89-րդ հոդվածը, որը ՀՀ կառավարությանը պարտադրում է պետական քաղաքականություն իրականացնել կրթության բնագավառում։ Ընդ որում, 89-րդ հոդվածն իր ճշգրիտ և միակ ընդունելի մեկնաբանությունն է ստացել «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, որը նույնպես ՀՀ անկախության հիմնարար փաստաթղթերից է և որն այժմ փորձ է արվում արժեզրկել։

Ավելին, խախտվում է նաև ՀՀ վավերացրած միջազգային օրենսդրությունը` «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան», ըստ որի՝ պետությունները պարտավոր են հարգել իր ինքնությունը պահպանելու երեխայի իրավունքը (հոդված 8, կետ 1)։ ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) հրատարակած Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ պարզաբանումների համաձայն, «երեխայի ինքնությունը» ներառում է նաև երեխայի ազգային մշակույթը և լեզուն 2 ։

Այսպիսով, ՀՀ կառավարության լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայասատանի Հանրապետությունը դեռևս շատ և շատ հեռու է կայացած պետություն, առավել ևս հայկական պետություն լինելուց, ըստ այդմ էլ՝ հայության կենսական շահերը շարունակում են մնալ անպաշտպան և վտանգված վիճակում։ Սույն նախաձեռնությունը, ինչպես դրան նախորդած «ֆուտբոլային դիվանագիտությունը», անփառունակ վախճան կունենա։ Հուսով ենք՝ իրենց դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ շատ չեն ուշացնի հայտնել նաև Հայ Առաքելական եկեղեցին, ՀՀ ԳԱԱ Լեզվի, Գրականության, Պատմության և մյուս ինստիտուտները, Երևանի պետական համալսարանն ու մյուս բուհերը, Հայաստանի գրողների միությունը, հայ մտավորականությունն առհասարակ, ինչպես նաև Սփյուռքը։ ՀՀ իշխանությունները ստիպված կլինեն հնչեցնելու նահանջի փողը, գուցե թե քավության նոխազ դարձնելով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի։ Սակայն, պետք է հասկանանք, որ խնդիրը ոչ թե առանձին պաշտոնյան է, այլ ՀՀ քաղաքական վերնախավը, որի օտարացումը հայ ժողովրդից ծնել է մեզանում մի նոր ենթաէթնոս՝ իր ուրույն արժեհամակարգով, որտեղ ազգային հիմնարար արժեքները՝ Հայաստան հայրենիքի գաղափարը, ազգային լեզուն և մշակույթը, հայկական պետականությունը, ազգային արժանապատվությունը տեղ չունեն և ավելորդ բեռ են համարվում։

Այսօր ազգային իշխանության ձևավորումը դարձել է օրախնդիր, հրատապ պահանջ, այլապես այսուհետ հայ ժողովուրդը զբաղված է լինելու իր իսկ պետական մարմինների՝ իր իսկ շահերի դեմ հերթական գրոհներն անընդհատ հետ մղելով, այդպիսով վատնելով հայության սահմանափակ դիմադրական ռեսուրսները։ Եվ դա այն ժամանակ, երբ արտաքին վտանգներն արձանագրում են միայն աճի միտում։

 

ԾՆԹ. Հոդվածն արտատպվել է tert.am7or.amnt.amankakh.com (13.05.2010) կայքերում, ինչպես նաև Իրավունք(14.05.2010), Երկիր (18.05.2010)  և «Ալիք», 22 մայիսի, 2010 թ. թերթերում։

————

  1. <«Հայաստանը մի պետություն է առանց սփյուռքի եւ բոլորովին այլ պետություն՝ սփյուռքով». – Հայաստանի Հանրապետություն, 26 սեպտեմբերի, 2008։ 
  2. «Other aspects of identity include… the child’s… culture… and language», Implementation Handbook for the Convention on the Rights of the Child, prepared for UNICEF by Rachel Hodgkin and Peter Newell, UNICEF, 1998, Geneva, p. 113. Նույն ձեռնարկը շեշտում է նաև մայրենի լեզուն ամեն գնով երեխային սովորեցնելու անհրաժեշտությունը (“Fluency in language is best – and often only – obtained during childhood, so every effort should be made to ensure that children learn their mother tongue…” p. 264): 

Օտարալեզու դպրոցներն օրինականացնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը հակասում է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» դրույթներին

3 Հունիսի, 2012

Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր

ՀՀ կառավարությունը, հանդիպելով հայ հասարակության հուժկու դիմադրությանը, որոշել է իր պատրաստած ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ետ վերցնել ՀՀ Ազգային ժողովից, լրամշակել, այնուհետև նորից ԱԺ ներկայացնել։ Լրամշակումը նախատեսելու է օտարալեզու կրթություն ստանալու տարիքային և տոկոսային ինչ-որ սահմանափակումներ, սակայն ռազմավարական ուղղության փոփոխություն տեղի չի ունենալու։ ՀՀ կառավարությունը ցանկանում է որևէ միջոցով սողանցք գտնել ՀՀ օրենսդրության մեջ՝ օտարալեզու հանրակրթական դպրոցների բացումն օրինականացնելու համար։ Այսինքն՝ հանրությունը ականատես է կառավարության ընդամենը մարտավարական նահանջի, որը, բնականաբար, մեզ բավարարել չի կարող։

 

Հայրենի գիտնականներն ու մասնագետները շարունակում են իրենց կտրուկ անհամաձայնությունը հայտնել ՀՀ կառավարության պատրաստած նախագծին, ընդգծելով վերջինիս, մեղմ ասած, ապակառուցողական, հակագիտական և, անգամ, հակազգային բնույթը։ Խնդիրը դիտարկվում է լեզվաբանական, տեղեկատվական, իրավական, պատմական, հոգեբանական և նույնիսկ ֆիզիոլոգիական տեսանկյուններից, ինչպես նաև ազգային անվտանգության համատեքստում։ Այդուամենայնիվ, Հայաստանում լեզվաքաղաքականության բազմաթիվ հարցեր դեռևս լուսաբանման կարիք ունեն։

ՀՀ կառավարության համար ուղեցույց հանդիսացող «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը» (այսուհետև՝ ՀՀԱԱՌ), որը ես անձամբ բազմիցս քննադատել եմ որպես թույլ և Հայկական հարցը մի շարք դեպքերում շրջանցող փաստաթուղթ, այսուհանդերձ բավականին հստակ անդրադարձել է հայապահպանությանն ու հայոց լեզվին, համարելով առաջինը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեք», իսկ երկրորդը՝ նրան «ծառայող գործոնների ու գործողությունների» բաղկացուցիչ։ ՀՀ պետական ամբողջ քաղաքականությունը համակարգելու կոչված սույն հիմնարար փաստաթղթի համապատասխան ձևակերպումներն ինքնին խոսուն են.

«Հայապահպանությունը. Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը` Հայրենիքում և Սփյուռքում»:

«Հայապահպանության ոլորտում [պետական մարմիններից պահանջվող գործողություններն են].
— հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի` որպես ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացումը,
— ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ինքնատիպության հիմքերի պահպանմամբ և համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ, արտերկրում հայկական մշակութային ժառանգության ու նվաճումների արդյունավետ ներկայացումը»:

ՀՀԱԱՌ-ն ՀՀ պետական քաղաքականության նպատակների մեջ է ներառում «հայոց լեզվի` որպես հայ ազգի լեզվամտածողության հենքի և Հայաստանի Հանրապետության պետական լեզվի դերի բարձրացումը»։

Հասկանալի է, որ ՀՀ կառավարության ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է ոչ թե հայոց լեզվի` որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի դերի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակը՝ նրա նսեմացմանը։ Այն միտված է ազգային մշակույթի և հայագիտական ճյուղերի զարգացման խափանմանը։

ՀՀԱԱՌ-ում «Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը» որակվում է իրբև ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված արտաքին սպառնալիք, իսկ «բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակն ու ազգային ինքնության աղավաղումը» Հայաստանում՝ ներքին սպառնալիք։ Հասկանալի է, որ Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացման տակ հասկացվում են, նախ և առաջ, հայոց լեզվի չիմացությունը կամ թույլ տիրապետումը, իսկ Հայաստանում ազգային ինքնության աղավաղման տակ՝ ի թիվս այլ բացասական երևույթների, հայոց լեզվի աղավաղման ընդգրկուն տարածումները։

ՀՀԱԱՌ-ի մեկ այլ պարբերության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում «բարեփոխումներն իրականացվում են ազգային ինքնության պահպանման պայմանով»։ Ներածությունն էլ ամրագրում է, որ «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը… հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգ է»։

Փաստորեն, ՀՀ կառավարությունը, փոխանակ ի կատար ածելու դեռևս 2007 թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատած հրամանագիրը, որով կառավարությանը հանձնարարված է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի մշակումը և հաստատումը», իրականացնում է այդ դրույթներին ճիշտ հակառակ գործունեություն։ Պարզից էլ պարզ է, որ ՀՀ կառավարությունը, նախաձեռնելով հայ երեխաների դեռևս չձևավորված անհատականության և ազգային ինքնության խեղումն օտարալեզու դասավանդմամբ դպրոցներում, կատարում է բացահայտ պաշտոնեական հանցագործություն, որոնք ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված են «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» (հմր. 308) և «Պաշտոնեական անփութության» (հմր. 315) մասին հոդվածներում։

Ավելորդ չի լինի մեջբերել որոշ հատվածներ սույն հոդվածներից, որպեսզի համոզվենք, որ նրանցում առկա գործողությունները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության հայոց լեզվի օրենսդրական իրավունքները խախտող խնդրո առարկա գործողություններին.

Հոդվ. 308. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ oգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաu է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու oրինական շահերին, հաuարակության կամ պետության oրինական շահերին…»։

Հոդվ. 315. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաu է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու oրինական շահերին կամ հաuարակության կամ պետության oրինական շահերին…»։

Ընդ որում, սույն հանցագործությունն արդեն կատարվել է և այս մասին պետք է մտահոգվեն ՀՀ իրավապահ մարմինները (թեև մենք շատ լավ գիտենք, որ նրանք մատը մատին չեն խփելու)։ Եթե, սակայն, հայ ինքնության և հայոց լեզվի դեմ այս հերթական ոտնձգությունը և նրա հեղինակները չպատժվեն (թեկուզ և մոտ ապագայում) օրենքի ողջ խստությամբ, մենք պարբերաբար ստիպված ենք լինելու կանգնել արդեն վաղուց ազատագրված հոգևոր-մշակութային «բարձունքները» նորից վերագրավելու և այդպիսով մեր սահմանափակ ուժերն անիմաստ վատնելու առջև։

*  *  *

Հայերենը պետք է ամեն գնով պահպանել որպես գիտության լեզու։ Արդյո՞ք դա հնարավո՞ր է։ Այո, միանգամայն։ Ի՞նչ է պետք անել դրա համար։ Անհրաժեշտ է ա) հայերեն թարգմանել համաշխարհային գիտական գրականությունը, բ) ստեղծագործել հայերենով, գ) թարգմանել հայերեն աշխատություններն օտար լեզուների։ Այս երեք խնդիրն էլ կստանան ինստիտուցիոնալ լուծում, եթե Հայաստանի Հանրապետությունում հիմնվի մի հատուկ (պայմանականորեն անվանենք) «Նոր թարգմանչաց հիմնադրամ», որի գործառույթների մեջ կլինեն, նախ, արդեն իսկ հայերեն թարգմանված, բայց տարիներով և նույնիսկ տասնամյակներով ձեռագիր վիճակում փոշոտվող աշխատությունների հրատարակումը. երկրորդ, ՀՀ գիտական հիմնարկների հետ համագործակցությամբ, օտար լեզուներով մասնագիտական գրականության թարգմանությունների առաջնահերթ ցանկի հաստատումն ու ֆինանսավորումը. և, երրորդ, հայերենից օտար լեզուների, հիմնականում՝ անգլերեն և ռուսերեն, թարգմանության և հրատարակության ֆինանսական ապահովումը։ Այսպիսով, թարգմանչական աշխատանքին կհաջողվի հաղորդել մշտական բնույթ։ Արդյո՞ք սա անլուծելի խնդիր է։ Իհարկե, ո´չ։ Եթե այդ հիմնադրամն ունենա նույնիսկ 5-10 մլն դոլար նախնական գումար (ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատները մոտավորապես այդքան արժեն), ապա թարգմանչական շարժումը Հայաստանում աննախընթաց վերելք կապրի։ Իհարկե, եթե «Նոր թարգմանչաց հիմնադրամը» ստեղծվի նույն ոչ մասնագիտական սկզբունքներով, ինչպես, օրինակ, ստեղծվեց և անմիջապես պարապուրդի մատնվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը, մենք ցանկալի արդյունքը չենք ունենա։ Խնդիրը վերջնականապես կլուծվի միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում քաղաքական իշխանությունը լինի ազգային պետություն կառուցելու օրակարգ ունեցող կառավարության ձեռքերում։

*  *  *

Ինչպես հայտնի է, լեզուն ազգը համախմբող ամենահզոր միջոցն է։ Նրանք, ովքեր իբր անհանգստացած են հայ ժողովրդի լեզվական մեկուսացումով և փորձում են հիմնավորել օտարալեզու կրթության անհրաժեշտությունը Հայաստանում համաշխարհային տեղեկատվական հոսքերը յուրացնելու ցանկությամբ, մոռանում են, որ գոյություն ունի նաև ներազգային տեղեկատվության փոխանցման ու փոխանակման անհրաժեշտություն։ Եթե թուլանում է ներազգային տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝ մշակութային, քաղաքական և գիտական բնագավառներում, ու, ընդհակառակը, միակողմանիորեն ուժեղանում է օտար միջավայրերից ստացված տեղեկատվությունը, ապա նույն ազգի տարբեր հատվածներ պառակտվում են և դյուրին թիրախ դառնում դրսի ոչ-բարեկամ ուժերի հարվածների համար։ Երբ ասում ենք, որ աշխարհասփյուռ հայ ազգը պառակտված է, առաջին հերթին նկատի ունենք հե´նց լեզվական պառակտումը, որը թույլ չի տալիս ստեղծելու արդյունավետ ներազգային տեղեկատվական դաշտ, որովհետև հատկապես արտերկրում բնակվող հայերի զգալի մասը մայրենի լեզվով չի կարողանում հաղորդակցվել՝ ստանալ և ուղարկել որևէ տեսակի տեղեկույթ։ Այդ իսկ պատճառով այսօր անհնար է մեր ժողովրդի բոլոր հատվածներին արագորեն իրազեկել համազգային նշանակություն ունեցող որևէ հրատապ հարցի մասին։ Հնարավոր չէ մեր դասական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև մեր օրերում գրված արժեքավոր գիրքը, հոդվածը, վերլուծությունն արագորեն և պատշաճորեն թարգմանել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, որպեսզի սփյուռքահայությունն էլ ընկղմվի հայ մտքի շարունակականության և Հայաստանի կյանքի իրողությունների մեջ։ Խորհրդային տարիներին նույն խնդիրներն ուներ բուն Հայաստանում բնակվող մեր ռուսալեզու կրթություն ստացած զանգվածը։ Պատմության անիվը չի կարելի ետ պտտել։ Ներազգային տեղեկատվության փոխանակման ամենաարագ, ամենաճշգրիտ, ամենահարազատ ու ամբողջական միջոցը կարող է ապահովել միմիայն մայրենի լեզուն։

*  *  *

Եթե ՀՀ կառավարությունը հաջողեցնի իր այս վայ-նախաձեռնությունը և ՀՀ-ում դուռ բացի հայ երեխաներին լեզվապես ու մշակութապես ապահայացնելու համար, ապա այդ դպրոցները դառնալու են ներազգային թշնամության օջախներ, որից օգուտ են քաղելու արտաքին թշնամիներն ու բոլոր կայսերապաշտական ուժերը։ Հետևաբար, օտարալեզու հանրակրթական դպրոցներ Հայաստանում չպետք է լինեն։

Հայոց լեզվի, հայկական կրթության ու գիտության զարգացման դեմ ՀՀ կառավարության այս ոտնձգությունը՝ ոտնձգություն է հայի տեսակի պահպանման դեմ։ Իսկ պատմությունը վկայում է, որ հայ ժողովուրդն իր տեսակի պահպանման համար մղել է բազմաթիվ պատերազմներ։ Որպես պատմաբան և քաղաքագետ, որը երկուսուկես տասնամյակ ուսումնասիրել է հայ ազատագրական շարժումները, դրանց գաղափարախոսությունն ու հոգեբանությունը, ես իմ պարտքն եմ համարում նախազգուշացնել ՀՀ իշխանություններին, որ նրանք, իրականում, խաղում են կրակի հետ, ու, զարմանալիորեն, դա չեն գիտակցում։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին ժամանակ տրամադրել և խորամուխ լինել հայ ազատագրական շարժումների բռնկման պատմական դրդապատճառների մեջ։ Ե´վ իրենց, և´ բոլորիս շահերից է բխում, որ հայալեզու կրթության  դեմ այս հակազգային ծրագիրը մեկընդմիշտ թաղվի պատմության աղբանոցում։ Եվ որքան շուտ, այնքան լավ։

—————–
[*] Սույն ելույթը ներկայացվել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում կայացած՝ «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանը (25 մայիսի 2010)։

1937 թվական 75 տարի ա՞նց. մեկ անգամ եւս հայաստանյան պատմագիտության բարոյականության հարցերի մասին

3 Հունիսի, 2012

«Ազգ» օրաթերթի ս. թ. փետրվարի 25-ի հասարակական-պատմագիտական «Ներդիրում» լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու (այժմ՝ արդեն նորաթուխ, բայց դեռեւս չհաստատված դոկտոր) Հայկ Դեմոյանի «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության «պաշտպանները»» վերտառությամբ գրությունը՝ «Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» հոդվածի շուրջ (լույս է տեսել «Ազգ» 2011 թ. ապրիլի 9-ին)» ենթավերնագրով: Խմբագրությունն այս նյութը հրապարակել է «Պատասխանի իրավունքով» խորագրի տակ:

Հեղինակն իր երկարապատում «պատասխանում», ըստ էության, անտեսել՝ անպատասխան է թողել իմ հատկապես հետեւյալ փաստացի քննադատությունները.
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ ուղղումը, թե Օսմանյան կայսրության սուլթանները ֆեթվա չէին արձակում, այլ՝ ֆերման:
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) հայերի ոչնչացման նպատակով 1725 թ. սուլթանական ֆերմանի (եւ ոչ թե ֆեթվայի) չգոյության վերաբերյալ իմ նշումը,
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) ադրբեջանցի անգո ազգի պայմաններում Ադրբեջանն իբրեւ ազգային պետություն ներկայացնելու իմ քննադատությունը:
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ ուղղումը, թե 1990-ականների սկզբին «ադրբեջանական բանակի ընդհանուր թվաքանակը չէր բավարարի 10 թուրք գեներալի համար: Ընթերցողին մնում է տարակուսել, թե Դեմոյանը որտեղի՞ց է հայթայթել այդ՝ բացահայտորեն չափազանցված թիվը»:
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ դիտողությունը, թե Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելը քաղաքականապես սխալ է եւ հույժ վտանգավոր (թեկուզեւ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական վերնախավում տարածված մոտեցում է):
— Համացանցում ավելի վաղ տարածած իր «պատասխանի» տարբերակում սույն անձը «տեխնիկական վրիպակ» էր համարել իմ այն քննադատությունը, որ իր «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածում ինքն իր «Турция и Карабахский конфликт в конце XX–начала XXI веков: историко-сравнительный анализ» (Ер.: Авторское издание, 2006) գրքի հրատարակության տարեթիվը հետ է տարել… 11 տարով՝ 2006-ի փոխարեն նշելով 1995 թվականը: Ըստ իս՝ 4 թվանշանից 4-ի շփոթումը ոչ թե վրիպակ է, այլ Արմեն Այվազյանի 1997 թ. հրապարակած գրքից բանագողությունը կոծկելու անհաջող ու ձախավեր հնարք:
— Չի պատասխանել իմ բազմաթիվ առարկայական քննադատություններին՝ իր հոդվածի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում առկա բազմաթիվ հակասական մտքերի, լեզվաոճական թերությունների եւ օտարաբանությունների վերաբերյալ:
— Չի ընդունել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջում այս հիմնարկի անգլերեն անվան մեջ տեղ գտած կոպիտ ու ողբերգա-կատակերգական սխալի առկայությունը:

Սրանց մասին՝ «Պապանձումն Զաքարիայի», ինչպես ասում են արեւմտահայերը:

Փոխանակ պատասխանելու այս քննադատություններին եւ թեկուզ կեսբերան շնորհակալություն հայտնելու այդ մատնանշումների համար, սույն անձն ընտրել է իրեն հասու միակ ճանապարհը՝ վիրավորել, սադրել, խեղաթյուրել եւ մասամբք սոցին…

Այդուհանդերձ, հատուկ շնորհակալություն՝ «Ազգի» խմբագրությանը. ապագա դոկտորացուի հիշյալ հրապարակմամբ երեւան հանեց վերջինիս «տաղանդի» բազմաթիվ նոր դրսեւորումներ՝ հնարավորություն տալով նրան գնահատելու «ի բերանոյ քումմէ դատեցար» սկզբունքով:
Գրության նախնական օրինակը սույն անձը դեռ անցյալ տարվա ապրիլին տարածել էր Համացանցում՝ «Նոյյան տապան» գործակալության եւ hetq.am կայքերում, ուղարկել տարբեր հասցեներով ու նաեւ ներկայացրել «Ազգի» խմբագրություն՝ հրատարակելու պահանջով: Սակայն պր. Հակոբ Ավետիքյանը կտրականապես մերժել է՝ այս մասին «Անկախ» թերթի թղթակցին հայտնելով հետեւյալը. «Նախ՝ ես ասացի, որ նրա հոդվածում 25–26 անձնական բնույթի վիրավորանքներ կան, եւ եթե նա գրի մի նոր նյութ, որում այդ վիրավորանքները չլինեն եւ նրա պատասխանը լինի ըստ բուն նյութի, ապա ես պատրաստ եմ տպել, թեկուզեւ ոչնչացնի Յազըճյանին» (Անի Գասպարյան, «Պետական հանցագո՞րծ, թե՞ զրպարտիչ. կպարզվի դատարանում», http://ankakh.com/2011/04/113427/): «Ազգի» ս. թ. փետրվարի 25-ի «Ներդիրում» ապագա դոկտորացուի գրությունը դույզն-իսկ չէր համապատասխանում պր. Ավետիքյանի պայմանադրած չափորոշիչներին: Այդուհանդերձ, չեմ զարմանում. վայրիվերո արժեչափերի մեր ժամանակներում շատերը բնական են համարում մի բան ասելը, սակայն տրամագծորեն հակառակն անելը…

Ստորեւ կետ առ կետ կլուսաբանեմ սույն անձի «պատասխանում» բազմաթիվ խեղաթյուրումներից ու հերյուրանքներից մի քանիսը:
Ա. Պարզվում է, որ սա օժտված է բազմաթիվ բացառիկ հատկություններով, այդ թվում՝ պայծառատեսությամբ. նայելով մարդու դեմքին՝ անսխալ բնութագրում է նրան հոգեբանորեն, բացահայտում նրա բարդույթները: Բարձրագույն կրթությամբ սույն պատմաբան անձը, կարծում եմ, հանրապետության գլխավոր հոգեբույժի լավագույն հավակնորդն է, փնտրված կադր…

Բ. Սույն անձը ձեռնածություն է անում ազգանվանս հետ՝ ի ցույց դնելով իր… տգիտությունը: Թուրքերեն «յազըճը» բառը թարգմանել է «գրող»: Խմբագրությունն ստիպված ծանոթագրել է այն՝ «գրագիր»: Այսինքն՝ ըստ սրա՝ նույնն են գրողն ու գրագիրը: Այս երեխայական վարմունքն ինձ հիշեցրեց խաղախորդի եւ մորթեգործի մասին հայկական միջնադարյան առակը. խաղախորդը, անցնելով մորթեգործի տան մոտով, նրան նախատում էր եւ ժահահոտ անվանում: Ես էլ կարող էի ձեռնածություններ անել ու քրքջալ: Ասենք՝ մի տառ ավելացնել սրա ազգանվանը կամ պակասեցնել (պարկեշտ չէ, օրինակ, թուրքերեն «դեմ» բառն այս պարագայում հայերենի թարգմանելը): Բախտս բերել է, որ ազգանունս առնչված չէ մարմնական կամ բնական ճանապարհով մարմնից հարկադրված դուրս եկող ինչ-որ բանի, առավել եւս՝ հոգեկան թերության կամ արատի հետ, այլապես սույն անձը «հիմնավոր» փաստարկ կունենար մինչեւ յոթ պորտս ինձ վարկաբեկելու համար:

Գ. «Ականավոր» դոկտորացուն իր «պատասխանում» մի քանի անգամ մերժում է իմ գիտնական լինելու փաստը եւ ինքնախոստովանում, որ իր՝ իմ քննադատած հոդվածը պարզապես «թռուցիկ» է, իսկ իր ղեկավարած հիմնարկի (ՀՀ ԳԱԱ ինստիտուտ) էլեկտրոնային պարբերականը՝ սոսկ «լրատու»: Այսինքն՝ ակադեմիական այդ պարբերականը սոսկ լրատու է, իսկ այնտեղ զետեղված հոդվածները թռուցիկներ են՝ ըստ ՀՑԹԻ-ի ղեկավարի խոստովանության… Սա, ինչ խոսք, բավական «լուրջ» գիտություն է…

Դ. Պայծառատես-հոգեբույժ-գուշակ սույն անձը հայտարարում է, որ իմ քննադատականը գրել եմ «Արմեն Այվազյանի դրդմամբ» կամ էլ նրա հեղինակած հոդվածը հրապարակել եմ իմ անունով («պատասխանում» ոչ մեկ անգամ հանդիպող սուտ): Սույն անձը կամ չգիտե, կամ էլ միտումնավոր մոռանում է, որ Արցախի 18-րդ դարի պատմությունն ինձ համար ո՛չ խոպան է, ո՛չ էլ անապատ. խմբագրել եմ պատմ. գիտ. դոկտոր Էդուարդ Դանիելյանի «Գանձասարի պատմութիւն» (2005) գիտական ծավալուն մենագրությունը եւ «Գանձասարի վանքը» (2009) գիտահանրամատչելի հատորը (յուրաքանչյուր աշխատությունը մանրակրկիտ կերպով ընթերցել եմ առնվազն հինգ անգամ՝ հաճախ համեմատելով սկզբնաղբյուրների հետ), գրախոսել պատմ. գիտ. թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII–XIX դդ.» արժեքավոր մենագրությունը («Ազգ-ներդիր», 20. 09. 2008) եւ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» (2007) խեղաթյուրումներով հարուստ ռուսերեն գիրքը («Լուսանցք», 2009 թ., թիվ 16 եւ թիվ 18):
Ե. Ապա հետեւում են սույն անձի ճամարտակությունները գիտական բարոյականության մասին: Իսկ ո՞վ է բարոյականության մասին գրողը: Ապագա դոկտորացուն, որը 2005 թ. ապրիլի 21-ին «Գոլոս Արմենիում» գրել է Աթաթուրքի՝ հայ կանանց ու երեխաներին այրելու մասին, իսկ 2008 թ. սեպտեմբերի 25-ին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլա Գյուլի երեւանյան այցից հետո «Էկոնոմիստ» հանրահայտ հանդեսում նույն Աթաթուրքի՝ հայ կանանց ու երեխաների փրկելու մասին… Քաղաքական այս անզուսպ պատեհապաշտի կարծիքով՝ ես ձեւաւորվել եմ «ճղճիմ» միջավայրում: Ինչպես հայտնի է, մարդը ձեւաւորվում է (մեծ մասամբ) նաեւ դպրոցում: Հայերենի ու հայոց պատմության իմ ուսուցիչներն են եղել հայ գրականության, պատմագիտության եւ պարբերական մամուլի երախտավորներ Վահե Վահյանը, Օննիկ Սարգիսյանը, Գերսամ Ահարոնյանը, Լեւոն Վարդանը, Հակոբ Չոլաքյանը, գրաբարի ուսուցիչս՝ «Ազգի» հիմնադիր-գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, դպրոցի տնօրեններս՝ հայ կրթության անխոնջ մշակներ Երվանդ Պապայանն ու Արա Թոփճյանը… Երեւի այս պատկառելի ու վաստակաշատ մարդիկ էլ ճղճիմ էին կամ են, քանզի իմ ձեւավորման համար այդպիսի միջավայր են ստեղծել՝ ըստ սույն անձի:

Զ. Իմ գիտնական «չլինելն» ապացուցելու համար սա դիմում է բացահայտ, թուրքավարի խեղաթյուրման: Այսպես՝ մեջբերելով իմ «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» գրքի առաջաբանից մի հատված՝ կտրում է հույժ կարեւոր շարունակությունից, ինչպես նաեւ անտեսում էջատակի ծանոթագրությունը: Առաջաբանում նշել եմ, որ այս գիրքը գիտահանրամատչելի ոճով է գրված ու անմիջապես ավելացրել. «Դա այնպիսի գործ է, որն արտացոլում է իմ հաւատամքը, թէ «գիտութիւնը, արուեստը, մշակոյթը եւ, առհասարակ, ամեն ինչ ոչ միայն պէտք է, այլ պարտաւոր է ծառայել ազգի եւ ազգային պետութեան շահերին»: Գրել եմ, որ «ուսումնասիրութիւնը կատարելու եւ, ամենակարեւորը, այն հրապարակելու բուն նպատակս» է «զգուշացնել հայ հասարակութեանը գալիք արհաւիրքից» (էջ 3, ընդգծումները՝ ըստ բնագրի – Գ. Յ.): Իսկ այդ արհավիրքը, ի թիվս ՀՀ-ում այսօրվա բարոյահոգեբանական անկումային վիճակի խորացման, կարծես դարձել է անխուսափելի. վկաներից մեկն էլ ՀՀ ակադեմիական հայագիտության մեջ անբարոյական դրսեւորումների օրեցօր արմատավորումն է:

Սույն անձն անտեսել է նաեւ հետեւյալ ծանոթագրությունը՝ հենց նույն էջի տողատակում. «Գիտական ոճը պահպանել ենք այս գրքոյկի կրճատ տարբերակում, որը լոյս է տեսել քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանի կազմած ու խմբագրած «Ռազմավարութեան եւ անվտանգութեան հարցեր» յօդուածների ժողովածուում (Երեւան, 2007), էջ 481–549»:

Ոչ միայն իմ, այլեւ Արմեն Այվազյանի ու նրա ղեկավարած «ոհմակի» (այս արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է Դեմոյանին) նկատմամբ անթաքույց ատելությամբ լցված արարածը, իհարկե, չտեսնելու էր տալու այս ծանոթագրությունը:

Է. Սա ինձ վերագրում է հայոց լեզուն տարբեր ոտնձգություններից պաշտպանելու «սրբազան առաքելություն»: Իր դոկտորական ատենախոսությունը ռուսերենով, այսինքն՝ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ գրած սույն անձն այս արտահայտությունը, իհարկե, գրել է հեգնանքով, սակայն դա միակ ճիշտ արտահայտությունն է նրա ողջ սադրագրում: Այո՛, ես անխնա եմ եղել եւ այսուհետ էլ անողոք եմ լինելու հայոց լեզուն հատկապես ՀՀ-ում անարգողների նկատմամբ, եւ վաստակաշատ հրատարակիչ, ազգային-հասարակական գործիչ Թորոս Թորանյանի նման հպարտ եմ հայտարարելու, թե «Մեսրոպ Մաշտոցի բեռնակիրն եմ»:

Ը. Սույն անձը «հայտնագործել» է, որ վերը նշված իմ գրքի վերնագիրը «շատ նման է» Մ. Ավետյանի՝ 1954 թ. Փարիզում լույս տեսած գրքի «առանձին ենթագլխի վերնագրին» («Կարսի աղէտին դրդապատճառները»), եւ ինձ մեղադրում է այդ աղբյուրին հղում չանելու, այսինքն՝ բանագողության համար: Նա երեւի իրեն շփոթում է… ինձ հետ, որը մահացու վիրավորական է ինձ համար: Ես այդ աշխատությունը չեմ կարդացել (իմ գրքի հրատարակումից տարիներ անց այդ գործից մեջբերումների հանդիպել եմ ակադ. Հրաչիկ Սիմոնյանի՝ իմ խմբագրած «Ազատագրական պայքարի քառուղիներում» բազմահատորյակի էջերում): Եթե չեմ օգտվել, բնականաբար, նաեւ հղում չեմ արել: Մյուս կողմից՝ եթե, բացի Կարս քաղաքի անունից, նմանության պատրանք ստեղծել են «դրդապատճառ» եւ «խորքային պատճառ» բառերը, ապա նշանակում է՝ աշխարհում ստեղծագործությունների անվանումներում չպետք է կրկնվեն շատ բառեր, որպեսզի դեմոյանների «տրամաբանությամբ» օժտվածները կրկնողներին չմեղադրեն… բանագողության համար (ասենք, եթե Մոցարտը «Ռեքվիեմ» վերնագրված ստեղծագործություն ունի, Սիլվա Կապուտիկյանն իրավունք չուներ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, նահատակ Լեւոն Էքմեկչյանին նվիրված իր բանաստեղծությունը «Գիշերային ռեքվիեմ» վերնագրելու, նմանապես՝ Տիգրան Մանսուրյանը՝ երաժշտական ստեղծագործություն հորինելու «Ռեքվիեմ» վերնագրով եւ այլն): Համենայն դեպս, շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Արա Սանճյանին՝ Մ. Ավետյանի գրքի «առանձին ենթագլուխը» սույն անձի միջոցով ինձ «հուշելու» համար…

Թ. Սա ինձ խորհուրդ է տալիս «ստուգել հայերեն գրագետ տեքստ շարադրելու իմ կարողությունները»: Բայց ո՛վ եւ ու՛մ է խորհուրդ տալիս: Նախ՝ հարկավոր էր հայերեն գրագետ գրելուց առաջ դոկտորական ատենախոսությունը շարադրել հայերեն, հետո միայն «մեյդան» կարդալ, պարոն նորաթուխ դոկտո՛ր (գուցե չես էլ իմացել, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ է, իսկ Սահմանադրությունը պարտավոր են հարգել եւ նրանով առաջնորդվել բո-լո-րը՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ՝ սկսած ՀՀ նախագահից): Իմ ավելի քան 700 հոդված-հրապարակումները, հրատարակած շուրջ 25 գիտական հոդվածները, 7 գրքերն ու գրքույկները (այդ թվում՝ հայաստանյան նորագույն պարբերական մամուլի մասին 2 գիտական մենագրություն), ռուսերենից եւ արաբերենից թարգմանած 2 գրքերը, կազմած, խմբագրած, ծանոթագրած եւ/կամ արեւմտահայերենի վերածած ավելի քան 70 հրատարակությունները (վերջինը՝ ճանաչված լրագրող եւ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի «Հայեացք Արարատէն. Հայերը Եւ Թուրքերը» մենագրությունը մի քանի օր առաջ լույս է տեսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարանում), բազմատասնյակ հրատարակված գրախոսությունները վկայում են հայերենին (ընդ որում՝ արեւելահայերեն ու արեւմտահայերեն տարբերակներով) տիրապետելու իմ կարողությունների մասին, եւ դեմոյանական գնահատականի կարիքը չունեմ: Բավական է ասել, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը լույս ընծայեց եւ իր կայքէջում տեղադրեց ՀՀ Սահմանադրության արեւմտահայերեն տարբերակը՝ իմ աշխատասիրությամբ, որտեղ նշված է ի՛մ անունը: Իսկ նշածս 70 գրքերի ավելի քան կեսը ծանրակշիռ գիտնականների մենագրություններ, կազմած գրքեր կամ փաստաթղթերի ժողովածուներ են, որոնք առնչվում են հայագիտական տարբեր ուղղությունների՝ հայոց պատմություն, դիցաբանություն, բանահյուսություն, ազգագրություն, բանասիրություն, գրականություն, գրականագիտություն, բարբառագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն եւ այլն, նաեւ՝ հայոց ցեղասպանագիտություն: Իմ խմբագրած կամ արեւմտահայերենի վերածած գրքերից են ակադ. Հրաչիկ Սիմոնյանի «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» մենագրությունը, նույնի՝ «Ազատագրական պայքարի քառուղիներում» կոթողային մատենաշարի 3-րդ եւ 4-րդ հատորները (երեքը միասին՝ շուրջ 3000 էջ), պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Էդուարդ Դանիելյանի վերոնշյալ երկու գրքերը, բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչատրյանի կազմած «Արամ Հայկազ. Նամակներ» ժողովածուն եւ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» մատենաշարի Ա եւ Բ գրքերը (Գ-ն տպարանում է), փիլ. գիտ. դոկտոր Արամ Սարգսյանի «Ուրվագիծ XIX դարի հայ իմաստասիրության» գիրքը, փիլ. գիտ. թեկնածուներ Աշոտ Պետրոսյանի եւ Վարդան Նիկողոսյանի, բան. գիտ. թեկնածուներ Արմեն Սարգսյանի եւ Դավիթ Գյուրջինյանի, պատմ. գիտ. թեկնածու Հակոբ Չոլաքյանի մի քանի գրքերը եւ այլն, եւ այլն: Միայն 2011 թ. սեպտեմբերից մինչեւ օրս լույս է տեսել իմ կազմած, խմբագրած եւ/կամ ծանոթագրած եւ/կամ արեւմտահայերենի վերածած տասը աշխատություն (Երեւանում, Բարսելոնայում, Թեհրանում եւ Անթիլիասում), երկուսն էլ տպագրության փուլում են: Ահա թե ո՛ւմ է սույն անձը համարձակվում հայտարարել գիտությունից հեռու, անգամ՝ գիտության հետ առհասարակ կապ չունեցող մարդ, նույնիսկ՝ «քաբաբանոցի աշխատող» («Երկիր», 27. 02. 2012): Իսկ եւ իսկ 1937 թվական… ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտներում բացահայտ դավաճանությունը հայոց լեզվին լցրեց ակադեմիական համակարգում շահատակություններից եւ ապօրինություններից առանց այն էլ գերհագեցած իմ համբերության բաժակը եւ, որպես բողոքի արտահայտություն, հրապարակավ հրաժարվեցի պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից: Սակայն, հիասթափեցնելու համար Դեմոյանին եւ իր համախոհներին, ասեմ, որ շարունակելու եմ զբաղվել հայագիտությամբ՝ առանց գիտական աստիճան-մաստիճաններ կրելու’ ինքս ինձ մեկուսացնելով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից եւ այնտեղ գործող 004 մասնագիտական խորհրդի’ ամեն սրբություն տրորելու պատրաստ անդամների ապականված միջավայրից (հայտնեմ, որ այդ խորհրդում ընդգրկված են ոչ միայն Պատմության ինստիտուտի, այլև Երեւանի պետական ու Հայկական պետական մանկավարժական համալսարանների, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներ, Մաշտոցի անվան Մատենադարանի մեկ գիտաշխատող ու տիտղոսակիր ուրիշ պատմաբաններ, որոնք պատմության համար արձանագրեցին հավերժ ամոթալի փաստը’ հայոց լեզվի հոշոտումը ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտներում…):

Սույն անձն ինքն է ցույց տվել հայերենի իր կարողություններն իր «պատասխան»-զազրախոսության մեջ: Այսպես’ հակառակ նրա շարադրանքի լեզուն «մաքրելու» Հ. Ավետիքյանի ակնհայտ ջանքերին’ վերջինիս աչքից վրիպել է կարեւոր մի «մանրուք». սա չգիտե անգամ հայոց տառերի թվային արժեքները, եւ իր սադրագրում, 11 թվանշանը համարակալել է «ի»-ով (որ իրականում 20-ն է), իսկ 12-ը’ «լ»-ով (որ իրականում 30-ն է): Սրա «տրամաբանությամբ»’ հայոց այբուբենի վերջին’ «Ք» տառի թվային համարժեքը 36-ն է, այսինքն’ հայերը կարողացել են հաշվել մինչեւ 36-ը… Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են միջնադարի հայ գիտնականները թվաբանական ամենաբարդ հաշվարկներ կատարել մաշտոցյան 36 գրերով… Համբակին հարիր այս փաստը հերիք է ոչ միայն ապացուցելու սույն անձի բացառիկ «կարողությունները» հայոց լեզվից, այլեւ պատկերացում կազմելու համար ակադեմիական այն փտած միջավայրի մասին, որը կարող է հայագիտական տարրական գիտելիքներ չունեցող նման մեկին (եւ ոչ միայն նրան) պատմական գիտությունների թեկնածուի, այնուհետեւ նույնիսկ դոկտորի գիտական աստիճան շնորհել, վաղն էլ ակադեմիկոս դարձնել…

Ժ. Սույն անձն ինձ վերագրում է նաեւ «փոքրոգություն եւ անսկզբունքայնություն», նույնիսկ’ «թուլակամություն»’ հայտարարելով, թե ես իբր հրաժարվել եմ իր հասցեին իմ գրած «պալատական պատմաբան» որակումից: Էժանագին սո՛ւտ: Երբ, պատահաբար հանդիպելով ինձ, սույն անձն այդ որակման մասին հարցրեց, պատասխանեցի’ «պատմաբան» բառի համար, կարծում եմ, ինքն առարկություն չունի, իսկ ինչ վերաբերում է «պալատական» բառին, հավելեցի, որ հայոց լեզվում «պ» տառով սկսվող ուրիշ բառեր էլ կան’ ներողություն խնդրելով նրան ուղեկցող օրիորդից…

ԺԱ. Սույն անձն ինձ մեղադրում է ՀՀ-ում «այլատյացություն ու անհանդուժողականություն տարածելու համար»: Իր սադրագրի վերջում, հետգրության կարգով, նա մի քիչ մանրամասնում է ասելիքն ու բացահայտում անցյալ տարվա հունիսից ՀՀ իրավապահ մարմիններին իմ դեմ դրդելու գործում իր անմիջական մասնակցությունը’ թաքնվելով Արմինե Ադիբեկյան կոչեցյալի թիկունքում (ամո՛թ. հայ տղամարդու համար նվաստացուցիչ քայլ է…): Սա հայտարարում է, որ ՀՀ ոստիկանությունը «երեւանյան գրախանութներից առգրավել է Գ. Յազըճյանի հեղինակած եւ ՀՀ օրենսդրության բազմաթիվ կետերին հակասող այլատյացություն ու անհանդուրժողականություն քարոզող գրականության նմուշները» (այսպես է տպվել «Ազգում, «հակասող» բառից հետո ստորակետ չկա – Գ. Յ.), ու ավելացնում. «Եվս մեկ փայլուն ապացույց գիտական բարոյականության «պաշտպանի» իրական դեմքը բացահայտելու համար»:

Սույն անձը հիշյալ օրիորդի միջոցով փորձել ու շարունակում է փորձել ինձ մեղադրել… հրեա եւ ամերիկացի «ազգերի» նկատմամբ այլատյացություն տարածելու համար, այն դեպքում, երբ նման ազգեր պարզապես… գոյություն չունեն (իսրայելացի ու ամերիկացի հանրույթները ազգակերտման երկար գործընթացի մեջ են): ՀՀ ոստիկանության փորձն ավարտվեց կատարյալ ու խայտառակ ձախողությամբ, քանի որ ՀՀ-ում Լիբանանի դեսպան (այժմ’ թոշակառու) Գաբրիել Ժաարան ինձ խոստացավ «Լիբանանի Հանրապետության ամբողջական աջակցությունն ու պաշտպանությունը» (դեսպանի բառերն են): Ներկայումս Դեմոյանի հրահրումով եւ/կամ մասնակցությամբ իմ դեմ «սարքած» գործը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում է, եւ քննիչները, կարդալով «Ազգում» լույս տեսած դեմոյանական սադրագիրը, ոչ միայն լավ հասկացան «ինչն ինչոց է», այլեւ հույժ վրդովվեցին, որ սույն անձն իրեն վերագրել է նաեւ քննիչի, դատախազի ու դատավորի գործառույթներ: Դե ինչ, եթե մարդը ինքն իրեն պայծառատես, հոգեբույժ եւ գուշակ է պատկերացնում, ինչու՞ նաեւ իրավաբան ու իրավապահ չլինի…

Էջատակի ծանոթագրությամբ «Ազգի» խմբագրությունը, ըստ էության, ստախոս ու սադրիչ է հայտարարել սույն անձին’ վերոնշյալ տողերի համար: Խմբագրությունը, սակայն, չի նկատել սրա եւս մեկ ստախոսությունը, այն, որ ե՛ս չեմ առգրավման խուլիգանական փորձի թիրախ դարձած երեք գրքերի (ա. «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները», բ. Գերի Կահ, «Աշխարհի գրավման ճանապարհին», գ. «Ամերիկյան իմպերիալիզմը եւ իսրայելական սիոնիզմը Հայաստանի եւ հայության դեմ», հոդվածների ժողովածու) հեղինակը… Այդ գրքերի խմբագիրն եմ ու հրատարակիչը, հեղինակել եմ դրանց առաջաբանները, նաեւ’ վերջին ժողովածուի 16 հոդվածից միայն մեկը, մեկն էլ թարգմանել եմ արաբերենից: Նորաթուխ «հայագետ-դոկտորացուն» չգիտե «կազմել, խմբագրել եւ հրատարակել» ու «հեղինակել» բառերի բովանդակային տարբերությունը: Հայտնեմ նաեւ, որ «պատասխանում» սա իր կազմած ու խմբագրած եւ’ բանագողություններով հարուստ «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգեւներ» գրքույկ-ալբոմը հայտարարում է… «մենագրություն»… Ողբամ զքեզ, հայաստանյան հայագիտություն…

Սույն անձն ինձ սեւացնելու իր մոլուցքի մեջ չի հասկացել, որ «ձեռի տակով» ծանրագույն վիրավորանք է հասցրել ինձ’ երդվյալ հակասիոնական եւ հակաթուրք անձս Սիոնի իմաստունների շարքին դասելով… Ի դեպ, ավելորդ չէ հայտնել, որ սույն «դոկտորի» անմիջական մասնակցությամբ, 1937 թվականի ոգով ու ոճով թխված գործով ես մեղադրվում եմ նաեւ… արաբ ազգի նկատմամբ այլատյացություն քարոզելու համար… Լա՞ս, թե՞ խնդաս ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով դատապարտելի այս ափաշկարա սուտ մատնության համար:

ԺԲ. «Երկիր Մեդիա» հեռուստակայանի հայտնի տեսագրությունը (Գյուլի’ երեւանյան այցի գիշերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հայտնվել է խավարածիրում) սույն անձի, շեշտենք’ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կյանքը վերածել է մղձավանջի: Սա ամեն ինչ է անում հայ միլիոնավոր նահատակների հիշատակը պղծած այս ամոթալի իրողությունը կոծկելու համար’ կարծելով, թե մարդկանց հիշողությունը շատ է բթացել: Իր «պատասխանում», այս մասին սույն անձը հոխորտանքով հարց է ուղղում ինձ. «Ո՞ւր էիք դուք, պարոն Յազըճյան» եւ այլն: «Ազգն» այս ազգուրացությունն էլ է ծանոթագրել’ հաստատելով լուսավորության անջատման իրողությունը’ նշելով որ այս խայտառակ փաստի աղբյուրը ոչ թե թուրքակա՛ն լրատվամիջոցներն են, ինչպես իր «բարձունքից» մանկամտորեն փորձում է «ապացուցել» սույն անձը, այլ «Երկիր Մեդիա» երեւանյան հեռուստակայանը: Սա հաջողությամբ այդ սուտը կրկնեց աշխարհի «ամենաարդար»’ ՀՀ դատարանում’ ներկայացնելով այն ոչ ավել, ոչ պակաս’ Ա. Այվազյանի (հիմա արդեն կասի’ նաեւ «Ազգի» խմբագրության) ձեռքով անձամբ իրեն, իր ղեկավարած թանգարան-ինստիտուտին, ՀՀ նախագահին եւ ՀՀ պետականությանը հասցված անարգանք…

ԺԳ. Սույն անձն ինձ վերագրում է նաեւ իր դեմ Ա. Այվազյանի հայցի դատաքննության ժամանակ «մամուլում առաջին հրձիգի դերը»: Իրականում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի հանձնարարությամբ կատարել եմ լրագրողիս պարտականությունը’ անաչառորեն ներկայացնելով ողջ դատական գործընթացը:

Սույն անձը պետք է գոնե այս մասին լռեր, քանի որ իր կաշին փրկելու համար դատարանը դիմեց ամոթալի հնարքների… Օրինակ’ նիստերից մեկից առաջ հոսանքազրկվել էր դատարանի շենքը’ տեսանյութի դիտումը ձախողելու համար, իսկ նիստը հետաձգելուց 10 րոպե էլ չանցած շենքի էլեկտրամատակարարումը վերականգնվել էր…

ԺԴ. Հետաքրքրական է սույն անձի ատելությունը լոսանջելեսյան հայկական հեռուսատատեսությունների եւ հեռուստաժամերի նկատմամբ, որոնց պատասխանատուներին վիրավորում է միայն իրեն վայել արտահայտություններով’ մոռանալով, որ նաեւ ինքն է բազմիցս հյուրընկալվել նրանց: Գաղտնիք չէ, որ Սփյուռքում հայկական լրատվամիջոցների մեծագույն մասը գոյատեւում է անասելի դժվարություններով. աշխատանքի ողջ ծանրությունը մի քանի նվիրյալների, ոչ քիչ դեպքերում’ նույնիսկ մեկ հոգու ուսերին է: Այս ամենը շատ լավ իմացող, բայց չհասկացող սույն անձը, փոխանակ շնորհակալ լինելու նրանց հայապահպան ջանքերի համար, չարախնդում է ու վիրավորում: Ի՞նչ անես, սա էլ մարդու տեսակ է…
ԺԵ. Ինձ լավագույնս «մշակելուց» հետո սույն անձն անցնում է Արմեն Այվազյանին. նույնպիսի անհիմն ու խեղաթյուրված «փաստեր» հրապարակ հանելով’ ճգնում է ապացուցել, թե Այվազյանն է իրենից բանագողություն արել, եւ ոչ թե ընդհակառակը… Սա ինչպես ինձ, Այվազյանին նույնպես բնութագրել է «անհանդուրժողական» մակդիրով’ համեմված «ամենառասիստ» պիտակով: ՀՀ-ում հայոց արժեքների պահպանման համար նախանձախնդիր լինելը հենց մե՛ր հանրապետությունում այսուհետ համարվելու է «ռասի՞զմ»…

ԺԶ. Իր զազրախոսության ավարտին սույն անձը հայտնում է, թե Այվազյան-Յազըճյան զույգի ««վաստակն» ու դրանց հետեւանքները շատերին են հայտնի», եւ Այվազյանի հետ ինձ էլ դասում անցավորների շարքում: Այո՛, շատերին է հայտնի Ա. Այվազյանի եւ իմ վաստակը: Իսկ թե ո՞վ է անցավորը, ցույց կտա ամենաանաչառ ու ամենաճիշտ դատավորը’ ԺԱՄԱՆԱԿԸ, եւ ոչ թե այսօրվա խեղված, խաթարված, գրեթե բոլոր բնագավառներում անբարոյականությամբ գերհագեցած միջավայրը, ավելի ճիշտ’ «Իմ դեմ խաղ չկա» աղետաբեր կարգախոսով զինված, մեզ անխուսափելի կործանման տանող իրականությունը: Կավելացնեի, որ միմիայն ՀՀ այսօրվա իշխանությունների վարչահրամայական զինանոցի վրա հենված սույն անձի «վաստակը» շատերին է հայտնի’ ՀՀ-ից մինչեւ Սփյուռքի գաղթօջախներ… Նա կարծում է, թե մոռացվե՞լ են իր ծլվլոցները «ֆուտբոլային դիվանագիտության» «հաղթարշավ»-քծնարշավի շրջանում, մինչդեռ տողերիս հեղինակը, բողոքելով այդ ընթացքի ու այդ անամոթ մարաթոնում ԵՊՀ ղեկավարության ընդգրկվածության դեմ’ 2009 թ. հոկտեմբերի 5-ին հրապարակավ հրաժարվեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչի պաշտոնից’ ռեկտոր Արամ Սիմոնյանին ուղղված հրաժարականում մասնավորապես գրելով. «Ինձ համար աներեւակայելի խայտառակութիւն է լինել աշխատակիցը – այն էլ’ Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում – մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատուութիւնը հիմնայատակ քանդող դաւաճանական գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը’ «պատմութեան վիճելի հարցեր քննարկելու» պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շարժումի» (հրաժարագիրս լույս է տեսել Բեյրութի «Արարատ» օրաթերթի 2009 թ. հոկտեմբերի 28-ի համարում): Ահա՛ սույն անձի «վաստակի» եւ իմ վաստակի ընդամենը մեկ օրինակը…

«Ազգ-ներդիրի» 2011 թ. ապրիլի 9-ի իմ հրապարակման մեջ գրել եմ. «Եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ում գիտությունն ապագա ունենա, ապա գիտական բարոյականության բոլոր տեսակի խախտումներին պետք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները»: ՀՀ ԳԱԱ-ի, նրա հայագիտական հաստատությունների, մասնավորաբար Պատմության ինստիտուտի ղեկավարները ոչ միայն լիովին անտեսեցին այս հույժ կարեւոր առաջարկությունը, այլեւ ս. թ. փետրվարի 28-ին հենց իրենք ոտքի տակ տալով հայոց լեզուն իր իսկ հայրենիքում’ ապացուցեցին, որ մեր երկրում շարունակվում է հայագիտության (նաեւ անկախ պետականության) փլուզման գործընթացը: Դա է վկայում նաեւ ՀՀ ԳԱԱ ՊԻ-ում գործող եւ պատմական գիտությունների թեկնածուի ու դոկտորի աստիճան շնորհող 004 մասնագիտական խորհրդի անդամներից մեկի արտահայտությունը սույն անձի ատենախոսության պաշտպանության ժամանակ. «Մեկ է, Դեմոյանին տալու եք դոկտորական աստիճանը, այնուամենայնիվ, ասելու եմ իմ ասելիքը»: Պարզ խոստովանություն, որ այս խորհրդի անդամները (կամ առնվազն նրանց մեծ մասը) պարզապես «կոճակ սեղմողներ» են, հեռակառավարվող մարդամեքենաներ’ հանդիպակաց շենքում ծվարած Ազգային ժողովի պատգամավորների հանգույն…

Ուղղակի բախտս բերել է, որ ես եւ Հայկ Դեմոյանը չենք հանդիպել տխրահռչակ 1937–38 թվականներին: Սա ինձ’ երդվյալ հակաթուրքիս, հաստատապես կմատուցեր «Եռյակին»’ 12 պետության, այդ թվում’ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու «անսակարկելի» եւ «անհերքելիորեն ապացուցված» մեղադրանքով …

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Երեւան, 20-ը մարտի, 2012 թ.

Հ. Գ. 1. Այս գրությունը «Ազգի» խմբագրության է հանձնվել 2012 թ. մարտի 21-ին:
Հ. Գ. 2. Հաջորդ օրը’ մարտի 22-ին, «Գոլոս Արմենիի» թերթում իր հրատարակած հոդվածը Դեմոյանն ստորագրել է արդեն «պատմական գիտությունների դոկտորի» աստիճանով’ այն դեպքում, երբ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը դեռեւս չի հաստատել նրան «շնորհված» այդ գիտական աստիճանը: Այսինքն’ ինքնահաստատման խնդիր ունեցող սույն անձը ոտնատակ է տվել նաեւ ԲՈՀ-ի կանոնադրությունը, որին հղում է արել իր օտարալեզու ատենախոսության թույլտվության համար: Դեհ ինչ, 004 մասնագիտական խորհրդի անդամներն ու ԲՈՀ-ի ղեկավարությունը արժանի են Դեմոյանի ոչ միայն այս նոր «նվերին», այլեւ’ շատ ավելիին: Սա ինձ հիշեցրեց Ալիի եւ խալիի վերաբերյալ թուրքերեն հայտնի ասացվածքը: Ուրեմն, բարի վայելում… Ի դեպ, «Ազգ.ներդիրի» փետրվարի 25-ի համարի իր սադրագիրը սույն պարոնը համացանցում տարածել է ոչ թերթում լույս տեսած վերնագրով, նշելով, թե այն լույս է տեսել «Ազգի» փետրվարի 25-ի համարում’ իհարկե զեղչելով թերթի խմբագրության երեք ծանոթագրությունները: Սա էլ ի գիտություն հատկապես պր Հակոբ Ավետիքյանին:

ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, Հայոց տառերն էլ

30 Հունիսի, 2011

ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, Հայոց տառերն էլ

Ուրբաթ, փետրվարի 23-ին ժ. 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լեզվի պետական տեսչության` «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը: Գործը այս դատարան ուղարկվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Քանի որ հիշյալ ՍՊԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական բաշխողն (դիստրիբյուտոր) է, հետեւաբար ընկերությունը դատարանին ներկայացրել էր ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վճիռը, որի հիմքում եղել է ԵԿԳ-ի դիմումը Լեզվի պետական տեսչության դեմ (ԼՊՏ-ն վարչական պատասխանատվության էր ենթարկել գործարանի նախագահ Է. Կարոֆին):

Դատավոր Արթուր Առաքելյանի պահանջով, ԼՊՏ վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը վարչական իրավախախտման առկայությունը հիմնավորեց ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 31-րդ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածներով: Նա դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր` ԵԿԳ պատկանող «Արարատ» ապրանքանշանի տառերը հայոց այբուբենի տառերով գրելու պարտավորության վերաբերյալ: Իր հերթին, ուրիշ փաստաթղթեր ներկայացրեց «Արբրեն» ՍՊԸ ներկայացուցիչ Գեւորգ Ասլանյանը:

Լսելով կողմերին եւ քննելով ներկայացված փաստաթղթերը՝ դատավոր Առաքելյանը նկատել տվեց, որ ԵԿԳ-ն ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է տվել բազմաթիվ ապրանքանիշեր, սակայն գրանցված չունի բառային ապրանքանիշ, այսինքն` հայատառ եւ օտարատառ «Արարատ» բառային ապրանքային նշան գրանցված չկա ԵԿԳ-ին շնորհված ապրանքային նշանների ցուցակում: Դատավորը թեեւ մի քանի անգամ հստակեցրեց, թե ինքն իրավասու չէ քննելու տնտեսական դատարանի վճիռը, այդուհանդերձ, դիտել տվեց, թե այդ որոշման մեջ նշված «Արարատ» բառային ապրանքային նշանը բացակայում է պատասխանողի ներկայացրած փաստաթղթերում: «Արարատ» անունով բառային ապրանքանշան չունենալու փաստը հաստատեց նաեւ պատասխանող կողմը: Նույնը վկայում էր նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության բողոքարկման խորհրդի տված փաստաթուղթը, որտեղ խոսք է լինում ոչ թե «բառային ապրանքային նշանի», այլ պարզապես «ապրանքային նշանի» մասին, որի հիման վրա էլ խորհուրդը որոշել է «Արարատ» ապրանքային նշանը ճանաչել հանրահայտ` «Արարատ» բառի հայոց այբուբենի տառերով միայն, ինչը ապահովված չէ ԵԿԳ եւ դրա արտադրանքն իրացնող «Արբրեն» ՍՊԸ խանութների ցուցանակներում:

Դատավորը «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին հարց տվեց, թե ինչո՞ւ ՍՊԸ պատկանող երկու խանութներից միայն առաջինի ցուցանակն է փոխվել` հօգուտ հայերենի, մինչդեռ երկրորդում դա չի կատարվել: Պողոսյանը դա բացատրեց ԵԿԳ ղեկավարության հետ իր խորհրդակցությամբ: Այսինքն, դուրս է գալիս, որ ԵԿԳ ֆրանսիացի սեփականատերերն են որոշում, թե ՀՀ-ում իրենց գործարանի արտադրանքն իրացնող խանութների ցուցանակներում հայերեն (հայոց այբուբենի տառերով «Արարատ») պե՞տք է գրվի, թե՞ ոչ:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատավոր Արթուր Առաքելյանը երեկ առավոտյան հրապարակեց դատարանի որոշումը` գործը կարճել: Ահա այսպես, պարզ ու մեկին. ոչ մեկ բառ կարճելու հիմքերի մասին:

Տրամաբանական հարց է ծագում, որը լուրջ մտորումների եւ վերլուծությունների տեղիք է տալիս. ինչո՞ւ դատավորը խախտեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի պահանջը, այն է` դատարանի «որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտվելուն պես», մինչդեռ նա ուրբաթ օրը հայտարարեց, որ անցնում է խորհրդակցական սենյակ եւ որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը:
Հավելենք, որ տարիներ առաջ կարգազրկված եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կառույցի մեջ մտցված Լեզվի պետական տեսչությունը, ի շարս այլոց, զուրկ է նույնիսկ մեկ իրավաբանից (վերջինիս գործառույթները դատարաններում կատարում են ԼՊՏ` իրավաբանական մասնագիտական կրթություն չունեցող աշխատակիցները), այսինքն` հայոց գրերի գյուտի 1600-ամյակը պաշտոնապես նշած ՀՀ-ում, նժդեհական-ցեղակրոն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԿԳՆ դաշնակցական-ազգայնական նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԱԺ հանրապետական-դաշնակցական «ախպերությունը» տրամադիր չէ թեկուզ մեկ իրավաբան պահել` ՀՀ պետական եւ հայոց ազգային միակ լեզվի շահերը դատարաններում պաշտպանելու համար… Իր հերթին, ԼՊՏ պետն էլ բավարար համառություն չի դրսեւորում այս ուղղությամբ:

Քանի որ հայոց լեզուն իր իսկ հայրենիքի դատարաններում պաշտպանություն չի գտնում, մեզ մնում է պայքարել այլ միջոցներով: Դրանցից կարող է բավական արդյունավետ լինել հայոց լեզվով ցուցանակներ չունեցող խանութների եւ ապրանքների բոյկոտումը, ինչին կոչ ենք անում բոլորին, ներառյալ` իրենց հայրենիքն այցելող սփյուռքահայերին:

Գեւորգ Յազըճյան
պատմական գիտությունների թեկնածու

«Հայ Արիներ» Թիվ 83, 84, մարտ, ապրիլ, 2007թ.

«Հայկական Հնագույն Հանրագիտարանի» Վավերագրերը

4 Մայիսի, 2011

Ազգ
23.12.2005

Ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը (1921-2000) իր կյանքի շուրջ 40 տարվա ազատ ժամերը նվիրել է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ժայռապատկերների հայտնաբերմանն ու դրանք թղթի վրա արտագրելուն: Այս տքնաջան աշխատանքի արդյունքում նրա արխիվում կուտակվել են հազարավոր ժայռապատկերներ, որոնց միայն չնչին մասն է ներկայացվել հանրությանը՝ բազմաթիվ հոդվածների շնորհիվ: Նրա կյանքի վերջին տարիների երազանքն է եղել իր հավաքած ժայռապատկերների ներկայացումը մեկ հատորով: Սակայն ֆինանսներ չկային: Իմանալով նման պատրաստի աշխատանքի գոյության մասին, լոսանջելեսաբնակ Գեւորգ Թաշչյանը ցանկացել է հովանավորել տպագրությունը: Նրա ֆինանսական միջոցների եւ Սուրեն Պետրոսյանի դուստր Շողիկի տրամադրած նյութերի մեկտեղումով այս տարվա գարնանը լույս տեսավ «Հայկական ժայռապատկերներ» վերնագրով մեծարժեք հատորը «Եգեա» հրատարակչությունից: Համահրատարակիչներն են «Հայ դատ» հասարակական-քաղաքական եւ «Անահիտ» հասարակական կազմակերպությունները, խմբագիրն է Ռաֆիկ Բարոյանը: Ա-4 չափի 264 էջ ծավալով հատորը բացվում է խմբագրի «Առաջաբանով», որը գրքի բովանդակության ծանոթագրության (անոտացիա) նման եռալեզու է՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Հաջորդում են Սուրեն Պետրոսյանի ուսումնասիրությունների արդյունքում ծնված գիտական դիտարկումներն ու եզրակացությունները, որոնք տեղ են գտել «Քարը քարի համառություն ունի», «Հնագույն աստղագիտություն», «Հնագույն դիցաբանություն», «Պատկերագրեր, գաղափարագրեր, նշանագրեր», «Գնանք դեպի մեր արմատները» եւ «Հայկական սվաստիկա» վերնագրերով հոդվածներում (էջ 6-30): Հատորի մնացյալ էջերում վերարտադրվել են 678 ժայռապատկերային խմբեր՝ գերազանց տպագրությամբ: Հեղինակի որակումով՝ «Հայկական հնագույն հանրագիտարանի» իր հայտնաբերած նյութերի ուսումնասիրությունը նրան հանգեցրել է հետեւյալ եզրակացությունների. — Հայ մարդն արտերկրյա էակների մասին իմացել է առնվազն 5-6 հազար տարի առաջ եւ հյուրընկալել նրանց իրենց տիեզերանավերով հանդերձ: Նա չի կասկածում, որ «այլմոլորակայինների այցելություններ եղել են» (էջ 19): — Պատմության կեղծարարները եւ հայոց նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացնողները «չեն կռահել, թե ինչպիսի հսկայական պատմական անառարկելի տվյալներ են թաքցնում իրենց մեջ Հայաստանի ժայռապատկերները (պետրոգլիֆները)» (էջ 8): — Ժայռապատկերներն արտացոլում են հայոց նախնիների կենսագործունեության բոլոր կողմերը (էջ 13): — Տիեզերագիտության «կերպարային, բանահյուսական եւ դիցաբանական արտահայտությունները հաստատում են, որ նախքան տիեզերքի հետ «շփվելը», մեր նախնիներն արդեն ունեին բավականին վառ եւ գունեղ արտահայտությամբ առասպելաբանություն» (էջ 10), որն իր արտացոլումն է գտել ժայռապատկերներում (վիշապաքաղ Վահագն, Հայկ Նահապետ եւ այլ դյուցազուններ): Այդ առասպելներից շատերն ունեն իրենց «պատմական ճշմարտությունը հաստատող հիմք» (էջ 12): — Ժայռապատկերներում հանդիպող նշանագրերը եւ գաղափարագրերն ուղղակիորեն կրկնում են հայկական եւ հունական տառերը (էջ 11, 22-23): «Մաշտոցի հանճարն օգտվեց ժայռապատկերների նշանագրերից, որոնք նրա համար որպես նախատիպ եւ հիմք հանդիսացան հայկական այբբենական գրերն ստեղծելիս» (էջ 28): Ամենատարածված նշանագրերից է հայոց այբուբենի առաջին տառը՝ Ա-ը: — Հեղինակը վստահ է, «որ բացառելով Հայաստանի պետրոգլիֆների գոյությունը՝ բացառվում է նաեւ աշխարհի ժայռապատկերների որեւէ լուրջ ուսումնասիրություն, թեկուզ այն իմաստով, որ մեր պետրոգլիֆներն են ի սկզբանե տարածվել հին աշխարհի ծագերով մեկ» (էջ 14): Նա համոզված է, որ Հայկական լեռնաշխարհն է եղել հնդեվրոպական (արիական) ժողովուրդների նախահայրենիքը, իսկ հայերն այդ լեռնաշխարհի բնիկներն են անհիշելի ժամանակներից: «Այդ են հաստատում հնդեվրոպական տեսությունը, հայերի մարդաբանական տվյալները, նրանց հնագույն դիցաբանությունը եւ հնագիտական, պատմական ու մշակութային այլ անհերքելի նյութերը» (էջ 15): — Գեղամա եւ Վարդենիսի լեռներում հայտնաբերված նյութերն ապացուցում են անգլիացի աստղագետ Օլքոտի վարկածը, թե «հնում աստղային համակարգությունների կազմողները եւ նրանց դիցաբանական անվանումներով կարգողներն ապրել են Արարատ լեռան եւ Եփրատ գետի միջեւ ընկած տարածություններում» (էջ 16): Աստղագիտությունը, «փաստորեն սկիզբ է դրել հայկական քաղաքակրթությանը» (էջ 17): — Եգիպտական եւ հայկական ժայռապատկերներում երեւացող նշանագրերը, «տարբերությունների հետ միասին», որոշակի նմանություններ ունեն (էջ 22): — «Հայաստանյան ժայռապատկերների գերակշռող մասը կազմում են պատկերագրերը (էջ 22), իսկ վերջիններիս մեջ՝ սվաստիկան՝ կեռ խաչը, որն «ունի ամենաբազմազան տարբերակներ» (էջ 24): Արեւի, հավերժության, կյանքի, սիրո, մահվան, հավերժ պայծառության, այս խորհրդանիշն «ամենայն տարածումն է ստացել առաջին հերթին իր բնօրրանում՝ Հայաստանում (էջ 29): — «Հայաստանի առաջին եւ ամենատեւական ոսկեդարը եղել են մ.թ.ա. IV-II հազարամյակները» (էջ 27): Սուրեն Պետրոսյանի զգայացունց հայտնագործումների մեջ հատկապես հետաքրքրական են երեքը: Նա Գեղամա լեռներում հայտնաբերել է փղի պատկերով ժայռապատկեր եւ հավանական է համարում, որ այդ կենդանին վաղ ժամանակներում Հայաստանի կենդանական տեսակներից մեկն է եղել (էջ 19): «Շիրակացուց, Գալիլեյից եւ Կոպեռնիկոսից հազարամյակներ առաջ մեր մոլորակը պատկերվել է գնդաձեւ»՝ հայաստանյան մի ժայռապատկերում: Ս. Պետրոսյանը մեծ խորհուրդ է տեսնում «այն բանում, որ արիացիների սվաստիկան ամփոփվեց քրիստոնեական խաչի մեջ» (էջ 29), եւ հայտնում, որ վիշապի դեմ մարտնչող արեւածին Վահագնի ժայռապատկերին շատ մոտ հայտնաբերել է մի ժայռապատկեր, «որտեղ Տիրամայրն իր նրբին ձեռքերին պահում է բարուրված մանկիկին: Բարուրի վրայի խաչը դա արեւն է, որից սերվել է մանկիկը՝ Վահագնը: Մանուկ Վահագնի դիմաց պատկերված է արեւի առաջին խորհրդանիշը՝ մեծ խաչը, որպես ապացույց Վահագնի Աարեւածին, այսինքն՝ աստվածածին լինելու» (էջ 21): Հեղինակի կարծիքով, «ժայռապատկերների դերն առանձնակի է հայոց պատմության ճշմարիտ շարադրման համար» (էջ 13): Դրանց վրա հենվելով՝ Ս. Պետրոսյանը «ահավոր կեղծիք» է հայտարարում Երվանդունիներից առաջ հայկական պետության չգոյության քարոզը, որը, «ի զարմանս եւ ի վրդովմունս կատարել եւ մասամբ էլ կատարվում է մեր վայ «մտավորականների» կողմից» (էջ 26), մինչ օտարներն են ընդունում հակառակը: Նման վարքագիծը հեղինակը համարում է «ստրկամտության հետեւանք» (էջ 27): — Հեղինակը նշում է եւս մեկ հայկական պատմաքանդության երեույթ՝ պատմական հուշարձանների բառացիորեն փչացումը: Շատ հնագիտական վայրեր պաշտպանության եւ հաշվառման չեն առնված, որի պատճառով «ձեռներեց ու գործունյա մարդիկ» դրանք քարուքանդ են անում: Հեղինակն այս առթիվ նշում է Սելիմի լեռնանցքում իր հայտնաբերած լուսնի քարեղեն քարտեզի քանդման օրինակը (էջ 9): Մեր կողմից հավելենք, որ 2004 թ. նման թուրքավայել փաստի ականատեսը եղանք Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի տարածքում, որի մասին ահազանգեց Հասմիկ Գուլակյանը «Գոլոս Արմենիի» թերթում… Հեղինակը հույս է հայտնում, որ հայ երիտասարդ գիտնականները մի օր կբացահայտեն «հայոց աշխարհի մեծագույն գանձերից մեկի»՝ հազարավոր ժայռապատկերների գաղտնիքները (էջ 18): Նա համոզված է, որ դրանց վրա «մի գեղեցիկ օր իր ուշադրությունը կսեւեռի քաղաքակիրթ աշխարհը» (էջ 12): Մինչ կգա այդ օրը, նա ՀՀ պետական ու գիտական մարմիններին առաջարկում է ստեղծել քարադարան կամ քարարվեստի թանգարան, որը կընդգրկի ոչ միայն ժայռապատկերները, այլեւ «ընդհանրապես հայկական քարարվեստի հնարավոր բոլոր բաժինները» (էջ 28): Սուրեն Պետրոսյանի «Հայկական ժայռապատկերներ» մեծարժեք աշխատությունն ընթերցվում է չափազանց մեծ հետաքրքրությամբ: Չէ՞ որ այն վերաբերում է մեր պատմության ամենահնագույն ժամանակներին, երբ Քրիստոսից շատ առաջ «հայերիս մոտ որպես գլխավոր աստծո՝ արեւի խորհրդանիշ ընդունված էր խաչը» (էջ 28):

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

ՀՀ հանրակրթական դպրոցի բնույթը ապազգային է

4 Մայիսի, 2011

15.07.2009

«Լուսանցքը» ս.թ. հոկտեմբերի 9-15-ի համարում Աստղինե Քարամյանի գրչով արծարծեց մի հույժ կարևոր հարց՝ ՀՀում կրթության էության խնդիրը՝ «Ապազգային դպրոց. Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը» վերնագրի տակ։ Իմ համոզմամբ՝ վերնագրում կա հակասություն. Արդարև, իսկական հայկական կրթակարգը չի կարող խեղել հայի, առավել ևս՝ հայ երեխայի հոգեբանությունը, այլ ընդհակառակը՝ կամրապնդի մեր նոր սերունդների՝ իբրև հայ անհատ ձևավորման ընթացքը։ Հետևաբար, ճիշտ կլիներ վերնագրում «Հայկական կրթակարգը» բառերը փոխարինել «ՀՀ կրթակարգը»-ով, մանավանդ որ 2004թ. գարնանն «ընդունված» այդ փաստաթուղթն էլ զուրկ է ազգային բնութագրիչից և պաշտոնապես կոչվում է «Հանրակրթության պետական կրթակարգ»։
Ա. Քարամյանը շատ ճիշտ և տեղին քննադատում է հայ երեխայի ապազգայնացմանն ուղղված անգլերեն դասագրքի փաստը։ Ցավոք, այդ փաստերն այնքան շատ են ՀՀ այսօրվա դպրոցում, որի դիմաց միջնադարի հեղինակը կասեր՝ «զո՞րն ասեմ, զո՞րը խոստովանիմ»։
Եվ սա զարմանալի չէ երբեք, քանի որ հենց վերոհիշյալ «Հանրակրթության պետական կրթակարգ» փաստաթուղթն ինք է «օրինականացրել» այս ամբողջ ապազգայնացումը, թեև մինչ այդ փաստաթղթի ընդունումն էլ ՀՀ կոչվող իբրև թե անկախ պետությունում գործող կրթակարգը աշոտբլեյանների, սերգեյերիցյանների ու նման ապազգային-հակազգային մարդանման էակների դավերով արդեն մեծ առաջընթաց էր արձանագրել ապազգայնացման ուղու վրա։
Այդ տարիներին աշխատում էի ՀՀ կառավարության առընթեր մի կառույցում, որի ղեկավարը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հանձնարարություն էր ստացել ուսումնասիրել կրթակարգի նախագիծը և կարծիք հայտնել։ Տողերս ստորագրողը սիրով համաձայնեց խորքային ուսումնասիրության ենթարկել կրթակարգն ու նրա շուրջ, հաճախ բեմականացված «քննարկումները» ու իր կարծիքը ներկայացնել իր պետական հիմնարկի ղեկավարության։ Այդ կարծիքը բացասական էր (բերվում է ներքևում)։ Փաստաթուղթը մեկ շաբաթ անց քննարկվեց հիմնարկի փորձագետների շրջանակում, և մի քանի ոչ էական փոփոխություններով փոխանցվեց վարչապետին։ Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, նժդեհական ցեղակրոնությունից բարբառող կուսակցության ղեկավար վարչապետի գլխավորությամբ, նույնությամբ հաստատեց Համաշխարհային բանկի հովանավորությամբ «մշակված» կրթակարգը։ Երբ հետագայում հարցրեցի իմ պատրաստած և հիմնարկի փաստորեն վավերացրած կարծիքի նկատմամբ ՀՀ կառավարության, մեղմ ասած, թքած ունենալու մասին, ինձ պատասխանեցին, թե ՀԲ հայաստանյան կառույցի ղեկավարները ՀՀ վարչապետին սպառնացել են կրթակարգը նույնությամբ չընդունելու դեպքում վերանայել ՀՀին տրամադրվող վարկերի չափերն ու մարման ժամկետները։
Այսքանից հետո, կարելի՞ է ասել, թե ՀՀ-ն անկախ պետություն է…
Ի դեպ, կրթակարգը ընդունվելուց հետո շուրջ հինգ տարի դա կիրառության դրվեց կրթության և գիտության ՀՅԴ անդամ նախարարների օրոք, իսկ այսօր իր հաղթական երթն է շարունակում հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ… Այս փաստերից հետո կարելի՞ է դեռ խոսել ՀՀԿ և ՀՅԴ «ազգայնական» կուսակցություններ լինելու մասին…
Մյուս կողմից, այսօր ՀՀում գործող կրթակարգը լիովին համահունչ է ՀԲ հովանավորած մեկ այլ ծրագրի, ըստ որի՝ ՀՀն 2020 թվականին պատկերացվում է իբրև ծառայությունների (այդ թվում հասկանալ նաև՝ մարմնավաճառության), զբոսաշրջության, բանկային համակարգի և թեթև արդյունաբերության երկիր։ Ընթերցողի ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ այս պատկերացման մեջ բացակայում են ազգային ու պետական անվտանգությունների համար այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը (որպեսզի պարենի հարցում կախված լինենք արտերկրից, մասնավորաբար՝ «բարի հարևան» Թուրքիայից) և գիտատար ճյուղերը (ծանր և քիմիական արդյունաբերություններ, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն)։ Այստեղից էլ՝ ՀՀ գիտական հսկայական ներուժի փոշիացմանն ուղղված դավաճանական քաղաքականությունը։
Մեր թշնամիները երևի մեզնից շատ շատերից ավելի լավ գիտեն, թե կարելի է որևէ երկրի ու հասրակության հիմքերը քանդել հատկապես հանրակրթության ու հանրային հեռուստատեսության միջոցով։ Ահա թե ինչու նրանք ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել այդ ռազմավարական նշանակության ոլորտները ու քանդում են, հա քանդում՝ մեզ, հատկապես նոր սերունդներին փորձելով վերածել մանկուրտի, ռոբոտի, կամ, առնվազն, ապազգային մարդանման ինչ-որ էակի։
Ա. Քարամյանի հետ ես ևս հնչեցնում եմ ահազանգը. »Անտարբեր չլինենք. երկրի ապագան դպրոցի ձեռքում է»։ Ես կավելացնեի՝ «Նաև մեր բոլորի, հատկապես մանկավարժների ու ծնողների ձեռքում է»։ Հետևաբար, խիզախ հայուհու հետ կոչ եմ անում իրենց երեխաների ու ազգի ճակատագրով մտահոգված բոլորին՝ դեն շպրտել ՀԲ փողերով տպված մեր դպրոցական դասագրքերում առկա բոլոր այլանդակությունները՝ մինչև ՀՀում կհաստատվի իսկական ազգային իշխանություն, որը կրթակարգը, նման դասագրքերը ու նրանց հեղինակներին կշպրտի հայկական մանկավարժության պատմության աղբանոցը։

Գևորգ Յազըճյան

«Ցանկացած» բառի եւ այլ բառերի ու բառակապակցությունների անցանկալի գործածության մասին

4 Մայիսի, 2011

01.06.2010

Աշխարհասփյուռ հայության մեջ շատ ջնջին տոկոս են կազմում նրանք, ովքեր գիտեն, թե Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը եւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը իրարից անկախ ու իրարից անտեղյակ (կեցցե ՀՀ-Սփյուռք անգո «համագործակցությունը»…) 2007 թվականը հռչակել են «հայ լեզվի տարի»:
Մի կողմ թողնելով մեր ոսկեղենիկի ամենվայրկյանական հոշոտումները թե’ սփյուռքում եւ թե’ հայոց հայրենիքից քիչ-շատ հայկական մնացած այս տարածքում, անդրադառնանք ժառանգություն մնացած ռուսաբանություններին` ՀՀ-ում գործածվող հայերենում (վերջինս հասկանալ առանց չակերտների եւ չակերտներով), որոնք համաճարակի վերածվելուց հետո, թափանցել են արդեն արեւմտահայերենի մեջ եւ այնտեղ էլ ավերներ են գործում: Այս հիվանդության տարածման եւ համաճարակի վերածման մեջ մեծ մեղք ունեն ՀՀ լրատվամիջոցները, ՀՀ պետական ու ոչ պետական այրերն ու էգերը, ի վերջո` մենք բոլորս:
«Սա», «դա», «նա» բառերի փոխարեն «այն» (ռուսերենի «ֆՑՏ») բառի գործածումը ուղղակի բռնաբարում է մեր ականջներն ու աչքերը: Արժանահիշատակ Լեւոն Հախվերտյանը ափերից դուրս էր գալիս աննպատակ ու սխալ «այն»-եր կարդալիս ու լսելիս: Նա նույնիսկ հոդվածներով հրապարակ եկավ այդ երեւույթի դեմ, բայց ապարդյուն: «Այն»-ը անարգել շարունակում է իր ավերները հայկական միջավայրում:
Հախվերդյանի չափ, եթե ոչ ավելի, ինձ հոշոտում է «ցանկացած» բառի անցանկալի գործածությունը: Ռուսերենի «սþոՏռ»-ը փոխանակ թարգմանվելու «ամեն», «որեւէ», «յուրաքանչյուր» եւ այլն, ամեն տեղ հայտնվում եւ մնում է անցանկալի «ցանկացած»: Երեւույթը հասնում է նույնիսկ անհեթեթության: Օրինակ, լսում ու կարդում ենք` «ցանկացած հիվանդության դեպքում…», «ցանկացած ավթովթարի պարագային…», նույնիսկ` «ցանկացած մահվան դեպքում…»: Այսպես գրող-մրոտողներն ու ցաբռտողները երեւի ցանկանում են հիվանդացնել ու մեռցնել հենց հայոց լեզուն:
Մեկ այլ վայրագություն է ռուսերենի «տՏսցփՌՑՖրÿ» բայի «ստացվել» պատճենումը: Կարդում ենք ու լսում. «Փորձում եմ խուսափել խցանումից: Չի ստացվում»: Սիրելիներս, ի՞նչ չի ստացվում: Հայերենով պետք է ասել` «չի հաջողվում»: Մեկ այլ հոշոտում է «ստացվել» բայի գործածությունը «պատահել»-ի փոխարեն. օրինակ` «Ստացվեց այնպես, որ նստեցի նրա կողքին»: Պետք է ասել ու գրել` «Պատահեց այնպես, որ …»: Կարելի է նույնիսկ «այնպես»-ը զեղչել:
Հայոց լեզվում եւս մեկ մոլախոտ է «խոսք է գնում» ռուսաբանությունը: Հայը լինելիական ժողովուրդ է: Եթէ ռուսների կամ այլոց մոտ խոսքը կարող է «գնալ», «գալ» եւ այլն, հայոց մոտ խոսքը կարող է միայն «լինել»: Հետեւաբար, պետք է օգտագործել «Խոսքը այսինչի մասին է» ձեւը, եւ ոչ թե «խոսքը գնում է այսինչի մասին»:
Մի այլ արտառոցություն-ավելորդություն է «բանը (հարցը, եւ այլն) նրանում է, որ…» (ռուսերենի «ՊպսՏ Չ ՑՏՎ, փՑՏ…»-ն): Հայերեն ճիշտ ձեւն է` «Բանն այն է, որ…»: Ավելի ճիշտ է ընդհանրապես դուրս գցել այս մոլախոտը հայերենից: Փորձեք այդպես անել եւ կնկատեք, որ ձեր ասելիքի իմաստից ոչինչ է պակասում:
Նույնպիսի ավելորդաբանություններ են եւ հայերենին անհարիր են «կայանում է նրանում», «իրենից ներկայացնում է», «հանդիսանում է» եւ նման արտահայտչաձեւերը: Մի անգամ փորձեք դրանք չգրել ու չարտաբերել, եւ կնկատեք, որ ձեր ասելիքի իմաստից նորից ոչինչ է պակասում:
Ի դեպ, կրկնակի ժխտումն էլ հայերենին հարիր չէ, սակայն չգիտենք ինչու, արդեն այնքան է համատարած դարձել, որ շիտակ խոսողը կամ գրողն է սխալ ընկալվում: Չի կարելի գործածել «ոչ մի բան չի հաջողվում» արտահայտչաձեւը. ճիշտ ձեւերն են` «ոչ մի բան է հաջողվում» կամ, նախընտրաբար` «որեւէ բան չի հաջողվում»:
Մեկ այլ ավելորդություն է կրավորական ձեւերի գործածումը, փոխան ուղիղ ձեւերի: Օրինակ` «Թուրքիայի կողմից զավթված…»: «Թուրքիայի զավթած…» ձեւը օգտագործելիս իմաստը փոխվո՞ւմ է: Ամենեւին: Այդպես նաեւ ավելի կարճ է:
Ի դեպ, հենց «օգտագործել» բայն էլ է գործածվում սխալ իմաստներով: Այս բարդ բառը կազմված է երկու արմատից` «օգուտ» եւ «գործ»: Հետեւաբար, անհեթեթ է բացասական իմաստ արտահայտող նախադասություններում «օգտագործել»-ի գործածումը: Օրինակ` լսում ենք ու կարդում` «սառը զենքի օգտագործմամբ սպանեց…», «թմրեցուցիչի օգտագործումը վնասակար է», «դաժան ծեծի ենթարկեցին բռունցքների օգտագործմամբ…»: Ծիծաղելի է, չէ՞: Նման պարագաներում պետք է օգտագործել միայն եւ միայն «գործածել»-ը:
Հետեւաբար, եկեք ճիշտ օգտագործենք հայոց լեզուն եւ դեն նետենք այնտեղ «հանգրվանած», «ձվադրած» ու բազմացող մակաբույծներին` ո’ր լեզվից էլ դրանք թափանցած լինեն մեր սուրբ լեզվի մեջ:
Եկեք ազգովի հայանանք:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Թուրքական պատմակեղծարարության տարածումը ՀՀ-ում

4 Մայիսի, 2011

Լուսանցք
18.12.2009

Վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հատուկ ուշադրություն են դրսեւորում Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամն ու հատկապես նրա աշխատակից Այբարս Գյորգյուլյուն։ Նա մասնակցել է Երեւանում տեղակայված Կովկասյան ինստիտուտի՝ Ստամբուլում 2008 թ. օգոստոսի 1-4-ին կազմակերպած “Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը” կոնֆերանսին եւ այնտեղ զեկուցում կարդացել “Թուրքիա-Հայաստան հարաբերությունները. հավիտենական փակուղի՞” վերնագրով (ի դեպ, էջատակի ծանոթագրությամբ հայտնվում է, թե այս զեկուցման որոշ մասեր նախապես հրապարակվել են (էջ 124)՝ առանց հստակեցնելու, թե դրանք որտե՞ղ եւ ե՞րբ են հրապարակվել)։ Կոնֆերանսի զեկուցումները լույս է ընծայել կազմակերպիչ ինստիտուտը՝ Երեւանում, 2008թ. նշումով, իր ղեկավարի՝ Ալեքսանդր Իսկանդարյանի խմբագրությամբ, անգլերեն լեզվով։ Կոնֆերանսի կայացմանն ու այս ժողովածուի հրատարակությանը օժանդակել են ՄԱԿ-ը եւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը։

Խմբագիրն իր ներածական խոսքի ավարտին տպել է մի “Հրաժարում” (Disclaimer), ուր նա հայտնում է, թե “այս հատորում տեղ գտած զեկուցումներն արտահայտում են իրենց հեղինակների կարծիքները եւ ոչ Կովկասյան ինստիտուտի, ՄԱԿ-ի, ՇԶՀԳ-ի կամ այլ կազմակերպությունների – ներառյալ՝ նրանց, որոնց առնչված են հեղինակները – կարծիքները” (էջ 6)։

Այս “Հրաժարումով”՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող եւ նույնիսկ ուրացող տեսակետներ ՀՀ-ում տարածելու համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է արվում։ Այդ հանցագործությունը կատարել է հատկապես Ա. Գյորգյուլյուն իր հիշյալ զեկուցման մեջ, ինչը եւ Ալ. Իսկանդարյանն ու նրա ղեկավարած ինստիտուտը ի զուր փորձում են պարտակել “Հրաժարում”-ով՝ դառնալով հանցակից։

Մի կողմ թողնենք Գյորգյուլյուի զեկուցման մեջ տեղ գտած պատմական եւ քաղաքագիտական բացահայտ սխալները, ինչպես հայության՝ մինչեւ 1991թ. սեպտեմբերն առհասարակ որեւէ պետականությունից զուրկ լինելու աղաղակող խեղաթյուրումը հենց զեկուցման ամենասկզբում (էջ 124), Ալեքսանդրապոլի պայմանագրի վերագրումը 1921թ.՝ փոխան 1920թ. (էջ 126, ի դեպ, հեղինակը Կարսի պայմանագիրը հիշատակում է Ալեքսանդրապոլի պայմանագրից առաջ, մինչդեռ երկրորդը նախորդել է առաջինին ավելի քան 10 ամսով), որ Թուրքիա-ՀՀ սահմանների փակված լինելը չի նշանակում “էմբարգո” կամ “շրջափակում”, այլ կարելի է դա բնորոշել իբրեւ “տնտեսական պատժամիջոց” (էջ 131) եւ այլն։ Հենց միայն առաջին փաստը՝ մինչեւ 1991թ. հայոց պետականազուրկ լինելու հերյուրանքը կասկած չի թողնում, որ մենք գործ ունենք թուրքական կեղծարարության հերթական “փայլուն” ներկայացուցչի հետ, կեղծարարներ, որոնց աշխատանքները կազմակերպում, համակարգում եւ ֆինանսավորում է թուրքական պետությունը՝ ի դեմս Ազգային հետախուզության կազմավորման (ՄԻԹ) 6-րդ գլխավոր վարչության՝ Հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչության։

Իր զեկուցման մեջ, դիտարկելով Թուրքիա-ՀՀ վերջին 17 տարիների հարաբերությունների պատմությունը, Գյորգյուլյուն բազմիցս անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, երկկողմանի հարաբերությունների վրա Հայոց ցեղասպանության “պնդումներին” հատկացնելով մի ամբողջ բաժին (էջ 132-134)։ Թուրք հեղինակը բոլոր դեպքերում այս արտահայտությունները տեղադրում է չակերտներում, ինչը նշանակում է, որ նա առնվազն կասկածի տակ է դնում այս պատմական փաստը կամ նույնիսկ ուրանում նրա գոյությունը։ Ավելի շեշտելու համար իր ուրացումը, Գյորգյուլյուն Հայոց ցեղասպանության իր շուրջ 40 հիշատակումներից 6-ում գործածում է “Հայոց ցեղասպանության պահանջներ, պնդումներ” (claims) արտահայտչաձեւը, եւս 6-ում՝ “Հայոց ցեղասպանության անհիմն պնդումներ” (allegations), 9-ում՝ “Հայոց ցեղասպանության խնդիրը” (issue) բառակապակցությունը (որն ունի հեգնական երանգ), մյուս հիշատակումներում խուսափելով որոշակի որակումներից՝ պահպանելով հանդերձ չակերտները։ Հեղինակը թաքուն հրճվանքով նշում է, որ “Հայաստանում չկա հատուկ օրենք, որը քրեականացնում է “Հայոց ցեղասպանության” ուրացումը” (էջ 133-134)։
Փաստորեն, երեւանյան այս հրատարակության միջոցով, հենց ՀՀ-ում ենթահող է ստեղծվում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող թուրքական ուրացողական պետական քարոզչության տարածման համար։ Այս անշնորհակալ, այլեւ դավաճանական գործին իր նպաստն է բերում հատկապես Կովկասյան ինստիտուտը՝ արտասահմանյան փողերից սնվելով։
Ո՞ւր է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՞ւր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ո՞ւր են եւ ի՞նչ են անում ՀՀ պատմաբանները, պատմագիտական կենտրոնները, ՀՀ կուսակցությունները եւ բազմահազար հասարակական կազմակերպությունները։ Ո՞ւր է, վերջապես, հենց ինքը՝ հայ ժողովուրդը…

ՀՀ եւ առհասարակ աշխարհի հայությանը տեղեկացնելով վերոհիշյալի մասին` հայտարարում ենք, որ շարունակելու ենք հետապնդել եւ մերկացնել հայկական միջավայրում գործող բոլոր 5-րդ զորասյուներին, մասնավորաբար՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի ենթարկողներին եւ շարունակելու ենք նրանց կանչել պատասխանատվության՝ այսօր եւ միշտ եւ հավիտյան։

Գեւորգ Յազըճյան
Պատմ. գիտ. թեկնածու,
Հայ ազգայնականների համախմբում

«Վախենում եմ՝ կրթության և գիտության նախարարը դառնա քավության նոխազ»

4 Մայիսի, 2011

Իրավունք դե ֆակտո
20.05.2010

«Իրավունք դե ֆակտո» ակումբում լրագրող, պատմաբան Գևորգ Յազըճյանն անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացման կառավարության նախագծին, նշել է, որ համաշխարհայնացումը ազգ հասկացության թիվ մեկ թշնամին է։ Նա նշել է, որ ՀՀ-ն աշխարհում միակ պետությունն է, որտեղ բնկաչության 98%-ը միատարր է, և իսլամական համայնք չկա, իսկ համաշխարհայնացումը մեզ պետք է տարանջատի կուսակցություններով, աղանդներով, լեզվամտածողությամբ և այլն։ Գևորգ Յազըճյանի խոսքերով՝ Բելա Եսաջանյանը, ով ՀՀ-ում հայոց լեզվի հիմնական թշնամին է և հրեուհի, իր խմբագրած ամսագրում հոդված ունի, որտեղ ասվում է. «Сегодня же отсутствие вскольз с русским языком обучения стало одной из причин роста социальной напряженности в обществе»։ Հոդվածի վերջում առաջարկվում է նման դպրոցներ բացել։ -Մեր տեղեկություններով՝ այս օրինագծի հետևում կանգնած է այս նույն Բելա Եսաջանյանը,-նշել է նա։ Նա նշել է, որ այս նախաձեռնությունն անկասկած ձախողվելու է, բայց նախորդներից պետք է տարբերվի նրանով, որ եթե նախորդ նախաձեռնողները ջրից անվնաս դուրս եկան, ապա այս հարցում մեկնումեկը պետք է պատժվի. «Այս դեպքում վախենում եմ, որ այդ մեր խելոք այսօրվա կրթության և գիտության նախարարը դառնա քավության նոխազ, թեև ինքն այստեղ պարզապես մի քար է»։

Սփյուռքի մամուլի արձագանքը

4 Մայիսի, 2011

Լուսանցք
11.10.2010

Համազգային վճռական «Ո՛չ» ՀՀ-ում օտարալեզու դպրոցներին
Հայի լեզուն հայի գենետիկ հիշողությունն է, իսկ այն մեռցնել փորձողին սատկացնելն էլ քիչ է
Օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության սփյուռքյան արձագանգները

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնած, կառավարության հաստատած ու ԱԺ առաջին քվեարկությամբ իրագործման ճանապարհի վրա դրված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում մտցված չարափոխումների արձագանքը հայկական սփյուռքը (ՀՀ վարչապետի այնքա՜ն սիրած Հայկական աշխարհի հիմնական հատվածը) առանց որեւէ բացառության ընդունեց բացահայտ վրդովմունքով: Դրա արտահայտությունն են Սփյուռքի պարբերական մամուլում այս նախաձեռնության անդրադարձները: Նյութերի ծավալի հսկայական լինելու պատճառով, կբավարարվենք հիմնականում լիբանանահայ մամուլում լույս տեսած հրապարակումներով: Դրանք կարելի է դասակարգել երեք բաժիններում` տեղեկատվական բնույթի հրապարակումներ, հարցազրույցներ, վերլուծական հոդվածներ: Նշենք, որ նյութերի մի մասի հեղինակները կամ գլխավոր դեմ-քերը հայրենաբնակ կամ արտագաղթած մտավորականներ ու արվեստի գործիչներ են:

Նյութերը կներկայացնենք ժամանակագրական կարգով:
ա. Տեղեկատվական հրապարակումներ.- Սրանք քանակի առումով ամենից մեծ տոկոսն են կազմում, եւ դա բնական է: Ինչպես հատուկ է այս ժանրին, լրատվություններն առհասարակ կատարվել են չեզոք դիրքորոշումով, թեեւ տվյալ պարբերականի խմբագրությունը երբեմն դրսեւորել է իր հույժ բացասական վերաբերմունքը տխրահռչակ նախաձեռնության:
ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթը «Օտարալեզու դպրոցները կը սպառնան հայու ծագումնային տեսակին» վերնագրված լրատվության մեջ (8 հունիսի, էջ 7) ներկայացնում է հայրենաբնակ ճանաչված հոգեբան Կարինե Նալչաջյանի տեսակետները: Ըստ տիկ. Նալչաջյանի` լեզուն ոչ միայն մտածողություն ու աշխարհընկալում է, այլեւ «շատ կարեւոր դեր կը խաղայ նոյնիսկ մեր գիտակցութեան ոլորտէն դուրս»` հավանա-բար իբրեւ գենետիկ հիշողություն: ՍԴՀԿ պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթն էլ (հունիսի 24, էջ 2) ներկայացրել է «Մենք դեմ ենք օտա-րալեզու դպրոցների բացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանի եւ երգիչ ու երգահան Վահան Արծրունու մա-մուլի ասուլիսի հիմնական մտքերը: Վ. Արծրունին հայտնել է, թե «իր շրջապատին մէջ ռուսական կրթութիւն ստացած մարդիկ շատ են, սակայն անոնցմէ ոչ մէկը կողմ է ոչ-հայկական դպրոցներու բացման»: Իսկ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթը իր մշտական «Հայրենի կեանք» է-ջում անդրադարձել է դերասան Վարդան Պետրոսյանի հուլիսի 5-ին արտահայտած տեսակետներին (օգոստոսի 4, էջ 5): Նշելով, թե Պետրոսյանը դեմ է չարափոխումներին, թերթը հայտնում է, որ դերասանը այդ թեմային անդրադառնալու է ս. թ. աշնանը ՀՀ-ում իր «Վերք Հայաստանի» մենաներկայացման մեջ: Հիշեցնելով Խաչատուր Աբովյանի թեւավոր դարձած խոսքը` «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը մեր լիս աշխար-հը մտավ», Պետրոսյանն անմիջապես հիշեցրել է դրա շարունակությունը, որը մինչեւ վերջերս թաքցվում էր. «Ռսին շատ չվստահիք ու էդ-պես թշվառ ու անտեր մնաք»: «Արարատը» Գլենդեյլից Ռ. Կորյունի ստորագրած «Գրական երեկոյ» լրատվությամբ (օգոստոսի 8, էջ 2) գրել է այդ քաղաքում օգոստոսի 5-ին կայացած‘Կալիֆոռնիայի հայ գրողների միության հերթական հանդիպման մասին, որի ընթացքում ելույթ է ունեցել հայրենական իրադարձություններին շատ մոտիկից հետեւող Խորեն Արամունին: Նա կարդացել է «իր երգիծական ակնարկը Հայաստա-նում օտարալեզու դպրոցների եւ լատինատառ գովազդների տեղադրութեան կապակցութեամբ» եւ ավելացրել. «Այդ դպրոցները ապազգային սեր-մեր են ցանելու հայրենիքում եւ վնասաբեր գործունէութիւն են ծաւալելու»: Դաշնակցական հայտնի հրապարակագիր Հակոբ Պալյանը‘«Ազդա-կում» «Մակար» ծածկանունով ստորագրած իր հերթական գրության մեջ («Ռազմապազա կամ հայերէնի պազար», օգոստոսի 30, էջ 4) իր պատումի հե-րոսներից մեկի բերնով գրում է. «Հայերէնը մոռցնելու համար օտար վարժարաններ պիտի բացուին Հանրապետութեան մէջ` համաշխար-հայնացման հետ հասնող անարիւն նոր տեսակի գաղութարարութեան ճամբան հարթելու համար, մեր ղեկավար կոչուածներուն մեղսակցու-թեամբ»: Քիչ անդին, նույն անձի բերնով, Պալյանը «չարիք» է հայտարարում այս նախաձեռնությունը, հավելելով, թե դրան «կը ձայնակ-ցին բիզնեսի տենդով վարակուածներ եւ իմաստուն համարուելու խիթ ունեցող քաղաքական գործիչներ եւ լրագրողներ»: Նույն թերթը իր սեպտեմբերի 22-ի համարում (էջ 3) ներկայացրել է երկու օր առաջ իր կազմակերպած մամլո հերթական լսարանի թղթակցությունը` «Մամլոյ 49-րդ լսարան — Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներու օրակարգին մասին զեկուցում ու շահեկան բանավէճ» վերնագրին տակ (էջ 3 եւ 4): Զեկուցաբերն է եղել դաշնակցական մտավորական Միհրան Քյուրդօղլյանը, որը մինչեւ վերջերս դպրոցի տնօրենի պաշտոն էր վարում Աթենքում: Այս անձը «ըմբռնումով» է մոտեցել այս չարագործությանը: Նա հայտնել է, որ «Հայաստանի մէջ օտար լեզուով որոշ թիւով դպրոցներ ունենալը օգտակար է ու միեւնոյն ատեն` վնասակար» (դաշնակցական հերթական լարախաղացություն — Գ. Յ.): Նա պահանջել է սակայն, որ այդ դպրոցների թիվն ու աշխարհագրական տեղանքը հստակորեն ճշտվեն օրենքով` «որպէսզի այդ դպրոցները իրենց դրական նպատակին ծառայեն»: Նա հավասարության նշան է դրել ՀՀ-ում նախատեսված ու սփյուռքում գործող փաստորեն օտարալեզու հայկական դպրոցների միջեւ, ինչն ար-ժանացել է ներկաների բուռն բողոքին: Վերջիններս նշել են, որ արտերկրում հայկական դպրոցներն ստիպվա՛ծ են հետեւել տվյալ երկրի կրթական ծրագրին, ինչը նշանակում է, փաստորեն, օտարալեզու հայկական դպրոց:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով` բանավեճի ընթացքում զեկուցաբերին զորակցել է դպրոցի եւս մեկ նախկին տնօրեն` ՀՀ-ում այնքան պատվի արժանացած Ժիրայր Դանիելյանը: Սակայն, մյուս բոլոր ներկաները, այդ թվում` «Համազգայինի» Հայաստանի վարչության նա-խագահ, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու վերոհիշյալ Հակոբ Պալյանը խստագույնս դատապարտել են այս պարտվողական մոտեցու-մը ու իրենց վճռական մերժումն արտահայտել նման ազգադավ նախաձեռնություններին, իսկ «Ազդակի» արվեստի էջի պատասխանատու Մովսես Հեր-կելյանը մտավախություն է հայտնել, որ նման նախաձեռնության գործնականացումը կարող է ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ հրահրել, ինչպես դա եղավ Լիբանանում` 1975-1991թթ.: Լ. Գալստյանը ի միջի այլոց, հայտնել է, թե «լեզուն կարելի չէ մրցունակութեան գոր-ծիքի վերածել»: Նա համոզում է հայտնել, թե ՀՀ-ն պետք է զերծ լինի օտար թափանցումներից, մինչդեռ օտարալեզու դպրոցները նման թափանցումի «լաւագոյն միջոցներն են»: Հակառակ այս եւ ուրիշ առարկություններին, Մ. Քյուրդօղլյանը (նշանակում է` «քրդի որդի», «քրդի սերունդ» — Գ. Յ.) հայտնել է, թե ՀՀ-ում օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը «կը կարօտի խոր, մասնագիտական ու ազգային շա-հերէ մեկնած քննարկումներու», մինչդեռ բոլորին է հայտնի, որ նման բազմաթիվ քննարկումներ մինչեւ այս մամլո լսարանը եղել են, որոնց համարյա բոլորը եզրակացրել են նման նախաձեռնության հույժ մեծ սպառնալիքը ՀՀ պետական ու հայության ազգային անվտան-գության տեսանկյուններից:
բ. Հարցազրույց-զրույցներ.- Բավարարվենք ընդամենը երեք հրապարակումով:
«Ազդակն» իր հունիսի 25-ի համարում (էջ 6 եւ 10) տպել է հատուկ այս թերթի համար Մարինե Մարտիրոսյանի վարած հարցազրույցը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հետ: Պր. Նռանյանը, դրսեւորել է ոչ միայն վերջին տարիներին ՀՅԴ-ին այդքան բնորոշ դարձած անվճռականությունը, այլեւ արտահայտել է վիճելի կամ անընդունելի մտքեր: Հետաքրքրական է, որ սույն պարոնը «աղմուկ» բառով է բնորո-շել օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության դեմ հայրենահայության բուռն հակազդեցությունը ու նրանց եւ դավադիրներին մեղադրել «ծայրահեղությունների» համար: Քիչ ետք, Նռանյանը ՀՀ հասարակությանը մեղադրել է որակյալ կրթություն ստանալու ձգտման բացակայության համար: Պատգամավորը դա «հիմնավորել է» ՀՀ-ում կրթություն-բարեկեցություն ուղիղ համեմատական կապի բացակա-յությամբ: Հիշյալ պարոնը «մոռանում է», որ իր կուսակցական վերադասներից` ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, երկար տարիներ ղեկավարելով ՀՀ ԿԳՆ-ն, իր անուրանալի ներդրումն է ունեցել ՀՀ այս երկու ոլորտների կործանման եւ հատկապես առաջինում այլանդակ բար-քերի արմատավորման գործում: Նռանյանը, սակայն, մեկ-մեկ ճիշտ տեսակետներ էլ է արտահայտել: Այսպես, նա համոզված է, որ օտարալեզու դպրոցների վերահայտնվելը խթանելու է արտագաղթը, նաեւ նպաստելու է «այլ երկրների տնտեսութիւնների զարգացմանը»: «Եթէ մենք այ-սօր փորձում ենք մեր հիմնախնդիրները չլուծելով` օտարալեզու դպրոցներ ներմուծել, տուեալ պարագայում չի կարող խօսուել պետա-կան շինարարութեան մասին»,- հարցազրույցը եզրափակել է ՀՅԴ երիտասարդ պատգամավորը:
Երեք օր անց` հուլիսի 28-ի իր համարում, «Ազդակը» տպագրել է Սալբի Գասպարյանի հարցազրույցը Ծաղկաձորում հունիսի 28 – հու-լիսի 2-ին տեղի ունեցած Գրողների համահայկական 5-րդ համաժողովին մասնակցած, իր հեզ ու հանդարտաբարո բնավորությամբ հայտնի, Ստամ-բուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեջյանի հետ` կատարված հենց համագումարի օրերին: Օրդ. Գասպարյանի` «Օրերս տաք բանավէճի նիւթ դարձած է Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներ բանալու հարցը, ի՞նչ է ձեր կարծիքը այս մասին» հարցումին, Հատտեջյա-նը հույժ վրդովված պատասխանել է. «Այսպիսի նիւթի մը ուղղութեամբ կարծիքս հարցնելն իսկ ինծի համար նուաստացուցիչ կը նկատեմ», ու համոզում հայտնել, թե «այս մէկը բանավէճի նիւթ անգամ չի կրնար ըլլալ»: Քիչ ետք նա ավելացրել է, թե «մենք կամ Հայաստանի իշխա-նութիւնները երբեք իրաւունք չունինք մեր ժողովուրդին օտարամոլութիւնը սնուցելու»: Պոլսահայ վաստակաշատ մտավորականը հայտ-նել է իր մեծ «յուսախաբութիւնը» ի տես այն դավադրության, երբ «Հայաստանի մէջ ալ ծնունդ առնել կը սկսի այն սխալ հակումը (նկատի ու-նի հայազգի երեխաներին օտարալեզու դպրոցներ ուղարկելը — Գ. Յ.), որ իմ կարծիքով, սփիւռքահայութեան մուխը մարած է»:
Մեկ ուրիշ դաշնակցական պատգամավորի` Լիլիթ Գալստյանի հետ Տաթեւ Մեսրոպյանի կատարած հարցազրույցն է հրապարակել «Ազդակը» սեպտեմբերի 17-ի համարում` «Անդրադարձ — Արտաքին դաշտում դու գրեթէ պարտադրուած ես ձախողման, եթէ քո ներքին քաղաքական կեանքում այս ընթացքն ես որդեգրել» վերնագրի ներքո: Վերջին հարցումը վերաբերում է օտարալեզու դպրոցների վերաբացման ՀՀ իշխանությունների համառ դիր-քորոշմանը: Լ. Գալստյանը նախ հայտնում է, որ ուզում է իմանալ, թե «այդ քաղաքական եւ ընկերային պատուէրը որտեղի՞ց է գալիս»: Մեկ տասնամյակ իշխանական կոալիցիայի անդամ եղած կուսակցության պատգամավորը հայտնում է, որ ՀՀ-ում օրենքները հաճախ ընդունվում են «ինչ-որ մեկի» համար: Նա ավելացնում է. «Ես Աշոտեանին ասել եմ, որ հասարակութիւնն իրեն օտարալեզու դպրոցների պատուէր չի տո-ւել»: Ըստ Գալստյանի` մրցունակ դպրոցի նախապայման է կրթության որակի ու կառավարման խնդիրների բարձրամակարդակ լուծումը:
գ. Վերլուծական հոդվածներ.- Լրագրական այս ժանրի հրապարակումները բավականին ուշացան սփյուռքահայ մամուլում: Մեր կարծիքով, այդ ուշա-ցումը պայմանավորված է սփյուռքահայ հասարակական մտքի «մանկական հիվանդությամբ»` ՀՀ-ում նման դավաճանական նախաձեռնությունների ի-րականություն լինելու վերաբերյալ կասկածանքով (նույնը նկատել էինք հայ-թուրքական կոչվող մեկ ուրիշ դավաճանական նախաձեռնության ջրի երես դուրս գալուց հետո): Վերլուծական առաջին հոդվածի հեղինակը, նաեւ հետագա մի շարք հրապարակումների հեղինակները հայրենաբ-նակ կամ ՀՀ-ից արտագաղթած մտավորականներ են: Նրանցից շատ ավելի խիստ են արտահայտվում բուն սփյուռքահայ հոդվածագիրները: Դա եւս հասկա-նալի է, քանի որ նման ստոր նախաձեռնություններով Սփյուռքի հայապահպանմանը նպաստելն իբրեւ թե իր առաջնահերթություններից հայտարարած ՀՀ կառավարությունն ու իշխանական ուժերը թիկունքից դաշունահարում են դասական Սփյուռքի այնքան դժվարությամբ մղած հա-յապահպանության կենաց եւ մահու պայքարը…
Մեր հանդիպած առաջին վերլուծական նյութի («Արարատ», 21 մայիսի) հեղինակը նախկինում Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պա-պյանն է: «Հայերէնը մատաղցու չէ» վերնագրված հայերեն ու անգլերեն կարճ գրությամբ, պր. Պապյանը մայիսի 13-ին համացանցով տարածել է իր տեսակետը օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության հանդեպ: Հայտնելով, թե ամաչում է, որ «նման տարրական բաների» մասին է արտա-հայտվելու, գրում է. «Պէտք չէ կրթական համակարգի թերութիւնները եւ նրա ղեկավարի ապիկարութիւնը կոծկել‘Հայկական աշխարհում (սոյն ար-տայայտութեան հեղինակային իրաւունքը վարչապետինն է) հայերէնին տնուորի կարգավիճակ տալով»: «Հայաստանն առաջին հերթին հայերէնն է: Առանց հայերէնի չկայ Հայաստան: Պէտք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապէս պէտք է բոլոր դպրոցներում բարելաւել օտար լե-զուների դասաւանդումը»,- եզրափակում է Պապյանը: Նույն հրապարակման միայն հայերեն մասը «Ազդակը» հրապարակել է 3.5 ամիս անց` ԼՂՀ անկախության հռչակման 19-ամյակին նվիրված հատուկ համարում:
Նիկոզիայում (Կիպրոս) լույս տեսնող «Ազատ ձայն» ամսաթերթն իր մայիսի համարում մի ամբողջ էջ է հատկացրել Երեւանից քաղաքա-գիտության դոկտոր Արմեն Այվազյանի «Լեզուաքաղաքական յեղաշրջման նախաձեռնութիւնը սպառնում է ՀՀ ազգային անվտանգութեանը» շատ հստակ վերնագրով հրապարակմանը: Հանգամանալից վերլուծության ենթարկելով այս օրինագծի վտանգավոր երեսակները` պր. Այվազյանը համոզում է հայտնում, որ դա եւս մի ապացույց է, որ «Հայաստանի Հանրապետութիւնը դեռեւս շատ ու շատ հեռու է կայացած պետութիւն, առաւել եւս հայկական պետութիւն լինելուց, ըստ այդմ էլ, հայութեան կենսական շահերը շարունակում են մնալ անպաշտպան եւ վտանգուած վիճակում»: Պր. Այվազյանը տարակույս չունի, որ սույն նախաձեռնությունը «անփառունակ վախճան կ՛ունենայ»: Իր հրապարակման ավարտին հեղինակը ազգա-յին իշխանության ձեւավորման պահանջ է առաջադրում, «այլապէս այսուհետ հայ ժողովուրդը զբաղուած է լինելու իր իսկ պետական մար-մինների` իր իսկ շահերի դէմ հերթական գրոհներն անընդհատ յետ մղելով, այդպիսով վտանգելով հայութեան սահմանափակ դիմադրական ռե-սուրսները»:
«Զարթօնք»-ը հունիսի 4-ի համարում տպագրել է «Հայ լեզուի պաշտպանութեան միութեան» (Փարիզ) նախագահ դոկտ. Հիլտա Գալֆայեան-Փա-նոսեանի «Օտարալեզու դպրոցներ եւ օտար կրթութիւն Հայաստանի երախաներուն» հրապարակումը, ուր կարդում ենք նաեւ հետեւեալ տողերը. «Սփիւռքի մեր փորձառութեամբ գիտենք, թէ «ազատ կամքով ընտրութիւն կատարելու եւ իր զաւկին լաւ ապագայ ապահովելու» նպատակով, հայկակա-նի փոխարէն օտար վարժարան յաճախելու պատճառաւ է, որ Սփիւռքի մեր նոր սերունդը կը ձուլուի»: «Հայրենիքի նոր սերո՞ւնդն ալ նոյն ճամբուն պիտի հետեւի` օտար մտածելակերպով, սակայն հայախօս անձեր դառնալով»,- հարցնում է տիկ. Գալֆայեանը (հարց է, թե նման զոմ-բիների քանի՞ տոկոսն է հայախոս լինելու — Գ. Յ.) ու ավելացնում. «Օտար դպրոցներու հաստատումը վաղ թէ ուշ կրնայ առաջնորդել օտար պե-տութիւններու միջամտութեան» (ավելի ճիշտ պիտի լիներ գրել` «է՛լ ավելի մեծ միջամտության»: Հոդվածագիրը եզրակացնում է. «Այս ծրա-գիրը կործանարար կրնայ ըլլալ Հայաստանի ապագային համար: Անգամ մը որ օտարանալու ճամբան բացուի (վաղո՜ւց է բացվել — Գ. Յ.), օտարամո-լութեան հակամէտ մեր ժողովուրդը լիուլի պիտի օգտուի ստեղծուած կարելիութենէն: Այն ատեն ափսոսալը օգուտ չունենար»:
Ա. Պապյանի մեկ ուրիշ հոդվածը` «Սասունցի Դաւիթ անպարտ է կամ դարձեալ Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներու մասին» վերնագրով, հյու-րընկալել է «Զարթօնքը» հունիսի 13-ի համարում: Հեղինակը «միանգամայն անհիմն պնդում» է որակում նախաձեռնության հայազգի կողմնակիցների սոփեստությունը, թե դա «կը նպաստէ Հայաստանի մրցունակութեան աճին ժամանակակից աշխարհին մէջ եւ կը նպաստէ մեր երկ-րի տնտեսական զարգացման»: Վկայաբերելով մի քանի պետություններում լեզվական իրավիճակը` հեղինակը միանգամայն իրավացիորեն լե-զուն շաղկապում է հայրենասիրության, ու հարցնում, թե 1989թ. ԽՍՀՄ զինված ուժերում ծառայող ավելի քան 6 հազար հայազգի սպա-ներից «քանինե՞ր եկան իրենց մասնագիտութիւնը ի սպաս դնելու սեփական հայրենիքին»: Նա համոզված է, որ եթե նրանք լեզվամշակութա-յին տեսակետներից «աւելի կապուած ըլլային սեփական հայրենիքին, աւելի մեծ թիւով կու գային»: Հայտնելով, թե ինք երբեք դեմ չէ ՀՀ-ում օտար լեզուների բարձրամակարդակ ուսուցմանը, բայց ոչ երբեք մայրենիի հաշվին, հեղինակը հրապարակումն ավարտում է տխուր փաստի հիշեցումով. «Մեր դիւցազներգութեան հերոսը` Սասունցի Դաւիթ, անպարտ էր: Անպարտ էր քանի տակաւին պարտութիւն չկրեց սեփական զարմէն: Միթէ՞ մենք այնքան անհեռատես պիտի ըլլանք, որ պարտութիւն կրենք մենք մեզմէ»:
Մի քանի օր հետո` հունիսի 18-ին «Ազդակը» տպեց իր երբեմնի խմբագիրներից, վերջին տասնամյակներին ԱՄՆ հաստատված Սարգիս Մահսե-րեջյանի «Կասեցնենք նաեւ մայրենիի՛ն գծով սայթաքումը» խիստ քննադատական հոդվածը (ենթադրում ենք, որ արտատպվել է Լոս Անջելեսի «Ասպա-րէզ» թերթից): Մահսերեջյանը օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության առնչությամբ դաշնակցական մամուլում աննախադեպ ծանր որակումներ է շնորհում ՀՀ իշխանավորներին, «որոնք յայտնապէս տգէտ են նա՛եւ մշակութային անսակարկելի արժէքներ, ազգի լինե-լիութիւնը հիմնաւորող արժէքներ ըմբռնելու, պահպանելու առումով»: Նա առաջարկում է. «Երեւանի հրապարակները, Ազգային ժողովի շէնքն ու Մատենադարանի շրջափակը պէտք է անգամ մը եւս վերածել ծովածաւալ ցոյցերու եւ բողոքի քաղաքակիրթ արտայայտութիւններու ժամադ-րավայրի»: Իհարկե, լավ կլիներ այդ առաջարկը նա հասցեագրեր անմիջականորեն ՀՅԴ Բյուրոյին, որ մայիս-հունիսյան բողոքի ելույթ-ների ժամանակ ամեն լարախաղացության դիմեց` դաշնակցական երիտասարդներին դրանցից հեռու պահելու համար: Դեռ չենք խոսում ստեղծված կացության համար ՀՅԴ քաղաքական պատասխանատվության մասին` իբրեւ ավելի քան 10 տարի ՀՀ իշխանական կոալիցիայի լիիրավ անդամ կուսակ-ցության… «Լեզուի եւ օտար դպրոցներու խորագիրին տակ ներկայացող այս վտանգը մէկ այլ երեսն է մեր Դատին»,- գրում է Մահսերեջյանը` առանց հավելյալ լուսաբանություն տալու ընթերցողին: Նա այս չարագործության հեղինակներից ու կողմնակիցներից պահանջում է «գործնապէս ապացուցել, թէ վարձկաններ չեն» իրենք, ու համարյա ինքնադատաստանի կոչ ուղղում` գրելով. «Սայթաքողներուն դատը պէտք չէ ձգել պատմութեան, այլ զայն պէտք է տեսնել ա՛յսօր, անյապաղ»: Նա իր հրապարակումն ավարտում է կասկած չունենալով, որ «ա՛յս փորձութ-յունն ալ պիտի ունենայ անփառունակ այն վախճանը, որուն մատնուեցան ցարին կամակատարները‘ աւելի քան դար մը առաջ»:
ՀՅԴ մամուլի միակ «տղամարդի»` դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանի «Մեր ազգային պարտքը» վերնագրված խոհերը «Ազդակը» տպել է հու-նիսի 21-ի համարում: ՀՀ-Թուրքիա իշխանական վերնախավերի սիրախաղին վերաբերող այս հրապարակման մեջ տիկ. Աբուսեֆյանն անդրադարձել է նաեւ օտարալեզու դպրոցների դավին` հենց սկզբից գոհունակություն հայտնելով, որ «գոնէ այս անգամ ժողովուրդը աւելի սթափ է մտա-ծում եւ դէմ է կառավարութեան առաջարկներին»: Հայաստանի ամերիկյան համալսարանը համարելով երիտասարդ մասնագետների արտագաղթն աշխու-ժացնող կառույց, հեղինակը նշել է, թե «հիմա էլ ուզում են օտարալեզու դպրոցներով ժողովրդի հոծ զանգուածին պատրաստել երկրից դուրս գալուն»: Միանգամայն ճիշտ ախտորոշում` Տիկ. Աբուսեֆյանը «բնական» է համարում Սփյուռքի բուռն ընդդիմությունն այս դավին:
Նույն օրաթերթը հունիսի 29-ի համարում արտատպել է իր գործընկեր «Ասպարէզ»ի «Սահմաններու պաշտպանութիւնը Ազգային ժողովի դահլիճէն պէտք է սկսի» հետաքրքրություն գրգռող վերնագրով խմբագրականը: Գրության հեղինակը «Լեզվի մասին» օրենքում փոփոխութ-յան հարցը հայտարարում է «պարզապէս վիրաւորանք մը` ուղղուած մայրենիին, եւ իբրեւ այդպիսին, հարուած մը` ազգային մտածողու-թեան» եւ ՀՀ իշխանություններին մեղադրում ազգային նպատակներ չհետապնդելու ու «զանոնք ամէն վայրկեան վաճառքի հանելու պատե-հապաշտութեան» համար: Խմբագրականի ավարտին, ՀՀ ԿԳՆ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությունը հայտարարվում է «յանցաւոր անտարբերու-թիւն» մայրենի լեզվի նկատմամբ:
Երեւանյան բուհի շրջանավարտ, հայոց լեզվի եւ գրականության հալեպաբնակ ուսուցչուհի Նվարդ Մադոյան-Դարակչյանը «Զարթօնքի» հուլի-սի 4-ի համարում հանդես է եկել «Անդրադարձ — Որպէսզի օտարալեզու դպրոցները սերունդները չզրկեն իրենց ազգային դիմագիծէն» վեր-նագրված, մեր կարծիքով` բավականին թույլ հրապարակումով: Կարեւորելով արժանահիշատակ Ռաֆայել Իշխանյանի դերը հայոց լեզվով հանրակր-թության պարտադրման գործում` հոդվածագիրը «մտահոգիչ երեւոյթ» է համարում օտարալեզու դպրոցների վերաբացման նախագիծը: Նա հայտ-նում է, որ իր «ունեցած տեղեկութեանց համաձայն», ՀՀ-ում օտարամոլությունը նորից է գլուխ ցցել (դա պարզ է նույնիսկ անզեն աչ-քով, առանց որեւէ ճիգ գործադրելու եւ` կյանքի բոլոր ոլորտներում): Երկարաբան հոդվածի ավարտին, տիկ. Դարակչյանը կարեւոր դիտարկում է ա-նում. «Օտարալեզու դպրոցներու գոյութիւնը անպայմանօրէն կրնայ սահամնափակել ու հոգեբանօրէն պակսեցնել Մայր Հայրենիքի ներ-գործութեան ուժը» սփյուռքահայ գաղթօջախներում: Նույն հոդվածը թերթը վրահրատարակել է սեպտեմբերի 2-ի համարում «Հայաստանի դպրոցական վերամուտին առիթով»:
«Ազդակի»‘«Ձիւնական» ծածկանունով աշխատակից Գեւորգ Աբելյանը իրեն հատուկ ծաղրական ոճով գրած «Հայկական հանճա՜ր…» հրապարակումով (հուլի-սի 6) սպանիչ քննադատության է ենթարկում չարափոխությունների փորձը, որը նա որակում է «անկրկնելի ծրագիր», «սքանչելի՜ գաղափար», «լեզուաքանդ նախաձեռնութիւն» եւն.: Նկատի ունենալով այն, որ վերաբացվելիք դպրոցների մեծագույն մասը ռուսական է լինելու, նա գրում է. «Իսկապէս որ շնորհաւորել պէտք է ռուս մեծ ազգը, որովհետեւ ան ա՛լ աւելիով պիտի մեծնայ հայ ծագումով եւ Made in Armenia մակնիշով նոր եւ շատ հաւատարիմ քաղաքացիներով», դրանով իսկ «որոշ չափով պիտի կարենայ դարմանել իր մարդագրական տագնապը, մեր համեստ թի-ւին քսակէն…»: Ըստ Ձիւնականի, հայ ազգը` մեծով-փոքրով, «զարգացեալով ու տգէտով» պետք է շնորհակա՜լ լինի ՀՀ իշխանավորներին, որոնք բարեհաճել են օտարալեզու դպրոցներում պահպանել հայագիտական առարկաների հայերենով դասավանդումը` «Անմիջապէս ասոնց արձանները պէտք է կանգնել տալ Երեւանի կարեւոր պողոտաներուն վրայ»,- ծաղրում է Աբելյանը: Նա առաջարկում է «առաջին հերթին» շնորհավորել Ար-մեն Աշոտյանին` «այս խի՜ստ «ազգօգուտ» նախաձեռնութեան համար: Իր հսկողութեան տակ ահաւասիկ մեր ազգի նորահաս սերունդները պի-տի բռնեն զարգացումի անբացատրելի ճամբան»: Նոյն տրամաբանությամբ ընթանալու դեպքում, հասնելու ենք մի օրվա, երբ «յանուն հա-յորդիներու զարգացմա՜ն ու յառաջդիմութեան, հարկ զգացուի հայ դպրոցներու փակման: 19-րդ դարու լոպանովեան քաղաքականութիւնը` Հա-յաստան առանց հայու, իրագործումի ճամբան պիտի բռնէ մեր անկախ հայրենիքին մէջ: Խարաշօ՜»,- դառնությամբ եզրակացնում է Ձիւնակա-նը:
«Արարատն» իր մշակութային շաբաթական հերթական էջը (հուլիսի 7) նվիրել է հայ գրողների համահայկական 5-րդ համաժողովին:
Այս առթիվ տպվել են Ալեքսանդր Թոփչյանի ելույթը համագումարին եւ դրան առնչված էջի պատասխանատու, հանրաճանաչ մտավորական Պեպո Սիմոն-յանի անդրադարձը: Ալ. Թոփչյանը չի թաքցնում, որ չարաբաստիկ նախաձեռնության հետեւում կանգնած են ռուսները: «Շնորհակալութի՜ւն իսկապէս եղբայրական օգնութեան համար»,- հեգնում է տաղանդավոր գրողը, ըստ որի` «այսօր հայերէնն աշխարհում այնքան վտանգուած չէ, որ-քան Հայաստանում»: Պ. Սիմոնյանն այս կապակցությամբ հարցումների տեսքով պահանջում է ՀՀ գրողներից‘հստակ դիրքորոշում դրսեւո-րել` «որքա՜ն ալ ապազգային օրինագիծը հաստատուած ըլլայ…» (բարեբախտաբար` դեռ չի հաստատվել ու, կասկած չունենք, չի էլ հաստատվելու: Չե՛նք թողնելու — Գ. Յ.):
Հրապարակելով հայրենաբնակ լեզվաբան դոկտ. Արտեմ Սարգսյանի մեկ գրավոր ելույթն իր հուլիսի 8-ի համարում` «Զարթօնքը» դրան կցել է խմբագրական «գլխարկ», որտեղ «վա՜յ գործիչներ» է որակում ՀՀ կրթական բարեփոխումների դերակատարներին:
«Ազդակի» հուլիսի 9-ի համարում լույս է տեսել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի «Երկու ճշմարտությունների Հա-յաստանս» հրապարակումը, ուր ավելի շուտ տուրք է տրվել զգացմունքներին, քան սառը դատողություններին: Ակնարկելով ս. թ. հունիսի 24-ին ԱԺ-ում առաջին ընթեցմամբ «ընդունված» օրենսդրական չարափոխումները, նա գրում է. « «Կըր-թու-թիւնը հայերէն» եւ «Առաջ Հայաստան» (հիշենք` սա ՀՀ այսօրվա նախագահի նախընտրական նշանախոսքն էր — Գ. Յ.) ճշմարտությունների խաչմերուկում, Հայոց ամենասուրբ սրբե-րի` Սահակի ու Մաշտոցի օրը խորհրդարանական անհաղորդ ու անցաւ մեծամասնութիւնն ընտրում է օտարալեզու դպրոցը»: Լ. Գալստյանը շա-րունակում է. «Անկախութեան 20-րդ տարում ազգային արժանապատուութիւնը նսեմացնող այս ի՞նչ հանգրուանի հասանք. տրոփում է ուղեղս ու ականջներիս մէջ սղոցւում կրթութեան նախարարին (բարեկամիս, այո՛ բարեկամիս) ուղղուած «դա-ւա-ճան» վանկարկումը»: Հետաքրքրական է, որ նման «բարեկամների» հետ ավելի քան 10 տարի իշխանությունը բաժնեկցած ու իշխանական կերակրամանից հա՛ խժռած կուսակցության ներկայա-ցուցիչը, փոխանակ մեղայականով հանդես գալու` իրենց իսկ ցանածն այսօր հնձելու դառնության համար, իր հրապարակման ավարտին համարձակ-վում է դեռ այնպիսի տողեր էլ գրել, որոնք օրաթերթում հաստ գրատեսակով են տպվել. «Ե՞րբ ենք մեր պարտությունները մեր մէջ փնտռե-լու, ե՞րբ է մեր ճշմարտութիւնը մէկը լինելու, ե՞րբ ենք ապրելու մեզ համար ու մեր ժամանակում, ե՞րբ ենք մեր տէրն էլ, ծառան էլ մենք լինելու, ե՞րբ է քաղաքիս ու երկրիս դէմքը խաղաղ լինելու ու ԵՐԿԻՐԸ ԿՈՉՈՒԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Այս հարցումներին մենք ունենք շատ հստակ պատասխան. այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կրթությունն ու գիտությունը կազմաքանդելուն մասնակցած լեւոնմկրտչյաններ, ՀՀ բնակչությունը համարակալած աղվանվարդանյաններ ու նմաններ կշարունակեն բազմած մնալ ՀՅԴ ամենա-բարձր ղեկավար մարմնում` ՀՀ-ն հայկական պետություն չի լինելու, իսկ ՀՅԴ-ն էլ` պատմությունից մեզ ծանոթ ֆիդայական Դաշնակցութ-յունը… Ավելի լավ է սկսել սեփական ավգյան ախոռները մաքրելուց…
Նույն «Ազդակը» հուլիսի 21-ի համարում հրապարակել է երկու նյութ` առնչված ՀՀ-ում հայոց լեզվի անարգված իրականության: Դրանցից երկրորդը ուղղակիորեն վերաբերում է օտարալեզու դպրոցները վերաբացելու դավին: Լիբանանահայ ճանաչված հրապարակագիր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Պարույր Աղբաշյանը «Մենք ենք, մեր ցաւերը» խորագրով հրապարակել է «Հերթը հասաւ լեզուին ու դպրոցին (կամ` Հայաստանի իշխանութիւններու հերթական «կաֆ»ը)» վերնագրված եւ հունիսի 13-ով թվագրված հոդվածը. թե ինչո՞ւ է թերթը շուրջ 40 օր հետո տպագրել նյութը` չգիտենք):
Հրապարակման սկզբում հեղինակը համոզված է, որ «հիմա ալ աճուրդի կը հանուին հայոց լեզուն ու հայ դպրոցը» (այստեղ եւ հետո բո-լոր հաստագրումներն ու մեծատառերը Աղբաշյանինն են — Գ. Յ.): Քիչ ետք նա գրում է, որ «հայ ժողովուրդի իւրաքանչիւր սրբութիւն ու նուիրականութիւն, յաջորդական քայլերով կը բռնաբարուին ու կը պղծուին, որովհետեւ տիրող իշխանաւորները, քողարկուած թէ ոչ, իրենց թաթը կը դնեն անոնց վրայ»: Այնուհետեւ հրապարակագիրը խիստ հարձակում է գործում ՀՀ-ում «բացարձակ իշխանութիւն» ունեցող Հայաստա-նի հանրապետական կուսակցության ու նրա նախագահ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վրա` նրանց ինքնագլուխ, մտավորականության ու հասարակութ-յան կարծիքն արհամարհող վարքագիծը հայտարարելով « «զուլումի» միապետութեան վարքագիծ»: Աղբաշյանը պահանջում է մտավորական շրջանակ-ներից (ազգային ակադեմիա ու նրա ինստիտուտներ, գրողների եւ լրագրողների միություններ եւն.)` հստակորեն դիրքորոշվել ու մին-չեւ վերջ պայքարել նման դավադրական ծրագրերի դեմ: Այնուհետեւ, հրապարակագիրը մի հույժ կարեւոր նկատողություն է անում. «Զարմանա-լին այն է, որ Արմէն Աշոտեան, այս ծրագիրին «սենարիստ»-զոհն է, որովհետեւ չի գիտակցիր (կամ կրնա՞յ ըլլալ, որ չ՛ուզեր գիտակցիլ), թէ ինք շա՜տ «պուճուր» է, [որպէսզի] հայ ժողովուրդի գոյութեան միջոցին` ԼԵԶՈՒԻՆ ու նպատակին` ԴՊՐՈՑԻՆ հետ վերաբերի այդ տրամաբա-նութեամբ` դառնալով հլու-հնազանդ գործիքը իր մեծաւորներու մեծածրագիրներուն, որոնք երբեք չեն կրնար ըլլալ յօգուտ հայ լեզո-ւին ու հայ դպրոցին»:
Խնդրին անդրադարձել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին շատ մոտիկ կանգնած, Բեյրութում լույս տեսնող «Արծիւ» երկշաբաթա-թերթը թիվ 9-10 (393-394), հուլիսի միացյալ համարի խմբագրական գրությամբ: Ներկայացնելով հարցի էությունը եւ հայտնելով, թե «այս որոշումին դէմ հայրենի մտաւորականութիւնը գրեթէ միասնական ոգիով կեցուածք ճշդած է», հեղինակը գրում է. «Սակայն ժողովուր-դին եւ կամ մտաւորականութեան ձայնը լսող չկայ»: Թերթը հիմնովին հերքում է այդ դավադիրների «փաստարկներից» այն, որ իբր սփյուռ-քահայերն իրենց երեխաներին ՀՀ այդ դպրոցները կուղարկեն` կրթություն ստանալու, եւ նման խոսքերը համարում «անհեթեթ» ու «ճշմարտությանը չհամապատասխանող»: Նրանք պետք չունեն այդպես անելու, քանի որ կարող են ուղարկել հենց իրենց իսկ գտնված երկրում օտարալեզու դպրոցներ` եթե այդպիսիք կան: Խմբագրականն ավարտվում է հետեւյալ վճռական տողերով
— Ո՛չ մենք եւ ո՛չ Սփիւռքի առողջ դատող տարրը կրնան նմանօրինակ ազգակործան ձեռնարկներ քաջալերել:…
Վե՛րջ ազգավնաս նախաձեռնութիւններուն:
Անէ՛ծք ազգին վնասող նախաձեռնողներուն:

Բավարարվենք վերոհիշյալ օրինակներով` նյութը ավելի եւս ծավալուն չանելու համար:
Ամփոփելով վերոշարադրյալն ու այս տեսության մեջ տեղ չգտած մյուս հրապարակումների նյութերը` եզրակացնում ենք, որ ոչ միայն ՀՀ, այլեւ Սփյուռքի (Լիբանան, Սիրիա, Կիպրոս, Ֆրանսիա, ԱՄՆ եւն.) հասարակական կարծիքը, ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ, հստակորեն դիրքորոշված է ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավադրության դեմ: Հրապարակումներում տարբերությունը այդ մերժումների չափավորական կամ արմատական լինելու մեջ է միայն:
Հետեւաբար, այս դավադրության դեմ կա համազգային միասնական կեցվածք (բացառելով, նժդեհյան բնութագրումով` ազգի տականքը), որը ՀՀ իշխա-նավորներն իրավունք չունեն անտեսելու` ՈՎ ԷԼ ԻՐԵՆՑ ՃՆՇԻ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ:
Ավելի լավ է անկեղծանալ սեփական ժողովրդի հետ, քան իշխանությունը ամեն գնով պահպանելու համար օտարների գործակալություն անել սեփա-կան երկրում:
Վերջիններիս մեր ժողովուրդը իր պատմության ողջ ընթացքում որակել է ամենաճշգրիտ բառով` ԴԱ՛-ՎԱ՛-ՃԱ՛Ն:
Իսկ դավաճանների անփառունակ վախճանի օրինակները տվել է հենց մեր ազգային պատմությունը……

Հ. Գ. —
1. ՀՀ ԿԳՆ կազմակերպած Համահայկական կրթական Դ խորհրդաժողովի (Երեւան, 2-4 հուլիսի 2010 թ.) լիբանանահայ մասնակիցներից մեկը մեզ հայտնեց, թե երբ խորհրդաժողովում սփյուռքահայերից մի քանի հոգի վրդովմունք են արտահայտել օտարալեզու դպրոցների վերաբացման առնչությամբ, Արմեն Աշոտյանը «հերոսաբար» հավաստիացրել է, թե «այդ դպրոցները բացվելու են` ի՛նչ էլ լինի»:
Այսինքն` շարունակվում է «Մեր դեմ խաղ չկա» ստոր վերաբերմունքը համայն հայության հետ` ժողովրդավարության սին քողի ներքո:…
2. Իսկ թե այս նախագծի ու անձամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ ինչպիսի՞ կարծիք ունի ՀՀ Սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանը` թողնենք հետագային: Հրապարակվելու դեպքում մեծ ցնցումներ են առաջանալու հենց ՀՀԿ վերնախավում……

Գեւորգ Յազըճյան
ազատ լրագրող, պատմաբան,
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

ՀՀ-ում հայոց լեզուն տեր ունի՞

4 Մայիսի, 2011

Լուսանցք
29.10.2010

Բռնաբարում են, էլի՛…

ՀՀ-ում հայոց լեզուն տեր ունի՞
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Լեզվի տեսչության այսօրվա ղեկավարը գերազանց է կատարում իրավախախտումները կոծկելու իր ճղճիմ ու ազգուրաց առաջադրանքը

Հարգարժան պարոնա՛յք,
Զլմ-ներով եւ այլապես Ձեր ելույթներում Դուք միշտ հնչեցնում եք, որ ՀՀ կառավարությունը պայքար է հայտարարել երկրում փտախտի կամ փչացածության (կոռուպցիայի) դեմ: Բարի՛: Սակայն, հազվադեպ ենք լսում փչացածության «հերոսների» ձերբակալման եւ օրենքի ողջ խստությամբ դատապարտման մասին:
Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե պետական ֆինանսներից աշխատավարձ եւ այլ գումարներ ստացող պետական ծառայողների անգործունեութ-յունը եւս մտնում է «կոռուպցիա» հասկացության մեջ (ստորագրողս խմբագրել է 2005թ. լույս տեսած «Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը — Գիտական նյութերի հատընտիր» ժողովածուն եւ շատ լավ գիտե տվյալ երեւույթի ամենատարբեր դրսեւորումների մա-սին):
Խնդրում եմ ուշադրությամբ ընթերցել ներքեւը բերվող փաստաթղթերը, ապա՝ իմ մեկնաբանությունները:

(Երեւան, 30 սեպտեմբերի 2010թ.)
ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ պր. Սերգո Երիցյանին
Հարգարժան պր. Երիցյան,
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին (ժամը 19:00-19:50-ի սահմաններում), Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) «Երջանկության մեխա-նիկա» ծրագրի հերթական հաղորդումը հյուրընկալել էր ճանաչված երգչուհի Էռնա Յուզբաշյանին ու նրա ընտանիքին: Ցավալի է արձանագ-րել, որ հայերենը որոշակի չափով իմացող երգչուհին իր խոսքերի մեծագույն մասն արտաբերում էր օտար լեզվով: Նույնն անում էին նաեւ մյուս մի քանի մասնակիցներ: Սակայն, հարցը դա չէ: Նախօրոք տեսագրված նյութի ոչ հայերեն մասերը հաղորդման պատասխանատունե-րը պարտավոր էին թարգմանել հայերենի ու դա հեռուսադիտողին ներկայացնել ձայնային կամ լուսագրային տողի ձեւով, ինչը չէր արվել: Իհարկե, լավ կլիներ, որ հաղորդավարը՝ Նազենի Հովհաննիսյանը հենց ինքն աներ այդ պարտավորիչ աշխատանքը յուրաքանչյուր ոչ հայե-րեն խոսքից հետո, մանավանդ որ շատ լավ էլ հասկանում էր այդ օտարալեզու արտահայտությունները, ինչի ապացույցն էին նրա ժպիտներն ու ռեպլիկները:
Ինչպես գիտեք, սա օրինազանցություն է, մի կողմից՝ լեզվական պարտավորությունները կատարելուց խուսափում, մյուս կողմից՝ մեր՝ հեռուստադիտողներիս լեզվական իրավունքների կոպիտ ոտնահարում: Այս հաղորդումը ինձ հետ դիտող 83-ամյա մայրս, որ կես տարի առաջ Բեյրութից գալով հաստատվել է Հայրենիքում, հերթական անգամ հարցրեց վրդովմունքով. «Հոս Հայաստա՞ն է»……
Հարգարժան պրն. Երիցյան,
Ձեր վերադասը՝ ՀՀ ԿԳ նախարար պր. Արմեն Աշոտյանը առիթ չի փախցնում կրկնելու, թե շնորհիվ օտարալեզու դպրոցները վերաբացելու իր նախաձեռնության հետեւանքով առաջացած հասարակական արձագանգի, «շատ շատերը իմացան, որ երկրում «Լեզվի մասին» օրենք գոյություն ու-նի»: Բայց արդյո՞ք նման՝ իմ համոզումով՝ դավադրական նախագիծ պետք է մեջտեղ հանվեր, որպեսզի «շատ շատերը իմանային «Լեզվի մասին» օ-րենքի գոյության մասին», թե՞ դա Ձեր ղեկավարած գերատեսչության պարտականությունն է, թե՞ ԼՊՏ-ն ստեղծվել է անպայման ապահովելու այդ եւ մյուս օրենքների լեզվական դրույթների պարտադիր կատարումը:…
Սույն գրությամբ դիմում եմ Ձեզ՝ պատժելու վերոհիշյալ հեռուստահաղորդման պատասխանատուներին՝ օրենքի ողջ խստությամբ: Խնդրում եմ այս առնչությամբ Ձեր ձեռնարկած քայլերի ու դրանց արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ օրենքով ընդունված կարգով: «Ա-վետում եմ», որ այս հարցը մինչեւ վերջ հետապնդելու եմ ու դրան տալու եմ համահայկական հնչեղություն՝ հանդես գալով հայրենական եւ սփյուռքյան պարբերական մամուլում:
Հուսով եմ, որ ԼՊՏ-ն կկատարի մեր՝ հարկատուներիս հաշվին գոյատեւող պետական մարմնի իր գործառույթները նաեւ այս օրինախախտման պարագա-յին: Այլապես, հարցը լղոզելու դեպքում, ինձ իրավունք եմ վերապահում դատական հայց հարուցել ԼՊՏ-ի դեմ՝ «կոռուպցիա» հասկացութ-յան մաս կազմող՝ հարկատուների վճարումները վատնելու համար:
Մաղթելով Ձեզ ամենայն բարիք, հարգանքներով՝‘Գեւորգ Յազըճյան (ազատ լրագրող, պատմաբան, «Լեզվի ժողովրդական տեսչություն» հասարակա-կան նախաձեռնության հիմնադիր անդամ)

Վերեւի նամակը ս. թ. հոկտեմբերի 1-ին անձամբ տարա Լեզվի պետական տեսչություն ու հանձնեցի ԼՊՏ պետի քարտուղարուհուն: Երկու շաբաթ անց, հոկտեմբերի 14-ին ստացա հեռախոսազանգ նույն անձից, թե ԼՊՏ պետի պատասխանը պատրաստ է: Հաջորդ օրը գնացի ԼՊՏ ու առձեռն ստացա Ս. Ե-րիցյանի հոկտեմբերի 14 թվականակիր համար 504 գրությունը, որի շարադրանքը նույնությամբ բերում եմ ստորեւ: Ի գիտություն ԼՊՏ պետ, բանասիրական գիտությունների դոկտոր (sic!) Ս. Երիցյանի, նկատեմ, որ շարադրանքում բացակայում է տողադարձը, որը հայոց լեզվի պարտա-դիր նորմերից է:

Հարգելի՛ պարոն Յազըճյան:
Ի պատասխան Ձեր 04.10. 2010թ. դիմումի՝ տեղեկացնում ենք, որ այն քննարկվել է ՀՀ լեզվի պետական տեսչությունում, որի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.
Ձեր բերած օրինակի դեպքում, իսկապես, խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի, այս դեպքում, պետք է կատարվեր ձայնային կամ լուսագրային թարգմանություն: Համաձայն ենք, որ հեռուստառադիոհաղորդումների՝ լեզվի բնագավառում օրենսդ-րության պահանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չլինելու հետեւանքով եթերում աստիճանաբար ավելանում են օտար լեզ-վով պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումները:
Հաշվի առնելով Ձեր կողմից ներկայացված եւ ցավոք, նման բազմաթիվ այլ օրինակներ, ՀՀ լեզվի պետական տեսչությունը մշակում է «Հե-ռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը թույլ կտա լեզվական խախտումների համար պատասխանատվություն սահմանել: Այդ դեպքում ՀՀ լեզվի պետական տեսչությունը իրավասու կլինի կոնկրետ (ճիշտ կլիներ գործածել հայերեն համարժեքը՝ «որոշակի» — Գ.Յ.) քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ:
Հարգանքով՝ Ս. Երիցյան

Հիմա՝ իմ մեկնաբանությունները:
1. Միանգամայն ուշագրավ է, որ ԼՊՏ պետը հեռավոր ակնարկություն իսկ չի անում ՀՀ «Լեզվի մասին» օրենքին, որով ինքն ու իր ղեկավարած պետական մարմինը պարտավոր են առաջնորդվել եւ որի հիման վրա էլ ստեղծվել է այդ կառույցը ու պահվում է մեր՝ հարկատուներիս վճարած հարկե-րով, տուրքերով եւ ուրիշ պարտադիր վճարումներով: Ս. Երիցյանը «մոռանում է», որ «Լեզվի մասին» օրենքի առաջին հոդվածը, ի շարս այ-լոց, սահմանում է, որ ՀՀ պետական լեզուն՝ հայերենը «սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները», իսկ 5-րդ հոդվածը (եւ օրենքը) ավարտվում է հետեւյալ հաստատումով. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար» (ընդգծումներն իմն են — Գ.Յ.): Ոչ միայն հասակով, այլեւ էությամբ գաճաճ, մտքով կույր եւ հոգով սրիկա պետք է լինել չհասկանալու համար, որ «կյանքի բոլոր ոլորտներից» մեկն էլ հեռուստատեսությունն է (ի դեպ՝ այս միտ-քը Ս. Երիցյանը հենց ինքն է արձանագրել իր դոկտորական ատենախոսության մեջ…), որի լեզվական խախտումների համար էլ նախատեսված է «պա-տասխանատվություն»՝ ըստ նույն օրենքի:
2. Պր. Երիցյանը բացահայտ սուտ է խոսում, երբ գրում է, թե «հեռուստառադիոհաղորդումների՝ լեզվի բնագավառում օրենսդրության պա-հանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չէ»: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում նման խախտումների համար պատիժներ սահմանված են, ինչին պր. Երիցյանը պետք է լավատեղյակ լինի, քանի որ հենց իր ղեկավարած կառույցը իր ստեղծման օրից բազմատասնյակ անգամ դիմել է ՀՀ դատարաններ՝ տարբեր տնտեսավարողների տուգանելու հայցով՝ հիմնվելով հենց այս օրենսգրքի պատժական դրույթների վրա: Սակայն եկեք մի պահ ենթադրենք, որ, իսկապես, պատիժներ սահմանված չեն օտարալեզու եւ չթարգմանվող հեռուստահաղոր-դումների համար: Այդ դեպքում կոպտորեն խախտվում է օրենքի առաջ բոլորի իրավահավասարության սահմանադրական նորմը: Այդ ինչպե՞ս է, որ ԼՊՏ-ն՝ դատարանի միջոցով պատժում է օտարալեզու ցուցանակ ունեցող խանութներին, բայց «չի կարողանում» պատժել հարյուր հազար իսկական հայերի ականջն ու ազգային արժանապատվությունը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե եւ ամեն վայրկյան խարտոցող-սղոցող օտարալե-զու հեռուստահաղորդումների դիմաց…
Ի դեպ, ԼՊՏ-ի հավաստի ներքին աղբյուրները մեզ հայտնում են, որ վերջին 3 տարիներին որեւէ տնտեսավարողի կատարած լեզվական խախտում-ների համար որեւէ դատական հայց չի հարուցվել: Ահա թե ինչպե՛ս է ԼՊՏ-ն «պայքար մղում» (sic!) հանուն ՀՀ-ում հայոց լեզվի մենաշ-նորհային իրավունքների պաշտպանության…
3. Պր. Երիցյանը նույնիսկ առանց որեւէ ցավի պարզապես նշում է, թե «եթերում աստիճանաբար ավելանում են օտար լեզվով պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումները»: Սրանից ավելի պարզ խոստովանություն չի կարող լինել իր ղեկավարած կառույցի անգործունեության եւ անպիտանելիության մասին: Այս արտահայտությամբ, Ս. Երիցյանը վկայում է, որ ԼՊՏ աշխատակիցները քամուն են տալիս՝ մեր՝ հարկատունե-րիս վճարած պետական գանձումների գումարները, այսինքն՝ նա բացահայտորեն վկայում է այդ կառույցում փչացածության ոչ միայն առկայութ-յան, այլեւ՝ «աստիճանաբար ավելացման» ու «ցավոք», «բազմաթիվ» լինելու մասին: Այսքանն իսկ բավարար է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախա-զությունը քրեական գործ հարուցի եւ վարույթ ընդունի հիշյալ կառույցում փչացածության հանցակազմը:
Արդար լինելու համար հայտնենք, թե այս հանցակազմով պետք է քննել նաեւ ԼՊՏ-ի նախկին պետերից Լեւոն Սարգսյանի ու հատկապես Լավրենտի Միրզոյանի ղեկավարության ժամանակաշրջանները եւս, քանի որ նրանց ժամանակ սկսեց հանրապետությունում ծաղկում ապրել օտար լեզու-ների հաղթարշավը՝ ՀՀ պետական եւ իսկական հայոց մայրենի ՄԻԱԿ լեզվի դեմ:
4. Պր. Երիցյանը հայտնում է, թե ԼՊՏ-ն «մշակում է» ինչ-որ փոփոխություններ «Հեռուստատեսության մասին» օրենքում: Այստեղ ծա-գում է 3 հարց. ա. ԼՊՏ-ն ե՞րբ է ավարտելու այդ «մշակումը»՝ մի պահ ենթադրելով, որ դա երբեւէ սկսել է, բ. եթե մշակումը ավարտի էլ՝ ե՞րբ է «մշակվածը» վերամշակվելու ԿԳՆ-ում եւ ե՞րբ է դա կառավարությունում հաստատվելու (Արմեն Աշոտյանի ու նմանների՝ ԿԳՆ-ի ղեկավարման պայ-մաններում նման բյուրոկրատական քաշքշուկի ավարտն ակնկալելը հիմարություն է…), գ. եթե սա էլ հաղթահարվեց, ե՞րբ է «մշակված-ԿԳՆ՝ հաստա-տած-ՀՀ կառավարության հաստատածը» քննարկվելու եւ ընդունվելու ԱԺ-ում, որի անդամների ջախջախիչ մեծամասնությունը, շատ մեղմ արտահայտ-ված, երկրագնդից մինչեւ ամենահեռավոր համաստեղությունները հեռու է հայոց լեզվի էությունն ու հայության եւ իբրեւ թե հայկա-կան պետություն ՀՀ-ի համար կարեւորությունը հասկանալուց՝ մանավանդ որ «մեջը փող չկա»: Մի կողմ թողնենք այն, որ փոփոխութ-յունների օրենքն ընդունվելուց հետո կկիրառվի՞ թե՞ ոչ: Ինչպես ասում են՝ «Մինչեւ այդ՝ կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը»……
5. Ակնբախ է այն փաստը, որ ամբողջ շարադրանքում ակնարկություն իսկ չկա այն մասին, որ ԼՊՏ-ն գրավոր կամ թեկուզ բանավոր զգուշացրած լինի «Երջանկության մեխանիկա» հեռուստահաղորդման պատասխանատուներին կամ Հ1-ի ղեկավարությանը՝ լեզվական խախտումներ այսուհետ թույլ չտալու համար: Դե ինչ, ԼՊՏ-ի այսօրվա ղեկավարը պարզապես հիանալի՜ է կատարում իրավախախտումները կոծկելու իր ճղճիմ ու ազգուրաց առա-ջադրանքը: Իսկ ի՞նչ կարելի է սպասել մի ողորմելի արարածից, որ նույնիսկ դավաճանեց մեկ ուրիշ ճարպիկ լարախաղացի՝ Արթուր Բաղդասար-յանին՝ ներսից ականահարելով «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այդ գործը փայլուն գլուխ հանելու համար «Սերգո ջանին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ ժամանակով պարգեւատրեց՝ իր խորհրդականը լինելու պաշտոնով՝ ի վերջո նրան շպրտելով ԼՊՏ-ի պետ դառնալու ոսկորը:
6. Ուշագրավ է եւս մեկ փաստ. ամբողջ փաստաթղթում, բացի վերտառությունից, համենայն դեպս՝ ամբողջ շարադրանքում հիշատակվող 3 դեպքե-րում էլ, պր. Երիցյանը իր ղեկավարած կառույցի անունը նշում է «ՀՀ լեզվի պետական տեսչություն» ձեւով՝ փոխան «ՀՀ ԿԳՆ լեզվի պետա-կան տեսչության»: Ի՞նչ է դրանով ակնարկում «Սերգո ջանը». այն, որ ԿԳ չնաշխարհիկ նախարար Արմեն Աշոտյանը իր վերադասը չէ՞. թե՞ ցանկա-նում է վերականգնված տեսնել ԼՊՏ նախկին կարգավիճակը, երբ հենց «ՀՀ լեզվի պետական տեսչություն» էր կոչվում՝ լինելով ոչ թե ստորաբաժա-նում ինչ-որ նախարարության կազմում, այլ՝ ՀՀ կառավարության կազմում ինքնուրույն կառույց: Այս հարցում շատ ուրախ կլինեինք ի-րականացած տեսնել Երիցյանի երազանքը, թեեւ հայոց լեզուն, մանավանդ ի տես նրա այսօրվա անարգաան վիճակի ՀՀ-ում, արժեր որ ունենար իր պաշտպանությունը գերնպատակ ունեցող հատուկ նախարարություն:
Հարգարժան պր. Սարգսյա՛ն եւ պր. Հովսեփյա՛ն,
Սույն բաց նամակով դիմում եմ Ձեզ՝ պատասխանատվության կանչելու ՀՀ-ում լեզվական օրենսդրության հարցում բոլոր թերացողներին, եւ առաջին հերթին, Սերգո Երիցյան կոչեցյալին:
Հոկտեմբերի 30-ին լրանում է 90-ամյակը Կարսի անփառունակ ու խայտառակ հանձնման, որին հետեւեց 1-ին Հանրապետության կործանումը: Իսկ Դուք գիտե՞ք, որ այդ հանրապետության մեջ, մասնավորաբար նրա կյանքի վերջին ամիսներին, անարգական վերաբերմունք է եղել պետութ-յան ՄԻԱԿ պետական լեզվի նկատմամբ, ինչը, իմ համոզումով, էական դեր է ունեցել հանրապետության կործանման մեջ (ազգային ու պետական լե-զուն չպաշտպանողը, առավել եւս՝ դա անարգողը երբեք չի պաշտպանի պետության սահմաններն ու հայրենիքի հողը): Իմ բարձրացրած հար-ցի նկատմամբ Ձեր անտարբերությամբ՝ մասնակիցը մի՛ դարձեք Հայաստանի 3-րդ Հանրապետության կործանման:

Գեւորգ Յազըճյան
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ
Հ. Գ. —
1. Կարող են ինձ հարց տալ, թե ինչո՞ւ չեմ դիմում նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Պատասխանեմ՝ հիմնականում 2 պատճառով. ա. Իմ հա-մոզումով՝ նա երբեք արժանի չէ այն պաշտոնին, որին իրեն նշանակել են՝ չգիտես ի՞նչ նկատառումներից ելնելով, բ. ինձ համար անարգական է դիմել մի անձի, որը հենց ինքն է հայոց լեզուն անարգողներից մեկը. բավական է հիշեցնել ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբա-ցելու ուղղությամբ սույն՝ նրա դպրոցական ուսումնառության լեզվով իր ու իր նմանների համար այնքան ճիշտ հնչող «ցեխակրոնի» դավաճանական նախաձեռնությունն ու ոգի ի բռին քարոզչությունը:
2. Երբ այս բաց նամակը պատրաստ էր, կիրակի, հոկտեմբերի 17-ի գիշերային «Երգ երգոց» հաղորդման ժամանակ մեկ անգամ եւս ոտնակոխվեց մեր ոս-կեղենիկն ու մեր արժանապատվությունը: Մի քանի ականավոր մտավորականների մասնակցությամբ Հ1-ի այս հաղորդման ժամանակ, միջոցառման մասնակից մի նեգրի անգլերեն խոսքը ոմն հայանուն արարած թարգմանեց … ռուսերենի, իսկ ներկաներից եւ ոչ մեկը ձայն-ծպտուն չհանեց այս անպատվության դիմաց: Պատկերացրե՛ք, թե նեգրը ի՞նչ կմտածի, եթե իմանա, որ իր խոսքը ՀՀ-ում թարգմանում էին ոչ թե հայերենի, այլ՝ ռուսերենի. միանշանակ այն, որ ՀՀ-ի պետական լեզուն ռուսերենն է, այսինքն՝ ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնության մի գուբեռնիան է կամ ավտոնոմնայա ռեսպուբլիկան… Հիշեցնենք՝ սա կատարվեց իր անկախությունը ավելի քան 19 տարի առաջ հռչակած երկրում: Սա նշանակում է, թե մենք ԿՈՐՑՆՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ: Ժողովուրդ ջա՛ն, հասկանո՞ւմ եք մեզ սպասող աղետի ահավորությունը…
3. Հ1-ը օրերս «ավետեց», որ «Երջանկության մեխանիկա»-ի հաջորդ հյուրն է Ռուսական դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, որը բացառապես ռուսերեն է խոսում՝ առանց զուգահեռ թարգմանության: Դե ինչ, մնում է նազենիների ու նմանների չափը տալ պապերից ժառանգված ու իրենց արդյունավետությունն ապացուցած եղանակներով…

Գեւորգ Յազըճյանի Նյութերը

4 Մայիսի, 2011

2012
1937 թվական 75 տարի ա՞նց. մեկ անգամ եւս հայաստանյան պատմագիտության բարոյականության հարցերի մասին 20.03.2012
Հայկ Դեմոյանը հայոց լեզուն անարգեց, խորհրդի անդամներն էլ աջակցեցին նրան այդ հարցում.  01.03.2012
Հայաստանյան հայագիտության երիտթուրքացումը եւ հայերենի ուրացումը 27.02.2012

2011
Մաքուր Երեւան՝ ոչ թե քարոզով, այլ՝ կեղտոտողի գրպանին խփելով
Պտույտ մը Երեւանին մեջ… սփյուռքահայի աչքերով 30.04.2011
Նպաստե՛ք հայության ինքնաճանաչողությանը 30.04.2011
Վերժինե Սվազլյան. «Հայոց Ցեղասպանություն. Ականատես Վերապրողների Վկայություններ»  22.04.2011
Ո՞րն Է Մեր Խնդիրը Հայկական Հարցի Լուծմա՞Ն, Թե՞ Ցեղասպանության Միջազգային Ճանաչման Հետապնդումը 13.04.2011
Գիտական բարոյականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին… 09.04.2011
Պետական խորհրդանիշերն էլի աղավաղվում են… 01.04.2011

2010
Սարգիս Նաջարյանի Մեծարանքի Հանդիսությունը  27.11.2010
Հոնք հարդարելու փոխարեն աչք են հանում – Ջավախքահայության խնդիրներ 19.11.2010
Մտավորակա՞ն է Լեւոն Անանյանը… 11.11.2010
ՀՀ-ում հայոց լեզուն տեր ունի՞ 29.10.2010
Թուրքերի ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի վրա 19.10.2010
Սփյուռքի մամուլի արձագանքը 11.10.2010
Բաց նամակ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությանը 10.06.2010
«Ցանկացած» բառի եւ այլ բառերի ու բառակապակցությունների անցանկալի գործածության մասին 01.06.2010
«Վախենում եմ՝ կրթության և գիտության նախարարը դառնա քավության նոխազ» 20.05.2010

2009
Թուրքական պատմակեղծարարության տարածումը ՀՀ-ում 18.12.2009
Ռուբեն Կարապետյան. «Սիրիայի Տեղն Ու Դերը Արաբ-Իսրայելական Հակամարտությունում (1946-2000)». 15.12.2009
Այսուհետ Հայաստանի Հանրապետությունում կարելի է Հայոց ցեղասպանությունը ուրանալ և մնալ անպատիժ 05.12.2009
հրաժարական Պետական Համալսարանի Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնից
Գևորգ Յազըճյանը ՀԲԸՄ-ի մասին 18 09 2009
ՀՀ հանրակրթական դպրոցի բնույթը ապազգային է 15.07.2009
«Իսլամ մնալով` հայ դառնալ չեն կարող» 30.06.2009
Ասուլիս` Թամարա Վարդանյան Եվ Գեվորգ Յազըճյան 20.06.2009
Հայոց Առնչված Արաբերեն Հրատարակություններն Իրար Հաջորդում Են Եգիպտոսում  05.06.2009
Անցել է գորշ կարդինալների ժամանակը 29.05.2009
Մնամ կարոտով հայտնագործություններիդ սպասող 22.05.2009
Պրոֆեսորական աճպարարություններ այս անգամ Արաբական Արեւելքում Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը 15.05.2009
«Հայկական հարցի լուծումը պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ կամ չճանաչմամբ, ինքնին անհեթեթ է» 07.05.2009
Ովքե՞ր են Փորձում Մեզ Կառավարել Իրականում 12.02.2009
Ազգային Վրեժը Եվ Ցեղասպանների Պատիժը Անժամանցելի Են 03.02.2009

2008
Bats Namak Mayr Ator S. Echmiadznin
Մի՛ պղծեք «Արմենիա» սուրբ անունը 22.01.2008

2007
ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, Հայոց տառերն էլ
Մտորումներ Հրանտ Դինքի սպանության առթիվ
Հայկական ցեղասպանության սիոնական ձեռնածումը` վասն Ողջակիզման բացառիկության “հիմնավորման”  27.12.2007
Հայ Կնոջ «Ազատագրության» Հարցը  26.11.2007

2006
Վերացրեք ոստիկանական խեղագրությունը 23.12.2006

2005
«Հայկական Հնագույն Հանրագիտարանի» Վավերագրերը  23.12.2005
Գրական-Մշակութային Համահայկական Նոր Կամուրջ` «Կամար» Ամսագիրը  20.12.2005
Երեսուն Տարի Առաջ Այս Օրը Ծնվեց ԱՍԱԼԱ-Ն 20.01.2005

2004
Անբարոյականությունը հայրենական հայագիտության մեջ 23.01.2004
Լինում Է Եվ Այսպես… 23.01.2004

2003
“ԻսկակաՆ Պաշտպանություն” Պատմության Ինստիտուտում 12.11.2003

Դիլիջանի օտարալեզու դպրոցի փոչիկը պայթե՞ց, թե՞ հետո նորից փչելու են

1 Մայիսի, 2011

15.07.2010

Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի և իրականացման համար, նույնիսկ պետության և հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու և բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ և անսովոր մի երկիր: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում:

http://tert.am/am/news/2010/07/15/dilijan/

Հետո մարդն ասում է.
«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների խնդիրը չափազանց կարևոր է և շոշափում է հանրապետության բոլոր քաղաքացիների շահերը, սակայն, մեր կարծիքով, այս օրենքի քննարկումը պետք է նոր թափ հաղորդի ավելի խորը բանավեճի` Հայաստանի ապագայի և համաշխարհային տիրույթում նրա տեղի մասին: Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն:

Սիրով պատասխանենք

Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ Ոչ չենք ցանկանում բարգավաճել, ոչ գագիկծառուկյանական, ոչ ռուբենվարդանյանական, ոչ արևմտաեվրոպական, ոչ կալիֆոռնիական, ոչ էլ էմիրաթական կամ այլ տարբերակներով: 

թե՞ ցանկանում է գոյատևել:Իհարկե գոյատևելը ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրն է բազմաթիվ ժողովուրդների համար, որոնք դրանով նույնիսկ չեն էլ մտահոգվում: Իսկ Հայ ժողովրդի համար այն թեև ավելի բարդ է, բայց լուծելու հավանականությունը ավելի մեծ է, որովհետև այստեղ շատերը կան, որ ուզում են, որ Հայ ազգը գոյատևի: 

Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում,բոլորովին չենք ձգտում, չենք ուզում խաղաղապահ ուղարկել Իրաք կամ Աֆղանստան, ոչ էլ ուզում ենք Եվրամիության կանոններով ապրել, տարածաշրջանի հարևաններն էլ աչքներիս լույսը չեն, դեռ որոշ գործընթացներից էլ, որոնցում հիմարաբար ներգրավվել ենք (ԱՀԿ, ՄԱՀ, ԵԽ), դուրս գայինք վատ չէր լինի:

թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: — իհարկե նախընտրում ենք, որ օրենքներն ու կանոնները մերը լինեն, այլ ոչ պարտադրված, և մեզ ինչ, թե ուրիշի տանը ինչ է կատարվում, ով, ում հետ, ինչ է անում: 

Այս երկու մոդելները գոյության իրավունք ունեն, սակայն նրանց միջև ընտրությունը պետք է կատարվի գիտակցված կերպով: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ ազգի կատարած ընտրությունը հանգեցնում է որոշակի հետևանքների` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս մոդելների վերլուծությունն առանձին և լուրջ խոսակցության առարկա է:
— Այո, գիտակցում ենք, վճարելիք գինն էլ պատկերացնում ենք ու վաղուց վճարում ենք ու դեռ երկար վճարելու ենք: Գիտենք, որ դուք, ձեր հայ և ոչ հայ գործընկերներով, վաղուց եք մեր ուղեղները հարդուկում` Ծաղկաձորում, մարզահամերգայինում, նույնիսկ մարզերում, տեղյակ ենք, որ ամեն տեղ ձախողվում եք ու չեք կարողանում էս հայերին «խելք սովորեցնել» ու երբեմն այդ հայերն են ձերուղարկած փորձագետներին խելք սովորեցնում:
Ոչինչ, կրկին փորձեք:

Հ.Գ.
Այս մարդու ասածից ստացվեց, որ Դիլիջանի դպրոցը հիմնականում օտար կամ սփյուռքահայ երեխաների համար էր: Խեղճերը նրանց ուզում էին Հայաստան բերել, որ հայերեն սովորեցնեին, իսկ մենք խանգարեցինք: Հիմա սրանց ասե՞նք, որ դրա համար օրենք փոխելու կարիք չկար, թե՞ թող չիմանան` շառից, փորձանքից հեռու:

Մեկնաբանություն

Չեմ կարծում, որ հեշտությամբ հանձնվեն… Ձևեր են թափում։ Оскорблённая невинность…
 
ԱԱ:Հաստատ ձևեր են թափում: Բայց ինչ են անելու դեռ չգիտեմ ու գուշակելու ցանկություն էլ չունեմ:
  
Մէդհեբ: Չեմ կարծում մեր կրթական համակարգին, Դիլիջանին շատ կխանգարեր 60 մլն ներդրումները, ու հենց դպրոցը սկսվեր, դիլիջանցիք կդառնային խոպանչի, կամ բոլորվ կտեղափոխվեին Երևան։ Չեմ կարծում որ վատ կլիներ, եթե օտարերկրյա երիտասարդ խելացի երեխեքը կրթվեին հայաստանում, ու հետո ցրվելով Աշխարհով մեկ, դառնային Հայաստանի յուրատեսակ դեսպանները՝ իսկ որ այդ ուսանողները հետագայում ամբողջ աշխարհում շատ բարձր դիրքեր ու պաշտոններ էին ղբազեցնելու՝ դա էլ է փաստ։
Արմեն ջան, չեմ հասկանում թե ինչու մենք պետք է խուսափենք համաշխարահյին հանրույթին, ումի՞ց կամ ինչի՞ց ենք վախենում։ Նաև ԱՀԿ, ԱՄՀ անդակամցությունն էլ կարելի խելքով օգտագործել, ու եթե չես կարողանում, ելքը դրանցից դուրս գալը չէ՝ այլ խելք հավաքելը։ Ես էտպես եմ կարծում 🙂
Մյուս կողմից էլ մի լավ բան կա էստեղ՝ հասարակության բողոքն ու պայքարը ինչ-որ օգուտ տվեց, միգուցե հաղթելու ու ինչ-ր բան փոխելու հավատը վերադառնա մեզ, ինչը ավելի կարևոր է, քան 60 մլն ներդրումն ու միջազգային դպրոցը, միգուցե…
 
ԱԱ: Իսկ ով ասեց, որ 60 միլիոնն էլ Դիլիջանին էին տալու կամ Հայաստանին: Բա ներմուծված ուսուցիչները ու մնացած միջազգային չափորոշիչներն ապահովելը: Երկրորդը ես չեմ հավատում օտարերկրյա խելացի երեխեքի Հայաստանում կրթվելու ցնդաբանությանը: Գուցե միայն հատուկենտ ռուսահայեր գային: Իսկ նախագիծը նախատեսված էր միայն ու միայն հայաստանյան վերնախավի լակոտների համար: Իսկ թե որքանով են օտար համալսարաններում մասթերսավորված ու PhD-ացածները, հատկապես մեր գլխին վերակացու կարգվածները, օգտակար լինում Հայաստանին, բոլորս էլ շատ լավ գիտենք:
Իսկ ով ասեց, թե նրանք, ովքեր դեմ են ԱՀԿ, ԱՄՀ-ներին անդամակցելուն, խուսափում են կամ վախենում ինչ-որ մեկից: Վախեցողները հենց անդամակցողներն են, որ անգամ չեն համարձակվում բացատրել, որ այդ կազմակերպությունների կոնկրետ այս կանոնները կամ այն խորհուրդները մեզ համար ընդունելի չեն այս կամ այն ծանրակշիռ ու շատ հիմնավոր պատճառով: Իսկ որ այդ պատճառները բազմաթիվ են, նույնպես հանրահայտ է:
Մատենավար գործընկերներից շատերը չեն հավատում, որ տվյալ պայքարը վերջնականապես հաղթանակով է պսակվել, ու կասկածում են, որ կա նոր խարդավանք: Ես նրանց հետ համամիտ եմ, այլապես այս «խռոված» նամակը չէր լինի: Միշտ ասել եմ, որ ամենակարեւոր հարցն այստեղ լեզուն չէ, այլ կայուն արեւմտամետ էլիտա ձեւավորելու ու երկիրը նրանց հանձնելու փորձերը: Սրա դեմ պայքարը դեռ շատ ջուր կտանի ու այն այնքան էլ բացառիկ երեւույթ չէ:
 
Մեդհեբ: Արմեն ջան, հրես 🙂
1. Դեռ մեծ հարց է ով է մեր երկրին ավելի մեծ վնաս տալիս՝ դրսում մասթերավորված ու փիէյջդի արածները, թե Համալսարանի իրավաբանականի դիպլոմը առած, կյանքում գիքր չբացած ու նույն ֆակուլտետում կաշառքի վրա մեծացած դատավորներն ու դատախազները։ Չնայած, հարց է՞ որ։
2. Հայաստանյան վերնախավի լակոտներն արդեն վաղուց սվորում են դրսում, իսկ ով էլ չի սովորում, արդեն մի կարգին պետական դիմպլոմ առել ու նստել է լավ աշխատանքի՝ իմ ու քո ճակատագիրն է որոշում։ Վերոնշյալ երկուսից և ոչ մեկին էլ պետք չի Դիլիջանի դպրոցը։
3. Մի քիչ անհասկանալի է, թե ինչի է Ռուբեն Վարդանյանը արևմտամետ էլիտա ձևավորում։ ահ ի դեպ, իմանալով էդ մարդու անցյալն ու արածը, ինչ-որ չեմ կարծում թե ինքը մի բանի մեջ թաթախվի, ինչի հաջողությանը չի հավատում՝ սա կապված արտասահմանցի երեխաների կրթության հետ։
4. ԱՀԿ, ԱՀՄ և մյուսների մասին համամիտ եմ հետդ՝ էդ կառույցները չեն ստեղծված որ մեզ զարգացնեն, դա ընդամենը միջազգային ինստիտուտներ են, որոնցից դուրս դու ուղղակի չես կարող լինել։ Նորից եմ ասում, հարցը նրանում է թե կարողանում ենք մենք խաղալ էտ կանոներով, ու ՀԱՂԹԵԼ։
5. Միջազգային չափորոշիչների մեջն երևի թե շատ վատ բան չկա, IMHO
 
 ԱԱ: 1.Մի վատով մյուսը չեն արդարացնում:
2.Դիլիջանի դպրոցը հենց նրանց համար է, որ դրսում չսովորեն, այլ ներսում ավելի ճիշտ նրանց մի թեւի, որի լիդերը Տիգրան Սարգսյանն է: Բայց բոլոր դեպքերում ես չէի ուզի, որ իմ երեխաները այդ դպրոցում սովորեին:
3.Հայաստան 2020-ից հետո, ինչու չես հավատում: Իհարկե հավատում է հաջողությանը, նույնիսկ հիմա, երբ խռոված պոզա է բռնել: Բայց այս նախագծի թիվ մեկը ինքը չէ, այլ վարչապետը:
4.ԵԹԵ ԽԱՂԱՆՔ, ցանկացած կանոններով կհաղթենք, բայց մեր խաղացողները ուրիշ խաղեր են նախընտրում խաղալ:
5.Միջազգային չափորոշիչներ չկան, կան օտարների ազգային չափորոշիչներ, որոնք իրենց համար լավ են, մեզ համար խիստ մասամբ, իսկ հիմնականում էլ ուղղակի անընդունելի: Բայց մերոնք, քանի որ գավառամիտներ են, հնարել են վերացական միջազգային չափորոշիչներ:

 

Ալեքսանդր Քանանյանի Նյութերը

20 Ապրիլի, 2011

Քաղաքական սերնդափոխությունն անցումային հասարակություններում 27.06.2012
«Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք» 04.06.2012
«Սահմանադրապաշտ» պատրանքը և պատմության փիլիսոփայությունը 21.05.2012
Ֆեյսբուկյան Գրառումներ
Հպանցիկ ակնարկ՝ Քարվաճառի շրջանի ենթակառուցվածքների արդի դրության վերաբերյալ 08.05.2012
Արցախյան դրախտն ու համացանցային հայրենասիրությունը 02.05.2012
Վերաբնակեցման օրենսդրական խնդիրը 30.04.2012
«Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ» 24.04.2012
Ճանաչել Արցախը` Արաքսից Քարվաճառ 20.04.2012
Վերաբնակեցումն ու հանրային պատասխանատվության խնդիրը 23.03.2012
Վերաբնակեցման հայեցակարգի հիմնատարրեր. նոր բնակավայրերի հիմնադրման հարցը 13.02.2012
«Լևոն Տեր–Պետրոսյանի հասունացած և լկտիացած վարչազավակները հենց այդպես էլ պետք է վերաբերվեին իրենց արտադրած և այժմ անատամ դարձած «պապիկին»»
«Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»
A1plus-ի հյուրը
Արաբական ժամանակակից հեղափոխությունների քաղաքակրթական բաղադրիչը
«Էլ ի՞նչ ջրբաժան: Ջրբաժանը խոստացվում էր հազար անգամ…»
Սերժ Սարգսյանն ինձ համար կրոնապես «խորշելի է»
Ինչպիսին չպետք է լինի վերաբնակեցումը
«Սերժ Սարգսյանը տասը տարի ոչ մի առիթ չի կորցրել հաստատելու, որ տարածք հանձնող է»
«Այդ տարածքում առկա է հողին ամուր կառչած բնակչություն»
Փաստահավաք առաքելությունը հայ կողմի հանդուրժողականության արտահայտում է
«Ազատագրված տարածքում առկա է հողից ամուր կառչած բնակչություն, որն աճում է»
«Չե՛նք հանդուրժելու»
Հինգ տարի անց Ֆասիեն, կարող է համոզվել, որ բնակչությունն ավելի է ամրացել հողին
«Հայրենիքի այդ կտորին տիրապետում եմ բարձունքից-բարձունք».
Գրաբարը՝ որպես Հայոց դասական լեզու
Որևէ փոքրագույն իսկ զիջում կործանելու է մեր անվտանգության միակ երաշխիքը
«Ով համաձայնում է բաժանարար գծին, ուրանում է Ցեղասպանությունը»
«Թուրքիան ցանկացած պարագայում մնում է շատ խոշոր ախոյան»
«Արցախյան հիմնահարց. «մադրիդյան սկզբունքների» լույսն ու ստվերը»

Գրաբարը՝ որպես Հայոց դասական լեզու

20 Ապրիլի, 2011

artsakhpol 
27.06.2010

Ներկա եվրոպական գիտակցության մեջ դասական լեզու անվան ներքո հիմնականում հասկանում ենք մի «մեռած» հին լեզու, որն ընկած էր հին աշխարհի և միջնադարի քաղաքակրթական տարբեր ընդհանրությունների գրավոր ավանդույթի հիմքում: Ասենք լատիներենը` Արևմտյան Եվրոպայում, հին հունարենը` Բյուզանդական կայսրությունում, գրաբարը` Հայոց դասական մշակույթի հիմքում, դասական ասորերենը` ասորական բոլոր քրիստոնյա համայնքների ու եկեղեցիների շրջանակներում, հին սլավոներենը`արևելյան սլավոնական ժողովուրդների ավանդության սկզբնավորման և զարգացման տարբեր փուլերում և այլն: Պետք է նշել, որ դասական լեզուն գրեթե միշտ ստանձնում է նաև «սրբազան լեզվի» գործառույթը` տիրապետող դառնալով յուրաքանչյուր քաղաքակրթության վեհագույն հոգևոր հարթության վրա: Նախորդ բոլոր օրինակներին հավելենք եբրայեցերենի՝ որպես սրբազան լեզու ցայսօր սրբորեն պահպանվող գործառույթը հուդայականության մեջ, ավեստերենի (մասամբ նաև պահլավերենի) գործածումը` որպես զրադաշտականության նվիրական լեզու կամ արաբերենին վերապահված բացառիկ դերն իսլամում: Իրականում, դասական լեզվի կրոնական սրբազնացումը կարևորագույն ցուցիչն է քաղաքակրթության ինքնության և ինքնուրույնության լիարժեք կայացման: Այսինքն, դասական և խորքային իմաստով միասնական քաղաքակրթության սահմանները ճշտվում են տվյալ ընդհանրության մեջ մեկ սրբազան և դասական լեզվի գործածմամբ: Այս առումով, որքան էլ անսովոր հնչի, Արևմտյան Եվրոպան սկզբունքորեն մեկ` հռոմեա-կաթոլիկ (այժմ գրեթե ամբողջապես կորուսյալ) քաղաքակրթության ժառանգորդ է: Նույնը կարելի է ասել նաև հին սլավոներենի երբեմնի տիրապետության սահմաններով ուրվագծվող արևելասլավոնական ժողովուրդների քաղաքակրթական միասնության մասին, որը, սակայն, ամբողջապես ինքնուրույն քաղաքակրթություն չէ, այլ` բյուզանդականի կիսանկախ ենթաշառավիղը:

Եթե առաջնորդվենք հիշյալ տարորոշիչ սկզբունքով, ապա մենք հայերս, ասորիները և ղպտիներն ինքնուրույն և ինքնակա քաղաքակրթություններ ենք, քանի որ մեր ազգային ընդհանրությունների դասական լեզուները բարձրացվել և ստանձնել են նաև սրբազան լեզվի կարգավիճակ:

Սրբազան լեզուն ազգային ընդհանրության լեզվական այն տարբերակն է, որը կանոնավորում և արարում է մարդու հույզերի, մտածությունների, գերբնականի հետ առնչվելու և մշտնջենավորի մեջ խորաթափանցելու անհատական և ընդհանրական փորձառությունը: Այն մարդու ոգեղեն աստվածային էության գերագույն դրսևորումն է: Ինքնին հասկանալի է, որ նման դրսևորումը փոփոխական և հեղհեղուկ լինել չի կարող: Այն տարբեր ժամանակաշրջաններով և մարդկային խառնվածքով պայմանավորված ողջ զանազանությամբ հանդերձ պետք է կրի միասնականության զորեղ կնիքը` բոլոր ժամանակների և բոլոր անձանց մտքին և հոգուն հասկանալի, ընդունելի և ներազդող լինելու համար: Այս է սրբազան լեզվի կարևորագույն առանձնահատկությունը` անկախ ժամանակի, վայրի և խառնվածքի լինել միևնույն ճշմարտության, գիտության և ոգեղեն հարստության կատարյալ ներակիչն ու փոխանցողը:

Հասկանալի է, որ սրբազան լեզվի մասին մեր արած ակնարկներն ինքնաբերաբար վերաբերվում են նաև քաղաքակրթակերտ ներուժի աղբյուր հանդիսացող լեզվի դասական գործառույթին: Խնդիրն այստեղ նույն է` ապահովել լեզվամշակութային միասնականությամբ օժտված ազգային ընդհանրության քաղաքակրթական գանձարանի հարատև և անարգել փոխանցումը բոլոր ժամանակների բոլոր սերունդներին: Այսօր դա խելացնորություն է թվում, բայց մարդկությունը դեռ անդրադառնալու է այս մոռացված ճշմարտությանը:

Այսօր մեզ վարժեցրել են այն անհեթեթ մտքին, որ լեզուն, իբր, սոսկ տեղեկությունների փոխանցման տեխնիկական միջոց է: Քստմնելի սո՛ւտ և մարդ էակի վեհությանը հասցված անարգիչ հայհոյանք: Լեզուն` խոսքը` մեր ստեղծարար էության բյուրեղացումն է, յուրաքանչյուր ազգի` մշակութային և գոյաբանական գերագույն արժեքը (Հայրենի հողի հետ միասին): Հնագույն ժամանակներից մարդիկ գիտակցել են խոսքի արժեքն ու զորությունը: Խոսքը` մարդու Աստուծո պատկերով և նմանությամբ ստեղծված լինելու, նրա բանականության և ոգեղենության վկայությունն է ու զենքը, որով կերտվել և կերտվելու է մարդու փառքը և հոգևոր կատարելությունը: Խոսքը յուրաքանչյուր բարի նորարարության ակունքում է: Նյութական աշխարհում խոսքը կենսագործում է վերին իրողությունների իմաստը…

Բնականաբար, այս կերպ ընկալած լեզուն կամ խոսքը միանգամայն վեր է անընդմեջ փոփոխվող և անկայուն առօրեական խոսվածքից :

Յուրաքանչյուր ազգային լեզու ունի պատմության ուրույն ընթացք: Կան ազգեր, որոնց (թող շատ տարածված և քաղաքականապես զորեղ) լեզուներն այդպես էլ չեն կարողացել բարձրանալ դասական և, հատկապես, քաղաքակրթակերտ սրբազան և մշտնջենահաստատ լեզվի մակարդակին: Դասական և սրբազան լեզու լինելու շնորհին արժանացել են հիրավի սակավ թվով լեզուներ, որոնց շարքում գրաբարն ունի իր ուրույն և մեծապես պատվավոր տեղը:

Աստվածային նախախնամությամբ և պատմական ընթացքի օրինաչափությամբ հասնում է ի վերուստ սահմանված այն ժամանակը, երբ լեզվի տվյալ ժամանակի արձանագրած դրությունը (որը միշտ էլ ամենակատարյալն է) գրի է առնվում` հետ այսու ստանձնելով հավերժորեն անփոփոխ դասական և սրբազան լեզվի գործառույթը: Մեր պարագային դա Ե (հինգերորդ) դարն էր: Ե դարից հետո հայերենի զարգացումն ընթացավ երկու ուղղությամբ: Մի կողմից խոսակցական բարբառներն անընդհատ ձևափոխվում էին, մյուս կողմից դասական ու սրբազան գործառույթը ստանձնելու շնորհիվ շարունակական վայրիվերումներից ազատված և անդրանցական ոլորտներ թևակոխած գրաբարը զարգացավ իր քերականական համակարգը կայունացնելու և ոճային ճոխությունները հարստացնելու ուղղությամբ: Ժամանակի սղության պատճառով չենք խոսելու հետդասական գրաբարի, հունաբան դպրոցի և ոճական բնույթի բազմաթիվ այլ հարցերի մասին, որոնց կարելի է անդրադառնալ ավելի ուշ: Կարևորն այս է` ամեն մի նոր սերունդ ձգտում էր հնարավորինս անաղարտ պահպանել մաշտոցյան ոսկեղենիկ լեզվի քերականական կուռ միասնականությունը և, միաժամանակ, հաղորդում էր լեզվին նորանոր ոճերի և արտահայտչաձևերի ճոխություն: Տարբեր ոճերի առկայությունը հսկայական հնարավորություն էր ընձեռում գործածելու հարյուրավոր նրբերանգներ, որոնք ներկա աշխարհաբարի պարագային պարզապես աներևակայելի են: Այսուհանդերձ, անկախ ժամանակաշրջանից գրաբար ուսանած անձը ստանում էր կատարյալ բանալին` Հայոց աշխարհի քաղաքակրթական ողջ գանձարանին, վերջինիս մշտակենդան ոգուն և ստեղծարար ներուժին անմիջականորեն հաղորդակից և ժառանգորդ դառնալու սքանչելի շնորհը:

Այսօր կապը Հայոց հաւիտենականության հետ ընդհատված է գրաբարի աբովյանական և խորհրդային ոչնչացմամբ: Մեր գրականության մեծագույն և համաշխարհային արժեք հանդիսացող գոհարները դպրոցներում եթե անգամ սերտվում են, ապա՝ միայն աշխարհաբար ոգեզրկող թարգմանությամբ: Չկարծեք, որ այս խոսքերն արտաբերելիս, այպանում եմ արևելահայ կամ արևմտահայ աշխարհաբարները կամ էլ միջին հայերենը: Իսպառ ո՛չ: Պարզապես, արարատյան բարբառը Հայոց մյուս բարբառների նման պետք է մնար հյութեղ կենցաղային խոսքի կենդանի դրսևորում: Այն պնդումները, որ գրաբարն իբր անհաղթահարելի խոչընդոտ էր երեխաների համար և չէր կարող ընկնել դպրոցական ուսուցման հիմքում պարզունակ, անհեթեթ և ստոր սուտ է:

Դատեք ինքներդ: Այսօր Արցախում տանը միայն յուր բարբառը լսած հայ մանուկը դպրոցում բախվում է ոչ պակաս չափի դժվարությունների` գրական արևելահայերենը հասկանալու: Օրինակ` Աստղիկը քինաան ա շկոլը, վեր կիրիլ լյավ սըվըրե: Թարգմանվում է` Աստղիկը գնալու է դպրոց, որպեսզի գրել լավ սովորի: Նույն նախադասությունը գրաբար կհնչի այսպես` Աստղիկ ի դպրոց երթիցէ, զի բարւոք գրել ուսանիցի: Մեկ այլ օրինակ` հադրութեցի մանուկը կասի` Օզիս ըմ տոն քինիմ, վեր օտիմ: Թարգմանվում է` ուզում եմ տուն գնալ, որ ուտեմ: Գրաբար կհնչի` Կամիմ ի տուն գնալ /երթալ/, զի կերայց /ուտիցեմ/: Ինքնին ակներև է, որ գրաբարյան ձևերը ավելի մոտ են ներկա գրականին, քան բարբառայինները: Սակայն արցախցի մանուկների համար բարբառի և գրական արևելահայերենի միջև ահռելի տարբերությունն արգելք չէ` գրական մայրենին ուսանելու: Էլ չենք խոսում խորհրդային տարիների մասին, երբ ռուսերենին կատարելապես անգիտակ մանուկը քաղքենի ծնողների կողմից նետվում էր ռուսական դպրոցի այլասերող գիրկը: Մեկ-երկու տարի անց այդ երեխան արդեն ռուսերեն էր խոսում և գրում` հարհամարհումն մայրենիի: Շարունակել չեմ կամենում:

Գրաբարի վերականգնմամբ մենք կարող էինք պահպանել առանձին քաղաքակրթություն և Աշխարհ լինելու սակավատուր շնորհը, բայց հետևեցինք «առաջադեմ եվրոպական մոդելին»: Անհեթեթ էր անգամ համեմատությունը… Ֆրանսիացու, գերմանացու, իտալացու կամ լեհի համար լատիներենը սրբազան և քաղաքակրթակերտ, բայց ոչ երբեք ազգային լեզուն էր: Իրենց պատմության մեջ առաջին անգամ որպես ազգային պետություն կայանալով` նրանք ստիպված էին ընթանալ իրենց ազգային լեզուներին քաղաքացիություն տալու ճանապարհով: Գրաբարը մեզ համար օտար լեզու չէր, բայց հալածվեց և ջնջվեց գերագույն ոխակալությամբ այն կույր մարդկանց ձեռամբ, ովքեր ունակ չեղան արտաքին ազդեցությունների շղարշի հետևում գնահատել, սիրել և հարգել սեփական մշակույթն ու սրբությունները: Այսօրվա ապազգաին և սպառողապաշտ աշխարհահայացքը զգալի չափով Հայոց դասական մշակույթի և վերջինիս հիմքում ընկած գրաբար ոսկեղենիկ լեզվի մատնության և մոռացության արդյունքն է:

Ո՞րն է, ուրեմն, գրաբարի գործառույթը:

• Գրաբարը Հայոց աշխարհի և քաղաքակրթության դասական սրբազան լեզուն է, որն օժտված է հարամնա արտաժամանակյա խորհրդանշայնական ներգործությամբ:

• Գրաբարը Հայոց քաղաքակրթության ամբողջականության ստեղծարար առանցքն է և` Հայոց աշխարհի քաղաքակրթակերտ ներուժի բյուրեղացումը:

Ալեքսանդր Քանանյան

(more…)