Archive for the ‘Լեզվական’ Category

Արմեն Այվազյանի Հոդվածները

April 7, 2011

Հայ-թուրքական հակամարտություն 
Թուրքիայի Հանրապետությունը պատմության առաջին ֆաշիստական պետությունն է
Թուրքիայի Ռազմական Հայեցակարգը Եւ Թուրքական Վտանգը
«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները
«Մեր նպատակն է Հայաստանում արգելել Ցեղասպանությունը ժխտող գրականության տպագրումն ու տարածումը»
Նամակ «Ազդակ»-ի խմբագրությանը
Թուրքական խնամակալության տա՞կ
Արձանագրություններ և խորհրդարան. հայ-թուրքական արձանագրությունների քննարկումն անցնում է խորհրդարան
Բանակցությունների սեղանին է դրված Հայաստանի պետականության կործանման թուրքական փուլային տարբերակը
Հարաբերություններ թշնամու հետ` առանց երաշխիքների՞
Հայոց Ցեղասպանությունը և հետևանքները
Վտանգավոր սիրախաղեր. Դավաճանելու ենք մեր ինքնությանը
Հինգ հարևանները՝ մի սեղանի շուրջ
Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն
Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել
Նախապայմանների խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները
Հայ-թուրքական հակամարտության այսպես կոչված «կարգավորման» և նրա բովանդակության մասին»
Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի համար
Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքները Մերձավոր Արևելքի և միջազգային քաղաքականության համար
Երբ բթանում է վտանգի զգացումը
«Այսօրուան Թուրքիան Թալէաթներու ժառանգորդն է » 2009
Հայ-Թուրքական Միջպետական Գործընթացի Եվ Այսպես Կոչված «Ճանապարհային Քարտեզի» Մասին 2009
1915-ին ոչ մի թուրք որեւէ հայ երեխայի չի փրկել
«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները 2009
Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, կա հայ-թուրքական հակամարտություն
Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում 2008
Սարդարապատ. Առանց Պարտության Իրավունքի 2008

Արցախ
«Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիա»
Ինքնորշման իրավունքը գերտերությունների մենաշնո՞րհն է
“Անհնար Է Մշտապես “Բլեֆ Անել” Տարածքային Աշխարհաքաղաքական Խաղում”
Կարգավորումը մոտ ապագայի խնդիր չէ
Նախարարը ապակողմնորոշում է
Մտորումներ Արցախեան Գոյամարտի 20ամեակին Առիթով
 հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

Ինքնություն
Հայկական Ինքնության Գրավականները Կամ Ո՞Վ Է Հայը
Հայաստան-Սփյուռք.արդյունավետ համագործակցության մոռացված գրավականները
«Այսօր մեր խաղը պայքարն է»

Զանազան 
Հայաստանի Պաշտպանական Հայեցակարգը` Մերձավորարեվելյան Հեղափոխությունների Համատեքստում
538-539 թթ. հայոց ապստամբությունը 
Ռազմական Պրագմատիզմը՝ Ընդդեմ Կայսերական Նախապաշարմունքների
Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը
Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները՝ 1720-ական թթ.
Հայկական Հարցն Այսօր
Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում `ազգային անվտանգության տեսանկյունից
ԱՄՆ հայկական լոբբին այդչափ հզոր ուժ չէ
Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին 2010
«Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է».  2010
«Մենք շարունակաբար հանդիպելու ենք նման դիվերսիաների» 2010
«Նախագիծը նետել պատմության աղբարկղ» 2010
«Լեզվի ժողովրդական տեսչություն» ստեղծելու մասին 2010
Լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը 2010
Օտարալեզու դպրոցներն օրինականացնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը հակասում է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» դրույթներին 2010
Տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը դիտվում են որպես հանցանք, իսկ մեզանո՞ւմ… 2009
Հայցադիմում 2009
Հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում 2009
«Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում» 2009
ՀՀ արտաքին քաղաքականության սխալները պետք է շտկվեն 2009
Փոշի կդառնան ձեր գործերը չար … Ավիկ Իսահակյան 2009
“Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի սղագրությունը 2008
Կարմելիտների ժամանակագրությունը 2008
Հայերիս մօտ թոյլ է ռազմավարական մտածողութիւնը 2008
Ուկրաինայի Հայ Համայնքի Գործունեությունը Ճիշտ Ուղղություն Ունի

Սասունցի Դավիթն անպարտ է կամ նորից Հայաստանում օտարալեզու դպրոցների մասին

April 6, 2011

Վերջին շրջանում հասարակության բուռն քննարկման առարկա է դարձել Լեզվի մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները: Բնական է և լավ է, որ հասարակությունը միակարծիք չէ: Սա նշանակում է մենք աստիճանաբար հաղթահարում ենք ոչ վաղ անցյալի ժառանգությունը: Սակայն ցավալին այն է, որ օրենքի փոփոխությունների կողմնակիցները ոչ թե հիմնավոր առարկություններ են բերում իրենց ընդդիմախոսների քաղաքական, իրավական, տնտեսական, հոգեբանական, մշակութային փաստարկների դեմ, այլ պարզապես նենգափոխում են հարցի բուն էությունը և փորձ են անում  հարցը ներկայացնել իբր այլատյացության դրսևորում և ինքնամեկուսացման ջատագովություն:
Նախ իմ նկատառումները հայտնեմ քննարկումների ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերյալ, ապա կանդրադառնամ անձամբ իմ հասցեին հնչած մեղադրանքներին, հատկապես  Новое время-յում Отдел политики-ի կողմից  2010թ. մայիսի 22-ին տպագրված Язык твой – враг мой? հոդվածին:
Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների հիմնական կռվանն այն է, որ դա կնպաստի Հայաստանի մրցունակության աճին ժամանակակից աշխարհում, կնպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը: Միանգամայն անհիմն պնդումներ: Անդրսահարյան աֆրիկայի երկրների մեծ մասում կրթության լեզուն` առաջին դասարանից մինչև համալսարան ու Ph.D, անգլերենն է կամ ֆրանսերենը: Ֆինլանդիայում, Ճապոնիայում և Նիդեռլանդներում համապատասխանաբար ֆիններենը, ճապոներենն ու հոլանդերենը: Հիմա ազնվորեն ասացեք, ո՞ր երկրներն են ավելի մրցունակ և զարգացած: Ուրեմն խնդիրը ուսուցման լեզուն չէ, այլ կրթության բնույթն ու որակը: Ուրեմն, շեշտը պիտի դրվի ընդհանուր կրթական համակարգի բարելավման, մասնավորապես օտար լեզուների ուսուցման արդիականցման վրա: Ես հասկանում եմ, որ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն, եթե մենք կարող ենք 500 մլն. դոլար պարք վերցնել անավարտ շինարարություններն ավարտելու համար, ինչո՞ւ նույնը չենք կարող անել անկատար կրթական համակարգն արմատապես բարեփոխելու համար: Ի վերջո, կրթության ոլորտում ցանկացած ներդրում ապագայում կհատուցվի տասնապատիկ:

Այսուհանդերձ, պետք է շեշտել, որ  մինչևիսկ լավագույն կրթական համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը, քանի դեռ աշխատանքի շուկայում չկա գիտելիքի  ազատ ու արդար մրցակցություն:  Ո՞վ կարող է հայաստանցի երեք մեծահարուստի կամ երեք մեծապաշտոնի անուն տալ, որոնք հաջողության են հասել իրենց խելքի ու գիտելիքի շնորհիվ:

Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների մյուս կռվանն այն է, որ լեզվի ընտրությունը մարդու իրավունքների հարց է և ծնողն իրավունք պիտի ունենա ինքը որոշելու, թե ո՞ր լեզվով պիտի ուսուցում ստանա իր զավակը: Նախ, կուզեի իմանալ այդ ո՞ր օրվանից եք այդքան մտածում մարդու իրավունքների մասին: Հետո, մարդու իրավունքները Կանադայից ավելի հարգողը չլինենք: Կանադայում, ինչպես գիտեք, կա երկու պետական լեզու` անգլերեն և ֆրանսերեն: Սակայն ծնողները մինչևիսկ ազատ չեն երկու հավասարազոր պետական լեզուների միջև ընտրություն կատարելու հարցում: Օրինակ, 1974թ. Քեբեկում ընդունված Պետական լեզվի ակտով բոլոըը պարտավոր են իրենց երեխաներին տանել ֆրանսալեզու դպրոց: Բացառություն է արված միայն հինգը խմբի համար` հիմնականում բնիկ անգլալեզուների և օտարահպատակների համար: Չխորանալով իրավական նրբությունների մեջ ասեմ, որ եթե դուք քեբեքցի եք և ապրում եք Քեբեքում (մեր պարագայում հայ եք և ապրում եք Հայաստանում) չեք կարող ձեր երեխային տալ անգլալեզու դպրոց: Որևէ հիմնավորում, որ անգլիական կրթությունը ձեր երեխային ավելի մրցունակ կդարձնի Միացյալ Նահանգներում կամ Կանադայում աշխատանք գտնելու հարցում, չի անցնում: Քեբեքում հանրակրթական դպրոցն ընկալվում է որպես ֆրանսախոս ինքնության պահպանման հիմնասյուն և ոչ թե աշխատանքի տեղավորման գրասենյակ: Մասնագիտական գիտելիքի համար կան համալսարաններ:

Հիմա անցնենք Новое время-ի վերոհիշյալ հոդվածին: Отдел политики-ին իմ կողմից այն փաստի վկայակոչումը, որ  Եռաբլուրում  թաղվածների անհամամասնորեն մեծ մասն  ունի հայկական կրթություն,  համարել է □oчень бестактно□: Հիմա զարմանալու հերթն իմն է. Իմ արտահայտած միտքը պարզապես առկա իրողության բարձրաձայնում է: Արդյո՞ք դուք կնեղվեք այն մտքից, եթե մեկն ասի, որ ցերեկը լույս է, իսկ գիշերը մութ: Դա փաստ է, իսկ փաստից չեն նեղվում: Փաստերը կարելի է միայն հերքել: Եթե դուք իմ ասածի նման Եռաբլուրից հարյուր պատահական անուն վերցնեք և փաստեք իմ ասածի հակառակը, ես պատրաստ կլինեմ հենց ձեր թերթում ներողություն խնդրել: Մինչ այդ ես պնդում եմ իմ ասածը:  Թվերը չեն խաբում:

Նվիրվածությունը սեփական երկրին և ժողովրդին ոչ միայն և ոչ այնքան գիտակցված վարքագիծ է, որքան ենթագիտակցական ընտրություն, որը խարսխված է լեզվամշակութային ընկալումների վրա: Այսուհանդերձ, ես երբեք չեմ պնդել և չեմ պնդում, որ առանձին անհատներ, առանց մայրենի լեզվի կամ հայրենի մշակույթի իմացության կամ խորը իմացության  չեն կարող իրագործել հայրենանվեր գործեր: Ես, մամուլում հիշատակված Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադևոսյան), Քրիստափոր Իվանյանի և Մոնթե Մելքոնյանի անուններին, կուզեի ավելացնել առնվազն երկու անուն` Նորատ Տեր-Գրիգորյանցի և Անատոլի Զինևիչի անունները: Երկու մեծ զինվորական  անհատականություն, զուտ ռուսախոս, որոնց անուններն այսօր քիչ են հիշվում, սակայն որոնց դերն անուրանալի է հայոց հայրենիքի արևելյան հատվածի մի մասի ազատագրման գործում: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր զոհվածների հիշատակի և բոլոր ողջերի առջև: Սակայն ակնհայտ է, որ հենց այս անունների առանձնանաշումը ցույց է տալիս, որ նրանք  բացառություններ են, որ հաստատում են լեզվամշակութային կապի անհրաժեշտությունը:  1989թ., ՍՍՀՄ զինված ուժերում ավելի քան 6 հազար հայազգի սպա էր ծառայում` ճնշող մեծամասնությունը զուտ ռուսախոս: Քանիսն եկան իրենց մասնագիտությունն ի սպաս դնելու սեփական հայրենիքին: Չե՞ք կարծում, որ եթե նրանք լեզվամշակութային ընկալումներով ավելի կապված լինեին սեփական հայրենիքին, ավելի մեծ թվով կգային: Չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ում ապրող ավելի քան մեկ միլիոն հայությունից, որոնց զգալի մասն այսօր կորցրել է իր հայախոսությունը,  շատ ավելի մեծ թվով հայեր անմիջական մասնակցությունը կբերեին մեր հայրենիքի ազատագրմանը, եթե հայախոս լինեին: Համեմատեք, նշյալ փաստերը տասն անգամ ավելի փոքրաթիվ  Լիբանանի կամ Իրանի հայախոս համայնքների հետ և ասածները լրացուցիչ փաստերի կարիք չեն ունենա: Նույն Միացյալ Նահանգների համար նշեմ, որ երբ ԱՄՆ մտավ Առաջին աշխարհամարտի մեջ (1917թ.),  այդ ժամանակվա փոքրաթիվ ամերիկահայ համայնքից իրենց հայրենիքի ազատագրմանը որպես կամավորներ անդամագրվեցին հազարավոր ամերիկահայեր:  Չե՞ք կարծում, որ դա պայմանավորված էր նրանց հայախոսությամբ: Կրկնում եմ, բացառություններ միշտ կան և կլինեն, սակայն մեծ պատկերը հստակ է` լեզվամտածողությունը զգալապես պայմանավորում է ազգային վարքագիծը:

Մեկ այլ հանգամանք: Հոդվածագիրը հարց է տալիս` ես ի՞նչ լեզվով եմ կարդացել Լյուդվիգ Վիտգենշտեյնի աշխատությունները: Ասեմ` ռուսերեն: Եթե ես` հայկական դպրոցի շրջանավարտս, ի վիճակի եմ եղել ռուսերեն կարդալ փիլիսոփայական աշխատություններ, ապա դա ինչո՞ւ  չեն կարող անել ուրիշները:   Եթե իմ հայախոս ընկերները և ես ի վիճակի էինք ՍՍՀՄ միութենական ուսանողա-գիտական մրցույթներում մրցանակներ շահել լեզվաբանության, փիլիսոփայության, քաղաքագիտության և պատմության ոլորտներում, ինչո՞ւ հիմա դա չեն կարող անել ուրիշները, երբ լեզու սովորելու հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են: Նորից եկանք նրան, որ դպրոցական կրթության լեզուն կապ չունի, կապ ունի կրթության որակը և դպրոցներում լեզուների դասավանդման մակարդակը:  Եթե լեզուների դասավանդումը չի բարելավվում հարնակրթական դպրոցներում, ուրեմն չկա դրա հասարակական պահանջը: Իսկ չկա , քանի որ  գիտությանը մեր երկրում տրված է պետական վարչակազմի աղախնի կարգավիճակը: Ի դեպ, քանի որ խոսքը գնաց իմ մասին բերեմ մի օրինակ ևս: Երբ ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ, ոչ մի բառ չգիտեի պարսկերեն: Սակայն երեք տարի հետ ես արդեն աշխատում էի որպես ռուսերենից-պարսկերեն և պարսկերենից-ռուսերեն թարգմանիչ: Ուզում եմ շեշտել, որ ես բացառություն չէի, ինձանից ավելի լավ լեզու իմացողներ էլ կային: Այսինքն, ճիշտ դասավանդման և ցանկության դեպքում միայն համալսարանական տարիներն էլ բավարար են օտար լեզուներ սովորելու համար:

Եվս մի հանգամանք և առայժմ սրանով սահմանափակվենք: Ես երբեք դեմ չեմ եղել և դեմ չեմ օտար լեզուների ուսուցմանը Հայաստանում, ես դեմ եմ օտար լեզվով ուսուցմանը Հայաստանում` հանրակրթական դպրոցում և հայաստանցի հարկատուների հաշվին: Սա է եղել  իմ մշտական դիրքորոշումը: Ես լավ հիշում եմ մեր բոլորիս ոգևորությունը 1980-ական թվականներին, երբ բացվեց պարսկերենի ուսուցման առաջին դպրոցը Հայաստանում: Ես կողմ եմ եղել և կողմ եմ մինչևիսկ թուրքերենի ուսուցմանը մի քանի  դպրոցում, քանի որ կա դրա քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային անհրաժեշտությունը:

Ես ավարտել եմ Երևանի # 114 հայկական դպրոցը (ներկայումս Խաչիկ Դաշտենցի անվան): Բացի հայերենից մենք անցնում էինք երկու օտար լեզու` ռուսերեն և անգլերեն: Մենք ամեն օր ունեինք մեկական դասաժամ անգլերեն, իսկ որոշակի տարիքից հետո, յուրաքանչյուր տարի նաև շաբաթական մեկական ժամ անգլերենով պատմություն, աշխարհագրություն, քերականագիտություն և տեխնիկական թարգմանություն: Այսինքն, Հայաստանում կա դպրոցում երկու օտար լեզվի լավ դասավանդման փորձը, ուրեմն   այն կարելի է ընդհանրացնել: Ուրիշ բան, որ դա շատ աշխատատար է և թանկ, միաժամանակ պահանջում է գործի իմացություն ու նվիրում հայրենիքին, որոնք կարծես չունեն Լեզվի մասին օրենքում  փոփոխություններ մտցնել ցանկացողները: Նրանք գնում են դյուրին ճանապարհով, սակայն դյուրինը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է:  

Մեր դյուցազներգության հերոսը` Սասունցի Դավիթը, անպարտ էր: Անպարտ էր քանի դեռ պարտություն չկրեց սեփական զարմից: Միթե՞ մենք այնքան անհեռատես պիտի լինենք, որ պարտություն կրենք ինքներս մեզնից:

 Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

22 մայիսի 2010թ.

քյալյանը հտեւանք է փտախտի

April 4, 2011

Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է «Հրապարակ»-ը, այսպիսի արտահայտություն է արել. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ըտեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»:
Ընթերցողը կկատաղի, կզայրանա, կփրփրի: Ինչպես եւ ես, երբ կարդացի այս տողերը: Բայց տեսեք՝ իրականում ինչ է կատարվում: «Հայաստանում բոլորը համբալ են»: Այս նախադասությունը արտաբերում է բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը: Նորմալ երկրում կրթության նախարարը (կամ՝ նրանից վերեւ գտնվողները) նրան անմիջապես համբալ կսարքեր ու ամեն ինչ կաներ, որպեսզի ռեկտորը պատասխանատվության են-թարկվեր մայրենին ու հայրենիքն անարգելու համար: Նորմալ երկրում:
Բայց գոհարքյալյանն ընդամենը հետեւանքն է այն ամենի, ինչ արեցին կրթության նախարարը, կառավարությունը, ԱԺ-ն ու երկրի նախագահը: Նրանք մեր երկրում օտարալեզու դպրոցներ բացելու թույլտվություն տալուց առաջ հանրությանը փորձեցին համոզել ու ներշնչել, որ հայերենը մրցունակ լեզու չէ, հայերենը բավարար է միայն «յարմրկաներում» աշխատելու համար: Հանրությանը, իհարկե, չհամոզեցին, բայց օտարալեզու դպրոցներ բացելու համար համապատասխան օրենքներում փոփոխություններն արեցին:
Ու քանի որ ներքեւները միշտ հաճոյանում են վերեւներին, ուստի գոհարքյալյանն իրականում «քյալ-քյալ» ասաց այն, ինչ քաղաքակիրթ ա-սելով արեցին վերեւները:
Ու քանի որ վերեւներում տեղյակ էլ չեն, որ «յարմրկաներում» նաեւ աշխատում են ուսյալ ու գրագետ մարդիկ՝ հացի խնդիր լուծելու համար, թույլ են տալիս, որ քյալյանը նրանց համբալ ասի: Դե, գործիքները միշտ հրամանները քոռ-քոռ կատարող են, ի՜նչ իմանան, որ այդ «յարմր-կաները» իրենց վերեւների վարած տնտեսական քաղաքականության հետեւանք են: Բացի այդ՝ եթե նույնիսկ տոնավաճառներում աշխատողները ուսյալ մարդիկ էլ չեն, սարսափելի չէ. պարտադիր չէ, որ բոլորը գիտնական ու ակադեմիկոս լինեն:
քյալյանը մի հարցում է մասամբ ճիշտ, բոլորը համբալ են, բայց՝ ոչ Հայաստանում:
Հավանաբար իր շրջապատում, որովհետեւ դա է վկայում իր վարքը: Երեւի իր շրջապատում (ընտանեկան, անձնական կամ բակային, հարեւանական կամ նախարա-րական, բարեկամական, ընկերական եւն) ասել է՝ բոլորդ համբալ եք, ձայն հանող չի եղել, համոզվել է, որ ճիշտ է: Բայց կորցրել է իր չափի, ծավա-լի ու տեղանքի զգացողությունը եւ շրջապատը Հայաստան է կարծել:
քյալյանը հենց տեղանքի զգացողությունը վերագտնի, կհասկանա, որ ի՛ր մայրենին (ծագումը թող մասնագետները որոշեն) ի՛ր շրջապատի մայրենին է՝ բառապաշար, որ ընդամենը 15-20 ժարգոնային բառից է բաղկացած: Հիմա դա իր ու իր պեսների մայրենին է՝ իսկը համբալի լե-զու, ի՜նչ կարող ես անել:
Ասում է այն, ինչ տեսնում է: Ասում է այն, ինչ թույլ են տալիս, որ ասի:
քյալյանը հետեւանքն է փտախտի:
Իսկ այս դեպքում հետեւանքի դեմ պայքարելն իզուր է ու անիմաստ: Բուժումը գիտենք որն է: Կտրում են-գցում:
Ու շա՛տ ավելին են կտրում:
Խո՜րն են կտրում: Թեեւ սա էլ ժամանակավոր է:
Փտախտի դեպքում պատճառն ու հետեւանքը այնքա՜ն խառնված են:
Մնում է ընդհանուր կտրել-գցել: Բերել նորի՛ն: Առողջի՛ն:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.

Հայոց այբուբենը՝ որպես լեզուների նախահիմք… Հայրենաճանաչողություն…

April 4, 2011

Լեզուն միայն լեզվաբանների գործը չէ

Յուրաքանչյուր հայի համար հայոց այբուբենն ազգային անսպառ գանձ է եւ հպարտություն: Այն նաեւ ինքնություն է, մշակույթ, գրակա-նություն եւ ամենից առաջ՝ աստվածային երեւույթ: Դեռ կան շատ չբացահայտված եւ չվերծանված իրողություններ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն ոչ միայն լեզվաբանական, այլեւ՝ տարատեսակ հայտնի, անհայտ գիտությունների տարբեր բնագավառներում:
Նախամաշտոցյան գրերը հաստատող 2 կարգի փաստեր են հիշատակվում՝ լեզվական-իրական, ենթադրյալ-կարծեցյալ:

Առաջին խմբում են հայագիր եւ օտարագիր աղբյուրները: Բնական է, որ գիր, գրականություն չունեցող ազգը չէր կարող ունենալ Տիր աստծո պաշտամունք (եգիպտական աղբյուրներում այդ աստծո անունը պահպանվել է՝ Թօդ): Ուշագրավ է պատմահայր Խորենացու տեղեկությունը Արամ նահա-պետի մասին, ով տիրել էր Տիտանյանների նվաճած հայկական տարածքներին՝ հրամայելով տեղի բնակչությանը «ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական» («սովորել հայոց խոսքն ու լեզուն»): Հույն սոփեստ եւ հռետոր Լուցիոս Փլավիոս Փիլոստրատոսը (2-3-րդ դդ.) «Ապոլոն Տիանա-ցու վարքը» երկում ներկայացնում է, որ Հայկական Տավրոսից Արեւմուտք՝ Պամփյուլիա փախած մի հովազի ոսկե վզնոցին հայերեն տառերով գրված էր. «Արշակ արքան՝ Նյուսիա աստծուն»: Իսկ Հիպպոլիտոսը (3-րդ դ.) արմեններին հիշատակել է գիր ունեցող ժողովուրդների շարքում (լատի-նացիներ, սպանացիներ, հույներ, մարեր): Ասորի գիտնական Բարդածանը (13-րդ դ.) վկայում է, որ վերծանել եւ թարգմանել է հայ հեթանոսական մատ-յանները: Վարդան Արեւելցին (12-13-րդ դդ.) վկայում է, որ Կիլիկիայի տարածքում գտնվել է Հեթում արքայի ժամանակաշրջանում պահպանված դրամ՝ Հայկազյան թագավորների անուններով՝ հայատառ գրությամբ:
Երկրորդ խմբում ենթադրյալ-կարծեցյալ փաստերն են: Դրանցից մեկն այն է, որ քրիստոնեությունն ընդունելուց հետո ոչնչացվեցին հեթա-նոսական մեհյանները, կուռքերը, պաշտամունքի առարկաները, ճարտարապետական կոթողները, այդ թվում՝ նաեւ բնահայկական գիրն ու գրականությու-նը:
Եվ, ի վերջո, բոլորիս հայտնի Ոսկեդարը չէր կարող ներկայանալ այդքան հասուն եւ բեղմնավոր, եթե հայն արդեն իսկ չունենար բնահայկական գիր:
Վերոթվարկյալ պատմագրական, բացահայտ փաստերը (որոնք նմանատիպ այլ փաստերի մի մասն են միայն), ցավոք, այսօր լեզվագետներին եւ հայագետ-ներին չեն մղում ճիշտ եզրահանգումների, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է հիմնվել բնական գիտությունների ճշգրիտ տվյալ-ների վրա: Հայոց գրերի բազմամյա ուսումնասիրությամբ զբաղվող շահագրգիռ անհատներ ներկայացնում են բացահայտ, ճշգրիտ, բնական փաս-տեր, որոնք հաստատում են հայոց այբուբենի համապարփակ, բազմաբնույթ գիտական լուրջ ուսումնասիրության անհրաժեշտությունը: Այս գործին նախանձախնդիր, Կրասնոդարից հայրենիք ժամանած Արմեն Բուրանյանը ներկայացնում է ֆիզիկոս, բնագետ, 35 տարի հայոց տառերի բուն էությունը վերծանող Արծվի Ալեքսանյանի հայտնաբերումները: Զարմանալի է, որ, ծանոթանալով դրանց, լեզվաբաններն ու գիտնականները լրջո-րեն չեն զբաղվում այդ ամենով: Գիտությունների ակադեմիայում եւ հայագիտական տարբեր կենտրոններում լսվել, սակայն անուշադրության եւ քար անտարբերության են մատնվել այդ իրողությունները:
Իսկ Երեւանի թիվ 30 ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Միրիբյանը կազմակերպեց հանդիպում-միջոցա-ռում, որը կրում էր «Հայոց այբուբենի վերծանումները» խորագիրը: Ներկայացնելով Արծվի Ալեքսանյանի բազմամյա տարիների ուսումնա-սիրության ընդհանուր պատկերը՝ Ա. Բուրանյանը երեխաներին առաջարկեց լսել, վերլուծել, համադրել, բայց առաջնորդվել սեփական տրամաբա-նությամբ: Նա փաստեց, որ հայոց այբուբենը բոլոր լեզուների նախահիմքն է:
Հետաքրքրական էր անդրադարձը հայերենի ձայնավորներին եւ դրանց համադրմանը Ր տառի հետ, եռաշարք, երկշարք եւ միաշարք բաղաձայնական հա-մակարգին՝ նորովի մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ԱՐ-ի՝ առ այսօր չհասկացված գաղափարին (կարծում ենք՝ ուսուցչուհին նկատի ունի ԱՐ-ի ի-մաստի զանգվածային չհասկացվածությունը: Գոնե «Լուսանցքը» այդ բացը լրացրել եւ լրացնում է տարիներ շարունակ,-խմբ.): Ներկաները հա-մոզվեցին, որ մինչ այժմ եղած այն կարծրատիպը, թե հայոց աշխարհում նախ խոսքն է եղել, հետո մեսրոպյան տառը, սխալ է: Հայոց աստվածա-տուր լեզվում, ի տարբերություն այլ լեզուների, խոսքն ու գիրը միաժամանակ են արարվել ու տրվել մարդուն:
Արծվի Ալեքսանյանի հայտնագործությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այբուբենով պետք է զբաղվեն տարբեր մասնագետներ (լեզվաբաններ, էպոսագետներ, պատմաբաններ, փիլիսոփաներ, հոգեբաններ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, աստղագետներ, քիմիկոսներ, բուսաբաններ, երաժի-շտներ եւ այլք), քանզի հայոց այբուբենն անմիջականորեն առնչվում է մեզ հայտնի եւ անհայտ բոլոր գիտություններին:

Նոնա Նարինյան
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

* * *
Հայրենաճանաչության բացակայությունը մեզ շատ մեծ արհավիրքների է հասցնելու

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը խոսելով հայրենաճանաչության համար կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին, նշել է, որ մենք պետք է մեր հայրենիքը ճանաչենք, որ սիրենք այն: «Ես կար-ծում եմ, որ մեր ազգի նկարագիրը պահելու եւ հայրենիքին տեր կանգնելու, նույնիսկ անհրաժեշտության դեպքում հայրենիքի համար զոհվելու հիմքում ընկած է հայրենաճանաչությունը: Անհատն այնքանով է տեր կանգնում իր հայրենիքին, որքանով ճանաչում է այն»,- ասել է նա եւ հավելել, որ ճանաչողությունն է իր հետ բերում կապվածություն, սեր եւ նվիրում հայրենիքին:
Ըստ հուշարձանագետի, այն կոչերով, թե պետք է սիրել հայրենիքը, հնարավոր չէ այն սիրել, հայրենիքը սիրելու եւ ճշմարիտ նկարագրով քա-ղաքացի լինելու միակ պայմանը հայրենիքը ճանաչելն է: Շատ կարեւոր է, որ մանկապարտեզներում ու դպրոցներում հայրենաճանաչության դասեր անցկացվեն, որի արդյունքում մենք կունենանք հայրենասերներ: Այսօր հանրակրթական դպրոցներում և նույնիսկ համալսարաննրում հայրենաճանաչության վերաբերյալ դասընթացները շատ վատ հիմքերի վրա են: Այս ամենը վտանգավոր հետեւանքներ կունենա, եթե ամեն ինչ այս կերպ շարունակվի…
Ս. Կարապետյանը նշել է, որ հայրենաճանաչության բացակայությունը մեզ շատ մեծ արհավիրքների է հասցնելու: «Վերջին 10-20 տարիների արտագաղթը ոչ մի տնտեսական հիմք չունի, արտագաղթի հիմքում հայրենաճանաչության բացակայություն է: Եթե քաղաքացին սիրում է իր եր-կիրը, ապա աշխատում է իր երկրում եւ չի հեռանում, արդյունքում շահում է պետությունը: Փաստ է, թե որքան աղետների դուռ կփակի եւ մեզ հետ կպահի տարբեր փորձանքներից, եթե հասարակությունը հայրենաճանաչ լինի»,- ասել է նա:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 4 (180), 2011թ.

Հայաստանում ազգային եւ պետական լեզուն հայերենն է… Երեւանն էլ Մոսկվայի մասնաճյուղը չէ

April 4, 2011

Պտույտ մը անատամներուն մեջ

Մարդուն ճանաչելու մի լավ ձեւ կա. նույնիսկ կարիք չկա հետը ճամփա գնալ:
Պարզապես պետք է ուշադիր հետեւել, թե ինչ կարգի կենացներ է նա սիրում ասել:
Մեկը կա, շատ էր սիրում ասել՝ «За Россию, за нас, за газ» եւ այսպես շարունակ…
Հիմա էլ հաստատ այս կենացը սիրում է, բայց մի քիչ փոխած է ասում՝ «За Россию, за русский язык» եւ այսպես շարունակ: Մեղավոր չէ:
Կարեն Կարապետյանը լա՜վ կառավարիչ է:
Տեսավ, որ իր ղեկավարները Հայաստանում թույլ են տալիս օտարալեզու դպրոցներ հիմնել, Աշոտյանից առաջ ընկավ: Քաղաքապետարանում ռուսե-րենի դասընթացներ է կազմակերպել:
Կհարցնեք՝ ի՞նչ վատ բան կա, մարդն ուզում է, որ իր ենթակաները լեզուներ իմանան: Կպատասխանենք՝ այո, քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, բայց երբ սեփական մորդ չես ճանաչում, հազար կնոջ էլ մայր կոչես, քո մայրը չեն դառնա:
Այլ կերպ՝ քաղաքապետը եթե ուզում է զարգացած, կիրթ ենթականեր ունենալ, նախ պետք է այդ՝ ՀՀ պաշտոնյաների համար հայերենի՛ դասընթաց-ներ կազմակերպի: Ընդ որում, ամենաշատը ի՛նքը պիտի նստի այդ դասաժամերին: Երկրորդ՝ իր երկրում՝ Հայաստանի Հանրապետությում աշխատող հայ պետական պաշտոնյան հայերենից զատ պարտավոր չէ այլ լեզուներ իմանալ: Նա իր երկրում՝ ՀՀ-ում իր գործը պետք է անի իր պետական լեզ-վով՝ հայերենով: Թե այլ լեզուների էլ տիրապետում է, ավելի լավ: Այսինքն՝ հայ պաշտոնյայի համար նախ եւ առաջ պարտադիր է հայերենի ի-մացությունը, հետո նոր ցանկալի է ռուսերենի, անգլերենի, թուրքերենի… օտար լեզվի կամ լեզուների իմացությունը: Եվ միայն այն բանի համար, որ հայ պաշտոնյան կարող է ռուսերենի կամ անգլերենի դասընթացից հետո քննությունը չհանձնել ու զրկվել պետական պաշտո-նից, անհեթեթություն է, որ իրեն հարգող ոչ մի երկիր դա թույլ չի տա:
Կարեն Կարապետյանի ու նրա պեսների՝ իմ տեսակետին դեմ կարծիքը քանի որ գիտեմ, միանգամից հակադարձեմ. պետական պաշտոնյան արտերկրում էլ պետական ու պաշտոնական այցերի ժամանակ պարտավոր է խոսել իր պետական լեզվով, թարգմանելու համար նրան թարգմանիչ է «հասնում»: Բայց սա մեր պաշտոնյաները չեն հասկանա, քանի որ… անգամ վրացիների «թասիբը» չունեն……
Գիտե՞ք թուրքերն ինչ են որոշել. հայերեն իմացող թուրքերի են հավաքագրում, բայց ոչ այն բանի համար, որ հայերի հետ պաշտոնական շփումներում հայերեն խոսեն, այլ՝ ելնելով կարեւոր մի անհրաժեշտությունից. մինչեւ թարգմանիչը արարողակարգով սահմանված իր գոր-ծը կանի, թուրքերն իրենք կհասկանան, թե ինչ բառեր կամ արտահայտություններ են այդ ընթացքում արտաբերում հայերը (եւ, իհարկե, այլ գործերի համար էլ: Ուղղակի բերեցի ամենահասարակ օրինակը, որպեսզի մեր պաշտոնյաների ուղեղին հասանելի լինի): Այ այս կարգի պարա-գաներում է կարեւորվում լեզուների իմացությունը, այլ ոչ այն բանի համար, որ պաշտոնական հանդիպումներում չինացու հետ չինարեն խոսենք, իսպանացու հետ՝ իսպաներեն…
Բայց ռուսի հետ անպայման պետք է ռուսերեն խոսենք չէ՞: Հակառակը չենք էլ կարող անել: Մեր իշխանություններն արդեն ապացուցել են, որ լեզուն գույք է պարտքի դիմաց…
Մի հավելում էլ, որպեսզի կարապետյաններն ու աշոտյանները իրենց իսկ հասկացածով իրենց տեսակետի «ճշմարտացիությունը» ինձ ապացու-ցել չփորձեն՝ ինձ իբր գավառացու տեղ դնելով, ասեմ, որ ռուսախոս եւ անգլախոս երկրներում ես այդ լեզուների իմ իմացությունից չեմ խեղճանում: Հա, շատ կանանց էլ «մայրիկ» ասելիս չեմ բարդույթավորվում, որովհետեւ իմ մորն եմ ճանաչում ու սիրում ավելի:
Կենացներ էլ չեմ ասում:
Կենացախոսությունը իմաստունների գործն է…

Իմաստակներից փախչող հայ

* * *
Հայ ազգայնականները հայտարարում են –

Երեւանը ՀՀ մայրաքաղաքն է, ոչ թե Մոսկվայի մասնաճյուղը

Օրերս զլմ-ները տեղեկատվություն տարածեցին, որ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ռուսերենի դասընթացներ կազմա-կերպել քաղաքապետարանի աշխատակիցների համար: Նշվում է, որ հունվարի 19-ին կայացել է դասընթացների բացումը, որին մասնակցել է «Ռոս-սոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:
Ըստ այդ հրահանգի, քաղաքապետարանի 26 աշխատակիցների, ներառյալ՝ վարչության պետերի, վարչությունների եւ քաղաքային տնտեսություննե-րի գլխավոր ու առաջատար մասնագետների համար պարապմունքներն անցկացնելու են փորձառու մանկավարժներ, եւ դասընթացների տեւողությու-նը 3 ամիս է լինելու:
Ամեն բան այսպես հստակ էլ կավարտվեր, եթե մեզ չահազանգեին, որ նորանշանակ քաղաքապետը ներքին կարգով հայտնել է, թե ովքեր դասընթացներից հետո լավ չհանձնեցին քննությունները՝ կզրկվեն աշխատանքից:
Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), հայ արիականները նախապես հայտարարում են, որ նման վարվելակերպի դեպքում անվարան կպահանջի քաղաքապետի հրաժարականը՝ որպես հայկական պետության թշնամու:
եթե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարծում է, թե ինքն առաջվա պես «Հայռուսգազարդ»-ի ղեկավարն է, իսկ Երեւանն էլ այդպիսով վերածվել է Մոսկվայի մասնաճյուղի, ապա չարաչար սխալվում է: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է (իսկ հայության մեջ՝ ազգային լեզուն) եւ ո-րեւէ հայ պաշտոնյա պարտավոր չէ օտար լեզուների իմացությամբ «տեղավորվել» աշխատանքի:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ողջունում ենք լեզուների իմացությունը եւ կողջունենք քաղաքապետի այս դիրքորոշումը, ե-թե քաղաքապետարանի աշխատակիցները նաեւ սովորեն ու տիրապետեն ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուների: Բայց դա չի կարող պարտադիր պայ-ման համարվել ՀՀ-ում աշխատանք ունենալու համար:
Եթե նման քաղաքականություն կիրառվի քաղաքապետարանում, ապա սա նախ ահազանգ է, որ «քաղաքական պոռնկությունը» նոր փուլ է մտնում մեզա-նում եւ ռուսամանյակները (ռուսամետը մեղմ է ասված այս դեպքում) փորձում են նորովի սիրաշահել իրենց պապա-տերերին: Եվ երկրորդը՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում տարեվերջյան դավադիր փոփոխություններն արդեն իսկ այլալեզվության (այլալեզու կրթության իրավունքն արդեն սկսեց բացասականորեն ազդել) մոլուցք հաղորդեցին ոմանց…
Եթե Երեւանի քաղաքապետը փորձում է պարզապես լեզվաիմացության խնդիրը կարգավորել, ապա խորհուրդ կտանք իր ենթակայության տակ աշխատող-ներին, հատկապես՝ ղեկավար (առաջին հերթին՝ հենց ինքը), քննություն հանձնեն հայոց լեզվի իմացությունից եւ սեփական այլասի-րությունը չդարձնեն պետական քաղաքականություն:
Հայ ազգայնականները ՀՀ իշխանություններին կոչ են անում՝ զգոն լինել եւ թույլ չտալ, որ այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն օտար լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհի իր քիմքին հարիր…
Կոչ ենք անում՝ նաեւ վերանայել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում կատարված նոր փոփոխությունները՝ վերջ տա-լով այլալեզու կրթության եւ բազմալեզվության պառակտիչ ու ազգաքանդիչ քաղաքականությանը:

Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) Գրագույն Խորհուրդ
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ
25.01.2011թ.

Օտարահպատակները Հայոց լեզվի դեմ… Հայ ազգայնականները զգուշացնում են…

April 4, 2011

Մարդուկներին չթողնե՛նք սերունդներին

1. Ռաֆիկ Պետրոսյան, 2. Աշոտ Տոնոյան, 3. Կորյուն Նահապետյան, 4. Ռուբեն Սադոյան, 5. Արա Սիմոնյան, 6. Գրիգորի Մարգարյան, 7. Վերսանդ Հա-կոբյան, 8. Արմեն Պուրտոյան, 9. Հովիկ Աբրահամյան, 10. Հրանտ Գրիգորյան, 11. Հակոբ Հակոբյան, 12. Կարեն Սարիբեկյան, 13. Աշոտ Աղաբաբյան, 14. Սամվել Բալասանյան, 15. Վահե Հակոբյան, 16. Սամվել Սարգսյան, 17. Լեռնիկ Ալեքսանյան, 18. Ռազմիկ Զոհրաբյան, 19. Գալուստ Սահակյան, 20. Գագիկ Մելիքյան, 21. Գագիկ Մինասյան, 22. Արա Բաբլոյան, 23. Հերմինե Նաղդալյան, 24. Կարինե Աճեմյան, 25. Կարեն Ճշմարիտյան, 26. Դա-վիթ Հարությունյան, 27. Հովհաննես Սահակյան, 28. Սամվել Նիկոյան, 29. Վոլոդյա Բադալյան, 30. Համլետ Հարությունյան,

31. Գագիկ Աբրա-համյան, 32. Աշոտ Արսենյան, 33. Մանվել Բադեյան, 34. Նահապետ Գեւորգյան, 35. Ռաֆիկ Գրիգորյան, 36. Մկրտիչ Մինասյան, 37. Առաքել Մովսիս-յան, 38. Մարտին Սարգսյան, 39. Տաճատ Վարդապետյան, 40. Շիրակ Թորոսյան, 41. Արտակ Դավթյան, 42. Կարեն Ավագյան, 43. Միշա Ստեփանյան, 44. Վազգեն Կարա-խանյան, 45. Արտյոմ Ղուկասյան, 46. Արման Սահակյան, 47. Արայիկ Հովհաննիսյան, 48. Էդուարդ Շարմազանով, 49. Սուքիաս Ավետիսյան, 50. Ալեք-սան Պետրոսյան, 51. Արտակ Զաքարյան, 52. Գոհար Ենոքյան, 53. Արմեն Մելիքյան, 54. Արագած Ախոյան, 55. Էռնեստ Սողոմոնյան, 56. Վաչագան Խուր-շուդյան, 57. Վահագն Մախսուդյան, 58. Արշակ Մխիթարյան, 59. Արմեն Աբրահամյան, 60. Հարություն Ղարագյոզյան, 61. Նաիրա Զոհրաբյան, 62. Արսեն Ավագյան, 63. Իշխան Խաչատրյան, 64. Արծրունի Աղաջանյան, 65. Հեղինե Բիշարյան, 66. Գագիկ Բաղդասարյան, 67. Խաչիկ Պետրոսյան, 68. Հով-հաննես Մարգարյան, 69. Խաչիկ Հարությունյան:

* * *
Արանք մանր-մունր այն մարդուկներն են, որոնք (ոչ թե ովքեր) քվեարկեցին ընդդեմ հայերենի՝ ընդդեմ մայրենի ու պետական լեզվի: Ընդդեմ հայ ազգի ու հզոր պետականության կայացման: Ընդդեմ Հայաստան երկրի: Սրանց (ոչ թե նրանց) պետք է հիշել անուն առ անուն: Հիշենք, որ չթողնենք… Դատաստանը հո միայն պատմության ու ժամանակի «մենաշնորհը» չէ՜……
Թեւաթափ չլինե՛նք, այս 69 օտարահպատակների ուզածը խափանել կարո՛ղ ենք: Պարտավո՛ր ենք: Քանզի սրանք ծառայամիտներ են ու քվեարկել են ոչ թե խելքով, այլ՝ հրահանգով: Սրանք անգրագետներ են, սրանցից ոչ ոք հայերեն մի քանի բարդ նախադասություն առանց սխալի չի գրի: Սրանք ազգ չեն, ժողովրդի էլ չեն «ձգում»: Սրանք մնացուկն են ամբոխի:
Բացառություն անեմ: Սրանցից Գալուստ Սահակյանը հայերեն կարող է անսխալ գրել: Դե՛ռ կարող է (թեեւ վաղուց սխալներով է խոսում): Բայց քանի որ նա հայերենը չի զգում, քվեարկեց հայերենի դեմ: Ի դեպ, օտար լեզվի գերազանց իմացությունն անգամ այդ լեզուն զգալ չի նշա-նակում: Սա բնական է: Զգում են մայրենին, որ ծագումով ու արյամբ է փոխանցվում: Հայերենը սրանց՝ այդ 69-ի համար օտար լեզու է, որ չեն զգում: Դրա համար էլ ինչպես կուզեն՝ կխուզեն:
Մարդուկներ են՝ մանր-մունր: Իսկ մարդուկները մայրենի չե՛ն ունենում, հայրենիք չե՛ն ունենում, ազգային իղձեր ու նպատակներ չե՛ն ունենում: Ու քանի որ մայրենի չեն ունենում, չեն էլ հասկանա, որ մայրենին հանձնելը հող հանձնել է: Ուրեմն՝ մարդուկնե-րին ոչինչ բացատրել պետք չէ, ընդամենը նրանց…ձեռքից վերցնել է պետք այն կոճակը, որի միջոցով հրահանգներ են կատարում……
Մարդուկները չե՛ն կրթվում, չե՛ն զարգանում, նրանք բնածին քաղքենիներ են, որոնց թվում է՝ զարգանալ կարող են հայերենի հաշվին: Ու քա-նի որ այս մարդուկներն են որոշում բոլորիս փոխարեն, ուրեմն՝ հաստատ ճիշտ են այն ուժերը, ովքեր կոչ են անում փտած արմատը հանել ու շպրտել աղբանոցը: Միանգամի՛ց:
Թեւաթափ չլինե՛նք: Հիշե՛նք այս 69-ին ու ամեն ինչ չթողնենք ժամանակի հույսին…
Գործի՛ անցնենք:
Սերունդներին չթողնե՛նք մնացուկներով զբաղվելու ավելորդ բեռը:

Արմենուհի Մելքոնյան

Օտարահպատակների ամանորի դավադրություն-նվերը՝ հայությանը

Հայ ազգայնականները ազգադավ պատգամավորներին զգուշացնում են
Դեկտեմբերի 22-ին ՀՀ խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ենթադրում է երկրում օտարալեզու դպրոցների բացում: Այս փաթեթի քվեարկության հարցը ամիսներ շարունակ ձգձգվում էր, անընդհատ բողոքի ցույցեր էին տեղի ունենում եւ ահա, ինչպես եւ սպասվում էր, այսպես կոչված տարեմուտի նախաշեմին, երբ մարդկանց հոգսերը քառապատկված են, իսկ ծախսերը ութապատկված, հիշյալ օրենսդրական փոփոխությունները բառացիո-րեն դավադրաբար դրվում են քվեարկման եւ հաստատվում… Այսպիսով, Հայաստանում կբացվեն օտարալեզու դպրոցներ: Օտար բարքերն ու կրքերը՝ սեռա-մոլագարական եւ հոգեղեղ, քիչ էին, հիմա էլ լեզվակրթական աղանդավորականների տարածմանն ենք օրենքով տուրք տալու:
Օրինագծին դեմ է քվեարկել միայն անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
Այս առիթով հայտարարություն է տարածել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, որտեղ նշված է, որ օտարալեզու դպրոցների բացում ենթադրող օրինագիծը հակաօրինական է, առաջարկվել է պահպանել գրական հայերենը որպես հանրակրթության միակ լեզու եւ հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից: Հայտարարությունը, հաշվի առնելով դրա կարւորությունը, մեջբերում ենք ամբողջությամբ:
Օտարալեզու դպրոցների օրինագիծը.
- Հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանդրության 33.1 հոդվածին:
- Հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ. մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների՝ իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կող-մից պահվող ուuումնական հաuտատություններից բացի այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբե-րության բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն թույլ է տալիս ընտրություն ըստ ընդունակություննե-րի, ապա դպրոցների դեպքում իրավիճակը այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունը՝ իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օ-տարալեզու դպրոցների քանակը որեւէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձե-ւերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:
- Հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձեւը նրա թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլլ է տալիս այդ առաջատար փոր-ձի անկաշկանդ տարածումը ամբողջ կրթական համակարգով:
- Հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որոկյալ կրթության ապահովումը բոլո-րի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմա-ցությունը, կդառնա նրանց բնորոշ հատկանիշ:
- Վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ, ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ՝ դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արեւմտահայե-րենի դեպքում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն՝ սփյուռքի երկրներում:
- Չի լուծում սույն օրինագծի առջեւ՝ դրա հեղինակի՝ վարչապետի դրված հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին եւ այլն) տիրապետողներ ունենալու հար-ցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով: Ըստ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի, հենց այդ միջոցը օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաեւ մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելա-վելու համար:
- Վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը որպես բանակի միասնական լեզվի:
- Կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժ-գին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման:
- Կթույլացնի երկիրը՝ բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների:
- Կքայքայի ընդհանուր ինքնությունը՝ դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումը ու դիրքորոշման արտահայտումը:
- Կխաթարի հասարակական շարժունությունը բոլոր խավերի համար, կհանգեցնի հնարավորությունների անհավասարությանը եւ կավելացնի մե-կուսացումը:
- Կբարդացնի ժողովրդավարական կշռադատումը եւ կդժվարեցնի քաղացիական քննարկումները:
- Կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը եւ չի տա հնարավորություն ժամանակն ու ռեսուրսները ուղղել դե-պի առաջնահերթ խնդիրների լուծումը:
Առաջարկ
ա. չկատարել որեւէ փոփոխություն «Լեզվի մասին» օրենքում, այսինքն հրաժարվել օրենքի 2-րդ հոդվածի լրացումից,
բ. «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծնում հրաժարվել հոդված 2-ից եւ հոդված 3-ից, այսինքն պահպա-նել գրական հայերենը որպես հանրակրթության միակ լեզու եւ հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից,
գ. հանձնարարել կառավարությանը կատարել անհրաժեշտ աշխատանքներ Միջազգային Բակալավրիատի եւ այլ անհրաժեշտ որակյալ կրթական ծրագրերի լիակա-տար տեղայնացման համար:
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդի անդամները նույնպես տարակուսած են ՀՀ պատգամավորների այս ապազգային քայլից, եւ սա համարում են օտարահպատակների ամանորի դավադրություն-նվերը՝ հայությանը: Հայ ազգայնականները, հատկապես ՀԱՀ-ում ընդգրկված հայ ա-րիականները, ազգադավ պատգամավորներին զգուշացնում են, որ պայքարը այս հակահայ օրենքի դեմ չի դադարելու:
Նրանք «Լուսանցք»-ին ուղղված նամակում նշում են, որ դեռ հանդես կգան հայոց լեզվի ու հայեցի կրթության պաշտպանության համար հա-մախմբման եւ պայքարի կոչով ու ամեն ինչ կանեն, որ լեզվակրթական աղանդավորներն արժանանան սեռական եւ կրոնական փոքրամասնություն կոչ-վածների արհամարհելի ճակատագրին……

Արման Դավթյան

Հայաստանում միայն հայն ու հայերենն են օտար

Մեր պետության եւ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների միջեւ կապն ապահովված է արդեն շուրջ 10 տարի:
Օրերս ազգային փոքրամասնությունները նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշա-կութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակը:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման շրջանակներում բացված ցուցահանդեսում ներկայացվել են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամաս-նությունների 11 համայնքների դեկորատիվ արվեստի ցուցանմուշներ, իսկ համերգի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց ազգային երգն ու պարը:
Նշվել է, որ Երեւանը մեծ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին, Հայաստանն այն եզակի երկրներից է, որ հնարա-վորություն է տալիս նրանց պահպանել իրենց ազգային արվեստը, զարգացնել այն: Կա մշտական կապ՝ պետական գերատեսչությունների ու ազգային փոքրամասնությունների միջեւ:
Վերոնշյալ Խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով, տարեկան պետբյուջեից 10 մլն. դրամ է հատկացվում՝ 11 համայնքները ներկայացնող կազմակերպություններին:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 45 (176), 2010թ.

Լեզուն ազգի ոգեղենության ամենաբացարձակ արտահայտությունն է – քուրմ Մանուկ

April 4, 2011

Լեզուն ազգի՛ ոգեղենության ամենաբացարձակ արտահայտիչն է
Իսկ ժողովրդի ունեցածը ոչ թե լեզու է, այլ՝ հաղորդակցման միջոց

«Քո (Արարչիդ,-Ս.Մ.) ստեղծած լեզուս…»
(Նարեկացի)

Սկսենք մեր նախագահից: Բարեբախտաբար, երբեմն-երբեմն նրա բառ ու բանում արտահայտվում է ազգային բովանդակությամբ ամենից շատ աչքի ընկ-նող բանասիրական կրթության ազդեցությունը (նա, ինչպես հայտնի է, ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը) եւ մենք նրանից լսում ենք բաներ, որոնք ընդհանրապես հայությանն են վերաբերում եւ ոչ նրա մի (կրոնական, քաղաքական, տնտեսական…) հատվածին: Ցավալի է, իհարկե, որ նա իր այդ ասած հույժ կարեւոր բաները հետո իր նախագահական գործնական կյանքում մոռանում է: Բայց որ ասում է՝ դա կարեւորենք. ոչ ամեն նախա-գահ է համարձակություն ունեցել նման բաներ ասելու…

Նախագահի՝ «հայություն» ընդհանուր խորհրդին վերաբերող վերջին ասածը հայոց լեզվի մասին էր: Ասվեց, որ հայոց լեզուն առնվազն 8.000 տարվա պատմություն ունի1, եւ դա ասում են ոչ միայն հայազգի հետազոտողները: Դա ասելուն անմիջական առիթ էին հանդիսացել Ադրբե-ջանի նախպագահի հովանավորությամբ վերջերս այդ երկրի պատմության վերաբերյալ լույս տեսած գրքերը, որոնցում մի լավ կեղծված է ինչպես այդ երկրի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի պատմությունը:
Ասել է թե՝ մեր նախագահը հեռակա պատասխան է տվել իր հակառակորդ նախագահի սրտով գրված մոգոնանքներին: Եվ որոշ չափով ճիշտ պատասխան է տվել, թե-կուզեւ՝ հայտարարության կարգով: Բայց եւ այնպես՝ ՀՀ նախագահ- ԱՀ նախագահ պատմագիտական հեռակա «վիճաբանությունում» առավելությունը երկ-րորդի կողմն է:
Ու ոչ այն պատճառով, որ Ալիեւը ճիշտ է, այլ՝ որ նա ոչ միայն հայտարարում է, այլեւ իր սնամեջ, ոչ ճշմարիտ ու հակագիտական հայտարարութ-յունները (ի տարբերություն մերինի) «հիմնավորելու» համար իր երկրի ազգայնամոլ «գիտնականներին» գրքեր գրել է տալիս: Համակող-մանիորեն ասված ու բազմիցս կրկնված սուտն ու կեղծիքը ժամանակակից աշխարհում ավելի է անցողունակ, քան թեկուզեւ այն ճիշտը, որը պարզա-պես հայտարարվում է…
Ինչեւէ, ոգեւորված մեր նախագահի, թեկուզ՝ պարզապես հայտարարվածով, որոշեցի «Լուսանցք»-ի ընթերցողին փոխանցել հայոց լեզվի մա-սին սույն խոհա-իմաստասիրական խորհրդածությունները:
Հայոց լեզվի լեզու բառը կազմված է լ, ու հունչարմատներով եւ ազ բառարմատով՝ լ-էզ(ազ)-ու: Էզ(ազ)-ը նշանակում է սերում, ծագում, ծա-գումնային որակ (այդ իմաստն է արտահայտված, տարբեր շեշտադրումներով, ազ-ով կազմված բոլոր բառերում՝ ազգ, ազատ, ազնիվ…(տես «Հայոց լեզվի խորհրդարան (Աստվածաշունչ)»): Լ-ն ու ու-ն ընդգծում են ծագումնային որակի բացարձակությունը: Լեզու-ն, հետեւաբար, նշանակում է ազգի՝ ար-յունակցորեն միմյանց հետ կապված մարդկանց ծագումնային որակը: Ոչ-ազգը՝ մարդկանց պատահական հավաքականությունը (ժողովուրդը), ըստ այդմ, լեզու, որպես այդպիսին, չունի: Նրա ունեցածը հաղորդակցման միջոցն է:
Հետեւաբար հայերենի լեզու բառն ասում է այն մասին, որ լեզուն ազգային ներքին ծագումնային (գենետիկական) որակ է, գալիս է ազգի արա-րումից եւ միշտ նրա կյանքում առկա է: Ըստ այդմ, լեզուն ինչ-որ իմաստով նույնանում է ազգին, ներկայացնում է ազգը եւ հանդիսանում է նրա ոգեղենության ամենաբացարձակ արտահայտիչը: Ազգի լեզուն նրա Աստվածաշունչն է (անթույլատրելի է առանձին մարդ անհատների գրած կամ կազմած գրքերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն, Աստվածաշունչ համարելը…):
Անընդունելի է լեզվաբանական այն տեսակետը, ըստ որի՝ լեզուն հաղորդակցման միջոց է (դա ճիշտ է օտար լեզուների պարագայում միայն, ինչ-պես նաեւ ժողովրդական «լեզուների» պարագայում բացառապես):
Ազգը ծնվելով՝ ի սկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի, բնական բազմազան երեւույթների ու էությունների, այլ բնական օրգա-նիզմների եւ Արարիչ ու Աստված զորությունների հետ: Եվ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգեկերտվածքի, իր բնավորության, իր որակական զանազան դրսեւորումների միջոցով՝ արդյունքում յուրովի ընկալելով դրանց խորհուրդները եւ համապատասխան անուններ տա-լով դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների (իմաստների) համակարգն էլ ազգային լեզուն է: Նրանում ամեն խորհուրդ իր անունն ունի եւ ամեն անուն իր խորհուրդն ունի (տես «Ուխտագիրք»):
Ազգը, եթե նա ազգ է, աշխարհի այլ լեզուների հետ նախեւառաջ հարաբերվում է իր ազգային, մայրենի լեզվի հիմունքով: Ուրացա՞վ ազգն իր լեզուն, իր լեզվի նախարար խորհուրդները, նշանակում է՝ նա էլ ազգ չէ, ժողովուրդ է (մեր ազգի պարագայում, ընդհանրապես ասած, դժբախտաբար, բանը հենց այդպես է. պատահական չէ, որ այդ առումով մերօրյա մասսայական հայի մեջ ժողովուրդ բառ-խորհուրդը ազգ բառ-խորհր-դին դուրս է մղել): Լեզուն ազգի հոգու պահապան տունը, Աստվածաշունչը, հավատքն է: Ազգը իր լեզվից դուրս՝ այլ տեղեր, այլ հոգիներում ու այլոց գրքերում հավատք չի փնտրում: Ազգային լեզուն իր ազգի մեջ հանդես գալով որպես ներքին գենետիկական որակ՝ այլ ազգերի մեջ արտահայտվում է որպես արտաքին հաղորդակցման միջոց:
Որպես ազգային խորհուրդների համակարգ, ազգային լեզուն սովորաբար օտար փոխառություններ չի ընդունում: Եվ եթե որոշ օտար բառեր պարտադրվում են, ապա ազգային լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չեն պարունակում: Դրանք ժա-մանակի ընթացքում ազգայնացվում են:
Ինչպես չկա վերացական ազգ, այնպես էլ չկա վերացական՝ անտոհմիկ ազգային լեզու: Եթե ազգը ցեղի (ռասսայի), մարդու այս կամ այն տեսակի օրգա-նական մասն է, ապա ազգային լեզուն էլ պարտադիր ցեղի լեզվի օրգանական մասն է: Դրանով է պայմանավորված այն, որ աշխարհի լեզուները խմբա-վորվում են ըստ իրենց ցեղային, ընտանեկան ծագումնաբանության՝ արիական (լեզվաբանության մեջ այս լեզվաընտանիքը սխալմամբ կոչվում է հնդեվրոպական), չինական, սեմական, թյուրքական եւ այլն:
Փաստորեն, ազգային լեզուները ընդհանուր ցեղային մայր լեզվի ճյուղավորումները՝ բարբառներն են, ինչպես ամեն մի ազգային լեզվի մասնավոր դրսեւորումներն են նրա բարբառները: Ազգային լեզուն ունենալով ցեղային ծագում՝ հետագայում զարգանում է ինքնու-րույնաբար՝ կրելով ցեղից ճյուղավորված ազգի կյանքի ընթացքի առանձնահատկությունները:
Ընդհանուր ցեղային լեզվի բաղադրիչներից՝ ազգային լեզուներից որեւէ մեկը պարտադիր մայր լեզվի կարգավիճակ է ունենում: Փաստո-րեն, այդ լեզվի պարագայում ցեղային լեզուն ու ազգային լեզուն նույնանում են: Առավել բնական է լինում այն, որ ցեղային լեզվի ա-ռաքելությունն ունենում է ցեղի այն ազգի լեզուն, ով շարունակում է ապրել ցեղի բնօրրանում (չէ՞ որ լեզուն նաեւ բնօրրանի դաջ-վածքն ունի): Ցեղի մայր լեզուն, պարզ է, լինում է ցեղալեզվի մյուս ազգային լեզուներից ամենահիմնայինը, ամենամաքուրն ու ա-մենահարուստը: Ցեղալեզվի բնականոն զարգացման դեպքում այդ լեզվի մայր լեզուն դառնում է մյուս ցեղալեզուների գլխավոր սնուցո-ղը, դրանց խորհուրդների պարզաբանման ամենավստահելի պատվարը, դրանց՝ միմյանց հասկանալի դարձնելու «ամենահասկացող միջնորդը»:

1 Ազգի լեզուն այնքան պատմություն ունի, որքան դա կրողը: Հետեւաբար, հայոց լեզվի տարիքն այնքան է, որքան հայինը:

Գանք ազգային լեզուներից ամենահարուստներից մեկին` մեր հայոց լեզվին: Սկսած 18-րդ դարից հայագիտության մեջ սկսեց վերականգնվել հին ժամանակներում թե մեզ եւ թե ցեղակից մյուս ազգերին հայտնի այն ճշմարտությունը, որ հայոց լեզուն ցեղային լեզուներից մեկի՝ հնդեվրոպական (արիական) լեզվաընտանիքի մայր լեզուն է: Այդ ճշմարտությունը, ճիշտ է՝ ծայրահեղացված ձեւով, առաջինը վերականգնող-ներից մեկը եղավ 18-րդ դարի հայագետ Մ. Չամչյանը: Նա իր «Պատմություն հայոց»-ում գրում է, որ աշխարհի բոլոր լեզուները ծագել են աստվածախոս հայերենից եւ որ նախասկզբնապես, մինչեւ բաբելական աշտարակաշինությունը, հայոց լեզուն է եղել երկրագնդի ողջ մարդկութ-յան խոսակցական լեզուն (ավելի ճիշտն` ըստ իս, իհարկե այն է, որ հայոց լեզուն միայն արիական լեզվի եւ մասամբ նաեւ սեմականի հիմքն է): Մեծանուն պատմաբանը իր այդ տեսակետը ոչ թե պարզապես հայտարարում է, այլ հնարավորինս հիմնավորում՝ դիմելով եբրայական Բիբլիայի եւ այլ գրքերի օգնությանը:
Չամչյանից հետո այլ հայագետներ էլ (օրինակ՝ Հ. Ավետիքյանը, Հ. Սյուրմելյանը, Հ. Ավգերյանը իրենց կազմած հոյակապ «Նոր բառագիրք Հայկազեան լեզուի» առաջաբանում) այդ տեսակետը տարբեր ընդգրկումներով արտահայտեցին: Խորհրդային շրջանում հայագետների կողմից այդ տե-սակետը հիմնականում մոռացության մատնվեց եւ մասամբ վերականգնվեց միայն դրա վերջերում: Այդ ժամանակ լույս տեսած «Հայկական սովետական հան-րագիտարան»-ում կարդում ենք, որ համաձայն նորագույն ուսումնասիրությունների՝ հնդեվրոպացիների (արիների,-Ս.Մ.) եւ նրանց լե-զուների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհը եւ նրան հարակից շրջաններն են: Հստակորեն ու լիաբերան իհարկե չի ասվում, որ հնդեվ-րոպական (այսուհետ հասկանալ՝ արիական,-Ս.Մ.) լեզուների հիմքը հայոց լեզուն է, բայց եւ այնպես՝ խորհրդային շրջանում այդ ճշմար-տության մասին կեսբերան անգամ ու նույնիսկ ենթատեքստով ասվածն էլ մեծ բան էր…
Նույն խորհրդային շրջանում հայոց լեզվի՝ արիական լեզվաընտանիքում հիմնային դերի գիտակցումի քայլեր արվեցին նաեւ օտար գիտնա-կանների կողմից: Հատկանշական է այս առումով, որ խորհրդային ժամանակաշրջանի վերջերում խորհրդային երեւելի լեզվաբանների կազմած հնդեվրոպական լեզվաընտանիքի քարտեզում (լեզվատոհմածառում,-Ս.Մ.) հայոց լեզվին նախ ինքնուրույն կարգավիճակ է տրված (այն ոչ մի մասնա-վոր արիական լեզվից չի բխում), եւ հետո էլ՝ այն տեղադրված է հնդեվրոպական նախալեզվից անմիջականորեն ճյուղավորված երկու լեզվական «բնե-րից» մեկի տեղում: Նույն ժամանակներում հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին լույս տեսած Վ. Իվանովի եւ Կ. Գամկրելիձեի արժեքավոր աշ-խատության մեջ եւս հայոց լեզվին հնդեվրոպական (հեղինակները համարձակորեն օգտագործում են նաեւ «արիական» եզրույթը,-Ս.Մ.) լեզվաըն-տանիքում բնային դեր է հատկացված (հիմք լեզուն այդտեղ հայոց լեզվի «տակն» է տեղադրված), այն տարբերությամբ, որ այդ լեզվաբանները «հն-դեվրոպական լեզվաընտանիք» եզրույթին զուգահեռ ազատորեն գործածում են նաեւ «արիական լեզվաընտանիք» (մասնավորապես՝ «արիա-հայկական լե-զու») եզրույթը: Օտար լեզվաբանների՝ արիական լեզվաընտանիքի մասին կազմած այս քարտեզներից երեւում է, որ քիչ է մնացել, որ այդ օ-տարները այդ քարտեզներում հայոց լեզուն «իջեցնեն» արիական նախալեզվի տեղում: Այդ վերջնական քայլին օտարներին պետք է դրդի, համո-զի, անշուշտ հիմնավորելով, բանիմաց հայ հայագետն ու լեզվաբանը, քանզի նրան է վիճակված այսօր լինել արիական մայր լեզվի կրողը, ում, պարզ է, ավելի է զգայելի ու մտածելի իր լեզվի ինչ ու ինչպիսին լինելը: Մեր օրերում հայոց լեզվի բուն իմաստի ու արիական լեզվում բուն տեղի գիտակցումն ունեցող այդպիսի հայերի անուններ մեզ արդեն հայտնի են՝ 70-ական թթ. հետո սփյուռքում Մ. Գավուքճ-յանը, Հայաստանի անկախացման շրջանում՝ Ս. Կակոսյանը, Ալ.Վարպետյանը, Ա. Տերյանը…, հիշենք նաեւ, որ «Լուսանցք»-ում եւս հայոց լեզուն որպես արիական լեզվի մայր լեզու լինելը վկայող հրապարակումներ են եղել:
Որո՞նք են նշված հեղինակների ու հրապարակախոսների հետազոտությունների գլխավոր գաղափարները՝ ի մի բերված:
- Արիական ցեղալեզուն առաջացել է առասպելական ժամանակներում՝ արարչածին (արմենական) ցեղի արարման վայրում՝ Հայկական լեռնաշխարհում: «Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ»,-ասում է Նարեկացին՝ դիմելով «իրեն» արարած Արարչին՝ վերապրելով այդ ժամանակնե-րում Արարչի կողմից «իրեն» լեզու տալը:
- Արիական լեզուն Հայկական լեռնաշխարհից է տարածվել աշխարհի չորս կողմերը: «…Հնդեվրոպական մայր լեզուի տրոհումից յետոյ, նրա տար-բեր ճիւղերը կրողները, բնակչութեան աճի հետեւանքով՝ ճառագայթել-արտագաղթել են չորս կողմ: Նրանցից ոմանք, շարժուելով դէպի արեւ-մուտք, Փոքր Ասիայի վրայով անցել են Եվրոպա, ոմանք Կովկասի անցումներով գնացել են հիւսիս, իսկ ոմանք էլ դէպի Արեւելք-հարավ՝ դէպի Ի-րանական սարահարթ… Ոմանք էլ պէտք է գնացած լինէին ուղղակի դէպի հարավ, մի ուղղութիւն, որով աւելի հեշտ էր գնալ Տիգրիս ու Եփրատ գետե-րի հոսանքով»,- գրում է Գավուքճյանը:
- Ցեղալեզվի արարման վայրում՝ Հայկական լեռնաշխարհում լեզուն պահել-պահպանել է լեռնաշխարհում ցեղի մնացած մասը՝ հայը1, ում լեզուն՝ հայերենն էլ, փաստորեն, նախաարիական լեզուն է: Ըստ այդմ, արիական լեզուն եւ հայոց լեզուն ըստ էության նույնական են:
- Արիական ազգերի լեզուների հիմքը հայ արիական լեզուն է. առաջինները երկրորդի ճյուղավորումներն են (բարբառները):
- Հայ-արիական մայր լեզվից սկիզբ առած արիական լեզուները սկզբնական շրջանում պահպանելով մայր լեզվի հետ հարազատությունը՝ հետագա-յում կերպարանափոխվել ու «զարգացել» են ինքնուրույնաբար՝ պայմանավորված ստեղծված նոր հանգամանքներով (սրանց մեջ, ինչ խոսք, ամենաազ-դուն եղել են բնիկների ստեղծած լեզվական այն պայմանները, որոնց մեջ հայտնվել են արիալեզու գաղթականները):
- Ժամանակակից հայոց լեզուն ժառանգորդն է հայ-արիական նախալեզվի:
- Չնայած հայ-արիական մայր լեզվից արիական մյուս լեզուների տարբերություններին՝ դրանք իրենց մայր լեզվի հետ խորը ընդհան-րություններ ունեն:
Ի՞նչ է հետեւում հայ-արիական լեզվի մերօրյա կրողի՝ հայի մեջ լեզվական այդ զգացում-մտածումներից:
- Հայկական լեռնաշխարհից գաղթած արիները սկզբնական շրջանում խոսել (ու նաեւ թերեւս գրել) են նույն այն լեզվով, ինչ իրենց հայրե-նիքում մնացածները: Այդ մասին արիական ազգերից մեկի՝ քարթվելոսների աղբյուրներից մեկում, օրինակ, կարդում ենք, որ Թորգոմի 8 հսկա որդիների՝ Հայկի, Քարթլոսի, Բարդոսի, Մովականի, Լեկոսի, Հերոսի, Կովկասի եւ Եգրոսի (Հայկից հետո թվարկվածները տարածաշրջանի արիական ազգերի նախնիներն են,-Ս.Մ.) մեջ Հայկը ամենահսկան էր ու «նրանք բոլորը մի լեզու ունեին՝ հայերենը» (Մելիքսեթ-Բեկ, «Վրաց աղբ-յուրները Հայաստանի եւ հայերի մասին», հ. Ա, էջ 146):
- Հայոց լեզուն, որպես արիական լեզվի մայր լեզու, ամենահարուստը, ամենախորքայինն ու ամենաընդգրկունն է, հենց հայոց լեզուն է հնարավորություն տալիս հասկանալու, ստուգաբանելու ցեղակից մյուս լեզուների առանձին տարրերի (բառարմատների, բառերի, հնչույթ-ների, ածանցների…) բուն իմաստները, նշանակությունները, դրանց ճիշտ ձեւը, ճիշտ ընթերցումը, ինչի հնարավորությունը այդ լեզու-ները չեն տալիս:
- Հայոց լեզուն, որպես գենային (ծագումնային) լեզու, պարունակում է արիական մյուս լեզուների տիպական գծերը:
- Հայոց լեզուն, որպես արիական մայր լեզու, ամենամեծ թարգմանչական (ու այդ լեզվով խոսողների՝ ցեղակից մյուս ազգերի լեզուներով խոսելու) ամենալայն հնարավորություններն ունի: Ավետիք Իսահակյանն ասել է. «Չեմ հիշում՝ Ֆոյերբախը, Հեգելը, թե Հերդերը ասել է, որ իր աշխատությունը միայն հայերենով կարելի է թարգմանել»: Ավելացնենք նաեւ, որ արիական մայր լեզվի կրող հայն է միայն, որ կարո-ղանում է այլ արիական լեզուներով խոսել առանց իր լեզվի շեշտադրումների (ակցենտի):
- Հայոց լեզուն է հնարավորություն տալիս վերականգնելու ցեղակից մյուս լեզուների առանձին տարրերի կորսված իմաստները:
Հայոց լեզվի՝ արիական լեզվի մայր լեզու լինելը, ինչ խոսք, մեծ պարտականություն է, եւ դա մեր օրերում լիարյուն ստանձնելու հա-մար հայոց լեզվի կրողներիցս պահանջվում է հայ լեզվական կյանքի հսկայածավալ բարենորոգում:

1 Մեր ազգին տրվող այդ եւ արմեն (բառացի՝ արի մարդ, արարչածին) անունները հոմանիշներ են:
ԾՆԹ. – նկարում ցուցադրված արիական լեզվաընտանիքի տոհմածառում, մեր հոդվածի տրամաբանությամբ, «արիա-հունա-հայկական» բնաճյուղի անունը պետք է կարդալ «հայ-արիական» եւ այն «իջեցնել» բնարմատին:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

«Լուսանցք» թիվ 40, 41 (171, 172), 2010թ.

,,Օտարալեզու դպրոցներ,, – սփյուռքյան արձագանքներ

April 4, 2011

Համազգային վճռական «Ո՛չ» ՀՀ-ում օտարալեզու դպրոցներին
Հայի լեզուն հայի գենետիկ հիշողությունն է, իսկ այն մեռցնել փորձողին սատկացնելն էլ քիչ է
Օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության սփյուռքյան արձագանգները

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնած, կառավարության հաստատած ու ԱԺ առաջին քվեարկությամբ իրագործման ճանապարհի վրա դրված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում մտցված չարափոխումների արձագանքը հայկական սփյուռքը (ՀՀ վարչապետի այնքա՜ն սիրած Հայկական աշխարհի հիմնական հատվածը) առանց որեւէ բացառության ընդունեց բացահայտ վրդովմունքով: Դրա արտահայտությունն են Սփյուռքի պարբերական մամուլում այս նախաձեռնության անդրադարձները: Նյութերի ծավալի հսկայական լինելու պատճառով, կբավարարվենք հիմնականում լիբանանահայ մամուլում լույս տեսած հրապարակումներով: Դրանք կարելի է դասակարգել երեք բաժիններում` տեղեկատվական բնույթի հրապարակումներ, հարցազրույցներ, վերլուծական հոդվածներ: Նշենք, որ նյութերի մի մասի հեղինակները կամ գլխավոր դեմ-քերը հայրենաբնակ կամ արտագաղթած մտավորականներ ու արվեստի գործիչներ են:

Նյութերը կներկայացնենք ժամանակագրական կարգով:
ա. Տեղեկատվական հրապարակումներ.- Սրանք քանակի առումով ամենից մեծ տոկոսն են կազմում, եւ դա բնական է: Ինչպես հատուկ է այս ժանրին, լրատվություններն առհասարակ կատարվել են չեզոք դիրքորոշումով, թեեւ տվյալ պարբերականի խմբագրությունը երբեմն դրսեւորել է իր հույժ բացասական վերաբերմունքը տխրահռչակ նախաձեռնության:
ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթը «Օտարալեզու դպրոցները կը սպառնան հայու ծագումնային տեսակին» վերնագրված լրատվության մեջ (8 հունիսի, էջ 7) ներկայացնում է հայրենաբնակ ճանաչված հոգեբան Կարինե Նալչաջյանի տեսակետները: Ըստ տիկ. Նալչաջյանի` լեզուն ոչ միայն մտածողություն ու աշխարհընկալում է, այլեւ «շատ կարեւոր դեր կը խաղայ նոյնիսկ մեր գիտակցութեան ոլորտէն դուրս»` հավանա-բար իբրեւ գենետիկ հիշողություն: ՍԴՀԿ պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթն էլ (հունիսի 24, էջ 2) ներկայացրել է «Մենք դեմ ենք օտա-րալեզու դպրոցների բացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանի եւ երգիչ ու երգահան Վահան Արծրունու մա-մուլի ասուլիսի հիմնական մտքերը: Վ. Արծրունին հայտնել է, թե «իր շրջապատին մէջ ռուսական կրթութիւն ստացած մարդիկ շատ են, սակայն անոնցմէ ոչ մէկը կողմ է ոչ-հայկական դպրոցներու բացման»: Իսկ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթը իր մշտական «Հայրենի կեանք» է-ջում անդրադարձել է դերասան Վարդան Պետրոսյանի հուլիսի 5-ին արտահայտած տեսակետներին (օգոստոսի 4, էջ 5): Նշելով, թե Պետրոսյանը դեմ է չարափոխումներին, թերթը հայտնում է, որ դերասանը այդ թեմային անդրադառնալու է ս. թ. աշնանը ՀՀ-ում իր «Վերք Հայաստանի» մենաներկայացման մեջ: Հիշեցնելով Խաչատուր Աբովյանի թեւավոր դարձած խոսքը` «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը մեր լիս աշխար-հը մտավ», Պետրոսյանն անմիջապես հիշեցրել է դրա շարունակությունը, որը մինչեւ վերջերս թաքցվում էր. «Ռսին շատ չվստահիք ու էդ-պես թշվառ ու անտեր մնաք»: «Արարատը» Գլենդեյլից Ռ. Կորյունի ստորագրած «Գրական երեկոյ» լրատվությամբ (օգոստոսի 8, էջ 2) գրել է այդ քաղաքում օգոստոսի 5-ին կայացած‘Կալիֆոռնիայի հայ գրողների միության հերթական հանդիպման մասին, որի ընթացքում ելույթ է ունեցել հայրենական իրադարձություններին շատ մոտիկից հետեւող Խորեն Արամունին: Նա կարդացել է «իր երգիծական ակնարկը Հայաստա-նում օտարալեզու դպրոցների եւ լատինատառ գովազդների տեղադրութեան կապակցութեամբ» եւ ավելացրել. «Այդ դպրոցները ապազգային սեր-մեր են ցանելու հայրենիքում եւ վնասաբեր գործունէութիւն են ծաւալելու»: Դաշնակցական հայտնի հրապարակագիր Հակոբ Պալյանը‘«Ազդա-կում» «Մակար» ծածկանունով ստորագրած իր հերթական գրության մեջ («Ռազմապազա կամ հայերէնի պազար», օգոստոսի 30, էջ 4) իր պատումի հե-րոսներից մեկի բերնով գրում է. «Հայերէնը մոռցնելու համար օտար վարժարաններ պիտի բացուին Հանրապետութեան մէջ` համաշխար-հայնացման հետ հասնող անարիւն նոր տեսակի գաղութարարութեան ճամբան հարթելու համար, մեր ղեկավար կոչուածներուն մեղսակցու-թեամբ»: Քիչ անդին, նույն անձի բերնով, Պալյանը «չարիք» է հայտարարում այս նախաձեռնությունը, հավելելով, թե դրան «կը ձայնակ-ցին բիզնեսի տենդով վարակուածներ եւ իմաստուն համարուելու խիթ ունեցող քաղաքական գործիչներ եւ լրագրողներ»: Նույն թերթը իր սեպտեմբերի 22-ի համարում (էջ 3) ներկայացրել է երկու օր առաջ իր կազմակերպած մամլո հերթական լսարանի թղթակցությունը` «Մամլոյ 49-րդ լսարան – Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներու օրակարգին մասին զեկուցում ու շահեկան բանավէճ» վերնագրին տակ (էջ 3 եւ 4): Զեկուցաբերն է եղել դաշնակցական մտավորական Միհրան Քյուրդօղլյանը, որը մինչեւ վերջերս դպրոցի տնօրենի պաշտոն էր վարում Աթենքում: Այս անձը «ըմբռնումով» է մոտեցել այս չարագործությանը: Նա հայտնել է, որ «Հայաստանի մէջ օտար լեզուով որոշ թիւով դպրոցներ ունենալը օգտակար է ու միեւնոյն ատեն` վնասակար» (դաշնակցական հերթական լարախաղացություն – Գ. Յ.): Նա պահանջել է սակայն, որ այդ դպրոցների թիվն ու աշխարհագրական տեղանքը հստակորեն ճշտվեն օրենքով` «որպէսզի այդ դպրոցները իրենց դրական նպատակին ծառայեն»: Նա հավասարության նշան է դրել ՀՀ-ում նախատեսված ու սփյուռքում գործող փաստորեն օտարալեզու հայկական դպրոցների միջեւ, ինչն ար-ժանացել է ներկաների բուռն բողոքին: Վերջիններս նշել են, որ արտերկրում հայկական դպրոցներն ստիպվա՛ծ են հետեւել տվյալ երկրի կրթական ծրագրին, ինչը նշանակում է, փաստորեն, օտարալեզու հայկական դպրոց:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով` բանավեճի ընթացքում զեկուցաբերին զորակցել է դպրոցի եւս մեկ նախկին տնօրեն` ՀՀ-ում այնքան պատվի արժանացած Ժիրայր Դանիելյանը: Սակայն, մյուս բոլոր ներկաները, այդ թվում` «Համազգայինի» Հայաստանի վարչության նա-խագահ, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու վերոհիշյալ Հակոբ Պալյանը խստագույնս դատապարտել են այս պարտվողական մոտեցու-մը ու իրենց վճռական մերժումն արտահայտել նման ազգադավ նախաձեռնություններին, իսկ «Ազդակի» արվեստի էջի պատասխանատու Մովսես Հեր-կելյանը մտավախություն է հայտնել, որ նման նախաձեռնության գործնականացումը կարող է ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ հրահրել, ինչպես դա եղավ Լիբանանում` 1975-1991թթ.: Լ. Գալստյանը ի միջի այլոց, հայտնել է, թե «լեզուն կարելի չէ մրցունակութեան գոր-ծիքի վերածել»: Նա համոզում է հայտնել, թե ՀՀ-ն պետք է զերծ լինի օտար թափանցումներից, մինչդեռ օտարալեզու դպրոցները նման թափանցումի «լաւագոյն միջոցներն են»: Հակառակ այս եւ ուրիշ առարկություններին, Մ. Քյուրդօղլյանը (նշանակում է` «քրդի որդի», «քրդի սերունդ» – Գ. Յ.) հայտնել է, թե ՀՀ-ում օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը «կը կարօտի խոր, մասնագիտական ու ազգային շա-հերէ մեկնած քննարկումներու», մինչդեռ բոլորին է հայտնի, որ նման բազմաթիվ քննարկումներ մինչեւ այս մամլո լսարանը եղել են, որոնց համարյա բոլորը եզրակացրել են նման նախաձեռնության հույժ մեծ սպառնալիքը ՀՀ պետական ու հայության ազգային անվտան-գության տեսանկյուններից:
բ. Հարցազրույց-զրույցներ.- Բավարարվենք ընդամենը երեք հրապարակումով:
«Ազդակն» իր հունիսի 25-ի համարում (էջ 6 եւ 10) տպել է հատուկ այս թերթի համար Մարինե Մարտիրոսյանի վարած հարցազրույցը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հետ: Պր. Նռանյանը, դրսեւորել է ոչ միայն վերջին տարիներին ՀՅԴ-ին այդքան բնորոշ դարձած անվճռականությունը, այլեւ արտահայտել է վիճելի կամ անընդունելի մտքեր: Հետաքրքրական է, որ սույն պարոնը «աղմուկ» բառով է բնորո-շել օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության դեմ հայրենահայության բուռն հակազդեցությունը ու նրանց եւ դավադիրներին մեղադրել «ծայրահեղությունների» համար: Քիչ ետք, Նռանյանը ՀՀ հասարակությանը մեղադրել է որակյալ կրթություն ստանալու ձգտման բացակայության համար: Պատգամավորը դա «հիմնավորել է» ՀՀ-ում կրթություն-բարեկեցություն ուղիղ համեմատական կապի բացակա-յությամբ: Հիշյալ պարոնը «մոռանում է», որ իր կուսակցական վերադասներից` ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, երկար տարիներ ղեկավարելով ՀՀ ԿԳՆ-ն, իր անուրանալի ներդրումն է ունեցել ՀՀ այս երկու ոլորտների կործանման եւ հատկապես առաջինում այլանդակ բար-քերի արմատավորման գործում: Նռանյանը, սակայն, մեկ-մեկ ճիշտ տեսակետներ էլ է արտահայտել: Այսպես, նա համոզված է, որ օտարալեզու դպրոցների վերահայտնվելը խթանելու է արտագաղթը, նաեւ նպաստելու է «այլ երկրների տնտեսութիւնների զարգացմանը»: «Եթէ մենք այ-սօր փորձում ենք մեր հիմնախնդիրները չլուծելով` օտարալեզու դպրոցներ ներմուծել, տուեալ պարագայում չի կարող խօսուել պետա-կան շինարարութեան մասին»,- հարցազրույցը եզրափակել է ՀՅԴ երիտասարդ պատգամավորը:
Երեք օր անց` հուլիսի 28-ի իր համարում, «Ազդակը» տպագրել է Սալբի Գասպարյանի հարցազրույցը Ծաղկաձորում հունիսի 28 – հու-լիսի 2-ին տեղի ունեցած Գրողների համահայկական 5-րդ համաժողովին մասնակցած, իր հեզ ու հանդարտաբարո բնավորությամբ հայտնի, Ստամ-բուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեջյանի հետ` կատարված հենց համագումարի օրերին: Օրդ. Գասպարյանի` «Օրերս տաք բանավէճի նիւթ դարձած է Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներ բանալու հարցը, ի՞նչ է ձեր կարծիքը այս մասին» հարցումին, Հատտեջյա-նը հույժ վրդովված պատասխանել է. «Այսպիսի նիւթի մը ուղղութեամբ կարծիքս հարցնելն իսկ ինծի համար նուաստացուցիչ կը նկատեմ», ու համոզում հայտնել, թե «այս մէկը բանավէճի նիւթ անգամ չի կրնար ըլլալ»: Քիչ ետք նա ավելացրել է, թե «մենք կամ Հայաստանի իշխա-նութիւնները երբեք իրաւունք չունինք մեր ժողովուրդին օտարամոլութիւնը սնուցելու»: Պոլսահայ վաստակաշատ մտավորականը հայտ-նել է իր մեծ «յուսախաբութիւնը» ի տես այն դավադրության, երբ «Հայաստանի մէջ ալ ծնունդ առնել կը սկսի այն սխալ հակումը (նկատի ու-նի հայազգի երեխաներին օտարալեզու դպրոցներ ուղարկելը – Գ. Յ.), որ իմ կարծիքով, սփիւռքահայութեան մուխը մարած է»:
Մեկ ուրիշ դաշնակցական պատգամավորի` Լիլիթ Գալստյանի հետ Տաթեւ Մեսրոպյանի կատարած հարցազրույցն է հրապարակել «Ազդակը» սեպտեմբերի 17-ի համարում` «Անդրադարձ – Արտաքին դաշտում դու գրեթէ պարտադրուած ես ձախողման, եթէ քո ներքին քաղաքական կեանքում այս ընթացքն ես որդեգրել» վերնագրի ներքո: Վերջին հարցումը վերաբերում է օտարալեզու դպրոցների վերաբացման ՀՀ իշխանությունների համառ դիր-քորոշմանը: Լ. Գալստյանը նախ հայտնում է, որ ուզում է իմանալ, թե «այդ քաղաքական եւ ընկերային պատուէրը որտեղի՞ց է գալիս»: Մեկ տասնամյակ իշխանական կոալիցիայի անդամ եղած կուսակցության պատգամավորը հայտնում է, որ ՀՀ-ում օրենքները հաճախ ընդունվում են «ինչ-որ մեկի» համար: Նա ավելացնում է. «Ես Աշոտեանին ասել եմ, որ հասարակութիւնն իրեն օտարալեզու դպրոցների պատուէր չի տո-ւել»: Ըստ Գալստյանի` մրցունակ դպրոցի նախապայման է կրթության որակի ու կառավարման խնդիրների բարձրամակարդակ լուծումը:
գ. Վերլուծական հոդվածներ.- Լրագրական այս ժանրի հրապարակումները բավականին ուշացան սփյուռքահայ մամուլում: Մեր կարծիքով, այդ ուշա-ցումը պայմանավորված է սփյուռքահայ հասարակական մտքի «մանկական հիվանդությամբ»` ՀՀ-ում նման դավաճանական նախաձեռնությունների ի-րականություն լինելու վերաբերյալ կասկածանքով (նույնը նկատել էինք հայ-թուրքական կոչվող մեկ ուրիշ դավաճանական նախաձեռնության ջրի երես դուրս գալուց հետո): Վերլուծական առաջին հոդվածի հեղինակը, նաեւ հետագա մի շարք հրապարակումների հեղինակները հայրենաբ-նակ կամ ՀՀ-ից արտագաղթած մտավորականներ են: Նրանցից շատ ավելի խիստ են արտահայտվում բուն սփյուռքահայ հոդվածագիրները: Դա եւս հասկա-նալի է, քանի որ նման ստոր նախաձեռնություններով Սփյուռքի հայապահպանմանը նպաստելն իբրեւ թե իր առաջնահերթություններից հայտարարած ՀՀ կառավարությունն ու իշխանական ուժերը թիկունքից դաշունահարում են դասական Սփյուռքի այնքան դժվարությամբ մղած հա-յապահպանության կենաց եւ մահու պայքարը…
Մեր հանդիպած առաջին վերլուծական նյութի («Արարատ», 21 մայիսի) հեղինակը նախկինում Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պա-պյանն է: «Հայերէնը մատաղցու չէ» վերնագրված հայերեն ու անգլերեն կարճ գրությամբ, պր. Պապյանը մայիսի 13-ին համացանցով տարածել է իր տեսակետը օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության հանդեպ: Հայտնելով, թե ամաչում է, որ «նման տարրական բաների» մասին է արտա-հայտվելու, գրում է. «Պէտք չէ կրթական համակարգի թերութիւնները եւ նրա ղեկավարի ապիկարութիւնը կոծկել‘Հայկական աշխարհում (սոյն ար-տայայտութեան հեղինակային իրաւունքը վարչապետինն է) հայերէնին տնուորի կարգավիճակ տալով»: «Հայաստանն առաջին հերթին հայերէնն է: Առանց հայերէնի չկայ Հայաստան: Պէտք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապէս պէտք է բոլոր դպրոցներում բարելաւել օտար լե-զուների դասաւանդումը»,- եզրափակում է Պապյանը: Նույն հրապարակման միայն հայերեն մասը «Ազդակը» հրապարակել է 3.5 ամիս անց` ԼՂՀ անկախության հռչակման 19-ամյակին նվիրված հատուկ համարում:
Նիկոզիայում (Կիպրոս) լույս տեսնող «Ազատ ձայն» ամսաթերթն իր մայիսի համարում մի ամբողջ էջ է հատկացրել Երեւանից քաղաքա-գիտության դոկտոր Արմեն Այվազյանի «Լեզուաքաղաքական յեղաշրջման նախաձեռնութիւնը սպառնում է ՀՀ ազգային անվտանգութեանը» շատ հստակ վերնագրով հրապարակմանը: Հանգամանալից վերլուծության ենթարկելով այս օրինագծի վտանգավոր երեսակները` պր. Այվազյանը համոզում է հայտնում, որ դա եւս մի ապացույց է, որ «Հայաստանի Հանրապետութիւնը դեռեւս շատ ու շատ հեռու է կայացած պետութիւն, առաւել եւս հայկական պետութիւն լինելուց, ըստ այդմ էլ, հայութեան կենսական շահերը շարունակում են մնալ անպաշտպան եւ վտանգուած վիճակում»: Պր. Այվազյանը տարակույս չունի, որ սույն նախաձեռնությունը «անփառունակ վախճան կ՛ունենայ»: Իր հրապարակման ավարտին հեղինակը ազգա-յին իշխանության ձեւավորման պահանջ է առաջադրում, «այլապէս այսուհետ հայ ժողովուրդը զբաղուած է լինելու իր իսկ պետական մար-մինների` իր իսկ շահերի դէմ հերթական գրոհներն անընդհատ յետ մղելով, այդպիսով վտանգելով հայութեան սահմանափակ դիմադրական ռե-սուրսները»:
«Զարթօնք»-ը հունիսի 4-ի համարում տպագրել է «Հայ լեզուի պաշտպանութեան միութեան» (Փարիզ) նախագահ դոկտ. Հիլտա Գալֆայեան-Փա-նոսեանի «Օտարալեզու դպրոցներ եւ օտար կրթութիւն Հայաստանի երախաներուն» հրապարակումը, ուր կարդում ենք նաեւ հետեւեալ տողերը. «Սփիւռքի մեր փորձառութեամբ գիտենք, թէ «ազատ կամքով ընտրութիւն կատարելու եւ իր զաւկին լաւ ապագայ ապահովելու» նպատակով, հայկակա-նի փոխարէն օտար վարժարան յաճախելու պատճառաւ է, որ Սփիւռքի մեր նոր սերունդը կը ձուլուի»: «Հայրենիքի նոր սերո՞ւնդն ալ նոյն ճամբուն պիտի հետեւի` օտար մտածելակերպով, սակայն հայախօս անձեր դառնալով»,- հարցնում է տիկ. Գալֆայեանը (հարց է, թե նման զոմ-բիների քանի՞ տոկոսն է հայախոս լինելու – Գ. Յ.) ու ավելացնում. «Օտար դպրոցներու հաստատումը վաղ թէ ուշ կրնայ առաջնորդել օտար պե-տութիւններու միջամտութեան» (ավելի ճիշտ պիտի լիներ գրել` «է՛լ ավելի մեծ միջամտության»: Հոդվածագիրը եզրակացնում է. «Այս ծրա-գիրը կործանարար կրնայ ըլլալ Հայաստանի ապագային համար: Անգամ մը որ օտարանալու ճամբան բացուի (վաղո՜ւց է բացվել – Գ. Յ.), օտարամո-լութեան հակամէտ մեր ժողովուրդը լիուլի պիտի օգտուի ստեղծուած կարելիութենէն: Այն ատեն ափսոսալը օգուտ չունենար»:
Ա. Պապյանի մեկ ուրիշ հոդվածը` «Սասունցի Դաւիթ անպարտ է կամ դարձեալ Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներու մասին» վերնագրով, հյու-րընկալել է «Զարթօնքը» հունիսի 13-ի համարում: Հեղինակը «միանգամայն անհիմն պնդում» է որակում նախաձեռնության հայազգի կողմնակիցների սոփեստությունը, թե դա «կը նպաստէ Հայաստանի մրցունակութեան աճին ժամանակակից աշխարհին մէջ եւ կը նպաստէ մեր երկ-րի տնտեսական զարգացման»: Վկայաբերելով մի քանի պետություններում լեզվական իրավիճակը` հեղինակը միանգամայն իրավացիորեն լե-զուն շաղկապում է հայրենասիրության, ու հարցնում, թե 1989թ. ԽՍՀՄ զինված ուժերում ծառայող ավելի քան 6 հազար հայազգի սպա-ներից «քանինե՞ր եկան իրենց մասնագիտութիւնը ի սպաս դնելու սեփական հայրենիքին»: Նա համոզված է, որ եթե նրանք լեզվամշակութա-յին տեսակետներից «աւելի կապուած ըլլային սեփական հայրենիքին, աւելի մեծ թիւով կու գային»: Հայտնելով, թե ինք երբեք դեմ չէ ՀՀ-ում օտար լեզուների բարձրամակարդակ ուսուցմանը, բայց ոչ երբեք մայրենիի հաշվին, հեղինակը հրապարակումն ավարտում է տխուր փաստի հիշեցումով. «Մեր դիւցազներգութեան հերոսը` Սասունցի Դաւիթ, անպարտ էր: Անպարտ էր քանի տակաւին պարտութիւն չկրեց սեփական զարմէն: Միթէ՞ մենք այնքան անհեռատես պիտի ըլլանք, որ պարտութիւն կրենք մենք մեզմէ»:
Մի քանի օր հետո` հունիսի 18-ին «Ազդակը» տպեց իր երբեմնի խմբագիրներից, վերջին տասնամյակներին ԱՄՆ հաստատված Սարգիս Մահսե-րեջյանի «Կասեցնենք նաեւ մայրենիի՛ն գծով սայթաքումը» խիստ քննադատական հոդվածը (ենթադրում ենք, որ արտատպվել է Լոս Անջելեսի «Ասպա-րէզ» թերթից): Մահսերեջյանը օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության առնչությամբ դաշնակցական մամուլում աննախադեպ ծանր որակումներ է շնորհում ՀՀ իշխանավորներին, «որոնք յայտնապէս տգէտ են նա՛եւ մշակութային անսակարկելի արժէքներ, ազգի լինե-լիութիւնը հիմնաւորող արժէքներ ըմբռնելու, պահպանելու առումով»: Նա առաջարկում է. «Երեւանի հրապարակները, Ազգային ժողովի շէնքն ու Մատենադարանի շրջափակը պէտք է անգամ մը եւս վերածել ծովածաւալ ցոյցերու եւ բողոքի քաղաքակիրթ արտայայտութիւններու ժամադ-րավայրի»: Իհարկե, լավ կլիներ այդ առաջարկը նա հասցեագրեր անմիջականորեն ՀՅԴ Բյուրոյին, որ մայիս-հունիսյան բողոքի ելույթ-ների ժամանակ ամեն լարախաղացության դիմեց` դաշնակցական երիտասարդներին դրանցից հեռու պահելու համար: Դեռ չենք խոսում ստեղծված կացության համար ՀՅԴ քաղաքական պատասխանատվության մասին` իբրեւ ավելի քան 10 տարի ՀՀ իշխանական կոալիցիայի լիիրավ անդամ կուսակ-ցության… «Լեզուի եւ օտար դպրոցներու խորագիրին տակ ներկայացող այս վտանգը մէկ այլ երեսն է մեր Դատին»,- գրում է Մահսերեջյանը` առանց հավելյալ լուսաբանություն տալու ընթերցողին: Նա այս չարագործության հեղինակներից ու կողմնակիցներից պահանջում է «գործնապէս ապացուցել, թէ վարձկաններ չեն» իրենք, ու համարյա ինքնադատաստանի կոչ ուղղում` գրելով. «Սայթաքողներուն դատը պէտք չէ ձգել պատմութեան, այլ զայն պէտք է տեսնել ա՛յսօր, անյապաղ»: Նա իր հրապարակումն ավարտում է կասկած չունենալով, որ «ա՛յս փորձութ-յունն ալ պիտի ունենայ անփառունակ այն վախճանը, որուն մատնուեցան ցարին կամակատարները‘ աւելի քան դար մը առաջ»:
ՀՅԴ մամուլի միակ «տղամարդի»` դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանի «Մեր ազգային պարտքը» վերնագրված խոհերը «Ազդակը» տպել է հու-նիսի 21-ի համարում: ՀՀ-Թուրքիա իշխանական վերնախավերի սիրախաղին վերաբերող այս հրապարակման մեջ տիկ. Աբուսեֆյանն անդրադարձել է նաեւ օտարալեզու դպրոցների դավին` հենց սկզբից գոհունակություն հայտնելով, որ «գոնէ այս անգամ ժողովուրդը աւելի սթափ է մտա-ծում եւ դէմ է կառավարութեան առաջարկներին»: Հայաստանի ամերիկյան համալսարանը համարելով երիտասարդ մասնագետների արտագաղթն աշխու-ժացնող կառույց, հեղինակը նշել է, թե «հիմա էլ ուզում են օտարալեզու դպրոցներով ժողովրդի հոծ զանգուածին պատրաստել երկրից դուրս գալուն»: Միանգամայն ճիշտ ախտորոշում` Տիկ. Աբուսեֆյանը «բնական» է համարում Սփյուռքի բուռն ընդդիմությունն այս դավին:
Նույն օրաթերթը հունիսի 29-ի համարում արտատպել է իր գործընկեր «Ասպարէզ»ի «Սահմաններու պաշտպանութիւնը Ազգային ժողովի դահլիճէն պէտք է սկսի» հետաքրքրություն գրգռող վերնագրով խմբագրականը: Գրության հեղինակը «Լեզվի մասին» օրենքում փոփոխութ-յան հարցը հայտարարում է «պարզապէս վիրաւորանք մը` ուղղուած մայրենիին, եւ իբրեւ այդպիսին, հարուած մը` ազգային մտածողու-թեան» եւ ՀՀ իշխանություններին մեղադրում ազգային նպատակներ չհետապնդելու ու «զանոնք ամէն վայրկեան վաճառքի հանելու պատե-հապաշտութեան» համար: Խմբագրականի ավարտին, ՀՀ ԿԳՆ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությունը հայտարարվում է «յանցաւոր անտարբերու-թիւն» մայրենի լեզվի նկատմամբ:
Երեւանյան բուհի շրջանավարտ, հայոց լեզվի եւ գրականության հալեպաբնակ ուսուցչուհի Նվարդ Մադոյան-Դարակչյանը «Զարթօնքի» հուլի-սի 4-ի համարում հանդես է եկել «Անդրադարձ – Որպէսզի օտարալեզու դպրոցները սերունդները չզրկեն իրենց ազգային դիմագիծէն» վեր-նագրված, մեր կարծիքով` բավականին թույլ հրապարակումով: Կարեւորելով արժանահիշատակ Ռաֆայել Իշխանյանի դերը հայոց լեզվով հանրակր-թության պարտադրման գործում` հոդվածագիրը «մտահոգիչ երեւոյթ» է համարում օտարալեզու դպրոցների վերաբացման նախագիծը: Նա հայտ-նում է, որ իր «ունեցած տեղեկութեանց համաձայն», ՀՀ-ում օտարամոլությունը նորից է գլուխ ցցել (դա պարզ է նույնիսկ անզեն աչ-քով, առանց որեւէ ճիգ գործադրելու եւ` կյանքի բոլոր ոլորտներում): Երկարաբան հոդվածի ավարտին, տիկ. Դարակչյանը կարեւոր դիտարկում է ա-նում. «Օտարալեզու դպրոցներու գոյութիւնը անպայմանօրէն կրնայ սահամնափակել ու հոգեբանօրէն պակսեցնել Մայր Հայրենիքի ներ-գործութեան ուժը» սփյուռքահայ գաղթօջախներում: Նույն հոդվածը թերթը վրահրատարակել է սեպտեմբերի 2-ի համարում «Հայաստանի դպրոցական վերամուտին առիթով»:
«Ազդակի»‘«Ձիւնական» ծածկանունով աշխատակից Գեւորգ Աբելյանը իրեն հատուկ ծաղրական ոճով գրած «Հայկական հանճա՜ր…» հրապարակումով (հուլի-սի 6) սպանիչ քննադատության է ենթարկում չարափոխությունների փորձը, որը նա որակում է «անկրկնելի ծրագիր», «սքանչելի՜ գաղափար», «լեզուաքանդ նախաձեռնութիւն» եւն.: Նկատի ունենալով այն, որ վերաբացվելիք դպրոցների մեծագույն մասը ռուսական է լինելու, նա գրում է. «Իսկապէս որ շնորհաւորել պէտք է ռուս մեծ ազգը, որովհետեւ ան ա՛լ աւելիով պիտի մեծնայ հայ ծագումով եւ Made in Armenia մակնիշով նոր եւ շատ հաւատարիմ քաղաքացիներով», դրանով իսկ «որոշ չափով պիտի կարենայ դարմանել իր մարդագրական տագնապը, մեր համեստ թի-ւին քսակէն…»: Ըստ Ձիւնականի, հայ ազգը` մեծով-փոքրով, «զարգացեալով ու տգէտով» պետք է շնորհակա՜լ լինի ՀՀ իշխանավորներին, որոնք բարեհաճել են օտարալեզու դպրոցներում պահպանել հայագիտական առարկաների հայերենով դասավանդումը` «Անմիջապէս ասոնց արձանները պէտք է կանգնել տալ Երեւանի կարեւոր պողոտաներուն վրայ»,- ծաղրում է Աբելյանը: Նա առաջարկում է «առաջին հերթին» շնորհավորել Ար-մեն Աշոտյանին` «այս խի՜ստ «ազգօգուտ» նախաձեռնութեան համար: Իր հսկողութեան տակ ահաւասիկ մեր ազգի նորահաս սերունդները պի-տի բռնեն զարգացումի անբացատրելի ճամբան»: Նոյն տրամաբանությամբ ընթանալու դեպքում, հասնելու ենք մի օրվա, երբ «յանուն հա-յորդիներու զարգացմա՜ն ու յառաջդիմութեան, հարկ զգացուի հայ դպրոցներու փակման: 19-րդ դարու լոպանովեան քաղաքականութիւնը` Հա-յաստան առանց հայու, իրագործումի ճամբան պիտի բռնէ մեր անկախ հայրենիքին մէջ: Խարաշօ՜»,- դառնությամբ եզրակացնում է Ձիւնակա-նը:
«Արարատն» իր մշակութային շաբաթական հերթական էջը (հուլիսի 7) նվիրել է հայ գրողների համահայկական 5-րդ համաժողովին:
Այս առթիվ տպվել են Ալեքսանդր Թոփչյանի ելույթը համագումարին եւ դրան առնչված էջի պատասխանատու, հանրաճանաչ մտավորական Պեպո Սիմոն-յանի անդրադարձը: Ալ. Թոփչյանը չի թաքցնում, որ չարաբաստիկ նախաձեռնության հետեւում կանգնած են ռուսները: «Շնորհակալութի՜ւն իսկապէս եղբայրական օգնութեան համար»,- հեգնում է տաղանդավոր գրողը, ըստ որի` «այսօր հայերէնն աշխարհում այնքան վտանգուած չէ, որ-քան Հայաստանում»: Պ. Սիմոնյանն այս կապակցությամբ հարցումների տեսքով պահանջում է ՀՀ գրողներից‘հստակ դիրքորոշում դրսեւո-րել` «որքա՜ն ալ ապազգային օրինագիծը հաստատուած ըլլայ…» (բարեբախտաբար` դեռ չի հաստատվել ու, կասկած չունենք, չի էլ հաստատվելու: Չե՛նք թողնելու – Գ. Յ.):
Հրապարակելով հայրենաբնակ լեզվաբան դոկտ. Արտեմ Սարգսյանի մեկ գրավոր ելույթն իր հուլիսի 8-ի համարում` «Զարթօնքը» դրան կցել է խմբագրական «գլխարկ», որտեղ «վա՜յ գործիչներ» է որակում ՀՀ կրթական բարեփոխումների դերակատարներին:
«Ազդակի» հուլիսի 9-ի համարում լույս է տեսել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի «Երկու ճշմարտությունների Հա-յաստանս» հրապարակումը, ուր ավելի շուտ տուրք է տրվել զգացմունքներին, քան սառը դատողություններին: Ակնարկելով ս. թ. հունիսի 24-ին ԱԺ-ում առաջին ընթեցմամբ «ընդունված» օրենսդրական չարափոխումները, նա գրում է. « «Կըր-թու-թիւնը հայերէն» եւ «Առաջ Հայաստան» (հիշենք` սա ՀՀ այսօրվա նախագահի նախընտրական նշանախոսքն էր – Գ. Յ.) ճշմարտությունների խաչմերուկում, Հայոց ամենասուրբ սրբե-րի` Սահակի ու Մաշտոցի օրը խորհրդարանական անհաղորդ ու անցաւ մեծամասնութիւնն ընտրում է օտարալեզու դպրոցը»: Լ. Գալստյանը շա-րունակում է. «Անկախութեան 20-րդ տարում ազգային արժանապատուութիւնը նսեմացնող այս ի՞նչ հանգրուանի հասանք. տրոփում է ուղեղս ու ականջներիս մէջ սղոցւում կրթութեան նախարարին (բարեկամիս, այո՛ բարեկամիս) ուղղուած «դա-ւա-ճան» վանկարկումը»: Հետաքրքրական է, որ նման «բարեկամների» հետ ավելի քան 10 տարի իշխանությունը բաժնեկցած ու իշխանական կերակրամանից հա՛ խժռած կուսակցության ներկայա-ցուցիչը, փոխանակ մեղայականով հանդես գալու` իրենց իսկ ցանածն այսօր հնձելու դառնության համար, իր հրապարակման ավարտին համարձակ-վում է դեռ այնպիսի տողեր էլ գրել, որոնք օրաթերթում հաստ գրատեսակով են տպվել. «Ե՞րբ ենք մեր պարտությունները մեր մէջ փնտռե-լու, ե՞րբ է մեր ճշմարտութիւնը մէկը լինելու, ե՞րբ ենք ապրելու մեզ համար ու մեր ժամանակում, ե՞րբ ենք մեր տէրն էլ, ծառան էլ մենք լինելու, ե՞րբ է քաղաքիս ու երկրիս դէմքը խաղաղ լինելու ու ԵՐԿԻՐԸ ԿՈՉՈՒԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Այս հարցումներին մենք ունենք շատ հստակ պատասխան. այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կրթությունն ու գիտությունը կազմաքանդելուն մասնակցած լեւոնմկրտչյաններ, ՀՀ բնակչությունը համարակալած աղվանվարդանյաններ ու նմաններ կշարունակեն բազմած մնալ ՀՅԴ ամենա-բարձր ղեկավար մարմնում` ՀՀ-ն հայկական պետություն չի լինելու, իսկ ՀՅԴ-ն էլ` պատմությունից մեզ ծանոթ ֆիդայական Դաշնակցութ-յունը… Ավելի լավ է սկսել սեփական ավգյան ախոռները մաքրելուց…
Նույն «Ազդակը» հուլիսի 21-ի համարում հրապարակել է երկու նյութ` առնչված ՀՀ-ում հայոց լեզվի անարգված իրականության: Դրանցից երկրորդը ուղղակիորեն վերաբերում է օտարալեզու դպրոցները վերաբացելու դավին: Լիբանանահայ ճանաչված հրապարակագիր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Պարույր Աղբաշյանը «Մենք ենք, մեր ցաւերը» խորագրով հրապարակել է «Հերթը հասաւ լեզուին ու դպրոցին (կամ` Հայաստանի իշխանութիւններու հերթական «կաֆ»ը)» վերնագրված եւ հունիսի 13-ով թվագրված հոդվածը. թե ինչո՞ւ է թերթը շուրջ 40 օր հետո տպագրել նյութը` չգիտենք):
Հրապարակման սկզբում հեղինակը համոզված է, որ «հիմա ալ աճուրդի կը հանուին հայոց լեզուն ու հայ դպրոցը» (այստեղ եւ հետո բո-լոր հաստագրումներն ու մեծատառերը Աղբաշյանինն են – Գ. Յ.): Քիչ ետք նա գրում է, որ «հայ ժողովուրդի իւրաքանչիւր սրբութիւն ու նուիրականութիւն, յաջորդական քայլերով կը բռնաբարուին ու կը պղծուին, որովհետեւ տիրող իշխանաւորները, քողարկուած թէ ոչ, իրենց թաթը կը դնեն անոնց վրայ»: Այնուհետեւ հրապարակագիրը խիստ հարձակում է գործում ՀՀ-ում «բացարձակ իշխանութիւն» ունեցող Հայաստա-նի հանրապետական կուսակցության ու նրա նախագահ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վրա` նրանց ինքնագլուխ, մտավորականության ու հասարակութ-յան կարծիքն արհամարհող վարքագիծը հայտարարելով « «զուլումի» միապետութեան վարքագիծ»: Աղբաշյանը պահանջում է մտավորական շրջանակ-ներից (ազգային ակադեմիա ու նրա ինստիտուտներ, գրողների եւ լրագրողների միություններ եւն.)` հստակորեն դիրքորոշվել ու մին-չեւ վերջ պայքարել նման դավադրական ծրագրերի դեմ: Այնուհետեւ, հրապարակագիրը մի հույժ կարեւոր նկատողություն է անում. «Զարմանա-լին այն է, որ Արմէն Աշոտեան, այս ծրագիրին «սենարիստ»-զոհն է, որովհետեւ չի գիտակցիր (կամ կրնա՞յ ըլլալ, որ չ՛ուզեր գիտակցիլ), թէ ինք շա՜տ «պուճուր» է, [որպէսզի] հայ ժողովուրդի գոյութեան միջոցին` ԼԵԶՈՒԻՆ ու նպատակին` ԴՊՐՈՑԻՆ հետ վերաբերի այդ տրամաբա-նութեամբ` դառնալով հլու-հնազանդ գործիքը իր մեծաւորներու մեծածրագիրներուն, որոնք երբեք չեն կրնար ըլլալ յօգուտ հայ լեզո-ւին ու հայ դպրոցին»:
Խնդրին անդրադարձել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին շատ մոտիկ կանգնած, Բեյրութում լույս տեսնող «Արծիւ» երկշաբաթա-թերթը թիվ 9-10 (393-394), հուլիսի միացյալ համարի խմբագրական գրությամբ: Ներկայացնելով հարցի էությունը եւ հայտնելով, թե «այս որոշումին դէմ հայրենի մտաւորականութիւնը գրեթէ միասնական ոգիով կեցուածք ճշդած է», հեղինակը գրում է. «Սակայն ժողովուր-դին եւ կամ մտաւորականութեան ձայնը լսող չկայ»: Թերթը հիմնովին հերքում է այդ դավադիրների «փաստարկներից» այն, որ իբր սփյուռ-քահայերն իրենց երեխաներին ՀՀ այդ դպրոցները կուղարկեն` կրթություն ստանալու, եւ նման խոսքերը համարում «անհեթեթ» ու «ճշմարտությանը չհամապատասխանող»: Նրանք պետք չունեն այդպես անելու, քանի որ կարող են ուղարկել հենց իրենց իսկ գտնված երկրում օտարալեզու դպրոցներ` եթե այդպիսիք կան: Խմբագրականն ավարտվում է հետեւյալ վճռական տողերով
- Ո՛չ մենք եւ ո՛չ Սփիւռքի առողջ դատող տարրը կրնան նմանօրինակ ազգակործան ձեռնարկներ քաջալերել:…
Վե՛րջ ազգավնաս նախաձեռնութիւններուն:
Անէ՛ծք ազգին վնասող նախաձեռնողներուն:

Բավարարվենք վերոհիշյալ օրինակներով` նյութը ավելի եւս ծավալուն չանելու համար:
Ամփոփելով վերոշարադրյալն ու այս տեսության մեջ տեղ չգտած մյուս հրապարակումների նյութերը` եզրակացնում ենք, որ ոչ միայն ՀՀ, այլեւ Սփյուռքի (Լիբանան, Սիրիա, Կիպրոս, Ֆրանսիա, ԱՄՆ եւն.) հասարակական կարծիքը, ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ, հստակորեն դիրքորոշված է ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավադրության դեմ: Հրապարակումներում տարբերությունը այդ մերժումների չափավորական կամ արմատական լինելու մեջ է միայն:
Հետեւաբար, այս դավադրության դեմ կա համազգային միասնական կեցվածք (բացառելով, նժդեհյան բնութագրումով` ազգի տականքը), որը ՀՀ իշխա-նավորներն իրավունք չունեն անտեսելու` ՈՎ ԷԼ ԻՐԵՆՑ ՃՆՇԻ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ:
Ավելի լավ է անկեղծանալ սեփական ժողովրդի հետ, քան իշխանությունը ամեն գնով պահպանելու համար օտարների գործակալություն անել սեփա-կան երկրում:
Վերջիններիս մեր ժողովուրդը իր պատմության ողջ ընթացքում որակել է ամենաճշգրիտ բառով` ԴԱ՛-ՎԱ՛-ՃԱ՛Ն:
Իսկ դավաճանների անփառունակ վախճանի օրինակները տվել է հենց մեր ազգային պատմությունը……

Հ. Գ. -
1. ՀՀ ԿԳՆ կազմակերպած Համահայկական կրթական Դ խորհրդաժողովի (Երեւան, 2-4 հուլիսի 2010 թ.) լիբանանահայ մասնակիցներից մեկը մեզ հայտնեց, թե երբ խորհրդաժողովում սփյուռքահայերից մի քանի հոգի վրդովմունք են արտահայտել օտարալեզու դպրոցների վերաբացման առնչությամբ, Արմեն Աշոտյանը «հերոսաբար» հավաստիացրել է, թե «այդ դպրոցները բացվելու են` ի՛նչ էլ լինի»:
Այսինքն` շարունակվում է «Մեր դեմ խաղ չկա» ստոր վերաբերմունքը համայն հայության հետ` ժողովրդավարության սին քողի ներքո:…
2. Իսկ թե այս նախագծի ու անձամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ ինչպիսի՞ կարծիք ունի ՀՀ Սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանը` թողնենք հետագային: Հրապարակվելու դեպքում մեծ ցնցումներ են առաջանալու հենց ՀՀԿ վերնախավում……

Գեւորգ Յազըճյան
ազատ լրագրող, պատմաբան,
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

«Լուսանցք» թիվ 33-34 (164-165), 2010թ.

Համազգային ,,Ոչ,, – ՀՀ-ում օտարալեզու դպրոցներին

April 4, 2011

«Մտավորականները կոյուղի մաքրողներ չեն, որպեսզի մաքրեն իշխանավորների մունտառությունները»

ՀՀ ԱԺ լսումներ օտարալեզու դպրոցների վերաբացման մասին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ օտարալեզու դպրոցների վերաբացմանը միտված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փո-փոխությունների օրինագծերի մասին: Հիշեցնենք, որ ԱԺ կոալիցիոն մեծամասնությունը ս. թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ըն-դունել էր այդ չարափոխությունները:

Լսումներն սկսվեցին ժամը 11-ին: Սկզբում ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա հավաստեց, որ «ՀՀ-ում հանրակրթութ-յունն ինչպես եղել է, այնպես էլ լինելու է հայոց լեզվով»,- որեւէ բան չասող թութակաբանություն, մինչդեռ գործնականում ճիշտ հակա-ռակն է իրականացվելու հենց այս նախագծերով: Այնուհետեւ ելույթ ունեցավ չարափոխումների գլխավոր «հերոսը»` կրթության եւ գիտության նա-խարար Արմեն Աշոտյանը: Վերջինս թե՛ այս եւ թե՛ իր մյուս ելույթներում ու հարցումների պատասխաններում հայտնապես ձգում էր ժամա-նակը ավելորդաբանություններով, որպեսզի լսումների ժամանակն սպառվի` առանց որոշակի արդյունքի: Նախարարի մեկ ուրիշ վարքագիծն էլ ու-շագրավ էր. նա հաճախ դուրս էր գալիս դահլիճից, երբ իր ու իր ղեկավարած նախարարության հասցեին հնչում էին խիստ քննադատություններ կամ էլ ինքը կանխավ գիտեր, թե ելույթ ունեցողն այդպիսին է անելու: Սովորական չինովնիկական վարվելակերպ… Ուշագրավ էր նաեւ այն, որ «Լեզվի մասին» օրենքից բարբառող սույն պատկառելի այրը գործածում էր ռուսաբանություններ եւ հայերեն համարժեք ունեցող բառեր, ինչ-պես‘«տրյուկ», «լիցենզիա», «կոնսպիրոլոգիա», «սեկտոր», «մենթալիտետ», «ռեյտինգ» (հնչեց «ռեյծինգ» ձեւով), «պրոյեկտ», «կոմպոնենտ», «մաս-սայական», «լոկոմոտիվ», էլ չենք ասում բազմիցս հնչեցրած «խոսքը գնում է» ռուսաբանության մասին: Ո՞ր մեկը թվենք: Ի՞նչ անի խեղճ մարդը, եթե իր ուղեղը կաղապարված է դպրոցական հասակում ձեռք բերած ռուսերեն լեզվամտածողությամբ, թեեւ օրնիբուն խոսում է հայոց լեզվից… Ի դեպ, օտարաբանություններից զերծ չէին նաեւ շատ շատերի ելույթները, այդ թվում` օրինագծին կատաղի հակառակորդների խոսքը: Պարզապես ցավալի է արձանագրել, որ հայոց լեզուն հերթական անգամ հոշոտվում էր հենց օրենսդիրի շենքում, մինչդեռ հայոց լեզվի անա-ղարտության ապահովումը բոլորի պարտավորությունն է` ըստ այսօր խաչվող նույն «Լեզվի մասին» օրենքի: Սա ապացուցում է, որ նախարարը հենց ինքը կա՛մ չի կարդացել այս օրենքը, կա՛մ թքած ունի լեզվական պարտավորությունների վրա:…
Ուշադրություն գրավեց լսումներին ներկա Լեզվի պետական տեսչության պետ, ԿԳ նախկին նախարար, օպտիմալացման տխրահռչակ «հերոս» Սերգո Ե-րիցյանի բացարձակ լռությունը: Նա հլու հնազանդ աշակերտի պես լսում էր իր վերադասի` Աշոտյանի մտքի փայլատակումները:
Լսումներին նախագահող ԱԺ նշված հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը (նրա խոսքում էլ հայերենը հոշոտվում էր. օրինակ, նա արտաբերեց` «հերթը պաշտպանել», «շնորհակալ կըլնեմ» եւ այլ սխալներ ու ժարգոնային բառաձեւեր) այնուհետեւ ներկաներին հնարավորություն տվեց հարցումներ ուղղելու նախարարին: Դավթյանը իր մեկ ռեպլիկում հայոց եւ օտար լեզուներով դպրոցները համեմատեց ոչ ավել, ոչ պակաս` «Մերսեդես» ու «Երազ» ավտոմեքենաների հետ: Դե ի՞նչ անես, մարդու խելքը նման նյութական արժեքներով է առաջնորդվում նույնիսկ հայոց լեզվի նման սրբազնասուրբ հոգեւոր արժեքը գնահատելիս: Հարցումների ժամանակ բավականին աշխույժ էին «Ժառանգություն» կուսակցության կին պատգամավորները` Անահիտ Բախշյանն ու Լարիսա Ալավերդյանը:
Մոտ 10 րոպե ընդմիջումից հետո լսումները շարունակվեցին ելույթների համար հերթագրվածների խոսքերով: Մինչ այդ, ներկա ԱԺ պատգամա-վորների մեծ մասը, այդ թվում` դաշնակցականները, օգտվելով առիթից, կծիկը դրել էին…, այնպես որ լսումների ավարտին շուրջ 10 պատգամավոր էր մնացել, հիմնականում հանրապետականներ եւ ժառանգականներ: Սա եւս մեկ ապացույց է, որ մեր փառապանծ խորհրդարանականներին հայոց լեզվի ու հայեցի կրթության հարցերը բնավ չեն հետաքրքրում, քանի որ մեջը փող չկա……
Ստորեւ ներկայացնենք Աշոտյանի պայծառ մտքի փայլատակումների արդյունք «գոհարներն» ու ներկաների ելույթներից ընտրված տեսակետներ ու վերլուծություններ:
Աշոտյանի արտահայտած մտքերից.
- «Լեզվի մասին» օրենքը ունի փոփոխության կարիք թեկուզ նրա իրավաբանական տերմինաբանության (հայերենն է` «եզրաբանության» – Գ. Յ.) տեսակետից»:
- «Այս քննարկումները դրական կողմ էլ ունեցան, քանի որ շատերն իմացան, որ երկրում գոյություն ունի «Լեզվի մասին» օրենք»:
- «Լեզուն կապ չունի կրթության որակի հետ» (այս «հանճարեղ» ցնդաբանությունը նախարարը ասաց մի քանի անգամ):
- «Կործանարար չի լինի, եթե բնագիտական ուսումնասիրությունները կատարվեն օտար լեզուներով: Բացի հայագիտական առարկաներից, չգիտեմ, թե կա-րո՞ղ է լինել ազգային գիտություն» (չգիտե՞ս` բարի եղիր իմանալ կամ` պաշտոնից հրաժարվել – Գ. Յ.):
- «Լեզվաքաղաքականության պետական ծրագիր չունենք: Նախկինի ժամկետը վաղուց անցել է, իսկ նորը չի ընդունվել» (եթե այդպես է, ապա` 1. 12 տա-րուց ավել իշխանության գլխին գտնվելով, ՀՀԿ-ն ի՞նչ էր անում, 2. Աշոտյանի տեղակալներից Արա Ավետիսյանը հեռուսատատեսային մի բանավե-ճում հայտարարել էր, թե «լեզուն քաղաքականություն չէ»: Նույն նախարարության երկու բարձրաստիճան չինովնիկները մեկը մյուսի ասա-ծին 180 աստիճան հակադրվող հայտարարություններ են անում):
- «Գիտելիքի կարեւորության նկատմամբ սոցիալական պատվեր չկա, նոր է ձեւավորվում»: Նույն հարցումը` 12 տարի ի՞նչ էիք անում, բացի նման պատվեր չձեւավորելու ուղղությամբ ձեր քայլերից` ուսանողության ընդգրկումը ընտրական կեղծիքների, կոռուպցիայի եւ նման այպանելի երեւույթների մեջ… Հենց մեկն էլ նույնինքն Աշոտյանի օրինակը:
- «Մենք ունենք բարոյական հեղափոխության կարիք»: Հլա մի տեսեք ո՞վ է նման բան ասում……
- «Ռուսական կողմը օտարալեզու դպրոցների բացման հետ բնավ կապ չունի»:
- «Ներկա աշխարհում անհնար է բռնի միջոցներով պայքարել ուղեղների արտահոսքի դեմ»:
Հարցումներին պատասխանելուց հետո Աշոտյանը լքեց դահլիճը` երեւի ծխելու համար (հիշեցնենք, որ Աշոտյանը մանկաբույժ է… դիպլոմով. եւս մեկ` թեկուզ կենցաղային ոլորտից վերցրած հակասություն անզուգական նախարարի վարքագծում), ինչը պարզապես կոչվում է անամոթություն ու անհարգալից վերաբերմունք թե՛ ներկաների եւ թե՛ քննակման թեմայի նկատմամբ:
Ելույթների համար հերթագրվել էր 16 հոգի: Երկրորդ ելույթ ունեցողն էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման պա-րագլուխներից Արմեն Հովհաննիսյանը: Նա ընթերցեց շարժման հայտարարությունը, ուր ասվում էր, թե իրենք չեն եկել մասնակցելու քննարկման, քանի որ նման բանն իսկ վիրավորական է, հիմնովին անընդունելի եւ նշանակում է համակերպվել դավադրական նախագծին: Նա այս լսումնե-րը համարեց իրենց շարժման 2-րդ համագումար ու հայտարարեց, թե իրենք դահլիճում կմնան այդ համագումարին մասնակցողի կարգավիճակով: Այս ելույթը, ինչպես նաեւ շարժման ուրիշ անդամների նմանօրինակ հայտարարությունները հունից հանեցին Արտակ Դավթյանին, որ լսումների ավարտին նրանցից մի քանիսին նույնիսկ զրկեց ելույթի իրավունքից, թեեւ նրանք նախօրոք հերթագրվել էին:
ԵՊՀ արվեստի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆ. Լեւոն Չուգասզյանը հեգնական արտահայտություններով համեմված խստագույնս քննադատեց Աշոտ-յանին: Վերջինիս ելույթները «երկարաշունչ» ու «մանվածապատ» որակելուց հետո, նա Աշոտյանին ամբաստանեց գրագետ հայերենին չտիրապետելու, նույնիսկ օտար լեզուներ բարձր մակարդակով չիմանալու համար: Նախարարին նա խորհուրդ տվեց անցնել մեկ ուրիշ պաշտոնի, որտեղ կարող է իր մասնագիտական կարողությունները դրսեւորել: Այս ելույթը կատաղեցրեց Աշոտյանին, ով հայտարարեց, թե շնորհակալ է խորհրդի համար եւ առա-ջինը կզբաղվի հենց Լեւոն Չուգասզյանի առողջական հարցերով: Ներկաներից մեկը տեղից ռեպլիկ արեց. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»` նույ-նը ասելով աշխարհաբարով (որպեսզի Աշոտյանը հասկանա):
ԱԺ անկախ պատգամավոր, նախկինում ԱԺ նախագահ ու ՀՀԿ ղեկավար դեմք եղած Տիգրան Թորոսյանը տրամաբանական հարցադրում արեց` խոսքն ուղղելով Ա-շոտյանին. «Եթե, ըստ ձեզ, նախատեսված 2 օտարալեզու դպրոցը օգտակար է լինելու ՀՀ-ին ու մեր հասարակությանը, ապա, տրամաբանորեն, նույնպի-սի 12 դպրոց է՛լ ավելի օգտակար է լինելու, 22 դպրոցը` դրանից էլ ավելի օգտակար եւ այսպես շարունակ: Դե եկե՛ք ՀՀ բոլոր 1400 դպրոցները օտա-րալեզու դարձրեք պրծեք, այդպիսով ամենամեծ օգուտը տված կլինեք»,- հեգնեց պրն. Թորոսյանը: Նա բուն խնդիրը համարեց մասնագետների իրենց տեղում չլինելը եւ առաջարկեց փոփոխությունների փաթեթը հանել շրջանառությունից ու «լրջորեն զբաղվել հանրակրթության գործե-րով»:
Տողերս ստորագրողը հայտնեց, թե ինքը որոշել էր ելույթ ունենալ թուրքերենով, սակայն, նըկատի ունենալով, որ ներկաների մեծամասնութ-յունը դեմ է այս դավադրությանը, նրանց հասցեին անարգական է համարում թուրքերենով խոսելը, ավելացնելով, որ «հոգեպես թուրքացածները» իր ելույթը թող համարեն թուրքերենով հնչած: Նա ներկայացրեց այս չարափոխումների վերաբերյալ սփյուռքահայ մամուլի բազմատասնյակ արձագանքներից մի քանի նմուշներ` շեշտելով, թե սփյուռքահայ մամուլում չի եղել նույնիսկ մեկ հրապարակում, որտեղ այս չարափո-խումները քննադատված չլինեին ու մերժելի չհամարվեին: «Տարբերությունը միայն քննադատությունների չափավոր կամ արմատական լինելու մեջ է»,- նկատեց նա: Իր ելույթի վերջում Գեւորգ Յազըճյանը վրդովված հայտարարեց, որ «մտավորականները կոյուղի մաքրողներ չեն, որպեսզի մաքրեն, հա մաքրեն ՀՀ իշխանավորների մունտառությունները բոլոր բնագավառներում»……
Հայերենի թվայնացման մասնագետ Գարեգին Չուգասզյանը հարցադրեց, թե «աշխարհն արդյո՞ք գլոբալացվում է, թե՞ լոկալացվում (հայերենն է` «տեղայնացվում»-Գ. Յ.)»: Նա բերեց Թուրքիայի օրինակը, որն աշխարհի տարբեր մասերում եռանդուն աշխատանք է ծավալել թուրքալեզու ժողո-վուրդների մոտ թուրքական դպրոցներ բացելու ուղղությամբ: «Առանց հայերենի ու Հայաստանի «Հայկական աշխարհ» գաղափարը ձախողած է»,- հաս-տատեց նա: «Ի՞նչ ոգի ենք տարածում Հայաստանում»,- հարցադրեց Գ. Չուգասզյանը ու անմիջապես պատասխանեց. «Պարտվողականությա՛ն ոգի»: Նրա կարծի-քով, ՀՀ-ում կրթության որակը ցածր է քանի որ այդ բնագավառը կառավարողները ոլորտի մասնագետներ չեն:
ՀՀ-ում հաստատված ֆրանսահայ Սեդա Մավյանը հիմնովին ջրեց Աշոտյանի` հօգուտ օտարալեզու դպրոցի բացման նշած բոլոր փաստարկները` մեկ առ մեկ: «Չե՞ք տեսնում, որ նման նախագիծ մեջտեղ հանելու ժամանակը չէ»,- հարց տվեց նա Աշոտյանին: «Երբ Խորհրդային Հայաստանում մրցակցութ-յան դրվեցին հայկական ու ռուսական դպրոցները` ո՞վ հաղթեց»,- քիչ անց Աշոտյանին իր հերթական հարցումն ուղղեց տիկ. Մավյանը, որի դիմաց նախարարը թուքը կուլ տվեց: Նախագիծը համարելով արտագաղթը խթանող` նա համոզում հայտնեց, որ կրթության որակը կբարձրանա կոռուպցիայի վե-րացումով միայն: Դիմելով ԱԺ պատգամավորներին` նա առաջարկեց. «Ունեցե՛ք քաջությունը շրջանառությունից հանելու այս նախագիծը եւ քվե-արկելու ոչ թե պատվերներով, այլ` ձեր խղճով միայն եւ ապա նոր միայն խելոք բաներ առաջարկել հասարակությանը»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՀՀ դպրոցներից շրջանավարտների օտար լեզուների իմացության ցածր մակարդակը վերագրեց դասավանդման մեթոդ-ների ժամանակավրեպության: Նա պահանջեց որեւէ սողանցք չբացել կրթությանն առնչված օրենքներում` հավելելով, թե օտարալեզու դպրոցների քանակի եւ/կամ դրանց աշակերտների թվի սահմանափակումը (ինչի մասին խոսել էր Ա. Աշոտյանը) նշանակում է խտրականություն ՀՀ քաղաքացիների միջեւ, ինչը հակասահմանադրական է: «Հայոց լեզուն զարգանում է ոչ միայն հայագիտական առարկաների, այլեւ բոլոր առարկաների` այդ թվում բնագիտականների շնորհիվ»,- եզրափակեց ելույթը Ա. Իշխանյանը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ակտիվիստներից Նվարդ Բաղդասարյանը Արտակ Դավթյանի հետ «մենամարտում» հաղթելուց հետո առաջարկեց փոփոխությունների փաթեթն առհասարակ հետ կանչել, ապա նոր միայն քննարկումներ սկսել (այս պահանջը հնչեց նաեւ ուրիշ-ների ելույթներում): Նա հայտնեց, թե «մեր շարժումն անցնում է երկրորդ հանգրվան` պայքար հանուն հայալեզու կրթության որակի բարձ-րացման»: Նա զգուշացրեց, որ օտարալեզու դպրոցների միջոցով «այլ մշակութային հոսքեր են թափանցելու Հայկական աշխարհ» ու ներսից ցե-ցի նման սպառելու են հայկական ներուժը: Նա խորհուրդ տվեց նախագծի կողմնակիցներին` «պատմությունից դասեր քաղել» եւ գաղութարարների հետ չգործակցել, որոնց նմաններին մեր ժողովուրդը միայն պարսավանքի է արժանացրել:
Լեզվի պետական տեսչության պետի նախկին տեղակալ, լեզվաբան Հովհաննես Զաքարյանը հայտնեց, թե Աշոտյանի ելույթում հնչած` աշխարհի լավա-գույն կրթահամակարգն ունեցող Ֆինլանդիայում օտարալեզու դպրոցներ չկան:
ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը հայտնեց, թե նախընտրելի էր այս լսում-ներն անցկացնել առաջին ընթերցումից, նույնիսկ փոփոխությունները մշակելուց առաջ: Նա իր վճռական ընդդիմությունը հայտարարեց ՀՀ-ում օտարալեզու դպրոցի բացմանը` միաժամանակ հույժ կարեւորելով մի քանի օտար լեզուների տիրապետումը: Նա առաջարկեց ուժեղացնել թե-քումով դպրոցները` ավելացնելով դրանց քանակն ու օտար լեզուներով դասաժամերը: «Հայերենը մեր ամենամեծ արժեքն է, կորցրեցի՞նք հայերե-նը` խաչ կքաշենք մեր հանրապետության (կավելացնեինք` նաեւ մեր ազգի – Գ. Յ.) վրա»,- զգուշացրեց գիտնականը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Ալավերդյանը դժգոհություն հայտնեց, որ «քննարկում ենք մի նախագիծ, որը չենք տեսել, որը գրավոր տեսքով որեւէ մեկը ձեռքի տակ չի ունեցել»: «Որեւէ օրենքի նախագիծ իր հետեւում ունի քաղաքականություն»,- նշեց տիկ. Ալավերդյանը ու հարց տվեց. «Ո՞րն է այս նախագծի հետեւում թաքնված քաղաքականությունը»: Նա վերահաստատեց, թե «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ՀՀ-ում օտարալեզու դպրոց-ներ բացելու հայեցակարգին: «Փոփոխությունների այս փաթեթը չի լուծում գլխավոր հարցը` ՀՀ-ում կրթության զարգացման խնդիրը: Դա հատ-վածական խնդիր է լուծում միայն»,- հավելեց նա:
Այս ելույթից հետո, լսումների ժամանակն սպառած հայտարարելով` ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ավարտած համարեց ելույթները` ձայնից զրկելով մի քանի հերթագրված «դեմ»ականների: Այս փաստն ու վերջին խոսքի իրավունքը վերստին Արմեն Աշոտյանին տալը առաջացրեց «Մենք դեմ ենք…» շարժման անդամների ընդվզումը, եւ նրանք վայրկյանական որոշեցին լքել դահլիճը: Տողերս գրողը, լինելով այդ շարժման անդամ, եւս դուրս եկավ դահլիճից, մինչդեռ բարձրախոսի մոտ ՀՀ ԿԳՆ անզուգական նախարարը շարունակում էր դուրս տալ իր մտքի փայլատակումնե-րը……

Գեւորգ Յազըճյանի
ազատ լրագրող, պատմաբան,
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

* * *

Կկարգավորվի՞ ի վերջո մեր կրթական համակարգը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն առայժմ չի որոշել, թե 2012թ. ավագ դպրոցի շրջանավարտներն ու դիմորդները ավարտական ու միասնական քննություններին «Հայոց պատմություն» առարկայի ինչ ծրագրով ու դասագրքերով պետք է առաջնորդվեն: Այդ որոշման համար ԿԳՆ-ն ժա-մանակ ունի՝ մինչեւ 2011թ. դեկտեմբերի 1-ը: Սակայն, մարդկանց համար դեռ պարզ չէ, թե 3 խումբ դասագրքերից որը անհրաժեշտ կլինի 2012թ. դիմորդին: Հայոց պատմության դասագրքերը տարբեր են եւ միջին դպրոցի ու ավագ դպրոցի, եւ ընդհանուր ու բնագիտամաթեմատիկական կամ հումա-նիտար հոսքերի համար,- հայտնում է «A1+»-ը:
Սա կարծես թե քիչ է, մյուս կողմից էլ «Հայոց պատմության» դասագրքերում բավականաչափ լուրջ հակասություններ ու ծավալաբովանդակային տարբե-րություններ կան:

* * *

Զլմ-ներն անդրադառնալով «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին` նշել են, որ ըստ այդմ՝ օտար լեզուներով կրթություն կարող են կազմակերպել նաեւ տեղական ոչ պետական ուսումնական հաստատությունները: «Արդեն ակնհայտ է, որ այս հնարավորությունից կօգտվեն «Անանիա Շիրակացի» քոլեջը, որ համագործակցում է Թաիլանդի Ռեջենտների դպրոցի հետ, եւ «Քվանտ» վարժարա-նը, որի տնօրենը հայտնել է, թե հավակնում են մաս կազմել Միջազգային բակալավրիատի ծրագրին, ինչը նաեւ ենթադրում է 5 առարկաների ուսու-ցում անգլերենով»,- գրում է «Առավոտ»-ը:
Իսկ ահա, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը ասել է, «Մենք դեմ ենք յուրա-քանչյուր միջազգային ծրագրի՝ առանց տեղայնացման եւ գոնե մասնակի հայկականացման՝ արհեստական ներմուծմանը մեր հանրակրթական հաստատութ-յուններ»:

Նարե Մշեցյան

ԱԺ նախագահի հերթական ձեւական ելույթը «հանուն լեզվի»
(գոնե ասածի կեսի չափով պայքարե~ր)…

«Մեր առջեւ խնդիր է դրված պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման ու օտարացման ռիսկե-րից: Մյուս կողմից էլ չսահմանափակել միջազգային համագործակցությունը` սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ, արձագանքման ընդունակ եւ մրցունակ: Այս առումով օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է հանրապետության նախագահի եւ կոալիցիոն մեր գործընկերների հետ, եւ հաշվի առնելով օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձեւավորման ձգտումը եւ ցանկութ-յուն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը, առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրի-նագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները»,- Ազգային Ժողովում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն Հ. Աբրահամյանն իր ելույթում նշեց որ հարցն այսուհետ կարգավորվելու է միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու միջոցով, քանի որ օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանվել է «Լեզվի մասին» օրենքում փո-փոխություն կատարելու օրենքի նախագիծը, ինչն էլ ամենից շատն էր անհանգստացնում նախագծին դեմ արտահայտվողներին: Ինչ մնում է «Հան-րակրթության մասին» օրենքին, ապա, ըստ Հ.Աբրահամյանի, դրանում անհրաժեշտ է սահմանել` այլընտրանքային կրթական ծրագիր, հեղինակային կրթական ծրագիր, փորձարարական կրթական ծրագիր եւ միջազգային կրրթական ծրագիր հասկացությունները:
«Այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձեւավորված հայեցի լեզվամտածողության հիմքի վրա: Անկախ հան-րակրթական ծրագրից եւ ուսումնական հաստատության ձեւից, ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսու-ցումը պետք է պարտադիր լինի եւ համապատասխանի պետական կրթական չափորոշիչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում: Կարծում եմ սա կա-րող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել` հայրենիքում կրթություն ստանալու եւ աստիճանաբար հայեցի կրթության անցնելու համար,- նշել է ԱԺ նախագահը եւ հավելել, որ- պետությունը չի կարող ստեղծել կամ եւ հիմնադրել միջազգային ծրագրե-րով դպրոցներ, երբ պետական միջոցներ չեն դրվում այդ ծրագրերի վրա, այսինքն 1400 հանրակրթական դպրոց շարունակում են գործել բացառապես հա-յեցի հենքով: Կարծում եմ առաջընթացի ցանկացած ձգտում կարող է արդարացված լինել, եթե տեսանելի են հեռանկարներն ու հետեւանքները եւ հա-մոզված եմ, որ այսօրվա քննարկումներն առաջին հերթին հենց միտված կլինեն դրանց բացահայտմանը»:

«Լուսանցք» թիվ 33 (164), 2010թ.

Լեզուն սուրբ է – ուրացողը դավաճան

April 4, 2011

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց այդ` ցուցարարների բնորոշմամբ ազգադավ որոշումը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Իսկ կարծիքները դրա մասին հիմնականում եղել ու մնում են բացասական: Հատկապես հանրային կարծիքը ճնշող մեծամասնությամբ դեմ է այլալեզու դպրոցներ հիմնելուն, ինչին էլ հանգեցնելու են վերոնշյալ օրենքներում նախատեսված փոփոխությունները:
Ցուցարարները մինչեւ քվեարկությունը վանկարկում էին` «Հայաստանում` հայերեն», «Լեզուն սուրբ է, ուրացողը՝ դավաճան», «Հայ մանուկին՝ հայ դպրոց», «Ո՛չ գաղութացմանը» եւ այլ կարգախոսներ, իսկ քվեարկությունից անմիջապես հետո սկսեցին վանկարկել՝ «71 դավաճան», «Ազգուրացներ», «Օտարների ծախու ստրուկներ» եւ այլն…

Եվ այսպես, ձայների 71 կողմ, 13 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական վիճահարույց փաթեթը: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա ԱԺ-ի աշնանային նստաշրջանի քառօրյայում: Քվեարկության ժամանակ գրանցված է եղել 95 պատգամավոր:
Լեզվի պետական տեսչությունը մեր լեզվի պաշտպանությանը համարժեք չի արձագանքում, քանի որ պետը՝ Սերգո Երիցյանը, մեր կրթական համակարգի առաջին քանդողներից է եղել, ով ոչ մի ծառայամիտ բանուգործով չի զիջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին…
Այս նախագիծը լավ առիթ դարձավ, որ հանրությունն ու իշխանությունները մեկ անգամ եւս վերազննության ենթարկեն մեր կրթական համակարգը, նաեւ՝ կապված դասավանդվող լեզուների հետ: Այսօր կան շուրջ 30 դպրոցներ, որտեղ ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 1-ին դասարանից, գործում են երկլեզու դասարաններ՝ հատուկ ստեղծված դասագրքերով, կան երկլեզու դասարաններ էլ, որտեղ ընդլայնման միջոցով մասնավոր ուշադրություն է դարձվում մասնագիտական ֆրանսերենին: Գործում է «Որակի միջազգային դպրոց», որտեղ առարկաներն ուսուցանվում են բացառապես անգլերեն, ինչպեսեւ՝ ֆրանսերեն, հայերեն ու ռուսերեն:
Այսինքն, արդեն իսկ «Լեզվի մասին» օրենքի խախտումով են գործում վերոնշյալ դպրոցները կամ դասարանները, որովհետեւ այդ օրենքով օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություն ՀՀ-ում չի կարող լինել:
Այս մասին նշել է նույնիսկ ԿԳ նախարարը:
Եթե առկա օրենքի անտեսումն արդեն իսկ ակնհայտ իրողություն է, եւ ոչ միայն կրթական համակարգում, այլեւ կյանքի բոլոր ոլորտներում, ապա փոփոխված օրենքով վստահաբար այլանդակվելու է հայոց կրթական համակարգը եւ այլալեզու դպրոցները վերջնականապես «խեղդելու» են հայկական հանրակրթույունը: «Էլիտարիզմ»-ը խլելու է հայ երիտասարդ սերնդի սերուցքին եւ նրանց «տեղավորելով» «այլալեզու-էլիտար» դպրոցներում (սովոր են չէ՞ մեր «էլիտարները» կապիկի պես օտարների տնազն անել)՝ դարձնելու է օտարահպատակ եւ օտարին ծառայող «գիտունիկների» հաջորդությամբ եկող խմբաքանակ:
Իսկ ահա ՀՀ նախագահն ասում է, թե քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու հարցը: Թե որն է այդ միջազգային չափանիշը, ինչ նկատի ունեն մեր ղեկավարները դա ասելով, արդեն իսկ պարզ է: Միջազգային չափանիշներ ասվածը, ըստ ԵԽԽՎ-ի, հետեւյալն է: ԵԽԽՎ-ի լեզվաքաղաքականության բաժնի 2009թ. հոկտեմբերին՝ ՀՀ-ի մասին հրապարակած «Լեզվակրթական քաղաքականության ուրվագիծ» ուսումնասիրությունում գրված է. «Եվրախորհրդի տեսակետն այն է, որ լեզվական կրթության վերլուծությունն ու արժեւորումը հնարավոր չէ մասնատել եւ որ երկրում լեզուների ուսուցումն ու ուսումնառությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն՝ ներառելով պետական լեզվի, ինչպես նաեւ՝ փոքրամասնությունների եւ օտար լեզուների ուսուցումը: Այսինքն, զարգացնել բազմալեզու հանրակրթական ու բուհական համակարգ»:
Այլեւս հասկանալի է դառնում, որ «բազմալեզու հանրակրթական ու բուհական համակարգ»-ն էլ հենց համարվում է «միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու հարցը»: Այսինքն՝ ականատեսն ենք բառախաղերի մի շարանի, երբ «բոլոր ճանապարհները տանում են դեպի…» այլալեզու կրթական համակարգ: Եվ կարեւոր չէ` դա ինչ «լեզվով» է ասում ՀՀ նախագահը, ԿԳ նախարարը, կառավարության կամ ԱԺ-ի որեւէ անդամը կամ պատգամավորը:
Եվ հենց այս վտանգն էլ հունիսի 23-24-ին նորից հավաքել էր վերոնշյալ օրենքների փոփոխության նախագծի դեմ հանդես եկող ուժերին, որոնք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Բողոքի ցույցերին վերստին մասնակցեցին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները, այդ թվում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ՀԱՀ խորհրդի անդամներ Գեւորգ Յազըճյանը, Աշոտ Բադալյանը, Սերգեյ Մանուկյանը (քուրմ Մանուկ), ՀԱՄ Հոգեւոր դասի ներկայացուցիչներն ու քրմի թեկնածուները եւ այլոք:
«Այսօր Մաշտոցի օրն է, եւ նրանք դավաճանեցին Մաշտոցին»,- վերջում բարձրաձայնում էին ցուցարարները: Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները, դեմ էին ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչպես նաեւ՝ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Տիգրան Թորոսյանը: Ձեռնպահ էր քվեարկել «Ազգային միաբանություն» կուսակցության պատգամավոր Արա Սիմոնյանը:
«Մեծ մասը հմայքով են եկել, ինչ-որ ձեւով համոզել-բերել են, եւ չեմ էլ ասի, թե նրանք լիարժեքորեն տիրապետում են հայերենին»,- ինչպես հաճախ, այդ օրն էլ անիմաստ խոսել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Բայց նա ուրախ էր, որ «գոնե ծվեններ են մնացել, որ զորավիգ են կանգնել հայոց լեզվին»: ՀՀԿ-ականը կարծում է, որ «ծվենների» մեջ ինքն էլ կա. «Ես ոչ միայն կամ, այլեւ այն իրողությունները, որ կան, դրանց պատասխանատուներից մեկն եմ եւ համարձակ պիտի ասեմ, ինչպիսի օրենք էլ ընդունվի, ազգային դպրոցի գաղափարախոսությունից դուրս չի կարող լինել»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Ցույցի մասնակիցներ էին նաեւ սփյուռքահայեր եւ վրդովված ասում էին. «Մենք սփյուռքում պայքարով ենք պաշտպանում մեր լեզուն, հիմա էլ հայրենիքու՞մ պիտի պայքարենք»:
Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այդ օրը խորհրդարան չէր եկել…

Նարե Մշեցյան

Հ.Գ. – խմբագրության կողմից- Միատարր Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելը հային դեպի ուծացում տանելու առաջին քայլն է: Այսինքն` որ Աշոտյանը ազգադավ գործ է սկսել, միանշանակ ճիշտ է, բայց միայն նա չէ, որ պետք է մեղադրվի: Աշոտյանն ընդամենը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին դիլիջանյան դպրոցի համար տեղ է տվել: Պատկերացնու՞մ եք` վաղը Տ. Սարգսյանը «օրթախ» մտնի թուրք գործարարի հետ ու խոստումներ տա դրան… Եվ ոչ միայն կրթության ոլորտում…

«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.

Գրային համակարգը որպես դավանաբանական գլխավոր երեւույթ

June 25, 2010

Ու՞մ կողմից եւ որտե՞ղ առաջին անգամ օգտագործվեց պատկերագրային խոսքը

Դեռեւս 1923թ. Նիկողայոս Մառը մեծ համոզվածությամբ ասում էր, որ հայերեն լեզվի հնությունը պետք է չափենք մի քանի հազար տարիներով: Նա նաեւ նշում էր, որ հայ էթնոսը հնագույն հաբեթական էթնոս է, կրողը եւ պահապանը հնագույն մշակութային ավանդապատումների, նրա տարածողը արեւելք եւ արեւմուտք, որ հայերենի լեզվական հարստությունը հեքիաթային հնարավորություններ է տալիս այլ ժողովուրդներին` իրենց լեզվական արմատը տեսնելու համար: 

Պատահական չէ, որ նյութն սկսեցի Ն. Մառի արտահայտած մտքերով, քանզի նա այն գիտնականներից է, ում աշխատանքները հայագիտության համար շատ կարեւոր են նաեւ շատ հաճախ իրար բացառող մտքերով: Ըստ այս գիտնականի, հայերեն լեզվի կարեւորության աստիճանը հնդեվրոպական (արիական) պատմա-համեմատական հետազոտություններում առանձնահատուկ է, այն ընդգրկում է նաեւ նախալեզվի խնդիրը: 

Նախալեզվի խնդիրներից առանձնացնենք graphiketekhne (բառացի թարգմանությունը՝ կենդանագրություն) համակարգը` որպես Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության հիմնական մաս: Graphiketekhne երեւույթը բավականին ուսումնասիրված է, սակայն հետազոտությունները չեն կարողանում տալ այն կենտրոնական հարցի պատասխանը, թե ու՞մ կողմից եւ որտե՞ղ է պատկերագրային համակարգը առաջին անգամ, որպես կապակցված մտքի փոխանցման միջոց, օգտագործվել եւ ի՞նչ նպատակով: Վերջին տասնամյակների ուսումնասիրությունները հայագիտության բնագավառում լուրջ առաջընթաց են ունեցել, մեր տարածաշրջանի ծիսական համալիրների եւ պատկերագրային համակարգերի հետ կապված տարբեր բացահայտումները եւ դիտարկումները թույլ են տալիս հնագույն աշխարհի հավատամքային եւ պատկերագրային հիմքային համակարգի ստեղծումը ընկալել որպես մեկ ամբողջական մշակութային երեւույթ: Ա. Վարպետյանի, Դ. Նազարյանի, Ա. Մովսեսյանի, Ս. Հարությունյանի, Ա. Ավետիսյանի, Հ. Մարտիրոսյանի Ա. Եղիայանի եւ այլ հեղինակների ուսումնասիրությունները վստահաբար թույլ են տալիս մեզ կարծելու, որ Հայկական լեռնաշխարհում հայկական էթնոսի առաջնային մասնակցությամբ ստեղծվեց մի կատարյալ մշակույթ, որը եվրոասիական տարածաշրջանի հայտնի մշակույթներից հին է մի քանի հազար տարով: 

Մեր այս տեսակետը կփորձենք առավելագույնս հիմնավորել ստորեւ շարադրված նյութերով եւ կամրապնդենք մեր կարծիքը այն մասին, որ մեկ ամբողջականություն ներկայացող հավատամքային եւ պատկերագրային համակարգը ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում, իսկ մեկ ամբողջական համակարգը գործնական ներկայացնելը կապված էր արմենոիդական մարդու կամ Ավեստայի մեջ նշված առաջին մարդու` ՀԱՅԱ ՄԱՐԴԱՆԻ գործունեության հետ, որն ինքը նույն հայն է: 

Մեզ հասած ամենահին ծիսական համալիրը Պորտասարն է (Գյոբեկլի թեփե) եւ դրանում պահպանված դավանաբանական քանդակները: Այս համալիրում արդեն տեսնում ենք քանդակը որպես արտահայտչամիջոց, պատկերագրի նախատիպ, հստակ գաղափարախոսություն արտահայտող պատկերները սերտ կապված են իրար հետ եւ արտահայտում են Արարչական Էության կենտրոնական միտքը եւ հավատամքի բուն գաղափարը. կյանքը արարված է եւ մահվանից հետո շարունակական է: Այս անփոփոխ եւ առանցքային համարվող տեսակետը ստեղծվել է Հայկական Լեռնաշխարհում եւ ամփոփված է Հին Կտակարանում: Այսինքն՝ 12 հազ. տարի առաջ Հայկական Լեռնաշխարհի արմենոիդ մարդաբանական տեսակի մոտ հստակ ձեւավորված էր ժամանակակից մարդու համար առանցքային համարվող դոգմատիկ կրոնական դրույթներից մեկը` հավատ անդրաշխարհի գոյության նկատմամբ: Պորտասարի հնավայրերից հայտնաբերված ծիսական նյութերը ընդհանրական են ամբողջ տարածաշրջանի համար, պատկերների եւ գաղափարանկարների հստակ զարգացումներին մենք կարող ենք հետեւել արդեն այս ժամանակաշրջանից սկսած, որոնք գրեթե նույնությամբ կրկնվում են տարածաշրջանի ուշ հնավայրերում: Պորտասար, Karahantepe, Sefertepe, Hamzantepe, Չատալ Հույուկ ծիսական կենտրոնների միջեւ ընկած ժամանակահատվածը կազմում է 3.000-5.000 տարի, սակայն հիմնական գաղափարական նշանները անփոփոխ են:

Ժամանակային առումով իրարից շատ հեռու գտնվող այս հնավայրերի ուսումնասիրությունները մատնանշում են մշակույթում նույն գաղափարական դրսեւորումները, հնավայրերում հիմնական եւ անփոփոխ խորհրդանշաններն են խաչը, արեւը, անգղը, արծիվը, ցուլը, որոնք հայկական մշակույթում հիմքային երեւույթներ են: 

Եվրասիական հաջորդ մշակութային կենտրոնը դարձավ Եգիպտոսը, որը կիսալուսնի տարածաշրջանում ստեղծեց իր մշակույթը` հենվելով Հայկական լեռնաշխարհում ձեւավորված արեւապաշտական գաղափարախոսության եւ դրա գրապատկերային համակարգի վրա: Եգիպտոսի մշակույթի առանցքային զարգացումների համար ելակետ ենք համարում Հայկական Լեռնաշխարհում ձեւավորված Արարչական Էության կենտրոնական միտքը եւ հավատամքի բուն գաղափարը. կյանքը արարված է եւ մահվանից հետո շարունակական է: 

Այս անկյունաքարային տեսակետը եգիպտական մշակույթում ներմուծված է Արարչական պատկերագրային համակարգ մեհենագրի հետ միասին: Զարմանալին այն չէ, որ ներմուծված է, այլ այն, որ անտեսված է Հայկական լեռնաշխարհից ներմուծված լինելու հանգամանքը: Շրջանցելով Հայկական լեռնաշխարհը եւ բրանխիցեֆալ արմենոիդ մարդաբանական տեսակի հզորագույն մշակույթը, ինչպես նաեւ Հին Կտակարանը, Ավեստան` Եգիպտոսի համար հիմնավորվեց մի տեսակետ, ըստ որի Եգիպտոսը համարվում է Ատլանտիդա կոչվող պայմանական քաղաքակրթության մշակութային արժեքների կրողը: 

Հաջորդ հետեւությունը որ կարող ենք անել, հետեւյալն է. եվրասիական տարածաշրջանում ակնհայտ նկատելի են մշակութային էքսպանսիայի բոլոր նշանները, որոնք ունեն 2 սկզբնաղբյուր` առասպելական Ատլանտիդան եւ Հայկական Լեռնաշխարհը, որը հնագույն գրավոր աղբյուրներում համարվում է Արարչագործության Կենտրոն:

Մենք հակված ենք կարծելու, որ Հայկական լեռնաշխարհը, որպես Արարչագործության Կենտրոն, ուներ բոլոր անհրաժեշտ պայմանները մշակութային էքսպանսիայի համար: Մեր կարծիքով` մշակութային էքսպանսիայի սկիզբը կապված է աշխարհաստեղծ գաղափարների բախման ավարտով, որի մասին պատմում է Հայկ եւ Բել դյուցազնամարտը: 

Հաբեթի ծոռ եւ Հայկի որդի Խորը Բաբելոնյան հակամարտությունից հետո իրավունք ստացավ կառավարել կիսալուսնի տարածաշրջանը, որի մեջ մտնում էր նաեւ Եգիպտոսը: Կիսալուսնի տարածաշրջանը կառավարելու համար Խորը օժտված էր դավանաբանական աշխարհի գլխավոր ներկայացուցչին հատուկ բարձրագույն մանդատով եւ բարձրագույն ատրիբուտներով, որոնք էին Արեւապաշտական Գաղափարախոսությունը, արեւ-արծիվ խորհրդանշանը եւ գրապատկերային համակարգը: Մեր այս տեսակետի հավաստիությունը հաստատում են նաեւ եգիպտական որոշ ավանդապատումներում. դրանցից է “Սեթ եւ Խոր” ավանդապատումը, որտեղ պայքար է ծավալվում “մեծ լույս կամ արեւ” գաղափարախոսությունը ներկայացնող Խորի դեմ: Փարավոնների մումիաների մարդաբանական տեսանկյունից կատարված ուսումնասիրությունները եւս հաստատում են մեր տեսակետը եւ ավելի ամբողջական են դարձնում պատկերը. ըստ մարդաբանների, եգիպտական փարավոնները արմենոիդ են եւ պատկանում են բրանխիցեֆալ խմբին: 

Երբ ուսումնասիրությունների հաջողված ելքի բանալին Հայոց լեզուն է

Անդրադառնանք եգիպտական պատկերագրային համակարգին: Վերջինիս հետ կապված հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել Համլետ Մարտիրոսյանը: Ըստ հեղինակի, հայկական ժայռապատկերների պատկերագրային ձեւերը պահպանված են եգիպտական պատկերագրային մշակույթում: Հեղինակի կատարած համեմատական աշխատանքը ցույց է տալիս, որ պատկերագրային համակարգը եգիպտական մշակույթ է անցել Հայկական լեռնաշխարհից:

Պատկերագրային “սրբազան հիերոգլիֆը” հնագիտական տերմինաբանության մեջ կոչվում է Hieratika (քրմական), հայկական մշակույթի մեջ՝ մեր կողմից Արարչական պատկերագրային համակարգ կամ մեհենագիր: Hieratika-ն մեկ ունիվերսալ ամբողջականություն է, որին ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում էր ժառանգական արեւապաշտական քրմապետին: 

Եգիպտական գրավոր մշակույթում պատկերագրական “սրբազան հիերոգլիֆների” քանակը ավելանում եւ հասնում է 700-ի, մեկ պատկեր մեկ իմաստը փոխում է իր մոդելը եւ ձեռք է բերում բազմիմաստություն, փորձ է կատարվում Hieratika-ն, մեր ընկալումներով` մեհենագրությունը, աստիճանաբար մոտեցնել ամենօրյա կյանքին: Այս երեւույթը հունական մշակույթում կոչվեց demotikos (ժողովրդական), որը հայկական մշակույթում հայտնի է երկաթագիր ձեւով: 

Hieratika-ն ամենօրյա կյանք մտցնելով` Եգիպտոսում խախտվեց Արարչական Անխախտ Պայմանականության սկզբունքը եւ պատկերագրային համակարգի օգտագործման բուն էությունը: Այդ ձեւով արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր գրային համակարգ հիերոգլիֆ-մեհենագիրը Եգիպտոսում պահպանվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները, հիերոգլիֆով վերջին տեքստը փորագրվել է մ.թ.ա. 394թ. Իսիդի տաճարում, մեր ժամանակաշրջանի ամենահայտնի հիերոգլիֆներով տեքստը գրված է 452թ.: Եգիպտական գրավոր լեզուն անցել է զարգացման 5 փուլ: 1. Հին եգիպտական Hieratika լեզու -XXVIII-XXIII դդ. մ.թ.ա.: 2. Դասական լեզու- XXII-XVI դդ. մ.թ.ա.: 3. Նոր եգիպտական լեզու-XVI-XIII դդ. մ.թ.ա.: 4.  Demotikos մ.թ.ա. VIII դ. – V մ.թ.: 5. Ղպտական լեզու` սկսած III դ. մ.թ.: 

Ի տարբերություն Եգիպտոսի, Hieratika-մեհենագրությունը, որպես Արարչական Անխախտ Պայմանականությունը ներկայացնող գրային համակարգ, Հայաստանում որեւէ էական փոփոխություն չկրեց եւ կիրառվեց բացարձակապես որպես հոգեւոր ոլորտի գրային համակարգ ընդհուպ մինչեւ 301թ.: Եգիպտական մշակույթին զուգահեռ, Միջագետքում 4-րդ հազարամյակում հիմնադրվում է եւս մեկ հզորագույն մշակույթ, որը արմատներով նույնպես կապված է Հայկական լեռնաշխարհի եւ հայ էթնոսի հետ: Միջագետքում արեւապաշտական գաղափարախոսության երկրորդ թեւի կայացումը նախապայման եղավ երկրորդ գրավոր լեզվի առաջացման համար, որը աստիճանաբար, մշակութային ընդհանուր զարգացումների շրջանակներում մեր կողմից ընկալվում է որպես մեկ այլ գրային համակարգ՝ սեպագիր անվամբ` ստեղծված Շումեր կոչվող կազմավորման կողմից: Այս գրելաոճը նույնպես կապված էր Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության խնդիրների հետ:

Տառագրության (kalligrafik) հայտնի մասնագետ Ալբերդտ Կապը կարծում էր, որ Շումերի եւ Եգիպտոսի տառագետ ոճաբանները ճանաչում էին իրար եւ մրցման մեջ էին միմյանց հետ: Ի տարբերություն Եգիպտոսի եւ Հայաստանի, Շումերում անցումը դեպի նոր գրային համակարգ արագ տեղի ունեցավ: 3-րդ հազարամյակի կեսերին մեր տարածաշրջանում արդեն գոյություն ունեին մեծ տարածում գտած եւ իրար հետ գործող 2 գրային համակարգեր: Ավանդապատման համաձայն, լուսնապաշտական Աքքադը որոշակի ժամանակային տարբերությամբ այս համակարգի հիման վրա ստեղծեց իր սեպագիր համակարգը, շումերական եւ աքքադական սեպագրերը ունեին 600-ից ավել նշաններ: Աքքադում սեպագրի կիրառումը դավանաբանության մեջ հակասում էր Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության սկզբունքներին, նրանք համարում էին, որ դավանաբանական եւ հոգեւոր գրագրությունները կարելի է կատարել յուրաքանչյուր գրային համակարգի միջոցով: 

Շումերական մշակույթում լեզուն անվանվել է “gir” բառով: “Gir” բառը եւ հետագայում դրանից բխած բոլոր բառերը շատ սկզբունքային նշանակություն ունեն ընդհանրապես հնդեվրոպական լեզվաբանության համար: “Gir” բառի օգնությամբ շումերները իրենց հստակորեն ներկայացնում են որպես “գրերի երկրից եկած ժողովուրդ”, առաջին անգամ հնդեվրոպական գրավոր մշակույթի մեջ շումերները շատ հանգամանալից եւ ոչ այլաբանորեն ասում են՝ “gir” նշանակում է “խոսք, լեզու, գիր”: Շումերական մշակութային համակարգը “gir” բառի միջոցով ֆիքսել է գրավոր լեզվի ստեղծող հայկական էթնոսին, “gir” բառը այդ նույն իմաստով օգտագործվել է նաեւ Հնդկաստանում Divanagari լեզվի անվան մեջ: Արեւմտյան քաղաքակրթությունը նույնպես հայերենից փոխառել է գաղափարական ամենաբարձր “gir” տերմինը, որը հունական լեզվում պահպանել է իր սկզբնական իմաստը՝ հունարեն, grapho “գրում եմ”, gramma “տառ”, grapheys, gropheys “գրող”-հայերեն gir, grabar, grox: Հունարենը պահպանել է հայ-հունական նախատառագրային շփումները, որոնք կապված են նկարապատկերային երեւույթների հետ եւ արտահայտվել է ընդհանրական graphiketekhne տերմինով: 

Այստեղ կարող ենք եզրակացնել. հնագույն քաղաքակիրթ աշխարհները պատկերագրային համակարգը օգտագործելու պահից սկսած իրենց լեզվամտածողության մեջ ֆիքսել են գրի երեւույթի հիմնադրին` հայկական էթնոսին “gir” բառի միջոցով: Այս համատեքստում շատ հետաքրքրական են դառնում հայկական եւ նախահունական զուգահեռները: Հայկական հետքը գրավոր ֆիկսացիայի է ենթարկվել Կրեթում մ.թ. առաջ 3-րդ հազարամյակում: Կրեթում հայտնաբերված եւ գիտությանը հայտնի Ֆեստսական սկավառակին զետեղված տեքստը (որը գրված է հունարեն եւ ունի պալեոբալկանական ընդգծվածություն) ամբողջությամբ չի կարդացվում հունարեն եւ որոշ բառեր կարդալու եւ հասկանալու համար հարկավոր է որպես բանալի օգտագործել հայոց լեզուն: Հայերենի օգնությամբ կրեթական տեքստերի ուսումնասիրությունները տվեցին սպասելի արդյունքներ, վանկային da-ku բառը (գրված կրեթական երկշեղբ կացինի վրա) վստահաբար կարելի է ընկալել որպես daku “թակիչ, կացին” որից ծագում է Հունական thego, thago “սրել, հղկել” բառը: Կրեթական մայրաքաղաքի Knos(s) os անունը առաջացել է հունական gno(s)tos “հայտնի” բառից, նրա հնագույն տարբերակն է ka-nu-ti, a-ka-nu-we-ti, որը հնարավոր է միայն հասկանալ` օգտագործելով հայերենի zanaut “ծանոթ” բառը (հունական տարբերակում gno(s)tos), (PopeM. TheLinear AQuestion//Antiquity.-Vol. XXXII.- N126.-June 1958.-P. 99): Հունական մշակույթի համար փոխառնման հիմնական ոլորտներից է կրոնականը, նախահունական asp-is “օձ”, “sp-al-os “ձուկ”, visap “մեծ օձ”, “Basilik նստել”, հայերեն “Bazmel բազմել”, “kosmos տիեզերք” հայերեն kazm, ouranos-”երկինք”, հասարակական՝ koiranos, մակեդոնական korannos “տիրակալ”, հայերեն karan “իշխան” բառերը հստակ ունեն հայկական ծագում: Համանման խնդիր կա նաեւ էթրուսկյան լեզուն ուսումնասիրողների համար, բավականին հետաքրքրական է հայերենի ներկայությունը մշտապես տեսնել էթրուսկյան լեզվի մեջ` սկսած մ.թ.-ից 1000 տարի առաջ մինչեւ մ.թ.-ից առաջ, 1-ին դարը: Հայ- էթրուսկյան հնարավոր կապի մասին հարցը առաջին անգամ բարձրացվել է 100 տարի առաջ Ս. Բուգենի կողմից: Նա ընդգծեց էթրուսկների makh, mekh “1″ եւ հայկական mek “1″ բառերի եւ իմաստների ընդհանրությունը: Ակադեմիկ Վ. Գեորգիեւը ուսումնասիրում էր էթրուսկա-հայկական լեզվական ընդհանրությունները եւ այն ներկայացնում էր tur(էթ.), tal-tur(հայ.) բառերի միջոցով, որոնք նույն իմաստն են արտահայտում: tal-tur (հայ.), tur(էթ.), բառը կա նաեւ հունարենում եւ արտահայտում է նվեր-doron կամ “տալ նրան”, իսկ ռուսերենում “ՊՈՐՌՑՖ”-նվեր տալ: Հայ-էթրուսկյան լեզվական եւ մշակութային առնչությունների համար առաջնային է “փայլ” բառը, էթրուսկների մոտ գործածվում է pulum-”աստղ” ձեւով, որը կենտրոնական է արեւապաշտական գաղափարախոսությունում: Արեւմտյան կրոնական գաղափարախոսության մեջ հայերենից անցել է նաեւ “լույս”, lux (էթ.), լատինական Locot հայերեն լուսոտ, ինչպեսեւ` հայկական լուծ, Էթ. Lacth, կամ iacet (պարկել) լատին. Iugum, հայկական են էթրուսկների “ais”-”աստված”, հայկական Hajas, aja, ինչպեսեւ հաթիթական համարվող հանրահայտ “ահայացիներ” կոչվող տերմինը:

Վերը բերված օրինակներով ակնհայտ է դառնում, որ մ.թ. 3.000 տարի առաջ Փոքր Ասիայում հստակորեն կար մեկ ձեւավորված ընդհանրություն` հզոր դավանաբանական եւ լեզվական միջուկով:

Հանգամանքների բերումով անտեսվում է Փոքր Ասիայում ձեւավորված հնագույն լեզվական մեկ ընդհանրությունը՝ փաստը, եւ ժամանակակից պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջին լեզվի փաստը ընկալվում է որպես պայմանական երեւույթ համարելով առաջնային հնդոիրանական, եվրասիական եւ ինդոգերմանական ընդհանրությունները: Նման մոտեցումը խախտում է գործնական լեզվի ստեղծման եւ օգտագործման բնական սկզբունքը եւ հետազոտությունների հսկայական մասը տանում է այլ եզրահանգումների, որոնք էլ հանգեցնում են անավարտ բացահայտումների: 

1800-2007թթ. ժամանակաշրջանի հայերեն լեզվին վերաբերող զարգացումները 

Իներցիայի համաձայն, գիտական շրջանառության մեջ մնում են պահպանված առաջին 3 պայմանական անունները, սակայն արդեն ժամանակն է, որպեսզի այս համակարգը գլխավորի Արմենոիդական տերմինը, քանի որ այն ավելի ճիշտ է ծագումնաբանական, մարդաբանական, լեզվաբանական առումներով: 

Իր զարգացման հաջորդ փուլում գրային համակարգը ձեռք էր բերում քաղաքացիական անկախություն, այն հնարավորություն էր տալիս ավելի ճկունորեն կատարել տեղեկությունների հավաքագրումը եւ փոխանցումը, նոր գրավոր մշակույթի հիմնական ստեղծողները համարվեցին փյունիկիացիները (phoinikoi):

 Ամենահին մշակութային կենտրոնները պատկանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին, ամենաուշ շրջանի մշակույթը պատկանում է մ.թ. 2-րդ դարին, իսկ արեւմտյան միջերկրական շրջաններում այն շարունակվում է մինչեւ մ.թ. 3-4-րդ դարերը: Մ.թ. ա. 13-12 դարերում Փյունիկյան քաղաքները անկախացան Եգիպտոսից, մ.թ.ա. 10-րդ դարում Տիր Ահրիմ թագավորը ստեղծեց Տիր-Գիդոնական թագավորությունը: Մ.թ.ա. 1100-800-ը փյունիկիացիները վերահսկում էին միջերկրական ծովը: Փյունիկյան քաղաքները, որպես կանոն, շրջապատված էին հզոր ատամնավոր պարիսպներով. այդպես է պատկերված Տիր քաղաքը մ.թ.ա. 9-8 դդ.: Մ.թ.ա. 722թ. սկսած Փյունիկիան հայտնվեց Ասորիքի ենթակայության ներքո: Մ.թ.ա. 677թ. Սիդոն քաղաքը ոչնչացվեց, իսկ Բիլ, Տիր եւ Արադ քաղաքները ճանաչեցին Ասորոքի գերակայությունը: Մ.թ.ա. 539-332թ. Փյունիկիան կազմել է Հայ-Արիքի համադաշնության մասը եւ իր նավատորմով ակտիվորեն մասնակցել է Հայ-Արիքյան ճակատամարտերին: Մ.թ.ա. 332թ. սկսած գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեոսի, Սելեկվիդների կառավարության ներքո, մ.թ. 2-րդ դարում այն համարվում էր Սիրիայի մասը: Փյունիկյան մշակույթի հնագույն կենտրոններն են Ուտիկը, Գադրումետը, Լեպտիսը, Գիպպոնը եւ Լիկսը Մարոկոյում: Բաբելոնցիները եւ ասորացիք անվանում էին նրանց “kina-an-hu”, հրեաները նրանց անվանում էին “kena an”m”, “kena an”, “aras kena au”, շատ խոսուն է “aras kena au” տերմինը` “առաջ կենացող”: 

Ովքե՞ր էին փյունիկիացիները եւ ո՞ր մշակութային դաշտի արդյունք էին նրանք. այդ մասին որոշակի կարծիք ստեղծում է phoinikoi կամ punae անունը, որով կոչվում էին այդ տարածքի բնակիչները: Տերմինը հիմնականում կապված է առաջին անգամ արտադրական ծավալներով կարմիր ներկանյութ ստանալու երեւույթի հետ: Purpur տերմինը կազմված է pur բառից, որն ընդհանրապես մշակույթի պատմության մեջ հայտնի է որպես կարմիր “հուր”, իսկ բառի հաջորդական կրկնությունը որպես մեկ բառ տալիս է հուրհրացող իմաստը: Հունական phoinikoi, Լատինական punae եւ PURPUR բառերի մեջ (ph ) եւ (pu) եւ (PU)R մասը կրկնվում է, HUR-ը բացառիկ հայկական բառ է, այն մատնանշում է արեւապաշտությունը: Հունական եւ Լատինական phoinikoi տերմինը հստակորեն կազմված է հայկական “հուր” (ըստ Աճառյանի) արմատից, որը օտար ընկալումներում նշանակում է նաեւ արեւ, կրակ, լույս հուրհրացող: 

Հռոմեացիները նրանց անվանում էին (punae)` հիմնականում նկատի ունենալով այսօրվա Թունիսում գտնվող Carthago անունով հայտնի քաղաքի բնակիչներին: Մ.թ.ա. 825թ. փյունիկիացիները հիմնեցին Qart Hadasht (Քարտ հադաշտ) հունարեն Carhedon, Լատիներեն Carthago քաղաքը, որը համաշխարհային պատմագրությունում հայտնի է Carthago անունով: Պատմագրությունում, արատավոր սովորության համաձայն, Qart Hadasht անունը զիջեց Carthago լատինական տարբերակին. նրա հայկականացված տարբերակը դարձավ Կարթագենը: Qart Hadasht/Qarhedon/ Carthago/Qarthadasht Qart Hadasht տերմինը բաժանենք մասերի, Քար/տ/հա/դաշտ, կստանանք հետեւյալը՝ “քարի հատման դաշտ”, տվյալ դեպքում հարկավոր է կատարել միայն մեկ պարզաբանում, որը կապված է “քար” բառի հետ: “Քար” բառի կիրառման դաշտը լայն է, սակայն այս տարբերակում սահմանափակ է եւ կապված է որոշակի երեւույթների հետ: Բառի իմաստը կապված է առեւտրի հետ եւ համարվում էր ճիշտ չափման միավոր, որի ֆիզիկական դրսեւորումը մեր կողմից “քար” անվանված նյութն է: 

Համաձայն ավանդույթի, Carthago-ն հիմնադրել է Էլիսա (Դիդոնա) թագուհին, նա փախել էր Տիր քաղաքից այն ժամանակ, երբ նրա եղբայր Պիտգալիոնը, որը Տիրի թագավորն էր՝ սպանեց քրոջ ամուսնուն՝ Սիհեին` նրանց հարստությանը տիրանալու համար: Ըստ առասպելի, Դիդոնային թույլ տվեցին զբաղեցնել այնքան հողակտոր, որքան կծածկի ցուլի (արեւապաշտական խորհրդանշան) կաշին, մեծ հողակտոր զբաղեցնելու նպատակով նա բաժանեց կաշին բարակ շերտերի եւ առավելագույնս օգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունները, իրեն պատկանող մասում նա կառուցեց մի ամրոց, որը կոչվեց Բիրսա: Բիրսա տերմինը մեկնաբանվում է որպես “կաշի”, սակայն բառի ծագումնաբանությունը բացարձակապես այլ իմաստ ունի, բառը կազմված է բիր/բյուր եւ սա/զա մասերից, որտեղ բիր/բյուրը նշանակում է “շատ”, իսկ սա/զա-ն նշանակում է “Ա կողմից”: Միացնելով այս 2 իմաստները`  ստանում ենք Բիրսա բառի սկզբնական իմաստը, որը հետեւյալն է՝ “Արարիչ աստծո շատ կողմնակիցներ”: Որոշ ժամանակ անց այս քաղաքը դարձավ Միջերկրական ծովի խոշորագույն տնտեսական կենտրոնը, որը հսկում էր Իսպանիայից մինչեւ Եգիպտոս ընկած միջերկրական առափնյա հատվածը՝ ժամանակակից Լիբանանը, հյուսիսային Սիրիան, հարավային Կիպրոսը, արեւմտյան Սիցիլիան, հարավային Սարդինիան, հարավային Իսպանիան, հյուսիսային Աֆրիկան: Փյունիկիայում բարձր վարպետության էր հասել ոսկերչությունը, ոսկերչության հետ կապված փյունիկիացիները օգտագործում են “harus” բառը, որը նշանակում է ոսկի, հեբրայերեն այն նշանակում է մետաղ հատող, “մշակող”, “harus”` հայերենում “հարուստ”, որն առաջին հերթին նշանակում է ոսկի ունեցող: Հետաքրքիր է նաեւ “ձիավոր” կամ “այս ձին” բառակապակցությունը, որը փյունիկները գրում էին “hessus” ձեւով, հեբրայերենում “hassus”, շատ նման է “hicsos”hajos”, “hesnoc” բառին, որը մատնանշում է մարդուն, որը նստած է ձիու վրա, այսինքն` hesnoc -հեծնող կամ ձիավոր: 

Զենդ Ավեստայի 14 գլխագրերից 11-ը հայերեն են հնչում

Շինարարին կոչել են “bano”, հեբրայերենում “bana”, հայերենում` “բանվոր”, “մարդիկ” գրվում էր՝ “isim” հեբրայերենում, հայերենի բառբառում “asim” “anasun” չասող-չխոսող: Հեբրայերեն “maqumim, meqomot”՝ վայր-տեղ, այն հայերենում ցույց է տալիս վայր, տեղ “mes mot”: “Sair”՝ փոքրիկ, հեբրայերեն՝ “sair”, հայերեն՝ փոքրիկ եւ սուր, ինչպես նաեւ հեբրայերեն “sair”-ին համարժեք է հայերեն “ծայր-սայր” բառին, sippi՝r գեղեցիկ, հեբրայերեն՝ appir լավ, հայերեն “շպար”: Փյունիկյան is(ինչ) նույկերպ հնչում եւ գրվում է հայերենում: Շատ հետաքրքրական է փյունիկիացիների կողմից “zor” կամ seni բառի օգտագործումը որպես “այլ կամ ուրիշ”: Օրինակ բերված բառերը կապված են հայերեն լեզվամտածողության հետ: Հետեւությունը այսպիսին է՝ փյունիկյան մշակույթի հիմքում արեւապաշտական գաղափարախոսությունն է, որը կարող էր տարածվել բնականաբար նաեւ այլ էթնիկ միջուկի կողմից, սակայն լեզվական մշակույթը մատնանշում է հայկական միջուկին: Եվրասիական մշակույթի մեջ phoinikoi-ն, որպես կազմավորում, առավելագույնս կապված էր խոշոր ծավալների ծովային առեւտրի հետ, նրանք լավ ծովայիններ էին եւ աշխարհագրագետներ: Նման ծավալների ապրանքային շրջանառությունը բնականաբար պահանջում էր հաշվառում եւ որոշակի անհրաժեշտություն կար գործնական գրային համակարգի: Համակարգ, որ հեռու պետք է լիներ դավանաբանական գաղափարախոսությունից եւ չպետք է պահանջեր շատ ժամանակ եւ խորը գիտելիքներ: Իսկ ամենակարեւորը, նոր համակարգով պետք է կարողանային գրել ամեն մի նյութի վրա: Առեւտրական տեղեկատվության պահպանման եւ փոխանցման խնդիրը սկզբունքորեն լուծեց նոր գործնական գրավոր համակարգը, որը մեզ հայտնի է որպես այբուբենային կամ ֆոնետիկական, կոնսոնանտային գիր: Հարավփյունիկյան այբուբենի վրա հիմնական ազդեցություն է թողել եգիպտացիների 24 բաղաձայն նշաններից կազմված գրային համակարգը, որը, ըստ մասնագետների, ամուր կապված էր 26 բաղաձայն նշաններից կազմված հայկական կամ հիքսոսների գրային համակարգի հետ, պատմության մեջ հայտնի որպես “Սինայական գիր”՝ ըստ հայտնագործության վայրի: Հաջորդ փուլում փյունիկյան այբուբենը արամեացիների կողմից վերածվեց 22 տառից կազմված համակարգի:

Համաձայն հայտնի տեսակետի` հույները զարգացրին փյունիկյան եւ արամեական տառային համակարգերը, կարողացան վերացնել նրանց ամենամեծ թերությունը, համակարգը համալրվեց լրացուցիչ նշաններով, որոնք կոչվեցին ձայնավորներ, եւ ձեւավորվեց 30 նշաններից կազմված տառահնչյունային նոր համակարգը: 30 տառից կազմված տառահնչյունային համակարգը անվանվեց “Alpabet”: Ընդունված է ասել, որ այս անունը գալիս է հունական գրային համակարգի առաջին երկու տառերի՝ “Alpa” եւ “bet” միասնական օգտագործումից: Հաջորդ ավանդույթի համաձայն հույները այն փոխառել են փյունիկիացիներից: Մեկ այլ ավանդապատման համաձայն, արեւմտյան-սեմիթական լեզուներում “Alpa” եւ “bet”-ը նշանակում էր, համապատասխանաբար՝ Alpa՝ “ցուլ”, իսկ bet-ը՝ “տուն”:

Կատարենք մի փոքրիկ վերլուծություն կապված “Alpabet” տերմինի ծագումնաբանության հետ, Alpa բառի նախնական ձեւն էր Arfa: Arfa-ն լարային երաժշտական գործիք է, նրա ստեղծողները համարվում են հուրիթները, որոնք ապրում էին Վանա լճի շրջակայքում, գործիքի կրող մասերը պատրաստված էին ցուլի կոտոշներից: Ինչպես գիտենք, ցուլը արեւապաշտական 4 գլխավոր խորհրդանշաններից մեկն էր, նրան բնութագրող տառագրային դրսեւորումներից մեկն է Al/-Ar-ը, որը նշանակում է “կարմիր արեւ”, ph/pu/pa–ն նշանակում է “հուր”: Միացնելով 2 իմաստները` ստանում ենք արեւի նկարագիրը` “արու-հուր”, որի գրաֆիկական արտահայտումը դարձավ “Ա” տառը: Կարող ենք վստահաբար ասել, որ Arfa-ցուլ երեւույթի գրաֆիկական դրսեւորումը առավելագույնս ամփոփվել է հայկական “Ա” տառի մեջ: Արտահայտության 2-րդ մասը հայտնի է որպես “bet”, որը նշանակում է տուն: Գերմաներենում “bet” նշանակում է քնելու տեղ, հայերենի բարբառում “bet” նշանակում է մեծ, արաբերենում նույնպես նշանակում է “մեծ”, իսկ մաշտոցյան տառերի համակարգի մեջ այն հնչում է որպես “ben” եւ նշանակում է երկրորդ, նաեւ “այն”, նաեւ “խոսք”: Ելնելով արեւապաշտական գաղափարախոսության սկզբունքներից` մեր կարծիքով “Alpabet” մտքի բոլոր իմաստները կապված են կառուցողական Էության հետ, որը կարող է նշանակել “այն մեծ խոսքը, որ տուն է կառուցում” նաեւ “արեւի խոսք”: Ամփոփելով բառի հիմնական գաղափարական շերտերը` կարող ենք ասել հետեւյալը, որ “Alpabet” նշանակում է “Արեւի խոսք”, այն համապատասխանում է Հին Կտակարանի “բանն էր սկիզբը” մտքին: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ “Alpabet” տերմինի մեջ բազիսային է արեւապաշտական գաղափարախոսությունը, իսկ Alpa բառի մեջ (l=r )-(p=f) տառադարձությունը լեզվական օրինաչափություն է: 

Գրի զարգացման հաջորդ կարեւոր շրջաններից մեկը կապված է կրոնական գաղափարախոսության ընթացիկ զարգացումների հետ, որոնք տեղի ունեցան Հայ Արիքի համադաշնությունում: Հայ Արիքի համադաշնության մեջ մեհենագրությանը զուգահեռ Ահուրամազդա աստծո հովանավորությամբ գործարար շրջանառության մեջ մտավ Հայ Արիքի սեպագիրը, իսկ հաջորդ փուլում Ավեստայի Սրբազան Լեզուն, ձեւավորված գրային համակարգ՝ բաղկացած էր 48 տառերից եւ 48 հնչյուններից: Այս գրային համակարգով մեզ են հասել Ավեստայի աղոթքների գրքերը` բաղկացած “Վենդի դատ, Վիսպերեդ եւ Յըշնա” եւ այլ մասերից: Ավեստայի 2-րդ տարբերակը` Զենդ Ավեստան ներկայացնում է նույն գաղափարախոսությունը հերթականությամբ, որը հարմարեցված է ուսումնասիրման համար, ուղղորդված է մեկնաբանություններով եւ գրված փահլավունական կոչված այբուբենով եւ միջին պարսկերենով: Ավեստայի մեջ հայ մշակույթի համար կան հարցեր, որոնք անհասկանալի պատճառներով վրիպել են հայագետների տեսադաշտից: Բերենք Զենդ Ավեստայի, փահլավունական կոչվող տեքստերի գլխագրերի տրանսկրիպցիան, որպես եւս մեկ ծանրակշիռ փաստարկ եւ կարեւոր բացահայտում է այն մասին, որ արեւապաշտական հավատամքը եւ հայերեն լեզվամտածողությունը սերտորեն կապված են միմյանց, եւ լուրջ հետազոտությունների խնդիր կա: 

1) Datastan i menog i crat (Դատաստան ի մենոգ ի խրատ) դատաստան, մենակ խրատ:

2) Bund ha i san (բուն տա ի զան)-հիմքի ստեղծումը:

3) Sajast na Sajast (Շայաստ նա Շայաստ)-ասվածը եւ չասվածը թույլատրելիության իմաստով:

4) Cim dron-(գամ դնեմ)-կամ դրվածի իմաստը:

5) Andarz i danag mard-(Անդարձ ի դանագ մարդ) պատվիրան մարդուն զենքի չդիմելու:

6) Hveskarih i redagan-(վեր կանգնելու կարողություն (կարիք) հետ եկողներին):

7) Ajada gar i Sareran-(Զարերանից եկած Այադա):

8) Chatang-namag (ճատրակի(շախմատ) նամակ):

9) Draxt i asurik-(Դրախտ ի ասուրիկ):

10) Arda Virasi namak-(արդար Վիրազի նամակը):

11) Draisan i Ahriman o divan (Ահրիմանի դրած օրենքը-դիվանը): 

Զենդ Ավեստայի 14 գլխագրերից 11-ը այս պահին հնչում են հայերեն, այս պատճառով է, որ Ֆրոյդը ժամանակին ասել է, թե Զորաստրը խոսում է աստվածային լեզվով: Զենդ Ավեստայից բերված գլխագրերը գալիս են հաստատելու, որ հայկական լեզվամտածողությունը եւ հոգեւոր միտքը առկա է տարածաշրջանի դավանաբանությունում մշտապես: 301թ. քրիստոնեության ընդունումով հայկական էթնոսը մտավ նոր շրջան, որը բնականաբար իր հետ բերեց նոր խնդիրներ… 

Մեր իրական Լուսավորիչը քրմապետի ժառանգ Մեսրոպ Մաշտոցն է

… 301թ. քրիստոնեության ընդունումով հայկական էթնոսը մտավ նոր շրջան, որը բնականաբար իր հետ բերեց նոր խնդիրներ… եւ լուծումներ` միեւնույն ժամանակ թողնելով շատ անպատասխան հարցեր, որոնք հրատապ պարզաբանման կարիք ունեն: Այդ չպարզաբանված հարցերի թվին է պատկանում Մաշտոց տերմինի մեկնությունը, որն ամուր կապված է նախորդ հազարամյակներից մեզ ավանդված արեւապաշտական մեհենագիր գրավոր համակարգի ոչ Արարչական հայտարարվելու եւ արգելվելու, այնուհետեւ 120 տարի հետո արեւապաշտական մեհենագիր գրավոր համակարգի վեր հառնելու երեւույթի հետ: Մաշտոցի մասին մեզ հասած կենսագրական տեղեկությունները շատ քիչ են, մեր ոչ սակավախոս պատմիչները քիչ տեղեկություններ են թողել նրա տոհմի եւ նրա սոցիալական պատկանելության մասին: Մեսրոպ, որդի Վարդանի, ծնված 361թ. Հայաստանում, քրիստոնեությունը ընդունելուց 50 տարի անց, Տարոնի գավառի գյուղ Հացեկացում: Հայագիր քրիստոնեական դպրոցի հիմնադիր եւ առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ: Փորձենք լրացնել եւ վերականգնել արեւապաշտական մեհենագիր գրային համակարգի վերաիմաստավորողի կենսագրության այն բացը, որը կապված է մեր քննախուզության հետ: Առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնենք, Մեսրոպի ազգանունը փոխարինող Մաշտոց տերմինն է:

Դատելով նրա ստացած կրթությունից` կարելի է ենթադրել, որ նա սերում էր հայտնի տոհմից: Ասում են նաեւ, որ սերում է նույնիսկ Մամիկոնյանների տոհմից, սա քիչ հավանական է, եթե այդպես լիներ, ապա կշեշտվեր որեւիցե ձեւով: Հակված ենք կարծելու, որ Մաշտոցը ազնվաբարո եւ բարձր հեղինակություն ունեցող արեւապաշտական քրմապետի ժառանգ էր: Մեր այս տեսակետը ամրապնդվում է Հ. Օլկոտի կողմից: Նա ժամանակին նկատել էր, որ հավատամքի դաշտի հետ կապված երեւույթները գաղտնիքներ ունեն, եւ այդ գաղտնիքների կրողը Էջմիածինն է: Հավատամքի դաշտի հետ կապված երեւույթները, ըստ Հ. Օլկոտի, պահպանված են “Մեսրոպյան մատեաններում”: Հայկական գրի օգտագործումով Հայոց եկեղեցին նույն Մաշտոց անունով կոչեց իր ծիսական կարգերի, օրհնությունների, աղոթքների գիրքը: Պարզ է, որ այդ մատյանների հեղինակը Մեսրոպ Մաշտոցը չէր կարող լինել: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Մեսրոպ Մաշտոցը գիտեր այն, ինչ կարող էր իմանալ միայն ձեռնադրված արեւապաշտ քրմապետի ժառանգը: Հետեւաբար նշանակում է, որ Մեսրոպ Մաշտոցը Հայոց նոր եկեղեցու համար ծիսական կարգերի, օրհնությունների եւ աղոթքների գիրքը գրելիս ունեցել է հին հայկական արեւապաշտական ձոների, ծեսերի, օրհնությունների եւ աղոթքների գիրքը՝ Մաշտոցը, գրված սրբազան մեհենագրերով: 

Ուշագրավ դիտարկում է արել ժամանակին Ղ. Ալիշանը: Այն է` “Մաշտոց”, “Մաժդոց” անունը ծագում է “Մազդ” արմատից, որը, ըստ նրա, պետք է ունենար “սուրբ” իմաստը: Ղ. Ալիշանը մոտ էր ճշմարտությանը: Շարունակենք Ալիշանի միտքը. վարդապետ Մեսրոպի իսկական Մաշտոց անունը կապված է մ.թ.ա. I հազարամյակի սկզբից Հայաստանում հավատամքի մեջ օգտագործվող “մաշտու”, “սուրբ”, “սրբազան” տերմինների հետ: “Մազդ” կամ “Մաժդ” արմատը հեշտությամբ նկատվում է “Ահուրամազդա”, “Արամազդ” անվան մեջ եւ ծագում է անվան երկրորդ մասից, որ նշանակում է “մեզ տա”: Նա նաեւ շեղակիորեն ունի սուրբ իմաստը: 

Վերադառնանք նորից այն մտքին, որ Մեսրոպը պետք է լիներ ազնվաբարո եւ բարձր հեղինակություն ունեցող քրմապերտի սերունդ եւ ունենար ժառանգած մեհենական գիտելիքներ: Ուսում ստանալու ժամանակ, ըստ կարգի, Վարդանի Մաշտոց որդին պետք է ձեռնադրվեր եւ իր սոցի-ալական եւ հոգեւոր նոր կարգավիճակին համապատասխան անուն ձեռք բերեր: Արարողակարգը հուշում է, որ Մեսրոպը դարձավ Մաշտոցի նոր անունը, սակայն Մեսրոպ եւ Մաշտոց երկու “իրար ընդդիմախոս” կրոնական անունների հավասարազոր գործածումը հակասական է, բայց մեր կարծիքով` բացատրելի, որը կանենք մենք հոդվածի վերջում: 

Ավարտելով ուսուցումը` Մաշտոցը աշխատանքի է անցնում Արիքին լոյալ հայկական արքայական գրասենյակում, բնականաբար` առանց համապատասխան բարձրագույն երաշխավորության: Մաշտոցը չէր կարող այդպիսի բարձր դիրք ունենալ արքունիքում. ինչպես գիտենք` հայոց արքունիքը դավանում էր քրիստոնեություն, հետեւաբար` կարող ենք զարմանալ, որ հոգեւորական Մեսրոպը արքայական գրասենյակում զբաղեցնում էր զինվորական պաշտոն, ինչը հակասում էր քրիստոնեական գաղափարախոսությանը: 

Այստեղ կարող ենք մեկ հետեւություն անել, Մեսրոպ Մաշտոցը իր հավատամքային ընկալումներում խորապես կապված էր Արեւապաշտական հոգեւոր դպրոցի Մեկարարչական Էության գաղափարախոսության հետ եւ հակասություն չէր տեսնում իր կատարած աշխատանքի եւ քրիստոնեության միջեւ: Իսկ սա նշանակում էր. այդ ժամանակաշրջանի արքունական հավատամքային ընկալումներում սկզբունքային հակասությունները Արեւապաշտական Տիեզերաստեղծ Արարչական Գաղափարախոսության եւ այդ գաղափարախոսությունը յուրովի ներկայացնող Քրիստոնեականության միջեւ շատ չէին: 

395-396թթ. ընկած ժամանակահատվածում դառնալով հոգեւորական եւ քրիստոնեության քարոզիչ` Մեսրոպը իր հոգեւոր նոր կարգավիճակին համապատասխան նորից չհրաժարվեց Մաշտոց անունից: Միայն 404թ. Դանիելյան նշագրերի ուսումնասիրման ընթացքում եկեղեցուց ստացավ վարդապետի աստիճան: Ահա, թե ինչու է Կորյունը Մեսրոպի մասին գրում. “Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին”: 

Վերականգնելով բացթողումները` մենք Մաշտոցին տեսնում ենք ոչ թե որպես եկեղեցական գործիչ, այլ ազգային գործիչ, հայ հոգեւոր կյանքի առաջնորդ եւ լուսավորիչ, ինչպես 20-րդ դարում Կոմիտասը: Իսկ մարդկային այս տեսակը չէր կարող հակասություններ չունենալ եկեղեցու հետ: 

Հարկավոր է եւս մի կարեւոր շեշտադրում կատարել, առաջնային դավանաբանական հակասությունը Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ էր, այլ ոչ թե Պարսկաստանի եւ Հայաստանի: 387թ. Բյուզանդիան եւ Պարսկաստանը միմյանց մեջ բաժանում էին Հայաստանը, իսկ Հայոց Արշակունիների թագավորական տունը ձգտում էր վերականգնել Հայ պետականությունը, իսկ նոր եկեղեցու մեջ ցանկանում էր տեսնել Հայոց Արեւապաշտական Տիեզերաստեղծ Մեկ Արարչական Էության եւ հավատամքի կրողին: Ամփոփելով շարադրված քննախուզությունը` կարող ենք ընդգծել, որ.

ա) Հայկական Լեռնաշխարհում եւ հայկական էթնոսի առաջնային մասնակցությամբ ստեղծվել է graphiketekhne (գրապատկերային) համակարգը: 

բ) Հայկական պատկերագրային (ոչ թե նախահայկական) համակարգը ամուր կապված է Տիեզերաստեղծ Արեւապաշտական Գաղափարախոսության հետ, որը հստակ ամրագրված է Եվրոասիական տարածաշրջանի գրավոր մշակույթի մեջ, այսինքն` Մաշտոցից 4425 տարի առաջ:

գ) Արեւապաշտությունը՝ որպես մեկ սկզբնական հավատամքի համակարգ, իսկ պատկերագրային համակարգը՝ Hieratika-մեհենագրությունը, որպես տեղեկատվության փոխանցման միջոց, տարածաշրջանի կրոնական գիտակցության եւ լեզվամտածողության մեջ ֆիքսված է որպես Հայ էթնոսի դիցաբանական եւ լեզվաբանական համակարգ: 

դ) Կատարենք լրացումը. Մեսրոպ Մաշտոցը ազնվաբարո եւ բարձր հեղինակություն ունեցող քրմապետի ժառանգ էր, կատարյալ Hieratika գիտելիքներով: Որպես Արեւապաշտական Տիեզերաստեղծ Մեկ Արարչական Էության կրող մի կողմից եւ Քրիստոնեական Էությունը ներկայացնող վարդապետ եւ երկու աշխարհներին կապող օղակ` մյուս կողմից, Մաշտոցը հայկական մշակույթի պատմության մեջ հաստատված է որպես Լուսավորիչ: 

Այսպիսով, համոզված կարող ենք ասել, որ 425թ. այբուբենի վերահառնումը Մաշտոցի կողմից եւ Հայոց Արեւապաշտական հավատամքի Մեկ Արարչական Էության ընդունումը, ամրագրումը անցած դարի 90-ականներին երջանկահիշատակ Վազգեն Կաթողիկոսի կողմից վերահաստատում են “Հայկեան շրջանի” Տիեզերական եւ Արաչական Էությունը, որը եւ հայ էթնոտեսակի հարատեւման գրավականն է: 

Արամ Մկրտչյան

Գերմանիա 

“Լուսանցք” թիվ 155, հունիսի 25ի- հուլիսի 1 2010թ.

“Լեզուն սուրբ է, ուրացողը՝ դավաճան”

June 25, 2010

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց այդ` ցուցարարների բնորոշմամբ ազգադավ որոշումը “Լեզվի մասին” եւ “Հանրակրթության մասին” օրենքներում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Իսկ կարծիքները դրա մասին հիմնականում եղել ու մնում են բացասական: Հատկապես հանրային կարծիքը ճնշող մեծամասնությամբ դեմ է այլալեզու դպրոցներ հիմնելուն, ինչին էլ հանգեցնելու են վերոնշյալ օրենքներում նախատեսված փոփոխությունները:

 Ցուցարարները մինչեւ քվեարկությունը վանկարկում էին` “Հայաստանում` հայերեն”, “Լեզուն սուրբ է, ուրացողը՝ դավաճան”, “Հայ մանուկին՝ հայ դպրոց”, “Ո՛չ գաղութացմանը” եւ այլ կարգախոսներ, իսկ քվեարկությունից անմիջապես հետո սկսեցին վանկարկել՝ “71 դավաճան”, “Ազգուրացներ”, “Օտարների ծախու ստրուկներ” եւ այլն…

 Եվ այսպես, ձայների 71 կողմ, 13 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած “Լեզվի մասին” եւ “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական վիճահարույց փաթեթը: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա ԱԺ-ի աշնանային նստաշրջանի քառօրյայում: Քվեարկության ժամանակ գրանցված է եղել 95 պատգամավոր:

 Լեզվի պետական տեսչությունը մեր լեզվի պաշտպանությանը համարժեք չի արձագանքում, քանի որ պետը՝ Սերգո Երիցյանը, մեր կրթական համակարգի առաջին քանդողներից է եղել, ով ոչ մի ծառայամիտ բանուգործով չի զիջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին…

 Այս նախագիծը լավ առիթ դարձավ, որ հանրությունն ու իշխանությունները մեկ անգամ եւս վերազննության ենթարկեն մեր կրթական համակարգը, նաեւ՝ կապված դասավանդվող լեզուների հետ:

Այսօր կան շուրջ 30 դպրոցներ, որտեղ ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 1-ին դասարանից, գործում են երկլեզու դասարաններ՝ հատուկ ստեղծված դասագրքերով, կան երկլեզու դասարաններ էլ, որտեղ ընդլայնման միջոցով մասնավոր ուշադրություն է դարձվում մասնագիտական ֆրանսերենին: Գործում է “Որակի միջազգային դպրոց”, որտեղ առարկաներն ուսուցանվում են բացառապես անգլերեն, ինչպեսեւ՝ ֆրանսերեն, հայերեն ու ռուսերեն:

 Այսինքն, արդեն իսկ “Լեզվի մասին” օրենքի խախտումով են գործում վերոնշյալ դպրոցները կամ դասարանները, որովհետեւ այդ օրենքով օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություն ՀՀ-ում չի կարող լինել:

 Այս մասին նշել է նույնիսկ ԿԳ նախարարը:

 Եթե առկա օրենքի անտեսումն արդեն իսկ ակնհայտ իրողություն է, եւ ոչ միայն կրթական համակարգում, այլեւ կյանքի բոլոր ոլորտներում, ապա փոփոխված օրենքով վստահաբար այլանդակվելու է հայոց կրթական համակարգը եւ այլալեզու դպրոցները վերջնականապես “խեղդելու” են հայկական հանրակրթույունը: “Էլիտարիզմ”-ը խլելու է հայ երիտասարդ սերնդի սերուցքին եւ նրանց “տեղավորելով” “այլալեզու-էլիտար” դպրոցներում (սովոր են չէ՞ մեր “էլիտարները” կապիկի պես օտարների տնազն անել)՝ դարձնելու է օտարահպատակ եւ օտարին ծառայող “գիտունիկների” հաջորդությամբ եկող խմբաքանակ:

Իսկ ահա ՀՀ նախագահն ասում է, թե քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու հարցը: Թե որն է այդ միջազգային չափանիշը, ինչ նկատի ունեն մեր ղեկավարները դա ասելով, արդեն իսկ պարզ է: Միջազգային չափանիշներ ասվածը, ըստ ԵԽԽՎ-ի, հետեւյալն է: ԵԽԽՎ-ի լեզվաքաղաքականության բաժնի 2009թ. հոկտեմբերին՝ ՀՀ-ի մասին հրապարակած “Լեզվակրթական քաղաքականության ուրվագիծ” ուսումնասիրությունում գրված է. “Եվրախորհրդի տեսակետն այն է, որ լեզվական կրթության վերլուծությունն ու արժեւորումը հնարավոր չէ մասնատել եւ որ երկրում լեզուների ուսուցումն ու ուսումնառությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն՝ ներառելով պետական լեզվի, ինչպես նաեւ՝ փոքրամասնությունների եւ օտար լեզուների ուսուցումը: Այսինքն, զարգացնել բազմալեզու հանրակրթական ու բուհական համակարգ”:

 Այլեւս հասկանալի է դառնում, որ “բազմալեզու հանրակրթական ու բուհական համակարգ”-ն էլ հենց համարվում է “միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու հարցը”: Այսինքն՝ ականատեսն ենք բառախաղերի մի շարանի, երբ “բոլոր ճանապարհները տանում են դեպի…” այլալեզու կրթական համակարգ: Եվ կարեւոր չէ` դա ինչ “լեզվով” է ասում ՀՀ նախագահը, ԿԳ նախարարը, կառավարության կամ ԱԺ-ի որեւէ անդամը կամ պատգամավորը:

 Եվ հենց այս վտանգն էլ հունիսի 23-24-ին նորից հավաքել էր վերոնշյալ օրենքների փոփոխության նախագծի դեմ հանդես եկող ուժերին, որոնք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Բողոքի ցույցերին վերստին մասնակցեցին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները, այդ թվում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ՀԱՀ խորհրդի անդամներ Գեւորգ Յազըճյանը, Աշոտ Բադալյանը, Սերգեյ Մանուկյանը (քուրմ Մանուկ), ՀԱՄ Հոգեւոր դասի ներկայացուցիչներն ու քրմի թեկնածուները եւ այլոք:

 “Այսօր Մաշտոցի օրն է, եւ նրանք դավաճանեցին Մաշտոցին”,- վերջում բարձրաձայնում էին ցուցարարները: Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները, դեմ էին ՀՅԴ-ն ու “Ժառանգություն”-ը, ինչպես նաեւ՝ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Տիգրան Թորոսյանը: Ձեռնպահ էր քվեարկել “Ազգային միաբանություն” կուսակցության պատգամավոր Արա Սիմոնյանը:

 “Մեծ մասը հմայքով են եկել, ինչ-որ ձեւով համոզել-բերել են, եւ չեմ էլ ասի, թե նրանք լիարժեքորեն տիրապետում են հայերենին”,- ինչպես հաճախ, այդ օրն էլ անիմաստ խոսել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Բայց նա ուրախ էր, որ “գոնե ծվեններ են մնացել, որ զորավիգ են կանգնել հայոց լեզվին”: ՀՀԿ-ականը կարծում է, որ “ծվենների” մեջ ինքն էլ կա. “Ես ոչ միայն կամ, այլեւ այն իրողությունները, որ կան, դրանց պատասխանատուներից մեկն եմ եւ համարձակ պիտի ասեմ, ինչպիսի օրենք էլ ընդունվի, ազգային դպրոցի գաղափարախոսությունից դուրս չի կարող լինել”: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

 Ցույցի մասնակիցներ էին նաեւ սփյուռքահայեր եւ վրդովված ասում էին. “Մենք սփյուռքում պայքարով ենք պաշտպանում մեր լեզուն, հիմա էլ հայրենիքու՞մ պիտի պայքարենք”:

Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այդ օրը խորհրդարան չէր եկել…

 Նարե Մշեցյան

 Հ.Գ. – խմբագրության կողմից-  Միատարր Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելը հային դեպի ուծացում տանելու առաջին քայլն է: Այսինքն` որ Աշոտյանը ազգադավ գործ է սկսել, միանշանակ ճիշտ է, բայց միայն նա չէ, որ պետք է մեղադրվի: Աշոտյանն ընդամենը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին դիլիջանյան դպրոցի համար տեղ է տվել: Պատկերացնու՞մ եք` վաղը Տ. Սարգսյանը “օրթախ” մտնի թուրք գործարարի հետ ու խոստումներ տա դրան…  Եվ ոչ միայն կրթության ոլորտում… 

* * *

 Բողոքի հերթական գործողությունը կառավարության նիստերի դահլիճի դիմաց

 www.7or.am – 23.06.2010թ.

 Այսօր ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվելու եւ քվեարկվելու են նախորդ քառօրյայից անավարտ մնացած մի շարք օրինագծեր, այդ թվում նաեւ “Լեզվի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը:

 Այս կապակցությամբ “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը” նախաձեռնող խումբը բողոքի հերթական գործողությունն էր կազմակերպել: Բողոքի գործողությանը մասնակցում էին բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ, մասնագետներ, երիտասարդական կազմակերպություններ եւ ուղղակի անհատներ, ովքեր եկել էին “Ո’չ” ասելու օտարալեզու դպրոցների վերաբացմանը:

 Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ ցուցարարները պատգամավորներին դիմավորում էին “Ամո’թ”, “Կրթությունը՝ հայերեն” եւ այլ բացականչություններով ու պաստառներով:

 “Հայ Արիական Միաբանության” առաջնորդ Արմեն Ավետիսյանը “7օր”-ին ասել է, որ իրենք ողջունում են նման ցույցերը, եւ ազգայնական կազմակերպության անդամները եւս մասնակցում են՝ իրենց լուման ներդնելու ապազգային դպրոցների բացման դեմ ուղղված գործողություններին:

 - Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ լեզուն գենի ինքնաարտահայտման միջոցն է, եւ լեզվի դեմ ցանկացած քայլ նշանակում է հայոց գենի, հայ տեսակի դեմ դավադիր քաղաքականություն,- ասել է Ա. Ավետիսյանը եւ նշել, որ պայքարելու են մինչեւ վերջ, որպեսզի օրինագիծը չընդունվի:

 - Եթե նույնիսկ օրինագիծն ընդունվի, մենք պայքարելու ենք անգամ այդ դպրոցների դեմ եւ այս իշխանությունների հրաժարականն իրոք պետք է պահանջենք:

 Արմեն Ավետիսյանը նշել է, որ իրենք էլ հանդիպել են որոշ պատգամավորների հետ, եւ կարծես թե հույս կա, որ նրանք պետք է դեմ լինեն.

 - Բայց գիտեք՝ հաճախ ինչպես է օրինագիծն անցնում՝ մեծամասնությունը պարզապես պարզ քվեարկությամբ անց է կացնում՝ առանց հաշվի առնելու լուրջ պատճառները: Սակայն մենք ամեն դեպքում պայքարը կշարունակենք,- ընդգծել է նա:

 * * *

 Հանրային խորհուրդը կզբաղվի կրթական հարցերով 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ մաթեմատիկա առարկաների թեսթերն առաջիկայում կդառնան Հանրային խորհրդի կրթության հանձնաժողովի քննարկման առարկա: Այս թեսթերի վերաբերյալ մեծ աղմուկ առաջացավ վերջերս նաեւ մասնագետների շրջանում:

Վ. Մանուկյանը հայտնել է, որ այսուհետ իրենք ավելի շատ քննարկելու են կրթական հարցեր:

 * * *

“Աբսուրդ է մայր հայրենիքում օտար լեզվով հանրային կրթություն իրականացնելը”

 “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը” քաղաքացիական նախաձեռնությունն 2 օր անընդմեջ Ազգային Ժողովի մուտքի մոտ բողոքի ցույց էր կազմակերպել:

 “Մեր բողոքի նպատակն էր պատգամավորների ուշադրությանը հրավիրել այն փաստի վրա, որ հասարակության մի մեծ զանգված մերժում է այդ նախագծերը”,- ասում են քաղաքացիական նախաձեռնության անդամները, բայց, ցավոք, ՀՀ կառավարությունն ու պատգամավորների մեծ մասը այլ խնդիրներ է լուծում` օտարներին սիրաշահելու: 

Այս օրինագծերը կխարխլի մեր ազգային անվտանգության հիմքերը, հայտարարում են ցուցարարները:

Մարդիկ մտավախություն ունեն, որ օտարալեզու դպրոցների բացման հետեւանքով կսկսվեն փակվել հայկակակն դպրոցները: Այսօր շատ լուրջ խնդիր կա դպրոցներում ուսման որակի հետ կապված եւ պետք է ուշադրությունն ավելի շատ այդտեղ դարձնել:

 “Մենք կողմ ենք օտար լեզուների ուսուցմանը, սակայն դա իրականացնելու միակ ձեւևը օտարալեզու դպրոցների բացելը չէ: Օտար լեզուների ուսուցման բազմաթիվ ձեւեր են հայտնի: Մենք այսօր կրթական համակարգը փոխելուն ենք դեմ”,- նշում են “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը” քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչները:

 “Լուսանցք” թիվ 155, հունիսի 25ի- հուլիսի 1 2010թ.

Իշխող քաղաքական ուժերը լեզվաքաղաքականությունից բան չեն հա՛ս – կա՛ – նու՛մ.

June 18, 2010

Դրա համար էլ ամեն ինչ սեփական բոստանի են վերածում

 

Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նրա գոյաձեւերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն՝ նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն՝ գեղեցիկ եւ տրամաբանված խոսքի կառուցում:

Քաղաքականությունը պետական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չկանոնարկված՝ իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգության գործոն Է, առավելագույն քաղաքական ուշադրություն եւ նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, նաեւ միջպետական հարաբերություններ:

Խորհրդային տարիներին Հայաստանը չուներ ինքնուրույն լեզվաքաղաքականության իրավունք, բնականաբար՝ նաեւ այն իրականացնող պետական մարմին: Այնպիսի կարեւոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր եւ վերահսկվում էր թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով՝ համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների՝ ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն: Թե ինչքան կարեւոր է ազգի հոգեբանությունն առողջացնելն ու պետական-ազգային խնդիրների լուծմանը նպատակաուղղելը, պարզաբանման կարիք չունի: Հանրության հոգեբանությունը 3 հիմնական շերտ ունի՝ ժառանգական, ուսումնադաստիարակչական, կենսակերպի: Դրանք միավորվում, ամբողջություն են դառնում լեզվի միջոցով, որը հասարակության մերանն է ու պետության ոգու արարիչը:

 ԼԵԶՈւՆ կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված՝ լեզվահամակարգով, գործունակ՝ լեզվաքաղաքականությամբ:      

Հ այերենի համակարգը ի վերուստ անթերի է, իսկ լեզվակիրներ պետք է ապահովի կրթահամակարգը: Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները՝ Հայաստանի սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում եւ իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր:

Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ (դրանով իսկ մեր լեզվի հանդեպ դրսեւորելով պետական երրորդական հետաքրքրություն), թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին: Կամ գուցե նրա՞նք, ովքեր այսօր լեզվի տեսչության ղեկավար են նշանակում հայկական կրթահամակարգը “օպտիմալացնողին” (Սերգո Երիցյանին), ու նրա եւ մի նոր այլ անպետք ԿԳ նախարարի (Արմեն Աշոտյանի) նմաններով աշխատում են հասարակական կարծիքն ապակողմնորոշել. շահարկումներով, բամբասանքով հոգեբանական ճնշում գործադրել, կրթության եւ լեզվի կառույցները զրկել արդյունավետ գործելու հնարավորությունից: “Լուսանցք”-ը մի առիթով չարագուշակ լուր որակեց Սերգո Երիցյանի Լեզվի տեսչության պետի պաշտոնակատար նշանակվելը, եւ գրեց, որ այդ անձի դրսի տերերը նրան նորից “առաջադրել են տվել”, ուստի չի բացառվում, որ Հայաստանում նորից երկրորդ պետական լեզվի խնդիր առաջանա (հիշեցնենք, որ “Օրինաց երկիր”-ը մի անգամ արդեն փորձել էր դա ռուսերենի համար): Այդպես էլ եղավ, սակայն օտարալեզու դպրոցներ հիմնելով սկսվեց գործընթացը եւ այս անգամ էլ` ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանի միջոցով…

 Իհարկե ճիշտն ու սխալը հավերժական ուղեկիցներ են: Շփոթելը նույնպես հնարավոր է եւ սրան ներում կա: Բայց գիտակցված վնասարարությունն ու կեղծիքը աններելի են եւ պատժելի ամենայն խստությամբ:

 Լեզվի տեսչությունում կուտակված խնդիրների մի մասն ընթացիկ՝ աշխատանքային է, մնացածը՝ արհեստածին: Նույնն է կրթության համակարգում: Օտարի պարտադրանքով կամ օտարի անվան տակ ոմանք սեփական բարեկեցության ապահովության խնդիրն են լուծում:

“Մենք ձեզ կծառայենք օտարներ, դուք էլ աչք փակեք՝ թե մենք ոնց ենք ծառայեցնում մեր ժողովրդին, մեր ժողովրդավար երկրում”,- համարյա այսպիսի մի “զրույց” է կայանում մեր երկրի խամաճիկ պաշտոնյաների եւ նրանց օտար “պապաների” միջեւ…

 Կառավարման համապետական մի մարմինը մյուսի մեջ ընդգրկելու քաղաքական կոպիտ սխալի հետեւանքով  գոյացել է լեզվի տեսչության կարգավիճակի եւ գործառույթների անհամապատասխանություն: Չհստակեցված՝ այդ իսկ պատճառով շահարկվող խնդիրներ են “լեզվաքաղաքականության մասնագետ” հասկացության սահմանումը, լեզվի տեսչության պետի հավակնորդներին առաջադրվող պահանջները: Հետո էլ լեզվի տեսչությունը մի համակարգում են խցկել՝ կրթության, որտեղ ամենաակնհայտ ձեւերով են արհամարհվում ու ոտնահարվում մեր լեզվի իրավունքները: Եվ սա ոչ միայ օտարալեզու կրթական դպրոցների միջոցով են իրականացնելու, այլեւ հայոց լեզվի իրավունքները ոտնահարվում են հենց հայալեզու դպրոցներում…

 Ակնհայտ է, որ տեսչության կարգավիճակը պետք է բարձրացվի, այս մասին “Լուսանցք”-ը միշտ գրել է, համապատասխանեցվի գործառույթներին, եւ այլընտրանքն անընդունելի է: Բուհական համապատասխան կրթությամբ լեզվաքաղաքականության մասնագետները Հայաստանում շատ չեն, գուցե նույնիսկ չկան էլ: Պետական պատվեր չի ձեւակերպվել, գործընթաց չի սկսվել: Սակայն տեսչությունը գործում է երկար տարիներ եւ աշխատանքային փորձով ձեւավորված կադրեր կան: Բովանդակազրկել, ձեւայնացնել այս հարցը՝ շահարկման ամենակոպիտ տարբերակն է: Լեզվի տեսչության պետի լեզվաբանական կրթության մասին պնդումները անիմաստ են. լեզվի տեսչության գործը ո՛չ լեզվի ուսուցումն է, ո՛չ լեզվագիտական խնդիրների լուծումը, ո՛չ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական-վերահսկողական, կառավարման-հասարակագիտական բնույթի են՝ համապետական, նույնիսկ՝ համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է՝ լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի (խոսքն իհարկե ազգային քաղաքականության մասին է): Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Ներկայումս այս կառույցի ղեկավարի ընտրության հարցը լուծվում է քաղաքացիական ծառայության համակարգում, որը կոչված չէ որոշելու, գնահատելու կադրերի ազգային ու քաղաքական խնդիրներ լուծելու կարողությունը: Սակայն բարձրագույն պաշտոնների կադրային քաղաքականությունն էլ զերծ չէ թերություններից: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն` առանց սահմանափակումների: Կարծես թե այդ ոլորտը դառնում է այդ քաղաքական ուժի “բոստանը”…

 Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում եւ` հետեւանքն էլ ակնառու է… Հայոց լեզվի տեսչությունը կործանեցին, հիմա էլ Հայոց կրթական համակարգն են կործանում “ազգային” ու “ցեղակրոն” իշխանությունները…

 Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել եւս՝ ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին: Իսկ կրթական համակարգը նման է քավարանից դրախտ կամ դժոխք ընկած միջավայրի… որտեղ կամ փառաբանվում եւ վայելում են կամ անիծվում ու տառապում… Ցավոք, այս առումով վայելքն ու տառապանքը մեր դեպքում ազգի գլխին է ուղղված: Պաշտոնյաները երկու դեպքում էլ միայն վայելում են: Ա~յ եթե փոխվի կարգավիճակը, ապա անեծքից ու տառապանքից ավելի՝ մահ կերազնեն ազգադավները:

 “Աշխարհ շինողն էլ է լեզուն՝ քանդողն էլ”:

 Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ լեզվի եւ կրթության ոլորտի հարցերը շատերին են հուզում` անկախ դավանանքից կամ քաղաքական հայացքներից: Անկախ անգամ կարգավիճակից՝ իշխանավոր են, թե ընդդիմադիր: Ամեն մեկն իր խելքի չափով դատողություններ է անում, խնդիրներ հորինում եւ դրանց լուծումներն առաջարկում: Հրապարակումները եւ՛ մակերեսային են, թույնով շաղախված, լուրջ բնույթ չունեն, եւ՛ լիարժեք են՝ տրամաբանված ու փաստարկված, մասնագիտորեն եւ ազգային առումներով համեմված: Այնուամենայնիվ, մտահոգությունն առկա է, պարզաբանումներն՝ անհրաժեշտ: Լեզվի եւ կրթության ոլորտներին առնչվող խնդիրներ իսկապես կան եւ լուծումներն էլ արագություն են պահանջում: Սակայն արագությունը պիտի ազգը հաղորդի եւ ոչ՝ օտարը:

 Արամ Ավետյան

 “Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են որեւէ օտար լեզվի մրցակցություն

June 18, 2010

Հանրակրթության ոլորտի խնդիրները, շարունակական “բարեփոխումների” քաղաքական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական հետեւանքները

 

20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը մեզանում “նշանավորվեց” համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգեւոր-կրթամշակութային ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վտանգի մասին Հայաստանի ազգայնական կառույցներն ահազանգել են դեռեւս 90-ականների սկզբից, երբ երկրում ան-կախ-ության գործընթացին զուգահեռ տեղի էր ունենում կախ-ության (կախվածության գցելու) գործընթաց:

 Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլեւ ահազանգողներին պիտակավորեցին: Քանզի՝ “ով էշ՝ իրենք էլ փալան” կենսակերպը որդեգրեցին ան-կախ Հայաստանի կախված իշխանությունները:

 Վաղուց ակնհայտ է, որ մեզ պարտադրվել է հայի նկարագրին անհարիր, մեր բարոյականությունն ու հոգեբանությունը խեղաթյուրող, էությունից շեղված, ազգայնականության տարր չպարունակող կրթահամակարգ: Այս պարագան, ուզենք թե ոչ, հանգեցնում է Հայոց Արժեքային Համակարգի այլասերմանը, քայքայմանը, որի հիմնական տարրերից են նաեւ գիտությունն ու մշակույթը՝ Հայ լեզուն ու Բառը, Միտքն ու Խոսքը, Երգն ու Պարը:

 Ամոթալի է, բայց պարբերաբար ազգային հորջորջվող իշխանությունների օրոք իրականացվում է հայ էությունը ձեւավորող այս կարեւորագույն բաղադրիչների արժեզրկման հետեւողական գործընթաց:

 Հայ լեզուն անպատիժ արհամարհվում ու աղավաղվում է, Հայոց տան մեջ վիճարկվում է Հայերենի՝ Հայոց տան տերը լինելու իրավունքը:

 Մեր թողտվությամբ հայերենի կենսատարածք են ներխուժում օտար լեզուները, իսկ առանց միասնական լեզվահոգեբանության ու լեզվամտածողության, վտանգվում է պետության կայունությունը, ազգի գոյատեւումն ու հարատեւումը: Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները իրենց պետական լեզվի հետ բացառում են որեւէ օտար լեզվի մրցակցություն: Ազգային փոքրամասնություններին էլ թույլ են տալիս իրենց լեզուն ու մշակույթը զարգացնել այնքանով, որ նրանք չդառնան տվյալ միջավայրին խորթ տարր եւ չսպառնան երկրի անվտանգությանը:

 ՀՀ-ում այսօր սնկի պես աճում են օտարալեզու, օտարամշակույթ, օտարաբարք հաստատությունները՝ եւ՚ պետական, եւ՚ մասնավոր: Հոգեւոր գաղութացումն իրականացվում է ամենակարեւոր ոլորտի՝ կրթահամակարգի միջոցով: Կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազգային-պետական շահին համապատասխան սերնդակրթություն ապահովելը, Հայրենիքին եւ նրա Ազգային համակարգին տեր կանգնելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձեւավորելը:

 ԿԳ նախարարության կոլեգիան դեռ 1990թ. ընդունեց Ազգային միասնական դպրոց ունենալու մասին որոշում, որը հաստատվեց ԳԽ-ում, իսկ հետագայում ամրագրվեց Սահմանադրությամբ, “Լեզվի մասին”, “Կրթության մասին” օրենքներով: Սակայն, դեռ չի մշակվել ազգային դպրոցի հիրավի ազգային-պետական ծրագիր՝ բովանդակային ու կառուցվածքային լուծումներով: Եվ այս բաց անպաշտպան դաշտում գործում են զանազան օտարամուտ կազմակերպություններ. բովանդակային եւ կառուցվածքային աղավաղումները պատահական բնույթ չեն կրում. ծրագրավորված են, նպատակաուղղված, “դրամաշնորհված”: 2001թ. ԱԺ-ն հաստատեց “Կրթության զարգացման 2001-2005թթ.” ծրագիրը, որը կրթահամակարգ ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների պետական վավերացումն էր: Օրինակ՝ այդ ծրագրի բաժիններից մեկում նպատակը ձեւակերպված է այսպես՝ “…հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդում, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանում ու զարգացում”: Հաջորդ գլուխներում բացահայտված է ծրագրի իրական նպատակը՝ “համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորելը”: Սա իրականացնելու համար նախատեսված էր դրամավարկավորման ձեւի փոփոխություն՝ ըստ աշակերտների թվի. դասարանների խոշորացում, որի հետեւանքն էլ լինելու էր կրթության որակի իջեցումը, ուսուցիչների թվի կրճատումը, սոցիալական լարվածությունը: Այդպես էլ եղավ: Տեսանք “օպտիմալացման” ավերածություններն ու ազգային դպրոցի “միջազգայնացումը”… Սրան հետեւեց պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների եւ գործունեության կարգի խառնաշփոթը, ինչը շարունակվում է ցայսօր: Ապակենտրոնացմամբ փոշիացավ հանրակրթության կառավարման կրթահամակարգը:

Իրականացվեց կրթության հումանիտարացում, ուսուցման հումանացում: Հումանիտարացումը պարզաբանելիս նշվել էին ավելացող առարկաների անվանումները, իսկ պակասեցվող առարկաները գաղտնագրվել էին. եթե իմանայինք, որ հանրակրթական ծրագրերից հանվելու էին ճշգրիտ գիտությունները, գուցե առավել ուժգին ընդվզեինք այն պահին…

 Ուսուցման հումանացումն էլ նախատեսում է ուսուցչի դերի նվազեցում, աշակերտի կամքի կատարում, ինչպես ժամանակին տեղեկացրել էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ծրագրի քննարկման ընթացքում: Ուսուցիչը իրավունք չունի գիտելիքը որպես անհրաժեշտություն ներկայացնել. աշակերտն ինքն է որոշում՝ ինչ սովորել: Սա արդեն որոշակիորեն կիրառվում է մեզանում:

Հումանիտարացումն էլ, հումանացումն էլ “բարձր” մակարդակով կազմակերպեցին 50-ից ավելի տեղական եւ միջազգային կազմակերպություններ, որոնք համապարփակեցման ծրագրեր են անում:

Իսկ “Մանկակենտրոն դասարաններ” ծրագրով գործող խառնակչախմբերը (չշփոթել խառը խմբերի հետ), ըստ ծրագրի հեղինակների, ապահովելու էին սեռական դաստիարակություն, որում “պիտի” լինի հանդուրժողականություն, քանզի “9 տարեկանում երեխաները ձգտում են միասեռության”:

Մերթընդմերթ էլ շրջանառվում են դասագրքեր, որոնցում, 4-րդ դասարանից սկսած, մեր երեխաները պիտի ստանան սեռական հարաբերությունների վերաբերյալ սեռական դաստիարակություն: Երբ թերթում ես նմանատիպ “դասագրքերը”, ապա պարզ է դառնում, որ դա ոչ թե սեռական դաստիարակություն է տալիս, ինչը նույնպես անընդունելի է այդ տարիքում, եւ որի կարիքը 4-րդ դասարանցին դեռ չունի, ինչպես արեւմտյան “գերզարգացած” տարրական դասարանի այլանդակված դպրոցականը, այլ պատրաստում է ապագա պոռնիկների եւ համասեռականների: Ազգերը փչացնելու ամենադաժան ու հեշտ ուղին… Սրան գումարած, մեր պետությունն էլ՝ 4-րդ դասարանից սկսած, դպրոցում սկսեց թույլատրել հուդա-քրիստոնեության դասավանդումը (առավելապես սիոնիստա-հուդայական քարոզով պարուրված)՝ թաքնված Հայ եկեղեցու պատմության անվան տակ…

 Միջազգային կրթական չափորորոշիչները պարտադրում էին նաեւ գիտամանկավարժական կազմի երիտասարդացում. մեզանում հաստատված բնական, կանոնակարգված սերնդափոխության փոխարեն ուղղակի պետք էր ազատվել փորձառու գիտնականներից, մանկավարժներից, քանզի նրանք շատ վտանգավոր են միջազգայնացման տեսանկյունից, հեշտ հարմարվող չեն, “միջազգային կտեր” չէին ուտի: Կրթահամակարգի ապակենտրոն կառավարումը անցում է պետական միասնական կառավարումից համայնքային կառավարման: Հանրակրթության համար պետական վերահսկողության ու հովանավորության նվազեցումը դպրոցի գործունեությունը կախվածության մեջ է դնում դեռ չկայացած (կամ ֆեոդալական կարգերի անցած) տեղական ինքնակառավարման մարմինների դրամական հնարավորության վիճակից: Այսպիսի կառավարումը արդյունավետ չէր կարող լինել, եւ ի վերջո հանգեցնելու էր կրթահամակարգի փոշիացմանը: Ֆինանսավորման նոր եղանակն էլ նախատեսում է դպրոցի պետական ֆինանսավորումը՝ ըստ աշակերտների թվի:

Կրթահամակարգի “բարեփոխումը” (մեր համոզմամբ՝ փոշիացումը) “ազգային” կառավարությունն “ապահովել” է համապատասխան որոշումներով:

 Գործադրված “ռացիոնալացում”, “օպտիմիզացիա” գործընթացը, որը կարող էր կոչվել արդյունավետացում, բարեփոխում, դրական երանգ կունենար, եթե հիմքից խեղաթյուրված չլիներ: Հիմա դա անցած փուլ է, միջազգային դրամաշնորհները “գնեցին” կրթության ոլորտը:

 Իսկ հիմա 2010թ., այսքանով չբավարարվելով, հայոց կրթական համակարգին պարտադրում են օտարալեզու դպրոցների հիմնումը: Այսինքն՝ մեր կրթակարգը քանդելուց, փոշիացնելուց հետո մի վերջին ցանկություն կա` “բարեփոխումն” ավարտել “սեփականացումով”… Իմա՝ սեփական լեզուն (ռուսերենը, անգլերենը կամ այլ) դարձնել Հայաստանի կրթության, հետո էլ ինքնըստինքյան նաեւ՝ պետական լեզուն…

 “Ով էշ՝ իրենք էլ փալան” կենսակերպը հետզհետե վերածվեց “էշի քուռակն ինչքան էլ մեծանա՝ էլի նույն էշն է” գոյատեւման…

 Արդեն հին ծրագրի վրա կառուցված նոր ծրագրի մի իրական նպատակ է առաջ եկել՝ “համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձեւավորել”-ուն գումարվել է “մեր ապագա սերունդը մրցունակ ապրանքի վերածելը եւ օտարին որպես ծառա սպասարկել”-ը:

 Հայտնի “օպտիմալացման” ժամանակներում “բարեփոխման” գործընթացը բացասական լուրջ հետեւանքներ ունեցավ.

 1. Հոգեբանական

Հանրակրթության բովանդակությամբ է որոշվում սովորողների հնարավորությունների, կարողությունների բացահայտումը, կրթվող սերնդի նկարագիրը: Օտար ծրագրերի ներխուժմամբ աղավաղվել են աշխարհաճանաչողության ակադեմիական սկզբունքները, “ազատ, այլընտրանքային ուսուցում” անվամբ քայքայում են դարերով մշակված կրթական ավանդույթը, ազգային դաստիարակությունը, հայկական արժեքների փոխանցումը:

Ներդրվում են կրթության այնպիսի եղանակներ, որոնք հանրակրթությունը վերածել են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի, երեխան աշխարհաճանաչողության գիտելիք է ձեռք բերում խարխափելով, անկազմակերպ, այսինքն՝ դեն է շպրտվում հայոց` կրթելու դարերի փորձը՝ հանուն օտարին շողոքորթելու (այդպիսով՝ պաշտոնին մնալու) եւ նրանից հերթական “թուլափայը” ստանալու անասնական բաղձանքի:

Այդ ծրագրերին հպանցիկ հայացք գցողն էլ կնկատի, որ այն միտված է կրթվող սերնդին օտար արժեքների կրող դարձնելուն, որի հետեւանքն անհատի, նաեւ՝ ազգի համար խառնափնթոր մտածելակերպի ձեւավորումն է, օտարասեր եւ օտարին ծառայելու պատրաստ սերնդակրթությունը: Պատահական չէ, որ այսօր հայոց արժեքային համակարգը կարեւորող երիտասարդները հազվագյուտ են, ովքեր ընտանիքի կամ գենետիկ հզորության դաստիարակության արդյունք են, բայց ոչ՝ հանրակրթության: Իսկ սա նշանակում է՝ հայրենիքին տեր կանգնող քաղաքացի չի ձեւավորվում:

 2. Քաղաքական

“Բարեփոխման” ծրագրերի քաղաքական հենքը համապարփակեցում-գլոբալացումն է: Երկրներ գրավելու անվրեպ միջոց է մշակութային-հոգեւոր դաշտը քայքայելը, ազգային լեզվի դիրքերը սասանելը: Մշակութային ոլորտի համապարփակեցումը օտար մշակույթի ներխուժումն է, բնականաբար՝ մերի դուրս մղումով: Կրթակարգի համապարփակեցումը պետք է լիներ ընդամենը կրթական մակարդակի, չափի համապատասխանեցումը երկրների մասնագետների շփումը հեշտացնելու նպատակով, մինչդեռ վերածվել է գաղութացման գործոնի, եւ սրա քաղաքական հետեւանքն էլ ինքնիշխանության կորուստն է լինելու, նաեւ՝ ազգի ուծացումը:

 3. Սոցիալական

Այսպիսի ծրագրերը չեն շրջանցում սոցիալական լարվածության խնդիրը, որն արվում է ազգային արժեհամակարգի ոտնահարումով` առաջացնելով նաեւ հիասթափություն: Ստեղծվել են մեխանիզմներ, որպեսզի այս անհեթեթ մրցապայքարում պարտվեն հմուտ, գիտակ, ազգային մտածելակերպով մանկավարժները:

Ներկայիս ԿԳ նախարարը, լինելով միայն անունով ազգային կուսակցության անդամ, մատը մատին չի խփում հայոց ազգային կրթակարգը վերականգնելու համար: Ավելին՝ փորձում է “օտարի ջրաղացին ջուր լցնել” ու վերջնականապես ոչնչացման դատապարտել հայոց կրթակարգը՝ օտարալեզու ապազգային ու դավաճանական քաղաքականությամբ… Մնում է այս անգամ արդեն մինչեւ վերջ պայքարել ու հավատալ, որ մեր ազգի գենետիկ զորությունն ու հիշողությունը կբավականացնի, մինչեւ մեր երկրում հայկական (հայաբնույթ, հայահոգի) իշխանության հաստատումը…

 Հ.Գ. – Երբ հունիսի 9-10-ին Հայ Արիական միաբանության, Հայ ազգայնականների համախմբման անդամները շատերի պես ԱԺ նիստի ընթացքում բողոքում էին ընդդեմ հայոց լեզվի դեմ հերթական դավադրության, այդ օրերին ՀԱՄ  գրասենյակի դուռը ծեծեցին 2 անձ` միջին տարիքի տղամարդ եւ պատանի: Նրանց հետաքրքրում էր` արդյո՞ք մեր տանը (չհասկացան նույնիսկ, որ գրասենյակ են եկել) կամ շենքում (Ագաթանգեղոսի 7) կան ռուսախոսներ: Այսպիսի հարցումներ են արվել այլ տեղերում էլ: Մեզ հոգեորսները քիչ էին, հիմա էլ լեզվաորսներ են հայտնվել: Հարցնողների ինչի՞ն էր պետք դա:

Լռեցին: Իսկ արդյո՞ք ասորին կամ եզդին, ըստ նրանց, համարվում են ռուսախոս. հարցից հետո արագ հեռացան… Նորի՞ց են փորձում ռուսերենի միջազգային լեզու չդառնալը “դարձնել” ազգամիջյան հարաբերությունների լեզու: Այսինքն՝ օտարալեզու կրթությանը զուգահեռ ՀՀ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները միմյանց հետ հայերենի փոխարե՞ն էլ պիտի ռուսերեն խոսեն…

 Արմեն Ավետիսյան

Հայ Արիական միաբանության առաջնորդ

 “Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Արդեն պաշտոնապես ենք թշնամի

June 11, 2010

Ադրբեջանի խորհրդարանն օրերս արտահերթ նիստում ընդունել է երկրի ռազմական հայեցակարգը: Այն բաղկացած է 75 մասից եւ ներառում է 7 հիմնական դրույթ: Փաստաթղթում արտացոլվել են Ադրբեջանի ազգային անվտանգությանը, տարածաշրջանում ռազմական սպառնալիքներին, արագ տեմպերով զինվելուն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանի ԶՈւ պարտավորությունները, միջազգային ռազմական համագործակցությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի առաջնահերթությունները:
Հայեցակարգում Հայաստանը կրկին ներկայացվել է որպես “ագրեսոր”, ներառվել են նաեւ այն խնդիրները, որոնք ծագում են դրա հետեւանքով: Ներկայացված են անվտանգության ահռելի ռիսկերը:
Նախատեսում են նաեւ որոշակի բացառություններ երկրի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման առումով: Փաստաթղթում ասված է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը իրեն է վերապահում վերոհիշյալ լիազորությունները:
Եվ այսպես՝ մենք Ադրբեջանի “հայեցակարգային թշնամին” ենք եւ մեր դեմ այդ երկրում կարող են ստեղծվել ռազմաբազաներ: Սա արդեն լուրջ ահազանգ է՝ հատկապես վերջերս բարձրացված համաթուրքական “թոհ ու բոհից” իրապես զգուշանալու եւ հակընդդեմ լուրջ քայլեր նախաձեռնելու առումով:

* * *

ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու ռազմատենչ հայտարարություններին՝ ասել է. “Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո պաշտոնական Բաքուն միշտ էլ հանդես է եկել նման ռազմատենչ հայտարարություններով: Դա անակնկալ չէ, իսկ Արցախը եւ զինված ուժերը եղել եւ մնում են այն համոզման, որ մեր տարածաշրջանում պատերազմը դեռ շարունակվում է: Այստեղ խնդիրը ծավալների մեջ է… Իսկ ավելի լայնածավալ առճակատումների Արցախի զինված ուժերը պատրաստ են”:
Հայաստանն ավանդաբար շատ ուժեղ բանակ է ունեցել
Ստոկհոլմի Համաշխարհային խաղաղության հետազոտության ինստիտուտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրների ռազմական բյուջեների աճի վերաբերյալ զեկույց, որտեղ նշվում է, որ 2009թ. աշխարհում սպառազինման վրա արվող ծախսերը ավելացել են 5,9%-ով՝ հասնելով 1,5 տրիլիոնի:
Ամերիկյան հեղինակավոր մի պարբերական, վկայակոչելով այդ զեկույցը, գրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ռազմական ուժերի վրա ամենաշատ ծախսող երկիրը, որին հաջորդում է Չինաստանը: Ռազմական բյուջեները աճել են մասնավորապես նավթով հարուստ երկրներում:
Մատնանշվել է նաեւ Ադրբեջանը: Այս երկրում ռազմականացման վրա ծախսերը 2000թ. մինչեւ 2009թ. աճել են 471%-ով: “Դա պոտենցիալ վտանգ է ստեղծում”,- ասել է զեկույցի համահեղինակներից Սեմ Պերլո-Ֆրիմենը եւ հավելել. “Չնայած անխուսափելի ոչինչ չկա սպառազինության աճի մրցավազքում՝ դա կարող է պատերազմի հանգեցնել”:
Ամերիկյան պարբերականը գրել է, որ Կենտրոնական Ասիայում Ադրբեջանը նավթից ստացված եկամուտներն ուղղել է ռազմական ուժերի, մասնավորապես Հայաստանի հետ սահմանում ուժերի վերազինմանը: Այս համատեքստում պարբերականը գրել է. “Ի դեպ, Հայաստանն ավանդաբար շատ ուժեղ բանակ է ունեցել եւ բացի այդ, ունի նաեւ բարենպաստ աշխարհագրական դիրք”: Վկայակոչվել է Միջազգային ճգնաժամային խմբի նախորդ տարվա զեկույցը, որում նշվել է, որ Ադրբեջանի ռազմականացումը հնարավոր է Հայաստանի հետ “նուրբ հաշտությունը” դնի վտանգի տակ: Ադրբեջանը Հայաստանի հետ բռնոցի է խաղում, – ասել է Սեմ Պերլո-Ֆրիմենը` խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին:

Արտակ Հայոցյան

Արցախի հերթական Ազգային Ժողովը
Հունիսի 10-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որի ժամանակ ընտրվել է ԼՂՀ օրենսդիր մարմնի նախագահը: Գաղտնի քվեարկությամբ 29 կողմ, 3 դեմ ձայներով (մեկ ընտրաթերթիկ անվավեր է ճանաչվել) ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, ով ղեկավարել է նաեւ 4-րդ գումարման խորհրդարանը:

Լեզվակրթության փոխարեն լեզվակռտությու՞ն

June 11, 2010

2 օր՝ հունիսի 9-10-ին, խորհրդարանում կրթության եւ գիտության հանձնաժողովում քննարկվում էր “Լեզվի մասին” օրենքում փոփոխությունների նախագիծը: Այդ ամբողջ ընթացքում բազմաթիվ մարդիկ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ կազմակերպել էին բողոքի ցույց: Մասնակիցների մեջ էին նաեւ Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները:
Ցուցարարները պատերին փակցրել էին պաստառներ՝ “Պահանջում ենք Արմեն Աշոտյանի հրաժարականը”, “Լեզուն գույք չէ պարտքի դիմաց” եւ այլն:

Ըստ “Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ” հ/կ նախագահ Գարեգին Չուքասզյանի, “մեզ մոտ ոչ թե հայկական դպրոցն է վատ, այլ բավարար չափով հայկական չէ”, եւ նա առաջարկում է դպրոցներում ուսուցանել գրաբար. “Երեխաներն այսօր գրաբար չեն սովորում, իրենց արմատներից կտրված են, սովետահայ դպրոցը շարունակվում է մեզ մոտ”:

Ըստ որոշ մասնագետների, տարբեր առարկաներից մասնագիտական գրականությունը թարգմանելու վրա ավելի պակաս գումար է պահանջվում ծախսել, քան եթե դրսից մասնագետներ բերեն օտար՝ մեզ համար անլեզու դպրոցներում դասավանդելու համար: “1%-ի համար արվող ծախսերը անհամեմատելի բարձր են մասնագիտական գրականությունը թարգմանելու եւ բոլորի վրա տարածելու համեմատ”,- ասել է Գ. Չուքասզյանը:

Ի դեպ, նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ պարզաբանել է, որ օրենքով նախատեսվելիք 15 դպրոցը չեն ֆինանսավորվելու պետության կողմից, բայց վերահսկվելու են, ինչպես մնացած հանրակրթական դպրոցները: Դրանք հիմնվելու են մասնավոր ներդրումների հաշվին: Իսկ կրթության եւ գիտության հանձնաժողովը որոշել է առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագծի շուրջ հանրային լսումներ կազմակերպել:

Իսկ ԱԺ պատգամավորներից նրանք, ովքեր պաշտպանում են այլալեզու դպրոցների նախագիծը, կարծում են, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք մատնանշվել են քննարկումների հենց սկզբից, ներկայումս ԱԺ քննարկմանն առաջարկվող լրամշակված նախագծում հստակ ներառված են սահմանափակումների տեսքով, ինչպես նաեւ՝ ամրագրված են հայագիտական առարկաների պարտադիր ուսուցման այն ծավալները, որոնք ուսուցանվում են հանրակրթական հաստատություններում՝ կրթական գործող չափորոշիչներին համապատասխան: Օտարալեզու կրթական ծրագրերը չեն իրականացվելու հայոց լեզվի եւ հայագիտական մյուս առարկաների լիարժեք ուսուցման հաշվին. ասում են այլալեզու կրթության ջատագովները:

“Օտար լեզուներով կրթական ծրագրերի իրականացմանը դեմ արտահայտողների հուզական վերաբերմունքը մարդկայնորեն հասկանում են” օտարասերները, սակայն չեն ընդունում այն “ոչ կոռեկտ արտահայտությունները, որոնք, ցավոք, հնչեցվում են նախաձեռնությանը դեմ արտահայտվողների կողմից”:

Իսկ ի՞նչ էին կարծում օտարասեր եւ օտարահպատակ, վաղն էլ օտար մտածողություն սերմանող այս անձինք, պետք է “կոռեկտ եւ կողմ արտահայտվող” արտահայտություններ լսեի՞ն:

ՀԱՀ խորհրդի անդամներ Գեւորգ Յազըճյանը, Աշոտ Բադալյանը եւ Ռաֆֆի Պապիկյանը, ովքեր նույնպես միացել էին ցուցարարներին, նույնպես ազգադավ համարեցին այս օտարալեզու կրթական նախաձեռնությունը: Գ. Յազըճյանը հայտնեց, որ ցույցին մասնակցում են նաեւ սփյուռքահայեր, ովքեր “ապշած են մեր իշխանությունների այսքան նկատելի ապազգային կեցվածքից եւ օտարի հանդեպ ունեցած քծնանքից”: Նա նշեց, որ երկար տարիներ է, արդեն որերրոդ անգամ փորձ է արվում օտարի լեզուն, օտարի կրթաձեւերը պարտադրել մեզ, նոււյնիսկ փորձ է արվել ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնել, “ամենուր երեւակվում են օտարալեզու գովազդներ եւ ցուցավահանակներ, սակայն միշտ էլ հայը կռիվ է տվել իր մայրենի լեզվի պաշտպանության համար: Հիմա էլ այդպես կլինի, եթե անգամ զոռով անցկացնեն այս նախաձեռնությունը”,- նշեց Գ. Յազըճյանը:

“Այո՛, պայքարը չի դադարի, ճիշտ է ասված, որ լեզվի մահը ազգի մահն է, վտանգը նկատելի է ու հրեշավոր”,- իր համախոհի կարծիքը շարունակեց մեկ այլ ազգայնական՝ Ա. Բադալյանը: Իսկ Ռ. Պապիկյանը հայտնեց, որ նման վերաբերմունք մեր լեզվի նկատմամբ անգամ սփյուռքում չի նկատել եւ “սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ ոչ միայն կրթական ոլորտի համար”:

Այս հարցով հանդիպեցինք նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով այս թեմայի շուրջ ծավալուն հոդվածով արդեն հանդես է եկել “Լուսանցք”-ում: Նա իր զարմանքը հայտնեց հերթական կրթության նախարարի հերթական ապազգային դրսեւորման հանդեպ եւ ընդգծեց, որ “օտարները երբեք ձեռք չեն քաշելու մեր լեզվի ու կրթության համակարգը վերջնականապես ավերելուց: Կլինի նախարարը ՕԵԿ-ական Սերգո Երիցյանը, ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը, թե ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, ապազգային քաղաքականության պայմաններում օտարի “սուրը կտրելու է” ամենուր”: Դրա համար էլ ողբալի է նաեւ Լեզվի պետական տեսչության վիճակը, Հայաստանում հայերենի հետ ոչ թե մրցակցում են անգլերենը, ռուսերենը կամ մեկ այլ լեզու, այլ՝ ստվերում են հայերենը ամեն քայլափոխի, կենցաղից սկսած, գովազդներով ու պետական տարբեր գործառույթներում վերջացրած: Այսօր ԿԳ նախարարը փորձում է փոխզիջող երեւալով օրենքով “ոտքի տեղ անել” օտարալեզու կրթության եւ օտար լեզուների սանձարձակ գործունեության համար,- նշեց ՀԱՄ առաջնորդը: Ուստի, ըստ նրա, “1% կլինի հիմա օտարալեզու դպրոցների չափը, թե նույնիսկ ավելի քիչ, 7-րդ դասարանից կթույլատրվի այդ համակարգով ուսանելը, թե մի քիչ բարձրից, դա կարեւոր չէ, դա խաղ է՝ հետագայում դրանց ծավալները եւ քանակները կմեծանան, օրենքով, թե ենթաօրենսդրական ակտերով, արդեն կարեւոր չէ: Այսինքն՝ փորձ է արվում ցույց տալու, իբր հաշվի առնելով հանրության, մասնագետների ընդվզումը, ահա այսքան քիչ է իրավունքներ տրվում օտարալեզու դպրոցներին, բայց ասացի, այդ ամենը շղարշ է, նախաձեռնությունն անցավ՝ ուրեմն ազգադավությունը մի ոլորտ էլ մուտք գործեց: Մի ոլորտ, որտեղ սերունդներին լեզվակրթելու փոխարեն լեզվակռտելու են եւ` ոչ միայն լեզուն են կռտելու…”:

Օտարալեզու դպրոցների հիմնման նախաձեռնությունը իշխանությունների կողմից դավաճանություն են համարում ոչ միայն ընդդիմադիր ուժերը, այլեւ իշխանության մեջ գտնվողները: “Լեզվի մասին” ու “Հանրակրթության մասին” օրենքներում փոփոխություններ կատարելը նախատեսում է օտարալեզու դպրոցների հիմնում, եւ սա անկախ պետության դեմ ոտնձգություն է համարվում բազմաթիվ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների կողմից: Մեր խորհրդանիշերից՝ դրոշի, զինանշանի (գերբի), բանակի կամ լեզվի նկատմամբ ապազգային վերաբերմունքը պետք է պատժվի: Եվ առաջին հերթին, ըստ քաղաքական ուժերից շատերի, խնդիր պետք է դրվի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականին հասնելու:

ՀՀ ԱԺ-ում 2 օր նույնպես աշխուժություն ու խառնաշփոթ է տիրում, ինչպես շենքի բակում էր՝ ցուցարարների շրջանում: Դահլիճում ներկա էին շուրջ 100 պատգամավոր, ովքեր լսում էին դրսից հնչող “Ամոթ-ամոթ”, “Կողմ ես՝ հեռացիր” եւ այլ վանկարկումներն ու սուլոցները:

Ցույցի մասնակիցները պահանջում էին կրթության եւ գիտության նախարար Աշոտյանի հրաժարականը: Ներկա սփյուռքահայերից շատերը խմբվել էին Հայ ազգայնականների համախմբման անդամների մոտ, քանի որ Գեւորգ Յազըճյանն իր հետ մի զանգ էր բերել. “Սա օրհնված զանգ է,- ասում էր նա,- այստեղ եմ բերել, քանի որ եկեղեցին մեզ հետ չէ, իսկ այս զանգերն իրոք օրհնված են”:

Իսկ խորհրդարանն ընթացքում հավաքվեց լրիվ կազմով: Ժամանել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց քվեարկության դնել մի առաջարկ, որ ամբողջ նիստը հեռարձակվի ուղիղ եթերով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ քննարկել առաջարկը: Բայց ԱԺ-ն հունիսի 10-ին չհասցրեց ավարտել օտարալեզու դպրոցների քննարկումը, եւ առաջին ընթերցմամբ քվեարկություն չիրականացրեց: Քննարկումը կիսատ մնաց դեռ ելույթները չավարտած: Աժ-ն այլեւս քառօրյա չունի եւ հարցը մնաց արտահերթ նիստի սպասումով, իսկ երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Իսկ 18.30-ին գումարվեց արտահերթ նիստ մեկ՝ “Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի փոփոխության” հարցով:

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 153, հունիսի 10-16, 2010թ.

Բաց նամակ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությանը

June 4, 2010


Ի գիտություն “Լեզվի մասին” ՀՀ օրենքի փոփոխությունը նախաձեռնած,
ԼՊՏ վերադաս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի

Ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ եւ “Լեզվի մասին” օրենքով, մեր պետության պետական լեզուն, ավելի ճշգրիտ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԿ ԼԵԶՈւՆ, հայերենն է։ Ցավոք, այդ օրենքն առ այսօր մնացել է հռչակագրային (դա ինձ խոստովանել է ԼՊՏ նախկին պետ Լավրենտի Միրզոյանը ինձ ուղղված մի պատասխան նամակում)։ Ամենուրեք խախտվում են պարտադիր կատարման ենթակա այս փաստաթղթերի դրույթները, այդ թվում՝ ՀՀ բոլոր հեռուստակայաններում՝ անխտիր։ Հայտնի է նաեւ, որ հեռուստատեսությանն առնչված օրենսդրական փաստաթղթերը պարտավորեցնում են հեռարձակող ընկերություններին՝ ապահովել օտար լեզուներով հաղորդումների համաժամանակյա զուգահեռ հայերեն թարգմանությունը՝ ձայնային կամ լուսային տեսքով:

Խոստովանեմ, այս պահանջը, մյուս հեռուսատաընկերությունների հետ համեմատած, ամենից շատ բավարարում է Հանրային հեռուստատեսությունը, այդ թվում՝ նրա “Հայլուր” լրատվական ծրագիրը։
Լինելով “հանրային”, իսկության մեջ՝ “պետական”, այսինքն՝ մեր բոլորի սեփականությունը, հիշյալ հեռուստաընկերության նկատմամբ ՀՀ հասարակության պահանջներն էլ պիտի որ ամենախիստը լինեն: Վերջ ի վերջո, չենք կարող թույլ տալ, որ հիմնականում մեր՝ հարկատուներիս հաշվին գոյացող ՀՀ պետական բյուջեից ստացված դրամական միջոցները հումպետս վատնվեն, առավել եւս, մեր իսկ փողերով անարգվեն մեր ազգային արժեքները, այդ թվում՝ մայրենի ու պետական ՄԻԱԿ ԼԵԶՈւՆ:

Սույն գրության խթան հանդիսացավ ուրբաթ, մայիսի 28-ի “Հայլուր”-ի երեկոյան հաղորդման ժամանակ հայոց լեզվի անարգումը: Արդարեւ, հեռուստաստուդիայից ուղիղ կապ հաստատվեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի հետ, որտեղ մի քանի ժամ հետո ելույթ էր ունենալու “Եվրատեսիլ”-ի 2010թ. մրցույթին ՀՀ-ն ներկայացնող Եվա Ռիվասը։ Երեւանից խոսնակի տված հայերեն հարցերը Եվային ռուսերեն էր թարգմանում նրան Օսլո ուղեկցած մի դերասանուհի։ Իհարկե, լավ կլիներ, որ երգչուհին փոխանակ Եվրոպայի երկրներում ծիրանենիներ տնկելու, այս մի քանի շաբաթների ընթացքում մի քիչ հայերեն սովորեր։ Դա չէր արել, գուցե որեւէ մեկը նրան այդ մասին չէր էլ հուշել։ Ի՞նչ կա որ, ըստ երեւույթին, կարելի է ՀՀ-ն ներկայացնել նույնիսկ ռուսերեն խոսքով, անգլերեն բառերով, թուրքա-արաբա-պարսկական երաժշտությամբ… Համաշխարհայնացո՜ւմ է, է՜…

Վրդովեցուցիչը Ռիվասի օտարալեզու պատասխանները չէին, այլ այն, որ թե՛ Օսլոյում գտնվող դերասանուհին, թե՛ “Հայլուր”-ի տաղավարում նստած խոսնակուհին հայերենի չէին թարգմանում Եվայի խոսքերը, ինչը, նորից կրկնենք, օրենսդրական պահանջ է։ Ի՞նչ է, նրանք չգիտեի՞ն, որ Եվա Ռիվասը հայերեն խոսել չգիտի, ինչո՞ւ սկզբից համապատասխան միջոցներ չէին արել հայերեն թարգմանությունն ապահովելու համար։ Իգական սեռի սույն 3 ներկայացուցիչները երեւի չէին էլ գիտակցում, որ ոչ միայն խախտում էին ՀՀ լեզվական օրենսդրական պահանջները, այլեւ ի լուր բոլորի անարգում իսկական հայերի ազգային ու անձնական արժանապատվությունը (հայոց լեզուն, որպես հայկական ինքնության եւ մշակույթի առանցք ու հիմնական բաղադրատարր, ազգային արժանապատվությանն է առնչվում ա՛ն-մի՛-ջա՛-կա՛-նո՛-րե՛ն):

Մի պահ սպասեցի, որ հիշյալները կսթափվեն ու հայերենի կթարգմանեն Եվա Ռիվասի խոսքերը (խոսնակուհուն դա կարող էր հուշել “Հայլուր”-ի խմբագիրներից մեկնումեկը՝ նույնիսկ ուղիղ եթերի ժամանակ): Ո՛չ: Նրանք շատ հանգիստ շարունակեցին ոտնատակ տալ ՀՀ սահմանադրությունը, ՀՀ օրենքներն ու մեր արժանապատվությունը, այն էլ՝ “Անկախության” տոնի օրը։ Երբեք արդարացում չի կարող լինել այն հնարավոր փաստարկը, թե ուղիղ եթերը բավականին թանկ հաճույք է, եւ հարկավոր էր ժամանակ եւ գումար խնայել։ Նման փաստարկը քննադատության չի դիմանում։ Եթե դա իրոք այդպես էր, հարկավոր էր գումար խնայել ոչ թե հայոց, այլ՝ օտար լեզվի հաշվին։ Մյուս կողմից, հայոց լեզուն ազգային այնպիսի արժեք է, որ չի կարող չափվել դրամական որեւէ միավորով, այդ թվում՝ ՀՀ պետական, ինչ-որ չափով նաեւ ազգային խորհրդանիշ ՀՀ դրամով:

Ի տես այս խայտառակության, հաղորդումը դիտող եւ ընդամենը 2 ամիս առաջ Երեւանում հաստատված 83-ամյա մայրս մի անգամ եւս արտաբերեց իր՝ համարյա ամեն օր կրկնած խոսքը. “Տղա՛ս, հոս Հայաստա՞ն է։ Եթէ ռուսերէն չես գիտեր, այս երկիրի հեռատեսիլներէն բան մը չես կրնար հասկնալ”…

Ի՞նչ կարող էի պատասխանել մորս, երբ աղաղակող փաստը “Հայլուր”-ի տաղավարից արձանագրվում էր աշխարհով մեկ, այն էլ՝ մի քանի րոպե շարունակ…

Ուրեմն, դուրս է գալիս, որ ոմն երգչուհու համար (թող որ նրա տեղում լինի նույնիսկ ՀՀ-ի նախագահը), պարտավոր ենք հայերենից համաժամանակյա թարգմանություն կատարել, բայց հայալեզու եւ հայակիրթ, այսինքն՝ հայ մարդու համար օտար լեզվից հայերենի թարգմանելն ավելորդ շքեղություն է…

Ամո՛թ նման վերաբերմունք դրսեւորած բոլոր հայազգի անհատներին:

ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացմանը կտրականապես դեմ ենք, բազմաթիվ այլ պատճառների շարքում, նաեւ այն պատճառով, որ օրը ցերեկով, ամենալկտի ձեւով ոտնահարվում են հայոց լեզուն եւ ՀՀ օրենքները: Նույնն է լինելու նաեւ Արմեն Աշոտյանի ջատագոված ու ոգի ի բռին պաշտպանած՝ ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը օրենքի վերածվելու դեպքում, որը, համոզված եմ, տապալվելու է եւ նույնիսկ չի քննարկվելու ՀՀ Ազգային ժողովում։ Վերոնշյալն ընդամենը մեկ օրինակ է։

Սույն բաց նամակով դիմում եմ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությանը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված իրավազորություններով պատժելու “Հայլուր” հեռուստածրագրի համապատասխան աշխատակիցներին, որոնք հիշյալ հաղորդմամբ կոպտորեն խախտեցին ՀՀ լեզվական օրենսդրության պահանջները։ ԼՊՏ-ի աշխատողներին խորհուրդ կտամ կատարել իրենց՝ իբրեւ մեր՝ հարկատուներիս վարձած աշխատողների վրա դրված պարտավորությունները՝ առանց հաշվի առնելու խախտողների ով լինելը, փոխանակ հրապարակներում հանդես գալու ԼՊՏ նախկին մի աշխատակցին սեւացնող, 1937թ.-ի գարշահոտող գրություններով։ Նրանցից Ա. Եսայանին հավելյալ խորհուրդ կտայի նույնիսկ չենթարկվել իր պետի պահանջին, եթե վերջինս իրենից պահանջի լռել այս օրինախախտման առթիվ, ինչպես նա արեց ավելի քան 3 տարի առաջ, երբ “Ազգ” օրաթերթի 2007թ. փետրվարի 7-ում լույս տեսած “բաց նամակով” ԼՊՏ-ից պահանջեցի պատժել ՀՀ այն ժամանակվա (նաեւ այսօրվա) մշակույթի նախարար տիկնոջը, որը կոպտորեն ոտնահարել էր հայոց լեզուն եւ մեր ազգային արժանապատվությունը։

Այս անգամ եւս խախտումը կոծկելու դեպքում, ստիպված եմ ԼՊՏ-ի՝ հիմնականում բանսարկությամբ զբաղող, մեր գումարները քամուն տվող աշխատակիցների նկատմամբ համապատասխան քայլերի դիմել, այդ թվում՝ հրապարակել հենց այդ բանսարկուներից ոմանց հեղինակած գրությունները, որոնք ապացուցում են նրանց՝ իբրեւ հայոց լեզվի շահերը պաշտպանելու կոչված պետական ծառայողի՝ անպետքությունը:

Գեւորգ Յազըճյան, Պատմ. գիտ. թեկնածու, լրագրող,
Հայ ազգայնականների համախմբման ( ՀԱՀ) Խորհրդի անդամ

Կրթակարգ է ու` լի՜քը խնդիրներ

May 21, 2010

Ոստիկանության ակադեմիային ծառայածնե՞ր են պետք

ՀՀ ԱԺ պատգամավորներին են դիմել շուրջ 800 շրջանավարտի ծնողներ, որոնց բողոքը քննարկման առարկա է դարձել ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի անդամների մոտ: Ծնողների բողոքն առնչվում է, մասնավորապես, “Ոստիկանությունում ծառայության մասին” օրենքում վերջերս կատարված փոփոխությանը, համաձայն որի, այսուհետ Ոստիկանության ակադեմիա ընդունվել կարող են միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդները:

ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի մի շարք անդամներ որոշել են հանդես գալ առաջարկով, որը փոքր ինչ կշտկի ստեղծված իրավիճակը: Պատգամավորների առաջ քաշած տարբերակով շրջանավարտները ընդունելության քննություններին կմասնակցեն, բայց ընդունվելուց հետո կմեկնեն ծառայության եւ 2 տարի անց արդեն կշարունակեն ուսումը:

Այս տարբերակի շուրջ նույնպես քննարկումներ են ընթանում:

Ծնողները սպասում են ԱԺ նախագահի, իսկ պատգամավորները՝ կառավարության ներկայացուցչի պարզաբանումներին:

Կրթակարգը  հարմար չէ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում բացարձակապես հարմար չէ 12-ամյա կրթական համակարգ ունենալը, ամենաշատը պետք է լինի 11 տարի: Թեեւ Ռուսաստանն էլ է ստորագրում կրթության վերաբերյալ բոլոր պայմանագրերը, բայց 11 տարին ընտրեց: “Մեզ համար պարզ էլ չէ, թե վերջին 2 տարում ինչ են սովորեցնելու երեխաներին, դասագիրք էլ չկա: Կոչ եմ անում այս տարի կանգնեցնել ավագ դպրոցի պրոցեսն ու վերանայել, ուսումնասիրել ու նոր անցնել այդ համակարգին”,- ասել է ՀԽ նախագահը:

Վ. Մանուկյանն անդրադարձել է նաեւ բուհերում պետպատվերի տեղերը կրճատելով բանակի հարցը լուծելու փաստին: Նա ասել է, որ սխալ է նման ճանապարհով խնդրին լուծում տալը. “Եթե ընդունվում է պետպատվերով, ազատվում է բանակից: Այժմ կաշառքն աճելու է, քանի որ այդ գումարի մեջ պետք է մտնի եւ բանակից ազատվելը, եւ բուհ ընդունվելը, որի արդյունքում շատ արժանավոր երեխաներ, ովքեր ընդունվելու են վճարովի, չեն կարող հաճախել, քանի որ ի վիճակի չեն լինի վարձ վճարել”: Ուստի առաջարկում է, որ բոլորը 18 տարեկանից գնան բանակ, բանակը լինի 1,5 տարի. “Այլ ճանապարհներով էլ կարող ենք խնդիրը լուծել, բայց ես չեմ ցանկանում ավելի խորանալ այս հարցի մեջ, քանի որ Հանրային խորհրդում ստեղծվելու են տարբեր ուղղություններով խնդիրն ուսումնասիրող խմբեր, որոնք ավելի մանրամասն ու խորապես կուսումնասիրեն խնդիրը”,- հավելել է ՀԽ նախագահը, ում կարծիքով կոռուպցիոն ռիսկերը կփչացնեն կրթական համակարգը, պետությունը կզրկվի ապագա գիտականներից ու ուսյալ մարդկանցից:

Վ. Մանուկյանը նշել է, որ օտարալեզու դպրոցների ստեղծումը մի քայլ է դեպի անդունդ. “Հայաստանի համար կրթական համակարգը նույնչափ կարեւոր է, որքան բանակը, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի կարեւոր: Այն, ինչ օգտակար է կամ վնասկար մեր կրթական համակարգին, նույնպիսի ազդեցություն թողնում է նաեւ պետական շահի վրա”: Ըստ նրա, պետք է բազային կրթությունը լինի մայրենի լեզվով, իսկ լրացուցիչ առարկաները կարող են դասավանդել այլ լեզուներով: Նախքան որեւէ “էքսպերիմետ” անելը, պետք է նախկին փորձերին հետեւել եւ համաշխարհային փորձն ուսումնասիրել:

ԽՍՀՄ-ում պետական լեզուն եղել է ռուսերենը, իսկ Հայաստանում դպրոցների 25%-ը եղել են ռուսական, եւ ռուսական դպրոցներն ավարտածների 90%-ը խորությամբ չգիտեր հայոց պատմությունը, դժվարություններ ուներ հայերեն գրելիս, արմատներով, խորությամբ կապված չէր հայությանը: Բացի այս, կար նաեւ երկփեղկվածություն:

Այլ երկրներում կիրառվող օրինակներ նշվեցին. այն է` վճարովի դպրոցներ կան, որտեղ բազային առարակները դասավանդում են հենց մայրենիով, իսկ երկրորդական առարակները՝ այլ լեզուներով:

“Իսկ ի՞նչ փաստարկ են բերում այս գլոբալիզացիայի պայմաններում: Իբր պետք է իմանան լեզուներ, իսկ մենք չունենք որակյալ մասնագետներ, որոնք տիրապետում են օտար լեզուների: Բայց չէ՞ որ տարեկան առնվազն 100-ավոր երեխաներ ավարտելով հայկական բուհերը, իրենց կրթությունը շարունակում են այլ երկրների բուհերում, իսկ վերադառնալով Հայաստան՝ աշխատանք չունեն: Այսինքն՝ մենք մասնագետների պրոբլեմ չունենք”,- հայտնել է Վ. Մանուկյանը եւ ավելացրել, թե ինչ վերաբերում է պետական բյուջեից ֆինանսավորելուն, ապա պետությունն իր բյուջեից պետք է գումար տրամադրի միայն ազգային եւ ազգային փոքրամասնությունների դպրոցներին:

Կարծիք հայտնելով, որ օտար լեզուներով դպրոցների ստեղծումը դրսից պարտադրանք կարող է լինել, ՀԽ նախագահը նշեց. “Բոլոր հարցերում “մեզ վրա կան ճնշումներ, մենք էլ ուրիշների վրա ենք ճնշում գործադրում, այդպես չպետք է հարցին բացատրություն տալ, կա պրոբլեմ, դա պետք է լուծել այնպես, ինչպես ձեռնտու է մեր պետությանը…”:

Նարե Մշեցյան

Նախարարը նենգափոխում է ճշմարտությունը

Հայաստանում օտարալեզու կրթության ջատագովները, ի դեմս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ներկայացնում են, թե այդպիսով` օտարալեզու կրթությամբ կապահովվի մրցունակ, որակյալ կրթություն:

Այսինքն` ՀՀ ԿԳ նախարարը պնդում է, թե հայերենով անհնա՞ր է որակյալ կրթություն տալը, այսինքն` եթե ֆիզիկան, քիմիան կամ երկրաչափությունը սովորում են անգլերեն, ռուսերեն կամ թուրքերեն, ապա որակյալ մասնագետներ կդառնան, իսկ հայերեն սովորելու պարագայում` ո՞չ: Ի՞նչ կանի իրեն հարգող երկիրը կրթության այսպիսի նախարարի հետ…

Մեր երկրում միշտ այս կարգի անհեթեթ իրավիճակներ են ստեղծվում, քանզի պաշտոններ են զբաղեցնում հայերենի հարգը չիմացողները: Իսկ այդպիսիք, ովքեր հայատառ խոսում են, բայց հայերենի էությունը չգիտեն, ճշմարտությունը պիտի նենգափոխեն ու մեղքը գցեն պետական ու մայրենի լեզվի վրա: Իսկ ճշմարտությունն այն է, որ հայ ազգի ու պետականության դեմ դավ է նյութվում: Առանց չափազանցության:

Աստղինե Քարամյան

Եվրա…”կրթում”

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին: Նախարարը նշել է, որ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առաքելությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միան հասարակության, այլ նաեւ քաղաքական շրջանակներում: Կրթությունն այն հարթակն է, որտեղ կայանում է Եվրոպա-Հայաստան ինտեգրումը եւ հնարավորություն տալիս ապահովել քաղաքակրթությունների մերձեցումը. ասել է Ա. Աշոտյանը:

Չնայած միջազգային համագործակցության տեսանկյունից նախարարության ներգրավվածությունն առավելագույններից մեկն է, եւ կրթական վերջին բարեփոխումները միտված են եվրոպական կրթական չափորոշիչների համապատասխանեցմանը, կրթության եւ գիտության նախարարությունը դեռեւս ներգրավված չէ խորհրդատվական առաքելության շրջանակում: Սա է պատճառը, որ ՀՀ ԿԳ նախարարն անցյալ տարի դիմել էր խնդրանքով՝ համապատասխան մասնագետ գործուղել նաեւ նախարարություն: Եվ բազմալեզու կրթության եվրաջատագով նախարարը նշել է, որ նախարարությունը այս խնդրում կարեւորում է ԵՄ կրթական ծրագրերին ՀՀ մասնակցության ընդլայնումն ու համապատասխան ներգրավվածության ապահովումը:

Ռ. Բյոնկեն էլ է կարեւորել համապատասխան փորձագետի առկայությունը նախարարությունում: Այս համատեքստում նա անդրադարձել է ապագա խորհրդատուի աշխատանքային անձնագրի հիմնական պահանջներին՝ աշխատանքների շրջանակը, առաջնահերթությունները, հիմնական ուղղվածությունը՝ հավելելով, որ փորձագետի համար անցկացվող բոլոր հարցազրույցներին կմասնակցի նաեւ նախարարության ներկայացուցիչը եւ համատեղ ուժերով փորձ կարվի գտնել բոլոր պահանջներին համապաասխանող խորհրդատու: Անդրադարձ է եղել նաեւ այն խնդիրներին, որոնց շուրջ ակնկալվում է միջազգային փորձագետի մասնագիտական խորհրդատվությունը:

Ահա այսպես էլ հայկական կրթակարգը կամաց-կամաց եվրոպականացվում է, եւ բազմալեզու հանրակրթությունը երեւի թե շուտով ամենամեղմ հակահայ դրսեւորումը կթվա այս ոլորտում…

Վահագն Նանյան

Վտանգավոր ու անպատվաբեր ձեռնարկում

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմի կարծիքով, ՀՀ-ում օտարալեզու կրթությանը վերաբերող նախագիծն առերեւույթ ոչ այնքան տեսանելի, սակայն խորքային վտանգավոր եւ ազգին անպատվաբեր ձեռնարկումներից է, եւ հարկ չկա փոփոխություններ կատարել “Լեզվի մասին” եւ “Հանրակրթության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքներում:

* * *

“Չենք պահում Մաշտոցի դպրոցը, անցում ենք կատարում օտարի՞ դպրոցին”

Օտարալեզու դպրոցների բացմանը կտրականապես դեմ է արտահայտվել Աշոտ Բլեյանը: Իսկ դրանց բացումը միայն տեսականորեն է դրական գնահատում գրող-թարգմանիչ Հակոբ Մովսեսը, ում համար խիստ կարեւոր են այն միտումներն ու նպատակները, թե ինչու հենց այժմ ԿԳ նախարարությունը որոշեց օրենքում փոփոխություններ անել: Երկուստեք բանավիճում էին մամուլի ակումբներից մեկում ու հիշում Ուշինսկուն, Հեգելին, Աբովյանին, Աբեղյանին, Մանանդյանին…

Եթե նպատակը քաղաքական է կամ ինչ-ինչ մարդկանց նախապայմանները բավարարելը, ապա Հ. Մովսեսը դեմ է, իսկ եթե նպատակն արդար է, այլոց մշակույթին, քաղաքակրթությանն ինտեգրվելը, ապա նա դեմ չէ: Իսկ Բլեյանը հայտնեց, որ այսօր էլ օտար լեզվով ուսուցանովող դասարաններ կան, մյուս կողմից էլ, նախարարությունն այդպիսով բավարարում է “Տրոյկա Դիալոգ” ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ-գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանի նախապայմանը, ով ցանկանում է Դիլիջանում օտարալեզու ուսումնական կենտրոն բացել:

Հ. Մովսեսը համոզված է, որ այսօր հայերենի վիճակը շատ վատ է, օտարալեզու դպրոցների ստեղծումից հետո էլ այդպես է լինելու: Նա առաջարկում է ընդօրինակել Հոլանդիայի օրինակը, որտեղ մասնավոր դպրոցներին լեզվի առումով ազատություն է տրվում, իսկ պետական դպրոցներում ուսումը հոլանդերենով պարտադիր է օրենքով: Ա. Բլեյանն այստեղ հիշեց հայտնի ասացվածքը` “չես պահում սեփական բանակդ, կկերակրես օտարինը,- այստեղ նույն բանն է, շարունակում է նա,- չենք պահում Մաշտոցի դպրոցը, անցում ենք կատարում օտարի՞ դպրոցին”: Ո՞վ այդպիսի լիազորություն ունի, հարցնում է Բլեյանը, ՀՀ-ում չկա իշխանություն, որ այդպիսի լիազորություն ունի:

Բագրատյանը` Աշոտյանին ու Զոհրաբյանին. “Ձեզ հավաքեք”

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես դժգոհություններ հայտնեց կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ու ԲՀԿ-ական պտագամավոր Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ: Նա նրանց խորհուրդ է տվել. “Ձեզ հավաքեք: Ձեզ լեզո՞ւն է խանգարում”:

“Հեռուստաեսությամբ ասում են, լավ կրթություն է պետք: Կարծես թե վատ կրթության մեղավորը հայերենն է”,- խոսելով օտարալեզու դպրոցների մասին, ասել է Բագրատյանը, ավելացնելով, որ ապշել է նախարարի ու պատգամավորի հարցադրումներից:

“Ասում են, ուզում եք լավ կրթություն, ուրեմն օտար լեզուները պետք է գան: Սա մեղադրանք է հայոց լեզվի հասցեին,- շարունակել է նախկին վարչապետը,- ես լեզվաբան չեմ, բայց կարդացել եմ Բայրոն: Ինձ հետաքրքիր է, թե ինչու է նա ուսումնասիրել հայոց լեզուն: Ես հասկացա նրան: Ինքն ասում է` ես պոետ մարդ եմ, խոսքի մարդ եմ, երբ լսում եմ լեզուն, հանգը, կառույցը, հասկանում եմ նրա կատարելությունը: Ո՞նց կարելի է այս լեզուն չսովորել”:

Ըստ Բագրատյանի, հայոց լեզուն իրեն օգնելու կոչ է անում այսօր…

Նախկին վարչապետը անդրադարձել է նաեւ տնտեսական խնդիրներին եւ չի բացառել, որ Հայաստանում ճգնաժամի նոր ալիք կլինի:

Չի բացառվում, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը կշարունակվի: “Ձեռնարկված միջոցառումները տնտեսական ճգնաժամի հետեւանքներին պետք է վերեբերեն, ոչ թե պատճառներին, ուստի ես կարծում եմ, որ ճգնաժամը ցանկացած պահի կարող է վերակենդանանլ ու ծավալվել նոր թափով”,- ասել է Բագրատյանը, հավելելով, որ ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարված չէ նաեւ դրսում, կան երկրներ, որտեղ այն նոր դրսեւորումներով վերականգնվում է, իսկ ՀՀ-ում այդ իրադարձությունները հասնում են 6 ամիս հետո:

Ըստ նրա, արժութային շուկայում այսօր լինում են “ամպլիտուդային մեծ տատանումներ, ինչի պայամաններում ոչ մի բիզնես հնարավոր չէ զարգացնել”, իսկ եվրոյի արժեզրկումը մեծացնելու է ներկրման ծավալը ԵՄ-ից, ու ընդհանարպես ոչնչացնելու է արտահանումը դեպի Եվրոպա: “Կառավարությունը չպետք է թույլ տար եվրոյի այդպիսի արժեզրկում”,-ասաց Հ. Բագրատյանը:

Սեփ. լրատվություն

“Լուսանցք” թիվ 150, մայիսի 21-27,  2010թ.

Հայ ազգայնականները խստորեն զգուշացնում են

May 14, 2010

ՀՀ կրթության եւ գիտության ներկայիս նախարարը` քաղաքական “շուկայի” արդյունքում այդ պաշտոնում հայտնված Արմեն Աշոտյանը փորձ է անում ՀՀ-ում վերացնելու հայալեզու կրթությունը: Երեւի նա մոռացել է, որ անկախացած ՀՀ-ում նման երեք փորձ եղել է, որոնք ավարտվել են նախաձեռնողների ու նրանց օտար հովանավորների խայտառակ պարտությամբ: Հիշեցնենք` այդ փորձերից մեկի համահեղինակն էր Աշոտյանի նախորդներից եւ ներկայի ստորադաս պաշտոնյաներից, օպտիմալացման տխրահռչակ “հերոս”, Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իր քաղաքական պատեհապաշտությաբ հանրածանոթ Սերգեյ Երիցյանը:
Հայ ազգայնականների համախմբումը համոզված է, որ ՀՀ հանրակրթության համակարգը պարզապես պարտավոր է ՀՀ-ում բնակվող հայ նոր սերնդին տալու բացառապես հայեցի կրթություն, որն անհնար է առանց հայերենի: Հայոց լեզվի հայրենիքի` հայկական գերիշխանության տակ գտնվող եւ ՀՀ կոչվող այս տարածքում հայ երեխաներին օտարալեզու կրթություն տալու մասին մտածելն անգամ ազգային դավաճանություն է: Իսկ դավաճանների վերջը բոլորիս է հայտնի:
Հայոց հայրենիքը, հայ ազգն ու հայկական մշակույթը եռամիասնություն են, մեկնումեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուս երկուսի, իսկ հայ մշակույթի հիմքերի հիմքը հայոց լեզուն է: Որեւէ ոտնձգություն նշված սրբությունների նկատմամբ արժանացել է, արժանանում է ու պիտի արժանանա մեր` ազգայնականներիս վճռական հակահարվածին:
Պարզից էլ պարզ է, որ Աշոտյանի այս նախաձեռնությունը դրսից թելադրված հակազգային հերթական ծրագրի իրականացման փորձ է: Դա կլինի ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, թուրքական, թե……
ՀՀ-ում հանրակրթությունը եղել է ու պիտի լինի միայն հայերեն եւ` վերջ: Այս տարրական ճշմարտություն-պահանջը չհասկացող եւ դա չապահովող հայազգի արարածները, լինեն նախարար, թե ավելի վերադաս կամ ստորադաս պաշտոնյա, ունեն մեկ ընտրանք` հրաժարվել իրենց պաշտոններից, այլապես` մենք հենված մեր ազգի առողջ տարրերի ու հավերժական ոգու վրա, պատմության աղբանոցը կուղարկենք նրանց էլ, նրանց առաջ քաշած դավադրական ծրագրերն էլ:
Ձեռքներդ հեռու՛ ՀՀ-ում հայկական դպրոցի ու հայերենի բացաձակ գործառնության նկատմամբ ամեն նկրտումներից: Հայոց լեզուն եւ հայկական կրթությունը ՀՀ-ում դեր ունեն` հայ ազգը: Մի՛ թողեք հորդի մեր համբերության բաժակը, որն առանց այն էլ վաղուց լցվել է իշխանության առաջին ջութակ կեղծ ազգայնական-”նժդեհականների” իրարահաջորդ զազիր արարքներից:
Աշոտյանին ու նրա նման մոլորված կամ գիտակցաբար գործող դավադիրներին զգուշացնում ենք եւ կոչում զգաստության… քանի դեռ ուշ չէ:

Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ

12.05.2010թ.

“Լուսանցք” թիվ 149, մայիսի 14-20, 2010թ.

Ռուսաց լեզվի հայ դիցալեզվային ակունքը

April 2, 2010


Հայտնի փաստ է` ազգային լեզուները կրողն են ինչ-ինչ դիցաբանա-արխետիպային, առասպելա-տիեզերաբանական խորհուրդների (իմաստների), որոնց վերհանումը տանում է հեռավոր այն ժամանակները, երբ ազգային լեզուն որպես այդպիսին գոյություն չուներ, այլ կար որպես ընդհանուր ցեղային լեզու, կամ էլ որպես այդ լեզվի բարբառ: Ազգային լեզվի հիմնային-արմատային այդ շերտի վերհանում-պարզաբանումը շատ բան կարող է տալ տվյալ լեզվի, դրա առանձին բաղադրիչների խորքային իմաստները հասկանալու համար:
Այս` դիցաբանա-արխետիպային կտրվածքով համեմատելով միմյանց հետ հայոց եւ ռուսաց` ցեղակից (արիական) այդ լեզուները,-դրանցում ոչ քիչ ընդհանրություններ կարելի է երեւան բերել` դրանից բխող հետեւանքներով հանդերձ:
Ընդ որում, հայոց եւ ռուսաց առօրեական լեզուների միջեւ ընդհանրությունները համեմատական լեզվաբանությունը վաղուց է նկատել (Աճառյանի բառարանում այդպիսի բազմաթիվ ընդհանրություններ են նկատվել): Սակայն այստեղ այդպիսի ընդհանրությունների ցուցադրումը չէ մեր նպատակը: Մեր խնդիրը հայոց եւ ռուսաց լեզուների դիցաբանական առնչությունների, երկու լեզուներում ինչ-ինչ ընդհանրական դիցաբանական խորհուրդների առկայության փաստի ցուցադրումն է,- մի բան, որ հետազոտողների ուշադրությունից մինչեւ այժմ վրիպել է (բացառությամբ Սլակ Կակոսյանի, ով իր “Հայոց լեզվի խորհրդարան”-ում մասնակիորեն անդրադարձել է այդ խնդրին):
- Հայ դիցաբանության հիմնային խորհուրդն է Արա-ն` արարող զորություն, արարիչ նշանակող բառ-խորհուրդը: Անունը լեզվաբանորեն կազմված է ար (նշանակում է արարում, սերում) եւ ահ (նշանակում է գերագույն զորություն) բառարմատներով` Ար-ահ (ա բացարձակ հնչյունը, չեզոքացնելով հ հնչյունը, վերջիվերջո ստացվում է Արա): Ռուսաց դիցաբանական լեզվում Արա խորհուրդը նախասկզբնապես արտահայտվել է Яр (Ярила) ձեւով, իսկ ավելի ուշ` Перун (П-эр/ар-ун) լեզվական բաղադրությամբ: Ռուսական դիցաբանական բառարանում շՐՌսՈ բառ-խորհրդի մասին կարդում ենք. “Սլավոնական դիցաբանական անձ է, որը խորհրդանշում է արարումը, պտղաբերումը, սեռային զորությունը: Յարիլա անունը սերում է յար արմատից, որ նշանակում է պտղաբերում, բերքատվության առավելագույնը ապահովող` արարող, ստեղծող ուժի բարձրագույն դրսեւորում”: Այսինքն` ակնհայտ է մեր Արա-ի (Ար-ի) եւ սլավոնների Յարիլա-ի (յար-ի) կապը: Նույնը` Արա-ի եւ Պերունա-ի վերաբերյալ ասած, այն տարբերությամբ, որ վերջինում ավելացել է ուն/ան բառարմատը, որ նշանակում է ծնում, պտղաբերում: Ինչպես հայոց, այնպես էլ ռուսաց լեզվում լեփ-լեցուն են Ար (Յար) բառարմատով կազմված բառերը: Օրինակ. հայոց լեզվում` Արարատ, Արմեն, արյուն, արգանդ,…, ռուսաց լեզվում` армия, арена, аристократ, аромат, артист, барин (համապատասխանում է մեր բարոն-ին): Եվ վերջապես, ում հայտնի չէ ռուսաց լեզվի` միստիկական նշանակություն ձեռք բերած Ура -ն, որը համապատասխանում է հայոց լեզվի Արա՜-ին. հանգամանք, որն է պատճառը այդ բառ-խորհրդի՝ հայի համար հարազատանալուն:
- Հայ դիցաբանական լեզվում իր բացարձակ նշանակությամբ երկրորդ բառարմատը ան/ին/ուն-ն է, որ նշանակում է ծնունդ (ծնել), պտուղ, պահպանում, սնում: Այդ բառարմատով հայոց լեզվում կազմված բազմաթիվ բառ-խորհուրդներ կան. Անահիտ, նան, սան, Միհրան, Անուշ, հայոց ազգանվան յան-ը… Ռուսաց լեզվում մերինին համապատասխանող ан/ин/он/ун -ը նույնպես հաճախ է արտահայտվում: Օրինակ. Ваня, Иван, славон, россиянин, женщина, истина եւ այլն:
- Հայ դիցաբանական լեզվի առանցքային բառարմատներից է աստ/իստ/ուստ-ը, որ նշանակում է բացարձակ, գերագույն տիեզերական խորհուրդ: Հայոց թե՛ դիցաբանական եւ թե՛ ընդհանուր լեզվում այդ բառարմատով ձեւավորված բազմաթիվ բառ-խորհուրդներ կան` Աստված, Աստղիկ, Հայաստան, իմաստ, աստղ, հարուստ, դաստիարակ եւ այլն: Ռուսերենում հայերենի աստ/իստ/ուստ-ին համապատասխանում է аст/ист/уст/ост -ը, որը նույնպես հայերենին մոտ իմաստներով բազմաթիվ բառակազմություններում արտահայտվում է: Օրինակ` мудрость, астральный, юрист, прелесть, история, исток, истина, новость, страсть… Ըստ Աճառյանի, ость մասնիկը կա ռուսերենի շուրջ 2500 բառերում: Եվ փաստորեն, մեր աստ-ին համապատասխանող ость -ը ռուսաց լեզվի հիմնային բառարմատներից է:
- Ռուսաց դիցաբանական լեզվում հայերենի աստված բառ-խորհրդին համապատասխանում է бог -ը: Սակայն, պարզվում է, հայերենում նույնպես бог -ը գործածվում է, թեեւ բագ ձեւով ու բաղադրություններում: Օրինակ` բագին (նշանակում է Աստծո տաճար), Բագավան (նշանակում է Աստվածների բնակավայր), Բագրատ (նշանակում է աստվածատուր, որը համապատասխանում է ռուսերենի Богатыр -ին):
- Հայոց դիցարանի աստվածություններից է Վահագնը` տիեզերական հուրի խորհուրդը մարմնավորող աստվածը: Լեզվաբանորեն Վահագն-ը կազմված է Վահ բառով (գերագույն զորություն, աստված) եւ ագ (հուր) արմատով` Վահ-ագ-ն, եւ նշանակում է Գերագույն հրե զորություն, հուր աստված: Ռուսական դիցարանում մեր Վահագնին համապատասխանում է Սվարոգը, նույնպես` հուր աստվածը: Այդ մասին է ասում նաեւ Վահագն եւ Սվարոգ բառ-խորհուրդների ընդհանուր բառարմատը` ագ-օգ-ը, որ երկու լեզուներում էլ նշանակում է հուր, կրակ: Ինչպես հայոց, այնպես էլ ռուսաց լեզվում օգ/ագ/իգ/էգ եւ դրան համապատասխանող հուր/հըր (ռուսերեն` ог/ег/иг »х хр/хур/хор) դիցալեզվային բառարմատով կազմված կան բազմաթիվ բառեր. հայերենում օրինակ` կրակ, Վահագն, քուրա, Արեգ, թագ, հրածին եւ այլն, ռուսերենում` Сварог, огонь, бог, Олег (մեր Արեգ-ին է համապատասխանում), храбрый, храм, хороший… Նկատենք նաեւ, որ ռուսական դիցարանում կա Հուր աստծո մեկ այլ անվանում եւս` Խորս (Խրես), որի առաջին բառարմատը` Խոր/Խըր-ը, ըստ երեւույթին, նշանակում է հուր:
- Հայկական դիցարանում տիեզերական օրենք-օրինաչափությունը, կարգ ու կանոնը, չափ ու կշռույթը, համերաշխությունը մարմնավորող ու հովանորող աստվածությունը Միհրն է: Ճիշտ է, ռուսական դիցաբանությունում բուն Միհր աստվածաբանական խորհուրդը չենք տեսնում, բայց ռուսաց լեզվում այն, այնուամենայնիվ, արտահայտված է: Օրինակ` мир, мыр, мера, դրանցով կազմված բառերում…
- Հայոց լեզվի նախատիպարային բառարմատներից է ազ/եզ-ը, որն արտահայտում է ծագում, զորություն, վեհություն, մաքրություն, որակ իմաստները: Այդ բառարմատով ձեւավորված բազմաթիվ բառեր կան հայոց լեզվում: Օրինակ` ազգ, ազնվական, Արազ, Հայկազ, ազատ, լեզու, ազդ, բազե եւ այլն: Ռուսաց լեզուն եւս լեփ-լեցուն է մեր ազ-ին համապատասխանող ռուսերեն аз/из/яз/ац… բառարմատով կազմված բառեր. օրինակ` язык, язычник, азбука, князь, ясный, азарт, взгляд (взглянуть), жизнь, нация եւ այլն:
- Հայոց դիցարանում իմաստության աստվածն է Տիրը: Բառ-խորհուրդը լեզվաբանորեն կազմված է տ-հունչարմատով (որոշակիացման, որակավորման, իմաստավորման իմաստ է արտահայտում) եւ իր բառարմատով, որը հնչյունափոխված ար-ն` Արա Արարչի արարող էությունը արտահայտող բառ-խորհուրդն է: Հայոց լեզվում տիր-ի հնչյունափոխված ձեւերով կազմված մի շարք բառեր կան. օրինակ` տրամաբանություն, տիրել (ըստ երեւույթին` բառը նախասկզբնապես առարկայի իմաստին հասու դառնալու իմաստ է արտահայտել), տեր (մեր նախնիները տեր են անվանել միայն նրան, ով նաեւ իմաստության Տիր աստծո որակն է ունեցել), տրական, տրաքել, տրոհել, տրամաչափ, տրամադիր, տրոփել, տրտունջ, տարր, տարանջատ եւ այլն: Ռուսական դիցաբանական հիշողությունից Տիր աստծո խորհուրդը, ճիշտ է, կորսվել է, բայց եւ այնպես` ռուսաց լեզվում այն այս կամ այլ կերպ պահպանվել է: Զորօրինակ` традиция, трактат, трактовать, трамплин, транскрипция, трон (տեղ, որտեղ իմաստուն արքան, կառավարիչն է բազմել), тропинка, Троян (ռուս միջանդարյան ասքում` “Ասք Իգորի ճակատամարտի մասին”-ում այսպես է անվանվել 11-12 դարերում իմաստունի համբավ ձեռք բերած երգասաց-բանաստեղծ Բոյանը), трусить (այսինքն` ոգեթափ լինել, տիրական որակից զրկվել), ըստ երեւույթին` նաեւ труд -ը եւ այլն:
- Հայոց դիցարանում տիեզարական դրական աստված զորություններին հակոտնյա ուժերը անվանված են դեւ, վիշապ (խորհրդակիր արմատը վիշ-ն է, որը այլ ձեւեր էլ ունի` վաշ, վիժ, վեճ…), Յահվահ (խորհրդակիր արմատներից գլխավորը‘բացասական իմաստ արտահայտող յահ-ն է, որը հնչյունափոխված ձեւերով էլ է գործածվում): Այդ անուններով, դրանց խորհրդակիր արմատներով ձեւավորված բազմաթիվ բառեր կան հայոց լեզվում. դիվական, դիվաբարո, դիվածին, դավել, դավանանք (տիեզերական դրական ուժերի պաշտամունքն արտահայտող հավատքների հակոտնյան), դիվոտել, դիվապաշտ, վիժել, վիշապաքաղ, վեճ, վիճահարույց, ջրվեժ, վաշ-վիշ, վիշտ, վիժվածք, վիճակ, յախկ (բարբառային), ախ-վախ եւ այլն: Ռուսաց լեզվում եւս մենք այս կամ այն կերպ տեսնում ենք հիշատակված բառ-խորհուրդներն ու բառարմատները: Օրինակ` див (այսպես բացասականորեն է “Ասք Իգորի ճակատամարտի մասին”-ում անվանվում պոլովցիներին` “դիվածիններին” հովանավորող ուժը, որը, պարզ է, հայերենի դեւ-ն է), давить (ինչ-որ իմաստով՝ հայերենի դավել-ուն է համապատասխանում), дивный, давление, давно, дьявол, девать, выжать, выжечь, выжига, ехидный…
- Հայ հավատքային լեզվի բառ-խորհուրդներից են հավատ-ը (խորհրդակիր արմատը ավ-ն է, որ նշանակում է կյանք, հոգի, ուժ, էություն, խորհուրդ), ավետ-ը (ավետել-ը), ավետարան-ը: Պարզվում է` ռուսաց լեզվում եւս այդ խորհուրդները (խորհուրդների բառարմատները) ինչ-որ ձեւերով արտահայտված են: Օրինակ` вера, ведьма, ведомый, ведение (введение), видеть, ведать, видимый, видный…
Այսպիսի զուգահեռների ու համապատասխանությունների ցուցադրությունները անընդհատ կարելի է շարունակել։ Բայց բավարարվենք հիշատակվածներով:
Այդ զուգահեռ ու համապատասխանող կողմերից որն է որից սերել ու ածանցվել, որն է որի համար մայր-լեզվական հիմք ծառայել: Հարցի` հիմնովին պատասխան տալը թողնելով գալիքում հարցով զբաղվող մասնագետներին` այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, մեկ-երկու ընդհանուր կարգի նկատառում հայտնենք: Պարզ լեզվաբանական “հոտառությունն” ասում է այն մասին, որ եթե երկու լեզուներում նմանատիպ լեզվական ձեւեր կան եւ լեզուներից մեկում այդ ձեւերի իմաստը (լեզվաբանական-արմատական, հավատքային, գաղափարական…) անորոշ է, պարզ-հասկանալի չէ, նրանում այդ ձեւերի, լավագույն դեպքում, բացատրությունն է միայն տրվում (այդ դերն է կատարում այդ լեզվի բացատրական բառարանը), իսկ մյուսում` նաեւ իմաստային մեկնությունը,- ապա, պարզ է, որ երկրորդի ձեւերն են առաջինի հիմքը հանդիսանում: Շատ բան ասող է, այդ առումով, ռուս բանասիրության հետ հետեւյալ պատահածը: Վերեւում հիշատակեցինք, որ “Ասք Իգորի ճակատամարտի մասին”-ի դրվագներից մեկում խոսք է գնում ինչ-որ բացասական ուժի` ” Див “-ի մասին (“збися див ” արտահայտության մեջ): Եվ ահա ասքագետներից մեկը` Ալ. Յուգովը, Վլ.Դալի բառարանում եւ սլավոնական կենդանի լեզվում չգտնելով ” Див ” բառը` սխալմամբ կարծում է, որ այդ բառը պարզապես дивний (վայրի) ածականի կրճատ ձեւն է: Այն դեպքում, երբ եթե գիտնականին ծանոթ լինեին հայոց կենդանի ու գրավոր լեզուները, ապա կիմանար, որ դրանցում դեւ բառը (“դիվական” եւ նմանատիպ ածական բառերում այն հենց “դիվ”-ի էլ փոխարկվում է) հնուց ի վեր գոյություն ունի, եւ, հետեւաբար, այդ բառի (արիական նախալեզվի “դեւ” բառ-խորհրդի) արտահայտություններից է ռուսերենի ինչպես Див -ը, այնպես էլ` дивний -ը, որոնցից առաջինը ռուսական ասքը գրելու ժամանակներում տակավին օգտագործվող բառաձեւ է եղել, իսկ երկրորդը մինչեւ մեր օրերը օգտագործվում է:
Կամ էլ վերցնենք նույն ասքում երեք անգամ հանդիպող Троян (կամ` Траян) բառը: Հետազոտողները, դարձյալ ռուսաց լեզվում չգտնելով այդ բառի բացատրությունը, եւ անտեղյակ լինելով նախաարիական (հայկական) լեզվի “Տիր” բառ-խորհրդին, ասքի Троян (Траян) բառին ինչ իմաստ ասես չեն վերագրել: Այն դեպքում, երբ ասքի այն կոնտեքստը, որտեղ բերվում է այդ բառը, վկայում է այն մասին, որ ասքը գրողը բառը օգտագործել է իմաստունի, Տիր-ական խորհրդապաշտության (այդ կոչումը հեղինակը “իմաստուն Բոյանին” 11-12դդ. ռուս երգասաց – բանաստեղծին է վերագրում) իմաստով, մի դեպքում, եւ իմաստապաշտության իմաստով (Трояанова век արտահայտության մեջ, որ փաստորեն նշանակում է իմաստապաշտ դար)` մյուս:
Այնպես որ, ընդամենը մի փոքր տեքստում ռուսաց լեզվի` այդ երկու բառերի իմաստային ըմռնման հետ կապված այդ անորոշությունները, եւ հայոց լեզվի օգնությամբ դրանք հաղթահարելու հնարանքի գտնումը ասում է այն մասին, որ ռուս լեզվաբանները ռուսաց լեզվի որոշ բառերի արմատական, բուն իմաստները վերծանելու համար այլ ելք չունեն, քան հայոց լեզու գալը: Այդ դեպքում, գուցե, կբացվի նաեւ ռուսաց լեզվի այնպիսի բառ-խորհուրդների գաղտնիքը, ինչպիսիք են` ռուս-ը(Ռուսիա-ն), Վանյա-ն ու Իվան-ը, (ռուս ազգին երբեմն տրվող այդ ընդհանրական անունները, ինչպես մեզ տրվող Արա-ն ու Արմեն-ը), սլավոն-ը: Գաղտնիքի հիմնավոր գաղտնազերծումը թողնելով տարբեր կարգի հետազոտողների միացյալ համակողմանի ու խորը ուսումնասիրությանը, այստեղ, այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, մեր վարկածը առաջ քաշենք:
- Ռուս (Ռուսիա) բառ-խորհուրդն, ըստ երեւույթին, առաջացել է արիական նախալեզվի ռասա (ցեղ) բառ-խորհրդից: Վերջինս, իր հերթին, լեզվաբանորեն առաջացել է Արա / Ռա (այս անցումը մենք հաճախ ենք տեսնում, ինչպես, օրինակ, եգիպտական դիցաբանությունում, որտեղ Արարիչը հենց Ռա էլ կոչվում է), եւ աս (նշանակում է բացարձակ սերում, ծագում, բացարձակ որակ) բառարմատներից: Ռուս, հետեւաբար, նշանակում է արարչական ծագում (սերում), արարչական որակ ունեցող մարդատեսակ (աստվածամարդ), հար նման հայ հավատքային լեզվի Արմեն եւ Հայ բառ-խորհուրդներին, որոնք նույնպես այդ իմաստն ունեն: Ըստ երեւույթին` արիական նախալեզվում մեր արարչածին ցեղատեսակը նույն իմաստն արտահայտող տարբեր ձեւերով է անվանվել, որոնցից է եւ ռուս-ը: Շատ բան ասող է, այս առումով, այն, որ Հայկական լեռնաշխարհի հին թագավորություններից մեկի` Վանի թագավորներից մեկը կոչվել է Ռուսա (ի դեպ, ռուսագիտության մեջ նույնպես ռուս ազգի անվան եւ Վանի թագավորի անվան կապի այս վարկածին մենք հանդիպում ենք): Նկատենք նաեւ, որ հայոց լեզվում կա ռես (տանուտեր) բառ-խորհուրդը, որի եւ ռուս-ի իմաստային կապը նկատելի է:
- Ռուսագիտության մեջ կա վարկած, ըստ որի ռուս ազգի նախահայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհի Վանի թագավորությունը, որից ելնելով էլ Իվան եւ Վանյա (այսինքն` Վանից եկած, վանեցի) անունների իմաստը բացատրվում է: Կարծում ենք, ուշադրության արժանի վարկած է…
- Ինչպես հայտնի է, արիական ծագում ունեցող ազգերի մի ամբողջությունը անվանվում է սլավոն: Ըստ մեզ` լեզվաբանորեն բառ-խորհուրդը կազմված է նախաարիական (նախահայկական) լեզվի ս հունչարմատով (ս-ի անցումն է զ-ն, օրինակ` զկարմրիկ բառում), լավ (բառի ավ արմատը նշանակում է ուժականություն, էություն, կյանք…) բառով եւ ան/ոն բառարմատով (նշանակում է ծնունդ, պտուղ, սերում): Եվ, հետեւաբար, սլավոն-ը նշանակում է ուժածին, կենսածին:
Այնպես որ, կարծում ենք, դեպի հայոց լեզու (հատկապես հայոց լեզվի դիցաբանական շերտեր) գալը ռուսաց լեզվին շատ բան կարող է տալ:

Քուրմ Մանուկ

Հ.Գ.- խմբ. կողմից – Որոշ տեսակետների համամիտ չլինելով` սույնը տպագրում ենք քննարկման ակնկալիքով:

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 84 other followers