Archive for the ‘Հայագիտություն’ Category

Հայ գիտնականի սենսացիոն բացահայտումը

4 Դեկտեմբերի, 2013

Այսօր շումերագետ Արման Ռևազյանը հայտարարեց, որ կարողացել է հայերենով վերծանել Կրետոս Կղզում 100 տարի առաջ հայտնաբերված մ.թ.ա. 1500 թվականին պատկանող սկավառակի նշանագրերը:

«Սկավառակը, որն ընդամենը 15 սմ է, հայտնաբերվել է 1908 թվականին Փավստոս քաղաքում: Այն դարեր շարունակ պահված է եղել թագավորական ապարանքներում և  նախատեսված է եղել աստղագիտական աշխատանքների համար: Սկավառակի վերծանմամբ փորձել են զբաղվել հույները, ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները և երբայեցիները: Հույներն ասում են, որ իրենց մոտ քաղաքակրթությունը, այդ թվում՝ գիր-գրականությունը պատրաստի իրենց է փոխանցվել Կրետոս կղզուց: Արմենոս բառը, որով հույները կոչել են հայերին, հին հունարենով նշանակում է «պատրաստի»: Այսինքն, արմենոսները նրանց պատրաստի տվել են իրենց գիրն ու գրականությունը: Անգամ ուկրաինացի հետազոտողներից մեկն է համոզվել, որ սկավառակը հնարավոր չէ վերծանել առանց հայոց լեզվի», – նշեց բանախոսը:

Շումերագետը հայտնեց, որ սկավառակի  նշանագրերի հայերեն լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հին ժամանակներում հայ քրմերը շարժվել են դեպի Եգիպտոս և Կրետոս, որտեղ էլ որպես գաղտնի լեզու կիրառել են հայերենը: Գիտնականի հավաստմամբ, հայոց լեզուն մինչև մ. թ. ա. 17-րդ դարը եղել է քրմական լեզու և եգիպտերենի ու շումերերենի հետ կիրառվել է գաղտնագրերում: «Սկավառակի վրա գրված է, որ Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան գրեց այս մեհենագիրը, և հայ գիտնականները անկյունաչափ հայտնագործելով՝  կարողացան երկրի ու արևի անկյունը չափել: Նշված է նաև այն մասին, որ  մ. թ. ա. Ուղիղ 1500 թվականին նրանց հաջողվել է բևեռային աստղը գտնել: Եթե տեղյակ եք, ամեն 2000 տարին մեկ Բևեռային աստղը փոխվում է: Վերջում էլ հեղինակը նշում է, որ Արմանա աշխարհի գիտնականները կարող են կարդալ սկավառակը», – հավելեց գիտնականը:

ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ

http://168.am/2013/12/04/306296.html

Նախնիապաշտություն

4 Օգոստոսի, 2013

301թ.-ին առաքելական քրիստոնյաներն Հայաստանում իրականացը-րին, մինչ այդ մարդկության պատմության մեջ չլսված, մշակութային ե-ղեռն: Հիմնահատակ ավերվեցին մեհյաններն իրենց գրադարաններով, չփրկվեց վերացումից գեթ մի հատիկ մագաղաթ: Հեթանոս հայերը, որ մինչ այդ երբեք չեն զիջել իրենց դիրքերն ընդհանուր համաշխարհային մշակույթի զարգացման գործընթացում, անհետ կորցրին հազարամյակ-ների մշակութային հարստությունները: Մշակութային եղեռնը, համե-մատաբար փոքր մասշտաբներով, շարունակվել է նաև հետագա 17դա- րերի ընթացքում: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ 301թ-ից առաջ եղած Հայերի,Հայաստանի մասին չենք կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը հիմնված լինի հայկական աղբյուրների վրա: Մենք ցան-կացած հարցի պատասխան փորձում ենք գտնել առաքելական պատ-միչների կողմնակալ պատմությունների տողամիջում առկա մտքերից ու այլազգի պատմիչների <շահագրգիռ> պատումներից: Այսպիսի իրավի-ճակում, որքան էլ մենք մեր մտքերը հիմնավորենք, միևնույն է հոգու խորքում միշտ կասկած է մնում դրանց իսկության հանդեպ: Սրան զու-գահեռ, որքան ժամանակակից հեթանոսները որևէ հարցում մոտենում են ճշմարտությանն, այնքան կատաղի ու ցինիկ են դառնում առաքելա-կանների հակազդեցությունները: Ընդ որում, երբ գաղափարական պայ-քարը մտնում է փակուղի, նրանք անցնում են անձնական ոլորտ, որտեղ էլ նրանց միակ փաստարկը հայհոյանքն է: Բազմաթիվ հարցերից մեկն էլ ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է:

1.Այստեղ հնչող ամենաառաջին մեղադրանքն Արիադավան հեթանոս-ների հանդեպ, այսպես կոչված <Ֆալոսապաշտություն>-ն է: Ֆալոսա-պաշտությունը Նախնիապաշտության հետ ունի միայն խորհրդանշա-կան աղերս: Բանն այն է, որ հնագույն ժամանակներում մարդիկ իրենց ծագումնաբանությունը բխեցնում էին, ոչ թե ինչ որ գերբնական ուժերից (այդպես եղավ ավելի ուշ ժամանակներում), այլ սեփական ծնողներից: Նրանք համարում էին, որ իրենք իրենց ծնողների սեռական օրգանների աշխատանքի արդյունք են (այս առումով նրանք ավելի գիտակից են, քան այժմյան մեծ ու փոքր աղնդների հետևորդները), որտեղից էլ ծագել է սեռական օրգանների պաշտամունքը: Մայրիշխանության տիրապե-տության ժամանակ, բնականաբար պետք է երկրպագվեր հակառակ սե-ռի սեռական օրգանը, որից էլ ծագել է ֆալոսապաշտությունը: Սա եղել է նախնիապաշտության ամենապարզունակ դրսևորում: Սա համընդ-հանուր զարգացման ելակետային շրջանն է, որը վերաբերվում է երկ-րանդի ազգերի մեծամասնությանը: Բայց կան նաև որոշ ազգեր, որոնց այս օրինաչափությունը չի վերաբերվում: Դրանցից մեկն են հեթանոս հայերը:

Այստեղ չխոսեմ այն մասին, որ ինձ դեռ չի հանդիպել մի առաքելական, որը կարողանար բերել թեկուզ մի փաստ, որն ապացուցեր,թե Հայկ Նա- հապետից մինչև Խոսրով Մեծ, երբևէ հայերը ֆալոսապաշտ են եղել:Հա- յերը միշտ էլ, սկսած դեռևս մեր ամենահին Արատտա պետության ժա-մանակներից, ունեցել են աստվածային պանթեոն: Հայերը կրոնական զարգացման տեսանկյունից մարդկությանը ներկայանում են, որպես ի սկզբանե զարգացած կրոնափիլիսոփայական արժեհամակարգ ունեցող ազգ: Համընդհանուր զարգացումից հայերի այս դրական շեղումը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն:Հայերը գոյություն ունեն դեռևսԵր- կիր մոլորակի նախորդ քաղաքակրթությունից: Հետևաբար` չի բացառ-վում, որ մենք նախորդ քաղաքակրթությունից հայտնի, այսպես կոչված <Աստվածների ռասսա>-ի անմիջական հետնորդներն ենք, ասել է, թե ոչ մի կապ չունենք պարոն Նոյի հետ: Այսինքն Արիադավան հեթանոս-ներին ֆալոսապաշտության մեջ մեղադրելն ընդամենը հայհոյանք է:

2. Նախնիապաշտության ինքնատիպ դրսևորում հեթանոս հայերի մեջ եղել է Արարիչ աստծո` Արի, հանդեպ պաշտամունքը: Մեր հեթանոս նախնիներն իրեն պարզապես անվանել են իրենց ստեղծող աստծո Արի անունով: Այժմ ոչ մի անաչառ մարդու մոտ կասկած չի առաջացնում <Ար- Հար- Հայ> փոխակերպումը: Մեր Մեծագույն Նախնու`Արի, պաշտամունքը մեր հեթանոս նախնիների մեջ այնքան զորեղ է եղել, որ հետագայում անգամ օտարները մեզ տվել են <Արմեն> իմա <Արարիչ աստծո մարդ> անունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով ժամանա-կակից հայ հեթանոսներս մեզ անվանում ենք <Արիադավան>:

3.Նախնիապաշտության դրսևորում է նաև զավակներին իրենց պապե- րի ու տատերի անուններով անվանադրելը: Ես թեև հասկանում եմ, որ սա ծնողների հանդեպ հարգանքի ցուցադրման ձև է, բայց կատեգորիկ չեմ ընդունում այն, քանի որ դա մետաֆիզիկայի տեսանկյունից չխրա-խուսվող երևույթ է: Մետաֆիզիկան այլ ոլորտ է, հետևաբար գերադա-սում եմ լռել:

4. Նախնիապաշտության մի դրսևորում էլ կա, որը ևս, թեև ոչ այնքան հաճախ, դառնում է հեթանոսներին ուղղված մեղադրանք: Խոսքը վերա-բերվում է ծնողների մահից հետո նրանց հետ կապված որևէ իր կամ ա-ռարկա, որպես հիշատակ պահելու մինչ օրս հայերի մոտ պահպանված սովորույթը, որն առաքելականները համարում են ֆետիշիզմ, այսինքն` հեթանոսական մնացուկ: Քանի որ հեթանոսական ժամանակներում մարդկանց աշխարհընկալման մեջ գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումներն, ապա այս սովորույթը ևս ունի մետաֆիզիկական հիմ-նավորում: Թույլատրելիության սահմաններում ասեմ, որ հասարակ մարդկանց մեջ նման սովորույթի առաջացմանը նպաստել են քրմերը: Քրմերը, լինելով բարձր զարգացած անհատականություններ, նպաստել են այս սովորույթին, որպեսզի հարազատի մահը չդառնա այդ հարազա-տից լիակատար կտրվելու երևույթ, որը համապատասխան հոգեմտա-վոր պատրաստություն չունեցող հասարակ մահկանացուների մոտ կա-ռաջացնի անկանխատեսելի հետևանքներով ստրես: Ես չեմ բացառում, որ մի գուցե այստեղից է առաջացել <Մեռնողի հետ չեն մեռնում> մեր պապական իմաստնությունը: Ինչևէ, դեռևս հեթանոսական ժամանակ-ներից եկող այս սովորույթը հայոց մեջ շարունակում է մնալ հաստա-տուն, անկախ առաքելականների քննադատություններից: Այստեղ երևի գործում է ինքնապահպանման բնազդը:

5. Նախնիապաշտության մի դրևորում էլ կա, որն առաքելական իրա-կանության մեջ օր ըստ օրե վեր է ածվում անհեթեթության: Նկատի ու-նեմ գերեզմանոցներ մահացած հարազատներին այցելությունները: Եթե հեթանոսական ժամանակներում դա տարվա մեջ մի օր էր, երբ մարդիկ այցելում էին մահվան հովիտներ (վայրեր, որտեղ ցրում էին հանգուց-յալների աճյունների մոխիրները) և որոշակի ծիսակատարությունների օգնությամբ հարգանքի տուրք մատուցում իրենց նախնիներին, ապա քրիստոնյաներն այդ անում են իրենց ամեն մի տոնից հետո: Սրանով առաքելական կղերականները, կրոնամիստիկ անհեթեթ հիմնավորում-ների քողի ներքո, իրականում կատարում են մետաֆիզիկայի տեսանկ-յունից մի շատ կեղտոտ քայլ: Ամեն անգամ որևէ տոնի ընթացքում ստացած դրական էներգիան, անպայմանորեն չեզոքացնում են հաջորդ օրը գերեզմաններ այցելությամբ ստացված բացսական էներգիայով: Այ-սինքն` տոները, որոնք ի սկզբանե ունեն մարդկանց մեջ դրական էներ-գիա կուտակելու իմաստ, կորցնում են իրենց ուժը: Սա նպաստում է հասարակության մեջ բացսական աուրայի մշտական գոյության: Նաև այս պատճառով է, որ առաքելականները հեթանոսական նոր տարին` մարտի 21, երբ բնությունը ծաղկում է, շուրջ բոլորը կյանքի վերազար-թոնք է, հետևաբար` դրական էներգիա, փոխարինեցին դեկտեմբերի 31-ով, երբ բնությունը դեռ մեռած է ու առջևում գրեթե 80 օր ցուրտ եղանակ է, հետևաբար`բացսական էներգիա: Սրանով առաքելականները նպաս- տում են հասարակության մեջ բացսական աուրայի մեծացմանը: Նոր տարվան հաջորդող օրը պարտադիր կերպով գերեզման այցելելը ևս այս նպատակին է ծառայում: Չնայած, որ մեր պապական մեկ այլ իմաստ-նություն նշում է, որ <Տարին ինչպես սկսես, այնպես էլ կընթանա>, քրիստոնյաները համառորեն մարդկանց քշում են դեպի գերեզմաններ: Ցավոք սրտի այս դեպքում, անգամ ինքնապահպանման բնազդը չի գոր-ծում: Այս կետում ավելացնեմ միայն այն, որ առաքելականներն, իրենց բնորոշ լկտիությամբ, այս հիմար սովորույթը պարտադրում են նաև Հա-յաստանում ապրող այլադավաններին: Այն, որ մենք` Արիադավան հե-թանոսներս խուսափում ենք այս սովորույթից, եղանակ չի ստեղծում, քանի որ մենք քանակով շատ քիչ ենք:

6.Նախնիապաշտության մի դրսևորում է ազգի մեծագույն զավակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր ձևերը: Սա սկզբունքորեն դրական երևույթ է, քանի որ նախ ամուր է պահում սե-րունդների միջև կապը, և երկրորդ` տալիս է հոգեմտավոր մեծ դրական լիցքեր: Հենց այս դրական մեծ լիցքերն են, որ հանգիստ չեն տալիս մեր ազգի բարին չցանկացողներին և նրանք ամենատարբեր միջոցներ են փնտրում այդ լիցքերը չեզոքացնելու համար: Ամենատարածված, բազ-միցս փորձարկված ու ցավոք սրտի հայոց մեջ մեծ հաջողություն ունե-ցող միջոցն, ազգի մեծագույն զավակի անձի պաշտամունքի ստեղծումն է: Շեշտը դնելով տվյալ մարդու, ոչ թե գաղափարների ու գործունեու-թյան, այլ անձի կարևորության վրա, ստեղծվում է տվյալ գաղափարներն ու գործունեությունը երկրորդական համարողների բազմություն, որոնք ի վերջո իրենց ֆանատիկությամբ կարողանում են ստվեր նետել այդ գա-ղափարների վրա:

Մի գուցե կան նախնիապաշտության այլ դրսևորումներ, որոնց մասին ես չնշեցի, բայց նշվածներն էլ հերիք են, որպեսզի պարզ լինի, որ ի սկզբանե դրական համարվող ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ երևույթը մեր ազգի թշնամիների ջանքերով կարող է վերածվել բացսական գործոնի: Հետևաբար հայ ազգայնականները պետք է ծայրահեղ զգույշ լինեն այս հարցում:

Այն մասին, թէ ի՞նչ փսփսաց Եհովան Սաբբաթայա Ցվիյի ականջին

25 Ապրիլի, 2013

Շվարցի հեքիաթներից մեկի մեջ մի թագավոր կար, որին երբ զեկուցում էին այն ամենի մասին, ինչը որ կատարվում էր երկրի ներսում, սկզբից ասում էին այն, ինչը  կշոյեր նրա լսելիքը, իսկ հետո ավելացնում էին այն ամենը, ինչը որ կվշտացներ նրան, սակայն չէին մոռանում նշել, որ դա չար լեզուների ասածն է ընդամենը։ Բայց դե թագավորը, չնայած ցույց չէր տալիս, սակայն հասկանում էր, որ ճշմարտությունը հենց այդ չար լեզուների ասածների մեջ պիտի փնտրել։

Հիմա, քանի որ դուք հարգելի հայրենակիցներ, բոլորդ էլ առանձին առանձին վերցրած թագավորներ եք, չէ՞ որ մենք թագավորների ցեղ ենք, ու երևի նաև դա է պատճառը, որ հարյուրամյակներ շարունակ մնացել էինք կամ էլ ենք առանց թագավորի ու պետության, ապա ես նույնպես ուզում եմ պատմել ձեզ այն, ինչը որ խոսում են չար լեզուները մեր ժողովրդի դառը ճակատագրի ու դրա հետ կապված որոշ բաների մասին, որ տեղի է ունենում աշխարհում։

Նախ այդ չար լեզուները ասում են, որ այն պատմությունը, որը հրամցվում է մեզ, բոլորովին էլ ճշմարտացի չէ, այլ միտումնավոր ձևով խեղաթյուրված է, և որ այդ ամենի հետևում մութ ուժեր են կանգնած, որոնք փաստորեն միշտ էլ կառավարել են աշխարհը, կամ էլ գոնե փորձել են այդ բանը անել, որ նրանք իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, անընդհատ դավադրություններ են կազմակերպում, որոնք երբեմն համաշխարհային մասշտաբների են հասնում։

Չար լեզուները ասում են նաև, որ այդ մութ ուժերը մարդկանցից ինչ որ բաներ են թաքցնում, որ գալիս է շատ ու շատ հին ժամանակներից, և որ հենց այդ բաների իմացությունն է նաև նրանց հզորության պատճառը, և այդ գաղտնի ինֆորմացիան նրանց ընտրյալները սերնդե սերունդ փոխանցում են միմյանց, ամեն ինչ անելով, որպեսզի իրենցից բացի ոչ ոք չիմանա դրանց մասին։ Բայց նրանք այդ արտասովոր գիտելիքները միշտ չէ, որ օգտագործում են ի բարօրություն մարդկանց, այլ լրիվ հակառակը։ Նրանք արտաքինից բարեպաշտ ձևանալով, իրականում իրենց գաղտնի կազմակերպությունների ներսում դավանում են ինչ որ հրեշավոր կրոն, ու նույնիսկ հրահրելով պատերազմներ ազգերի ու երկրների միջև, համարում են որ դրանց արդյունքում միլիոններով զոհված մարդկանց, իրենք ըստ էության, զոհաբերում են իրենց դիվային աստվածներին։ Եվ երբ սկսում ենք քրքրել այն ամենը, ինչը վերաբերվում է այդ մութ ուժերին, ապա տեսնում ենք, որ դրանց, այսպես կոչված, միաբանություններում ու օթյակներում հրեաները ինչ որ շատ են ելք ու մուտք անում, զինված իրենց կաբալլաներով ու եսիմինչերով։ Ու երբ ուսումնասիրում ենք ամեն տեսակի հեղափոխություններն և բազմաթիվ ապստամբություն ու պատերազմները, պարզ երևում է այդ ամենի մեջ հրեաների մեծ դերակատարությունը։

Եվ հաշվի առնելով նրանց մեծ կշիռը այսօրվա աշխարհի ֆինանսական ու աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում, ապա ակամայից միտք է ծագում այն մասին, որ չար լեզուները երևի թէ իզուր տեղը չէ, որ ակնարկներ են անում հրեաների հետ կապված և ինչ որ բան իսկապես գիտեն։ Բայց հարց է առաջանում, թէ ինչու՞ եմ ես այս ամենի մասին խոսում, հիմա մեզ հայերիս համար ինչ տարբերություն, թէ օրինակ այդ ուժային կենտրոններ կաչվածներում հրեաներ են նստած թէ ինչ որ ուրիշ մարդիկ, ինչպես կասեր ռուսը,–«нам то что»։ Իսկապես, մեզ համար ոչ մի նշանակություն չէր ունենա այդ հանգամանքը, եթե նորից չլինեին այդ նույն չար լեզուների այն ասեկոսեները, համաձայն որի հրեական միստիկ ուսմունքը մի զարանցանք ունի, որ իփր Եհովան պատվիրել է նրանց բնաջնջել հայերին։

Ես հասկանում եմ, որ հիմա Հուդայականության շատ գիտակներ միաբերան կգոռան, որ նման բան չկա և չի էլ կարող լինել։ Այո ճիշտ է, սակայն Հուդայականությունը դա այսբերգի միայն երևացող մասն է, որը իր գեղեցիկ փայլով շողշողում է արևի տակ, բայց չերևացող մասը անհամեմատ ավելի ծավալուն է և խորն, ու թաքնված է հասարակ մահկանացուների հայացքներից, և հենց այդ չերևացող մասն էլ դավանում են վերը նշված մութ ուժերը, որոնք իրականում ինչ որ անում են, անում են ոչ թէ հանուն փողի և իշխանության, չնայած դա իրենց նպատակները իրականացնելու միջոց է, այլ անում են հանուն ինչ որ անհասկանալի զառանցանքների, որոնք թելադրված են իրենց դիվային հավատքի կողմից։

Եվ պատահական չէ, որ երբ չար լեզուները խոսում են հայոց ցեղասպանության մասին, ապա բոլորովին արդարացիորեն նշում են, որ ցեղասպանության բոլոր կազմակերպիչները ոչ թէ թուրքեր են, այլ Դյոնմե կոչվող հրեական անիծյալ սեկտայի ներկայացուցիչներ և որ նրանք իրականում նաև թուրքերի թշնամիներն էլ են, որովհետև ամեն ինչ արեցին, որպեսզի կործանեն նրանց կայսրությունը և խեղաթյուրեն նրանց պատմական հիշողությունը։ Եվ երբ այդ չարաբաստիկ տարիներին Օսմանյան կայսրությունը մեծ կորուստների գնով ուզում էր շարունակել իր գոյությունը, ստորագրելով Սևրի պայմանագիրը, ճանաչում էր նաև Հայաստանի անկախությունը այն տարածքների մեջ, որը սահմանագծել էր Վիլսոնը, հանկարծ ասպարեզ է իջնում մեկ այլ դյոնմե՝ Մուստաֆա Քեմալ կոչվածը, որին անմիջապես օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանում արդեն իշխանությունը զավթած ջհուդամասոնական հրեշը, և արդյունքը լինում է այն, որ Սևրի պայմանագիրը այդպես էլ մնում է թղթի վրա, ու դառնում է անպետք իր, չէ՞ որ եթե իրագործվեր այն, ապա հայոց ցեղսպանությունը այսքան ողբերգական հետևանքներ չէր ունենա, հարյուր հազարավոր հայ փախստականներ օտար ափերում կոտորվելու և ուրիշ ազգերի մեջ ձուլվելու փոխարեն, կվերադառնային իրենց տները, ու այսօր Հայաստանը կլիներ տասնհինգից քսան միլիոնանոց երկիր։

Ինչևէ Թալիաթների ու Ջեմալների գործը իր «հաղթական» ավարտին հասցրեց Քեմալը, որը չլինելով թուրք, զավեշտալի ձևով հռչակվեց Աթաթյուրք, այսինքն թուրքերի հայր, ու առ այսօր ուղղադավան մահմեդական թուրքերին պարտադրված է այդ կուռքի պաշտամունքը։  Եվ երբ խորը վերլուծության ենք ենթարկում այսօրվա Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը մերժելու քաղաքականությունը ու Ղարաբաղյան հարցում իրենց բռնած կեցվածքը, ապա տեսնում ենք, որ դա այնքան էլ չի բխում իրենց շահերից, այլ ընդհակառակը, խանգարում է նրանց տարածաշրջանային լիդեր դառնալու առումով, և ոչ միայն։ Սակայն բանը նրանումն է, որ թուրք ժողովրդի շահերը բնավ էլ չի հետաքրքրում այն մարդկանց, ովքեր ժամանակին մշակեցին այդ պրոյեկտը, որը կոչվում է Քեմալական Թուրքիա։

Ի դեպ այդ նույն ուժերի պրոյեկտն է նաև Ադրբեջանական Հանրապետություն կոչվածը, որի հակահայկական հիստերիան նույնպես սնվում է այն նույն աղբյուրից, որից որ սնվում էին ժամանակին իթիհաթականները։ Սակայն այս ամենի մասին իհարկե հասարակ թուրքերի ու ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը տեղյակ էլ չեն անգամ։ Նրանք չգիտեն, որ այն պատմությունը, որը հորինվել և հրամցվում է իրենց, դասավանդվում է իրենց բուհերում և դպրոցներում ու պրոպագանդվում է ամենուր, իրականում բացարձակ ստերի վրա է հիմնված, և դա չի արվում այն բանի համար, որ թուրքերն ու ադրբեջանցիները բարեկիրթ անցիալ ունենալու իլյուզիա ունենան, այլ արվում է այն բանի համար, որ նրանց կտրեն իրենց իսկական անցիալից, և որի արդյունքում այդ ժողովուրդները այլասերվելով, վերածվում են ինչ որ մութ ծրագրեր իրականացնող գործիքի։

Ասում են մտքերը իրականանալու հատկություն ունեն, խոսքս այն մասին չէ, որ մի բան մտածում ես, ու հետո մտածածդ իրականացնում, այլ այն մասին է, որ օրինակ, երբ շատ ու շատ մարդիկ երկար ժամանակ, սերնդե սերունդ հավատում են, որ ասենք ինչ որ կոնկրետ մի առարկա հիվանդություններ բուժելու կամ այլ հրաշքներ գործելու հատկություն ունի, ապա այդ առարկան իսկապես սկսում է այդպիսի հատկություններ ձեռք բերել, այսինքն մարդկանց հավատքը այդ առարկան օժտում է ինչ որ ուժով, որը արդեն մարդկանցից անկախ սկսում է գոյություն ունենալ այդ առարկայի մեջ։ Այս երևույթը ընկած է կռապաշտության և տարբեր տիպի օկուլտ ուսմունքների հիմքում, ու այդտեղից անցել է նաև ժամանակակից կրոնական շատ համակարգեր, որոնք թեկուզ հռչակել են իրենց կռապաշտության հակառակորդներ, սակայն կռապաշտությունից էապես չեն տարբերվում։ Ինչևէ, ինչու՞ եմ այս ամենը ասում, փորձեմ այս երևույթի նման մեկ ուրիշ օրինակով բացատրել միտքս։

Պատկերացրեք մեկի ուղեղը լվանում են, նա ամբողջությանբ մոռանում է իր անցիալը, որից հետո նրա համար հորինում են մի սուտ անցյալ ու պատմում են նրան, և ահա այդ սուտ անցյալը սկսում է իրողություն դառնալ ու ազդել այդ մարդու հետագա գործունեության վրա, և նա, որ հարևանների հետ միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, հանկարծ անսպասելիորեն սկսում է գժտվել նրանց հետ, որովհետև իր հնարովի, սուտ հիշողությունը հուշում է նրան, որ հարևանները անցյալում իփր շատ վատություններ են արել իրեն։  Ահա հենց այս նույն ձևով էլ սկսում են ջնջել ժողովուրդների պատմական հիշողությունը, տեղը լցնելով տարբեր տեսակի հնարովի անհեթեթություններ, որի արդյունքում այդ ժողովուրդները սկսում են իրենց դրսևորել բոլորովին այլ ձևով, նրանք դառնում են զոմբի մութ ուժերի ձեռքում։ Այդպիսի զոմբիացված վիճակում են մեր չորս հարևաններից գոնե երեքը՝ թուրքերը, ադրբեջանցիները ու վրացիները։

Մենք հայերս այդ ժողովուրդներին դարեր շարունակ տվել ենք ամեն ինչ, և մշակույթ, և ինչպես ասում են՝ բարձրարժեք մարդկային ռեսուրսներ, չէ՞ որ մեր ազգի շատ ու շատ ներկայացուցիչներ դարերի ընթացքում, զանգվածաբար հեռանալով իրենց հայկականությունից ձուլվել են այս նորաստեղծ ազգերի մեջ, տալով նրանց մեր ազգի կողմից հազարամյակների ընթացքում կուտակած մշակութային փորձը և գենետիկ ինֆորմացիան։ Մեր նախնիները հավատում էին, որ այն դևը, որին ստեղծում են քո նմանությամբ, ձգտելու է ոչնչացնել քեզ ու գրավել քո տեղը։ Այդ հավատալիքների աղերձները պահպանվել են մասնավորապես իրանական ժողովուրդների բանահյուսության մեջ, հիշեք Ռոստամ Զալի հետ կապված այն դիպվածը, երբ նրա նմանակ դևը քիչ էր մնում սպաներ նրան։ Հիմա մեր զոմբիացված հարևան ժողովուրդները մեր ազգի համար վերածվում են հենց այդ նմանակ դևերի, որոնք վերցնելով մեր արյունը, մեր պատմական հիշողությունն ու հայրենիքը, մեզ վերջնականապես դուրս են մղում պատմության թատերաբեմից, պատահական չէ, որ այսօր մեր նյութական ու հոգևոր շատ ու շատ արժեքներ այդ ժողովուրդները կամ իրենց են վերագրում, կամ էլ ուղղակի ոչնչացնում են։ Եվ այս ամենի հետևում կանգնած են հենց նույն այդ վերը նշված մութ ուժերը։

Եթե առաջ թուրքերի ու ադրբեջանցիների նախնիներին ասեիր, որ իրենց պապերը ընդամենը տասնմեկերորդ դարում են հայտնվել Հարավային Կովկասում ու ընդհանրապես Առաջավոր Ասիայում, և որ իրենց իշխանության տակ գտնվող տարածքների ահագին մասը հայերի երկիրն է, ու իրենք հայերից են սովորել տարբեր գիտություններ, արհեստներ, հողագործություն, ու էլի շատ ու շատ բաներ, ապա նրանք կնդունեին այդ ամենը առանց որևէ թշնամանքի, իսկ այսօր նրանք այդ մասին լսել անգամ անկարող են։ Կամ եթե վրացիներին մի հարյուր հիսուն տարի առաջ ասեիր, որ օրինակ, իրենց Բագրատիոնի թագավորական դինաստիան, որը իշխեց իրենց վրա հազար տարի, հայեր են, ապա նրանք չէին ժխտի այդ փաստը, բայց եթե փորձ կատարենք այդ նույն բանը կրկնել հիմա, ապա այնպիսի մի վայնասուն կբարձրացնեն, որ էլ ասելու չի։ Նաև քրդերին են սկսել մշակել, նրանց համար էլ հորինել են, որ նրանք են նաիրցիները, և որ Ուրարտուն քրդական պետություն էր, և էլի նման բաներ։ Կարճ ասած այս ժողովուրդներից խլել են Ճշմարտությունը, փոխարենը տվել են Սուտ, որը չնայած առաջին հայացքից խիստ գայթակղիչ է նրանց համար, սակայն դա երբեք չի ծառայի նրանց իրական շահերին, որովհետև դրա նպատակն է այդ ժողովուրդներին այլասեռել և վերածել Եհովայի զոմբիների, ու թող թուրքն ու քուրդը իրենց մզկիթներում աղոթեն Ալլահին, և վրացին իր աղոթքը հղի Քրիստոսին, միևնույնն է նրանց իսկական տերը Եհովան է։ Իհարկե Եհովա ասելով ի նկատի չունեմ այն Դեմիուրգին, որը իսկապես ճշմարիտ է, այլ այն Էգրեգորին, որին ստեղծել են Սաբբաթայա Ցվիյի կարգի  հրեաները ըստ իրենց հայեցողության։

Թորոս Ալեքսանյան

«Հայաստանն օկումպացված է մինչեւ վերջ, դա պետք է իմանան բոլորը եւ դա պետք է իմանան մեկընդմիշտ»

7 Ապրիլի, 2013

Ապրիլի 4-ից Հայաստան ժամանած Հայաստան ժամանած եւ «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում գիշերներ անցկացրած ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը վաղը մտադիր է վերադառնալ Թուրքիա, քանի որ առողջությունը այլեւս թույլ չի տալիս  դիմանալ այդ պայմաններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց անձամբ Ալեքսանդր Վարպետյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն գիշերներ է անցկացրել երկաթյա նստարաններին, որոնց վրա հնարավոր չի քնել, աթոռների մեջ բաժանում չկա: Ալեքսանդր Վարպետյանն ասաց, որ թեեւ օրենքով սահմանված է, որ մուտք չտրամադրվելու դեպքում պետք է տրամադրվի կացարան` հսկողությամբ, մասնավորապես` սեղան, աթոռ, անկողին, տարրական պայմաններ, բայց իրեն ոչինչ չեն տրամադրել, «շանն այսպիսի պայմաններում չեն պահում»: Նրա խոսքով` թեեւ բոլոր օդանավակայանում  նման տարրական պայմաններ կան, այստեղ չկա, պատճառաբանում են, թե նոր են այն վերանորոգել: Ֆրանսահայը նշեց, որ համարյա չի քնել, հնարավոր չէ այդտեղ քնել, ճնշումը կտրուկ բարձրացել է, դեղ են տվել, ուտելու համար էլ` «բուլկի-մուլկի»: «Նրանք պարտավոր են, եթե թույլ չեն տալիս մտնել Հայաստան, իմ անձնագրում պետք է խփվեր հատուկ կնիք, որ այս անձը ով է եւ որ իր մուտքն արգելվում է, ոչ մի կերպ չեն ուզում այդ կնիքը խփել: Նրանք պարտավոր են իմ բոլոր ծախսերը` սնունդը, մնալու եւ վերադարձի ծախսերը հոգալ: Ոչ մի բան չեն ուզում անել, սա Հայաստանն է, ու վերջ, շատ լավ գիտեք էլի այստեղի օրենքները»,- ասաց էաբանը:

Նա նաեւ նշեց, որ իր հետ շատ կոպիտ, գռեհիկ են վարվում, սակայն երեկվանից վերաբերմունքը փոխվել է, երբ Ազատության հրապարակում իրեն ազատ արձակելու  կոչեր են հնչել,  հասկացել են, որ հարգարժան մարդ է եւ սկսել են նորմալ վերաբերվել:

ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, թե 2002 թվականից նրա մուտքը Հայաստանի տարածք փակ  է, բայց չմեկնաբանեց, թե ինչու:

Ալեքսանդր Վարպետյանը պարզաբանեց, որ ժամանակին նպատակահարմար չէին գտել իրեն հայտնել, թե ինչու է արգելված իր մուտքը Հայաստան, այնուհետեւ ասել են, թե ինքը ՀՀ պետական անվտանգությանը լուրջ սպառնալիք է ներկայացնում:

Ֆրանսահայ Վարպետյանն այլեւս մտադիր չէ գալ Հայաստան, ավելին` ինչպես իրեն դիմավորել են, այդպես էլ դրա արձագանքը լինելու է: Նա պատրաստվում է վերադառնալ, «աշխարհում ինչքան իշխանություն կա, դուռը ծեծել եւ խնդրել, որ իրեն հարցաքննեն, ինչ կա չկա, պետք է ասեմ»:

«Հայաստանն օկումպացված է մինչեւ վերջ, դա պետք է իմանան բոլորը եւ դա պետք է իմանան մեկընդմիշտ»,- ասաց նա:

Իսկ թե ինչի հենց ձեզ հետ են այդպես վարվում, հարցին նա կարճ պատասխանեց. «հիմարություն եմ ունեցել գրել հոկտեմբեր 27-ի վերլուծությունը»:

Ի դեպ, վերջինս Հայաստան էր եկել հունիսի 11-ին իր 70-ամյակը տոնելու համար, ժամանել էր ավելի վաղ, որպեսզի գիրք հրատարակի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 4-ի գիշերը, Ալեքսանդր Վարպետյանն, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում եւ մտերիմների շրջանակում նշելու համար: Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը եւ այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:

«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները եւ ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը եւ հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին։

Փոշի կդառնան ձեր գործերը չար …

3 Հունիսի, 2012

Աղբյուրը՝ Azatamtutyun.am, 18.04.2009

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հերիք չէին տեղական վայրահաչողները և դիլետանտ հայագետները, մեկն էլ գտնվեց հեռավոր ամերիկաներում՝ Ջեյմս Ռ. Ռասել կոչեցյալ, որն արդեն մի քանի տարի է` մաշկից դուրս է գալիս, որ իր նախասիրած գույնը վերագրի նաև Չարենցին: Նկատի ունեմ Չարենցի մի շարք ինտիմ բանաստեղծությունների հրապարակումը, ինչպես նաև հիշյալ «հայագետի» առաջաբանն ու ծանոթագրությունը «Ինքնագիր» հանդեսում (2008թ. N 5, էջ 5-18), և այդ նյութի մի հատվածի արտատպումը «Հրապարակ» թերթում (2009թ. 18 մարտի): Սովետահայ պրոպագանդան տասնամյակներ շարունակ ջանքեր է թափել, որ իր վարչակարգի գետերով թափած արյան գույնը հարմարեցներ իր իսկ կարգերին զոհ գնացած նահատակին, բայց ապարդյուն: Եթե մի գույն իր եղերական մահից առաջ երկրպագել է Չարենցը, դա եղել է հայոց Եռագույնը: Մինչդեռ այսօր, բաց լեղակի գույնի սիրահարները ուզում են մեր ազգային հանճարին իրենց շարքերը տանել: Եվ այսպես վարվելու իբր հիմք են տալիս անմաքուր ու խայտառակ ճանապարհով ջեյմսռասելների ձեռքն ընկած չարենցյան մի շարք բանաստեղծությունների ինքնագրերը: Ի դեպ, դրանց ուշադիր ու անաչառ ընթերցողը, առանց ամերիկյան «հայագետի» տենդենցիոզ առաջաբանի ու ծանոթագրությունների, շատ լավ կկողմնորոշվի, թե ինչն ինչոց է…
Մարդկային մարմնի՝ աղջկա թե պատանու, գեղեցկությունը գովերգելը և կամ թե հեղինակի երևակայած զգայական պատկերների արտացոլումը դեռևս չի նշանակում ունենալ ջեյմսռասելյան կողմնորոշում, և ավելին` լինել նրանցից մեկը: Նման դեպքում անտիկ շրջանի կամ Վերածննդի բոլոր քանդակագործներին և նկարիչներին, որոնք պատկերել են պատանու մերկ մարմին, պետք է միասեռակա՞ն համարենք: Գաղտնիք չէ՝ Եղիշե Չարենցը իր ժամանակի ամենասեր ու կնամեծար տղամարդկանցից է եղել, որը, գուցեև, ի պատիվ իրեն, անտարբեր չի եղել ոչ մի գեղեցիկ կնոջ կամ կանացի արտաքին բարեմասնությունների նկատմամբ: Հիշենք նրա սիրային պոեզիայի հերոսուհիներին. Կարինե Քոթանջյան, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Աստվածատրյան-Չարենց, Արաքսյա Մանուկյան, Ռիչչի Դոստյան (ի դեպ հենց նրան է ուղղված «Ինքնագրում» տպագրված N 6 էրոտիկ երգը («Դու կովբոյի շորերով…» ), որը գրված է Թիֆլիսում, 1933թ., այլ ոչ թե 1936-1937թթ., ինչպես պնդում է Ռասելը, և դա մեկ բանաստեղծություն չէ, այլև մի ողջ շարք, այս մասին տես’ Եղիշե Չարենց. Անտիպ և չհավաքված Երկեր, Ե., 1983, էջ 515-517), Իզաբելլա Չարենց, Արուս Ոսկանյան և վերջապես Մագդա Բուրջալյան:

Ռասելն իր ծանոթագրություններում հպանցիկ ձևով դիտողություն է անում Չարենցի դուստրերին` Արփենիկին և Անահիտին, այն բանի համար, որ նրանք իրենց գրվածքներում չեն հիշատակում Չարենցի բիսեքսուալությունը: «Եթե նրանք տեղյակ են իրենց հոր կյանքի այս ասպեկտի մասին, ապա պետք է որ նախընտրած լինեն այդ մասին չհիշատակել հրատարակված հուշերում» (տես՝ «Ինքնագիր», էջ 15):

Հայ գրականագետների գրվածքները պսեվդո-գիտական համարող («Ինքնագիր», էջ 17) Ռասելը մի՞թե չի ամաչում իր գրածից, երբ պահանջում է, որ հինգ տարեկան Արփենիկը կամ էլ երկու տարեկան Անահիտը հուշերում գրեին իրենց հոր «հոմոէրոտիզմի» վերաբերյալ: Ապա և հիշատակելով բանաստեղծներ Ռեմբոյի, Վերլենի, Լորկայի անունները` գալիս է «եզրահանգման», որ բոլոր գեյ-բանաստեղծների ընտանիքները նախընտրել են լռել այս հարցի շուրջ: Սա այն դեպքն է, որ զրպարտիչը իր տարածած մեղադրանքների դիմաց պատիվ է պահանջում իր «զոհի» ընտանիքից: Դե ինչ ասենք, զրպարտություն տարածելը, սուտ վկայություն բերելը, ինչպես և ազգությամբ հայ գեյերի ու լեսբուհիների կոլեկցիա հավաքելը մեր մեկնաբանի նեղ մասնագիտությունն է: Ահավասիկ Ռասելի գիտականության վառ օրինակներից մեկը. «1998թ. Նյու Յորքում բնակվող ինձ ծանոթ մի հայ լեսբուհի, որն ուսանել էր Երևանի պետհամալսարանում, ասաց ինձ, որ Չարենցի միասեռական լինելն այնտեղ (այսինքն` Հայաստանում – Ա.Ի.) բոլորին է հայտնի, և որ նրա սիրեցյալներից մեկն այժմ էլ ողջ է» («Ինքնագիր», էջ 17): Էժանագին բամբասանքի այս մեթոդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իսկ իրականում` «կիրթ բարբարոս» Ջեյմս Ռասելի այն անցագրերից է, որով նա ուզում է մտնել հայ իրականություն: Չարենցի անվամբ նա ուզում է կշիռ տալ յուրայինների բանակին: Մինչդեռ ի զորու չէ հասկանալու Չարենցի վիթխարի կիրքը կնոջ հանդեպ և այդ բանաստեղծական զինանոցում նաև նման պատկերների առկայությունը «Որ նազավոր մի տղայի/ Քնքուշ մարմին ունես բարեկազմ» («Երեք բալլադ». իր տիկնոջը` Իզաբելլային ուղղված բանաստեղծությունից է):

Մինչդեռ Չարենցի պես արվեստագետները ընդմիշտ մտնում են մեծ սիրահար ստեղծագործողների պլեադա, ինչպես Բոկաչչոն, Բայրոնը, Կազանովան, Պուշկինը, Գյոթեն, Գոյան, Մոպասանը, Բլոկը, Պիկասոն, Ցվեյգը, Հեմինգուեյը: Այո°, իր մարդկային էությամբ Չարենցը գերկրքոտ, և հաճախ սիրահարվող խառնվածք էր, և սիրո նրա ներկապնակը լայն էր, բայց ոչ երկնագույն: Իր զգացմունքների մեջ նա կարող էր ծայրահեղության հասնել (ինչպես երևանյան գեղեցկուհի Մարիաննա Այվազյանի վրա կրակելու դեպքը` 1926թ.): Իսկ իր եղերական կյանքի վերջին երկու տարիներին հետապնդված չորս կողմից, սեփական տան չորս պատերում կալանավորված և մոտալուտ ձերբակալման նախազգացումը սրտում` պոետը կոկաինի «սավառնումների» և մորֆիի «երազների» տակ կարող էր ունենալ էրոտիկ բնույթի ուզածդ տեսիլքներն ու անուրջները և հանձնել դրանք թղթին` որպես հակամիջոց իր խելագարեցնող վիճակի:

Այնպես որ, մի’ փորձեք, պարոն «հարվարդյան պրոֆեսոր», Ձեր արշինով չափել սիրո մեծ ասպետին:

Չէր խանգարի հիշել, թե իր էպիգրամներում Չարենցը ինչպես է ներկայացրել «երկնագույն արվեստի» երկրպագուներին: Իսկ նրա էպիգրամներից մի երկուսը կարծես մեր անդրօվկիանոսյան մեկնաբանի մասին են.

Իբրև մեծ պատիվ` քեզ բնությունից տրված է լեզու —

Եվ ուրիշ ոչինչ: Երբ մանուկ էիր, լիզում էիր դու

Երևի շաքար: – Մեծացար-հիմա նստուկ ես լիզում.

— Ի՞նչ տարբերություն…

Եվ կամ թե` «Թերթում տպագրված մի պորտրեի առթիվ», ինչպես և «Երկչոտ է թեկուզ, ինչպես նապաստակ…» սկզբնատողերով էպիգրամները:

Տեղի սղության պատճառով այստեղ հանգամանորեն չեմ անդրադառնում «Ինքնագրում» տպագրված չարենցյան բանաստեղծությունների բուն տեքստերին, այդ կապակցությամբ շուտով կհրատարակեմ առանձին հոդված, սակայն ասեմ, որ սույն հրապարակման մեջ Չարենցի գործերը միտումնավոր խմբավորված են իբր բիսեքսուալ երկերի շարք, մինչդեռ նրանցից մի քանիսը կտրված-հանված են բուն կոնտեքստից, ամբողջական շարքերից (խոսքս «Էրոտիկ երգ» («Դու կովբոյի շորերով…») և «Դանթեական սեր» վերնագրով տեքստերի մասին է):

Չարենցի սեռական կողմնորոշման խեղաթյուրումը մտածված սադրանք է հայ պոեզիայի աստղի դեմ, ինչպես և սադրանք է «Ինքնագրի», (2008, N 5) հիշատակված հրապարակումների լուսանցքներում, նույն ոճով, այսպես ձեռքի հետ, առանց ունենալու գեթ մի աղբյուր, գրավոր վկայություն, վավերագրական փաստ, հայ պոեզիայի մի այլ հանճարին՝ Ավետիք Իսահակյանին վարկաբեկելու փորձը:

Համառոտակի մեջբերեմ «Ինքնագրում» վերատպված Ռասելի առաջաբանի հետևյալ տողերը. «Ինչպես նշվել է՝ Չարենցի մի քանի ընկերներ թաքցրել կամ հողի տակ պահել են բանաստեղծի կողմից իրենց վստահված ձեռագրերը: Ավետիք Իսահակյանը դրանք այրել10 է»:

Որպես սկզբնաղբյուր այս տողերին Ռասելը տալիս է թիվ «10» ծանոթագրումը: Անմիջապես կարդում ենք այն՝ սևով սպիտակի վրա գրված է. «Տե’ս իմ հոդվածը Ռեգինա Ղազարյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց վերաբերյալ (The Armenian Counterculture That Never Was, («Ինքնագիր», էջ 17):

Այսինքն` պարոնն ինքն իրենից է մեջբերում կատարում, և չկա ուրիշ ոչ մի հղում, սկզբնաղբյուր, վավերագրական փաստ, գրավոր վկայություն: Ինքն է իր մոգոնած աղբյուրի հեղինակը: Եթե ինչ-որ մի պահ Ռասելն իրեն չարենցագետ է զգացել, ապա նա պարտավոր էր «Չարենցի հետ: Հուշեր» գրքում կարդալ Չարենցի հիշատակի ազնվասիրտ նվիրյալ Ռեգինա Ղազարյանի հուշերի հետևյալ հատվածը. «Այդ օրերին էր (1937թ. ձմռանը – Ա.Ի.), որ Ավետիք Իսահակյանը ցանկություն էր հայտնել այցելել ինձ` Չարենցի երեխաներին տեսնելու: … Վարպետը, մեկ առ մեկ ձեռագրերը նայելուց հետո, կանգ առավ մանր և խիտ գրված չորս մեծ էջերի վրա, նկատելիորեն հուզվեց և դողացող ձեռքերով երեխաներին նստեցնելով ծնկներին` սկսեց լուռ արտասվել: Արտասվում էի նաև ես: Մոտ երկու ժամ մնալուց հետո Վարպետը երեխաների համար մի ծրարի մեջ 150 ռուբլի հանձնեց ինձ ու գնաց: Այդ այցելությունը միակն էր ամբողջ հայ մտավորականության այն ժամանակվա ներկայացուցիչների կողմից» («Չարենցի հետ: Հուշեր, Ե., 1997, էջ 356» ):

Եվ ոչ թե մատից ծծած հերյուրանքներ տարածեր Վարպետի հասցեին: Չարենց-Իսահակյան բարեկամությունը երկնային այն ոլորտին է պատկանում, որին ընդհանրապես մոտենալու հնարավորություն չունի պրոֆեսոր Ռասելը, քանզի նա, այլաբանորեն ասած, գտնվում է Դանթեի «Դժոխքի» Յոթերորդ պարունակում…

Սա է չափը և մակարդակը Ռասելի գրվածքի գիտականության, բանավեճի էթիկայի: Հենց իր արածն է հիշեցնում «Նոր ձախաթևյան գուրուների» պահվածքը: Այս է ճշմարտության մեր ջատագովի մասնագիտական ազնվությունը, երբ սեփական կեղծիքի հիման վրա իրեն իրավունք է վերապահում Իսահակյանին պիտակավորել` «որի երկչոտությունը, եթե չասենք՝ փոքրոգությունը… « և այլն:

… Իրոք որ «այդպիսի բաներ»: Մի դեպքում մեր մի բանաստեղծին արվամոլ են հռչակում, իսկ մյուս դեպքում նրա պաշտելի ընկերոջը` ձեռագիր այրող են հանում:

Իսկ հետևյալը գրում եմ ոչ թե ռասելների և նրա ստոր հերյուրանքները տիրաժավորողների համար, այլ` այն երիտասարդների, որ բանից անտեղյակ կարող են մի օր ընթերցել ամերիկյան «հայագետի» բարբաջը և չհասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Իսահակյանի մոտ, բացի ՆԳԺԿ երևանյան բանտից 1937 թվականի հոկտեմբերի 6-ին իրեն ուղղված թաշկինակ նամակից, չարենցյան ոչ մի ձեռագիր չի եղել: Եվ ինչու՞ պիտի լիներ. յուրաքանչյուր գրող տերն է իր ձեռագրի: Ոչ մի փաստ գոյություն չունի այն մասին, որ Չարենցը Իսահակյանին հանձնել է իր ձեռագրերից: Եվ ոչ էլ Իսահակյանը Չարենցի ձերբակալումից հետո, որոշ մարդկանց նման, «տնտղել է» նրա արխիվը: Բայց և ասեմ, որ Չարենցի տնային բանտարկությունից հետո, Իսահակյանը միակ մարդն է եղել, որ պարբերաբար հանդիպումներ է ունեցել հալածվող բանաստեղծի հետ: Ինչի համար 1937 թվին քննադատության է ենթարկվել Գրողների միության հատուկ նիստում (տես` ԳԱԹ-ում ՀԳՄ արխիվի նյութերը): Եվ հենց Իսահակյանի տնից է 1936 թվականի ամռան չարաբաստիկ օրը նա մեկնել Ծաղկաձոր:

Իսկ բանտից՝ 1937թ. հոկտեմբերին Իզաբելլայի միջոցով Իսահակյանին հանձնած չարենցյան վերջին բանաստեղծություն-ձոնը, գրված թաշկինակի վրա, մինչև օրս մեր տանը սրբությամբ պահվում է: Մինչդեռ հենց «ամենավտանգավոր» ձեռագիրը այդ թաշկինակն էր` որպես «ուղղակի հանցանշան»: Ավետիք Իսահակյանը սրբությամբ պահել է այդ թաշկինակի ձեռագիրը` անտեսելով ամեն տեսակի վտանգ և սպառնալիք: Նա չի ոչնչացրել այն անգամ չլսելով հենց իրեն` Չարենցին, որը նույն օրը (1937 հոկտեմբերի 6-ին) Իսահակյանին ուղարկված թաշկինակի հետ կնոջն էր ուղղել հետևյալ գրություն-հանձնարարականը.

«Իզաբելլա,

Հանձնիր Ավետիքին, բայց այնպես, որ ոչ ոք բացարձակապես չիմանա և չտեսնի: Ասա նրան, որ կարդալուց հետո ոչնչացնի կամ, եթե ուզենա պահել, պահի այնպես, որ ոչ ոք չիմանա, և որ բացարձակապես ոչ ոքի ցույց չտա»:

Այստեղ արդեն ամեն տեսակի մեկնաբանություններն ավելորդ են:

Կուզենայի հարց տալ` Չարենցը իր ժամանակակիցներից ու՞մ կուղարկեր նման նամակ:

Ուրեմն հենց շնորհիվ Իսահակյանի է, որ սերունդների համար պահպանվել է Չարենցի գրած վերջին բանաստեղծությունը:

Իսահակյանի անձնական գրադարանում սրբությամբ պահվում են բոլոր այն գրքերը, որ հեղինակային ընծայագրերով Չարենցը նվիրել է բանաստեղծին Վենետիկում ու Երևանում: Էլ չեմ ասում այն մասին, որ եթե Վարպետը «երկչոտ» կամ «վախկոտ» մարդ լիներ, իր արխիվում չէր պահի Հայ Հեղափոխական Դաշնակցության այնպիսի կարկառուն գործիչների իրեն ուղղված նամակները, ինչպիսիք են Սիմոն Վրացյանը, Ավետիս Ահարոնյանը, Արտաշես Դարբինյանը, Համո Օհանջանյանը, Վարդգես Ահարոնյանը և ուրիշներ: Այս մարդկանցից յուրաքանչյուրի ձեռագիր նամակը, եթե ընկներ ՀԽՍՀ ՆԳԺԿ ձեռքը, Իսահակյանի ճակատագիրը որոշված կլիներ:

Այս ամենը` ռասելյան գրվածքները և «Ինքնագրի» հրապարակումները, գեթ մեկ արարն են լայնածավալ այն գործողության, որ տանում են ամերիկյան մի շարք համալսարաններում հայագիտական ամբիոններ զավթած որոշ պրոֆեսորները և նրանց զորեղ պատվիրատուները` մեր ժողովրդի ծագման ակունքների, մեր լեզվի ինքնության, մեր դավանած սրբությունների և մեր ազգային մեծությունների դեմ: Եվ այսօր նրանց դեմ արդարացիորեն բողոքի իրենց ձայնն են բարձրացրել ամերիկահայ առաջադեմ ու հայրենասեր ուսանողությունը:

Նաև միտքս ընդգծեմ, որ հակահայկական այս արշավին հավասարապես մեղսակից են և նրանց գաղափարները տարածող ու գովերգող մեր տեղական փարիսեցիները` Հինգերորդ զորասյան «մարտիկները»:

1937 թվական 75 տարի ա՞նց. մեկ անգամ եւս հայաստանյան պատմագիտության բարոյականության հարցերի մասին

3 Հունիսի, 2012

«Ազգ» օրաթերթի ս. թ. փետրվարի 25-ի հասարակական-պատմագիտական «Ներդիրում» լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու (այժմ՝ արդեն նորաթուխ, բայց դեռեւս չհաստատված դոկտոր) Հայկ Դեմոյանի «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության «պաշտպանները»» վերտառությամբ գրությունը՝ «Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» հոդվածի շուրջ (լույս է տեսել «Ազգ» 2011 թ. ապրիլի 9-ին)» ենթավերնագրով: Խմբագրությունն այս նյութը հրապարակել է «Պատասխանի իրավունքով» խորագրի տակ:

Հեղինակն իր երկարապատում «պատասխանում», ըստ էության, անտեսել՝ անպատասխան է թողել իմ հատկապես հետեւյալ փաստացի քննադատությունները.
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ ուղղումը, թե Օսմանյան կայսրության սուլթանները ֆեթվա չէին արձակում, այլ՝ ֆերման:
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) հայերի ոչնչացման նպատակով 1725 թ. սուլթանական ֆերմանի (եւ ոչ թե ֆեթվայի) չգոյության վերաբերյալ իմ նշումը,
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) ադրբեջանցի անգո ազգի պայմաններում Ադրբեջանն իբրեւ ազգային պետություն ներկայացնելու իմ քննադատությունը:
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ ուղղումը, թե 1990-ականների սկզբին «ադրբեջանական բանակի ընդհանուր թվաքանակը չէր բավարարի 10 թուրք գեներալի համար: Ընթերցողին մնում է տարակուսել, թե Դեմոյանը որտեղի՞ց է հայթայթել այդ՝ բացահայտորեն չափազանցված թիվը»:
— Չի հերքել (եւ չի կարող հերքել) իմ դիտողությունը, թե Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելը քաղաքականապես սխալ է եւ հույժ վտանգավոր (թեկուզեւ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական վերնախավում տարածված մոտեցում է):
— Համացանցում ավելի վաղ տարածած իր «պատասխանի» տարբերակում սույն անձը «տեխնիկական վրիպակ» էր համարել իմ այն քննադատությունը, որ իր «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածում ինքն իր «Турция и Карабахский конфликт в конце XX–начала XXI веков: историко-сравнительный анализ» (Ер.: Авторское издание, 2006) գրքի հրատարակության տարեթիվը հետ է տարել… 11 տարով՝ 2006-ի փոխարեն նշելով 1995 թվականը: Ըստ իս՝ 4 թվանշանից 4-ի շփոթումը ոչ թե վրիպակ է, այլ Արմեն Այվազյանի 1997 թ. հրապարակած գրքից բանագողությունը կոծկելու անհաջող ու ձախավեր հնարք:
— Չի պատասխանել իմ բազմաթիվ առարկայական քննադատություններին՝ իր հոդվածի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում առկա բազմաթիվ հակասական մտքերի, լեզվաոճական թերությունների եւ օտարաբանությունների վերաբերյալ:
— Չի ընդունել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջում այս հիմնարկի անգլերեն անվան մեջ տեղ գտած կոպիտ ու ողբերգա-կատակերգական սխալի առկայությունը:

Սրանց մասին՝ «Պապանձումն Զաքարիայի», ինչպես ասում են արեւմտահայերը:

Փոխանակ պատասխանելու այս քննադատություններին եւ թեկուզ կեսբերան շնորհակալություն հայտնելու այդ մատնանշումների համար, սույն անձն ընտրել է իրեն հասու միակ ճանապարհը՝ վիրավորել, սադրել, խեղաթյուրել եւ մասամբք սոցին…

Այդուհանդերձ, հատուկ շնորհակալություն՝ «Ազգի» խմբագրությանը. ապագա դոկտորացուի հիշյալ հրապարակմամբ երեւան հանեց վերջինիս «տաղանդի» բազմաթիվ նոր դրսեւորումներ՝ հնարավորություն տալով նրան գնահատելու «ի բերանոյ քումմէ դատեցար» սկզբունքով:
Գրության նախնական օրինակը սույն անձը դեռ անցյալ տարվա ապրիլին տարածել էր Համացանցում՝ «Նոյյան տապան» գործակալության եւ hetq.am կայքերում, ուղարկել տարբեր հասցեներով ու նաեւ ներկայացրել «Ազգի» խմբագրություն՝ հրատարակելու պահանջով: Սակայն պր. Հակոբ Ավետիքյանը կտրականապես մերժել է՝ այս մասին «Անկախ» թերթի թղթակցին հայտնելով հետեւյալը. «Նախ՝ ես ասացի, որ նրա հոդվածում 25–26 անձնական բնույթի վիրավորանքներ կան, եւ եթե նա գրի մի նոր նյութ, որում այդ վիրավորանքները չլինեն եւ նրա պատասխանը լինի ըստ բուն նյութի, ապա ես պատրաստ եմ տպել, թեկուզեւ ոչնչացնի Յազըճյանին» (Անի Գասպարյան, «Պետական հանցագո՞րծ, թե՞ զրպարտիչ. կպարզվի դատարանում», http://ankakh.com/2011/04/113427/): «Ազգի» ս. թ. փետրվարի 25-ի «Ներդիրում» ապագա դոկտորացուի գրությունը դույզն-իսկ չէր համապատասխանում պր. Ավետիքյանի պայմանադրած չափորոշիչներին: Այդուհանդերձ, չեմ զարմանում. վայրիվերո արժեչափերի մեր ժամանակներում շատերը բնական են համարում մի բան ասելը, սակայն տրամագծորեն հակառակն անելը…

Ստորեւ կետ առ կետ կլուսաբանեմ սույն անձի «պատասխանում» բազմաթիվ խեղաթյուրումներից ու հերյուրանքներից մի քանիսը:
Ա. Պարզվում է, որ սա օժտված է բազմաթիվ բացառիկ հատկություններով, այդ թվում՝ պայծառատեսությամբ. նայելով մարդու դեմքին՝ անսխալ բնութագրում է նրան հոգեբանորեն, բացահայտում նրա բարդույթները: Բարձրագույն կրթությամբ սույն պատմաբան անձը, կարծում եմ, հանրապետության գլխավոր հոգեբույժի լավագույն հավակնորդն է, փնտրված կադր…

Բ. Սույն անձը ձեռնածություն է անում ազգանվանս հետ՝ ի ցույց դնելով իր… տգիտությունը: Թուրքերեն «յազըճը» բառը թարգմանել է «գրող»: Խմբագրությունն ստիպված ծանոթագրել է այն՝ «գրագիր»: Այսինքն՝ ըստ սրա՝ նույնն են գրողն ու գրագիրը: Այս երեխայական վարմունքն ինձ հիշեցրեց խաղախորդի եւ մորթեգործի մասին հայկական միջնադարյան առակը. խաղախորդը, անցնելով մորթեգործի տան մոտով, նրան նախատում էր եւ ժահահոտ անվանում: Ես էլ կարող էի ձեռնածություններ անել ու քրքջալ: Ասենք՝ մի տառ ավելացնել սրա ազգանվանը կամ պակասեցնել (պարկեշտ չէ, օրինակ, թուրքերեն «դեմ» բառն այս պարագայում հայերենի թարգմանելը): Բախտս բերել է, որ ազգանունս առնչված չէ մարմնական կամ բնական ճանապարհով մարմնից հարկադրված դուրս եկող ինչ-որ բանի, առավել եւս՝ հոգեկան թերության կամ արատի հետ, այլապես սույն անձը «հիմնավոր» փաստարկ կունենար մինչեւ յոթ պորտս ինձ վարկաբեկելու համար:

Գ. «Ականավոր» դոկտորացուն իր «պատասխանում» մի քանի անգամ մերժում է իմ գիտնական լինելու փաստը եւ ինքնախոստովանում, որ իր՝ իմ քննադատած հոդվածը պարզապես «թռուցիկ» է, իսկ իր ղեկավարած հիմնարկի (ՀՀ ԳԱԱ ինստիտուտ) էլեկտրոնային պարբերականը՝ սոսկ «լրատու»: Այսինքն՝ ակադեմիական այդ պարբերականը սոսկ լրատու է, իսկ այնտեղ զետեղված հոդվածները թռուցիկներ են՝ ըստ ՀՑԹԻ-ի ղեկավարի խոստովանության… Սա, ինչ խոսք, բավական «լուրջ» գիտություն է…

Դ. Պայծառատես-հոգեբույժ-գուշակ սույն անձը հայտարարում է, որ իմ քննադատականը գրել եմ «Արմեն Այվազյանի դրդմամբ» կամ էլ նրա հեղինակած հոդվածը հրապարակել եմ իմ անունով («պատասխանում» ոչ մեկ անգամ հանդիպող սուտ): Սույն անձը կամ չգիտե, կամ էլ միտումնավոր մոռանում է, որ Արցախի 18-րդ դարի պատմությունն ինձ համար ո՛չ խոպան է, ո՛չ էլ անապատ. խմբագրել եմ պատմ. գիտ. դոկտոր Էդուարդ Դանիելյանի «Գանձասարի պատմութիւն» (2005) գիտական ծավալուն մենագրությունը եւ «Գանձասարի վանքը» (2009) գիտահանրամատչելի հատորը (յուրաքանչյուր աշխատությունը մանրակրկիտ կերպով ընթերցել եմ առնվազն հինգ անգամ՝ հաճախ համեմատելով սկզբնաղբյուրների հետ), գրախոսել պատմ. գիտ. թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII–XIX դդ.» արժեքավոր մենագրությունը («Ազգ-ներդիր», 20. 09. 2008) եւ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» (2007) խեղաթյուրումներով հարուստ ռուսերեն գիրքը («Լուսանցք», 2009 թ., թիվ 16 եւ թիվ 18):
Ե. Ապա հետեւում են սույն անձի ճամարտակությունները գիտական բարոյականության մասին: Իսկ ո՞վ է բարոյականության մասին գրողը: Ապագա դոկտորացուն, որը 2005 թ. ապրիլի 21-ին «Գոլոս Արմենիում» գրել է Աթաթուրքի՝ հայ կանանց ու երեխաներին այրելու մասին, իսկ 2008 թ. սեպտեմբերի 25-ին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլա Գյուլի երեւանյան այցից հետո «Էկոնոմիստ» հանրահայտ հանդեսում նույն Աթաթուրքի՝ հայ կանանց ու երեխաների փրկելու մասին… Քաղաքական այս անզուսպ պատեհապաշտի կարծիքով՝ ես ձեւաւորվել եմ «ճղճիմ» միջավայրում: Ինչպես հայտնի է, մարդը ձեւաւորվում է (մեծ մասամբ) նաեւ դպրոցում: Հայերենի ու հայոց պատմության իմ ուսուցիչներն են եղել հայ գրականության, պատմագիտության եւ պարբերական մամուլի երախտավորներ Վահե Վահյանը, Օննիկ Սարգիսյանը, Գերսամ Ահարոնյանը, Լեւոն Վարդանը, Հակոբ Չոլաքյանը, գրաբարի ուսուցիչս՝ «Ազգի» հիմնադիր-գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, դպրոցի տնօրեններս՝ հայ կրթության անխոնջ մշակներ Երվանդ Պապայանն ու Արա Թոփճյանը… Երեւի այս պատկառելի ու վաստակաշատ մարդիկ էլ ճղճիմ էին կամ են, քանզի իմ ձեւավորման համար այդպիսի միջավայր են ստեղծել՝ ըստ սույն անձի:

Զ. Իմ գիտնական «չլինելն» ապացուցելու համար սա դիմում է բացահայտ, թուրքավարի խեղաթյուրման: Այսպես՝ մեջբերելով իմ «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» գրքի առաջաբանից մի հատված՝ կտրում է հույժ կարեւոր շարունակությունից, ինչպես նաեւ անտեսում էջատակի ծանոթագրությունը: Առաջաբանում նշել եմ, որ այս գիրքը գիտահանրամատչելի ոճով է գրված ու անմիջապես ավելացրել. «Դա այնպիսի գործ է, որն արտացոլում է իմ հաւատամքը, թէ «գիտութիւնը, արուեստը, մշակոյթը եւ, առհասարակ, ամեն ինչ ոչ միայն պէտք է, այլ պարտաւոր է ծառայել ազգի եւ ազգային պետութեան շահերին»: Գրել եմ, որ «ուսումնասիրութիւնը կատարելու եւ, ամենակարեւորը, այն հրապարակելու բուն նպատակս» է «զգուշացնել հայ հասարակութեանը գալիք արհաւիրքից» (էջ 3, ընդգծումները՝ ըստ բնագրի – Գ. Յ.): Իսկ այդ արհավիրքը, ի թիվս ՀՀ-ում այսօրվա բարոյահոգեբանական անկումային վիճակի խորացման, կարծես դարձել է անխուսափելի. վկաներից մեկն էլ ՀՀ ակադեմիական հայագիտության մեջ անբարոյական դրսեւորումների օրեցօր արմատավորումն է:

Սույն անձն անտեսել է նաեւ հետեւյալ ծանոթագրությունը՝ հենց նույն էջի տողատակում. «Գիտական ոճը պահպանել ենք այս գրքոյկի կրճատ տարբերակում, որը լոյս է տեսել քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանի կազմած ու խմբագրած «Ռազմավարութեան եւ անվտանգութեան հարցեր» յօդուածների ժողովածուում (Երեւան, 2007), էջ 481–549»:

Ոչ միայն իմ, այլեւ Արմեն Այվազյանի ու նրա ղեկավարած «ոհմակի» (այս արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է Դեմոյանին) նկատմամբ անթաքույց ատելությամբ լցված արարածը, իհարկե, չտեսնելու էր տալու այս ծանոթագրությունը:

Է. Սա ինձ վերագրում է հայոց լեզուն տարբեր ոտնձգություններից պաշտպանելու «սրբազան առաքելություն»: Իր դոկտորական ատենախոսությունը ռուսերենով, այսինքն՝ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ գրած սույն անձն այս արտահայտությունը, իհարկե, գրել է հեգնանքով, սակայն դա միակ ճիշտ արտահայտությունն է նրա ողջ սադրագրում: Այո՛, ես անխնա եմ եղել եւ այսուհետ էլ անողոք եմ լինելու հայոց լեզուն հատկապես ՀՀ-ում անարգողների նկատմամբ, եւ վաստակաշատ հրատարակիչ, ազգային-հասարակական գործիչ Թորոս Թորանյանի նման հպարտ եմ հայտարարելու, թե «Մեսրոպ Մաշտոցի բեռնակիրն եմ»:

Ը. Սույն անձը «հայտնագործել» է, որ վերը նշված իմ գրքի վերնագիրը «շատ նման է» Մ. Ավետյանի՝ 1954 թ. Փարիզում լույս տեսած գրքի «առանձին ենթագլխի վերնագրին» («Կարսի աղէտին դրդապատճառները»), եւ ինձ մեղադրում է այդ աղբյուրին հղում չանելու, այսինքն՝ բանագողության համար: Նա երեւի իրեն շփոթում է… ինձ հետ, որը մահացու վիրավորական է ինձ համար: Ես այդ աշխատությունը չեմ կարդացել (իմ գրքի հրատարակումից տարիներ անց այդ գործից մեջբերումների հանդիպել եմ ակադ. Հրաչիկ Սիմոնյանի՝ իմ խմբագրած «Ազատագրական պայքարի քառուղիներում» բազմահատորյակի էջերում): Եթե չեմ օգտվել, բնականաբար, նաեւ հղում չեմ արել: Մյուս կողմից՝ եթե, բացի Կարս քաղաքի անունից, նմանության պատրանք ստեղծել են «դրդապատճառ» եւ «խորքային պատճառ» բառերը, ապա նշանակում է՝ աշխարհում ստեղծագործությունների անվանումներում չպետք է կրկնվեն շատ բառեր, որպեսզի դեմոյանների «տրամաբանությամբ» օժտվածները կրկնողներին չմեղադրեն… բանագողության համար (ասենք, եթե Մոցարտը «Ռեքվիեմ» վերնագրված ստեղծագործություն ունի, Սիլվա Կապուտիկյանն իրավունք չուներ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, նահատակ Լեւոն Էքմեկչյանին նվիրված իր բանաստեղծությունը «Գիշերային ռեքվիեմ» վերնագրելու, նմանապես՝ Տիգրան Մանսուրյանը՝ երաժշտական ստեղծագործություն հորինելու «Ռեքվիեմ» վերնագրով եւ այլն): Համենայն դեպս, շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Արա Սանճյանին՝ Մ. Ավետյանի գրքի «առանձին ենթագլուխը» սույն անձի միջոցով ինձ «հուշելու» համար…

Թ. Սա ինձ խորհուրդ է տալիս «ստուգել հայերեն գրագետ տեքստ շարադրելու իմ կարողությունները»: Բայց ո՛վ եւ ու՛մ է խորհուրդ տալիս: Նախ՝ հարկավոր էր հայերեն գրագետ գրելուց առաջ դոկտորական ատենախոսությունը շարադրել հայերեն, հետո միայն «մեյդան» կարդալ, պարոն նորաթուխ դոկտո՛ր (գուցե չես էլ իմացել, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ է, իսկ Սահմանադրությունը պարտավոր են հարգել եւ նրանով առաջնորդվել բո-լո-րը՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ՝ սկսած ՀՀ նախագահից): Իմ ավելի քան 700 հոդված-հրապարակումները, հրատարակած շուրջ 25 գիտական հոդվածները, 7 գրքերն ու գրքույկները (այդ թվում՝ հայաստանյան նորագույն պարբերական մամուլի մասին 2 գիտական մենագրություն), ռուսերենից եւ արաբերենից թարգմանած 2 գրքերը, կազմած, խմբագրած, ծանոթագրած եւ/կամ արեւմտահայերենի վերածած ավելի քան 70 հրատարակությունները (վերջինը՝ ճանաչված լրագրող եւ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի «Հայեացք Արարատէն. Հայերը Եւ Թուրքերը» մենագրությունը մի քանի օր առաջ լույս է տեսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարանում), բազմատասնյակ հրատարակված գրախոսությունները վկայում են հայերենին (ընդ որում՝ արեւելահայերեն ու արեւմտահայերեն տարբերակներով) տիրապետելու իմ կարողությունների մասին, եւ դեմոյանական գնահատականի կարիքը չունեմ: Բավական է ասել, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը լույս ընծայեց եւ իր կայքէջում տեղադրեց ՀՀ Սահմանադրության արեւմտահայերեն տարբերակը՝ իմ աշխատասիրությամբ, որտեղ նշված է ի՛մ անունը: Իսկ նշածս 70 գրքերի ավելի քան կեսը ծանրակշիռ գիտնականների մենագրություններ, կազմած գրքեր կամ փաստաթղթերի ժողովածուներ են, որոնք առնչվում են հայագիտական տարբեր ուղղությունների՝ հայոց պատմություն, դիցաբանություն, բանահյուսություն, ազգագրություն, բանասիրություն, գրականություն, գրականագիտություն, բարբառագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն եւ այլն, նաեւ՝ հայոց ցեղասպանագիտություն: Իմ խմբագրած կամ արեւմտահայերենի վերածած գրքերից են ակադ. Հրաչիկ Սիմոնյանի «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» մենագրությունը, նույնի՝ «Ազատագրական պայքարի քառուղիներում» կոթողային մատենաշարի 3-րդ եւ 4-րդ հատորները (երեքը միասին՝ շուրջ 3000 էջ), պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Էդուարդ Դանիելյանի վերոնշյալ երկու գրքերը, բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչատրյանի կազմած «Արամ Հայկազ. Նամակներ» ժողովածուն եւ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» մատենաշարի Ա եւ Բ գրքերը (Գ-ն տպարանում է), փիլ. գիտ. դոկտոր Արամ Սարգսյանի «Ուրվագիծ XIX դարի հայ իմաստասիրության» գիրքը, փիլ. գիտ. թեկնածուներ Աշոտ Պետրոսյանի եւ Վարդան Նիկողոսյանի, բան. գիտ. թեկնածուներ Արմեն Սարգսյանի եւ Դավիթ Գյուրջինյանի, պատմ. գիտ. թեկնածու Հակոբ Չոլաքյանի մի քանի գրքերը եւ այլն, եւ այլն: Միայն 2011 թ. սեպտեմբերից մինչեւ օրս լույս է տեսել իմ կազմած, խմբագրած եւ/կամ ծանոթագրած եւ/կամ արեւմտահայերենի վերածած տասը աշխատություն (Երեւանում, Բարսելոնայում, Թեհրանում եւ Անթիլիասում), երկուսն էլ տպագրության փուլում են: Ահա թե ո՛ւմ է սույն անձը համարձակվում հայտարարել գիտությունից հեռու, անգամ՝ գիտության հետ առհասարակ կապ չունեցող մարդ, նույնիսկ՝ «քաբաբանոցի աշխատող» («Երկիր», 27. 02. 2012): Իսկ եւ իսկ 1937 թվական… ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտներում բացահայտ դավաճանությունը հայոց լեզվին լցրեց ակադեմիական համակարգում շահատակություններից եւ ապօրինություններից առանց այն էլ գերհագեցած իմ համբերության բաժակը եւ, որպես բողոքի արտահայտություն, հրապարակավ հրաժարվեցի պատմական գիտությունների թեկնածուի աստիճանից: Սակայն, հիասթափեցնելու համար Դեմոյանին եւ իր համախոհներին, ասեմ, որ շարունակելու եմ զբաղվել հայագիտությամբ՝ առանց գիտական աստիճան-մաստիճաններ կրելու’ ինքս ինձ մեկուսացնելով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից եւ այնտեղ գործող 004 մասնագիտական խորհրդի’ ամեն սրբություն տրորելու պատրաստ անդամների ապականված միջավայրից (հայտնեմ, որ այդ խորհրդում ընդգրկված են ոչ միայն Պատմության ինստիտուտի, այլև Երեւանի պետական ու Հայկական պետական մանկավարժական համալսարանների, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներ, Մաշտոցի անվան Մատենադարանի մեկ գիտաշխատող ու տիտղոսակիր ուրիշ պատմաբաններ, որոնք պատմության համար արձանագրեցին հավերժ ամոթալի փաստը’ հայոց լեզվի հոշոտումը ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտներում…):

Սույն անձն ինքն է ցույց տվել հայերենի իր կարողություններն իր «պատասխան»-զազրախոսության մեջ: Այսպես’ հակառակ նրա շարադրանքի լեզուն «մաքրելու» Հ. Ավետիքյանի ակնհայտ ջանքերին’ վերջինիս աչքից վրիպել է կարեւոր մի «մանրուք». սա չգիտե անգամ հայոց տառերի թվային արժեքները, եւ իր սադրագրում, 11 թվանշանը համարակալել է «ի»-ով (որ իրականում 20-ն է), իսկ 12-ը’ «լ»-ով (որ իրականում 30-ն է): Սրա «տրամաբանությամբ»’ հայոց այբուբենի վերջին’ «Ք» տառի թվային համարժեքը 36-ն է, այսինքն’ հայերը կարողացել են հաշվել մինչեւ 36-ը… Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են միջնադարի հայ գիտնականները թվաբանական ամենաբարդ հաշվարկներ կատարել մաշտոցյան 36 գրերով… Համբակին հարիր այս փաստը հերիք է ոչ միայն ապացուցելու սույն անձի բացառիկ «կարողությունները» հայոց լեզվից, այլեւ պատկերացում կազմելու համար ակադեմիական այն փտած միջավայրի մասին, որը կարող է հայագիտական տարրական գիտելիքներ չունեցող նման մեկին (եւ ոչ միայն նրան) պատմական գիտությունների թեկնածուի, այնուհետեւ նույնիսկ դոկտորի գիտական աստիճան շնորհել, վաղն էլ ակադեմիկոս դարձնել…

Ժ. Սույն անձն ինձ վերագրում է նաեւ «փոքրոգություն եւ անսկզբունքայնություն», նույնիսկ’ «թուլակամություն»’ հայտարարելով, թե ես իբր հրաժարվել եմ իր հասցեին իմ գրած «պալատական պատմաբան» որակումից: Էժանագին սո՛ւտ: Երբ, պատահաբար հանդիպելով ինձ, սույն անձն այդ որակման մասին հարցրեց, պատասխանեցի’ «պատմաբան» բառի համար, կարծում եմ, ինքն առարկություն չունի, իսկ ինչ վերաբերում է «պալատական» բառին, հավելեցի, որ հայոց լեզվում «պ» տառով սկսվող ուրիշ բառեր էլ կան’ ներողություն խնդրելով նրան ուղեկցող օրիորդից…

ԺԱ. Սույն անձն ինձ մեղադրում է ՀՀ-ում «այլատյացություն ու անհանդուժողականություն տարածելու համար»: Իր սադրագրի վերջում, հետգրության կարգով, նա մի քիչ մանրամասնում է ասելիքն ու բացահայտում անցյալ տարվա հունիսից ՀՀ իրավապահ մարմիններին իմ դեմ դրդելու գործում իր անմիջական մասնակցությունը’ թաքնվելով Արմինե Ադիբեկյան կոչեցյալի թիկունքում (ամո՛թ. հայ տղամարդու համար նվաստացուցիչ քայլ է…): Սա հայտարարում է, որ ՀՀ ոստիկանությունը «երեւանյան գրախանութներից առգրավել է Գ. Յազըճյանի հեղինակած եւ ՀՀ օրենսդրության բազմաթիվ կետերին հակասող այլատյացություն ու անհանդուրժողականություն քարոզող գրականության նմուշները» (այսպես է տպվել «Ազգում, «հակասող» բառից հետո ստորակետ չկա – Գ. Յ.), ու ավելացնում. «Եվս մեկ փայլուն ապացույց գիտական բարոյականության «պաշտպանի» իրական դեմքը բացահայտելու համար»:

Սույն անձը հիշյալ օրիորդի միջոցով փորձել ու շարունակում է փորձել ինձ մեղադրել… հրեա եւ ամերիկացի «ազգերի» նկատմամբ այլատյացություն տարածելու համար, այն դեպքում, երբ նման ազգեր պարզապես… գոյություն չունեն (իսրայելացի ու ամերիկացի հանրույթները ազգակերտման երկար գործընթացի մեջ են): ՀՀ ոստիկանության փորձն ավարտվեց կատարյալ ու խայտառակ ձախողությամբ, քանի որ ՀՀ-ում Լիբանանի դեսպան (այժմ’ թոշակառու) Գաբրիել Ժաարան ինձ խոստացավ «Լիբանանի Հանրապետության ամբողջական աջակցությունն ու պաշտպանությունը» (դեսպանի բառերն են): Ներկայումս Դեմոյանի հրահրումով եւ/կամ մասնակցությամբ իմ դեմ «սարքած» գործը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում է, եւ քննիչները, կարդալով «Ազգում» լույս տեսած դեմոյանական սադրագիրը, ոչ միայն լավ հասկացան «ինչն ինչոց է», այլեւ հույժ վրդովվեցին, որ սույն անձն իրեն վերագրել է նաեւ քննիչի, դատախազի ու դատավորի գործառույթներ: Դե ինչ, եթե մարդը ինքն իրեն պայծառատես, հոգեբույժ եւ գուշակ է պատկերացնում, ինչու՞ նաեւ իրավաբան ու իրավապահ չլինի…

Էջատակի ծանոթագրությամբ «Ազգի» խմբագրությունը, ըստ էության, ստախոս ու սադրիչ է հայտարարել սույն անձին’ վերոնշյալ տողերի համար: Խմբագրությունը, սակայն, չի նկատել սրա եւս մեկ ստախոսությունը, այն, որ ե՛ս չեմ առգրավման խուլիգանական փորձի թիրախ դարձած երեք գրքերի (ա. «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները», բ. Գերի Կահ, «Աշխարհի գրավման ճանապարհին», գ. «Ամերիկյան իմպերիալիզմը եւ իսրայելական սիոնիզմը Հայաստանի եւ հայության դեմ», հոդվածների ժողովածու) հեղինակը… Այդ գրքերի խմբագիրն եմ ու հրատարակիչը, հեղինակել եմ դրանց առաջաբանները, նաեւ’ վերջին ժողովածուի 16 հոդվածից միայն մեկը, մեկն էլ թարգմանել եմ արաբերենից: Նորաթուխ «հայագետ-դոկտորացուն» չգիտե «կազմել, խմբագրել եւ հրատարակել» ու «հեղինակել» բառերի բովանդակային տարբերությունը: Հայտնեմ նաեւ, որ «պատասխանում» սա իր կազմած ու խմբագրած եւ’ բանագողություններով հարուստ «Հայկական զինանշաններ, դրոշներ, պետական պարգեւներ» գրքույկ-ալբոմը հայտարարում է… «մենագրություն»… Ողբամ զքեզ, հայաստանյան հայագիտություն…

Սույն անձն ինձ սեւացնելու իր մոլուցքի մեջ չի հասկացել, որ «ձեռի տակով» ծանրագույն վիրավորանք է հասցրել ինձ’ երդվյալ հակասիոնական եւ հակաթուրք անձս Սիոնի իմաստունների շարքին դասելով… Ի դեպ, ավելորդ չէ հայտնել, որ սույն «դոկտորի» անմիջական մասնակցությամբ, 1937 թվականի ոգով ու ոճով թխված գործով ես մեղադրվում եմ նաեւ… արաբ ազգի նկատմամբ այլատյացություն քարոզելու համար… Լա՞ս, թե՞ խնդաս ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով դատապարտելի այս ափաշկարա սուտ մատնության համար:

ԺԲ. «Երկիր Մեդիա» հեռուստակայանի հայտնի տեսագրությունը (Գյուլի’ երեւանյան այցի գիշերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հայտնվել է խավարածիրում) սույն անձի, շեշտենք’ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կյանքը վերածել է մղձավանջի: Սա ամեն ինչ է անում հայ միլիոնավոր նահատակների հիշատակը պղծած այս ամոթալի իրողությունը կոծկելու համար’ կարծելով, թե մարդկանց հիշողությունը շատ է բթացել: Իր «պատասխանում», այս մասին սույն անձը հոխորտանքով հարց է ուղղում ինձ. «Ո՞ւր էիք դուք, պարոն Յազըճյան» եւ այլն: «Ազգն» այս ազգուրացությունն էլ է ծանոթագրել’ հաստատելով լուսավորության անջատման իրողությունը’ նշելով որ այս խայտառակ փաստի աղբյուրը ոչ թե թուրքակա՛ն լրատվամիջոցներն են, ինչպես իր «բարձունքից» մանկամտորեն փորձում է «ապացուցել» սույն անձը, այլ «Երկիր Մեդիա» երեւանյան հեռուստակայանը: Սա հաջողությամբ այդ սուտը կրկնեց աշխարհի «ամենաարդար»’ ՀՀ դատարանում’ ներկայացնելով այն ոչ ավել, ոչ պակաս’ Ա. Այվազյանի (հիմա արդեն կասի’ նաեւ «Ազգի» խմբագրության) ձեռքով անձամբ իրեն, իր ղեկավարած թանգարան-ինստիտուտին, ՀՀ նախագահին եւ ՀՀ պետականությանը հասցված անարգանք…

ԺԳ. Սույն անձն ինձ վերագրում է նաեւ իր դեմ Ա. Այվազյանի հայցի դատաքննության ժամանակ «մամուլում առաջին հրձիգի դերը»: Իրականում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի հանձնարարությամբ կատարել եմ լրագրողիս պարտականությունը’ անաչառորեն ներկայացնելով ողջ դատական գործընթացը:

Սույն անձը պետք է գոնե այս մասին լռեր, քանի որ իր կաշին փրկելու համար դատարանը դիմեց ամոթալի հնարքների… Օրինակ’ նիստերից մեկից առաջ հոսանքազրկվել էր դատարանի շենքը’ տեսանյութի դիտումը ձախողելու համար, իսկ նիստը հետաձգելուց 10 րոպե էլ չանցած շենքի էլեկտրամատակարարումը վերականգնվել էր…

ԺԴ. Հետաքրքրական է սույն անձի ատելությունը լոսանջելեսյան հայկական հեռուսատատեսությունների եւ հեռուստաժամերի նկատմամբ, որոնց պատասխանատուներին վիրավորում է միայն իրեն վայել արտահայտություններով’ մոռանալով, որ նաեւ ինքն է բազմիցս հյուրընկալվել նրանց: Գաղտնիք չէ, որ Սփյուռքում հայկական լրատվամիջոցների մեծագույն մասը գոյատեւում է անասելի դժվարություններով. աշխատանքի ողջ ծանրությունը մի քանի նվիրյալների, ոչ քիչ դեպքերում’ նույնիսկ մեկ հոգու ուսերին է: Այս ամենը շատ լավ իմացող, բայց չհասկացող սույն անձը, փոխանակ շնորհակալ լինելու նրանց հայապահպան ջանքերի համար, չարախնդում է ու վիրավորում: Ի՞նչ անես, սա էլ մարդու տեսակ է…
ԺԵ. Ինձ լավագույնս «մշակելուց» հետո սույն անձն անցնում է Արմեն Այվազյանին. նույնպիսի անհիմն ու խեղաթյուրված «փաստեր» հրապարակ հանելով’ ճգնում է ապացուցել, թե Այվազյանն է իրենից բանագողություն արել, եւ ոչ թե ընդհակառակը… Սա ինչպես ինձ, Այվազյանին նույնպես բնութագրել է «անհանդուրժողական» մակդիրով’ համեմված «ամենառասիստ» պիտակով: ՀՀ-ում հայոց արժեքների պահպանման համար նախանձախնդիր լինելը հենց մե՛ր հանրապետությունում այսուհետ համարվելու է «ռասի՞զմ»…

ԺԶ. Իր զազրախոսության ավարտին սույն անձը հայտնում է, թե Այվազյան-Յազըճյան զույգի ««վաստակն» ու դրանց հետեւանքները շատերին են հայտնի», եւ Այվազյանի հետ ինձ էլ դասում անցավորների շարքում: Այո՛, շատերին է հայտնի Ա. Այվազյանի եւ իմ վաստակը: Իսկ թե ո՞վ է անցավորը, ցույց կտա ամենաանաչառ ու ամենաճիշտ դատավորը’ ԺԱՄԱՆԱԿԸ, եւ ոչ թե այսօրվա խեղված, խաթարված, գրեթե բոլոր բնագավառներում անբարոյականությամբ գերհագեցած միջավայրը, ավելի ճիշտ’ «Իմ դեմ խաղ չկա» աղետաբեր կարգախոսով զինված, մեզ անխուսափելի կործանման տանող իրականությունը: Կավելացնեի, որ միմիայն ՀՀ այսօրվա իշխանությունների վարչահրամայական զինանոցի վրա հենված սույն անձի «վաստակը» շատերին է հայտնի’ ՀՀ-ից մինչեւ Սփյուռքի գաղթօջախներ… Նա կարծում է, թե մոռացվե՞լ են իր ծլվլոցները «ֆուտբոլային դիվանագիտության» «հաղթարշավ»-քծնարշավի շրջանում, մինչդեռ տողերիս հեղինակը, բողոքելով այդ ընթացքի ու այդ անամոթ մարաթոնում ԵՊՀ ղեկավարության ընդգրկվածության դեմ’ 2009 թ. հոկտեմբերի 5-ին հրապարակավ հրաժարվեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչի պաշտոնից’ ռեկտոր Արամ Սիմոնյանին ուղղված հրաժարականում մասնավորապես գրելով. «Ինձ համար աներեւակայելի խայտառակութիւն է լինել աշխատակիցը – այն էլ’ Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում – մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատուութիւնը հիմնայատակ քանդող դաւաճանական գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը’ «պատմութեան վիճելի հարցեր քննարկելու» պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շարժումի» (հրաժարագիրս լույս է տեսել Բեյրութի «Արարատ» օրաթերթի 2009 թ. հոկտեմբերի 28-ի համարում): Ահա՛ սույն անձի «վաստակի» եւ իմ վաստակի ընդամենը մեկ օրինակը…

«Ազգ-ներդիրի» 2011 թ. ապրիլի 9-ի իմ հրապարակման մեջ գրել եմ. «Եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ում գիտությունն ապագա ունենա, ապա գիտական բարոյականության բոլոր տեսակի խախտումներին պետք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները»: ՀՀ ԳԱԱ-ի, նրա հայագիտական հաստատությունների, մասնավորաբար Պատմության ինստիտուտի ղեկավարները ոչ միայն լիովին անտեսեցին այս հույժ կարեւոր առաջարկությունը, այլեւ ս. թ. փետրվարի 28-ին հենց իրենք ոտքի տակ տալով հայոց լեզուն իր իսկ հայրենիքում’ ապացուցեցին, որ մեր երկրում շարունակվում է հայագիտության (նաեւ անկախ պետականության) փլուզման գործընթացը: Դա է վկայում նաեւ ՀՀ ԳԱԱ ՊԻ-ում գործող եւ պատմական գիտությունների թեկնածուի ու դոկտորի աստիճան շնորհող 004 մասնագիտական խորհրդի անդամներից մեկի արտահայտությունը սույն անձի ատենախոսության պաշտպանության ժամանակ. «Մեկ է, Դեմոյանին տալու եք դոկտորական աստիճանը, այնուամենայնիվ, ասելու եմ իմ ասելիքը»: Պարզ խոստովանություն, որ այս խորհրդի անդամները (կամ առնվազն նրանց մեծ մասը) պարզապես «կոճակ սեղմողներ» են, հեռակառավարվող մարդամեքենաներ’ հանդիպակաց շենքում ծվարած Ազգային ժողովի պատգամավորների հանգույն…

Ուղղակի բախտս բերել է, որ ես եւ Հայկ Դեմոյանը չենք հանդիպել տխրահռչակ 1937–38 թվականներին: Սա ինձ’ երդվյալ հակաթուրքիս, հաստատապես կմատուցեր «Եռյակին»’ 12 պետության, այդ թվում’ Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու «անսակարկելի» եւ «անհերքելիորեն ապացուցված» մեղադրանքով …

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Երեւան, 20-ը մարտի, 2012 թ.

Հ. Գ. 1. Այս գրությունը «Ազգի» խմբագրության է հանձնվել 2012 թ. մարտի 21-ին:
Հ. Գ. 2. Հաջորդ օրը’ մարտի 22-ին, «Գոլոս Արմենիի» թերթում իր հրատարակած հոդվածը Դեմոյանն ստորագրել է արդեն «պատմական գիտությունների դոկտորի» աստիճանով’ այն դեպքում, երբ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը դեռեւս չի հաստատել նրան «շնորհված» այդ գիտական աստիճանը: Այսինքն’ ինքնահաստատման խնդիր ունեցող սույն անձը ոտնատակ է տվել նաեւ ԲՈՀ-ի կանոնադրությունը, որին հղում է արել իր օտարալեզու ատենախոսության թույլտվության համար: Դեհ ինչ, 004 մասնագիտական խորհրդի անդամներն ու ԲՈՀ-ի ղեկավարությունը արժանի են Դեմոյանի ոչ միայն այս նոր «նվերին», այլեւ’ շատ ավելիին: Սա ինձ հիշեցրեց Ալիի եւ խալիի վերաբերյալ թուրքերեն հայտնի ասացվածքը: Ուրեմն, բարի վայելում… Ի դեպ, «Ազգ.ներդիրի» փետրվարի 25-ի համարի իր սադրագիրը սույն պարոնը համացանցում տարածել է ոչ թերթում լույս տեսած վերնագրով, նշելով, թե այն լույս է տեսել «Ազգի» փետրվարի 25-ի համարում’ իհարկե զեղչելով թերթի խմբագրության երեք ծանոթագրությունները: Սա էլ ի գիտություն հատկապես պր Հակոբ Ավետիքյանին:

Հայաստանյան հայագիտության երիտթուրքացումը եւ հայերենի ուրացումը

28 Փետրվարի, 2012

ՀՀ ԳԱԱ հայագիտական մի ինստիտուտի տնօրենը դոկտորականատենախոսություն է պաշտպանում մեկ այլ ակադեմական հայագիտականինստիտուտում  օտար լեզվով

Փետրվարի 21-ին, ՀՀում հերթական անգամ նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած «մայրենի լեզվի օրը»: Հերթական անգամ կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում` Մատենադարանում, այց կատարվեց եւ ծաղիկներ դրվեցին սրբազնասուրբ սրբի` Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին Օշականում, վաստակաշատ մանկավարժներ ըստ արժանվույն գնահատվեցին եւ այլն: Իհարկե, միջոցառումների մեծ մասն ավելի շուտ ցուցք (show) էր, քան իսկական հարգանքի արտահայտություն հայության Սուրբ Հոգու` հայոց լեզվի հանդեպ:

Նույն օրը, հետմիջօրեին ստանում եմ «ավետիս»` հայաստանյան հայագիտության մեջ իր արտառոցությամբ ու լկտիությամբ առայժմ չգերազանցված լուրը` ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատրաստվում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդի ս. թ. փետրվարի 28-ի ժ. 14-ին կայանալիք (կայանալի՞ք) նիստում դոկտորական ատենախոսություն պաշտպանել… ռուսաց լեզվով:

Անմիջապես հայտնեմ, որ հիշյալ անհատի հետ իմ անձնական կամ այլ բնույթի հարաբերությունները բնավ կապ չունեն այս գրության հեղինակման հետ: Հարցը ազգությամբ հայ, հայրենիքում ծնված,սովորած, ուսանած, ապրած ու ապրող, ՀՀ քաղաքացի, պատմականգիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող,ակադեմական հայագիտական ինստիտուտի ղեկավարի մասին է: Անբարոյականության գագաթնակետն էլ հենց այն փաստն է, որ հայոց լեզուն իր իսկ հայրենիքում, իր տիտղոսակիր ազգի պետությունում (որն իր Սահմանադրությամբ հայոց լեզուն հռչակել է պետության միակ լեզուն), Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից ոչ հեռու, աշխարհի հայագիտության կենտրոն Երեւանի հենց կենտրոնում, Մաշտոցի պողոտայից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու գտնվող ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գիտնականների (տվյալ դեպքում` այս խայտառակության գլխավոր հերոսը հանդիսացող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու նրան «պաս տվող» տիտղոսակիր հայագետ ու թուրքագետ ախպերությունը) ահավոր մեղսակցությամբ հոշոտվում է, բռնաբարվում թուրքավարիից ավելի վատթար աներեւակայելի վայրագությամբ` ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ «Լեզվի մասին» օրենքն ու ենթաօրենսդրական իրավական տարբեր ակտերը, պղծվում է սրբազնասուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ միւս սուրբ թարգմանիչների, մեր հազարամեծար մատենագիրների, հայագիտության բազմահազարանոց փաղանգի երախտավորների, հենց ցեղասպանության ճանապարհին հայոց լեզուն անապատի ավազների վրա երեխաներին սովորեցնող անմահ նահատակների եւ շատ ուրիշ սրբերի ու խնկելիների պայծառ հիշատակը, եւ, ի վերջո, անասելի գազանությամբ ծվեն-ծվեն է արվում հայության ու իսկապե՛ս հայ անհատի անձնական, ազգային ու մարդկային արժանապատվությունը:

Լուրն ստանալուց հետո, թողած լեռնակուտակ գործերս, ողջ ժամանակս տրամադրեցի այս (բառեր չեմ գտնում, թող ընթերցողներն այստեղ դնեն հայոց եւ ուրիշ ազգերի բանահյուսության անեծքի ու հայհոյանքի համապատասխան բառերն ու արտահայտությունները) երեւույթի խորքերը հետաքննելուն: Եվ ի՞նչ. չափազանց հետաքրքրական մանրամասներ պարզվեցին: Թվարկեմ դրանցից ընդամենը մի քանիսը.

— «Карабахский конфликт и Турция (Историко-сравнительный анализ)» [«Ղարաբաղյան հակամարտությունը եւ Թուրքիան (Պատմա-համեմատական վերլուծություն)»] վերնագրով ատենախոսության սեղմագիրը եւս հրատարակվել է ռուսերենով, եւ ըստ ընդունված կարգի, բաժանվել 004 մասնագիտական խորհրդի 17 անդամներին, որոնցից ԳԵԹ ՄԵԿԸ (դոկտորնե՜ր [ընդ որում` մեկը` Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, «մեղա՜, մեղա՜ Մաշտոցին»], մի քանիսն էլ` համալսարանների դասախոսնե՜ր, պրոֆեսորնե՜ր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամնե՜ր, նաեւ մեկ ակադեմիկո՜ս) չի մերժել, հետ չի վերադարձրել սեղմագիրը` հենց միայն նրա լեզվի համար (նման փաստ գոնե ինձ հայտնի չէ առ այս վայրկյանը, մի գուցե նրանցից մի քանիսը մերժե՞լ են կամ դեռ ձեռք չե՞ն վերցրել սեղմագիրը. այդ դեպքում` հրապարակավ ներողություն եմ խնդրում նրանցից): Հանգիստ կերպով վերցրել են այդ լեզվական պղծությունը` կարծեք սովորական բան են անում: Ահա՛ մեր ակադեմական գիտնականների ազգային ու գիտական բարոյականության մակարդակը, եթե դեռ կարելի է խոսել մակարդակի առկայության մասին…

— Ըստ ընդունված կարգի, Պատմության ինստիտուտի ցուցանակին պետք է տեղադրված լինի պաշտպանության վերաբերյալ ազդագիրը: Պարզվեց, որ ազդագրում ատենախոսության վերնագիրը հայերեն է եւ բացակայում է ատենախոսության լեզվի վերաբերյալ նշումը` այդ փաստը կոծկելու եւ հայոց լեզվի` իմ նման նախանձախնդիրների գլխի տակ փափուկ բարձ դնելու ստոր նպատակով: Սա արդեն այս ինստիտուտի ղեկավարության «երեք մատնոցի» խաղի վարպետության դրսեւորում է:

— Ատենախոսությունը կրում է Երեւանի պետական համալսարանի վերտառությունը. դա նշանակում է, որ աշխատանքը կատարվել է ԵՊՀում: Նույնիսկ ամենավատ երազում կարելի՞ էր երեւակայել, որ Աճառյանների ու նրա նման մեծանուն հայագետների ոգու բնակավայր Մայր բուհը մի օր դառնալու էր հայոց լեզվի դավաճանության մեղսակիցը… Մեղսակից է նաեւ հայագիտական մեկ այլ բուհ` Հայկական պետական մանկավարժական համալսարանը` իբրեւ ատենախոսության պաշտպանության առաջատար կազմակերպությունը: Էէէ, հետո՞…

— Պատմության ինստիտուտի տնօրեն եւ 004 մասնագիտական խորհրդի նախագահ Աշոտ Մելքոնյանը հայտարարել է, թե ինքն սկզբում մերժել է ատենախոսությունն ընդունել պաշտպանության` լեզվի պատճառով, եւ թե Հայկ Դեմոյանը Բարձրագոյն որակավորման հանձնաժողովից այս խոչընդոտը հաղթահարող թույլտվություն է բերել: Ճշտեցինք, որ ըստ «ԲՈՀ-ի կանոնակարգ» կոչվող փաստաթղթի` թույլատրվում է ատենախոսություններ պաշտպանել օտար լեզուներով` տվյալմասնագիտական խորհրդի նախագահի հայեցողությամբ (այլ հարց է, թե ենթաօրենսդրական իրավական ակտ հանդիսացող «ԲՈՀ-ի կանոնակարգը» ինչու՞ է խախտում ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ «Լեզվի մասին» օրենքը. օրենսդրական ապօրինության այս ի՞նչ հաղթարշավ է ՀՀում` Աստված իմ): Այսինքն, պր. Մելքոնյանը կարող էր եւ իրավունքուներ միանձնյա ընդունելու կամ մերժելու Դեմոյանի օտարալեզու ատենախոսությունը պաշտպանության ներկայացնելու հարցը: Ըստ նույնինքն Մելքոնյանի հավաստման, Դեմոյանն իրենից պահանջել է ատենախոսությունը ներկայացնել պաշտպանության՝ ինչպես կա, այլապես սպառնալով դիմել ՀՀ նախագահին (ո՞վ չգիտի, որ վերջինս ամեն կերպ հովանավորում է այս անհատին, որից քաջալերված` սույն պարոնը համարձակվում է ձեռք բարձրացնել արդեն հայոց լեզվի վրա): Մելքոնյանը վախենում է խոստովանել, թե ինք վախեցել է այս սպառնալիքից ու տեղի տվել, մինչդեռ իմ հետ անձնական զրույցում հայտնեց, թե Դեմոյանին ասել է` «Ում ուզում ես գնա բողոքի»): Մելքոնյանի պաշտոնն զբաղեցնող որեւէ անհատ, եթե ունի անձնական ու ազգային արժանապատվություն, պետք է հրաժարվեր իր անունն առնչել այս աներեւակայելի պղծությանը ու պետք է հրաժարվեր ոչ միայն 004 մասնագիտական խորհդի նախագահությունից, այլեւ` անդամությունից` պատմության դաժան դատաստանի առջեւ պատասխանատվություն չկրելու համար:

— Մասնագիտական խորհրդի չորս անդամների հետ կապվելով` երբ ցասումս արտահայտեցի (խոստովանեմ` գործածելով ծանր վիրավորանքներ), նրանց մոտ չնկատեցի իրենց կատարածի ահավորության մասին նշույլ անգամ: Նրանցից մեկը փորձեց արդարանալ այն փաստով, թե Դեմոյանի դպրոցական կրթությունը ռուսերեն է, մոռանալով, որ վերջինս առնվազն հինգ տարի ուսանել է ԵՊՀում հայերենով, եւ իր մասնագիտության ու զբաղեցրած պաշտոնի իսկ բերումով, իրավունք չունի առանձնաշնորհային վերապահումներ անելու ռուսական կրթությանը եւ ռուսերենին: Իսկ եթե հայերենին չի տիրապետում պատշաճ չափով, ապա բարոյական իրավունք չունի գլխավորելու հայագիտական հիմնարկ, այն էլ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Նույն անդամը կատարեց նաեւ մի կարեւոր, արդեն զուտ գիտական ոլորտին վերաբերող դիտարկում. պաշտպանության ներկայացված թեման չի առնչվում հայոց պատմությանը, որքան քաղաքագիտությանը, հետեւաբար դա պետք է պաշտպանվի ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում (չեմ զարմանա, եթե Պատմության ինստիտուտում մի օր ատենախոսություն պաշտպանեն, օրինակ, անասնաբուծությունից):

Ահա թե ինչպիսի՜ գիտնականներ ունենք: Կարելի՞ է ակնկալել, որ սրանք եթե հայոց լեզվի իրավունքները չեն պաշտպանում իր իսկ հայրենիքում, պիտի պայքարեն հայոց պատմության թուրք-ադրբեջանական, վրացական, արեւմտյան եւն. խեղաթյուրումների դեմ… Ես որ նման պատրանքներ չունեմ: Հայոց արժեքային համակարգի առանցքն եղող հայերենը չպաշտպանողը չի՛ պաշտպանի այդ արժեքային համակարգի մյուս տարրերը` հայ արվեստն ու մշակույթը, հայոց պատմությունը եւ հայագիտությունն առհասարակ, հայոց ինքնությունը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայոց արժանապատվությունն ու, ի վերջո, հայրենի հողը ու չի ձգտի նրա բռնագրավված տարածքների ազատագրման:

Ստորեւ ներկայացնում եմ հայաստանյան հայագիտության երիտթուրքերի` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդի անդամ, հայոց լեզվի դավաճանների սեւ ցուցակը (բացի առաջին երկուսից` մնացյալներն ազգանվան այբբենական շարքով, հնարավոր է, որ ոմանց տվյալները պակասավոր լինեն).

— Աշոտ Մելքոնյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, 004 մասնագիտական խորհրդի նախագահ)

— Հակոբ Մուրադյան (պատմ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար, 004 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար)

— Վլադիմիր Բարխուդարյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս)

— Էդուարդ Դանիելյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ)

— Էդիկ Զոհրաբյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ դասախոս)

— Վալերի Թունյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ.)

— Գեւորգ Խուդինյան (պատմ. գիտ. դոկտոր, «Վէմ» համահայկական հանդեսի գլխավոր խմբագիր, ՀՅԴ անդամ)

— Մհեր Կարապետյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ)

— Արարատ Հակոբյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., եղել է ՀՅԴ անդամ)

— Բաբգեն Հարությունյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ)

— Համլետ Հարությունյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ.)

— Կարեն Մաթեւոսյան (պատմ. գիտ. դոկտոր, Մաշտոցի անվան Մատենադարանի առաջատար գիտաշխատող)

— Հայրապետ Մարգարյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ դասախոս)

— Էդիկ Մինասյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան)

— Ֆելիքս Մովսիսյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ)

— Արամ Սիմոնյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ռեկտոր, Նժդեհագետ, Հայաստանի Հանրապետական «նժդեհյան» կուսակցության խորհրդի անդամ)

— Ամատունի Վիրաբյան (պատմ. գիտ. դոկտոր, Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն)

 

Այս սեւ ցուցակին պետք է ավելացնել պաշտոնական երեք ընդդիմախոսների եւ առաջատար կազմակերպության անունները.

— Ռուբեն Սաֆրաստյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ),

— Վալերի Թունյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ.),

— Արսեն Ավագյան (պատմ. գիտ. դոկտոր, դիվանագետ, թուրքագետ, զբաղեցրել է Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, նստավայրը` Ստամբուլ),

— Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան (քեզ եւս մեղա՜, հայոց լեզվի «ղայիմության» կոչ անող Մեծ լուսավորիչ Աբովյան):

 

Արժե նաեւ նշել, թե ատենախոսությունն ավարտվում է ՀՀ-Թուրքիա արձանագրությունների շարադրանքներով, իսկ ատենախոսության վերջին բառը Турция (Թուրքիա)-ն է: Չափազանց պերճախոս «պատահականություն»… (ատենախոսության բուն բովանդակությանգիտական ու քաղաքական գնահատականը կտանք հետագայում):

Հարց եմ տալիս. ստորագրողս` 1988 թվականին սփյուռքահայ ուսանող Երեւանում, պետք է մասնակցեի Արցախյան շարժման, դրա համար առեւանգվեի «սովետական համապատասխան մարմինների կողմից», հինգ տարուց ավելի մնայի «աքսորավայր» Բեյրութում, ապա հայրենադարձվեի ու 82-ամյա մորս էլ հայրենադարձեի որպեսզի ուրացող պաշտոնյաներ եւ հայագետներ հայոց լեզու՞ն բռնաբարեին հենց Երեւանում: Հայի համար, Հայաստանի Հանրապետությունը աշխարհում միակ պետությունն է (չհաշված ԼՂՀ-ն), որտեղ նա բացարձակ իրավունքն ունի լսելու հայերեն, խոսելու հայերեն, կարդալու հայերեն եւ առհասարակ հայերենին առնչվելու իր կենսագործունեության բոլոր ոլորտներում, ինչպես սահմանված է ՀՀ «Լեզվի մասին» օրենքի առաջին հոդվածում: Բայց ի՞նչ ենք տեսնում իրականում` օտարալեզու ցուցանակներ ու պիտակներ, օտարալեզու կամ հայերեն հիշեցնող հոդաբաշխ խոսքերով ցածրորակ, անբարոյական սերիալներ ու ֆիլմեր… ո՞ր մեկը թվարկես: Հերթը հասցրեցին արդեն ակադեմական հայագիտական հիմնարկներին: Ո՛չ, դա գոնե ես թույլ չեմ տա ո՛չ իմ ողջության, ո՛չ իսկ իմ դիակի վրայով: Հաշվի առնելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում հայոց լեզվի գործառույթների աստիճանական՝ վերջին շրջանում սրընթաց թափ ստացած համընդհանուր նահանջը, առաջարկում եմ այս կառույցը վերանվանել ՀՀ Գիտությունների ապազգային (կամ` հակազգային) ակադեմիա: Դա ավելի սազական է:

Ի դեպ, հենց այս օրերին Հայկ Դեմոյանը գտնվում էր Անթիլիասում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած հերթական միջոցառման մասնակցելու հրավեր ստացած լինելով: Հետաքրքրական է նախ այն փաստը, որ ՀՀ-Թուրքիա տխրահռչակ արձանագրություններին այդքան կոշտ կերպով ընդդիմացած Արամ Ա-ը շարունակում է հրավեր ուղղել այդ փաստաթղթերի օգտին ոգի ի բռին քարոզչություն կատարած անհատին: Առավել հետաքրքրական է իմանալ, թե հիմա՞ ինչ դիրքորոշում է ունենալու Մաշտոցին սրբացրած Հայ եկեղեցու կաթողիկոսական երկու աթոռներից մեկի գահակալ Արամ վեհափառը` նույն անհատի այս նոր «հերոսությունն» իմանալով… Մայր աթոռի գահակալի մասին չեմ էլ մտածում, քանի որ շինարարություններով գերզբաղած լինելով, այսպիսի «մանրուքներով» հետաքրքրվելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն… Աստվածորդին հայտարարել էր, թե ամեն մեղք պիտի ներվի, բացի Սուրբ Հոգուն անարգելուց: Հեռու ինձնից նմանության փորձն անգամ Քրիստոսի հետ, սակայն նրա այս խոսքի նմանողությամբ հայտարարում եմ. ամեն մեղք կարելի է ներել, բայց հայոց Սուրբ Հոգու` հայոց լեզվի` հայազգի անհատի կողմից անարգումն աններելի է:

Սույնով դիմում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` զբաղվելու ՀՀ պետական ու հայության ազգային անվտանգությանն սպառնացող այս հարցով: Լեզվի պետական տեսչություն կոչվող մարմնին չեմ դիմում, քանի որ այնտեղ մենակ մեռելներ են…

Եթե Երեւանի քաղաքապետարանը հատել է տալիս ծառեր ու դրանց բները բետոնապատել տալիս` ինչ-որ կրպակներ տեղադրելու համար, ՀՀ ԳԱԱնհատում է մեր ազգային ինքնության բուն արմատը` հայոց լեզուն: Հետեւաբար, արժանապատվություն ունեցող հայե՛ր, ոտքի՛: Մի՛ հապաղեք, այս վայրկյանին իսկ բարձրացրեք ձեր բողոքի ձայնը, անարգանքի սյունի՛ն գամեք հայոց լեզվի դավաճաններին, կազմակերպեք ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի բողոքի միջոցառումներ արտահայտելու համար ձեր ցասումը ՀՀ անկախությանն ու հայոց ազգի լինելությանն սպառնացող լեզվական հակահեղափոխության դեմ:

Արթնացի՛ր, հա՛յ մարդ:

Հ. Գ. 004 մասնագիտական խորհուրդը պետք է մերժի նույնիսկ նիստ կայացնել Հայկ Դեմոյանի օտարալեզու ատենախոսության պաշտպանության օրակարգով, կամ էլ նիստը բացելուց անմիջապես հետ խորհրդի` ազգային արժանապատվությունը պահպանած անդամները պետք է հրաժարվեն նիստին մասնակցելուց` հայտարարելով հրաժարման բուն պատճառի մասին: Փոխարենը խորհուրդը Դեմոյանին պետք է շնորհի որոշակի ժամանակ` հայերեն թարգմանելու ատենախոսությունն ու հայերեն տպագրելու դրա սեղմագիրը, եւ նոր միայն ներկայացնի խորհրդին` հրապարակային պաշտպանության համար: Այլապես, եթե փետրվարի 28-ին պաշտպանությունը կայանա այնպես, ինչպես են ատենախոսության ու սեղմագրի լեզուն (շատ հավանաբար` ողջ ընթացակարգն էլ լինելու է օտար լեզվով, իսկ եթե հայերենով է լինելու` դա արդեն խեղկատակություն է, կրկես կամ խամաճիկների թատրոն), նույն պահից ես հրաժարվում եմ նույն` 004 մասնագիտական խորհրդի` տասը տարի առաջ ինձ շնորհած պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանից` այդ հավաստող փաստաթուղթը շպրտելով դավաճանների երեսին: Լուսահոգի Սիփան Շիրազն իր մեկ բանաստեղծությունն սկսում էր հետեւյալ երկտողով. «Ավելի լավ է կոչվեմ կատու կամ շուն / Քան թե փաշա թուրք անասուն»: Նույն դատողությամբ, ավելի լավ է մնամ ՄԱՐԴ եւ ՀԱՅ, քան դավաճանների հետ առնչակցվել պատմագիտության գիտական աստիճանով: Ի՞նչ իմանայի, որ ինձ այդ աստիճանը շնորհած անձերից շատեր ստորության գերագույն` դավաճանության մակարդակին «պիտի բարձրանային»… Ափսոսում եմ այդ անդամներից մի քանիսի հետ բարեկամացած լինելուս, ոմանց հետ էլ` նույնիսկ հաց կիսած լինելուս համար… Հարա՛մ լինի նմանների հետ իմ կիսած հացը: Եթե հացը հայի համար սրբություն է, հայոց լեզուն նույնքան, եթե ոչ ավելի սրբություն պետք է լինի:

 

Գեւորգ Յազըճյան

(ազատ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու)

Երեւան, 24 փետրվարի 2012 թ.

Հայկական լրատվամիջոցներից խնդրվում է ազատորեն արտատպել:

Կեղծվող պատմությունն ու մենք

5 Օգոստոսի, 2011

Պատմությունը կեղծվել է, կեղծվում է ու կեղծվելու է: Հայի մեծամտություն չհամարվի` երևի ամենաշատը մեր պատմությունն է կեղծվում, ու դրա համար մեծ-մեծ փողեր ու բարձր շրջանակներ են գործի մեջ դրվել: Բարեբախտաբար` այսօր բազմաթիվ հոդվածներ ու աշխատություններ են գրվում, շատ հաղորդումներում են դրա վերաբերյալ կարծիքներ ու վերլուծություններ հնչում: Սակայն արվածը անբավարար է ու հասցեագրված փոքր լսարանի: Մեկ անգամ կեղծված պատմությունը սովորած մարդը, հնարավոր է, այլևս առիթ չունենա ճշմարտությանը տեղեկանալու կամ պարզապես չհավատա:

Խորհրդային դպրոցում իմ սերնդի աշակերտները հայոց պատմություն էին անցնում բարձր դասարաններում շաբաթական մեկական ժամով, բարալիկ դասագրքերով: Ճիշտն ասած` դրանից ավելի բարակ դասագիրք հիշողությունս չի պահել: Միջնակարգ դպրոցի այդ դասագիրքի տրամաբությամբ` մենք պետք է հպարտ լինեինք, որ շուրջ երեք հազար տարի առաջ եկել-բնակություն էինք հաստատել ու պետություն հիմնել մի տարածքում, ուր մեզնից առաջ Ուրարտու անունով հզոր ու ազդեցիկ երկիրն էր եղել. այդ ժամանակներից էլ, իբր, կազմավորվել է հայ ժողովուրդը: Իսկ մեր տարածաշրջանի ամբողջ պատմությունն ու տեղանքն էլ այս կամ ԽՍՀՄ պատմություն կոչվող հաստափոր դասագրքում «եղբայրաբար» բաժանված էր անդրկովկասյան երեք «բարեկամ ազգերի» միջև: Պատահում էր` ճակատամարտը, որում որևէ պաշարված քաղաքի համար թուրքերի դեմ հերոսաբար մարտնչել էին հայերը, վերագրվում էր թուրք-ադրբեջանցիներին` նրանք դառնում էին պաշարված քաղաքում հերոսաբար պաշտպանվողները, իսկ նվաճողները` անհայտ ավազակներ… Դեռ այն ժամանակներում որոշ գիտնականներ ու հրապարակախոսներ զգուշացնում էին` ադրբեջանցիները գրում են աշխատություններ, որոնցում փորձում են յուրացնել մեր մշակույթը և իրենցը հայտարարել մեր հայրենիքի մի մասը, իսկ թուրքերն էլ Եվրոպայի ու Ամերիկայի լավագույն համալսարաններ են ուղարկում իրենց երիտասարդներին, որպեսզի պատմությունն իրենց օգտին կեղծելու պարարտ հող ունենան: Ինչպես տեսնում ենք` լավ էլ հասել են իրենց նպատակին: Բանն այնտեղ է հասել, որ Հայաստանի հանրային հեռուստատեսության հյուրը` արևելաեվրոպացի մի գիտնական, վերջերս եթերից մեզ խրատում էր` ինչպես կարելի է Թոմսոնին չհավատալ: Հիշեցնեմ, որ խոսքը Ռոբերտ Թոմսոնի մասին է, որ Հարվարդի, ապա Օքսֆորդի համալսարանների հայագիտության ամբիոնների վարիչը լինելով` պատմահայր Խորենացուն հայտարարել է ստախոս ու ինքնակոչ, ապրած ժամանակաշրջանն էլ տեղափոխել  9-րդ դար:

Այժմ հրապարակի վրա է Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» քննական տեսությունը: Իմ տպավորությամբ` հայոց պատմությունը կեղծվել է մշակված, մեթոդաբար` հետապնդելով շատ հստակ նպատակ` այս արևի տակ մեր տեղը «գույքագրել» թուքերի համար, ձեռքի հետ էլ նսեմացնել ու արժեզրկել հայությանը որպես ազգի: Ազգի` որպես կենսաբանական տեսակի հատկություններից զուրկ հանրությամբ բնակեցված, հիմնականում հրեական գաղափարների վրա հիմնված պետության գիտությունից ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել: Եթե իրենք պետություն են դարձել հնդկացիների հողի վրա, թուրքերին էլ կարելի է նվիրաբերել արիացիների նախահայրենիքը: Չէ՞ որ թուրքերը դրա համար մեծ-մեծ գումարներ են վճարում…

Մենք սիրում ենք հղումներ անել Ստրաբոնին ու Հերոդոտոսին՝ նկատի չունենալով, որ նրանք էլ իրենց պատմությունները շարադրել են Հռոմեական կայսրության նվաճողական շահերից ելնելով։ Եվ մեր պատմիչների խոսքերն էլ, ըստ էության, պետք չէ միանշանակ ընդունել, քանի որ նրանք քրիստոնեական եկեղեցու հալածանքներից զգուշանալով՝ ճշմարտության մի մասը թաքցրել են, մի մասը հաղորդել սքողված։

Վերջերս «Լույսաշխարհի» եթերում Արտակ Մովսիսյանը խոսում էր պատմության կեղծարարներից՝ հիշեցնելով, թե խորհրդային գիտնականները հանուն ինչի էին կեղծում գիտությունը: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի կայքում, ըստ նրա, կան գիտնականներ Դյականովի և Վինոգրադովի խոստովանությունները: Նրանցից մեկն ասել է, թե ետպատերազմյան սուղ տարիներին ադրբեջանցիներից դրամ է վերցրել` նրանց պատմության ժամանակաշրջանը դեպի ավելի վաղ դարեր հասցնելու համար, իսկ մյուսն էլ` թե Մոսկվայից հստակ հրահանգ է ունեցել պեղումների ժամանակ ի ցույց չդնել այն բոլոր գտածոները, որոնք կարող են ապացուցել, թե հայերը Հայաստանում բնիկներ են:

Կեղծարարությունը շատ ազդեցիկ է արվում, սա անկասկած է: Նույնիսկ գիտական նորամուծությունների հեղեղ քսանմեկերորդ դարում որոշ մարդկանց ուղեղներ պահածոյի օրենքներով են գործում, մանավանդ` եթե գիտության նոր խոսքը հերքում է տարիների իրենց գիտական «վաստակը», ուղղկիորեն խփում գրպանին ու նսեմացնում սին փառքը: Գիտության ցանկացած նվաճում կարող է անտեսվել, եթե որևէ հզոր շրջանակի այն ձեռնտու չէ կամ կարծրատիպեր է ջարդում: Մանավանդ, եթե այն իր ռազմական հզորությունը չի ավելացնում, այլ ռազմավարական զենք է տալիս ոչ յուրայինին:

Մենք հիմա ոչ մեկի համար յուրային չենք, ու կանգնած ենք դեպի մեզ հորդացող պղտոր ու թունավոր հեղեղի դեմ: Սրա դեմ դեղատոմս թերևս դժվար է առաջարկել, սակայն մեր հիշողության ու հավատամքի մեջ կա բարալիկ մի առու, որ կտրում է հորդահոս լայն գետի հունը ու առանց խառնվելու նրա օտար ջրերին` իր ուրույն ընթացքը շարունակում: Միայն թե մենք, գոնե մեր այն հատվածը, որ այդ առվի զորությունը ոգու մեջ պահել է, պիտի կարողանանք համախումբ ու մարտահրավերների համահունչ գործել:

Մեր ազգային հատկանիշներից մեկն է համարվում, որ մենք հզոր բռունցք ենք դառնում միայն կործանման եզրին: Այսօր, երբ մեզ ընկղմում են մեր բոլոր արժանիքներն ու իրավունքները ժխտող տեղեկատվական կեղծարարությունների հեղեղի մեջ, նրա հունը մեզ  անդունդ է քշում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ նորից է հասել բռունցք դառնալու ժամը:

Արմենուհի Փալանդուզյան

7or.am

Հայ Արիների պատասխանը՝ ժամանակավոր պարտադրված հարեւաններին

29 Հուլիսի, 2011

Մեկ ան­գամ չէ, որ Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ հետ կան­չել հայ-թուր­քա­կան կոչ­ված, բայց ի­րա­կա­նում մի­ջազ­գայ­նո­րեն պար­տադր­ված ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի տակ դրված ՀՀ ս­տո­րագ­րութ­յու­նը, քան­զի թյուր­քա­կան լկտիութ­յունն ու տհա­սութ­յու­նը ան­բու­ժե­լի են, իսկ հայն ու թյուրքն էլ՝ գե­նե­տի­կո­րեն ան­հա­մա­տե­ղե­լի: Մինչ ստո­րագ­րումն էլ վստահ էինք, որ թուր­քը մնում-մնա­լու է թուրք, ե­թե ան­գամ թաքն­ված է եվ­րա­դի­մա­կի տակ: Այս տզրուկ մար­դա­տե­սա­կը ի­րա­կա­նում եւ էութ­յամբ նույն սե­խագ­լուխ  տա­փաս­տա­նա­յին գայ­լի կամ շնա­գայ­լի կերպն ու­նի, նույն ստոր, հա­յա­կեր ու ան­մարդ­կա­յին հո­գին է կրում իր ար­հես­տա­ծին տե­սա­կի մեջ… Իսկ մարդ­կա­յին ո­րո­շա­կի կեր­պա­րանք ներ­կա­յիս Թուր­քիա­յի ներ­կա­յիս բնակ­չութ­յու­նը ստա­ցել է միայն խառ­նա­ձու­լում­նե­րից՝ հա­յե­րի, հույ­նե­րի, ա­սո­րի­նե­րի եւ այ­լոց հետ: Տասն­յակ մի­լիոն­նե­րի հաս­նող բնակ­չութ­յան ա­վե­լի քան 80%-ը այ­սօր էլ գի­տակ­ցում է, որ ծա­գու­մով թուրք չէ… Էլ չենք խո­սում ավ­ելի քան 10 մի­լիոն թրքա­ցած ու քրդա­ցած հա­յե­րի մա­սին:

Թուր­քիա­յի ԱԳՆ-ն­ ան­հա­պաղ Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նին քննա­դա­տող հա­ղոր­դագ­րութ­յուն է տա­րա­ծել՝ նշե­լով, որ ՀՀ ­նա­խա­գա­հը՝ հու­լի­սի 25-ին Հա­յաս­տա­նում կա­յա­ցած Հա­յոց լեզ­վի եւ գրա­կա­նութ­յան օ­լիմ­պիա­դա­յի մաս­նա­կից­նե­րից մե­կի՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի (Ա­րա­րա­տով հան­դերձ) հնա­րա­վոր ա­զա­տագ­րութ­յա­ն ­վե­րա­բեր­յալ հար­ցին ի պա­տաս­խա­նը ա­սել է. “Այդ ամ­բող­ջը կախ­ված է քեզ­նից եւ քո սերն­դից: Իմ սե­րուն­դը, կար­ծում եմ, իր առջեւ դրած պար­տա­կա­նութ­յու­նը կա­տա­րեց, երբ 90-ա­կան թվա­կան­նե­րի սկզբնե­րին անհ­րա­ժեշտ էր մեր հայ­րե­նի­քի հատ­ված­նե­րից մե­կը` Ար­ցա­խը պաշտ­պա­նել թշնա­մի­նե­րից, մենք կա­րո­ղա­ցանք դա ա­նել: Եվ ես սա ա­սում եմ ոչ նրա հա­մար, որ ո­րե­ւէ մե­կին կշտամ­բեմ: Ու­զում եմ ա­սել, որ յու­րա­քանչ­յուր սե­րունդ իր պար­տա­կա­նութ­յունն ու­նի, եւ այդ պար­տա­կա­նութ­յու­նը պետք է կա­րո­ղա­նա կա­տա­րել ու՝ լավ կա­տա­րել: Ե­թե դու եւ քո հա­սա­կա­կից­նե­րը ջանք ու ե­ռանդ չխնա­յեք, ե­թե ձեզ­նից ա­վագ­ներն ու ձեզ­նից կրտսեր­նե­րը ձեզ նման վար­վեն՝ մենք ու­նե­նա­լու ենք աշ­խար­հի լա­վա­գույն երկր­նե­րից մե­կը…”:

Այսպիսով, թուր­քե­րը եւս մեկ ան­գամ հաս­կա­ցան, որ հա­յը եր­բեւէ չի մո­ռա­նա­լու իր հայ­րե­նիքի ամ­բող­ջա­կա­նաց­ման նպա­տա­կը եւ Ար­ցա­խը ա­զա­տագ­րող սերն­դի խոսքն է ուղղ­վել Ա­րա­րա­տն­ ու Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը ա­զա­տագ­րող սերն­դին: ՀՀ ­նա­խա­գահն այս­պի­սով գա­լիք սե­րունդ­նե­րին հանձ­նա­րա­րել է լու­ծել Ա­րեւմ­տա­հա­յաս­տա­նի վե­րա­դար­ձի հար­ցը՝ վե­րա­հաս­տա­տե­լով հա­յոց պա­հան­ջա­տի­րութ­յու­նը:

Ան­կա­րան եւ Բա­քուն շտա­պե­ցին Հա­յաս­տա­նին մե­ղադ­րե­լ “ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան պահ­ված­քի, հո­ղա­յին պա­հան­ջա­տի­րութ­յուն ցու­ցա­բե­րե­լու եւ­ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յուն ու կա­յութ­յուն հաս­տա­տե­լու գոր­ծին խո­չըն­դո­տե­լու հա­մար”: Բայց պար­բե­րա­բար պա­տե­րազ­մից ու այ­լա­մեր­ժութ­յուն­նե­րից խո­սող թյուրք-ադր­բե­ջա­նա­կան ոհ­մա­կի ա­սած­նե­րը լուրջ չեն ըն­կալ­վում այ­լեւս:

Թուր­քե­րից հետ չմնա­ցին նաեւ ադր­բե­ջան­ցի­նե­րը: Ե­թե Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րա­րութ­յանն ու մտա­գար վար­չա­պետ Էր­դո­ղա­նին դեռ կա­րիք չի հա­մա­րել պա­տաս­խա­նել ՀՀ ­նա­խա­գա­հը, ա­պա պատ­մա­կան հի­շո­ղութ­յան հի­վան­դութ­յամբ տա­ռա­պող Ադր­բե­ջա­նի ներ­կա նա­խա­գահ Ա­լիե­ւի Ար­ցա­խի եւ հա­յութ­յան հաս­ցեին հնչեց­րած ար­տա­հայ­տութ­յուն­նե­րի հա­մար նա­խա­գահ Սարգս­յա­նը պա­տաս­խա­նել է, որ նման պահ­ված­քը ան­հա­րիր է ոչ միայն երկ­րի ղե­կա­վա­րի հա­մար, այ­լեւ՝ նոր­մալ մար­դուն: Ադր­բե­ջա­նը մի խե­լա­պա­կաս նա­խա­գահ ու­ներ՝ Էլ­չի­բե­յը, ով Ս­­ե­ւա­նա լճում ոտ­քե­րը լվա­նա­լու ցնդա­բա­նութ­յամբ էր տա­ռա­պում, իսկ այս մեկն էլ իր տե­սա­կին հա­րիր բթամ­տութ­յամբ է տա­ռա­պում:

Թուր­քիա­յի վար­չա­պե­տին եւ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին մենք են պա­տաս­խա­նում, քան­զի ՀՀ ­նա­խա­գա­հը պար­տա­վոր չէ Հա­յոց Հայ­րե­նի­քի վրա բուն դրած ա­մեն մի ար­նա­խում լա­մու­կի կամ հի­վանդ հիբ­րի­դի պա­տաս­խա­նել: Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը ի լուր աշ­խար­հի նո­րից հայ­տա­րա­րում է՝ հա­յը չի մո­ռա­ցել իր ծա­գումն ու հայ­րե­նի­քը, եւ հա­յոց սե­րունդ­նե­րը քոչ­վոր թյուր­քա­կան տար­րը վաղ թե ուշ քշե­լու են Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հից, դե­պի ի­րենց ալ­թայ­ներն ու տա­փաս­տան­նե­րը: Կա­մո­վին չհե­ռա­նա­լու դեպ­քում Հայ Աստ­ված­նե­րի ու Հա­մայն Հա­յութ­յան պա­տիժն է գոր­ծե­լու, ան­գամ ե­թե այս ա­նաս­նաբ­նույթ մար­դա­տե­սա­կի իս­պառ վե­րա­նա­լու խնդի­րը դրվի

Տիե­զե­րա­կան Գա­րու­նը իր ազ­դե­ցութ­յուն­ներն է ի­ջեց­նում, եւ ա­րիա­կան հա­յե­րը վե­րա­դառ­նա­լու են ի­րենց հայ­րե­նիք: Ի­զուր չէ, որ այս ան­գամ էլ Թուր­քիա­յի ընդ­դի­մա­դիր Ժո­ղովր­դա-հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Մեհ­մեթ Սի­յամ Քե­սի­մօղ­լուն է բարձ­րա­ձայ­նել, որ “թուրք ազ­գի մահ­վան հրա­մա­նա­գիր հան­դի­սա­ցող Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը պատ­մութ­յան աղ­բա­մա­նը նե­տե­լուց հե­տո, Թուր­քիա­յի ան­կա­խութ­յունն ու սահ­ման­նե­րը ճա­նա­չած Լո­զա­նի պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից 88 տա­րի հե­տո էլ Թուր­քիան կանգ­նած է մաս­նատ­ման մար­տահ­րա­վե­րի առ­ջեւ”…

Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը հայ տե­սա­կի ա­րար­չա­կան բնօր­րան-հայ­րե­նիքն է, եւ ինչ­պես նաեւ մեր ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րին են նշում՝ Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նը եր­բեք չի դառ­նա Ա­րե­ւել­յան Ա­նա­տո­լիա:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յուն
29.07.2011

Արթուր Արմինի Գիրքերը

23 Հուլիսի, 2011

Հայկականության տեսական միտքն անհնար է պատկերացնել առանց Արթուր Արմինի, ում ստեղծագործությունները կոչված են համակարգելու և ամբողջացնելու հայ ազգայնական գաղափարաբանությունը: Անուրանալի են նրա ծառայությունները նաև հայագիտության ասպարեզում:

Հեթանոսական Աստվածաշունչ` Սասնա ծռեր էպոսը (PDF)
Նամակներ մենության հեռուներից (PDF)
Մհերի Դուր.Հնագույն Թվային Համակարգը (PDF)
Բնազանցություն (PDF)
Փոքր Մհեր (PDF)

Այլ Աշխատանքներ

NOUMENON-The Alternative Reality (2009թ., ԱՄՆ)
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը (2011թ., ԱՄՆ)

Արեվի Լեռան Յոթ Պնակիտները

22 Հուլիսի, 2011








Արթուր Արմինի «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» գիրքը

4 Հուլիսի, 2011

Հայոց հնագույն հավատամքային դիցապատումներում, ազգային էպոսում, հոգևոր ու նյութական մշակույթի տարբեր ոլորտներում պահպանված ազգային իմաստասիրությունը հրաշալիորե…ն համատեղելով գիտության նորագույն տվյալներին, դրանք զուգահեռելով համաշխարհային քաղաքակրթության դասերին ու խորհուրդներին, հեղինակն իր ընթերցողին է տալիս ազգային հայեցակարգի փիլիսոփայական ամբողջական մի համակարգ, որտեղ առաջնայինն ու գերական Ազգի՝ իբրև նախագո Տեսակի, ինքնապահպանման ու հավերժացման ճիգն է: Ազգային գաղափարաբանությանն ուղղված որոնումները միշտ էլ թերի են մնացել՝ դրանցում հայ Տեսակի էությունն արտացոլող երևույթների ոչ ամբողջական ընդգրկման, եւ հատկապես՝ ձեւակերպումների պատճառներով: Արթուր Արմինի այս աշխատությունը գալիս է լրացնելու այդ բացը: Հեղինակը միանգամից խնդիրը դնում է իր ուղիղ ձեւի մեջ՝ «Ազգը բնության մեջ կենսաբանական տեսակ է, որն ունի իր հավաքական անձնականությունը»: Պատահական չէ, որ հեղինակն իր «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» աշխատությունը համարում է՝ Ազգային Տեսակի մասին փիլիսոփայական ուղերձ նախատեսված հայության բոլոր հատվածների համար: LOUYSWORLD

Արթուր Արմինը հեղինակ է բազում այլ գրքերի, հոդվածների և ակնարկների.
Նամակներ մենության հեռուներից (1989թ., Երևան)
Փոքր Մհեր (1996թ., ԱՄՆ)
Բնազանցություն (2003թ., ԱՄՆ)
Հնագույն հեթանոսական աստվածաշունչ-Սասնա Ծռեր Էպոսը (2007թ., ԱՄՆ)
Մհերի դուռ-հնագույն թվային համակարգը, որպես տիեզերքի կառույց (2008թ., ԱՄՆ)
NOUMENON-The Alternative Reality (2009թ., ԱՄՆ)
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը (2011թ., ԱՄՆ)

1996-98թթ խմբագրել է Լոս-Անջելեսում հրատարակվող  «Եղիցի Լույս» հանդեսը:
1999թ. հիմնադրել է  «SPURK-DIASPORA» հասարակական-մշակութային կազմակերպությունը Լոս-Անջելեսում:
2003թ. Բնության և Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ է: Նրան շնորհվել է գիտությունների պատվավոր դոկտորի  կոչում:
2007թ. պարգևատրվել է  «Սուրբ Գևորգ» շքանշանով՝  «Հնագույն հեթանոսական աստվածաշունչ-Սասնա Ծռեր Էպոսը» իր գրքի համար:

haykjanner.org

Պրոֆեսորական աճպարարություններ այս անգամ Արաբական Արեւելքում Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը

30 Հունիսի, 2011

Այս ամսի 3-ին եւ 4-ին, Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցու սրահում կայա-ցավ “Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը” խորագրով միջազգային գիտաժո-ղովը։ Հայտարարված կազմակերպիչներն էին նույն կրոնական համայնքին պատկանող Հայկազյան համալսարանն ու Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակը։ Գիտաժողովին զու-գահեռ, նրա մասնակիցներից մի քանիսը առանձին ելույթներ ունեցան 2-5 սեպտեմբերին` հանրության առջեւ, իսկ նրանցից ոչ անհայտ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը 5 սեպտեմբերին Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի մասին մի դասախոսությամբ հանդես եկավ նաեւ Դամասկոսում` տեղի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու սրահում։

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 20 գիտնականներ տարբեր երկրներից, այդ թվում` ՀՀից (ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն` պալատական պատ-մաբան Հայկ Դեմոյանը) եւ Թուրքիայից։ Ի դեպ, զգալի էր հատկապես թուրք մասնակիցների հարաբերական տեսակետից մեծ քանակը` զեկուցողների թվի 1/3-ը։ Այս մանրուքը հարկ է ի մտի ունենալ ավելի լավ հասկանալու համար սույն միջոցառման բուն նպատակը, որի մա-սին կխոսենք քիչ անդին։

Մինչ այդ` մի քանի նույնքան կարեւոր նկատառելի մանրուքներ։

Գիտաժողովը կազմակերպվել էր շատ հապճեպ, ընդամենը 2 շաբաթվա ընթացքում։ Այդ մասին նույնիսկ տեղյակ չէր նույն համալսարանում “Էթնիկական հակամարտությունների կարգավորում” եւ “Ցեղասպանագիտություն” նյութերը դասախոսող դոկտոր Օհաննես Գեոքջյանը (որն, ի դեպ, ողջ Մերձավոր Արեւելքից միակն է, ով ստորագրել է ռիչարդհով-հաննիսյանական խմբակցության տխրահռչակ բողոքագիր-վերջնագիրը ամերիկահայ ու-սանողական միությունների եւ Հայ ազգայնական համախմբումի հարուցած արդարացի ընդվզման դեմ)։ Վերջինս դա իմացել էր … ԱՄՆ-ի Միչիգանի Դիրբոռնի հայագիտական հե-տազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանից (նույնպես հակահայկական հայա-գիտության կարկառուն ներկայացուցիչ)։ Ավելին, մինչեւ գիտաժողովի նախընթաց 2-3 օրե-րը, նրանում հնչելիք զեկուցումները չէին ներկայացվել քննարկումների ղեկավարներին` դրանց պատշաճ կերպով պատրաստվելու համար։ Հետաքրքրական է, որ Հայկազյան հա-մալսարանից գիտաժողովի կազմակերպական հարցերով զբաղվում էր համալսարանի ու-սանողական հարցերի պատասխանատու Անդրանիկ Դաքեսյանը, որի պաշտոնի հետ այս միջոցառումը հեռավոր առնչություն իսկ չունի։ Հիշյալ անձը օգոստոսի վերջին օրերին ոգի ի բռին աշխատում էր (հատկապես հեռախոսազանգերով) ապահովելու լիբանանահայ մտա-վորականության ներկայությունը գիտաժողովին, ինչը նրան չհաջողվեց, քանի որ եթե մի կողմից կային արգելակիչ հանգամանքներ (արձակուրդով երկրից բացակայություն, այլ պայմանավորվածություններ եւ այլն), մյուս կողմից, սեպտեմբերի 1-ի ՀՀ-Թուրքիա (սխալ է դրանք հայ-թուրքական հայտարարել) դավաճանական արձանագրությունների հրապարա-կումը գիտաժողովի բացումից հաշված ժամեր առաջ` այդ մտավորականներից խելամիտնե-րի ու քիչ-շատ արժանապատվությունը պահպանածների մոտ կասկած առաջացրեց գիտա-ժողովի այդքան հապճեպ կազմակերպման ու անցկացման բուն նպատակի վերաբերյալ։
Եվ նրանք իրավացի էին։

Եվս մեկ մանրուք. ի տարբերություն շատ երկրների, Լիբանանում սեպտեմբերի սկիզբը հա-մարվում է ամառնային արձակուրդների շրջան, երբ երկրից մեծ մասամբ բացակայում են մտավորական ուժերը։ Եթե գիտաժողովի հայտարարված կազմակերպիչների իսկական նպատակը բավարար ներկայություն ապահովելն էր, ապա նրանք այդքան հիմար չէին չի-մանալու այս տարրական ճշմարտությունը, մանավանդ որ հենց իրենք են անմիջականորեն առնչվում կրթական ու ակադեմական ոլորտների հետ։

Արժե նշել նաեւ, թե հայ ավետարանական համայնքն ընդհանրապես, իսկ հիշյալ համալսա-րանը մասնավորապես, հայկական միջավայրում համարվում են ամերիկյան ազդեցության գործակալներ (խորապես հարգելով Գերսամ Ահարոնյանի, Երվանդ Քասունու եւ նման ազ-գայնական հայ ավետարանական մտավորականների բացառությունները)։ Հիշյալ համալ-սարանում էլ այդ ազդեցության տարածման մեջ էական դեր են խաղում համալսարանի նա-խագահ վերապատվելի դոկտոր Պոլ Հայդոստյանն ու հումանիտար ֆակուլտետի դեկան տիկին Արդա Էկմեկչին, որ նաեւ նիստերից մեկի քննարկման զեկուցաբերն էր։ Զեկուցա-բերներից էր նաեւ ոչ անհայտ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն Կիրո Մանո-յանը, որին, չգիտես ինչո՞ւ, կուսակցությունը այդ պաշտոնում շարունակում է պահպանել, երբ ՀՅԴ Հայ դատի նախաձեռնությունները մեկի մյուսի հետեւից շռնդալից ձախողության են մատնվում (դե՛հ, Դաշնակցությունը ե՞րբ է ընդունել, թե ինք կարող է երբեւէ սխալվել)…

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան արաբ պատմաբաններ Մուհամմադ Ռիֆաթ ալ-Իմամը (Եգիպտոս) եւ Ժան Շարաֆը (Լիբանան), արեւմտյան երկրների ներկայացուցիչ-ներ Վիլյամ Շաբասը, Ալֆրեդ դո Զայասը, Ռոջեր Սմիթը, Հենրի Տերրիոն, ՀՅԴ “Արմինյըն ո-ւիքլի” անգլերեն շաբաթաթերթի (ԱՄՆ) խմբագիր Խաչիկ Մուրադյանը, թուրքեր Ուղուր Ուն-գեորը, Ռագիբ Զարաքոլուն, Ջեյհան Բայրակդարը եւ Թաներ Աքչամը (վերջինիս բացակա-յության պատճառով զեկուցումը կարդաց Արդա Էկմեկչին), քուրդ կին դոկտորանտ Բիլգին Այաթան։ Ուշագրավ է, որ վերջին դասախոսությունը վերապահվել էր ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանին, որ խոսեց Հայոց ցեղասպանության ժառանգության համաշխարհայնաց-ման (գլոբալիզացիա) մասին։

Գիտաժողովի փակման նիստին, վեր. Հայդոստյանը հայտարարեց, թե գիտաժողովն անցել է բարձր մակարդակով եւ հաջողություն է արձանագրել։ Սա լիովին հասկանալի կլինի` եթե երեւան ենք հանում գիտաժողովի անցկացման բուն նպատակը, քանի որ ներկաների մեծա-գույն մասի կարծիքով` զեկուցումների մակարդակը եղել է բավականին ցածր, եւ միջոցա-ռումը “ծիտիկ” (ռուսերենով` “գալոչկա”) դնելու նպատակ է հետապնդել հայտնապես ։

Բոլոր վերոհիշյալ փաստերի համադրումը մեզ բերում է այն աներկբայելի եզրակացության, թե “Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը” գիտաժողովը սեպտեմբերի 1-ի ար-ձանագրություններում հիշատակված հայ-թուրքական պատմական քննարկումների անհ-րաժեշտության վերաբերյալ կետի առաջին միջոցառումն էր, երբ այդ արձանագրություննե-րի վրայի թանաքը դեռ չէր իսկ հասցրել չորանալ։ Այլ խոսքով` Բեյրութում սկսվեց այն, ինչ որոշ բարդությունների էր հանդիպել Երեւանում` շնորհիվ հայ ազգայնականների ու քիչ-շատ իրենց ազգային արժանապատվությանը նախանձախնդիր մնացած պատմաբանների ուժեղ ընդդիմության։

Հետաքրքրական է, որ հայ-թուրքական գործընթացի դեմ օրնիբուն բղավող ՀՅԴ-ն հանդես է գալիս նման միջոցառման համակազմակերպչի հանգամանքով։ Այս փաստը կարող է զար-մացնել միայն միամիտներին, քանի որ ՀՅԴ-ն ինքը վաղուց է … ընդգրկված այդ գործընթա-ցում։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-23-ի փաստաթուղթը ստորագրվեց, երբ ՀՅԴ-ն մաս էր կազ-մում իշխանական համաձայնության (կոալիցիա) ու գրավոր տեսքով պատասխանատվութ-յուն կրում համաձայնական դաշինքի բոլոր (շեշտում ենք` ԲՈԼՈՐ) գործերի համար (5 օր ետք դաշինքից դուրս գալը ՀՅԴ-ի պատասխանատվությունը մազաչափ իսկ չի պակասեց-նում)։ Մյուս կողմից, մինչեւ ս.թ. ապրիլի վերջը, ՀՅԴ-ն շուրջ 10 տարի մաս էր կազմում ՀՀ իշխանության, հետեւաբար, կա՛մ այն է, որ նա չէր կռահում, թե իշխանության մեջ իր գոր-ծընկերները ի՞նչ են անում իր թիկունքում (այլ խոսքով` հանրապետականները դաշնակցա-կաններին դրել են … վարունգի տեղ), կա՛մ էլ դավադրության մասնակից են` հակառակ ի-րենց գոռում-գոչումների։ 2 դեպքում էլ վար է ընկնում իբրեւ թե ազգայնական ՀՅԴ-ի մեր-կությունը ծածկող թզի տերեւը…

Ուշագրավ է նաեւ պրոֆ. Ռ. Հովհաննիսյանի հրապարակային ելույթը Սիրիայի մայրաքա-ղաքում։ Ինչպես հայտնի է, Սիրիայում նման որեւէ միջոցառում կարելի չէ կազմակերպել ա-ռանց իշխանությունների նախնական թույլտվության։ Սա նշանակում է, որ սիրիական իշ-խանությունները եւս ներդրում են կատարում հայ-թուրքական գործընթացում, ինչպես այդ մասին Երեւանում հայտարարեց երկրի նախագահ Բաշշար Ասադը մի քանի ամիս առաջ Ե-րեւան իր պաշտոնական այցի ընթացքում։ Դա տեղավորվում է նաեւ ԱՄՆ-ի հետ Սիրիայի լարված հարաբերությունների թուլացման ներկայումս նկատվող միտումների մեջ։ Այ-սինքն` հայկական գործոնը հերթական անգամ իբրեւ մանրադրամ գործածվում է աշխար-հաքաղաքական մեծ խաղերի սեղանի վրա։

Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ ՀՀ-Թուրքիա հիշյալ արձա-նագրություններում ակնարկություն իսկ չկա, թե հայ-թուրքական պատմագիտական քննարկումները անցկացվելու են Թուրքիայո՞ւմ, ՀՀո՞ւմ թե՞ այլուր։

Այս առթիվ հիշեցնենք, որ արեւմտյան ազդեցության գործակալ Կովկասյան ինստիտուտն ու նրա տնօրեն, հայոց լեզուն ատող Ալեքսանդր Իսկանդարյանը անցյալ տարվա օգոստոսին Ստամբուլում հասցրեցին նման քննարկում կազմակերպել` մի քանի վրացու, աբխազի եւ օ-սեթի մասնակցությամբ քողածածկելով այդ միջոցառման բուն նպատակը, միջոցառում, որը կազմակերպվել էր շվեյցարական փողերով ու հովանավորությամբ, իսկ ինչպես հայտնի է, հայ-թուրքական այս խայտառակ գործընթացում Շվեյցարիան կատարում է առաջին ջութա-կի նվագը` ամերիկացի դիրիժորի ցպիկների շարժումների համաձայն… Ավելորդ չէ նշել նաեւ, որ ստամբուլյան այս խառնաժողովի նյութերը Կովկասյան ինստիտուտը Երեւանում հրատարակեց ռուսերենով եւ անգլերենով, նյութեր, որոնցից գոնե մեկի մեջ (հայ-թուրքա-կան գործընթացում աշխույժ ընդգրկված Այբարս Գեորգյուլյուի ելույթում) Հայոց ցեղասպա-նության իրողությունը կասկածի տակ է առնվում եւ նույնիսկ ուրացվում։ Մի խոսքով` ՀՀ իշ-խանությունների հանցավոր լռության պայմաններում, ՀՀում լույս է տեսել եւ անարգել տա-րածվել Հայոց ցեղասպանությունն ուրացող հրատարակություն։ Սրանից ավելի ստորութ-յուն կարելի՞ է երեւակայել…

Այս զազրելի գործընթացի կարկառուն աշխատակիցներից է նաեւ պրոֆեսոր ու ակադեմի-կոս Ռիչարդ Հովհաննիսյանը, որը պարզապես կատարում է ԱՄՆ պետական բաժանմունքի ցուցմունքները։ Դե՛հ ինչ, նա այպանելի չէ այնքան, որքան ՀՀ իշխանություններն ու “ազգա-յին” ակադեմիայի ղեկավարությունը։ Մարդը ԱՄՆ քաղաքացի է եւ հավատարմորեն կատա-րում է իրեն տրված հանձնարարությունները` հայոց պատմության խեղաթյուրում, հայութ-յան ազգային դեմքերը վարկաբեկողների հետ գործակցություն, հայ-թուրքական հաշտեց-ման գծով եռանդուն աշխատանքներ եւ այլն։

Մնում է հարցերի հարցը` հիշյալ ազգուրացներն ու օտարի գործակալները շարունակելո՞ւ են հարգանք ու պատիվ վայելել ՀՀ որոշ իշխանավորների եւ տիտղոսակիր գիտնականների մոտ։ Եթե այո՛, մեզ մնում է հաստատել դառն ճշմարտությունը` Հայաստանի Հանրապե-տությունը հայկական պետություն չէ՛։

Գեւորգ Յազըճյան
(պատմական գիտությունների թեկնածու)

Հ. Գ. — Ի դեպ, գիտաժողովի ետնապաստառում, հրավիրատոմսում եւ մյուս նյութերում հիմ-նովին բացակայում էր հայոց լեզուն, մինչդեռ տեղ էին գտել, իհարկե անգլերենի կողքին, ու-րիշ օտար լեզուներ, նույնիսկ արաբերենը։ Հայտարարաված կազմակերպիչները` “հայկա-կան” Հայկազյան համալսարանն ու “հայկական” կուսակցություն ՀՅԴ-ն (Հայ դատի գրասեն-յակները վերջինիս մենաշնորհն են) երեւի ամոթի տարրական զգացումից իսկ զուրկ են… Ա-ռանց հայոց լեզվի իրավունքների պաշտպանության` կեղծավորություն է խոսել հայոց իրա-վունքների, առաջին հերթին` հայոց հողային իրավունքների հետապնդման մասին…

Հ. Գ. — “Լուսանցք”-ի կողմից
Հայ-թուրքական հարաբերությունների ծիրում հայագիտության շուրջ խարդավանքները միանշանակ տեղավորվում են հայությանը սեփական ակունքից կտրելու, հիշողությունը խաթարելու, ճշմարտությունը չիմանալու թուրք-սիոնական ծրագրերում: Հայագիտության ո-լորտում ծախու հայ եւ օտար “գիտնականների” մասին մենք պարբերաբար գրել ենք, ներ-կայացրել ենք հակագիտական ու հակահայկական տեսությունները: Այս առումով մեր թշնամու ջրաղացին ջուր լցնողների շարքում է ամերիկահայ “պատմաբան” Ռիչարդ Հով-հաննիսյանը: Նրան փաստորեն դերն է վերապահված ոչ միայն հայագիտությունը ապակա-նելու համար, այլեւ` հայ-թուրքական հարաբերություևններում ամերիկյան քարոզը ապա-հովելու նպատակով: Հասկնալի է, որ հատկապես սփյուռքահայերը Հայոց ցեղասպանութ-յան ճանաչման հարցում մեծ աշխատանք են կատարում եւ նրանք առավելապես պիտի դեմ լինեն հայ-թուրքական հարաբերությունների ծավալմանը, հատկապես, երբ առաջարկված փաստաթուղթը վտանգում է մեր ազգային շահը: Ուստի Ռիչարդ Հովհաննիսյանին նոր դեր են տվել Արեւմուտքի տերերը` սփյուռքում կազմակերպել գիտաժողովներ ու այլ միջոցա-ռումներ, որոնցում նկատելի, թե աննկատ առաջ տանել հայ-թուրքական եղբայրության գա-ղափարը: Այս հարցում նրան տարօրինակորեն աջակցում են դրսի դաշնակցականները:
ԱՄՆ-ում “Ասպարեզ”-ը, իսկ Լիբանանում “Ազդակ”-ը դարձել են ռիչարդհովհաննիսյաննե-րի ամբիոնները: ՀՅԴ-ն Հայաստանում քարոզ է անում հայ-թուրքական հարաբերություննե-րին դեմ լինելու, իսկ սփյուռքում անում է լրիվ հակառակը… Շատ նման է 1900-ական թվա-կանների սկզբին Թուրքիայում երիտթուրքերի հետ ախպերություն անում իսկ հայության մեջ ազգային երեւալուն… ինչն ավարտվեց Հայոց ցեղասպանությամբ: Հիմա ռիչարդհովհան-նիսյանների նպատակն է հայությանը եւ աշխարհին ցույց տալ իբր սփյուռքահայերը դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ ՀՀ-ի իշխանություններին կանգ-նեցնեն փաստի առաջ, թե սփյուռքը կողմ է, դուք էլ կողմ եղեք… Հայությունը (սփյուռքահա-յությունը) դեռ ռիչարդհովհաննիսյանների կամ հայաստանցի վախվխորած ակադեմիական պատմաբանների շրջապատի հայերը չեն միայն եւ դա դեռ կզգացվի… Իսկ ՀՅԴ-ին խորհորդ կտանք վերջ տալ իր խարդախ խաղերին եւ միանգամից անդամագրվելով ՀԱԿ-ի կազմում սթրվեր իր իրական տեղում ու զբաղվեր իր սին խաղերով, որն արդեն վտանգավոր չէր լինի ազգի համար:

“Լուսանցք” թիվ 30 (116), 2009թ.

Այցելուների անկյուն

13 Հունիսի, 2011

Այս նյութերը մեզ հասել են կայքի այցելուների կողմից եւ ոչ անպայման նյութերի հեղինակների կողմից: Եթե դուք ունեք նույնանման նյութեր խնդրում ենք մեզ ուղղարկել տեղադրելու համար: Եթե ունեք նյութեր որ ցանկանում եք տեղադրել կարող եք ուղարկել  vahagnakanch00@gmail.com  կամ  mayranahit@gmail.com

Հնագույն Մերձավանյան Դիցաբանություն
Իսկական Սոդոմ Գոմորը Մեզ Բաժին Հասավ
Վարդավառը՝ սիրո տոն
Անտեր Հայ Առաքելական եկեղեցիներ Լոս Անջելեսում
Ի~նչ մարդիկ էին քրմերը
Ոչ թե Համազգային Խորհրդարան, Այլ Համազգային Կառավարություն է անհրաժեշտ ստեղծել…
Սփյուռքի Ներկայացչություն՝ Հայաստանի Պառլամենտում
Արտակ Մովսիսյանը Լոս Անջելեսում (TV)
Անհարկի սպասումներ Կազանից
Մադրիդը չպետք է դառնա Հայաստանի պարտության խորհրդանիշ, իսկ Կազանը` վերջնագիծ
Արցախի սահմանները սակարկման առարկա չեն
Համակարգային փոփոխություններ իրականացնելու համար միակ ճանապարհը իշխանափոխությունն է
Եվրոպայում Չկա Ոչ Մի Դեմոկրատիա…
Արեւապաշտական տիեզերաշինություն
Հայ առաքելական եկեղեցու պատմության պաշտպանությունը ծուռ հայելու մեջ
«Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը
Թուրքիայի իսլամացված հայերի խնդրի որոշ ասպեկտների շուրջ
Եզդիների սուրբ գրքերի, դավանանքային հիմնարար խորհուրդների, պանթեոնի և հանրային կառուցվածքաբանության շուրջ
«Բանալի ճշմարտության» երկը և «Նոր-թոնդրակեցիների» խնդիրը 19-րդ դարի վերջին
«Հայոց դարձը» Վաղեմության Ժամկետ Չի Ճանաչում
ԱԼԱԼՈՒ – Արարիչ
Արև պաշտելը բնական երևույթ է
Հայ Աստվածներ
Մեջբերում Վարպետյանից
Աստվածների եւ Հեթանոսության մասին
Աստվածների Ծագումը
Աստվածների պատերազմ
Իմ Ազգային Իդեալը, Կամ Հայկական Կայսրությունից Մինչեվ Հայկական Ոչնչություն
Մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, (Հատված)

Հայ քաղաքական ուժերը՝ «ֆաշիստական», հայ պատմաբանները՝ «անուս». համագործակցե՞լ արդյոք Ռասելի հետ

13 Մայիսի, 2011

ankakh.com
13/05/2011

1997 թ. ԱՄՆ-ում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսավ մի անգլերեն երկհատորյակ` «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը»: Այդ կոլեկտիվ աշխատության հեղինակների թվում են Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին, Ն. Գարսոյանը:

Սակայն այդ գիրքը սուր քննադատության արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։

Հայաստանի հին շրջանի պատմության շարադրումը հանձնված էր Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ջեյմս Ռասելին, և նա գրեց «Հայ ժողովրդի կազմավորումը» բաժինը:

Այդ երկհատորյակը, ներառյալ Ռասելի հեղինակած գլուխը, Հայաստանում լրջորեն քննադատեց նախ Արմեն Այվազյանը՝ 1998 թ. հրատարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» իր հայտնի գրքում: Այվազյանը քննադատեց Ռասելին Հայաստանը Արևելյան Անատոլիա թուրքական տերմինով ներկայացնելու, հայերին անվերապահորեն եկվոր համարելու, հայասական վարկածը դիտավորյալ մոռացության մատնելու առնչությամբ: Նա Ռասելին մեղադրեց նաև հայերին գաղութարարներ՝ «կոլոնիստներ» անվանելու համար: «Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ», – մեկնաբանում է Այվազյանը:

Ռասելի ուսումնասիրությունները մանրամասն քննադատեց նաև բանասիրական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Արմեն Պետրոսյանը: 2000 թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդեսում» լույս տեսավ նրա «Ռասելի «հայագիտական» հնարանքները» հոդված-գրախոսությունը: «Սովորաբար գրախոսության մեջ քննարկվում են աշխատության ուժեղ և թույլ կողմերը, արժանիքներն ու թերությունները, սակայն այս ոչ ծավալուն տեքստը լի է այնպիսի կեղծ գիտական մտքերով ու արտառոց սխալներով, որ նման մոտեցումն անհնար և անիմաստ է», – գրում է Արմեն Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի` Ռասելն իր անհամար հրապարակումներում փորձում է ցույց տալ, որ հայկական մշակույթում ոչինչ ծագումով հայկական չէ, օրգանապես անընդունելի է Հայաստանում հայերի համեմատաբար հին արմատների մասին միտքը, և դա հայերի կողմից ստեղծված մի ինչ-որ ազգայնական հնարանք է:

Ի դեպ, Ռասելը մեկ անգամ չէ, որ հայերին կամ հայկական կազմակերպություններն անվանել է ազգայնական, հետադիմական, հակասեմիթական, համասեռատյաց կամ նեոնացիստական: 2007 թ. լույս տեսած իր հոդվածներից մեկում Ռասելը Դաշնակցությանն անվանել է «ֆաշիստական կազմակերպություն», իսկ դաշնակցականներին՝ «առանձնապես չծպտված նացիստ դաշնակներ» (the not-so-crypto-Nazi Dashnaks): ՀՅԴ-ն մինչ օրս որևէ պատասխան չի տվել Ռասելի այդ հայտարարությանը: Զավեշտալին այն է, որ այդ հայտարարությունից մի քանի տարի առաջ ՀՅԴ-ի «Համազգային» մշակութային կառույցը նույն Ռասելին հրավիրել էր Երևան՝ դասախոսություններ կարդալու ամբողջ աշխարհից հավաքված երիտասարդ դաշնակցականների համագումարում:

2003 թ. Հարվարդի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոցենտ Բերթ Վոքսը, հարցազրույց տալով «Armenian weekly»-ին, խիստ քննադատության է ենթարկել Ռասելին՝ կոչ անելով որևէ բան ձեռնարկել նրա դեմ, քանի որ այդ հայտարարություններն ամենևին էլ ամերիկահայ համայնքի շահերից չեն բխում, այլ «վառոդ են մատուցում այն մարդկանց, ովքեր ցանկանում են ոտնձգություններ կատարել հայերի դեմ». «Երբ հայերին անվանում ես նեոնացիստ, դա վնասում է հայկական համայնքին» – նկատում է Վոքսը։

Այդ հարցազրույցում Բերթ Վոքսը նաև նշել է, որ ինչ 1993-ից Ռասելը դարձել է Հարվարդի հայագիտության ամբիոնի վարիչ, այդ ամբիոնում հայագետներ չեն պատրաստվել. ուսանողները տեսնելով, թե ինչ է կատարվում այնտեղ, հեռացել են:

Վոքսը քննադատել է Ռասելի այն տեսակետը, որ խորհրդային դպրոց անցած հայ պատմաբաններն իբր նացիստ են կամ էլ շատ վատ պատրաստվածություն ունեն: Վոքսը հիշեցնում է, որ Ռասելը ոչ այնքան հայագետ է, որքան իրանագետ:

Արմեն Պետրոսյանը կարծում է, որ հայ ժողովրդի ծագումնաբանության շարադրումը Ռասելին հանձնարարելու պատասխանատվությունն ընկած է երկհատորյակի խմբագրի՝ Ռիչարդ Հովհաննիսյանի վրա. «Ես ժամանակին նրա հետ էլ եմ խոսել, ասել եմ՝ եթե ուզում եք հայ ժողովրդի մասին գիրք գրել, հանձնարարեք հայաստանցի մասնագետներին,- ասում է նա,- բայց երևի ուզում էին, որ խորհրդային դպրոց անցած մասնագետ չլինի»:

Իր հոդվածում Պետրոսյանը հիմնավորում է, որ Ռասելի կողմից հայ ժողովրդի ազգածագումը, նախապատմությունը, կազմավորումը և Ուրարտուի ողջ պատմությունը 17 էջում ներկայացնելը բացարձակապես բավարար չէ. «Եթե նույնիսկ հաշվի չառնենք, որ այդ էջերն անհասկանալի և անիմաստ կերպով հեղեղված են կասկածելի մտքերով, ինքնահնար լեգենդներով, տեսությունների անլուրջ շարադրանքով, լեզվաբանական մարզանքներով և այլն»,-գրում է նա:

Ռասելը հեղինակ է նաև բազում հայագիտական հոդվածների և մի քանի մենագրության, որոնց թվում է «Զրադաշտականությունը Հայաստանում» մենագրությունը: Արմեն Պետրոսյանն իր գրախոսության մեջ անդրադարձ է կատարում նաև դրանց. «Այդ բոլոր աշխատություններում կարմիր թելի նման անցնում է մեկ և միայն մեկ միտք: Քննարկվող ամբողջ հայկական նյութը, ողջ հայ մշակույթը, որոշ սեմական, խուռա-ուրարտական և անատոլիական ներառումներով, ծագում է իրանականից և դժգույն արտացոլումն է իրանականի: Օրինակ, եթե քննվում են, ասենք, արծվի, շան, վարազի, արևի, հերոսի գերբնական ծննդի վերաբերյալ հայ ժողովրդական պատկերացումները, միանգամից որպես դրանց միակ աղբյուր, հռչակվում են իրանական նախօրինակներ: Ընդ որում, իրանական պատկերացումը կարող է միայն հեռավոր նմանություն ունենալ կամ չունենալ հայկականի հետ կամ նույնիսկ գոյություն չունենալ. միևնույն է, բանաձևը գտնված է՝ ամեն ինչ պետք է հանգեցվի իրանական իրական կամ ենթադրյալ նախահիմքերի»:

Ահա ևս մի քանի օրինակ Պետրոսյանի հոդվածից՝ Ռասելի աշխատություններում առկա սխալների վերաբերյալ.

1. «Հայոց դիցարանը ներառել է նաև սիրիական Բարշամինին՝ նույնացված Արամազդի հետ» (Բարշամինը Հայաստանում չի նույնացվել Արամազդի հետ):

2. «Խեթերեն կամ խաթերեն լեզուն պատկանել է հնդեվրոպական լեզուների արևմտյան ճյուղին» (իրականում խաթերենը նույնական չէ խեթերենի հետ և, առավել ևս, հնդեվրոպական լեզու էլ չէ):

3. «…Էրեբունի ամրոց-քաղաքը հիմնադրվել է ներկայիս Երևանի տեղում՝ Արգիշտի Երկրորդ արքայի կողմից» (իրականում Էրեբունին հիմնել է Արգիշտի Առաջինը):

4. «Տակիտոսը պատմում է մեզ, որ Արտաշես Առաջինը միավորել է Հայկական լեռնաշխարհի տարբեր ժողովուրդներին մեկ թագի և լեզվի ներքո» (Այդ տեղեկությունը գալիս է ոչ թե Տակիտոսից, այլ Ստրաբոնից):

Մեր կողմից ավելացնենք, որ Արտաշես Առաջինը միավորել է ոչ թե տարբեր ժողովուրդների, այլ հայ ժողովրդին:

Իսկ «Սասնա ծռերի» վերաբերյալ Ռասելի մոտեցումը բացահայտվում է գռեհիկ մի համեմատությամբ՝ թե այն իր մեջ իբր «զուգորդել է տարածին՝ իրանական և սեմական ասպեկտներ այնպես հարմոնիկ լսելու համար, որքան իսրայելական բուտերբրոդն է կուլ տալու համար»:

«Ճաշակին, իհարկե, ընկեր չկա, բայց «Սասնա ծռերն» ակնհայտորեն ուրիշ տարրեր էլ է պարունակում՝ արժանի նշվելու այդ խոհանոցային համեմատության մեջ», – հեգնում է Պետրոսյանը:

Ի դեպ, իր աշխատության մեջ Ռասելը նսեմացնում է ոչ միայն հայոց պատմությունը, այլև հայ գիտնականներին՝ նրանց անվանելով «հայ անուսներ», ովքեր «հանդգնում են» առաջ քաշել հայասական տեսությունը:

Պետրոսյանը, ամփոփելով իր գրախոսությունը, նշում է, որ ԱՄՆ-ի հայկական շրջանակներում Ռասելը շրջապատված է երկրպագուներով. «Ռասելն ու նրա նմանները, ապրելով աշխարհի գիտական կենտրոններում, հսկայական հնարավորություններ ունեն շփվելու անընդհատ զարգացող գիտության հետ, հետևորդներ ստեղծելու, տպագրվելու և իրենց կարծիքները պարտադրելու աշխարհին: Հայագիտությունից ստացված նրանց եկամուտները հարյուրավոր անգամ գերազանցում են մեր գիտաշխատողների աշխատավարձերը և համադրելի են մեր գիտահետազոտական ինստիտուտների բյուջեների հետ: Ընդ որում, նրանք «հայագիտությունը զարգացնելու համար» նշանակալի չափով ֆինանսավորվում են նաև սփյուռքահայ շրջանակներից: Աշխարհի գիտական և ոչ միայն գիտական հրատարակությունները հեղեղած նրանց «գիտական» արտադրանքը, որը մինչև վերջերս լրջորեն չէր քննադատվել, իշխում է Արևմուտքում և պատկերացում ձևավորում հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ»:

Այնուամենայնիվ, Պետրոսյանը կարծում է, որ ծայրահեղ մոտեցումը կառուցողական չէ, և պետք է ոչ թե թշնամաբար տրամադրվել արևմտյան հայագիտության դեմ, այլ համագործակցել, քանի որ այլ ճանապարհ չկա. «Իհարկե, համագործակցությունը կարող է լինել գիտության ներկայացուցիչների և ոչ այն շահարկող ու քաղաքականացնող մարդկանց հետ, ինչպիսին է Ռասելը»,- ավելացնում է Պետրոսյանը:

Համագործակցության վերաբերյալ դեռևս 2005 թ. իր տեսակետն է ներկայացրել նաև Արմեն Այվազյանը իր «Հայագիտության զարգացման ռազմավարությունը փոփոխվող միջազգային գիտական միջավայրում» գրքում. «Հայրենի և արտասահմանյան հայագետների միջև արդյունավետ համագործակցության ելակետային սկզբունքը հայոց ազգային արժանապատվության նկատմամբ հարգանքն է։ Այս սկզբունքի խախտումը հայագետի կողմից ի չիք է դարձնում արդյունավետ գիտական համագործակցության որևէ հնարավորություն»։

Անի Գասպարյան

Կեղծ Հայագիտություն

8 Մայիսի, 2011

louysworld.com
07.05.2011

Թե որքան հզոր է արևմտյան հակաքարոզչությունը հայագիտության մեջ, հնարավոր չէ պատկերացնել՝ առանց լուրջ ուսումնասիրություններ կատարելու: Սակայն կան դեպքեր, երբ ամեն ինչ տեսանելի է անգամ անզեն աչքով: Ավելին, մեր ակադեմիական շրջանակներում ողջունում և փառաբանում են օտար հեղինակներին, ովքեր հայագիտությանն առնչվող որևէ աշխատություն են հրապարակում՝ առանց խորանալու այդ աշխատությունների բովանդակության մեջ:

Բերենք մի քանի օրինակներ:

Աշխարհի ամենանշանավոր հանրագիտարաններից մեկը՝ «Բրիտանիկան», տարիներ շարունակ և այսօր էլ Մովսես Խորենացուն ու նրա «Հայոց պատմությունը» ներկայացնում է կեղծ տվյալներով: Հանրագիտարանում նախ կասկածի տակ է դրվում հայ պատմահոր ապրած ժամանակաշրջանը՝ վերագրելով այն IX դարին: Այդ առթիվ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը իրավացիորեն նշել է. «Դժվար չէ հասկանալ, թե որքան արժեզուրկ պիտի լինի պատմագիտական մի երկ, որի հեղինակը շարունակ զբաղված է եղել պատմական ժամանակների և դեպքերի միտումնավոր խեղաթյուրմամբ և խառնաշփոթով…»:

Հանրագիտարանում նաև գրված է, թե որևէ փաստ Խորենացու կյանքից հայտնի չէ, բացի ինքնակենսագրական կասկածելի դրվագներից: Միայն նշվում է, թե երկն արժեքավոր սկզբնաղբյուր է` նախաքրիստոնեական Հայաստանի վաղ շրջանի կրոնական ավանդույթների առումով:

Փաստորեն, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որը հայ պատմագրության հիմքն է, արժեզրկվում է՝ ներկայացվելով իբրև անհիմն, թույլ և ոչ հավաստի աղբյուր:

Մինչ օրս «Բրիտանիկայում» այդ տվյալները նույնն են, իսկ ի պաշտոնե դրան հակահարված տվող հայ գիտական շրջանակները շարունակում են լուռ մնալ:

Ինչպես նշում է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, «Բրիտանիկան» ամենայն հավանականությամբ հիմնվել է Խորենացու «Հայոց պատմությունը» «անվստահելի աղբյուր», իսկ հեղինակին էլ «ստախոս» և «ինքնակոչ» անվանող «խորենացիագետ», Օքսֆորդի համալսարանում հայագիտություն դասավանդող պրոֆեսոր Ռոբերթ Թոմսոնի «Հայերի պատմությունը» գրքի վրա:

Այվազյանն իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքում մանրամասն անդրադարձել է այս հեղինակի աշխատությանը և բացահայտել բոլոր կեղծիքները:

Թոմսոնի հակահայկական հարձակումներին կանդրադառնանք առանձին հոդվածով:

Կեղծ հայագիտության մեկ այլ դասական օրինակ է 1997 թ. երկու հատորով լույս տեսած մի կոլեկտիվ մենագրություն` «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը»: Գիրքը խմբագրել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը: Այդ աշխատությունը հիմնականում նախատեսված է ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոններում և հայկական դպրոցներում դասավանդվելու, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանների համար: Աշխատության հեղինակների թվում են Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասսելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին, Ն. Գարսոյանը (այս հայ հեղինակները հայտնի են իրենց հակահայկական հրապարակումներով), որոնց մենք կանդրառնանք առանձին-առանձին մեր հաջորդ համարներում:

Երկհատորյակում, որը դարձել է ԱՄՆ-ում հայագիտության նոր սերնդի պատրաստման ուղեցույց, բացահայտ կազմակերպված հարձակում է տեղի ունենում հայոց պատմության վրա:

Դարձյալ մեր ակադեմիական շրջանակներում քար լռություն է:

Իսկ հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին 1993 թ. լույս տեսած իր «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գրքում պարզապես հակահայագիտության ռեկորդ է սահմանել: Հեղինակը, որ մեծ համբավ ունի ամերիկահայ համայնքում ու գիտական շրջանակներում, գրքի նախաբանում ներկայացրել է իր գլխավոր նպատակը՝ «կազմալուծել հայ քաղաքական ազգայնականների քաղաքական գաղափարախոսության հիմքը, ըստ որի` հայերի շարունակական գոյությունը՝ որպես պատմական ժողովրդի, նրանց առաջացումը Հայկական լեռնաշխարհում նրանց զինում է ինքնորոշման և պետականության իրավունքով ու նաև պատմականորեն վավերացված պահանջատիրությամբ այն տարածքների նկատմամբ, որ կազմում են Հայաստանը»:

Այվազյանն իր գրքում փաստական հիմնավորումներով բացահայտում է նաև Սյունիի հակահայկական նպատակներն ու միտումները (Սյունիի կեղծ հայագիտությանը ևս կանդրադառնանք առանձին):

Օրինակները շատ են, սակայն մի բան հստակ է. այս ամենին համարժեք հակահարված չի տրվում: Իսկ այն աշխատությունները, որոնցում հստակ վերլուծության է ենթարկվում նմանատիպ գրականությունը, բացահայտվում դրանց բուն նպատակը, և որոնք լուրջ միջոց կարող են ծառայել այդ ամենի դեմ պայքարելու համար (օրինակ` Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գիրքը), հատուկենտ են և, ցավոք, ըստ արժանվույն չեն գնահատվում հենց Հայաստանում:

SERGO

Գիտաժողով՝ Ծախված Գիտնականների Ամոթխած Մենախոսություններով…

6 Մայիսի, 2011

louysworld
05.05.2011

Մայիսի 4-ին Երևանում մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ:

Այս գիտաժողովի օրակարգը հագեցած է թեմայի վերաբերյալ ծավալուն զեկույցներով՝ թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարություն, հայագիտական թեմաների արծարծում թուրքական հանրագիտարանային գրականության մեջ, հայագիտության արդի մարտահրավերները համացանցում, 7-8-րդ դարերի հայ մշակութային գործիչների ազգային պատկանելության խեղաթյուրումը ադրբեջանական պատմագրության մեջ, մշակութակողոպուտի ադրբեջանական տեսություն և այլն և այլն:

Ցավով պետք է արձանագրենք, որ այս կարևոր գիտաժողովի օրակարգում որևէ զեկույց նվիրված չէ Հայաստանի պատմության խեղաթյուրումներին՝ արևմտյան հայագիտության մեջ: Սակայն փաստ է, որ թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենան տասնամյակներ շարունակ իր գործունեության թիրախ է ընտրել հենց արևմտյան գիտական համայնքը՝ արևմուտքի «նշանավոր հայագետներին» որպես գործիք ծառայեցնելով իր հեռահար նպատակների իրականացման համար:

Չնայած որ գիտաժողովի ընթացքում լրագրողները հարցեր տալու հնարավորություն չունեին, այնուամենայնիվ մեզ հաջողվեց բարձրացնել այդ հարցը, թե ինչո՞ւ գիտաժողովի շրջանակներում չեն քննարկվում նաև արևմտյան հայագիտության մեջ եղած կեղծիքներն ու դրանց հետևանքները:

Ենթադրելով, որ խնդիրն ավելի շատ առնչվում է Գիտությունների ազգային ակադեմիայի ոլորտին, հարցն ուղղեցինք ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Վերջինս, որ արդեն պատրաստվում էր լքել դահլիճը, լսելով հարցը՝ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին առաջարկեց «մի երկու բառով մի բան ասել»:

Ակադեմիկոսն այդպես էլ արեց. մի երկու բառով խոսելով թեմայի մասին, բայց կոնկրետ չպատասխանելով հարցին՝ նա հայտնեց որ իրենք վերջին գիտական նստաշրջաններին չեն հրավիրել Թոմսոնին, Սյունիին (Հայոց պատմությունը խեղաթյուրող ամերիկացի «հայագետներ»):

Փաստորեն, Ակադեմիան հայոց պատմությունը կեղծող ամերիկյան «հայագետների» դեմ պայքարում է իր ձևով: Այլ բան է, որ պայքարի այդ ձևը հազիվ թե օգուտ է բերում խեղաթյուրված փաստերի վերականգնման գործին:

Սակայն ամենազավեշտալին այն է, որ վերջում Բարխուդարյանը կոչ արեց չուրանալ Թոմսոնի կողմից «Հայոց պատմությունը» անգլերենով թարգմանելու կարևոր գործը: Այդ կոչին միացավ նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը. «Ես գտնում եմ, որ գոնե մի հարցում մենք Թոմսոնին պետք է շնորհակալ լինենք, որ նա թարգմանել և մասսայականացրել է հայկական սկզբնաղբյուրները»: Ինչ վերաբերում է Թոմսոնի կողմից Խորենացուն «կեղծարար» և «խաբեբա» հայտարարելուն, ապա Հարությունյանը հայտարարեց, որ մեր հանրապետության գիտնականները դրան միշտ էլ պատասխանել են:

Հետքրքիր է, ո՞ր պատասխանների մասին է խոսքը և ինչո՞ւ մինչ օրս այդ պատասխաններն արդյունք չեն տվել, քանի որ արևմուտքում Թոմսոնի տեսակետը՝ թե Խորենացին կեղծարար է, նրա երկն էլ՝ ոչ հավաստի աղբյուր, շարունակում է գերիշխել:

Հարությունյանը չի մեղադրում արևմտյան գիտնականներին, որ նրանք առաջ են քաշում հայերի եկվորության թեզը. «19-րդ դարի 2-րդ կեսից մինչև հետպատերազմյան շրջանի առաջին էտապը, որպես կանոն, նաև մեր գիտնականներն էին այդպես ասում,-պարզաբանեց նա,-ուղղակի պետք է կարողանալ հաղթահարել այդ բարդույթը, ցույց տալ, որ այո, հայ գտնականները նույնպես կարող էին սխալվել, որ հայերն իրոք հանդիսանում են տեղաբնիկ ժողովուրդ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով: Այնպես որ արևմտյան այս բոլոր տեսությունները շատ դեպքերում հենվում են ոչ միայն արևմտաեվրոպական գիտնականների, այլ նաև հայ գիտնականների դրույթների վրա»:

Հարցից անմասն չմնաց նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով հաստատեց, որ արևմուտքում կա կեղծ հայագիտություն, և կան հայ ժողովրդի պատմությունը կեղծող հեղինակներ: Սակայն, նրա կարծիքով, այդ ամենի դեմ կա նաև հակահարված: Ցավոք, Դեմոյանը չմեկնաբանեց, թե ինչ հակահարվածի մասին է խոսքը՝ փոխարենը խորհուրդ տալով զուսպ և զգուշավոր լինել հակադրվող գործելաոճի մեջ և չառաջնորվել «ռասիստական հայացքներով» կամ «փողոցային բանավեճերով»: Թե ինչի՞ց պարոն Դեմոյանը ենթադրեց, որ մենք առաջ ենք քաշում «ռասիստական հայացքներով» կամ «փողոցային բանավեճերով» պայքարելու մեթոդը, հայտնի չէ:

Ընդհակառակը, մենք կողմ ենք, որպեսզի այդ հարցը քննարկվի հայկական գիտական շրջանակներում՝ համապատասխան գիտական մակարդակով, ուստի և առաջարկեցինք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին՝ առաջարկների փաթեթի մեջ ներառել նաև մեր առաջարկը. այն է՝ գիտաժողովի շրջանակներում անդրադառնալ արևմտյան հայագիտության մեջ հայոց պատմության կեղծիքներին և դրա դեմ գործողությունների լուրջ ծրագիր ներկայացնել:

Գիտաժողովը կավարտվի մայիսի 6-ին: Այդ օրը կներկայացվեն առաջարկներ, և կամփոփվեն քննարկված թեմաները, իսկ թե ի՞նչ կլինի այդ ամենի արդյունքում, ցույց կտա ապագան:

Ինչպես մասնակիցներից մեկը հույս հայտնեց, այս գիտաժողովը չի դառնա լոկ «ամոթխած մենախոսությունների» դրսևորում:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության, արվեստի, ցեղասպանության թանգարան-ինստիտուտները, Երևանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությունը և պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպւթյունը, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը:

«Հայկական Հնագույն Հանրագիտարանի» Վավերագրերը

4 Մայիսի, 2011

Ազգ
23.12.2005

Ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը (1921-2000) իր կյանքի շուրջ 40 տարվա ազատ ժամերը նվիրել է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ժայռապատկերների հայտնաբերմանն ու դրանք թղթի վրա արտագրելուն: Այս տքնաջան աշխատանքի արդյունքում նրա արխիվում կուտակվել են հազարավոր ժայռապատկերներ, որոնց միայն չնչին մասն է ներկայացվել հանրությանը՝ բազմաթիվ հոդվածների շնորհիվ: Նրա կյանքի վերջին տարիների երազանքն է եղել իր հավաքած ժայռապատկերների ներկայացումը մեկ հատորով: Սակայն ֆինանսներ չկային: Իմանալով նման պատրաստի աշխատանքի գոյության մասին, լոսանջելեսաբնակ Գեւորգ Թաշչյանը ցանկացել է հովանավորել տպագրությունը: Նրա ֆինանսական միջոցների եւ Սուրեն Պետրոսյանի դուստր Շողիկի տրամադրած նյութերի մեկտեղումով այս տարվա գարնանը լույս տեսավ «Հայկական ժայռապատկերներ» վերնագրով մեծարժեք հատորը «Եգեա» հրատարակչությունից: Համահրատարակիչներն են «Հայ դատ» հասարակական-քաղաքական եւ «Անահիտ» հասարակական կազմակերպությունները, խմբագիրն է Ռաֆիկ Բարոյանը: Ա-4 չափի 264 էջ ծավալով հատորը բացվում է խմբագրի «Առաջաբանով», որը գրքի բովանդակության ծանոթագրության (անոտացիա) նման եռալեզու է՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Հաջորդում են Սուրեն Պետրոսյանի ուսումնասիրությունների արդյունքում ծնված գիտական դիտարկումներն ու եզրակացությունները, որոնք տեղ են գտել «Քարը քարի համառություն ունի», «Հնագույն աստղագիտություն», «Հնագույն դիցաբանություն», «Պատկերագրեր, գաղափարագրեր, նշանագրեր», «Գնանք դեպի մեր արմատները» եւ «Հայկական սվաստիկա» վերնագրերով հոդվածներում (էջ 6-30): Հատորի մնացյալ էջերում վերարտադրվել են 678 ժայռապատկերային խմբեր՝ գերազանց տպագրությամբ: Հեղինակի որակումով՝ «Հայկական հնագույն հանրագիտարանի» իր հայտնաբերած նյութերի ուսումնասիրությունը նրան հանգեցրել է հետեւյալ եզրակացությունների. — Հայ մարդն արտերկրյա էակների մասին իմացել է առնվազն 5-6 հազար տարի առաջ եւ հյուրընկալել նրանց իրենց տիեզերանավերով հանդերձ: Նա չի կասկածում, որ «այլմոլորակայինների այցելություններ եղել են» (էջ 19): — Պատմության կեղծարարները եւ հայոց նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացնողները «չեն կռահել, թե ինչպիսի հսկայական պատմական անառարկելի տվյալներ են թաքցնում իրենց մեջ Հայաստանի ժայռապատկերները (պետրոգլիֆները)» (էջ 8): — Ժայռապատկերներն արտացոլում են հայոց նախնիների կենսագործունեության բոլոր կողմերը (էջ 13): — Տիեզերագիտության «կերպարային, բանահյուսական եւ դիցաբանական արտահայտությունները հաստատում են, որ նախքան տիեզերքի հետ «շփվելը», մեր նախնիներն արդեն ունեին բավականին վառ եւ գունեղ արտահայտությամբ առասպելաբանություն» (էջ 10), որն իր արտացոլումն է գտել ժայռապատկերներում (վիշապաքաղ Վահագն, Հայկ Նահապետ եւ այլ դյուցազուններ): Այդ առասպելներից շատերն ունեն իրենց «պատմական ճշմարտությունը հաստատող հիմք» (էջ 12): — Ժայռապատկերներում հանդիպող նշանագրերը եւ գաղափարագրերն ուղղակիորեն կրկնում են հայկական եւ հունական տառերը (էջ 11, 22-23): «Մաշտոցի հանճարն օգտվեց ժայռապատկերների նշանագրերից, որոնք նրա համար որպես նախատիպ եւ հիմք հանդիսացան հայկական այբբենական գրերն ստեղծելիս» (էջ 28): Ամենատարածված նշանագրերից է հայոց այբուբենի առաջին տառը՝ Ա-ը: — Հեղինակը վստահ է, «որ բացառելով Հայաստանի պետրոգլիֆների գոյությունը՝ բացառվում է նաեւ աշխարհի ժայռապատկերների որեւէ լուրջ ուսումնասիրություն, թեկուզ այն իմաստով, որ մեր պետրոգլիֆներն են ի սկզբանե տարածվել հին աշխարհի ծագերով մեկ» (էջ 14): Նա համոզված է, որ Հայկական լեռնաշխարհն է եղել հնդեվրոպական (արիական) ժողովուրդների նախահայրենիքը, իսկ հայերն այդ լեռնաշխարհի բնիկներն են անհիշելի ժամանակներից: «Այդ են հաստատում հնդեվրոպական տեսությունը, հայերի մարդաբանական տվյալները, նրանց հնագույն դիցաբանությունը եւ հնագիտական, պատմական ու մշակութային այլ անհերքելի նյութերը» (էջ 15): — Գեղամա եւ Վարդենիսի լեռներում հայտնաբերված նյութերն ապացուցում են անգլիացի աստղագետ Օլքոտի վարկածը, թե «հնում աստղային համակարգությունների կազմողները եւ նրանց դիցաբանական անվանումներով կարգողներն ապրել են Արարատ լեռան եւ Եփրատ գետի միջեւ ընկած տարածություններում» (էջ 16): Աստղագիտությունը, «փաստորեն սկիզբ է դրել հայկական քաղաքակրթությանը» (էջ 17): — Եգիպտական եւ հայկական ժայռապատկերներում երեւացող նշանագրերը, «տարբերությունների հետ միասին», որոշակի նմանություններ ունեն (էջ 22): — «Հայաստանյան ժայռապատկերների գերակշռող մասը կազմում են պատկերագրերը (էջ 22), իսկ վերջիններիս մեջ՝ սվաստիկան՝ կեռ խաչը, որն «ունի ամենաբազմազան տարբերակներ» (էջ 24): Արեւի, հավերժության, կյանքի, սիրո, մահվան, հավերժ պայծառության, այս խորհրդանիշն «ամենայն տարածումն է ստացել առաջին հերթին իր բնօրրանում՝ Հայաստանում (էջ 29): — «Հայաստանի առաջին եւ ամենատեւական ոսկեդարը եղել են մ.թ.ա. IV-II հազարամյակները» (էջ 27): Սուրեն Պետրոսյանի զգայացունց հայտնագործումների մեջ հատկապես հետաքրքրական են երեքը: Նա Գեղամա լեռներում հայտնաբերել է փղի պատկերով ժայռապատկեր եւ հավանական է համարում, որ այդ կենդանին վաղ ժամանակներում Հայաստանի կենդանական տեսակներից մեկն է եղել (էջ 19): «Շիրակացուց, Գալիլեյից եւ Կոպեռնիկոսից հազարամյակներ առաջ մեր մոլորակը պատկերվել է գնդաձեւ»՝ հայաստանյան մի ժայռապատկերում: Ս. Պետրոսյանը մեծ խորհուրդ է տեսնում «այն բանում, որ արիացիների սվաստիկան ամփոփվեց քրիստոնեական խաչի մեջ» (էջ 29), եւ հայտնում, որ վիշապի դեմ մարտնչող արեւածին Վահագնի ժայռապատկերին շատ մոտ հայտնաբերել է մի ժայռապատկեր, «որտեղ Տիրամայրն իր նրբին ձեռքերին պահում է բարուրված մանկիկին: Բարուրի վրայի խաչը դա արեւն է, որից սերվել է մանկիկը՝ Վահագնը: Մանուկ Վահագնի դիմաց պատկերված է արեւի առաջին խորհրդանիշը՝ մեծ խաչը, որպես ապացույց Վահագնի Աարեւածին, այսինքն՝ աստվածածին լինելու» (էջ 21): Հեղինակի կարծիքով, «ժայռապատկերների դերն առանձնակի է հայոց պատմության ճշմարիտ շարադրման համար» (էջ 13): Դրանց վրա հենվելով՝ Ս. Պետրոսյանը «ահավոր կեղծիք» է հայտարարում Երվանդունիներից առաջ հայկական պետության չգոյության քարոզը, որը, «ի զարմանս եւ ի վրդովմունս կատարել եւ մասամբ էլ կատարվում է մեր վայ «մտավորականների» կողմից» (էջ 26), մինչ օտարներն են ընդունում հակառակը: Նման վարքագիծը հեղինակը համարում է «ստրկամտության հետեւանք» (էջ 27): — Հեղինակը նշում է եւս մեկ հայկական պատմաքանդության երեույթ՝ պատմական հուշարձանների բառացիորեն փչացումը: Շատ հնագիտական վայրեր պաշտպանության եւ հաշվառման չեն առնված, որի պատճառով «ձեռներեց ու գործունյա մարդիկ» դրանք քարուքանդ են անում: Հեղինակն այս առթիվ նշում է Սելիմի լեռնանցքում իր հայտնաբերած լուսնի քարեղեն քարտեզի քանդման օրինակը (էջ 9): Մեր կողմից հավելենք, որ 2004 թ. նման թուրքավայել փաստի ականատեսը եղանք Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի տարածքում, որի մասին ահազանգեց Հասմիկ Գուլակյանը «Գոլոս Արմենիի» թերթում… Հեղինակը հույս է հայտնում, որ հայ երիտասարդ գիտնականները մի օր կբացահայտեն «հայոց աշխարհի մեծագույն գանձերից մեկի»՝ հազարավոր ժայռապատկերների գաղտնիքները (էջ 18): Նա համոզված է, որ դրանց վրա «մի գեղեցիկ օր իր ուշադրությունը կսեւեռի քաղաքակիրթ աշխարհը» (էջ 12): Մինչ կգա այդ օրը, նա ՀՀ պետական ու գիտական մարմիններին առաջարկում է ստեղծել քարադարան կամ քարարվեստի թանգարան, որը կընդգրկի ոչ միայն ժայռապատկերները, այլեւ «ընդհանրապես հայկական քարարվեստի հնարավոր բոլոր բաժինները» (էջ 28): Սուրեն Պետրոսյանի «Հայկական ժայռապատկերներ» մեծարժեք աշխատությունն ընթերցվում է չափազանց մեծ հետաքրքրությամբ: Չէ՞ որ այն վերաբերում է մեր պատմության ամենահնագույն ժամանակներին, երբ Քրիստոսից շատ առաջ «հայերիս մոտ որպես գլխավոր աստծո՝ արեւի խորհրդանիշ ընդունված էր խաչը» (էջ 28):

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Հայոց Առնչված Արաբերեն Հրատարակություններն Իրար Հաջորդում Են Եգիպտոսում

4 Մայիսի, 2011

Ազգ
05.06.2009

Եգիպտոսում ՀՀ դեսպանության, Կահիրեի ՀԲԸՄ մասնաճյուղի ղեկավարության, նրա տրամադրության տակ գտնվող «Սաթենիկ Ճ. Չագըր» հիմնադրամի եւ ընդամենը մեկուկես տարի առաջ հիմնված` Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայկական հետազոտությունների կենտրոնի (ԿՀ ԲՖ ՀՀԿ) համագործակցությունը տալիս է իր փայլուն արդյունքները: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Կահիրեում լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները. 

— Եգիպտոսում ՀՀ դեսպանության մամուլի գրասենյակը փետրվարին թողարկել է դեսպանության «Ախբար Արմինիա» («Հայաստանի լուրեր») պարբերականը` Ա-4 չափի 4 էջ (0.5 տպ. մամուլ) ծավալով: Պարբերականի առաջին համարն ունի երկու ներդիր հավելված` յուրաքանչյուրը նույն չափի 2 էջ ծավալով. առաջինը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի զրույցն է արաբական աշխարհում մեծ կշիռ ունեցող եգիպտական մեծագույն օրաթերթի` «Ալ Ահրամի» հետ, երկրորդը խորագրված է` «Հակիրճ տվյալներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»: Համարի նյութերը վերաբերում են փետրվարի վերջին օրերին Էդ. Նալբանդյանի Եգիպտոս, Սիրիա եւ Լիբանան կատարած պաշտոնական այցերին: Տպագրությունը գունավոր է (հրատարակչի ուշադրությանն ենք հանձնում, որ ՀՀ պետական զինանշանում առյուծների հետնաբեմի գույնը պետք է լինի կարմիր, արծիվներինը` կապույտ եւ ոչ թե ընդհակառակը):

— Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայկական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, երկար տարիներ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայ-արաբական պատմական հարաբերությունները» ուսումնասիրությունը: Վերջինս հեղինակի` հիշյալ կենտրոնի բացման հանդիսության ժամանակ ընթերցած դասախոսությունն է: Ա-5 չափի 52 էջ, տպարան «Նուպար», Կահիրե, 2008: Գրքույկի «Մուտքը» հեղինակել է Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր Ահմեդ Զայեդը, իսկ «Ներածությունը»` Եգիպտոսում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների թեկնածու (այժմ՝ դոկտոր) Ռուբեն Կարապետյանը: Բուն ուսումնասիրությունը գրավում է գրքույկի 7-47-րդ էջերը, որոնց հաջորդում են հեղինակի կենսագրությունը, գիտական հետաքրքրությունների թեմաները եւ հրատարակված մենագրությունների մի ցանկը: Ուսումնասիրության մեջ հակիրճ ներկայացվում է հայ-արաբական հարաբերությունների պատմությունը Տիգրան Մեծի օրերից մինչեւ մեր օրերը, շեշտվում, թե այդ հարաբերությունները կրել են հիմնականում բարեկամական բնույթ (հասկանալի պատճառներով, հեղինակը միայն հարեւանցիորեն է անդրադարձել Հայաստանի արաբական գրավման դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին 7-10-րդ դարերում եւ Կիլիկիայի հայկական պետության ժամանակ հայ-եգիպտական (մեմլուքյան) պատերազմներին):

— ԳՀ ԲՖ ՀՀԿ-ի առաջին հրատարակությունն է Կահիրեի հայերեն «Արեւ» թերթի նույնանուն արաբերեն ամսական հավելվածի խմբագիր, երիտասարդ հայագետ, պատմական գիտությունների թեկնածու Մուհամմեդ Ռիֆաթ ալ Իմամի «Հայերը, Արեւմուտքը եւ իսլամը. ոճրագործներ, զոհեր եւ ամբաստանյալներ» խորագրված հատորը: Ա-5 չափի 164 էջ, տպարան «Նուպար», Կահիրե, 2008: Հեղինակն իր այս մենագրությունը նվիրել է իր կնոջը` «այս աշխարհի եւ անդենականի հուրիին» (էջ 3): «Մուտքի» հեղինակն է հրատարակիչ կենտրոնի տնօրեն, գիտությունների դոկտոր Զեյնաբ Աբու Սիննան: Տպված եւ անտիպ արխիվային փաստաթղթերի, տարբեր լեզուներով մենագրությունների, բազմաթիվ երկրների պարբերական մամուլի չափազանց հարուստ աղբյուրային հիմքի վրա հեղինակը ներկայացնում, քննարկում եւ վերլուծում է 1890-ականների հայկական ջարդերի մեջ կրոնական գործոնի շահագործումը թե՛ հայերի, թե՛ թուրքերի եւ թե՛ մանավանդ Արեւմուտքի տերությունների կողմից, ինչի հետեւանքով` հայ-թուրքական ազգամիջյան հակամարտությունը հաճախ ներկայացվում էր որպես կրոնական հակամարտություն քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ: Հեղինակն ամեն կերպ աշխատում է իբրեւ կրոն իսլամը անմեղսակից ներկայացնել հայոց նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդի եւ նրա ձեռքին գործիք դարձած մոլեռանդ մուսուլմանների գազանություններից` իր այս սեւեռուն գաղափարին ծառայեցնելով այնպիսի դատողություններ ու եզրահանգումներ, որոնք մոտենում, երբեմն էլ համընկնում են թուրքական կեղծ պատմագիտության տեսակետներին: Օրինակ, ըստ ալ Իմամի, «Օսմանյան պետությունը տարբեր դավանանքների եւ ցեղերի հանդուրժողական գոյակցության վարչական տիպարի օրինակ է տվել» (էջ 133), իբր հայերը բռնի կրոնափոխության չեն պարտադրվել, քանի որ իսլամը մերժում է բռնությամբ կրոնափոխությունը եւ այլն (հեղինակը բացառություն է համարում քրիստոնյա ընտանիքներից արու երեխաների բռնախլումը` դեւշիրմեն, էջ 139): Մեր համոզումով, հեղինակը կրոնական հարցում արաբների հանդուրժողականությունը անհիմն կերպով տարածել է թուրքերի վրա` նսեմացնելով իր ուսումնասիրության հիրավի բարձր գիտական մակարդակը: Ալ Իմամը պետք է խուսափեր այս մոտեցումից: Այդուհանդերձ, մենագրությունը գիտական ուշագրավ հավելում է հայոց պատմության, մասնավորաբար Հայոց ցեղասպանության վերաբերյալ արաբերեն գրադարանի մեջ:

— ԳՀ ԲՖ ՀՀԿ-ի հաջորդ հրատարակությունը 2008-ի ապրիլի 29-ին այս կենտրոնում կայացած գիտաժողովում հնչած զեկուցումներն ընդգրկող «Արաբ-հայկական հարաբերությունները. անցյալը եւ ներկան» խորագրով ժողովածուն է: 17.5 x 24 սմ. չափի 186 էջ, Կահիրե, 2009, տպարան «Նուպար», հովանավոր` Կահիրեի ՀԲԸՄ: Խմբագիրն է Մուհամմեդ Ռիֆաթ ալ Իմամը: Նա նաեւ ներածականի հեղինակն է (բովանդակության ցանկում սխալմամբ տպագրվել է դեսպան Ռուբեն Կարապետյանի անունը, էջ 185): Ներածականում նա հայտնում է, թե գիտաժողովին զեկուցումներով մասնակցել են ուսումնասիրողներ եւ գիտնականներ Եգիպտոսից, ՀՀ-ից, Սիրիայից եւ Լիբանանից, որոնց զեկուցումները հիմնականում կենտրոնացել են երկու առանցքների շուրջը` ա. հայ-արաբական հարաբերությունները` հատկապես միջին եւ նոր դարերում, բ. արաբական աշխարհի, մասնավորաբար Եգիպտոսի, Երուսաղեմի, Սիրիայի ու Լիբանանի հայկական գաղթօջախների դերը: 16 զեկուցողներից տասը արաբներ են, վեցը` հայեր: Զեկուցումները վերաբերում են Հայաստանի արաբերեն վիմագրություններին, հայոց պատմության, հայ գրականության, Հայ եկեղեցու պատմության, բարձրագույն կրթության եւ հարակից բնագավառներում հայ-արաբական առնչություններին:

«Արաբ-հայկական հարաբերությունները. անցյալը եւ ներկան» ժողովածուն կարեւոր եւ շնորհակալ ներդրում է արաբական հայագիտության եւ հայ-արաբական գիտական գործակցության ասպարեզում:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Անբարոյականությունը հայրենական հայագիտության մեջ

4 Մայիսի, 2011

Արարատ
23.01.2004

«Մի՛ փնտրեք ողջեր մեռելներուն մեջ»
Աստուծո Միածինը

Նկատի ունենալով, աշխարհի տարողությամբ, հայագիտության մեջ պարզված վերջին տարիներու իրողությունները, ամիսներ առաջ, ի շարս այլոց, գրած էինք. «Մենք լուրջ մտավախություն ունինք, որ հենած իրենց տեղացի համախոհներուն վրա, ամերիկյան հայագետները պիտի փորձեն «Հայկական դիմադրություն» համակարգի հիմնասյուներեն եղող հայկական ազգային պատմագիտության պարիսպը խորտակել, կամ, առնվազն, մեծ ճեղքեր բանալ անոր մեջ, չարաշահելով հայրենաբնակ հայագետներու մեծագույն մասի կյանքի ողբերգական պայմանները» (տե՛ս մեր «Առճակատումը սկզբունքային-հայեցակարգային է, ոչ թէ տեղայնական» հոդվածը, «Արարատ», Բեյրութ, 28 մարտ – 4 ապրիլ 2003, էջ 5)։ Ուրիշ հրապարակման մը մեջ դիտել տված էինք, թե 2003-ի սեպտեմբերի կեսերուն Երեւանի մեջ տեղի ունենալիք Հայագիտական միջազգային առաջին համաժողովի «բուն նպատակը մեկն է՝ հայագիտության ամերիկյան դպրոցի…ՀՀ-ի մեջ ներկայության բացահայտման հռչակումն ու հայագիտության ազգային դպրոցի ջախջախումը իր սեփական օջախին մեջ իսկ» («Մտորումներ հայագիտութեան համաժողովին ընդառաջ», «Զարթօնք», Բեյրութ, 13 մայիս 2003, էջ 2)։ Մեր այս կանխատեսումները, ցավոք, իրականացան։ Ադոր առաջին մեծ դրսեւորումներեն մեկն եղավ 9 դեկտեմբեր 2003-ի հետմիջօրեին Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության կազմակերպված տապալումը ՀՀ Գիտություններու ազգային ակադեմիայի Պատմության հիմնարկին մեջ, որով հայագիտության ապազգային դպրոցի ու վերջինիս անդրծովյան տերերուն կարկառուն դեմքերը կկարծեն, թե գլխատած կըլլան հայագիտության ազգային դպրոցը ի՛ր իսկ բնօրրանին մեջ։ Քանի մը խոսք Արմեն Այվազյանի մասին։ 1964-ին ծնած Ա. Այվազյանը 1990-ականներու սկիզբը եղած է ԵԱՀԿ Մինսկի խումբին մոտ ՀՀ-ի պատվիրակության ղեկավար.  ներկայիս, ան Մատենադարանի ավագ գիտաշխատող է, Երեւանի պետական համալսարանին մեջ պատմության, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանին մեջ՝ քաղաքագիտության դասախոս, պատմական գիտություններու թեկնածու։ Հեղինակն է բազմաթիվ գիտական հոդվածներու եւ ութը մենագրություններու, որոնց շարքին՝ 1998-ին Երեւանի մեջ լույս տեսած «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» գիրքին, ուր ան կմերկացնե ամերիկյան հայագիտության կեղծարարությունները եւ կապացուցե անոնց՝ աշխարհաքաղաքական նպատակներու ծառայեցումը։ Բնական է, որ այս գիրքը հառաջ պիտի բերեր հայագիտության ամերիկյան դպրոցի ու անոր դաշնակից աշխարհասփյուռ նպաստընկալներուն կատաղի հակազդեցությունը, որը կշարունակվի արդեն հինգ տարի… Ավելորդ չէ այստեղ նշել, որ այս մենագրությունը լույս տեսած է ԵՊՀ-ի Պատմության բաժանմունքի Գիտական խորհուրդին որոշումով, որու այն ատենվան նախագահ Բաբգեն Հարությունյանն այսօր Այվազյանի գաղափարական հակառակորդներու գլխավոր պարագլուխներեն մեկն է… Ահա թե ո՛ւր կրնա հասնիլ ոմանց բարոյական անկումը…

Վերադառնանք ատենախոսության հրապարակային պաշտպանության։

ՀՀ ԳԱԱ Պատմության հիմնարկի նիստերու դահլիճը լեփ-լեցուն էր, շատերը նույնիսկ ոտքի կանգնելու տեղ ճարելու դժվարություն ունեին։ Ներկաներուն մեջ կային ուսանողներ,դասախոսներ, հասարակական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ եւ գիտնականներ, որոնց շարքին՝ ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանը (երբեմնի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ) եւ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը։

Հետաքրքրությունը մեծ էր հատկապես այն պատճառով, որ ըստ տարաձայնությանց, նախօրոք որոշված էր տապալել Ա. Այվազյանի ատենախոսության պաշտպանությունը, այդպիսով իբր զորավոր հարված հասցնելով ամերիկյան ճնշումներուն հակադարձել փորձող քանի մը խելագար հայագետներուն։ Հստակ էր, որ պատվեր կար դուրսեն՝ մեկուսացնել Այվազյանն ու անոր գաղափարակիցները։ Ա՛յդ էր նաեւ Ամերիկայի Հայագետներու ընկերակցության 24 հուլիս 2002-ի հայտարարության բուն էությունը։

Պաշտպանությունը, որը կձայնագրվեր ու կտեսագրվեր, տեւեց ավելի քան 5 ժամ։Մատենադարանը (ուր Այվազյան երկար տարիներու տքնաջան աշխատանքով պատրաստած է իր ատենախոսությունը), առաջատար կազմակերպություն1 ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնը (վարիչի պաշտոնակատար՝ պատմական գիտություններու դոկտոր Բաբգեն Հարությունյան), Պատմության հիմնարկի Միջին դարերու պատմության բաժինը(վարիչ՝ ակադեմիկոս Հրաչ Բարթիկյան) ու երեք պաշտոնական ընդդիմախոսները2 հաճախ տրամագծորեն հակառակ գնահատականներ կուտային Արմեն Այվազյանի «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» վերնագիրով ատենախոսությանը, զոր 2003-ի գարնանը առանձին գիրքով լույս տեսավ Երեւանի մեջ։ Մինչ Մատենադարանը եւ ընդդիմախոսներեն ակադեմիկոս Մանվել Զուլալյանը շատ բարձր գնահատեցին ատենախոսությունը, մյուս ընդդիմախոսները՝ պատմական գիտություններու դոկտորներ Վալտեր Դիլոյանն ու Էդիկ Դանիելյանը ավելի զուսպ էին իրենց գնահատականներուն մեջ։ Այդուհանդերձ, բոլոր ընդդիմախոսները իրենց կարծիքի ավարտին կմիջնորդեին Մասնագիտական խորհուրդին3 առջեւ՝ Ա. Այվազյանին շնորհելու պատմական գիտություններու դոկտորի գիտական աստիճանը։

Հայրենաբնակ պատմաբաններուն համար գաղտնիք չէ, որ պատմագիտական ուղղություններու հարցերով Ակադեմիային մեջ տերն ու տիրականը Ակադեմիայի փոխնախագահ, հիշյալ Մասնագիտական խորհուրդի նախագահ, գիտական շրջանակներուն մեջ «Ակադեմիայի գորշ կարդինալ» անունով հայտնի, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն է, իսկ ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին ու պատմության

1 Առաջատար կազմակերպություն կկոչվի գիտական այն մարմինը, ուր կղրկվի ատենախոսությունը՝ քննարկվելու եւ գնահատվելու համար։

2 Թեկնածուական ատենախոսությանց պաշտոնական ընդդիմախոսները երկու հոգի կըլլան, որոնցմե գոնե մեկը պետք է գիտություններու դոկտոր ըլլա։ Դոկտորական ատենախոսությանց պարագային՝ պայման է երեք ընդդիմախոսի առկայությունը, ընդ որուն՝ երեքն ալ պետք է գիտություններու դոկտոր ըլլան։

3 Ատենախոսություններու պաշտպանությունները կկայանան հրապարակայնորեն, Մասնագիտական խորհուրդներու առջեւ, որոնց անդամները կնշանակե ՀՀ-ի Բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝ տվյալ գիտական ոլորտի ճանչցված մասնագետներեն, թեեւ ԽԾԲ (խնամի-ծանոթ- բարեկամ) եւ այլ գործոններ երբեմն ավելի որոշիչ կըլլան։ բաժանմունքին մեջ՝ հիշյալ Մասնագիտական խորհուրդի փոխնախագահ Բաբգեն Հարությունյանը։ Հիշյալները, չափազանց սերտ կապեր ունենալով արտասահմանի կեղծարար հայագիտական «տիտաններուն» հետ, իհարկե, պիտի հաճոյանային վերջիններուս՝ տապալելով Ա. Այվազյանին, իրենց կառքին լծելով իրենցմե կախյալ (պաշտոնի բերումով եւ/կամ ֆինանսապես) գիտնականները, հատկապես՝ հիշյալ Խորհուրդին անդամներն ու մայր համալսարանին դասախոսները։ Վերջիններուս համար իսկապե՛ս որ ծանր է. մեկ կողմեն՝ խիղճը, մյուս կողմեն՝ անգործ մնալու ահավոր հեռանկարը։ Նմանապես, շատ ծանր է դեռ վերջերս Պատմության հիմնարկի տնօրեն նշանակված ու դոկտորական ատենախոսություն պաշտպանած, հակումներով դաշնակցական Աշոտ Մելքոնյանի վիճակը. մեկ կողմե՝ խիղճն ու ինքզինք ազգային հայտարարող կուսակցության նկատմամբ հավատարմությունը, մյուս կողմե՝ արտասահմանի բարեկամները չվշտացնելու խնդիրը, գումարած՝ նախանձը։ Եւ այս բոլոր զգացմունքներն ու աղտոտ հաշիվները ջուրի երես ելան այս պաշտպանության ժամանակ։ Մասնագիտական խորհուրդի նախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն ու Խորհուրդի քարտուղար, պատմական գիտություններու թեկնածու Կարեն Խաչատրյանը փորձեցին ընթացակարգային խախտումներ անցկացնել՝ Այվազյանին ճզմելու համար։ Թվարկենք ընթացակարգային հիմնական խախտումները.

1.   ՀՀ ԲՈՀ-ի կանոնադրությամբ, բոլոր կարծիքները, գրավոր տեսքով, պետք է ատենախոսին հանձնված ըլլան Խորհուրդի քարտուղարին ձեռքով, պաշտպանութենեն ոչ ուշ, քան տասը օր առաջ։ Տվյալ պարագային, Միջին դարերու պատմության բաժինին՝ նոյեմբերի 4-ին պատրաստ կարծիքը Այվազյանին փոխանցված էր մեկ շաբաթ առաջ՝ 2 դեկտեմբերին։ Ավելի արտառոց էր ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին վարքը. ամբիոնը բարեհաճե՜ր էր ատենախոսության քննարկումը կատարել 3 դեկտեմբերին ու իր կարծիքը ատենախոսին հանձնել 4 դեկտեմբերին։ Այս ուշացումները դիտավորյալ էին, որպեսզի Այվազյանը ժամանակ չունենար գիտական պատշաճ մակարդակով պատասխանելու անոնց մեջ նշված քննադատություններուն։

2.   Ռիչըրդ Հովհաննիսյանի երեւանյան երկրպագուներեն պատմական գիտություններու դոկտոր Էմմա Կոստանդյանը, չես գիտեր որո՞ւն հաճոյանալու համար, գրավոր կարծիք գրած էր (վստահաբար՝ խիստ բացասական), որը փորձվեցավ Այվազյանին փոխանցել…պաշտպանության նիստին ժամանակ։ Այվազյանի վճռական մերժումին հանդիպելով, նիստին նախագահող Վլ. Բարխուդարյանը դիմեց պաշտպանությանը ներկա եղող, ՀՀ ԲՈՀ-ի փոխնախագահ, բանասիրական գիտություններու դոկտոր Լիլիթ Արզումանյանին, որը բավարարեց Այվազյանի մերժումը։ Բազմաթիվ անտեղի, թույլ հիմնավորված կամ չհիմնավորված քննադատություններ կպարունակեր Պատմության հիմնարկի Միջին դարերու պատմության բաժինին կարծիքը։ Այվազյանին նկատմամբ անբարյացակամության դրսեւորում էր այս բաժինին կողմե Այվազյանին իմաց չտալը բաժինին մեջ քննարկման օրվան մասին, ինչը անգիր կանոն է։ Ցավալի է արձանագրել, որ այս բաժինը, ուր կան ակադեմիկոս եւ գիտություններու դոկտորներ ու թեկնածուներ, «ազգայնականություն» եզրի սահմանումը շփոթեր էր «ազգայնամոլության» հետ։ Սա «մանրուք» թվացող մանրամասնություն մըն է, բայց շատ բան կբացահայտե, եթե նկատի ունենանք ամերիկյան աշխարհակուլ բռնակալության հիվանդագին մոտեցումը ամեն «ազգայնականի» նկատմամբ… Հիշյալ բաժինը իր կարծիքին մեջ մինչեւ իսկ ժպրհած էր ցեխ նետել Մատենադարանին վրա, «զարմանք» հայտնելով, թե Մատենադարանը ինչպե՞ս թույլ տված է իր ներսը նման անորակ (sic!) աշխատություն պատրաստել… Փաստորեն, բաժինը կասկածի տակ դրած էր Մատենադարանի կարծիքին անաչառությունը։ Շատ ավելի դատապարտելի էր առաջատար կազմակերպություն հանդիսացող ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին կարծիքը։ Հիշյալ ամբիոնը, իր երբեմնի վարիչ, այս Մասնագիտական խորհուրդի անդամ, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի առաջարկությամբ, 19 դեկտեմբեր 2001-ին որոշում ընդունած էր՝ ամերիկյան հայագիտության հակահայկական ու հակագիտական նկրտումները դատապարտող, իսկ այժմ, անդրովկիանոսյան հայագիտության «Տրովադայի ձիերեն» Բաբգեն Հարությունյանի ճնշման տակ, ամերիկացի «բոսերուն» հաճոյանալու վարքագիծ կտանի՝ ամերիկյան առատության եղջյուրեն որոշակի ակնկալիքներով (ոմանց համար՝ ուսանողներեն գանձվող կաշառքը երեւի բավական չէ՝ «լավ» ապրելու համար)։ Սույն ամբիոնը դույզն իսկ դրական բան չէր գտած Այվազյանի ատենախոսության մեջ, եւ առանց գիտական որեւէ հիմնավորման ճամարտակություններ եւ դատողություններ ընելով՝ կմիջնորդեր Մասնագիտական խորհուրդին մոտ՝ Այվազյանին դոկտորի աստիճան…չշնորհել։ Ավելին, ամբիոնի՝ հայտնապես հապճեպորեն եւ բազմաթիվ սխալներով գրված կարծիքի ավարտին կար անսովոր նորություն մը. կհայտնվեր__________, որ ամբիոնի այս պաշտոնական կարծիքին կողմ է քվեարկեր ամբիոնի տասը դասախոսներեն իննը, իսկ մեկը՝ ձեռնպահ (մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ վերջինս Գեղամ Բադալյանն է)։ Այս «նորույթը» մեկ օղակն էր պաշտպանության տապալման նախօրոք գծված սենարիոյին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այս ամբիոնի վարիչի պաշտոնակատար Բաբգեն Հարությունյանն ու երկու դասախոսներ Մասնագիտական խորհուրդի անդամ են։ Ի դեպ, մեկ ուրիշ «մանրուք». Խորհուրդի քարտուղար Կարեն Խաչատրյանն ու նախագահ Վլ. Բարխուդարյանը փորձեցին խախտել Ա. Այվազյանի հետ պայմանավորվածությունը՝ Միջին դարերու պատմության բաժինի կարծիքին փոխարեն անկե առաջ ընթերցելով ամբիոնին կարծիքը՝ Այվազյանին հոգեպես ճզմելու համար։ Վերջինս ձախողության մատնեց անոնց այս նկրտումը եւս։ Ան իր պաշտպանությունը գերազանց էր պատրաստած՝ հակառակ իրեն «շնորհված» 4-5 օրերուն՝ կարգով նախատեսված առնվազն 10 օրվան փոխարեն։ Ան մեծ մասամբ չընդունեց ատենախոսությանն ուղղված քննադատությունները բոլոր վերոհիշյալ կարծիքներուն մեջ, անոնց պատասխանեց մեկ առ մեկ՝ իր պատասխանները հիմնավորելով համապատասխան աղբյուրներե մեջբերումներով, գիտական լուրջ եւ տրամաբանական կուռ փաստարկներով։ Ան հիմնահատակ ջախջախեց ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին կարծիքը՝ ապացուցելով անոր անհիմնությունն ու կանխամտածվածությունը՝ շատ նեղ դրության մատնելով իր սկզբունքային-հայեցակարգային հակառակորդները։ Պաշտպանության ընթացքին զուգահեռ, Մասնագիտական խորհուրդի անդամներեն ոմանց վիճակը հետզհետե կծանրանար, քանի որ Այվազյանը հստակորեն կապացուցեր իր նկատմամբ անբարոյական մոտեցման առկայությունը։ Կ. Խաչատրյանը փորձեց իր կատաղությունը թափել ներկա խուռներամ բազմության վրա, վերջինիս այվազյանամետ անթաքույց համակրանքը «քաղաքական շոու» հայտարարելով, թեեւ ի՛նք էր, որ իր խորհրդակիցներեն ոմանց նման, քաղաքական պատվեր կկատարեր։ Իսկ լիովին անճրկած Աշոտ Մելքոնյանը արտառոց, մինչ այդ չլսված բան (իր իսկ խոսքով՝ «կոմպրոմիս», այսինքն՝ փոխզիջում) առաջարկեց՝ Այվազյանի ատենախոսության համար Մասնագիտական խորհուրդի անդամներուն քվեարկությունը ուրիշ օրվա հետաձգել (կարծԵք ներկաները արեւելյան բազար եկած ըլլային, ուր կարելի է ամեն ինչ սակարկել)։ Այվազյանը կտրականապես մերժեց այս առաջարկը, նախընտրելով ջուրի երես հանել ամբողջ խայտառակությունը, քան ստոր գործարք կնքել գիտական աստիճաններ ունեցող խումբ մը անբարոյականներու հետ։ Վերջիններս, հայտնապես կատղած Այվազյանի հաստատակամութենեն, շարունակեցին մինչեւ վերջ հասցնել իրենց սկսած աղտոտ խաղը։ Պահեր եղան, երբ մթնոլորտը այնքան շիկացավ, որ տիկ.  Արզումանյանը ստիպված էր միջամտել նիստի ընթացքին, բոլորը կարգի հրավիրել եւ, ի հեճուկս նիստին նախագահող Վլ. Բարխուդարյանի, ընթացակարգային որոշ հարցեր տեղվույն վրա լուծել։ Տիկ Արզումանյանն ինչ իմանար, թե «Գորշ կարդինալը» ընթացակարգային մեկ այլ խախտում եւս կատարած էր՝ չհրապարակելով Մայր աթոռ Ս.  Էջմիածինեն ստացված կարծիքը ատենախոսության վերաբերյալ։ Արդարեւ, հիշյալ պարոնը, որը նաեւ Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդի անդամ է (այսքան հզօր լծակ-պաշտոններ շատ չե՞ն մեկ հոգիի, այն ալ՝ հիշյալ պարոնին նման մեկու մը համար, որը միշտ պաշտոնի վրա է բոլոր վարչակարգերու եւ բոլոր նախագահներու ժամանակ), շաբաթներ առաջ ատենախոսությունը ղրկած էր Ս. Էջմիածին, անոր կցելով նամակ մը, ուր ան Մայր աթոռին կհուշեր բացասական կարծիք հայտնել։ Մայր աթոռը, բարեբախտաբար, չինկավ այս թակարդը։ Իր պատասխանին մեջ, Մայր աթոռը կհայտներ, որ դավանաբանական առումով, ատենախոսությունը որեւէ հակասություն չունի Հայ եկեղեցվո պաշտոնական դավանաբանության հետ, իսկ պատմական առումով՝ ինքը իրավասու չէ կարծիք հայտնել։ Ահա այս պատասխանն էր, որ Բարխուդարյան չհրապարակեց, քանի որ, այլապես, ավելի՛ պիտի պարզվեր, թե ո՛ւր է թաղված շան գլուխը…

Կարծիքներու ընթերցումեն ու անոնց հետեւած ատենախոսի պատասխաններեն ետք, ելույթ ունեցան Մասնագիտական խորհուրդի շուրջ 10 անդամներ, նաեւ՝ ակադեմիկոսներ Ռ.  Ղազարյանն ու Ս. Արեւշատյանը։ Ակադեմիկոսներ Մանվել Զուլալյանն ու Հրաչիկ Սիմոնյանը կոչ ըրին Խորհուրդի անդամներուն՝ քվեարկելու «խղճով», Այվազյանի նմաններուն մեջ տեսնելով «մեր պատմագիտության հուսալի ապագան»։ Հր. Սիմոնյանը անբարոյական որակեց 1999-2003-ի կեսեր ժամանակահատվածին իր վարած ամբիոնին կարծիքը։ Ան ուղղակիորեն հայտարարեց, թե Այվազյանի նկատմամբ բացասական վերաբերմունքն անմիջական հետեւանքն է ամերիկյան հայագիտության կեղծարարությունները մերկացնող ու խարազանող անոր գիրքին։ Այվազյանի հակառակորդները, մասնավորաբար Բաբգեն Հարությունյանը, չընդունեցին այս տեսակետը, թեեւ բոլորին ալ ակնհայտ է այս ճշմարտությունը։ Իրենց ելույթներուն մեջ, թե՛ ատենախոսությունը եւ թե՛ ատենախոսին մինչ այսօր գիտական գործունեությունը բարձր գնահատեցին Խորհուրդի անդամներեն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտություններու դոկտոր Մհեր Կարապետյանը, պատմական գիտություններու դոկտոր Վլադիմիր Ղազախեցյանը եւ «Պատմաբանասիրական հանդես» եռամսյա պարբերականի գլխավոր խմբագիր, ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը։ Ցավոք սրտի, Խորհուրդին մյուս անդամները չանսացին «խղճով, գիտական ազնվությամբ եւ ոչ վրեժխնդրությամբ» քվեարկելու հորդորներուն։ Մասնագիտական խորհուրդը իր կազմեն ընտրեց քվեարկության Հաշվեքննիչ հանձնաժողով, եւ բոլորը, բացի Խորհուրդին անդամներեն, դուրս եկան սրահեն։ Փակ, գաղտնի քվեարկությունը պարզեց հետեւյալ արդյունքը՝ 7 թեր, 8 դեմ եւ 3 անվավեր քվե։ Երբ այս արդյունքը հայտարարվեցավ վերստին սրահ մտած ներկաներուն, ամեն կողմե լսվեցան վարկաբեկիչ արտահայտություններ՝ «Թուրքե՛ր», «Ամո՛թ ձեզ», «ստորնե՛ր, սրիկանե՛ր»…  Ակադեմիկոս Վ. Միքայելյանն ալ չկրցավ կիրքը զսպել ու նետեց Խորհուրդի՝ Այվազյանին հակառակորդ անդամներուն երեսին. «Թքե՛լ եմ ձեր վրա»…

Հաղթեցին անբարոյականությունն ու անսկզբունքայնությունը, նաեւ՝ ամերիկյան հակահայկական հայագիտությունը։Ինչպես կսպասվեր, հակազդեցությունը այս բացահայտ անարդարության՝ չուշացավ։Հաջորդ օրը, ակադեմիկոսներ Վ. Միքայելյանն ու Հր. Սիմոնյանը հանդես եկան ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Ա. Թռչունյանին ուղղված «Հայտարարությունով», ուր կըսվի, որ նախորդ օրը կայացած նիստը իրենց «մի անգամ եւս» այն համոզման է բերած, «որ այդ Խորհրդում ստեղծված մթնոլորտը թույլ չի տալիս կատարել գիտական հարցերի անկողմնակալ քննարկում եւ լուծում», որու արդյունքով, անարժաններու գիտական աստիճաններ կշնորհվին, մինչդեռ «փակվում է ճանապարհը շնորհալի երիտասարդ կադրերի առջեւ»։

Ստորագրողները նիստի ղեկավարը, այսինքն՝ Վլ. Բարխուդարյանը կմեղադրեն կամայականության մեջ։ Իրենց հայտարարության ավարտին, երկու ակադեմիկոսները «անիմաստ» կգտնեն իրենց «հետագա մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին»։

Հինգշաբթի, 11 դեկտեմբերին, երեւանյան չորս պարբերականներ գրեցին այս աղաղակող անարդարության մասին. Ա. Հ. [Արմեն Հակոբյան], «Վրեժխնդրությո՞ւն էր»

(«Հայոց աշխարհ»), Գեւորգ Յազըճյան, « «Իսկական պաշտպանություն» Պատմության ինստիտուտում» («Ազգ»), Արսեն Ալթունյան, «Աննախընթաց ատենախոսության աննախընթաց տապալումը» («Նովոյե վրեմիա»), անստորագիր, «Ո՞վ է պատվիրած Արմեն Այվազյանին» («Գոլոս Արմենիի»)։ Վերջինս, հակիրճ տեղեկատվության ավարտին, կխոստանար իր մոտակա թիվերուն մեջ անդրադառնալ «այս ամոթալի պատմության»։«Հայոց աշխարհը» իր 12 դեկտեմբերի թիվին մեջ հրապարակեց նույն Արմեն Հակոբյանի հարցազրույցը Հր. Սիմոնյանի հետ՝ «Դա վրեժխնդրություն է եւ խայտառակություն միաժամանակ»՝ մեկնաբանության չկարոտող վերնագիրին տակ։

Մեր ունեցած տեղեկություններով, իսկապե՛ս խայտառակ այս նիստին ներկա, ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հովհաննես Ասրյանն ու երկու անդամները զեկուցագիր մը պատրաստած են այս մասին, իսկ Մատենադարանն ալ կպատրաստվի պաշտոնական բողոք ներկայացնել ՀՀ ԲՈՀ-ին։

Կսպասվի, որ «Գոլոս Արմենիի»-ն իր 16 դեկտեմբերի թիվին մեջ երկարորեն անդրադառնա այս «ամոթալի պատմության»։Այս զարգացումները տակնուվրա ըրած են ՀՀ-ի պատմագիտական շրջանակները,մասնավորաբար՝ 9 դեկտեմբերի ներկայացման գլխավոր դերակատարները, որոնց համազգային խայտառակություն կսպասե (ինչին հաճույքով պիտի մասնակցինք)։ Վիճակը ա՛լ ավելի կբարդանա այն փաստով, որ 19 դեկտեմբերին կսպասվի այսօրվան դրությամբ ԵՊՀ-ի Պատմության բաժանմունքի տնօրենի (դեկան) պաշտոնակատար, ոչինչով աչքի ինկող Էդիկ Մինասյանի դոկտորական ատենախոսության «պաշտպանությունը»։ Վերջինիս հաջող ավարտը ա՛լ ավելի երեւան պիտի հանե հայրենական պատմագիտության մեջ տիրող անբարոյականությունը, թեեւ բացառված չէ, որ այս միջոցառումը հետաձգվի կամ չկայանա։

Ա. Այվազյանի գիրքին դեմ «Հայկազեան հայագիտական հանդէսին» մեջ զազրախոսական «գրախոսությամբ» հանդես եկած ամերիկահայ կեղծարար ու ապազգային հայագետ Լեւոն Ավդոյանը ՀՀ-ի Ակադեմիան «մեռելածին կառույց» կհայտարարեր4։ 9դեկտեմբերի այս խայտառակությունը ապացուցեց Ավդոյանի…ճշմարտացիությունը։

Աստուծո Միածինը ըսած էր նաեւ. «Ձգե՛, որ մեռելնե՛րը թաղեն մեռելները»։

Երեւան, 14 դեկտեմբեր 2003 Գեւորգ Յազըճյան

պատմական գիտություններու թեկնածու

4 Ի դեպ, Ակադեմիան եւ անոր հիմնարկները մինչեւ օրս չեն պատասխանած իրենց հասցեին տարիներ առաջ հնչած այս «հաճոյախոսության», ինչը եւս մեկ վկայություն է այս գիտական կառույցի ղեկավարությանց մեջ տիրող ապառողջ բարքերուն մասին։

Հ. Գ. «Գոլոս Արմենիի» թերթի 16 դեկտեմբերի համարին մեջ լույս տեսավ թերթի գլխավոր խմբագիրի տեղակալ Լեւոն Միքայելյանի «Հատուկ պատվեր Մասնագիտական խորհուրդին» վերնագիրով հրապարակումը։ Անկե կիմանանք, որ Մատենադարանն արդեն իր բողոքագիրը ՀՀ ԲՈՀ-ին ղրկած է։__