Archive for the ‘Հայկականություն’ Category

Հայկի Ժառանգներին

11 Օգոստոսի, 2014

final115 տարի առաջ երբ «Հայ ժողովրդի ազգային ինքնության» տոն սահմանելու վերաբերյալ նախագիծը, առաջին իսկ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում, “հայ” առաքելական եկեղեցի կոչված ու աղանդների դեմ “պայքար”ի ելած ու մինջ օրս տեղ չի հասած կառույցը, անցավ կատաղի հակահարձակման եւ տապալեց նախագիծը որովհետեվ այն նշվելու էր Օգոստոսի 11 ին, Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը , մի անգամ եւս ապացուցելով որ Հայկյան հաղթանակի օրը խորթ է եկեղեցու համար:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ էությամբ, բնությամբ, եւ բովանդակությամբ կրոնապետություն է, երբեք չի խոչընդոտել պարսիկների ցանկությունը նշելու իրենց բազմահազարամյա ինքնությունը խորհրդանշող տոնը, իսկ մեզ մոտ եկեղեցին լինելով անջատ պետությունից, կարողանում է տապալել Հայ Ազգի պատմության վերաբերող մի նախագիծ: Ինչո՞ւ…

Այսօր, մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես “խաղաղության” կրոնի ծայրահեղական խմբավորումներ քանդում են եկեղեցիներ, պատմամշակույթային հուշարձաններ եւ այլ սրբատեղիներ, սպառնում կրոնափոխ չեղողներին: Ականատեսն ենք լինում այս բարբարոսություններին ու սարսափում, մոռանալով որ այս կերպ վարվեցին “սիրող” եւ “ներող” կրոնի հետեվորդները 301թ.ին որի շնորհիվ Հայ ժողովուրդը “ընդունեց” քրիստոնեությունը…

Էքումենիկ կոչված, էությամբ, բնությամբ, բովանդակությամբ, հոգով ու ոգով ապազգային ու հակահայկական:շարժման առաջամարտիկ, “հայ” առաքելական եկեղեցին, կարող է կասեցնել մի ազգային նախագիծ բայց չի կարող կասեցնել Հայի Գենի Հաղթանակը: Դա չի հաջողվեց անել գրիգոր կոչված մի խավարասերի, դա չի հաջողվելու անել նրա անփառունակ ժառանգներին…

Փառք` Հայկին
Փառք` Նավասարդին

Զատիկ բառի մեկնությունը

20 Ապրիլի, 2014
Հատված
Համլետ Մարտիրոսյանի
«ԱՌՅՈՒԾ ՆՇԱՆԱԳԻՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ ԵՒ ՀԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» գրքից

Harutyan-ton-Zatik

Աքքադերենում «արևածագ» իմաստն արտահայտում է şītu բառը, որը բնիկ հայերեն ցայտ (ցայթ, ցաթ, ցեթ, ցէթ) բառն է, որի բայական ձևն է ցայտել, ցաթել, ցեթեալ= ծագիլ, լույս ցոլանալ» (բարբառներում՝ ցաթել, ծեթիլ, ձիթիլ, ծաթիլ): Սրա շումերերեն զուգահեռներից մեկն է ZI սեպանշանի zeg3/zig3 ընթերցումը: Շումերերեն zeg3/zig3 բառն իր «դուրս գալ, ծագել, վեր բարձրանալ, արևածագ» իմաստներով նույնանում է հայերեն ծագ, ծայգ, ծէգ=«ծայր սկզբի, արևածագ» բառի հետ, որից ծագել=«արևի դուրս գալը, ծագելը»: Հայերենում «ծագ» բառը գործածվում է նաև «կողմ» իմաստով (հմմտ. «աշխարհի չորս ծագերը» արտահայտությունը), որը շումերերենում ներկայացվում է ZAG սեպանշանի zag=«կողմ» բառով (աքքադ. ahu, idu):

Մյուս կողմից zi-ig=ze/i-eg/k=ze/i-ig/k վանկագրման (երբեմն zi-ga) միջոցով կարող ենք ներկայացնել zid/t-eg/k =zed/t-ig/k=zidig/zitik, zedik/zetik ձևով, որտեղ ig/ik/eg/ek մեզ քաջածանոթ ek/ig=«դուռ, դարպաս» բառն է, իսկ zi/ze-id/it=zid/zed/zit/zet բաղադրիչը ZI սեպանշանի ընթերցումն է և նշանակում է «ճիշտ, ճշմարիտ, օրինական»: Սրա հայերենը զետունք=«օրենք» բառի եզակի «զետ» ձևն է, որը կրում է նաև «վարդապետ», իմա՝ «ճշմարտությունը, օրենքն (իմացող)»: Երկու բառերն էլ վկայված են Երեմիա Մեղրեցու բառարանում:

Վերադառնանք zig3 = zidig/zitik, zedik/zetik բառին ու նրա «դուրս գալ, վեր բարձրանալ, ծագել, հառնել» իմաստներին: Եթե այս բառի zed/zet/zid և ik/ig բաղադրիչներն ընթերցենք որպես իմաստակիր բառեր, ապա կստանանք «ճշմարիտ(=zet) դուռ(=ik/ig)» տառացի իմաստը, ինչից էլ բխեցվել է հառնելու, վեր բարձրանալու, ծագելու գաղափարը, որպես zidig/zitik, zedik/zetik բարդված բառի իմաստ: Հայ ընթերցողը հավանաբար արդեն ի դեմս շումերերեն zitik/zetik բառի տեսավ հայերեն «զատիկ» բառը (բարբառներում նաև զադիկ, զադիգ, զատիգ, զէտեգ): Եթե այդպես է, ապա նա իրավացի է:

Ահա թե ինչ է գրում արք. Մ. Օրմանյանը Զատիկ տոնի մասին. «Զատիկ է կոչվում մեզ մոտ հրեական Պասեքի տոնը, և որովհետև հրեաերեն բառի բուն թարգմանությունը չէ, անհավանական չի լինի կարծել, թե Զատիկ հորջորջումը բնիկ ու սեփական հայերեն ծագում ունի, և եղանակների բաժանվելուց կամ գիշերահավասարով տարին երկու մասի բաժանվելուց վերցված անուն է և հեթանոսական ժամանակներից մնացած տոն է, …Այնպես որ, նույնիսկ ս. Գրի մեջ Պասեք բառը Զատիկ բառով է թարգմանված: Հրեական Պասեքը քրիստոնեության մեջ Քրիստոսի Հարության տոնին վերածվելով, այդ փառավոր տոնն էլ մեզ մոտ «Զատիկ Յարութեան» է կոչվել» (Մ. արք. Օրմանյան, Ծիսական բառարան, Երևան, 1991, էջ 19): Ակնհայտ է, որ Մ. Օրմանյանը տոնի Զատիկ անվանումը բխեցնում է զատ=«առանձին, մեկուսի, զատված, հեռու» բառից, ինչը ճիշտ չէ: Սակայն նա իրավացի է, որ տոնը հայոց ազգային (նախաքրիստոնեական) կրօնի տոն է, իրավացի է, որ բառը բնիկ հայերեն է և վերջապես իրավացի է, որ տոնը գարնանային գիշերահավասարի հետ է առնչվում:

Զատիկ անվանման համար Հ.Աճառյանը բերում է «զենումն, զոհ, տոն, հանդես, հրեից պասեքը, քրիստոնեից Յարության տոնը, մահմետականների տոնը» երկրորդային իմաստներ: Միջնադարյան որոշ հեղինակներ «զատիկ» բառին վերագրել են «անցք, ելք» իմաստ, որը մոտ է շումերերենում վկայված «ճշմարիտ դուռ» իմաստին, սակայն պարզ չէ, թե այդ իմաստը տեղում և ավանդաբար է անցել հեղինակներին, թե նրանք այն «զատիկ» բառին են վերագրել Հին կտակարանի ազդեցության տակ (հրեաների ենթադրյալ ելքը Եգիպտոսից, ինչի հետ էլ կապվում է Պասեքի տոնը):
Ինչ վերաբերում է zetik=զատիկ բառի «ճշմարիտ դուռ» տառացի իմաստին, ապա կարծում ենք նրանում արտահայտված է այն իրողությունը, որ գարնանային գիշերահավասարի օրն է Արևը ծագում ճիշտ արևելքից (գարնանային գիշերահավասարից հետո արևածագի կետը ճշգրիտ արևելքի ուղղությունից տեղաշարժվում է դեպի հյուսիս, հասնում է ամառային արևադարձի կետին, ապա ետ դառնալով, աշնանային գիշերահավասարին վերադառնաում է ճշգրիտ արևելքը նշող կետին, որից հետո տեղաշարժվում է դեպի հարավ՝ մինչև ձմեռային արևադարձի կետը):

Արդյունքում կարող ենք ասել, որ Զատիկը եղել է անշարժ տոն, նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, իր «ճշմարիտ դուռ» իմաստով արտահայտել է ճշգրիտ արևելքից Արևի ծագման եզակիության ընկալումը, իսկ բառի «դուրս գալ, վեր բարձրանալ, ծագել, հառնել» իմաստով փաստել է ձմեռային տկար վիճակից դուրս գալու, վեր բարձրանալու, հզորանալու պրոցեսը: Եթե ելնենք «ճշմարիտ դուռ» իմաստից, ապա հայերեն անվանման ձևը պիտի լինի զատեկ=«օրինավոր գալուստ, օրինավոր գալը» կամ զագէգ=«օրինավոր այգ, օրինավոր ծագում»:

Եթե այս փաստերով վերադառնանք շումերական պատկերագրության արևածագի KUR լեռանը (տես նկար 6, 7) և հիշենք, որ լեռան անվանումը միաժամանակ նշանակել է «արևելք», ապա կհասկանանք, որ երկգագաթ լեռից ծագող արևը պատկերված է Զատիկի պահին: Իսկ արդյունքում պիտի փաստենք, որ սա մի շշմեցուցիչ ավանդապահության օրինակ է, որ տոնն ու նրա անվանումը հայոց մեջ պահպանվել են առնվազն 5000 տարի: Այս տարիքը մենք հաշվարկեցինք սկիզբ ընդունելով հնագույն շումերական սեպագիր աղբյուրները, իսկ իրականում տոնի տարիքի ու անվանման ակունքները շատ ավելի հին են և ձգվում են մինչև ժայռապատկերների փորագրման ժամանակները:
Հին կտակարանի հեղինակներն այս արեգակնային տոնը հարմարեցրին Եգիպտոսից հրեաների ենթադրյալ ելքի հետ, իսկ քրիստոնեությունն այն նույնացրեց Քրիստոսի հարության հետ: Արդյունքում տոնը մտնելով օտար միջավայր, վերաիմաստավորվեց, իմա՝ աղճատվեց ու նաև դարձավ շարժական և այդ վիճակով քրիստոնեության հետ վերադառնալով Հայաստան, մոռացության քող քաշեց հազարամյակների հնություն ունեցող ազգային ու ճշմարիտ տոնի վրա: Անդրաշխարհից ծագող հզոր Արևի Աստվածը նույնացվեց մեռելներից հարություն առնող Աստծո հետ: Արևի Աստծո տոնը մոռացվեց, իսկ տոնի անվանումը պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի և ս. Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ, ով աստվածաշնչյան «պասեք» բառի փոխարեն գործածեց Զատիկ անվանումը:

«Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը»

11 Ապրիլի, 2014

religions.am

03.04.2014
Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ

 

-Քրիստոնեության 1700-ամյա պատմության ընթացքում հայ եկեղեցին ժամանակային որոշ հատվածներում եղել է քաղկեդոնական: Արտաքուստ՝ առաքելական և քաղկեդոնական եկեղեցիների միջև տարբերությունը դավանաբանական է, սակայն չե՞ք կարծում, որ կրոնական վարագույրի հետևում կանգնած են աշխարհաքաղաքական խնդիրներ: 
— Առևերույթ այն դավանաբանական է, բայց խորքում միանշանակ քաղաքական բովանդակություն ունի: Հայ Առաքելական եկեղեցին հովանավորվում էր մեզ նվաճած ազգերի կողմից` քաղկեդոնականության շրջանում՝ ընդդեմ քաղկեդոնականների, կաթոլիկության շրջանում` ընդդեմ հայ կաթոլիկների: Թե պարսից շահերը, թե օսմանյան սուլթանները հովանավորում էին Հայաստանի իրենց հատվածում գտնվող առաքելադավանությանն ընդդեմ նույն հատվածի հայերի, որոնք չէին դավանում Հայ Առաքելական եկեղեցուն: Օրինակ, սուլթանները հովանավորում էին Պոլսո պատրիարքին և Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահորը, որ թեմական կենտրոն էր՝ ընդդեմ նույն Տարոն գավառի հայ կաթոլիկ գյուղերի: Պարսից շահերը հովանավորում էին էջմիածնի կաթողիկոսին`ընդդեմ Նախիջևանի տարածքում գտնվող հայ կաթոլիկ գյուղերի: Երևանի խանի տրամադրած խանական զորագնդի գլուխ անցած էջմիածնի վարդապետները 16-17 դարերում արշավում էին Նախիջևան և հրդեհում էին հայ կաթոլիկ գյուղերն ու եկեղեցիները: Սրանք շատ կարևոր փաստեր են և միշտ պետք է իմանանք, որ դրսից շատ ավելի լավ է երևում հայ առաքելականի ու կաթոլիկի միջև տարբերությունները:
Երբ նայում ենք դարերի խորքերը`տեսնում ենք, որ հայ կաթոլիկը զենք էր վերցնում. Կիլիկիան, հակառակ անտանելի իրավիճակի, ամեն դեպքում բավական հարատևեց, և պետական կրոնը`գոնե վերջին շրջանում, կաթոլիկ էր: Արտազի իշխանությունը`Մակու կենտրոնով, որ Կիլիկիայից հետո միակ ազգային տարածքն էր և 1426թ. ընկավ, դարձյալ կաթոլիկ իշխանություն էր: Վերջին բերդի իշխանը, որ Ատրպատականի շահ Իսմայիլի շուրջ 6 տարվա պաշարմանը դիմադրելուց հետո 1500-ականների սկզբներին ընկավ, դարձյալ կաթոլիկ էր:
Մեզ նվաճաճ օտար ազգերը մեր ատամները հաշված ունեին և շատ լավ տեսնում էին, որ կաթոլիկը զենք է վերցնում: Իսկ Հայ Առաքելական եկեղեցին գերազանց աշխատող, պարտաճանաչ հարկահավաք կառույց էր, որի կարիքը ցանկացած նվաճողը ունի: Ընտրագույն հավաքում էր՝ քամելով սեփական ազգին, հավաքում էր  վերջին կաթիլներն ու բարեխիղճ փոխանցում՝ Արևելյան Հայաստանի պարագայում՝ շահական գանձարանին, արևմտյանի դեպքում՝ սուլթաններին ու փաշաններին: Առաքելական եկեղեցին ընտիր ստրկամիտ  ու ստրկամտական ծառայություն մատուցող կառույց է, և բոլոր մեր կաթողիկոսները պարգևատրվում էին սուլթանական շքանշաններով՝ զարդարելով կուրծքը կիսալուսիններով:
-Անկախ դավանանքից՝ երկու դեպքում էլ գործ ունենք հայ ազգի հետ: Ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ նույն ազգը տարբեր դավանանքների դեպքում իրեն տարբեր կերպ է  դրսևորում: 
-Դա հասկանալու համար գաղափարաբանական տարբերությունների ակունքը պիտի հասնել, որն անելու համար՝ ի հակառակ իմ մեծ ցանկության`ժամանակի սղության պատճառով չեմ կարող անել, սակայն շատ կուզենայի, որ ինչ-որ մեկը պրպտեր գաղափարաբանական կոդերն ու պարզեր, թե ինչ սերմեր է պարունակում տվյալ դավանանքի գաղափարաբանությունը, որ իր ցանքսի դեպքում աշխարհընկալման տեսանկյունից բոլորովին տարբեր պտուղներ են մեջտեղ գալիս: Սակայն ես կարող եմ խոսել այս երկու դավանանքների արդյունքների մասին: Հայ կաթոլիկի և մեկ այլազգի կաթոլիկի վերաբերմունքը տարբեր երևույթների վերաբերյալ գրեթե նույնն են: Այսինքն գաղափարաբանությունը ազգային տեսակ է ձևավորում, ու այստեղ խնդիրը լավն ու վատը չէ, այլ՝ կենսունակ և նվազ կենսունակ լինելը:
Եթե դիտարկենք ճարտարապետությունը որպես գաղափարաբանություն արտահայտող միջոց և վերցնենք առաքելական եկեղեցին, ապա կտեսնենք, որ այն ունի բարձ բեմ, որը չունի քաղկեդոնական եկեղեցին ու նաև կաթոլիկ եկեղեցին, որը ես համարում եմ  քաղկեդոնականության իրավահաջորդը և, անշուշտ՝ ոչ առանց հիմքի: Այս իմաստով կաթոլիկ կամ քաղկեդոնական եկեղեցում բեմը, որտեղ հովիվն է կանգնում, աղոթասրահի համեմատ ուղղակի կես աստիճան է բարձր ու հոգևոր հովվի` ծիսակատարություն իրականցնելու վայրը իր հոտի կանգնելու վայրից շատ աննշան է ընդգծված: Իսկ մեր մոտ պիտի աստիճաններով բարձրանաս, այսինքն կես մարդաբոյ բարձր է: Բարձր բեմը շեշտում է «ես»-ը: Քահանան բարձրից ու վերևից է նայում իր սեփական հոտին:  Ես կուզենայի նաև տարբերությունները դիտարկել երաժշտության պարագայում, քանի որ հոգևոր երաժշտություն շատ եմ սիրում, և նույնիսկ շարականներ եմ երգել երիտասարդ տարիքում: 22 տարեկանում Ստեփանակերտի հանրախանութում մի ձայնապնակ գնեցի` կաթոլիկ հոգևոր մեսսաներ էին: Ես չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ ունեցա այն ժամանակ: Տարիների հեռվից` հիմա, կարող եմ ասել, որ ոգու ու շնչի հարց էր: Ինձ միշտ քաղցր են մեր շարականները, բայց հայ հոգևոր երաժշտությունից խեղճությունն ուղակի ծորում է: Հայ հոգևոր երաժշտությունը հոգևոր աղերսական է, իսկ կաթոլիկ հոգևորը`մարտական ու ռազմական: Երկուսի մեջ էլ ասում է. «Ողորմիր», բայց մեր մոտ «Ողորմյա տեր» ասում է լացելով, խնդրելով ու աղերսելով. նոտաները խեղճություն են բուրում միայն: Իսկ կաթոլիկ մեսսաներում նույն «Ողորմյա տերը» պահանջ ու հրաման է, կռիվ է բարձրյալի հետ. սա է իմ ուզածը:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հայ եկեղեցին չի կարողանում վեր կանգնել 5-րդ դարից հետո՝ աշխարհաքաղաքական ընտրության հետևանքով ստեղծված  իրավիճակից ու ադեկվատ լինել ազգային խնդիրների հանդեպ: 
-Ես տարբեր դրվագներում նկատել եմ, որ հայ առաքելական եկեղեցու պարագայում գաղափարը շատ է կարևորում «ես»-ը, իսկ քաղկեդոնականությունը գործում է «մենք»-ի համար:  Քաղկեդոնական կամ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի գերակա արժեքը` հանուն որի կարող էին ապրել ու պետք եղած ժամանակ նվիրվել ու կյանքը զոհաբերել՝ դա հայրենիքն  է: Կաթոլիկ եկեղեցին իր հոտին դարեր շարունակ դա է փոխանցել՝ վասն հայրենյաց: Մինչդեռ մեր պարագայում կարևորվել է հավատքը, Քրիստոսը, խաչը:  Սա փաստող բազմաթիվ օրինակներ կան: Դեռևս Պապ թագավորի սպանությունը, երբ եկեղեցին դաշնակցեց թշնամու`հույների հետ և դուրս եկավ սեփական թագավորի դեմ: Երկիրը պահելու համար պետությունը բանակ պիտի ունենար, իսկ զորք պահելու համար լուրջ ներդրումներ էին հարկավոր: Մինչդեռ  այնպիսի վիճակ էր, որ երկրի կեսը վանքապատկան էր. ամբողջ գավառներ՝ 150 գյուղերով, հասույթն ամբողջը վանքինն էր, ու վանքը պետությանը հարկ չէր տալիս: Թագավորը ճարահատ դուրս եկավ վանքի դեմ,  հոգևորականությունից ուժով բռնագրավվեց և արքունի կալվածք հայտարարեց, այսինքն պետականացրեց, որպեսզի հասույթը գնա պետությանն ու պետությունը երկիր պահի: Այս կառույցն, ըստ իս՝ ի ծնե-ի բնե, պետականամետ չի եղել և իր գրպանն ավելի է կարևորում, քան սեփական հարազատ հայրենի թագավորությունն ու դավադիր ձևով սպանեց թագավորին: Իսկ շարժառիթն այն էր, որ թագավորը գրպանին էր կպել: Բայց ո՞ւմ գրպանին: Հայ չե՞ք : Ինչ կառո՞ւյց եք դուք:
Ես ուզում եմ այստեղ հիշել նաև Խրիմյան հայրիկի՝ հայտնի ժողովին մասնակցելու պատմությունը, որտեղ տարբեր ազգերի ներկացուցիչներ էին եկել իրենց դարդն ու ցավը ներկայացնելու համար: Տեղական թերթերը, որ լուսաբանում էին այս ժողովի աշխատանքները՝ ծաղրանկարներ էին արել այս մասին: Ծաղր են նկատել, որովհետև մեր մեջից մի աշխարհիկ ներկայացուցիչ չենք կարողացել գտնել ու որպես պատգամավոր` հոգևորական ենք ուղարկել: 19-րդ դարում հոգևորականը քաղաքական խնդիրներ հետապնդի և ազգի իղձերը բերի ներկայացնի՞: Այդ ժողովին միակ ազգը, որի ներկայացուցիչը սևազգեստ մի հոգևորական էր` մերն էր: Համեմատության համար եթե նայենք հարևան Վրաստանի պատմությանը, ապա կտեսնենք, որ քանի-քանի վրաց թագավորներ, երբ իրավիճակը ծայրահեղորեն  դժվար էր, մահմեդականություն ընդունեցին և թագավորությունը պահեցին, այսինքն կրոնը դա վարագույր է: Եթե երկիրը պահելու համար պետք է որ ես լինեմ կանաչ, խնդրեմ՝ կլինեմ կանաչ և պետությունս կպահեմ. այդպես քանի-քանի վրաց թագավորներ 16-18 դարերում կոչվել են խաներ: 1724թ., երբ Օսմանյան զորքը մտավ Թիֆլիս ու գրավեց Տփխիսը, թագավորը միանգամից մահմեդականություն ընդունեց, իսկ մելիքների տոհմից հայ քաղաքապետ Բեհբությանը հանուն խաչի նահատակվեց որդու հետ, և որի մարմինը քաղաքի պարիսպից կախ էին տվել թուրքերը և դեռ օրեր շարունակ այդպես կախված մնաց, որովհետև դիակը հուղարկավորելու համար խոշոր գումար էին պահանջել, և հանգանակությամբ են այդ գումարը հավաքել ու հետո նրա աճյունն ամփոփել Խոջիվանքում:
Մեր տեղական տարբերությունը նշեմ: Ջավախքում կողք կողքի ապրող կաթոլիկ ու առաքելական գյուղեր կան: Առաքելական գյուղ մտնելիս, երբ հարցնում եմ նրանց որպիսությունը, որպես պատասխան միայն բողոք եմ լսում: Լացում են, թե ջուր չունեն, շենքը փլվեց, սա եղավ, այն եղավ: Մտնում ես հարևան հայ կաթոլիկ գյուղը, ասում են. «Փառք աստծո, լավ ենք, ջուրը չունեինք, բայց 5 տարի առաջ միացանք  ու մեր ուժերով էսինչ տեղից բերեցինք»:
Դարերի բովում երևում է երկու եկեղեցիների ճկունության հարցը, թե որն է ավելի կենսունակ և սուր իրավիճակներում հնար տալիս, որ մարդը ինչ-որ մի այլ ձևի մեջ շարունակի գոյատևել և գոյատևեցնել երկիրն ու պետությունը:  Եթե քարտեզի վրա ներկենք այն տարածքները, որոնք այսօր աշխարհում իրենց կամքն են թելադրում. Բրիտանիա, Գերմանիա, ֆրանսիա, ապա կտեսնենք, որ դրանք կաթոլիկ երկրներն են: Կամ՝ Իսպանիան: Այս պետությունները օվկանոսներն ու աշխարհամասերը միմյանց հետ կիսելու պատերազմներ էին տալիս: Լեհաստանն անգամ կայսրություն է ունեցել: Կարևոր ազգությունն ու ապրելու տեղը չէ, այլ՝ դավանանքը, որը  քաղկեդոնադավան ազգերին կայսրության մակարդակի հասցրեց, քանի որ այս դեպքում կարևորը «մենք»-ն է, ոչ թե՝ «ես»-ը:
-Մերօրյա իրականությունում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հանրությունում պիտակվում են որպես աղանդավորներ: Ինչո՞ւ մենք հանդուրժող չենք մեր իսկ ազգի նկատմամբ:
— Մի ժամանակ այս հարցը թուլացել էր, բայց վախենամ որ հիմա նորից կսրվի, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ հայ առաքելական եկեղեցին որքան զորացել է, այնքան հակադրվել է իր իսկ ազգի այլ հատվածներին: Նախորդ դարի 20-ականներին հայ կաթոլիկներին նույնիսկ հայ էլ չէին ասում, արհամարհաբար ֆռանգ էին կոչում: Հիմա նորից սկսել են, որովհետև առաքելականն իր տեղը նորից պնդացրել է: Որքան պնդացնում է, այնքան ազգի հերն անիծում է: Պառակտելով, չընդունելով իր ազգի տարբեր հատվածներին, կարևորելով  հավատքի իր նեղ ուղղությունը՝ փոխարենը կարևորելու իր ազգն ու հայրենիքը:  Թեպետ, պետք է ասել, որ քաղկեդոնադավանների նկատմամբ այս վերաբերմունքը երկուստեք է եղել, անշուշտ: Նրանք էլ հայ առաքելականներին անվանել են հերձվածողներ կամ ճշմարիտ ուղուց շեղվածներ: Բայց խնդիրն այն չէ, թե նրանցից ով էր հերձվածողը, կամ հերձվածող լինել-չլինելը չի խնդիրը, այլ թե հանուն ինչի է գաղափարն ուղղորդում իր հոտին: Եթե նայենք պատմությանը՝ հայ առաքելական կամ միաբնակ եկեղեցու հետևորդ են եղել մի քանի ազգեր. ասորիներ, ղպտիներ, հաբեշներ և ուտիները: Սա մի վիճակագրություն է, որին նայելով հասկանում ես, որ մենք դեռ լավագույն վիճակում ենք: Ասորիները մինչև այս վերջին տարիները դժվար կացության մեջ էին. շվեդները նրանց վերջին մնացորդներին հրավիրեցին իրենց մոտ, և իրենք Սիրիայի իրենց տարածքը միահամուռ լքեցին ու գնացին Շվեդիա: Այսինքն սա հավատքի այն ուղղությունն է, որ իր դավանանքը պաշտող ազգերին երբեք չի սովորեցրել ապրել հանուն հայրենիքի: Եթե գերագույն արժեքը հայրենիքը չէ, այլ հավատքն ու խաչը, որն ամեն երկրում ու հողում էլ կարելի է տնկել, ինչպես որ հայերն են անում, ու աշխարհի չորս ծայրերում էլ մի եկեղեցի կտեսնես, որովհետև կարևորել ենք խաչն ու տնկել էդ խաչը ամեն հողում: Սակայն եթե քո հայրենիքում չես՝ դպրոց էլ բացես, եկեղեցի էլ կառուցես` ոչինչ չես կարող անել. հայրենիքն է միայն, որ պայման է ազգի գոյության: Ամբողջ աշխարհով մեկ ուծացված համայնքներ են, ու այս պրոցեսն անվերջ կրկնվում է: 4-5 տարի առաջ Հայաստանից Կրասնոդար գնացած հայ ընտանիքի զավակներն արդեն հայերեն չեն կարողանում խոսել, ու եթե նախկինում մի դար կարելի էր քարշ գալ մինչև լեզվակորույս լինելը, ապա հիմա աշխարհը շատ արագ է զարգանում:
Ուտիները: Մի հրաշք ժողովուրդ: Կովկասյան լեռնցի, դաղստանյան ժողովուրդ են, որ 5-րդ դարում դժբախտություն են ունենում դառնալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Այսօր երկիր թատերաբեմը լքեցին. այլևս չկան: Ուտիները: Սարգիս Կուկունյան, Գրիգոր Նիկողոսյան՝ Սարդարապատի ճակատամարտում մեծ ներդրում ունեցող մարտիկներ, Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում որքան ուտի ֆիդայիններ կային, դարերի ընթացքում մեր ճակատագիրը կիսած մի ժողովուրդ: Նրանք գիր չունեին ու իրենց գրավոր լեզուն հայերենն էր: Քուրի ձախ ափին էին ապրում` Կուտկաշենի շրջան՝ Վարդաշեն, որտեղ 1870թ. բացված սուրբ Մեսրոպյան դպրոց էր գործում մինչև 1945թ: Չորս եկեղեցիներ կային, գերեզմանոցներում միայն հայերեն արձանագրություններով հազարավոր տապանաքարեր, այսինքն կրոնի ճանապարհով հայ մշակույթի կրողներ էին: Սակայն ապրեցնող չի այս կրոնը: 1989թ. բռնագաղթի օրերին նույնիսկ Հայաստանում տեղ չտվեցինք, երբ ադրբեջանցիները նրանց որպես հայ դիտարկելով`վտարել էին: Ուտիները եկան Նոյմեբերյանի շրջան, որի առաջին քարտուղարն ասել էր. «Ու՞տի: Ուտին ինչ ա՞, իբր հայերի համար շատ տեղ ունե՞նք: Ուտի»: Վրաստանում տեղ տվեցին ու հիմա Ղվարելիում են՝ Կախեթի շրջանի: Այսինքն սա մի դավանանք է, որին դավանողը ինքն իրեն տիրություն անելու ունակությունից ընկնում ու կորցնում է իմունիտետ ասվածը. արտաքին ուժերի նկատմամբ դիմադրողականությունը թուլանում է:  Կարճ ասած, եթե ուզում ես, որ որևէ ազգ դադարի գոյություն ունենալուց՝ հաջողեցրու իրեն ընդունել տալ հայ առաքելական կրոն, մնացածը ժամկետի հարց է: Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը:
-Վերադառնալով մերօրյա այլ կրոնական կազմակերպությունների հարցին. նրանց որակելով որպես աղանդավոր, չե՞ք կարծում, որ մեր եկեղեցին ազգը երկճեղքում է:
-Այն կառույցը՝ լինի հոգևոր, թե աշխարհիկ, որը արժևորում և կարևորում է  ինչ-որ մի գաղափարաբանական ուղղության, որի հետևորդ չեն քո բոլոր ազգակիցները, արդեն իսկ պառակտիչ ու քայաքայիչ ներգործություն է ունենում: Նման կառույցը, որը միայն քայքայում և պառակտում է`այդ գործելաճով բարոյական իրավունք չունի մերօրյա հայրենիք սողոսկած այլ հոգևոր կառույցներին ինչ-որ մեղադրանք ներկայացնելու: Ես սա ասում եմ ցավոք սրտի, որովհետև ես կուզենայի, որ մեր հոգևոր կառույցը իրավունք ունենար սրան-նրան աղանդավոր անվանելու և լուրջ պայքար տանելու, բայց դրա համար դու պիտի միավորող գաղափարի կրող լինես, իսկ միավորող գաղափարը միայն հայրենիքը կարող է լինի: Մեր եկեղեցին 1700 տարի ոչ սովորեցրեց ապրել հայրենիքի պաշտամունքով, և ոչ էլ այսօր է այդ ճանապարհով առաջանում` շարունակելով իր պառակտիչ, քայքայող, մասնատող, «ես»-ը կարևորող գործունեությունը, որի արդյունքում ամեն հայ մյուսի տակը փորող է և մեկի հաջողությունից նախանձից տրաքող է: Դեռ սրանք արյունով ու սրով չեն գալիս, այլ ժպիտով ու գրքերով են գալիս, ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու:  Ես մի առիթով ասել եմ, որ կրոնը կարևոր չէ, ու եթե քրիստոնեություն, ապա`մարտական: «Հանուն»-ները պիտի ուղղված լինեն դեպի հայրենիքը: Եթե մահմեդականությունն է սովորեցնում` ուրեմն թող լինի մահմեդականություն, եթե Եհովայի վկան է սովորեցնում` ուրեմն թող լինի եհովայական: Ես շատ կուզենայի, որ կաթիլ-կաթիլ, փոքր աշխատանքներով փորձենք մեր ազգին հուշել, որ հարատևել և ժամանակի մեջ հզորացում են արձանագրել այն ազգերը, որոնց հանունները ուղղված են դեպի հայրենիքը: Որովհետև դրան հավասար այլ արժեք չկա, և մեր  պատմության մեջ որոշ դրական փաստեր որ մենք ունենք, դրանք այն իրավիճակներն են, երբ ազգը կամ ազգի մի հատված իր մեջ ուժ է գտել այդ ճանապարհով առաջանալով՝ հանուն հայրենիքի:
— Բոլոր դեպքերում այն արժեքները, որ ստեղծել է հայ մշակույթը՝ լինի դա քաղկեդոնական, թե առաքելական՝ մերն է: Բայց փաստացի, այդ պատմության մի զգալի հատվածին մենք գրեթե ծանոթ չենք: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝  դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում  քաղկեդոնականությունը ներկայացված չէ:
— Այդ առարկայով նրանք թլպատում ու կռտում են մեր երեխաների ուղեղները: Այնտեղ, բնականաբար, քաղկեդոնական եկեղեցիների մասին չկա, այնտեղ նույնիսկ հայ ժողովրդի մասին չկա: Կա հրով-սրով մեր ազգին ընդունել տված մի օտար կառույցի գաղափարաբանության պատմություն՝ վերնագրից սկսած կեղծ է: Քաղկեդոնականության վերաբերյալ մեկ փաստ ևս ուզում եմ նշել: Մենք 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունեցող ազգ ենք, սակայն այդ 17 դարերի մեջ միայն մեկ դար կա, որ ժամանակի հեռավորությունից մենք այն որակել ու առանձնացնում ենք որպես Ոսկեդար: Դա 7-րդ դարն է: Սովորաբար, մշակույթն ինքն իրենով չի կարող միայնակ բարձրանալ, ու եթե մի երկրում մշակույթը զարգանում է՝ նշանակում է, որ գիտություն, գյուղատնտեսություն և այլ ճյուղերը, այսինքն՝ ամբողջ  երկիրը համասեռ զարգանում է: 7-րդ դարում, երբ արաբներն իրենց ավերիչ արշավանքներով ներս ու դուրս էին անում, մենք ոչ միայն ազգային պետություն չունեինք, այլև ոտատակ վիճակում էինք, բայց հենց նույն այդ դարում՝ զուտ գաղափարի փոփոխության պատճառով՝ ճարտարապետական արժեքների իմաստով, մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի արժեքներ, որ դարերի հեռավորությունից ստվերել է բոլոր այն դարերը, որ մենք ապրել ենք: Եվ դա եղել է այն դարը, երբ Եզր կաթողիկոսից սկսած 7-8 իրար հաջորդող կաթողիկոսներ, պաշտոնապես հրաժարվել էին առաքելադավանությունից և ընդունել էին քաղկեդոնականություն, և որի դավանաբանական արժեքների արդյունքում էլ ստեղծվել էին այդ արժեքները: Անվանելով այն Ոսկեդար՝ մենք միաժամանակ լռում ենք այդ մասին: Դա խնամքով թաքցվել է: Մեր պատմիչները Զվարթնոցի պես տաճարին անունը չեն տվել, խորշել ու հեգնական տոնով անվանել են Առապարի եկեղեցի: Ինչո՞ւ: Որովհետև առաքելական չէր: Եզր կաթողիկոսի մասին դարեր շարունակ գրել են. «Հիրավի ե~զր եղար ազգիս հայոց՝ անվանդ համապատասխան», և Եզր կաթողիկոսի անվան առաջին՝ «Ե» տառը շրջված էին գրում, իսկ Հովհաննես Օձնեցու մասին էլ գրում են. «Երկրորդ լուսավորի~չը եղար արար ազգիս հայոց»: Լուսավորել՝ նշանակում է ունենալ նոր բարձունքների նվաճում, թռիչքներ: Սակայն նայեք Ոսկեդարն ու դրան հաջորդած 8-րդ դարը, որի սկզբին Հովհան Օձնեցին, որ 726թ. Մանազկերտի ժողովով հրաժարվեց քաղկեդոնականությունից և վերադարձավ առաքելականին, ամբողջ Մեծ Հայքի տարածքում 8-րդ դարի մի հուշարձան չունենք: Կարծես վակուում լինի, կարծես չենք ապրել այդ դարը, դա ի՞նչ լուսավորություն էր:  Մինչդեռ արձանն են դրել իր հայրենի Օձուն գյուղում ու փառաբանում են: Այսինքն դուք տեսեք ի~նչ անդունդի մեջ ընկղմեց հայ ազգին գաղափարի փոփոխությունը: Ազգը մեկ ամբողջ դար իր զորու չեղավ որևէ արժեք ստեղծելու:  Մենք չունենք մեկ հուշարձան, որը թվագրվի 8-րդ դարին: Ոսկեդար և վակուում: Մինչդեռ արաբները Հայաստանին կուլ տալու համար պետք ունեին մեզ կտրել Բյուզանդիայից և քաղկեդոնական աշխարհից. Վրաստանը հաջողեց մնալ, նրանց վրա էլ ճնշում եղավ, բայց Վրաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հաջողեց մնալ և ունեցավ շարունակական զարգացումներ, ու դրանից մեր երկու դար հետո Կասպից ծովից մինչև Կերչ գրեթե Վրաստան էր:
-Այսօր Տայքում գտնվող մի խումբ հուշարձաններ՝ համարվելով վրացական մշակույթի ժառանգություն, հանձնվում են նրանց տնօրինությանը, մինչդեռ հայտնի է, որ դրանք հայկական են: Եթե մենք տեր չենք կանգնում մեր մշակութային ժառանգությանը, ինչո՞ւ ենք մեղադրում այլոց:
— Տայքի շրջանում ամենը իրենք իրենցն են համարում, բայց անկեղծ ասած մոտ 150 տարի մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ, ու առաքելական եկեղեցին հայտ չի ներկայացնում այդ ուղղությամբ: Քանի որ նա միայն առաքելադավանության նեղ ճանապարհն է կարևորել, իր ազգի այլ հատվածների՝ թե կենդանի մարդկանց, և թե նրանցից ստեղծված մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր է եղել ու անտեսել: Իրենց համար կարևորը հին ու նոր կտակարաններն են, ոչ թե հայրենիքը:  Տայքի հուշարձանների միակ ուսումնասիրողը կաթոլիկ հայր Ներսես Սարգսյանն է, որ 1864թ. աշխատություն հրատարակեց, որում ներառված են իշխանները, բանակը, հուշարձանները և այլն: Միակ հայ հոգևորականը, որ այցելեց Տայք և խտրություն չդրեց, թե սա քաղկեդոնական է, իսկ սա առաքելական` սրա հետ գործ չունեմ, ինչպես նախորդ բոլոր ուսումնասիրողներն են արել՝ մեծ մասամբ հոգևորականներ:
Հայ առաքելական եկեղեցին եթե մի քիչ ինքն իրենից լուր ունենար, շատ հանգիստ կարող էր ասել, որ այդ վանքերը թե առաջին օծմամբ, և թե վերջին օծմամբ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն: Միջանկյալ շրջանում, այո, տիրապետել է քաղկեդոնական համայնքը, սակայն դա միջանկյալ է, իսկ գոյության մեծ մասում դրանք եղել են առաքելական: Այդ եկեղեցիների անուններն անգամ եթե նայենք` Գայանե, Սարգիս և այլն,  որոնք, իհարկե, հայկական անուններ չեն, սակայն գործածվում էին հայ իրականության մեջ, և հակառակը` չէին գործածվում վրաց իրականությունում: Տայքում` Արդահանի, Թորթումի շրջաններում և այլուր, բազմաթիվ եկեղեցիներ ուշ միջնադարյան հայերեն արձանագրություններ ունեն: Հետաքրքիր է փաստել, որ այստեղ կան 10-րդ դարի և ուշ միջնադարյան խաչքարեր: Տայքում՝ ամենախաչքարաշատ՝ 12-13-րդ դարաշրջանի խաչքարեր չկան: Ինչո՞ւ: Որովհետև այդ շրջանում քաղկեդոնականությունն էր իշխում:
Քանի որ խոսեցի խաչքարերի մասին, ուզում եմ նաև նշել, որ խաչքարը որպես մշակույթի տեսակ` կարելի է ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհ ֆենոմենն է. որևէ քրիստոնյա այլ ազգ խաչքար չի կերտել: Գոնե այս մասով կարող ենք ասել, որ պարտական ենք առաքելական եկեղեցուն, որը, թեպետ նպաստել է, որ ազգն անհետանա, բայց այնպիսի մի հիշատակ է թողել, որով ամբողջ աշխարհին որպես այցետոմս կարող ես ներկայանալ: Իսկապես հրաշք են մեր խաչքարերը, և դա գոնե արել է, թեպետ կարելի է մտածել, որ այդքան բազալտն ու տուֆը արժե՞ր խաչքարի համար փչացնել, թե՞ դրանք պետք էր օգտագործել բերդերի պարիսպների համար:
Ինչ վերաբերվում է վրացական կողմի վերաբերմունքին, ներկայիս Տավուշի կամ Լոռվա մարզերից Խուճապի կամ Կիրանց վանքը, Ախթալան կամ Քոբայրը, որոնց նկատմամբ վրացական կողմը դավանաբանական հիմքի վրա պահանջատիրություն է ներկայացնում՝ ասելով, որ դրանք վրացական են, հիմքում այս եկեղեցիների քաղկեդոնական լինելն է: 14-րդ դարում գավառների կամ գոնե համայնքների մակարդակներով, դեռևս քաղկեդոնական կղզյակներ կային պահպանված, որոնք մերժված էին հայ առաքելական եկեղեցու կողմից, իսկ անտեր ոչխարին միշտ տեր է գտնվում, և վրացական թագավորությունը`արագ օգտվելով առիթից, հայ քաղկեդոնական կղզյակ համայնքները միավորեց վրաց եկեղեցու թևերի մեջ և այդ պատճառով եկեղեցիների վիմագրությունները վրացերեն են: Բայց այդ նույն վիմագրությունները քաղկեդոնականություն ընդունած մեր հայ Զաքարիա և Իվանե իշխանների ժառանգներն են արել, բայց հայ ազնվատոհմիկը հո վրացի չէ՞ :  Այնուհետև, 14-15-րդ դարերից ի վեր` դարձի գալու ճանապարհով այդ վանքերն անցել են առաքելական եկեղեցուն, որովհետև քաղկեդոնականությունն ընկել էր. չկար Բյուզանդիան, ոչ էլ Վրաստանը, որը տրոհված ու կախման մեջ էր պարսկական իշխանություններից, իսկ պարսից շահերի կողմից հովանավորվում էր առաքելադավանությունը: Եվ բոլոր այդ վանքերը դարձի գալու ճանապարհով անցան առաքելական եկեղեցուն և ուշ միջնադարում՝ մինչև ռուսական տիրապետության հաստատումը, առաքելական էին, և դա հավաստող տապանաքարեր կան: Իսկ ռուսական տիրապետությունից հետո`19-րդ դարի սկզբներից, այդ վանքերը շատ արագ դադարեցին գործելուց և ամայացան:
-Դուք ձեր տեսաբլոգում խոսելով չորս կաթողիկոսների հետ ձեր հանդիպումների մասին՝ խիստ բացասաբար եք անդրադարձել նրանց գործունեությանը: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ չկա այն կաթողիկոսը, որը կհամապատասխաներ «իսկական» կաթողիկոսի կերպարին: 
-Որովհետև պիտի դավաճանի այն ուսմունքին, որը ներկայացնում է: Ո՞ւժ ունի դավաճանելու: Խիզախություն ո՞ւնի ավելի կարևորելու ազգն ու հայրենիքը, քան «ես»-ը: Ուսմունքն ուղղորդում է հայ մարդուն պարզ դռնապանից մինչև կաթողիկոս: Մեր ազգային տեսակ ձևավորած ուսմունքը ուղղորդում է հանուն «ես»-ի, և հայ առաքելական մարդու աշխարհընկալման, աշխարհաճանաչման մեջ «ես»-ը գերակա է, իսկ կաթողիկոսը այդ ուսմունքի գերագույն հովվապետն է, և իր մեջ նա ավելի «ԵՍ» է, քան հասարակ դռնապանը:
-Փակում եք բոլոր ճանապարհները:
-Գիտե՞ք, կարծում եմ, որ կարող է լինել, եթե մարդուն ի վերուստ տրված է մտքի լույսը տեսնելու և դեպի դրան ձգտելու կարողությունը: Բայց դա չի վերաբերվում մեր ներկա կաթողիկոսներին, որովհետև այս եղածներն իրենց ներկա գործունեությամբ դրա հույսը չեն տալիս, մեղմ ասած: Դա վերաբերվում է գալիք ինչ-որ իքս կաթողիկոսի:
— Այսինքն համակա՞րգն է պատճառը, որպեսզի Ձեր նշած X կաթողիկոսը գահակալի:
-Ընդհանուր մթնոլորտը կամ համակարգը այն է, որը ծնունդ  է առել ազգային տեսակից, այսինքն մենք մեզ շրջապատել ենք մեր տեսակով, իսկ հայ ազգը «ես» է կարևորում, ու հայրենիքը չի կարևորում:
-Որտեղ հաց, այնտեղ՝ կա՞ց:
-Դա, ի դեպ, պատահական չէ: Մի այսպիսի անեկդոտ կա: Դժոխքում, ուրեմն տարբեր ղազանների մեջ տարբեր ազգերի են եփում, ու ամեն ղազանի մոտ երեք սատանա են հսկում` եռաժանիով, որպեսզի ոչ ոք չփախչի: Մի անտեր ղազան է լինում, որտեղ ոչ ոք չի հսկում, ու երբ հարցնում են, թե ինչու այդ ղազանը պահակ չունի, ասում են, որ այնտեղ հայերն են եփվում, եթե մեկն ուզում է փախչել, ներսից ոտքը քաշում են, և այդ ղազանը հսկելու կարիք չկա. իրենք իրենց հսկում են:  Սրանից ավելի դառն ու ճշմարիտ իրականություն չի կարող լինել:
-Ստացվում է, որ փաստորեն, լուծում չկա՞: Չի կարելի՞ արդյոք իրավիճակը փոխել:
— Կարելի է՝ փոքրիկ քայլերով: Օրինակ, հայրենաճանաչությունը խթանող տարբեր աշխատանքներով: Մենք հիմա մի նախագիծ ենք իրականացնում՝ հրատարակության պատրաստելով Հայաստանի պատմությունը ներկայացնող 36 հատոր՝ գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ: Այս ձեռնարկը պիտի հանրակրթական ոլորտ էլ մուտք գործի, սակայն ինչքան փորձել ենք կրթության նախարարության հետ համագործակցել` ոչ մի արձագանք չի եղել: Մի անհեթեթ իրողություն էլ ասեմ: Սկսած Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մինչև խորհրդային ժամանակներ, մենք շարադրում ենք ոչ թե Հայաստանի, այլ՝ հայ ժողովրդի պատմությունը: Սա աբսուրդի ժանրից է:  Չկա ֆրանսիացիների պատմություն. կա Ֆրանսիայի պատմություն: Չկա ռուսների պատմություն. կա Ռուսաստանի պատմություն: Մեր կոդերը խոտանված են էն գլխից, և հայրենիքը չէ, որ կարևորվել է, այլ` ժողովուրդը: Եվ ակամայից ստացվում է, որ մեր հայագիտության մի ահռելի մասը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, որովհետև ժողովրդի մեծ մասն էլ հայրենիքում չէ: Մենք Մաշտոցի տառերի ստեղծումից ի վեր, փաստացի, հայրենիքի պատմությունը չէ, որ հեղինակում ենք, այլ` ժողովրդի:
-Սա է՞լ կապ ունի առաքելական դավանանքի հետ:
-Անշո~ւշտ: Մենք հեղինակներ ունենք, որոնք փորձեցին հայրենիքի պատմությունը շարադրել. Իճիճյան, Ալիշան: Բայց սրանք կաթոլիկ հոգևորականներ են: Իսկ հայ առաքելականներից որևէ մեկը ինչո՞ւ չփորձեց Հայաստան երկրի պատմությունը գրել: Հայ առաքելական հոգևորականներից Մանվել վարդապետ Միրախորյանը, որ իսկապես վաստակ ունի և որից շատ ենք օգտվում, իր աշխատությունը վերնագրել է. «Նկարագրություն Արևելյան Տաճկաստանի հայաբնակ գավառների», տպված՝ 1884-85թթ, երեք հատորով: Ստրո~ւկ: Ինչպե՞ս կարող ես քո հայրենիքը Արևելյան Տաճկաստան կոչել, երբ օսմանյան քարտեզներում անգամ Էրմենիստան էր գրված: Այսօր թուրքերն այն կոչում են Արևելյան Անատոլիա, դու էլ նույնն ես արել` չասելու համար Հայաստան:
Աննա Մուրադյան

 

Կանանց տոնը

7 Մարտի, 2014

Մարտի 8-ը կապում են ֆեմինիստների շարժման, Ռոզա Լյուքսեմբուրգի և Կլարա Ցետկինի անունների հետ: Սակայն, պարզվում է, այս «տոնն» ավելի հին արմատներ ունի:

Բայց նախ այն մասին, թե երբվանից և ինչպես Մարտի 8-ը դարձավ կանանց միջազգային տոն: Մարտի 8-ի «տոնը» հորինվեց ֆեմինիստ Կլարա Ցետկինի կողմից 1910 թ. և հաջորդ տարի Կին սոցիալիստների եվրոպական կոնֆերանսում հաստատվեց որպես Կանանց միջազգային տոն:

Սակայն ինչո՞ւ հենց մարտի 8-ը: Առհասարակ, ոմանք տոնը կապում են գարնանամուտի հետ, սակայն այդ դեպքում ավելի տրամաբանական կլիներ տոնը նշել մարտի 22-ին: Մարտի 8-ի խորհրդի մասին նրա կնքահայրերը ոչինչ չեն ավանդել: Չեն ավանդել որովհետև նրա մեջ սև խորհուրդ է թաքնված:

Տոնի արմատները գալիս են հազարամյակների խորքից: Այն հուդայական տոն է, որ կոչվում է Փուրիմ և նվիրված է Պարսկաստանի` ազգությամբ հրեա թագուհի Էսթերին: Փուրիմ տոնը հրեաները նշում են գարնանամուտին: Չնայած այն որևէ առնչություն չունի գարնանային գիշերահավասարի հետ: Իրենք` հրեաները, առաջնորդվում են լուսնային օրացույցով: Հետևաբար, հրեական ազգային տոները նույպես շարժական էին: Քանի որ կանանց միջազգային տոնը Եվրոպայում շարժական օրացույցով նշել չէր կարելի, նրա ջատագովներն ուղղակի միտք հղացան այն տոնել մարտի 8-ին:

Առհասարակ Փուրիմն առանձնահատուկ է նրանով, որ համաձայն «Հրեական հանրագիտարանի»` կրոնական տոն չէ, կապված չէ որևէ աստվածության կամ տաճարի հետ: Տոնի ակունքները հետևյալն են:

Հրեաների բաբելոնյան գերությունն ավարտվեց, երբ մ.թ.ա. V դարում պարսիկները գրավեցին Բաբելոնը: Հրեաներին ազատություն տրվեց վերադառնալու Պաղեստին: Սակայն Ավետյաց երկիր վերադարձողների թվաքանակը չնչին էր: Թափառական կյանքի սովոր ժողովուրդը չէր ցանկանում այլևս լքել «գերության» քաղաքն ու հաստատվել ամայի ու անապատային Պաղեստինում: Հրեաները բաբելոնյան գերության ընթացքում հիմնավորվել էին Միջագետքում: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել առևտուրը, տնտեսության շատ ճյուղեր, խարդավանքով և բազում միջոցներով իրենց մարդկանց էին տեղավորել պետական ապարատներում, մի խոսքով` ամենևին էլ ստրուկի կամ գերվածի կարգավիճակում չէին: Հրեական կապիտալն անգամ ճնշում ու խանգարում էր պարսիկներին, որոնք իրենց նվաճումներին, բնականաբար, ցանկանում էին նյութական արտահայտություն տալ, սակայն ամենուր իշխող հրեականությունը լուրջ խոչընդոտ էր: Այս ամենը, բնականաբար, չէին կարող հանդուրժել պարսիկ մեծատոհմիկները և ռազմական ավագանին: Եվ ահա պարսկական ազնվականությունը բողոքում է Քսերքսես արքային և պահանջում արտաքսել հրեաներին Պարսկաստանից և մասնավորապես` Բաբելոնից:

Պարսիկ ազնվականներն առաջին նախարար Ամանի գլխավորությամբ կարողանում են համոզել Քսերքսեսին, վտարել հրեաներին երկրից, իսկ ընդդիմացողներին` սրի քաշել: Հրեաները խուճապի մեջ էին: Եվ փրկության հույսով դիմում են արքայի կնոջը` ազգությամբ հրեա Էսթերին: Էսթերն անմիջապես գործի է անցնում. իր հորեղբորորդու` Մարդոքեոսի հետ, որը վայելում էր արքայի վստահությունը: Նա կարողանում է ամուսնուն` պարսից ահեղ արքային համոզել հետևյալ խոսքերով.

«Դու սիրում ես ինձ, նշանակում է սիրում ես նաև նրանց, ում ես եմ սիրում: Դա նշանակում է` դու սիրում ես իմ ժողովրդին: Դա նշանակում է նաև, դու ատում ես նրանց, ովքեր ինձ են ատում: Միաժամանակ ատում ես իմ ժողովրդի թշնամիներին: Ուրեմն արձակիր ատելությունդ և պատժիր իմ ժողովրդի թշնամիներին: Չէ՞ որ մեր թշնամիներն ընդհանուր են»:

Եվ Քսերքսեսը, ընկնելով կնոջ ծուղակը, առանց երկար մտածելու հրամայում է ոչնչացնել այն ազնվականներին, որոնք հղացել էին հրեաների արտաքսումն ու սպանությունը:

Նախճիրը կատարվում է Ադար ամսվա 13-ին, որ համապատասխանում է փետրվարի վերջին և մարտի սկզբին: Արքայի հրամանով հրեաների առաջնորդած բանակը հարձակվում է այն ազնվականների ու տոհմերի վրա, որոնց դեմ քեն ունեին, ու կոտորում են նրանց, նրանց գույքը և ինչքը հափշտակում, կանանց և երեխաներին ստրկացնում: Երկու օրվա ընթացքում հրեաները կոտորում են շուրջ 75 հազար հոգու: Պարսիկ ազնվականների ողջ ունեցվածքը հանձնվում է հրեաներին: Կախաղան է բարձացվում նաև առաջին նախարար Ամանը` իր տասը որդիներով:

Դրանից հետո հրեաներն ամեն տարի նշում են Փուրիմը` կանանց մեծարման տոնը, որն իրավամբ նվիրված է թագուհի Էսթերին, որ իր հմայքով, խորամանկությամբ ու նենգությամբ տասնյակհազարավոր պարսիկների, այդ թվում` կանանց և երեխաների, կոտորածի պատճառը դարձավ: Այս տոնը հրեաները նշում են մեծ շուքով, տոնախմբությամբ, երաժշտությամբ ու պարերով:

Որքան էլ տարօրինակ է, սակայն «տղամարդկանց օրը»` փետրվարի 23-ը, որ իբր, Կարմիր բանակի ստեղծման օրն է, նույնպես կապված է Փուրիմի տոնակատարության հետ: Փուրիմը, կանանց մեծարման տոն լինելուց զատ, թշնամու նկատմամբ տարած հաղթանակի տոն է: Եթե ուշադրություն դարձնենք, փետրվարի 23-ը նույն մարտի 8-ն է, ուղղակի` հին տոմարով: Բանն այն է, որ 1911 թվականից Մարտի 8-ը նշվում էր փետրվարին: Իսկ երբ ընդունվեց նոր տոմարը, մարդիկ դեռևս սովորույթի  ուժով տոնը նշում էին հին տոմարով: Իսկ նորովի նշողներն էլ համարում էին, որ փետրվարյան տոնը «բաց» է մնացել: Եվ ահա մի քանի տարի անց ծնվում է գեղեցիկ լեգենդը` Կարմիր բանակի ծնունդի և առաջին հաղթանակի մասին:

Ամեն դեպքում սա սոսկ լեգենդ է: 1918 թ. փետրվարի 23-ին որևէ ճակատամարտ, որևէ հաղթանակ չի եղել: 1918 թ. ռուսական մամուլում  որևէ նման բան հիշատակված չէ: Միայն 1922 թվականին փետրվարի 23-ը հիշատակվեց որպես «Հաղթանակի օր»: Սակայն դեռևս 1917 թ. մարտի 7-ին «Պրավդան» գրում էր, որ փետրվարի 23-ը տոնական օր է: Այդ օրը, իբր, Պետրոգրադի կանայք ցույցի են դուրս եկել կայսերական իշխանությունների դեմ:

Առհասարակ, փետրվարի 23-ի խորհրդի մեջ էլ Ռուսաստանի համար տխուր ու ամոթալի երևույթ կա. Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհը հենց այդ օրն ընդունեց և հաստատեց Բրեստի ամոթալի հաշտության պայմանագրի դրույթները: Դա նշանակում էր Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Ռուսաստանի կապիտուլացիան:

Հ.Գ. Այսօր մենք ունենք հզոր ու հաղթական բանակ, բայց դեռևս սովորույթի ուժով շատերը հենց փետրվարի 23-ն են նշում որպես բանակի օր և շնորհավորում միմյանց: Այն բանակի, որ 1920 թ. կործանեց Հայաստանի Հանրապետությունն ու թաղեց հայության անկախության երազանքը:

Մենք ունենք ապրիլի 7-ի մայրության և գեղեցկության տոնը: Սակայն, ցավոք, ապրիլի 7-ն անգամ պետական տոնացույցում չկա և համարվում է աշխատանքային օր: Տոնը նվիրված է մայրության, գեղեցկության ու խոհեմության աստվածուհի Անահիտին: Եվ մենք պարտավոր ենք հենց այդ օրը խնկարկել որպես կանանց և մայրության տոն:

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Մեծազոր Միհրի Ծնունդը

22 Դեկտեմբերի, 2013

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելու` իր կրոնի մեջ, որովհետև ցեղի մոտավոր ինքնահայտնությունը հնարավոր է միայն իր աստվածների՛ միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛ ակն ու աղբյուրը՝ մեր մեծ Հույսի և Զորույթի: Այս է, որ հուրախություն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մեջ:
Գարեգին Նժդեհ

Ձմեռային արևադարձ է, և Հայը հազարամյակներ շարունակ, այս օրը տոնել է Մեծազոր Միհրի ծնունդը: Երկնային Լույսի և Արեգակի, Ճշմարտության, Ներազգային Համաձայնության լուսաճաճանչ Դիցն է Միհրը՝ Արարչադիր օրենքի մարմնավորողն ու հովանավորը: Արարչի ամենատես ու արդարադատ որդին, Տիեզերական Ջահը ձեռքին հսկում է Արարչական օրենքների, Աստվածադիր կարգի պահպանմանը, նաև՝ օրենքներ է սահմանում, հետևում տիեզերական ներդաշնակությանը, Հայորդիների համաձայնությանն ու միաբանությանը: Ժայռածին է մեծազոր Դիցը: Ամեն օր, իր ոսկյա մարտակառքով նա բարձրանում է Արագածի վեհաշուք գագաթն ու այնտեղից հսկո՛ւմ Հայոց Հայրենիքին: Ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամի՛ն է Արդարադատ Դիցը, ուստի Հայը երբե՛ք չի ստել: Պահիր ու պաշտպանի՛ր Ազգդ ու Հայրենիդ,- պատգամում է Միհրը, և Միհրապաշտ Հայքում ծաղկո՛ւմ էին մեր Ազգն ու Հայրենին: Ոչնչացրո՛ւ թշնամուդ,- պատգամում է Միհրը, և Հայոց Արևապաշտ Տիրակալներն իրենց կյա՛նքն էին անցկացնում՝ մեր Տեսակին սպառնացող ամենաչնչին վտանգն իսկ, իր բնում խեղդելու համար: Եղիր հաստատակամ ու խիզախ՝ ռազմի դաշտում,- կամենում է Միհրը, և Հայ զինվորի անունը հոմանիշ էր քաջության ու արիությա՛ն: Ապրիր ազատ ու պատվավոր, — պատգամում է Միհրը, և հեթանոսը Հայն իր ամենազոր Դիցի այս պատգամնե՛րն էր տարածում՝ մինչև այնտեղ, ուր հասնում էր Հայոց ռազմիկների սուրը:

Դարերի ընթացքում, նենգափոխվեց ու գլխիվայր շրջվեց Հայոց Արէգ-Դիցի պաշտամունքի խորհուրդը, և նրա կենսածին, արդար ուժի և հպարտանքի աղբյուր հանդիսացող պատգամները փոխարինվեցին «սնանկների ու տնանկների» վարդապետությամբ: ՈՒ Հայոց Լուսեղեն Դիցի հմայքը, ուժն ու խորհուրդն հիշեցնող ամեն ինչ խարանվեց ու պարփակվեց չարամտորեն հորինված մեկ անվան մեջ՝ «Վատմիհր»: Բայց իզուր. Ագռավաքարում անշե՛ջ է պահվում արտացոլումը մեհենական սրբազան հրի՝ Միհրական Օխնուկ Կրակը, որ, ժայթքե՛լու է դեռ, դո՛ւրս է ելնելու Մհերի հետ ու մաքրագործելով յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին, Հայ Ոգու Փառքի նոր ոսկեդա՛րն է բերելու աշխարհին: Մեր գյուղերում, դեռ ավետո՛ւմ են աքաղաղները սրընթաց վերելքն ամեծազոր Դիցի՝ Արագածն ի վեր. ամեն այգաբաց, այստե՛ղ է հսկվում, նախապատրաստվում այն օրը, երբ Միհրի տոնը նշող Հայկազունները կվերականգնեն մեհյանները նաև՝ Դերջանում, Վասպուրականում, ու այլուր: Իսկ մինչ այդ,
Միհրական Հուրը թող երբե՛ք չլքի Հայոց սրտերը: Բարի Լույսն ու Արեգակը թող պահպանե՛ն Հայի ուժը, արարելու կամքն ու նվիրումը: Մեծազոր Դիցի կամքով երկնքում ամբարվող սրբազան մեղրը թող ծորա՛ ամեն պահ՝ Հայոց սուրբ հողին: Թող բարի՛ք երկնեն Հայոց դաշտերը: Թող երկա՛թ կռեն Հայոց լեռները: ՈՒ թող մեծ Միհրի սուրբ հրո՛վ օծվեն Հայոց սրտերը: Շնորհավոր և Ավետիս՝ բոլո՛ր Հայերին:
«Հայրենիք» Ակումբ 

Պատմական տեղեկանք*)

1. Հայկական Լեռնաշխարհից՝ Միհրի մասին առաջին գրավոր հիշատակությունը մեզ է հասել մթա 14-րդ դարից: Դրանից միայն 1000 տարի անց՝ մթա 4-րդ դարից սկսած է Միհրը հիշատակվել՝ պարսից սեպագրերում և հնդկական վեդաներում: Արդեշիր Բ Բարեպաշտ արքան (մթա 405-359), կրոնական հեղափոխության արդյունքում, մթա 395 թ. Միհրի և Անահիտի պաշտամունքները ներմուծեց Պարսկաստան՝ դրանք միաձուլելով զրադաշտականությանը: Մթա 1-ին դ. Միհրի պաշտամունքը ներթափանցեց Հռոմ: Մթ 3-րդ դ. այն արդեն տարածված էր Հնդկաստանից մինչև Իսպանիա ընկած ողջ տարածքում:

2. Միհրապաշտ հոգևորականությունն ուներ 7 կարգ. Ագռավ: Սրանք մեհյանի սպասարկուներն էին: Անգղ: Միհրի նորահաս նվիրյալներն էին: Զինվոր: Միհրական զինվորներն են: Զինվորն անցնում էր քննության երկար ու բարդ ճանապարհ: Դժվարին պայմաններում կռվում էր գայլի դեմ, պետք է կարողանար ջրից ազատվել՝ նույնիսկ ձեռքերը կապված վիճակում, ձյան վրա պետք է ոտաբոբիկ անցներ երկար ճանապարհ, դիմանար երկարատև քաղցի ու ծարավի: Վերջին փորձությունը՝ քաղցած ու տանջահար վիճակում, մեհյանում փորված գերեզմանափոսի մեջ գիշերելն էր, որն հաջող անցնելուց հետո, նրան էին մատուցում արյունոտ սրի ծայրին դրված թագը: Զինվորն այն դնելով իր ուսին՝ ասում էր զինվորական երդումը. «Միհրն է իմ թագը»: Ապա ջրով կնքվելուց, այսինքն, անցյալը ջնջելուց ու վերածնվելուց հետո՝ նրա ճակատին էր խարանվում Միհրական կնիքը: Առյուծ: Այս կարգի մասին տեղեկությունները շատ սակավ են: Համարվում է, որ Միհրի սպասարկուն է, նվիրատուն: Պատկերված է միշտ Միհրի ներկայությամբ: Խուսափում էր ջրից, խորհրդանիշն էր կրակը: Ձեռքերը ջրով չէր լվանում: Պերսես: Հ. Ներսիսյանը նմանեցնում է «պարսիկին»: Խորհրդանշում է լուսինը: Ձեռքերը օծման ժամանակ մեղրով է լվանում, քանզի խորհրդանշում է պտուղների պահապան լինելը: Ըստ հին հավատալիքների, մեղրը ստացվում է լուսնյակից, ուր անարատանում է Միհրի սպանած սրբազան ցլի սերմը՝ նոր պտուղների և բույսերի մայրը: Այսպիսով, լուսինը՝ պերսեսի խորհրդանիշը, պտուղների պահպանիչն է: Արև. Արևի գործակալը երկրի վրա: Հայր. բարձրագույն դասը: Նշաններն էին՝ գավազանն ու օղը: Գավազանը խորհրդանշում է իշխանություն, օղը՝ դաշինք, ուխտ, սեր: Այստեղից, մինչ օրս պահպանված՝ ամուսնության, նշանի ժամանակ օղերի փոխանակման սովորույթը: Ծեսերի ժամանակ Հայրն էր դնում Միհրի գլխարկը:
Բացի այս 7 հիմնական կարգից, կային նաև 12 ենթակարգեր, բաշխված ըստ չորս տարրերի. Օդ. ագռավ, անղ, ջայլամ: Հող. զինվոր,ուղտ, ցուլ: Հուր. քաղ, ձի, արև: Ջուր. հայր, արծիվ, պապ:

3. Արևապաշտ հայը կրակը բաժանել է 4 դասի. Աշտ — Հավերժ սուրբ կրակը, որի ակնաղբյուրը վառվում է երկնակամարում Արամազդի առջև: Աշտի շնորհիվ է սրբանում մեհյանների կրակը: Ատր — Երկնային, կայծակե կրակը, որ տարածվելով երկնքում՝ հալածում է վիշապներին: Կրակ — Գոյատևում է բույսերի ու փայտի մեջ: Ծնվում է մորից, հատկապես՝ մայրի ծառի փայտից: Մեհյանների սուրբ կրակը սնում էին մայրիի ոստերով: Հուր — Արարչի ցոլքն ու պարգևը, վառվում է մեր մեջ, նրանից է կյանքը:

*) Միհրի և Միհրականության մասին տեղեկությունները քաղված են Հովիկ Ներսիսյանի «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան», «Նախաքրիստոնեական Աստվածները Հայոց» և Վարդան Լալայանի «Հայոց Դիցաբանական Համակարգ» աշխատասիրություններից:

Հայ գիտնականի սենսացիոն բացահայտումը

4 Դեկտեմբերի, 2013

Այսօր շումերագետ Արման Ռևազյանը հայտարարեց, որ կարողացել է հայերենով վերծանել Կրետոս Կղզում 100 տարի առաջ հայտնաբերված մ.թ.ա. 1500 թվականին պատկանող սկավառակի նշանագրերը:

«Սկավառակը, որն ընդամենը 15 սմ է, հայտնաբերվել է 1908 թվականին Փավստոս քաղաքում: Այն դարեր շարունակ պահված է եղել թագավորական ապարանքներում և  նախատեսված է եղել աստղագիտական աշխատանքների համար: Սկավառակի վերծանմամբ փորձել են զբաղվել հույները, ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները և երբայեցիները: Հույներն ասում են, որ իրենց մոտ քաղաքակրթությունը, այդ թվում՝ գիր-գրականությունը պատրաստի իրենց է փոխանցվել Կրետոս կղզուց: Արմենոս բառը, որով հույները կոչել են հայերին, հին հունարենով նշանակում է «պատրաստի»: Այսինքն, արմենոսները նրանց պատրաստի տվել են իրենց գիրն ու գրականությունը: Անգամ ուկրաինացի հետազոտողներից մեկն է համոզվել, որ սկավառակը հնարավոր չէ վերծանել առանց հայոց լեզվի», – նշեց բանախոսը:

Շումերագետը հայտնեց, որ սկավառակի  նշանագրերի հայերեն լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հին ժամանակներում հայ քրմերը շարժվել են դեպի Եգիպտոս և Կրետոս, որտեղ էլ որպես գաղտնի լեզու կիրառել են հայերենը: Գիտնականի հավաստմամբ, հայոց լեզուն մինչև մ. թ. ա. 17-րդ դարը եղել է քրմական լեզու և եգիպտերենի ու շումերերենի հետ կիրառվել է գաղտնագրերում: «Սկավառակի վրա գրված է, որ Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան գրեց այս մեհենագիրը, և հայ գիտնականները անկյունաչափ հայտնագործելով՝  կարողացան երկրի ու արևի անկյունը չափել: Նշված է նաև այն մասին, որ  մ. թ. ա. Ուղիղ 1500 թվականին նրանց հաջողվել է բևեռային աստղը գտնել: Եթե տեղյակ եք, ամեն 2000 տարին մեկ Բևեռային աստղը փոխվում է: Վերջում էլ հեղինակը նշում է, որ Արմանա աշխարհի գիտնականները կարող են կարդալ սկավառակը», – հավելեց գիտնականը:

ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ

http://168.am/2013/12/04/306296.html

Հայաստանի Առաքելական եկեղեցին ընդամենը հասարակական կազմակերպություն է

24 Հոկտեմբերի, 2013

Վերջերս Ասողիկ քահանա Կարապետյանը Հայաստանի առաքելական եկեղեցու անունից հայտարարեց, թէ աթեիստ հայը հայ չի կարող լինել, ուղղակի հասկացնելով, որ քրիստոնեական կրոնի, և մասնավորապես առաքելական դավանաբանությունից դուրս ցանկացած հայ մարդ, հայ լինել չի կարող: Սա մի հանդգնություն է, որն իրեն թույլ է տալիս, եկեղեցու թանգարանների և արխիվի տնօրենը: Այնուհետև նույն քահանան, փոխարեն ներողություն խնդրեր հնչեցրած հակահայ արտահայտության համար, փորձեց վերաձևակերպել իր մտքերը և գրառում թողեց ֆեյսբուքյան իր էջում, որին կցանկանայի մանրամասնորեն անդրադառնալ, որպեսզի հերթական անգամ նույն քահանան, և եկեղեցու այլ սպասավորներ չհայտարարեն, թէ կոնտեքստից հանված առանձին միտք է շրջանառության մեջ դնում, այդպիսով խեղաթյուրելով արտահայտած մտքի բուն իմաստը:

Եվ այսպես ՀԱԵ սպասավորը զարմանում է` արտահայտելով հետևյալ միտքը. «Հույժ զարմանալի էր նաև այն աղմուկը, որ համացանցում ստեղծեցին իրենց աթեիստ ու հեթանոս համարողները. անտարակույս, նման կերպ կարող են արձագանքել միմիայն նրանք, ովքեր իրապես կասկածներ ունեն իրենց համոզմունքների, իրենց նկարագրի, իրենց ինքնության:» Իրականում զարմանքն այս անտրամաբանական է, քանի որ իրեն հեթանոս ու աթեիստ համարող գիտակից հայը, ուղղակի վիրավորված է զգում, նման անհիմնավոր և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդման հետ: Ինչ վերաբերում է այստեղ հնչած գնահատականին, ապա սա կհամարեմ սուբյեկտիվ կարծիք և ներողամտորեն կվերաբերվեմ, արտահայտված այդ մտքին:
«Ազգային պատկանելությունն ունի հստակ կառուցվածք, որի բաղադրիչներն են հոգեշունչ ու սրբազան հողը՝ Հայրենիքը, մարդու կենսաբանական ծագումը, մայրենի լեզուն, հավատքը և մշակույթը: Այս բաղադրիչները հիմնասյուներ են, որոնց վրա կառուցվում է անձի ազգային պատկանելությունը, նկարագիրը, ինքնությունը: Եվ եթե չկա այդ հիմնասյուներից գեթ մեկը, ապա վնասվում է ազգային շինվածքը, խաթարվում և թերի է դառնում ինքնությունը:» Այս տողերի հետ միանշանակ համամիտ եմ, սակայն հեղինակը մոռանում է, որ հայ ազգը չունի ընդամենը 1700 կամ ինչպես ինքն է նշում ստորև «Շուրջ երկու հազար տարի է, որ հայ ժողովուրդը՝ մերժելով մոլոր կռապաշտությունը, դավանում է միակ ճշմարիտ Աստծուն՝ դառնալով Հիսուս Քրիստոսի հետևորդը:» 2000 ամյա պատմություն, հետևաբար հայի հավատքը, դա բացառապես իր արժեհամակարգի հիման վրա, հայ ազգի ավանդադիր նախնիների ստեղծած իրական հայ հավատքն է, որը չի կարող բխեցվել եբրայական, բնույթով ու էությամբ բոլորովին տարբերվող արժեհամակարգ կրող առասպելներից. ինչպիսիք են եկեղեցու կողմից «սուրբ գիրք» համարվող գրքում առկա պատմությունների գերակշիռ մեծամասնությունը:
«Քրիստոնեական հավատքի սուրբ պատվիրաններն ու պատգամները դառնում են այն բարոյական հենքը, որի վրա էլ խարսխվում է հայ անհատի, հայ ընտանքի, հայ հասարակության կյանքը: Հայ քրիստոնյան՝ ճշմարիտ աստվածաճանաչողությամբ այլակերպված ու պայծառակերպված իր հանճարով, մեծ լիցք է հաղորդում հազարամյակների խորքից եկող հայ մշակույթին:» Քրիստոնեական պատվիրանները բազմիցս ապացուցել են, որ կենսունակ չեն, հենց միայն այն առումով, որ խոցելի են դարձնում նույն այդ քրիստոնեական համայնքը` զավթիչ ու թշնամի ցեղերի կողմից: Հայոց Պատմության վերջին 1700 տարին դրա վառ ապացույցն են, երբ տարբեր զավթիչների դեմ, երբեմնի հզոր հայ ազգը, ցանկություն և ուժ չունենալով սուր բարձրացնել «քրիստոնեական աստծո կողմից ստեղծված մեկ այլ արարվածի» վրա, թևաթափ եղած կոտորվում էր, բռնագաղթվում ու վերանում: Հետևաբար, սա ո’չ թէ ճշմարիտ աստվածաճանաչողություն է, այլ հասարակ ինքնաոչնչացում, որը տանում է դեպի էթնիկական տարրի իսպառ վերացում:

«Հայ իրականության մեջ հավատքը նույնականանում է հայ ինքնությանը, դառնում հայի մաշկի գույնը: Հայ ժողովուրդը մշտապես մնում է այն համոզմունքին, որ առանց սուրբ մկրտության և հայաշունչ մյուռոնադրոշմի՝ հայկականությունը թերի է: Այդ մասին են վկայում նաև ժողովրդական ասույթները, որոնք դարեր շարունակ հնչում են հայ օջախներում, զոր օրինակ՝ «Հայոց հիմք` երկինց հեղված սուրբ մյուռոն», «Տանենք մեր զավակին մկրտենք, որ հայ դառա», «Ահա, հիմա, հայացա´վ մյուռոնով»: Եվ այսօր համայն աշխարհը հայ ժողովրդին ճանաչում է որպես քրիստոնյա ժողովուրդ, իսկ հայոց քրիստոնեական մշակույթը` որպես մեծ ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:» Ցանկացած բնական ազգի մոտ հավատքը նույնականացվում է ինքնության հետ, սակայն այն հավատքը, որը կերտել է նույն այդ ազգը հազարամյակների պատմություն անցնելիս, որտեղ տեղ չունեն օտարաբարո մկրտությունները, այլ ազգային են ազգի հոգևոր պատկերացումների ու ավանդույթների հիմքով ամրագրված, ժամանակի զարգացումը չբացառող` սուրբ կնունքը: Հայկականությունը թերի է այն ժամանակ, երբ հայկականության հետ խառնվում են ծնունդով ու բնույթով տարբեր երևույթներ, որոնք ստեղծում են հակաբնական, հակասության մեջ գտնվող իրավիճակ: Հայկականությունը թերի է դառնում այն ժամանակ, երբ բիբլիական-եբրայական անբարո նահապետները, որոնք իրենց կնոջն են նվիրաբերում օտար տղամարդկանց, կամ կենակցում են սեփական դստրերի հետ, հայ մարդուն ներկայացվում են, որպես մարգարեներ, իսկ հայ ազգի հիրավի մարգարեացած բազմաթիվ հայորդիներ, ստորադասվում ու անտեսվում են, լոկ այն պատճառով, որ եղել են իսկապես իրատես ու ընդդիմացել են եկեղեցու ազգակործան տեսակետների դեմ:

«Հայոց պատմությունն է փաստում, որ բոլոր նրանք, ովքեր ուրացել կամ հեռացել են Աստծուց, իրենց հայրերի սուրբ հավատքից՝ կորցրել են իրենց ազգային ինքնությունը, դարձել են կամ չարագործ, կամ ուծացել են և կորչել անհետ…:» Այո’, Հայոց պատմությունը փաստում է. երբ հայն ուրացավ իր ազգային հավատքը, հեռացավ իր իմաստուն հայրերի հավատքից, մասնակիորեն կորցրեց իր ազգային ինքնությունը, դարձավ իրեն անհասկանալի անուններով աստվածների, կամ ինչպես դուք եք ասում «սուրբ երրորդության» հետևորդ, որոնց անունները նա մինչ օրս դժվարանում է հասկանալ, և դժվար էլ հասկանա, քանզի նրանք հայերեն չեն… Հայոց պատմությունը նաև փաստում է, թէ ինչպես են Հայաստանի եկեղեցու «նորին սրբություն» կաթողիկոսները պետականադավ գործունեություն ծավալել` դաշն կապելով օտար, թշնամի երկրների ղեկավարների հետ` ընդդեմ հայոց պետականամետ ու ազգային գործիչների, ընդդեմ Հայոց պետականության: Այդ պատմությունը նաև փաստում է, որ քրիստոնեության ընդունումից հետո Հայոց երկիրը գնալով մասնատվել և դարձել է օտարածին վայրենի ամբոխների խրախճանքի վայր ու փաստացի սեփականություն…

«Ոչ հեռավոր անցյալում՝ Խորհրդային Հայաստանում, 1920-30-ական թվականներին, հենց աթեիստ հայն էր, որ իր ազգի մեջ թշնամիներ էր որոնում և կորստյան մատնում, պայթեցնում ու քանդում էր իր պատմամշակութային հուշարձանները՝ իր պապերի ու հայրերի կառուցած եկեղեցիներն ու վանքերը, գնդակահարում ու աքսորում էր հոգևորականներին և հավատքը չուրացող հայորդիներին: Իսկ այսօր, բոլոր մոլորյալ հայորդիք, ովքեր խաբեության ու անգիտության զոհը դառնալով հարել են աղանդներին՝ ուրանում են ոչ միայն իրենց հայրերի հավատքը, այլև մերժում են Հայրենիքը, լեզուն, մշակույթը…» Սակայն հեռավոր անցյալում քրիստոնյա բարբարոսն էր վերացնում էթնիկ (հեթանոս) հային, հիմնահատակ ավիրում հայի հայկական պատմամշակութային արժեքները, իսպառ վերացնում հայոց քրմերի կողմից հազարամյակներով ստեղծած մատյանները, ոչնչացնում ինքնակամ չդավանափոխվող հային, ձգտում էր վերացնել ցանկացած հայկական բան, որպեսզի ջնջի հայոց մասին հիշողությունը: Ինչպես կարելի է հայհոյանք շպրտել այդ աթեիստ հայի վրա, որի օրոք եկեղեցին գոյություն ուներ, երբ ձեր քրիստոնյա նախնիները չհանդուրժեցին նույնիսկ մեկ հայ-հեթանոսական մատյան… Նույն այդ խորհրդային ժամանակաշրջանում, բազմաթիվ աթեիստ հայեր` աշխարահռչակ գիտնականներ ու անվանի բանաստեղծներ, հայ ազգին նվիրեցին իրենց կյանքի ժամանակն ու տարիների քրտնաջան աշխատանքը: Ստեղծեցին հայության ու առհասարակ մարդկության համար անգնահատելի գործեր: Նրանց ձեր նման հասարակ քահանաի ձեռամբ հեռացնելը հայոց շարքերից մեղմ ասած հասարակ դավաճանություն է ու անշնորհակալ կեցվածք…

Ինչ վերաբերում են Հայաստանում վխտող աղանդներին, ապա նրանք ձեր իսկ դավանած կրոնի արդյունք են, որոնք ձեր «այլաբանական» բիբլիան սեփական շահի դիրքերից են քարոզում, ինչպես և դուք ձեզ շահեկան դիրքերից: Ձեր կրոնի հիմքում ընկած է հասարակ անհանդուրժողականություն` ցանկացած այլ, ձեր համար անհասկանալի, կամ ձեզ հակասող երևույթի նկատմամբ: Այդպիսին են և ձեր կրոնի, կամ ձեր «սուրբ գրքի» «ոգեշնչմամբ» առաջացած աղանդները
«Հետևաբար, այն հայը, ով մասամբ կամ ամբողջապես հեռանում է իր ազգային արժեքներից՝ օտարանալով, խորթանալով հայկականությունից, նա բնավ չի կարող հայ ինքնության լիարժեք կրողը լինել և ծառայել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերին:

Հայոց ազգային եկեղեցին հայ ինքնության կերտողն է եղել և շարունակում է մնալ: Հետևաբար, նա, ով իրեն դուրս է համարում Հայոց Եկեղեցուց՝ հեռու է ազգային ինքնությունից:» Հայաստանի եկեղեցին երբեք հայ ինքնության կերտող չի եղել: Այն պատմության տարբեր ժամանակաշրջաններում օտարազարմ մարդկանց մկրտելով «դարձրել է հայ», իսկ բազմաթիվ հայորդիների կրոնական այլ ուղղություններին հարելու համար վանել է իրենից` դասելով այդ մարդկանց օտարազգիների շարքերին: Եթե դուք սա ինկատի ունեք որպես ինքնության կերտում, ապա ողբամ զքեզ Հայոց աշխարհ, քանզի սելն է սելվորին հեծնել:

Հայաստանի եկեղեցին չի կարող համարվել ազգային մի շարք պատճառներով. Նախ քրիստոնեությունը որպես կրոն բացառում է, կամ լավագույն դեպքում անտեսում է ազգ, էթնիկական միավոր հասկացությունը, այն առավել անհատին վերաբերող հոգևոր գաղափարախոսություն է, որը ազգի (բառի բուն, հայկական իմաստով) ու ազգայինի հետ որևէ հոգևոր, բարոյական կապ չի կարող ունենալ: Ինչպես կարելի է ազգային համարել մի կառույց, որը բովանդակ հայկականը խեղաթյուրում է, ինչպես օրինակ հայոց ազգային Տոները` անվանափոխելով, իմաստազրկելով, կապելով այն մեկ այլ ազգի անհայտ ծագմամբ, ինչ-որ պատմական անձի հետ: Սա հակազգային երևույթ է` լիցքավորված նենգությամբ ու չարամտությամբ: Հետևաբար, այդ կրոնը իր հիմքում ունեցող կառույցը չի կարող ազգային համարվել, և առավել ևս հակաբնական է, երբ այն իրենից է բխեցնում ազգային պատկանելիությունը: Ես վստահաբար, հիմնավորապես կարող եմ հայտարարել, որ որևէ անհատ, հարելով որևէ անդրազգային կրոնի, չի կարող իրեն լիարժեք որևէ ազգի ներկայացուցիչ զգալ, քանի որ կստացվի, նա ֆիզիկապես` գենով ու արյունով այդ ազգի ներկայացուցիչն է, իսկ հոգեպես, գաղափարապես մեկ այլ ազգի, հոգևոր-բարոյական արժեքների ու աշխարհընկալման ջատագովը; Ահա հենց այս պարագայում է, որ դուք լինելով քրիստոնյա, թերանում եք ձեր հայկականության մեջ` մերժելով ձեր ավանդադիր նախնիների կողմից հազարամյակներով թրծված հոգևոր-բարոյական արժեհամակարգը:
Ներկայումս Հայաստանի Առաքելական եկեղեցին ընդամենը հասարակական կազմակերպություն է , հետևաբար բարի եղեք մնալ ձեր դիրքերում, և անհարկի, չհիմնավորված ու անպարկեշտ ձևով մի անդրադարձեք ձեր կրոնից դուրս գտնվող հայի հասցեին: Եղեք քրիստոնյա որքան ցանկանում եք, եղեք լավ կրոնավորներ, կցանկանամ նաև լինեք արժանի հայորդի, բայց մի վերցրեք ձեր վրա ազգի ու ազգայինի անունից խոսելու իրավունքը, ու մի պիտակավորեք ձեր կողմից չհասկացված հային: Դուք դրա իրավունքը որևէ հարթությունում չունեք: Այդ կերպ դուք ներազգային թշնամանք եք սերմանում` հրահրելով միջկրոնական պայքար: Ներկայացնելով այս ոչ ադեկվատ տեսակետը, դուք նույնիսկ իրենց քրիստոնյա համարող հայերին եք ձեր դեմ հանում, ինչը հավատացած եմ Հայաստանի եկեղեցու շահերից բոլորովին չի բխում: Սթափվեք և ներողություն խնդրեք, այս անտրամաբանական կարծիքի համար:

Մնացեք բարով, և թող Հայոց երկրում ծագող Արևը ջերմացնի ձեր հոգին:

Սոս Լևոնի Հայկազունի
Ազգությամբ հայ և ՀՀ քաղաքացի

Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու դա բուժման ենթակա չէ

16 Հոկտեմբերի, 2013

 galatv

Ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում: Ինչի՞ արդյունք են ներեկեղեցական խնդիրներն ու տարաձայնությունները: Թեմայի շուրջ զրուցել ենք հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:

— Պարոն Կարապետյան, վերջին շրջանում եկեղեցու ներսում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարծես թե հարիր չեն հոգևոր կառույցին. դրանում առկա ցանկացած անհամաձայնություն դառնում է բուռն քննարկման և վիճաբանության առարկա: Ո՞րն է, ըստ Ձեզ, դրա պատճառը։

-Հիմա ես հետաքրքրված չեմ, թե այդ կառույցի ներսում ինչ խժդժություններ են կատարվում, իսկապես հետաքրքրված չեմ, որովհետև այդ կառույցը ազգային չեմ համարում: Իսկ եթե մի կառույց ինձ համար ազգային չի, ապա դա ինձ չի հուզում: Ինչ ուզում են, թող անեն, թող իրար գլուխ ուտեն: Դրանով իրենք իրենց ավելի են նվաստացնում և կորցնում ժողովրդի հարգանքը. առանց այն էլ արդեն հարգանք չունեն: Բայց իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն: Իրենց պիտի հովվի պես պահեն, որ մարդկությունն իրենցից սովորելու բան ունենա: Այս իրավիճակում մեր ազգը մեր հոգևոր հովիվներից երբեք էլ սովորելու բան չի ունեցել: Եթե սովորել էլ է ինչ-որ բան, ապա դա եղել է դեպի անդունդ, Դեր Զոր գնալու ճանապարհները, որովհետև նրանք միայն դա են հուշել:

-Առաջ Դուք կարծում էիք, որ եկեղեցին հարկավոր է բուժել:

-Այո՛, բայց ես հիմա արդեն այդպես չեմ կարծում: Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու ես ժամանակի ընթացքում այն համոզման եմ եկել, որ դա բուժման ենթակա չէ:

-Իսկ ի՞նչ պայքար է այսօր եկեղեցու ներսում՝ աթոռի կռի՞վ, գաղափարական պայքա՞ր:

-Գաղափարական պայքար չի կարող լինել, քանի որ եկեղեցին անգաղափար մարդկանց հավաքական կառույց է: Եթե մի կառույց հանուն ազգի և հանուն հայրենիքի չէ, ապա այդ կառույցը գաղափարազուրկ է: Իսկ այդ կառույցը, դրա բազմահազար սևազգեստ անդամները երբևէ չեն առաջնորդվել այդ գաղափարով: Հետևաբար մնում է աթոռի կռիվը, և դա դարերի պատմություն ունի: Վանահայրերի կռիվները դարեր շարունակ եղել են միայն հանուն շահի: Սա այսօրվա պատմություն չի: Թեմերը գյուղեր էին կորցնում և պայքարում էին, որ մեկը մյուսի գյուղը խլի, որ իր շահույթն ավելի շատ լինի:

-Հաճախ ասվում է, որ հայ ազգի համար ծանրագույն ժամանակաշրջաններում, երբ չի եղել պետականություն, եկեղեցին է կանգնած եղել ժողովրդի կողքին և առաջնորդել նրան:

-Նա, ով ասում է այդ խոսքը, կամ պատշաճ ձևով չի ուսումնասիրել պատմությունը, կամ հետևել է կեղծ դրույթների, որոնց հեղինակները մեծամասամբ հենց հոգևորականներն են: Բայց իրականում այս կառույցը չէր հանդուրժում պետություն, և շատ դժվար էր ունենալ Հայ Առաքելական Եկեղեցի և միևնույն ժամանակ՝ պետություն, որովհետև եկեղեցին երբեք պետականամետ կառույց չի եղել, այն պետության ոտքի տակն է փորել, թագավորի է սպանել՝ թշնամու հետ բանակցելով, օրինակ՝ Պապ թագավորին: Նա ամեն ինչ արել է, որ մենք դարերի ընթացքում չունենանք ազգային հասարակություն, ամեն ինչ արել է, որ մենք վարժվենք ստրկաբար ապրելուն: Անգամ հիմա, երբ անկախ ենք, մենք անընդհատ աջ ու ձախ ենք նայում, որ տեսնենք՝ ռուսը, ամերիկացին կամ չգիտեմ ով իր սապոգը երբ կդնի մեր գլխին: Այսինքն՝ մենք, ամեն դրվագի մեջ մեր նկարագիրը կորցրած, արդեն ոչ թե ազզ ենք, այլ ցեղի ենք հավասարվել:

-Իսկ Դուք դրանում միայն եկեղեցո՞ւն եք մեղադրում:

-Նախ և առաջ եկեղեցուն, որովհետև աշխարհի վրա ցանկացած ազգ իր հավատքի և գաղափարաբանության պտուղն է: Մենք մեր լավով ու վատով Հայ Առաքելական Եկեղեցու ցանած սերմերի պտուղներն ենք, նրա տված դաստիարակության պատճառով է, որ այսքան անդեմ ենք և աննկարագիր:

-Այնուամենայնիվ եկեղեցին ունեցել է այնքան մեծ նշանակություն մեզ համար, որ կարողացել է մեզ այդպիսին դաստիարակել:

-Ո՛չ, այդ մեզ համար չէ, որ եկեղեցին ունեցել է այդքան մեծ նշանակություն։ Այն մեծ նշանակություն է ունեցել մեզ տիրած ազգերի համար: Մեզ տիրած բոլոր ազգերը հանդուրժել են եկեղեցու գործունեությունը և նույնիսկ հովանավորել նրան, քանի որ այս կառույցը եղել է հլու- հնազանդ, հարկահավաք, ստրկական ծառայություն մատուցող կառույց, որի կարիքն ուներ ցանկացած նվաճող: Նրա միջոցով պիտի ամբողջ երկրի հասույթը հավաքվեր, և դա բոլոր դարերում արել է Հայ Առաքելական Եկեղեցին:

-Այդ դեպքում հիմա ու՞մ է ծառայում եկեղեցին:

-Եկեղեցին ինքն իրեն է ծառայում. նախկինում ծառայել է օտարին և իրեն, բայց ոչ երբեք ազգի շահին, որի ապացույցը այն բազմաթիվ զանգվածային արտագաղթներն են, որոնց առաջնորդները եղել են բարձրաստիճան հոգևորականներ՝ կաթողիկոսներից մինչև արքեպիսկոպոսներ:

-Իսկ հիմա իշխանությունն, ըստ Ձեզ, եկեղեցուն թո՞ւյլ է տալիս միայն իր մասին մտածել:

-Մենք չունենք ազգային իշխանություն, որովհետև մեր հասարակությունն էլ ազգային չէ: Աննկարագիր, ապազգային հասարակության ծոցից դուրս եկած մարդիկ են նրանք՝ արմատից կտրված, խորթացած, և այս իշխանությունները չեն կարող նկատել, թե ինչ է այսօր անում եկեղեցին: Այսինքն՝ աշխարհիկ իշխանությունը ի զորու չէ նկատել և համարժեք քայլեր ձեռնարկել, ազգայնացնել այս կառույցը, քանի որ ինքն էլ դուրս չի եկել ազգային հասարակության ծոցից:

-Այսօր եկեղեցում խմբավորումներ կա՞ն:

-Ես խոսքիս սկզբում ասացի, որ մենք ավելի շատ ցեղի ենք նմանվում, քան ազգի: Այդ խմբավորումները նույն թայֆաներն են, որոնք հատուկ են ցեղային հասարակությանը: Մենք ոչ միայն չունենք ազգային հասարակություն, այլ հասել ենք ցեղային մակարդակի, և քանի որ դա այդպես է, այո՛, կունենանք անհաշիվ կլաններ թե՛ հոգևոր դաշտում, թե՛ աշխարհիկ: Աշխարհիկ դաշտում թայֆայականությունը դրսևորվում է կուսակցությունների տեսքով, իսկ հոգևոր դաշտում՝ տարբեր կրոնների և անգամ միևնույն կրոնի մասնատումների: Այսինքն՝ ազգը իր անողնաշարության, անդեմության պատճառով ոչ միայն հոգևոր կառույցը տրոհել է տարբեր հոսանքների, ճյուղերի, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներսում էլ է գործում ցեղային տրամաբանությունը:

-Այսինքն՝ ազգն արժանի՞ է այսպիսի հոգևորականություն և այսպիսի իշխանություն ունենալուն։

-Ցավալիորեն արժանի է: Եթե մի ազգ չի կարողացել հասկանալ, որ ինքը գոյություն ունի շնորհիվ մարդկանց, որոնցից մեկը իր մշակույթը փրկեց, իսկ մյուսը՝ հայրենիքը՝ Կոմիտասն ու Նժդեհը: Ով ասես, որ չի սրբադասվել, բայց այս երկու անձինք՝ ոչ: Բանակում Ավետարանի, Աստվածաշնչի ուսմունքը քարոզելու համար սևազգեստ ագռավների են ուղարկում (ինչ-որ հոգևորականներ են հայտնվել բանակում), որն արդեն կապիկության է նման: Մենք այս կառույցի տված ուսմունքի կարիքը չունենք մեր բանակում: Մենք ունենք Նժդեհի ուսմունքի կարիքը. այն արդեն իսկ ազգային Ավետարան է:

Հարցազրույցը՝ Արաքս Մամուլյանի

Նահապետը վերահաստատեց ի՛ր նահապետների հաղթանակը

11 Օգոստոսի, 2013

final1

Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում ամիսներ առաջ նախագիծ ներկայացվեց “ՀՀ տոների մասին” օրենքում փոփոխություն մտցնելու եւ Օգոստոսի (նավասարդի) 11-ը՝ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը “Հայ ազգային ինքության տոն”, իսկ տոնին նախորդող 5 օրերը՝ “Նավասարդյան խաղերի օրեր” հռչակելու մասին: Նախագիծը նախնական տեսքով քննարկվել եւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Թվում էր, թե շուտով օրինագիծը վերջնական տեսքի կբերվի եւ ԱԺ-ում կհաստատվի, եւ մենք վերջնականապես մեր տոնացույցում պետության կողմից օրենքով հաստատված գեթ մեկ՝ բուն իմաստով ազգային, ազգի էությունից եկող տոն կունենանք (ԱԺ կողմից հաստատված մյուս տոները այդպիսիք չեն, դրանք եկեղեցական կամ պետական-քաղաքական տոներ են):

Բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին քնած չէ, որ ԱԺ-ն իր վճռին տեր կանգնի ու ազգին իր կողմից հաստատված ինքնության տոն պարգեւի: Ինչպես վկայում են հավաստի լուրերը, եկեղեցին կտրականապես դեմ է Հայկյան հաղթանակի օրը հայ ինքնության տոն հռչակելուն: Իսկ “ամենայն հայոց” կաթողիկոսը անձամբ է միջամտել, որ ԱԺ պատգամավորները “սառեցնեն” հարցը:

Ըստ քրիստոնյա “հայրերի”, ինչպես հայտնի է, հայ ինքնությունը 301 թվից է գալիս, դրանից առաջ հայը՝ հայ, Հայաստանն էլ՝ Հայաստան չի եղել եւ, հետեւաբար, այդ ժամանակներին վերաբերող ի՜նչ ազգային ինքության տոնի մասին կարող է խոսք լինել: Եկեղեցին կողմ է տոնի՝ Նավասարդյան տոն վերացական ձեւակերպումին (ազգային ինքնություն անվանումը եկեղեցուն իր տեղը կդնի), որը պետք է տոնվի ոչ թե բուն հաղթանակի օրը, այլ՝ եկեղեցական ինչ-որ տոներից մեկի օրը…

Դե եթե եկեղեցին դեմ է, ԱԺ-ն քանի գլխանի է… Եթե պետությունն իր իսկ կամքով (մեկ այլ նախագծով, որը Եվրոպայում է հիմա քննարկվում) պատրաստվում է կրոնապետության վերածվել, էլ ո՞վ եղավ, որ ինքնուրույն ու ազգօգուտ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ԱԺ-ից ստացած “ինքնագլուխ” նախաձեռնության մասին լուրն առնելուն պես եկեղեցին խառնվեց իրար եւ ամեն ինչ անում է, ամբողջ հունարը օգտագործում է պատգամավորներին “խելքի բերելու” համար: Բացի այդ՝ եկեղեցին ոտքի է հանել իր կառքին լծված “հայ” խղճուկ “մտավորականներին”: Վերջիններս փրփրուրը բերաններին ինչ անհեթեթություններ ու կեղծիքներ ասես չեն “ապացուցում”. դիցուկ՝ որ Հայկը Հիսուսից շատ ու շատ առաջ քրիստոնյա է եղել եւ, հետեւաբար, նրա հաղթանակի օրը պետք է տոնել որպես քրիստոնեության հաղթանակի օր. կամ որ 301 թվից այն կողմ հայը բնավ չի եղել եւ, հետեւաբար, հայի ինքնությունը (նրա ինքնության տոնը) Գրիգորիսի՝ հրով ու սրով քրիստոնեւությունը Հայաստանում տարածելու ժամանակների հետ պետք է կապել. կամ էլ, որ հայ ինքնությունը (տոնը) պետք է կապել օտար գրքերի թարգմանության (Թարգմանչաց տոնի) հետ. եւ նման անհեթեթ “ապացույցներ”:

Այս առումով, մեկընդմիշտ պարզաբանենք, որ մեր փառահեղ նախնին՝ Հայկը, մեր արիադավան-հեթանոս նահապետներից մեկն է եղել եւ որեւէ առնչություն չունի քրիստոնեության ու առավել եւս՝ եհովայապաշտության՝ հուդա-քրիստոնեության հետ: Հայկի հաղթանակը շարունակությունն էր իր նահապետների հաղթանակների, որոնք պարբերաբար վերահաստատում են Հայ Աստվածների Օրենքը Հայոց Բնօրրանում՝ Արարատյան լեռնաշխարհում…

Շատ չարժեւորելով խամաճիկների թատրոնի վերոնշյալ դերակատարներին՝ դառնանք ՀՀ ԱԺ-ին:

Հայ ազգայնականների համախմբումը կարծում է, որ Ազգային Ժողովի (ինչը ազգային ժխորի է վերածվել) համար հարմար առիթ է ներկայացել ընդամենը մի հարցում դրսեւորելու իր Ազգային Ժողով լինելու, իր՝ ազգային ավանդույթները դույզն ինչ պահելու պատրաստակամություն դրսեւորելու հարցում: Սակայն արդեն օգոստոսի 11-ը մոտենում է, իսկ եկեղեցին շարունակում է իր հայահալած քաղաքականությունը, որին նպաստում է նաեւ ԱԺ-ն: Երեւի Հայկի հաղթանակի օրը չնախատեսվեր այդ տոնը, այլ՝ մի
հրեա Աբրահամի՝ եկեղեցին անմիջապես համաձայնվեր…

Մենք է՛լ ավելի ենք համոզվում, որ ՀՀ ԱԺ-ն ազգային կյանքի հետ ոչ մի կապ չունի եւ ստեղծում է օրենքներ (նաեւ՝ տոների մասին), որոնք չեն ծառայում հայ կյանքին, եւ շարունակում է ընդունել օրենքներ, որոնք ծառայում են այլոց ինքնության՝ մեզանում վերաարժեւորմանը, հուդա-քրիստոնեական էկումենիկ ուղեգծի ընդունած փաստաթղթի՝ “ընտրյալ ժողովրդի” հավատին ու շահերին:

Իսկ եկեղեցին շարունակում է իր խաչակրաց արշավանքը հայության դեմ…

Բայց միեւնույնն է մենք հաղթելու ենք եւ Հայաստանը հայերինն է լինելու:

“Լուսանցք” ազգային շաբաթաթերթ

Նախնիապաշտություն

4 Օգոստոսի, 2013

301թ.-ին առաքելական քրիստոնյաներն Հայաստանում իրականացը-րին, մինչ այդ մարդկության պատմության մեջ չլսված, մշակութային ե-ղեռն: Հիմնահատակ ավերվեցին մեհյաններն իրենց գրադարաններով, չփրկվեց վերացումից գեթ մի հատիկ մագաղաթ: Հեթանոս հայերը, որ մինչ այդ երբեք չեն զիջել իրենց դիրքերն ընդհանուր համաշխարհային մշակույթի զարգացման գործընթացում, անհետ կորցրին հազարամյակ-ների մշակութային հարստությունները: Մշակութային եղեռնը, համե-մատաբար փոքր մասշտաբներով, շարունակվել է նաև հետագա 17դա- րերի ընթացքում: Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ 301թ-ից առաջ եղած Հայերի,Հայաստանի մասին չենք կարող ներկայացնել գոնե մեկ փաստ, որը հիմնված լինի հայկական աղբյուրների վրա: Մենք ցան-կացած հարցի պատասխան փորձում ենք գտնել առաքելական պատ-միչների կողմնակալ պատմությունների տողամիջում առկա մտքերից ու այլազգի պատմիչների <շահագրգիռ> պատումներից: Այսպիսի իրավի-ճակում, որքան էլ մենք մեր մտքերը հիմնավորենք, միևնույն է հոգու խորքում միշտ կասկած է մնում դրանց իսկության հանդեպ: Սրան զու-գահեռ, որքան ժամանակակից հեթանոսները որևէ հարցում մոտենում են ճշմարտությանն, այնքան կատաղի ու ցինիկ են դառնում առաքելա-կանների հակազդեցությունները: Ընդ որում, երբ գաղափարական պայ-քարը մտնում է փակուղի, նրանք անցնում են անձնական ոլորտ, որտեղ էլ նրանց միակ փաստարկը հայհոյանքն է: Բազմաթիվ հարցերից մեկն էլ ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է:

1.Այստեղ հնչող ամենաառաջին մեղադրանքն Արիադավան հեթանոս-ների հանդեպ, այսպես կոչված <Ֆալոսապաշտություն>-ն է: Ֆալոսա-պաշտությունը Նախնիապաշտության հետ ունի միայն խորհրդանշա-կան աղերս: Բանն այն է, որ հնագույն ժամանակներում մարդիկ իրենց ծագումնաբանությունը բխեցնում էին, ոչ թե ինչ որ գերբնական ուժերից (այդպես եղավ ավելի ուշ ժամանակներում), այլ սեփական ծնողներից: Նրանք համարում էին, որ իրենք իրենց ծնողների սեռական օրգանների աշխատանքի արդյունք են (այս առումով նրանք ավելի գիտակից են, քան այժմյան մեծ ու փոքր աղնդների հետևորդները), որտեղից էլ ծագել է սեռական օրգանների պաշտամունքը: Մայրիշխանության տիրապե-տության ժամանակ, բնականաբար պետք է երկրպագվեր հակառակ սե-ռի սեռական օրգանը, որից էլ ծագել է ֆալոսապաշտությունը: Սա եղել է նախնիապաշտության ամենապարզունակ դրսևորում: Սա համընդ-հանուր զարգացման ելակետային շրջանն է, որը վերաբերվում է երկ-րանդի ազգերի մեծամասնությանը: Բայց կան նաև որոշ ազգեր, որոնց այս օրինաչափությունը չի վերաբերվում: Դրանցից մեկն են հեթանոս հայերը:

Այստեղ չխոսեմ այն մասին, որ ինձ դեռ չի հանդիպել մի առաքելական, որը կարողանար բերել թեկուզ մի փաստ, որն ապացուցեր,թե Հայկ Նա- հապետից մինչև Խոսրով Մեծ, երբևէ հայերը ֆալոսապաշտ են եղել:Հա- յերը միշտ էլ, սկսած դեռևս մեր ամենահին Արատտա պետության ժա-մանակներից, ունեցել են աստվածային պանթեոն: Հայերը կրոնական զարգացման տեսանկյունից մարդկությանը ներկայանում են, որպես ի սկզբանե զարգացած կրոնափիլիսոփայական արժեհամակարգ ունեցող ազգ: Համընդհանուր զարգացումից հայերի այս դրական շեղումը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն:Հայերը գոյություն ունեն դեռևսԵր- կիր մոլորակի նախորդ քաղաքակրթությունից: Հետևաբար` չի բացառ-վում, որ մենք նախորդ քաղաքակրթությունից հայտնի, այսպես կոչված <Աստվածների ռասսա>-ի անմիջական հետնորդներն ենք, ասել է, թե ոչ մի կապ չունենք պարոն Նոյի հետ: Այսինքն Արիադավան հեթանոս-ներին ֆալոսապաշտության մեջ մեղադրելն ընդամենը հայհոյանք է:

2. Նախնիապաշտության ինքնատիպ դրսևորում հեթանոս հայերի մեջ եղել է Արարիչ աստծո` Արի, հանդեպ պաշտամունքը: Մեր հեթանոս նախնիներն իրեն պարզապես անվանել են իրենց ստեղծող աստծո Արի անունով: Այժմ ոչ մի անաչառ մարդու մոտ կասկած չի առաջացնում <Ար- Հար- Հայ> փոխակերպումը: Մեր Մեծագույն Նախնու`Արի, պաշտամունքը մեր հեթանոս նախնիների մեջ այնքան զորեղ է եղել, որ հետագայում անգամ օտարները մեզ տվել են <Արմեն> իմա <Արարիչ աստծո մարդ> անունը: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով ժամանա-կակից հայ հեթանոսներս մեզ անվանում ենք <Արիադավան>:

3.Նախնիապաշտության դրսևորում է նաև զավակներին իրենց պապե- րի ու տատերի անուններով անվանադրելը: Ես թեև հասկանում եմ, որ սա ծնողների հանդեպ հարգանքի ցուցադրման ձև է, բայց կատեգորիկ չեմ ընդունում այն, քանի որ դա մետաֆիզիկայի տեսանկյունից չխրա-խուսվող երևույթ է: Մետաֆիզիկան այլ ոլորտ է, հետևաբար գերադա-սում եմ լռել:

4. Նախնիապաշտության մի դրսևորում էլ կա, որը ևս, թեև ոչ այնքան հաճախ, դառնում է հեթանոսներին ուղղված մեղադրանք: Խոսքը վերա-բերվում է ծնողների մահից հետո նրանց հետ կապված որևէ իր կամ ա-ռարկա, որպես հիշատակ պահելու մինչ օրս հայերի մոտ պահպանված սովորույթը, որն առաքելականները համարում են ֆետիշիզմ, այսինքն` հեթանոսական մնացուկ: Քանի որ հեթանոսական ժամանակներում մարդկանց աշխարհընկալման մեջ գերակշռել են մետաֆիզիկական մոտեցումներն, ապա այս սովորույթը ևս ունի մետաֆիզիկական հիմ-նավորում: Թույլատրելիության սահմաններում ասեմ, որ հասարակ մարդկանց մեջ նման սովորույթի առաջացմանը նպաստել են քրմերը: Քրմերը, լինելով բարձր զարգացած անհատականություններ, նպաստել են այս սովորույթին, որպեսզի հարազատի մահը չդառնա այդ հարազա-տից լիակատար կտրվելու երևույթ, որը համապատասխան հոգեմտա-վոր պատրաստություն չունեցող հասարակ մահկանացուների մոտ կա-ռաջացնի անկանխատեսելի հետևանքներով ստրես: Ես չեմ բացառում, որ մի գուցե այստեղից է առաջացել <Մեռնողի հետ չեն մեռնում> մեր պապական իմաստնությունը: Ինչևէ, դեռևս հեթանոսական ժամանակ-ներից եկող այս սովորույթը հայոց մեջ շարունակում է մնալ հաստա-տուն, անկախ առաքելականների քննադատություններից: Այստեղ երևի գործում է ինքնապահպանման բնազդը:

5. Նախնիապաշտության մի դրևորում էլ կա, որն առաքելական իրա-կանության մեջ օր ըստ օրե վեր է ածվում անհեթեթության: Նկատի ու-նեմ գերեզմանոցներ մահացած հարազատներին այցելությունները: Եթե հեթանոսական ժամանակներում դա տարվա մեջ մի օր էր, երբ մարդիկ այցելում էին մահվան հովիտներ (վայրեր, որտեղ ցրում էին հանգուց-յալների աճյունների մոխիրները) և որոշակի ծիսակատարությունների օգնությամբ հարգանքի տուրք մատուցում իրենց նախնիներին, ապա քրիստոնյաներն այդ անում են իրենց ամեն մի տոնից հետո: Սրանով առաքելական կղերականները, կրոնամիստիկ անհեթեթ հիմնավորում-ների քողի ներքո, իրականում կատարում են մետաֆիզիկայի տեսանկ-յունից մի շատ կեղտոտ քայլ: Ամեն անգամ որևէ տոնի ընթացքում ստացած դրական էներգիան, անպայմանորեն չեզոքացնում են հաջորդ օրը գերեզմաններ այցելությամբ ստացված բացսական էներգիայով: Այ-սինքն` տոները, որոնք ի սկզբանե ունեն մարդկանց մեջ դրական էներ-գիա կուտակելու իմաստ, կորցնում են իրենց ուժը: Սա նպաստում է հասարակության մեջ բացսական աուրայի մշտական գոյության: Նաև այս պատճառով է, որ առաքելականները հեթանոսական նոր տարին` մարտի 21, երբ բնությունը ծաղկում է, շուրջ բոլորը կյանքի վերազար-թոնք է, հետևաբար` դրական էներգիա, փոխարինեցին դեկտեմբերի 31-ով, երբ բնությունը դեռ մեռած է ու առջևում գրեթե 80 օր ցուրտ եղանակ է, հետևաբար`բացսական էներգիա: Սրանով առաքելականները նպաս- տում են հասարակության մեջ բացսական աուրայի մեծացմանը: Նոր տարվան հաջորդող օրը պարտադիր կերպով գերեզման այցելելը ևս այս նպատակին է ծառայում: Չնայած, որ մեր պապական մեկ այլ իմաստ-նություն նշում է, որ <Տարին ինչպես սկսես, այնպես էլ կընթանա>, քրիստոնյաները համառորեն մարդկանց քշում են դեպի գերեզմաններ: Ցավոք սրտի այս դեպքում, անգամ ինքնապահպանման բնազդը չի գոր-ծում: Այս կետում ավելացնեմ միայն այն, որ առաքելականներն, իրենց բնորոշ լկտիությամբ, այս հիմար սովորույթը պարտադրում են նաև Հա-յաստանում ապրող այլադավաններին: Այն, որ մենք` Արիադավան հե-թանոսներս խուսափում ենք այս սովորույթից, եղանակ չի ստեղծում, քանի որ մենք քանակով շատ քիչ ենք:

6.Նախնիապաշտության մի դրսևորում է ազգի մեծագույն զավակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցման ամենատարբեր ձևերը: Սա սկզբունքորեն դրական երևույթ է, քանի որ նախ ամուր է պահում սե-րունդների միջև կապը, և երկրորդ` տալիս է հոգեմտավոր մեծ դրական լիցքեր: Հենց այս դրական մեծ լիցքերն են, որ հանգիստ չեն տալիս մեր ազգի բարին չցանկացողներին և նրանք ամենատարբեր միջոցներ են փնտրում այդ լիցքերը չեզոքացնելու համար: Ամենատարածված, բազ-միցս փորձարկված ու ցավոք սրտի հայոց մեջ մեծ հաջողություն ունե-ցող միջոցն, ազգի մեծագույն զավակի անձի պաշտամունքի ստեղծումն է: Շեշտը դնելով տվյալ մարդու, ոչ թե գաղափարների ու գործունեու-թյան, այլ անձի կարևորության վրա, ստեղծվում է տվյալ գաղափարներն ու գործունեությունը երկրորդական համարողների բազմություն, որոնք ի վերջո իրենց ֆանատիկությամբ կարողանում են ստվեր նետել այդ գա-ղափարների վրա:

Մի գուցե կան նախնիապաշտության այլ դրսևորումներ, որոնց մասին ես չնշեցի, բայց նշվածներն էլ հերիք են, որպեսզի պարզ լինի, որ ի սկզբանե դրական համարվող ՆԱԽՆԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ երևույթը մեր ազգի թշնամիների ջանքերով կարող է վերածվել բացսական գործոնի: Հետևաբար հայ ազգայնականները պետք է ծայրահեղ զգույշ լինեն այս հարցում:

Գարշելի ախտերը հատուկ չե՛ն Հայ Տեսակին, այլ արդյունք՝ օտար հավատի ու բարքերի պատվաստման, և ծագել են հենց այդ օտարը դավանող կառույցի՛ ներսում

19 Հունիսի, 2013

Հարգելի ընկերներ. օրեր առաջ, Կոմիտաս վարդապետի ծավալած դեբոշը “Հայ կրոնի հեղափոխություն” կոչված էջի դեմ զուգադիպեց ամիսներ առաջ՝ այդ շարժման նախաձեռնողների դեմ իմ գրած մի հոդվածի քննարկմանը: Սա, բնականաբար, արդարացի տարակուսանք առաջացրեց իմ գաղափարական ընկերների մոտ, որի համար էլ անհրաժեշտ եմ համարում տալ մի քանի բացատրություններ: Նախ, իմ կողմից գրված հոդվածը հետապնդել է ընդամենը մեկ նպատակ. “Հայ կրոնի հեղափոխության” անվան տակ գործող որոշ այլասերվածների “Լույսաշխարհ” կայքի հարթակից դեն նետելը, ինչն էլ, առժամանակ, հաջողվեց: Կոմիտասի քարոզչության հետ այն ոչ մի աղերս չունի: Երկրորդ. “Հայ կրոնի հեղափոխության” ակտիվիստներից առաջ, Կոմիտասն էր փորձում սողոսկել “Լույսաշխարհ”-ի հարթակ: Նույնիսկ մի քանի ելույթ հասցրեց ունենալ: Սակայն, առաջին հաջողություններից շլացած տերտերը շատ շուտով պարզապես գլուխն առավ ու փախավ “Լույսաշխարհ”-ի եթերից, քանի որ նրա ելույթներին հետևեցին դրանց համարժեք պատասխանները: Տրամադրում եմ այդ պատասխաններից՝ իմ գրչին պատկանողները: ՖԲ-ի այն ընկերներս, ում հետ անձնական շփման մեջ չեմ եղել, բնական է, որ կարող են տարակուսել՝ սկզբունքայնությանս վերաբերյալ: Պարզապես, հենց նրանց ցանկանում եմ հավատացնել, որ եթե ես գրում կամ խոսում եմ “ազգայնականի” կամ գաղափարական սկզբունքային գործչի համարում որևէ մեկի դեմ, ապա երբեք պատվեր չեմ կատարում, երբեք իմ սկզբունքին կամ խղճին դեմ չեմ գնում, թեպետ, երբեմն դրանից կարողանում են օգտվել նաև իմ հակառակորդները: Իսկ ամեն կարգի սքեմավորների ու նրանց որդեգրած դավանանքի հանդեպ անձնական զզվանքս՝ չի փոխվել ու չի կարող փոխվել երբեք: Այսօր Կոմիտասը խնդիրներ ունի “Հայ կրոնի հեղափոխություն” կոչվող խմբի հետ. իր գլուխն-իր քարը: Դա ինձ չի կարող ստիպել՝ այդ սուտի վտարանդիների հանդեպ վերաբերմունքս փոխելուն: Դրանց ես արհամարհում եմ այնպես, ինչպես նողկում եմ Կոմիտասից: Ինչևէ, կարդացեք, խնդրեմ, մեկ տարի առաջ Կոմիտասին արած անդրադարձս.

Հասարակ է ճամարտակ է «սուրբ և լուսավոր» վարդապետը՝ քրիստոնյա մի քարոզիչ, որպիսիք անթիվ են եղել՝ Հայաստանյայց եկեղեցու համար դժվար բոլոր տարիներին: Տարբերությունը միայն խոսքի՛ մեջ է: Ասացե՜ք խնդրեմ, Կոմիտասն արժեքների վերարժեքավորմա՜ն մասին է խոսում: Գիտի նույնիսկ, որ ամեն վերարժեքավորում մարդս պետք է սկսի իրենի՛ց: Այդ դեպքում, ո՞վ է խանգարում խորամանկ կղերականին՝ ամեն ինչ սկսել արատների մեջ ապականված սեփական կառույցից: Ամենևին էլ քաջություն և արտասովոր ունակություններ հարկավոր չե՛ն՝ հայոց հազարամյակների քաղաքակրթությունից խոսելու և այսօրվա ողբալի վիճակի մասին լացելու համար: Մենք՝ ինքներս, ճանաչու՛մ ենք մեր ծագման ազնվությունն ու հպարտ ենք դրանով: Բայց Հիսուսի անձի ու ծագման հետ, այն, ոչ մի կապ չունի՛: Քրիստոնեությունից հեռանալն ու եկեղեցու պատվիրաններով չապրելը, պարզվու՜մ է, հանգեցրին նրան, որ այսօր, հայ կանայք ու տղամարդիկ թաղվել են արվամոլության ու շնության մեջ: Ի՜նչ եք ասում, իմաստու՜ն մարգարե: Հայագիտական բրոշյուրները զույգ ձեռքերում բռնած, օդը որոտընդոստ ձայներով տարփողելու փոխարեն, ձեռքներդ վերցրեք ձեր իսկ դավանակից Երջանկահիշատակ եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի մատյանը, և խոսեք այն մասին, թե ինչպես, միջնադարյան Հայաստանի եկեղեցին ամբողջ Արևմու՛տքն էր ցնցում՝ իր պատերի մեջ պարարտացող գարշ արվամոլությամբ, անասնապղծությամբ ու մանկապղծությամբ: Այդ մասի՛ն խոսեք, ազնվասի՜րտ Կոմիտաս: Ասացե՛ք, որ գարշելի ախտերը հատուկ չե՛ն Հայ Տեսակին, այլ արդյունք՝ օտար հավատի ու բարքերի պատվաստման, և ծագել են հենց այդ օտարը դավանող կառույցի՛ ներսում: Խոսե՛ք այն մասին, թե այդ ինչպե՞ս է, որ «Հիսուսից առա՛ջ էլ քրիստոնյա» մի ազգի՝ հրով ու սրով էր պարտադրվում քրիստոնեությունը, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ են սրբացվել Հայոց պետականությունները կործանած Պետրոս Գետադարձն ու Թեոդոս կայսրը, թե ինչու՞ կործանվեց միասնական Հայքի թագավորությունը, որից հետո, խե՜ղճ եկեղեցին իր «փխրուն ուսերին» վերցրեց պետական ատրիբուտները՝ ազգը վերածելով կրոնական համայնքի: Բացատրե՛ք մեզ, թե ինչպե՞ս եք այսօր, անպատիժ կերպով խոսու՛մ՝ հայոց արիական անցյալի մասին, իսկ եթե մեր «սուրբ եկեղեցին» դրա համար երբևէ չի պատժել, ապա ինչու՞ այսօր՝ ամենայն հայ քրիստոնյաների կաթողիկո՛սը չէ, որ լծված է այդ գործին:
Այդ ժամանա՛կ ահա, ես կարող եմ ենթադրել, որ ազնի՛վ եք ձեր մտահոգություններում և իրո՛ք զգում եք վերարժեվորումների պահանջը: Իսկ հիմա, աղանդավորների շարքերը համալրող մոլորյալ գառնուկներին ետ բերելու, և ձեռքի հետ էլ՝ ազգային արմատներից սնվող հայորդիներին մոլորեցնելու նպատակով հնչեցված ձեր կոչերը՝ առնվազն զավեշտալի են: Արիական արշավանքներին, Շենգավիթին ու բասկերին էլ մի՛ անդրադարձեք, մի քիչ ավելի լավ սերտեք հայոց պատմության համեմատաբար ու՛շ շրջանը, և կհասկանաք, որ դինաստիական որևէ փոփոխություն երբևէ չի՛ եղել Հայաստանում: Արտաշեսյաններին փոխարինածները պարսիկներ չէի՛ն, այլ նույն հայկական արքայատոհմի կրտսե՛ր ճյուղը: Միակ օտարամուծությունը մեզանում՝ արքայասպան Անակի գալուստն էր, որի որդուն՝ դեռևս իր մոր արգանդում, «սուրբ» հռչակեցին: Ցույց տվեք նաև այն աղբյուրները, որտեղից քաղել եք քրմերի ամուսնական կյանքի մասին ձեր անհեթեթ պատկերացումները: Այստեղի՛ց սկսեք, և շարունակեք Հայաստանի եկեղեցու վերը թվարկածս գործողություններով: ՈՒ կհասկանաք, որ առնվազն լկտի անբարոյականությու՛ն է՝ «Լույսաշխարհի» ամբիոնից, Ձեր անձի հանդեպ անվստահություն տածողներին՝ հայկական կիսատ արմատներ վերագրելը: Թույլ մի՛ տվեք ձեզ այն, ինչի իրավունքը պարզապես չունեք: Դուք դեռ ապացուցե՛ք, որ այս Ազգի մի մասնիկն եք: Մի՛ խոսեք նաև Հիսուսի անձից ու նրա ծագումից: Ազգայնորեն ապրող ու մտածող հայը խորապես թքած ունի իր Տեսակից դուրս կանգնած ցանկացած անձի ու գաղափարի վրա, եթե այն հավակնում է փոխարինել սեփական արժեքներին: Կրկնու՛մ եմ, խոսեք ա՛յն կառույցի որդեգրած դարավոր սխալ ուղու, ապականված բարքերի ու անգերազանցելի մեծամտության մասին, որ մի ողջ ազգի կանգնեցրին հոգևոր ու ֆիզիկական բնաջնջման եզրին: Դա՛ է ձեր միակ պարտականությունն ու բարոյական իրավունքը՝ մանավանդ, որ մա՛սն եք այդ կառույցի: Այդ ժամանա՛կ ահա, աղանդների գիրկը նետվող ձեր նախքին հավատացյալները, թերևս, հուսան, որ դեռ ամեն ինչ չէ՛, որ կորած է Հայաստանյայց եկեղեցու համար:
Հարգանքներս, հուսամ, որ խոսքերիս կվերաբերվեք քրիստոնյային վայել լրջախոհությամբ, և ձեր հաջորդ զրույցում ավելորդ պիտակավորումներ չեք տա նրանց, ովքեր ձեզ պարզապես պարտավոր են ՉՀԱՎԱՏԱԼ:
Գևորգ Հովհաննիսյան

Ցույց տվեք ինձ, խնդրում եմ, այն գաղափարախոսությունը, որն առաջարկում է մեզ Կոմիտասը: Չկա այդպիսին և չի էլ կարող լինել, որովհետև խորամանկ տերտերն ա՛յլ նպատակ է հետապնդում: Մի պահ մոռանանք նրա բարձրագոչ արտահայտությունները՝ մեր հազարամյակների պատմության ու մշակույթի մասին: Ի՞նչ եք կարծում, պարթև Գրիգորը չգիտե՞ր, թե ինչ փառահեղ երկիր էր ամայեցնում. գիտեր, բայց և այնպես՝ արեց իր գործը: Իսկ ո՞վ է ասում, թե մենք դեմ ենք սեփական արժեքների վերագնահատմանը, ո՞վ է ասում, թե մեր պարտությունների համար մեղավոր են բոլորը՝ բացի մեզնից:
Հարց տվե՞լ եք ինքներդ Ձեզ, թե ինչու՞, փոխանակ սկսելու ինքնաքննադատությունից և Հայաստանի եկեղեցու ինքնամաքրման կոչերից՝ Կոմիտասն անընդհատ քննադատում է հայ ազգի ուղին: Սա՞ է Ձեր հասկացած ինքնաքննադատությունը: Մեղադրել սեփական հավաքականությանը՝ մահացու մեղքերի մեջ, առանց սակայն, նշելու, որ այդ մեղքերի մեջ նրան գլորում է իր հոգևոր և մտավոր ընտրանին՝ առնվազն աճպարարություն է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում Կոմիտասի հռետորական հարցը՝ ինչու՜ չպահեցինք մեր հին հավատքը: Իսկ ո՞վ ասաց, թե չպահեցինք: Քրիստոնեության ընդունումից հետո, շուրջ մեկ հարյուրամյակ, պետական մակարդակով հայն անընդհատ փորձել է վերադարձնել իր կորցրածը: Մինչև ուշ միջնադար, մինչև օրս, պահողը՝ պահել և փայփայում է իր նախնյաց արժեքները: Իսկ ո՞վ պետք է հարցն ուղղի՝ տերտե՞րը, թե՞ մենք. ես հարցնում եմ վարդապետին. իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ կործանվեց հայոց հինավուրց քաղաքակրթությունը, ինչու՞ կործանվեց հայոց պետականությունը, ինչու՞ չեք խոսում եկեղեցու պատերի ներսում բույն դրած չարիքի ու արատների մասին: Կոմիտասի նպատակը հետևյալն է. հայ իրականության մեջ բույն դրած հարյուրավոր աղանդներն այսօր, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավերիչ որս են սկսել արժեհամակարգային ոլորտում: Եվ փաստն այն է, որ քրիստոնեական ուսմունքն ու սուրբ երրորդության մասին վեճերը ամենևին էլ չեն օգնում պաշտոնական եկեղեցուն՝ դրանց վտանգը չեզոքացնելու: Ավելին, այս աղանդներից շատերը, հենց բիբլիայով, առավել տրամաբանորե՛ն են արդարացնում գոյություն ունենալու իրենց իրավունքը: Սա փաստ է, որ Կոմիտասն ու իր վերադասներն արդեն շատ վաղուց են հասկացել: Մեկ տասնամյակից ավելի կոկորդ պատռող որոշ հայորդիների ձայնը, թե աղանդների դեմ արդյունավետ պայքարի միակ զենքը կարող է լինել՝ նրանց ազգային արժեքների ու գաղափարաբանությունների հակադրումը, այսօր հասել է տերտերների գիտակցությանը: Եվ Կոմիտասն սկսել է խոսել արիներից ու շումերներից, ծագումից ու փառահեղ անցյալից: Բայց քի՛չ է դա և նույնիսկ՝ անիմաստ, եթե համարձակություն և ազնվություն չունես՝ իրերին իրենց անունները տալու: Նեղմիտ կղերականին հատուկ թույնով, ձեռքի հետ էլ փորձում է վարկաբեկել այն ամենն, ինչ մինչ օրս տաբու է եղել, և հավատացեք, այդպիսին էլ կմնա եկեղեցու համար:
Քրիստոնեական ուսմունքին չէ՛, որ քար ենք նետում, և ո՛չ էլ Կոմիտասին ցանկանում ենք մատաղ անել հեթանոս աստվածներին: Եթե Հայաստանի եկեղեցին որոշել է իրերը կոչել իրենց անունով, ապա թող դա սկսի իրենից: Ընդամենն այսքանը: Կոմիտասի հուզախառն ճամարտակությունների կարիքը չկա: Դուք ինքնե՛րդ կարող եք հարկ եղած դեպքում նրանից ավելի տրամաբանորեն և հայրենասիրական պաթոսո՛վ շարադրել Ձեր անցյալը: Կղերական միջամտությունն հետաքրքիր և արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն վերաբերվում է եկեղեցու փտած կարգերի առողջացմանը:Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունն ու առկայությունը երբեք պայմանավորված չե՛ն եղել սևազգեստների քարոզներով, միջամտությամբ և մանավանդ՝ առաջարկած հիմնադրույթներով:

Հարգանքներս. Գևորգ Հովհաննիսյան:

Այն մասին, թէ ի՞նչ փսփսաց Եհովան Սաբբաթայա Ցվիյի ականջին

25 Ապրիլի, 2013

Շվարցի հեքիաթներից մեկի մեջ մի թագավոր կար, որին երբ զեկուցում էին այն ամենի մասին, ինչը որ կատարվում էր երկրի ներսում, սկզբից ասում էին այն, ինչը  կշոյեր նրա լսելիքը, իսկ հետո ավելացնում էին այն ամենը, ինչը որ կվշտացներ նրան, սակայն չէին մոռանում նշել, որ դա չար լեզուների ասածն է ընդամենը։ Բայց դե թագավորը, չնայած ցույց չէր տալիս, սակայն հասկանում էր, որ ճշմարտությունը հենց այդ չար լեզուների ասածների մեջ պիտի փնտրել։

Հիմա, քանի որ դուք հարգելի հայրենակիցներ, բոլորդ էլ առանձին առանձին վերցրած թագավորներ եք, չէ՞ որ մենք թագավորների ցեղ ենք, ու երևի նաև դա է պատճառը, որ հարյուրամյակներ շարունակ մնացել էինք կամ էլ ենք առանց թագավորի ու պետության, ապա ես նույնպես ուզում եմ պատմել ձեզ այն, ինչը որ խոսում են չար լեզուները մեր ժողովրդի դառը ճակատագրի ու դրա հետ կապված որոշ բաների մասին, որ տեղի է ունենում աշխարհում։

Նախ այդ չար լեզուները ասում են, որ այն պատմությունը, որը հրամցվում է մեզ, բոլորովին էլ ճշմարտացի չէ, այլ միտումնավոր ձևով խեղաթյուրված է, և որ այդ ամենի հետևում մութ ուժեր են կանգնած, որոնք փաստորեն միշտ էլ կառավարել են աշխարհը, կամ էլ գոնե փորձել են այդ բանը անել, որ նրանք իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, անընդհատ դավադրություններ են կազմակերպում, որոնք երբեմն համաշխարհային մասշտաբների են հասնում։

Չար լեզուները ասում են նաև, որ այդ մութ ուժերը մարդկանցից ինչ որ բաներ են թաքցնում, որ գալիս է շատ ու շատ հին ժամանակներից, և որ հենց այդ բաների իմացությունն է նաև նրանց հզորության պատճառը, և այդ գաղտնի ինֆորմացիան նրանց ընտրյալները սերնդե սերունդ փոխանցում են միմյանց, ամեն ինչ անելով, որպեսզի իրենցից բացի ոչ ոք չիմանա դրանց մասին։ Բայց նրանք այդ արտասովոր գիտելիքները միշտ չէ, որ օգտագործում են ի բարօրություն մարդկանց, այլ լրիվ հակառակը։ Նրանք արտաքինից բարեպաշտ ձևանալով, իրականում իրենց գաղտնի կազմակերպությունների ներսում դավանում են ինչ որ հրեշավոր կրոն, ու նույնիսկ հրահրելով պատերազմներ ազգերի ու երկրների միջև, համարում են որ դրանց արդյունքում միլիոններով զոհված մարդկանց, իրենք ըստ էության, զոհաբերում են իրենց դիվային աստվածներին։ Եվ երբ սկսում ենք քրքրել այն ամենը, ինչը վերաբերվում է այդ մութ ուժերին, ապա տեսնում ենք, որ դրանց, այսպես կոչված, միաբանություններում ու օթյակներում հրեաները ինչ որ շատ են ելք ու մուտք անում, զինված իրենց կաբալլաներով ու եսիմինչերով։ Ու երբ ուսումնասիրում ենք ամեն տեսակի հեղափոխություններն և բազմաթիվ ապստամբություն ու պատերազմները, պարզ երևում է այդ ամենի մեջ հրեաների մեծ դերակատարությունը։

Եվ հաշվի առնելով նրանց մեծ կշիռը այսօրվա աշխարհի ֆինանսական ու աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում, ապա ակամայից միտք է ծագում այն մասին, որ չար լեզուները երևի թէ իզուր տեղը չէ, որ ակնարկներ են անում հրեաների հետ կապված և ինչ որ բան իսկապես գիտեն։ Բայց հարց է առաջանում, թէ ինչու՞ եմ ես այս ամենի մասին խոսում, հիմա մեզ հայերիս համար ինչ տարբերություն, թէ օրինակ այդ ուժային կենտրոններ կաչվածներում հրեաներ են նստած թէ ինչ որ ուրիշ մարդիկ, ինչպես կասեր ռուսը,–«нам то что»։ Իսկապես, մեզ համար ոչ մի նշանակություն չէր ունենա այդ հանգամանքը, եթե նորից չլինեին այդ նույն չար լեզուների այն ասեկոսեները, համաձայն որի հրեական միստիկ ուսմունքը մի զարանցանք ունի, որ իփր Եհովան պատվիրել է նրանց բնաջնջել հայերին։

Ես հասկանում եմ, որ հիմա Հուդայականության շատ գիտակներ միաբերան կգոռան, որ նման բան չկա և չի էլ կարող լինել։ Այո ճիշտ է, սակայն Հուդայականությունը դա այսբերգի միայն երևացող մասն է, որը իր գեղեցիկ փայլով շողշողում է արևի տակ, բայց չերևացող մասը անհամեմատ ավելի ծավալուն է և խորն, ու թաքնված է հասարակ մահկանացուների հայացքներից, և հենց այդ չերևացող մասն էլ դավանում են վերը նշված մութ ուժերը, որոնք իրականում ինչ որ անում են, անում են ոչ թէ հանուն փողի և իշխանության, չնայած դա իրենց նպատակները իրականացնելու միջոց է, այլ անում են հանուն ինչ որ անհասկանալի զառանցանքների, որոնք թելադրված են իրենց դիվային հավատքի կողմից։

Եվ պատահական չէ, որ երբ չար լեզուները խոսում են հայոց ցեղասպանության մասին, ապա բոլորովին արդարացիորեն նշում են, որ ցեղասպանության բոլոր կազմակերպիչները ոչ թէ թուրքեր են, այլ Դյոնմե կոչվող հրեական անիծյալ սեկտայի ներկայացուցիչներ և որ նրանք իրականում նաև թուրքերի թշնամիներն էլ են, որովհետև ամեն ինչ արեցին, որպեսզի կործանեն նրանց կայսրությունը և խեղաթյուրեն նրանց պատմական հիշողությունը։ Եվ երբ այդ չարաբաստիկ տարիներին Օսմանյան կայսրությունը մեծ կորուստների գնով ուզում էր շարունակել իր գոյությունը, ստորագրելով Սևրի պայմանագիրը, ճանաչում էր նաև Հայաստանի անկախությունը այն տարածքների մեջ, որը սահմանագծել էր Վիլսոնը, հանկարծ ասպարեզ է իջնում մեկ այլ դյոնմե՝ Մուստաֆա Քեմալ կոչվածը, որին անմիջապես օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանում արդեն իշխանությունը զավթած ջհուդամասոնական հրեշը, և արդյունքը լինում է այն, որ Սևրի պայմանագիրը այդպես էլ մնում է թղթի վրա, ու դառնում է անպետք իր, չէ՞ որ եթե իրագործվեր այն, ապա հայոց ցեղսպանությունը այսքան ողբերգական հետևանքներ չէր ունենա, հարյուր հազարավոր հայ փախստականներ օտար ափերում կոտորվելու և ուրիշ ազգերի մեջ ձուլվելու փոխարեն, կվերադառնային իրենց տները, ու այսօր Հայաստանը կլիներ տասնհինգից քսան միլիոնանոց երկիր։

Ինչևէ Թալիաթների ու Ջեմալների գործը իր «հաղթական» ավարտին հասցրեց Քեմալը, որը չլինելով թուրք, զավեշտալի ձևով հռչակվեց Աթաթյուրք, այսինքն թուրքերի հայր, ու առ այսօր ուղղադավան մահմեդական թուրքերին պարտադրված է այդ կուռքի պաշտամունքը։  Եվ երբ խորը վերլուծության ենք ենթարկում այսօրվա Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը մերժելու քաղաքականությունը ու Ղարաբաղյան հարցում իրենց բռնած կեցվածքը, ապա տեսնում ենք, որ դա այնքան էլ չի բխում իրենց շահերից, այլ ընդհակառակը, խանգարում է նրանց տարածաշրջանային լիդեր դառնալու առումով, և ոչ միայն։ Սակայն բանը նրանումն է, որ թուրք ժողովրդի շահերը բնավ էլ չի հետաքրքրում այն մարդկանց, ովքեր ժամանակին մշակեցին այդ պրոյեկտը, որը կոչվում է Քեմալական Թուրքիա։

Ի դեպ այդ նույն ուժերի պրոյեկտն է նաև Ադրբեջանական Հանրապետություն կոչվածը, որի հակահայկական հիստերիան նույնպես սնվում է այն նույն աղբյուրից, որից որ սնվում էին ժամանակին իթիհաթականները։ Սակայն այս ամենի մասին իհարկե հասարակ թուրքերի ու ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը տեղյակ էլ չեն անգամ։ Նրանք չգիտեն, որ այն պատմությունը, որը հորինվել և հրամցվում է իրենց, դասավանդվում է իրենց բուհերում և դպրոցներում ու պրոպագանդվում է ամենուր, իրականում բացարձակ ստերի վրա է հիմնված, և դա չի արվում այն բանի համար, որ թուրքերն ու ադրբեջանցիները բարեկիրթ անցիալ ունենալու իլյուզիա ունենան, այլ արվում է այն բանի համար, որ նրանց կտրեն իրենց իսկական անցիալից, և որի արդյունքում այդ ժողովուրդները այլասերվելով, վերածվում են ինչ որ մութ ծրագրեր իրականացնող գործիքի։

Ասում են մտքերը իրականանալու հատկություն ունեն, խոսքս այն մասին չէ, որ մի բան մտածում ես, ու հետո մտածածդ իրականացնում, այլ այն մասին է, որ օրինակ, երբ շատ ու շատ մարդիկ երկար ժամանակ, սերնդե սերունդ հավատում են, որ ասենք ինչ որ կոնկրետ մի առարկա հիվանդություններ բուժելու կամ այլ հրաշքներ գործելու հատկություն ունի, ապա այդ առարկան իսկապես սկսում է այդպիսի հատկություններ ձեռք բերել, այսինքն մարդկանց հավատքը այդ առարկան օժտում է ինչ որ ուժով, որը արդեն մարդկանցից անկախ սկսում է գոյություն ունենալ այդ առարկայի մեջ։ Այս երևույթը ընկած է կռապաշտության և տարբեր տիպի օկուլտ ուսմունքների հիմքում, ու այդտեղից անցել է նաև ժամանակակից կրոնական շատ համակարգեր, որոնք թեկուզ հռչակել են իրենց կռապաշտության հակառակորդներ, սակայն կռապաշտությունից էապես չեն տարբերվում։ Ինչևէ, ինչու՞ եմ այս ամենը ասում, փորձեմ այս երևույթի նման մեկ ուրիշ օրինակով բացատրել միտքս։

Պատկերացրեք մեկի ուղեղը լվանում են, նա ամբողջությանբ մոռանում է իր անցիալը, որից հետո նրա համար հորինում են մի սուտ անցյալ ու պատմում են նրան, և ահա այդ սուտ անցյալը սկսում է իրողություն դառնալ ու ազդել այդ մարդու հետագա գործունեության վրա, և նա, որ հարևանների հետ միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, հանկարծ անսպասելիորեն սկսում է գժտվել նրանց հետ, որովհետև իր հնարովի, սուտ հիշողությունը հուշում է նրան, որ հարևանները անցյալում իփր շատ վատություններ են արել իրեն։  Ահա հենց այս նույն ձևով էլ սկսում են ջնջել ժողովուրդների պատմական հիշողությունը, տեղը լցնելով տարբեր տեսակի հնարովի անհեթեթություններ, որի արդյունքում այդ ժողովուրդները սկսում են իրենց դրսևորել բոլորովին այլ ձևով, նրանք դառնում են զոմբի մութ ուժերի ձեռքում։ Այդպիսի զոմբիացված վիճակում են մեր չորս հարևաններից գոնե երեքը՝ թուրքերը, ադրբեջանցիները ու վրացիները։

Մենք հայերս այդ ժողովուրդներին դարեր շարունակ տվել ենք ամեն ինչ, և մշակույթ, և ինչպես ասում են՝ բարձրարժեք մարդկային ռեսուրսներ, չէ՞ որ մեր ազգի շատ ու շատ ներկայացուցիչներ դարերի ընթացքում, զանգվածաբար հեռանալով իրենց հայկականությունից ձուլվել են այս նորաստեղծ ազգերի մեջ, տալով նրանց մեր ազգի կողմից հազարամյակների ընթացքում կուտակած մշակութային փորձը և գենետիկ ինֆորմացիան։ Մեր նախնիները հավատում էին, որ այն դևը, որին ստեղծում են քո նմանությամբ, ձգտելու է ոչնչացնել քեզ ու գրավել քո տեղը։ Այդ հավատալիքների աղերձները պահպանվել են մասնավորապես իրանական ժողովուրդների բանահյուսության մեջ, հիշեք Ռոստամ Զալի հետ կապված այն դիպվածը, երբ նրա նմանակ դևը քիչ էր մնում սպաներ նրան։ Հիմա մեր զոմբիացված հարևան ժողովուրդները մեր ազգի համար վերածվում են հենց այդ նմանակ դևերի, որոնք վերցնելով մեր արյունը, մեր պատմական հիշողությունն ու հայրենիքը, մեզ վերջնականապես դուրս են մղում պատմության թատերաբեմից, պատահական չէ, որ այսօր մեր նյութական ու հոգևոր շատ ու շատ արժեքներ այդ ժողովուրդները կամ իրենց են վերագրում, կամ էլ ուղղակի ոչնչացնում են։ Եվ այս ամենի հետևում կանգնած են հենց նույն այդ վերը նշված մութ ուժերը։

Եթե առաջ թուրքերի ու ադրբեջանցիների նախնիներին ասեիր, որ իրենց պապերը ընդամենը տասնմեկերորդ դարում են հայտնվել Հարավային Կովկասում ու ընդհանրապես Առաջավոր Ասիայում, և որ իրենց իշխանության տակ գտնվող տարածքների ահագին մասը հայերի երկիրն է, ու իրենք հայերից են սովորել տարբեր գիտություններ, արհեստներ, հողագործություն, ու էլի շատ ու շատ բաներ, ապա նրանք կնդունեին այդ ամենը առանց որևէ թշնամանքի, իսկ այսօր նրանք այդ մասին լսել անգամ անկարող են։ Կամ եթե վրացիներին մի հարյուր հիսուն տարի առաջ ասեիր, որ օրինակ, իրենց Բագրատիոնի թագավորական դինաստիան, որը իշխեց իրենց վրա հազար տարի, հայեր են, ապա նրանք չէին ժխտի այդ փաստը, բայց եթե փորձ կատարենք այդ նույն բանը կրկնել հիմա, ապա այնպիսի մի վայնասուն կբարձրացնեն, որ էլ ասելու չի։ Նաև քրդերին են սկսել մշակել, նրանց համար էլ հորինել են, որ նրանք են նաիրցիները, և որ Ուրարտուն քրդական պետություն էր, և էլի նման բաներ։ Կարճ ասած այս ժողովուրդներից խլել են Ճշմարտությունը, փոխարենը տվել են Սուտ, որը չնայած առաջին հայացքից խիստ գայթակղիչ է նրանց համար, սակայն դա երբեք չի ծառայի նրանց իրական շահերին, որովհետև դրա նպատակն է այդ ժողովուրդներին այլասեռել և վերածել Եհովայի զոմբիների, ու թող թուրքն ու քուրդը իրենց մզկիթներում աղոթեն Ալլահին, և վրացին իր աղոթքը հղի Քրիստոսին, միևնույնն է նրանց իսկական տերը Եհովան է։ Իհարկե Եհովա ասելով ի նկատի չունեմ այն Դեմիուրգին, որը իսկապես ճշմարիտ է, այլ այն Էգրեգորին, որին ստեղծել են Սաբբաթայա Ցվիյի կարգի  հրեաները ըստ իրենց հայեցողության։

Թորոս Ալեքսանյան

Նախախորհրդարանը մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

13 Ապրիլի, 2013

2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընդվզման համընդհանուր և ինքնաբուխ բնույթը վկայում են, որ ժողովուրդը կեղեքիչ համակարգից օր առաջ ազատվելու ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին՝ այդ պայքարին լծվելու պատրաստակամության հետ միասին նաև իրեն կազմակերպելու և առաջնորդելու յուրօրինակ պատգամ ու հանձնարարություն տալով նրան:

Սակայն մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետևանքով պայքարը գնում է դեպի փակուղի: Քվեարկության օրվանից մեկուկես ամիս անց դեռևս չի մշակվել ու ներկայացվել շարժման կայացման ու ընթացքի ծրագիր, և չի ձևավորվել այն համակարգող կոլեգիալ մարմին: Դրա փոխարեն ժողովրդին ընդամենը առաջարկվում է ընտրություն կատարել ոգեշունչ հռետորաբանության ու արկածախնդրության միջև:

Ընդսմին, այս ամենը կատարվում է շարժումը կայացնելու և հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ Նախախորհրդարանի ու նրա ներկայացուցիչների` պարզ և հստակ կերպով ներկայացրած ծրագրային առաջարկությունների ու հորդորների անտեսմամբ:

Նախախորհրդարանը դեռևս նախագահական ընտրությունների մեկնարկի փուլում զգուշացրել է, որ ազգի ու երկրի նորգաղութային կեղեքման գործիքի վերածված, ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ինքնիշխանությունը խափանող առկա պետական կառավարման համակարգի ներսում և նրա կանոններով հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել արդյունքի:

Ուստի ժողովրդի իշխանությունն իրացնելու ու նրա ինքնիշխանությունը դրսևորելու միակ ճանապարհը ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ պետական կառավարման առկա համակարգից դուրս՝ ժողովրդի սահմանած կանոններով կազմակերպվող այլընտրանքային ընտրությունների միջոցով զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ստեղծումն ու լեգիտիմացումն է և հարմար պահին դրանցով գործողներին փոխարինումը:

Միայն այդ կերպ կարելի է կյանքի կոչել իրապես ինքնիշխան, հայության շահերն իրացնելու ունակ, մարդու և քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող նոր որակի պետություն ստեղծելու համազգային նպատակը:

Նախախորհրդարանը վերը նշված հարցերի վերաբերյալ իր ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սերժ Սարգսյանը ստացել «Նարիմանով» ծածկանունը

8 Նոյեմբերի, 2012

Գաղտնիք չէ, որ Սովետական Միության տարիներին ադրբեջանական ՍՍՀ–ի կազմում գտնվող ԼՂԻՄ–ում Ադրբեջանի կուսնոմենկլատուրան իրականացնում էր հայաթափման քաղաքականություն։ Այդ իսկ նպատակով ԼՂԻՄ–ի ղեկավարներ էին նշանակվում ազգությամբ հայ, սակայն ամբողջությամբ հայատյաց մարդիկ, ովքեր Բաքվի ծրագրերն էին առաջ մղում։

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մյուս առանձնահատկություններից էր այն, որ ԼՂԻՄ–ի դրածո և հայատյաց ղեկավարների կողքին ներդրվում էին ԿԳԲ-ի կողմից հավաքագրված կադրեր, ովքեր, մի կողմից՝ պետք է օգնեին հայատյաց կեւորկովներին, իսկ մյուս կողմից էլ՝ լրացուցիչ «աչքի» և տեղեկատվական խողովակի դեր կատարեին Բաքվի համար։ Լավատեղյակները պնդում են, որ նմանատիպ մարդկանց, որպես կանոն, հավաքագրում էին Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցից», որի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվում էին ԼՂԻՄ կուսվերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ, կուսակցական ֆունկցիոներներ կամ հրահանգիչներ։ Հայաստանի ոչ օրինակարգ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ–ի կուսհամակարգում, եղել տխրահռչակ Կեւորկովի օգնականը և զբաղվել պրոպագանդիստական աշխատանքներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տիպի պրոպագանդա է իրականացրել Սարգսյանն ադրբեջանական կոմկուսի ու ԿԳԲ–ի հսկողության ներքո։

Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանն այսօր ունի մի նախագահ, ով ժամանակին հավաքագրվել է ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից։ Այդ տեղեկության իսկությունը հաստատվում է այն փաստով, որ Սերժ Սարգսյանը եղել է վերոհիշյալ կոմսոմոլական դպրոցի սան։

Սերժ Սարգսյանի հետ այն տարիներին ԼՂ մարզկոմում աշխատած մարդկանցից շատերը պնդում են, որ «Նարիմանով» մականունը կամ ավելի ճիշտ՝ ծածկանունը, Սերժ Սարգսյանն ստացել է հենց Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում» սովորելու տարիներին, երբ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։

Ղարաբաղի հարցը դեռևս 60–ականներից բարձրացնող մարդիկ գիտեին, որ «Նարիմանով» ծածկանունը կրող Սարգսյանն ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է և զբաղված է ԼՂԻՄ–ում ազգային խնդիրներ բարձրացնելու պոտենցիալ ունեցողների հայտնաբերմամբ և այդ մարդկանց մասին Բաքվին զեկուցագրերի փոխանցմամբ։ Մեր ձեռքի տակ կա այն ավարտական լուսանկարը (վինետկա), որից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանն «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտել է  26 տարեկան հասակում՝ 1980 թվականին։ Նկարում կարմիր շրջագծի մեջ վերցվածը հենց Սերժ Սարգսյանն է։ Ի դեպ, նրա համակուրսեցիների 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, մյուսները՝ ռուս, թալիշ ու վրացի, և միայն ինքն է եղել ազգությամբ հայ։

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականի մեջ շրջանցված է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելու փաստը, ինչը հուշում է, որ ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է սրբագրել սեփական կենսագրությունը և կոծկել իր անցյալին վերաբերող որոշ փաստեր։

Ընթերցելով Սարգսյանի կենսագրականը՝ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, որ բացակայում է 1979-1980 թթ. ընթացքում կոմերիտական դպրոցում սովորելու պահը և նշված է միայն, որ նա այս կամ այն կարգավիճակով կուսաշխատանքներով է զբաղվել։ Բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է համալսարանը նոր ավարտած Սարգսյանն անմիջապես ընդգրկվել կուսնոմենկլատուրայի մեջ։ Այդ հարցի պատասխանը տալիս է հենց «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը», որի մասին համառորեն լռում է Սարգսյանը, քանի որ գիտի՝ անմիջապես հայտնվելու է մի շարք տհաճ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առջև։

Ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից ժամանակին հավաքագրված լինելու հանգամանքն է, թերևս, պատճառ դառնում, որ ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Սարգսյանը պարբերաբար ադրբեջանանպաստ հայտարարություններով ու գործողություններով է հանդես գալիս։ Դա հատկապես ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարության ժամանակ, երբ նշվեց, թե Հայաստանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները, մինչդեռ Ալիևը հանդես էր գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ և որևէ փոխզիջման մասին չէր խոսում։

Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Հայաստանի նախագահ չի կարող լինել մեկը, ում մտածողությունը ձևավորվել է ադրբեջանական «ԿԳԲ-ի կադրային դարբնոց համարվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում», ով կուսակցական կարիերա է արել Բաքվի հատուկ հովանավորչությունից օգտվելով և ԼՂԻՄ–ում հակահայկական քաղաքականությանն օժանդակելով։

Ա.Վ.

Ցավալի է տեսնել որ այսպիսի խորագույն հոգեմտավոր ստրկատիրությունը ստրուկ հայերը ընդունում են որպես ազատագրություն:

29 Սեպտեմբերի, 2012

Քրիստոնյա ջարդարար կաթողիկոսներն ու նրանց քաղաքական ու գաղափարախոսական համհարզները միշտ և միշտ հենվել են օտար ուժերի վրա իրենց իշխանության հաստատման ու ամրապնդման համար` լինելով ազգային դավաճաններ: Մինչև ազգի վրա բացարձակ ստրկատիրության հասնելը: Որից հետո արդեն ստրուկն առաջնորդում է ստրուկին` պարտադրված կրոնա-գաղափարախոսական ստրկատիրությունը համարելով «ազգային ավանդույթ»:

Եթե մի ժամանակ այդ օտար ուժերը, որոնց ապավենին դիմում էին դավաճան կաթողիկոսները, բյուզանդական կայսրությունն ու արաբական բանակներն էին, այսօր այն մասոնականությունն է, որ սողոսկելով հայերի մեջ` հայը հայի դեմ է հանում. մեկուսացնելով ու հալածելով բոլոր այն հայերին ովքեր չեն ենթարկվում, այլ` պայքարում են իրենց ու իրենց ազգի վրա պարտադրված կրոնա-քաղաքա-գաղափարախոսական ստրկատիրության դեմ:

Այդ մասոնականությունը ունի անուններ հայ իրականության մեջ: Անթիլիասի ԿԿԿ-ն (Կեղծված Կիլիկիո Կաթողիկոսություն) պարտադրվում է մասոն դաշնակցականների «Ազգային» հորջորջվող դեռ էն գլխից ծախված «Խորհուրդների» միջոցով, իսկ մյուսը` ռամկավար և բարեգործական մասոնների միջոցով: Իսկ հիմա, բացե ի բաց, առանց այս դասական խմբավորումների կարիքին, զանազան օթյակներ հաստատվել են Հայաստանում և օրից օր խորացնում են իրենց գործունեության դաշտը:

Հայաստանեայց կոչված եկեղեցին, իբրև ազգային կառույց, սողոսկում է ամեն մի հայ տան մեջ, հայ երեխաների ծնունդը, դպրոցական դաստիարակությունը, երիտասարդների ամուսնությունն ու ծերերի մահը անիծելով հուդայական առասպելաբանությամբ: Այն ստեղծում է բավարար պարարտ ենթահող զուտ հուդա-քրիստոնեական հոսանքների համար, որոնք արդեն իրենց իսկ հրեական առասպելաբանությամբ հագեցած հողի վրա դժվարություն չեն ունենում մի քանի մանր-մունր լրացումներ կատարելով հայի հրեականացման գործընթացն ամբողջացնելու:

Իսկ այս մասոն-մուսոն-դաշնակ-ռամկավար-կռիստոնյա մոլեռանդները ուժեղ կռվան են հանդիսանում ներսից պառակտելու մեր ազգը, այն ենթարկելու հուդայական-հրեական առասպելաբանական համարգին` զրկելով նրան ինքնուրույնությունից, ինքնուրույնորեն կայանալու հնարավորությունից, և պարզապես գոյատևելու որպես համաշվարհային ուժերի ենթական կամ ստրուկը:

Ցավալի է տեսնել, որ այսպիսի խորագույն հոգեմտավոր ստրկատիրությունը ստրուկ հայերը ընդունում են որպես ազատագրություն: Վտարանդի այն գրողների արտաքսումը Հայաստանից ու նրանց մեկուսացումը նաև Սփյուռքում հետապնդում է ոչ այլ նպատակ, քան` հուդաքրիստոնեական ստրկատիրության անուրը հայ ազգի վզին ամրացնելը: Եվ պատահական չէ, որ նրանք հալածվում են հենց այն ուժերի կողմից, որոնք երաշխավորներն են մասոնականության և հուդաքրիստոնեական հոսանքների ներթափանցմանը հայ իրականության մեջ:

Սրանք այնքան են շատանում և ուժեղանում հակաշիռ ստեղծող գրողների աքսորի պայմաններում, որ նույնիսկ եթե այդ աքսորը վերացվի այդ հոսանքների հովանավոր «մարդասեր», «ժողովրադավար» ու «բարի կամքի տեր և մարդկային իրավունքների պաշտպան» պետությունների միջնորդությամբ, արդեն ուշ է լինելու, քանի որ նրանց հովանավորած ու արդեն յոթ արմատ նետած կրոնաքաղաքան ստրկատիրությունը վերացնելը գրեթե անհնար կլինի առանց արյունալի հեղափոխության:

AEMEN MELIKYAN

Թող Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները

11 Օգոստոսի, 2012
Օ­գոս­տո­սի 11-ին Նա­վա­սար­դի տոնն է: Նշվում է Հայկ Նա­հա­պե­տի՝ Բե­լի դեմ տա­րած փառահեղ հաղ­թա­նա­կի օրը:

Հայկ Դյուցազունն այդ օ­րը, աշ­նա­նա­յին ա­րե­ւա­դար­ձից 40 օր ա­ռաջ հաղ­թեց Ա­րա­րա­տը նեն­գո­րեն զավթած Տի­տան­յան Բե­լին եւ վե­րա­տի­րեց Հա­յոց Աշ­խար­հն ու հա­յութ­յա­նը բե­րեց ա­զատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:

Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի եւ ի­զուր չէ, որ կար մի ժա­մա­նա­կա­հատ­ված, երբ օ­գոս­տո­սի 11-ը եւս նշվում էր որ­պես Նոր Տա­րի՝ Նոր Կյան­քի օր…

Հայկ Նա­հա­պե­տը Հա­յ-Արիական Դի­ցա­կար­գի հա­մա­ձայն Մարդ-Աստ­ված է՝ Աստ­վա­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աս­տ­ված, ով խո­սել է Հայ Աստ­վա­­ծ­նե­րի հետ, ան­գամ կա­տա­րել Աստ­վա­ծա­յին Ա­ռա­ջադ­րանք­ներ… Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…

Օ­գոս­տո­սի 11-ը հին Նա­վա­սարդ ա­միսն է: Նավ-Աս-Արդ՝ ու­ժա­կա­նութ­յան-զո­րութ­յան խորհր­դի հաս­տա­տում: Նա­վա­սարդ­յան խա­ղերն էլ ա­ռա­վե­լա­պես զո­րա­խա­ղեր են ե­ղել, ո­րի ժա­մա­նակ Հայկ­յան զին­վո­րի պա­տ­­վա­վոր կո­չում է տրվել:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները օգոստոսի 11-ի լուսաբացին, Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն են կազմակերպել՝ փառաբանելով մեր զորավոր նախնուն եւ Հայ Աստվածներին:

Թո՛ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները եւ վերատիրեն Հայքին ու համախմբեն Ազգը՝ ինչպես դա արեց Աստվածամարդ Հայկը… Ցավոք, հայի գենը նոր «Բել»-եր է ցրցամ տվել:

Արիական-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքներին, որտեղ էլ կազմակերպվեց տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված եւ ավանդական ուտեստների համտեսմամբ:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
11.08.2012թ.

«Անաստված» Արմեն Մելիքյանի պատասխանը «հավատացյալ» Ստյոպա Սաֆարյանին:

6 Օգոստոսի, 2012

Ստյոպա Սաֆարյան
Ժառանգություն կուսակցության անդամ և Ազգային Ժողովի պատգամավոր.

Արմեն, ես քրիստոնեա եմ, Առաքելական եկեղեցու հետեւորդ: Իհարկե, չեմ կարող պահանջել, որ դադարցնեք այս հակաքրստոնեական արշավը, բայց կարող եմ պահանջել ինձ հանել Ձերն թիրախ խմբից: Անիմաստ է, եւ ինձ չեք համոզի ետ կանգնել իմ հավատքից:

Պատասխան`

Սիրով.
Ձեր հավատքը ճշմարտության թշնամին է: Այդ պատճառով էլ ջարդվեցիք: Ստրուկ եք և կմնաք ստրուկ հավիտյանս հավիտենից:

Ընտրել եք սուտը և ձեր ուղեղը փակել ճշմարտության ձայնի առաջ: Վատն այն է, որ հավակնում եք ազգ առաջնորդել:

Չեք ուզում անգամ լսել հաղորդումները ու նոր կողմնորոշվել. ձեր ականջներն եք փակում, մեռած քայլողներ:

Այլ հարց եթե Հայաստանում լինեինք, տեր մեր քաղաքական-քաղաքացիական իրավունքների. որի դեպքում, ձեր ու ձեր Հովանիսյանի նմանները երբեք տեղ չէին ունենա քաղաքական կյանքում:

Մի օր կաթողիկոսը գնդակահարվելու է Էջմիածնում. հուսով եմ նրա կողքին չեք լինի:

Դուք հայ չեք. հայը չի կարող քրիստոնյա լինել: Հրեայի բիճ եք մտքով ու հոգով: Ինչպես կրոնականների ձեռք համբուրող ձեր Հովանիսյան հնգէական ստրուկը:

Ըստ այնմ թող մեր ազգը այսուհետև որոշի ձեր և Ժառանգության վերընտրության խնդիրը:

Թքում եմ քո և Րաֆի Հովանիսյանի երեսին: Դուք այլևս տեղ չունեք մեր ազգի պատմության մեջ: Դուք խաբեբաներ ու կեղծավորներ եք, որ ձեզ համար քաղաքական դիրքեր եք կառուցում Հայաստանում` հայ վտարանդի գրողների կյանքերի հաշվին: Ձեր նախաձեռնություններով էլ ձեր հետույքը մաքրեք. դուք տարիներով օրորում եք մեզ, լկտի վարնոցներ` նպատակ ունենալով մեր մաշումն ու կործանումը: Թքած ունեմ ձեր բոլոր ոռինագծերի վրա: Ձեզնից ողորմություն չենք հայցում:

Մի կասկածեք, որ դուք և Րաֆի Հովանիսյանը մի օր կհայտնվեք բանտում` ազգային դավաճանության մեղադրանքով դատվելով: Ձեզ դատողը լինելու եմ ես: Կամ էլ ձեզ կաքսորենք տասը տարի ձեր ամեն ինչը կործանելուց հետո, որպեսզի համտեսեք մեր ապրած կյանքը: Այսուհետև դուք համբուրելու եք մեր ոտքերը ձեր մեղքերի թողության համար:

Կոչ եմ անում մեր ժողովրդին վերջնականապես իր միջից մաքրելու Ժառանգություն հորջորջվող կեղծավորների ու սրիկաների այս կուսակցությանը:

Արմեն Մելիքյան

Հեռավոր այմարները խոսում են մեր մայրենիով

28 Հուլիսի, 2012

Պարզվում է՝ Կենտրոնական Ամերիկայում` Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ` այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: Նրանք գործածում են բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են: Այս բացահայտման հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանն է: Նա ռուսական բանասիրության մասնագետ է, թարգմանություններ է արել ռադիոֆիզիկայի, ճարտարապետության ոլորտներում, հայերեն է թարգմանել ակադեմիկոս Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գիրքը: 2011թ. նրա թարգմանությամբ կտպագրվի Անաստասիա Ցվետաեւայի «Մոգական զանգահարության վարպետը. ասք հանճարի մասին» գիրքը` հայազգի երաժիշտ Կոնստանտին Սարաջեւի մասին, որը մեկ օկտավայում լսում էր 1701 հնչյուն այն դեպքում, երբ սովորական մարդն ի վիճակի է լսել ընդամենը 23: Մերի Սարգսյանի հետ զրույցը այմարա ժողովրդին առնչվող ուշագրավ բացահայտումների մասին է:

— Միշտ մտածում էի, թե ինչ է նշանակում «Սասուն» բառը, ինչու Աճառյանի կամ մեկ այլ բառարանում դրա ստուգաբանությունը չկա: Մենք ունենք Սասուն երկրի անուն, սարերի անուն եւ «անսասան» բառը, ուրիշ ոչինչ: Որոշ գրքերից իմացա այմարա հին ժողովրդի մասին, որը, ըստ ուսումնասիրողների, աշխարհի ամենահին լեզուներից մեկն ունի, իր մշակույթով ծաղկել է 15 հազար տարի առաջ եւ ունեցել է լեգենդ, որը կրկնվում է մի քանի ժողովուրդների մոտ: Պատմում են, որ ծովով իրենց մոտ եկան սպիտակամորթ, գանգրահեր, շիկահեր, կապտաչյա մարդիկ, որոնք համարվել են իրենց աստվածները, որովհետեւ գալով այստեղ` իրենց սովորեցրել են ձուլագործության գաղտնիքները, նաեւ ճարտարապետական գաղտնիքներ, սովորեցրել են միակնությունը: Այդ ժամանակներում ձուլագործությունն առաջին հերթին Հայաստանում է եղել:

Շումերերեն գրություններում նաեւ հիշատակվում է անուն` Իոաննեշ: Դժվար չէ կռահել, որ դա Հովհաննեսն է: Կարելի է ենթադրել, եթե չպնդել, որ եկվորները հայեր են եղել: Նույն լեգենդում կա իրենց «Վիրակոչա» անունը, եւ եթե շատ համարձակ լինենք, ապա կարող ենք ստուգաբանել որպես «ի վերուստ կոչված»: Գոյություն ունի Կալասասայա հրապարակ, որտեղ կանգնեցված է Վիրակոչայի բարձր արձանը` շուրջը քարեր: «Կալասասայա» բառը այմարերենից թարգմանվում է «կանգուն քարեր»: «Կալ»` հայերեն քարն է: «Քար» հայերեն արմատը մտել է աշխարհի բոլոր ժողովուրդների լեզուների մեջ:

Ես հիշեցնեմ, որ «Սասունցի Դավիթ» էպոսում Սանասարի եւ Բաղդասարի կառուցած քաղաքն անվանակոչած ծերուկը բացականչեց. «Սա հո սասունն է», այսինքն` պինդ, ամրակուռ: «Կալասասայա» եւ «Սասուն» նույն նշանակությունն ունեն` անսասան, պինդ: Ես որոշեցի ուսումնասիրել այդ լեզուն, հասկանալ, թե մեր Սասունն ու Կալասասայան ինչպես համընկան: Գտանք 600 բառանոց այմարա-անգլերեն բառարան: Վեց ամիս ինքս ինձ թեւ տալով ու համոզելով, ինքս ինձ չհավատալով՝ ուսումնասիրեցի: Իմ առաջ բացվեց մի զարմանահրաշ աշխարհ: 57 բառ` մոտ 10 տոկոսը, հայարմատ էին: Գիտության դոկտորներն ասացին, որ նույնիսկ երեք բառի նույնարմատ լինելը առիթ է մտածելու, որ կա լեզվական փոխառություն:

— Է՞լ որ բառերում համընկնումներ կան:

— Օրինակ` «փիսի» նշանակում է կատու,  «փուրակա»` փոր, «արմջանա»` մոռանալ, «կիտա»` ձկնկիթ, «ջուրա»` ջուր: 2004թ. հոդված պատրաստեցի եւ տարա ԳԱԱ «Լրաբերին»: Մեծ ոգեւորությամբ ընդունեցին եւ դրեցին հերթի: Երկու տարի մնաց հերթում, հետո էլ գլխավոր խմբագիրը կանչեց, թե` չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է: Ասի` թուրքամետակա՞ն պիտի լիներ, որ տպագրեիք: Հոդվածը տպագրվեց այլ հանդեսներում:

— Իսկ այդ «ենթադրյալ» հայերը ձուլվել են տեղացիների՞ն, վերջիններիս սերունդները կենսաբանորեն նման չե՞ն հայերին:

— 2009թ. Նիկարագուայից էլեկտրոնային փոստով նամակ եկավ: Այդ երկրի կենսաբանական գիտությունների դոկտոր, ազգությամբ ֆինն Սեպոտիուսանենը գրում էր, որ հիացած է իմ հոդվածով, մի տասնհինգ միջազգային կոնֆերանսներում զեկուցել է այն: Հոդվածը հաստատել էր նրանց կենսաբանական տեսությունն այն մասին, որ որոշ հին ժողովուրդներ կարող են ունենալ ընդհանուր գեներ: Այմարների մեջ նրանք հայկական գեներ են գտել: Ես չեմ կարող դա ոչ պնդել, ոչ հաստատել, քանի որ կենսաբան չեմ, կպնդեմ միայն լեզվական նմանությունը: Եվ այդ գիտնականը խնդրեց շարունակել հոդվածը: Ուղարկեց նոր` արդեն 3 հազար բառանոց բառարան՝ այմարա-իսպաներեն, եւ, բնականաբար, նոր բառեր ավելացան իմ հոդվածում:

— Հիմա ուսումնասիրությունը շարունակո՞ւմ եք:

— Արդեն հաստատվել են լեզվական նմանությունները: Ես ուրախ եմ, որ դա հայամետ աշխատանք է, ու երեւի այդ պատճառով էլ շատերի դուրը չի գալիս:

— Պարիս Հերունու հայագիտական աշխատությունը, որ թարգմանել եք, երեւի նույնպես շատերի դուրը չէր գալիս:

— Նա աշխատությունը գրել է անգլերենով, որպեսզի աշխարհը կարդա, որ նախաքրիստոնեական Հայաստանն ունեցել է շատ բարձր մշակույթ, գիր, եւ որ սխալ է, թե Մաշտոցի ականջին Աստված փսփսաց, ու նա էլ տառերը շարեց, ու մենք ունեցանք գանձեր` շարականներ, որ աղոթքներ են, ու հանկարծ «ծլեց» Խորենացին, որն առաջին ժամանակագիրն է աշխարհում… Այդպես հնարավոր չէ:

— Ինչո՞ւ է կեղծվում այդ հարցը:

— Այն էլ մեր եկեղեցու կողմից: Որ հավատացյալները հանկարծ չկասկածեն, որ Քրիստոսը… Քրիստոսն էլ դեմ կլիներ ամեն տեսակ կեղծիքի: Ինչպե՞ս մենք կարող էինք միանգամից «իմանալ զբանս հանճարոյ» եւ հանճարներ տալ աշխարհին: Մարդկության պատմությունն ընթանում է դանդաղ, էվոլյուցիոն ճանապարհով: Նույնն էլ լեզվի զարգացումը: Հայոց լեզուն ունի 11 հազար բուն արմատ, որից 4 հազարը լրիվ, իսկ 5,5 հազարը մոտիկ իդենտիկ են սանսկրիտի` հին հնդկերեն մեռած լեզվի հետ: Հայ հին գրաբարը եւ սանսկրիտն ունեն միարմատ չորս հազար բառ: Հնդկաստանում ասում են, որ սանսկրիտը հայերեն գրաբարի փոքր քույրն է: Հնդկական «Ռամայանա» էպոսը ստեղծված է եղել ոչ թե Հնդկաստանում, այլ իրենց բուն հայրենիքում, եւ այդ էպոսում կա կարոտ, ցավով ու սիրով հիշում են իրենց հին երկիրը, որն ուներ «կապույտ, ձյունապատ, բարձրաբերձ սարեր»: Ուղղակի կրկնում եմ շատ ուսումնասիրողների, որոնք պնդում են, թե քանի որ Հայաստանը հանդիսանում է քաղաքակրթության օրրանը, հնդիկներն այստեղից են գնացել Արեւելք:

«Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք»

4 Հունիսի, 2012

Հայաստան Հիլարի Քլինթոնի այցելության նախօրեին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայի վերաբերյալ«7օր»-ի հետ զրույցում  իր մեկնաբանությունն է տվել «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ Պատասխանելով հարցին՝ կարելի՞ է արդյոք այս դիվերսիան ինչ–որ կերպ կապել ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ քննարկվելու է նաև ԼՂ հակամարտությունը, Քանանյանը պատասխանել է.

–Արցախյան հիմնախնդրի շուրջը բանակցային փուլի աշխուժացման կամ տարածաշրջան այցեր ծրագրած ազդեցիկ անձանց ժամանման օրերին հրադադարի գծում իրավիճակը սովորաբար ավելի լարված է դառնում: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ «ռազմական» դիվանագիտությունն իր քաղաքական զինանոցի կարևոր գործիքն է՝ Հայաստանի և արտաքին ուժի շահագրգիռ կենտրոնների վրա ճնշում գործադրելու համար:  Ակնկալել, թե միջազգային հանրությունը մի օր զսպելու է Ադրբեջանի հարձակողական նկրտումները, անլուրջ է այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը համոզված են, որ հայկական կողմն իր քաղաքական տհաս ու ապապետական ղեկավարության պատճառով համարժեք կանխարգելիչ քայլերի չի դիմի: Բացի դրանից, հրադադարն ընդամենը արձանագրել է Ադրբեջանի ընթացիկ ծանր պարտությունը, բայց ո՛չ բնավ՝ վերջինիս փաստացի ջախջախումը:

Քանանյանը ընդգծել է, որ հիմա Ադրբեջանը  ռևանշի է ձգտում.

–Այժմ Բաքուն ռևանշի է ձգտում, իսկ մենք ստիպված ենք անընդհատ մեր երիտասարդներին կորցնել, այդ թվում և այն պատճառով, որ 1992-1994թթ. միջազգային հանրության «դատապարտությունից» սարսափած Հայաստանի իշխանությունը Տավուշի մարզում ռազմաճակատի գիծն անհրաժեշտ չափով չի շտկել՝ հակառակորդի ձեռքում թողնելով բազում կարևորագույն բարձունքներ: Իհարկե, յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք, բայց, միևնույն է, խնդիրն արմատապես և ընդմիշտ կլուծվի միայն հրադադարի գիծը Կուր գետին հասցնելուց հետո: Ներկա «կրպակատեր» իշխանիկների օրոք դա կարող է անհնարին թվալ, բայց երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո դա միանգամայն հնարավոր և իրագործելի կլինի: Ռազմաքաղաքական առումով Կուրին այլընտրանք չկա:

7or.am

Հայաստանի Պաշտպանական Հայեցակարգը` Մերձավորարեվելյան Հեղափոխությունների Համատեքստում

3 Հունիսի, 2012

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունն աշխարհաքաղաքական առումով «բացվեց»` հայտնվելով նաև մերձավորարևելյան քաղաքական վայրիվերումների որոշակի ազդեցությունների ներքո։ Մինչդեռ վերջին երեք ամսվա ընթացքում այնտեղ գրանցված պատմական նշանակության իրադարձություններն արդեն հանգեցրել են հեղափոխությունների, զանգվածային անկարգությունների, քաղաքացիական պատերազմների, ինչպես նաև միջազգային ռազմական միջամտության։ Այսօր բավականին բարձր է աշխարհառազմավարական անկայունության գոտու՝ «արաբական աղեղից» դեպի Հայաստանի սահմաններ ընդլայնումը, մասնավորապես, նոր՝ ներքին կամ արտաքին հակամարտության բռնկման հավանականությունը հարևան Իրանում։

Այս կապակցությամբ հարկ է մեկ անգամ ևս վերադառնալ Հայաստանի աշխարհառազմավարական դրության քննարկմանը, նրան սպառնացող ռազմական վտանգներին և դրանց չեզոքացման միջոցներին։ Մեր խորին համոզմամբ՝ 1991 թ.-ից ի վեր Հայաստանում պետական շինարարության մեջ իշխանությունների խոշոր ձախողումները մեծապես պայմանավորված են երկարաժամկետ սպառնալիքների հաշվառման վրա հիմնված համարժեք պաշտպանական հայեցակարգ ու ռազմական քաղաքականություն չունենալու հանգամանքով:

Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պետք է լինի (հուսանք՝ այդպես է) ռազմական անվտանգության ապահովումը բոլոր չորս ուղղություններով՝ հյուսիսային (վրացական), հարավային (պարսկական), արևմտյան (թուրքական) և արևելյան ու հարավարևմտյան (ադրբեջանական ու նախիջևանյան): Սակայն այսօրվա և կանխատեսելի ապագայի դրությամբ, Իրանն ու Վրաստանը Հայաստանին չեն սպառնում, մինչդեռ ադրբեջանական-թուրքական վտանգն առավել քան իրական է:

Վրացական և պարսկական ճակատներ

Այսուհանդերձ, ինչպես վրացական, այնպես էլ պարսկական ճակատի ամուր պաշտպանվածության ապահովումն անհրաժեշտ է: Նախ՝ թուրքական կամ ադրբեջանական զորքերը կարող են օգտագործել սահմանային այդ հատվածները (հատկապես վրացականը)՝ Հայաստան ներխուժելու համար: Բացի այդ, որքան էլ դա անցանկալի է, վրացական ճակատում չեն բացառվում Ջավախքի հայության պաշտպանության նպատակով ձեռնարկված ինչ-ինչ գործողություններ: Իսկ պարսկական ճակատում ապագայում կարող են խնդիրներ առաջանալ Իրանական Ազարբայջանում ապրող թրքախոս հոծ բնակչության հետ՝ Իրանի կենտրոնական իշխանության հանդեպ վերջինիս հնարավոր ընդվզումների պարագայում:

Ադրբեջանական ճակատ

ՀՀ առաջին դեմքերն ու բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են ընդգծել Ադրբեջանի սանձազերծելիք հնարավոր պատերազմի սպառնալիքը: ՀՀ պաշտպանության փոխնախարարներից մեկի տասնամյա վաղեմության մի ելույթում այդ իրավացի տեսակետի հիմնական դրույթները շարադրված են շատ պարզ. «Հայաստանի անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքն այսօր և տեսանելի հեռանկարում միանշանակ կարելի է համարել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ռազմական ագրեսիայի իրական սպառնալիքը: Այն պահին, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնի, որ ռազմական գերազանցություն ունի Հայաստանի նկատմամբ, պատերազմը կդառնա անխուսափելի: Այն ուղղված կլինի ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի դեմ, որովհետև ադրբեջանական ղեկավարությունն այն կարծիքին է, որ առանց Հայաստանի ռազմական պարտության, Ղարաբաղի բռնակցումն անհնար է»:

Սակայն ապագայում հնարավոր ադրբեջանական ներխուժման հետմղման սցենարները մշակելիս պետք է նկատի ունենալ մի վճռող հանգամանք, այն է՝ Հայաստանը պետք է մշտապես ի զորու լինի միայնակ ռազմական ջախջախիչ պարտության մատնել Ադրբեջանին: Բանն այն է, որ հայ-ադըրբեջանական հավանական պատերազմում երկու հանգամանք քիչ հավանական է դարձնում Ռուսաստանի ուղղակի միջամտությունը՝ հօգուտ Հայաստանի: Նախ՝ Ադրբեջանը ևս Անկախ պետությունների համագործակցության անդամ է, հետևաբար այդպիսի միջամտությունը վերջնականապես կվարկաբեկի Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունեցող միջպետական այս կառույցը և կքայքայի նրա կենսունակությունը: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանին դիմակայելու անընդունակ Հայաստանը պարզապես անարժեք կլինի Ռուսաստանի համար՝ որպես ռազմավարական դաշնակից: Հայաստանի տկարանալուն զուգահեռ թուլանալու է նաև Ռուսաստանի (ինչպես նաև Իրանի, Չինաստանի, այլ պոտենցիալ դաշնակիցների) շահագրգռությունը՝ սատարելու Հայաստանի անվտանգությանը: Եվ ճիշտ հակառակը. որքան ավելի ռազմականապես զորեղ լինի Հայաստանը, այնքան ավելի Ռուսաստանն ու բարեկամական մյուս պետությունները պատրաստ կլինեն սատարել մեզ: Տեսանելի ապագայում Հայաստանի ռազմավարական արժեքի միջազգային որոշիչը լինելու է նրա՝ Ադրբեջանին ինքնուրույնաբար դիմագրավելու կարողությունը: Ուստի ադրբեջանական ճակատին վերաբերող իր ռազմական ծրագրերում Հայաստանը պետք է ելնի մեն-մենակ՝ «դեմ առ դեմ» պատերազմի սցենարից և խուսափի Ռուսաստանի տրամադրելիք օգնության հետ մեծ հույսեր կապելուց: Ասվածը, բնականաբար, չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ամեն ինչ անի՝ Ռուսաստանից այդպիսի օգնություն ստանալու համար:

Թուրքական ճակատ

Հայաստանում ռազմական քաղաքականության թերամշակ լինելու ամենալուրջ հետևանքներից մեկն այն է, որ շարքային քաղաքացու համար, ինչպես նաև կառավարական մակարդակում անպարզ է մնում Թուրքիայի հնարավոր ներխուժման դեպքում հայոց պաշտպանական-ազատագրական պատերազմի հայեցակարգը:

Ճիշտ է, միջազգային արդի դրության մի շարք հանգամանքներ առայժմ խիստ նվազեցնում են թուրքական ներխուժման հավանականությունը: Այդ հանգամանքներից են՝

ա) հայ-ռուսական ռազմական դաշինքի առկայությունն ու մարտունակ հայկական բանակը,

բ) Թուրքիայի ներքին և արտաքին ծանր խնդիրները (քրդական խնդիրն ու դիմադրությունը, Կիպրոսի հյուսիսային մասի շարունակվող բռնազավթումից ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից առաջացող միջազգային բարդությունները, իսլամամիստական քաղաքական ղեկավարության ու ավանդաբար աշխարհիկ բանակի միջև լարված հարաբերությունները և այլն),

գ) Հայաստան ներխուժելու դեպքում Թուրքիան կանգնելու է միջազգային կազմակերպությունների և մի շարք պետությունների դատապարտման՝ ներառյալ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների ու ճնշումների ենթարկվելու վտանգի առջև. հատկապես խիստ կլինեն Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Եվրոպական Միության, շատ հնարավոր է՝ նաև ԱՄՆ-ի քննադատությունն ու հակազդեցությունը,

դ) իր դերը կխաղա նաև հայկական սփյուռքը:

Այսպիսով՝ առայժմ, աշխարհաքաղաքական ներկա պայմաններում, Թուրքիան հազիվ թե ընդունի Հայաստան ներխուժելու և այդ քայլով մի լրացուցիչ միջազգային գլխացավանքի մեջ ընկնելու որոշում: Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանը քայքայելու և կործանելու իր ծրագրերը Թուրքիան մինչև այսօր փորձել է իրականացնել ո՛չ թե բացահայտ հարձակման դիմելով, այլ Ադրբեջանի ձեռքերով ու տնտեսական շրջափակման միջոցով:

Սակայն վերն ասվածից ամենևին չի հետևում, թե Հայաստանի թուրքական ճակատի անվտանգությունն այլևս չպետք է մեզ անհանգստացնի: Թուրքական ներխուժման առջև վերը նշված արգելքները բացարձակ ու հավերժական համարվել չեն կարող: Միջազգային և տարածաշրջանային հնարավոր նշանակալի տեղաշարժերի դեպքում Թուրքիայի իշխանությունները կարող են նոր հաշվարկներ կատարել և եզրակացնել, որ Հայաստանի վերջնական ջախջախումն ավելի կարևոր է միջազգային անցողիկ դատապարտումից, միաժամանակ՝ Հայաստանի դեմ լայնածավալ կամ «սահմանափակ» ագրեսիան ռազմական տեսակետից արագ ու հեշտիրականանալի ձեռնարկ է լինելու, ինչպիսին էր օրինակ՝ 1990 թ. Քուվեյթի զավթումն Իրաքի կողմից: Թուրքական այդպիսի հաշվարկները նկատի են ունենալու մասնավորապես այն, որ Հայաստանի կործանման դեպքում Թուրքիայի ազդեցությունը Կովկասում, Միջին և Առաջավոր Ասիայում կբազմապատկվի, որի արդյունքում վերջապես կիրականա նրա՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու երազանքը:

Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմունքները

Արդ՝ վերոշարադրյալից հետևում է, որ Հայաստանի պաշտպանական հայեցակարգի հիմքում պետք է լինի երկու նախապայմանի ապահովում.

ա) Հայաստանի՝ Ադրբեջանին ռազմականապես դիմագրավելու ինքնուրույն կարողություն։ Ընդսմին, եթե Հայաստանը կորցնի այդ կարողությունը, նրա ռազմավարական արժեքը Ռուսաստանի համար նույնպես կվերանա, իսկ Ռուսաստանն կկորցնի անդրկովկասյան տարածաշրջանում իր վերջին դաշնակցին և ստիպված կլինի ամբողջությամբ հեռանալ իր ազդեցության այս ավանդական գոտուց։ Այդ հարցում նրան «կօգնեն» և՛ արևմուտքը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ու Վրաստանը՝ ձեռք ձեռքի տված։

բ) թուրքական վտանգը չեզոքացնող ռազմաքաղաքական դաշինք՝ որևէ գերհզոր տերության կամ պետությունների խմբակցության հետ: Տեսանելի ապագայում այդպիսի դեր կարող էկատարել միայն Ռուսաստանը (չի նշանակում, թե անպայման կկատարի): Նման հովանավորությունը նշանակում է նաև Հայաստանի զգալի կախվածություն Ռուսաստանից և անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունների իրական սղում։ Բայց այս խնդիրն այդքան սուր չէր ընկալվի, եթե ՀՀ իշխանություններն ուրվագծած լինեին որոշակի սահմաններ, որոնցից այն կողմ երկրի ազգային արժանապատվության ու կենսականորեն կարևոր շահերի անտեսումն անթույլատրելի կհամարվեր: Սակայն դա մինչև այսօր չի արվել։ Իբրև հետևանք՝ մենք պարբերաբար ականատեսն ենք լինում ռուս-հայկական ռազմավարական գործընկերության ծայրահեղ անհավասարակշռության, հետևաբար՝ հարաբերական անհուսալիության։ Հայաստանի արժանապատվության ու շահերի ոտնահարման բոլորովին թարմ մի օրինակ էր ս. թ. մարտի 16-ին Թուրքիայի վարչապետի կատարած պաշտոնական այցը Մոսկվա և նրան ցույց տրված ջերմագին նախագահական ընդունելությունը, որը դիտմամբ համապատասխանեցված էր 1921 թ. կնքված ռուս-թուրքական խայտառակ պայմանագրի 90-ամյակին (միջազգային իրավական տեսակետից այդ անօրինական փաստաթուղթը հաստատում էր Հայոց ցեղասպանության հետևանքները և Հայաստանից լրացուցիչ տարածքների բռնագրավումը)։

Ցավոք, Հայաստանն առայժմ ի վիճակի չէ միայնակ ապահովելու իր թուրքական ճակատի անվտանգությունը, ուստի այն դեռևս չի կարող հետևել աշխարհառազմավարական առումով նմանատիպ ծանր կացության մեջ գտնվող Իսրայելի օրինակին, որի պաշտպանական հայեցակարգը մերժում է հույսը որևէ տերության խոստացած երաշխիքների վրա դնելը և հիմնված է բացառապես սեփական կարողությունների վրա։ Բայց Հայաստանի ռազմական քաղաքականության նպատակը պետք լինի է հենց այդպիսին` երկրի պաշտպանունակության հարցում ձգտել առավելագույն հնարավոր ինքնաբավության:

Հայաստանի պաշտպանական հայեցակարգի առաջին պահանջ-կետը՝ Ադրբեջանին ինքնուրույնաբար դիմագրավելու կարողության պահպանումը, օբյեկտիվորեն նախատեսում է Արցախում հայկական իշխանության և բանակի մշտական առկայություն ու ռազմական որևէ այլ ուժի բացակայություն:

Ըդն որում՝ «այլ ռազմական ուժի» տակ կարելի է պատկերացնել միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը, որոնք տենչում են տարածաշրջանում ներկայություն հաստատել՝ «խաղաղապահների» ցուցանակի տակ։ Մինչդեռ Ռուսաստանը (հատկապես՝ բավարարաչափ հզոր «աջակցության խմբի»՝ ուժեղ դաշնակիցների բացակայության պատճառով) մոտակա հեռանկարում դժվար թե ի վիճակի լինի միայնակ խոշորածավալ «խաղաղարար» առաքելություններ իրականացնել իր փաստական սահմաններից դուրս, որոնք հարավում ներառում են Աբխազիան և Հարավային Օսիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայի շուրջը կայացած քննարկումների արդյունքը, ապա և օտար ռազմական միջամտությունն այդ երկրում ցույց տվեցին, որ մոլորակի վրա ռազմական գերիշխանությունը դեռևս պատկանում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին։ Բայց ճիշտ այդ հանգամանքը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում դեպքերի անկանխատեսելի զարգացումը կտրուկ մեծացնում են Հայաստանի ռազմավարական նշանակությունը, նախևառաջ՝ Ռուսաստանի համար, որը, ի տարբերություն ԱՄՆ-ի, այս տարածաշրջանում այլ դաշնակիցներ պարզապես չունի։ Այս փաստը Կրեմլում ակնհայտորեն թերագնահատում են, ինչպես նաև անողջամտորեն արհամարհում են այն ահռելի դերը, որ Հայաստանը (ՀՀ+ԼՂՀ) կարող է խաղալ որպես Ռուսաստանի դաշնակից Մեծ Մերձավոր Արևելքում։ Մոսկվայում, թվում է, թե դեռ այդպես էլ չեն հասկացել, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանին շատ ավելի ձեռնտու է օգնել Հայաստանին՝ դառնալու ուժեղ դաշնակից, քան թե թույլ խամաճիկային պետություն։ Նույն այդ սխալն ուղիղ 1000 տարի առաջ կատարեց Բյուզանդական կայսրությունը, որն սկզբից թուլացրեց ու կլանեց Հայաստանը, բայց շատ շուտով ոչ միայն ստիպված եղավ այն հանձնել թյուրքերին, այլև տարածաշրջանում ընդմիշտ կորցրեց իր նախկին ռազմական հզորությունն ու ազդեցությունը։

Բայց իրականությունից կտրված, երկիրն ու ինքն իրեն խորագույն ճգնաժամի մեջ գցած ՀՀ քաղաքական իշխանությունն անկախ ամեն ինչից՝ պարտավոր է նկատել տարածաշրջանի՝ ընդամենը երեք ամսում փոխակերպված աշխարհաքաղաքական պատկերը և անել ամեն հնարավորը՝ միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի պաշտպանության և առաջմղման համար։ Հայաստանի փոխարեն դա ոչ ոք չի անի։

 

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#12(175), 1 ապրիլի, 2011 թ.