Archive for the ‘Հայկականություն’ Category

Իրանի Շահինշահր քաղաքի հայ համայնքը վրդովւած է ՀՅԴ-ի գործելաոճից

June 4, 2011

Arax
04.06.11

Սպահանից մօտ 20 կմ հեռաւորութեան վրայ գտնւող, 1500 հոգանոց, Շահինշահր քաղաքի հայ համայնքը իր կազմւելուց ցայսօր միշտ էլ հեռու է եղել կուսակցականացումից: Այնտեղ ժողովուրդն ապրել է միասնական ու խաղաղ: Այդ խաղաղութիւնն սակայն երբէք էլ դուր չի եկել Դաշնակցութեան Իրանի մասնաճիւղին, որ տարբեր առիթներով եւ ձեւերով փորձել է խանգարել նրա անդորրը:
Այդ համայնքի ծաղկուն օրերին, երբ հայերի թիւն անցնում էր 3000-ից, Սպահանի հայոց թեմին ենթակայ այդ քաղաքում` դեռեւս քաղաքի բնակիչների ողջախոհ հակումների պատճառով, թոյլ չտւեցին կառուցել եկեղեցի. հերթական ոտնձգութիւններն ու խանգարումներն երբէք չդադարեցին, իսկ ահա այս օրերին, դաշնակցականները կրկին անգամ ապացուցեցին, որ պատրաստ չեն հրաժարւելու այս հայրենակարօտ, փոքրիկ ու գեղեցիկ համայնքին հագիստ թողնելու:

Սոյն թւի մայիսի 27-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Մայիսի 28-ի` Հանրապետութեան տօնի, առիթով կազմակերպւել էր միջոցառում, որին դաշնակցականները փորձեցին կուսակցական գունաւորում տալով, վերածել հակաժողովրդական ու հակահայաստանեան մի միջոցառման:

Օրւայ առիթով բեմը տրւել էր, հիւրաբար Իրանում գտնւող Լիբանանի խորհրդարանի դաշնակցական միակ պատգամաւոր Յակոբ Բագրատունուն, ով չարաշահելով իրեն տրւած առիթը օրւայ խորհրդի մասին խօսելու փոխարէն սեփական կուսակցութեան խլացուցիչ գովքն արեց, ինչը մեծ վրդովմունք ստեղծեց համայնքում:

Ներկայ ժողովուրդը, պարոն Բագրատունու ելոյթի հէնց սկզբից, իրեն խաբւած զգաց, երբ բանախօսը հերթով շարեց ՀՅԴ հերոսներին` Արամ Մանուկեան, Դրօ, …, Լիսաբոնի 5 երիտասարտներն ու Արցախի ազատագրման համար ընկած Թաթուլ եւ Արաբո, … կարծես հայ ժողովրդի հերոսները սահմանափակւում են դաշնակցականներով:
Բանախօսը մոռացաւ որ Սարդարապատի հերոսամարտում ողջ հայ ժողովուրդն էր ոտքի կանգնել եւ հէնց այդ ժողովուրդն էր, որ փախչող ղեկավարութեանն պարտադրեց մնալ պայքարի դաշտում:
Սպահանի հայոց թեմի առաջնորդի բառերով ասած` «Մեր ժողովրդի ինքնանկախ գոյութիւնը վտանգւել էր: Պէտք էին «խենթեր», որոնք լսելով Ս. Էջմիածնի զանգերի ղօղանջը իջնէին Սարդարապատ, Բաշ Ապարան եւ Ղարաքիլիսա»: Իսկ ովքեր էին այդ «խենթերը», որ իրենց կամքը պարտադրեցին եւ՛ թշնամուն եւ՛ Թիֆլիզում նստած անճարակ «ղեկավարութեան», եթէ ոչ հայ ազգը, իր բոլոր խաւերով:

Բանախօսը անդրադառնալով Հայաստանի ներկայ կացութեանը, հաւանաբար մտահոգւած իր կուսակցութեան կիսամեկուսացւած ներկայ վիճակից եւ ամբողջովին մոռանալով արտերկրում ամենաբռնապետական պետութիւններին ծառայելու իր կուսակցութեան սեւ էջերը, նոյնպէս մոռանալով Հայաստանում իր կաշառակեր գործընկերներին ասաց. «Եթէ ներկայ Հայաստանը ուզում է ամրապնդել իր պետականութիւնը պէտք է դառնա ժողովրդավարական, այնտեղ պէտք է յարգւի մարդու իրաւունքները, պիտի վերջ տրւի մաֆիական աշխատանքներին եւ դա միայն դաշնակցութեան գործն է»: Նա յաւելեց. «Այսօր Հայաստանում պետականութիւն գոյութիւն չունի, կորել է ժողովրդավարութիւնը, Արցախի անկախութիւնը վտանգի տակ է… եւ Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է, որ հասկանում է վտանգը եւ կարող է երկիրը փրկել կոռուպցիայից…»:

30 րոպէանոց իր ճառում, դաշնակցական բանախօսը գովեց ու գովեց իր կուսակցութիւնը, բոլորին ապացուցելով թէ ինչ է հասկանում ՀՅԴ-ը Սարդարապատի հերոսամարտի խորհրդից եւ ժողովրդավարութիւնից:
Առիթ էին գտել, առաջին անգամւայ համար, իրենց կուսակցութեան անունը հնչեցնել մեր քաղաքի դպրոցում ու հիացած այդ առիթից` ապշել էին… զարմացնելով ժողովրդին:

04.06.2011
Արմինէ Մանուկեան
Շահինշահր, Իրան

Հուշարձանագետ. թուրքական իշխանությունները հուշարձանների վերականգնման անվան տակ ոչնչացնում են հուշարձանների հայկական նշանները

June 2, 2011

Panorama.am.
1-6-2011

- «Թուրքական իշխանությունները հուշարձանների վերականգնման անվան տակ ոչնչացնում են հուշարձանների հայկական նշանները»,- այսօր կայացած Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից հրատարակված «Վարձք» հանդեսի 4-րդ համարի շնորհանդեսին, հայտարարել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետը նշեց, որ եթե հուշարձանների վերականգմանը հրավիրվեն հայ մասնագետներ, ապա հնարավոր կլինի դիմակայել թուրքերի կողմից իրականացվող խեղաթյուրումներին:
Ասուլիսին ներկա արևելագետ Րաֆֆի Կոթոշյանը, իր հերթին գտնում է, որ թուրքական իշխանությունները հետևողական աշխատանք են տանում Արևմտյան Հայաստանում գտնվող հուշարձանները իբրև թուրքական ներկայացնելու համար, և հավելեց, որ հայկական հուշարձանների մասին պատմող ցուցանակներում մի բառով անգամ հիշատակված չէ դրանց հայկական ինքնությունը:
Խոսելող«Վարձք» հանդեսի մասին Ս.Կարապետյանը հայտնեց, որ հանդեսը իրենից ներկայացնում է հոդվածների ժողովածու, որը պատմում է պատմական հուշարձանների, ծածկագրերի և ժողովրդագրության մասին: Հանդեսում պատմվում է այնպիսի հուշարձաների և ծածկագրերի մասին, որոնք երբևէ չեն ուսումնասիրվել:
Դրանցից է օրինակ՝ Վանի Ռշտունիք գավառում հայտնաբերված և վերծանված հայկական ծածկագրերը, իսկ հուշարձաններից հայտնաբերվել է 10-րդ դարի Ծառաքարի վիմափոր վանական համալիրը, որի աշխարհագրական տեղանքը երկար տարիներ եղել է անորոշ:

Պետք չէ աղմուկ բարձրացնել կրոնափոխ համշենահայերի վերադարձի հարցում

May 16, 2011

tert.am
15.05.2011

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրել էր, որ Ղրղըզստանում ապրող համշենահայերի ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Համշենահայերի հայրենադարձության հարց եղել է նաև 1984թ.«Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կրոնափոխ համշենահայերի հայրենադարձության նախաձեռնություն եղել է դեռևս 1984թ.:
Սերգեյ Վարդանյանը պատմեց, որ խորհրդային տարիներին ևս Ղրղըզստանի կրոնափոխ համշենահայերը ցանկանում էին բնակություն հաստատել Հայաստանում։ «Նրանք, իհարկե, կուզեին գնալ Աջարիա, որտեղից աքսորվել էին 1944-ին, սակայն Վրաստանը նրանց չէր ընդունում», – նշեց նա։

Ներկայացնելով Ղրղըզստանի համշենահայերի համայնք իր այցելությունը՝ նա նշեց, որ վերադարձին նախաձեռնությունը ներկայացրել էր պատկան մարմիններին և լրատվամիջոցներին խնդրել էր պահպանել խոհեմ լռություն՝ գործին չխոչընդոտելու և այդ մարդկանց՝ իրենց տարածքում ավելորդ հարվածի տակ չդնելու համար։ Սակայն հասարակության լայն շրջանակներում քննարկվում էին «վերադարձի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են՝ Երևանում նրանց համար մզկիթ կառուցելը և այլն»։ «Ասում եմ՝ նրանք այնտեղ էլ շատ գյուղերում մզկիթ չունեն: Դե, Խորհրդային Միություն էր՝ եկեղեցիները, մզկիթները շատ տեղերում արգելված էին, իսկ այստեղ շարունակում էին քննարկել հավանական և անհավանական վարկածներ: Ցանկացած գործ, երբ դեռ չես արել, բարոյական իրավունք չունես այդ մասին հայտարարել»,- ասաց Սերգեյ Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի՝ հնարավոր չէ կանխատեսել, թե Ղրղըզստանի համշենահայերից քանիսը կկամենա վերադառնալ, քանի որ կան նաև խառնամուսնություններով ընտանիքներ, և դժվար է թողնել ընտանիքի կեսը, բնակության վայրը և այլն։ Նրանց մի մասի ազգականները բնակվում են Կրասնոդարի, Ռոստովի և Վորոնեժի մարզերում և ոմանք ցանկանում են մեկնել այնտեղ: «Մարդիկ 1944-ից՝ այսինքն արդեն յոթ տասնամյակ ապրում են Ղրղըզստանում և տուն-տեղ թողնել-գալը բոլորի համար հեշտ չի լինի։ Բայց արդեն իսկ հայտարարվում է հնարավոր ամենամեծ թիվը՝ 200 ընտանիք. այնտեղ հենց այդքան կրոնափոխ համշենահայ ընտանիք կա, և հայտարարվում է, թե նրանք գալիս են։ Իսկ բարձրացված այս աղմուկից հետո, բնականաբար, այնտեղ կընկնեն նրանց տների գները, գույքը դժվար կլինի վաճառել, մարդիկ իրապես կկանգնեն խնդիրների առաջ»,- նշեց նա։

Ադրբեջանը հասցրել է օգտվել բարձրացված աղմուկից
Սերգեյ Վարդանյանը շեշտեց, որ չարված գործի շուրջ բարձրացված այս աղմուկից արդեն իսկ հասցրել է օգտվել Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ նամակ հղելով ԵԱՀԿ համանախագահներին, թե Հայաստանը փորձում է վերաբնակեցնել «գրավյալ տարածքները»։ Նա ասաց, որ Թուրքիան արդեն քանի տարի է՝ Արևմտյան Հայաստանի տարածքում բնակեցնում է Միջին Ասիայից ու Աֆղանստանից հրավիրված տարբեր ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների, բայց այդ մասին ոչ մի աղմուկ չի բարձրացնում: Վարդանյանը նշեց նաև, որ Թուրքիան բավականին ազդեցիկ լծակներ ունի Միջին Ասիայի հանրապետություններում, որոնցում ակտիվ գործում են թուրքական մի շարք կազմակերպություններ, որոնք կփորձեն խանգարել այս վերաբնակեցմանը:

«Ես համշենահայերի խնդիրներին ծանոթ եմ արդեն տասնամյակներ՝ տարբեր երկրներում այցելել եմ այդ մարդկանց, զրուցել եմ նրանց հետ, նրանց մասին արդեն 7 տարի է հրատարակում եմ ամսաթերթ, ծանոթ եմ Ռուսլան Կարաբաջակովին, ով եկել էր Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և Ղրղըզստանի համայնքին ներկայացնելու համար, որպես հին ծանոթներ հանդիպեցինք և զրուցեցինք, նրան նվիրեցի 2009 թ. լույս տեսած իմ գիրքը` «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը», որում տպագրվել էին նաև նրա և ծնողների լուսանկարները: Շատ հուզվեց: Մեծ ցավ եմ ապրում, որ խորքային խնդիրների նկատմամբ զանգվածային լրատվամիջոցները ցուցաբերում են այսքան մակերեսային վերաբերմունք: Դա վնասում է ցանկացած գործի»,- ասաց Ս. Վարդանյանը:

Սփյուռքի նախարարությունը որևէ դիմում չի ստացել
Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Սփյուռքի նախարարությունում ասացին, որ իրենց ոչ ոք չի դիմել համշենահայերի վերադարձի հարցով: «Մեզ հետ ոչ ոք նման բան չի քննարկել և այդ տեղեկատվությունն ու դրա ծրագրի ընդգրկումը կամ ֆինանսավորումը ես չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարաձության բաժնի պետ Արսեն Հակոբյանը։ Նա տրամադրեց 2003թ. պաշտոնական տվյալներ՝ ըստ որոնց, Ղրղըզստանում ապրում են 1364 հայ և 1500 մուսուլման համշենահայեր։ «Նրանց կողմից պաշտոնական դիմում, հայրենադարձության որևէ ծրագիր մենք չենք ստացել»,- կրկնեց նա։

Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը պետք է օգտագործի համշենահայերի՝ հայկական արմատներին վերադառնալու ցանկությունը, նրանց մեջ ազգային ինքնագիտակցության զարթոնքը և վերաինտեգրի նրանց հայությանը։

Արեւապաշտական տիեզերաշինություն

May 8, 2011

iranahayer.com
21 January, 2009

Գաղափարական առումով մեր տարածաշրջանն առանձնանում է նրանով, որ հանդիսանում է միաստվածության օրրան։ Ուստի հայ մինչքրիստոնեական հավատալիք ների ուսումնասիրման ժամանակ հարկավոր է հաշվի առնել այս դրսևորումը որ պես գեոէթնիկական երևույթը։ Տիեզրաշինական հայկական ավանդապատումների հնագույն շերտերի վերականգնման փորձը մշտապես բախվում է եղած նյութերի հատվածականությանը կամ նրա առաջնային նյութի հետագա ժամանակաշրջան ներում կրած փոփոխություններին:
Տիեզրաշինական ավանդապատումների Արաչական համակարգը հայկական էթ նոսի հնագույն մշակույթի մեջ անշուշտ պետք է պահպանված լինի, սակայն առ այսօր առանձին վերցված մենք հստակ և ամբողջական տեղեկություն չունենք այդ մասին, չունենք նաև ամբողջական տեղեկություններ մեր արևապաշտական հնա գույն պանթեոնի մասին:
Սակայն կարող ենք վստահ լինել մեկ բանում, մենք գործ ունենք Արևապաշտա կան Տիեզրաշինական արարչության այնպիսի կայուն համակարգի հետ, որը ժա մանակի ընթացքում դառնալով համամարդկային, հիմք է հանդիսացել այլ ավան դապատումների համար: Հնդեվրոպական տարածաշրջանի առանցքային բոլոր ավանդապատումները պահպանել են իրենց մեջ Արևապաշտական Տիեզերաշինա կան Արարչության գլխավոր էլեմենտները, սա հիմք է հանդիսանում կարծելու, որ հնդեւրոպական տարածաշրջանի բոլոր տիեզերաշինական ավանդապատում ները ծագում են մեկ աղբյուրից:
Համաձայն եւրոասիական տիեզրաշինական ավանդապատումների, Տիեզերքը ծնվելով, իր հետ ստեղծում է իր պատմությունը, որտեղ ամենից շատ կրկնվում են աստվածները և նրաց, իրար փոխարինող աստվածների չորս սերունդները, որոնց միջոցով կառավարվում է արարված աշխարհը,իր ստեղծման պահից սկսած: Տիե զերաշինական այս լեյբմոտիվը հիմքային է:
Տիեզերական կյանքի ալգորիթմը սկսվում է մեկ երեւույթից, որը համարժեք է Արարչին: Սկզբի կամ էության բաժանումը առաջին զույգի, նշանակում է անցում հետագա բազմաքանակության,մեկ էությունը և Անորոշ երկդեմությունը հիմք հան դիսացան գաղափարական և թվային համակարգերի ստեղծման համար :Երկդեմ կառավարման մոդելը գրավոր ձևով առաջին անգամ մեզ է հասել Շումեր կոչվող մշակույթից:
Շումերական ավանդապատումները մեզ են փոխանցել երկդեմ կառավարման մոդելը առաջացման ավանդապատումը, որի հիմնադիրները հանդիսացան Էնկի և Էլիլ եղբայրները: Նույն ավանդապատման մեջ պատմում են, որ շատ շտապ Մեկ էությունը բաժանվեց երկու մասի: Մեկ էության վերականգնման համար պայքարի դուրս ելավ Ալալուն, սակայն գրավոր ավանդապատումները ասում են , որ վերա կանգնման փորձը անհաջող ավարտ ունեցավ:
Էության բաժանման արդյունքում Էնլիլը դարձավ մարդկանց հովանավորը և պա հապանը իսկ Էնկին դարձավ երկրի կառավարիչը:Այսպես առաջին անգամ գրա վոր աղբյուրներից տեղեկանում ենք, որ բաժանումից հետո ստղծվեց Էնլիլի և Էն կիի կլանները և հիմք դրվեց դիցաբանական հակամարտությանը: Ըստ ավանդա պատումների, մարդկանց նկատմանաբ ցուցաբերած լավ վերաբերմունքի համար Էնլիլը,Ա-նախահորից ստացավ արևի խորհրդանիշը կրելու իրավունքը: Առաջին անգամ եվրոասիական տիեզրաշինական ավանդապատումների՝ Շումերական գրավոր աղբյուրներում մենք հանդիպում ենք մեզ համար շատ կարևոր մի փաստի հետ, Արևի խորհրդանիշը կրելու իրավունքը շնորհել է Ա Արարչը Էնլիլին՝ մարդ կանց նկատմամաբ ցուցադրած սիրո համար:Այսինքն Արևի խորհրդանիշը կրելը ուղղակիորեն նշանակում է՝ Ընտրյալ:Այս մոտեցումը մեզ հայտնի ավանդապա տումներում մշտապես համարվելու է չափանիշ:
Ըստ Շումերական ավանդապատումների Էնլիլը դարձավ արևակիր կլանի հիմնա դիր, Էնլիլի կլանային համակարգի մեջ մատնանշված են չորս Արևակիրները: Ներ քո բերված Շումերական կլանային համակարգի վերջին արևային աստվածն է՝ Ուտուն:Արևի երևույթի եւ նրան ներկայացնող աստվածների նկատմամաբ Շու մերները ունենին առանձնակի ընդգծված վերաբերմունք:

aram_1_308431679.jpg
1.պատկեր Դեղին գույնը մատնանշում է գլխավոր արևակրին
Կլանային համակարգ, որը ստեղծելու է արևապաշտական հավատամքի նախապայմանները:

Ըստ նկարի Շումերական կլանային համակարգի արևի վերջին աստվածը dUTU-ն է: Համաձայն Շումերական ավանդապատումների Արևը (dUTU) ծագում և մայր է մտնում այնտեղ, որտեղից հոսում են Տիգրիս և Եփրատ գետերը: Հաջորդ բացա հայտումն այն է, որ Շումերների մատնանշած Տիգրիս և Եփրատ գետերի ակունք ներում գտնվող արևածին երկիրը՝ Արատտան է :
Արևապաշտական Հավատամքից օգտվողների համար հետագա ժամանակաշրջա նում գլխավորը համարվեց Շումերների կողմից մատնանշված արևի ֆիզիկապես ծագելու և մայր մտնելու ավանդական վայրը, ինչպես նաև Արևապաշտական աստ վածների կողմից իրարից հեռու գտնվող տարբեր աշխարհների կառավարումը:
Այս ելակետային դրույթները մնացին անփոփոխ բոլոր ժամանակների համար, սակայն նրանք հետագայում առաջ բերեցին որոշակի հարցեր: Տարածաշրջանում արևապաշտական համակարգից բոլոր օգտվողները պետք է կարողանային պատ ճառաբանել, թե ինչու է մեկ Աստվածը կարողանում կառավարել երկու աշխարհ ները: Այս հարցադրումը անհրաժեշտ դարձրեց որոշակի շտկումներ մտցնել գա ղափարախոսական դաշտում: Գերագույն Աստվածը օտար միջավայրում ստիպ ված էր հանդես գալ որպես բազմադեմք աստված, որը հնարավորություն կտար նրան կառավարելի դարձնել տարբեր աշխարհները:
Կատարենք ամփոփում
1. Շումերական կլանային արևապաշտական համակարգի բարձրագույն աստծո երկիրը՝ Արատտա աշխարհն է:
2. Ըստ Շումերական կոսմոգենիկ համակարգի, արևը խորհրդանշանակորեն իջնում և բարձրանում է այն տարածքում, որտեղ հիմնադրվել է արևապաշ տական հավատամքի համակարգը:
3. Համաձայն Շումերական դիցաբանական համակարգի՝ արևակիր աստված ները չորսն էին Էնլիլ, Իշկուռ, Շարա, Ուտու: Ըստ շումերների՝ Արևի ծագել և մայր մտելը, մատնանշում է երկու աշխարհների գոյությունը, որը կառա վարվում է մեկ էության կողմից:
4. Շումերական արեւակիր աստվածները՝ Էնլիլը, Իշկուռը,Շարարը,ՈՒտուն իրենց բոլոր սերունդները ծնել են հայկական տարածաշրջանում:
Հայկական արեւապաշտական հավատամքի համակարգի մասին հաջորդ տեղե կությունները պահպանվել են մեր հարեւան հեթերի ավանդապատումների մեջ, որտեղ արևապաշտական աստվածները հանդես են գալիս որպես Հուրիական աստվածներ: Հուրիական աստվածները որոշ ավանդապատումների հետ մեզ են հասել հեթերի միջոցով, հեթական մշակութային նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հուրիները խորը ազդեցություն են ուեցել հեթերի վրա: Ինչպես Շումերների մոտ, այնպես էլ Հեթերի մոտ, աստվածները իրեց աշխարհը կառավա րելու իրավունքը ստացել են Ա-նախահորից և այդ իրավունքը հերթականորեն փոխանցել են հաջորդ սերունդին: Հեթերի արևապաշտական գաղափարախոսու
թյան վերջին արեւային աստվածը՝ Թեյշիբանին էր և որի վերջին նստավայր քա ղաքը դարձավ Վանը:

aram_2_256222867.jpg
2.պատկեր
Երկնքի ներկայացուցիչը երկրի վրա ըստ արեւապաշտական գաղափարախոսության

Ինչպես Շումերների, հեթերի այնպես էլ հուրիների պանթեոնը անփոփոխ ղեկա վարում է արեւածին աստվածը:Հեթական գրավոր մշակույթի գիտակները հստա կորեն ասում են ,որ«Երկնքում թագավորելը» պոեմը ունի հուրիական ծագում,այս պոեմում Հեթերը պատմում են թե ինչպես է աշխարհը արարվել: Պոեմը պատմում է այն մասին, որ երկնային Կումմի (Կումախի) քաղաքում կառավարում էր Ալալուն, նրան ծառայում էր Անու աքադական աստվածը:Կումարբի և Անու աստ վածները ինը տարին մեկ մենամարտում են իրար հետ և հաղթողը կառավարում է աշխարհը:Վերջին մենամարտի ժամանակ Կումարբին կծելով պոկեց Անու աստծո սեռական օրգանը :
Կումարբին բեղմնավորվեց և նրա գլխի մեջ առաջացան Ամպրոպի Աստվածը, Ար անցախ(Տիգրիս) գետը և Տասմիսու (Մասիս) լեռը:Երբ լրացավ նրաց՝ժառանգների ծնվելու ժամանակը նրաք դուրս եկան Կումարբիի գլխից և Անու աստծո օգնությամբ հաղթեցին իրենց հորը՝ Կումարբիին:
Հուրիական արեւապաշտական համկարգը և պանթեոնը ամբողջությամբ մեզ է հասել և այն ունի այսպիսի կառուցվածք:Բարձրագույն աստվածը կամ աստված ների հայրը կոչվում էր Կումարբի, որը կարող է նշանակել «շարժվող, գնացող կամ եկող արեւ»:Կումարբին տարածաշրջանի հզորագույն բարձրագույն աստվածն է, որը պատկանում է արեւածին աստվածների երրորդ սերնդին:

aram_3_1_258445350.jpg
3.պատկեր. Հավատանքի արեւապաշտական համակարգը տարածաշրջանի համար մինչեւ մ.թ.ա.1400 թվականը:

Հայկական արեւապաշտական պանթեոնի մասին որոշ տեղեկություններ մեզ հայտնի են դարձել հեթական նոր թագավորության արքա Մուրսիլիս II-ի և Հայա սայի արքա Աննիայի միջև (մ.թ.ա. 1322-1321թթ.) կնքված պայմանագրից: Փաստա թղթում միայն նշված են աստվածների անուները և նրանց պաշտամունքային կեն տրոնները:Ըստ այս տեղեկատվության Հայասայի պանթեոնը գլխավորել են dU. GUR գաղափարագրով ( աքքադական պանթեոնում հայտնի Ներգալ աստծո գաղա փարագիրը) հանդես եկած աստվածությունը և dIŠTAR-ը (աքքադական գաղափա րագրով հանդես եկող մայրության, սիրո եւ պտղաբերության աստվածուհին),որը շումերական Ինաննան է, հուրրի-հեթական Հեբաթը կամ Շավուշկան:
dU.GUR աստվածը հայասական և հեթական պանթեոններում զբաղեցնում էր ան դրաշխարհի կառավարչի տեղը:Հեթական արձանագրության մեջ հայասական անդրաշխարհի կառավարիչը հստակ տարբերվում է աքքադական համարվող Ներգալից՝ dU.GUR-ից, հեթական տեքստերում շեշտվում է Հայասայի dU.GUR-ը:
Հարկ է նշել, որ անդրաշխարհի աստվածությունը դիցարաններում զբաղեցնում է չորրորդ տեղը:Կնքված պայմանագրի վերահսկիչ ընտրվել է անդրաշխարհի կառա վարիչը, քանի որ, որպես անդրաշխարհի աստված նա կարող էր պատժի ենթար կել նրան, ով չէր կատարի պայմանագիրը: Բնականաբար հասկանալի է, որ Հայա սայի dU.GUR-ը կարող էր իր իրավունքները իրականացնել միայն այն ժամանակ, երբ խախտողը հանձնվում էր նրա իրավասիությանը, իսկ նման բան կարող էր տեղի ունենալ պայմանագիրը ստորագրած կողմերի մահվանից հետո: Ըստ էու թյան, կողմերը լուծել էին անժամկետ գործող պայմանագրի հարցը, կամ որի գործունեության ժամկետը կարող էր սահմանափակված լինել պայմանագիրը կնքողների երկրային կյանքի տեւողությամբ:
Այս երևույթը փաստում է այն հանգամանքը, որ անդրաշխարհի dU.GUR-ը բար ձրագույն հեղինակությամբ մի աստվածություն է, նա միակ աստվածն էր, որի մասնակցությունը ապահովում էր պայմանագրով վերցված պարտավորություն ների կատարումը:Սրանից բխում է, որ պայմանագիր կնքող կողմերի համար անդրաշխարհի dU.GUR աստվածը բացարձակ հեղինակություն էր, ինչպես արեւի աստված՝ Թեյշիբանին:
Կատարենք ամփոփում
1. Հեթերի ներկայացված արևապաշտական համակարգի բարձրագույն աստծո երկիրը՝ Հայաստան աշխարհն է:
2. Ըստ հեթերի՝ ամենահին Հուրիական կոսմոգենիկ համակարգի պանթեոնը ղեկավարում է Կումարբին :
3. Համաձայն հեթական ավանդապատումների, Հուրիական դիցաբանական համակարգի արեւակիր աստվածը՝ Թեյշիբանին է, որը փոխարինում է Կու մարբիին :
4. Ինչպես վկայում են Շումերական, Հեթական ավանդազրույցները, արեւը՝ ըստ Շումերների եւ աստվածները՝ ըստ Հեթերի, ուղղակիորեն կապված են հայկական տարածաշրջանի հետ:
Ինչպես տեսնում ենք, այստեղ նույնպես մատնանշում է Շումերական ,Հուրիական եւ Հեթական թագավորությունների արեւապաշտական հավատամքի և պանթեոնի միասնականությունը:
Հեթական թագավորության անկումից հետո տարածաշրջանի հաջորդ հզոր դավա նաբանական կենտրոնը դարձավ Վանի թագավորությունը եւ Ուրարտական շըր ջանի պանթեոնը ուղղակիորեն դարձավ արեւապաշտական աստվածապաշտա կան գաղափարախոսության միակ ժառանգորդը:
Պատմության մեջ Ուրարտական շրջանի աստվածապաշտական համակարգը ամենակուռն է, չնայած այն բանին, որ այստեղ նույնպես բավականին չպարզա բանված հարցեր կան: Ուրարտական պանթեոնը իր վրա կրում է ժամանակի ազդեցությունը, սակայն հարկավոր է շեշտել, որ արեւապաշտական հավատամքի գլխավոր բաղադրիչը անփոփոխ է, արևապաշտական հավատամքի պահապան և բարձրագույն աստված Թեյշիբանին առաջնորդում է Ուրարտական թագավորու թյան արեւապաշտական պանթեոնը:
ՈՒրարտական արեւապաշտական պանթեոնը և իր համակարգը ունի մեկ շատ կարևոր առանձնահատկություն,պանթեոնը ղեկավարում, առաջնորդում են Թեյշի բանի և Հալդի աստվածները (Հալդիի կինը՝ Վարուբանի-Բագմաշթու աստվա ծուհին էր) առանց ներքին և արտաքին հակամարտությունների:
Ինչպես Թեյշիբանի, այնպես էլ Հալդի աստվածները մարդկանց կառավարում էին և երկնքից և երկրից: Երկու աստվածներից Հալդին ավելի էր օժտված մարդուն բնորոշ գծերով, ինչի վկայությունն են նրա արքունական հագուստները և մահճա կալը, որ պահվում էր Մուցածիրի Հալդիի տաճարում: Թեյշիբանին և Հալդին համարժեք աստվածներ էին, նրաց համարժեք չորրորդ և վերջին աստվածը՝ Վանի թագավորության Իվարշա աստվածն էր, որին նվիրված էր Էրեբունի քաղաքում Արգիշտի I-ի կողմից կառուցված «սուսի» տաճարը: Վանի թագավորության անկումից հետո Իվարշայի Էրեբունիի տաճարը վերակառուցվել է և (ըստ Կ.Հով հաննիսյանի)հնարավոր է, որ վերականգնումից հետո տաճարը նվիրված լիներ Ահուրամազդային:Փաստորեն, միեւնույն տաճարը տարբեր ժամանակներում նվիրված է եղել Թեյշիբան-Հալդի-Միթրա-Ահուրամազդա աստվածներին:
Վանի թագավորության արևապաշտական պանթեոնում չորս հավասարների մեջ առաջինը Հալդի-Միթրա զույգն է,նրանց առաջնայնության մասին է խոսում «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա փորագրված և Հալդի աստծուն նվիրված արձա նագրությունը:
Որպես խաղողի և գինու հովանավոր աստված Միթրայի–Մհերի համարժեքը հու նական ավանդապատումների մեջ համարվում է Դիոնիսոսը, որը մի շարք պատ կերներում՝ խաչակիր է:Ավելի ուշ շրջանում հայ հավատամքի մեջ խաչակիր Դիո նիսոսի համարժեք աստվածն էր՝ Հայ-Արիքի արեւապաշտական հավատամքի անդրաշխարհի աստվածությունը՝ Սանդարամետը: Ըստ Ագաթանգեղոսի վկայութ յան, հետագայում Կաթողիկե եկեղեցին (Մայր Տաճարը՝ քրիստոնեական Հայաս տանի պաշտոնապես հռչակված առաջին տաճարն է), որը կառուցվում է Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ցանկությամբ, Սանդարամետի մեհյանի տեղում: Սանդարամետը համարժեք է «Սպենտա-Արմայտեին», «Սիրելի Սպենտա-Արմայ տե, կերակրող կենդանիների և մարդկանց, լայնացիր»։
ՈՒրարտուի անկումից հետո, ինչպես գիտենք, առաջացավ Երվանդունիների Ար մինա թագավորությունը, գահակալ դառնալուց հետո, Երվանդունիները անմիջա պես հռչակեցին նոր արեւապաշտական պանթեոնի կազմակերպման մասին:Նոր պանթեոնի կազմակերպումը արդեն բխում էր Երվանդունիների, ինչպես նաեւ Հայ-Արիքի համադաշնության քաղաքական շահերից:
Երվանդունիների Արմինա թագավորության մեջ, Հայ-Արիքի համադաշնության շրջանակներում,Հալդիի-Միթրայի–Մհերի-Ահուրամազդայի անունների տակ հան դես եկող աստվածների իրավունքները հավասարեցված էին, իսկ նրանց կերպար ները ունեին խիստ ընդհանրական գծեր, օրինակ՝ առյուծի,կրակի, խաղողի և գի նու առկայությունը նրանց պաշտամունքներում:
Արև-Միհրը, Հայ-Արիքի համադաշնության համակարգում, սոսկ երկնային մար մին չէ, նա արժեւորվում է իբրեւ երկրային կյանքն ապահովող եղելություն՝ «Երբ Արեւը լուսավորում է, երբ Արեւը տաքացնում է, կանգնում են աստվածություն ները հարյուր հազարավոր և երջանկություն են ներառում, և երջանկություն են նվիրում Երկրին, որ տվել է Մազդան» (Օրհներգ Արեւին՝ «Խուրշեդ-յաշտ» I)։
Արմինայի պանթեոնի մեջ Միհրը արեւապաշտական դավանաբանական դաշտի ամենահայտնի աստվածն է, նա ծնվել է Հայկական լեռնաշխարհում և մշտապս հանդես է եկել որպես արեւի, լույսի և հրո աստվածություն:
Զրադաշտական գաղափարախոսության կայացումից հետո արեւապաշտությու նից նրա մեջ անցած բոլոր աստվածների անունները որոշակի տառահնչյունային փոփոխություններ կրեցին՝ Միհրը վերածվեց Միթրաի: Փոփոխություններ կրեց նաև աստվածների համակարգը եւ որպես Միհր-Միթրա արեգակնային աստվածու թյուն՝ իր տեղը զիջեց Ահուրամազդային և ձեռք բերց նոր որակ, նա դառնում է միջ անձնյա համաձայնության և պայմանավորվածությանը հավատարիմ մնալու երաշ խավոր և հովանավոր ։
Զրադաշտական հավատանքի մեջ Արեւապաշտական աստվածների չորրորդ սե րընդի ներկայացուցիչ Թեյշիբանի աստվածը նույնպես որոշակի գաղափարական և տառահնչյունային փոփոխություն կրեց և ստացավ Թիշտրիա անունը:
Զրադաշտական գաղափարախոսության մեջ Թեյշիբանի-Թիշտրիան հանդես է գա լիս որպես աստղ, նա Մերկուրի մոլորակի անձնավորումն է, որը փահլավերեն անվանվում էր Տիր։ Նրան փառաբանող օրհներգի բոլոր 14 հատվածներն սկսվում են՝ «Փայլուն աստղ Թիշտրիային աղոթենք» նույն բանաձեւով, որում առաջնա հերթը հենց աստղ լինելն է (Թիշտր-յաշտ), իսկ ուսմունքի մարգարեն ուղղում է հայացքը ոչ թե գերագույն աստծուն, այլ աստղին:
Զորաստրիզմի ուսմունքի մեր կողմից ավանդաբար սխալ ընկալման և սխալ մեկ նաբանման արդյունքում նոր ուսմունքի մեջ «Զարատուշտրա» անունը ներկայաց վում է որպես «Թիշտրիային նայող», որը ըստ մեզ, կոպիտ սխալ է:Այս մեկնաբա նությունը բխեցված է նրան նվիրված օրհներգերից, բացարձակապես անտեսված է բառակազմական և իմաստաբանական և լեզվական առանձնահատկությունները: Զարատուշտրա ձևը առաջացել է «Զարադուստրա» ձևից, որը նշանակում է «Այն արի զավակը»:
Սխալ ընկալման և սխալ մեկնաբանման արդյունքում, առ այսօր Արամազդ և Ահու րա Մազդա անվան մեկնաբանությունները կապված են հին իրանական կրոնա կան և դավանաբանական մշակույթի հետ:Առ այսօր, մեր գիտնականների հիմնա կան մասը ամեն գնով, այդ անունների ծագումը փորձում են բխեցնել հին իրանա կան մշակույթից, առանց ուշադրություն դարձնելու բառակազմական, պատմա կան եւ դավանաբանական փաստերի վրա:Ահուրա Մազդա ձեւը երբեք չի արտա հայտել «տեր իմաստուն» միտքը, Արամազդ-ԱհուրաՄազդա ուղղակի իմաստն է՝ «Աստծո հուրը մեզ տա»:
Այդ պատճառով է, որ Արամազդի մակդիրներն էին «զմեծն և զարին Արամազդ, զարարիչն երկնի և երկրի»:Արամազդ անվամբ մեզ է ներկայացվել հայոց արեւա պաշտական հավատամքի վերջին պահապանը: Արամազդի պաշտամունքային կենտրոններից մեկը գտնվում էր Դարանաղյաց Անի ամրոցում, որտեղ եւ գտնվում էր հայոց Արշակունիների դամբարանները: Ըստ հայ պատմիչների, արևապաշտական հավատանքի աստվածներին նվիրված սրբավայրերը, այդ թվում՝Արամազդի պաշտամունքային հիմնական կենտրոնները գտնվել են Բարձր Հայքի Եկեղյաց գավառում:
Ըստ Ագաթանգեղոսի Արամազդը համարժեք է Զևսին: Սա հաստատում է, որ նա ունեցել է կայծակնածին և ամպրոպածին հատկանիշներ:Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ նշում է չորս Արամազդների մասին, առանձնացնելով «կունդ- ճաղատ» Արամազդին, այլ ոչ «զմեծն և զարին Արամազդ, զարարիչն երկնի և երկրի»:Սա իր մեկնաբանությունն ունի, Խորենացին չէր կարող շեշտադրությունը դնել այն աստծո վրա, որի երկնային գահակալությունը քրիստոնեության ընդու նումից հետո մերժվել էր:Սակայն նա կատարում է մեկ այլ ընտրություն, որը մատ նանշում էր Արամազդի առաջինը լինելու հանգամանքը հայկական դիցարանում: Նախքան անդրաշխարհի տեր դառնալը, համաձայն արեւապաշտական հավա տամքի կանոնակարգի, նա եղել է երկնային գահի տերը: Խորենացու բնութա գրմամաբ «կունդ- ճաղատ» երևույթը, բնորոշում է անդրաշխարհի տերերին և մատնանշում էր նրա տարիքը, այսինքն՝ ծեր լինելը: Երվանդունիների դիցարա նում հայ արևապաշտական ավանդական հավատամքի մեջ մ.թ.ա. 500 թվական ներին Արամազդ -Ահուրամազդա աստծոն համահավասար երկրպագվում էր Անահիտ-Արդվիսուրա-Անախիտա աստվածուհին:
Անահիտի պաշտամունքն ձևավորված է եղել Հայկական լեռնաշխարհում Ք.ա.II հազարամյակում:Անահիտ աստվածուհու հնարավոր նախատիպն է հայասական d.IŠ TAR (ՈՒրարտական Վարուբանի) աստվածուհին: Ծագմնաբանորեն, Միջա գետքյան և Փոքր Ասիական մայրության, պտղաբերության և սիրո աստվածուհի ները կապված են Անահիտ աստվածուհու հետ:
Անահիտ-Արդվիսուրա-Անախիտա աստվածուհու առաջնահերթ տարրերից մեկը հանդիսանում է ջուրը: Ջուրը Շումերական ավանդապատումների մեջ հայտնի է որպես կյանքի կենարար երևույթ:Այս երեւույթը Զորաստրիզմի գաղափարախո սության իրանական տարբերակի մեջ Անահիտ աստվածուհուն տալիս է լրացու ցիչ Արդվիսուրա-Անահիտա անունները:
Զորաստրիզմի գաղափարախոսության մեջ Արդվիսուրա-Անահիտան ոչ միայն ջրի և պտղաբերության աստվածուհի էր, այլև հենց ջուրը, գետը, ինչը բխում է նրա օրհներգում տեղ գտած սահմանումներից. «Աղոթի՛ր, օհ, Սպի տամա, նրան՝ լիա ջուր Արդվի սուրային»: Պետք է նաև նկատի ունենալ, որ այս աստվածուհու ան վան իրանական տարբերակի մեջ անունը կազմված է «արդվի-խոնավություն» և «սուրա-հզոր» բառերից: Արարչական ջուրը հոսում էր« հզոր Հուկարիա բարձուն քից մինչև Որուքաշա ծովը, ուր թափվում է Արդվին՝ հազար առվակներով» (Արդ վի սուր-յաշտ 1-4)։
Ավանդական սխալ լուսաբանման արդյունքում՝ Անահիտ անունը ժամանակի ընթացքում ստացել է այսպիսի բացատրություն՝ «կազմված է ժխտական «ան» նա խածանցից (անշուշտ այն դարձել է ժխտական ուշ շրջանում) և «ահիտ» (կեղտ, պղծություն) բառարմատից որը «ան» ժխտական նախածանցի հետ տալիս է մա քուր,անբիծ իմաստը։Մեր կարծիքով, Անահիտ անվան ծագումնաբանությունը այս պիսին է՝ Շումերական ավանդապատումներում Ան-ը բառացիորեն բարձրագույն աստված է և համարժեք է Ա արարիչ աստծուն: Անահիտ անվան ճիշտ իմաստն է՝ «բարձրագույն Ան աստծո մաքրություն»: Մեր թվարկության 301 թվականի կրոնա կան հաջորդ ռեֆորմի ժամանակ, Անահիտ աստվածուհու ավանդական պաշտա մունքը վերափոխվեց և վերաիմաստավորված ձևով մարմնավորվեց Մարիամ Աստվածածնի կերպարում:
Հավատամքի դաշտում տաբեր ռեֆորմացիաների արդյունքում եւ մի քանի հազար տարվա ընթացքում լուրջ խզումներ և շեղումներ տեղի ունեցան: Ինչպես գիտենք արարչական գաղափարախոսության հիմքը քառակողմ է ,բուն արեւապաշտական համակարգը կազմված է չորս երևույթների հարաբերակցությունից: Աշխարհա ստեղծ Արարչական Արեւապաշտական Հավատամքի գլխավոր կրող հենքը՝ քառա նիստության կամ քառակողմ հարաբերությունների պաշտպանությունն էր, սա կայն արևապաշտական հավատամքի կրող հիմքը հայկական արևապաշտական համակարգի մեջ հիմնականում ներկայացում է «Արեգակ, Արեգ և Արեւ» եռյակով: «Արեգակ, Արեգ և Արեւ» եռյակ երևույթի մեջ բացակայում է չորրորդ էլեմենտը, որը ըստ Արեւապաշտական Հավատամքի՝ «հուրն է»:
Զրադաշտական և հունա-հռոմեական աշխարհները չկարողացան ընկալել «Հուրի» էությունը, այս երեւույթի չընկալման պատճառով արեւը պաշտվեց իբրև կոսմի կական մարմին: Արեւապաշտական հավատամքի բանախոս Հայկական կողմը բոլոր նրանց, ովքեր հրաժարվել էին քառակողմ հավասարազոր արարչական փոխ հարաբերություններից և կենտրոնացել էին «Արեգակ, Արեգ և Արեւ», «նյութեղեն աշխարհի» եռյակ համակարգի վրա, բոլոր գաղափախարոսներին, ներառյալ պար սիկներին՝ կոչեցին կրակապաշտներ: «Հուրը», իր էությամբ հակադրված էր նյութե ղեն աշխարհին և այն հանդիսանում էր «Արեգակ, Արեգ և Արեւ» եռյակի գլխավոր՝ չորորդ կողմը:
Հայտնի է, որ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» միտքը Արարարչի բացարձակության խորհտդանիշն է եւ այդ «Բանն» որպես բացարձակ երեւույթ տիեզերքում նախատեսված է միայն մարդու համար եւ այն համարժեք է «ոգեղեն հուրին»: «Հուր» հասկացությունն հոգևոր ոլորտի առաջ նային դրսեւորումներից է, սա նշանակում է, որ «հուրը» ի սկզբանէ է և կազմում է համակարգի հիմնական և անփոփոխ մասը: Այս բացահայտումը հասկանալի է դարձնում Հայկական Արեւապաշտական բուն հավատամքի մեջ «հուրի» ընկա լումը մեր նախնիների կողմից որպես ոգեղեն եղելություն, հստակ տարբերակելով նրան մարմնեղեն կրակից, անվանելով՝ «հուր»։ Հուրի կորսված եզրերը հստակ դրսեւորում է ստացել Հին Կտակարանում եւ ուղղակիորեն առնչվում է Հին ՈՒխ տի հետ, Մովսեսի տեսած մորենին չէր այրվում, քանզի նրան համակել էր ոչ թե նյութեղեն կրակը, այլ հայոց հավատամքի «ոգեղեն հուրը»։
Պատահական չէ, որ «հուր» բառը ըստ Աճառյանի բուն հայկական է, նրանով են կազմվել երկնային մարմնի անվանումը՝ «Հրատ», Վահագնի բնութագիրը «Նա հուր հեր ուներ» և վերջապես աստվածության անունը՝ Միհր։ Հայ էթնոսի ավանդական գաղափարախոսության մեջ Արեւը պաշտվել է իբրեւ հոգեւոր եղելություն, հոգե ղեն լույս, «արեգակն արդար», այսպիսի ընկալումով, այս հոգեւոր «կարգավիճա կով» արեւը համարվեց հայ էթնոսի սկզբնաղբյուր ու հայերն անվանեցին իրենց «արեւ որդիներ»։ «Արորդիներ» ինքնանվանումով շեշտվեց ոչ այնքան ծագումնա բանության, որքան եղբայրության և հավասարության գաղափարը, որը ամրացված է «Արեգակն արդար» ձեւի մեջ: Ավանդապատումները մեզ հուշում են այն մասին, որ Քրիստոնեության տարածումից հետո Աստծուն հասցեագրված «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»։
Այսպիսով մենք կարող ենք կատարել հետեւյալ եզրակացությունը՝ «Հուրը» արեւա պաշտական հավատամքի և հայ աշխարհաստեղծ գաղափարախոսության մտա ծողության մեջ դրսեւորվեց որպես հավատամքի կենտրոնական երևույթ:
Ըստ մեզ, այսպիսին էր արեւապաշտական դաշտի աստիճանակարգը հայկական էթնոսի ընկալման մեջ որպես հավատամքի երեւույթ:
1)Արարիչը (տիեզերակալ) գաղափարախոսության մեջ ներկայանում է որպես «Հուր ,լույս» և այլն:Այն շատ լավ դրսեւորվում է «Հավատամք» աղոթքի մեջ:
2)Աստվածներ (երկնային և երկրային կառավարիչներ) չորս սերունդներ, մինչև Թեյշիբանի:
3)Ընտրյալներ -կիսաաստվածներ (աշխարհի և երկրների կառավարիչներ)
4)ՈՒզուրպատորներ-դավադրաբար իշխանության գլուխ անցած մահկանացուներ, որոնք հետագայում հայտարարվում են ընտրյալներ:
Արեւապաշտների կոսմոգենիկ համակարգի հիմքը հանդիսանում է Տիեզերակալ Արարիչը եւ այն ստեղծվել է մի ժամանակաշրջանում, երբ հարաբերությունների հիմքում դրված էր արեւապաշտական հավատամքի էությունը, այդ պատճառով էթնիկական պատկանելիությունը հավատամքի դաշտում տեղ չուներ մինչև «Հայկ եւ Բել» դյուցազնամարտը: Այս հակամարտությունից հետո Արարիչ Տիեզերակալ գաղափարախոսությունը՝ «լույսը» բաժանվեց՝ Արեւապաշտություն և Լուսնապաշ տության:Բաժանումից հետո Հավատամքի դաշտում աստիճանաբար ամրանում են նշված գաղափարախոսությունները ներկայացնող էթնոսները, իրենց արբանյակ ներով:
Հաջորդ էտապում գաղափարական պայքարը մտավոր դաշտից տեղափոխվում է վերջնականապես ֆիզիկական դաշտ, որտեղ գործում են այլ օրենքներ : Սկսած մ.թ.առաջ 250 թվականից տարբեր ճնշումների տակ, հայկական կողմին ստիպեցին մասնակիորեն հրաժարվել Արարիչ Տիեզերակալ գաղափարախոսության «հուր» ներկայացնելու իրավունքից: Հայկական կողմին ստիպեցին հավատամքի դաշտում հանդես գալ ինքնավարական ձեւաչափի մեջ,ներկայացնելով մեր հավատամքը՝ «հայկական աստվածներ տերմիններով»: Նույն գաղափարախոսների կողմից շըր ջանառության մեջ դրվեց «Հեթանոսական աստվածներ» տերմինը, որը կապված էր ՈՒզուրպատորական –դավադրական համակարգի հետ և առաջացել է մ.թ.առաջին հարյուր ամյակում և իր գաղափարախոսությամբ ուղղված է եղել Արարչակա նության դեմ: Հետագայում «Հեթանոսական աստվածներ» տերմինը մասնավորաց վեց և կիրառելի դարձավ նեգատիվ իմաստով: Այս փորձերի վերջնական նպա տակը մեկն էր, զրկել Հայկական էթնոսին իր ամենակարևոր իրավունքից եւ չթողնել ներկայանալ որպես «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» ընտրյալ և կրող: «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» համակար գում կան արեւապաշտական աստվածներ, հայկական պանթեոն և հայկական դիցարան, այլ ոչ թե «հայկական հեթանոս աստավծներ»:Շատ անցանկալի ձևով առ այսօր առանց նշանակություն տալունրա իրական իմաստին գործարար շրջանա ռության մեջ մշտապես օգտագործվում է «Հեթանոսական աստվածներ» տերմինը:
«Հեթանոսական» տերմինը իր բովանդակությամբ ընդունելի չէ մեր աստվածների համար և փաստենք այն Ագաթանգեղոսի օգնությամբ: Ըստ Ագաթանգեղոսի՝Արա ծանիի (Եփրատի) գետի ափին է գտնվում Տարոնի Աշտիշատ սրբատեղին։
«Աշտիշատ» նշանակում է «բազմաստված», «աստ» բառարմատի պարսկականաց ված ձևը «աշտ» -ն է:Սա նշանակու է, որ մենք միաստված էինք և ինչ ինչ հանգա մանքների բերումով դարձել էինք «Աշտիշատ»-«բազմաստված», այլ ոչ թե հեթա նոս:Հայոց Արեւապաշտական ազգային հավատքը, քրիստոնեության վաղ շրջանը, Մ. Խորենացու կողմից կոչվել է «հեթանոսական»՝«տխմար ու ինքնահավան, փո ղով ընտրված, ոսկեսեր, նախանձոտ վարդապետներին, որոնք գայլ դարձած գիշա տում էին իրենց հոտերը»: Մ. Խորենացու կողմից նշված ժամանակշրջանում ար դեն մեր աստվածները և դիցերը եղծված էին:
Ամենայն հավանականությամբ, Աճառյանը հենվելով Մ.Խորենացու այդ մտքի վրա իր արմատական աշխատության մեջ ՀԵԹԱՆՈՍ բառը ներկայացնում է որպես 1. Կռապաշտ: 2. Դիցապաշտ: 3. Անօրեն, բարբարոս: Արդի հայերենի բացատրական բառարանի հեղինակները օգտվելով Աճառյանից՝ ՀԵԹԱՆՈՍ բառը ներկայացնում են նույնպես, որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս՝ չխորանալով բուն էության մեջ:
Արարչական գաղափարախոսության և աստվածների նկատմամբ շարունակաբար կիրառելով «Հեթանոսական գաղափարախոսություն և աստվածներ կամ հայկա կան աստվածներ» տերմինը, մենք արհեստականորեն մեզ մղում ենք հետին պլան, անջատելով մեզ «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» հավատամ քից և հայտնվում ենք «այլ հավատների» բաժնում, թողենլով թափուր առաջին տեղը, որը հնարավորություն է ստղծել այլերին ներկայանալ որպես առաջինը:
301-ին, Հայկական կողմը դասեր քաղելով անցյալից, իրեն հռչակեց «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» ընտրյալը, կրողը, «քրիստոնեության» և իր ընտրյալի կարգավիճակը հաստատեց 451թվականին:
Այսպիսին է Արեւապաշտական հավատամքի համակարգի անցումային սխեման:
1. Արարիչ= Հուր = Բան «Ա»,«ԱՆ » հատուկ անուն, եւ ընտրյալ ազգ (ազգեր):
2. Արեգակ=Հայր Աստված=Հայր մեր Աստված ,հատուկ անուն Հալդի ,Թեյշիբանի:
3.Արեգ=Մայր Աստված=Մայրամ Աստավածածին հատուկ անուն Թուշպեանի ,
Անահիտ:
4.Արեւ=Որդի=Աստծո որդի հատուկ անուն՝Հիսուս, Արամազդ-Ահուրամազդա, Միհր, Հայ Մարդան:
Ըստ մեր ավանդապատման, Հաբեթական Հայկը համարվում է արեւակիր եւ տոմա րադիր, հայոց ավանդապատումների մեջ արեգակնային Տարին և Կենաց ծառի խորհրդանիշը՝ «Ծիրանի ծառն» էր: Համաձայն արեւային Ծիրանի-Կենաց ծառի հա վատամքային համակարգի՝ արեգակնային 12 ամիսները համարժեք են արեւային Ծիրանի ծառի 12 ճյուղերին: Ուշագրավ է, որ հայկական տոմարում անուններ ունեցել են ոչ միայն ամիսները, այլև ամսվա բոլոր օրերը, որոնցից ամեն մեկը նվիրված է եղել հայկական պանթեոնի աստվածներին: Եթե նկատի ունենանք Ան. Շիրակացու, Վանական Վարդապետի, Գր. Տաթեւացու, Հովհաննես Իմաստասերի (Սարկավագի) վկայությունները, մեր Արեգակնային տոմարի ամսանունների եւ օրերի անունները Հայկի ուստրերի ու դուստրերի անուններն են: Այստեղից կարող ենք ենթադրել, որ հայկական պանթեոնը կազմված էր 36 աստվածներից և 319 դիցերից որին կսռավարու էր՝
1. Արարիչը
2. 12 գլխավոր աստվածներ
3. 24 օգնական աստվածներ
4. 319 աստվածներին օգնական դիցեր

Արամ Մկրտչյան

Գառնիի տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակակիր

April 28, 2011

7or.am
28.04.2011

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011թ. Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Փարիզում:

ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում:

Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից:

Ապազգայիններ, թաթներդ հեռու՛ հայ ազգայնականներից

April 23, 2011

Հայ ազգայնականությանը դեմ է միայն թուրքի թերմացքը…
Որոշ ստամտավորականներ հաստատ Դարվինի տոհմից են

Այն, որ մեր գիտական-մտավորական շրջանակների մի ստվար մասը գիտա-մտաոռական կամ գիտա-մոտավորական կարգի են, առաջինը ես չէ, որ ասել եմ: Եվ միայն մեր սերունդը չէ, որ ստիպված է նկատել սրանց նմաններին: Այսպիսինները բոլոր ժամանակներում էլ եղել են ու գոյատեւում են հենց իրենց բնույթի համաձայն…
Հաճախ է հիշվում, թե այս կամ այն «գիտնականը» ու պարզապես «մտավորականը» ինչպես էին ծախվում կամ ծակվում՝ հանուն իրենց բարեկեցիկ կենցաղի ու պայծառ ապագայի… Բայց մեր ժամանակներում էլ շատ բան չի փոխվել՝ գիտա-մտաոռականներն ու գիտա-մոտավորականները կարողանում են դեռ պահպանել իրենց շինծու գոյությունը: Ավելին՝ ճաշակ են թելադրում…
Բայց սրա մասին չէ, որ կխոսենք: Առայժմ կանդրադառնանք դարվինիզմի հետեւորդներին:
Իրենց քստմնելի բնույթից բացի, մի հետաքրքիր տեսություն էլ են մոգոնել նշածս կարգի «մտավորականները»: Եվ այս տեսությունը հորինել են հենց իրենց սնանկ ու ծախու կերպն արդարացնելու համար: Այդ տեսության համաձայն՝ ազգայնականությունը խիստ վնասակար եւ «հակա»-ամենինչական գաղափարախոսությամբ է առաջնորդվում, ուրեմն բացարձակ ծայրահեղության դրսեւորում է:
Որպեսզի այս բթությունն ավելի տեսանելի դարձնեն զանգվածներին, սրանք հատկապես սին մտավորականության դեմ ազգայնականության պայ-քարը փորձում են անձնական հարթությունից տեղափոխել եւ ներկայացնել որպես ազգային պետության դեմ պայքար, իսկ որոշ հիմարկ-ների այդօրինակ ղեկավարիկներն էլ իրենց դեմ պայքարը ներկայացնում են որպես իրենց ղեկավարած հիմնարկի կամ կազմակերպության դեմ պայքար…
Ասենք՝ ոմն մի մտավորական կարող է լինել ԳԱԱ գիտնական, ակադեմիկոս…, եւ գրել, թե Ուրարտուն հայկական պետություն չէ, կամ Ջավախքը Վրաստա-նի տարածք է եւ էլի նման բաներ ու իր կամ նման տեսության դեմ պայքարը «դարձնել» ԳԱԱ դեմ պայքար, նույնիսկ՝ համաշխարհային գի-տության դեմ պայքար: Ոմանք էլ կարող են լինել ինչ-որ սոցիալական խավի, գրողների, նկարիչների կամ այլ միությունների ղեկավար-ներ կամ ներկայացուցիչներ, պատասխանատու հիմնարկի կամ, դիցուք, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն եւ իր (սխալ գործունեութ-յան) դեմ պայքարը ներկայացնել որպես իր ղեկավարած կազմակերպության դեմ ծավալված պայքար…
Մինչդեռ… մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ հայ ազգայնականը չի կարող պայքարել ազգային ու պետական նշանակության որեւէ հիմնարկի կամ կառույցի դեմ, իսկ դրանք ղեկավարող անձանց կամ աշխատակիցների դեմ կարո՛ղ է պայքարել՝ ինչպես դա կարո՛ղ են անել բոլորը: Այսպես կյանքում եւ բնականորեն լինում են տարատեսակ մտածողությամբ ընդդիմություններ:
Եվ նրանք, ովքեր փորձում են հայ ազգայնականներին ներկայացնել որպես ազգային հաստատությունների (իմա՝ դրանց էության ու գոր-ծունեության) դեմ հանդես եկողների, ապա սրանք մեզ համար ոչ թե պարզապես թուրքի լամուկներ են, այլ՝ թուրքի թերմացքներ… Սրանց ժառանգական գենի մեջ, հայոց պատմության դժվարին ժամանակների ընթացքում, հաստատ թուրքի կամ մեկ այլ թշնամու կողմից մի-ջամտություն-խեղում է արվել, եւ գենը դեռ չի հասցրել ինքնամաքրվել:
Հայ ազգայնականության այս կամ այն ներկայացուցչին կարելի է ազգայնական համարել կամ չհամարել, կախված նրա գործից ու կեցակարգից, բայց հայ ազգայնականության դեմ առհասարակ խոսելը միայն թշնամու գործ է, արտաքին թե ներքին՝ կարեւոր չէ:
Իսկ այն մտաոռականները, որոնք հայ ազգայնականներին փորձում են համեմատել հատկապես թուրք կամ ադրբեջանցի ազգայնականների հետ, ապա այդ «մտավորականների» նախնիները միանշանակ թուրքի անկողնում հայտնվածներից են, կամովին, թե զոռով, առոք, թե ցավոք, այլ խնդիր է… Քանզի սրանք, իրենց այդ էությանը հարազատ, նմանություն են տեսնում հայի եւ թուրք-ադրբեջանցու միջեւ… Ավելին՝ ոմանք էլ գե-նախեղման ազդեցությունից բարբաջում են, թե թուրք եւ ադրբեջանցի ազգայնականներն իրենց գլխի համար գին են նշանակել… Այստեղ են ասել՝ «կատվին ասին կեղտդ դեղ է՝ տարավ հորեց»…
Հիմա կանդրադառնանք, թե ինչու կատվի օրինակը մեջբերեցինք:
Երբ պետության մեջ խոտակերն իրեն մսակերի տեղ է դնում (էլ չասենք՝ որսորդի), ապա սկսում է օրինակները միշտ կենդանիների կամ անա-սունների մասով բերել, քանզի մարդկային որակներից (ուրեմնեւ՝ օրինակներից) շատուշատ հեռու է: Ուստի, դրանց միայն իրենց օ-րինակներով կպատասխանենք այստեղ:
Բայց նախ նշենք, որ, իհարկե, կարելի է պարբերաբար ասացվածքներ մեջբերել ու նաեւ կենդանիների վերաբերյալ եղածները նշել, սակայն ոչ ա-մեն անգամ ու ամեն առիթով: Իսկ ամեն անգամ, պատեհ-անպատեհ, դա կարող է անել այն «մարդը», ում հոգուն առավել հարազատ է անասնական բնազդը… Սրանց որ պաշտոնանկ են անում, նմաններն անգամ զուգարանում հետույքները մաքրել անզոր են լինում, ուր մնաց «տղամարդկություն» դրսեւորելու ունակություն ցուցաբերեն…
Ում համար կենդանական բնազդը հոգեհարազատ է, ապա նա հաստատ Չարլզ Դարվինի տոհմից է: Իսկ Դարվինի տոհմը, հայտնի է (ըստ իր տեսութ-յան), որ կապիկից է առաջացել… Դե եթե կապիկից մարդ է առաջացել, ապա չի բացառվում, որ կովից, կոկորդիլոսից կամ մեկ այլ կենդանուց էլ առա-ջացած կլինի… Ու ահա սրանց սերունդները չեն մոռանում իրենց կերպը:
Սրանք միշտ իրենց նախնիների ձեւին ու բովանդակությանն են հետեւում ու դրանցից էլ վառ օրինակներ են բերում: Ասենք՝ «կովի պես բառաչում է», «օձի պես խայթում է», «ապրում է՝ ինչպես խոզը», «հաչան շունը չի կծում»… եւ այլն: Հատկապես վերջինը շատ են շեշտում, նաեւ երեւի, որ հենց իրենք «շան» պես վախենում են, բայց իրենց հույս են տալիս, թե «կծան չի լինում»… Վերջերս մեկն իր այդ նախ-նու օրինակը եւս «կպցրել» էր հայ ազգայնականներին, հաստատ իբր «կատաղեցնելու» համար (իրենց մտածելակերպի համաձայն):
Այս զանգվածային խաչասերվածներին հասկանալու համար մենք՝ հայ ազգայնականներիցս շատերը, սկսել ենք նաեւ լրջորեն կենդանաբանութ-յուն ուսումնասիրել, որպեսզի ի վերջո մեզ շրջապատող կենդանական աշխարհի մարդանման սերունդներին (իբր՝ էվոլյուցիացված) կարողա-նանք իրենց լեզվով պատասխանել, որ գոնե մի քիչ հասկանան… ու քանի որ մարդը նաեւ կենդանու բարեկամն է, ապա կաշխատենք սրանց նաեւ խոր-հուրդներ տալ: Հատկապես վերջին ասացվածքի առումով նշենք, որ մեր ուսումնասիրությունները թափառական եւ վարժեցված (նաեւ տնային) շնե-րի առումով ցույց են տվել, որ՝
1. Եթե «հաչան շները կծան չեն լինում» հակառակորդ շների նկատմամբ, ապա մեկ այլ բան են անում, ինչը մի քիչ հակաբնական է, անհարմար է, չենք ներկայացնի…
2. Եթե «հաչան շները» հակառակորդ շներին չեն կծում, ապա հաճախ կծում են հակառակորդ շների մայրերին ու զույգերին… Ինչին գուցե ո-րոշ շներ էլ ձգտում են…
Բայց քանի որ այս ուսումնասիրությունները մեզ այդքան էլ չհետաքրքրեցին, հետո շներով զբաղվելու այնքան էլ ժամանակ չկար, դադա-րեցրինք հետազոտությունները եւ հիմա խորհուրդ տալու բան էլ չունենք համարյա…
…Ինչ մնում է հայկական ազգայնականությունն ընդունելու եւ հասկանալու խնդրին, ապա հայ մտավորականն էությամբ չի կարող ազգայ-նական չլինել, իր տեսակի պահպանման, զարգացման ու հարատեւման խնդիրներով չզբաղվել:
Իսկ վերոգրյալ՝ այսքան պարզունակ ու կարճ անդրադարձը միայն այն բանի համար արվեց, որովհետեւ ազգայնականության դեմ խոսում են նաեւ մտավորականներն ու «մտավորականները»:
Մի՞թե պարզ չէ, որ հենց ազգայնականներն իրական հնարավորություն ունեն (բացահայտ ընդունելով եւ փայփայելով, որ խոր արմատներ ունեն ազգի մեջ) ազնիվ քաղաքականությամբ առաջնորդվելու եւ ազգային հիմնախնդիրներն իրենց կյանքի առաջնահերթությունը դարձնելով ապրելու համար: Ազգայնականների նպատակը նաեւ այսօրվա ժողովուրդ կոչվածին ազգ դառնալու կարեւորությունը հիմնավորելն է, որպեսզի հաղթահարվի ապազգային անլիարժեքության (թերարժեքության) բարդույթը, ինչպես նաեւ հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալու նվաստացուցիչ հանգամանքը, որպեսզի վերականգնվի կորցրած ազգային նկարագիրն ու արժանապատվությունը, ազգի առաքինությունն ու առաքելությունը…
Իսկ թուրքի թերմացքներն ու դարվինիզմի հետեւորդները ազգայնականությունը հիմնականում «բոբոյի» կերպարանքով են ներկայաց-նում: Հանրությունն էլ, ցավոք, անտեղյակ է կամ էլ բացարձակապես չի տարբերակում ցեղակրոնությունը ազգային եսամոլական, այլամերժա-կան ու նվաճողական գաղափարների հավաքածուից՝ փնջից (ֆաշիզմ), ցեղապաշտությունը (ցեղասիրությունը)՝ ցեղամոլությունից (ռա-սիզմ), ազգայնականությունը (ազգասիրությունը, (նացիոնալիզմ))՝ ազգայնամոլությունից (շովինիզմ) կամ հայ-արիականությու-նը (ծագումնաբանությունը)՝ կրոնական գաղափարախոսությունից: Իսկ հայկականությունը նույնիսկ տարակուսանք, ավելին՝ հակազդեցութ-յուն է առաջեցնում հայ կոչված մարդու մեջ, քանզի ապազգային «թույնը» եւ թերարժեքության բարդույթը հիմնականում սպանել են հոգեւոր հային, եթե, իհարկե, նա վերոնշյալ գենախեղվածներից չէ պարզապես…
Որովհետեւ այդ գենախեղվածներն են հիմնականում հանուն համաշխարհային ժողովրդավարության (ինչպես ժամանակին հանուն համաշխարհա-յին հեղափոխության)՝ ազգային ամենասուրբ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, պատմական արժեքներն ու իրականութ-յունը միտումնավոր նույնացվում մեծապետական ու անձնապաշտական նկրտումների եւ դրսեւորումների հետ: Իսկ ազգայնական գաղափարախո-սությունը պետք է հենվի ոչ թե հայոց պատմության մի հատվածին, այն էլ՝ պարտադրանքով լեցուն մի արարին, այլ՝ պետք է սնվի ամբողջ պատմության ընթացքում ձեռք բերած իմաստությամբ, արժեքներով, ավանդույթներով՝ կարեւորելով Տեսակի ի սկզբանե Ծագում, Հավատ եւ Բնօր-րան հասկացությունները…
Առողջ ու կազմակերպված ազգային պետություններում այս գաղափարներն ու խնդիրները անխոս տեղ կգտնեն, իսկ այս ամենի դեմ պայքա-րողներն իրենց տեղն անգամ չեն գտնի… Նրանց պարզապես դա ցույց կտան:
Անկախ կառավարման ձեւից, պետությունը մարմին է ազգի առաքելության իրականացման համար, եւ ազգայնականներն անվերապահորեն աջակից են այդ պետությանը, նրա զորացմանը: Այլ բան է ընդդիմանալը կամ պայքարելը, համակարծիք չլինելով տվյալ իշխանությունների կամ պետական որեւէ ոլորտի ու հատվածի վարած քաղաքականության հետ, սակայն, ո՛չ երբեք հայոց պետության կործանման հաշվին:
Պետություն կարող է ստեղծվել ինչպես բազմազգ (նաեւ խառնածին) հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում այդ անկախ պետությունը ազգերի (կամ բնակիչների) համար ինքնապաշտպանության, բարգավաճման ու հարատեւման միջոց է, սակայն, ոչ երբեք՝ գրավական: Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են հետեւել տարբեր դավանանքների, բայց լինել միմիայն մեկ Գենի կրող, մեկ Հայրենիքի տեր: Այս առումով անկախ պետականության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարեւորվում է ազգային անկախ պետության (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը:
Այս առումով փոքրաթիվ ազգերը, բնականաբար, առավել ազգասեր-հայրենասեր (ազգայնական-նացիոնալիստ) պետք է լինեն, քան՝ բազմաքանակ ազգե-րը: Համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման ազգերն ու պետությունները կործանվում են ազգային ոգու չգոյությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալական-տնտեսական բարգավաճումն ու պետության հզորա-ցումը նույնպես կախված է տվյալ իշխանությունների ազգային (մեր դեպքում՝ հայ) լինելու բնույթից, եւ ահա, թե ինչու են ազ-գայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձեւ համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր բնօրրան-հայրենիքում:
Ազգայնականները պատվախնդիր են նաեւ գենետիկ մաքրության հարցում… Պետությունը պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի մեկ ազգի, այլապես տարաձայնություններն անխուսափելի են, վկա՝ աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են իրենց էությամբ ու ապրելակերպով (այստեղ հենց մարդկային տեսակներն էլ նկատի ունենք), մեկ պետության ներ-սում հնարավոր չէ իրականացնել օրենքներ, որոնք բավարարեն բոլոր տեսակներին:
Այդպես է նաեւ բնական մյուս տեսակների մեջ՝ սպիտակ արջը երբեք չի կարող համատեղ գոյատեւել սեւ կամ գորշ արջերի հետ, ինչպես նաեւ՝ խառնածին սերունդ տալ, թեեւ բոլորն էլ արջեր են, կամ առյուծը չի գոյատեւի վագրի, հովազի հետ, թեեւ բոլորն էլ կատվազգի են…
Հայ ազգը պետք է առաջնորդվի միայն իր արարչաստեղծ ծագման, ամբողջական ու բնական հայրենիքում ապրելու եւ ազգային առաքելության հավատամքով, նախնյաց ոգու եւ արյան պաշտամունքով՝ մերժելով որեւէ այլ կրոնահավատքային ու բարոյախրատական ներխուժումն իր մեջ: Սա՛ է պետության, նրա անվտանգության ու պաշտպանության բոլոր մարմինների եւ կառույցների գոյամարտն ու գոյարմատը: Միայն այս-պե՛ս կարելի է դիմագրավել այլասերումից առաջացած, մեր անվստահությունից եւ օտարացումից օգտվող, ժամանակավորապես տիրապետող արհես-տածին ազգ-ուժերի (նաեւ՝ ներքին տականքի – կասեր Նժդեհը) ավերիչ գործունեությանը:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.

Սպառել Ենք Մեր Ժառանգությունը

April 12, 2011

Մարդու իրավունքների, պետքարտուղարության զեկույցի և մեր ապագայի մասին

Օրերս հրապարակվեց ԱՄՆ պետնախարարության Հայաստանի մասով Մարդու իրավունքների զեկույցը` 63 էջ: Ի դեպ, Թուրքիայի մասը ընդամենը 46 էջ է, որը նշանակում է, որ ավելի քիչ բան կար գրելու: Սա այն դեպքն է, որ ինչքան քիչ գրեն` այնքան լավ: Ընդհանուր ակնարկը ցույց է տալիս, որ ամերիկացիների գրածը ճիշտ է: Գուցե ուրիշներն այլ շեշտադրումներ անեին քան ամերիկացիները, այսուհանդերձ զեկույցի փաստական մասը և գնահատականները ճիշտ են: Հիմա ոմանք դեմքերին նորից զարմանքի արտահայտություն են տվել: Ինչո՞ւ: Ի՞նչ է մենք չգիտեինք թե ի՞նչ է կատավում մեր իրավապահ համակարգում, բանակում, խոսքի ազատության ոլորտում կամ գործարարության դաշտում: Մենք ամերիկացիներից ավելի լավ գիտեինք և գիտենք, պարզապես նրանց խոսքն ավելի ծանրակշիռ է և բնականաբար ազդեցությունն ավելի զորեղ: Սա իրողություն է, որը ժամանակակից աշխարհում որևէ իշխանություն չի կարող անտեսել:

Հիմա, ուզում եմ անդրադառնալ որոշ հարակից հարցերի, որոնք էական են հենց զեկույցի ընկալման համար: Ձայներ են հնչում, որ որևէ պետություն իրավունք չունի միջամտելու այլ պետության ներքին գործերին: Համաձայն եմ, սակայն մարդու իրավունքները վաղուց արդեն պետությունների ներքին գործը չեն: Ներկայումս մարդու իրավունքերն ունեն համաշխարհային ընդգրկում և բնույթ: Պատահական չէ, որ այդ իրավունքները կոչվում են` մարդու համընդհանուր իրավունքներ (Universal Human Rights): Բացի այդ, գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ստորագրել են մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ միջազգայնագրեր (կոնվենցիաներ), ըստ այդմ իրենց պարտավորություններին տվել են իրավական ձևակերպումներ և ստանձնել են անսակարկ հանձնառություններ: Եթե երկրներ էլ կան, որ չեն ստորագրել նման փաստաթղթեր, թեև ես նման բան չեմ հիշում, միևնույն է, բոլորն են պարտավոր դրանք հարգել, քանի որ մարդու իրավունքները հարգելու նորմն արդեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է (jus cogens):

Մյուս առարկության ձևն էլ այն է, որ սկսվում են մեր երկիրը համեմատել հարևանների հետ կամ ընդհանրապես համեմատություններ անել տարբեր երկրների միջև: Նախ, մարդու իրավունքները հարաբերական չեն, այլ բացարձակ արժեք են: Հետո, եթե ոմանց թվում է, որ մեզ խիստ են մոտենում և, եթե դա ճիշտ է, ուրեմն պետք է բողոքել ոչ թե խստության դեմ, այլ պահանջել, որ նույն խստությունը պահանվի այլ երկրների նկատմամբ ևս:

Հիմա ամենակարևորի մասին: Ցավոք սրտի մեզանում չկա այն ընկալումը, որ մարդու իրավունքների հարցը Հայաստանի համար, գուցեև ի տարբերություն շատ այլ երկրների, կենսական կարևորության հարց է: Պարզաբանեմ միտքս: Օրինակ, վստահաբար Սոմալիում կամ Չադում մարդու իրավունքերի վիճակն ավելի վատ է: Սակայն մեր և նրանց միջև կա հսկայական տարբերություն, քանզի մեր առջև ծառացած խնդիրներն են ուրիշ: Նշածս երկրները կարող են մի հիսուն տարի ևս այս վիճակում գոյատևել այն հույսով, որ ի վերջո հետո լավ կլինի: Մենք այդ հիսուն տարին չունենք: Մենք երեսուն տարի էլ չունենք: Մեր երկիրն արագորեն մարդաթափ է լինում, կա բնակչության ծերացում, սաստկանում է բնակչության և կապիտալի արտահոսքը երկրից, ծայահեղորեն մաշված են ենթակառուցվածքային բոլոր համակարգերը, խորանում է իշխանությունների նկատմամբ անվստահությունը, մարդիկ խորթանում են սեփական երկրից, և այլն, և այլն:

Քսան տարվա ընթացքում մենք արդեն սպառել ենք մեր ժառանգությունը: Գտնվելով նման աշխարհաքաղաքական վիճակում, ինչի մեջ ենք մենք և լինելով փաստացի պատերազմի վիճակում, այս ամենը կարող է ճակատագրական լինել ոչ միայն մեր պետության ապագայի, այլև հայ ժողովրդի հավաքական գոյության համար: Կան բազմաթիվ բռնապետական երկրներ, որոնք նավթ ու գազ ծախելով կարող են երկիր պահել: Մենք դրա հնարավորությունը չունենք: Մեր միակ ուղին օրենքի գերակայության և անխախտ ժողովրդավարության միջոցով մարդկանց և կապիտալի ներհոսքի ապահովում է երկիր: Մարդկանց ստեղծագործ գործարարության բացահայտման համար պայմանների ստեղծումը: Այդ դեպքում գուցեև կկարողանանք դիամակայել ահագնացող վտանգներին: Սակայն քանի դեռ մեր իշխանությունները և ընդհանրապես հասարակությունը մարդու իրավունքերի պահպանումը չի ընկալել որպես կենսաապահովման միջոց և երկրի կառավարման ամենաարդյունավետ ձև, այլ արևմտյան թիթիզություն կամ մութ ուժերի կողմից մեր դեմ պարզած դագանակ, մենք չենք կարողանա ապահովել առաջընթաց:

Ինչ մեղքս թաքցնեմ: Ես ինքս հեշտությամբ չեմ եկել այս եզրահանգմանը: Առաջ մտածում էի, որ հասարակության զարգացման որոշակի փուլում հանուն ընդհանուր շահի կարելի է սահմանափակել մեկ անհատի իրավունքները: Սակայն փորձը ցույց տվեց, որ այդպես չի լինում: Քանի որ հասարակությունը բաղկացած է անհատներից, ուստի մեկ մարդու իրավունքների ոտնահարումը ի վերջո բերում է ողջ հասարակության իրավունքների ոտնահարման:

Մարդու իրավունքների անշեղ իրականացուն է մեր ազգային և հասարակական բոլոր իղձերի, մեր դարավոր երազանքների կենսագործման անսասան հիմքը: Մենք պարզապես այլընտրանք չունենք, քանզի առանց մարդու իրավունքների պահպանման մենք պարզապես ապագա չունենք:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
10 ապրիլի 2011թ.

Հայոց հավատը եւ հավատավորները

April 9, 2011


Շուրջ 2 հազարամյակ է, ինչ համառորեն շարունակում են հայից ու Հայքից հեռու պահել Հայոց հավատը, Հայ Աստվածներին, ճշմարիտ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը:

Եվ այդ հեռու պահողներն ամենաշատն են խոսում ազգային սրբությունների ու ավանդությունների պաշտպանությունից: Ոչ միայն խոսում են, այլեւ ամբարտավան կեցվածքով այլոց սրբություններն ու ավանդույթներն են 1700 տարի քարոզում մեզանում: Ու դեռ զարմանում են, որ հայը չի հասկանում ու չի ընդունում դրանք, նույնիսկ չի կարդում իրենց “սրբազան” գիրքը: Ինչպես հասարակ ժողովուրդն է ասում՝ պարզապես “պապերից է եկել, էլի՜”, դրա համար էլ գնում են եկեղեցի՝ մոմ վառելու կամ հարս ու փեսի հարսանիքը մի քիչ արժեւորելու, իսկ թաղումները՝ “էլի պապական կարգով կատարելու” համար:
Երբ այդ հայի հետ խոսում ենք առավել փաստացի, իր հասկացած “պապականից ավելի պապական հավատից ու ավանդույթներից”, հասկանում է ու չի հակադրվում, չի կարողանում անգամ հակասել, պարզապես չի կողմնորոշվում` այսուհետ ինչ անել…

Երբ հայն իմանում է, որ Եհովան հրեաների Աստվածն է, Հիսուսը հրեաների Աստծո որդի եւ ինքն էլ հրեա, եւ այսպես շարունակ… մինչեւ հրեական ազգի աստվածընտրյալությունը “Բիբլիա” կոչված (հայերեն, չգիտես ինչու, “Աստվածաշունչ” որակված) գրքում, ու նաեւ իմանում է, որ այսքանից հետո էլ, երբ մեռնում է, իրեն “ի վերի Երուսաղեմ” են ուղարկում, այլ ոչ թե իր պապերի երկիր՝ Արարատյան լեռնաշխարհ, մարդկության ծագման, քաղաքակրթման եւ փրկության արարչական վայր… շանթահարվում է, բայց անցնելով իր դժվարին առօրյային՝ մոռանում ու “պապերից է եկել, էլի՜”-ի հույսին է մնում՝ մինչեւ…
Իսկ այդ մինչեւ-ը մոտենում է, քանզի Տիեզերական Գարուն է, կատարվում են անբեկանելի ու բնական իրողություններ, ինչը նույնի՜սկ մեծահարուստ հղփացածները չեն կարող իրենց փողերով կանգնեցնել… Հայի Գենն արթնացել է ձմեռային նիրհից: Այո՛, հայի Գենն արթնանում է նույնիսկ քրիստոնյա շատ հոգեւորականների եւ այլակրոնների մոտ, ովքեր պատմությունից քաջատեղյակ են, թե 301թ. ինչ ավերածություններ եղան Հայաստանում եւ ինչպես հրդեհվեց, ոչնչացվեց Հայոց պատմությունը, հավատը եւ հեթանոսական տաճարների փլատակների վրա արագորեն կառուցվեցին եկեղեցիներ, իսկ քրմերի կրթյալ երեխաներին դարձրին քահանաներ… Տիեզերքի Արարչին, Հայոց Աստվածներ Հայր Արային, Մայր Անահիտին, Նանե, Վահագն, Աստղիկ, Միհր, Տիր եւ Վանատուր Աստվածներին “փոխարինեցին” հրեա Եհովայով, հրեաներ Հիսուսով, Թադեւոսով, Բարդուղիմեոսով, Պողոսով, Պետրոսով, Հուդայով…

…Գենն արթնանում է եւ, թվում է, միայն պիտի ուրախանալ: Իհարկե ուրախանալ պետք է, սակայն, այստեղ էլ մի այլ վտանգ կա: Հին վտանգի կրկնությունը: Դա արթնացող Հայ-արիական տեսակի հավատավորների մի մասի իրականում անհավատ լինելն է, հավատավոր խաղալը: Այսպիսիները բոլորի պես ուսանել ու ապրել են ապականված, ապազգային համակարգում, բայց շատերի պես չկարողացան “բեռնաթափվել”, եւ այդ ապականվածությունը, շահամոլությունը, կիսատ-պռատությունը եւ ծախու բնավորությունը մնաց որպես նրանց “նոր” բնավորություն: Իսկ դա չեն կարող երկար ժամանակ կոծկել հանրությունից, այն էլ` վերափոխվելու պատրաստ: Եվ այդպես էլ լինում է: Ու դեռ լինելու է: Դեռ մաղվելու է Հայոց Գենը, ինքնամաքրվելու է…

Այսօր Հայ հավատի հետեւորդները գուցե քանակով դեռ տասնյակ հազարների չեն հասնում (բայց հազարավոր լավ ծիլեր ունեն Հայաստանում եւ Սփյուռքում), բայց այդ իբր եղածների մեջ էլ կան չեղածներ… Դրա առաջին “արտացոլանքը” եղավ Երեւանում Արիական տաճար կառուցելու հայտարարությունից հետո: Իհարկե, մինչ այդ էլ շատերի համար պարզ էր, թե ով ինչպես է ապրում իր հավատին արժանի… բայց զատվելը չէր հասունանում՝ “դեռ քիչ ենք” ասելով: Բայց հասունացավ: Քրմացավով մի հիվանդություն մտավ ոմանց մեջ եւ սրանք դեմ դուրս եկան Արիական տաճարի գաղափարին անգամ: Պատճառը՝ անձնական չհասությունն էր: Սակայն դա ծածկելու պատրվակով հայտարարեցին, թե Արիական Տաճարը Երեւանում պիտի կառուցվի նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ… Պատկերացնու՞մ եք, այն եկեղեցու, որի “ներդրողները” ուրացնել տվեցին Հայ Աստվածներին եւ հայեցի ամեն սրբություն ու անպատիժ վայելում են Հայոց տաճարային իմաստությունն ու հարստությունները: Մի նոր 301թ. հոտ եկավ: Բայց միայն հոտ, քանզի նմաններն այս անգամ արդեն քրիստոնյաների պես հոտային մտածողություն ունեն եւ դա չի կարող իրապես հայ հեթանոսներին կանգնեցնել մի նոր 301թ. առաջ: Քուրմը պաշտոն չէ եւ ոչ էլ շահութաբեր աթոռ, բայց քրմացավով տառապողները հո տեսնու՞մ են, թե կաթողիկոսն ինչպես է ապրում, եւ… “Մայր աթոռ”-ը ձգում է նաեւ սրանց: Իսկ Հայ Արիական միաբանությունը սկսել է Հայոց քրմական դասի ձեւավորումը, եւ ՀՀ մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում նույնպես աշխատանքներ տարվում են:

Եվ հասկանալի է, թե ինչու ենք մենք պարբերաբար աշխարհի տարբեր անկյուններից նամակներ ստանում քրմի կամ քրմուհու “հոգով” հայտնված այս կամ այն անձերից… Բայց Հայ Աստվածներն արդե՛ն Հայաստանում են… եւ Տիեզերքի բոլոր երկինքներում-աշխարհներում (ու ոչ միայն հայկական): Թող բոլո՛րն իմանան: Հատկապես՝ քրմացավով տառապողները: Ինչքան էլ ցուցադրաբար գոռան, կանչեն Հայ Աստվածներին, չե՜ն լսվելու: Ավելին՝ արդեն կպատժվեն, եւ ո՛չ միայն կեղծողները, այլեւ նրանց հարազատներն ու գործակիցները, քանզի Հայ Աստվածներն այլեւս չեն կրկնելու “հանգիստ հեռանալու” տարբերակը… Տիեզերական “ի շրջանս յուր” պտու՛յտը նույնպես չի թողնելու…

Այս համապատկերում հետաքրքիր մի աղմուկ բարձրացավ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու առումով:

Հայր Կոմիտասը (այդպես ներկայացվում է) դարձավ հեռուստաեթերի հերոս` պարբերաբար կրկնելով, որ այդ տեղում ցանկանում են վերականգնել հին եկեղեցին: “Կենտրոն” հ/ը-ի մի հաղորդման ժամանակ հաղորդավարը հարցրեց, որ եթե կինոթատրոնը կառուցված է եկեղեցու հիմքի վրա, ապա ինչի՞ վրա է կառուցված Էջմիածնի Մայր տաճարը: Հոգեւորականը պատասխանեց. “Հեթանոսական կրակարանի վրա”: Հետեւեց մեկ այլ հարց. “Իսկ եթե մի օր հայ-արիները գան ասեն՝ քանդեք”: Եվ պատասխանն էր. “Եթե մի օր ամբողջ Հայաստանը դառնա հեթանոս նորից, համաձայն եմ, որ վերականգնվի այդ տաճարը, որովհետեւ արդարությունը իր ձայնը միշտ պիտի պաշտպանի”:

Մի հարց էլ մենք տանք` Հայաստանն ամբողջապես քրիստոնեակա՞ն էր, որ քանդեցիք ու ավերեցիք Արիական տաճարները եւ ոչնչացրիք ու սեփականացրիք Հայոց արժեքներն ու մատյանները: Հիմա արդարությունից խոսողի համար միեւնույն չէ՞, թե քանի հոգի են պահանջում վերականգնել արդարությունը, թե՞ այս հարցում էլ հոտային է մտածողությունը:

Այս առումով Հայ Արիական միաբանությունը նույնպես հայտարարություն արեց: ՀՀ Հելսինկյան կոմիտեի նախագահը “Ուրբաթ” ակումբում նույնպես ասել է, որ “հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին, որովհետեւ նախապես այդտեղ մեհյան է եղել”: Եվ այսպես` արդեն շատերն են ասում ու մտածում… Իսկ ահա, իրենց քրմացավը “պետական” եւ “եկեղեցական” մակարդակի բարձրացնողները, անգամ նոր Արիական տաճարի կառուցմանն են դեմ:

Իրապես աղանդավորականներից խոսելով` կհանգենք մի մտքի. քրիստոնեությունը հեթանոսության եւ հուդայականության աղանդն է, հիմնվել է հեթանոսական ծեսերի, տոների եւ տաճարների վրա, բայց` հուդայական դավանաբանությամբ: Եվ հիմա, քրիստոնեությունից են արդեն աղանդներ ծնվում: Խոսքը ոչ թե մեզ հայտնի օտար երկրներից ներմուծվող աղանդների, այլ առաքելական քրիստոնեությունից առաջացած էկումենիկ հրեաընտրյալությամբ առաջնորդվող միջազգային աղանդի եւ հեթանոս-քրիստոնեավարներ ներազգային անկապ աղանդի մասին է:

Քրիստոնյա հոգեւորականները եկեղեցու վերակառուցման դեմ ալիքից սարսափած աղաղակում են, թե այս ի՞նչ է, մեր ժողովուրդը անաստվա՞ծ է: Ասենք` այո՛, անաստված է, քանի որ այլեւս Աստվածներով է նորեն…

Բայց Գարունը Տիեզերական է, Երկրային չէ, որ փողով առնես ու Աստվածներին խաբես: Ուրեմն` այն հաստատվելու է վստահաբար: Իսկ ով փառքով է ապրելու, ով էլ պատժով՝ դա սպասման կարճ ժամանակ ունի այլեւս:
Հայը զորավոր է ի՛ր Ծագումով, ի՛ր Հավատով, ի՛ր Հայրենիքում եւ ի՛ր Առաքելությամբ…

Փա՜ռք Հայ Աստվածներին, Ովքեր վերադարձան… ու այլեւս` ՀԱՎԵՐԺ…

Արմեն Ավետիսյան

“Լուսանցք” թիվ 142, մարտ 26 – ապրիլի 1, 2010թ.

Հայոց Հավատամք

April 9, 2011

 ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ Արարված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:

        ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, և քանի որ Արիա­ցին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում Ար­Արված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արի­ացի է…

        Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նա­խա­հայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ա) Աստծո անունով…

        Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աս­տան… Եվ Հայ(ր)երն են մարդ­կության Հայրերը՝ Նախնինե­րը…

        Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծա­գում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքե­լու­թյուն…

      …Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հա­յաստան նույնութ­յունն անկասկած է…

        Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգ­րիսն ու Եփրատն էին): Այնտեղ ար­արվեցին մարդկության ա­ռաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգե­րի աշխարհածնության պատկերա­ցումներում Հայաստանն ըն­կալվել է իբրև Սրբազան Վայր, Սրբազան Օ­րենք­ների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհա­կործան ջրհե­ղե­ղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հա­վի­տենական Ուխ­տը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օ­րենքները՝ Տի­եզերակարգը…

        Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կե­նաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակ­վելով անարժան մարդկության առաջ (ճառագող մար­դակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սու­րը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Ար­ատտա-Արարատ-Ար­մե­նիա-Հա­յաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (մի­ջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան և ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:

       Մեր նախնիներից, որպես ազգային հոգևոր-մշակութային համա­կարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելա­կերպի ու էության մեջ: Հա­վատքի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առա­քինությունը: Հայոց Հավատքի հիմ­քում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծա­գու­մը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո’, ներկա համատարած վարակի ախտա­զերծման մի­ջոցը Արի­ա­կան Առաքինությունն է:

       Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետևյալ իմաստները.

1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր;

2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազ­նիվ, արդարա­միտ:

       Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բա­րոյական (բա­րեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պար­կեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

 Արիական առաքինության ծագումնաբանական արմատները

       Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որ­ում տրվում են աշխարհարարման տե­սու­թյունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհա­րաբե­րությունների կարգա­վոր­ման օրենքները, հասարակության տար­բեր խավերի բարոյական չափանիշնե­րը, ճշմարիտ աստվածա­պաշ­տության հիմունքները: Հայ-Արիներն ըմբռնելով բնության միածին էու­թյունը, միաս­նականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգևոր-աշ­խարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվա­ծության գա­ղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսևորում համարեցին ու պաշտեցին Անա­կունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանե­ցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արա­րող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթև Խաչի տեսքով, իսկ ար­ևին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտա­մունքը, որի նախնական համա­կարգված ձևը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձևա­վոր­ման առանցքը: Ձևավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր ա­րի­ական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայ­կական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրութ­յան տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետևանք, արիական տարբեր ցեղեր ընդ­հանրու­թյունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականու­թ­յան զար­գացման տարբեր փուլերի գիտելիք­ներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդ­արիական, իրա­նական և հունա­կան լեզուների կրողները: Հնդեվրոպա­կան նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շա­րունակում են ա­րիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնա­կան միջավայ­րում:

       Արիական հոգևոր-աշխարհընկալումային համակարգի առանցքա­յին հասկա­ցություններն են Արարչա­ծին Օրենքը, Առաքինությունն ու Պարտականությունը: Եվ ըստ արիական պատկերացումների, Արար­չածին Օ­րենքը թափանցում ու համա­կում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը ու հաս­տա­տում անխախտ կար­գավորվածություն՝ կոսմոս, այն նաև իրերի ու երևույթների համընդհա­նուր էութ­յունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշ­ները և առաքինի է այն մարդը, ով գն­ում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օ­րեն­քի ճա­նապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտ­քի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ Բարձրագույն Կա­տարելության հաս­նելու կարևոր միջոցը:

 Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.

- ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով,
- ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոննե­րով,
- Աստծո ու մարդկանց առջև ունեցած պարտականություններն անշե­ղորեն կատա­րելով,
- խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
- բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
- ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
- չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը, տառ­փանքին,
- չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
- գնահատելով ու սիրելով կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով,
- հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիությանը,
- չհետապնդելով անձնական շահ ու փառք,
- ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսևո­րու­մով…

       Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպա­ռիչ նկարա­գիրը չէ: Իսկ Հայ-Արիակա­նու­թյան գաղափարական-հավա­տամ­քային հիմնադրույ­թները ներկայացնում ենք մեր հետևյալ ձևա­կերպում­ներով.

   – Իբրև Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ու­նենք պատկա­ռելի ավանդ համաշխար­հա­յին քաղաքակրթությունում:

   – Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրե­նիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:

   – Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ-Աստվածների ու մարդկության Հա­վիտենական Ուխտի ու Փր­կության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:

- Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
- Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականու­թյուններդ:
- Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայաց­ման նախա­պայմանն է:
- Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածու­մով, Ցեղին ու Բնատարածքին նվիրա­բեր­վելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կար­մատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցե­ղա­յին միասնության գրա­վա­կանն է:
- Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, ե­ղի՛ր Համաարի­ական Դաշնության առա­ջա­մար­տիկը:
- Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
- Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի’ խախտիր:
- Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի’ հանդուրժիր չարը, անար­դարը, անազ­նիվը:
- Եղի՛ր արիասիրտ, զորավոր և քաջ կռվող:
- Թշնամուդ և հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո:
- Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան…

        Անշուշտ, □առաքինություն□ հասկացության կրած ձևախեղումնե­րը պայմանա­վորված են հոգևոր-աշ­խարհ­ընկալումային միջավայրում տեղի ունեցած հակա­բնական փոփոխություններով: Հետևաբար առա­քի­նու­թյան անկումային ընթացքը և դրա դրդապատճառները հաս­կա­նալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգևոր հիմքի փոփո­խությունները, քանզի որոշակի հոգևոր արժեքներով են ձևավորվում տվյալ ժա­մա­նա­կաշրջանին համապատասխանող բարոյական չափա­նիշներն ու □առաքինություն□ հասկացությանը տրվող որակները: Այո’, Առաքինութ­յունն է նախապայմանը Առաքելության: Հայ-Արիական աշ­խարհընկալ­ման-տիեզե­րաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամե­նաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ բազմաստ­վածությունը ազգա­յին հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք է, աշխարհըն­կալումային ըմբռ­նում­ների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածա­յինի հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էութ­յան դրսևորման արգասիք…

 Հեռացող և վերադարձող աստծո պաշտամունքը

Հնագույն պատմությամբ ու դիցաբանությամբ զբաղվող գիտնականնե­րը տարբեր ազգերի դիցական առաս­պել­ների համեմատական վերլու­ծության արդյունքում հանգել են այն եզրակացության, թե շատ ազգե­րի շրջա­նում տարածված է եղել նաև մեռնող-հարություն առնող աստ­ծո պաշտամունք: Սա հատկանշական է Հայ-Արիական Հավատամքին: Ընդ որում, նրանց կողմից մեռնող-հարություն առնող աստծո պաշտա­մունքի շրջանակ են մտցվել իմաստաբանական ու խորհրդաբա­նական առումով իրարից բոլորովին տարբեր երևույ­թ­ների (արևի օրական ու տա­րեկան պտույտներ, լուսնի փուլեր, մարդկային կյանքի պարբերու­թյուն, թագա­վո­րական իշխանության պարբերական վերականգնում և այլն) վերաբերող դիցական առասպելներ: Նաև հա­շ­վի չեն առնվել էթնո-հոգևոր, աշխարհընկալումային, մշա­կութային, բնա-կլիմայական տարբեր միջավայ­րերի առանձնահատկությունների ազդեցությունը ա­ռասպելի իմաստա – խորհրդաբանության վրա:

        Իրականում արիական աշխարհընկալումային համակարգում, ուր արևին ար­ական սկիզբ էր վերագր­վում, արևի օրական ու տարեկան պտույտները և դրանց ուղեկցող բնական երևույթները մեկնաբանվում էին որպես հեռացող ու վերա­դար­ձող աստծո գործունեություն: Այլ կերպ՝ արիացիները պաշտում էին հեռացող-վե­րադարձող հավերժ կեն­դանի աստծո: Դրա ցայտուն արտահայտումներից է Սաս­նա դյուցա­զունների մար­տագոչը. □Հացն ու գինին, Տեր կենդանին□:

        Արիական աստծո հեռանալն ու վերադառնալը պայմանավորվում էր երկու հիմնարար գործոններով.

1. Արիական աստվածը հեռանում և վերադառնում է Օրենքի նախա­սահմանած կարգով: Օրինակ, արևը, որպես այդ աստծո մարմնավո­րում, արարչածին Օրենքի նախասահմանած կարգով է կատարում իր օրական ու տարեկան պտույտները:

2. Արտահայտելով դժգոհությունը՝ արիական աստվածը հեռանում է Տաճարից կամ աշխարհից, երբ Օրենքի ճանապարհից ու ճշմարիտ աստվածապաշտության կա­նոններից մարդիկ շեղվում ու տրվում են գայթակղու­թյուններին:

       Մարդիկ շեղվում են առաքինության ճանապարհից, անտեսվում են Աստծո նա­խասահմանած ծիսակար­գերը, մարում են զոհաբերության խարույկները, մարդու ձեռքով կտրվում է կապը իր և Աստծո միջև, խախտ­վում է ողջ տիեզերակարգը և Աստված հեռանում է աշխարհից: Դրան հետևում է համաշխարհային կործանա­րար աղետը. աղբյուրները ցամաքում են, բույսերն ու ծառերը՝ չորանում, մարդիկ ու կենդանիները դադա­րում են սերունդ տալ, հետևում են սովն ու մահը, խավարում են բոլոր լուսատուները և այլն: Այս կարգի ա­ռասպելներում ի վերջո հա­ջողվում է վերադարձնել հեռացած աստծուն և աշխարհը փրկել կոր­ծանումից:

       Աշխարհի կարգից ու մարդկանց բարոյականությունից դժգոհ հե­ռացող արիա­կան աստծո կերպարի ցայտուն օրինակներ կան □Սասնա Ծռեր□-ում, Արա Գեղե­ցիկի մասին ավանդապատումում, իսկ Փոքր Մհերը մեր ներկայիս հառնող աստծո գաղափարն է… Ժայռում ինքնա­կամ փակված Մհերն ասում է, որ դուրս չի գա □քա­­նի աշխարհ չար է□: Փոքր Մհերին վերադարձնելու նախապայմանը աշխարհում մարդկանց կողմից ա­ռա­քի­նության վերահաստատումն է: Փոքր Մհերը մեր մեջ է, և մենք՝ Հայերս պիտի նրան դուրս բերենք՝ մեր Ակունք­ներին, մեր Հավա­տամքին դառնալով, Արիական Առաքինությամբ մեր Առաքելությանը ճանապարհ հար­­թե­լով… Առաքինության կրողը նախ և առաջ Հայ-Արի­ական Տեսակն է, որը պիտի վե­րագտնի նաև մարդ­կության փրկության Արահետը…

       Այսպիսով, արիական պատկերացումների համաձայն, երբ աշ­խարհում ան­տեսվում ու մոռացվում է աս­տ­վածաշնորհ գիտությունը, երբ մարդիկ առաքինութ­յունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը համարում են □ապրելուն□ խանգարող ավելորդ բեռ, Աստված հեռա­նում է աշխարհից: Այդժամ մարդկանց դատարկ հո­գի­ներում բուն են դնում կեղծիքը, խաբեությունը, չարությունը, ագահությունը…:

        Հուսահատված, հոգնած, բզկտված մարդիկ, հոգեկան մեծագույն տվայտան­քներ ապրելուց հետո, ի վերջո հիշում են Աստծուն, բռնում են ինքնամաքրման ուղ­ին, վերականգնում Տաճարն ու ճշմարիտ աստ­վածապաշտությունը, վերստին իր­ենց զավակներին դաստիարակում են առաքինության ոգով ու, անկեղծո­րեն զղ­ջա­լով իրենց գործած հան­ցանքների համար, դիմում են Աստծուն՝ խնդրելով վերա­դառնալ: Ինք­նամա­քր­ված մարդկանց կանչով Աստվածը վերստին վերադառնում է աշխարհ, բազմում Օրենքի գահին, դառնում ստեղծագործ աշխատան­քի ներշնչ­անք, արդարության գրավական, առաքինի զորության աղբ­յուր, բարձրա­գույն ձգտ­ումների ու հոգևոր գիտության Փարոս:

       Ազգային դյուցազնավեպը՝ էպոսը, փաստում է, որ ժայռում փակ­ված Փոքր Մհերը սպասում է մեր հոգևոր-բարոյական ինքնամաքրմա­նը, որ վերահայտնվի ա­ռաքինացած Հայոց աշխարհում ու վերահաս­տատի Հայ Ցեղի զորությունն ու փառքը:

       Արիական միաստվածային հոգևոր-աշխարհընկալումային համա­կարգը ժխ­տում է Աստծուն զորությամբ հավասար և էությամբ հակադիր (չար) հակառակորդի գոյությունը: Սա նույնպես շատ հատկանշական է մեր հավատամքում… Հետևա­բար, աշխարհից Աստծո հեռանալը պայ­մանավորված է ոչ թե նման հակառակորդի ճնշմամբ, այլ ճշմարիտ աս­տվածապաշտության ու առաքինության ուղուց մարդ­կանց նահանջով:

       Իսկ սեմական ցեղերի մոտ շրջապատի բնակլիմայական պայման­ները նրանց ստիպեցին ի դեմս գիշե­րա­յին լուսատուի՝ լուսնի տեսնել իրենց հովանավոր զո­րությանը: Իսկ ցերեկը ամենին վառող ու չորաց­նող արևին հիմնականում վերագր­վեց չար ու թշնամական էություն: Երբ ցերեկն արևն ու լուսինը միաժամա­նակ էին երևում երկնակամա­րում, ենթադրվում էր, թե երկնքում առաջնությանը տիրելու պայքար են մղում: Ընդ ո­րում, քանի որ լուսինը կարողանում է մտնել արևի տի­րույթից ներս (երևալ ցերեկը), իսկ արևը՝ ոչ, լուսնին առավել զորութ­յուն է վերա­գր­վում ու նա է հռչակվում վերջնական հաղթող: Լուսնի այդօրինակ էությունը մտավ սեմական հոգևոր-աշխարհընկալումային համակարգ և որպես ժառանգություն հա­սավ իսլամին:

       Ավարտելով մեռնող-հարություն առնող աստծո թեման՝ նշենք, որ առասպելի համաձայն, աշխարհին տիրելու համար բարի ու չար աստ­վածների պայքարի սկզբում չարը հաղթում, սպանում է բարուն ու տի­րում աշխարհին: Որոշ ժամանակ անց բարին հարություն է առնում ու սպանելով չարին՝ իրեն է վերադարձնում աշ­խարհի իշխանությունը: Չար ու բարի աստվածները պարբերաբար աշխարհին տիրելով՝ տեր են դառնում նաև մարդկանց հոգիներին ու ճակատագրերին:

 Հեթանոսություն – Ազգային Հավատք

       Ազգային Հավատքը Ցեղային Հավատքի մասնավոր արտահայ­տություն է:

       Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնինե­րին, բնօր­րա­նին, Աստվածներին… Իր բնա­կան որակներին համապա­տասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատքը ներքին զգա­ցո­ղությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբե­րությունների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Հա­վատքը սերտորեն կապված է Ազգային Լեզվին: Եթե Ազգային Լեզուն ապահովում է բնա­կան խոր­հուրդ­ների ճանաչողությունը, ապա Ազգային Հավատքը ա­պահովում է բնական խորհուրդների հետ Ազ­գի հարաբերությունը:

       Ազգային Հավատքը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստ­վա­ծների հետ, Բնության հետ, Բնօրրանի հետ, Նախնիների հետ, անցյալի ու ապա­գայի հետ, ծագման ու արյան հետ:

       Հավատքը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործութ­յունն է ան­հատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատքը, որի հիմ­քում Ազգի ծագման զգացողությունն է՝ Ազգային: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ Ազգային Հավատ­քը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգ­տագործվում է □հեթանոսա­կան կրոն□ արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը հունարեն Էթնոսն է, որ նշանակում է Ազգ: Իսկ Ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից □ձևավորած□ արհես­տա­ծին ազգը: Բնածին Ազգն ապրում է Ազգային Հավատքով: ՈՒստի, □հեթանոսական կրոն□ արտահայտության փոխարեն պետք է օգտա­գործել □Ազգային Հավատք□ հասկացությունը: Ազգային Հավատքը Ազ­գի հատկանիշ է, ուստի Ազգը կարող է ապրել միայն այդ հավատքով: Ազգային Հավատքի հիմ­քը Ազգային Ծագումն է:     

       Մարդկությունը, որպես բնական օրգանական ամբողջություն, ունի իր օրգա­նական մասերը, որոնք կոչվում են Ցեղեր: Ցեղերի բազմազա­նությունը պայ­մա­նա­վորված է նրանց տարբեր որակական առանձնա­հատկություններով, որոնցով նր­անք լրացնում են մարդկության օր­գանիզմը: Ամեն ցեղ իր որոշակի դերն ու­նի մար­դկության օրգանիզմում և ներկայանում է որպես առանձնահատուկ Տեսակ:

       Ցեղն էլ, որպես բնական օրգանիզմ, ունի իր օրգանական մասերը, որ կոչվում են Ազգեր: Ազգը Ցեղի (Տեսակի) օրգանական մաս է: Ազ­գե­րը ծագում են հենց Ցե­ղածառի բնից, որպես դրա բնական ճյուղեր՝ կրե­լով ցեղային որակները մասնավոր ազգային արտահայտությամբ:

       Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգա­նիզ­մում: Ըստ այդմ, չկա վերացական Ազգ, կան մարդացեղերի (ռա­սա­ների) ազգեր: Բոլոր ազ­գե­րը բաժանվելով իրենց նախնական Տեսա­կից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատ­քներ՝ սեփական աշխարհըն­կալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իր­ենց պատկերացումները, էությունն ու աստվածներին:

       Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմա­յին, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հա­վատքի հիմնադրույթները:

       Բնության մեջ ցանկացած որակական ամբողջություն անպայման ունի որա­կական իր միջավայրը, որ­տեղ նա կատարում է իր որակական դերը: Ըստ այդմ, ո­ր­ակական ամբողջությունը անպայման գենետիկո­րեն համապատասխանում է իր որակական միջավայրին:

        Ազգն էլ, որպես բնական Որակական Ամբողջություն, անպայման ունի իր Որա­կական Միջավայրը՝ Բնօր­րանը, որ կոչվում է նաև Մայր Հող:

       Ազգի Հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամ­փոփված Ազգի գենետիկական ամբողջութ­յունն է:

       Ըստ այդմ, Ազգն անպայման ունի գենետիկական կապ իր Բնօր­րանի՝ Մայր Հողի հետ, որպես Ազգային Հայ­րենիք: Ազգը Հայրենիք չի կարող ընտրել: Մայր Հո­ղից դուրս Հայրենիք չկա: Մայր Հողից դուրս Ազգը որ­ևէ դեր չունի:

        Բնության մեջ բոլոր բնական Տեսակները, ենթատեսակները իր­ենց բնական որակներին, բնական դե­րին, բնական միջավայրին և գո­յապահպանման անհրաժշ­տությանը համապատասխան ունեն իրենց որա­կա­կան կենսակերպը:

       Մարդկային ամեն մի Ցեղի կենսակերպը համապատասխանում է միայն իր բնական որակներին: Ուստի և երբեք կենսակերպ փոխառնել չի լինի, եղածն էլ ար­հեստական կլինի:

       Ազգի բարոյականությունը  ազգի կենսակերպն է իր տեսակի (Ցեղի) կենսա­կեր­պում:

       Ազգի կենսակերպը, որպես որակական դրսևորում, զարգանում է ինքն իր մեջ, ազգի կենսափորձի զար­գացմանը զուգընթաց, բայց երբեք որակական փոփոխու­թյուն չի կրում:

      Ազգային կենսակերպի որակներն են՝ ազգի բնավորությունը, հոգևոր կերտված­քը, մտածելակերպը, հա­րա­բերությունները…

        Ըստ այդմ, ազգի կենսակերպը խստորեն կապված է Ազգային Լեզվին և Ազգա­յին Հավատքին:

        Ազգային Լեզուն Ցեղային Լեզվի մասնավոր արտահայտություն է, որ հետա­գայում զարգանում է ինք­նու­րույնաբար: Ազգը (Ցեղը), որպես բնական որակ, ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, իր բնօրրանին, բնական բազմազան երևույթներին, էություններին, բնական զորութ­յուններին… Եվ այդ բոլորը նա վե­ր­ապրել է իր հոգևոր կերտվածքի, իր մտածելակերպի միջոցով, յուրովի ճանաչել է դրանց խորհուրդները և համա­պատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազ­գա­յին խորհուրդ­ների ճանաչողության համակարգն է, որ ներկայանում է որպես Ազ­գա­յին Լեզու: Ազգային Լեզվի ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն մի խոր­հուրդ իր անունն ունի: Եվ չկա անուն առանց խորհրդի:

       Ըստ այդմ, Ազգային Լեզուն, որպես ազգային հատկանիշ, իր ազ­գում ներկա­յանում է որպես Ազգային Խորհուրդների Համակարգ, իսկ օտար ազգում այն ներկայանում է որպես արտաքին հաղորդակցման միջոց, այսինքն՝ քերականական համակարգ:

       Ազգը պարտադիր կերպով ունի ազգային տոներ: Դրանք ներքին որակական դրսևորում են և իրենց մեջ ունեն Նորոգման Խորհուրդ:

       Ազգն ի սկզբանե ունի բնական գերագույն խորհուրդների զգացո­ղություն՝ Սի­րո, Զորության, Պտղա­բե­րումի… Այդ բնական Խորհուր­դ­ներն իրենց որոշակի ազ­դեցությունն ունեն ազգի ներքին որակների վրա: Եվ ազգը պարբերաբար նորո­գում, թարմացնում է այդ Խորհուրդ­ների զգացողությունը:

       Ամեն մի բնական Գերագույն Խորհուրդ ունի իր կենսալիցքային օրը, երբ բա­վական կենսալիցքային դաշտ է գոյանում: Այդ օրերին ամ­բողջ Ազգը ներքին պա­հանջով առավելագույնս հարաբերվում է ինքն իր հետ, նախնիների հետ, Աստված­ների հետ, հոգեձուլվում նրանց և ինքն իր հետ, առավելագույնս կենսալից­քով է սնվում ու նորոգում է իր մեջ բնական Գերագույն Խորհուրդների զգացողությունը: Ըստ այդմ, Ազգային տոն ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ՝ փոխառնել: Ազգային տոները խիստ տարբեր են պետական կամ կրոնական տոներից: Ազգը կարող է մասնակցել պետական կամ կրոնական տոներին, բայց ինքը դրանք չի կատարում: Ազգն ինք­նաբուխ  կատարում է միայն Ազգային տոներն ու դրանցից բխող ծեսերը:

       Ազգային Դիցաբանությունը Ազգի ծագման և իրական պատմու­թ­յան խոհա­զգացական, երևակայական ի­մաստավորումն է Ազգի սե­րուն­դների մեջ որպես կեն­սափորձ:

       Ըստ այդմ, Դիցաբանություն չունենալ, կնշանակի չունենալ ծա­գում, չունենալ պատմություն՝ որպես կեն­սափորձ, կնշանակի չլինել Ազգ: Միայն Ազգն ունի Դիցա­բանություն:

       Հայոց ազգային (հեթանոսական) հավատքը ձևավորվել է վերո­նշ­յալ պատկե­րացումների շուրջ և որևէ կապ չունի կռապաշտական ժա­մանակաշրջանի հետ, որը այլասերեց ամեն ազգային երևույթ, ինչպես այսօր է օտարամոլությունն ու ա­պազգայնությունը ոչնչացնում ամեն ազգային բան…

 Քրիստոնեություն

       Քրիստոնեությունը ձևավորվեց արիական և սեմական քաղաքա­կր­թություննե­րի բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում և անխուսափելիորեն նե­ր­առեց այդ երկու աշխարհընկալումների գաղա­փար­նե­րը: Դրանք համադրեց համա­պատասխան այն էթնո-հոգևոր ի­րականության, որում ինքը ծնվեց ու ձևավոր­վեց: Քրիստոնեական հա­վատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերա­ցում­ները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվա­ծաբանական առանցքային գաղափարները՝ մի­աստ­վածություն, երրոր­դություն, աստծո մարդեղացում և օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեու­թյու­նը հիմ­նականում տարբերվում է սեմական ծագում­նա­բանական հիմք ունեցող հուդա­իզմից ու իսլամից:

       Միաստվածություն - քրիստոնեական Աստվածը, ինչպես արիա­կան Արարիչը, Միակն է և չունի հակա­ռա­կորդ, առավել ևս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարութ­յուն առնող աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնե­ական Աստվածը ևս բացարձակ Բարիություն, բա­ցարձակ Առաքի­նու­թյուն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:

       Երրորդություն - Աշխարհի եռամիասնական և եռաստիճան գործու­նեության կառուցվածքի գաղափարը արի­ա­կան հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդու­թյան գաղափարի հնագույն դիցական արտահայ­տումնե­րից են հնդարիական Ագ­նիի և հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներ­կայացնող և տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակ­ներ կան բո­լոր արիական ազգերի հավատամքներում:

       Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դա­տարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացութ­յունը (Աստված և Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստո­նե­ությունը հա­վատարիմ մնաց իր ծա­գումնաբանական ակունքին՝ արիա­կանությանը, և տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:

        Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդե­ղացումն է Եր­կրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականու­թ­յան մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն… Հայոց դիցարանի աս­տված-աստվածուհիները նույնպես աստծո մար­դե­ղացումներ են:

        Քրիստոնեական եկեղեցու հայրերը այս սկզբունքային հարցի վե­րաբերյալ տարբեր տեսակետներ են ար­տահայտել: Առավել կողմնա­կիցներ ու հետևորդներ ունեցավ Քրիստոսի էության երկաբնակության գա­ղա­փարը (անմահ աստվածային և մահկանացու մարդկային), ինչը փաստորեն արիական-սեմական աշ­խարհ­ընկա­լումների միավորում էր: Այս սկզբունքային հարցում Հայաստանյայց առաքելական եկեղեցին հնարավորին չափ հավատարիմ մնաց նախնյաց ազգային հավատքի հիմքերին և Քրիստոսին վերագրեց միա­բնակ էություն (աստվածայինն ու մարդ­կա­յինը միավորված անխառն ու անբաժան կերպով):

       Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշ­մարիտ աստ­վածապաշտությունը ոտնա­կոխ արված ու առաքինա­զուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-Արիական Աստ­վածը (Փոքր Մհեր կեր­պա­րը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգևոր-բարոյական ինքնամա­քր­ման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո վերադարձի համար: Ճշմարիտ Աս­տծո էու­թյունն ընկա­լողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հասարակու­թ­յու­նում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր ան­միջական պար­տականությունը, և նա Աստծուն Տաճար վերադարձնե­լու համար վկայակո­չում է իր անեղծ հոգին, սիրուն, հարգանքին ու պատասխանատվությանը հիմնված ընտա­նիքը, արդար օրենքներով կառավարվող հասարակությունը: Այս ամենում նպա­տակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնա­կան կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առա­քինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ցանկացած դրսևորման դեմ, դա լինի իր ներ­սում, թե՝ իրենից դուրս:

       Հետևաբար, Հայ-Արիական պատկերացումներում վերադարձող աստվածը չու­նի փրկչական առաքելու­թյուն: Նա գալիս է մարդու նա­խապատրաստած միջավայ­րում Աստվածային Օրենքը վերահաստա­տելու համար: Այստեղ մարդու փրկիչն ին­քը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո համար:

       Մարգարեները հին կտակարանի աստծո ապագա գալստյան պա­հի կործանա­րար պատկեր են նկարագրում. □Բոլոր երկիրը աւերելու համար□, □իբրեւ զօրավոր աւերում գալիս է□, □որ երկիրն աւերակ ա­նէ□ և այլն: Այս առումով քրիստոնեական գաղափարներն ավելի մերձենում են հնդարիական և մասամբ հին կտակարանի պատկերա­ցումներին:

       Քրիստոսի էությունում արիական հեռացող-վերադարձող աստծո էության հետ է սեմական հոգևոր-աշ­խարհընկալումային պատկերա­ցումների մեռնող-հարություն առնող աստծո կերպարը (խաչված Քրիս­տո­սը հարություն է առնում ու հեռանում՝ խոստանալով վերադառ­նալ և ոչնչացնել չարն ու անարդարը): Որպես մեռ­նող-հա­րություն առնող աս­տված, Երկրից հեռացող Քրիստոսը աշխարհի իշխանությունը ժամա­նակավո­րա­պես հանձնում է չարը մարմնավորող հակառակորդին՝ □իշ­խան աշխարհի□, □այս աշխարհիս աստւածը□:

       Աստծո էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգևոր փոխ­հարաբե­րու­թյան և այլ հիմնարար աստ­վածաբանական հարցերում (հոգևոր-աշխարհըն­կա­լու­մային) քրիստոնեական պատկերացումների ա­կուն­քը արիականությունն է: Խնդ­իր­ները, որոնցում դրսևորվում են մարդկային փոխհարաբերությունների հո­գևոր-բա­րոյական կողմերը, որքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:

       Հեռացած արիական աստվածը վերադառնում է առաքինի ու ար­դարամիտ մարդկանց միջավայրը: Այն­ինչ, հարություն առած սեմական բարի աստվածը վե­րադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կոր­ծա­նելու և իրենը հաստա­տե­լու համար: Քրիստոսը ևս եկել էր մեղ­քի միջավայր՝ □մեղաւորներին ապաշխար­ու­թեան կանչելու□…: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թա­գավորին հղած թղթում:

       Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդա­րության զոհ են դարձել, քրիստոնեութ­յունը խոստանում է փոխհատու­ցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնա­բանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երևույ­թի) ըն­թացքում զր­կանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը և արդարության հա­մար պայքարը մերժող մտքի:

        Տերունական աղոթքում ասվում է. □Փրկեա զմեզ ի չարէն□, և քա­նի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստ­ծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմի­այն աստծո զորության գործ է, ապա նա քա­րո­զում է, թե □չարին հակառակ մի կե­նաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշ­նամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեց­նում է չարերի և բարիների վերայ□: Նույն ոգին է առկա □Մի դատեք, որ չ՛դատուիք□ կամ □եթե դուք մարդ­կանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ□ և նման բազմաթիվ արտա­հայտութ­յուններում:  

       Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ցանկացած դրսևորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղա­փարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորու­թյանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաև սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշ­տում մի անգամ սայթա­քեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյու­ցազունների զո­րության կարևորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պա­տերազմին ազգի ու նրա առաջնորդների առա­քինության խոր­հուրդն է: Խաչը խոր­հրդանշում է □առաքինություն□ հասկացության հո­գևոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հե­տնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդա­րամիտ, ազնիվ և այլն), իսկ Պատերազմին՝ հոգևոր-մարմնական զորությունը (արի­ական, արիա­սիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող և այլն): Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սաս­նա հերոս­ներին (□Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի□):

        Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կե­ծակին են: Դրանց ըն­ձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարո­ղանում էին ընդգրկել ողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչև Ստորերկրյա Աշխարհ (արևից մինչև սև ջուր) և այնտեղ հաստատել ու պահպանել արարչա­ծին աշխար­հակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուն­ներում կար­գա­վորվածություն հաստատող աստվածային Օրենքի խոր­հուրդն են: Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռ­քում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստ­վածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմ­քերը: Դավիթը դար­ձավ խո­ցելի ու զոհվեց աղ­ջ­նա­կի նետից: Հայոց աշխարհում ա­ռաքինի ապրելա­կերպը բռնեց ան­կումի ճանապարհ:

        Եթե հետևենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժա­մանա­կա­գրու­թյանը, ապա Հայոց աշ­խարհը և նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առա­քինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. □Եւ ո՞ր իսկա­կան մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրա­խանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդ­կանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ…: Հե­տեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող ա­ղեղնա­վոր­ներ, լախ­տերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատ­վեցին վահաններով եւ երկաթե զգեստնե­րով: …Նա խաղաղություն եւ շե­նու­թյուն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…□: Մով­սես Խորենացին իր □Պատ­մու­թյունն□ ավարտում է հանրահայտ □Ողբ□-ով, որը սկսում է հետևյալ տո­ղերով. □Ող­բում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վե­հագույնդ, որով­հե­տեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհր­դականդ եւ ու­սու­ցանողդ, վրդովվեց խաղաղությունը, ար­մատացավ անկարգությունը, խախտ­վեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգի­տությամբ չարափառութ­յու­նը□: Պատ­միչն իր □Ողբն□ ավարտում է հե­տևյալ խոսքերով. □Աստվածապաշտությունը մո­ռացված է եւ կա դժոխ­­քի ակնկալություն□:

       Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովա­նուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջա­լալու և Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխար­հից՝ հե­տևե­լով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.

                                         Քո տեղ Ագռավու քարն է,

                                         Աշխարք  ավերի, մեկ էլ շինվի,

                                         Որ գետին քո ձիու առջև դիմանա

                                         Աշխարք քոնն է:

        Աստվածը հեռացել է և սպասում է մեր կանչին, որովհետև աշ­խարհն ավերողն ու շինողը մենք ենք և մինչ Աստծուն կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար: Մհերը վե­րա­դառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի և Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառու­ցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օր­ենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը: Պետք է ազատ­վել հոգևոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից: Ժամն է ա­ռաքինանալու:

* * *

Հոգևոր-կրոնապաշտամունքային բնագավառ

         Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիե­զերական օրինաչափու­թյուններն ու իրականությունը, ունե­ցել են ճշմարիտ պատ­կերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (կենսալիցք-էներգիայի), ինչպես նաև՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր Բնա­կան՝ Տիեզերական երևույթ­նե­րի և այլնի մասին…

       Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզե­րական Ճշմարտությունների հիմքին: Այդ Ճշմարիտ Գի­տական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբան­վել և տրվել են նաև երկրաբնակ չորս Ցեղերին: Եվ այս Ցեղերը, ճա­նաչելով Ամենայն Ճշմարտությունը, ունեցել են Ար­ա­ր­չի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո Որդիների կամ Ընտրյալների), Ամե­նայն Արարման և դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսևորումները, որից և ծն­վել են Ցեղապաշտու­թյունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սր­բազան Արարատ Լեռնաշխարհի, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտու­թյուն, ինչպես հավասարաթև խաչ, այնպես էլ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց և այլ պաշտամունքներ…

       Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների ձևավո­րվելուց հետո, աստիճանաբար աղա­վաղվեցին և խեղաթյուրվեցին Հա­յերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրութ­յու­նը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, ա­ռանձնացվեցին որպես անհատ սրբութ­յուններ՝ Աս­տծո Որդիներ, մար­գարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ… Ավելին, հազար­ամյակ­ներ շա­րու­նակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գա­ղա­փա­րախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ և այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշ­նամացնել՝ իբրև □հիմնավորելով□ տվյալ կրոնի բացար­ձակությունը…

        Յուրաքանչյուր նորահայտ □մարգարե□ Մարդ-Աստվածների՝ Հա­յերի, Ճշմա­րիտ Գիտական Մտքի և Ամե­նայն Ստեղծի Իմաստասիրութ­յան արդեն աղավաղված և խեղաթյուրված ներկայացնող նորաստեղծ կրոնա­կան գաղափարախոսություն­ները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավո­րու­թյան սահմաններում, և, այսպես, կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազ­մաթիվ ա­ղան­դների: Աղան­դա­վորներն արդեն առանձնացրին ոչ միայն Մարդ-Աստ­վածներին, այլև՝ նրանց կյանքի տարբեր ժամա­նակահատվածներն ու գործունեու­թյան ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամե­նայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վե­րա­բերյալ առան­ձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի և այլնի արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշ­տելի դարձան նույնիսկ որևէ Մարդ-Աստվածի, Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը…

       Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականութ­յունից, իսկ Հայերին (նաև՝ Արիացիներին)՝ իրենց Բնությու­նից և Էությունից: Սա­կայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես զգալ ու կողմ­նորոշվել, որ ներկա կրոնների միմյանց հակադրումն ա­նիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որա­կական առավելություն, ավելին՝ տարածում գտած կրոնների հիմնաղբ­յուրները ոչ թե հե­ռու չեն իրարից, այլ սնումը կատարվել է բացարձա­կա­պես նույն Ակունքից…

       Այն կրոնները, որոնք շատ թե քիչ կառուցվել են Հայ Ցեղի Ճշմա­րիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղ­ծի Իմաստասիրության հիմքի վրա, ունեն բացահայտ նմա­նություններ ու մեկնաբանություններ, և սա թույլ է տա­լիս գրեթե հստակորեն գծա­գրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործ­ընթացը օրինաչափո­րեն պետք է դառնա հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհան­րացնել և անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստ­վածների Ճշմա­րիտ Գիտա­կան Մտքին և Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հա­յակրոնությանը, որ­տեղ էլ այժմ և միշտ թաքնված է Արարչի և Ամենայն Արարման գաղտնիքների բացման բա­նալին՝ Տիեզերա­կան Հավերժա­կան Խորիմաստ Խորհուրդները…

Ա Ր Ա Ր Մ Ա Ն   Տ Ե Ս ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն

Ասել է թէ՝ Սկիզբ

         …Անսկիզբ և Անվերջ է Ան­եզրու­թյունը (Ոչինչը, Մեծ Դա­տար­կութ­յու­նը) և Ան­մեկնելի՝ իր Էությամբ: Նա Սկիզբն է բո­լոր Սկիզբների, ինչ­պես նաև Վերջը՝ բոլոր Վերջերի:

       Անեզրությունը Մարմինն ու Հո­գին, Ոգին ու Բացարձակ Կա­­տա­րե­լու­թյունն է: Սպի­տակն է և սևը հա­վա­սա­րապես և դրանցից բխող բո­լոր գույ­ները. այն Ա­մենայնի Սերմն է ու երբեք ու­­նայնություն չէ, և Օր­րանն է Հա­վի­տենական Կյան­քի՝ անծնունդ ու անմահ, այն մշտա­պես լի է Լույսով Ան­սպառ – Ուժով Կենա­րար: Անեզ­րու­թյունը Տունն է Արար­չի և Ամենայն Ար­ար­ման, այն Հավերժի Մարմնավորումն է, սա­կայն հե­ռու՝ որևէ պատ­կե­րա­ցու­մից ու բնութագրումից, կամ նույնն է թե՝ ի Սկզ­բանե Բանն էր, որն Ինքնա­ստեղծ էր և Ան­երևույթ…

       Ամեն ինչ Անեզրության մեջ. ահա’ Իմաստասիրու­թյունն Ամե­նայն Ստեղծի…

       …Եվ Արարիչը՝ Սիրտն Ան­եզրության, Արարումների □Ար­քայից Ար­քան□ դար­ձավ Ակ­ուն­քը ամեն Արար­ման: Եվ Ա­րա­րումն Առաջին որ կա­տարվեց, Ինքնա­բեղմ­նավորումն էր Ար­ար­չի, որ պիտի կոչվեր Մեծ Պայ­թ­յուն՝ Ծն­ունդն Առաջին Տի­ե­զերքի: Եվ Առաջին Սեր­մը Կե­նաց Սկզ­բունքն էր, որ ըն­դու­նեց ամեն մի մարմին. ու այդպես է ցարդ և առ միշտ: Մեծ Պայ­թյունը ձևափոխեց Արարչի Մար­մինը՝ տալով նրան ան­կազ­մակերպ ձև, և ան­նա­խադեպ տրո­հումից խաչվեցին մտ­քերը բո­լոր, ու­ժերը բոլոր, չափում­ները բոլոր ու ժամանակ­ները, ձևե­րը բո­լոր, գույ­ները բոլոր և ամեն, ամեն բան՝ Ար­արչի Մար­մնում: Ու այդ­ժամ տի­րեց Քաոսը (Անկազմա­կերպ­­վածությունը) ա­­մենուր, որ դեռ կր­ում էր Ցա­վը Երկունքի՝ Առ­աջին Ցավը Տիե­զե­րա­ծ­նու­թյան: Այսպես Ծն­վեց Տի­եզերքն Արարչի մեջ՝ կրելով Արարչի Մտքի Ձևը. այն է՝ Ա­ր­ա­ր­ող Ուղեղի Ձևը, ո­րը դեռ այդպես էր Պտուղ վի­ճակում, և վերջ դր­վեց Քա­ոսին ու Արարիչը եղավ Տիեզերք (Կոսմոս, Կազ­մակերպ­վա­ծու­թյուն)՝ Մեծ Եզ­երք: Առա­ջին Տիեզերքը միայն Առաջնեկ Արդյունքն էր Արար­չագործու­թյան և Արա­րումների շա­րունա­կա­կան Երկունքներից Ծնվե­ցին նոր Տիեզերքներ՝ Արար­չադիր Սկզբունքնե­րով և Օրինա­չա­փու­­թ­յուններով, ու այդ­պես է ցարդ և առ միշտ:

       Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տի­րոջ Մար­մինը՝ ավելա­նալով ևս մեկ Տիեզերա­չափով՝ մշտա­պես պահ­­պանելով իր արտա­քին ձևն ու ներ­քին էությու­նը: Եվ բոլոր Տիեզերքներն ու դր­անցում ներառ­ված ամենա­տարբեր չա­փերի ու ձևերի անթիվ մար­մին­ներն ունեն փո­խա­դարձ կապ և ազդեցություն այն­պես, ինչպես մարդ արա­րածի (ինչ­պես նաև՝ բոլոր կենդանական ու բուսական աշ­խարհ­ների) մարմնի ներ­քին օր­գանները և դրանք միմյանց կապող ցանց-համա­կարգը: Այդպիսով Մարդն էլ Ար­արիչն ու Տերն է իր Եզերքի. ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ արդ, սիրի’ր ու պահ­պանի’ր մարմինդ այնպես, ինչ­պես Արար­իչն է սիրում ու պահ­պանում իր Մար­մինը: Կան մար­միններ (իմա՝ օր­գաններ), որոնք հիվանդա­նում, մեռ­նում և փո­խա­րինվում են նոր ծն­ված­ներով, սա­կայն ահա­վասիկ, կան նաև մարմին­ներ, որոնց մահը Տիեզերքի (իմա՝ մար­դու եզերքի) անխու­սա­փե­լի ոչնչա­ցման պատ­ճառ է դառնում, և մեռնում է Տիեզերքը (իմա՝ մարդը): Եվ այդժամ, սնվե­լով Անեզրութ­յան Լույսից Ան­ս­պառ – Ուժից Կենարար՝ կազդուրվում և նոր Առաքե­լություն է ստանում Ար­արչի Մար­մինն այն­պես, ինչ­պես մեռած մարդու Հոգին է դրանք ստա­նում Արարչից, ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ ստեղծվեց Տիեզերքն Ա­ռաջին, ստեղծվեցին Տիեզեր­ք­ներ հա­ջոր­դիվ, ու նրան­ցից մե­կն էլ եղավ մեր Տի­եզերքը: Եվ յուրաքանչյուր մարմին ձևա­վորվեց Մեծ Պայթ­յունից (Մեծ Հրից ու Ջերմությունից) հե­տո՝ տրոհ­ման ընթացքի գա­գաթնա­կե­տին հա­սած պահին, անկա­նոն տարածվող, եռա­ցող, հրե հեղուկ նյու­թերից, որոնք ուներ Արա­րիչը, և դրանք տարբեր քա­նակությամբ բաշխ­վեցին այդ մար­մինների մեջ՝ դրանց տա­լով տարբեր Բնույթ ու Ձև. այն է՝ հիմ­նականում գնդաձև, ո­րը Հա­վերժական Պտույտի հետևանք է, և դա է Տիե­զե­րա­կան Մարմնի Կա­տարյալ Ձևը: Ու այդպես է ցարդ և առ միշտ:

       Եվ երբ դադարեց եռքը, բո­լոր մարմիններում սկսեց աս­տի­ճա­նա­բար ընթանալ հա­մակար­գումը, արտա­քին ու ներ­քին ձևա­վորումը, և շուտով բաբա­խեց կյանքը՝ միջա­վայրի բնա­կան պայմաններին համա­պա­տաս­խան արարած­ներով ու բու­սա­ծածկույթով հանդերձ, ու այդ­պես է ցարդ և առ միշտ…

       …Բաբախեց կյանքը նաև մեր Տիեզերքում և այն մար­միններում, որոնց եռքն ու հիմնարար ձևավորումը հան­դարտ­­վեց հետզհետե: Եվ մեր Երկիր Մոլորակը հրե գնդից վե­­րածվեց բազմաշերտ ու բազ­մա­բնույթ Կե­նաց Մարմնի և այն­տեղ նույն­պես երևակվեց կյան­քը՝ ավե­տելով սկիզբը Երկ­րային Արարչության…

       …Եվ Աստվածները՝ մեր Տիե­զերքի Ոգեմարմնական Ար­ա­րած­­ները՝ որ­պես Ար­արչի □միտ­քը կրողներ ու կա­տարող­ներ□, Տիեզերքի մեջ ա­մեն մի մարմնի ու երև­ույթի Պա­հա­պանը դար­ձան: Ու Աստվածներից այդ Ար­ար­­չա­բնույթ՝ հան­գրվանեցին մար­­­­միննե­րում այն, որոնք ըն­դու­նել էին Ձևը Կա­տարյալ Տիե­զերական: Իսկ Երկիրը մեր՝ որ­պես այդպի­սին, իր ձևավորման օրից եղավ առաջին հան­գրվանն այն Աստ­ված­նե­րի, ո­վքեր պիտի դառնա­յին Պահ­ա­պանը մեր Մո­լորակի ու գիտակ­ցա­բար պիտի զրկվեին հրաշա­գործ շնոր­հներից Աստ­վածային, քանզի Մոլորակը մեր նո­րածին ար­դեն իսկ դառնում էր Օթևանը Նրանց:

      …Եվ Աստվածները՝ արդեն Հոգեմարմնական Էակներն այդ՝ հանգր­վա­նե­ցին Արա­րա­տի (Հայ­­կա­կան) Լեռ­նաշխարհին՝ Սրբացնելով այն, որով և Տարածքն այդ Բարձրա­վան­դակի դարձավ Բնօրրան՝ Տա­րածք Աստ­վա­­ծային, Արարում­ների Ակ­ունք Երկրային: Եվ արդ, Աստ­վածներն այդ՝ որպես Կիս­աստվածներ կամ Մարդ-Աստ­վածներ, սկիզբ դր­եցին Ա­ռա­քելությանն այն, որն այնուհետև դրվելու էր նրանց բոլոր Սե­րունդ­ների առ­ջև. այն է՝ Եր­կրա­գնդի վրա ամենուր կա­տա­րել փրկիչ-վե­րա­կանգնիչ գործ-մեծա­­գոր­ծու­թյուններ՝ կան­­խե­լով կենդանական ու բու­սական աշ­խարհների կործանու­մը՝ Տիե­զերքի՝ պարբերաբար վե­րա­ձևավոր­ման արարիչ-ավե­րիչ ազ­դե­ցու­թյուններից և բնական այլ ա­ղետներից ու □պատիժնե­րից□… ու այդ­պես է ցարդ և առ միշտ…

      …Եվ Բնօրրանն այդ կոչվեց ՀԱՅՔ, քանզի Մարդ-Աստ­վածները Բարձ­րյալ Տե­րերն էին (ՀԱՅ(ՀԱՅ(Ը)Ր)-ՏԵՐ (Հայ-Արի­ական լեզվամեկ­նութ­յուն)) Ար­արչա­տուր Տարածքի, և ՀԱՅԵ­ՐԸ ((Հ)ԱՅԱՆԵՐԸ (Արիա­կան)) հետա­գա­յում դարձան Առաջ­նորդ և Հովանավոր այն բոլոր չորս Ցեղե­րի, որոնք □առա­ջացան□ Երկիր Մոլորակի վրա… ու այդպես է ցարդ և առ միշտ…

Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ

April 9, 2011

Հայկական զլմ-ները դեռեւս լավ չեն ըմբռնում հեթանոսության եւ ցեղակրոնության տարբերակումները:

Ըստ էության, երկուսն էլ սնվում են մեր ազգային արմատ-ակունքից, եւ գուցե սա էլ հենց շփոթմունքի տեղիք է տալիս, սակայն հստակ է, որ առաջինը հավատք է, երկրորդը՝ գաղափարախոսություն:

Հեթանոսությունը (հայերեն՝ ազգայնությունը) Հայոց հին հավատքն է՝ հենված Հայքի ու Հայի ծագման, Հայոց առաքելության, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի գոյությամբ պայմանավորված հոգեւոր-իմաստասիրական տեսության՝ Տիեզերակարգի վրա: 

Ցեղակրոնությունը հայկական ազգային-ազգայնական ուսմունք է, գաղափարախոսություն՝ ամրագրված հայի ոգեղենության, զորացման, ինքնաճանաչման ու հարատեւման տեսլականին, հայրենիք-բնօրրանի ամբողջականացման խնդրականին: 

Հեթանոս հայը արիադավան է, ուստի՝ որեւէ կրոնի հետեւորդը չի կարող լինել ազգային հավատի նվիրյալ, Հայ Աստվածների պաշտամունքն ունեցող արորդի: Իսկ ցեղակրոն կարող է լինել յուրաքանչյուր հայորդի՝ անկախ կրոնական կամ կուսակցական պատկանելությունից: Այսպես է նաեւ հայարիականության պարագայում. բոլոր հայերը արիական ծագում ունեն, բայց կարող են լինել տարբեր կրոնների ու գաղափարների կրողներ: Ծագումը չի ոչնչանում կամ փոփոխվում կուսակցական կամ կրոնական գաղափարների տարբերությունից: Իհարկե, նախ եւ առաջ ծագումն է, քանզի այն հիմքն է, դրա համար էլ Գ. Նժդեհը կարեւորել է հին հավատին վերադառնալն ու Վահագն Աստծու “աջի վրա երդվելը”: 

Եվ ահա, մամուլում տեսակետ է շրջանառվում, թե “1993թ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ մկրտություն է ստացել Գառնիի հեթանոսական տաճարում՝ Արորդաց ուխտի քրմերի ձեռամբ: Ի տարբերություն քրիստոնեական մկրտության՝ արորդիների մոտ այն կոչվում է կնունք: Թե հանրապետականները, թե Արորդաց ուխտի անդամները երկրպագում են Գ. Նժդեհին ու նրա ուսմունքը: Սրանով հասկանալի է դառնում, թե ինչպես կարող է իշխող կուսակցությունը դավանել հեթանոսական արմատներ ունեցող գաղափարախոսություն. հատկապես Եվրախորհրդի անդամ երկրում, որը լուրջ խնդիրներ կարող է ունենալ՝ ազգայնականությամբ շնչող կուսակցությանը պետության ղեկ վստահելով” (“Ազատամտություն”): Եվ, ըստ թերթի, իզուր չէ, որ հեթանոսությունից հրաժարվելու առաջին քայլերն արեց Վազգեն Սարգսյանը, ինչը այժմ շարունակում է Սերժ Սարգսյանը: 

Սա շատ նման է վերոնշյալ մեր մեկնաբանությանը: “Հանրապետական” կուսակցությունը երբեք չի հայտարարել իր հեթանոսական կազմակերպություն լինելու մասին (թերեւս մի քանի անդամներ են օծվել Գառնո տաճարում) եւ չի դավանել Հայ Աստվածների պաշտամունքը, բայց որդեգրել է նժդեհյան ցեղակրոնությունը՝ որպես կուսակցական գաղափարախոսություն: Իսկ ցեղակրոն ուսմունքը (ունենալով իր մեջ Նախնյաց եւ Հայ Աստվածների պաշտամունքը) չի պարտադրում կուսակցական հային ապրել լիարժեք հոգեւոր կյանքով: “Ես ցեղակրո՛ն եմ, եւ ահա՛ կերդվեմ Վահագնի աջի վրա՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ…” երդումը ՀՀԿ-ականները չեն տալիս: Այս երդումը տալիս եւ սրբորեն մինչեւ մահ պահպանում են միայն օծյալ արորդիները, ովքեր դառնում են Հայ Արորդիների համայնքի անդամ (այստեղ կարող են ինչպես ՀՀԿ, այնպես էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ լինել):

Ուստի՝ նշյալ թերթը, հենվելով “Արորդաց Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանի մեկնաբանություններին, շարադրում է, որ “ՀՀԿ հետ հնարավոր միացումը արորդիների համար աբսուրդի ոլորտից է: Իրենք ավելի վաղ են ծնունդ առել, քան հանրապետականները եւ նախընտրում են հոգեւոր ոլորտը, քան՝ քաղաքականը: Իսկ հոգեւորը աղոթելը չէ. քրմերը հարաբերվում են Էներգետիկ դաշտի հետ, ինչպես ժամանակին Գարեգին Նժդեհը, մենակ մնալով Խուստուփի լեռներում, լինելով քահանայի որդի, հայացքը հառեց դեպի հեթանոսական աստվածներն ու ասաց. “Վահագնի հետ պիտի խոսենք հիմա…””: 

Այնուհետեւ, պարբերականը շարունակում է արդեն իր մեկնաբանությունը ներկայացնել: “Ի տարբերություն հանրապետականների, որ միաժամանակ նժդեհական են ու քրիստոնյա, արորդիները քրիստոնեությունը չեն ընդունում: Նրանցը հին աստվածներն են, թեեւ աստվածների բազմազանությունն էլ չի կարեւորվում. արարիչը մեկն է՝ անունը կլինի Վահագն, թե ինչ, կարեւոր չէ:

Իսկ ահա հանրապետականները, դավանելով հեթանոսության հետ աղերսներ ունեցող նժդեհիզմի, միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունեն քրիստոնեության հետ: Ի տարբերություն բազմահազարանոց հանրապետականի՝ արորդիները հազիվ հազար հոգի են Հայաստանում: Իհարկե, չի կարելի բացառել, որ հին գվարդիայի այն հանրապետականները, որ վերջին շրջանում տվայտայնքների մեջ են եւ այդքան էլ չեն կարողանում ժամանակի ոգուն արդեն խորթ իրենց գաղափարները փաթաթել առաջ նայող կուսակիցների վզին, կարող են օրերից մի օր շրջվել դեպի ակունքները, հիշել հանրապետական կնքողների քսած մեռոնը եւ վերադառնալ արմատներին: Թեեւ, ինչպես խոստովանում է քրմապետը, արորդի լինելը եւս դժվար է”: 

Այս վերլուծությունը գուցե ճշմարիտ հնչեր, եթե զարմանալիորեն չաղավաղվեր Տիեզերակարգը: Արարիչը իսկապես մեկն է, եւ նա Արարիչն է ոչ միայն մարդկության կամ այլ մարդանման արարածների, արիների ու չարիների, այլեւ՝ Աստվածների: Եվ Նրան չի կարելի Վահագն կոչել կամ մեկ այլ անվամբ (առավել եւս՝ Եհովա): Եվ միայն Իրեն է հայտնի Իր Անունը, քանզի Արարիչը Ամենայն Սկիզբն է ու Ամենայն Ստեղծողը, եւ Ինքն է միակ ՏԵՐԸ՝ Աստվածների Աստվածը: Իսկ Հայոց Աստվածային համակարգում (պանթեոնում) 8 Աստվածներ կան եւ բոլորն էլ ունեն հստակ գործառույթներ:

 1. Հայր ԱրաՀայր (գերագույն) Աստված, Աստվածահայր:

2. Մայր Անահիտմայրության (եւ պտղաբերումի) Աստվածուհի, Աստվածամայր:

3. Վահագնռազմի եւ զորության Աստված:

4. Աստղիկսիրո (գեղեցկության) Աստվածուհի:

5. Միհրարդարադատության Աստված:

6. Նանեողջախոհության Աստվածուհի:

7. Տիրիմաստնության (դպրության) Աստված:

8. Վանատուրհյուրընկալության Աստված:

 Մնացյալ “ներմուծված” աստվածները վստահաբար հայկական չեն եւ տասնյակ կամ հարյուրներով “հայոց աստվածներ” հաշիվ անող “աստվածաբանները” պարզապես արծարծում են կռապաշտական ժամանակների տարբեր ազգերի աստվածությունների խառը պաշտամունքի հետեւանքով հիշատակված անունները: 

Մի դիտարկում էլ անենք panorama.am-ի տեղեկատվությունից: Ներկայացնելով “Արորդաց Ուխտ”-ի քրմական խորհրդի նախագահ Զոհրաբ Պետրոսյանի եւ մեհենական խորհրդի նախագահ Գագիկ Հայրապետյանի ասուլիսը (“Իրավունք de facto”-ում)՝ panorama.am-ը այնուհետեւ մի առանձին հարց է ուղղել սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղեւոնդյանին՝ “Արորդիների Ուխտ”-ի մասին եկեղեցու կարծիքն իմանալու համար: Ահա հոգեւորականի պատասխանը՝ “Արորդյաց ուխտն այնքան անիմաստ կառույց է, որ Հայ առաքելական եկեղեցին չի կարող դրա մասին վերաբերմունք արտահայտել… Ու այն, որ իրենք, Հայ առաքելական եկեղեցուց ու կաթոլիկ եկեղեցուց հետո Հայաստանում գրանցված են որպես երրորդ կրոնական համայնք, զուտ հերթականության հարց է”:

Այնուհետեւ քահանան մանրամասնում է, որ “Արորդյաց ուխտը նույնիսկ աղանդ չէ”, քանզի աղանդները “շեղվել են Հայ առաքելական եկեղեցու ուղղությունից, իսկ նրանք, իրենց խոսքերով, մեր հայրերի ուխտի հետեւորդներն են, ու ինչքան գիտեմ, տարին մեկ անգամ հավաքվում են Գառնիի տաճարում ու հեթանոս ծիսակատարություններ անում… Նրանք շատ հեռու են քրիստոնեական հավատքից”: 

Մի բանն էր այստեղ ճիշտ ասված, որ “Արորդյաց ուխտը նույնիսկ աղանդ չէ”: Սակայն, այդ “նույնիսկ” ձեւակերպումը այնքա՜ն քրիստոնեական “բարություն” ունի ներառած, որ միանգամից հասկանում ենք, թե արորդիները աղանդավորականներից էլ վատն են: Դե՜ իհարկե, իրենց եւ աղանդավորականների նման եհովապաշտ չեն, Եհովայի “օրինական” եւ “անօրինական” վկաներ չեն, Պ. Սեւակի ասած՝ “դալուկ հրեայի” ուսմունքի հետեւորդը չեն, ուստի շա՜տ փիսն են…

Մի անգամ “Լուսանցք”-ում տպագրվեց մեկ այլ քահանայի խոսք, թե ավելի լավ է իշխանության գան “Եհովայի վկաներ”-ը, քան՝ հայ-արիները: Այսքա՜ն ատելություն “մեր հայրերի ուխտի հետեւորդների” նկատմամբ միայն այն բանի համար, որ վաղն իրենք կարող են զրկվել հարսանիքների ու թաղումների… շահութաբեր աշխատանքից, առնվազն զարմանալի է:

Ուստի՝ մենք էլ ասում ենք, Հայոց Ծագումից ու Տիեզերահավատից խուսափող եւ ընդամենը 1700-ամյա օտարահունչ եւ օտարահաճ բարբաջանքներին տրված հոգեւորականներն ավելի վտանգավոր են, քան՝ արտաքին թշնամիները… 

Ինչ մնում է քահանա Շմավոնին, ապա ասենք, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ թե չի՛ կարող կարծիք արտահայտել “Արորդաց Ուխտ”-ի մասին, այլ՝ դրա իրավու՛նքը չունի: 

Քանզի քրմական մատյաններում պահպանված Հայոց հազարամյակների պատմությունն ու Հայաստան աշխարհի հոգեւոր-մշակութային արժեքներն ավերած եկեղեցին իր կարծիքը “ատամների” տակ պիտի պահի, քանզի դեռ պատասխան է տալու ԱԶԳԻՆ՝ հրեական սին ընտրյալության հպատակը դարձնելու եւ Հայոց հզոր պետականությունը կործանելու, Հայ Աստվածներին անարգելու համար: Նաեւ՝ Տիեզերքի Արարչի տեղը կասկածելի ծագումով անհայտ մի աստծո որդու “տեղադրելու” համար: 

Իսկ “Արորդիների Ուխտ”-ը որերորդն էլ պետական գրանցում ստացած լինի, միեւնույնն է՝ հին է ինչպես մեր պատմությունը եւ հերթականության առաջնահերթության խնդիր չունի: Եթե հոգեւորականները չեն տիրապետում մեր իրական պատմությանը, տեղյակ չեն հեթանոսական-արիական տոներին ու ծիսակարգին, ապա լավ կլինի լռեն եւ իրենց “անիմաստ կառույցի” պատիվը չգցեն: Արորդիները բազմաթիվ տոներ են նշում Գառնո տաճարում, Կարմիր բլուրում, Էրեբունի ամրոցում, Մեծամորում, Քարահունջում (Զորաց քարեր), Խուստուփում եւ այլուր: Իսկ նրանցից գողացած տոներն ու ծեսերը նշող ու կատարող քրիստոնյաները, ովքեր տաճարների ավերակների վրա եկեղեցիներ կառուցելով շատ շուտ մոռացան անցյալը, պիտի հասկանան, որ արդեն իսկ Տիեզերական Գարուն է, որը չարիների ու չարակամների ժամանակաշրջանի ավարտն է ազդարարել, իսկ իրենք՝ դրանց աստծո կեղծ, թե անկեղծ հովանավորյալներն են ու փրկություն չունեն:

Նույնիսկ իրենց փափագած “Նոյան տապանում”…

 Հայկ Թորգոմյան

 “Լուսանցք” Թիվ 85,  19-25 դեկտեմբերի, 2008թ.

Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ

April 9, 2011

Երկինքը քարտեզավորված է Հայկական լեռնաշխարհի գետերի, լճերի եւ լեռների նմանությամբ 

­”Դարերով փնտրում ենք այն, ինչը մեր մեջ է. եւ կորցրածը կվերագտնենք միայն այն ժամանակ, երբ գիտակցենք կորստի արժեքը­”. իր գրքի՝ ­”Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսի­” 1-ին հատորի մուտքն այսպես է սկսել լոսանջելեսաբնակ Արթուր Արմինը (Արթուր Լեւոնի Բաբայան): Աշխատության այս հատորը բաղկացած է երկու մասից՝ ­”Հնագույն հավատքի թաքնագիտական իմաստները­” եւ ­”Սասնա Տուն հավատամք-էպոսը­”: Առաջինում ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունները, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ հին ժամանակների աշխարհաճանաչողությունը: Երկրորդ մասում հայկական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների վերծանություններն են ու վերլուծությունները, որոնք փաստում են ­”Սասնա Ծռեր­” էպոսի հնագույն հեթանոսական հավատամք լինելը:

Ինչու՞ է հեղինակը էպոսը Աստվածաշունչ համարում, ի՞նչ թաքնագիտական իմաստներ կան մեր էպոսում, ու եթե կարողանանք ճիշտ վերլուծել այդ թաքնագիտական գաղտնիքները, կարո՞ղ ենք առաջնորդվել դրանցով: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Արթուր Արմինի հետ:

Քաջատեղյակ լինելով մեր իրականությունում առկա մի երեւույթի՝ այն է՝ հայկական ամեն ինչի հանդեպ հակահայկական դրսեւորումների, աշխատության հեղինակը երբ նշեց, թե հնդեվրոպական մայր լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, միանգամից հավելեց. ­”Դա լուրջ գիտնականների խումբ է պնդել: Այսօր նրանցից մեկը կա՝ Վյաչեսլավ Իվանովը, ով դա ապացուցել է համեմատական լեզվաբանության միջոցով, մաթեմատիկական ճշգրտությամբ:

- 2002թ. հրատարակվեց աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան Մերիդ Ռուկլենի ­”Լեզուների ծնունդը­”, որտեղ հեղինակը ԴՆԹ-ների լաբորատոր հետազոտությունների միջոցով որոշում է, որ ԴՆԹ-ն ուղղակի կապի մեջ է որեւէ լեզվի թրթռումնային (վիբրացիոն) համակարգի հետ: Եվ բառացիորեն այդ՝ մարդու գենի ուսումնասիրության եւ դրա փաստերի հիմքի վրա (արդեն գերճշգրիտ գիտության մասին ենք խոսում) ապացուցվում է, որ հնդեվրոպացիների (արիացիների) նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Աշխարհում ամենահնագույն հողագործները Հայկական լեռնաշխարհում են, եւ դա բոլորն են ընդունում: Խնդիրն այն է, թե այդ հողագործները իրենց գիտելիքը փոխանցե՞լ են այլ ռասաների, թե՞ գնացել-տարածել են գիտելիքը, զբաղվել են հողագործությամբ: Դա էլ է հաստատել է ԴՆԹ-ի հետազոտությունը: Այլ կերպ՝ Հայկական լեռնաշխարհից գնացել են՝ իրենց հետ տանելով բառամթերքը, աշխարհահայացքը, աստղագիտական գիտելիքները, ձիաբուծության, պղնձաձուլության եւ այլնի փորձը, հավատամքը նաեւ:

- Դատելով հատկապես Ձեր վերջին ասածից՝ ­”Սասնա Ծռերը­”, այսպես ասենք, էպոսների նախա՞-ն է:
- Գիտեք, երբ ուշադիր զննում ենք արիական հնագույն բոլոր հավատամքային պատումները (կելտական պատումը, թեկուզ ռուսական պատումը), ապա տեսնում ենք, որ այդ հավատամքներն ուղղակիորեն աղերսվում են տիեզերական աստեղատների շրջապտույտի եւ փուլային անցումների հետ: Բոլոր գերգլխավոր աստվածներն ունեն իրենց աստեղատները: Բոլոր պատումների աստեղատները նույնն են: Հիմա՝ հարց է ծագում՝ այս պարագայում որտե՞ղ է կենդանակերպերի հայրենիքը: Որտե՞ղ է, ո՞ր տարածքում է, որ մարդիկ ժամանակին աստղերի բաժանում են կատարել, խորհրդանիշեր տվել եւ բաժանել են ամբողջ երկինքը: Եվ ինչու՞: Ինչու-ի պատասխանը բավականին դյուրին է գտնել: Մարդիկ երկնային ժամացույց են ստեղծել, դա անհրաժեշտ է եղել կենցաղի համար: Օրինակ, երբ գութանի աստղը բարձրանում էր, հողագործը գիտեր, որ ինքն արդեն պետք է լիներ հանդում: Կամ՝ եթե գարնանային գիշերահավասարը եկել է, ապա Արեւը պետք է լինի Ցուլ համաստեղությունում:

- Այս ամենը ամփոփվա՞ծ է մեր էպոսում:

- Ընդհանրապես էպոսներում ամփոփված է: Բայց տարբերությունն այն է, որ եթե հնդկական տարբերակում Ինդրա աստվածությունը բերում է գարնանային եւ ամառային շրջափուլ եւ նրա աստղը պետք է դուրս գա վիշապի մոտ, դա չի համապատասխանում. Հնդկաստանում այդ օրը այդ ժամին աստղը դուրս չի գալիս, ոչ վիշապի եւ ոչ էլ Ինդրայի: Դա միայն Հայկական լեռնաշխարհում է դուրս գալիս:

- Հայե՞ր են ապացուցել այս տեսակետը:

- Սա տեսակետ չէ, այլ գիտություն: Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, ու ժամանակին դա ապացուցել են ֆիզիկոսներ Օլքոտը եւ Ֆլամարիոնը, ովքեր փաստեցին, որ Հայկական լեռնաշխարհն է կենդանակերպերի հայրենիքը, աստեղատների կառուցման հայրենիքը, կենդանիների տարատեսակները որպես խորհրդանիշեր միայն Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեն եւ այլն եւ այլն… Բայց կա մեկ այլ կարեւոր հանգամանք. եթե թղթի վրա լինեն 12 կետիկներ, ապա լավ նկարիչը այդ կետիկները կուզի առյուծ, կուզի ցուլ կամ փիղ կդարձնի: Բայց հարցն այն է, թե ինչու՞ հենց ցուլի տեղում՝ ցուլ: Պարզվում է, որ ցուլ է, որովհետեւ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում մարտի 19-21-ի միջակայքում, երբ գարնանային գիշերահավասարն է, եւ բնությունը զարթնում է, արեւը մտնում է ցուլի համաստեղություն: Եվ աստղերը կանգնում են հայկական Տավրոսի (տավար) գլխին: Ամբողջ երկինքը քարտեզավորված է Հայկական լեռնաշխարհի գետերի, լճերի եւ լեռների նմանությամբ եւ տեղադրությամբ: Տավրոսին տվել են Տավրոս-տավար անունը եւն: Վերջապես գոյություն ունի հերմեսյան օրենքը. այն ինչ վերեւում է, նույնը ներքեւում է՝ իհարկե հայելային հակադարձ արտահայտման առումով: Ավելի պարզ ասեմ, երկինքը՝ ըստ աստեղատների, քարտեզավորված է ըստ Հայկական լեռնաշխարհի տարածքի: Ասել է թե՝ նաեւ ստացվում է, որ այն, ինչ ներքեւում է, նույնը վերեւում է:

- Դատելով ձեր գրքից՝ այս ամենը կա մեր էպոսում: Ցայսօր ինչու՞ չենք նկատել, գաղտնագրվա՞ծ է, թե ուշադիր չեն եղել մասնագետները:

- Մեր ­”Սասնա Ծռեր­”-ը կառուցված է տիեզերական առաջընթացության օրենքի հիմքի վրա: Հայտնի է, որ երկրագնդի առանցքը ուղիղ չէ: Եվ Արեւի շուրջ պտտման ժամանակ այդ առանցքը տատանվում է: Այս տատանումն էլ հենց կոչվում է տիեզերական առաջընթացության օրենք: Այս տատանման պատճառով էլ երբ երկրագնդից երկինք ես նայում, թվում է՝ երկինքն է պտտվում, եւ աստեղատները շարժվում են մեկը մյուսի հետեւից: Ամեն մի համաստեղության մեջ մնում է 2160 տարի, 12 այդպիսի համաստեղությունը անում է 25 հազար 920 տարի: Սա կոչվում է տիեզերական մեկ տարի: 1.5 փուլը հավասար է 35 հազար 880 տարվա: ­”Սասնա Ծռեր­”-ը ամբողջովին կառուցված է առաջընթացության օրենքով: Էպոսում ոչ մի թիվ պատահական թիվ չէ: Այստեղ նույնիսկ խնդիրներ կան, որոնց ուշադրություն չի դարձվել: Օրինակ, Մհերը Ագռավաքարից դուրս է գալիս տարին մեկ անգամ կամ երկու անգամ (Համբարձման գիշերը եւ վարդավառին), տեսնում է, որ հողը չի դիմանում իր ծանրությանը, հետ է դառնում: Փոքր Մհերը վերջին աստվածությունն է, տիեզերական լոգոսն է, այսինքն՝ տիեզերական հոգին՝ տիեզերական նյութի մեջ: Դրա համար է նա Ագռավաքարում: Սա թաքնագիտություն է:

- Այսինքն՝ ենթադրելի է, որ մեր էպոսի այդքան ջահել՝ 1000 տարեկան լինելուն այլեւս անիմաստ է հավատալը:

- Միանշանակ, այո՛: Մհեր-Միթրայի աստվածությունը, որպես պաշտամունք, աշխարհի բոլոր ակադեմիաները ընդունում են, որ այն առնվազն 4000-4500 տարեկան է: Իսկ մենք մեր էպոսում երկու Մհեր ունենք: Այդ ոնց եղավ, որ 1000 տարեկան եղավ մեր էպոսը: Ինչու՞ է ասվում Առյուծաձեւ Մհեր: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակում Արեւը ամառային արեւադարձին մտնում է առյուծի համաստեղություն, եւ նա դառնում է առյուծաձեւ: Էպոսում ամեն ինչ այնքա՜ն ճշգրիտ է…

Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ-2

Զրույց ­”Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը­” աշխատության հեղինակ Արթուր Արմինի հետ

- Փաստորեն, ըստ Ձեր աշխատության, մեր էպոսը ընդամենը 1000 տարեկան լինել չի կարող, քանի որ բոլոր էպոսների նախա-ն է:
- Հետաքրքիր մի փորձ եմ արել՝ պատկերացում տալու համար, թե ինչի մասին են, ի վերջո, բոլոր հայկական առասպելներն ու հեքիաթները: Ու ենթավերնագրել եմ՝ ­”Ովքե՞ր են ի վերջո հայոց թշնամիները հայկական բոլոր առասպելներում­”: Հետո գրել եմ՝ Սենեքերիմ, Շամիրամ, Մըսրա-Մելիք… Մեջբերել եմ տարբեր ստուգաբանություններ, ըստ որոնց, շամիրամ՝ նշանակում է՝ լուսինը բարձրացավ, մըսրա՝ նշանակում է լուսին: Մեր էպոսում այնքա՜ն թաքնագիտական իմաստներ կան: Պարզապես հարկ է քիչ ուշադիր լինել:

- Իսկ էպոսում թաքնագիտորեն խոսվու՞մ է մեր ազգի հեռանկարի մասին:
- Համբերեք մի քիչ, խոսքս դրան եմ հանգեցնում: Լավ, միանգամից ասեմ՝ անշուշտ խոսվում է: Փոքր Մհերը ոչ միայն տիեզերափուլը փակող աստվածություն է: Փակելով հանդերձ՝ Փոքր Մհերը նոր փուլ, նոր կյանք, նոր հարություն բերող աստվածություն է: Էպոսում մեր նախնիների ամբողջ աշխարհաճանաչողությունն է, իսկը՝ քվանտային ֆիզիկա: Մեր հների լեզուն պատումային գիտական լեզու է, որ շատ կարճ տարածքում ցույց է տալիս մասնիկի եւ ամբողջի փոխհարաբերությունը: Մեր նախնիները այնպիսի գիտելիքներ են ունեցել՝ շշմելու աստիճան անհավանական: Դրանք մեզ հեքիաթ են թվում: Բայց… հեքիաթ չեն, պարզապես գիտական են շատ: Ու այդ՝ իբր հեքիաթները շատ ավելի առաջնային են, քան այսօրվա մեր a2 + b2- ն: Մեր այսօրվա գիտական լեզուն այնքան չոր է, որ չի կարողանում ցույց տալ, թե ռեակցիան ինչպես է տեղի ունենում: Իսկ պատումում մասնիկի ու ամբողջի ներքին ամբողջ փոխհարաբերությունը երեւում է: Այնպես որ, մեր ­”Սասնա ծռեր­” էպոսը հնագույն արիական հավատամքի Մայր պատումն է, դրա համար էլ 1000 թվի մասին խոսելն իսկ ավելորդ է:

- Իսկ ինչու՞ եք էպոսը Աստվածաշունչ համարում: Քրիստոնյաները միշտ չէ, որ հանդուրժող են:
- Միանգամից նշեմ, որ աշխարհի որեւիցե լեզվով ­”Բիբլիա­”-ն Աստվածաշունչ չի թարգմանվում: ­”Բիբլիա­”-ի ճիշտ թարգմանությունը ­”գիրք­”-ն է: Միշտ զարմացել եմ, ինչու՞ է ­”Բիբլիա­”-ն Աստվածաշունչ թարգմանվում: Պարզվում է՝ Սասնա տուն՝ Աստվածային հոգու տուն է նշանակում, որը դարձել է Աստվածաշունչ: Այսինքն՝ նույնիսկ ­”Բիբլիա­”-ի վերնագիրը ներմուծված է մեր հնագույն, սրբագույն գենետիկական, հեթանոսական մեր իմացաբանությունից: 36 աստեղատները հնագույն ժամանակներից համարվում են Վերին Աստվածային հոգու բխման տունը:

- Այդ 36-ն ինչ որ կապ ունի՞ մեր այբուբենի 36-ի հետ:
- Միանշանակ, այո՛: Մաշտոցյան այբուբենի 36 տառերը, իմ խորին համոզմամբ, մոռացված ու լրացումներով վերականգնված հնագույն համակարգն է, որի զուգահեռն է 36 աստղերի ու աստեղատների համակարգը: Մաշտոց անունը նշանակում է վիշապ, այնպես ինչպես հոգեւոր մեծ վարպետ Պյութագորասի անունն է՝ Պիթա-վիշապ իմաստով: ­”Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց­” հաղորդումը թաքնագիտական նշանակություն ունի միայն, քանզի ճգնելու համար 3 տարին ծիծաղելի ժամանակ է. ճգնավորները 30, 40 տարի են ճգնում: ­”Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց­” հաղորդումում լեռը քար-ժայռ-երկնքի նշանակությունը եւ իմաստն է կրում: ­”Երեք տարի­” ծածկագիրը Մաշտոցի հոգեւոր երրորդ աստիճանն է ցուցում (մարմնում չորրորդ հոգեւոր աստիճան հնարավոր չէ ունենալ): ­”Աստծո Ձեռքը, Քարի վրա, Մաշտոցի համար գրեց 36 տառերը­” թաքնագիտական հաղորդումը հետեւյալ ձեւով է կարդացվում: Քարը եւ Երկինքը համարժեք են: Ձեռքը աստեղատուն է երկնքում, հայկական Տիր դպրության դիցի անունով ամիսը համապատասխանում է ­”Աղեղնավոր­” համաստեղության հետ: Փաստորեն, Աստծո ձեռքը՝ ­”Աղեղնավոր­”, գրում է քարի՝ ­”երկնքի­” վրա հայոց 36 տառերը, որոնք ի վերջո 36 աստղերն ու աստեղատներն են: Հայկական այբուբենում Մաշտոցը ներմուծեց մեհյանական դպրության մեջ չգրվող 7 ձայնավորները, որոնք 7 մոլորակների հնագույն նշաններն էին. 1. Ա – Արեւ, 2. Ի – Լուսին, 3. Ե – Մարս, 4. ւ (ու) – Վեներա, 5. Է – Յուպիտեր, 6. Ո – Մերկուրի, 7. Ը – Սատուրն…

Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ – 3

­”666­”-ը ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը

Զրույց ­”Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա ծռեր էպոսը­” աշխատության հեղինակ Արթուր Արմինի հետ

- Փաստորեն, մեր էպոսում թվերը պարզապես թվեր չեն ու թաքնագիտական մի ամբողջ համակարգ են:
- Ընդհանրապես, հնագույն հավատամքներում թվերը եւ չափումները աղերսվում էին աստվածների անունների եւ ­”միստիկ ծավալների հետ­”: Ցավոք, այս պարզ ճշմարտությունը չի նկատվել, եւ ցայսօր ­”հնագույն հավատամքները որպես արարչության մասին թվային համակարգեր­” մոտեցումը որդեգրված չէ ոչ լեզվաբանությամբ եւ ոչ էլ պատմագիտությամբ զբաղվող գիտնականների կողմից: Հին կտակարանի՝ ­”Աստված աշխարհն արարեց 6 օրում­”-ը տիեզերական լոգոսի՝ Ադամ-Կադմոնի, Հորոսի, Փոքր Մհերի թիվն է, որ ժամային արտահայտությամբ՝ 144 կամ 144000 է (6 օր x 24 ժամ) եւ հնագույն շումերական 6-60 թվային հիմքով համակարգի ազդեցության արդյունքն է: Ի դեպ, վեդայական Բրահմայի 1 օրը (603 x 20) նույնպես ժամային՝ ­”60­”-ական համակարգ է, եւ նրա հոգեւոր, ծածկագիր անունը թիվ է: Հայկական էպոսում դիցերի անունները՝ ՍԱՆ – Ա – ՍԱՐ, ԾՈՎԻ – ՆԱՐ (ՍԱՐ = ՇԱՐ = 3600, ՆԱՐ = 600) եւ այլն, հայկական լեռնաշխարհի հնագույն շրջանի աստվածների թվային ծածկանուններն են: Արարչության մասին հնագույն հավատամքը համակարգ է նաեւ իր թվային ներկայացմամբ: Հնագույն հավատամքի կարգակառույցները բարձրագույն քրմական կաստայից են դուրս եկել: Հետո տարածվել են, բայց… իբրեւ պատում են ընկալվել:

- Այլ կերպ՝ պատումները, առասպելներն ամենեւին էլ չափազանցությու՞ն չեն, պատումները քրմերի համար գիտությունը փոխանցելու ձեւ՞ են եղել:
- Նրանք գաղտնագրված լեզու են ունեցել: Կենդանիների խորհրդանիշերը որոշակի նշանակություն ունեն: Դրանք իմանալով՝ լեզուն հասկանում ես, պատումը բացում ես:

- Այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր անուն էլ թիվ է ու կարող է ինչ-որ բան հուշել: Աստվածների անուններն ինչ-որ բան հուշու՞մ են:
- Աստվածների անունները մաթեմատիկական գործողություններում գործածվող տերմին-բառեր են եղել: ՄԻՀՐ կամ ՄՀԵՐ. այսպես ասենք, շումերական դպրոցների մաթեմատիկական սալիկների վրա գրված է, որ ՄԻՀՐ-ը նշանակում է ­”հավասարաչափ քառակուսու մակերես­”: Հիթիթների մոտ այս անունը ­”ժամանակ­” է նշանակել: Վերջին հաշվով, սա ԱՐԵՎ եւ ԼՈՒՍԻՆ համատեղությունն է. Mah+ ur, Mah + er, ՄԻՀ, ՄԱՀ + ԱՐ, Մահ-մահիկ-լուսին եւ Ար-Արեւ: Այսինքն՝ օրվա 24 ժամը բաժանված է 2 կեսի, Լուսնի իշխանությունը գիշերային 12 ժամերն են, իսկ Արեւի իշխանությունը՝ ցերեկային 12 ժամերը: Միհրի բոլոր տաճարները 24 սյուներ ունեն, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Բրահմայականության մեջ հոգեւոր վարպետները՝ սվամինները, գերագույն աստծո անունը արտաբերում են ­”Narayan Hari­” (Նարայան Հարի): Սա գերագույն էակի՝ Բրահմայի թե՛ անձնանունն է (Հարի < Հարք > Հայք) եւ թե՛ թվային անունը: Բրահմայի 12 ցերեկային ժամերը՝ 4 մլրդ 320 մլն մարդկային տարի է եւ բաժանված է 4 ժամանակային մահայուգաների՝ ա. 8 x 603 , բ. 6 x 603 , գ. 4 x 603, դ. 2 x 603 : Սա իրականում շումերական թվային՝ 60-ական հիմքով համակարգ է: Այսօրվա 1 ժամը = 60 րոպե, 1 րոպեն = 60 վայրկյան, շրջանագիծը = 60 x 60 = 3600, որը 3600 է եւ այլն: Մի բան էլ հավելեմ, որ շատ տեղին է: Նոր կտակարանում սատանան՝ ՆԵՌ-ը, գազանը, որն աղերսվում է ­”6­” թվի հետ (­”եւ գազանի թիվը 666 էր­”), թաքնագիտության մեջ բոլորովին այլ նշանակություն ունի: ­”666­”-ը իրականում ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը: Իրականում իր անունը ստացել է շումերական 600 թվի անունից՝ ՆԵՌ < ՆԱՐ = 600, որը 600 տարեշրջանի անվանումն է, հունարեն՝ neros, հայերեն՝ Ծովի-նար: Հայերեն՝ ներ(ք)-ին, ԻՆ> ԱՆ > ՀԱՆ – ի ներսը, նաեւ՝ նախաշրջան, որը իգական հիմք ունի:

- Հիմա ո՞րն է ­”666­”-ի ճիշտ բացատրությունը:
- Եթե հնագույն հավատամքներում ­”6­” թիվը համարվում էր աստվածային՝ հոգու (­”3­”) եւ նյութի (­”3­”) միացություն, հոգին նյութականի մեջ արտահայտվելու շրջափուլի թիվ, իսկ ­”9­” թիվը՝ բացասական, որպես նյութական տիեզերքի գոյության չեզոքացում-լուծարում, որպես շրջափուլի վերջ, ապա քրիստոնեության ժամանակ, քրիստոնեական աշխարհամերժությունը ­”6­”-ի եւ ­”9­”-ի իմաստները շրջեց. նյութական աշխարհի արտահայտման ­”6­” թիվը դարձավ ատելի արդեն, իսկ նյութական աշխարհի լուծարման թիվը՝ ­”9­”-ը աստվածային համարվեց: Հնագույն հավատամքներում ­”6­”, ­”60­”, ­”600­” թվերը համարվել են ամենայն գոյության հիմքը, ուստիեւ՝ սրբազան են համարվել:

Աստղինե  Քարամյան

“Լուսանցք­”  Թիվ 32, 33,34 ,  2-8 նոյեմբեր, 9-15 նոյեմբեր, 16-22 նոյեմբեր,   2007թ.

Արիական առաքինությա՛մբ միավորենք առաքելության շուրջ

April 9, 2011

20-րդ դարի վերջերին եւ 21-րդ դարի սկզբներին ազգային պատմության ու մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն է նկատվում մարդկանց մոտ: Ամեն ազգ նորից ուսումնասիրում, արժեւորում է իր պատմությունն ու մշակույթը, հավատն ու կեցակարգը եւ փորձում պարզել՝ ովքե՞ր են իրենք, որտեղի՞ց են գալիս, ովքե՞ր են իրենց նախնիները, ի՞նչ տեղ ու դեր ունեն իրենք համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ, մինչեւ ու՞ր են հասնում իրենց արմատները, դեպի ու՞ր են տանելու եւ այլն:

Հայությունը տասնյակ հազարամյակներ շարունակ գոյատեւել ու արարել է իր ի սկզբանե բնօրրանում՝ Հայկական (Արարատյան) լեռնաշխարհում: Պատմական այդ հազարամյակների ընթացքում հայ ազգին հաջողվել է պահպանել ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը, ազգային ու հոգեբարոյական դիմագիծը, էությունն ու ոգին:

Հայ ազգի՝ Հայ (Հայ(ար) Աստված) – Արմեն (Ար(Հայ) Աստվածա-Մարդ) եւ երկրի՝ Հարք-Արք (Հայրերի, Աստվածների – Արիների, Արարչածինների երկիր) – Արարատ (արարելու տեղ, վայր) անունները (նաեւ այլ փաստեր) եւս մեկ անգամ վկայում են նույնիսկ “Բիբլիա”-”Աստվածաշունչ”-ի այն հատվածային ճշմարտացիությունը, որն է՝ Հայաստանը արարչագործության, երկրային դրախտի, իմաստնության ու կենաց ծառի, ինչպես նաեւ մարդկության վերածննդի երկիրն է, ուր բիբլիական Նոյի սերունդը փրկվեց (փրկեցին Հայ-Արմենները) ջրհեղեղից, բազմացավ ու սփռվեց աշխարհում…
Մարդկությունը, հատկապես հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ազգ-ժողովուրդները, ծանոթանալով հայության պատմությանը (նաեւ լեզվա-մշակույթին), որից սկիզբ են առնում նաեւ հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի պատմությունն ու մշակույթը, անկասկած նոր հայացքով եւ ուշադրությամբ կնայեն Առաջավոր Ասիայի այն մասին, որը հայտնի է Հայաստան ու Հայկական լեռնաշխարհ անուններով:

Իսկ Հարք-Հայք-Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի հնագույն ազգերի (որոնց մեծ մասն անհետացել է պատմության հորձանուտներում) շարքում, հայ մարդն էլ՝ որտեղ էլ որ լինի, Հայաստանում, թե սփյուռքում ինքն իրեն շատ ավելի ուժեղ ու հպարտ կզգա որպես հայ ոգու, հայոց հնագույն գենի, պատմության ու մշակույթի կրող:

Հայոց պատմությունը (նաեւ մշակույթը) կարելի է կիրառել նաեւ որպես յուրատեսակ “զենք”, այցեքարտ ու բանալի, որը կարող է շատ դռներ բացել ու բարյացակամ վերաբերմունք ապահովել հայոց ամեն բանի ու ինչի հանդեպ: Այդ այցեքարտը կամ յուրատեսակ “զենքը” կարող են օգնել նաեւ հայ դիվանագետներին՝ արտաքին քաղաքականությունում տարվող իրենց դժվարին աշխատանքներում:

Հնդեվրոպական ազգ-ժողովուրդներն իրենց հայացքը վերջապես կարող են դարձնել դեպի Հայաստան, երբ իրենք իրենց համար պարզեն, որ այստեղ են իրենց արմատները, իրենց հնագույն պատմության ու մշակույթի ակունքները, եւ որ Հայաստանը նաեւ իրենց հնագույն հայրենիքն է՝ նախահայրենիքը՝ նախնիների բնօրրանը, երկիրը, հողը: Իսկ որ նախնիների երկիրը, հողն ու արմատները շատ կարեւոր են բոլոր ազգ-ժողովուրդների ու անհատների համար, դատարկ խոսքեր չեն:

Այսօր վառ օրինակներ են ամերիկացիների ու անգլիացիների համարյա միշտ միասին հանդես գալու քաղաքականությունը, սլավոնական ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, թուրքական ժողովուրդների համերաշխությունը եւ այլն: Թուրքիայի նախկին ղեկավարներից Թուրգութ Օզալի մի հայտարարություն հիշենք՝ արված 1990-ական թվականների սկզբներին Թուրքմենստանում: Օդանավից իջնելով նա հայտարարեց. “Ուրախ եմ, որ ոտք եմ դնում իմ նախնիների հողին”: Սա այն դեպքում, երբ թուրքերը փորձում են ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրենք Փոքր Ասիայի հնագույն բնակիչներն են, եւ որ այդ տարածքը (նաեւ Հայկական բարձրավանդակը, մեր բռնազավթված հողերը) իրենց հայրենիքն է: Հողի, երկրի (նաեւ նախնիների երկրի) արմատների ուժը շատ մեծ է, այնքան, որ չի գործում Ու. Չերչիլի “չկան հավերժական բարեկամներ եւ հավերժական թշնամիներ քաղաքականության մեջ” ասույթի ուժ ստացած արտահայտությունը… Հնդեվրոպական (արիական) ազգ-ժողովուրդներին պետք է տալ իրենց նախնիների երկրի ու հողի ուժը, ինչը կնպաստի Արիական (ուրեմնեւ` Հայկական) Քաղաքակրթության վերածննդին…

Չպետք է թույլ տալ, որ իրենց նախնիների հողն ու այնտեղ մնացած ցեղակիցների մասին հիշողությունները մոռացվեն: Դա նախ եւ առաջ մենք չպետք է թույլ տանք՝ հայերս, ովքեր սկզբից առ այսօր բնօրրանաբնակ են ու բնօրրանապաշտ: Այսօր արդեն դաժան իրողություն է, որ առանց հնդեվրոպացի գերմանացիների, անգլիացիների, ռուս-սլավոնների, իտալացիների եւ այլոց թուրքերը չէին համարձակվի ցեղասպանություն իրականացնել Հայաստանում՝ հնդեվրոպացիների նախնիների՝ հայերի նկատմամբ…

Գերմանիայի կայսր Վիլհելմ ll-ը խորհուրդ էր տալիս արյունարբու սուլթան Աբդուլ Համիդին “չտատանվել ձեռնարկված գործողությունների մեջ, ցույց տալ հպատակներին, որ իր կամքը նրանց համար Աստծո կամքն է”: Անգլիացիներն, ի պատասխան հայերի օգնության խնդրանքի, հատարարում են, թե իրենց նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները: Իսկ ռուսները հայտարարում էին, որ “Հայաստանն իրենց պետք է առանց հայերի”… Իհարկե հասկանալի է, որ այս ամենում խառն է օտարի (ոչ արիական ծագմամբ) մատը, բայց…

Ստեղծված պայմաններում ապավինելով բազում հազարամյակներ ամբարած գենետիկ-ծինաբանական հիշողությանը (հոգեւոր ու նյութական մշակութային արժեքներին եւս), մայրը (մայր ազգը) պետք է ու կարող է փնտրել, գտնել ու իր շուրջ հավաքել հազարամյակներ շարունակ աշխարհում սփռված իր զավակներին՝ ազգ-ժողովուրդներին: Սպասվելիք արդյունքները շատ արագ իրենց զգացնել կտան հոգեւոր ու նյութական մշակույթների, գաղափարների նոր արժեւորման ժամանակաշրջան ապրող հայության կյանքում:

Գործել է պետք եւ իրականացնել ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆ ծրագիրը…

Ուստի՝ նախեւառաջ պետք է վերադառնալ նախնական հավատին՝ Արիականությանը եւ Տիեզերակարգին:

Մեր նախնիներից, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, հավատը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի, էության մեջ:

Հավատի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց Հավատի հիմքում, որպես հիմնասյուն, պիտի լինի Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:

Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետեւյալ իմաստները` 1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր… 2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ…

Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):

Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հանրության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հանրային տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները եւ այլն: Հայ-արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգեւոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միարարչականության գաղափարը: Արարիչ-Աստծո ինքնադրսեւորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը:

Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ Հավասարաթեւ Խաչի տեսքով, իսկ արեւին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձեւը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձեւավորման առանցքը: Ձեւավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր արիական՝ այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետեւանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական եւ հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիք-բնօրրանի բնական միջավայրում:

Արիական հոգեւոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունը, Պարտականությունը, Առաքելությունը: Ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում, համակում է ամբողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը, հաստատում է անխախտ կարգավորվածություն՝ կոսմոս, այն նաեւ իրերի ու երեւույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր Աստվածները, մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները եւ առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է առաքինության՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարեւոր միջոցը: Առաքինությամբ էլ իրականացվում է առաքելությունը…

Անշուշտ, “առաքինություն” հասկացության կրած ձեւախեղումները պայմանավորված են հոգեւոր-աշխարհաընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետեւաբար, առաքինության անկումային ընթացքը եւ դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգեւոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգեւոր արժեքներով են ձեւավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխան բարոյական չափանիշներն ու “առաքինություն” հասկացությանը տրվող որակները: Այո՛, առաքինությունն է նախապայմանը առաքելության, եւ առաքինության ձեւախեղումը շեղում է առաքելության ճանապարհը:

Հայ-արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը:

Իսկ բազմաստվածությունը ոչ միայն բնական-տիեզերական երեւույթ է, այլեւ՝ ազգային հոգեկերտվածքի զգացական դրսեւորման արդյունք, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածային գործառույթների հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսեւորման արգասիք…

Հեթանոսություն – Ազգային Հավատ
Ազգային հավատը Ցեղային հավատի մասնավոր արտահայտություն է: Ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնիներին, բնօրրանին, Աստվածներին… Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատը ներքին զգացողությամբ վերապրված բնական Խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, ազգային հավատը սերտորեն կապված է ազգային լեզվին: Եթե ազգային լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա ազգային հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ ազգի հարաբերությունը:
Ազգային հավատը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, Բնության հետ, Բնօրրանի ու Նախնիների հետ, Անցյալի ու Ապագայի հետ, Ծագման ու Արյան հետ:

Հավատը խիստ տարբեր է կրոնից: Կրոնը արտաքին ներգործությունն է անհատների վրա: Ըստ այդմ, կրոնը զուտ անհատական է, իսկ հավատը, որի հիմքում ազգի արարման ու ծագման զգացողությունն է` ազ- գային է: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ ազգային հավատը Ազգի Կենաց Խորհուրդն է: Հաճախ օգտագործվում է “հեթանոսական կրոն” արտահայտությունը, ինչը կոպիտ սխալ է: Նախ՝ հեթանոսը մեզանում արմատավորված հունարեն Էթնոսն է, որ նշանակում է ազգ: Իսկ ազգը կրոնով չի կարող ապրել: Կրոնով ապրում է անհատը, նրա կողմից “ձեւավորած” արհեստածին ազգը: Բնածին ազգն ապրում է Ազգային Հավատով:
Ուստի, “հեթանոսական կրոն” արտահայտության փոխարեն պետք է օգտագործել Ազգային Հավատ հասկացությունը, ինչը ազգի հատկանիշ է, ուստի ազգը կարող է ապրել միայն այդ հավատով:

Ազգային հավատի հիմքը ազգային ծագումն է: Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգանիզմում: Ըստ այդմ, չկա վերացական ազգ, կան մարդացեղերի (ռասաների) ազգեր: Բոլոր ազգերը բաժանվելով իրենց նախնական Տեսակից (Ցեղից)՝ ստեղծել են ուրույն հավատներ՝ սեփական աշխարհընկալմանը համապատասխան, արարչատեսության մեջ ներդնելով իրենց պատկերացումները, էությունն ու Աստվածներին:

Ազգային անհատը միաժամանակ կրում է անհատական, տոհմային, ազգային, ցեղային դիմագիծ, որն էլ նախանշում է ազգային հավատի հիմնադրույթները:
Իսկ ազգի հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում ի սկզբանե ամփոփված ազգի գենետիկական ամբողջությունն է: Ըստ այդմ, ազգն անպայման ունի գենետիկական կապ իր բնօրրանի հետ… Մայր Հողից դուրս Ազգը որեւէ առաքելական դեր չունի:

Քրիստոնեություն
Քրիստոնեությունը ձեւավորվեց արիական եւ սեմական քաղաքակրթությունների բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում եւ անխուսափելիորեն ներառեց այդ 2 աշխարհընկալումների գաղափարները: Դրանք համադրեց համապատասխան այն էթնո-հոգեւոր իրականության, որում ինքը ծնվեց ու ձեւավորվեց: Քրիստոնեական հավատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերացումները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվածաբանական առանցքային գաղափարները՝ միաստվածություն (միարարչականության հիմքով), երրորդություն, աստծո մարդեղացում եւ օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեությունը հիմնականում տարբերվում է սեմական ծագումնաբանական հիմք ունեցող հուդայիզմից ու իսլամից: Եթե Հին կտակարանը փոխվի արիական նախնական ծագումնապատմությամբ (ինչպես առաջարկում է Հայ Արիական միաբանությունը), ապա հուդա-քրիստոնեությունը կփոխարինվի արիա-քրիստոնեությամբ եւ քրիստոնեադավան արիական ազգ-ժողովուրդները կկարողանան համախմբվել եւ միասնանալ…

Միաստվածություն – քրիստոնեական Աստվածը, ինչպես արիական Արարիչը, Միակն է եւ չունի հակառակորդ, առավել եւս զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարություն առնող Աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնեական Աստվածը եւս բացարձակ Բարություն, բացարձակ Առաքինություն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է:

Երրորդություն – Աշխարհի եռամիասնական եւ եռաստիճան գործունեության կառուցվածքի գաղափարը արիական հնագույն միջավայրի ծնունդ է: Երրորդության գաղափարի հնագույն դիցական արտահայտումներից են հնդարիական Ագնիի եւ հայոց Վահագնի կերպարները: Դիցարանում գերագույն իշխանությունը ներկայացնող եւ տիեզերական աշխարհակարգի հիմք հանդիսացող երրորդության ցայտուն օրինակներ կան բոլոր արիական ազգերի հավատամքներում:

Հին կտակարանում, որն առավելապես հրեական ընտրյալության մասին դատարկաբանություն է, առկա է երկրորդություն հասկացությունը (Աստված եւ Աստծո Հոգի): Իսկ այսպես կոչված բուն քրիստոնեությունը հավատարիմ մնաց իր ծագումնաբանական ակունքին՝ արիականությանը, եւ տիեզերական աշխարհակարգի հիմքում դրեց Սուրբ Երրորդությունը՝ Աստված Հայր, Աստված Որդի, Սուրբ Հոգի:

Քրիստոնեական հավատի համաձայն, Քրիստոսը Աստծո մարդեղացումն է Երկրի վրա, իսկ սեմական միջավայրում՝ Աստծո մարգարե հռչակված մահկանացու են Մովսեսը, Մուհամեդը, հնդարիականության մեջ՝ Ռաման, Քրիշնան. Բուդդան, Վիշնուն…

Սկզբունքային հարցերում Հայաստանյայց առաքելական եկեղեցին փորձեց հնարավորինս հավատարիմ մնալ նախնյաց ազգային հավատի հիմքերին եւ Քրիստոսին վերագրեց միաբնակ էություն (աստվածայինն ու մարդկայինը միավորված անխառն ու անբաժան կերպով):

Քրիստոսի էության այս ելակետը մեծամասամբ նույնանում է ճշմարիտ աստվածապաշտությունը ոտնակոխ արված ու առաքինազուրկ աշխարհից հեռացած արիական աստծո վերադարձի հետ: Հայ-արիական Աստվածը (Փոքր Մհեր կերպարը) կվերադառնա, երբ դարձի եկած մարդիկ հոգեւոր-բարոյական ինքնամաքրման ճանապարհով հող նախապատրաստեն Աստծո-Աստվածների վերադարձի համար: Ճշմարիտ Աստծո էությունն ընկալողը գիտակցում է, որ իր հոգում, իր տանն ու հանրությունում կուտակված աղբը մաքրելը ոչ թե Աստծո գործն է, այլ՝ իր անմիջական պարտականությունը… Այս ամենում նպատակացույցի դեր է խաղում անընդհատ ու հավերժ որակական վերընթաց ապրող անձնական կյանքի շարունակականությունն ապահովելու ձգտումը: Դա առաքինի պայքարող մարդն է՝ ով պայքարում է չարի ու ախտի ամեն մի դրսեւորման դեմ, դա լինի իր ներսում, թե՝ իրենից դուրս:

Հետեւաբար, Հայ-արիական պատկերացումներում վերադարձող Աստվածը չունի փրկչական առաքելություն: Նա գալիս է մարդու նախապատրաստած միջավայրում Աստվածային Օրենքը վերահաստատելու համար: Այստեղ մարդու փրկիչն ինքը մարդն է, որն իրեն փրկում է Աստծո-Աստվածների համար:

Աստծո-Աստվածների էության, աստվածընկալման, մարդ-աստված հոգեւոր փոխհարաբերության եւ այլ հիմնարար աստվածաբանական հարցերում (հոգեւոր-աշխարհընկալումային) քրիստոնեական պատկերացումների իրական ակունքը արիականությունն է: Խնդիրները, որոնցում դրսեւորվում են մարդկային փոխհարաբերությունների հոգեւոր-բարոյական կողմերը, ինչքան դառնում են երկրային, կենցաղային ու գործնական, նույնքան ցայտուն են ուրվագծվում սեմական ազդեցության հետքերը:

Հեռացած արիական Աստվածը վերադառնում է առաքինի ու արդարամիտ մարդկանց միջավայրը: Այնինչ, հարություն առած սեմական բարի Աստվածը վերադառնում է չարի իշխանության աշխարհը՝ այն կործանելու եւ իրենը հաստատելու համար: Քրիստոսը եւս եկել էր մեղքի միջավայր՝ “մեղաւորներին ապաշխարութեան կանչելու”: Նույն միտքն է արտահայտված Քրիստոսի՝ հայոց Աբգար թագավորին հղած թղթում…

Բոլոր նրանց, ովքեր երկրային կյանքում հալածվել ու անարդարության զոհ են դարձել, քրիստոնեությունը խոստանում է փոխհատուցել երկնային կյանքում: Նոր կտակարանում բազմաթիվ անգամներ կրկնվող այս մտքերի անպաճույճ մեկնաբանությունը հանգեցնում է երկրային կյանքի (որպես ժամանակավոր երեւույթի) ընթացքում զրկանքների մղող, բարեկեցիկ ապրելակերպ ապահովող աշխատանքը եւ արդարության համար պայքարը մերժող մտքի:

Տերունական աղոթքում ասվում է. “Փրկեա զմեզ ի չարէն”, եւ քանի որ, ըստ մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի էության, չարին սպանելը միմիայն աստծո զորության գործ է, ապա նա քարոզում է, թե “չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու… Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, աղօթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ”: Նույն ոգին է առկա “Մի դատեք, որ չ՛դատուիք” կամ “եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ” եւ նման բազմաթիվ արտահայտություններում:

Արիական աշխարհընկալումը մերժում է չարի ու անարդարության ամեն դրսեւորում հանդուրժելու կամ նրան հարմարվելու գաղափարը, քանզի վստահ է իր կրթած առաքինի անհաղթ մարտիկի զորությանն ու արդարամտությանը, չնայած լինում են նաեւ սայթաքումներ, օրինակ Սասնա Դավիթը Առաքինության դաշտում մի անգամ սայթաքեց. նա երդմնազանց եղավ: Մոխրացավ ու անհետացավ Սասնա դյուցազունների զորության կարեւորագույն հիմքը՝ Խաչ Պատերազմին: Խաչ Պատերազմին ազգի ու նրա առաջնորդների առաքինության խորհուրդն է: Խաչը խորհրդանշում է “առաքինություն” հասկացության հոգեւոր-բարոյական իմաստները (ճշմարիտ աստվածապաշտության հետնորդ, բարեպաշտ, մաքուր հոգով, արդարամիտ, ազնիվ եւ այլն), իսկ Պատերազմին՝ հոգեւոր-մարմնական զորությունը (արիական, արիասիրտ, քաջ, ընտիր, զորավոր, պայքարող, լավ կռվող եւ այլն):

Խաչ Պատերազմի=Առաքինությունը անխոցելի էր դարձնում Սասնա հերոսներին (“Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի”):
Սասնա դյուցազունների զորության մյուս հիմքը Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին են: Դրանց ընձեռնած զորությամբ աստվածազարմ հերոսները կարողանում էին ընդգրկել ամբողջ կարգավորված Տիեզերքը՝ Երկնքից մինչեւ Ստորերկրյա Աշխարհ (արեւից մինչեւ սեւ ջուր) եւ այնտեղ հաստատել ու պահպանել արարչածին աշխարհակարգը: Այլ կերպ՝ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին Տիեզերքի բոլոր անկյուններում կարգավորվածություն հաստատող աստվածային Օրենքի խորհուրդն են:

Քանի դեռ Օրենքը Առաքինության ձեռքում էր (Խաչ Պատերազմի նշանով քաջի աջ բազուկն էր ճոճում Թուր Կեծակին), Սասնա Խոյերն անհաղթ աստվածներ էին: Դավթի երդմնազանցությամբ սասանվեցին առաքինության հիմքերը: Դավիթը դարձավ խոցելի ու զոհվեց աղջնակի նետից: Հայոց աշխարհում առաքինի ապրելակերպը բռնեց անկումի ճանապարհ:

Եթե հետեւենք Պատմահայր Խորենացու նկարագրությանն ու ժամանակագրությանը, ապա Հայոց աշխարհը եւ նրա արքա Երվանդյան Տիգրանը դեռ առաքինի էին, օրինապաշտ ու հաղթող: Տիգրանի մասին Խորենացին գրում է. “Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…”:

Մովսես Խորենացին իր “Պատմությունն” ավարտում է հանրահայտ “Ողբ”-ով, որը սկսում է հետեւյալ տողերով. “Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը”: Պատմիչն իր “Ողբն” ավարտում է հետեւյալ խոսքերով. “Աստվածապաշտությունը մոռացված է եւ կա դժոխքի ակնկալություն”:

Ահա այս ժամանակահատվածում է, որ Խաչ Պատերազմի հովանուց զրկված Մհերը, համոզվելով իր անմեղության մեջ, Քուռկիկ Ջալալու եւ Թուր Կեծակի հետ հեռանում է մեղքերի մեջ թաղված աշխարհից՝ հետեւելով հոր գերեզմանից իրեն հասած խոսքին.
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջեւ դիմանա
Աշխարք քոնն է:

Աստված-Աստվածները հեռացել եւ սպասում են մեր կանչին, որովհետեւ աշխարհն ավերողն ու շինողը մենք ենք եւ մինչ Աստվածներին կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա Աստծո Տաճար:
Մհերը վերադառնալու է Օրենքի (Քուռկիկ Ջալալի եւ Թուր Կեծակի) հետ, իսկ մինչ այդ մենք պիտի կարողանանք մեր հոգիներում կառուցել Օրենքի անսասան պատվանդանը՝ առաքինանալ, զի արդար Օրենքի ծանրությունը չի զգում միայն առաքինի մարդը:

Պետք է ազատվել հոգեւոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից:

Ժամն է առաքինանալու եւ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՄԲ առաջնորդվելու…

Արամ Ավետյան

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Ժողովրդական համաղետը, տիրող համակարգը և Հայաստանի լինելության խնդիրը

April 9, 2011

hetq.am

Ալեք Ենիգոմշյան

Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվում են ժողովրդագրական համաղետի շեմին, եթե արդեն իսկ չեն անցել այդ շեմը: Եթե իրադրությունը փոխելու ուղղությամբ անմիջապես արմատական եւ կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, համաղետն, անկասկած, ամբողջությամբ կկլանի Հայաստանն ու սփյուռքը, ու մի քանի տասնամյակ անց պետությունն ու համայն ժողովուրդը ոչ մի ձեւով չեն կարողանա խուսափել մահից: Ժողովրդագրական համաղետի պատճառը Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակն է, որն իր հերթին, համարյա ամբողջությամբ արդյունքն է մի խումբ մարդկանց մենաշնորհային շահերի երաշխավորը հանդիսացող համակարգի: Այս համակարգի փոփոխությունը միայն արդարության հաստատման պահանջից բխող անհրաժեշտություն չէ: Համակարգի անհապաղ եւ արմատական փոփոխությունը եւ ամբողջ ժողովրդի կարիքներին համապատասխանող համակարգով փոխարինումը Հայաստանն ու հայ ժողովուրդը անխուսափելի մահից փրկելու միակ ճանապարհն է:

Ժողովրդագրական համաղետը

Թե Հայաստանը եւ թե սփյուռքը գտնվում են ժողովրդագրական ամենասուր ճգնաժամի մեջ:

Միտումները Հայաստանում

- Համաձայն պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը ներկայումս կազմում է ավելի քան 3,2 մլն մարդ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս թիվը չի համապատասխանում իրականությանը եւ չափազանց ուռճացված է: Նույնիսկ ՀՀ միգրացիայի գործակալությունը, հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա, հաստատում է, որ նախորդ երկու տասնամյակների ընթացքում Հայաստանից մշտապես հեռացել է 700 հազարից 1,3 մլն մարդ: Իրականում կարելի է վստահությամբ ենթադրել, որ ներկայումս հայկական բարձրավանդակի այս հատվածում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք) բնակվում է առավելագույնը 2,5 մլն մարդ: Այս թվին հասնում ենք հետեւյալ տրամաբանությամբ: 1989 թ. նշյալ տարածքում բնակվում էր մոտավորապես 4 մլն բնակիչ: Այդ թվականից ի վեր նույն տարածքից արտագաղթել է առնվազն 1,5 մլն մարդ (բնակչության ընդհանուր թվի 38 տոկոսը), իսկ նույն ժամանակաշրջանում ժողովրդագրական բնական աճը եղել է գրեթե զրոյական:

- Հիմնվելով ներկայի պաշտոնական թվերի վրա` միջազգային որոշ ուսումնասիրություններ կանխատեսում են , թե 2050 թվականին Հայաստանն ունենալու է 2,334 մլն բնակիչ: Ներկայի ենթադրյալ 3,2 մլն-ի համեմատ` սա 27-28 տոկոս նվազում է նշանակում: Իրականում, ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է կանխատեսել, որ 40 տարի անց ներկա հայաբնակ այս տարածքը կորցրած կլինի իր բնակչության տոկոսային շատ ավելի մեծ համեմատություն: Ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է առանց չափազանցության կանխատեսել, որ 2050 թվականին նշված տարածքի բնակչության թիվը կլինի պակաս, քան մեկ մլն-ը: Սա արդեն կլինի Հայաստան պետության եւ հայ ժողովրդի հոգեվարքի վերջին փուլը:

Ինու՞ այս եղերական կանխատեսումը: Եթե 20 տարիների ընթացքում բնակչության թիվը 1,5 մլնով պակասել է, ապա ենթադրելը, որ առաջիկա 40 տարիներին եւս 1,5 մլն-ով կպակասի… ոչ թե չափազանցություն, այլ միգուցե անհիմն լավատեսություն է: Վերջին երկու տարիներին Հայաստանից արտագաղթը վերստին մեծ թափ է ստացել, եւ բոլոր տվյալները կան` համոզվելու, որ այդ թափը կշարունակվի եւ ավելի կզորանա: Տնտեսական եւ բարոյահոգեբանական պատճառներով մարդիկ մշտապես թողնում են երկիրը: Գյուղացիության մի կարեւոր հատված այլեւս հողը չի մշակում, տիրող պայմաններում նման աշխատանքը համարելով անարդյունավետ ու անիմաստ, եւ գոյատեւելու համար օտար ափերում է բախտ որոնում: Երիտասարդության մի կարեւոր հատված, բարձրագույն կրթությամբ կամ ոչ, հեռանկար չի տեսնում ու հեռանում կամ հեռանալու միջոց է որոնում: Երիտասարդ կամ միջին տարիքի մասնագետները շարունակում են հեռանալ իրենց գիտելիքներին համապատասխան աշխատավարձ ստանալու ակնկալիքով եւ կամ ինքնաիրացման հնարավորությունների որոնումով: Մանր ու միջին գործարարների մի ոչ արհամարհելի հատված, հոգնած եւ հուսահատված իր գործունեության առաջ ցցված անվերջանալի արհեստական խոչընդոտներից, հրաժարվում է պայմանների բարելավման սին պատրանքներով ապրելուց ու մեկնում: Հարաբերականորեն բարվոք պայմաններում ապրող երիտասարդ ընտանիքներ հեռանում են` մտահոգված իրենց երեխաների ապագայով, համոզված լինելով, որ Հայաստանում այդ ապագան լինելու է անհեռանկար: Նույնիսկ նոր մեծահարուստների հազիվ թե չափահաս, հաճախ անդաստիարակ երեխաներից շատերը նախընտրում են մեկնել արտասահման` կյանքը բավարար հետաքրքիր չգտնելով Հայաստանում:

- Արտագաղթին զուգահեռ, ժողովրդագրական իրավիճակը պայմանավորող մյուս գործոնը մարդկային բնական աճն է: Այս առումով եւս հեռանկարները, մեղմ ասած, բնավ լավատեսական չեն: Ներկայումս երկրում մնացած բնակչության մեջ խախտված է երիտասարդների ու տարեցների, իգական ու արական սեռերի ներկայացուցիչների հարաբերակցությունը` ի վնաս առաջինների: Շատ գյուղերում տարեկան 15-20 մահի համեմատ գրանցվում է 1-2 ծնունդ: Մեծ թվով երիտասարդներ, ընտանիք պահելու հնարավորություն չունենալու պատճառով, չեն ամուսնանում: Բնակչության թիվը սոսկ կայուն պահելու համար պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կին պետք է ունենա միջինը 2,1 երեխա, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում այս միջինը 1,36 է:

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին իրենց կյանքի պտղաբերության, սերնդագործության շրջանն էին ապրում 1980-ական թթ. ծնվածները, սերունդ, որը թվով ամենամեծն էր Խորհրդային Հայաստանի պատմության ընթացքում ծնվածների համեմատ: Դրան հակառակ` այս սերունդը, որը պետք է հանդիսանար 2000-ականների ծնունդների գլխավոր շարժիչը, այդ տասնամյակում ծնել է անհամեմատ փոքր թվով երեխաներ. եթե 1980-ականներին տարեկան մինչեւ 80000 ծնունդ էր գրանցվում, ապա 2000-ի առաջին տասնամյակում գրանցվում էր տարեկան շուրջ 40 հազար ծնունդ: Ծնելիության այս կտրուկ անկումը հետեւանք էր չորս գործոնների.

ա/ արտագաղթը, որի հետեւանքով 80-ականների սերնդի մի ոչ արհամարհելի զանգված Հայաստանում չէր գտնվում,

բ/ երեխաներ պահելու եւ խնամելու առումով սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների ստեղծած մտահոգությունները,

գ/ ամուսնությունների թվի նվազումը` սոցիալ-տնտեսական եւ սեռերի միջեւ թվային հավասարակշռության խախտման պատճառով,

դ/անկախ մյուս գործոններից` սոցիալ-մշակութային սովորույթների եւ ընկալումների փոփոխության պատճառով նախկին սերունդների համեմատ ավելի քիչ թվով երեխաներ ծնելու միտումը: Ծնելիության մակարդակի վրա բացասական ազդեցություն ունեցող այս գործոններն այսօր էլ առկա են եւ իրենց ազդեցությունը կմեծացնեն նաեւ առաջիկա տասնամյակում: Սակայն առաջիկա տասնամյակում իր ամբողջ թափով կսկսի գործել նաեւ մի նոր, աճի առումով շատ բացասական գործոն: Իր կյանքի պտղաբերման ու սերնդագործության շրջանն է մտնում 1990-ականների սերունդը, տասնամյակ, որի ընթացքում հայտնի պատճառներով երկրում նոր ծնվածների թիվը տատանվել է տարեկան 30-40 հազարի միջեւ: Եթե, կոպիտ հաշվարկով, 80 հազարանոց սերունդը ծնում էր տարեկան ոչ ավելի, քան 40 հազար երեխա, կարելի է պատկերացնել, թե որքան երեխա կծնի 40 հազարից պակաս սերունդը: Վերոնշյալ գործոնների առկայության եւ ներկա միտումների շարունակության պարագայում նոր ծնունդների գահավիժումը սպառնում է վերջ չունենալ` շարունակվելով տարեց տարի, տասնամյակից տասնամյակ:

Արտագաղթի ու ծնելիության մակարդակի անխափան անկման պարագայում 2050 թվականին մեկ մլն բնակչությամբ Հայաստանի կանխատեսումը կարող է նույնիսկ խիստ լավատեսական լինել:

Ստորեւ` ժողովրդագրական որոշ ցուցանիշների առումով աշխարհի երկրների ցանկում Հայաստանի գրաված դիրքը 2009 թ. (աղբյուրը` CIA World Factbook):

Բնակչության աճ` 205-րդ տեղ:
Պտղաբերություն (երեխա/կին հարաբերակցություն)` 201-րդ տեղ:
Ծնունդներ (հազար բնակչի հաշվով)` 161-րդ տեղ:
Մահեր (հազար բնակչի հաշվով)` 97-րդ տեղ:
Միգրացիոն սալդո` 159-րդ:

Հայաստանում սպասվող ժողովրդագրական համաղետին ի տես` ի՞նչ զարգացումներ են սպասվում հարեւան երկրներում: Սպասվող պատկերը, մեղմ ասած, չափազանց մտահոգիչ է: Ըստ տարբեր կանխատեսումների` 2050 թվականին Թուրքիան կունենա ավելի քան 100 մլն բնակիչ (թեկուզ եւ 20-35 տոկոսով` քրդեր), Իրանը` եւս շուրջ 100 մլն, որից 30-40 տոկոսը` Հայաստանի հարեւանությամբ ապրող ազերիներ: Ըստ կանխատեսումների` Ադրբեջանը 2050 թվականին կունենա 10-12 մլն բնակիչ: Իրականում այս թիվը կարելի է չափազանցված համարել, որովհետեւ ինչպես Հայաստանի ու Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի վիճակագրական տվյալները խիստ անվստահելի են: Ընդհանուր պատկերին ի տես, սակայն, այս իրողությունը չի կարող մխիթարական համարվել: Վերջապես, ինչքան Հայաստանի, առնվազն նույնքան աղետալի են Վրաստանի ժողովրդագրական հեռանկարները:

Պատկերն ամբողջացնելու համար կարելի է համեմատել տարիքային որոշ խմբերի 2050 թվականի համար կատարված կանխատեսումները: Հայաստանում 15-59 տարեկանները 2050 թվականին կներկայացնեն ընդհանուր բնակչության 48,9 տոկոսը, Ադրբեջանում` 57,3 տոկոսը, իսկ Թուրքիայում` 58 տոկոսը: 60 տարեկանից բարձր տարիք ունեցողները նույն թվականին Հայաստանում կներկայացնեն բնակչության 37,6 տոկոսը, Ադրբեջանում` 24,7 տոկոսը եւ Թուրքիայում` 24,8 տոկոսը:

Եզրակացություն

- Մի քանի տասնամյակ անց լավագույն պարագայում 1 մլն բնակիչ ունեցող Հայաստանը լրիվ կորցրած կլինի իր դիմադրողականությունը: Այն անկարող կլինի ապահովելու ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային եւ բազում այլ ոլորտների անվտանգությունը: Պետությունը մշտապես կորցրած կլինի իր գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող առարկայական եւ ենթակայական լծակները: Անհնար կլինի կուլ չգնալ 1 մլն-ը շրջապատող հարյուրավոր միլիոնների բաց երախին:

- Հայաստանը ստույգ մահից փրկելու միակ միջոցը արտագաղթի կասեցումը, ծնելիության բարձր աճի ապահովումը եւ ներգաղթի կազմակերպումն է: Իսկ այս արդյունքների ապահովման միակ եւ անփոխարինելի պայմանը դրանց իրականացմանն արգելք հանդիսացող պատճառների վերացումն է:

2. Միտումներ սփյուռքում

Ընդունված է ասել, որ աշխարհում այսօր ապրում են մոտ 10 մլն հայեր, որոնց 30-35 տոկոսը` հայրենիքում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք), իսկ մնացյալ մոտ 70 տոկոսը (բաղկացած հետեղեռնյան, խորհրդային եւ հետանկախական սփյուռքներից)` իր էթնիկական տարածքից դուրս:

Իրականում, հայերի թվի 10 միլիոնով գնահատումը լավագույն պարագայում ինքնախաբեություն է: Այնպես ինչպես հայրենիքում ապրողների 3,5 միլիոնով գնահատումը ճիշտ չէ, նույնպես եւ իրենց հայենիքից դուրս` աշխարհով մեկ սփռված հայերի թվի գնահատումը 7 միլիոնով ինքնախաբեություն է, որովհետեւ նրանց մի զգալի հատվածին պետք է համարել ոչ թե հայեր, այլ լավագույն պարագայում ծագումով հայեր: Նրանց ինքնագիտակցության մեջ իրենց էթնիկապես հայ լինելու իրողությունը կարեւոր հատկանիշ չի հանդիսանում, եւ հետին պլաններում է գտնվում: ԱՄՆ հայերի թիվը, օրինակ, հաճախ գնահատվում է 1,5 մլն-ով երբեմն նույնիսկ ավելի: Այս թիվն, ինչ խոսք, խիստ չափազանցված է: Այդ երկրի նախաեղեռնյան եւ հետեղեռնյան (մինչեւ 1970-ականներ) գաղթի ալիքներից առաջացած հայ համայնքը շատ մեծ չափերով հեռացել է իր հայկական ինքնությունից եւ ամբողջապես «ամերիկանացել»: 400-450 հազար գնահատվող գգրանսիայի հայկական համայնքի ջախջախիչ մեծամասնությունը լավագույն պարագայում հիշում է իր, ավելի ճիշտ` իր ծնողների հայկական ծագման մասին-ոչ ավելին: Նույնը կարելի է ասել խորհրդային տարիներին միութենական հանրապետություներում (հատկապես սլավոնական) կայք հաստատած հայերի մասին: Օրինակները կարելի է շարունակել:

Հակառակ այն իրողության, որ հայերի ընդհանուր թվի 10 մլն-ով գնահատումը չափազանցություն է, այնուամենայնիվ, ճիշտ է այն փաստը, որ արտերկրի հայերը անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան հայրենաբնակները: Որքան էլ այս իրողությունը մեծ չափերով պայմանավորված լինի Ցեղասպանությամբ եւ դրա հետեւանքներով, այն արտառոց երեւույթ է որեւէ ժողովրդի, առավել եւս պետականություն ունեցող ազգի համար:

Էթնիկական ինքնության պահպանման առումով, հայրենաբնակների համեմատ արտերկրում մեր հայրենակիցների ավելի մեծ թիվը, ինչ խոսք, չափազանց վտանգավոր իրողություն է: Բոլորի համար պարզ եւ ապացույցի կարիք չունեցող փաստ է այն, որ իրենց ազգ-պետության սահմաններից եւ էթնոմշակութային համաշրջանից (արեալից) դուրս ապրող մարդկանց համար ուծացումն անխուսափելի ճակատագիր է: Ասվածի մեզ հետաքրքրող լավագույն օրինակը սփյուռքյան վերոնշյալ հին համայնքների ուծացման փաստն է:

Սփյուռքահայերի իսկական թիվը մշտապես նվազելու է (այն կարող է ժամանակավորապես աճել միայն ի հաշիվ հայրենաբնակների արտահոսքի):

Հայտնի փաստ է, որ սփյուռքում հայկական ինքնության պահպանումը տասնամյակներ շարունակ շատ ավելի հեշտ է եղել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում, քան Արեւմուտքում: Այս իրողությունը պայմանավորված է եղել մի քանի գործոններով, որոնցից` արեւելյան երկրներում տեղի կրոնական եւ մշակութային ոչ հոգեհարազատ համարվող միջավայրի ու մթնոլորտի ազդեցությունից զերծ մնալու եւ պաշտպանված լինելու ցանկությունը, այդ շրջանների երկրների ինստիտուցիոնալ կառուցվածքի արդյունք` հայ եկեղեցուն պաշտոնապես շնորհված ոչ միայն նեղ իմաստով կրոնական իրավասությունները, նույն երկրներում հայերի հարաբերականորեն համախումբ բնակությունը, արեւելյան որոշ մշակույթների նկատմամբ մեծ թվով հայերի ունեցած գերակայության բարդույթը, իսկ մյուս կողմից` արեւմտյան մշակույթի նկատմամբ որոշակի ստորադասության բարդույթի առկայությունը, «խորթ» կրոնից ու մշակույթից պաշտպանված լինելու անհրաժեշտության զգացումի բացակայությունն Արեւմուտքում եւ այլն:

Մերձավոր եւ Միջին արեւելյան հայկական համայնքներից դեպի Արեւմուտք հոսքը չդադարող երեւույթ է: Երկար ժամանակ դրա պատճառ են հանդիսացել Արեւմուտքում կյանքի ավելի նպաստավոր պայմաններում ապրելու, ինչպես նաեւ «ոչ-հարազատ» միջավայրից հեռանալու ցանկությունները: Սփյուռքահայերի` 1970-ական թթ. սկսված հոսքն Արեւելքից Արեւմուտք, անհամեմատ աճել է` միջպետական, քաղաքացիական պատերազմների, իսլամական արմատականության աճի առաջացրած մտահոգությունների պատճառով:

Հայկական ինքնությունը շատ ավելի մեծ չափերով պահպանած «արեւելյան» սփյուռքահայերի հոսքը դեպի արեւմտյան երկրներ մշտապես հայկական թարմ շունչ է ներարկել այս վերջինների խամրող հայկական համայնքներին: Իրականում, վերջին 30-40 տարիներին արեւմտյան երկրների հայկական համայնքների ակտիվությունը մեծ չափով դրանով է պայմանավորված: Չլիներ դեպի Արեւմուտք հայերի այդ հոսքը, մենք այդ երեւացող ակտիվության ականատեսը չէինք լինի: Բայց ինչպես այդ երկրներում իրենց նախորդածների պարագայում էր, նույնպես եւ այս համեմատաբար նոր հոսքից սերած երկրորդ, շատ դեպքերում առաջին սերնդի համար ուծացումն անխուսափելի է լինելու: Դա արդեն ամեն օր քիչ ավելի երեւացող իրողություն է:

Մերձավոր եւ Միջին Արեւելքի երբեմնի կենսունակ համայնքներն արդեն ապրում են իրենց գոյության վերջին փուլը: Պատճառը նախորդ տասնամյակներին սկսված` դեպի Արեւմուտք չդադարող արտագաղթն է եւ անցումը քանակական ճգնաժամի շեմից ներքեւ: Իրանի հին եւ երբեմնի աշխույժ համայնքը հոգեվարքի մեջ է: Իրատեսական լավագույն գնահատականներով ներկայումս առավելագույնը 30 հազար հաշվվող համայնքի անդամները արագ տեմպերով շարունակում են գաղթել դեպի Արեւմուտք, հիմնականում ԱՄՆ` օգտվելով հրեական մի կազմակերպության տրամադրած «առատաձեռն» հնարավորություններից: Լիբանանի նմանապես երբեմնի ամենակենսունակ համայնքն արագ տեմպերով հետեւում է նույն ուղղությանը: Դեպի Արեւմուտք արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում, անխափան շարունակվում է: Նախկինում շատ փոքր տոկոս կազմող տեղացի ոչ հայերի հետ ամուսնությունների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով եւ տարիներ ի վեր արդեն գերազանցում ներհայկական ամուսնությունների թիվը: Ներկայումս հաճախ կարելի է հանդիպել հայերեն չիմացող ծագումով հայերի, մի բան, որ շատ հազվագյուտ երեւույթ էր նախկինում: Մի սերունդ (երեսուն տարի) հետո միայն հուշեր մնացած կլինեն սփյուռքի այդ նախկին «Փոքր Հայաստանից»: Լիբանանահայ համայնքի խեղճանալով կխեղճանա նաեւ հարեւան սիրիահայ, հիմնականում հալեպահայ համայնքը, որտեղից արտագաղթը նույնպիսի չդադարող երեւույթ է: Այս երեք համայնքների ուժաթափման եւ իրաքահայ ավելի սակավաթիվ համայնքի հայտնի պատճառներով ավելի արագ մաշումի հետեւանքով, երեք-չորս տասնամյակ անց Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայկական երբեմնի աշխույժ համայնքներից մնացած կլինեն միայն ցուցադրական նմուշներ: Այս համայնքների հայությունը ժամանակավորապես կթարմացնի Արեւմուտքի հայ համայնքները, բայց իրենց նախորդածների նման նրանք եւս շատ չանցած կձուլվեն ու կհալվեն ամերիկյան «ձուլող կաթսայի» մեջ:

Վերջին երկու տասնամյակներում, առարկայական եւ ենթակայական պատճառների բերումով, ուծացման գործընթացն ավելի արագացել է: Ժամանակի գործոնը, սփյուռքահայ համայնքների` Արեւելքից Արեւմուտք տեղափոխությունը, մշակութային համահարթեցման համաշխարհային գործընթացների ազդեցությունը եւ այլն, բայց նաեւ սփյուռքում հայկական ինքնության պահպանումն ու դրա համար պայքարի անհրաժեշտությունն իմաստավորող պատճառների ու գործոնների շուրջ ստեղծված անորոշությունն ու շփոթը ուծացման գործընթացների արագացման պատճառներ են:

Չնայած սփյուռքի ուծացումն, ի վերջո, անխուսափելի է, այնուամենայնիվ, կարելի է այդ գործընթացը որոշ չափով երկարացնել, եթե առարկայական գործոններին հաջող կերպով հակադրվեն հայկականությունը պահպանելուն նպաստող ենթակայական ազդու գործոններ: Ինչպես նշվեց, վերջին երկու տասնամյակների ընթացքում ինքնության պահպանման ու պայքարի անհրաժեշտության շուրջ սփյուռքում առաջացել է անորոշություն ու շփոթ: Այս իրողության պատճառները մի քանիսն են:

1985 թ. զինյալ գործողությունների դադարից հետո սփյուռքահայերի պահանջատիրությունը սահմանափակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, որն արդեն դարձել է ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ: Արցախյան շարժումն ու այնուհետեւ ազատամարտը, ԽՍՀՄ փլուզումն ու Հայաստանի անկախացումը սփյուռքահայության ակտիվ ու նվազ ակտիվ շրջանակների մոտ զգալի խանդավառություն ստեղծեցին: Այս վերջինը, սակայն, չդարձավ կամ միգուցե չուզեց վերածվել կազմակերպված եւ հունավորված լուրջ ու գործնական մասնակցության հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին: Սրա լավագույն դրսեւորումը սփյուռքահայերի շատ սահմանափակ մասնակցությունն էր Արցախյան ազատամարտին, ինչը նաեւ լակմուսի թղթի դեր կատարեց սփյուռքահայերի հայրենասիրության գործնական աստիճանը չափելու առումով: Նորանկախ Հայաստանի նոր իշխանությունների` սփյուռքի եւ սփյուռքյան մտածողության նկատմամբ հակադրվողական եւ արհամարհական քաղաքականությունը ոչ միայն չնպաստեց հայրենիք-սփյուռք կամրջի հաստատմանը, այլ խորացրեց գոյություն ունեցող ճեղքվածքը: Սփյուռքյան ավանդական կառույցների ղեկավարությունն ու նրանց ստորադաս դիվանակալները (բյուրոկրատները) տեղական համայնքների կարողականություններն ուղղորդեցին գլխավորապես եւ հիմնականում իրենց դիրքերում սեփական վերարտադրությունը երաշխավորող ամուլ գործունեության ուղղությամբ: Սփյուռքի իսկական կարողականությունների համեմատ փոքր միջոցներ ներդրվեցին հայրենիքում: Հարաբերականորեն քիչ թվով սփյուռքահայեր, հաճախ առանձին անհատներ կամ փոքր խմբեր, իրենց ազգային հանձնառությունը ներդրեցին Հայաստանում ու Արցախում, հաճախ բարեգործական ծրագրերի սահմաններում, որն ինչքան էլ գովելի, համարյա ոչնչով չնպաստեց երկրում էական ու որակական փոփոխություններ առաջացնելու եւ բարոյական մթնոլորտը բարելավելու առումներով: Ընդհակառակը, նման ծրագրերը հաճախ ակամա նպաստեցին հայրենիքում տիրող վերնախավի դիրքերի ամրապնդմանը:

Վերջին հաշվով, սփյուռքահայության համար անցնող քսան տարիների ընթացքում առաջացել է հետեւյալ իրավիճակը: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձել է համարյա ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ, ինչը, բացի ոչ ստեղծարար լինելուց, առաջացրել է ոգեւորության որոշակի թուլացում: Մյուս կողմից, Հայաստանի նոր հանրապետություն ու Արցախ երեւույթների առաջացումով ստեղծված նոր իրականությունը թելադրում էր սփյուռքում նախկին պահանջատիրությունից ու նոր իրականությունից բխող մի նոր ամբողջության առաջացում, որտեղ այդ երկուսից յուրաքանչյուրը կունենար իր ինքնուրույնությունը, բայց նաեւ ճշտված կլիներ երկուսի` միմյանց լրացնող հարաբերակցությունը: Այս նոր հայեցակարգը ստեղծելու ու դրանով շարժվելու անկարողությունը նպաստեցին սփյուռքահայության մոտ նպատակների եւ գործունեության ոլորտների շուրջ նոր անորոշությունների առաջացմանը: Այս ձախողության համար պատասխանատվություն են կրում սփյուռքյան վերնախավը եւ Հայաստանի իշխանությունները: Բացի դրանից, այս վերջինները, փոխանակ միմյանց մոտեցնելու Հայաստանն ու սփյուռքը, իրենց պահվածքով գոյություն ունեցող հայրենիքից վանեցին արտերկրի հայությունը` նման քայլի բոլոր հետեւանքներով հանդերձ:

Այս ամբողջի արդյունքում վերջին քսան տարիների ընթացքում սփյուռքում եւ սփյուռքահայերի (ավելի ճիշտ` իրենց հայկական ինքնության հարցի հանդեպ ոչ անտարբեր սփյուռքահայերի) մոտ հետզհետե ստեղծվեց հոգեբանական-գիտակցական մի վտանգավոր իրավիճակ հայկականությունն ապրելու ու այն իմաստավորելու առումով, շփոթության, անորոշության ու անառողջ ներքին հակասական ապրումների մի ընդհանուր վիճակ: Բացի ինքնըստինքյան բացասական լինելուց, այս իրավիճակը նպաստում է մեծ թվով սփյուռքահայերի մոտ հայությունից հեռանալու գործընթացներին:

Ինչպես հայտնի է, «հին» սփյուռքին եկել է ավելանալու «նոր» սփյուռքը: Վերջին երկու տասնամյակներում 1.5 մլն հայերի արտագաղթը (գումարած Ադրբեջանից եւ Վրաստանից հարյուր հազարավորների գաղթը) հիմնականում դեպի Ռուսաստան, բայց նաեւ դեպի ԱՄՆ, Եվրոպա եւ այլ երկրներ, ստեղծել է այս «նոր սփյուռքը»: Բոլոր դիտարկումները եւ փաստերը վկայում են, որ սփյուռքյան այս նոր համայնքները, փոքր բացառություններով, համարյա ճիգ չեն թափում իրենց հայկական ինքնությունը պահպանելու: Նրանց մեծամասնությունը ոչ մի ճիգ չի թափում նոր սերնդին նույնիսկ հայոց լեզուն սովորեցնելու: Նրանք առժամաբար պահպանում են կապը Հայաստանի հետ` միջնորդված տեղում մնացած իրենց հարազատներով, բայց վերջինների արտագաղթելով կամ ծնողների մահանալով այդ կապը եւս խզվում է: Հայկականությունից արագորեն հեռանալու այս երեւույթի պատճառների վերհանումը կարեւոր է, բայց այն ոչինչ չի փոխելու դառն իրականությունից. Հայաստանից արտագաղթողներից գոյացած «նոր» սփյուռքը դատապարտված է արագ ուծացման:

Եզրակացություն

Սփյուռքահայությունը, հին թե նոր, դատապարտված է արագ ուծացման: Չնայած այս գործընթացի անխուսափելիությանը, վերջին տարիներին դրա արագացման համար մասնակիորեն պատասխանատու են նաեւ սփյուռքահայ վերնախավն ու Հայաստանի իշխանությունները: Սփյուռքահայությունը պետք է կարողանա նոր իմաստ եւ բովանդակություն տալ իր պատմական արդար իրավունքների պայքարին ու միաժամանակ իրեն նույնքան պատասխանատու համարի նաեւ այսօրվա Հայաստանի ներկայի ու ապագայի համար: Դա սփյուռքահայի եւ իրավունքն է, եւ պարտականությունը: Հայաստանում նկատվող բազում թերությունների կամ հոռի երեւույթների պատճառով, կամ դրանք պատրվակելով հայկական միակ կենդանի հայրենիքից գլուխ թեքելն աններելի վերաբերմունք է: Հայաստանն, իր հերթին, պետք է ընդունի սփյուռքահայությանը որպես այս հայրենիքի ոչ թե խորթ, այլ հավասար զավակ` միաժամանակ հարգելով նրա առանձնահատկություններն ու զգայնությունները: Այս առաջադրանքների իրագործումը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ: Բայց երբեք` բավարար:

Ուծացումը, արագ կամ մի փոքր ավելի դանդաղ, սփյուռքի անխուսափելի ճակատագիրն է, իսկ սփյուռքի այդ ճակատագրով ավարտը աննկարագրելի կորուստ կլինի ամբողջ ազգի` թե սփյուռքահայության, թե Հայաստանի համար, առավել եւս, որ հայրենաբնակ հայությունը ժողովրդի փոքրամասնությունն է կազմում: Սփյուքի միակ փրկությունը հայրենադարձությունն է: Դա նաեւ Հայաստանի փրկությունն է, որովհետեւ ներկայացնում է ժողովրդագրական մահացու համաղետից խուսափելու անհրաժեշտ երեք պայմաններից մեկը, արտագաղթի դադարեցման եւ բնակչության բնական աճի հետ միասին: Արդյո՞ք Հայաստանի եւ հայ ազգի գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող սփյուռքահայության հայրենադարձությունը կարող է ներկա պայմաններում իրականություն դառնալ: Ցավոք, ոչ: Ինչպես անցնող երկու տասնամյակներում չի դարձել, այսօր եւս չի կարող դառնալ եւ չի դառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը նախ հայրենաբնակ հայության, ապա սփյուռքահայության համար դեռեւս այն երկիրը չէ, որտեղ հայ մարդը կկարողանար արժանապատիվ ձեւով բավարարել որպես մարդ եւ որպես հայ իր նյութական եւ հոգեւոր կարիքները: Այն երկիրը, որի ժողովուրդը տիրող համակարգի ստեղծած անտանելի պայմանների պատճառով դիմել է եւ շարունակում է դիմել արտագաղթի, չի կարող հայրենադարձության երկիր լինել:

II. Տիրող Համակարգը

Հայաստանում եւ սփյուռքում ժողովրդագրական ներկա իրավիճակն ու միտումները չափազանց սեւ եւ հոռետեսության մղող գույներով են ներկայանում: Այս պատկերը շատերի մոտ հուսալքության եւ անկման հոգեվիճակներ կարող է առաջացնել: Դա թեեւ հասկանալի, բայց մինչեւ վերջ չհիմնավորված հակազդեցություն է:

Իրավիճակը երբեք անհուսալի եւ անելանելի չէ: Այն այդպիսին կդառնա միայն այն պարագայում, երբ բոլոր հանձնառու, գիտակից եւ ոչ անտարբեր հայերը, Հայաստանում թե սփյուռքում, չսթափվեն, չզգոնանան ու իրենց բոլոր ուժերը զորաշարժի չենթարկեն առկա միտումների փոփոխության հստակ նպատակով:

Իսկ ուժերի լարման ու սպառնացող վտանգների հաջողությամբ չեզոքացման անհրաժեշտ առաջին պայմանը նախ դառն իրականությունը նվազագույն զգացմունքայնությամբ առարկայականորեն գիտակցելն է:

Ներկա փուլում դառն իրականությունը տեսնելուց գիտակցաբար կամ անգիտակցաբար խուսափելը կհանգեցնի այդ չափազանց վտանգավոր միտումների անխափան շարունակմանը:

Բացի իրականությունն իմացող, բայց շահադիտական պատճառներով այն չտեսնել ձեւացնող մի փոքրամասնությունից, բոլորի համար պարզ է, որ երկրի ու ժողովրդի դիմագրաված գրեթե բոլոր խնդիրների, ներառյալ ժողովրդագրական շարունակվող մահացու աղետի հիմնական պատճառը երկրում հաստատված համակարգն է` ի դեմս այն ստեղծած եւ շարունակ նրա վերարտադրությունը սնուցող մարդկանց ու նրանց խմբավորումների:

Այս իրողությունը, պարզ լինելով հանդերձ, անհրաժեշտ հիմնավորման կարիք ունի. պետք է փորձել այդ համակարգը ախտորոշել ու վեր հանել դրա բաղադրիչների ներքին փոխկապակցվածությունը: Սա անհրաժեշտ է նաեւ այլընտրանք չունեցող ու անհետաձգելի նոր համակարգի հիմնադրույթների հիմնավորման առումով:

1. Համակարգի էությունը

Հայաստանում տիրող իրավիճակը պարզ է բոլորի համար: Այնուամենայնիվ, կարող են տարբերվել այդ իրավիճակը ծնող համակարգի, վերջինիս էության, գործելաձեւի ու ներքին տրամաբանության ու մեխանիզմների գնահատման, ինչպես նաեւ ընդհանրապես առկա առարկայական իրականության վերլուծության ձեւերը:

Ներկա համակարգի էությունը բաղկացած է երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը մի խումբ մարդկանց կողմից երկրում առկա համարյա բոլոր պաշարները (ռեսուրսները) եւ նոր հարստություն ստեղծելու քիչ թե շատ նշանակալից բոլոր միջոցներն իրենց ձեռքերում կենտրոնացնելու, ինչպես նաեւ աշխատավոր դասի մեծամասնության անխնա շահագործման իրողությունն է:

Այս մարդկանց ու նրանց խմբավորումների նպատակն, իհարկե, այլ բան չէ, քան իրենց ընչաքաղցությանը հագուրդ տալն ու նյութական ունեցվածքը անընդհատ բազմացնելու անհագ ցանկությունը:

Այս նպատակն իրականացվում է ոչ միայն ի հաշիվ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության բարօրության, այլ նաեւ նրա մի զգալի հատվածի նույնիսկ ֆիզիկական տարրական վերարտադրության պայմանների ապահովման, հանգամանքներ, որոնք կործանարար հետեւանքներ են ունենում երկրի համար:

Համակարգի էության երկրորդ բաղադրիչը առաջինի իրականացումը տեւականորեն երաշխավորելու նպատակով քաղաքական եւ ուժային լծակները նույն խմբի ձեռքերում կենտրոնացնելն է:

Ինչպես երեւում է, իրականում այս բաղադրիչն ածանցյալ է առաջինից. եթե չլիներ տնտեսական միջոցների վրա մենաշնորհը պահելու անհրաժեշտությունը, չէր լինի նաեւ ուժային եւ քաղաքական լծակների մենաշնորհի ապահովման անհրաժեշտությունը: Բայց առաջինը չի կարող հարատեւել եւ նույնիսկ գոյություն ունենալ առանց վերջինի:

Հետեւաբար, քաղաքական եւ ուժային մենաշնորհների պահպանումը նույնքան էական է համակարգի համար, որքան տնտեսականը:

Համակարգի մնացյալ բաղադրիչները` արտաքին քաղաքական կողմնորոշումներ, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում վարվող քաղաքականություն, նույնիսկ Արցախի ու Թուրքիայի, սփյուռքի հետ հարաբերությունների կողմնորոշումներն ածանցյալ են համակարգի էությունը հանդիսացող բաղադրիչներից:

Այլ երեւույթներ, ինչպես տիրապետող արժեհամակարգը եւ բարոյահոգեբանական տիրող մթնոլորտը, մասամբ միտումնավոր ձեւով են ստեղծված, մասամբ ընդհանուր համակարգի հետեւանքային տրամաբանական արգասիքն են:

2. Համակարգի ծնունդն ու սկիզբը

Արդյո՞ք Հայաստանի ներկա կործանարար համակարգը 1998 կամ 2000 թվականին նոր է միայն կազմավորվել: Արդյո՞ք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դավանած գաղափարախոսության եւ նախագահական գործնական փորձի վրա հիմնված մի նոր իշխանություն կարող է դարման հանդիսանալ երկրի առջեւ ծառացած խնդիրներին:

Այս հարցերի պատասխանի անհրաժեշտությունը միայն մեր նորագույն պատմությունը ճիշտ մեկնաբանելու ու գնահատելու թելադրանքներից չի բխում:

Ներկա համակարգի փոփոխությունը անիմաստ եւ թանկ ժամանակի կորուստ կլինի, եթե նոր համակարգը ձերբազատված չլինի նրա բոլոր ախտերից եւ չհամապատասխանի երկրի ու ժողովրդի առողջ գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմաններին:

Վերոնշյալ երկու հարցերի պատասխանն էլ միանշանակ բացասական է: Ներկա համակարգի ոչ միայն հիմքերը, այլ նաեւ հիմնասյուներից մի քանիսը դրվել ու բարձրացվել են 1992-1998 թթ.:

Համակարգի էությունը կազմող` երկրի տնտեսական, քաղաքական եւ ուժային լծակների կենտրոնացման ու մենաշնորհացման գործընթացը սկսվել եւ մասամբ ավարտվել է այդ ժամանակաշրջանում:

1990-ականների սկզբներին, մի կողմից` իր ներսում խորացող ճգնաժամից ելք որոնելու, մյուս կողմից` ԽՍՀՄ-ի ընթացքի մեջ գտնվող փլուզման հետեւանքով բացվող նոր շուկաներից օգտվելու նպատակներով, համաշխարհային դրամատիրական համակարգի վերնախավը «կատարելագործեց» ու երկրագնդի մասշտաբով ի գործ դրեց տարիներ առաջ առաջադրված «նոր-ազատականության» տեսությունն ու գաղափարախոսությունը, որին այն ժամանակ տրվեց նաեւ «Վաշինգտոնյան կոնսենսուս» անվանումը:

Այս վերջինը բոլոր երկրներից պահանջում էր արտաքին առեւտրի ազատականացում, ներմուծումների վրա արգելքների վերացում, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհում մասնավոր սեկտորին, տնտեսական գործառնությունների եւ ձեռնարկությունների գործունեության կարգավորման կանոնների թեթեւացում կամ վերացում, ֆիսկալ քաղաքականության «կարգապահություն», այնպես, որ բյուջետային ծախսերը չգերազանցեն եկամուտները, հանրային ծախսերի կրճատում եւ դրանց ուղղում սուբսիդիաներից դեպի այլ ծառայություններ, ինչպես` (իբր) նախնական կրթություն եւ նախնական առողջապահություն (իրականում ինչպես պրակտիկան ցույց տվեց, դա պետության սոցիալական պատասխանատվություններից ետ կանգնելու հանձնարարություն էր), հարկային բազայի ընդլայնում եւ այլն:

Հայաստանի նոր իշխանությունները սիրահոժար ընդունեցին այս հանձնարարությունները, որոնք, ինչպես շատերն այն ժամանակ իսկ համոզված էին եւ ընթացքում ապացուցվեց, այլ նպատակ չունեին, քան ի հաշիվ ժողովուրդների մեծամասնության բարօրության` դրամագլխի առջեւ լայնորեն բացել առավելագույն շահույթ ապահովելու հնարավորությունները:

Հայաստանի տնտեսական նոր քաղաքականությունը մշակողներն ու կիրառողները ջերմեռանդ ջատագովներն էին տնտեսական ազատականության, «ազատ շուկայի», պետության դերի չեզոքացման ու «կենսունակ» մասնավոր սեկտորի ու գործարարների խավի առաջացման:

Նրանք մի քանի փուլերով մասնավորեցրին հանրային-պետական ունեցվածքի մեծագույն մասը: Վերջին` «վաուչերային» սեփականաշնորհման փուլը «ամենակատարյալն» էր, երբ հատկապես խորհրդային, բայց նաեւ հետանկախության առաջին երկու-երեք տարիներին անազնիվ միջոցներով փող կուտակած մարդիկ փոքր գումարներով յուրացրին ազգային տնտեսության միջոցների մեծագույն մասը:

Նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների եւ հին վարչակարգի «հաջողակ» ու ճարպիկ տնօրենների ու «ցեխավիկների» խավի միջեւ, փաստորեն, կնքվել էր անգիր դաշինք, որի արդյունքում եւ առաջացան մենաշնորհի ձգտող եւ այդ ժամանակվա պայմաններում այդ ձգտումը առավելագույնս իրականացրած փոքրաթիվ խմբերը:

Իրականում, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում տիրող պայմանները, որքան էլ որ դժվարին լինեին, հնարավորություն տալիս էին օգտագործել առկա պաշարները, ստեղծել նորերը եւ այդ ամենը ծառայեցնել բովանդակ ժողովրդի կարիքներին` ստեղծելով ցանկալի եւ գրավիչ երկիր ունենալու նախադրյալներ:

Բայց նման հանգուցալուծումը բացառում էր առանձնաշնորհյալ խավի առաջացումը: Առկա պաշարներն ու հնարավորություններն անմիջապես յուրացվեցին մի խումբ մարդկանց կողմից:

Այս իրողությունը ժողովրդի մի շատ մեծ հատվածի զրկեց իր երկրում թեկուզ եւ համեստ պայմաններում ապրելու իրավունքից ու հնարավորությունից, ինչն այլ կերպ չէր կարող դրսեւորվել, քան մեծ թվով քաղաքացիների արտագաղթով:

Երեւի թե ոչ ոք վարվող տնտեսական քաղաքականության միտումներն ու նպատակներն այնքան ճշգրիտ չի վերլուծել եւ սպասվող հետեւանքները կանխատեսել, որքան Միքայել Քոթանյանը (որը դառնալու էր 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկը):

Դեռ 1993-ի սկզբներին, երբ վարվող քաղաքականությունն իր սկզբնական փուլում էր, եւ միայն փոքրաթիվ օբյեեկտներ էին մասնավորեցվել, իսկ հիմնականը դեռ առջեւում էր, տաղանդավոր տնտեսագետը մատնանշումներ ու կանխատեսումներ էր կատարում, որոնք նախապես ներկայացնում էին եւ 90-ականների, եւ թե անցնող տասնամյակի իրական պատկերը:

Նշելով, որ ըստ տնտեսական ոլորտի ղեկավարների` անխուսափելի զոհաբերություններ են պետք «երանելի շուկայական տնտեսության» հասնելու համար, նա շարունակում է. «…այդ զոհաբերության կրողները տրամաբանորեն կլինեն արդեն ունեզրկված հասարակության լայն զանգվածները, իսկ ապապետականացման եւ սեփականաշնորհման միջոցով պետական ողջ ունեցվածքը (…)[տնտեսական քաղաքականության ղեկավարների] մշակած տեսությամբ եւ մեխանիզմով, գերակշռող մասով կդառնա հասարակության այն խավի սեփականությունը, որն այսօր դարձել է դրամատիրական կապիտալի տեր` խտրականություն չդնելով այն վաստակելու ձեւերի միջեւ: (…) Ձեռնարկված պետական միջոցները այդ սպեկուլյատիվ կապիտալի անսահմանափակ տնօրինությունն են հաստատում: (…) Այսօր, երբ մեր անկախ հանրապետության տնտեսությունը շեշտակի անկում է ապրում, բանկային կապիտալը արդյունաբերության ինվեստիցիաների ֆունկցիա, ըստ էության, չի իրականացնում:

Զրկված սեփական վարկային ռեսուրսներից` այն հիմնականում զբաղված է վաշխառուական, բարձր տոկոսներով, սպեկուլյատիվ բնույթի առեւտրային գործարքներ վարկավորելով: Այդ մեծ տոկոսների փոխհատուցումը, վերջին հաշվով, ապահովվում է բնակչությանը վաճառվող ապրանքների գները մեխանիկորեն բարձրացնելով:

Մեզանում, փաստորեն, փոխատվական կապիտալը, ի հաշիվ վարկային սպեկուլյատիվ տոկոսների, դառնում է դրամական կապիտալի մեծ գումարի սեփականատեր, իսկ դրանց տերերը, ըստ իրենց կապիտալի չափի, սեփականաշնորհման օրենքով կդառնան երկրի ունեցվածքի սեփականատերերը: (…) [այս] ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կունենա այնքան սեփականություն, ինչքան հասցրել է փող կուտակել:

Իսկ փող կուտակողները ոչ թե երկար ու ձիգ տարիներ անբասիր աշխատող քաղաքացիներն են, այլ մեր օրերի մաֆիոզ խմբերը, մեծ մասշտաբի առեւտրական սպեկուլյատիվ գործարք կատարողները, ժամանակակից «բանկիրները», ինչպես նաեւ սրանց տարբեր խմբավորումները, որոնք սերտաճել են պետական ապարատի, պառլամենտական տարբեր խմբերի, իրավապահպան, շրջանային եւ քաղաքային տարբեր մարմինների հետ: (…) Դեֆիցիտային տնտեսության մեջ սեփականաշնորհումը ոչ թե շուկայական տնտեսություն է ձեւավորելու, այլ մոնոպոլիաներ ու մաֆիոզ խմբեր, որոնց նպատակը մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու մրցակցային պայքարը չէ ամենեւին, այլ արհեստականորեն դեֆիցիտը մեծացնելն ու գները բարձրացնելը»:
(«Մեր երկրից չսկսվող ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի», Միքայել Քոթանյան, «Դրօշակ», 7 ապրիլի, 1993): Ասված է ամեն ինչ:

Նախկին վարչապետ եւ ներկայիս իշխանություների արդարացիորեն սուր քննադատ Հրանտ Բագրատյանը սիրում է ասել, որ օլիգարխիան այս իշխանությունների օրոք առաջացած երեւույթ է, թե ներկայումս քառասուն ընտանիքներ վերահսկում են երկրի ՀՆԱ-ի 52 տոկոսը, թե իրենց իշխանության օրոք եղել է ընդամենը մեկ օլիգարխ, որն էլ վերահսկել է տնտեսության ընդամենը 0,6 տոկոսը:

Նախ պետք է ասել, որ այդ 0,6 տոկոսը եւս մեկ ընտանիքի համար մեծ թիվ է ներկայացնում: Բայց ավելի կարեւորն այն է, որ քառասուն ընտանիք այն ժամանակ չէին էլ կարող տնտեսության ավելի քան 50 տոկոսին տեր դառնալ:

Տնտեսության կենտրոնացումն ու մենաշնորհացումը զարգացող գործընթացներ են եւ մի օրից մյուսը իրենց ավարտին չեն հասնում: Այստեղ կարեւորն այն է, որ այդ գործընթացների հիմքերը դրվեցին 90-ականների իշխանության օրոք: Վերջին հաշվով, սամվելալեքսանյանները, գագիկծառուկյաններն ու ներկայի շատ ուրիշ օլիգարխներ 1998 կամ 2000 թվականին ինքնաբերաբար, դատարկությունից չեն առաջացել:

Հ. Բագրատյանը ներկա իշխանություններին նաեւ խստորեն քննադատում է գյուղատնտեսության խղճալի վիճակի առնչությհամբ: Այո. ներկա իշխանությունների հանցավոր քաղաքականության պատճառով գյուղատնտեսությունն ու գյուղացիությունը գտնվում են աղետալի վիճակում, որը երկրի համար տարբեր առումներով ամենավտանգավոր հետեւանքներով է հղի:

Բայց ո՞վ չի իմանում, որ գյուղացիության ներկա իրավիճակի արմատները եւս պետք է փնտրել բագրատյանական տարիներին: Ո՞վ չի հիշում գյուղացիության մեջ մեծ տարածում գտած «Ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին» ասույթը: Հողի չմտածված սեփականաշնորհումը չուշացավ իր բացասական արդյունքներով: 1986-ի համեմատ 1997-ին գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալները եւ մեկ հեկտարից ստացված բերքը մեծ չափերով նվազել էին:

Ստվերային տնտեսությունը, որը մեծ մասամբ երկրի խոշոր դրամագլխի «ձեռքի գործն է», շատ բարձր տոկոս է ներկայացնում այսօր, ինչպիսին ներկայացրել է նախորդ իշխանությունների օրոք:

Վերջապես, հիշյալ համակարգի հաստատման փաստով պետք է բացատրել այդ իշխանությունների արցախյան քաղաքականությունը:

Հետզհետե ավելի կենտրոնացվող եւ մենաշնորհացվող տնտեսությունն անձեռնմխելի դարձնելու համար նույն տարիներին մենաշնորհվեցին նաեւ քաղաքական եւ ուժային ոլորտները: Դա իրագործվեց 1995 թ. պատգամավորական եւ 1996 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

Համակարգը, թեկուզ նորաթուխ վիճակում, արդեն կազմավորվել էր: Այն, ինչ կատարվեց 1998-ին եւ 2000-ին, կազմավորված համակարգի «վերնա-վերնախավի» փոփոխություն էր:

Հաջորդիվ` Առկա համակարգը

3. Առկա համակարգն իրական կյանքում

1998 թ. իշխանափոխությունից հետո մոտ երկուսուկես տարի էր պահանջվելու, մինչեւ վերջնականապես կվճռվեր, թե վերնախավային խմբավորումներից որն է իշխելու հետհհշական Հայաստանում: 2000 թ. կեսերին ներքին պայքարն ավարտվեց հօգուտ Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգի, եւ այդ թվականից տիրող համակարգը ղեկավարվում է «ղարաբաղյան կլանի» կողմից:

«Հհշական կլանի» փոխարինումը «ղարաբաղյանով» երկու բան, այնուհանդերձ, չի նշանակում: Առաջին` դա չի նշանակում, որ «վերնախավի վերնախավը» բաղկացած էր եւ շարունակում է բաղկացած մնալ բացառապես արցախցիներից, եւ թե բոլոր արցախցիներն օգտվում են այդ վերնախավի գոյությունից (իհարկե, անհեթեթ միտք): Երկրորդ` չի նշանակում, թե վերնախավն ամբողջությամբ փոխվել է, թե նախկին առանձնաշնորհյալներն ամբողջությամբ փոխարինվել են նորերով: Նրանցից շատ քչերը հեռացվեցին, ուրիշների դիրքերը թուլացան, եկան նորերը, ոմանք շատ հզորացան, իսկ ոմանք մնացին այնտեղ, որտեղ գտնվում էին:

Նոր կլանի գալստյամբ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ մի ոչ աննշան փոփոխություն: Վերին օղակներում տիրող համեմատաբար մտավորական մթնոլորտին եկավ փոխարինելու գավառականն ու նույնիսկ «կիսագողականը», իսկ ավելի ստորին օղակներում աճեց կիսաքրեականի դերը:

Սակայն, նոր (հետերկուհազարյան) փուլում համակարգի հիմնական հատկանիշը հանդիսացավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-ուժային ոլորտներում կենտրոնացման եւ մենաշնորհացման գործընթացների տեմպերի արագացումն ու ծավալների մեծացումը:

Չնայած նոր կլանը այս գործընթացների վրա իր անհերքելի ազդեցությունն ունեցավ, այնուամենայնիվ, այդ գործընթացներն անբաժանելի մասն են կազմում համակարգի ներքին տրամաբանության, եւ այլ «վերին օղակի» առկայության պարագայում, թեկուզ ուրիշ ձեւի տակ, դրանք անխուսափելիորեն դրսեւորվելու էին:

Ստորեւ ներկայացվածն առավել կամ նվազ չափով հայտնի է բոլորին: Այստեղ փորձ է արվում ամփոփ կերպով ներկայացնել երկրում տիրող իրավիճակը` իր զանազան կողմերով:

Փոքրաթիվ վերնախավը ստեղծել է իր շահերին համապատասխանող, իսկ երկրի զարգացման ու ազգաբնակչության շահերի տեսակետից չափազանց վնասարար ու անառողջ տնտեսական կառուցվածք:

Երկրի տնտեսական կյանքը պտտվում է հիմնականում մենաշնորհված ներմուծումների, նույնպես մեծ մասամբ մենաշնորհված հանքարդյունաբերության եւ հումքի արտահանման, անշարժ գույքի սպեկուլյացիայի (մինչեւ ճգնաժամը) եւ ցածրորակ ծառայությունների մատուցման ոլորտների շուրջ: Ձեռնարկատիրական կարեւոր գործարքների եւ արտոնություններ շնորհելու որոշումները կայացվում են վերին օղակների գրասենյակներում: Ներմուծվող սպառողական ապրանքների վաճառքից գերշահույթներ ապահովելով` մենաշնորհյալ դասը զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ նույնիսկ արգելակում է դրա զարգացումը:

Քիչ թե շատ աշխատում են արդյունաբերության սահմանափակ թվով այն ճյուղերը, որոնք մրցակից չեն ներմուծումներին. այդ ճյուղերը եւս հիմնականում կենտրոնացված են նույն դասի ձեռքերում:

Կիրառվող հարկային քաղաքականության նպատակը ոչ այնքան պետբյուջեի եկամուտների բաժնի ապահովումն է, որքան մանր ու միջին ձեռնարկատիրության առջեւ մշտական խոչընդոտների եւ ֆինանսական ծայրահեղ դժվարությունների ստեղծումը` տնտեսական դաշտում մենաշնորհյալ դասի բացարձակ գերակայությունն անխախտ պահելու համար:

Պետբյուջեի եկամուտներն ապահովվում են հիմնականում ազգաբնակչության վճարած անուղղակի հարկերի եւ մանր ու միջին ձեռնարկատերերի ուղղակի հարկերի միջոցով: Մեծ բիզնեսը ոչ միայն հեշտությամբ գերշահույթներ է ապահովում, այլեւ դրանց համապատասխան հարկեր չի մուծում:

Այդ է պատճառը, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մշտապես մնում է ցածր, 16-18 տոկոսի սահմաններում, ինչը երկիրը զրկում է զարգացման մի կարեւոր լծակից, մինչդեռ զարգացած համարվող, ինչպես նաեւ բազմաթիվ ոչ զարգացած երկրներում այն 30 տոկոսից ներքեւ չի իջնում:

Ազգաբնակչության մինչեւ 50 տոկոսը կազմող գյուղատնտեսությամբ զբաղվողների հատվածը, եւ ընդհանրապես գյուղատնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում:

Այս բնագավառի աշխատողները հայտնվել են արտադրական ու փոխանակման անհավասար հարաբերությունների մեջ: Գյուղմթերքների արտադրության ինքնարժեքը շատ դեպքերում գերազանցում է վաճառքի գինը:

Հարկային զեղծարարություններով եւ այլ ոչ ազնիվ միջոցներով իրականացվող գյուղմթերքների ներմուծումները տեղական բազմաթիվ մթերքների արտադրությունը հասցրել են անդամալուծության աստիճանի:

Ոռոգման քաղաքականությունը կարծես հատուկ մշակված լինի գյուղացիությանն իր աշխատանքից զրկելու համար: Բանկերի վարկային-վաշխառուական քաղաքականությունն արդեն սնանկացրել է հազարավոր գյուղացիների եւ այլն:

Նման պայմաններում բնավ զարմանալի չէ, որ այս տարի մոտ երկու հարյուր հազար հեկտար գյուղատնտեսական հողեր (ամբողջի ավելի քան 40-45 տոկոսը) մնացել են անմշակ:

Երկրում ամեն ինչի վրա ձեռք դնելուց հետո առանձնաշնորհյալների դասն ու նրանց հովանավորյալները վերջին տարիներին էժան գներով գյուղացիներից ձեռք են բերում, չասելու համար` խլում գյուղատնտեսական հողերը:

Համակարգը, բացի այն, որ քաղաքացիներին աշխատանքով չի ապահովում, աշխատանք ունեցողների մեծամասնությանը ենթարկում է անխնա շահագործման: Հակառակ անցած 20 տարիների ընթացքում մեկ ու կես միլիոնի արտագաղթին, աշխատունակ բնակչության երեսուն տոկոսն առ այսօր մնում է գործազուրկ: Վարձու աշխատողների մեծամասնության աշխատավարձերն անբավարար են:

Արտագաղթողների` իրենց հարազատներին ուղարկած նյութական օժանդակություններով հանդերձ (որը կազմում է ՀՆԱ-ի մինչեւ 30 տոկոսը), երկրում աղքատության մակարդակը մնում է բարձր:

Առկա է սոցիալական սուր բեւեռացվածություն: Եզրակացությունը պարզ է. զանգվածային արտագաղթով հանդերձ, Հայաստանի ամբողջ ազգաբնակչության կենսագործունեության եւ վերարտադրության անհրաժեշտ սոցիալ-տնտեսական նվազագույն պայմանները ապահովված չեն:

Վերջերս Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը պարզապես նպատակ ունի հաստատագրելու եւ օրենքի ուժ տալու արդեն իսկ փաստացի կիրառվող բացահայտ շահագործման վրա հիմնված գործատու-գործավոր աշխատանքային հարաբերություններին:

Նախագիծը նախատեսում է օրինականացնել գործատու-գործավոր աշխատանքային բանավոր պայմանագրի դրությունը, ստեղծել «գրպանային» աշխատավորական միություններ եւ վարձու աշխատանքի մեջ ներգրավելու տարիքային օրինական շեմն այժմյան 16 տարեկանից իջեցնել գ 7-ի:

Համակարգը, փաստորեն, հայ աշխատավորին օրենքի ուժով դատապարտում է անվերջ գերշահույթ ապահովելու իր, համակարգի տերերի համար` առանց իսկ ապահովելու նույն աշխատավորի վերարտադրության տարրական պայմանները:

Կենսաապահովման նոր, «կուտակային» պարտադիր համակարգը եւս, որն աշխատավորական ու պետական հսկայական գումարները դնելու է ֆինանսական մասնավոր ձեռնարկության տրամադրության տակ, իր ներկա տեսքով չի կարող այլ նպատակ հետապնդել, քան գերշահույթների ապահովումը այդ «մասնավորի» համար` սպեկուլյատիվ ներդրումների միջոցով քաղաքացիներին պատկանող հսկայական ֆոնդերը մեծ ռիսկերի ենթարկելու գնով:

Հայաստանի տարածքը, թեկուզ դանդաղորեն, բայց հաստատապես դառնում է մարդու բնակության համար անպիտան: Խորհրդային վարչական հանցավոր հրամանների եւ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի պատճառով երկիրը գոյապահպանական առումով արդեն հատել է ճգնաժամային շեմը:

Անցած տասնհինգ տարիներին իրավիճակը, փոխանակ ուղղվելու, ավելի է վատթարացել, եւ այդ ընթացքը շարունակվում է: Դարձյալ փոքրաթիվ մարդկանց ընչաքաղցությանը հագուրդ տալու համար Հայաստանի խղճուկ անտառների ջարդը շարունակվում է:

Արժեքավոր ծառերն ապօրինաբար հատվում են վերնախավի ներկայացուցիչների առեւտրային շահերի համար, իսկ նրանց պատճառով չքավոր դարձած մարդկանց վաճառվում է դարձյալ ապօրինաբար հատված վառելափայտը:

Ջրային պաշարների, էրոզիայի դեմ պայքարի եւ մաքուր օդի աղբյուր հանդիսացող անտառը, փոխանակ ընդարձակվելու, չքանում է: Երկիրն անապատացվում է: Երկրում աղբյուրների թիվը գնալով պակասում է:

Սեւանից հետո, Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերը անհաշվենկատորեն շահագործվում են` պատճառ դառնալով ե՛ւ ջրային պաշարների նվազման ե՛ւ թե հողերի գերխոնավացման ու աղակալման: Հանքարդյունաբերությունն ընդհանրապես, եւ դրա իրագործման եղանակները հատկապես, փոքրատարածք երկրին ու ժողովրդին սպառնում են ոչ հեռահաս բնապահպանական աղետով:

Իր շահերն ապահովող այս իրավիճակի հարատեւությունը երաշխավորելու եւ հավանական ընդվզումները սանձելու համար վերնախավը հաստատել է ավտորիտար վարչակարգ, որն ամեն անգամ, երբ անհրաժեշտությունը զգացվում է, փոխվում է բռնատիրականի (երկրին հատուկ պայմանների բերումով մշտապես բացահայտ բռնատիրական վարչակարգի անհրաժեշտություն չի զգացվում): Որոշ շրջաններում տեղական «իշխանները» հաստատել են մարդկանց ենթարկեցման ավատատիրական (ֆեոդալական) համակարգ:

Երկրի կառավարման ուժային եւ պետական կառույցները ծառայում են վերնախավի շահերին: Օրենքները կամ ուղղակիորեն ծառայում են այդ շահերին, կամ էլ, վերնախավին նպաստավոր չլինելու պարագայում, վերջինների կողմից շրջանցվում են` իրավական համակարգի գործուն մասնակցությամբ:

Իր գերակայությունն ապահովելու համար վերնախավն օգտագործում է կիսաքրեական տարրերին ու սնուցում նրանց, ստեղծում «մասնավոր» պատժիչ ուժեր:

Համակարգը պարարտ հող է կոռուպցիայի համար: Բոլոր` իրավական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, մարդու տարրական իրավունքների եւ այլ ոլորտներում տիրում է աղաղակող անարդարություն:
Վերոնշյալ իրողությունների տեւականությունը ժողովրդի մի կարեւոր հատվածի մոտ առաջացրել է բարոյահոգեբանական անկման, հուսալքության ու անտարբերության մթնոլորտ:

Այս մթնոլորտի առկայությունը նպաստում է տնտեսաքաղաքական վերնախավի շահերի տեւականացմանը, եւ այդ խավը, բնականաբար, սնուցում է նույն այդ մթնոլորտը: Ազգաբնակչության մեծամասնության մոտ բացակայում է հավատն ու վստահությունը ոչ միայն իշխանությունների, այլ, ավա~ղ, մայր երկրի ու հայրենիքի նկատմամբ:

Մարդիկ մեծաթիվ շարքերով երես են թեքում իրենց հայրենիքից: Վերնախավի` երկիրը սեփական կալվածի վերածելու եւ հայրենիքի գաղափարը ստորացնելու փաստը ժողովրդի նվազ գիտակից խավի մոտ արհամարհանքի եւ հեգնանքի զգացումներ եւ վերաբերմունք է առաջացրել հայրենիքի ու հայրենասիրության գաղափարների նկատմամբ:

Վերոնշյալ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների համակարգը, վերնախավի ընչաքաղցության ու հոռի բարոյական արժեքների ծնունդն իր հերթին, առաջացրել ու տարածել են արժեքային ու բարոյական մի համակարգ, որի սյուներն են նյութական ունեցվածքի նկատմամբ պաշտամունքը, հնարավոր ամեն ինչի (նաեւ ոչ նյութական արժեքների) ապրանքայնացումն ու առեւտրային տրամաբանությանը ենթարկումը, մակերեսայնությունը, խաբեությունը, կեղծիքը, կաշառակերությունն ու կաշառատվությունը եւ այլն: Արժեքային այս համակարգը, ցավոք, թափանցել է նաեւ ժողովրդի մի ոչ անտեսելի հատվածից ներս եւ առաջացրել բարոյական, մշակութային եւ հոգեւոր արժեքների աղճատում:

Հայաստանում տիրող առարկայական եւ արժեքային համակարգի այս իրավիճակում մշակույթը, գիտությունն ու կրթությունը մեծ հաշվով արժեզրկված ու արհամարհված են: Դրանք ահավոր անկում են արձանագրել իրենց նախկին, թեկուզ եւ վարչահրամայական ու դոգմատիկ մոտեցումների պատճառով խոցելի, բայց, այնուամենայնիվ, պատվաբեր մակարդակներից:

Նոր-ազատական գաղափարախոսության ու քաղաքականության կիրառումը, այդ ոլորտներում պետության էական դերակատարությունից հրաժարումը եւ տնտեսական գործունեության գերիշխող ոլորտի անցումը գիտության վրա հիմնված արդյունաբերական բնագավառից առեւտրի բնագավառ ուժեղ հարված են հասցրել գիտության, կրթության ու մշակույթի ոլորտներին: Նոր պայմաններում «փող աշխատելու» համար հատուկ կրթվածություն չէր պահանջվում:

Հիմնականում առեւտրով ու սպեկուլյացիայով զբաղվող վերնախավի համար մշակույթը, գիտությունն ու կրթությունը հետաքրքիր ոլորտներ չեն:

Այս եւ նման մարդկանց ներկայացրած օրինակի` հասարակության լայն խավերի վրա թողած ազդեցության, նյութական ունեցվածքի ֆետիշացման, համատարած կաշառակերության, նոր արժեհամակարգի եւ նման գործոնների առկայության պայմաններում հասարակության կարեւոր հատվածների համար նշված ոլորտները կորցրել են իրենց գրավչությունը:

Կրթական համակարգը դարձել է կաշառք ստանալու եւ կաշառքով վկայական ստանալու միջավայր: Բարձրարժեք մշակույթն ընդհանրապես, եւ ազգային զուլալ մշակույթը մասնավորապես, մի կերպ դիմանում են փոքրաթիվ նվիրյալների համառ ջանքերի եւ պայքարի շնորհիվ:

Տիրող մթնոլորտի եւ ընդհանրապես առկա համակարգի պայմաններում ներկայիս վարչապետի փայփայած «գիտելիքահենք տնտեսության» «տեսլականը» անհամ կատակ է հիշեցնում:

Վերջին ամիսներին ընդհանուր մտահոգության եւ ընդվզումի պատճառ դարձաձ «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները եւս ծառայում են վերնախավի շահերին ու տրամաբանությանը: Արտոնելով օտարալեզու կրթությունը, վերնախավը, իր դիրքերը պահպանելու նպատակով, հերթական ծառայությունն է մատուցում օտար պետությանը:

Ավելին, քանի որ տիրող վերնախավը նպատակ չունի ընդհանուրի համար ստեղծել կրթական առողջ համակարգ (ներկա պայմաններում մեծ ցանկության դեպքում անգամ դա անհնարին է), նա հիմնում է օտարալեզու դպրոցական համակարգ, որը կհանդիսանա իր «բալիկների» համար «փայլուն ապագա» ապահովող ցատկատախտակ:

Հայաստանն, ինչպես հաճախ է պատահել պատմության ընթացքում, այսօր եւս գտնվում է արտաքին ոչ բարենպաստ միջավայրում: Այս իրողությունը կարող էր առանձնապես վտանգավոր չդառնալ, եթե երկիրը, վերոնշյալ բոլոր հանգամանքների հետեւանքով, խոցելի ու հիվանդ չլիներ, եւ եթե ղեկավարությունը արտաքին կապերն օգտագործեր ոչ թե իր սեփական դիրքերի պահպանման ու ամրապնդման, այլ երկրի անվտանգության ու բարօրության մակարդակների բարձրացման համար:

Օրինակ` մի կողմից վարված քաղաքականության հետեւանք` երկրի խոցելիությունը, մյուս կողմից` իշխող վերնախավի դրսեւորած վարքագիծն են հիմնական պատճառն այն երեւույթի, որ ազգային տնտեսության ռազմավարական ոլորտները հանձնվել են օտար ուժերին:

Անվանապես անկախ Հայկական պետականությունն այսօր մեծապես կախված է այլ տերություններից:
Շուրջ հազար տարի, թերեւս անընդհատ տարածքներ կորցնելուց հետո, 20-րդ դարի ավարտին հայ ժողովուրդը ազատամարտի եւ իր զավակների արյան գնով կարողացել է ազատագրել իր հայրենիքի մի փոք հատվածը` Արցախը:

Պատմական ու ոգեղեն մեծ նշանակություն ունեցող այս հաղթանակի ու ներկա Հայաստանի համար ռազմավարական ու անվտանգության առումով խոշոր արժեք ներկայացնող այդ տարածքների ճակատագիրը, սակայն, շարունակում է վտանգված մնալ ոչ միայն արտաքին ճնշումների, այլեւ առաջին հերթին հայկական իշխանությունների վարած պարտվողական քաղաքականության պատճառով:

Նույն իշխանությունները պրագմատիկ քաղաքականություն վարելու պատճառաբանությամբ շտապում են Հայաստանի ու հայության անունից համակերպվել Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանության հետեւանքների հետ:

Իշխանությունների այս վարքագծի հիմքում արեւելյան եւ արեւմտյան սահմանների բացումից ակնկալվող շահույթներն են, բայց նաեւ` իրենց իսկ մեղքով երկրի խոցելիության եւ հետեւաբար արտաքին ճնշումների դիմաց իրենց դիրքերը պահպանելու մտահոգությունը:

Մինչդեռ, ազատագրված տարածքների եւ ցեղասպանության հետեւանքների առնչությամբ վարվող այդ քաղաքականության` իր տրամաբանական ավարտին հասնելու պարագայում Հայաստանը կզրկի ամեն տեսակի պաշտպանվածությունից, եւ մահացու հարված կհասցվի հայկական ոգուն:

Ահավասիկ Հայաստանում տիրող իրականությունը, արդյունքը մի խումբ մարդկանց նյութական ամեն հնարավոր ունեցվածք յուրացնելու անհագ, դանայան տակառ հիշեցնող ցանկության ու այդ ցանկությունն իրականացնելու կոչված ամբողջական համակարգի:

Այս իրողության բաղկացուցիչ յուրաքանչյուր մասնիկ, առանձին վերցրած ու անկախ այլ նկատառումներից, հակամարդկային է, անբարոյական, ազգավնաս ու պետականավնաս եւ այդ պատճառներով բացարձակապես մերժելի:

Բացի այդ, այս իրականությունը պատճառն է Հայաստանի գրեթե անբուժելիության աստիճանի հասած հիվանդության, ներառյալ` համաղետային ժողովրդագրական իրավիճակի` շարունակվող արտագաղթի, բնական աճի շատ ցածր մակարդակի ու սփյուռքահերի հայրենադարձության չկայացման փաստի:

Առարկայական եւ ենթակայական այս կացության պարագայում նման միտումներով եւ ժողովրդագրական նման պայմաններում գտնվող երկիրը չի կարող երկար ապրել:

Հայաստանի առկա իրավիճակը ծնող համակարգն ու այն մշտապես սնուցող մարդկանց խումբը Հայաստանն ու հայությունը առաջնորդում են դեպի մահ: Այս վիճակը շարունակելու պարագայում նրանք կդառնան Հայաստանի ու հայ ազգի դահիճները:

Սա ամբոխավարական հայտարարություն չէ, ոչ էլ հռետորական կամ զգացմունքային զեղում, այլ բանականության եւ առարկայական դիտարկման վրա հենված եզրակացություն:

Եթե հայ ժողովուրդն ուզում է չմահանալ, պարտավոր է անհապաղ ձերբազատվել այս համակարգից եւ ստեղծել բովանդակ ժողովրդի կարիքները բավարարելու սկզբունքի վրա հիմնված նորը: Սա անհետաձգելի հրամայական է, որպեսզի, ինչպես Մոնթե Մելքոնյանն անգլերեն լեզվի մի սպանիչ բառախաղով զգուշացրել էր 1987-ին, մեր երկրի «անկախությունը»` ինքնորոշման (self-determination) փոխարեն մեզ ինքնաոչնչացման (self-termination) չառաջնորդի:

   Հոդվածում  արտահայտված կարծիքները եւ մտքերը միշտ չէ, որ համընկնում են Վահագնականչ-ի խմբագրության տեսակետի հետ:

Վահագնականչ խմբագրակազմ

Գրքերի Բաժին

April 8, 2011

Հարգելի Վահագնականչի այցելու

Ձեր տրամադրութեան տակ ենք դնում ավելի քան 300 գիրք: Գրքերը կարող էք ներբերել ընթերցելու նպատակով միայն:

Այն  գրքերը որոնք բոլտ-ով  են ավելացված են վերջերս:
Շնորհակալություն

Հայոց Պատմություն
Հայոց Ամանորը
Արիական ԻմաստությունԷդմոն Խուրշուդյան
Հայաստանը Արարչագործության եւ քաղաքակրթության Բնօրրան Անժելա Տերյան
Հայկական Բարձրավանդակը Հայերի Հայրենիքն Է Հրանտ Տեր Աբրահամյան
Հայոց Լեզուն եւ Հայկական Լեռնաշխարհը Հրաչ Մարտիրոսյան
Ուրարտուի Պատմությունը Պրոֆ Ղափանցյան
Վան Թագավորության Սեպագիր Արձանագրությունները Սարգիս Այվազյան
Հայկական 4503 Թվական
Հայկ Նահապետ Միսաք Հովենց
Աբրահամ Նահապետ Հովհաննես Ահմարանյան
Սրբազան Լեռնաշխարհը Արտակ Մովսիսյան
Լեզվաբանություն թե Իմաստասիրություն Մովսես Նաճարյան
Հայոց Հին Պատմության Հարցեր Վալերի Խաչատրյան
Հայոց Պատմություն Համառոտ ՎՄ Վարդանյան ԱՊ Թատեվոսյան
Հայոց Պատմություն Աշոտ Սարգսյան Արարատ Հակոբյան
Հայոց Պատմություն- Հնագույն Ժամանակներից մինջեվ Մեր Օրերը
Հայոց Պատմություն – հնագույն շրջանից մինջև մեր օրերը Աշոտ Սարգսյան
Հայոց Պատմության Էջեր – իտալացի նկարիչների աշխատանքներում Մխիթարյան Միաբանություն
Հայոց Պատմություն Գրաբառ
Հայ Ժողովրդի Պատմություն Ս Պ Պողոսյան
Հայաստան Հայաստան 200 Հարց Պատասխան
Պատկերազարդ Պատմություն Հայոց Ռաֆայել Իշխանյան
Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության Հակոբ Մանանդյան
Որտեղ ենք մենք Գտնվում. Հայաստանում թե Թուրքահայաստանում
Պապ Թագավոր Ստեփան Զորյան
Պատմություն Ղափանցւոց Ստեփան Շահումյան
Օտար աղբյուրները Հայաստանի Մասին 9 Հովսեպոս Փլավիոս
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 10 Հովհաննես Սկիլիցես
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 12 Անանուն Եդեսացի
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 13 Թեոպանես Խոստովանող
Օտար Աղբյուրները Հայաստանի Մասին 14 Դիոդորոս Սիկիլիացի
Անմահ Բագիններն Հայոց
Հայաստանի Դրամական Գանձերը Խ. Մուշեղյան
Ալեքսանդր Մակեդոնացու Արեվելյան Արշավանքը եւ Հայաստանը Մ. Օհանյան
Անհայտ Երկրի Պատմություն Սուբրիա Գևորգ Ղազարյան

Հայ Ազգայնական
Ինչպիսի Հայրենիք Արթուր Արմին
Ազգային Գաղափարախոսության Խնդիրների Շուրջ Մուշեղ Լալայան
Հայկական Ինքնության Գրավականները Կամ ով է Հայը Արմեն Այվազյան
Հայկական Ինքնության Հիմնաքարերը Արմեն Այվազյան
Ոգեկոչ Ալեքսանդր Վարպետյան
Ձեղի Կանչը
Ձեղակրոն Շարժումը Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհի ուսմունքը եւ դրա Արդիականությունը Հոդվածների Ժողովածու
Ցեղակրօն Շարժումը Արմենակ Բարսեղեան
Հայոց Գաղտնի Ուխտ Ջոնիկ Մելիքյան
Հայկ Ասատրյան Հատընտիր ՀՀԿ
Հայկ Ասատրյան Մուշեղ Լալայան
Ազգ եւ Հայրենիք Հովհաննես Քաջազնունի
Տարոնական Շարժումը Հայկ Ասատրյան
Մեծ Գաղափար Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհ Հատընտիր ՀՀԿ
Սպիտակ Արծիվ Արման Ամրիկյան
Անարիություն Մայր Չարյաց Գարեգին Նժդեհ
Հայ Ընտանիք ՀՀԿ
Հայ Արիական Միաբանություն
Այլախոս եւ Այլադավան Հայեր Խմբագիր` Ավագ Հարությունյան
Պահպանողական Հոսանքներ եւ Գաղափարներ ՀՀԿ
Ազգային Գիտակցություն ՀՀԿ
Ազգային Տոներ ՀՀԿ
Հայ Ժողովրդական Տոները Հռանուշ Խառատյան
Հայաստանի Երիտասարդության Ազգային Զեկույց
Կոնսերվատիվ Հեղափոխություն Արծրուն Պեպանյան
Վարդապետարան Հայաստանի Ազատության Ռափայել Պատկանեան
Ազգայնականություն Ազգայնամոլություն
Արմեն Ավետիսյանի Կալանավորման Մանրամասներ
Մանուի Օրենքները Ռոբերտ Մանուկյան

Արդիական
Հայաստանը եւ Սուլթան Համիտը Դիմիտր Սպիրով
Բարձր Հայքի Գավառների Տեղանուններն ու Ժողովրդագրությունը Օսմանյան Մատյաններում Լուսինե Սահակյան
Տեղանունների Թուրքացումն Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում Լուսինե Սահակյան
Օսմանյան Հեղափոխության Մութ Ծալքերը Մեվլան Զատե Րիֆաթ
Օսմանյան Հոգեբանությունը եւ Հայկական Ջարդերը
Իսլամացված Հայերի խնդիրների շուրջ Ռուբեն Մելքոնյան
The Young Turks and the Truth about the Holocaust at Adana
Վեպ Գաղթականության Հայոց Տրապիզոնու Աբել Քահանա Մխիթարյանց
Արեւմտյան Հայաստանը Անգլիական Իմպերիալիզմի Պլաններում ԼԱ Բայրամյան
Բրիտանական Դիվանագիրությունը եւ Արեվմտահայության խնդիրը Արման Կիրակոսյան
Հայերի Զանգվածային Կոտորածները Կիլիկիայում 001-391 Հրաչիկ Սիմոնյան
Հայերի Զանգվածային Կոտորածները Կիլիկիայում 393-531 Հրաչիկ Սիմոնյան
Հայերի Զանգվածային Կոտորածները Կիլիկիայում-Վերջաբան Հրաչիկ Սիմոնյան
Հայոց Մեծ Եղեռնը Հայ Գրականության Մեջ Ռոբերտ Դավթյան
Ով Սպանեց Հրանդ Դինքին Ս. Արշունեցի
Հայկական Հարցը եւ Հայերի Ցեղասպանությունը Արման Կիրակոսյան
Դժվարին Տարիներ Վաղարշակ Հովակիմյան
1915 Հետադարձ Հայացք
Հայացք Անցյալին. Հանուն այսօրվա ու Վաղվա Ստեփան Պողոսյան
Կարսի Անկման Բուն Պատճառները Գեվորգ Եազըճյան
Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի Վերջին Օրերը
Ցեղասպանության Հետեվանքով Հայ Ժողովրդի Կրած Կորուստները Յուրի Բարսեղով
Հայոց Ցեղասպանության Հիմնախնդիրը Հայ-Թուրքական Հարաբերություններում
Հայկական Հարցը Էդուարդ Լիտլ
Հայկական Հարցի Լուծման շուրջ Ն. Ադոնց
Հայերը եւ Բաքուն 1850-1920 Խաչատուր Դադայան
Ադրբեջանի Հակահայկական Տեղեկատվական Համակարգը Նորավանք
ԼՂ Հիմնադրի Շուրջ Քարոզչության եւ Հակաքարոզչության Կազմակերպման Մասին Հայկ Դեմոյան
Հայաստանի Ազատագրված Տարածքը եւ Արցախի Հիմնախնդիրը Կազմ. Արմեն Այվազյան
Ջավախք Կազմ. Արմեն Այվազյան
Ջավախահայության Որոշ Հիմնախնդիրներ Վահրամ Հովյան
Ջավախքի Խնդիրը Էդգար Հելհելյան
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 1 Միտք Վերլուծական
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 2 Միտք Վերլուծական
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 3 Միտք Վերլուծական
Հայոց Հյուսիսային Դարպասները.Ջավախք-Լոռի 4 Միտք Վերլուծական
Սամցխե-Ջավախք-Թռեխքը Հայ-Վրացական Հարաբերությունների Հոլովույթում Վահե Սարգսյան
Հայ Վաճառականի Վարքականոնային Ուրվապատկերը Խաչատուր Դադայան
Սասունի եւ Տարոնի Պատմա-աշխարհագրական Տեղագրությունը Վարդան Պետոյան

Հերոսամարտեր/Ազատագրական Պայքար
Հայ Ռազմական Արվեստի Պատմություն Ս Վ Սարգսյան
Հայ Զինվորականության Պատվո Վարքականոնը(4-5 Դար) Արմեն Այվազյան
Հայոց Եկեղեցին 18րդ Դարի Հայ Ազատագրական Շարժման Քառուղիներում Արմեն Այվազյան
Հայկական Զօրամասը Պալքան-Թուրք Պատերազմին Մեջ ՀՀԿ
Գէորգ Չավուշ Ռուբէն Զարդարեան
Ինձ Բահ Տվեք Կ.Ս. Պողոսյան
Սասունի Պատմություն Հ Մ Պողոսյան
Առաքելոց Վանքին Կռիւը Անդրանիկ
Ղարաքիլիսայի Հերոսամարտը Մանուկ Ղազարյան
Ապարանի Հերոսամարտը Տիգրան Հայազն
Ազատ Սյունիք Արնոտ Գիրք
Լեռնահայաստանի Հերոսամարտը ՀՀԿ
Դատավարութիւն Թալէաթ Փաշայի
Նպատակ եւ Ճշմարտություն Գուրգեն Յանիկյան
Դատավարություն Վան Գործողության
Արցախյան Գոյապայքար Անդրանիկ Արշակյան
Ավիացյան Արցախի Գոյամարտում
Հաղթանակներն ինչպես եղել ենՍամվել Պապայան
Լուսավորչի Կանթեղը Մանուկ Մնացականյան
Հայ Ժողովրդական Ռազմի եւ Զինվորի Երգեր Ա Ս Ղազիյան
Ռամկական Երգք Հայոց

Հայ Գրականություն
Արեւորդիներ Կարպիս Սուրենյան
Մեսրոպ Մաշտոց Ասողիկ
Լեռների Լեգենդ Վազգեն Օվյան
Հացապատում Հայկ Խաչատրյան
Հայ Հին Վիպաշխարհը Սարգիս Հարությունյան
Սեվ Ծովից Վանա Ծով Հինգ Ամիս Հինգ Օր Ս Կ Պողոսյան
Նշխարներ Արցախի Բնահյուսության Խմբագիր Ա Ս Ղազիյան
Նամակներ Ընթացքից Գուրգեն Խանջյան
Ես Բառ եմ Դարձել Նաիրա Համբարձումյան
Մատթեոս Ուռհայեցի
Ջալալեդդին Րաֆֆի
Սալբի Րաֆֆի
Խաչագողի Հիշատակարանը Րաֆֆի
Խենթը Րաֆֆի
Ոսկե աքաղաղ Րաֆֆի
Դավիթ Բեկ Րաֆֆի
Հարեմ Րաֆֆի
Հուշագրություններ Րաֆֆի
Մի Օրավար Հող Րաֆֆի
Մինն այսպես մյուսն այնպես Րաֆֆի
Սամվել Րաֆֆի
Տնային Փեսա Րաֆֆի
Զահրումար Րաֆֆի
Բանաստեղծություններ Թարգմանություննեևր Րաֆֆի
Հրապարակախոսություններ Րաֆֆի
Ճանապարհորդական Նոթեր Րաֆֆի
Պատմվածքներ Րաֆֆի
Կայծեր մաս 1 Րաֆֆի
Կայծեր մաս 2 Րաֆֆի
Madmen Րաֆֆի
Կիսաբաց Հուշեր Սամվել Կասյան
Երկեր 1 Հակոբ Մանանդյան
Երկեր 2 Հակոբ Մանանդյան
Մայրամե Ղուկաս Սիրունյան
Անի Լեո
Լեռան Սարսուռը Միսաք Հովենց
Պոեզիա Անտաշատ Կարեն Անտաշյան
Ամանորի Նվերներ Նվարդ Օհանջանյան
Ակամա Երգիծաբաներ Մ. Սարգսյան
Կապույտ ԵրզնկաՆորայր Ադալյան
Կարոտ Հասմիկ
Իրիկուն Բարի Դարձիր Առավոտ Ղուկաս Սիրունյան
Իսահակյանի Հումանիզմը Մ. Մկրյան
Օրհնված Հող Իլյա Արցախեցի
Պարույր Սեվակի ՍխրանքըԿարլեն Դանիելյան
Քեզ Վերեվից Չպետք է Նայել Մուշեղ Գալշոյան
Ընտիր Երկեր 1 Վիլյամ Սարոյան
Ընտիր Երկեր 4Վիլյամ Սարոյան
12 Կեսարների ԿյանքըԳայոս Սվետոնոս
Պատմվածքներ Վ. Անանյան
Չարենցը եւ Գիրքը Ներսես Հայրապետյան
Թումանյանի Մանկությունը Նվարդ Թումանյան
Ոսկեփորիկ Հայ Հին եւ Միջնադարյան Արձակի ժողովածու
Հայոց Տանդեական Հովհաննես Շիրազ
Անանիա Շիրակացի Լիլիթ Նազարյան
Բանաստեղծի Սիրտը Ավետիք Իսահակյան
Պարույր Սեվակ
Բանաստեղծությունններ Դանիէլ Վարուժան
Բանաստեղծություններ Եղիշե Չարենց
Բանաստեղծություններ Համո Սահյան
Շերամ Վազգեն Տալյան
ՇիրազԽիկար Բարսեղյան
Բանաստեղծություններ եւ Լեգենդներ Մաքսիմ Գորկի

Հայերեն Լեզու
Նախամաշտոցյան Գրական Մշակույթ
Այբուբեն
Այբուբեն2
Իմ Առաջին Գիրքը Հայերեն Բառերի
Արդի Արեւելահայերեն
Հայերեն Ստուգաբանություն
Դասական Ուղղագրության Կանոններ
Համառոտ Բառարան
Դիցաբանական Անունների Բառարան
Հայերեն Անգլերեն Ինքնուսույց Արսեն Մարտիրոսյան
Սանսկրիտ Ռուսերեն
Սկզբից Էր Տառը Ռուբեն Հակոբյան
Հայկական Ազգանուն Տիգրան Ավետիսյան
Բառարան Անգլերեն-Հայերեն
Բառարան Հայերեն-Անգլերեն
ДревнеарМянский язык Թումանյան
A Textbook of Modern Western Armenian Kevork Bardakjian
Հայերենի Ինքնուսույց Ռուսախոսների Համար
Grammaire de la langue Armenienne Ֆրանսախոսների համար
Modern Eastern Armenian Ժասմին Դամ-Տրագութ
My First Book of Armenian Words Լինդա Ավետիքյան
Elementary Armenian Grammar Հայերեն Դասեր Ֆրանսիսկո Հոզե
The Armenian Dialect of Aslanbeg Բերդ Վո
Sobre a Gramatica da Lingua Armenia Փորթուգալերեն
Studies in Armenian Etymologies Հրաչ Մարտիրոսյան
Armenian for Everyone – Western and Eastern Armenian in parallel lessons Գայանե Հակոբյան

Հավատք եւ Կրոն
Հայոց Եկեղեցու Պատմությո՞ւն, Թե Հուդայականության Եվ Սիոնիզմի Ձեռնարկ Հակոբ Սանասարյան
Տատիանի Համաբարնառն և Հայերեն Աւետարաններու Առաջին Թարգմանությունը Պօղոս էսապալեան
Ուխտագիրք Արորդյաց Արորդիների Ուխտ
Եվ Այր մի Մաշտոց Անուն Պարույր Սեվակ
Ուսուցումն ու Դաստիարակությունն Իսլամում Մոռթեզա Մոթահարի
Հոգովոր Ավանդույթների Ժառանգականությունը Հասմիկ Հմայակյան
Հայոց Դիցաբանության եւ Քրիստոնեության Համեմատական նկարագիրը Վարդան Լալայան

Գլոպալիզացիա/Դավադրություն
Համակարգված Դավադրություն Հակոբ Սանասարյան
Պատերազմի Շարունակությունը եւ Արեւմուտքի Ռազմական Մշակույթը Հրաչեա Արզումանյան
Խաղաղապահներ Ռազմական Մշակումների Կենտրոն
Հիմնական Փաստեր ՄԱԿ-ի Մասին
Հարավային Կովկասը Օգոստոսյան Պատերազմից Հետո Տիգրան Թորոսյան
Գլոբլացվող Աշխարհ ՀՀԿ
Երկ Ռազմարվեստի Մասին Սուն Ցըզի
Տիրակալը Նիկոլո Մաքիավելի
Բուրժուական Դիվանագիտությունը եւ Հայաստանը Ջ. Կիրակոսյան
Անջատողական Ռեգիոնալ Շարժումները Եվրոպայում ՀՀԿ
300-ի Կոմիտեն Ջոն Քոլեման
Աշխարհի Գրավման Ճանապարհին Կարի Քահ
Սիոնի Իմաստուններուն Փրոթոքոլները

Լրագրություն
Ագրեսիվ Հեռուստատեսության Հետեվանքները Վահրամ Միրաքյան
Լրատվամիջոցների Ազդեցության Հնարավորությունները Վահրամ Միրաքյան
Ինչպես Օգտագործել Տեղեկատվության Ազատության Մասին Օրենքը
Ձեռնարկ Լրագրողների Համար
Տարեգիրք 2009 ԶԼՄ Արձագանքներ
Լրատվությունն Արտակարգ Իրավիճակներում
Մամուլը եւ Ժողովրդավարությունը
Լրագրողների Տեղեկատվություն Ստանալու Իրավունքը
Հետաքննական Լրագրություն
Հայկական Կովկաս
Արտաքին Քաղաքականությունը եւ Մամուլը Ռ Ս Հվհաննիսյան
Հայկական Տեղեկատվական ՌեսուրսներըԳագիկ Հարությունյան

Իրավաբանություն
ՀՀ Քրեական Օրենսգիրք
Միջազգային Իրավունք Վիգեն Քոչարյան
Մարդու Իրավունքների Միջազգային Բիլլ
ԼՂՀ Սահմանադրություն
ՀՀ Գործող Օրենքներում Կոռուպցիա ծնող Նորմերի Վերլուծություն Ա Ա Տոնապետյան
Կոռուպցիան եւ Անցումային շրջանի Սոցիալական Դինամիկան Սամվել Մանուկյան
ՀՀ Քաղաքացիական Օրենսգիրք
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Ռազմական Դոկտրին
ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարություն
ՀՀ Արտաքին Քաղաքականությունը Հայկական Հարցի Համատեքստում
Տեղեկատվության Ազատության Իրավունքը ՀՀ-ում Դավիթ Խաչատուրյան
Արցախի Մասին Իրավական Հայտարարություններ
Հայոց Պահանջատիրության Իրավական Հիմունքները Արա Պապյան
Ռազմական Հոգեբանության Արդիական Խնդիրները Հայաստանի Պաշտպանունակության Համատեքստում Դավիթ Ջամալյան
Ռազմավարության եւ Անվտանգության Հարցեր Արմեն Այվազյան
Հայաստանի Պաշտպանական Հայեցակարգը Արմեն Այվազյան

Մշակույթ
Զրույցներ Հայ Մշակույթի Մասին
Նախիջեվանի Հայկական Հուշարձանները Արգամ Այվազյան
Հայասա-Ազզիի Քաղաքական եւ Մշակութային Պատմությունը Ռոբերտ Ղազարյան
Հակոբ Կոջոյան Վ. Մաթեվոսյան
ԿոմիտասՌաֆիկ Ղազարյան
Մարտիրոս Սարյան
Մինաս Ավետիսյան
Մինասի ՎերադարձըՎարուժան Վարդանյան
Մինաս Ավետիսյան Հայ Ազգային Գրադարան
Վարագույրից Այս ԿողմՍոս Սարգսյան
Վարդգես Սուրենյանց
Արվեստի ԴասերԵրվանդ Քոչար
Հայ Տուտուկահարներ Կամո Մկրտչյան
Խաղեր Սայաթ Նովա
ԱզնավուրըՍամվել Գասպարյան
Ազնավուրը Ազնավուրի ՄասինԹարգմ. Սուրեն Պուրսալյան
Հայ Տրամատուրգիա
Արցախի Միջնադարյան ԱրվեստըՀ. Հակոբյան
Երաժշտությունը Հին եւ Միջնադարյան Հայաստանում Ն. Թահմիզյան
Հայկական Տարազ Գեվորգ Բրուտյան
Հայկական Տարազ- հնագույն ժամանակներից մինջեւ մեր օրերը Առաքել Պատրիկ
Հայ Դուդուկահարներ Կամո Մկրտչյան
Կոմիտաս
Ակամա Երգիծաբաններ Մկրտիչ Սարգսյան
Երաժշտական Տերմինների Համառոտ Բառարան

Տնտեսագիտություն
Հաշվապահական Հաշվառման Խնդիրների Եւ Տեստերի Ժողովածու Ա Հ Սարգսյան
Կոռուպցիա Արա Քառյան
Ֆինանսներ Եւ Վարկ Լ Հ Բադանյան
Հայաստանը Միջազգային Տնտեսական Հարաբերությունների Համակարգում Աշոտ Մարկոսյան
Մենեջմենդ
Սոցիալ Տնտեսսական Վիճակագրություն Ալեքսան Պետրոսյան
Ամերիկյան Տնտեսության Ուրվագծերը
Տնտեսագիտության Հիմնադրույթները Ա Ա Համազասպյան
Գործարարության Հիմունքներ Նունե Հայրապետյան
Տոհայի Զարգացման Օրակարգ Գլոբալ Էս.Փի.Սի.
Ծառայությունների Առեվտուր
ՏնտեսագիտությունՌ. Սարինյան

Համակարգիչ/Ուսուցողական
Գրաֆիկա Եւ Դիզայն Արման Գալստյան
Մոնիդորինգ Գուգլ
Հասարակական Համակարգի Զարգացման Հիմնախնդիրները Հովհաննես Հովհաննիսյան
Հանրահաշիվ Ա. Ալեքսանյան
Համացանցը Եւ Մենք Կարեն Վրթանեսյան Սամվել Մարտիրոսյան
Համացանցի Ծրագրեր
Համակարգչային Գիտելիքների Հիմունքներ Մայքրոսոֆդ
Գծային Հանրահաշիվ Ա. Ալեքսանյան
Էլեկտրոնային Տեղեկատվական Աղբյուրների Օգտագործումը թարգմ. Գ. Կարապետյան
Ավտոմատացված Համակարգերի Հուսալիություն Ս. Շ. Բալասանյան
Վիսուալ Բեյսիկ Վիկտոր Մամյան
Մաթեմաթիկական Անալիզի Ա Մ Ավետիսյան
Ընդհանուր Ֆիզիկայի Դասընթաց Ի Վ Սավելեվ
Հայերեն Բնագիտական Տերմինաբանություն Հ Ց Պետրոսյան
Անալիտիկ Երկրաչափություն Ի.Ի. Պրիվալով
Ճարտարապետության Հինգ Սյունակարգերի ԿանոնըՄ. Ջակոմո
Հայերեն Բնագիտական Տերմինաբանություն

Բժշկություն
Դեղաբանություն Եւ Դեղատոմսեր Վ Ա Կարապետյան Զ Վ Իսպիրյան
Դատական Բժշկության Դասընթաց Ն Մ Ավագյան
Բուսական Կոսմետիկա թարգմ. Ներսես Աթաբեկյան
Բժշկությունը Հին եւ Միջնադարյան Հայաստանում Ս. Վարդանյան
Մրգերի Եւ Բանջարեղենի Բուժական Հատկությունները Վ Շ Ասլանյան
Մեղրը Եւ Մյուս ԲնամթերքներըԴ Ս Ջարվիս
Սեռական Առողջություն Կ Ռ Բաբայան
Ռեվմատիկ ՀիվանդություններՎ. Հարությունյան
Վիրաբուժական Հիվանդություններ Ս. Մուրադով
Բուժական Ֆիզկուլդուրայի Հիմունքները Ժ. Ղափլանյան
Մաշկային եւ Վեներական Հիվանդություններ
Մաշկի Թարախաբշտիկային ՀիվանդություններՌ. Խաչատրյան
Բժշկական Էթիկա Վ. Աստվածատրյան
Աղիքային Հիվանդություններ Երեխաների Մոտ ԱՎ Չիլինգարյան
Կլինիկական Էնդոկրինոլոգիա 1
Կլինիկական Էնդոկրինոլոգիա 2 Գ. Գեվորգյան
Հեմոզտազի վրա ազդող դեղեր 

Հոգեբանություն
Ռազմական Հոգեբանություն եւ Սոցիոլոգիա Նորման Քոուփլենդ
Մահվան Հոգեբանություն Ալբերտ Նալչաջյան

Փիլիսոփայություն
Փիլիսոփայություն Շաքարյան
Փորձեր Միշել Մոնտեն
Փիլիսոփայություն Բոլորի Համար Աղասի Գեվորգյան
Փիլիսոփայության Ներածություն Մ Վ Ասատրյան
Փիլիսոփայության Է Ա Կյուրեղյան
Իմաստասիրական Անդրադարձներ
Այսպես Խոսեց Զրադաշտը Ֆրիդրիխ Նիցշե
Փիլիսոփայի Մեկնություն ի Վերլուծական Արիստոտելի Դաւիթ Անհաղթ
Իրերի Բնության ՄասինԼուկրեցիոս
Հոդվածների Ժողովածու Դավիթ Անհաղթ

Գեղարվեստական
Քրոնիկներ 1 Շեքսպիր
Քրոնիկներ 2 Շեքսպիր
Հազար ու Մի Գիշեր
Մահվան Պես Հզոր Գի Դը Մոպասան
Օմար Խայամ Թարգ. Գեւորգ Էմին
Սպարտակ Վ Լեսկով
Երբ Արեւը Աստված Էր Զենոն Կոսի դովսկի
Բանաստեղծություններ Վիկտոր Հյուգո
Ոճիռ եւ Պատիժ Թարգմ. Համբարձում Մազմանյան
Մայրիկ Անրի Վերնոյ
Դոն Կիխոտ Միգել Սիրվանտես
Անտիկ Գրականության Պատմություն Ն Մ Խաչատրյան
Համաշխարհային Սիրերգության Նամականի կազմեց Արթուր Անդրանիկյանը
Դժոխք Եւ Դրախտ Համաշխարհային Սիրային Քնարերգություն
Մոցարտի ԿյանքըՍտենդալ
451 Ըստ ՖարենայթիՌեյ բրեդբերի
Նյուրբերկյան Վերջաբան Ս, Պոլտորակ
Կրոմվել Տ. Պավլովա
Ասկանիո Ալեքսանտր Դյումա
Գաղտնի Օպերացիաներ ՌՄ Շելդոն
Արտասահմանյան Դրամատուրգիա 1
Արտասահմանյան Դրամատուրգիա 2
Ֆաուստ 1 Գյոթե
Ֆաուստ 2 Գյոթե
Դղյակը Ֆրանց Կաֆկա
Լեոնարդո Դա Վինչի Ա Ջիվելեգով
Ընկճախտ Օ’ջալոյանց
Իլիական Հոմերոս
Ոդիսական Հոմերոս

Այլազան
Ինչ է Ով Է Հատոր 1 Հանրագիտարան
Ինչ է Ով Է Հատոր 2 Հանրագիտարան
Ինչ է Ով Է Հատոր 3 Հանրագիտարան
Ինչ է Ով Է Հատոր 4 Հանրագիտարան
Սոցիալիզմ Եւ Սոցիալիզմ Վարազդատ Տերոյան
Վան Գոգի Կյանքը Անրի Պերյուշո
Ուղեկից Լեւոն Ղազարյան Լուիզա Գաբրիելյան
Պլուտարքոս թարգմ. Համո Հարյան
Ջերմուկ Ֆերդինանդ Ղազարյան Վազգեն Ազատյան
Ճապոնացիները Վ Ա Պրոննիկով Ի Դ Լադանով
Դիմահարդարանքի Ընտրանի Կ Բագրատյան
Հայաստանին Սպառնացող Բնական Աղետները
Անսահմանություն Ագնի Յոգա
Արեվմտահայերի Խոհանոց Զարուհի Մխիկյան
Գիտություն Ավտոմոեքենա Վարելու Մասին Վ Ն Ի վանով
Ինչպես Վերականգնել եւ Պահպանել Մազերը Մարգո
Օգնություն Խաղողագործին Պ Կ Այվազյան
Պտղաբուծություն Ա.Ե.Մարգարյան
ՖոկուսներՀմայակ Հակոբյան
Ֆրանսիայի եւ Բրիդանիայի Նորագույն Պատմություն Ռ. Գեվորգյան
Սլավոնների Ծագուբանական Հիշողությունները
Սպիտակի Երկրաշարժի Դասերը Նիկոլոյ Գրիգորյան
Արմավիրի Մարզ
Դիմակայում Զորի Բալայան
Սասունցի Դավիթ
Աշոտ Երկաթ Բագրատ Այվազյան
Ջուղա Արգամ Այվազյան
Տարոնի Պատմություն Հովհան Մամիկոնյան
Զէյթունի Անցյալեն եւ Ներկայեն
Իրանահայ Համայնքի Իրողությունները Լեւոն Ահարոնյանի “Փոթորկի” մեջ Հրաչ Միրզախանյան
Մտորում – Մտածել Կարողանց Համար
Վիկտոր Համբարձումյան
Աղետաբեր Թեղուտը Հակոբ Սանասարյան
Ձեռնարկ այլ պետություններում բնակվող Հայերի համար Սփյուռքի նախարարություն

ԱՄՆ հայկական լոբբին այդչափ հզոր ուժ չէ

April 7, 2011

Հայոց Աշխարհ
21 նոյեմμերի 2001 թ.

“ԱՄՆ հայկական լոբբին իրենից չի ներկայացնում այն հզոր ուժը, որի մասին անընդհատ տարփողվում է:
Իրականությունն այն է, որ հայկական լոբբին բավական սահմանափակ հնարավորություններ ունի, իսկ լոբբիստական կազմակերպություններից մեկն էլ՝ Ամերիկայի հայկական համագումարը, բացահայտորեն դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության կցորդը”,- համոզված է Արմեն Այվազյանը:

Պետք չէ ոգևորվել սուտ խոստումներից
Հարցազրույց Արմեն Այվազյանի հետ
Արմեն Հակոբյան

-Ազատության աջակցության օրենքի 907 հոդվածը մեկ տարով կասեցնելու ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը Հայաստանի համար պարտությո՞ւն էր, թե՞ ոչ:

-Իհարկե պարտություն էր: Որոշման վերջնական տեսքով 907 հոդվածը կասեցվեց մեկ տարի ժամկետով: Մեկ տարի անց այն վերանայվելու է: Բայց չնչին հավանականություն կա, որ 907 հոդվածը կարող է ողջ ուժով կիրառվել: Գրեթե բացառվում է դա: Կասեցման որոշման մեջ մի փոքր բարելավում մտցվեց: Այն է՝ Ադրբեջանին ցուցաբերվելիք ամերիկյան ռազմական օգնությունը չի կարող կիրառվել Հարավային Կովկասի հայ համայնքների դեմ ագրեսիվ նպատակներով /Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը չօգտագործեցին, քանի որ ԱՄՆ պետդեպարտամենտը կտրուկ դեմ էր/: Հայկական լոբբիստական կազմակերպություններն էլ նշեցին, թե բավարարված են դրանով: Նույնիսկ ԱԺ արտաքին հարաբերությունների

հանձնաժողովի նախագահն ասաց, թե Հայաստանը բավարարված է այդ հավելումով: Այս կարգի հայտարարությունների հետ չի կարելի համաձայնել, որովհետև նախ՝ դա փոքր հավելում է, որն իրական կյանքում որևէ նշանակություն չի ունենալու: Չկան վերահսկման մեխանիզմներ, թե ինչպես է օգտագործվելու ամերիկյան ռազմական օգնությունը: Չեն էլ կարող լինել նման մեխանիզմներ: Որովհետև այդ ռազմական օգնությունը, ասենք 50 մլն դոլար, կարող է տրամադրվել ադրբեջանական ռազմական օդանավակայանների կամ նավատորմի հզորացմանը: Իսկ դա նշանակում է՝ Ադրբեջանն իր բյուջեի այն 50 միլիոնը, որ պիտի տրամադրեր այդ ծախսերին, ուղղելու է մեր դեմ: Այսքան բան: Այսինքն՝ ԱՄՆ կողմից Ադրբեջանին ցուցաբերելիք ռազմական օգնությունը հայ համայնքների դեմ չուղղելու պայմանն անհեթեթ է: Եվ միջազգային իրավունքի տեսության տերմիններից օգտվելով, կարելի է ասել՝ դա սուտ խոստում է: Պետք չէ ոգևորվել այդպիսի սուտ խոստումներից: Իրականում 907-ի կասեցումը մեզ համար պարտություն է: Դրա հետևանքները դեռ չգիտենք ինչպիսին կլինեն, բայց դրանք կարող են լինել շատ ծանր:

Հետևաբար չարժե փորձել լավ տրամադրություն ստեղծել վատ խաղի պայմաններում:

-Իսկ 907 հոդվածի կասեցման որոշումը կարո՞ղ է անդրադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

-Մասամբ՝ այո: Եվ նախագահ Ռ.Քոչարյանի հոկտեմբերի 9-ի նամակում էլ այդ մասին պարզ ասված է: Մասնավորապես, որ 907 հոդվածը հակամարտության սկզբից կապված է եղել կարգավորման ընթացքի հետ: Այդ հոդվածը մեկ տարով կասեցնելը բացասաբար է անդրադառնալու կարգավորման գործընթացի վրա: Եվ բացասական է լինելու մեզ համար:

Այդ հոդվածը ներառվում էր կարգավորման գործընթացի մեջ այնքանով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ կիրառվող շրջափակումը վերացնելու պահանջ էր դրվում: Մինչդեռ շրջափակումը չի վերացվել, բայց 907-ի հիշյալ պահանջը կասեցվել է:

-Այսինքն՝ ԱՄՆ-ը նաև ա՞յդ եղանակով է ջանում հայերիս ոչ ձեռնտու համաձայնություն պարտադրել:

-Չգիտեմ, թե դա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել. որպես ճնշում հայկական կողմի վրա՞, թե՞ խրախուսում ադրբեջանական կողմին: Եվ 907-ի կասեցումը կարող է ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հարցը լուծելու ինչ-որ նախադրյալ լինել, որովհետև խոսքը Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնություն ցուցաբերելու մասին է: Պատահական չէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կտրուկ դեմ էր, որ կասեցման մեջ մտցվեր “ռազմական օգնությունը Լեռնային Ղարաբաղի դեմ չկիրառելու” պահանջը հենց այդ ձևակերպմամբ: Եվ չպետք է մոռանալ, որ 907 հոդվածի կասեցումից հետո ԱՄՆ-ի հենց գործադիր իշխանությունն է ստանում ազատ

գործելու հնարավորություն, իսկ Կոնգրեսի վերահսկողությունը հասցվում է նվազագույնի:

Ուղղակի պետք է հետևենք, տեսնենք, թե Ադրբեջանին ցուցաբերվելիք այդ օգնությունն ինչ չափեր և ձևեր է ընդունում, և ըստ այդմ՝ պարզ կլինի մնացյալը:

Հայկական Հարցն Այսօր

April 7, 2011

«Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ»

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
 Նոյեմբեր 2010

I. Ռազմավարական մակարդակ

«Բաժանիր և տիրիր». Հայկական հարցի անդամատումը

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում դարձյալ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես և անհապաղ ճանաչելու հարցը։ Ցավոք, ինչպես այս քայլի նախաձեռնողները, այնպես էլ հակառակորդները ԼՂՀ ճանաչումը դիտում են բացառապես դիվանագիտական խաղի վերնակառուցային կոմբինացիաներում՝ անտեսելով նրա բազիսային՝ ռազմավարական մակարդակը։ Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը բաղկացուցիչ մասն է չլուծված Հայկական հարցի, որի բոլոր հիմնական բաղադրյալները՝ հայ-թուրքական հակամարտությունը, վերջինից սերված նույն ղարաբաղյան հակամարտությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը և Ջավախքի հիմնահարցը, ՀՀ քաղաքական վերնախավը շարունակում է գնահատել միմյանցից բոլորովին անջատ։ Համապատասխանաբար, Հայաստանի առջև ծառացած ռազմավարական խնդիրների ընդհանուր պատկերը չի երևում, թուլանում են պետության միջազգային իրավական և դիվանագիտական դիրքերն արտաքին քաղաքականության բոլոր գլխավոր ուղղություններով։ Հետևաբար, արտաքին (ինչպես նաև ներքին) քաղաքականության պետական արդյունավետ ծրագրավորումը, այդ թվում՝ ԼՂՀ ճանաչման նպատակահարմարության առարկայական վերլուծությունը, հնարավոր են միայն այն բանից հետո, երբ մենք՝ ինքներս մեզ համար, պարզ և իրապաշտորեն կբացահայտենք Հայկական հարցի ներկա դրությունն աշխարհաքաղաքական այն իրավիճակի մեջ, որում գտնվում է Հայաստանը՝ 1991 թ. իր անկախությունը վերահաստատելուց ի վեր։

 Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում

Սկսենք նրանից, որ 1991 թ. ի վեր Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ, բայց այլևս ոչ իբրև արևմտահայերի ֆիզիկական փրկության հարց, ինչպես այն հայտնի էր 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին։ Թուրքերն ամբողջությամբ բնաջնջել էին Արևմտյան Հայաստանի, մասամբ նաև Արևելյան Հայաստանի հայությանը 1893-1923 թթ. երեք հիմնական փուլերով՝ 1893-1896, 1909, 1915-1923 թթ., իրականացրած ցեղասպանության ընթացքում։ Խորհրդային շրջանում հայաթափության ենթարկվեցին նաև Արևելյան Հայաստանի ընդարձակ տարածքները, այդ թվում՝ Նախիջևանն ու հյուսիսային Արցախը։ Այժմ հայ-թուրքական հակամարտությունը թևակոխել է նոր փուլ, որի հիմնական առանձնահատկությունը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Հայաստանն աշխարհի քարտեզի վրայից վերացնելու Թուրքիայի քաղաքականությունը չի վերանայվել. այժմ նրա նպատակն է խեղդել հայոց պետությունը սաղմում։ Այս խնդիրը Թուրքիան փորձում է լուծել միջնորդավորված կերպով՝ իր դաշնակից Ադրբեջանի միջոցով, քանի որ ներկայիս միջազգային իրադրությունը, քաղաքական և տնտեսական կարգի արտաքին ու ներքին լուրջ խնդիրները խոչընդոտում են թուրքական ուղղակի ներխուժումը Հայաստան (թեև չեն արգելում Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից տարվող համընդհանուր հոգեբանական պատերազմը և երկարամյա տնտեսական շրջափակումը)։

Թուրքական այդ ծրագրերին համահունչ՝ 1991-1994 թթ. հայկական վերածնված պետականությունն՝ իր արևելյան սահմանների ողջ երկայնքով, ենթարկվեց ադրբեջանական ագրեսիային։ Այդպիսի իրադրության մեջ Հայաստանի համար կենսականորեն կարևոր էր ունենալ անվտանգության կայուն երաշխիքներ, առաջին հերթին՝ պաշտպանունակ սահմաններ։ Թեև մեծ զոհերի գնով, բայց ռազմավարական այդ խնդիրը հաջողվեց մասամբ լուծել` ազատագրելով հայրենիքի որոշակի հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած բնիկ հայկական տարածքը՝ նախկինում Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցված յոթ վարչական շրջանները։ Այդ տարածքն արդեն մեկուկես տասնամյակից ավելի է, ինչ Հայկական բանակի վերահսկողության տակ է։ Այս ազատագրումը մեզանում ընդունված է համարել որպես զուտ ռազմական անհրաժեշտություն՝ թշնամու կրակակետերը ճնշելու միակ միջոց։ Ընդհանուր առմամբ ճիշտ լինելով և արցախյան պատերազմի դաշտային իրավիճակն արտացոլելով հանդերձ՝ այս տեսակետն, իր նեղ ռազմական իմաստով, մակերեսային է։ Ազատագրված տարածքի հարցի շրջանակները շատ ավելի ընդգրկուն են. նրանք վերաբերում են հայկական պետության բոլոր հիմնահարցերին՝ պատմական, աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական, ժողովրդագրական, միջազգային իրավական և նույնիսկ՝ գոյութենական։

Հայ քաղաքական մտքի ընդհանուր թուլությունը, Հայկական հարցի բովանդակության թերի մշակվածությունը և օտար ուժերի մտավոր քայքայիչ ազդեցություններն էին պատճառը, որ սկզբում վերոհիշյալ յոթ շրջաններն անվանվեցին «բուֆերային գոտի», անգամ՝ «գրավված շրջաններ»: Հետագայում այս վերջին անընդունելի անվանումն աստիճանաբար դուրս մղվեց (ցավոք, դեռևս ոչ ամբողջովին), փոխարինվելով՝ «ազատագրված տարածքներ» ստույգ, բայց և առաձգական տերմինով: Այնինչ՝ դրանց պետք է տալ ռազմավարական առումով համարժեք անվանում՝ «Հայաստանի՛ ազատագրված տարածք», քանի որ խոսքը վերաբերում է հողերին, որոնք գտնվում են Հայաստանում, և էական չէ՝ դրանք Հայաստանի Հանրապետության, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական միավոր են հայտարարված, քանզի Հայաստան է և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն, և՛ ազատագրված տարածքը, որոնք ռազմավարական մակարդակում կազմում են մեկ ամբողջություն: Արդի Հայաստանն այն տարածքն է, որը գտնվում է Հայկական բանակի վերահսկողության տակ։ Իսկ վերջերս ազատագրված 12,000 կմ2-ը հայրենիքի անօտարելի հողաբաժինն է՝ իր ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և մշակութային յուրահատկություններով հանդերձ:

Տարածված կարծիքին հակառակ, Հայկական հարցն ամենևին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, ո՛չ էլ արցախահայության ինքնորոշման իրավունքը, այլ՝ հողային, տարածքային հարցը։ Սակայն ո՛չ 1991-1994 թթ., ո՛չ էլ մինչև այսօր հայ քաղաքական վերնախավը չի կարողացել ընկալել այս պարզ ռազմավարական աքսիոմը։ Հայկական հարցի էությունն այժմ էլ կայանում է հայ ժողովրդի իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծման մեջ: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը`հայոց պետականության վերականգնում եթե ոչ ամբողջ Հայաստանում (350.000 կմ2), ապա առնվազն նրա այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հնարավոր է հայոց քաղաքակրթության երկարատև անվտանգ գոյությունն ու զարգացումը: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը հայության անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք և ամուր պետականության ստեղծում, երկրորդ` այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ: Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո՛չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատևել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29.800 կմ2խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո՛չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի պահպանել ազգային հավաքական կյանքը Հայկական լեռնաշխարհի հայաբնակ տարածքում: Այսպիսով, Հայկական հարցն այսօր հայոց վերածնված պետության պաշտպանունակության և տնտեսական կենսունակության ապահովման հողային-քաղաքական խնդիր է։

Հայոց բանակի առաքելությունն ազատագրումն է

Հայկական հարցը գոյություն ունի օբյեկտիվորեն, անկախ մերօրյա հայ քաղաքական վերնախավի ցանկություններից և նախասիրություններից, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը պատրաստ չեն հաշտվելու հայկական պետականության գոյության հետ նույնիսկ այն 42,000 կմ2 ոչ մեծ տարածքում, որի վրա այն կայացել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի ձևերով։ Դա ևս մեկ անգամ իրազննորեն ցույց տվեց մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» անփառունակ վախճանը։ Անցած երկու տասնամյակը ևս ապացուցել են, որ նույն այդ 42,000 կմ2-ին այն նվազագույն անհրաժեշտ տարածքն է, որի վրա հնարավոր է հայ ազգի գոյությունը թշնամի թյուրք դաշնակիցների կողմից կիսաշրջափակված պայմաններում։ Արդի Հայաստանի այդ տարածքի նույնիսկ փոքր մասի կորուստը կարող է անդառնալիորեն խաթարել ռազմական ուժերի հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի՝ վտանգելով հայկական պետության բուն գոյությունը։ Մյուս կողմից՝ այդ 42,000 կմ2 կարող են բավարար երաշխիք չլինել նոր պատերազմ սանձազերծելու Բաքվում մշակվող ծրագրերի դեմ։ Հետևաբար, Ադրբեջանի հաջորդ հավանական հարձակումը ետ մղելու հայկական ռազմավարությունն ստիպված (առնվազն՝ բնազդորեն, առավելագույնը՝ ծրագրված կերպով) նախատեսելու է հայոց զինուժի վերահսկման տակ գտնվող գոտու ընդլայնում, այն է՝ ներկայիս Ադրբեջանի սեղմում մինչև աշխարհագրական այնպիսի սահմանները, որոնք կստիպեն նրան դադարեցնել իր հարձակումը և երկար ժամանակով (ցանկալի է՝ ընդմիշտ) հրաժարվել այն վերսկսելու մտքից անգամ։ Հայրենիքի օկուպացված 12,000 կմ2-ի ազատագրումը կասեցրեց ադրբեջանական հարձակումն առնվազն 16 տարով։ Բայց, շատ հնարավոր է, որ խաղաղության այդ ամենագործուն՝ տարածքային երաշխիքի ժամկետը լրանում է և, Հայաստանի անվտանգությունն առնվազն 50 կամ ավելի տարով ապահովագրելու համար, շուտով պահանջվելու է այն ոչ միայն վերահաստատել, այլև բազմապատկել այնքանով, որքանով դա հնարավոր կլինի, ընդհուպ մինչև ցեղասպանական ծրագրեր ունեցող նախահարձակ պետության ոչնչացումը։

Ցավոք սրտի, Հայաստանի գրավված տարածքների ազատագրման խնդիրը մեր առջև է դնում թշնամին, մինչդեռ հայկական պետությունն ու հայ ժողովուրդն իրենք պետք է պատրաստ լինեն որդեգրելու ազատագրության գաղափարախոսությունը (որ նախատեսում է արդեն առավել խորքային՝ մտավոր և հոգեբանական ազատագրում), այլ ոչ միայն արձագանքելու արտաքին ներգործությանը՝ ադրբեջանական ագրեսիային, ինչպես դա եղավ 1991-1994 թթ. և լրջագույն սխալների ու բաց թողնված հնարավորությունների պատճառ դարձավ։ Հայաստանի երկարաժամկետ անվտանգության մասին նախաձեռնողաբար մտածել նշանակում է, նախ և առաջ, խորապես գիտակցել բնիկ հայկական տարածքի գերարժեքը և ողջ էությամբ ձգտել նրա ազատագրմանը։ Ընդ որում, ամենևին կարևոր չէ, թե երբ (և ով) է այդ տարածքը բռնագրավել՝ 14-րդ, 18-րդ թե՞ 20-րդ դարում։ Ակներև է, որ Ադրբեջանը, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն այնտեղ ոչնչացնելուց հետո, օգտագործում է իրեն հասած հայկական իսկ հողը որպես տնտեսական հզոր լծակ՝ Հայաստանի վերապրած մասը ևս խեղդամահ անելու, ինչպես նաև ցատկահենավայր՝ իր հաջորդ խոշորամասշտաբ նախահարձակման համար։ Ուստի՝ ռազմական անհրաժեշտության տեսակետից, հայկական տարածքների բռնազավթման հարաբերական հեռավորությունը բացարձակապես դեր չի խաղում նրանց ազատագրության նպատակահարմարությունը որոշելու համար։

Եթե 1991-1994 թթ. ղարաբաղյան պատերազմը խորապես գիտակցվեր Հայկական հարցի համատեքստում (այլ ոչ իբրև, նախ և առաջ, ինքնապաշտպանություն ու գոյապայքար), ապա իր ստեղծման օրվանից Երրորդ հանրապետության բանակը կարելի էր լիակատար իրավունքով ուղղակի անվանել «Հայկական ազատագրական բանակ», քանի որ ազատագրության օբյեկտիվ-պատմական իր առաքելությունը մասամբ ու պատվով արդեն կատարել է։ Թե ապագայում որքանով նրան կհաջողվի կատարել նույն այդ անավարտ առաքելությունը՝ ցույց կտա ժամանակը։ Պարզ է, սակայն, որ այդ առաքելության ձախողումը կարող է նշանակել հայկական քաղաքակրթության վերջնական կործանում արդեն մեր սերնդի օրոք, ինչպես որ ծրագրում են Անկարայի և Բաքվի պետական իշխանության խորքային ոլորտները։ Ուրեմն Հայկական բանակն իր առաքելությունը պետք է կատարի բոլոր հանգամանքներում՝ անկախ ամեն ինչից։

Այսպիսով, Հայաստանի անվտանգության հարցը՝ նույն ինքը Հայկական հարցը, կարող է դարձյալ պարտադրել մեզ՝ ազատագրելու բնիկ հայկական տարածքի մի մասը, որն ընկած է հայկական և ադրբեջանական բանակների շփման գծից դեպի խորը արևելք՝ ընդհուպ մինչև Կուր գետ ու Կասպից ծով։

II. Միջազգային իրավական մակարդակ

Հայկական պետության ռազմավարական խնդիրները

Նախքան Հայկական հարցի միջազգային իրավական մակարդակի վերլուծությանն անցնելն անհրաժեշտ է համառոտաբար ամփոփել ներկա ուսումնասիրության նախորդ գլխում ասվածը (I. Ռազմավարական մակարդակ

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական հարցի բովանդակությունը՝ Հայաստանի տարածքային-քաղաքական ազատագրության անհրաժեշտությունը, նույնը մնալով, ընդունեց նոր ձևեր, որոնք արտահայտվեցին նախևառաջ վերածնված հայկական պետության հետևյալ ռազմավարական խնդիրներում.

ա) Արցախի (ներառյալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած տարածքի) ազատագրում և ամրապնդում.

բ) Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարևոր հայկական Ջավախքի պահպանում և նրա ազգային դիմագծի ամրապնդում.

գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, ցեղասպանության ժխտման փորձերի դեմ պայքար, ինչպես նաև այդ հարցի միջազգային շահարկումների բացահայտում և չեզոքացում.

դ) Խորհրդային Միության փլուզմամբ վերաբռնկված հայ-թուրքական հակամարտությունը, ներառյալ ինչպես օսմանյան ու հանրապետական Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը, այնպես էլ Թուրքիայի ներկայիս թշնամական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության երկարամյա շրջափակումը, Ադրբեջանի՝ ԼՂՀ և ՀՀ դեմ ուղղված պատերազմական գործողություններին, այժմ էլ՝ նախապատրաստություններին ամեն կերպ օժանդակումն ու խրախուսումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, միջազգային ասպարեզում Հայաստանի պատմության համապարփակ կեղծումը, հայ պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, ՀՀ-ի և հայության դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմը և այլն։

Հայկական հարցի այս բաղադրիչներն անքակտելիորեն կապված են, նրանցից յուրաքանչյուրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ որևէ մեկում ձախողումը հղի է ծանր հետևանքներով Հայաստանի և հայության համար։ Վերը թվարկված խնդիրներն ունեն մի շարք կողմեր, այդ թվում՝ ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, միջազգային-իրավական, որոնցից ամեն մեկն ունի իր կշիռն ու նշանակությունը։

Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը

Համապատասխանաբար, Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը բաղկացած է հետևյալ գործերի համադրույթից.

  1. 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Հայաստանի համար իրապես դրական նշանակություն ունենալ միայն այն ժամանակ, երբ կընդունվի որպես իրավականորեն պարտադիր ակտ, այլ ոչ որպես սոսկ քաղաքական հռչակագիր, ինչպիսինայն դարձել է աշխարհի ավելի քան քսան երկրների խորհրդարանական բանաձևերում և հայտարարություններում։ Հռչակագրային բնույթ ունեցող ճանաչումները որևէ փոփոխություն չեն առաջացրել ցեղասպանությունը ճանաչած պետությունների՝ Հայաստանի անվտանգության հրատապ խնդիրների նկատմամբ վարած քաղաքականության մեջ։ Այնինչ միայն այդպիսի արդյունքը կարող էր կարևոր լինել, քանի որ Հայաստանի անվտանգության ծանրագույն խնդիրները հե՛նց ցեղասպանությունն է ծնել։ Օրինակի համար, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Բելգիան, Լիտվան, Նիդերլանդների Թագավորությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց այդ երկրների քաղաքականությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել։ Ավելին, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը փաստացիորեն արժեզրկել է Հայոց ցեղասպանության մասին որոշ պետությունների խորհրդարաններում ավելի վաղ ընդունված բանաձևերը։ Այսպես, ի հեճուկս Լիբանանի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը երկիցս՝ 1997 և 2000 թթ. ճանաչելու փաստի՝ 2008 թ. իր մեծությամբ լիբանանյան երկրորդ քաղաքի՝ Տրիպոլիի գլխավոր հրապարակը վերանվանվել է Հայոց ցեղասպանության առաջին փուլի ղեկավար՝ պատմության մեջ «արյունոտ սուլթան» մականվամբ հայտնի Աբդուլ Համիդի անվամբ։ Հունաստանում Սալոնիկի քաղաքապետը մտադիր է հուշարձան կառուցել ի պատիվ երիտթուրք այն պարագլուխների, որոնք ծնունդով այդ քաղաքից են։ Եվ այս սրբապղծության դեմ անզոր են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Հունաստանի խորհրդարանի 1996 թ., ինչպես նաև Եվրախորհրդարանի (որի անդամ է Հունաստանը) 1987 ու 2002 թթ. ընդունած բանաձևերը։ Կիսապաշտոնական Ֆրանս-Պրես գործակալությունը տարիներով շարունակում էր թեականորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ այն բանից հետո, երբ 1998 թ. Ֆրանսիայի խորհրդարանը հատուկ բանաձևով ճանաչել էր այն (դրությունը շտկվել է միայն վերջին 2-3 տարվա ընթացքում)։ Շվեդիայի խորհրդարանը երկիցս փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ։ Այսպիսով, ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձևերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների հայտարարությունները, թեև կարևոր են, սակայն անվստահելի են և անարդյունավետ (այստեղ չենք անդրադառնա այն բազմաթիվ փաստական սխալներին, որոնք նրանցում թույլ են տրված), քանի որ մշտապես ենթակա են ներքին և արտաքին քաղաքական շահարկումներին։

Իրականում, 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը պատկանում է միջազգային և ազգային դատաիրավական վարույթին, մասնավորապես, ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ նախկին Հարավսլավիայի ու Ռուանդայի հարցերով տրիբունալների օրինակով ստեղծվելիք Հայոց ցեղասպանության հատուկ տրիբունալին։ Սակայն 1970-ական թթ. ի վեր՝ որոշ պետություններում խորհրդարանական քննարկումների օրակարգ մտցվելով (հետևաբար՝ դառնալով բանավիճային) և հայտնվելով տուժող կողմի՝ Հայաստանի և հայության արդյունավետ վերահսկողությունից դուրս, այդ գործը մի շարք դեպքերում դարձավ աշխարհաքաղաքական առուծախի առարկա՝ այլ պետությունների Թուրքիայի հետ ունեցած սեփական խնդիրները Հայոց ցեղասպանության շահարկումների հաշվին լուծելու միջոց։ (Այդ ամոթալի երևույթիվառ վկայությունն են ԱՄՆ նախագահների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախընտրական խոստումների լկտի և բացահայտ դրժումները։) Ուստի Հայոց ցեղասպանության մինչև այսօր եղած միջազգային ճանաչումները միայն խորհրդարանական բանաձևերի, որոշումների և հայտարարությունների տեսքով ժամանակավրեպ են։ Առնվազն այն պահից, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման (այլ ոչ՝ սոսկ ճանաչման) հարցը պետք է զուգահեռաբար արծարծվեր նաև միջազգային քաղաքական առուծախին պակաս չափով ենթակա իրավական դաշտում՝ ազգային և միջազգային օրենսդրություններում ու դատարաններում։ Միջազգային դատարանում Հայաստանը հայցելու է Թուրքիայից բարոյական և մշակութային փոխհատուցում, նյութական-ֆինանսական տուգանքներ, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։

Այս գործը կարող է լսվել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) և այլ միջազգային-իրավական ակտերի համաձայն։ Մասնավորապես, որպես Կոնվենցիայի ստորագրող կողմ (23 հունիս 1993թ.) Հայաստանի Հանրապետությունն իրավասու է արծարծել Թուրքիայի դեմ (որը նույնպես ստորագրել է այն՝ դեռևս 1950թ. հուլիսի 31-ին) այդ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի լիազոր մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել այն միջոցները, որոնք այդ կողմի համոզմամբ անհրաժեշտ են ցեղասպանությունը «կասեցնելու» (ճնշելու) համար: Հեղինակավոր իրավաբան-միջազգայնագետների, մասնավորապես պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասի կարծիքով, ցեղասպանության «կասեցումը»՝ պատժիչ արդարության հաստատումից բացի՝ ենթադրում է նաև ավելի լայն միջոցների կիրառում: Հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս վերացնել դրա հետևանքները: Հետևաբար, այդ միջոցները ներառում են ոչ միայն ցեղասպանության մեղավորների պատժումը, այլև վերապրած սերունդների իրավունքների վերականգնումն ու նրանց փոխհատուցելը, այդ թվում, հնարավոր է, նաև տարածքային զիջումների տեսքով: ՀՀ-ը կարող է կիրառել նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հայտարարում է. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման ու կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:

Այս առումով հարկ է նկատել, որ վերոհիշյալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում ցեղասպանություն հասկացության և բուն ցեղասպանություն (genocide) եզրույթի սահմանումը տվել է աշխարհահռչակ իրավագետ Ռաֆայել Լեմկինը` հիմքում դնելով հատկապես ու մասնավորապես Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Ավելին՝ Ռաֆայել Լեմկինը Կոնվենցիայի անբաժանելի մաս համարվող Նախապատրաստական զեկույցում ուղղակի հղում է արել Հայոց ցեղասպանությանը: Այս հղումը բավարար է եղել, որպեսզի Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը՝ 2007 թ. մարտի 9-ին դատապարտելով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին 90 օր պայմանական ազատազրկման և տուգանելով նրան 3,000 շվեյցարական ֆրանկի չափով՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, միաժամանակ հայտարարի, որ Հայոց ցեղասպանությունը դադարում է լինել վիճարկման առարկա, քանի որ եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի ձևով արդեն միջազգայնորեն ճանաչվել է, դրվելով հիմնարար միջազգային իրավական ակտի հիմքում: Ավելին՝ ֆորմալ տեսակետից դիտելու դեպքում, կարելի է պնդել, որ Թուրքիան, 1950թ. հուլիսի 31-ին ստորագրելով Կոնվենցիան՝ անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի ու հայության աշխատանքի մյուս ուղղությունը պետք է լինի տարբեր պետությունների ազգային օրենսդրություններում և դատական պրակտիկայում Հայոց ցեղասպանության ժխտման, վիճարկման կամ մեղմման քրեականացման հասնելը։ Ցավոք սրտի, այս հարցում իրավիճակը չափազանց վատ է բուն Հայաստանի Հանրապետությունում։

Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ-իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց սեփական չափանիշներով, որոնք համապա­տասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական շահե­րին, ընդ որում՝ և՛ ազգային, և՛ պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել): Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.

  • ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893-1923 թթ.
  • անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.
  • մարդկության դեմ այդ ոճրագործությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուր­քիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրա­պե­տության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործո­ղություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հա­րաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.
  • թուրքական պետության պատասխանատվության ճանաչում հայ ժողովրդի շահերի վերջնական արտահայտչի և ներկայացնողի հայկական պետության առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).
  • նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշ­խարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը: Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրին՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը։

Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է հողային խնդիր՝ նրանց կենսատարածքը սեղմել-հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի: Ճիշտ ա՛յդ տեսանկյունից է պետք դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնոր­հիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն ու ռազմա­վարական նվազագույն անհրաժեշտ խորություն),  այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը:

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատա­պարտումը Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ վարպետորեն կապելը: Միջազգային համայնքը ճա­նաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ազատագրված ամբողջ տարածքի վրա։

Վերը նշված պատասխանատվության ու փոխհատուցման չափանիշերը միջ­ազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն գրանցվել։ Եվ չէին էլ կարող գրանցվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն այդպիսի խնդիրներ իր առջև երբեք չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել ու բնականաբար՝ երբեք համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել։

2. 1918-2010 թթ. Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների մասին գործը

1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը Հայոց եղեռնի կազմակերպիչների և կատարողների նկատմամբ բաց դատավարություն անցկացնելու ժամանակ և հնարավորություն չունեցավ։ Այդուհանդերձ, նրանց պատժելու մասին որոշումն ընդունվեց այդ կարճ ժամանակահատվածում՝ 1919 թ. հոկտեմբերին ու հե՛նց Երևանում՝ իշխող կուսակցության՝ ՀՅ Դաշնակցության 9-րդ համագումարում։ Մինչդեռ Հայաստանի «երրորդ» Հանրապետության (1991թ.-ցայսօր) ղեկավարությունը, հույսը դնելով միջազգային միջնորդության միջոցով ղարաբաղյան և հայ-թուրքական հակամարտությունների արագ լուծման վրա և բոլորովին չըմբռնելով Հայկական հարցի էությունը, որոշեց պարզապես հրաժարվել ինքնապաշտպանության և հատուցման՝ իր տրամադրության տակ եղած արդյունավետ միջոցից՝ Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների կազմակերպիչների ու կատարողների դեմ ազգային և միջազգային դատական հետապնդումից, որն ինքնիշխան պետության բացառիկ իրավունքն է։ Չմոռանանք, որ այդ հանցագործությունները մասամբ իրականացվել են «երրորդ» հանրապետության գոյության օրոք։

ՀՀ երեք նախագահների՝ Բաքվի հայատյաց վարչակազմին և Անկարայի նրանց հովանավորներին խաղաղեցնելու անհույս փորձերը բերեցին ընդամենը Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի համընդգրկուն նախապատրաստությունների արագացմանն ու հակահայկական սանձարձակ քարոզչության ուժեղացմանը՝ ինչպես այդ երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Հետևաբար, ադրբեջանական պետական ֆաշիզմի ցեղասպանական ծրագրերին այսօր էլ կարելի է համարժեքորեն պատասխանել նրա դեմ իրավական հետապնդում սկսելով՝ դատարանի դահլիճում նրան մերկացնելով հայասպանության մեջ, սկսած հայերի կոտորածներից նորաստեղծ մուսավաթական Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում (1918 թ.) և Շուշիում (1920 թ.), մինչև էթնիկական զտումները Նախիջևանում (1918-1988 թթ.), Սումգայիթում, Կիրովաբադում, դարձյալ Բաքվում, դաշտային և լեռնային Ղարաբաղում (1988-1994 թթ.)։ Այս գործը վաղուց ի վեր, մաս-մաս ու հանգամանորեն, պետք է քննվեր Երևանում՝ Հայաստանի Հանրապետության ստեղծած հատուկ տրիբունալում։ Բացի այդ՝ ՀՀ-ի և Սփյուռքի կառույցները պետք է ամեն կերպ՝ իրավական, ֆինանսական, կազմակերպչական առումներով աջակցեին Ադրբեջանում հայասպանության ու էթնիկական զտումների հետևանքով արտասահմանում հայտնվածներին, որպեսզի նրանք այդ պետությունների ազգային դատարաններում առանձին գործեր հարուցեին իրենց դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այս ամենը դեռևս արված չէ, սակայն ուշացնել այլևս չի կարելի, մանավանդ որ Ադրբեջանը պատրաստվում է ինքը միջազգային իրավական կանխարգելիչ գրոհ ձեռնարկել՝ իր իսկ հնարած կեղծ մեղադանքներով։ Ուստի հարկ է առանց հապաղելու ՀՀ իրավասու քննչական մարմնում ստեղծել հատուկ քննչական խումբ, որն իր վրա կվերցնի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի շրջաններում ու քաղաքներում, Արցախում ու Նախիջևանում հայության դեմ կատարված հանցագործությունների փաստերի հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև այդ վիթխարի գործի նախապատրաստությունն ընդհանուր դատավարությանը։ Քննչական օժանդակ մի խումբ էլ պետք է ստեղծել ԼՂՀ-ում։ Այնուհետև հենվելով միջազգային իրավունքի՝ մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների գործող օրենսդրական մեծ կորպուսի վրա, պետք է անցկացնել բուն դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դատավարության նախապատրաստության և անցկացման աշխատանքներին հարկավոր է ներգրավել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային մասնագետների։

Կոպտագույն սխալ էր, մի կողմից՝ խոսել Արցախի հայության Ադրբեջանից ամբողջովին անջատվելու իրավունքի մասին, մյուս կողմից՝ խուսափել Ադրբեջանի՝ մարդկայնության դեմ կատարած հանցագործություններին դատարանի դահլիճում իրավական գնահատականներ տալուց։ Այդ սխալը մեծապես թուլացրեց ՀՀ և ԼՂՀ դիրքերը դիվանագիտական ճակատում։ Եթե անկախ հայկական պետությունն ինքը չի համարձակվում դատել իր հայրենակիցների զանգվածային սպանությունների, ջարդերի և բռնի տեղահանությունների կազմակերպիչներին ու կատարողներին, այսինքն՝ չի փորձում սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականության դեմ կիրառել իրավական պաշտպանության միջոցները, ապա շատ լուրջ հարցեր են առաջանում այդ պետության ինքնիշխանության աստիճանի, ինչպես նաև նրա քաղաքական վերնախավի պրոֆեսիոնալիզմի մակարդակի և արժեհամակարգի մասին։

Միջազգային իրավական հարցերում ՀՀ իշխանությունների գրագիտության ու քաղաքական կամքի սուր պակասը ևս մեկ անգամ բացահայտվեց հարաբերականորեն վերջերս, երբ նրանք համարժեք պատասխան չտվեցին Ադրբեջանի կատարած հակահայկական վայրագ հանցագործություններին։ Խոսքը վերաբերում է 2004 թ. փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանությանը և 2005 թ. դեկտեմբերին Ջուղայում հայ միջնադարյան ճարտարապետության հազարավոր անգին նմուշների՝ խաչքարերի ջարդի հերթական գործողությանը, որը տեսագրվեց հե՛նց վանդալության պահին։

Բացի այդ՝ Բուդապեշտում կատարված ոճիրը տուժող կողմը (Հայաստանի Հանրապետությունը) պետք է որակեր որպես ազգային ատելության հողի վրա կատարված պետական ահաբեկչության արարք, որը նախապատրաստել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ իրենց թուրք գործընկերների հնարավոր մասնակցությամբ (հիշեցնենք, որ մարդասպանը որպես զինվորական մասնագետ որոշ ժամանակ աշխատել էր Թուրքիայում), այլ ոչ թե գոհունակությամբ ընդուներ Բուդապեշտի դատարանի՝ Հունգարիայի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն կայացրած լղոզված վճիռը, ըստ որի՝ հանցագործը ինչ-որ (չճշտված) «ստոր մղումներից» կատարել է «սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում»։ Գուրգեն Մարգարյանի սպանությունից մեկ ամիս անց, երբ դեռ շատ ժամանակ կար մինչև բուդապեշտյան դատավարության սկիզբը, ես առաջարկեցի պահանջել այլ մեղադրանքի առաջադրում, ընդգծելով, որ առկա փաստերը «հայկական կողմին լիովին իրավունք են տալիս պնդելու սպանության այնպիսի վարկածի վրա, որը մատնանշում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կանխամտածված ու մանրամասնորեն ծրագրված գործողությունը։ Այսինքն՝ խոսքը պետական հանցագործության մասին է» (տե՛ս “Агентство Де-факто”, 29.03.2004; “Новое время”, 30.03.2004Բուդապեշտյան դատարանի վճռի անհամարժեքությունը, ինչպես նաև ադրբեջանական վանդալության անպատիժ մնալն ավելի քան բավարար հիմք էին, որպեսզի Հայաստանում անցկացվեին առանձին դատավարություններ ու հեռակա դատավճիռներ կայացվեին ինչպես այդ հանցագործությունների կազմակերպիչների, այնպես էլ կատարողների նկատմամբ։ Փոքր-ինչ շեղվելով, նկատեմ, որ հայատյացության այդ վայրագ դրսևորումներին ՀՀ իշխանությունները պատշաճ պատասխան չտվեցին նույնիսկ զուտ քաղաքական դաշտում, շարունակելով իրենց հանդիպումներն ու բանակցությունները Բաքվի ֆաշիստ պարագլուխների հետ, փոխանակ, գոնե ժամանակավորապես, դադարեցնեին նրանց հետ շփումներն ու կապերը։ Բանակցությունների դադարեցումը, որն անհրաժեշտ էր ազգային ու պետական արժանապատվությունը պահպանելու համար, միաժամանակ կլիներ նաև զորեղ միջոց միջազգային հասարակական կարծիքին իրազեկելու այն մասին, որ Ադրբեջանի հակահայկական ռասիզմը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, և այդ պետության իրավասության տակ Արցախի վերադարձը բացարձակապես անհնար է։

Իհարկե, միջազգային դատական պրակտիկայում հեռակա դատավարություններն արդարադատության բավականին հազվադեպ ձև են, քանի որ, մեղադրյալի բացակայությամբ ընթանալով, սահմանափակում են նրա պաշտպանության հնարավորությունները։ Բայց այդպիսի դատավարությունները հանրածանոթ երևույթ են, երբ գործը վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, իսկ հանցագործներն ինչ-ինչ պատճառներով բռնված ու ներկայացված չեն արդարադատությանը։ Այսպես, 1919 թ. Ստամբուլում ստեղծված ռազմական արտակարգ տրիբունալները հեռակա կարգով դատապարտեցին երիտթուրք առաջնորդներից շատերին։ Աշխարհի ամենատարբեր պետություններում բազմաթիվ հեռակա դատավարություններ են անցկացվել նացիստական հանցագործների նկատմամբ։ Միայն 2009-2010 թթ. նացիստական ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է հինգ հոգի, որոնցից երկուսը Գերմանիայում, իսկ երեքը Իտալիայում՝ հեռակա կարգով։ Ելնելով Հայաստանի ազգային անվտանգության ընդգծված առանձնահատկություններից, որոնք արտահայտվում են հատկապես հայ ժողովրդի դեմ շարունակվող ցեղասպանական քաղաքականության, դրան միջազգային իրավական գնահատական չտալու և այն վարողների՝ Թուրքիայի և Ադրբեջանի երկարատև անպատժելիության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է արմատապես վերանայվի ինչպես մարդկայնության դեմ հանցագործությունների, այնպես էլ դրանց դեմ արդյունավետ դատավարություններ կազմակերպելու հարցերում։

Հայաստանում անցկացված հեռակա դատավարաթյունների նյութերն այնուհետև պետք է մաս-մաս կամ ամբողջությամբ փոխանցվեն միջազգային դատական ատյաններին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ Ադրբեջանում հայասպանության և էթնիկական զտումների մասին գործով հատուկ ստեղծված միջազգային տրիբունալին (Հաագայում)։ Միջազգային դատարանում Հայաստանն Ադրբեջանից հայցելու է նյութական ու ֆինանսական տուգանքներ, բարոյական, մշակութային և հողային փոխհատուցում, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։

3. Վրաստանի հայ բնակչությանն ազգային խտրականության ենթարկելու և Ջավախքի հայության իրավունքների մասին գործը

Վրաստանում ապրող հայության ոտնահարված ազգային շահերի և իրավունքների պաշտպանությունը վաղուց ի վեր պետք է վրաց իշխանությունների դեմ միջազգային իրավական ճնշման ձևեր ընդունած լիներ։ Դա նախևառաջ վերաբերում է ջավախահայության՝ Վրաստանի կազմում ինքնակառավարում ու վարչամշակութային ինքնավարություն ունենալու անկապտելի իրավունքին։ Հայկական այդ երկրամասի կենսագործունեության լեզվական, կրթամշակութային, ժողովրդագրական, կրոնադավանական, վարչական բնագավառներում պաշտոնական Թբիլիսիի վարած խտրական քաղաքականության փաստերը կարող են հիմք հանդիսանալ ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային ատյաններում ջավախահայերի իսկ կողմից հարուցված դատաքննությունների համար։

Ազգային ինքնապահպանության համար մղվող պայքարում Ջավախքի հայությունը պրոֆեսիոնալ, ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսների սուր կարիք է զգում։ ՀՀ-ն և Սփյուռքի հայկական կառույցները պարտավոր են աջակցել ջավախցիներին իրավական հարցերում, որպեսզի մոտ ապագայում ստիպված չլինեն զբաղվելու բաց հակամարտության հրշեջային մարումով կամ էլ կանգնել ռազմավարական առումով Հայաստանի համար կենսականորեն կարևոր այդ երկրամասի հայաթափության փաստի առաջ։ Հնարավորություններ կան նաև, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ուղղակի միջազգային իրավական միջամտություն ցուցաբերի ջավախքցի իր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության գործին։ Վրաց իշխանությունների նկատմամբ այդպիսի ճնշում գործադրելու համար հիմք կարող են լինել ՄԱԿ-ի և Եվրոխորհրդի շրջանակներում ընդունված ու Վրաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, այդ թվում (փակագծերում նշում ենք դրանց Վրաստանի միանալու տարեթվերը)՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1991 թ.), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը (1994 թ.), Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիան (2005 թ.) և այլն։ Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ ջավախահայությունը դասական իմաստով փոքրամասնություն չէ, քանի որ ապրում է իր սեփական հողի վրա՝ հայոց պատմական Գուգարք նահանգի հյուսիսային մասում։ Ջավախքի կորուստը՝ նրա հայաթափությունը «նախիջևանացման» սցենարով (որն ի դեպ ընթանում է ողջ թափով) պետք է բացառել, այլապես այն Հայաստանի ռազմաաշխարհագրական իրադրության մեջ կառաջացնի աղետալի բարդություններ, որոնք կարող են բաղդատվել թերևս միայն Արցախի կորստի հետ։ Ջավախահայությունը միանգամայն իրավասու է առանց Թբիլիսիի թույլտվության հռչակելու իր ինքնավարությունը, ինչպես նաև հայերենին հաղորդելու պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ տարածաշրջանային մակարդակում։

Ավելորդ չի լինի նկատել, որ բոլորովին վերջերս Եվրոպայում այդպիսի նախադեպեր են գրանցվել։ Այսպես՝ 2009 թ. սեպտեմբերի 5-ին, Ռումինիայի մեծամասամբ հունգարաբնակ Տրանսիլվանիա երկրամասի տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչների համագումարը հռչակեց Սեկույսկի ինքնավարության ստեղծման մասին («սեկույը» Տրանսիլվանիայի հունգարների ինքնանվանումն է)։ Իսկ նորաստեղծ ինքնավարության 2010 թ. մարտի 12-ին կայացած երկրորդ համագումարի ընդունած գլխավոր որոշմամբ՝ հունգարերենին շնորհվեց պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ տարածաշրջանային մակարդակում։ Ու թեև Ռումինիայի իշխանությունների կենտրոնական մարմինները չճանաչեցին նշված երկու համագումարներում ընդունված որոշումների օրինականությունը, Տրանսիլվանիայի հունգարների ինքնակազմակերպումը՝ ինքնավարության ստեղծման և հունգարերեն լեզվի կարգավիճակի բարձրացման միջոցով, մեծապես ամրապնդեց նրանց դիրքերը Տրանսիլվանիայում, դառնալով նաև Հունգարիայի՝ արտասահմանում բնակվող իր հայրենակիցների շահերն ու իրավունքները պաշտպանելու վճռական քաղաքականության ակնհայտ հաջողությունը։

4. Արցախյան գործը

Միջազգային դատավարության ձև կարող է ընդունել նաև հայ ժողովրդի՝ Արցախին, ներառյալ նրա շուրջն ազատագրված բնիկ հայկական տարածքին տիրելու անօտարելի իրավունքը։ Այդ իրավունքն իրացվելու է կա՛մ Հայաստանի Հանրապետության հետ վերջնական՝ դե-յուրե վերամիավորման, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման միջոցով։ Այսպիսի իրական հնարավորության վրա է մատնացույց անում Կոսովոյի անկախության հռչակման մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 2009 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010 թ. հուլիսի 22-ը քննված նախադեպային գործը։ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի խորհրդատվական վճռում եզրակացվեց, որ 2008 թ. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, քանի որ միջազգային օրենսդրության մեջ բացակայում է որևէ դրույթ, որը կարող էր արգելել Կոսովոյին հռչակելու իր անկախությունը։ Դրանով իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Սերբիայից Կոսովոյի անկախության ինքնահռչակումը։

Այդուամենայնիվ, պետք է հստակ գիտակցել, որ Հայկական հարցի ռազմավարական իրողությունների բերումով երկարաժամկետ հեռանկարում «մեկ ազգ, երկու պետություն» (ՀՀ և ԼՂՀ) տարբերակը վտանգավոր է և կարող է հայկական կողմի համար ընդունելի համարվել միայն իբրև ձևական ու միջանկյալ լուծում (այս հարցն ավելի մանրամասն կքննարկենք ավելի ուշ)։

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ վերոթվարկյալ գործերից որոշներն, այս կամ այն փաթեթավորմամբ, կարող են մտցվել միջազգային դատական ատյաններ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, բնականաբար՝ ճիշտ հակառակ պահանջներով և պատմական փաստերի լիակատար աղավաղմամբ։ Ուստի Հայաստանն ակամա կարող է հայտնվել միջազգային դատարաններում, հետևաբար ձեռքի տակ պետք է ունենա Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը, ինչը նախատեսում է ամենօրյա տքնաջան աշխատանք՝ արդեն այսօրվանից։

    5. Եկեղեցական գործերի շարք. Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի
 Նամազ Անիի հայկական տաճարի ավերակներում, 2010թ․

Ներկայիս Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) եղել է հայ ամենամեծ հողատերն ու սեփանակատերը։ Ցեղասպանության տարիներին հայ կղերը կրել է անդառնալի մարդկային կորուստներ. սպանվել են հազարավոր հոգևորականներ, որոնք հայ ժողովրդի հավաքական գիտելիքի, մշակույթի, ավանդույթների և սովորույթների եզակի կրողն էին։ 1915 թվականից մինչև այսօր Թուրքիայում ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացվել են հազարավոր հայկական եկեղեցիներ ու վանքեր, իսկ մի մասը վերածվել է մզկիթների։ Հայկական եկեղեցիները խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում նույն ճակատագրին են արժանացել, մի քանիսը հռչակվել են «աղվանական» և «վերանորոգման» ենթարկվել՝ միմիայն հայկական հետքերը ջնջելու նպատակով։ ՀԱԵ-ի, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու և Հայ Ավետարանական Եկեղեցու պատմամշակութային արժեքները, վիթխարի անշարժ գույքը և հարուստ ունեցվածքը բռնագրավվել ու թալանվել են։

1990-ական թթ. սկզբին Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում կար մի քանի հարյուր հայկական եկեղեցի՝ կանգուն և կիսավեր վիճակում։ ԽՍՀՄ փլուզումից հետո վրաց պետությունը և Վրաց Ուղղափառ Եկեղեցին ոչ միայն հրաժարվեցին հայկական եկեղեցիներն ու վանքերը վերադարձնել օրինական տիրոջը՝ ՀԱԵ-ին, այլև դրանցից շատերը վրացական հռչակեցին, ավելին՝ առհասարակ չճանաչեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի իրավական կարգավիճակը։ Իրավիճակը կարելի է պատկերացնել թեկուզ միայն Թիֆլիսի օրինակով. եթե 1899 թ. այնտեղ կար հայկական 27 եկեղեցի և մեկ վանք, ապա այսօր այնտեղ գործում է ընդամենը երկուսը, իսկ հայկական հինգ եկեղեցի վրացիները հայտարարել են «վիճելի»։

 Մշո Սուրբ Կարապետ Վանք, 1923թ․
 Մշո Սուրբ Կարապետ Վանքը մեր օրերում

Հայ Առաքելական Եկեղեցին պետությունից անջատ՝ առանձին իրավաբանական անձ է։ Կառուցվածքային առումով ՀԱԵ-ն համազգային կազմակերպություն է, որի վարչականորեն ինքնիշխան չորս նվիրապետական աթոռներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունները և Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունները (վերջին երեքն ընդունում են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահությունը)։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանն անկախ պետություն հռչակելուց հետո ՀԱԵ-ն, օգտվելով միջազգային քաղաքական համակարգի արմատական ձևափոխումից, կարող էր դիմել նորագույն միջազգային իրավական մեխանիզմներին և նրանց հիման վրա մշակեր եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման ինքնուրույն գործողությունների ծրագիր։ Սակայն դա չարվեց։ Այդուհանդերձ, նման ծրագիր չմշակելու մեղքն ընկնում է ոչ այնքան ՀԱԵ-ի, որքան ՀՀ ղեկավարության վրա, որը չկարողացավ համարժեք քաղաքականություն մշակել հայ-թուրքական հակամարտության և Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ։ Ընդհակառակը՝ Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքականությունը բոլոր 19 տարիների ընթացքում եղել և մնում է պարտվողական, իսկ վերջին մի քանի տարիներին՝ պարզապես անձնատվական։ Այդ քաղաքականության «գլուխգործոցը» դարձան ցյուրիխյան մեռելածին արձանագրությունները, որոնք 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունն ինքը հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջից։ Փաստորեն, այդ արձանագրություններն ստորագրելով՝ ՀՀ-ն կրավորականորեն հաշտվում է Հայոց ցեղասպանության աղետալի արդյունքների հետ՝ հայության տարածքային, մշակութային, բարոյական և նյութաֆինանսական կորուստներն այլևս չհամարելով փոխհատուցման (և, առհասարակ՝ հատուցման) ենթակա հարց։ Այսպիսի իրավիճակում ՀԱԵ-ն պարզապես անկարող էր Թուրքիայի դեմ միանձնյա գործադրել դատական հետապնդման միջազգային իրավական մեխանիզմները, հատկապես եթե նկատի ունենանք, որ Հայոց եկեղեցին մինչև այսօր չի ապաքինվել ցեղասպանության և դրան անմիջապես հաջորդած խորհրդային ամբողջատիրության յոթանասունամյա ժամանակաշրջանի հետևանքներից, իսկ սառը պատերազմի տարիներին դառնալով գերտերությունների առճակատման զոհը, ենթարկվել էր ցավալի և կազմալուծիչ բաժանման։

Մինչդեռ հայկական պետության և Սփյուռքի կառույցների աջակցության պարագայում Հայ Առաքելական Եկեղեցին (բացառությամբ թուրքական կառավարության ճնշման տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության) այսօր էլ կարող է մշակել և միջազգային իրավական ատյաններին ներկայացնել իր սեփական՝ ավտոնոմ ծրագիրը՝ առանձին վերցված եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման վերաբերյալ, որը կներառի հետևյալ հիմնական դրույթ-պահանջները (մանրակրկիտ մշակված իրավաբանական ձևակերպումներն ապագայի խնդիր են).

ա) ՀԱԵ-ի հոգևոր-վարչական իրավասությանը հանձնել (վերադարձնել) մինչև 1915 թ. եղած բոլոր հայկական եկեղեցիները և/կամ այն հողատարածքները, որտեղ դրանք գտնվել են.

բ) բարոյական ու ֆինանսական փոխհատուցում վճարել ցեղասպանության տարիներին հայկական եկեղեցիների ոչնչացման, նրանց ունեցվածքի և պատմամշակութային արժեքների բռնագրավման ու կողոպուտի, ինչպես նաև հազարավոր հայ հոգևորականների սպանդի դիմաց.

գ) ՀՀ և այլ պետությունների հայ քաղաքացիներին իրավունք տալ ազատորեն այցելել և իրականացնել իրենց հոգևոր պահանջմունքները Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում գտնվող ՀԱԵ-ի սրբավայրերը.

դ) ՀԱԵ-ի հետ համաձայնեցնել Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում գտնվող հայ եկեղեցական ճարտարապետության հուշարձանների պահպանման և վերականգնման աշխատանքները, եթե այդպիսիք իրականացվեն տվյալ պետությունների տարածքներում, ինչպես նաև ՀԱԵ-ին թույլ տալ սեփական միջոցներով իրականացնել նմանատիպ վերականգնողական ծրագրեր։

Հե՛նց հայ-թուրքական հակամարտության հանդեպ ինքնուրույն դիրքորոշման բացակայության, ինչպես նաև Թուրքիայից ու միջազգային համայնքից հստակորեն մշակված պահանջներ չունենալու պատճառով էլ 2010 թ. Հայ Առաքելական Եկեղեցին հանկարծակիի բերվեց թուրքական քարոզչամեքենայի հերթական հակահայկական գործողության՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու «վերականգնման» և այդ առթիվ այնտեղ անցկացվելիք Սուրբ Պատարագի առջև։ Փոխանակ դատապարտելու այդ «վերականգնումը», որն իրականացվել է առանց նրա օրինական տիրոջ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և վերջինիս կողմից գործուղված հայ միջնադարյան ճարտարապետության ու արվեստի մասնագետների մասնակցության (այդ օրն Աղթամար կղզու վրա թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Կ. Պոլսի Հայոց պատրիարքության ձևական ներկայությունն ակնհայտորեն ստիպողական բնույթ ուներ) և այդ հնարանքը գնահատելու որպես հայկական սրբավայրի անարգում ու շեմքից իսկ մերժելու թշնամի պետության՝ Թուրքիայի հրավերը՝ ներկա գտնվելու Ս. Խաչ եկեղեցում անցկացվելիք Ս. Պատարագին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, պաշտոնական Երևանի ցուցումով, սկզբում նույնիսկ հայտարարեց այնտեղ պատվիրակություն ուղարկելու իր մտադրության մասին ու միայն վերջին պահին մերժեց թուրքական կանչը։ Ընդ որում՝ այդ մերժումը պատճառաբանվեց թուրքերի կողմից Ս. Խաչի գմբեթին խաչ տեղադրելն անորոշ ժամանակով հետաձգելու հանգամանքով, կարծե՛ս թե թուրքերին մերժելու համար այլ պատճառներ գոյություն չունեին։ Մինչդեռ իսկական սրբապղծություն պետք էր համարել արդեն այն, որ հանցագործ երիտթուրքերի հակահայկական ուղեգծի շարունակողները՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքող թուրքական պետության պարագլուխներն առհասարակ համարձակվել էին այդ լկտի ծաղրը ձեռնարկել՝ «վերանորոգել» իրենց իսկ կողմից չճանաչված զոհերի սրբատունը ու այդպիսով անամոթաբար ընդունել պատմական հուշարձանների պահպանողի և վերականգնիչի ազնիվ կեցվածք։

Ժամանակն է արդեն, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իրեն հեռու պահի դրսից թելադրվող, այդ իսկ պատճառով՝ հայկական շահերի տեսակետից անմեղսունակ ՀՀ արտաքին քաղաքականությունից։ Իբրև հայ ժողովրդի ավանդական ազգային-կրոնական կազմակերպություն, որն ունի իրավական ինքնուրույնություն, պատմական հեղինակություն, միջազգային կարգավիճակ և բարեկամական կապեր համաշխարհային քրիստոնեական եկեղեցիների հետ, Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պարտավոր է պայքարել հայության ոտնահարված կրոնական և եկեղեցական իրավունքների վերականգնման ու Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում մնացած հայկական պատմաեկեղեցական ժառանգության փրկության համար, անկախ նրանից, թե նշված երկրների նկատմամբ տվյալ պահին ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։

Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք Հայ եկեղեցու գործի ահռելի ծավալի մասին, նկատենք միայն, որ դիվանական նյութերի նորագույն հետազոտությունների համաձայն, ցեղասպանության տարիներին թուրքերն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացրել են 2538 հայկական եկեղեցի և 451 վանք[1], որոնց ճնշող մեծամասնությունը պատկանում էր Հայ Առաքելական Եկեղեցուն։ Հայոց եկեղեցին ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի դատավարությունների համար միջազգային իրավական հիմք կարող են դառնալ մի շարք միջազգային կոնվենցիաներ ու պայմանագրեր, այդ թվում՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան» (ընդունվել է 1954 թ. Հաագայում, Թուրքիան ստորագրել է 1965 թ.), 1972 թ. ընդունված «Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան», վերն արդեն հիշատակված «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան» ու ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդունված այլ համաձայնագրերը։

    6. Առանձին գործեր՝ հայերի և նրանց ընտանիքների անշարժ գույքի և ունեցվածքի մասին

Սա միակ միջազգային իրավական ասպարեզն է, ուր համաշխարհային հայությունը, թեև մեծ ուշացումով, բայց արդեն մուտք է գործել։ Առայժմ եզակի դատական հայցերը, որոնք հարուցել են ցեղասպանության զոհ դարձած հայերի անմիջական ժառանգները, վերաբերել են հիմնականում իրենց նախնիների՝ արևմտյան բանկերում և ապահովագրական ընկերություններում կուտակված ակտիվներին։ Սակայն 2010 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի դաշնային դատարանում հարուցվեց շատ ավելի լուրջ գործ. ամերիկահայ երեք հայցվոր պահանջել են Թուրքիայի Հանրապետությունից, Թուրքիայի Կենտրոնական բանկից ու «Զիրաաթ» բանկից փոխհատուցում՝ իրենց հողատարածքի «անօրինական բռնագրավման և [այն օգտագործելու միջոցով] անարդար հարստացման դիմաց»։ Խնդրո առարկա հողակտորն Ինջիրլիքում տեղակայված ամերիկյան ռազմաօդային բազայի տարածքի մաս է կազմում։ Առաջիկայում սպասվում են նմանատիպ նոր գործերի հարուցումներ, այդ թվում՝ Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրի վերաբերյալ. այդ շենքը գտնվում է Քասաբյանների ընտանիքին պատկանած հողերի վրա։ Այս, ինչպես և նախորդ գործերի կապակցությամբ, համապատասխան փաստաթղթերն առկա են։

Հնարավոր կամ պարտադրված (ադրբեջանական կամ թուրքական կողմի նախաձեռնած) միջազգային դատավարությունը Հայկական հարցի վերը թվարկված բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի նկատմամբ պահանջելու է հայկական կողմից բարձրագույն պրոֆեսիոնալ մակարդակի գիտելիքներ միանգամից մի քանի մասնագիտացված բնագավառներում, ներառյալ ժամանակակից միջազգային իրավունքը՝ իր բազմազան դրսևորումներով, առարկաներով և նախադեպերով, միջազգային հարաբերություններն ու համաշխարհային քաղաքականությունը, հակամարտությունների պատմությունը մեր տարածաշրջանում և այլն։ Հարկավոր է, ի վերջո, հասկանալ, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտությունները, ամենից առաջ, պետությունների ու ժողովուրդների մտավոր առճակատում են։

Դժվար չէ նաև նկատել, որ հայության հիմնական միջազգային իրավական խնդիրները միմյանցից անջատ քննարկվելու դեպքում չեն կարող ստանալ հայկական կողմի համար ընդունելի լուծում։ Հետևաբար, դրանց ամուր և հմուտ կապակցումն ընդհանուր փաթեթի մեջ հայկական դիվանագիտության և իրավագիտության առաջնահերթ խնդիրը պետք է լինի։ Պարադոքսալ կերպով՝ Հայաստանում այդպիսի կապակցումը ցայսօր համարվում է քաղաքական տաբու, թեև համոզիչ պատճառաբանություններ այս առթիվ, բնականաբար, որևէ մեկը չի բերում։

——–

[1] Raymond H. Kévorkian and Paul B Paboudjian, Les Arméniens dans l’Empire ottoman а la veille du Génocide, Paris: Arhis, 1992, pp. 57-60.

շարունակելի

Հայաստան-Սփյուռք.արդյունավետ համագործակցության մոռացված գրավականները

April 7, 2011

Հայաստան-Սփյուռք լրատվության միջոցների երրորդ համաժողով
Ծաղկաձոր, 16 սեպտեմբերի 2006 թ.

Արմեն Այվազյան
քաղաքական գիտությունների դոկտոր

Այսօր, երբ տոնում ենք անկախության 15-երրորդ տարեդարձը և Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, ճիշտ ժամանակն է մեկ անգամ ևս անկեղծ հայացքով գնահատել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները։

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության համար տակավին ստեղծված չեն գաղափարաբանական, կազմակերպչական ու ֆինանսական հիմքերը։

Գաղափարաբանական առումով՝ Հայաստանի կերպարը գլխիվայր շրջված է։

Սփյուռքում Հայաստանն այլևս չի դիտվում որպես աշխարհասփյուռ հայության ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ ու ՄԻԱԿ ՀԱՅՐԵՆԻՔ։ Հայաստանն ընդունված է դիտել առավելապես որպես “աղետի գոտի”, որին պետք է ընդամենը խղճալ ու ներածին չափով ֆինանսապես օժանդակել։ Հայրենաբնակ հայության մոտ ևս խաթարվել է հայրենիքի ըմռնումն ու զգացումը, որ արդյունք է և՛ խորհրդային շրջանում ստացած դաստիարակության, և՛ անկախության նորագույն շրջանում կրած մեծ զրկանքների, անարդարությունների և ապաշնորհ կառավարման, և՛ նույն այդ 15 տարիների ընթացքում թափ առած աղետալի արտագաղթի, բայց նաև՝ հայրենադարձությունն անլուրջ գաղափար համարելու Սփյուռքի ընդհանուր դիրքորոշման։ Մեծաթիվ և բարեկեցիկ Սփյուռք ունենալը նպաստում է շարունակվող արտագաղթին, որովհետև Սփյուռքը, մի կողմից, վառ օրինակ է տալիս հայրենաբնակ հայությանը, թե ինչպե՛ս կարելի է բարգավաճել Հայաստանից դուրս, օտար ափերում, մյուս կողմից՝ դյուրացնում է արտասահմանում աշխատանք գտնելու և հարմարվելու գործը: Սփյուռքը նաև հոգեբանական ինքնարդարացում է պարգևում պանդխտության ցուպը բռնած, բայց հայրենասիրության տարրեր ունեցող հայաստանաբնակ հային՝ մատուցելով նրան “այնտեղից հայրենիքին ավելի շատ օգուտ բերելու” ինքնախաբ բանաձևը:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նման հոգեբանության գերիշխանությունը ի չիք է անում լուրջ առաջընթացի հնարավորությունը։ Իրականում՝ Հայաստանը կարոտ է ոչ այնքան ֆինանսական, որքան բարոյահոգեբանական օժանդակության, որը հիմնված կլինի ոչ թե հայրենիքի նկատմամբ խղճահարության, այլ հպարտության ու ակնածանքի զգացմունքների վրա։ Որովհետև հայոց հայրենիքը այն չէ միայն, ինչ ներկայումս տեսանելի ու շոշափելի է։ Հայոց հայրենիքը պատմություն է, մշակույթ, քաղաքակրթություն, արժանապատվություն և, իհարկե, տարածք՝ իր հող ու ջրով։

Հայրենիքին առավելագույնս օժանդակելու լավագույն ու ամենաճիշտ միջոցը այրենադարձությունն է։ Միթե՞ պատահական էր, օրինակ, այն, որ լիբանանյան վերջին պատերազմի ավարտից և նրանում Իսրայելի կրած անհաջողություններից (շատ վերլուծաբաների գնահատականով՝ պարտությունից) ընդամենը 2-3 օր անց աշխարհի ամենազարգացած երկրներից՝ ԱՄՆ-ից (400 հոգի), Մեծ Բրիտանիայից (145 հոգի) և Կանադայից ընդհանուր առմամբ շուրջ 800 հրեա կազմակերպված ձևով ներգաղթեց Իսրայել։ 2000 թ.-ից ի վեր միայն Միայցյալ Նահանգներից Իսրայել է ներգաղթել 13,179 հրեա, որոնք կազմում են այդ նույն շրջանում ամբողջ աշխարհից Իսրայել ներգաղթած 224,641 հրեաների ընդամենը 6 տոկոսը։ Այսպիսի գործողությունների նպատակներից մեկը՝ իսրայելցիներին իրենց երկրի ապագայի նկատմամբ վստահություն ներշնչելն է։ Հիշեցնենք, որ նշված ժամանակաշրջանը համընկնում է 2-րդ Ինտիֆադայի հետ։

Իսկ մե՞նք։ Ինչու՞ Հայաստանի պետությունը, ո՛չ էլ սփյուռքահայ կազմակերպությունները գոնե մեկ հատ նման ակցիա չեն կազմակերպել, թեև պատերազմն ավարտվել է 12 տարի առաջ։ Չէ՞ որ հայրենադարձվողները կարող են կատարել նույն դերը, ինչ ռազմաճակատներում թարմ զորագնդերինն է, որոնք գալիս են փոխարինելու հոգնած ու հյուծված, թեկուզև ընտիր ջոկատներին:

Խնդիրը ֆինանսական չէ՝ ասֆալտի վերանորոգման համար գտնվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Խնդիրը նաև սփյուռքահայ զագվածների մեջ հայրենասիրության պակասը չէ՝ այսօր էլ կգտնվեն հարյուրավոր ու հազարավոր սփյուռք ահայեր, որոնք հոգևորը կգերադասեն նյութականից, հայրենիքի դառնություններն ու դժվարությունները՝ օտարության խաբուսիկ քաղցրություններից, մայրենի լեզվով զավակներին դաստիարակելը՝ օտարաշունչ կրթությունից, հայության պայքարին մասնակից լինելը՝ սերունդների անխուսափելի ձուլումից։ Սփյուռքի ընդհանուր թվաքանակի առումով այսպիսի մարդիկ առայժմ չնչին փոքրամասնություն են, բայց նրանք այնուհանդերձ հազարներ են։ Հայրենադարձվելով՝ նրանք կարող են մեծ դեր կատարել Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ժողովր դագրական ճգնաժամը մեղմելու, սոցիալական արդարության ու հավասար իրավունքների համար ընթացող պայքարին մասնակցելու, հետագա՝ առավել մեծաթիվ հայրենադարձությունների ճանապարհը հարթելու առումով։

Բանն այն է, որ Հայաստանի պետությունը, ինչպես նաև սփյուռքահայության վերնախավը, տարբեր (անձնական մերկանտիլ, հատվածական, կուսակցական և այլ) պատճառներով, մերժում է հայրենադարձության բուն գաղափարը, երբեմն նույնիսկ մտածված ու նպատակասլաց պայքարելով այդ գաղափարի դեմ։

Այսօր սփյուռքահայ կառույցների մեծ մասի օրակարգը որպես գլխավոր նպատակ հռչակում է այսպես կոչված “հայապահպանումը”: Հայաստանում էլ՝ շատերը սփյուռքի գոյության իմաստը տեսնում են հայապահպանության մեջ: Բայց ի՞նչն է հայապահպանման նպատակը. ահա դա արդեն անհայտ է մնում: Արտերկրում հայապահպանումը դարձել է անիմաստ, ինքնանպատակ գաղափար:

Սփյուռքահայության գոյապահպանման, այն է՝ հայապահպանման բուն և վերջնական նպատակը (նաև գլխավոր միջոցը)՝ սեփական հողերի վրա, անկախ պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, առայժմ՝ այսօրվա Հայաստանում (այն ամբողջ տարածքում, որը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է), հետագայում՝ նաև պատմական Հայաստանի ազատագրվելիք այլ հատվածներում:

Հայապահպանումն իմաստ ունի միայն, եթե այն գալիս է օժանդակելու ազգային խնդիրների իրականացմանը: Պատմական այս ժամանակահատվածում այդ խնդիրներից են Հայաստանի պետության կայացումն ու ամրապնդումը, հայրենադարձությունը (“հայահավաքը”), հայոց ոտնահարված ազգային իրավունքների պաշտպանությունը:

Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն հայապահպանման կարևորագույն տարրերը:
Մասնավորապես, հայերի քաղաքական գիտակցությունը զրկվում է ազգի գոյատևման դաշտն ու այնտեղ ամեն օր ընթացող հայ-թուրք/ադրբեջանական օբյեկտիվ պայքարը տեսնելուց: Դրանով խանգարվում է իրականության ճիշտ ըմբռնումը:

Ավելին, օտար միջավայրի ձուլող իրադրության մեջ՝ հայոց լեզվի և մշակույթի թույլ ու թյուր իմացության պայմաններում, հայապահպանման բուն նպատակի անտեսումը զրկում է տարագիր հային այդ նպատակի դիմադրողականություն ներարկող ընդունակությունից:

Ուրեմն, Հայաստանի և Սփյուռքի կառույցները պարտավոր են լուրջ քարոզչական աշխատանք տանել հայության մեջ՝ վերականգնելու համար զգալիորեն թուլացած հայրենիքի գաղափարն ու զգացումը, ինչպես նաև հայապահպանության բուն նպատակի գիտակցումը։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցման առանցքը պետք է կազմեն հայրենադարձությանը նպաստող աշխատանքները։ Մանրամասնությունների մասին ես բավականին գրել եմ, ուստի այստեղ դրանց չեմ անդրադառնում, կարևորը՝ հայրենադարձության անհրաժեշտության անվերապահ և անհապաղ որդեգրումն է հայրենի պետական և սփյուռքահայ կառույցների կողմից, մնացածը՝ տեխնիկական հարցեր են։

Վերջապես պետք է հասկանալ, որ ամենամեծ կապիտալը մարդն է և մարդուժը: Աշխարհաքաղաքական այս ծանրագույն միջավայրում երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը պարզապես չի կարող երկար գոյատևել: Այսօր մի շարք նախկինում ամուր հայկական գաղթօջախներ, կարելի է ասել, այլևս ապագա չունեն և կամացկամաց կամ գուցե արագորեն կազմալուծվելու են, գաղթելով Ամերիկաներ, Ավստրալիաներ ու Ռուսաստաններ։ Դրանց թվին են պատկանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքի և Թիֆլիսի հայ համայնքները։ Հայկական շունչը պահպանած, հայեցի դաստիարակություն ստացած այդ զանգվածներին հենց այնպես կորցնելն անթույլատրելի է:

Նշենք նաև լավատեսություն ներշնչող զարգացումները։ Վերջին տասնամյակում Հայաստան արդեն իսկ ներգաղթել և ապրում են հազարավոր հայեր, որոնք եկել են սեփական կամքով ու նախաձեռնությամբ: Դա նշանակում է, որ նոր հայրենադարձության գործընթացն սկսվել է, թեպետև այն ընթանում է անհատական մակարդակով:

Այնինչ հայերին Հայաստան պետք է հրավիրել պետական մակարդակով, ստեղծելով հնարավոր բոլոր դյուրությունները նրանց համար: Ներգաղթն իր հետ բերում է նաև ուղղակի ներդրում ինչպես կապիտալի, այնպես էլ մասնագիտական առումով:
Իսրայելը ինչպե՞ս է ոտքի կանգնել ու զարգացել: Միայն ու միայն ներգաղթի շնորհիվ:

Պետք է ողջունել լիբանանյան վերջին պատերազմի օրերին Հայաստանի վարչապետի և որոշ պաշտոնյաների հայտարարությունները՝ մեր հայրենակիցներին ընդունելու հայրենի պետության պատրաստակամության մասին։ Ցավոք սրտի, նրանց ընդունման գործնական մեխանիզմներն տակավին մշակված չեն։ Ամենից առավել՝ հայության հայրենադարձությունը Հայաստան, ներառյալ Արցախ՝ ազատագրված տարածքներով հանդերձ, կենսական անհրաժեշտություն է Հայաստանի ազգային անվտանգության համար։

Հայրենադարձությունն անհրաժեշտ է նաև ազգային ինքնությունը պահպանել ձգտող սփյուռքահայերին։ Այսպիսով՝ ասվածից հետևող եզրակացությունն է՝ ժողովրդագրությունն է որոշում ամեն ինչ։

Կազմակերպչական առումով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում չստեղծվեցին նոր կառույցներ, որոնք կկարողանային պատշաճորեն գործ ունենալ քանակապես ու որակապես կտրուկ աճած փոխհարաբերությունների հետ։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցվածքային պատկերն այսպիսին է։

Իրադրությունը Հայաստանում
• Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն, փոխանակ ընդլայնվելու և անկախ Հայաստանի շահերից բխող ծրագրերով առաջնորդվելու, պարզապես ցրվեց։
• Հայաստան-Սփյուռք հարաբերություններով արտգործնախարարության շրջանակներում զբաղվելու թույլ փորձերը, մասնավորապես, Սփյուռքի հարցերով արտգործնախարարի հատուկ տեղակալի պաշտոնի կարճատև գոյությունը, փաստորեն ձախողվեցին։ Այսօրվա վիճակով այդ հարցերով ՀՀ ԱԳՆ-ում զբաղվողների թիվն ու մանդատն ի սկզբանե կանխում
են լուրջ աշխատանքների իրականացումը։ Բացի այդ, ԱԳՆ-ի գործառույթները բոլորովին տարբեր են՝ դրանք պատկանում են միջպետական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ոլորտին։ Մինչդեռ խոշոր սփուռք ունեցող պետությունների շարքում Հայաստանը թերևս միակն է, որը չունի սփյուռքի հարցերով հատուկ նախարարություն
կամ գոնե պետական կոմիտե։ Մինչդեռ, օրինակ, մարդկային ռեսուրսների պակաս չունեցող Չինաստանում դա ամենամեծ նախարարությունն է։ Իսրայելում գործում է Ներգաղթողների կլանման (աբսորբցիայի) անունը կրող նախարարությունը, որն իր երկարամյա գոյության
ընթացքում մշակել է բազմաթիվ արդյունավետ մեխանիզմներ: Ռուսաստանն ու Ադրբեջանը վերջերս են ստեղծել իրենց սփյուռքերի հարցերով համապատասխան կոմիտեներ։
• “Հայաստան” հիմնադրամի ներկա կարողություններն այն վերածել են մի կազմակերպության, որը հեռավոր կերպով անգամ չի հիշեցնում այն համահայկական հզոր կառույցը, որն սկզբնապես նպատակադրված էր։
• Հայաստան-Սփյուռք 1-ին և 2-րդ համաժողովները նույնպես չկարողացան պարգևել մեզ շոշափելի և կոնկրետ արդյունքներ։ Ի՞նչպիսի ակնկալիքներ կարելի է ունենալ Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովից, որը երկու օրից բացվելու է Երևանում։ Մեր կարծիքով, այս 3-
րդ համաժողովի միակ ռեալ արդյունքը կլինի այն, որ 50 ներդրողներ կստանձնեն սահմանամերձ 50 գյուղերի զարգացմանը սատարելու հույժ կարևոր գործը, բայց միթե՞ այդպիսի մասնավոր որոշումներ ընդունելու համար պարտադիր է հրավիրել Հայաստան-Սփյուռք մեծ համաժողովներ, մանավանդ, որ այդ 50 ներդրողներն արդեն գտնվել են ու
հայտնի են։

Իրադրությունն Սփյուռքում
• Արտերկրում ստեղծվեցին նոր կառույցներ՝ Լինսի հիմնադրամը, Միացյալ հայկական ֆոնդը (United Armenian Fund), որոնք խիստ կարևոր աշխատանք են տանում Հայաստանին ֆինանսապես օժանդակելու գործում, սակայն օգնության ծրագրերը ակտիվորեն չեն
ներգրավում սփյուռքահայ զանգվածներին Հայաստանի ու հայության կյանքի մեջ։
• Լոբբինգն ինքնին շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք է, բայց քանի դեռ նրանում բացակայում են հե՛նց Հայաստանի հետ կապված կոնկրետ միջոցառումները, լոբբինգը նույնպես չի ներգրավում սփյուռքահայ զանգվածներին։ Բացի այդ, լոբբինգը պայքարի
կրավորական միջոց է, եթե չի ուղեկցվում այլ ծրագրերով։
• Համասփյուռքյան կազմակերպություն ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են բազմաթիվ պատճառներով (որոնք այստեղ քննարկելն անիմաստ է) և այս փուլում իրատեսական չեն թվում։

Այսպիսով, ցայսօր Սփյուռքի ներգրավումը Հայաստանի կյանքին ընթացել է հին ճանապարհներով՝ 1) օգնության ծրագրեր, 2) լոբբինգ (հիմնականում ԱՄՆ-ում,
վերջերս էլ Եվրոպական Միությունում), 3) քաղաքական հովանավորություն առանձին
քաղաքական խմբերին Հայաստանում։

Առաջընթաց արձանագրելու համար հայությունն ինքնակազմակերպման շեշտակի աճի կարիք ունի՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում, ինչպես նաև այդ երկուսի միջև։ Հայաստանը, իր դժվարություններով ու ձախողումներով, բայց նաև կարևոր ձեռքբերումներով, ամենաիրական առանցքն է, շատ առումներով՝ միակը, որի շուրջը կարելի է կառուցել սփյուռքահայ կյանքն ու ինքնությունը։

Կարծում ենք, օգտակար կլինի մտածել արտերկրում այնպիսի նոր կառույցների հիմնադրման մասին, որոնց միակ խնդիրը կլինի հայրենադարձությանն ամբողջ հնարավոր օժանդակություն ցուցաբերելը՝ ֆինանսական, տեղեկատվական, իրավական, ինչպես նաև գաղափարական առումներով։ Այդ նոր կառույցները պետք է անկախ լինեն սփյուռքյան բոլոր մյուս կառույցներից, ինչպես նաև հայկական պետությունից։

Հույժ կարևոր է Հայաստանում Սփյուռքի հարցերով նախարարության հիմնումը։
Ժամանակն է նաև խոշոր ներդրումներ կատարել հայրենադարձության մեջ, որը կբարձրացնի ազգի ոգին, ինչպես նաև երկրի տնտեսությունը, իսկ համաշխարհային պատմությունից քաջ հայտնի է, որ այս երկուսը սերտորեն փոխկապակցված ոլորտներ են։
Ի մի բերենք, Հայաստան-Սփյուռք համագործակցության ճիշտ կազմակերպումը նախատեսում է լուրջ փոփոխություններ հայկական աշխարհի գաղափարաբանական ու կազմակերպչական կյանքում (ներառյալ Հայաստանի օրենսդրական դաշտում)՝ հիմքում ունենալով Հայաստանում վաղ թե ուշ հայության միավորման գաղափարը։

Հայկական Ինքնության Գրավականները Կամ Ո՞Վ Է Հայը

April 7, 2011

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ararat-center.org

Հայաստանի և հայության զարգացման ներկա բարդագույն ժամանակահատվածում հայկական ինքնության հիմնախնդիրը ներկայացնում է ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն, այլև ունի լուրջ գործնական նշանակություն: Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման և ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելին, խոչընդոտում է համազգային խնդիրների և նպատակների շուրջ անհատի և հասարակության միավորմանը:

Ի վերջո, ո՞վ է այսօր հայը: Որքան էլ հարցը նուրբ է և շոշափում է միլիոնավոր մարդկանց (հատկապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցների) զգացմունքները, այդուամենայնիվ, նրան պատասխանելն անհրաժեշտ է: Թեման հավուր պատշաճի լուսաբանելու համար նախ և առաջ համակողմանիորեն ներկայացնենք այն իրադրությունը, որում գտնվում է հայ ազգն այսօր. այն անառարկելի իրողությունները, որոնք մենք պարտավոր ենք տեսնել և ընդունել այնպես, ինչպես նրանք կան, այլ ոչ թե աչք փակել, ինչպես անում է հայության մի ստվար հատվածը, ներառյալ նրա “վերնախավը”:

Այսպես.

Իրողություն 1. Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջև իր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի տարածքում: Այդ վտանգը բխում է միաժամանակ մի շարք փոխկապակցված աղբյուրներից.

ա) Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հնարավորություն.

բ) ծայրաստիճան սրված ժողովրդագրական ճգնաժամ (հանրապետությունը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ շարունակվող արտագաղթը բացասաբար է ազդում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա).

գ) տեղապտույտ հայկական պետության և նրա քաղաքական հաստատությունների կայացման գործընթացում.

դ) Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի անմշակվածություն (2007թ. փետրվարին ընդունված “Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը” դեկլարատիվ փաստաթուղթ է, որը, պաշտոնական հայտարարության համաձայն, գրված է Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի փորձագետների “մեթոդադաբանությամբ” և “խմբագրմամբ”). արդյունքում չկա ազգային շահերի վրա հիմնված հստակ արտաքին քաղաքական ուղղվածություն:

ե) Հայաստանի ծանր կախվածություն արտաքին ուժերից.

զ) Սոցիալական լարվածություն՝ իր դասակարգային ու տարածքային առումներով հանդերձ (այդ թվում նաև արհեստականորեն ստեղծված, բայց արդյունավետորեն պահպանվող “հայաստանցի” և “ղարաբաղցի” վտանգավոր հակադրությունը, քաղաքական գործիչների և հաստատությունների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, որոշումներ կայացնելուց ժողովրդի օտարումը).

է) հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկած համատարած կաշառակերության դեմ որևէ պայքարի բացակայություն.

ը) Հայաստանում լեզվական հետևողական քաղաքականության բացակայություն, գործնականում՝ մայրենի լեզվի անպաշտպանվածություն.

թ) Ջավախքից հայերին դուրս մղելու Վրաստանի որդեգրած պետական քաղաքականություն, որն իրականացվում է վարչական, տնտեսական, հոգևոր, մշակութային, ժողովրդագրական, լեզվական ճնշումների և արդեն իսկ հստակ ուրվագծվող ուժային եղանակների միջոցով:

Հարկ է հատուկ նշել ամենահրատապ վտանգը՝ Թուրքիայի մասնակցությամբ մեթոդապես ծրագրվող ու մանրազնին նախապատրաստվող ադրբեջանական ներխուժման լուրջ հավանականությունը, որի հաջող իրականացման՝ Արցախի և հարակից ազատագրված տարածքի բռնազավթման դեպքում, Հայաստանի Հանրապետության անհետացումն աշխարհի քարտեզից կդառնա անխուսափելի, քանի որ հաջորդ (եթե ոչ միաժամանակյա) հարվածը կհասցվի թյուրքական երկու դաշնակիցներին տարանջատող վերջին պատվարին՝ Սյունիքին, որն առանց արցախյան “պատնեշի” զրկված կլինի գոյատևման հնարավորությունից: Հայաստանի կենտրոնական շրջանների հետ Սյունիքի թույլ հաղորդակցուղիները, պաշտպանության խորքայնության բացակայությունը, հակառակորդի մոտ ժամանակակից հրետանային այնպիսի համակարգերի առկայությունը, որոնք ընդունակ են ռմբահարել Սյունիքի ողջ տարածքը, ինչպես նաև Արցախի անկման հետևանքով առաջացած հոգեբանական հարվածը ռազմավարապես կենսականորեն կարևոր այդ երկրամասի պաշտպանունակությունը կիջեցնեն զրոյական աստիճանի: Հայաստանի մնացյալ մասը թուրք-ադրբեջանական օղակի մեջ առնելը Հայաստանը կվերածի անդրկովկասյան Սվազիլենդի տիպի մի գետտոյի, և այնուհետև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ոչնչացումը, եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշման միջոցով լոկ ժամանակի հարց կլինի: Զրկվելով կայուն զարգացման հեռանկարից և աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի ապահով ապաստան լինելու հնարավորությունից, երկրաչափական պրոգրեսիայով աճող լայնածավալ արտագաղթի արդյունքում Հայաստանն այնքան կթուլանա, որ հեշտությամբ կկլանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կողմից: Ու թեև հայ ժողովուրդը մեկ անգամ՝ 1990-ական թթ., չեզոքացրեց այս նույն սցենարը, թուրք-ադրբեջանական դաշինքը չի հրաժարվել այն կրկնելու մտքից և, եթե հայությունը պատրաստ չեղավ արդյունավետ դիմադրություն ցույց տալ, փորձելու է ռևանշ վերցնել:

Իրողություն 2. Հայությունը կկարողանա գոյատևել միայն այն դեպքում, եթե գոյատևի Հայաստանը (որպես պետություն և այնտեղ ապրող հայ ժողովուրդ):

Իրողություն 3. Առանց Հայաստանի հայկական Սփյուռքը չի կարող ներկայացնել ազգ, այսինքն` կենսունակ մարմին, որն ապահովում է հայության պահպանումն ու վերարտադրումը (էլ չենք խոսում հայոց լեզվի ու մշակույթի գոյության ու զարգացման մասին):

Իրողություն 4. Վերջին տասնամյակում կտրուկ արագացել են Սփյուռքում ընթացող ուծացման անողոք գործընթացները` ընդունելով աննախադեպ ծավալներ: Մասնավորապես, արտագնացության հետևանքով տարեցտարի նոսրանում են Մերձավոր Արևելքի հայկական հզոր համայնքները, որոնցում մինչև վերջերս խիստ հազվադեպ էին խառնամուսնությունները, արդյունավետորեն գործում էին հայկական դպրոցներն ու մյուս համայնքային կառույցները: 20-30 տարի անց Լիբանանի, Իրանի, Սիրիայի երբեմնի ծաղկուն համայնքներից լավագույն դեպքում պահպանվելու են միայն փոքր կղզյակներ, ինչպես դա արդեն տեղի ունեցավ Իրաքում: Իսկ Ռուսաստանում և Արևմուտքի զարգացած երկրներում ապրող հայերը ենթակա են առավել արագընթաց ձուլման:

Իրողություն 5. Առանց հայոց լեզվի չկա հայկական մշակույթ. լեզուն, պետականության ու այդ պետականությանը ենթակա տարածքների հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարևորագույն միջոցն է: Այն, որ մեր շատ հայրենակիցներ, հատկապես Սփյուռքում, կարող են առանց հայոց լեզվի իմացության իրենց հայ համարել, հնարավոր է միայն նրա շնորհիվ, որ հայ ազգի Հայաստանում ապրող մասն առ այսօր խոսում, գրում ու ստեղծագործում է հայերեն: Պատկերացնենք վարկածային մի այսպիսի իրավիճակ. Հայաստանի հայերը մոռացել են մայրենին և հաղորդակցվում են, ուսում առնում, գրում և ստեղծագործում որևէ օտար լեզվով, կարևոր չէ` ռուսերենով, անգլերենով թե չինարենով: Դա կարող է նշանակել մեկ բան՝ հայկական քաղաքակրթության, հայկական մշակույթի, հայ ազգի վերջ: Իսկ այսօր հայոց լեզվի ու մշակույթի պահպանման և զարգացման հիմնախնդիրն իր ողջ հասակով հառնել է արդեն բուն Հայաստանում:

Դա, ինչպես արդեն ասվեց, կապված է մեր հայրենակիցների արտագաղթելու արդյունքում հայոց լեզուն կրողների թվաքանակի կրճատման (այդ թվում նաև մեր ներուժի՝ երեխաների, որոնք արտասահմանում կստանան ոչ հայեցի կրթություն) և պետության կողմից հայոց լեզվի պատշաճ պաշտպանության բացակայության հետ: Անկախության 16 տարիներից հետո ժամանակն է լիարժեք գնահատելու լեզվի հիմնարար դերն ու տեղը ազգային կյանքում, որ դեռևս չի արվում ո՛չ քաղաքական վերնախավի, ո՛չ էլ հայ մտավորականության զգալի մասի կողմից։ Ընդհակառակը՝ լեզվաքաղաքականության, ինչպես և մի շարք այլ հիմունքային, հարցերում դեռևս փորձեր են արվում ետ շրջել հայ քաղաքական մտածողությունը:

Հետևություններ:

Հետևություն 1. Հայությունը գտնվում է գոյապայքարի ակտիվ փուլում իր հայրենիքի աներևակայելի զոհողությունների գնով պահպանված մի բեկորում: Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը պայքարող օրգանիզմ է, որի հիմնական՝ կենսականորեն կարևոր գործառույթը պայքարն է գոյապահպանման համար:

Հետևություն 2. Այդ գոյապայքարի հիմնական ճակատներն անցնում են ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած սահմանագծերով, այլ ակնհայտորեն հե՛նց երկրի ներսով` ընդգրկելով և՛ ժողովրդագրության, և՛ տնտեսության, և՛ սոցիալական, և՛ գիտության, և՛ կրթության ու այլ ոլորտները: Արտագաղթը, անկախ իր պատճառներից, հայերին ամբողջությամբ կամ մասնակիորեն դուրս է մղում գոյապայքարի կենտրոնական դաշտից՝ Հայաստանից: Նրանց հայրենադարձությունը, ընդհակառակը, նշանակում է կենսականորեն անհրաժեշտ ազգային ներուժի համալրում:

Վերը շարադրած ռազմավարական իրավիճակը հիմք ընդունելով` փորձենք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է Հայը և ինչո՞վ է նա տարբերվում ծագումով Հայից:

Հայ է նա, ով.

1) Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում.

2) Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ.

3) անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջև քաղաքական պարտավորություններ.

4) արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր և իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները.

5) հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին.

6) ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով և նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:

Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր իրենց հայրենիք են համարում ոչ թե Հայաստանը, այլ իրենց ծննդավայրի կամ քաղաքացիության երկիրը, ովքեր Հայաստանի նկատմամբ քաղաքական պարտավորություններ ու հոգեբանական կապվածություններ չունեն, ովքեր չեն ուզում մտածել Հայրենիքում ապրելու մասին, չեն ուզում լինել հայոց լեզվի կրողը, գիտակցաբար կամ անգիտակցորեն հաշտվել են իրենց սերունդների անխուսափելի ուծացման ու ձուլման հետ, կարող են համարվել ընդամենը ծագումով հայ, քանի որ իրականում նրանք կամ աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) են, կամ էլ՝ այլ ազգության ներկայացուցիչ: Եվ բոլորովին կարևոր չէ, որ նրանք այդ ամենով հանդերձ կուրծք կծեծեն ու կբղավեն, թե իրենք են ամենաիսկական հայերը (ակնհայտ ինքնախաբեություն): Էականն այն է, որ այդպիսի անհատը այլևայլ պատճառներով հայտնվել է ազգի կենսագործունեությունից դուրս և նրանում որևէ անձնական մասնակցություն այլևս չի ունենում, այն էլ ազգի համար օրհասական պահին:

Այդ առիթով հարկ է նաև նկատել, որ ինչպես ցանկացած ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է նրա` այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ և ներդրած ավանդով:

Այսպիսով, հային պետք է տարբերել հայկական ծագում ունեցող մարդուց: Սա ամենևին չի նշանակում առաջինին համարել լավը, իսկ երկրորդին՝ վատը: Պարզապես երկրորդն արդեն չի կարող և չի ուզում որևէ զոհողության գնալ հանուն Հայաստանի և արդեն արմատապես տարբեր ազգային ինքնագիտակցություն ունի:

Ծագումով հայերին օգտակար կլինի ազնվորեն, առանց ինքնախաբեության և երեսպաշտության նայել ճշմարտության աչքերին. նրանք ըստ էության արդեն դուրս են եկել ազգի կենսագործունեության դաշտից: Այդուհանդերձ, նրանց համար բաց է երկկողմանի ճանապարհը. վերջնական ձուլում կամ վերադարձ ազգային արմատներին՝ հայոց լեզվի ու մշակույթի վերագտնում, մասնակցություն ազգային կյանքին: Այս իմաստով Սփյուռքի մի ստվար հատվածը վերադարձի հնարավորություն ունեցող հայեր են: Ցավոք, բուն Հայստանում էլ քիչ չեն օտարված հայերը, ովքեր ամբողջովին կամ մասնակիորեն հեռացել, խորթացել ու կտրվել են հայոց լեզվից, մշակույթից ու քաղաքականությունից, չեն գիտակցում ամբողջ հայությանը  սպառնացող ոչնչացման ընդհանուր վտանգը:

Ուզում եմ կրկնել այն, ինչ բազմիցս գրել եմ: Հայության պահպանումն արտերկրում ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հողերում, ազգային պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այ­սօր­վա Հա­յաս­տա­նում՝ այն տարածքում, որը գտնվում է հայկական զինված ուժերի հսկողության տակ: Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն “հայապահպանման” կարևորագույն տարրերը:

Ֆիզիկական գոյատևման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանցքն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում և կազմում է հայկական ինքնության հիմնասյունը՝ անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգային նպատակների իրագործման։ Այսօրվա դրությամբ դրանք են.

1) ցանկացած գնով պահպանել Հայաստանի անվտանգության համար այն նվազագույն անհրաժեշտ տարածքը (ՀՀ-ն և ԼՂՀ-ն իր շուրջն ազատագրված բուն հայկական հողերով հանդերձ), որի վրա Հայաստանը գոյություն ունի իր անկախության ողջ ժամանակահատվածում,

2) իր հայրենիքում հայ ժողովրդի թվաքանակի մեծացում,

3) Ջավախքի հայության պահպանում,

4) սոցիալական արդարության, ժողովրդավարության սկզբունքների, հայոց լեզվի և մշակույթի, ազգային մյուս արժեքների ու շահերի պաշտպանության ու զարգացման հիման վրա ազգային իրավական պետության կառուցում:

Այդ պայքարի ճանապարհին հարկ է լինում հաղթահարել հսկայական խոչընդոտներ, գործնական, գաղափարախոսական ու հոգեբանական զանազան արգելքներ և քարացած կաղապարներ, որոնք թեև իրականում բխում են ոչ հայկական աղբյուրներից, բայց հաճախ են կյանքի կոչվում հե՛նց հայկական քաղաքական կառույցների ձեռքերով, այն կառույցների, որ վաղուց կամ նորերս  են ընկել արտաքին ուժերից ստրկական կախվածության մեջ:

Այդ նպատակներով պայքարի մեջ հայի ներգրավվածությունն ի վիճակի է նրան տալ էթնիկ դիմադրողականությունն ամրապնդող հույզերի, զգացմունքների ու գիտելիքների այնպիսի պաշար ու հարստություն, որ նրա մոտ ձգտում և պահանջարկ կառաջանա նաև յուրացնելու և կրողը դառնալու ազգային ինքնագիտակցության հիմնարար տարրերի՝ լեզվի, մշակույթի, ավանդական բարքերի ու սովորույթների:

Ընդհանրացնելով ասվածը, կարելի է եզրակացնել. քանի որ իբրև ազգ և պետություն Հայաստանը ներքաշված է երկարատև պայքարի մեջ թվաքանակով, նյութական պաշարներով ու տարածքով իրեն գերազանցող ուժերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ապա այդ պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով:

Արմեն Այվազյան
 քաղաքական գիտությունների դոկտոր
“Արարատ” ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

P.S. Վերջում առաջարկում եմ կարդալ մի հատված Ռափայել Պատկանյանի “Հայ և հայություն” բանաստեղծությունից` գրված դեռևս 1855 թ., և Գարեգին Նժդեհի արտահայտություններից մեկը, որոնք շատ համահունչ են մեր նյութին:

Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կնքում՝ բաց բերանն ու երես։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք…
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար…
Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.
Մի՛ խնայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բե՛ր նորան զոհ
Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Ավելի ուշ՝ 20-րդ դարի կեսերին ճիշտ նույնն էր շեշտում նաև Գարեգին Նժդեհը. “Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ, և վաղը պիտի չուզենա մեռնել՝ քո զավակը չէ՛, հայ չէ՛”։ Այս համընկնումները նշանակում են ընդամենը մի բան. Հայաստանի կենաց-մահու գոյապայքարը շարունակվում է արդեն շուրջ մեկ և կես դար։

Արմեն Այվազյանի Հոդվածները

April 7, 2011

Հայ-թուրքական հակամարտություն 
Թուրքիայի Հանրապետությունը պատմության առաջին ֆաշիստական պետությունն է
Թուրքիայի Ռազմական Հայեցակարգը Եւ Թուրքական Վտանգը
«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները
«Մեր նպատակն է Հայաստանում արգելել Ցեղասպանությունը ժխտող գրականության տպագրումն ու տարածումը»
Նամակ «Ազդակ»-ի խմբագրությանը
Թուրքական խնամակալության տա՞կ
Արձանագրություններ և խորհրդարան. հայ-թուրքական արձանագրությունների քննարկումն անցնում է խորհրդարան
Բանակցությունների սեղանին է դրված Հայաստանի պետականության կործանման թուրքական փուլային տարբերակը
Հարաբերություններ թշնամու հետ` առանց երաշխիքների՞
Հայոց Ցեղասպանությունը և հետևանքները
Վտանգավոր սիրախաղեր. Դավաճանելու ենք մեր ինքնությանը
Հինգ հարևանները՝ մի սեղանի շուրջ
Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն
Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել
Նախապայմանների խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները
Հայ-թուրքական հակամարտության այսպես կոչված «կարգավորման» և նրա բովանդակության մասին»
Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի համար
Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքները Մերձավոր Արևելքի և միջազգային քաղաքականության համար
Երբ բթանում է վտանգի զգացումը
«Այսօրուան Թուրքիան Թալէաթներու ժառանգորդն է » 2009
Հայ-Թուրքական Միջպետական Գործընթացի Եվ Այսպես Կոչված «Ճանապարհային Քարտեզի» Մասին 2009
1915-ին ոչ մի թուրք որեւէ հայ երեխայի չի փրկել
«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները 2009
Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, կա հայ-թուրքական հակամարտություն
Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում 2008
Սարդարապատ. Առանց Պարտության Իրավունքի 2008

Արցախ
«Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիա»
Ինքնորշման իրավունքը գերտերությունների մենաշնո՞րհն է
“Անհնար Է Մշտապես “Բլեֆ Անել” Տարածքային Աշխարհաքաղաքական Խաղում”
Կարգավորումը մոտ ապագայի խնդիր չէ
Նախարարը ապակողմնորոշում է
Մտորումներ Արցախեան Գոյամարտի 20ամեակին Առիթով
 հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

Ինքնություն
Հայկական Ինքնության Գրավականները Կամ Ո՞Վ Է Հայը
Հայաստան-Սփյուռք.արդյունավետ համագործակցության մոռացված գրավականները
«Այսօր մեր խաղը պայքարն է»

Զանազան 
Հայաստանի Պաշտպանական Հայեցակարգը` Մերձավորարեվելյան Հեղափոխությունների Համատեքստում
538-539 թթ. հայոց ապստամբությունը 
Ռազմական Պրագմատիզմը՝ Ընդդեմ Կայսերական Նախապաշարմունքների
Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը
Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները՝ 1720-ական թթ.
Հայկական Հարցն Այսօր
Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում `ազգային անվտանգության տեսանկյունից
ԱՄՆ հայկական լոբբին այդչափ հզոր ուժ չէ
Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին 2010
«Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է».  2010
«Մենք շարունակաբար հանդիպելու ենք նման դիվերսիաների» 2010
«Նախագիծը նետել պատմության աղբարկղ» 2010
«Լեզվի ժողովրդական տեսչություն» ստեղծելու մասին 2010
Լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը 2010
Օտարալեզու դպրոցներն օրինականացնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը հակասում է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» դրույթներին 2010
Տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը դիտվում են որպես հանցանք, իսկ մեզանո՞ւմ… 2009
Հայցադիմում 2009
Հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում 2009
«Հայաստանի պետական համակարգը անկախությունից ի վեր գործում է կիսակաթվածահար վիճակում» 2009
ՀՀ արտաքին քաղաքականության սխալները պետք է շտկվեն 2009
Փոշի կդառնան ձեր գործերը չար … Ավիկ Իսահակյան 2009
“Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի սղագրությունը 2008
Կարմելիտների ժամանակագրությունը 2008
Հայերիս մօտ թոյլ է ռազմավարական մտածողութիւնը 2008
Ուկրաինայի Հայ Համայնքի Գործունեությունը Ճիշտ Ուղղություն Ունի

Թուրքիայի իսլամացված հայերի խնդրի որոշ ասպեկտների շուրջ

April 4, 2011

Ռուբեն Մելքոնյան, 20002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ժամանակակից թուրքական արձակի վերաբերյալ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնում: 2009թ. սեպտեմբերին նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ: Հեղինակ է շուրջ 2 տասնյակ գիտական և 5 տասնյակ գիտահանրամատչելի հոդվածներ:

Պատմական դեպքերի հետևանքով այնպես է ստացվել, որ բռնի կրոնափոխության պատճառով հայության որոշ խմբեր ևս ստիպված են եղել իսլամ ընդունել: Հեռանալով քրիստոնեությունից` հայության այդ խմբերը ժամանակի ընթացքում հաճախ հեռացել են նաև քրիստոնեություն դավանող իրենց ցեղակիցներից, կորցրել լեզուն։

Սրա գլխավոր պատճառներից է նաև այն, որ ինչպես անցյալում, այնպես էլ շատ հաճախ մեր օրերում կրոնական պատկանելությունը գերադասվել է էթնիկ պատկանելությունից և մարդկանց տարբերակել են համաձայն այդ սկզբունքի։ Ըստ այդմ , հայ և քրիստոնյա տերմինները նույնացվել են , և բացառվել է այլակրոն հայ հասկացությունը։ Արևելագետ Ալեքսան Խաչատրյանը այս առիթով նշում է.  «Քրիստոնեությունը հայերի համար ոչ միայն դավանանք էր, այլև աշխարհայացք, ազգային գոյության հիմք։ Այդ պատճառով էլ հավատափոխությունը միջնադարյան Հայաստանում գրեթե համազոր էր ազգային դիմախեղման։ Այլ կրոնի հարել նշանակել է ազգությունը փոխել։ Քրիստոնյա, ընդ որում լուսավորչական, լինելը դիտվել է որպես հայության չափանիշ։ Դավանափոխությունը, հետևաբար, որակվել է որպես ազգուրացություն և դավաճանություն»[1]։

Ավանդաբար կրոնափոխ հայության խնդիրը համարվել է հայագիտության ամենակարևոր և քիչ ուսումնասիրված հարցերից մեկը: Ներկայում  ևս այդ խնդիրը  առկա է մեր գիտության օրակարգում։ Եթե թերթենք մեր գիտական մամուլը, ապա կտեսնենք, որ տարբեր ժամանակներում շատ հայտնի գիտնականներ են հանդես եկել հիշյալ խնդրի համակողմանի ուսումնասիրության կոչով: Եթե ավելի վաղ դարերի ընթացքում իրենց արմատներից բռնի հեռացված հայության մասին կան  լուրջ և մակերեսային աշխատանքներ, ապա հատկապես 20-րդ դարի սկզբին` Հայոց ցեղասպանության տարիներին, բռնի իսլամացված հայության խնդիրները վերջին տարիներին  են հայտնվել մեր գիտական, հասարակական շրջանակների օրակարգում։ Թուրքիայի բռնի կրոնափոխ հայության խնդիրը բազմաշերտ է և պահանջում է համապատասխան վերաբերմունք։ Կրոնափոխ հայերի ուսումնասիրությունը և նրանց ուղղությամբ տարվող աշխատանքները կարևոր են, սակայն այս հարցում անհրաժեշտ և պարտադիր է որդեգրել մասնագիտական  մոտեցում, հակառակ պարագայում կարող են ի հայտ գալ անցանկալի արդյունքներ։

Տարբեր դարերում բռնի իսլամացված հայության ոչ բոլոր խմբերն են մինչև մեր օրերը պահպանել էթնիկ պատկանելության գիտակցությունը կամ հիշողությունը, սակայն որոշ խմբերի մոտ դրանց հետքերը, այնուամենայնիվ, դեռևս նկատվում են։ Խոսքն ավելի շուտ վերաբերում է 19-րդ դարի վերջերի հայկական կոտորածների և 1915թ. ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված հայության և նրանց սերունդներին։ Այս նույն հարցի համատեքստում իր յուրահատուկ և ուրույն տեղն է զբաղեցնում նաև 16-րդ դարից սկսած բռնի իսլամացման ենթարկված` Սև ծովի հարավարևելյան ափերին բնակվող հայությունը, որն ավելի շատ հայտնի է համշենահայություն անվամբ:

Դեպքերի բերումով բռնի իսլամացված հայության գերակշիռ մեծամասնությունը բնակվում է ներկայիս Թուրքիայում, սակայն նրանց առանձին խմբեր կան եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև Միջին Ասիայում։

Այժմ Թուրքիայում բնակվող 20-րդ դարի սկզբում իսլամացված հայությունն առավելապես ձևավորվել է հետևյալ խմբերից.

ա. Հայոց ցեղասպանության ժամանակ երբեմն միայն արտաքուստ մուսուլմանություն ընդունած հայեր,

բ. ցեղասպանության ժամանակ առևանգված և այնուհետև թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք և աղջիկներ,

գ. ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից բռնի որդեգրված հայ երեխաներ,

դ. որոշ թվով հայեր, որոնք ապաստան են գտել մուսուլման հարևանների կամ այլ մարդկանց մոտ,

ե. սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ և կամքով։

Եթե որպես ելակետ վերցնենք իսլամացված հայության և նրանց սերունդների շրջանում տեղի ունեցող որոշ երևույթներ, ապա կարելի է նրանց պայմանականորեն  բաժանել  երկու  խմբի:

1. Կան հայեր, որոնք արտաքուստ ներկայանում են որպես մուսուլման, բայց իրականում փորձում են գաղտնի շարունակել քրիստոնեական հավատքը, պահպանել ազգային նկարագրի տարրերը։ Նրանց մի մասը տարիներով գաղտնի շարունակել է քրիստոնեական սովորույթների, տոների, ծեսերի առանձին տարրեր և բարենպաստ առիթ գտնելով (օրինակ` գավառներից Ստամբուլ տեղափոխվելով կամ արտագաղթելով Եվրոպա)` վերընդունել է քրիստոնեություն։ Այս խմբին մասնագիտական գրականության մեջ կոչում  են կրիպտո կամ ծպտյալ հայեր: Նրանց հատուկ  են նաև ներէթնիկ ինքնագիտակցության այնպիսի երևույթներ, ինչպիսիք են, օրինակ, ներքին ամուսնությունները[2], և սա ուղղված է նաև էթնիկ նկարագիրը պահպանելուն:

2. Կան հայեր և հայերի սերունդներ, որոնք մասնակի յուրացրել են իսլամը, սակայն նրանց շրջանում պահպանվել են էթնիկ պատկանելության հիշողության, ազգային սովորույթների, երբեմն նաև մայրենի լեզվի առանձին տարրեր։ Սակայն նրանք, ի տարբերություն ծպտյալ հայերի խմբի, չեն պահպանել կամ չեն կարողացել պահպանել էթնիկ, ազգային նկարագրի ամբողջական տարրեր: Այս նույն խմբին կարելի է  դասել նաև այն մարդկանց, որոնք ունեն հայկական արմատներ. տատը կամ պապը հայ է եղել, և այդ հիշողությունը պահպանվել է նրանց մեջ։ Սրանք էլ հենց կազմում են խառնածինների այն մեծ բանակը, որի գոյության փաստը քննարկման ավելի լայն ոլորտներ է ընդգրկում  ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Իսլամացված հայերի և նրանց խառնածին հետնորդների մոտ երևույթները տարբեր են. մի մասը հպարտանում է իր հայկական արմատներով և առանձնահատուկ վերաբերմունք սկսում ցուցաբերել դրան, մի մասը փորձում է անտեսել այդ հանգամանքը, որպեսզի հասարակության մեջ չարժանանա «գյավուր», թշնամի հայի որակման, իսկ մի մասն ունի նաև ¥ հոգեբանական պատճառներով պայմանավորված) թշնամական վերաբերմունք հայության քրիստոնյա հատվածի հանդեպ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի կրոնափոխ հայերը, մեր կարծիքով, ուծացման տարբեր մակարդակներում գտնվող մարդիկ են, որոնց մոտ երևույթները և զարգացումները խիստ տարբեր են:

Ակնհայտ է, սակայն, որ Թուրքիայում բնակվող բազմաթիվ ծպտյալ և իսլամացված հայերի շրջանում կա ազգային ակունքները պահպանելու, վերագտնելու ձգտում կամ գոնե դրանց հանդեպ հետաքրքրություն։ Ընդ որում այս ամենն արտահայտվում է տարբեր ձևերով` հավատարմության փորձեր ինչպես զուտ էթնիկ առանձնահատկություններին, այնպես էլ իրենց նախկին կրոնի` քրիստոնեության սկզբունքներին։ Սակայն Թուրքիայում իրենց գոյությունը պահպանած, ուծացման և ինքնության կորստի տարբեր մակարդակներում գտնվող հայերի մեջ էթնիկ ու կրոնական ինքնագիտակցության տարրերի գնահատման համար պարտադիր և կարևորագույն պայման է հստակ պատկերացնել և հաշվի առնել այն միջավայրը, որտեղ ապրում են նրանք։ Թուրքիայում, ուր հայ կամ ընդհանրապես ոչ մուսուլման լինելն այսօր էլ ծայրահեղ վտանգավոր է, դասական հայկականություն պահպանելը դժվար, եթե չասենք անհնարին է, առավել ևս ոչ միայն Ստամբուլում, այլև անհամեմատ ավելի հետամնաց, հետադեմ արևելյան շրջաններում։ Այսինքն` այլակրոն հայերին ինչ-որ տեղ «մեղադրել» և հայ լինելու հայաստանյան չափանիշներով դատելուց առաջ պետք է հաշվի առնենք այս ամենը։ Միայն ազգային կամ քրիստոնեական որոշ սովորույթների տարրերի ¥լրիվ կամ աղճատված) գաղտնի պահպանումը և կիրառումն ավելի բարենպաստ պայմաններում կարող են դառնալ նրանց հնարավոր դարձի կարևոր առհավատչյան։

Ծպտյալ և իսլամացված հայության խնդիրը բնականաբար հետաքրքրում և որոշակի անհանգստություն է պատճառում նաև թուրքական գիտական  և «մերձգիտական» շրջանակներին , և սրա  մասին են վկայում թեմայի վերաբերյալ օրեցօր ավելացող հոդվածները, գրքերը, ուսումնասիրությունները։ Սակայն կարևոր է նշել, որ այս ամենը կարելի է դիտարկել  «ինքնության ճգնաժամ» հասկացության շրջանակներում, որը մեր օրերում բավական հրատապ և օրակարգային խնդիր է Թուրքիայում։ Վերջին ժամանակներս  ավելի շատ քննարկվող և տարածում գտնող ինքնության թեման խորքային առումով դարձել է թուրք հասարակության ուշադրությանն արժանացած հարցերից։ Կարծում ենք` բավական հետաքրքիր և ուշագրավ է հանգուցյալ Հրանտ Դինքի` Թուրքիայում ինքնության ճգնաժամի վերաբերյալ արտահայտած հետևյալ միտքը. «Եթե մի օր Թուրքիան քանդվի,  ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»[1]։ Այս նույն հարցին մի փոքր այլ դիտանկյունից է մոտեցել ազգագրագետ Հարություն Մարությանը, որի կարծիքով Թուրքիան մերժում է անցյալի, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն նյութական, տարածքային, բարոյական կորուստների հնարավորությունից խուսափելու համար, այլև  «տասնամյակներ շարունակ ժխտողականության հիմքի վրա ձևավորված ազգային ինքնության հնարավոր խաթարման վախով, որը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքացիական, այլև էթնիկ երանգ ունեցող մեծ հուզումների, որ վտանգավոր է դիտվում պետության միասնականության համար` առկա բազմէթնիկության պարագայում»[3]։

Ծպտյալ հայերի կրոնադարձությունը

Հայկական ինքնագիտակցության տարբեր շերտերի պահպանման ամենախոսուն ապացույցներից կարող է լինել այն փաստը, որ պատեհ առիթի դեպքում բռնությամբ և հարկադրանքով իրենց արմատից կտրված հայերը վերադառնում կամ գոնե փորձում են վերադառնալ իրենց արմատներին։ Դրա վառ օրինակը տարբեր տարիների իսլամացված հայերի շրջանում պաշտոնապես արձանագրված կրոնադարձությունն է ։ Ընդ որում կրոնադարձվել են տարբեր սերունդների պատկանող հայեր. սա  խոսում է նրանց մեջ իրենց արմատների վերաբերյալ առկա կոլեկտիվ և պատմական հիշողության պահպանման մասին:

Վերջին տարիներին Թուրքիայում աճել է գիտական, քաղաքական, հասարակական շրջանակների հետաքրքրությունը իսլամացված և ծպտյալ հայերի խնդրի նկատմամբ, որն ուղեկցվում է տարատեսակ շահարկումներով: Այստեղ կցանկանայինք առանձնացնել այն հանգամանալից հետազոտությունը, որն անցկացվել է Թուրքիայում իսլամից հրաժարված և այլ կրոն` հիմնականում քրիստոնեություն ընդունած քաղաքացիների շրջանում: Այս խնդիրը քննության է առնվել նաև միսիոներական շարժման նոր թափ ստանալու համատեքստում և ներկայացված է, թե Թուրքիայում եկեղեցու վերածված ինչքան տներ են գործում, քանի Ավետարան է բաժանվել մարդկանց և այլն: Սրանով փորձ է արվել պատասխանել նաև բավականին աշխուժորեն քննարկվող «քրիստոնեություն ընդունող թուրքեր» խնդրին և ի վերջո եկել են այն եզրակացության, որ կրոնափոխվածների գերակշիռ մասը ոչ թե թուրքեր են, այլ Թուրքիայում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ (հայեր, հույներ, ասորիներ): Նշված հետազոտության ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել են բնակչության գրանցամատյանները ավելի քան 100 տարվա ընդգրկմամբ, որպեսզի տրվի այս հարցերի հստակ պատասխանը:  Հայտնի են դարձել նաև հայերիս համար հետաքրքիր որոշ տվյալներ. այսպես, պարզվել է, որ 1916-2004թթ. ընթացքում Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, և մանրամասն ուսումնասիրությունից  պարզվել է, որ նրանց մեծ մասը կամ ավելի որոշակի 1340-ը ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեություն: Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ վերոնշյալ 1340 հայերը ոչ թե կրոնափոխ են, այլ կրոնադարձ, քանի որ բնակչության գրանցամատյանների ուսումնասիրության ընթացքում (ընդ որում նաև Օսմանյան ժամանակաշրջանի) վեր է հանվել այդ կրոնադարձների մինչև 3-րդ, 4-րդ պորտի նախնիների էթնիկ և կրոնական պատկանելությունը ու պարզվել է, որ հիշյալ մարդիկ ծագումով հայեր են, որոնց նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ առերես ընդունել են իսլամ, որպեսզի ազատվեն աքսորից ու կոտորածից, իսկ իրականում շարունակել են գաղտնի պահել քրիստոնեական ավանդույթները, այլ խոսքերով ասած` դրանք ծպտյալ հայերն են: Հետազոտություններում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է անգամ կրոնադարձության աշխարհագրությունը: Այսպես, կրոնադարձությունը ավելի շատ կատարվել է Ստամբուլում, ապա դրան հետևում են Դիարբեքիրը, Ադըյամանը, Բաթմանը, Սիվասը (Սեբաստիա), Թունջելին (Դերսիմ) և Մալաթիան: Ավելին, Ստամբուլում կրոնադարձությունը ուսումնասիրել են նաև ըստ թաղամասերի և  պարզվել է, որ կրոնադարձները ավելի շատ գրանցված են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում (մոտ 150 մարդ), որին հետևում են Շիշլի և Էմինօնյու թաղամասերը: Ավելորդ չի լինի ներկայացնել նաև ծպտյալ հայերի կրոնադարձության մի քանի կոնկրետ փաստեր, որոնք տեղ են գտել թուրքական աղբյուրներում: Դրանցից պարզ է դառնում, որ երբեմն կրոնադարձվում են ամբողջ ընտանիքով, ազգականներով: Ի դեպ, գրեթե բոլոր կրոնադարձված հայերին ներկայացնելիս տրվում է նաև նրանց տոհմածառը և հետաքրքիր օրինաչափությամբ  ծնողների, երբեմն էլ պապերի ու տատերի ոչ հայկական անուններին հետևում են արդեն ավելի ավագ սերնդի նախնիների հայկական անունները, և եթե սա ժամանակագրորեն դասակարգենք, ապա ցեղասպանությունից առաջ ծնվածների գերակշիռ մասը կրում է հայկական, իսկ արդեն 1915-ից հետո գերազանցապես ոչ հայկական անուններ, այսինքն՝ սրանով կարելի է պատկերացում կազմել նաև առերես իսլամացած հայերի ծպտյալ կյանքի սկզբնավորման ժամանակաշրջանի մասին.

  1. 1971 թվականին Թունջելի նահանգի Դոլուքյուփ գյուղում գրանցված, 1947 թ. ծնված էթնիկ հայ Սեֆեր Աքյուզը, որ շրջապատում հայտնի է եղել որպես մուսուլման, դիմելով քաղաքացիական հարցերով Ստամբուլի 1-ին ատյանի դատարան՝ հրաժարվել է իսլամից և ընդունել քրիստոնեություն: Այնուհետև մի քանի տարվա ընթացքում նույն ընտանիքից ևս 34 հոգի ընդունել է  քրիստոնեություն:
  2. 1995 թվականին Յոզղաթ նահանգի Բողազլըյան գավառում գրանցված Հաջի Սարըքայան ընդունել է քրիստոնեություն, իսկ նրանից մի քանի տարի առաջ և մի քանի տարի հետո նույն քայլին են դիմել նաև նրա 14 ազգականները: Վերջինը, որ քրիստոնեություն է  ընդունել ,  Օզնուր Սարըքայան է¥ 2003 թ.):
  3. Սասունում գրանցված Զենգիլների ընտանիքից 1975-ից մինչև 2003 թվականը 9 մարդ ընդունել  է քրիստոնեություն:
  4. Պատահում է նաև, որ կրոնի հետ  փոխում են նաև անունները և ընդունում հայկական անձնանուններ: Օրինակ, Էլյազիգի նահանգի Քեբան գավառում գրանցված Թյուրքան Աքջան, 1995 թվականին ընդունելով քրիստոնեություն, փոխում է նաև անունը` դառնալով Մարիամ Սարգսյան:
  5. 1993 թվականին Թունջելիում գրանցված 84-ամյա Մուսթաֆա Աթեշը, որը մասնակցել է նաև 1937 թ. Դերսիմի ապստամբությանը §դարբին Մուսթաֆա¦ անունով, վերադարձել է քրիստոնեության:
  6. Կրոնադարձվածների ցուցակում մեզ հանդիպած տարիքով ամենափոքրիկը 2004 թվականի փետրվարի 19-ին ծնված Մելիսա Չաքըրն է, որի ծնողների (Սյուզան և Սարգիս) 2004 թվականի մայիսի 27-ի դիմումի համաձայն փաստաթղթերում փոխվել է նրա կրոնական պատկանելությունը[2]:

 

Սակայն պատահում է նաև, որ միևնույն ընտանիքից կրոնադարձվում են ոչ բոլորը, և ստացվում է տարօրինակ պատկեր, երբ, օրինակ, հինգ եղբայրներից երեքը, բացահայտելով իրենց հայկական ծագումը, ընդունել են քրիստոնեություն, իսկ մյուս երկու եղբայրները շարունակում են գրանցված մնալ իբրև մուսուլմաններ:

Ծպտյալ հայերի կրոնադարձության դեպքերին անդրադառնալիս պետք է ուշադրություն դարձնել հատկապես հետևյալ երկու կարևոր հանգամանքներին.

  1. ըստ իսլամի, այն մարդիկ, որոնք ընդունելով մուսուլմանություն, այնուհետև հրաժարվում են այդ հավատից, ենթակա են մահապատժի: Սակայն քանի որ Թուրքիան կրոնապետություն չէ, ուստի այդ պատիժը չունի իրավական օրենքի ուժ, սակայն դա չի բացառում այն, որ իսլամից հրաժարվածները կրոնական ծայրահեղականների կողմից կարող են ընկալվել որպես թիրախներ: Բացի այդ, չափազանց դժվար է և հոգեկան մեծ ապրումներ է պատճառում ծպտյալներին ապրել` արտաքին աշխարհից շարունակ թաքցնելով իրենց էթնիկ և կրոնական պատկանելությունը, բայց միաժամանակ հեշտ չէ նաև թուրքական իրականության պայմաններում ապրել որպես հայ քրիստոնյա: Այսինքն` այս կրոնադարձությունը նույնիսկ Եվրոմիության անդամակցությանը ձգտող Թուրքիայում պետք համարել որոշակի խիզախություն:
  2. Շատ հաճախ էթնիկ պատկանելությունը ստորադասվում է կրոնական պատկանելությանը, և «հայ» ու «քրիստոնյա» հասկացությունները նույնացվում են: Հենց այս պատճառով էլ ծպտյալ հայերի կրոնադարձությունը ինչ- որ առումով կարելի է համարել նաև վերադարձ դեպի ազգային ակունքներ` ազգադարձություն:

 

Ամփոփելով` նշենք, որ կրոնափոխ հայության խնդրի գիտական, շահարկումներից հեռու ուսումնասիրությունը չափազանց կարևոր է, և այս հարցում չարդարացված լավատեսական կամ նիհիլիստական մոտեցումները հավասարապես քննադատելի են:


[1] Հրանտ Դինքն այս միտքն արտահայտել է 2007թ. ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

[2] Başyurt E., Ermeni evlatlıklar, İstanbul, 2006 (2-nci baskı), s.73-76.


[1] Խաչատրյան Ա., Հայերի մահմեդականացումը միջնադարյան Հայաստանում (8-15-րդ դդ.), Իրան-նամէ, Երևան, 1993, թիվ 1, էջ 26:

[2] Այս մասին  մանրամասնորեն տե’ս Մելքոնյան Ռ., Ներքին ամուսնությունների սովորույթը Թուրքիայի ծպտյալ հայերի շրջանում, Հանրապետական, Երևան, 2008, թիվ 5, էջ 6-9:

[3] Մարության Հ., Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում, Երևան, 2006, էջ 60:


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 84 other followers