religions.am
03.04.2014
, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ
religions.am
03.04.2014
, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ
religions.am
Հայ եկեղեցին բազմաստիճան, հիերարխիկ կառույց է՝ շարքային հավատացյալից մինչև Կաթողիկոսը և իր կառուցվածքային տեսքով իսկ հետևորդին ներշնչում է ազատությանը հակադիր գաղափարներ՝ գերիշխանություն և ենթակայություն:
Հայաստանի անկախության պայմաններում, կարծում եմ, որ այն մեծապես հակահանրային և հակազգային դեր է կատարում:
Հայ եկեղեցին անկախության առաջին իսկ օրվանից պետք է փորձեր իր քարոզներով կերտել անկախությանը պատրաստ մարդուն: Փոխարենը, ի դեմս Հայ եկեղեցու մենք տեսանք իշխանական կցորդի, անդեմ, դոգմատիկ, զսպող, սաստող մի կառույցի, որը սերտ հարաբերությունների մեջ է պետական կառույցների հետ, կամ անգամ ընկալվում է որպես զուգահեռ իշխանություն՝ հավատացյալների և ոչ հավատացյալների վրա:
Չունենալով ներքին մրցակիցներ, Հայ Առաքելական եկեղեցին աներկբայորեն հարգված է եղել յուրաքանչյուր հայի կողմից որպես իր միակ հոգևոր ապավենը:
Հայ եկեղեցին ոչ մի ջանք չի թափում հասկանալու իրեն նվիրվածներին: Այն մարդկանցից կտրված մի կառույց է, որին թվում է, թե իր անելիքն ընդամենը ժառանգված դիրքերը պահպանելն ու բազմապատկելն է, և որևէ պարտավորություն չունի հայի նկատմամբ:
Իմ համոզմամբ, հայկական պետականության ներկա անփառունակ վիճակի հիմնական պատասխանատուներից մեկն էլ Հայ եկեղեցին է:
Հայաստանում ինչ արժեքներ է բերում Հայ եկեղեցին, ես կասեի, որ բերում է հակաարժեքներ:
Քաղաքական ու հանրային ինքնուրույնության ու ազատության հարցը շատ ավելի լայն փիլիսոփայություն ու տեսադաշտ է պահանջում, քան եկեղեցին կարող է ունենալ, կամ ապահովել: Մյուս կողմից էլ, ոչ մի ինքնաբավ կառույց իր ներսում չունի ցանկությունը, կամ պոտենցիալը վերափոխվելու համար: Այն շարունակում իր նախկին կեցվածքն ու գործառույթները, քանի չի զգում իր գոյության վտանգը:
Որպես կանոն, ռեֆորմի պահանջը գալիս է դրսից և ստիպում, պարտադրում է հաշվի նստել նոր իրավիճակի հետ. կամ վերափոխվել ու հարատևել, կամ էլ պարտվել ու հեռանալ ասպարեզից: Այս տրամաբանության շրջանակներում, եկեղեցու բարեփոխումն ինքնին պետք է պարտադրվի դրսից, հանրության ու հենց հավատացյալների կողմից, որպես քաղաքականին ստորադաս, ածանացյալ պրոցես:
Իմ իմացածով, Հայ եկեղեցին երբևէ դեմ չի առել լինել-չլինելու խնդրին, որովհետև կարողացել է մշուշոտ դոգմատներով նենգափոխել հարցերը և իրեն դուրս դնել պետական -հանրային պարտությունների պատասխանատվությունից և դա էլ մշտապես արվել է, չարաշահելով պատմական դժբախտությունները՝ թե իբր հայոց պետականությունը պարտվել է, բայց եկեղեցին՝ երբեք: Իրականությունը մի քիչ այլ է: Իմ կարծիքով Հայ եկեղեցին չի էլ մասնակցել մարտահրավերներին, որ պարտվի: Այն մշտապես դիսոցված է եղել ազգային -պետականից և հոգ է տարել միայն իր խնդրիների մասին: Եվ մեծապես, հենց դրա համար էլ հանդուրժվել է օտարների կողմից:
Ներկայումս էլ, հայ եկեղեցին ու նրա սպասավորները նույնիսկ քննարկման շրջանակներում, որևէ կերպ ներգրավված չեն հայաստանյան քաղաքական ու հանրային հրատապ, կենսական հարցերին: Հայ եկեղեցին իրականությունից դուրս, ինքնամփոփ ու շատ առումներով մակաբույծ մի սուբյեկտ է, որը համագործակցում է պետականությունը վայրընթացի տանող օլիգարխիայի ու քրեականի հետ:
Ի՞նչ է կատարվում եկեղեցու ներսում: Ինչի՞ արդյունք են ներեկեղեցական խնդիրներն ու տարաձայնությունները: Թեմայի շուրջ զրուցել ենք հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:
— Պարոն Կարապետյան, վերջին շրջանում եկեղեցու ներսում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարծես թե հարիր չեն հոգևոր կառույցին. դրանում առկա ցանկացած անհամաձայնություն դառնում է բուռն քննարկման և վիճաբանության առարկա: Ո՞րն է, ըստ Ձեզ, դրա պատճառը։
-Հիմա ես հետաքրքրված չեմ, թե այդ կառույցի ներսում ինչ խժդժություններ են կատարվում, իսկապես հետաքրքրված չեմ, որովհետև այդ կառույցը ազգային չեմ համարում: Իսկ եթե մի կառույց ինձ համար ազգային չի, ապա դա ինձ չի հուզում: Ինչ ուզում են, թող անեն, թող իրար գլուխ ուտեն: Դրանով իրենք իրենց ավելի են նվաստացնում և կորցնում ժողովրդի հարգանքը. առանց այն էլ արդեն հարգանք չունեն: Բայց իրենք հոգևոր հովիվ են, չէ՞, չոբան չեն: Իրենց պիտի հովվի պես պահեն, որ մարդկությունն իրենցից սովորելու բան ունենա: Այս իրավիճակում մեր ազգը մեր հոգևոր հովիվներից երբեք էլ սովորելու բան չի ունեցել: Եթե սովորել էլ է ինչ-որ բան, ապա դա եղել է դեպի անդունդ, Դեր Զոր գնալու ճանապարհները, որովհետև նրանք միայն դա են հուշել:
-Առաջ Դուք կարծում էիք, որ եկեղեցին հարկավոր է բուժել:
-Այո՛, բայց ես հիմա արդեն այդպես չեմ կարծում: Այդ կառույցն ի ծնե է հիվանդ, ու ես ժամանակի ընթացքում այն համոզման եմ եկել, որ դա բուժման ենթակա չէ:
-Իսկ ի՞նչ պայքար է այսօր եկեղեցու ներսում՝ աթոռի կռի՞վ, գաղափարական պայքա՞ր:
-Գաղափարական պայքար չի կարող լինել, քանի որ եկեղեցին անգաղափար մարդկանց հավաքական կառույց է: Եթե մի կառույց հանուն ազգի և հանուն հայրենիքի չէ, ապա այդ կառույցը գաղափարազուրկ է: Իսկ այդ կառույցը, դրա բազմահազար սևազգեստ անդամները երբևէ չեն առաջնորդվել այդ գաղափարով: Հետևաբար մնում է աթոռի կռիվը, և դա դարերի պատմություն ունի: Վանահայրերի կռիվները դարեր շարունակ եղել են միայն հանուն շահի: Սա այսօրվա պատմություն չի: Թեմերը գյուղեր էին կորցնում և պայքարում էին, որ մեկը մյուսի գյուղը խլի, որ իր շահույթն ավելի շատ լինի:
-Հաճախ ասվում է, որ հայ ազգի համար ծանրագույն ժամանակաշրջաններում, երբ չի եղել պետականություն, եկեղեցին է կանգնած եղել ժողովրդի կողքին և առաջնորդել նրան:
-Նա, ով ասում է այդ խոսքը, կամ պատշաճ ձևով չի ուսումնասիրել պատմությունը, կամ հետևել է կեղծ դրույթների, որոնց հեղինակները մեծամասամբ հենց հոգևորականներն են: Բայց իրականում այս կառույցը չէր հանդուրժում պետություն, և շատ դժվար էր ունենալ Հայ Առաքելական Եկեղեցի և միևնույն ժամանակ՝ պետություն, որովհետև եկեղեցին երբեք պետականամետ կառույց չի եղել, այն պետության ոտքի տակն է փորել, թագավորի է սպանել՝ թշնամու հետ բանակցելով, օրինակ՝ Պապ թագավորին: Նա ամեն ինչ արել է, որ մենք դարերի ընթացքում չունենանք ազգային հասարակություն, ամեն ինչ արել է, որ մենք վարժվենք ստրկաբար ապրելուն: Անգամ հիմա, երբ անկախ ենք, մենք անընդհատ աջ ու ձախ ենք նայում, որ տեսնենք՝ ռուսը, ամերիկացին կամ չգիտեմ ով իր սապոգը երբ կդնի մեր գլխին: Այսինքն՝ մենք, ամեն դրվագի մեջ մեր նկարագիրը կորցրած, արդեն ոչ թե ազզ ենք, այլ ցեղի ենք հավասարվել:
-Իսկ Դուք դրանում միայն եկեղեցո՞ւն եք մեղադրում:
-Նախ և առաջ եկեղեցուն, որովհետև աշխարհի վրա ցանկացած ազգ իր հավատքի և գաղափարաբանության պտուղն է: Մենք մեր լավով ու վատով Հայ Առաքելական Եկեղեցու ցանած սերմերի պտուղներն ենք, նրա տված դաստիարակության պատճառով է, որ այսքան անդեմ ենք և աննկարագիր:
-Այնուամենայնիվ եկեղեցին ունեցել է այնքան մեծ նշանակություն մեզ համար, որ կարողացել է մեզ այդպիսին դաստիարակել:
-Ո՛չ, այդ մեզ համար չէ, որ եկեղեցին ունեցել է այդքան մեծ նշանակություն։ Այն մեծ նշանակություն է ունեցել մեզ տիրած ազգերի համար: Մեզ տիրած բոլոր ազգերը հանդուրժել են եկեղեցու գործունեությունը և նույնիսկ հովանավորել նրան, քանի որ այս կառույցը եղել է հլու- հնազանդ, հարկահավաք, ստրկական ծառայություն մատուցող կառույց, որի կարիքն ուներ ցանկացած նվաճող: Նրա միջոցով պիտի ամբողջ երկրի հասույթը հավաքվեր, և դա բոլոր դարերում արել է Հայ Առաքելական Եկեղեցին:
-Այդ դեպքում հիմա ու՞մ է ծառայում եկեղեցին:
-Եկեղեցին ինքն իրեն է ծառայում. նախկինում ծառայել է օտարին և իրեն, բայց ոչ երբեք ազգի շահին, որի ապացույցը այն բազմաթիվ զանգվածային արտագաղթներն են, որոնց առաջնորդները եղել են բարձրաստիճան հոգևորականներ՝ կաթողիկոսներից մինչև արքեպիսկոպոսներ:
-Իսկ հիմա իշխանությունն, ըստ Ձեզ, եկեղեցուն թո՞ւյլ է տալիս միայն իր մասին մտածել:
-Մենք չունենք ազգային իշխանություն, որովհետև մեր հասարակությունն էլ ազգային չէ: Աննկարագիր, ապազգային հասարակության ծոցից դուրս եկած մարդիկ են նրանք՝ արմատից կտրված, խորթացած, և այս իշխանությունները չեն կարող նկատել, թե ինչ է այսօր անում եկեղեցին: Այսինքն՝ աշխարհիկ իշխանությունը ի զորու չէ նկատել և համարժեք քայլեր ձեռնարկել, ազգայնացնել այս կառույցը, քանի որ ինքն էլ դուրս չի եկել ազգային հասարակության ծոցից:
-Այսօր եկեղեցում խմբավորումներ կա՞ն:
-Ես խոսքիս սկզբում ասացի, որ մենք ավելի շատ ցեղի ենք նմանվում, քան ազգի: Այդ խմբավորումները նույն թայֆաներն են, որոնք հատուկ են ցեղային հասարակությանը: Մենք ոչ միայն չունենք ազգային հասարակություն, այլ հասել ենք ցեղային մակարդակի, և քանի որ դա այդպես է, այո՛, կունենանք անհաշիվ կլաններ թե՛ հոգևոր դաշտում, թե՛ աշխարհիկ: Աշխարհիկ դաշտում թայֆայականությունը դրսևորվում է կուսակցությունների տեսքով, իսկ հոգևոր դաշտում՝ տարբեր կրոնների և անգամ միևնույն կրոնի մասնատումների: Այսինքն՝ ազգը իր անողնաշարության, անդեմության պատճառով ոչ միայն հոգևոր կառույցը տրոհել է տարբեր հոսանքների, ճյուղերի, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներսում էլ է գործում ցեղային տրամաբանությունը:
-Այսինքն՝ ազգն արժանի՞ է այսպիսի հոգևորականություն և այսպիսի իշխանություն ունենալուն։
-Ցավալիորեն արժանի է: Եթե մի ազգ չի կարողացել հասկանալ, որ ինքը գոյություն ունի շնորհիվ մարդկանց, որոնցից մեկը իր մշակույթը փրկեց, իսկ մյուսը՝ հայրենիքը՝ Կոմիտասն ու Նժդեհը: Ով ասես, որ չի սրբադասվել, բայց այս երկու անձինք՝ ոչ: Բանակում Ավետարանի, Աստվածաշնչի ուսմունքը քարոզելու համար սևազգեստ ագռավների են ուղարկում (ինչ-որ հոգևորականներ են հայտնվել բանակում), որն արդեն կապիկության է նման: Մենք այս կառույցի տված ուսմունքի կարիքը չունենք մեր բանակում: Մենք ունենք Նժդեհի ուսմունքի կարիքը. այն արդեն իսկ ազգային Ավետարան է:
Հարցազրույցը՝ Արաքս Մամուլյանի
Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում ամիսներ առաջ նախագիծ ներկայացվեց “ՀՀ տոների մասին” օրենքում փոփոխություն մտցնելու եւ Օգոստոսի (նավասարդի) 11-ը՝ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը “Հայ ազգային ինքության տոն”, իսկ տոնին նախորդող 5 օրերը՝ “Նավասարդյան խաղերի օրեր” հռչակելու մասին: Նախագիծը նախնական տեսքով քննարկվել եւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Թվում էր, թե շուտով օրինագիծը վերջնական տեսքի կբերվի եւ ԱԺ-ում կհաստատվի, եւ մենք վերջնականապես մեր տոնացույցում պետության կողմից օրենքով հաստատված գեթ մեկ՝ բուն իմաստով ազգային, ազգի էությունից եկող տոն կունենանք (ԱԺ կողմից հաստատված մյուս տոները այդպիսիք չեն, դրանք եկեղեցական կամ պետական-քաղաքական տոներ են):
Բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին քնած չէ, որ ԱԺ-ն իր վճռին տեր կանգնի ու ազգին իր կողմից հաստատված ինքնության տոն պարգեւի: Ինչպես վկայում են հավաստի լուրերը, եկեղեցին կտրականապես դեմ է Հայկյան հաղթանակի օրը հայ ինքնության տոն հռչակելուն: Իսկ “ամենայն հայոց” կաթողիկոսը անձամբ է միջամտել, որ ԱԺ պատգամավորները “սառեցնեն” հարցը:
Ըստ քրիստոնյա “հայրերի”, ինչպես հայտնի է, հայ ինքնությունը 301 թվից է գալիս, դրանից առաջ հայը՝ հայ, Հայաստանն էլ՝ Հայաստան չի եղել եւ, հետեւաբար, այդ ժամանակներին վերաբերող ի՜նչ ազգային ինքության տոնի մասին կարող է խոսք լինել: Եկեղեցին կողմ է տոնի՝ Նավասարդյան տոն վերացական ձեւակերպումին (ազգային ինքնություն անվանումը եկեղեցուն իր տեղը կդնի), որը պետք է տոնվի ոչ թե բուն հաղթանակի օրը, այլ՝ եկեղեցական ինչ-որ տոներից մեկի օրը…
Դե եթե եկեղեցին դեմ է, ԱԺ-ն քանի գլխանի է… Եթե պետությունն իր իսկ կամքով (մեկ այլ նախագծով, որը Եվրոպայում է հիմա քննարկվում) պատրաստվում է կրոնապետության վերածվել, էլ ո՞վ եղավ, որ ինքնուրույն ու ազգօգուտ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ԱԺ-ից ստացած “ինքնագլուխ” նախաձեռնության մասին լուրն առնելուն պես եկեղեցին խառնվեց իրար եւ ամեն ինչ անում է, ամբողջ հունարը օգտագործում է պատգամավորներին “խելքի բերելու” համար: Բացի այդ՝ եկեղեցին ոտքի է հանել իր կառքին լծված “հայ” խղճուկ “մտավորականներին”: Վերջիններս փրփրուրը բերաններին ինչ անհեթեթություններ ու կեղծիքներ ասես չեն “ապացուցում”. դիցուկ՝ որ Հայկը Հիսուսից շատ ու շատ առաջ քրիստոնյա է եղել եւ, հետեւաբար, նրա հաղթանակի օրը պետք է տոնել որպես քրիստոնեության հաղթանակի օր. կամ որ 301 թվից այն կողմ հայը բնավ չի եղել եւ, հետեւաբար, հայի ինքնությունը (նրա ինքնության տոնը) Գրիգորիսի՝ հրով ու սրով քրիստոնեւությունը Հայաստանում տարածելու ժամանակների հետ պետք է կապել. կամ էլ, որ հայ ինքնությունը (տոնը) պետք է կապել օտար գրքերի թարգմանության (Թարգմանչաց տոնի) հետ. եւ նման անհեթեթ “ապացույցներ”:
Այս առումով, մեկընդմիշտ պարզաբանենք, որ մեր փառահեղ նախնին՝ Հայկը, մեր արիադավան-հեթանոս նահապետներից մեկն է եղել եւ որեւէ առնչություն չունի քրիստոնեության ու առավել եւս՝ եհովայապաշտության՝ հուդա-քրիստոնեության հետ: Հայկի հաղթանակը շարունակությունն էր իր նահապետների հաղթանակների, որոնք պարբերաբար վերահաստատում են Հայ Աստվածների Օրենքը Հայոց Բնօրրանում՝ Արարատյան լեռնաշխարհում…
Շատ չարժեւորելով խամաճիկների թատրոնի վերոնշյալ դերակատարներին՝ դառնանք ՀՀ ԱԺ-ին:
Հայ ազգայնականների համախմբումը կարծում է, որ Ազգային Ժողովի (ինչը ազգային ժխորի է վերածվել) համար հարմար առիթ է ներկայացել ընդամենը մի հարցում դրսեւորելու իր Ազգային Ժողով լինելու, իր՝ ազգային ավանդույթները դույզն ինչ պահելու պատրաստակամություն դրսեւորելու հարցում: Սակայն արդեն օգոստոսի 11-ը մոտենում է, իսկ եկեղեցին շարունակում է իր հայահալած քաղաքականությունը, որին նպաստում է նաեւ ԱԺ-ն: Երեւի Հայկի հաղթանակի օրը չնախատեսվեր այդ տոնը, այլ՝ մի
հրեա Աբրահամի՝ եկեղեցին անմիջապես համաձայնվեր…
Մենք է՛լ ավելի ենք համոզվում, որ ՀՀ ԱԺ-ն ազգային կյանքի հետ ոչ մի կապ չունի եւ ստեղծում է օրենքներ (նաեւ՝ տոների մասին), որոնք չեն ծառայում հայ կյանքին, եւ շարունակում է ընդունել օրենքներ, որոնք ծառայում են այլոց ինքնության՝ մեզանում վերաարժեւորմանը, հուդա-քրիստոնեական էկումենիկ ուղեգծի ընդունած փաստաթղթի՝ “ընտրյալ ժողովրդի” հավատին ու շահերին:
Իսկ եկեղեցին շարունակում է իր խաչակրաց արշավանքը հայության դեմ…
Բայց միեւնույնն է մենք հաղթելու ենք եւ Հայաստանը հայերինն է լինելու:
“Լուսանցք” ազգային շաբաթաթերթ
«Մեր երկիրն օկուպացված է, օկուպացված է բառի բուն իմաստով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սարդարապատ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը` տալով Հայաստանում ստեղծված իրավիճակի իր գնահատականը:
Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ այդ պայմաններում առնվազն միամտություն է փորձել պայքար մղել համակարգի մեջ` համակարգի կողմից պարտադրված կանոններով:
«Մենք, ըստ էության, գտնվում ենք նոր գաղութատիրական ժամանակներում»,- շեշտեց Սէֆիլյանը` ավելացնելով, որ սա պետք է գիտակցի այն քաղաքական վերնախավը, որը վճռել է պայքարել գործող համակարգի դեմ:
«Պետք է գիտակցի, որ մեր հակառակորդն այսօր երևացող Բաղրամյան 26-ը չէ, Բաղրամյան 26-ն արդեն երկար ժամանակ է` խաղալիքն է դարձել տարբեր կայսրությունների ձեռքում»,- նշեց «Սարդարապատի» ներկայացուցիչը:
«Այս ամբողջը գիտակցելով` մենք պարբերաբար հորդորել ենք ընդդիմադիր ուժերին օր առաջ դուրս գալ այդ նոր գաղութատիրական, կեղեքող համակարգի կողմից վերահսկելի դաշտից: Դժբախտաբար, վերջին ամիսներին մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև եթե նա ընկալեր, ընդուներ մեր առաջարկությունը, փետրվարի 18-ի` մեր ժողովրդի ընդվզման աննախադեպ ալիքը, որը բարձրացել էր, մեզ կհաջողվեր հնարավորինս շուտ իրականություն դարձնել, այպես ասած, համակարգափոխությունը: Դժբախտաբար, նա չլսեց մեզ, և այսօր մենք ստիպված ենք մեր պատկերացրած պայքարը սկսել մեր պատկերացրած ձևով»,- ընդգծեց Ժիրայր Սէֆիլյանը:
Նա հիշեցրեց, որ մինչև ապրիլի 9-ը ընդդիմության ղեկավարներին հորդորել են ձևավորել շարժումը համակարգող, կառավարող մարմին, քանի որ, իր խոսքերով, «անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները»:
Խոսելով ապրիլի 9-ի դեպքերի մասին` Ժ.Սէֆիլյանը նախ նշեց, որ իրենք կանխատեսել էին այդ ամենը, սակայն ապրիլի 9-ին տեղի ունեցավ վատթարագույնը:
«Ես անձնապես չէի սպասում այդքան ձախող մի օր մեր շարժման` և´ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վնասարար, և´ մեր ժողովրդի, որը մոբիլիզացվել էր»,- ասաց նա և ավելացրեց, որ դրանից հետո «Սարդարապատը» չէր կարող ձեռքերը ծալած նստել, երբ տեսնում է հիասթափությունը հասարակության շրջանում և «գորշությունը»` քաղաքական ասպարեզում:
Այդպիսով` Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ իր նշած «առաջնորդող խումբը» որոշ չափով ձևավորվել է «Սարդարապատի» կողմից: «Սարդարապատն» այդպես է ձգտելու շարունակել իր պայքարը, և մայիսի 9-ին կանցկացնի իր առաջին հանրահավաքը Գյումրիում, իսկ մայիսի 17-ին` Երևանի Ազատության հրապարակում: Իսկ այդ հանրահավաքները, ինչպես նշեց Ժ.Սէֆիլյանը, տարբերվելու են Հայաստանում ավանդաբար անցկացվող հանրահավաքներից, քանի որ դրանք կրելու են ինքնակազմակերպական բնույթ:
Ի դեպ, Ժ.Սէեֆիլյանին լրագրողները հիշեցրեցին, որ «Սարդարապատը» նախնական հայտարարությամբ ծրագրել էր հանրահավաքն Ազատության հրապարակում անցկացնել մայիսի 9-ին, սակայն հետո փոխեց իր որոշումը, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 9-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս մասին էլ Սէֆիլյանը նշեց, որ իրենք զիջել են Րաֆֆի Հովհաննիսյանին:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ է «Սարդարապատի» նախաձեռնած շարժումը տարբերվելու «Նոր Հայաստան» շարժումից, նա պատասխանեց.
«Դժբախտաբար, այն, ինչի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց խոսել Անի հյուրանոցում, պետք է այդ մասին խոսեր ապրիլի 9-ին: Մեր առաջարկած ծրագրի տարրերի մասին նա խոսել է Անի հյուրանոցում, սակայն միաժամանակ կարող ենք ասել, որ ամբողջությամբ տակավին չի ըմբռնել մեր առաջարկած հստակ ծրագիրը: Սակայն ողջունելի է, որ նա քայլեր կատարում է այդ ուղղությամբ, և այդ պատճառով մենք հույս ունենք, որ ինչ-որ ժամանակ հետո կարող ենք մեր ուժերը մեկտեղել և պայքարը շարունակել միասին: Ես համոզված եմ, որ նա տակավին ունի հնարավորություն մնալ քաղաքական ասպարեզում, եթե գիտակցի ապրիլինյան գլխավոր իր սխալները»:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակեց «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման ստեղծման մասին:
Տարիուկես առաջ Շառլ Ազնավուրը այսպիսի մի տագնապ հնչեցրեց.
«Ներկայումս իմ երկրում ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»։
Միայն Սերժ Սարգսյանի իշխանավարության ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանից արտագաղթել է 250.000 մարդ։ Արտագաղթի պաշտոնական տյալները, ինչպես հայտնի է, կեղծվում՝ նվազեցվում են, իրականում այդ թվը շատ ավելի մեծ է։ Այսօր՝ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթը դրա լավագույն ապացույցն էր։ Ազատության հրապարակից մինչեւ Ցեղասպանության զոհերի հուշարձան երթը, որպես կանոն, տեւում էր շուրջ 2,5 ժամ։ Ընդ որում՝ սկսած Ծիծեռնակաբերդի բլրի ստորոտից մինչեւ հուշարձան, մարդկանց հսկայական քանակի պատճառով, ճանապարհին ամեն մի քանի տասնյակ մետրը մեկը հոսքը կանգնեցվում էր։ Այդ կանգառների վրա ծախսվում էր մեկ ժամից ավելի։ Նույն ժամին նույն տեղից մեկնարկած երթն այս տարի տեւեց ընդհանուր մեկուկես ժամից պակաս, քանի որ բլուրը բարձրանալիս ոչ մի տեղ կանգնելու կարիք չեղավ։ Մարդկանց սակավությունն ակնհայտ էր։ Դա Ազնաուրի՝ տարիուկես առաջ հնչեցրած «SOS»-ի տեսանելի հետեւանքն էր։
Հայաստանում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է կատարվում, ու դրա հեղնակը ոչ թե Հայաստանը նվաճած օտարներն են, այլ երկրում իշխանությունը բռնազավթած, երկիրն անհագուրդ ու ինքնամոռաց թալանող ռեժիմը։ Այդ ճանապարհին, արդեն մխրճված բազմաթիվ հանցանքների մեջ, հանցավոր ռեժիմի պարագլուխներն իրենց անձնական փրկության այլ ելք չեն տեսնում, քան թալանը բազմապետկելը եւ երկիրն իր բնիկ բնակչությունից ծրագրված դատարկելը։ Այդ բանը հստակ խոստովանեց ռեժիմի վարչապետը, ինչի համար ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ, ահա, նորից է նշանակվում նույն պաշտոնում։
Հայոց վերջին երկու հազար տարվա պատմության մեջ, սկսած Հռոմեական կայսրությունից, չի եղել մի նվաճող, ով իր առջեւ Հայաստանը հայերից դատարկելու նպատակ դրած լինի։ Դա չեն արել պարսիկները, չեն արել բյուզանդացիները, չեն արել արաբները, չեն արել մոնղոլները։ Անգամ Թուրքիան նման ծրագիր չի ունեցել ամբողջ 600 տարի։ Հայաստանը առանց հայերի թողնելու ծրագիրը Թուրքիան մշակեց եւ իրականացրեց միայն 19-րդ դարի վերջին եւ 20-ի սկզբին՝ կանխելու համար հերթական ազատագրական շարժման հետեւանքով իրեն սպառնացող տարածքային կորստի վտանգը։ Հայաստանում իշխող ռեժիմը երկիրը դատարկելու մոլագար ծրագիրն իրականացնում է՝ փրկելու համար իր կատարած թալանն ու սեփական կաշին՝ կատարած հանցանքների համար պատասխան պահանջողներից։ Այսինքն՝ նպատակների հարթության վրա ցեղասպան Թուրքիան շահում է հայկական իշխող ռեժիմի համեմատ։ Ասել է թե՝ պետք է խոսել ոչ թե արտագաղթի, այլ բռնագաղթի մասին։ Թուրքիայի ձեռքում 100 տարի առաջ բռնագաղթի գործիքը յաթաղանն էր, սրանց ձեռքում բռնագաղթի գործիքը ժողովրդին ունեզրկելը, իրավական ու սոցիալական անել վճակին հասցնելը, չքավորության ու անհուսության մատնելն է։
Արդեն մոտ 50 տարի է, ինչ Հայաստանում ուրիշ որեւէ առիթով, որեւէ միջոցառման Հայաստանում այնքան մարդ չի մանակցում, որքան ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին։ Ովքեր աչք ունեն՝ այսօր այդ երթում տեսան ռեժիմի գործած ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ զգաստացնող պատկերը։
Պատմաբան Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքայն էջից
Հարցազրույց «Սարդարապատ» շարժման եւ «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հետ.
-Պարո՛ն Սեֆիլյան, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում Դուք նշեցիք, որ նախագահական այս ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումները տարբերվում են 2008 թվականի հետընտրական իրադարձություններից, և որ իշխանափոխության շանսերը ներկայումս ավելի մեծ են, հիմա ի՞նչ կարծիքի եք:
-Նույն կարծիքին եմ: Այս անգամ ժողովուրդն ընդվզեց միահամուռ և ինքնաբուխ կերպով՝ ավելի մեծ ծավալով, և հանդես եկավ որպես համակարգային փոփոխություններ ակնկալող պահանջատեր ու իրավատեր: Դրա ակնհայտ ապացույցն էր նաև այն հանգամանքը, որ ծրագրային քայլերի սպասող ժողովուրդը ապրիլի 9-ին չընդունեց համակարգի ներսում շարժումը շարունակելու վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները, թեև նա իր ընտրած թեկնածուն էր:
-Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումն ապրիլի 9-ի իրադարձություններից հետո արդյո՞ք կարող է ինչ-որ հաջողությունների հասնել, ի՞նչ է առաջարկում «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը և արդյո՞ք այժմ շարժման կողքին է:
-Այս շարժումը, հատկապես ապրիլի 9-ից հետո, չի կարող համարվել որևէ մեկի գլխավորած շարժում: Ժողովուրդը քաղաքական զարթոնք է ապրում ինչպես իր երկրում, այնպես էլ արտերկրում: Այն, ըստ էության, բոլոր նախադրյալներն ունի վերածվելու նորգաղութային տիրապետությունը թոթափելու և Հայաստանում իրապես ինքնիշխան նոր որակի պետություն կառուցելու ազգային-ազատագրական շարժման՝ սկիզբ դնելով հայության ու Հայաստանի վերածննդին: Ուստի, Նախախորհրդարանը ոչ թե շարժման կողքին է, այլ շարժման լիարժեք բաղադրիչ է: Ավելին, Նախախորհրդարանը շարժումը հաղթական ավարտին հասցնելու հստակ ծրագիր ունեցող ուժ է: Այդ ծրագիրը ենթադրում է հետևյալ հիմնական քայլերը.
1. ժողովրդի ինքնակազմակերպման միջոցով ստեղծել Հայաստանում (Արցախը՝ ներառյալ) և արտերկրի գաղթօջախներում գործող համահայկական ցանց՝ վերածվելով անհաղթահարելի ուժի:
2. Այլընտրանքային ընտրությունների միջոցով ձևավորել առկա կառավարման համակարգին
զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ (դրանցից գլխավորը նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանն է):
3. Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացիների միջև անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով լեգիտիմացնել այդ կառավարման մարմիններին:
4. Ազդեցության և ճնշման, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության, տարբեր մեթոդների ու միջոցների գործադրմամբ կիրառել համահայկական ցանցի անհաղթահարելի ուժը և անցնցում կերպով հեռացնել վարչախմբին:
5. Քաղաքացիների հետ կնքվող պայմանագրում սահմանված ժամկետով հայտարարել անցումային ժողովրդավարության սկզբունքով իրականացվող անցումային կառավարման փուլ և ստեղծել նոր որակի պետության ձևավորման ու զարգացման համար անհրաժեշտ համակարգային նախադրյալներն ու պայմանները:
6. Անցումային կառավարման փուլի ավարտին կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ և ձևավորել պետական կառավարման մարմիններ:
-Արդյո՞ք կարելի է ամեն ինչ վերջացած համարել, թե հետընտրական պայքարը դեռևս հնարավոր է առաջ տանել: Եւ ի՞նչ կարելի է անել ժողովրդի շրջանում առկա հերթական հիասթափությունը կանխելու համար:
-Մեկ ճշգրտում: Հետընտրական փուլն առկա համակարգի գործընթաց է: Այն սկսվել է Սահմանադրական դատարանի որոշման օրվանից և ավարտվել է պաշտոնական երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին: Եթե պայքարը շարունակի մնալ արդեն ավարտված գործընթացի տրամաբանության մեջ, շատ շուտով կմարի: Սակայն մեր ժողովրդի ուզածն ավելին է, քան գործող նախագահին մեկ ուրիշ անձով փոխարինելը: Ժողովուրդն ազատ, արժանապատիվ ու արդար կյանք է ուզում ինչպես ամեն մարդու, այնպես էլ ամբողջ ազգի համար, ինչը հնարավոր է միայն ազատ, արժանապատիվ ու արդար պետություն՝ նոր որակի պետություն, կառուցելու պարագայում: Ուստի, շարժումը պետք է կերպափոխվի ավելի երկարաժամկետ և ռազմավարական նպատակի համար, որը, ինչպես արդեն ասացի, ազգային-ազատագրական պայքարի միջոցով նոր որակի պետության ստեղծումն է: Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի հետ միասին հաղթահարել ներհամակարգային մտածելակերպը, փրկիչներ որոնելու փոխարեն հույսը դնել մեր կոլեկտիվ մտքի, կամքի ու գործի վրա, և վերը նշված եղանակով ինքնակազմակերպվելով՝ կերտել մեր երազած Հայաստանը: Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը համախմբվելու է և հասնելու է հաղթանակի: Ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբն ու նրա պարագլուխը չեն կարողանա ևս հինգ տարի իշխել, նրանք շատ ավելի շուտ հեռացվելու են ասպարեզից, և ժողովրդի կամքն իրականություն է դառնալու:
-Գնահատեք նաև ՀԱԿ –Ժառանգություն կուսակցությունների միջև սկիզբ առած վերջին տարաձայնությունները: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինչ պատճառով չի միացել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նշելով. «Միանայի՝ ի՞նչ անեի, Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի, դա չի եղել իմ մանկության երազանքը»,- սրան Ժառանգության ներկայացուցիչները պատասխանեցին՝ նշելով, թե տասը զոհերի երազանքը չի եղել Տեր-Պետրոսյանին լսելը: Ընդդիմադիր ուժերին հարիր պահվա՞ծք է սա:
-Այս ամենը ներհամակարգային մտածելակերպի և գործելակերպի հետևանք է: Մեր պետությունը կայացած չէ, ուստի կայացած չեն նաև նրա քաղաքական կուսակցությունները: Դրանք կամա թե ակամա վերածվել են ժողովրդին ու երկիրը կեղեքող նորգաղութային համակարգի բաղադրիչների: Համակարգի ներսում մնալով՝ նրանք նպաստում են այդ կեղեքմանն ու վարչախմբի վերարտադրությանը: Այդ է նաև պատճառը, որ նրանց ներկայացուցիչները հաճախ դրսևորում են ոչ քաղաքական վարքագիծ: Ուստի հերթական անգամ համակարգի ներսում գործող ընդդիմադիր ուժերին հորդորում եմ ձեռնպահ մնալ միմյանց հակադրվելուց և համակարգից դուրս գալով՝ համախմբվել ու լծվել ազգային-ազատագրական պայքարին: Բոլորս պետք է նկատի ունենանք, որ մեր հակասությունները թուլացնում են ընդդիմադիր ներուժը, պառակտում են ժողովրդին և ջուր են լցնում վարչախմբի ջրաղացին՝ նպաստելով նրա տիրապետության երկարաձգմանը:
-Ո՞րն է այս ամենի ելքը, ի՞նչ ճանապարհով են գնում ընդդիմադիր քաղաքական ուժերը և ում վրա կարող է այլևս հույս դնել ժողովուրդը:
-Քանի դեռ այդ ընդդիմադիր ուժերը գործում են վարչախմբի յուրացրած պետական կառավարման համակարգի ներսում, ոչ մի ճանապարհով էլ չեն գնում, այլ դոփում են տեղում: Ուստի ժողովուրդը պետք է հույսը դնի միայն իր վրա, հենվի համակարգից դուրս գտնվող իր քաղաքական և քաղաքացիական ակտիվի վրա և ինքնակազմակերպվելով՝ ստեղծի նոր որակի պետություն: Առիթից օգտվելով ուզում եմ տեղեկացնել, որ Նախախորհրդարանը պատրաստվում է հանրահավաքների և այլ միջոցառումների միջոցով իրազեկել մեր ծրագրերի մասին և մեկնարկ տալ ազգային-ազատագրական պայքարին: Հանրահավաքները նախատեսվում են հիմնականում մայիս ամսվա ընթացքում: Մինչ այդ, աշխատանքը առավելապես կատարվելու է հանդիպումների ձևաչափով: Օրերս Նախախորհրդարանի արտագնա նիստի շրջանակներում նման հանդիպում տեղի ունեցավ Վանաձորի համակիրների հետ, հաջորդը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ Գյումրիում տեղի ունենալիք արտագնա նիստի շրջանակներում:
Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի
Հովսեփ Կարախանյան
Ողջյուն իմ սիրելի` դարերով խաբված, բայց երբեք հավատը չկորցրած,
Բազմիցս դավաճանված, բայց երբեք չպարտված, միլիոններով սպանված ու քշված, բայց երբեք չխոնարհված, ըմբոստ, հպարտ ու աննման հայ ժողովուրդ: Ասեմ որ առաջին իսկ օրից ոչ միայն սատարել այլ ակտիվ մասնակցել եմ հետագայում Բարևի հեղափոխություն կոչված տրագիկոմիկ ներկայացմանը, մինչև որ վերջապես չհամոզվեցի նրա ապազգայնության և հակաժողովրդականության մեջ: Երեկ իմ հեղափոխական ընկերներից մեկը ինձ ասեց, որ պետք չի մեղադրել Րաֆֆուն քանի որ նա ուղղակի անկարող էր բարձրացնել նրա առաջ դրված ծանրաձողը: Համեմատելով Րաֆֆուն ծանրամարտիկի հետ ում առաջ դրված է իր հնարավորություններից ու կարողություններից անհամեմատ ծանր բեռ ես նույնիսկ մի քանի ժամ խղճացի նրան, բայց շատ երկար վերլուծելով, առաջին իսկ օրից մինչև Ապրիլի 12-ը տեղի ունեցած դեպքերն ու իրողությունները եկա իմ սեփական եզրակացությանը: Այս ամբողջ ընթացքում կային նաև մարդիկ ով ինձ ասում էին որ ես չկասկածեմ Րաֆֆու կարողությունների մեջ, որ նա ավելի հզոր է քան մենք կարծում ենք, և որ նա ընդունակ է այնպիսի ջախջախիչ հարված հասցնել պետք եղած դեպքում, որ բոլորը զարմանան: Ես հիմա համոզված եմ որ այս բնութագիրը ավելի հատուկ է Րաֆֆուն, և որ նա իրոք հզոր, չափից դուրս խելացի և խորամանկ դիվանագետ է: Մնում է միայն պարզել ու՞մ դեմ և ու՞մ օգտին է նա օգտագործում այդ դիվանագիտությունը: Երբ մարդուն ուզում էս բնութագրել որպես խելամտորեն մի բան ասող մեկ ուրիշ բան նկատի ունեցող մարդ ասում էս որ նա դիվանագետ է: Աշխատեմ շատ կարճ անցնել վերջին երկու ամսվա դեպքերի վրայով: Րաֆին առաջադրվում է, որպես նախագահի թեկնածու, յուրօրինակ քարոզարշավ անցկացնում, ստանում իր սպասածից կրկնակի ավել ձայն և իր կամքին հակառակ
հայտնվում ընդիմության առաջնորդի դերում: Անմիջապես նրան միանալու կոչ են անում ընդիմադիր համարյա բոլոր շարժումները բացառությամբ նրանց ում նպատակը նույնն էր ինչ Րաֆֆունը: Մարդիկ, հասարակական շարժումներ, կուսակցություններ, անկախ ընդիմադիր գործիչներ, երիտասարդական և ուսանողական շարժումներ, մի խոսքով իրական ընդիմադիր շարժման երազած իրավիճակ: Բոլորը անձամբ հանդիպում են, և Րաֆֆու հետ կիսվում իրենց տեսլականով, իրենց լուծումներով և ծրագրերով, հավատալով նրա անկեղծությանն ու արված կոչին, թե ինքը ուզում է լսել բոլորի կարծիքը և դա հաշվի առնելով ներկայանա վերջնական ծրագրով: Շատ ժամանակ չանցած Րաֆֆու կողքից սկսում են պակասել վերը նշված շարժումների հիմնական զանգվածը սակայն շատ չհեռանալով այլ մնալով հրապարակում որպես ունկնդրող և վերջին հույս փափագողներ: Րաֆֆին և իր թիմը սկսում են հեռացնել բոլոր նրանց ովքեր արդեն հայտնել էին իրենց մտածած պայքարի ձևը, իսկ վերջիններս մտածելով, որ իրենց տեսակետը չընդունվեց իրենց առաջարկը մերժվեց համեստորեն մնում էին հրապարակում, միգուցե և նեղածած, շարունակելու սատարել ժողովրդական շարժմանը: Հիմա երբ «Բառեվոլուշնը» տապալվեց, իսկ դա ոչ ոք չի կարող մերժել, բոլորը ասում են որ պատճառը Րաֆֆու թուլությունն էր և կան նաև մեղադրողներ, թե Րաֆֆին ու Ժառանգությունը մերժեցին բոլորի առաջարկները չօգտագործելով իրենց տրված շատ խելոք մտքերը և ծրագրերը: Այ հենց այստեղ է, որ ես չեմ կարող համաձայնվել մնացածի հետ: Ի սկզբանե ոչ Րաֆֆին և ոչ էլ Ժառանգությունա հանդես չէին եկել իրենց ծրագրով կամ առաջարկներով: Նրանք իրենց պահում էի լսողի, վերլուծողի և որոշում կայացնողի դերում մինչև վերջ: Եթե դու որոշել էս տապալել մեկի ծրագիրը ապա մերժելով այն չես տապալի, քանի որ վերջինս կարող է ինքնուրույն, առանց քո օգնության այն իրագործել, իսկ եթե դու ապացուցես դրա անպետքությունը դիտավորությամբ այն իրականացնելով կիսատ-պռատ, սխալ ու խեղաթյուրված, ապա այլևս երբեք այն չի սատարվի մարդկանց կողմից: Հիմա փորձեմ ինձ հայտնի փաստերով իմ ասածը հիմնավորել:
Մոտավորապես ներկայացնեմ Րաֆֆուն առաջարկված ծրագրերը տարբեր անհատների ու շարժումների կողմից որոնք կարծես թե մերժվել էին:
1.Ստորագրահավաք-առաջարկված նախախորհրդարանի անդամներից մեկի կողմից, մերժված հետագայում օգտագործված շատ անկազմակերպ, թերի և անխնա կերպով:
2. Միլիոնանոց հավաք և երթ հայտնելու Սերժ Սարգսյանին իրեն որպես նախագահ չճանաչելու մասին-առաջարկված անհատ նախաձեռնող քաղաքացու կողմից, մերժված, հետագայում օգտագործված խեղաթյուրված, սակավաթիվ ու անկազմակերպ ու աննպատակ Ապրիլի 9-ին:
3. Ալտերնատիվ Երդմնակալություն, բազմամարդ վճռական հանրահավաք-առաջարկված Նիկոլի կողմից, մերժված հետագայում օգտագործված կիսատ, խեղաթյուրված ու անկազմակերպ Ապրիլի 9-ին, որը չունեցավ ոչ մի էական նշանակություն:
4.Քաղաքացիական անհնազանդություն-առաջարկված Անդրեասի կողմից, մերժված հետագայում օգտագործված կիսատ, շեղված ու անկազմակերպ:
5.Ուժային, հանկարծակի մեկօրյա հեղաշրջում-առաջարկված երիտասարդ սերնդի կողմից մերժված հետագայում անկազմակերպ րոպեական որոշման ձևաչափի մեջ օգտագործված Ապրիլի 9-ին Բաղրամյան առաջնորդելու, հետո շեղելու և մարդկանց երկու խմբի կիսելով ու թուլացնելով:
6.Հացադուլ, գործադուլ, դասադուլ– առաջարկված երիտասարդների, անհատների և քաղաքացիական շարժումների կողմից մերժված հետագայում օգտագործված ծոմի, և այլ կիսատ պռատ միջոցառումների տեսքով:
7. Ստվերային կառավարության ստեղծում- առաջարկված Սարդարապատ շարժման կողմից, մերժված հետագայում օգտագործված Բարև դաշինքի տեսքով քաղաքային իշխանության ի սկզբանե տապալման դատապարտված ցուցակով և կեղծ ստվերային կառավարության ցուցակ տարածելով, համոզված լինելով, որ նույնիսկ նրա կեղծությունը պարզվելուց հետո ժողովրդի մոտ կմնա այն տպավորությունը, որ իրականացման դեպքում նման խայտառակ կառավարություն է հնարավոր ձեռք բերել:
Այս ցուցակը կարելի է շարունակել, բայց այսքանով բավարարվեմ: Այսինքն ի՞նչ կատարվեց, Րաֆֆի հովհաննիսյանը ի՞նչ արեց: Նա վարկաբեկեց բոլոր իրական ընդիմադիրների ծրագրերը հետագայում դրանք անիրականալի, ժողովրդի կողմից անընդունելի դարձնելու համար, դիտավորյալ այդ ծրագրերը օգտագործելով կիսատ, խեղաթյուրված և անկազմակերպ ձևով: Պատկերացրեք եթե վաղը որևէ մեկը առաջարկի ստորագրահավաք ինչ պատասխան կստանա այն Վանաձորցուց կամ Գյումրեցուց կամ թեկուզ հենց Երևանցուց, ով բան ու գործը թողել եկել էր իր ստորագրությունը դնելու այդ թղթի վրա: Ստորագրենք որ ի՞նչ անենք: Պատկերացրեք, եթե վաղը մեկը ասի որ երթի ենք գնում-գնանք որ ի՞նչ անենք… Դասադուլ որ ի՞նչ անենք, հացադուլ որ ի՞նչ անենք, անհնազանդվենք որ ի՞նչ անենք: Չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը թեթև քաշային ծանրամարտիկ չէ, ինչքան էլ նա ծոմ պահելով փորձեց դա ապացուցել, նա գեր ծանր քաշային խաղացող է, որը շատ հեշտությամբ բարձրացրեց ու շպրտեց իր և իր նմանների համար վտանգավոր, մեր հավատալու արդյուքում շատ թեթևացած, բեռը հեռու, այնքան հեռու որ գոնե ևս մի քանի տարով նրանք հաստատ համոզված լինեն որ մենք այն հետ բերելու համար երկա՜ր ճանապարհ պիտի անցնենք: Րաֆֆին չդավաճանեց իր հորը, Ռիչարդ Հովհաննիսյանին և նրա արժանի ժառանգորդն է: Ահա թե որտեղից նրա ստեղծած կուսակցության անվանումը և ծրագիրը… Պտուղը ծառից հեռու չի ընկնում: Մեզ մնում է միայն հերթական անգամ չհուսալքվել այլ հավաքվել արդեն մեր միասնական գաղափարի, ծրագրերի և ոչ թե անհատի կամ կուսակցության շուրջը և մեր իսկ ձեռքերով կերտել մեր ապագան:
2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընդվզման համընդհանուր և ինքնաբուխ բնույթը վկայում են, որ ժողովուրդը կեղեքիչ համակարգից օր առաջ ազատվելու ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին՝ այդ պայքարին լծվելու պատրաստակամության հետ միասին նաև իրեն կազմակերպելու և առաջնորդելու յուրօրինակ պատգամ ու հանձնարարություն տալով նրան:
Սակայն մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետևանքով պայքարը գնում է դեպի փակուղի: Քվեարկության օրվանից մեկուկես ամիս անց դեռևս չի մշակվել ու ներկայացվել շարժման կայացման ու ընթացքի ծրագիր, և չի ձևավորվել այն համակարգող կոլեգիալ մարմին: Դրա փոխարեն ժողովրդին ընդամենը առաջարկվում է ընտրություն կատարել ոգեշունչ հռետորաբանության ու արկածախնդրության միջև:
Ընդսմին, այս ամենը կատարվում է շարժումը կայացնելու և հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ Նախախորհրդարանի ու նրա ներկայացուցիչների` պարզ և հստակ կերպով ներկայացրած ծրագրային առաջարկությունների ու հորդորների անտեսմամբ:
Նախախորհրդարանը դեռևս նախագահական ընտրությունների մեկնարկի փուլում զգուշացրել է, որ ազգի ու երկրի նորգաղութային կեղեքման գործիքի վերածված, ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ինքնիշխանությունը խափանող առկա պետական կառավարման համակարգի ներսում և նրա կանոններով հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել արդյունքի:
Ուստի ժողովրդի իշխանությունն իրացնելու ու նրա ինքնիշխանությունը դրսևորելու միակ ճանապարհը ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ պետական կառավարման առկա համակարգից դուրս՝ ժողովրդի սահմանած կանոններով կազմակերպվող այլընտրանքային ընտրությունների միջոցով զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ստեղծումն ու լեգիտիմացումն է և հարմար պահին դրանցով գործողներին փոխարինումը:
Միայն այդ կերպ կարելի է կյանքի կոչել իրապես ինքնիշխան, հայության շահերն իրացնելու ունակ, մարդու և քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող նոր որակի պետություն ստեղծելու համազգային նպատակը:
Նախախորհրդարանը վերը նշված հարցերի վերաբերյալ իր ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:
vհույս չունենաք, թե այս երկրում դուք օրինական, նորմալ իշխանություն կունենաք…vհույս չունենաք, թե այս երկրում օրենք, արդարություն ու արդարադատություն կլինի…
vհույս չունենաք, թե երբեւէ պաշտպանված ու ապահով կլինեք…
vայս երկրում երբեք արժանապատիվ չեք ապրի՝ ո՞չ դուք, ո՞չ ձեր երեխաները…
vսա անիծված երկիր է, պայքարելն էլ՝ անիմաստ է, մեկ է՝ ով էլ գա, նույնն է լինելու. «Անկախ նրանից թե ով կհաղթի՝ ռեժիմը չի փոխվի»…
vկա՞մ համակերպվեք ձեր այս վիճակի հետ, կա՞մ, եթե չեք համակերպվում, թողեք գնացեք…
Լսե՞լ եք մեր սփյուռքի նախարարը «Արի տուն» կարգախոսը դրոշակ է դարձրել ու միամիտ, դյուրահավատ սփյուռքահայության գրպաններն է դատարկում:
Եթե իրոք անկեղծ են այդ մտադրությունները, դե թող Հրանուշ Հակոբյանը գնա ու տուն բերի իր տան շեմին կանգնած հայ մարդուն, անկախ նրանից Վարպետյանն է, թե՞ մեկ ուրիշ հայ մարդ:
Ամեն րոպե ապացուցվում է, որ հայն իր երկրում իրավազուրկ է. անգամ ապրելու և արարելու իրավունքից է զրկված:
Թող դեմագոգիկ կարգախոսներ չհնչեցնեն, թող իմիտացիա չստեղծեն, թե մենք ասում ենք «Արի տուն» բայց չեն գալիս:
Հայը իր տուն եկած թշնամու առաջ անգամ դուռ չի փակել:
Հիմա իր տուն եկած հայ մարդուն շեմից են վռնդում ու արտաքսում:
Զավեշտ է, ո’չ մի առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Ստալինյան տարիներին հային Սիբիր էին աքսորում, հիմա ինչո՞վ է տարբերվում այդ ժամանակներից. անվերջ պատվիրված սպանություններ, արտաքսումներ, ձերբակալություններ, հաշվեհարդարներ…
Է՞ս էր մեր երազած անկախությունը. էս ու՞ր ենք հասել…
Ամենամեծ վտանգը ոչ թե Վարպետյանից, այլ հենց ձեզանից է գալիս պարոն Սերժ Սարգսյան: Որպեսզի խոսքս մերկապարանից չհնչի, մեկնաբանեմ, թե ո՞րն է ձեզանից եկող ամենամեծ վտանգը.
Նախագահման հենց առաջին տարին դուք փայլեցիք ձեր ապազգային գործունեությամբ. այնպիսի սայթաքում թույլ տվեցիք, որ մեր ազգային խնդիրները տարաք փակուղի:
Ձեր տղայական «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» ամբողջ ազգին կանգնեցրիք փաստի առաջ: Ազգի թիկունքին, գաղտագողի, Շվեյցարիայում ապրիլի 22-ի կեսգիշերին ստորագրվեց «ճանապարհային քարտեզ» անունը կրող արձանագրությունը. այդ դարձվածքն անգամ հուշում է, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը. դրանից էլ մեծ դավաճանությու՞ն…
Բայց դուք չբավարարվեցիք դրանով ու ձեր դավաճանական քայլերը մինչև վերջ տարաք:
Ամբողջ ազգի բողոքի ձայնը, բացմահազարանոց ցույցերը և սփյուռքում, և Հայաստանում ձեզ չսթափեցրեց, ավելին արհամարվեց ձեր կողմից, ու նորից Շվեյցարիայում ստորագրվեց հայի արժանապատվությունը նսեմացնող, հարյուրամյա պայքարի ճանապարհ անցած, մեր ցավերի ցավ արևմտյան տարածքների նվիրատվության գործընթացը Թուրքիային. վավերացվեց մի խայտառակ արձանագրություն, որտեղ պարզ սևով սպիտակի վրա գրված է «Փոխադարձ սահմանների ճանաչում»:
Սա դավաճանության գագաթնակետն էր, որ շարունակություն է ունենալու, քանզի դուք պարտք եք գերտերություններին, նրանք ձեզ հենց այդ պատճառով լեգիտիմացրին:
Այս պրոտոկոլները, որ հիմա սառեցված, քնած են Շվեյցարիայում, առիթ հանդիսացան, որ գերտերությունների ղեկավարները մեկը մյուսի հետևից շնորհավորեն ձեզ, որպեսզի ձեր սկսած ազգադավ գործը մինչև վերջ տանեք, հասցնեք ավարտին:
Համագործակցելով գերտերությունների հետ ի օգուտ Թուրքիայի, ձեր ազգադավ քայլը շատ թանկ է նստելու մեր ազգի վրա. ես մեր ներքին խնդիրների դարդը չեմ, գլուխը քարը. մենք մի կերպ ոնց էլ լինի սոված, թե բոբիկ այդ 5 տարին կդիմանանք, դիմացկուն ազգ ենք, բայց այդ հինգ տարվա ձեր պաշտոնավարությունը շատ թանկ է նստելու մեր ազգային խնդիրների վրա. ինչպես Ղարաբաղի կարգավիճակի, այնպես էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման, այն դեպքում, երբ երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնում ցեղասպանության 100 ամյա տարելիցին:
Շվեյցարիայիում 2009թ. հոկտեմբերի 10-ի պրոտոկոլների ստորագրմանը շահագրգիռ և արարողությանը ներկա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան «Հայ-թուրքական բարեկամության կամուրջի» քողի տակ թաքնված նրանք մի առաքելություն ունեին. ձեզանից կորզել այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք մինչև այսօր քնած են Շվեյցարիայում, սակայն սառեցված վիճակում էլ իրենց սև գործն անում են, ինչպես ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ մեր պահանջատիրության հարցում:
Մի խոսքով պարոն նախագահ` մեր ձեռքերը կապել և բերանները պինդ փակել եք ու միանձնյա, դիկտատորական գործելաոճով շարունակելու եք ձեր ապազգային հաղթարշավը, որ երախտահատույց լինեք գերտերություններին, որոնք շտապեցին ձեզ լեգիտիմացնել, որ հինգ տարի նորից համագործակցեք նրանց հետ հօգուտ Թուրքիայի:
Ուստի, հանուն մեր ազգային շահերի պետք է ազգովի մի բռունցք դառնանք ու հայոց գահը ազատագրենք ձեզանից. դուք հանուն աթոռի պատրաստ եք այսօրվա մի բուռ Հայաստանն էլ ծախել օտարին:
Իմ խոսքերի ապացույցը Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին տալու ձեր մտադրությունն է.
Հիմա Վարպետյա՞նն է վտանգ մեր երկրի համար, թե՞ ամենամեծ վտանգավորն ու ազգի դավաճանը հենց դուք եք պարոն Սերժ Սարգսյան ու իրականում դուք եք արժանի երկրից արտաքսվելուն:
Արթնացի’ հայ մարդ…
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող-հրապարակախոս, Հայ-դատի պաշտպան
Ապրիլի 4-ից Հայաստան ժամանած Հայաստան ժամանած եւ «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում գիշերներ անցկացրած ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը վաղը մտադիր է վերադառնալ Թուրքիա, քանի որ առողջությունը այլեւս թույլ չի տալիս դիմանալ այդ պայմաններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց անձամբ Ալեքսանդր Վարպետյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն գիշերներ է անցկացրել երկաթյա նստարաններին, որոնց վրա հնարավոր չի քնել, աթոռների մեջ բաժանում չկա: Ալեքսանդր Վարպետյանն ասաց, որ թեեւ օրենքով սահմանված է, որ մուտք չտրամադրվելու դեպքում պետք է տրամադրվի կացարան` հսկողությամբ, մասնավորապես` սեղան, աթոռ, անկողին, տարրական պայմաններ, բայց իրեն ոչինչ չեն տրամադրել, «շանն այսպիսի պայմաններում չեն պահում»: Նրա խոսքով` թեեւ բոլոր օդանավակայանում նման տարրական պայմաններ կան, այստեղ չկա, պատճառաբանում են, թե նոր են այն վերանորոգել: Ֆրանսահայը նշեց, որ համարյա չի քնել, հնարավոր չէ այդտեղ քնել, ճնշումը կտրուկ բարձրացել է, դեղ են տվել, ուտելու համար էլ` «բուլկի-մուլկի»: «Նրանք պարտավոր են, եթե թույլ չեն տալիս մտնել Հայաստան, իմ անձնագրում պետք է խփվեր հատուկ կնիք, որ այս անձը ով է եւ որ իր մուտքն արգելվում է, ոչ մի կերպ չեն ուզում այդ կնիքը խփել: Նրանք պարտավոր են իմ բոլոր ծախսերը` սնունդը, մնալու եւ վերադարձի ծախսերը հոգալ: Ոչ մի բան չեն ուզում անել, սա Հայաստանն է, ու վերջ, շատ լավ գիտեք էլի այստեղի օրենքները»,- ասաց էաբանը:
Նա նաեւ նշեց, որ իր հետ շատ կոպիտ, գռեհիկ են վարվում, սակայն երեկվանից վերաբերմունքը փոխվել է, երբ Ազատության հրապարակում իրեն ազատ արձակելու կոչեր են հնչել, հասկացել են, որ հարգարժան մարդ է եւ սկսել են նորմալ վերաբերվել:
ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, թե 2002 թվականից նրա մուտքը Հայաստանի տարածք փակ է, բայց չմեկնաբանեց, թե ինչու:
Ալեքսանդր Վարպետյանը պարզաբանեց, որ ժամանակին նպատակահարմար չէին գտել իրեն հայտնել, թե ինչու է արգելված իր մուտքը Հայաստան, այնուհետեւ ասել են, թե ինքը ՀՀ պետական անվտանգությանը լուրջ սպառնալիք է ներկայացնում:
Ֆրանսահայ Վարպետյանն այլեւս մտադիր չէ գալ Հայաստան, ավելին` ինչպես իրեն դիմավորել են, այդպես էլ դրա արձագանքը լինելու է: Նա պատրաստվում է վերադառնալ, «աշխարհում ինչքան իշխանություն կա, դուռը ծեծել եւ խնդրել, որ իրեն հարցաքննեն, ինչ կա չկա, պետք է ասեմ»:
«Հայաստանն օկումպացված է մինչեւ վերջ, դա պետք է իմանան բոլորը եւ դա պետք է իմանան մեկընդմիշտ»,- ասաց նա:
Իսկ թե ինչի հենց ձեզ հետ են այդպես վարվում, հարցին նա կարճ պատասխանեց. «հիմարություն եմ ունեցել գրել հոկտեմբեր 27-ի վերլուծությունը»:
Ի դեպ, վերջինս Հայաստան էր եկել հունիսի 11-ին իր 70-ամյակը տոնելու համար, ժամանել էր ավելի վաղ, որպեսզի գիրք հրատարակի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 4-ի գիշերը, Ալեքսանդր Վարպետյանն, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում եւ մտերիմների շրջանակում նշելու համար: Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը եւ այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:
«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:
Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները եւ ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը եւ հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեղմ բռնակալությունից անցումային ժողովրդավարության միջոցով
կայուն ժողովրդավարության անցման ծրագիր
Նպատակը՝
Գործող վարչախմբի անցնցում հեռացում և Հայաստանում Նոր որակի պետության[1] ստեղծում՝ առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
(Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման և լեգիտիմացման նախապատրաստում)
2.1. Շարժման համակարգում և բոլոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների կայացում:
2.2. Շարժման ցանցային համակարգի ձևավորում և կառավարում` տեղական Համակարգող խորհուրդների միջոցով:
2.3. Առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող հետևյալ մարմինների կառուցվածքի, ինչպես նաև դրանց անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշների և ընտրության կարգի մշակում ու հաստատում.
2.4. Անցումային ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներով Սահմանադրական արդարության ատյանի կազմավորման ապահովում:
2.5. Անցումային ժողովրդավարության սկզբունքներով Ընտրական հանձնաժողովի կազմավորման ապահովում:
2.6. Հետևյալ փաստաթղթերի նախագծերին հավանություն տալու և Հիմնադիր խորհրդարանին ներկայացնելու մասին որոշման կայացում.
3. Աջակցող խորհրդի գործառույթները.
3.1. Մշակում և Համակարգող խորհրդին է ներկայացնում.
3.2. Իր շուրջը ձևավորում է շարժման աջակիցների «ինտելեկտուալ ճակատ»` դրա մեջ ներառելով Շարժման ռազմավարական և մարտավարական մոտեցումների, Հռչակագրի, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի ու քաղաքացու միջև կնքվող պայմանագրի նախագծերի քննարկումներին ակտիվորեն մասնակցած փորձագետներին և մասնագետներին:
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում և գործունեություն
4. Սահմանադրական արդարության ատյանի ձևավորում:
5. Սահմանադրական արդարության ատյանի գործառույթները[4].
5.1. Վարույթ ընդունելով ՀՀ-ում ժողովրդի իշխանության յուրացման և նրա ինքնիշխանության դրսևորման խափանման հարցը.
5.2. Քննում և լուծում է զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու գործունեության հետ կապված վիճելի հարցեր:
5.3. Քննում է հանրային հնչեղություն ունեցող այլ հարցեր և դրանց վերաբերյալ կայացնում է իրավաքաղաքական գնահատականներ պարունակող որոշումներ:
Ընտրական հանձնաժողովի ձևավորում և գործունեություն
6. Ընտրական հանձնաժողովի ձևավորում:
7. Ընտրական հանձնաժողովի գործառույթները.
7.1. Տեղական Համակարգող խորհուրդների վերածում տեղական ընտրական շտաբների և նրանց գործունեության համակարգում:
7.2. Համակարգող խորհրդի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ընտրական ցուցակների կազմում[5]:
7.3. Համակարգող խորհրդի հաստատած կարգին և չափանիշներին համապատասխան Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատում և գրանցում[6]:
7.4. Համակարգող խորհրդի հաստատած կարգին համապատասխան անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ Հիմնադիր խորհրդարանի ձևավորման կազմակերպում:
Հանրապետության Նախագահի ու Հիմնադիր խորհրդարանի գործունեություն, Անցումային կառավարության ձևավորում ու գործունեություն[7]
8. Հիմնադիր խորհրդարանի գումարում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում՝ Նոր որակի պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի մշակում և ընդունում:
9. Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից զուգահեռաբար գործելու ձևաչափով Հանրապետության Նախագահի գործունեության իրականացում:
10. Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Համակարգող խորհրդի, Աջակցող խորհրդի և Ընտրական հանձնաժողովի լուծարում:
11. Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
12. Հիմնադիր խորհրդարանի շուրջ «Ինտելեկտուալ ճակատի» համախմբում:
13. Հիմնադիր խորհրդարանի համակարգմամբ Տեղական ընտրական շտաբների միջոցով քաղաքացիների հետ Նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
14. Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.
Սցենար 1. մինչև պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը գործող վարչախմբի հեռացման դեպքում.
Սցենար 2. պաշտոնական տվյալներով ՀՀ-ում համապետական ընտրությունների առավելագույն քանակով մասնակիցների առնվազն 50%+1 քաղաքացիների հետպայմանագրեր կնքելուց հետո գործող վարչախմբի կողմից պետական կառավարումը շարունակելու դեպքում.
Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)
15. Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:
16. Նոր որակի պետության ձևավորման ու զարգացման Ռազմավարական հայեցակարգի և դրա հիման վրա ընդունված ոլորտային ռազմավարությունների ամբողջական իրականացման գործընթացի ծավալում:
[1]Նոր որակի պետություն – ինքնիշխան, հայաստանակենտրոն, հզոր, մրցունակ և թռիչքային կերպով զարգացող, մարդու և ազգի ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող պետություն, որի կայացմամբ հնարավոր կդառնա Հայաստանը կառավարման օբյեկտից վերածելու կառավարման սուբյեկտի և տարածաշրջանային գործոնի:
[2]Հռչակագիրը ներառելու է Նոր որակի պետության ստեղծման անհրաժեշտության հիմնավորումը, դրա տեսլականի համառոտ նկարագրությունը և ձևավորման ու գործունեության սկզբունքները:
[3]Քաղաքացու հետ պայմանագրի կնքումը յուրօրինակ բաց հանրաքվե է: Նախնական մտահղացմամբ` պայմանագիրը պետք է ներառի 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը հաստատող պնդում և գործող վարչախմբի հեռացումից հետո Անցումային կառավարման փուլի ժամկետի մասին նշում: Պայմանագիրը պետք է նաև սահմանի Հանրապետության Նախագահի, Հիմնադիր խորհրդարանի, Անցումային կառավարության, Դատական և պետական կառավարման այլ մարմինների ձևավորման ու գործունեության կարգը, ըստ այդմ նախատեսելով, որ գործող Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Պայմանագրին (mutatis mutandis):
[4]Սահմանադրական արդարության ատյանի կառուցվածքը, կազմը, գործառույթներն ու լիազորությունները հետագայում կարող են փոփոխվել զուգահեռաբար գործելու ձևաչափով իրենց գործունեությունն իրականացնող Հանրապետության Նախագահի և Հիմնադիր խորհրդարանի կողմից:
[5]Ընտրական ցուցակներում ներառվում են այլընտրանքային ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները և արտերկրաբնակ հայերը:
[6]Պատգամավորության թեկնածուներ կարող են լինել ՀՀ քաղաքացիները և արտերկրաբնակ հայերը, սակայն Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից նրանք պարտավոր են մշտապես բնակվել Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքում:
[7] Հանրապետության Նախագահը, Հիմնադիր խորհրդարանը և Անցումային կառավարությունը ինչպես առկա կառավարման մարմիններին զուգահեռաբար գործելիս, այնպես էլ գործող վարչախմբի հեռացումից հետո պետական կառավարումն իրականացնելիս ղեկավարվում են Պայմանագրի դրույթներով:
Իր վերջին ասուլիսում Ս.Սարգսյանի սենսացիոն բացահայտումներից մեկն այն էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է ՀՀԿ-ի հետ դաշինքով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այլ խոսքով՝ մտնել իշխանական կոալիցիա։ Շատերին դա անհավատալի թվաց։ Դա «սուտ» հայտարարեցին «Ժառանգության» նրկայացուցիչները եւ Ր. Հովհաննիսյանը։ Խնդիրն այն չէ, որ սուտ խոսելը Ս.Սարգսյանի համար օտար մի բան է։ Պարզապես այս դեպքում, կարծես թե, դրա կարիքը չկար։
Ր. Հովհաննիսյանը վերջին հանրահավաքում ներկայացրեց Ս. Սարգսյանին ուղղված իր պահանջների փաթեթը, ինչը, դարձյալ որպես սենսացիա, շատ լայն քննարկման նյութ դարձավ։ Դրանով, ինչպես համերաշխ մեկնաբանում են բոլորը, Ր. Հովհաննիսյանն իշխանական կոալիցիա մտնելու բացահայտ հայտ է ներկայացնում։ Այս փաստը նաեւ հաստատում է, որ հիշյալ հանդիպման ժամանակ էլ Ր. Հովհաննիսյանն, իրոք, կարող էր նման բան ասած լինել Ս. Սարգսյանին։ Համենայն դեպս՝ երկու դեպքում էլ գործ ունենք նույն առաջարկ/պահանջի հետ՝ մտնել իշխանական կոալիցիա՝ որոշակի պայմաններով։ Ինչու հենց սկզբից դրան չի համաձայնել Ս. Սարգսյա՞նը։ Շատ պարզ պատճառով. որովհետեւ այդ պահանջները համարժեք չի համարել Ր. Հովհաննիսյանի տիրապետած ուժին՝ որպես իր իշխանությունը վտանգող քաղաքական գործոն։
Սա է հետընտրական զարգացումների զուտ «քաղաքական» էությունը՝ ազատված թափանցիկ ու անթափանց զանազան քողերից, զգեստներից ու պաճուճանքներից։ Սրան ընդունված է ասել, եւ այս օրերին ողջ մամուլը հենց այս բառն էլ օգտագործում է՝ «ԲԱԶԱՌ»։ Մնացածը՝ «Վան, Բիթլիս, Ալաշկերտից մինչեւ «բարեւ» ու «դիակ»՝ Ր. Հովհաննիսյանի իրական նպատակը քողարկող նշածս զգեստներն ու պաճուճանքներն են։ Մի ուրիշ որակում էլ է լայնորեն շրջանառվում Ր. Հովհաննիսյանի՝ Ս. Սարգսյանին հղած վերջին նամակի առիթով՝ ԱԽՔ-ԱԽՔԱՑՈՒՄ,- միայն հայկական քաղաքական միջավայրում ընկալելի, բայց շատ միանշանակ քաղաքական մի հասկացություն, որով բնորոշվում է ընդդիմադիր ձեւանալով ընտրողներին խաբելու, նրանց ձայները հավաքելու, ապա, նրանց դավաճանելով՝ իշխանությանը ծախվելու այլանդակ ու ստոր երեւույթը։
Եւ այսպես՝ փաստ է Ր. Հովհաննիսյանի նամակը Ս.Սարգսյանին՝ ինձ տուր 5 մարզպետ եւ 8 նախարար ու այլ բարձրաստիճան պաշտոնների նշանակելու իրավասություն (կամ որ նույնն է՝ ես ասեմ, դու նշանակի), եւ դրա դիմաց ես կճանաչեմ քո օրինակարգությունը։ Ր. Հովհաննիսյանը սա է հռչակել որպես իր քաղաքական ծրագիր։ Բոլոր նրանք, ովքեր առ այսօր բողոքում էին, թե անորոշ ու մինչեւ վերջ հասկանալի չեն Րաֆֆու պահանջներն ու քաղաքական ծրագիրը, այլեւս բարոյական իրավունք չունեն նման բան ասելու. ամեն ինչ պարզորոշ մանրամասնված է։ Նրա նամակի մյուս «պահանջները» (համամասնական ընտրություններ, օրենքների փոփոխություն, կեղծարարներին պատժել եւ այլն) պիտի չշփոթեցնեն. դրանք, դարձյալ, այլ բան չեն, քան «ԲԱԶԱՌԻ» մերկությունը քողածածկող վերոհիշյալ «զգեստներից ու պաճուճանքներից»։
Հիմա ի՞նչ ստացվեց։ Ի սկզբանե դրված էր հետեւյալ հարցը. ո՞րն է 500.000-ից ավելի ձայն հավաքած, իրականում հաղթած նախագահի թեկնածուի քաղաքական ծրագիրը, որին պետք էր հասնել որոշակի գործելակերպով։ Պատասխանն այսպիսին էր՝ չընտրված Ս. Սարգսյանը չպիտի հռչակվի ՀՀ նախագահ, նախագահ պիտի հռչակվի ընտրված Ր. Հովհաննիսյանը։
Ինչպե՞ս։
Ծրագիր առաջին. նախագահի հաղթած թեկնածուն նստում է հացադուլի ու հայտարարում՝ Ս. Սարգսյանը երկրորդ անգամ նախագահ կդառնա «միայն իմ դիակի վրայով»։ Այս ծրագիրը լավ է, թե վատ, աշխատող, թե չաշխատող, ընդունելի, թե ոչ՝ կարեւոր չէ։ Ողջ հրապարակը ծափահարել է դրան։
Ծրագիր երկրորդ. Պետք է ստեղծել իշխանության զուգահեռ կառույցներ՝ կառավարությունից սկսած՝ մինչեւ գյուղապետներ։ Սրանք սկսում են գործել եղածին զուգահեռ եւ, աստիճանաբար, սահուն կերպով իրենց ձեռքը վերցնում ողջ իշխանությունը։ Սա նույնպես ոգեւորությամբ է ընդունվել հրապարակում, անգամ կառավարության անդամների թեկնածուների ցուցակ է հրապարակվել։
Ծրագիր երրորդ. ապրիլի 9-ին՝ Ս. Սարգսյանի երդմնակալության օրը, զուգահեռ նույն արարողությունը կազմակերպվում եւ անց է կացվում Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի համար։ Ինչից հետո նա շարունակում է իրականացնել ընտրված ու պաշտոնավարող նախագահին հատուկ իր գործառույթները։ Սրան նույնպես ծափահարել է հրապարակը։
Չորրորդ ծրագիր. «Քաղաքացիական պայմանագրի» ստորագրում։ Այս ծրագիրն անմիջապես կապ չունի Ր. Հովհաննիսյանի հետ, սակայն, նկատի ունենալով, որ, մի կողմից՝ այն պատկանում է հանրահավաքներում կարեւոր դերակատարություն ունեցող Ն. Փաշինյանի հեղինակությանը, մյուս կողմից՝ որպես հանգուցալուծման միջոց՝ կարող էր օգտակար լինել, դնում ենք այս շարքում որպես չորրորդ միավոր։
Վերջին հանրահավաքում ստորագրած ու Սերժ Սարգսյանին ուղարկած իր պահանջագրով Ր. Հովհաննիսյանը չեղյալ է հայտարարում, փակում է այս բոլոր չորս ծրագրերը, որոնց իրականացման համար եւ որոնցով ոգեշնչված լինելով է, որ մարդիկ առ այսօր գալիս էին Ազատության հրապարակ։ Այն հանգամանքը, որ կոալիցիա մտնելու նույն առաջարկը նա Սերժ Սարգսյանին արել է նաեւ առաջին հանդիպման ժամանակ, բերում է մի հետեւության՝ որ ի սկզբանե հենց սա է եղել Րաֆֆու իրական ծրագիրը։ Մնացած ամեն ինչ՝ վերոհիշյալ չորս ծրագրերով հանդերձ, եղել է բուտաֆորիա, «բազառի» ծրագիրը քողածածկելու, հասունացնելու, մարդկանց հրապարակ բերելու միջոց։ Այստեղ եւս մեկ անգամ շեշտենք, որ Րաֆֆու վերջին այս նամակում եւս, կադրային պահանջներց դուրս, մնացած ամեն ինչը նույնպես բուտաֆորիա է՝ քողածածկելու համար իրական խայտառակ «բազառը» եւ դրան «երկխոսության» տեսք տալու նպատակով։
***
Մամուլում հնչած առաջին գնահատականներում Ր. Հովհաննիսյանի քայլի համեմատությունը 2008-ին Ա. Բաղդասարյանի արածի հետ՝ անհիմն չէ։ Այն ժամանակ նա էլ, հանդես գալով որպես ընդդիմություն եւ 16% ձայն հավաքելով, հետո միացավ Ս. Սարգսյանին, ում դեմ խոսելով վաստակել էր այդ ձայները։
Իսկ ո՞րն է տարբերությունը։
Առաջին տարբերություն. 2008-ին Ս. Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժման զանգվածայնության, վճռականության ու նպատակասլացության հանդիման կանգնած էր լինել-չլինելու,իշխանությունը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ա. Բաղդասարյանի միանալը նրան հնարավորություն տվեց անել այն ամենը, Մարտի 1-ով հանդերձ, ինչի շնորհիվ մի կերպ կարողացավ պահել իշխանությունը։ Ա. Բաղդասարյանը, առանց չափազանցելու, փրկեց նրան, ահա թե ինչու այդքան թանկ գնահատվեց նրա ծառայությունը։ Ճիշտ է՝ դրա համար Ա. Բաղդասարյանը շատ թանկ հատուցեց՝ վաստակելով ԱԽՔ «պատվանունը»՝ որպես հավիտենական խարան ու դառնալով արգահատանքի խորհրդանիշ։ Բայց դրա դիմաց էլ Ս. Սարգսյանն առ այսօր նրան «լավ-լավ պահում է»։ Հիմա, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական տվյալներով շատ ավելի ձայն է ստացել, քան 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միեւնույն է՝ Ս. Սարգսյանի համար ակնհայտորեն «լինել-չլինելու», «կյանքի ու մահվան», իշխանությունը կորցնելու վտանգի խնդիր չկա։ Ըստ այդմ, ակնհայտորեն՝ Ր. Հովհաննիսյանը նույն քայլի համար չի կարող ստանալ այնքան, որքան ստացավ Ա. Բաղդասարյանը
Երկրորդ տարբերություն. 2008-ին փետրվարյան շուրջօրյա նստացույցերից, հանրահավաքներից, փետրվարի 26-ի հայտնի հանրահավաքից, իշխանական բուրգի սասանման նշաններից ու քանդվելու փաստերից հետո Հայաստանում ոչ մեկը չէր կասկածում, որ այդ ամենն ավարտվելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակով, եւ դա եթե ոչ ժամերի, ապա օրերի հարց է։ Այդ բանը հստակ զեկուցում է նաեւ ԱՄՆ դեսպանն իր կառավարությանը։ Ուստիեւ՝ կեղծ ընդդիմադիր Ա. Բաղդասարյանը դավաճանական իր քայլն ստիպված էր անել շատ արագ, որպես ԱԿՏ (ու հենց դրա համար էլ քայլի այլանդակ մերկությունը շատ ցայտուն երեւաց)։ Հիմա, քանի որ «կյանքի ու մահվան», «լինել-չլնելու», շտապելու եւ շտապեցնելու խնդիր չկա, ուստիեւ՝ նույն բանը կարելի է անել անշտապ, որպես ԳՈՐԾԸՆԹԱՑ (ինչը հնարավորություն է տալիս քայլի այլանդակ մերկությունը քողածածկել զանազան զգեստներով)։
Երրորդ տարբերություն. 2008 թվականին Ա. Բաղդասարյանը դավաճանեց իր ընտրազանգվածին եւ Սերժ Սարգսյանի հետ ստոր գործարքի գնաց գաղտնաբար։ Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն ստոր գործարքը Սերժին առաջարկում է բացահայտորեն, այն էլ ոչ թե իր, այլ ժողովրդի անունից։ Դրանով նա կրկնակի ստորություն է գործում. իր գործարքին մասնակից դարձնելով (հայտարարելով) ժողովրդին՝ նա հիմք է ապահովում, որպեսզի հետագայում, մեղադրվելու դեպքում նաեւ պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելով՝ չքմեղանա՝ «Ես ի՞նչ մեղք ունեմ,ժողովուրդը այդպես գամեցավ»։
Սակայն այս ամենը չի նշանակում, թե Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանի համար բոլորովին գին չունի եւ կարող է լրիվ արհամարհվել։ Պետք է հիշել, որ Ս. Սարգսյանի համար ամենամղձավանջային օրը, թերեւս, եղել է 2008-ի ապրիլի 9-ը՝ երդմնակալությունը Երեւանի ամայացած կենտրոնում՝ ամոթալի մի պատկեր, որ ողջ կյանքում ուղեկցելու է նրան։ Ամբողջ հինգ տարի նրան ամեն րոպե հետապնդել է ոչ օրինակարգության ուրվականը։ Ամբողջ հինգ տարի ոչ օրինակարգության այդ ուրվականը նրան հետապնդել է նաեւ դրսում։ Ինչպես ինքն է բնորոշել իր շրջապատում՝ «հարամվել է» իր նախագահությունը։ Հիմա նրան նույնն է սպասվում։ Կլինի դա, թե ոչ՝ այս պահին կախված է Ր. Հովհաննիսյանից, որը եւ նրան տեղեկացրել է, թե ինչ արժե այդ հաճույքը՝ 13 պաշտոն։
Ինչպես եւ սպասելի էր, Սերժ Սարգսյանն անմիջապես (մարտի 25-ին) պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ողջունելով նրա քայլը եւ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկել արված առաջարկները։ Այսպիսով՝ կարելի է համարել, որ թե՛ Րաֆֆին, թե՛ Սերժը «զադնի են տալիս»։ Գործարքը շուտով կկայանա, եւ Րաֆֆին, «հանուն ազգային համերաշխության», «հանուն ազգային պետության» եւ «հանուն Սեւրի դաշնագրի իրականացման» ախքաբար կբավարարվի՝ իր եւ սեփական կուսակցության որոշ անձանց համար երկրորդական պաշտոններ ստանալով։ Գուցե բարին հենց սա էր. փառք Աստծո, ո՛չ Մարտի 1, ո՛չ էլ դիակի վրա երդմնակալություն տեղի չի ունենա։ Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանի քաղաքական ապագային, ապա դրա վրա կարելի է արդեն խաչ քաշել (խա՛չ քաշել, ոչ թե «իքս» դնել)։
Քանի՞ պաշտոնի դիմաց Ր. Հովհաննիսյանը կհամաձայնի հուսախաբ անել 500.000 (իրականում ՝շատ ավելի) մարդկանց ու դառնալ ԱԽՔ-ի ակումբի անդամ՝ կիմանանք առաջիկայում։
Հ. Գ. Մեկուկես տարի առաջ որոշ գործիչներ, հրապարակավ հակադրվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի մասին «քաղաքագիտական վերլուծությանը», համարում էին, որ վերջինս, որպես անվստահելի ուժ, գնալու է ՕԵԿ-ի՝ «ԱԽՔացման» ճանապարհով։ Նրանց նշած ժամկետներում՝ 2012-ի մայիսի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններում, դա տեղի չունեցավ։ Մինչդեռ, Ճակատագրի հեգնանքով, նույն այդ գործիչները հայտնվեցին Ր. Հովհաննիսյանի կողքին, նրան օժանդակողի դերում, հենց այն խառնարանում, որտեղ այսօր եփվում է «ԱԽՔացման» տպավորիչ ապուրը։
Աշոտ Սարգսյան
«ՉԻ»
Քիչ առաջ «Ազատության» հրապարակում կինոռեժիսոր, «Սարդարապատ» միության անդամ Տիգրան Խզմալյանն իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանի դիմեց «Մեծարգո պարոն նախագահ» արտահայտությամբ:
«Այս պայքարը Րաֆֆու կամ Սերժի պայքարը չէ: Ի՞նչ է` չգիտեի՞նք մենք, որ իրենք կեղծելու են` գիտեինք, բայց իրենք համզոված էին, որ 15-20 տարվա մեջ մենք ստրուկ էինք դարձել, և չարաչար սխալվեցին: Մենք ստրուկ չենք, և իրենք ամենից շատ վախենում էին մեր ազատությունից, ազատատենչությունից»,- ասաց Տ. Խզմալյանը, ում խոսքով` երկիր գողեր են մտել, որոնց պետք է հեռացնել, և պայքարը չպետք է թողնել միայն Րաֆֆու ուսերին, քանի որ այդ պայքարը բոլորի պայքարն է:
«Իշխանությունը նաև օրենսդիր և դատական թևերն են, և պետք է անմիջապես հարված հասցնել իրենց համակարգին, խարխլել այդ համակարգը: Իշխանությունը 4 ոտքի վրա է կանգնած, որոնցից մեկն ընդդիմությունն է: Ուրեմն, եթե Ազգային ժողով կոչված մկների ժողովից դուրս գա հենց հիմա ընդդիմադիր համարող ուժը, եթե այնտեղից արհամարհելով դուրս գա «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ո՞վ է մնալու այնտեղ: Մնալու է մկների ժողովը»,- նշեց կինոռեժիսորը` ավելացնելով, որ պայքարը լինելու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ, քանի որ Հայաստանը վերջ չունի:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Դուք լսելու եք իմ ամենապատասխանատու ելույթը: Երիտասարդ հանրապետականներն ասում են՝ ինչու՞ է Րաֆֆին մեկ-մեկ ռուսերեն բառեր օգտագործում: Եվ դա ասում են նրանք, ովքեր օտարի շահերն են սպասարկում: Հայ ժողովուրդը խոսել է փետրվարի 18-ին՝ ցույց տալով, որ չի վախենում, որ ազատ է: Կուսակցական չխաղաք, ով ուզում է կանգնել ժողովրդի կողքին, ապա հենց հիմա եկեք ու կանգնեք ժողովրդի կողքին, քանի որ այս պայքարը ոչ թե կուսակցական ու քաղաքական շահի համար է, այլ ժողովրդի քվեն հարգելու համար է:
Հերոս Լեոնիդ Ազգալդյանը ասել է. «Սա հայրենիք է և վերջ», բայց նա հայրենիքի ապագայի համար է ասել, ուրեմն պետք չէ հղում կատարել նրա անկեղծ կոչին՝ հետապնդելով նեղ կուսակցական շահեր»: Ես փորձեցի լուծում գտնել, իմ ոտքով գնացի Բաղրամյան 26, որտեղ ասացի՝ նշանակեք նոր ընտրություններ, եթե չեք վախենում, բայց ամեն ինչը «ոչ» էր: Առաջարկեցի լուծման հնարավորություններ, բայց մերժվեցին բոլորը, որից հետո ես այլևս ասելիք չունեմ: Այսուհետ ես Բաղրամյան 26-ում էլ չեմ լինի: Եթե ինքը ասելիք ունի, նրան հարգանքով կլսեմ, բայց Ազատության հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ: Նոր Հայաստանի ծնունդը երկունքի մեջ է, նշանակում է, որ երկունքը ուղեկցվելու է ցավով, սադրանքով, կրիմինալով: Սիրելի ժողովուրդ, մենք գնալու ենք դեպի մեր հաղթանակը, խաղաղ ձևով ու Սահմանադրությամբ, օրենքով, բայց եթե որևէ մեկը համարձակվի ձեռք բարձրացնել ժողովրդի վրա, պատասխան է տալու ժողովրդի դատարանի առջև:
Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջով պետք է ինքնաբացարկ տա, ճանաչի ժողովրդի հաղթանակը:
Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը ու օրհնի ժողովրդին ծաղրող ու հեգնող թեկնածուին, դա կանեն իմ դիակի վրա: Ես պիտի աղոթեմ նրանց համար Սուրբ Զատիկին, եթե նրանք ուժ չգտնեն իրենց մեջ: Եթե մինչև մարտի 31-ը Սերժ Սարգսյանը դուխ չարեց ինքնաբացարկի, ապա մի խնդրանք ունեմ իմ աղոթքից բացի, թող վեհափառն ասի, որ եկեղեցին անջատ է պետությունից, այլ ոչ գործիք:
Ես հայտարարում եմ հացադուլ, հաց չեմ ուտելու և կեղծիք ու սպառնալիք չեմ ընդունելու ոչ մեկից: Որպես հրամայական, Ազգային Համաձայնության մեր վարչակարգը, բոլոր մարզպետները պետք է հրաժարական տան, մենք պետք է ունենանք նոր մարզպետներ: Առաջիկայում, եթե ՍԴ-ն չուղղի իր հետագիծը, իրենց նույնպես պետք է ասենք ցտեսություն և Ազատության հրապարակում ստեղծենք մեր դատարանը»,- ասաց նա:
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից մեկը բղավում էր, որ միայն Բաղրամյան 26 գրոհելով կհասնեն հաջողության, որին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. «Ընկեր, եթե դուք ուզում եք գրոհել Բաղրամյան 26-ը, գնացեք, այլևս ժողովուրդը չի գնալու արյունահեղության: Ուժ՝ ոչ արյամբ, ուժը մեր միասնությունն է»:
Մելանյա Մելքումյան
«Հայկական Վերածնունդ» սփուռքյան շարժումն իր ջերմ աջակցությունն է հայտնում Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ընտրություններում իշխանության թեկնածուի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Այս մասին ասված է շարժման Փարիզի, Տորոնտոյի, Լիբանանի և Լոս Անջելեսի կենտրոնների հայտարարության մեջ:
«Շարժմանը մասնակցող քաղաքացիների օր-օրի աճող քանակն ու Հայաստանի տարբեր բնակավայրերում Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տրվող բուռն աջակցությունը և այդ պարագայում իշխանության թեկնածուի օգտին որևէ ինքնաբուխ զանգվածային քաղաքացիական միջոցառման բացակայությունը վկայում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների իրականության հետ բացարձակապես կապ չունենալու մասին:
Իշխանությունների միակ հակափաստարկն ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիներին մնացել է Հայաստանից դուրս գտնվող ուժերից՝ օտար երկրներից կամ կազմակերպություններից իրենց թեկնածուի անունով ընտրություններում իբրև թե հաղթելու կապակցությամբ ստացված շնորհավորանքները: Վերահաստատում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն և միայն Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե նախագահի պաշտոնում իրենց շահերի սպասարկուն տեսնելու ցանկությամբ առաջնորդվող դրսի ուժերին: Ուստի նրանց շնորհավորանքներն առ ոչինչ են, եթե դրանց չի միանում Հայաստանի ժողովուրդը», – նշում են հայտարարության հեղինակները:
«Հայկական Վերածնունդ»-ը հույս է հայտնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի «վերջին տարիների քաղաքացիական ինքնագիտակցության կայացման բովով անցած Հայաստանի ժողովրդին» և, հենվելով ժողովրդի կամքի վրա ու իր շուրջը համախմբելով բոլոր առողջ ուժերին, կկարողանա իրականացնել ժողովրդից ստացած քվեն և դուրս բերել երկիրն այս անհեռանկար ու քայքայիչ ուղուց:
«Սփյուռքում ուշադիր հետևում են Հայաստանում ընթացող զարգացումներին և գործող իշխանություններին խստիվ կոչ անում զերծ մնալ ժողովրդի նկատմամբ որևէ ուժի կիրառումից կամ սադրիչ գործողություններից», – եզրափակում են հայտարարության հեղինակները:
Արցախի ընդդիմությունը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը
http://www.pressing.am/?p=1695&l=am
Այսօր «Առաջին լրատվական»-ի կայք էջում տեղադրվել է մի հոդված, որում մասնավորապես ընդգծվել է, որ առաջիկայում Արցախի ընդդիմությունն՝ ի դեմս «Սահմանադրական Արցախ» հասարակական կազմակերպության, ակտիվ է լինելու հայաստանյան ներքաղաքական գործընթացներում՝ իր խոսքն ասելով հետընտրական Հայաստանում ձևավորված շարժման շրջանակում: Այդ մասին տեղեկացրել է ՀՅԴ շարքերից հեռացված, Արցախի ԱԺ անկուսակցական պատգամավոր Վահան Բադասյանը, ով օրեր առաջ միացել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին:
Վահան Բադասյանն շեշտել է, որ նախքան ՀՀ-ում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, ամռանն Արցախում տեղի ունեցան սկանդալային քաղաքական իրադարձություններ՝ պայմանավորված Արցախում ընդդիմադիր գործիչ Վիտալի Բալասանյանի թեկնածությամբ:
Նա հիշեցրեց, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը որոշում էր կայացրել Արցախի նախագահական ընտրություններում սատարել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, հետո չսատարելու որոշում կայացրեց, որի արդյունքում ծավալված խոսակցությունների հետևանքով Վիտալի Բալասանյանն ու ինքը, որոնք ԱԺ «Դաշնակցության» խմբակցության պատգամավորներ էին, հեռացվեցին խմբակցությունից և դարձան ընդդիմադիր անկախ պատգամավորներ:
«Արցախում նախագահական ընտրություններին մեր թեկնածու Վիտալի Բալասանյանին որևէ կուսակցություն, գործիչ չսատարեց, նույնիսկ Դաշնակցությունը:
Մենք էլ չարձագանքեցինք հայաստանյան ընտրություններին, որովհետև չգիտեինք, թե ով ինչի համար է թեկնածություն դրել»,- նշել է վերջինս:
Ըստ նրա, քանի որ, ակնհայտ է, որ ժողովուրդը վերջապես քսան տարիների ընթացքում վստահության քվե տվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա նրանք պատրաստ են կանգնել, հայ ժողովրդի կողքին:
Նրա կարծիքով՝ այս պահին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է գործող վարչախմբին՝ ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որոնք, նրա համոզմամբ, միմյանց շարունակությունն են:
«Ժողովուրդը ցանկանում է թոթափել այս լուծը:
Այսօր ՌԴ-ն տիրապետում է մեր հանքերին, ջրային ռեսուրսներին, ժողովուրդը պետք է վերջապես ազատագրվի, հայ մարդն իր կյանքն ուզում է որոնել օտար տեղերում: Իսկ Հայաստանում տպավորություն է, որ ԼՂ-ն, որպես ֆակտոր, այս վարչախմբին է պաշտպանում, բայց այդ տպավորությունը սխալ է:
Ցանկանում եմ, որ կոտրվի այդ տպավորությունը, հայ ժողովուրդը պետք է իմանա, որ սա մեր միասնական հայրենիքն է»,- նշել է վերջինս:
Վահան Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանում գլուխ բարձրացրած շարժմանը միանալու որոշում «Սահմանադրական Արցախ» հասարակական շարժումը կայացրել է՝ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ:
«Այս վարչախմբին փոքրաթիվ մարդիկ են պաշտպանում:
Մենք սատարում ենք հայ ժողովրդին, իսկ ժողովրդի ստվար մեծամասնությունը դեմ է վարչախմբին: Մենք առաջիկայում ընտրելու ենք առավել ակտիվ ձևաչափ և որպես կազմակերպություն առավել ակտիվ ենք ներկայանալու Հայաստանում, մասնակցություն ենք ունենալու ոչ միայն հանրահավաքներին, այլև առաջիկայում ժողովրդի կողմից որոշված գործողությունների շրջանակում ենք լինելու ակտիվ»,- իր խոսքն ավարտել է Վահան Բադասյանը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր: Նախաձեռնող խումբն ընդունել է հայտարարություն, որը ներկայացված է ստորև.
Հայտարարություն «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման ստեղծման մասին.
Արցախյան շարժումը ոչ միայն ՀՀ-ի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց: 1988թ.-ից առ այսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն: Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը:
Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը: Արատավոր բոլոր երևույթների նկատմամբ հասարակական կարծիքն ու ընդվզումն էլ չեն արտահայտվում այն պարզ պատճառով, որ ապահովված չէ խոսքի ազատությունը և չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը։
Այս ամենը մեծապես բերում է ազգային պետության հանդեպ քաղաքացիների անվստահությանը, վնասում Արցախի միջազգային վարկանիշին և լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանունակության համար:
Հռչակված նպատակներին հասնելու համար «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումն Արցախի հանրության գիտակից մասնակցությամբ իրականացնելու է.
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աջակցություն, Ազգային և հոգևոր արժեքների վրա հիմնված և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը միտված նպատակասլաց գործունեություն, Ազատ կամքի արտահայտման արգելակման և իր օրինական գործառույթների կատարումից հասարակությանը հեռացնելու ապօրինի մեխանիզմների վերացում, Պետական իշխանության ձևավորման և վերջինիս վերահսկման գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման համար պայմանների ստեղծում, Օրինական ընտրությունների անցկացման կայուն երաշխիքների ապահովում, Սոցիալական արդարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության աջակցություն, Քաղաքացիական շարժման կողմից իրականացվող գործունեության և քայլերի վերաբերյալ բնակչության իրազեկում:
«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ:
Ազատության հրապարակում երգեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա նշեց, որ կատարելու է դեռևս ԽՍՀՄ տարիներին գրված երգեր, քանի որ այսօրվա վարչախումբը դա է իրեն ստիպում: Նա նշեց, որ այսօրվա վարչակազմի մտածողությունը սովետական է, ձևով՝ ֆաշիստական, տարածված են կաշառքները, մարդկանց խաբելը և այլն: Մեկնաբանելով իր երգերի խոսքերը՝ Հախվերդյանը նշեց. : Համերգի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ բոլորս հավաքվել ենք Ազատության հրապարակ մեր կողոպտիչների պատճառով: «Մենք ազատագրեցինք Ղարաբաղը, որորվհետև թուրքերը կողոպտում էին մեզ, հիմի ի՞նչ տարբերություն էն կողոպտիչների ու էս կողոպտիչների միջև, ես չեմ հասկանում»,- հարցադրում արեց երգիչը:
Հախվերդյանի խոսքերը քաղաքանապես ոչ-հասուն էին, բայց դրանք պետք չէ շահարկումների առիթ դարձնել:«Այլընտրանք» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում Ալեք Ենիգոմշյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին,Բարևի հեղափոխությանը, Մարտի մեկի իրադարձություններին ու այլ խնդիրների:«Այլընտրանք». Ալեք Ենիգոմշյանի հեղինակային հաղորդումը