Archive for the ‘Պետականություն’ Category

«Լոլոները թող իրենց գլխին կարդան». Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում կորցնել ամբողջը

2 Մարտի, 2013

Ներկա պահին կարևոր է չկրկնել նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները: Այս մասին Ազատության հրապարակի հարթակից այսօր հայտարարել է ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարախատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա հույս է հայտնել, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նոր քաղաքական մշակույթ ներմուծելով, հնարավորինս քիչ սխալներ գործելով, ժողովրդի հետ միասին նպատակին կհասնի:

Սեֆիլյանն ասել է, որ «իրենց խելոք համարող շատ վերլուծողներ» հաճախ ընդդիմադիր գործիչներին զգուշացնում են, որ չի կարելի ապակայունացնել իրավիճակը, որովհետև Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է և կա Արցախի խնդիրը:

«Այլևս թող էդ լոլոները իրենց գլխին կարդան: Մեկ այլևս ժամանակ չունեն, և ժողովուրդը ստիպել է ոչ թե տարիների ընթացքում, այլ ամիսների ընթացքում նպատակին հասնել», – ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ «եթե այդ լոլոները լսենք, ապա կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլ ամբողջը, ամբողջ Հայաստանը»:

Սեֆիլյանը նշել է նաև, որ 2008 թվականին իշխանություններին հաջողվեց սեպ խրել Արցախի բնակչության և Հայաստանի բնակչության միջև, սակայն այսօր դա չի հաջողվել: Որպես օրինակ քաղաքական-հասարակական գործիչը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Ազատության հրապարակում արցախցի պատագամավորը ելույթ ունեցավ:

«Այս անգամ մենք հաջողության ենք հասնելու, որովհետև 25 տարի հետո եկել է ժամանակը սերնդափոխություն իրականացնել, ոչ թե տարիքային սերնդափոխություն, այլ որակական… Ես հավատում եմ, որ ըմբոստ ժողովրդի ապստամբության արդյունքում մենք վերածնելու ենք Հայաստանը: Չեմ կասկածում այս խոսքերին», – հայտարարել է Սեֆիլյանը:

Նա հավելել է, որ այլևս որևէ մեկը ժողովրդին խաբելու իրավունք չունի.

«Չենք թողնելու կասկածը բարձրանա այս բեմ և հասնալու ենք մեր նպատակին», – հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը:

Սերժ Սարգսյանն առաքելություն չունի

2 Մարտի, 2013

88–ի շարժումը քաղաքական բեմահարթակ բերեց տարբեր տիպի մարդկանց՝ խարիզմատիկներից մինչև գորշություններ,վառ անհատականություններից մինչև միջակություններ, սեփական «ես»–ն ունեցողներից մինչև չկայացած նոմենկլատուրշիկներ։

Սերժ Սարգսյանը շարժման մեջ հայտնվեց կուսաշխատողի կաբինետից։ Մշտապես լինելով ստվերում՝ նա ձեռք բերեց գորշ գործչի համբավ։ Նրա գորշությունը շատերը շփոթում էին իմաստուն լինելու հետ։ Մինչև վերջերս Սերժին հաջողվում էր լռակյացությունը խելացիության, իսկ ստվերային գործելու հակվածությունը՝ խորաթափանցության տեղ անցկացնել։

Ոչինչ չասող ելույթների հետևում թաքնվելով՝ ՀՀԿ ղեկավարը պատնեշ էր դրել իր իրական «ես»–ի ու հասարակության միջև։ Այս նախագահական ընտրություններում, սակայն, նա ստիպված էր բացվել, քանզի այդպես են պահանջում խաղի կանոնները։

Սերժը բացվեց, ու բոլորը տեսան, որ գործ ունեն միջակությունից էլ ցածր մակարդակի գործչի և քյաբաբախորովածային մտածողությամբ օժտված ղեկավարի հետ։ Դա է պատճառը, որ ոչմրցակցային ընտրություններում նա դե ֆակտո պարտվեց անգամ սեփական «ֆեյքին»՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։

Հարցն այն չէ, որ նման մարդիկ չպիտի լինեն։ Սերժի տիպի մարդիկ շատ կան մեր ազգի մեջ, և դա նորմալ երևույթ է։ Բոլոր ազգերի մեջ էլ կան գորշություններ և միջակություններ։ Հարցը տվյալ դեպքում այն է, որ այդ տիպի մարդը չպետք է հայտնվի պետության ղեկին, քանզի գորշությունն ու միջակությունը համապետական ու համազգային առաքելություն չեն ունենում այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն առաքելություն չունի։ Իշխանությունը նրան հարկավոր է հանուն իշխանության։

Երբ 2008թ. Սերժ Սարգսյանն ընտրակեղծիքների ու մարտի 1–ի միջոցով եկավ իշխանության, այսպես կոչված առաքելություն ձևակերպեց։ Նա խոստացավ բացել հայ–թուրքական սահմանը, կառուցել Իրան–Հայաստան երկաթգիծը, գործարկել նոր ատոմակայանը, Դիլիջանը դարձնել միջազգային ֆինանսական, իսկ Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, հինգ տարվա ընթացքում կրկնապատկել ՀՆԱ–ն, կրճատել աղքատությունը և այլն, և այլն, և այլն։

Իրականում եղավ ճիշտ հակառակը։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը հարվածեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, իսկ տիգրանսարգսյանական «բարեշրջումները» հանգեցրին տնտեսական անկման և աղքատության ավելացման։ Աճ գրանցվեց միայն Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի տնտեսական ակտիվներում։ Անգրագետ Սաշիկը փոխարինվեց գրագետ Միշիկով։ Սա՛ էր «բարեշրջման» ամբողջ էությունը, բայց դրանից բիզնես դաշտում կենտրոնացվածությունն ավելի մեծացավ և տնտեսական կյանքն է՛լ ավելի մենաշնորհայնացվեց։

Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգին, ապա խաղի կանոն է դարձել  բանսարկությունը, դեմագոգիան ու անսահման ցինիզմը։ Պետությունը կառավարվում է բացառապես «մուտիլովկաներով» և կեղծիքի միջոցով։

Ձախողելով նախագահության առաջին հնգամյակը՝ Սերժն ընտրակեղծիքների միջոցով գնում է երկրորդ ժամկետի։ Նրա թիմը հիմա նոր առաքելություն է ուզում ձևակերպել։ Ուզում են համոզել, թե նախորդ հինգ տարիներին նա տապալվեց ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական հարցերում,  քանի որ շրջապատված էր չար օլիգարխներով, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը չէին թողնում, որ մարդն աշխատի։ Եվ հետևաբար՝ պետք է շանս տալ, որ նա իրեն առաջիկա հինգ տարիներին արդարացնի։

«Ընտրության» արդյունքների մասով էլ հետևյալ հեքիաթն է դրվել շրջանառության մեջ. «Ճիշտ է, Սերժը կրկին կեղծիքներով դարձավ նախագահ, բայց դա իր մեղքը չէ։ Մեղավոր են լիսկաները և Բռնակոթի գյուղապետը» (ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն կերպ նպաստում է այդ հեթիաթի տարածմանը՝ պահանջելով գյուղապետների հրաժարականը)։

«Եկեք, ուրեմն, միավորվենք Սերժի շուրջը և նրանից պահանջենք ազատվել ընտրակեղծարար մարզպետներից ու համայնքապետներից, հղփացած պաշտոնյաներից ու հարուստներից, և կտեսնեք, թե դրանից հետո Հայաստանն ինչպիսի դրախտավայր կդառնա»,–հերթական բլեֆն են շրջանառության մեջ դրել Սերժի շրջապատն ու «անկախ» մամուլը (Րաֆֆին էլ՝ վրադիր)։

Նույն շրջանակները տողատակում նաև քարոզում են՝ եթե չեք հավատում Սերժին, ապա «վաբշե տո» ճիշտ եք անում, բայց ամեն դեպքում պետք է նրան աջակցեք, որպեսզի նա մաքրի պետական ապարատը, սեփականության վերաբաշխում իրականացնի, պայքարի հարուստների դեմ ու հետագայում իշխանությունը հանձնի փեսային՝ Միքայել Մինասյանին։

«Այ, կգա 2018–ին առաջադեմ Միքայել Մինասյանը, ամեն ինչ կբարեփոխի»,– թուրքմենբաշիական ծրագրերին առաջադեմ տեսք են ուզում տալ ոչ անհայտ շրջանակները։

Նկատենք, սակայն, որ ինչպիսի հեքիաթներ էլ դրվեն շրջանառության մեջ և ինչպիսի բլեֆ էլ ուզենան անել, դրանից Սերժի ու իրեն կցված երիտօլիգարխիայի հետադիմական ու հակապետական էությունը չի փոխվում։ Սերժ Սարգսյանն առաքելություն չունի և հետևաբար՝ պետք է հեռանա։ Ավելի ճիշտ՝ պետք է հեռացնել։ «Սառը» պատերազմի մեջ և բարդ տարաշրջանում գտնվող Հայաստանի համար պարզապես աններելի շռայլություն է նման ղեկավար ունենալը։ Իսկ թե ով և ինչպես պետք է հեռացնի Սերժին, այլ խոսակցության թեմա է։

Մեկ բան ակնհայտ է. Սերժին թողած՝ Բռնակոթի գյուղապետի դեմ պայքարելով, հաստատ, բարև չես տա իշխանափոխությանը։ Պետք է վերջ տալ մեյմունությանը։

 Կորյուն Մանուկյան

«Ժողովուրդը լսել անգամ չի ուզում գործող նախագահի անունը».

22 Նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 21–ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  քաղխորհրդի հերթական փակ նիստը, որը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, անցել է  բաց և անկեղծ մթնոլորտում:

Գագիկ Ծառուկյանը ասել է, որ ինքը կարքի ունի բաց խոսակցության՝ առանց պայմանականությունների, առանց ձևականության: Դրանից հետո, մասնակիցները մեկը մյուսի ետևից հայտարարել են, որ ժողովուրդը լսել անգամ չի ուզում գործող նախագահի անունը և, որ իրենք պատրաստ են ամենակոշտ պայքարի:

«Ժողովուրդը և մենք ոչինչ չունենք կորցնելու՝ ինչ պետք է անեն՝ խլեն բիզնեսները՝ արդեն արել են, ազատեն աշխատանքից՝ արդեն արել են, ձերբակալեն՝ բա հետո ինչ պետք է լինի: Սա ընտրություն չէ՝ սա ժողովդրի լինել, չլինելու հարցն է»,–  եզրափակել են հանդիպման մասնակիցները:

Ի պատասխան այս ամենի, Ծառուկյանը ասել է բառացիորեն հետևյալը. «Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Ես անձնական որևէ խնդիր չեմ դրել ու չեմ դնելու, ես անձնական որևէ շահ չեմ հետապնդում: Որպես անձ՝ ես կարող եմ իմ բոլոր խնդրները այս իշխանության հետ այս կամ այն կերպ լուծել: Բայց ես տեսնում եմ քայքայվող երկիր, արտագաղթող ժողովուրդ, խեղդող անարդարություն, համատարած կոռուպցիա, ահագնացող չքավորություն: Ես չեմ կարող այս ամենին լինել անտարբեր: Սա՛ է իմ միակ խնդիրը»:

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սերժ Սարգսյանը ստացել «Նարիմանով» ծածկանունը

8 Նոյեմբերի, 2012

Գաղտնիք չէ, որ Սովետական Միության տարիներին ադրբեջանական ՍՍՀ–ի կազմում գտնվող ԼՂԻՄ–ում Ադրբեջանի կուսնոմենկլատուրան իրականացնում էր հայաթափման քաղաքականություն։ Այդ իսկ նպատակով ԼՂԻՄ–ի ղեկավարներ էին նշանակվում ազգությամբ հայ, սակայն ամբողջությամբ հայատյաց մարդիկ, ովքեր Բաքվի ծրագրերն էին առաջ մղում։

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մյուս առանձնահատկություններից էր այն, որ ԼՂԻՄ–ի դրածո և հայատյաց ղեկավարների կողքին ներդրվում էին ԿԳԲ-ի կողմից հավաքագրված կադրեր, ովքեր, մի կողմից՝ պետք է օգնեին հայատյաց կեւորկովներին, իսկ մյուս կողմից էլ՝ լրացուցիչ «աչքի» և տեղեկատվական խողովակի դեր կատարեին Բաքվի համար։ Լավատեղյակները պնդում են, որ նմանատիպ մարդկանց, որպես կանոն, հավաքագրում էին Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցից», որի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվում էին ԼՂԻՄ կուսվերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ, կուսակցական ֆունկցիոներներ կամ հրահանգիչներ։ Հայաստանի ոչ օրինակարգ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ–ի կուսհամակարգում, եղել տխրահռչակ Կեւորկովի օգնականը և զբաղվել պրոպագանդիստական աշխատանքներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տիպի պրոպագանդա է իրականացրել Սարգսյանն ադրբեջանական կոմկուսի ու ԿԳԲ–ի հսկողության ներքո։

Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանն այսօր ունի մի նախագահ, ով ժամանակին հավաքագրվել է ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից։ Այդ տեղեկության իսկությունը հաստատվում է այն փաստով, որ Սերժ Սարգսյանը եղել է վերոհիշյալ կոմսոմոլական դպրոցի սան։

Սերժ Սարգսյանի հետ այն տարիներին ԼՂ մարզկոմում աշխատած մարդկանցից շատերը պնդում են, որ «Նարիմանով» մականունը կամ ավելի ճիշտ՝ ծածկանունը, Սերժ Սարգսյանն ստացել է հենց Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում» սովորելու տարիներին, երբ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։

Ղարաբաղի հարցը դեռևս 60–ականներից բարձրացնող մարդիկ գիտեին, որ «Նարիմանով» ծածկանունը կրող Սարգսյանն ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է և զբաղված է ԼՂԻՄ–ում ազգային խնդիրներ բարձրացնելու պոտենցիալ ունեցողների հայտնաբերմամբ և այդ մարդկանց մասին Բաքվին զեկուցագրերի փոխանցմամբ։ Մեր ձեռքի տակ կա այն ավարտական լուսանկարը (վինետկա), որից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանն «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտել է  26 տարեկան հասակում՝ 1980 թվականին։ Նկարում կարմիր շրջագծի մեջ վերցվածը հենց Սերժ Սարգսյանն է։ Ի դեպ, նրա համակուրսեցիների 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, մյուսները՝ ռուս, թալիշ ու վրացի, և միայն ինքն է եղել ազգությամբ հայ։

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականի մեջ շրջանցված է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելու փաստը, ինչը հուշում է, որ ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է սրբագրել սեփական կենսագրությունը և կոծկել իր անցյալին վերաբերող որոշ փաստեր։

Ընթերցելով Սարգսյանի կենսագրականը՝ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, որ բացակայում է 1979-1980 թթ. ընթացքում կոմերիտական դպրոցում սովորելու պահը և նշված է միայն, որ նա այս կամ այն կարգավիճակով կուսաշխատանքներով է զբաղվել։ Բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է համալսարանը նոր ավարտած Սարգսյանն անմիջապես ընդգրկվել կուսնոմենկլատուրայի մեջ։ Այդ հարցի պատասխանը տալիս է հենց «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը», որի մասին համառորեն լռում է Սարգսյանը, քանի որ գիտի՝ անմիջապես հայտնվելու է մի շարք տհաճ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առջև։

Ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից ժամանակին հավաքագրված լինելու հանգամանքն է, թերևս, պատճառ դառնում, որ ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Սարգսյանը պարբերաբար ադրբեջանանպաստ հայտարարություններով ու գործողություններով է հանդես գալիս։ Դա հատկապես ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարության ժամանակ, երբ նշվեց, թե Հայաստանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները, մինչդեռ Ալիևը հանդես էր գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ և որևէ փոխզիջման մասին չէր խոսում։

Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Հայաստանի նախագահ չի կարող լինել մեկը, ում մտածողությունը ձևավորվել է ադրբեջանական «ԿԳԲ-ի կադրային դարբնոց համարվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում», ով կուսակցական կարիերա է արել Բաքվի հատուկ հովանավորչությունից օգտվելով և ԼՂԻՄ–ում հակահայկական քաղաքականությանն օժանդակելով։

Ա.Վ.

Սերժ Սարգսյանի «դեժավյուն» և Չաուշեսկուի ուրվականը

9 Հոկտեմբերի, 2012

Սերժ Սարգսյանը սարսափում է մրցակցությունից և խուսափում սեփական «Ես»–ն ունեցող մարդկանցից։ Դա է պատճառը, որ նա իր կողքը քաղաքական դիակներով է լցրել։ Դա է նաև պատճառը, որ Սերժը մշտապես ձգտում է անապատացնել քաղաքական դաշտը, որպեսզի կարողանա ինքնահաստատվել։

Հայկական Թուրքմենբաշի դառնալու չստացված նախագիծը

2007թ. խորհրդարանական «ընտրությունների»արդյունքները ՀՀԿ–ի գլուխ անցած Սերժ Սարգսյանին հույս ներշնչեցին, որ արդեն բոլորը ոչնչացված են և կարելի է 2008թ.ընտրությունները վերածել ձևական միջոցառման։

Սերժին թվում էր, թե ինքն առնվազն 90 % ձայն նկարելով հանգիստ կհայտնվի նախագահական նստավայրում, սակայն եղավ ճիշտ հակառակը։ Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձը ձախողեց հայկական Թուրքմենբաշիդառնալու ձգտումներ ունեցող ՀՀԿ ղեկավարի պլանները։ Արդյունքում՝ տեղի ունեցան մրցակցային ընտրություններ և միայն 10 զոհի գնով Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, այն էլ՝ «կաղ բադի»կարգավիճակով։

Ո՞ր ճանապարհով կհեռանա Սերժ Սարգսյանը

Բաղրամյան 26–ում հայտնվելուց հետո Սերժ Սարգսյանի ջանքերն ուղղված էին բացառապեսխարդավանքների ու բանսարկությունների միջոցով քաղաքական դաշտն ամայացնելուն։

2011թ. փետրվարին ԲՀԿ–ին կոալիցիոն հուշագիր պարտադրելն ու նույն տարվա ամռանը ՀԱԿ–ի հետ«երկխոսելը» նպատակ էին հետապնդում վերացնել այդ երկու ուժերին և անայլընտրանք ընտրություններ անցկացնել 2013թ., սակայն Սերժ Սարգսյանին այս անգամ էլ չհաջողվեց գերեզմանոցի վերածել քաղաքական դաշտը։

Նա ուզում էր ԲՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցել այս տարվա խորհրդարանական ընտրություններին և այնպես անել, որ ՀԱԿ–ն ընդհանրապես չմտնի ԱԺ, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ ԲՀԿ–ն առանձին մասնակցեց օրենսդիր մարմնի ձևավորմանն ու դե ֆակտո հաղթեց ՀՀԿ–ին, իսկ ՀԱԿ–ը, չնայած տարատեսակ«դհոլների» առկայությանը, պահպանեց տիտղոսային ընդդիմության դերը։ Այս ամենը չէր մտնում«նախաձեռնող» նախագահի պլանների մեջ, ու նա հիմա ցայտնոտի մեջ է։

Սերժ Սարգսյանի մոտ հիմա 2008թ. ունեցած «դեժավյուի» զգացողություն է այն առումով, որ ուզում էր անայլընտրանք ընտրություններ, բայց այդպես չի լինի։ Այն ժամանակ էլ նա մտածում էր, թե հեշտ ու հանգիստ դառնալու է նախագահ, բայց, կոպիտ ասած, քթից եկավ իր «հաղթանակը»։ Հիմա առավելևս հանգիստ կյանք չի սպասվում «ֆուտբոլասերին»։ Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն հանդես է գալու սեփական թեկնածուով, իսկ դա նշանակում է, որ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագիրը կյանքի կոչելու իրական հնարավորություն է ստեղծվում։

Այժմ 2008թ. պես վիճակ է, բայց մի շարք էական տարբերություններով։ Դրանք հետևյալն են.

Ա. ԲՀԿ–ի կողմից առաջադրվող թեկնածուն, լինի նա Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը,հանրային ու քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու ավելի մեծ ռեսուրս ունի, քան Տեր–Պետրոսյանը 2008–ին։ Եթե ՀՀ առաջին նախագահին հաջողվեց մեծ ալիք բարձրացնել, ապա այժմ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը համատեղ կարող են պարզապես սրբել Սերժ Սարգսյանին պետական կառավարման համակարգից։ Այս ուժերին կարող է միանալ ու հետագայում մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախապես մաքրելով իր թիմը իշխանական դրածոներից։

Բ. 2008թ. Տեր–Պետրոսյանը ֆինանսական ռեսուրսներ ուներ, բայց դրանք զգալիորեն զիջում էին իշխանության տնօրինած միջոցներին, իսկ ահա Ծառուկյանի գլխավորած ուժը ՀՀԿ–ին չի զիջում ֆինանսական ու  կազմակերպչական ռեսուրսներով։

Գ. Այժմ երկրում տիրող սոցիալ–տնտեսական վիճակն անհամեմատ վատ է, քան նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ։ Սերժը տապալվել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում։ Բացի այդ՝ պետական ապարատը հիմա քանդված վիճակում է, և բոլորին զզվեցրել է Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի և Տիգրան Սարգսյանի՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու իդեա–ֆիքսը։

Դ. 2008թ. կար Արթուր Բաղդասարյան, ով համարյա նույնքան ձայն հավաքեց, որքան իշխանության հիմնական հակառակորդ Տեր–Պետրոսյանը։  ՕԵԿ առաջնորդին հաջողվեց ահագին ձայն փախցնել ու հետո միանալ Սերժին։ Այժմ նման դրածո Սերժը չունի և հակաիշխանական ձայները կենտրոնացվելու են։ Որքան էլ իշխանությունները փորձում են արամսարգսյանների, դավիթշահնազարյանների, նիկոլփաշինյանների միջոցով նոր արթուրբաղդասարյաններ կամ արտաշեսգեղամյաններ ստանալ, միևնույն է չի ստացվում. նոր հաճախորդները«վառվել» են ժամանակից շուտ, և բացի այդ՝ չունեն ո՛չ Ա. Բաղդասարյանի 2008–ի էլեկտորատը, ո՛չ Ա. Գեղամյանի դերասանական վարպետությունը։

Ե. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը բարենպաստ ֆոն է ստեղծել Հայաստանում համանման զարգացումներ ստանալու համար։

Ահա այն հիմնական տարբերությունները, որոնք այժմ կան 2008թ. համեմատ։ Սրանք նաև այն գործոններ են, որոնք կարող են դառնալ հաջողության գրավական։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր ագահության, անհեռատեսության և թուլության պատճառով կստանա այն ինչին արժանի է։ Հարցն այն է, որ իշխանափոխությունն իրականացվի առանց ցնցումների, բայց դա կախված է Սերժ Սարգսյանից։ Եթե նա ձգտի ամեն գնով կառչած մնալ աթոռից, ապա նրան սպառնում է կոմունիստական Ռումինիայի տխրահռչակ ղեկավար  Չաուշեսկուի կամ Մուբարաքի ճակատագիրը, ինչը չի բխում ո՛չ ՀՀ–ի, ո՛չ անձամբ Սերժ Սարգսյանի շահերից։ Այնպես որ ճիշտը Սահակաշվիլու կամ Յուշչենկոյի պես հեռանալն է։ Ինչպես ասում են, «Դավա՛յ, դասվիդանիա»։

Կարեն Հակոբջանյան

ՈՒ Երազն Իրականություն կդառնա

6 Հոկտեմբերի, 2012

Անցած երեք օրերի ընթացքում բազմաթիվ մարդիկ շնորհավորել են ինձ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տարած հաղթանակի առթիվ: Միևնույն ժամանակ՝ մի շարք զանգվածային լրատվության միջոցներ դիմել են այս իրադարձությունը մեկնաբանելու խնդրանքով:

Այս պատճառով որոշեցի իմ երախտիքի խոսքը և մեկնաբանությունը զետեղել այստեղ:

Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցների ջերմ, սրտակից վերաբերմունքի և աջակցության համար: Դա ինձ ուժ ու կորով է տվել ինչպես բանտում, այնպես էլ ներկայումս` պարտավորեցնելով ավելի եռանդուն կերպով աշխատել հանուն մեր ընդհանուր նպատակների իրականացման: Արդարության վերականգնման այս հանգրվանին հասնելու հարցում էական է իմ պաշտպանների դերը: Փաստաբաններ Վահե Գրիգորյանը և Արա Զաքարյանը իրենց մասնագիտական կարողությունները անշահախնդիր կերպով ներդրեցին գործի քննության ներպետական փուլում, իսկ այնուհետև Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ-ում հասավ հաղթանակի: ՈՒստի ինձ իրավունք եմ վերապահում նաև իմ բոլոր աջակիցների անունից թե՛ շնորհավորել նրանց և թե՛ շնորհակալություն հայտնել նրանցից:

Արդարությունը հաստատվում է հատուցմամբ, ուստի մենք շարունակելու ենք պայքարը և հետամուտ ենք լինելու, որ քաղաքական պատվերով մարդու իրավունքները խախտող բոլոր օղակների պաշտոնյաները խստագույնս պատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար: Դրանով մենք ոչ միայն կվերականգնենք արդարությունը, այլև պաշտոնյաների անհատական պատասխանատվության նախադեպ ստեղծելով` նրանց մեջ կխարխլենք անպատժելիության զգացումը: Յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իմանա, որ իր կատարած ապօրինության համար զրկվելու է ոչ միայն իրեն շնորհված պաշտոնից, այլև հատուցելու է իր գույքով և անգամ ազատությամբ: Այս պայքարը նաև դառնալու է վաղվա Հայաստանը կերտելու մեր ծրագրի բաղկացուցիչ մասը, քանի որ նպաստելու է այդ ծրագրի իրականացման առաջնային խոչընդոտի` քրեաօլիգարխիկ համակարգի խարխլմանն ու ապամոնտաժմանը:

Միևնույն ժամանակ, մենք չենք կարող բավարարվել ընդամենը այս կամ այն սայլի կցորդի կարգավիճակով օրինապահ ու բարեկեցիկ «շարքային» պետություն ստեղծելու  հեռանկարով: Մենք ոչ միայն պետք է պարզապես վերատիրանանք  կորցրած երկրին ու այնտեղ հավաքենք աշխարհասփյուռ հայությանը, այլև մեր այդ երկրում վերակերտենք հզոր ու արդար հայրենի տերություն: Նման առաջադրանք կարող է կատարել միայն այն ժողովուրդը, որի ծրագիրը երազանք է, այլ ոչ` հերթական միջոցառումների շարք: Պատահական չէ, որ արտաքին և ներքին բոլոր թշնամիների գլխավոր նպատակը մեզ երազելու ունակությունից ու երազանքից զրկելն է: Ուրեմն` ստեղծենք Երազի Հայրենիք:

Լինենք համախումբ ու միաբան, մտածենք ոչ թե առօրյա կյանքի ճղճիմ չափանիշներով, այլ Հավերժի հեռանկարի` երազը որպես ապագա իրականություն տեսնելու համընդգրկուն հայացքով: Գործենք ոչ թե հանապազօրյա հացի, այլ ազգի և մարդկության կյանքում հետք ու ձեռագիր թողնելու համար: Լինենք օրինակելիության աստիճանի արդար ու օրինապահ: Ամեն հարցում որպես առանցք տեսնենք Հայաստանը, մասնավորապես` վաղվա Հայաստանում բացառելով նաև նրա արդարադատության համակարգի ակտերը որևէ վերպետական դատարանի վերանայման առարկա դարձնելու հանգամանքը:

Եվ այս ամենն անելուց` մշտապես որպես փարոս ունենանք Երազի Հայրենիքը: ՈՒ Երազն Իրականություն կդառնա:

Ժիրայր Սեֆիլյանը հաղթել է Եվրադատարանում

3 Հոկտեմբերի, 2012

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ:

ԵԴ-ն արձանագրել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետեւ նրան ազատազրկելու եւ շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը, իսկ 8-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է առանց բավարար իրավական հիմքերի չմիջամտել մարդու անձնական կյանքին, հեռահաղորդակցությանն ու նամակագրությանը: Այդ խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, ԵԴ-ն արձանագրել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու եւ կալանքի ժամկետը շարունակաբար երկարաձգելու համար ներկայացված չեն եղել բավարար հիմքեր, եւ դատարանի որոշումները կայացվել են «ստերեոտիպային» հիմնավորումներով:

«Այսինքն Ժիրայր Սեֆիլյանի եւ քաղաքական պատվերի շրջանակներում բոլոր գործերով պատկերը հետեւյալն է. դատարանները վերցնում եւ ուղղակիորեն արտագրում էին քննիչների կողմից ներկայացված միջնորդություններն ու պատճառաբանությունները: Ընդ որում Ժիրայր Սեֆիլյանի գործով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը ոչ միայն վերցրել, արտագրել էր քննիչի պատճառաբանությունը, այլեւ ինքն էր ավելացրել պատճառաբանություն, որ բացի քննությունից թաքնվելուց, Սեֆիլյանը, ազատության մեջ մնալով, նաեւ կխոչընդոտի քննությանը: Դատարանը նման եզրահանգման էր կայացրել առանց որեւէ նյութ ուսումնասիրելու», — ասաց Գրիգորյանը:

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունը հաջորդեց կառույցի` 2006-ի դեկտեմբերի 2-ի հավաքին: Փաստաբանի պնդմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով այդ ձերբակալությունը եւ քրեական հետապնդման ողջ գործընթացն իրականացվել է «խայտառակ խախտումներով», որի համար այժմ պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունը: Սակայն Գրիգորյանն ասաց` իրենք պետք է առաջիկայում սկսեն պատասխանատու պաշտոնյաներին պատասախանատվության ենթարկելու գործընթացը:

«Սա քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի առաջին փորձերն էին, որոնք հետագայում ավելի զարգացան եւ լայնորեն կիրառվեցին 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասնակիցների նկատմամբ: Պատվիրատու Ռոբերտ Քոչարյանը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն, բայց պետք է պատժվեն նաեւ պատվեր կատարողները, քանի որ եթե պատվիրատուն իմանա, որ պատվերը չեն կատարի, չի պատվիրի», — ընդգծեց փաստաբանը` մանրամասնելով, որ Ժիրայր Սեֆիլյանի գործի վերաբերյալ ԵԴ-ի որոշման հիմքերով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համապատասխան պաշտոնյաներին, պատասխանատու քննիչներին, դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցով դիմելու են Գլխավոր դատախազությանը, Արդարադատության խորհրդին եւ Հայաստանի նախագահին:

«Եթե նրանք պատասխանատվություն չեն կրելու, ուրեմն դատաիրավական բարեփոխումների մասին խոսողներն ուղղակի դատարկաբանությամբ են զբաղված եւ նախընտրական շրջանին հատուկ հռետորիկա են բանեցնում», — համոզված է Գրիգորյանը:

Քոչարյանի Մասին

27 Սեպտեմբերի, 2012

Հերթական ինքնահռչակ ՉԱՐԻՔԻ “ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ”, ով պատրաստվում է “փրկել” մեզ մեկ այլ ՉԱՐԻՔԻՑ: Իսկ իրականում Քոչարյանը մի սովորական քաջնազար է, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ նախ դարձավ Արցախի միակ հհշականը, հետո դարձյալ բախտի բերմամբ, թե պատահմամ

բ կանչվեց Երևան, մի քիչ օրվա սպարապետ-վարչապետի ձեռքի տակ խելոք նախագահ աշխատեց, հետո դարձյալ բախտի բերմամբ, թե պատահմամբ իշխանության տեր դարձավ ու այդ իշխանության տարիները բախտի բերմամբ, թե պատահմամբ համընկան հետճգնաժամային վերականգնողական աճի հետ, որն ինքը շատ հանգիստ ամբողջությամբ մսխեց, մասամբ քամուն տվեց, մասամբ էլ գրպանեց, բայց այդ մասամբը այնքան շատ դուրս եկավ, որ հիմա Աֆրիկայի բոլոր գազաններին սպառնում է Կարմիր գիրք ուղարկել: Ու հիմա այս “քաջնազարը” ուզում է “փոքր մհեր” երևալ: Ու կան մարդիկ, որ նրա հետ ինչ-որ հաշվարկներ են կապում: Եվ ինչով են այդպիսիններըտարբերվում գործող ՉԱՐԻՔԻ պոչը բռնածներից կամ նախորդ ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԻ ՀԵՏ հույս կապողներից:

 

Տարիներ առաջ փորձեցի ընդհանուր բնութագրում տալ մեր ընդդիմադիրներին` 1996-2008թթ: Ստացվեց անգաղափար կամ ապագաղափարական, կռապաշտ, ամբոխվարական և, ամենակարևորը, ռևանշիստ:
Եթե առաջարկածս տեսությունը ճիշտ է, և մեր միաբևեռ համակարգը դատապարտված

է միշտ նման ընդդիմություն ունենալու, ապա 2013-ին ռևանշի փորձելու հերթը Քոչարյանինը պետք է լիներ: Բայց այն ժամանակ ոչ մի կերպ չէի կարողանում պատկերացնել, թե Քոչարյանն ինչպես կարող է վերադառնալու փորձ կատարել: Հիմա պատկերացնում եմ:
Քոչարյանը, ի տարբերություն ԼՏՊ-ի, այնքան շնորհալի չէ, որ ճառերով հազարներ ոգևորի ու հետևից տանի: Էլ ավելի դժվար է նրա համար ընդդիմություն ձևանալը: Ասենք, շատ չի էլ ուզում: Փոխարենը նա ունի փող, նախորդ ռևանշիստների համեմատ անչափ շատ փող, գուցե նույնիսկ Սերժից շատ: Ու այդ փողով գուցե հռետորության պակասը փոխհատուցելու ձև գտնի: Բայց միթե՞ փողը իշխանությանը տիրանալու բավարար միջոց է:
Մի խոսքով, նախորդ անգամվա համեմատ, երբ մեզ հաշվեհարդար էին խոստանում ավազակապետերի նկատմամբ, այս անգամ ոսկի սարեր են խոստանալու: Ու, մեկ էլ տեսար, ոսկի սարեր խոստացող ավազակապետի հետևից ավելի շատ մարդ գնա, քան նրա նկատմամբ հաշվեհարդարի կոչ անողի:

Անկախություն

27 Սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 21-ին մենք տոնում ենք Հայաստանի անկախությունը: Խոշոր հաշվով կարևոր չէ, թե երբ ենք տոնում, կարևորը, որ անկախ ենք ու տոնելու բան ունենք: Շնորհավոր բոլորիս անկախությունը:

Այնուամենայնիվ, պատմական ճշգրտությունը օգնում է ավելի ճշմարիտ գնահատել մեր անցած ուղին: Այս իմաստով 1991թ սեպտեմբերի 21-ի հանրաքվեն որևէ նշանակություն չուներ: ԽՍՀՄ-ն արդեն փլված էր և նրանից իրենց անկախությո

ւնը հռչակել էին անգամ Ադրբեջանն ու միջինասիական հանրապետությունները, որոնք ոչ միայն մեզ պես չէին պայքարում, այլև դեռ մի քանի ամիս առաջ 98 տոկոսով քվեարկում էին ԽՍՀՄ պահպանման օգտին: Մենք հաստատ նրանցից վաղ ենք անկախացել` առնվազն 1990 օգոստոսի 23-ին` անկախության հռչակագրի, այսինքն բուն անկախության վերականգնման օրը: Ավելի արդար կլիներ հենց այդ օրը համարել Երրորդ հանրապետության օր, երրորդ հանրապետության այլ ոչ թե անկախության:

Փոխարենը Մայիս 28-ը չի կարելի տոնել որպես սոսկ Առաջին հանրապետության օր: Այն Հայաստանի բուն անկախության օրն է: Չլիներ Առաջինը, չէր լինի Խորհրդային կիսաինքնավարը: Չլիներ Խորհրդայինը, չեր լինի ներկայիս անկախ Հայաստանը:

Մեր անկախությունը հիմնված է ոչ թե սոսկ ինչ որ ձևական հանրաքվեի, այլ 1918թ-ի և դրան նախորդող դեպքերի վրա: Դրանցից կարևորը, իհարկե, հարձակվող թուրքական զորքին ցուցաբերած դիմադրությունն է, որ սկսվեց Ղարաքիլիսայից, Սարդարապատից ու Բաշ-Ապարանից ու շարունակվեց մինչև Բաքու: Այդ դիմադրության շնորհիվ է որ այսօր հայ ենք, անկախ ենք և ապագայի հույս ունենք: Այդ դիմադրությունն էլ հնարավոր չէր լինի, եթե չլինեին կամավորական գնդերը, իսկ դրանից առաջ, եթե չլիներ հայդուկային շարժումը: Այս ամենը, դրան գումարած նաև 88-ի շարժումը, Հայաստանի անկախացումը դարձնում է տևական պայքարի արդյունք, այլ ոչ թե սոսկ Ռուսաստանի քայքայմամբ պայմանավորված պատահականություն:

Հայոց պետականությանը վերաբերող տարատեսակ քննարկումներում առկա են երկու միտում, որոնցից մեկի հետ բոլորովին համաձայն չեմ, իսկ մյուսի հետ ուղղակի կռիվ ունեմ:
Առաջինն այն գնահատականներն են, որոնք պնդում են, թե հայերս պետություն չսիրելով, անընդհատ թուլացնում և կործանում ենք մեր պետությունը և այդ ճգնաժամի պատճառը պատմականորեն ձևավորված մեր որակներն են, մասնավորապես ընտանեկան և համայնքային կապվածությունները, որոնցից պետք է ազատվենք, որպեսզի պետություն կարողանանք կառուցել:
Իրականում վերջին մոտ 150 տարում հայերիս ազգային-պետական կազմակերպվածությունը անշեղորեն աճում է: Եվ դրա հիմքը հայոց ազգային ինքնագիտակցությունն է, որն անբաժան է մեր ընտանեկան և համայնքային ինքնագիտակցությունից ու հիմնված է դրանց վրա: Իսկ պետականության միջանկյալ ճգնաժամերը միայն ապահովում են հաջորդող թռիչքը: Վստահ եմ, որ մեր պետականության ներկայիս ճգնաժամից մի օր ծնվելու է նաև Չորրորդ հանրապետությունը, որն ավելի հարազատ է լինելու մեր ազգային բնական կառույցին:
Երկրորդը` հային ու ՀՀ քաղաքացուն հակադրելու միտումն է: Սրա կողմնակիցները նույնիսկ փորձում են նոր ազգ ձևավորել` հայաստանցիներ, որոնց պատմությունը սկսում է 1991-ից կամ լավագույն դեպքում 1989-ից, որոնց հայրենիքը ներկա տարածքն է, այն էլ առանց Արցախի, որովհետև արցախցիները, ըստ նրանց, արդեն «ուրիշ ազգ» են: Սրանց երազածը եվրոպացու նման կուշտ և սանձարձակ ապրելն է, հանուն որի կարող են հրաժարվել թե հայրենի տարածքից, թե բարոյական ավանդույթից, թե ընտանեկան արժեքներից: Հենց դա էլ մեր անկախությունը պակասեցնող, այն անիմաստ դարձնող, երկիրը օտար կենտրոնների կառավարմանը հանձնող գլխավոր սպառնալիքն է:
Ներկա պետական ճգնաժամի գլխավոր հարցն այն է, թե անկախ Հայաստանը հայությա՞ն, թե՞ հայաստանցիների պետությունն է, նոր պետություն է՞, թե՞ հայության վերականգնված պետականությունն է: Պատասխանից են բխում բոլոր տեսական հետևությունները և քաղաքական հետևանքները:

Մենք խնդիր ունենք վերաարժևորել ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը.

27 Սեպտեմբերի, 2012

Razm.info — Պարոն Աղայան, թե Հայաստանում, թե Ադրբեջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելը: Դա կարո՞ղ է անդրադառնալ ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:

Արմեն Աղայան. Անկեղծ ասած, Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կարծում եմ մեզ այնքան էլ հետաքրքիր պետք է չլինեն, ավելի հետաքրքիր են Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները:

Խնդիրն անգամ այդ դեպքը չէ, ընդամենը բացահայտվել են այն դժվարությունները, որ կարող ենք ունենալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում, երբ այդ համագործակցության մեջ առկա են թշնամի երկրներ, օրինակ՝ Ադրբեջանը կամ Թուրքիան, և մենք ստիպված ենք նրանց հետ ինչ-որ առաքելությունների, դասընթացների կամ խաղաղարար գործողությունների մասնակցել: Հարց է ծագում, թե ինչու պետք է Հայաստանը փաստացի վարձկաններ ուղարկի երկրներ, որտեղ ինքը որևէ շահ չունի, ասենք Իրաք, Աֆղանստան, Կոսովո։ Հետևաբար մենք վաղուց խնդիր ունենք վերաարժևորել ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը, այս վերջին իրադարձությունը ևս մեկ առիթ է, որ այդ հարցը հնչեղություն ստանա հայկական օրակարգում:

Ադրբեջանին ՆԱՏՕ-ն կարող է ձևական դիտողություններ անել, իր հիասթափությունը հայտնել, քննդատություն հնչեցնել, բայց դրանք գործնական ոչ մի ազդեցություն չեն ունենա, և Ադրբեջանը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ լիարժեք համագործակցել՝ ունենալով նաև այնպիսի միջնորդ երկիր, ինչպիսին Թուրքիան է:

Razm.info — Որքանով լուրջ, կարևոր գործընկերներ են Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար:

Ա. Ա. Իսկ որքանո՞վ է կարևոր և լուրջ գործընկեր ՆԱՏՕ-ն Հայաստանի համար: Այն, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար ինչ-որ չափով գործընկեր է տեսնում ենք այն ծավալից, որով Հայաստանին ներգրավել են իրենց գործողություններին, բայց դա ՆԱՏՕ-ին է անհրաժեշտ, որպեսզի ցույց տա «միջազգային կոալիցիա» [Աֆղանստանում և Իրաքում]։ Սակայն արդյո՞ք դա Հայաստանին պետք է, արդյո՞ք ՆԱՏՕ-ն Հայաստանի համար լուրջ գործընկեր է: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն ինչ-որ ռազմական համագործակցություն է առաջարկել Հայաստանինին մեր անվտագության խնդիրները լուծելու համար: Միթե՞ մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ Ի՞նչ է՝ մենք Թուրքիայի հե՞տ էլ ենք համագործակցում։
Ես կարծում եմ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանիի համար ամենաանլուրջ քաղաքականությունն է, որը մենք 1991 թվականից ձևականորեն կամ իրապես որդեգրել ենք, և դրանից ժամ առաջ պետք է ձերբազատվել:
Հայաստանը կարող է ռազմական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ առանձին երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների: Սակայն նատօյական համագործակցություն, ՆԱՏՕ-ի ծրագրերում ներգրավվածություն Հայաստանին բացարձակապես պետք չէ։ Անգամ ՆԱՏՕ ռազմական խորհրդատվությունը, որ իրականցվում է վերջին շրջանում (և դա դրսևորվում է մեր պաշտպանական դոկտրիններում, անվտանգության դոկտրիններում), մեզ հարկավոր չեն. Այդ դոկտրիններն՝ այնքանով, որքանով դրանք ներկայացվում են մեր հանրությանը, ծիծաղելի են և չեն բխում մեր ազգային շահերից: Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ն մեզ համար անլուրջ գործընկեր է: Իսկ Հայաստանն իր համար ինչ է, թող ինքը որոշի:

Razm.info — Ձեր կարծիքով, ՆԱՏՕ-ի նկատմամբ Հայաստանում հնչեցված դժգոհությունները կարո՞ղ են անդրադառնալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, մասնավորապես, խաղաղապահ առաքելությունների վրա:

Ա. Ա. Ես շատ կուզենայի, որ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը դադարեցվեր և այսուհետև բացառվեր, բայց վստահ չեմ, որ մեր կառավարությունը պատրաստ է այդ քայլն անել։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ վերջին դեպքերի հետ կապված որոշ ճնշում կա կառավարության վրա՝ հանրային ճնշում, և գոնե այդ կերպ կառավարությունը իր նեղացածի կեցվածքով որոշ բաներ փորձում է ՆԱՏՕ-ին հասկացնել: Բայց դա խիստ անբավարար է: Կարծում եմ ճիշտ կլինի հետ կանչել բոլոր խաղաղապահ ստորաբաժանումները։
Հանուն արդարության ասեմ, որ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով լինեն, ինչ ՆԱՏՕ-ի հետ:
Այսինքն. երանի Հայաստանը հնարավորություն ունենար համագործակցել ուղղակի Ռուսաստանի հետ և չանդամակցել ՀԱՊԿ-ին, որովհետև այնտեղ շատ երկրներ մեզ հետ ընդհանուր շահ չունեն:
Ցավալի է, որ նման երկրները երկկողմ հարաբերությունների փոխարեն ցանկանում են ռազմական դաշինքի իմիտացիա ստեղծել:
Իրականում ՀԱՊԿ ռազմական դաշինք որպես այդպիսին գոյություն չունի, ՆԱՏՕ-ն դեռ տրամաբանական է , բայց ՀԱՊԿ-ն ընդհանրապես անիմաստ է:

Մեր պարտությունների պատճառները պետք է փնտրել Հայաստանի ներսում

27 Սեպտեմբերի, 2012

Տոնական միջոցառումների ժամանակ Հայաստանի տիպի պետությունների ղեկավարների խոսքը, որպես կանոն, գեղեցիկ ձևակերպված և արհեստական պաթոսով լեցուն կենացների կույտ է հիշեցնում, իսկ կենացները վերլուծելու կարիք չկա։

Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձը լրիվ տեղավորվում էր ժանրի կանոնների մեջ և դրան անդրադառնալու կարիք չէր լինի, եթե նախագահն իր ելույթում չնշեր, թե մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը։

Իրականում, սակայն, տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Հակառակորդի ախորժակը զսպում են սեփական երկիրը հզորացնելով ու արժանապատիվ քաղաքացի ունենալով, այլ ոչ թե դրսից վարկ բերելով ու արտագաղթին նպաստող տնտեսական քաղաքականություն վարելով։

Հարկ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը ոչ թե«տուզիկացրել», այլ լկտիացրել է Ալիևին ու գրգռել Ադրբեջանի ռազմական ախորժակը։ Պատճառը՝«ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի՝ ամեն գնով «խաղաղության աղավնու» իմիջի մեջ մտնելու և միջազգային «ձյաձյաներից» ու «ծյոծյաներից» դրական գնահատականի արժանանալու գորբաչովյան սինդրոմով տառապելն էր։

Սերժ Սարգսյանի միակողմանի զիջողականություն ցուցաբերելու քաղաքականությունն էր, որ թևեր տվեցին Ալիևին ու վերջինս Կազանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ 10 նոր պահանջ ներկայացրեց հայկական կողմին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի հին պահանջները բավարարվել էին։

Ի դեպ, պաշտոնական Երևանն այդպես էլ չհրապարակեց Ալիևի 10 նոր պահանջները, ինչը տարօրինակ է, քանզի հայկական կողմը մերժել էր դրանք ու գաղտնազերծելը պետք է, որ բխեր «նախաձեռնողականների» շահերից. չէ՞ որ «հայրենասիրություն» խաղալու առիթ էր ստեղծվել։ Մեր կարծիքով, Ալիևի նոր պահանջները չհրապարակվեցին, որովհետև դրանցից հետո արդեն լրիվ պարզ կդառնար, թե ինչին է համաձայնել Սերժ Սարգսյանը մինչև այդ։

Հիշեցնենք, որ սիրիական «Ալ Վաթան» օրաթերթին տված հարցազրույցում, չնայած Ալևի անզիջում կեցվածքին, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանին զիջել ազատագրված տարածքները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց։ Եթե այս ձևով է Սարգսյանը պատկերացնում Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակի զսպումը, ապա նա առնվազն մոլորության մեջ է։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի նախագահության չորս տարիների ընթացքում Հայաստանն այնքան է թուլացել, որ Ադրբեջանն իրեն թույլ տալիս այնպիսի լկտիություն, ինչպիսին, օրինակ, Սաֆարովի հետ կապված պատմությունն էր, որով Ալիևը միտումնավոր գնաց իրավիճակի սրման։

Թշնամու ախորժակը զսպելը միայն խոսքերով չէ։ Եթե երկրից ամեն օր մոտ 400 մարդ է հեռանում, իսկ տիգրանսարգսյանական «բարեշրջումների» օգնությամբ մեր տնտեսությունը, լավագույն դեպքում, տեղում դոփում է, ապա տոնական ուղերձներում հնչեցրած գնահատականներն արդեն կենացի մակարդակի էլ չեն ձգում, այլ նմանվում են ինքնահանգստացնող մեդիտացիայի, ինչով էլ զբաղված է արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալած այս իշխանությունը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ադրբեջանի ու Հունգարի միջև կայացած սաֆարովյան տխրահռչակ գործարքի մասին շատ է խոսվել։ Պատվերով հայրենասերները հասցրել են լոլիկներով ու Հունգարիայի դրոշն այրելով ցույց տալ իրենց«նախաձեռնողական» շեֆերի անզորությունը։

Շատերը մեղադրում են հունգարական կողմին, սակայն թողնենք Հունգարիայի կոռումպացված վարչապետին ու տեսնենք, թե ինչու հնարավոր եղավ նման բան։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին ու ասել, որ Հունգարիայի կառավարության ղեկավարի գործունեությունը Սերժ Սարգսյանի վարած«նախաձեռնողականության» հետևանքներից մեկն է։ Ադրբեջանը 2006թ. սկսած գործարք էր առաջարկում հունգարական իշխանություններին, սակայն ապարդյուն։ Գործարքը հնարավոր դարձավ Հայաստանի շուրջ ստեղծված «ֆուտբոլային» մթնոլորտի արդյունքում։

Ամբողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանի նախագահը հանուն իր աթոռի ու հանուն կասկածելի անձնական դիվիդենտների պատրաստ է առևտրի առարկա դարձնել Հայոց ցեղասպանության հարցն ու ձեռքի հետ զիջել Ղարաբաղի տարածքները։ Դրանից հետո ի՞նչը պետք է խանգարեր Հունգարիային։

«Սերժը 1,5 միլիոն սպանվածի մոռացության տալու գնով է գործարքի գնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ ես՝ ընդամենը 1 սպանվածի»,– թերևս ինքն իր արած քայլը բարոյական տեսանկյունից արդարացրել է Հունգարիայի վարչապետն ու նախաձեռնողականություն ցուցաբերել Սաֆարովի հարցում։ Այնպես որ, մեր պարտությունների պատճառները պետք է փնտրել Հայաստանի ներսում։

«Անաստված» Արմեն Մելիքյանի պատասխանը «հավատացյալ» Ստյոպա Սաֆարյանին:

6 Օգոստոսի, 2012

Ստյոպա Սաֆարյան
Ժառանգություն կուսակցության անդամ և Ազգային Ժողովի պատգամավոր.

Արմեն, ես քրիստոնեա եմ, Առաքելական եկեղեցու հետեւորդ: Իհարկե, չեմ կարող պահանջել, որ դադարցնեք այս հակաքրստոնեական արշավը, բայց կարող եմ պահանջել ինձ հանել Ձերն թիրախ խմբից: Անիմաստ է, եւ ինձ չեք համոզի ետ կանգնել իմ հավատքից:

Պատասխան`

Սիրով.
Ձեր հավատքը ճշմարտության թշնամին է: Այդ պատճառով էլ ջարդվեցիք: Ստրուկ եք և կմնաք ստրուկ հավիտյանս հավիտենից:

Ընտրել եք սուտը և ձեր ուղեղը փակել ճշմարտության ձայնի առաջ: Վատն այն է, որ հավակնում եք ազգ առաջնորդել:

Չեք ուզում անգամ լսել հաղորդումները ու նոր կողմնորոշվել. ձեր ականջներն եք փակում, մեռած քայլողներ:

Այլ հարց եթե Հայաստանում լինեինք, տեր մեր քաղաքական-քաղաքացիական իրավունքների. որի դեպքում, ձեր ու ձեր Հովանիսյանի նմանները երբեք տեղ չէին ունենա քաղաքական կյանքում:

Մի օր կաթողիկոսը գնդակահարվելու է Էջմիածնում. հուսով եմ նրա կողքին չեք լինի:

Դուք հայ չեք. հայը չի կարող քրիստոնյա լինել: Հրեայի բիճ եք մտքով ու հոգով: Ինչպես կրոնականների ձեռք համբուրող ձեր Հովանիսյան հնգէական ստրուկը:

Ըստ այնմ թող մեր ազգը այսուհետև որոշի ձեր և Ժառանգության վերընտրության խնդիրը:

Թքում եմ քո և Րաֆի Հովանիսյանի երեսին: Դուք այլևս տեղ չունեք մեր ազգի պատմության մեջ: Դուք խաբեբաներ ու կեղծավորներ եք, որ ձեզ համար քաղաքական դիրքեր եք կառուցում Հայաստանում` հայ վտարանդի գրողների կյանքերի հաշվին: Ձեր նախաձեռնություններով էլ ձեր հետույքը մաքրեք. դուք տարիներով օրորում եք մեզ, լկտի վարնոցներ` նպատակ ունենալով մեր մաշումն ու կործանումը: Թքած ունեմ ձեր բոլոր ոռինագծերի վրա: Ձեզնից ողորմություն չենք հայցում:

Մի կասկածեք, որ դուք և Րաֆի Հովանիսյանը մի օր կհայտնվեք բանտում` ազգային դավաճանության մեղադրանքով դատվելով: Ձեզ դատողը լինելու եմ ես: Կամ էլ ձեզ կաքսորենք տասը տարի ձեր ամեն ինչը կործանելուց հետո, որպեսզի համտեսեք մեր ապրած կյանքը: Այսուհետև դուք համբուրելու եք մեր ոտքերը ձեր մեղքերի թողության համար:

Կոչ եմ անում մեր ժողովրդին վերջնականապես իր միջից մաքրելու Ժառանգություն հորջորջվող կեղծավորների ու սրիկաների այս կուսակցությանը:

Արմեն Մելիքյան

Լևոն Տեր–Պետրոսյանի, Կոմանդոսի և Շուշիի ազատագրման մասին

6 Օգոստոսի, 2012

Վերջին օրերին բավական ակտիվորեն քննարկվում է Շուշիիազատագրման թեման, ավելի ճիշտ՝ ազատագրման գործում այս կամ այն գործչի մասնակցության ու չմասնակցության, դրական ու բացասական դերի մասին։ Չեմ հասկանում, թե ինչու այս պահին թեման դրվեց շրջանառության մեջ, բայց եթե դրվել է, ուրեմն աչքաթող պետք չէ անել։

«Լևոնն անտեղյակ էր Շուշիի օպերացիայից»,– նշում է Կոմանդոսը և նրան ձայնակցում են տեղյակներն ու անտեղյակները։

«Ինչպե՞ս կարող էին առանց Լևոնի գիտության ազատագրել Շուշին»,– Կոմանդոսին ու նրան ձայնակցողներին հակադարձում են մյուս ճամբարից։

Նկատենք, որ տեղեկատվական դաշտում այս թեմայի շուրջ հիմնականում պարզունակ փաստարկներ ու հակափաստարկներ են ներկայացվում և ավելի շատ քաղաքական համակրանք–հակակրանք է խաղացվում։

Դատելով որոշ մարդկանց մեկնաբանություններից ու «հեղինակավոր» կարծիքներից՝ շատերը կա՛մ անտեղյակ են, կա՛մ այդպիսին են ձևանում։ Ոմանք հնարավորություն են ստացել «հայրենասիրություն» խաղալու։

Փորձեմ միջամտել այդ բանավեճ կոչվածին, բայց ոչ թե պատերի տակ լսած խոսակցություններին հղում անելով, այլ Ղարաբաղյան պատերազմի, թերևս, ամենակոմպետենտ մարդկանցից մեկի հուշերը մեջբերելով և որոշ փաստեր ներկայացնելով։ Խոսքս պատերազմի տարիներին ու դրանից հետո ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար և Պաշտպանության նախարար եղած, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Կոմանդույուշչու հուշերի մասին է։

Մեզ հետաքրքրող հարցում, ի դեպ, Բաբայանի ասածները լրիվ օբյեկտիվ պետք է գնահատել, քանզի նրան մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակից համարելը։ Ճիշտ հակառակը.Կոմանդույուշչին այն չորս մարդկանցից մեկն էր, ով 1998–ին մտնում էր առաջին նախագահի նշած «հայտնի ուժերի» մեջ, ով չէր ընդունում Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակը և ով կողմ էր Տեր–Պետրոսյանի հրաժարականին։  Ասելս այն է, որ Բաբայանը հազիվ թե Լևոնին ինչ որ հարցում ռեվերանս անելու խնդիր ունենար։

Ոմանք կարող են ընդունել, իսկ ոմանք՝ չընդունել Բաբայանի քաղաքական գործունեությունը, բայց չեն կարող առարկել, որ ռազմական առումով նա օժտված է բարձրագույն լեգիտիմությամբ։ Ասել է թե՝ նրա ասածները կարող են վիճարկվել շատ քչերի կողմից, եթե իհարկե վիճարկվեն։

Այժմ անցնենք բուն թեմային՝ Շուշիի ազատագրմանը, Կոմանդոսի և մյուսների դերին ու Լևոն Տեր–Պետրոսյանի վարքագծին։

Սամվել Բաբայանի անցած ուղուն վերաբերող «Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչ 44» գրքում մանրամասն նկարագրված են և՛ պաշտպանական, և՛ հարձակողական բնույթի բոլոր ռազմագործողությունները։

Մասնավորապես Շուշիի ազատագրման մասով կարդում ենք. «Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, որի մասին տեղյակ էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, մշակվել է Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար (ԻՊՈՒ) Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողլյանի, Լեոնիդ Մարտիրոսովի, հարձակման ուղղությունների հրամանատարների (Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան), ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ»։

Շուշիի ազատագրման շրջանում դեռևս նոր–նոր էր դրվում կանոնավոր բանակի հիմքերը և այդ իսկ պատճառով մարտի էին նետվում կամավորական ջոկատները, որոնց կազմավորման գործում մեծ դերակատարում ուներՎազգեն Սարգսյանը։

Գրքից տեղեկանում ենք նաև, որ Բաբայանն ու Կոմանդոսը տարաձայնություններ են ունեցել Շուշիիազատագրաման օպերատիվ պլանի հետ կապված։ Կոմանդոսը համոզված է եղել, որ կարելի է 3ուղղություններով (Ստեփանակերտ–Շուշի մայրուղի՝ հյուսիսային, Շոշի՝ արևելյան և Ջանհասան–Քյոսալար՝ հյուսիսարևմտյան) ազատագրել բերդաքաղաքը, սակայն Բաբայանը պնդել է, որ առանց 4րդ՝Լաչինի հարավային գլխավոր ուղղության հնարավոր չէ հաջողության հասնել։

Կոմանդոսի առաջարկած պլանով մեր ազատամարտիկները երեք ուղղություններով փորձել են գրոհով վերցնել Շուշին, սակայն  չեն կարողացել։ Ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Բաբայանը հենց դա էլ կանխատեսել էր։

Անհաջող գրոհից հետո արդեն գործի է դրվել 4 ուղղություններով քաղաքն օղակի մեջ վերցնելու պլանը, որի պայմաններում գլխավոր ուղղությունը հարավից՝ Լաչինի կողմից էր (ուղղության ընդհանուր հրամանատար՝ Սամվել Բաբայան)։

Սամվել Բաբայանը համոզված էր, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր է լուծել միայն Լաչինի կողմից։ Նրա հիմնավորումները պաշտպանեց նաև այն ժամանակ ՀՀ և ԼՂՀ ԳԽ պատգամավոր, Պաշտպանության խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը (ով, ի դեպ, նույն հարավային ուղղությունում մասնակցել է մարտական գործողություններին)։

Հարավային հատվածում հաջող ռազմագործողության արդյունքում Շուշիում գտնվող ադրբեջանցի զինվորականների ու բնակչության մոտ խուճապ է սկսվել, որից հետո նրանք քաղաքը լքել են։ Այսինքն՝ բուն Շուշիի վրա գրոհ որպես այդիսին չի եղել, այլ մարտավարական մանյովրներով մերոնք ստիպել են հակառակորդին առանց մարտի լքել քաղաքը։ Դա էր պատճառը, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այն օրերին գրում էին իրենց զինվորականների դավաճանության մասին, քանզի չէին պատկերացնում, թե ինչպես կարող էր այդպիսի դիրք ունեցող քաղաքը հանձնվել մեկ օրում։

Սա Շուշիի օպերացիայի մասով։ Եթե Կոմանդոսը (այլ ոչ թե ֆեյսբուքներում կռիվ–կռիվ խաղացող ֆեյքերը) վերը նշվածին հակադարձելու բան կունենա, ապա թող դա անի Սամվել Բաբայանի հետ առկա կամ հեռակա բանավեճի միջոցով։ Թե չէ անտեղյակների ականջին «լապշա» կախելով ու՞ր կհասնենք։

Ինչ վերաբերում է Կոմանդոսի գործունեությանը պատերազմի տարիներին, ապա պետք է նշել, որ Շուշիիօպերացիայից հետո նա որպես ԻՊՈՒ հրամանատար մի որոշ շրջան դեռ պահպանում էր իր դիրքերը։ Ավելի կոնկրետ՝ Կոմանդոսը ԻՊՈՒ–ի հրամանատար է եղել մինչև 1992թ օգոստոս ամիսը, որի ընթացքում նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը հանձնվել է։ Ադրբեջանցիները ավերակների էին վերածել Շահումյանի, Մարտակերտի շրջանն ու ընդհուպ մոտեցել Ասկերանին, այսինքն՝ համարյա հասել էին Ստեփանակերտ(Ասկերանից մինչև Ստեփանակերտ 12 կմ է)։

Այդ ամենից հետո Կոմանդոսի լեգիտիմությունը որպես հրամանատարի, բնականաբար, ընկել էր և նա թողեց իր դիրքն ու հեռացավ Ղարաբաղից։ 1992թ. օգոստոսից նա եղել է Հայաստանում ու գործնականում ոչ մի կապ չի ունեցել Ղարաբաղում ու դրան հարող շրջաններում ռազմական գործողությունների և առավելևս՝ ազատագրական մարտերի հետ։ Իսկ թե ինչու էր Երևանում իշխանությունը  «ռասկրուտկա» անում Կոմանդոսին, արդեն այլ խոսակցության թեմա է։

Հիշեցնեմ, որ Երևանում այն օրերին պաշտոնական քարոզչամեքենան անընդհատ խոսում էր Շուշիից, բայց լռում էր դրան հետևած պարտությունների մասին։

Այդ օրերին էր նաև, որ հայաստանյան ընդդիմությունը պահանջում էր Տեր–Պետրոսյանի հրաժարականը, քանզի պարտությունների շարք էր սկսված։ Թույլ տանք մեզ ենթադրել, որ տերպետրոսյանական իշխանությունը Շուշիի ազատագրման կենդանի խորհրդանիշ համարվող Կոմանդոսին PR անելով և օգտագործելով՝ փորձում էր խլեցնել պարտությունների մասին բարձրաձայնող ընդդիմության ձայնը։ Կոմանդոսն, ըստ այդմ, պետք էր իշխանությանը և նրա մասին առասպելները շատ արագ տարածվեցին։

Անշու՛շտ, պատերազմի ժամանակ բոլորն էլ, այդ թվում՝ Կոմանդոսը, իրենց լուման ներդրել են ու դա ուրանալ հնարավոր չէ։ Սակայն կան բաներ, որոնք պատիվ չեն բերում մարդկանց։

Կարծում եմ, որ հիմա ճիշտ չի անում Կոմանդոսը, որ մտնում է ներքաղաքական ինտրիգների դաշտ՝ վերածվելով մանրադրամի։ ԻՊՈՒ–ի նախկին հրամանատարի համար մի քիչ անլուրջ է հայտարարելը, թե Տեր–Պետրոսյանից գաղտնի է իրականացվել Շուշիի օպերացիան, մանավանդ որ այն պլանավորվել էր դեռևս ապրիլ ամսից և ինչպես Բաբայանն էր նշել՝ նախագահը շատ լավ տեղյակ էր սպասվող ռազմագործողությունից։ Տեր–Պետրոսյանը մեր աչքի լույսը չէ, բայց սուտ բաներ չարժե տարածել նրա մասին, մանավանդ որ այնքան ճիշտ բաներ կան, որոնց օգնությամբ կարելի է քննադատել առաջին նախագահին, և հետևաբար՝ մանրություն պետք չէ դրսևորել։

Լրիվ այլ կերպ կդիտվեր ու մասնավորապես «7 օրի» կողմից դրական կընկալվեր Կոմանդոսի այժմյան վարքագիծը, եթե նա, ասենք, քննադատության ենթարկեր Լևոն Տեր–Պետրոսյանի մոտեցումները Ղարաբաղի խնդրի կարգավորման և հայ–թուրքական հարաբերությունների մասով։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը գործնականում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանի մոտեցումներն այդ հարցերում, մեղմ ասած, սխալ են։ Այ եթե ա՛յս առումովԿոմանդոսը կամ մյուսները տեսակետներ հայտնեն ու դիմացինից հակափաստարկներ լսեն, ապա դա նորմալ կընկալվի, թե չէ էժանագին հայտարարություններ անելով ու ցածրորակ հարցազրույցներ տալով արժեզրկում ենք թե՛ մեր հաղթանակները, թե՛ մեր հերոսներին ընդհանրապես։

Ժամանակն է սթափվել։ Ու եթե ոմանք հայրենասիրությունը փեշակ են դարձրել, ապա ասեմ, որ ամենայն հավանականությամբ շուտով կավարտվի մեծ–մեծ խոսելու և «հավայի փրթելու» փուլը, քանզի Սիրիայից հետո կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ մենք արդեն ոչ թե հաղթանակներով թիթիզանալու, այլ կոնկրետ ռազմագործողություններին մասնակցելու միջոցով ստիպված կլինենք ապացուցել մեր կոմանդոսությունը և հայրենասիրությունը։

Կարեն Հակոբջանյան

«Եթե այսօր ունենայինք պետություն, նստած էինք լինելու գերտերությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ»

27 Հուլիսի, 2012

Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, ինչպես նաև` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «սիրիական իրադարձությունները և հայության արձագանքը» թեմայով: Մասնավորապես, Գարեգին Չուգասզյանը, նախ` հիշելով Լիսաբոնում 29 տարի առաջ  5 հայ երիտասարդների կողմից թուրքական դեսպանատան գրավումը, կարծիք հայտնեց, որ վերջին 1,5 տարիներին, այսպես կոչված, «արաբական գարնան» իրադարձությունները և, մասնավորապես, քաղաքացիական պատերազմը Սիրիայում ցույց են տալիս «ՀՀ պաշտոնական մարմինների և կազմակերպությունների կրավորականությունը և անհամապատասխանությունը հայության առջև կանգնած մարտահրավերներին»: «Պետք է ասել, որ մեր նման երկրի «սուպեր-նախարարությունը» պետք է լիներ ոչ թե Սփյուռքի, այլ Սփյուռքի և հայրենադարձության նախարարությունը: Իհարկե, բարձրագոչ հայտարարություններ են անում, թե` մենք ունենք այնպիսի ծրագրեր, ինչպիսին են «Հայկական աշխարհ», «Արի տուն» ծրագրերը, սակայն այս ամենն առոչինչ են դառնում այնպիսի մի վարքագծի խորապատկերի վրա, ինչպիսին է «Արմավիա» ազգային ավիափոխադրիչը, և մենք տեսնում ենք, որ այն «պիղատոսյան» լռությունը, որ այս 1 տարվա ընթացքում այդ վարքագծի նկատմամբ դրսևորել են մեր պատկան մարմինները, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք որևէ անհանգստություն չունենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ»,- նշեց նա: Չուգասզյանը նաև ավելացրեց, որ «հայկական գաղութները Մերձավոր Արևելքում անշեղորեն նվազում են և արտահոսում են դեպի արևմտյան երկրներ, և վայրիվերումների ու քաղաքացիական պատերազմների ժամանակ այս պրոցեսներն ավելի արագանում են, և արտահոսք, ամեն դեպքում, տեղի կունենա»: «Նման պարագաներում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այդ արտահոսքը դեպի Հայաստան ուղղելու համար: Առանց հասարակական ճնշման` շվայտության մեջ թաթախված և ազգային խնդիրներից խուսափող ապազգային վարչախումբը չի լուծելու այդ խնդիրը, չնայած ունի լծակներ դրա համար»,- կարծում է նա:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` նախկին ազատամարտիկ էլ` Ժիրայր Սէֆիլյանն, ասաց, որ հայության դերը Մերձավոր Արևելքում միշտ բավական մեծ է եղել, սակայն այդ գործոնը, դժբախտաբար, միշտ օգտագործվել է օտարների կողմից: «Կարծում եմ` եկել է ժամանակը հայ քաղաքական մտքի համար` սթափվելու և տեր կանգնելու իր իրավունքներին: Կոնկրետ Սիրիայի խնդրում ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն անտեր վիճակում է: Առաջին հերթին պետք է լուծել այս խնդիրը: Եվ տեղի հայությունը, և հակամարտող կողմերի ղեկավարությունները պետք է շատ լավ հասկանան, որ Սիրիայի հայերն ունեն տեր»: Դիմելով երիտասարդությանը` Ժ.Սէֆիլյանը կոչ արեց ազատվել այն բարդույթից, թե մենք փոքր պետություն ենք, քիչ ենք, մենք ի՞նչ կարող ենք անել: «Եթե մենք այսօր ունենայինք պետություն, և այդ պետությունը վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, մենք այսօր նստած էինք լինելու Մեծ միջինարևելյան գլխավոր խաղացողների բանակցությունների սեղանի շուրջ, այսինքն` գերտերություններ և Հայաստանի Հանրապետություն»,- նշեց նա:

Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Մերձավոր և Միջին Արևելքում հայկական գաղթօջախների և հայաբնակ Հայկական բարձրավանդակի հայության վիճակը բնորոշող մի քանի թվեր նշեց` ասելով, որ «այս տարածաշրջանում հայությունը խիստ նահանջ է ապրում»: «Եթե մինչև 1991թ. դա կարելի էր բացատրել այն հանգամանքով, որ հայերը չունեն իրենց ազգային պետությունը, ապա 1991թ. հետո նման բացատրություն չպետք է լինի, կամ մենք նորից դեռ չունենք ազգային պետություն: Եթե միտումները շարունակվում են վատանալ, դու ստանում ես անկախություն, և սկզբունքորեն ոչինչ չի փոխվում, և հայության վիճակը` թե որակական, թե քանակական առումով, վատանում է, ուրեմն պետությունը` որպես ազգային սուբյեկտ, գոյություն չունի, ինչպես գոյություն չի ունեցել խորհրդային ժամանակաշրջանում»,- նշեց փորձագետը:

Վարդան Սեդրակյանի հայտարարությունը բնավ երևակայական ծրագիր չէ, այն իրականանալի հարց է

24 Հուլիսի, 2012

“Հայացք”ի հյուրն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը

 Հեղինակ` ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ

— Պարոն Սեֆիլյան, Դուք այսօր ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Անվերջ խուսանավում ենք աշխարհի ուժային երկու կենտրոնների միջև: Մինչև ե՞րբ:
— Չեմ կարծում, որ խուսանավում ենք: Կասեի, որ առհասարակ այսօր այս պետություն կոչեցյալը չունի արտաքին քաղաքականություն: Եվ եթե խուսանավում կա, ապա ոչ թե հանուն երկրի շահերի, այլ իշխանությունը պահպանելու համար ընդամենը: Ավելին ասեմ. այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի գործոնն ավելի շատ կարողանում են օտարներն օգտագործել, քան դա հաջողվում է մեզ:

— Մենք պատերազմ վարեցինք, հաղթեցինք պատերազմում: Մեր դիվանագիտությունը համարժեք քայլեր անո՞ւմ է, որպեսզի ամրագրվի այդ հաղթանակը:
— Դժբախտաբար, պատերազմի ընթացքում ևս համարժեք չէր մեր դիվանագիտական կորպուսի բովանդակությունն ու աշխատանքը: Չնայած մենք հաղթում էինք պատերազմական գործողություններում, բայց քաղաքացիական իշխանության մեծ մասը պարտվողական տրամադրությամբ գործիչներ էին: Նման իրավիճակում մեր հաղթանակը պարզապես հրաշք էր, առեղծված էր: Պատերազմից հետո քաղաքական այդ գործիչներն էլ ավելի ստրկամիտ դարձան: Մեր ռազմական հաջողությունները դիվանագիտական ճակատում տարեցտարի վերածվեցին պարտությունների:

— Բայց եթե մեծ հայացքով նայենք, սա այն պատերազմն էր, որ մենք հաղթեցինք, երբ հույսներս դրեցինք մե՛զ վրա: Ասացինք` մեզ Ռուսաստանը չի օգնի, մեզ Արևմուտքը չի օգնի: Մենք ենք` մեր բազուկը:
— Ձեր ասած միտքն արտահայտվեց հիմնականում նվիրյալների կողմից, և ո՛չ թե այդ օրերի քաղաքական ու ռազմական ղեկավարների: Եթե այս վերջինները ևս այդպես մտածեին, ապա, կարծում եմ, մեր նվաճումները շատ ավելի մեծ կլինեին, վնասներն էլ` ավելի քիչ:

— Համենայն դեպս, մենք այդ պատերազմում կարողացա՞նք մեր վախը հաղթահարել: Մեր` դարերով եկած վախը: Ի վերջո, ցեղասպանություն էինք ապրել նաև:
— Շատ կարևոր էր Արցախյան պատերազմի հաղթանակը: Բայց չմոռանանք, որ ցեղասպանությունից հետո մենք հաղթանակներ ևս ունեցել ենք. Սարդարապատի ճակատամարտ ենք ունեցել: Իսկ այդ օրերին շատ ավելի հուսահատ էր մեր ժողովուրդը, բայց իր մեջ ուժ գտավ ու նման հաղթանակ տարավ: Նշանակում է` հայ ժողովուրդն իր մեջ պահպանում է այդ ներուժը: Այսօր էլ մենք ունենք հրաշքներ գործելու ներուժը:

— Բայց այդ հրաշքը երևան է գալիս ծայրահեղ իրավիճակներում: Հանգիստ, խաղաղ ժամանակներում այն տեղի է տալիս:
— Այդպես է, և պատճառը պետության բացակայությունն է. մեզ չի հաջողվել պետություն ստեղծել: Եվ հայ ժողովրդի գլխավոր օրակարգը պետք է լինի պետության օր առաջ ստեղծումը: Որովհետև եթե չկա պետություն, ապա հոռի, բացասական որակները, որ հարյուրավոր տարիների ընթացքում մեզ ներարկվել են օտար կայսրությունների տիրապետությունների օրոք, մենք տանում ենք մեզ հետ: Այսօր էլ դրանք մեզ հետ են: Բացասական այդ որակներից, նաև հոգեբանական կարծրատիպերից հնարավար կլինի ձերբազատվել միայն ու միայն հստակ պետական քաղաքականության շնորհիվ: Հայոց պետությունը պետք է իր առջև դնի ժողովրդին հոգեպես, բարոյապես մաքրելու, նրան վերարթնացնելու, ենթագիտակցական մակարդակներում ինքն իրեն մոտեցնելու, նաև անցած ուղին իմաստավորելու խնդիրները: Իսկ մեր ներկա ունեցածը պետություն չէ. ընդամենը նստած են վարչարարական խմբակներ` կուսակցություններով, թայֆաներով, որոնք վարչական ռեսուրսների օգտագործմամբ կառավարում են երկիրն իրենց անձնական շահերի համար:

— Համենայն դեպս, կարծես պատերազմից հետո տեղի ենք տվել. կրկին մեր մեջ շատացել է վախը, ազգային ոգին այլևս նախկինը չէ:
— Հուսահատություն, այո, կա: Բայց ասեմ, որ 1992-ին էլ վիճակը բարվոք չէր (պատերազմի սկիզբը պետք է հաշվել այդ թվից` Շուշիի ազատագրումից հետո): Ճիշտ է, ազգային զարթոնք կար, բայց ժամանակի ապիկար իշխանությունների մեղքով սկսվեց ոգեղենության սրընթաց անկում: Մենք ականատես եղանք հայ մարդու կողմից մեկ այլ հայ մարդու հանդեպ բռնությունների, կեղեքումների, հաշվեհարդարների: Բայց անքան մեծ էր ոգեղենությունը, որ այդքան անիրավությունների մեջ անգամ ինչ-որ չափով այն պահպանվեց: Դրա շնորհիվ էլ մենք հաղթեցինք:
Ինչ վերաբերում է այսօրվան, ապա, այո, բարոյահոգեբանական առումով ներկայումս ավելի վատ է: Բայց կա մի բան, որը հակակշռում է այս իրողությանը. մենք ունենք նոր սերունդ: Եվ ես չեմ կասկածում, որ ազգային-բարոյական հաջողությունների հասնելու առումով այս սերունդը գերազանցելու է նախորդին:

— Եթե նոր պատերազմ լինի, իսկ, իրատես լինենք, այն բոլորովին էլ բացառված չէ, մենք այս անգամ ինչպե՞ս կկռվենք:
— Ներկա ռեժիմի օրոք պատերազմի վերսկսումը կլինի ի վնաս մեզ: Ուստի պետք է արագացնենք պետություն ստեղծելու գործը:

— Ի՞նչ նկատի ունեք` պետություն ստեղծել ասելով:
— Պետք է երկիրը կառավարի մի համակարգ, որի դավանած արժեքները համահունչ լինեն մեր ժողովրդի իղձերին: Նաև` նրա էությանը: Պետք է կտրուկ բարելավվի բարոյահոգեբանական վիճակը երկրում: Հակառակ դեպքում, կրկին ասեմ, նոր պատերազմը տանուլ ենք տալու: Այս գեներալիտետով հնարավոր չի լինի հաղթանակ տանել: Չնայած, նույն այդ գեներալներին ես չեմ մեղադրում, որովհետև ամեն ինչ գալիս է քաղաքական ղեկավարությունից: Իսկ քաղաքական իշխանությունն ասես լինի արտադրական մեքենա, որն անխտիր բոլորին պետք է փչացնի:

— Իսկ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով նաև առաջիկա նախագահական ընտրություններին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել, ռուսականГеополитика ինֆորմացիոն- վերլուծական կայքին տված հարցազրույցում ասում է` որպեսզի Ռուսաստանի հետ սահման ունենանք, պետք է ազատագրենք հայկական Գանձակ քաղաքը` Կիրովաբադը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:
— Ինձ համար միանշանակ է, որ մեր այսօրվա 42 հազար քառակուսի կիլոմետրանոց հայրենիքը առանց Նախիջևանի հեռանկար չունի: Այս հարցի ամբողջական լուծումը հեռանկարային իմաստով ես տեսնում եմ Արաքսից Քուռ բնական սահմանների վերականգնման մեջ: Այդ տարածքում ներառվում է նաև Գանձակը:
Եվ ես Ձեզ ասեմ. եթե Արցախյան պատերազմի ժամանակ մենք ունենայինք ավելի ազգային քաղաքական և ռազմական ղեկավարություն, ապա կարող էինք նաև այդ տարածքների ազատագրման ականատեսը լինել: Քանզի Քուռ հասնելու մասին խոսակցությունը արդեն 1994-ի մայիսին այլևս ուտոպիա չէր: Ճիշտ է, այդ ժամանակ հայկական ուժերը ևս հյուծված էին, սակայն դիմացը լուրջ ուժեր չկային կանգնած այլևս: Ադրբեջանցիները չէին կարողանում սեփական ուժերը մոբիլիզացնել: Կռվում էին վարձկանները: Իսկ երբ վարձկանների քիթը ևս ջարդեցինք, արդեն մեր առաջ դատարկ էր: Այնպես որ, եթե երկու ամիս ևս չհամաձայնեինք զինադադարին, պատերազմի ավարտական պատկերն այլ կլիներ: Ես հիշում եմ, որ արդեն նախապատրաստվում էինք շարժվել դեպի Բարդա, որից հետո` Եվլախ: Եվլախ դուրս գալով` դատարկվում էր Քուռի աջ ափը: Իսկ Եվլախը, գիտեք, երկաթգծային, նավթա-գազային հանգույց է նաև: Այն էլ ասեմ, որ դա կարող էինք անել շատ կարճ ժամանակում. ընդամենը օրերի հարց էր: Բայց մենք չարեցինք: Այնպես որ Վարդան Սեդրակյանի այդ հայտարարությունը բնավ երևակայական ծրագիր չէ, այն իրականանալի հարց է:

— Դա ի՞նչ իրավիճակում կարող է տեղի ունենալ:
— Այսօր ռեգիոնը կրկին խառնակ վիճակում է: Եվ եթե խառնակ վիճակը հանգեցնի պատերազմի, մենք պետք է օգտվենք առիթից ու վերջնականապես լուծենք խնդիրը: Որովհետև մենք չենք կարող երկար տարիներ պահել և՛ արևելյան, և՛ արևմտյան հսկայական սահմաններ: Նաև այնքանով ուտոպիա չէ հարցը, քանզի գործ ունենք Ադրբեջան անունով արհեստական պետության հետ, որն ըստ էության մի փոքրիկ կայսրություն է, որը մասնատելն այդքան էլ դժվար չէ: Բայց միտումը միայն մասնատելը չէ. մյուս ժողովուրդները` լեզգիները, թալիշները ևս ունեն ազատ ապրելու իրավունք:

Երբ և ինչ է պետք անել

4 Հուլիսի, 2012

Երկրում հեղափոխական վիճակ է, բայց առայժմ չկա մի քաղաքական ուժ, որն իր վրա վերցնի պատասխանատվությունն ու մինչև վերջ տանի զարգացումները։

Վահե Ավետյանի սպանությունը հասարակության համբերության բաժակը լցրեց, և մարդկանց ճնշող մեծամասնությունն ինքնաբուխ բողոքի ակցիաների անցավ։ Սա շատ նման է Թունիսում կամ Եգիպտոսում տեղի ունեցածին, երբ որոշակի քաղաքական ուժ չէր ուղղորդում գործընթացը։ Դա հանգեցրեց արյունալի բախումների, ինչը մեզանում թույլ չտալու համար հարկավոր է իրավիճակը մտցնել քաղաքական տրամաբանության մեջ ու իշխանությանը քաղաքականապես պարտադրել հեռանալ։

Իշխանությունն իր «դհոլային» քարոզչամեքենայով հիմա փորձում է հանրային դժգոհություններն ուղղորդել և չեզոքացնել հեղափոխական էներգիան՝ նպատակ ունենալով վերարտադրվել։ Ռուբեն Հայրապետյանիհայտարարության միջոցով խնդիր է դրված Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես «փուլային տարբերակով բարեփոխումներ անող» գործիչ, ինչը կատարյալ դեմագոգիա է։

Անշու՛շտ, «Հարսնաքարի» սեփականատերը մանդատը վայր դրեց հանրային ճնշման շնորհիվ, և դա դրական երևույթ է, բայց որևէ պարագայում չպետք է թույլ տալ, որ լեգիտիմացվի Սերժ Սարգսյանի՝պատգամավորական մանդատ տալու և այդ մանդատից զրկելու գործելակերպը, մանավանդ որ Վահեիսպանության հետ կապված՝ նախագահը ծպտուն չի հանել, գնահատական չի տվել, երիտասարդ սպայի հոգեհանգստի օրը գնացել է Կիև ֆուտբոլ է նայելու, չի այցելել թաղմանը, իսկ Հայրապետյանն էլ մանդատից հրաժարվել է նախագահականում ունեցած փակ զրույցից հետո։

Ռուբենհայրապետյաններին իրենց տեղը պետք է դնել, բայց դրանով հարց չի լուծվում։ Սերժի եղբայր Սաշիկն էլ մանդատ չվերցրեց այս անգամ, և ի՞նչ։ Վահեին «Հարսնաքարում» չսպանեցի՞ն Սաշիկի պատգամավոր չդառնալու արդյունքում։ Ասելս այն է, որ հանրության հեղափոխական տրամադրությունները պետք է ուղղորդել ճիշտ հունով և հասնել համակարգային փոփոխությունների։

Հանրային արդարացի դժգոհության աղբյուրն այն համակարգն է, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, և որն է՛լ ավելի վատը դարձնելու գործիք է ծառայում Տիգրան Սարգսյանը։ Ասել է թե՝ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներիս հիմնական անելիքը պետք է լինի Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ու վարվող քաղաքականության շարունակելիությունը թույլ չտալը։

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ավելի մեծ հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան նրանց ենթակաները։ Այս զույգը Հայաստանը վերածել է մի մեծ «Հարսնաքարի», որտեղ ամեն օր անարդարություններ են տեղի ունենում։ Քանի–քանիսն արտագաղթեցին երկրում տիրող սարսափելի պայմաններից ու Վահեի պես սպանվեցին ռուսաստաններում կամ այլուր։ Եվ ուրեմն, թող չփորձեն մեզ«ադալժենի» անել՝ հայտարարելով, թե տեսեք ինչ հակաօլիգարխիկ պայքար է մղվում։ Մեր երկրի թիվ մեկ ու միակը լինելու ձգտող օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է, և գործող համակարգի մանր ձկնիկներին հետապնդելուն զուգահեռ չպետք է մոռանալ խոշորի հարցերը լուծելու մասին։

Վահեի սպանության բոլոր մեղավորներն արժանի են խստագույն պատժի, բայց ծիծաղելի է արդարության համար պայքարը վերածել Սերժ Սարգսյանի ձոներգության, թե՝ մալադեց, Հայրապետյանի պահով ճիշտ քայլ արեց։ Նման «ճիշտ» քայլեր ժամանակին անում էր նաև Ստալինը, ով ուղղորդում էր 37թ.–ի գազանություններից դժգոհներին և պատժում … «ժողովրդի թշնամի» հռչակված տրոցկիստներին, այնինչ հենց ինքն էր մարդատյաց համակարգի պարագլուխը։ Ստալինն էլ էր սիրում «ժերտվա» տալ իր թիմակիցներին ու «ժողովուրդների հոր» դերը ստանձնել, բայց հո բոլորս գիտենք, թե ինչն ինչոց էր։ Այնպես որ, թիրախները պետք է հստակեցնել, ճաքեր առաջացնել իշխանական բուրգի ներսում, ճնշումն ուժեղացնել, քաղաքական փաթեթավորում տալ զարգացումներին և 2013թ. պայքարը հասցնել տրամաբանական ավարտին։

Կարեն Հակոբջանյան

Պատճառ և հետևանք

2 Հուլիսի, 2012

«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի կյանքը, ցավոք, փրկել չհաջողվեց։ Նա դարձավ ամենաթողության և հաբռգածության, իսկ ավելի կոնկրետ՝ մեզանում տիրող խաղի կանոնների զոհ։ Իսկ դա հերթական անգամ ցույց է տալիս, որ մենք մեր պետության մեջ պաշտպանված չենք։

Հանրության լայն շրջանակների մոտ և հատկապես համացանցում լայնորեն քննարկվեց Վահե Ավետյանի հետ կապված դեպքը։ Մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցնցված է և լուծումներ է ման գալիս։ Հիմնական տեսակետն այն է, որ անհրաժեշտ է պայքարել, իսկ թե ինչպես՝ կարծիքները բազմաթիվ են։

Այն որ Ավետյանին սպանողներն ու նրա ընկերներին ծեծի ենթարկողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Եվ ընդհանրապես, եթե ուզում ենք իրավական պետություն, այլ ոչ թե ջունգլիների օրենքով ապրող հասարակություն ունենալ, ապա պետք է օրենքի գերակայություն և քաղաքական ժողովրդավարություն հաստատենք։

Եզին պետք է կոտոշներից բռնել

Միգուցե հիմա տեղին չէ, բայց կուզենայի մի բանի վրա հրավիրել բոլորի ուշադրությունը։

Հետևելով այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին և բողոքի ակցիաներին՝ զգացի, որ դրանք առանձին մարդկանց կողմից որոշակիորեն ուղղորդելու փորձեր են արվում։

Զարմանալի և միևնույն ժամանակ նողկալի է արձանագրելը, որ ոմանք փորձում են «աչոկ» հավաքել դժբախտության վրա և իշխանության որոշակի շրջանակի խաղը խաղալ։

Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որպեսզի Սերժ Սարգսյանը տարանջատվի Ռուբեն Հայրապետյանից։ Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանից պահանջում են արդարադատություն, կամա թե ակամա, տարանջատում են կլանաօլիգարխիկ համակարգի պարագլխին մարդակերների բուծմամբ զբաղվող ԱԺ պատգամավորից, այն պատգամավորից, ում քարոզն անձամբ տարել է ՀՀԿ ղեկավարը՝ ավանցիներին կոչ անելով«Հարսնաքարի» տիրոջը ձայն տալ, հավատալ ու փոխվել։

Եթե Սերժ Սարգսյանին հանարավորություն տրվի արդարադատություն իրականացնող խաղալ, որից հետո էլ«քաղաքացիական հասարակությունն» ու «անկախ» լրատվամիջոցները ծափ զարկեն «վերջապես արդարությունը հաղթեց» թեմայով, ապա դա ավելի լուրջ հանցագործություն կլինի մեր պետության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ, քան այն ինչ արեցին «Հարսնաքարի» բաշիբոզուկները։

Ասելս այն է, որ երկրում տիրող մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է և այս մասին հարկավոր է չմոռանալ։ Առնվազն քաղաքական անմեղսունակություն է 10 զոհերի գնով իշխանության եկածից մարդասպաններին պատժելու խնդրանքով դիմելը։

Սերժ Սարգսյանից արդարադատություն պահանջելը նույնն է, թե «քոքված» հանցագործին քրեական օրենսգիրքը մեկնաբանելու հնարավորություն տաս։ Ի՞նչ է, եթե նա «ճշտով» պատժի Հայրապետյանին, ապա լեգիտի՞մ կդառնա, նման երևույթներ այլևս չե՞ն կրկնվի, Սերժ Սարգսյանի շրջապատում մարդասպաններ այլևս չե՞ն բուծվի, «ախռաննիկներն» այլևս ընտրակեղծիքներին չե՞ն մասնակցի, Տիգրան Սարգսյանն այլևս կդադարեցնի՞ «Հայկական աշխարհ» կառուցելու շրջանակներում նպաստել արտագաղթին, երկրում թալանը կդադարեցվի՞։ Այս ի՞նչ «բարի թագավոր, չար բոյարներ» սցենար է խաղացվում։

Սերժ Սարգսյանին վերսահմանադրական արբիտրի դեր տալով՝ մարդիկ, փաստացի, ընդունում ու նորմալ են համարում, որ նա կարող է մանդատ տալ և  զրկել մանդատից։ Այնինչ գլխակերներն ավելի շատ ծառայում են Սերժ Սարգսյանին, քան իրենց անմիջական ղեկավարներին, քանզի գլխակերներն այս համակարգի «գամփռ շներն» են, որոնց «խոզերը» քսի են տալիս իշխանությունը կորցնելու առաջին իսկ սպառնալիքի դեպքում։ Մինչդեռ Սարգսյանից արդարադատություն պահանջողների տրամաբանությամբ  ստացվում է, որ Ավետյանիհանդեպ բռնություն կիրառողների անմիջական շեֆը վատն է, բայց այդ շեֆի շեֆը բարի կդառնա, եթե պատժի«Հարսնաքարի» տիրոջը։

Ըստ «պահանջատերերի»՝ էլ ավելի լավը կդառնա Ս. Սարգսյանն այն դեպքում, եթե «Հարսնաքարը» վերցնիՌ. Հայրապետյանի ձեռքից։ Այս վերջին պահանջի հետևից արդեն Բաղրամյաննի 26–ի ականջները և մտածողությունը թաքցնել չի հաջողվում։ Այ սա լրիվ Սերժ Սարգսյանի սիրած ոճն է։

Սովետի ժամանակ Ստալինն էր սիրում այնպիսի տեսարաններ, երբ իրեն դիմում էին բռնադատվածների ու գնդակահարվածների հարազատները՝ խնդրելով պատժել չար Յեժովին կամ Բերիային։ Բոլշևիկյան դպրոցի հետևորդ Սարգսյանին էլ են դուր գալիս «աշխատավորական կոլեկտիվների» կամ իր գլխավորած համակարգի զոհերի պահանջներից ելնելով գործողություններ անելը և մարդկանց ուշադրությունը շեղելը բուն խնդիրներից։ Նման շանս Սարգսյանը չպե՛տք է ստանա։

 Գլխավոր թիրախն ու մեր անելիքը

Անշու՛շտ, պետք է այնպես անել, որ Վահե Ավետյանին մահվան հասցրածների դատավարությունը լինի հնարավորինս բաց, որպեսզի մեղավորները չկարողանան դուրս պրծնել օրենքի տակից, բայց այդ ամենին զուգահեռ քաղաքացիական հասարակության իրական ջատագովները պետք է նպաստեն համակարգային փոփոխություններին։ Առանձին դեպքերի հետևից գնալն անհրաժեշտ է, բայց մենք ֆիզիկապես չենք հասցնի, քանի որ երկրում ամեն օր սպանություններ և տարատեսակ հանցագործություններ են տեղի ունենում և դրանց դեմն առնել հնարավոր է միայն համակարգային հիվանդությունները բուժելով։

Համակարգային հիվանդության հետևանքների դեմ պայքարելով հանդերձ՝ պետք է չմոռանալ պատճառներըվերացնելու մասին։ Սերժ Սարգսյանին դիմելով ու նրանից արդարադատություն խնդրելով՝ մենք խորացնում են հիվանդությունը և հնարավորություն տալիս նրան է՛լ ավելի գռեհիկ համակարգ ձևավորել։

Ռուբենհայրապետյանները և նրանց «շկաֆ» թիկնապահները մեզանում առկա հիվանդություններիհետևանքներն են։ Եվ ուրեմն, նրանք, ովքեր անկեղծ են Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձածներին պատժելու և նման բաները հետագայում բացառելու հարցում, պետք է 2013–ի նախագահական ընտրությունների պատեհ առիթն օգտագործեն ու թույլ չտան բժշկին սպանած և հասարակությանը ձեռնոց նետած համակարգի պարագլխի՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Դա կլինի կլանաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման առաջին քայլը, որից հետո նախադրյալներ կստեղծվեն ժամանակակից պետություն դառնալու և անվտանգ ապրելու համար։

Ես պատրանքներ չունեմ, որ Սերժի հեռացմամբ ամեն ինչ միանգամից կլուծվի, բայց իշխանափոխությունն այն նվազագույն պայմանն է, որն ապահովելուց հետո միայն հնարավոր կլինի դրական փոփոխություններ ակնկալել։ Այդ ամենի այլընտրանքը պարտությունն է, իսկ պարտության դեպքում արդեն կապ չի ունենա, թե ով կսպանի ՀՀ քաղաքացուն՝ Սերժ Սարգսյանի ենթականե՞րը, թե՞ ադրբեջանական դիվերսանտները։

Մեր ներսի հիվանդությունները վերացնելով միայն հաղթելու շանս կստանանք։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը Վահե Ավետյանի սպանության հետ կապված ծպտուն անգամ չի հանել։ Իշխանական լրատվամիջոցները տարածում են, թե բա չեք ասի, նախագահն այնքան անտրամադիր է եղել, որ ծնունդը չի նշել։ Քեֆչի նախագահի համար, իրոք, պետք է, որ շատ դժվար լիներ խմելուց և պարելուց հրաժարվելը. ինչպիսի՜ ինքնազոհողություն։

Չգիտեմ, Սարգսյանը ծնունդը նշել է, թե ոչ, բայց նա նույնիսկ իր կուսակից ընկերոջ օբյեկտում սպանված հայ սպայի հոգեհանգստի արարողությանը չմասնակցեց և գերադասեց Կիևում ֆուտբոլ նայել։ Երևի ֆուտբոլ նայելը կխեղդի նրա վիշտը։ Մնում է միայն հուսալ, որ Իտալիա–Իսպանիա խաղում գոլ տեսնելիս Սարգսյանն իրեն այնպես չի պահել, ինչպես Թուրքիա–Հայաստան խաղի ժամանակ, երբ մերոնք գոլ կերան։

Պետք է անցնել ինքնապաշտպանության

30 Հունիսի, 2012

Այսօր Ազատության հրապարակում Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով հավաքվել էին «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամներ, քաղաքացիներ` կոչ անելու համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման: Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամների խոսքով միջոցառման նպատակն է մեղմել հոգևոր ու բարոյական աջակցությամբ զոհվածի հարազատների բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլևս ինքնակազմակերպվելով տեր է կանգնում երկրին:

«Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մենք հիմա գտնվում ենք քաղաքացիական պատերազմի մեջ. կեղեքիչ վարչախումբը պատերազմ է վարում ժողովրդի դեմ` նրան ստրկացնելու, դարձնելու անխոս, վախեցած ստրուկների զանգված: Նրա ցավով նշում է, որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջինը, սրան պետք է գումարել և բանակում, և բանտերում, և դպրոցների բակերում, և խորհրդարանում կատարված այլանդակությունները. «Սա մթնոլորտ է, որը ստեղծվեց գիտակցաբար, ստեղծվեց քաղաքական ինքնակոչ վերանախավի վարքի պատճառով, հեռուստատեսային քաղաքականության, արժեքների չափանիշների անկման պատճառով», ասել է Տիգրան Խզմալյանը:

Նա նաև նշել է, որ հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե մեր դեմ պատերազմ է մղվում, ուրեմն մենք պետք է անցնենք ինքնապաշտպանության: Ինքնապաշտպանությունը ոչ միայն անհնազանդություն է, այլ հասարակությունը իր վրա պետք է վերցնի այն ֆունկցիաները, որը պետությունը չի կատարում`ոստիկանական, դատական ֆունկցիաները, պետք է ստեղծվի քաղաքացիական արդար և անկախ դատարան, ինչպես Մաշտոցի պուրակում:

Տիգրան Խզմալյանը կարևորում է հանրային ճնշումը, եթե այն լինի բարձր, ապա կփորձեն ինչ-որ բաներ զոհաբերել, քանի որ առաջին դեմքը շախմատ է սիրում և գիտի ժամանակ առ ժամանակ որակ ապահովելու համար պետք է ինչ-որ ֆիգուրաներ զոհաբերել:

Ռեժիսոր, դերասան Երվանդ Մանարյանն էլ հասարակական կազմակերպվածության առումով դժվարանում է կարծիք հայտնել, քանի որ այս հասարակությունը կասկածի տեղիք է տալիս, արդյոք այս հասարակության հետ կարելի՞ է հույս կապել, թե ոչ: Մի ուրիշ տեղ, ըստ նրա, երբ դանակը ոսկորին է հասնում, այդպես չի լինում:

«Իմ կարծիքով, արժանապատվություն ունեցող հասարակության մեջ Հարսնաքարը ինքնաբերաբար կփակվեր, էլ հարց չէր առաջանա: Ոչ ոք նրա դռնով էլ չէր անցնի այնտեղ մարդ են սպանել, վերջացավ…Հասարակությունը պետք է կանողանա ոտիք կանգնել, իսկ եթե հասարակությունը հանդուժում է այս վիճակը, որ իր լավագույն բժշկին տանեն ուղեղի կեսը մյուս կեսի մեջ մխրճեն, բան չունեմ ասելու: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա վիրավորանք, ոչ թե սպասենք ով ինչ նախաձեռնի, ամեն մեկը պետք է վիրավորված զգա իրեն»:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, մենք չէինք կարող լուռ մնալ, այսպիսի արտառոց դեպքեր մենք այս տարիների ընթացքում պարբերաբար ականատես ենք եղել, սակայն ամեն ինչ հասունացման պահ ունի, հասունացումը մոտենում է կաթիլ առ կաթիլ: Նրա խոսքով, օրակարգային պետք է լինի քաղաքացիական աշխուժությունը, վերջապես այլընտրանքը պետք է ծնվի:

Եւ զենքը շրջեն ներքին թշնամու դեմ…

30 Հունիսի, 2012

Մի առիթով, կարծես թե Գալուստ Սահակյանն էր, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, թե մտածո՞ւմ եք ինչ կլինի, եթե օլիգարխները փողոց դուրս գան: Հարցը վերաբերում էր քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք պայքարում էին Երեւանի կենսատարածքը հանրությանը վերադարձնելու համար:

Այդ հարցադրման մեջ պարունակվում էր այսօրվա հայաստանյան իրականությունը, եւ հասարակությանը փաստացի ասվում էր, որ գոհ ու երջանիկ լինեն, որ օլիգարխիային «ինտեգրել են» պետությանը, դարձրել պաշտոնյաներ ու պատգամավորներ, «քաղաքական գործիչներ», այլապես վիճակն ավելի վատ կլիներ:

Այս «դառը ճշմարտությունն» իրականում քաղաքական կոչված համակարգի երեսպաշտությունն է ու անզորությունը, որը վաղուց դարձել է երկրի ողջ ռեսուրսն ուզուրպացրած քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկուն եւ ցուցանակը: Իրականում, քրեաօլիգարխիկ դասը կայացել է փողոցում եւ երբեք էլ այնտեղից չի հեռացել: Ի տարբերություն քաղաքական ուժերի, այս դասը շատ լավ գիտե, որ իշխանությունը ոչ թե կաբինետներում է, այլ փողոցում: Եւ այն քայլ առ քայլ նվաճել է իր այսօրվա դիրքերը, միշտ մնալով փողոցում՝ սպանությունների, ահաբեկումների, անօրինականությունների տեսքով, մինչ քաղաքական ուժերը լքում էին փողոցն ու ժողովրդին՝ հանուն մանդատի ու անձնական բարեկեցության:

Այս դասը ներկայում հասել է իր պիկին, լիակատար վերահսկողություն սահմանելով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի հանդեպ: Առավել քան երբեք, այս դասն իրեն զգում է ամենազոր ու վեր՝ ամեն ինչից, եւ հակառակ Գալուստի նախազգուշացման՝ երեկ երեկոյան հանրությանը նետեց իր երբեւէ ամենախոսուն մարտահրավերը. ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո հրավառություններ կազմակերպեց ռեստորաններում, հասկացնելով, որ չի նահանջելու ոչ մի պարագայում եւ չի հեռացել փողոցից, եւ վաղը «անմեղ» հրավառությունը կվերածի կրակահերթերի, եթե փորձեն դիպչել իր շահերին:

Իհարկե, քրեաօլիգարխիկ դասը բոլոր հիմքերն առայժմ ունի նման պահվածքի համար: Օրինակ, Վահեի հետ կատարվածից հետո նրան հաջողվեց չեզոքացնել բանակի եւ պետական այլ կառույցների հնարավոր հակազդեցությունը եւ հասնել քաղաքական կոչվող ուժերի լռությանը: Երեկվա հրավառությունն արդեն ուղղված էր հանրությանը՝ որպես զգուշացում եւ սպառնալիք: Այլ մեթոդ ու մեխանիզմ քրեաօլիգարխիկ դասը չունի եւ չի կարող ունենալ՝ այն այնքան է խրվել հանցավորության մեջ, որ այլեւս նահանջի ճանապարհ չի մնացել:

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այն կարծես թե արժանապատիվ կերպով է ընդունել այդ մարտահրավերը: Քաղաքացիների թեեւ փոքրաթիվ, սակայն արդեն հասուն խմբերը հաղթանակներ են արձանագրում այս համակարգի հանդեպ, որովհետեւ նրանք էլ են փողոցում եւ այդ պարագայում ավելի ուժեղ են, քան քրեաօլիգարխիկ համակարգը, որովհետեւ գործում են օրենքի մեջ: Այս օրերին քաղաքացիական խմբերը պատրաստվում են Վահեի հիշատակի միջոցառումները վերածել քաղաքացիական անհնազանդության եւ ըմբոստության ակցիայի:

Երեկվա հրավառությունը քաղաքացիական հասարակությունը վերածելու է քրեաօլիգարխիկ համակարգի վերջին «ակցիայի», որը նախանշում է այդ համակարգի վախճանը: Եւ սա լավագույն ելքը կլինի համակարգի համար, որովհետեւ, հակառակ դեպքում, օրենքի սահմաններում գործող քաղաքացիների փոխարեն փողոցում կհայտնվեն այլ մարդիկ՝ համակարգի կողմից նվաստացված, անկյուն քշված եւ կորցնելու այլեւս ոչինչ չունեցող, նրանք, ովքեր հնարավորություն չունեն նույնիսկ արդեն արտագաղթելու:

Նույնիսկ պատերազմի սպառնալիքն ու «հայրենասիրությունը», որը համակարգը զենք է դարձրել հանրությանը ճնշելու համար, չեն փրկի, որովհետեւ, արտաքին թշնամուն ջախջախելուց հետո, բանակի սպայակազմն ու զինվորները կվերագտնեն իրենց արժանապատվությունն ու քաջությունը, եւ զենքը կշրջեն ներքին թշնամու դեմ, այն համակարգի դեմ, որն ուզուրպացնում էր երկիրը, մինչ հայ ժողովրդի նվիրյալ զավակներն իրենց կյանքն էին դնում ազատ, անկախ ու արդար երկիր ունենալու համար մղվող անհավասար պայքարում:

Հայկ Արամյան

Մարդակեր համակարգը

30 Հունիսի, 2012

Այսօր զինվորական հոսպիտլում մահացել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Նրան հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել պատգամավորի թիկնապահները:

Վահե Ավետյանը ստացել էր գլխուղեղի ծանրագույն վնասվածքներ եւ կոմայից այդպես էլ դուրս չէր եկել:

Հարսնաքարի միջադեպից հետո գործը սկզբում իր վարույթ վերցրեց ՊՆ քննչական վարչությունը, այնուհետեւ, գլխավոր դատախազի որոշմամբ, փոխանցվեց ոստիկանությանը: Բանակի ղեկավարությունը հայտարարեց, թե դա իր պատվի գործն է, սակայն այդ <պատիվը> տեւեց ընդամենը մի քանի ժամ, երբ այդ ժամանակը համակարգն օգտագործեց պայմանավորվելու եւ գործն այդ պայմանավորված հունով տանելու շուրջ:

Փաստացի, դրանով քրեաօլիգարխիկ համակարգը հերթական անգամ ցույց տվեց, որ երկրում չկա ոչինչ, այդ թվում բանակի եւ սպայի պատիվն ու կյանքը, բացի իր սեփական կամքից: Համակարգի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուբեն Հայրապետյանին պետք չէ կապել իր թիկնապահների, կամ ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունների հետ, եւ որ բժիշկներին ծեծելու հրահանգը նա չէր տվել:

Այդպես է Հայաստանում՝ ոչ ոք ոչ մի բանի հետ կապ չունի, երբ խոսքը կոնկրետ պատասխանատվության մասին է՝ սուխոյ ատկազ եւ ատմազկա: Բանը հասել է նրան, որ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե դրա համար բոլորս ենք մեղավոր:

Միջադեպը ցնցել էր հանրությանը: Մամուլում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, որը համակարգին ստիպեց գոնե պահել գործի արտաքին շղարշը:

Սպասելի էր, որ բողոքի ալիք կբարձրանար հատկապես բանակի սպաների, Վահեի գործընկերների շրջանում: Այնինչ, օրերս տեղեկություն տարածվեց, թե օրինակ բժիշկներն իրենց մասնագիտական տոնը խնջույքով նշել են հենց Հարսնաքար ռեստորանում: Կարեւոր չէ՝ այդպես է եղել, թե ոչ, կարեւորն այն է, որ համակարգը հերթական անգամ այդ տեղեկությամբ նվաստացրեց հասարակությանը, ցույց տալով, որ ուր ուզի՝ կքշի մարդկանց:

Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգը լիովին ուզուրպացրել է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները, տիրացել բոլոր լծակներին եւ խոր ստրկության մատնել ժողովրդին: Չկա համակարգի մի որեւէ ներկայացուցիչ, որի անունը ուղղակի կամ անուղղակի կապված չլինի սպանությունների հետ: Դա մարդակեր համակարգ է բոլոր իմաստներով, որքան էլ այդ համակարգը սպասարկող այսպես ասած քաղաքական կուսակցությունները, վերլուծաբաններն ու սազանդարները ձգտում են ներկայացնել այլ իրականություն: Բանը հասել է այնտեղ, որ անգամ հայտարարվում է, թե օլիգարխները մեղք չունեն, իշխանությունն է նրանց դրել այդ վիճակում: Կարծես իշխանությունը դուրս է այդ համակարգից:

Ահա Գալուստի ասած մեղավորների շրջանակը: Իսկ հասարակությունը, ժողովուրդը պետք է մի անգամ ինքզինքը հարց տա՝ այդ ինչպես եղավ, որ մի քանի հարյուր մարդ իրենով արեց երկիրը, մյուսներին նետելով թշվառության ու նվաստացման մեջ, ստիպելով արտագաղթել, ինքնասպան լինել, կամ համակերպվել իրականությանը: Այ, այս հարցում արդեն հասարակությունն է մեղավոր: