Archive for the ‘Ջավախք’ Category

Եթե կարծում ենք, թե վրացական կողմը «Թմկաբերդի առումը» չի կարդացել, սխալվում ենք

Հուլիսի 27, 2011

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Մինասյանն ու Ա. Մարտիրոսյանն այս օրերին ստիպեցին հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռել Ջավախքի հիմնահարցի վրա:

Նախ` մի քանի խոսք: Հարգարժան պատգամավորները մեկ ժամ չհանդուրժեցին էթնիկ հայկական տարածքում գոնե մեզ համար «ոչ այնքան» օտար լեզվին, արդարացիորեն այն համարեցին որպես բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների, միջազգային իրավունքի հիմնատարրերի կոպիտ ոտնահարում:  Կուզենայինք մեր վերնախավին այս օրինակով ևս մեկ անգամ հիշեցնել, որ ջավախահայությունն արդեն 20 տարի է, ինչ ամեն րոպե ու ամեն տեղ զգում է այդ նույն միջազգային օրենսդրության ոտնահարման դառը համը:

Վերջիններիս հասցված վիրավորանքն իրականում անձնական չի կարող դիտվել: Վիրավորանքը հասցեագրված էր համայն հայությանը, իսկ առաջնահերթորեն` մեր պետությանն ու իշխանավորներին: Սակայն այլ բան է, թե մեր պետական այրերն այս ամենն ընկալում են նույնկե՞րպ, թե՞` «Արծվիկն ու Արմենն են էլի, թող լեզուներն իրենց պահեին, նրանք էլ թողեին խոսելու»: Հավատացած եմ, որ հայ գործիչներին հասցված ցանկացած վիրավորանքի ու հալածանքի պատճառները շատերը գուցե փնտրեն հենց այդ մարդկանց մեջ: «Շիրակը թող շատ չփորփրեր, հիմա հանգիստ կգնար-կգար»:

Այո, մեր պայմաններում, ով պայքարում է հանուն իր ազգային արժանապատվության և հալածվում, ինքն է մեղավոր, քանի որ մեր օրերում տղամարդը տեղ չունի: Հիմա ստրուկն է հեղինակությունը, եթե ուզում ես «բարեկամություն», ապա հագիր դիմակդ, կորցրու խիղճդ ու մարդկային այլ հատկություններդ, դարձիր ռոբոտ, գնա և, ինչպես կասեր Մանթաշովը, բոլոր փակ սահմանները կբացվեն քո առաջ:

Այս վիրավորանքներին չպատասխանելը ոչ թե կհանդարտեցնի վիճակը, այլ` իր մեջ ներառելով նորանոր զոհերի, տարածվելու է քաղցկեղի նման: Իսկ, եթե կարծում ենք, թե վրացական կողմը «Թմկաբերդի առումը» չի կարդացել, սխալվում ենք. մեր դեպքում` իր գործընկերոջ վրա չարախնդացողը նույն ճակատագրին է արժանանալու, սա` միանշանակ: Այնպես, որ մի գեղեցիկ օր հերթը հասնելու է մյուսներին, բոլորին, նաև`  «ամենաբարձրյալներին»: Ժամանակի խնդիր է: 1930-ականներին հայազգի ողջ իշխանավորները անխնայորեն իրենց գործընկերներին հանձնում էին Չեկայի ու Մեծ Եռյակի ձեռքը, հերթը իրենց էլ հասավ, բոլորին հասավ: Տարբերություն չկա:

Կանացիակերպ այս քաղաքականությունից, ցավոք, վարակվել է նաև հասարակությունը: Այն պայմաններում, երբ տվյալ պետությունը նվաստացնում է քո հայրենակիցներին, երբ քո մտավորականների ու ուսուցիչների ձեռքից խլվում են գրքերն ու զոմբիացվում հենց սահմանի վրա, մարդ ինչպե՞ս, խղճի ի՞նչ չափաբաժնով է գնում Բաթում, ներդրումներ անում, լողափերում մսխում իր ամբողջ տարվա տքնաջան խնայողությունը: Ասում եմ Բաթում, չեմ ասում Անթալիա, որն իսկական ազգային դավաճանություն է: Անթասիբ ու անինքնասեր ենք, վրացին այստեղ մեղավոր չէ: Անցած տարվա թուրք-իսրայելական ծովային առճակատման պատճառով այս տարվա առաջին կիսամյակում իսրայելական զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում, ըստ հրապարակված տվայլների, իջել է 60%-ով: Սա կոչվում է ազգային արժանապատվություն, միաբանություն և թասիբ, իսկ մերը, մերն ուրիշ է: Մենք, սեփական խնդիրներից չարացած, փողերը կազմակերպված տանում ենք Բաթում, ազգովի վրեժ նք լուծում հայրենական իշխանությունների՞ց: Փոխանակ համախմբվենք տեղում և մեր երկիրը փոխենք, թքում ենք, գնում հարստացնում օտար բյուջեն, գալիս և ստրուկի պես շարունակում տքնել ու բողոքել, բողոքել ու ծնել նորանոր դժբախտություններ… Իսկ այս պայմաններում վրացական զիջողականություն սպասելը տխմարություն է. զիջում են ուժեղին, զիջում են տղամարդուն, բայց ոչ մեզ: Հետևաբար, չի բացառվում, որ հաջորդ տարի տերյանական տոնակատարություններն անցկացվեն վրացերենով (դե, ամեն ինչ միանգամից չի լինում): Արծվիկ Մինասյանն ու Արմեն Մարտիրոսյանը հնարավոր է էլ Ջավախքի երեսը չտեսնեն, իսկ մյուսները, ովքեր կուզենան «փառավոր» ելույթներ ունենալ, թող հիմիկվանից սկսեն վրացերենի պարապմունքները, դեռ մի տարի կա, մի քիչ դժվարությամբ, բայց հնարավոր է հասցնեն: Հա, մի բան էլ, էդ գրող-մրողներն էլ թող ինքնագլխություն չանեն, գիրք-միրք վերցնեն հետները, սահմանին հազար անգամ «բացատրում են» էլի չեն հասկանում էս մարդիկ, ամոթ է, մեր երկրի հեղինակությունն է, վրացիք ի՞նչ կմտածեն:

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոն

 

Advertisements

Գարեգին Բ. կաթողիկոսի միջեկեղեցական այցի ֆիասկոն

Հունիսի 14, 2011

1in.am
13.06.2011

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան վերջապես կայացած այցը ունեցավ բավական բազմիմաստ և հայկական կողմի համար թերևս ոչ այնքան հաճելի արդյունք: Նախ, արժե հիշեցնել, որ Կաթողիկոսի այցը Վրաստան պետք է կայանար դեռ ամիսներ առաջ, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց վրացական կողմի նախաձեռնությամբ՝ Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի վատառողջության պատճառաբանությամբ:

Այդ հանգամանքը թերևս պետք չէ անտեսել, ինչին կանդրադառնանք քիչ ուշ: Իսկ կայացած այցի ընթացքում բարձրացնելով Վրաստանի հայկական եկեղեցիների հարցը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը թե՛ Վրաստանի Պատրիարքից, թե՛ Վրաստանի նախագահ Սահակաշվիլիից ստացավ թերևս բավական անսպասելի պատասխան՝ ինչպիսի կարգավիճակ ունենա Հայաստանում Վրաստանի եկեղեցին, այդպիսի կարգավիճակ էլ Վրաստանում կունենա հայկական եկեղեցին: Իսկ Վրաստանի Պատրիարքը հայտարարել է. «Եկեղեցիների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ երկու կողմերն էլ պահանջներ ունեն: Երկու կողմերն էլ ունեն փաստեր, փաստաթղթեր, որ Վրաստանում գոյություն ունեն հայկական, իսկ Հայաստանում՝ վրացական եկեղեցիներ»:

Սա իսկապես կարելի է նույնիսկ որոշակիորեն սենսացիոն պատասխան համարել, քանի որ վրացական կողմը փաստացի հակադարձում է և բարձրացնում է Հայաստանի հյուսիսային շրջաններում գտնվող քաղկեդոնական մի քանի եկեղեցիների հարցը՝ հայտ ներկայացնելով այդ եկեղեցիներին տիրանալու առումով: Եվ այստեղ ամենաանակնկալը թերևս այն է, որ հայկական կողմը համաձայնել է պատմական հանձնախումբ ձևավորելու և այդ եկեղեցիների պատկանելությունը քննարկելու մասին վրացական առաջարկին: Սա յուրօրինակ «հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի» պես մի բան է, որին այս դեպքում էլ է հայկական կողմը համաձայնում:

Զարմանալ, իհարկե, չի կարելի: Եթե այնպիսի հարցի դեպքում, ինչպիսին ցեղասպանությունն է, հայկական կողմը համաձայնում է պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը և ստորագրում այդբովանդակ արձանագրությունների տակ, ապա եկեղեցիների խնդիրն «ի՞նչ է», որ չհամաձայնեին պատմական հանձնախմբին: Իրականում, որքան էլ հայկական կողմն այդ քայլին է գնում համոզված, որ միևնույն է՝ այդ հանձնախումբը պարզելու է եկեղեցիների հայկական պատկանելությունը, այդուհանդերձ, սա նշանակում է, որ հայկական կողմը համաձայնում է վիճարկել Հայաստանի հյուսիսում գտնվող քաղկեդոնական եկեղեցիների պատկանելությունը և քննարկել Հայաստանում վրացական եկեղեցու թեմ ստեղծելու հարցը:

Իսկ որտեղի՞ց Հայաստանում վրացական թեմ, ինչի՞ հիման վրա:

Ավելին, իսկ ի՞նչ կարծիք են այդ ամենի մասին ունենալու Հայաստանի հյուսիսում բնակվող հունական համայնքի ներկայացուցիչները, որոնք և ե՛ն քաղքեդոնական եկեղեցիների այցելուներն ու, այսպես ասած, շահառուները: Մյուս կողմից, մենք գործ ունենք իսկապես բավական նուրբ իրավիճակի հետ, երբ Վրաստանը փաստացի վիճարկում է այդ եկեղեցիների Հայ Առաքելական եկեղեցուն պատկանելու հարցը: Եվ մենք կարծես թե տեսնում ենք, որ քաղկեդոնական եկեղեցիներն իսկապես չեն կարող պատկանել Հայ Առաքելական եկեղեցուն՝ թե՛ Հայաստանի հյուսիսում, թե՛ Վրաստանի տարածքում գտնվողները (որոնց հարցը բարձրացնում է հայկական կողմը):

Այդ եկեղեցիները, Հայ Առաքելական եկեղեցուն չպատկանելով, չի նշանակում, թե չեն պատկանում հայերին: Մենք հանգում ենք լրջագույն խնդրի՝ հայի ինքնության խնդրին, ու տեսնում, որ մենք մեր իսկ պատմության, մեր իսկ պատմական, եկեղեցական հուշարձաններին տեր կանգնելու, դրանք մեզ վերադարձնելու հարցում լրջագույն խնդիրներ ենք ունենում, երբ տարվող «մեկ ազգ, մեկ մշակույթ» մեղսունակության լուրջ պակաս ունեցող քաղաքական գծով որպես մեր ինքնության կնիք դիտարկում ենք բացառապես Առաքելական պատկանելությունը, համարելով, որ դրանից դուրս այլ եկեղեցի դավանողները հայեր չեն: Սա հիմնարար, պատմության խորքից եկող քաղաքակրթական խնդիր է, որ լրջագույն կերպով կանգնած է հայ ժողովրդի առջև: Եվ այստեղ մենք թերևս պետք է որ գիտակցենք՝ հայի ինքնությունը նախ և առաջ հայկական պետությունն է, և ոչ՝ կրոնական որևէ կազմակերպություն, ինչպիսի մեծ դերակատարություն էլ այն ունեցած լինի մեր ժողովրդի կյանքում և ինչպիսի արժեք էլ իրենից չներկայացնի:

Եվ այս առումով ակնհայտ է, որ Վրաստանի հայկական եկեղեցիների հարցը պետք է բարձրացվի ոչ թե միջեկեղեցական, այլ միջպետական մակարդակով: Սակայն անշուշտ, սրա համար նախ հարկավոր է, որ հայկական կողմը խորապես հասկանա, ուսումնասիրաի այդ խնդիրը, ծանոթ լինի դրա խութերին, ունակ լինի դուրս գալու մտածողության և պատկերացումների գավառական կարծրատիպերից և ավելի լայնախոհ լինի սեփական պատմության և առավել ևս՝ ինքնության հարցում: Եվ ահա այս իմաստով է արժանահիշատակ այն, որ Կաթողիկոսի վրաստանյան այցը պարբերաբար հետաձգվում էր վրացական կողմից: Ըստ ամենայնի, վրացական կողմը մանրամասն պատրաստվում էր հայկական կողմի բարձրացնելիք հարցերին, ու ինչպես տեսնում ենք, լավ էլ պատրաստվել են և դրել փակուղային հակափաստարկներ: Իսկ հայկական կողմը այս ընթացքում զբաղված էր ասենք «նվեր ստացած» Բենթլիի ձևակերպումներով:

Այստեղ առաջ է գալիս է նաև վրացահայ համայնքի հարցը: Մի քանի հարյուր հազարանոց այդ համայնքը մեծ կշիռ ունի Վրաստանի բնակչության կազմում, սակայն քաղաքական, տնտեսական և իրավական կշռով կարծես թե համայնքը չունի ողնաշար: Այլապես, Վրաստանում հայկական եկեղեցական և այլ հուշարձանների հայկական պատկանելության հարցը պետք է առաջին հերթին բարձրացներ ու հետապնդեր հայկական համայնքը, որպես Վրաստանի հայ քաղաքացիներ, որոնք իրենց իսկ պետությունից ակնկալում են անհրաժեշտ վերաբերմունք իրենց քաղաքացիներին պատկանող հուշարձանների հանդեպ, դրանք վերադարձնելով տիրոջը՝ հայկական համայնքին, և տալով այդ հուշարձանները խնամելու և պահելու լիարժեք և իրավունքի վրա հիմնված հնարավորություններ:

Ակնհայտ է, որ հայկական կողմը այս հարցում չունի հստակ պատկերացումներ և համակարգված աշխատանքի մեխանիզմ, ինչի պատճառով էլ մենք ականատես դարձանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեկեղեցական այցի ֆիասկոյին:

Ալեքսանդր Քանանյանի Նյութերը

Ապրիլի 20, 2011

Քաղաքական սերնդափոխությունն անցումային հասարակություններում 27.06.2012
«Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք» 04.06.2012
«Սահմանադրապաշտ» պատրանքը և պատմության փիլիսոփայությունը 21.05.2012
Ֆեյսբուկյան Գրառումներ
Հպանցիկ ակնարկ՝ Քարվաճառի շրջանի ենթակառուցվածքների արդի դրության վերաբերյալ 08.05.2012
Արցախյան դրախտն ու համացանցային հայրենասիրությունը 02.05.2012
Վերաբնակեցման օրենսդրական խնդիրը 30.04.2012
«Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ» 24.04.2012
Ճանաչել Արցախը` Արաքսից Քարվաճառ 20.04.2012
Վերաբնակեցումն ու հանրային պատասխանատվության խնդիրը 23.03.2012
Վերաբնակեցման հայեցակարգի հիմնատարրեր. նոր բնակավայրերի հիմնադրման հարցը 13.02.2012
«Լևոն Տեր–Պետրոսյանի հասունացած և լկտիացած վարչազավակները հենց այդպես էլ պետք է վերաբերվեին իրենց արտադրած և այժմ անատամ դարձած «պապիկին»»
«Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»
A1plus-ի հյուրը
Արաբական ժամանակակից հեղափոխությունների քաղաքակրթական բաղադրիչը
«Էլ ի՞նչ ջրբաժան: Ջրբաժանը խոստացվում էր հազար անգամ…»
Սերժ Սարգսյանն ինձ համար կրոնապես «խորշելի է»
Ինչպիսին չպետք է լինի վերաբնակեցումը
«Սերժ Սարգսյանը տասը տարի ոչ մի առիթ չի կորցրել հաստատելու, որ տարածք հանձնող է»
«Այդ տարածքում առկա է հողին ամուր կառչած բնակչություն»
Փաստահավաք առաքելությունը հայ կողմի հանդուրժողականության արտահայտում է
«Ազատագրված տարածքում առկա է հողից ամուր կառչած բնակչություն, որն աճում է»
«Չե՛նք հանդուրժելու»
Հինգ տարի անց Ֆասիեն, կարող է համոզվել, որ բնակչությունն ավելի է ամրացել հողին
«Հայրենիքի այդ կտորին տիրապետում եմ բարձունքից-բարձունք».
Գրաբարը՝ որպես Հայոց դասական լեզու
Որևէ փոքրագույն իսկ զիջում կործանելու է մեր անվտանգության միակ երաշխիքը
«Ով համաձայնում է բաժանարար գծին, ուրանում է Ցեղասպանությունը»
«Թուրքիան ցանկացած պարագայում մնում է շատ խոշոր ախոյան»
«Արցախյան հիմնահարց. «մադրիդյան սկզբունքների» լույսն ու ստվերը»

Վրաստանում “կարուսելն” է կիրառվում

Հունիսի 4, 2010

“Հայկականությունը Ջավախքում փոխարինվեց վրացական գործոնով”

Վրաստանում գործող “Բազմազգ Վրաստան” հասարակական կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել Ջավախքի, Մարնեուլիի, Նինոծմինդայի 6 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները: Այս կազմակերպության 320 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի տարածաշրջանում եւ շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին 50-ից ավել դիմում-բողոքներ են ներկայացրել:

Խախտումները եղել են բազմապիսի: Դիտորդներն արձանագրել են լցոնումների դեպքեր, հանձնաժողովի անդամները միջամտել են քվեարկության ընթացքին, քվեատուփի թաքցնելու դեպքեր են եղել, ինչպես նաեւ կիրառվել է հայտնի “կարուսել” մեթոդը: Որոշ խախտումների վերաբերյալ նաեւ արձանագրված տեսանյութ կա:

Այն, որ 2010թ. մայիսի 30-ին Ջավախքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցել են օրինախախտումների, կեղծիքների, վախի ու բռնաճնշումների պայմաններում, այդ մասին հենց ընտրությունների օրն իսկ հայտնել են նաեւ Ջավախքի հայկական հասարակական -քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու իրենց թեկնածություններն առաջադրած մարդիկ:

Ըստ որոշ մեկնաբանների, վերջին այս ընտրություններով վրացական իշխանությունները հերթական փորձը կատարեցին՝ թուլացնելու եւ զրոյացնելու հայկական գործոնը Ջավախքում: Տեղական ինքնակառավարման ժողովներից ամենատարբեր մեթոդներով դուրս մղվեցին Ջավախքի շահերի պաշտպան վերջին գործիչները, որոնք նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը “ընտրառազմաճակատում” մնացել էին մեն-մենակ:

Թե ինչով է տարբերվելու Ջավախքի նախկին ղեկավարությունը ներկա՝ Վրաստանի ՆԳ-ի կողմից բռնի ուժով ձեւավորված ղեկավարությունից, մեկնաբանների կողմից մեջբերվել է լեգենդար հեղափոխական Էռնեստո Չէ Գեվարայի զինվորներից մեկի՝ 1950-ականներին հնչեցված այս միտքը. “Փաստորեն ԽՍՀՄ -ի ենթակայությունը մեզ համար այնքան էլ ամերիկյանից լավը չի լինելու”:

Հայկական շրջանակները դեռ չեն հասցրել անգամ սթափվել, թե ինչպես այդքան արագընթաց կերպով հայկականությունը Ջավախքում փոխարինվեց վրացական գործոնով: Հայոց պատմության մեջ ձեւավորված տխրահռչակ ավանդույթի համաձայն՝ ժամանակն է, որպեսզի սկսվի այս դժբախտության պատճառների քննումը` փնտրելու մեղավորներին:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա նրանց կողմանակալ բնութագիրը կարելի է տալ հռչակավոր աշուղ Ջիվանու մեկ պատկերավոր արտահայտությամբ. “Նրանք այնպես մարդիկ են, խավար կասեն արեւին / Արդարությունը ի՞նչ է, չեն գիտեր ամենեւին”:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հայերի մասնակցության մասին նշվել է, որ այստեղ ընտրություններին մարդկանց մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել այն ընտրատեղամասերում, որտեղ հայերով բնակեցված են եղել: Իսկ նախորդ ընտրություններում հայերի մանակցությունը զգալիորեն բարձր է եղել: Սա թույլ է տալիս ասել, որ Թբիլիսիի հայկական ասամբլեայի կոչը՝ բոյկոտել կուսակցական ցուցակները, ազդեցություն ունեցել է:

Ի դեպ, այս անգամվա ընտրություններում իշխող “Ազգային շարժում” կուսակցության համամասնական ցուցակում գերակշռում են ադրբեջանցի թեկնածուները: “Եվ սա այն դեպքում, երբ Թբիլիսիում հայերի թիվը 80 հազարից անցնում է, իսկ ադրբեջանցիները այնտեղ ընդամենը 8 հազար են: Սա մեծ ապտակ է հայկական համայնքին եւ փորձ ցույց տալ, որ հայկական համայնքի հանդեպ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքն այսպիսին է”,- կարծիք է հայտնում Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչը:

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Թուրքական ծավալապաշտությունը մեկնարկեց

Հունիսի 4, 2010

Թուրքական սադրանք
Թուրք-իսրայելական հարաբերությունները միշտ էլ ազդեցություն են ունենում Հայաստանի վրա՝ լավ կամ վատ, քանզի տարածաշրջանային շատ հարցեր առնչվում են այդ հարաբերություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արեւմտյան Հայաստանին վերաբերող հարցերը:
Թուրքիայի ձգտումները հետզհետե ավելի են մեծանում եւ ուղղվում են դեպի իսլամական աշխարհ՝ դեպի արեւելք: Ըստ այդմ, չպետք է մոռանալ, որ իսլամական կրոնական դրոշի ներքո համախմբումը միշտ էլ Հայաստանի համար ծանր վիճակի է վերածվել… Վերջերս դա հավաստեց նաեւ “Իսլամական կոնֆերանս”-ի հերթական հավաքը, երբ թուրքերն ու ադրբեջանցիները Արցախի հարցով ոչ հայանպաստ բանաձեւ առաջադրեցին:

Երեւանը պետք է գիտակցի, որ չնայած Թուրքիան հռչակել է Եվրամիությանը ինտեգրվելու կարգախոս, սակայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Եվրոպային ու իսլամական աշխարհին ինտեգրվելու ճանապարհին վարում է բազմակողմանի քաղաքականություն: Եվ Անկարայի համար այլեւս առաջնային է իսլամական աշխարհի հետ համերաշխությունը, արեւելյան ճակատում գերակա դիրքեր գրավելու ցանկությունը, քան եվրոպական արժեքներն ու եվրոպական չափորոշիչները: Դրա համար էլ Թուրքիան ավելի հակված է արեւելքի՝ իսլամական կողմին:

Վերջին թուրք-իսրայելական բախումից Հայաստանի համար դրական կողմեր կարող են լինել: Քնեսեթում նորից կակտիվանա Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը եւ հրեական լոբբին կարող է ավելի չեզոք դիրք գրավել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում՝ արեւմուտքում՝ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում:

Թուրք-իսրայելական առճակատումը ռազմական գործողությունների դեռ չի հանգեցնի, քանի որ, ինչպես միշտ, Թուրքիան դիվանագիտություն կցուցաբերի ու Իսրայելի վրա պատժամիջոցներ կկիրառի, սակայն հետագայում կարող են լուրջ “անակնկալներ” լինել:

Թուրքիան հատուկ է այս անգամ Պաղեստինին աջակցելու հարցում դիմադրություն ցույց տվել, որպեսզի հրեական կողմի հետ բախում առաջանա: Եվ սա կարող է կրկնվել:

Թուրքական հակերությունԵրբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվեցին Ստամբուլից Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող “Մավի Մարմարա” թուրքական նավի վրա, ինչ հետեւանքով եղան զոհեր ու վիրավորներ, թուրք հակերները (համակարգչահեններ) սկսեցին գրոհել Իսրայելի պետական, հասարակական ու բանկային հաստատությունների կայքերը: “Կոտրած” կայքերում հակերները հաղորդագրություն են թողնում այն մասին, որ Իսրայելի արարքները խիստ դատապարտելի են ու իրենք շարունակելու են գրոհել նրանց կայքերը:

Թուրք հակերների նպատակն է այդ կերպ Իսրայելին նյութական մեծ վնաս հասցնել: Սա էլ պատերազմի մեկ այլ ձեւ է:

Թուրքական զրույց
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Կողմերը խոսել են թուրք-իսրայելական միջադեպի մասին: ԱՄՆ նախագահ Բ. Օբաման նույնպես Թուրքիայի վարչապետի հետ զրուցելու ցանկություն էր հայտնել, եւ այն տեւել է 1 ժամից ավելի:

Թուրքական մոտեցում
Թուրքիայի վարչապետը Իսրայելի իշխանություններից պահանջել է անհապաղ վերջ տալ Գազայի “անմարդկային շրջափակմանը”: Այս հայտարարությունը արվել է երկրի խորհրդարանում: Արդեն իսկ հստակեցվում է, որ թուրքերը փորձում են արեւելքի օժանդակությամբ (հատկապես իսլամական եւ արաբական աշխարհների) արեւմուտքին պարտադրել սեփական քաղաքական ծրագրերը…

Արտակ Հայոցյան

Բախումից առաջ` “ռազբորկաներ”
… Իրավական կյանքում
Գազայի հատվածում իսրայելական զինուժի կողմից թուրքական նավատորմի վրա հարձակմանն ի պատասխան Անկարան մտադիր է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառելու համար, հնարավոր է համարվում նույնիսկ Հաագայի միջազգային դատարան դիմելը: Երկրի իշխող “Արդարություն ու զարգացում” կուսակցության ներկայացուցիչ Հուսեին Չելիքն ասել է. “Մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, նունիսկ դիմել միջազգային ատյանների”: Նա Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես “դեսպոտիզմ”: Իսկ Թուրքիայի վարչապետը խաղաղ մարդկանց սպանությունները որակել էր որպես “խայտառակություն” եւ նշել, որ դրանք անպատասխան չեն մնալու:

… Մարզական կյանքում
Թուրքական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը կասկած է հայտնել, որ Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակչի վայրի որոշման հարցում վերջնահաշվում ճակատագրական է եղել Իսրայելի ֆեդերացիայի նախագահ Ավի Լուզոնի ձայնը:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի օգտին քվեարկել են ՈւԵՖԱ-ի գործկոմի 7 անդամներ, իսկ Թուրքիան ստացել է 6 ձայն: Այսպես Իսրայելի ֆեդերացիայի ղեկավարը “վրեժխնդիր” է եղել Թուրքիայի ղեկավարության քաղաքական հարձակման համար: Իսկ Լուզոնը թուրքերի կասկածներն անհեթեթություն է անվանել եւ հիշեցրել է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի քվեարկությունը գաղտնի է եղել:

Վահագն Նանյան

Թուրք-քրդական արյունալի բախում Հաքքարիում
Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում տեղակայված թուրքական սահմանապահ զինուժը բախվել է քուրդ գրոհայինների հետ: Թուրքական “Միլլիյեթ” (Milliyet) թերթը նշում է, որ փոխհրաձգությունը սկսվել է քրդերի կողմից: Զինված ընդհարման հետեւանքով վիրավորել է թուրքական բանակի 2 եւ սպանվել 1 զինվոր: Թուրքական բանակի լրացուցիչ լեռնադեսանտային ստորոբաժանումներ են ուղղարկվել բախման գոտի:

Գաղտնի՞ ռազմաբազաներ
Ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը վերջերս հայտնել է, որ “Ադրբեջանի տարածքում գաղտնի ռազմակայանների տեղակայման հարցը երբեք այդքան սուր դրված չի եղել: Չնայած, վերջին օրերին մի շարք հեղինակավոր պարբերականներ գրեցին, որ հարցն արդեն լուծված է”:
Իսկ մի շարք զլմ-ներ հայտնել են, որ ԱՄՆ-ն գաղտնի ռազմաբազաններ է հիմնում Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում եւ Ուզբեկստանում՝ գաղտնի ռազմական գործողություններ իրականացնելու եւ ամբողջ աշխարհում որոշակի տեղեկություններ հավաքելու նպատակով:
Ընդ որում՝ նշվում է, որ այդ օպերացիայի մեկնարկն արդեն իսկ ստորագրվել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից:
Ու. Ջաֆարովն ասել է, որ առաջին հերթին նման ռազմաբազաների անհրաժեշտություն կա Վրաստանում, բայց ոչ Ադրբեջանում: Նշել է նաեւ, որ եթե հրապարակված երկրների շարքում կա Ադրբեջանի անունը, ապա դա չի նշանակում, որ ԱՄՆ-ի մտադրությունները 100%-ով իրականացվելու են:
“Սակայն մենք չպետք է մոռանանք այն մասին, որ մեր հարեւանները՝ Ռուսաստանն ու Իրանը միանգամայն բացասական կվերաբերվեն այդ համաձայնությանը”,- ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Մոսկվան հակամարտում են նաեւ Արցախում եւ ազատագրված տարածքներում ռազմաբազաներ հիմնելու համար…

Արման Դավթյան

Գազայի ապաշրջափակում է պահանջում Էրդողանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի իշխանություններից պահանջել է անհապաղ վերջ տալ Գազայի “անմարդկային շրջափակմանը”: “Ռոյթերզ”-ի տեղեկացմամբ, նման հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը հանդես է եկել երկրի խորհրդարանում:

“Լուսանցք” թիվ 151, 152, 03 -09 Հունիս, 2010թ.

Պետությունը երբեք չի քանդվում պատահականություններից

Մարտի 19, 2010

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խստորեն քննադատել է վերջերս “Իմեդի” հեռուստաալիքով ցուցադրված բեմականացված սյուժեն՝ ռուսաստանյան զորքերի՝ Վրաստան ներխուժման եւ իր՝ սպանված լինելու վերաբերյալ:

“Ազատություն” ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության հաղորդմամբ, նախագահ Սահակաշվիլին հայտարարել է, որ բնակչության մոտ խուճապ առաջացրած տեսանյութը “վնասակար” էր վրաց հանրության համար:

Հեռուստաալիքի թողարկած նյութը քննադատել են նաեւ “Իմեդի”-ի հիմնադիր Բադրի Պատառկացիշվիլիի ընտանիքը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը եւ Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Այս տեսանյութից հետո խուճապ է տիրել Վրաստանում, եւ մարդիկ զանգվածաբար պատրաստվել են լքել Վրաստանը: Նույնիսկ ընդդիմությունն է փորձել ցույցերով, փողոց դուրս գալով, կանխել խուճապային իրավիճակը: Շատերը կարծում են, որ այս սադրանքը հենց իշխանություններն են կազմակերպել, որպեսզի Սահակաշվիլու շուրջ համախմբեն մարդկանց, քանի որ երկրում մեծ անկում է ապրել նախագահի վարկանիշը: Սակայն, “կատակի” հետեւանքները “կործանարար” են եղել:

Մենք վաղուց էինք ասում, որ ցայսօր չկա կայացած վրացական պետություն եւ վրացի միասնական ազգ: Ցանկացած այլ կայացած երկրում, այդ թվում` Հայաստանում, կստեղծվեին կամավորական ջոկատներ եւ մարդիկ կպատրաստվեին ինքնապաշտպանության, սակայն՝ ո՛չ Վրաստանում:

Ռաֆֆի Պապիկյան

“Լուսանցք” թիվ 141, մարտի 19-25, 2010թ.

Ու՞մ պատուհանը բացեց “Վերին Լարս”-ը

Մարտի 12, 2010

“Վերին Լարս”-ի հսկիչ անցագրային կետի բացումը որոշ չափով կօգնի Հայաստանի տնտեսությանը. այս մասին Երեւանում կայացած “Երեւան-Մոսկվա-Թբիլիսի. Վերին Լարս հսկիչ անցակետի բացումը ռուս-վրաց-հայկական շահերի համատեքստում” թեմայով հեռուստակամուրջի ժամանակ խոսեց ռուս քաղաքագետ, քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը:
Ըստ նրա, այդ անցակետի փակումը լուրջ ահազանգ էր Հայաստանի համար. “Մեր ռազմավարական գործընկերը մեզ հետ ընդհանուր սահման չունի, եւ ճանապարհն անցնում է Վրաստանի միջով, ու… այդ ճանապարհը փակվեց… այդպիսով ընդհատվեցին այդ կապերը, նաեւ 5-օրյա պատերազմը հայ-ռուսական կապերի բարելավման հնարավորություն չտվեց”:
Ս. Մերկեդոնովի խոսքերով, “Վերին Լարս”-ի բացումը որոշակիորեն կօգնի Հայաստանի տնտեսությանը եւ թույլ կտա հաղթահարել լճացումը: Այս ենթատեքստում մեկ կարեւոր հարց էլ կա՝ հայ-վրացական հարաբերությունները: “Մի կողմից այդ երկրները հարեւան են եւ Վրաստանի միջոցով է իրականցվում արտահանման մեծ մասը, մյուս կողմից էլ Ջավախքում էթնոքաղաքական իրավիճակ է ստեղծվել”:
“Վերին Լարս”-ի բացումով ռուս-վրացական հարաբերություններում նույնպես պատուհան բացվեց: Առայժմ դժվարություններ կան անցագրեր ստանալու հետ կապված, քանի որ այդ 2 երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ:

Արման Դավթյան

* * *
Փոքր բյուջեով փոթորիկ ու վեց “Օսկար”
Օսկարի մրցանակաբաշխությունը հեռուստադիտողների քանակով նոր ռեկորդ է սահմանել:
ABC հեռուստաալիքով օրերս ցուցադրված ամերիկյան կինոակադեմիայի “Օսկար” մրցանակաբաշխությունը դիտել է 41,3 մլն. մարդ: Այս ցուցանիշը վերջին 5 տարվա ընթացքում ամենաամեծ հեռուստատեսային լսարանն է համարվում:
Ըստ քննադատների, հեռուստալսարանի ուշադրությունը գրավել է հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի “Ավատար” եւ “Փոթորկի տիրակալը” ֆիլմերի միջեւ ծագած մրցակցությունը:
Ինչպես հաղորդում են ռուսական զլմ-ները, Իրաքի պատերազմի մասին պատմող փոքր բյուջետային այս վերջին ֆիլմը ստացել է 6 “Օսկար”, այդ թվում՝ լավագույն ֆիլմի եւ լավագույն ռեժիսուրայի համար:
“Ավատար” ֆիլմն էլ արժանացել է 3 արձանիկի:

Անցյալի ընդհանրություններով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր Հայաստան այցելած սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Հայտնի կինոռեժիսորը Հայաստան էր եկել առաջին անգամ: Երեւանում կայացել է նրա ղեկավարած “The No Smoking Orchestra” խմբի համերգը:
Էմիր Կուստուրիցան ՀՀ նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները՝ ասելով, թե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է:
“Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, եւ ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս՝ արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը”, — նշել է հռչակավոր կինոռեժիսորը:
Է. Կուստուրիցան տեղեկացրել է իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին եւ ընդգծել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը՝ աջակցելու հայկական “Ոսկե ծիրան” կինոփառատոնին:

Հատուկ հրավիրյալի կարգավիճակով
Մեկնարկեց “Պինամարի էկրան — 2010 արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում” միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Մեր կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի “Սահման” վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի “Խճճված զուգահեռներ” գեղարվեստական կինոնկարով:
Կինոփառատոնի շրջանակներում Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի եւ աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեի, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոյի, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարլոս Մորելիի, Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, կինոփառատոնին մասնակցող մոտ 300 արգենտինացի, իտալացի, իսպանացի, հույն, հայազգի ռեժիսորների, դերասանների, կինոքննադատների, լրագրողների մասնակցությամբ հանդիսավոր նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանի անունից կազմակերպվեց ընդունելություն: Փառատոնում ներկայացված հայկական ֆիլմերի պրեմիերան կայացավ մարտի 11-12-ին:

Արտակ Հայոցյան

“Լուսանցք” թիվ 140, մարտի 12-18 2010թ.

Ջավախքում արտագաղթի խնդիր կա

Փետրվարի 26, 2010

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի նախաձեռնությամբ վերջերս կազմակերպվել էր “Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությունը եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը” թեմայով սեմինար-քննարկում:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, “Նորավանք” ԳԿՀ փորձագետ Թամարա Վարդանյանը, “Միտք” վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւ փորձագետ Ռոբերտ Թաթոյանը:
Զեկուցողները նշեցին, որ այսօր Վրաստանի իշխանություններն անընդհատ ոտնահարում են ջավախքահայության քաղաքական, լեզվական, հոգեւոր եւ մի շարք այլ իրավունքներ, այդ իսկ պատճառով սեմինարը միտված է բարձրաձայնելու ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները:
Կոչ արվեց ՀՀ իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել` ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվտանգությունը:
Նշվեց, որ առաջնահերթ պահանջում են ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցում, հայոց լեզվին՝ հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, ինչպես նաեւ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի ու հայ տաճարների վերադարձման խնդրի լուծում:
Խոսվեց նաեւ վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մասին, որ վերջին տարիներին թիֆլիսահայ համայնքն ավելի շատ բռնել է ուծացման ճանապարհը, քան արտագաղթի: Ջավախքում ուծացման ծավալներն այնքան մեծ չեն, որքան արտագաղթը, իսկ թիֆլիսահայ համայնքի պարագայում այն ավելի ուժեղ է: Ջավախքում արտագաղթն այսօր մեծ խնդիր է. ահազանգում են Հայաստանից:

Արման Դավթյան

Ե վ ր ո պ ա

Ու՞մ` ինչքա՞ն կհասնի 7 մլն-ից

Եվրոպական հանձնաժողովը “EAST-INVEST” նախագծի շրջանակներում 7 մլն. եվրո բյուջեով մրցույթ է հայտարարել, որին կարող են մասնակցել ԵՄ “Արեւելյան գործընկերություն” ծրագրում ընդգրկված երկրները: Այդ նախագծով նախատեսվում է բարելավել ծրագրում ներառված երկրների բիզնես միջավայրն ու խթանել Եվրամիության ու “Արեւելյան գործընկերության” երկրների միջեւ ներդրումային հոսքերը:
Նպատակ է դրված նաեւ աշխուժացնել ԵՄ եւ “Արեւելյան գործընկերության” երկրների պետական ու մասնավոր կառույցների երկկողմ շփումները: Նախագիծը պետք է նպաստի Եվրամիության եւ “Արեւելյան գործընկերության” երկրների միջեւ փորձի փոխանակմանը, բիզնեսի, առեւտրային, մաքսային գործընթացների հեշտացմանն ու ներդրումային հարաբերությունների բարելավմանը, նաեւ՝ մանր ու միջին բիզնեսի ներուժի զարգացմանը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2010թ. մարտի 4-ն է:
ԵՄ “Արեւելյան գործընկերություն” ծրագրում ընդգրկված են հետխորհրդային 6 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Մոսկվան կմասնատի Վրաստանը շտապենք վերատիրել Ջավախքը

Փետրվարի 5, 2010


Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ “տաք” բախումից հնարավոր է դեռեւս խուսափել:

Ակնհայտ է, որ այս հարցի լուծումը ոչ միայն Մոսկվա-Թբիլիսի առնչություններին է վերաբերում, այլեւ՝ հընթացս Վրաստանից պահանջներ (նաեւ՝ տարածքային) կարող են ներկայացնել Հայաստանն ու Ադրբեջանը, անգամ Թուրքիան եւ Իրանը: Թեհրանը չունենալով տարածքային հարցեր, այնուամենայնիվ վերլուծելով եւ վերագնահատելով Հարավօսական պատերազմը` հանգել է այն եզրակացության, որ սահմանները Կովկասում այլեւս հաստատուն չեն, ինչը արդեն իսկ վտանգավոր է:

Որոշ վերլուծաբաններ օրինակ են բերում 2-րդ աշխարհամարտից ու նշում են, որ պատերազմից հետո Բեռլինը բաժանվեց 3 մասի (Գերմանիան էլ իր հերթին) եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա աննորմալ եւ անտրամաբանական երեւույթ է: Կովկասում էլ նման գործողությունները կարող են իրական դառնալ, եթե բոլորը գործեն ընդեմ մեկի: Այսօրինակ վտանգ վաղուց սպառնում է “Կովկասյան փոքրիկ կայսրությանը”, որին առայժմ դեռ անվանում են Վրաստան:

Այս երկրի մասնատման ծրագիր կարելի է լսել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական տեսակետներում (թեկուզ՝ ոչ պաշտոնական): Նախկինում, Հարավօսական պատերազմից առաջ, ռուսաստանյան փորձագետները հիմնականում ծայրահեղորեն վատ էին տրամադրված Վրաստանի մասնատման ծրագրին` կարծելով, որ դա ուղղակի կնպաստի հակառուսական տրամադրությունների խթանմանը Կովկասում:

Իսկ ծովով կամ ցամաքով Ռուսաստան-Հայաստանի կապը (ըստ տեսաբանների) հնարավոր է ուղղորդեր Երեւանին (թեկուզ երրորդ կողմի միջոցով) դեպի Արեւմուտք: Բաքուն, այսպես թե այնպես, հակառուսական քաղաքականություն ուներ, իսկ ահա, ռուսաստանամետ Երեւանը, Մոսկվայի վերջին ու լուրջ հանգրվանը տարածաշրջանում, նույնպես կարող էր… թեքվել դեպի Արեւմուտք: Ահա թե ինչու, որպեսզի չիրականանար հանկարծ նման մի ծրագիր (Հայաստանը դա կարող էր ժամանակին անել` ազատագրելով Ջավախքը եւ դաշնակցելով Աջարիայի հետ), պետք էր գոնե մի փոքրիկ պատերազմ, որպեսզի Վրաստանի անխուսափելի մասնատումը (Աբխազիան եւ Հարավային Օսիան արդեն անկախացել էին) Մոսկվայի հաշվարկներում տեղավորվեր, եւ Կովկասյան 5-օրյա պատերազմն ընդդեմ Վրաստանի դարձել էր խիստ անհրաժեշտ: Սրան նպաստեց նաեւ ԱՄՆ-ի աննախադեպ ծավալումը Կովկասում եւ Սեւ ծովում:

Այս պատերազմը Մոսկվայի տեսանկյունից պետք է լիներ ոչ թե երկկողմ՝ ռուս-վրացական, որը կթուլացներ ռուսաստանյան դիրքերն աշխարհում, այլ գոնե եռակողմ՝ ուրիշ պետությունների մասնակցությամբ եւս, որը Ռուսաստանի Դաշնությանը կդարձներ պարզապես փրկարար երկիր (այսպիսի իրավիճակ հաճախ է ցույց տալիս Մոսկվան, նաեւ հայերիս հանդեպ է ցուցադրել…): Եվ բացի Ռուսաստանից ու Վրաստանից, Կովկասյան պատերազմին մասնակցեցին նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան: Վերջինիս էլ փրկեց Մոսկվան Թբիլիսիի “ճանկերից”, իսկ օսերին ազատեց ցեղասպանվելու վտանգից…

Այս դեպքում Վրաստանը “կերավ” Ռուսաստանի նախապատերազմյան “կուտը”՝ իբր Մոսկվան չի խառնվի Վրաստանի ներքին գործերին, նաեւ անիմաստ հույսեր փայփայեց ԱՄՆ-ի համարժեք միջամտության առումով` Ռուսաստանի հետ բախման դեպքում…
Ինչպես եւ ծրագրված էր, Մոսկվան արագորեն հաղթեց ոչ միայն “տաք” պատերազմում, ինչը սպասելի էր, այլեւ՝ տեղեկատվական-լրատվական կռվում՝ ինչն իրապես անակնկալ էր, քանի որ միջազգային տեղեկատվական կենտրոնները ընդգծված պաշտպանում էին վրացական կողմին, բայց…

Հիմա Ռուսաստանը կանխազգում է, որ Արեւմուտքը Վրաստանին նորից կօգտագործի իր դեմ, իսկ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան դեռեւս շարունակում են տարածքային պահանջների հեռանկար ունենալ, ինչը վերստին առաջ է քաշում Ռուսաստանի դիրքերի հնարավոր թուլացման հարցը մեր տարածաշրջանում:

Սկզբունքորեն Մոսկվան համոզված չէ, որ ռազմական նոր բախումը կարող է ավարտվել նույն դրական արդյունքով, նույն արագությամբ (չեչենական օրինակը դեռ առկա է), եւ միջազգային հանրություն կոչվածն էլ առաջվա պես թույլ կաղաղակի: Ուստի՝ “վրացական հարց”-ը փակելու համար Մոսկվային նորից երրորդ երկրներ են պետք:

Առճակատման հավանականությունը կա, որովհետեւ Ռուսաստանին չհաջողվեց Վրաստանի վերառազմականացումը կասեցնել, իսկ նախագահ Սահակաշվիլին դեռ չի հեռանա քաղաքական ասպարեզից, քանի որ կարողացավ Արեւմուտքի “դաբրոյով” ճնշել վրացական մեծաքանակ ընդդիմությանը:

Մոսկվան, ըստ զլմ-ների, մի քանի անգամ նախկինում առաջարկել էր Երեւանին քննարկել Ջավախք-Աջարիա համադաշնությամբ Վրաստանից անկախացման խնդիրը, ինչը մերժվել է մեր առաջին երկու նախագահների կողմից: Այժմ այդ հարցը կարող է վերհանվել, եթե Հայաստանը կարողանա լուրջ երաշխիքներ տալ Մոսկվային՝ իր հետագա կողմնորոշումների եւ տարածաշրջանային նկրտումների մասին: Իզուր չէ, որ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ ծավալում է ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական քննարկումներ: Իսկ վերոնշյալ տարբերակը ամրացնում է Հայաստանի միջազգային դիրքերը տարածաշրջանում (ռազմա-քաղաքական եւ տնտեսական առումներով), Թուրքիային կտրում է համաթուրանական ցամաքային (Վրաստանով՝ Ադրբեջան-Միջին Ասիա) կապից, Հայաստան-Ջավախք-Աջարիա-Սեւ ծով առանցքով դառնում է տարանցիկ երկիր Եվրոպա-Ասիա համագործակցության մեջ, առաջնային դիրք գրավելով Կովկասում՝ նպաստում է Եվրոպա-Մերձավոր Արեւելք կապին (եւ՛ արաբական երկրների, եւ՛ Իրանի հետ) եւ այլն: Սա մի քանի խնդիր է լուծում.

1. Ռուսաստանը փորձում է ռուս-թուրքական մերձեցմամբ տարածաշրջանում մնալ միակ գերտերությունը (դուրս մղելով ԱՄՆ-ին ու եվրոպական համագործակցությանը), միաժամանակ հանդուրժել, որ Թուրքիան մնա տարածաշրջանի միակ փոքրիկ-գերտերությունը:
Սա էլ իր հերթին մի քանի հարց է արծարծում: Մոսկվայի հետ հարաբերություններն ամրացնելու խնդիր են ունենում եւ՛ Հայաստանը եւ՛ Իրանը: Առաջինը կփորձի հայ-ռուսական հարաբերություններով հակակշռել ռուս-թուրքական համագործակցությանը, իսկ երկրորդը՝ նույն հակակշռման նպատակով կփորձի Մոսկվայի օգնությամբ Իրանը դարձնել տարածաշրջանային փոքրիկ-գերտերություն (այստեղից էլ՝ հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական հարաբերությունների առկա զուգահեռ ընթացքն է):
2. Ռուսաստանը փորձում է ռուս-ադրբեջանական մերձեցմամբ արդեն ամրագրել իր դերը Հայաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում ու նաեւ դերակատարում ունենալ համաթուրքական դաշինքում (օգտագործելով նաեւ Ղազախստանի եւ Թուրքմենստանի դերը):

Երեւանում վերջերս կայացած հայ-վրացական բանակցությունները ԱԳ նախարարությունների մակարդակով (մինչ այդ հանդիպել էին երկրների նախագահները) ստացավ “շատ դժվար բանակցություններ” անունը, որում վստահաբար քննարկել են Հայաստանի ու Վրաստանի հնարավոր քայլերը՝ վերոնշյալ ծավալումների դեպքում:

Իսկ Սեւ ծովում գերիշխող Ռուսաստանն ու Թուրքիան վստահաբար կփորձեն ուժեղացնել իրենց դիրքերը արդեն ցամաքում՝ տարածաշրջանում: Թուրքերը (Կովկասում զուգահեռ) հարաբերությունները կարգավորում են նաեւ արաբական երկրների հետ (Սիրիա, Լիբանան եւ այլն) եւ Իսրայելին մեղադրում են պաղեստինյան ցեղասպանության մեջ: Սա թույլ է տալիս Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում իր դիրքերը թուլացրած Ռուսաստանին խաղալ նաեւ թուրքական խաղաքարտով (ինչը մտնում է հենց թուրքական ծրագրերի մեջ): Այս խաղաքարտը կարող է օգուտ բերել Մոսկվային նաեւ Միջինասիական (հիմնականում՝ թյուրքալեզու) տարածաշրջանում, որտեղ նույնպես թուլացել են Ռուսաստանի դիրքերը:
Եթե Հայաստանը եւ Իրանը կարողանան համատեղ լուրջ հակախաղ սկսել թուրք-ադրբեջանական խաղի դեմ, ապա ռուսաստանյան “հակակշիռը” կաշխատի հօգուտ Երեւան-Թեհրան կապի: Առանձին վերցրած Հայաստանը եւ Իրանը չեն կարող հակակշռել համաթուրանական քայլերին (ինչը կարող է ուժեղացվել համաարաբական քայլերով), որը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի շահերը կտանի թյուրքական “երակի” ուղղությամբ…

Ուստի՝ Հայաստանը պետք է լուրջ եւ (Իրանի հետ ծրագրերից բացի) սեփական խաղ էլ ունենա թերեւս, քանի որ ռուս-հայ-իրանական առանցքը եթե անգամ հնարավոր է գերիշխի ռուս-թուրք-ադրբեջանական կապի վրա, ապա արեւմտյան-թուրք-ադրբեջանական (նաեւ՝ վրացական) կապին դժվար թե լիովին հակակշռի արեւմուտք-հայ-իրանական համագործակցությունը, քանզի Իրանը լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ:

Թերեւս միայն եվրոպական ուղղության հետ կարող են համագործակցել Երեւանն ու Թեհրանը, որն էլ դեռ ճանապարհ ունի անցնելու, ինչը հաստատ կուժեղացնի ամերիկյան տարաբնույթ ճնշումները նաեւ Հայաստանի վրա: Նաեւ սրա մասին պետք է մտածի Երեւանը:

Ամեն դեպքում` ճիշտ է սեփական խաղն ունենալ, քան ուրիշի խաղում խաղալիք լինել:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Եթե վրացիները մերժեն, ապա` անկախություն

Հունվարի 22, 2010


Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ հասարակական եւ քաղաքական գործիչների նկատմամբ:

Ըստ “Երկիր” միության, ներկայումս նաեւ ընթանում է Արամ Բատոյանի նկատմամբ հեռակա դատավարությունը, որը Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (կազմակերպության ղեկավարը Վահագն Չախալյանն է) կենտրոնի տնօրենն էր: Նրան վրացական իշխանությունների կողմից մեղսագրվում է ՋԵՄՄ-ի շենքում զենք պահելը, որն իբր հայտնաբերվել էր 2008թ. հուլիսի 21-ի խուզարկության ընթացքում:

Այս նոր հեռակա դատավարություններն ուղղված են ամրապնդելու Ջավախքում տիրող պետական ահաբեկչության ռեժիմը, ինչպես նաեւ ջավախքահայության մեջ առկա վախի տրամադրությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ “Երկիր” միությունը պահանջում է վրացական իշխանություններից՝
1. Անհապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի նոր անաչառ հետաքննություն.
2. Վերանայել ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունված բոլոր մեղադրական դատավճիռները.
3. Դադարեցնել ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները:

Նաեւ կոչ է արվում միջազգային կազմակերպություններին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրություն դարձնել Ջավախքում ծավալվող իրադարձություններին՝ ճնշում գործադրելով վրացական իշխանությունների վրա՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու նպատակով:

Նարե Մշեցյան

Ադրբեջանական նոր կեղծիքներ

Հունվարի 22, 2010

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ “համացանցում հայտնվեց Խոջալուի մասին ադրբեջանական հերթական “ֆիլմ”-ը, որտեղ “հյուրասեր եւ խաղաղասեր” ադրբեջանցիները պատմում են Խոջալուի “ողբերգության” վերաբերյալ:

Ակնհայտ ստի վրա կառուցված ադրբեջանական հերթական քարոզչական “ֆիլմ”-ում առկա են բազմաթիվ կեղծ տեղեկություններ եւ խեղաթյուրված փաստեր: Լկտի սուտ են Զորի Բալայանի “գրած” գրքից մեջբերումները` դեռ ամիսներ առաջ այս մասին հայտարարել է հենց Զ. Բալայանը` նշելով, որ ինքն այդպիսի գիրք չի գրել: “Ֆիլմ”-ում նշվում է, որ Խոջալուից փախած բնակիչները գնդակահարվել են հայկական Նախիջեւանիկ գյուղի մոտ: Այս փաստը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ 1992թ. փետրվարին Աղդամի մոտակայքում գտնվող Նախիջեւանիկ գյուղը հայկական զինուժի վերահսկողության տակ չէր:

Իսկ “ֆիլմ”-ն ավարտվում է հուզիչ, սրտաճմլիկ երաժշտությամբ եւ, իբր թե զոհերի ու դեպքի ականատեսների լուսանկարներով: Ընդամենը 1-2 րոպե որոնումից հետո պարզ է դառնում, որ լուսանկարներից մեկը վիրավոր հայ երեխայի լուսանկար է, որը տպագրվել է “Կոմսոմոլեց Կուզբասա” թերթի 1991թ. դեկտեմբերի 5-ի համարում, իսկ հոդվածը կոչվում է “Դոլգայա դորոգա վ Էրքեջ”:
Հոդվածի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է http://www.press.karabakh.info կայքում: Կեղծարարներին խորհոհուրդ է տրվում “ավելի ուշադիր լինել եւ այնպիսի կեղծիքներ անել, որ այդքան ակնառու չլինեն եւ հեշտությամբ չբացահայտվեն”:

Գոհար Վանեսյան
“Լուսանցք” Թիվ 133, հունվարի 22 — 28, 2010թ.

ԱՊՀ-ն ի վերջո կպատասխանի՞ ՎՈւԱՄ-ին

Դեկտեմբերի 18, 2009

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հավաստել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր թիմը երբեք չեն ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: “Մենք չենք ճանաչի այն բաները, որոնք բերեցին իրավիճակի բարդացմանը”,- ելույթ ունենալով դոնեցկյան “Ուկրաինա” ռադիոընկերության “Պատրաստ եմ պատասխանել” հաղորդմանը, նման հայտարարություն է արել Յ. Տիմոշենկոն:

Նա ասել է, թե իրենք ճանաչելու են Վրաստանը որպես միասնական պետություն. “Ընդհանրապես դա մեզ համար սուրբ հարց է, քանի որ Ուկրաինայի նկատմամբ էլ ոչ ադեկվատ հարաբերություններ են, եւ միշտ ինչ-որ մեկը ոտնձգություններ է թույլ տալիս մեր տարածքների նկատմամբ”,- ասել է Ուկրաինայի վարչապետը:

Նա նաեւ խոստացել է ամրապնդել ջանքերը, որպեսզի իր երկրի քաղաքացիներն ապրեն միասնական երկրում, իսկ Ուկրաինան էլ չբաժանվի Արեւմտյան ու Արեւելյան մասերի: Զարմանալի հիշողություն ունի այս ուկրաինուհին, նա մոռացել է, որ իր երկրի տարածքը նույնպես այս կամ այն պետության տարածքներից ունի “ներառած”, իսկ Ղրիմը պարզապես նվեր են ստացել խորհրդային տարիներին՝ ազգությամբ ուկրաինացի գենսեկ Խրուշչեւից…

Շուտով պաշտոնական Կիեւն ըստ ամենայնի կճանաչի նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախ-ԼՂՀ-ն ու ազատագրված տարածքները կճանաչի “այն բաները, որոնք բերեցին իրավիճակի բարդացման”: Եթե հիշենք, որ արցախյան ազատամարտի տարիներին ուկրաինական “կամավորականները” ծառայում էին Ադրբեջանի բանակին, իսկ Կիեւը մարտական տեխնիկա, զենք-զինամթերք էր մատակարարում մեր հակառակորդներին, ապա կարելի է սպասել կիեւյան վերոնշյալ տեսակետին…

ՎՈւԱՄ-ը եռանդուն զբաղվում է տեղեկատվական-քարոզչական հարձակումներով եւ պաշտպանությամբ, իսկ ԱՊՀ երկրները Հայաստանի համար այնքան են “դոշ դեմ տալիս”, ինչքան դա անում են Ադրբեջանի համար: Եվ իզուր չէ, որ եվրոպական կառույցներում կամ ՄԱԿ-ում պարբերաբար քննարկման են դրվում Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հարցերը: ՎՈւԱՄ-ի երկրները (նաեւ՝ համաթուրքական վեհաժողովի) մեկ անգամ չէ, որ սպառնում են Հայաստանին, թե կպաշտպանեն Ադրբեջանին՝ նոր հայ-ադրբեջանական զինված բախման ժամանակ: Եվ նույնիսկ այս դեպքում ԱՊՀ-ն լռում է: Ավելին՝ ԱՊՀ-ական Ղազախստանն ու Թուրքմենստանը թուրքերի նախիջեւանյան հավաքի ժամանակ հայտարարել են (Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ), որ ոչ միայն Արցախը, այլեւ Զանգեզուրն էլ է ադրբեջանական… Իսկ ԱՊՀ-ն էլի լռում է: Դե մենք լռում ենք, բոլորն էլ լռում են, բա ի՜նչ պիտի անեն…

Այս տարվա ընթացքում ԱՊՀ ՀԱՊԿ կարեւոր ձեռքբերումը արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն էր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան նշել է, որ 2009թ. ընթացքում, երբ մեծ մասամբ կազմակերպությունը նախագահել է Հայաստանը, այն անցկացրել է մի քանի լայնածավալ զորավարժություններ, սկսել է խաղաղապահ հնարավորության ձեւավորում, ընդունվել են շատ կարեւոր որոշումներ, մեծ աշխատանք է տարվել քաղաքական համագործակցության առումով, նաեւ արտաքին քաղաքականության առումով, անցկացվել է նախարարների մի քանի աշխատանքային սեմինար՝ այդ թվում Նյու Յորքում, Աթենքում: Նա ասել է, որ 2010թ. կառույցն ավելի ակտիվ է լինելու: Հուսանք, որ այնքան “ակտիվ է լինելու”, որ արագ արձագանքելու է ԱՊՀ անդամ Հայաստանի դեմ հայտարարություններին ու բանաձեւերին: Առայժմ՝ հայտարարություններին եւ բանաձեւերին, քանի դեռ դրանք ոտնձգությունների չեն վերածվել…

Այս առումով հետաքրքիր է ՀՀ ամենաթմբկահարվող ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության կեցվածքը: Մոսկվան ինչպես միշտ Հայաստանին “սեփականը համարելով”՝ խաղեր է տալիս մեր հակառակորդների հետ: Պետք է վերջ տալ այս ամենին եւ Մոսկվային հասկացնել, որ ԽՍՀՄ-ը չկա այլեւս, իսկ ՀՀ-ն անկախ երկիր է՝ իր կարեւոր նպատակներով զինված:

Բայց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի գլոբալ խնդիրներ ունի, նա ԵՄ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել ստորագրել եվրոպական անվտանգության պայմանագրի նախագիծը` ներկայացված իր կողմից:

Այդ փաստաթղթում պետություններին առաջարկվում է վնաս չհասցնել միմյանց անվտանգությանը, եւ եթե այդ հարցում կասկածներ են առաջանում, ապա կոնֆերանս հրավիրել: Կոնֆերանսը կարող է հրավիրվել առնվազն 2 երկրների նախաձեռնությամբ, մասնակիցների 2/3-ի մասնակցությամբ, արտահերթ կոնֆերանսի համար հիմք կարող է հանդիսանալ մասնակիցներից որեւէ մեկի վրա զինված հարձակումը: Դ. Մեդվեդեւի առաջարկած հիմնական սկզբունքներն են՝ չհարձակում, ազգային անվտանգության ապահովում եւ ուժային հարցերի վերաբերյալ միմյանց տեղեկացում:

Փաստաթղթում ասված է, որ պայմանգրի մասնակիցները չպետք է իրենց եւ այլ երկրների տարածքները օգտագործեն պայմանգրի անդամ(ներ)ի վրա զինված հարձակում իրականացնելու նպատակով: Եթե երկրներից մեկի ղեկավարությունը կասկածներ ունի, որ մասնակիցներից որեւէ մեկը սպառնում է իր անվտանգությանը, ապա նա իրավունք ունի դիվանագիտական խողովակներով պահանջել անհանգստացնող փաստի վերաբերյալ տեղեկություններ եւ պատասխանը տրամադրել պայմանագրի մյուս անդամներին:

ՌԴ նախագահի մտահղացմամբ՝ փաստաթուղթը կարող է ուժի մեջ մտնել, եթե դրա տակ հայտնվի առնվազն 25 ստորագրություն:

Իսկ այս ամենին զուգահեռ վերստին աշխուժանում է արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս հանդիպեցին Ադրբեջանի ղեկավարների հետ, սակայն Երեւան չայցելեցին:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովին ներկայացրեցին Մադրիդյան առաջարկների նորացված տարբերակը եւ քննարկեցին նախագահների հերթական հանդիպման հարցը:

Իսկ գուցե Երեւան եւ Ստեփանակերտ չժամանելու պատճառը մեր համաձայնությու՞նն է եղել Մադրիդյան նորացված առաջարկներին: Արդյո՞ք շուտ չենք համաձայնվում է՛լ Մադրիդյան, է՛լ հայ-թուրքական եւ մեզ պարտադրվող այլ արձանագրությունները ստորագրելուն:

56 երկրների ներկայացուցիչներ էլ արդեն ողջունել են դեկտեմբերի 1-ին արցախյան հակամարտության կարգավորման հարցով ընդունված հայտարարությունը… Այդ երկրները ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունել են հայտարարություն, որով ողջունել են դեկտեմբերի 1-ին ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով ընդունված հայտարարությունը: Նախարարական հայտարարության տեքստում ասված է. “Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` Լավրովի, Կուշների եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը:

Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում ենք նրանց հանձնառությանը` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը”:

Օտարները համոզված են, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա: Իսկ ու՞մ հաշվին, ո՞վ է տուժելու, դա նրանց չի հետաքրքրում:

Իսկ մեզ պե՛տք է հետաքրքրի եւ ո՛չ միայն հետաքրքրի…

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչներին: Քննարկվել է նաեւ Արցախի թեման: ՀՀ նախագահը շեշտել է, որ ԼՂՀ հիմնախնդրին առնչվող յուրաքանչյուր բանակցությունից հետո, դրա բովանդակության, քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասները տեղեկացնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Ինչ մնում է մեր ռազմավարական կոչված գործընկեր ՌԴ-ի վերաբերմունքին, ապա Մոսկվայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո արդեն 3 երկիր նույնպես ճանաչել են, դրանք են՝ Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն: Իսկ Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը Ռուսաստանը համառորեն չի նկատում … շուրջ 20 տարի:
Ի դեպ, նորաստեղծ Կոսովոյի անկախությունն էլ վերջերս ճանաչեց նաեւ Մալավիան եւ սա 64-րդ նման երկրին է: Սա էլ տարածքային ամբողջականության սկզբունքը ամեն օր թմբկահարող Արեւմուտքի ջանքերով, որը Հարավսլավիայից հետո մասնատեց նաեւ Սերբիան:

Եթե պաշտոնական Երեւանը դեռ չի ճանաչում ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը, ապա գոնե դառնա Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը ճանաչող 1-ին երկիրը եւ փորձի աշխատեցնել ի՛ր “ճանաչման” տարբերակները:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.

Ամեն մի զիջում հայրենիքի հաշվին է

Նոյեմբերի 27, 2009

ՀՀ մշակույթի նախարարության եւ Առաքելական Եկեղեցու աշխատանքը Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պահպանության հարցերում Թբիլիսիում Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Օհանյանը գնահատում է ոչ շատ արդյունավետ, ոչ համապատասխան այն հարցերին, որոնց առջեւ կանգնած են մեր պատմական հուշարձանները: Մասնավորապես, 1356թ. կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցու փլուզումը նոյեմբերի 19-ին, նա հերթական անտարբերություն է համարում: Իսկ ավերված եկեղեցու հետագա ճակատագիրը հնարավոր է, որ ապահավաքակցումը լինի, քանի որ բնակելի թաղամասում է գտնվում: “Սա այն 5 եկեղեցիների շարքին է պատկանում, որոնց կարգավիճակը վիճելի է՝ հայկակա՞ն են, թե՞ վրացական: Այն Վրաստանի մշակույթի նախարարության ենթակայությամբ է: Մենք ականատեսն ենք պետական ապարատի աշխատանքին՝ ընդդեմ հայկական պատմական մշակութային հուշարձանների,- ասել է Ա. Օհանյանը,- մինչեւ կարգավիճակի որոշումը, հնարավոր է՝ ոչ մի եկեղեցի կանգուն չմնա”:

Վրաստանի տարածքում արդեն 2-րդ եկեղեցու փլուզումն է, 1-ը՝ Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թ.: Հայկական զլմ-ները նույնպես հարցումներ են արել, սակայն ապարդյուն, չկա պատասխան: Դիմել են նաեւ Մայր Աթոռ, սակայն պատասխանատուն արձակուրդում է, իսկ նման հարց չի էլ քննարկվել:

Բայց օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին 2-րդ Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ուեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Վիրահայոց թեմի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման խնդիրը: Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է ուղղել Վրաստանի իշխանություններին եւ Վրաց ուղղափառ եկեղեցուն՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու՝ վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման ու հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար:

Դեռ 1763թ. Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի 7 եկեղեցիներից մեկը: 1789թ. եկեղեցու արեւմտյան մասում կառուցվում է զանգակատունը: Խորհրդային տարիներին եկեղեցին փակվել եւ վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990թ. որակվելով որպես վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց: Բոլոր դիմումները կամ կոչերը Վրաստանի իշխանություններին՝ մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գեւորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցեց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ “հարեւան եւ եղբայր” վրացիները “արդարացնում” են հայկական եկեղեցիների չվերադարձվելը:

Ավելին. արդեն ներկայիս Թուրքիայի-Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող (հատկապես՝ Անիում) մի շարք եկեղեցիներ նույնպես սկսել են “վրացականացնել” վրացիները եւ շուտով նոր բորբոքումներ կլինեն նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Այստեղ էլ՝ թուրքերի “աչքը լույս”…

Մեր պետությունը պարտավոր է վերջապես տեր կանգնել մեր ժառանգությանը եւ պատմական հուշարձաններին, այլապես օտարները դրանց տեր դառնալով՝ տեր են դառնում նաեւ մեր մասնատված հայրենիքի տարբեր հատվածներին:

Արման Դավթյան
“Լուսանցք” Թիվ 127, նոյեմբերի 27 — դեկտեմբերի 3, 2009թ.

Ի՞նչ կորոշի Վրաստանի Սահմանադրական դատարանը

Նոյեմբերի 20, 2009

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Հայցի համար առիթ դարձավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես դատապաշտպան գրանցման մերժումը ս/թ փետրվարի 16-ին:

2009թ. հունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումն ընթացքի մեջ էր վարչական դատարանում, Վրաստանի խորհրդարանը Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն օրենսգրքից ընդհանրապես հանվեց օտարերկրյա փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանության իրականացումը նախկինում թույլատրող դրույթը: Օրենսդրական այս փոփոխությունը որպես հիմք ծառայեց վարչական դատարանի համար, որպեսզի այն ս/թ հուլիսի 15-ին մերժի ֆրանսիացի փաստաբանի գրանցման հայցը: Սահմանադրական դատարանի հայցի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործում Վահագն Չախալյանին օգնել է “Մարդու իրավունքների կենտրոն” ՈԿԿ փաստաբան Նինո Անդրիաշվիլին:

Հայ գործիչը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր.օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի “բ” ենթակետերով (խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի դեմ)՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:

Վահագնի հայրը՝ Ռուբեն Չախալյանը, մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 226 հոդվածով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)՝ դատապարտվելով 5 տարվա պայմանական ազատազրկման` այն 5.000 լարի (շուրջ 3.000 ԱՄՆ $) տուգանքով փոխարինմամբ, Վահագնի կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը՝ 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում)՝ դատապարտվելով 2 տարվա պայմանական ազատազրկման` պատժի փոխարինմամբ 2.000 լարի (շուրջ 1.200 ԱՄՆ $) տուգանքով:
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն այդ վճիռը թողեց անփոփոխ:

Նարե Մշեցյան
“Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 — 26, 2009թ.

Հա­յաս­տա­՛նը կա­րող է շա­հել

Հոկտեմբերի 16, 2009

Վեր­ջերս Վրաս­տա­նի արտ­գոր­ծ­նա­խա­րար Գրի­գոլ Վա­շա­ձեն ե­լույթ է ու­նե­ցել Լոն­դո­նի “Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թա­գա­վո­րա­կան ինս­տի­տու­տ”-ում եւ հայ­տա­րա­րել է, որ Վրաս­տա­նի ի­շ­­խա­նութ­յուն­ներն ի­րենց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը վա­րում են “Ռու­սաս­տա­նին մո­ռա­նա­լու ցան­­կութ­յամ­բ”: ԱԳ նա­խա­րա­րը մի­ա­ժա­մա­նակ ա­սել է, որ Վրաս­տա­նը կա­րող էր Ռու­սաս­տա­նի լա­վա­գույն դաշ­նա­կի­ցը լի­նել, բայց “դա դե­ռեւս ­չի ստաց­վու­մ”:

Ներ­կա­յումս Թբի­լի­սին նոր ռա­զ­մա­վա­րութ­յուն է մշա­կում երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար եւ, ըստ Գ. Վա­շա­ձեի, այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար վրա­ցա­կան կող­մը պատ­րաստ է օգ­տա­գոր­ծել միայն խա­ղաղ մի­ջոց­ներ: Թբի­լի­սին մտա­դիր է վե­րա­դարձ­նե­լ­ Աբ­խա­զիան եւ Հա­րա­վա­յին Օ­սիան, այ­նու­հե­տեւ, Եվ­րա­միութ­յան օ­ժան­դա­կութ­յամբ հա­մա­ձայ­նութ­յան հաս­նել հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­­նե­րի հար­ցում. “Սա­կայն այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը կլի­նի ա­ռ­անց Ռու­սաս­տա­նի”,- նշել է վրաց արտ­գործ­նա­խա­րա­րը:

Ե­թե հաշ­վի առ­նենք այն հան­գա­ման­քը, որ Մոսկ­վան դեռ շա­րու­­նա­կում է Վրաս­տա­նի մաս­նա­տ­­մանն ուղղ­ված իր ար­տա­քին քա­­ղա­քա­կա­նութ­յու­նը, ա­պա Թբի­լի­սիի այս վե­րա­բեր­մուն­քը նման է նոր ու մեծ մար­տահ­րա­վե­րի: Կար­ծում ենք` Ռու­սաս­տա­նի իշ­խա­­­նութ­յուն­նե­րը կընդու­նեն այս մար­­տահ­րա­վե­րը եւս ու թույլ չեն տա Թբի­լի­սիին “մատ թափ տալ” ի­րենց վրա Եվ­րա­միութ­յան կամ ԱՄՆ-ի ա­նու­նից:

Հե­տաքր­քիր է նաեւ, որ Մոսկ­վան դեռ հիմ­նա­վո­րա­պես չի խա­ղար­կել Ա­ջա­րիա­յի եւ Ջա­վախ­քի տար­բե­րակ­նե­րը (ինչ­պես Աբ­խա­զիա­յի եւ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի դե­պ­­քում), չնա­յած հայ-վրա­ցա­կան սահ­մա­նա­յին տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը կա­րող են Հա­յաս­տա­նին եւս ներ­քա­շել այս հա­կա­մար­տութ­յան մեջ, ին­չից թե­րեւս Ե­րե­ւա­նը հնա­րա­­վոր է շա­հած դուրս գա՝ կար­գա­­վո­րե­լով իր սահ­մա­նա­յին խն­դ­իր­նե­րը եւ վե­րա­միա­վո­րե­լով Ջա­­­վախ­քը (կամ նպաս­տե­լով Ջա­վախ­քի ան­կա­խութ­յա­նը՝ գու­ցեեւ Ա­ջա­րիա­յի հետ սերտ հա­մա­դաշ­նութ­յամբ):

Վրաստա­նը հետզ­հե­տե կորց­նում է իր նպաս­տա­վոր աշ­խար­հա­գ­րա­կան դիր­քը, քա­նի որ տա­­րա­ծաշր­ջա­նում որ­պես գոր­ծոն ու­­ժե­ղա­նում է Հա­յաս­տա­նի դիր­քը եւ չի բա­ցառ­վում, որ այս հան­­գա­ման­քը դառ­նա Վրաս­տա­նի մաս­նատ­ման պատ­ճառ: Այս եր­կի­րը գո­յա­տե­ւել է հիմ­նա­կա­նում իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քը շա­հար­կե­լով եւ այս կամ այն գեր­տե­րութ­յա­նը իր տա­ր­ան­ցիկ տա­րած­քը տրա­մադ­րե­լով, ուս­տի, ե­թե չլի­նի տա­րան­ցիկ եր­կիր՝ չի լի­նի նաեւ այդ եր­կիրն ա­մեն գնով պաշտ­պա­նե­լու այ­լոց շա­հագրգ­ռվածութ­յու­նը:

Գու­ցե այլեւս ե­կել է Հա­յաս­տա­­նի օգ­տ­վե­լու՞ պա­հը, երբ հա­յե­րը կա­րող են վե­րա­կանգ­նել ի­ր­ենց պապենական եր­կիրն ու ի­րա­վունք­նե­րը Պատ­մա­կան Հա­յա­ս­տա­նի տա­­րած­քում:

Ա­նի Մա­րութ­յան

“Լուսանցք” թիվ 121, 16-22 հոկտեմբեր 2009թ.

Այստեղ էլ սահմանազատման երկխոսություն է

Հոկտեմբերի 9, 2009

Հայաստանն ու Վրաստանը վերսկսում են սահմանազատման (դելիմիտացիայի) դիրքորոշումները մոտեցնելուն ուղղված երկխոսությունը: “Նովոստի-Գրուզիա” գործակալության հաղորդմամբ, այս մասին նշվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման հարցերով Թբիլիսում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բանակցությունների ժամանակ վրացական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան, իսկ հայկական կողմից՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: “Չսահմանազատված հատվածների առնչությամբ երկու կողմի փորձագետներին հանձնարարվել է հստակ առաջարկներ ներկայացնել: Հանդիպման ընթացքում արձանագրվել է դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ երկխոսությունը աշխուժացնելու ցանկություն”,- ըստ գործակալության տեղեկատվության, ասված է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկկողմ հաջորդ քննարկումների տեղն ու ժամանակը կհստակեցվեն հաջորդիվ՝ դիվանագիտական խողովակներով:
Պետք է հիշեցնենք, որ վրացիներն իրենց լկտի պահվածքով (հատկապես՝ Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանային գոտիներում) փորձում են հնարավորինս “երկարացնել” իրենց սահմանները (Ջավախքը դեռ քիչ են համարում), ուստի հայկական կողմը պիտի կտրուկ եւ վճռական գործի այս հարցում: Հայաստան-Թուրքիա “հարաբերություններում” սահմանների բացման ձգտումները չպիտի անուշադրության մատնեն Վրաստանի հետ խնդիրները, որը մեր աջ ու ձախ հարեւաններից գրեթե ոչնչով չի տարբերվում:
Նարե Մշեցյան
“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Վրաստանին էս մի չոռն էլ կպավ

Սեպտեմբերի 25, 2009

Ինչպես հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը, իրենց մոտ արդեն խոզի գրիպ կա. դրանով վարակվել է Թուրքիայում հանգստանալուց հետո Վրաստան վերադարձած մի երիտասարդ աղջիկ: Հիվանդի առողջական վիճակը թեեւ բավարար է, բայց նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, նախարարությունում հատկանշել են, որ դա վարակի երկիր բերման առաջին դեպքը չէ, դեռեւս չի հայտնաբերվել այնպիսի մի դեպք, որ հիվանդությունը գրանցվի հենց երկրի ներսում, կամ այնպիսինը, որ վարակը մարդուց մարդ փոխանցվի:

Մինչ այս Վրաստան վարակը բերվել է Գերմանիայից, Իսպանիայից եւ Անգլիայից: Հարկ է նշել, որ մինչ այս երկրում գրանցված 13 դեպքերը ծանր չեն եղել եւ հեշտ են բուժվել:

Panorama.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահեցրել է, որ հանրապետությունում Ա գրիպի` H1N1-ի ոչ մի դեպք չի գրանցվել:

Մասնագետի խոսքերով, եղել են դեպքեր, երբ մարդկանց մոտ հիվանդության առկայության կասկածներ են եղել, բայց լաբորատոր հետազոտությունները դրական պատասխան չեն տվել:

Հիշեցնենք, որ hանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղեւորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը: 2009թ. օգոստոսի 17-ի դրությամբ, ԱՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 177.457 դեպք է գրանցվել, այդ թվում նշվում է 1462 մահվան դեպքի մասին: 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Վրացական եղբայրության եւ ժողովրդավարության հետեւանքը…

Սեպտեմբերի 18, 2009

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին՝ ուշադրություն հրավիրելով Եվրամիության համապատասխան մարմիններին ջավախքահայ հասարակական ու քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին:

Ստորեւ ներկայացնում ենք նամակի հայերեն թարգմանությունը՝ կատարված “Երկիր” միության կողմից: 

Եվրամիության Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդներին
Ստրասբուրգ, սեպտեմբեր 15, 2009թ.

Տիկին,

Ես կուզենայի ահազանգել խտրականության զոհ հանդիսացող Վրաստանի էթնիկական եւ կրոնական փոքրամասնությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Մասնավորապես, հայ փոքրամասնությունը ենթարկվում է լեզվական, սոցիալական եւ կրոնական խտրականության, իսկ տարածաշրջանը, որտեղ այն մեծամասնություն է կազմում, գրեթե զուրկ է տարանցիկ ճանապարհներից, էներգետիկ, առողջապահական եւ սոցիալական ծառայություններից:

Վրացահայերի քաղաքական առաջնորդներից մեկը՝ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսին եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման հույժ կասկածելի մեղադրանքներով:
Նրա ղեկավարած շարժման պահանջները խաղաղ բնույթի են, դրանք ուղղված են ոչ թե անկախացմանը կամ ինքնավարության հաստատմանը, այլ Վրաստանի հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ճանաչման նպատակ են հետապնդում այն պայմաններում, երբ վրացական իշխանությունները հայաբնակ շրջաններում վարում են ձուլման քաղաքականություն, հատկապես 2005թ. ռուսական ռազմաբազաների դուրս բերումից հետո:

Դեռեւս վերաքննիչ բողոքն ընթացքի մեջ՝ Վահագն Չախալյանը Թբիլիսիի մեկուսարանից տեղափոխվել է մեկ այլ բանտ, որը գտնվում է քաղաքից 30 կմ հեռավորության վրա, եւ որտեղ նա իր անվտանգության հետ կապված մտահոգություններ ունի:

Նրա վերաքննիչ բողոքի դատալսումը նախատեսված է վերսկսվելու այս ուրբաթ (սեպտեմբերի 18-ին), բայց նրա ձերբակալությունը, գործի նախաքննության եւ առաջին ատյանում դատաքննության ընթացքը ուղեկցվել են լուրջ օրինախախտումներով (Վրաստանի արդարադատության նախարարությունն անգամ մերժել է նրան ֆրանսիացի փաստաբան ունենալու իրավունքից):

Մենք իրավունք չունենք հանդուրժելու վրացական իշխանությունների արդար դատաքննության իրավունքի միջազգային նորմերի ոտնահարման գործելաոճը, նամանավանդ, որ Վրաստանը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող Եվրոպական հարեւանության ծրագրով ստացել է 15 մլն Եվրո՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 Կարո՞ղ եք Դուք հանձնարարել Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչությանը հետեւել Չախալյանի դատավարությանը: Արդյո՞ք մենք չպետք է պահանջենք վրացական իշխանություններից հաշվետու լինել դատաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված միջոցների համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկենք՝ Վրաստանին իր ստանձնած պարտավորությունների կատարմանը մղելու ուղղությամբ:

Տիկին, խնդրում եմ ընդունել հարգանքներիս հավաստիքը:
Սիլվի Գիյոմ

Հ.Գ. — “Լուսանցք”-ի կողմից — Այս ահազանգը դեռ միայն Վահագն Չախալյանի դեպքի մասին է, սակայն, վրացական “հարեւան ու բարեկամ” իշխանությունների հայահալած քաղաքականությունից արդեն հարյուրավոր հայորդիներ են տառապել, ձերբակալվել, բանտարկվել, վտարվել ու սպանվել… Իսկ մեր երկրում, առանց ամոթի, պաշտոնական կերպով ընդունում, պատվում ու ճանապարհում են (դեռ մեդալ են նվիրում) Վրաստանի՝ Սահակաշվիլի կոչված նախագահին: 

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 — 24, 2009թ.

Թուրքերը հայերի պես բարի քրիստոնյա չեն…

Սեպտեմբերի 4, 2009

Հայ-վրացական սահմանի Ախալցխայի հատվածում 3 վրացի սահմանապահ սպանվել, 4-ը անհետ կորել են: Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել N1 Ադիգենի-Հայաստան պահակակետում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմում են ընդգրկված նաեւ ՀՀ սահմանապահ զորքերը, հերքել է վրացական ՆԳՆ հայտարարությունը՝ սահմանապահների‘հայ-վրացական սահմանին սպանված լինելու մասին:

“Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, հայ-վրացական սահմանին որեւէ միջադեպ չի գրանցվել”,- ըստ “ՌԻԱ Նովոստի”-ի, հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից: Մինչ այդ Վրաստանի ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին հայտնել էր, որ սպանված 3 զինծառայողները հայտնաբերվել են հայ-վրացական սահմանի պահակակետի մոտ:

ՀՀ ԱԱԾ-ն, ինչպես նաեւ վրացական որոշ աղբյուրներ չեն բացառում, որ միջադեպը տեղի է ունեցել սահմանի վրաց-թուրքական հատվածում, քանի որ Ադիգենի շրջանը սահմանակցում է նաեւ Թուրքիային:

Միջադեպի առնչությամբ Վրաստանում առայժմ որեւէ հստակ տեղեկություն չի տրամադրվում:

Շրջանառվող գլխավոր վարկածն այն է, որ 3 սահմանապահները սպանվել են անհետ կորած մյուս 4 ծառայակիցների հետ վիճաբանության արդյունքում: Հիշյալ 4 զինծառայողներին առայժմ չի հաջողվել հայտնաբերել: Սակայն տեղեկություն կա, որ վրաց իրավապահներն արդեն ունեն հստակ մեղադրյալ, որի անունը չի հրապարակվում:

Այս ամենը կատարվեց հայ-վրացական սահմանային, ավելին՝ տարածքային հերթական անհամաձայնությունից հետո, ուստի՝ առաջին կասկածը հայերի վրա էր ընկնում: Հիշեցնենք, որ խոսքը օրեր առաջ կատարված միջադեպի մասին է, երբ վրացի սահմանապահներն արգելել էին հայ գյուղացիներին Բավրայի շրջակայքում հավաքել սեփական ցանած բերքը: Հայ գյուղացիները դիմել էին ՀՀ իշխանություններին, սակայն ապարդյուն, վրացիները խորանալով ՀՀ սահմանից ներս, տնօրինում են իրավիճակին եւ հավանաբար դեմ չեն լինի հավաքելու հայ գյուղացիներին պատկանող բերքը:

Այս միջադեպն առաջինը չէ եւ Լոռու ու Շիրակի մարզերի հետ Վրաստանի սահմանային հատվածներում պարբերաբար լինում են միջադեպեր: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն միայն տեղեկացնում է, թե բանակցությունները վրացիների հետ շարունակվում են:

Ստացվում է այնպես, որ թուրքը, ադրբեջանցին կամ վրացին երբ ուզեն, ոնց ուզեն, այնպես էլ կպահեն իրենց ՀՀ սահմաններին: Դիցուկ մեր սահմանապահները բերքահավաքի ժամանակ չեն կրակում ադրբեջանական սահմանամերձ գյուղերի վրա, իսկ ադրբեջանցիք կրակում են, վրացիները մտնում են հայկական տարածքներ եւ վրացական են համարում հայերի եկեղեցիները ու մշտապես ձրիակերի պես փորձում են տիրել հայ գյուղացիների աշխատանքին, իսկ մենք դեռ բանակցում ենք… ու ազնիվ հարեւան խաղում:

Թուրքերը չեն բանակցում, պարզապես վրացի զինվորներին այն աշխարհ են ուղարկում, որ երբ գնան հանգրվանեն վրացական հողում, մյուսներին դա լավ դաս լինի ու ավել-պակաս շարժումներ չանեն, նույնը՝ ադրբեջանցիք… Իսկ մենք վրացի զինվորին սիրում ենք, չէ՞ որ քրիստոնյա ենք, սիրում ենք նաեւ մեր թշնամիներին, ովքեր հալածում են մեր իսկ գյուղացիներին, մեր իսկ տարածքում եւ այլն:

Հիմա էլ զլմ-ներում լուրեր են պտտվում, թե Ռուսաստանի հետ գործակցող հայ գործարարները (որոնցից շատերը կուսակցապետեր են) պայմանավորվել են Հայաստանում երիտասարդական խմբեր ստեղծել՝ հակավրացական ուղղվածությամբ, որոնք պիտի նաեւ Ջավախքը պահանջեն: Է՜, հայ ազգայնականները էն գլխից են Ջավախքը պահանջել ու պահանջում: Ինչու՞ չեն ռուսաստանասերները ժողովրդավարական եվրախմբեր ստեղծում ու փորձում են ազգայնական խաղալով հարամել եւ՛ ազգայնական դաշտը եւ՛ Ջավախքի հարցը…

Այսպես էլ հարաբերվում ենք վրացիների հետ ու զիջում տարածք, պատիվ ու արժանապատվություն: Ջավախքի ու մեր ազգային այլ հարցերի մասի՞ն էլ ենք ուրիշների միջոցով ու ուրիշներին համապատասխան անելու…

Արտակ Հայոցյան

“Լուսանցք” Թիվ 29 (115), սեպտեմբերի 4 — 10, 2009թ. Հրատարակման Գ տարի

Վրաստանը միայն Հայաստանին կարող է ապավինել

Օգոստոսի 28, 2009