Archive for the ‘Ջավախք’ Category

Լավ չի չէ՞, այ Վրաստան

24 Հուլիսի, 2009

Վրացական «Քվիրիս պալիտրա» (հայերեն‘«Շաբաթվա ներկապնակ») թերթը հուլիսի 20-26-ի թիվ 029 համարում անդրադարձ է կատարել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների խնդրին եւ, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպմանը:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, «հրապարակման մեջ թերթը մտահոգություն է բարձրացնում հատկապես այն առնչությամբ, որ Վրաստանում հայ եւ ադրբեջանական համայնքների կրթօջախների համար դասագրքերի չհրապարակման արդյունքում, դրանք նվիրատվության ձեւով ստացվում են Հայաստանից ու Ադրբեջանից: Ըստ թերթի, իշխանություններն այս հարցում վտանգավոր անգործություն են դրսեւորում, քանի որ ադրբեջանական ծագման դասագրքերը պառակտիչ բովանդակություն ունեն եւ աղճատում են տարածաշրջանի պատմությունը:

Ըստ թերթի, մասնավորապես, 8-րդ դասարանի համար նախատեսված ադրբեջանական պատմության դասագրքում գրված է. «Վրացի եւ հայ ֆեոդալները Բյուզանդիայի օգնությամբ խաչակրաց արշավանքներ են սկսել թուրք-սելջուկների դեմ: Պայքարի նպատակով նրանք դաշինք են կնքել խաչակիրների հետ: Այդպիսով նրանք փորձել են մահմեդական գործոնը դուրս մղել Կովկասից ու տիրանալ ադրբեջանական հողերին: 1120 թվականին Դավիթ IV-ը հարձակվեց Շիրվանի վրա, նա ավերեց Գաբալա քաղաքն ու նրա մերձակայքը, հավաքեց ադրբեջանական հարստությունն ու հեռացավ, 1122 թվականին Թբիլիսին անցավ վրացիների ձեռքը»: Պատմաբան Ջաբա Սամուշիան թերթին մեկնաբանություններ է տվել. «Ադրբեջանը որպես պետություն, այն ժամանակ ընդհանրապես գոյություն չի ունեցել: Դասագրքում ներկայացված են Իրանի, մահմեդական էմիրությունների, Աղվանքի, Շիրվանի եւ, մասամբ, Վրաստանի պատմությունները: Եվ այդ ամենը հարմարեցված է որպես Ադրբեջանի պատմություն: Զուտ գիտական տեսանկյունից դասագիրքը որեւէ քննադատության չի ենթարկվում: Դա բացարձակապես քաղաքականացված դասագիրք է պատմագիտության հետ որեւէ առնչություն չունեցող: Հիշեցնեմ մեկ փաստ. 1919 թվականին Փարիզի կոնֆերանսում, որտեղ ճշտվում էին նոր ձեւավորված պետությունների սահմանները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան), ադրբեջանական կողմը պահանջում էր ամբողջ Քվեմո Քրթլին, Մեսխեթիի մի մասն ու Աջարիան մտցնել Ադրբեջանի կազմի մեջ ու ճանաչել այդ սահմաններով… Նրանց դասագրքով Թբիլիսին ադրբեջանական քաղաք է… Ինչպե՞ս կարելի է այդ դասագրքերով ուսում տալ Վրաստանի դպրոցներում: Դրանցով չարժե նույնիսկ Ադրբեջանում սովորել: Այսպիսի պատմական շանտաժի դեմ պետք է դիվանագիտական մակարդակով բողոքել: Ըստ այդմ ստացվում է, որ վրացիները կեղեքիչներ են, ովքեր Թբիլիսին խլել են ադրբեջանցիներից, որ վրացիների պատժիչ ջոկատները թալանել են խեղճ ադրբեջանցիներին ու նրանց մինարեթներից կախել: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային ատելության սերմանում: Այդ դասագրքերով դաստիարակված երեխաների աչքում վրացիներն ատելի ագրեսորներ են»:

Որ Ադրբեջանը սովոր է պատմություն աղճատելու, իրեն հարմարեցնելու, դրան այժմ այս նյութում չենք անդրադառնա: Միայն ուզում ենք ասել՝ լավ չի չէ՞, այ Վրաստան, դու էլ ոչ մի բանով չես տարբերվում Ադրբեջանից եւ բազմիցս ես եղծել ու հիմա էլ քո իսկ դասագրքերում աղավաղում ես Հայոց պատմությունը, հաճախ սեփականացնում այն: Վրաստանի նախագահի անձնական երգիչ Վան Բայբուրթի ականջը խուլ, թե չէ օգոստոսին մտադիր եմ Թբլիսի մեկնել, հանկարծ ու…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք», թիվ 114, Հուլիսի 24-30, 2009թ.

Ինչի՞ց է կախվում Վրաստանը

26 Հունիսի, 2009

Վերջերս «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը պատմում էր, թե ինչպես են վրացական սահմանի մոտ իրեն արգելել հատել սահմանը: Հունիսի 19-ին իրեն թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը եւ ժամանել Թբիլիսի, որտեղ ինքը հայկական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող հանդիպումներին՝ Վրաստանի ԱԳՆ-ի, ռեինտեգրացման նախարարության, մի շարք հ/կ-ների եւ ԶԼՄ-ների հետ: Քննարկումների թեմաները պետք է լինեին հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի ազգային փոքրամասնությունների, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված հիմնախնդիրները:

Այսպիսով, Վրաստան թույլ չեն տվել մտնել ՀՀ ԱԺ պատգամավորի: Ինչ խոսք, սա խնդիր է, որ արդարացիորեն մեր երկրի հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման առարկա է դարձել: Բայց այս խնդիրը արդեն հետեւանքն է այն պատճառի, որ ժամանակին մենք չենք վերացրել, ավելին՝ ավելի ու ավելի ենք խորացրել՝ թողնելով, որ Վրաստանը մեզ վերաբերի այնպես, ինչպես իր քեֆն է ուզել տվյալ ժամանակահատվածում…

 Այս մասին՝ քիչ ուշ:

Իսկ հիմա ընդամենը հարցնենք Ջավախքի պաշտպանության ներկայիս «առաջամարտիկներին», ովքեր Շ. Թորոսյանին «դոշ տված պահում են», այդ ինչու՞ միանգամից մոռացան Ջավախքի հասարակական-քաղաքական երիտասարդ գործիչ Վահագն Չախալյանի եւ Հայաստանի սահմանը հատելուց հետո նրա ձերբակալության փաստը…

Այդ ինչու՞, երբ ժամանակին Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը խոսում էր Ջավախքի խնդիրներից, իսկ իշխանությունների կամակատարներն էլ նշում էին, թե նա 2-րդ ճակատ է բացում Հայաստանի համար, Ջավախքի պաշտպանության ներկայիս «առաջամարտիկները» ծպտուն չհանեցին: Նույն Շիրակ Թորոսյանը՝ նույնպես… Բայց մենք ասենք՝ ինչու:

Լրատվության մեր աղբյուրները բազմիցս փաստել են, որ Ջավախքի հանդեպ բոլոր «առաջամարտիկների» հետաքրքրությունը բացառապես… տնտեսական է:

Այս օրերին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահը:

Եթե այցը հակիրճ բնութագրենք, ապա այն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան այցի օրակարգի կրկնությունն է: Զարմանալի ոչինչ չկա, եւ այսպես է պաշտոնական արարողակարգի էթիկայով: Հնարավոր է Շ. Թորոսյանի հետ կապվածը երկու նախագահների առանձնազրույցի ժամանակ էլ չի քննարկվել: Այդ պարագայում դա ենթադրում է մի բան. վաղը, առանց բացատրության (ինչպես Թորոսյանի պարագայում է եղել), Վրաստան կարգելվի մտնել բոլոր այն հայերին, ովքեր արծարծում են Ջավախքի խնդիրը:

Ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, Ջավախքի խնդիրը այսպես չի լուծվի. այսպես, այսինքն՝ այն կեցվածքով, որ մեր պատկան մարմիններն են ընդունել: Իսկ այ Վրաստանը, կարծես, խուճապի է մատնվել. նա ուզում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, անգամ դեմ չէ Հայաստանին իբրեւ ռազմավարական գործընկեր դիտարկել: Եվ սա այն բանից հետո, երբ մեր երկրի հանդեպ մեծանում է արաբական աշխարհի հետաքրքրությունը: Նաեւ՝ Հայաստանը կարծես այլընտրանքային տնտեսական ուղիներ ձեռք բերելու հնարավորություն է ստանում: Հայտնի է, Վրաստանը միշտ է Հայաստանի հաշվին ապրել. ուրիշ մեկը չկա, ում գլխին վարսավիրություն սովորի: Հիմա հանկարծ նկատում է՝ կարող է լրիվ դուրս շպրտվել տարածաշրջանից, ու փորձում է կես ճամփին կանգնեցնել Հայաստանին: Կենցաղային լեզվով ասած՝ Վրաստանն իրեն փրկելու համար ուզում է ինչ-որ բանից կախվել: Ու լավ կլինի, որ այդ կախիչը ա՛յս անգամ մենք չտանք Վրաստանին:
Այլ կերպ՝ հիմա հերթը մերն է նեղելու Վրաստանին: Եվ եթե այս անգամ էլ չօգտվեցինք առիթից ու հավատացինք շարքից դուրս եկող այդ պետությանը, ուրեմն՝ Ջավախքի խնդրի լուծումը դարձյալ երկարաձգելու ենք տասնամյակներով: Ու դարձյալ տասնամյակներ խոսելու ենք Ջավախքի անմխիթար սոցիալական վիճակի ու դրա բոլոր հետեւանքների մասին: Ու թողնելու ենք, որ Վրաստանն էլի ապրի՝ մեզանից ոչ թե կախման մեջ, այլ՝ կախված…

Հայկ Թորգոմյան
Նարե Մշեցյան

«Լուսանցք», թիվ 110, Հունիսի 26- Հուլիսի 2, 2009թ.

Տարածաշրջանում հայաթափման քաղաքականություն է

22 Մայիսի, 2009

Ինչպես հաղորդում է lragir.am-ը, Ախալքալաքի Վիրք կուսակցության գրասենյակում հանդիպում է կայացել Վրաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության հետ, որին ներկա են եղել Ջավախք ժողովրդական շարժման, Վիրք կուսակցության, Ակունք միության, Ջավախքի մտավորականների միության նախագահները եւ մանրամասն ինֆորմացիա տրամադրել ջավախահայերի ներկայիս հիմնախնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Թեեւ հավաքը կայացել է փակ դռների հետեւում, բայց Ա-ինֆոյին, այդուհանդերձ, հաջողվել է որոշակի տեղեկատվություն ձեռք բերել քննարկված թեմաների եւ միջոցառման մասնակիցների տեսակետների վերաբերյալ: Պարզվել է, որ Վրաստանում Եվրախորհրդի ներկայացուցիչը նախ փաստել է, որ ամիսներ առաջ տարածաշրջան այցելած մոնիթորինգային խմբի անդամներն արդեն իրենց տրամադրել են հավաքագրված ինֆորմացիան, եւ հենց սա ի նկատի ունենալով, նա պարտադիր է համարել անձամբ այցելել Ջավախք եւ առաջին ձեռքից տեղեկանալ տեղացիների հիմնահարցերի մասին:

Միջոցառման մասնակից հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարները հիմնականում բարձրաձայնել են տարածաշրջանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխման, ՏԻՄ ինքնուրույն գործունեության բացակայման, հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ չտրամադրելու հիմնախնդիրների մասին:

Նրանք տեղեկացրել են, որ տեղաբնակներին հուզող հարցերը մինչ օրս բարձիթողի վիճակում են, եւ անգամ կենտրոնական իշխանություններին ուղարկված գրությունները պատասխանի չեն արժանանում, ինչը թույլ է տալիս մտածել, որ վերջիններիս բոլորովին էլ չեն մտահոգում ջավախահայերի խնդիրները:

Որպես հիշյալ հիմնահարցերի լուծման տարբերակ, ներկաներն առաջարկել են երկրում հաստատել ֆեդերալ (դաշնային) կառավարման ձեւ, ինչի շնորհիվ Սամցխե-Ջավախք տարածաշրջանին կտրվի ինքնավարություն, որը, սակայն, ոչնչով չի սպառնա երկրի տարածքային ամբողջականությանը, այլ միայն թույլ կտա հնարավորինս արագ կարգավորել տեղացիներին անհանգստացնող հիմնախնդիրները:

Հանդիպման մասնակիցները հյուրերին նաեւ տեղեկացրել են, որ տարածաշրջանում հայաթափման քաղաքականություն է տարվում, պետական լեզվի չիմացության պատճառով պետական հաստատություններում ջավախահայերը աշխատանքի չեն տեղավորվում, ինչը, ըստ նրանց, զուտ արհեստական պատճառ է տեղացիներին չընդգրկելու պետական մարմիններում՝ փոխարենը աշխատատեղեր տրամադրելով ազգությամբ վրացիների:

Հավաքի ընթացքում խոսվել է տարածաշրջանում հայ վրացական համատեղ պետական համալսարան ստեղծելու առաջարկի եւ դրա մերժման, ինչպես նաեւ հայ եւ վրաց եկեղեցիների ներկայիս կացության մասին:

Անդրադառնալով ջավախահայերի ինտեգրման հարցին, ներկաները հավաստել են, որ պետական լեզվի իմացությունը բնավ էլ ինտեգրացիայի չի տանում, եւ որ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի բնակչությունն իրականում վրաց հասարակությանն ինտեգրվելու խնդիր չունի, քանզի նա մեկուսի ապրելակերպ չի վարում, այլ՝ հնարավորինս մասնակցում է երկրում տարվող տարբեր գործընթացների, օրինակ՝ ընտրությունների եւ նման այլ միջոցառումների:

 “Լուսանցք” Թիվ 105  մայիսի 22-28 2009թ.

Վրացական մոլու՞ցք

1 Մայիսի, 2009

Որոշում՝ ի վնաս ջավախքահայության

Ծեծել են հայի
Ապրիլի 16-ին ջավախահայ հայրենասեր “Միասնական Ջավախք — ժողովրդավարական դաշինք” Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել:

Բռնությունն իրականացրել են կալանատան 6 աշխատակիցները, ինչը շարունակվել է մոտավորապես 30 րոպե: Հարձակվողները դիմակավորված չեն եղել: Պատրվակը՝ շախմատի գծագրության թուղթ հայտնաբերելն է եղել: Վ. Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ վրացի պաշտպան Զուրաբ Ռուստիաշվիլին հանդիպել են հայ քաղբանտարկյալին եւ տեսել են ծեծի պատճառով նրա ստացած վնասվածքները: Դրանք հիմնականում ոտքերի շրջանում են եղել: Դեմքի հատվածում սպիներ չեն նկատվել, որովհետեւ ծեծից հետո երկար ժամանակ էր անցել: Բացի այդ, Վ. Չախալյանը նշել է, որ կարողացել է ձեռքերով պաշտպանել դեմքն ու գլուխը: Փաստաբանը հայտնել է, որ վրացական իշխանությունները չունենալով այլ տարբերակ, փորձում են նման կեղտոտ ձեւով կոտրել Վահագնի պայքարի ոգին: Սակայն, բռնության փաստն ամենեւին չի ազդել նրա հոգեկան վիճակի վրա:

Կատարվածի կապակցությամբ Ս. Ոսկանյանը դիմել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիին, միջազգային մի շարք իրավական կազմակերպությունների, Կարմիր խաչի գրասենյակին՝ առաջարկությամբ համապատասխան բժշկական աջակցություն ցուցաբերել եւ որպեսզի այսօրինակ գործողություններն այլեւս չկրկնվեն:
Ս. Ոսկանյանը փաստել է, որ ապրիլի 7-ից հետո պաշտպանական կողմը չի ստացել դատավճռի պաշտպանական մասը, ապացույցները, որոնցով հիմնավորվել է մեղադրանքն ու կայացվել դատավճիռ: Փաստաբանի մեկնաբանությամբ կամ դատավճիռը պատրաստ չէ, որն օրենքի խախտում է, կամ էլ միտումնավոր չեն ուղարկում, որպեսզի պաշտպանական կողմը վերաքննիչ դատարան ավելի թույլ բողոք ներկայացնի: Մայիսի 7-ին լրանում է մեկամսյա ժամանակահատվածը, որի ընթացքում փաստաբանը պետք է դիմում-բողոք ներկայացնի վերաքննիչ դատարան:
Օրերս Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ կրկին կայացել է բողոքի ցույց՝ ֆրանսահայ մտավորականների եւ հասարակական գործիչների մասնակցությամբ, ովքեր վրացական կառավարությունից պահանջում են ազատ արձակել Վահագն Չախալյանին:
Կարծում ենք՝ անհրաժեշտ է վերսկսել ցույցերը նաեւ Երեւանում՝ Վրաստանի դեսպանատան առջեւ եւ Ջավախքում, որպեսզի ազգայնամոլ վրացական ղեկավարները հասկանան հայ-վրացական “բարեկամության” արժեքը: Հատկապես, որ ջավախքահայերը դիմել են ԵԽԽՎ-ին՝ “վրացական իշխանությունների կողմից Վրաստանի հայության նկատմամբ իրականացվող մեկուսացման եւ հալածանքների քաղաքականությունը կասեցնելու նպատակով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու խնդրանքով”:

Եվ վրացիների են ծեծել
Օրերս Վրաստանում ծեծի են ենթարկվել նաեւ ընդդիմության ցույցի երկու մասնակից եւ “Ռուսթավի-2” հեռուստաընկերության օպերատորը: Ընդդիմության առաջնորդները պատահածի համար մեղադրում են իշխանություններին, որոնք իբր հատուկ խմբեր են պատրաստել նմանատիպ հարձակումներ իրականացնելու համար, հանրահավաքի անցկացման վայրին մոտ:
Մեր տեղեկությունների համաձայն վրացական ընդդիմությունը նույնպես պատրաստվում է հատուկ խմբեր կազմավորել՝ ինքնապաշտպանվելու համար:
Կարծում ենք՝ սա լավ օրինակ է, եւ ջավախքահայերն ու թիֆլիսահայերը նույնպես պետք է ընդօրինակեն վրացական ընդդիմության այս քայլը եւ կազմեն հատուկ ինքնապաշտպանական խմբեր:

Արման Դավթյան

“Լուսանցք” Թիվ 102, մայիսի 1 — 7, 2009թ.

Երբ դատում են վրացի կինտոները

10 Ապրիլի, 2009

Ինչպես արդեն հայտնել էինք, Վահագն Չախալյանի դատաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերը, դատավարության բուն ընթացքը հաստատապես ապացուցում են, որ այս քրեական գործը մտացածին եւ վատ կազմակերպված սադրանք է: Ինչն առավելապես նպատակ է հետապնդում՝ ահաբեկել ջավախքահայության հայրենասեր մարդկանց՝ նրանց ազգային ինքնության եւ արժանապատվության համար մղվող պայքարից հեռու պահելու համար: Սա է մեր «հարեւան» ու «բարեկամ», էլ չասենք «եղբայր» վրացու իրական կերպարը: Եվ միշտ էլ սա է եղել… Տեսնողը՝ տեսել է, չտեսնողը՝ պարզապես չտեսնելու է տվել:

Վրացական «արդարադատությունը», թքելով ամեն օր եղբայրությունից բարբաջող վրացի պաշտոնյաների հավաստումների վրա, ամեն կերպ փորձում է հասնել Ջավախքի հայաթափմանը: Եվ այսպես անիրավ, բայց նպատակայնորեն պատժելով Չախալյանների ընտանիքին, մյուս հայ ընտանիքներին երկրամասը լքելու անուղղակի «կոչ» է անում…

Այս դատավարությունը «զավեշտալի եւ խայտառակ» է բնորոշել նաեւ «Միասնական Ջավախք — ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ Ախալցխեի շրջանային դատարանում արտասանած իր պաշտպանական ճառում: Նա շեշտել է, որ այն, «ինչ կատարվում է, ջավախքահայ գործչի նկատմամբ իշխանությունների պատվերով, ոստիկանության ու հատուկ ծառայությունների կողմից իրականացված հաշվեհարդար է…»:

Վ. Չախալյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հանրային կարգը խանգարելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին կամ պետական պաշտոնյային խմբակային դիմադրություն ցույց տալու մեջ: Շուրջ 8 ամիս է, ինչ հայազգի քաղբանտարկյալը գտնվում է անազատության մեջ: Վ. Չախալյանը, նրա հայրն ու անչափահաս եղբայրը մեղադրվում են նաեւ զենք-զինամթերքի անօրինական ճանապարհով ձեռք բերման եւ պահպանման մեջ:

Ըստ դատապաշտպանի, այս դատաքննությունը հեռու է «արդարադատություն կոչվելուց, եւ այդ պատճառով էլ կեղծ ու շինծու մեղադրանքներով կառուցված այս քրեական գործը տապալվելու է, եթե ոչ Ախալցխեի կամ Թբիլիսիի դատական ատյաններում, ապա գոնե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում»: Ս. Ոսկանյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալներ Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյաններին ճանաչել անպարտ Վրաստանի քրօր-ի 236-րդ հոդվածի 1-ին մասով, 226-րդ հոդվածով, 353-րդ հոդվածի 2-րդ մասով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» ենթակետերով իրենց մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ: Դատապաշտպանը պահանջեց նաեւ դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ կայացնել արդարացման դատավճիռ՝ հռչակելով վերջիններիս անմեղությունն իրենց առաջադրված մեղադրանքում:

Հիշեցնենք, որ մեղադրող վրացի դատախազ Իրակլի Բարձիմաձեն Վահագն Չախալյանի համար պահանջել էր 14 տարի ազատազրկում եւ 18 հզ. լարի (մոտ 11 հզ. դոլար) տուգանք, Ռ. Չախալյանի համար՝ 4 տարի ազատազրկում եւ 6 հզ. լարի տուգանք եւ Ա. Չախալյանի համար՝ միայն տուգանք՝ 3 հզ. լարի: Դատավոր Ցիրա Մայսուրաձեն դատական վիճաբանությունների փուլի ավարտից հետո կայացրեց այսպիսի դատավճիռ՝ Վ. Չախալյանին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ առանց տուգանքի, նրա հորը՝ Ռ. Չախալյանին՝ 5 հզ. լարի տուգանք, եղբորը՝ Ա. Չախալյանին՝ 2 հզ. լարի տուգանք:

Իսկ մինչ դատավճիռը, Վ. Չախալյանն իր վերջին խոսքում հանգամանալից ներկայացրեց նախքան իր ձերբակալությունը եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները Ջավախքում, իր եւ ընտանիքի անդամների ձերբակալության իրական՝ քաղաքական դրդապատճառները, այս դատավարության սնանկությունը, վրացական իշխանությունների խայտառակ պահվածքն ու անօրինական գործողությունները: Նա կարծիք հայտնեց, որ այս ամենն արվում է ջավախքահայությանը վախեցնելու, ենթարկեցնելու նպատակով, սակայն ինքը վստահ է, որ անկախ իրեն դատապարտելուց, ջավախքահայությունը շարունակելու է իր քաղաքական պայքարը, ինքը՝ նույնպես…

Կարծում ենք՝ բողոքարկումը Թբիլիսիում որեւէ նոր արդյունք չի տա, բայց պարտադիր է, որպեսզի հետո եվրադատարանում եվրահայ փաստաբանները հիմնավորեն վրացական շովինիզմի առկայությունը այս դատավարությունում:

Վահագն Նանյան

“Լուսանցք” Թիվ 99,  ապրիլի 10- 16, 2009թ.

* * *

Վրաստանի մասնատման հերթական լուրը

Ռուս հեռուստալրագրող Պավել Շերեմետն օրերս հայտարարել է, թե շատ հավանական է, որ Մոսկվան կրկին հարված հասցնի Վրաստանին, այս անգամ՝ Հայաստանի պատճառով: Նա նշել է, որ Հայաստանում կա ՌԴ-ի ռազմաբազա, որը պարբերաբար պետք է համալրվի նոր տեխնիկայով, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը ցամաքային սահման չունեն: Օդային ճանապարհով էլ ամեն բան նորմալ չի փոխադրվում: Ուստի՝ անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Հարավային Օսիան դառնան սահմանակից, լինի ճանապարհը…

Ինչ է իրականու՛մ կատարվում Ջավախքում

27 Մարտի, 2009

Երբ հայրենասիրությունից «մեռնում» են՝ ըստ շահի թելադրանքի

Օրերս Ախալքալաքի շրջանային վարչությունում հանդիպում է եղել Վրաստանի ֆինանսական գծով մասնագետ, դոկտոր-պրոֆեսոր Լադո Պապավայի հետ: Հիմնականում քննարկվել է երկրի ֆինանսա-տնտեսական իրավիճակը: Իհարկե, անդրադարձ է եղել նաեւ միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրադրությանը, այս համապատկերում Վրաստանի կարգավիճակին եւ այլն:

Լ. Պապավան նշել է, որ Վրաստանում այս առումով լուրջ խնդիրներ արձանագրվել են դեռ տարիներ առաջ, եւ կարծիք է հայտնել, թե հենց այդ ժամանակ է երկիրն առաջին՝ տնտեսապես բացասական հարվածն ստացել:

Անդրադառնալով ռուսաստանյան շուկայի հետ փոխհարաբերություններին՝ նա նկատել է, որ արդեն երեք տարի է, ինչ Վրաստանը ռուսական շուկայի հետ ոչ մի հարաբերություն չունի, եւ վրացական արտադրանքը, հատկապես գինին, այժմ արտահանվում է եվրոպական ու այլ երկրներ:

Իսկ ինչ վերաբերում է Ջավախքի խնդիրների կարգավորմանը, վրացի մասնագետը հաստատ չքմեղացել է եւ ակնկալել. որ կարժանանա ջավախքցիների համբերությանն ու հանդուրժողականությանը, մինչեւ երկիրը կհաղթահարի տնտեսական ճգնաժամը: Իսկ Ջավաքխի հայ ղեկավարությունը հաստատ նման հավաստիացումներ տվել է ամբողջ Ջավախքի անունից…

Մնում է զարմանալ, թե Լ. Պապավան ինչպե՞ս է բացատրել դեռ մինչճգնաժամային Վրաստանի ֆինանսա-տնտեսական անտարբերությունը Ջավախքի ու ջավախքահայերի նկատմամբ:

Այլ վերաբերմունքների մասին (քաղաքական, կրթական, մշակութային, կրոնական…) էլ չենք մանրամասնում:

Իսկ այս ընթացքում Ջավախքի մի շարք կազմակերպություններ (որոնք հիմնականում կամ Վրաստանի կամ Հայաստանի իշխանությունների շահերն են սպասարկում) վերստին իրենց մտահոգությունն են հայտնում, իբր Ջավախքում հայտնվել են մարդիկ, ովքեր բուն խնդիրները թողած, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել:

Բայց բանից պարզվում է, որ այդ «հայտնված մարդիկ» միշտ էլ ապրել են Ջավախքում ու պայքարել են իրենց երկրամասի հայապահպանության հանար:

Պարզապես հիմա այդ «հայտնված մարդիկ» «պատռում» են Ջավախքի մի շարք ծախու ղեկավարների դեմքերը, վեր են հանում նրանց կատարած թալանն ու անօրինականությունները եւ փորձում են իսկապես ազգային Ջավախք ձեւավորել, քանզի համոզվել են, որ նրանց՝ որպես հայերի ներելով, միայն վրացական ջրաղացին են ջուր լցնում: Այս բացահայտումների ընթացքում «պատռվում» են նաեւ Ջավախքի հարցերով զբաղվող վերոշեշտյալ՝ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների շահերին գերի կազմակերպությունների ղեկավարների դեմքերը, ովքեր Հայաստանի ու Ջավախքի հայության թիկունքում զբաղվել են սեփական ժողովրդի ալան-թալանով ու վրացական իշխանություններին հաճոյանալով: Հիմա, երբ Թբիլիսին վերահսկում է Ջավախքով անցնող բոլոր ենթակառուցվածքները եւ սրանց զրկել է արտոնյալ վիճակից, այս ուժերն արդեն «մեռնում» են հայրենասիրությունից ու Երեւանում հանրահավաքներ են անում Վրաստանի դեսպանատան առջեւ, իսկ Ջավախքում փորձում են պահպանել իրենց հավատարիմ վարչախմբին……

Այսօր վրացական իշխանություններին գրեթե հաջողվեց գլխատել ջավախքյան ազգային շարժումը՝ նվիրյալ հայորդիների մի մասին բանտարկելով, մի մասին սպառնալով ու երկրամասից վտարելով, մի մասին էլ քաղաքական ու տնտեսական ճնշումների ենթարկելով:

Այսօր միտումնավոր ձգձգվում է Վահագն Չախալյանի դատը՝ անընդհատ սպասման մեջ պահելով ջավախքահայերին, որպեսզի նոր հայրենասիրական ալիք չառաջանա ու Թբիլիսին շարունակի հայահալած քաղաքականություն վարել Ջավախքում:

Եվ, իմիջիայլոց, այս

ամենին, նպաստած եւ օժանդակած ջավախքյան ղեկավարությունը փորձում է հիմա ազգասերի դիմակ հագնել ու պահպանել իր ղեկավար աթոռները Ջավախքում:

Նրանք պարբերաբար գալիս են Հայաստան, այստեղ ու այնտեղ կաշառում այս կամ այն պաշտոնյային կամ ջավախքահայերի խմբերի, որ նրանց բերաններով հայրենասերի համբավ ձեռք բերեն, փառաբանվեն…

Ինքնամաքրման «դասական» օրինակ է: Ահա, թե ինչն է վտանգավոր:

Փոխանակ խելքի գալու, Ջավախքի ապագայի մասին իրապես մտածելու, սրանք փորձում են կոծկել դավաճանությունն ու անօրենությունները, որպեսզի մնան իրենց տեղերում: Իսկ նմանները միշտ խոցելի են, եւ սա ձեռնտու է վրացական իշխանություններին (անգամ ամենաժողովրդավար), քանզի թալանչուն ու կաշառակերին միշտ կարելի է սանձել ու ծառայեցնել, ինչը հնարավոր չէ իրապես հայրենասեր ղեկավարի առկայության պարագայում:

Եվ այն հայերը, որ ձգտում են Վրաստանում նոր իշխանափոխության հասնել, պետք է սա էլ հաշվի առնեն: Այլապես կրկին կոտրած տաշտակի առջեւ կհայտնվեն ու ամեն բան կսկսեն նորից:

Ուստի՝ Թբիլիսին բացահայտորեն աչք է փակում ջավախքյան այս կլանի ապօրինությունների վրա, քանզի միշտ նրանց պատժելու կամ դատելու բավականաչափ ու հիմնավոր փաստեր եւ լծակներ ունի……

Իսկ թե ինչու՞ է Երեւանը պաշտպանում այսպիսիներին, զարմանալ կարելի է: Ի դեպ, եւ ոչ միայն պաշտպանում է, այլ իր հայաստանյան ջավախքահայ մանկլավիկների միջոցով ճնշում է գործադրում Ջավախքի հայրենասիրական ուժերի վրա:

Այսինքն՝ Թբիլիսին ու Երեւանը նույն բանն են անում՝ հայաթափման ու վրացականացման են տանում մեր պատմական հայրենիքի մի հատվածը՝ Ջավախքը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 97,  մարտի 27- Ապրիլի 2,  2009թ.

Հերթական վրացական խեղկատակությունը

6 Մարտի, 2009

Վրաստանի Արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժել է ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին՝ ստանձնելու ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի պաշտպանությունը: Հիշեցնենք, որ ջավախքահայ գործչի դատավարությունն անհարկի ձգձգվում է: Մերժման որեւէ հիմք՝ Վ. Չախալյանի մոր՝ Գայանե Չախալյանին հասցեագրված նամակում, նշված չէ: Ընդհակառակը՝ նամակում ուղղակիորեն ասվում է, որ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, սակայն, վրացի շա՜տ խելացի պաշտոնյան «գործի հանգամանքները եւ ներկայացված նյութերի հիմնավորությունը քննելուց հետո, նպատակահարմար չի գտել» Պ. Արապյանին ընթացող դատավարությունում՝ որպես պաշտպան մասնակցությունն արտոնելը: Սա Վ. Չախալյանի ու նրա ընտանիքի անդամների (եւ ոչ միայն նրա, նաեւ այլ հալածվող ջավախքահայ գործիչների)՝ հենց Վրաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում է: Այս փաստը եւս մեկ հստակ ապացույց է, որ ջավախքահայ հայրենասերի նկատմամբ ընթացող դատավարությունը բացարձակապես քաղաքական է:

Վրացական իշխանություններն այս մերժմամբ ապացուցում են, որ նրանք այսուհետ էլ շարունակելու են հաշվեհարդար տեսնել ջավախքահայերի նկատմամբ (հատկապես՝ Ջավախքի ու ջավախքահայերի իրավունքները պաշտպանողների) եւ չեն խորշելու ո՛չ հակաօրինական միջոցներ օգտագործելուց, ո՛չ էլ խայտառակ խախտումներ կատարելուց:

Այս հանգանքը պետք է լրջորեն մտահոգի ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ հայության բոլոր հատվածներին, քանզի վրացական այլամերժությունն ու ազգամոլությունը պատսպարվելով ժողովրդավարական արժեքների (որն այդպես էլ անհասկանալի մնաց մարդկության համար) անվան տակ, եւ հովանավորվելով արեւմտյան «պապաների» կողմից, արդեն վտանգավոր է դառնում վրացահայերի (առավելապես՝ ջավախքահայերի) հետագայի համար: Չտեսնելու տալը կամ լռելը կլինի դավաճանության պես մի բան:

Այնպես որ, Ջավախքի հարցով վերջին ժամանակներս պարբերաբար արծարծվող մտահոգություններն իրական են, ակնառու են եւ շտապ միջամտություն են պահանջում, իսկ վրացական պաշտոնյաների սին խոստումներից արդեն իսկ «թուրքական հոտ» է գալիս…

Արման Դավթյան

 “Լուսանցք” Թիվ 94, 6-12 մարտի, 2009թ.

“Վրացիները, Ջավախքը հայաթափելով, դառնում են տարածաշրջանում անփոխարինելի երկիր”

13 Փետրվարի, 2009

Հայտարարում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը

 Նախորդ տարեվերջին վերստին սրվեց արցախյան հիմնահարցը: Դա հիմնականում կապում էին մարտիմեկյան դեպքերի եւ դրա միջազգային արձագանքների, հատկապես՝ ԵԽԽՎի դիրքորոշման հետ

— Այո՛, նման կապը եւ զարգացումների միտումը նկատելի էր, քանզի Արեւմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, շահագրգռված էր Արցախի խնդրում որոշակի “առաջընթաց” տեսնելու առումով: Առաջընթացը դնում եմ չակերտներում, քանզի Արեւմուտքի “առաջընթաց” ասածը հայկական ազատագրված տարածքների զիջում է ենթադրում, ինչն ընդունելի չէ Հայ Արիական Միաբանության համար: Կարծում եմ, արեւմտյան կոշտ քաղաքականությունը որոշակի փոփոխության ենթարկվեց Ռուսաստանում ստորագրված Մայնդորֆյան հռչակագրից հետո: Դրա ազդեցությունը մեծ էր, հատկապես վրաց-օսա-ռուսական պատերազմի ռուսաստանյան կողմի շռնդալից հաղթանակից հետո: Սա բացահայտեց ԱՄՆ-ի այն մտահոգությունը, թե ՀՀ իշխանություններն ամերիկյան օժանդակությամբ գործող, այսպես կոչված, արմատական ընդդիմության հետագա սատարման պայմաններում ստիպված կթեքվեն ռուսաստանյան ուղղությամբ: Ուստի՝ Վաշինգտոնի հրահանգով Երեւանում դադարեցվեցին հանրահավաքները, ինչը ՀՀ իշխանություններին հնարավորություն տվեց դիվանագիտական նոր խաղ սկսելու համար: Դա արտահայտվեց հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ Կովկասում կայունության ու համագործակցության հասնելուն միտված գործընթացներով: Աշխուժացան նաեւ Արցախի խնդրի արծարծումը, հայ-ադրբեջանական շփումները: Որոշակիորեն մեղմվեց հայոց ցեղասպանության արծարծման հարցը ԱՄՆ-ում: Այսպես՝ ԱՄՆ-ն Հայաստանին “սեղմելու” հարցը թողեց Եվրախորհրդին: Սակայն, Մայնդորֆյան նախաձեռնությունը եւ ռուս-ուկրաինական “գազային” պատերազմը մտահոգություն էր պատճառել նաեւ Եվրոպային, ուստի ԵԽԽՎ-ն նրբորեն շրջանցեց մարտիմեկյան դեպքերի համար Հայաստանին ձայնից զրկելու հարցը՝ չարդարացնելով ԱՄՆ-ի (նաեւ հայաստանյան ընդդիմության) սպասելիքները, միեւնույն ժամանակ, համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ, Հայաստանին չմղեց դեպի Ռուսաստան… 

Այդ դեպքում արցախյան հարցի սրմանն ինչը՞ նպաստեց

— Հենց դա էլ ասում էի արդեն: Վրաց-օսա-ռուսական պատերազմը միանգամից փոխեց ոչ միայն տարածաշրջանային իրավիճակը, այլեւ փոփոխման ենթարկվեց համաշխարհային միաբեւեռ աշխարհակարգը: Մայնդորֆյան հռչակագիրն էլ այդ փոփոխությունների հետեւանք էր, որի արձագանքները արծարծվեցին նաեւ Հելսինկյան հռչակագրում: 5-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն այլեւս ընդգծված գերտերություն էր, ինչը տեսանելիորեն երկփեղկել էր միաբեւեռ աշխարհակարգը: ԱՄՆ-ն եւ Եվրոպան մինչեւ այդ պատերազմը գուցե այլ նկրտումներ ունեին՝ ՀՀ-ում իշխանափոխություն անելու հարցում, սակայն դա էապես փոփոխվեց՝ Արեւմուտքի տարածաշրջանային ծրագրերը Թբիլիսիի կողմից խայտառակ կերպով տապալելուց հետո: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն էլ շատ բան փոխեց, որն արվեց ի հակակշիռ Կոսովոյի անկախության: Ուստի՝ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցերով սպասվող սրացումները ակամա դանդաղեցին: Այսինքն՝ հիմա արհեստականորեն է արծարծվում հիմնախնդրի սրացման հարցը՝ եւ՛ ներսում եւ՛ դրսում: Քանզի ԱՄՆ-ին հետեւեց նաեւ Եվրոպան, եւ ՀՀ իշխանությունները հանգիստ գործելու հնարավորություն ստացան՝ առանց ընդդիմության բուռն հանրահավաքների ամենօրյա առկայության, ինչպես նաեւ խիստ պատժամիջոցների չենթարկվեցին ու միջազգային ասպարեզում ամրապնդեցին իրենց դիրքերը: Սակայն, սա չի նշանակում, թե Արցախի եւ ազատագրված տարածքների հարցերում դեռ սրացումներ չեն լինի: Մենք առաջարկում ենք՝ քանի դեռ համեմատաբար հանգիստ է, Երեւանը հիմա կա՛մ պետք է վերահաստատի ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը, կա՛մ պիտի ճանաչի Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, եւ Բաքվի հետ այլեւս պետք է բանակցի Ստեփանակերտը: Հետո, սրացումների դեպքում այս քայլերն անելը գուցեեւ ավելի վտանգավոր լինի, եթե չասենք՝ անհնարին: 

Իսկ չե՞ք կարծում, որ ընդդիմադիրների նոր հանրահավաքների ալիք է սպասվում:

— Վստահ եմ, որ կլինեն նոր հանրահավաքներ, բայց նախկին ուժգնությունը չեն ունենա, եւ ամերիկյան կամ եվրոպական նախկին աջակցությունը նույնպես չի լինի, գոնե առաջիկայում: Ընդդիմությունը պարտադրված է հանրահավաքներ անցկացնելու, քանզի իր համակիրներին վստահեցրել էր, որ արտաքին օժանդակությամբ կհասնի իշխանափոխության եւ կազատի բոլոր բանտարկյալներին: Հիմա իշխանափոխությունը մեծ հարցականի տակ է, բայց իրենք բանտարկյալների եւ հանրահավաքների տասնյակ հազարավոր մասնակիցների (նաեւ՝ 10 զոհերի) առաջ բարոյական մեծ պատասխանատվություն եւ պարտավորություն ունեն: Եթե չգնան արմատական քայլերի, կնշանակի՝ այդ ամենն իզուր էր, եւ իրենք կարող են այլեւս մոռանալ քաղաքականությամբ զբաղվելու, առավել եւս՝ իշխանության գալու մասին:

Անհանգիստ է նաեւ Ջավախքում: Նախկինում Դուք պնդում էիք, թե պետք է անդրադառնալ Ջավախքի անկախության խնդրին: Ձեզ մեղադրում էին երկրորդ ճակատ բացելու մեջ: Բայց հիմա բոլորն են խոսում այդ մասին, այդ թվում՝ իշխանավորները:

— 1-2 տարի առաջ վրացական մի թերթի հարցազրույց էի տվել, որում ասել էի, որ եթե նույնիսկ հիմա Ջավախքը լայն ինքնավարություն ստանա Վրաստանի կազմում, միեւնույնն է դա մեր պապենական հողն է եւ վաղ թե ուշ պիտի վերադարձվի Հայաստանին: Նշել էի, որ եթե այս խնդիրը խաղաղ լուծվի, ապա տարածաշրջանում հայ-վրացական բարեկամությունն այլընտրանք չի ունենա, հակառակ պարագայում, պատերազմելով էլ լինի, Ջավախքը վերստին հայկական է լինելու: Այսպես եմ արտահայտվել նաեւ հայկական զլմ-ներով: Հասկանալի է, որ վրացական մամուլում ինձ թշնամի էին որակել, սակայն զարմանալի է, որ նման որակում ստացա նաեւ հայկական մամուլում եւ քաղաքական որոշ շրջանակներում: Հատկապես այն շրջանակներում եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներում, որոնք արտոնյալ պայմաններով (վրացի ախպերների փայընկերությամբ) իրենց բիզնեսն են ծաղկեցնում: Իհարկե, պատճառաբանում էին, թե մեր ծայրահեղականությամբ փակել կտանք Արեւմուտքի հետ Հայաստանի միակ ճանապարհը… 

Իսկ այդպես չէր լինելու՞, եթե սրվեին հայվրացական հարաբերությունները:

— Այդպես լինելու է միշտ, քանի դեռ մեր Ջավախքը վրացական պատկանելություն ունի: Այն ժամանակ, երբ բարձրացրել էինք Ջավախքի անկախության հարցը, ջավախքահայերը շատ ամուր էին կանգնած իրենց բնօրրանում, եւ ոչ մի վրացի իշխանավոր կամ ուժային կառույց որեւէ դերակատարում չուներ այնտեղ: Եվ վրացիներն ի վիճակի չէին ո՛չ Ջավախքում, ո՛չ էլ Աջարիայում խաղեր տալու: Հնարավորություն եղել է Աջարիա-Ջավախք համադաշնությամբ անկախանալու, ինչը Սեւ ծովով, Բաթում նավահանգստով մեզ կկապեր արտաքին աշխարհի հետ: Սակայն ՀՀ իշխանությունները (եւ՛ 1-ին եւ՛ 2-րդ նախագահները) չգնացին այդ քայլին: Այսպես 1990թ. Նախիջեւանը կարող էինք հետ բերել, երբ մեր պատմական տարածքի հետ սահմանային ամբողջ երկայնքով կռվող կամավորական

ջոկատները 2-3 կմ մտել էին Նախիջեւանի տարածք, իսկ ադրբեջանցիները կուտակվել էին Թուրքիայի եւ Իրանի սահմանների մոտ ու պատրաստ էին փախուստի: Բայց սա ոմանց ծրագրերում չկար, եւ դրանից հետո արագացրեցին ՀԱԲ-ի եւ այլ ջոկատների զինաթափումն ու լուծարումը… Հիմա, երբ Աջարիան վրացականացվում է, թբիլիսյան կլանն է այնտեղ իշխում, Ջավախքն էլ հայաթափվում է, մեր խելոքները նոր-նոր սկսել են հակավրացի խաղալ: Ի՞նչ է, արդեն չեն վախենու՞մ երկրորդ ճակատը բացելուց: Թե՞ սկսել են հասկանալ, որ Ջավախքը կորցնելով՝ տարածաշրջանում որեւէ տնտեսական ծրագրի մասնակցելու հեռանկարից են զրկվում: Վրացիները, Ջավախքը հայաթափելով, դառնում են տարածաշրջանում անփոխարինելի երկիր, քանզի Արեւելք-Արեւմուտք համագործակցությունում տարածաշրջանային բոլոր հիմնական ենթակառուցվածքներն անցնելու են Ջավախքով: Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը շրջանցելու են, եթե նույնիսկ ազատագրված տարածքներն ու Արցախը զիջենք մեր թշնամուն: Իսլամական Իրանով Արեւմուտքը տարածաշրջանային ենթակառուցվածքներ չի անցկացնի, իսկ Հայաստանը Մեղրիի հատվածով կասեցնում է Թուրքիա-Ադրբեջան անմիջական կապը, մնում է Ջավախքի տարածքը: Այս ամենն այնքան պարզ էր դեռ տարիներ առաջ, որ Հայաստանի շահերը պաշտպանողները չէին կարող չհասկանալ, սակայն սեփական բիզնեսի եւ անձնական բարօրրության հարցն ավելի կարեւորեցին ու հիմա փրփուրներից են կախվում… Մի նոր Նախիջեւա՞ն են ուզում: 

Այսինքն՝ ստացվում է իրակա՞ն է Ջավախքը կորցնելու վտանգը:

— Եթե ձեռքներս ծալած նստենք, իրակա՛ն է, բա՛ ինչ է: Բայց չեմ կարծում բանը դրան հասնի: Նախ՝ Հայաստանն այնքան ռազմական ուժ ունի, որ կարող է ցանկության դեպքում շատ արագ լուծել Ջավախքի հարցը: Եվ հետո՝ ճիշտ արտաքին քաղաքականության դեպքում Ռուսաստանը դեմ չի լինի, որ Աջարիան վերստին ապավրացականացվի եւ Աբխազիայի ու Հարավայի Օսիայի պես անկախանա կամ Ջավախքի հետ համադաշնություն կազմի: Երկու դեպքում էլ մենք կշահենք՝ կամ Հայաստանին վերամիավորված Ջավախքով անկախ Աջարիայի տարածքով կկապվենք արտաքին աշխարհի հետ, կամ՝ Հայաստանը կճանաչի Աջարիա-Ջավախք համադաշնային պետությունը, եւ հարցն այս կերպ կլուծվի: Այսօր Ռուսաստանի քաղաքագետները տարբերակներ են առաջարկում, որոնցում Վրաստանը մասնատվում է ամբողջապես եւ նույնիսկ խոսք կա, որ ժամանակին նշածս տարբերակը քննարկվել է ԽՍՀՄ տարիներին՝ Միկոյան-Խրուշչեւ մի հանդիպման ժամանակ…

Մենք կարո՛ղ ենք դառնալ տարածաշրջանում անփոխարինելի երկիր: Եթե մենք երկու ճակատ ունենք, ապա Վրաստանն արդեն մեզանից երկու անգամ ավելի ճակատներ ունի, եւ դրանք դեռ կավելանան: Նույնը՝ Ադրբեջանի պարագայում: Շուտով նման էթնիկական եւ տարածքային խնդիրներ կծագեն նաեւ Թուրքիայում: Գործե՛լ է պետք: Ամեն բան կախված է մեր վճռականությունից եւ արագությունից: 

Հարցազրույցը՝ Նարե Մշեցյանի 

“Լուսանցք” Թիվ 91, 13-19 փետրվարի, 2009թ.

Ջավախքը կանկախանա՞, թե՞ ինքնավարություն կստանա Վրաստանի կազմում

6 Փետրվարի, 2009

Երկար ժամանակ ՀՀ իշխանությունները փորձեցին պաշտոնական Թբիլիսիին համոզել, թե Հայաստանն ու Վրաստանը բացի հարեւան լինելուց, նաեւ բարեկամ ու եղբայր պետություններ են: Տրվելով «Վրաստանը մեր միակ ճանապարհն է դեպի Արեւմուտք» տեսությանը՝ պաշտոնական Երեւանը սիրաշահումների տեսանկյունից առաջ անցավ Արեւելքի բոլոր երկրների բոլոր տիպի շողոքորթությունների կիրառման ձեւերից… Ինչն անակնկալ էր նաեւ վրացիների համար:

Սակայն, այս ամենից ամենաշատը տուժեց Ջավախքը: ՀՀ իշխանությունները եւ նրանց ջավախքյան խամաճիկները, հանուն այդ «փրկության ճանապարհի», զոհասեղանին դրեցին ջավախքահայությանը եւ մեր պապենական երկրամասի ապագան:

Այսպես վրացիները հերթական անգամ «ֆռռացրին» մեզ եւ Հայաստանի ու Վրաստանի հայազգի խամաճիկների (վանբայբուրդյան տեսակի) միջոցով ամրացան Ջավախքում: Հիմա երբ ուզեն՝ կփակեն մեր ճանապարհները եւ կթելադրեն իրենց կամքը, իսկ այն ժամանակ, երբ Ջավախքը ջավախքցիների ձեռքին էր (եւ Աջարիայի հետ միասնաբար անկախանալու տարբերակ էլ կար), Հայաստանն ավելի ապահովագրված էր ու ճանապարհներն ավելի պաշտպանված էին, ինչը չհասկացան ՀՀ ղեկավարները, երեկվա վրացասերներն ու այսօր արդեն վրացամերժները…

Վրաստանի իշխանությունները փորձում են «Միասնական Ջավախք»-ի ղեկավարներից մեկի՝ Վահագն Չախալյանի դատավարությամբ լռեցնել բոլոր հայրենասեր ջավախքահայերին: «Լուսանցք»-ի էջերում արդեն անդրադարձել ենք Ջավախքի տեղական եւ Թբիլիսիի պաշտոնական իշխանությունների հակահայ գործունեությանը, ինչն էլ պատմական հայկական այս երկրամասում վերստին սրել է իրավիճակը:

Այս ամենն, իհարկե, միայն ներքին խնդիր չէ, Ջավախքի տարածքով են անցնում տարածաշրջանային հիմնական շատ ենթակառուցվածքներ, եւ այստեղ են խաչվում նաեւ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի շահերը:

Աշխուժացել են նաեւ Ջավախքի հասարակական կազմակերպություններն ու այլ միավորումները: Մենք կանդրադառնանք որոշ հայտարարությունների, որոնք մի շարք պարզաբանումներ եւ հնարավոր ծավալումներ են առաջ քաշում Ջավախքի խնդրի առնչությամբ:

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հկ-ների խորհրդի 2009թ. հունվարի 30-ին կայացած ընդլայնված նիստում որոշում է ընդունվել, որում մասնավորապես նշվում է. «Մենք, Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայկական հկ-ների խորhրդի անդամներս, բազմակողմանիորեն ուսումնասիրելով բոլոր հավաստի տեղեկությունները, քննության առնելով տարածաշրջանում ստեղծված պատմական ու ներկայի իրավիճակը, փաստում ենք, որ այստեղ առկա են կենտրոնական իշխանությունների կողմից հովանավորվող շովինիստական, ազգայնամոլական տարրեր պարունակող գործողություններ, որոնք ուղղված են հայ էթնոսի արհեստական դուրս մղելուն եւ այլազգիներով վերաբնակեցնելուն: Այլեւս գաղտնիք չէ, որ վիրահայության դեմ ուղղված այս վտանգավոր իրավիճակը այսօրվա իրադարձությունների արդյունք չեն, այլ վրացական իշխանությունների կողմից դեռեւս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած, ծրագրավորած հակահայ գործողությունների շարունակությունն են… Իրենց նպատակին հասնելու առկա գործողությունների քողարկման նպատակով վրացական իշխանությունները ուրիշ շատ ծրագրերի կողքին երկրի հայազգի քաղաքացիներին արհեստականորեն բաժանել են մի քանի շերտերի ու խմբերի: Ըստ նրանց հաշվարկների, այդ շերտերը կամ խմբերը պայքարելու են իրար դեմ ու իրար մեջ, ինչը մասնակիորեն նրանց հաջողվել է: Նրանք յուրաքանչյուր խմբի հետ աշխատելու նախօրոք հաստատված ծրագրեր ունեն: Փաստերն առկա են… Հունվարի 22-ին ձերպակալվեցին Ախալցխայի Հայ երիտասարդական կենտրոնի պատասխանատու Գրիգոր Մինասյանը եւ «Շառլ Ազնավուր» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանը: Բոլոր ախալցխացիները եւ նրանց ճանաչողները գիտեն, որ նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքները ոտից գլուխ հնարովի են, սակայն փաստ է՝ մարդկանց իրավունքները ոտնահարվել են հեռահար, հակահայ, հայաթափման քաղաքականության ծրագրերի հիմքի վրա… Մեր ազգային արժեքների, մարդկային իրավունքների պահպանությունն ապահովելու նպատակով հայկական հկ-ների խորհուրդը բազում անգամներ, Վրաստանի իշխանությունների առաջ բարձրացրել ու բարձրացնում է հետեւյալ խնդիրները.

1. Պետականորեն վերացնել հակահայ շեշտված քաղաքականությունը, որի արդյունքում կիրականացվեն ու կապահովվեն ներքոթվարկյալ գործողությունները.

ա/ Տեղական ինքնակառավարման մարմինների ազատ, թափանցիկ եւ արդար ընտրությունների կազմակերպում:

— Տարածաշրջանային ծառայություններում բնակչության թվակազմին համապատասխան հայերի ներգրավվում:

— Ախալքալաքում եւ Նինոծմինդայում պետանվտանգության տարածաշրջանային ծառայության կողքին, այլ ծառայությունների տեղակայում:

բ/ Տեղում աշխատատեղեր ստեղծելու նպատակով.

— Պետության կողմից լուրջ ներդրումային քաղաքականության իրականացում, այն հաշվով, որ առաջիկա հնգամյակում տեղաբնիկների համար կբացվեն առնվազն 20 հզ. աշխատատեղեր:

— Բավարար պայմաններ կստեղծվեն արտաքին ներդրողների համար:

գ/ Կվերացվեն խոչընդոտները եւ կխրախուսվեն մասնավոր ներդրումներն ու բիզնեսը:

— Ներդրումներն ու բանկային փոխառությունները մարդկանց կտրվեն ոչ ըստ ազգային պատկանելության ու քաղաքական հայացքների:

դ/ Բնակչության էթնիկ կազմի արհեստական փոփոխմանն ուղղված եւ ըստ ազգային պատկանելության խտրական «վերաբնակեցման» գործընթացների դադարեցում:

2. Կրթական-մշակութային խնդիրներ.

ա/ Տարածաշրջանի բացարձակ մեծամասնության մայրենիին՝ հայոց լեզվին, պետական լեզվին՝ վրացերենին զուգահեռ կտրվի տարածաշրջանային լեզվի կարգավիճակ:

— Տեղական ինքնակառավարման մարմիններում գործավարությունը տեղաբնիկների մեծամասնության մայրենի լեզվով վարում…

բ/ Բոլոր հայկական հանրային դպրոցներում դասավանդման լեզուն՝ հայերենը կպաշտպանվի օրենքով.

— Հայկական դպրոցներում դասավանդող մանկավարժներին եւ տնօրեններին չի պարտադրվի պետական լեզվի իմացությունը:

գ/ Մանկավարժական եւ տնտեսությանն անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու նպատակով առաջիկա տարում կկայացվի որոշում՝ Ախալքալաքում հայ-վրացական պետական համալսարան հիմնելու վերաբերյալ:

3. Քաղաքական խնդիրներ.

ա/ Կընդունվի անցումային օրենք երկքաղաքացիություն ունենալ ցանկացող Վրաստանի հայազգի քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիությունից չզրկելու վերաբերյալ, այն կգործի, մինչեւ սահմանադրությունից կհանվի այն արգելող հոդվածը:

բ/ Վրաստանի կառուցաձեւի մասին օրենքի սահմաններում Ջավախքին կտրվի լայն լիազորություններով օժտված ինքնակառավարման միավորի կարգավիճակ:

4. Միջազգային եւ միջպետական խնդիրներ.

Վրաստանի եւ ՀՀ-ի միջեւ Ջավախքի վերաբերյալ կկնքվի միջազգային պայմանագիր ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ ԵԽ շրջանակային կոնվենցիայի ոգուն համահունչ, որի պահպանման ու հսկման պարտավորությունը կհանձնվի եվրոպական հեղինակավոր կառույցի:

Վերոնշյալ պահանջների, առաջարկների եւ խնդրանքների ներկայացման նպատակով մենք համապատասխան դիմումներ ենք հղելու Վրաստանի եւ ՀՀ-ի նախագահներին, խորհրդարաններին:

5. Անհետաձգելի խնդիրներ.

Որպես երկխոսության սկիզբ երկրի իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազա՛տ արձակել անհիմն ձերբակալված Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին, համապատասխան պատժամիջոց կիրառելով նրանց անօրինական ձերբակալման համար մեղավոր ծառայողների նկատմամբ, եւ պետության հաշվին հատուցել նրանց կրած նյութական ու բարոյական վնասները: Եթե մեր բնակչության սույն առաջարկներն ու պահանջները ուշադրության չարժանացվեն ու գործնական քայլեր չիրականացվեն, ստիպված կլինենք մեր տարածաշրջանների կարգավիճակը լուծել հանրաքվեի ճանապարհով: Կրկնում ենք՝ մենք ստիպված կլինենք դիմելու Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքների պաշտպանության սահմանադրական բոլո՛ր միջոցներին: Մեր դեմ ուղղված սադրանքների շարանը կենտրոնական իշխանությունների կողմից վաղուց գործողության մեջ են դրված, սակայն ամեն ինչ դեռեւս առջեւում է, եղե՛ք զգոն, եղե՛ք միասնական ազգապահպանությանն ուղղված առաջիկա գործողությունների հաջողությունն ապահովելու համար: Մեր գործն արդար է, մենք այլեւս նահանջելու տեղ չունենք»:

Մեկ այլ հայտարարությունում, որն ստորագրել են Ջավախքի հայրենասերներ ձեւակերպմամբ, ասվում է. «Պատմականորեն Ջավախք-Սամցխե տարածաշրջանը կամ, ինչպես այն անվանում են վրացիները՝ Սամցխե-Ջավախեթին, տարբեր ժամանակներում ընդգրկված էր հայկական, վրացական, պարսկական եւ վերջացրած բյուզանդական, արաբական, օսմանյան ու ռուսաստանյան պետությունների կազմում եւ եղել է դրանց միջեւ պատնեշ: 1921թ., ինչպես եւ ամբողջ Վրաստանը, այս տարածաշրջանն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմում: 1980-ականների վերջում եւ 1990-ականների սկզբում, երբ ԽՍՀՄ տարածքում անձրեւից հետո սնկերի պես սկսեցին ստեղծվել ազգային շարժումներ ու ժողովրդական ճակատներ, այնժամ Ախալքալաքում 1989թ. տեղացի հայրենասերները, ազգայնականները եւ մտավորականները ստեղծեցին Ջավախքի ժողովրդական շարժումը: Չունենալով հստակ ծրագիր ու կանոնակարգ, գաղափարախոսություն եւ ուղղվածություն՝ ոմանք պահանջում էին քաղաքական-մշակութային ինքնավարություն Վրաստանի կազմում, իսկ մյուսները՝ Վրաստանից անջատում: Իբր զվիադականներից բնակչության ինքնապաշտպանության համար ստեղծելով ֆիդայական ջոկատներ՝ շատերն իրականում զբաղվում էին թալանով եւ զենքի վաճառքով, այդպիսի պարագլուխներ-առաջնորդներից մեկն Ախալքալաքի շրջանի ոստիկանության ներկայիս պետ Սամվել Պետրոսյանն էր եւ իր բանդան: Գնելով զենք ու զինամթերք պարզ չէ ումից՝ նա դրանք վաճառում էր զվիադականներին, մխիդրիոնականներին ու վրացական գվարդիականներին, որոնք պատերազմում էին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, իսկ ստացված գումարներով գնում էր տներ եւ անշարժ գույք Թբիլիսիում ու Երեւանում… 1996-1997թթ. Ս. Պետրոսյանը նորից սկսեց աղմկել, ինչից հետո նա միանգամից դարձավ Բոգդանովկա-Բորժոմի ճանապարհի պետը, եւ քաղաքական ակտիվությունը Ջավախքում լիովին դադարեց: 2001-2002թթ. Ախալքալաքում Դավիթ Ռստակյանը եւ նրա համախոհները ստեղծեցին «Վիրք» կուսակցությունը: 2003թ. նոյեմբերին՝ «Վարդերի հեղափոխության» ժամանակ Ս. Պետրոսյանը եղել է ֆաշիստ Մ. Սահակաշվիլու մոլի կողմնակիցը, քանի որ արդեն իսկ մի քանի տարի չէր աշխատում պետական համակարգում, այլ առեւտրով էր զբաղվում հայ-վրացական սահմանում… 2005թ. մարտին Ախալքալաքում տեղի էին ունենում բազմահազարանոց հանրահավաքներ եւ երթեր, որոնց նախաձեռնողները դարձան երիտասարդ հայրենասերներ Նաիրի Իրիցյանը, Մգո Մղդեսյանը, Վահագն Չախալյանը, Սամվել Մանուկյանը, Արթուր Պողոսյանը, Էդո Սահարյանը, Գուրգեն Շիրինյանը եւ այլոք, ովքեր ստեղծեցին «Միասնական Ջավախք» համազգային շարժումը… Մնալով անգործ՝ Ս. Պետրոսյանը սկսեց զբաղվել այն բանով, ինչով զբաղվում էր իր ամբողջ ապօրինի կյանքի ընթացքում՝ կեղտոտ աշխատանքով՝ ապատեղեկատվությամբ: Կարգավորելով հարաբերությունները Սամցխե-Ջավախեթի տարածարջանի ՊԱԿ-ի ղեկավարի՝ Ա. Մոսիդձեի հետ, նա առաջարկեց իր ծառայությունները՝ «Միասնական Ջավախք»-ը ջախջախելու համար եւ շատ շուտով զբաղեցրեց Սամցխե-Ջավախքի տարածարջանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը… Սկսվեցին սադրանքները, ահաբեկությունները, շարժման ակտիվիստներին առաջարկվող կաշառքները եւ նրանց հավաքագրումները: 2006թ. սեպտեմբերի 1-ին նա դարձավ Ախալքալաքի շրջանի ոստիկանության պետ եւ իր ձեռքը վերցրեց հայ-վրացական սահմանով իրականացվող զենքի, ծխախոտի, սուրճի, ոգելից խմիչքների եւ այլ ապրանքների ամբողջ մաքսանենգությունը եւ ապօրինի բեռնափոխադրումները… 1-ին խոշոր սադրանքը տեղի ունեցավ 2006թ. հոկտեմբերի 9-ին, երբ իշխանության տեղական մարմինների ընտրությունների զանգվածային կեղծումից հետո, որում Ս. Պետրոսյանը խաղաց գլխավոր դերը, «Միասնական Ջավախք»-ի անդամները հավաքվեցին շրջանի ընտրական հանձնաժողովի առջեւ ու պահանջեցին հրապարակել 2006թ. հոկտեմբերի 5-ի արդյունքները: Զենքը ձեռքին եկած ոստիկանապետի կրտսեր որդին՝ Գեորգին, սադրեց ժողովրդին, իսկ հետո սկսեց կրակել… Տեղի ունեցավ մեծ կռիվ, որի հետեւանքով եղան վիրավորներ ու տուժածներ: Նույն օրը Վ. Չախալյանն ընտանիքի հետ մեկնեց Հայաստան: Երեւան մուտք գործելու պահին նրանք բոլորն ուժեղ ծեծի ենթարկվեցին «անհայտ անձանց» մեծ խմբի կողմից… Այս խուլիգանական կռվի ժամանակ ծանր վիրավորվեց Գ. Շիրինյանը, որը հետագայում ենթարկվեց երիկամի վիրահատություն, իսկ Վ. Չախալյանը կալանավորվեց՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, եւ մոտ 1 ամիս անցկացրեց ՀՀ ԱԱ մեկուսարանում: Դատարանի դատավճիռը հետեւյալն էր՝ 1,5 տարի պայմանական ազատազրկում եւ արտաքսում… Հետո, հանկարծակի Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը եւ դատախազությունը քրեական գործ հարուցեց կազմակերպության այլ անդամի՝ գործարար Սամվել Մանուկյանի դեմ՝ առաջադրելով շինծու մեղադրանքներ՝ իբր նա չի վճարել հարկերը եւ թաքցրել է եկամուտները: Ի վերջո Վրաստանի ՆԳՆ-ի եւ ՊԱԿ-ի սարքած քրեական գործը Ս. Մանուկյանի վրա նստեց 100 հզ. դոլար: Ս. Պետրոսյանի եւ Վրաստանի ՊԱԿ-ի ցուցակում հաջորդը դարձավ կազմակերպության մեկ այլ անդամ՝ Արթուր Պողոսյանը:

1-ին անգամ նրան դատապարտեցին բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպման համար: Դատավճիռն էր՝ 2 տարի պայմանական ազատազրկում եւ 1500 դոլարի տուգանք: 2-րդ անգամ Ա. Պողոսյանը կալանավորվեց շինծու եւ կանխավ ծրագրված գործով 2007թ. ապրիլի 24-ին՝ Ախալքալաքից 62-րդ Ռուսական ռազմակայանի դուրսբերումից անմիջապես առաջ, եւ փոխադրվեց Թբիլիսիի բանտը, որտեղ անցկացրեց մի քանի ամիս մեկուսացման մեջ, իսկ նրա նկատմամբ դատը այդպես էլ չկայացավ… Ս. Պետրոսյանը կատարեց Վրաստանի ՆԳՆ-ի եւ ՊԱԿ-ի բոլոր հրամանները: Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ռազմական նվաճողական գործողություններից անմիջապես առաջ, Ս. Պետրոսյանին հրամայեցին իրականացնել նախօրոք ծրագրված սադրանք՝ վարչախմբի հավանական հակառակորդների նկատմամբ, ովքեր ընդունակ էին զենք վերցնել ու բացել երկրորդ ճակատ… Նրանք «Միասնական Ջավախք»-ի անդամներն էին: Կազմակերպելով ինքն իր դեմ մահափորձ՝ ոստիկանապետը 2008թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն իրականացրեց կազմակերպության անդամների զանգվածային ձերբակալություններ եւ միանգամից այս մահափորձում մեղադրեց Գուրգեն Շիրինյանին ու նրա ամենամոտ համախոհներին: Դրանից հետո սկսվեց «Միասնական Ջավախք»-ի անդամների նկատմամբ իսկական որսը: Մեկ օր անց՝ Գ. Շիրինյանի տունը խուզարկելու ժամանակ, տարօրինակ հանգամանքների պարագայում մահացավ երիտասարդ ոստիկան: Հաջորդ օրն անձնասպան եղավ նաեւ երկրորդ ոստիկանը: Ինչից հետո Ս. Պետրոսյանը հրամայեց իր ենթականերին եւ ՊԱԿ-ի աշխատակիցներին հայտնաբերելու պարագայում Գ. Շիրինյանին գերի չվերցնել, այլ ոչնչացնել տեղում, որպեսզի ազատվի գլխավոր վկայից: Մի քանի օր անց Ախալքալաք ժամանեց ոստիկանապետի կողմից հրավիրված Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատը: Առանց դատարանի որոշման ներխուժելով Վահագն Չախալյանի տուն, նրանք իրականացրեցին ծեծուջարդ եւ ապօրինի խուզարկություն, նրա տանը «հայտնաբերեցին» Ս. Պետրոսյանի ենթակաների կողմից բերված զենքն ու զինամթերքը: Կալանավորվեցին Վ. Չախալյանը, նրա հայրը եւ կրտսեր եղբայրը, նրանց տեղափոխեցին Թբիլիսիի բանտ, որտեղ նրանք գտնվում են մինչ օրս: Երեւանից տուն վերադառնալիս, ճանապարհի կեսին կալանավորեցին եւ 1 ամիս ոստիկանությունում պահեցին կազմակերպության եւս 2 անդամներին՝ Արա եւ Էդո Սահարյաններին: Կատարելով այս պատվերը ու դրանով ապահովելով կայուն թիկունք վրացական զորքերին՝ Ցխինվալիի դեմ բուն նվաճողական գործողություններից առաջ, Ս. Պետրոսյանն իր որդիներ Անդրոյի եւ Գեորգիի հետ Վրաստանի ՆԳՆ-ի հաշվին հանգստի մեկնեցին Փարիզ: Ստրուկը եւս պետք է հանգստանա… Ջախջախելով «Միասնական Ջավախք»-ը՝ նա կատարեց իր խոստումը: Կազմակերպության բոլոր առաջնորդները՝ Վ. Չախալյանը, Գ. Շիրինյանը, Ա. եւ Է. Սահարյանները, Ա. Պողոսյանը, Ս. Մանուկյանը կալանավորվեցին, դատապարտվեցին, փախուստի մեջ էին կամ նստած էին տնային կալանքի տակ, բացառությամբ երկուսի՝ Մ. Մղդեսյանի եւ Ն. Իրիցյանի, ովքեր արդեն վաղուց ստացան իրենց աթոռները, հանուն աթոռի ու աշխատավարձի ծախվելով ֆաշիստ Մ. Սահակաշվիլուն: Այս խաղի ողջ ժամանակահատվածում Մ. Մղդեսյանը գաղտնի կապ էր պահպանում Վրաստանի ԱԱ խորհրդի անդամների հետ եւ իրենցինց ստանում հրահանգներ: Ասում են, որ Ն. Իրիցյանը դեռեւս 2002թ. հավաքագրվել է Վրաստանի ՊԱԿ-ի ու ՆԳՆ-ի կողմից, իսկ «Միասնական Ջավախք»-ին ուրանալուց հետո ընկավ իր այժմյան շեֆ Ս. Պետրոսյանի գիրկը եւ իր հետ սկսեց հաճախ գնալ Թիֆլիս եւ ստանալ ամերիկացի, անգլիացի ու իսրայելացի «բարեկամներից» դրամաշնորհներ, իսկ հետո «հանկարծակի» դարձավ Ախալքալաքի շրջանի ղեկավար, իսկ 2008թ. սեպտեմբերի 1-ին բոլոր երեքն էլ միահամուռ հանրահավաքի ելան՝ ռուսաստանյան զավթիչների եւ Հարավային Օսիայի անկախության դեմ… 2008թ. սեպտեմբերի 15-ին Ախալքալաքի շրջանի դատարանը՝ Արարատ Եսոյանի գլխավորությամբ, «հանկարծակի» կալանավորեց եւ 3 տարի ժամկետով դատապարտեց «Միասնական Ջավախք»-ի հիմնադիրներից մեկին՝ Ա. Պողոսյանին՝ մեղադրելով նրան բողոքի զանգվածային ցույցեր եւ խուլիգանություն կազմակերպելու մեջ, եւ միանգամից տեղափոխեց Թբիլիսիի բանտ: Դեկտեմբերի 30-ին Ա. Պողոսյանն ազատվեց կալանքից՝ երկրից չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ, 100 հզ. լարի (62 հզ. դոլար) տուգանքի եւ 3 տարի պայմանական ազատազրկման պարագայում՝ պարտավորվելով վաճառել իր տունը, բնակարանը, ունեցվածքը եւ վճարել տուգանքը: Չունենալով նման հսկայական գումարը վճարելու հնարավորություն՝ ջավախքահայ հայրենասերը լքեց Վրաստանը… Այժմ վրացական հատուկ ծառայությունները եւ ՆԳՆ-ն Ախալքալաքից անցան Ախալցխա… Իբր լրտեսության ու ապստամբություն նախապատրաստելու մեջ մեղադրելով «Միասնական Ջավախք»-ի անդամներին՝ իբր դաշնակների հետ Ախալքալաքում տեղի ունեցած գաղտնի հանդիպման մեղադրանքով: Այսօր Արամ Պողոսյանի, Սամվել Պետրոսյանի եւ նրանց բանդաների օգնությամբ վրացական ՆԳՆ-ն ու ՊԱԿ-ը արդեն սկսեցին փնտրել զինված մարդկանց, խմբերի, զենք, գրոհայինների ճամբարներ, իսկ դրանց շարքին կարելի է դասել ցանկացած անընդունելի քաղաքացու կամ մարդկանց խմբի: Այնպես որ, նոր սադրանքները սարերի ետեւում չեն»:

Վերջում Ջավախքի հայրենասերները հայտնում են, որ այսպես շարունակվելու դեպքում «արհեստականորեն ստեղծված փխրուն հանդարտությունհը կփլվի՝ ամբողջ Վրաստանով մեկ համազգային ապստամբության առաջին իսկ հարվածների ժամանակ: Ներում չի լինի ոչ մեկին: Այնպիսի դավաճանների… ինչպիսիք են՝ Պետրոսյան Սամվելը, Պողոսով Արամը, Մղդեսյան Մգոն, Իրիցյան Նաիրին եւ նրանց նմանները, չպետք է տեղ լինի Ջավախք-Սամցխեում եւ ամբողջ Դաշնային Վրաստանում: Ջավախք -Սամցխեի ապագան Վրաստանի կազմում քաղաքական-մշակութային ինքնավարությունն է»:

Վահագն Նանյան

Արտակ Հայոցյան

“Լուսանցք” Թիվ 90, 6-12 փետրվարի, 2009թ.

Ջավախքն այլևս 2-րդ ճակատ չէ՞

30 Հունվարի, 2009

Հետաքրքիր մի հաջորդականություն է նկատվում ՀՀ իշխանությունների գործելաոճում անհեռատեսության կամ կամակատարության ախտանիշով 

Կարճ ժամանակ առաջ, երբ հայ ազգայնականներն ահազանգում էին Ջավախքի և ջավախքահայության խնդիրների մասին, ՀՀ իշխանությունները և նրանց սպասարկող ՀՀ-ում բնակվող ջավախքահայերը (հասկանալի է՝ պաշտոնյա կամ պատգամավոր) այդ ընդվզումներն ու արդար պահանջը, ամենամեղմ բնորոշմամբ, որակում էին սադրանք, իսկ ոմանք էլ շատ էին առաջ անցել և ջավախքահայերի շահերի պաշտպանությունը դավաճանություն էին որակում, քանզի այդպիսով Արցախյան ճակատին զուգահեռ 2-րդ՝ Ջավախքյան ճակատի բացում էին նկատում… 

Հետո էլ հարևան Վրաստանին թշնամացնելու միտում էին տեսնում և Երևան-Թբիլիսի վազքուղով պարբերաբար սիրաշահումներ էին անում վրացական իշխանություններին՝ իրենց բիզնեսի «արտոնյալ» ճանապարհն ապահովելու համար։ Այժմ այդ նույն մեյմունները կամ պալատական ծաղրածուները դարձել են ամենաթեժ վրաստանաչսերներն ու ամենանվիրյալ ջավախքասերները՝ մոռանալով, որ «խառնվելով» ջավախքահայերի ու Վրաստանի իշխանությունների «ներքին գործերին» կարող է և 2-րդ ճակատը բացեն Հայաստանի համար։ 

Երբ հայ ազգայնականներն «աղմկում» էին, այդժամ հզոր դիմադրական ալիք ու կառույց կար Ջավախքում, և վրացիները նույնիսկ չէին համարձակվում հայկական պատմական տարածք «ներխուժել»։ Իսկ ՀՀ իշխանավորների ու հիշյալ սպասարկուների «հերոսական» ջանքերով, ՀՀ անվտանգության համակարգի և Հայաստանում Վրաստանի դեսպանատան ՙեղբայրական՚ համագործակցությամբ, հետո էլ՝ վրացական ՄՀՕՋ-ի և Ախալքալաքի «հայ» ոստիկանների և ուժային այլ կառույցների սադրիչ գործողություններով ջարդվեց ու գլխատվեց ջավախքյան դիմադրական շարժումը և հիմա դատավարություններ ու նորանոր ձերբակալություններ են իրականացվում ջավախքահայ հայրենասերների նկատմամբ: 

Վահագն Չախալյանի, Արթուր Շիրինյանի, Արթուր Պողոսյանի, նրանց համախոհների և այլ նվիրյալ տղաների մասին հայրենի զլմ-ները բազմիցս գրել են: 

Ոմանք փախուստի մեջ են, ոմանց պայմանականորեն են ազատել, ոմանց էլ դեռ դատում են, սակայն, սա բավարար չհամարելով, վրացական իշխանությունները նոր «դավադրություն» բացահայտեցին (Ախալքալաքից Ախալցխա անցնելով) վերջերս և ձերբակալեցին Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին և «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին: 

Եվ ահա, այս իրավիճակում ՀՀ իշխանություններն ու նրանց սպասարկուները ամպագոռգոռ հայտարարություններ են անում և «վախեցնում» են պաշտոնական Թբիլիսիին:

Սա նման է խեղկատակության: Այսօր գրեթե անհնարին է թվում Ջավախքում լուրջ ալիք բարձրացնելը և այս հոխորտանքները՝ ուղղված վրացական իշխանություններին, այլևս անուժ են: Հետաքրքիր է, որ հակավրացական և ջավախքասիրական տրամադրությունները ՀՀ իշխանավորների շրջանում ավելացան, երբ որոշակի ջերմացան հայ-ռուսական հարաբերությունները: Այս փաստը նկատելի է նաև ռուսաստանահայերի կողմից օժանդակվող ՀՀ զլմ-ներում: Ի վերջո Վրաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը պիտի որոշեն՝ ով է տիրելու Ջավախքով անցնող միջազգային ենթակառուցվածքներին։ 

Հիմա սա հերթական մի խա՞ղ է, թե՞ միտում ունի թեկուզ Մոսկվայի օժանդակությամբ հարցին լուծում տալու: Ժամանակը կտա պատասխանը: Բայց ցանկալի է, որ ժամանակը պատասխանի հետ մի նոր արհավիրք չբերի մեր գլխին, քանզի պատվերով գործող հայրենասերները համարյա թշմանիներ են, քանզի պատվերի հանման դեպքում նրանք նաև ամենաարագ նահանջողներն են: 

Հայաստանից Բոգդանովկա (Նինոծմինդա) հատվածում, նախկին ռուսաբնակ գյուղերը Վրաստանի պետբյուջեի միջոցներով վրացականացվում են, ինչին լուռ հետևում են մեր ապաշնորհ պաշտոնյաները (ոմանք էլ դեռ «վրացական գողական գաղութ» են ցանկանում կառուցել այս տարածքում), ի՞նչ է՝ մերոնք սպասում են, որ այդ տարածքը վրացիներով լցվի և հետո՞ մի նոր «Լաչինի միջանցք» բացեն, թե՞ սպասում են ադրբեջանցիների ու թուրքերի ֆինանսավորմամբ թուրք-մեսխեթներին բնակեցնեն այդտեղ։ Ու տնտեսապես Ջավախքը գրավեն (ինչպես դա Աջարիայում են արդեն անում): 

Եթե Հայաստանում իրոք մտահոգ են Ջավախքի ու ջավախքահայերի ապագայով, որ Նախիջևանի ու նախիջևանցիների բախտին չարժանանան, ապա պետականորեն պիտի պաշտպանվեն ջավախքահայ հայրենասերները և պետք է իրապես աջակցվի Ջավախքի ազգային-ազատագրական պայքարը: 

Հայկ Թորգոմյան  

“Լուսանցք” Թիվ 89, 30 հունվարի — 5 փետրվարի, 2009թ.

Վրաստանը միայն Հայաստանին կարող է ապավինել

19 Դեկտեմբերի, 2008

Համաշխարհային գերխմորումների հիմնական նպատակը աշխարհակալությունն է: Իսկ մեկ պետություն միայնակ չի կարող տիրապետել ամբողջ աշխարհին, եթե չունի “գլոբալ” ծրագիր եւ հուսալի գործընկեր պետություններ: Այդ նպատակին ծառայելու համար ի շարս ժողովրդավարության եւ ազատականության, ծնունդ առան նաեւ այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են սիոնիզմը, սոցիալիզմը, ֆաշիզմը, պանարաբիզմը, պանթուրքիզմը, պանիսլամիզմը եւ այլն: Տարբեր “իզմեր” պայքարում են միմյանց դեմ՝ առաջնորդվելով իրենց “մշտական շահեր”-ը պաշտպանելու կարգախոսներով: 

Հատկապես սիոնիզմն ու պանթուրքիզմը հայ ժողովրդի անկման եւ հայի բնօրրանը՝ Հայկական լեռնաշխարհի վրա ստեղծած հայրենիքի մեծ մասը, կորցնելու առումով ունեցան ողբերգական հետեւանքներ: Այսօր դեռեւս այդ վտանգներն առկա են, իսկ պանթուրքիզմի օղակը փորձում են առավելագույնս սեղմել՝ “բարեկամի” հերթական կեղծ ժպիտով: 

Այսրկովկասյան երկու պետությունները՝ Հայաստանը եւ Վրաստանը, լուրջ խոչընդոտ էին թուրքա-պանթուրքիստական ծրագրերի իրագործման համար: Այժմ, թերեւս միայն Հայաստանն է այդ խոչընդոտը: 

“Լուսանցք”-ն անդրադարձել է, թե ի՞նչ են իրականում սիոնիզմն ու պանթուրքիզմը: Այս հոդվածում մենք կանդրադառնանք պանթուրքիզմի ծրագրերից մեկին: Թուրքականությունը (համաթուրքականությունը) գաղափարախոսություն է թյուրքական էթնոսը միավորելուն, մեկ միասնական պետություն ստեղծելուն միտված: Թյուրքական տարրի կազմակերպման եւ հզորացման ծավալապաշտական գաղափարաբանություն է: Մեկ անգամ չէ, որ Անկարան արտահայտվել է “մեկ ազգ՝ վեց պետությունում” կարգախոսը կյանքի կոչելու օգտին (խոսքը՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի մասին է): 

Հայաստանը եւ Վրաստանը “խցկվել” են “Մեծ Թուրքիայի (Թուրանի)” ստեղծման ընթացքի մեջ եւ խանգարում են, առավելապես… Հայաստանը: Թուրքիայի նախկին նախագահները (Դեմիրել, Օզալ) Հայաստանը համարում էին “անիծյալ սեպ”, որ խրվել է պանթուրքիզմի “մարմնում”: 

Ժամանակին էլ սիոնիզմ-պանթուրքիզմ համագործակցությամբ հայությունը դաժան ցնցումների ու հալածանքների ենթարկվեց եւ այդժամ հղացավ ու իրագործվեց Հայոց ցեղասպանության սիոնիստա-մասոնա-պանթուրքիստական ծրագիրը:

 Չնայած դիմադրական անկազմակերպվածությանը, ի փառս հայ ժողովրդի ասենք, որ ցուցաբերած աննկուն տեղային դիմադրությունների շնորհիվ մեր թշնամիները չկարողացան վերջնական իրականացնել “Հայաստանը՝ առանց հայերի” հրեշավոր ծրագիրը: Թուրք ցեղասպան ղեկավարները հայտարարում էին, որ ընդամենը մեկ հայ են թողնելու, այն էլ թանգարանում ցուցադրելու համար… 

Սիոնիզմից սնվող պանթուրքիզմը կարողացավ համագործակցել նույն սիոնիստա-մասոնական ուժերից սնվող բոլշեւիզմի հետ եւ վերջ ի վերջո ռուս-գերմանա-թուրքական դավադիր հարաբերությունների հետեւանքով հնարավոր եղավ 1918թ. Ռուսաստանից կորզել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, որով էլ, փաստորեն, Ռուսաստանն այս երկու պետություններին թողեց բախտի քմահաճույքին: Արդեն գրեթե չգոյ Թուրքիան Մուդրոսի պայմանագրով “վերածնվեց”, եւ հետո այդ երկրին հանձնվեցին Կարսը, Էրզրումը, Արդահանը… եւ Բաթումը, որոնք երբեւիցե չէին եղել դրա տիրապետության ներքո: Տիրելով այդ գավառներին՝ թուրքերը ձեռնամուխ եղան Ախալցխայի եւ Ախալքալաքի բռնազավթմանը, որոնք անգամ պայմանագրով էլ չէին տրվում Թուրքիային: Սակայն, թուրքերն այստեղ հանդիպեցին հայ եւ վրացի ինքնապաշտպանական ուժերի բուռն դիմադրությանը եւ, բարեբախտաբար, չկարողացան իրագործել իրենց մտադրությունը: 

Բաթում-Ախալցխա-Ախալքալաք-Մառնեուլ-Բաքու. ահա սա էր լինելու միջանցքը՝ թյուրք էթնոսի միավորման (թուրքերն ու ադրբեջանցիները այդպիսի փորձեր արել են նաեւ Նախիջեւանի ուղղությամբ, երբ ցանկանում էին Զանգեզուրը (Սյունիքը) գրավել): 1918թ. նշված

հատվածում բնակվող վրացիներին, այսպես կոչված, մեսխեթ թուրքերից փրկեցին միայն հայկական կամավորական գնդերը: Թվում է, թե դա մնացել է անցյալում, սակայն փաստերն այլ բան են նախազգուշացնում: Թուրքիան դեռ չի հրաժարվել պանթուրքիզմից, իսկ Բաթումում բնակություն հաստատող օրեցօր ավելացող թյուրքական տարրի առկայությունը լուրջ ահազանգ է: Անկարան փորձում է գրավել նաեւ Ջավախքից հեռացած ռուսների “դատարկ” տեղը՝ փորձելով տնտեսական գործունեություն ծավալել Սամցխե-Ջավախքում (ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանում նույնպես):

Վերջերս մամուլը կրկին ահազանգեց Ախալցխայում բնակություն հաստատող թուրքերի եւ վերադառնալ ցանկացող մեսխեթ թուրքերի մասին, որոնք բնակություն հաստատելով այս տարածքում, փորձում են ստեղծել հոծ թուրքական մի գոտի, որը հետագայում կարելի է անջատել Վրաստանից եւ միավորել Թուրքիան ու Ադրբեջանը: Հետո էլ կմտածեն Կասպից ծովից այն կողմի մասին: 

Չանցած 100 տարի, այսօր էլ կանգնած ենք նույն վտանգի առջեւ, կարծում եմ՝ հայ եւ վրացի ժողովուրդները, ինչպես 1918թ., այնպես եւ հիմա, միահամուռ պետք է դիմագրավեն այդ ծրագրի ծավալմանը: Վրաստանը պետք է հրաժարվի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու գործարկումից եւ, ընդհանրապես, յուրաքանչյուր՝ թուրք-ադրբեջանական միավորումը ապահովող ծրագրից: Եթե վրացիները կարծում են, թե թուրքերը հայերի հարցը լուծելուց հետո իրենց կխնայեն, ապա չարաչար սխալվում են: Եթե Հայաստանը հայտնվի թյուրքական շրջափակման մեջ, ապա ունի դիմագրավելու կարողություն (իմունիտետ), ինչն ապացուցել է եւ՛ նախկինում, եւ՛ հիմա՝ տարիներ շարունակ, իսկ նմանատիպ շրջափակումը եւ թյուրքական տարրի առկայությունը հաստատապես Վրաստանին կործանման կտանի… Ինչպես 1918թ., այնպես էլ հիմա հայ ժողովուրդն է լինելու վրացիների միակ պաշտպանը պանթուրքիզմի ճիրաններից փրկվելու առումով: Եվ վրացիները պետք է իրենց ազգայնամոլ նախագահ Սահակաշվիլու հայտարարությունը, թե իր քաղաքական իդեալը Աթաթուրքն է, լուրջ վտանգ դիտարկեն, եւ՝ կամ հրապարակային բացատրություն պահանջեն, որ նա Աթաթուրքի անձը նկատի առնելով նկատի չունի պանթուրքիզմը, կամ՝ եթե ի նկատի ունի, ապա հետեւություն անեն: 

Այս ծավալապաշտական գաղափարախոսության դեմ պայքարում վստահաբար ջավախքահայությունը կօժանդակի Թբիլիսիին, այս դեպքում կաջակցի նաեւ իրապես առաջադեմ աշխարհը, հատկապես Եվրոպական երկրները, որոնք արդեն կանգնած են թուրքական վտանգի առջեւ: 100 տարի անց նույն ողբերգության կրկնությունը աններելի եւ կործանարար կարող է լինել:

Ստորեւ ներկայացնում եմ 1918թ. “Հորիզոն” եւ “Մշակ” թերթերում գրված մի դեպք, որտեղ ակնհայտ երեւում է հայերի եւ վրացիների միասնությունը:

“Փետրվարի 15-ին, մոտ 300 վրացիներ, գնում են Ախալքալաք եւ ծեծում քաղաքի դեղատան սեփականատեր Ալխազաշվիլուն, փետում են նրա մորուքը, աղաղակելով՝ դավաճանն ու՞ր է, թե թուրքերը մեր բարեկամներն են եւ մեզ ձեռք չեն տա, այժմ դու մեր ձեռքով պետք է արժանավոր պատիժդ կրես եւ ու՞ր է, թե հայերը թշնամիներ են, որոնցից մենք մինչեւ այժմ վատ բան չենք տեսել, բացի լավությունից, չէ՞ որ, եթե հայերը չլինեին, այժմ մեզ բոլորիս թուրքերը ոչնչացրած կլինեին”:

Զայրացած գյուղացիներն ուզում են ինքնադատաստանի ենթարկել Ալխազաշվիլուն, սակայն, դեպքի վայր հասած Ախալքալաքի միլիցիայի պետ Հովհաննես Դարբինյանը, գավառային կոմիսար Աբգար Պայազատը, նաեւ Տիգրան Մարգարյանը ազատում են վերջինիս… Այս դեպքից հետո Ախալքալաքի Հայոց ազգային խորհրդին են ներկայանում երկու վրացի պատվիրակ եւ խնդրում, որ կամ հայերը շարունակեն վրացիներին պաշտպանել, կամ թույլ տան, որ իրենք հայերի մեջ ապրեն:

Այսօր էլ, քանի դեռ ուշ չէ, վրացիները պիտի հասկանան, որ առանց հայերի, առանց անկախ եւ հզոր Հայաստանի՝ Վրաստանի գոյությունն էլ է հարցականի տակ դրվելու… 

Անդրանիկ Թանգամյան 

“Լուսանցք” Թիվ 85,  19-25 դեկտեմբերի, 2008թ.

Հայ-վրացական “եղբայրություն”

19 Դեկտեմբերի, 2008

Վրաստանի իշխանությունները շարունակում են իրենց պետական ահաբեկչությունը հատկապես ջավախքահայ հայրենասեր գործիչների եւ նրանց բարեկամների նկատմամբ: Դա դրսեւորվում է վրացական դատա-իրավական համակարգի՝ քրեական գործ “թխելու” անօրինական վարվելակերպով եւ ներքին բանսարկություններով: Ըստ երեւույթին, հակահայ թուրք-ադրբեջանական գործելակերպը վրացիների քիմքին այլեւս հարիր է դարձել: Առաջներում էլ, իհարկե, հայերի հանդեպ վերաբերմունքը մի բան չէր, իսկ խորհրդային տարիներին վրացական շովինիզմը չէր զիջում նույնիսկ մերձբալթյան ժողովուրդների մեծապետական նկրտումներին… 

Օր ու գիշեր եվրաարժեքներից ու արդարությունից բարբաջող Վրաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ ձգձգել Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների, Արթուր Պողոսյանի, Գուրգեն Շիրինյանի եւ նրա հարազատների նկատմամբ սկսած դատավարությունները: Այսպիսով՝ Թբիլիսիի վարչախումբը փորձում է ճնշում գործադրել ինչպես նշյալ հայ գործիչների ու նրանց համախոհների, այնպես էլ ամբողջ ջավախքահայության նկատմամբ: 

Ախալցխայում ընթացող Վահագն Չախալյանի դատավարությունը ոչ միայն միտումնավոր ձգձգվում է, այլեւ՝ նորանոր մեղադրանքների առաջադրման փորձ է արվում: Արթուր Պողոսյանի դատավարությունն ամիսներով ձգձգվեց. նա ազատ արձակվեց, այնուհետեւ, կրկին ձերբակալվեց, իսկ հիմա ձգձգվում է բողոքարկման գործընթացը: Իսկ Գուրգեն Շիրինյանի դեպքում՝ հայ-վրացական իրավապահների ջերմ “եղբայրական” համագործակցությամբ փորձում են այնպիսի քրգործ եւ պայմաններ ստեղծել, որ պարտադրված փախուստում գտնվող Շիրինյանը զրկվի բողոքարկելու հույսի իսկ հնարավորությունից: Գործեր են հարուցվում նաեւ նրա հարազատների դեմ, ինչը, կարծես, դարձել է հայ եւ վրացի իրավապահների առօրյա գործելաոճը: 

Ահա այսպես պառակտելով ու ահաբեկելով ջավախքահայությանը՝ Թբիլիսին փորձում է վերջնականապես վրացականացնել հայկական պատմական տարածքը, հոգեւոր-մշակութային արժեքները: Փորձեր են արվում Ջավախքը բնակեցնել վրացիներով, աջարներով ու սվաններով, թուրք մեսխեթներով: 

Երեւանն ու Էջմիածինը արդարորեն բողոքում են Թբիլիսիի հայկական եկեղեցիների վրացականացման դեմ, բայց Ջավախքի վրացականացման հարցում չգիտես ինչու բերանները ջուր են առել…Հետո ուշ չլինի՜: 

Արտակ Հայոցյան 

“Լուսանցք” Թիվ 85,  19-25 դեկտեմբերի, 2008թ.

Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ է խոսում ՀԱՄ առաջնորդը

19 Սեպտեմբերի, 2008

ԱԺ խոսնակի հրաժարականից հետո ներքաղաքական ի՞նչ ծավալումներ են սպասվում: Այս՝ ներքաղաքական խառնակ իրավիճակում որտե՞ղ է Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) եւ ո՞րն է այս կառույցի դերակատարումը: Երեկ “Իրավունք դե ֆակտո” ակումբի հյուրը միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն էր: Տարբեր զարգացումների շուրջ նրա տեսակետներն այնքան հստակ էին, որ մենք գերադասում ենք զերծ մնալ սեփական մեկնաբանություններից… 

Ըստ Ա. Ավետիսյանի, նախընտրական ու հետընտրական գործընթացներից հեռու մնալն ամենեւին մեկուսացում չի ենթադրում (ինչը վկայում են ՀԱՄ հայտարարություններն ու պարզաբանումները մամուլում), իսկ մարտի 1-2-ի դեպքերից հետո մի շարք հանդիպումներ է ունեցել՝ հասկանալով, որ ներքաղաքական վիճակը կարող է էլ ավելի տխուր հետեւանքներ ունենալ: Հանդիպումները, սակայն, չեն հանգեցրել այն բանին, որ ՀԱՄ-ը իշխանական կամ ընդդիմադիր թեւին հարի. “Բազմաթիվ առաջարկներ եղել են, բայց որեւիցե ճամբար անցնելու մտադրություն չունենք”: ՀԱՄ առաջնորդի նպատակը “իրապես ազգայնական լուրջ բեւեռ ստեղծելն է”: Իսկ ներքաղաքական գզվռտոցից ՀԱՄ-ը հեռու մնաց, քանզի առաջնորդի խոսքերով, “այս կռիվը հայ ազգայնականի կռիվը չէ: Ո՛չ իշխանական եւ ո՛չ ընդդիմադիր կողմերից մենք որեւիցե լուրջ քաղաքական ու գաղափարական առաջարկներ եւ հեռանկարային ծրագրեր չենք տեսնում առ այն, թե Հայաստանը կարող է բռնել ազգային ու իրավական պետություն դառնալու ուղին”: Ավելին՝ հիմա եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմությունը նույն արտաքին քաղաքական գիծն են տանում (ներքաղաքականում էլ նույնն են՝ ազատական-ժողովրդավարական) եւ արդեն մտածելու բան էլ չկա, թե որտեղ լինել. “Երկու կողմերն էլ նույն աշխարհաքաղաքական բեւեռին են ծառայում, եւ այստեղ արդեն իրական ու նոր ընդդիմության անհրաժեշտություն է ծագում: Ընդդիմության, որ գաղափարա-քաղաքական տարակարծություններ կունենա եւ՛ ընդդիմության եւ՛ իշխանությունների հետ”: Բացի այդ, նախագահ Ս. Սարգսյանին հաջողվել է նաեւ ընդդիմության ձեռքից խլել այն լծակը, որով ընդդիմությունը կարողանում էր արտաքին աշխարհի հետ հարաբերվել ու նաեւ որոշակի աջակցություն ստանալ: Ընդդիմության հանրահավաքային վերջին տրամադրությունները վկայեցին, որ ՀՀ նախագահը կարգավորել է խնդիրը, եւ գուցե արտաքին ուժերն արդեն հրահանգել են ընդդիմությանը՝ ավելի հանգիստ ու խաղաղ ցույցեր անցկացնել, որպեսզի նաեւ հնարավորություն տան, որ Ս. Սարգսյանը շարունակի եվրոպամետ ու թուրքամետ քաղաքականություն վարել: Համապատկերում ՀԱՄ-ը գաղափարական փոխգործակցություն այս քաղաքական բեւեռների հետ չի տեսնում: “Բայց ինչ խոսք, ներքաղաքական խնդիրներում մենք կարող ենք մեր երկրի համար յուրաքանչյուր ուժի հետ համագործակցել”, — ասաց Ա. Ավետիսյանը՝ միաժամանակ ընդգծելով այդ ուժերից մի քանիսի հետ լուրջ տարաձայնությունների առկայությունը աշխարհաքաղաքական խնդիրներում: 

Հատկապես ինչի՞ մասին է խոսքը: Ըստ Ա. Ավետիսյանի, եթե պիտի Կովկասի քարտեզի վերաձեւում տեղի ունենա, ապա ինչու՞ մենք չմտածենք այդ մասին. “Փաստորեն, ամեն երկիր մտածել է, թե ինչ տարածք է իրենով անելու, բացի Հայաստանից (դեռ զիջելու մասին են մտածում): Մեզ այս հարցն է հուզում. ունենալով Ջավախքի, Նախիջեւանի (Արցախի խնդիրը ՀԱՄ-ը լուծված է համարում — Ն. Մ.), նաեւ՝ Արեւմտյան Հայաստանի խնդիր, չենք կարող անտեսել աշխարհաքաղաքական զարգացումները”: 

Այո՛, բայց հասկանալի պատճառներով ՀՀ-ն չի կարող այսօր արծարծել Ջավախքի կամ Նախիջեւանի խնդիրը: Սրա դեղատոմսն էլ ունի ՀԱՄ-ը: “Մենք փորձում ենք տարբեր երկրների ազգայնական ուժերի միջոցով բարձրացնել այդ խնդիրները: Ու ես հասկանում եմ, որ մեր պետության համար կարող է դժվար լինել աշխարհաքաղաքական այս կարգի խնդիրները բացահայտորեն արծարծել: Մենք, որպես ազգայնականներ, ինչպես բոլոր երկրներում է ընդունված, կարող ենք այդ հարցերը հնչեցնել (ու հնչեցնում ենք) եւ լուրջ քայլեր անել կովկասյան փոխգործակցությունում ոչ միայն մեր տեղն ունենալու, այլեւ հետագայում ՀՀ տարածքները մեծացնելու համար: Աբխազիան ու Հարավային Օսիան երկար անկախ չեն մնալու, վաղ թե ուշ նրանք միանալու են ՌԴ-ին եւ այդ ժամանակ էլ, մենք համոզված ենք, սկսվելու է մի նոր գործընթաց, թե որ երկիրն ինչ տարածք է իրենով անելու: Իսկ մեր ընդդիմությանն ու իշխանությանը սա չի հուզում: Նրանք աթոռակռվով են զբաղված եւ չեն էլ ենթադրում, որ այդ դեպքերը կարող են շատ արագ զարգանալ: Իսկ եթե ՀՀ-ն պատրաստ չլինի այդ ծավալումներին, կարող է աչքի առաջ ունենալ մի նոր Նախիջեւան, եթե հանկարծ Ջավախքից հեռանան ջավախահայերը”, — ընդգծեց բանախոսը: 

Լրագրողներին հետաքրքրեց իրապես ազգայնական բեւեռի ստեղծման գաղափարը: Եվ թե այս պարագայում ՀՀ-ն իր ներուժով ինչպե՞ս կարող է հավակնել իր բնական տարածքները վերադարձնելուն: Վտանգավոր չէ՞ այս ամենը: Ի պատասխան ՀԱՄ առաջնորդը բացատրեց, թե Արեւմտյան Հայաստանի խնդրի լուծումն այսրոպեական չէ. “Բայց արդեն գործում է “Մեծ Մերձավոր Արեւելք” ծրագիրը, որը վերաձեւում է ոչ միայն Կովկասը, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքը: Դա մեզանից անկախ է լինելու՝ ուզենք, թե՝ ոչ: Այլ բան է՝ ուզու՞մ ենք մենք մասնակցել այդ գործընթացին եւ այն պետության փոխարեն, որ կոչվելու է մեծ Քուրդիստան (ըստ ծրագրի — Ն. Մ) ու ստեղծվելու է Արեւմտյան Հայաստանի, Իրաքի, Սիրիայի եւ Իրանի տարածքների վրա, կառաջարկե՞նք մեր՝ մեծ Հայաստանի տարբերակը, որ, ի դեպ, նույնպես շրջանառվում է: Հենց այնպես չենք ասում, մեծ Հայաստանի նախագիծը ՄԱԿ-ում էլ է արծարծվել (համապատասխան հանձնաժողովում՝ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների համապատկերում): Ու եթե մենք հետամուտ չլինենք, ապա այդ նախագիծը կդրվի մի կողմ ու կգործի Քուրդիստանի կամ հենց Թուրքիայի նախագիծը: Զուր չէ, որ Անկարան վերջերս աշխուժացել է տարածաշրջանում ու փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ հետ: Ինչը Երեւանը չի անում, Մոսկվայի հետ այդ մասին բարձրաձայն չի խոսում: Իսկ մենք փորձում ենք դա անել՝ ու ոչ միայն ՌԴ-ի, այլեւ՝ Իրանի հետ, այլ կերպ՝ տարածաշրջանային այն երկրների հետ, որոնց համար նախընտրելի է մեծ Հայաստանը, այլ ոչ թե՝ Քուրդիստանը: Սրա՛ մասին է խոսքը”: 

Ներքաղաքական վիճակին առնչվող հարցերը ԱԺ նախագահի փոփոխության մասին էին: Արդյո՞ք Հ. Աբրահամյանը կարող է լինել այն մարդը, ով կբարձրացնի ԱԺ հեղինակությունը: Ըստ ՀԱՄ առաջնորդի, ԱԺ նախագահի փոփոխությունը անձի խնդիր չէ, ավելի լուրջ խմորումներ կան, եւ այս պարագայում էլ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվում թերեւս: Եվրոպական ուղղությունից ՀՀ-ում այսօր գերակշռում է անգլո-ամերիկյանը (կամ՝ անգլո-սաքսոնական), որի ներկայացուցիչներն իշխում են երկրի նախագահի աշխատակազմում, ընդհուպ՝ ՀՀ անվտանգության խորհրդում:

Հիշեցնենք, որ ժամանակին աղմուկ բարձրացավ եւ այդ խորհրդի այսօրվա ղեկավար Ա. Բաղդասարյանին մեղադրեցին օտար երկրի գործակալ լինելու մեջ: “Ինչքանով տեղյակ եմ, Տ. Թորոսյանն էլ այս ուղղությանն էր հարում, իսկ ՌԴ-ն կամաց-կամաց պիտի փորձի անգլո-ամերիկյան ուղղության ներկայացուցիչներին հեռացնել իշխանությունից եւ նշանակել տալ իրեն հարմար ներկայացուցիչներին”: Ա. Ավետիսյանը չբացառեց, որ շատ շուտով ականատեսը կարող ենք դառնալ նաեւ վարչապետի փոփոխության: Եվ այս ամենն ավելի շատ առնչվում է ոչ թե մեր երկրի ներքին խնդիրներին, այլ՝ ՌԴ-Եվրոպա հակամարտությանը: Իսկ ընդհանրապես, “եթե ՀՀ նախագահը Տ. Թորոսյանի կամ կադրային այլ փոփոխությամբ, նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բեւեռների հետ հարաբերվելով ինչ-որ մեծ խաղ է սկսել ու վստահ է իր ուժերին, մենք իրապես կողջունենք նրա բռնած ուղին… իսկ եթե այս ամենն արվում է ներքին եւ արտաքին լծակները պարզապես իրեն քաշելու եւ իշխանության վերեւում մնալու համար, ապա սա շատ վտանգավոր խաղ է, քանզի այն, ինչ պիտի միանգամից կոտրվի Ս. Սարգսյանի գլխին, դա կոտրվելու է առավելապես երկրի ու մեր գլխին”: 

Ի՞նչ է ենթադրում վարչապետի փոփոխությունը՝ արդյո՞ք Ռ. Քոչարյանի վերադարձ: “Եթե դա լինի, ապա ոչ թե Ս. Սարգսյանի ցանկությամբ, այլ՝ արտաքին որոշ պարտադրանքներով պայմանավորված, — նկատեց Ա. Ավետիսյանը, — քանզի եթե դա ներկայիս նախագահին հարմար լիներ, ապա դա միանգամից կարվեր՝ Մեդվեդեւ-Պուտին տարբերակով, սակայն, վստահ եմ՝ ՀՀ նախագահը ամեն կերպ կփորձի շրջանցել այդ հարցը”: 

Նարե Մշեցյան 

“Լուսանցք” Թիվ  72, 19 — 25 սեպտեմբերի, 2008թ.

Վրացու զառանցանք

12 Սեպտեմբերի, 2008

Պարզվում է, որ մի ժամանակ մեծ է եղել Վրաստանը: Բայց արդյո՞ք այդքան: 

Գուցե հարց առաջանա, թե ինչո՞ւ է սար ու ձոր ընկել Վրաստանի ԳԱ պատմության եւ ազգագրության ինստիտուտը: Բացատրեմ. ստեղծել է “հայրենասիրական քարոզչության” բաժին եւ երկրի ամբողջ տարածքում բնակվող հայերին համոզում է վերադառնալ իրենց “բուն արմատներին”: 

Ահա, այս ճանապարհով յուրացվում է մեր՝ հայերիս ազգային գենոֆոնդը. գործի գցված դժոխային մեքենան աշխատում է անդադար անկախ այդ պետության քաղաքական ղեկավարության փոփոխությունից: 

Իմ արմատները պատմական Հայաստանի Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում են՝ մեծ հայորդի Նժդեհի ծննդավայրում: Վերջերս ձեռքս ընկավ “Մեոթխե” (“Չորրորդ իշխանություն”) շաբաթաթերթի համարներից մեկը (04-11.11.2005թ.): Այստեղ իմ ազգանունը (Հակոբյան) մեկնաբանվում է բոլորովին այլ կերպ, իսկ “լուսաբանողը” վերը նշված ինստիտուտի ակադեմիկոս Յ. Ախուաշվիլին է: 

“Ազգանվան սկզբնական ձեւը եղել է “Յակոբաշվիլի”: Ավանդույթի համաձայն, 18-րդ դարի 10-ական թվականներին 1500 ընտանիք տեղափոխվեց Ջավախեթիից Թիֆլիսի մերձակա Լիլո գյուղ. դրանց մի մասը տեղափոխվեց Լոռե-Բորչալո, որոշակի՝ Դիդի Դմանիսի, այստեղից էլ՝ Բոլնիսի, իսկ որոշ մասն էլ՝ Քարթլիի կենտրոն՝ Գորի: 

“Յակոբաշվիլի” ազգանունն աղավաղվեց հետեւյալ կերպ. հայ տերտերն այն նախ վերածեց “Հակոբ”-ի եւ, քայլը վարագուրելու նկատառումով, նրան տվեց “Հակոբաշվիլի” ձեւը: Հետագայում Գորիում եւ այլ տարածաշրջաններում նշված ազգանունը դարձավ ռուսական ձեւով՝ “Ակոպով”: Բարեբախտաբար, Բոլնիսի շրջանում նրանք ընդունեցին ազգանվան “Ավքափաշվիլի” ձեւը: Չմոռանանք ասել, որ այս տոհմի բոլոր ներկայացուցիչները Յակոբաշվիլիներ էին՝ վրացի եւ ուղղափառ”: 

Երեւի Նախիջանը, “Մեծ Վրաստանի” կազմո՞ւմ է եղել, եւ այսքան ժամանակ ես կտրված եմ եղել վրացական մեղրահացից: 

Ի վերջո, այս ամբողջ քարոզարշավի նպատակն է բազմացնել վրացիներին եւ մեկընդմիշտ լուծել ազգային փոքրամասնությունների խնդիրը: 

Ռաֆայել Հակոբյան

Թիֆլիս (նախկին մանկավարժ) 

Վրացու կերտում 

Երբ վրացիները հերթական անգամ սկսեցին պղծել Թիֆլիսի հայկական սրբավայրը՝ պուրակի վերածված Խոջիվանքի նախկին գերեզմանոցի տարածքը, էքսկավատորի շերեփը փոսորակից ամեն անգամ հանում էր արժանավոր հայերի գանգեր ու ոսկորներ: Այդ ամենը շատ նման էր մեր ազգի ներկայացուցիչներին ստորացնելու եւ բարդութավորելու ծրագրված գործընթացի:

Սրբապղծությանը հետեւեց մեկ այլ արարք եւս. կառուցեցին “Սամեբա” (“սբ. Երրորդություն”) մայր տաճարը: Աճյունների մի մասը նետվեց աղբավայր, մնացածը ծառայեցվեց այլեւայլ զեղծարարությունների (գործածեցին որպես շարժանկարների սյուժեների “հումք”, ներկայացվեցին իբրեւ հնագիտական գտածո նմուշներ եւ այլն): 

Սա՛ է Վրաստանի պատմություն “կերտելու” նրանց ոճը: 

Գառնիկ Միքայելյան

Թիֆլիս 

 “Լուսանցք” Թիվ  71,  12 – 18 սեպտեմբերի, 2008թ.

Ռուս-վրացական հակամարտություն

5 Սեպտեմբերի, 2008

Ջավախքում ռուսների փոխարեն՝ թուրքե՞րը, թե՞ մենք 

Վրաց-օսական, այնուհետ՝ ռուս-վրացական հակամարտության վերածված պատերազմական գործողությունները վտանգում են նաեւ ջավախքահայության ու վիրահայության խաղաղ գոյատեւումը:

Դա առնչվում է ոչ միայն բուն հակամարտության հնարավոր ծավալմանն ու Ջավախքի տարածք հասնելուն, այլեւ՝ Ջավախքի տարածքով Թուրքիայից Վրաստան եկող՝ Արեւմուտքի կողմից օգնության պարբերաբար տրամադրմանը: Եթե նույնիսկ պատերազմական գործողությունները դուրս չգային հարավօսական ու աբխազական սահմաններից, ապա նման ռազմական աջակցությունը նկատելով, Ջավախքի տարածքը հաստատ ռուսաստանյան օդուժի թիրախ կդառնար… Ու գուցե դեռ դառնա: 

Օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական չհայտարարված պատերազմը, իսկ օգոստոսի 10-ին արդեն մի պատահական միջադեպից պարզ դարձավ, որ Թուրքիայի տարածքից զենք եւ զինամթերք է տեղափոխվում Թբիլիսի: Եվ հետաքրքիր է, որ՝ քաղաքացիական աշխատանքների անվան տակ: 

Հայտնի է, որ Թբիլիսի-Ախալքալաք-Կարս ավտոմայրուղու կառուցման Թեթրի Ցկարո-Ծալկա- Բոգդանովկա ճանապարհահատվածը կառուցում է իսրայելական շինկազմակերպություն, իսկ Ախալքալաք-Կարցախ ճանապարհահատվածը՝ գերմանական շինկազմակերպություն: Եվ ահա, արդեն վերը նշված օգոստոսի 10-ին Թուրքիայից Վրաստան՝ Վալեով մտած թվով 4 “տրայլերներ”-ից մեկը, գիշերվա ժամը 11-ի սահմաններում վթարի է ենթարկվում Փակայից Վլադիմիրովկա գնացող ճանապարհահատվածում՝ շրջվելով ճանապարհից: Մեր տեղեկատվության աղբյուրների համաձայն, “տրայլերներ”-ից 2-ը եղել են բուլղարական պետհամարանիշով, 2-ը՝ թուրքական: Շուռ էր եկել թուրքական պետհամարանիշով մեքենաներից մեկը, որից թափված արկղերը (երկաթից եւ փայտից) կանաչ գույնի զինվորական արկղեր են եղել: Երբ մեր տեղակետվության աղբյուրներից մեկը մոտեցել (ներկայացել է որպես ԵԱՀԿ դիտորդ, խոսել է անգլերեն) ու հարցրել է, թե ինչով կարող են օգնել, նրան կանգնեցրել են իսրայելական շինկազմակերպության աշխատակիցները, ովքեր զինված են եղել ինքնաձիգերով եւ խնդրել են չմոտենալ ու հեռանալ: Թե շինարարներն ինչու՞ են զինված եղել, կարծում ենք՝ հասկանալի է արդեն… Նրանք շարունակել են հսկել այնքան, մինչեւ եկել են մի քանի տրակտորներ եւ ուղղել են շուռ եկած մեքենան ու շատ արագ կրկին բեռնավորել են այն: Երբ այդ ընթացքում մի խումբ “Կարմիր խաչի դիտորդներ” էլ փորձել ճշտել, թե ի՞նչ է կատարվում, շինարարներն ասել են, թե լոլիկ եւ վարունգ են տեղափոխում… 

Վստահ ենք, որ այս ճանապարհով հնարավոր է, որ ամեն օր էլ “լոլիկ եւ վարունգ” տեղափոխեն ու նաեւ այլ “բնամթերք”: Սա ընդամենը մեկ պատահական իմացված դրվագի ներկայացումն է մեր կողմից: Չի բացառվում, որ Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի հատվածում աշխատող ադրբեջանական շինկազմակերպության շինարարներն ու ուկրաինացի ինժեներներն էլ դիմավորեն ու զինված ապահովեն Թուրքիայից (Արեւմուտքից ուղարկված) եկող տարբեր “մրգերի ու բանջարեղենի” ավտոմեքենաների անցումը Թբիլիսի… 

Կարծում ենք՝ շատ շուտով, ինչպես ասում են՝ “սեփական մաշկի վրա”, ջավախքահայերը նույնպես կզգան այս մրգաբանջարեղենային քաղաքականության պտուղների համը… 

Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մարնեուլի զինվորական օդանավակայանում տեղակայված են թուրքական 300 զինվորականներ (որոնց մի մասը՝ իբր աշխատակիցներ), կան եւ գործում են 6 թուրքական ինքնաթիռներ՝ 4-ը՝ F-16, եւ 2-ը՝ տրանսպորտային, ապա “մրգերի ու բանջարեղենի” գործը Վրաստանում կծաղկի շուտով… Չմոռանանք ասել, որ թուրքերը վերահսկում են Մարնեուլի զինվորական օդանավակայանում տեղադրված լոկատորները, որոնք, կարծում ենք, “օգտակարորեն” կհսկեն օդային տարածքով Հայաստան մուտք գործող “մրգերի ու բանջարեղենի” բիզնեսը եւ մրգաբանջարեղենային քաղաքականության պտուղների համը, գուցեեւ, Հայաստանում էլ զգան… 

Եթե հաշվի առնենք, որ թուրքերը շատ արագ փորձում են լրացնել “ռուսների բացը” Ջավախքում՝ նաեւ տնտեսական գործունեություն ծավալելով, ապա ջավախքահայերի թուրքացման (այս դեպքում վրացականացումը երազանքի պես մի բան կթվա) վտանգը Ջավախքի տարածքում առանց թուրք-մեսխերի բնակեցման էլ արդեն իսկ առկա է… 

Եթե այս ամենին ավելացնենք նաեւ թուրքական կառավարության առաջարկը՝ Կովկասյան միություն ստեղծելու մասին, ապա ակնհայտ է դառնում, թե ինչպես են թուրքերը, կամաց-կամաց “ոտքի տեղ” անելով, նախաձեռնում Կովկասի համատարած զավթումը: 

Հետաքրքիր է, որ Կովկասյան տան ամերիկյան ծրագիրը թուրքերի սրտով չեղավ, չնայած դրանում Թուրքիան նույնպես ներառված էր, սակայն, այդտեղ առկա էր լինելու Արեւմուտքի ամենահաս ձեռքը: Իսկ դա թուրքերի սրտով չէր, դա համաթուրանական ծրագրերին հարիր չէր: Սրա նմանօրինակները մենք արդեն տեսել ենք, վստահ ենք, որ պիտի դեռ մոռացած չլինենք Կովկասյան սեյմի կամ Անդրֆեդերացիայի դառը պտուղների համը… 

Եվ ահա, օգտվելով ռուս-վրացական հակամարտությունից, Թուրքիան անմիջապես նոր տարածքներ զավթելու հեռանկար նկատեց, ինչը, ցավոք, չես ասի ՀՀ իշխանությունների մասին… 

Ամենաբարձր մակարդակով Անկարան իր աջակցությունը հայտնեց Մոսկվային, ինչը շատերի զարմանքը հարուցեց: Սակայն, թուրքական նենգ դիվանագիտությունը՝ Կովկասը Ռուսաստանի հետ տնօրինելու, նոր դավեր էր նյութել: Եթե Ռուսաստանը կարող է Վրաստանից տարածքներ վերցնել (վաղ թե ուշ Հարավային Օսիան ու Աբխազիան կմիանան Ռուսաստանին), ապա ինչու՞ Թուրքիան չի կարող դա անել նույն Վրաստանի կամ Հայաստանի հաշվին: Իզուր չէ, որ Անկարան փորձում է ջերմացնել հարաբերությունները նաեւ Թեհրանի հետ, որը լուրջ խոչընդոտ է Թուրքիայի համաթուրանական ծրագրերի իրականացման ճանապարհին: 

Եթե Հայկական լեռնաշխարհում գտնվող Հայաստանին այդքան խիստ անհրաժեշտ է լինել Կովկասյան համագործակցության մեջ, ապա Երեւանը պիտի սեփական նախաձեռնությամբ հանդես գա:

Անհրաժեշտ է առաջ քաշել Համակովկասյան տան ստեղծման մեկ այլ տարբերակ (հիշեցնենք, որ ԱՄՆ-ից ու Թուրքիայից բացի կան չեչենական՝ ընդգծված մահմեդական, եւ վրացական՝ զուտ տնտեսական համագործակցության տարբերակներ եւս): Հայկական տարբերակը պետք է համախմբի Կովկաս-Այսրկովկասի բնիկ ազգերին՝ անկախ այդ ազգերի պետականություն ունենալ-չունենալու, կրոնահավատամքային պատկանելության հանգամանքից: Այս կառույցի կազմավորումն արդեն իսկ առաջընթաց կլինի հայկական քաղաքականության համար, որի Երեւան կենտրոնատեղին կպաշտպանի տարածաշրջանի բոլոր բնիկների (այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի) շահերը: Դիցուկ՝ այդ համագործակցության անդամ կարող են լինել Հայաստանը, Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան, Թալիշստանը, Լեզգիստանը, Աջարիան, Վրաստանը եւ այլն: 

ՀՀ-ում անհրաժեշտ է ստեղծել նաեւ տարածաշրջանային (այնուհետեւ՝ համաշխարհային) քաղաքական դաշինք, որում կընդգրկվեն պետականություն չունեցող եւ փոքրաթիվ ազգերի ու գաճաճ պետությունների ներկայացուցիչները, ինչը լրջորեն կբարձրացնի Հայաստանի քաղաքական վարկը եւ միջազգային կարգավիճակը: Նման կառույցում Հայաստանի հետ կարող են ընդգրկվել Բելգիան, Սլովենիան, Դանիան, Լյուքսեմբուգը, Անդորրան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Կիպրոսը, Կաթարը, Բահրեյնը, Քուվեյթը, Լիբանանը, Իսրայելը, Ճամայկան, Գրենադան, Բարբադոսը, Ջիբութին, Գամբիան, Սվիզալենդը, Լեսոտոն, Բութանը, Սինգապուրը, Ֆիջին, Տոնգան, Վանուատուն եւ այլն կամ պետականություն չունեցող այնպիսի ազգեր՝ ինչպիսիք են ասենք մեր տարածաշրջանում բնակվող քրդերը, եզդիները, ասորիները, ուդիները, թաթերը, սվանները, լեզխումցիները, մեգրելները, գուրիացիները, իմերեթցիները, պոմակները, բոշնակները, լազերը եւ այլք: 

Հայկ Թորգոմյան  

 “Լուսանցք” Թիվ  70,  5 – 11 սեպտեմբերի, 2008թ.

Ջավախքի մասին մտածենք հիմա՛

5 Սեպտեմբերի, 2008

Վրացական իշխանությունների հակահայկական գործողությունները չեն դադարում նաեւ ռուս-վրացական հակամարտության պայմաններում: Վերջերս “Միասնական Ջավախք” կազմակերպության անդամ, Գոմբորդո գյուղի բնակիչ Էդուարդ Սահարյանը Վրաստանի ուժային կառույցների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել: Նա ձերբակալվել էր հայ-վրացական սահմանին՝ ՌԴ-ում գտնվող իր բարեկամի հուղարկավորությունից վերադառնալու պահին, խուլիգանության սին մեղադրանքով:

Այնուհետեւ, վրացական ուժայինները բերման են ենթարկել նաեւ Էդուարդի եղբորը՝ Արարատ Սահարյանին, ով նույնպես “Միասնական Ջավախք”-ի անդամ է: Վրացական “արդարադատությունը” Սահարյան եղբայրների ազատազրկման ժամկետը երկարացրել է 20 օրով, որից հետո Էդուարդին տեղափոխել են հիվանդանոց, քանի որ դաժան ծեծից հետո վնասվել են նրա երիկամները: Առաջին բուժօգնությունից հետո նրան բաց են թողել: 

Եթե հաշվի առնենք, որ Սահարյան եղբայրների ձերբակալությունը կատարվել է Ախալքալաքի ոստիկանապետ, վրացական իշխանությունների կամակատար Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերից կարճ ժամանակ անց, ապա ակնհայտ է, որ Ջավախքում վրացական ահաբեկչական մեքենան դեռ օգտագործելու է հայ կամակատարների ու ծախուների գործոնը… 

Օգոստոսի 9-20-ը Ջավախքում իրականացվում էր նաեւ տեղեկատվական ահաբեկչություն: 

Չէին աշխատում Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների 2 ինտերնետային ցանցերը: Իսկ հուլիսի 18-ից փակի տակ է Ջավախքի Երիտասարդական ռադիոյի շենքը, որի ինտերնետային կապը ընդհանրապես խաթարված է, իսկ “Երիտասարդական ռադիո”-ն ավելի քան մեկ ամիս է չի գործում:

Շենքը վրացի ուժային կառույցների հսկողության տակ է վերցված եւ հիմնականում ավերված է: Եթե հաշվի առնենք, որ Ջավախքը զրկված է նաեւ թերթեր ստանալու հնարավորությունից, ապա միակ կապի միջոցը հեռուստացույցն էր, որի կապը բացառապես միակողմանի է… 

Կարծում ենք՝ նման միջադեպերն այլեւս զարմանալի չեն ջավախքահայերի համար, սակայն, ժամանակն է հետեւություններ անելու եւ սեփական ճակատագրին տեր լինելու համար… 

Իսկ որպես առաջին քայլ՝ պահանջում ենք դադարեցնել հետապնդումը Գուրգեն Շիրինյանի նկատմամբ, ազատ արձակել Հարություն եւ Կարինե Շիրինյաններին, Վահագն եւ Արմեն Չախալյաններին: 

Արման Դավթյան 

 “Լուսանցք” Թիվ  70,  5 – 11 սեպտեմբերի, 2008թ.

Տագնապալի լուրեր Ջավախքից

25 Հուլիսի, 2008

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

18.07.2008թ. 

2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում որեւէ մարդկային զոհ չի գրանցվել, եւ ոչ ոստիկանապետի, ոչ այլ բնակիչների տանն ու ունեցվածքին որեւէ ավերածություն չի պատճառվել: 

Օգտագործելով տեղի ունեցած դեպքը որպես առիթ՝ ուժային կառույցները ուղղակի հալածանքների տարափ ուղղեցին “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի մի շարք անդամների դեմ: Այսպես, Դաշինքի 10 անդամներ բռնի տարվեցին ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցները երկու անգամ ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը, երկրորդ անգամ՝ ուշ գիշերին՝ ջարդելով մուտքի եւ գրասենյակի դռները եւ պատճառելով այլ ավերածություններ: 

Վերջապես, հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, թվով 40-50 հոգի, բոլորը զինված, ներխուժեցին Դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի հայրական տուն եւ սկսեցին իրականացնել խուզարկություն: 

Այդ խուզարկության ընթացքում, որն ի դեպ որեւէ փաստաթղթով արտոնված չէր, մեզ անհայտ հանգամանքներում սպանվեց ոստիկանության մեկ աշխատակից: Կատարվածի համար մեղքը դրվեց Գուրգեն Շիրինյանի վրա: Հետագայում հայտարարվեց, որ Գուրգեն Շիրինյանը դիմել է փախուստի:

Ներկայումս շրջան են մտցված հատուկ ջոկատայիններ, ձերբակալված են Գուրգեն Շիրինյանի հայրն ու հորաքույրը, քաղաքում տիրում է վախի եւ ահաբեկման մթնոլորտ, խուզարկություն է կատարվում ինչպես Դաշինքին համակիր, այնպես էլ այլ անձանց բնակարաններում: 

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը հավաստի տեղեկություններ ունի, որ Գուրգեն Շիրինյանին որոնող հատուկ ջոկատայիններին հրաման է տրվել նրան հայտնաբերելուն պես առանց որեւէ նախազգուշացման նրա վրա կրակ բացել եւ սպանել: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ դրանով նպատակ է դրված ոչնչացնել մի վկայի, որը հետաքննության ընթացքում կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա: 

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը տեղի ունեցածը գնահատում է որպես սադրանք՝ ուղղված մեր կառույցի կազմալուծմանը: Այդ սադրանքի նպատակն է հնարավորինս թուլացնել այն ուժին, որը չհանդուրժեց 2006թ. Տեղական Ինքնակառավարման Մարմինների ընտրությունների կեղծումը՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով դրա դեմ: 

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը պահանջում է բացառել Գուրգեն Շիրինյանի կյանքի նկատմամբ որեւէ վտանգ եւ հայտարարում, որ հակառակ դեպքում կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես իշխանությունների վրա:

“Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքը պահանջում է տեղի ունեցածի անաչառ եւ մասնագիտական հետաքննություն, որի ընթացքում ի հայտ կգան կատարվածի իրական մեղավորները: 

“Միասնական Ջավախքը” գտնում է, որ, անկախ ապագա հետաքննության արդյունքներից, տեղի ունեցածն արդեն իսկ ունեցել է անդառնալի հետեւանքներ Ջավախքի հայության համար: Հատուկ ջոկատայինների մուտքի հետեւանքով քաղաքում փաստացի տիրող վախի եւ ահաբեկման մթնոլորտն էլ ավելի է խորացնելու Ջավախքի բնակչության շրջանակներում տիրող հուսալքությունը եւ սեփական հայրենիքում իր ապագայի նկատմամբ անորոշության զգացումը, ինչը նպաստելու է բնակչության արտագաղթի տեմպերի ուժեղացմանը եւ երկրամասի հայաթափմանը: 

Հաղորդագրություն “Ջավախք” խորհրդի գրասենյակից (18.07.2008թ.) 

Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, այն բանից հետո, երբ մի անհետեւանք պայթյուն է որոտացել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նույն պատրվակով հայկական շրջան են բերվել մեծ թվով վրացի հատուկ ջոկատայիններ:

Ձերբակալվածների մի մասը ազատ է արձակվել: 

Ոստիկանները հարձակվել են նաեւ Գուրգեն Շիրինյանի բնակարանի վրա, որին հաջողվել է փախուստի դիմել: Դիմադրության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան: Հայտնի է դարձել, որ Գուրգենին փնտրող վրացի հատուկ ջոկատայիններին հրամայվել է սպանել նրան: 

Հիշեցնենք, որ “Միասնական Ջավախք” կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանը, նույն կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանի հետ միասին, 2006թ. հարձակման էր ենթարկվել Երեւանի մատույցներում, դանակահարվել եւ վիրահատվել էր: Փոխանակ հանցագործներին գտնելու, ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց, դատեց եւ հետո էլ արտաքսեց հանցագործների թիրախ Վահագն Չախալյանին՝ իբր սահմանն ապօրինի հատելու համար: Սա հիմնավորեց կասկածները, որ հանցագործները գործել էին ՀՀ ԱԱԾ-ի հետ համաձայնեցված: Դրանից հետո Վահագն Չախալյանը, Գուրգեն Շիրինյանը եւ նրանց բազմաթիվ համախոհներ տարատեսակ հալածանքների ենթարկվեցին Վրաստանի ոստիկանության կողմից, որի նպատակն էր կազմալուծել Ջավախքի ազգային շարժումը, որը վերջին տարիներին որոշ հաջողությունների էր հասել վրացական պետության տարածքում հայտնված հայկական երկրամասի բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում: 

Ակնհայտ է, որ ներկայիս պայթյունը հերթական սադրանք է, որի հեռահար նպատակը հայկական երկրամասը վրացական ուժերի կողմից ավելի վերահսկելի դարձնելն է եւ, հատկապես, ազգային տարրը Ջավախքում ոչնչացնելը: Այս հանգամանքը հատկապես կարեւորվում է Բաքու-Ջեյհան եւ Կարս-Ախալքալաք պանթուրանական նախագծերի անվտանգությունը ապահովելու համատեքստում: Հայտնի է, որ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող “Միասնական Ջավախք”-ը Ախալքալաքում եւ հարակից շրջաններում գործող ամենազդեցիկ քաղաքական միավորն էր եւ միակ ուժը, որը ի վիճակի էր կազմակերպել ժողովրդի դիմադրությունը Ջավախքի վրացականացմանը եւ հիշյալ պանթուրանական նախագծերին:

Այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ եւ գործնական օժանդակությամբ: Իսկ Ախալքալաքի տեղական իշխանության եւ ոստիկանության մարմինները վաղուց վերածվել են Վրաստանի իշխանությունների ձեռքի կույր գործիքի: 

“Լուսանցք” Թիվ  68,  25 -31  հուլիսի, 2008թ

Բաց նամակ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին

25 Հուլիսի, 2008

ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին 

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով: 

Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային “հայ” սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին՝ հայաթափեն Ջավախքը: 

Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջեւանի ճակատագրին արժանանալու ճանապարհին: Ժամանակին աշխարհի աչքի առաջ կատարվածն այսօր դառն իրողություն է:

Հալածանքներ եւ հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ: Որոշ դեպքերում այս սադրանքներին նպաստեցին նաեւ ՀՀ իշխանությունները՝ մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով Վրաստանի իշխանությունների խնդրանք-պատվերը: 

(Հիշենք “Միասնական Ջավախք” ժողովրդավարական դաշինքի ղեկավարներից Վահագն Չախալյանի հայաստանյան դատավարությունն ու նրա վտարումը ՀՀ-ից, նաեւ՝ Գուրգեն Շիրինյանի դանակահարումը Երեւանում՝ հայաստանաբնակ ջավախքահայերի օգտագործմամբ, որի հետեւում, ըստ զլմ-ների, կանգնած էր Ախալքալաքի ոստիկանապետը: Հիշենք նաեւ Արթուր Պողոսյանի նկատմամբ սադրանքը Ջավախքում, նրա կալանավորումն ու դատապարտումը՝ Ախալքալաքի դատախազի մասնակցությամբ): 

Չբավարարվելով հայորդիների ահաբեկմամբ ու դատավարություններով՝ հայ հորջորջվող կամակատարները լծվել են հայրենասեր ջավախքցիների ֆիզիկական ոչնչացման գործին, որն անմիջականորեն ղեկավարվում է վրացական հատուկ ջոկատայինների կողմից: 

Հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ իրականացված անիմաստ պայթյունը (ինչի հետեւանքով ոչ տունն է տուժել, ոչ էլ որեւէ մեկը) պատճառ է դարձել, որպեսզի անօրեն կերպով ոստիկանատուն տարվեն Գուրգեն Շիրինյանի “Միասնական Ջավախք” ԺԴ-ի բազմաթիվ անդամներ, խուզարկվել եւ ավերվել է կազմակերպության գրասենյակը, որից հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով անձանց հետ հարձակվել են Գուրգեն Շիրինյանի տան վրա, որի ժամանակ անհայտ պայմաններում մի ոստիկան է զոհվել: (more…)

Ո՛չ հայերի վրացականացմանը

18 Հուլիսի, 2008

Արյունը փորձում են ջրի վերածել 

Վրաստանի պատմության, ճարտարապետության եւ ազգագրության Ի. Իավախիշվիլու անվան ինստիտուտում 1988թ. գործունեությունն սկսեց ազգանուններն ու ազգությունը վերականգնող հանձնաժողովը, որի թիրախը մահմեդական-ինգիլոյները (մոտ 60 գյուղ բնակչությամբ մահմեդականացած վրացիներ են) եւ գրիգորյանականներն էին: 

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենրիկ Մուրադյանը “Վրեմյա” թերթին (23.10. 1996թ.) տված հարցազրույցում նշում է. “Սարսափով ենք հիշում այն ժամանակները: Զվիադ Գամսախուրդիան հիշողության մեջ մնաց որպես ֆաշիզմի եւ անմտության խորհրդանիշ: Նա միանգամայն հստակ նպատակ էր դրել. ազգային փոքրամասնություններին դուրս մղել կամ ձուլել: 

Հայը, հույնը կամ քուրդն այլեւս թշնամի չէին համարվում, եթե ընտրում էին այս տարբերակներից մեկը: Այնքան հրապուրվեցին դրանով, որ հատուկ ծառայություն բացվեց, որն անվճար “պարզում” էր օգնության դիմած ազգային փոքրամասնության ներկայացուցչի “իրական ծագումը”: Եթե ձեր ազգանունը Հակոբյան էր, ապա “մասնագետը” կապացուցեր, որ իրականում ոչ այլ ոք եք, եթե ոչ հենց Էյփերիշվիլի… Իմ պարագայում ամեն ինչ պարզ է. ես, իհարկե, Մուրադաշվիլին եմ: Այս ազգանունն է կրում Կախեթի բնակչության կեսը”: 

“Գրուզինֆորմ”-ի հաղորդագրությունը՝ “Պատմական եւ քաղաքացիական արդարությունը վերականգնելու մասին” (“Զարյա Վոստոկա”, 1989թ. հունիսի 7), “Հիշիր քո անունը” (“Զարյա Վոստոկա”, 1990թ. 13 մայիսի) եւ վրացական մամուլի մի շարք այլ հրապարակումներ (օր. “Մնատոբի”, 1987թ. թիվ 12), ինչպես նաեւ “Սովետսկայա էթնոգրաֆիա” (Մոսկվա, թիվ 6, 1989թ.) հարուցեցին հայ հանրության զայրույթը եւ վեր հանեցին խնդրի էությունը: Այդ ընթացքում հիշյալ հանձնաժողովի անդամները, ազգագրության ինստիտուտի պատմագիտության թեկնածու Ռոլանդ Թոփչիշվիլու ղեկավարությամբ, ազգանուն եւ ազգություն բաժանեցին մի քանի հազար ոչ վրացիների: “Հարկավոր է աջակցել այն վրացիներին, ովքեր կորցրել են իրենց ցեղի արմատը: Սեփական իրական ազգանունը իմանալը հնարավորություն է տալիս ինչ-որ բան իմանալ նախնիների, այդ թվում` տվյալ ցեղի հիմնադրի մասին: Դա ուղեցույց թել է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի, ընտանիքի, ցեղի պատմության առավել խոր շերտերը: Կյանքն ամեն ինչ խառնել է, բայց կարելի է քանդել կծիկը, քանի որ պահոցներում փաստաթղթերը պահպանվել են”,- Վրաստանի քաղաքացիներին դիմելով՝ հայտարարել է Թոփչիշվիլին եւ պարզաբանել, թե ինչու են վրացիները փոխել ազգանունները եւ դարձել հայ, ինչպես նաեւ, թե ինչպես են հայ հոգեւորականները վրացիներին մկրտել ու վրացի կաթոլիկներին հայ դարձրել: 

Նենգ են, նենգ… 

Ուշ ֆեոդալական շրջանում (ըստ Թոփչիշվիլու) վրաց ժողովուրդը դարձել է զանազան կրոնների հետեւորդ: Վրացիների զգալի մասը հարել է քրիստոնեության գրիգորյանական ճյուղին, որի հետեւորդները հայերն էին: Հայ-գրիգորյանական հավատի անցնելով՝ վրացին արդեն համարվել է հայ:

Նրանց թիվը հատկապես մեծացել է այն բանից հետո, երբ Վրաստանը դարձել է Ռուսաստանի գաղութ, իսկ վրաց եկեղեցին զրկվել է ինքնուրույնությունից (1811թ.): Հնարավոր է վստահորեն ասել, որ 19-րդ դարի 2-րդ կեսին հայ-գրիգորյանական եկեղեցին արեւելյան Վրաստանի ամեն մի գյուղում հայացրել է, առնվազն, 2-3 ազգանուն: Հայ են համարվել նաեւ վրացի կաթոլիկները, քանի որ Հռոմի պապը նրանց ենթարկել է հայ կաթոլիկ եկեղեցուն, թեեւ 1886թ. “ազգությունը” տողում արդեն նրանք նշել են՝ “վրացի”: Սա Թոփչիշվիլու տեսակետն է, բայց հարց է ծագում. վրաց եկեղեցին, իշխանները եւ այլոք կհանդուրժեի՞ն, որ իրենց հայրենիքում վրացիները զանգվածաբար փոխեն ազգությունն ու հավատը: Իսկ ո՞ր հայ հոգեւորականը կհամարձակվեր վրացական գյուղում ինքնագլուխ մկրտության արարողություն անել: 9-15 դդ վրացական փաստաթղթերում (ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի հավաքածու, “Նաուկա”, Մոսկվա, 1982թ.) Սամթավի եպիսկոպոսության (1459թ.) դատական վճռում գրված է. “Եթե հոգեւորականը կսպասարկի հային կամ կօրհնի (նրա) տունը, 2 կով կբերի” (թիվ 19) եւ եթե (ինքը) կբերի (հային) եւ կմկրտի կամ կստիպի (նրան), ըստ կարգի, 3 կով կբերի (թիվ 20)”:

 Կաշառել են… 

“Գիտնական” այրը տեղեկացնում է, որ “Հայաստանից եկած վաճառականներն ու արհեստավորները Վրաստանում գերադասում էին հանգրվանել քաղաքներում եւ դրանց արվարձաններում, որտեղ նրանք արագորեն բարգավաճում էին: Եվ ահա, այն վրացիները, ովքեր չէին ցանկանում ընդունել գրիգորյանական կրոնը, իրավունք չունեին անդամագրվելու այդ ընկերակցություններից որեւէ մեկին: 19-րդ դարում հայ քարոզիչներն անցնում էին Քարթլիի եւ Կախեթի գյուղերով եւ աղքատ (վրացի) գյուղացիներին հորդորում անցնել հայկական հավատի՝ փոխարենը նյութական ու ֆինանսական օգնություն հատկացնելով”: 

Թուրքական սերը 

“Հարավարեւմտյան Վրաստանում վրացիների գրիգորյանական դառնալը բացատրվում է թուրքական հարձակմամբ: Հայտնի է (՞), որ թուրքերին բնորոշ է գրիգորյանականության նկատմամբ ավելի հանդուրժողականությունը, քան՝ ուղղափառության: Դրանով իսկ վրացիները կարողանում էին փրկվել եւ միաժամանակ մնալ քրիստոնյա”: Մեկնաբանելն ավելորդ է: 

Որը կուզեք 

Իսկ Կ. Բուաչիձեն իր “Սեւ գրքում” (“Գանաթլեբա” հրատարակչություն, 150 հզ. տպաքանակ) ավելի հեռուն գնաց Թոփչիշֆիլուց: Նա “տվյալներ” էր բերում այն մասին, թե որքան “նենգ”, “խորամանկ”, “ուխտադրուժ” են հայերը, ահա թե ինչու, ավելի լավ է հնարավորինս շուտ ազատվել այդ “ախտից”: Օրինակ, թելավցի Հարությունովների համար արդեն պատրաստ է միանգամից 4 ազգանուն. Ացկվերաշվիլի, Դեմիկաշվիլի, Պետրիխվետիաշվիլի, Շալվաշվիլի: Միայն թե ընտրող լինի: 

Համը հանում եք, բիճո 

Այս առիթով արժե հիշատակել պատմագիտության դոկտոր Պարույր Մուրադյանի մտքերը “Գրիգորյանական հավատքի վրացիներ. առասպե՞լ, թե՞ իրականություն” (“Էպոխա” 11.10.1990թ.) հրապարակումը. “Չենք կասկածում, որ գիտնականները ցանկության պարագայում կկարողանան բացահայտել փաստերը, ասպարեզ հանել սկզբնաղբյուրների վկայությունները եւ որոշել առանձին անձանց եւ ընտանիքների ծագումնաբանությունը, բայց եւ չեն կարող չնշել, որ չափն անցելու եւ աղավաղելու մեծ եւ իրական վտանգ կա: 

Վրաստանում հայկական բնակավայրերի ի հայտ գալու շրջանում վրաց բնակչությանը քիչ թե շատ զանգվածաբար “գրիգորյանական” հավատի բերելու համար չի եղել ոչ քաղաքական, ոչ մշակութային խթան, ոչ էլ՝ լծակ ու շահագրգռություն: 

Անհրաժեշտ ենք համարում վճռականորեն չհամաձայնել լեզվաբանական եղանակներով ազգությունը որոշելու փորձին: Դա նախատեսված է միամիտ մարդկանց համար, սխալ է եւ խիստ վտանգավոր: 

Անկեղծորեն ասած, զարմացած ենք այդքան մակերեսային, զգացմունքային եւ գիտականորեն չիմաստավորված վճռով: Համոզվելով հնարված տեսության արդյունավետությանը, դատելով “Լետերատուրուլի Սաքարթվելո” թերթի (24.08.1990թ, 10-11 էջեր) հրապարակումից՝ այն լիովին դարձնում են ընդհանրական՝ վրացի հայտարարելով ոչ միայն հայ առաքելականներին եւ հայ կաթոլիկներին, այլեւ ուղղափառ հույների մի մասին, օսերին եւ այլն: Եթե ոչ վրացական զանգվածից որեւէ մեկը իրեն համարում է վրաց ինքնագիտակցության կրող եւ հակված է մերժելու իր մյուս ազգությունը, ապա թող դա անի աշխատանքային կարգով՝ առանց “գրիգորյանական հավատի վրացիներին” վերաբերող կեղծ գիտության եւ հայեցակարգի”: 

Ինչպես դարձա վրացի  

Վերջերս իմացա, որ ես՝ բնիկ թիֆլիսցիս եւ իմ բոլոր նախնիները, ոչ թե հայ ենք այլ՝ վրացի: Ափսոս, որ ամբողջ կյանքում ապրելով այս հողում, Հայկ պապս, նրա եղբայրներ Արտաշեսն ու Դարչոն, նախապապ Միքայելը չհասան մեր օրերին… մի կուշտ կծիծաղեին… 

Իակոբ Ախուաշվիլու “Վրացական անունների եւ ազգանունների գաղտնիքները” աշխատությունում (Վրաստանի ԳԱԱ հրատ.) նշվում է, որ վրացի Օգանեզովները Անեզաշվիլիներն են: Նրանցից ոմանք դարձել են հույն, մյուսները՝ հայ: Մարամբա գյուղում Օգանեզաշվիլիները զտարյուն, ուղղափառ վրացիներ են, իսկ Կոդա գյուղի Օգանեզովներն իրականում Օսիկմաշվիլի են: 

Բայցեւ այնպես, վրացական ենք ոչ միայն մենք՝ Օգանեզովներս, այլեւ Արդազյանները, Ղորղանովները, Արեշովները, Հարությունովները, Զուրաբովները……Այն, որ Ախուաշվիլու գիտական աշխատանքը (Հրատարակվել է պրոֆեսորներ Ա. Սուլագաձեի եւ Ա. Գլոնտիի խմբագրությամբ) լույս է տեսել 1997թ., պատահականություն չէ: Ոչ վրաց բնակչությանը “գիտականորեն” վրացականացնելու 1988թ. սկսած գործընթացը շարունակվում է: 

Փաստ է, որ վերջին տասնամյակներում տասնյակ հազարավոր վրացահայեր (Կախեթում, Թիֆլիսում, արեւմտյան Վրաստանում եւ Քարթլիում) փոխել են ազգանունները վրացականով: Վրաց մամուլը պարբերաբար “փաստեր” է բերում այն մասին, թե որքան ստորացուցիչ է հայ լինելը: “Հայերը շատ նման են քրդերին ոչ միայն մարդաբանորեն, այլեւ ախորժակով: Հայաստանը զավթել եւ յուրացրել է մեր պատմական հայրենիքի հսկայական տարածքներ, համարյա 3812 քառ. կմ՝ Լոռի-Տաշիրը կամ Գուգարք աշխարհը, որը վրացական Քվամո-Քարթլիի մասերից է” (“Ջորջիան թայմս”, Թիֆլիս, թիվ 15-22, 2004թ.): 

100 տարում 

Վերջերս ներկա եղա Թիֆլիսի մերձակա Ցխնեթի գյուղում հեռավոր ազգականիս հուղարկավորությանը: Գերեզմանատանն ուշադրությունս գրավեցին հայկական գերեզմանաքարերը, որոնք պարզորոշ արտահայտում են ձուլման ընթացքը: Ընտանեկան գերեզմանի քարերից մեկին առաջին գրությունն արվել է 1890թ. (հայերեն) “Վազգեն Շավղուլյան”, 2-րդ գրությունը (ռուսերեն)՝ “Գեորգի Շավգուլով”, 3-րդն արդեն, արված 1990թ., առաջինից 100 տարի անց՝ “Մանանա Շավգուլաշվիլի” եւ այլն: Թարխանովները դարձել են Թարխանիշվիլի, Մամաջանովները՝ Մամաջանաշվիլի եւ այլն: Ձուլելու՝ “յանը” վերածելու “ով”-ի եւ վերջինս էլ “շվիլի” դարձնելու ընթացքը տվյալ դեպքում տեւել է 100 տարի: 

“Հարկ է օգնել այն վրացիներին, ովքեր կորցրել են ազգային արմատները”,- հպարտորեն հայտարարում է Ռոլանդ Թոփչիշվիլին: 

“Իմ ազգանունը վրացական է, կրթությունս՝ վրացական, հայերեն չգիտեմ, երբեք չեմ եղել Հայաստանում: Ես ի՞նչ հայ եմ: Հանգիստ թողեք ինձ ձեր Հայաստանից: Այդ ամենն ինձ չի վերաբերում: Այստեղ ամեն ինչ այլ է, իմ կյանքն ուրիշ է…”: Չեմ ասի, թե ով բացախոսեց այս առիթով: Թիֆլիսցի հայերի գիտեմ, ում մայրենին ռուսերենը կամ վրացերենն է: Թվում է, հետդարձի տեղ չկա, բայց նրանք դեռ զգում են հայոց արյունը, հիշում են իրենց հայկական ազգանունը, գիտեն ազգի պատմությունը, հասկանում են, թե ինչու իրենց նախնինները հեռացան Կարսից, Էրզրումից, Վանից, Մուշից. նրանք ստիպված թողեցին այդ ամենը՝ ցանկանալով, որ իրենց ժառանգները հայ մնան: Բայց դիմացավ ընդամենը մեկ-երկու սերունդ… 

Լեւ Օգանեզով  

“Լուսանցք” Թիվ  67,  18 -24  հուլիսի, 2008թ.

Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ ուծացման միջոց

4 Հուլիսի, 2008

Վերջերս Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով նախագահի խորհրդական է նշանակվել ոչ անհայտ Վան Բայբուրդը: Մարդ, ում ջավախքահայերը հայտարարել են անցանկալի անձ Ջավախքում: Սակայն, այս անցանկալի անձը շատ ցանկալի է Թբիլիսիում, եւ դա տարօրինակ չէ:

Նա Վրաստանի իշխանությունների հլու կամակատարն էր, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: Զարմացանք՝ երբ այս տարի չառաջադրվեց որեւէ ընտրացուցակով, հետո դարձավ հասկանալի, որ այլ աթոռ էին խոստացել:  

ՀՀ զլմ-ներից մեկի հետ հեռախոսազրույցում այս անցանկալի անձը հանդես է եկել մի դարակազմիկ հայտարարությամբ՝ “վրացերեն չիմանալը խոչընդոտում է հայերի առաջընթացին”, դե՜, Բայբուրդին ինչ կա, նա ինչ ուզի ու ոնց ուզի՝ կասի, ավելի ճիշտ՝ ինչ ուզեն՝ կասի, ու հավանաբար նրան այդ պաշտոնում նշանակելուց առաջ ուզել են, որ Վրաստանի ոչ վրացախոս բնակչությանը ամեն կերպ համոզի-պարտադրի վրացերեն սովորել: Իսկ ավելի մեծ գայթակղություն, քան առաջընթացն է, այն էլ “Թբիլիսի տանելու” հեռանկարով, չկա: Հենց այս պատրվակով էլ հավանաբար շուտով կփակվեն Ջավախքի հայկական դպրոցները, մեր ազգային օգուտի համար, որ վրացական դպրոցում արագ սովորենք վրացերեն ու գտնենք լավ աշխատանք, ապահովենք առաջընթաց: 

Ընթերցողը երեւի հիմա կմտածի՝ ի՜նչ սխալ է ասել մարդը, բա պետական լեզուն չիմանան, սակայն, երբ ես զրուցում էի թիֆլիսահայերի հետ, ովքեր շատ լավ տիրապետում են վրացերենին (գուցե շատ վրացիներից էլ լավ) եւ բարձրակարգ մասնագետներ են, նրանք բողոքում էին, որ տեղ չեն տալիս իրենց, քանզի կա հայ լինելու գործոնը, “ամենաշատը կոշկակար, կամ ներկարար”, ահա վրացերենի գերազանց իմացությամբ հայի ապագան… եթե իհարկե չի պատրաստվում ծախու մարդ լինել կամ վրացականացվել:

Այո, լեզու իմանալը լավ բան է, օգտակար, սակայն այս դեպքում Վրաստանի իշխանությունները ազգային փոքրամասնություններին ձուլելու խնդիր են լուծում, ոչ՝ առաջընթացի: Իսկ առանց լեզվամտածողության փոփոխության մարդուն իր արմատներից չես կտրի: 

Երեւանում 5 տարի սովորելուց հետո (մանկավարժ-պատմաբան եմ) վերադարձա Ջավախք ու մտածեցի, որ հայտարարված առաջընթացի համար վրացերեն պետք է սովորել: Բարեբախտաբար Քութաիսի քաղաքում կար նման դպրոց (կար՝ որովհետեւ հիմա վերանորոգելու պատճառով փակվել է ու հայտնի չէ, կբացվի՞ արդյոք, գուցեեւ՝ իր գործն արեց պրծավ… ուրիշ տեղ կբացվի), Զուրաբ Ժվանիայի անվան վարչական դպրոց էր կոչվում, որտեղ 3 ամիս արագացված ձեւով վրացերեն սովորելուց հետո պիտի տեղավորվեի տեղական ինքնակառավարման մարմիններում (վրացերենով վերապատրաստում էին ՏԻՄ աշխատողների), սակայն, մնացի անաշխատանք: Ստիպված վերադարձա Երեւան՝ աշխատանք գտնելու: 

Դպրոցում սովորում էինք ազգային փոքրամասնություների 45 ներկայացուցիչներ՝ 30 հայ, 15 ադրբեջանցի: Վկայական ստացանք 12 հոգի՝ որից 11-ը՝ հայ, 1-ը՝ ադրբեջանցի: Մտածեցինք, երեւի այդքան աշխատատեղեր կան, դրա համար ընտրեցին 12 լավագույններին, սակայն խորը հիասթափություն ապրեցինք, երբ հանդիպեցինք նախկին շրջանավարտների, ովքեր դեռեւս սպասում էին, թե երբ են իրենց տեղավորելու աշխատանքի: Պարզ դարձավ, որ դա ընդամենը ծրագիր է հայերին ու ադրբեջանցիներին վրացերեն սովորեցնելու՝ հենց վերոնշյալ նենգ նպատակի համար: Եվ եթե մի քանի տարի առաջ Ջավախքում ոչ մի վրացախոսի չէիր հանդիպի, հիմա բավականին շատացել են… 

Լեզուն սովորեցինք, ուծացման առաջին քայլն արեցինք եւ հիմա ավելի հեշտ ու պարտաճանաչ կծառայենք Վրաստանի չունեցած բանակում՝ թուրքերի հետ ուս-ուսի տված, մի վրացի աղջիկ էլ ամեն հայ տղա բանակից հետո “կսեփականացնի”, հետո էլ հավանաբար կամ վրացուհին կամ պետությունը կպահանջեն մեր ազգությունը փոխել, ասենք՝ Անդրանիկ Թանգամաշվիլի, կամ գոնե Թանգամ (Բայբուրդը վառ օրինակ է), եւ նոր կտեղավորվենք աշխատանքի…

Դրանից հետո էլ, հավանաբար մեկ դար անց, Անդրո Թանգամիձեն կամ Թանգամաշվիլին Վանո Բայբուրդիձեի կամ Բայբուրդաշվիլու հետ կգրեն իրենց պապերի պատմությունը… եւ հիմնարար աշխատությունում կներկայացնեն, թե ինչպես են հայերը բռնի ուժով Ջավախքի վրացիներին ազգափոխ արել, եկեղեցիները սեփականացրել, սակայն վերջապես հաղթել է վրացական գենը եւ նրանք կրկին վերադարձել են իրենց ակունքներին: Սակայն մի բանում սխալվել են վրացիներն ու նրանց կամակատար Բայբուրդը, որ հայ գենը դարերի ընթացքում միշտ էլ դիմացել է ոսկու փայլին ու սրի ճնշմանը… 

Պարզապես ավելի ենք դաժանացնում մեր ներկա դժվարին կյանքը: 

Անդրանիկ Թանգամյան

ով երբեք չի դառնա Թանգամաշվիլի կամ Թանգամիձե 

 “Լուսանցք” Թիվ  65,  4 -10 հուլիսի, 2008թ.