Archive for the ‘ՋհուդաՄասոնություն’ Category

Գարշելի ախտերը հատուկ չե՛ն Հայ Տեսակին, այլ արդյունք՝ օտար հավատի ու բարքերի պատվաստման, և ծագել են հենց այդ օտարը դավանող կառույցի՛ ներսում

19 Հունիսի, 2013

Հարգելի ընկերներ. օրեր առաջ, Կոմիտաս վարդապետի ծավալած դեբոշը “Հայ կրոնի հեղափոխություն” կոչված էջի դեմ զուգադիպեց ամիսներ առաջ՝ այդ շարժման նախաձեռնողների դեմ իմ գրած մի հոդվածի քննարկմանը: Սա, բնականաբար, արդարացի տարակուսանք առաջացրեց իմ գաղափարական ընկերների մոտ, որի համար էլ անհրաժեշտ եմ համարում տալ մի քանի բացատրություններ: Նախ, իմ կողմից գրված հոդվածը հետապնդել է ընդամենը մեկ նպատակ. “Հայ կրոնի հեղափոխության” անվան տակ գործող որոշ այլասերվածների “Լույսաշխարհ” կայքի հարթակից դեն նետելը, ինչն էլ, առժամանակ, հաջողվեց: Կոմիտասի քարոզչության հետ այն ոչ մի աղերս չունի: Երկրորդ. “Հայ կրոնի հեղափոխության” ակտիվիստներից առաջ, Կոմիտասն էր փորձում սողոսկել “Լույսաշխարհ”-ի հարթակ: Նույնիսկ մի քանի ելույթ հասցրեց ունենալ: Սակայն, առաջին հաջողություններից շլացած տերտերը շատ շուտով պարզապես գլուխն առավ ու փախավ “Լույսաշխարհ”-ի եթերից, քանի որ նրա ելույթներին հետևեցին դրանց համարժեք պատասխանները: Տրամադրում եմ այդ պատասխաններից՝ իմ գրչին պատկանողները: ՖԲ-ի այն ընկերներս, ում հետ անձնական շփման մեջ չեմ եղել, բնական է, որ կարող են տարակուսել՝ սկզբունքայնությանս վերաբերյալ: Պարզապես, հենց նրանց ցանկանում եմ հավատացնել, որ եթե ես գրում կամ խոսում եմ “ազգայնականի” կամ գաղափարական սկզբունքային գործչի համարում որևէ մեկի դեմ, ապա երբեք պատվեր չեմ կատարում, երբեք իմ սկզբունքին կամ խղճին դեմ չեմ գնում, թեպետ, երբեմն դրանից կարողանում են օգտվել նաև իմ հակառակորդները: Իսկ ամեն կարգի սքեմավորների ու նրանց որդեգրած դավանանքի հանդեպ անձնական զզվանքս՝ չի փոխվել ու չի կարող փոխվել երբեք: Այսօր Կոմիտասը խնդիրներ ունի “Հայ կրոնի հեղափոխություն” կոչվող խմբի հետ. իր գլուխն-իր քարը: Դա ինձ չի կարող ստիպել՝ այդ սուտի վտարանդիների հանդեպ վերաբերմունքս փոխելուն: Դրանց ես արհամարհում եմ այնպես, ինչպես նողկում եմ Կոմիտասից: Ինչևէ, կարդացեք, խնդրեմ, մեկ տարի առաջ Կոմիտասին արած անդրադարձս.

Հասարակ է ճամարտակ է «սուրբ և լուսավոր» վարդապետը՝ քրիստոնյա մի քարոզիչ, որպիսիք անթիվ են եղել՝ Հայաստանյայց եկեղեցու համար դժվար բոլոր տարիներին: Տարբերությունը միայն խոսքի՛ մեջ է: Ասացե՜ք խնդրեմ, Կոմիտասն արժեքների վերարժեքավորմա՜ն մասին է խոսում: Գիտի նույնիսկ, որ ամեն վերարժեքավորում մարդս պետք է սկսի իրենի՛ց: Այդ դեպքում, ո՞վ է խանգարում խորամանկ կղերականին՝ ամեն ինչ սկսել արատների մեջ ապականված սեփական կառույցից: Ամենևին էլ քաջություն և արտասովոր ունակություններ հարկավոր չե՛ն՝ հայոց հազարամյակների քաղաքակրթությունից խոսելու և այսօրվա ողբալի վիճակի մասին լացելու համար: Մենք՝ ինքներս, ճանաչու՛մ ենք մեր ծագման ազնվությունն ու հպարտ ենք դրանով: Բայց Հիսուսի անձի ու ծագման հետ, այն, ոչ մի կապ չունի՛: Քրիստոնեությունից հեռանալն ու եկեղեցու պատվիրաններով չապրելը, պարզվու՜մ է, հանգեցրին նրան, որ այսօր, հայ կանայք ու տղամարդիկ թաղվել են արվամոլության ու շնության մեջ: Ի՜նչ եք ասում, իմաստու՜ն մարգարե: Հայագիտական բրոշյուրները զույգ ձեռքերում բռնած, օդը որոտընդոստ ձայներով տարփողելու փոխարեն, ձեռքներդ վերցրեք ձեր իսկ դավանակից Երջանկահիշատակ եպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի մատյանը, և խոսեք այն մասին, թե ինչպես, միջնադարյան Հայաստանի եկեղեցին ամբողջ Արևմու՛տքն էր ցնցում՝ իր պատերի մեջ պարարտացող գարշ արվամոլությամբ, անասնապղծությամբ ու մանկապղծությամբ: Այդ մասի՛ն խոսեք, ազնվասի՜րտ Կոմիտաս: Ասացե՛ք, որ գարշելի ախտերը հատուկ չե՛ն Հայ Տեսակին, այլ արդյունք՝ օտար հավատի ու բարքերի պատվաստման, և ծագել են հենց այդ օտարը դավանող կառույցի՛ ներսում: Խոսե՛ք այն մասին, թե այդ ինչպե՞ս է, որ «Հիսուսից առա՛ջ էլ քրիստոնյա» մի ազգի՝ հրով ու սրով էր պարտադրվում քրիստոնեությունը, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ են սրբացվել Հայոց պետականությունները կործանած Պետրոս Գետադարձն ու Թեոդոս կայսրը, թե ինչու՞ կործանվեց միասնական Հայքի թագավորությունը, որից հետո, խե՜ղճ եկեղեցին իր «փխրուն ուսերին» վերցրեց պետական ատրիբուտները՝ ազգը վերածելով կրոնական համայնքի: Բացատրե՛ք մեզ, թե ինչպե՞ս եք այսօր, անպատիժ կերպով խոսու՛մ՝ հայոց արիական անցյալի մասին, իսկ եթե մեր «սուրբ եկեղեցին» դրա համար երբևէ չի պատժել, ապա ինչու՞ այսօր՝ ամենայն հայ քրիստոնյաների կաթողիկո՛սը չէ, որ լծված է այդ գործին:
Այդ ժամանա՛կ ահա, ես կարող եմ ենթադրել, որ ազնի՛վ եք ձեր մտահոգություններում և իրո՛ք զգում եք վերարժեվորումների պահանջը: Իսկ հիմա, աղանդավորների շարքերը համալրող մոլորյալ գառնուկներին ետ բերելու, և ձեռքի հետ էլ՝ ազգային արմատներից սնվող հայորդիներին մոլորեցնելու նպատակով հնչեցված ձեր կոչերը՝ առնվազն զավեշտալի են: Արիական արշավանքներին, Շենգավիթին ու բասկերին էլ մի՛ անդրադարձեք, մի քիչ ավելի լավ սերտեք հայոց պատմության համեմատաբար ու՛շ շրջանը, և կհասկանաք, որ դինաստիական որևէ փոփոխություն երբևէ չի՛ եղել Հայաստանում: Արտաշեսյաններին փոխարինածները պարսիկներ չէի՛ն, այլ նույն հայկական արքայատոհմի կրտսե՛ր ճյուղը: Միակ օտարամուծությունը մեզանում՝ արքայասպան Անակի գալուստն էր, որի որդուն՝ դեռևս իր մոր արգանդում, «սուրբ» հռչակեցին: Ցույց տվեք նաև այն աղբյուրները, որտեղից քաղել եք քրմերի ամուսնական կյանքի մասին ձեր անհեթեթ պատկերացումները: Այստեղի՛ց սկսեք, և շարունակեք Հայաստանի եկեղեցու վերը թվարկածս գործողություններով: ՈՒ կհասկանաք, որ առնվազն լկտի անբարոյականությու՛ն է՝ «Լույսաշխարհի» ամբիոնից, Ձեր անձի հանդեպ անվստահություն տածողներին՝ հայկական կիսատ արմատներ վերագրելը: Թույլ մի՛ տվեք ձեզ այն, ինչի իրավունքը պարզապես չունեք: Դուք դեռ ապացուցե՛ք, որ այս Ազգի մի մասնիկն եք: Մի՛ խոսեք նաև Հիսուսի անձից ու նրա ծագումից: Ազգայնորեն ապրող ու մտածող հայը խորապես թքած ունի իր Տեսակից դուրս կանգնած ցանկացած անձի ու գաղափարի վրա, եթե այն հավակնում է փոխարինել սեփական արժեքներին: Կրկնու՛մ եմ, խոսեք ա՛յն կառույցի որդեգրած դարավոր սխալ ուղու, ապականված բարքերի ու անգերազանցելի մեծամտության մասին, որ մի ողջ ազգի կանգնեցրին հոգևոր ու ֆիզիկական բնաջնջման եզրին: Դա՛ է ձեր միակ պարտականությունն ու բարոյական իրավունքը՝ մանավանդ, որ մա՛սն եք այդ կառույցի: Այդ ժամանա՛կ ահա, աղանդների գիրկը նետվող ձեր նախքին հավատացյալները, թերևս, հուսան, որ դեռ ամեն ինչ չէ՛, որ կորած է Հայաստանյայց եկեղեցու համար:
Հարգանքներս, հուսամ, որ խոսքերիս կվերաբերվեք քրիստոնյային վայել լրջախոհությամբ, և ձեր հաջորդ զրույցում ավելորդ պիտակավորումներ չեք տա նրանց, ովքեր ձեզ պարզապես պարտավոր են ՉՀԱՎԱՏԱԼ:
Գևորգ Հովհաննիսյան

Ցույց տվեք ինձ, խնդրում եմ, այն գաղափարախոսությունը, որն առաջարկում է մեզ Կոմիտասը: Չկա այդպիսին և չի էլ կարող լինել, որովհետև խորամանկ տերտերն ա՛յլ նպատակ է հետապնդում: Մի պահ մոռանանք նրա բարձրագոչ արտահայտությունները՝ մեր հազարամյակների պատմության ու մշակույթի մասին: Ի՞նչ եք կարծում, պարթև Գրիգորը չգիտե՞ր, թե ինչ փառահեղ երկիր էր ամայեցնում. գիտեր, բայց և այնպես՝ արեց իր գործը: Իսկ ո՞վ է ասում, թե մենք դեմ ենք սեփական արժեքների վերագնահատմանը, ո՞վ է ասում, թե մեր պարտությունների համար մեղավոր են բոլորը՝ բացի մեզնից:
Հարց տվե՞լ եք ինքներդ Ձեզ, թե ինչու՞, փոխանակ սկսելու ինքնաքննադատությունից և Հայաստանի եկեղեցու ինքնամաքրման կոչերից՝ Կոմիտասն անընդհատ քննադատում է հայ ազգի ուղին: Սա՞ է Ձեր հասկացած ինքնաքննադատությունը: Մեղադրել սեփական հավաքականությանը՝ մահացու մեղքերի մեջ, առանց սակայն, նշելու, որ այդ մեղքերի մեջ նրան գլորում է իր հոգևոր և մտավոր ընտրանին՝ առնվազն աճպարարություն է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում Կոմիտասի հռետորական հարցը՝ ինչու՜ չպահեցինք մեր հին հավատքը: Իսկ ո՞վ ասաց, թե չպահեցինք: Քրիստոնեության ընդունումից հետո, շուրջ մեկ հարյուրամյակ, պետական մակարդակով հայն անընդհատ փորձել է վերադարձնել իր կորցրածը: Մինչև ուշ միջնադար, մինչև օրս, պահողը՝ պահել և փայփայում է իր նախնյաց արժեքները: Իսկ ո՞վ պետք է հարցն ուղղի՝ տերտե՞րը, թե՞ մենք. ես հարցնում եմ վարդապետին. իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ կործանվեց հայոց հինավուրց քաղաքակրթությունը, ինչու՞ կործանվեց հայոց պետականությունը, ինչու՞ չեք խոսում եկեղեցու պատերի ներսում բույն դրած չարիքի ու արատների մասին: Կոմիտասի նպատակը հետևյալն է. հայ իրականության մեջ բույն դրած հարյուրավոր աղանդներն այսօր, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավերիչ որս են սկսել արժեհամակարգային ոլորտում: Եվ փաստն այն է, որ քրիստոնեական ուսմունքն ու սուրբ երրորդության մասին վեճերը ամենևին էլ չեն օգնում պաշտոնական եկեղեցուն՝ դրանց վտանգը չեզոքացնելու: Ավելին, այս աղանդներից շատերը, հենց բիբլիայով, առավել տրամաբանորե՛ն են արդարացնում գոյություն ունենալու իրենց իրավունքը: Սա փաստ է, որ Կոմիտասն ու իր վերադասներն արդեն շատ վաղուց են հասկացել: Մեկ տասնամյակից ավելի կոկորդ պատռող որոշ հայորդիների ձայնը, թե աղանդների դեմ արդյունավետ պայքարի միակ զենքը կարող է լինել՝ նրանց ազգային արժեքների ու գաղափարաբանությունների հակադրումը, այսօր հասել է տերտերների գիտակցությանը: Եվ Կոմիտասն սկսել է խոսել արիներից ու շումերներից, ծագումից ու փառահեղ անցյալից: Բայց քի՛չ է դա և նույնիսկ՝ անիմաստ, եթե համարձակություն և ազնվություն չունես՝ իրերին իրենց անունները տալու: Նեղմիտ կղերականին հատուկ թույնով, ձեռքի հետ էլ փորձում է վարկաբեկել այն ամենն, ինչ մինչ օրս տաբու է եղել, և հավատացեք, այդպիսին էլ կմնա եկեղեցու համար:
Քրիստոնեական ուսմունքին չէ՛, որ քար ենք նետում, և ո՛չ էլ Կոմիտասին ցանկանում ենք մատաղ անել հեթանոս աստվածներին: Եթե Հայաստանի եկեղեցին որոշել է իրերը կոչել իրենց անունով, ապա թող դա սկսի իրենից: Ընդամենն այսքանը: Կոմիտասի հուզախառն ճամարտակությունների կարիքը չկա: Դուք ինքնե՛րդ կարող եք հարկ եղած դեպքում նրանից ավելի տրամաբանորեն և հայրենասիրական պաթոսո՛վ շարադրել Ձեր անցյալը: Կղերական միջամտությունն հետաքրքիր և արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն վերաբերվում է եկեղեցու փտած կարգերի առողջացմանը:Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունն ու առկայությունը երբեք պայմանավորված չե՛ն եղել սևազգեստների քարոզներով, միջամտությամբ և մանավանդ՝ առաջարկած հիմնադրույթներով:

Հարգանքներս. Գևորգ Հովհաննիսյան:

Այն մասին, թէ ի՞նչ փսփսաց Եհովան Սաբբաթայա Ցվիյի ականջին

25 Ապրիլի, 2013

Շվարցի հեքիաթներից մեկի մեջ մի թագավոր կար, որին երբ զեկուցում էին այն ամենի մասին, ինչը որ կատարվում էր երկրի ներսում, սկզբից ասում էին այն, ինչը  կշոյեր նրա լսելիքը, իսկ հետո ավելացնում էին այն ամենը, ինչը որ կվշտացներ նրան, սակայն չէին մոռանում նշել, որ դա չար լեզուների ասածն է ընդամենը։ Բայց դե թագավորը, չնայած ցույց չէր տալիս, սակայն հասկանում էր, որ ճշմարտությունը հենց այդ չար լեզուների ասածների մեջ պիտի փնտրել։

Հիմա, քանի որ դուք հարգելի հայրենակիցներ, բոլորդ էլ առանձին առանձին վերցրած թագավորներ եք, չէ՞ որ մենք թագավորների ցեղ ենք, ու երևի նաև դա է պատճառը, որ հարյուրամյակներ շարունակ մնացել էինք կամ էլ ենք առանց թագավորի ու պետության, ապա ես նույնպես ուզում եմ պատմել ձեզ այն, ինչը որ խոսում են չար լեզուները մեր ժողովրդի դառը ճակատագրի ու դրա հետ կապված որոշ բաների մասին, որ տեղի է ունենում աշխարհում։

Նախ այդ չար լեզուները ասում են, որ այն պատմությունը, որը հրամցվում է մեզ, բոլորովին էլ ճշմարտացի չէ, այլ միտումնավոր ձևով խեղաթյուրված է, և որ այդ ամենի հետևում մութ ուժեր են կանգնած, որոնք փաստորեն միշտ էլ կառավարել են աշխարհը, կամ էլ գոնե փորձել են այդ բանը անել, որ նրանք իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, անընդհատ դավադրություններ են կազմակերպում, որոնք երբեմն համաշխարհային մասշտաբների են հասնում։

Չար լեզուները ասում են նաև, որ այդ մութ ուժերը մարդկանցից ինչ որ բաներ են թաքցնում, որ գալիս է շատ ու շատ հին ժամանակներից, և որ հենց այդ բաների իմացությունն է նաև նրանց հզորության պատճառը, և այդ գաղտնի ինֆորմացիան նրանց ընտրյալները սերնդե սերունդ փոխանցում են միմյանց, ամեն ինչ անելով, որպեսզի իրենցից բացի ոչ ոք չիմանա դրանց մասին։ Բայց նրանք այդ արտասովոր գիտելիքները միշտ չէ, որ օգտագործում են ի բարօրություն մարդկանց, այլ լրիվ հակառակը։ Նրանք արտաքինից բարեպաշտ ձևանալով, իրականում իրենց գաղտնի կազմակերպությունների ներսում դավանում են ինչ որ հրեշավոր կրոն, ու նույնիսկ հրահրելով պատերազմներ ազգերի ու երկրների միջև, համարում են որ դրանց արդյունքում միլիոններով զոհված մարդկանց, իրենք ըստ էության, զոհաբերում են իրենց դիվային աստվածներին։ Եվ երբ սկսում ենք քրքրել այն ամենը, ինչը վերաբերվում է այդ մութ ուժերին, ապա տեսնում ենք, որ դրանց, այսպես կոչված, միաբանություններում ու օթյակներում հրեաները ինչ որ շատ են ելք ու մուտք անում, զինված իրենց կաբալլաներով ու եսիմինչերով։ Ու երբ ուսումնասիրում ենք ամեն տեսակի հեղափոխություններն և բազմաթիվ ապստամբություն ու պատերազմները, պարզ երևում է այդ ամենի մեջ հրեաների մեծ դերակատարությունը։

Եվ հաշվի առնելով նրանց մեծ կշիռը այսօրվա աշխարհի ֆինանսական ու աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում, ապա ակամայից միտք է ծագում այն մասին, որ չար լեզուները երևի թէ իզուր տեղը չէ, որ ակնարկներ են անում հրեաների հետ կապված և ինչ որ բան իսկապես գիտեն։ Բայց հարց է առաջանում, թէ ինչու՞ եմ ես այս ամենի մասին խոսում, հիմա մեզ հայերիս համար ինչ տարբերություն, թէ օրինակ այդ ուժային կենտրոններ կաչվածներում հրեաներ են նստած թէ ինչ որ ուրիշ մարդիկ, ինչպես կասեր ռուսը,–«нам то что»։ Իսկապես, մեզ համար ոչ մի նշանակություն չէր ունենա այդ հանգամանքը, եթե նորից չլինեին այդ նույն չար լեզուների այն ասեկոսեները, համաձայն որի հրեական միստիկ ուսմունքը մի զարանցանք ունի, որ իփր Եհովան պատվիրել է նրանց բնաջնջել հայերին։

Ես հասկանում եմ, որ հիմա Հուդայականության շատ գիտակներ միաբերան կգոռան, որ նման բան չկա և չի էլ կարող լինել։ Այո ճիշտ է, սակայն Հուդայականությունը դա այսբերգի միայն երևացող մասն է, որը իր գեղեցիկ փայլով շողշողում է արևի տակ, բայց չերևացող մասը անհամեմատ ավելի ծավալուն է և խորն, ու թաքնված է հասարակ մահկանացուների հայացքներից, և հենց այդ չերևացող մասն էլ դավանում են վերը նշված մութ ուժերը, որոնք իրականում ինչ որ անում են, անում են ոչ թէ հանուն փողի և իշխանության, չնայած դա իրենց նպատակները իրականացնելու միջոց է, այլ անում են հանուն ինչ որ անհասկանալի զառանցանքների, որոնք թելադրված են իրենց դիվային հավատքի կողմից։

Եվ պատահական չէ, որ երբ չար լեզուները խոսում են հայոց ցեղասպանության մասին, ապա բոլորովին արդարացիորեն նշում են, որ ցեղասպանության բոլոր կազմակերպիչները ոչ թէ թուրքեր են, այլ Դյոնմե կոչվող հրեական անիծյալ սեկտայի ներկայացուցիչներ և որ նրանք իրականում նաև թուրքերի թշնամիներն էլ են, որովհետև ամեն ինչ արեցին, որպեսզի կործանեն նրանց կայսրությունը և խեղաթյուրեն նրանց պատմական հիշողությունը։ Եվ երբ այդ չարաբաստիկ տարիներին Օսմանյան կայսրությունը մեծ կորուստների գնով ուզում էր շարունակել իր գոյությունը, ստորագրելով Սևրի պայմանագիրը, ճանաչում էր նաև Հայաստանի անկախությունը այն տարածքների մեջ, որը սահմանագծել էր Վիլսոնը, հանկարծ ասպարեզ է իջնում մեկ այլ դյոնմե՝ Մուստաֆա Քեմալ կոչվածը, որին անմիջապես օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանում արդեն իշխանությունը զավթած ջհուդամասոնական հրեշը, և արդյունքը լինում է այն, որ Սևրի պայմանագիրը այդպես էլ մնում է թղթի վրա, ու դառնում է անպետք իր, չէ՞ որ եթե իրագործվեր այն, ապա հայոց ցեղսպանությունը այսքան ողբերգական հետևանքներ չէր ունենա, հարյուր հազարավոր հայ փախստականներ օտար ափերում կոտորվելու և ուրիշ ազգերի մեջ ձուլվելու փոխարեն, կվերադառնային իրենց տները, ու այսօր Հայաստանը կլիներ տասնհինգից քսան միլիոնանոց երկիր։

Ինչևէ Թալիաթների ու Ջեմալների գործը իր «հաղթական» ավարտին հասցրեց Քեմալը, որը չլինելով թուրք, զավեշտալի ձևով հռչակվեց Աթաթյուրք, այսինքն թուրքերի հայր, ու առ այսօր ուղղադավան մահմեդական թուրքերին պարտադրված է այդ կուռքի պաշտամունքը։  Եվ երբ խորը վերլուծության ենք ենթարկում այսօրվա Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը մերժելու քաղաքականությունը ու Ղարաբաղյան հարցում իրենց բռնած կեցվածքը, ապա տեսնում ենք, որ դա այնքան էլ չի բխում իրենց շահերից, այլ ընդհակառակը, խանգարում է նրանց տարածաշրջանային լիդեր դառնալու առումով, և ոչ միայն։ Սակայն բանը նրանումն է, որ թուրք ժողովրդի շահերը բնավ էլ չի հետաքրքրում այն մարդկանց, ովքեր ժամանակին մշակեցին այդ պրոյեկտը, որը կոչվում է Քեմալական Թուրքիա։

Ի դեպ այդ նույն ուժերի պրոյեկտն է նաև Ադրբեջանական Հանրապետություն կոչվածը, որի հակահայկական հիստերիան նույնպես սնվում է այն նույն աղբյուրից, որից որ սնվում էին ժամանակին իթիհաթականները։ Սակայն այս ամենի մասին իհարկե հասարակ թուրքերի ու ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը տեղյակ էլ չեն անգամ։ Նրանք չգիտեն, որ այն պատմությունը, որը հորինվել և հրամցվում է իրենց, դասավանդվում է իրենց բուհերում և դպրոցներում ու պրոպագանդվում է ամենուր, իրականում բացարձակ ստերի վրա է հիմնված, և դա չի արվում այն բանի համար, որ թուրքերն ու ադրբեջանցիները բարեկիրթ անցիալ ունենալու իլյուզիա ունենան, այլ արվում է այն բանի համար, որ նրանց կտրեն իրենց իսկական անցիալից, և որի արդյունքում այդ ժողովուրդները այլասերվելով, վերածվում են ինչ որ մութ ծրագրեր իրականացնող գործիքի։

Ասում են մտքերը իրականանալու հատկություն ունեն, խոսքս այն մասին չէ, որ մի բան մտածում ես, ու հետո մտածածդ իրականացնում, այլ այն մասին է, որ օրինակ, երբ շատ ու շատ մարդիկ երկար ժամանակ, սերնդե սերունդ հավատում են, որ ասենք ինչ որ կոնկրետ մի առարկա հիվանդություններ բուժելու կամ այլ հրաշքներ գործելու հատկություն ունի, ապա այդ առարկան իսկապես սկսում է այդպիսի հատկություններ ձեռք բերել, այսինքն մարդկանց հավատքը այդ առարկան օժտում է ինչ որ ուժով, որը արդեն մարդկանցից անկախ սկսում է գոյություն ունենալ այդ առարկայի մեջ։ Այս երևույթը ընկած է կռապաշտության և տարբեր տիպի օկուլտ ուսմունքների հիմքում, ու այդտեղից անցել է նաև ժամանակակից կրոնական շատ համակարգեր, որոնք թեկուզ հռչակել են իրենց կռապաշտության հակառակորդներ, սակայն կռապաշտությունից էապես չեն տարբերվում։ Ինչևէ, ինչու՞ եմ այս ամենը ասում, փորձեմ այս երևույթի նման մեկ ուրիշ օրինակով բացատրել միտքս։

Պատկերացրեք մեկի ուղեղը լվանում են, նա ամբողջությանբ մոռանում է իր անցիալը, որից հետո նրա համար հորինում են մի սուտ անցյալ ու պատմում են նրան, և ահա այդ սուտ անցյալը սկսում է իրողություն դառնալ ու ազդել այդ մարդու հետագա գործունեության վրա, և նա, որ հարևանների հետ միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, հանկարծ անսպասելիորեն սկսում է գժտվել նրանց հետ, որովհետև իր հնարովի, սուտ հիշողությունը հուշում է նրան, որ հարևանները անցյալում իփր շատ վատություններ են արել իրեն։  Ահա հենց այս նույն ձևով էլ սկսում են ջնջել ժողովուրդների պատմական հիշողությունը, տեղը լցնելով տարբեր տեսակի հնարովի անհեթեթություններ, որի արդյունքում այդ ժողովուրդները սկսում են իրենց դրսևորել բոլորովին այլ ձևով, նրանք դառնում են զոմբի մութ ուժերի ձեռքում։ Այդպիսի զոմբիացված վիճակում են մեր չորս հարևաններից գոնե երեքը՝ թուրքերը, ադրբեջանցիները ու վրացիները։

Մենք հայերս այդ ժողովուրդներին դարեր շարունակ տվել ենք ամեն ինչ, և մշակույթ, և ինչպես ասում են՝ բարձրարժեք մարդկային ռեսուրսներ, չէ՞ որ մեր ազգի շատ ու շատ ներկայացուցիչներ դարերի ընթացքում, զանգվածաբար հեռանալով իրենց հայկականությունից ձուլվել են այս նորաստեղծ ազգերի մեջ, տալով նրանց մեր ազգի կողմից հազարամյակների ընթացքում կուտակած մշակութային փորձը և գենետիկ ինֆորմացիան։ Մեր նախնիները հավատում էին, որ այն դևը, որին ստեղծում են քո նմանությամբ, ձգտելու է ոչնչացնել քեզ ու գրավել քո տեղը։ Այդ հավատալիքների աղերձները պահպանվել են մասնավորապես իրանական ժողովուրդների բանահյուսության մեջ, հիշեք Ռոստամ Զալի հետ կապված այն դիպվածը, երբ նրա նմանակ դևը քիչ էր մնում սպաներ նրան։ Հիմա մեր զոմբիացված հարևան ժողովուրդները մեր ազգի համար վերածվում են հենց այդ նմանակ դևերի, որոնք վերցնելով մեր արյունը, մեր պատմական հիշողությունն ու հայրենիքը, մեզ վերջնականապես դուրս են մղում պատմության թատերաբեմից, պատահական չէ, որ այսօր մեր նյութական ու հոգևոր շատ ու շատ արժեքներ այդ ժողովուրդները կամ իրենց են վերագրում, կամ էլ ուղղակի ոչնչացնում են։ Եվ այս ամենի հետևում կանգնած են հենց նույն այդ վերը նշված մութ ուժերը։

Եթե առաջ թուրքերի ու ադրբեջանցիների նախնիներին ասեիր, որ իրենց պապերը ընդամենը տասնմեկերորդ դարում են հայտնվել Հարավային Կովկասում ու ընդհանրապես Առաջավոր Ասիայում, և որ իրենց իշխանության տակ գտնվող տարածքների ահագին մասը հայերի երկիրն է, ու իրենք հայերից են սովորել տարբեր գիտություններ, արհեստներ, հողագործություն, ու էլի շատ ու շատ բաներ, ապա նրանք կնդունեին այդ ամենը առանց որևէ թշնամանքի, իսկ այսօր նրանք այդ մասին լսել անգամ անկարող են։ Կամ եթե վրացիներին մի հարյուր հիսուն տարի առաջ ասեիր, որ օրինակ, իրենց Բագրատիոնի թագավորական դինաստիան, որը իշխեց իրենց վրա հազար տարի, հայեր են, ապա նրանք չէին ժխտի այդ փաստը, բայց եթե փորձ կատարենք այդ նույն բանը կրկնել հիմա, ապա այնպիսի մի վայնասուն կբարձրացնեն, որ էլ ասելու չի։ Նաև քրդերին են սկսել մշակել, նրանց համար էլ հորինել են, որ նրանք են նաիրցիները, և որ Ուրարտուն քրդական պետություն էր, և էլի նման բաներ։ Կարճ ասած այս ժողովուրդներից խլել են Ճշմարտությունը, փոխարենը տվել են Սուտ, որը չնայած առաջին հայացքից խիստ գայթակղիչ է նրանց համար, սակայն դա երբեք չի ծառայի նրանց իրական շահերին, որովհետև դրա նպատակն է այդ ժողովուրդներին այլասեռել և վերածել Եհովայի զոմբիների, ու թող թուրքն ու քուրդը իրենց մզկիթներում աղոթեն Ալլահին, և վրացին իր աղոթքը հղի Քրիստոսին, միևնույնն է նրանց իսկական տերը Եհովան է։ Իհարկե Եհովա ասելով ի նկատի չունեմ այն Դեմիուրգին, որը իսկապես ճշմարիտ է, այլ այն Էգրեգորին, որին ստեղծել են Սաբբաթայա Ցվիյի կարգի  հրեաները ըստ իրենց հայեցողության։

Թորոս Ալեքսանյան

Ցեղասպանությունը ընդամենը հետեվանք է…

21 Ապրիլի, 2013

  Ներսես Ներսիսյան

  Հասարակական գիտակցության ձևավորման գործընթացում ամենակարևորը պահպանողական գործոնն Է, որ հասարակության մեջ մուծվում Է սովորույթի ուժով։ Բավական Է միայն սովորույթների թափանիվի պտտման ուղությունը փոխել ըստ հարկի և կփոխվի մտածողության գործելակերպը։ Արդյունքում ստանդարտների գնահատումը կարող Է կատարվել  նե՛ղ կենսական շահերին համապատասխան՝ ազգային ընդհանրական շահերի փոխարեն։

Պատվաստումը համարվում Է հաջող, եթե ժամանակի ընթացքում նոր սովորույթը՝ թեև օտար, բայց թվում Է ծանոթ, բնական, բերում Է կարգ ու կանոնի, հաստատում կայունություն: Որքան Էլ նոր տեղեկույթը ամբողջությամբ արհեստական ու խեղաթյուրված լինի՝ մակերեսային ըմբռնողականության համար աստիճանաբար դառնում Է անհատի հոգեկան անկապտելի տարրը։

Վերլուծելով մեր անցյալը հնարավորինս անկողմնապահորեն ու իրատեսորեն, նկատում ենք, որ մեր հիմնական թշնամին եղել Է գաղափարական։ Նա եղել Է լրջամիտ, հստակ իմացել Է իր անելիքը, այն ինչ կոչվում Է լուծ՝ նա նետել Է մեր դեմ և ստիպել որ դա կամավոր, հենց մեր ձեռքերով դնենք մեր վզին։

Դավաճանությունը կատարվել Է ամենամոտիկների ձեռքով՝ մարդասիրության և  սիրո քարոզի հիման վրա։ Այս քարոզի հիմնարար Էությունը սո՛ւտն Է, խաբեությո՛ւնը, որ կոչված Է իրոք քող, դիմակ լինելու համար։ Մեր պարարտ հողում օտար սերմերը հենց այդ «սիրով» Էլ ցանված են եղել վաղո՛ւց, վաղուց Էլ բերքը հավաքվել Է, շարունակվում է հավաքվել և այսօր։ Սակայն «գործը» փակված չէ. փորձենք այն բացել էջ առ էջ.

 

ԷՋ Ա. Մովսեսը համարվում է հրեական կրոնի՝ հուդաիգմի հիմնադիրը։ Իսկ քրիստոնեությունն ու իսլամը հիմնված են հուդաիզմի վրա, ահա թե ինչու քրիստոնյաններն ու մահմեդականները, հրեաների նման Մովսեսին նույնպես համարում են աստծո պատվիրակ, սուրբ ու Բիբլիայի առաջին հինգ գրքերի (Հնգամատյանի) հեղինակ։ Զավեշտական է, որ հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի հետնորդներն անվերապահորեն ընդունում են, որ Հնգամատյանը գրված է անձամբ Մովսեսի կողմից և թելադրված է անձամբ Եհովա աստծո կողմից, չնայած որ այդտեղ նկարագրվում է նաև Մովսեսի մահն ու հուղարկավորությունը։ Գիտնականները պնղում են ավելին, խախտված են պատմական դեպքերի ժամանակագրությունը, աշխարհագրական տեղանունները և այլ։ Այս ամենն իհարկե, առողջ բանականությունից հրաժարվել չցանկացող, սակայն դեռ «հավատացյալ» մնացածների մոտ կասկածներ է առաջացնում, սակայն ցանկացած կրոնի համար կասկածելի հարցերի առաջ աչք փակելն ու սթափ դատողունակությանը խլացնելը նրա կարևոր հատկություններից է։ Մեր խնղիրն իհարկե աստվածաբանական վիճաբանություն սկսելը չէ, քանի որ հարցադրումը  հստակեցվում է.
-Ինչո՞ւ ազգայնականները, որոնք իրենց նաև քրիստոնյաներ կամ մահմեդականներ են համարում, և թվում է թե քաջ գիտակցում են սեփական և մյուս ժողովուրդների վզին փաթաթված հրեա-սիոնիստական լուծը, չեն նկատում, որ ակամա  կրում են նույն հրեական կրոնի տարատեսակները՝ Մովսեսի հնգամատյանի միջոցով։

Հնագույն հեթանոսական կրոնները, այդ թվում և հայկականը, հիմնված էին Արևապաշտության՝ լույսի, ջերմության, կենարար պաշտամունքի վրա։ Հուդա-քրիստոնեական կրոնը, իր «աստվածաշնչային» հրահանգավորումներով դրանց բոլորին մահվան դատապարտեց. «Վտարեք երկրի բոլոր բնակիչներին ու ոչնչացրեք։ Ոչնչացրեք և դրանց ձուլածո պաշտամունքներն ու բոլոր պատկերները, բոլոր սրահները թալանեք։ Բոլոր հողերը գրավեք և այդտեղ բնակվեք»: Բնականաբար, հուդայական նման անմարդկային պատգամները քրիստոնեություն տարածողները «մարդասիրորեն» էին կիրառում, մյուս ժողովուրդներին կերակրելով ապագգայնությամբ ու թուլամտությամբ՝ իրենք իրենց հեռու պահելով դրանցից։

Քրիստոնեությունն ու իսլամը հուղաիզմի Էքսպորտ տեսակներն են, որ հրեաներն արտադրել ու արտահանել են մյուս ժողովուրդներին հոգեպես ու գաղափարապես թուլացնելու, իրար դեմ լարելով` նաև նյութապես ու ֆիզիկապես տկարացնելու, հետեաբար`  իրենց ենթարկելու նաատակով։ 

ԷՋ Բ. Հուդաիզմի  «առաջընթացի»  կարևոր փուլերից էր՝ քրիստոնեությունը։ Ըստ ծագման Հիսուսը մաքուր հրեա էր՝ Աբրահամի և Դավթի ուղղակի ժառանգը, և որպես հրեա՝ թլպատվեց ծննդյան ութերորդ օրը։ Այդ առթիվ քրիստոնյանները հետագայում հայտարարեցին մեծ տոն, որ նշում են նոր տոմարով հունվարի մեկին (թեև հունվարի 1-ը որպես Նոր տարի հռոմեական կայսրությունում նշվում էր ավելի վաղ, այս թ. ա. 46 թվականից Հուլիոս Կեսարի հրամանով)։ Սակայն տերտերները Հիսուսին անմիջապես չաստվածացրին։ Միայն 325 թվականին Նիկեայի Առաջին Տիեզերական ժողովում, եկեղեցու հրեա-մասոնական հոգևորականները ձայների մեծամասնությամբ նրան նշանակեցին «աստված»։ Իր այդ նոր պաշտոնում հրեա Հիսուսը հետմահու շատ կարևոր խնդիր էր լուծում՝ հրեական հանցախմբի հանձնարարությունը, մնացյալ ժողովուրդների հոգևոր տարալուծում։ Դավթի որդին հստակ նպատակ ուներ՝ կոտրել ժողովուրդների ինքնապահպանման բնական ձգտումն ու ընդդիմանալու ճիգերն այլոց հարձակման դեպքում, հատկապես հրեական նվաճմանը։ Քրիստոսը քարոզում էր. «Դուք լսեցիք, թե ինչ են ասում, ակն ընդ ական, ատամ ընդ ատամ։ (Սա իրատեսական հրահանգն է, որ վերաբերվում է միայն հրեաներին, իսկ մնացյալներին ահա թե ինչ է սովորեցնում,-Ն. Ն.) Իսկ ես ասում եմ ձեզ. մի ընդդիմացեք չարին։ Ով կխփի ձեր աջ այտին, նրա կողմ շրջիր և մյուսը։ Ով կցանկանա վերցնել շապիկդ՝ վրայինդ էլ տուր (տուր և վարտիքդ)»։ Քարոզի այս սկզբունքը՝ «Մի դիմադրիր չարին», գլխավորն է քրիստոնեության մեջ։ Այս պախարակելի միտքը Քրիստոսն իր հավատարիմ գործակալների միջոցով աշխատում է տեղադրել անմիտ հավատացյալների գլխում դրանց չառարկող ճորտեր դարձնելու բուն նպատակով։ Հրեաներն իհարկե շատ կցանկանային, որ քրիստոնյա ճորտերն իրենց այնպես պահեին, ինչպես սովորեցնում է Եհովա աստծո պաշտոնը վարող Հիսուսը։ «Դուք գիտեք ինչ էր ասվում. «Սիրիր մերձավորիդ և ատիր թշնամուդ», իսկ ես ասում եմ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք անիծողին, աստվածացրեք ձեր ատողին, աղոթեք ձեզ նեղացնողների համար…»։ Քրիստոնյան պիտի լիներ իրական ստրուկ։ Նման ստրուկն անկասկած գերադասելի էր հին ստրուկներից, որոնք երբեմն ծառանում էին։ Իսկ այս նոր ստրուկի մոտ շղթաներն ուղիղ գլխի մեջ էին, գիտակցության մեջ։  Հոգևոր ճորտը՝ քրիստոնյան, ջհուդներին ավելի շահավետ էր, քան հին միջոցներով ճորտացվածը։ Քրիստոսի քարոզչությունը ճգնում է բացառել մարդկանց դիմադրությունը հրեական զավթմանն ու աճին։

Քրիստոնեությունն աննախադեպ արդյունքի հասավ, չնայած իր  ամբողջ ապազգայինին, քանզի դիմեց և բնականին՝ սրին ու կրակին, դրանցով բնաջնջելով ժողովուրդների առողջ ուժերրը, այլ ոչ թե մյուս այտն էլ հակառակորդին տրամադրելով, ինչպես քարոզում է առ այսօր այլոց։ Ինքը և այսօր դեռ նվաճում է, իսկ այլք կորցնում, ըստ որում ոչ միայն ռազմաճակատում։ Ինչն ավելի սարսափելի է՝ նվաճում է մարդկանց ուղեղը, առնում հոգին, տեր կանգնում կյանքին…Գարեգին Նժդեհը ի խորոց սրտի հարցում է հղում հայ ժողովրդին. «...Ի՞նչը մղեց քեզ միամտորեն հավատալու ցնորապաշտ Նազովրեցու վսեմ՝ բայց վտանգավոր խոսքին։ Ո՞վ ասաց, որ թույլը մեղավոր չէ՝ որ թույլ է, և ուժեղը երախտիք չունի՝ որ ուժեղ է։ Դու խաբվա՛ծ ես ժողովուրդ, դու զո՛հն ես քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համար»։

Քրիստոնեության (հուդաիզմի) ընդունումով հայկական արիական մտածողության թափանիվը շուռ եկավ հօգուտ հրեականի։ Հայ ցեղի պահապան աստվածները կործանվեցին՝ տեղը զիջելով հուդաիզմի սրբերին։ Յուրաքանչյուր գաղափարական զիջում տանում է նաև բարոյական, հոգևոր, նյութական անկման։ Իսկ այն, որ քրիստոնեությունը հայ ժողովրդի դիմադրելու բնական  հատկությունը անկում տարավ, ընդուպ մինչև հայ ժողովրդի ամենաողբերգական էջը՝ ցեղասպանությունը, ապացուցում Է պատմությունը։

Գիտելիքներ կան, որ հատկապես խանգարում են սթափ դատողականությանը։ Ոչ ուսյալը շատ դեպքերում թերուսից ավելի արդյունավետ է դիմակայում վտանգին։ «Անհարգի վերաբերմունք կյանքի հանդեպ», «կյանքի արժեզրկում» քրիստոնեության բերած գաղափարախոսությամբ անընդհատ ներշնչվում Էր մոռանալ արիական ծագումնաբանությունն ու կյանքի կենսունակության պահանջները, և որպեսզի հայը լինի առաջադեմ՝ պետք Է հրաժարվի սեփական աստվածներից։ Եզովպոսը մի այսպիսի առակ ունի. «Գայլերը փորձում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց դա նրանց չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին։ Իրենց նպատակին հասնելու համար գայլերը դիմում են խորամանկության և ոչխարների մոտ պատվիրակներ են ուղարկում, որոնք ջանք չեն խնայում նրանց համոզելու, որ իրենք անտառում խաղաղ կապրեն, եթե հրաժարվեն շների պահպանությունից։ «Այդ չար շներն են խանգարում մեր բարեկամությանը, պետք է քշել դրանց»-անընդհատ կրկնում են գայլերը։ Ոչխարներին հրապուրում է գայլերի հետ բարեկամանալու հեռանկարը և նրանք վարվում են գայլերի խորհրդով, քշում են շներին և հետևաբար մնալով անպաշտպան, հեշտությամբ հայտնվում «նոր բարեկամների» ստամոքսում»։ Հրեաները հենց նման խորամանկ պատվիրակների քարոզներով էլ կարողացան խաբել մեր պապերին՝ համոզելով հրաժարվել Հայ ցեղի պահապան աստվածներից՝ հօգուտ իրենց հետ բարեկամության։ Հետագայում նույնպիսի «նոր բարեկամներ» դարձան նաև երիտթուրքերը։ 

ԷՋ Գ. Քրիստոնեությունը, բնական զարգացման վերելք ապրող Հայաստանին որպես «փրկագոտի» մատուցվեց հռոմեական կայսրության անկումից հետո հզոր երկիր դառնալու տեսլականով։ Այն ինչը բժիշկ, փրկիչ էր ներկայացվում՝ իրականում պարզ մոլորություն էր, ռազմական ուժին փոխարինելու էր եկել նոր հավատ՝ սին խոստումներով։ Դա մի ինքնախաբություն էր, երբ դուրսը իրական պատերազմ էր։ Արցախյան ազատամարտի առաջին տարիներին, մեր հետ դիրքերում էր հայտնվել նաև ոմն հավատացյալ։ Սա ամեն կերպ փորձում էր համոզել, որ հայի դժբախտությունների պատճառն այն է, որ հեռացել է «ճշմարիտ» հավատից, հարկավոր է անընդհատ աղոթել առ Քրիստոս, նա ողորմած է, կգթա։ Հավատացյալն ինքնամոռաց աղոթում էր, իսկ «Հիսուսը» նրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում և թուրքերը շարունակում էին կրակել։ Ես նրան խորհուրդ տվեցի անցնել թուրքերի կողմը և քրիստոնեություն քարոզել նրանց. «Մեր ժողովուրդը, լավ-վատ, էլի քրիստոնյա է, գնա թուրքերին քարոզի,-համոզում էի նրան, և եթե նահատակվես՝ ինչպես քրիստոնեությունն առաջինը Հայաստան ներմուծած «կույսերը», հետագայում կսրբանաս թուրքերի կողմից»։ Նա իհարկե վախեցավ այդ հեռանկարից, ինչպես որ այժմ մեր եկեղեցու սպասավորները, որոնք իրենց բարեկեցիկ կյանքը չեն թողնի ու վտանգելով երկրային կյանքը՝ չեն գնա թուրքերի մոտ, քրիստոնեություն տարածելու՝ հանուն հայ ժողովրդի բարգավաճման կամ գոնե հանուն իրենց երկնային երջանիկ ու հավիտենական կյանքի։

Իսկ ի՞նչ կկատարվեր, եթե հայերը ազգովի հավաքական ուժ ցուցաբերեին և մերժեին քրիստոնեությունը։ Ահա թե ինչպես է այդ հարցին անկաշկանդ ու համարձակ պատասխանում բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը.

«Թե մնայինք հեթանոս,

Այսքան չէինք մորմոքի։

Եվ ի՞նչ տվեց անամոթ,

Սուտ Եհովան մեր ազգին…

Անվերջ օգնեց թշնամուն,

Անվերջ զարկեց մեր բազկին.»։

Իսկ մեծ հայրենասեր Րաֆֆին իր վերլուծություններում հանգել է հետևյալին. «Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա´նք խլեցին մեր սիրտն ու քաջությունը, նրա´նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրն ու թագը, վերցրեց խաչը և մտավ Մանիա այրը ճգնելու…Ո՜վ Հայոց հին աստվածներ, ո՜վ Անահիտ, ո՜վ Վահացն, ո՜վ Հայկ, դու´ք փրկեցեք մեզ…» 

ԷՋ Դ. Թե ինչպես և ինչու Հայաստանում տարածվեց քրիստոնեությունը, խորը վերլուծության է ենթարկել հայ մեծ պատմաբան Լեոն. «Այդ մի գաղափարական շարժում չէր, մտցված ժողովրդական զանգվածների մեջ՝ համոզում, գիտակցություն առաջ բերելու համար։ Այդ մի հրաման էր. ձևական արարողություն։ Գրիգորը լուսավորում էր ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով ու երկաթով։ …Հիմնովին կործանել հեթանոսական տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին՝ այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ թագավորական զորքերի գլուխ անցած մի տեղից թռչում էր մյուս տեղը մեհյանները քանդելու և քուրմեր փախցնելու համար… »: «Իսկ իսկությո՜ւնը.,.,-գրում է Պարույր Սևակը, –

Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով

Ուրիշի տուն ու երկինք էր մտնում

Օտար վարք ու բարք,

Օտար ծես ու կարգ…»։

Հմայելու   վարպետի իրավունք ձեռք բերած և գործելու անսահմանափակ լիազորություններ ստացած Գրիգորն օգտագործելով խարդավանքի, ներքին պառակտումներ ստեղծելու և խոստումներ շռայլելու իր ձիրքերը կարողացավ հայ ազնվականությանը «ուժեղ ու միասնական Հայաստանի» հեռանկարով գայթակղել և լարել իրար դեմ։ Հզոր Հայաստանի ձգտում էր յուրաքանչյուր հայ նախարար։ Երկիրն իրոք բուժման կարիք ուներ, և գուցե նաև հանուն դրա նրանք տուրք տվեցին նախնիների հավատի ուրացմանը։ Հուդաիզմը հայերին որպես բուժում առաջադրվելով՝  նախ ապաուժականացրեց և ծածկվելով բռնակալի իր սարսափելի այլանդակությունը քրիստոնեության թվացլալ անմեղությամբ, փաստորեն տեր դարձավ ողջ երկրին։ Միայն արտաքնապես բարոյական կերպարանք ունեցող քրիստոնեությունը հայ ժողովրդին զրկեց բանականության պայծառ լույսով ղեկավարվելու ունակությունից, և բնազդական ինքնապաշտպանությունը փոխարինվեց հետմահու «երջանկություն» տանող պատրանքով։ Հայ ժողովուրդն իր ամբողջ մոլեռանդությամբ նետվեց «փրկչին» փրկելու գործին, նահատակության՝ հանուն հետմահու կյանքի, իսկ դա արդեն բուժում չէր, այլ լուրջ հիվանդություն, որ ձգվելով երկար՝ միայն մեկ հետևանք կարող էր ունենալ՝ կործանում։

Բժիշկը հիվանդին ասում է. «Մենք երեքով ենք. ես, դու և հիվանդությունը, եթե դու միանաս ինձ՝ հիվանդությունը կմնա մենակ և մենք կհաղթենք նրան»։ Բայց վա՜յ այն հիվանդին, երբ բժիշկը միանում է հիվանդությանը։ Վա՜յ հայ ժողովրդին, որի բժիշկը հուդաիզմին միացած քրիստոնեությունն է։

Այսօր,  յուրաքանչյուր հայրենասեր հայ, եթե իր մեջ դեռ կրում է պատմական առողջ զգացողություն, խաբեությունը հայտնաբերելու, հասկանալու և դրան հակադրվելու համարձակություն, որքան էլ դառը լինի՝ պարտավոր է արդեն բարձրաձայն ասել ճշմարտությունը, որպեսզի սկսի նաև ի՛ր և իր ժողովրդի՛ ճշմարիտ բուժումը.

1915թ. Հայոց ցեղասպանությունը հանկարծակի տեղի չունեցավ. -դա հայերի դիմադրողականության թուլացման նպատակով, մոտ մեկուկես հազարամյակ առաջ հուդաիզմի նախապատրաստած և վարած հետևողական քաղաքականության արդյունքն էր:  Հրեաները՝ չորրորդ դարի  Հայաստանում ցանած սերմերի պտուղները քսաներորդ դարի սկզբներին քաղելով՝  կարողացան առատ հունձ կատարել:  Արևմտահայաստանի մոտ մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացումը, ինչն ընդունված է անվանել Հայոց  ցեղասպանություն, այս անգամ իրականացվեց հրեաների երիտթուրք ժառանգների միջոցով:

 

Կենսագրական Տվյալներ Եւ Հալածանքներ

13 Ապրիլի, 2012

Արմեն Մելիքյան (Արմէն Մելիքեան)

— Ծնվել է 1963 թվին Բեյրութում:

— 1988 թվին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

— Ուսման ընթացքին American Enterprise Institute քաղաքական և տնտեսական հետազոտությունների հիմնարկում կատարել է իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց սկսելու միտող հետազոտական աշխատանքներ: Միաժամանակ աջակցել է ԱՄՆ նախկին ենթաքարտուղար և ազգային ապահովության խորհրդական Հ. Սաունդերսի ԱՄՆ նախագահությանը վերաբերող հետազոտություններին: Ապա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը վերակազմակերպելու աշխատանքներին:

— 1989 թվին հիմնադրել է Հայաստանի Ամերիկյան Բարեկամներ կազմակերպությունը, որին անդամակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի բազմաթիվ անդամներ և 17 նահանգապետներ: Կազմակերպությունը լուծարել է Հայաստանի անկախացումից հետո:

— 1996 թվին Հարվարդում հետևել է մաթեմատիկայի դասընթացների: Նույն տարին ընդունվել է Օքսֆորդ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտից դոկտորական ուսումը շարունակելու մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Դոնալդսոնի մոտ: Ավելի ուշ որոշել է ուսումնասիրել հայկական դիցավեպը`«Սասնա ծռեր»-ը:

— 2000 թվին թողարկել է «Հայ հավատք» կրոնական հաղորդաշարը, ունեցել մոտ 40 հեռուստատեսային միժամյա ելույթներ՝ նպատակ ունենալով վերափոխել հայոց եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից, հրաժարվել Նիկիայի հանգանակից, հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում:

— 2002 թվին փոխադրվել է Հայաստան նաև խորացնելու նպատակով «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունները:

— Ի տես Հայաստանում տեղի ունեցող համազգային թալանին և սանձարձակ անարդարության, որոշ ժամանակ անց առկախել է դիցավեպի ուսումնասիրությունը և ձեռնարկել «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով գրքի ստեղծագործությունը: Գրքի նախնական մեկ տարբերակը լույս է տեսել 2005 թվին: Այն կամ կոպտորեն ու հայհոյելով մերժել են ընդունել, կամ մի քանի օր հետո հետ են վերադարձրել Հայաստանում բանող բոլոր գրախանութները: ԱՄՆ-ում բանող հայկական գրախանութները ենթարկվել են սպառնալիքների գիրքը վաճառելու պատճառով:

— Հայաստանում տեղավորվելու նպատակով ծավալած տնտեսական գործունեության հետևանքով հեղինակի ողջ կյանքի խնայողությունները յուրացնելուց հետո երկրից արտաքսումն ապահովելու հետամտող նրա դեմ հարուցած քրեական գործին զուգահեռ` դատախազությունը նրանից պահանջել է 10.000 դոլարի կաշառք, այլապես սպառնալով բանտարկել նրան և հեռուստատեսությամբ պիտակել` «պետության հիմքերը խարխլող ոճրագործ»: Հեղինակի փաստաբանը դառնում է դատախազության կաշառքահանը. բազմաթիվ անգամներ գիշերվա կեսին զանգահարելով ահաբեկում է` «եթե գումար չունես, զանգահարի ԱՄՆ` բարեկամներիդ, թող այսօր իսկ ուղարկեն: Այլապես` ստիպված կլինեմ քո դեմ ցուցմունքներ տալու»:

— Հեռացել է Հայաստանից տարեգլխի գիշերը (ըստ դատախազության` իր ազատ կամքով) և այս ոդիսականի մասին մի հոդված է ուղարկել թերթերին, արդարադատության, արտգործ, և պաշտպանության նախարարություններին: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) (հեղինակի կարծիքով` օրվա պաշտպանության նախարարի, ներկայիս` ՀՀ նախագահ, հրահանգով) անմիջապես սկսել է հետապնդել նրան որպես «ազգային դավաճանի»: Նրա դեմ հայտարարվել է հետախուզում:

— ԱԱԾ-ն իր կենտրոնատեղիում հարցաքննել է Ա. Մանուկյանին` հեղինակի ապագա կնոջը` մանրամասնորեն քննարկելով «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հրատարակման խնդիրը: ԱԱԾ-ն գրքի դեմ ունեցած իր անվերապահ թշնամանքն է արտահայտել, ինչպես նաև հայտնել հեղինակի դեմ հարուցված քրեական գործի կապը գրքի հեղինակման հետ: (Ի շարս այլ նյութերի հեղինակը Շուն Շան Որդի անունը կրող գրքի հակահերոսի միջոցով ծաղրում է Ամենայն հայոց կաթողիկոսին ու ՀՀ ղեկավարությանը, բացահայտում ՀՀ առաջին նախագահի մասնակության որոշ ծալքեր մի շարք մարդասպանությունների մեջ, և ՀՀ-ում հնարավոր կրոնական դարակերտ հեղափոխության մասին:) Ա. Մանուկյանին փորձել են կաշառել հեղինակի իսկ ՀՀ-ում ունեցած անշարժ գույքի միջոցով` Ազգային անվտանգության մարմինների հետ հեղինակի դեմ նյութվելիք դավերի մեջ ներգրավման դեպքում: Իսկ ԱԱԾ-ի հետ համագործակցելը մերժելու դեպքում սպառնացել են «ազգային դավաճանի հետ համագործակցության» մեղադրանքով նրա դեմ քրեական գործի հարուցումամբ ու բազմամյա բանտարկությամբ:

— ԱԱԾ-ի ծառայողներն առանց թույլտվության (տուն վերադարձին տեսել է, որ տանը մի խումբ մարդիկ կան) մտել են հեղինակի ընկերուհու՝ Ս. Առաքելյանի բնակարանը, սպառնացել նրան, ստուգել համակարգիչը՝ ձեռք բերելու նպատակով գրքի մյուս երկու հատորները, և ոչնչացնելու՝ հեղինակի նրա մոտ պահ դրված օրինական փաստաթղթերն ու ՀՀ-ում ունեցած ինչքի և իրավունքների վերաբերող օրինական փաստաթղթերը, «որպեսզի էդ քո Արմենը մի անգամ էլ Հայաստան ոտք չդնի»: Տեղի է ունեցել մարմնական ընդհարում: Ս. Առաքելյանը դարձել է հետապնդման թիրախ, ենթարկվել հոգեբանական շարունական ցնցումների, խելացնոր վիճակում հեռացել է քաղաքից (դարձյալ` իր ազատ կամքով): Խզելու նպատակով նրա ու հեղինակի ջերմ կապը` դատախազության շենքում նրան լսել են տալիս Հայաստանում եղած ժամանակ հեղինակի այլ կանանց հետ ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները:

— Պետական ռադիոյի լրագրող Ա. Սահակյանի կողմից հեղինակի մի հոդվածը ԶԼՄ-ներին տրամադրելու մտադրության հետևանքով Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները մտել են Ռադիո՝ լրագրողին ձերբակալելու նպատակով: Ավելի ուշ մեկ այլ պատՃառով տվյալ լրագրողի դեմ տեղի է ունեցել մահափորձ, սպանվել է ընկերը, ինքը` հեռացել երկրից:

— «Իրավունք» թերթի 24-30 Մարտ, 2006-ի համարում հեղինակի հետ կատարված հարցազրույցի հրապարակման օրը խմբագրատունը ողողել են մի խումբ կրոնական մոլեռանդներ՝ սպառնալով «մորթել» հեղինակի հետ հարցազրույցը վարած Անուշ Մանուկյանին: Մի քանի ժամ անց ԱԱԾ-ի մեկ աշխատակիցը այցելել է խմբագրատուն՝ զգուշացնելու հարցազրույցի պատճառով թերթի դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերի մասին:

— 2011 թվին ԱՄՆ-ում հրատարակվեց «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի անգլերեն վերափոխված տարբերակը` արժանանալով բարձր գնահատանքի: Մանրամասները` http://www.JourneyToVirginland.com կայքում:

— ՀՀ պետական կառույցների կողմից հեղինակի հետապնդման, բարոյազրկման ու աքսորական կարգավիճակում պահելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր:

— Հեղինակը ափսոսում է ՀՀ անվտանգության մարմինների, պետական ողջ համակարգի կողմից իր դեմ ծավածված հալածանքների համար և հայկական բազմաթիվ կազմակերպությունների ու լրատվամիջոցների (և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում) կողմից դրանց ոճրային մեղսակցությանը, քանի որ այս ամենից տուժում է առաջին հերթին հայ ժողովուրդն ինքը:

Շվեյցարացի Հայագետ Ալեքսանդր Բրինկեն- Լույսը արևմտյան Եվրոպայի մասոնացված ժողովուրդների համար ևս գալու է Հայաստանից

13 Օգոստոսի, 2011

Սույն թվականի հուլիսի 27-ին, «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի է ունեցել «Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի բանախոսությամբ «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան և հեռանկարները» թեմայով քննարկում։

Քննարկման ժամանակ իր խոսքն ասաց շվեյցարացի կոմպոզիտոր, հայագետ Ալեքսանդր Բրինկենը։ 

Ստորև Ձեզ ենք ներկայացնում նրա խոսքը։ 

Այս իրավիճակը, այս անցուդարձը, որն ապրում է Հայստանը, բոլորովին անտրամաբանական չէ։ Ցավոք սրտի դա տրամաբանված է և այդ առումով գուցե ինչ որ մխիթարություն է մեզ բոլորիս համար։ Նույն իրավիճակը տիրում է ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում, բացառությամբ գուցե Մերձբալթյան երկրների։ Խորհրդային շրջանի ժառանգությունը բոլոր առումներով շատ ծանր ու սահմռկեցուցիչ է՝ մաֆիոզ, բոլոր ասպարեզներում ոչ ձեռնհաս իշխանություն, մարդու իրավունքների արհամարում, ոտնահարում, դեմագոգիա։ 

Ես տեսնում եմ, որ Հայաստանը, որպես երկիր, զարգանալու շատ ավելի բարենպաստ պայմաններ ունի, որովհետև երկիրը փոքր է, մոնոէթնիկ։ Եվ չնայած բոլոր արհավիրքներին, վերիվայրումներին ազգային ոգին շատ ուժեղ արտահայտված և արմատացված է հայ ժողովրդի մեջ և առողջանալու ուղին ավելի կարճ կլինի։ Արդեն բարեկամներս ասացին, որ ամբողջ հարցը մաֆիոզ 40 ընտանիքի հետ է կապված։ Ուստի, եթե իշխանության գլուխ անցնի առողջ, ատակ և գործունյա շերտը՝ երկիրը շատ արագ կառողջանա։ Ուզում եմ ասեմ, որ այդ առումով  ես շատ լավատես եմ։

Նաև պիտի ավելացնեմ, որ հին իմաստությունն ասում է, որ լույսը գալու է արևելքից։ Ես կարծում եմ, որ լույսը արևմտյան Եվրոպայի մասոնացված և ապակայունացված ժողովուրդների համար ևս գալու է Հայաստանից։ 

«Սարդարապատ» նախաձեռնության լրատվության բաժին

 13.08.2011

Հայկական ցեղասպանության սիոնական ձեռնածումը` վասն Ողջակիզման բացառիկության “հիմնավորման”

4 Մայիսի, 2011

27.12.2007

Սիոնական շրջանակները, այսպես կոչված Ողջակիզման բացառիկությունը “հիմնավորելու” համար, ի շարս այլ խարդախությունների, ակտիվորեն ձեռնածություններ են անում 19-րդ դարի վերջին եւ 20-րդի սկզզբին թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանության հետ։ Ցավոք սրտի, նրանց այս խարդավանքներին կամա թե ակամա ծառայում են հայկական որոշ շրջանակներ եւ նույնիսկ գիտական ու քաղաքական գործիչներ`հիմնվելով հայ ազգի եւ հրեա հանրության պատմության իբր շատ ընդհանրությունների վրա։ Մյուս կողմից, թուրքերը շահարկում են Ողջակիզումը` սիրաշահելու համար հրեաներին, մասնավորաμար ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում։

Հայկական հարցը սիոնական ձեռնածության առարկա է եղել դեռեւս մինչեւ սիոնական կազմակերպության պաշտոնական հիմնադրումը 1897 թվականին։ Այսպես, սիոնիզմի գլխավոր գաղափարախոս եւ սիոնական կազմակերպության հիմնադիր Թեոդոր Հերցելը, դրսեւորելով սիոնական խարդավանքների իր հմտությունը, աշխատել է երկու ուղղությամբ. ա. Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ-Համիդ Բ-ի հետ բանակցությունների մեջ մտնելով` նրան առաջարկել է օժանդակել` արյան մեջ “լուծելու” Հայկական հարցը, բ. Կապեր հաստատելով հայկական հեղափոխական կուսակցությունների` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ` փորձել է նրանց միջոցով վերացնել Պաղեստինում սիոնական պետություն հիմնելու իր ծրագրին ընդդիմացող սուլթանին։ ՍԴՀԿ-ի հետ գործակցությունը ձախողվել է, մինչդեռ կան որոշ տվյալներ, թե Աբդուլ-Համիդի դեմ 1906թ. ՀՅԴ-ի կազմակերպած անհաջող մահափորձի կազմակերպման եւ իրականացման մեջ խառն է եղել սիոնական շարժումը։

Հայտնի փաստ է, որ սիոնական շարժումը ակտիվորեն ներգրավվել է երիտթուրքական շարժման, մասնավորաբար “Իթթիհադ վե թերաքքի” (“Միություն եւ առաջադիմություն”) կոչվող կուսակցության մեջ, եւ էական մասնակցություն ունեցել 1915-1918թթ. Հայոց ցեղասպանության ծրագրավորման ու գործադրության մեջ։ Ավելին, կան տվյալներ, որ հրեաները մասնակցություն են ունեցել Բաքվի հայերի 1918թ. աշնան կոտորածներում` ադnբեջանցի եւ թուրք ջարդարարներին ցույց տալով քաղաքում հայերի թաքնված վայրերը։

Այս բոլորը մի փոքր մասն են այն բազմաթիվ փաստերի, որոնք սիոնականները ոչ միայն անտեսում են, այլեւ, դրսեւորելով իրենց նենգ էությունը, փորձում են այդ բոլորը ծառայեցնել “Ողջակիզման արդյունաբերությանը”։ Հայերի եւ հրեաների “ճակատագրակիցության” բաnբաջանքները հայտարարելով “շատ վտանգավոր մտայնություն” եւ “տխմար մտավարժություն”, Սանկտ Պետերբուրգից Արմեն Գալստյանը գրում է. “Ինձ եւս ամեն անգամ ապշեցնում են հայաստանցիների հիացական բացականչությունները մեր “պատմական նմանությունների” մասին (ըստ էության` արտաքին)։ Մնում է միայն ավելացնել, որ մենք, օրինակ, ակտիվորեն մասնակցել ենք Հոլոքոսթի կազմակերպմանն ու իրագործմանը եւ դա որպես ցեղասպանություն չենք ճանաչում”։ Հոդվածագիրը, իհարկե, նկատի ունի այն փաստը, որ հենց հրեա-սիոնիստներն են էական դերակատարություն ունեցել Հայկական ցեղասպանության կազմակերպման, իրականացման եւ հետագայում, մինչեւ այսօր, դրա իրողության միջազգային ուրացման մեջ։

Անդրադառնալով այս թեմային, ամերիկաբնակ դոկտ. պրոֆ. Գեւորգ Խրլոպյանը մատնանշում է 6 հիմնական տաnբերություններ Հայկական ցեղասպանության եւ Ողջակիզման միջեւ։ Նա հատկապես նշում է, որ հայոց կոտորածները տեղի ունեցան հայերի հայրենիքում, որի հետեւանքով հայերը զրկվեցին իրենց հայրենիքի մեծագույն մասում ապրելու բնական իրավունքից, մինչդեռ հրեաները կոտորվեցին Եվրոպայում` արդյունքում զավթելով ուրիշի հայրենիքը եւ այնտեղ հրեական պետություն հիմնելով։

Հայոց ցեղասպանությունը ժխտելու Իսրայելի եւ աշխարհի սիոնական շրջանակների հետեւողականության հիմնական նպատակներից մեկն է Ողջակիզման բացառիկ ու եզակի երեւույթ լինելու առասպելին հավիտենականացումը` ի նպաստ “Ողջակիզման արդյունաբերության” հետագա արդյունավետության։ Այս շրջանակների լկտիությունը հասել է այնպիսի աստիճանի, որ հենց հայոց հեղի վրա, ՀՀ մայրաքաղաքում, Իսրայելի` ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ռիվկա Կոհենը (նստավայրը` Թբիլիսի) եւ դեսպանատան երկրորդ քարտուղար Հարրի Քլեյմանը համարձակվեցին ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սիոնական գործիչների այս աննախընթաց անպատկառությունը սկզբում անտարբերության մատնվեց հայկական պետական եւ հասարակական շրջանակներում։ Տողերս ստորագրողը, ի տես այս հանցավոր լռության, մամուլում հանդես եկավ Կոհենի ու նմանների արտահայտությունների խստագույն քննադատությամբ` ՀՀ իշխանություններից պահանջելով հիշյալին ու նմաններին հայտարարել անբաղձալի անձ եւ նրանց ՀՀ մուտքն արգելել։ Ինձ ձայնակցեցին հայկական բազմաթիվ շրջանակներ, մասնավորաբար` ԱՄՆ-ի “Կալիֆոռնիա կուրիեր” հայկական պաnբերականի խմբագիր Հարութ Սասունյանը, որոնք եւս պահանջեցին շատ խստորեն պատժել դեսպան տիկնոջը։ Այս ճնշումներին տեղի տալով, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բավարարվեց բացատրություն պահանջող նոտա հղելով Իսրայելի իր գործակցին, որն իր պատասխանում կրկնեց ՀՀ-ում հավատարմագրված իր դիվանագետների զառանցանքները։ “Հոլոքոսթը եզակի երեւույթ է, քանի որ դա եղել է ծրագրված եւ նպատակ է ունեցել ոչնչացնել ամբողջ ազգը։ Իսկ հայ ժողովուրդը ողբերգության զոհ է դարձել։ Հայերի կոտորածը պետք չէ համեմատել ցեղասպանության հետ”,- ասվում էր այդ պատասխանում։

Ի հարկե, սիոնական շրջանակները ոչ միայն “մոռացության” են տալիս Հայոց ցեղասպանության կազմակերպված բնույթը, այլեւ,- Իսթամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջերարդ Լոութըրի` իր վերադաս նախարար Հարդինգին ուղղած 25 մայիս 1910թ. զեկուցագրով իսկ հաստատված,- Հայոց ցեղասպանության ծրագրավորման մեջ հրեաների եւ սիոնական թափթփուկների մասնակցությունը։ ՀՀ իշխանությունները չհակադարձեցին Իսրայելի արտգործնախարարության պատասխանին` սիոնական հետագա հարվածներից ի զուր զգուշանալով, այսինքն կուլ տվեցին հայոց ազգի արժանապատվությանն հասցված սիոնական հարվածը…

Հայոց ցեղասպանության սիոնական ուրացման եւ այն Ողջակիզման կեղտոտ շահերին ծառայեցնելու գործում հիմնական դեր է հատկացվել սիոնիստ պատմաբաններին։ Այս հարցում, սիոնական շրջանակները որդեգրել են ոչ միանշանակ ուղեգիծ։ Բացի մի քանի հրեա ուսումնասիրողներից, մյուս բոլոր հրեա “գիտնականները” ակտիվորեն մասնակցում են Հայոց ցեղասպանության ուրացմանը, կամ, առնվազն, պատմական փաստերի խեղաթյուրմանը։ Դրանց առաջամարտիկն է ոչ անհայտ Բեռնար Լուիսը` մի զազրելի “հետազոտող”, որն առավել հայտնի է Մերձավոր Արեւելքի պետությունների “ատոմիզացիայի” իր տեսություն-քաղաքական ծրագրով։ Ինչպես նշում է “Ազգ” օրաթերթի քաղաքական մեկնաբան, պատմաբան-թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սիոնիստ պատմաբաններ “Հ. Ի. Լայնը, Բեռնար Լուիսը եւ նմանները, որոնց, ցավոք, աջակցում են շատ աշխարհահռչակ, բայց ամերիկահպատակ մեր մի շարք հայրենակիցները, ոչ միայն հիմնավորում են Ցեղասպանության թուրքական կեղծարարությունը, այլեւ արժեքավոր խորհուրդներ են տալիս թուրքերին, որպեսզի նրանք իրենց կեղծարարությունը միջազգային ասպարեզում տարածելիս կարողանան որոշակի առաջընթաց ապահովել”։ Մեկ այլ սիոնիստ պատմաբան` Ժիլ Վայնշտայնը ֆրանսիական “լ’Իսթուար” հանդեսի 1995թ. ապրիլյան համարում նույնպես մերժել էր Հայկական ցեղասպանության իրողությունը։ Սիոնիստ պատմաբաններից ոմանք “ընդունում են” Հայկական ցեղասպանության իրողությունը` այլ խեղաթյուրումներ թույլ տալու եւ հայոց ու աշխարհի ուշադրությունը այլ ուղղությամբ շեղելու ստոր նպատակով։ Սրանցից առաջինն է նույնինքն Բեռնար Լուիսը, որը տարիներ առաջ ընդունել էր Հայոց ցեղասպանության իրողությունը։ Մեկ այլ օրինակ է Իսրայել Չառնին, որի` Հայոց ցեղասպանության փաստի ընդունումը, չգիտես ինչո՞ւ, մեծ աղմուկով շեփորվում է հայկական շրջանակներում, ինչ է թե նա հրեա է, եւ, ի տաnբերություն իր հավատակիցների, ընդունում է այս փաստը։ Սակայն, հիշյալ արարածը դա անում է հեռահար եւ նենգ նպատակներով. այսպես, ս.թ. ապրիլի 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու սրահում տեղի ունեցած հանդիսության ժամանակ նա հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության հիմնական պատճառը իսլամական ջիհադն է։ Այս մասին իրազեկող, հասկանալի պատճառներով իր ինքնությունը քողարկող հայորդին վրդովված ավելացնում է. “Փոխանակ սրան հեռացնելու ամբիոնից, հայերը որոտընդոստ ծափահարություններով վարձատրեցին նրան”։ Մեկ այլ սիոնական` ոմն Անդրյու Գոլդբերգ, իր ելույթն սկսել է … եբnայերեն աղոթքով` անամոթաբար ավելացնելով. “Հիսուս Քրիստոսի հոգով, ես, որպես հրեա, դիմում եմ ձեզ, որպեսզի ներեք ձեր թշնամիներին` թուրքերին”։ Տեղեկագրողը վրդովվում է, որ “այս մարդիկը (սիոնիստները, -Գ. Յ.) այլեւս չեն բավարարվում հայոց դեմ իրենց ործողություններով, այլեւ սկսել են գողանալ եւ փոփոխել մեր հիշատակության օրը եւ նրան հրեական անսխալական տեսք հաղորդել”։ Կա սիոնականների մի այլ խումբ, որը հայտարարում է, թե ոչ միայն Հայոց ցեղասպանություն ընդհանրապես չի եղել, այլ, ընդհակառակը, հայերն են ջարդել թուրքերին… Ուրիշներ, ինչպես Երուսաղեմի “Ջերուզալեմ փոստ” թերթի 1995թ. հուլիսյան մի համարում մրոտած, Սալոնիկից հրեա վերաբնակիչ-զավթիչ ոմն Իցհակ Կիրիմը գրում է, թե հայերը ոչ միայն զենք են բարձրացրել թուրքերի դեմ, այլեւ` նացիների կողքին մասնակցել են հրեաների կոտորածին Եվրոպայում։ Մեկ ուրիշը` ԱՄՆ նախկին նախագահներից Ռոնալդ Ռեյգանի խորհրդական պրոֆ. Ռայմոնդ Թանթերը հայտարարում է. “Այն հրեաները, որոնք ասում են թե Հայկական ցեղասպանություն չի եղել. նմանվում են այն մարդկանց, ովքեր ասում են, թե հրեական Ողջակիզումը տեղի չի ունեցել”։ “Երկուսն էլ սխալվում են”, եզրակացնում է այս սիոնականը։ Իրենց շիլ հաշիվների համար Հայոց ցեղասպանությունը ընդունում են նաեւ սիոնական պատմաբան Յաիր Աարոնը, Իսրայելի կրթության նախկին նախարար Յոսի Սարիդը եւ ուրիշներ։ Մի խոսքով, սիոնական շրջանակները Հայկական ցեղասպանության ճանաչման հարցում որդեգրել են սիոնական փրոթոքոլներում ամրագրված ստոր մեթոդները, մասնավորաբար` նույն երեւույթի շուրջ շփոթ առաջացնող բազմաթիվ եւ հակասական տեսակետներ արտահայտելու մարտավարությունը` պղտոր ջրում սեփական ձուկը որսալու նենգ դիտավորությամբ:

Ֆրանսիացի պատմաբան Իվ Թերնոնը իր “Ոճրի պետությունը. 20-րդ դարի ցեղասպանությունները” գրքի “Հայ եւ հրեական ցեղասպանությունների համեմատականը” վերնագրված գլխում, անդրադառնալով հրեա հեղինակների` Հայոց ցեղասպանության ուրացման պնդումներին, հայտնում է, թե նրանք գտնում են, որ եթե ճանաչեն Հայոց ցեղասպանության իրողությունը եւ պահանջեն նրա միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ապա ստվերի տակ է մնալու հրեական ցեղասպանությունը եւ կասկածներ են առաջ գալու նրա բացառիկության վերաբերյալ` հետեւաբար նվազեցնելով նրա նշանակությունը։

Հայկական ցեղասպանության սիոնական ձեռնածումը այս տարի գլխապտույտ արագություն ստացավ` արտասահմանից հասնելով մինչեւ հայոց մայրաքաղաք։ Այսպես, ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի օրը` ս. թ. սեպտեմբերի 21-ին, Երեւանի “Ազգ” օրաթերթում լույս տեսավ մի “Բաց նամակ”` ուղղված ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին։ Նամակագիրները տեղեկացնում են, որ իրենք` “Օսմանյան կայսրության 1915թ. ցեղասպանության զոհերի 2400 ժառանգները” սկսել են իրենց նախնիների կրած ֆինանսական վնասների պահանջի գործընթաց, “խնդրում են” ՀՀ ղեկավարից “ներկայացնելու իր դիրքորոշումը” այս ծրագրի նկատմամբ եւ “ճանաչել իրական 2400 ժառանգորդների շրջանառու մուրհակների ֆինանսատնտեսական շրջանառության փաստը”։ Մեկուկես միլիոն հայոց արյունը բորսայական մուրհակներով աճուրդի հանած ստահակների նախաձեռնությունը կարող էինք ինչ-որ կերպ հասկանալ (չարդարացնելով հանդերձ), եթե չլիներ մի կարեւորագույն հանգամանք։ Այդ “ցեղասպանության 2400 ժառանգորդների” խմբի անունից ստորագրել են 10 անձեր, որոնցից 4-ական հոգի ՀՀ-ից եւ Ռուսաստանից են, 1-ական` Ուկրաինայից եւ Իսրայելից, ընդ որում` Ռուսաստանից ստորագրող “պահանջատերների” մեջ է ոմն Վ. Ս. Ռաբինովիչ, իսկ Իսրայելից ստորագրել է ոմն Մ. Բ. Դոմմը։ Երեք շաբաթ հետո, սույն խումբը, արդեն “Հանուն հետնորդների” միջազգային հիմնադրամ անունով, կազմակերպում է մամուլի ասուլիս, որի ընթացքում այս ծրագրի մասին մանրամասներ է հաղորդում ծրագրի “միջազգային հեղինակային խմբի ” ղեկավար ոմն Վիկտոր Սոլոմոնովիչը։ Այսքանից պարզ է դառնում, որ Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ հիմնական դերակատարություն ունեցող սիոնիստների այսօրվա ժառանգները հանդես են գալիս ոչ միայն այդ ցեղասպանության ուրացմամբ, այլեւ` որպես Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներ (sic!), այդ ցեղասպանության յուրացմամբ: Նման լկտիություն կարելի է ակնկալել միայն եւ միայն սիոնական շրջանակներից։ Մի խոսքով, սկսվել է “Հայկական ցեղասպանության” արդյունաբերության սիոնական գործընթացը:

Ընդամենը մի քանի շաμաթ առաջ, ՀՀ ժամանակակից պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկի` երկրի խորհրդարանում 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանդի 7-րդ տարեդարձի օրը Երեւանի կենտրոնական հատվածում բացվեց “հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությանը” նվիրված հուշարձան, որը “ստեղծվել է ՀՀ կառավարության աջակցությամբ` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի* անմիջական հսկողության ներքո”։ Մեր ունեցած հավաստի աղբյուրներով, երբեմնի քաղաքական բանտարկյալ Անդրանիկ Մարգարյանը եղել է հավատավոր հակասիոնական, իսկ այսօր, հովանավորում է նման հուշարձանի կառուցումը։ Եթե ինքն իրեն ազգայնական ու ցեղակրօն հռչակող վարչապետն է հովանավորում նման, հայոց արժանապատվությունը ոտնահարող մի հուշարձանի բարձրացումը, ապա ցավով պիտի արձանագրել, թե սիոնական շրջանակները արդեն ամուր արմատներ են գցել ՀՀ-ում։

Հրեական Ողջակիզման բացառիկության առասպելի մերկացման մեջ իր ուրույն տեղն ունի Երուսաղեմի հայոց պատրիարք ամեն. Թորգոմ արք. Մանուկյանը, որն, ի դեպ, մինչեւ պատրիարք ընտրվելը, եղել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի (առաջնորդանիստը` Նյու Յորքում) առաջնորդ եւ սերտ կապեր ունեցել ամերիկյան սիոնական շրջանակների հետ։ Ահա թե ինչ է ասել պատրիարքը 24 ապրիլ 2001-ին` Հայոց ցեղասպանության 86-ամյակի սգո հանդեսի ժամանակ. “Ինձ հաճախ այցելում են հրեաներ, որոնք շեշտում են Հոլոքոսթի բացառիկությունը, իսկ ես նրանց ասում եմ, բերեք մի վկայություն, որ հրեա հղի կանանց փորը պատռել են թրով, հանել մանկանն ու սրախողխող պահել մոր աչքի առջեւ, որ հանճարեղ մտավորականների ու բանաստեղծների գլուխը ջարդել են քարերով, որ…”։

Հարկավոր է ՀՀ եւ արտերկրի հայ հասարակության մեջ տանել գաղափարական եւ քարոզչական հետեւողական աշխատանք` Հայոց ցեղասպանության` հօգուտ հրեական Ողջակիզման “բացառիկության” ձեռնածումը ձախողեցնելու, եւ, առավել եւս, Հայոց ցեղասպանության մեջ սիոնական շրջանակների էական մասնակցության փաստը համաժողովրդական դարձնելու ուղղությամբ: Դա նախաքայլն է նույնը կատարելու համաշխարհային հանրության մոտ։ Ժամանակն է, որ աշխարհի բոլոր ազնիվ մարդիկ, եւ, անոնց շարքին` հայերը, չվախենալով սիոնական շրջանակների ճնշման տակ ընդունված պետական օրենքներով իրենց պարտադրվող տատիժներից, այլեւս քաջություն ցուցաբերեն` մերկացնելու Ողջակիզման բացառիկության վերաբերյալ ստահոդ պնդումները։ Դա, ամենից առաջ, մարդու բարոյականության խնդիր է։

Գեւորգ Յազըճյան
պատմական գիտությունների թեկնածու,
“Նորավանք” գիտակրթական հիմնադրամի փորձագետ:

* Այժմ մահացած

Ովքե՞ր են Փորձում Մեզ Կառավարել Իրականում

4 Մայիսի, 2011

12.02.2009

Հայաստանյան հասարակությունը վերջին տարիներին սկսել է հետաքրքրություն դրսեւորել աշխարհի բացարձակ կառավարմանը ձգտող մութ ուժերի քողազերծմանը միտված հրատարակությունների նկատմամբ: Այդ շարքից են «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները» եւ Գերի Կահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքերի հայերեն թարգմանությունները (2006 թ.): Հասարակական հայտնի գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի նախաձեռնությամբ 2008 թվականի աշնանը Երեւանում լույս տեսավ հերթական գիրքը` բրիտանացի հեղինակ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքի հայերեն թարգմանությունը: Ա-5 չափսի 281 էջ ծավալով գիրքն անգլերեն բնագրից թարգմանել է Վարազդատ Ավագյանը: Հրատարակչության կամ հրատարակչի մասին նշումներ գրքում չեն տպագրվել:

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա աշխատակից եւ իր գործունեության բերումով շատ գաղտնիքների հասու դարձած Ջոն Քոլեմանի զգայացունց գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր եւ ամբողջ աշխարհը համակվել էր համաշխարհային նոր կարգի (աշխարհակարգ) երկունքի ցավերով: Անցել է ավելի քան մեկուկես տասնամյակ, նոր իրողություններ են ի հայտ եկել, սակայն չի փոխվել հիմնականը` մութ ուժերի անթաքույց ձգտումը` կառավարելու ամբողջ աշխարհը, եւ բացի վերնախավային մի փոքր քանակից, համայն մարդկությանը վերածելու սկզբում ճորտի, այնուհետեւ` ստրուկի: Ահա այս զազրելի նպատակի իրագործման մեխանիզմները, տեխնոլոգիաները, դրանց գործիք միջազգային տարաբնույթ կազմակերպությունները, ինչպես եւ ծրագրող ու գործադրության դնող տարազգի չարամիտ դեմքերին հանրությանն է ներկայացնում Քոլեմանի այս աշխատությունը:

Թե ի՞նչ վտանգավոր ձեռնարկ է սա համաշխարհային տիրապետության ձգտող ուժերի ծրագրերը խանգարելու տեսակետից` պարզից էլ պարզ է: Ահա թե ինչո՛ւ մոսկովյան ռուսերեն թարգմանության մեջ բացակայում է թարգմանչի անունը` ի տարբերություն հայերենի, որի թարգմանիչը ոչ միայն չի վախեցել հնարավոր հետեւանքներից, այլեւ հիմնական շարադրանքին իր կցած` էջատակի շատ արժեքավոր ծանոթագրություններով է՛լ ավելի շահեկան ու հասկանալի է դարձրել գրքի բովանդակությունը հայ ընթերցողի համար: Վարազդատ Ավագյանն ամբողջովին հասկացել է խնդրի էությունը, որն իր արտացոլումն է գտել որպես նախաբան ընթերցողին ուղղված նրա խոսքում (էջ 3-18): Իր խոսքի առաջին իսկ էջում նա գրում է. «Պետությունների ղեկավարներ դնողն ու վերցնողը մի գերգաղտնի ու գերհզոր կազմակերպություն է, որի անունն է 300-Ի ԿՈՄԻՏԵ: Սրա նպատակը աշխարհի մեկ միասնական կառավարություն ստեղծելը եւ այն գլխավորելն է: Այս բանը նա իրականացնում է պետությունները թուլացնելով, ինչն անում է նախ եւ առաջ երկրի արդյունաբերությունը քանդել տալով եւ թմրամոլություն ու անբարոյություն սերմանելով: Կոմիտեի ծրագիրն ամբողջովին ազգավնաս, մարդավնաս ու հոգեկործան է: … Նրա վերջնական նպատակը ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԽՈՐՏԱԿԵԼԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ՃԱՆԿԵԼՆ Է: 300-Ի ԿՈՄԻՏԵՆ 666-Ի` ՆԵՌԻ ՈՒՂԻՆ ՀԱՐԹՈՂՆ Է, ՆՐԱ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏԸ» (այստեղ եւ հետագա տողերում մեջբերումների մեծատառերն ու ընդգծումները գրքինն են — Գ. Յ.): Այսքանով կարծես շատ բան ասված է, մասնավորաբար հասկանալու համար ՀՀ-ում եւ աշխարհում տեղի ունեցած եւ մեր օրերում շարունակվող իրադարձությունները, երբ «համաշխարհայնացում», «կայուն զարգացում», «էկումենիզմ» եւ նման փայլփլուն խոսքերով համընդհանուր պատերազմ է հայտարարված ամեն ազգային ու մարդկային վսեմ գաղափարի եւ գործի: Թարգմանիչը եւս գիտակցում է այս տխուր փաստը: Նա գրում է. «… այսօր Հայաստանի վրա է բացվել ամբողջ աշխարհի կոյուղին, որը բոլոր ծորակներից աղբաջուր է հոսեցնում երեխաների հոգիների մեջ» (էջ 12): Կավելացնեինք, որ այդ կեղտը հոսեցվում է բոլոր տարիքի հայերի հոգիների եւ մտքերի մեջ` գիտակցության ձեռնածման (մանիպուլյացիա) տարբեր տեխնոլոգիաների կիրառումով, այդ թվում` ամենագարշելի արտասահմանյան ու տեղական «սերիալներով», որպիսիք «վաթսունական թվականներին … չէինք հանդուրժի, իսկ հիմա սա համարվում է նորմա» (Ջոն Քոլեման, էջ 102):

Քոլեմանն անհերքելի ապացույցներով վկայում է, որ համաշխարհային թմրառեւտուրը գտնվում է 300-ի կոմիտեի անմիջական հսկողության ներքո, եւ որեւէ նորամուտ անձ կամ խմբակ դաժանորեն պատժվում է: Թմրեցուցիչներից ստացվող աներեւակայելի եկամուտների համար կոմիտեն երբեմն նույնիսկ պատերազմներ է սանձազերծում: Կոմիտեի անդամներն իրենք իրենց անվանում են «օլիմպոսցիներ», այսինքն` ընտրանիների ընտրանին: Նրանց «դավաճանական գործունեության մասին իրական տեղեկություն ստանալը շատ դժվար է» (էջ 24): Ուշագրավ է Քոլեմանի նկատողությունը Պարսից ծոցի երկրորդ պատերազմի (Իրաքի ներխուժումը Քուվեյթ) համար ասված, որն ավելի արժեւորվում է այսօր` Սադդամ Հուսեյնի ցուցադրական մահապատժի եւ Իրաքում ամենօրյա արյունահեղությունների հետնաբեմի վրա. «Իրաքից ցուցադրական օրինակ սարքեցին, որպեսզի մյուս ոչ մեծ երկրները իրենց բախտը իրենք որոշելու փորձ իսկ չանեն» (էջ 29): 300-ի կոմիտեի գլխավոր թշնամիներից է «ազգ» հասկացությունը, նա ամեն ինչ անում է ազգային պետությունները ոչնչացնելու համար: Այդ նպատակին հասնելու միջոցների շարքում է ամեն ազգային երեւույթի արհամարհումը կամ այլանդակումը, համատարած պայքարը ազգային ինքնագիտակցության եւ ազգային արժանապատվության դեմ: «Օլիմպոսցիների» նպատակներից է նաեւ կրոնների, հատկապես քրիստոնեության կործանումը` բոլոր կրոնները փոխարինելով համաշխարհային միասնական կառավարության ստեղծած կրոնական ուղղությամբ, «որը կարվի «աստվածընտիր ժողովրդի» մասին առասպելի միջոցով պաշտամունքի հետեւորդներին հրեաների հետ նույնականացնելով» (էջ 44): Կոմիտեն աշխարհի բնակչության թվաքանակի սահմանափակման քաղաքականություն է վարում, սակայն ոչ միշտ հայտարարելով այդ մասին: Քոլեմանը մեջբերում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի երբեմնի դեսպան Քլիվլենդի մի զեկուցումը, ուր այս հրեշը միտք է հայտնում, թե «Երրորդ աշխարհի երկրները պետք է իրենց մեջ որոշեն, թե սեփական բնակչության ո՞ր մասը պետք է ոչնչացվի» (էջ 40. համեմատել ՀՀ առաջին նախագահի` ՀՀ-ում մեկ միլիոն բնակչություն բարեկեցիկ ապրելու հնարավորության տեսակետի հետ): Համակարգչային տեխնիկայի միջոցով ամբողջական վերահսկողություն կհաստատվի մարդկանց վրա` նրանց կենսագործունեության «ամենածածուկ մանրամասներն» իսկ կուտակելով (համեմատել ՀՀ-ում «սոցիալական քարտի» պարտադրման դավադրության հետ), «իշխանությունը կկենտրոնացվի նրա՛նց ձեռքում, ովքեր վերահսկում են տեղեկանյութը» (էջ 49): Հավաքված տեղեկությունները կուտակվում են ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում գտնվող, «Մոնստր» («Հրեշ») անունը եւ «666» սատանայական թիվը որպես ծածկաթիվ (կոդ) կրող գերհզոր համակարգչում (էջ 50): Սա անհրաժեշտ է, քանի որ «ոչ մի դիկտատուրա, հատկապես համաշխարհային առումով, չի կարող գործել առանց յուրաքանչյուր անհատի վրա համընդհանուր հսկողություն իրականացնելու» (էջ 95): Հեղինակը ցավում է, որ «մեզ չի անհանգստացնում մեր ազատության գլխին կախված անգամ ամենավերջին սպառնալիքը` անհատական համակարգչային քարտերը» (էջ 103): Բարեբախտաբար, ՀՀ-ում, հասարակության թեկուզ փոքր մի մասին «սոցիալական քարտ» կոչված ստրկացման մեխանիզմը ոչ միայն անհանգստացրեց, այլեւ նրան ոտքի հանեց, ի վերջո ՀՀ Սահմանադրական դատարանի վճռով այդ «քարտ» կոչված պարտադրանքը վերացնել տալով, թեեւ, տարօրինակ կերպով, շատ հիմնարկներ իրենց աշխատողներից շարունակում են այդ ստրկացնող թղթակտորը պահանջել` թքած ունենալով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վրա… Ընթերցողը քարտավորման համակարգի միջոցով մարդկանց կառավարելու մասին առատ նյութ կգտնի գրախոսվող գրքում:

Ջոն Քոլեմանը հատուկ ուշադրություն է դարձրել 300-ի կոմիտեի վերահսկողության տակ գտնվող կառույցների միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու ծրագրերին եւ դրանց կիրառման մեխանիզմներին: Կարծում ենք, որ գրքի ամենակարեւոր արժանիքներից է հենց ա՛յս կողմը, որին հեղինակը մի ամբողջ գլուխ է հատկացրել: Այս գլխից տեղեկանում ենք, որ «թեեւ 300-ի կոմիտեն արդեն ավելի քան 150 տարի գոյություն ունի, իր ներկայիս կերպն առել է մոտ 1897-ին» (էջ 75. ավելացնենք, որ այդ տարի հռչակվեց համաշխարհային սիոնական շարժման ծնունդը` ժամանակի բանկային համաշխարհային կենտրոն Շվեյցարիայում): Այնուհետեւ նա մեկ առ մեկ թվարկում է շուրջ 40 կառույցներ` համառոտակի անդրադառնալով յուրաքանչյուրի գլխավոր դեմքերին, բնութագրիչներին եւ գործառույթներին: Նրանց մեջ տեսնում ենք ամենատարբեր բնույթի հիմնարկներ, նույնիսկ` արտաքինից անմեղ թվացող արհմիություններ, հակապատերազմական եւ հասարակական զանազան կազմակերպություններ, համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ… «Հասարակական կարծիք կերտելը ՕԼԻՄՊՈՍՑԻՆԵՐԻ թագի ադամանդն է», հայտարարում է հեղինակը եւ ավելացնում, «որովհետեւ նրանց մոտ մանկլավիկություն անող հազարավոր հասարակագետների եւ «նոր գիտությունների» մասնագետների, այլեւ նրանց տրամադրության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով կարելի է հասարակական ՆՈՐ կարծիք ստեղծել բացարձակապես ուզածդ հարցի շուրջը եւ աշխարհով մեկ տարածել ընդամենը երկու շաբաթում» (էջ 87): Քոլեմանը օրինակներ է բերում Սադդամ Հուսեյնին ու նրա Իրաքին, ինչպես նաեւ գրքի հաջորդ էջերում, «Բիթլզ» խմբին եւ նրան հաջորդած ռոք ու հատկապես «հեւի մեթալ» կոչվող սատանայական երաժշտախմբերի շուրջը ստեղծված դրական քարոզչությունը: Ծախու ԶԼՄ-ների միջոցով մութ ուժերը հաջողել են հասնել նրան, որ «այսօր ամուսնալուծությունը կշտամբանք չի հարուցում, ինքնասպանությունների թիվը շեշտակիորեն աճում է, սոցիալական կանոններից շեղումները եւ սեռական խաթարված հակումները, որոնց մասին հիշատակելը գռեհկություն էր համարվում կարգին միջավայրում, սովորական երեւույթ են դարձել եւ առանձնապես որեւէ բողոք չեն առաջացնում» (էջ 97): Գործածվում է եւս մեկ տեխնոլոգիա` ժողովրդավարության պիտակի տակ մարդկանց հեղեղումը նույն երեւույթի, անձի կամ դեպքի մասին բազմաթիվ, հաճախ` հակասական տեղեկություններով, որի հետեւանքով մարդիկ շփոթմունքի մեջ են ընկնում` կորցնելով ճիշտ ընտրություն կատարելու կարողությունը: Սա տանում է այնպիսի վիճակի, որ «մեր հասարակությունն, ըստ երեւույթին, այլեւս չի ցանկանում ճշմարտությունն իմանալ» (էջ 98): 300-ի կոմիտեի «ուղեղային կենտրոնները» գտել են, որ անընդհատ նյարդացնցումների (սթրես) պայմաններում ապրող մարդը «դառնում է հեշտ կառավարելի. նա առանց դիմադրելու կենթարկվի յուրաքանչյուր հրամանի, ինչն էլ սույն մշակման նպատակն է» (էջ 120): Հեղինակն զգուշացնում է, որ «մեր հոգին կորցնելու վտանգի առաջ» ենք կանգնած (էջ 90), քանի որ մարդկանց անմարդկայնացումը կատարվում է համընդհանուր, համակարգված, եւ հաճախ քողածածուկ, բայց եւ միշտ հետեւողականորեն:

Հեղինակը բազմատասնյակ էջեր է տրամադրել թմրառեւտրին ու դրանից ստացվող հսկայական գումարների «լվացման» տարբեր ձեւերին, որոնցում ընդգրկված են բազմաթիվ բանկեր, այդ թվում` ՀՀ-ում գործող միջազգային մի բանկ (անունը հաճախ է հիշատակվում գրքում, սակայն այստեղ չենք տալիս` հակագովազդից խուսափելու համար): Նրանք ոչ միայն փողեր են «լվանում», այլեւ դրամավորում են թմրառեւտուրը (էջ 147): Իր դիտարկումներից Քոլեմանը հանգել է այն հաստատ համոզման, որ «հերոինի առեւտրաերթուղիները պաշտպանված են «բարձր իշխանությունների» կողմից» (էջ 149), իսկ ովքեր 300-ի կամքը չեն կատարում, պատժվում են դաժանորեն: Հեղինակը բերում է Պանամայի նախագահ Նորիեգայի օրինակը (էջ 151-152, ավելացնենք` Սադդամ Հուսեյն, Սլոբոդան Միլոշեւիչ, Ռադովան Կարաջիչ, հերթի է կանգնած Բոլիվիայի նախագահ Մորալեսը, որը թմրառեւտրի դեմ պայքարի ամերիկյան պետական մարմնին վերջերս ամբաստանեց իր երկրում թմրեցուցիչների գործածությունը… քաջալերելու համար):

Քոլեմանը կատարում է մի դիտարկում, որը թույլ է տալիս հասկանալ, թե ՀՀ Կենտրոնական բանկն ինչո՞ւ վաճառեց ոսկու իր պահեստը թղթադոլարի դիմաց, այն էլ երբ ոսկու ունցիան 400 դոլարի սահմաններում էր` ներկայի կրկնակիից ավելի գնի հետ համեմատած. «Անհամեմատ հեշտ է վախեցնել անկանխիկ կամ թղթադոլարի ձեւով պահուստներ ունեցող երկրին, քան այն երկրին, որը պահուստներ ունի ոսկով» (էջ 143): Ֆինանսիստ չլինելով` Քոլեմանը եթե այսքանը հասկացել է, իրավունք չունե՞նք հարց տալու, թե ՀՀ ԿԲ ֆինանսիստ, ֆլան-ֆստանիստները 300-ի կոմիտեի մեխանիզմներից ուրիշ որեւէ բան սովորե՞լ են արտասահմանի «էլիտար» համալսարաններում…

Իսկ ինչպե՞ս են 300-ի կոմիտեի անդամ դառնում: Բացի ժառանգական մի քանի տներից (կոմիտեում իրենց ներկայացուցչին այդ ընտանիքներն են ընտրում), մյուս անդամներն ընտրովի են: Քոլեմանն այս հարցին ըստ էության չի անդրադարձել, թեեւ նշել է, թե «միայն բարձրաստիճան մասոնը կարող էր 300-ի կոմիտեի կողմից ընտրված լինելու որեւէ հույս ունենալ» (էջ 163): Բազմաթիվ օրինակների հիման վրա հեղինակը եզրակացնում է, թե «արդեն ավելի քան 200 տարի 300-ի կոմիտեն է թելադրում Միացյալ Նահանգների արտաքին ու ներքին ողջ քաղաքականությունը» (էջ 181-182):

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Համաթուրանական նոր խարդավանքներ եւ հակադարձման անհրաժեշտություն

28 Մայիսի, 2010

Դեռ մայիսի 20-ին պաշտոնական Անկարան դատապարտել էր մայիսի 23-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասված էր, թե Անկարան “չի ճանաչելու ղարաբաղյան ընտրությունների արդյունքները”, քանի որ, իրենց ձեւակերպմամբ, դրանք իրավական հիմք չունեն: “Ընտրությունների անցկացումը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի սկզբունքների խախտում է”,- հայտարարել էին թուրքերը:

Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Իսկ ահա, Հայաստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ միջազգային դիտորդների հետ մասնակցել են ԼՂՀ ԱԺ հերթական ընտրություններին:

Այսպես Անկարան այլեւս բացահայտ, հայ-թուրքական կոչված արձանագրությունների՝ Երեւանի կողմից սառեցումից հետո անգամ, շարունակում է արցախյան խնդրին խառնվելու իր յուրատեսակ “չեզոք” քաղաքականությունը, ինչը կրկին փաստում է` թուրքը թուրք է եւ նրա հետ պետք է խոսել միայն նախապայմաններով եւ կտրուկ:

Անկարան ադրբեջանցի կոչված կովկասյան թուրք-թաթարներին աջակցում է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Իրանի դեմ հարցերում: Այսպես Անկարան արդեն բացահայտ աջակցում է նաեւ իրանցի թյուրքախոս ազերիների անջատողական քաղաքականությանը:

Արդեն հստակ է, որ Թուրքիան փորձում է փոքր եղբոր` Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին աջակցելով վերստին առաջ քաշել պանթուրքիզմի տեսլականը… Այս առումով թուրքերը ոչ միայն աշխուժացել են Արցախի ուղղությամբ, այլեւ հաճախակի են դարձրել այցերը Նախիջեւան: Թուրք-ադրբեջանական աքցանի դեմն առնելու համար այժմ կարեւոր է համարժեք աշխուժացնել հայ-իրանական կապերը: Առավել եւս, որ թյուրքական աքցանը փորձում է կտրատել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլեւ Իրանը (հեռահար դրված է նաեւ Վրաստանի մասնատման խնդիրը՝ Աջարիա եւ Աբխազիա)…

Անկարայում ապրող իրանցի թյուրքախոս ադրբեջանցիներին պայքարի դուրս գալու կոչեր են արվել: Հավաքներ են կազմակերպվում “Հանուն միացյալ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանության”, “Ո՛չ պարսիկների հակաթյուրքական շովինիզմին” եւ այլ կարգախոսների ներքո: Ցույցեր են կազմակերպել ընդդեմ պարսկալեզու մամուլի՝ մասնավորապես “Իրան” օրաթերթի, որն, ըստ իրանցի ադրբեջանցիների, 2006թ. մայիսի 22-ին իրենց ազգային արժանապատվությունը վիրավորող հոդված էր տպագրել:

Իրանի հյուսիսային (Արեւելյան Ադրբեջան, Արեւմտյան Ադրբեջան եւ Արդեբիլ) նահանգներում իրավիճակն ապակայունացնելու եւ վերոնշյալ թյուրքախոս թյուրք-ադրբեջանցիներով բնակեցված նահանգներն Իրանից անջատելու պանթյուրքական (համաթուրանական) գաղափարախոսության նպատակներին էր անդրադարձել իրանական “Թաբքնաք.իռ” կայքը, որտեղ ներկայացվում էին վերոնշյալ գաղափարախոսության 7 հիմնական նպատակային քայլերը:

Դրանք են` 1. Լեզվական հակասություններ առաջացնել իրանցի թյուրքախոս ադրբեջանցիների շրջանում: 2. Քայլ առ քայլ քաղաքական ֆեդերալիզմի պահանջ ներկայացնել: 3. Առաջ քաշել էթնիկ ֆեդերալիզմի պահանջ: 4. Պատմական Ադրբեջանի անջատում Իրանից: 5. Միացում Ադրբեջանին: 6. Միավորված Ադրբեջանի միացումը Թուրքիային: 7. Պանթյուրքական գաղափարախոսության հիմնական նպատակի իրագործում՝ Մեծ Թուրանի ստեղծում:

Իրանական կողմը ինչքան էլ փորձում է Պարսկաստան եւ պարսիկ հասկացությունները փոխարինել Իրան եւ իրանցի ձեւակերպումներով, միեւնույնն է` թյուրքական տարրը չի ճանաչում պարսիկների իշխանությունն ու տարածքները եւ ամեն գնով պայքարելու է պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար:

Սա ինչքան շուտ հասկանան Թեհրանում, այնքան ավելի հեշտ կլինի եւ Իրանի եւ Հայաստանի համար…

Միատարր Հայաստանին չկարողանալով բազմազգ Իրանի նման “նեղել”, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Սփյուռքի հետ երկխոսություն սկսելու մասին հայտարարությամբ փորձեց ջլատման ալիք սկսել հայության ներսում… ՀՀ-ի հետ չէր ստացվում, հետեւաբար փորձեցին դա անել մեր Սփյուռքի հետ: Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԼՂՀ 2 շրջանների վերադարձի մասին հայտարարությունը հերթական թուրքական խաղն է: Հասկացել են, որ 7 ազատագրված շրջանների վերադարձը անհնար է, ուստի փոխել են պայքարի ձեւը՝ Արցախը մաս-մաս վերազավթելու համար:
Թուրքիան Արցախի հարցում ակնկալիքներ ունի ոչ միայն ՌԴ-ից, որի հետ վերջերս կրկին փորձում է բարեկամանալ: Սակայն, ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը այնպես, ինչպես միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին, ասենք՝ ազգային ինքնորոշման իրավունքին: “Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն”,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, բայց հավելելով. “Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման եւ Մինսկի գործընթացի շրջանակներում՝ բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում”: Իսկ մայիսի 23-ին տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրությունների մասին ՌԴ պաշտոնյան ասել է, թե “Մոսկվան չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից”:

Անկարան շարունակում է ավելի աշխուժացնել ջանքերը Թեհրանի միջուկային հարցը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ` այսպիսով կանգնելով ԱՄՆ-ի (առհասարակ Արեւմուտքի) ու Իրանի “մեջտեղում”՝ համապատասխան խաղեր նախապատրաստած ունենալով յուրաքանչյուր կողմի համար:

Թուրքերը նաեւ փորձում են եռակողմ հանդիպման՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Եվ հայ-թուրքական կոչված հարաբերություններում կարծես նոր գործընթաց է սպասվում: Կարծիք կա, որ երկկողմանի հարաբերությունների հաստատման հարցը մշտառկա խնդիր է 2 հարեւան երկրների համար, եւ այդ հարցում տնտեսական ու ռազմավարական շահեր ունեն գերտերությունները ու ձեռք չեն քաշի այս հարցից: Թուրքիայում վստահ են, որ Հայաստանն այսօր գործընթացը մերժելու կարողություն չունի եւ խնդիրն այլ ուղղությամբ պետք է տարվի:

Այս առումով մեծ տեղ է հատկացվում քարոզչական պատերազմին, որն ավելի նկատելի է հայ-ադրբեջանական կողմում, քան՝ հայ-թուրքական: Քարոզչական պատերազմ վարում է բացառապես Ադրբեջանը (Թուրքիան այս առումով գործում է ոչ բացահայտ), եւ Հայաստանի, Արցախ-ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմը դադարեցնելու հայկական կողմի կոչերն անիմաստ են, քանզի թշնամանքի քարոզչություն տանելը դարձել է հատկապես ադրբեջանական կողմի կայուն գործելաոճը:

Չնայած այս ամենին, թուրք-ադրբեջանական անբաժան եղբայրությանը, հայ-իրանական կողմը կարող է լուրջ եւ նպատակային պառակտիչ պայքար ծավալել: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական միությանը դեմ են նաեւ աշխարհի գերտերությունները եւ տարածաշրջանի երկրները:

Անկարան ժամանակին եւ հիմա էլ հայտարարում է, թե Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը “տեղավորվում” են “1 ազգ — 6 պետություն” կարգախոսում: Բայց իրականում “1 ազգ — 2 պետությունը” նույնիսկ չի գործում: Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրության մասին խոսակցությունները ամենեւին էլ միշտ չէ, որ արտացոլում են այդ երկրների հարաբերությունների իրական վիճակը: Այսպես են կարծում նաեւ օտար տեսաբանները: “Հավերժական բարեկամության” երդումները, “1 ազգ — 2 պետություն” կարգի բոլոր ձեւակերպումները խոսակցություններ են հանրության համար: Իրականում ամեն ինչ այլ կերպ է, ինչպեսեւ պետք է լիներ՝ յուրաքանչյուրը մտահոգ է իր շահերով: Ամենաթարմ վկայությունը Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարություններն էին, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի գլխավորած պատվիրակության՝ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը:
Թուրքերը կարծում են, որ Բաքուն պետք է “շահիդների պուրակ”-ում նորից բարձրացնի թուրքական դրոշները, որոնք բարձրացվել էին 1918թ. Ապշերոնի թուրքական բռնազավթման ժամանակ զոհված զինվորների հիշատակին եւ իջեցվել էին Անկարայի ու Երեւանի միջեւ մերձեցման գործընթացի սկսվելուց հետո: Հետո Ռ. Թ. Էրդողանը պահանջել է, որ Ադրբեջանը Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն, եւ վերջապես, Ադրբեջանը պետք է փոխի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը… Եվ էլի այլ հարցեր: Թուրքական կողմը հակված է կարծել, որ Բաքուն անվստահություն ունի Անկարայի հանդեպ:

Եվ ահա, միայն այս եւ այլ հարցերի կարգավորման դեպքում է Անկարան պատրաստ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի ժամանակ ադրբեջանցիների համար “բարեխոսել Ղարաբաղի հարցով”: Եթե դրոշները “շահիդների պուրակ” վերադարձնելը բարդ չէ, ապա Բաքվի համար շատ ավելի դժվար է հայտարարել Քրդական աշխատավորական կազմակերպությունը ահաբեկչական կազմակերպություն եւ հեշտ չէ Իլհամ Ալիեւի համար վերացնել վիզաները: Քրդերի պարագայում դա Ադրբեջանը կդարձնի նրանց ոխերիմ թշնամին՝ համապատասխան հետեւանքներով (իբր հայերը քիչ էին…), իսկ վիզաների պարագայում տեղի կունենա թուրք գործարարների զանգվածային ներհոսք Բաքու, ինչը արագ դուրս կմղի ադրբեջանցի գործարարներին, “քանի որ ադրբեջանական բիզնես-վարպետության գագաթնակետը մոսկովյան շուկաներում մաղադանոս վաճառելն է”… Իր հերթին Ռուսաստանն ու Եվրոպան էլ են փորձում խաղալ Թուրքիա-Ադրբեջան հակասությունների վրա, իսկ ԱՄՆ-ն ձգտում է Թուրքիայի վրայից վերացնել ադրբեջանական ազդեցության գործոնը: Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Օբամա-Էրդողան հանդիպումով սկսվել է այդ քաղաքականությունը: Օբամայի վարչակազմը ցանկանում է կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները եւ այդ պատճառով Թուրքիայի վրայից ադրբեջանական ազդեցության գործոնը չեզոքացնելու լուրջ ուղիներ է որոնում:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. — ԵԽԽՎ-ի ընդունած 2216 բանաձեւնը հետեւանք է եւ մեր արտաքին դիվանագիտական անգործության, եւ թուրք-ադրբեջանական եռանդուն գործունեության: Եվրոպայում հայկական լոբբինգը թերեւս թերացավ իր աշխատանքներում, հանգստացել էին կարծես, եւ ընդունվեց ամեն դեպքում վտանգավոր բանաձեւ…: Դրանով պահանջվում է հայկական ուժերի անհապաղ հեռացումը բոլոր “ադրբեջանական գրավված տարածքներից”, նաեւ “Հարավային Կովկասի հակամարտություններում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ դերակատարություն է տրվում Թուրքիային:
Նախագիծը ներկայացվել էր հունվարին, սակայն այս ընթացքում ադրբեջանա-թուրքական կողմը կատարել է լուրջ աշխատանք, իսկ մեր դիվանագիտությունը զբաղվել է երկրորդական գործերով… Դրա հետեւանքով է, որ “գրավյալ տարածքները հանձնելու” կոչ է արել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ բռնի տեղահանման եւ փախստականների հարցերով օգնական Վալտեր Կալինը:
Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պակ Կի Մունը շտապեց հանդես գալ մեկ այլ հայտարարությամբ, թե “Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության տակ է… հետեւաբար, ՄԱԿ-ը որեւէ լիազորություն չունի միջամտելու հակամարտության լուծման գործընթացին”…
Չհոգնեցի՞ն խաղալով այս միջազգային “դիվանագետները”…

“Լուսանցք” թիվ 151, մայիսի 28-հունիսի 4, 2010թ.

Ու՞մ զինվորներն են դառնում հայ մանուկները

7 Մայիսի, 2010


Հակոբ Սանասարյանի հեղինակությամբ լույս է տեսել “Հայոց եկեղեցու պատմությու՞ն, թե՞ հուդայականության եւ սիոնիզմի ձեռնարկ” գիրքը: Գրքի առաջին հրատարակության սպառումից հետո անմիջապես երկրորդ հրատարակումն է եղել:
Գրքի հեղինակը մտահոգված է, որ “ՀՀ հանրակրթական դպրոցի 4-10-րդ դասարաններում դասավանդվող “Հայոց եկեղեցու պատմություն” առարկայի անվան տակ իրականում քարոզվում են հուդայական եւ քրիստոնեական կրոններ”: Այդ մտահոգությունը Հ. Սանասարյանը ներկայացնում է հանգամանալից մեջբերումներով եւ դրանց վերլուծություններով:
Իսկ վերլուծություններից հետո, ամփոփման բաժնում Հ. Սանասարյանը նշում է, որ “դասագրքի հեղինակները մի յուրահատուկ երկյուղածությամբ ու ակնածանքով են շարադրում հրեա ժողովրդի պատմությունը եւ, ընդհանրապես, Իսրայելի մշակույթին վերաբերող նյութերը, երբեմն էլ հօգուտ հրեա ժողովրդի, աստվածաշնչյան հորինվածքները ձեւափոխելով ու գունազարդելով: Փաստորեն, հայ մանուկներին փորձում են դարձնել հուդայականության զինվորներ, այսինքն՝ զինվորներ, որոնք կերտում են սեփական կորուստը… Հայոց ազգային հավատը ոչնչացվեց ավելի քան 1700 տարի առաջ, իսկ դրան փոխարինած օտար ու քայքայիչ գաղափարախոսությունը մարմնավորող կառույցն առ այսօր կոչվում է Հայոց եկեղեցի: Այժմ էլ փորձում են նույն ճակատագրին արժանացնել Հայոց դպրոցին. անվամբ… Հայոց, սակայն իրականում ապազգային…”: Այնուհետեւ հեղինակը պետական պատասխանատու այրերին եւ մտահոգ մարդկանց կոչ է անում. “Դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում դասավանդվող այս առարկան պետք է ենթարկվի մանկավարժության տրամաբանությանն ու ոգուն: Իսկ իրական մանկավարժությունը կոչված է մարդուն հասու դարձնել կյանքի բնականոն զարգացումը, ինչպես նաեւ էթնիկական առանձնահատկության պահպանումը, այն դեպքում, երբ “Հայոց եկեղեցու պատմություն” առարկան ոչ գիտական գիտելիքներ է մատուցում”: Ըստ հեղինակի, այդ առարկայի դասավանդումը եւ ապա դասագրքերը գիտական ու հասարակական համակողմանի քննարկման նյութ պետք է դարձնել, “թե չէ ինչ հիմնավորմամբ ու իրավունքով, մի քանի անհատների (անկախ նրանց գրաված դիրքից) ցանկությամբ, դպրոց է մտնում հակամանկավարժական եւ մարդու միտքը խեղող այդ առարկան”:
Հիշեցնենք, որ “Լուսանցք”-ի էջերում մի քանի անգամ արդեն իսկ ներկայացվել են հիշյալ դասագրքերից մեջբերումներ ու վերլուծություններ:

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 148 մայիսի 7-13, 2010թ.

Արարատից Սիոն. հայրենալքման քարոզ

7 Մայիսի, 2010


րարատից հայդե՛ Սիոն
“Արարատից Սիոն” ֆիլմը ստեղծել է “Վեմ մեդիա արվեստներ” կենտրոնը: Ֆիլմի հովանավորներն են “ՎիվաՍել-ՄՏՍ” եւ “Flagship Venturesե ընկերությունները: “ՎիվաՍել-ՄՏՍ-ը” նաեւ ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավորն է:
Սցենարի հեղինակի` Տ. Մեսրոպ քահանա Արամյանի խոսքերով, ֆիլմը 4 տարվա աշխատանքի արդյունքն է, որը ներկայացնում է “հայերի համամարդկային ներդրումը Աշխարհի կենտրոնում` Երուսաղեմում”:
“Մենք դարեր շարունակ աներեւակայելի ճիգերի գնով պահել ենք մեր ներկայությունը Սուրբ երկրում` Երուսաղեմում, մենք պետականություն չենք ունեցել, բայց մեր հայրերը եղել են համաշխարհային մասշտաբի մտածող ժողովուրդ”:
“Ֆիլմը պատկանելության հզոր կոչ է մեր ժողովրդին, հատկապես մեր երիտասարդությանը` դուրս գալու փոքրության բարդույթից, հետեւելու իրենց հայրերի ճանապարհին եւ իսկապես տերը դառնալու մեր պատմության”:
… Ընկերուհիներով էինք գնացել ֆիլմը դիտելու: Կեսից դուրս եկանք: Զայրացած էինք: Հետո, երբ արդեն հանգիստ էի, հասկացա. զայրանալու պատճառ չկա:
Որովհետեւ քրիստոնյա հայի համար աշխարհի կենտրոնը իսկապես Երուսաղեմն է:
Որովհետեւ քրիստոնյա հայի համար սուրբ երկիրը իսկապես Երուսաղեմն է:
Որովհետեւ քրիստոնյա հայի համար այդ ֆիլմը իսկապես պատկանելության կոչ է:
Որովհետեւ քրիստոնյա հայի կրոնը քրիստոնեությունն է, որն էլ հրեական ընտրյալության կրոն է, եւ քրիստոնյա հայն իսկապես պիտի հետեւի իր հայրերին ու… հայդե՛ դեպի Սիոն:
Մեր բարձր սարը նրանց բլուրին իսկապե՛ս վնաս է: Նույնիսկ նրանց Նոյը դա հասկացավ…

Հ.Գ. — Հա, չեմ հասկանում, “Վիվասել”-ում մի խելոք մարդ չկա՞, որ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին խորհուրդ տա անհայրենասեր բաների հովանավոր չլինել:

Կարինե Հայրապետյան
Պարզապես հայ, “Լուսանցք”-ի մշտական ընթերցող

“Լուսանցք” թիվ 148 մայիսի 7-13, 2010թ.

“300 միլիոնին ղեկավարում են 3 հազար սիոնիստներ”

7 Մայիսի, 2010


… Երբ վերջապես մի օր սկսենք համախմբված աշխատել ու իսկապես հասկանանք, թե ինչ ասել է մեկ լեզու, մեկ հայրենիք, մեկ մշակույթ, մեկ անցյալ ու մեկ ապագա եւ գնանք Վանը տուն բերելու, հայ մասոնները գալո՞ւ են մեզ հետ:
Թալաաթ ու Զոհրապ: Մասոն Թալաաթը սպանեց “աղբարիկ” Զոհրապին: Պատմությունից ոչ մի բան չենք սովորում: Մե՛ղք: Թուրք մասոնը մի րոպեում վերադառնում է իր վայրենի ցեղին բնորոշ, հատուկ նկարագրին եւ մոռանում է հայ աղբարիկին, իսկ հայ մասոնը գնում է Ստամբուլ՝ շնորհավորելու թուրք աղբարիկի քաջագործությունը:
Հայի այս տեսակը հայի արյուն չունի, անունո՛վ հայ է: Հայը թուրքին աղբարիկը չի կարող լինել:
Մեծ բանաստեղծն ասել է.
“Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք
Թող ողջ աշխարհ հայուն կարդա նախատինք”:
Կարդո՜ւմ են, սիրելի՛ Ավետիս Ահարոնյան: Ծիծաղո՜ւմ են մեր դիտավորյալ անկարողության վրա:
Տեսեք թե ինչ է ասում Հայաստանի հուդա-մասոնական Մեծ օթյակի Մեծ վարպետ, հուդա-մասոն Քրիստափոր Սահակյանը.
… Ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը վերջապես հնարավորություն ունեցան Հայաստան տեղափոխելու այս ջահը, օծելով Հայաստանի մասոնական Մեծ օթյակը 30 հուլիս 2002-ին: … Այսօր հուդա-մասոնական “Լույսը” շողում է Հայաստանի վրա: …Մենք, բոլորս որպես անդամներ Հայաստանի հուդա-մասոնական Մեծ օթյակի՝ հանձնառու ենք կառուցելու “Լույսը”՝ որպեսզի շողա Հայաստանի վերեւ եւ որպեսզի կիսենք այս “Լույսը” ուրիշների հետ…”: (“Արարատ” շաբաթաթերթ) Այդ ուրիշը, վստահաբար, թուրքն է:
Հայի այս տեսակին պետք է վտարե՛լ Հայաստանից: Այս կերպարը մեր ազգի թշնամին է: Եվ այս բոլորը, օրը ցերեկով, պետության աչքի առաջ ու թերեւս նրա հովանավորությամբ ու աջակցությամբ: Հոյակա՜պ է……
Ասում են, թե չես կարող կաթողիկոս, պատրիարք, նախագահ, նախարար, նույնիսկ թագավոր լինել՝ եթե մասոն չես:
Մի օր Անթիլիասի եպիսկոպոսներից մեկին հարցրի.
— Կաթողիկոսը մասո՞ն է:
— Այդ մեկուն չեմ կրնար պատասխանել,- պատասխանեց:
Եթե մասոնությունը մի լավ բան է, ինչո՞ւ չեն բացահայտում նրա օրենքները, ծրագիրն ու նպատակը, ու ամեն բան անում են գաղտնի, թաքուն, ծածուկ, մատիկներով:
Զարմանալին այն է, որ այլեւս չեն վախենում կամ չեն ամաչում ասելու, որ իրենք մասոն են:
Մասոնների համար Քրիստոսը Աստված չէ, Մուհամմեդն ու Բուդդան՝ միայն մի քիչ խելոք մարդիկ են: Ըստ Գերի Կահի՝ մասոնները սատանայապաշտ են, սատանային են հավատում:
Ըստ մասոնների՝ իրենք հավատում են Տիեզերքի Մեծ Ճարտարապետին:
— Իսկ էդ ո՞վ ա:
Բնական է, չէ՞, հարցումը:
Ես ձեզ մի քիչ գիտությունից խոսեմ, հետո կորոշենք` թե ո՞րն ի՛նչ է:
Արեւը Ծիր Կաթին համաստեղության ծայրամասերին դեգերող մի ռեակտոր է, ուր ատոմը կանոնավորաբար ճեղքվում է: Մեր համաստեղությունը բաղկացած է 100 միլիոն աստղերից: Մեր տիեզերքում մեկ միլիարդ համաստեղություններ են շրջում: Մյուս տիեզերքներո՞ւմ՝ չգիտեմ որքան. ոչ ոք գիտի դեռ:
Արեւից 1000 անգամ մեծ աստղեր կան:
Արեգակը 5 միլիարդ տարեկան է: 5 միլիարդ տարի էլ կարող է շրջել համաստեղության կենտրոնի շուրջը, երբ սկսելու է այնքան տաքանալ ու մեծանալ, որ կլանելու է մոտիկ մոլորակներին ու փոքրանալով վերածվելու է մի աննշան կետի՝ տիեզերքի պարապության մեջ:
Մարդկությունը, մինչ այդ, նոր օթեւաններ պիտի որոնի:
Պիտի ճամփորդենք մտքի՞, թե տեսողության արագությամբ: Իսկ նյո՞ւթը… Պիտի վերածվենք աստվածների՞…
Արիստոտելն ասել է. “Աստվածներն էլ սիրում են կատակել”:
Տիեզերքի մեջ կատարվում են անհավատալի, աներեւակայելի գործընթացներ:
Արեւներ պտտվում են իրար շուրջ: Հսկա աստղեր տրաքվում են եւ վերածվում սեւ խոռոչի, որոնք կլանում են աստղերին, նույնիսկ լույսին:
Միլիոնավոր աստիճանների տաքություն, անհավատալի ցրտություն:
Կարողացա՞ մի բան հասկացնել: Ո՞ր ճարտարապետը կարող է ստեղծել այս բոլորը: Ամերիկացի աստղագետ Կարլ Սագանն ասում է. “Եթե ուզում ես ոչնչից կարկանդակ պատրաստել, նախ պետք է տիեզերքն ստեղծես”:
Երեւի ա՞յս են ուզում փաստել մասոնները:
— “Մասոններն էլ միջոց են” մութ ուժերի համար,- ասում է Կահը:
Վերջապես՝ ովքե՞ր են այդ մութ ուժերը:
Ամերիկացինե՞րը: Ո՛չ: Մեղք է ամերիկացի ժողովուրդը: Լավագույն պարագային՝ ոչխարի մի տեսակ է նա: Տուն-գործ, գործ-տուն, գարեջուր ու սեքս: Սա՛ է ամերիկացին: Մտահոգությո՞ւն: Անշուշտ ունի: “Որքա՞ն փող ես սարքում”:
Ամերիկացիները 15 տարի պատերազմեցին Վիետնամի դեմ, բայց քարտեզի վրա չգիտեն այդ երկրի տեղը:
Այսօր Բաղդադում ամերիկացի լրագրողը հարցնում է.
— Վերջապես մեկը պիտի ասի՞ ինձ, թե այս երկրի անունը Իրա՞ք է, թե՞ Իրան:
Ամերիկացի զինվորը տարիներով մնում է Գերմանիայում, բայց չգիտի, թե դա ո՞ւր է: Ինքնաթիռ դնում եւ ուղարկում են: Զինվորը գիտի, թե ինքն Ամերիկայում է եւ ոչ թե Գերմանիայում:
Այդպե՛ս է ուզում սիոնիզմը: 300 միլիոնին ղեկավարում են 3 հազար սիոնիստներ:
Այսօր ԱՄՆ-ում կապիտալիզմ չէ՛, ստրկությո՛ւն է: Մե՛ղք է ամերիկացի գյուղացին, բարի ժողովուրդը:
Լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Ուալիդ Ջումբլատն ասում է.
— Է՛շ ամերիկացի, որ արջի նման մտավ Բաղդադ:
Ո՛չ: Այդպես չէ: Ճի՞շտը:
— Էշ ամերիկացուն արջի նման տարան Բաղդադ:
Ի՞նչ գործ ունես Բաղդադում, ա՛յ տխմար: Քանի՞ երկիր պիտի գրավես: Ինչպե՞ս:
Հանգիստ ապրում ես: Ի՞նչ ես ուզում: Վայելի՛ր կյանքը, ա՛յ Ապուշ:
Ոչ մի կապ գոյություն ունի երկուքին միջեւ. Արեւելքն ապրում է անցյալում, իսկ Արեւմուտքը՝ ապագայում:
Գրիգորիս ծ. վարդապետ Բալաքյանն իր “Հայ գողգոթան” գրքում գրում է.
— Իսլամներու մարգարեն՝ Մուհամմեդը, արաբ ամբոխը պատերազմի մղելու համար, ճակատագրի վարդապետությունը հնարած էր, եւ Ղուրանին մեջ իր հրեա անձնական քարտուղարին գրիչով գրել կուտար. “Եթե ճակատագրով այսինչ օրը, այսինչ տեղը մեռնիլ որոշված է, ռազմաճակա՞տ երթաս թե՞ տունը մնաս, նույնն է, մահը պիտի գա գտնէ քեզ: Ուստի, լավ է կրոնի կամ “ջիհադի” համար սուրբ պատերազմի երթաս ու մեռնելով շեհիդ՝ նահատակ ըլլաս”:
Ճակատագրի վարդապետության հավատացողն ու ոչ մի բանի չհավատացողը: Ինչպե՞ս կարելի է մեկտեղել այս երկուքին:
Իսկ հիմա ուզում են Մեծ Միջին Արեւելք սարքել: Ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ Եվրոպական Միությունը կոչ են անում արագացնել Մեծ Միջին Արեւելքի գոյառումը: Մի իսլամ երկիր՝ Մարոկկոյից մինչեւ Պակիստան, Լիբանանը՝ մայրաքաղաք:
Իսրայելը ի՞նչ պիտի լինի: Սիոնիզմի համար՝ ո՛չ մի հարց: Իսրայելում ապրող 2 միլիոն հրեաներին, ինչպես որ բերին, այնպես էլ կտարածեն աշխարհով մեկ:
Հենց նույն մութ ուժերի տարածաշրջանները:
Մութ ուժը սիոնիզմն է:
Աշխարհի տնտեսությունը ո՞վ է տնօրինում:
Աշխարհի քաղաքականությունը ո՞վ է ղեկավարում:
Օգտագործում են մասոնականությանը՝ մարդկությանը միահավատություն կամ անհավատություն պարտադրելու, ապա եւ նրան ամբողջությամբ ստրկացնելու համար:
Այսինքն՝ 1000 տարի պատերա՞զմ:
Ո՞վ պիտի օգտվի այս բոլորից: Նա, ով լուռ ու կազմակերպված սպասում է առիթին:
Մենք, որպես հավաքականություն, մեծ զրո ենք, որպես անհատ՝ կես հանճար, որպես խումբ՝ հոյակա՛պ: Փա՞ստ: Կարդացեք…

Համարակալումը որպես գլոբալացման միջոց
Մարդկության համընդհանուր համարակալումը դեպի գլոբալացումը տանող հիմնական քայլերից մեկն է: Գլոբալացումը դեմ է դեմոկրատիային, ազատամտությանը, ազգային մտածելակերպին եւ հայրենասիրությանը: Դրանց փոխարեն, գլոբալացված աշխարհում բոլոր մարդիկ պետք է համարակալվեն եւ լինեն ամբողջական, համապարփակ հսկողության տակ: Համարակալումը կատարվում է հիմնականում Համաշխարհային բանկի գումարներով, որն աշխարհը գլոբալացնող կառույցներից մեկն է: Հայաստանում մարդկանց համարակալումը սկզբում անցկացվում էր կամավոր, իսկ այժմ այն գործնականում կատարվում է պարտադիր կերպով, առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու եւ առանց հանրաքվեի: Համարակալման օրենքն ընդունվել է չընտրված, գլոբալիստական ուժերի կողմից նշանակված խորհրդարանի կողմից: Այն տպավորությունն է, որ խորհրդարանի առաքելությունն է ընդունել ապազգային օրենքներ, այդ թվում՝ համարակալման վերաբերյալ օրենքը, վաճառել ազգային հարստությունները:
1917թ.-ին, երբ Լենինը եւ բոլշեւիկյան խունտան փորձում էին գլոբալացնել կամ “կարմրացնել” ամբողջ աշխարհը կեղծ մարքսիստական լոզունգներով, ինչպիսին էր “Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք”-ը, այն ժամանակ մարդկանց բաժանվեցին սովետական անձնագրերը: Նույնիսկ գրվեցին պոեմներ այդ անձնագիրը փառաբանելու նպատակով: Եվ ի՞նչ եղավ անձնագրերի բաժանումից եւ մարդկանց ըստ իրենց հասցեների գրանցելուց հետո: Ուղղակի իջեցվեց երկաթե վարագույրը, ստեղծվեց ազգերի մի մեծ բանտ, որտեղ թույլ ազգերն ընդհանրապես վերացան աշխարհի երեսից, այլախոհները, շատ մտավորականներ եւ մեծահարուստները “կոնտրա” եւ “կուլակ” մակդիրներով աքսորվեցին, հարստահարվեցին կամ գնդակահարվեցին: Սովետական գլոբալացման արդյունքում հարյուրաւոր ազգեր տվեցին միլիոնաւոր զոհեր: Ոչ ոք մի տեղ չէր կարող թաքնվել այն նույն անձնագրի պատճառով:
Այսօր էլ փորձում են ստեղծել համաշխարհային ամբողջատիրական բռնատիրական համակարգ, որտեղ ժողովրդի կամքը հաշվի չի առնվելու, երկրների իշխանությունները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու՝ հատուկ առաջադրանքներ կատարելու համար: Այսօր այն բոլոր հայ պատգամավորները, մեծահարուստները եւ իշխանավորները, որոնք կատարում են սեփական ժողովրդի համարակալման պատվերը, վաղը իրենք են դառնալու առաջին զոհերը, ինչպես դա եղավ 1917 եւ 1937 թվականներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, սթափվե՛ք, ընդդիմացե՛ք ստրկատիրությանը, պահպանե՛ք ձեր ինքնությունը, լեզուն, մշակույթը, հոգեւոր համոզմունքները եւ մարդկային աստվածատուր ազատությունը: Գլոբալացումը եւ մարդկանց համարակալումն անխուսափելի կամ բնական գործընթացներ չեն, ինչպես փորձում են ներկայացնել այսօրվա իշխանավորները եւ գլոբալիստներին ծառայող ուժերը: Կան ազատասեր ազգեր, որոնք մերժեցին համարակալումը, օրինակ, գերմանացիները, պորտուգալացիները, ճապոնացիները եւ բուլղարները: Հայը ճորտ չէ, Հայաստանը եւ աշխարհը վաճառքի ենթակա չեն: Ո՛չ համարակալմանը եւ գլոբալացմանը: Կեցցե՛ ազատ եւ անկախ Հայաստանը:

Հայաստանի հակագլոբալիստական միավորում
Փրկվելու միակ միջոցը՝ գաղտնի, թաքուն, ծածուկ Արմենիզմն է (Հայիզմը-խմբ.), բոլորի՛ մասնակցությամբ, բոլորի՛ն հրահանգով:
Այլապես… հասկացողին շատ բարեւ…

Հատված՝ Գերի Կահի “Աշխարհի գրավման ճանապարհին” գրքի (2006թ.)
թարգմանիչ Հակոբ Բոդրումյանի “Նախերգանք”-ից

“Լուսանցք” թիվ 148 մայիսի 7-13, 2010թ.

Վասն գիտության կամ` մի դաշնակցականի կիկոսաբանության մասին

23 Ապրիլի, 2010

(Պատասխան ոմն դաշնակցականի` Հայկազուն Ալվրցյանի “Վասն տգիտության” հոդվածին)

“Գիտությունը եւ տգիտությունը սահմաններ չունեն”,- լավ է ասում հեղինակը: Ասում է ու երկրորդ առումով փայլունս մարմնավորում իր հոդվածի արդեն իսկ վերնագրում՝ տգիտության գովքն անելու կանխադիրքորոշումն արտահայտելով:

Ճիշտն ասած, հարկ չէի համարի ոչ միայն անդրադառնալու իմ՝ “Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը” հոդվածին ի քննադատություն գրվածին (որի բովանդակությունը ինձ կանխավ պարզ էր…), եթե միայն դա լույս տեսած չլիներ ՀՅԴ պաշտոնաթերթում: (Կուսակցությունը իր գլխավոր խոսքամամուլում զետեղելով իր ջատագովությամբ տարվածի հոդվածը՝ դրանով ասել կուզի, որ մնում է հին ինքնասիրահարվածը, իր ու հայոց պատմությունից դասեր չքաղողը, ում այդ երեսառածությունից երկիրը օրերից մի օր կարող է դարձյալ վնասներ կրել):

Մանրություն, ներկա դեպքում` մանր գաղափար սիրող մեր հեղինակին հասու լինելու համար մեր հոդվածում արծարծված որոշ գաղափարներ փորձենք մանրամասնել:

— Հեղինակի “խելքը” կերել է հեթանոսության մի՝ որպես կռապաշտություն տգետ պատկերացումը: Եվ դրանով պայմանավորված՝ նա գրգռվում է (չէ՞ որ այդպիսինին ամեն մի չիմացած բան վանում է), որ ես հեթանոսությունը հասկանում եմ որպես ցեղահավատքություն: Բացատրեմ ինչպես դպրոցականին:
Հեթանոս բառը հունական ծագում ունի, առաջացել է այդ լեզվի էթնոս (հայերեն՝ ցեղ, ազգ) բառից եւ նշանակում է որոշակի ցեղային (ազգային) ծագում ունեցող, ըստ այդ ծագումի, ծագումնաբանական այդ որակի ապրող: Հեթանոսության այդ բուն իմաստին հակառակ է կրոնը (ու ամեն մի կեղծ, անբնական գաղափարախոսություն), որը կրողները որոշակի ցեղային (ազգային) ծագում չունեն, խառնածին են եւ որը, հետեւաբար, պայմանավորված է այդպիսինների` տարբեր ծագումնային (գենային) հատկությունների (ոչ թե որակների) խառնուրդով: Հեթանոսության եւ կրոնի միջեւ ի վերուստ եղած այդպիսի հակադրությունը շեշտել են նաեւ կրոնի հիմնադիրները: Հիսուսը, օրինակ, ոչ մեկ անգամ է ասել, որ իր կրոնը անդեմ, որոշակի ծագում ու կենսաձեւ չունեցող զանգվածների (խեւերի, աղքատների, թափառաշրջիկների, հանցագործների, այս աշխարհում կյանքը չստացվածների) համար է: Պողոսն էլ, հետեւելով իր ուսուցչին, ասում է, որ “Աշխարհքիս անտոհմներին (ծագում չունեցողներին,-Ս.Մ.), անարգվածներին…եւ ոչինչներին” Հիսուսը “ընտրեց, որ մի բան լինողներին (ազնվականներին, մաքուր ծագում ունեցողներին,-Ս.Մ.) ոչնչացնէ” (ահա թե որտեղից է ծնունդ առնում դաշնակցության հեղափոխականությունը): Հետեւաբար, հայը եթե հայ է, որոշակի ազգային ու դրանից հետեւող ցեղային պատկանելիություն ունի, ասել է թե՝ հեթանոս է:

— Քրիստոնյա դաշնակցականին խիստ գրգռում է նաեւ մեկ այլ ազգային խորհուրդ՝ քուրմ-ը: Քուրմը ազգի հավատքը, ազգի ինքնության առհավատչյա՝ ամենայնի ու ինքն իր հետ նախադրոշմ հոգեւոր հարաբերությունների համակարգությունը պահող-պահպանող, դա սերունդների մեջ հաստատող անձն է: Քուրմ բառացի նշանակում է հուրը (հուր-քուրա անցումով), ազգի կենսաձեւի հիմք կենսաէներգետիկան՝ արարող ուժականությունը, զորությունը, եռանդը (առանց որի ազգը դադարում է ազգ լինելուց եւ վերածվում է խառնամբոխի, դեմոսի) պահող-պահպանող: Եթե մեր կուսակցական- մտավորական, առանց ազգային-հավատքային հիմքի ինչ-որ գաղափարներ կրող Հ.Ա.-ն ներքուստ սադիստական հրճվանքով է հիշում 301թ. օտարածին (ջհուդ-պահլավիկ) Գրիգորիսի կողմից հայ քրմության ջարդը ու չի ուրախանում դարեր անց Գարեգին Նժդեհի ու Սլակ Կակոսյանի կողմից հայոց քրմության վերականգնմամբ, ապա հաստատ նրա առնվազն հոգեւոր աշխարհում ինչ-որ բան այն չէ: Մեր “դարձի” եկածին խորհուրդ կտայի, ասենք, խոտից օրինակ վերցնել. դրա սերմից նույն խոտն է աճում, դրա սերմից՝ դարձյալ նույնը եւ այդպես անվերջ, եթե խաչասերում տեղի չի ունենում. խոտը երբեք “դարձի” չի գալիս, այլ բան չի դառնում: Եվ եթե իրեն հայ է զգում-ճանաչում՝ թող հիշի ոչ թե պողոս-պետրոսների, ովքեր իրենց ուսուցչին են անգամ նեղն ընկնելիս ուրացել, այլ` հայ մեծերի ասածները: Իսկ եթե համարում է, որ իր պորտը Գրիգորիսն է կտրել, ապա դա իր խնդիրն է: Զարմանալի է, մի՞ թե հայ քրիստոնյաները օտար մեռելների պահապաններն են…

— Համարում է, որ իմ եզրակացությունների համար Լեոյի “գիտականության նշույլից զուրկ” (ով ում՝ ի՞նչ է ասում) գիրքն է միայն հիմք դարձել, որով եւ պայմանավորվել է իմ… Սա, կարծում է, թե “խնձորը” ուտելուց հետո հա պետք է դրա մասին հիշել. չի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է դաշնակցության կամ նրա հետ կապված բազմաթիվ բաներ կարդա (Չարենցից, Օտյանից, Մահարուց, Հենրիկ Գաբրիելյանից՝ հայոց պատմության առաջին իմաստատսերներից մեկից, Շահան Նաթալիից, հենց իրենց՝ դաշնակցականներից…), այդ կուսակցության մերօրյա գործունեությունն էլ իր աչքերով տեսնի ու դրանից հետո այդ ամենը վերապրելով՝ իրենում ստեղծի այդ երեւույթի մասին ինքնուրույն պատկեր: Իսկ ինչ մնում է հատկապես (ոչ միայն) Լեոյի գրքից մեջբերումներ անելուն, ապա դա պայմանավորված է նրա՝ դաշնակցության ծնունդին, կուսակցության կյանքի մի զգալի հատվածին ականատես լինելու, ինչպես նաեւ կուսակցությանը ներքուստ ճանաչելու հանգամանքով:

— Հ.Ա.-ն զարմանում է, ավելի ստույգ՝ կատաղում է, որ դաշնակցությունը դիտվում է որպես “Հայաստանյայց եկեղեցու գաղափարա-քաղաքական արդյունք”, թեեւ ինքը լինելով Հայաստանյայց եկեղեցու հոտի անդամ եւ դաշնակցական միաժամանակ՝ պետք է որ այդ ճշմարտությունից լավ զգար: Ասվածը ավելի մանրամասնեմ: Դաշնակցության գաղափարախոսության հիմնադրույթները՝ դասակարգ եւ դասակարգային պայքարը, համայնավարությունը, հանուն գաղափարի՝ անձը ուրանալը (պատմության մեջ անհատին դեր չտալը), ազգայինը (հեթանոսականը) անտեսելը եւ գաղափարին կամ կրոնին ապավինելը եւ այլն, ինչպես նաեւ կուսակցության կազմակերպման ձեւը (գաղտնիությունը, ներքեւի օղակը վերեւի օղակին հլու հնազանդ ենթարկվելը…) գալիս են Հին ու Նոր կտակարաններից՝ Հայաստանյայց եկեղեցու սուրբ գրքերից: Խորհուրդ կտայի Հայաստանյայց եկեղեցու դավանաբանությունից ու դաշնակցությունից ինչ-ինչ գիտելիքներ ձեռք բերածին փորձել դրանք համադրել. ասենք՝ դաշնակցության հեղափոխության մասին գաղափարը մտքում պահել եւ փորձել դրա նմանակը գտնել հին կամ նոր կտակարաններում: Եվ` հաստա՛տ կգտնի, որն է` “այս աշխարհի քանդումը” կամ դրա նմանը: Մտավորականը, եթե այդպիսին է, աչքաբաց պետք է լինի:

— Մեր օտարամոլը չի հասկանում, որ ազգային գաղափարախոսությունը (դրանից ելնող գաղափարական ծրագիրը) եւ սոցիալիստական-համայնավարական գաղափարախոսությունը հակադիր են, որ ամեն մի սոցիալիզմի հաստատում ամեն մի ազգի մահ է նշանակում: Գրում է, որ ազգային կյանքին վերաբերող բոլոր խնդիրները “ընկերվարության (սոցիալիզմի) հայեցակարգում ամրագրված են, որը եւ որդեգրել էր դաշնակցությունն իր ծրագրում”. այ թե Մարքսը (Էնգելսը, Կաուտսկին…) հային, գերմանացուն, ռուսին… սիրող է եղել: Եվ եթե նրա ասածներով ծրագիր կազմած դաշնակցությամբ առաջնորդվեինք, ապա հիմա երեւի դրախտ ստեղծած կլինեինք…

— Մեր հակահեթանոսը լուսավորությունը, կրթությունը, դաստիարակությունը հենց սոցիալիստական իմաստով էլ հասկանում է՝ կեցցե սոցիալիզմը, կեցցե ազգերի եղբայրությունը, կեցցե այդ եղբայրությունը երաշխավորող դաշնակցությունը… Իսկ թե ինչպես առանց ազգային հենքի եւ ինչ-որ օտարազգիների ասածներով միայն կողմնորոշվող կրթություն-դաստիարակությունը կարելի է այդպիսին համարել, դա գիտի միայն մեր խորագիտակ Հ.Ա.-ն:

— Հ.Ա.-ն դաշնակցությունը կուռքի վերածելով` գրում է. “Եվ արդյո՞ք հայ իրականության մեջ կա՞ մեկ այլ կուսակցություն, որը Հայ Դատի լուծման համար արել է ավելի, քան Դաշնակցությունը”: Միջնադարյան կրոնական աշխարընկալման համաձայն՝ “հավատում եմ, որովհետեւ աբսուրդ (անհեթեթ, անիմաստ,-Ս.Մ.) է”. սրա համար էլ է բանը այդպես: Հարցնեմ` Հայ Դատի լուծման համար արած այդ “ավելի”-ն՝ դաշնակցության առաջնորդության պայմաններում տեղի ունեցած ցեղասպանությունը ու Հայաստանի մեծագույն մասի կորու՞ստն է: Մի փոքր անց էլ է մեր կռապաշտը նման աբսուրդի կամ հայ սրամիտ լեզվով՝ կիկոսակաբանության տրվում: Հայաստանյայց եկեղեցու աչքին թվում է, որ իր՝ Պողոսի, Պետրոսի, Հովհաննեսի ու մյուս մահկանացուների կազմած սուրբ գիրքը ոչ թե գիրք (Բիբլիա) է, ինչպես շատ եկեղեցիների պարագայում է, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ Աստվածաշունչ: Ահա եւ իմ՝ իրական աշխարհից դուրս եւ անկախ ապրող քննադատը, իրեն հարազատացնելով եկեղեցական այդ կիկոսականությունը, բացարձակ ճշմարտության աղբյուր դիտելով “աստվածաշունչ-մատյանը”, դրանից մեջբերումներ անելով` գլխիս լոլո է կարդում, թե սա այսպես է, նա՝ այնպես: Դե, մարդը օտար բաներ շատ է սիրում, ինչ կարող ես ասել:

— Երբ հակառակորդդ, քննադատդ, թշնամիդ անխելք է, քո օգտին է: Ներկա դեպքում՝ քննադատս, ով, կարծում եմ, այնքան հիմար չէ, որ ինձ իրեն “դասակարգային թշնամի” համարի: Գրել եմ, որ դաշնակցության անվան մեջ ու ծրագրում հայ անունը կա, բայց ամանումը` անվան բուն կրողը՝ չկա: Կարծելով թե իմ այդ ասածը ջարդուփշուր է անում, մեջբերում է Մ. Վարանդյանի միտքը. “(Դաշնակցության,-Ս.Մ.) Գործնական ծրագիրը արդյունք է հայ կեանքի իրական պայմանների, այն ծայրայեղ ճնշման եւ անորակելի բռնակալութեան, որ վաղուց իր վեր թագաւորում է Օսմանեան Հայաստանում: Թէօրեական մասը ծնունդ է ոչ անմիջապես հայ ժողովրդի կացութեան, այլ համաշխարհային կեանքի ու մտքի էւօլիւցիայի” (ընդգծումը իմն է): Վարանդյանը ասել կուզի, որ Հայ-Հայաստանից դուրս ու անկախ` համաշխարհային “գիգանտ” մտքերի (մեր լեզվով՝ մասոնների) կողմից արդեն տեսությունը կազմվել է. հայ իրականությունը պարզապես մի նոր փորձադաշտ է, որտեղ անքննադատելի այդ տեսությունը պետք է փորձարկել, որի ընթացքում (մեր կողմից արդեն ավելացնենք) կարող է եւ փորձարկվողից շատ արյուն հոսել: Այնպես որ, ինձ եթե հայտնի լիներ Վարանդյանի միտքը, ապա այն իմ ասածը որպես հիմնավորող հիանալի փաստարկ կօգտագործեի:

— Իմ՝ ցեղահավատքն ունեցողիս կողմից դաշնակցության քննադատության “թույլ” տեղն իհարկե չէր կարող չնկատել Հ.Ա.-ն՝ երկար ժամանակ դաշնակցության անդամ եղած Նժդեհին՝ ցեղակրոնության հիմնադրին ցեղահավատավորներիս ուսուցիչ համարելը: Ի դաս ինձ բերում է Նժդեհի՝ դաշնակցությունը ըստ ամենայնի դրականորեն գնահատող մտքերը: Բայց եթե իմ քննադատը Նժդեհի ասածները համեմատի դաշնակցության բուն գաղափարների հետ, ապա կնկատի, որ դրանք միմյանց բնավ կապված չեն, ավելի ստույգ՝ միմյանց հակադիր են: Նժդեհի “դաշնակցությունը” իր՝ միայն իր՝ Նժդեհի “դաշնակցությունն” է, այն դաշնակցությունը, որպիսին
Նժդեհը ցանկանում էր տեսնել: Որպիսին այն չդարձավ իր` օտար գաղափարախոսության դավանելու պատճառով: Եվ որի համար Նժդեհը դաշնակցությունից հեռացավ: Լավ կլիներ, ազնվությունն է պահանջում, որ Հ.Ա.-ն հիշեր նաեւ դաշնակցության՝ Նժդեհի դեմ կազմակերպած թավրիզյան անամոթ դատավարությունը,- այն Նժդեհի, ում ղեկավարած Սյունյաց իշխանությունը դաշնակցական կառավարությանը հնարավորություն տվեց խորհրդայնացված Հայաստանից անցնել Պարսկաստան՝ այդպես փրկելով իրենց կյանքը:

— Դրական ավարտով վերջացնենք իմ այս՝ քննադատության քննադատությունը: Մի ուսանելի բան Հ.Ա.-ի գրածում, այնուամենայնից, կար: Ես մասոնականության ծագումը, ելնելով դրա մասին հանրագիտարաններում ասածներից, կապել եմ 18-րդ դարի հետ՝ ինքս իմ մեջ, իհարկե, լավ իմանալով, որ դա շատ ավելի հին պատմություն ունի: Հարցին տեղյակ իմ քննադատը իրավացիորեն մասոնականության ծագումը “առնվազն 3000 տարով” հետ է տանում: Ճիշտ է անում: Բայցեւ սխալվում է, որ մասոնականությունը եւ քրիստոնեությունը միմյանց հակադրում է. իրականում քրիստոնեությունը մասոնականության մի արտահայտությունն է ընդամենը՝ “հրեից ազգի ընտրյալությունը” ընդունող:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Հ.Գ.-1 — խմբ. կողմից. — Սերգեյ Մանուկյանը այս նյութը խմբագրություն էր ուղարկել` կից գրությամբ, որը ներկայացնում ենք առանց խմբագրումների. “Լուսանցք” շաբաթաթերթի հարգելի խմբագիր: Տարեսկզբին Ձեր թերթում “Առանց գրաքննության, բայց` բանավեճի իրավունքով” խորագրի ներքո տպագրել էիք իմ “Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը” հոդվածը”: Կարծում էի, որ եթե բանավեճ էլ լիներ, ապա հենց Ձեր թերթի էջերում պիտի այն ծավալվեր: Բայց միայն մեկ շաբաթ առաջ, պատահաբար ձեռքս ընկավ ՀՅԴ պաշտոնաթերթ “Դրօշակ”-ը եւ տեսա, որ իմ հոդվածի պատասխանը այստեղ է տպագրվել (փետրվար, թիվ 2 (1617)): Հենց այդպես` դաշնակցավարի, գրել-պահել էին: Ինչեւէ: Խնդրում եմ “Դրօշակ”-ում ոմն դաշնակցականի գրածին իմ պատասխանը տպագրել “Լուսանցք”-ում: Ես այդ դաշնակցականի պես չեմ մանրանա (վստահեցնում եմ` կոպտելու համար հայերենի հոմանիշներին ավելի լավ եմ տիրապետում), բանավեճը անձնապես չեմ տանի, այլ` կրկին գաղափարական”:

Հ.Գ. — 2 — խմբ. կողմից — “Դրօշակ”-ում զետեղված հիշյալ հրապարակումը կարդացինք: Անկեղծ ասած` այդ դաշնակցական Հայկազուն Ալվրցյանին չճանաչեցինք: Խմբագրություն հաճախ այցելող ՀՅԴ մի քանի անդամներից կամ նրանցից, ովքեր ՀՅԴ-ի հետ առնչություններ ունեն, փորձեցինք հետաքրքրվել. չճանաչեցին, մեկը մի կերպ տեղը բերեց, այն էլ արժանահիշատակ ոչինչ չասաց: Ինչեւէ, հարազատ կուսակցությունում ոչնչով աչքի չընկնող Հ. Ալվրցյանին խորհուրդ կտանք որեւէ թեմայով բանավիճելիս հայ հեթանոս Աստվածներին չհիշատակել:
Ով ով, գոնե ազգայինից անընդհատ խոսող ՀՅԴ-ականը պիտի լավ հասկանա, որ ոչ մի ազգ սեփական Աստվածներին չի անարգում: Հուսանք, որ դա նաեւ այս պարագայում կլինի, եթե իհարկե… այդ Ալվրցյանի յան-ը ստույգ ծագումնաբանությունն է մատնանշում:

“Լուսանցք” թիվ 146, ապրիլի 23-29, 2010թ.

Հիմա` Նժդե՞հը, թե՞ մասոն Վրացյանը

23 Ապրիլի, 2010

(Հայտարարություն` ի պատասխան ՀՅԴ պաշտոնաթերթ “Դրօշակ”-ի մի հոդվածի)

Ս.թ. փետրվարին Դաշնակցության պաշտոնական մամուլ “Դրօշակ”-ում լույս է տեսել ոմն Հայկազուն Ալվրցյանի՝”Վասն տգիտության” հոդվածը՝ ի քննադատություն “Լուսանցք” թերթում վաղօրոք լույս տեսած Ս. Լ. Մանուկյանի “Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը” հոդվածի: Այդ կապակցությամբ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդը հայտարարում է:

Հայ իրականության մեջ երկու կառույց կա, որ անընդհատ ու միալար խոսում է, թե ծառայել է հայությանն անվերապահորեն: Եվ այս կառույցները ոչ մի անգամ չեն խոսել իրենց սխալների (նաեւ՝ ճակատագրական) մասին (սրանց թվում է՝ անսխալական են): Անվիճելի է, որ այդ երկուսը՝ Հայ առաքելական եկեղեցին եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոշակի դեր ունեցել են հայապահպանման գործում (խոսքը հատկապես սփյուռքյան հատվածի մասին է), իսկ թե ինչ վնասներ են տվել հայությանն այս կառույցները, արդեն լուսաբանվել ու հանրահայտ է այլեւս: Եվ եթե մի օր հակակշռելու լինենք, թե սրանցից օգո՞ւտն է շատ եղել ազգին, թե՞ վնասը, հաստատ հօգուտ այս կառույցների չի լինի այդ հակակշռումը: Այս երկու “անսխալականի” պատճառով է, որ մենք՝ հայերս, մերթ ընդ մերթ կորցրել ենք մեր հայրենիքի տարածքները, երբեմնի հայահավատ ու հայաշունչ զորությունը եւ ենթարկվել ենք ցեղասպանությունների:

301թ. սկսած մշակութա-հոգե-մարմնական ցեղասպանության մասին Հայ ազգայնականների համախմբումն արդեն հանդես է եկել հրապարակավ ու փաստարկված հոդվածներով: ՀՅԴ-ի մութ անցյալի եւ ոչ պայծառ ներկայի մասին նույնպես եղել են հրապարակային փաստարկված պարզաբանումներ: Եվ դա վերաբերում է նաեւ 1915թ. (այդ ժամանակին նախորդած ու հաջորդած) իրադարձություններին, երբ ՀՅԴ-ն, համագործակցելով երիտթուրքական ուժերի հետ հանուն “մասոնական եղբայրության”, հանուն սիոնիստա-պանթուրքիստական ծրագրերի իրագործման, կամա թե ակամա, մասնակցեց հայության (հատկապես՝ ֆիդայության) զինաթափմանը, եւ քաղաքական խարդավանքների հորձանուտում հայությանը կանգնեցրեց աղետալի փաստերի առաջ… Իսկ այսօր հենց դրանց քաղաքական ժառանգորդներն են ամենաշատը թմբկահարում Հայոց ցեղասպանության հարցը:

Հուդա-քրիստոնեական կրոնի հետեւորդ (նույնն է թե՝ Եհովայի հետեւորդ) եւ հուդա-մասոնական կառույցի մի ոմն ժառանգորդ էլ՝ մի դաշնակցականիկ (համարյա՝ հոկտեմբերիկ), ահա այսօր փորձում է ՀՅԴ պաշտոնաթերթում պախարակել Հայ ազգայնականների համախմբման Խորհրդի անդամին եւ հայոց ցեղային գաղափարաբանությունն ու հավատը: Զարմանալի չէ, քանի որ ՀՅԴ-ն Հայաստանում վաղուց վերածվել է մի “ինքնահավան ու շահութաբեր” քաղաքական խմբակի եւ պարզապես դեռ գոյատեւում է սփյուռքյան կառույցների նյութական ու գործնական միջոցների հաշվին եւ` ոչ միայն…
Ժամանակին երիտթուրքերի սիոնա-մասոնական եղբայրության հետ համագործակցած ՀՅԴ-ն մեր օրերում լինելով իշխանության մեջ, տնօրինելով որոշակի նախարարական ոլորտներ եւ այլ պաշտոններ, նույն միջազգային-մասոնական ուժերի պատվերով ապազգայնացրեց հայկական կրթահամակարգը, համարակալեց ազգը՝ օտարին տրամադրելով մեր ամբողջական տվյալները, եւ կատարեց այլ ապազգային գործեր, իսկ հիմա ընդդիմադիր խաղալով փորձում է եւս մեկ անգամ կոծկել իր իրական դեմքը…

“Դրօշակ”-ի հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականը հպարտանում է Նժդեհով: Նա “մոռանում” է, որ Նժդեհը թքել-հեռացել է ՀՅԴ-ից (հետո ՀՅԴ-ն նրան արտաքսել է: Մեկ էլ Կոմկուսից “չէին կարողանում” հեռանալ, երբ հեռանալու դիմում էր գրվում, արագ հեռացնում էին…)՝ մասոնա-բոլշեւիկյան խաղերի համար (հատկապես՝ Զանգեզուրի պաշտպանության հարցում): Եվ այն, ինչ ասել է Նժդեհը Դաշնակցության մասին՝ մինչ ճանաչել-հեռանալը, այլեւս օրինակ բերելու հիմքեր չունի: ՀՅԴ-ից հեռացած մյուս հսկաները՝ Անդրանիկը, Շահան Նաթալին եւ այլք, նույնպես գիտակցել են, որ իրենց տեղում չեն. հատկապես հիշյալ երկուսը մասոնա-երիտ-թուրքա-դաշնակցական խաղերը չհանդուրժեցին:

Հրեից փեսա մասոն Սիմոն Վրացյանով (Գրուզինով) հպարտ ՀՅԴ-ականները դեռ կարողանում են պատսպարվե՞լ Նժդեհով, որին “կուսակցական” հալածանքների էր ենթարկում մասոն Վրացյանը: Կողմնորոշվել է պետք՝ կամ ազգային հայ Նժդեհը, կամ՝ մասոն Վրացյանը…

Այս կապակցությամբ Շահան Նաթալին ասել է, որ վրացյանները պիտի շարունակեն արտաքսել, քանի իրենք չեն արտաքսված: Իսկ հակառակ Անդրանիկի զգուշացումներին՝ ՀՅԴ ղեկավարությանը հեռու մնալու երիտթուրքերից, Դաշնակցությունը միայն 1911թ. վերջապես ընդունեց, որ երիտթուրքերի հետ կնքված դաշինքը սխալ էր (ինչպես նշել է դաշնակցականիկն իր հոդվածում): Բայց դա էլ չօգնեց այդ կառույցին, քանի որ ՀՅԴ վերնախավը (Խատիսյան, Ջամալյան, Վրացյան, Փափազյան եւ այլք) նույնպես մասոնական օթյակի անդամներ էին եւ այդպիսիք էլ մնացին: ՀՅԴ կանոնագրքում ասված է, թե որեւէ անդամ չի կարող անդամագրվել գաղտնի ուխտերի, առանց վերին մարմինների հավանության… Սա արդեն իսկ բացահայտ իրականություն է:

Հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականիկը փորձել է իր կազմակերպության պաշտոնաթերթը “արժեւորել” հայոց հավատի եւ ցեղային գաղափարաբանության անվանարկումներով: Երեւի հուդա-քրիստոնեական “հոգին” չէր խաղաղվի, եթե սա չխոսեր “մասոնների եւ հեթանոսների կապի մասին”, իհարկե առանց փաստարկների, որը չի էլ կարող լինել, իսկ ահա ՀՅԴ-ի դեպքում մենք կարող ենք նոր անուններ ու փաստեր հավելել:

Իսկ այն պնդմանը, թե հայ ազգայնական հեթանոսներին Արցախում տեսնողներ չեն եղել, կարճ ասենք, որ հեղինակը պիտի լիներ այնտեղ, որ տեսներ… իսկ եթե եղել ու չի տեսել, ուրեմն՝ կուսակցական հիվանդությամբ է տառապում (“միայն դաշնակցականների շնորհիվ փրկվեց Արցախը” եւ “ով դաշնակցական չէ՝ հայ չէ”): Երբ դաշնակցականները դեռ սփյուռքյան վայելքների մեջ էին եւ նույնիսկ 1988-1990-ականներին բյուրոն դեմ էր արտահայտվում Հայաստանի անկախացմանը (թռուցիկներ էին տարածվում հանրահավաքների ժամանակ), հայ ազգայնականների մեծ մասն արդեն ազգային-ազատագրական պայքարի մեջ էր եւ կռվում էր հայ-ադրբեջանական համարվող սահմանների ամբողջ երկարությամբ, նաեւ հանուն Նախիջեւանի ազատագրման, հետո էլ՝ հենց Արցախի…
Հեղինակը նշել է, որ ՀՅԴ-ն առնչվել ու համագործակցել է հրեա-թուրքական (երիտթուրքական) մասոնների հետ, քանի որ նույն երկրում էին գործում… Դե՜, հիմա էլ Հայաստանում գործում են մասոնական, աղանդավորական, անբարոյական եւ այլ՝ “նույն երկրում” պետականորեն գրանցված եւ գործող կառույցներ…

Հավատավոր դաշնակցականը չի մոռացել “խայթել” նաեւ Հայ Աստվածներին եւ եհովապաշտի համառությամբ ասել է, թե մասոնների մահվան թվականը երեւի միայն մեր Աստվածներին է հայտնի: Ծիծաղելի այս հեգնանքին ի պատասխան միայն կասենք, որ այո, դա վստահաբար Հայ Աստվածներին հայտնի է, ինչպես բոլոր տխմարների, լամուկների, այլադավանների ու դրանց նմանների մահվան թվականները… Եվ իր “թեման” ավարտելով՝ եհովապաշտ հուդա-քրիստոնյա դաշնակցականը հայտարարում է, թե “այս խմորը դեռ շատ ջուր ունի քաշելիք”, ինչը նորանոր խառնակություններ եւ պառակտումներ կծնի: Իսկ ի՞նչ կարող էր մաղձել ավելի քան 100 տարի ազգից վեր կանգնած ու ազգը խառնակություններով վաղուց պառակտած կառույցի այս “հավատավորը”, ինչպես ասում են՝ իրենց իսկ հասցեն թողնելով վերջաբանում:

Իսկ ՀՅԴ պաշտոնաթերթին կոչ ենք անում՝ “հանուն Հայ դատի հազարավոր նվիրյալների թափած արյունը” չը-սեփականաշնորհել, Հայ Աստվածներից չը-փախչել՝ ինչպես չը-հայերը, հանգիստ թողնել հավատքային, գաղափարախոսական ու գործնական պատճառներով դաշնակցությունից հեռացած Նժդեհին, կամ էլ՝ վերանորոգվել ըստ նրա ստեղծած ցեղակրոն-արիադավան ուսմունքի:

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ

22.04.2010թ.

“Լուսանցք” թիվ 146, ապրիլի 23-29, 2010թ.

Ռուսական մասոնութեան դաւադրութեանց հայազգի դերակատարները

23 Ապրիլի, 2010


Ստորեւ ներկայացվող հոդվածը “Լուսանցք”-ը տպագրել է դեռ երեք տարի առաջ: Հաշվի առնելով մեր թերթի այս թողարկումում արծարծվող բանավիճային թեման եւ այն եւս մեկ անգամ արծարծելու անհրաժեշտությունը, փոքր-ինչ հավելումներով վերատպում ենք ներքոնշյալը:
* * *
Վերջին ժամանակաշրջանին, “արգիլուած” նկատուած նիւթերու շարքին, սկսած է գրուիլ նաեւ ռուսական մասոնութեան մասին: Այս մասին լոյս տեսած կարեւորագոյն հրատարակութիւններեն են նիւ եորքաբնակ հայազգի ռուսագիր հեղինակ Նինա Պէրպէրովայի “Մարդիկ Եւ Օթեակներ — 20-րդ Դարի Ռուսական Մասոնները” (Նիւ Եորք, “Ռուսիքա Բապլիչ” հրատարակչութիւն, 1986թ.) ու Պ. Ի. Նիքալաեւսքիի “Ռուսական Մասոնները Եւ Յեղափոխութիւնը” (Մոսկուա, “Թէրրա” հրատարակչութիւն, 1990 թ.) հատորները:
Արխիւային նիւթերը կը հաստատեն մէկ բան. Ռուսաստանի 20-րդ դարի առաջին կէսի քաղաքական կեանքին մէջ էական դեր ունեցած են ռուսական մասոնները: Ցաւալիօրէն, այս նիւթերը կը հաստատեն նաեւ այն, որ ռուսական մասոնութեան հայազգի անդամները գործիք ծառայած են մասոնական դաւադրութեանց մէջ:
Աւելի ցաւալի ու ընդվզեցուցիչ է այն իրողութիւներ, որ հայանուն արարածներ, շլացած մասոնութեան գայթակղեցուցիչ ոռոգայթներեն, տակաւին կ՛իյնան մասոնական թակարդը, եւ կը ծառայեն օտարին, նոյնիսկ սեփական ազգը անճիտած թիւրք թշնամիին:
Կարելի չէ առանց արգահատանքի կարդալ հայազգի Դաւիթ Պեհպութեանի տպաւորութիւնները Երիտթիւրք ճիւաղներ Քարատյի Թալաաթիա մանաւանդ Էնվերպէյի մասին:
(“Սփիւռք”)

Ռուսական մասոնութեան հայոց անդամակցութեան սկիզբը կը հասնի այս դարու առաջին տարիները: “Rcvuc Masoniquc” հանդեսին համաձայն, “1905թ. Ֆրանսիական մասոնական կազմակերպութիւններում ընդգրկւած են եղել 18 հայեր”, որոնց շարքին՝ ռուսահայեր (Արծուի Բախշինեան, “Անդրադարձ” շբթ., Երեւան, թիւ 20 (86), 10-16.10.1992թ., էջ 2):
Նինա Պէրպէրովա, որ ընտանեկան պարագաներու բերումով իր երեխայութենէն մոտիկ ծանօթութիւն ունեցած է ռուսական վտարանդի մասոններու հետ, իր վերոյիշեալ գիրքին մէջ կը բերէ անոնցմէ 660-ին կենսագրական տուեողները: Անոնց շարքին են քանի մը տասնեակ ռուսահայեր, ինչպէս՝
Մոիսէյ Սերկէեւիչ Աճեմով (Մովսէս Սարգիսի Աճեմեան) (1878-1950թթ.). — Քատէթ (Սահմանադրական Ժողովրդավար) կուսակցութեան կեդրոնական կոմիտէի եւ Պետ. Տումայի (ցարական Ռուսաստանի խորհրդարան) անդամ:
Մինաս Իվանովիչ Պէրպէրով (Մինաս Յովհաննէսի Պէրպէրեան) (1871-1919թթ.). — ՀՅԴ-ի անդամ, ռուսերէնէ հայերէն եւ ընդհակառակը թարգմանիչ: Մահացած՝ Երեւան:
Եոսիֆ Կրիկորեւիչ Լոռիս-Մելիքով (Յովսէփ Գրիգորի Լոռիս Մելիքեան) (1800-1950 թթ.). — Իշխան եւ դիւանագէտ: Մահացած՝ Փարիզ:
Խրիսթաֆոր Կապրիէլովիչ Կաֆեան (Քրիստափոր Գաբրիէլի Կաֆեան) (1900-1971 թթ.). — Երաժիշտ:
— Միքայէլ Պապաճանեան (1870 -?թթ.). — Քատէթ կուսակցութեան ղեկավարութեան, Պետական Տումայի եւ Անդրկովկասի “Յատուկ Կառավարման Կոմիտէ”-ի անդամ: ՌԱԿ-ի հիմնադիրներէն:
— Ալեքսէյ Կարապետովիչ Ճիվելեկով (Ալեքսէյ Կարապետի Ճիվելեկեան) (1875-1952թթ.). — Գրականագէտ եւ պատմաբան:
Միխայիլ Մաթվէեւիչ Տէր-Պօղոսեան (Միքայէլ Մատթէոսի Տէր-Պօղոսեան) (1890-1967 թթ.). — ԷսԷռ (Ընկերվարական Յեղափոխական) կուսակցութեան ղեկավարներէն ու ռուսական մասոնութեան հիմնադիրներէն: Բարիզի ռուսական մասոնութեան միացած է 1925թ., 2 տարի ետք բարձրանալով՝ վարպետի աստիճանին: Ասոր անունը կը յիշէ նաեւ Պ. Ի. Նիքոլայեւսքի՝ Ն. Վ. Վոլսքիին ուղղած 8 Մարտ 1960թ. նամակին մէջ (Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 114):
Վահան Փափազեան (Կոմս) (1878-?թթ.). — ՀՅԴ-ի ղեկավար գործիչ: Մասոն 1932թ.-էն:
Երուանդ Գէորգի Քողբեթլեանց (1886թ. կամ 1888թ.-?). — Գիտնական:
“Թիֆլիսի օթեակին մէջ կը գտնուէր՝ Կէօրկ. Միխ. Թումանովը (բանաստեղծին որդին)” (“Նօթեր Ինծի Համար”, Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 108): Ասոր մասին Նինա Պէրպէրովա կը յայտնէ. “Իշխան, գնդապետ, իշխանուհի Մարիամ Թումանյանի ամուսինը՝ սպաննուած 1917թ. Հոկտեմբերին”:
Ռուսական մասոնութեան մասնակցած է նաեւ ՀՅԴ-ի “եռապետութիւնը”. Խատիսեան, Ջամալեան եւ Վրացեան:Ալեքսանտր Իվանովիչ Խատիսով (Ալեքսանտր Յովհաննէսի Խատիսեան) (1874-1945թթ.). — ՀՅԴ-ի ղեկավար անդամ, Թիֆլիսի քաղաքապետ, ՀՀ վարչապետ, մեծ իշխան Նիքոլայ Նիքոլաեւիչի մտերիմ բարեկամը: Կինը՝ ռուս: 1926թ. անդամակցած է “Grand Orient de France” օթեակին: 33 աստիճանի մասոն: Մահացած՝ Փարիզ:
Արշակ Իսահակի Ջամալեան (1884-1940թթ.). — ՀՅԴ-ի ղեկավար անդամ, Հայաստանի Հանրապետութեան դեսպան: Կինը՝ հրեայ: Մահացած՝ Փարիզ:
Սեմեոն Լազարեւիչ Կրուզինով (Սիմոն Ղազարի Վրացեան) (1882-1969թթ.). — ՀՅԴ-ի ղեկավար անդամ, ՀՀ վերջին վարչապետը: Ռուսական վտարանդի “Հիւսիսային Աստղ” օթեակին անդամակցած է 1927թ., Բարիզում: 18 աստիճանի մասոն: Մահացած՝ Պէյրութ:
Զարմանալու բան չկայ, որ մասոնական օթեակները կը համախմբէին ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ղեկավարները, ինչպէս վիճակը նոյնն է այսօր: Ռուսական մասոնական օթեակներու “եղբայրներ” էին քաղաքական թշնամի ուղղութեանց ղեկավարներ, ինչպէս վրացի մենշեւիկներ Չխէիծէն, Չխենկելին եւ Ծերեթելին, Էսէռներ Քերենսքին, Սաւինքովը եւ Միլեուքովը, մենշեւիկ Սթրուվէն, մեծ իշխան Ալեքսանտր Միխայլովիչը, իշխան Ուրուսովը եւ ուրիշներ: Բազմաթիւ պոլշեւիկ ղեկավար գործիչներ նոյնպէս մասոնութեան անդամ եղած են: “Կազմակերպութեան (մասոնական, — Գ. Ե.) մէջ կը մտնէին նաեւ պոլշեւիկները, որոնց միջոցով մասոնները Լենինին դրամ տուին (1914թ.)” (Պ. Ի. Նիքոլաեւսքիի 10 Յունիս 1959թ. նամակը Պ. Վոլֆին, Նիքոլաեւսքիի նշած գիրքը, էջ 117):
Ռուսական մասոնութեան հիմնադրման պատմութեան մէջ կարեւոր դեր խաղացած է Պէհպութեան իշխանական տոհմէն սերած իշխան Դաւիթ Օսիպովիչ Պեպութովը (Դաւիթ Յովսէփի Պեհպութեան): Հետեւաբար կ՛արժէ որ երկարօրէն կանգ առնենք այս անձի կենսագրութեան վրայ:
Ծնած է 1859թ.: Սկիզբը անդամ եղած է “Ֆրանսայի Մեծ Արեւելք” օթեակին (“Ալեքսանտր Եաքովլեւիչ Կլփերնի Հետ Հարցազրույցին Արձանագրութիւնը”, Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 49):
Նիքոլաեւսքիի գիրքի “Նօթեր Ինծի Համար” բաժնին մէջ կը կարդանք (էջ 108). “Ռուսական առաջին օթեակը կամ առաջին Խորհուրդը, բայց ոչ “Ռուսական Արեւելքը” Փարիզի “Արեւելք” էն ինքնուրոյն գոյութեան հաստատում ստացաւ 1908թ. կամ 1909թ. (ճիշդը՝ 1908թ. սկիզբը, — Գ.Ե.), երբ Փարիզ մեկնեցան Պեպութովը, Մերկուլիէսը եւ Ուրուսովը (ասիկա Կ. Պոլիս՝ Երիտթիւրքերուն մօտ անոնց մեկնումին շարունակութիւնն էր)” (“Նօթեր Ինծի Համար”, Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 108):
“1907-09թթ., ռուսական օթեակներու Խորհուրդը կը բաղկանար հինգ անձէ (Արեւմուտքի մէջ կը բաղկանայ 33 անձէ — ատիկա խորհրդաւոր թիւն մըն է՝ Յիսուսի մահուան տարիքը) Նախագահ՝ — — -, քարտուղար՝ Պեպութով:
Ամենասկիզբէն Խորհուրդը խնդիր դրաւ “իշխանութիւնները ողողել մասոնութեան համակիր անձերով” (“Մ. Ս. Մերկուլիէսի Հետ Հարցազրույցին Արձանագրութիւնը”, Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 100):
Հակառակ իր մասոնական “անձնուէր” գործունէութեան, իշխան Դաւիթ Պեպութով, մասոնական դաւադրութեանց մէջ վարպետ ըլլալով հանդերձ, չխուսափեցաւ խայտառակ վախճանէն իր իսկ մասոն “եղբայր”-ներուն կողմէ:
Պեպութով իր անտիպ “Յուշագրութեան” մէջ կը պատմէ, թէ ինչպէ՞ս 12.000 ռուպլի տուաւ հրեայ Ազէֆին՝ Նիքոլայ ցարի սպանութեան համար, եւ թէ ինչպէ՞ս հետագային 3.000 ռուպլի կաշառեց Պուրցեւին, որպէսզի մէջտեղէն վերացնէր Ազէֆը: “Ազէֆի գործը” շատ մեծ աղմուկ հանեց իր ժամանակին:
Այս եւ ուրիշ դաւադրութիւններ մղեցին իր շրջապատի մարդիկը՝ յարմար պահին ազատուելու իրենց “վարպետ”էն. “Միւս կողմէ, կարգ մը մասոններու նկատմամբ անվստահութիւն յայտնուեցաւ, կապուած ոչ թէ անոնց անձին, այլ անոնց ծանօթներուն հետ: Խօսքը Պեպութովի հետ Մերկուլիէսի կապերուն մասին է: Պեպութովին յստակօրէն կը կասկածէին քաղաքական անբարեյուսութեան մէջ…” (“Ալեքսանտր Եաքովլեւիչ Կալփերնի Հետ Հարցազրույցին Արձանագրութիւնը”, Նիքպաեւսքիի գիրքը, էջ 50):
Իսկ այդ “քաղաքական անբարեյուսութիւնը” անհիմն չէր: Նշանաւոր վրացի մենշեւիկ-մասոն Չխէիծէ կը յայտնէ. “Գեգեկչորին ինծի ըսաւ, թէ կայ այդպիսի Պեպութով մը, եւ թէ ան ինչ-որ հարցով կÿուզէինծի ծանօթանալ: Գացի անոր մօտ: Ան իմ վրաս անորոշ տպաւորութիւն ձգեց: Կը յիշեմ, թէ մենք այդ ժամանակ Գեգեչկորիի հետ խօսեցանք, եւ այդպէս ալ չկրցանք հասկնալ, թէ Պեպութով ինչու՞ մեզի հանդիպիլ ուզած էր” (“Ն. Ս. Չխէիծէի Հետ 24-26 Օգոստոս 1925թ. Կատարուած Հարցազրույցին Արձանագրութիւնը”, Նիքոլաեւսքիի գիրքը, էջ 89):
Դաւիթ Պեպութովի գործունէութեան մութ ծալքերը կը պարզուին 1917թ. Փետրուարի Ռուսական յեղափոխութեան վաղորդայնին. “Փետրւարեան յեղափոխութեան ընթացքին, երբ յայտնագործուեցան իր (Պեպութովի, — Գ. Ե.) կապերը ոստիկանութեան բաժանմունքին հետ, ծանօթ փաստաբաններ Զարուտնիի Սոքոլովի պահանջով, ան տնային կալանքի տակ առնուեցաւ: Վ. Լ. Պուրցեւը (Պեպութովի մասոն “եղբայր”ը, — Գ.Ե.), իր կարգին, Պեպութովը համարեց գերմանական լրտես, ինչ որ վերջերս հաստատուեցաւ Անգլիոյ մէջ լոյս տեսած Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան արխիւի փաստաթուղթերով (“Germany And The Revollution In Russia 1915-1918”, edited by Z.A.B. Zaman, London, 1958) (Իշխան Արոնսոն. “Մասոնները Ռուսական Քաղաքականութեան Մէջ”, Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 156):
Պեպութովի անփառունակ վախճանին կը զուգադիպի Ալեքսանտր Խատիսեանի մասոնական “ունելի”ականառաքելութիւնը, որը անյայտ է հայ պատմագրութեան. “Այդ ժամանակ ո՞վ չէր խօսեր պալատական յեղաշրջման, ցարի տապալման մասին: Յայտնի եղաւ մեծ իշխաններու (հաւաքուողներ՝ 16 հոգի) խորհրդակցութիւնը, նպատակ ունենալով համոզել ցարը կտրականօրէն փոխելու իր քաղաքականութիւնը: Պարզուեցաւ նաւ մեծ իշխան Նիքոլայ Միխայլովիչի միջամտութիւնը այս ուղղութեամբ: Յուշագրողները կը պատմեն Թիֆլիսի քաղաքագլուխ Խատիսովի առաքելութեան մասին, որ խօսակցեցաւ մեծ իշխան Նիքոլայ Նիքոլաեւիչի հետ՝ ցարի տապալման անհրաժեշտութեան մասին” (Իշխան Արոնսոն. “Մասոնները Ռուսական Քաղաքականութեան Մէջ”, Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 161-162):

* * *
Պ. Ի. Նիքոլաեւսքիի “Ռուսական Մասոնները Եւ Յեղափոխութիւնը” (Մոսկուա, “Թէրրա” հրատարակչութիւն, 1990թ.) գիրքին մէջ հրատարակւած է կարեւոր մաս մը հայազգի իշխան Դաւիթ Պեպութովի անտիպ յուշագրութենէն, “20-րդ Դարու Ռուսական Մասոնութիւնը” վերնագրին տակ: Յուշագրութիւնը առաւելաբար կը պատմէ հեղինակին մասոնական գործունէութեան մասին:
Յուշագրութեան առաջին էջերուն մէջ, Պեպութով վորպէս մասոն կը յիշատակէ անունը հայազգի դիվանագէտ, իշխան, տոքթոր Լուվա-Սոլիքովին (Նիքոլաեւսքիի նշուած գիրքը, էջ 127): Քիչ անդին, ան կ’արտայայտուի մասոնական դաւադրութեանց յաջող ռազմավարութեան մասին, ու կը գրէ. “Ինծի միշտ թուացած է, եւ այժմ. ալ համոզուած եմ այդ բանին, որ մասոններուն պատկանող կազմակերպութիւններով, եւ անշուշտ, մասնակիցներուն մասոնական կարգապահութեան խստագոյնս ենթարկումովը կարելի է շօշափելի ինչ-որ արդիւնքներու հասնիլ: Ասոր օրինակ կրնան ծառայել Թիւրքիան եւ Փորթուկալը: Առանց զօրքերուն, որեւէ յեղափոխութիւն, որեւէ յեղաշրջում անիմաստ է, իսկ զօրքերուն մէջ, գլախաւորաբար սպայութեան մէջ քարոզելը հնարաւոր է միայն մասոնութեան միջոցով” (էջ 127) (ընգծումը իմն է, — Գ.Ե.):
Պեպութով ապա բավական մանրամասնութեամբ կը պատմէ Մոսկուայի առաջին մասոնական օթեակի՝ “Ազատագրութիւն” օթեակի հիմնադրութեան մասին (1908-ի Յունուար), ապա կը գրէ 2 Փետրուար 1908 թ. իր ու Պաժենովի (Մոսկուայի օթեակին վարպետը, — Գ.Ե.) Փարիզ՝ Ֆրանսայի մասոն վարպետներուն այցելութեան ու “Ֆրանսայի Մեծ Արեւելք”ի երկու պատուիրակներու Սանկտ Բեթերպուրկ առաքելութեան մասին: Իր մասոնական անձնուէր գործունէութեան վարձատրութիւնը չուշանար. “Ես եւ Պաժենովը (ֆրանսիացիներէն) ստացանք 18-րդ աստիճան” (էջ 133): Պեպութով ապա կը գրէ Մոսկուայի օթեակի ընդարձակման մասին, ապա կ’անդրադառնայ 18-րդ աստիճանի ռուսական մասոններու Գերագոյն Խորհրդի ընտրութեանց, որոնց շնորհիւ ինք կ՛ընտրուի Գերագոյն Խորհուրդի նախագահ (էջ 135): “Գերագոյն Խորհուրդը որոշեց չուշանալ արեւմտեան մասոններու հետ յարաբերութիւններ հաստատելուն մէջ: Այս նպատակով գործուղղեցան Ուրուսովը, Մերկուլիէսը եւ ես: Մերկուլիէսը եւ Ուրուսովը պէտք է երթային Զուիցերիա, Իտալիա եւ Պուտափեշթ, իսկ ես՝ Քիեւ եւ Օտեսա՝ ապա Կ. Պոլիս՝ կապ հաստատելու այնտեղի մասոններուն եւ Երիտթիւրքերուն հետ, ու սպասել Ուրուսովին եւ Մերկուլիէսին, որպէսզի միասին օտեսա երթանք՝ օթեակներ բանալու” (էջ 138):
Մասոն եռեկաը ճամբայ կ՛ելլէ 1908թ. վերջին օրերուն (էջ 138): Պեպութովի ճամբորդութիւնը կը տեւէ շուրջ մէկ շաբաթ:
Այնուհետեւ, յուշագրութեան մէջ Պեպութով կը նկարագրէ իր հանդիպումները Կ. Պոլսոյ թիւրք, հրեայ, հայանուն մասոններուն եւ Դաշնակցութեան պարագլուխներուն հետ.
“Կ. Պոլիս հասայ 3 Յունուար 1909թ. երեկոյեան: Յաջորդ օրն իսկ գացի Նորատունկեանին մօտ-ֆրանսիական մասոն եւ Երիտթրքական կուսակցութեան անդամ, հայ: Ան շատ ուրախացաւ իմանալով թէ ինչ նպատակով եկած եմ, ու անմիջապէս սկսաւ հեռաձայնել իր մեծաւորներուն: Թիւրքերու մեծամասնութիւնը կը պատկանի իտալական մասոնութեան: Մասոնական օթեակներուն մեծ մասը կը գտնուի հիմնականին մէջ Սալոնիկի մէջ: Այնտեղ, առաջ, ու մինչեւ Կ. Պոլիս փոխադրումն ու փարիզէն վերադարձը, կը գտնուէր Երիտթիւրքերու Կեդրոնական Կոմիտէն, այսպէս կոչուած “Միութիւն Եւ Յառաջդիմութիւն” կոմիտէն: 2 օրուան մէջ Նորատունկեան զիս ծանօթացուց Կ. Պոլիս գտնուող մասոն մեծաւորներուն: Ան զիս ծանօթացուց նաեւ երեսփոխաններ Քարասոյի եւ Թալաաթ պէյի հետ: Քարասօ — երդուեալ հաւատարմատար, հրեայ, Սելանիկի երեսփոխան, հետագային ընտրուեցաւ Սուլթան Ապտուլ Համիտին յայտնելու անոր տապալումը: Թալաաթ պէյ — թիւրք, նոյնպէս Սելանիկէն ընտրուած էր խորհրդարանի նախագահի օգնական:
Երիտասարդ Էնվեր պէյը — գեղեցիկ, գնդապետ, Երիտթրքական կուսակցութեան եւ բանակին հպարտութիւնը, ամբողջ շարժման պարագլուխն էր: Խօսակցութեան ժամանակ իր համեստութիւնը ուղղակիօրէն կը կախարդէ, իսկ իր արտայայտութեանց տրամաբանականութիւնը պարտութեան կը մատնէ՝ բոլորը: Նորատունկեան նմանապէս ինծի հնարավորութիւն տուաւ բանակցելու Դաշնակցութեան ներկայացուցիչներուն հետ: Ահմէտ Ռիզայի հետ ես չէի ուզած հանդիպիլ երբ Երիտթրքական կոմիտէն տակաւին Փարիզ կը գտնուէր” (էջ 139):
Ռուսական եւ թիւրք-հրէական մասոնութեան միջեւ կապերու հաստատման մէջ հայազգի կերպարները չեն սահմանափակուիր Նորատունկեանով եւ ՀՅԴ Կ. Պոլսոյ պարագլուխներով: Կայ նաեւ մէկ ուրիշը: Պեպութով կը շարունակէ յուշադրութեան մէջ.
“Երիտթիւրքերուն հետ բոլոր հավաքները տեղի ունեցան Թոքաթլեանի ճաշարանին մէջ: Անիկա միակ լաւ ճաշարանն էր: Անոր տէրը՝ Թոքաթլեանը հայ է եւ մասոն: Ճաշարանը նորոգութեան մէջ էր: Յանժամ, ան պանդոկ մը կարգադրեց, ինչպես նաեւ տարածք մը մասոնական օթեակեն համար: Մեր ժառանգութիւնները (հանդիպումները, — Գ. Ե.) տեղի ունեցան ոչ թէ ընդհանուր պահին, այլ գաղտնի սենեակին մէջ, ուր Թոքաթլեան անձնապէս մեզմէ իւրաքանչիւրը կը տանէր այցելուներէն աննկատ կերպով: Հակառակ սահմանադրութեան, Երիտթիւրքերուն հարկաւոր էր զգոյշ ըլլալ, իսկ ես եւս չէի ուզեր, որ իմ ժամադրութիւններս յայտնի ըլլային” (էջ 139): Կ. Պոլիս 10 օր կեցութեան ընթացքին, “միշտ կը հանդիպէինք Թոքաթլեանի ճաշարանի գաղտնարաններուն մէջ” (էջ 142):
Այս ընթացքին, Մերկուլիես եւ Ուրուսով Պուտափեշթէն Կ. Պոլիս կը հասնին: Կ՛որոշեն երեքով հանդիպիլ Ահմէտ Ռիզային:
“Երբ մենք երեքովս խորհրդարան ուղղուեցանք եւ Ահմետ Ռիզային ղրկեցինք մեր այցետոմսերը, վայրկեանապէս ընդունուեցանք: Աստիճաններուն վերեւը մեզ դիմաւորեց Թալաաթ պէյը, իսկ աշխատասենեակին մուտքին՝ նոյնինքն Ահմէտ Ռիզան: Այդ հանդիպումը պահակներուն վրայ այնպիսի տպաւորութիւն ձգած էր, որ երբ յաջորդ անգամ խորհրդարան գացինք՝ հարկաւոր չեղաւ այցետոմս ղրկելու (ներս): Երիտթիւրք բարապանը մեզմէ իւրաքանչիւրին ուսերը թօթուեց եւ անմիջապէս ներս թողուց: Ահմէտ Ռիզա մեզ արտակարգ ջերմութեամբ ընդունեց: Ընդունուած սովորութեան համաձայն, սուրճ հրամցուեցաւ: Սենեակին մէջ կը գտնուէին Թալաաթ պէյը եւ ինչ-որ ընդդիմադիր իշխան մը: Մենք կէս ժամ նստած էինք, երբ Ահմէտ Ռիզային երկու այցետոմս ներկայացուցին: Ահմէտ Ռիզա միայն կրցաւ ըսել. “Voila, vous seiez en compagnie des amis” (“Ահա, դուք բարեկամներու ընկերութեան մէջ պիտի գումարուիք”), մինչ ներս մտան Կուչքովն ու դեսպանատան թարգմանիչ Մանուէլշթամը: Տեսնելով այս կերպարը (Կուչքովը, — Գ.Ե.), մենք անմիջապէս դուրս ելանք բաժնուելու համար Ահմէտ Ռիզայէն, եւ առանց բարեւելու Կուչքովին, չսպասեցինք դուրս գալ:
Մեկնումի ժամանակ ես Թալաաթ պէյին մասոնական նշան տուի, թէ կ՛ուզեմ իրեն հետ խօսիլ: Երբ միջանցքին մէջ եղանք, ես իրեն բացատրեցի թէ ինչպիսի՛ “բարեկամ” եւ ինչպիսի՛ ազատական մըն է Կուչքովը:
Թալաաթ պէյ շատ շնորհակալ եղաւ, որ այս պարզաբանումը կատարեցի իրեն, եւ ըսաւ ինծի. “Կրնաք հանգիստ ըլլալ, որ Կուչքովին սուրճ պիտի չհրամցուի”” (էջ 110-111):
Թէ Թալաաթ Կուչքովին սուրճ հրամցո՞ւց կամ ոչ չենք գիտեր, բայց հայազգի-թիւրք-հրեայ մասոնական այս սիրալիր հանդիպումներէն 90 օր ետք հայութեան հրամցուեցաւ առաջին Երիտթրքական Եղեռնը՝ Ատանայի եւ շրջակայքի 30.000 հայոց կոտորածը: Աւա˜ղ, այս ջարդէն ետք եւս հայ մասոն ղեկավարները շարունակեցին մասոնական եղբայրական սիրաբանութիւնը Թալաաթ, Էնվեր եւ ընկերք շրջանակին հետ, որու հետեւանքն եղաւ Մեծ Եղեռնը եւ նոյն սիրաբանող հայազգի մասոններու մեծ մասին կոտորածը (Զօհրապ, Տաղաւարեան, եւն.):

Գէորգ Եազըճեան
Պատմ. գիտ. թեկնածու

“Լուսանցք” թիվ 146, 2010թ.

Ազգային ողբերգության ծնունդը՝ օտար եւ ապազգային ուժերի մասնակցությամբ

19 Մարտի, 2010

Ճշմարիտ ազգայնականությունը ազգայնամոլություն չի ենթադրում

Ավելորդ կամ անիմաստ չէ այսօր վերստին ահազանգել համաշխարհային (մարդկության) կյանքում տիրող հոգեւոր ու իշխանական (իհարկե, նաեւ՝ այլ) համակարգերի ճգնաժամի մասին, որի հետեւանքով համամարդկային արժեքները հարստացնող տարաբնույթ ազգերի փոխհարաբերության հարցը ոչ միայն ծայրահեղ լարվածության է հասել, այլեւ հայտնվել է պայթյունավտանգ վիճակում: Նման անբարենպաստ իրավիճակներից միշտ էլ պատվով են դուրս եկել այն ազգերը, որոնք մշտապես սնվել ու կապված են եղել իրենց ազգային էությանը, ինքնությանը, արմատներին, բաներ, որոնք պայմանավորում են տվյալ ազգի տեղն ու դերը համաշխարհային գործընթացներում ի վերուստ տրված իրենց առաքելությամբ:

Այսպիսով, իր լրջությամբ ու ճակատագրականությամբ մեկ անգամ վերստին մեր առջեւ ծառացել է ազգաճանաչողության խնդիրը, որն իր սֆինքսյան հարցադրումով վճռորոշ է լինելու ոչ միայն որեւէ ազգի (տվյալ դեպքում՝ հայ ազգի) ճակատագիրը կանխագծելու համար, այլեւ ունի համազգային-համամարդկային բնույթ:

Իսկ այն ազգերը, որոնք չեն ուզում հասկանալ ազգերի ճակատագրի խորհուրդը, որոնք գերագույն կամք չեն ցուցաբերում ըմբռնելու համար ներկայիս աշխարհի բռնակալական գազանային գործելաձեւը եւ կամ դիվանագետների “ամենամարդասիրական” ոճրագործությունների տրամաբանությունը, դատապարտված են ոչ միայն այլոց մեղքերի քավության նոխազը լինել, այլեւ՝ հեռանալ պատմության թատերաբեմից…

Ստեղծված բարոյահոգեբանական անկումային մթնոլորտում առավել եւս ակնհայտ է հոգու այն սովը, որի մասին դեռեւս անցյալ դարում հանճարեղորեն մարգարեացել էր հայ մեծ բանաստեղծը: Նյութատեխնիկական նվաճումների կողքին տեսադաշտից դուրս մնացած հոգեւոր աշխարհը ստեղծված ողբերգությունը ստեղծագործաբար հաղթահարելու ոգի է պարտադրում: Չնայած ստեղծված պատմասոցիալական բարդույթային այս իրավիճակում իսկ, կրկին խմորվում եւ կուտակվում է հանրության կենսական պահանջը հոգեւոր արժեքների հանդեպ: Այսպիսի պայմաններում հասարակության հոգեւոր սովը հագեցնելու եւ անկումային խավար մթնոլորտը լուսավոր ու հուսաբեր շողերով ողողելու միտումը կամ “առաքելությունը” ունեն բազմաթիվ կրոնական, աղանդավորական շարժումներ` իրենց խորհրդավոր, միստիկական մթնշաղով վարագուրված գաղափարներով ու փիլիսոփայությամբ: Իսկ այդպիսի խորհրդավորությունը կրոնական ու աղանդավորական շարժումներից աստիճանաբար անցնում է նաեւ կուսակցությունների, այլեւայլ կազմակերպությունների, հասարակական-քաղաքական միությունների գաղափարաբանության ու գաղափարաքարոզչության մեջ: Ահա, հենց այդ էլ մեզ ստիպում է զգուշավոր լինել, քանի որ այն ունի վտանգավոր հարուցիչներ, որոնք ի վերջո կարող են հանգեցնել ազգային ողբերգության: Նման ողբերգությունը ծնունդ է առնում նաեւ միստիկական ազգաճանաչողությունից, մի բան, որն անպատրաստին ավելի շուտ տանում է կեղծիքի ու սնապարծության գերություն, քան թե դուրս բերում կազդուրիչ, կենարար նոր կյանք:

Ավելի առարկայական լինելու համար, թերեւս, անհրաժեշտ է պատմական փոքրիկ մի դարձ կատարել ոչ խոր անցյալում (իսկ մարդկության պատմությունը հարուստ է նման նախատիպերով) կատարված մի իրադարձության շուրջ՝ կապված Գերմանիայում ազգայնացված բանվորական կուսակցության գործունեության հետ, որին վիճակված էր Գերմանիաի կյանքում վճռորոշ եւ ճակատագրական դեր խաղալ (կարելի է նմանապես քննարկել նաեւ մեկ այլ՝ կոմունիստական բանվորական կուսակցության գործունեությունը): …

1-ին համաշխարհային պատերազմում կրած պարտության հետեւանքով Գերմանիան մնացել էր ջախջախված, քայքայված տնտեսությամբ եւ կործանված իղձերով, բայց գերմանացիները պայմաններ ստեղծեցին ազգային զարթոնքը պայմանավորող ազգային գաղափարախոսությունների զարգացման ու տարածման համար: Գերմանացին աստիճանաբար փորձում էր ենթադրություններից հստակ անցում կատարել դեպի ստեղծված իրավիճակի կանխման ու վերափոխման ուղղություն: Ինչը նրան պետք է ստեղծված իրավիճակից դուրս բերեր, ոտքի հաներ Գերմանիան եւ վերադարձներ Գերմանիային տնտեսական ու քաղաքական նախկին հզորությունը՝ նրան դարձնելով համաշխարհային քաղաքակրթության առաջամարտիկը: Այդ ճակատագրական պահին այդպիսի դեր ստանձնեց Ադոլֆ Հիտլերը, որն իր պատմական առաքելությամբ, ճիշտ է, կարողացավ շտկել ստեղծված իրավիճակը դեպի դրականը, սակայն ինչ-ինչ պատճառներով եւս մեկ անգամ գերմանական ազգին կանգնեցրեց սարսափելի փաստի առջեւ՝ 2-րդ համաշխարհային պատերազմում կրելով առավել ջախջախիչ պարտություն…

Ահա այսպիսի մի պատմական իրադարձություն նկատի ունենալով՝ մենք հարց ենք տալիս. ինչպե՞ս եղավ, որ Հիտլերի նպատակասլաց պայքարը սիոնա-մասոնականության դեմ իր հակադարձ ողբերգական վախճանը ունեցավ ոչ միայն գերմանացիների, այլեւ՝ արիական մի քանի այլ ազգերի համար եւս, նաեւ՝ ի դեմս ԽՍՀՄ-ի կազմում եղած արիական ազգերի:

Պատմության բոլոր շրջափուլերում էլ հրեա-մասոնների կողմից ամեն ինչ արվել ու արվում էր, որպեսզի աշխարհում խմորվող արիականության զարգացումը կասեցվի եւ հնարավորության դեպքում նաեւ պառակտվի ու ոչնչացվի: Հանձին Հիտլերի, գտնվել էր այն անձը, ում միջոցով կարելի էր իրականացնել իրենց չարաբաստիկ նպատակները: Առիթը չուշացավ: 1923 թ. նոյեմբերի 8-9-ի իրադարձությունների արդյունքում Հիտլերը բանտարկվում է որպես հայրենիքի դավաճան (նրա հետ եւս 9 հոգի): Հենց այս ժամանակ էլ հրեա Ռ. Հեսսը կամավոր հանձն է առնում բանտ նստել եւ ոչ պատահաբար հայտնվում այն բանտախցում, որտեղ գտնվում էր Հիտլերը: Այս բանտարկության ժամանակ էլ ծնվում է Հիտլերի “Մայն կամպֆ” (“Իմ պայքարը”) աշխատության գաղափարը, որին իր նշանակալի մասնակցությունն է բերում Հեսսը: Նրան հաջողվում է գրքում արծարծվող գաղափարների մեջ ներմուծել գերմանական վերամբարձության ու ռասսայական խտրականության գաղափարները եւ հատկապես հակառուսական դիրքորոշումը: Եվ կրկին, ոչ պատահաբար, Հիտլերի իշխանության գալու համար մեծապես օժանդակեցին, ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին էլի ազգությամբ հրեա բանկիրները (Հուհենհեյֆերը, Ռոտշիլդները, Վարբուրգները եւ այլք): Հիտլերի միջոցով առաջ քաշած գաղափարախոսությունը իր վերջնական տեսքին հասավ 1924թ. Գերմանիա ժամանած միստիկ Գյուրջիեւի օգնությամբ, ում գաղափարները նույնպես ծառայեցվեցին այլ նպատակների…

Այսպիսով, արիասպանդի ողբերգական դրաման մշակված եւ պատրաստ էր սիոնա-մասոնական ուժերի կողմից: Երբ ամեն ինչ արված էր, եւ Հեսսը (նրա մասոնական մականունը Բերտա էր) կատարել էր իր առաքելությունը, նա 1941թ. հանկարծակի փախավ մասոնության կենտրոններից մեկը՝ Անգլիա (իսկ հետո նրան հաջողվում է խուսափել պատժից, քանի որ, ինչպես որոշ պատմաբաններ ակնառու փաստերի շարադրմամբ հաստատում են, Շպանդաու բերդում բանտարկվածը Հեսսը չէր, այլ նրա փոխարեն մեկ ուրիշը):

Իսկ հրեական միստիկական-օկուլիստիկական գաղափարախոսությունը, ներմուծվելով գերմանական առողջ ազգայնականության գաղափարադրույթների մեջ, արժեցավ արիական ազգերի եղբայրասպան ողբերգությունը: Գերմանական եւ ռուսական (նաեւ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող այլ) արիական ազգերը առճակատվեցին ու թուլացան “հանուն” սիոնա-մասոնության դիրքերի ամրապնդման: Չնայած իրենց փառահեղ տարիներին Հիտլերն ու Ստալինը բացահայտորեն պայքարում էին սիոնա-մասոնականության դեմ, այնուամենայնիվ, նրանց ղեկավարած իշխանական համակարգերում վխտում էին հրեա-մասոնական օթյակների անդամները: Սրանք առճակատման էին հանել ազգայնական Գերմանիան եւ համայնավարական ԽՍՀՄ-ը, որոնց գաղափարաբանությունները նույնպես կերտվել էին այդ մութ ուժերի աջակցությամբ: Նրանք էլ, չնայած ճնշումներին, ղեկավարում էին գաղափարախոսական “պատերազմները”: Եվ նպատակաուղղված պատերազմը ստեղծում է Հոլոքոսթի “անհրաժեշտությունը”, որը գործարարությամբ, արհեստական ողբերգականությամբ կարողացավ ստվերել մեկ այլ իրական ողբերգություն: Իսկ այդ զեղծարարության հետեւանքը եղավ այն, որ արատավորվեցին “արիականություն” եւ “ազգայնականություն” հասկացությունները, իսկ դրանք կրող ազգերը շուրջ 60 մլն. զոհ տվեցին… Իսկ միստիկական ազգաճանաչողությունը հանգեցրեց այն բանին, որ գերմանական, ռուսական, չեխական, սլովակյան, սերբական, հայկական եւ այլ արիական ազգերի արյան ծովում իր հաղթության դրոշը բարձրացրեց հրեա-սիոնա-մասոնության վիթխարի հիդրան, որն իր լիակատար տիրապետությունը փորձեց ու… հաստատեց աշխարհի վրա: Սակայն մարդկության մեջ կրկին արթնացել են ճշմարտության խանդավառ տենչանքն ու անձնուրաց որոնումների ալիքը: Կյանքի եւ գաղափարների ակնհայտ հակադրությունների բախումից մեծանում է հավանականությունը համաշխարհային հասարակական-քաղաքական մոտալուտ ալեկոծությունների: Եվ այդ փոթորիկն անգամ իրենց սեփական շահերին ծառայեցնելու համար սիոնա-մասոնական կառույցները ձգտում են մի կրկին անգամ գերաճի ենթարկել ազգայնականությունը՝ շեղելով այն ֆաշիստա-նացիստական փորձված ուղիով: Իսկ այն իրականացնելու համար այսօր նոր միստիկական գաղափարներ, նոր Գյուրջիեւ, նոր Հեսս եւ նոր Հիտլեր է փնտրվում: Հետաքրքիր է, որ այս “գործ”-ին մասնակցում են եւ օտարները եւ մերոնք… Մեկ անգամ չէ, որ առաջարկ է եղել, օրինակ՝ հայ-արիականներին, օտարների կողմից՝ ազգայնական բարձրեվրոպական ու բարձրռուսաստանյան հանդիպումներ ունենալու… կամ մերոնց կողմից՝ “սքինհեդական” եւ նմանօրինակ այլ գործունեությամբ զբաղվելու համար… Դրանք, բնականաբար, բոլորն էլ մերժվել են՝ հասկանալի պատճառներով:

Այսօր, ինչպես մյուս արիական ազգերի մեջ, այնպես էլ հայության ներսում փորձում են լռեցնել ճշմարիտ ազգայնականությունը, (հայ)արիական դավանաբանությունը, որից հետո կանցնեն սին ազգայնականների ու արիականների ստեղծմանը: Ավելի քան 5 տարի է հայկական զլմ-ները արգելանք են դրել Հայ Արիական միաբանության համաարիական եւ համահայկական գաղափարաբանության ծավալման, քարոզման դեմ, հրաժարվել են ներկայացնել դրանք` հեռուստաեթերներից եւ մամուլի զանգվածային միջոցներից զրկելով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Նրան հեռուստաեթեր հրավիրելը կամ մամուլում որոշակի “տարածք” հատկացնելը դարձել է խիստ վտանգավոր, քանի որ սիոնա-մասոնական հայտնի “աչքը” հետեւում է.. Սակայն, ինտերնետ-համացանցում ՀԱՄ-ն ու Արմեն Ավետիսյանը մնացին “հասանելի” բոլոր հետաքրքրվողների, հատկապես հայ եւ այլազգի ազգայնական ուժերի համար, եւ իզուր չէ, որ ՀԱՄ պաշտոնական կայք՝ http://www.hayary.org, այցելում են ավելի քան 100 երկրների “ուզող-չուզող” ներկայացուցիչներ:

Չեն դադարում նաեւ հալածանքները, ՀԱՄ առաջնորդին կալանավորելն ու դատապարտելը քիչ համարվեց եւ նա վերջերս “ավտովթարի” ենթարկվեց ու այդ գործը համաներմամբ փակվեց… առանց դատավարության: Իսկ այդ ընթացքում, երբ Արմեն Ավետիսյանը բուժվում եւ վերականգնվում էր, որոշ զլմ-ներով տեղեկատվություն տրվեց, թե մի ոմն հայտնի հայ մասոն փորձում է հայ արիականների հավաք կազմակերպել Երեւանի հայտնի հյուրանոցներից մեկում… Սակայն, ՀԱՄ առաջնորդը այս անգամ էլ համառ էր, ու չնայած պատճառած մարմնական մեծաթիվ ջարդվածքներին, վնասվածքներին, վերադարձավ կյանքի ու պայքարի իր հունը… Ու առժամանակ կասեցվեց “նոր հայ-արիականության” հռչակումը: Բայց սա չի նշանակում, որ նման փորձեր այլեւս չեն լինելու: Ավելին, որոշ ուժեր, կամա թե ակամա ծառայելով օտարին, փորձեցին տեղի մարդկանցով (ազգայնական ոլորտում անպատվեր կամ պատվերով գտնվող) իրենց ենթարկեցնել Հայ Արիական միաբանությանը (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբմանը (ՀԱՀ), ծայրահեղ դեպքում՝ պառակտել-երկփեղկել ազգայականությունը: Սակայն, ինչպես ՀԱՄ-ը, այնպես էլ ՀԱՀ-ը մնացին իրենց դիրքերում եւ հրաժարվեցին կիսատ-պռատ ազգայնականներից ու հեթանոսներից, ովքեր այսօր էլ պատրաստ են հանուն անձնական բարեկեցության ծառայել օտարին կամ օտարահպատակ հային…

Սակայն, պայքարը դեռ առջեւում է, եւ համաշխարհային գործընթացները, ցավոք, Հայաստանն էլ կներքաշեն սիոնա-մասոնական նոր խարդավանքների մեջ…

Գտնվելով այսպիսի մի ճակատագրական շրջադարձի առջեւ` անցյալի վերարժեւորումը մեզ մեկ անգամ եւս պարտադրում է, որ փնտրենք, որոնենք ճշմարտության նախահիմքերը՝ աշխարհի ու մեր ազգի մթնշաղված առեղծվածը հաղթահարելու եւ գերմանացիների կամ խորհրդային կոչված ժողովրդի ճակատագրից խուսափելու համար: Եվ հայ ազգայնականությունը որպեսզի չարժանանա նման ճակատագրի, պետք է հենվի այնպիսի արժեքների վրա, որոնք ծառայեն մեր ազգային ու պետական շահերին, բուն հայկականությանը: Իսկ ճշմարիտ ազգայնականությունը չի նշանակում պարզապես հակադրություն բոլորի հետ, այսպես հաճախ շփոթում են ազգայնականությունն ու ազգայնամոլությունը: Ճշմարիտ ազգաճանաչումը ազգերի մեջ վեր է հանում համատիեզերական իմացությունը եւ դրա վրա հիմնված համամոլորակային՝ համամարդկային արժեքները (ոչ այսօրվա համամարդկային հորջորջվող անբարո եւ ապազգային արժեքները) եւ մասնակից է դարձնում աշխարհում ընթացող մնայուն եւ հավիտենական արժեքների արարմանը:

Հզոր Հայաստանը դեռ ճանապարհին է… ԽՍՀՄ փլուզումից հետո հայը պետք է հենվեր իր ազգային գաղափարների ու հավատի (Հայ Աստվածների պաշտամունքի) վրա, նպատակայնորեն զարգացներ ազգային տնտեսությունը, հատկապես՝ արդյունաբերությունը, տարբեր արտադրությունները, սոցիալական եւ իրավական ոլորտները… Եթե գերմանացին ուներ գերմարդի գաղափարը, որը եսակենտրոն էր ու դարձավ ինքնակործանարար, ապա մենք ունենք ցեղամարդի գաղափարը, որը ազգակենտրոն է եւ հայրենապաշտ…

Եվ հիմա էլ մենք՝ հայերս, կարող ենք հենվել ՑԵՂԱՄԱՐԴՈւ, որը նույնն է թե` ԱՐՈՐԴՈւ գաղափարին ու կենսակերպին, եւ եսակենտրոն (սին գերմարդ) դարձած հայ իշխանավորին, գործարարին կամ մտավորականին վերադարձնել դեպի ԱԶԳԸ, այլապես… դա կանի օտարը՝ իրեն արդեն “արդարացրած” գործելաոճով եւ ազգասպանդի տարաբնույթ միջոցներով…

Արամ Ավետյան “Լուսանցք” թիվ 141, մարտի 19-25, 2010թ.

Վրացական եւ Ադրբեջանական խաղեր

26 Փետրվարի, 2010


Վրաստանը սիոնիստների հետ` ձեռք ձեռքի
Գաղտնիք չէ, որ Ռուսաստան-Իսրայել զինվորական համագործակցությունը առկա էր Ռուսաստան-Վրաստան պատերազմից առաջ, ինչը ժամանակավորապես դադարեցվեց, երբ ՌԴ-ն Իսրայելից պահանջեց կանգնեցնել զենքի վաճառքը Վրաստանին:
Նախորդ տարվա 2-րդ կեսին 2 երկրները նորից ցանկացան համագործակցությունը վերականգնել: Այս առումով Վրաստանի ԱԳ փոխնախարարը հոկտեմբերի վերջին Իսրայել կատարած այցից եւ բարձր մակարդակով տեսակցություններից հետո ասաց, որ երբ հարցը վերաբերում է երկկողմանի հարաբերություններին, Իսրայելը ուղղորդվում է իր եւ 2-րդ կողմի շահերով միայն: Այդ հանդիպման շրջանակներում Վրաստանը պետք է գներ 16 տանկ, ինչը, սակայն, չիրականացավ Ռուսաստանի միջամտության պատճառով: Հակառակ Մոսկվայի սպառնալիքներին, թե չի հանդուրժելու Վրաստանի զինվորական կարողության վերականգնումը, եւ հակառակ զգուշացումներին, թե խզելու է զինվորական համագործակցության կապը այն բոլոր երկրների հետ, որոնք կշարունակեն զենք մատակարարել Վրաստան-Իսրայել զինվորական համագործակցությանը, վերջինս շարունակում է վերելք ապրել:
Սիոնիստական մի ընկերություն, որ գտնվում է Կիպրոսում, պայմանագիր է կնքել բուլղարական “Արսենալ” ընկերության միջոցով Վրաստանին 50 հազ. գնդացիր, 1000 հակատանկային հրթիռ, 20 հազ. նռնակ եւ 15 հազ. հրացան (5.56 մմ-անոց) մատակարարելու համար:
Հակառակ սրա՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի Մոսկվա այցից հետո Ռուսաստանը որոշեց հետաձգել S-300 հակաօդային հրթիռների առաքումը Իրան… Հարկ է նշել նաեւ, որ վերջերս Ստամբուլում կայացավ Վրաստանի ՊՆ Բաչո Ախալայայի եւ նրա թուրք գործընկեր Ահմեդ Վեչտի Կոնուլի հանդիպումը, որի ժամանակ նրանք անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ռաֆֆի Պապիկյան
Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար

Ադրբեջանը հիմա էլ կրոնական բլեֆ է սարքում
Ադրբեջանական իշխանության՝ Բենանյարի իրադարձությունների եւ Բաքվում հավատացյալների խաղաղ ցույցը դաժանորեն ճնշելու շուրջ ստեղծած շոուն լրիվ տապալվել է: Այդ 2 դեպքերն էլ Բաքուն փորձել էր ներկայացնել իբրեւ Արեւմուտքի պահանջներից բխող հակազդեցություն: Դաժանություններն արդարացնելու համար իշխանական գաղափարախոսները ցանկացել են այնպիսի կարծիք ձեւավորել, թե Ադրբեջանում ամեն պահի կարող է “կանաչ հեղափոխություն” տեղի ունենալ, իսկ ահա, իշխանությունն էլ պայքարում է դրա դեմ, եւ բնական է, որ գործում է Արեւմուտքի շահերին համապատասխան:
Սակայն ԱՄՆ-ի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը (USCIRF) բացահայտել է այս կեղծիքը: Հանձնաժողովի գլխավոր վերլուծաբան Կատերին Կոզմանը անհանգստություն է հայտնել ադրբեջանական իշխանության կողմից կրոնական ազատությունների մասով միջազգային պարտավորությունների խախտման առիթով: Նա նշել է, որ հատկապես Բենանյար գյուղում Աշուրայի տոնակատարությունը ճնշելու հետ կապված դաժան դեպքերը եւ փետրվարի 13-ին Բաքվում հավատացյալների խաղաղ ցույցը ոստիկանության կողմից դաժանորեն ցրելը խիստ անհանգստացնող փաստեր են: Մուհամեդ մարգարեի հիշատակին ուղղված խաղաղ երթն արգելել էր ոստիկանությունը, իսկ ուժի կիրառումը բացասական հետեւանքներ է ունեցել:
Այսպես Ադրբեջանի իշխանությունը չի կատարում ԵԱՀԿ առաջ ստանձնած պարտավորություններն ու այդ կազմակերպության պահանջները: Հանձնաժողովը կոչ է արել Բաքվին՝ թույլ տալ ԵԱՀԿ մասնակցությամբ միջազգային մակարդակով հետազոտել Բենանյարի իրադարձությունները:
Հանձնաժողովը նաեւ խորհուրդ-հանձնարարություններ է պատրաստում ԱՄՆ-ի նախագահի եւ պետքարտուղարի համար:
Ազդեցիկ այս կազմակերպության հակազդեցությունն իրականում պետք է գնահատել որպես ԱՄՆ-ի դիրքորոշում: “Այսպիսով՝ լավ կլիներ, որ Ադրբեջանի իշխանությունը վերջ դնի կրոնական պատճառներով Արեւմուտքին ուղղված շանտաժի իր ջանքերը”,- նշել է ադրբեջանական “Ազադլըգ” պարբերականը:

Վահագն Նանյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Անգլիան դեռ մութ Ալբիոն է

12 Փետրվարի, 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել բրիտանական պաշտոնատար անձանց եւ թագավորական ընտանիքի անդամների հետ: Նա նաեւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների ու ճանաչված հասարակական գործիչների. “Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները եւ հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը”,- նշել է ՀՀ նախագահը:
Մեծ Բրիտանիան կամ ինչպես հաճախ է նշվում՝ Անգլիան, միշտ էլ աչքի է ընկել ոչ հայանպաստ տրամադրություններով եւ առավել հաճախակի աջակցել է Թուրքիային կամ Ադրբեջանին: Այժմ էլ անգլիական կողմը դեռ սերտորեն համագործակցում է թուրք-հրեական դաշինքի հետ, իսկ Կովկասի տարածաշրջանում, եվրոպական բաժանումների պայմաններում, վերստին համագործակցում է Ադրբեջանի հետ: Հայաստանյան ուղղությունը կանոնակարգում է Ֆրանսիան, վրացականը՝ Գերմանիան:
Այժմ տարածաշրջանային նավթա-գազային կռիվներում բրիտանական տնտեսական կազմակերպությունները որոշակի խոչընդոտների են հանդիպում Ադրբեջանում, ուստի՝ կփորձեն Հայաստանի հետ խաղեր տալով դաս տալ Բաքվին: Իսկ թե այդ դասն ինչպես կավարտվի, քանզի Ադրբեջանը կարծես դեմ չէ հարաբերությունները կարգավորել Մոսկվայի հետ, դեռեւս կպարզվի: Սրան կարող է նպաստել նաեւ ՎՈւԱՄ-ի կազմաքանդումը, եթե Ուկրաինայի նորընտիր ռուսաստանամետ նախագահը դուրս բերի իր երկիրը ՎՈւԱՄ-ի կազմից եւ կրկին հայտնվի ԱՊՀ-ում: Գուցե նաեւ Ադրբեջանը հայտնվի ԱՊՀ-ում…
Այս իրադարձություններից հետո միայն հստակ կլինի` Հայաստանը կարո՞ղ է ակնկալել մեր հանդեպ միշտ “սառը” բրիտանական համագործակցության “տաքացում”, թե՞ ամեն բան կմնա նույնը…
Իսկ գուցե բրիտանական “տաքացումը” հանգեցնի ռուսաստանյան “սառեցմա՞ն”… Ուստի՝ անկախ տաքացումներից կամ սառեցումներից, որ ուղղությամբ էլ դրանք կատարվեն, անհրաժեշտ է կողմնորոշվել միայն մեր ազգային նպատակների լուծման առաջնահերթությամբ:
Հատկապես, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն օրերս հայտարարել է, որ առաջիկայում լուրջ քայլեր են կատարվելու հարավային Կովկասում: Ինչ-որ քայլեր էլ նախատեսվում են Միջին Ասիայի հանրապետություններում:
Թուրք նախարարը չի կարծում, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների եւ հարաբերությունների կարգավորման գործընթացում թուլացել է Անկարայի քաղաքական կամքը. “Մենք շարունակում ենք քաղաքական զորեղ կամք ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում հաստատուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով ամեն տեսակ ջանքեր գործադրելու համար”: Կարծում ենք` Երեւանը ոչ պակաս կամք կդրսեւորի արտաքին քաղաքական խնդիրներում:

Վահագն Նանյան

Հայկական հարձակու՞մ, թե՞ ինքնապաշտպանություն

Պատերազմը վտանգավոր է բոլորի համար
ԼՂՀ հակամարտության թեժացումը մարտահրավեր է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված կողմերի համար, այլեւ` ամբողջ միջազգային հանրության, հատկապես` տարածաշրջանում խոշոր ներդրումներ իրականացրած ընկերությունների համար. այսպես է կարծում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, ընթանում է մեծ թափով: Այս մրցավազքը խիստ վտանգավոր է. վտանգավոր է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար, Եվրոպայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների համար, Կովկասում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որեւէ լուրջ գնահատականի, ըստ էության, չի արժանանում: Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միեւնույն է՝ ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ եւ երբ: Երբ առաջատար պետությունները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կարծում, թե այդ երկրների համար պետք է միեւնույնը լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնուհետեւ դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք”,- ասել է ՀՀ նախագահը:
Մեծ Բրիտանիան, իսկ ավելի պարզ՝ բրիտանական նավթային ընկերությունները Ադրբեջանում արտաքին ներդրումների ծավալով գերազանցում են մյուս երկրներին, եւ բրիտանական իշխանությունները պետք է փորձեն իրենց ազդեցությունն օգտագործել՝ Ադրբեջանի իշխանություններին ավելի կառուցողական եւ ընդունելի հարթություն տեղափոխելու համար:

Արցախը կհայաթափվի Նախիջեւանի պես
ՀՀ նախագահն արտահայտվել է նաեւ Նախիջեւանի հարցով` այն շաղկակապելով արցախյան խնդրին: “Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատեւման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում՝ Նախիջեւանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք` այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը` ուրի՞շ: Այս “ուրիշ” Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջեւանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչնացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել եւ ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետեւանքները տեսնել արգելեց”,- նշել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահը իր հրապարակային ելույթներում տարանջատում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական արձանագրություններում, ասելով, որ ցեղասպանության դատապարտման պայքարը շարունակվելու է, եւ իզուր են թուրքական պաշտոնյաները այն (ինչպեսեւ՝ Արցախի խնդիրը) կապում արձանագրությունների վավերացման հետ: Բայց ՀՀ նախագահը չպետք է մոռանա, որ ինչպես “ուրիշ” Ադրբեջան չի լինում, այնպես էլ՝ “ուրիշ” Թուրքիա…

Արտակ Հայոցյան

Աշխուժանում է նաեւ Ռուսաստանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս ընդունելով Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին, կարեւորել է այդ այցը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում եւ վստահություն է հայտնել, որ նոր թափ կհաղորդվի երկկողմ համագործակցությանը:
2010թ.-ն ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության եւ նորարարությունների տարի, ուստի, քննարկվել են նաեւ համատեղ միջոցառումների իրականացման հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի եւ այլ ոլորտներում:
Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, եւ ձեւավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում: Եվ չնայած տնտեսական ճգնաժամին՝ Հայաստանը շարունակում է կատարել ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին:

Գոհար Վանեսյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Ադրբեջանցիները` հայկական հեթանոսության եւ արիականության դեմ 2

5 Փետրվարի, 2010


Հատկանշական է, որ երբ նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում անցկացվեց Շեքսպիրյան փառատոնը, “EL CETERA” մոսկովյան թատրոնը ծալազդներ էր բաժանում, որտեղ գրված էր. “Երկու հսկա ցեղերը` արիական եւ սեմիթական, համաշխարհային պատմության ասպարեզում բացառելով միմյանց, ապրում են առ այսօր: Մենք հետեւում ենք նրանց բնավորություններին, նրանց գոյության ամբողջ ընթացքին: Եվ ցնցվել ենք առկա խորը տարբերություններից… Արիների մասին ասում են, որ ամենուր, որտեղ նրանց հանդիպես, կենսուրախ են, կենսախինդ, սիրում են բնությունը, խոնարհվում են գեղեցկությանը: Անհնար է հաշվարկել արարման այն շարքերը, որտեղ նրանք տեղ են զբաղեցրել: Պատմության առանցքն անսահման առատաձեռն է նրանց հանդեպ` գիտություն, արվեստ, պետական գործ. ահա արարման 3 արդյունք, որում արիական ստեղծագործ միտքը հասավ կատարելության… Իսկ այն, ինչը կազմում է արիական բնավորության ժխտումը, հոգեբանական ձեւավորված պատկերն է սեմիթական ժողովրդի: Սեմիթները երբեք ոչ մի հետաքրքրություն չեն ունեցել շրջակա միջավայրի հանդեպ, եւ երբեք նրանց մոտ գիտելիքը չի ծնվել: Նրանք միշտ հանդես են եկել շարունակող կամ մեկնաբանող, բայց ոչ ստեղծագործող, արարող: Երբեք չեն իմացել արվեստի փայլուն, լուսավոր աշխարհը, եւ նրանց մեջ չեն ծնվել նկարիչներ, քանդակագործներ եւ ճարտարապետներ: Նրանք այլոց ստեղծածն են յուրացրել կամ այլոց մեծերին են սեփականացրել… Անգամ իրենց Սողոմոնի տաճարը հրեաները չեն կառուցել, օգտվել են ուրիշների ծառայությունից, օտարերկրյա վարձկան ճարտարապետներից եւ հմուտ վարպետներից: Հրեաները չունեն ավանդույթներ, չունեն դիցաբանություն, չունեն այլ հիշողություններ, բացի կրոնականից եւ պատմականից, որոնք առավելապես զարմանք ու տարակուսանք են առաջացնում բոլորի մոտ… Կարծես այդ ժողովուրդը չի ունեցել ո՛չ մանկություն, ո՛չ հերոսական պատանեկություն: Նրանք միշտ այդպիսին են եղել”…
Այսպիսի տեսակետների կարելի է հանդիպել նաեւ ռուսաստանյան որոշ կայքերում:

Արիների մասին հակառակն է ճղճղում ադրբեջանական “Դեյ. ազ” կայքում ոմն պրոֆեսոր Ռովշան Մուստաֆաեւ, ով, պախարակելով արիներին, իբր “աղմկահարույց փաստարկներ է բերել հրեաների հանդեպ գազանաբար վերաբերմունքի ցուցաբերման մասին Հունգարիայում ապրած ազգությամբ հայ Ֆերենց Սալաշիի (Սալասյան) կողմից՝ Գերմանիայում նացիստական իշխանության ժամանակ”:
Անդրադառնալով այդ պրոֆեսորի “սենսացիաներին”` նոր “փաստեր” էլ ավելացրել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մաիսեյ Բեքքերը:

Ըստ նրա, “դեռ նախորդ 20-րդ դարի 20-ական թվականներին Հունգարիան վերածվել էր այսպես ասած աջ-էքստրեմիստական եւ ազգայնամոլական տականքների հավաքատեղիի, որտեղ կուտակվել էին ռասիստական խտրականություն դավանող անձիք ամբողջ Եվրոպայից: Այդ տարիներին այստեղ էին բնակվում շատ ժողովուրդներ եւ էթնիկ խմբավորումներ, այդ թվում եւ հայկական ոչ մեծ համայնքը”:
Մ. Բեքքերը նշում է, որ հայկական համայնքի շատ անդամներ հաճույքով ընդունում էին արիական ցեղի գերակայությունը, քանզի իրենց համարում էին այդ ցեղի անմիջական հետեւորդները: Այդ համայնքում էր 1-ին աշխարհամարտի վետերան, Ավստրո-հունգարական բանակի սպա, ծնունդով սլովակյան Կոշիցա քաղաքից զտարյուն հայ Ֆերենց Սալաշին (Սալասյան): “1930թ. այս գործիչը ներթափանցեց ռասիստական խմբակ` “Հունգարիայի կյանքի միություն” կազմակերպություն եւ դարձավ նրանց գաղափարախոսը: 1937թ. Սալաշին ստեղծեց եւ հիմնադրեց ֆաշիստական կուսակցություն՝ “Խաչված աղեղներ”, եւ այդ կուսակցության խորհրդանիշն էր Հունգարիայում արգելված կեռխաչը: Քանի որ կուսակցության գործունեությունը Հունգարիայի իշխանությունների շահերին հարիր չէր, կուսակցության գործունեությունն արգելվեց, ղեկավարը ձերբակալվեց եւ ուղարկվեց բանտ: 1940թ. գերմանական կառավարության ճնշման ներքո Սալաշին ազատվեց եւ գնաց Գերմանիա՝ Բեռլին, իր տերերի մոտ”, — հիշեցնենք` սրանք Մ. Բեքքերի խոսքերն են:
Ըստ նրա, երբ Հունգարիան օկուպացվեց հիտլերյան ֆաշիստական բանակի կողմից, “Խաչված աղեղներ”-ի առաջնորդը կրկին պահանջված էր եւ քանի որ պաշտում էր հակաթուրքիզմը եւ հակասեմիթ էր, շատ օգտակար ծառայություն մատուցեց ֆաշիստական Գերմանիայի մարդասպաններին:

Պատերազմի տարիներին հիտլերյան բանակում մի ամբողջ հայկական լեգիոն էր ներքաշվել նրանց շարքերը` 27 հզ. մարդ, որից 3 հզ.-ը “CC”-ի եւ “Աբվերի” շարքում”:

“Եվ ահա,- շարունակում է Մ. Բեքքերը,- այս համապատկերում արժեւորվում է 20-րդ դարի 30-ական թվականներին թուրքական կառավարության փոխօգնությունը` հրեա ժողովրդին Թուրքիայով Պաղեստին հասնել թույլատրելը: Իսկ երբ ազգայնամոլական խմբավորումը, Աթիլհանը փորձեց գերմանական փողերով կազմակերպել հակասեմիտիզմը Թուրքիայում, Թուրքիայի հանրապետության վարչապետ Ջ. Բայարը հայտարարեց. “Թուրքիայում գոյություն չունի հրեական հարց”: Այսպիսով Թուրքիան հրեաների համար դեպի Պաղեստին ուղեւորվելու տարանցիկ երկիր եղավ: 1943-1944թթ. 37 հզ. հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեց”:

Այսպես մոռացության է մատնվում սիոնիստական պարագլուխ Հերցլի եւ Օսմանյան կայսրության առաջնորդ Աբդուլ Համիդի գաղտնի “բանավեճը”՝ Պաղեստինում Իսրայել հիմնելու մասին, ավելին՝ չի հիշատակվում երիտթուրքերի հեղափոխության մեջ սիոնիստ ծպտյալ հրեաների գործոնը եւ Պաղեստինի ժողովրդի հետագա հալածանքները, երբ “37 հազար հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեցին”… Իսկ այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանն առանց ամաչելու խոսում է հրեաների կողմից պաղեստինցիների հանդեպ իրականացված եւ շարունակվող ցեղասպանության մասին: …

Վերոհիշյալ գիտաշխատողը Հայաստանում հակասեմիտիզմի մասին էլ է բարբաջում. “Հատկապես վերջին տարիներին առաջացել է դիվանագիտական արգելք Իսրայելի եւ Հայաստանի միջեւ, երբ Իսրայելի դեսպանին (Ռիվկա Կոհենին,-Ա.Ա.) հայտարարեցին (ծայրահեղական Հայ Արիական միաբանությունը, որին արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն) անցանկալի անձ՝ իբր այսպես կոչված եղեռնի ճանաչումը մերժելու հայտարարության համար, եւ վերջին ժամանակներս Երեւանում հոլոքոսթի հուշարձանը պղծվեց…”:

“Հակասեմիտիզմը Հայաստանում” հաշվետվությունում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը շեշտել է այն փաստարկը, որ “գրքերում եւ պատմության մեջ փառաբանվում է (նաեւ զլմ-ներով) դաշնակցական ակտիվ գործիչ Դրաստամատ Կանայանը, մականունով՝ առավել հայտնի Դրոն: Այս գործիչը, 1920-21թթ. եղել է ռազմական նախարար ՀՀ-ում, իսկ երբ հաստատվեցին խորհրդային կարգեր Հայաստանում, Դրոն ստիպված էր հայրենիքը լքել: Եվ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոն համագործակցել էր նացիստական ռեժիմի հետ, առավել եւս ղեկավարում էր “Հայկական լեգիոնը”: Երբ ավարտվեց 2-րդ աշխարհամարտը, Դրոն ստիպված մեկնեց ԱՄՆ, որտեղ մահացավ 1956թ: Իսկ ահա 2000թ. նրա աճյունը վերաթաղվեց Հայաստանում՝ պետական զինվորական կարգով, ինչը զարմանալի չէ: Չէ որ այս “մարտիկը” հանուն հայրենիքի պայքարած հակասեմիթ է, ով պետք է այսօրվա կառավարություններին՝ որպես խորհրդանիշ, եւ արտացոլում է իրենց իսկ էքսպանսիոն խտրական ծրագրերը եւ նոր սերնդի դաստիարակման գործում ատելության եւ մեկ այլ ազգի հանդեպ հակակրանք ներմուծելու տեսությունը (տիպիկ թյուրքական զազրախոսություն-Ա.Ա.): Ահա թե ինչու ԱՄՆ-ում հայկական համայնքը հարյուր հազարավոր դոլարներ է փոխանցում այդ մարդու անունով առաջնորդների երիտասարդական ինստիտուտ հիմնելու համար”:

Չբավարարվելով անցյալի նկատմամբ սադրանքներ մոգոնելով, Մ. Բեքքերը հավելում է, թե. “Հայաստանում մինչեւ օրս կա այն կարծիքը, “թե իբր հրեաներն են կազմակերպել այսպես կոչված 1915թ. եղեռնը: 2004թ. այս եւ այլ մեղադրանքների համար, հրեաների հասցեին հնչեցրած, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով այս ամենը արտահայտելու համար օգտագործել էր իր ամսագիրը՝ “Հայ-Արիներ”-ը, եւ կազմակերպել էր այս հարցերի շուրջ բազմաթիվ մամուլի ասուլիսներ, հեռուստաեթերներ, մինչ անգամ ԱԼՄ հ/ը ղեկավար Տիգրան Կարապետյանին, ով հանդիսանում է Ժողովրդական կուսակցության նախագահ, ներքաշել էր իր կողմը”: Այնուհետեւ նշվում է, որ համաձայն Վ. Լիխաչովի եւ Ռ. Վարժապետյանի համատեղ տեղեկատվության` “Հայաստանում հատկապես տարածված է պատմաբանների այն տեսակետը, թե հայերն արիացիներ են եւ իրենց արարչական բնօրրանում են ապրում: Գոյություն ունեցող գիտական թեզերից մեկի համաձայն, հնդեվրոպացինների հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Մինչդեռ արիական դիցաբանությունը Հայաստանին հարկավոր է, որպեսզի օրինականացնի ադրբեջանական տարածքների բռնազավթումը:
Երբ ծանոթանում ես այս անհեթեթություններին, այն տպավորությունն է ստեղծվում, թե աշխարհը վերադարձել է նախորդ դարի 30-40-ական թվականները…”:

Այս ամենից հետո Մ. Բեքքերը հարձակվում է հայ ազգայնականների վրա` իմա` հայ-արիների. “20-րդ դարի դիցաբանությունը” գրքի հեղինակ՝ նացիստական ռազմական նախարար, ռազմական հանցագործ եւ այսպես կոչված հիտլերյան Գերմանիայի “Արեւելյան տարածքների նախարար” Ալֆրեդ Ռոզեմբերգը հիշյալ գրքում իր դատարկաբանությունով նույնպես հայտնել է “հայերի արիական ծագման մասին”:

Այսպիսով, ըստ նրա` Բեքքերի, հասկանալի է դառնում, թե ինչու է Հայաստանում ծաղկում ազգամոլությունը եւ հակասեմիտիզմը: Իզուր չէ, որ Հայաստանը տպագրել եւ տարածել է հակասեմիթական գրականություն: 2002թ. փետրվարին, Երեւանում, գրողների տանը տեղի ունեցավ մի գրքի շնորհանդես (“Ազգային համակարգ”), որի հեղինակը Ռոմեն Եպիսկոպոսյանն է: Ռ. Վարժապետյանի արտահայտմամբ՝ գիրքը մտածված է որպես գործիք, որով կարող է սկսել կազմավորել ինչ-որ ազգային ծրագիր, որում թուրքերին անվանել են ազգասպան, իսկ հրեաներին՝ ազգաքանդող: “Սրանի՞ց էլ լավ “Մայն կամպֆ”,- հարցնում է Բեքքերը,- զուր չէ, որ Երեւանում պարբերաբար պղծվում է հրեական հոլոքոսթի հիշատակի հուշատախտակը”:
Գիտաշխատողը շարունակում է ստել ու ճղճղալ. “Հայերը չեն կարողանում հաշտվել, որ հրեական հոլոքոսթը ընդունվել է ամբողջ աշխարհի կողմից, իսկ հայերի, այսպես կոչված եղեռնի ճանաչման հետ կապված, միշտ խնդիրներ կան: Հակահրեականությունը եւ քսենոֆոբիան Հայաստանում ցնորք չէ, ցավալի իրականություն է, ինչպես ռասայական խտրականությունը հայ արիների մոտ, հատկապես թուրք եւ սեմիթ ժողովուրդների հանդեպ: Ահա թե ինչու “հրեաները ժամանակակից Հայաստանից շուտով կանհետանան, քանզի այդ երկրի միակ էթնոս հայ ժողովուրդը դրան նպաստում է”:
Զարմանալի է, թե թյուրքական-ադրբեջանական տարբեր խմբերի ՀՀ-ից “անհետացման” մասին ինչու է լռում այս ադրբեջանցի կոչվածը…

Ինչպես ասում են՝ մնացել էր որ թուրքերը (նույնն է՝ թե ադրբեջանցիները) մեզ քննադատեն քսենոֆոբիայի եւ ջարդարարության առումով: Ակնհայտ է, որ թուրք-հրեական դաշինքը, ինչքան էլ երերուն լինի, շարունակում է իր համատեղ հակահայկական քարոզը: Այն, ինչ գրվում է թուրքական կամ ադրբեջանական կայքերում կամ զլմ-ներում, արդեն նախապես եւ հիմնականում տպագրված է լինում հրեապատկան մամուլի միջոցներում: Այնպես որ՝ աղվեսը պոչին է վկա բերում եւ պոչն էլ՝ աղվեսին:

Հավելենք նաեւ, որ Բեքքերը ադրբեջանական ազգանուն չէ…

Թե ինչու պիտի հայ արիներից այդքան խրտնեն թուրք-ադրբեջանցիները, հասկանալի է: Պատճառն այն է, ինչ ասվում է մեր նյութի սկզբում: Արարող ու ավերող տեսակները երբեք կողք կողքի ապրել չեն կարող: Նրանք անհամատեղելի են ինչպես սպիտակն ու սեւը: Բացի այս, թուրք-ադրբեջանցիները (կան խելացիներ) գիտակցում են, որ ժամանակավորապես են “տեղավորվել” բուն հայկական տարածքներում եւ վաղ թե ուշ քոչելու են… կամ էլ… ավելի վատ: Սրանից էլ հետեւություն, թե ինչու են հատկապես վերջերս թուրքական ու ադրբեջանական կայքերը հարձակում սկսել հայ արիների (հայ ազգայնականների) եւ արիադավանություն-հեթանոսության հետեւորդների դեմ:

Տեղի սղության պատճառով այլ փաստեր մեջբերել չենք կարող (հետո կանդրադառնանք ըստ անհրաժեշտության). դրանք խմբագրությունում են, նաեւ կայքերում` հասանելի շատերին:

Մարդկության “բարենորոգիչները”
… Այս հանձնարարականները բավականին ուսանելի են. նրանցում մեր առջեւ արիական մարդասիրությունն է` միանգամայն մաքուր, միանգամայն նախնական, — մենք սովորում ենք, որ ցանկացած անչար հասկացության հակադրությունը “մաքուր արյուն” հասկացությունն է: Մյուս կողմից պարզվում է, թե որ ժողովրդի մեջ է ատելությունը, չանդալայի (ոչ-ազնվացեղ-մարդ, խառնուրդ-մարդ,-խմբ.) ատելությունն այդ “մարդասիրության” հանդեպ հավերժացել, որտեղ է այն կրոն դարձել, որտեղ է նա հանճար դարձել… Այս տեսակետից Ավետարանները առաջին կարգի վավերագիր են. առավել եւս Ենոքի գիրքը: — Քրիստոնեությունը, ունենալով հրեական արմատ եւ հասկանալի լինելով լոկ որպես այդ հողի բույս, ներկայացնում է հակաշարժումը բուծման, ռասսայի, արտոնության ցանկացած բարոյականության դեմ. — դա par exscellence հակաարիական կրոնն է. քրիստոնեությունը բոլոր արիական արժեքների վերաարժեքավորումն է, չանդալայի արժեքների հաղթանակը, խեղճերին, ցածր մարդկանց քարոզված ավետարանը, ողջ ոտքի տակ տրվածի, թշվառականի, չստացվածի, տուժածի համընդհանուր ապստամբությունը “ռասսայի” դեմ,- չանդալայի անմեռ վրեժը…

Ֆրիդրիխ Նիցշե (ընդգծումները` հեղինակի)

Արամ Ավետյան
(ադրբեջանական նշյալ կայքերից թարգմանությունը` Աշոտ Բադալյանի)

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Միասին դեպի հայության հաղթահանդեսը

29 Հունվարի, 2010

Հայությունն ու Հայաստանը արդեն վաղուց են հայտնվել համակարգային ճգնաժամի մեջ: Պատճառն ավելի քան ակնհայտ է: Իշխանությունների եւ միջազգայնորեն մոգոնված ընդդիմադիր ուժերի հարմարվողական եւ օտարահաճ գործելաոճը ճգնաժամը հասցրել է վերահաս վտանգի աստիճանի, որից հետո կորցնելու ենք այս եղած պետականությունն էլ…

Մենք սթափվելու կոչ ենք անում համայն հայության եւ ՀՀ իշխանությունների մեջ “դեգերող” ազգային ուժերին ու անհատներին: Գերտերություններն ու սիոնա-մասոնական պարագլուխները, համաշխարհայնացման ձգտող մարդակուլ գերգաղտնի կառույցները ոչնչացման են տանում ազգերին, նաեւ՝ հայությանը:

Շրջվե՛ք դեպի ազգը:

“Եռամիասնական” իշխանական կուսակցություններից՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից պահանջում ենք դադարեցնել այս համատարած ապազգային ընթացքը մեզանում, եւ կամ էլ՝ հրաժարվել ազգային (ՀՀԿ-ն՝ նաեւ ազգայնական) կառույց լինելու պատվաբեր կոչումից: Այդժամ Հայաստանի Հանրապետությունն էլ կհռչակվի ո՛չ հայկական եւ մի ինչ-որ կամայական ու կամակատար պետություն…

Այս օրհասական պահին, երբ Հայոց պետությունը չունի սեփական տնտեսություն, կրթակարգ կամ կեցակարգ, ազգայինը (պատմականն ու ավանդականը) ոչնչանում է բոլոր ոլորտներում, իսկ մարդիկ համարակալվել-քարտավորվել են ինչպես անասուններ: Այլեւս մտորելու ժամանակ չունենք:
Կա՛մ ազգի հետ ու նրա կողքին, կա՛մ` թշնամյաց բանակում:

Եվ սա սթափեցնող կոչ է, որը պետք է հնչի մինչեւ հայության հաղթահանդեսը:
Հայաստա՛նը՝ հայերի՛ն:

Այլեւս անհրաժեշտություն է ազգային միասնական կամքի արտահայտումը, հայրենիք-սփյուռք համատեղ հանդես գալը: Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական դավադրորեն պարտադրվող հարաբերությունները կարող է եւ պետականակործան լինեն: Արդեն անարժեք են հնչում պետականամետ լինելն ու պետական գաղափարախոսության կրող համարվելը, քանզի խիստ հարցական է, թե Հայաստանի Հանրապետություն-պետությունը առաջնորդվում է հայկական արժեքներով: Մեզանում առավելապես գերիշխում են միջազգային հորջորջվող անդեմ՝ համամարդկային հռչակված զազրախոսությունները:

Ուստի միայն ազգային գաղափարախոսությամբ եւ ազգային հավատով կարող ենք կերտել ազգային պետություն:

Ուստի՝ առաջնորդվենք ոչ թե ՀՀ պետական, այլ հայ ազգային գաղափարախոսությամբ, ոչ թե ՀՀ պետական մտածողությամբ, այլ՝ հայ ազգային մտածելակերպով:

Ազգային հայը հայադավան է եւ էությամբ եւ հավատով:

Փա՜ռք Հայ Ազգին եւ Հայ Աստվածներին:

Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբ
27.01.2010թ. – ք. Երեւան

“Լուսանցք” Թիվ 3 (134), հունվարի 29 — փետրվարի 4, 2010թ.

Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը

22 Հունվարի, 2010


Առանց գրաքննության, բայց բանավեճի իրավունքով

Վերջերս ընկերոջս` Համլետ Գեւորգյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությանն էի ներկա: Թեման վերաբերում էր 1895-1908թթ. հայ ազգային-ազատագրական պայքարին ՀՅԴ-ի` այդ պայքարի գլխավոր կազմակերպչի մասնակցության պատմությանը:

Քննարկման ժամանակ իմ ելույթում նշեցի, որ ատենախոսությունը, ընդհանուր առմամբ դրական լինելով հանդերձ, ունի մի կարեւոր թերություն: Հեղինակը դաշնակցության գաղափարա-քաղաքական հայացքներին անդրադառնալիս անտեսել է դրանց` ջհուդա-մասոնականությունից ծագումնաբանությունը:
Տարրական պատմաճանաչողություն ունեցողի համար իմ նկատած թերությունը պետք է որ տեղին համարվեր (իմ ատենախոս ընկերոջ կողմից ասածս որոշ չափով այդպես էլ համարվեց): Բայց… Պաշտպանությունից հետո միջանցքում դեպ ինձ շտապով մոտեցավ մի հոռի դաշնակցական ու, բացելով իր տգիտության տրցակը, շուտասելուկով դուրս տվեց, թե «մեր 100 տարվա կուսակցությունը դուք` հեթանոսներդ վարկաբեկում եք»: Հետո էլ թե` «ամեն ինչում մասոնականության մատնահետքն եք տեսնում»: Նախ ասեմ, որ հեթանոսությունը (հայերեն` ցեղահավատքությունը) բնավ էլ ամեն ինչում մասոնականության մատնահետք չի տեսնում (ցեղահավատքությունը հենց մասոնականությունից սկզբունքորեն տարբերվող հավատ-աշխարհաճանաչողություն է), իսկ այնտեղ, որտեղ մասոնականության մատնահետքը կա, դա հեթանոսները չեն կարող չտեսնել:

19-րդ դարի վերջերից, որպես Հայաստանյայց եկեղեցու ապրած կերպարանափոխություններից մեկի` գաղափարա-քաղաքականի արդյունք, հայ կյանքում հայտնված Դաշնակցություն կուսակցությունը, սովորաբար, ինչպես իրեն ծնող եկեղեցին, իրեն սրբացնելու, իր թերիները բնավ չտեսնելու, դրանք կոծկելու կամ որպես առավելություններ ներկայացնելու սովորույթը ունի: Ներկա դեպքում` դաշնակցականը ինչպե՞ս կարող է խոստովանել իր կուսակցության եւ մասոնականության` համաշխարհային այդ չը-ար ուժի, ինչպես նաեւ այդ ուժի մի մասնավոր արտահայտություն երիտթուրքականության` հայության գլխին մեծ եղեռն բերողի սերտ կապը. կամ էլ, եթե փաստերի ճնշման տակ խոստովանի էլ, ապա այդ կապի մեջ հաստատ ինչ-որ լավ բան կտեսնի…

Բայց դե պատմություն կա չէ՞: Իսկ այդ պատմության փաստերը (ըստ Լեոյի եւ Րաֆֆու) ասում են հետեւյալի մասին (մեր կողմից ավելացնենք փաստերի մեկնաբանությունը միայն): Դաշնակցության նախնական ծնունդը կապվում է 1890թ. հետ, «երբ Թիֆլիսում էլ գոյություն ստացավ հայդուկային կռվի մի կազմակերպություն` «Երիտասարդ Հայաստան»1 անունով» (Լեո, «Անցյալից»): Կազմակերպության մկրտարանը‘մասոնականության` հակաազգայնության, այս աշխարհի դեմ դավադրության, գաղափարա-քաղաքական մշակման դարբնոցի, այդ ամենը ֆինանսավորող գլխավոր կենտրոններից մեկն էր` Ժնեւը, իսկ մկրտիչները` մասոնները:

Կազմակերպությունը հայդուկային` հատվածային կռիվն էր համարում թուրքահայերի համար ինչպես ներքին` դասակարգային, այնպես էլ արտաքին` թուրքական թշնամուց ազատվելու գլխավոր միջոցը: Երիտհայերը, որոնց մեջ առանցքայինները եկեղեցու ծոցից դուրս եկածներն էին, հույս ունեին, որ Եվրոպան` քրիստոնեական Հայաստանի մկրտարանն ու կնքահայրը, իրենց թիկունքին է կանգնելու իրենց նպատակների իրագործումի ճանապարհին: Կազմակերպությունը, միացած մի փոքր ավելի շուտ ստեղծված նույն գաղափարաբանությամբ առաջնորդվող հնչակյան կուսակցության հետ, ի պատասխան իրենց ազատական քայլերի տեղի ունեցող թուրք կառավարության տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որին զոհ էին գնում շատ հայեր, ովքեր նրանց կողմից դիտվում էին որպես հեղափոխության թշնամիներ: «Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ ժողովրդի փրկության: Այս արդեն շատ պարզ էր հեղափոխական բռնկումների առաջին իսկ խառն թվականներին` 1890-ին: Փտած էր այդ ուղղությունը հիմքից», — գրում է Լեոն: Երիտշարժումը, ինչպես նկատվեց, հայի հոգուց չծնվեց, այլ` Հայաստանյայց եկեղեցուց` ջհուդական այդ կառույցից, որն իր պատմության ընթացքում միշտ էլ աշխատել է «նոր»` որպես թե «դարձի եկած» հային «հին» հայի դեմ հանել` իհարկե շահարկելով նաեւ արտաքին թշնամու հանգամանքը: Շարժումը օտարածին էր նաեւ զուտ գաղափարա-քաղաքական առումով: «Նոր» հայերի շարժման այդ ծագումնաբանությունը պարզորոշ պատկերացնելու համար հետ գնանք:
Ողջ միջնադարը, կրոնա-քաղաքական առումով դիտած, «հանուն աստծո» «սրբազան» պատերազմների ու թալանի պատմություն էր, որի գլխավոր առանցքը կրոնական կառույցներն էին: Այդ թալանի ու պատերազմների տեսություններն ու գործնական մարմնավորումի տեխնոլոգիաները ներկայացված էին եբրայական ու եբրայածին զանազան կրոնական գրքերում, որոնցով չը-արիները երկար ժամանակ առաջնորդվում էին: Անցան սակայն երկար ու ձիգ այդ ժամանակները, եւ մաշվեցին այդ տեսություններն ու տեխնոլոգիաները, թալանվողներն ու հալածվողներն էլ հասկացան դրանց, դրանք մշակող կրոնական կառույցների ինչ լինելը: Բացի այդ, կրոնական միջնադարում խառնածինները` անմաքուր այդ մարդիկ չէին կարողացել լիովին կտրել ազնվականության քոքը, դրա մնացած արմատները ազնվականության նոր ծիլեր էին տվել. ազնվականության նոր եղեռն էր պետք կազմակերպել: Չը-արիների` իրենց հին ռազմավարության փոփոխության ենթարկելու մեկ այլ դրդապատճառ էլ կար: Նրանց դարավոր իղձն է միշտ եղել ազգերի նկատմամբ համաշխարհային տիրապետության հասնելը, որի համար իր դերն արդեն կատարած կրոնականությունն այլեւս խոչընդոտում էր: Ահա թե ինչու նոր` կրոնականից տարբերվող գաղափարախոսություն ու նոր կարգախոսներ էին արդեն պետք: Նոր գաղափարախոսությունը մասոնականությունն էր` հրեա մասոնների առանցքով, նոր կարգախոսները` «Ազատությունը», «Եղբայրությունը» եւ «Հավասարությունը»` հին հունական դիցաբանության նիմֆաների պես գայթակղիչ, բայց իրականում` մարդ խժռող, մարդու ստեղծածը լափող:
Մարդկության մեջ գցված նոր ժանտախտը` մասոնականությունը (ֆրանկմասոնականությունը, հայերեն` ազատ որմնադրությունը), որ երեւան գալուց ի վեր ինչ եղեռններ ասես չի արել, նախասկզբնապես առաջացել է 18-րդ դարում Անգլիայում, ջհուդներով ու արիա-սեմական խառնածիններով լեցուն այդ երկրում: Այդ գաղտնի կազմակերպության երեւան գալու ժամանակը մասոնները հորջորջեցին հենց, որպես թե, նոր ժամանակներ կամ նոր դարաշրջան, — մի պիտակ, որը ցայսօր էլ պահպանվում է: Հետո այն իր բջիջների (օթյակների) ցանցը նախ տարածում է Ֆրանսիայում, ապա` մյուս երկրներում: Այդ թվում` Թուրքիայում եւ Ռուսաստանում: Երեւան գալով ու արագընթաց տարածվելով (մասոնականությունը միջնադարից ժառանգած հսկայական տնտեսական, մշակութային ու կրթական ռեսուրսներ ուներ)` մասոնականությունը իր գերիշխանության տակ վերցրեց ամերիկա-եվրոպա-ասիական մշակույթի, կրթության, քաղաքականության, տնտեսության զգալի մասը: Ազնվականներից շատ-շատերը (մշակութային գործիչներ, փիլիսոփաներ, գիտնականներ…) անգամ ընկան դրա թակարդը: Աշխարհի տարբեր ծեգերում ստեղծված մասոնական այդ օթյակների գերնպատակն էր արիական ազգերի նոր սպանդը, նրանց ստեղծածների, դարերի ընթացքում նրանց կուտակածների նոր թալան-կողոպուտը, որոնց հասնելու համար մի կարճ ուղի էր մատնանշվում` հեղափոխություն ամենուր:
Արեւելյան երկրներից մեկում` Պարսկաստանում 1858-60թթ. ընթացքում առաջացած մասոնական մի գաղտնի կազմակերպության մասին հիշատակություն ենք հանդիպում Րաֆֆու «Կայծեր»-ում: Համաձայն գրողի պատմածների, կազմակերպությունը կոչվել է «Ֆարմուշխանա», այսինքն` «մոռացության տուն»: Կազմակերպության մեջ ընդունվելու «գլխավոր պայման» է եղել ամեն ինչ մոռանալը. «մոռանալ այս աշխարհի հետ կապող ամեն ինչը (անգամ` մորը, հորը, քույրերին, եղբայրներին)» եւ իրեն զգա որպես մեկը, ով «այս աշխարհում կորցնելու ոչինչ չունի», ինչպես նաեւ` «այն բոլորը, ինչ որ տեսել-լսել է» կազմակերպությունում: Այսինքն` կազմակերպության մեջ մտնողը պետք է պահպաներ սաստիկ ծածկամտություն: Գրողի ապրած ժամանակներում դեռեւս հայտնի չէր գաղտնի մասոնական այդ կարգի կազմակերպությունների` օթյակների բուն նպատակը. հայտնի էր միայն արտաքինը` շատ-շատերի խելքը ուտող նպատակը` այն, որ, ասենք, «Ֆարմուշխանա»-ի շուրջը համախմբած մտավորականները ցանկանում էին հող նախապատրաստել երկրում անցկացվող բարեփոխումների, եվրոպական լուսավորության ու քաղաքակարթության տարածման համար: Ինքը` Րաֆֆին էլ է խոստովանում, որ չգիտի «մոռացության տան» բուն նպատակների մասին: Գրում է. «Թե ի՞նչ նպատակ ուներ այդ գաղտնի հիմնարկությունը, ես չգիտեմ, որպես չգիտեին նրա յուրաքանչյուր անդամները, թե ինչ է գործում իրանից բարձր աստիճանի վրա գտնվող անդամը: Կրտսեր անդամը ավագի հլու գործիքն էր, պետք է անպայման կերպով հնազանդվեր նրան, պետք է կատարեր ամեն բան, ինչ-որ կհրամայեր նա, առանց գիտենալու, թե ինչ նպատակով էր գործում: Հիմնարկության բուն խորհուրդը պահպանվում էր նրա գլխավորների մոտ: Մյուսները անգիտակցական մեքենաներ էին միայն, անդամների յուրաքանչյուր առանձին նշաններից կարող էր ճանաչել մյուսին, առանց գիտենալու նրա անունը, նրա ով կամ ինչ լինելը: Միայն որոշ խմբեր (բարձրագույն օթյակների անդամները,-Ս.Մ.) իրանց մեջ գաղտնիք չունեին, իսկ ամեն մի խումբ, առանձին վեր առած, միմյանց գործունեությունից տեղեկություն չունեին»: Գրողի «Կայծեր»-ը հենց «մի այսպիսի հասարակության մեջ» ընկածի` Ֆահրատի` տարիներ անց արած պատմություն է, — գրողի կողմից փայլունս ներկայացված մի պատմություն, որը հետագայում շատ բանով որոշեց Հայաստանում առաջացած հայդուկային` հեղափոխական կազմակերպությունների գաղափարաբանությունը, մարտավարությունը եւ կառուցվածքը…

Մասոնականության արեւելյան օթյակներից մեկի կողմից էլ թուրքահայաստանում 1890թ. ստեղծվեց «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը, զուգահեռն էլ` Արեւելյան Հայաստանում: Ամենայն հավանականությամբ, այդ կազմակերպությունը Րաֆֆու կողմից հիշատակված «մոռացության տան» կամ դրա նմանի մի նոր կերպարանքն էր: Ճիշտ է, գրողը նկատում է, որ «Ֆարմուշխանա»-ն «հայտնվեցավ եւ անհետացավ մի կարճատեւ փոթորիկի նման…», բայց իսկությունը բնավ էլ այդպիսին չի եղել, որն է ցույց տալիս մասոնականության, հետագայում բացահայտված, իրական ճանաչողությունը… Այն, որ կազմակերպությունը մասոնական մատնագործության հետեւանք էր, թեկուզ եւ անուղղակի իմաստով, վկայում է արդեն իսկ այն փաստը, որ նույն Թուրքիայում մի փոքր ավելի շուտ ստեղծվել էր մասոնածին «Երիտասարդ Թուրքիա» կուսակցությունը (անունների ընդհանրությունը չի՞ վկայում դրանց նույն ծագումնաբանությունն ունենալու մասին), այն տարբերությամբ, որ երկրորդը ամենաուղղակի իմաստով էր մասոնական կառույց (դրա գլխավորները բոլորն էլ Սալոնիկից եկած ծպտված (կրեպտո) հրեաներ էին): «Երիտասարդ Թուրքիա»-ն անվանվում էր նաեւ «Առաջադիմություն եւ միություն կուսակցություն», — անուն, որը համանմանություն ունի «Երիտհայաստանի» հիման վրա կարճ ժամանակ անց ստեղծված հայաստանյան նոր քաղաքական կազմակերպության` ՀՅԴ-ի հետ («առաջադիմություն»-ը ընդհանրություն ունի «հեղափոխության», իսկ «միությունը»` «դաշնակցության» հետ):
Ի՞նչն էր Թուրքիայում երիտշարժումների (հայկական, թուրքական, նաեւ հունական, բուլղարական… ) ստեղծման նպատակը: Անմիջական երեւացողը արյունարբու Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումն ու, որպես թե, սահմանադրական` նոր Թուրքիայի հիմնումն էր: Ինչ խոսք, դա բոլոր ազգերի, հատկապես հայերի, ովքեր առավել չափով էին իրենց մաշկի վրա զգում համիդյան սարսափները, առավել ցանկալի նպատակն էր: Բայց երեւացողի տակ խորքային նպատակ էր թաքնված, որին ծրագրված էր ծառայեցնել երեւացողը: Դա արդեն ոչ մի ազգի (այդ թվում նաեւ թուրքի) շահերի հետ կապ չուներ, բացի հրեա մասոններից: Աբդուլ Համիդը չէր կատարում հրեաների բուռն ցանկությունը` հողատարածք հատկացնել Պաղեստինում` այն զուտ հրեաներով բնակեցնելու եւ այդտեղ հրեական պետություն հիմնելու համար (հրեա մասոնները դրա դիմաց հսկայական չափերի հասնող ոսկի էին առաջարկում): Վրիժառության մոլուցքով միշտ առաջնորդվող հրեաներն էլ ինչպե՜ս հանդուրժեին Աբդուլ Համիդի իշխանությունը եւ դա տապալելու համար ինչպե՜ս ըստ ամենայնի չօգտագործեին Թուրքիայի տարածքում ապրող մյուս` Աբդուլ Համիդից ոչ պակաս դժգոհ ազգերի ուժերը, նրանց խելքը ուտելով ազատություն, եղբայրություն, հավասարություն եւ նմանատիպ այլ գայթակղիչ, բայց իրականում սին քարոզներով: Այդ նպատակին էին ծառայում հրեա մասոնների ստեղծած երիտշարժումները: Իշխանության գալուց հետո նրանց համար արդեն դժվար չէր իրականացնել մյուս գերնպատակը` թալան-կողոպուտը, հայերի, հույների, բուլղարների, նաեւ` համիդյան իշխանության հարստություններին տիրանալը, եւ դա ամեն գնով` եղեռններ, մեծամեծ զանգվածներով մարդկանց տեղահանումներ:

«Երիտասարդ Հայաստան» կազմակերպության հիմնումը հրեա մասոնների փայփայած այդ նպատակների ծիրում պետք է հատկապես տեսնել:

1 Դրանից մի փոքր ավելի շուտ Արեւելյան Հայաստանում էլ էր ստեղծվել դրա համանմանը «Գաղտնի ընկերություն» անվամբ:

մաս2

Տեսնենք, թե ինչ “հասունացում” ապրեց “Երիտասարդ Հայաստան”-ը: Նրա համանմանությունը “Երիտասարդ Թուրքիա”-ի հետ խիստ աչքի էր ընկնում, որը մատնում էր դրանց նույն ձեռագիրը: Ահա թե ինչու մտածվեց փոխել դրա անունը` բայց պահպանելով էությունը: Նյութի նախորդ մասում նկատվեց, որ կազմակերպության նոր անունը՝ “Հայ հեղափոխական կուսակցություն”՝ նման էր “Երիտասարդ Թուրքիա” կուսակցության մյուս անվանը՝ “Առաջադիմություն եւ միություն”: Իսկ անունը բառացի կրկնում էր ռուս իրականության համար մասոնների ստեղծած կուսակցության անունը՝ “Սոյուզ ռուսկիխ ռեվոլյուցիոներով”: Ռուսաստանի մասոնականության բառարանից էր վերցված նաեւ դաշնակցության մամուլի անվանումը՝ “Դրոշակ”: Ժնեւում այդ ժամանակ կար “Սոյուզ ռուսկիխ ռեվոլյուցիոներով”-ը1, եւ այդ “սոյուզ”-ը թարգմանվեց “դաշնակցություն”: Իսկ “Դրոշակ”-ը ԱՄՆ-ում հրատարակվող ռուս հեղափոխական “Զնամյա” թերթի անունից էր վերցված: Այսպիսով, “Երիտասարդ Հայաստան”-ի նոր “արդուզադն” էլ է մասոնական: Այդպիսին չէր միայն հայ-ը, որը, ինչպես կտեսնենք, ընդամենը մի դեկորի դեր էր կատարում բառակապակցության մեջ եւ ոչ մի կերպ չէր ձուլվում մյուս բառերի հետ:
Դաշնակցության գաղափարախոսությունն էլ էր “Երիտասարդ Հայաստան”-ի գաղափարախոսության պես իր էությամբ ամբողջովին մասոնականությունից վերցված: Սա մի անկախ՝ ազգային կյանքի առանձնահատկություններով ու իրողություններով, հայի հոգետիպով ու աշխարհայացքով պայմանավորված գաղափարախոսություն չէր, այլ լոկ կրկնություն էր հնչակյան մարքսիստական ու երիտհայաստանյան անարխիստական գաղափարախոսությունների: “Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն եղանակը՝ տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը: Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր (հայկական,-Ս.Մ.) կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գցում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակյանության տեղը”,- գրում է Լեոն: Դաշնակցական գաղափարախոսության եւ մասոնականության, դրա հատկապես մարքսիստական արտահայտության կապը ցայտուն երեւում է հատկապես նրա՝ 1892թ. ընդհանուր ժողովում ընդունած ծրագրում: Ծրագրի ընդհանուր գաղափարական մասը՝ ներածությունը գրել էր ոչ այլ ոք, քան մարքսիստ Ստեփան Զորյանը (Ռոստոմը` “Քոթոթ” անվանված): Մարքսիզմին մակերեսորեն անգամ ծանոթը չի կարող չնկատել, որ դաշնակցության ծրագրի այդ հիմնադրույթները մարքսիստական գաղափարներից արված մի պարզ արտագրություն են ընդամենը: Այդտեղ էլ ենք տեսնում նույն՝ հասարակությունը ըստ փոխբացառող դասակարգերի՝ իշխողների եւ իշխվողների բաժանումը. “տիրող անհավասարությունը հոգեւոր-գաղափարական ճանապարհներով վերացնելու, այդպես “եղբայրություն”, “ազատություն” եւ “հավասարություն” հաստատելու համար մարդկության ռեֆորմատորներից”՝ ուտոպիական վարդապետության քարոզիչներից դժգոհությունը. դասակարգային “կատաղի կռիվը”. եւ դա կյանքի թե գաղափարական-հոգեւոր եւ թե, հատկապես, իրական-առարկայական ոլորտներում. պարզ է՝ նաեւ “այս աշխարհի քանդումի”՝ հեղափոխության եւ անդասակարգ հասարակության՝ սոցիալիզմի հաստատման, — հայի բնույթին ու աշխարհընկալումին խորթ գաղափարները: Ծրագրում ոչ մի խոսք չկա ազգային միաբանության, ազգային որակների վերականգնման, ազգային կրթում-դաստիարակումի, ըստ այդմ՝ ազգը աստիճանաբար նվաճողներից ազատագրումի տանելու մասին:
Ժնեւյան մասոնական կենտրոնը ուշադիր հետեւում էր, որ Դաշնակցությունը դուրս չգա իր գծած ուղեծրից: Այդ վերահսկողությունը կենտրոնացնելու համար նա որոշում է Դաշնակցությանն ընդգրկել 2-րդ ինտերնացիոնալի՝ միջազգային մասոնական այդ կազմակերպության մեջ: Խոսքը տանք Լեոյին. “Դաշնակցությունը մտել էր 2-րդ ինտերնացիոնալի մեջ՝ ռուսական ԷսԷռ-ների2 փեշի տակ:
Երաշխավոր հսկողի հարկավորություն կար, եւ այդ դերը կատարում էր Ժնեւում ապրող հայտնի ԷսԷռ (ջհուդա-մասոն,-Ս.Մ.) Վ. Լունկեւիչը: Հենց որ նկատում էր, թե “տղերքը” հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր “Դրոշակի” խմբագրություն եւ, շեմքից դեռ ներս չմտած, ասում է. “Էս ի՞նչ ա”3: Բացատրություններ, մեկնություններ… Լունկեւիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում եւ հիշեցնում, որ ԷսԷռ-ական կուսակցությունն է երաշխավորը ինտերնացիոնալի առաջ4: Եվ այսպես, մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթակի վրա”:

Ինտերնացիոնալի համագումարները՝ միջազգային մասոնական այդ ժողովները լավ առիթ էին մասոնական լիդերների համար հանդիպելու տարբեր երկրների սոցիալիստական ուժերի ղեկավարների հետ, հանդիպել եւ նրանց հաշվետվությունը լսել, նրանց ականջը քաշել, խրախուսել, եւ պարզ է, նաեւ գաղտնի խոսակցություններ եւ պայմանավորվածություններ անել: Հերթական այդպիսի մի ժողովի Դաշնակցության կողմից մասնակցում է Վարանդյանը: Նա հանդիպում է իր մասոնական լիդերներին՝ Կաուտսկուն, Վանդերվելդին, Տրոցկուն, եւ նրանց պատմում Դաշնակցության սոցիալիստական գործունեության մասին, նրանցից նոր հրահանգներ ստանում եւ վերադառնալով՝ պարծենալով պատմում իր այդ պատմած-լսածների մասին: Մասոնական գործունեության վրա քաշած գաղտնիության քողը հնարավորություն չի տալիս որոշակիորեն ասել, թե մասոնական լիդերների եւ Վարանդյանի միջեւ ինչ պայմանավորվածություններ են եղել: Բայց պարզ է մի բան. Վարանդյանի գալուց հետո Դաշնակցության եւ երիտթուրքերի կուսակցության հարաբերություններն ավելի են սերտանում…
Մասոնականության ազդեցությունը դաշնակցության վրա արտահայտվում էր անգամ կուսակցության մեջ ընդունված՝ անդամների միմյանց նկատմամբ դիմելաձեւերի հարցում: Ավանդաբար հայոց մեջ ընդունված դիմելաձեւն է եղել ըստ տոհմական պատկանելության (կամ՝ ըստ ծննդավայրի, ըստ ազգային ու սեռային աստիճանակարգությունում զբաղեցրած դիրքի) դիմելաձեւը: Դաշնակցությանը ժնեւյան մկրտարանից պարտադրվեց մասոնական որոշ օթյակներում ընդունված դիմելաձեւը՝ ընկերը5: Բայց ընկեր-ը ոչ թե օրգանական կապի (որպիսին ընկերն ընկերոջ նկատմամբ ունենում է), այլ ընդամենը կուսակցական-գաղափարական (այս “բարոյականությամբ” “ընկերը” “ընկերոջ” համար ընդամենը գաղափարական արժեք է ներկայացնում):
Հիմա դաշնակցության եւ երիտթուրքականության կապին անցնենք: Պարզ է, որ սրանք վերջին հաշվով գաղափարա-քաղաքական նույն ակունքներից դուրս գալով՝ մի որոշ ժամանակ ձեռք ձեռքի տված էին գործելու:
Դաշնակցություն-երիտթուրքականություն միությունը կայացավ 1907թ. Փարիզում՝ մասոնականության այդ մյուս գլխավոր օջախում: Այդտեղ տեղի ունեցած “Թուրքիայում գործող կուսակցությունների (դրանցից ամենախոշորը երիտթուրքականն էր,-Ս.Մ.) կոնգրեսը”6, որին հայկական կողմից մասնակցում էր դաշնակցությունը, հրապարակում է մի հայտարարություն, որում կողմերը “ձեռք ձեռքի տված”, “եղբայրաբար”, “հանդիսավոր միմյանց խոսք տալով” որոշում են պայքարել “Աբդուլ Համիդի գահընկեցության”, “ներկա ռեժիմի արմատական փոփոխության” եւ “մի ներկայացուցչական ռեժիմի՝ պառլամենտի հաստատման” համար: Կոնգրեսի այդ որոշումը բավական էր, որպեսզի կարճ ժամանակ անց Թուրքիայում տեղի ունենար իշխանափոխություն, ընդ որում՝ հեշտ, անարյուն: Թուրքիայում երիտթուրքերը եկան իշխանության, որում իր ներդրումն ունեցավ նաեւ հայ “ազգային” կուսակցություն Դաշնակցությունը, պարզ է՝ իր ուժի չափով: Դրանից հետո սկսվեց երիտթուրքեր-դաշնակցություն մտերմությունը: Լեոն ծանոթանալով այդ օրերի՝ Կ. Պոլսի հայ մամուլի հետ՝ ի՜նչ տեսնի այնտեղ. “Հայ թուրքական եղբայրության ի՜նչ տեսարաններ: Կարծես թե իրականության չէ այդ, այլ՝ հատվածներ “Հազար ու մի գիշերներից””:
Երիտթուրքական հեղափոխությունից անմիջապես հետո երիտթուրքերը որոշում են Կ. Պոլիս բերել վտարանդիության մեջ մահացած երիտթուրքականության հոր՝ Դամադ փաշայի մարմինը: Այդ հանդեսը վերածվում է հայ-թուրքական “եղբայրության” մի ցույցի, որին տոն տվողներն են լինում դաշնակցական գործիչները՝ իրենց փքուն ճառերով: Հանդեսից հետո հայ թե թուրք այցելում են Գրիգոր Օտյանի գերեզմանին: Այս անգամ էլ “եղբայրության” տոն տվողները երիտթուրքերն են լինում: Հեղափոխության “մեղրալուսինը” մթագնել էր դաշնակցության միտք-զգացմունքները:

1908-09թթ. Ռուսաստանում գլուխ է բարձրացնում ստոլոպինյան ռեակցիան, որի հետեւանքով շատ դաշնակցականներ (նաեւ՝ ոչ դաշնակցականներ) են ձերբակալվում: Հեղափոխականները Ռուսաստանից Թուրքիա են փախչում՝ այդտեղից իրենց ջհուդա-մասոնականությունից վերցրած ազատ քաղաքական սիրո ու ատելության սկզբունքը իրականացնելու եւ այդտեղից Ռուսաստանի վրա իրենց հեղափոխական քարերը նետելու: Այս անգամ էլ Թուրքիան է դաշնակցականների համար դառնում ազատության ու իրենց հեղափոխականության արտահայտման խարիսխ: Թուրքիայում մեր անընդհատական հեղափոխության տեսլականով ապրողներն իրենց հեղափոխությունն արդեն արել էին, — հիմա էլ պետք էր չէ՞ Ռուսաստանին անցնել (նրանք չէին մոռանում նաեւ Պարսկաստանը): Թուրքերին ու երիտթուրքերին՝ իրենց երկրից դաշնակների այս՝ իրենց ոխերմ թշնամու դեմ երեխայական հոխորտանքները մի լավ զվարճացնում էին…

Սակայն հանկարծակի ընդհատվում է երիտթուրք-դաշնակցություն մեղրամիսը. 1909թ. գարնանը Աբդուլ Համիդը երիտթուրքերի թշնամի պահպանողական ուժերի օգնությամբ հեղաշրջում է կատարում: Բայց դա կարճ է տեւում. երիտթուրքերը վերականգնում են իրենց “հեղափոխական” իշխանությունը, որին օժանդակում են նաեւ դաշնակները: Սուլթանը գահընկեց է արվում եւ աքսորվում Սալոնիկ՝ մասոնա-երիտթուրքականության որջը: Բայց մինչ իր արյունոտ աթոռից հեռացվելը՝ Համիդը հայերի հանդեպ իր հերթական ոճրագործությունն է կատարում՝ կազմակերպում է Ադանայի ջարդը, որին զոհ է գնում մոտ 30 հազ. հայ: Փաստերը վկայում են, որ ջարդի կազմակերպումին ու իրագործումին երիտթուրքերը եւս մասնակցել են, թեեւ իրենք դա լրիվ գցում էն “հին ռեժիմի” վրա: Այդ մասին է վկայում այն, որ նորից իշխանության գալով` նրանք ամեն կերպ աշխատում էին կոծկել “Ադանայի գործը”, բավարարում չտալ հայերի արդար պահանջներին եւ այլն: Բայց դաշնակցությունը դա չէր տեսնում կամ էլ չտեսնելու էր տալիս: Նա ժամանակավոր մի ազատություն էր ստացել, պառլամենտում մի քանի աթոռ ուներ եւ կարծում էր, թե բանը հավիտյանս այդպես է լինելու: Դաշնակցության հովանավոր մասոնական ուժերը իրենց գերնպատակները քողարկելու համար թույլ չէին տալիս, որ նա ճանաչեր երիտթուրքականությանը, թույլ չէին տալիս, նա էլ չէր տեսնում, որ “նոր” թուրքական կարգը մասոնական վերին օթյակներին ի սպաս դրված մի ազգայնամոլական կարգ է, որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նա Աբդուլից ավելի հետեւողականորեն է աշխատելու հայից օսմանցի ձուլել: Այնպես որ, շարունակվում էին դաշնակցության “եղբայրական” հարաբերությունները երիտթուրքերի հետ: Վերջիններիս Ադանայի ջարդի մեջ մասնակցությունը, դրանից հետո՝ տմարդի վերաբերմունքը եղեռնագործության զոհերի ու դրանից տուժողների նկատմամբ,-դույզն անգամ չսասանեց այդ մտերմական հարաբերությունները: Թուրքական պառլամենտում նստած հայ պատգամավորները, ովքեր մեծ մասամբ դաշնակցականներ էին, իրենց գրեթե լուռ էին պահում Ադանայի եղեռնագործության հանդեպ. ոչ մի բողոք ու պահանջ: Լռությունը ոսկի էր… “Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ, դաշնակցությունը չէ ուզում: Ավելի արտոնված դիրք գրավելու համար՝ նա նույնիսկ պաշտոնապես գրավոր դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ եւ առուծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը: Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, կուսակցությունը ստորագրում է պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի” (Լեո): Երիտթուրքերին դեռ պետք էր դաշնակցության՝ իրենց հանդեպ այս անվերապահ հավատը: 1909 թ. հեղաշրջումից հետո նրա դիրքերն այնքան էլ կայուն չէին:

Ո՜վ կպատկերացներ, որ երիտթուրքերի նկատմամբ դաշնակների այս ջերմ սերը կարող էր փոխվել: 1912թ. պառլամենտական ընտրության արդյունքում դաշնակցությունը խոստացված 20 պատգամավորների փոխարեն միայն 12-ը ստացավ: Ստացվեց, որ բարեկամները խաբեցին բարեկամներին: Դաշնակցության կուսակցական եսամոլությունը խիստ վիրավորվեց:

Աստիճանաբար նրա մեջ սկսեց հին՝ դեպի Եվրոպա ու Ռուսաստան “սերերը” հիշվել: Նոր նա “տեսավ” “նոր” ու “ազատ” Թուրքիայի ինչ լինելը, նոր “զգաց”, որ նոր իշխանությունը հնի ավելի վայրագ տեսակն է` “Թուրքիան միայն թուրքերի համար” տեսլականի ավելի բռի իրագործողը…

Եվրոպա-Ամերիկա-ասիական քաղաքական շարժերը, որոնք իրենց հիմքում ունեին թալանչիական շահեր հետապնդող մասոնական հրեշի սարքած խարդավանքներն ու դավադրությունները, տարածաշրջանը հրում էին դեպ մեծ ողբերգությունը՝ համաշխարհային պատերազմը: Կողմերը իրենց ուժերն էին ի մի բերում: Պատերազմը սկսվելուց օրեր առաջ դաշնակցականները Էրզրումում ընդհանուր ժողով են անում: Ժողովին երիտթուրքերի կողմից ներկայացուցիչ է մասնակցում, ով առաջարկում է դաշնակցությանը իր՝ հայկական ուժերը միացնել գերմանա-թուրքական դաշինքի ուժերին, ինչպես նաեւ կովկասահայության մեջ ապստամբություն հրահրել ռուսների դեմ: Փոխարենը ինչ-որ խոստումներ են տրվում: Այդ դրամատիկ իրավիճակում Դաշնակցությունն իր պատմության ընթացքում երեւի եզակի ճիշտ քայլերից մեկն է անում: Ժողովը երիտթուրքական առաջարկի կապակցությամբ կայացնում է մի վճիռ, որը միակ արդար, ճշմարիտ ու տրամաբանական վճիռն էր միմյանց բախվող սալի ու կռանի մեջ գտնվող մի թույլ ազգի համար: Որոշվեց չընդունել երիտթուրքական առաջարկը եւ ծագող պատերազմում պահել չեզոքություն: Բայց հայության փրկությունը առաջիկա արհավիրքներում ապահովող այդ որոշումը մնաց թղթի վրա: Ավելի վճռորոշ եղավ Կ. Պոլսի դաշնակցական կոմիտեի եւ Կովկասի արեւելյան բյուրոյի որոշումը՝ ոչ թե չեզոք չմնալ, այլ բռնել Ռուսաստանի կողմը եւ տալ նրան այն ամենը, ինչը մերժվել էր թուրքերին: Խոսքը տանք իրավիճակին ըստ ամենայնի տեղյակ, ժամանակի հայ լուսանցքային քաղաքական մտքի կրողներից մեկին՝ Լեոյին. “Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել է ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլեւ հակառակ նրա ցանկության: Ժողովուրդը Կ. Պոլսի եւ Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը եւ միայն մի բան էր ցանկանում, որ իրենց թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր: Այսպես չեղավ դժբախտաբար: Այդ ժողովուրդը՝ անմեղ եւ անլեզու մի ամբոխ, “փրկիչներ” չափազանց շատ ուներ, եւ դրա հետեւանքով նրա համար փրկություն չէր մնում այլեւս”: Թուրքահայաստանի եղերական բախտը որոշված էր: Նա պետք է մասոնական հրեշին կեր դառնար` նրա համար նորանոր ախորժակներ բացելու համար: Արյան գետեր հոսեցին. երիտթուրքական, նրա թիկունքին կանգնած հրեամասոնականությունը իր ուզածի ամենածայրագույնին հասավ: Ինչպե՜ս դրա համար դաշնակցությանը վարձահատույց չլիներ: Բայց վարձահատույց` ամենաժլատ կերպով. Հայաստանի մի փոքր հատվածին անկախություն տրվեց,- “անկախություն” դաշնակցական իշխանությամբ: Եվ պարզ է, որ երիտթուրքականության նկատմամբ դաշնակցության սերը մի օր պետք է էլի արտահայտվեր: Ռուսական արջի արթնանալու հետեւանքով, երբ ռուսական կարմիր բանակն ուղղվեց Հայաստանի վրա, եւ դաշնակցական իշխանության վերանալը օրերի հարց էր, կուսակցությունը, հատկապես նրա հրեից փեսա Սիմոն Վրացյանը, իր փրկության փրկանակը տեսնում է, ի զարմա՜նք, 1915թ.-ից հետո, Կարաբեքիր փաշայի մեջ, ով իր հաղթական պատերազմների արդյունքում Ալեքսանդրապոլի պայմանագիրն էր պարտադրել Հայաստանին: Փաշային առաջարկվում է միանալ եւ միասին կռվել Ռուսաստանի դեմ: Իհարկե հազար ու մի մեղայականներ էլ են հնչեցվում, դատապարտվում, սխալ է համարվում կուսակցության՝ դեպի երիտթուրքիան ունեցած երախտամոռ անցյալը: “Մենք 30 տարի սխալված էինք՝ մեզ թշնամի համարելով օսմանցիությանը, — գրում է այդ օրերի դաշնակցական մամուլ “Անկախ Հայաստանը”,- մինչդեռ մեր իսկական թշնամին Ռուսաստանն է եղել, որից ազատվելու համար մենք պիտի միանայինք թուրքերի հետ”: Բայց Կարաբեքիրը հո էն գլխից էլ գիտեր՝ որն է իր սերը, որը՝ ատելությունը:

Այսօր… այսօր դեպ Թուրքիան դաշնակցական հին սերը փորձում է սեփականել դաշնակցական 1-ին հանրապետության ժառանգորդ 3-րդ հանրապետությունը: Որից էլ` խանդի տեսարանները: Բացի այդ՝ նաեւ իշխանության կարոտաբաղձությունը…

Իբրեւ ամփոփում մեջբերենք Հովհաննես Քաջազնունու՝ Դաշնակցության առանցքային դերակատարներից մեկի խոսքերը. “ՀՅ դաշնակցությունն անելիք այլեւս չունի”…

Սերգեյ Մանուկյան

1 Այս միությունը ռուսական ցարական կայսրությունը տապալելու, Ռուսաստանում հեղափոխությունը գաղափարապես կազմակերպելու նպատակով Ժնեւում ստեղծված մի մասոնական կազմակերպություն էր:
2 Սրանք ռուսաստանյան մասոնական թեւի ճյուղերից մեկն էին ներկայացնում:
3 Դե, զտարյուն հայ “տղերքի” մեջ հայն էլ էր խոսում… Եվ հայելու մեջ իրենց նայելով տեսնում էին, թե օտարածին կուսակցական սքեմի մեջ իրենք ինչ հիմարն են երեւում:
4 Դժվար չէ ենթադրել, որ խոսքը երաշխավորի մասին չէ միայն եղել, այլ նաեւ այն մասին, որ ԷսԷռ-ական կուսակցության միջոցով է Ինտերնացիոնալը ֆինանսավորել Դաշնակցությանը եւ, հետեւաբար, նա դրա համար պատասխանատու էր կենտրոնի առջեւ (մասոնականությունը փողերը քամուն չէր տալիս…):
5 Որոշ դեպքերում էլ՝ եղբայրը՝ “ազատ որմնադրության” դիմելաձեւը:
6 Ուշադրություն դարձնենք, որ մասոնական քաղաքական բառարանը այսօր էլ նույնն է մնացել. ինչպես հայտնի է՝ այսօրվա հայաստանյան “ընդդիմադիր” դաշտն էլ է հռչակվել որպես “կոնգրես”:

“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 — 21, 2010թ.
“Լուսանցք” Թիվ 133, հունվարի 22 — 28, 2010թ.