Archive for the ‘ՋհուդաՄասոնություն’ Category

Մասոնները բացահայտ քայլե՞ր են անում

12 Հոկտեմբերի, 2007

Խոսքն առայժմ հայաստանցի մասոնների մասին չէ, ովքեր հոկտեմբերի 9-ին “աներեւութաբար” մասնակցեցին ֆրանսիական “Մեծ Արեւելք” մասոնական օթյակի գաղտնի ժողովին, որն անց է կացվել “Մարիոթ Արմենիա” հյուրանոցում: Այս հյուրանոցը վաղուց է վերածվել նման ուժերի հավաքատեղիի: Հոկտեմբերի 10-ի ժողովը կարծես թե մի քիչ “թափանցիկ” է եղել, որին հիմնականում մասնակցել են սփյուռքահայեր, առավելապես՝ ֆրանսահայեր, մասնակցել են նաեւ այլազգիներ: 

Ժողովները երկարատեւ են եղել՝ առավոտից մինչ երեկո, անց են կացվել “Աշոտ Երկաթ” եւ “Լեւոն Կիլիկացի” սրահներում, մասոնական ծիսակարգին համապատասխան՝ խորհրդանիշերով, հագուկապով եւ այլն: 

Հայաստանում ֆրանսիական ու ամերիկյան մասոնական օթյակներն արդեն գործում են գրեթե կիսագաղտնի եւ աշխուժանում են հատկապես մեր երկրի համար բախտորոշ ժամանակներում: Նման աշխուժացում նկատվել էր նաեւ ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, եւ ահա ՀՀ նախագահի ընտրությունից ամիսներ առաջ նման հավաքը նույնպես պատահական չէ: 

Հիշեցնենք, որ նման օթյակներին ժամանակին տեղ են տվել ոչ միայն այսպես կոչված ժողովրդավարական երկրների ղեկավարները, այլեւ՝ Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը եւ Ստալինը… սակայն, հետո սրանց դեմ կատաղի պայքար են մղել՝ երկիրը միջազգային սարդոստայնից դուրս բերելու, անկախ ապրելու համար… 

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 29,  12-18 հոկտեմբերի, 2007թ.

Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ

8 Հունիսի, 2007

Ինչու՞ հանկարծ մեր Մատենադարանի ձեռագրերը որոշվեց թվայնացվել ԱՄՆ Հիլլի թանգարան-գրադարանի միջոցով…

Մինչ պայմանագրի հրապարակայնացումը հայ գիտական եւ ստեղծագործական մտավորականության շատ ներկայացուցիչներ արդեն իսկ իրենց մտահոգությունն են հայտնել ժողովրդի պատմամշակութային գանձերին սպառնացող վտանգի առումով. բանն այն է, որ պայմանագրի իրագործվելու դեպքում, դրանք ըստ էության, ­”կտեղահանվեն­” օվկիանոսի մյուս ափը՝ Մինեսոտայի նահանգի ՀԹՁԳ, որը ոչ գիտական եւ ոչ էլ հայագիտական կենտրոն չէ: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ զուրկ է ֆինանսական միջոցներից:

Հունիսի 1-ին ՀՀ գրողների միության եւ ­”Վերնատան­” միացյալ հավաքը ակնկալում էր, որ ՀՀ կառավարությունը՝ որպես Մատենադարանի հիմնադիր, քննության կառնի Մատենադարանի եւ Հիլլի միջեւ կնքված ապօրինի պայմանագիրը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը, ի մի բերելով մեր երկրի թվայնացնող բոլոր ուժերին, կկազմի ազգային ծրագիր եւ կիրականացնի Մատենեդարանի ձեռագրերի թվայնացումը՝ ապահովելով հայ ազգի բացարձակ ու անօտարելի իրավունքները՝ իր ստեղծած պատմամշակութային արժեքների նկատմամբ:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ իրենք չեն կասկածում թվայնացման կարեւորությունը, ուղղակի իրենք դեմ են, որ հայկական մշակութային արժեքները արտահանվեն երկրից ու ցանկանում են, որ ձեռագրերի թվայնացումը կատարվի Հայաստանում: Լ Անանյանը համոզված է, որ մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք ի վիճակի են կատարել թվայնացումը: Ըստ իրավապաշտպան Պուշկին Սերոբյանի՝ Հիլլի թանգարանի հետ կնքված պայմանագիրը վառ արտահայտված դիտավորյալ հանցագործություն է՝ ուղղված մեր ազգի ու պետության դեմ: Նա բարձրաձայնեց, որ այս պայմանագրի կնքումը գաղտնի է պահվել ՀՀ նախագահից եւ վարչապետից, ինչը կասկածելի է, քանզի Մատենադարանը իրավական առումով չէր կարող կնքել միջազգային պայմանագիր, առավել եւս ձեռագրերին առնչվող, քանզի դրանք ոչ թե Մատենադարանի սեփականությունն են, այլ լինելով պետական սեփականություն՝ պետության կողմից հանձնվել են Մատենադարանին ի պահ: Հետեւաբար, գոնե կառավարության մակարդակով անտեղյակությունը բացառվում է:

Բանախոսներն անդրադարձան նաեւ թվայնացման հետ կապված ծախսերին ու Հայաստանում՝ իբր թե այդ գումարների բացակայությանը: Պ. Սերոբյանը նշեց, որ 1997թ. մի հայ մեծահարուստ 100 հազար դոլար է տվել Մատենադարանին՝ գիտական հիմնարկի կարիքները հոգալու համար, սակայն այդ գումարները չեն ­”իջեցվել­” Մատենադարանի հաշվին եւ հենց այժմ էլ Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արեւշատյանի անձնական հաշվեհամարում են ու թող այդ գումարները օգտագործվեն ձեռագրերի թվայնացման համար: Ավելացնելով, որ ձեռագրերի պատճենների արտահանումից հետո, առավել եւս, որ իրավական առումով հայկական կողմի հեղինակային իրավունքները շատ փնթի ձեւով են ներկայացված, այդ ձեռագրերը կկորցնեն իրենց կարեւորությունը: Դա նույնն է, թե այլ երկրի հանձնես որեւէ գաղտնի դեղամիջոցի բաղադրատոմսը, մտածելով, թե միեւնույնն է դեղահաբերը մնում են քեզ մոտ:

Ձեռագրերի թվայնացումը Հիլլի թանգարանի հետ համատեղ անցկացնելու ջատագովները փորձում են ներկայացնել, որ այդ գործում հենց հայկական կողմը պետք է շահագրգիռ լինի, մինչդեռ իրականում շահագրգիռ կողմը հենց Հիլլն է, քանզի առաջարկը եղել է նրա կողմից:

Ինչու՞: Ո՞րն է այստեղ Հիլլի շահագրգռվածության նպատակը: Հետաքրքիր ու իրատեսական բացատրություն տվեց Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, նշելով որ միջազգային հրեությունը, որը ձգտում է աշխարհին երեւալ որպես միակ ցեղասպանված ազգ, եւ ամեն ինչում միակ, Հիլլի միջոցով կպատճենահանի ու Հայաստանից կտանի հայկական ձեռագրերը, ապա թարգմանելով այդ ամենը եբրայերեն, կհայտարարի որպես եբրայերեն սկզբնաղբյուրներ՝ Մատենադարանի հայկական ձեռագրերը, որոնք ունեն պատմամշակութային համաշխարհային նշանակություն, դրանք վերածելով զուտ եբրայերեն ­”բնագրից արտագրված­” փաստաթղթերի: Ա. Իսահակյանը կարեւորում է, որ Մատենադարանի ու նմանաբնույթ ազգային նշանակության արժեքների տնօրինումը պետք է հանձնել վստահելի մարդկանց: Իսկ այս պայմանագիրը համարում է առնետների իրականացրած գործողություն, որն այլ կերպ բնութագրել՝ քան անբարոյականություն, չի կարելի:

Ինչեւէ այս՝ հիրավի ազգադավ ծրագրերի դեմ, ավելի քան մեկ ու կես ամիս է իրենց բողոքի ձայնն են բարձրացրել մեր պատմամշակութային ժառանգության ճակատագրով մտահոգ գիտական ու մշակութային ոլորտների բազմաթիվ ճանաչված գործիչներ՝ Բաբկեն Հարությունյանը, Ավիկ Իսահակյանը, Լեւոն Անանյանը, Մերուժան Կարապետյանը, Ռուզան Ասատրյանը եւ այլ մտավորականներ, որոնց ձայնը, սակայն, ինչպես նշեց Լեւոն Անանյանը, մնում է ­”ձայն բարբառոյ հանապատի­”՝ դեմ առնելով ֆինանսական խնդրին…

Փաստորեն, հիմա քննարկվում է երկրի գիտական ժառանգությունը վաճառելու հարցը, իսկ գիտական բարձր շրջանակները՝ այդ թվում ԳԱԱ ղեկավարությունը, տեղեկացված չէ: Մատենադարանի ղեկավարությունը կնքում է միջազգային պայմանագիր՝ անտեղյակ են երկրի ղեկավարները, այդ թվում եւ Սահմանադրական դատարանը: Արդյունքում միակ շահագրգիռ անձինք մնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը եւ Սեն Արեւշատյանը: Բարձրացված աղմուկից հետո Մատենադարանի տնօրինությունը հայտարարել է, որ պայմանագիրը ­”սառեցվել է­” ու ներկայացվել է կառավարության քննարկմանը: Քանի որ իրավական առումով պայմանագիր ­”սառեցնելու­” իրավիճակ գոյություն չունի, սա նշանակում է, որ ժամանակավորապես կասեցվել է պայամանագրի իրականացման գործընթացը՝ մինչեւ կառավարության համապատասխան եզրակացությունը ստանալը: Բանախոսները նշեցին նաեւ, որ մոտ օրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կայացած նիստի ժամանակ, որին չէին հրավիրվել ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, ԿԳ նախարարը հայտարարել է, որ այդ ամենը կատարվում է վարչապետի գիտությամբ՝ այսպես ասած փորձելով ներկաներին կաշկանդել Սերժ Սարգսյանի տեղեկացված ու շահագրգռված լինելու փաստով: Իրեն ազգային կուսակցություն հռչակած ՀՅԴ-ն եւ իր անդամ նախարարը վերջերս սկսել է աչքի ընկնել ապազգային գործընթացներին ակտիվ մասնակցությամբ (հիշենք՝ սոցքարտերի հարցով էլ մի այլ դաշնակցական նախարար՝ Աղվան Վարդանյանը աչքի ընկավ օտարին ծառայելու մոլուցքով): ՀՀ ԿԳ նախարարությունը վերածվել է յուրօրինակ փորձադաշտի, որտեղ փաստորեն Սերգո Երիցյանը ապացուցեց, որ ամեն մեկն էլ կարող է ղեկավարել այդ ոլորտը, իսկ ներկայինս փորձում է ապացուցել, որ ամեն մեկը չէ, որ կարող է…

Գիտնականները համոզված են, որ կառավարությունում տեղեկացված չէին, թե իրականում ինչ է կատարվում, ու հիմա, երբ արդեն տեղեկացված են, չեղյալ կհայտարարեն այդ ազգադավ պայմանագիրը: Գուցե…

Հավելեմ, որ այս ազգադավ գործարքի դեմ իրենց վճռական բողոքն են հայտնել նաեւ մի շարք քաղաքական ու հասարակական ուժեր:

Էդգար Հելհելյան

Հ.Գ. — ­”Լուսանցք­”-ը նույնպես միանում է բողոքի այս ալիքին՝ ի պաշտպանություն մեր ազգային ու պատմական արժեքների: Մեր պատմագիտությունը շատ են կեղծել օտարները՝ մեզ հրամցնելով իրենց տարբերակները, եւ հիմա, մի նոր փորձ է արվում սեփականացնելու մեր պատմությունը: Արդեն բոլորիս է հայտնի, թե ովքեր են նրանք: Միթե՞ էլի տուրք կտանք նյութականին…

“Լուսանցք”   Թիվ 13,    8– 14  հունիսի, 2007 թ.

Ի՞նչ պետություն է մեզ պետք եւ ինչպ՞ես հզորացնել պետականությունը Արմեն Ավետիսյան

8 Հունիսի, 2007

Ես հակաքրիստոնյա չեմույնիսկ հակամասոն չեմ

— Քաղաքականությունում Դուք իբրեւ աղմկահարույց գործիչ եք հայտնի: Քաղաքական գործչին անձից չեմ տարանջատում…
— Ենթադրում եմ՝ ենթատեքստում ինչն ի նկատի ունեք: Եթե այն ամենը, ինչը համարվում է ճշմարտություն, եւ ասվում է այդ ճշմարտությունը ու դա, ԶԼՄ-ների լեզվով, իբրեւ ­”սկանդալ­” է բնորոշվում, ապա այո՛, ես աղմկահարույց գործիչ եմ: Քանզի այն, ինչ տեսնում եմ, պիտի բարձրաձայնեմ: Բարձրաձայնածս էլ պիտի հետեւողականորեն առաջ տանեմ: Քաղաքական դաշտը, ցավոք, համեմատում են հին արհեստներից մեկի՝ պոռնկության հետ: Այդպես չէ: Քաղաքականությունն աշխատանք է: Ճիշտ, ազգանվեր աշխատանք է, դրա համար էլ ճշմարտությունը քաղաքականությունում առանցքային է ու սկզբունքային: Ու երբ պարզ խոսք է հնչում եւ իրերն իրենց անուններով են կոչվում, երբ ասվում է, որ մեզանում կան այսպիսիք, որ մեր երկրի վիճակը հետեւյալն է եւ այլն, արդեն ­”սկանդալային­” պիտակն են կպցնում: Եթե հատու խոսքը ­”սկանդալ­” է համարվում, ապա այս համապատկերում ես համաձայն եմ Ձեր հարցադրմանը: Մի ճշտում, այնուամենայնիվ, անեմ (թեեւ բառերի հետ դուք եք գործ ունենում). ­”աղմկահարույց­”-ի փոխարեն, կարծում եմ, հարկ է գործածել ­”խնդրահարույց­”-ը, ու բացատրությունը ես չէ, որ պիտի տամ…

Քաղաքականությունում ինչոր բա՞ն եք փոխել ուզում. չգրված օրինաչափությամբ՝ քաղաքական գործիչներն իրենք են իրենց գործը հին արհեստի հետ համեմատում
— Այդ գործիչներն իրենք են անբարոներ քաղաքականությունում, այլ ոչ թե քաղաքականությունն է անբարոյականություն: Եվ այդպես մտածողներն են, կներեք, պոռնկացնում քաղաքականությունը…

Լավ, իբրեւ քաղաքականությունը ազգանվեր գործ համարող գործիչ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետություն է մեզ պետք: Կառուցվածքային տեսակետից ներկայացրեք:
— Հայոց պետությունը պիտի եւ՛ էությամբ եւ՛ բովանդակությամբ հայաբնույթ լինի: Այլ կերպ՝ Երկիր մոլորակում ապրելը չի նշանակում, թե այդ մոլորակում ամեն գոյություն ունեցող բան պիտի մեր կյանքում ներառենք (չասեմ խցկենք՝ կամա, թե ակամա), մեր Սահմանադրությունում, օրենքներում, մեր կացութաձեւում: Բոլորի լավը համարվում է միջազգային չափանիշ կամ եվրաարժեք, բայց մեր լավագույնները, որ ունենք մեր մեջ ու կրում ենք, ու որոնք այսօր փաստորեն փակի տակ են, հետամնացություն է ­”համարվում­” ու չի թույլատրվում ի ցույց դնել ոչ քաղաքականությունում, ոչ արվեստում, ոչ էլ կյանքում: Հայոց պետությունը վերջին դարերում շարունակաբար հայաբնույթ չի եղել կամ անկում է ապրել: Պետականություն չենք ունեցել, իսկ եկեղեցու պահածն էլ, կրկնում եմ, հայաբնույթ չի եղել, կղերականները ֆեոդալներից չեն էլ տարբերվել: Դա է եղել մեր փորձանքների, դժբախտությունների պատճառը: Ուստի, պետական կառուցվածքը չէ, որ առաջնային պետք է կարեւորենք: Պետությունը կարող է լինել նախագահական, խորհրդարանական, նույնիսկ՝ միապետական, բայց եթե իսկապես գործի օրենքի իշխանությունը եւ այդ օրենքը ծառայի Հայաստանին եւ հայությանը, ապա միանշանակ մեր երկիրը կլինի հզոր, հայապահպան, հայաստանանպաստ: Եվ ինչու ոչ, նպատակայնորեն կծառայի նաեւ այլոց շահերին՝ որոնք գործընկեր են մեզ՝ իհարկե չհակադրվելով մերինին: Պետական վարչական ձեւը ազգը կորոշի: Նախ՝ Սահմանադրությու՛նն ուղնուծուծով պիտի լինի հայահունչ, հայաստանապահպան…

Պիտիպիտիընդդիմացողներին հաշվի չե՞ք առել:
— Չեմ անտեսել, բայց աշխարհի երեւի թե ամենաազգայնամոլական Սահմանադրությունն ունի Էստոնիան: Սակայն, այդ պետությունը եվրոպական բոլոր կառույցների լիարժեք անդամ է: Ավելին՝ ամենահալածյալ փոքրամասնությունները Էստոնիայում են, բայց աշխարհը փակում է աչքերը, քանզի էստոնացիները ռուսներին են հալածում: Մեկ այլ տեղ հալածում են ամերիկացիներին կամ եվրոպացիներին, չնկատելու են տալիս ռուսները: Այսինքն՝ հարկ է երկակի ստանդարտային կաղապարից դուրս գալ ու ստեղծել սեփական հզոր գլխավոր օրենքը, որ պիտի ներառի ամբողջ հայության պաշտպանությունը: Մնացյալը ուզեն-չուզեն՝ կընդունեն…

Այն, ինչ թույլ են տալիս Էստոնիային, մե՛զ թույլ չեն տա:
— Ո՞վ է թույլ տվող-չտվողը: Բոլորն ասում են՝ ազատագրված հողերը հետ պիտի տանք, մինչդեռ եթե մեր իշխանությունները, ժողովուրդը տարիներ շարունակ չուզեն այդ հողերը վերադարձնելը, հակառակ կողմը չի կարող դրանք հեշտությամբ ստանալ: Իսկ պատերազմը միշտ չէ, որ նախաձեռնող կողմին է օգտակար լինում:

Տարածքի խնդիրը ցանկությա՞մբ եք պայմանավորում:
— Կամքո՛վ եմ պայմանավորում:

Կամքից հզորներն են խոսում:
— Իսկ ո՞վ է ասում, որ մենք չենք կարող մեր ներքին հզորությամբ, միասնական կամքով պահել մեր հողերը: Չէ՞ որ կարողացանք երկրաշարժի փլատակներից հառնելով՝ վերատիրել մեր ազատագրված տարածքները: Մենք կարողացանք երկրաշարժից հետո, սովի ու մթի տարիներին, Բաքվից ու Սումգայիթից բազմահազարանոց փախստականներ ընդունելով՝ կառավարել ու պաշտպանել մեր երկիրը: Ինչքան էլ ասենք՝ դժվար է, վատ է, ես էլ եմ բարձրաձայնում մեր թերությունների մասին, բայց կարողացանք ոտքի կանգնել մեր ներքին կամքի շնորհիվ: Հիմա զիջել տարածքները ինչ-ինչ իբր միջազգային չափանիշներից ելնելով՝ մեղմ ասած, ծիծաղելի է: Իսկ իրականում՝ դավաճանություն: Այնպես որ, մեր տարածքները անվերապահորեն կարող ենք պահել, եթե իշխանություններն էությամբ ազգայնական լինեն:

Մեր իշխանություններն ազգայնական չե՞ն: Ձեր հարցադրումներից ազգայնամոլության հոտ չի՞ փչում:
— Մենք Հայաստան էլ ունենք, բայց ասացի, որ հայաբնույթ չէ, ռուսաբնույթ է, ամերիկաբնույթ է, եվրոպաբնույթ է եւ ինչաբնույթ ուզում ենք, բայց ոչ հայաբնույթ: Երբ ասում եմ՝ ազգայնական իշխանություն, նկատի ունեմ, որ մեր իշխանավոր նախնիների պես պիտի առաջինը լինեն յուրաքանչյուր հարցում, նաեւ՝ ազգին ուղղված հարվածն ընդունելու: Այսպիսի իշխանությունների թիկունքին, հավատացեք, ազգը մինչեւ վերջին մարդը կկանգնի: Մի առիթով ասել եմ, պատկերացրեք՝ մեր նախագահը Նժդեհն է, պաշտպանության նախարարը Անդրանիկն է, Ալեքսանդր Մանթաշյանը՝ վարչապետը, Մխիթար Գոշը՝ ԱԺ նախագահը, Հայկ Ասատրյանը՝ անվտանգության նախարարը, Դավիթ-Բեկը՝ ներքին գործերի նախարարը, Կոմիտասը՝ մշակույթի նախարարը, Դանիել Վարուժանը՝ քրմապետը եւ… այսպես շարունակ: Այս եւ նման մարդիկ կարո՞ղ ել լքել ազգը: Ո՛չ: Այս մարդիկ ոչ միայն հեռու են ազգայնամոլությունից, այլեւ՝ պետության եւ ազգի ունեցվածքը շորթելու, փոշիացնելու մտածողությունից, նման մարդկանց համար սեփական տնից ազգի տուն՝ պետություն դուրս գալը, մեկ քայլ է, ազգի տունը նրանց տան շեմին է, եւ ազգայնականները ազգի հոգսերը կրում են սեփական տան հոգսի պես, նույնիսկ ավելին՝ քան սեփականը: Այս ամենով հանդերձ նրանք չեն արհամարհում այլ ազգերին եւ չի կարող լինել ազգայնամոլություն:

Այո, բայց պատկերացնելով չէ: Մեր օրերում ենք ու խնդիրներ ունենք լուծելու:
— Մեր ազգում միշտ էլ նժդեհներ ու անդրանիկներ, մաշտոցներ ու սեւակներ կան ու ծնվելու են բոլոր ժամանակներում: Պարզապես, քանի որ մեր երկիրը, ստիպված եմ կրկնվում, հայաբնույթ չէ, նրանք տեղ չունեն, նրանք օտար են սեփական պետության մեջ: Երբ մեր իշխանությունները կփորձեն պետությունը փոքր-ինչ հայկական, ազգայնական սարքել, այն ժամանակ դավիթբեկերն ու մխիթարգոշերը կհայտնվեն իրենց տեղերում, քանզի այսօր էլ կան նրանք, մեր կողքին են…

Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ է ազգայնականությունը: Եվ ո՞րն է հայ ազգայնականի հինական գործը:
— Ազգայնականությունն ընդհանրապես ազգային արժեքային համակարգի ինքնապաշտպանական թաղանթն է, նաեւ՝ ազգային առաքինության պահպանման երաշխիքն ու հայոց առաքելության իրականացման միակ սնուցիչ ներուժը: Ազգայնականությունը ներքին եւ արտաքին տարաբնույթ հարաբերություններում անփոխարինելի պատվար է՝ Ազգ եւ Հայրենիք հասկացությունները հարատեւ (բարու եւ չարի) կռվում հավերժորեն պահպանելու առումով: Որպես ոգե(հոգե)-գաղափարական երեւույթ՝ այն իրականացնում է ազգի ­”աուրա­”-ի գործառույթ, որպես կեցական երեւույթ այն առավելապես անքակտելի կապ է անցյալ-ներկա-գալիք սերունդների միջեւ, որպես քաղաքական (հասարակական) երեւույթ՝ այն ազգի ու նրա կերտած պետության օրինաչափ եւ համաչափ գործունեության գրավական է: Իմաստասիրության մեջ ազգայնականության գործառույթը արարչական Տիեզերակարգում ներառվելն է: Ազգայնականությունը մարդկային ու ազգային բնախոսական եզր է, որում պարտադրորեն առկա է բնականություն-բանականություն-բարոյականություն երրորդությունը: Ազգայնականությունը ­”սիրտ­” է՝ ազգային էությունը, մտածողությունը, հավատքը, հոգեբանությունը, գաղափարախոսությունը, պատմությունը, մշակույթն ու լեզուն, ինչպեսեւ՝ հայրենիք-բնօրրանի հարատեւման գաղափարաբանությունը ներառող Ազգային կերպարի (հոգեւոր-մարմնական տեսակի) կերտման համակարգի մեջ: Ազգայնականությունը ­”ուղեղ­” է՝ հանուն ազգի եւ հայրենիքի մահով անմահանալու գաղափարի հենքում, քանզի հավերժական պտույտի սկիզբն է՝ առաջին կեռխաչ-թափանիվը ազգի առաքելության շարժիչի հիմքում: Ազգայնականությունը հզոր ­”զենք­” է՝ օտար ու հայատյաց ամենատարբեր ազդեցություններին դիմագրավելու, ոչնչացնելու, ազգային ­”ես­”-ը հաստատելու կռվում: Ազգայնականությունը ազգին եւ անհատին դեպի արարչականություն (Արարչին) տանող հաստատուն արահետ է (Արարչի Հետք), ուստի՝ Հավերժական Կյանքի, Անակունք Լույսի անսպառ կենսատու աղբյուրն է… Յուրաքանչյուր ազգի համար ազգայնականությունը բնազդային, բնական ու բանական համակարգված գործառույթներ է կատարում՝ լուծելով պաշտպանական ու հարձակողական բազմաբնույթ խնդիրներ: Ազգը Ծինն է՝ Գենը, մեր Ծագումը, Սկիզբը, իսկ Գենի արտահայտչամիջոցը Լեզուն է՝ Խոսքը: Եվ լեզվապահպանությունը, լեզվամտածողությունը եւ նման դաստիարակություն տվող կրթահամակարգը գենետիկական (ծինաբանական) գոյատեւման լուրջ հիմնահարց է: Ազգայնականության հարցերի հարցը ազգապահպանությունն է հայրենիքի բնական սահմանների ներսում, հայերիս դեպքում՝ հայության դիմագիծը, կամքն ու միասնությունը եւ ամբողջական հայրենիքի (Հայկական լեռնաշխարհի) վրա կերտած ազգային ու իրավական պետության կենսունակությունը պահպանելու խնդրականն է: Մեր առաքելությունը հայապահպանությունն է, Հայերի համախմբումը Աստվածատուր Հայրենիքում… Յուրաքանչյուր ազգի ազգայնական գաղափարախոսություն յուրահատուկ է՝ ինքնատիպ: Պարզապես նման են գաղափարախոսությունների կառուցվածքները: Մենք հենվում ենք մեր ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, ինչպես նաեւ՝ Հայք-բնօրրան հասկացությունների վրա: Սրանց հիմքով է կառուցված եւ՛ ցեղակրոն ուսմունքը, եւ՛ հայ-արիական գաղափարաբանությունը: Հայ ցեղակրոնը Հայ Ցեղը (Գենը) կրողն է, Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը պահպանողն է: Հայ-արիացին բնապաշտ է՝ բնակրոն, եւ առաջնորդվում է Տիեզերակարգի Արարչական Օրենքներով: Բոլոր ազգերի ցեղակրոնները՝ ազգայնականները, կատարում են նույն գործը իրենց ազգերի կյանքի ու առաքելության մեջ: Հայ ազգայնականների համար հայրենասիրությունը բավարար պայման չէ, նրանք հայրենապաշտ են՝ տոգորված հայրենատիրական (չշփոթել ծավալապաշտության հետ) գաղափարներով: Նրանց համար հայության հզորացումը, բարգավաճումը անձնական առաքելության գագաթնակետն է, որից հետո սահյանաբար կասենք՝ ­”էլ մահն ու՜մ շունն է…­”:

Ռուս սքինհեդներն ասում են՝ ­”Ռուսաստանը՝ ռուսներին­”, չլինի, թե նրանց նման էլ մեր ազգայնականությունը մոլի ինչոր բան վերածվի:
— Նախ ճշտենք, որ սքինհեդները ազգայնամոլներ են, այլամերժներ, եթե չասեմ կույր գործիքներ, եւ համեմատությունը տեղին չէ: Գիտեք, նույնիսկ քաղաքական գործիչներից շատերը չեն տարբերում ազգայնականությունը ազգայնամոլությունից: Անընդհատ նշում են, թե ազգայնականությունը լավ բան է, եթե.. ապա… հանկարծ… ու թվարկում են ազգայնամոլական դրսեւորումներ: Ես արդեն նշեցի ազգայնականության հիմնական գործառույթները: Ազգայնականությունը (նացիոնալիզմ) առավելապես ինքնապաշտպանական երեւույթ է, իսկ ազգայնամոլությունը (շովինիզմ)՝ ծավալապաշտական, այլամերժական երեւույթ է ի սկզբանե: Հստակ է, որ սրանք տարբեր հասկացություններ են: Ազգայնականը նման է երեխայի, որն իր մորն ավելի շատ է սիրում, քան այլոց մայրերին, նման է զինվորի, որն իր հայրենիքն ավելի շատ է սիրում, քան ուրիշինը… Բայց նա չի ատում կամ մերժում այլ մայրերի, այլ հայրենիքների գոյությունը: Ազգայնականը համադրելի է համարում ավանդական ազգայինն ու առաքինի, օրինակելի մարդկայինը, որոնց համադրումից էլ ծնվում են համամարդկային արժեքները, համաշխարհային քաղաքակրթությունը: Ազգայնամոլները սեփական ազգի բարօրությունից զատ մերժում են մյուսների նմանատիպ կենսակերպը՝ այդպիսով սին գերակայությամբ ստորադասելով ազգերի ինքնատիպ գոյատեւման բնական իրավունքը: Սրանք համահարթեցման (գլոբալիզացիա) կողմնակիցներն են, որոնք փորձում են մարդկությանը զրկել ազգային առանձնահատկություններից, հայրենիքի գաղափարից՝ մարդկանց դարձնելով միադեմ ու անհայրենիք, ծագում եւ առաքելություն չճանաչող: Այսօր իրենց եվրաարժեքների կրողներ հռչակածներն են ազգայնամոլներ, ազգակուլներ, չնայած հորջորջվում են ժողովրդավարներ, մարդասերներ: Սրանք ազգերին տանում են եվրոպականացման, ամերիկանացման, ազգայնամոլություն է նաեւ մեծ(վելիկո)ռուսականությունը… Ազգայնականները համադրման, փոխլրացման (ինտեգրման) կողմնակից են եւ կարեւորում են ազգերի խաղաղ գոյակցությունն ու ինքնատիպությունը, ազգային ավանդույթները, սովորույթները, ազգային մշակույթն ու աստվածատուր ամեն բան: Ազգայնականները կարեւորում են ազգ-պետությունների գոյաձեւը, ամեն ազգ պետք է ունենա իր պետությունը, իհարկե, կառուցված իր պատմական (իմա՝ արարչատուր) հայրենիքի տարածքի վրա: Այլապես խժդժություններն անխուսափելի են, որի ականատեսն ենք այսօր: Հնարավոր չէ մի պետության մեջ գործադրել օրենքներ, կիրառել իրավունքներ, որոնք համահունչ լինեն տարբեր ազգերի մտածողությանն ու կացութաձեւին: Իսկ Ձեր ասած ­”Ռուսաստանը՝ ռուսներին­” կարգախոսը ճիշտ եմ համարում, եթե խոսքը իրակա՛ն Ռուսաստանի մասին է, որն Ուրալից այն կողմ՝ Սիբիր չի հասնում, Կովկաս չի մտնում եւ եվրոպական ­”սովետական­” տարածքներից հեռու է: Եվ կարեւորը, որ այդ կարգախոսը ռուսները գործածեն, այլ ոչ… հայտնի այլազգիները: Թող Պորտուգալիան էլ պորտուգալացիներինը լինի, Չինաստանը՝ չինացիներինը… Եթե ամեն ազգ սեփական տանն ապրի, խժդժություններ չեն ծագի: Իսկ ովքեր ուզում են ապրել իրենց հայրենիքից դուրս՝ այլ երկրում, պիտի հարգեն այդ երկրի օրենքները, նիստ ու կացը:

Չնայած նմանություններին, ազգայնական շարժումներն, այնուամենայնիվ, տարբերություններ ունեն. հո հայկական ցեղակրոնությունն ու չինական դաոսականությունը նույնը չե՞ն:
— Իհարկե տարբեր են հայկական ցեղակրոնության, հայ-արիական ներազգայնական պատկերացումներն ու աշխարհայացքային իմաստաբանությունը, արարչա(տիեզերա)իմացությունը՝ ճապոնական սինտոականությունից, չինական դաոսականությունից, հրեական սիոնականությունից, գերմանական նացիստական եւ իտալական ֆաշիստական գաղափարախոսություններից եւ այլազգի ուրիշ ազգայնական մոտեցումներից՝ ըստ էության, ծագումնաբանության, լեզվամտածողության, պատմության, սրանցից բխող ներազգային արժեքաբանության եւ ազգային առաքելության տեսանկյուններից: Բայց, ի վերջո աշխարհի իրապես ազգայնականներն ավելի շատ հիմքեր ունեն միանալու, քանզի բնապաշտ են եւ ենթարկվում են բնության եւ ոչ՝ սուբյեկտիվ մարդկային օրենքներին…

Աշխարհի ազգայնականները միացան, աշխարհում նոր բեւեռացում չի՞ առաջանա, այն, ինչի դեմ պայքարում են հիմա շատ ազգեր: Ու ընդհանրապես, ինչպե՞ս պահպանենք մեր ազգային կերպարը:
— Բեւեռացումները մարդկության ­”փրկարար օղակներն­” են: Միաբեւեռությունը կործանիչ է, որի պատանդներն ենք մենք այսօր: Իսկ ազգայնական բեւեռացումը եւս մի դրական բեւեռ է լինելու ինչպես մարդկության, այնպես էլ բնական ամբողջ աշխարհի պահպանման ու զարգացման գործում: Եվ Ձեր ենթատեքստում թաքնված ազգայնական ­”գլոբալիզացիան­” բնական երեւույթ է ու միայն դրական ազդեցությամբ: Իսկ մե՛ր ազգային կերպարը պիտի պահպանենք՝ լինելով ցեղակրոն՝ մեր մեջ կրելով հայի գենետիկ հզորությունն ու հիշողությունը, եւ լինե՛նք բնակրոն՝ ապրելով բնական-տիեզերական օրենքներին համահունչ: Ինքնատիպությունը մեր հավերժելու նախապայմանն է, այլապես շատ հին ազգերի պես կհեռանանք պատմության ­”բեմահարթակից­”: Ինքնատիպության պահպանումը, պահպանողականությունը, ինքնամեկուսացումը չէ, ինչպես վատաբանում են ոմանք: Հայրենիքը, ազգը, ինչպես եւ մայրը՝ մեկն է, եւ այստեղ որեւէ ոտնահարում չկա, ոչ մի սփյուռքահայ որպես հայրենիք չի ճանաչում իր բնակության վայրը, Հայաստանն է նրա հայրենիքը, իսկ իրեն էլ համարում է հայազգի: Բնության մեջ ամեն տեսակ ապրում է իր երամով, վտառով, ոհմակով, հոտով, պարսով եւ այլն, ու սա բնական է, այստեղ չկա ցեղամոլություն կամ ազգայնամոլություն եւ սա ինքնամեկուսացում չէ: Գայլը նապաստակի հետ չի ապրում, նույնիսկ վագրը, առյուծը եւ հովազը միասին չեն ապրում, չնայած բոլորն էլ կատվազգիներ են, կամ երբեք սպիտակ, սեւ ու գորշ արջերը մի տարածքում չեն բնակվում, չնայած միայն գունային տարբերություն ունեն: Մի՞թե կարծում եք՝ սպիտակ արջերը ազգայնամոլ են, իսկ հովազները ինքնամեկուսացված են կենդանական աշխարհում… Մենք մեր տեսակի ծագումն ու առաքելությունն ենք երկրպագում, մեր ինքնատիպությունը չկորցնելու մտահոգությունն ունենք, ինչպես այլոք՝ իրենցը: Ինքնատիպ ազգերն են ստեղծում արժեքներ եւ դրանց համադրումից է առաջանում համաշխարհային մշակույթը, արժեհամակարգը, այսպես են ձեւավորվում համամարդկային արժեքները: Եթե ազգերը դադարեն արարել, ձուլվեն մեկ տեսակի մեջ, կվերանա մարդկային ու ազգային բազմազանությունը, կգորշանա աշխարհը: Ուստի վերահաստատում եմ. ամեն ազգ պիտի ունենա մեկ պետություն, եւ դա պետք է լինի նրա պատմական տարածքի վրա: Սա է բնական օրենքը, արարչադիր կարգը: Եվ ոչ ոք թող չխեղի այս բնակարգը ինքնամեկուսացման պատրանքներով…

Պետության կառուցվածքին վերաբերող մեկ այլ հատվածի էլ անդրադառնանք: Ձեզ նաեւ հակաքրիստոնյա են անվանում: Կրոնական կամ հավատամքային առումով ի՞նչ պետություն է մեզ պետք:
— Արիադավան: Բազմիցս ենք դա ասել: Մեր հավատամքը հիմնված է արարչաստեղծության օրենքներին (Տիեզերակարգ): Քրիստոնյաներն, իհարկե, շատ պատմական ու հոգեւոր մատյաններ այրեցին ու բոլոր տաճարներն ավերեցին, բայց, հուրախություն մեզ, հայոց հավատքի մասին որոշ պատառիկներ տարբեր սկզբնաղբյուրներում պահպանվել են: Ես, որպես հայորդի, երբեք չեմ ների քրիստոնյաներին, որոնք փորձեցին վերացնել մեր ծագման վկայագիրը: Դա միայն դավաճանը կարող էր անել: Չներելը չի նշանակում, որ ես հակաքրիստոնյա եմ: Ես նույնիսկ հակաթուրք չեմ, հակահրեա չեմ, անգամ հակամասոն չեմ, պարզապես հայ եմ, ով պայքարում է հանուն հայի եւ Հայաստանի: Ու եթե դրա մեջ որեւէ մեկը ­”հակա­” ինչ-որ բան է տեսնում, ուրեմն փորձում է կոտրել հային: Մի բան ամրագրեք հիմնավորապես, հայ ազգայնականները երբեք չեն առաջնորդվում ­”հակա­” գաղափարաբանությամբ: Մենք առաջնորդվում ենք ­”հանուն ազգի ու հայրենիքի­” կարգախոսով, ովքեր մեզ դեմ են, դա է ­”հակա­” տեսակետը: Մենք եսակենտրոն մղում չունենք, որ հակառակված ապրենք: Քրիստոնեությանը հրով ու սրով մտավ Հայաստան, ավերեց մեր տաճարները, մշակույթը, հայոց պատմությունը գրեթե հիմնովին ոչնչացրեց եւ հայության մեջ հաստատեց հրեա ազգի ընտրյալության սին գաղափարը: Սա հակամտածելակերպ չէ, դեռ մե՞նք ենք հակա-ն: Եհովան՝ չարի աստվածը, դարձավ գերագույն աստված, եւ հայոց ճակատագիրը ­”հանձնվեց­” չար ուժերին: Հայի հոգուց դուրս եկավ հայի էությունը, բնույթը, եւ հայ Աստվածների՝ Վահագնի, Հայկի, Միհրի, Վանատուրի, Անահիտի, Աստղիկի, Ծովինարի… փոխարեն այնտեղ մտան Աբրահամը, Սառան ու Մարիամը, Պողոսն ու Պետրոսը, Բարդուղիմեոսը ու սրանց նմանները, որոնք որեւէ կապ չունեն հայության հետ: Հիսուս Քրիստոս — հայերեն կարտահայտի Օծյալ Փրկիչ իմաստը, որը որեւէ կապ չունի հայտնի ազգի ընտրյալության հետ, եւ այդ իսկ պատճառով էլ նրան խաչեցին: Հայերին ի վերուստ է հայտնի փրկչության եւ օծյալության գաղափարը, Արարատյան լեռնաշխարհն էլ մարդկության ծագման ու փրկության օրրանն է, եւ քրիստոնեական վարդապետությունը փոխանակ սա քարոզի, սին պատմական դեպքերի վրա այլի ընտրյալություն է քարոզում: Հին կտակարանը պարզապես ստի, անառակությունների հավաքածու է եւ որեւէ կապ չունի հայի ծագման, բարոյահոգեբանական կերպարի ու նկարագրի հետ: Սա լավ գիտեն նաեւ կղերականները եւ անողոքաբար լռում են, մինչեւ ե՞րբ: Հիմա էլ էկումենիստական փաստաթուղթ են ստեղծել, որի տակ ստորագրել են քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում հայկական, եւ նորից ամրագրել են Եհովայի ընտրյալ հրեա ազգի ընտրյալության գաղափարը, երեւի մի քանի եկեղեցի այդ մասին մոռացել էին… եւ նորից հիշեցվեց դա: Հայ ազգայնականը չի կարող նման ձեւակերպումների քարոզիչ ու նման ավերումների պատասխանատու կառույցի անդամ՝ քրիստոնյա լինել: Եթե քրիստոնեությունը հենվի հայկականության վրա, հայը կարող է դառնալ քրիստոնյա, քանզի հայ առաքելական կրոնի ծիսակարգն ու տոնակարգը հիմնականում փոխառված է հեթանոսականից, եւ մնում է ուրիշի պատմությունն ու սրբերը (աստվածները) վերափոխել հայկականով: Բայց սա էլ փրկություն չէ, լինե՛նք հայակրոն՝ հայ գենը կրող, սա է մեր փրկության գրավականը: Մեզ համար հայ մարդը նախ հայ է, ապա նոր կրոնական, կուսակցական կամ մեկ այլ բան: Մենք հայի հետ շփվում ենք արյամբ՝ գենով: Մնացյալ հարցերը պիտի բխեն դրանից, եւ՛ կրոնները, եւ՛ կուսակցությունները, եւ՛ այլ կառույցները պիտի ծառայեն հայի առաքելությանը, այլապես դրանց գոյությունը վնասաբեր է…

— Ճշտեմ՝ հեթանո՞ս եք:
— Հեթանոս նշանակում է էթնոս, ազգ: Հեթանոսությունը կրոն չէ, հավատք է, ազգային հավատք, իսկ կրոնը անհատական պաշտամունք է: Երբ արիական հզոր ցեղը մասնատվեց տարբեր ազգերի, առաջացան ազգային հավատքներ, այդ թվում՝ հայկական, եւ այդ մասնատման ու արիական ազգերի հավատքների ձեւավորման ժամանակահատվածը պատմության մեջ ամրագրվեց որպես հեթանոսական: Իսկ մինչ այդ կար արիական հզոր տիեզերակարգը, եւ հայ-արիականությունը հենվում է այդ տիեզերակարգի վրա, որը սահմանում է օրենքներ՝ մարդկայինից մինչեւ տիեզերական, գրավիտացիայի, ձգողականության հարաբերություններից մինչեւ ազգային ու մարդկային: Մեզ հաճախ են որակում որպես ­”Նոյի ժառանգներ­”, սակայն, դա ամենեւին էլ այդպես չէ: Նույնիսկ ­”Բիբլիա­”-ում կան ­”Աստծո որդիներ­” եւ ­”մարդու որդիներ­” տարբերակումները եւ մենք՝ հայերս, ծնվել ենք մարդկության օրրան Արարատյան լեռնաշխարհում, Աստծո որդիներն ենք՝ հ(ու)րածիններ, որոնք էլ Նոյի ժառանգներին՝ հողածիններին, փրկել են Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ…

Եկեղեցու հետ խոսե՞լ եք Ձեր տեսակետներից:
— Եկեղեցականների հետ եմ խոսել՝ սարկավագների, վարդապետների, ճեմարանի դասախոսների: Ի զարմանս ինձ, նրանք բավականին քաջատեղյակ են մեր անցյալին, իրական պատմությանը: Սակայն, հասկանալի պատճառներով, չեն կարողանում բարձրաձայնել այդ մասին, վերագնահատել, վերաարժեւորել անցյալը: Թեեւ համաձայն են, որ մեր պատմությունը եւ հոգեւոր կյանքը 301թ-ից չէ, որ սկսվում է: Մի օր կգա պահը եւ, համոզված եմ, մի համարձակ կաթողիկոս կանի առաջին քայլը…

Ինչու՞ եք այդքան ինքնավստահ, հայե՞րն իրապես քրիստոնյա չեն, թե՞ եկեղեցական դասը լավ չի աշխատում:
— Ինքնավստահությունը որեւէ մեկի լավ կամ վատ աշխատելուց չի բխում: Ես համոզված եմ իմ ասածների ճշմարտացիությանը. կան տիեզերական բնական երեւույթներ, որոնց առջեւ ոչ նախագահները եւ ոչ էլ կաթողիկոսները, ոչ մոլլաները, ոչ ռաբբիները, ոչ լամաները եւ ոչ էլ որեւիցե մեկը փակել չեն կարող…

Լավ, այդ դեպքում ինչու՞ եք պայքարում աղանդավորականների դեմ. սրանք շեղված ուղղություններ են եւ, առավելեւս, ընդհանրապես կապ չունեն հայկական հավատքի հետ:
— Իրականում այդպես է: Հայաստանում դրանք հիմնականում քրիստոնեական դավանանքից ինչ-որ կերպ շեղված աղանդներ են: Այո՛, սրանք էլ են դավանում նույն ­”Բիբլիան­”, խոնարհվում նույն Եհովա աստծուն, միգուցե՝ չաստծուն, այնպես՝ ինչպես եկեղեցական սպասավորները: Սակայն, սրանք դաժան հոգեորսությամբ են զբաղված եւ ավելի համառորեն ու նպատակային են փչացնում մարդկանց հոգիները: Հայ առաքելական եկեղեցին փոքրիշատե գոնե ազգային որոշակի դրսեւորումներ ունի, որի հետ կարելի է ազգային մի շարք հարցերում հարաբերվել: Իսկ աղանդավորական ամեն մի շարժում դրամական եւ այլ նյութական աջակցություն ստանում է օտար (մութ) ուժերի կողմից եւ ծրագրված հակազգային հատուկ առաքելությամբ է գործում: Սրանք նման են այլ երկրների գործակալների, որոնք ամեն րոպե պատրաստ են հանուն փողի ծախել ազգն ու հայրենիքը, ծնողին ու երեխային, ամեն բան: Սրանց աստվածը փողն է, չնայած, ըստ ­”Բիբլիա­”-ի, հենց ինքը՝ Եհովան, նման բնույթ ունի եւ պարտադրում է իր ընտրյալ ազգին՝ խաբել, թալանել ու ոչնչացնել մյուսներին: Այս ամենը հենց եհովականության արդյունք է:

Ստացվում է՝ ընտրյալությունը հայ արիացուն եք վերագրում: Այլազգերը կմտածեն՝ վնասում ենք իրենց:
— Եթե ուրիշներին վնասեր, հիմա մենք այս վիճակում չէինք լինի: Ընդհակառակը՝ եթե վնասում է, ապա՝ միայն մեզ: Հիմա բացատրեմ: Եթե ազգն ի սկզբանե ծնվել է արարչական տարածքում եւ արարչաբնույթ է, ապա նա հայրաբար է մոտենում մայր-բնօրրանից հեռացած իր բոլոր շառավիղներին եւ այստեղից է, որ ասում են՝ հայն ի բնե աշխարհաքաղաքացի է կամ տիեզերաքաղաքացի, եւ անհրաժեշտ է, որ մի քիչ էլ ազգային-ազգայնական լինի: Հայն արարող է եւ ոչ՝ ավերող, սա մեր էությունն է՝ արարչական բնույթը: Այսօր աշխարհին տիրում են ավերող ուժերը, որոնք ­”գողացել­” են մեր՝ հայերիս ընտրյալությունը (սա էլ ­”Բիբլիա­”-կան քաղաքականություն է), աշխարհը կկործանվի, եթե այսպես շարունակվի: Ընտրյալության մասին խոսում են շատերը, բայց որոշակի դիցա-պատմական հիմնավորումներով հիմնականում երեք ազգեր՝ հայերը, հրեաները եւ ճապոնացիները: Եթե վերջին երկուսը իրենք են դա ասում իրենց մասին, ապա հայերի մասին ասում են բոլոր հնագույն ազգերը, նաեւ՝ մեզ թշնամի ազգերը:  Մոլորակը մեր բոլորի տունն է, եւ միայն տիրոջ զգացում ունեցող՝ արարված առաջին տեսակը կլինի սրտացավ ու կփրկի այն: Այնպես որ, թող մեզ սին մարդկային արժեքներ չհրամցնեն, մենք մարդու եւ ազգի արժեքը գիտենք մեր ծագման օրից…

Այդ ընտրյալությու՞նն է պատճառը, որ գործածությունից դեռ դուրս չի եկել ­”Ու՞մ է ձեռնտու Հայաստանն առանց հայերի­” խնդրի քննարկումը:
— Ինչու՞ եք հարցը քամահրանքով տալիս:

Արժե՞ 21-րդ դարում փնտրել արտաքին թշնամիներ:
— 4-րդ դարում էլ չփնտրեցինք, ­”ջնջեցին­” մեր պատմությունը, ոչնչացվեց հզոր հայկական պետականությունը, 20-րդ դարում էլ փնտրելը ­”ճիշտ­” չէր, բայց… եղավ ցեղասպանությունը… Եվ հետո՝ հիմա էլ թշնամիներ չենք փնտրում։ Ձեր ասած 21-րդ դարում (չնայած հայության համար սա նվազագույնը 45-րդ դարն է՝ Հայկ Նահապետի հաղթամարտից հետո, կասեինք ավելին, եթե թեմատիկ հարցազրույց լիներ), նրանք իրենք են հայտնվում ու … դառնում թշնամիներ, առանց մեր ցանկության: Եթե պարզապես չենք ուզում նկատել, ապա դա այլ հարց է: Շատերն են մեզ մեղադրում՝ իբր շատ բան բարդում ենք արտաքին թշնամիների վրա: Մենք ոչինչ էլ չենք բարդում. ովքեր անտեսում են արտաքին միջամտությունը՝ կամ կույր են կամ… Եվ մենք պարզապես ի ցույց ենք դնում այն արտաքին թշնամիներին, որոնք մեզանում աղանդավորականների, ­”բարեգործների­”, ու այլ ապազգային խմբերի հետ գործակցելով ­”Հայաստանն առանց հայերի­” ծրագիրն են իրականացնում: Եվ այդ արտաքին թշնամիները, այո, օգտագործում են ներքին թշնամիներին…

Ովքեր նաեւ համասեռականնե՞րն են:
— Այո: Արարիչը սրբագրման կարիք չունի, դա միայն Նրա հեղինակային իրավունքն է… Եթե որեւէ մեկը կամ մի խումբ իրեն Արարչի տեղն է դրել, ապա հիվանդությունը նաեւ ուղեղին է հասել: Տղամարդն արարվել է իր բնախոսական պահանջներով, կինը՝ իր, եւ Ամենաստեղծին հակառակվողը ամենակործանի՝ սատանայի ծառան է: Համասեռականները կամ հիվանդ են կամ հաճույքի հոգեմոլագար: Առաջին դեպքում պիտի մեկուսացվեն եւ բուժվեն, երկրորդ դեպքում կա գժանոց: Բոլոր վտանգավոր հիվանդների հետ այդպես են վարվում, թե՛ վիրուսակիր, թե՛ հոգեկան: Մենք պահանջում ենք ապրել աստվածային-մարդկային օրենքներով, եթե դա իրենց հարմար չէ, ապա թող հեռանան մարդկությունից եւ ապրեն առանձին, իրար հետ, մեկուսի մի վայրում… Բայց չէ՜… սրանք փորձում են իրենց հիվանդությունը փաթաթել մարդկության վզին, ստեղծում են օրենքներ եւ տանում համընդհանուր փչացման քաղաքականություն, նույնիսկ արդեն պատանի սերնդի մեջ: Սա միանշանակ մերժելի է, եւ մենք պայքարելու ենք սրա դեմ, ինչքան էլ մեզ հալածեն: Պայքարելու ենք նաեւ պոռնկության եւ այլասերվածության այլ դրսեւորումների տարածման դեմ: Որովհետեւ դրանք խարխլում են պետության ու պետականության հիմքերը, այն, ինչ ձեռնտու է մեր թշնամիներին:

Այդ թշնամիները նաեւ մասոննե՞րն են:
— Միանշանակ՝ այո՛: Նրանց ստեղծած աշխարհի գաղտնի կառավարությունը: Սրանք ոչ միայն մեր թշնամիներն են…

Նրանց վտանգի մասին միայն Դուք եք բարձրաձայնում, ի՞նչ է, քաղաքական մյուս գործիչներն այդ վտանգը չե՞ն զգում:
— Ի՞նչ է, մեղավո՞ր ենք, որ իմացողներից միայն մենք են բարձրաձայնում…

Իմացողները շա՞տ են:
— Անշուշտ, այո՛: Բայց չեն բաձրաձայնում, չնայած մեզ հետ զրույցների ընթացքում քաջատեղյակ են երեւում: Իսկ դա չի նշանակում, որ մենք պետք է միանանք չխոսացողներին: Ազգայնականների առաքելությունը ապազգային երեւույթների մասին խոսելն ու դրանց դեմ պայքարելն է:

Հայ Արիական կուսակցությունը գործու՞ն կառույց է:
— Իհարկե, ՀԱԿ-ը Հայ Արիական Միաբանության քաղաքական թեւն է:

Կուսակցությունը գործուն է այն ժամանակ, երբ ֆինանսապես հզոր է:
— Կուսակցությունը հզոր է նաեւ նվիրյալներով, համակիրներով:

Այո, բայց միայն նվիրյալներով ու համակիրներով իշխանության չեն գալիս:
— Իշխանության են գալիս ոչ միայն կուսակցությամբ կամ ֆինանսներով: Ֆինանսապես կարող բազմաթիվ ուժեր նույնիսկ պայքարին չեն դիմանում: Իշխանության են գալիս իրավիճակային փոփոխությամբ նաեւ…

Այդ դեպքում ինչու՞ ընտրական գործընթացներին չմասնակցեցիք
— Կուսակցությունների դրսեւորման միակ ոլորտը ընտրական գործընթացներին մասնակցությունը չէ: Շատ քաղաքական ուժեր ծնվում… ու վերահայտնվում են հենց միայն այդպիսի ժամանակահատվածներում…

Համաշխարհային ներկայիս զարգացումների համապատկերում Ձեզ մեկուսացված չե՞ք համարում:
— Զարմանալի է, երբ բոլորը ազգայնականներին դեպի մեկուսացման տանող ուժ են համարում: Երբ ասում ենք, թե պատրաստ ենք մեր ավանդական ազգայինը համադրել առաքինի, բարոյական համամարդկայինի հետ, ինտեգրվել ազգերի փաղանգին, ոչ ոք սրան ուշադրություն չի դարձնում: Ներկայացնում են այն միայն, ինչ ձեռնտու է իրենց…

Ինչու՞ եք Դուք տարբեր ոլորտներում պայքարում. մեկ սոցքարտերից եք խոսում, մեկ մասոններից ու համասեռամոլներից, մեկ էլՀամակարգված չէ՞ Ձեր աշխատանքը:
— Ընդհակառակը: Դա հենց համակարգվածության նշան է: Եթե մեկը ­”ԱրմենՏել­”-ից է միայն խոսում, մյուսը՝ բացառապես՝ սոցքարտերից, մեկ այլն էլ՝ աղանդներից, նրա՞ գործունեությունն է համակարգված, թե՞ մերը, որ, այսպես ասենք, համալիր ենք աշխատում՝ անդրադառնալով ազգային բոլոր հիմնախնդիրներին: Ու գիտեք, դրսում սա կարծես ավելի լավ են հասկանում: Ինտերնետային կայքերը կարող են դա վկայել… Եվ հետո՝ ազգային հարցերում մանրուքներ չկան: Մեզ՝ հայերիս վրա համակարգային ճնշում է, ուստի՝ պայքարը պետք է համակարգված լինի:

Կալանավորվելուց հետո Դուք չլռեցիք: Չէի՞ն վախեցրել:
-Ինձ կյանքում էլ են վախեցնում: Ի՞նչ անենք, փակվե՞նք: Եվ հետո՝ էնպես չէ, որ մեր պետությունում, մեր իշխանությունում մեզ ու մեր գաղափարները համակրող մարդիկ չկան: Ու բոլորը չէ, որ մեզ մեկուսացնել են ուզում կամ՝ վախեցնել: Նաեւ աջակցում են մեզ իրենց խոսքով, իրենց դրսեւորումներով: Ամեն ինչ շտկելի է:

Առանց մեզ՝ չորրորդ իշխանության, Ձեր գործը շատ կդժվարանա: Մեր շարքերում համակիրներ ունե՞ք:
-Իշխանություն ասելով նկատի ունեմ չորս թեւերն էլ:

Նաեւ դատակա՞ն:
— …., — ծիծաղում է:

Վերջին հարցը: Ազատամարտիկ եք եղել, սակայն որպես այդպիսին Ձեր մասին չի խոսվում, չի գրվում: Մինչդեռ մենք կռվող տղերքի ­”փառապանծ­” ցուցակ ունենք
-Դուք ինձ հարցեր եք ուղղում, որ ի՛նձ չպիտի ուղղեիք: Իսկ Հայրենիքին ծառայում են ոչ շքանշան ունենալու համար:

Խոսքը շքանշանի մասին չէ, այլ պետական քաղաքականության:
— Կրկին հարց, որ ինձ չէ ուղղված: Բայց ինձ վերջերս շքանշաններ տվեցին իմ մարտական ընկերները: Պակաս կարեւոր գնահատական չէ:

Այսինքն՝ նեղացած չեք հայրենիքից ու, վտանգի դեպքում, կրկին պատրաստ եք զինվորագրվելու:
— Հայրենիքից չեն նեղանում: Հայրենիքը մեր գենետիկ տունն է, նեղանալ կամ չընդունել կարելի է իշխանություններին կամ պետությանը, բայց՝ ոչ երբեք հայրենիքը: Հայրենիքի պաշտպանությունը բոլորի՛ ու բոլո՛ր ժամանակների գործ է: Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվում են նաեւ խաղաղ տարիներին…

Հարցազրույցը՝

Նարե Մշեցյանի 

“Լուսանցք”   Թիվ 13,    8– 14  հունիսի, 2007 թ.

Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն…աշխարհի գաղտնի կառավարության ներազդող կցորդ լծակ

4 Մայիսի, 2007

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երեւան էին եկել Ֆրանսիայի “Մեծ Արեւելք” մասոնական օթյակի ներկայացուցիչները: Ինչպես եւ խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում, սույն հոդվածում մասնակիորեն կանդրադառնանք եւ՛ հայկական, եւ՛ համաշխարհային մասոնությանը:

Հայկական մասոնության հիմքերը գալիս են դեռ 1860թ.-ից, երբ հատկապես Պոլսի եւ Զմյուռնիայի հայերը սկսել են հետաքրքրվել մասոնական սկզբունքներով: Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին մշակութային ու կրթական վերածնունդ էր ապրում, ուներ վաճառական մեծ կապեր՝ Փոքր Ասիայի եւ Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական մասոնական օթյակներ հիմնելու…

“Այս ծրագիրը գործադրելու համար, հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված “Հոմերոս” թիվ 806 անգլիախոս Ազատ-Որմնադրական Օթյակի գերհարգելի վարպետին, որ օգնի իրենց ծրագրի գործադրությանը: Վերոհիշյալ օթյակը, Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից կանոնավորապես սկսեց աշխատել Զմյուռնիայի մեջ…”: Այս անգլիական օթյակի առաջին տարվա պաշտոնատարների ցուցակում հանդիպում ենք. “Եղբոր մը՝ Սերովբէ Ազնաւուրի, որ Մեծ Վերահսկողի աթոռը գրաւած է նոյն օթեակի մեջ: Սերովբէ Ազնաւուրը Պոլսոյ մեջ, Ազատ Որմնադիր եւ “Օտ Ֆելլօ” Եղբայրակցության ներկայացուցիչ, մեծ դեր ունեցած է Պոլսոյ “Սեր” Ազատ-Որմնադրական Օթեակի հիմնարկութեան մեջ…”:

Առաջ անցնելով նշենք, որ այսօր կրկին ՀՀ-ում՝ Երեւանում, վերագործարկվել է “Սեր” մասոնական օթյակը, կարծում ենք՝ 1866թ. մայիսի 7-ին ստեղծված պոլսահայ առաջին օթյակի գործը շարունակելու համար… Այս օթյակի անդամ են բազմաթիվ հայեր (հատկապես՝ սփյուռքահայեր) եւ այլազգի մասոններ: Հայաստանի Մեծ Օթյակի ստեղծման հովանավորներն են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասոնական օթյակները: Այսպիսով, Արեւելքում որոշակի իրավունքներ փոխանցվել են “Սեր” օթյակին…

Ինչեւէ, վերադառնանք անցյալ. “Առաջին հայ Ազատ-Որմնադրական Օթեակի հիմնարկութւունը կը պարտինք Զմիւռնիոյ Հայոց, որոնք Անգլիոյ Մեծ Օթեակին արտօնութեամբ հիմնեցին “Մեծն Տիգրան” թիվ 1014 հայախօս Օթեակը: “Հոմերոս” թիվ 806 Օթեակին կարեւոր անդամները հիմնադիրները եղան “Մեծն Տիգրան” թիվ 1014 Օթեակին՝ բարոյապես օգտակար ըլլալու Հայ տարրին: Հայ Օթեակին բացման արարողութիւնը մեծ շուքով կատարւած է Յունիս 5, 1864-ի երեկոյին…”:

Այստեղ դադարեցնելով հայկական մասոնության մասին մեջբերումը, նշենք, որ կազմակերպված մասոնությունը շուրջ 300 տարվա պատմություն ունի եւ այն սկսվում է 1717թ.-ի հունիսի 24-ից, երբ 4 հին օթյակներից (“եղբայրական որմնադիրների”) “Խնձորենու տակ” պանդոկում կազմավորվեց Անգլիայի Մեծ Օթեակը…

Վերնախավում մասոններն են

Բացի մտավորականներից, մշակույթի, գիտության ու այլ ոլորտների գործիչներից, մեծահարուստներից… մասոններ են եղել ԱՄՆ-ի նախագահների մեծ մասը՝ Վաշինգտոնը, Ջեքսոնը, Ջոնսոնը, Ռուզվելտը, Հարդինգը, Տրումենը եւ այլք, այդ երկրի նահանգապետերի, Սենատի ու Կոնգրեսի անդամների մեծամասնությունը նույնպես մասոններ են՝ հիմնականում 32 եւ 33 աստիճանների: ԱՄՆ-ի Անկախության Հրովարտակի 55 ստորագրողներից 40-45-ը մասոններ էին..
Ֆրանսիայում Նապոլեոնը շատ ջանքեր թափեց, “որպեսզի ղեկավարի թե՛ եկեղեցին եւ թե՛ Մասոնական Օթյակները: 1805թ.-ին, նա իր եղբայր Ժոզեֆին նշանակեց “Գրանդ Օրիենթ”-ի Մեծ Վարպետ”: Իսկ 1914թ. փորձ արվեց Ֆրանսիայում փակել մասոնական օթյակները, սակայն, դա ամբողջապես չիրականացավ, եւ առ այսօր մասոնական վտանգը նկատելիորեն գոյություն ունի… Իսկ “Մեծ Արեւելք” օթյակի վերջերս կատարած այցը Հայաստան հավաստում է, որ սրանք վերակազմավորվելու խնդիր են լուծում……
Հիտլերը 3-րդ Ռայխում որոշակի առնչություններ ունենալով մասոնականների հետ՝ այնուհետեւ անխնա ոչնչացրեց նրանց, բայց հետպատերազմյան շրջանում ամերիկյան զինվորականները նեցուկ եղան գերմանական մասոնության վերակազմավորմանը…

Նա նաեւ այլ ազգանուն ուներ, որը խստիվ թաքցնում էր՝ Շիկլգրուբեր (իրենց ազգանունները թաքցրել էին նաեւ Հիմլերը՝ Գետտինգեր եւ այլք):

Մուսոլինին Հռոմում որոշ մասոնների մասնակից դարձնելով իր պետականության կազմավորմանը՝ հետո խստիվ արգելեց բոլոր օթյակների գոյությունը…

Ջհուդա-մասոնների նկատմամբ ավելի խիստ քաղաքականություն էր իրականացնում հատկապես Ստալինը՝ խառնածին ԽՍՀՄ-ում: Սակայն, շրջապատված դավադիր ցանցով, նա այդպես էլ չկարողացավ իսպառ “խեղդամահ” անել այդ չարիքը՝ հաճախ “թացի հետ խառնելով նաեւ չորը”… ԽՍՀՄ կազմավորման առաջին իսկ օրից, ինչպես ԱՄՆ-ի հռչակման պարագայում, կառավարման բոլոր առաջնային-կարեւոր լծակներին տիրել են “կարմիր” ջհուդա-մասոնականները կամ սիոնիստները: 1917-1921թթ. տվյալներով ջհուդա-մասոններ էին 22 Ժողկոմիսարներից 17-ը՝ Լենինի (Ուլյանով, մոր աղջկական ազգանունը՝ Բլանկ) գլխավորությամբ, Զինկոմիսարիատի 43 անդամներից՝ 35-ը, ՆԳ կոմիսարիատի 62 անդամներից՝ 43-ը, ԱԳ կոմիսարիատի 16 անդամներից՝ 13-ը, Ֆինանսների կոմիսարիատի 29 անդամներից՝ 24-ը, Արդարադատության կոմիսարիատի 19 անդամներից՝ 18-ը, Ժողլուսավորության կոմիսարիատի 53 անդամներից՝ 42-ը, Սոցիալիստական Գիտությունների Ակադեմիայի անդամ-պրոֆեսորների 35 անդամներից՝ 25-ը, իսկ Մոսկվայի պրոլետարիատի գրականության բյուրոյի բոլոր 9 անդամները: Այլ ոլորտների մասին տվյալները շարունակելու դեպքում ոչ մի էական փոփոխություն չի լինի…

Այսպես եղել է նաեւ հետագայում (Նադեժդա Կրուպսկայա-Ֆիշբերգ, Էդմունդ Ձերժինսկի-Ռուֆիմ, Գրիգորի Զինովեւ-Ռադոմիսլսկի, Լեւ Կամենեւ-Ռոզենֆելդ, Լեւ Տրոցկի-Բրոնշտեյն, Բերիա-Բերման, Հենրիխ Յագոդա-Յեհուդա, Յակով Սվերդլով-Յանկել, Յուրի Անդրոպով-Էրենշտեյն-Լիբերման, Անդրեյ Գրոմիկո-Կաց Իսահակ, Միխայիլ Սուսլով-Զյուս, Դմիտրի Ուստինով-Ուլբրիխտ, Նիկիտա Խրուշչեւ-Պերլմուտտեր, Լեոնիդ Բրեժնեւ-Գանոպոլսկի, Միխայիլ Գորբաչով-Գայդեր, Ալեքսանդր Սոլժենիցին-Սոլժենիցեր, Անդրեյ Սախարով-Սաֆրիանո, Բորիս Ելցին-Էլցին…):

Այսօր էլ ջհուդա-մասոնական են ՌԴ վերնախավի մեծ մասը (Անատոլի Սոբչակ-Ֆինկելշտեյն, Բորիս Բերեզովսկի-Գլուդման, Վլադիմիր Գուսինսկի-Գուսման, Միխայիլ Խոդորկովսկի-Խովերտ, Վլադիմիր Ժիրինովսկի-Էդելշտեյն, Սերգեյ Կիրիենկո-Իսրաիտել, Բորիս Նեմցով-Նեյման, Անդրեյ Կոզիրեւ-Ֆրիդման, Յուրի Լուժկով-Կաց, Եվգենի Պրիմակով-Կիրշբլատ, Ալլա Պուգաչովա-Պեվզներ, Վիկտոր Չեռնոմիրդին-Շլեեր, Անատոլի Չուբայս-Սագալ, Վլադիմիր Պուտին-Շալոմով…): Նման կերպ անվանափոխվել են նաեւ Կարլ Մարքսը-Մորդախեյ Լեւի, ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը-Ռոզենվելդ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը-Կերբել, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման-Կուչման Լեյբա Դավիդովիչ եւ այլք….

Ի՞նչ է կատարվում մե՛ր երկրում

…2002թ. օգոստոսին արդեն հայկական ԶԼՄ-ներում սպրդեց, որ “Երեւանում հաստատվելու փորձեր է անում մասոնների Վաշինգտոնի օթյակը”։ Է՛լ ավելի ուշագրավ էր հետեւյալ անդրադարձը՝ “Կանոնիկ մասոնները Հայաստանում” վերնագրով, որը սկսվում է հետեւյալ արձանագրմամբ. “Շուրջ մեկ տարի է, ինչ մասոնները փորձում են օրինականության շղարշ հաղորդել Հայաստանում ծավալած գործունեությանը”։ Մասնավորապես նկատի էր առնված այն, որ ձեւավորվել եւ ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն 05.03.2002թ. գրանցվել է “Ազատ եւ ընդունված քարտաշներ” անվամբ կազմակերպությունը, որը 2002թ. հունիսի 10-ին վերանվանվել է “Ազատ եւ ընդունված քարտաշների գերագույն օթյակ հայոց”-ի։ Որպես համանախագահներ հանդես են եկել Վալտեր Արամյանը եւ Հայաստանում հատուկ կացության անձնագիր ունեցող ԱՄՆ քաղաքացի Քրիստափոր (Քրիստոֆեր) Սահակյանը։

Մամուլում նշվեց նաեւ, որ Վաշինգտոնի օթյակը ներկայացնող մի քանի տասնյակ մասոններ հուլիսի 30-ին հավաքվել ու ինչ-ինչ հարցեր են քննարկել “Արմենիա” հյուրանոցում։ Այդ հավաքին ներկա են եղել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։ Այնուհետեւ նշված հյուրանոցում կազմակերպվել է խնջույք, որը բազմամարդ է եղել, եւ որին, ըստ նույն աղբյուրի հունվարի 17-ի հրապարակման, մասնակցել են նաեւ “բավական բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում՝ Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը”։

Վերոհիշյալ հրապարակումներից առաջինի տեղեկացմամբ, “Վաշինգտոնի օթյակն արդեն վաղուց հեռացել է դասական մասոնականությունից եւ, ըստ մասնագետների, իր հերթին բաժանված է երկու մասի. մի խումբը ենթարկվում է ԱՄՆ հատուկ ծառայություններին, մյուսը ներկայացնում է խոշոր կապիտալիստների շահերը՝ այս կամ այն տնտեսական հարցի կարգավորման համար լոբբիստական աշխատանքներ ծավալելով”։ Սակայն, միշտ պետք է հիշել, որ մասոնական բրգաձեւ կառույցը կուռ է եւ միասնական, հետեւաբար աղբյուրի հաղորդած տեղեկատվության վերը մեջբերված հատվածի ճշգրտությանը չենք կարող չկասկածել։ Վաշինգտոնի օթյակի անդամներն իրենց համարում են կանոնիկ մասոնության հետեւորդներ։ Նկատի ունենանք նաեւ, որ հատուկ ծառայություններն են ենթարկվում մասոնությանը, եւ ոչ թե՝ հակառակը։ “Արմենիա” հյուրանոցում մասոնները հավաքվել եւ ինչ-ինչ հարցեր են քննարկել նաեւ 2002թ. հոկտեմբերին, ընդ որում՝ 3 օր շարունակ (այս տարվա ապրիլի 24-ին էլ մասոնները նույն “Արմենիա”-ում ասուլիս տվեցին)։

Անշուշտ, իրավացի է այն դիտարկումը, որ Հայաստանում վերոհիշյալ կազմակերպության գրանցումը բոլորովին էլ չի նշանակում, թե, ասենք, Ֆրանսիայի “Մեծ Արեւելք” օթյակին անդամակցող հայ պաշտոնյան կամ ՀՀ քաղաքացին այսուհետ կանդամակցի մեր երկրում գրանցված օթյակին եւ գործունեություն կծավալի վերջինիս շրջանակներում։ Ավելին. հնարավոր է, որ հիշյալ օթյակի անդամներն ընդհանրապես տեղեկացված չլինեն, թե ՀՀ ներկայիս պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից “ովքեր են մասոններ եւ որ օթյակին են անդամակցում”։

Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում գրանցված վերոհիշյալ օթյակը ժողով էր հրավիրելու 2003թ. գարնանը։ Մեզ հայտնի չէ՝ կայացա՞վ այդ ժողովը, թե՞ ոչ, սակայն, ըստ մեր մամուլի արձագանքների՝ հուլիսի 8-ին եւ 9-ին մասոնների հավաք է կայացել “Արմենիա-2” հյուրանոցային համալիրում։ Հավաքը փակ է եղել, եւ որեւէ մանրամասնություն չի հաջողվել պարզել։

Նախնական տեղեկություններից ելնելով՝ կարելի է ասել, որ վերոհիշյալ օթյակի անդամները մասոնական բրգաձեւ կառույցում բարձր աստիճանների տեր չեն։ Օթյակի ստեղծումը արտաքուստ պատճառաբանվում է այն հանգամանքով, թե ՀՀ-ում առկա է “ամբողջ աշխարհով սփռված ազատ քարտաշների կազմակերպության մասին ճշգրիտ տեղեկատվության պակաս”, հետեւաբար հարկ է հայ հասարակությանը ծանոթացնել “ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա ազատ քարտաշների պատմական եւ փիլիսոփայական ժառանգությանը եւ դրանով զարգացնել անձի հոգեւոր ներուժը, հասնել մարդկանց բարոյական կատարելության”։ Իրականում, սակայն, կազմակերպությունը յուրովի է ընկալում այդ ամենը եւ, կարծում ենք, ունի այլ նպատակներ։ Առավել եւս, որ կազմակերպության անդամների մեծ մասը Հայաստանում չէ, ընդհանրապես, այստեղ չի բնակվում: Հետեւաբար, ի՞նչ անհրաժեշտություն է եղել այստեղ նշված օթյակն ստեղծելու։ Մենք ունենք մի անվանացուցակ, որը մեզ փոխանցողի հավաստիացմամբ, ներկայացնում է Հայաստանում գրանցված օթյակի անդամներին (այն ամբողջական է, թե՝ ոչ, դեռեւս ճշտված չէ, հնարավոր են նաեւ վրիպակներ — “Լուսանցք”)։

Ինչպես նշեցինք, մասոնական բրգաձեւ կառույցը կուռ է եւ միասնական։ Այս առումով կասկածելի է թերթերից մեկի այն հրապարակումը, թե “Վաշինգտոնի օթյակն արդեն վաղուց հեռացել է դասական մասոնականությունից եւ, ըստ մասնագետների, իր հերթին բաժանված է երկու մասի”։

Որ, այսպես կոչված, Վաշինգտոնի օթյակի եւ, ասենք, Ֆրանսիայի “Մեծ Արեւելք” օթյակի միջեւ հակասություն չկա, պատահաբար հայտնաբերեցինք նաեւ մասոնների համացանցային (ինտերնետային) էջերից մեկում։ Ծանոթանալով այդ ռուսերեն կայքի նորություններին՝ (30 հուլիսի 2002թ. թվագրությամբ) մի ուշագրավ հաղորդագրության հանդիպեցինք։ Ըստ այդմ, Ռուսաստանի Մեծ օթյակը, Կոլումբիա (ԱՄՆ) մայրաքաղաքային շրջանի Մեծ օթյակի եւ Ֆրանսիայի Ազգային Մեծ օթյակի հետ համատեղ, Երեւանում կանոնավոր հիմնադրել են Հայաստանի Մեծ օթյակը։ Միաժամանակ պատշաճորեն իրականացվել է Հայաստանի Մեծ օթյակի հանդիսավոր արարողության, այսպես կոչված, “ինստալացիան”, Հայաստանի Մեծ օթյակի մեծ վարպետ է նշանակված միանգամայն հարգարժան եղբայր Քրիստոֆեր Սահակյանը։ Երեք Մեծ օթյակների անունից Հայաստանի Մեծ օթյակը ստացել է համատեղ “պատենտ՝ կանոնավոր աշխատանքներ իրականացնելու համար”։ Արարողությանն իրենց մասնակցությունն են բերել ԱՄՆ-ի Կոլումբիա մայրաքաղաքային շրջանի Մեծ օթյակի մեծ վարպետը, Ֆրանսիայի Ազգային Մեծ օթյակի մեծ վարպետը եւ Ռուսաստանի Մեծ օթյակի մեծ վարպետի պարտականությունների կատարողը։ Հայաստանի Մեծ օթյակը ճանաչելով որպես կանոնավոր եւ օրինականորեն հիմնադրված Մեծ օթյակ՝ Ռուսաստանի Մեծ օթյակը իր իրավասության տակից Երեւանում հիմնադրված Հայաստանի Մեծ օթյակի իրավասության տակ է փոխանցել “Սեր” (խ՚ոՏՉՖ) “հարգարժան օթյակը”։

Նկատենք նաեւ, որ մեջբերված տեղեկատվությունը մասոնների կայքում տեղադրվել է հենց այն օրը, երբ մի քանի տասնյակ մասոններ հավաքվել եւ ինչ-ինչ հարցեր են քննարկել “Արմենիա” հյուրանոցում, ապա կազմակերպել խնջույք։ Դրան, ինչպես նշեցինք, մասնակցել են ԱՄՆ պետդեպարտամենտի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, նաեւ՝ բավականին բարձրաստիճան հայ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու մտավորականներ։

Այժմ այսքանով ավարտենք արտասահմանյան երեք օթյակների կողմից Երեւանում 2002թ. հիմնադրված Հայաստանի մեծ օթյակի (“Ազատ եւ ընդունված քարտաշների գերագույն օթյակ հայոց” հասարակական կազմակերպության) վերաբերյալ մեր անդրադարձը։ Միայն հավելենք, որ ստացած տեղեկությունների համաձայն, ՀՀ արդարադատության նախարարությունում նշված կազմակերպության գրանցումը, թե վերանվանումն արագացնելու համար անձամբ միջնորդել է շատ ազդեցիկ մի անձնավորություն՝ ՀՀ նախկին վարչապետներից մեկը, որ այսօր ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի ղեկավարն է:

Ինչպես վերը նշեցինք, վերջերս ՀՀ էին ժամանել (իբր ապրիլի 24-ի՝ կապակցությամբ) Ֆրանսիայի “Մեծ Արեւելք” օթյակի անդամները, ովքեր բաց ասուլիս տվեցին, բայց փակ էլ մնացին հանրության համար, թե ինչ անդամներ ունեն Հայաստանում: Սա ֆրանկո-եվրոպական եւ անգլո-(սաքսոնական)ամերիկյան մասոնական օթյակների հերթական խաղ մրցակցությունն է Հայաստանում, եւ մենք պիտի ամենայն լրջությամբ վերաբերվենք այս թատրոնին: Մի քաղաքական գործիչ վերջերս “Լուսանցք”-ին տված իր հարցազրույցում կոչ է արել արտաքին թշնամիներ չփնտրել, այդ թվում՝ մոսոնների մեջ, բացատրելով, թե իբր մեր մեջ է թշնամին, եւ արտաքին մեղավորներ գտնելու կարիք չկա: Զարմանալի է, որ նման գործիչը հրապարակայնորեն նման կոչով է հանդես գալիս: Բոլորս էլ գիտենք ներքին թշնամու, Նժդեհի բնորոշմամբ “ազգային տականքի” կործանարար դերի մասին, սակայն չնկատել, որ այդ ներքին տականքն ապավինում ու գոյատեւում է իր արտաքին “պապաների” կարողությունների հաշվին, եւ դրանով է զորանում մեզանում, մեղմ ասած՝ միամտություն է կամ էլ մեզ “խաբս” տալու հերթական փորձ…

Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ սա հերթական կազմակերպված գրոհն է մեր ազգի վրա եւ սրան պետք է դիմակայել ոչ թե վախենալով կամ “սարսափելով” մասոնության վտանգից, այլ հասկանալով, ճանաչելով հակառակորդին եւ, ըստ այդմ էլ, համարժեք քայլեր ձեռնարկելով նրա դեմ: Թշնամուն պետք չէ գերագնահատել, բայց եւ չպիտի թերագնահատել:

Իսկ մենք կփորձենք ճանաչել տալ բոլոր թշնամիներին, որը կօգնի համակարգված պայքար մղելու համար:

Աշխարհի գաղտնի իշխանությունը շատ փուլեր է անցել՝ տամպլիերներ, ռոզենկրեյցերներ, իլյումինանտներ, մասոններ, որոնք հետո “համաշխարհային դավադրության” մեջ ստեղծեցին Միջազգային հարաբերությունների խորհուրդը, Բիլդերբերգյան ակումբը, Եռակողմ հանձնաժողովը (Տրիլատերալ), իսկ հիմա խոսք է գնում “300-ի կոմիտե”-ի մասին, որոնց կանդրադառնանք ըստ նպատակահարմարության:

Արամ Ավետյան

 “Լուսանցք”   Թիվ 8,    4– 10 Մայիսի, 2007 թ.

Թալեաթը, այո՛, մասոն եղել է, բայց չեմ ընդունում, որ նա մասոն եղել է

27 Ապրիլի, 2007

“Երկմտում” է մասոն Գի Հակոբյանը

Ապրիլի 24-ից օրեր առաջ լուր տարածվեց, թե Հայաստան են այցելելու Ֆրանսիայի բավականին հայտնի՝ “Մեծ Արեւելք” մասոնական օթյակի անդամներ՝ հայաստանյան նմանօրինակ կառույցը վերակազմավորելու (այս եւ մյուս ընդգծումներն իմն են-Ա. Ք.) համար: Այդ տեղեկությունը “Ազգ”-ին էր հաղորդել մասոնական պատվիրակության ներկայացուցիչ Գի Հակոբյանը, ում պատվիրակության մի քանի անդամներ, ընդ որում Ֆրանսիայի հայեր, ներկայացրին իբրեւ բարձրաստիճան մասոն: Օրեր անց, հենց ապրիլի 24-ին, այս բարձրաստիճան մասոնը, “Մեծ Արեւելք” օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, պարզ ասած, օթյակի փոխնախագահը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Սերեն, էլի պարզ ասած, օթյակի դարձյալ փոխնախագահը “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Աշոտ Երկաթ” դահլիճում ասուլիս էին հրավիրել: Այստեղ փորձեցին համոզել, որ մեր երկիր են եկել ոչ թե նմանօրինակ կառույցը վերակազմավորելու, այլ՝ “նպատակ ունենալով անձամբ կիսելու աշխարհով մեկ սփռված հայերի վիշտը եւ իրենց ցավակցանքը հայտնելու 1915թ. եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակին”: Ապացույցը իրենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն է, որից հետո եկել էին ԶԼՄ-ների հետ հանդիպման:

Լավ, եթե մասոններն իրենք իրենց՝ մեր երկիր այցի նպատակը սխալ էին հաղորդել, ուրեմն՝ ինչու՞ էին եկել: Լրագրողներիս հարցին ի պատասխան “Մեծ Արեւելքը” համարյա “դրախտային” ներկայացավ. իրենց գաղափարները վեհ են, իրենց հիմնական նպատակներից մեկը մարդու պաշտամունքն է, իրենք են Ֆրանսիայի հիմնական մասոնական կազմակերպությունը, որ ներառում է 50 հազար անդամների ու աշխարհի ամենաբարյացակամ մարդկանց ու եկել էին… բացատրելու: “Գուցե Մերձավոր Արեւելքի համար դժվար է դա հասկանալը, բայց ուզում եմ բացատրել այն, ինչ իրականում կա”, — ասաց Կլոդ Գեյդանը:

Իսկ ի՞նչ կա իրականում: “Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ոչ էլ գործարարությամբ, սա գաղափարի կազմակերպություն է: Ուզում ենք տարածել արժեքներ, որպեսզի մարդիկ կարողանան միմյանց հանդուրժել՝ լինելով միանգամայն տարբեր կրոնների տեր”: Մասոնները պարզապես չեն ավելացնում, որ հենց գաղափարն է ամենամեծ քաղաքականությունը եւ որ իրենց քաղաքականության շահը հենց հայերին հանդուրժողական սարքելն է: Բայց այ՝ այս պարագայում թուրքերին հանդուրժողական սարքելու գործում նրանք բավարարվում են խնդրանքով ընդամենը: Ժորժ Սերեն ասում է, որ “մասոնականությունը դեպի իդեալիզմ է գնում”: Մենք թարգմանում ենք. սա նշանակում է՝ երկրագունդ՝ առանց ազգերի: Սրանք են մասոնների գլխացավանքը: Հանգիստ ղեկավարելու համար նրանց ամբոխ է պետք: Մի գլխացավանք էլ հայ ազգն է, այ որ սկսեց թուրքերին հանդուրժել, հողն ու հայրենիքը կմոռանա: Ու արդեն վաղուց ժամանակն է մոռանալու, որովհետեւ նույնիսկ մասոններն են “արդեն պայքարում ցեղասպանությունների դեմ ու ընդունում, որ 1915թ. կատարվածը միանշանակ մարդկանց բնաջնջման ծրագիր է եղել թուրքական պետության կողմից”: “Մարդկա՞նց, թե՞ ազգի”, — տեղից ընդմիջելով հարցնում եմ: Ասուլիսի բանախոսները հարցս չեն “լսում”, նայում են… հարց տվողին ու շարունակում. “Մենք զարմանում ենք, որ այդ հզոր պետությունը զբաղվում է ժխտողականությամբ”: Իսկ ի՞նչ եք անում, որ “այդ հզոր” Թուրքիան հանդուրժողականություն սովորի ու ճանաչի ցեղասպանությունը, ձեր անդամ թուրք մասոններին հորդորու՞մ եք փոխել քաղաքականությունը: Այստեղ վարպետները միմյանց հերթ չեն տալիս՝ բացատրելու, որ բոլոր մասոնները միմյանց համարում են քույրեր ու եղբայրներ (ականջներդ կանչի աղանդավորականներ), ու իրենք իրենց թուրք եղբայրներին ասել են, որ եթե նրանք չճանաչեն հայոց ցեղասպանությունը, ապա կդադարեն երկկողմ հարաբերությունները: Ահա այդ եղբայրության զգացումն է, որ ստիպել է հայ Գի Հակոբյանին ընդգրկվել “Մեծ Արեւելքում”, ու չնայած շատ դժվարություններին, վերջապես “իրականացել է նրա բաղձալի երազանքը”. նա զինվորագրվել է մասոնությանը:

Այլ կերպ՝ ցեղասպանությունից մազապուրծ տատի ժառանգը անդամն է մի կազմակերպության, որ ծրագրել է 1915թ. ոճիրը: “Ցեղասպանության պարագլուխները մասոնական օթյակի անդամներ են եղել, բազմաթիվ փաստաթղթեր կան, ի՞նչ հակափաստարկներ ունեք”. հարցս աշխուժացրեց մասոն եղբայրներին: Բացի այն բանից, որ պատասխանեցին երեք բանախոսներն էլ, նույնիսկ դահլիճում նստած եղբայրներից մեկն օգնության հասավ: Վերջում էլ թե՝ գոհ մնացի՞ք: Ես էլ, նրանց օրինակով, “լսեցի” ու չլսեցի: “Դե՞”, — շարունակեցին: Չէ, ես կամ իրոք լավ չեմ լսում, կամ հաստատ “եղբայրասեր” չեմ… Նրանց պատասխանը ներկայացնում եմ առանց կրճատումների. “”Մեծ Արեւելքից” բացի կան նաեւ այլ կազմակերպություններ, օրինակ, անգլո-մասոնական: Մենք կապ չունենք մասոնական այլ կազմակերպությունների հետ: Եթե կան մասոններ, որոնք մասնակցել են ցեղասպանությանը, ուրեմն մենք դատապարտում ենք դա”: “Ես ասացի՝ ծրագրել”, -կրկին “մեջ եմ մտնում”: Բանախոսները նայում են ինձ ու… հարցիս պատասխանում է հայ մասոնը. “Թալեաթ փաշան, այո՛, եղել է մասոն: Նա ազգայնամոլության ընտրություն է կատարել: Ես մասոն եմ եւ չեմ ընդունում, որ նա եղել է մասոն”: “Իհարկե, ցեղասպանությունից հետո կարող եք չընդունել”, — ցածրաձայն ասում եմ: “Այո՛, չենք ընդունում”, — հայերեն պատասխանում է իմ հետեւում, լրագրողների շարքում նստած մասոն եղբայրիկը (տարեց էր, բայց արտաքինն էր Գաբրիել Սունդուկյանի ասած՝ “պետլած”), ով, համենայն դեպս, հայի արտաքին չուներ: Ի դեպ, ասուլիս տվող ու ասուլիսին ներկա բոլոր ոչ հայ մասոններն էլ հայերեն գիտեին:

Նաեւ՝ նրանք մեզ հավաստեցին, որ մասոններից պետք չէ վախենալ, որովհետեւ իրենք բաց ու ազատ են գործում ու գաղտնի օթյակների հետ կապեր չունեն:

Դե եթե բաց են, ուրեմն՝ եղբայրության քարոզից բացի ուրիշ ի՞նչ նպատակով են եկել Հայաստան, եւ եթե բաց են՝ նշանակու՞մ է, որ ավելի թույլ են մյուս մասոնական օթյակներից ու իրենց խոսքն էլ կշիռ չունի: Այստեղ մասոնները, որ մինչ այդ պնդում էին, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, հանկարծ հիշեցին, թե մասոնականությունը քաղաքականություն է եւ տարբեր մարդիկ այդ քաղաքականությունն իրականացնելու տարբեր ճանապարհ են ընտրում, իրենք էլ ընտրել են “բաց գործելաոճը”:

Դե, քանի որ բաց են, ուրեմն՝ համախոհներ ունե՞ն արդյոք Հայաստանում, կամ՝ ո՞ր քաղաքական գործիչներն են, որ մասոններ են կամ “բաղձալի երազանք” ունեն մասոն դառնալու: “Մենք քաղաքական գործիչներին չենք ճանաչում”, — միաբերան պնդեցին մասոն եղբայրները: Հետաքրքիր է, այդ դեպքում “հայաստանյան ի՞նչ կառույց էին եկել վերակազմավորելու”:

Հա, չմոռանամ, վերջում մասոնները մեզ “մխիթարեցին”. “Ավտորիտար երկրներում մասոնականությունը տեղ չունի: Եթե մենք Հայաստանում ենք, նշանակում է…”: Նշանակում է, գիտեն, որ “երազողներ” կան, ովքե՞ր են: Հետաքրքիր մարդիկ են լրագրողներն էլ, ասացին՝ բաց են, հո չասացի՞ն այդքա~ն… Առանց այն էլ նպատակի՝ “ունիվերսալ եղբայրություն ստեղծելու” մասին շատ խոսեցին:

Պարզաբանում է հայ քաղաքական գործիչը

Այնուամենայնիվ, ինչու՞ էին եկել մասոնները, ի՞նչ են ուզում նրանք մեր երկրից. այս հարցով դիմեցի քաղաքական գործիչ՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով քաջատեղյակ է մասոնների գործունեությանը: Ըստ պարոն Ավետիսյանի, մասոնությունը բաժանվում է մի քանի խմբերի. կա զուտ հրեական՝ “Բնայ-բրիտ” կազմակերպություն, որտեղ ամենաբարձրագույն կոչումներ են շնորհում (մինչեւ 99 աստիճանի) եւ կան նաեւ ֆրանսիական, անգլո-ամերիկյան եւ այլ ուղղության մասոնական օթյակներ, որտեղ այլազգիներ էլ կան եւ նրանց մինչեւ 33 աստիճան է շնորհվում, այսինքն՝ մասոնության մեջ նրանք ի վիճակի չեն հասնել հրեական բարձրագույն աստիճաններին՝ բուրգի գագաթին, քանզի մասոնական խորհրդանիշ բուրգ-եռանկյունու միջից նայող սրատես աչքը (սա նաեւ ԱՄՆ 1 $-ի վրա է) դա թույլ չի տալիս: Ժամանակին սա այդքան էլ կապ չուներ հրեաների հետ եւ Եվրոպայում գործող գաղտնի կառույց էր (ազնվականների, մեծահարուստների), սակայն, այժմ երբ աշխարհի դրամա-տնտեսական շրջանառությունը դարձել է համաշխարհային հրեության գործիքը, այս գաղտնի կազմակերպությունը այլեւս նրանց շահերին է ծառայում: Մասնակի բացառությունները հաշիվ չեն: ժամանակին այս կառույցը ցանց է գցել ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում նաեւ՝ Հայաստանում: “Ցավով պիտի նշեմ, որ ժամանակին հայ մասոնները երիտթուրք մասոնների հետ “եղբայրության ու հավասարության” կարգախոսներով համագործակցում էին, հետո… գիտենք, թե ինչ արեցին երիտթուրքերը մեր ազգի գլխին”, — ասում է ՀԱՄ առաջնորդը:

— “Մեծ Արեւելքըպնդում է, որ իրենք կապ չունեն անգլիական օթյակի հետ, եւ ավելին՝ ընդունում են ցեղասպանությունը, — նկատում եմ:
— Դա ինչ-որ բա՞ն է փոխում, — հարցին հարցով է պատասխանում քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ այդ օթյակները անցյալում մոլորեցրին Գրիգոր Զոհրապի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի (ում “Եղբայր եմք մեք” հայտնի երգը մասոններին է նվիրված, իսկ մենք դպրոցում ակամա կրկնում ենք մասոնական երդումը), Միքայել Նալբանդյանի նման հայերին: — Ավելի ստույգ՝ վերջիններս եւ այլ մտավորականներ, կորցրին իրենց աչալրջությունը, օթյակներում “եղբայրացան” երիտթուրքերի հետ եւ մենք… ենթարկվեցինք ցեղասպանության, որի ծրագրողները, ես բազմիցս նշել եմ, հենց մասոնական օթյակներն ու սիոնիստներն են: Հիմա այդ նույն կարգի մասոնները կոկորդիլոսի արցունքներ են թափում Ծիծեռնակաբերդում: Սա խաղ է՝ իբր լավ ու վատ մասոնի, լավ ու վատ (սիոնիստ կամ ոչ սիոնիստ) հրեայի: Վաղուց արդեն հայտնի: Ցեղասպանության թեմային առնչվող մասով ասեմ նաեւ, որ երբ մեր մտավորականները քարոզում էին թուրքերի հետ “եղբայրություն, ազատություն, հավասարություն” (մասոնական կարգախոսներից) ու հետո առաջինն իրենց գլուխները ջարդեցին երիտթուրքերը, այդպես էլ դաշնակցական կուսակցական վերնախավը պայմանավորվածության եկավ երիտթուրքերի հետ ու հրամանով զինաթափեց ֆիդայությանը (դիմադրողներին էլ պատժեցին, հայտնի է՝ Գեւորգ Չաուշի դեպքը): Եվ թե ի՞նչ ստացանք մենք այդ “եղբայրությունից”… վկա է ցեղասպանությունը: Հիմա ուզում են ավարտին հասցնե՞լ կիսատ գործը, նոր “եղբայրնե՞ր” են հայտնվել, մի մասոնական օթյակը կազմակերպել է մեր ցեղասպանությունը, մյուսը դատապարտու՞մ է: Եթե այսչափ տխուր չլիներ, շատ ծիծաղելի կլիներ: Նրանք նկատի են ունենում, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց մոռացել են կամ չգիտեն, որ ազգինը՝ երկար: Կրկնում եմ՝ այս ամենը խաղ է՝ վաղուցվա:

Վաղուցվա խաղերը միշտ լա՞վ կխաղացվեն:
— Մենք ենք անուշադիր ու անհեթեթության աստիճան դյուրահավատ: Մասոնները կարող են մեզ կրկին ներքաշել անհեռանկարային մի խաղի մեջ, որտեղ կարող ենք կորցնել նաեւ մեր այս մի կտոր հայրենիքը: Կամ կստանանք նրանց ուզած “Հայաստանն առանց հայերի”-ն:

Բայց նրանք ասում են, որ Հայաստանում ոչոքի չեն ճանաչում:
— Հայաստանում գործում է, կզարմանաք, բայց արդարադատության նախարարությունում գրանցված “Ազատ եւ ընդունված քարտաշների գերագույն օթյակ հայոց” մասոնական (հասարակական) կազմակերպությունը, որ Ֆրանսիայից եկած այս մասոնների ասած անգլո-սաքսոնական ուղղության օթյակ է: Այսինքն՝ Վաշինգտոնի մասոնների օթյակը, որի ղեկավարը ԱՄՆ քաղաքացի, բացահայտ գործող մասոն Քրիստոֆեր Սահակյանն է: “Մեծ Արեւելքն” էլ փորձում է ստեղծել (հիշեցնեմ՝ իրենց հայտարարմամբ՝ վերակազմավորել) իրենցն այստեղ: Ժամանակին դրանք այստեղ իբր բարեգործական կազմակերպություններ հիմնեցին՝ “Լիոն” եւ “Ռոտարի” ակումբներ: Համեմատության մեջ կարելի է ասել՝ մասոնական “զրո” դասարաններ: Մենք հայտարարել ենք, որ դրանք, այսպես ասենք, նախամասոնական գործունեություն են ծավալում ու այստեղից էլ ընտրվում են մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայել մասոնության գաղափարներին: Ահա, երեւի թե բազում մարդիկ ընտրված են, եւ “Մեծ Արեւելք”-ը եկել է Հայաստան՝ իր ճյուղը ունենալու, արդեն որպես ֆրանսիական ուղղության օթյակ:

Միանգամից հետեւանքներից խոսենք:
— Դրանք սարսափեցնող ու ահավոր են լինելու:

Ըըը
— Առանց չափազանցության եմ ասում: Սարսափեցնող կլինեն, եթե չբացահայտենք ու չկասեցնենք այս կառույցի ու դրանում ընդգրկված մարդկանց գործունեությունը: Շատերին գիտենք “Ռոտարի” ակումբից, արվեստագետներ, սոցիոլոգներ, բժիշկներ ու այլ գործիչներ…

Եթե չկասեցնենք այնուամենայնիվ: Կամ՝ չկարողանանք:
— Այլընտրանք չունենք, այլապես նրանք Հայաստանը նորից պատառ-պատառ կանեն, կբաժանեն միմյանց միջեւ: Քանզի այդ օթյակները պաշտպանում են այն գերտերությունների եւ, հատկապես, հիշյալ “Բնայ-բրիտ”-ի մասոնական շահերը: Ինքներդ եք հասկանում, թե ինչ կստացվի, երբ Հայաստանում առանց այն էլ այս աղանդավորական, անբարոյական, այլասիրական երեւույթների առկայությամբ հայտնվեն կազմակերպված, մասոնական ամենատարբեր ուղղությունների օթյակներ, որոնք պարզապես Հայաստանի իշխանություններն իրենցով կանեն:

Համոզված եք մի տեսակ: Ինչու՞ եք կարծում, որ մարդկանց հեշտ է իրենցով անելը:
— Ես մտահոգ եմ, այո՛, համոզված եմ՝ կանեն հաստատ (մի մասն արդեն իրենցն են), որովհետեւ եւ՛ քաղաքական ու մշակույթի, եւ՛ տնտեսական բոլոր գործիչները վազեվազ են անելու այստեղ, այս օթյակները: Գայթակղիչ է, կանաչ ճանապարհ է խոստանում դեպի եվրոպաներ, ամերիկաներ: Փաստորեն, առանց այն էլ դժվար վիճակում հայտնված մեր երկիրը կծառայի այս կամ այն օթյակի շահերին: Գիտեք, այլ բան է, երբ լինելով պաշտոնյա կամ մտավորական քայլեր ես անում որեւէ տերության շահի համար, մեկ այլ բան է, որ օթյակում երդվելով պարտավորվում ես անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է “եղբայրներին”:

Մարդկանց անհանգստանալու տեղիք եք տալիս:
— Ավելի լավ է այսօր անհանգստանանք, քան վաղը կործանվենք…

Նարե Մշեցյան

“Լուսանցք”   Թիվ 7,    27 ապրիլ– 3 Մայիսի, 2007 թ.