Archive for the ‘Տարածաշրջան’ Category

«Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը»

26 Հունիսի, 2012

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում նշում են զինված ուժերի ստեղծման 94-ամյակը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներքին լսարանին ուղղված բոցաշունչ ելույթ է ունեցել, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ներկայիս Ադրբեջանում բանակաշինության գործընթացը սկսվել է 1993 թվականին, և այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր: Այդ ընթացքում ստեղծվել և ուժեղացվել է կանոնավոր բանակ: Ադրբեջանական բանակը ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակներից մեկն է: Մեր բանակի նյութա-տեխնիկական բազան զգալիորեն ամրապնդվել է:

Ռազմական ծախսերն աճում են ամեն տարի: Պետբյուջեում ռազմական ծախսերը զբաղեցնում են առաջին տեղը: Վերջին տարիներին ռազմական ծախսերն ավելացել են ավելի քան 20 անգամ և ներկայումս հասել են 3.6 միլիարդ դոլարի: Բնականաբար, դա հնարավոր է եղել մեր տնտեսական հաջողությունների շնորհիվ: Վերջին տարիներին Ադրբեջանը տնտեսական տեսանկյունից աշխարհի ամենաարագ զագացող երկիրն է:

Եվ դա բնական է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Գոյություն ունի հրադադարի ռեժիմ, սակայն կնքված չէ խաղաղության համաձայնագիրը: Դրա համար էլ պատերազմական պայմաններում ապրող երկիրը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի բանակային հարցերին: Մենք հետագայում նույնպես կավելացնենք բանակին, բանակաշինությանը և զինծառայողներին ուղղված մեր ուշադրությունը:

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի ու պատմական մասն է: Ողջ աշխարհն է տեղյակ այդ մասին: Ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դրա համար էլ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի դիրքերն ամուր են: Սակայն, դժբախտաբար, ժամանակակից աշխարհում խախտվում են միջազգային իրավունքի նորմերը:

Ադրբեջանը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մենք երբեք չենք հանգստանա: Մեր պետության ու ժողովրդի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է, մեր հողերի վերադարձը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Օկուպացիան երբեք չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության համար»:

1in.am

Պետք է թմբկահարել սիրիահայության հնարավոր արտահոսքը դեպի ազատագրված տարածքներ ուղղելու գաղափարը

26 Հունիսի, 2012

Հարցազրույց <Սարդարապատ> նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանի հետ

—         Պարոն Չուքասզյան, ծանոթացաք կառավարության ծրագրին: Ինչ կարծիք ունեք:

—         Ծանոթացել եմ: Շատ խոսվեց ծրագրի մասին: ԱԺ-ում հնչած ընդհանուր քննադատությունը մանրամասնորեն անդրադարձել է ծրագրի բովանդակությանը: Ավելացնելու գրեթե ոչինչ չկա, բացի այն, որ ծրագրում ներկայացվածը շատ քիչ կապ ունի մեր իրականության հետ: Երկիրը գտնվում է այնպիսի խորը փոսի մեջ, որ նման ծրագրով հնարավոր չէ փոսից դուրս գալ: Ընկղմող ճահիճ է, որովհետեւ կառավարման վատթարացող, ինքնափլուզվող համակարգ ունենք: Սա է վկայում այդ ծրագիրը:

—         Խորհրդանական ուժերը, որոնք քննադատության ենթարկեցին կառավարության ծրագիրը, փաստորեն, ոչինչ չկարողացան փոխել:

—         ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերի օգտակար գործողության գործակիցը շատ փոքր է, քանի որ որքան էլ արդարացի լինի նրանց հնչեցրած քննադատությունը, միեւնույն է, ընդունվելու են այն որոշումները, որոնք մեր ժողովրդի շահերի հետ ոչ մի առնչություն չունեն: Քաղաքական իրական լծակները ընդդիմության ձեռքին չեն: Իշխանությունը բռնազավթած իշխանությունն անում է այն, ինչ իրեն է ձեռնտու:

—         Ընդդիմությունը, բացի ընդհանուր մթնոլորտի փոփոխություններից, չի կարող արձանագրել նաեւ իրավիճակային փոփոխություններ:

—         Ընդդիմությունը, լինելով ԱԺ-ում եւ կատարելով միայն խորհրդարանական աշխատանք, չի կարող նպաստել երկրի` <<փոսից>> դուրս գալուն: աշխատանքին: Ընդդիմությունը, դառնալով խորհրդարանական ամբողջական համակարգի մի մասը, կամա, թե ակամա, լեգիտիմացնում է այդ համակարգը: Եվ ինչպես նշեց Արմեն Աշոտյանը` պարտավորված է լինելու կիսել իշխանության պատասխանատվությունը:

—         Պարոն Չուքասզյան, <<Սարդարապատ>> նախաձեռնությունն առաջարկել էրնոր հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզԻնչհավանականություն կաոր այդ քարտեզը ռեալիզացվի:

—         Առաջիկա շաբաթներին կավարտենք ճանապարհային քարտեզի քննարկումը տարբեր շահագրգիռ խմբերի հետ: Հետո քայլ առ քայլ կփորձենք իրականացնել: <<Սարդարապատ>> նախաձեռնությունը պատրաստ է համագործակցել ներկա իրավիճակով մտահոգ բոլոր ուժերի հետ:

—         <<Հարսնաքարում>> պատահած դաժան միջադեպը ցնցեց ողջհասարակությանըԴուք ինչ եք կարծումպատահածի արմատներն ուր են հասնում:Արդյոք պատահականություն էր այնինչ եղավ այդ ռեստորանում:

—         Քրեաօլիգարխիկ համակարգից ուրիշ բան հնարավոր չէ սպասել: Սա առաջին դեպքը չէ եւ, ցավոք, կարծում եմ, վերջինը չէ; Քրեաօլիգարխիկ հակարգերում ամեն քաղաքացի վտանգված է բախվելու ամեն տեսակի հաշվեհարդարի հետ: Այս անգամ ՊՆ սպայերի նկատմամբ է կատարվել բռնություն. Այս ողբերգական իրադարձության, թերեւս, միակ նորությունը դա էր:

—         Հնարավոր համարում եք այն սցենարըոր մի օր պարզվիոր ՀՀքաղաքացիների մի զգալի շերտ`համակարգըիշխանություններինայս բարքերըմերժողները, այլեւս երկրի ներսում ստեղծել են ուրիշ Հայաստաններքինկանոնադրությամբօրենսդրությամբնոր արժեհամակարգով:

—         Ձեր ասածը շատ նման է մեր մշակած ուղեցույցին: Սակայն այս մասին հայտարարելը շատ հեշտ է, իսկ իրագործումը` բավական դժվար ու բարդ: Դա քայլ առ քայլ մտածված, մշակված ծրագիր է ենթադրում, քանի որ մենք ապրում ենք շատ ռիսկային երկրում: Բայց մենք հավատում ենք` փակուղուց այլընտրանք գոյություն ունի, որը կհանի մեր երկիրը այն խորը փոսից, որտեղ հայտնվել ենք բոլորս: Լայն քննարկումների արդյունքում ձեւավորված ճանապարհային քարտեզը նպատակ ունի փակուղում հայտնված հանրապետությունը նոր հանգրվանի բերելու: Մենք հավատում ենք, որ լինելու է նոր Հայաստան` մեր ժողովրդի ուժերով, Սփյուռքի լայն ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք մեր ժողովրդի ուժերին: Ու մինչեւ ինքնափլուզվող իրավիճակը կհասնի տրամաբանական ավարտին, կստեղծվի այն այլընտրանքը, որը կարող է ու պատրաստ է պատասխանատվություն վերցնել երկրի համար: Պետք է օր առաջ դա արվի, որովհետեւ ժամանակը կատաղած շան նման ընկած է մեր հետեւից:

—         Մերձավոր Արեւելքումմասնավորապես Սիրիայումիրավիճակըպայթյունավտանգ էԱյնտեղ բավականին մեծ թվով հայեր են ապրումԵթե մտածենքվատթարագույնըոր կարող է պատահել Սիրիայումինչ ազդեցություն կարող էունենալ Հայաստանի վրա եւ ինչ պետք է լինի այնտեղ ապրող հայերի ճակատագիրը:

—         Կարծում եմ` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, ուղղակիորեն կապված է Հայաստանի ճակատագրի հետ: Մենք իրավունք չունենք անտարբեր մնալ Մերձավոր Արեւելքից, մասնավորապես Սիրայից հայերի դուրս գալուն: Եվ եթե պատահի նման բան, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի սիրիահայերի հոսքն ուղղենք դեպի Հայաստան, դեպի Արցախ եւ դեպի ազատագրված տարածքներ: Իսկ դրա համար օր առաջ պետք է հայրենադարձության ծրագիր մշակել: Սիրիահայությանը ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը տեր չեն կանգնելու: Հայաստանն է, որ պետք է տնօրինի իր զավակներին իր երկրում ընդունելու եւ կենսական պայմաններով ապահովելու հարցը: Մենք ունենք ռեսուրսներ նրանց ընդունելու եւ նրանց բնակեցնելու Արցախում եւ ազատագրված տարածքներում: <<Սարդարապատ>> շարժումն այս մասին արդեն հայտարարել է: Մենք չպետք է սպասենք, որ օրը գա, բանը բանից անցած լինի, նոր սկսենք այդ աշխատանքները: Այդ աշխատանքները պետք է սկսել հիմա: Խետք է որդեգրել հայաստանակենտրունության գաղափարը: Հակառակ դեպքում մեզ լուրջ վտանգներ են սպառնում:

—         Պարոն Չուքասզյանդատելով վերջին տարիների արտագաղթի տվյալներից,հնարավոր է մտածելոր իշխանությունը միտում ունի հաստատելհայաստանակենտրոնության գաղափարը:

—         Երկրից հայաթափության վտանգն աչքի առաջ ունենալով` պետք է թմբկահարել սիրիահայության հնարավոր արտահոսքը դեպի Հայաստան` ազատագրված տարածքներ ուղղելու գաղափարը:

 Մարինա Բաղդագյուլյան

Հայելի

Ուկրաինայի Հայ Համայնքի Գործունեությունը Ճիշտ Ուղղություն Ունի

6 Հունիսի, 2012

ԿԻԵՎ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ □ ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ներկայացնում ենք analitika.at.ua լրատվական□վերլուծական կենտրոնի հարցազրույցը □Արարատ□ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ:

□ Ուկրաինայի հայ համայնքի անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ արգասաբեր գործունեության համար ի բարօրություն հայ ժողովրդի եւ հայկական պետականության: Խնդրում եմ ասեք, ի՞նչ ձեռքբերումներ, բացթողումներ կան, եւ ինչի՞ վրա արժե աշխատել Ուկրաինայի հայ համայնքին:

□ Ես այնքան էլ լավ ծանոթ չեմ Ուկրաինայի հայ համայնքին: Վերջին անգամ Ուկրաինայում ես եղել եմ 1985 թվականին: Սակայն հասցնում եմ հետեւել համայնքի ակտիվ ներկայացուցիչների գործունեությանը եւ կարդալ նրանց վերլուծական նյութերն ու հոդվածները, որոնք, կարծում եմ, բավականին արդյունավետ են ոչ միայն Ուկրաինայի համար, այլեւ ողջ ռուսախոս հայ համայնքի համար նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում: Ուկրաինայում հայերի ստեղծած որոշ ինտերնետ□ռեսուրսներ եզակի են, եւ հարկ է միայն ողջունել նման գործունեությունը եւ մաղթել ավելի մեծ հաջողություններ ապագայում:

□ Ձեր կարծիքով, ինչո՞վ է ուկրաինական համայնքը տարբերվում մնացած ռուսախոս համայնքներից: Արդյո՞ք նա ունի ինչ□որ յուրահատկություն:

□ Երեւանից նայելով, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի ռազմավարական շահերը բավականին տարբերվում են Ռուսաստանի քաղաքականությունից: Միայն այդ մեկը անսովոր վիճակի մեջ է դնում Ուկրաինայի հայերին: Մենք գիտենք Ուկրաինայի որոշ քաղաքական ուժերի նպատակները, նաեւ գիտենք Ադրբեջանի հետ Ուկրաինայի համագործակցության մասին, հատկապես ռազմական ոլորտում, ինչպես նաեւ էներգետիկական, քաղաքական գործընթացներում: Այս համատեքստում հայ համայնքի գործունեությունը շատ մեծ նշանակություն ունի: Ուրախ եմ, որ այդ գործունեությունը ճիշտ ուղղություն ունի: Ուկրաինայում, ինչպես որ տեղյակ եմ ըստ ուկրաինացիների հետ իմ կապերի (ես ուկրաինացիների հետ հանդիպել եմ Կանադայում, ԱՄՆ□ում), Հայաստանի, հայկական հարցերի, հայ□թուրքական հարաբերությունների, հայ□ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության մասին նրանց պատկերացման վրա շատ են ազդում թուրքական եւ ադրբեջանական աղբյուրները: Այսինքն Ուկրաինայում որոշ լրատվամիջոցներով Հայաստանի համար ոչ այնքան բարենպաստ քարոզարշավ է վարվում մեզ առնչվող բոլոր հարցերի ուղղությամբ: Այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան:

□ Դուք շատ հաճախ եք մեկնում տարբեր երկրներ: Պատմեք, խնդրեմ, Ձեր գործունեության մասին ավելի մանրամասն: Իչպե՞ս է հասարակայնությունը արձագանքում Ձեր հասարակական□քաղաքական գործունեությանը:

□ Արդեն երկու տարի է, ինչ պաշտոնապես գործում է □Արարատ□ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որի տնօրենն եմ ես: Եվ մեր գործունեության ուղղություններից մեկը սփյուռքի հետ աշխատանքն է: Այդ առումով մենք հասցրել ենք շատ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել Եվրոպայի (Ֆրանսիա, Անգլիա, Չեխիա), ԱՄՆ□ի, Կանադայի մեր համայնքների ակտիվ անդամների հետ: Մեր գործունեությունը ողջունվում է:

Ինչո՞վ ենք մենք զբաղվում: Հայության անգրագիտության վերացմամբ ռազմավարական հարցերում: Ցավոք, կարելի է ասել, որ պատմական բնույթի մի շարք պատճառներով հայերի մոտ թույլ է զարգացած ռազմավարական մտածողությունը: Հայությունը շատ վատ է պատկերացնում այսօրվա խնդիրները, որ ծառացած են ողջ հայ ժողովրդի եւ երկրի առջեւ: Մեր գործունեության ուղղություններից մեկը հայության համար իր ամենակենսական խնդիրների լուսաբանումն է: Երբեմն հայ ժողովրդի կեցության ամենատարրական եւ միեւնույն ժամանակ հիմնարար հարցը անհայտ է շատերին: Կամ ընդհակառակը, նրանք այդ մասին գիտեն ոչ հավաստի աղբյուրներից:

Մեզ հարկ է հիշել որոշ կառույցների նպատակաուղղված գործունեության մասին, որոնք հետեւողականորեն աշխատում են հայության հետ վերջին տասնամյակների ընթացքում, աղավաղելով դեպքերի ընկալման ճիշտ տրամաբանությունը, եւ ամենագլխավորը` աղավաղելով հայերի պատկերացումը իրենց ազգային անվտանգության վերաբերյալ: Այն մասին, թե ինչն է կարեւոր ինչպես հայրենիքում ապրող հայերի համար, այնպես էլ սփյուռքի հայերի համար: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի հայերն ունեն իրենց նպատակները, իսկ սփյուռքահայերը` միանգամայն այլ: Ասես սփյուռքահայերը շահագրգռված են ցեղասպանության ճանաչմամբ, իսկ հայրենիքում ապրող հայերը` ոչ: Շատ փորձեր են եղել սեպ խրելու հայության տարբեր մասերի միջեւ, Հայաստանի հանրապետության բնակչության եւ ղարաբաղցիների միջեւ, սփյուռքահայերի եւ հայաստանցիների միջեւ: Երբ ես ասում եմ Հայաստան, նկատի ունեմ ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Այսօրվա դրությամբ դա ռազմավարական իրողություն է: Միայն թե իրավաբանորեն ամրագրված չէ: Իսկ փաստացի Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաեւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջակա ազատագրված տարածքները:

Մեր գործունեության մի մասը հանգում է նրան, որպեսզի չեզոքացնենք թշնամական տեղեկատվական□հոգեբանական գործողությունները: Ինչպես նաեւ նպաստենք այն բանին, որպեսզի մեր ազգային նպատակների շուրջ ձեւավորվի համահայկական համերաշխություն: Դրան հասնելու համար շատ բան է պետք, բայց մենք աշխատում ենք գիտակցականության վրա: Մեծ դեր պետք է խաղա Հայաստանի պետությունը, իսկ մենք սպասում ենք այն օրվան, երբ մեր պետությունը ավելի գրագետ եւ ակտիվ կաշխատի այդ ոլորտներում:

□ 13 միլիոն հայեր են ապրում ողջ աշխարհում, եւ ավելի քան երեք միլիոն` Հայաստանում: Ինչ ծրագրեր ունի պետությունը, եւ արդյոք ուտոպիա չէ համընդհանուր միավորման գաղափարը ընդհանուր նպատակներին հասնելու համար:

□ Ես կարծում եմ, որ 13 միլիոնը չափազանցված է: Ես նույնիսկ կոնկրետ թիվ չեմ նշի: Կան ծագումով հայեր: Եթե հայ համարենք բոլոր նրանց, ովքեր ծագումով հայ են, ապա, հնարավոր է, ոչ թե 13, այլ շատ ավելին լինի: Վերջին հարյուրամյակում միլիոնավոր հայեր ուծացվեցին օտար միջավայրում: Այսօր նրանց հայ համարելը այնքան էլ կոռեկտ չէ:

Բայց կան եւ ծագումով հայեր, որոնք ծնվել են Հայաստանում կամ սյուռքում, բայց նրանք պարզապես ներգրավված չեն հայ կյանքում: Ոչնչով ոչ մի ձեւով կապված չեն` ոչ սփյուռքի, ոչ հայկական կառույցների հետ: Նրանք սոսկ պոտենցիալ հայեր են: Որքանով մեզ կհաջողվի նրանց ներգրավել հայ կյանքում` մեծ հարցական է: Իսկ ինչ վերաբերում է մեր պետությանը, մեր անկախության տասնյոթ տարիներին հայկական պետությունը դեռ կոնկրետ ռազմավարություն կամ ծրագրեր չի մշակել արտասահմանում հայերի հետ աշխատանքի համար: Դա խոշոր բացթողում է: Մեր կառավարությունը վերջերս որոշում ընդունեց ստեղծել սփյուռքի հետ աշխատանքի կոմիտե, որը հոկտեմբերի 1□ից կդառնա Սփյուռքի նախարարություն: Հուսանք, որ այդ ուղղությամբ աշխատանքն արդեն սկսվել է եւ հետագայում չի ընդհատվի:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ուտոպիա չէ հայերի համերաշխությունը Հայաստանի ազգային անվտանգության առնչությամբ, ես կարծում եմ, որ ոչ, քանի որ գործ ունենք բավականին պարզ հարցերի հետ: Այդ հարցերը այնքան էլ բարդ չեն, ինչպես որ դրանք մատուցվում են մեզ: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը հայտնվեց կյանքի եւ մահվան միջեւ: Եվ ընդամենը մի հայացք նետելով տարածաշրջանի քարտեզին, կարելի է շատ պարզ եւ հստակ պատկերացնել, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի Հայաստանը ավելի անվտանգ երկիր լինի արտաքին քաղաքական առումով: Ամեն ինչ պարզ է ղարաբաղյան հակամարտության հետ, բայց մենք չգիտես ինչու ամեն բան բարդացնում ենք: Եվ հայ□թուրքական հարաբերություններում եւս մենք ամեն բան բարդացնում ենք: Եվ այն պատճառով, որ մշակված չէ արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության սեփական հայեցակարգ: Պաշտոնական մակարդակով գոյություն ունի ազգային անվտանգության հայեցակարգ, բայց նրանից շատ բան չես քաղի: Այնտեղ կարող եք կարդալ, օրինակ, որ Հայաստանը միայն կողջունի Թուրքիայի մուտքը ԵՄ: Եվ ի՞նչ կտա դա: Դա պարզապես կմթագնի ձեր հայացքները: Ի դեպ, ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է հատուկ եռանդով դեմ հանդես գա Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, դա մեր խնդիրը չէ:

Հայաստանը պետք է ունենա իր սեփական քաղաքականությունը եւ հաշվի առնի հետեւյալը: Առաջին, այն տարածքը, որ այսօր վերահսկում է հայկական բանակը, ներառյալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքը եւ ազատագրված տարածքները, չի կարող լինել որեւէ բանակցության հարց: Այդ տարածքը ռազմական անվտանգության մեր ամենագլխավոր բաղադրիչն է: Երկրորդ, հայ□թուրքական հարաբերությունները չեն կարող նորմալանալ, եթե Թուրքիան չդադարեցնի իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ եթե չճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե չսկսի Հայաստանի հետ բանակցություններ ռեստիտուցիայի հարցի ուղղությամբ: Ղարաբաղյան խնդիրը եւ հենց Հայաստանի Հանրապետության խնդիրը տարածքային են: Դա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշումն է: Դա հայ պետականության անվտանգության խնդիրն է: Մեր արյամբ ենք հասել նրան, որ 14 տարի խաղաղություն ունենք, շնորհիվ այն բանի, որ կարողացանք ազատագրել մեր տարածքների մի մասը, եւ այդ տարածքները մեր անվտանգության երաշխիքն են: Թուրքիայի հետ հարաբերություններում նույնն է: Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը հասկանալ որպես սոսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում, նշանակում է ոչինչ չհասկանալ: Թուրքիան կարող է մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, կարող է բացել մեր սահմանը, բայց նաեւ կարող է շարունակել թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Իսկ դա արդեն կարող է արտահայտվել ագրեսիայի միանգամայն այլ ձեւերով: Եթե այսօր Թուրքիան Ադրբեջանի հետ ծրագրում եւ իրականացնում է տեղեկատվական□հոգեբանական, դիվանագիտական ագրեսիա, ապա վաղը, նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, դա կարող է վերափոխվել տնտեսական եւ ժողովրդագրական ագրեսիայի, չխոսելով արդեն մշտական ռազմական սպառնալիքի մասին:

Հայաստանը շատ խնդիրներ ունի, սակայն միեւնույն ժամանակ նա ունի շատ հնարավորություններ, որոնցից հարկավոր է օգտվել: Որ այդ հնարավորություններն արդեն փաստորեն գործի են դրված, ակնհայտ կդառնա, եթե պարզապես համեմատենք այսօրվա Հայաստանը եւ տասնամյա վաղեմության Հայաստանը: Ես չեմ ուզում ասել, թե մենք լուծել ենք բոլոր լուրջ հարցերը` կապված աղքատության, տնտեսական զարգացման հետ, բայց եւ միեւնույն ժամանակ անհնար է նաեւ չտեսնել Հայաստանի առաջընթացը:

□ Ասացեք, ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

□ Հայաստանը կարող է զարգանալ երկու ուղղությամբ. առաջինը` ներքաղաքական, գաղափարախոսական ճգնաժամի խորացում: Սակայն այդ դեպքում հնարավոր է սպառնալիքի մեծացումը Ադրբեջանի կողմից, ռազմական վտանգի մեծացումը: Եթե այդ ամենը չլուծվի, ապա կհետեւի ադրբեջանական ագրեսիա, եւ այս անգամ Թուրքիան կփորձի հայկական հարցը լուծել ադրբեջանցիների ձեռքերով, մնալով ասես կողքի վրա: Իսկ երկրորդ տարբերակը Հայաստանի ցատկն է դեպի ապագա ավելի արդար սոցիալական կարգ հաստատելու, տնտեսական զարգացման, Հայաստանի տնտեսության մեջ ավելի գրագետ հիմունքներով սփյուռքի ներգրավման, տնտեսության եւ քաղաքականության ժողովրդավարացման, Հայաստանի կրթության մակարդակի բարձրացման, մեր պաշտպանունակության ամրապնդման, ազգային անվտանգության արդյունավետ համակարգի ստեղծման շնորհիվ: Որքանով դա մեզ կհաջողվի, ժամանակը ցույց կտա: Այնքան էլ շնորհակալ գործ չէ ֆուտուրիզմով զբաղվելը:

□ Ըստ Ձեզ, ի՞նչ հեռանկարներ ունի սփյուռքն ընդհանրապես եւ ուկրաինական համայնքը մասնավորապես:

□ Սփյուռքը մեծ հաշվով հեռանկարներ չունի: Նա վաղ թե ուշ պետք է տարրալուծվի: Իսկ այն սփյուռքը, որն այժմ գոյություն ունի, ստեղծվել է Հայաստանից եւ արդեն կայացած մերձավորարեւելյան գաղութներից` Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Եգիպտոսից, արտագաղթածներից: Այսօրվա դրությամբ արտագաղթի չափաքանակները Հայաստանում արդեն սպառված են: Հետագա արտագաղթը հարցականի տակ կդնի Հայաստանի բուն գոյությունը: Դա ազդում է եւ պաշտպանունակության, եւ բանակի թվաքանակի, եւ տնտեսության, եւ կրթության վրա: Սփյուռքի երկրորդ աղբյուրը` Մերձավոր Արեւելքի գաղութները, այսօր իրենք են հայտնվել ծանր վիճակում: Այնտեղ արտագաղթը շարունակվում է շատ մեծ տեմպերով: Իրաքի հայերը, օրինակ, արդեն հեռացել են, մնացել է նրանց սոսկ մի փոքր մասը: Շարունակվում է արտագաղթը Սիրիայից, Լիբանանից, Իրանից: Սակայն ուղղվում է ոչ թե դեպի Հայաստան, այլ Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա եւ տնտեսական առումով ավելի բարենպաստ այլ երկրներ: Այն բանից հետո, երբ կսպառվի այդ աղբյուրների մերձավորարեւելյան ցանցը, մի քանի տասնամյակ անց, ինչպես նախկինում, սփյուռքի հայերը կուծանան: Այդ գործընթացը շարունակվում է ամեն օր:

Պարզ օրինակ բերեմ. ես հիմա խոսում եմ ռուսերեն: Դուք ինձ խնդրեցիք խոսել ռուսերեն, քանի որ ձեր լսարանի 80%□ը չի հասկանում հայերեն: Դա է ահա ուծացման մի շերտը` լեզվական շերտը: Դրան հաջորդում են մյուս շերտերը: Կանգնեցնել այդ գործընթացները ավանդական մեթոդներով` եկեղեցու, դպրոցի, մշակութային կենտրոնների միջոցով, անհնար է: Կարելի է ընդամենը դանդաղեցնել այն: Միայն մեկ ելք կա նրանց համար, ովքեր իսկապես ուզում են հայ լինել, ով ցանկանում է, որպեսզի իր հետնորդները նույնպես հայեր լինեն, դա հայրենադարձությունն է: Սակայն այդ թեման տաբու է շատ հայերի համար ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Արտագաղթի մասին խոսել կարելի է, իսկ հայրենադարձության խնդիրները քննարկել ընդունված չէ: Թեեւ հայրենադարձությունը տարերայնորեն արդեն սկսվել է: Այն միշտ է եղել, անգամ Խորհրդային Միության ժամանակ (20□ական, 30□ական եւ 40□ական, 60□ական եւ 80□ական թվականներին), հազարավոր հայեր հայրենադարձվեցին` դրանով իսկ փրկվեցին: Սփյուռքահայերը վերջ ի վերջո պետք է հասկանան, որ հայության պահպանումը չի կարող ինքնանպատակ լինել: Ինչպես կարելի է բացատրել հայ երիտասարդին, որ ծնվել է Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչի համար նա պետք է հայ մնա: Որն է դրա նպատակը: Նպատակը ողջ աշխարհում հայոց ցեղասպանության ճանաչումը չէ: Եթե դա լիներ հայ ժողովրդի կենսագործունեության նպատակը, այդ ժամանակ արժեր մեզ բոլորիս գնալ Երեւանից, Ղարաբաղից, ցրվել ողջ աշխարհով եւ պահանջել հայոց ցեղասպանության ճանաչում, եւ դրանով իսկ կորցնել Հայաստանը: Նշանակում է, դա չի կարող լինել հայության պահպանման նպատակը: Հայապահպանության նպատակը ոչ միայն հայկական եկեղեցի գնալն է, հայոց լեզուն ուսումնասիրելը կամ ծանոթությունը հայ մշակույթին: Հայապահպանության հիմնական նպատակը հայերի վերադարձն է իրենց հայրենիքը, նրանց վերամիավորումը սեփական հողի հետ եւ հայկական քաղաքակրթության զարգացումը սեփական ազգային պետության հովանու տակ: Սա է վերջնական նպատակը: Երբ այդ նպատակը կգիտակցվի հայերի կողմից, կարելի կլինի գտնել եւ դրա իրականացման մեխանիզմներ: Ինչպես ասացի, տարերային հայրենադարձությունն իրականում սկսվել է դեռեւ 1990□ական ծանր տարիներին: Հազարավոր հայեր մերձավոր արտասահմանից, նաեւ մի քանի տասնյակ հայեր զարգացած արեւմտյան երկրներից վերադարձան Հայաստան եւ հիմնվեցին այստեղ: Պատկերացնել, որ բոլոր հայերը ողջ աշխարհից կվերադառնան հայրենիք, իրատեսական չէ: Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Սակայն այսօր կան բոլոր հնարավորությունները հայերի մի մասի համար քայլ անելու, որը կապահովի նրանց եւ նրանց սերունդների համար հայ մնալու հնարավորություն, հայրենիք ունենալու, ամուր կանգնելու նրա վրա եւ պայքարելու ազգային իրավունքների համար, քանի որ մեր իրավունքները, մեր հայրենիքի իրավունքները ուժեղ ձեւով ոտնահարվել են եւ այժմ էլ ոտնահարված են:

□ Ի՞նչ կմաղթեիք մեր տեղեկատվական□վերլուծական կենտրոնի, համաուկրաինական □Արմյանսկի վեստնիկ□ թերթի ընթերցողներին եւ □Հայկական ժամ□ հեռուստածրագրի հեռուստադիտողներին:

□ Կցանկանայի նրանց մաղթել ամենալավը եւ միժամանակ` ավելի հաճախակի կապեր հայրենիքի հետ, ավելի շատ շփումներ, իրենց կյանքն ու ճակատագիրը Հայաստանի հետ կապելու ձգտում: Հայերեն սովորելու ցանկություն նրանց, ովքեր այն չգիտեն, քանի որ հայոց լեզուն հայ ինքնության հիմքերի հիմքն է: Լեզուն ուսումնասիրելու միջոցով հնարավոր է հաղորդակցվել հայ մշակույթին: Առանց լեզվաիմացության չկա հայ ժողովուրդ եւ հայ մշակույթ: Նրանք, ովքեր չգիտեն հայերեն, պետք է գոնե փորձեն հնարավոր ամեն բան անել, որպեսզի իրենց երեխաները սովորեն հայերեն: Եվ ցանկալի կլիներ, որպեսզի նրանք անձնական պատասխանատվություն ստանձնեին Հայաստանի ճակատագրի համար, այնքանով, որքանով դա հնարավոր է:

Հայ-Թուրքական Միջպետական Գործընթացի Եվ Այսպես Կոչված «Ճանապարհային Քարտեզի» Մասին

3 Հունիսի, 2012

30 ապրիլի 2009թ.
Երևան

Ինչպես ցույց տվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ս/թ մարտ-ապրիլ ամիսներին անցկացված 200 հարցազրույցները, որոնք մենք քննարկեցինք ապրիլի 14-ին, հայ հասարակության ներկայացուցիչները ծայրաստիճան անհանգստացած և վրդովված են «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով, որն արդեն իսկ առաջ է բերել մի շարք խիստ հայավնաս արդյունքներ։
Առկա ամբողջ տեղեկատվությունից կարելի է անվրեպ եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչներ, առանց հաշվի նստելու հայ ժողովրդի կենսական շահերի և «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ու ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների հետ, ինչպես նաև խախտելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկատվություն ստանալու (հ. 27) և հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական մարմիններից պատշաճ պատասխան ստանալու սահմանադրական իրավունքները (27.1), ընդունել են Թուրքիայի կողմից վաղուց ի վեր առաջադրվող նախապայմանները։ ՀՀ իշխանությունների կապիտուլյանտական վերոհիշյալ գործողություններն ու դրանց հետևանքներն են.

 

1-ին թուրքական նախապայմանի ընդունում. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը համաձայնվել է ստեղծել հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողով, որի աշխատանքի մեխը լինելու է Հայոց ցեղասպանության իրողությունը վիճաբանության առարկա դարձնելը։
Հետևանքներ. Իր գոյությամբ և թուրքական ժխտողական պատմագրության ներկայացուցիչների հետ քննարկում-բանավեճերով այդ հանձնաժողովը
ա) միջազգային ասպարեզում կասկածի տակ է դնելու Հայոց ցեղասպանության փաստը,
բ) ի չիք է անելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, նպաստելով հայ ժողովրդի համար 1-ին թշնամու՝ Թուրքիայի վաղեմի նպատակին։
Փաստորեն, Հայաստանում բարձրագույն քաղաքական պաշտոններ զբաղեցնող մի շարք անձանց քմահաճույքով դատարկ հնչյունի է վերածվել «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ամրագրված հետևյալ հիմնադրույթը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Առհասարակ, պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթական երթը տորպեդոհարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն թույլ տվեց իրեն ներքաշել մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ, որի ողջ ընթացքում որևէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ չի ընդունել։

2-րդ թուրքական նախապայմանի ընդունում. Առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը պատրաստվում է ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվելով ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին հասցված աղետալի վնասի դիմաց տարածքային, քաղաքական, իրավական, մշակութային, բարոյական և այլ փոխհատուցումներից։ Խոսքն, ըստ էության, վերաբերում է առաջիկայում 1921 թ. Կարսի պայմանագրի վերահաստատմանը՝ անկախ նրանից, հիշատակվելու է այդ պայմանագիրը համաձայնագրի բուն տեքստում թե ոչ։
Հետևանքներ. Այս քայլով ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը նպաստում է հայ ժողովրդի համար 1-ին թշնամու՝ Թուրքիայի վաղեմի նպատակին՝ ցեղասպանության արդյունքների վերջնական օրինականացմանը։ 2009թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ՀՀ նախագահը հաստատեց «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ամրագրված հիմնադրույթից կամայական և անօրինական նահանջը, չհիշատակելով Հայոց ցեղասպանության հիմնական տարածքը՝ Արևմտյան Հայաստանը։ Համադրելով այս դիտավորյալ բացթողումը ՀՀ նախագահի նախորդ հայտարարությունների հետ, որոնցում նա, մասնավորապես, հայտարարարում էր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու մասին և Արևմտյան Հայաստանը համարում էր լոկ աշխարհագրական տերմին, կարելի է եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը փորձ է կատարում ջնջելու այդ տերմինը ինչպես հայության իրավաքաղաքական բառապաշարից, այնպես էլ հայության պատմաքաղաքական գիտակցությունից։ Հարված հասցնելով Հայաստանի արևմտյան մասը բռնազավթված հայրենիք համարելու բնական և ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ ընկալումին, գիտակցում են դա թե ոչ, մեր պետության ղեկավարները քայքայում են հայության աշխարհընկալման ողջ համակարգը, դրանով իսկ նպաստելով թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Հայաստանը ոչնչացնելու հեռահար նպատակներին։
Բացի այդ, բացահայտորեն և առանց որևէ փոխհատուցման հրաժարվելով Հայաստանի բռնազավթված արևմտյան մասից՝
• ՀՀ-ն զրկվում է միջազգային ասպարեզում Թուրքիայի դեմ ճնշում կիրառելու դիվանագիտական կարևոր կռվանից, միաժամանակ, անզեն մնալով նույն Թուրքիայի կողմից իրեն ներկայացվող՝ Արցախն իբր բռնազավթելու չդադարած մեղադրանքների առջև։
• Սեպ է խրվում և խոր պառակտումների տեղ բացվում հայության տարբեր հատվածների միջև, այդ թվում՝ մի կողմից ապահայացման ճանապարհ բռնած քաղաքական վերնախավի ու նրան սպասարկող վարչա-օլիգարխիական շրջանակների և մյուս կողմից` ժողովրդի լայն զանգվածների միջև, ինչպես նաև ամբողջ Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև։
• Հարված է հասցվում հայ ժողովրդի աշխարհընկալման և հայրենասիրական զգացմունքների ու նպատակների ողջ համակարգին, առաջին հերթին` Հայրենիք-Հայաստանի հիմնարար գաղափարին, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով, հատկապես թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Հայաստանը ոչնչացնելու ծրագրերի համատեքստում։

3-րդ թուրքական նախապայմանի ընդունում. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը տեղի է տվել Թուրքիայի առաջադրած գաղտնի նախապայմանին՝ հրապարակայնորեն հայտարարելով իր համաձայնությունը՝ թույլ տալու թուրքական ընկերություններին դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր։
Հետևանքներ. Հայաստանի ազգային անվտանգության համակարգը դադարում է իր գոյությունը և բոլոր առումներով դառնում է զավեշտ, խաթարվում է հայ ժողովրդի հոգեբանական անվտանգությունը, քողարկվում է Թուրքիայի թշնամի լինելը, դյուրացվում են թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունները։

4-րդ թուրքական նախապայմանի ընդունում. Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։
Հետևանքներ. Անշուշտ, գործողությունների այդ անհայտ ծրագրի հրապարակումը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին կատարվել է Թուրքիայի պահանջով, այդ քայլով Թուրքիան
ա) փորձում է ստվերել հայոց համար ապրիլ ամսի և հենց ապրլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը, այսուհետև կապելով դրանք ոչ թե Թուրքիայի դեմ հայության բողոքի և պայքարի, այլ հայ-թուրքական սին հաշտեցման և ՀՀ-ի որդեգրած կապիտուլյանտական քաղաքականության հետ.
բ) նվաստացնել հայության ազգային արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստել հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծված հրաժարմանը.
գ) ժողովրդի թիկունքում կնքված այդ համաձայնագիրը նպաստեց նաև ԱՄՆ նախագահի խոստմնադրժությանը՝ ապրիլի 24-ի նրա հայատարարության մեջ իրավական կշիռ ունեցող «հայոց ցեղասպանություն» բառեզրույթը չգործածելուն,
դ) առաջացրեց անապահովության զգացում հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության լայն զանգվածներում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ելնելով վերոշարադրյալ իրողություններից, կարելի է եզրահանգել.
1. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների՝ ներհայկական լսարանի համար հնչեցվող ճառերն ու հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են միջազգային ասպարեզում նույն պաշտոնյաների իրական քայլերին և հայտարարություններին: Նշված պաշտոնյաների համակարգված և հետևողական քայլերը կարող են վկայել այն մասին, որ այդ անձինք կամայականորեն վերանայել են մեր հանրապետության հիմնարար և հիմնադիր փաստաթղթերը և ձգտում են դրանք նենգափոխել սեփական խմբակային շահերից ու մտավարժանքներից բխող քաղաքականությամբ: Ցանկանում եմ մատնանշել, որ Հայաստանի համար 1 թշնամու՝ Թուրքիայի հետ տարվող չհաշվարկված ու աղետներով հղի ներկա կապիտուլյանտական քաղաքականությունն իր սկիզբն է առնում ՀՀ առաջին նախագահի պարտվողական քաղաքականության գաղափարախոսությունից։
2. Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է։
Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի Անվտանգության խորհրդի ապրիլի 28-ի որոշումը, որը դարձյալ կապում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն Արցախից հայկական զորքերի դուրսբերման, այլ կերպ ասած՝ այս անգամ արդեն արցախյան ճակատում Հայաստանի միաժամանակյա կապիտուլյացիայի հետ։
3. Ս.թ. ապրիլի 23-ին հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին, խորհրդանշելով Հայաստանի Երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային և գաղափարական վախճանը։ 2009 թ. ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական և գաղափարական ամուր ճիրաններում։ Այս պայմաններում, կարծում եմ, այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը, հետևյալն են. ՀՀ արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» անհապաղ դենոնսացիա, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցում, մինչև վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղ. գիտ. դոկտոր
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

Կարմելիտների ժամանակագրությունը

3 Հունիսի, 2012

Ա. Այվազյանի այս զեկուցումը կարդացվել է 2008 թ. հոկտեմբերի 9-ին Մաշտոցի անվան Մատենադարանում՝ հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 90-ամյա տարելիցին նվիրված Միջազգային գիտական նստաշրջանին։


«Կարմելիտների ժամանակագրությունը»
որպես Հայոց պատմության աղբյուր
(17-18-րդ դարեր) [1]

Արմեն Այվազյան

1939 թվականին Լոնդոնում լույս տեսավ «Կարմելիտների ժամանակագրությունը Պարսկաստանում և պապական առաքելությունը 17-18-րդ դարերում»[2] երկհատորանոց աշխատությունը, որի հենքը կազմում են Վատիկանի արխիվներից քաղված փաստաթղթերը:
1607 թվականին Սպահանում հաստատվեցին բոկոտն կարմելիտների կաթոլիկ միաբանության քարոզիչները [3] : Հետագայում նրանք աստիճանաբար ընդլայնեցին իրենց գործունեության ոլորտը և մի շարք նոր հենակետեր ստեղծեցին Մերձավոր և Միջին Արևելքում. 1615-ին` Թաթայում, 1620-ին`Գոայում, 1623-ին` Շիրազում և Բասրայում, 1628-ին` Դիույում, 1679-ին` Նոր Ջուղայում (փակվել է 1752-ին), 1688-ին` Բենդեր-Աբբասում, 1712-ին` Համադանում, 1731-ին` Բաղդադում, 1754-ին Խարք կղզու վրա: 18-րդ դարի կեսերին կարմելիտները գործում էին նաև Մարդինում, Մոսուլում և Դիարբեքիրում: Իրանում գտնվող կարմելիտների գրեթե բոլոր առաքելությունները փակվեցին 18-րդ դարի կեսերին` Նադիրի մահվանը հետևած անիշխանության տարիներին: Իրանում հանդես գալով որպես պապի մշտական ներկայացուցիչներ, կարմելիտները աշխույժ թղթակցություն էին վարում Հռոմի հետ:
Պապական կուրիայի նրանց առջև դրած հիմնական խնդիրներն էին.

ա) Քարոզչական (միսիոներական) գործունեության ծավալումը` հայերին, հակոբիկյաններին, նեստորականներին, մահմեդականներին և այլ կրոններին ու դավանանքներին պատկանող զանգվածները կաթոլիկացնելու նպատակով:
բ) Հռոմի և նրան դաշնակից մի շարք եվրոպական պետությունների շահերի պաշտպանությունը պարսկական արքունիկում:
գ) Գործունեություն, որը մերօրյա եզրույթով կարելի է կոչել «հետախուզության տեղեկատվական աշխատանք», այն է` տեղեկատվության ձեռքբերում Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների` հիմնականում Իրանի և Օսմանյան Թուրքիայի փոխհարաբերությունների, ներքին իրադրության, պետական գործիչների, տնտեսական ու ռազմական կարողությունների, այդ տարածաշրջանոմ տարբեր եվրոպական պետությունների տարած քաղաքականության մասին:

Այս «Ժամանակագրությունն» արժեքավոր նյութեր է պարունակում Մերձավոր և Միջին Արևելքի երկրների (հատկապես` Իրանի) 17-18-րդ դարերի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի վերաբերյալ: Կարմելիտների զեկուցագրերում արծարծվող պատմական փաստերի զգալի մասն անմիջականորեն վերաբերում է հայոց պատմության ուսումնասիրության ու լուսաբանման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրների, որոնցից են, մասնավորապես.
1. Հայկական և հռոմեական եկեղեցիների կապերն ու փոխհարաբերույթունները, այդ թվում`
ա) հայերին կաթոլիկացնելու փորձերը,
բ) պարսկական վերաբերմունքը Հռոմի նման քաղաքականությանը,
գ) հայ ազատագրական լեգենդն ու կաթոլիկ քարոզիչները:
2. Թուրք-պարսկական պատերազմները և Հայաստանի ու հարակից շրջանների կացությունը:
3. Շահ Աբբաս Ա-ի կազմակերպած հայերի բռնագաղթը 1604-1618 թվականներին։
4. Ջալալիների խռովությունները Թուրքիայում։
5. Հայերի ազգային-կրոնական հալածանքները Պարսկաստանում և Հայաստանում։
6. Հայերի տարաբնակեցումը 17-18-րդ դարերում:
7. Նոր Ջուղայի, Պարսկաստանի այլ շրջանների հայության վիճակը 17-18-րդ դարերում։
8. Հայ վաճառականության առևտրատնտեսական կապերը Եվրոպայի հետ։
9. Պարսկական պետությունը 17-18-րդ դարերում`
ա) շահի արքունիքը և կառավարման համակարգը,
բ) վարչաքաղաքական միավորները,
գ) տնտեսությունը և առևտուրը,
դ) զինված ուժերը և այլ հարցեր։
10. Եվրոպական մի շարք պետությունների և Պարսկաստանի միջև հակաթուրքական կոալիցիա ստեղծելու խնդիրը։
11. Անդրկովկասի, Պարսկաստանի, Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքների առևտրատնտեսական կյանքը, էթնիկական կազմը, զանազան այլ հարցեր:

Հայ պատմաբաններն օգտագործել են «Կարմելիտների ժամանակագրության» մեջ զետեղված նյութերի միայն չնչին մասը: Այդ գործին մեծապես կնպաստեր գրքի հայերեն թարգմանությունը: Հաշվի առնելով, որ վերը նշված պատմագիտական խնդիրները գրքի մեջ միահյուսված են և իրարախառն՝ նպատակահարմար կլիներ «Ժամանակագրության» երկու հատորն էլ (ընդհանուր առմամբ՝ մոտ 1400 էջ) թարգմանել ամբողջությամբ:

* * *

Այսօր կուզեի անդրադառնալ «Կարմելիտների ժամանակագրության» մեջ գրանցված պատմական մի փոքր դրվագի, որը, կարծում եմ, այժմեական հնչեղություն ունի և վերաբերում է հայկական ինքնության հարցին։
1680 թ. Բասրայում (քաղաք մերօրյա Իրաքի հարավում) կարմելիտները մեծ ջանքեր են գործադրում տեղի մեկուսի հայկական համայնքը կաթոլիկացնելու ուղղությամբ և զգալի հաջողության հասնում։ Սակայն 1680 թ. հուլիսին Բասրա է ժամանում Առաքել անունով մի հայ քահանա, որն ամբողջությամբ խախտում է նրանց ծրագրերը։ Հռոմ առաքված հերթական զեկուցագրերից մեկում կարմելիտներն այս մասին գրում են.

«Նա երբեք չէր ընդունում կաթոլիկ հավատի ճշմարտացիությունը, իսկ երբ չէր կարողանում առարկել [մեր բերած] փաստարկներին, ընդհատում էր [բանավեճն]՝ ասելով, թե ինքը չի ցանկանում լքել իր նախապապերի տեսակետները ու, եթե այդ տեսակետների պատճառով իր նախապապերը գնացել են դժոխք, ապա ինքն էլ է ցանկանում նրանց հետ միասին դժոխք գնալ»։
[Nor would he ever acknowledge the truth of the Catholic Faith and, when he could not answer arguments, he ended by saying that he was unwilling to desert the opinions held by his forefathers, and that, if on account of such opinions his forefathers went to hell, he also wanted to go to hell with them.] [4]

Այսպիսով՝ գրում են կարմելիտները, շատ հայեր, որ ընկել էին իրենց ազդեցության տակ՝ «այդ հերետիկոս քահանայի աշխատանքի արդյունքում զատվեցին» և վերադարձան Հայ եկեղեցու հովանու ներքո [5] ։
Փոքր-ինչ շեղվելով, ընդմիջենք, որ մեկ ուրիշ՝ 1609 թ. գրված զեկուցագրի մեջ էլ կարմելիտները բողոքում են, թե «հայերը… [Հռոմի] պապին ուշադրության են արժանացնում միայն այն ժամանակ, երբ ցանկանում են… մի ինչ-որ ժամանակավոր օգուտ ստանալ» [“the Armenians… take no account of the Pope unless it be to get…temporal benefit.”] [6] ։ Այս դրվագում խոսքը վերաբերում է հայերի քաղաքական, մշակութային և գիտակրթական այն նախաձեռնություններին, որոնց իրականացման համար նրանք փորձում էին Հռոմից աջակցություն ստանալ։
Վերադառնալով Առաքել քահանայի հետ կապված պատմությանը, նկատենք, որ կարմելիտները նրան համարում էին մի անուս շարքային հոգևորական։ Սակայն Առաքել քահանայի պատասխանը կարմելիտներին ցույց է տալիս, որ վերջինս որոշակի պատրաստվածություն ուներ աստվածաբանական վեճ վարելու գործում։ Բանն այն է, որ նա, փաստորեն, բառացիորեն կրկնել է տակավին 13-րդ դարում Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի դաջած հատու գաղափարական բանաձևումը. «Եւ ընդէ՞ր է երկայնել մեզ զբանս. հաւան եմք մեք ընդ մեր հարսն ի դժոխս իջանել, եւ ոչ ընդ Հոռոմոց յերկինս ելանել» [7]։
Գործ ունենք երկու խիստ ուշագրավ փաստի հետ։ Նախ՝ այս, փաստացիորեն, աշխարհիկ, նույնիսկ ազգայնական (հայրենասիրական ենթաիմաստով) կարգախոսի հեղինակը ոչ այլ ոք է, քան հայ բարձրագույն կղերի ներկայացուցիչը՝ Սյունյաց հռչակավոր առաջնորդը։ Սա փաստում է հայ հոգևորականության ազգային շահերին նվիրված լինելը և դրանք զուտ դավանաբանական խնդիրներից վեր դասելը [8]։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս կարգախոսը, դարերի փորձությանը դիմանալով, անցել-հասել էր մինչև 17-րդ դարի վերջ՝ ինքնին նպաստելով հայերի ինքնագիտակցությունը զգոն և արթուն պահելուն։
Տեղին կլինի նաև վերհիշել, որ դեռևս խորհրդային տարիներին, երբ Հայ եկեղեցու ազգային դերակատարության մասին խոսելը, մեղմ ասած, չէր ողջունվում, ակադ. Լևոն Խաչիկյանը, մեջբերելով Ստեփանոս Օրբելյանի վերոհիշյալ բանաձևումը (չվարանելով նաև այն «դիպուկ» ու «գեղեցիկ» գնահատել) ու նկատի ունենալով հայադավանությունն, ընդգծում էր, որ «դարերով սրբագործված ազգային ավանդություններն ինքնին՝ գաղափարական հզոր ազդակ են ժողովրդի ինքնագիտակցության և գոյատևման համար» [9]։
Այսօր, երբ մեզանում պետական ու ոչ-պետական մակարդակներում տեղի-անտեղի ընդգծվում է «եվրոպական արժեքներին» հասնելու ձգտումը, իսկ ազգային արժեքները հաճախ թերագնահատվում են, ժամանակն է մասնագիտորեն վերաքննել ու վերահաստատել հայոց լեզվի, մշակույթի և հավատի անանց դերն ու նշանակությունը հայկական ինքնության պահպանման և ամրապնդման գործում [10]։

Արմեն Այվազյան,
քաղ. գիտ. դոկտոր
Մատենադարանի ավագ գիտաշխատող

———————————-

  1. Զեկուցումը կարդացվել է 2008 թ. հոկտեմբերի 9-ին Մաշտոցի անվան Մատենադարանում՝ հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 90-ամյա տարելիցին նվիրված Միջազգային գիտական նստաշրջանին։
  2. [Anonymous] A Chronicle of the Carmelites in Persia and the Papal Mission of the XVIIth and XVIIIth Centuries. Vol I-II (London: Eyre & Spottiswoode, 1939.
  3. Կարմելիտները կաթոլիկ չորս մուրացիկ միաբանություններից մեկն են (մյուս երեքն են` դոմինիկյանները, ավգուստինյանները և ֆրանցիսկյանները): Միաբանությունն այդպես է կոչվում Պաղեստինում գտնվող Կարմել (Կարմիլ) լեռնագագաթի անունով, որտեղ XII երկրորդ կեսին հիմնվել է նրանց առաջին մենաստանը: XVI դարում միաբանությունը կիսվել է երկու մասի. 1593թ. պապական հրամանով ճանաչվում է ավելի խիստ կանոնադրություն ունեցող բոկոտն կարմելիտների առանձին միաբանությունը: 1876 թ. այդ երկու միմյանցից անկախ կազմակերպությունները վերամիավորվում են` կազմելով ժամանակակից կարմելիտների միասնական միաբանությունը: «Ժամանակագրության» նյութերը վերաբերում են միայն բոկոտն կարմելիտների գործունեությանը:
  4. A Chronicle of the Carmelites in Persia, op. cit., Vol. II, pp. 1166-7.
  5. “So our [Armenian] Christians were greatly perturbed and divided: for many persevered steadfast in the Faith, but others fell away at the persuasion of the schismatic priest…”` նույն տեղում։
  6. A Chronicle of the Carmelites in Persia, op. cit., Vol. I, p. 165.
  7. Ստեփաննոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական. Թիֆլիս, 1910, էջ 459։
  8. Հայ եկեղեցու հայրենասիրական գաղափարախոսության տարրերի քննությունը տե՜ս Ա. Այվազյան, Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում։ Երևան, 2003, էջ 121-146։
  9. Լևոն Խաչիկյան. «Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը». – Բանբեր Մատենադարանի, 1973, No. 11, էջ 146։
  10. Այս առումով խիստ զարմանալի և լիովին անընդունելի են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի՝ 2008թ. սեպտեմբերի 24-ի ելույթում «հայկական նոր ինքնության» ձևավորման մասին արված հետևյալ դիտարկումները. «Հայի ինքնությունը… պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային… տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը… պարզապես հայ է» («Հայաստանը մի պետություն է առանց սփյուռքի եւ բոլորովին այլ պետություն՝ սփյուռքով». – Հայաստանի Հանրապետություն, 26 սեպտեմբերի 2008)։

Ա. Այվազյանի` “Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի սղագրությունը

3 Հունիսի, 2012

Հարավային Օսիայի իրադարձությունների շուրջ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, ք. գ. դ. Ա. Այվազյանի` “Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի
սղագրությունը (12.08.2008թ.)

– Ինչպե՞ս կնկարագրեք ստեղծված իրավիճակը:

Իրավիճակը կորակեմ որպես հերթական սրում. այս անգամ սառեցված հակամարտությունը վերաբռնկվեց: Հասկանալի է` ում նախաձեռնությունն էր դա: Վրաստանն էր, որ փորձեց բլիցկրիգի, այսինքն` արագ ռազմական հաղթանակի ճանապարհով լուծել Հարավային Օսիայի խնդիրը; Լուծել` ընդուպ էթնիկական զտման ճանապարհով, որովհետեւ Վրաստանի ձեռնարկած գործողությունների արդյունքում զոհվեցին հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հարավային Օսերը, բնականաբար, չէին կարող ապրել այդ տարածքում: Ռուսաստանի պատասխանը կանխատեսելի էր շատերի համար, բայց ըստ երեւույթին, Վրաստանի ղեկավարության, հավանաբար նաեւ, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար անկանխատեսելի էր Ռուսաստանի այդպիսի հուժկու հակահարվածը:
Այստեղ առաջ է գալիս պատերազմների սկսվելու պահին նախաձեռնողների սխալ հաշվարկների հանգամանքը: Մենք էլ պետք է հասկանանք, որ կարող են սխալ հաշվարկներ լինել Բաքվում, եւ նրանք հանկարծ որոշեն նմանատիպ արագ հարձակման ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Բայց մենք, ի տարբերություն օսերի, առհասարակ իրավունք չունենք մեկ օրով նույնիսկ ուշանալու: Այս դեպքում ռուսական զորքերն ընդհամենը մեկ օր ուշացան, եւ դա շատ ծանր հետեւանքների հանգեցրեց Հարավային Օսիայի եւ օսերի համար: Ցխինվալը, մի շարք գյուղեր ավերված են եւ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի: Մենք այս ամենը պետք է դիտենք որպես դաս մի շարք առումներով.

• Անվտանգության 100 տոկոսանոց միջազգային երաշխիքներ առհասարակ չկան` ինքդ պետք է լինես քո անվտանգության երաշխավորը: Բարեբախտաբար, մեր պարագայում այդպես է. Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրենք են իրենց երաշխավորը նախեւառաջ Ադրբեջանի կրկնվող սպառնալիքների եւ ռազմական պատրաստությունների առաջ: Բարեբախտաբար, այստեղ չկա որևէ խաղաղապահ ուժ, որը կարող է պարզապես չկռվել, ինչպես շատ-շատ դեպքերում այդ ուժերը չեն կռվել: Այս դեպքում, իհարկե, ռուս խաղաղապահները դիմադրություն ցույց տվեցին, բայց դա բավարար չեղավ: Մենք պետք է հասկանանք, որ մեր անվտանգության երաշխավորը, նախ և առաջ՝ մեր ազգային բանակն է եւ այն տարածքները, որ ազատագրել ենք: Հերթական դասն այն է, որ եթե ազատագրված տարածքը հանձնվի Ադրբեջանին, ապա Ստեփանակերտը, որը գտնվում է ԼՂԻՄ նախկին ինքնավար մարզից, սահմանից 18 կմ-ի վրա` կհայտնվի այնմիջապես հրետակոծության ներքո, Մարտակերտն ու Հադրութը կհայտնվեն 5 կմ հեռավորության վրա եւ բազմաթիվ այլ գյուղեր կհայտնվեն անմիջապես սահմանի վրա: Ուրեմն, այդ ազատագրված տարածքն այն անվտանգության գոտին է, որ մեծ նշանակություն ունի: Խոսել ազատագրված տարածքը մասնակիորեն հանձնելու ինչ-ինչ «լուծումների», անհասկանալի «երաշխիքների», խաղաղապահ ուժերի մասին` սխալ է եւ անհեթեթ:

• Մյուս դասը. Հայաստանում եւ նաեւ սփյուռքում կան որոշ քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, որ ասում են` ինչպե՞ս կարող են 21-րդ դարում ցեղասպանություններ լինել: Չէ՞ որ աշխարհը փոխվել է՝ մեծ պետությունները թույլ չեն տա: Խնդրեմ, մեծ պետությունները ոչ միայն թույլ տվեցին, այլ որոշ մեծ պետություններ, կարելի է ասել նաեւ խրախուսեցին եւ նույնիսկ գուցե մասնակցեցին նախապատրաստական աշխատանքներին: Վրացական հարձակումից մի քանի օր առաջ տեղի էին ունենում վրաց-ամերիկյան ռազմական զորախաղեր, Վրաստանը գնում էր սպառազինություն տարբեր պետություններից, վրացական բանակը մարզվում էր ամերիկյան, իսրայելական, թուրքական լավագույն մասնագետների կողմից: Այսինքն` նրանք էլ որոշ չափով պատասխանատու են հերթական ռազմական բռնկման համար: Սա էլ հերթական դասը մեզ, որ այսօր, 21-րդ դարում էլ կարող են լինել ցեղասպանություններ, փոքր ժողովուրդների ոչնչացումներ եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք: Այս առումով մտահոգիչ է անվտանգության հարցերի շուրջ Հայաստանում այն թմբիրը, որ տիրում է, մեր եթերում, կարծես ոչ մի խնդիր չկա, միայն երգ ու պարի խնդիրներն են մնացել:
• Մենք ապրում ենք շատ վտանգավոր մի տարածաշրջանում, որտեղ ընթանում է «մինի» սառը պատերազմ, որ երբեմն բռնկվում, դառնում է տաք պատերազմ: Այդ մինի սառը պատերազմն ընթանում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան դաշնակիցների միջեւ: Կողմնակի մասնակիցներ էլ կան` Իրանը և Թուրքիան, որ միաժամանակ ԱՄՆ-ի դաշնակիցն է: Հասկանալով մեր տարածաշրջանում այսպիսի լարված իրավիճակը, որ այսօր չէ, վաղը կարող է բռնկվել, վաղը չէ, վաղը չէ մյուս օրը կարող է բռնկվել, մենք պետք է լրջորեն անհանգստանանք մեր անվտանգության մասին: Սա նշանակում է, որ նաեւ ներքին դաշտում պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերենք ե՜ւ սոցիալական, ե՜ւ ժողովրդագրական, ե՜ւ քարոզչական խնդիրներին: Չի՜ կարելի գիշեր-ցերեկ զբաղվել միայն հաճույքների ու կազինոների քարոզով:

– Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության դիրքորոշումը: Հարյուրավոր մարդիկ են մահանում, սակայն, օրինակ ՄԱԿ-ում միայն հայտարարություններ են հնչում, գործնական քայլեր չեն ձեռնարկվում: Աշխարհը լռու՞մ է:

Երբ պատերազմը սկսվում է, ժամանակ է պահանջվում մինչեւ միջազգային համայնքը շարժվում է, մինչեւ գալիս է համաձայնության: Ի՞նչ է տեղի ունենում: Հիմա վարագույրների հետեւում ընթանում են բանակցություններ: Ինչու՞ [միջնորդությամբ հանդես եկող Ֆրանսիայի նախագահ] Սարկոզին երկու-երեք օր է գնում է, բայց դեռ չի հասել Մոսկվա: Ո՞րն է խնդիրը: Ռուսաստանի հետ ընթանում են բանակցություններ. եթե Սարկոզին հասներ երեք օր առաջ, այցն անարդյունք կլիներ, որովհետեւ Ռուսաստանը դեռ իր հիմնական նպատակներին չէր հասել: Ֆրանսիայի նախագահը կժամանի Մոսկվա, երբ առաջիկա օրերին հակամարտության թեժ փուլն ավարտվի Վրաստանի խայտառակ պարտությամբ:
Պետք է հասկանանք, որ միջազգային համայնքը միաձույլ միավոր չէ: Այն բաղկացած է տարբեր պետություններից, որոնք տարբեր շահեր ունեն: Այդ շահերը բախվում են, այդ երկրներն էլ են բախվում: Միջազգային համայնք ասելով չպետք է հասկանալ միայն արեմտյան պետություններն ու նրանց դաշնակիցներին: Ռուսաստանն էլ է միջազգային համայնքի մաս: Չինաստանն էլ դեռ իր խոսքը չի ասել այս համակարտության առիթով, բայց օլիմպիական խաղերի ավարտից հետո այս երկիրն էլ, կարծում եմ կարձագանքի, քանի որ սա ինչ որ առումով նաեւ օլիմպիադայի դեմ ուղղված գործողություն էր։ Գոնե արդյունքում այդպես է՝ օլիմպիադայի առաջին իսկ օրից աշխարհի ուշադրությունը շեղվեց դեպի հակամարտություն:
Կարեւոր է ևս մի հանգամանք. նրանք, ովքեր կարծում էին, որ Միացյալ Նահանգները, արեւմուտքն այս տարածաշրջանում արդեն վերացնում են, կամ վերացրել են Ռուսաստանի ազդեցությունը` չարաչար սխալվում էին: Մեզանում արդեն անհեթեթ կոչեր էին հնչում, թե Հայաստանը պետք է ձգտի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Վերջին դեպքերը եկան ապացուցելու, որ Ռուսաստանն այս տարածաշրջանից չի հեռացել, չի պատրաստվում հեռանալ եւ հակառակը` գնալով կամրապնդի իր դիրքերը: Որքան էլ ԱՄՆ-ն հզոր պետություն է, ամենահզորն է այսօր աշխարհում ե՜ւ ռազմական, ե՜ւ տնտեսական, ե՜ւ այլ, հատկապես` տեղեկատվական առումով, որ այսօր շատ կարեւոր բաղադրիչ է, այնուամենայնիվ` ԱՄՆ-ն այս տարածաշրջանից հեռու է, Եվրոպան հեռու է: Ռուսաստանը մոտ է, հարեւան է: Թուրքիան էլ է մոտ:

– Այս իրադարձություններն ի՞նչ ապացուցեցին:

Ապացուցեցին, որ այս տարածաշրջանի հարեւանությունը Ռուսաստանին ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ի առկա հոզորությունն ամբողջ աշխարհում: Սա ապացուցվեց, թեեւ չեմ կարծում, որ ԱՄՆ-ի դիրքերը այս տարածաշրջանում միանգամից ոչնչացվեցին, բայց Վրաստանի հետ միասին ԱՄՆ-ն լուրջ պարտություն կրեց բոլոր հարցերով:

– Առաջիկա օրերին ի՞նչ հիմնական սցենարներ կզարգանան:

Կարծում եմ, մի քանի օրից ռազմական խոշոր գործողությունները կդադարեն, այնուհետեւ կսկսվեն բանակցություններ եւ այդ փուլը ավելի կերկարի: Այնուհետեւ, քարոզչական պատերազմը կշարունակվի` ինչպես սկսվել է. Ռուսաստանն այս անգամ փորձելու է կիրառել իրավական լծակներ` նաեւ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների շրջանակում։ Վրաստանի ղեկավարությունը հայտնվելու է բավականին ծանր վիճակում: Այն փաստերը վրացական զորքերի գործողությունների մասին Ցխինվալում եւ օսական գյուղերում, որ այսօր արդեն սկսել են հավաքել, այդքան էլ դյուրին չի լինելու հերքել: Չեմ կարծում, որ կստեղծվի առանձին միջազգաին տրիբունալ, քանի որ այսօր էլ Հաագայի միջազգային դատարանը գտնվում է արեւմտյան ուժերի ազդեցության ներքո, սակայն, կրկնում եմ, Վրաստանի ղեկավարության եւ արեւմուտքի համար այդքան ել դյուրին չի լինի վրացական զորքերի վայրագ գործողությունների անտեսումը:

– Վերջին իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերություններին:

Կանդրադառնան այնպես, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու մասին խոսակցությունները լուրջ չեն ընկալվի այլեւս: Թեեւ կան միջազգային լրատվամիջոցներ, գործիչներ, որոնք ասում են, որ այս գործողություններից հետո Վրաստանին պետք է ավելի շուտ ընդունել ՆԱՏՕ-ի կազմում , սակայն ես համոզված եմ, որ այս իրադարձություններից հետո, Վրաստանի` ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու գործընթացը երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ խափանվեց, որովհետեւ եվրոպական երկրները, ժողովրդական լեզվով ասած, խելքները հացի հետ չեն կերել, որ Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ: Չէ՞ որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը նշանակում է, որ նման գործողությունների կրկնման դեպքում իրենք պարտավոր են զորքով պաշտպանել Վրաստանի տարածքը, ինքնիշխանությունը: Ոչ մի երկիր նման պատասխանատվություն չի ցանկանա ստանձնել, որովհետեւ դա կնշանակի խոշոր պատերազմ Ռուսաստանի հետ:

– Այսօր մի շարք լրատվամիջոցներում խոսվում է Վրաստանի` ԵՄ Նոր Հարեւանության ծրագրից դուրս մնալու մասին:

Չեմ կարծում: Վրաստանը կշարունակի լինել Միացյալ Նահանգների ու Եվրոպայի դաշնակիցը: Վրաց հասարակությունը հակառուսական տրամադրություններ ունի, իսկ վերջին գործողությունները կարող են է՜լ ավելի սրել այդ տրամադրությունները: Սակայն վրացական իշխանությունները, կարծում եմ, 1-2 ամիս անց վրաց ընդդիմության շատ սուր քննադատության առարկա կդառնան:

– Վրաստանում իշխանափոխություն հնարավո՞ր է:

Այո, հնարավոր է, որովհետեւ Սահակաշվիլիի թույլ տրված սխալը ճակատագրական էր: Առանց այն էլ լուրջ ընդդիմություն կար Սահակաշվիլիի իշխանության դեմ, իսկ սյդ սխալը հանգեցրեց հարյուրավոր զոհերի, տնտեսության քայքայման, նաեւ` նոր տարածքների կորստի: Սահակաշվիլին խոստացել էր Վրաստանի վերամիավորում, ամբողջականության վերականգնում, բայց դրա փոխարեն կորցրեց լրացուցիչ տարածքներ` տալով հարյուրավոր անիմաստ զոհեր: Այս առումով, կարծում եմ, պատերազմի ավարտից հետո, Վրաստանի հասարակությունն իր գնահատականը դեռ կտա Սահակաշվիլիի գործողություններին:

– Ինչպե՞ս կանդրադառնան այս իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հնարավոր համարու՞մ եք նման սցենարի կիրառումն Ադրբեջանի կողմից:

Այո: Եթե Վրաստանը հասներ հաջողության, ապա Բաքվում սա կդիտվեր իբրեւ ոգեւորիչ նախադեպ եւ այն նախապատրաստությունները, որ Ադրբեջանն իրականացրել է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով կարգավորելու համար` կարող էին գործի դրվել: Հիմա, ինչ-որ չափով, այդ տաք գլուխները պետք է որ հանգստանան, առավել համարժեք գնահատեն իրավիճակը: Խոսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` Վրաստանի կազմում լինելու մասին այլևս անիմաստ է: Սահակաշվիլիի սխալ հաշվարկի շնորհիվ նրանք լրացուցիչ երկարաժամկետ երաշխիքներ ստացան իրենց դե-ֆակտո անկախության համար: Այդ առումով, Արցախը, հայկական կողմը նունպես շահում է, որովհետեւ, իրենց տարբերություններով հանդերձ, սրանք միանման հակամարտություններ են ու, եթե Հարավային Օսիան եւ Աբխազիան ամրապնդում են իրենց անկախությունը, եթե մի քանի պետություն, կամ Ռուսաստանի պես հզոր մի պետություն ճանաչում է նրանց անկախությունը, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունները զգալիորեն աճում են: Այդ առումով մենք շահեցինք:
Շահեցինք նաեւ այն առումով, որ Հարավային Օսիայի հարցն իր ձեւով լուծելուց հետո, Սահակաշվիլին կարող էր շատ ավելի խիստ միջոցներով փորձել ճնշել ջավախահայության` իր մշակութային արժեքների և իրավունքների համար մղվող պայքարը: Այդ առումով, հուսանք, որ Սահակաշվիլին եւ վրաց ղեկավարները կսկսեն ավելի զգույշ քաղաքականություն իրականացնել Ջավախքում:

– Տարածաշրջանային անվտանգությունն այսօր վտանգվա՞ծ է:

Մեծապես վտանգված է: Կարծում եմ, այդ իրավիճակը մի քանի օրից կհանդարտվի: Բայց եթե Վրաստանում հաջողվեր` կար Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու վտանգ, կար Ջավախքում իրավիճակի սրման վտանգ: Ռուսաստանի գործողությունների շնորհիվ, նվազում է տարածաշրջանի ամբողջովին բռնկվելու հավանականությունը: Միաժամանակ, չի նվազում Իրանի միջուկային հարցի շուրջ լարվածությունը: Առաջիկա ամիսներին, մինչեւ Բուշի հեռանալը, հնարավոր է լարվածության նոր սրացում Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ անկանխատեսելի հետեւանքներով, այդ թվում՝ նույն Հարավային Օսիայում եւ Արցախում: Պետք է պատրաստ լինել: Պետք է մտածել Հայաստանի պաշտպանունակության մասին: Մտածել համալիր ձեւով, ոչ միայն զորքի, բանակի, սպառազինության, այլեւ ժողովրդի համախմբվածության, ժողովուրդ-իշխանություն հարաբերություններն առավել ներդաշնակ իրավիճակի բերելու, սոցիալական արդարության մասին: Այս բոլոր ուղղություններով աշխատանքները պետք է տասնապատկել, քանի դեռ իրավիճակը եւս մի անգամ չի սրվել:

– Եթե Վրաստանում տեղի ունենա իշխանափոխություն, կփոխվի՞ արդյոք այդ երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը:

Առայժմ ոչ, որովհետեւ եթե տեղի ունենա իշխանափոխություն, կրկին գալու են արեւմտամետ եւ թուրքամետ ուժեր: 2005 թվականին ընդունած իր Ազգային անվտանգության հայեցակարգում Վրաստանը սեւով սպիտակի վրա գրել է, որ Թուրքիան և Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակիցներն են: Հայաստանի մասին նման բան չկա գրված, այլ նշված է ընդհամենը Հայաստանի դրացի պետություն լինելը: Կարծում եմ, որ նոր ուժերը շարունակելու են առայժմ նույն` արեւմտամետ, թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքականությունը: Սակայն սա` կարճաժամկետ առումով, իսկ երկարաժամկետ՝ դժվար է ասել: Տարածաշրջանը բավական անկայուն է: Թե ինչպիսին կլինեն վրաց իշխանությունները 5, 10 տարի հետո, դժվար է ասել, գուցե նորից վերադառնան ռուսամետության: Սակայն եթե իսկապես ցանկանան կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա պետք է փորձեն մի կարգով նվազեցնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ:

Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում – Մամլո ասուլիս

3 Հունիսի, 2012

Սույն թվականի ապրիլի 23-ին «Հայացք» ակումբում տեղի ունեցավ քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի մամլո ասուլիսը` «Ցեղասպանության ճանաչու՞մ, թե հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները ՀՀ արտաքին քաղաքականության մեջ»:

Քննարկման ընթացքում բանախոսն արծարցեց խնդրին առնչվող հետևյալ հարցերը.

1. Ցեղասպանության ճանաչումը` ռազմավարական անվտանգության խնդիր. 1998թ. ի վեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակվել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր: Սակայն մինչև հիմա թե՛ ՀՀ պետական և թե՛ սփյուռքահայ կառույցները ցեղասպանության ճանաչումը դիտում են որպես բարոյական գնահատականի հարց և անջատ` Հայաստանի ռազմավարական անվտանգության խնդիրներից: Այնինչ, ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն են և՛ Ղարաբաղյան հակամարտությունը, և՛ ադրբեջանաթուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, և՛ թուրքական աջակցությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի բացահայտ ծրագրումը, և՛ Հայստանի ժողովրդագրական ներկա ճգնաժամը, և՛ Ջավախքի հայության անապահով վիճակը: Հետևաբար` ցեղասպանության հարցն, նախ և առաջ, Հայաստանի ռազմավարական անվտանգության խնդիր է:

2. Ցեղասպանության նպատակը և դրա հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հայաստանի համար. Չպետք է մոռանալ, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության բուն նպատակն էր հողային հարցի լուծումը` հայերին իրենց պատմական հայրենիքում բնաջնջելը և Հայաստանի տարածքն այնպիսի նվազագույնի հասցնելը, որ այլևս անկարելի լինի կենսունակ հայկական պետականության հնարավոր ապագա ստեղծումն ու գոյությունը պատմական Հայաստանի որևէ հատվածում: Այսպիսով, ցեղասպանությունն ստեղծել է հայ ժողովրդի անվտանգ գոյության համար ծայրագույն տարածքային խնդիր: Հայաստանը չի կարող երկարատև և անվտանգ գոյատևել ներկայումս միջազգայնորեն ճանաչված 29.800 կմ2 տարածքի վրա (այն է` Խորհրդային Հայաստանի տարածքում)` առանց Արցախի և ազատագրված տարածքի: Արցախյան հիմնահարցը ցեղասպանության ուղղակի հետևանք է, Հայաստանի անվտանգության և հողային խնդիր: Այսօր հայոց զինուժի վերահսկած 40.000 – 42.000 կմ2 –ն այն նվազագույն տարածքն է, որն ապահովում է արդի Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) անվտանգ գոյության անհրաժեշտ երաշխիքները:

3. ՀՀ արտաքին քաղաքականության հրամայականը. Անհրաժեշտ է ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից վերադիրքորոշվել Հայկական հարցի ճանաչման և արծարծման վրա, քանի որ ցեղասպանության խնդրի հիմքում ընկած է Հայկական հարցը: Իսկ Հայկական հարցի լուծումը ոչ թե ցեղասպանության միջազգային ճանաչումն է, այլ հողային հարցի լուծումը` հայոց լիարժեք և կենսունակ պետականության վերականգնումը պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ տարածքում, որտեղ հայոց քաղաքակրթության երկարատև և անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի:

4. Թուրքական ներկայիս քաղաքականությունն ընդդեմ ցեղասպանության միջազգային ճանաչման: Հողային պահանջները` քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցեղասպանության հարցը կապի ներկա աշխարհաքաղաքական իրողությունների և Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերների հետ: Ցեղասպանությունը երբեք չպետք է դիտվի որպես անցյալի խնդիր: Ի տարբերություն մեզ` Թուրքիան ցեղասպանության ժխտումը կատարում է, կապելով այն ներկայի խնդիր և արդյունքում Հայաստանի հետ խոսում նախապայմանների, շրջափակման, ճնշումների կիրառման, հոգեբանական-տեղեկատվական պատերազմի և Արցախի հարցում Ադրբեջանին բացահայտ աջակցելու քաղաքականության լեզվով:

Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը հնացած և անարդյունավետ մոտեցում է. այն ոչ մի քաղաքական շահ չի բերում Հայաստանի անվտանգության արդի խնդիրների լուծմանը: Չնայած ցեղասպանության արդեն մոտ երկու տասնյակի հասնող միջազգային ճանաչումներին` 1990-ական թվականների սկզբից մինչ օրս միջազգային հանրությունը չի ճանաչում և հետևողականորեն անտեսում է Հայաստանի անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերները, մասամբ` որովհետև ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փորձել այս խնդրին ուշադրություն դարձնել:

Մինչդեռ, որդեգրելով Հայկական հարցի արծարծման քաղաքականությունը` ՀՀ-ը լծակ է ստանում մեղմելու Թուրքիայի ճնշումները Հայաստանի վրա, հատկապես` Արցախի հարցում: Անթույլատրելի է հրաժարվել Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներից` առանց որևէ ռազմավարական շահի: Բազմաթիվ պետություններ միմյանց միջև տարածքային վեճեր ու հողային խնդիրներ ունեն, որոնք ձգվում են տասնամյակներով: Բերենք մի քանի օրինակ` Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-Կիպրոս, շուտով հնարավոր է նաեւ՝ Թուրքիա-Իրաք, Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Իսրայել-պաղեստինցիներ, Սիրիա-Հորդանան (հիմնականում լուծվել է 2004 թ. պայմանագրով), Սիրիա-Լիբանան, Իրան-Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան-Պակիստան, Հնդկաստան-Չինաստան, Հնդկաստան-Նեպալ, Հնդկաստան-Բանգլադեշ, Ինդոնեզիա-Ավստրալիա, Ռուսաստան-Ճապոնիա, Ռուսաստան-Էստոնիա, Ռուսաստան-Լատվիա, Ռուսաստան-Նորվեգիա, Ռուսաստան-Չինաստան (այս դարավոր վեճը հիմնականում լուծում ստացավ 2005 թ. կնքված պայմանագրով), Չինաստան-Մոնղոլիա, Կանադա-Դանիա, Ֆրանսիա-Մադագասկար, Ֆրանսիա-Վանուատու, Ֆրանսիա-Կոմորյան Կղզիների Հանրապետություն, Ֆրանսիա-Մավրիտանիա, Իսպանիա-Մարոկկո, Չինաստան-Թայվան-Վիետնամ-Ֆիլիպիններ-Մալայզիա (Սփրաթլի կղզիների պատկանելության վերաբերյալ), Չինաստան-Թայվան-Ճապոնիա, Չինաստան-Հյուսիսային Կորեա, Ճապոնիա-Հարավային Կորեա, Արգենտինա-Մեծ Բրիտանիա, Մեծ Բրիտանիա-Իսպանիա, Սոմալի-Եթովպիա, Եթովպիա-Էրիտրեա, Մարոկկո-Արեւմտյան Սահարա, նախկին Հարավսլավիայից անջատված պետություններ եւ այլն։ Այս վեճերն ընդգրկում են մեծ եւ փոքր, հզոր եւ թույլ պետություններ, բայց նրանցից որեւէ մեկի մտքովն անգամ չի անցնում հեշտությամբ, «հենց այնպես» հրաժարվել իրենց հողային իրավունքներից ու պահանջներից (ինչպես, ցավոք, փորձում է անել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը), որովհետեւ բոլորն էլ հասկանում են տարածքի ռազմավարական անգերազանցելի նշանակությունը։ Հաճախ այս պետությունների միջեւ զուգահեռաբար զարգանում են տնտեսական, քաղաքական ու մշակութային աշխույժ հարաբերություններ։ Օրինակ, նույն Սիրիան Թուրքիայի հետ բավականին զարգացած հարաբերություններ ունի, բայց վճռականորեն շարունակում է իր տարածքի մաս համարել 1939 թ. Թուրքիայի կողմից անեքսիայի ենթարկված Ալեքսանդրետի (Իսկենդերուն) սանջաքը։
Հայկական հարցի մի բաղադրամասը լուծված է՝ վերականգնված է Հայկական պետությունը, մնում է ամրագրել և պաշտպանել նրա գոյության տարածքային երաշխիքները։

24 ապրիլ 2008թ.
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն


ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Հայոց Աշխարհ», 24 ապրիլի 2008 թ.

ՇԵՂՈՒՄ ԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Էդ.Նալբանդյանին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի՝ Ա. Բաբաջանի շնորհավորական ուղերձում ոմանք դրական շեշտադրումներ նկատեցին: Մինչդեռ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով, դա հերթական խաբկանք է. «Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի պետական պաշտոնյաները մի քանի նմանատիպ դրական արտահայտություններ են անում: Իբր, ուր որ է, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու են:

Դա արվում է մեկ նպատակով՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը: Ասելով, թե մենք արդեն խոսում ենք Հայաստանի հետ եւ խնդրում ենք մեզ վրա ճնշումներ մի բանեցրեք»:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԱՐԾԱՐԾՈՒՄ

«Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե՞ Հայկական հարցի արծարծում. վերադիրքորոշման հնարավորությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ»: Երեկ հյուրընկալվելով «Հայացք» ակումբում՝ այս թեմայի շուրջ խոսեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Ըստ քաղաքագետի, 1998-ից ի վեր մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր հռչակված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մինչ օրս թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքի կազմակերպությունները հասկացել են շատ նեղ իմաստով՝ որպես բարոյական գնահատականի հարց: Փաստորեն այս հարցում ՀՀ-ն որդեգրեց սփյուռքահայ կազմակերպությունների քաղաքականությունը, որը մշակվել ու կիրառվել էր նախքան Խորհրդային Միության փլուզումը: Եւ իներցիայի ուժով, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի ոչ համարժեք գնահատման պատճառով այդ նույն քաղաքականությունը անքննադատաբար շարունակվում է մինչ օրս:

Ա.Այվազյանի համոզմամբ. «Նոր պայմաններում այս քաղաքականության կիրառումը հնացած է, տանում է փակուղի: Ցեղասպանության ճանաչումը դիտվում է Հայաստանի ռազմավարական անվտանգության բոլոր խնդիրներից անջատ, այնինչ ցեղասպանության քաղաքականության ուղղակի շարունակությունն են ե՛ւ Ղարաբաղյան հակամարտությունը, ե՛ւ թուրքական շրջափակումն ու դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, ե՛ւ ադրբեջանա-թուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, ե՛ւ թուրքական աջակցությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի բացահայտ ծրագրումը, ե՛ւ Հայաստանի ժողովրդագրական ներկա ճգնաժամը, ե՛ւ Ջավախքի հայության անապահով վիճակը»:

Ըստ բանախոսի, արդյունքում այժմ ունենք մոտ երկու տասնյակ երկրների կողմից պետական տարբեր ատյանների մակարդակով միջազգային ճանաչումներ, որոնք, սակայն, որեւէ ուղղակի նպաստ չեն բերում Հայաստանի արդի անվտանգության սուր խնդիրներին. «Որեւէ կերպ չեն անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակին, չեն դնում մարդկության առջեւ այդ մեծագույն ոճրագործության համար պատասխանատվության եւ փոխհատուցման խնդիրներ: Այդ բոլոր ճանաչումները մնում են բարոյական մակարդակի վրա:

Մինչդեռ Ցեղասպանությունը ստեղծել է հայ ժողովրդի անվտանգ գոյատեւման համար ծանրագույն տարածքային խնդիր, որը 1990-ականների սկզբից մինչ օրս հետեւողականորեն անտեսվում է միջազգային հանրության կողմից»: Եւ դարձյալ համոզմունք հայտնեց, որ ,այս քաղաքականության շարունակությունից Հայաստանն ու Սփյուռքը լուրջ դիվիդենտներ չեն շահում»:

Քաղաքագետի կարծիքով, ժամանակն է Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից վերադիրքավորվելու Հայկական հարցի ճանաչման եւ արծարծման վրա: Իսկ ո՞րն է Հայկական հարցը: Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ Հայկական հարցի էությունը նույնն է՝ հայ ժողովրդի իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծում: «Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը՝ Հայոց լիարժեք պետականության վերականգնում պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ հողատարածքում, որտեղ հայոց քաղաքականության երկարատեւ անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է»,- նշեց նա:

Եւ մանրամասնեց, որ հարցի լուծումը պահանջում է երկու նախադրյալի ապահովում.
առաջին՝ հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում:
Երկրորդ՝ այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունը ամրագրող տարածքային երաշխիքներ: Ընդ որում՝ մի նախադրյալի ապահովումը առանց մյուսի անիրագործելի է:

Այսպիսով՝ «Հայկական հարցի լուծումն ամենեւին էլ հայերի ցեղասպանության ճանաչումը չէ, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը: Հայկական հարցը ամենից առաջ հողային հարց է»:

Իսկ թե ինչու ենք հրաժարվում հողային պահանջներ ներկայացնելուց, այս մոտեցումը քաղաքագետի համար անհասկանալի է: Այն դեպքում, երբ այսօր էլ կան միմյանց միջեւ տարածքային սուր վեճեր ու հողային խնդիրներ ունեցող բազմաթիվ պետություններ, որոնց խնդիրները ձգվում են տասնամյակներով: Եւ թվարկեց մի քանի հանրածանոթ դեպքեր. Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Հունաստան, Թուրքիա-Կիպրոս, Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Սիրիա-Լիբանան, Հնդկաստան-Պակիստան, Ռուսաստան-Ճապոնիա եւ այլն:

«Ինչպես տեսնում ենք, այս վեճերն ընդգրկում են մեծ եւ փոքր, հզոր եւ թույլ պետություններ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հեշտությամբ, ,հենց այնպես» հրաժարվել իրենց հողային իրավունքներից ու պահանջներից: Ինչպես, ցավոք, փորձում է անել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը»,- նկատեց Ա.Այվազյանը:

Բանախոսին զարմացնում է եւ այն, որ հայկական կողմն իր նախապայմանները չի առաջադրում. «Թուրքիան մեր նկատմամբ առաջ է քաշել նախապայմաններ: Մենք ասում ենք, որ մենք ինքներս ոչ մի նախապայման չունենք Թուրքիայի նկատմամբ: Որքանո՞վ է այս քաղաքականությունը արդյունավետ: Վերջին 17 տարին ցույց է տալիս, որ այս քաղաքականությունը լիովին սնանկ է: Այնինչ մենք ինքներս էլ պետք է ունենանք բազմաթիվ նախապայմաններ, որոնց մասին նույնպես պետք է խոսվի»:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

———————–

«Ազգ» օրաթերթ, 24 ապրիլի 2008թ.

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»

———————-

«Հայոց Աշխարհ», 24 ապրիլի 2008թ.

ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿ ՍՈԿՈՐՆԵՐԸ

Օրերս ադրբեջանական «Day. Az»-ին տված հարցազրույցում ամերիկյան քաղաքագետ Վլադիմիր Սոկորը հայտարարել էր, թե «այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ պետությունն է, որը տարածքային պահանջներ է առաջ քաշում»:
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով երեկ անդրադառնալով Վ.Սոկորի հայտարարությանը՝ քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.

«Նախ՝ իրավական տեսանկյունից հայկական կողմը երբեք առաջ չի քաշել տարածքային պահանջներ: Թեպետ, իմ կարծիքով, լիովին իրավասու է եւ ունի բազմաթիվ անհերքելի պատմաիրավական հիմքեր նման պահանջներ առաջադրելու համար:

Այն, որ բացի ԼՂ-ի տարածքից հայկական զինուժը ազատագրել եւ վերահսկում է մի շարք այլ շրջաններ, տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: Այդ ագրեսիայի պատճառով այդ տարածքները հանձնելու որեւէ հիմքեր գոյություն չունեն, քանի որ խոշոր հայաբնակ շրջաններ էլ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, այդ թվում՝ Նախիջեւանը եւ ամբողջ Դաշտային Ղարաբաղը:

Ադրբեջանական ագրեսիան կասեցնելու միակ հնարավոր միջոցը հենց այդ տարածքները ազատագրելն էր: Այս հարցը լուծեց նաեւ ՀՀ-ի եւ ԼՂ-ի ռազմական անվտանգության խնդիրը: Եւ դրա շնորհիվ է, որ 14 տարի շարունակ չկա պատերազմ: Եթե վաղը Ադրբեջանը սանձազերծի նոր ագրեսիա, դարձյալ նրան զսպելու միակ հնարավոր միջոցը, անկախ նույնիսկ մեր ցանկությունից, լինելու է հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի ընդլայնումը:

Պետք է հանգիստ վերաբերվել նման հայտարարություններին: Թեեւ ամեն մի դուրսպրծուկ «քաղաքագետ» չպետք է իրեն թույլ տա ադրբեջանա¬թուրքական պատվեր կատարել: Պարզապես պետք է հիշել յուրաքանչյուր նման ելույթների հեղինակներին, քանզի հնարավոր է սոկորները ապագայում հայտնվեն նաեւ Հայաստանում եւ նրանց հետ հանդիպումների ժամանակ տեղյակ լինենք՝ ով ով է»:

Սեփ. լրտվ.

2008

«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքները (14 ապրիլի, 2009թ.)

3 Հունիսի, 2012

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»,14.04.2009

Փոխե՞լ է քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը

Թուրքիան բարեկա՞մ, թե՝ թշնամի երկիր է մեզ համար. հարցը մի քանի կողմերից պետք է դիտարկել:

Ի՞նչ կտա մեզ սահմանի բացումն ու որքանով կվնասի, համատեղելի՞ են արդյոք հայն ու թուրքը, հոգեկերտվածքի ինչպիսի՞ էական տարբերություններ կան, որ թուլյ չեն տալիս հարաբերություններ հաստատել եւ, ի վերջո, ի՞նչ քաղաքականություն է այժմ վարում Թուրքիան Հայաստանի նկատմամբ:

Նշված հարցերի անտեսմամբ հարաբերություններ հաստատելն անհեռատես քայլ է համարում «Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը. Պարզվում է հարցման մասնակիցների մեծ մասը համամիտ է նրա այս կարծիքի հետ:

«Հայ- թուրքական ներկա միջպետական զարգացումները գնում են ի վնաս Հայաստանի շահերի: Ժամանակին, երբ սկսվում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, մենք նախազգուշացնում էիք, որ Թուրքիան չի կարող որեւէ կերպ աջակցել Ղարաբաղյան խնդրի լուծմանը, որովհետեւ Թուրքիան է հաճախ ղեկավարում Ադրբեջանին հակահայ գործողությունները: Այդ առումով՝ եռակողմ հանդիպումները ուղղակի զավեշտ էին»:

Հայաստանի կողմից առանց նախապայամնների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության պայմաններում Թուրքիան սկսել է նախապայման դարձնել Ղարաբաղյան խնդրի ադրբեջանամետ լուծումը: Եվ որքան ավելի շատ է խոսվում հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման մասին, այնքան հիմնավորվում են Թուրքիայի նախապայմանները:

Այստեղ հոգեբան Ալբերտ Նալչադյանը հիշեցնում է թուրքի հոգեկերտվածքը: Սովորաբար՝ ցանկացած հարաբերություն հաստատելուց առաջ հարկ է նախ իմանալ ում հետ հետ գործ ունես: Թուրքը նենգ ու խորամանկ է ու հետին մտքերով է առնչվում հայի հետ:

«Թուրքերը մյուս էթնոսների շարքում աչքի են ընկնում ագրեսիվության ավելի բարձր աստիճանով: Հաճախ հայ առեւտրականները գալիս եւ ասում են, թե թուրքերը բարեհաճ են մեր նկատմամբ, խաղաղասեր են: Նրանք կարող են իրենց այդպես ցույց տալ: Թուրքերը երկար ժամանակ՝ դարերի ընթացքում, ունեցել են մեծ, հզոր պետություններ եւ սովորել են քաղաքագետ լինել: Շարքային թուրքն ավելի խելոք քաղաքագետներ են, քան մեր քաղաքական գործիչներից շատերը»:

Գոյություն ունի էթնիկական անհամատեղելիության խնդիր, այնպես որ՝ պետք է ի գիտություն ընդունել` հայն ու թուրքն անհամատեղելի են, միանշանակ պնդում է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանն էլ, ըստ էության, համամիտ լինելով հնչեցրած վերլուծություններին, իր կողմից եւս մի նկատառում արեց. «Որեւէ մեկն այսօր Հայաստանում չի կարող ասել, թե քեմալիզմն իր քաղաքական դոկտրինը փոխել է Հայաստանի հարցում: Երիտթուրքերը ցեղասպանություն իրականացրեցին: Քեմալը, որ մերձավոր էր երիտթուրքերին, իրականացրեց եւ այժմ էլ իրականացվում է քեմալիզմի դրոշով արդյունքների իրացման գործընթացը»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ որոշումները ֆիլտրով անցկացնելու անհրաժեշտության մասին էր բարձրաձայնում. «Օրինակ ազգային անվտանգության, էթնիկական, տնտեսական ֆիլտրով պետք է անցնեն»:


Նոյյան Տապան, 14.04. 2009թ.

Արմեն Այվազյան. Հայաստանի եւ Սփյուռքի գործիչները դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Հայաստանում եւ Սփյուռքում անցկացրած հարցումները վկայում են, որ հայ գիտնականների, փորձագետների, հասարակական գործիչների մի պատկառելի հատված խիստ դժգոհ է Թուրքիայի հանդեպ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին ապրիլի 14-ի քննարկմանը նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, մարտի 12-ից ապրիլի 10-ն անցկացված հարցման մասնակիցներին առաջարկվել է երեք հարց կոնկրետ թեմաների շուրջ:
«Ինչպե՞ս եք վերաբերվում իբր հայերի կողմից կազմակերպված ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրմանը Թուրքիայում» հարցին «խիստ բացասական» պատասխան է տվել հարցվածների 96%-ը: Այն հարցին, թե «Ռ.Էրդողանի հայտարարություններից հետո Հայաստանը պե՞տք է շարունակի մերձեցման քաղաքականությունը», հարցման մասնակիցների 61%-ը տվել է բացասական պատասխան: Իսկ «ինչպե՞ս եք վերաբերվում հայկական նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու` Թուրքիային հղած ՀՀ կառավարության հրավերին» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 81%-ը: Ա.Այվազյանը նշեց, որ հարցվածներից ոմանք այդ հրավերը համարել են հայ պաշտոնյաների հումորի դրսեւորում:
«Արարատի» ղեկավարի խոսքերով, այսօր Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք վտանգում են երկրի ապագան: Առաջին սխալը, ըստ Ա.Այվազյանի, այն է, որ «իշխանությունները Թուրքիային չեն ընկալում այնպես, ինչպես այն կա` որպես թշնամի»: Երկրորդ սխալն այն է, որ Հայաստանի ղեկավարները թուրք պաշտոնյաներին եւ Ադրբեջանի նախագահին անվանում են «նորմալ մարդ», մինչդեռ հենց Ադրբեջանի նախագահի հրամանով է, որ այդ երկրում ոչնչացվում են հայկական կոթողները: Իսկ երրորդ սխալը, ինչպես հայտարարեց քաղաքագետը, «ոչ պալատական» հայ փորձագտեների կարծիքներն անտեսելն է:


Նովոստի-Արմենիա, 14. 04.2009
Երևանում կայացավ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով անցկացված 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը

Երևանում կայացավ «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը, որն անցկացնում էր «Արարատ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը։
«2009թ.-ի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը հարցազրույցների շարք է անցկացնում վերջին շրջանում հայ-թուրքական պետական հարաբերությունների վիճակի ու զարգացման մասին»,- շնորհանդեսի ժամանակ հայտնեց Կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Նրա խոսքերով, հարցազրույցները երեք թեմա են շոշափում՝ Թուրքիայի քաղաքականությունը հայերի ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում և Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը մասնակցելու՝ հայկական կառավարության հրավերը Թուրքիային։
Հարցման ենթարկված 200 մասնակցից 45-ը գիտնականներ և փորձագետներ են (22,5%), 104-ը՝ հասարակական գործիչներ ու մտավորականներ (52,3%), 15-ը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ (7,5%) և 35-ը՝ ուսանողներ (17,6%)։
Հարցվածներից 127-ը Երևանից են, 21-ը՝ ՀՀ մարզերից, 52-ը սփյուռքի ներկայացուցիչներ են։
Այվազյանը նշեց, որ այն հարցին, թե ինչպես եք դուք վերաբերվում թուրքական կառավարության կողմից այն քարոզչությանը, թե իբր թե հայերը թուրքերի նկատմամբ ջարդեր են կազմակերպել ու այդ թեմայով տեսաֆիլմ ցույց տվել, հարցվածների 96 տոկոսը բացասական գնահատական է տվել Թուրքիայի գործողություններին, միայն 3,5 տոկոսն է համեմատաբար մեղմ արտահայտվել այդ մասին՝ նշելով, որ դա սպասելի քայլ էր՝ ուղղված ավելի շուտ արտաքին, ոչ թե ներքին լսարանին։
Այվազյանի խոսքերով, այն հարցին, թե Հայաստանը պետք է շարունակի մերձեցումը Թուրքիայի հետ այն հայտարարություններից հետո, որ Ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը լիովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ, միայն հարցվածների 11 տոկոսն է մերձեցման քաղաքականության շարունակմանը կողմ հանդես եկել, 61 տոկոսը՝ դեմ, 6,5 տոկոսը հստակ պատասխան չի տվել, 1,5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել, իսկ հարցվածների 20 տոկոսը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն լուրջ վերապահումներով։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։


Երկիր, 14.04.2009

Հայաստանի վարած քաղաքականությունից դժգոհ են

Երեւան – «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից Հայաստանում եւ Սփյուռքում անցկացված հարցումները վկայում են, որ հայ գիտնականների, փորձագետների, հասարակական գործիչների մի պատկառելի հատված խիստ դժգոհ է Թուրքիայի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ապրիլի 14-ի քննարկման ժամանակ նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով` հարցման մասնակիցներին առաջարկվել է երեք հարց` կոնկրետ թեմաների շուրջ:

«Ինչպե՞ս եք վերաբերվում իբր հայերի կողմից կազմակերպված ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրմանը Թուրքիայում» հարցին «խիստ բացասական» պատասխան է տվել հարցվածների 96 տոկոսը:

Այն հարցին, թե «Էրդողանի հայտարարություններից հետո Հայաստանը պե՞տք է շարունակի մերձեցման քաղաքականությունը», հարցման մասնակիցների 61 տոկոսը տվել է բացասական պատասխան:

Իսկ «Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու` Թուրքիային հղած ՀՀ կառավարության հրավերին» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 81 տոկոսը: Ա.Այվազյանը նշեց, որ հարցման մասնակիցներից ոմանք այդ հրավերը համարել են հայ պաշտոնյաների հումորի դրսեւորում:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավարի խոսքերով` այսօր Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք վտանգում են երկրի ապագան: Առաջին սխալը, ըստ Ա.Այվազյանի, այն է, որ «իշխանությունները Թուրքիային չեն ընկալում այնպես, ինչպիսին այն կա` որպես թշնամի»: Երկրորդ սխալն այն է, որ Հայաստանի ղեկավարները թուրք պաշտոնյաներին եւ Ադրբեջանի նախագահին անվանում են «նորմալ մարդ», մինչդեռ հենց Ադրբեջանի նախագահի հրամանով է, որ այդ երկրում ոչնչացվում են հայկական կոթողները: Իսկ երրորդ սխալը, ըստ քաղաքագետի, «ոչ պալատական» հայ փորձագետների կարծիքներն անտեսելն է:


Կապիտալ, 15.04.2009թ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը մտահոգ է
Երեկ Երևանում կայացել է «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի հետազոտման արդյունքների շնորհանդեսը: Հարցազրույցների շարքը անցկացրել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:

Հարցազրույցը ներառել է երեք թեմա՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը և ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային՝ մասնակցել Հայկական աէկի նոր էներգաբլոկի կառուցմանը: Հարցման մասնակիցների թվում եղել են հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ՝ Հայաստանից և Սփյուռքից։

Հարցին, թե ինչպես են հարցման մասնակիցները վերաբերվում Թուրքիայի դպրոցականներին այն ֆիլմի ցուցադրմանը, որտեղ իբր հայերը սպանում էին թուրքերին, 96 տոկոսն այդպիսի գործողությունները բնութագրել է որպես թշնամական և ռասիստական:

Հարցվողների 61 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ մերձեցման Հայաստանի ներկա քաղաքականությանը, մնացածը կա՛մ կողմ է հարաբերությունների կարգավորմանը, կա՛մ դժվարացել է պատասխանել: Հարցման մասնակիցների 81.5 տոկոսը դեմ է, որ Թուրքիան մասնակցի Հայկական աէկի նոր էներգաբլոկի կառուցմանը:

«Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները Թուրքիային որպես թշնամի երկիր չեն դիտարկում, որի ռազմավարական նպատակը մեր պետության ոչնչացումն է: Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի և Եվրոպայի միջև հավասարության նշան է դրել: Սակայն երբեմն այդ լավատեսությունը ոչնչով հիմնավորված չէ»,- հայտարարեց «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Իսկ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանը հայտարարեց, թե հայերի և թուրքերի միջև գոյություն ունի էթնիկ անհամատեղելիության երևույթ:

Անդրադառնալով սահմանի բացման շուրջ հայ-թուրքական բանակցությունների հարցին՝ հոգեբանը նշեց, որ ժամանակակից էթնոհոգեբանության մեջ կա ազգերի միջև այսպես կոչված էթնիկ անհամատեղելիության երևույթ: Այդ առումով, ըստ հոգեբանի, մեր քաղաքական գործիչները պատշաճ ուշադրություն չեն դարձնում մի շարք հանգամանքների վրա, մասնավորապես՝ «թուրքական էթնոսի էթնոքաղաքական նպատակներին, թուրք ազգի չափազանց ագրեսիվությանը»:


Հետք, 14.04.2009թ.
Ա. Այվազյան. «Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս կոպիտ սխալներ»
«Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ, «թվաբանական» սխալներ, որոնք կարող են ունենալ կործանարար հետեւանքներ: Այդ սխալ ուղեգծի ջատագով է նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Խոսքը վերաբերում է հայ-թուրքական հակամարտության խնդիրներին»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Քաղ. գիտ. դոկտոր, «Արարատ» ռազմագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

Նա ներկայացրեց սխալների շարքը, որը մտահոգիչ է, քանի որ մեր իշխանությունները Թուրքիան դիտում են ոչ այնպես, ինչպես կա` թշնամի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները շարունակաբար գնահատվում են իբրեւ «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ». «Ապրիլի 9-ին ՀՀ նախագահը հենց այդպես` «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թ. Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը»:

Անդրադառնալով նախագահի` իր պաշտոնավարման մեկամյակի առթիվ ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ նա նշել էր, թե մինչ այժմ չգիտի, թե Թուրքիան ինչպիսի իրական նպատակներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ որ «իհարկե, հնարավոր է», որ «ֆուտբոլային դիվանագիտության» հույսերն ու հաշվարկները սխալ դուրս գան, Արմեն Այվազյանը մի շարք հարցեր է առաջադրում:

«Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչու չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, ինչու չեն կազմակերպում հրապարակային բանավեճեր: Եթե դեռ չգիտեն Թուրքիայի նպատակները, ինչու էր նախագահն անցյալ աշնանը համաձայնում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում, ինչու էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի` Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը, «աննորմալ են»»,- հարցնում է Արմեն Այվազյանը:

«Ինչու»-ների շարքը շարունակական է, օրինակ` ինչու են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչու են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր, ինչու հասարակությունը տեղյակ չէ հայ-թուրքական բանակցություններից, ինչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային եւ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների միջեւ 2008 թ. աշնանը կնքված պայմանագիրը եւ այլն:

Արմեն Այվազյանը նշեց, որ հայ-թուրքական հակամարտության կարգավորումն այսօր քարոզվող արագ, «սպորտային» միջոցներով անհնար է:
«Այս իրավիճակը հայ հասարակության ավանդական-հայրենասիրական դիրքորոշումներ ունեցող շերտերի մեջ առաջացրել է անապահովության, անպաշտպանվածության սուր զգացում, ազգային արժանապատվությունն ու կենսական շահերը պետական մակարդակով ոտնահարելու դառը մտորումներ, իբրեւ արդյունք` ՀՀ կառավարության նկատմամբ խոր անվստահություն»,- եզրափակեց բանախոսը:

Շուշան Ստեփանյան


7or.am, 14.04.2009
Արմեն Այվազյան. «Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից»

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ՝ «Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում», «Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում», «ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային՝ մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը» թեմաների շուրջ։ Ըստ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի՝ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից և ոչ մեկը, բացի Հարություն Առաքելյանից չի համաձայնվել մասնակցել հարցմանը։
-Դա վկայումէ, որ քաղաքական կուսակցությունները խուսափում են հստակ դիրքորոշումներ հայտնել ազգի և պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հայ-թուրքական հակամարտության մասին,-ասել է նա և հավելել. որ հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում՝ գիտական և մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից։

Ալբերտ Նալչաջյան. «Հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների լուծման գործում, մեղմ ասած, թույլ են տրվում անզգույշ քայլեր»

Ըստ «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանի՝ «հայկական դիվանագիտությունն այսօր որոշ չափով թուրքերի լարած ծուղակում հայտնվելու շեմին է»։ Նրա պնդմամբ, հաշվի առնելով թուրք էթնոսի կայուն հոգեկերտվածքն ու էթնոքաղաքական նպատակները, Հայաստանի և Թուրքիայի միջև հյուպատոսական ծառայությունների մակարդակից ավելի բարձր կարգի դիվանագիտական հարաբերություններ չի կարելի հաստատել։
-Պետք է թուրք գործարարներին և պետությանը մոտ չթողնել Հայաստանի ռազմավարական ծրագրերին, օրինակ, նոր ատոմակայանի կառուցմանն ու ֆինանսավորմանը,-ասել է Ալբերտ Նալչաջյաը և հավելել, որ որոշ հայ գործիչներ շահագրգռված են Թուրքիայի արևելյան նահանգների զարգացմամբ՝ թշնամուն ուժեղացնելու պարադոքսալ հակում հանդես բերելով։

Էդվարդ Դանիելյան. «Քաղաքական գործիչները աղավղում են տերմինները»

Պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Դանիելյանի կարծիքով, մեր քաղաքակն գործիչները աղավաղում են տերմինները, ինչի արդյունքում ժողովուրդն ընկնում է թյուրիմածության մեջ։
-Սխալ է «սահմանների բացում» տերմինի օգտագործումը, ոչ մի երկիր, իր սահմանները չի կարող բացել, խոսքը Արևմտյան Հայաստանի շրջափակման մասին է։ Տերմինի փոփոխումը խնդրին այլ կեցվածք է տալիս,-նշել է նա և հավելել, որ շատ կարևոր է պատմագրությանը ուշադրություն դարձնելը, «քանի որ ամեն ինչ այդտեղից է սկսվում»։

Հարություն Մեսրոբյան. «Թուրքիայի ցանակցած շարքային քաղաքացի ավելի լավ քաղաքագետ է, քան մեր քաղաքական գործիչները»

Ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի՝ ցանկացած ռազմավարական–քաղաքական որոշում իրագործվում է միայն փորձագիտական զննման դրական արդյունքի դեպքում։
-Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված ցանկացած ռազմավարական–քաղաքական որոշում անհրաժեշտ է անցկացնել առնվազն 3 ֆիլտրով՝ պատմաքաղաքակրթական, ազգային անվտանգության, հայկական հարցի. մեզ մոտ դա չի եղել,-ասել է նա և հավելել, որ այս ֆիլտրերի առկայության դեպքում՝ տնտեսական շահավետությունը կրում է երկրորդական բնույթ, առավել ևս, որ մինչև օրս ներկայացված և քննարկված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ։ Հարություն Մեսրոբյանը վստահ է, որ եվրոպական ստանդարտներով առաջնորդվող, կիրթ թուրքերն ավելի վտանգավոր են, քան 1915թ.-ի տրեխներով թուրքերը։
-Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի ցանակցած շարքային քաղաքացի ավելի լավ քաղաքագետ է, քան մեր քաղաքական գործիչները և այն, ինչ ժամանակին անկիրթ թուրքերը արեցին յաթաղանով, նույնը հիմա քաղաքակիրթ ձևով կանեն ժամանակակից թուրքերը,-հավելել է նա։

Լևոն Շիրինյան. «Պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն»
Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ այսօրվա քաղաքագետները, ոչ մի ուսումնասիրություն չկատարելով, ամպագորգոռ արտահայտություններ են անում հայ-թուրքական հարաբերությունների մասին։
— Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա՝ «արևմտականացած» և բոլշևիզմը թոթափած, շարունակում է անշեղորեն իրականացնել քեմալիզմի ռազմա-քաղաքական դոկտրինան,-ասել է նա և հավելել, որ պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն։ –Ինչպես երևում է մեր քաղաքական գործիչներն այդ դասերը չեն սովորել,– ասել է Լևոն Շիրինյանը։


Բիզնես 24, 15.04.2009
Սոնա Ավագյան

ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 90%-Ը ԴԵՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած հարցումնների արդյունքներով՝ մեծամասնությունը` 81.5%-ը, բացասական գնահատական է տվել 2009թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի՝ Թուրքիային արած հրավերին՝ մասնակցելու Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 92.0%-ը, դեմ է նաև թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին։ Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1.5%-ը: Իսկ 4%-ը կողմ է, սակայն վերապահումներով:

«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցումը անցկացվել է Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Վերջին մեկ ամսվա ընթացքում հարցաշարին պատասխանել է ավելի քան 200 մարդ՝ գիտնականներ, փորձագետներ, մտավորականներ, ուսանողներ։ Հարցվողների թվում է 45 գիտնական և փորձագետ։ Այս մասին ապրիլի 14-ին հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։

«Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը, որով Թուրքիան իրավունք է ստանում գնելու նոր ատոմակայանի բաժնետոմսերը, արդեն Ազգային ժողովում է։ Ա. Այվազյանը նշեց, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությունը կհանգեցնի Հայաստանի տնտեսական կախվածության Թուրքիայից, արհեստականորեն առաջացած տեխնոգեն աղետի, ճնշումների, սպառնալիքների։

Անդրադառնալով քննարկման մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, որ թող Հայաստանը բաժնեմաս ունենա Թուրքիայի որևէ ռազմավարական օբյեկտում՝ Ա. Այվազյանը ասաց, որ Թուրքիան արգելեց ռուսական «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը բաժնեմաս ունենալ իր ոչ ռազմավարական օբյեկտներից մեկում, քանի որ այդ ընկերության ներկայացուցիչներից մեկը ազգությամբ հայ էր։

Ինչ վերաբերում է Հայաստանի ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի քննարկվող մասնակցության տնտեսական շահավետությանը, ապա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ասաց, որ մինչ այժմ այդ մասնակցության խնդիրը դիտարկված չէ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից, և ներկայացված ու քննարկված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ։


Azatamtutyun.am, 15.04.2009
ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ 61%-Ը ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ

Ռազմավարագիտական հետազոտությունների «Արարատ» կենտրոնը ներկայացրել է իր հետազոտության արդյունքները, որի շրջանակում «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա հիմնախնդիրները» թեմայի շուրջ ավելի քան 250 հարցազրույց է անցկացվել: 200 մասնակիցների 11%-ն անվիճելիորեն և անվերապահորեն կողմ է Հայաստանի և Թուրքիայի մերձեցման ներկա քաղաքականությանը: 61%-ը դեմ է Թուրքիայի հետ մերձեցման Երևանի ներկայիս քաղաքականությանը, 6,5%-ը հարցին որոշակի պատասխան չի տվել, իսկ 1,5%-ը «չգիտի» ` արժե՞ արդյոք մերձենալ Անկարային, թե՞ ոչ: Հարցվածների 20%-ը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց` լուրջ վերապահումներով:


Հայոց Աշխարհ, 16.04.2009

ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Կրկնվում են մեկ դար առաջ թույլ տրված սխալները

Հայ-թուրքական հարաբերություններում վերջին կես տարվա ընթացքում կատարված տեղաշարժերի վերաբերյալ մեր հանրային կարծիքը ճշտելու շարունակական փորձերը սկսել են հիշեցնել մութ սենյակում «կատու բռնելու» մտադրությունը:
Ավելին՝ դրանք ոչ միայն անիմաստ, այլեւ խիստ վտանգավոր են հայ հասարակության համար, որն ի տարբերություն ադրբեջանականի, մասամբ էլ՝ թուրքականի, իր բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ տեղավորվում է «հասարակություն» հասկացության շրջագծում: Քանզի մեզանում, ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի, բացակայում է այն միատարր զանգվածը, որը «մտածում է» պետության կամ հոգեւոր առաջնորդների թելադրանքով:
Կասկած չունենալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ հանրային կարծիք ձեւավորելու ներկա փորձերի հեղինակների անկեղծության ու ազնվության հարցում, այնուամենայնիվ, կարծում ենք, նրանք պարտավոր են ավելի խորը քննել հարցի էությունը:
Հայաստանում, մանավանդ աշխարհացրիվ հայության շրջանում, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կատարվող ցանկացած հարցում, որոնցից վերջինն իրականացրել է «Արարատ» կենտրոնը, անխուսափելիորեն հանգում է այս խնդրի շուրջ գոյություն ունեցող ազգային ու պետական պատկերացումների բախման:
Եւ համապատասխան տեղեկատվության բացակայության պայմաններում տվյալ «հասարակական կարծիքը» սկսում է առաջնորդվել «գետը չտեսած՝ բոբիկանալու» տրամաբանությամբ: Այդ պատճառով էլ հասարակության մի մասը կտրուկ բացասական գնահատականներ է տալիս ենթադրյալ «բարելավմանը», իսկ մյուս մասը, հակառակը, հույսեր է կապում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման տնտեսական հեռանկարների հետ:
Ստացվում է, որ փորձելով հասարակական կարծիք ձեւավորել «ընդդեմ» կամ «հանուն» հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, մեր սոցիոլոգիական ընկերությունները կամ էլ քաղաքական ուժերը իրենց կամքից անկախ պառակտում են հայաստանյան հասարակությունը, մյուս կողմից էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում օբյեկտիվորեն ստեղծում են որոշակի պրոբլեմներ:
Որպեսզի մեր հանրային կարծիքը առանց պառակտվելու կարողանա հստակորեն դիրքորոշվել այդ տարբերակների հանդեպ, պետք է որոշակի «շփման եզրեր» ունենա հակառակորդի տրամադրությունների հետ, այսինքն՝ հասկանա, թե ի՞նչ են մտածում իր մասին սահմանի մյուս կողմում: Մինչդեռ Թուրքիայում «հանրային կարծիք» հասկացությունը ներկայումս սահմանափակվում է Հայկական հարցի մասին պետական թելադրանքով չառաջնորդվող մտավորականության նեղ շերտի եւ որոշ գործարարների շրջանակով, իսկ Ադրբեջանում փաստորեն դա էլ գոյություն չունի:
Ինչպե՞ս պետք է մեր հանրությունը դատողություններ անի մի հարցի շուրջ, որի իրական բովանդակությունն անհայտ է իրեն: Պարզ է, որ ստեղծված պայմաններում պետք է պառակտվի, առաջնորդվի տարբեր ենթադրություններով ու հիպոթեզներով:
Ու եթե այսպես շարունակվի, մի օր արձանագրելու ենք, որ մեր իսկ սոցիոլոգների թեթեւ ձեռքով սկսել ենք աստիճանաբար տարանջատվել «թրքատյացների» ու «թրքասերների», երբ սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում, գոյություն ունեն բոլորովին այլ պատկերացումներ եւ իրողություններ: Այստեղ ամեն ինչ որոշում է պետությունը՝ առաջնորդվելով միայն ու միայն սառը դիվանագիտական հաշվարկներով, որից հետո տվյալ որոշումը այնպես է մատուցվում հանրությանը, որ նրա առնվազն 2/3-ը կողմ է արտահայտվում դրան:
Վերջին օրինակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցի նախօրեին այդ երկրում հստակորեն վերեւից ձեւավորված հանրային կարծիքն էր Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Ընդամենը մի քանի օրում պարզվեց, որ թուրքական այն նույն հասարակությունը, որը 100 հազարներով «սգում» էր Հրանտ Դինքի մահը, վայրկենապես կարող է համախմբվել «Առանց Ղարաբաղի սահմանը չենք բացի» կարգախոսի շուրջ:
Այս ամենի գաղտնիքը թուրքական «հասարակության», իսկ ավելի ճիշտ՝ ամբոխի կառավարելիությունը, իր հիմքում պայմանավորված է ոչ միայն այդ երկրի վարչակարգի բնույթով, այլեւ ավելի խորը քաղաքակրթական արմատներով, որոնք վաղուց արդեն բացահայտվել են Մեծ եղեռնի եւ ընդհանրապես մեր բոլոր ձախողումների պատճառները խորությամբ քննած քաղաքական գործիչների ու հետազոտողների կողմից: Իր բնույթով եվրոպական, այսինքն՝ պլյուրալիստական հայ հասարակության եւ թուրք-ադրբեջանական կամ ուղղակի թուրքական միատարր զանգվածների դիմակայության ընթացքում ժամանակին մեր կրած պարտությունների հիմնական պատճառներից մեկը եղել է հակառակորդի տրամադրություններն ու հնարավորությունները սեփական չափանիշներով գնահատելու սխալը, ինչը կրկնվում է նաեւ հիմա:
Հայ-թուրքական երկխոսությունը հնարավոր է միայն իրենով հասարակությանը փոխարինող թուրքական պետության այնպիսի «հայկական համարժեքի» միջոցով, որը թույլ չի տալիս մեր ներքին պլյուրալիզմը դարձնել արհեստականորեն «թրքատյացների» ու «թուրքասերների» պառակտվող հայ հանրույթի «աքիլլեսյան գարշապարը» :

Վարդան Գրիգորյան


Առավոտ, 18.04.2009
Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ

200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը:

2009 թվականի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, վերլուծաբաններ, ուսանողներ՝ շուրջ 200 հոգի: Արծարծված թեմաներից մեկն էլ վերաբերում է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը հայկական նոր ատոմակայանի կառուցմանը: Ներկայացնենք որոշ պատասխաններ այս թեմայով տրված հարցերին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցության պարագայում, համաձա՞յն են թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի արժեթղթերի վաճառքի գաղափարին:

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության վարչության ատենապետ Հարություն Առաքելյան. «Անիմաստ է նույնիսկ քննարկել, թե ազգային անվտանգության ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ: Մի պետության հետ, որ տարբեր հարթություններում խնդիրներ ունենք, ինքներս ենք ընկնում էներգետիկ կախվածության մեջ, եթե նա իր բաժնետոմսերը վաճառի, ասենք, Ադրբեջանին, ինչպե՞ս ենք դրա դեմն առնելու… Ի՞նչ միջազգային չափանիշներով ենք հիմնավորելու մեր անհամաձայնությունը… Ունի՞ այս հարցերի պատասխանը ՀՀ վարչապետը… Եթե նմանատիպ գործընթաց սկսվի, ապա դրա դեմ պայքարողներից մեկն եմ լինելու եւ չեմ զլանալու այդ պայքարում ներգրավել սփյուռքի իմ ընկերներին, ԶԼՄ-ներին»:

«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյան. «Որքան էլ հարգում եմ Տիգրան Սարգսյանին՝ մեր վարչապետին (բանիմաց, լավ ֆինանսիստ է, լավ եռանդով աշխատում է), ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ այդ քայլը անզգույշ էր նրա կողմից։ Թուրքիան գործ չունի Հայաստանի ատոմային էներգետիկայի հետ: Թուրքիային պետք է ընդհանրապես հեռու պահել Հայաստանի առավել կարեւոր եւ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող գործերից»: Նա նաեւ նշել է. «Թուրքիայի հետ նման ռազմավարական, հեռահար պայմանագրեր չի կարելի կնքել, եթե նույնիսկ գործարքը ֆինանսական առումով ձեռնտու էլ լինի: Մենք Թուրքիայից պիտի որեւէ կախվածություն չունենանք, որպեսզի կարողանանք մեր ազգային խնդիրները բարձրացնել նրա առաջ: Ցանկալի է, որ վարչապետը հայտարարություն անի եւ հրաժարվի իր նախկին հայտարարություններից: Թուրքիայի հետ խաղ չեն անում. նրա հեռահար նպատակը Հայաստանը մեջտեղից վերացնելն է, Ադրբեջանի հետ միավորվելը եւ պանթուրքական մեծ պետություն ստեղծելը: Ես ոչ միայն դեմ եմ ատոմակայանի խնդրում Թուրքիայի մասնակցությանը, այլ նույնիսկ դեմ եմ սահմանի բացմանը, քանի որ մեր տնտեսությունը շատ թույլ է: Սահմանի բացումը պետք է հնարավորինս հետաձգել, այլապես մեր տնտեսությունը կխեղդվի, կուլ կգնա»:

Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյան. «Անընդունելի եւ անտրամաբանական է ռազմավարական նշանակության կառույցի կազմավորմանը մասնակից դարձնել մի երկրի, որի հետ չկան տարրական դիվանագիտական կապեր, եւ որը ներկայումս համարվում է մեր երկրի հավանական հակառակորդ եւ սպառնալիք»: Հարցին, թե ինչո՞ւ իր առաջին հայտարարությունից 20 օր անց՝ մարտի 12-ին, ՀՀ վարչապետը փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ Թուրքիայից ակնկալվում է միայն ֆինանսական մասնակցություն՝ Հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերի մի մասը թուրքական ընկերություններին վաճառելու միջոցով, Թաթուլ Մանասերյանը, որն այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է՝ պատասխանել է. «Փոփոխական կեցվածքը բնորոշ է վարչապետին: Տարիներ շարունակ նա մերժել է Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ձեւավորելու մեր կողմից ներկայացրած առաջարկը: Սակայն բավական էր Ոուսաստանի Դաշնությունից (մասնավորապես, Իգոր Լեւիտինից) լսել նման խորհուրդ եւ հանդես գալ որպես նման գոտիների ձեւավորման նախաձեռնող»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան. «Ընդհանրապես չի կարելի թողնել, որ թուրքը ոտք դնի Հայաստան. դա լի է չափազանց անկանխատեսելի հետեւանքներով: Մենք պետք է զգոն լինենք, մենք պատմություն ունենք, չպետք է այն մոռանանք: Մենք գիտենք՝ Եղեռնն ինչպես է եղել… Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի գան, ի՞նչ գործ ունեն նրանք մեր ատոմակայանի հետ, թուրքը ե՞րբ է շինարար եղել. նրա գործը քանդելն է, ավերելն է, ի՞նչ պիտի կառուցի մեզ համար: Մեզ պետք չէ նրա կառուցածը: Մի խարդախ բան էլ այդտեղ կանեն»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյան. «Բացարձակապես պարտադիր չէ պայթյուն կազմակերպել ատոմակայանում (թեեւ դա նույնպես չեմ բացառում): Բավական է, ասենք, ռադիոակտիվ արտահոսք կազմակերպել դեպի Արարատյան արտեզյան ջրամբարը, որը գտնվում է հենց կայանի տակ»:

Լրագրող, կովկասյան հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյան. «Մեր պաշտոնյաները շատ լավ են զգում, թե որտեղից է փչում քամին: Եթե Քոչարյանի ժամանակ որոշ պաշտոնյաների, քաղաքական ուժերի եւ լրագրող-վերլուծաբանների համար թուրքերին եւ Թուրքիային քննադատելն էր ձեռնտու, ապա այդ նույն խմբերի համար դա այսօր այլեւս ձեռնտու չէ: Պաշտոնյան, լրագրող-վերլուծաբանը, կուսակցականը տեսնում է, թե ինչպես է օդակայանում Էդվարդ Նալբանդյանը դիմավորում Աբդուլա Գյուլին, տեսնում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մարզադաշտում լայն ժպտում եւ ձեռք սեղմում Գյուլին, եւ դա բավարար է, որպեսզի նրանց համար Թուրքիան դառնա հարեւան պետություն: Կոնկրետ հարցին պատասխանելով՝ ասեմ, որ վարչապետի հրավերը նաեւ ժեստ է միջազգային հանրությանը, թե տեսեք՝ այսօրվա Հայաստանի իշխանությունները անգամ նման զգայուն հարցում են պատրաստ համագործակցել Թուրքիայի հետ»:

Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ


Երկիր, 17․04․2009
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թուրքը թշնամի է, ու վերջ

«Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ «թվաբանական» սխալներ, որոնք կարող են կործանարար հետեւանքներ ունենալ:

Ընդ որում` արտաքին քաղաքականության այդ սխալ ուղեգծի ջատագով է նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը»,- ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումներին:

Դիվանագիտական սխալների շարքում նշվում են հետեւյալ քայլերը. նախ այն, որ չհիմնավորված լավատեսությամբ` մեր իշխանությունների կողմից Թուրքիան ոչ թշնամի պետություն է ընդունվում, ավելին` հավասարեցվում է եվրոպական երկրներին: Հեռուստաեթերում ոչ միայն մոռացության է մատնված հայ-թուրքական հարաբերությունների ողջ պատմական փորձը, այլեւ անտեսվում են ներկայումս Հայաստանի դեմ ուղղված թուրքական թշնամական գործողությունները:

Թուրք եւ ադրբեջանցի պետական գործիչները գնահատվում են իբրեւ «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ» (ապրիլի 9-ին ՀՀ նախագահը «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թվականին Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը):

«Հայ քաղաքական վերնախավի պատմական եւ ներկա իրականությունից կտրվածությունը, տեղեկատվական դաշտում արմատավորվելուց հետո, աստիճանաբար սկսում է ընդգրկել նաեւ ժողովրդային խավերը»,- ասաց Ա. Այվազյանը:

Նա մեջ բերեց ՀՀ նախագահի խոսքերը իր պաշտոնավարման առաջին տարվա առթիվ ունեցած ելույթում. «Հնարավոր է, որ թուրքերը փոխեն իրենց դիրքորոշումը, հետ կանգնեն մեր ձեռք բերած պայմանավորվածությունից, նրանց փոխարեն ես չեմ կարող պատասխանել ու պատասխանտու լինել», «հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա» (սահմանների բացվելու առումով), մենք մեր հաշվարկներում սխալված լինենք… Իհարկե, հնարավոր է»:

Հենց այս խոսքերն էլ մի շարք «ինչո՞ւ»-ների տեղիք են տալիս. «Եթե ՀՀ իշխանությունը չգիտի, թե ինչ նպատակներ ունի Թուրքիան, ինչո՞ւ էր ՀՀ նախագահն անցյալ տարվա աշնանը համաձայնում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում անձամբ իր եւ իր արտգործնախարարի մասնակցությամբ, ինչո՞ւ էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի` Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը, «աննորմալ են»:

Իսկ հիմա Թուրքիայի ղեկավարները, օգտագործելով այդ հանդիպումներն աշխարհի աչքին թոզ փչելու ու նաեւ հայ հասարակությանը բթացնելու նպատակներով, մատ թափ տալով` հայտարարում են իրենց առաջնահերթ նպատակի մասին, որը, ոչ ավելի, ոչ պակաս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի օկուպանտ ճանաչելն է եւ հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը…:

Եթե ՀՀ իշխանությունը չգիտի, թե ի՞նչ է ուզում Թուրքիան, ինչո՞ւ են հետեւողականորեն Թուրքիայի մասին չհիմնավորված դրական պատկերացումներ ստեղծում հայ հասարակության մեջ, ինչո՞ւ են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչո՞ւ են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալ հայկական նոր ատոմակայանի բաժնետեր, ինչո՞ւ հասարակությունը տեղյակ չի պահվում հայ-թուրքական բանակցությունների բովանդակության մասին, եւ մենք ստիպված ենք այդ մասին տեղեկանալ արեւմտյան ու թուրքական մամուլից, ի՞նչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային եւ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների ղեկավարների միջեւ 2008 թվականի աշնանը կնքված պայմանագիրը…

Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչո՞ւ չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, որը շատ էլ լավ գիտի Թուրքիայի անցյալ եւ ներկա հակահայկական քաղաքականության էությունը: Բարեբախտաբար, դեռեւս կան այս հարցի մասնագետներ…»:

Հասկանալու համար, թե վերոնշյալ խնդիրներն ի՞նչ արձագանքներ են ունենում հասարակության մեջ` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 12-ից սկսել է հարցազրույցներ անցկացնել գիտնականների, փորձագետների, մշակութային մտավորականության, ուսանողների հետ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված 200 հարցարզույցների ամփոփ պատկերը ներկայացվեց ապրիլի 14-ին: Հարցվողների 22,5%-ը գիտնականներ ու փորձագետներ են (45 մարդ), 52.3%-ը հումանիտար եւ տեխնիկական գծով մտավորականությունը եւ հասարակական գործիչները (104 մարդ), 7.5%-ը (15 հոգի)` լրատվամիջոցների ներկայացուցիչներն են, եւ 17.6%-ը (35)` ուսանողներ:

Ի դեպ` հարցաշարը ուղարկվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, արտգործնախարարություն, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակ, սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: Հարցվողների 74%-ը (148 մարդ) Հայաստանից են, իսկ 26%-ը (52 մարդ)` Սփյուռքից: 64.5% (129 մարդ) տղամարդիկ են, 35.5% (71)` կանայք:

Հարցաշարը բաժանված է երեք թեմատիկ բաժինների: Առաջին թեման վերաբերում է Հայոց ցեղասպանության` Թուրքիայի ժխտմանը եւ Հայաստանի հակադարձության բացակայությանը: Նախ ներկայացվում է այն, որ սկսած 2007-ի դեկտեմբերից` Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերը, իբր, կոտորել թուրք ժողովրդին: Տեսաֆիլմն արդեն դիտել է շուրջ 12 միլիոն թուրք աշակերտ, ներառյալ` տարրական դասարաններում:

Եվ այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Թուրքիայի կառավարության այս քայլին, հարցվողների 96%-ը խիստ բացասական պատասխան է տվել` որակելով այն թշնամական, ռասիստական, հակահայ եւ այլն, եւ միայն 3.5%-ն է հարաբերականորեն մեղմ արտահայտվել այդ քայլի մասին` նշելով, օրինակ, որ այդպիսի քայլը կանխատեսելի/ակնկալելի է, կամ որ այն ուղղված է ներքին, այլ ոչ արտաքին լսարանին:

Երկրորդ թեման է «Թուրք-ադրբեջանական դաշինքը եւ Հայաստանի վերաբերմունքն այդ դաշինքին»: Մեջ է բերվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարությունը, ըստ որի` ա) Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են, բ) այդ քաղաքականությունը Թուրքիան եւ Ադրբեջանը մշակել եւ իրականացնում են համատեղ:

Այնուհետեւ տրվող «Արդյոք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի՞ Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը» հարցին ի պատասխան` 61%-ը հստակ դեմ է արտահայտվել ՀՀ-ի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը, 6.5%-ը հարցին կոնկրետ պատասխան չի տվել, իսկ 1.5%-ը պատասխանել է` «չգիտեմ»: Հարցվածների 20.0%-ը կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը, սակայն լուրջ վերապահումներով, եւ միայն 11.0%-ն է առանց վերապահումների կողմ արտահայտվել:

Հարցման արդյունքները վերլուծելուց հետո «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հետեւյալ եզրակացությանն է հանգում. «Հայաստանի եւ Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում գիտական եւ մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից: Հասարակության այդ շերտերի բացասական վերաբերմունքն ունի հետեւյալ դրսեւորումները. նրանք չեն հասկանում ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանությունը, նրանք չեն վստահում Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ՀՀ քաղաքականության արդյունավետ լինելուն, նրանք չեն ընդունում այդ քաղաքականության կրավորականությունը»:


Tert.am, 14.04.2009
Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին
«Արարատ» ռազմավարական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր հրավիրել՝ խոսելու Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ, մասնավորապես, «ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ արվող կոպիտ սխալների» մասին։

«Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի խոսքերով, «այդ սխալ ուղեգծի ջատագով է նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը»։ Նա պնդում է նաև, որ հայ-թուրքական հակամարտության խնդիրների նկատմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ներկա ուժերը հիմնականում միանման դիրքորոշումներ ունեն։

Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում ՀՀ նախագահը, վարչապետը և էներգետիկայի նախարարը, Արմեն Այվազյանի կարծիքով, իրենց հայտարարություններում Թուրքիայի և եվրոպական երկրների միջև հավասարության նշան են դրել, մինչդեռ «Թուրքիայի նպատակներից մեկը Հայաստանի ոչնչացումն է»։

Բանախոսը անթույլատրելի է համարում Հայաստանի նախագահի՝ հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավար, 2005 թ. Նախիջևանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակ Իլհամ Ալիևին տված «նորմալ մարդ» գնահատականը։

Այվազյանը նշեց, որ «այժմ Թուրքիայի ղեկավարները, օգտագործելով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումները աշխարհի աչքին թոզ փչելու ու նաև հայ հասարակությանը բթացնելու նպատակներով՝ հայտարարում են իրենց առաջնահերթ նպատակի մասին, որը ոչ ավելի, ոչ պակաս՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Հայաստանին Լեռնային Ղարաբաղի «օկուպանտ» ճանաչելն է և հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը»։

Քննարկման մասնակից քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով, «հայ-թուրքական վիրտուալ «մերձեցման» ներկա ընկալման վիճակը մերօրյա Հայաստանում և հայ ժողովրդի որոշակի /շահագրգիռ/ շրջանակներում հիշեցնում է «հայ-թուրքական հարաբերությունների «եղբայրության» սահմանադրական (1908-1911/1913թթ) շրջանը, որը ավարտվեց 1909-ի ապրիլին կիլիկիահայության նախճիրով, 1915-ին` արևմտահայոց սպանդով և Հայաստանի ողջակեզով»։

Որպես ևս մեկ օրինակ, Շիրինյանը նշեց 1920 թվականի աշունը, «երբ հայ-թուրքական պատերազմի արդյունքում, համաշխարհային կոմունիզմի (այսօր` դեմոկրատիայի) սպասումով հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնվեց ցնցոտիավոր ու սովալլուկ, սակայն ռուսական կոմունարկա հագած ասքյարին, իսկ Արևելյան Հայաստանը տրվեց անդամահատման` արդեն «բոլշևիկ» թուրք-քեմալականներին»:

Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա, իր առօրյա և հեռագնա նպատակադրումներով, ըստ քաղաքագետի, խիստ կանխատեսելի է՝ մնալով անկայունության ու անորոշության աղբյուր տարածաշրջանային նկրտումներում և համաշխարհային քաղաքականության մեջ:


16.04.2009, 
Մարտնչող նեոբոլշեվիկները
Պատասխան Թերթ․ամ-ի հրապարակմանը
Մի քանի օր առաջ Կոնգրես հյուրանոցում կայացավ «Արարատ» կենտրոնի կազմակերպած քննարկումները նվիրված հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակին: Ներկայացվեցին կենտրոնի կողմից կազմակերպած բաց, շեշտում եմ բաց հարցումների արդյունքները ըստ որի ակնհայտ է դառնում, որ ներկայիս քաղաքականությունը Թուրքիայի հարցում աջակցություն չի վայելում` ո՜չ Հայաստանում, ո՜չ էլ Սփյուռքում: Ընդ որում ամեն ինչ ներկայացվեց գրագետ, հանգիստ տոնով, ինչքան հնարավոր է կառուցողական մոտեցումներով, որը շատ հազվադեպ երևույթ է հայ քաղաքական բանավեճներում, որտեղ հիմնականում գերիշխում է ցածրամակարդակ վիրավորանքները ու հախուռն զգացմունքային զեղումները:

Բայց չգիտես ինչու դա այնքան էլ չոգևորեց հայկական հեռուստաընկերություններին, որոնք իսպառ բացակայում էին միջոցառմանը: Ամեն տեսակ Ճ դասի միջոցառում, սեմինար պատրաստ են ժամերով լուսաբանել ու ծամծել, պատրաստ են իրենց եթերը տրամադրել զանազան անարխիստների, որոնք ամենավերջին խոսքերով վիրավորել են ու շարունակում են վիրավորել հայկական պետականությունը հագնելով ընդդիմադիրի դիմակ, բայց հենց գործը հասնում է լուրջ խոսակցություններին ու լուրջ կառուցողական ընդդիմախոսությանը ապա մեր լրագրողների մի մեծ մասը սկսում են իրենց տարօրինակ պահել: Լավագույն դեպքում չտեսնելու են տալիս, իսկ վատագույն դեպքում նրանց մեջ վերազարթնում է նեոբոլշևիկյան ու կոմերիտական բնազդները, ինչպես օրինակ կատարվեց Թերթ.ամ-ի հետ: Որը միջոցառման լուսաբանումը վերնագրեց այսպես Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին

Հիշեցնում է հին ու բարի 1988-ը, երբ սովետական համակարգի լրագրողները պիտակավորում էին մարդկանց նացիոնալիստներ, մի խումբ սեպարատիստներ, էքստրեմիստներ …. նույնիսկ եթե նրանց մեջ էին մտնում պատվավոր մարդիկ, ակադեմիկոսներ, ակտիվ հասարակական գործիչներ և սփյուռքում հարգանք վայելող անձինք:

«Նախաձեռնողականության» սնանկությունը

24 Ապրիլի, 2012

7or

Երբ 2008–ին Սերժ Սարգսյանը հայտնվեց Բաղրամյան 26–ում, հայտարարվեց, թե Հայաստանն անցնում է«նախաձեռնողական» արտաքին քաղաքականության։ Շատ չանցած պարզ դարձավ, որ «նախաձեռնողականություն»կոչվածը ՀՀ շահերի հաշվին արտաքին ուժերի բոլոր պահանջներին «Այո՛» ասելն է, իսկ ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայությանը՝ «Ո՛չ»։

Երեք տարի առաջ, ապրիլի 22–ի լույս 23–ի գիշերը Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից համատեղ հայտարարություն տարածվեց, որով ընթացք տրվեց«ֆուտբոլային» կոչված դիվանագիտությանը։ Մեծ Եղեռնի տարելիցի նախօրյակին, գիշերով հրապարակված այդ փաստաթուղթն ակնհայտորեն բխում էր Թուրքիայի շահերից և ոչինչ չէր տալիս մեզ, բայց քանի որ ՀՀ իշխանությունները «նախաձեռնողական» էին դարձել, ուստի՝ ապրիլի 24–ից մեկ օր առաջ այդպիսի տհաճ անակնկալ մատուցվեց հայ ժողովրդին։

Սերժ Սարգսյանի թիմը հայտարարում էր, որ «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով ողջամիտ ժամկետում.

Ա. Բացվելու է հայ–թուրքական սահմանը,

Բ. Հաստատվելու են հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ։

Սերժ Սարգսյանը նույնիսկ հայտարարեց, թե ինքը կմեկնի Թուրքիա ֆուտբոլ նայելու՝ եթե ունենանք բաց սահմաններ կամ լինենք բացման նախաշեմին։ Նախագահը մեկնեց ֆուտբոլ նայելու, բայց ո՛չ սահմանն էր բաց, ո՛չ էլ դրա նախաշեմին էինք։

ժամանակը ցույց տվեց, որ պաշտոնական Երևանը ոչ մի հարց էլ չլուծեց իր համար, իսկ փոխարենը թուրքերի ձեռքը տվեց մի փաստաթուղթ, որով Հայոց ցեղասպանության հարցը վերածվեց միջպետական վեճի և առևտրի առարկայի, իսկ Թուրքիան, օգտվելով ՀՀ նախագահի կոպիտ սխալից, լեգիտիմ հնարավորություն ստացավ ներգրավվել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի մեջ։

Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ն հայ–թուրքական «մերձեցումից» հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց և դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից՝ նախաձեռնելով «Ո՛չ»–ի շարժում, որին միացան մի շարք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ և երկրի ապագայով մտահոգ հազարավոր մարդիկ։

«Ո՛չ»–ի շարժման կողմնակիցները կանխատեսել էին այն ֆիասկոն, որը սպասվում էր հայկական դիվանագիտությանը և խորհուրդ էին տալիս դիլետանտ քայլեր չանել, սակայն Սարգսյանը, ոգևորված լինելով միջազգային արձագանքներից, ընդառաջ չգնաց այդ կոչերին և արեց այն, ինչը ձեռնտու էր Թուրքիային, ԱՄՆ–ին, ԵՄ–ին ու մյուսներին, բայց ոչ Հայաստանին, հայաստանցուն ու հայությանը։

Տեղին է հիշեցնելը, որ «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում նախագահ Սարգսյանը,հարցազրույց տալով  սիրիական «Ալ վաթան» թերթին, հայտարարեց, թե ինքը պատրաստ է զիջել ԼՂՀ–ն շրջապատող անվտանգության գոտին, եթե Ադրբեջանն ընդունի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Փա՛ռք Աստծո, որ Ալիևն այդքան ագահ, իսկ Էրդողանն այդքան հիմար գտնվեցին ու չբավարարեցին «նախաձեռնող» մեր նախագահի «պահանջները», այլապես մեր երկրի անվտանգությունը լրջագույն փորձության կենթարկվեր։

Սարգսյանը, փաստորեն, պատրաստ էր հանձնել տարածքները, բայց թուրքերն ու ադրբեջանցիները չվերցրեցին։ Այդ հիմա է, որ նախընտրական փուլում ՀՀԿ–ի վերնախավում «հայրենասիրության» տենդով են վարակվել ու քարոզչական տեսահոլովակներում Հայաստանի քարտեզը պատկերում են ԼՂՀ–ի ամբողջական տարածքի հետ միասին։ Դե այդպես էլ պետք է լիներ. վերջին հանգրվանը միշտ էլ «հայրենասիրությունն» է լինում։

Ուշագրավն այն է, որ միայնակ քարոզչություն տանող Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի անդրադառնում հայ–թուրքական գործընթացին, այնինչ դա ՀՀ անվտանգությանն առնչվող ամենագլխավոր խնդիրներից է։ Բայց դե նրան էլ կարելի է հասկանալ. մարդը բոլոր առումներով պարտություն է կրել, ի՞նչ պետք է ասի։

Նկատենք, որ այս ընտրություններին մասնակից ուժերից միայն ՀՅԴ–ն է հստակ հայտարարում, որ ամեն ինչ անելու է՝ հետ կանչելու համար ՀՀ ստորագրությունը հայ–թուրքական արձանագրություններից։

Վարդան Օսկանյանին իր շարքերն ընդունելով ԲՀԿ–ն առնվազն տարանջատվեց «ֆուտբոլից», բայց դեռ չի հայտարարել, թե կողմ է ՀՀ ստորագրությունն արձանագրություններից հետ վերցնելուն։

Տիտղոսային ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, մեծ հաշվով, կողմ է արտահայտվում«ֆուտբոլային» դիվանագիտությանը, սակայն ունի մեկ վերապահում. հայ և թուրք պատմաբանների մասնակցությամբ հանձնաժողովի կազմավորմանը ՀԱԿ առաջնորդը դեմ է։ Մնացած առումներով նա Սերժ Սարգսյանի քայլերը «նախաձեռնողականության» շրջանակներում ճիշտ է գնահատել ու գնահատում։

ԱԺ ընտրություններին մասնակցող մյուս ուժերը, ըստ էության, չեն արտահայտվել այս թեմայով։«Ժառանգության» առաջնորդը, էժանագին հնարքներ բանեցնելով, որքան էլ իր արծվենի հայացքով նայի Արարատին ու զոռնա–դհոլի տակ պարի՝ միևնույն է կուսակցության ցուցակում «ֆուտբոլի» մոլի ջատագովներ ընդգրկելով ցույց տվեց, որ Արևմտյան Հայաստանը պահանջելուց մինչև Երևանը Բաքվի մշակութային կենտրոն դարձնելն իր համար «մի զրոյի» հաշիվ է։ Նախագահականից եթե մի քիչ շատ սեղմած լինեին, ապա, ամենայն հավանականությամբ, Րաֆֆին իր ցուցակ կվերցներ նաև Գեորգի Վանյանին։ Ասել է թե՝ հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ «Ժառանգությունը» Րաֆֆիի հանգույն մոտեցում ունի և այդ կուսակցությունում էլ, ինչպես Սերժ Սարգսյանի շրջապատում, «հայրենասիրությամբ» զբաղվում են վերջին հանգրվանի շրջանակներում։

Րաֆֆին փորձում է «հայրենասիրական» բիզնեսով զբաղվել, բայց մայիսի 6–ին կհամոզվի, որ այդ «տրյուկները»Հայաստանում չեն անցնում։ «Ժառանգությանը» սպասվում է այն, ինչ տեղի ունեցավ Րաֆֆիի հետ 2007–ին Թալինի մեծամասնական ընտրատարածքում, երբ դեռևս հաղթանդամ ու բեղավոր Հովհաննիսյանը հավաքեց մի քանի հարյուր ձայն։

. . .

Ամփոփենք։ Հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը ամբողջությամբ տապալվել է։ «Նախաձեռնողականությունը» սնանկ դուրս եկավ։ Դաշնակցությունը միակ ուժն է, որը առանց երկիմաստության դեմ է արտահայտվում «ֆուտբոլին» և խոստանում է ամեն ինչ անել՝ հետ կանչելու համար Հայաստանի ստորագրությունը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից։ Մնացած քաղաքական ուժերը կա՛մ պետք է կողմնորոշվեն այս հարցում, կա՛մ արդեն կողմնորոշվել են «ֆուտբոլի» օգտին։

Կարեն Հակոբջանյան

ՀԱՄ. «Հայաստանին պարտադրել՝ նշանակում է լինել հայության թշնամին»

13 Հունվարի, 2012

Արեւմուտքը վերստին փորձում է կյանքի կոչել հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունները, որոնք հե՛նց թուրքական կողմի նախահարձակ նախապայմանների պատճառով հանգեցին իրենց տրամաբանական վախճանին:

Հայ Արիական Միաբանությունը, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ի սկզբանե դեմ էր այդ արձանագրությունների ստորագրմանը, առավել եւս վավերացմանը, ուստի միանշանակ ողջունելի է համարում այս իրավիճակը, որի շարունակական տրամաբանությունն էլ ՀՀ իշխանություններին թույլ է տալիս իրավաբանորեն հետ կանչել այդ արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը:

Չնայած ի սկզբանե դեմ լինելուն, Հայ Արիական Միաբանությունը գնահատում է ՀՀ իշխանությունների սկզբունքայնությունը՝ թուրք-ադրբեջանական նախապայմաններին դիմակայելու եւ արժանի հակահարված տալու հարցում: Ավելին՝ հայկական դիվանագիտությունը կարողացավ ի ցույց աշխարհի բացահայտել, որ Անկարան ու Բաքուն չեն կարող վարել առանձին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններ, քանզի Արցախ-ԼՂՀ անկախության հարցը անբաժանելի մաս էր դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Իսկ համաթուրքական նկրտումները շարունակում են ամուր տեղ գրավել այդ երկրների արտաքին քաղաքականությունում եւ «Մեծ Թուրան» ստեղծելու սին գաղափարները հանգիստ չեն տալիս թյուրքական տարրին, որը դարեր շարունակ բնակվում է Հայաստանից բռնազավթած տարածքներում եւ դեռ ավելի մեծ նկրտումներ ունի՝ «1 ազգ՝ 6 պետություն» Կովկաս-Միջինասիական ծրագրով, մինչեւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա եւ չինական Ույղուրստան… Թուրք-ադրբեջանական նկրտումները նաեւ դեպի հարավ են ծավալվում՝ իրանական Ադրբեջանների, Սիրիայի եւ Իրաքի տարածքների ուղղությամբ: Հայտնի է, որ դեպի Եվրոպա եւս ծավալումների երազանք ունի Անկարան՝ ի դեմս Հունաստանի եւ Բուլղարիայի:

Այս ծավալապաշտական գաղափարները եւ ծրագրերը վստահաբար տեսանելի են ինչպես Արեւմուտքի՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, այնպես էլ  Ռուսաստանի, Արեւելքի՝ Չինաստանի, Իրանի, Իսրայելի եւ արաբական աշխարհի ու այլոց համար: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը նաեւ Եվրոպա է շտապում, հանուն իր նեոօսմանական եւ նեոպանթուրքիստական շահերի, այսօր ոտնատակ է տալիս հենց նույն Արեւմուտքի շահերը:

Եթե Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, նկատում է այս՝ արդեն գործի դրված վտանգը, ապա ԱՄՆ-ն դեռ փորձում է արդեն տապալված հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնել եւ տարօրինակորեն դա առավելապես պարտադրվում է պաշտոնական Երեւանին: Այնինչ՝ թուրքական կողմը անգամ պատժի չի արժանացել պաշտոնական Վաշինգտոնին խաբելու եւ խաղացնելու համար:

Փարիզը, Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը ժխտե­լու փաս­տը քրեա­կա­նաց­նող օ­րի­նագ­ծի ըն­դուն­ման քաղաքականությամբ, ինչը Ֆրանսիայի նախագահը խոստացել է դարձնել համաեվրոպական քաղաքականություն, կարծես թե փորձում է պատժել Անկարային նախկին հանցանքների համար, նաեւ նախազգուշացնել՝ հետագա ծավալումներից ու հանցանքներից զերծ մնալու առումով: Նույնը սակայն չի կարելի ասել Վաշինգտոնի եւ Մոսկվայի մասին: Չնայած վերջերս ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը ձայ­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յամբ բա­նա­ձեւ ըն­դու­նեց՝ կոչ ա­նե­լով Թուր­քիա­յի կա­ռա­վա­րութ­յա­նը վե­րա­դարձ­նել բռնագ­րավ­ված մի քանի հազար քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­ներ եւ այլ կալ­վածք­ներ ի­րենց օ­րի­նա­կան տե­րե­րի­ն՝ հայերին, իսկ Կրեմլը խստացրեց Թուրքիայի հետ հարաբերությունները Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում:

Հայ Արիական Միաբանություը ՀՀ իշխանություններին եւս մեկ անգամ կոչ է անում հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը, դրա ձախողման մեղադրանքը՝ ուղղված թուրքական կողմին, ներկայացնել բոլոր մասնակից երկրներին եւ սեղանին դնել բոլոր հիմնավորումները առ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գործում են որպես մեկ պետություն, որին դիմակայելու համար Հայաստանն ու Արցախը նույնպես պետք է գործեն այդ սկզբունքով, ավելին՝ Արցախ-ԼՂՀ անկախության միջազգայնորեն չճանաչումը պետք է լուծել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման նախկին որոշման վերահաստատմամբ:

Հայաստանը չի կարող պարտադրվա՛ծ հարաբերություններ ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, քանզի այս պետությունները նույն հակահա՛յ շահերն են հետապնդում տարածաշրջանում: Եվ այն պետությունները, որոնք կպարտադրեն Երեւանին ու Ստեփանակերտին գնալ նման հարաբերությունների հաստատման, պետք է հռչակվեն Հայաստանի ու հայության թշնամիներ, եւ պաշտոնական Երեւանը պետք է խզի հարաբերություններն այդ երկրների հետ:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

«Արևմուտքը վախենում է ոչ թե ատոմային ռումբից, այլ Իրանի ժողովրդի առաջընթացից»

22 Հուլիսի, 2011

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ցանկանում ատոմային ռումբ ստեղծել, բայց եթե ցանկանանք, ապա ոչ ոքից չենք վախենում»:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի` Իրանի միջուկային խնդրի լուծման վերաբերյալ առաջարկած «քայլ առ քայլ» առաջարկության փաթեթին:

Իրանի նախագահը նշել է. «Մենք մեր քայլն արդեն կատարել ենք և համագործակցել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, այժմ դուք ձեր քայլը կատարեք, և այսպես հերթականությամբ, մի քայլ դուք, մի քայլ մենք»:

Մ.Ահմադինեժադը, անդրադառնալով Իրանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներին, նշել է. «Արևմուտքը վախենում է Իրանի ժողովրդի առաջընթացից, այն որ նրանք ասում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում, սուտ է, Արևմուտքը վախենում է, ոչ թե ատոմային ռումբից կամ Իրանի հրթիռներից, այլ Իրանի ժողովրդի առաջընթացից»:

Իրանի նախագահը նշել է, որ արևմտյան երկրների այն պնդումները, թե Իրանը մտադիր է իր հրթիռներով հարվածել Ռուսաստանին և արաբական մի շարք երկրներին, սուտ է: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Ռուսաստանի հետ բարեկամ ենք, պատմության մեջ, որտե՞ղ է վկայված, որ մեր ազգը ագրեսոր է եղել»:

Աղբյուր` Panorama.am

Միթե՞ պատմությունը կրկնվում է կամ նորից բանակցային տրամաբանությունը փոխելու անհարաժեշտության մասին

30 Հունիսի, 2011

Հին, բայց ոչ հնացած խոսք է` պատմությունը կրկնվում է: Քսաներորդ դարում Ռուսական կայսրությունը երկու անգամ (թեև երկրորդ անգամ ՍՍՀՄ անվանումով) տրոհվեց` 1917-18թթ. և 1991թ.: Երկու անգամ էլ Հարավային Կովկասում առաջացան պետություններ, երկու անգամ էլ տարակարծություններ առաջացան այդ պետությունների սահմանների վերաբերյալ և երկու անգամ էլ այդ իրավիճակը հանգեցրեց պատերազմների: Երկու անգամ էլ այդ պատերազմներում հայկական բանակը (նկատի ունեմ Հարավային Կովկասի մասով) հաղթող դուրս եկավ:
Առաջին անգամ միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությանը համոզեց-պարտադրեց հայկական զինված ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից կամ նորերը չտեղակայել այնտեղ: Օրինակ, լայնորեն հայտնի է Արևելյան Անդրկովկասում Անտանտի երկրների զինված ուժերի հրամանատար բրիտանացի գեներալ Վիլյամ Թոմսոնի (William Thomson) 1918թ. դեկտեմբերի 2-ին (ինչպիսի խորհրդանշանական ամսաթիվ) ներկայիս Բերդաձոր գյուղում զորավար Անդրանիկին փոխանցված նամակի պատմությունը: Նամակով Թոմսոնը Անդրանիկին հորդորում էր այլևս առաջ չշարժվել և չմտնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ առաջիկայում Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվելու էին նաև Հարավային Կովկասի նորաստեղծ պետությունների սահմանների հարցը: Ակնարկն այն էր, որ պետք չէ ավելորդ բարդություններ ստեղծել` առանց դրանց էլ Լեռնային Ղարաբաղը հայասատանյան է լինելու, քանի որ բացառապես հայաբնակ էր: Հետագայում ղարաբաղցիներն առանց Անդրանիկի էլ կարողացան ընդհանուր առմամբ պաշտպանել իրենց երկրամասը, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած հավակնություններին և հոխորտանքին, երբեք` անգամ Թուրքիայի ռազմական օժանդակությամբ, ի վիճակի չեղավ արդյունավետ վերահսկողություն (effective control) հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ես նկատի ունեմ իհարկե մինչ այն պահը, երբ ղարաբաղցիները կերան բոլշևիկյան կուտը:
Թոմսոնը ճիշտ էր, կամ մասամբ ճիշտ էր: Փարիզի վեհաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Դաշտային Ղարաբաղի զգալի մասը, պիտի մաս կազմեին Հայաստանի Հանրապետությանը: Սակայն առանց այդ երկրամասում հայկական զորքերի առկայության արդյո՞ք այդ որշումն ի կատար ածվեց:
Ներկայումս, հաշվի առնելով հետևանքները, կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդեպ: Սակայն հիշենք ժամանակի իրավիճակը և համեմատենք ներկա իրավիճակի հետ. ա/. Ադրբեջանի հիմնական դաշնակիցը և քաղաքական տատմերը` Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: բ/. Անդրբեջանի Հանրապետությունը, թեև հռչակել էր իր գոյությունը, սակայն այն գոյություն չուներ ոչ de facto, քանի որ չուներ արդյունավետ վերահսկում քիչ թե շատ նշանակալից որևէ տարածքի վրա և ոչ էլ de jure, քանի որ չուներ որևէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Օսմանյան ճանաչումը տվյալ պահին չուներ իրավական հետևանք, քանի որ սույն կայսրությունն ինքն անվերապահ կապիտուլյացիայի հետևանքով (30 հոկտեմբերի, 1918թ.) դադարել էր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: գ/. Միջազգային հանրությունը հակամարտությունների լուծման հիմք միանշանակորեն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը առաջ էր քաշվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից նրա հայտնի Տասնչորս կետանոց ուղերձի (Fourteen Points) մեջ 1918թ. հունվարի 8-ին: Այս անվիճելի սկզբունք էր դրված բոլոր զինադադարների և նոր պետությունների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Ի դեպ, Ազգերի լիգայի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը 1920թ. փետրվարի 24-ին հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը: դ/. Դաշնակից ուժերն Հարավային Կովկասում, ի սատարում իրենց խոսքերի, ունեին 23 հազարանոց ուժեղ զորաբանակ: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Խոսվում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամյակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելությունը Բալկաններում կամ Ռուանդայում:
Այս համեմատությունները կարելի է դեռ շարունակել և, ցավոք սրտի, դրանք չեն լինելու հօգուտ մեր ժամանակների: Տեսնենք ի՞նչ ունենք մենք հիմա, կամ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զորքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կտամ կարդալ Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը) դիմացը խոստանալով` համոզել Ադրբեջանին չսկսել պատերազմ, գոնե մի քանի տարի: Իհարկե, պատերազմը բնավ ցանկալի զարգացում չէ: Սակայն արդյոք ազատագրված տարածքների հանձնումը երաշխավորում է խաղաղությունը: Իհարկե` ոչ: Իմ խորին համոզմամբ այն ավելի է հավանական դարձնում պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից: Եվ հակառակի նման, չկա և չի լինելու նախկին 23 հազարանոց զորաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թեև, արդարության համար պետք է նշել, որ որևէ զորաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տևական չի լինելու: Մյուս գործոններին չեմ էլ անդրադառնում` այնքան ակնհայտ են տարբերությունները:
Հիմա ամենակարևոր հարցը` ի՞նչ անել: Անել այն, ինչը նախատեսված էր նման դեպքի համար: Դեռ ժամանակին հենց այսօրվա քաղաքական մեծավորները որոշել էին` Հարավային Կովկասի երկրներին տրվում էր խիստ սահմանափակ ժամանակահատված (որն ավարտվել է 1920թ. նոյեմբերի 22-ին) փոխադարձ համաձայնությամբ սահմանավեճերը կարգավորելու համար: Փոխադարձ համաձայնությամբ հարցերը չլուծվելու պարագային սահմանները որոշվում են Ազգերի լիգայի (ներկայումս` ՄԱԿ) հովանու ներքո գործող հանձնաժողովի իրավարարությամբ (arbitration) “սկզբունքնորեն հիմք ընդունելով ազգագրական տվյալները” (taking into account, in principle, of ethnographical data). Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկվել երկու տարբերակով` նախնական (հիմք ընդուելով 1920թ. տարեվերջի ազգագրական տվյալները), որով ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր Հայաստանի Հանրապետության մաս: Սակայն Հայաստանը Ադրբեջանին է զիջում մերձարաքսյան որոշ տարածքներ: Կամ հաշվի առնելով վերջին 90 տարվա զարգացումները (հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը), որով Հայաստանի Հանրապետությանն է անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը Հայաստանը զիջում է Ադրբեջանին:
Այսօր ակնահայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին և քաղաքական չափազանց փափկանկատությանը, հայտվել է փակուղու մեջ: Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դյուզն իսկ զիջումի: Ըստ էության, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ ուներ մինչև 1988թ.: Այստեղ պետք է շեշտել, որ միջազգային հանրությունը, հանձին միջնորդական խմբի, ունի մեղքի իր բաժինը: Փոխանակ Ադրբեջանին պարտադրելու իրականացնել իր իսկ պարտավորությունները (լայն առումով` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը հարգելու, իսկ ավելի նեղ առումով` զինադադարը հարգելու) իրականացնում է Ադրբեջանին սիրաշահելու խիստ վտանգավոր քաղաքականություն: Ի վերջո, խաղաղության պահպանմամբ ոչ միայն հայկական կողմերը պիտի շահագրգռված լինեն: Ադրբեջանի կորցնելիքը հաստատ ավելի շատ է լինելու և հետևանքն ավելի աղետալի: Նաև թող մի քիչ էլ Արևմուքի գլուխը ցավի իր ներդրումների ապագայի համար: Հաստատ մետաղի ջարդոնի գինն ավելի նվազ է, քանի նավթային աշտարակների կամ նավթա//գազամուղների:
Հասկանալի է, որ ներկայումս խիստ դժվար է փոփոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, որի ակունքները գալիս են գերթե երկու տասնամյակի խորքից: Սակայն այլ ելք չկա: Հատկապես` քանի դեռ համաձայնեցված չէ ամբողջը, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ: Երբեմն այլընտրանքի բացակայույթունն է դառնում հիմնական շարժիչ ուժը, մեծ ջանքերի ու փոփոխությունների հիմնական մղիչը:
Ի վերջո, եթե աշխարհի քաղաքական մեծավորները այսօր պարաստ չեն
կենսագործելու առնվազն երեք փաստաթղթի մեջ (տես` Հայաստանի սահմանները որոշող [Ազգերի լիգայի] հանձնախմբի զեկույցը և առաջարկները, 24 փետրվարի, 1920թ.; Սևրի պայմանագիր, հոդված # 92, 10 օգոստոսի 1920թ.; Վիլսոնի իրավարար վճիռ, հավելված 1, թիվ # 2) ամրագրված իսկ որոշումները, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը հավատարիմ կմնան իրենց այսօրվա կիսաբերան խոստումներին:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար,
21 հունիսի 2011թ.

Իրանական 2000 կմ հեռահարությամբ հրթիռներն ունակ են Իսրայելին հարվածելու նույնիսկ Իրանի կենտրոնական նահանգներից»

28 Հունիսի, 2011

panorama.am

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային ուժերն համալրված են 2000 կմ հեռահարությամբ հրթիռներով, դրանից ավելի հեռահարության կարիք չունենք, քանի որ Իսրայելի հեռավորությունն Իրանից ընդամենը 1200 կմ է, և մենք կարող են Իսրայելին հարվածել Իրանի կենտրոնական Սեմնան նահանգից»:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն:

«Ամերիկան նույնպես հոգ է տարել Իրանի նկատմամբ և իր ռազմակայանները տեղակայել է Իրանից ընդամենը 600-700 կմ հեռավորության վրա, և նույն իրանական հրթիռների միջոցով կարող ենք հարվածել ամերիկյան բոլոր նշանակետերին»,-նշել է իրանցի գեներալը:

Նշենք, որ ԻՀՊԿ անցկացնում է «Մեծն Մարգարե 6» անվամբ զորավարժություն, և այսօր, զորավարժության երկրոդ օրը ԻՀՊԿ զորքերի կողմից հաջողությամբ գործարկվել է 14 միավոր «Շահաբ 1», «Շահաբ 2», «Շահաբ 3» և «Ֆաթեհ 110» հրթիռները:

Սիրիան զգուշացնում է Էրդողանին. Խոսքերիդ ուշադիր եղիր

22 Հունիսի, 2011

News.am.
22-6-2011-

Սիրիայի արտգործնախարար Վելիդ Մուալիմը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ արվող հայտարարություններին։Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ սիրիացի արտգործնախարարը նշել է, թե Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ներքին հարցեր են եւ ոչ ոք թող չփորձի Սիրիային դասեր տալ։ Անդրադառնալով Թուրքիային, Սիրիայի ԱԳ նախարարը կոչ է արել Էրդողանին՝ զգույշ լինել ելույթների մեջ։ Նշենք, որ թուրքական կողմը հայտարարել էր, թե մեկ շաբաթ ժամանակ է տալիս Սիրիայի նախագահին՝ բարեփոխումներն իրականացնելու համար։

Մեր Սուրիան

20 Հունիսի, 2011

Ռամկավար Մամուլ
Յունիս 18, 2011

Տոքթ. Ճօրճ Բարսեղեան

Սփիւռքահայութեան քանի՞ տոկոսը երախտապարտ պէտք է ըլլայ Սուրիոյ՝ հաշուած չեմ, չեմ գիտեր, սակայն վստահ եմ որ այդ թիւը փոքր չէ, որովհետեւ սփիւռքահայերը որքան ալ,պարտադրաբար, ֆիզիքապէս հեռացած ըլլան հայրենիքէն, այնուամենայնիւ, անոնց մեծամասնութեան ճամբան անցած է Տէր Զօրի անապատէն. տարածք՝ որ մուսլիման ոճրագործի մը ծրագիրով անյուշ գերեզմանը պիտի ըլլար Հայ կոչուած կէավուրին, սակայն տեղաբնակ նոյնակրօն՝ մուսլիման Արաբը խանգարեց հրէշային այդ ծրագիրը…։ 

Կրկնութիւն մը ըրած ըլլալու հաշւոյն, յիշեմ որ թուրքի եաթաղանէն փրկուած Հայորդիներուն մեծ մասը, նախ հանգրուանած է Սուրիական քաղաքներ: Ոմանք մինչեւ այսօր կը շարունակեն մնալ Հալէպ, Դամասկոս, Գամիշլի, Հոմս, Լաթաքիա եւ այլ քաղաքներու մէջ, ուր կեանքի կոչուած են ազգային շէն գաղութներ. իսկ շատեր անցնելով Լիբանան, Յորդանան, Երուսաղեմ, Եգիպտոս, իսկ յետոյ Եւրոպա ու նոր ցամաքամասեր, Հայ գաղութներ հիմնած են այդ տեղերը։ Հետեւաբար, Սուրիան սփիւռքահայութեան համար փրկարար օղակ մը ըլլալով, սոսկ տեղանուն, կամ երկրի անուն մը չէ, այլ՝հարազատ տարածք, ջերմ օջախ, ապահով օթեւան ու կացարան, ուխտավայր, քիչ մըն ալ՝ հայրենիք…։ 

Այսօր Սուրիան քաղաքացիական պատերազմ սպառնացող ճգնաժամի մը առջեւ կը գտնուի, որոշ քաղաքական նկատառումներու պատճառներով, որոնք զանազան բացատրութիւններ, փաստեր եւ վերլուծութիւններ կրնան ունենալ։ Ոմանք «Արաբական երկիրներու իշխանափոխութեան ալիք»ի շարունակութիւն մը կը համարեն Սուրիոյ ներքին «տակնուվրայութիւնը», բան մը, որ սկսաւ ժողովուրդի ընկերային, տնտեսական ու վարչական համակարգի վերանորոգման ու բարելաւման պահանջով, կաշառակերութեան ու պաշտօնաւորներու դիրքի չարաշահման վերացման, եւ այլ բազմաթիւ թերութիւններու հանդէպ բողոքով։ Սուրիական փողոցային ցոյցերուն անմիջապէս անդրադարձաւ պետութեանս նախագահ Պաշշար Ասատը, կառավարութեան ամբողջական կազմը փոխելով եւ վերանորոգութիւն ու բարելաւում ապահովող գործնական եւ շուտափոյթ քայլերու ձեռնարկելով։ Սակայն ըստ երեւոյթին, խաղաղ ու նոյնիսկ կառավարութեան կողմէ արդարացի համարուած ժողովրդական այս ցոյցերը շահարկուեցան։ Զինեալ ահաբեկչական գործողութիւններով երկրիս ներքին ապահովութիւնը խանգարեցին, ու

վիճակը «տակն ու վրայ»-ի հասցուցին որոշ մութ ու խառնակիչ ոյժեր, բաղկացած Սիւննի մուսլիման ծայրայեղականներէ ու վարձկան օտարներէ, ղեկավարութեամբ քանի մը վտարանդի սուրիացիներու եւ հրեայ ու որոշ հարեւան այլ պետութիւններէ կարգ մը պաշտօնաւորներու, որոնք, արտերկրէն, մերթ «ժիհատ», մերթ «յեղափոխութիւն» անուան տակ, կը միտէին անձնական հաշիւներ լուծել Սուրիոյ նախագահին հետ, իրենց սեփական գրպանին ձեռնտու շահութաբեր գործարկներ կատարելու, ու երկրիս ներքին ապա եւ արտաքին ապահովութիւնը խախտելու յէտին նապատակներով։ Իսկ գետնի վրայ գործող ծայրայեղականներուն արդէն հաւաստիացուցած էին, որ Սուրիան Սիւննի մուսլիման նահանգներու բաժնելով, ամէն մէկ իմամ իր բաժին իմարաթը եւ համապատասխան խալիֆա-ի կոչումը պիտի ստանար։ Եւ դեռ Սուրիոյ կառավարութեան դէմ համաշխարհային կարծիք ձեւաւորելու, եւ սուրիացիներուն վրայ հոգեբանական ահաբեկչութիւն կիրարկելու միտումով, իրականութիւնները ձեւափոխելով աղաւաղուած պատկերներ տարածելու համար, զինուորագրուած էին շարք մը ծանրակշիռ արաբախօս

արբանեակային հեռուստակայաններ, որոնք կը գործէին «դրամը տուողին տուտուկը կը նուագէ» սկզբունքով, եւ ալ սուտ լուրե՜ր, կեղծ տեսաերիզնե՜ր, կոյր վկանե՜ր, խուլ ականչալուրե՜ր…։

Մանրամասներ դեռ շատ կան, որոնցմէ շատերուն հաւանաբար ծանօթ ըլլաք: Սակայն զանոնք շրջանցելով, պարզապէս դիտել կու տամ, որ Սուրիոյ ներկայ կարգավիճակը իմա՝ կառավարութիւնն ու իշխանութիւնը, յարմարագոյնն են ոչ միայն տեղի փոքրամասնութիւններուն համար (որպիսիք Հայերն են), այլեւ ունին 21-րդ դարուն համահունչ ապրելու եւ յառաջընթաց մը ապահովելու երաշխիքը ժողովուրդի մը համար, որ մոլեռանդ, ծայրայեղութիւնը քաջալերող ու անոր մէջ ու պատճառով գոյատեւող կրօնքի մը տարածումով ողողուած է։ 

-«Ալաուիները գերեզման, քրիստոնեաները Լիբանան…» 

Որքան ալ թեթեւ ու անկշիռ ըլլան այսօր սուրիական փողոցի որոշ մութ անկիւններէն հնչող, վարձուած եւ լուացուած ուղեղներով, տաք գլուխ ցուցարարներու եւ անպատասխանատու կողմէ վանկարկուած նման բացագանչութիւնները, այնուամենայնիւ __¸_*_ìականջի անհաճոյ ըլլալէ աւելի կծու յիշողութիւններ կ’արթնցնեն ու անհանգիստ հոգեվիճակ կը ստեղծեն նոյնիսկ անտարբեր Հայուն համար, որուն մեծ հօր կեանքը մատաղ հանդիսացած էր թուրքի մը «ժեննէթ» երթալուն ի խնդիր… մուսլիման թուրք իմամի մը թելադրութեամբ…։ Թեթեւ ու անկշիռ կ’որակեմ այս բոլորը, սակայն մտահոգուելու հիմքերը շատ են, որոնց գլխաւորն է՝ իշխող Ալաուի մուսլիման փոքրամասնութեան հանդէպ, Սիւննի մուսլիման մեծամասնութեան երկար տարիներէ ի վեր թաքնուած բայց աճող ոխը, բան մը որուն հանգամանգներուն ծանօթ ենք բոլորս։ Եւ գլխապտոյտ առթող այս կացութեան մէջ, եթէ տեղւոյս սակաւաթիւ քրիստոնեաները ոտնակոխ պիտի ըլլան, ալ պատկերացուցէք անոնց չնչին մասը կազմող բարձրախօս Հայերուն վիճակը։ 

Յամենայնդէպս կառավարութեան կողմէ տարիներէ ի վեր որդեգրուած քաղաքականութեան մէջ, գուցէ որոշ թերիներ ալ ըլլան, օրինակ՝ Սիւննի — Ալաուի հակամարտութիւնը մեղմելու զլացում, Ալաուի սպաներու ոչ համեստ վարքագիծ, նաեւ քիչ առաջ յիշուած՝ ժողովուրդին պահանջքները, որոնց լուծման գործնական ու շուտափոյթ ընթացք տալ խոստացած եւ նոյնիսկ խոստումները գործադրել սկսած էր Նախագահը, ինչպէս արդէն նշեցի: Բայց այս բոլորը խանգարելու եւ ձախողեցնելու համար, ըստ երեւոյթին, շռայլօրէն վճարուած է եւ այդ իրավիճակի արդիւնքին ծանօթ ենք այսօր, բոլորս…։ Այս յօդուածին միտք բանին հայկական «լոպպի» մը ստեղծել չէ, այդ ուղղութեամբ… (Հայկական «լոպպի»ն հազիւ թէ մեր ազգային դատով զբաղելու ոյժը ունենայ, մինչ հեւ ի հեւ կը փորձէ բան մը ընել…) այլ, պարզապէս, Սուրիոյ ներկայ կառավարութիւնը խորտակել ցանկացող ոյժերուն օգտակար ըլլալէ դադրելու պահանջ մըն է…։ 

Մարդկային երեւակայութիւնը ի՛նչ ըսես չի հիւսեր… Քրիստոնեաներու տեղահանութիւն դէպի Լիբանան…։ Նման պարագայի մը ի՞նչ պիտի ըլլայ արդեօք ճակատագիրը Սուրիոյ տարածքին գտնուող բազմաթիւ մեր այդ եկեղեցիներուն, որոնք քան՜ի քան՜ի հազար հայորդիներ մկրտած են, զոյգեր պսակած ու օջախներ հիմնած են, որոնց դասին կը պատկանին՝ աշխարհով մէկ տարածուած, տողերս ընթերցողներէն շատեր: Դժուար պիտի չըլլայ զանոնք մզկիթներու վերածելը, (այդ ուղղութեամբ, վարպետ են անպեխ մօրուքաւորները), եւ անկէ ետքը Հայ սերունդներ դաստիարակած մեր դպրոցները կրնան վերածուիլ գուրան դասաւանդելու վառ օջախներու, իսկ ակումբները որբանո՞ցի, կամ շէյխ-ի մը հարե՞մին, Աստուած գիտէ…։ Եթէ բոլոր սուրիահայերը (լոկ երեւակայութեամբս) կարելի ըլլար տեղափոխել Հայաստան, գուցէ յիշեալ կալուածներուն հետագայ ճակատագիրը այնքան ալ կարեւոր չէր ըլլար (գոնէ ինծի համար), սակայն՝ «ի Լիբանան»… այսինքն ոչ թէ ներգաղթ, այլ կրկին անգամ՝ արտագաղթ…։ Երեւակայական գորշ այս

հեռանկարէն ահաբեկած, ամենայն մոլեռանդութեամբ, ներկայ կառավարութեանը կողմը կը դիրքորոշուիմ, առանց պահ մը իսկ վարանելու, կամ ես ինծի պատասխան տալու, թէ «Ճօրճ տղայ, այդ ու՞ր հասեր ես՝ որ տեղական քաղաքականութեան մը տհոլը կը զարնես,  հակառակ քու համոզումիդ որ կ’ըսէ՝ այն ինչ Հայրենիքի մէջ չէ, սփիւռքահայու մը համար ժամանակաւոր է, ուստի՝ անկարեւոր…»։ Բայց չէ՞ որ նման ծայրայեղութեան, եթէ կը դիմեմ, զայն կ’ընեմ տեղւոյս Հայ գաղութին ապահովութենէն մեկնելով …։ 

Այսօր ես կը բնակիմ Սուրիա, որուն բոլոր քաղաքացիներուն՝ Մուսլիման Սիւննի, Ալաուի,Քրիստոնեայ թէ Տիւրզի, գիտակցական մակարդակը վաղուց յաղթահարած է կրօնական ու դաւանանքային հակամարտութիւնները, որդեգրած է փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած համերաշխ կենցաղ, ուր տեղափոխութեան միջոցները շատոնց դադրած են ուղտն ու աւանակը ըլլալէն, եւ ամէն մէկ քաղաքացի ներկայ դարու շունչով ու ռիթմով կ’ապրի, իր ելեկտրոնային հասցէն ունի։ Իսկ սուրիահայերը Սուրիոյ լիարժէք քաղաքացիներ ըլլալով կ’ապրին համախմբուած, յատուկ յարգանքը կը վայելեն Արաբ ժողովուրդին, հպարտ են իրենց ազգային արժանապատուութեամբ, կը վայելեն հանգիստ, բարեկեցիկ կեանք, եւ դեռ կը խօսին ու սորվին Հայերէն։ Վերջապէս ես ոչ թէ Սուրիացի Հայ եմ, այլ՝ Հայ Սուրիացի, այսինքն նախ Հայ «4000 տարուան ազգային պատկանելիութեամբ», ապա Սուրիացի «ընդամէնը 96 տարուան»։ Եւ եթէ այդ 96 տարուան նոր նաւակը պիտի պահէ դէպի ապագայ փոխանցելիք իմ 4000 տարուան կեներս, ուրեմն պարտաւոր եմ անոր ապահովութեամբ մտահոգուելու եւ ըստ այդ գործելու, ու եթէ պետք է՝ ինչու ոչ, նաեւ գոչելու՝ «Կեցցէ՛ Սուրիան ու անոր նախագահը»։ 

Դամասկոս, Սուրիա

Այսօր եկեղեցիների նկատմամբ հավակնություններ ունեն, վաղը՝ տարածքների

19 Հունիսի, 2011

1in.am
19.06.2011

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցը, փաստորեն, չիրականացրեց իր առաքելությունը և չբերեց կողմերին ընդհանուր հայտարարի առկա տարաձայնությունների շուրջ, ավելին՝ ավելի սրեց դրանք և հասարակական քննարկումներ ծավալելու առիթ տվեց։ Այցը, իհարկե, անհաջող ելք ունեցավ հայկական կողմի համար։ Մեկնաբանելով այս փաստը՝ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը հորդորում է դաս քաղել դրանից։

Ըստ փորձագետի՝ եթե հայ-վրացական քաղաքական հարաբերություններում Ռուսաստանի «խանգարող» դերակատարություն կարելի է դիտարկել, ապա հայ-վրացական միջեկեղեցական հարաբերություններում օրերս գրանցված անհաջողության մեջ պետք է մեղադրենք ո՛չ ռուսական, ո՛չ էլ որևէ այլ ուժի, այլ ինքներս մեզ։ Վահե Սարգսյանը տալիս է հետևյալ պարզաբանումը. «Հայ-վրացական եկեղեցական հարաբերություններում առաջացած անհամաձայնության պատճառն այն է, որ հայկական եկեղեցին բացարձակապես չունի անկախություն, և կարելի է ասել, հանդիսանում է պետության կցորդը»։

Եկեղեցական հարաբերություններում հայկական կողմի զգուշավոր, անվստահ, մեղմ քաղաքականությունը վրացիների հանդեպ, որ, ինչպես ապացուցվեց, սխալ է, որոշված է հայկական քաղաքական իշխանությունների կողմից։ «Այն, որ Կաթողիկոսի այցով էլ ընդհանուր հայտարարի չեկան, մեր հայ-քաղկեդոնական եկեղեցիներին տեր չկանգնելու, մինչ օրս այդ հարցը չբարձրացնելու հետևանքն է»,- ասում է Վահե Սարգսյանը։

Անընդհատ խոսելով Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու հարցի մասին` մենք անուշադրության ենք մատնել հայ-քաղկեդոնական եկեղեցիների ինքնության հարցը։ Այս թերացումից հիանալի օգտվեցին վրացիները։ Լոռվա մարզում վրացական քաղկեդոնական եկեղեցիների գոյության մասին վրացական վարկածը անհանգստացնող է ոչ միայն ինքնին, քանի որ չի համապատասխանում իրականությանը, այլև այն տեսակետից, որ դա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի վրացական կողմը պահանջատիրական նկրտումներ ունենա Հայաստանում։ «Եթե ասում են, որ այստեղ կան վրացական եկեղեցիներ, ապա դա նշանակում է, որ կա նաև վրացական տարածքի խնդիր։ Ջավախքում ևս վրացական եկեղեցիների փաստարկը ամրացրեցին, ինչը հզոր հող է, որպեսզի ապագայում Ջավախքը համարեն բնիկ վրացական տարածք»։

Քանանյան. «Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»

13 Հունիսի, 2011

7or.am
13.06.2011

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայիս բանակցային գործընթացին՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը «7օր»–ին ասել է, թե ժամանակն է դուրս պրծնել մինչ այսօր տևած բանակցային գործընթացի արատավոր շրջանակից, քանի որ այն մի օր մեր գլխին չարաչար ջարդվելու է.
«Հայաստանի հանրությունը պետք է հասկանա, որ արցախյան հակամարտության լուծումը հանձնողական, կապիտուլյացիոն ճանապարհով, ՀՀ-ի համար կլինի ոչ թե զարգացման, այլ վերահաս համապետական կործանման երաշխիք: Կարգավորման «հիմնարար սկզբունքների» իրականացման յուրաքանչյուր փորձ կհանգեցնի վատթարագույն ելակետային պայմաններով նոր արյունահեղ պատերազմի: Առկա է բանակցային գործընթացն իրապաշտական նոր հիմքերի վրա փոխադրելու հրամայականը: Վերջերս Ստեփանակերտում հասարակական դաշտի հայտնի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը խոսել է «Ստեփանակերտյան» սկզբունքները ձևակերպելու անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով պաշտոնական Ստեփանակերտի հանցավոր կրավորականությունը` ինքս էլ պատեհ եմ գտնում հանդես գալ «Քարվաճառյան սկզբունքների» դիրքերից` Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած ցեղասպանական պատերազմում լիակատար ձախողման շնորհիվ ձևավորվել է այժմյան «ստատուս քվոն»։ Մեր վերահսկողությունից դուրս մնացել են նախկինում հայաբնակ և պատմաիրավական առումով Հայաստանին պատկանող ընդարձակ տարածքներ: Տեղի է ունեցել հայ և ադրբեջանական բնակչության վերատեղաբաշխում՝ ըստ վերահսկողության գոտիների: Համանման լուծումներ կիրառվել և վավերացվել են միջազգային հանրության կողմից 1945թ. Եվրոպայի հետպատերազմյան կարգավորման ժամանակ Սիլեզիայում, Պոմերանիայում, Արևելյան Պրուսիայում և Սուդետներում, իսկ վերջերս` Բոսնիայիում, Խորվաթիայում, Կոսովոյում: Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը և բավարարվի այդ երկրին մեր շնորհած մեծագույն զիջմամբ՝ հրադադարով և վերջինիս ամրագրած տարածքային` հայկական կողմի համար առավել քան «փոխզիջումային», իրողություններով: Հարկ է վերսկսել 2007թ. վերջնականապես կասեցված ազատագրված տարածքների համապարփակ վերաբնակեցման գործընթացը: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ու «ճգնաժամային խմբի» փորձագետները խնդրի առթիվ գանգատվում են, թե վերաբնակեցումը ստեղծում է «ֆե ակոմպլի»` «կատարված փաստի» դրությունը: «Կատարված փաստի» դրությունն ամրապնդելու ուղղությամբ ակամա պիտի գործի նաև անձամբ ՀՀ նախագահը, քանզի «հանճարեղ բլեֆի» կամ հանձնելու դիվանագիտությունը շարունակելու դեպքում Սերժ Սարգսյանը, ողջ շրջապատով հանդերձ, անխուսափելիորեն կհանձնվի դաշտային իրողության անողոք դատաստանին: Իսկ սեփական երկրի ու ժողովրդի դեմ օգտագործվելուց հետո Հաագայում հայտնվելն էլ ՀՀ նախագահի համար պետք է նկատվի իրեն սպասվող դժնդակ ճակատագրի մեղմագույն հանգուցալուծում, թեև դրա «շանսերը», ըստ երևույթին, առավել քան սակավ են»։

Ասադի կողմնակիցները Դամասկոսում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

13 Հունիսի, 2011

7or.am
13.06.2011

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի շուրջ 2000 կողմնակիցներ հարձակվել են մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Սիրիայի անվտանգության ուժերին և դեսպանատան անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ցրել բողոքող ամբոխին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարական զորքերի գործողություններն անվանել էր անմարդկային։

Թուրքիայի արատավոր արշավը ընդդեմ Սիրիայի կառավարութեան շատ ավելի վատն է, քան արաբական մամուլի քարոզչությունը ընդդեմ Դամասկոսի:

Մինջ Սիրիան բազմիցս ասել է որ զինված խմբերն են պատասխանատու կատարվող անկարգություններին, Թուրքիան փորձում է խեղադյուրել իրականությունը եւ մեղադրում Իրանի եւ Լիբանանի դիմադրության շարժման, «Հեզբոլլահ»ին:

Թուրքիայի վերջին շրջանում ի հայտ եկած դիմակը պատռվեց:

Թուրքիան իրականացնում է ԱՄՆ դավադրությունը Սիրիայում

13 Հունիսի, 2011

13.06.2011

Ըստ մի քաղաքական վերլուծաբանի Սիրիայում տեղի ունեցող անհանգստությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքականության հետեվանք են, որը իրականացնում է Թուրքիան:

Հատի Մոհամետը ասում է որ Թուրքիան խաղում է երկակի խաղ- մի կողմից աջակցում է Սիրիայի կառավարության, իր ազդեցությունը ուժեղացնելու տարածաշրջանում, իսկ մյուս կողմից սատարում է զինված ավազակախմբերին, ձգտելով խթանել ներքին ապստամբությունը:

Վերլուծաբանը նշում է որ , այժմ Միացյալ Նահանգները ձեւավորած են մի օպերատիվ շտաբ  Թուրքիայի հարավում եւ այդտեղից են ուղղորդում անկարգությունները, ավելացնելով որ Թուրքիային է հանձնարարված իրականացնել այս հակասիրիական ծրագիրը եւ այդ նպատակով ԱՄՆ օգնություն է տրամադրում  Թուրքիայի բանակին :

Թուրքիան Մերձավոր Արեւելքի տրոյական ձին

11 Հունիսի, 2011

Ավելի ու ավելի հստակ է դառնում  որ  այս բոլոր ժամանակահատվածում  Թուրքիան դավադրաբար  ծրագրում էր իր ազդեցությունը ուժեղացնել  Մերձավոր Արեւելքում, Իսլամության եւ ժողովրդավարության քողի տակ .

Եգիպոսի “Իսլամ եղբայրներ”ը եւ Թուրքիան են կանգնած Սիրիայի անկարգությունների հետեվում:

Ըստ Դամասկոսում գտնվող  լավատեղյակ աղբյուրների, Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների «աննախադեպ ակտիվացումը” բխում է «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մահմեդական եղբայրություն շարժումի միջեվ կայացած գործարքից»:

Զեկույցում նաեւ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի հետախուզության գործակալությունը նունպես մասնակցում է դավադրության:

Ըստ զեկույցի բովանդակության, նման դեպքերի տրամաբանությունից ելնելով  հավանական է մոտ ապագայում, նոր զարգացումներ տեղի ունենան , որոնք փոխելու են  սահմանված նորմերը ոչ միայն Սիրիայում եւ Լիբանանում, այլեւ աշխարհի մյուս մասերում , մասնավորապես, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում.

Առնվազն 120 Սիրիացի զինվորներ զոհվեցին երբ զինված խմբավորումներ հարձակվեցին ոստիկանության եւ անվտանգության կայանների վրա:. Սիրիայի կառավարությունը  իր խոսնակի միջոցով հայտնեց որ այդ զենքերը Սիրիա մուտք են գործել  Թուրքիայից: