Archive for the ‘Տոներ’ Category

Զատիկ բառի մեկնությունը

20 Ապրիլի, 2014
Հատված
Համլետ Մարտիրոսյանի
«ԱՌՅՈՒԾ ՆՇԱՆԱԳԻՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ ԵՒ ՀԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» գրքից

Harutyan-ton-Zatik

Աքքադերենում «արևածագ» իմաստն արտահայտում է şītu բառը, որը բնիկ հայերեն ցայտ (ցայթ, ցաթ, ցեթ, ցէթ) բառն է, որի բայական ձևն է ցայտել, ցաթել, ցեթեալ= ծագիլ, լույս ցոլանալ» (բարբառներում՝ ցաթել, ծեթիլ, ձիթիլ, ծաթիլ): Սրա շումերերեն զուգահեռներից մեկն է ZI սեպանշանի zeg3/zig3 ընթերցումը: Շումերերեն zeg3/zig3 բառն իր «դուրս գալ, ծագել, վեր բարձրանալ, արևածագ» իմաստներով նույնանում է հայերեն ծագ, ծայգ, ծէգ=«ծայր սկզբի, արևածագ» բառի հետ, որից ծագել=«արևի դուրս գալը, ծագելը»: Հայերենում «ծագ» բառը գործածվում է նաև «կողմ» իմաստով (հմմտ. «աշխարհի չորս ծագերը» արտահայտությունը), որը շումերերենում ներկայացվում է ZAG սեպանշանի zag=«կողմ» բառով (աքքադ. ahu, idu):

Մյուս կողմից zi-ig=ze/i-eg/k=ze/i-ig/k վանկագրման (երբեմն zi-ga) միջոցով կարող ենք ներկայացնել zid/t-eg/k =zed/t-ig/k=zidig/zitik, zedik/zetik ձևով, որտեղ ig/ik/eg/ek մեզ քաջածանոթ ek/ig=«դուռ, դարպաս» բառն է, իսկ zi/ze-id/it=zid/zed/zit/zet բաղադրիչը ZI սեպանշանի ընթերցումն է և նշանակում է «ճիշտ, ճշմարիտ, օրինական»: Սրա հայերենը զետունք=«օրենք» բառի եզակի «զետ» ձևն է, որը կրում է նաև «վարդապետ», իմա՝ «ճշմարտությունը, օրենքն (իմացող)»: Երկու բառերն էլ վկայված են Երեմիա Մեղրեցու բառարանում:

Վերադառնանք zig3 = zidig/zitik, zedik/zetik բառին ու նրա «դուրս գալ, վեր բարձրանալ, ծագել, հառնել» իմաստներին: Եթե այս բառի zed/zet/zid և ik/ig բաղադրիչներն ընթերցենք որպես իմաստակիր բառեր, ապա կստանանք «ճշմարիտ(=zet) դուռ(=ik/ig)» տառացի իմաստը, ինչից էլ բխեցվել է հառնելու, վեր բարձրանալու, ծագելու գաղափարը, որպես zidig/zitik, zedik/zetik բարդված բառի իմաստ: Հայ ընթերցողը հավանաբար արդեն ի դեմս շումերերեն zitik/zetik բառի տեսավ հայերեն «զատիկ» բառը (բարբառներում նաև զադիկ, զադիգ, զատիգ, զէտեգ): Եթե այդպես է, ապա նա իրավացի է:

Ահա թե ինչ է գրում արք. Մ. Օրմանյանը Զատիկ տոնի մասին. «Զատիկ է կոչվում մեզ մոտ հրեական Պասեքի տոնը, և որովհետև հրեաերեն բառի բուն թարգմանությունը չէ, անհավանական չի լինի կարծել, թե Զատիկ հորջորջումը բնիկ ու սեփական հայերեն ծագում ունի, և եղանակների բաժանվելուց կամ գիշերահավասարով տարին երկու մասի բաժանվելուց վերցված անուն է և հեթանոսական ժամանակներից մնացած տոն է, …Այնպես որ, նույնիսկ ս. Գրի մեջ Պասեք բառը Զատիկ բառով է թարգմանված: Հրեական Պասեքը քրիստոնեության մեջ Քրիստոսի Հարության տոնին վերածվելով, այդ փառավոր տոնն էլ մեզ մոտ «Զատիկ Յարութեան» է կոչվել» (Մ. արք. Օրմանյան, Ծիսական բառարան, Երևան, 1991, էջ 19): Ակնհայտ է, որ Մ. Օրմանյանը տոնի Զատիկ անվանումը բխեցնում է զատ=«առանձին, մեկուսի, զատված, հեռու» բառից, ինչը ճիշտ չէ: Սակայն նա իրավացի է, որ տոնը հայոց ազգային (նախաքրիստոնեական) կրօնի տոն է, իրավացի է, որ բառը բնիկ հայերեն է և վերջապես իրավացի է, որ տոնը գարնանային գիշերահավասարի հետ է առնչվում:

Զատիկ անվանման համար Հ.Աճառյանը բերում է «զենումն, զոհ, տոն, հանդես, հրեից պասեքը, քրիստոնեից Յարության տոնը, մահմետականների տոնը» երկրորդային իմաստներ: Միջնադարյան որոշ հեղինակներ «զատիկ» բառին վերագրել են «անցք, ելք» իմաստ, որը մոտ է շումերերենում վկայված «ճշմարիտ դուռ» իմաստին, սակայն պարզ չէ, թե այդ իմաստը տեղում և ավանդաբար է անցել հեղինակներին, թե նրանք այն «զատիկ» բառին են վերագրել Հին կտակարանի ազդեցության տակ (հրեաների ենթադրյալ ելքը Եգիպտոսից, ինչի հետ էլ կապվում է Պասեքի տոնը):
Ինչ վերաբերում է zetik=զատիկ բառի «ճշմարիտ դուռ» տառացի իմաստին, ապա կարծում ենք նրանում արտահայտված է այն իրողությունը, որ գարնանային գիշերահավասարի օրն է Արևը ծագում ճիշտ արևելքից (գարնանային գիշերահավասարից հետո արևածագի կետը ճշգրիտ արևելքի ուղղությունից տեղաշարժվում է դեպի հյուսիս, հասնում է ամառային արևադարձի կետին, ապա ետ դառնալով, աշնանային գիշերահավասարին վերադառնաում է ճշգրիտ արևելքը նշող կետին, որից հետո տեղաշարժվում է դեպի հարավ՝ մինչև ձմեռային արևադարձի կետը):

Արդյունքում կարող ենք ասել, որ Զատիկը եղել է անշարժ տոն, նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, իր «ճշմարիտ դուռ» իմաստով արտահայտել է ճշգրիտ արևելքից Արևի ծագման եզակիության ընկալումը, իսկ բառի «դուրս գալ, վեր բարձրանալ, ծագել, հառնել» իմաստով փաստել է ձմեռային տկար վիճակից դուրս գալու, վեր բարձրանալու, հզորանալու պրոցեսը: Եթե ելնենք «ճշմարիտ դուռ» իմաստից, ապա հայերեն անվանման ձևը պիտի լինի զատեկ=«օրինավոր գալուստ, օրինավոր գալը» կամ զագէգ=«օրինավոր այգ, օրինավոր ծագում»:

Եթե այս փաստերով վերադառնանք շումերական պատկերագրության արևածագի KUR լեռանը (տես նկար 6, 7) և հիշենք, որ լեռան անվանումը միաժամանակ նշանակել է «արևելք», ապա կհասկանանք, որ երկգագաթ լեռից ծագող արևը պատկերված է Զատիկի պահին: Իսկ արդյունքում պիտի փաստենք, որ սա մի շշմեցուցիչ ավանդապահության օրինակ է, որ տոնն ու նրա անվանումը հայոց մեջ պահպանվել են առնվազն 5000 տարի: Այս տարիքը մենք հաշվարկեցինք սկիզբ ընդունելով հնագույն շումերական սեպագիր աղբյուրները, իսկ իրականում տոնի տարիքի ու անվանման ակունքները շատ ավելի հին են և ձգվում են մինչև ժայռապատկերների փորագրման ժամանակները:
Հին կտակարանի հեղինակներն այս արեգակնային տոնը հարմարեցրին Եգիպտոսից հրեաների ենթադրյալ ելքի հետ, իսկ քրիստոնեությունն այն նույնացրեց Քրիստոսի հարության հետ: Արդյունքում տոնը մտնելով օտար միջավայր, վերաիմաստավորվեց, իմա՝ աղճատվեց ու նաև դարձավ շարժական և այդ վիճակով քրիստոնեության հետ վերադառնալով Հայաստան, մոռացության քող քաշեց հազարամյակների հնություն ունեցող ազգային ու ճշմարիտ տոնի վրա: Անդրաշխարհից ծագող հզոր Արևի Աստվածը նույնացվեց մեռելներից հարություն առնող Աստծո հետ: Արևի Աստծո տոնը մոռացվեց, իսկ տոնի անվանումը պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի և ս. Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ, ով աստվածաշնչյան «պասեք» բառի փոխարեն գործածեց Զատիկ անվանումը:

Մեծազոր Միհրի Ծնունդը

22 Դեկտեմբերի, 2013

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելու` իր կրոնի մեջ, որովհետև ցեղի մոտավոր ինքնահայտնությունը հնարավոր է միայն իր աստվածների՛ միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛ ակն ու աղբյուրը՝ մեր մեծ Հույսի և Զորույթի: Այս է, որ հուրախություն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մեջ:
Գարեգին Նժդեհ

Ձմեռային արևադարձ է, և Հայը հազարամյակներ շարունակ, այս օրը տոնել է Մեծազոր Միհրի ծնունդը: Երկնային Լույսի և Արեգակի, Ճշմարտության, Ներազգային Համաձայնության լուսաճաճանչ Դիցն է Միհրը՝ Արարչադիր օրենքի մարմնավորողն ու հովանավորը: Արարչի ամենատես ու արդարադատ որդին, Տիեզերական Ջահը ձեռքին հսկում է Արարչական օրենքների, Աստվածադիր կարգի պահպանմանը, նաև՝ օրենքներ է սահմանում, հետևում տիեզերական ներդաշնակությանը, Հայորդիների համաձայնությանն ու միաբանությանը: Ժայռածին է մեծազոր Դիցը: Ամեն օր, իր ոսկյա մարտակառքով նա բարձրանում է Արագածի վեհաշուք գագաթն ու այնտեղից հսկո՛ւմ Հայոց Հայրենիքին: Ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամի՛ն է Արդարադատ Դիցը, ուստի Հայը երբե՛ք չի ստել: Պահիր ու պաշտպանի՛ր Ազգդ ու Հայրենիդ,- պատգամում է Միհրը, և Միհրապաշտ Հայքում ծաղկո՛ւմ էին մեր Ազգն ու Հայրենին: Ոչնչացրո՛ւ թշնամուդ,- պատգամում է Միհրը, և Հայոց Արևապաշտ Տիրակալներն իրենց կյա՛նքն էին անցկացնում՝ մեր Տեսակին սպառնացող ամենաչնչին վտանգն իսկ, իր բնում խեղդելու համար: Եղիր հաստատակամ ու խիզախ՝ ռազմի դաշտում,- կամենում է Միհրը, և Հայ զինվորի անունը հոմանիշ էր քաջության ու արիությա՛ն: Ապրիր ազատ ու պատվավոր, — պատգամում է Միհրը, և հեթանոսը Հայն իր ամենազոր Դիցի այս պատգամնե՛րն էր տարածում՝ մինչև այնտեղ, ուր հասնում էր Հայոց ռազմիկների սուրը:

Դարերի ընթացքում, նենգափոխվեց ու գլխիվայր շրջվեց Հայոց Արէգ-Դիցի պաշտամունքի խորհուրդը, և նրա կենսածին, արդար ուժի և հպարտանքի աղբյուր հանդիսացող պատգամները փոխարինվեցին «սնանկների ու տնանկների» վարդապետությամբ: ՈՒ Հայոց Լուսեղեն Դիցի հմայքը, ուժն ու խորհուրդն հիշեցնող ամեն ինչ խարանվեց ու պարփակվեց չարամտորեն հորինված մեկ անվան մեջ՝ «Վատմիհր»: Բայց իզուր. Ագռավաքարում անշե՛ջ է պահվում արտացոլումը մեհենական սրբազան հրի՝ Միհրական Օխնուկ Կրակը, որ, ժայթքե՛լու է դեռ, դո՛ւրս է ելնելու Մհերի հետ ու մաքրագործելով յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին, Հայ Ոգու Փառքի նոր ոսկեդա՛րն է բերելու աշխարհին: Մեր գյուղերում, դեռ ավետո՛ւմ են աքաղաղները սրընթաց վերելքն ամեծազոր Դիցի՝ Արագածն ի վեր. ամեն այգաբաց, այստե՛ղ է հսկվում, նախապատրաստվում այն օրը, երբ Միհրի տոնը նշող Հայկազունները կվերականգնեն մեհյանները նաև՝ Դերջանում, Վասպուրականում, ու այլուր: Իսկ մինչ այդ,
Միհրական Հուրը թող երբե՛ք չլքի Հայոց սրտերը: Բարի Լույսն ու Արեգակը թող պահպանե՛ն Հայի ուժը, արարելու կամքն ու նվիրումը: Մեծազոր Դիցի կամքով երկնքում ամբարվող սրբազան մեղրը թող ծորա՛ ամեն պահ՝ Հայոց սուրբ հողին: Թող բարի՛ք երկնեն Հայոց դաշտերը: Թող երկա՛թ կռեն Հայոց լեռները: ՈՒ թող մեծ Միհրի սուրբ հրո՛վ օծվեն Հայոց սրտերը: Շնորհավոր և Ավետիս՝ բոլո՛ր Հայերին:
«Հայրենիք» Ակումբ 

Պատմական տեղեկանք*)

1. Հայկական Լեռնաշխարհից՝ Միհրի մասին առաջին գրավոր հիշատակությունը մեզ է հասել մթա 14-րդ դարից: Դրանից միայն 1000 տարի անց՝ մթա 4-րդ դարից սկսած է Միհրը հիշատակվել՝ պարսից սեպագրերում և հնդկական վեդաներում: Արդեշիր Բ Բարեպաշտ արքան (մթա 405-359), կրոնական հեղափոխության արդյունքում, մթա 395 թ. Միհրի և Անահիտի պաշտամունքները ներմուծեց Պարսկաստան՝ դրանք միաձուլելով զրադաշտականությանը: Մթա 1-ին դ. Միհրի պաշտամունքը ներթափանցեց Հռոմ: Մթ 3-րդ դ. այն արդեն տարածված էր Հնդկաստանից մինչև Իսպանիա ընկած ողջ տարածքում:

2. Միհրապաշտ հոգևորականությունն ուներ 7 կարգ. Ագռավ: Սրանք մեհյանի սպասարկուներն էին: Անգղ: Միհրի նորահաս նվիրյալներն էին: Զինվոր: Միհրական զինվորներն են: Զինվորն անցնում էր քննության երկար ու բարդ ճանապարհ: Դժվարին պայմաններում կռվում էր գայլի դեմ, պետք է կարողանար ջրից ազատվել՝ նույնիսկ ձեռքերը կապված վիճակում, ձյան վրա պետք է ոտաբոբիկ անցներ երկար ճանապարհ, դիմանար երկարատև քաղցի ու ծարավի: Վերջին փորձությունը՝ քաղցած ու տանջահար վիճակում, մեհյանում փորված գերեզմանափոսի մեջ գիշերելն էր, որն հաջող անցնելուց հետո, նրան էին մատուցում արյունոտ սրի ծայրին դրված թագը: Զինվորն այն դնելով իր ուսին՝ ասում էր զինվորական երդումը. «Միհրն է իմ թագը»: Ապա ջրով կնքվելուց, այսինքն, անցյալը ջնջելուց ու վերածնվելուց հետո՝ նրա ճակատին էր խարանվում Միհրական կնիքը: Առյուծ: Այս կարգի մասին տեղեկությունները շատ սակավ են: Համարվում է, որ Միհրի սպասարկուն է, նվիրատուն: Պատկերված է միշտ Միհրի ներկայությամբ: Խուսափում էր ջրից, խորհրդանիշն էր կրակը: Ձեռքերը ջրով չէր լվանում: Պերսես: Հ. Ներսիսյանը նմանեցնում է «պարսիկին»: Խորհրդանշում է լուսինը: Ձեռքերը օծման ժամանակ մեղրով է լվանում, քանզի խորհրդանշում է պտուղների պահապան լինելը: Ըստ հին հավատալիքների, մեղրը ստացվում է լուսնյակից, ուր անարատանում է Միհրի սպանած սրբազան ցլի սերմը՝ նոր պտուղների և բույսերի մայրը: Այսպիսով, լուսինը՝ պերսեսի խորհրդանիշը, պտուղների պահպանիչն է: Արև. Արևի գործակալը երկրի վրա: Հայր. բարձրագույն դասը: Նշաններն էին՝ գավազանն ու օղը: Գավազանը խորհրդանշում է իշխանություն, օղը՝ դաշինք, ուխտ, սեր: Այստեղից, մինչ օրս պահպանված՝ ամուսնության, նշանի ժամանակ օղերի փոխանակման սովորույթը: Ծեսերի ժամանակ Հայրն էր դնում Միհրի գլխարկը:
Բացի այս 7 հիմնական կարգից, կային նաև 12 ենթակարգեր, բաշխված ըստ չորս տարրերի. Օդ. ագռավ, անղ, ջայլամ: Հող. զինվոր,ուղտ, ցուլ: Հուր. քաղ, ձի, արև: Ջուր. հայր, արծիվ, պապ:

3. Արևապաշտ հայը կրակը բաժանել է 4 դասի. Աշտ — Հավերժ սուրբ կրակը, որի ակնաղբյուրը վառվում է երկնակամարում Արամազդի առջև: Աշտի շնորհիվ է սրբանում մեհյանների կրակը: Ատր — Երկնային, կայծակե կրակը, որ տարածվելով երկնքում՝ հալածում է վիշապներին: Կրակ — Գոյատևում է բույսերի ու փայտի մեջ: Ծնվում է մորից, հատկապես՝ մայրի ծառի փայտից: Մեհյանների սուրբ կրակը սնում էին մայրիի ոստերով: Հուր — Արարչի ցոլքն ու պարգևը, վառվում է մեր մեջ, նրանից է կյանքը:

*) Միհրի և Միհրականության մասին տեղեկությունները քաղված են Հովիկ Ներսիսյանի «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան», «Նախաքրիստոնեական Աստվածները Հայոց» և Վարդան Լալայանի «Հայոց Դիցաբանական Համակարգ» աշխատասիրություններից:

Թող Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները

11 Օգոստոսի, 2012
Օ­գոս­տո­սի 11-ին Նա­վա­սար­դի տոնն է: Նշվում է Հայկ Նա­հա­պե­տի՝ Բե­լի դեմ տա­րած փառահեղ հաղ­թա­նա­կի օրը:

Հայկ Դյուցազունն այդ օ­րը, աշ­նա­նա­յին ա­րե­ւա­դար­ձից 40 օր ա­ռաջ հաղ­թեց Ա­րա­րա­տը նեն­գո­րեն զավթած Տի­տան­յան Բե­լին եւ վե­րա­տի­րեց Հա­յոց Աշ­խար­հն ու հա­յութ­յա­նը բե­րեց ա­զատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:

Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի եւ ի­զուր չէ, որ կար մի ժա­մա­նա­կա­հատ­ված, երբ օ­գոս­տո­սի 11-ը եւս նշվում էր որ­պես Նոր Տա­րի՝ Նոր Կյան­քի օր…

Հայկ Նա­հա­պե­տը Հա­յ-Արիական Դի­ցա­կար­գի հա­մա­ձայն Մարդ-Աստ­ված է՝ Աստ­վա­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աս­տ­ված, ով խո­սել է Հայ Աստ­վա­­ծ­նե­րի հետ, ան­գամ կա­տա­րել Աստ­վա­ծա­յին Ա­ռա­ջադ­րանք­ներ… Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…

Օ­գոս­տո­սի 11-ը հին Նա­վա­սարդ ա­միսն է: Նավ-Աս-Արդ՝ ու­ժա­կա­նութ­յան-զո­րութ­յան խորհր­դի հաս­տա­տում: Նա­վա­սարդ­յան խա­ղերն էլ ա­ռա­վե­լա­պես զո­րա­խա­ղեր են ե­ղել, ո­րի ժա­մա­նակ Հայկ­յան զին­վո­րի պա­տ­­վա­վոր կո­չում է տրվել:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները օգոստոսի 11-ի լուսաբացին, Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն են կազմակերպել՝ փառաբանելով մեր զորավոր նախնուն եւ Հայ Աստվածներին:

Թո՛ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները եւ վերատիրեն Հայքին ու համախմբեն Ազգը՝ ինչպես դա արեց Աստվածամարդ Հայկը… Ցավոք, հայի գենը նոր «Բել»-եր է ցրցամ տվել:

Արիական-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքներին, որտեղ էլ կազմակերպվեց տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված եւ ավանդական ուտեստների համտեսմամբ:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
11.08.2012թ.

Նեմրութի հայ հեթանոսական մեծ սրբավայրը. Աշխարհի 8-րդ հրաշալիքը

2 Հունիսի, 2012

Հայկական լեռնաշխարհում գտնվող փոքր Նեմրութ լեռան (Մեծ Նեմրութը գտնվում է Վանա լճի արեւմտյան կողմում-3050 մ) վրա գտնվող հայ հեթանոսական Աստվածների հուշարձանախումբը շարունակում է մնալ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների հետաքրքրության  շրջանակում : Սակայն թե ցուցանակներում, թե զբոսավարների պատմածներում իսպառ բացակայում է «հայ» անունը` շեշտվելով միայն հունական Աստվածների անունները:

Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի կամ Կամախի արքա Անտիոքոս 1-ինը, ով Քրիստոսից առաջ 70 թվականին Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագարդրվել էր Տիգրանյան թագով, 2150 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր դամբարանն էր կառուցել, շրջակայքում տեղադրել հեթանոսական Աստվածների եւ իր արձանը:

Նեմրութ լեռան գագաթին է գտնվում է Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձեւ ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների, թաղված է Անտիոքոսը: Ավազաբլուրների արեւելյան եւ արեւմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը: Բացի իր եւ Աստվածների արձաններից, Անտիոքոսն այնտեղ կանգնեցրել է նաեւ թագավորության խորհրդանիշ առյուծի եւ արծվի արձանները, որոնց մերձակայքում են գտնվում Անտիոքոսի նախնիների պատկերները՝ քանդակված ժայռաբեկորների մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեմրութ լեռան դամբարանաբլուրը մեծ վեճի առարկա է դարձել Թուրքիայի Ադըյաման եւ Մալաթիա նահանգների միջեւ: Նեմրութ լեռը գտնվում է Ադըյաման նահանգի տարածքում, սակայն Մալաթիայի նահանգապետարանը պնդում է, որ լեռան վրա գտնվում են հուշարձաններ, որոնք մտնում են Մալաթիայի նահանգի մեջ:

Տարիներ տեւող այս վեճը դեռ վերջնական լուծում չի ստացել: Ադըյամանի նահանգապետարանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել՝ զգուշացնելով Մալաթիայի նահանգապետարանին՝ Նեմրութ լեռան Աստվածների պատկերները չօգտագործել որպես Մալաթիայի խորհրդանիշ: Այս վեճի պատճառն այն է, որ Նեմրութ այցելող զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսում, ուստի, ամեն նահանգ աշխատում է զբոսաշրջիկներին իր նահանգի միջոցով ուղղորդել դեպի Նեմրութ:

Լեռան վրա տիրող անբարենպաստ եղանակային պայմանները՝ ուժեղ քամիները եւ սաստիկ սառնամանիքները մեծ վնաս են հասցնում հուշարձաններին: «Մեր քունը փախել է այն մտքից, որ կարող է  հանկարծ այդ արձանները վնասվեն։ Իմ ձեռքում լիներ, վերմակս այդ արձանների վրա կգցեի»,-մի առիթով ասել էր Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը՝ շեշտելով, որ իրենք տարբեր առաջարկներ են ստացել՝ արձանների պահպանման հետ կապված։

Ըստ նախարարի՝  որոշ մասնագետներ առաջարկում են արձանները պատել քիմիական լուծույթներով, որոնք կապահովեն արձանների ամրությունը, ինչպես նաեւ արձանների շուրջ ապակե պատ կառուցել կամ վրան տեղադրել։ «Ձմռանը լեռան վրա ուժեղ քամի է լինում եւ դրան չի դիմանա թե վրանը, թե ապակե պատերը։ Իսկ ամուր ապակել պատեր կառուցելու համար անհրաժեշտ է հիմքեր փորել, ինչով ավելի վնաս կտանք արձաններին։ Դրա համար էլ մտածում ենք, որ ամենահարմար տարբերակն այն է, որ արձանները ուղղաթիռով տեղափոխվի 800 մետր ներքում գտնվող Քահթայի թանգարաններից մեկը»,-նշել էր Էրթուղրուլ Գյունայը:

Գուցե սկսենք ապրել մե՞ր ժամացույցով

29 Դեկտեմբերի, 2011

7or.am

…ըստ «Արարտյան ուխտագրքի»՝ 2012թ. լրանում է հայոց տոմարի 9595–րդ տարին, իսկ ըստ Հայոց բուն թվականի՝ 4504–րդ տարին։

Թե երբվանից են մարդիկ սկսել հաշվել ժամանակը և հետևել տիեզերական մարմինների ընթացքին, այսօր դժվար է ասել։ Մի բան պարզ է՝ հազարամյակներ առաջ այնպիսի ճշգրիտ հաշվարկներ են արվել, որ ճշգրիտ գիտությունների մեր դարում դրանք միայն ինչ–որ տասըհազարերորդականի շեղում են տալիս։ Այդպես է, օրինակ, Արեգակի շուրջը Երկիր մոլորակի պտույտի պարագայում։ Հենց Երկիր մոլորակի պտույտով էլ պայմանավորվում է երկրային ժամանակը, որը հաշվարկելու համար առաջացել են տոմարային համակարգերը։

Մենք գիտենք՝ ուրույն տոմարական համակարգ են ունեցել նաև հայերը։ Շատ գիտնականներ, սովորության համաձայն, ասում են, թե մենք այն փոխ ենք առել մեր առավել խելոք հարևաններից։ Նրանք կարծիք հայտնելիս կամ տեղյակ չեն լինում Հայաստանով մեկ սփռված ժայռապատկերներից, ամենատարբեր գտածոներից, ինչպես նաև մեր բանավոր զրույցներից ու առասպելներից, գրավոր աղբյուրներից, կամ դրանք դիտավորյալ անտեսում են՝ ջուր լցնելով մշակույթ ստեղծողի հովեր ունեցող այլոց ջրաղացին։

Չխորանալով տոմարագիտական ուսումնասիրությունների հակասական բավիղում, միայն նշեմ՝ ըստ «Արարտյան ուխտագրքի»՝ 2012թ. լրանում է հայոց տոմարի 9595–րդ տարին, իսկ ըստ Հայոց բուն թվականի՝ 4504–րդ տարին։ Վերջինի վերաբերյալ ավանդությունն ասում է, թե ճիշտ 4504 տարի առաջ՝ մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին (հաշվարկը հիմնավորվում է այն տեղեկությամբ, թե մ.թ. 428թ. այդ օրը ավարտվել է Հայկա  2–րդ շրջանը) Հայկը սպանեց մեր երկիրը ստրկացնելու եկած Բելին ու դրանով հիմք դրեց ժամանակի Հայկյան հաշվարկին։ Հայկն այնուհետև «տեղադրվեց» երկնքում՝ դառնալով Հայկի համաստեղություն, որը Եվրոպայում հայտնի Օրիոնն է։ Տարվա 12 ամիսները՝ բաղկացած 30-ական օրից, կոչվեցին ժամանակը սահմանող Հայկի ուստրերի ու դուստրերի անուններով, իսկ հավելյալ 5 օրերը՝ անզեն աչքով տեսանելի մոլորակների։ Մեր հները նաև չեն առաջնորդվել ժամանակի միավորները  պարզապես համարակալելու սկզբունքով, դրա համար էլ անուն են տվել նաև ամսվա բոլոր 30 օրերին և օրվա բոլոր 24 ժամերին։

Որքան էլ հայոց տոմարի այդ անունները հիշատակվում են ու կրկնվում, մեր հիշողության մեջ այժմ նստվածք չեն տալիս, քանի որ համարակալելով՝ մենք ավելի հեշտ ենք հիշում։ Սակայն յուրաքանչյուր անուն մշակույթ է, հավատալիք, խորհրդանիշ, ուստի երևի ամեն առիթ պետք է օգտագործենք, որ դրանք վերհիշենք։  Իսկ Ամանորը հենց ամենահարմար առիթն է։

Այսպես, Հայկյան տոմարի 13 ամիսների անուններն են ըստ հերթականության. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Արանց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելյաց։

Վերջին՝ Ավելյաց ամսվա օրանուններն են Փայլածու (Մերկուրի), Արուսյակ (Վեներա), Հրատ (Մարս), Լուսնթագ (Յուպիտեր),  Երևակ (Սատուրն)։ 12 ամիսների օրանուններն ըստ հերթականության կրկնվել են և դրանք են. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրոն կամ Սփյուռ, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար։

Ցերեկվա ժամանուններն են՝ Այգ, Ծայգ, Զորացյալ, Ճառագայթյալ, Շառավիղյալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրփայլյալ, Թաղանթյալ, Արագոտ, Արփող, իսկ գիշերվա ժամանունները՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափայլ, Գիզակ, Լուսակն, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։

Արդեն որքան ժամանակ է, մենք՝ հայերս, որ կարողացել ենք չափել ժամանակը ու դա այսօրվա սերունդներին հասցնել տարբեր միջոցներով ու նաև՝ «Սասնա ծռերի», ապրում ենք ուրիշների ժամացույցով ու նրանց շահերի շրջանակներում։ Գուցե այնքան էլ կարևոր չէ ժամանակի միավորներին տված մեր անունները կիրառել, սակայն  սեփական ժամացույցով ապրելը, կարծում եմ, արդեն հրատապ է։

Արմենուհի Փալանդուզյան

7or.am

Հայկ Նահապետի հաղթանակը մշտառկա պատգամ է հայ սերունդներին

11 Օգոստոսի, 2011

Օգոստոսի 11-ի առավոտյան արեւածագի ճառագայթների ներքո հայ արիները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ դիմավորեցին այգաբացը եւ նշեցին Նավասարդի փառապանծ տոնը…

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմի թեկնածուները Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ, կատարեցին հայ-արիական ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայկ Նախնու՝ տիտանյան Բելի նկատմամբ տարած հաղթանակը, Հայոց Հայրենիքում հայապատկան պետականության վերականգնումը, Հայոց աստվածային հավատի վերահաստատումը:

Նավասարդյան ծեսին մասնակցում էին ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերի (Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Գառնի, Կապան, Գորիս, Սիսիան, Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի, Վանաձոր, Սեւան եւ այլ բնակյավայրերի) հայ-արի քրմի թեկնածուները եւ տարածաշրջանների հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուները.- Երեւանից՝ Արամ Դավթյանը, Վրեժ Մեսրոպյանն ու Արտակ Մեխակյանը, Կոտայքի մարզից՝ Գնել Միրոյանը եւ Կարեն Արիստակեսյանը, Արարատի մարզից՝ Նվեր Առաքելյանն ու Մարտին Գալոյանը, Գեղարքունիքի մարզից՝ Վարուժան Սեդրակյանը եւ Լեւոն Նազարյանը, Շիրակի մարզից՝ Վահագն Մանասյանն ու Լեռնիկ Դանիելյանը, Լոռու մարզից՝ Արամայիս Ոսկանյանը եւ Գեղամ Սիմոնյանը, Տավուշի մարզից՝ Մհեր Ասատրյանը եւ Արգամ Նավասարդյանը, Սյունիքի մարզից՝ Դավիթ Լեւոնյանը եւ Ժիրայր Թեւանյանը, Վայոց Ձորի մարզից՝ Արիս Բաղրամյանն ու Ջիվան Մանգասարյանը, Արագածոտնի մարզից՝ Մերուժան Գասպարյանը եւ Բաբկեն Կարապետյանը, Արմավիրի մարզից՝ Իշխան Ենոքյանն ու Գնել Իսպիրյանը:
Ներկա էին նաեւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի, Հայ ազգայնականների համախմբման Խորդրդի եւ Արցախի ու Ջավախքի հեթանոս-արիադավան համայնքների ներկայացուցիչները:
Հայ արիները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Նահապետին ու նրա տոհմը, Հայաստան աշխարհն ու հայությանը:

Այնուհետեւ Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կատարվեց տոնական միջոցառում՝ նվիրված Նավասարդյան հայաշունչ տոնին:

ՀԱՄ ներկայացուցիչները նշեցին նաեւ Սեւրի դաշնագրի ու հատկապես դրա հիման վրա կայացած ԱՄՆ նախագահ Ուիլսոնի իրավարար վճիռի 90-ամյակը՝ փառաբանելով Միացյալ Հայաստանի վերակերտումն ու Հայ Նահատակներին:

Հայ արիները արժեւորեցին Հայկյան հաղթանակը, քանզի այն մշտառկա պատգամ է հայ սերունդներին՝ Հայոց Հայրենիքը վերատիրելու, ամբողջացնելու, Հայկական լեռնաշխարհում համահայկական հողահավաքն ու հայահավաքը ավարտին հասցնելուն ուղղված:

Փա՜ռք Հայոց Հսկային՝ Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին եւ Հայությանը…

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

11.08.2011թ. — Երեւան

Հայոց Նաւասարդականը

11 Օգոստոսի, 2011

Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվաղելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէնն է թագաւորաց։

(տպագրվում է որոշ կրճատումներով)

 Հին հայերի Նաւասարդ նշանաւոր աւուր հանդիսավայրն Այրարատ նահանգի Բագրեւանդ (Ալաշկերտ) գաւառի Բագաւան կամ Դիցաւան մեհենական աւանն էր: Բագաւանը գտնւում էր Ձիրաւ լեռնադաշտում` Արածանի գետի անմիջական եզրին եւ Նպատ կոնաձեւ լերան ստորոտում: Այստեղ էր հեթանոս հայոց կենսատւութեան եւ պտղաբերութեան աստւածահայր Արամազդի եւ աստւածամայր Անահիտի «վանատուր», այսինքն` օթեւան պարգեւող, հիւրընկալող բագինը, որի փոխարէն այսօր, մենաւոր հսկայի պէս, խրոխտօրէն կարկառւում է (թուրքերի ձեռքում մնացած, բայց բարեբախտաբար տակաւին կանգուն) Ալաշկերտի Ս. Յովհաննու վիթխարակառոյց պատմական վանքը` «Իւչքիլիսէ»-ն

    Քիչ, շա՛տ քիչ բան է աւանդւած մեզ Նաւասարդական տօնախմբութեանց եւ խաղերի մասին: 

    «Աւանդւած»-ով ըստ էութեան չենք զբաղւի. պիտի բաւարարւենք մի քանի խորհրդածութիւններով` որոնք թերեւս պիտի կարենան մի քիչ լոյս սփռել տակաւին խոր ուսումնասիրութեան կարօտ նշանաւոր այդ հանդիսութեանց բովանդակութեան եւ էութեան վրայ: 

    1) Հայոց ամանորային Նաւասարդ ամիսը, մօտաւորապէս, համապատասխանում է հռովմէական օգոստոսին: Այս ամսի երկրորդ կէսին հասնում է Հայաստանի պտուղների թագուհի խաղողը, իսկ հունձքը` գրեթէ վերջանում է Արարատեան դաշտում եւ սկսում է Բարձրաւանդակի միւս զուտ ցորենաբեր հովիտներում, որպիսիք են օր. Ալաշկերտը, Անթափ-Մանազկերտը եւ Շիրակը: Այսպէս, Նաւասարդը Հայաստանի պտղաբերութեան ամիսն է: Նաւասարդեան հանդիսութիւնները տեղի էին ունենում երկրի պտղաբերութեան աստւածների բագնաւանում, որով` նրանք առաջին հերթին, կրում էին գոհաբանական եւ ընծայաբերական ցոյցի բնոյթ: Ուզում ենք ասել, որ Հայաստանի զանազան գաւառների ժողովուրդը, պտղաբեր աստւածներին իր գոհունակութիւնն արտայայտելու համար` բնական պարգեւներից բաժին էր հանում նրանց բագիններին: Քրմական դասն էլ այս ընծաների մի մասով կերակրում էր «ուխտաւոր» բազմութիւնները, միւսը` տնտեսում էր բագինի «Վանատուր» կոչումն արդարացնելու եւ տարւայ ընթացքում հանդիպող ճամբորդներին օթեւանի հետ նաեւ սնունդ հայթայթելու: Հաւանական է, որ նաւասարդական ճաշկերոյթը տեղի կ’ունենար հեթանոսական հանդիսաւորութեամբ, խմբակցաբար եւ ուրախ մթնոլորտի մէջ: Քաղաքական շարժառիթներ էլ կարող էին դեր խաղալ, որպէսզի տարւայ մէջ գէթ մի քանի օրով, լեռներով կտրտւած գաւառների միմեանցից մեկուսացած ժողովուրդը, Հայաստանի կենտրոնում ապրէր իբր համացեղային մի միաւոր, իբր ազգային եւ քաղաքական մի ընտանիք: 

    2) Նաւասարդեան տօնախմբութիւնները տեղի էին ունենում հայոց արքայական նահանգ Այրարատի սահմաններում: Ասել է թէ նրանք կազմակերպւում էին Հայաստանի կենտրոնական իշխանութեան — արքաների — նախաձեռնութեամբ: Այս պարագան կասկած չի թողնում, որ հանդիսութեանց մասնակցում էին թագաւորները իրենց շքախմբով: 

    3) Հանդիսավայրը Բագրեւանդ գաւառն էր: «Բագրեւանդ» իրանական բառ է եւ նշանակում է «հարուստ պարգեւատու»: Միհրական այս տիտղոսը պայմանաւորւում է այս գեղեցիկ գաւառի բուսական եզակի հարստութեամբ: Գաւառը ցորենի նշանաւոր շտեմարան է: Բացի այդ` նրա զմայլելի մարգագետիններն ու շքեղ լեռնալանջերը մինչեւ աշուն մնում են կանաչ եւ առատ կեր են հայթայթում խաշնաւոր կենդանիների ահագին հօտերին ու նախիրներին: Կասկած չկայ, ուրեմն, որ հանդիսութեանց կարող էր մասնակցել երկրի բոլոր նահանգների այրուձին, ինչպէս նաեւ ժողովրդական հեծեալ բազմութիւնը, քանի որ բնութիւնը նրանց երիվարներին ապահովում էր առատ եւ ձրի կեր: 

    4) Այրարատ նահանգի մէկ գաւառը կազմող եւ Տայք, Բարձր Հայք, Տուրուբերան ու Վասպուրական նահանգների միջեւ տարածւող Բագրեւանդը գրաւում է Հայկական Բարձրաւանդակի կենտրոնական մարզը եւ բնական հանգոյցն է Տարօն-Այրարատ ճանապարհի, որով երկրի մի մասից միւսը անցնող ճամբորդների համար հանդիսանում է կենտրոնական կայանը: Ո՛չ միայն իր բուսական փարթամութեան, այլեւ այս կենտրոնական դիրքի շնորհիւ էր, որ «Վանատուր» բագինը սեփականելու պատիւը վիճակւած էր Բագրեւանդին: Բարձրաւանդակի ամենահեռաւոր ծայրամասերից իսկ, ձիով, 5-6 օրւայ ընթացքում կարելի է հասնել Բագրեւանդ: Որով` հանդիսական մի առիթով, նա կարող էր այցելւել ո՛չ միայն Հայաստանի կենտրոնական, այլեւ եզերական նահանգների բնակչութիւնից: 

    5) Հանդիսութիւնները տեղի էին ունենում հայոց ամառնային կենտրոնական բանակատեղի Շահապաւանի (այժմ` Դիադին) մօտերը: Այդտեղ էր մէկը հայկական բանակի ռազմափորձային գլխաւոր  վայրերից, որոնք հնում «ասպարէզ» էին կոչւում: Անկարելի է երեւակայել, որ Նաւասարդ ամսին, Շահապաւանի ասպարէզում մարզւող հայ բանակը չմասնակցէր այս համազգային տօնախմբութեանց եւ ռազմափորձային խաղեր, ձիարշաւներ կազմակերպելով` փայլ չտար նրանց: 

    6) Հանդիսավայրի մօտն են նաեւ իրենց հարստութեամբ, գրեթէ ամբողջ աշխարհում եզակի հանքային տաք ջրերը — Դիադինի այսօրւայ լքւած, անտէր, բայց նշանաւոր ցայտաղբիւր-ջերմուկները: Դժւար է կարծել, որ նաւասարդեան հանդիսականները նրանց հանդէպ անտարբեր կարող էին մնալ: Աւելի՛ն: Դժւար է չընդունել, որ թէ՛ Շահապաւանն իբր ամառնային բանակատեղի, թէ՛ Բագաւանն իբր նաւասարդական հանդիսավայր` իրենց դիրքը մեծ չափով կը պարտին նաեւ այս ջերմուկներին, որոնք, ո՛չ միայն համահայաստանեան, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող բնական հրաշալիքներ են` փառահեղօրէն հանդիսաւոր, ճշմարտօրէն երազային տեսարաններ: 

    Այս ջերմուկների արծաթափայլ եւ կենանորոգ շատրւանները, որոնք 5-10 մետր բարձրանալով խոնարհւում են դէպի իրենց ծծմբազանգ, սպիտակ-մարմարագոյն բնակերտ տաշտերը, ապա միանում` Արածանու կապոյտ յորձանքին, Ծաղկանց լեռների իրաւամբ «անթառամ» ծաղիկները, որոնք մինչեւ աշնան կէսերը պահում են իրենց օդասփիւռ, դրախտազմայլ բոյրը, Բագրեւանդի օգոստոսեան վճիտ, ակնապարար արեւը, նօսր, ախտափարատ օդը եւ այլ զմայլանքները — ահա՛ սրանք են կազմում հմայիչ ա՛յն ոյժը, որի միջոցով Բագաւանի աստւածները իրենց որդիներին Հայկ. Բարձրաւանդակի բոլոր ծագերից հրապուրում էին դէպի Ձիրաւ լեռնադաշտը: Ըստ այսմ, նաւասարդեան հանդիսութիւններով հետապնդւում էր նաեւ առողջապահական նպատակ: Այս կէտը նշանակալից է նրանով, որ ենթադրել է տալիս, թէ հանդիսավայրում եղած խաղերը պատշաճեցւած պիտի լինէին առողջապահական պահանջների, այսինքն` մարմնակրթօրէն նպատակայարմար կանոնների: 

    7) Նաւասարդեան հանդիսութիւնները տեղի էին ունենում մարդկային ձիրքերի պարգեւատու աստւածների բագնաւանում: Այս պարագան իրաւունք է տալիս մեզ պնդել, որ այդ հանդիսութիւնները կրում էին նաեւ ձիրքերի ցուցահանդէսի բնոյթ: Որով` երգիչների, նւագածուների, բանաստեղծների, ձեռնածուների եւ այլ «տւածուրիկ»-ների հետ` հանդիսութեանց փայլ պիտի տային նաեւ մարմնական ոյժով, ճկունութեամբ եւ այլ առաւելութիւններով «օժտւածներ»-ը` ըմբիշները, նետողները, ցատկող-վազողները, լարախաղացները եւ այլն: 

    Առանց մարմնամարզական որոշ կանոնների կիրարկման` այդ ձիրքերը չէին կարող մշակւել: Յայտնի է, որ օր. լարախաղացութիւնը ո՛չ միայն վտանգաւոր, այլեւ բարդ մի արւեստ է: Նա յենւում է հաւասարակշռութեան սկզբունքին վրայ — մի սկզբունք, որն առանց լուրջ մարմնակրթանքի անկարելի է գործնականացնել: 

    Ի՞նչ էր կապը Աշտիշատի եւ Բագաւանի հեթանոս աստւածների միջեւ: Բագրեւանդը սկսւում է այնտեղ, ուր Արածանին փոխում է իր սկզբնական հիւսիսահակ ընթացքը եւ թեքւելով դէպի արեւմուտք` բռնում է իր բուն հովիտ Տարօնի ճամբան: Բնա-ռազմագիտօրէն այս գաւառը բացառիկ նշանակութիւն ունի: Դա է հանգոյցը Տարօնի եւ Այրարատի: Գաւառի արեւելքը տարածւում է Արածանու եւ Արաքսի ջրբաժան գիծը: Արածանու հոսանքն ի վեր կատարւած տարօնական հայերի պատմական չուն չէր կարող այստեղ ճակատագրական մի հանգրւան չարձանագրել: Այստեղից պիտի նետւէր Ուրարտուն նւաճելու մեծ քայլը. իսկ դա պիտի պահանջէր ոյժերի լարում եւ ամփոփում: «Վանատուր»-ը կայանի, օթեւանի աստւածութիւն է, իսկ տարօնական հայերն իրենց բախտորոշ կայանը հենց այդտեղ պէտք է որ ունեցած լինեն: Հոգեւոր իմաստով` դա Վահագնի, հայոց պատերազմական ոգու օթեւան — կազդուրարանն է, Աշտիշատի աստւածների ոյժի ճառագայթումը` Այրարատի սահմաններին: Հետագային, այստեղ, Տրդատը հանդիպեց Տարօնից յաղթականօրէն եկող Լուսաւորչի քրիստոնէավառ բանակին: Եւ խորհրդաւոր կապը, որ կար հեթանոս Աշտիշատի եւ Բագաւանի միջեւ` քրիստոնեայ հայութիւնը պիտի պահէր Ս. Կարապետի եւ Ս. Յովհաննէսի էակցութեամբ: Անկասկած, հայոց նաւասարդական ոգու կենտրոնը Տարօնն էր, եւ թերեւս հնագոյն նաւասարդականները տեղի ունեցած են այնտեղ. թերեւս դա է ենթագիտակցական պատճառը, որ քրիստոնէութիւնից յետոյ հայոց նոր նաւասարդականի` Վարդավառի գլխաւոր հանդիսավայրը կրկին դարձաւ Տարօնը: 

    Ասւեց, որ Բագրեւանդի Ս. Յովհաննու վանքը բարձրանում է «Վանատուր» բագինի տեղը: Միանգամայն տրամաբանական է ընդունել, որ քրիստոնէութիւնից առաջ, հայ լարախաղացների ձիրքերի պարգեւատուներն եղել են Բագաւանի աստւածները: Հետագային, այդ պատիւը Բագաւանի նոր տաճար Ս. Յովհաննու եւ Մշու Ս. Կարապետի էակցութեան շնորհիւ` փոխանցւել է վերջինին: Ուշագրաւ իրողութիւն է, որ հայ լարախաղացների տարազը, իդէալն ու շարժուձեւը չեն համապատասխանում քրիստոնէական ոգուն: Նրանց վհուկապաշտական համոզումների եւ պարամոլեկան թռիչքների մէջ կայ հին, հեթանոսական մի գիծ, որի հետքերով մեր մտածումը ո՛չ թէ դէպի ճգնաւոր-մարգարէի անապատն է գնում, այլ` դէպի նաւասարդեան կենսախինդ առաւօտը: 

    Այս տւեալներից կարող ենք եզրակացնել, որ նաւասարդականները նախ եւ առաջ գոհաբանական-ընծայաբերական ցոյցեր էին, որով` նրանք կրում էին համաժողովրդական բնոյթ: Եւ որովհետեւ Հայաստանի ժողովուրդն երկրագործութեամբ եւ խաշնապահութեամբ էր զբաղւում, նրա համազգային տօնը պիտի ունենար գեղջկական-հովւերգական նկարագիր: 

    Թագաւորի, նախարարների եւ հայկական այրուձիի ներկայութիւնն ստիպում է մեզ ընդունել, որ տօնակատարութիւնը տեղի էր ունենում հանդիսաւոր որսագնացութեամբ եւ հեծելազօրային ռազմախաղերով:

    Մարզարւեստն ո՛չ այլ ինչ է, եթէ ոչ կենսաբանօրէն նպատակայարմար շարժմանց կանոնների մի գումար: 

    Նաւասարդեան հայերն ունէի՞ն այսպիսի կանոններ: Հայոց մարզականի համար բախտորոշ այս հարցումի հանդէպ պատմութիւնը մնում է լուռ. տրամաբանութիւնը, սակայն, ասում է` այո՛: 

    Պատմականօրէն յայտնի է միայն, որ հայերը նշանաւոր որսագնացներ եւ ձիավարներ էին: Նոյնպէս նրանք տալիս էին բարբարոս հսկաները խորտակող ախոյեաններ եւ մինչեւ մեր ժամանակները` ամենաճարպիկ պարանախաղացներ: 

    Որսարւեստը մարզական նշանակալից մի կերպ է: Նա պահանջում է ձիավարութեան, հետապնդումի, նետումի եւ հարւածումի վարպետութիւն: Ճի՛շդ է. սա ուղղակիօրէն չի մտնում մարզարւեստի բնագաւառում, բայց անուղղակիօրէն նպաստում է մարզարւեստի զարգացմանը: 

    Այրուձիական կազմակերպութեան արւեստը (որում հայերն այնքան հռչակւած էին) նախատեսում է ո՛չ միայն ձիավարական, այլեւ զինախաղական ճարպիկութիւն: Հայկական ձին նշանաւոր «օդապարիկ» նժոյգն էր, իսկ զէնքերը` հին ժամանակների պաղ ու ծանր գործիքները: Թէ՛ նժոյգի կառավարումը, թէ՛ ծանր զէնքերի գործածութիւնը պահանջում են մարմնական ոյժ եւ ճկունութիւն: Մարմնական ոյժը մարզանքի կենսաբանական աղբիւրն է, իսկ ճկունութիւնը ձեռք է բերւում մարզական կերպերի մշակումով, մարմնակրթանքով, մարմնամարզով:

    Ախոյենական եւ մանաւանդ լարախաղացական արւեստներն արդէն պահանջում են մարզական բարդ կանոնների կիրարկում: 

    Այս մասին աւելորդ է երկարաբանել. հայ ախոյեաններն ու լարախաղացները մարդկային մարզական կորովի ամենափայլուն ներկայացուցիչներն են: 

    Ինչպէս տեսնւում է, մենք տրամադիր ենք ընդունել, թէ նաւասարդական հայերն ուրոյն մի մարզարւեստ ունեցած պիտի լինեն: Այդ մարզարւեստը, թերեւս, զուրկ էր տեսաբանօրէն հիմնաւորւած ամբողջականութեան իդէալից: Նրա արտայայտութեան կերպերը, սակայն, մատնանշում են սքանչելիօրէն զարգացած գործնական կողմը: Նաւասարդական հայերը կենսախինդ մարդիկ էին, համակւած հովւերգականուժապաշտական հոգեբանութեամբ եւ նւիրւած «մարդկային առողջ հասկացողութեան» վրայ խարսխւած ու հեթանոսօրէն պարզ մի քաղաքակրթութեան

    Նրանք ո՛չ թէ բանականն ընդհանրացնող եւ հոգեւորը ճշմարտօրէն արժեքաւորող հանճարներ էին, այլ կամայինմարմնականը գնահատող գործնական տաղանդներ

    Այս գծերով էլ կնքւել է նրանց ո՛չ թէ համադրական, այլ կամքի եւ մարմնական ոյժի մշակման, ո՛չ թէ «կալոկագաթիական», այլ սոսկ «բիոլոգիական» մարզականը: Հայոց մարզականի զուտ կենսաբանական այս նկարագիրը համապատասխանում է հայ ժողովրդի լինելիական էութեան

    «Նաւասարդունիք»… այսպէս պիտի անւանել պատմական անցեալի, ներկայի եւ գալիքի (մինչեւ մեր ցեղի յաւիտենականը) ուժական եւ ուժապաշտ հայ տիպերը: Նաւասարդական հայն է առասպելաբանը Վահագնածնութեան, Տորք Անգեղի, «Ո՜հ, տայր ինձ»-ի, «Սասմայ ծռեր»-ի: Այս տիպն էին մարմնացնում Տրդատը, Արտաւազդը, ՍմբատըՄամիկոնեան մեծ զօրավարները… «Նալղրան» Մանուկն ու Աբուլբուհարայ Ալօնհայ յեղափոխական փաղանգի ընտիր հայդուկները, որոնք իբր ախոյեաններ կամ ռազմավառ հսկաներ, ապաւինած իրենց մարմնական, հոգեւոր, կամային եւ բարոյական ոյժին, իջան պատմութեան հանդիսավայրը եւ մի քիչ արեւ, մի քիչ հպարտանք եւ ապրելու ահագին տենչ դրին անընդհատօրէն բեկբեկւող մեր ցեղի կրծքի տակ: Դրանք մեր սրտում բորբոքեցին մի հրդեհ, որի բոցը մինչեւ «էսօր» բարձրանում է, հա՛ բարձրանում 

Հայկ Ասատրյան

«Տարօնի Արծիւ», 1938թ., թիվ 3-4

ԶԱՏԻԿ… ՓԱՌՔ ՄԱՅՐ ԱՆԱՀԻՏԻՆ

23 Ապրիլի, 2011

Հիմն Անահիտին
Մայրության Խորհուրդ,
Մայր Աստվածուհի,
Դիցամայր Հայոց,
Դու՝ Մայր Զգաստության,
Մայրաց – Մայր Տիկին,
Մայր՝ Հայոց Գոյի,
Քաղցրաբույր ժպիտ,
Դու՝ Աղբյուր վճիտ,
Կենսատրոփ դու սիրտ,
Իմ Մայր Անահի՛տ:

Կաթնաբույր գարնան բարեւաշշունջ,
Հոգեհամբույր, թախծաժպիտ,
Աստղածիծաղ, լուսաշղարշ,
Նազաշորոր, հեզաշշուկ,
Քնքշատաղիկ եւ սիրապար
Զատիկն է ծփում կենաց զարթոնքի,
Որպես հոգեթով, բուրող մեղեդի,
Որպես թախծալի հեռավոր կարոտ,
Որպես բեղմնավոր երանության լույս,
Որպես սերմնացան տոնախմբություն,
Որպես ցողաթաց հողի մայրացում,
Որպես զովաշունչ անձկալի շոյանք,
Որպես արեւշող սիրո տվայտանք,
Որպես հոգեկան շիկնանք երկյուղած,
Որպես ոգեկանչ հեռավոր նախնյաց,
Որպես բազմաշուրթ գովերգում Հողին,
Որպես բյուրհայաց գգվանք Արեւին,
Որպես ջերմ բարե՜ւ Մայր Անահիտին:            

Զատիկ
Սակավաթիվ Արիները Նահապետ Մանի (Արի Մարդու-խմբ.) առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Գարուն էր, գարնանային արեւը ժպտում էր Երկրին, եւ Արարատի հողը, սիրո կարոտով ու բեղմնավորման տենչով, սերմնացաններին իր գիրկն էր կանչում:
Արիները սկսեցին վարել հողը: Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, եւ մի ընդհանուր գորշություն էր տիրում:
Մտահոգվել էին Արիները: Նրանք դիմեցին Մանին.
— Ո՜վ, Արիների Նահապե՛տ եւ սիրելի՛դ Անմահ Աստվածների: Այս գորշությունը մահ կբերի Արարատի բնությանը: Ինչ էլ որ ցանենք, միեւնույն է՝ պտուղը գորշ ու լեղի է լինելու: Գույները չքացել են Արարատից: Ասա, ինչպե՞ս զատենք գույները:
Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:
— Ո՜վ, Մայր Անահի՛տ,- դիմեց Մանը,- դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:
Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ նրա մոտ:
— Զավա՛կս,- ասաց Անահիտը,- Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում եւ գորշություն տարածել: Կորել են գույները: Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Միայն դու կարող ես դրանք հանել գետնի տակից:
— Ո՜վ, Մա՛յր,- ասաց Մանը,- թեեւ երկրային, բայց աստված եմ ես եւ ես կբերեմ այդ գույները Յահվահի մոտից, եթե քո օրհնությունը ստանամ:
— Ես իմ մայրական օրհնանքն եմ տալիս քեզ, որդի՛ս,- ասաց Անահիտը,- եւ լսիր ինձ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում եւ բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արեւի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա եւ բազմագույն ձվեր ածում, որով եւ անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու: Տե՛ս՝ Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսինն է երկնքում: Եվ եթե այս լիալուսնին հաջորդող արեգօրը չբերես Հավքը, Արարատի հողը կամլանա եւ այլեւս գույներ չի ընդունի իր մեջ: Քեզ մնացել է միայն մեկ օր:
Եվ Մանը գնաց Հազարան Հավքը բերելու…
… Մանը բարձրացավ Մասիս սար: Զոհ մատուցեց Հայր Արային եւ Ամենազոր Վահագնին…
… – Ո՜վ, Վահա՛գն Ամենազոր,- ասաց Մանը,- ես Արի եմ, Հայր Արայի արյունը ունեմ իմ մեջ: Եվ ստացել եմ Մայր Անահիտի Օրհնությունը, մեր մայրերի, մանուկների ու հարսների մաղթանքն եմ ստացել, ես ստացել եմ իմ նախնիների սուրբ ներշնչանքը: Էլ ի՞նչ զորություն կդիմանա այդ բոլորին:
— Իրոք դու շատ մեծ զորություն ունես քո մեջ, ո՜վ, Արիների առաջնո՛րդ,- ասաց Վահագնը,- Հայր Արայի կամքով ես էլ իմ Զորությունն եմ տալիս քեզ մի օրով: Գնա, Մեծամարտիր Յահվահի հետ, ինչպես վայել է Անմահ Աստվածներին…
…Արի Մանը վերցրեց Հազարան Հավքը եւ լույս աշխարհ ելավ: Եվ արծիվը իր հուժկու թեւերով Մանին հասցրեց Արարատ հենց Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին:
Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: Ու երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ, բազմագույն: Արիները ուրախությունից թռչկոտում էին: Ձվերը ձեռքերին բռնած պարում էին, երգում եւ փառաբանում Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին: Փառաբանում էին նաեւ իրենց նահապետ Մանին:
Անահիտը նույնպես ուրախ էր: Նա իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելով՝ բույն շինել Արարատի լեռների վրա եւ մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.
— Ո՜վ, Արի Մա՛ն, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցանքը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր եւ բազմահամ աստվածային բարիք կտա…

Հատվածներ “Ուխտագիրք Արորդյաց”-ից

Ամառային Արեւադարձը՝ Գառնիում

25 Հունիսի, 2010

Հունիսի 21-ի ուշ գիշերը՝ լույս 22-ի առավոտյան, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներն այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճարի տարածք՝ դիմավորելու Ամառային Արեւադարձը: 

Բնության այդ ծեսի մասնակիցների մեջ էին նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու “Լուսանցք” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը, վերջերս “Հայ Արի ասպետ”-ի կոչում ստացած Աշոտ Օհանյանն ու Ռուզաննա Նահապետյանը, ովքեր էլ նախաձեռնեցին օրվա խորհրդին հարիր երգերի ու ձոների կատարումները: 

Հետո արիների մի մասը, մտնելով հինավուրց տաճար, փառաբանեց Հայ Աստվածներին ու Հայոց Հավատը:

 Գառնո տաճարի տարածքում տեղ-տեղ արորդիների վրաններն էին երեւակվում անձայն մթության մեջ, ինչը կարծես ցրվեց, երբ արորդիները հայկական ուտեստներով ու ավանդական գինեձոներով լցրեցին գիշերային լռությունը… Նրանք պատրաստվում էին դիմավորելու արեւածագը… 

Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին, մեծ ու արժանապատիվ նախնիներին…

 Նաեւ Արիական միասնական ու հզոր Հայաստանը վերակերտելու մաղթանք հղեցին հայությանը:

Այդ ուշ ժամին, փոքր խմբերով տաճար էին այցելում գառնեցիներ ու այլ հայորդիներ:

 Կարեն Բալյան

 “Լուսանցք” թիվ 155, հունիսի 25ի- հուլիսի 1 2010թ.

Որ պետական տոնը ազգայինի վերածվի

18 Հունիսի, 2010

Հունիսի 15-ին քայլերթ եղավ. այն կառավարության շենքի դիմացից անցավ Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով եւ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք գործեց կրկին Հանրապետության հրապարակ:

 ՀՀ պետական դրոշի տոնին մասնակցեցին հիմնականում դպրոցականներ, ուսանողներ եւ երիտասարդներ: Քայլերթի մասնակիցներին առաջնորդում էր զինվորական նվագախումբը, իսկ բոլոր մասնակիցների ձեռքին եռագույնն էր, նրանք կրում էին հենց մեր եռագույնի ձեւով վերնաշապիկներ:

 Այսպես առաջին անգամ տոնվեց ՀՀ պետական դրոշի օրը, որն ընդունվել է մեր Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին, իսկ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է “ՀՀ դրոշի մասին” գործող օրենքը:

 ՀՀ պետական դրոշը 1919թ. եռագույնի օրինակով վերականգնված դրոշն է՝ պաստառ, որը բաղկացած է 3, միմյանց հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն: Երկարության հարաբերակցությունը լայնությանը՝ 2:1:

 Դրոշի գույներն ու դրանց դասավորությունը տարբեր մեկնաբանությունների են ենթարկվել: Առավել ընդունելի է համարվում հետեւյալը. կարմիր գույնը խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար հայերի հեղած արյունը, կապույտը երկրի բնությունն է, ծիրանագույնը՝ ազգային խիզախությունն ու աշխատասիրությունը: Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետեւյալ նշանակությունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատեւ պայքարը գոյության, հավատքի, Հայաստանի ազատության եւ անկախության համար, կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու՝ հայ ժողովրդի ձգտումը, ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:

 Կան էլի մեկնաբանություններ: Ինչեւէ, կարեւորն այն է, որ պետական խորհրդանիշերից մեկի՝ դրոշի համար նույնպես տոն է անցկացվում: Եվ շատ կարեւոր է, որ պետական տոները ճիշտ եւ ազգայնորեն կազմակերպվեն ու ի վերջո ազգային տոների վերածվեն:

 Արտակ Հայոցյան

 Ըստ ադրբեջանցիների՝ Արցախն անկախ է

 Տաջիկստանի բջջային օպերատորը օրերս համաձայնագիր է կնքել Արցախի “Karabakh Telecom”-ի հետ: Այս փաստը խիստ վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում:

Այդ երկրի լրատվամիջոցները այնպես են արձագանքել, որ կարծես խուճապի մեջ են ընկել: Մասնավորապես, “Վեստի.ազ”-ը տագնապով հրապարակել է այսպիսի լուր. “Մուսուլմանական պետությունում ճանաչել են Լեռնային Ղարաբաղը”, որով էլ ադրբեջանցիներին տեղեկացնում է, որ Տաջիկստանի հեռահաղորդակցային “Tcell” ընկերությունը ռոումինգ-համաձայնագիր է կնքել Լեռնային Ղարաբաղի բջջային կապի օպերատոր “Karabakh Telecom” ընկերության հետ:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ “Tcell” ընկերությունից իրենց այդպիսի դիրքորոշման մասին ոչինչ չեն ասել…

 Անթույլատրելի է ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, Քաթարի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբի հավատարմագրերն ընդունելիս հայտնել է, որ անթույլատրելի է արցախյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը եւ ափսոսանք է հայտնել, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին եւ անհարկի լարում են առաջացնում: Դեսպանն ասել է, որ պաշտպանում է ԼՂ-ի խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե հակամարտությունը կրոնական հիմք ունի:

Կարծում ենք` ՀՀ իշխանությունները կշարունակեն եռանդուն աշխատել “Իսլամական կոնֆերանս”-ի անդամ երկրների հետ, որպեսզի կարողանան վերջ դնել ադրբեջանական (ի վերջո՝ համաթուրքական) սադրանքներին իսլամական (նաեւ՝ արաբական) աշխարհում:       

 Արտակ Հայոցյան 

* * *

 Արցախի հարցով

 Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակը:

Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշներն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում են ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջում, հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. “Կողմերը մտքեր են փոխանակել իրանական միջուկային խնդրի շուրջ, այդ թվում ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձեւի քննարկման ենթատեքստում, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակի վերաբերյալ”:

Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 Եռանախագահների հանդիպումը հետաձգվեց Նախատեսված է 3 նախագահների հանդիպումը

 Եռանախագահների` հունիսի 17-ի ժ.19.00-ին նախատեսվող հանդիպումը կայացել է որոշ ժամանակով հետաձգվելուց հետո:

Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով մեկնել է ՌԴ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Այստեղ նախատեսվում է նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

 Դեռ շուտ է խոսել խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականության մասին

 “Այդ հարցը պետք է դիտարկենք շահերի տեսանկյունից մյուս կողմից էլ գոյություն ունի պաշտոնական հռետորություն, մասնավորապես, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը, երբ Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպելիս պաշտոնապես հայտարարվեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը անմիջական մասնակիցների խնդիրն է”,- ասել է քաղաքագետ Արթուր Աթանեսյանը` անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկություններին, թե արդեն օգոստոսին ռուսական խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել Ղարաբաղում:

“Նախ եւ առաջ, ըստ կարգի, խաղաղապահ առաքելությունների գործողությունների կանոնակարգվածությունը կապված է ՄԱԿ-ի կանոնադրության հետ եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, խաղաղապահ ուժերը մուտք են գործում տարածաշրջան այն դեպքում, երբ կոնֆլիկտի կողմերը ցանկություն են հայտնում` այս պարագայում բացի ցանկությունը պետք է նշվի, որ հենց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները լինեն եւ ոչ թե մեկ այլ պետության, այսինքն ամենաքիչը 2 նախապայման է պետք: Եվ կարծում եմ դեռ շուտ է խոսել հավանականության մասին”,- ասել է քաղաքագետը:

Ա. Աթանեսյանի կարծիքով խաղաղապահ առաքելությունների կարիքը հակամարտող պետությունները սովորաբար զգում են, իրենք պատրաստ են, ցանկություն են հայտնում և դիմում են պետությանը կամ միջազգային կազմակերպությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու այն դեպքում, երբ սեփական ուժերով չեն կարողանում հաստատել զինադադար:

“Բայց, քանի որ կողմերը կարողացան իրենց ուժերով հասնել զինադադարի եւ պահպանում են այն, երրորդ կողմի մասնակցությունը այստեղ պետք չէ: Եվ եթե նման պայմաններում երրորդ կողմ հանդիսացող Ռուսաստանը մտնի տարածաշրջան եւ խաղաղապահ առաքելություններ սկսի իրականացնել, ապա դա պետք է մեկ ձեւով ընկալել` որպես Ռուսաստանի եւս մի միջամտություն պետությունների գործունեությանը, ինչը նպաստում է ՌԴ ազդեցության ընդլայնմանը”,- նշել է նա:

 Սեփ. լրատվություն

 “Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Նշվեց եւս մեկ Նոր տարի` առանց կրոնախեղումների

16 Ապրիլի, 2010

Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները տոնեցին իրենց Նոր տարին (Կլոճ): Այդ օրը եզդիները հիշեցին նաեւ իրենց նախնիներին, փառաբանեցին նրանց եւ բարեմաղթանքներ հղեցին Հայաստանի ժողովրդին, աշխարհի հայերին ու եզդիներին:

Ամանորյա սեղանները առատ էին, եւ տոնախմբությունը ղեկավարում էր “Աշխարհի եզդիների միության” նախագահ Ազիզ Թամոյանը: Տոնին մասնակցում էին ՀՀ եզդի համայնքի ղեկավար եւ հոգեւոր անձինք: Հրավիյալների շարքում էին ՀՀ նախագահի աշխատակազմի եւ կառավարության ներկայացուցիչներ, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներ: Հայ արիների եւ ազգայնականների անունից խոսք ասաց ՀԱՄ Չարենցավանի կառույցի պատասխանատու Շահեն Ծատուրյանը, ով փոխանցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի շնորհավորական ուղերձը: Իրենց բարեմաղթանքները հայտնեցին նաեւ հայ ազգայնականներ Ռաֆֆի Պապիկյանը եւ Աշոտ Բադալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Նոր տարի արդեն նշել են քրիստոնյա հայերը (եւ բազմաթիվ հայաստանցիներ)՝ հունվարի 1-ին, Հայ արի՝ հեթանոս հայերը՝ մարտի 21-ին (այդ օրը Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածննդի օրն էլ է)` Գառնո արիական-հեթանոսական տաճարում, որին մասնակցել են նաեւ հայաստանցի եզդիներ, պարսկահայեր եւ իրանցիներ, ովքեր նույնպես մարտի 21-ին են նշում մահմեդական (պահպանված հին արիական) Նոր տարին (Նովրուզ):

Չինական Նոր տարին նույնպես նշվել է Հայաստանում՝ փետրվարի 28-ին: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (Կոնֆուցիուսի ինստիտուտ) սաները նախաձեռնել եւ տոնել էին չինական Նոր տարին Երեւանում: Վերոնշյալ տոնակատարությունը նախաձեռնվել էր առաջին անգամ: Չինական Նոր տարին ավարտվում է փետրվարի 28-ին Լապտերների տոնով, որի ժամանակ, ըստ ավանդույթի, չինացիները պատրաստում են քաղցրավենիք եւ վառում են մոմեր: Նոր տարուն Չինաստանում ընդունված է զարդարել տունը: Հնում տան մուտքի 2 կողմերին փակցնում էին թերթիկներ՝ բարեմաղթանքներով. դրանք առողջության, հաջողության, հաջող ամուսնության եւ հարստության բարեմաղթանքներ էին: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Կազմակերպվում է նաեւ հրավառություն:

Նոր տարվա սեղանն ավանդաբար ճոխ է լինում, իսկ ավանդական ուտեստը պելմենին է: Ի դեպ, ռուսական ճաշատեսակ համարվող այդ ուտեստը իրականում հենց չինական ծագում ունի: Պելմենին ձեւով հիշեցնում է ոսկու եւ արծաթե դրամներ եւ խորհրդանշում հարստություն: Ավանդաբար դրանցից մեկի մեջ մետաղադրամ են դնում, որը գտնողին այդ տարի հաջողություն է սպասում:

Հնում տոնը տեւում էր բավական երկար՝ նորալուսնից մինչեւ լիալուսին՝ 15 օր: Տոնի վերջին օրը չինացիները նշում էին “Լապտերների օրը”: Չինաստանում Նոր տարվա տոների համար նախատեսվում է 7 հանգստյան օր:

Գարուն է, եւ շատ ազգեր գարնանամուտին համահունչ նշում են տարեփոխությունը` փորձելով զերծ մնալ կրոնական ու այլեւայլ բնազանցություններից…

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 145, ապրիլի 16-22, 2010թ.

Հիսուսը` տեսի՞լք, այլ` ո՞չ թե ֆիզիկական երեւույթ

9 Ապրիլի, 2010


Հիմա, երբ քրիստոնյա աշխարհը, ներառյալ քրիստոնեությունը առաջինը “ընդունած” հայերը, կամաց-կամաց վերադառնում են “Քրիստոսի հարության” պատճառած բերկրանքից եւ հարբած վիճակից եւ ավելի սթափ են, հարց ենք ուղղում՝ ո՞րն էր այդ նմանը չունեցող ոգեւորության պատճառը: Հիսուս Քրիստոս Աստծո որդին եւ, իհարկե, Աստվածը խաչը կրելով գնացել էր մինչեւ Գողգոթա, խաչվել բոլոր իր ստեղծած մարդկանց մեղքերի համար, որպեսզի այդ մարդկանց փրկի հավիտենական տանջանքից դժոխքում, մեռնելուց 3 օր հետո հրաշքով գերեզմանը թափուր էր գտնվել եւ Հիսուսը հարություն էր առել, աշակերտներին տեսնվել…

Այդ որ մի ծնողը, ինչքան էլ անպատասխանատու, անբարոյական, եսակենտրոն եւ ինքնասիրահարված լինի, կարող է մերժել այդպիսի հնարավորություն` “զոհողությամբ” փրկելու իր մահվան դատապարտված երեխային (խոսքը մեռնելուց հետո հարություն առնելու մասին է): Երեւի միայն հոգեկան խանգարում ունեցողը կամ բացարձակ տականքը: Եթե ցանկացած ծնող նույն “զոհողություն”-ը անելու էր, ապա այդ ի՜նչ է, որ Աստված առել է եւ գլուխ է գովում: Բոլոր փառաբանությունները այդ գերագույն եւ անզուգական սիրո մասին, թե ինչպես Աստված իր միածին որդուն զոհեց, որ մարդկությունը փրկի, մեղմ ասած, չափազանցված է եւ չի համապատասխանում այդ արարքի իրական արժեքին:

Սակայն, “Քրիստոսի հարության” պատմության թերությունը վերոնշյալը չէ, թերությունը հենց “Քրիստոսի հարության” պատմությունն է:

Մ.թ.ա. 49թ. Հյուսիսային Իտալիայում մի փոքր գետի հատումը դարձավ հնագույն պատմության առանցքային իրադարձություներից մեկը: Այդտեղից վեր խոյացավ Հռոմեական կայսրությունը: Տոգորված սանձարձակ փառասիրությամբ եւ զինվորական հմտությամբ` նա կարողացավ գրավել ժողովրդի սիրտն ու հոգին եւ սպառնալ Հռոմի իշխող Սենատին, մերժեց զինաթափվել “պետության թշնամի” կոչվելու գնով, խախտեց հին հռոմեական օրենքը, ըստ որի արգելվում էր որեւէ հրամանատարի անցնել գետը բանակով, ինչը նշանակում էր դավաճանություն: Նա անցավ գետը եւ կերտեց պատմություն: Այդ հրամանատարի անունը Հուլիոս Կեսար էր, իսկ գետը՝ Ռուբիկոնը:

Որտեղից ենք իմանում, որ պատմության այս պատառիկը համահունչ է իրականությանը:
ա/ Ունենք Կայսեր խոսքը այս նյութի կապակցությամբ: Իրականում “Քաղաքացիական պատերազմ” գրքի համահեղինակն է հենց կայսրը, որ 2000 տարուց ի վեր մնում է դասական եւ ցայսօր շրջանառվում է:
բ/ Ունենք այդ իրադարձության ժամանակակից, բայց կայսեր թշնամիների վկայությունները, որոնք հաստատում են, որ, իրոք, կայսրը անցավ Ռուբիկոնը:
գ/ Կան մակագրություններ, արձանագրություններ եւ մետաղադրամներ՝ արտադրված Հանրապետական քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո, որոնք առնչվում են “Ռուբիկոնի անցում”-ին:
դ/ Համարյա այդ ժամանակի բոլոր պատմաբանները հիշում են “Ռուբիկոնի անցում”-ը՝ ներառյալ ականավոր գիտնականների գերակշիռ մասը:
ե/ Հռոմի պատմությունը չէր կարող ունենալ այն ընթացքը, որ ունեցավ, եթե կայսրը չշարժեր բանակը դեպի Իտալիա: Եթե նույնիսկ ենթադրենք, որ կայսրը հմտությամբ կարողացել էր հավատացնել, թե անցել է Ռուբիկոնը, չէր կարողանալու գրավել Հռոմը, զինվորական ծառայության կոչել իտալացի տղամարդկանց՝ Հունաստանում Պոմպեի ուժերի դեմ կռվելու համար:

“Ռուբիկոնի անցում”-ից 75-85 տարի հետո ասում են, որ մի սուրբ, ընդունված որպես բարոյականության մարմնացում, Աստծո որդի, մահվան դատապարտվեց, խաչի վրա մեռավ, թաղվեց, սակայն հաղթեց մահին եւ 3 օր հետո հարություն առավ: Նրան կոչում էին Հիսուս Քրիստոս: Ասում են, որ նա այդ քայլին դիմեց` փրկելու մարդուն հավիտենական տանջանքից:

Որտեղից ենք իմանում, որ պատմության այս պատառիկը համահունչ է իրականությանը՝ նկատի առնելով, որ վերոհիշյալ ապացույցները, որ մեզ հիմք են տալիս հավատալու, թե Կեսարը իրոք հատեց Ռուբիկոնը, իսպառ բացակայում են Քրիստոսի հարության դեպքի առումով: Ոչ մի գրություն չունենք Հիսուսի կողմից, ոչ մի արձանագրություն չկա նրա հակառակորդների կամ առնվազն չեզոք մարդկանց կողմից՝ մինչեւ այդ դեպքից 100 տարի անց: Չկա ոչ մի հարության ոչ մի ապացույց, ոչ մի կայացած պատմաբան չի հիշում այդ դեպքը մինչեւ 3-4-րդ դարը, եւ այն ժամանակ էլ հիշատակողները քրիստոնյա պատմաբաններ են լինում: Այդ մի քանիսը, ովքեր հիշատակել են դեպքից հետո 30-100 տարվա ընթացքում (այսպես կոչված Նոր կտակարանի հեղինակները…), ոչ մի աղբյուր չեն մեջբերել, ոչ մի քննադատական ուսումնասիրության չեն ենթարկել իրար հակասող տեսակետները, չունեն ոչ մի այլ գրականություն կամ աշխատանք, որով կարելի լիներ հաստատել իրենց ճշմարտացիությունը, եւ ակնհայտ է նրանց կողմնակալ լինելը համոզելու եւ մարդկանց կրոնափոխելու հարցում:

Իրականում եթե համեմատենք Քրիստոսի հարության կապակցությամբ 5 կետերը, ապա 5-ից 4-ը գոյություն չունեն, իսկ այն մեկ հատն էլ, որ մի կերպ առնչվում է հարության հետ, ոչ թե լավագույն, այլ ամենավատագույն ապացույցն է, որ գրել են մի քանի նախապաշարված, ոչ գիտական, անծանոթ եւ իրադարձության մասին լսած, այլ ոչ թե ականատես մարդիկ եւ գրել են դեպքից առնվազն 25 տարի հետո: Երեւի աշխարհում գոյություն չունի մի դեպք, որ ավելի վատ իրավիճակում գտնվեր փաստարկման տեսանկյունից, քան հարության իրադարձությունն է:

Հիսուսի հարությունը, պատմական իրողություն լինելու համար, բավարար հաստատուն հիմքեր չունի: Մի բան, որ պարտավոր էր լինելու՝ նկատի առնելով, որ մարդկության հավիտենական երջանկությունը կամ դժբախտությունը, ըստ վարկածը տարածողների, կախյալ է հենց այդ իրողությունից…

Ընթերցողը կհետաքրքրվի` ինչպես մարմնական հարության գաղափարը տարածվեց, գերիշխեց:

Առաջին քրիստոնյաները հավատում էին Քրիստոսի հոգեւոր հարությանը, որը ժամանակի ընթացքում զարգանալով վերածվեց մարմնական հարության: Խաչելության իրադարձությունից մոտավորապես կես դար հետո է, որ տեսնում ենք այդ արտառոց զարդարանքների ու չափազանցությունների մուտքը քրիստոնյաների մտածողության մեջ եւ որի, իբր հետեւանք, ծնունդ առավ մարմնական հարության գաղափարը: Ավելի հստակեցնելու համար դիմենք Բիբլիային: Առաջին անգամ Քրիստոսի հարության մասին իմանում ենք Պողոս առաքյալից (հարկ է նշել, որ այսպես կոչված Նոր կտակարանում գտնվող գրքերը ժամանակագրական հերթականությամբ տեղադրված չեն, այսինքն` 4 ավետարանները շատ ավելի ուշ են հայտնվել, քան Պողոսի գրքերը)՝ կարդալով “Ա. Թուղթ առ Կորնթացիս”-ի 15:3-8: Պողոսը իր թղթերը գրել էր 50-ականների կեսերին, այսինքն՝ ենթադրյալ հարությունից 20-25 տարի հետո:

Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի 4եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի 5եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին. 6ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան։ 7Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին։ 8Ամենից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս:

Այստեղ չկա ոչ մի երկրաշարժ, ոչ մի խավարում կամ աստղագիտական իրադարձություն, ոչ մի հրեշտակ, կին, որ պատմություններ պատմի. կա միայն տեղեկություն առաջին քրիստոնյաների հավատամքի մասին: Վերոնշյալ մեջբերման մեջ կան 3 կարեւոր բառեր` թաղվեց, հարություն, երեւաց:

Թաղվեց-ը հունարեն էտաֆե բառի թարգմանությունն է, որ միայն նշանակում է թաղում եւ ոչ գերեզման (մնեմա) կամ դամբարան/շիրիմ (մնեմեյոն): Պողոսը չի խոսում գերեզմանի մասին, խոսում է մի մարդու մասին, ով մահացավ: Պողոսը չէր հավատում դատարկ գերեզմանի վարկածին, եւ առաջին քրիստոնյաները չեն հիշատակել այդ արտառոց զարդարանքները ու ֆիզիկական չափազանցությունները:

Գալով Հարության-ը` պետք է նշեմ, որ գործածված բառը վեր կացնել (էգեյրո) բառն է եւ ոչ հարություն (անաստասիս), որ բոլոր լեզուների թարգմանություններում պահպանվել է` բացի հայերենից եւ չինարենից: Պողոսը գործածել է վեր կացնել (էգեյրո) բառը եւ “նոր կտակարան”-ի բոլոր տեղերում այդ բառը նշանակել է հոգեւոր արթնացում կամ` միայն արթնացում:

Մատթէոսի 8:25 “Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին (էգեյրո) նրան ու ասացին. “Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք”:
Հռոմէացիներ 13:1111 որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք (էգեյրո). քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք։

Ամենահետաքրքիրը “Թուղթ առ Եփեսացիներ”-ի 5-րդ գլխում է, ուր Պողոսը մի շարք խորհուրդներ է տալիս քրիստոնյաներին` ինչ է թուլատրվում անել, ինչը` ոչ, ինչպես ապրել եւ այլն, ընթացքում ասում է հետեւյալը — Եփեսացիներ 5:14-“Վեր կաց(էգեյրո) դու, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ”:
Ինչպես նկատեցինք, նորից գործածվում է էգեյրո-ն եւ ոչ թե անաստասիս-ը: Պարզ է, ոնց կարելի է ապրող եւ շնչող մարդուն հրաման տալ, որ հարություն առնի: Պողոսը նույնիսկ չի էլ մտածում, որ այդ բառը կարող է առնչվել մարմնական հարության հետ:

Գալով երեւաց-ին, այդ հունարեն (օֆտհե) բառի թարգմանությունն է, որ նշանակում է տեսիլք: Պողոսը նույն բառն է ասում` նկարագրելու Հիսուսի երեւալը թե իրեն, թե աշակերտներին: Հիսուսը Պողոսին ֆիզիկապես չի երեւացել, ինչից ենթադրում ենք, որ մյուսներին երեւալը այլ կերպ էր: Ավելին, Պողոսը մի քիչ անդին “Ա. Թուղթ առ Կորնթացիս”-ում ասում է` 50Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող”: Հստակ է` Հիսուս հարյավ հոգեւոր առումով, այլ ոչ` ֆիզիկական կամ մարմնական:

Առաջին գրությունը հարության վերաբերյալ` չկա դատարկ գերեզման, չկա ֆիզիկական հայտնություն: Ընթերցողը կարող է հարցնել — եթե Հիսուսի մարմնական հարությունը իրականությանը չի համապատասխանում, այլ միայն հոգեւոր առումով պետք է ընդունել, ապա ինչպես բացատրել Հիսուսի աշակերտների վստահությունը, ովքեր համբերությամբ տարան բոլոր տեսակի զրկանքներ, մահը իրենց հավատի համար: Եթե Հիսուսի մարմնական հարությունը իրականությանը չի համապատասխանում, եւ գերեզմանը դատարկ չէր, ապա ինչու այդ օրվա քրիստոնյաների հակառակորդները ցույց չտվեցին նրա մարմինը` ասեկոսեները մեկընդմիշտ դադարեցնելու համար:

Ասենք: Ավետարանները գրված են 70-100թ.: Ենթադրենք, որ գրողները Հիսուսի իսկական աշակերտներից էին եւ նրանց ամենափոքրի տարիքը 25 էր, երբ հանդիպեցին Հիսուսին:
Հետեւաբար, նրանք պետք է լինեին 60-90 տարիքի սահմաններում, երբ “նստեցին” գրելու:
Դժվար է պատկերացնել, որ մի դարում, երբ կյանքի տեւողությունը 50-ից ցածր է, այդ աշակերտները կարողացել էին հետապնդվել, չարչարանքի ենթարկվել եւ ապրել այնքան երկար ու դեռ հասցնել գիրք էլ գրել: Ավելի տրամաբանական է հավատալ, որ այդ գրքերը գրվել էին հավատացյալների հաջորդ սերնդի կողմից եւ, հետեւաբար, ականատեսների վկայություններ չեն: Մատթէոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես անունները հետո են ավելացվել անանուն գրքերին եւ ներկայացվել որպես հեղինակներ` այն տպավորությունը թողնելու, որ դրանք ականատեսների վկայություներ են: Ավելին, ոչ մի “ավետարան” կամ “թուղթ” չի նշում որեւէ մեկի, ով զոհվել է` հավատալով Հիսուսի ֆիզիկական հարությանը: Այն միակ երկու մարտիրոսները, ովքեր նշված են “գործք առաքելոց”-ում, Ստեփանոսն ու Հակոբոսն էին: Ստեփանոսը Հարության վկա չէր, այլ հետագայում կրոնափոխված, որ սպանվեց ոչ թե հավատի, այլ` կեղծ մեղադրանքի պատճառով: Նրա վերջին խոսքերից էր այն, որ Հիսուսը Փրկիչն է, որ գտնվում է երկնքում, նա իբրեւ թե տեսավ Հիսուսին, որ վստահաբար տեսիլք էր, այլ ոչ ֆիզիկական երեւույթ, քանի որ իրենից բացի, նրանք, ովքեր իր մոտն էին, չտեսան, եւ ոչ մի պատճառ չկա հավատալու, որ մյուս տեսնողները մարմնավոր Հիսուսին էին տեսնում:

Հակոբոս առաքյալի մահվան պատճառը թեեւ չի նշվում, բայց կա մի անկախ տեղեկություն Ժոզեֆոսի “Հրեաների պատմություն” գրքում, ուր նշվում է, որ նա մահացավ` խախտելով հրեական օրենքը: Հաջորդ մարտիրոսության մասին իմանում ենք 2-րդ դարավերջում, երբ անանուն քրիստոնյաները վառվեցին Ներոնի կողմից, այլ ոչ թե Հիսուսի ֆիզիկապես հարությանը հավատալու համար: Նույնիսկ հստակ չէր, թե ինչին էին հավատում: Հակոբոսից զատ հիմնական ականատեսների ճակատագրի մասին, բացի լեգենդներից, մի քանի դար հետո էլ հստակ տեղեկություն չկա:

Գալով թափուր գերեզմանին` հարկ է նշել, որ առաջին քրիստոնյաները ակնածանքով չէին նայում այդ մտքին, որ ապացուցում է, որ այն գոյություն չուներ: Ավելին, թաղումից առնվազն 7 շաբաթ հետո էր, որ հարության մասին քարոզվեց պենտեկոստի ժամանակ, եւ այդ լուրի բացահայտումը պահանջում էր առնվազն մի քանի ամիս. այդ ընթացքում ի՞նչ էր լինելու դիակի հետ, եթե հաշվի առնենք տեղի կլիման: Լազարոսի դիակը նեխել էր 4 օր հետո: Եթե ենթադրենք, որ փորեցին, գտան եւ ցուցադրեցին աշակերտներին, ապա ո՞վ է երաշխավորում, որ նրանք հավատալու էին, որ այդ փտած կմախքը նրանց Տերն ու Փրկիչն է: Լավ, եթե այդպես է, ապա ինչպե՞ս բացատրել քրիստոնեական կրոնի ծնունդը եւ վիթխարի ու արագընթաց տարածումը աշխարհով մեկ:

Նրանք, ովքեր ասում են, թե չկա կրակ առանց ծխի, ուրեմն քրիստոնեությունը չէր կարող տարածվել, եթե չլինեին հաստատուն հիմքեր: Այդ պարագայում պետք է ընդունել, որ կան շատ կրոններ, որոնք տարածված են եւ ունեն բազմամիլիոն հետեւորդներ ու հավատում են, որ ունեն ճշմարտությունը:

Հիսուսի աշակերտները իրենց ունեցվածքից հրաժարվել էին` հետեւելու Հիսուսին` հավատալով, որ իրենց Փրկիչը երկրի վրա թագավորություն է հաստատելու, որը… չիրականացավ: Հիսուսը մեռավ, ինչի պատճառով ստեղծվեց իմացական աններդաշնակություն: Հետդարձի ճանապարհ չունեին եւ` սկսեցին “տեսնել” Հիսուսին` իրենք իրենց համոզելով, որ իրենց հավատքն առ Հիսուս ի վերջո զուր չէր… Ասվածը պարզ վերլուծություն չէ, կատարվում է բոլոր կրոնների հետ: “Եհովայի վկաներ” աղանդը կանխագուշակեց, որ Հիսուսի երկրորդ գալուստը տեղի է ունենալու 1914թ., բայց երբ չեղավ, ասացին, թե մի փոքր թվաբանական սխալ են թույլ տվել, եւ գալուստը լինելու է 1925թ.: Հետո` 1975թ…. Այն դեպքում, երբ մարդիկ ամբողջ ունեցվածքը վաճառել էին եւ սպասում էին փրկչին… 1980-ականների սկզբում 800հզ. վկաներ լքեցին իրենց կազմակերպությունը այն ժամանակվա ղեկավարի զարմիկի հետ: Ի՞նչ փոխվեց: Ոչինչ: Գոնե մեր հայրենաբնակ ազգակիցները լավ գիտեն, հանդիպած կլինեն “բարի լուրը” ավետողներին, ովքեր ոչ թե հետդարձ չեն ապրում, այլ դարձել են ամենամեծ աղանդներից մեկը մեր երկրում…

Ամեն ոք չէ, որ կարող է դիմակայել իր հավատի չիրականացմանը եւ դրա առաջացրած հիասթափությանը, երբ վտանգել է ամեն ինչ կրոնական հավատի համար ու այրել հետդարձի կամուրջները: Այսպես է ուրիշ կրոնների համար: Այսպես էր քրիստոնեության համար:

Ահավասիկ Քրիստոսի “հրաշափառ” հարության պատմությունը: Մի պատմություն, որ կարելի էր համարել հրաշալի գեղարվեստական ստեղծագործություն, եթե այն չլիներ ողբերգական մեզ համար: Երկու անգամ ցեղասպանության ենթարկվեցինք` 301թ., երբ խաչը մեզ մոտ հասավ եւ օգտագործվեց որպես սուր եւ մյուսը` 1915թ.` իբր հետեւանք 301թ. ցեղասպանության: Հայը դարձել էր անճանաչելի: Աստվածամարդ հայը, որ Հայկական բարձրավանդակի տերն ու տիրականն էր` շնորհիվ իր արի ռազմիկների, ովքեր հարգվում էին նույնիսկ թշնամու կողմից, դարձել էր հլու հնազանդ գառ…

Բայց ամեն ինչ կորած չէ: Հայի գենը արթնանում է:

Քրիստոս չհարյավ ի մեռելոց, բայց արորդիները վերադառնում են:
Հաստատ:

Ռաֆֆի Պապիկյան
Հայաստան-Սփյւոռք կապերի նախաձեռնության ղեկավար

“Լուսանցք” թիվ144, ապրիլի 9-15 2010թ.

Զատիկ է, բնության ու բնական զատում

9 Ապրիլի, 2010

Ապրիլի 7-ին Երեւանի Կարմիր բլուր հնավայրում տեղի ունեցավ Զատիկի տոնական եւ ծիսական արարողություն: Մասնակցեցին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները: Ծեսն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հատկապես օրվա խորհուրդը տնօրինող Աստվածամայր Անահիտին: Փառաբանվեց նաեւ բնության վերազարթոնքը:
Կրակի եւ գույնզգույն ձվերի օծման արարողությունից հետո տեղի ունեցավ ձվախաղ, որին խանդավառված մասնակցեցին ներկա բոլոր հայորդի-արորդիները:

Նարե Մշեցյան

Հիմն Անահիտին
Մայրության Խորհուրդ,
Մայր Աստվածուհի,
Դիցամայր Հայոց,
Դու՝ Մայր Զգաստության,
Մայրաց — Մայր Տիկին,
Մայր՝ Հայոց Գոյի,
Քաղցրաբույր ժպիտ,
Դու՝ Աղբյուր վճիտ,
Կենսատրոփ դու սիրտ,
Իմ Մայր Անահի՛տ:

Զատիկ
Սակավաթիվ Արիները Նահապետ Մանի (Արի Մարդու-խմբ.) առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Գարուն էր, գարնանային արեւը ժպտում էր Երկրին, եւ Արարատի հողը, սիրո կարոտով ու բեղմնավորման տենչով, սերմնացաններին իր գիրկն էր կանչում:
Արիները սկսեցին վարել հողը: Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, եւ մի ընդհանուր գորշություն էր տիրում:
Մտահոգվել էին Արիները: Նրանք դիմեցին Մանին.
— Ո՜վ, Արիների Նահապե՛տ եւ սիրելի՛դ Անմահ Աստվածների: Այս գորշությունը մահ կբերի Արարատի բնությանը: Ինչ էլ որ ցանենք, միեւնույն է՝ պտուղը գորշ ու լեղի է լինելու: Գույները չքացել են Արարատից: Ասա, ինչպե՞ս զատենք գույները:
Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:
— Ո՜վ, Մայր Անահի՛տ,- դիմեց Մանը,- դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:
Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ նրա մոտ:
— Զավա՛կս,- ասաց Անահիտը,- Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում եւ գորշություն տարածել: Կորել են գույները: Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Միայն դու կարող ես դրանք հանել գետնի տակից:
— Ո՜վ, Մա՛յր,- ասաց Մանը,- թեեւ երկրային, բայց աստված եմ ես եւ ես կբերեմ այդ գույները Յահվահի մոտից, եթե քո օրհնությունը ստանամ:
— Ես իմ մայրական օրհնանքն եմ տալիս քեզ, որդի՛ս,- ասաց Անահիտը,- եւ լսիր ինձ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում եւ բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արեւի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա եւ բազմագույն ձվեր ածում, որով եւ անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու: Տե՛ս՝ Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսինն է երկնքում: Եվ եթե այս լիալուսնին հաջորդող արեգօրը չբերես Հավքը, Արարատի հողը կամլանա եւ այլեւս գույներ չի ընդունի իր մեջ: Քեզ մնացել է միայն մեկ օր:
Եվ Մանը գնաց Հազարան Հավքը բերելու…
… Մանը բարձրացավ Մասիս սար: Զոհ մատուցեց Հայր Արային եւ Ամենազոր Վահագնին…
… — Ո՜վ, Վահա՛գն Ամենազոր,- ասաց Մանը,- ես Արի եմ, Հայր Արայի արյունը ունեմ իմ մեջ: Եվ ստացել եմ Մայր Անահիտի Օրհնությունը, մեր մայրերի, մանուկների ու հարսների մաղթանքն եմ ստացել, ես ստացել եմ իմ նախնիների սուրբ ներշնչանքը: Էլ ի՞նչ զորություն կդիմանա այդ բոլորին:
— Իրոք դու շատ մեծ զորություն ունես քո մեջ, ո՜վ, Արիների առաջնո՛րդ,- ասաց Վահագնը,- Հայր Արայի կամքով ես էլ իմ Զորությունն եմ տալիս քեզ մի օրով: Գնա, Մեծամարտիր Յահվահի հետ, ինչպես վայել է Անմահ Աստվածներին…
…Արի Մանը վերցրեց Հազարան Հավքը եւ լույս աշխարհ ելավ: Եվ արծիվը իր հուժկու թեւերով Մանին հասցրեց Արարատ հենց Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին:
Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: Ու երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ, բազմագույն: Արիները ուրախությունից թռչկոտում էին: Ձվերը ձեռքերին բռնած պարում էին, երգում եւ փառաբանում Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին: Փառաբանում էին նաեւ իրենց նահապետ Մանին:
Անահիտը նույնպես ուրախ էր: Նա իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելով՝ բույն շինել Արարատի լեռների վրա եւ մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.
— Ո՜վ, Արի Մա՛ն, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցանքը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր եւ բազմահամ աստվածային բարիք կտա…

Սլակ Կակոսյան
Հատվածներ “Ուխտագիրք Արորդյաց”-ից

“Լուսանցք” թիվ144, ապրիլի 9-15 2010թ.

Զատիկ է, բնության ու բնական զատում

7 Ապրիլի, 2010


Ապրիլի 7-ին Երեւանի Կարմիր բլուր հնավայրում տեղի ունեցավ Զատիկի տոնական եւ ծիսական արարողություն: Մասնակցում էին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները: Ծեսն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հատկապես օրվա խորհուրդը տնօրինող Աստվածամայր Անահիտին: Փառաբանվեց նաեւ բնության վերազարթոնքը:
Կրակի եւ գույնզգույն ձվերի օծման արարողությունից հետո տեղի ունեցավ ձվախաղ, որին խանդավառված մասնակցեցին ներկա բոլոր հայորդի-արորդիները:

Հիմն Անահիտին

Մայրության Խորհուրդ,
Մայր Աստվածուհի,
Դիցամայր Հայոց,
Դու՝ Մայր Զգաստության,
Մայրաց — Մայր Տիկին,
Մայր՝ Հայոց Գոյի,
Մաղցրաբույր ժպիտ,
Դու՝ Աղբյուր վճիտ,
Կենսատրոփ դու սիրտ,
Իմ Մայր Անահի’տ:

“Ուխտագիրք Արորդյաց”

Փա~ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո~ր Հայոց Ամանոր

22 Մարտի, 2010


2010թ. մարտի 21-ին Գառնո Արիական-հեթանոսական տաճարում կայացավ Հայոց Ամանորի տոնակատարությունը եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարությունը:
Մասնակցեցին Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ, սփյուռքահայեր, Հայաստանի եզդի արեւապաշտական համայնքի ներկայացուցիչներ` շեյխ Մաջիթի գլխավորությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ, Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ եւ այլք:
Տոնական ծեսն անցկացրեցին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Տոնական գինեձոնով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես` օրվա խորհրդի տերը` Վահագն Աստվածը:
Ներկաները միմյանց շնորհավորեցին Երկրային ու Երկնային Գարունների, նաեւ Հայոց Ամանորի առիթով:
Գառնիում տոնական մասին ավարտից հետո, Հայոց Ամանորի տոնակատարության եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարության առիթով Հայ Արիական Միաբանության գրասենյակում կատարվեց “Հայ-Արի Ասպետ”-ի կոչումի շնորհման արարողություն:

* * *
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերի 9-ին հաստատվել է “Հայ-Արի Ասպետ” կոչումը: Այն շնորհվում է ինչպես գործող հայորդի-արորդիներին՝ հայարիականության ոլորտում իրենց վաստակի ու ծառայությունների համար, այնպես էլ՝ մեր փառահեղ նախնիներին, հետմահու՝ ունեցած նման վաստակի եւ ծառայությունների համար:
“Հայ-Արի Ասպետ” կոչումը համահայկական նշանակության է (Հայաստան-Սփյուռք) եւ տրվում է “Փառահեղ նախնիներ”, “Ազգային գաղափարախոսություն”, “Ազգային հավատ”, “Քաղաքականություն” (անհատներ եւ կազմակերպություններ), “Պետական կյանք”, “Հանրային կյանք” (անհատներ եւ կազմակերպություններ), “Մշակութային կյանք”, “Տնտեսական կյանք”, “Մամուլի աշխարհ” անվանակարգերում:

1. “Փառահեղ նախնիներ”
Տրվում է՝
ա/ Հայկ Նահապետին՝ հայության արարչական Հայրենիքին վերատիրելու, Հայկական ազգային պետականությունը վերականգնելու, Հայահավաք կազմակերպելու եւ Հայոց հավատը երկրում ամրագրելու համար:
բ/ Գարեգին Նժդեհին՝ Հայաստանի անկախության եւ տարածքների պաշտպանության համար մարտնչելու, Ազգային գաղափարախոսական եւ իմաստասիրական միտքը (Ցեղակրոն ուսմունք) համակարգելու, Սրբազան նահատակության (մահով անմահանալու) գաղափարը վերաարժեւորելու համար:
գ/ Սլակ Կակոսյանին՝ Հայոց հավատի (արիադավանություն-հեթանոսություն)՝ վերականգնմանը նպաստելու, ծիսակարգային, հավատամքային եւ տոնական կարգերը մշակելու, քրմական դասը վերաձեւավորելու համար:

2. “Ազգային գաղափարախոսություն”
ա/ Արմեն Ավետիսյանին՝ Հայ-արիական գաղափարախոսությունը վերհանելու, Հայ-արիական կազմակերպություններ հիմնադրելու, Արիադավան-հեթանոսական հավատի զորացմանը նպաստելու համար:

3. “Ազգային հավատ”
ա/ Սերգեյ Մանուկյանին (քուրմ Մանուկ)՝ Հայոց հավատի վերահաստատմանը նպաստելու, հավատամքային վերլուծություններ կատարելու եւ քարոզչությամբ զբաղվելու համար:

4. “Քաղաքականություն”-անհատներ
ա/ Արմեն Ավետիսյանին՝ ազգայնական (հայ-արիական եւ ցեղակրոն հիմքերով) քաղաքականություն տանելու եւ ազգային արժեքները համակարգված քարոզելու համար:

5. “Քաղաքականություն”-կազմակերպություններ
ա/ Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ, մասնավորապես՝ դրա կազմում գործող Հայաստանի “Հայ-Արիական” կուսակցությունը)՝ հայ-արիական գաղափարները, հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Արցախի ազատագրության եւ Հայաստանի սահմանամերձ կռիվներին մասնակցելու, Հայոց Հայրենիքին վերատիրելու տեսլականը քարոզելու համար:
բ/ Հայ Ազգայնականների Համախմբմանը (ՀԱՀ)՝ հայ ազգայնականության տեսակետները, հայոց հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքը քարոզելու, Հայաստանում եւ Սփյուռքում հայկական տեսակետները պաշտպանելու համար:

6. “Պետական կյանք”
ա/ Արմենուհի Մելքոնյանին՝ “Հայաստանի Հանրապետություն” պաշտոնաթերում երկար տարիներ ազգայնորեն աշխատելու, ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային Ժողովի եւ այլ պետական մարմինների հետ աշխատանքներում ազգայնական, հայ-արիական-հեթանոսական գաղափարներն ու հավատը պաշտպանելու եւ քարոզելու համար:

7. “Հանրային կյանք”-անհատներ
ա/ Գեւորգ Յազըճյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման, գրքերի եւ հոդվածների պարբերական հրատարակման, ազգային-ազգայնական գործունեության համար:
բ/ Ռաֆֆի Պապիկյանին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական, մշակութային, լրատվական եւ հանրային կյանքում ազգայնական, հայ-արիական գաղափարների տարածման եւ ազգայնական կազմակերպական աշխատանքների համար:

8. “Հանրային կյանք”-կազմակերպություններ
ա/ Հայ-Արիական-Ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպություն՝ հայ-արիական, ցեղակրոն-ցեղապաշտական գաղափարների եւ կենսակերպի քարոզման, հայ-արիական ազգային, մշակութային եւ այլ արժեքների քարոզման, Հայաստանում Արիական տաճար կառուցելու նախաձեռնության, հայ-արիական հոգեւոր, կրթական, մարմնակրթական գործունեություն ծավալելու համար:

9. “Մշակութային կյանք”
ա/ Ջոնիկ Մելիքյանին՝ հայ գրականության մեջ հայ-արիականության գաղափարներն ու պատմությունը ներկայացնելու եւ դրանք գեղարվեստական գործերի միջոցով քարոզելու, նաեւ որպես հայ-արիական իրականությունը ներկայացնող պատմավիպասան հանդես գալու համար:
բ/ Աշոտ Բադալյանին` մամուլում մշակութային արժեքները քարոզելու եւ դրանք ազգային-պատմամշակութային տեսակետից ներկայացնելու համար:

10. “Տնտեսական կյանք”
ա/ Տեր եւ տիկին Աշոտ Օհանյանին եւ Ռուզաննա Նահապետյանին՝ տնտեսական գործունեւոթյան ասպարեզում ազգային որակներ դրսեւորելու եւ հայ-արիական ոլորտի ծավալմանը նպաստելու համար:

11 “Մամուլի աշխարհ”
ա/ “Հայ-Արիա” ամսագրին՝ նորօրյա հայ-արիականության քարոզչության մեջ, հայկական զլմ-ների ասպարեզում առաջին պարբերականը լինելու պատիվն ունենալու համար:
բ/ “Հայեր” պարբերականին՝ հայկականության եւ արիականության տեսակետները հիմնավորելու, ազգային գաղափարները ներկայացնելու համար:
գ/ “Հայ-Արիներ” պարբերականին՝ հայ-արիական գաղափարների քարոզչության, հայ ազգայնականության տեսակետների հիմնավորման եւ հայոց պատմության ճշմարիտ ներկայացման համար:
դ/ “Լուսանցք” շաբաթաթերթին՝ հայ ազգայնական (այդ թվում` հայ-արիական) տեսակետների զանգվածային ներկայացման, ազգային հավիտենարժեք հասկացությունների պաշտպանության եւ հայկական տեսակետների (բոլոր ոլորտների) քարոզչության համար:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
21.03.2010թ.

Շնորհավոր երկնային ու երկրային գարնանամուտ

12 Մարտի, 2010


… Այլեւս իր իրավունքների մեջ է Ջրհոսի Տիեզերաշրջանը:
Մենք արդեն անդրադարձել ենք, որ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ (…ոչ ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ, այլ՝ մեր Արեգակնային համակարգի գալակտիկական պտույտների) յուրաքանչյուր ամիս տեւում է 2.160 երկրային տարի, յուրաքանչյուր եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6.480 երկրային տարի, յուրաքանչյուր տարի՝ շուրջ 25.920 երկրային տարի: Մենք արդե՛ն դուրս ենք գալիս ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՄՌԱՆ “խոր քնից” եւ մեզ 3X6480 =19.440 երկրային տարի ուղեկից են լինելու ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԱՐՈւՆԸ, ԱՄԱՌԸ եւ ԱՇՈւՆԸ:
Տիեզերական Ձմեռը (առհասարակ՝ ձմեռը) ԲՆՈւԹՅԱՆ մեջ հարաբերական մահ (քուն, գենետիկ պասիվացում) է խորհրդանշում: Այս ժամանակահատվածում ԱՐԵԳԱԿԻ (ԱրԷգԱկ-ի) ազդեցության չափը նույնպես թուլանում է, եւ դա, բնականաբար, փոխանցվել էր հենց ԱՐԻԱԿԱՆ (ինքնըստինքյան՝ նաեւ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ) տեսակին, որն առժամանակ “գենետիկ նիրհի” մեջ էր հայտնվել……
Հարաբերական մահվան տիեզերաշրջանում, օգտվելով ԱՐԻԱԿԱՆ տեսակի ԲՆԱԿԱՆ տկարությունից (նաեւ սա իմանալով), հողածինները հուրածիններին պարտադրեցին իրենց քաղաքակրթությունը……
Հետզհետե տկարացող ՀԱՅ-ԱՐԻԱՑԻՆԵՐԻՆ շուրջ 1800 տարի առաջ պարտադրվեց քրիստոնեական քաղաքակրթությունը, որն ունենալով որոշակի (հնից փոխառած) լուսավոր դրույթներ, ամբողջապես հենվեց հուդայականության (հողածնային) հիմքին եւ պարուրվեց սարսափազդու եհովականությամբ՝ ջհուդական հին կտակարանով… “Հուր էիր՝ հուր դարձիր”-ը փոխվեց “Հող էիր՝ հող դարձիր”-ով, եւ ԱՐԻԱԿԱՆ տեսակի Հոգե-Ոգեղեն՝ միշտ դեպի ՏԻԵԶԵՐՔ սավառնող ԼՈւՅՍԸ թաղվեց անդրաշխարհում՝ ԱրԷգԱկ-ի բնական Լույսը փոխարինվեց Լու(յ)սնի՝ ԼույսՍին-ի սին լույսով… Եվ ավերվեցին ու այրվեցին ՀԱՅՈՑ ՏԱՃԱՐՆԵՐԸ, ԳԻՐՆ ու ՄԱՏՅԱՆՆԵՐԸ, ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ ու ԱՐՄԱՏՆԵՐԸ… Մեզ հրամցվեց այլը՝ օտարինը:
Սակայն, արթնանում է ԱՐԻԱԿԱՆ (ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ) ԳԵՆԸ եւ շուտով (նաեւ կախված մեր գիտակցության վերականգնման ընթացքից)՝ մոտ 26 հազար երկրային տարի, ՆԱ գերիշխելու է ՄՈԼՈՐԱԿԻ վրա: Սա գիտակցում են նաեւ հողածինները (բնազդով) եւ… պատրաստվում են ԵՐԿՐԱՅԻՆ ՊՂԾՎԱԾ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ հանձնել ԵՐԿՆԱՅԻՆ ՍՐԲԱԶԱՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ կրողներին: Սա ԲՆՈւԹՅԱՆ պահանջն է, այլապես՝ ՄԱՐԴԿՈւԹՅՈւՆԸ կրկին ստեղծելու է իր “Նոյյան Տապանը”, որպեսզի հանգրվանի ԱՐԱՐԱՏ-ի ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈւՄ… Կամ՝ մարդկությունը պետք է նախապատրաստվի մեկ այլ Տիեզերական աղետ-պատժի……
Միշտ պետք է հիշել — ԱՐԱՐԻՉԸ ԱՐԱՐԵՑ ԱՐԱՐԱԾԻՆ ԱՐԱՐԱՏՈւՄ, ԵՎ ԱՅԴ ԱՐԱՐՎԱԾ ԱՐԻԱԾԻՆ ԱՐԱՐԱԾԸ ԱՐԻԱՑԻՆ Է՝ ԱՐԻ ՄԱՐԴԸ՝ ԱՐԻ ՄԱՆԸ՝ ԱՐՄԱՆԸ ԿԱՄ ԱՐՄԵՆԸ……
Այս համապատկերում էլ “Լուսանցք”-ը շնորհավորում է հայությանը, բոլոր արիներին, այդ թվում՝ մեր ընթերցողներին, երկրային գարնան նորամուտով, իսկ հայուհիներին՝ պետականորեն կանանց տոնական մեկամսյակի (մարտի 8-ապրիլի 7) առթիվ:
Ապրե՛ք սիրո մեջ, երջանիկ ու բախտավոր, հա՛յ կանայք:
Թո՛ղ ազատ ու հպարտ ապրեն հայե՛րն ու Հայաստա՛նը:
Թո՛ղ վերականգնվի Արարչության Օրրան՝ Արիական Հայաստանը…

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 140, մարտի 12-18 2010թ.

Հայոց Տրնդեզ և Նրանց ամեն ինչը… հայկական չէ

19 Փետրվարի, 2010

Փետրվարի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողություն:

Ծիսական մասն անցկացրեցին քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները՝ Աշոտ Բադալյանn ու Վազգեն Ղազարյանը:

Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Փա՜ռք Տրնդեզին:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

15.02.2010թ. — ք. Երեւան

* * *

Հայոց քրմերը հազարամյակներ շարունակ պաշտել ու կանչել են Հայ Աստվածներին: Ոմանք նույնիսկ կապ են ունեցել Աստվածների հետ… Իհարկե, դա քչերին է տրված եղել, քանզի Աստվածներն են ընտրում ԸՆՏՐՅԱԼԻՆ…

Մեր Աստվածների հովանավորությամբ ՀԱՅՆ ունեցել է հզոր Հայրենիք ու առաջադեմ Ազգ, աշխարհում տարածել է Հայկական քաղաքակրթությունը…

Այսօր էլ, ինչպես հազարամյակներ շարունակ, նորօրյա քրմերն են կանչում Հայ Աստվածներին: Հայ արիներն են իրենց արիական-հեթանոսական տոներով ու ծեսերով պաշտում Հայոց հավատն ու ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ…

Ուստի՝

Բարի վերադարձ Հայ Աստվածներին՝ ի փառս Հայաստանի ու հայության վերականգման ու զորացման:

Փա՜ռք Տիեզերքի Արարչին:

* * *

Հայոց Տրնդեզի կրակը, որը երկնային ԱրԷգԱկի երկրային արտացոլանքն է… չի կարող վառվել առանց գինեձոնի, առանց գինեխումի եւ առանց փառաբանումների…

Գինին արեւահամ Հայոց բերքուբարիքի մի մասնիկն է եւ պետք է առատ լինի Հայոց սեղաններին:

* * *

Տրնդեզի կրակը ջերմացնում է Հայոց հոգիները, եւ հայ արիների համար կրակի խորհրդով ինքնամաքրվելը գեղեցիկ ծես է: Կրակը Հայոց օջախների հարսներին ջերմությամբ զավակներ պարգեւելու եւ հղի կանանց պտղաբերումը մաքրագործելու խորհուրդն ունի: Տրնդեզի ծիսական կրակի ինքնամաքրման խորհուրդը ինքնանպատակ չէ. Տրնդեզից 40 օր հետո, մարտի վերջերին, հայ արիները տոնում են Արիական Ամանորը` Նոր Տարին եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը…

* * *

Հավատ ունենում են բնական ազգերը, եւ ազգային լինում է միայն հավատը: Կրոնը անհատական պաշտամունքի ծնունդ է, բնույթով՝ ապազգային, եւ մի կրոնի հետեւորդներ լինում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ… միմյանցից օտար:

Հայը ի բնե հայահավատ է՝ արիադավան-հեթանոս (հեթանոս-էթնոս-ազգ՝ ազգային), եւ միայն Հայոց հավատի վերականգնմամբ եւ Հայ Աստվածների վերադարձով զորացած Հա՛յը կվերատիրի իր Բնօրրանին` Հայկական լեռնաշխարհն ու իր առաքելությանը…

* * *

Նրանց ամեն ինչը… հայկական չէ

“Հետք.ամ”-ից քաղված մի լրահոսի համաձայն, անդրադառնալով Տյառնընդառաջին` Մեսրոպ աբեղա Պարսամյանն ասել է, որ տոնը լույսի խորհուրդ ունի, իսկ արարողակարգը գալիս է Հին կտակարանից: “Եզեկիա մարգարեն ասում էր, որ տաճարի արեւելյան դուռը փակ պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու որդին չի անցել այդ դռնով: Ավանդության համաձայն` երբ Մարիամը եւ Հովսեփը իրենց մանուկ որդուն բերում են տաճար` նվիրաբերելու Աստծուն, դուռը բացվում է, եւ ժողովուրդը գնում է դուրս` տեսնելու, թե ով է գալիս տաճար: Քանի որ երեկո էր, մարդիկ գալիս էին մոմերով, ջահերով, որ լույսով դիմավորեն Հիսուսին: Դրա համար էլ փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգության ավարտին, վառում են տաճարի լույսերը` խորհրդանշելով Քրիստոսին տաճարին նվիրաբերելը”,- բացատրեց փոխդիվանապետը:

Նրա խոսքերով` նորապսակները գալիս են եկեղեցի, որ ստանան քահանայի օրհնությունը: Քահանան օրհնում է նրանց` մաղթելով զավակ ունենալ, որին ծննդից 40 օր անց պետք է բերեն տաճար` կատարելու քառասունքի արարողությունը:

Նարե Մշեցյան

Հ.Գ. — Վերեւում բերված նյութը` “Հայոց տրնդեզ”-ը եւ այս մեկը` “Նրանց ամեն ինչը… հայկական չէ”-ն, տպագրում ենք` ցույց տալու համար, թե ինչպես են Տրնդեզը տոնում հեթանոս եւ քրիստոնյա հայերը: Պարզապես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի: Ոչ կաթոլիկ եւ ոչ էլ ուղղափառ քրիստոնյաները տոները մեկնաբանելիս արմատներից չեն փախչում: Եվ միայն առաքելական, այսինքն` մեր եկեղեցականներն են փախչում տոների իրական` հայկական ազգային` հեթանոսական արմատի մասին խոսելուց: Եվ ամեն անգամ հպարտությամբ մեջբերում են, որ այս կամ այն արարողակարգը “գալիս է Հին կտակարանից” (ընդգծումը իմն է,-Ն.Մ.): Այսինքն` այն կտակարանից, որ հայկական չէ եւ ավելին` համամարդկային արժեք ներկայացնող ոչ մի բան չունի իր մեջ…

Մի բան չեմ կարողանում հասկանալ` ինչու՞ մեր եկեղեցականների մեջ հայկականություն չկա:

Բայց մի բան հաստատ է. հենց այդ հայկականության իսպառ բացակայությունն է պատճառը, որ նրանք այդպես էլ հայ ազգի սիրտը չմտան:

Հայկականության բացակայությունն է պատճառը, որ մեր երկիրը ներսից քայքայում են աղանդավորականները:

Հայկականության բացակայությունն է պատճառը, որ… որ-երի շարքը ընթերցողը մեզանից լավ կթվարկի:

“Լուսանցք”

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Շնորհավորանք

25 Դեկտեմբերի, 2009

Կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 10-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր: Այսինքն` քաղաքացիները այսուհետ ամառային արձակուրդից զատ կունենան նաեւ ձմեռային արձակուրդ: Տպագիր մամուլը մեկնում է արձակուրդի: “Լուսանցք”-ն իր ընթերցողներին կհանդիպի 2010թ. հունվարի 15-ին:

Իսկ մինչ այդ շնորհավորում ենք մեր ժողովրդի արիադավան-ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն եւ համբերություն, ազգային խնդիրները հաղթանակով լուծելու կամք եւ կարողություն:

Շնորհավորում ենք Հայ ազգայնականների համախմբման ստեղծման միամյակը, որ նշվեց Հայոց Արդարադատության աստված Միհրի ծննդյան օրը` դեկտեմբերի 22-ին Գառնո տաճարում:

Միանալով Հայ ազգայնականների համախմբման ցանկությանը` շնորհավորում ենք Հայ Արիական միաբանության հիմնադրման 16-ամյակը, որը նշվեց դեկտեմբերի 15-ին: Մաղթում ենք արիական ու հաստատուն ճանապարհ` հայահավաքի եւ հողահավաքի գործում:

Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին` ամանորը` մաղթելով երջանկություն եւ յուրաքանչյուր ոլորտում հաջողակ գործունեություն` բացառապես ի նպաստ ազգի զորացման:

“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ

Արեւագալ է` Միհր Աստծո ծնունդը

25 Դեկտեմբերի, 2009

Դեկտեմբերի 22-ին հայ արիադավանները՝ հեթանոսները, հերթական անգամ հավաքվեցին Գառնո տաճարում: Այդ օրը հայ-արիները նշում են Տիեզերական կարեւոր տոներից՝ Ձմեռային Արեւադարձի եւ Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը:

Գառնո արիական տաճարն իրապես արեւավառ էր ձմռան այդ օրը եւ տոնական հանդեսի մասնակիցները՝ Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները, մեծ նվիրումով մասնակցեցին օրվա խորհրդի ծիսական, ազգային եւ տոնական արարողություններին:
Հայ արիները, հայ ազգայնականները գինեձոնով փառաբանեցին Միհր Աստծուն, Հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ երգեցին Արեւագալը…

Հիմն Միհրին
Ո՜վ, դու, Մի՛հր, ո՜վ, Արտի Աստվա՛ծ,
Դու, որ արարման օրենքն ես կերտում
Եվ արդարության ուժն ես խթանում
Բարձր երկնքում ու երկրի վրա,
Քո Ոգու փայլով հայտնվիր դու մեզ
Եվ արարչական Խորհուրդն Արայի,
Վահագնի Ուժով հաստատիր մեր մեջ:
Եվ շողարձակիր ամենքի հոգում
Քո Աստվածային Օրենքները վեհ,
Որ քո Օրենքով դատողը դատի,
Որ քո Օրենքով դատվողը դատվի,
Ու էլ չլինեն դատող ու դատվող:

Հիմն Արտին
Արդարը Արտի Օրենքն է մեր մեջ.
Թե կյանքում չապրես Արտի Օրենքով,
Թե ինքդ Միհրին կամավոր լքես
Ու կյանքդ կապես կեղծ օրենքներին,
Թե ինքդ մերժես Արարչից տրվող,
Արարչից սնվող ուժը քո հոգու,
Ուժը քո բազկի, լույսը արեգի,
Խավարով սնես քո հոգին անվերջ,
Ինքդ ուրանաս քո ծագումն, անգամ,
Օտար զորությանց դու երկրպագես՝
Ինչպե՞ս պահպանես զորությունը քո.
Դու կտկարանաս եւ քո թուլությամբ,
Մաղձը քո հոգու կցանես քո շուրջ
Եվ հենց քո վրա:
Զորավորն է լոկ ապրում արդարով,
Զորավորն է լոկ վառ սիրով ապրում:
Իսկ թույլը՝ միայն կարգախոս ստեղծում՝
Կարգախոս սիրո, արդարի, բարու…
Բայց ինքն՝ անարդար, ինքը՝ չսիրող,
Ինքը՝ ոչ բարի…
Եվ տկարությունը ոճիր է արդեն,
Անօրինությունն է օրենքը թույլի:
(Հատվածներ` “Ուխտագիրք”-ից)

Օրը նշանավորվեց եւս մի քանի խորհուրդներով:
…Դեռ ամիսներ առաջ ՀԱՄ-ը, ՀԱՀ-ը եւ “Լուսանցք” շաբաթաթերթը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու համար:

Հայտարարությունը արձագանքներ է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում: Եվ ահա, դեկտեմբերի 21-ին նախաձեռնողները Երեւանի “Էյչ-Էս-Բի-Սի” բանկում բացեցին հաշվեհամար այդ գործն իրականացնելու համար նվիրատվական գումարներ հանգանակելու նպատակով (հոդվածի վերջում կտեղադրվեն հաշվեհամարները): Հիշեցնենք, որ հայտարարությունում մասնավորապես ասվում էր. “…Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը… Հիմա կարիք կա քաղաքամայր Երեւանում առավել ազդեցիկ միջոցառումներ կազմակերպելու: Ուստի՝ վաղուց ծրագիր կա Երեւանում արիական-հեթանոսական Մայր Տաճար կառուցելու համար… Երբ բացի նշյալ կազմակերպություններից այլոք նույնպես ցանկություն հայտնեն միանալու, մենք հատուկ հաշվեհամար կբացենք Երեւանի բանկերից մեկում, որպեսզի գործն առաջ ընթանա”:

Նույն ժամանակահատվածում Հայ Արիական միաբանությունը հայտարարել էր, թե ձեռնամուխ է լինելու Հոգեւոր դասի ձեւավորման գործին, որն էլ կկազմավորի Հայոց քրմական դասը: Ահա այդ օրը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը տոնակատարության մասնակիցներին ներկայացրեց, որ ՀԱՄ-ը կազմավորել է Հոգեւոր դաս եւ այն արդեն առաջադրել է 2 քրմերի թեկնածուներ: ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նրանց եւ նշեց, որ քրիստոնեության բռնի ներխուժումից, Հայոց քրմական դասի դավադիր ոչնչացումից հետո առաջին եւ առայժմ միակ քուրմը (քրմապետը) եղել է ու կա տիար Սլակ Կակոսյանը, ում երկրային մահից հետո ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը այլեւս չեն տեսնում քրմերի (թերեւս միայն քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) կարող է լինել այդ գործի շարունակողը, ով օծված է Ս. Կակոսյանի կողմից): Ներկաները կարեւորեցին Սլակ Կակոսյանի ավանդը քրմական դասի վերաձեւավորման առումով, եւ Գառնո տաճարում Միհր Աստծո փառաբանումից հետո, մոտեցան երկրային կյանքին հրաժեշտ տված քրմապետի հուշաքարին ու հավաստեցին, որ նրա գործը անպայման կշարունակվի:

Տոնակատարության մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Գառնո տաճարի վերականգնմանը մասնակցած հայորդիների հուշաքարին եւ փառաբանեցին նաեւ նրանց:

Արման Դավթյան
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ.

Վարդավառ՝ Սիրո մեծախորհուրդ տոն

17 Հուլիսի, 2009

Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի)՝ ծագումից եկող՝ աստվածային խորհուրդ պարունակող տոներից է: Տոնը արտահայտում է արարչագործական բացարձակ խորհուրդներից մեկը՝ Աստվածային սերը, որը մարմնավորում, հաստատում ու հովանավորում է Աստղիկ դիցուհին:

Տոնի անվան իմաստի մասին Հայոց աստվածաշունչ լեզուն ասում է, որ այն կազմված է վարդ (Սիրո Գերագույն Խորհուրդ է նշանակում) եւ վառ (ընդհանրապես ուժգին արտահայտված կրակի իմաստ է պարունակում, բայց այստեղ բացարձակ ներքին հուզական որակ է) բառերով եւ նշանակում է վարդով՝ սիրո բացարձակ խորհրդով վառված, վարդով օծված:

Առասպելը պատմում է (տե՛ս Ուխտագիրք), որ ստորգետնյա Աստված Յահվահը տիեզերական ձմռանը արիներից գողանում է Բացարձակ Սերը՝ Աստղիկին:
Եվ նվազում է սերը Արիների մեջ, եւ
ատելությունն է պատում նրանց հոգիներին: Տիեզերական գարունը գալուն պես (հուր-զորության Աստված Վահագնն է բերում), սակայն, Վահագնը ազատում է Սիրո Աստվածուհուն:
Եվ Աստղիկը կրկին շրջում է Արարատով մեկ, վարդ ծաղիկներ բաժանում Արիներին եւ վարդաջրով օծում նրանց՝ Վարդավառ սարքում: Արիները օծվում են Դիցուհու Վարդով, բոցավառվում սիրո խորհրդով, եւ նորից բացարձակ Սերն է հաստատվում արիների մեջ:
Ուստիեւ՝ ըստ արիական հավատքի, Աստղկական սերը անպատկերացնելի է առանց հուր-զորության՝ Տիեզերական դրական էներգիայի Աստծո՝ Վահագնի, եւ ընդհանրապես էլ՝ ի՜նչ սեր առանց կենարար ուժի:
Տոնը հայոց մեջ միշտ, հնում՝ քրիստոնեության միահեծան իշխանության ժամանակներում՝ ծպտյալ ու մակերեսորեն, իսկ մեր օրերում՝ արդեն բացահայտ ու բուն իմաստով, տոնվել է ու տոնվում է:
Այն Հայաստանի անկախացումից ի վեր արորդիները՝ հայ հավատքն ունեցողները Գառնիի մայր տաճարում արդեն քրմական ծիսակարգով են տոնում, ինչպես մինչ 301-ը տոնվել է:
Շնորհավոր հայերիս եւ բոլոր արիներիս վարդավառը: Աստղկյան սերը թող բոցավառի բոլորիս հոգիները: Ապրե՛նք, գործե՛նք, մտածե՛նք Բացարձակ Սիրով:
Հ. Գ.
Առիթի բերումով հայ քրիստոնյային հարցնեմ՝ հին Հռոմում գաղտնիորեն հասարակաց տուն բացած Վալենտինի, սիրահարների երազներն իր ձիու պայտերի տակն առնող «սուրբ» Սարգսի (ով մերթ Հռոմի, մերթ էլ պարսիկների կողմից կռվող երկերեսանի զորավար է եղել…), հայր, մայր, հայրենիք, բնություն, կին, ես… ուրացող Հիսուսի, նրա՝ «սիրեցեք զմիմեանս»-ի (որն ուղղված է միայն հրեաներին, մի պարագայում եւ միայն քրիստոնյաներին՝ մեկ այլում) «սեր»-երով ինչպես կարելի է սիրել:

«Արորդիների Ուխտ»-ի
քուրմ՝ Մանուկ

«Լուսանցք», թիվ 113, Հուլիսի 17-23, 2009թ.