Archive for the ‘Քրիստոնէություն’ Category

Կաթողիկոսը Աստծո ձախ բազուկն է

13 Ապրիլի, 2012

Կաթողիկոսը Աստծո ձախ բազուկն է՝ Դրախտի հոգևոր գլուխը: Դրախտցիք ունեն մեկուկես գլուխ: Բուն Գլուխը նստում է Կուսմիածնում՝ Կուսապատից քսան րոպե: Կուսմիածնիցերևում է վեհաշուք Արարատը, ուր, ըստ ավանդության, հանգրվանել է Նոյյան տապանը: Տասնիններորդ դարի անգլիախոս մի ճանապարհորդ նկարագրում է, որ պայծառ մի օր ականատես էեղել Արարատից մինչև վանքը կամար կապած ծիածանի: Տաճարի ընտրության վայրը պատահականություն չէ, մանավանդ, որ այն փոխարինել է Մայր Դիցուհու մեհյանին:

Այս քաղաքը հեթանոսական մեծ կենտրոն է եղել անցյալ փառքի դարերում, երբ Դրախտի սպարապետները արհամարհում էին հարևան հռոմեական կայսրության բանակներին, երբնրանց հետ հաշվի էր նստում Հին Հռոմը:

Այնուհետև Դրախտն ընդունեց Բասսասարի կրոնը: Նշանակալից իրադարձություն էր սրա կրոնի պատմության մեջ. աշխարհում առաջին անգամ այն պետական հովանավորություն էրձեռք բերում, այն էլ այսպիսի մի երկրում՝ Աստծո նստավայրում: Պատմաբանները տատանվում են տարեթվի շուրջ՝ տեղափոխելով այն 284-ից մինչև 314 թվերը: Մեծամասնությունը հենվում էԴրախտի եկեղեցու ավանդության վրա, որն ընդունում է 301 թիվը:

Ըստ ավանդության, հիմնադիր Գրիգորին նետել են Խոր վիրապ կոչված գետնափոր խուցը, որտեղ անցկացրել է տասներեք տարի:

Դրախտում վերջերս տոնեցին այս իրադարձության 1700-ամյակը, մայրաքաղաք Կուսապատի կենտրոնում՝ աշխարհի առանցքի վրա, կառուցեցին Հիսուսի ոգուն համապատասխանողհիսուն միլիոն լինկոլնանոց գառնուկարան: Բայց այնտեղ հաճախ ավելի քիչ այցելու է լինում, քան ընդհատակյա անշուք նկուղում, ուր հետևում են մեռելների հոգիների համար մոմ վառելու՝նախնիների պաշտամունքի մնացորդ հին ավանդությանը:

Գառնուկարանի կենտրոնական մասում կա վանող մի մեծ նկար: Այն պատկերում է մի կնոջ՝ լաթերով ծածկված կիսամարմինը, որին հաջողվել էր խաբել ախոռում ծնված որդուհետևորդներին և հափշտակել Տիեզերամոր Գահը՝ մարդկության հազարամյակների ժառանգությունը:

Սրա «Աստվածամայր» տիտղոսը Բասսասարի հետևորդները հափշտակեցին եգիպտական տիեզերամոր խորհրդանիշ Իսիսից՝ հայոց Ծովինարից: Իսիսի Որդին էր Հորը՝ Արևը:Գողացան նաև պատկերը. Տիեզերամայր Իսիսն էր պատկերվում Արև Մանուկին գրկած: Այս հավատալիքի արմատները հազարամյակների խորքերն են հասնում և առնչվում հայկականդյուցազներգության հերոս Մեծ Մհերին:

Դրախտի պատկերապաշտ՝ կռապաշտ կաթողիկոսն իր գառնուկներից պահանջում է խոնարհվել հուդա կնոջ առաջ: Բայց արժի՞ սրան նույնիսկ հետույքից թոթվել: Այսինքն,հավատարիմ մնալով Կուսաստանի ավանդությանը: Եղբայրներ, կավատները գոնե հաճախորդների առաջ պոռնիկին խոնարհվելու պահանջ չեն դնում: Շունս մերժում էր ընդունել այդիշխանությունը, Սուրբ Սուրբ Գառնուկապան և Կույս Կույս Մարիամ զույգի թրի տակով անցնելը: Սրիկայի համար պոռնիկի արժեքը զրո է: Այդպես չէ կաթողիկոսի համար, որի երազն է…

Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվերցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածոառասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը՝ խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար:

Բայց եղբայրներ, այդ իշխանությունը իրավական կամ բարոյական հիմք չունի. հաստատվել է արյունահեղությամբ և մշակութասպանությամբ:

Այսօր Կուսմիածնում այլ իրավիճակ է: Բուն Գլուխը նույնիսկ իր թաղամասի հոգևոր ոլորտը չի կարողանում ղեկավարել: Այնտեղ իշխում են Դրախտի երկու հրամանատարներ. առանցնրանց հրահանգի՝ ճանճն անգամ չի կարող թռչել քաղաքում, էլ չխոսենք գործ դնելու մասին: Իսկ ընդհանուր հրամանատարությունը… նախագահ կոչված գերագույն հրամանատարը ևզարթ-զուրթ խոսող պաշտպանության նախարարը աչք են փակում՝ ոճրագործների գործունեությունից բաժին ստանալու համար:

Եվ այժմ դրախտցիք, ազատվելով Օսման փաշայի, ապա Լենին հայրիկի լուծերից, ծրագրում են միանալ Եվրոլանդին, ինչպես հավաստում է Աստված, Դժոխքագործերի Որդի և ՄամլոՀոգի համեստ երրորդությունը…

Աւրհնաբանենք ընդ Հաւր և Որդւոյ և զանբաժանելի բղխումն՝ նոցին փառակից Հոգւոյն տէրութեան, որ ստեղծ զբնաւս և կենդանածնէ զամենայն…

Հոսանքն ի վեր թիավարելով մի օր կհասնեն այնտեղ, երբ Աստծո պալատի առջև կուտակված թքերը, գետի վերածվելով, միանան Դանուբին:

Թակում են Եվրոլանդի Բարձրագույն դուռը:

— Ո՞վ է:

— Աստվա՜ծն եմ: Բերել եմ իմ երկիրը՜՝ Հիսուսի ա՜ռաջին պետությունը՜, ձեր Վեհապանծ Միո՜ւթյանը կցե՜լու:

— Մենք Ձեզ չենք ճա՜նաչը՜մ,- պատասխանում է մուծիկը:

Եվ Աստված Թքագետով գլխիկոր վերադառնում է… Դրախտ:

Աստծո նշանաբանն է՝ Դեպի Դժոխք:

Ալեկոծ ճանապարհ է լինելու Դրախտի համար, որտեղ հրեշտակները հերձատում են շներին:

Արդար լինելու համար պետք է ասել, որ Կուսաստանում չեն քաքում ծովափին (ծով չկա), ինչպես անում են Սուրբ Լանկայում, կամ միզում փողոցների անկյուններում, ինչպես, օրինակ,Փարավոնների երկրում:

Կես Գլուխը նստում է Մասոնիասում, որն Ադոնիսի՝ Միջերկրականը եզերող արվարձան է: Թեև Բուն Գլուխն ունի ծխական ու սահմանափակ հետաքրքրություններ, Կես Գլուխըգրավում է ամենաբարձր պաշտոններ Բասսասարի համաշխարհային կազմակերպություններում: Նրա գլխավոր պաշտոնը երազստանցիներին երազներով օրորելն է:

Կես Գլուխը բուսավ սառը պատերազմի տարիներին՝ աշխարհասփյուռ երազստանցիներին Լենին պապիի ոտնձգություններից պաշտպանելու պատրվակով, բայց սառը պատերազմիավարտից հետո ինչքան էլ հետ խոթեցին իր ծակի մեջ, չմտավ: Այնքան էլ հեշտ բան չէր: Նույնիսկ մեր փառավոր Դժոխքում՝ կենտրոնացած համակարգերով ու անգերազանցելի միջոցներով,Դժոխինգտոնի փորձառու քաղաքական գործիչները լավ գիտեն, թե ինչքան հեշտ է ստեղծել մի կազմակերպություն կամ բաժանմունք ու որքան դժվար կազմալուծել այն: Շեքսպիրը ստեղծեցԿրտսեր Շեյխստանը՝ քարյուղի վրա հակակշիռ ունենալու սեփական շահերից ելնելով, բայց ո՞վ հիմա գիտի, որ մի ժամանակ այն Միջագետքյան նահանգ էր, եղբայրներ:

Բայց կան բժիշկներին անհասու պատճառներ Կես Գլուխի գոյության գաղտնիքի մեջ…

Դրախտցին, թեև հիմնարար դեր է խաղացել կրոնի զարգացման պատմության մեջ, ներկայումս տեղատվության մեջ է և մխիթարվում է անցյալի փառքով: Արդեն կրոն սպառող է, ոչ թեստեղծող: Դրախտում հետզհետե արմատավորվում է կորաքամակ բողոքական մի զանգված, որը փառաբանում է Հուդային: Ուսումնական հաստատություններում բազմահազար երեխաներխողխողվում են Եհովա կուռքի զոհասեղանին:

Երազստանցիների ուսումնական հաստատությունները այս կամ այն չափով ենթակա են մասոնների ազդեցության: Ուսուցիչները սարսափում են աշակերտներին հայտնել, որ իրենցցեղասպանությունն իրագործող երեք տասնյակ կազմող խմբակի անդամները մասոններ էին:

Մինչ «Գուգլ» համացանցային ծառայության վրա տարրական փնտրումը տալիս է երիտթուրքերի, հուդաների և ազատ որմնադրական շարժման կապերը հաստատող 996 հասցեներ,Աստծո ոչխարների կուսակցական ղեկավարները սարսափում են այդ մասին բառ անգամ ասելու, քանի որ նրանք էլ ազատ մասոնների իմաստուն ուլիկներն են: Մեեե՜…

Իհարկե, ոչ բոլոր աշակերտներն են հալած յուղի պես ընդունում «աստվածային գիտությունը»: Երբ պարոն Հակոբը վեցերորդ դասարանում մեզ սովորեցնում էր «մարգարեների»մասին, ամեն անգամ դեպի գրատախտակը շրջվելիս, տղաները մի հատիկ բրինձ էին նետում ճաղատ գլխին: Խեղճն այդպես էլ չկարողացավ իմանալ հատիկների աղբյուրը, նույնիսկ մեզհրակոծած սպառնալիքներից հետո:

— Ճա՛նճ է, պարոն, ճա՛նճ:

Թե՛ Երկիր մոլորակում, թե՛ Դրախտում վխտում են Բասսասարի անվան տակ Հուդա քարոզող կազմակերպություններ: Մեկուկես կաթողիկոսները փորձում են պաշտպանվել այսհարձակումից, սակայն անզոր են, քանի որ իրենք ևս առաջնորդվում են նույն առասպելաբանությամբ: Նրանք «Դրախտի եկեղեցվո պատմություն» դասավանդելու պիտակի տակհուդայականացնում են դրախտցի մանուկին: Պետական հեռուստաընկերությունը եռանդով օգտագործում են մատղաշ մանուկը թունավորելու համար և խուլ են բոլոր քննադատություններիհանդեպ:

Կաթողիկոսները քարոզում են, թե մի օր Բասսասարն ամպերի վրա պիտի երևա ու փրկի դրախտցիներին, ինչպես նրա անունը կրող տապանի մեջ գտնվող այլևայլ ազգերիգառնուկներին: Այսպես են խաբում, եղբայրներս, ու Դրախտի գառնուկներին առաջնորդում դեպի Հուդայի մայրաքաղաքը:

Բայց խաբեբան կարո՞ղ է փրկել մարդուն: Առածն այստեղ գամը գլխին է խփում. ո՞ւմ պարանով է մարդ իջնում ջրհոր:

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ մեկուկես կաթողիկոսները մասոններ են (ես չեմ գիտեր, եղբայրներ, Աստված գիտե): Նշանակում է՝ երբեք չեն նախաձեռնի գաղափարախոսականբարեփոխում, որ անհարիր է մասոնների շահերին: Դրախտը կպահեն գաղափարական սպառողի և ստրուկի դիրքում. ոչխարը պետք է շարունակի փառաբանել Հուդայի անորակառասպելները՝ դրանք շփոթելով ճշմարտության հետ:

Կես կաթողիկոսի կրոնական համակարգը ղեկավարվում է կիսագրագետ կամ անգրագետ մասոններով. «Իմ էշն ուրիշի առյուծից լավն է»: Այս հաստատությունը ոտից գլուխորմնադրականության որջ է և Երազստանի գիտակից երիտասարդության՝ ազգից ու արարչից հեռանալու գլխավոր պատճառներից մեկը: Ըստ ոմանց, վերջին երեք† կաթողիկոսներն էլմասոններ են:

Ըստ այս աղբյուրների, եղբայրներս, բուն կաթողիկոսի վերջերս կայացած աննախադեպ թեժ ընտրությունը պայքար էր մասոն և չմասոն թեկնածուի միջև, որի արդյունքում մասոններինախընտրած թեկնածուն շահեց ընտրությունը՝ բազմելով ՀԱՅ-ի գահին: Բայց սա սուտ է, եղբայրներս: Դատարկ տեղը մրոտում են սուրբ կաթողիկոսի համբավը:

Երազստանցիները, հոյեղ ստրուկներ լինելով, երկյուղածությամբ համբուրում են մասոն կրոնականների զգեստները, ընդունում իշխանությունը: Բավական է, որ մի բթամիտ կրոնականուսանող, առանց որևէ հարցի պատասխանելու, հայտարարի. «Մի՛ լսեք նրանց. ձեզ մոլորեցնում են», և ահա ոչխարների մի բանակ միահամուռ կբառաչի. «Դո՛ւրս շպրտեք հերետիկոսներին.մեր հովվի դեմ են խոսում»: Ազգը կկրկնի.

— Մեր հովվի դեմ են խոսում:

Երազստանցիների ուսանողական կազմակերպությունները, որոնք կոչված պիտի լինեին ստրկությունից ազատագրելու ազգը, առաջադեմ Դժոխքում անգամ, ներառյալ բոլորին սիրելիԴժոխդել քաղաքում, ղեկավարվում են նման հետադեմ ուսանողներով:

Մի քանիսը իրար մեջ գերգաղտնի փսփսում են.

— Ցած խոսեցեք, ջեսուս (լրտես) կըլլա…

— Ջեսո՞՜ւս…

— Ջեսո՛ւս. սո՜ւս…

— Սո՜ւս. մասոններ են…

— Ամմա՛ն, իմ անունս չի տաք: Ես պզտիկներ ունիմ:

— Ես ամեն օր աշխատանքի եմ գնո՜ւմ (հերոսություն): Ինձ ֆրիվեյի վրա կսպանե՜ն…

— (Շրջահայաց իմաստուն աչքեր):

Ստրո՛ւկ երազողներ, արժանի եք ձեր ճակատագրին:

Երազստանեայց Մասոնական Հուդայական Եկեղեցի:

Սրան են երազողները դիմում իրենց հոգիների փրկության, մեռելների հանգստյան, նորածինների օծման և ընտանիքի հիմնադրման համար:

Եվ հերետիկոսապետին մերո, և պատվական հայրապետին ամենա՜յն աշխարհի, դրախտոց մեծի տանն կիլիկիո տյա՜ռն, տյա՜ռն, ամբակումա սրբազնագո՜ւյն հերետիկոսի…

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

Գործք Շնաց

13 Ապրիլի, 2012

Քաղաք Կուսապատ, Կուսաստան

ԿՈՒՍՊԵՏՀՐԱՏ 2005

Գործք Շնաց

Կամ

Ճանապարհ դեպի Կուսաստան

Թուղթ Ա.

Հեղինակ

Կուսաստանի Հանրապետության Վաստակավոր Սրիկա

Շուն Շան Որդի

Սրիկաներ բոլոր երկրների, միացե՛ք

Նվիրում եմ`

Կուսաց Աշխարհի

«բոզերին»

Կարդացօղ շատ կայ, խելքն թեթև է,

Կասէ. «Մածունն սպիտակ չէ, սև է»,

Ցույց կու տաս, կասէ. «Այս մարդս խև է»,

Թշնամի դառնայ, բամպասանք ձևէ:

Նաղաշ Հովնաթան

Երկու խոսք

Դժոխքից Դրախտ ժամանելով շունը Դրախտի մասին երեք նամակ է գրում Դժոխքում ապրող իր եղբայրներին: Թուղթ Ա. առ Դժոխացիս, Թուղթ Բ. առ Դժոխացիս և Թուղթ Գ. առ Դժոխացիս, որոնք լույս ենք ընծայում Գործք Առաքելոց, թո՜ւ… ներողություն, Գործք Շնաց խորագրի տակ: Նամակներում շունը երբեմն «Ավետարան ըստ Շուն Շան Որդու» կոչված մի անծանոթ գրքից մեջբերումներ է անում, որի գոյությունը, հակառակ մարդերի բազում պահանջներին, ՇունՊետՀրատի ունեցած խիստ սահմանափակ միջոցների պատճառով դեռևս չենք կարողացել հաստատել: Շան մեջբերած քերթողական գոհարներն ու Դրախտի մասին հաղորդած տարրական ծանոթությունները կարծում են, որ Դժոխքում ապրող օտար արարածոց համար են, որպեսզի ծանոթանան դրախտային թեմաների հոգեբանական ու տարժամանակային ենթագրերին:

Շան նամակներում տեղ գտած որոշ խոսքեր կարող են գռեհկություն թվալ մարդերին: Շունը դրանք այլ կերպ է ընկալում. առնանդամը` կյանքի աղբյուր, սեռական կապը` արական և իգական ուժերի միջև տիեզերական վեհագույն արարողություն: Օգտագործում է այդ արարողությանը վերաբերող եզրեր թե՛ մարդերի, թե՛ շների լեզվով: Շունը հավատում է, որ շնային սրբությունները դիվայնացել են մարդերի սուտ աստվածների կրնկի տակ:
Շունը զարմանում է, որ շնագիր ընթերցելու համար մարդերը հասունանում են տասնութ տարեկանից հետո, քանզի շները շուտ են հասունանում: Մարդերն իրենք թող որոշեն իրենց հասունության չափը և, ըստ այնմ, կողմնորոշվեն` նամակներն ընթերցել կամ` ոչ: Այսպես է ասում շան փաստաբանը և զգուշացնում` Դրախտում արգելված է Գործք Շնացն ընթերցել:
Շնաբարո շունն իր անդամն է խոթում Դրախտի ավանդույթների ու վարդապետության մեծ հետույքի մեջ: Աստծո ձվերն է խածնում: Ըստ ականատեսների` Նրան զգաստացնելու և նրա կրոնական էշանոցի ուղեղը վերադարբնելու համար: Շունը խածնելիս միշտ չի սպանում:

Փրկյալները կասկածում են, որ շունը Աստծո կլորը սղոցելով Դրախտում պուցիշխանություն հաստատելու նպատակ է հետապնդում: Ի՞նչ նպատակ: Սուտ է: Դա մարդու խելք է: Շունը վերջույթ ունի, ոչ` վերջաբանություն կամ վախճան: Շունը պարապ-սարապ պտտվում է, մեկ-մեկ հաչում: Պարզապես ուզում է, որ Դրախտում հայտնվող շունք և շնայք ազատության մեջ դրսևորվեն լիարժեք, ներդաշնակ: Այլ բան, որ ընդերկրից շան կառատորմի գալուստը երբեմն Դրախտում երկրաշարժ կառաջացնի:

Շան նամակներում տեղ գտած կերպարներն իրական են: Մսով, ոսկորով: Գուցե ձեր հարևաններն են, ծանոթները, ընկերները: Իրական են և կատարված դեպքերը: Արյունով: Փոխվել են անունները:

Շունը հավաստիացնում է, որ ինքը Սատանայի գաղտնի գործակալությունների, սիոնական կամ որմնադրական կազմակերպությունների անձագիր չունի, և նամակները պատվերով չի գրել: Այն շնամոր հայտնությունն է մարդերին: Գրված կլորի մելանով: Ընթերցվածս ի յՇուն մարգարե: Լուսավորյա՜, լուսավորյա՜ Կլորաղեմ…

Վստահեցնում է նաև, որ ինքը, ինչքան գիտի, զտարյուն… մարդ, ներողություն… շո՛ւն է:

Մարդե՛ր, շնացե՛ք:

Բարի ըմբոշխնում: Յո՜ւհո՜ւ…

Բարի նոր ճանապարհ: Հա՛ֆ, հա՛ֆ…

Հրատարակիչ

Կենսագրական Տվյալներ Եւ Հալածանքներ

13 Ապրիլի, 2012

Արմեն Մելիքյան (Արմէն Մելիքեան)

— Ծնվել է 1963 թվին Բեյրութում:

— 1988 թվին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

— Ուսման ընթացքին American Enterprise Institute քաղաքական և տնտեսական հետազոտությունների հիմնարկում կատարել է իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց սկսելու միտող հետազոտական աշխատանքներ: Միաժամանակ աջակցել է ԱՄՆ նախկին ենթաքարտուղար և ազգային ապահովության խորհրդական Հ. Սաունդերսի ԱՄՆ նախագահությանը վերաբերող հետազոտություններին: Ապա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը վերակազմակերպելու աշխատանքներին:

— 1989 թվին հիմնադրել է Հայաստանի Ամերիկյան Բարեկամներ կազմակերպությունը, որին անդամակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի բազմաթիվ անդամներ և 17 նահանգապետներ: Կազմակերպությունը լուծարել է Հայաստանի անկախացումից հետո:

— 1996 թվին Հարվարդում հետևել է մաթեմատիկայի դասընթացների: Նույն տարին ընդունվել է Օքսֆորդ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտից դոկտորական ուսումը շարունակելու մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Դոնալդսոնի մոտ: Ավելի ուշ որոշել է ուսումնասիրել հայկական դիցավեպը`«Սասնա ծռեր»-ը:

— 2000 թվին թողարկել է «Հայ հավատք» կրոնական հաղորդաշարը, ունեցել մոտ 40 հեռուստատեսային միժամյա ելույթներ՝ նպատակ ունենալով վերափոխել հայոց եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից, հրաժարվել Նիկիայի հանգանակից, հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում:

— 2002 թվին փոխադրվել է Հայաստան նաև խորացնելու նպատակով «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունները:

— Ի տես Հայաստանում տեղի ունեցող համազգային թալանին և սանձարձակ անարդարության, որոշ ժամանակ անց առկախել է դիցավեպի ուսումնասիրությունը և ձեռնարկել «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով գրքի ստեղծագործությունը: Գրքի նախնական մեկ տարբերակը լույս է տեսել 2005 թվին: Այն կամ կոպտորեն ու հայհոյելով մերժել են ընդունել, կամ մի քանի օր հետո հետ են վերադարձրել Հայաստանում բանող բոլոր գրախանութները: ԱՄՆ-ում բանող հայկական գրախանութները ենթարկվել են սպառնալիքների գիրքը վաճառելու պատճառով:

— Հայաստանում տեղավորվելու նպատակով ծավալած տնտեսական գործունեության հետևանքով հեղինակի ողջ կյանքի խնայողությունները յուրացնելուց հետո երկրից արտաքսումն ապահովելու հետամտող նրա դեմ հարուցած քրեական գործին զուգահեռ` դատախազությունը նրանից պահանջել է 10.000 դոլարի կաշառք, այլապես սպառնալով բանտարկել նրան և հեռուստատեսությամբ պիտակել` «պետության հիմքերը խարխլող ոճրագործ»: Հեղինակի փաստաբանը դառնում է դատախազության կաշառքահանը. բազմաթիվ անգամներ գիշերվա կեսին զանգահարելով ահաբեկում է` «եթե գումար չունես, զանգահարի ԱՄՆ` բարեկամներիդ, թող այսօր իսկ ուղարկեն: Այլապես` ստիպված կլինեմ քո դեմ ցուցմունքներ տալու»:

— Հեռացել է Հայաստանից տարեգլխի գիշերը (ըստ դատախազության` իր ազատ կամքով) և այս ոդիսականի մասին մի հոդված է ուղարկել թերթերին, արդարադատության, արտգործ, և պաշտպանության նախարարություններին: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) (հեղինակի կարծիքով` օրվա պաշտպանության նախարարի, ներկայիս` ՀՀ նախագահ, հրահանգով) անմիջապես սկսել է հետապնդել նրան որպես «ազգային դավաճանի»: Նրա դեմ հայտարարվել է հետախուզում:

— ԱԱԾ-ն իր կենտրոնատեղիում հարցաքննել է Ա. Մանուկյանին` հեղինակի ապագա կնոջը` մանրամասնորեն քննարկելով «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հրատարակման խնդիրը: ԱԱԾ-ն գրքի դեմ ունեցած իր անվերապահ թշնամանքն է արտահայտել, ինչպես նաև հայտնել հեղինակի դեմ հարուցված քրեական գործի կապը գրքի հեղինակման հետ: (Ի շարս այլ նյութերի հեղինակը Շուն Շան Որդի անունը կրող գրքի հակահերոսի միջոցով ծաղրում է Ամենայն հայոց կաթողիկոսին ու ՀՀ ղեկավարությանը, բացահայտում ՀՀ առաջին նախագահի մասնակության որոշ ծալքեր մի շարք մարդասպանությունների մեջ, և ՀՀ-ում հնարավոր կրոնական դարակերտ հեղափոխության մասին:) Ա. Մանուկյանին փորձել են կաշառել հեղինակի իսկ ՀՀ-ում ունեցած անշարժ գույքի միջոցով` Ազգային անվտանգության մարմինների հետ հեղինակի դեմ նյութվելիք դավերի մեջ ներգրավման դեպքում: Իսկ ԱԱԾ-ի հետ համագործակցելը մերժելու դեպքում սպառնացել են «ազգային դավաճանի հետ համագործակցության» մեղադրանքով նրա դեմ քրեական գործի հարուցումամբ ու բազմամյա բանտարկությամբ:

— ԱԱԾ-ի ծառայողներն առանց թույլտվության (տուն վերադարձին տեսել է, որ տանը մի խումբ մարդիկ կան) մտել են հեղինակի ընկերուհու՝ Ս. Առաքելյանի բնակարանը, սպառնացել նրան, ստուգել համակարգիչը՝ ձեռք բերելու նպատակով գրքի մյուս երկու հատորները, և ոչնչացնելու՝ հեղինակի նրա մոտ պահ դրված օրինական փաստաթղթերն ու ՀՀ-ում ունեցած ինչքի և իրավունքների վերաբերող օրինական փաստաթղթերը, «որպեսզի էդ քո Արմենը մի անգամ էլ Հայաստան ոտք չդնի»: Տեղի է ունեցել մարմնական ընդհարում: Ս. Առաքելյանը դարձել է հետապնդման թիրախ, ենթարկվել հոգեբանական շարունական ցնցումների, խելացնոր վիճակում հեռացել է քաղաքից (դարձյալ` իր ազատ կամքով): Խզելու նպատակով նրա ու հեղինակի ջերմ կապը` դատախազության շենքում նրան լսել են տալիս Հայաստանում եղած ժամանակ հեղինակի այլ կանանց հետ ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները:

— Պետական ռադիոյի լրագրող Ա. Սահակյանի կողմից հեղինակի մի հոդվածը ԶԼՄ-ներին տրամադրելու մտադրության հետևանքով Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները մտել են Ռադիո՝ լրագրողին ձերբակալելու նպատակով: Ավելի ուշ մեկ այլ պատՃառով տվյալ լրագրողի դեմ տեղի է ունեցել մահափորձ, սպանվել է ընկերը, ինքը` հեռացել երկրից:

— «Իրավունք» թերթի 24-30 Մարտ, 2006-ի համարում հեղինակի հետ կատարված հարցազրույցի հրապարակման օրը խմբագրատունը ողողել են մի խումբ կրոնական մոլեռանդներ՝ սպառնալով «մորթել» հեղինակի հետ հարցազրույցը վարած Անուշ Մանուկյանին: Մի քանի ժամ անց ԱԱԾ-ի մեկ աշխատակիցը այցելել է խմբագրատուն՝ զգուշացնելու հարցազրույցի պատճառով թերթի դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերի մասին:

— 2011 թվին ԱՄՆ-ում հրատարակվեց «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի անգլերեն վերափոխված տարբերակը` արժանանալով բարձր գնահատանքի: Մանրամասները` http://www.JourneyToVirginland.com կայքում:

— ՀՀ պետական կառույցների կողմից հեղինակի հետապնդման, բարոյազրկման ու աքսորական կարգավիճակում պահելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր:

— Հեղինակը ափսոսում է ՀՀ անվտանգության մարմինների, պետական ողջ համակարգի կողմից իր դեմ ծավածված հալածանքների համար և հայկական բազմաթիվ կազմակերպությունների ու լրատվամիջոցների (և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում) կողմից դրանց ոճրային մեղսակցությանը, քանի որ այս ամենից տուժում է առաջին հերթին հայ ժողովուրդն ինքը:

Քրիստոնյաները չգիտե՞ն, թե երբ է ծնվել իրենց «աստուծո որդին»՝ Հիսուսը

18 Փետրվարի, 2012

Քրիստոնյաները չգիտե՞ն, թե երբ է ծնվել իրենց «աստուծո որդին»՝ Հիսուսը
(մի փոքր էլ՝ թե ով է նա)

Ահա այսպիսի հարց է ծագում տեքստ կարդալ-հասկանալու տարրական կարողությունն ունեցողի ներսում, ով հիսուսապատում տեքստերից, սեւով սպիտակին գրվածներից իմանալով, որ Հիսուսը ձմռանը չի ծնվել՝ այդ օրերին, ի զարմանս, լսում է նրա ծնունդը շնորհավորող՝ ամեն կողմից թութակաբար հնչող խոսքե~ր, ավետիսնե~ր:

Չիմացողների կազմում որոշակիություն մտցնելու համար ասենք. խոսքը բոլոր քրիստոնյաների (կամ այդպիսին իրենց համարողների, որպիսիններից են, օրինակ, հայերի մի ստվար զանգված) մասին է՝ բացառությամբ, որքան մեզ հայտնի է, իրենց «Եհովայի վկաներ» անվանող քրիստոնյաների (կամ համարողների…): Այս վերջիններս, հարազատ մնալով բուն քրիստոնեական տեքստերին (այլ է հարցը, թե որքանով են այդ տեքստերը հավաստի), Հիսուսի ծննդի ժամանակը համարում են ոչ թե ձմեռը՝ դեկտեմբեր-հունվար ամիսները, այլ աշունը (տեքստերը հիմք չեն տալիս որոշակի օրը նշել, նրանք էլ չեն նշում): Մեր նպատակը չէ, իհարկե, «Եհովայի վկաների» գովքն անել, քանզի մեր՝ Ցեղակրոնության (Հայկականության) հավատամքն ունեցողներիս համար թե՛ քրիստոնեական այդ ուղղությունը, եւ թե՛ քրիստոնեությունն ամբողջությամբ վերցրած, այդ թվում դրա «հայաստանյան» տարբերակը՝ առաքելական կոչվածը, օտար է, եւ, հետեւաբար, անընդունելի. մենք այդ ուղղությունն առանձնացնում ենք նշված իրողությունից ելնելով միայն, եւ ո՛չ ավելին:

Փաստորեն, քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը սխալ (կամ կեղծ, կամ ստահոդ, կամ մոլորյալ) պատկերացում ունի իր կրոնի հիմնադրի ծննդյան ժամանակի, առավել եւս` ծննդյան օրվա վերաբերյալ (այս պնդումը, իհարկե, պետք է փաստարկվի, ինչը ստորեւ կանենք): Եվ, հետեւաբար, ձմռանը, առավել եւս ձմռան որոշակի օր տոնելով իրենց «աստծո» ծննդյան տոնը՝ նրանք նույնպիսի կեղծիք (…) են անում:

Սույն խոհերը շարադրելու եւ դրանք հայ ընթերցողին ներկայացնելու հետ կապված մի կարեւոր բացատրություն: Հայը, առավել եւս ցեղահավատքն ունեցողը, կասի. ի~նչ կարեւոր է, թե երբ է ծնվել Հիսուսը (մեկ այլ առումով էլ, թե նրա ծնունդը սուրբ է, թե սուրբ չէ), իրենք՝ եբրայացիներն ու իրենց «աստծո որդին», երբ ուզում են նրա ծննդյան օրը համարեն, տոնեն, ու ինչպիսին ուզում են նրա ծնունդը համարեն, ի~նչ կապ ունի դա մեզ հետ, ինչ է՝ մենք մեզ հետաքրքրող խնդիրներ չունե՞նք: Ճիշտ էլ կանի, որ կասի: Բայց…

Մտովի հիշենք ամանորյա օրերին՝ հունվարի 6-ին ու հետո (սա՝ հունվարը նոր տարի համարելն էլ մեկ այլ կեղծիք է, որն արդեն մեկ այլ քննարկման առարկա է) այստեղից ու այնտեղից «հայի» կողմից հորթի հրճվանքով թութակաբար ասվող «Շնորհավոր նոր տարի ու սուրբ ծնունդ»-ը. էլ ինչպե~ս աչք փակես այդ հոգեւոր ողբերգության առաջ, էլ ինչպե~ս հարցի իսկությունը պարզելուն անտարբեր մնաս ու, պարզելով այդ, «հային» չասես՝ «դու հիմարացված ես»:

Այսպես, ուրեմն, որքան էլ անհաճո է հարցադրումը, հարցնենք. ե՞րբ է ծնվել Հիսուսը:

Եբրայական Բիբլիան (եւ ո՛չ Աստվածաշունչը, ինչպես այն կեղծաբար թարգմանվել է հայերեն…), դրա Նոր կտակարան կոչվող մասը բոլորովին հիմք չի տալիս որոշակիորեն ասելու, թե կոնկրետ որ օրն է ծնվել Հիսուսը: Այդ գրքի՝ Հիսուսի ծննդին վերաբերող մասերի նույնիսկ մակերեսային քննությունը ցույց է տալիս, որ նա բոլորովին էլ դեկտեմբեր, առավել եւս՝ հունվար ամսին չի ծնվել, ինչպես կարծում է քրիստոնյա աշխարհի ճնշող մեծամասնությունը: Ասվածը հիմնավորենք: Այն տարածաշրջանում, տարածաշրջանի այն քաղաքում՝ Բեթլեհեմում, որտեղ ըստ կտակարանային գրվածքների, ծնվել է Հիսուսը, դեկտեմբեր-հունվար ամիսներին (համապատասխանում է հրեական տոմարի թեբեթ ամսին) ամենացուրտ եղանակն է լինում, հաճախ սառը անձրեւներ են տեղում եւ սառը քամիներ են փչում, իսկ բարձրադիր տեղերում երբեմն նույնիսկ ձյուն է գալիս: Ի ապացույց ասվածի, եբրայական Բիբլիան գրողներից մեկը՝ Եզրասը, օրինակ, վկայում է, որ «իններորդ ամսում»՝ քասղեին (համապատասխանում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին) Երուսաղեմում (գտնվում է Բեթլեհեմի հետ նույն օդերեւութաբանական գոտում, նրանից 6 մղոն հեռավորության վրա) մարդիկ դրսում «դողում» էին, ցրտաշունչ անձրեւներ էին տեղում «եւ կարելի չէր դրսումը կանգնել» (Եզրաս, գլ. ժ, 9, 13): Որպեսզի ասվածը պատահական տեքստային կամ չիմացական վրիպակ չհամարվի, մեկ այլ փաստարկ էլ բերենք: Եբրայական Բիբլիայի մեկ այլ հեղինակ՝ Երեմիան գրում է, որ նույն քասղե ամսին Երուսաղեմի «թագավորը կենում էր ձմերատանը …եւ կրակարանը վառուած էր նորա առաջին» (Երեմիա, գլ ԼԶ, 22), այսինքն այդ ամսում թագավորը ապրում էր ձմռան համար նախատեսված տանը, որտեղ վառարան էր վառվում նրա համար: Նկատենք, որ բիբլիագիրների ասածները եբրայական իններորդ ամսին՝ Քասղեին (նոյեմբեր-դեկտեմբերին) է վերաբերվում, այն դեպքում, երբ դրան հաջորդող տասներորդ՝ թեբեթ (դեկտեմբեր-հունվար) ամսին Երուսաղեմում, ու նրա հետ մեկտեղ նաեւ նույն օդերևութաբանական գոտում գտնվող Բեթլեհեմում, ցրտերը հասնում են առավելագույն աստիճանի:

Ինչո՞ւ բերվեցին այդ փաստերը: Պարզ պատճառով: Բանն այն է, որ ավետարանիչները, նկարագրելով Հիսուսի ծննդյան օրը, ասում են, որ այդ օրը հովիվները բաց երկնքի տակ էին գիշերում եւ իրենց հոտերը դեռեւս ձմեռանոցներում պահ չէին տվել: Օրինակ, Ղուկասը նշում է, որ այդ օրերին Բեթլեհեմում «բացօթեայ բնակուող հովիվներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում» (Ղուկաս, գլ. 2, 8-10): Ուշադրություն դարձնենք ասվածում այն փաստի արձանագրմանը, որ հովիվները բացօթյա էին ապրոմ եւ ո՛չ ծածկի տակ, նրանք իրենց հոտերը գիշերները բաց երկնքի տակ էին պահում եւ ո՛չ փակ տեղերում, ինչպես պետք է ապրեին ու իրենց հոտերը պահեին, եթե ձմեռ լիներ: Պարզից էլ պարզ է, որ հովիվների բացօթյա ապրելու եւ իրենց գործը բաց երկնքի տակ անելու՝ եղանակային այս նկարագրությունը բոլորովին էլ չի համապատասխանում դեկտեմբեր ամսին, էլ չասած հունվարին, Բեթլեհեմում դիտվող ցուրտ ու անձրեւային եղանակի, երբ ցերեկը դրսում կանգնելն անգամ դառնում է անհնար: Ուստի եւ, Հիսուսի կենսագիրների ասածներից միանշանակորեն հետեւում է, որ նա ձմռանը չի ծնվել: Իսկ թե ե՞րբ է ծնվել, դա պարզորոշ ասելուն ավետարանիչները ոչ մի հիմք չեն տալիս (իսկ չէ՞ որ այդ հիմքով պետք էր առաջնորդվել…): Լավագույն դեպքում կարելի է ենթադրել, որ Հիսուսը ծնվել է աշնանային մի օր: Բացի այդ մեկ այլ առումով ավելացնենք. Նոր կտակարանում ոչ մի տեղ չկա հիշատակություն այն մասին, որտեղ խոսք լինի Հիսուսի ծնունդը տոնելու (թեկուզեւ առանց օրվա հիշատակության) մասին. կարծես, ստացվում է, թե՛ բուն ավետարանիչների (Հիսուսի «սիրասուն» աշակերտների) եւ թե՛ իր իսկ՝ Հիսուսի համար դա ամենեւին էլ կարեւոր չի եղել… (ծնունդ տոնելու սիրահար հայը ի~նչ ասի սրանց…):

Իսկ որտեղից եւ ինչո՞ւ հորինվեց ձմռանը (կամ դեկտեմբերի 26-ին, կամ էլ՝ հունվարի 6-ին) Հիսուսի ծնունդը տոնելու սովորույթը: Անշուշտ, քրիստոնեական տոնացույց կազմողները շատ լավ գիտեին, որ իրենց դավանանքի հիմնադիրը ձմռանը չի ծնվել (ինչ-ինչ, նրանք նորկտակարանային հիսուսապատում ավանդույթներին քաջատեղյակ էին): Հետեւաբար, նրանք այդ հարցում ո՛չ սխալվել են, ո՛չ էլ մոլորվել (սխալվելն ու մոլորվելը, ինչպես հայտնի է, չիմացության արդյունք է). նրանք պարզապես ստե~լ, կեղծե~լ, ճշմարտությունը միտումնավոր նենգափոխել են: Ինչո՞ւ: Բանն այն է, որ դեկտեմբերի 22-ը Աստվածադիր օրենքն ու արդարությունը հիմնող- պահպանող աստծո՝ Միհրի տոնն է (հռոմեական դիցավանդույթներում այդ տոնը համարվել է Միհր աստծո ծննդյան տոն): Տոն, որը Հռոմեական կայսրությունում, ընդհուպ մինչեւ 4-րդ դարը, պետական հովանավորությամբ ըստ ամենայնի տոնվում էր (միհրականությունը կայսրությունում արիական հավատքից ածանցյալ մի աղանդ էր, որը գրեթե պետական կրոնի կարգավիճակ էր ձեռք բերել): Եվ ահա, նույն այդ կայսրությունում (հետագայում նրա դուստր կայսրությունում՝ բյուզանդականում) ձեւավորվող միհրականությանը հակոտնյա կրոնը՝ քրիստոնեությունը իր հակառակորդին դուրս մղելու եւ կայսրությունում իրեն հաստատելու համար, նրա շատ դավանաբանական խորհուրդներ սեփականեց` դրանք, իհարկե, իր կերպին հարմարեցնելով: Արդյունքում Միհր աստծո ծննդյան օրը հռչակվեց որպես «մարդու որդու»՝ Հիսուսի ծննդյան օր: Այսպիսով, քրիստոնեական կրոնի հիմնադրի ծննդից դարեր անց նոր այդ կրոնի հետեւորդները «գլխի ընկան», որ Հիսուսի համար ծննդյան օր պետք է մոգոնել (հենց այսպես, քանզի նրանց համար ծննդյան խորհուրդը ընդհանրապես խորթ է…) ու մոգոնելով այն` տոնել: Եվ քանզի նրանք սովոր են «ուրիշի ցանածը հնձել» (Հիսուսի խոսքերն են), այս անգամ նրանք գողացան Միհր աստծո ծննդյան տոնը (մի քանի օրվա տարբերությամբ իրենց տոնը տոնելը կարեւոր չէ):

Ստացվում է, որ քրիստոնեական տոնացույց կազմողները (որոնց գլխավորները, պարզ է, ջհուդական ծագում ունեին) լա~վ էլ գիտեին, թե ինչ են անում, գիտեին, թե փաստը, ճշմարտությունը ինչու եւ ում համար են նենգափոխում. ամեն կերպ իրենց նպատակին հասնելուն ջանադիրների համար («նպատակը արդարացնում է միջոցները» եբրայական սկզբունքը քրիստոնյաների գլխավոր սկզբունքներից էր) ի՜նչ կարեւոր էր, թե երբ է ծնվել Հիսուսը. իրենց հակառակորդ ցեղի միջից հանել Միհր աստծո պաշտամունքը, իրենց «մարդու որդուց» աստված շինել, իրենց մոգոնած սուտը դարեր ի վեր կրկնելովÿ «հիմարացնել հեթանոսներին» (այսպիսին է համարում քրիստոնյաների գլխավոր խնդիրներից մեկը Պողոս ավետարանիչը), դույզն անգամ չկարեւորելով փաստը, իրողությունը, իրենց իսկ կողմից շարադրված տեքստերում ասվածները՝ իրենց թակարդն ընկած հոգով աղքատներին սնել ամենաբազմազան անհեթեթություններով («հավատում եմ, որովհետեւ աբսուրդ է»,- ասել է վաղ շրջանի քրիստոնյա «աստվածաբաններից» մեկը»),- սա էր նրանց համար կարեւորը:

Մի կողմ թողնենք այն, որ տարրական ազնվությունն ու ճշմարտախոսությունը, իրենց իսկ կրոնի հիմնադրի անձի հանդեպ քիչ-միչ պատասխանատվությունն ու հարգանքը պահանջում էր նրա ծննդյան օրվա հանդեպ այդպես կամայականորեն չվարվել. իրենք գիտեն իրենց անելիքը: Ներկա դեպքում մտահոգողը, հոգեւոր ցավ պատճառողն այն հայն է, առավել եւս նա, ով իրեն ազգի մտավորական (ասել է, թե մտքի կրող) է համարում, ով կամավոր հայտնվելով այդ ստի ու կեղծիքի թակարդում՝ ձմեռային ձյունե սպիտակ մաքրությունը կարծես աղտոտելով, ասում է. «Շնորհավոր սուրբ ծնունդ»: Ընդհանուր դեպքի համար Նարեկացու ասածը, թե փողոցում թափված «մտքի փուչ սերմը» վերցրի, «ինձ համար» հոգու հաց հանապազոր համարեցի` դրանով «մեռածին ինձանով կենդանացնելով»,- իսկ եւ իսկ վերաբերում է նաեւ մերօրյա այդ «հայերին»…

Մի քանի խոսք էլ «սուրբ ծնունդ» կոչվող ստի մասին, դարձյալ տեքստաբանական վերլուծության՝ տեքստում ասվածներն ըմբռնելու ու հասկացնելու ամենանախնական պահանջի բավարարման հիմամբ ասված: Այդ սուտը ամբողջովին վերհանելու տհաճ գործը անելն էլ թողնենք հասկացող ընթերցողի վրա: Բայց նրա՝ ճիշտ կողմնորոշվելու համար՝ մի քանի խոսք: Բուն՝ նորկտակարանային տեքստերում «սուրբ հոգի», որից հղիացավ Մարիամը, ասելով՝ նկատի է առնվում որոշակի մարդկային անձ («Հոգին» մարդուն է վերաբերվում, եւ ո՛չ աստծուն): Նույնը «հրեշտակ»-ի վերաբերյալ ասած, որին «սուրբ հոգի»-ն ուղարկել էր Մարիամի մոտ «գործը» գլուխ բերելու համար (այս «հրեշտակի»՝ Մարիամի հետ երկար-բարակ բանակցելը ակնհայտորեն այդ մասին է ասում, զի աստված որոշում ու անում է…): Հին եբրայական՝ եբրայական ազգի ծննդաբանությանը վերաբերող արձանագրություններում (որոնք Նոր կտակարանի տեքստերից անհամեմատ շուտ են կազմվել եւ վերաբերում են հենց Հիսուսի ծննդյան ժամանակներին) որոշակիացվում է, թե ով է եղել Նոր կտակարանում խորհրդավոր ձեւով ասված «սուրբ հոգի»-ն. հռոմեացի լեգեոներական Պանդերա (ըստ երեւույթին սա Պաղեստինում գտնվող հռոմեական զորքում գլխավոր դերակատարում է ունեցել, որի պատճառով էլ, ընդհանրապես, արիացեղ սերմնացաններին սրբացնող հրեական գիտակցությունը սրան «սուրբ» է համարել),- ահա թե ով է եղել այդ «սուրբ հոգին» ըստ հրեական ծննդյան մատյանների. ավելի շատ դրա՞նց հավատանք, թե՞ Հիսուսի աշակերտներին, կամ էլ՝ հետագայում երեւան եկած հիսուսապատումների հեղինակներին… (պատկերացրու՛, ընթերցո՛ղ, քո ծննդի մասին դատում են՝ ելնելով ոչ թե քո ծննդյան վկայականից, այլ ինչ-որ հեքիաթասածների հորինվածքներից, թե քեզ արագիլն է բերել, կամ էլ ջրից են հանել…): Նույն այդ արձանագրություններից մենք իմանում ենք, որ Հիսուսը եղել է Մարիամի «ապօրինածին զավակը»: Իսկ Թալմուդից՝ քրիստոնեական տեքստերից առաջ ձեւավորված այդ գրքից էլ՝ այն մասին, որ Հիսուսի ծննդյան անունը եղել է ոչ թե այդպիսին, այլ՝ Յեսու (կամ Յեշու1). «Յեսու (Յեշու) Բեն Պանդերա», այսինքն Պանդերայի որդի Յեսու (Յեշու),- գրված է այդ գրքում:

Ճշմարտությանը հանգելուն նպաստող մի նկատառում էլ հայտնենք: Ուշադրություն դարձրեք նորկտակարանային տեքստերի այն դրվագներին, որոնցում պատմվում է «Հրեշտակի»՝ Մարիամին այցելելուց հետո վերջինիս՝ իր հարազատին՝ Եղիսաբեթին այցելելու մասին, որից, պարզվում է, որ նույն «հրեշտակը» վաղօրոք այցելել է նաեւ Եղիսաբեթին, եւ այդ այցելության արդյունքում՝ նա հղիացել է դարձյա~լ «սուրբ հոգուց» (այդ «սուրբ հոգուց» հետագայում ծնվում է Հովհաննես Մկրտիչը՝ Հիսուսին իր վարք ու բարքով հար նմանը եւ նրան մկրտողը),- այս նույնանման «սցենարը» չի՞ ասում այն մասին, որ թե՛ «հրեշտակը» եւ թե՛ «սուրբ հոգին» պա~րզ անձիք են. հակառակ դեպքում, եթե քրիստոնեական «տրամաբանությամբ» դատելու լինենք, ստացվում է՝ քրիստոնյաները երկու «աստծո որդի» (Հիսուսը եւ Մկրտիչը) ունեն՝ իրենք էլ տեղյակ չեն:

Հարցին մոտենալու բարոյական հիմունքն էլ հաշվի առնելու համար, ընթերցո՛ղ (նկատի ունեցի՛ր, որ այդ հիմունքը քո եւ եբրայացու, օրինակ ավետարանիչների, պարագաներում լրիվ տարբեր է…), քեզ մի պահ պատկերացրու Հովսեփի՝ Մարիամի օրինական ամուսնու դերում. չե՞ս զգա տարրական ամուսնական իրավունքներդ ոտնահարված, թեկուզ, որ այդ ոտնահարողը աստված լինի ու, դա զգալով, Նոր կտակարանի միակ ողբերգական կերպարը (մյուսների մասին հորինվածները ֆարս են…) հեգ Հովսեփին չե՞ս համարի…

փիլ. գիտ. թեկնածու Ս. Լ. Մանուկյանի

1Յաշա անունն, ըստ երեւույթին, նույն անունն է՝ ե-ա տառադարձությամբ

«Հայ Արիներ» Թիվ 81, 82, հունվար, փետրվար, 2007թ. .

Դավաճան թե հերոս

17 Փետրվարի, 2012

 « Թող ձեր վճիռն ավլե՛ , սրբե՛ այս տարաբախտ , բազմաչարչար Սյունյաց իշխանին ճակատեն անիրավ , անարդար և գեհենային ամբաստանությունը , որ դարերով , այո՛ , դարերով , երկու ատելավառ վկաներուն մոլեռանդությունը խարանեց … »:

Հրանդ Արմեն

Հայոց պատմության մեջ քիչ չեն դեպքերը , երբ ազգանվեր շատ հայորդիներ մոռացության են մատնվել , կամ նսեմացվել է նրանց կատարած գործի նշանակությունը : Բայց հազվադեպ է , երբ դարերով ուրանան մի գործչի՝ Ազգին ու Պետականությանը մատուցած հսկայական ծառայությունները և , որ ամենաահավորն է ՝ խարանեն նրան դասալիքի դժոխային պիտակով , իսկ նրա անունը գալիք սերունդների շուրթերին հոմանիշ դարձնեն «դավաճան» բառին: Այդպիսին եղավ Հայոց մարզպան Վասակ Սյունու ճակատագիրը : Վասակ Սյունու գործունեության մասին մենք հիմնականում տեղեկանում ենք Մամիկոնյան տան երկու պատմիչների՝ Եղիշեի և Ղազար Փարպեցու աշխատություններից , որոնք շարադրել են եկեղեցու և Մամիկոնյանների տեսակետը : Երկուսի մոտ էլ Վասակի նկատմամբ ատելությունն ակնհայտ է: Եղիշեի մոտ այն գերազանցում է չափ ու սահման՝ ստիպելով կրոնամոլ պատմիչին անողոք ձևով խեղաթյուրելու իրականությունը: Ն . Ադոնցը հիմնավորապես ապացուցում է , որ Եղիշեն միտումնավոր կերպով Վասակին է վերագրել նրա փեսա Վարազվաղանի անօրինություններն ու ապիկար վարքը ( Ն . Ադոնց . Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ): Եղիշեն հենց սկզբից էլ խոստովանում է , որ իր երկի նպատակը Վասակին հավիտենական նզովքի արժանացնելն է : Փարպեցու մոտ ավելի քիչ է խեղաթյուրված պատմական փաստը : Նրա նկարագրությունները երբեմն լույս են սփռում մի շարք հարցերի վրա , որոնք շատ կարևոր են՝ Վասակի գործունեությունը ճիշտ գնահատելու համար : ՈՒշադիր ընթերցման դեպքում , ակնհայտ է դառնում Վասակի՝ որպես ազգային — պետական գործչի կերպարը : Միաժամանակ , հարկ է նշել , որ Եղիշեն և Փարպեցին ավելորդ կրոնականացրել են նաև սպարապետ Վարդանի կերպարը՝ նրան ներկայացնելով , իբրև կրոնամոլ՝ գրեթե զերծ ազգային զգացումներից : Վասակը Սյունյաց Անդոկ իշխանի թոռն էր : Ծնվել է 381 թվականին : Հայրը՝ Բակուր իշխանը, հարկադրված է լինում մանուկ Վասակին պատանդ ուղարկել Տիզբոն : Պատանի Վասակի համարձակության և ինքնասիրության մասին է վկայում հետևյալը . երբ մահանում է Սյունյաց իշխան Բակուրը , նրա սենեկապետը ՝ գալով Տիզբոն , այդ մասին տեղեկացնում է պարսից արքային: Վերջինս որոշում է Սյունիքի իշխան նշանակել Վասակին : Իրեն շնորհավորելու եկած սենեկապետին Վասակը պատասխանում է , թե ինքը ժառանգական կարգով Սյունիքի օրինական տերն է և արքայի ողորմության կարիքը չունի : Դեպքերին ժամանակակից Կորյունը վկայում է , որ Վասակը մեծ օգնություն է ցույց տվել Մաշտոցին՝ Սյունիքում դպրոցներ բացելու և հայոց գրերը տարածելու գործում : Երիտասարդ իշխանի մեծ համբավը պարսից արքային մղում է ՝ նրան նշանակելու Վրաստանի մարզպան: Այստեղ Վասակը , մտահոգված իր երկրի ճակատագրով , գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կովկասյան լեռնաբնակների հետ՝ ծրագրելով Պարսկաստանի դեմ ապստամբության միջոցով ստեղծել Սյունիքի անկախ թագավորություն : Ծրագիրը թեև տապալվում է , սակայն Վասակը , զերծ մնալով որևէ կասկածանքից՝ նշանակվում է Հայաստանի մարզպան : 440 — ական թվականների վերջերին Հայաստան է ուղարկվում մի պարսիկ պաշտոնյա , որն աշխարհագիր անցկացնելով՝ ծանրացնում է հարկերը : Հարկեր են դրվում նաև եկեղեցու վրա , որը մինչ այդ երբեք հարկ չէր մուծել: Կաթողիկոսի ձեռքից խլվում է Մեծ Դատավորի պաշտոնը: Դրան հետևում է Միհրներսեհի կրոնափոխության հրովարտակը: Հավաքվելով Արտաշատում՝ հայ իշխաններն ու հոգևորականները մերժում են պարսկական արքունիքի պահանջը : Գազազած Հազկերտի կողմից Տիզբոն կանչված հայ իշխանների թվումն էին նաև մարզպան Վասակ Սյունին ու սպարապետ Վարդան Մամիկոնյանը : Այստեղ հայերն ընկնում են ծանր կացության մեջ : Հազկերտը պահանջում էր հանձն առնել կրոնափոխությունը՝ հակառակ դեպքում սպառնալով մահապատժով ու Հայաստանի ավերումով: Մարզպանը ՝ մտահոգված երկրին սպառնացող մեծ վտանգով , նախարարներին համոզում է , որ միակ ելքն առերես զրադաշտականություն ընդունելն է, որի շնորհիվ իրենք կարող են ետ վերադառնալ և անցնել գործի: Համառում է միայն Վարդանը : Նա ոչ մի բացատրություն չի ընդունում՝ հրաժարվելով առերես կրոնափոխության մտքից : Հայոց զորքերի սպարապետին կարողանում են համոզել միայն բիբլիայից քաղված մեջբերումներով ու սրբերի օրինակներով: Հազկերտն իհարկե , կասկածանքով է վերաբերվում հայերի կրոնափոխ լինելուն և պատանդ է պահում մարզպան Վասակի երկու որդիներին (Եղիշեն միտումնավոր կերպով լռում է այս փաստի մասին): Լավ իմանալով Վասակի անձն ու տոհմը՝ նա դրանով ձգտում էր կապել հայրենանվեր իշխանի թևերը : Վերադառնալով Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը հավաքեց իր տոհմն ու ողջ ունեցվածքը և շարժվեց դեպի Հայքի բյուզանդական մաս՝ ուր քրիստոնեությունը հալածանքների չէր ենթարկվում : Վարդանի այս քայլը կարող էր նմանատիպ արարքի մղել նաև շատ այլ իշխանների ու ժողովրդի մի ստվար զանգվածի , ինչը կզրկեր երկիրն ինքնապաշտպանության հնարավորությունից: Իսկ կղերականներն արդեն սկսել էին հաշվեհարդարը պարսիկ մոգերի նկատմամբ : Վասակն, այս պայմաններում Հայաստան եկած մոգպետին վստահեցնելով , թե իրեն ընդամենը մի որոշ ժամանակ է պետք արքայի հրամանն իրագործելու համար , համոզում է նրան՝ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին լուր չտանել Տիզբոն : Այնուհետև, պատգամավորություն ուղարկելով Վարդանի մոտ ՝ կոչ է անում նրան ետ վերադառնալ ու հոգալ երկրի պաշտպանության մասին : Նա ծրագրել էր բյուզանդացիների դաշնակցությամբ ապստամբել պարսիկների դեմ և վերականգնել Հայաստանի անկախությունը : Անձնազոհ իշխանին չէին սարսափեցնում անգամ այն փորձությունները , որ սպասվում էին իր պատանդ որդիներին : Վասա՛կն էր ապստամբության ոգին ու կազմակերպիչը , նրա՛ն էր ենթարկվում երկիրը , և եթե ամեն ինչ ընթանար նրա ծրագրով ՝ գուցե և այլ ելք ունենար շարժումը : Հայկական գնդերը գրավեցին երկրի բոլոր կարևոր կետերը , վերացվեցին պարսից կայազորները , սպանվեցին Հայաստան ուղարկված զրադաշտական մոգերն ու պարսիկ հարկահավաքները : Այս ամենը կատարվում էր խիստ գաղտնի: Միաժամանակ , Վասակը դեսպաններ է ուղարկում Բյուզանդիա՝ օգնություն խնդրելու : 450 թ . աշնանը մարզպան Վասակը Վարդանի գլխավորությամբ մի զորագունդ է ուղարկում Աղվանք՝ այնտեղ ներխուժած պարսկական զորքին դիմագրավելու և Հայաստանի թիկունքն ապահովելու համար : Միաժամանակ , խնդիր էր դրված գրավելով Ալանաց դուռը՝ բացել հոների ճանապարհը դեպի Պարսկաստան : Սակայն , շուտով լուր է ստացվում , որ բյուզանդացիները , մերժելով մարզպանի խնդիրքը՝ հայերի ապստամբության մասին տեղյակ են պահել Հազկերտին : Դա արդեն ծանր հարված էր , քանի որ հայոց աննշան ուժերն ի զորու չէին միայնակ դիմագրավելու պարսից անհամար բանակներին : Քանի դեռ ուշ չէր , հարկավոր էր կոծկել ապստամբության հետքերը և լեզու գտնելով Պարսկաստանի հետ՝ սպասել ավելի հարմար առիթի : Սակայն , Վասակն այս հարցում չկարողացավ համոզել եկեղեցականներին ու նախարարների մի մասին : Հատկապես կոշտ դիրք բռնեց եկեղեցին , որն էլ դարձավ հետագա դեպքերի գլխավոր շարժիչ ուժը : Արտաշատի ժողովին մասնակցած նախարարական 18 տներից 10 — ն անցան Վասակի կողմը : Ավելի ուշ , Վասակին միացավ նաև Տիրոց Բագրատունին՝ ապահովելով ոչ միայն Բագրատունյաց , այլև՝ նրան ենթակա մի շարք նախարարական տների աջակցությունը : Այսպիսով, երկրի տերերի մեծամասնությունը Վասակի կողմն էր : Միայն այսքանը բավարար է՝ համոզվելու համար , որ Սյունյաց իշխանը դավաճան չէր : Դրվում էր Հայաստանի լինել -չլինելու հարցը : Եվ Վասակը դիմեց կոշտ ու համարձակ միջոցների: Խստորեն պատժվում էին անկարգություններ հրահրող եկեղեցականները : Լավ հասկանալով , որ Վարդանը կենթարկվի եկեղեցու հրահանգներին՝ նրան խոչնդոտելու նպատակով , Վասակը պատանդներ վերցրեց նրա կողմնակիցներից և տարավ Սյունիք : Ինքն էլ ձմռանը գնաց այնտեղ : Կատարելով իրեն առաջադրված խնդիրները՝ Վարդանը վերադարձավ Աղվանքից : Դաստիարակված լինելով Սահակ պարթևի ձեռքի տակ (նա Սահակի թոռն էր և Լուսավորչի տոհմի ժառանգորդը) ՝ նա անառարկելիորեն ենթարկվեց կղերականների ծավալած շարժմանը: Դեմ գնալով Վասակին՝ եկեղեցին որոշեց շարունակել ապստամբությունը : Ձմռանը Վարդանի գնդերը արշավանքներ կազմակերպեցին դեպի Սյունիք : Զարհուրանք է առաջացնում մոլեռանդ Եղիշեի հորթային հրճվանքը , երբ նա պատմում է սպարապետի ՝ Սյունիքի հայությանն հասցրած արհավիրհքների մասին : Ինչևէ , ապստամբության ծավալումից խուսափելու համար , երկարատև ջանքերի գնով , Վասակին վերջապես հաջողվեց պարսից արքունիքին համոզել՝ դադարեցնելու կրոնական հալածանքները : Սակայն , Հազկերտի նոր հրովարտակը չազդեց ապստամբների վրա : ՈՒ թեև Եղիշեն պնդում է , թե նրանք չէին հավատում արքայի հրովարտակի անկեղծությանն ու Վասակի ելույթներին , սակայն խնդիրն այլ էր . եկեղեցու վրայից չէին վերացվել հարկերը , նրան չէր վերադարձվել Մեծ Դատավորության գործակալությունը: Եվ հոգևորականները որոշեցին շարունակել պայքարը: Վասակի բոլոր ջանքերն ի դերև անցան : Պարսիկները փակեցին նաև հոների ճանապարհը: Միայնակ Հայաստանը, եկեղեցու անհեռատես ու արկածախնդիր քաղաքականության պատճառով, կանգնեց մեծ վտանգի առջև: 451 թ . պարսկական զորաբանակը մտավ Հայաստան : Ապստամբները շտապ շարժվեցին նրան ընդառաջ (հարկ է նշել , որ երկու կողմերի զորքերի՝ պատմիչների կողմից նշված թիվը խիստ չափազանցված է ) : Վարդանի զորքի մեջ մեծ թիվ էին կազմում հոգևորականներն ու երբևէ զենք չտեսած շինականները: Փարպեցու վկայությամբ, վերջիններիս մեծ մասինբռնի ուժով էին կռվի դուրս բերել: Ավարայրի բախումից առաջ Վասակը , որ գտնվում էր պարսից բանակում , հուսալով փրկել դրությունը , կոչ արեց ապստամբներին՝ բավարարվել ներման հրովարտակով : Բայց ապարդյուն …..

Կարճատև բախման հենց սկզբում՝ սպարապետի մահից հետո , ապստամբները փախուստի են դիմում և ամրանում լեռներում : Ավարայրի դաշտում ճակատամարտ , որպես այդպիսին, տեղի չի ունեցել : Այս մասին են խոսում մի շարք հանգամանքներ , այսպես. Մամիկոնյան տաղանդավոր ու փորձառու սպարապետների հետնորդ Վարդանը , որ մինչ այդ բազմիցս ապացուցել էր պատերազմական գործին իր գիտակ լինելն ու հնարամտությունը , զորավարին անհարիր անփութությամբ՝ երես առ երես հայտնվում է իրեն բազմիցս գերազանցող հակառակորդին դեմ — դիմաց, ռազմավարական տեսակետից հայերի համար խիստ աննպաստ բաց տեղանքում: Եվս մեկ հանգամանք . Վասակը կարողացել էր համոզել պարսկական կողմին, որ շարժումն ուղղված է ոչ թե արքայի, այլ իր դեմ, և պարսից պատժիչ զորքն , ինչպես նկատում է Ադոնցը , ի դեմս հայերի տեսնում էր ոչ թե թշնամիների՝ որոնց պետք է կոտորել , այլ խռովարարների՝ որոնց հարկավոր էր ցրել : ՈՒստի , մեր պատմիչների կողմից ուռճացված են նաև երկու կողմերից սպանվածների թվերը :

Պարսից զորքն սկսում է իր ավերիչ , պատժիչ գործողությունները : Թեպետ Եղիշեն շեշտում է Վասակի՝ նրանց հետ լինելու հանգամանքը, սակայն իրականում, Վասակը ծածուկ խանգարում էր պարսիկներին: Այս է պատճառը, որ պարսից զորավարն իր անհաջողությունների պատասխանատվությունը բարդեց Վասակի վրա: Վասակի ողջ գործն ու կյանքը կարծես ի մի է բերվում այն դատում, որը նկարագրված է Եղիշեի ու Փարպեցու մոտ: Հազկերտի մեղադրական խոսքից հետո , ձայն խնդրելով՝ առաջ է գալիս Արշավիր Կամսարականը և արքային ցույց տալով ժամանակին Վասակի կողմից գրված նամակները՝ ամեն ինչում մեղադրում է մարզպանին: Վասակը մեղադրվում է արքունի հարկերը չվճարելու, Պարսկաստանի դեմ բազմիցս դավելու, ապստամբություն կազմակերպելու, մոգերի սպանության, պարսից զորքին ծանր վիճակի մեջ գցելու համար: Վասակի վրա Հազկերտը ծանր հարկեր դրեց՝ գցելով նրան ծայր աղքատության մեջ: Տարաբախտ իշխանը մահացավ մոտ 455 թվականին, հայրենիքից հեռու՝ գերության մեջ …

Եկեղեցին սրբացրեց Տղմուտի ափին ընկած Վարդանին ու իր զինակիցներին, իսկ Վասակին դատապարտեց հավիտենական անեծքի: Նա գամվեց անարգանքի սյունին՝ սերունդների համար մնալով , որպես ազգի ու հայրենիքի դավաճան , որովհետև խաչը ջերմեռանդորեն համբուրելու և հանուն եկեղեցու՝ երկիրը կորստյան տանելու փոխարեն , ամեն գնով ձգտեց հասնել Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանը, որն իր նվիրական երազանքն էր : Եղիշեի ճոխ ու գեղեցիկ լեզվով հիանալով հանդերձ՝ հիշենք նաև հպարտ Անդոկի ու վսեմ Բակուրի հայրենանվեր հետնորդին ժամանակակից Կորյունի խոսքերը .

« Աստված տվեց , որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ … » : 

Գևորգ Հովհաննիսյան

Գ. Նժդեհ. Եկեղեցին

17 Փետրվարի, 2012

ԵկեղեցինԴա վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեա­կան սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը։Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբեր­գության։Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի, ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան։Արգասավոր չէ թույլի սերը։Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհա­բերել։Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես և զոհաբերության։Մի ժողովուրդ, որ ընդունակ չէ այս երկու առաքի­նության՝ դիպվածների կպարտի իր գոյությունը։Մենք առնվազն կարող և հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել և զոհաբերել։Սխալվել, չարաչար սխալվել է մեր եկեղեցին՝ «տընանկ»-ների և «սնանկ»-ների բարոյականություն քարոզելով։Սրանից հետո այն սիրո և զոհաբերության ընդու­նակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում և Հայաստանում։Ուժեղ և արիական ժողովուրդ, այնպիսին, որ ըն­դունակ լինի արհամարհել մահը հանուն սեփական գոյության։Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի՝ ահա հայ եկեղեցու նոր հավատամքը։Չընդունե՞ց այս ճշմարտությունը, չքարոզե՞ց, չտա­րածե՞ց ամեն օր այս փրկարար գաղափարը, եկե­ղեցին իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինք­նապաշտպանության գործին՝ կործանված է։

էլ ավելի աներես է մուրացկանը եւ պահանջկոտ, եթէ նա միաժամանակ եւ հաշմանդամ է: Ահա մուրացկանի այս եսականութիւնը եւ հաշմանդամի պահանջկոտութիւնը դարձել են հոգեբանութիւն: 

Հոգեբանական այս երկու կողմերն Աւետարանի ներշնչմամբ ստացել են քաղաքական իմաստութեան, դիւանագիտական զէնքի բնոյթ: 

Քրիստոնէական մի հօտի համար չքնաղ առաքինութիւն, սակայն միայն քրիստոնէական հօտի: 

Այսօր մենք անիծում ենք քաղաքական բարերարներին, սակայն մոռանում, թէ մուրացկանին եւ հաշմանդամին անկելանոց են տալիս եւ ոչ անկախ հայրենիք: 

Երէկ այսպէս էինք, երբ կրօնական հօտ էինք. այսօր յաւակնութիւն ունինք մեզ քաղաքական ոյժ համարելու, բայց չենք ազատագրւել հօտային հոգեբանութիւնից, որը թափանցել է քաղաքական հոսանքների մտայնութեան մէջ, որոնք դրա շնորհիւ անգիտակցաբար կառչել են կողմնորոշումների գաղափարին:

Սուրբ Սարգսի Կերպարը Հայ Ժողովրդական Ավանդազրույցներում

4 Փետրվարի, 2012
Հետազոտողները ցույց են տվել, որ Սարգիսը հայոց կրոնական մշակույթում ունի հնագույն ակունքներ: Իր նախնական՝ նախաքրիստոնեական էությամբ նա զուտ հայկական ծագում ուներ եւ հայոց մեջ պաշտվել է որպես հողմային Աստված, ունենալով նաեւ երկրագործական, հացահատիկային գործառույթներ: Սուրբ Սարգսի կերպարում արտացոլվել են մեռնող-հարություն առնող աստվածների գործառույթները, երկնային ուժերի՝ ամպրոպի, կայծակի, հողմերի հետ կապերը, երկրագործության հովանավորի առաքելությունը եւ այլն: Նրա կերպարում տեսնում ենք կապեր Արա Գեղեցիկի, Վահագնի հետ: Ունենալով հանդերձ այս ազդեցությունները, իրականում Սարգիսն ինքնուրույն Աստված էր, ինքնուրույն կերպար՝ իր ինքնուրույն գործառույթներով :
 
Պետք է ենթադրել, որ հայոց մյուս նախաքրիստոնեական աստվածությունների շարքում Սարգիսն ուներ առանձնահատուկ դիրք, քանի որ քրիստոնեության ակտիվ տարածման եւ մինչքրիստոնեական պաշտամունքների դեմ պայքարի ընթացքում չհաջողվեց ոչնչացնել ոչ Սարգսի պաշտամունքը, ոչ նրան ուղղված բազմաթիվ ծեսերն ու արարողությունները: Ըստ երեւույթին՝ չհաջողվեց նաեւ նրա կերպարը փոխարինել որեւէ քրիստոնեական կերպարով: Ինչպես կտեսնենք ստորեւ, Սարգիսն ազնվականների, նախարարների համար երկրորդական դեր ուներ, նա չուներ Արամաստի, Վահագնի, Անահիտի կամ Աստղիկի հավակնոտությունը, նա անհամեմատ հասանելի էր հասարակ մարդկանց, ժամանակակից տերմինով ասած՝ անհամեմատ դեմոկրատ էր, առարկայորեն հասկանալի, քմահաճ չէր եւ միշտ պատրաստակամ էր իրեն դիմողներին օգնության հասնելու: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հենց հասարակ մարդկանց շրջանում եւ առաջին հայացքից, թերեւս, մեծ վտանգ չէր ներշնչում նորամուտ քրիստոնեության առաջնորդներին: Պայքարելով առաջնային, «կարեւոր» Աստվածների եւ նրանց սրբավայրերի, կուռքերի դեմ, որոնք խնկարկվում էին ազնվականների կողմից, առաջին քրիստոնյա հայրերը համեմատաբար քիչ ջանքեր են գործադրել հասարակ մարդկանց, ըստ էության՝ ժողովրդի լայն զանգվածների կողմից սիրված եւ նրանց հասկանալի կերպարների դեմ: Եւ, մինչ Բագինների կուռքերը կործանվում էին, նրանց մեհյանների տեղերում եկեղեցիներ ու վանքեր էին կառուցվում, ժողովուրդը շարունակում էր իր հմայածիսական արարողությունները, շարունակում էր հուսալ իրեն հասկանալի Աստվածների ու Սրբերի հովանավորությունը, եւ դիմում էր նրանց օգնությանը: Եվ երբ եկեղեցու հայրերն ուշքի եկան, տեսան, որ արդեն արմատավորվող քրիստոնեության կողքին ծաղկում է ժողովրդական Աստվածը: Ինչպես համոզվեցինք Ս.Սարգսի տոնի նկարագրությունից, նրա պաշտամունքը տներում էր կատարվում, եւ հնարավոր չէր մեկ առ մեկ բոլոր տներից, բոլոր ընտանիքներից, անհատ մարդկանց սրտերից, նրանց բառամթերքից, նրանց երգերից ջնջել վերացնել այս ամենահաս եւ սիրված կերպարը: Սրբազան կյանքում, կրոնական հարաբերություններում Սարգիսը չէր էլ պայքարում քրիստոնեության դեմ: Նրա գոյությունը եւ գործառույթները ոչ հերքում, ոչ հաստատում էին քրիստոնեական գաղափարախոսությունը: Նա չէր պահանջում եկեղեցի գնալու փոխարեն իր ուխտավայրերն այցելել, նա նույնիսկ զոհաբերություններ չէր պահանջում: Նա ընդամենը պատժում էր անազնիվներին, ստախոսներին, անիրավներին, օգնում էր ընտանիքներին եւ նեղության մեջ ընկած մարդկանց, սիրահարվածներին եւ սպասում էր, որ մարդիկ տարին մեկ անգամ հինգ օր իր հիշատակին որոշ զոհողությունների գնան՝ պաս պահեն, որոշ գործեր չանեն: Անհրաժեշտության դեպքում նա դրսեւորում էր իր ամպրոպային բնույթը՝ օգնելով մարդկանց տնտեսական աշխատանքներին: Բնական է, որ նա զգալի դեր ուներ հայ ժողովրդի պաշտամունքներում:
 
Չկարողանալով վերացնել նրա պաշտամունքի դրսեւորումները կենցաղում, քրիստոնեության շրջանում ստիպված էին այս կերպարը պաշտոնականացնել: Ըստ էության՝ Սարգիսը միակ նախաքրիստոնեական կերպարն է, որ մտավ պաշտոնական եկեղեցու սրբացուցակ եւ նրա անունով տոն սահմանվեց: Գրիգոր Լուսավորիչը, չկարողանալով վերացնել ժողովրդականություն վայելող այս աստվածության պաշտամունքը, հարկադրված էր օրինականացնել այն: Նա սահմանում է Առաջավորաց պասը, որը աշխարհի քրիստոնյաների մեջ միայն հայոց տոնացույցում կա, եւ դրան հաջորդող Ս.Սարգսի տոնը: Վաղ շրջանի քրիստոնյա երկրները մեղադրում էին հայերին այն բանի համար, որ նրանք քրիստոնյա աշխարհին անծանոթ կերպար եւ սուրբ ունեն, որին հատուկ տոն են նվիրել: Այդ շրջանում հայոց եկեղեցին խնդիր ուներ բացատրություն տալու, թե ի՞նչ տոն է այս տոնը, ի՞նչ սրբի է նվիրված եւ ինչո՞ւ իրենք անհրաժեշտ են համարում պահպանել այն: Քրիստոնեության վաղ շրջանի «գլոբալիզացիոն» քաղաքականության ընթացքում դա հեշտ խնդիր չէր, եւ ահա՝ ձեւավորվում է Սուրբ Սարգսի քրիստոնեական առասպելը: Այղ առասպելը Սարգսի մասին ձեւավորում է մի կերպար, որի համաձայն՝ Հայոց Եկեղեցին սրբացրել է կեսարացի ոմն զորավար Սարգսի, քանի որ նա պայքարել եւ նահատակվել է քրիստոնեության համար: Պատրաստվում են բացատրություններ, գրություններ, փնտրվում են ապացույցներ: Ի վերջո՝ քրիստոնյա աշխարհին ներկայացվում է հետեւյալ տարբերակը.
Հռոմեական Հուլիանոս ուրացող կայսեր հալածանքներին ենթարկվող կեսարացի քրիստոնյա զորավար Սարգիսը չորրորդ դարում իր որդի Մարտիրոսի հետ անցնում է Հայաստան, փորձելով ապաստան գտնել հայոց Տիրան թագավորի մոտ: Վերջինս, տագնապելով Հուլիանոսի վրեժխնդրությունից, խորհուրդ է տալիս նրան գնալ Պարսկաստան: Այստեղ նրան սիրով ընդունում է Շապուհ երկրորդը եւ, հիանալովքաջ ու հմուտ զինվորականով, նրան նշանակում է զորահրամանատար: Սարգիսը բազում ծառայություններ է մատուցում պարսից Շապուհ արքային, այդ թվում՝ կռվում է իր հայրենակից հռոմեացիների եւ Հուլիանոսի դեմ եւ հաղթում նրան: Միաժամանակ նվիրյալ քրիստոնյա լինելով, դավանափոխ է անում պարսիկ զինվորներին, ինչի համար Շապուհը խիստ զայրանում է, իր մոտ է կանչում Մարգիս զորավարին եւ առաջարկում նրան ընդունել իր կրոնը: Վերջինս, բնականաբար, մերժում է: Ավելին, զայրույթի մեջ նա ջարդում է պարսկական կուռքերը, ինչով սաստիկ վիրավորում է իր շուրջը հավաքված ամբոխին, եւ վերջիններս սպանում են Սարգսի մանկամարդ որդի Մարտիրոսին, իսկ հաջորդ օրը Շապուհի հրամանով նահատակում են նաեւ իրեն՝ Սարգսին, եւ նրա հորդորով հավատափոխ դարձած պարսիկ զինվորներին: Այս դեպքը տեղի է ունենում 361թ. հունվարի 31-ին: 
 
Որոշ անորոշություն կա, թե որտե՞ղ տարվեց նահատակված զորավարի, նրա որդու եւ զինվորների մարմինները: Մի տարբերակի համաձայն դրանք տարվել են «Հոռոմաց աշխարհ», մեկ այլ տարբերակի համաձայն՝ թաղվել են Պարսկաստանում, Մազանդարանի Դաղման կոչվող քաղաքի մոտ: Այնուհետեւ սկսվում է զորավարի երկրորդ, կարելի է ասել՝ «հայկական կյանքը»: Ըստ քրիստոնեական առասպելի՝ Մեսրոպ Մաշտոցը նահատակ զորավարի մարմինը, այլ կերպ ասած՝ մասունքները, տեղափոխում է Հայաստան եւ հողին հանձնում Կարբի ավանում, Ուշիում, որտեղ եւ կառուցում է Ուշիի Սուրբ Սարգիս վանքը: Իսկ նահատակի ատամը զետեղում է մի խաչափայտի մեջ եւ տեղափոխում Գագա դաշտ, որտեղ նույնպես կառուցում է Սուրբ Սարգիս անունով վանք (ներկայիս Նոյեմբերյանի Կոթի գյուղից վեց-յոթ կիլոմետր հեռավորության վրա), այսպիսով՝ սրբերի շարքը դասելով նրան: Այս մասին բանաստեղծական վկայություն է պահպանվել.
 
Կանգնեցեր նշան ի մէջ մացառաց եւ ի Խուժիստան, Բարձր ի Դիտակ ի Գագա գագաթան, Որով պահպանի քառանկիւն սահման:
ժողովրդական ավանդազրույցն այս մասին պատմում է, որ «էդպես Սուրբ Սարգիսը Կոթի գեղի սարերն ու հանդերը օխնել ա, դրա համար էլ Օրա սուրբ սղնատամն էն օխնած տեղն ա, որ կենըմ ա: Թե հանեն ուրիշ տեղ տանեն, էլի դուս կգա իրա տեղը կփախչի: Աշխարքի ամեն ծերից ամեն տարի ուխտավոր ա գալի Կոթի գեղի հանդը, Գվարզնից վերեւ, մուրազն առնըմ ու ետ գնըմ» :
Մեսրոպ արք. Աշճեանը մի ամբողջ ուսումնասիրություն է նվիրել այս դեպքերի լուսաբանմանը : Նա մասնավորապես հիշում է Ներսես Շնորհալու կողմից շարադրված Սուրբ Սարգսի կանոնը, որը վերջանում է հետեւյալ տաղով.

Խաչաչարչար սուրբ դիտապետ, Նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի, Առաւել պայծառ ի գլուխն Գագայ, Ի գագաթան տեղւոյն օրհնեալ սրբոյն Մեսրոպայ, Երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ Բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:

«Երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ» տողերը պետք է բոլորին համոզեին, որ Սուրբ Սարգիսը հանուն քրիստոնեության տարածման կործանել է նախաքրիստոնեական Աստվածներին: Եվ դրանով ինքնին նվաճել է քրիստոնեական Սուրբ լինելու իրավունքը:
Այսպիսով՝ ժամանակի կրոնա-մշակութային քաղաքականության մեջ տեղավորվելու նպատակով, հայկական աստվածությանը ոչ միայն որպես նահատակ էին ներկայացնում, այլեւ՝ ոչ հայազգի: Այդպես ծնվում է Սուրբ Սարգսի կերպարի եկեղեցու պաշտոնական բացատրությունը: Սուրբ Սարգսի այս կերպարը Սահակ Մովսիսյանն անվանում է «եկեղեցական Սուրբ Սարգիս» :
 
Քրիստոնյա աշխարհը երկար ժամանակ այս բացատրություններով չէր բավարարվում, եւ հայոց եկեղեցին (եւ ոչ միայն եկեղեցին, այլ նաեւ՝ աշխարհիկ իշխանությունները) դեռեւս շատ երկար պետք է բացատրություններ տար քրիստոնյա համայնքի առաջնորդներին, թե ինչո՞ւ իրենք աշխարհի մնացած քրիստոնյաներից զատվում են մի առանձնահատուկ տոնով, եւ ինչո՞ւ իրենց սրբերի շարքում տեղ է գտել մնացյալ  քրիստոնյաներին անհայտ մի Սուրբ: Շատ երկար, վեց-յոթ հարյուր տարի շարունակ թե եկեղեցու հոգեւորականները, թե աշխարհիկ իշխանությունները պաշտպանում էին Սարգսի լինելության իրավունքը հայկական միջավայրում, հաճախ այդ պաշտպանության նպատակով հղելով Սարգսի ոչ հայկական՝ հռոմեական ծագումը, միշտ նորանոր մանրամասնություններով «ապացուցելով» իրենց առասպելը: Պաշտոնական մշակութային համահարթեցման քաղաքականության պարագայում դա հեշտ գործ չէր, եւ հայոց եկեղեցին ստիպված էր «արդարանալ» աշխարհի քրիստոնյա համայնքի, մասնավորապես՝ Հռոմի առաջ, բացատրություն տալ, թե ինչո՞ւ իրականում հայոց մեջ շարունակվում է նախաքրիստոնեական ազգային Աստծու խնկարկումը: Եվ հայոց քրիստոնյա հայրերը շարունակում էին արդարանալ, միշտ պնդելով, որ սա հայ չէ, որ սա կեսարացի զորավար է, որին հայերը պաշտում են նրա քրիստոնեահաճո գործունեության եւ հատկապես՝ նահատակության փաստի պատճառով: Այս ձգձգված վեճը այնպիսի խոր հետք է թողել մեր եկեղեցու վրա, որ նույնիսկ մեր օրերում Ս.Սարգսի մասին խոսելիս եկեղեցականներն սկսում են «Ս.Սարգիս ազգով հայ չէ» բանաձեւից: Այսպես, Շնորհք արք. Գալուստեանը իր եռահատոր աշխատանքում Ս.Սարգսին զետեղելով «Հայազգի սուրբեր» բաժնում, նրա մասին գրում է. «Ս. Սարգիս ազգով հայ չէ, ոչ ալ նահատակված է Հայաստանի մէջ: Միւս եկեղեցիները մեծ կարեւորութիւն չեն տուած անոր յիշատակին եւ եթէ մինչեւ իսկ հնումն յիշատակած են զայն, այսօր գրեթէ մոռացութեան տուած են: Իսկ միւս կողմէն՝ նկատի ունենալով, որ մեր մէջ, ընդհակառակը, ամենէն մեծ ժողովրդականութիւն շահած սուրբերէն մէկն է, ուստի մենք կը դասենք զայն Հայազգի սուրբերու շարքին» :
Սարգսի հայազգի լինելու ժխտման շարունակական անհրաժեշտությունը եւ դրա շուրջ ապացույցների փնտրտուքն ինքնին պերճախոս հաստատումն է հակառակի. Սարգիսն իսկապես հայազգի էր:

Այսպիսով՝ նորադարձ քրիստոնյա հայերն իրենց նախկին աստվածությանը քրիստոնեական նոր կերպարի մեջ ամփոփելով, շարունակեցին խնկարկել, «փրկելով» ազգային Աստծուն: Փրկելով Ս.Սարգսի տոնը: Սուրբ Սարգիսն ինքը, նախաքրիստոնեական շրջանում Աստված լինելով, զգալի փոփոխությունների ենթարկվեց եւ «քրիստոնեացավ»: Նույն «Երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ» տողը ըստ էության նշանակում էր նաեւ, որ Սարգիսն ինքն իրեն է կործանել: Եւ իսկապես՝ նրա աստվածային կարգավիճակը փոխվել էր. Սարգիսն աստվածությունից դարձել էր Սուրբ: Նրա «վերակենդանացման» միակ հնարավորությունը կարգավիճակի նվազեցման մեջ էր: 

Հայոց Առաջավորաց պասը եւ Սուրբ Սարգսին չընդունող հունական եկեղեցին, եւ ապա, նրանից ազդված մի շարք այլ եկեղեցիներ Սարգսին հայ են համարում եւ հունական բացատրությունը հայ Սարգսին ներկայացնում է որպես բացասական կերպար: Ըստ հունական առասպելի՝ «Սարգիս անունով մեկը, հայոց մոլորութեալ վարդապետ, մի շուն ուներ Արցիվուր անունով: Սակայն այս բառը նշանակում է «առջեւից գնացող» (առաջավոր): Սարգիսը սատանայի ազդեցությամբ այս շանը գործ էր ածում իբրեւ իր գալստեան ավետաբեր եւ յայտարար ամէն անգամ, երբ մի գիւղ, մի քաղաք, կամ ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժանտախտից բռնուած աշակերտներ էին բնակում: Երբ սրանք տեսնում էին շանը, հաջորդ օրը թափորով մի քանի մղոն ընդառաջ էին գնում իրենց վարդապետին: Մի անգամ, երբ շանը սովորական պաշտոնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան: Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը եւ տեսնելով, որ ոչ ոք իրեն ընդառաջ չի գալիս, ինչպես սովորութիւն էր, սաստիկ բարկացավ: Երբ քաղաք մտնելով իմացաւ, թէ իր առաջընթաց շունը այնտեղ չէ հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար, եւ գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայլերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն եւ մեծ սուգ բռնեն, եւ այս պասը կոչեց արցիվուրց պաս» : 

«Առասպելի մի ուրիշ ձեւն ունին ռումինացիք,- շարունակում է Հ.Աճաոյանը,- որոնց մեջ բառը դարձել է Արցիվուրցի: Ռումին առասպելի մեջ արցիվուրցի է կոչվում մի հայ աւագերեցի շուն: Աւագերեցը անտառով անցնելիս մոլորվել է եւ այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը: Հայերը այդ շունը սրբերի կարգն են դասել եւ ի պատիւ նրա՝ Ս.Սարգսի Բարեկենդանին պաս են պահում եւ Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նվիրված մի տօն են կատարում» : Հ.Աճաոյանը գտնում է, որ հույն աղբյուրներից ռուսերենին է Փոխանցվել арцывурiй կամ арцывурiева недыля , որն այդ լեզվում ստացել է Աբ.Գրիգորի հիշատակին պահվող պաս իմաստը: Ռուսերեն բացատրական բառարանը լրացնում է, որ հույները հայերին ձեռ առնելով ասում են, թե այդ պասը Սերգիի՝ գայլերի կողմից կերված շան հիշատակին է :

Բոլոր դեպքերում՝ Սարգիսը մնաց հայոց մեջ, եւ նրան վերաբերող աղոթքները, նրան նվիրված ծեսերը, բազմաթիվ ավանդազրույցները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու այս սիրված հերոսի կերպարի ժողովրդական ընկալման մասին: Քրիստոնեական եկեղեցիների պաշտոնական պատմություն-բացատրությունների կողքին մինչեւ մեր օրերն են հասել նաեւ ժողովրդական ավանդազրույցները, որոնք իրենց մեջ պարունակում են հայ ժողովրդի կողմից մեծապես սիրված այս սրբի կերպարի ժողովրդական ընկալումները: Այդ կերպարում տեղ են գտել ինչպես քաջության, նեղության մեջ գտնվողին օգնության հասնելու, հողմերին սանձահարելու նրա կարողությունները, այնպես էլ՝ ճանապարհորդներին, երիտասարդներին եւ. հատկապես՝ կանանց օգնելու պատրաստակամությունը, որոնք տեսանք տոնի նկարագրության մեջ: Սրանք բոլորը գալիս են ազգային ակունքներից:
Սուրբ Սարգսի տոնակատարությունների նկարագրությունը ցույց տվեց, որ նրան վերագրվում էին մի շարք զորություններ.
  • նա կարող է դեւերին հալածել,
  • հիվանդներին բժշկել, հղիներին պաշտպանել,
  • պատերազմողներին հաղթանակ բերել,
  • բանտարկվածներին եւ գերիներին ազատություն պարգեւել,
  • խռովությունները խաղաղեցնել,
  • նեղ վիճակում գտնվողներին ուժ տալ, օգնել,
  • ճանապարհորդներին պաշտպանել,
  • ալեկոծված ծովերը հանդարտեցնել,
  • կարկուտը եւ քամին հնազանդեցնել,
  • սիրահարվածների փափագը կատարել,
  • գայլերին եւ այլ գիշատիչ գազաններին քարացնել կամ երախը «կապել»:
Աուրբ Սարգսի մասին հայոց մեջ պատմվող ավանդազրույցները հաստատում են թվարկված վերագրումները:
 
Աղբյուր՝

Հրանուշ Խառատյան-Առաքելյան «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ»

Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը» Որ քաղաքական գործի սկիզբ էր՝ այսօրվա հետեւանքներով

25 Հունվարի, 2012

«Լուսանցք»-ում քանիցս ասվել է, որ հայ պատմագետը, մեկ-երկու բացառությամբ, 301թ. դեպքերը սխալ է հասկացել, մեկնաբանել, ներկայացրել: Ավելին՝ ոչ միայն սխալ, այլեւ՝ այդ չարաբաստիկ ժամանակաշրջանին վերաբերող շատ՝ պատմիչների կողմից ներկայացված փաստեր անտեսել է, որի իրավունքը պատմագետը չունի: Այդպիսի անտեսված բազմաթիվ փաստերից է Ագաթանգեղոսի հիշատակած Գրիգորիսի (հայ քրիստոնյայի լուսավորչի) «տեսլիքը»1,- մի փաստ, որում կիսաբացահայտորեն, կիսաթաքնատեսորեն ներկայացված է 301-ին ու դրանից հետո Հռոմի ու նրա վստահած անձ Գրիգորիսի կողմից Հայաստանի գլխին բերածների պատմությունը (պատկերացնու՞մ եք, հայ պատմագետը ինչ փաստ է անտեսել):
Մինչ տեսիլքին անցնելը՝ նույն Ագաթանգեղոսի օգնությամբ ուրվագծորեն ներկայացնենք Վաղարշապատ մայրաքաղաքում այդ «տեսլիքին» նախորդող իրադարձությունների ընթացքը:
Հայոց թագը Հռոմից ստանալով ու երկիրը կարծես խաղաղեցրած պատկերացնելով՝ Տրդատ թագավորը մայրաքաղաքում իր մոտ գտնվող հայոց շատ նախարարների ու իշխանների հետ որոշում է որսի դուրս գալ: Որսագնացները, երբ Վաղարշապատից դուրս են գալիս, նրանց դեմ դավադրություն է կազմակերպվում, պարզ է, նախապես ծածուկ պատրաստված: Դավադրությունը պատրաստած է լինում մայրաքաղաքում տեղակայված հռոմեական զինուժը2 (մեր այդ ենթադրությանը հուշում է դեպքերի հետագա ընթացքը): Որսագնացների մի մասին դավադիրները սպանում են, մի մասին էլ՝ գերեվարում: Փոքր մասն էլ արքայի հետ դավադիրներից փախուստի դիմելով՝ քողարկվում են մայրաքաղաքին մերձակա եղեգնուտներում: Դավադրությունը այնուհետեւ վերածվում է ապստամբության: Ապստամբները մայրաքաղաքը գրավում են, որի ընթացքում շատ վաղարշապատցիներ են սպանվում, իսկ կենդանի մնացածները՝ գերի վերցվում: Մայրաքաղաքի առումը ուղեկցվում է նաեւ թալանով ու ավերով: Հռոմեացիները Վաղարշապատում դրության տերը դառնալով՝ գերված հայ նախարարներին ու իշխաններին ստիպում են, նրանց տանջանքների ենթարկելով ու ահաբեկելով, Խոր Վիրապում բանտարկված Գրիգորիսին բանտից հանելու հրաման տալ3: Որը եւ տեղի է ունենում եւ որին դրդում է թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը (պատմաբանների կողմից կա ենթադրություն առ այն, որ նա եղել է թագավորի «սիրելի գրագրի»՝ Գրիգորիսի սիրուհին): Այս Գրիգորիսը Տրդատի մոտ, դեռեւս Հռոմում եղած ժամանակ, որպես գրագիր ծառայության է անցել՝ որպես, պարզ է, Հռոմի գործակալ: Սա բանտից ազատվելով՝ անցնում է ապստամբության գլուխ: Նրա առաջին գործը լինում է թագավորին՝ իր տոհմական ու անձնական թշնամուն4 գտնել-բերել տալը: Որը եւ արվում է: Ահա եւ իր համար էլ անսպասելի դրության տեր դառնալով՝ Գրիգորիսը իր առջեւ բերած Տրդատ արքային արքայատանը, նախարարներին ու իշխաններին, մյուս հայ գերիներին չարախնդորեն պատմում է իր «տեսիլքը», որն ըստ էության Հայաստանի վերացման հռոմեական ծրագրերի ներկայացումն էր:
Մինչ «տեսիլքին» անդրադառնալը՝ Գրիգորիսը իր «գործի» նպատակների վերաբերյալ անկեղծ խոստովանություն է անում, որը ոչ պակաս անկեղծությամբ հիշատակում է այդ «գործի» պտուղները հետագայում քաղող Ագաթանգեղոս պատմիչը: Ասում է. «Այս բանը Տերը (այսինքն՝ Հիսուսը,-հեղ.) հայտնեց ասելով, թե «այս բանում ճշմարիտ է այն խոսքը, թե այլ է սերմանողը եւ այլ է նա, որ հնձում է. ես ձեզ (իր աշակերտներին,-հեղ.) առաքեցի հնձելու այն, որ դուք չեք վաստակել, ուրիշներն են աշխատել, եւ դուք նրանց վաստակի մեջ եք մտել, քանզի ով սերմանում է եւ ով հնձում միասին պետք է ցընծան»»5: Ասել է թե՝ դա ասողը հայերի ու հայերի թագավորի առջեւ բացում է իր գործի բուն նպատակը՝ «սրբազան թալանը»՝ Հայաստան աշխարհի բնիկի հազարամյակներ ի վեր ցանածն ու սերմանածը «հնձելը»:
Իր առաջիկա թալանի մասին բացեիբաց ասելուց հետո անցնում է իր «տեսիլքի» մասին պատմելուն: Մեր կողմից նկատենք, որ տեղյակ ու վերահասու Հայաստանում ընթացող դեպքերին՝ կայսրությունից Գրիգորիսին գիշերով ինչ-որ «այր»-պատգամավոր է այցելում, ով եւ նրան թելադրում է «վերին» հրամանները: Լրջամիտ պատմաբանի աչքերով՝ հենց այդպես պետք է հասկանալ Ագաթանգեղոսի ծածկագրությունը. «Այս գիշերվա կեսին (պատմում է Գրիգորիսը իր արթմնի տեսած «տեսիլքը»,-հեղ.), երբ դուք քուն էիք մտել, ես դեռ արթուն էի մնացել՝ հանկարծակի սաստիկ ձայն եղավ… Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը, եւ իջավ մի այր լույսի կերպարանքով, կանչեց իմ անունը ու ասաց. «Գրիգոր: Նայեցի, տեսա նրա կերպարանքը եւ զարհուրած դողալով գետին ընկա6: Ասաց ինձ. «Դու վեր նայիր եւ տե՛ս հրաշքները, որ քեզ ցույց եմ տալու…»: «Մի այրի» ցույց տված «տեղում» Գրիգորիսը «տեսնում» է, շարունակենք պատմիչի բերած ծածկագրության վերծանումը, թե ինչ է բերելու խաչակիրների՝ քրիստոնյաների բանակը (պատմիչի խոսքերով՝ «մարդկային կերպարանքով, լուսեղեն, երկթեւ անչափ զորքը՝ թեւերը կրակի նման») երկիր մոլորակի, մասնավորապես՝ «հյուսիսական» երկրի՝ Հայաստանի ու նրա հարակից երկրների գլխին եւ թե ինչպես բազում առաքինի ու հպարտ արիներ ջուրն անցնելով ոչխար են դառնալու, այսինքն՝ քրիստոնյա են մկրտվելու (տեսիլքի խոսքերով՝ «տեսա սեւ գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան»), այդ ոչխարներից բազում գառներ են ծնվելու (խոսքը «այծերի» (հասկանալ՝ խոյերի,-հեղ.) սերունդների մասին է), որոնց մի մասը գայլեր դառնալով՝ հոշոտելու են մնացած հոտին7 («տեսիլքի» սահմռկեցուցիչ խոսքերով ասած՝ «գառները դարձան թուխ գայլեր եւ գնացին-հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, եւ արյան ճապաղիկ եղավ»), ինչպես նաեւ՝ թե այդ ամենի հետեւանքով ինչ հարուստ են դառնում կենդանի մնացած խաչակիրները, նրանց համար ինչպիսի «հորդաբուխ աղբյուր է բխում»:
«Այրը» այնուհետեւ Գրիգորիսին հորդորում է անել «մասնաբաժին իր գործը», համաերկրային քրիստոնեական ցնցումի ծրագրի՝ իրեն «ավանդված»՝ Հայաստանին վերաբերող մասը եւ ինքը «Քրիստոսի անպատում պարգեւներին» կարժանանա: «Եվ դու,-ասում է «այրը» Գրիգորիսին,-պինդ կաց, քաջ եւ զգույշ եղիր, քանզի գործը եկել-հասել է քեզ8, հեշտությամբ բարություն է արվելու է9, եւ ճշմարիտ մշակների հետ առնելու ես Քրիստոսի անպատում պարգեւները10: Արդ՝ զգույշ եղիր ավանդից, որը քեզ վստահվեց…»:
«Այրի»՝ Գրիգորիսին տված մեկ այլ՝ առաջնահերթ կատարվելիք ցուցումի համաձայն էլ նա պետք է «գործը» բարեհաջող առաջ տանելու համար քրիստոնեական տաճար (Վաղարշապատում) ու «կույսերի» համար վկայարաններ (նրանց սպանելու տեղում) կառուցել տար,- կառույցներ, որոնք լինելու էին «գործի» կազմակերպման կենտրոնատեղիները: Սա՝ «տեսլիքը»:
Գրիգորիսը ձեռնամուխ է լինում «տեսլիքում» «այրի» ցուցումների իրականացմանը եւ մեծ հաջողությամբ էլ դա անում է՝ ի ողբերգություն հայոց աշխարհի:

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի անդամ

1 Արտահայտությունը Ագաթանգեղոսինն է:
2 Ըստ Պարսկաստանի ու Հռոմի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրի, Հռոմը իրավունք է ստացել Հայաստանում հզոր ռազմաբազա ունենալ: Մեկը տեղակայված էր Վաղարշապատում:
3 Այդ ժամանակ Տրդատը դեռ ծպտված էր եղեգնուտներում:
4 Տրդատի հոր՝ Խոսրովի հրամանով Գրիգորիսի հոր՝ Անակի (նույն Խոսրովին սպանողի) ամբողջ տոհմը սրի էր քաշվել, իսկ Տրդատն էլ Գրիգորիսին տեսակ-տեսակ տանջանքների էլ ենթարկել իր հրամանը չկատարելու համար:
5 Ագաթանգեղոսը չի կեղծում. հիրավի Հիսուսը իր աշակերտներին՝ իր կողմից «սրբազան թալանի» հանվածներին (արտահայտությունը Լեոինն է,-հեղ.) նման բան ասել է: Տե՛ս Ավետարան ըստ Հովհաննեսի:
6 Կարծել է (մեր կողմից ենթադրենք)՝ իր անձը պահպանողների պատնեշը ճեղքել, եկել է իրեն սպանելու:
7 Խոսքը արիամիջյան, մեր առումով՝ հայը հային սպանելու մասին է:
8 Խոսքը «այս աշխարհը» քանդելու հուդաքրիստոնեական ծրագիր-«գործի» մասին է:
9 Նկատի է առնվում այն, որ այդ ժամանակ Հայաստանի ներքին ու արտաքին գործերի վիճակը շա՜տ նպաստավոր էր «գործը» գլուխ բերելու համար. չկա՜ր այն ուժը, որ դիմակայեր Հռոմին ու նրա գործակալ Գրիգորիսին:
10 Հիրավի կարճ ժամանակ անց Գրիգորիսը «անպատում պարգեւների» է արժանանում՝ դառնում է Հայաստանի տեր-տիրակալը՝ իշխանությամբ ու հարստությամբ:

«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.

Թեղուտի եւ Գուգարաց թեմի առաջնորդի մասին

25 Հունվարի, 2012

zham.am

24.12.12

«…Եվ երկիրը կանաչ խոտ հանեց` սերմ տվող խոտ իր տեսակի պես և պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պես: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ իրիկուն եվ առավոտ եղավ երրորդ օրը»:
Մինչև հիմա ես գիտեի, կարծում էի, որ բարի են խոտն ու ծառը, բայց վերջերս լսեցի Գուգարաց թեմի առաջնորդի ելույթը և պարզեցի, որ սխալ եմ հասկացել Սուրբ Գրքի գրվածքները: Մոլորության մեջ եմ եղել: Ների’ր իմ մոլորությունը, Տե՛ր: Թեմի առաջնորդը ասաց, որ ինքն երեք անգամ եղել է Թեղուտի անտառում, որտեղ հիմա իրականացնում են շինարարական աշխատանքներ հանք բացելու նպատակով: Բայց նա ոգևորված էր հատկապես երրորդ այցելությամբ. այնտեղ նա տեսել էր, թե ինչ թափով են ընթանում անտառհատումներն և գետերի չորացումը: Եվ մեր հոգևորականը հոգեպես մխիթարվել էր այդ աստվածահաճո գործից: Նա (իհարկե թերթերից ու հեռուստատեսությունից) գիտեր կանաչ եղեռնի մասին, բայց ինչպես ասում է ժողովուրդը և մեր հոգևորականը` լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել:
Տեսել էր, հոգեպես մխիթարվել, ներքուստ բավարարվել և իր աչքերին չէր հավատացել, թե ինչպիսի դրախտային միջավայր է ձևավորվում Թեղուտում: Ծառերի տեղում բետոնե սյուներ, մարգագետինների փոխարեն գործարաններ, Խառատաձորում հսկա պոչամբար, գետերն առած բետոնե խողովակների մեջ, դե իսկ օդի մասին խոսք չկա, ու՞մ է պետք ծառերի արտադրած մաքուր թթվածինը, անիմաստ է դա և ամենակարևորը` վնասակար մեր առողջությանը և Փա՜ռք Աստծուն, այդ օդը քիչ-քիչ վերանում է:
Հիմա այնտեղ լիաթոք կարելի է շնչել փոշի և ծանր տեխնիկայի արտանետած ծուխն ու գազը: Իսկ այդ անտառների լռությու՞նը: Դրա մասին ավելորդ է նույնիսկ խոսելը, անտանելի էր այդ լռությունը. մարդ չի կարողանում իրեն լիարժեք զգալ այդ անտառներում ու ձորերում, բայց նորից, շնորհիվ հանքարդյունաբերողների, այնտեղ իշխում է շատ հոգևոր միջավայր, այնտեղ մարդն ամեն քայլափոխի կարող է զգալ Աստծո ներկայությունը: Մի խոսքով, ինչպես և վերը նշեցի, այնտեղ այժմ հանքարդյունաբերողները կառուցում են մարդկության երազանքը` եդեմական դրախտը:
Գուգարաց թեմի առաջնորդը զարմացել էր, թե ինչ խորությամբ է հանքարդյունաբերության ընկերության տնօրենը ընկալել Նոր Կտակարանը: Նա հասկացել էր, որ Աստծո միակ որդին եկավ, ապրեց մարդկանց մեջ, մարդկությանը սեր և բարության քարոզեց, բայց մարդիկ բարությանը ի պատասխան նրան խաչեցին, սակայն Քրիստոսը իր կարևոր առաքելությունը կատարեց, մարդկությանը բերեց նոր պատվիրան`
Ս Ե Ր
Աստված ՍԵՐ է. մեր հանքարդյունաբերողները միանգամից ընկալեցին այս պատվիրանի խորությունն ու էությունը ու հիմա սրբորեն կատարում են Քրիստոսի պատվիրանը:
Սիրում են…Բնության մորը…..
Եվ ի՜նչ ճիշտ նկատեց նա, որ Թեղուտի հանքավայրը իրապես դառնալու է տուրիստական մեծ կենտրոն: Մարդկությունը թքելու է շվեյցարական Ալպերի վրա, թքելու է Լուվրի վրա, որտեղ պահվում են ինչ-որ անհավատ արվեստագետների գործերը, թքելու է եգիպտական բուրգերի վրա, չէ որ դրանք կառուցել են կռապաշտպները, մի խոսքով թքելու է ամեն ինչի վրա և գալու է իր հանգիստը անցկացնելու աշխարհի ամենամեծ պոչամբարում, մարդկությունը վերջապես հասկանալու է, որ իրական արվեստն ու «իսկական» բնությունը կարելի է տեսնել և վայելել միայն ու միայն հանքավայրերում:
Մի շատ կարևոր հանգամանք էլ կա, որը չեմ կարող չնշել, օրինակ` ինչո՞վ է պակաս Գուգարաց թեմի առաջնորդը Արարատյան թեմի առաջնորդից, որ վերջինս պետք է իր ջերմեռանդ աղոթքների համար Բենթլի ստանա, իսկ ինքը` ոչ: Չէ՛, սա հաստատ արդարացի չէ…
Եվ իսկապես, շատ եկեղեցականների համար անհասկանի են, թե ինչու ինչ-որ «սափրագլուխ հեթանոս» երիտասարդներ փորձում են խանգարել «դրախտի» կառուցմանը: Հեթանոս ասացի, հիշեցի: Հիմա կարելի է մի քիչ էլ լուրջ խոսել. այդ հեթանոս սափրագլուխ երիտասարդները վերջերս փրկեցին Թռչկանի ջրվեժը բնավերիչներից, ի միջի այլոց, եթե չեք եղել Թռչկանում, խորհուրդ կտամ գնալ, իրական դրախտավայր է: Ձեզ ասեմ, որ ի սկզբանե, պայքարի հենց առաջին օրվանից Աստված այդ երիտասարդների մեջ և հետ էր: Ինքս այնտեղ եմ եղել մեկ, երկու օր և ամեն քայլափոխի զգացել եմ Աստծո ներկայությունը, հավատացնում են Ձեզ, դա մի անբացատրելի զգացողություն է, որը ես Ձեզ չեմ կարող նկարագրել: Աստծո շունչը Թռչկանում զգացվում էր անընդհատ ու ամեն վայրկյան, և դա էր երևի հաղթանակի պատճառներից մեկը, քանի որ այդ երիտասարդները իրենց մարմիններով պաշտպանում էին Արարչի անթիվ ստեղծագործություններից մեկը, բայց ինձ համար շատ զարմանալի էր, որ այդ աստվածահաճո և աստվածաներկա պայքարին չկար և ոչ մի հոգևորական, որոնց միակ գործը Աստծո շունչը քարոզելն ու պահելն է: Չէ՞ որ Աստված արարել և շունչ է դրել նաև բնության մեջ:
Ինչու՞ են եկեղեցին և նրա սպասավորները անտարբեր բնության ոչնչացմանը: Այսինքն` ավելի ճիշտ կլինի ասել` անտարբեր չեն, ընդհակառակը` նրանք ոգևորում են, օրհնում եմ բնության ավերումը, իսկ բնությունը պաշտպանղներին համարում են հեթանոսներ: Չտեսնված և չլցված վարքագիծ է եկեղեցու և եկեղեցականների կողմից: Բայց ստիպված եմ Ձեզ հիասթափեցնել, սիրելի հոգևոր այրեր, քանի որ այս դեպքում Աստված անձամբ իր օրհնությունն է տվել սափրագլուխներին:
Այստեղ ինձ թվում է` ես մի սխալ թույլ տվեցի: Հոգևոր այրեր արտահայտությունը ինչ-որ չի համապատասխանում նրանց գործին ու խոսքին, և մտածեցի, որ նյութավորական արտահայտությունը ավելի է սազում այս տեսակ հոգևորականներին: Բայց իմ ասածը չի նշանակում, թե եկեղեցու սպասավորների մեջ չկան իրապես բարեպաշտ, աստվածասեր և իսկապես հոգևոր այրեր, իհարկե կան, բայց ցավոք, առայժմ նրանք քիչ տեսանելի և քիչ լսելի են:
Չգիտեմ` ինչու, իմ մեղավոր հոգին Թեղուտի անտառի հարցում եկեղեցու նման պահվածքի մեջ մի շատ կարևոր փաստ էլ է նկատում. գուցե դա զուգադիպություն է, գուցե պատահականություն կամ գուցե ես եմ սխալվում: Ոչ մեկին գաղտնիք չէ, որ քրիստոնեության տարածումը Հայաստանում ուղեկցվեց նախաքրիստոնեական մշակույթի ոչնչացմամբ, ավերվեցին բոլոր տաճարներն ու սրբավայրերը, ոչնչացվեցին բոլոր արձանները, ոչնչացվեց գիր ու գրականությունը, մի խոսքով այն ամենը, ինչը կարող էր խոչընդոտել քրիստոնեության տարածմանը: Բայց, հուրախություն մեզ, ժամանակը և տարածությունը հողի հաստ շերտի տակ պահած ունեին մշակութային շատ արժեքներ, որոնք չկարողացավ ոչնչացնել եկեղեցին ու հիմա միլիմետր առ միլիմետր մեր հնագետները մաքրելով հողի հաստ շերտերը գտնում են նախաքրիստոնեական մշակույթի թաքնված գանձերը, և մենք հասկանում ենք , թե ինչ անգնահատելի հարստություն ենք ոչնչացրել: Մենք հիմա գիտենք` Թեղուտի անտառի տարածքում նախաքրիստոնեական ժամանակաշրջանի բազմաթիվ բնակավայրեր ու դամբարաններ կան, որոնք պետք է ոչնչանան հանքարդյունահանման գործողության հետևանքով: Եզրակացություններ և մեկնաբանություններ չեմ անում:
Ու հիմա` ժամանակի և տարածության միջից ամեն օր գլխումս զնգում է պատմահոր ձայնը` «ԿՐՈՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԵՂԾԱՎՈՐ , ՑՈՒՑԱՄՈԼ, ՍՆԱՓԱՌ, ՊԱՏՎԱՄՈԼ ՔԱՆ ԹԵ ԱՍՏՎԱԾԱՍԵՐ». այսքանից հետո անկախ իմ կամքից լսում եմ խաչված Քրիստոսի վերջին աղոթքը. «Հա՛յր, թողություն տուր ատոնց, վասն զի չեն գիտեր, թե ի’նչ կընեն»:

Եկեղեցի–պաշտոնյաներ երկկողմանի շահերի համընկնումից հասարակությունը որևէ կերպ չի շահում

25 Հունվարի, 2012

«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Սահամանադրությամբ ամրագրված դրույթով պետությունից անջատ եկեղեցին խառնվում է պետական գործերին ու քաղաքականությանը, իսկ պաշտոնյաներն էլ, հատկապես ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները, հաճախ հայտնվում են տարատեսակ եկեղեցական ծեսերի գլխավոր դերերում ու խորհուրդներում, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ծրագրերի ղեկավար Արթուր Ավթանդիլյանն ասել է, թե դա երկկողմանի շահերի համընկման արդյունք է։

–Եկեղեցին որևէ կերպ չի ցանկանում հարմարվել այն փաստի հետ, որ երրորդ հանրապետությունը շուկայական հարաբերություններ է ենթադրում, և այն պետք է գործի նաև հոգևոր ոլորտում։ Եկեղեցին չի կարողանում ընդունել այն փաստը, որ ինքը պետք է մրցակցի այլ կրոնական կազմակերպությունների հետ հայ ժողովրդի հոգևոր կարիքները, պահանջմուքները սպասարկելու դաշտում։ Դրա փոխարեն մշտապես հնչում են այն կարծիքները, թե եկեղեցին պետության աջակցության, հոգածության կարիքն ունի հազար ու մի պայքարներում։ Այսինքն՝ եկեղեցին ցանկանում է իր համար մի տեսակ ջերմոցային իրավիճակ ստեղծել և պետական հովանոցի ներքո հանդես գալ։ Իսկ իշխանությունների շահն այն է, որ ունենալով լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ լեգիտիմության խնդիր և ցածր վարկանիշ՝ հանձինս եկեղեցու տեսնում են ևս մեկ՝ որոշ չափով արդյունավետ գործիք՝ հասարակական վերահսկողության և իրենց գործողությունները լեգիտիմացնլու համար։ Հիշենք, թե ոնց է ՀՀԿ–ի համագումարը օրհնվում Արարատյան թեմի առաջնորդի կողմից, Ոստիկանության նոր շենքը օրհնվում է կաթողիկոսի կողմից, և այլն, և այլն,–ասել է նա։
Արթուր Ավթանդիլյանը շեշտել է, որ երկկողմանի շահերի այս համընկնումից հասարակությունը բնավ չի շահում։

Եվս մեկ օբյեկտ՝ եկեղեցու հողում

11 Օգոստոսի, 2011

hetq.am

11 օգոստոսի, 2011

Անի Հովհաննիսյան,
Լեւոն Հայրապետյան 

Այսուհետ հայ հավատացյալ ժողովուրդը պետք է իմանա, որ եկեղեցի այցելում են ոչ միայն աղոթելու եւ մոմ վառելու, այլեւ ուտել-խմելու համար: Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքից բառացիորեն ընդամենը 1-2 մետր հեռավորության վրա, ինչպես ծաղկաձորցիներն են ասում, «ուտուշ-խմուշնոց են սարքում»: Հացատուն-ռեստորանն այնպիսի շքեղությամբ է կառուցվում, որ այդ ֆոնին Սուրբ Հարություն եկեղեցին դարձել է հազիվ նկատելի:

Հայաստանցի մեծահարուստները, Ծաղկաձորն ու շրջակա անտառները կառուցապատելուց հետո, անցել են արդեն եկեղեցապատկան հողերին: Հետաքրքիրն այն է, որ եկեղեցին էլ դեմ չէ` իր տարածքում զվարճանքի օբյեկտ վեր խոյացնելուն:

Կեչառիսի տարածքը գրաված «օբյեկտի» կառուցապատողը Դավիթ Ղազինյանն է` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդին: Նա ընդամենը 1 օրում ստացել է ճարտարապետական նախագծի հաստատումը, բայց շինաշխաատանքները սկսել է առանց Ծաղկաձորի քաղաքապետարանի թույլտվության: Կառուցապատումն այնպիսի արագ տեմպերով է ընթացել, որ մոտ 15 օրում շինարարության 50 տոկոսն արվել է:

Քաղաքաշինության նախարարությունից վստահեցրին, որ Ծաղկաձոր քաղաքում շինթույլտվությունը պետք է տա քաղաքապետարանը:

Որ շինարարությունը կատարվել է առանց շինթույլտվության, վկայում է նաեւ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: «Հետքի» հետ զրույցում նա հավաստեց, որ Կեչառիս վանքի տարածքում կառուցվող ռեստորանը ապօրինի շինություն է, եւ հուլիսի 18-ին քաղաքապետարանը կառուցապատողին տուգանել է 400 հազար դրամով` պահանջելով տարածքը բերել նախկին տեսքին, ինչը մինչ օրս չի արվել:

«Ես տեղեկացված եմ, որ հողը կառուցապատողին տրվել է վարձակալությամբ, չնայած` մենք որեւէ փաստաթղթի չենք տիրապետում, այդ պատճառով էլ նրանց տուգանել ենք 400 հազար դրամի չափով: Որովհետեւ եթե հողի նկատմամբ փաստաթղթեր ցույց տային, 200 հազար տուգանք պետք է գրեինք»,- հայտնում է Ծաղկաձորի քաղաքապետը:

Մեր հարցին, թե ինչպես է, որ տուգանվելուց հետո կառուցապատողը շարունակում է լայն թափով ապօրինի շինարարություն իրականացնել, քաղաքապետ Գարուն Միրզոյանը պատասխանեց. «Հուլիսի 18-ի տվյալներով տուգանելուց հետո շինարարությունը դադարեցվել է, բանակցում ենք, որ քանդեն»:

Օգոստոսի 6-ին «Հետքն» այցելել է շինարարության վայր եւ նկարահանել, որ շինարարությունը ոչ միայն չի դադարեցվել, այլեւ քանդելու փոխարեն առավել արագ թափով են կառուցում: Ավելին՝ Ծաղկաձորի մեր աղբյուրները հայտնում են, որ հենց այս պահին շինարարությունը շարունակվում է:

Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Ծաղկաձորը փոքր քաղաք է եւ շինարարությունն ընթանում է քաղաքի սրտում` եկեղեցու մոտ, ապա քաղաքապետարանը պետք է որ շինաշախատանքների հենց առաջին իսկ օրվանից նկատած լիներ եւ կասեցներ կառուցապատումը: Կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանի տուգանքը «ձեւական» է. այսկերպ Ծաղկաձորի քաղաքապետը պատասխանատվությունը հմտորեն «ցրել» է իր վրայից եւ չի բացառվում, որ այս ամենն արվում է փոխհամաձայնությամբ, մինչեւ որ կառուցապատողը ձեռք բերի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Անգամ Կոտայքի մարզպետն է գրավոր նկատողություն տվել եւ հրահանգել դադարեցնել աշխատաքներն ու տարածքը բերել նախկին տեսքին, բայց մարզպետին կարճ ժամանակում «լռեցրել են» եւ նա այլեւս ոչինչ չի պահաջում:  

Ո՞վ ո՞ւմ է ստում

«Հետքը» եկեղեցապատկան տարածքի վարձակալության մասին հարցրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանին: Նա հավաստեց, թե «օրվա մեջ» կպատասխանի մեր հարցին, սակայն հաջորդ օրը պարզվեց արձակուրդում է եւ անհասանելի: Միայն օրեր անց կարաողացանք ինչ որ պատասխան ստանալ տեր Վահրամ Մելիքյանին փոխարինող տեր Շահեից: 

«Ես քիչ առաջ ճշտեցի. ուրեմն ինչ-որ ձեզ ասում են քաղաքապետարանից, ճիշտ չի ասվում: Տարածքը տրված է վարձակալության, թուղթն էլ կա: Այս պահի դրությամբ շինարարությունը կանգնեցված է, որովհետև սպասում են հուշարձանների կոմիտեի կողմից համապատասխան փաստաթղթի»,- տեր Շահեն:

Փաստորեն տեր Շահեի մեկնաբանությամբ՝ Ծաղկաձորի քաղաքապետը ստում է՝ նշելով, որ շինարարությունն ապօրինի է:

Երբ նշեցինք, որ «Հետքը» եղել է շինարարության վայրում և փաստեր էլ ունի, որ շինարարությունը դադարեցված չէ, տեր Շահեն պատասխանեց. «Ուրեմն չհասկացա, առաջնորդարանի քահանան, փոխանորդը ինձ ստո՞ւմ է»:

Մեր հարցին, թե քանի տարով է վարձակալության պայմանագիրը եկեղեցու հետ, և որքան տարածք է վարձակալված, հոգեւորականը պատասխանեց. «Զանգեք Կոտայքի թեմի առաջնորդարան, տեր Հարություն քահանային, նա ձեր հարցերին կպատասխանի»: Հարություն քահանայի հետ հեռախոսազրույցի մասին «Հետքն» արդեն գրել է:

Փորձեցինք Կոտայքի թեմի առաջնորդարանից ճշտել` արդյո՞ք այդ տարածքը եկեղեցապատկան հող է, եւ առաջնորդարանը տվե՞լ է վարձակալությամբ` կառուցապատում իրականացնելու համար:

Թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը մեզ լսելուց հետո հորդորեց դիմել կառուցապատողին. «Ղազինյանից ճշտեք»: Երբ հիշեցրինք, որ այդ հողերը եկեղեցուն են պատկանում, ուստի առաջին հերթին եկեղեցու ներկայացուցիչը պետք է այդ հարցին պատասխանի, սրբազանն ասաց. «Եկեղեցու մոտ հին տնակներ-բան կար, հանեցին, հետո ուզեցին, որ վարձակալության տանք: Մենք բան չարեցինք, ասացինք` պետք է հուշարձանների պահպանության կոմիտեն ու քաղաքաշինության նախարարությունը թույլտվություն տան: Հիմա իրենք դիմել են, որ թույլտվություն ստանան»:

Մեր այն դիտարկմանը, որ այնտեղ արդեն հսկայական շինաշխատաքներ են կատարվել եւ, ըստ կարգի, կառուցապատողը պետք է նախ հողը վարձակալությամբ վերցներ, որից հետո անցներ շինթույլտվություն ստանալու գործընթացին, եւ, ի վերջո, հողը հանձնվե՞լ է վարձակալության, թե՞ ոչ, Առաքել սրբազանն այսպես պատասխանեց.

«Չենք տվել, ասել ենք` դիմեք համապատասխան մարմիններին, երբ հաստատեն, այն ժամանակ էլ կտանք»:

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Սերժիկ Առաքելյանից  փորձեցինք պարզել՝ կա՞ իրենց համաձայնությունը, հուշարձանի  տարածքում շինարարություն իրականացնելու համար եւ, բացի այդ, տեղյա՞կ են, որ եկեղեցու տարածքում բանվորները հնագույն իրեր են գտել: Մեր հարցին ի պատասխան՝ գործակալության ղեկավարն ասաց. «Ուսումնասիրություններ են ընթանում. երբ ավարտվի, այդ հարցին հստակ պատասխան կտանք»:

Ծաղկաձորցիներից մեկը պատմեց, որ տարածքում շինաշխատանքերի ընթացքում բանվորները հնաոճ կարաս եւ մարդու գանգեր են հայտնաբերել, բայց «շեֆերի» հրահանգով անմիջապես վերացրել են դրանց հետքերը, որպեսզի աղմուկ չբարձրանա եւ կառուցապատումը չխափանվի: Տարիներ առաջ այդ տարածքում նաեւ պեղումներ են իրականացվել, բայց հետագայում այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառներով դադարեցվել են:

Բացի փայտե տնակներից՝ կառուցվում է նաեւ մի քանի հարկանի քարե շինություն, որի բետոնե հիմքն արդեն պատրաստ է: Ավելին` այժմ արդեն եկեղեցու դիմաց շարքով կանգնում են երկտեղանի արագընթաց մեքենաներ, որպեսզի մարդն աղոթելուց, մի լավ հաց ուտելուց ու կենդանի երաժշտությունն ունկնդրելուց հետո մի անգամ էլ վայելի այդ մեքենաների արագությունն ու տպավորություններով լի վերադառնա տուն: Փաստորեն, Հայ Առաքելական եկեղեցին այնքան է մտածում իր հոտի մասին, որ բացի պատարագներն ու կնունքները՝ մատուցում է նաեւ զվարճանքի ծառայություններ:

Պարզ է, որ 2 ամիս շարունակ եկեղեցու տարածքում կատարվող ապօրինի շինարարության մասին Վեհափառը չէր կարող տեղյակ չլինել: Ուրեմն տրամաբանական է, որ ապօրինի օբյեկտաշինությունն իրականացվում է Գարեգին Բ-ի գիտությամբ, հովանավորությամբ և «ներքին» ընկերական  համաձայնությամբ:

Եվս 7 կետ, թե ինչու են պահանջում Կաթողիկոսի հրաժարականը

11 Օգոստոսի, 2011

ankakh

Ֆեյսբուքում ստեղծված “Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը” նախաձեռնության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախաձեռնության անդամները շարունակում են ներկայացնել այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, որոնք պատճառ են դարձել Կաթողիկոսի աթոռազրկման պահանջի համար: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ իրենց կողմից բարձրացված խնդիրների ու մտահոգությունների փոխարեն մինչ օրս հնչել են միայն անհիմն և դեմագոգիկ հայտարարություններ, ուստի իրենք Ազգային Եկեղեցական Ժողովից պահանջում են գրավոր բացատրություն խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ նշված է 7 կետ, որտեղ շարադրված են Կաթողիկոսի աթոռազրկման պահանջի վերաբերյալ հիմնավորումները:

1. Կաթողիկոսի անտարբերությունը հայոց լեզվի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, որն արտահայտվեց նրա համակ և շարունական լռությամբ՝ լեզվի օրենքի փոփոխության քննարկումների ու այդ ազգադավ օրինագծի հաստատման ժամանակ… ”Հատկապես կարևորում ենք այս կետը, քանի որ հենց լեզուն ու մեսրոպյան գրերն են, որ դարերով պահպանել են մեր ժողովրդին ու մեր եկեղեցին դարձրել ազգային եկեղեցի, որով և ամրացրել են նրա դիրքերը հայ ժողովրդի կյանքում: Այսօրվա իշխանությունները, ընդունելով այդ օրինգիծը, սեփական ձեռքերով գցեցին մեր ժողովրդի կործանամն հիմքերը` Կաթողիկոսի լուռ անտարբերության ներքո”:
2. Նրա գահակալության ընթացքում ի կատար ածվող մշակութային եղեռնը մեր միջնադարյան եկեղեցիների ու վանքերի նկատմամբ (եվրավերանորոգման տեսքով):
3. Հոգևորականության կոռումպացված վիճակը, որը վտանգում է մեր եկեղեցու ապագան:
4. Եկեղեցու և ժողովրդի միջև առաջացած ահռելի անջրպետը, ինչը թուլացնում է եկեղեցուն՝ խթանելով զանազան աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը:
5. Մարդկանց մոտ ստեղծված անվստահութունն ու անպատշաճ հարգանքը եկեղեցու հանդեպ, որի պատճառն ակնհայտ է…:
6. Եկեղեցու և իշխանության անբնական և խնդրահարույց “եղբայրությունը”:
7. Եկեղեցու ներգրավվածությունը գարծարար աշխարհում:

Եկեղեցին ընդդեմ պետության

5 Օգոստոսի, 2011

Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
— Պարոն Բագրատյան, դուք քաղաքականությունը, տնտեսությունը համարում եք փոխկապակցված կրոնին և շատ երևույթներ բացատրում եք հենց այդ դաշտում:
 
— Պետք է հիշել, որ գործնականում քրիստոնեությունն առաջացավ որպես ուսմունք, որը կարող էր Միջերկրական ծովի ավազանի երկրներում փոխարինել Հռոմեական կայսրությանը: Քանի դեռ կար բազմաստվածություն, պետք էր ուժեղ ձեռք. դա Հռոմեական կայսրությունն էր:
 
Երբ այդ ավազանի բոլոր երկրները դարձան քրիստոնյա, համոզմունք ի հայտ եկավ, որ կայսրության կարիքն այլևս չկա: Այս տեսությունն իմ հայտնագործությունը չի. այն կարելի է հանդիպել, օրինակ, Էդ.Գիբբոնի մոտ: Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետագայում: Որպես կանոն` քրիստոնեության ընդունման և հասունացման շրջանում մենք տեսնում ենք երեք փուլ: Առաջին փուլում` մի քանի տասնյակ տարուց մինչև 100-150 տարի, ազգերը մոբիլիզացվում են: Առաջանում է խթան, տեսնում ենք հոգևոր վերելք, քրիստոնեությունն իրոք միավորում է տվյալ ժողովուրդներին և շատերը կարողանում են լուծել իրենց տարածքային վերամիավորման խնդիրը: Բայց առաջին փուլի ավարտից հետո երկրներն արագորեն սկսում են թուլանալ: Դա տեղի է ունենում բոլոր երկրներում:
 
Օրինակ, ըստ պատմաբանների` վեստգոթերի թագավորությունն ուներ մինչև 1.5-2 մլն բնակչություն: Այն զբաղեցնում էր ներկայիս Պիրենեյան թերակղզին և ներկայիս Ֆրանսիայի տարածքների մի զգալի մասը: Ըստ աղբյուրների` վեստգոթերի թագավորությունը, լինելով բավականին ագրեսիվ պետություն, կարողանում էր հեշտությամբ մոբիլիզացնել 50-100 հազար զորք: 8-րդ դարի սկզբին Մարոկկոյի կառավարիչն իր զորապետ Թարիքին ուղարկեց գրավելու թագավորությունը (նրա անունով հետագայում կոչվաց Ջիբրալթարը):
 
Հայտնի է, որ Թարիքը մտավ Իսպանիա 7000 -12000 (բոլոր պատմաբանների կողմից նշվող նվազագույն և առավելագույն թվերը) զինվորով և գրավեց ամբողջ թագավորությունը: Գիտեք, արաբներին հաջողվեց կանգնեցնել միայն հյուսիսային Ֆրանսիայում` Պուատյեի ճակատամարտում:
 
Հայտնի է, որ Գրիգոր Լուսավորիչի տոհմը կարճ ժամանակում դարձավ հզոր կալվածատեր, իսկ անհայտ Մամիկոնյանների տոհմը հարճ ժամանակում դարձավ առանցքային նախարարական տուն: Կարելի՞  է ասել, Լուսավորչի տոհմի բարձրացումը ոչնչացրեց թագավորությունը:
 
Լուսավորչի տոհմը սկզբնական շրջանում մոբիլիզացրեց հայերին, թագավորներն աշխուժացան, վերամիավորեցին Հայաստանը, բայց կարճ ժամանակ հետո սկսեց, կալվածքներ կուտակել, մրցակցել արքունիքի հետ և այդ պայքարում սկսեց հակապետական ինտրիգներ հյուսել  նախարարների հետ (մոտավորապես 4-րդ դարի կեսերից), ապա նաև խաղեր տվեց առանձին-առանձին Բյուզանդիայի և Պարսկաստանի հետ, թուլացրեց կենտրոնական թագավորությունը և 428-ին կործանեց Արշակունիներին։ Սա նշվում է բոլոր հայ պատմիչների կողմից։
 
— Այլ երկրներում նման զուգահեռներ կարո՞ղ եք բերել:
 
Ռուսաստանը 988թ.-ին ընդունեց քրիստոնեություն: 200 տարի անց մի քանի հարյուր տարով նվաճվում է մոնղոլ-թաթարների կողմից: Գուցե մենք չենք կարող ասել, որ այս երևույթներն եղել են բոլոր քրիստոնեական երկրներում, բայց  առանցքայիններում` այո, եղել են: Օրինակ, իրադարձությունները մի փոքր այլ ընթացք ստացան Բյուզանդիայում, սակայն վերջինիս թուլացման ու անկման հիմնական մեղավորը եկեղեցին է և ոչ թե Մեհմեդ Երկրորդը։ Այսպիսով, քրիստոնեության ընդունումից 120 տարի անց Հայաստանը կորցրեց իր անկախությունը, չնայած նույն քրիստոնեության ընդունման շնորհիվ 4-րդ դարի կեսերին Տրդատը վերամիավորեց բոլոր հայկական հողերը:
 
Հարց է ծագում` որն է այս օրինաչափության պատճառը: Պատասխանը շատ պարզ է: Ի տարբերություն մյուս կրոնների (օրինակ` իսլամի, առավել ևս բուդդայականության, կոնֆուցիականության կամ հինդուիզմի)` քրիստոնեությունը ենթադրում է հստակ հարկային համակարգ: Կրոնական համայնքի ձևավորվելուց մի քանի տասնյակ տարի հետո քրիստոնեական եկեղեցին դառնում է սեփականատեր: Նրան սեփականությունը պետք էր սեփական վերարտադրության համար (եկեղեցաշինություն և այլն):
 
Քրիստոնեական եկեղեցիները տանում էին երկրի ՀՆԱ-ի 7-10%-ը: Օրինակ, տասանորդը, որն այն ժամանակ հարկերից չէին դուրս բերում, այլ եկամտից: Այն հաշվարկվում էր արտադրության համախառն արժեքից, որի մեջ մտնում էր նաև նյութական արժեքը: ՀՆԱ-ի մակարդակով դա կազմում էր մինչև 12-13%: Եվ ի՞նչ է տեղի ունենում: Ես լրջորեն ուսումնասիրել եմ Կեսարից սկսած կուտակման նորման ամբողջ աշխարհում: Տեսեք, մթա. 1-ին դարում կուտակման նորման 2-3%- էր: Ինչպես գիտեք, Կեսարի սպանությունը Բրուտոսի կողմից օլիգարխիկ շարժառիթներով էր, որովհետև Կեսարը որոշեց բյուջեն դարձնել ոչ դեֆիցիտային ու հարկեց որոշ օլիգարխներին: Մենք հստակ գիտենք Հռոմի բյուջեն: Իսկ դա թույլ է տալիս որոշակի թվական վերլուծությունններ անել։ Թե պատմաբանները, թե տնտեսագետները համակարծիք են, որ մթա 1-ին դարում կուտակումն եղել է 2-3% (այսօր նորմալ զարգանալու համար անհրաժեշտ է, որ կուտակային նորման կազմի 28-30%):  2-3% կուտակային նորմ ունեցող հասարակությունների ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը կազմում էր 0.2-0.3%:
 
Այն ժամանակ աճի տեմպերը շատ ցածր էին: Եթե դիտարկում ենք բյուջեն ՀՆԱ-ի նկատմամբ, ապա այն  կազմում էր 3-4, լավագույն դեպքում 5%: Եվ ահա երբ ասպարեզ իջավ քրիստոնեական եկեղեցին  իր 7-10%-ով, ապա պետության ձեռքին բյուջե չի մնում: Չեն մնում միջոցներ ներդրումներ կատարելու, բանակը ֆինանսավորելու համար: Կարելի է ասել` ի՞նչ տարբերություն` պետությունն է հավաքում այդ փողը,  թե եկեղեցին: Պարզվոււմ է` սեփականության ամենաարդյունավետ ձևը մասնավորն է, հետո` պետականը, վերջում նոր` եկեղեցականը: Եվ դա բնական է, որովհետև եկեղեցին չի կրում տնտեսական պատասխանատվություն: Եվ 50-100 տարի հետո բոլոր  քրիստոնեական պետությունները մնացին առանց բյուջե:
 
Մենք հաճախ լսում ենք` վեստգոթերի թագավորությունում դավաճանություն եղավ, որի հետևանքով էր, որ արաբները գրավեցին այն: Այո, վեճ և դավաճանություն եղել է, բայց ավելի էական է այն, որ մինչև այդ արդեն բյուջե չկար: Երբ կիսելու բան չկա, վեճն ու դավաճանությունն անխուսափելի են դառնում: Ավելի խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ արաբների հաղթաթուղթը վեսթգոթերի թագավորությունում հարկերի կտրուկ (տասնյակ անգամ) նվազեցումն էր՝ կես դինար գյուղացիների և 1 դինար ազնվականների համար։ Հասարակ ժողովուրդը պարզապես ողջունում էր արաբների մուտքը։
 
Նույնը Հայաստանում, ինչպես կարող էր այն չկործանվել, երբ Արշակունիներն արդեն բանակ պահելու փող չունեին: Կրկնում եմ` տնտեսական ասպարեզում հայտնվել էր խոշոր խաղացող` եկեղեցին, որը սկզբում հոգևորապես մոբիլիզացրել էր ազգին, հանգեցրել էր գրերի գյուտին, սակայն երբ նրա տնտեսական գործունեությունը չափն ու սահմանն անցավ, պետությունը կործանվեց:
 
Պարոն Բագրատյան, նմանատիպ գործընթացներ Բյուզանդիայում էին կատարվում: Բյուզանդական կայսրերը երկար ժամանակ պայքարում էին եկեղեցու դեմ, որը արտահայտվում էր պատմերապաշտության և պատկերամարտության տեսքով: Պատկերամարտ կայսրերը ռազմիկներ էին, որոնք թուլացնում էին եկեղեցին, սակայն ուժեղացնում բանակը: Եվ դա տևեց մոտ 200 տարի: Արդյունքում պատկերամարտները պարտվեցին, սակայն եկեղեցին ենթարկվեց իշխանությանը: Ինչու՞ Հայաստանում դա տեղի չունեցավ: Կան կարծիքներ, որ պարսիկները հատուկ օժանդակում էին եկեղեցուն, որ թուլանա աշխարհիկ իշխանությունը:
 
Արևելա-քրիստոնեական կամ ուղղափառ եկեղեցին շատ արագորեն ենթարկվեց պետությանը:  Օրինակ, Ռուսաստանի վերամիավորումը 15-16-րդ դարերում Վասիլի Տյոմնու, Իվան 3-րդի և Իվան 4-րդի ժամանակ համընկնում այն գործընթացի հետ, երբ աստիճանաբար մշակվեց ու ներդրվեց պատրիարքների նշանակումը ցարերի կողմից։ Այս ամենն ավարտվեց Պետրոս առաջինի կողմից (նկատի ունեցեք՝ ցարի) սինոդի ստեղծումը (ինչը բնորոշ նաև մյուս քրիստոնեական եկեղեցիներին)։ Հայ իրականության մեջ հայ թագավորները կաթողիկոս կամ հոգևոր խորհուրդ նշանակելու իրավասություն չեն ունեցել։ Նույնիսկ հույների մոտ, չնայած բյուզանդական կայսրության կործանմանը, բուն հունական տարածքները (այլ ոչ թե գաղութացված շրջանները) ի վերջո ամբողջությամբ մնացին այսօրվա Հունաստանի կազմում։
 
Խնդիրը հետաքրքիր ընթացք ստացավ կաթոլիկ աշխարհում։ Այստեղ, ճիշտ է, որևէ պետություն պապին չի նշանակում։ Այն ժամանակ, երբ տարբեր պետություններում մշակվում և ներդրվում էին մեխանիզմներ, որոնց համաձայն եկեղեցին պետությունից առանձնացվում էր, միևնույն ժամանակ քրիստոնեական եկեղեցու տնտեսական ուժն էր սահմանափակվում. նրանից սկզբից վերցրեցին հարկեր սահմանելու իրավունքը (կամ վերացրեցին ընդհանուր հարկերում եկեղեցու մասնաբաժինը), ապա հողերը։ Շվեդիայում, օրինակ, եկեղեցին 3 անգամ բռնի հողազրկվեց թագավորների կողմից։ Արդյունքում պետությունը ոչ միայն վերամիավորվեց, այլև այնքան տնտեսապես հզորացավ, որ 17-18-րդ դարերում կայսեպաշտական նկրտումներ դրսևորեց։ Ի՞նչու։ Որովհետև եկեղեցու հողազրկումից հետո երկրի կուտակման նորման եռապատկվեց և մի 50 տարում Շվեդիան իր տնտեսական զարգացմամբ հասավ Անգլիայի կամ Հոլանդիայի մակարդակին։
 
— Իսկ իսլամում ինչպես էին գոյատևում աշխարհիկ և հոգևոր իշխանությունները:
 
Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ իսլամի հետ: Ինչպես գիտեք, ի տարբերություն քրիստոնեության` իսլամը, համենայն դեպս նրա 90%-ը կազմող սուննի հատվածը չի ենթադրում կղերական մեծ սեփականության առկայություն: Սուննի եկեղեցին միշտ պատկանել է պետությանը: Իսլամն այդ տեսակետից շատ նման է ուղղափառ քրիստոնեությանը, որը, ինչպես արդեն ասացինք, նույնպես ենթարկվում է պետությանը: Տեսեք, սուլթաններին անվանում էին նաև Փադիշահ, այսինքն իսլամի քահանայապետ։ Թուրքիայում շեյխ-ուլ-իսլամը միշտ եղել է երրորդ դեմքը պետության հիերարխիկ համակարգում՝ սուլթանից ու Մեծ Վեզիրից հետո։ Այս մարդիկ միշտ նշանակվում էին սուլթանների կողմից։  Հետաքրքիր է, ըստ Լեոյի, երբ 1622թ գահ բարձրացավ Մուստաֆա Ապուշը (նա խելագար էր) և շեյխ-ուլ-իսլամը ֆեթվա տվեց (վերջինիս պարտականության մեջ էր մտնում փաստել նոր սուլթանի առողջական վիճակը)։ Նա հայտարարեց, որ սուլթանի ապուշությունը աստվածային է։ Պարզ է, նա չէր ուզել, որ իրեն գլխատեին։
 
Լավ, իսկ ի՞նչպիսին էր եկեղեցում տնտեսական դերը Հայաստանում։
 
— Փորձենք սա հասկանալ նկատի ունենալով հայ առաքելական եկեղեցու անշարժ գույքի՝ եկեղեցիների արժեքի քննական վերլուծությունը։ Տարբեր թվեր կան, թե որքան հայկական եկեղեցիներ են եղել աշխարհում: Մեզ հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին` մինչև 1915թ. ցեղասպանությունը, նման հաշվարկի փորձեր արել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը: Մեզ հայտնի է հետևյալ թիվը` մոտ 2.6 հազար վանք ու եկեղեցի: Մնացյալ հայոց աշխարհում և դրանից դուրս մենք ունենք մոտավորապես նույնքան քրիստոնեական հուշարձաններ: Երբևիցե հաշվե՞լ եք` մոտավորապես 5000 եկեղեցի, վանք, մենաստան և այլն կառուցելու համար այսօրվա գներով ինչքան փող է պետք: Դրանցից ամեն մեկն արժե 5-10 մլն դոլար: 10 մլն դոլարը եթե բազմապատկում ենք 5000-ով, ապա այսօրվա գներով դրա վրա ծախսվել է մոտ 50 մլրդ դոլար: Այդ եկեղեցիների միջին տարիքը կլինի մոտ 1000 տարի: 50 մլրդ դոլար է ծախսվել դրանց կառուցման վրա:
 
Բայց կառուցումից հետո շահագործել է պետք, ընթացիկ ծախսերը հոգալ, վերանորոգել և այլն։ Պահպանման ու վերանորոգման ծախսերը գնահատելով տարեկան մինչև 0.5 տոկոս կառուցման արժեքից և յուրաքանչյուր եկեղեցու կամ նմանատիպ կառույցի շահագործման ժամկետը ենթադրելով միջինը 500 տարի, ստանում ենք 250 մլրդ դոլարի կարգի թիվ: Այսինքն` երկրի ռեսուրսներից մոտ 300 մլրդ դոլար տրամադրվել է դրան:
 
Հիմա պատկերացրեք, որ այդ գումարի 10%-ը տրամադրվեր պետական շինարարությանը: Կարելի է հարց տալ` բայց չէ՞ որ եկեղեցին դպրոցներ ու հիվանդանոցներ էր պահում։ Ես դրա մեջ նույնիսկ բացասական բան եմ նկատում, քանի որ դրանք համակարգաստեղծ կառույցներ են, և եթե մենք դպրոցը կամ հիվանդանոցը տալիս ենք եկեղեցուն, ուրեմն պետության գոյության կարիքը չկա: Փաստորեն եկեղեցի սարքելն և այն ժամանակ, և հիմա եղել է խնայողության ձև: Դրանից հետո հասարակության մեջ այլ կուտակման աղբյուր կլինե՞ր:
 
— Իսկ ինչու են հայկական եկեղեցիների մեծ մասը կառուցվել պետականության բացակայության պայմաններում (օրինակ` 12-13դդ): Կարծիք կա, որ մոնղոլները հատուկ հովանավորում էին հայկական եկեղեցաշինությունը, որովհետև հայերը հակաքաղքեդոնականներ էին: Նույնը անում էին պարսիկները, արաբները: Դա Բյուզանդիայի դեմ ուղղված քայլ էր:
 
— Երբ գալիս էին օտարերկրյա նվաճողները, նրանք մի քանի տարի հետո սկսում էին բարեկամանալ հայ եկեղեցու հետ` հասկանալով, որ բարեկամ լինելով եկեղեցուն` հնազանդ կպահեն ժողովրդին: Եվ բարեկամանալու համար մեկ ձևը եկեղեցին հարկերից ազատելն էր: Երբ վերջինս ճանաչվում էր նվաճողի կողմից, հայ ազնվականները մասսայաբար հողերը տալիս էին եկեղեցուն` հարկերից խուսափելու համար: Բայց սա քանդում էր աշխարհիկ իշխանությունը. ուրեմն հասարակությունը բյուջե չուներ: Բյուջե ուներ միայն եկեղեցին, որը, կրկնում եմ, վատ տնտեսվարող սուբյեկտ է: Եկեղեցիները կառուցումը ոչ միայն օտար նվաճողների կողմից խրախուսվում էր, այլև այդ օտարները հաճախ իրենք էին կառուցում կամ ուղղակիորեն ֆինանսավորում եկեղեցաշինարարությունը։
 
Այդպիսի դեպքերի մենք հանդիպում ենք ինչպես պարսից շահերի, այնպես էլ թուրք սուլթանների կողմից։ Մինչդեռ, սա հետաքրքիր է, սուննիների մոտ արգելվում է, որ մզկիթը հսկայական հողեր ու կալվածքներ ունենա: Այո, կար վակուֆը, բայց այն ի վերջո պետությանն էր պատկանում։
 
Բուդդայականությունն ընդհանրապես մերժում է դա: Ես մի բան գիտեմ` զարգացել է այն ժողովուրդը, որ լուծել է խնայողությունները ներդրումների վերածելու և կուտակման նորման հարևաններից բարձր պահելու խնդիրը, այսինքն` ինչը պետք է խնայի, ինչպես պետք է այդ խնայողությունը դարձնի ներդրում և ինչպես պետք է դա կուտակի ու զարգացնի պետությունը: Եվ ես տեսնում եմ, որ այս հարցերը ձախողել, թույլ չի տվել լուծել Հայ առաքելական եկեղեցին, որովհետև նա այդ ժամանակ սկսում է  դառնալ ռեպրեսիվ ու ռեակցիոն օղակ:
 
Գիտե՞ք Ռուսաստանում կառուցված եկեղեցիների ընդհանուր թիվը: 27 հազար: Հաշվարկից ստացվում է, որ Հայաստանում պատմականորեն գրեթե ամեն մի բնակավայր ունեցել է իր եկեղեցին, իսկ Ռուսաստանում 4-5 բնակավայրին մեկ եկեղեցի է ընկել: Այսինքն` եկեղեցաշինության նորման բնակավայրերի հաշվարկով բարձր է մոտ 5 անգամ: Եկեղեցի սարքելը հիմա էլ հայ մեծահարուստների համար խնայողության ձև է, դեպոզիտ է: Կարող են վիճել, որ դա իր փողերն է` ինչ ուզում, անում է, բայց որպես տնտեսագետ` ես վերլուծում եմ փողի մակրոտնտեսական հոսքը: Պետությանը հարկ չեն  տալիս, այդ փողով եկեղեցի են կառուցում:
 
19-րդ դարի 30-ական թթ. ընդունվեց «Պոլոժենիեն», և մեր մոտ գերիշխում է այն մտայնությունը, որ ցարական կառավարությունը հարձակվեց հայ եկեղեցու ունեցվածքի վրա: Բայց դա նորմալ երևույթ է, հասկանո՞ւմ եք: Երբ 1861թ. ռեֆորմը Ռուսաստանում եղավ, ցարը մտածեց, որ բուն Ռուսաստանում քիչ թե շատ հողատեր գյուղացիություն ստեղծելուց հետո մնացած վայրերո՞ւմ ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպվի: Գալիս էին Հայաստան և զեկուցում, որ հողերի 80%-ը պատկանում է եկեղեցուն: Ի՞նչ վատ բան էր անում ցարը, երբ ասում էր, որ հայ եկեղեցին պետք է հող չունենա: Եկեղեցու հողը պետք է նրա կարիքները սպասարկելու չափով լինի. երբ ամբողջ հասարակության տնտեսական հզորությունը գտնվում է եկեղեցու ձեռքում, այն ո՞ւմ է պետք:
 
Հաճախ է հարց առաջանում` 15-րդ դարում ինչպե՞ս առաջացավ բողոքականությունը` Մարտին Լյութերից մինչև Հենրիխ 8-րդ: Բացարձակ հիմարություն է, որ կաթոլիկ եկեղեցուց բաժանման պատճառ դարձավ թագավորին ամուսնալուծելու մերժումը: Պարզապես Հենրիխ 8-րդը հասկանում էր, որ զարգանալու համար երկրին պետք է կուտակում, և խնայողությունների միայն շատ փոքր ու վերահսկվող մասը պետք է գնա եկեղեցի, իսկ մնացյալը պետք է ներդրվի պետության մեջ: Հայաստանում նման հարց երբեք չի  դրվել: Ավելին, 20-րդ դարում Հայ առաքելական եկեղեցին հերիք չի, որ չի ցանկանում բարեփոխումներ իրականացնել, հանկարծ կիսվում է երկու մասի:
 
Իմ խորին համոզմամբ, մյուս եկեղեցիներից ՀԱԵ-ն բաժանվել է ոչ առաջին հերթին դավանաբանական խնդիրների պատճառով, այլ որովհետև չի ցանկացել հրաժարվել սեփական փողերից: Միանալով ուղղափառ կամ կաթոլիկ աշխարհներին` մեր եկեղեցին պետք է միանար գումարների տնօրինման ընդհանուր համակարգին: Ո՞ւմ է պետք այն պատմությունը, թե 1065թ. Տուղրիլն ինչպես գրավեց Անին: Առավել կարևոր է այն, թե ինչ կատարվեց մինչև 1065թ., որ անխուսափելի դարձրեց Անիի անկումը:
 
Մեր պատմության արգելված թեմաներից են թոնդրակյան ու պավլիկյան շարժումները: Եկեղեցու ջանքերով շատ քիչ տեղեկատվություն է մեզ հասել այդ շարժումների մասին, սակայն սա այն աննախադեպ դեպքն է, երբ Հայ առաքելական եկեղեցին, նրանցից ազատվելու համար դիմեց հունական զորքի օգնությանը: Այս պատմական հանցագործության համար ՀԱԵ-ն մի անգամ ներողություն խնդրելո՞ւ է հայ ժողովրդից, ոնց որ Վատիկանը խնդրեց Իգնատիոս Լոյոլայի համար: Այսօր թերթում եմ պատմության դասագիրքը և ամաչում եմ դրանից: Ես ուզում եմ, որ մարդիկ առաջին հերթին կարողանան քննական հայացք նետել այս ամենի վրա, մարդիկ կարողանան պարզել, որ իրենց ինքնությունը հենց եկեղեցու մեջ չի. դա ընդամենը մի տարր է: Պետք է չթողնեն, որ օրեցօր լկտիացող որոշ հոգևորականները մի օր դնեն պետության հետագա նպատակահարմարության հարցը: Ես վատ հոտ եմ առնում «բենթլիականներից»:
 
Հիմա եկեղեցու կառուցումն արվում է միայն պատմության մեջ հավերժանալու ցանկությամբ: Հայ առաքելական եկեղեցին չի կանոնակարգել մի հասարակ հարց` ասենք մեկն իրեն նվիրատվություն արեց, ի՞նչ ծագման գումար է իրեն նվիրում: Եկեղեցաշինությունը մեզ մոտ հիմնականում դարձել է տնտեսական հանցագործությունների պարտակման ձև: Այսօր ինչպե՞ս է Կենտրոնական բանկը պայքարում փողերի լվացման դեմ: ՀԱԵ-ն շատ հաճախ եղել է փողերի լվացման միջոց: Երբ Մայր Աթոռը հավանություն է տալիս կեղտոտ փողերով եկեղեցի կառուցելուն, նա սրբացնում է այդ փողը: Դուք երբևիցե լսել եք, որ ՀԱԵ-ն ունի մեթոդաբանություն և ստուգում է` ինչ փողեր են դրվում այս կամ այն շինարարության մեջ: Նորմալ եկեղեցիները դա անում են, իսկ մեր եկեղեցին այսօր ցանկացածին ողջունում է:
 
Ինչ եք կարծում,  այսօր նունպե՞ս արդիական է եկեղեց ու` որպես խոշոր տնտեսվարող սուբյեկտի  վերածվելու հարցը:
 
— Միանշանակ։ Մի 50-60 տարում։ Տեսեք այս 20 տարիներին այն վերելք ապրեց։ Մինչև որոշակի սահման այդ վերելքը նորմալ է։ Առավել ևս համայնավարական աթեիզմից հետո։ Բայց փայտը երկու ծայր ունի։ Ինչ-որ պահից եկեղեցին դառնում է հզոր տնտեսական օլիգարխ։ 2005-ին հայ առաքելական եկեղեցին արտոնություն ստացավ, հատուկ կարգավիճակ` Սահմանադրությամբ։ Եկեղեցին ունի հարկային արտոնություն. ոչ-ոք նրանից ծառայությունների դիմաց ՀԴՄ կտրոն ու հաշիվ չի պահանջում և այլն։ Վերջին շրջանում թափով ավելանում է եկեղեցական տնտեսական կալվածների ու օբյեկտների թիվը։ Այսօր դեռ մի հոգի Բենթլի ունի, իսկ վաղը «հոգևորական-բենթլիականները» շատանալու են։ Ի՞նչ ենք անելու այդ ժամանակ։

Արթուր Ավթանդիլյան, http://www.religions.am

Անտեր Հայ Առաքելական եկեղեցիներ Լոս Անջելեսում

1 Օգոստոսի, 2011

ԼՌԱԾ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
Այսօր 2011 թվականի հուլիսի 31-ին  Ս. Հակոբ Հայ Առաքելական եկեղեցու(4950 W. Slauson Ave. L.A.) 71-րդ տարեկան դաշտահանդեսն էր:Մենք որոշեցինք անպայման այցելել, մասնակցել միջոցառմանը, քանի որ  մի քանի անգամ շաբաթ  կիրակի օրերին,ծովափ գնալու ճանապարհին մտել էինք այդ եկեղեցի և այն գտել բավական սակավամարդ ու ոչ ակտիվ:
Ցավով և ափսոսանքով պիտի նշեմ, որ  այսօր Վարդավառի օրը, եկեղեցու բակում հանդիպեցինք բացարձակ օտարոտի և ոչ Հայեցի մի զգալի մարդկային զանգված:Որոնք խոսում էին բացառապես անգլերենով և պարում էին թուրքական երգ-երաժշտության տակ:Այո մաքուր թուրքերեն երգ-երաժշտության ուղեկցությամբ:Նվագախմբի պատասխանատուն էր Ճան Պիլէզիքճեան(ըստ Նոր Օր թերթի հայտագրի):

Մենք վրդովեցինք և մոտենալով Քահանային, որը զրուցում էր սեղանների շուրջ, հարցրինք:Ինչու է  արդյոք Հայ եկեղեցու կամարների ներքո (երաժշտախումբը հանդես էր գալիս եկեղեցու գավիթում) հնչում թուրքական երգ – երաժշտություն: Քահանան խուսափեց պատասխանել, ասելով թե` գտեք պատասխանատուներին և պարզեք, քանզի ես այսօրվանից հանգստի եմ կոչված:
Չհաջողվեց պարզել պատասխանատուներից որևէ մեկին, որովհետև միջոցառումը տեղի էր ունենում տարերային և առանց ծրագրի:Ես քահանային ասացի, որ անպայման  այս երևույթի մասին պիտի բարձրաձայնեմ:
Երբ պատանի Կոմիտասը ճեմարան ընդունվելու երգեցողությունը թուրքերենով կատարեց(քանզի սարսափից չէին տիրապետում իրենց Մայրենի լեզվին), Հայոց Մեծ Հայրապետը մռայլվեց ու խորհեց, որ առաջին անգամ Սուրբ Վեհարանի պատերի ներքո սրբապղծորեն թուրք երգ է հնչում:Իսկ այսօր, ազատ Ամերիկայում Հայ մարդը ոչ միայն չի խոսում իր Մայրենի լեզվով, այլև Հայ եկեղեցու սուրբ կամարների տակ, ոգևորությամբ պարում է թուրքական երաժշտության ներքո:Իսկ եկեղեցու երկարամյա քահանան անտարբերությամբ մասնակիցն է դառնում Հայ Ոգու կորստյանը:

ARINA

Ով է իրականում հարվածում եկեղեցուն

25 Հուլիսի, 2011

lragir.am

Կիրակնօրյա Հայլուրի եթերում հնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պատասխանն այն քննադատություններին, որոնք վերջին օրերին հնչում են Հայ Առաքելական եկեղեցու գործունեության տարբեր դրվագների, եւ ընդհանրապես հասարակական կյանքում եկեղեցու ունեցած դերի եւ գործունեության արդյունավետության եւ որակի կապակցությամբ:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձագանքը սպասված արձագանք էր, ու թերեւս նույնիսկ ուշացած: Ուշացած թեկուզ այն իմաստով, որ Կաթողիկոսը պետք է արձագանքեր դեռ այն ժամանակ, երբ հասարակությանը, հավատացյալ հայ ժողովրդին հուզում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի Բենթլիի հայտնի պատմությունը: Այդ ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է արձագանքեր եւ իր հստակ գնահատականը տար Արքեպիսկոպոսի անհատական վարքի, նրա ճոխ կենցաղի կապակցությամբ:
 
Կաթողիկոսը պետք է արձագանքեր նաեւ հանրության այն դժգոհությանը, որ առաջացավ կապված Երեւանի կենտրոնում նոր կաթողիկոսարանի կառուցման հետ: Գարեգին Երկրորդը պետք է թերեւս արձագանքեր այդ իրավիճակին, փորձեր բացատրել, փաստարկներ ներկայացնել հօգուտ Երեւանում այդ կաթողիկոսարանի կառուցման: Իսկ եթե փաստարկներ չկային, ապա պետք էր հրաժարվել այդ կառույցի մտքից, գիտակցելով, որ այն հանրության մի զգալի հատվածի տրամադրելու է եկեղեցու դեմ:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձագանքի այլ առիթներ էլ կային նախկինում, դեռեւս 2008 թվականի փետրվար-մարտի իրադարձություններից սկսած, ու նաեւ հետագայում հասարակական եւ քաղաքական կյանքի ճգնաժամային անցուդարձի մեջ արձանագրվող տարբեր երեւույթների կապակցությամբ: Ընդ որում, այդ արձագանքը կարող էր տալ թե Կաթողիկոսն անձամբ, թե Հայ Առաքելական եկեղեցու որեւէ անձով կամ անձանց խմբով միջնորդավորված: Թող ամենեւին հեգնական չհնչի, ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին, բայց Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը թերեւս պետք է վաղուց երկխոսություն սկսած լիներ հանրության հետ, հանրային տարբեր շերտերի, մասնավորապես եկեղեցու գործունեության հետ կապված քննադատություն հնչեցնող շերտերի հետ:
 
Ասում են, թե լավ է ուշ, քան երբեք: Գուցե: Երկխոսություն սկսելը երբեք էլ ուշ չէ, եթե այն լինելու է առարկայական, գործնական, եթե կողմերը միմյանց են լսելու ընդհանուր խնդիրները լուծելու, ոչ թե անձնական շահեր հետապնդելու գլխավոր նպատակով: Բայց, օրինակ Հայլուրի եթերով հնչած արձագանքը կարծես թե հեռու է առարկայական լինելուց: Այդ արձագանքը մինչ այդ տարբեր ամբիոններից, տարբեր մարդկանց հնչեցրած արձագանքի ամփոփումն էր: «Եկեղեցու դեմ հարվածները հետապնդում են մեկ նպատակ՝ տկարացնելու ազգի հոգևոր միասնականությունը», ասում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 
Կասկած չկա, որ քննադատության ալիքի ներքո անկասկած կլինեն այդպիսի նպատակ հետապնդող շերտեր, անհատներ կամ խմբեր: Անձնական կամ խմբակային շահադիտական նպատակներ հետապնդող տարրերի առկայությունը հատուկ է ցանկացած լայն գործընթացում: Դրանք չեզոքացնելու լավագույն ձեւը հենց հանրության հետ բաց երկխոսություն սկսելն է, հանրությանը ոչ միայն սեփական պահանջներն ու ակնկալիքները ներկայացնելը, այլ նաեւ հասարակության ներկայացրած պահանջներն ու ակնկալիքները լսելը: Միայն այդ դեպքում արդյունավետորեն կչեզոքացվեն անհատական եւ խմբակային շահադիտումներն ու շահարկումները: Իսկ երբ եկեղեցին հրաժարվում է լսել հանրությանը, հրաժարվում է քննարկել բարձրացված խնդիրներն առարկայորեն, հանգամանալից բացատրություն տալ հասարակության դժգոհությունը հարուցած այս կամ այն քայլի համար, այլ այդ ամենը որակում է որպես ինչ որ մութ ուժերի կազմակերպած գրոհ եկեղեցու դեմ, դրանով հենց ինքն է խթանում այդ «մութ ուժերին» եւ արդարացնում առիթից օգտվելու նրանց ջանքը:
 
Հասարակության քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել, երբեք օդից չի ընկել, չի հորինվել: Եկեղեցու հանդեպ հանրային քննադատության ալիքն ակտիվանում է կոնկրետ իրադարձությունների եւ միջադեպերի հետեւանքով, որոնց դեպքում եկեղեցին եւ նրա մյուս պաշտպանները փորձում են պատսպարվել հենց «համաշխարհային դավադրության» վահանի հետեւում, չփորձելով անդրադառնալ բուն խնդիրներին, չփորձելով քննարկել հանրային սուր արձագանք առաջացնող խորքային պատճառները, որոնք կարող են առաջին հայացթից ոչ այդքան աղմկահարույց պոտենցիալ կրող մի իրադարձությունից մեծ աղմուկ հանել: Չէ որ դա վկայում է, որ խնդիր կա հասարակություն-եկեղեցի հարաբերությունում, որ այդ խնդրի անտեսման, խլացման հետեւանքով են արձագանքները դառնում այդպես սուր:
 
Հայ Առաքելական եկեղեցին փորձում է քննադատությանը հակադարձել իր բացառիկ դերի մասին խոսքերով, հայ ժողովրդի պահապանը լինելու առաքելության մասին դատողություններով: Հայլուրի մեկնաբանական տեքստում նույնիսկ կարող է հնչել այդպիսի ձեւակերպում, որ եկեղեցին եղել է մեր ազգի, ինքնության, գիտակցության պահապանն ու եղել է մեր կողքին այն ժամանակ, երբ ոչ ոք չկար մեր կողքին: Այդ մեկնության հեղինակներին թվում է, թե նախ Հայ Առաքելական եկեղեցին է առաջացել, հետո նոր ազգը: Ինչ է նշանակում եկեղեցին մեր կողքին էր, երբ ուրիշ ոչ մեկը չկար: Կարծես թե եկեղեցին ինչ որ օտար մի բան էր ու որոշեց տեր կանգնել հայ ժողովրդին: Չէ որ եկեղեցին հայ ժողովրդի ստեղծագործությունն է, հայ ժողովրդի ստեղծած համակարգը: Չլիներ հայ ժողովուրդ, չէր լինի Հայ Առաքելական եկեղեցի: Ժողովրդով է եկեղեցին եկեղեցի, ոչ թե ժողովուրդն է եկեղեցով ժողովուրդ, առավել եւս պետություն, պետականություն ունեցող ժողովուրդը:
 
Եվ դա դեռ պատմական իրադարձությունների գնահատականը մի կողմ թողած: Մինչդեռ հայտնի է, որ բազմաթիվ մասնագետներ լրջագույն քննադատության են ենթարկում եկեղեցու նույն պատմական դերը, համարելով, որ պետության չգոյության պայմաններում իր վրա վերցնելով ազգի պահապանի ֆունկցիան, Հայ Առաքելական եկեղեցին պարզապես չի դիմացել այդ բեռի տակ եւ վերնախավերի մտածողության եւ նկարագրի իմաստով ենթարկվել է արժեքային դեգրադացիայի, վերածվելով զուտ «գերատեսչական» շահեր հետապնդող օղակի, որ հետագայում չի ցանկացել իր բացառիկ դերը զիջել պետությանը: Մինչդեռ ժամանակի ընթացքում պետությունն է դարձել ազգերի անվտանգ գոյության եւ զարգացման առավել արդիական ու մրցունակ միջոց ու երաշխիք, քան կրոնական կառույցները:
 
Բավական դյուրին է ասել, որ եկեղեցու դեմ հնչող քննադատությունը քննադատություն է ազգի, պետության դեմ, ու այդպիսով համարել ասելիքն ասված ու թեման փակված: Խնդիրները, միեւնույն է, մնում են ու խորանում, ընդդերքում էլ ավելի ուժգնացնելով եռքը, ու ամեն մի նոր ժայթքումը դարձնելով էլ ավելի թեժ, որի առիթները հաստատապես լինելու են նաեւ ապագայում, քանի դեռ եկեղեցին չի արել հանրության հետ հարաբերությունը եւ իր հանրային դերը վերանայելու հետ կապված խորքային հետեւություններ, այլ ընդամենը բավարարվել է «դավադրության տեսությամբ» պաշտպանվելով:
 
Եվ, թերեւս անհրաժեշտ է նաեւ մի էական հանգամանի հստակեցում: Կարծես թե փորձ է արվում ներկայացնել խնդիրը այնպես, որ առկա քննադատական ալիքը, որ պարբերաբար աշխուժանում է, Հայ Առաքելական եկեղեցի երեւույթի դեմ է: Իրականում դա մոլորություն է, կամ էլ պարզապես որոշ մարդիկ փորձում են գիտակցված հարցը ներկայացնել այդպես, փորձելով պաշտպանվել դրա հետեւում:
 
Հակառակը, քննադատության պարբերական աշխուժություն ապրող ալիքը հանուն Հայ Առաքելական եկեղեցու է, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին լինի մաքուր կառույց, լինի իր արտաքին նկարագրին նաեւ ներքուստ լիովին համապատասխանող կառույց, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցում չլինեն երեւույթը հեղինակազրկող եւ ցոփ ու շվայտ կյանքով ապրող հոգեւորականներ, որոնցից ընդամենը մեկի «երկաթե նժույգը» օբյեկտիվորեն կարող է արատավորել հարյուր կամ հազար տարիների աշխատանքը: Մինչդեռ այդ «նժույգները» շատ են, ու ոչ միայն երկաթե, այլ նյութական տարբեր այլ բաղադրությունների:
 
Այդ ամենի դեմ է քննադատությունը, ոչ թե Հայ Առաքելական եկեղեցի երեւույթի կամ արժեքի: Պարզապես հանրությունն ուզում է հասկանալ, հստակեցնել, թե ի վերջո ինչ արժեք է եկեղեցին` հասարակությանը ծառայող, թե հանրությանը միայն ծառա տեսնող, որը երբեք չպետք է քննության առնի իր իսկ ծնած ու սնած եկեղեցու գործերը, այլ պետք է միայն հարգի ու պատվի եկեղեցականին, չհետաքրքրվելով նրա կյանքով ու գործով:
 
Նաեւ, հստակ է, որ եկեղեցին դա վերացական հասկացություն չէ: Եկեղեցին դա մարդիկ են եւ նրանց կատարած գործը: Հետեւաբար իսկապես, երբ քննադատում ես այդ մարդկանց, ստացվում է, որ քննադատում ես եկեղեցին: Եվ դա միանգամայն տրամաբանական եւ օրինաչափ իրողություն է, որն առաջին հերթին պետք է հենց եկեղեցու հայրերը գիտակցեն, իմանալով, որ իրենց քայլը առաջին հերթին օգնելու կամ հարվածելու է եկեղեցու հեղինակությանը: Հետեւաբար, եկեղեցու հայրերը առաջին հերթին իրենք իրենցից պետք է պահանջեն հարգել եկեղեցի երեւույթը, նոր հետո միայն դա պահանջեն հասարակությունից:
 
Իսկ, եթե այդուհանդերձ համարում են, որ որեւէ երեւելի հոր պատճառով պետք չէ քննադատել եկեղեցին, ուրեմն թող հրապարակավ եւ պաշտոնապես հայտարարվի, որ այդ հայրը կապ չունի եկեղեցու հետ: Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը կամ պետք է հստակ, պարզ, բաց շփման միջոցով լսի հասարակության կոնկրետ հարցադրումներն ու փորձի փաստարկված եւ լիարժեք պատասխան տալ դրանց, կամ պետք է հայտարարի, որ ինքը կապ չունի եկեղեցու հետ:
 
Թվում է, թե դա իրավիճակի ծայրահեղացված նկարագրություն է եւ կամ-կամ հարցադրումը չափազանցություն է: Գուցե, բայց եթե իրավիճակը հասել է այդպիսի աստիճանի, դրա մեղավորը առաջին հերթին եկեղեցու ղեկավարությունն ու նրա «պաշտպաններն» են, որ փորձում է հանրային քննադատության տարածությունում թշնամիներ, դավադիրներ, անհավատներ փնտրել: Թեեւ գուցե նրանք բոլորն էլ գիտակցում են, որ դա այն տարածությունն է, որտեղ գտնվում է եւ ուր պետք է փնտրել Հայ Առաքելական եկեղեցու ապագան: Պարզապես նրանցից շատերը զբաղված են սեփական ապագայի որոնումներով, իսկ ոմանք էլ թերեւս չգիտեն ինչով են զբաղված:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի.

25 Հուլիսի, 2011

tert.am

«Ծանր խոսք պիտի ասեմ, բայց գտնում եմ, որ մեր Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի՝ ազգին ծառայելու իմաստով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով եկեղեցու և կաթողիկոսի շուրջ վերջին շրջանում բարձրացած աղմուկի առնչությամբ «Հայլուրի» կիրակնօրյա թողարկմանը Վեհափառի տված մեկնաբանությանը:

Ըստ նրա՝ Հայ առաքելական եկեղեցու «պահվածքի առումով» շատ խորհրդանշական է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Հովնանի խոսքը: Հուշարձանագետի պատմելով՝ ինքը շաբաթ առավոտյան եղել է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցոմ, հանդիպել տեր Հովնանի հետ: Այնտեղ խոսվել է Եհովայի վկաների խնդրի մասին, որոնք «պայուսակներն ուսներին՝ վխտում են Եղվարդում»:

«Քահանան ասեց հետևյալ խոսքը՝ «Մենք բաց ենք, թող ժողովուրդը գա դեպի մեզ»: Ես քահանային ասեցի այս խոսքերը՝ «1700 տարի սպասել եք, որ ժողովուրդը դեպի ձեզ գա, ե՞րբ կգա այն օրը, որ դուք քայլ կանեք դեպի ժողովուրդը: Եհովականները չեն սպասում, որ ժողովուրդը դեպի իրենց գա»»,- հայտարարեց Կարապետյանը:

Աստծո տաճար, թե՞ շքեղ ավտոմեքենա

22 Հուլիսի, 2011

Միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցիչ Toyota-Երևան ընկերությունից ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա: 

Այս մասին նախօրեին հաղորդեց ԱրմԻնֆո գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին: Գործակալության հաղորդմամբ, Մայր Աթոռի կողմից, մասնավորապես, ձեռք է բերվել Toyota Corolla 1.6 մակնիշի 4 ավտոմեքենա, յուրաքանչյուրի արժեքը` $26.500, Toyota HiAce միկրոավտոբուս ($56.000), Toyota Camry 3.5 մակնիշի ավտոմեքենա ($52.000) և Toyota Land Cruiser 200 4.7 մակնիշի ավտոմեքենա ($95.000): 

Նույն աղբյուրը հաղորդում է, որ Եկեղեցին նոր Toyota-ներ և այլ ֆիրմաների ներկայացուցչական ավտոմեքենաներ է ձեռքբերել նաև անցած տարիներին: Ուշագրավ է, որ Մայր Աթոռի կողմից ձեռքբերվող բոլոր ավտոմեքենաները պետության կողմից ազատվում են ԱԱՀ-ի վճարումից: Ըստ որում, ԱրմԻնֆոյին չի հաջողվել պարզել, թե ինչ նպատակով են ձեռքբերել այդ ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Մելիքյանը հայտարարել է, որ Էջմիածինը միջոցներ չունի ողբալի վիճակում գտնվող Սանահինի վանական համալիրի, ինչպես նաև քանդման վտանգի տակ գտնվող այլ եկեղեցիների վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում Էջմիածինը կախված է բարերարներից:

Թե որքանով են եկեղեցու միջոցները սուղ կամ ոչ, դժվար է դատել, քանի որ եկեղեցու ֆինանսական վիճակի, մուտքերի, ելքերի մասին հաշվետվություններ չեն հրապարակվում: Սակայն այս հարցում որոշակի կասկածների տեղիք է տալիս եկեղեցապետերից շատերի թե՛ շքեղ անձնական կյանքը, նվիրատվությունների ճոխ համակարգը, թե՛ ծառայության ընթացքում ասենք նրանց սպասարկող ծառայական մեքենաների շքեղությունը: 

Բայց, եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ այդ սուղ միջոցները ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երևանի կենտրոն և դառնում կաթողիկոսական նստավայր կամ հերթական եկեղեցի: Մի՞թե դրանց նանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող և այժմ անտերությունից կործանվող ժառանոգության արժեքի հետ: Մի՞թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն գիտակցում, որ առավել գերադասելի է Երևանում կաթողիկոսական նստավայրի փոխարեն փողն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Չէ՞ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավել ևս պետք է օպտիմալ ծախսել:

Իսկ եթե այդ կառուցապատումներն արվում են բարերարների հաշվին, ապա ինչո՞ւ չխնդրել նրանց, որ այդ փողն ուղղեն առավել կարիքավոր ուղղություններով: Հազիվ թե բարերաները մերժեն:

Հայ Առաքելական Եկեղեցին ակնհայտորեն կորցրել է հանրային կյանքի զարկերակը, կորցրել է հանրությանն իր տեսադաշտից: Իսկ դրա որոնումների փոխարեն, հանրությանը մատուցվում են արդարացումներ կամ նախատինք:

ձուկը գլխից է հոտած լինում

20 Հուլիսի, 2011

7or.am

Հարցազրույց «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» նախաձեռնության հեղինակ, դիզայներ Առնո Կուռի հետ

Ի՞նչը Ձեզ դրդեց ստեղծելու նման խումբ։

–Էջը ստեղծելիս այս նախաձեռնության համար պաճառ հանդիսացավ կաթողիկոսի հայտարարությունն առ այն, որ ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ, սակայն այս հանգամանքը, ինչպես ասում են, համբերության բաժակի վերջին կաթիլն էր:

–Արդյոք Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի զրույցի «YouTube»–ում հայտնված տեսագրությունը, որը բավական խիստ քննադատության արժանացավ հայ հասարակության շրջանում, Ձեր այդ որոշման համար որևէ հիմք հանդիսացե՞լ է։

–Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղադրված տեսագրությունը բավարար հիմք է նման պահանջով ներկայանալու, քանի որ կաթողիկոսը այնտեղ  ամբողջությամբ ի ցույց դրեց իր ողջ իրական կերպարը, և այստեղ ամենևին էլ ռուսերենի վատ իմացությունը չէ խնդիրը, ինչը հաճախ ասվում է, այլ նրա «տղայական» պահվածքը  և ուժգին գոտկատեղից ներքև հարվածները, որ անողոքաբար տեղում էր ծերունազարդ Իլյայի ծնկին ու «ռազբորկա» անում դու-ով դիմելու համար։

–Ինչպե՞ս եք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունն ընդհանրապես։

–Այսօր մեր Սուրբ եկեղեցին կործանման եզրին է, այն կորցրել է ժողովրդի ու ժամանակի հետ կապը ու կարծես մի յուրահատուկ տեսակի բիզնես աշխարհ լինի: Դրա վառ ապացույցներից մեկն էլ հենց այն է, որ բոլորովին վերջերս Մայր տաճարի հին փայտե պատուհանների զուսպ և դասական ճաղերը փոխարինվեցին եվրոպական պլաստիկներով, այն էլ կամարի փոխարեն զիգզագներ արեցին մի երկու կոպեկ խնայելու համար։ Այսինքն՝ եկեղեցու արտաքին տեսքն էլ են հարմարեցնում Առևտրի տան իրենց ընկալումների տեսքին (նշեմ, որ Եվրոպական երկրներում նույնիսկ 100 տարվա հնության բնակելի շենքերում չի թույլատրվում այդ պլաստիկ պատուհաններից տեղադրել)։

–Մեր երկրում այդքան շատ աղանդների առկայության հարցում եկեղեցու մեղավորությունը տեսնո՞ւմ եք։

–Իհարկե համարում եմ, որ աղանդների տարածման համար մեկ պատճառը եկեղեցու հոգևոր դասի այսօրվա վիճակն է։

–Ի՞նչ եք կարծում՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի հետ շփումից (թեկուզ առօրյայում՝ հարսանիք, հուղարկավորություն, կնունք) մարդիկ ի՞նչ տպավորություն են ստանում։ Արդյոք նրանք Աստծո խոսքը հանրությանը հասցնո՞ւմ են։

–Այս հարցին պատասխանելու համար ես կպատմեմ մի դեպք, որը տեղի է ունեցել ինձ հետ մի քանի ամիս առաջ: Ես  կորցրեցի հորս, դիմեցի քահանային  հուղարկավորության համար:  Մեջբերում եմ իմ և նրա հարցուպատասխանը.

Առնո–Տե՛ր-հայր, որքա՞ն պետք է վճարել։

Քահանա–Դու իչքա՞ն ես նախատեսել։

Առնո–10 000 հազար դրամ։

Քահանա–15000 տու՝ լավ ա (հիշեցնեմ, որ Հայոց կաթողիկոսը Իլյա 2-րդին մեղադրում էր առևտուր անելու համար):

Ահա կենդանի օրինակ, թե ինչ տպավուրություն կարող է ստանալ քաղաքացին  Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի հետ շփումից:

Ի՞նչ եք կարծում՝ Գարեգին 2–րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելով՝ եկեղեցու գործունեությունը որակական իմաստով կփոխվի՞։

Կարծում եմ՝ կփոխվի, քանի որ ինչպես ասում է ժողովուրդը` ձուկը գլխից է հոտած լինում։ Ի դեպ ընդգծեմ, որ ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ջերմեռանդ հետևորդ եմ, և իմ պայքարը ուղղված է կաթողիկոսի դեմ, այլ ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու։

Ըստ Ձեզ՝ այսօր Հայ Առաքելական եկեղեցին որևէ կապ ունի՞ Հայաստանի քաղաքական կյանքի հետ։

Կարծում եմ, որ դրական իմաստով որևէ կապ չունի: Վերջերս դրա վառ ապացույցն եղավ այն, որ  ՀՀ իշխանության կողմից  ընդունվեց լեզվի մասին  ազգադավ օրինագիծը, ըստ որի` պիտի բացվեն օտարալեզու միջնակարգ դպրոցներ, ինչն ուղիղ հարված է մեր ազգի ապագային:  Տրամաբանական կլիներ, որ առաջին դեմ արտահայտվողը լիներ հայոց կաթողիկոսը, քանի որ լեզուն է  դարերով պահպանել մեր Սուրբ եկեղեցին և ժողովրդին:  Սակայն նա ոչ միայն դեմ չարտահայտվեց, այլև որևէ մեկնաբանությամբ հադես չեկավ, իսկ սա ցույց է տալիս նրա անտարբերությունը հայոց լեզվի` ժողովրդի նկատմամբ: Այսինքն՝ կաթողիկոսի վերաբերմունքը բոլոր հարցերում համընկնում է ռուսական իշխանությանը որդեգրված մեր իշխանության հետ: Ու ինչպես հասկացանք «Յութուբ»–ից` նույնիսկ շարժուձևով ու խոսելաձևով։

–Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀՀ վարչապետն Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ատրճանակ է նվիրել։

Ամենեևին չեմ զարմանում։ Եթե  վարչապետն ասում է, որ գործ չունի արտագաղթողների հետ,  կաթողիկոսն էլ` գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ, ուստի այսպիսի  հոգևոր և աշխարհիկ իշխանություների միմյանց  ատրճանակներ  և բենթլիներ  նվիրելը  լրիվ բնական է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Մեր ընդհանուր հաղթանակը. Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ կվերանորոգի Սանահինի վանական համալիրը

20 Հուլիսի, 2011

Վերջին օրերի ընթացքում Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակի վերաբերյալ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից մամուլի միջոցով բարձրացված բողոքի ձայնը տվեց իր արդյունքը: 

Սկզբում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը իր հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ վեհ լռություն էր պահպանում, սակայն, երբ պարզ դարձավ, որ աղմուկն աննախադեպ չափերի է հասել, այսօր իր կայքում հայտարարեց Սանահինի վանական համալիրը մոտ ապագայում վերանորոգելու իր մտադրության մասին: 

Չնայած կայքում տեղադրված ինֆորմացիան կրում է պոպուլիստական բնույթ և մի շարք հարցերի տեղիք է տալիս, անհնար է ժխտել, որ հասարակական ճնշման տակ նախարարությունը ստիպված եղավ հիշել վարչապետ Տիգրան Սարգսյանի` դեռևս  2010թ. ապրիլի 13-ին Սանահինի վանական համալիրը նորոգելու վերաբերյալ տված հանձնարարականը և ձեռնամուխ լինել դրա կատարմանը: 

Սանահինի հետ կապված պատմությունն ապացուցում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն իրականում ունա՛կ է բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները և պահանջե՛լ իշխանություններից դրանց լուծումը: 

«Չենք լռելու»-ի` հուլիսի 16-ին դեպի Սանահին կազմակերպած լրագրողական շրջայցը առիթ հանդիսացավ, որ մեր պապերից մնացած բացառիկ ժառանգության հանդեպ հոգատարության պակասի վերաբերյալ մամուլում, կայքերում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, բլոգերում և սոցիալական ցանցերում հանդես գան հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ` իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ, որոնց միավորում է մեր երկրում ազգային արժեքների պակասի մտահոգությունը:

«Չենք լռելու»-ն շարունակելու է հետևել Սանահինի ճակատագրին և տեղեկացնել դրա մասին հասարակությանը: Խնդրում ենք Մայր աթոռին ևս հետևողական լինել մշակույթի նախարարության կողմից Սանահինի բարեկարգման վերաբերյալ վարչապետի անցյալ տարվա հանձնարարականի կատարումը վերահսկելու հարցում: 

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում եղան մեր կողքին, կիսեցին մեր մտահոգությունը և իրենց ավանդը ներդրեցին այսօրվա հաղթանակի մեջ: -0-

2006 թվականին, թե երեկ` խնդրի էությունը չի փոխվում. Կաթողիկոսը որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ

20 Հուլիսի, 2011

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` «Ես որևէ գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ» արտահայտությունը, որի մասին հայտնել էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ArmInfo գործակալությանը տված հարցազրույցում, նախօրեին լայն հասարակական արձագանք ստացավ: Երեկոյան Կարապետյանն մամուլում հայտնեց, թե Կաթողիկոսն այդ արտահայտությունն արել է ոչ թե մի քանի օր առաջ Սանահինը փրկելու իր հորդորին ի պատասխան (ինչպես ներկայացված էր ArmInfo-ի հարցազրույցում), այլ 2006 թվականին հանգուցյալ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի և Վեհափառի զրույցի ընթացքում, որին Կարապետյանը ներկա է եղել:
2006 թվականին, թե երեկ` խնդրի էությունը չի փոխվում. Կաթողիկոսը որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:

Ողջ գիշեր Facebook-ում թափ էր հավաքում Գարեգին Բ-ի արտահայտության կապակցությամբ սկիզբ առած բողոքի ալիքը, որն առանձին դեպքերում ուներ ծայրահեղական և որոշ առումով նաև չարդարացված դրսևորումներ: Բոլորը կենտրոնացան Կաթողիկոսի կերպարը, նրա լավ ու վատ գործերը վերլուծելու վրա, ինչը շեղեց ուշադրությունը «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված բուն խնդրից` UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված X դարի Սանահինի վանական համալիրի խայտառակ բարձիթողի վիճակից: 

Երեկոյան Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հանդես եկավ պարզաբանումներով, որոնք ոչ միայն չվերացրին բարձրացված հարցադրումները, այլև առաջ բերեցին նոր հարցեր: 

Այսօր ժամը 13-ին տեղի է ունենալու «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվի հրատապ ժողով, որի ընթացքում կընդունվի հայտարարություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը ցերեկը կտարածվի մամլո հաղորդագրության տեսքով: 

«Չենք լռելու»-ն խնդրում է զանգվածային լրատվության միջոցներին, բլոգերներին, քաղաքացիական նախաձեռնություններին ու հասարակական գործիչներին շարունակել ուշադրության կենտրոնում պահել Սանահինի վիճակի թեման: Սա այն հարցն է, որում մենք, բոլորս միասին, կարող ենք ստիպե՛լ փրկել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը կործանումից: Դեռևս ուշ չէ պահպանել անցյալը հանուն ապագայի: -0-