Archive for the ‘Պետականություն’ Category

Քանանյան. «Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»

13 Հունիսի, 2011

7or.am
13.06.2011

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայիս բանակցային գործընթացին՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը «7օր»–ին ասել է, թե ժամանակն է դուրս պրծնել մինչ այսօր տևած բանակցային գործընթացի արատավոր շրջանակից, քանի որ այն մի օր մեր գլխին չարաչար ջարդվելու է.
«Հայաստանի հանրությունը պետք է հասկանա, որ արցախյան հակամարտության լուծումը հանձնողական, կապիտուլյացիոն ճանապարհով, ՀՀ-ի համար կլինի ոչ թե զարգացման, այլ վերահաս համապետական կործանման երաշխիք: Կարգավորման «հիմնարար սկզբունքների» իրականացման յուրաքանչյուր փորձ կհանգեցնի վատթարագույն ելակետային պայմաններով նոր արյունահեղ պատերազմի: Առկա է բանակցային գործընթացն իրապաշտական նոր հիմքերի վրա փոխադրելու հրամայականը: Վերջերս Ստեփանակերտում հասարակական դաշտի հայտնի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը խոսել է «Ստեփանակերտյան» սկզբունքները ձևակերպելու անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով պաշտոնական Ստեփանակերտի հանցավոր կրավորականությունը` ինքս էլ պատեհ եմ գտնում հանդես գալ «Քարվաճառյան սկզբունքների» դիրքերից` Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած ցեղասպանական պատերազմում լիակատար ձախողման շնորհիվ ձևավորվել է այժմյան «ստատուս քվոն»։ Մեր վերահսկողությունից դուրս մնացել են նախկինում հայաբնակ և պատմաիրավական առումով Հայաստանին պատկանող ընդարձակ տարածքներ: Տեղի է ունեցել հայ և ադրբեջանական բնակչության վերատեղաբաշխում՝ ըստ վերահսկողության գոտիների: Համանման լուծումներ կիրառվել և վավերացվել են միջազգային հանրության կողմից 1945թ. Եվրոպայի հետպատերազմյան կարգավորման ժամանակ Սիլեզիայում, Պոմերանիայում, Արևելյան Պրուսիայում և Սուդետներում, իսկ վերջերս` Բոսնիայիում, Խորվաթիայում, Կոսովոյում: Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը և բավարարվի այդ երկրին մեր շնորհած մեծագույն զիջմամբ՝ հրադադարով և վերջինիս ամրագրած տարածքային` հայկական կողմի համար առավել քան «փոխզիջումային», իրողություններով: Հարկ է վերսկսել 2007թ. վերջնականապես կասեցված ազատագրված տարածքների համապարփակ վերաբնակեցման գործընթացը: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ու «ճգնաժամային խմբի» փորձագետները խնդրի առթիվ գանգատվում են, թե վերաբնակեցումը ստեղծում է «ֆե ակոմպլի»` «կատարված փաստի» դրությունը: «Կատարված փաստի» դրությունն ամրապնդելու ուղղությամբ ակամա պիտի գործի նաև անձամբ ՀՀ նախագահը, քանզի «հանճարեղ բլեֆի» կամ հանձնելու դիվանագիտությունը շարունակելու դեպքում Սերժ Սարգսյանը, ողջ շրջապատով հանդերձ, անխուսափելիորեն կհանձնվի դաշտային իրողության անողոք դատաստանին: Իսկ սեփական երկրի ու ժողովրդի դեմ օգտագործվելուց հետո Հաագայում հայտնվելն էլ ՀՀ նախագահի համար պետք է նկատվի իրեն սպասվող դժնդակ ճակատագրի մեղմագույն հանգուցալուծում, թեև դրա «շանսերը», ըստ երևույթին, առավել քան սակավ են»։

Հայտարարություն (Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության)

10 Հունիսի, 2011

Հիմք ընդունելով Հայոց Պահանջատիրության երկարամյա ուսումնասիրությունները եւ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Պահանջատիրության ու Ցեղասպանության հարցի լուծման պետական ծրագրի բացակայությունը, Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը (հետագայում` Խորհուրդ) որոշեց ներկայացնել իր մշակված “ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ” հարցերի լուծման հայեցակարգ ու ներկայացնել այն հանրային քննարկման:

Հանձնախումբը իր ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման գործընթաց միայն կարող է իրականացնել Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այդ գործառույթը լավ արդյունքի հասցնելու համար անհրաժեշտ է հարցը տարանջատել երկու ուղղությունների` քաղաքական եւ իրավական:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ուղղությունը ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.

-հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության չեղյալ հայտարարում, քանի որ հայկական կողմը վավերացնելով այն` խախտել է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքը (հիմնավորումները հաջորդիվ),

-ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքների ընդունում, որոնք հնարավորություն կտան դիմելու ՄԱԿ-ի հովանու տակ գործող Միջազգային Դատարան եւ ճանաչել վերջինիս որոշումների գերակայությունը,

-Հայաստանի Հանրապետության կողմից Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին ներկայացնել պահանջ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման վերացման համար առանձնացված դատարան ստեղծելու (ինչպես ժամանակին ստեղծվեցին Նյուրենբերգի, Տանզանիայի դատարանները` կոնկրետ ցեղասպանությունների համար):

-ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունել “Հայոց ցեղասպանության մերժողականությունը քրեորեն պատժելու մասին” օրենք:

ԻՐԱՎԱԿԱՆ ուղղությունը իր մեջ ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.

-հայրենազրկման վնասների վերացման համար հիմք ընդունել ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի Իրավարար վճիռը,

-ցեղասպանության վնասների վերացման համար հիմք ընդունել ՄԱԿ-ի ընդունած հետեւյալ կոնվենցիաները.

ա) 1948 թվականին ընդունած “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին” կոնվենցիան,

բ) 1968 թվականին ընդունած “Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիան եւ դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները:

-ՀՀ կառավարության կողմից աշխարհասփյուռ հայության եւ օտար շրջանակներից միջազգային իրավունքի մասնագետների հավաքագրում, որոնք պետք է ձեւակերպեն ՀԱՅՑ ընդդեմ թուրքական կառավարության եւ հետապնդեն այն Միջազգային դատարանում (հայկական կողմի մեղադրողներ),

Պարզաբանումներ` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անօրինականության վերաբերյալ

Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը ուսումնասիրելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ”հայ-թուրքական երկու արձանագրությունների” համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաեւ այդ գործընթացին նախորդած նախապատրաստական աշխատանքները, դրանք որակում է ՀՀ օրենքներին հակասող գործառույթներ:

Ստորեւ ներկայացված ուսումնասիրությունները հիմնված են Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի վրա:

Հիմնավորում թիվ 1.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ ենթակետի, Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններն իրենց էությամբ միջազգային պայմանագրեր են, որոնց մասին բացահայտ չի խոսվում, այլ ՀՀ կառավարության կողմից ներկայացվում են որպես արձանագրություններ:

Հիմնավորում թիվ 2.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են`
այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ:

Ստացվում է, որ ընդգծված բոլոր արտահայտություններն առկա են հայ-թուրքական արձանագրությունների մեջ: Ընդգծված արտահայտություններից հետեւում է, որ որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է աշխարհասփյուռ հայությանը համոզել, թե արձանագրություններում սահմանային կամ տարածքային որեւէ հարց չկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման խնդիրն առկա է:

Հիմնավորում թիվ 3

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի “ա” ենթակետը, որտեղ ասվում է.

-Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն :

Հակառակ պարագայում ՀՀ Նախագահը կօգտվեր ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 16-ով իրեն վերապահված իրավունքից, որտեղ նշված է.

Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դրանք:

Վերը նշվածից հետեւում է, որ արձանագրություններում առկա է տարածքային-սահմանային խնդրի կարգավորում, հակառակ պարագայում ՀՀ Նախագահը արձանագրությունները չէր հանձնի ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանը, այլ կիրականացվեր այն ընթացակարգը, որը ՀՀ անկախացումից հետո իրականացվեց բազմաթիվ միջպետական դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատելու պարագայում` առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման: Առավելեւս` առկա է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:

Հիմնավորում թիվ 4.

Արձանագրությունների տեսքով նմանատիպ միջազգային պայմանագիր կնքելուց առաջ, համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթների` եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա պետք է կայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներ:
Վերը շարադրվածից հետեւում է, որ հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստական գործընթացում, որեւէ նախագահական կամ կառավարական որոշում չի կայացվել, այլ գաղտնի պայմաններում իրականացվել է արձանագրությունների նախապատրաստական գործընթաց եւ կատարվածը հանրությանը կանգնեցրել է փաստի առջեւ, որն արտահայտվեց.

— 2009 թվականի ապրիլի 23-ին ” ճանապարհային քարտեզի” մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների,

-2009 թվականի օգոստոսի 31-ին “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների:

Գաղտնի գործելու պարագայում խախտվել է նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 18-ի 5-րդ ենթակետը, որտեղ նշված է.

Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձեւով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո` ստորագրումից առնվազն 10 օր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը՝ հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
ՀՀ արտգործնախարարի կողմից նմանատիպ գործառույթ իրականացնելու պարագայում ՀՀ քաղաքացիները կիրազեկվեին օգոստոսի 31-ին նախաստորագրվելիք “հայ-թուրքական երկու արձանագրությունների” ե’ւ բովանդակության, ե’ւ վայրի, ե’ւ ժամկետների մասին: Ստացվում է` ՀՀ արտգործնախարարը բացահայտ խախտել է վերը նշված օրենքը:

Հիմնավորում թիվ 5.

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծին ընթացք տալը իրականացվում է հետեւյալ հերթականությամբ.
-համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն, որը չի արվել մինչ օգոստոսի 31-ը` “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրումը:

Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է հաջորդ օրինախախտումը, որտեղ նշվում է, որ, համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարությանը:

Վերը շարադրվածից հետեւում է, որ միջպետական պայմանագրի`”հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախագիծը պետք է ՀՀ Սահմանադրական դատարան գնար փորձաքննության, այլ ոչ թե արդեն ստորագրված արձանագրությունները, հետեւաբար խախտվել է օրենքի այս դրույթը եւս:

Շարադրվածի մասին է փաստում նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նշված այն դրույթը, ըստ որի
-միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:

Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է եւս մեկ օրինախախտում, որտեղ կա հետեւյալ պահանջը` շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Մինչ օրս հանրությանը հայտնի չէ` “հայ-թուրքական երկու արձանագրություններին”
առնչություն ունեցող հայկական-պետական գերատեսչությունների որեւէ կարծիք` երկու երկրների միջեւ բազմակողմանի հարաբերություններ հաստատելու մասին, ինչը եւս փաստում է օրենքի խախտման մասին:

Ուսումնասիրությունները փաստեցին, որ “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման եւ վավերացման գործընթացը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից բազմակի օրինախախտումներով, հետեւաբար սխալն ուղղելու կապակցությամբ Խորհուրդը առաջարկում է, որպեսզի ՀՀ կառավարությունը հանդես գա ստորեւ ներկայացված հայտարարությամբ, որտեղ կնշվեն ամենակարեւոր խախտումները, որոնք առնչություն ունեն թե Թուրքիային, թե Ադրբեջանին :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 57-ի 2.1-րդ ենթակետի, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել եթե` Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական դրության մեջ, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները,

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը
հայտարարում է.

-ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ե’ւ պատերազմական գործողությունների մեջ (քանի որ 1994 թվականից գործող զինադադարը նույնպես համարվում է պատերազմի առկայության փաստարկ), ե’ւ տնտեսական շրջափակման մեջ (որը իրականացվում է ՀՀ-ի հանդեպ 1993 թվականից), հետեւաբար մինչ տարածաշրջանային կայունությանը խանգարող գործոնները չվերանան, Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջազգային պայմանագիր կնքել տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունների հետ.

-տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվելու պարագայում, ՀՀ կառավարությունը սկսելու է գործընթաց` տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարան տեղափոխելու ուղղությամբ.

-ՀՀ կառավարությունը Հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնում բոլոր միջնորդ կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ բանակցային գործընթացներով, սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլորիս համար ոչ ցանկալի արդյունք:

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության

Հայ Դատի Իրավաց Խորհրդի պատասխանատու

Հարություն Առաքելյան

Երեւան, 7 հունիսի, 2011 թ.

Կոչով դիմում են ՀՀ-ում, ՌԴ-ում և արտերկրի այլ վայրերում բնակվող հայրենակիցներին

9 Հունիսի, 2011

Ռուսաստանի հարավային Սոչի քաղաքի Լազարեւյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ` մայիսի 28-ին պետք է տեղի ունենար լեգենդար գեներալ, Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման ղեկավարներից մեկի, զորավար Անդրանիկ Օզանյանի արդեն իսկ տեղադրված արձանի բացման արարողությունը: Արձանի հեղինակն էր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը:

Արձանի ստեղծման նախաձեռնությունը Սոչիի հայերինն է, որոնցից շատերի նախնիները եղել են Անդրանիկի զինակիցներն ու զինվորները, և այս փաստը կարևորելով, չորս տարի առաջ հանգանակություն կատարելով` պատվիրել էին մոտ 4 մետրանոց զորավար Անդրանիկի արձանը:

Արձանի տեղադրումից հետո Սոչիի քաղաքապետի հրահանգով հայերին պարտադրվում է ապամոնտաժելու արձանը և մայիսի 27-ի երեկոյան այն ապամոնտաժվում է: Իր հրամանը չկատարելու դեպքում քաղաքապետ Անատոլի Պախոմովը հոխորտում է և խոստանում, որ բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի, այլ նաև մինչ այդ տեղադրված Ցեղասպանության զոհերին հիշատակին և Մեսրոպ Մաշտոցին նվիրված արձանները, ինչպես նաև մի քանի խաչքարեր:

«Կտրականապես արգելվում է նման քայլ անել, թուրքերն ասել են` եթե Անդրանիկի արձանը տեղադրեք, մենք կտապալենք Սոչիի 2014 թ. կայանալիք օլիմպիադան, նկատի ունենալով, որ թուրքական մի շարք ընկերություններ շինարարական աշխատանքներ են կատարում քաղաքում, դրա համար կարծում ենք, որ Սոչիում այդ արձանը չի կարող տեղադրվել»,- ասել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

2010թ. Հայաստանի Հանրապետություն ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցի ժամանակ մեծ շուքով տեղի ունեցավ Օսմանյան կայսրության դեմ մարտնչած և զոհված հայ և ռուս զինվորների աճյունի` «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը, որին մասնակցեց նաև Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանում այսպես են հիշում և պատվում զոհված ռուս զինվորներին, իսկ Ռուսաստանի Դաշնությունո±ւմ… Միգուցե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ ՀՀ-ում և հայաշատ աշխարհի տարբեր վայրերում համարժեք վերաբերմունք ցուցաբերվի ռուս զինվորների, զորավարների հիշատակին և աճյունների նկատմամբ:

Այն, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանությունները և տեղական ինքնակառավարման մարմինները գործում են համաձայնեցված, կասկածի տեղիք չի թողնում և զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժումը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական մերձեցման դրսևորման հերթական ապացույցն է։

Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները կրկին անգամ գտնվեցին իրենց ցածրության վրա և կատարվածին իրապես որևէ արձագանք չտվեցին, բացառությամբ ապամոնտաժման փաստին չորս օր ուշացմամբ արձագանքած Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի`որն ընդամենը դատապարտեց քաղաքապետի որոշումը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչպես կար, այնպես էլ մնաց իրեն հոգեհարազատ ամորֆ վիճակում, իսկ հայ «քաղաքական գործիչները» զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությամբ: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք չհամարձակվեցին ընդունել նետված մարտահրավերը և ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին։

Հայությունը ստացավ հերթական ապտակը, առաջին հերթին ոչ նրա համար, որ առկա է ռուս-թուրքական նոր սիրախաղ, այլ քանի որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի իրապես պետություն, չկան նպատակին ծառայող պետական ինստիտուտներ, և որ Հայաստանը ներկայացնող պետական կոչվող այրերը բացի օտարին լիուլի քծնելուց, շողոքորթելուց և անձնական բարեկեցության համար պետական շահը զոհաբերելուց, այլ խնդիր չեն լուծում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության նման կեցվաքը հետևանք է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարվող ապիկար արտաքին քաղաքական վտանգավոր խաղերի։

Կատարված փաստի կապակցությամբ կոչով դիմում ենք ՀՀ-ում, ՌԴ-ում և արտերկրի այլ վայրերում բնակվող մեր հայրենակիցներին, իրենց վրդովմունքի և բողոքի ձայնը բարձրացնելու Սոչիի իշխանությունների կողմից հանիրավի ապօրինի և քաղաքական կարճատեսության ու տգիտության վրա հիմնված որոշման դեմ, և անհողդողդ մնալ, մշտապես պաշտպանելով հայ ազգի արժանապատվությունը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի լրատվության բաժին
08.06.2011թ

«Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են»

7 Հունիսի, 2011

7or.am
07.06.2011

Գյումրիում այսօր «Սարդարապատ» շարժաման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին տանում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կմնան իր հին գաղափարական համախոհները և ոչ բազմահազարանոց ժողովուրդը:

«7օր»–ի այն հարցին, թե արդյոք Կոնգրեսի ներսում չե՞ն տեսնում իշխանությունների հետ գործարքի վտանգները, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է.

–Ես իմ խոսքին պատասխանատու եմ՝ ասելով, որ այնտեղ Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են։ Պատճառը սա է, որ Տեր-Պետրոսյանը կարողանում է իր ուզած որոշումները բոլորին պարտադրել, և ինքը կարիք չի ունենում շատ ճիգեր թափելու համոզելու համար։

Նա հավելել է, թե ինքը վստահ է, որ Տեր-Պետրոսյանը շարունակելու է ընթացքը մինչև 2012թ. մայիսի ընտրությունները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

ԱՄՆ արխիվի աշխատակցուհին` Արա Պապյանին. «Are you OK?»

7 Հունիսի, 2011

Louysworld
Jun 4th, 2011 

Սոնա Ավագյան

Թուրքիան «թասիբի է գցում» հայերին, հայերը կուլ են տալիս խայծը:

Երբ որևէ մարդ փաստաթուղթ է վերցնում ոստիկանությունից կամ բժշկից այն մասին, որ իրեն ծեծել կամ բռնաբարել են, ապա այդ փաստաթուղթը վերցնում է, որ հետո գնա դատարան և հատուցում ստանա: Նա այդ փաստաթուղթը տան պատից չի կախում և չի ուրախանում դրանով: Ճիշտ նույն կերպ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը համոզված է, որ Ցեղասպանության հարցում ոչ թե ճանաչումն է նպատակը, այլ հատուցումը:

«Եթե Ցեղասպանության ճանաչումը պիտի լինի’ առանց հատուցման, ինքը վտանգավոր է մինչև իսկ: Ցեղասպանության հետևանքների վերացումը պիտի լինի նպատակակետը: Եվ ես շատ լուրջ կասկածներ և որոշակի փաստեր ունեմ, թե 60-ական թթ. ոնց այս գաղափարը ներարկվեց մեր ազգի մեջ, որովհետև 65թ., երբ ժողովուրդը ցույց էր անում այստեղ, չէր ասում’ Ցեղասպանության ճանաչում, ասում էր’ հողերը: Հետո երբ զգացին, որ կարող է այլ ընթացք ունենալ, աստիճանաբար և սփյուռքում, և Հայաստանում այս հարցը շրջեցին հականատօական լույսի տակ ներկայացնելու համար, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է. որպեսզի հայերը’ որպես Սովետական Միության հարավային ճակատ, կայուն հականատօական տրամադրություն ունենան ՆԱՏՕ-ի դեմ»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Արա Պապյանը:

Նա թյուր կարծիք է համարում այն, որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ապա նաև կհատուցի. Թուրքիան կարող է ճանաչել, ներողություն խնդրել ու փակել հարցը: Արևմտյան երկրները, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, բոլորովին չեն փոխել իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Արա Պապյանը համարում է, որ Ցեղասպանությունը ժխտելով’ Թուրքիան «թասիբի է գցում» հայերին, որ հայերն անընհատ ասեն’ եղել է, ինքն ասի’ չի եղել: Քանի որ Հայաստանն ունի մոտ 200 դիվանագետ, իսկ Թուրքիան’ մոտ 35.000 և շատ ավելի մեծ գումարներ, ուստի իրեն ավելի ձեռնտու է ամեն տարի մոտ 100 մլն ծախսել, որ Ցեղասպանությունը ժխտի, հայերն էլ իրենց վերջին ռեսուրսը ծախսեն Ցեղասպանության ճանաչման համար ցույցեր անելով: «Մենք գիտենք, որ Ցեղասպանության ճանաչումը փակուղային ճանապարհ է, բայց մենք դեռ շարունակում ենք»,- ասում է Արա Պապյանը:

Նա ճիշտ է համարում մինչև Հայաստանի անկախացումը սփյուռքի պայքարը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, նաև 70-ականներին սփյուռքահայերի զինյալ պայքարը, որի նպատակն էր ճեղքել լռության պատը: Այն ժամանակ հայերը պետություն չունեին, իսկ պետություն չունեցող ազգ չէր կարող հողային պահանջներ ներկայացնել, քանի որ այս իրավունքները տրված են ոչ թե հայ ժողովրդին, այլ ՀՀ-ին: Սակայն 1991թ. պետության հաստատումից հետո Ցեղասպանության ճանաչման այդ գիծն արդեն անհասկանալի է, քանի որ Հայաստանը հռչակվեց որպես պետություն և միջազգային իրավունքով կարող է իր շահերը պաշտպանել:

«Եթե մենք պետություն ենք դառնում, որպեսզի կոյուղագծերը և ջրագծերը փոխենք, դրա համար կարիք չկա պետություն ունենալ. դրա համար թաղապետարանն էլ բավական է: Պետության գոյության իմաստն է համազգային նպատակներ դնել և միջազգային իրավունքով իրականացնել»,- ասում է Արա Պապյանը’ հավելելով, որ երբ պետությունն այլևս չի հետապնդում իր մեծ ազգային նպատակները, սկսում է մեռնել:

«Մեր իրավունքները չեն խարսխված Ցեղասպանության վրա: Մեզ այս հողերը տվել են Իրավարար վճռով ոչ թե այն պատճառով, որ եղել է Ցեղասպանություն, այլ այն պատճառով, որ դա մեր իրավունքը, մեր հայրենիքն է եղել»,- ասում է Արա Պապյանը:

Հրեաները Նյու Յուրքում դեռ 1943թ.’ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ստեղծեցին հանձնաժողով, որը պետք է բարձրացներ հոլոքոստի վնասների հատուցման հարցը: Հանձնաժողովն 9 տարի աշխատեց և հասավ իր նպատակին:

Ո՞րն է այն դաշտը, որտեղ Հայաստանն ուժեղ է Թուրքիայից

Արա Պապյանն անհրաժեշտ է համարում, որ Ցեղասպանության 100-րդ տարելեցին հայերը գնան այլ կարգավիճակով ու պատրաստվածությամբ և խոսեն ոչ թե որպես զոհ, այլ որպես պահանջատեր, քանի որ Ցեղասպանությանը հայերին զրկեց ոչ միայն իրենց հայրենակիցների կեսից, այլև հայրենիքից, իսկ ներկա հանրապետությանը դրեց այսպիսի ծանրագույն աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ:

«Բնականաբար, իրավական փաթեթը այստեղ կարևորագույնն է, որովհետև եթե մենք որևէ բանի պիտի կարողանանք հասնել այս հարցում (իսկ ես վստահ եմ’ կհասնենք), դա կարող է լինել իրավական ճանապարհով: Այլ ճանապարհները’ քաղաքական, տնտեսական, ռազմական, ընդունելի չեն մի շարք պատճառներով, նաև նրանով, որ այդտեղ մենք զիջում ենք մեր հակառակորդին, իսկ իրավական դաշտում մեր դիրքերը զորավոր են»,- ասում է Արա Պապյանը:

Իրավական փաթեթի մեջ կարևորագույն փաստաթուղթը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է: Քանի որ 1918-20 թթ. Հայաստանը և Թուրքիան, նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում ընդհանուր լուծում գտնել’ իրենց սահմանների վերաբերյալ, մեծ տերությունները (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիա) դիմեցին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որ նա որոշի Հայաստանի և Թուրքիայի սահմանը: 1920թ. նոյեմբերի 22-ին այդ որոշումը կայացվեց:

Ի տարբերություն պայմանագրերի’ իրավարար վճիռներն անբեկանելի են և վաղեմության ժամկետ չունեն: Իրավարար վճիռը կարող է անկատար մնալ, ինչպես այս պարագայում, բայց դրանից իր ուժը չի կորցնում:

Վիլսոնի իրավարար վճիռն ունի երկու մաս: Առաջին մասը բուն վճիռն է’ 86 էջ, երկրորդ մասում հավելվածներ են’ 159 էջ: Իրավարար վճիռն ունի 5 մեծ քարտեզ, որոնք տարբեր հարցերի են վերաբերվում: Օրինակ’ մեկը վերաբերում է Հայաստանի սահմաններին Վրաստանի և Ադրբեջանի հետ: Ըստ այդ քարտեզի’ ոչ միայն Լեռնային, այլև Դաշտային Ղարաբաղն էր համարվում Հայաստանի մաս:

ԱՄՆ պետական արխիվում պահվող Վիլսոնի իրավարար վճիռը տպագրվում է առաջին անգամ

Արա Պապյանին շատ օտարազգիներ իրենց զարմանքն են հայտնել, որ հայերն ունեն իրավարար վճիռ, ունեն անթիվ գրքեր Ցեղասպանության մասին, բայց չեն տպագրել գոնե մեկ գիրք, որում ամրագրված լինեն իրենց իրավունքները:

Քաղաքագետը տարիներ որոնելուց, մեկտեղելուց հետո առաջին անգամ տպագրության է պատրաստել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը և կարճ նախաբան գրել: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 30-ին:

Գիրքն առայժմ տպագրվել է անգլերեն: Արա Պապյանը նախատեսում է, որ կես տարվա ընթացքում պատրաստ կլինի նաև գրքի հայերեն տարբերակը: Գրքի ողջ հետազոտական աշխատանքը կատարվել է կամավորական սկզբունքով: Ծախսերը հոգացել է Արա Պապյանի փոքր թիմը: Տպագրության ծախսերը հոգացել են Արա Պապյանի ընկերներից երկուսը’ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության սեփականատերեր Վարդան Սիրմաքեյշը և Հրաչ Գաբրիելյանը: Գիրքը տպագրվել է 2000 օրինակով:

«Ցավոք սրտի և տարօրինակ կերպով այս փաստաթուղթը ամբողջությամբ երբևէ չի տպագրվել: Այն կատարվելուց հետո պահվում էր ԱՄՆ արխիվներում: Միայն 7-րդ գլուխն է տպագրել է 47 թ.: Ես երկար որոնում էի ոչ այդքան փաստաթուղթը (փաստաթուղթը շատ ավելի դյուրությամբ գտա, պատճենեցի), որքան փաստաթղթին առդիր քարտեզները»,- ասում է Արա Պապյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն օգտվում այս իրավարար վճռից’ քաղաքագետն ասաց, որ վճռի մասին քչերը գիտեին: Վիլսոնի իրավարար վճիռը պահվում է ԱՄՆ-ի պետական արխիվում:

«Երբ ԱՄՆ-ի պետական արխիվում խնդրեցի, և բերեցին այդ իրավարար վճիռը, ու փաստաթուղթը վերցրի ձեռքս, երևի այդ աղջիկը մի բան զգաց, կողքից ասում է. «Are you OK» («Դուք Ձեզ լա՞վ եք զգում»), որովհետև ես առաջին մարդն էի’ գոնե ըստ իրենց վերջին 50 տարվա արձանագրության, որ երբևէ սա վերցրել և նայել է: Ըստ էության’ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատ որևէ մեկը սրանով չի զբաղվել, դրանից առաջ էլ’ Աստված գիտի»,- ասում է Արա Պապյանը:

Իրավարար վճռից հայ պատմաբանների և իրավագետների անտեղյակությունը Արա Պապյանը բացատրում է նրանով, որ նրանց մեծ մասը լավագույն դեպքում տիրապետում է մեկ օտար լեզվի’ ռուսերենի, իսկ ռուսական ողջ իրավագիտական գրականությունը հիմնված է խորհրդային դպրոցի վրա, որի մեջ հնարովի ու կեղծ կատեգորիաներ կան:

Արա Պապյանը հանդիպել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, նրանց փոխանցել փաստաթղթերը: Թե ում է հանդիպել, հրաժարվում է ասելուց: «Համբերեք մի շաբաթ, դուք շատ բաների ականատես ու ականջալուր կլինեք: Այո, իշխանությունները տեղյակ են, և կան դրական միտումներ»,- ասում է նա:

Արա Պապյանը շնորհանդեսին հրավիրել է մեծ թվով պատգամավորների, այլ պաշտոնյաների, դեսպանատների ներկայացուցիչների: Նա գիրքը տրամադրելու է նաև դեսպանատներին: Դեսպանատների բարձրաստիճան պաշտոնյաների մեջ էական հետաքրքրություն կա Իրավարար վճռի նկատմամբ, ամեն մեկը փորձում է դրանում տեսնել իր շահը: «Իմ նպատակն է գիրքը մտցնել շրջանառության մեջ»,- ասում է Արա Պապյանը:

Արա Պապյանն առաջարկում է Իրավարար վճիռը կյանքի կոչել 4 տարում` ծախսելով 5 մլն դոլար

Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատող շատ սփյուռքահայեր Արա Պապյանին ասել են, որ առաջին անգամ է, որ գործանական ծրագիր են տեսել և գոնե տեսականորեն իրենց արդեն պարզ է Իրավարար վճիռը կյանքի կոչելու ձևը:

ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելը, Արա Պապյանի համոզմամբ, վերջնական փուլն է: Նա առաջարկում է մինչև Ցեղասասպանության 100-ամյակը մնացող 4 տարին բաժանել երկու մասի: Նախ, առաջին 2 տարում պետք է որոշակի մարդկային ու նյութական ռեսուրսներ հատկացնել հարյուր հազարավոր էջ փաստաթղթերը ի մի բերելու, մշակելու, հրապարակելու, շրջանառության մեջ դնելու համար, այսինքն’ պատրաստել իրավական փաթեթը:

Հաջորդ 2 տարին պետք է հատկացնել արտաքին մասնագիտական փորձաքննությանը: Արա Պապյանն առաջարկում է վարձել աշխարհում միջազգային իրավունքի լավագույն մասնագետներից 3-5 հոգու, նրանց ասել Հայաստանի նպատակները, խնդրել օբյեկտիվ փորձաքննության ենթարկեն փաթեթը և եզրակացություն տալ փաթեթի թույլ և ուժեղ կողմերի վերաբերյալ:

Նման մասնագետներ աշխարհում մոտ 20 հոգի են, կան նեղ մասնագետներ, որոնք տվյալ ասպարեզում եզակի են աշխարհում: Ուստի բանախոսը կարծում է, որ այդ մասնագետները չեն կաշառվի և իրավական փաթեթի վերաբերյալ կանխակալ որոշումներ չեն կայացնի’ հեղինակազրկելով իրենց: Բացի դրանից’ մասնագետի աչքը կբացահայտի’ տվյալ մասնագետը օրենքո՞վ, թե կաշառքով է առաջնորդվում. դա նույնիսկ Հայաստանի դատարաններում է ակնհայտ:

«Ազնվագույն մարդիկ կան, որոնք անգամ պատրաստ են անվճար աշխատելու’ հանուն արդարության, հանուն իրենց անվան (Լեմկինի անունը այսօր հնչում է. մի հատ տերմին է ստեղծել): Ինքը շանս է ձեռք բերում, որ պատմության մեջ իր անունը թնդա: Եվ իրենք տարեկան միլիոններ աշխատում են, այսինքն’ իրենք փողի կարոտ մարդիկ չեն»,- ասում է քաղաքագետը:

Արա Պապյանի խոսքերով’ իր առաջարկած ծրագրի առաջին երկու տարվա համար անհրաժեշտ կլինի տարեկան 300 հազար դոլար: 600 հազար դոլարը Երևանում մի առանձնատան գումար է, որը կարող է վճարել միջին կարգի մի հայ օլիգարխ: Երկրորդ փուլն ավելի թանկ կարժենա, քանի որ նման կարգի մասնագետները առնվազն 600 դոլար են պահանջում մեկ ժամ աշխատելու համար: Եթե այդ մասնագետն աշխատի 1000 ժամ, ապա 600.000 դոլար կպահանջվի: Երեք նման մասնագետը կպահանջի մոտ 2 մլն դոլար:

«Իմ առաջարկած ծրագիրը 5 մլն դոլարանոց ծրագիր է: 5 մլն-ն այսօր երկու սենյականոց բնակարան է Նյու Յորքի Մանհեթթենում: Մենք կարող ենք 22 մլն դոլար տալ և կառուցել ինչ-որ «Թևեր» Տաթևում, բայց Տաթևի ճոպանուղու փողը երբեք հետ չի գա: Մենք 22 մլն դոլարով ամբողջ Արևմտյան Հայաստանը հետ կբերեինք, եթե նորմալ ծախսեինք»,- ասում է Արա Պապյանը:

Այս 2 փուլն իրականացնելուց հետո արդեն Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան:

«Այդ ժամանակ, երբ աշխարհի 5 լավագույն իրավագետները եզրակացություն տան մի 200 էջի սահմանում, որ «դիմեք, և ձեր հաղթելու շանսերը 80-90 % են», ինձ թվում է’ ով էլ լինի իշխանությունը, դրան կգնա: Սրա ամբողջական փաթեթը կարող է կազմել հազար հատոր, կարող է ընդհանրապես 100 հազար էջ փաստաթուղթ լինել: Ես ինչ անում եմ, կայծի դերն եմ կատարում: Եվ եթե ուզում ենք որպես պետություն գոյատևել, մենք դա պիտի անենք: Միամիտ են այն կարծիքները, որ Հայաստանը այս սահմաններում, այս շրջափակման մեջ կկարողանա գոյատևել: Հայաստանը կամ պիտի, ինչպես 22 թ.-ին եղավ, միանա, ինչ-որ երկրի մաս դառնա, կամ ինքը պիտի լինի մեծ ու հզոր: Մենք, ցավոք սրտի, միջինի ճոխությունը չունենք, որ ասենք’ մենք էսպես կմնանք և էսպես լավ կապրենք»,- ասում է «Մոդու Վիվեդիի» ղեկավարը:

ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող է դիմել միայն պետությունը’ Հայաստանը, ընդ որում ոչ թե տարածքային պահանջով: Այլ Հայաստանը պետք է դատարանին տա հետևյալ հարցը. «Արդյոք Վ.Վիլսոնի իրավարար վճիռը վավերական և ուժի մե՞ջ է, թե՞ ոչ, և արդյոք դրա չկատարումը հանգեցնո՞ւմ է միջազգային իրավունքի խախտման, թե՞ ոչ»:

«Մենք որևէ հողի, որևէ Թուրքիայի անուն չենք տալու: Եթե տալիս են «այո» պատախան (իսկ ես վստահ եմ, որ ստանում ենք այդ պատասխանը, որովհետև սա ուժի մեջ մտած որոշում է), մենք գնում ենք Անվտանգության խորհուրդ, որի վճիռները պատադիր են, և ասում ենք’ «Եղբայր, դու ես, չէ՞, ոստիկանը: Դատարանը որոշում է կայացրել: Որոշիր’ ոնց ես էս որոշումը կատարելու: Սերբիայի դեպքում ռմբակոծեցիր: Կամ կանես նույն ձևով’ կռմբակոծես, կպարտադրես, թե ավելի մեղմ կլինես, ոնց որ ուրիշների նկատմամբ ես, օրինակ Բելառուսի’ հաշիվները փակես, վիզաները չտաս’ դու գտիր ճնշման ձևը»,- ասում է Արա Պապյանը:

Նա ընդգծում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը զուտ Հայաստանի և Թուրքիայի խնդիրը չէ: Թուրքիան Հայաստանին անընդհատ դրդում է ոչ մեկին չխառնել այս հարցում և հարցը լուծել երկուսով, քանի որ Հայաստանից 20 անգամ ուժեղ է: Բայց Իրավարար վճիռը չի կատարվել Հայաստանի խնդրանքով, այլ ընդունվել է ներկայում ճանաչված 192 երկրից մոտ 140-ի հայցադիմումի հիման վրա:

«Եվ պատահական չէր, որ առաջին պետության հարցը, որ Ազգերի լիգան քննարկեց, Հայաստանի տարածքների հարցն էր: Սա մի հարց է, որը եղել է միջազգային հարաբերությունների առանցքային հարցերից մեկը և մնում է այդպիսին, որովհետև աշխարհում չեք գտնի մեկ այլ իրավարար վճիռ, մեկ այլ սահման, որի վերաբերյալ 140-ից ավելի երկիր որոշած լինի, որ այդպես է, և մինչև հիմա ի կատար ածված չլինի»,- ասում է Արա Պապյանը:

Հայերը կհաղթահարե՞ն ժողովրդագրական աղետը Թուրքիայի վճարելիք տուգանքներով

Վիլսոնի իրավարար վճռով հաստատվում էին Փոքր (165 հազ. քառ. կմ) և ոչ թե Մեծ Հայաստանի (որին մեջ մտնում էր նաև Կիլիկիան, մինչև Միջերկրական ծով) սահմանները: Ընդունվեց ոչ թե Մեծ, այլ Փոքր Հայաստանի ծրագիրը հենց Ցեղասպանության պատճառով: Վիլսոնը հաշվի էր առել, որ Մեծ Հայաստանում հայերը կկազմեին բնակչության 15 %-ը և չէին կարողանա երկիրը կառավարել:

Իսկ 165 հազ. քառ. կմ-անոց նվազագույն Հայաստանում հայերը կկազմեին բնակչության 52 %-ը: Նախատեսվում էր 20 տարվա ընթացքում բնակչության ներգաղթի, արտագաղի և փոխանակման ճանապարհով հայերի թիվը հասցնել 75 %-ի: Վիլսոնի իրավարար վճռում մի ամբողջ գլուխ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակին: 245 էջանոց Իրավարար վճռի հիմքում կա առնվազն 40 հազար էջ փաստաթուղթ:

«Իրենք վերացական դատողություններ չեն արել: Իրենք անկետաներ են ուղարկել միսիոներներին և գյուղ առ գյուղ տվյալներ են հավաքել, թե որ գյուղում քանի հայ է մնացել: Սա սիրողական մակարդակի փաստաթուղթ չի»,- ասում է Արա Պապյանը:

Իրավարար վճռով Հայաստանը վերահաստատում է իր իրավունքները: Այժմ Վիլսոնյան Հայաստանի տարածքում քրդեր են ապրում: Արա Պապյանը նշում է, որ Հայկական հարցի լուծման հայեցակարգը շատ պրակտիկ է. ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռից հետո այդ քրդերը կշարունակեն ապրել Վիլսոնյան Հայաստանում, բայց վարձավճար կմուծեն:

«Ապրելու համար դու արդեն ինձ կվճարես վարձավճար, ինձ կտաս նաև իրավունքներ, այսինքն’ դու չես ստիպի, որ այսօրվա նման ետնամուտքից գնամ-գամ, այլ կբացես դուռը, ու ես ազատ կգնամ-կգամ իմ իսկ տարածքով: Դու այդ տարածքները կապառազմականացնես, որովհետև ես վտանգ եմ զգում. Երևանից 40 կմ-ի վրա թուրքական զորքերն են, և եթե թուրքական տանկերը, ինքնաթիռները կանգնած լինեն Երևանից ոչ թե 40, այլ 540 կմ-ի վրա, վստահ եղեք’ իրավիճակը այլ կլինի Ղարաբաղի ռազմաճակատում անգամ: Մենք կապահովենք խաղաղություն, որովհետև Ադրբեջանը միայնակ երբեք չի կարողանա այնքան ուժեղանալ, որ Հայաստանին հաղթի»,- ասում է Արա Պապյանը:

Թուրքիան Վիլսոնյան Հայաստանից հավաքում է իր եկամուտի 13 %-ը: Արա Պապյանի խոսքերով’ դատարանի որոշումից հետ Թուրքիան այդ հարկերի մի մասը’ տարեկան 9 մլրդ դոլար, կվճարի Հայաստանին, որը կստեղծի Ցեղասպանության հետևանքների վերացման ֆոնդ, և հայերն այդ գումարը կարող են վճարել երեխա ունեցողներին:

«Առաջին երեխայի համար’ ամիսը 100 դոլար, երկրորդի համար’ 200, երրորդի համար’ 300, չորրորդի համար’ 400, և 5 երեխայի համար ինքը ամիսը ստանում է 2100 դոլար: Դա լինում է Ցեղասպանության հետևանքների վերացում: Նա պիտի վճարի, նա կոտորել է մեր ժողովրդին: Մենք տրավմայի մեջ ենք’ որպես ազգ: Նոր-նոր է էդ ցավը մեղմանում, մենք 100 տարի հետո նոր-նոր ենք հասկանում կորուստի չափը: Այդ սարսափն ու ցավի շոկը այնքան մեծ են եղել, որ մինչև 60-ական թվականները երկու սերունդ չի խոսել սրա մասին»,- ասում է Արա Պապյանը’ հավելելով, որ Գերմանիան 1 տրիլիոն դոլար է վճարել հրեաներին և շարունակում է վճարել:

Այն հեռանկարից, որ քրդերը ձգտում են Վիլսոնյան Հայաստանում ինքնավարություն հաստատել’ Արա Պապյանը չի վախենում:

«Քրդական հարցը անպայմանորեն դառնալու է պրակտիկ քաղաքականության հարց, որովհետև ժողովուրդը ապրում է և ձգտում է անկախության: Քրդական հարցը իր հետ բերելու է Հայկական հարց, քանի որ միջազգային օրենքով հստակ ասված է, որ քրդական պետության հյուսիսային սահմանը Հայաստանի Հանրապետության հարավային սահմանն է, որը պիտի որոշի Վուդրո Վիլսոնը: Դա Սևրի պայմանագրի 61-րդ հոդվածն է: Այսինքն’ ուզած-չուզած էս ամբողջը նորից է մեջտեղ գալու»,- ասում է Արա Պապյանը:

Նա դժվարանում է կանխատեսել, թե Իրավարար վճիռը երբ իր գործնական արդյունքը կտա: Բայց հիշեցնում է, որ եթե ԽՍՀՄ-ի փլուզումից ընդամենը 3 տարի առաջ սովետոլոգներն և երկրի շարքային քաղաքացիներին հարցնեիր, թե երբ կկործանվի ԽՍՀՄ-ը, ապա պատասխանը միանշանակ կլիներ. «Հիմար հարցեր մի տուր. ԽՍՀՄ-ը հավերժական է»: Նույն կերպ 90-ականներին լավագույն քաղաքագետները չէին հավատում, որ իրենց կյանքի օրոք երկու Գերմանիաները կմիավորվեն, քանի որ ԽՍՀՄ-ն Արևելյան Գերմանիայում ուներ մեկ մլն-անոց բանակ և 60 հազար տանկ:

«Քաղաքական իրավիճակները հակված են արագ փոփոխվելու, և փորձը ցույց է տալիս, որ ոչ մի քաղաքագետ չի կարողանում կանխատեսել: Քաղաքագետները հետո սկսում են հետին թվով բացատրել, թե ինչու եղավ, և ինչու իրենց կանխատեսումները չարդարացան: Օգտվում են պահից այն ազգերը, որոնք նախապես պատրաստ են փոփոխությունների: Մենք պիտի պատրաստ լինենք, մենք պիտի այդ իրավական փաթեթը ունենանք, մենք պիտի ձևավորված հասարակական կարծիք ունենանք և երկրի ներսում, և դրսում, և երբ պահը գա, մենք կարողանանք պահը օգտագործել: Իսկ որ պահը կգա, համոզված եղեք, որովհետև Թուրքիան’ որպես երկիր, շատ ավելի անկայուն է, քան Սովետական Միությունը»,- ասում է Արա Պապյանը:

2010թ. նոյեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց Վուդրո Վիլսոնի’ Հայաստանի սահմանները որոշող իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին: Արա Պապյանը սա դրական տեղաշարժ է համարում: Ասում է, որ 5 տարի շարունակ Իրավարար վճռի մասին մի փոքր խմբով խոսելն ինչ-որ արդյունք տվեց:

“Սարդարապատ”-ը քաղաքացիական անհնազանդության շարժում է սկսում

2 Հունիսի, 2011

Ֆեյսբուք սոցիալական ցանցում “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ “կարևորելով դիմադրական շարժման հզորացման գործում երիտասարդների դերը”, կոչ էր արվում բոլոր երիտասարդներին, ովքեր “պատրաստ են տրամադրել իրենց մտավոր և բարոյական պոտենցիալը ի սպաս երկրի ազատագրման”, համալրել շարժումը: Ասել է, թե “Սարդարապատը” մոբիլիզացնում է երիտասարդության ուժը:

“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Henaran.am-ին ասաց, որ եկել է “շարժման երկրորդ հանգրվանի” ժամանակը, այսինքն երիտասարդության դաշտում կազմակերպվածության հասնելը:

“Մենք համոզված ենք, որ սերնդափոխություն է պետք մեր երկրում: Մենք հենց այնպես իշխանափոխություն չէ, որ անելու ենք, այլ անելու ենք որակական փոփոխություն, այսինքն` համակարգային, ուստի, առանց երիտասարդության դա իրականացնելը հնարավոր չէ”,- շարունակեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով, “Սարդարապատ”-ի գլխավոր խնդիրն այսօր այլընտրանքային իշխանության ձեեւավորումն է : “Մենք համոզված ենք, որ երրորդ հանրապետությունն ինքնըստինքյան փլուզվելու է եւ պետք է պատրաստ լինենք դրան: Մենք հստակ ծրագրեր ենք առաջարկելու երիտասարդներին եւ ովքեր ներգրավվելու են այդ աշխատանքներին, լինելու են ապագա կառավարման համակարգում կարեւորագույն օղակներ զբաղեցնող մարդիկ”,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Henaran.am-ի հարցին, թե “Սարդարապատն” ի՞նչ մեթոդներով ու մարտավարությամբ է պատրաստվում իշխանափոխություն իրականացնել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. “Ժողովրդի կամքի պարտադրմամբ պետք է հեռանան ռեժիմի պարագլուխները: Գլխավոր միջոցը ժողովրդի կամքն է: Դա քաղաքացիական անհնազանդության դրսեւորումներ կարող է ունենալ, այդ ամբողջի հանրագումարը կլինի ընդվզման պահը եւ ժողովուրդը, որը արդեն ոտքի է կանգնած”:

Թե երբ կսկսի “Սարդարապատը” քաղաքացիական անհնազանդության շարժումը, Ժիրայր Սեֆիլյանը չասաց: Նշեց, որ այս պահին լիազորված չէ որեւէ ժամկետի մասին խոսել` “ընթացքը ցույց կտա”:

henaran.am 31.05.2011

Լևոն Տեր-Պետրոսյանի պես քաղաքական գործիչ քաղաքական դաշտում այլևս չկա

22 Մայիսի, 2011

panorama.am
21.05.2011

ՀԱԿ-ին դժվար է լինելու բացատրել, թե ինչու է գնում հերթական ընտրություններին»,- անդրադառնալով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր ընթացքին՝ Panorama.am-ին ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդուարդ Անտինյանը:

Անտինյանի կարծիքով ՀԱԿ-ը ապաքաղաքական թիմ է:

«Եթե դու խոստանում ես վերականգնել սահմանադրական կարգը և այն չես վերականգնում, ապա ինչ ապագա ես տեսնում քո պետության համար»,- հարց տվեց բանախոսը:

Անտինյանի համոզմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի պես քաղաքական գործիչը քաղաքական դաշտում այլևս չկա, քանի որ ինքն է հայտարարել, որ պետք չէ իր վրա հույս դնել: Վերջինիս կարծիքով, քաղաքական դաշտում պետք է տեղի ունենա առողջ սերնդափոխություն: Նրա խոսքով, իշխանությունը ընդդիմության հետ պայքարում հաղթող դուրս եկավ, քանի որ այսօր ՀԱԿ-ն ապահովում է ժողովրդի փողոց դուրս չգալուն ուղղված ջանքերը:

Հոգեբանական ահռելի արտագաղթ

21 Մայիսի, 2011

lragir.am
21.05.2011

Շատ է խոսվում եւ շատերն են խոսում Հայաստանում արտագաղթի վտանգավոր չափերի հասնելու մասին: Հայաստանը դատարկվում է, եւ դատարկվում է բավական արագ տեմպերով: Բայց արտագաղթի համատեքստում մենք միայն ուշադրություն ենք դարձնում այսպես ասած ֆիզիկական արտագաղթի վրա, այսինքն այն իրողության, երբ մարդիկ հեռանում են եւ իրենց հետ տանում նաեւ ընտանիքի անդամներին:
Մինչդեռ Հայաստանում կա արտագաղթի մեկ այլ, թերեւս ոչ պակաս կարեւոր մի շերտ, որի վրա չի կարելի ուշադրություն չդարձնել: Խոսքը բարոյական, հոգեբանական արտագաղթի մասին է, երբ մարդը ֆիզիկապես Հայաստանում է, ոչ մի տեղ չի գնացել, նույնիսկ շրջանից Երեւան չի եկել, բայց բարոյապես, հոգեպես նա վաղուց է արտագաղթել Հայաստանից:

Արտագաղթի այդ տեսակը իր չափերով անհամեմատ գերազանցում է ֆիզիկական արտագաղթին: Եվ այդ չափերը պակաս վտանգավոր չեն պետության ապագայի համար, քան ֆիզիկապես հեռացողների թիվը:

Որեւէ պետություն չի կարող ամուր, հեռանկարային, մրցունակ լինել, երբ այդ պետության քաղաքացին, այդ պետությունում ապրող մարդը ֆիզիկապես երկրում է, իսկ մտովի, հոգեպես, բարոյապես նա ոչ մի կապ արդեն չունի երկրի հետ, այդ կապերը կորցրել է, կորցրել է հույսը, որ կարող է իր երկրում ապրել, ապագա ունենալ, ապագա ապահովել իր զավակների համար:

Եթե պետությունը գրավիչ չէ իր քաղաքացու համար, եթե քաղաքացին իր պետության մեջ է մնացել ընդամենը հեռանալու հնարավորություն չունենալու պատճառով, ապա այդ մնալն արդեն պետական անվտանգության տեսանկյունից որեւէ նշանակություն չունի:

Մինչդեռ ում համար է գաղտնիք, որ Հայաստանում այդպիսի մարդկանց թիվը ահռելի մեծ է, ինչը պայմանավորված է երկրում տիրող սոցիալական անարդարությամբ, իրավական ամենաթողությամբ, կոռուպցիայով, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհների առկայությամբ, ինչն էլ պաշտպանվում է քաղաքացու հանդեպ բռնացող ոստիկանությամբ, բանակով, որոնք պետք է որ քաղաքացուն պաշտպանեին իր պետության մեջ, մինչդեռ իր պետության մեջ հալածում են քաղաքացուն:

Այդ խնդիրը շատ լուրջ է, որովհետեւ քաղաքացիով է պետությունը պետություն: Բայց ոչ թե քաղաքացու թվաքանակով, այլ հոգեվիճակով, տրամադրությամբ, տրամադրվածությամբ, մտածողությամբ:

Հայաստանում թերեւս դա պետք է շատ ավելի լավ գիտակցվեր, որովհետեւ մեր իսկ օրինակով ենք դրան եղել ականատես: 1990-ականների առաջին կեսին, Ղարաբաղի պատերազմի տարիներին, պետության վիճակը անհամեմատ ավելի ծանր էր, ֆիզիկական արտագաղթի ծավալներն անհամեմատ ավելի մեծ, բայց պետությունը, որպես հասարակության հավաքական միավոր, որպես հասարակության գործիք, շատ ավելի ուժեղ էր, քան այժմ, որովհետեւ ուժեղ էր քաղաքացին, ուներ այլ հոգեվիճակ, ուներ այլ տրամադրվածություն, այս պետության հետ ուներ կապող երազանքներ, ապագայի տեսլական, ներկայի հասկանալի նպատակներ եւ թիրախներ, որովհետեւ քաղաքացին բարոյապես արտագաղթած վիճակում չէր:

Եվ հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ պատերազմում հասնել հաջողության, չնայած պետության չափազանց ծանր սոցիալ-տնտեսական վիճակին եւ անասելի մեծ թվով ֆիզիկական արտագաղթին: Դա հենց վառ վկայությունն է այն բանի, որ արտագաղթն իր ֆիզիկական իմաստով փաստացի այդքան սարսափելի չէ, որքան բարոյական, հոգեբանական արտագաղթը, որը Հայաստանում ներկայումս հասել է ահռելի չափերի եւ որը պահանջում է կանխարգելիչ անհապաղ քայլեր:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Կորցրել ենք ազգ դառնալու շանսը

21 Մայիսի, 2011

lragir.am
21.05.2011

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ելույթ ունենալով Քաղաքացիական համաժողովին, ասել է, որ կուզեր անցած քսան տարվա մի քանի կարեւոր խնդիրների անդրադառնալ:Իհարկե, անկախությունը ձեռք բերեցինք այն տնօրինելու բազմաթիվ խոչընդոտներով, մենք ձեռք բերեցինք սփյուռքահայությունը որպես քաղաքական գործոն: Հիմնականում խոսվում է սփյուռքահայության տնտեսական նշանակության մասին, բայց կարծում եմ կարեւորագույն ձեռքբերում էր քաղաքական գործոնը: Կարեւոր էր մեր արժեքները վերակենդանացնելու հնարավորության ձեռքբերումը: Մենք ստացանք մեր էթնիկությունը ձեւավորելու հնարավորություն, մեր այդ ընկալումները բարքի նորմերի վերածելու եւ նկարագիր կերտելու հնարավորություն: Վերջապես, հանրապետություն եւ հանրապետության քաղաքացի, արժեքների մեր հայաստանյան սանդղակը ձեւավորելու հնարավորություն, ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Հրանուշ Խառատյանը խոսել է անցած տարիների կորուստների մասին. ‘Մենք կորցնում ենք ազգ դառնալու հնարավորությունը, մենք կորցնում ենք մեր հպարտությունը, հավատը միմյանց նկատմամբ, մեր երկրի իշխանության հանդեպ, հավատը կառավարման ինստիտուտների հանդեպ, ինքնուրույն ապրելու, ինքնակառավարվելու հանդեպ: Հանրապետականության ամենակարեւոր` շարքային քաղաքացու պաշտպանվածության գաղափարը վարկաբեկվել է, ինչն ամենամեծ կորուստներից մեկն է: Մենք փաստորեն կորցրինք մեր տանը, մեր երկրում լինելու հնարավորությունը: Ինչ տուն, եթե դրա անդամները անհավասար հնարավորություններ, անհավասար իրավունքներ ունեն’, ասել է նա:

‘Իմ բոլոր կանխատեսումներով, արտագաղթը կշարունակվի, եթե առարկայական ու հստակ փոփոխություններ չլինեն: Իսկ դրանցում, իմ կարծիքով, թիվ մեկ խնդիրը իրավունքի խնդիրն է’, ասում է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով, մարդիկ հեռանում են ոչ թե ծանր պայմաններից, այլ անհավատության եւ անվստահության զգացումից, իրենց կարողություններն իրացնելու հնարավորության բացակայությունից, ինքնարտահայտման եւ նախաձեռնողական դրսեւորումների հնարավորության բացակայությունից:

Նրա խոսքով, մարդիկ հեռանում են մեր բոլոր ազգային ինստիտուտներից, հեռանում են մեր լեզվից, մեր առաքելական եկեղեցուց, մեր պետությունից: Այդ ամենը գալիս է իշխանություն-հասարակություն փոխհարաբերության այն որակներից, որ մենք ունենք մեր անկախության տարիների ընթացքում: Մեզ սպասում է էթնիկ ինքնության կորուստ, ժողովրդագրական շատ ծանր վիճակ` տարեցների եւ երիտասարդների շատ ծանր անհամամասնություն ունենք արդեն
այսօր: Մեր բոլորի թողտվությամբ է, որ շարունակվում է այս վիճակը` իմ, յուրաքանչյուրի, ամեն մի քաղաքացու:

Քաղաքական աղանդավորները

18 Մայիսի, 2011

1in.am
17.05.2011
Եղիազար Այնթապցի

Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպը, երբ Եհովայի վկաները քարոզ են փորձել անել եկեղեցու տարածքում և ագրեսիվ վեճի մեջ մտել նրանց դուրս հանող հոգևորականի հետ, դարձել է հանրային տարբեր շրջանակներում մեծ զայրույթի առարկա: Մասնավորապես, հնչում են գնահատականներ, թե աղանդները այնքան էլ ակտիվացել և անցել չափն ու սահմանը, որ արդեն իրենց այդպիսի բան են թույլ տալիս եկեղեցու և եկեղեցականի հանդեպ:

Բարձրացել է մի մեծ աղմուկ, որի հեղինակները տագնապ են հնչեցնում պետության և ազգի ապագայի համար: Նորմալ է, հասկանալի է, բնական է: Իհարկե այդ ամենի պատճառները մեղմ ասած քննարկման ենթակա են և միարժեք պնդումներն այդքան էլ տեղին չեն, բայց հանրային սուր արձագանքն ու աղմուկը միանգամայն օբյեկտիվ ու հասկանալի է: Բայց ահա անհասկանալի է մեկ այլ բան: Ինչո՞ւ օրինակ նույն այդ աղմկող հանրույթի զգալի մասը որևէ ձայն, ծպտուն չի հանում, երբ ասենք Սերժ Սարգսյանի պատգամավոր եղբայր Սաշիկ Սարգսյանը ագրեսիայի է ենթարկում իրեն հարց տված լրագրողին:

Ինչո՞ւ աղմուկ չի բարձրանում այն կապակցությամբ, որ նախագահի եղբայրը կորցրել է չափն ու սահմանը և հայհոյում է լրագրողին միայն նրա համար, որ նա համարձակվել է իրեն` պատգամավորին, իբր ընտրված անձին, հարց տալ քաղաքական գործունեության հետ կապված: Թե՞ այդ հանրույթի անդամներին թվում է, որ Եհովայի վկաները պետությանը մեծ սպառնալիք են, աղետ են, ազգի դեմ ելած մի մեծ վտանգ են, իսկ ահա լրագրողների վրա հարձակվող Սաշիկ Սարգսյանը այնպես, թեթև մի բան է, որից ոչ մի ողբերգություն չկա: Իրականում ողբերգությունը հենց դա է, հենց Սաշիկ Սարգսյանների գոյությունը քաղաքական դաշտում, այսպես կոչված «էլիտայի» շրջանակներում, պետական կարևորագույն կառույց հանդիսացող խորհրդարանում:

Իրականում լրագրողի վրա հարձակվող Սաշիկը պետության և ազգի համար առավել մեծ վտանգ և առավել ողբերգական հանգամանք է, քան եկեղեցու բակում քարոզող կամ հոգևորականին սպառնացող աղանդավորը: Այն պարզ պատճառով, որ աղանդավորը հետևանքն է, իսկ Սաշիկ Սարգսյանը` պատճառը: Պատճառն այն իրականության, որում գտնվում է այսօր Հայաստանը, որում հայտնվել է հայկական պետականությունը, հայ հասարակությունը, որը դարձել է մարդկանց համընդհանուր հիասթափության, վստահության համատարած կորստի պատճառ, ինչի հետևանքով էլ ծաղկում են թե՛ կրոնական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական «աղանդները»:

Քաղաքական կամ էլիտար աղանդների ողբերգական ներգործությունն ու մեր եկեղեցու՝ դրանց ցուցաբերած աջակցությունն է, որ հասցնում է այն միջադեպերին, որպիսին տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիայի եկեղեցում: Հետևաբար, եթե կա ազգի, պետության ճակատագրով անկեղծ մտահոգություն, ապա Սաշիկի արարքների հանդեպ պետք է մամուլով, հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում լինի նույն աղմուկը, ինչ լինում է եհովականների արարքի դեպքում:

Գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է. համարյա անէացման շեմին ենք հասել

16 Մայիսի, 2011

Արաքս
14.05.2011

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ նախաձեռնող խմբի անդամ, «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է, որ այսօր Հայաստանի տնտեսության առաջընթացի համար անհրաժեշտ է ժողովրդին ու պետությանը շնչահեղձ անող օլիգարխիկ համակարգից դուրս գալ։
Նրա խոսքերով՝ պետբյուջեն պետք է համալրվի հիմնականում օլիգարխների հաշվին, իսկ այդ գումարները հիմնականում պետք է ուղղվեն սոցիալական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքար իրականացնել ու ժողովրդի համար գոյատևման հնարավորություններ ստեղծել, քանի որ, ըստ նրա, ժողովրդի մեծ մասի համար նույնիսկ գոյատևման հնարավորություն չկա։
–Պետք է հիմնել հանրային պետական ծրագրով, պետական մասնաբաժնով վերահսկվող քարշակ արտադրություններ, որոնք իրենց հետևից կտանեն տնտեսության մյուս ճյուղերը։ Այս ամենը մեծ ներդրումներ է պահանջում, սակայն հնարավոր է իրագործել՝ հաշվի առնելով, թե յուրաքանչյուր տարի օլիգարխներն ինչքան գումար են վաստակում, ինչքան են զեխ նպատակների համար ծախսում Հայաստանում և արտասահմանում։ Միլիարդների են հասնում դրանք,– ընդգծել է Ալեք Ենիգոմշյանը։
Ըստ նրա՝ գյուղատնտեսության ճյուղի զարգացումը նույնպես շատ կարևոր է երկրի զարգացման համար։
–Գյուղատնտեսության մեջ հսկայական անելիք կա։ Աղետալի վիճակում ենք գտնվում այս առումով. համարյա անէացման շեմին ենք հասել։ Բայց այնքան հնարավորություններ կան գյուղատնտեսությունում. մեծ ներդրումների օգտագործումից դուրս մնացած հողատարածությունների վրա պետք է աշխատել, գյուղացու վիճակը բարելավել կոոպերատիվներով և այլ միջոցներով,–ընդգծել է նա։

«Հայությունը չի կարողանում հաղթել իր մեջ տնօրինող նյութապաշտությանը, եսամոլությանը, փառասիրությանը»

6 Մայիսի, 2011

06.05.2011

Հայության միակամության, հայ զինվորի անմնացորդ նվիրումի և սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսված հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի երբեմնի մայրաքաղաք Շուշիի ազատագրումը և այն հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվեց որպես ամենափառահեղ հաղթական էջերից մեկը։

Շուշիի ազատագրումը որակապես փոխեց մեր ժողովրդի այն հոգեվիճակը, որը երկար ու ձիգ դարեր ուղեկցել էր հայությանը։ Հայը կրկին վերականգնեց իր հաղթական կեցվածքը, հավատաց սեփական ուժերին, կրկին եղավ միասնական և կատարեց անհնարինը՝ ազատագրելով անառիկ համարվող բերդաքաղաքը մարդկային նվազագույն կորուստներով և կարճ ժամանակի ընթացքում։

Հայրենիքը արդարությամբ և սիրով շենացնելու կարևոր և անհրաժեշտ քայլը այն ազատագրելն էր թշնամուց։ Սակայն հայությունը ռազմի դաշտում հաղթելով իրենից քանակապես և զինական գերազանցություն ունեցող թշնամուն, առ այսօր չի կարողանում հաղթել իր մեջ տնօրինող նյութապաշտությանը, եսամոլությանը, փառասիրությանը։

«Վասն Աստծո, վասն Հայրենյաց» մարգարեական խոսքերի իրականացումը յուրաքանչյուր ազգի հարատևման բանալին է։ Ցավոք այն այսօր օտարվել է մեզանից։

Հայաստան աշխարհը հայաշատ դարձնելու, բարոյական և ներդաշնակ համակեցության օրենքներով ապրելու փոխարեն, երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ հայ մարդը գերադասում է լքել հայրենիքը և գոյատևել օտարության մեջ, ուծացման վտանգը ամեն պահ ունենալով աչքի առաջ։

Տասնիննը տարի առաջ ազատագրված Շուշին այդպես էլ իրապես չդարձավ հայինը և հազարավոր հայեր բնակություն չհաստատեցին Շուշիում։

Շուշին ազատագրող հրամանատարներից Սասուն Միքայելյանը հանիրավի այսօր բանտարկված է ռեժիմի կողմից։ Շուշիի ազատագրումը, ցավոք իրապես տոն չէ մեզ համար, և այն նշվում է ձևի մեջ, և որտեղ չկա իրական բովանդակություն, քանզի մեր երկրի ճակատագիրը տնօրինում են շահապաշտ և փառասեր մի խումբ մարդիկ։ Իրավիճակը որակապես փոխելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը և հայությունը կեղեքող ռեժիմը տապալվի, և լինի գիտակցումը այն իրողության, որ Հայաստանը հայն է շենացնելու, լինելով առավել արդարամիտ, հավատով լեցուն և վճռական։

«Սարդարապատ» շարժում

Ռուսական թակարդ. հայերը գնում են դեպի ,փայլուն ապագաե

5 Մայիսի, 2011

15 ապրիլի, 2011
Թեհմինե Ենոքյան

Վերջերս երթուղային տաքսու մեջ երկու երիտասարդ տղաների զրույցը գրավեց ուշադրությունս:
Արա ջոգում ես՝ քեզ զրոյից Ռուսաստանի քաղաքացիություն են տալիս, ի՞նչ ես կորցրել էս անտեր երկրում, ես արդեն փաստաթղթերս եմ հավաքում, արի միասին գնանք, պրծնենք էստեղից…
Խոսակցությունը գրավեց ոչ միայն իմ, այլեւ երթուղայինում գտնվող 15 ուղեւորների ուշադրությունը: Բոլորը միանգամից սկսեցին երիտասարդին ,հարցաքննելե՝ կասե՞ս հասցեն…
Կարծես դրախտի մասին լիներ խոսքը, իսկ դա ընդամենը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունն էր: Միանգամից որոշեցի այցելել: Սպասարկումը բարձր մակարդակով էր. մարդկանց նկատմամբ բարեհամբույր և հարգալից վերաբերմունք:
Մանուշյան 72 հասցեում գտնվող այս կենտրոնում լսում են յուրաքանչյուր քաղաքացու և վստահեցնում, որ ընտրած ճանապարհը կտանի նրանց ,դեպի պայծառ ապագաե:
Գիտելիքներս խորացնելու համար մասնակցեցի կենտրոնի կազմակերպած սեմինարին, որպեսզի ծրագրին ավելի մանրամասն ծանոթանամ: Միանգամից պարզ դարձավ, որ կենտրոնը գովազդի կարիք էլ չունի: Այդ մասին խոստովանեց նաեւ սեմինարը վարող աշխատակիցը:
,Մենք գովազդ չենք անում, մեր մասին իմանում են բարեկամներից, ծանոթներիցե,- ասաց նա՝ օրինակ բերելով նաեւ երթուղայինի դեպքը: Այնուամենայնիվ, հարցրի` ինչո՞ւ գովազդ չեք կազմակերպում:
,Պատկերացնում եք, որ գովազդ կազմակերպենք, Հայաստանում մարդ չի մնաե,- պատասխանեց աշխատակիցը: Նա նաև նշեց, որ մարդիկ գալիս են միմիայն իրենց կամքով:
,Մենք ոչ մեկին չենք պարտադրում, մեր ծրագրով Հայաստանից գնում են նրանք, ովքեր իրենց ,փայլուն ապագանե կապում են միմիայն Ռուսաստանի նման գերհզոր պետության հետե,- ասաց սեմինարավարը:
Ծրագրին մասնակցում են Ռուսաստանի 30 սահմանամերձ մարզ եւ յուրաքանչյուր մարզից ընտրված քաղաքները: Ծրագրի մասնակիցններն իրավունք են ստանում ընտանիքով, իրենց ունեցվածքով, անգամ ավտոմեքենայով տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքը, որտեղ ծրագրի պայմաններով կկարողանան աշխատել:
Վճարվում է մեկնողների ճանապարհածախսը, տրվում կացարան, ցանկության դեպքում մշտական քաղաքացիություն, աշխատանք, իրավաբանական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն և բավականին մեծ գումար:
Կարելի է ասել՝ էլ բան չի մնում սովորական մարդուն իր ընտանիքը պահելու համար: Մտածում եմ՝ արդյոք երբևէ հնարավո՞ր է, որ Հայաստանը նման ծրագիր իրականցնի, որ արտերկրի հայերը վերադառնան հայրենիք:
Պարզեցի, որ միգրացիոն ծառայությունն ամեն օր դիմում է 50-60 ՀՀ քաղաքացի: Նրանցից յուրաքանչյուրը գալիս է միմիայն մի նպատակով` լքել երկիրը: Եթե Ռուսաստանի համար այս ծրագիրը, ինչպես իրենց կողմից բաժանվող թերթիկների վրա է նշված, շատ կարեւոր ռազմավարություն ունի, եւ իրենց երկրի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը բնակեցնում են մասնագիտություն ունեցող հայերով, ապա բնական հարց է ծագում. ՀՀ կառավարության համար նման պետական մակարդակով իրականացվող ծրագրի նպատակը ո՞րն է:
Հայաստանը լքողներն իրենց որոշումը բացատրում են շատ պարզ. գնում ենք հանուն մեր երեխաների ապագայի: Նրանք այս պահին չեն մտածում օտարության, վտանգների մասին, նրանց միայն օրվա հացի խնդիրն է մտահոգում:
Արդեն կան ծրագրի առաջին արձագանքները՝ այն առումով, որ եթե ԴՌ-ն մեկնողներին անգամ ժամանակավոր գրանցում է տրամադրում, միեւնույն է՝ մարդկանց ստիպում են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Իսկ դա թերեւս նշանակում է մի բան. մեկնումն անվերադարձ է:
Ռուսաստան մուտք գործելու պահից ,եկվորներիե համար ներդումներ են արվում և, բնականաբար, հենց այնպես այլեւս այդ երկրից հեռանալ չես կարող, քանի դեռ չես վերադարձրել ներդրված գումարները: Իսկ որքան շատ է ընտանիքի անդամների թիվը, այնքան մեծ է հատկացվելիք գումարի չափը, եւ նույնքան աղոտ` երբեւէ հայրենիք վերադառնալու հեռանկարը:

Հայաստանը եւ Սփյուռքը ապրում են տարբեր անջրպետներում

5 Մայիսի, 2011

iranahayer
22.04.2011

Հարցազրույց Հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհրդի անդամ, «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր` Մովսես Քեշիշյանի հետ

— Ակներեւ է, որ ադրբեջանական նավթը կատարում է իր գործը: Ադրբեջանը սպառազինվում է, սպառնում է եւ նոր բարեկամներ է շահում, իսկ մե՞նք:
— Նավթարդյունաբերող երկրներից, չկա մի օրինակ, որ նավթ կամ այլ հումք վաճառելով եւ դրա հաշվին զինվելով, գերուժի վերածված լինի: Չկա, նույնիսկ, նավթարդյունաբերղ պետություն, որ տնտեսական եւ ընկերային առումով լուրջ զարգացում ապրած լինի: Նման երկրներում, մեծավմասամբ, բռնապետական` տոտալիտար պետություններ են ձեւավորվում, որովհետեւ դրա համար, ունեն բավարար ռեսուրս եւ հովանավորներ, ինչը բացառված է ՀՀ-ի պարագայում: Ուստի հակառակ, ներկա Ֆինանսական առավելություններին` սղաճ, օտարերկրյա պետություններից կախվածություն, առավել կոռուպցիա եւ հետեւաբար տագնապ եւ ոստիկանական իշխանության դրույթ է սպասում Ադրբեջանին: Ու թեեւ Ադրբեջանը, հավանաբար, մեր նկատմաբ մարտավարական հաջողություններ արձանագրի, սակայն ռազմավարականորեն ձախողելու է, իհարկե պայմանով, որ մենք նորմալ պետության վեածվենք: Իսկ մեր լոբբիստական անհաջողությունների առյուծի բաժինը, վերադառնում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դատարկությանը, առավել` չաշխատելու, անհետեւողականության եւ անկազմակերպվածության: Ցավոք, դիվանագիտության ոլորտում հաճախ տպավորություն ստեղծելը իրականությունից ավելի կարեւոր է:

— Ի՞նչ վիճակում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. նկատեցինք, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի տարելիցին, ՀՀ գրեթե բոլոր թերթերը հանգամանորեն զբաղվեցին այդ հարցով, մինչ Սփյուռքում, երեւի թե, միայն մեկ կազմակերպություն եւ թերթ անդրադարձավ այդ հարցին. իսկ Հրանդ Դինքի սպանության տարելիցին, մինչ սփյուռքահայ բազմաթիվ թերթեր, առվել թուրքական հառաջադիմական մտավորականությունն ու լրատվությունը խոսեց այդ մասին, հայաստանյան միայն մեկ թերթ հիշեց այդ թվականը. ի՞նչպես հասկանալ այս հակասական երկությունը:
— Հաղորդակցության հեղափոխության ժամանակաշրջանում, Հայաստանը եւ Սփյուռքը ապրում են տարբեր անջրպետներում: ՀՀ պատասխանատուների այցելությունները Սփյուռքի հայկական համայնքեր, մեծավ մասամբ` ցուցադրական, ուստի եւ ապարդյուն են: Սփյուռքահայ թերթերի մեծամասնությունը կուսակցական օրգաններ են, հետեւաբար նրանք չեն հանդիսանում սփյուռքահայության հայելին: Այդ օրգանները ՀՀ իրադարձություններն նայում են յուրովի ըմբռնումներով եւ նկատառումներով, նրանք նույնպես ունակ են իրենց համայնքի ցանկացած իրադարձությունը անտեսել կամ չտեսնել ձեւանալ: Ավանդաբար, նրանք ավելի ունակ են անդրադարնալու իրենց կազմակերպած բովանդակազուրկ ճաշակերույթներին քան Հայության առնչվող լուրջ հարցերին: Իսկ մյուս կողմից, Հայաստանում, քաղաքացիական տարրական իրավունքները ոտնահարվող պայմաններում, հաճախ ռազմավարական եւ կենսական հարցերը կարող են ետին պլան մղվել: Հայաստանում ազգային հարցերի լուծումը, հասկանալիորեն, պայմանավորում են քաղաքացիների իրավունքների հարգման եւ երկրում ընտրյալ, ժողովրդավար եւ օրինապահ պետության կայացման հետ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները տեղքայլի մեջ են:

— Ո՞րն է, ըստ ձեզ, ՀՀ նորմալ եւ զարգացող պետություն դառնալու գերխնդիրը` հիմնական խոչընդոտը: Որտե՞ղից սկսել` Հայաստանում հարյուրավոր տնտեսական եւ հասարակական հին ու նոր խորքային պրոբլեմներ կան:
— Հայաստանում շարունակվող լուրջ օրինախախտումների գերակշռող մասը, ոչ թե նպատակ, այլ ընդամենը միջոցներ են: Խոշոր օրինախախտումները տնտեսական մոնոպոլիտ բուրգերի անօրեն շահը ապահովելու համար են իրականացվում: Այնքան ժամանակ, որ ՀՀ-ում տիրում են մենաշնորհյալները` ովքեր թալանում են պետությանը, ժողովուրդին, գործարարներին եւ երկրի բնական հարստությունը, Հայաստանը նորմալ պետության չի կարող դառնալ, անկումն ու օրինախախտումը շարունակվելու է համատարած կերպով, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխող, կամ ով է երկրի առաջնորդը: Երբեմն լսում ենք, որ այս ուղղությամբ քայլեր չնախաձեռնելը, պայմանավորված են երկրում տագնապ չառաջացնելու մտահոգությամբ, մինչդեռ, այս դրության շարունակությունը, ոչ միայն տագնապալից, այլեւ խորտակիչ ու պայթունավտանգ է: Ուստի մինչեւ այս հարցի նկատմամբ քաղաքական կամք չդրսեւորվի, ընտրակեղծիքները, դատական համակարգի փտածությունը, ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան, աղքատությունն ու սղաճը, լրատվական մոնոպոլիան, պետպաշտոնյաների համառությունն ու պաշտոնների առ ու վաճառքը…, շարունակվելու են: Չկա աշխարհում երկիր, ուր տնտեսության հիմնական ռեսուրսները մոնոպոլացված լինեն, բայց ինստիտուտները աշխատեն նորմալ: Տնտեսությունը կապանքների մեջ չի կարող զարգանալ, իսկ տնտեսական աճի մասին խոսելն նման պայմաններում, մեղմ ասած, անմտություն է: Կիրակին շաբաթից ավելի շուտ չի կարող գալ:
Հայատստանը մի կողմից ցանկանում է մոտենալ Եվրոպային, իսկ մյուս կողմից պայքարում է եվրոպական հասարակական կյանքի նվաճումների դեմ: Իսկ ձեր գնահատմամբ, իշխանությունը ի զորու է դա անելո՞ւ:
Հայաստանում տնտեսական ոլորտում առկա վիճակը պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Ցանկացած իշխանություն, եթե կամենա, կարող է օրինականություն հաստատել երկրում:

— ՀՀ ընդդիմության առաջնորդները խոստանում են փոփոխություն: Դուք Հայաստանի ներկա ընդդիմությանը ալտերնատիվ համարում ե՞ք:
— Ալտերնատիվը` նախ եւ առաջ նպատակային պետք է լինի եւ այնուհետ է, որ նշանակություն են ստանում նպատակը իրականացնող մարդիկ` լիդերները: Առաջնորդները` ինքնին, ալտերնատիվ չեն կարող համարվել, եթե ծրագրային առումով համապատասխան առաջադրանքներ չներկայացնեն: Ընդդիմությունը ՀՀ-ում, իհարկե, բազմաշերտ է, սակայն Հայաստանում հաճախ քննադատում են գործիչներին եւ նվազ` երեւույթներին: Իսկ, չմոռանանք, որ ներկա իրավիճակը չի ստեղծվել վերջին տարիներին, դրանք արմատ են նետել առնվազն 15 տարի առաջվանից սկսյալ: Այնպես, որ ներկա կացության համար նույնքան ու դեռեւս ավելի պատասխանատու են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները:

— ՀՀ երրորդ հանրապետության երեք նախագահներին համեմատելով իրար հետ, ի՞նչպես կգնահատեք նրանց գործունեությունը:
— Արտերկրից նման դատողություններ անելը ճիշտ չեմ համարում: Ձեր հարցումը անպատասխան չթողնելու համար, միայն կարող եմ ասել` Տեր-Պետրոսյանի չափից ավելի ենթարկվող, Քոչարյանի չափից ավելի կոպիտ եւ Սարգսյանի չափից ավելի անորոշ գործելոճը իրենց չեն արդարացրել:

— Ըստ Ձեզ` ի՞նչ դեր ունեն արտաքին ուժերը ՀՀ ներքին խնդիրներում եւ հասարակական մոբիլիզացիայի գործում. իսկ իշխանություն-ընդդիմություն համախոհությունը կարող է նվազեցնել օտարերկրյա միջամտությունը:
-Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների կոնկրետ պատկերացում չունենք: Սակայն, երկիրը լուրջ հարցերի դեմ հանդիման է կանգնած. Հայաստանը կորցրել է իր բնակչության, առնվազն, մեկ երրորդը: Ցանկացած փորձ, լինի դա երկխոսության ձեւով կամ հասարակական ուժի մոբիլիզացիայով, որ կարող է արգելակել արտագաղթը եւ քաղաքացուն իր վաղվա նկատմամբ վստահություն ներշնչել, օժանդակելու է ՀՀ պետականության ամրագրմանը, այլապես դեռ ավելի է աճելու արտաքին ուժերի ազդեցությունը երկրում, նրանք օգտվելու են նաեւ Հայաստանում առճակատումներից եւ լարվածությունից:

— 24 Ապրիլի առիթով, ի՞նչ պատգամ կուղղեք հայ ժողովրդին:
-Պատգամս այն է, որ Թուրքիայի նկատմամբ մեր իրավունքների հարցը չհավասարեցնել ցեղասպանության ճանաչման բարոյախոսության հետ: 1965-ին, Խորհրդային սահմանափակումների տարիներում, կես միլիոն հայություն Երեւանում բացականչեց` «Մեր հողերը», այսօր, անկախացած Հայաստանի օրերում, չասենք միայն` «մեր զոհերը» եւ անտեսենք նրանց երազանքը:

Վերացրեք ոստիկանական խեղագրությունը

4 Մայիսի, 2011

Ազգ
23-12-2006

Սփյուռքահայերի անձնանունների խեղագրությունը մարդու իրավունքների խնդիր է [1]

Մոտ տասը օր առաջ, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության (այսուհետ` ՀՀ Ո ԱՎՎ) պետ, ոստիկանության գնդապետ տիկ. Ալվինա Զաքարյանը իր տված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է սփյուռքահայերին տրվող կացության հատուկ կարգավիճակի (այսուհետ` ԿՀԿ) փաստաթղթերում նրանց անձնանունների գրելաձեւի խնդրին:
Ինչպես հայտնի է, այս խեղագրությունը հարուցել է եւ շարունակում է հարուցել այդ փաստաթղթերն ստացած համարյա բոլոր սփյուռքահայերի խոր վրդովմունքը: Այս մասին հրապարակումներ են եղել հայրենական եւ սփյուռքահայ մամուլում: Այնուհանդերձ, խեղագրությունը շարունակվում է … հարվածային տեմպերով: «Շնորհիվ» ՀՀ պանծալի ոստիկանության, մասնավորաբար նրա հիշյալ վարչության, հիանալիորեն լուծվել է հայերենի ուղղագրության միասնականացման խնդիրը. Մեսրոպյան (դասական) եւ աբեղյանական (սովետական) ուղղագրության կողքին երեւան է եկել մի «ուղղագրություն», որին մենք մկրտում ենք «ոստիկանական» բառով: Այլ կերպ կարելի էլ չէ կոչել «Գէորգ»-«Գեւորգ»-ի փոխարինումը «Կեվորկ»-ով, «Տիգրան»-ի փոխարինումը «Դիկրան»-ով, «Կարապետ»-ը` «Գարաբեդ»-ով, «Ժան»-ը` «Ժեան»-ով, «Ծովիկ»-ը` «Դզովիգ»-ով (դզող-փչող ոստիկան-լեզվաբանների թեթեւ ձեռքով, հնարավո՞ր է որ մի օր էլ ունենանք «Դզողիկ»…), «Ժակ»-ը` … «Ժագկվես»-ով եւն. եւն. եւն.:

Ազնվափայլ տիկին Զաքարյանը իր հիշյալ ասուլիսի ժամանակ ոգի ի բռին պաշտպանել է իր ղեկավարած վարչության տված սխալ անունները: Ավելին, նա արտահայտել է մտքեր, որոնք ցանկանում ենք պարզել այստեղ եւ հայտնել մեր կարծիքը դրանց նկատմամբ: Հարմար ենք գտնում դա անել կետերով:

1. Տիկ. Զաքարյանն ասել է, թե սփյուռքահայերի «ոստիկանական» փաստաթղթերի անունների համար «հիմք են ծառայում նրանց քաղաքացիության երկրի մարմինների տված անձնագրերի տվյալները» եւ թե իրենք «իրավունք չունեն դրանք որեւէ փոփոխության ենթարկել»: Տիկինը նույնիսկ վրդովվել է. «Իսկ ինչո՞ւ այդ անձերը իրենց երկրում անձնագիր ստանալուց չեն պահանջում, որ իրենց անունը ճիշտ գրվի: Համակերպվում են ամենատարբեր սխալների հետ ու փաստի առաջ ենք կանգնում»:
Մի կողմ թողնենք այն, որ ԿՀԿ ստացող սփյուռքահայերի մեծագույն մասը իրենց «երկիրը» համարում են ոչ թե իրենց բնակության եւ/կամ քաղաքացիության երկիրը, այլ` հենց Հայաստանի Հանրապետությունը, ավելի ճիշտ` Հայաստան-Հայկական բարձրավանդակը: Նրանց համար` «երկիր» հասկացությունը նույնացվում է «Հայրենիք» հասկացության հետ: Սա կարող է «մանրուք», ամբոխավարություն կամ էժան հայրենասիրություն թվալ, սակայն, հենց ՀՀ իշխանություններն են (նույնիսկ` ՀՀ նախագահը) այդ քարոզն անում, հատկապես երբ հասնում է կովը կթելու ժամանակը (ինչպես վերջերս` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի նախօրյակին եւ ընթացքում):

ա. Ի՞նչ անենք, որ պետություններից շատերի պետական լեզվի այբուբենում չկան հայոց այբուբենի հնչյուններին համապատասխանող բոլոր տառերը եւ հայերենի բոլոր հնչյունները: Մյուս կողմից, տվյալ պետությունները, իրենց քաղաքացիների անունները փաստաթղթերում լատինատառ ձեւակերպելիս, ելնում են իրենց պետական լեզվով (եւ ոչ թե հայերենում) գրելաձեւից: Օրինակ, արաբերենը չունի «վ», «ե», «է» տառերը, ռուսերենը` «հ» տառը եւ այլն, հետեւաբար, «Վահե» անունը արաբերենով գրվելու է կամ «Ուահա», կամ էլ «Ուահի», իսկ «Հովհաննես»-ը ռուսերենում` «Օգանես»: Այստեղից էլ, լատինատառ դառնում են «Waha» կամ «Wahi» եւ «Oganes(s)»: Բայց հո ԱՎՎ-ի աշխատակիցները պետք է իմանան, չէ՞, որ անձի անունը հայերենով ոչ թե «Ուահա» կամ «Ուահի» եւ «Օգանես» է, այլ` «Վահե», «Հովհաննես»: Այդ անունների տեր սփյուռքահայերը ցանկանում են գոնե իրենց հայրենական պետության տված փաստաթղթերում ճիշտ կոչվել, մանավանդ, որ ԿՀԿ փաստաթղթերը օտար պետությունները չեն ճանաչում: Ինչո՞ւ այլ պետություններ մեկնում են իրենց պետական լեզվից (եւ շատ էլ ճիշտ են անում, հո ՀՀ չեն, ուր նույնիսկ պետական մարմիններում խայտառակ վիճակում է հայտնվել պետական միակ լեզուն` ամենաթողության պայմաններում), իսկ ՀՀ պետական մարմինները մեկնում են … օտար պետությունների լեզուներից (մաքուր հայերեն` «Վահե», արաբական գրությամբ` «Ուահի» կամ «Ուահա», վերջինիս հիման վրա` ՀՀ «ոստիկանական հայերենով»` նորից «Ուահի» կամ «Ուահա»): Մեր անխախտ համոզմամբ, ՀՀ-ում պետք է ամեն ինչի հիմքերի հիմքում դրված լինի հայոց լեզուն` անմրցակից կերպով: Այլապես, այս տարածքը կարելի է ամեն ինչ կոչել, բայց ոչ` Հայաստան:

բ. Տիկ. Զաքարյանի «տրամաբանությամբ», որպեսզի իր ղեկավարած մարմինը «Ժան»-ը գրի հենց «Ժան» եւ ոչ թե «Ժեան», «Ժակ»-ը` «Ժակ» եւ ոչ թե «Ժագկվես» եւն., պահանջում է, որ այդպիսի անուններ ունեցող սփյուռքահայերը կռիվ տան իրենց պետություններում: Այ քեզ բան: Հո ֆրանսիացիք, լիբանանցիք եւ այլք այնքան հիմար չեն, որպեսզի ինչ-որ հայանուն Ժաների, Ժակերի եւն.ի համար փոխեն այդ անունների ֆրանսերեն գրելաձեւը եւ դրանք գրեն Jan, Jak, եւն. տեսքով, ինչ է թե ՀՀ-ում ինչ-որ «գրագետ» ոստիկաններ բարեհաճեն հայերենով ճիշտ գրել այդ անունները` «Ժան», «Ժակ», եւն.: Ֆրանսիացու (նկատի ունենք ինքն իրեն ու իր մայր լեզուն հարգողին) համար, «Ժակ»-ը գրվում է միայն եւ միայն «Jacques» ձեւով, «Ժան»-ը` «Jean», «Շարլ»-ը` «Charles» եւն.: Եվ ոչ մէկ սփյուռքահայ կամ այլ մարդ չի կարող որեւէ կերպ ստիպել Ֆրանսիայի (Լիբանանի եւ այլ երկրների) համապատասխան պետական մարմիններին` այս գրելաձեւից տարբեր կերպ գրել (Ֆրանսիայում լեզվի պաշտպանության մասին օրենքը հիանալիորեն գործում է, Ֆրանսիան հո ՀՀ-ը չէ, ուր Լեզվի պետական տեսչությունը միշտ էշի ականջում քնած է եւ նրա պետը միայն նվնվում է հաստիքների ու բյուջետային հատկացումների սակավությունից, հոգն էլ չէ ոստիկանական խեղագրությունը` բազմաթիվ հրապարակումներից հետո նույնիսկ…):
Այս առթիվ, հարց տանք տիկ. Զաքարյանին: Ինչպես հայտնի է, Շարլ Ազնավուրը արժանացել է ՀՀ քաղաքացիության, հետեւաբար, ենթադրում ենք, նրան տրվել է ՀՀ քաղաքացիության փաստաթուղթ: Իսկ ինչպե՞ս է գրվել աշխարհահռչակ երգչի հայերեն անձնանունը` «Շա՞րլ», «Շարլե՞ս», թե՞ մի գուցե «Սհարլես»: Բայց չէ՞ որ նրա անունը ֆրանսերենում (ֆրանսիական անձնագրում) գրվում է «Charles» ձեւով: Եթե Ազնավուրի անունը հայկական` իր հայրենական պետության անձնագրում Շարլես կամ Սհարլես է, դա արդեն խայտառակություն է, իսկ եթե ճիշդ ձեւով է` Շարլ, այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ մեղք ունեն «Շարլ» անունը կրող մյուս սփյուռքահայերը, որ ՀՀ Ո ԱՎՎ-ը նրանց տալիս է ոչ «Շարլ» անունով անձնագրեր: Ի՞նչ է, մեկին կարելի է, մյուսներին չի՞ կարելի: Ո՞ւր են այստեղ տրամաբանությունն ու արդարությունը, մարդկանց հավասարության ՀՀ սահմանադրական դրույթը: Նույն տրամաբանությամբ, ինչո՞ւ Jacques Chirak-ը հայերենում գրվում է «Ժակ Շիրակ», բայց, օրինակ, խեղճ ոմն Jacques Donabedian-ը իր հայրենական պետության տված փաստաթղթում դառնում է «Ժագկվես Դոնաբեդյան»… Սրանից հետո դեհ արի ապացուցիր, որ ֆրանսերենով «Jacques Donabedian», արեւմտահայերեն-դասական ուղղագրությամբ` «Ժաք Տօնապետեան» անունով անձը նաեւ «Ժագկվես Դոնաբեդյան»-ն է: Նույն անձը երկատվում-եռատվում է հոգեբանորեն, այսինքն` հայտնվում է հոգեբույժի այցելելու կարիքի մեջ: Սա չափազանց լուրջ խնդիր է, իսկ ՀՀ Ո ԱՎՎ-ն շատ հեշտությամբ, ՀՀ ոստիկանությանը պատշաճող հանրահայտ «բարեկրթությամբ» է լուծել խնդիրը. գլխացա՞վ ունես` գլուխդ ենք կտրում եւ ազատվում ես ցավից, մենք էլ քեզանից ենք ազատվում: Մի բան էլ շնորհակալ պիտի լինես մեզ, որ քեզ փրկեցինք այդ ցավից…

գ. Տիկ. Զաքարյանը մեղադրում է ԿՀԿ դիմում կատարող սփյուռքահայերին, որ նրանք «համակերպվում են ամենատարբեր սխալների հետ» եւ իր վարչությանը ավելորդ գլխացավանք պատճառում: Նախ, ազնվափայլ տիկինը որտեղի՞ց գիտի, որ այդ մարդիկ համակերպվում են ոչխարի նման: Սակայն, այդ մարդիկ չեն կարող ստիպել (դրա օրինական իրավունքն էլ չունեն), որ արաբը «Վահե» անունը գրի արաբերենով եւ լատինատառ «Վահե», ռուսը` «Հովհաննես»-ը` կյուրեղատառ եւ լատինատառ` «Հովհաննես»… Տիկ. Զաքարյանը ճիշտ կլիներ միայն այն դեպքում, եթե տվյալ երկրի պետական լեզվի այբուբենն ունենար նման հնարավորություն, այդ պետության` անձնագիր տվող գերատեսչության աշխատակիցը թույլ տար անվանասխալ, իսկ խնդրո առարկա սփյուռքահայը համակերպվեր: Այդուհանդերձ, այս դեպքում եւս տիկ Զաքարյանն ու իր նման մտածողները բացարձակապես ճիշտ չեն: Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ երկրի իշխանությունները դիտավորյալ կերպով եւ անձի կամքին հակառակ, խեղաթյուրում են նրա անուն-ազգանունը կամ ամբողջովին նոր անուն պարտադրում նրան: Այդպիսի երկու-երեք հիանալի հարեւաններ ունենք` թուրքերն ու վրացիները, որոնցից երկրորդը Սահակյաններին դարձրել եւ դարձնում է Սաակաշվիլի, Գեւորգյաններին` Գեորգաձե եւն., իսկ առաջինը` Անդրանիկ անձնանունը` Էնթեր, Մարգարյանը` Մարգարօղլու եւն.: Այսպիսի պարտադրյալ խեղաթյուրված անուն-ազգանուն ունեցողները իրավունք չունե՞ն ՀՀ ԿՀԿ ստանալիս վերականգնելու իրենց իսկական, հայահունչ անունները: Մեր կարծիքով` միանշանակորեն ունեն: Թուրքը իր թուրքությունը անում է (եւ ճիշտ է անում, ի վերջո` թուրքը թուրք է), վրացին` իր վրացիությունը, բորենին` իր բորենիությունը… Մենք ենք երեւի միակ «հարիֆ»-ը. մենք էլ մեր հայությունն անելու փոխարեն` վավերացնում ենք թուրքի արած թուրքությունը, վրացու` վրացիությունը, ռուսի` ռուսությունը եւն. եւն.: Սա ամոթ չէ՞ միթե, մանավանդ որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ղեկավարում է նժդեհյան-ցեղակրոն (՞) վարչապետ Անթրանիգ Մարկարյանը (եթե նա սփյուռքահայ լիներ, այսպիսի մի անվան նրան կարժանացներ ԱՎՎ-ը), իսկ իշխանական լծակների հիմնական մասին տիրել են ամեն րոպե ազգային արժեքներից բարբառողները` իրենք իրենց ազգայնական հռչակած ՀՅԴ-ն եւ ցեղակրոն-պահպանողական հռչակած ՀՀԿ-ն: Այս երեւույթի գոյությունն իսկ նրանց իշխանության օրերին` պարզապես խայտառակություն է:

Մյուս կողմից, տիկ. Զաքարյանն ու ընկ. պատկերացնո՞ւմ են այսպիսի մի իրադրություն. «օղլու» ազգանունով տրված ԿՀԿ-ով մեկի երեխան խաղում է խաղահրապարակում, գնում է դպրոց եւն. եւ նրա հասակակիցները իմանում են նրա «օղլու» լինելը: Ի՞նչ է լինելու խեղճ երեխայի հոգեբանության հետ, երբ նրան ձեռ են առնելու «թուրք» կանչելով. թե երեխան եւ թե նրա ծնողները զզվելու են ՀՀ-ից էլ, հայությունից էլ, ապրելու են ամենամեծ ողբերգությունը` սեփական հայրենիքում օտարումը հայրենիքից եւ ազգային ինքնությունից… համալրելով արտագաղթողների բանակը: Սա՞ են ցանկանում ԱՎՎ-ի աշխատակիցները:

2. Տիկին Զաքարյանը հայտնում է, թե չեն կարող «որեւէ բան փոխել, որպեսզի ավելորդ բարդությունների ու քաշքշուկների առաջ չկանգնեցնենք նրանց (ԿՀԿ ստացող սփյուռքահայերին)»: Բայց, տիկ. Զաքարյանն ու նրա ստորադասները համարյա բոլորին արդեն կանգնեցրել են նման վիճակներում` այն էլ հենց ՀՀ-ում (կրկնենք` ՀՀ + ԼՂՀ սահմաններից դուրս ՀՀ ԿՀԿ փաստաթուղթը չի ճանաչվում): Օրինակ, հենց իմ պարագան. 1996թ. մարտին առաջին անգամ ԿՀԿ ստացել եմ (ի դեպ` հենց տիկ. Զաքարյանի ձեռքից, որն այն ժամանակ էլ ղեկավարում էր նույն վարչությունը)` Գեւորգ Յազիչյան անուն-ազգանունով, իսկ տասը տարի հետո նույն փաստաթուղթը ստացա … Կեվորկ Յազեջյան ձեւով: Իրավական տեսակետից, ես այլեւս նույն մարդը չեմ, եւ առաջին անվանաձեւերով բոլոր իրավահարաբերություններս անիմաստ են դառնում (օրինակ` Քասախ գյուղում իմ հողի սեփականատերը այլեւս ես` ըստ ԱՎՎ-ի Կեվորկ Յազեջյանս չեմ, այլ` «անգո» դարձած Գեւորգ Յազիչյանը): Դիմել եմ իրավաբանների, որոնք հարցի լուծումը տեսնում են միայն եւ միայն դատարանում: Ի՞նչ է, գործ ու բան չունե՞նք, որպեսզի ՀՀ Ո ԱՎՎ աշխատակիցների ինքնագլուխ արարքների համար դատարանների դռներն ընկնենք: Մեկ այլ հարց է ծագում. կամ առաջին անվանաձեւն էր սխալ, կամ նորը, երրորդ տարբերակ չի կարող լինել այստեղ: Եթե առաջինն էր ճիշտ, ինչո՞ւ այն փոխեց ԱՎՎ-ը ինքնակամ կերպով: Իսկ եթե դա սխալ էր, ո՞վ է կրում պատասխանատվություն այն բանի համար, որ ես տասը տարի կրել եմ սխալ անունով փաստաթուղթ: Պատասխանը միանշանակ է` հենց ԱՎՎ-ը: Բայց միթե՞ նա պատասխանատվություն է կրում: Քավ լիցի` ամենաթողության այս երկրում նման հարցադրումն իսկ հիմարություն կլիներ մեզ համար: Մյուս կողմից, մի անգամ էլ կրկնենք. մարդը հոգեբանորեն նույնանում է իր ծննդից քիչ անց իրեն տրված անվան հետ, եւ առանց նրա ցանկությանը, ոչ ոք, շեշտում եմ` ոչ ոք իրավունք չունի փոխել նրա անունը: Դա մարդու իրավունքների ոտնահարում է: Տիկին Ալվինա Զաքարյանի դուրը կգա՞ր եթե նրա անունը փաստաթղթերում նշեին այլ կերպ, ասենք` Ալբինա, Մալվինա… Ի հարկե` ոչ: Բայց ինչո՞ւ է նրա ղեկավարած մարմինը փոխում մարդկանց անունների գրելաձեւերը, նույնն է` անունները, հոգեբանական ահռելի հարված հասցնում նրանց: Ո՞ր իրավունքով: Տիկ. Զաքարյանը այս հարցումին պատասխանել է` «օրենքով ենք դա անում»: Այս պարագան չի կարող արդարացում լինել սփյուռքահայերի անձնանունների հետ ըստ կամս ձեռնածության համար, քանի որ, միեւնույնն է` օրենքի ոգին ընդհանրապես չկա այստեղ, այլ` վերցվել է ընդամենը օրենքի տառը եւ ուրիշ ոչինչ: Իսկ նման ձեւով մոտեցումը օրենքներին` շատ ավելի վատ է, քան օրենքը չկիրառելը:
Հայտնենք, որ ԱՎՎ-ի տված ԿՀԿ փաստաթղթերում տրամաբանություն չկա նաեւ լատինական տառերի հայկականով համապատասխանեցումներում: Օրինակ, «Գրիգոր»-ը (լատինատառ` Krikor` ըստ արեւմտահայերենի հնչյունաբանության) մի դեպքում դառնում է «Կրիկոր», մեկ այլ դեպքում` «Քրիքոր», մինչդեռ թե արեւելահայերենում եւ թե արեւմտահայերենում ճիշտ գրելաձեւը «Գրիգոր»-ն է: Չեինք իմանում, թե հրաշալի լեզվագետներ ունենք ՀՀ ոստիկանությունում, որոնց նմանը աշխարհը չունի: Վերջիններիս խելքի փչած ժամանակ, հայկական «Գագիկ» անուն կրողները, նման կամայականության դեպքում, կարող են հայտնվել … անհարմար վիճակում (իմ բարեկամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Գագիկ Գագյանի բախտը իսկապես որ շատ բերել է, որ … սփյուռքահայ չի ծնվել եւ ԿՀԿ փաստաթղթի համար ՀՀ Ո ԱՎՎ կամ ՀՀ արտասահմանյան հյուպատոսական բաժին չի դիմել):

3. Տիկ. Զաքարյանը հայտնում է, թե ԱՎՎ-ում անձնանունների թարգմանությունը «կատարվում է ավտոմատ ծրագրով»: Սա ինձ հիշեցրեց Հայրենիք-Սփյուռք երկրորդ համագումարի փաստաթղթերից մեկը, բազմացված հազարավոր օրինակով: Դա հեղինակվել է անգլերենով (պատկերացնո՞ւմ եք, ՀՀ արտգործնախարարությունում թքել են ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի վրա) եւ թարգմանության համար տվել համակարգչային ավտոմատ թարգմանչի եւ չեն էլ բարեհաճել գոնե մի անգամ ընթերցել համակարգչի «թարգմանածը» (խեղճերը շատ են զբաղված … համակարգչային խաղերով): Եվ ի՞նչ. հարյուրավոր սխալներ, օտարաբանություններ… Օրինակ, «Օդի տուրք»-ը դարձել էր, որ ավել ոչ պակաս, «օդի թուրք»: Խնդա՞ս թե լաս… Ի հարկե` մենակ պետք է լալ, որովհետեւ, նման ընթացքով, ՀՀ-ը որպես հայկական պետություն անխուսափելիորեն կգնա կործանման:

Նույն «տրամաբանությամբ» էլ առաջնորդվում են ՀՀ Ո ԱՎՎ-ում: Մի՞թե դժվար է օրական ընդամենը 10-15 ԿՀԿ ձեւակերպող ԱՎՎ-ում թարգմանությունը կատարել ոչ թե ավտոմատ ծրագրով, այլ` առանց համակարգչի միջամտության, ընդամենը հայերենի մեկ լեզվագետի ԱՎՎ ընդգրկումով: Ի վերջո, յուրաքանչյուր ԿՀԿ-ի համար գանձվում է 150 հազար դրամ, այսինքն` աշխատանքային յուրաքանչյուր օրում պետբյուջե մուտք է լինում 1.500.000-2.250.000 (ըստ տիկ. Զաքարյանի, այս տարվա առաջին 9 ամիսներին տրվել է 2276 ԿՀԿ փաստաթուղթ, այսինքն` մուտք է եղել մոտ 700 հազար ամ. դոլար): Հնարավոր չէ՞ միթե նրա չնչին մի գումարը հատկացնել խելքը գլխին մի լեզվագետի, որպեսզի այս խայտառակությունը բացառվի: Նույնիսկ եթե դա չլինի, ընդամենը 40-50 անձնանուն «թարգմանելը» (դա էլ չհասկացանք. հայկական անունը ինչպե՞ս կարելի է թարգմանել … հայերենի) շա՞տ է դժվար ԱՎՎ-ի մեր «գերզբաղ» աշխատակիցների համար: Բայց ոչ, ի~նչ ենք ասում: Դա եւս բացառվում է ըստ տիկ. Զաքարյանի, քանի որ այդ դեպքում էլ «ծրագրային գործողություն է կատարվելու, որը տրամադրել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը»: Մի խոսքով, մեղքի մի բաժին էլ գցվել է սույն գիտական հիմնարկի վրա` քողարկելու համար ԱՎՎ-ի սեփական … անգրագիտությունը եւ ծածկելու համար գործված ավերը փաստաթղթերում եւ մարդկանց հոգիներում: Լեզվի ինստիտուտի ո՞ր աշխատակիցը «Խաչատուր»-ը կգրեր «Խաչադուր», «Ժան»-ը` «Ժեան» եւն.: Դրա համար, նրան դուրս կշպռտեին ինստիտուտի … պատուհանից:

4. Իր մամուլի ասուլիսում, տիկ. Զաքարյանը դժգոհում է, թե անձնագրեր ձեւակերպողները «երիտասարդ գրագետ մասնագետներ են, մրցույթով անցած եւ 20 հազար դրամով չեն կարող գալ առավոտից մինչեւ երեկո հատ-հատ անձնագիր տպագրեն»:
Նախ` եթե «գրագետ»-ներն են լեզվական այսպիսի, կներեք արտահայտությանս համար, աղբ արտադրում, «անգրագետ»-նե՞րը ինչ էին անելու, Աստված իմ… Երկրորդ` մեր` հարկատուներիս խնդիրը չէ, որ այդ «մասնագետները» (՞) ընդամենը 20 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Մենք հարկատու ենք եւ կատարում են մեր պարտավորությունները որպես այդպիսիք: Խնդրեմ, պետությունն էլ թող մեր վճարած հարկերը արդար կերպով վերաբաշխի եւ ոչ թե աչք փակի հարկերից խուսափող հաստավիզ եւ անգրագետ մարդակերպ էակներից, որոնց մի մասը բազմել է ՀՀ Ազգային ժողովում, ամեն վայրկյան հոշոտում-բռնաբարում է հայոց լեզուն եւ սեփական ու ախպեր տղերքի աշխատավարձերը բարձրացնելու անբարոյական օրենքի նախագծեր է մշակում: Երրորդ` որքան հիշում եմ, 1996 թ., երբ ստացել եմ իմ առաջին ԿՀԿ փաստաթուղթը, այն էլ` աբեղյանական «ուղղագրությամբ» ճիշտ գրված, ԱՎՎ-ի աշխատակիցների աշխատավարձը, դրամով թե դոլարային համարժեքով, շատ ավելի ցածր է եղել, քան այսօր: Սակայն, ինչպես երեւում է, աշխատավարձի բարձրացումը բերել է որակի ոչ թե բարձրացմանը, այլ` ահավոր անկմանը, մարդկանց անունը խայտառակելու աստիճանի:

5. Անձնանունները, հատկապես ազգանունները, ինչպես նույնինքն բառն է հուշում, կրում են պատմական տեղեկություն(ներ) տվյալ անհատի հորական նախնիների մասին: Հետեւաբար, ազգանվան որեւէ խեղաթյուրում հավասար է պատմության խեղաթյուրման, որի համաշխարհային անգերազանցելի վարպետները թուրքերն են ու նրանց ցեղակիցները մեր երկրի արեւելյան կողմում: Պատմության խեղաթյուրումը թուրքական մեթոդ է, իսկ ԱՎՎ-ը, խեղաթյուրելով սփյուռքահայերի ազգանունները, ինքնաբերաբար, ակամա կերպով խեղաթյուրած է լինում նրանց տոհմի պատմությունը: Իսկ դրա իրավունքը նրանք ոչ մի դեպքում չունեն: Դա աղաղակող անօրինականություն է: Օրինակ, իմ հալեպցի մեկ բարեկամը` Մարտիկյան ազգանունով, կատաղել էր իր ԿՀԿ-ում հայտնաբերելով իր ազգանվան խեղաթյուրումը «Մարդիքյան»-ով, ինչ է թե իր սիրիական անձնագրում լատինատառ գրվել է Mardikian: Սիրիացի արաբ պաշտոնյան ուրիշ ի՞նչ կերպ գրեր հայկական այդ ազգանունը եթե արեւմտահայերենում «Մարտիկ»-ը հնչվում է «Mardig» եւ ոչ թե «Martik», իսկ արաբերենում չկա լատիներենի «g» = արեւելահայերենի «գ» տառի հնչյունին համապատասխանող տառ: Նույնիսկ եթե լատինատառ գրված լիներ Martikian, ոչ մեկ երաշխիք չկա, որ ԱՎՎ-ի ամենագետները այդ ազգանունը հայերենում կարող են «թարգմանել» Մարթիկյան կամ Մարթիքյան ձեւերով: Իմ բարեկամի ազգանունը ծագել է Սասունի 1904 թ. ապստամբությանը մասնակցած եւ նրա ընթացքում զոհված իր հոր պապի` Մարտիրոսի (փաղաքշական ձեւով` Մարտիկի) անունից: Նա ինձ հարց էր տալիս, թե ի՞նչ իրավունք ունեն անարգելու իր նահատակ նախնու հիշատակը, ինչո՞ւ «Մարտիկ» անունը ՀՀ-ում վերափոխում են «Մարդիք»-ի: Այս հարցումները վերահասցեագրում եմ ԱՎՎ-ի «գրագետ-մասնագետ»-լեզվագետ-ոստիկաններին:
Եվ վերջում, եւս մեկ պարզաբանում, որը թեեւ չի վերաբերում բուն հարցին, սակայն առնչվում է նրան, քանի որ բոլոր հայերը բախվում են այդ խնդրին: Դա ազգանվան «յան»-ը լատինական «y» թե՞ «i» տառերով գրելուն է վերաբերում: Տիկ. Զաքարյանը «գյուտ» է արել, հայտնելով թէ «y»-ը ամերիկյան անգլերենով է, «i»-ն` բրիտանական անգլերենով: Այդպիսի բան չկա: ԱՄՆ-ում ազգանունները, նաեւ անունները, գրվում են այնպես ինչպես դրա տերն է ցանկանում (մեր չինովնիկների համար «գլխավոր էտալոն» համարվող ԱՄՆ-ին նույնիսկ այս հարցում հասնելու համար, շատ հաց ու պանիր դեռ պետք է ուտենք), եւ մեր հայրենակիցների մեծ մասի, գոնե «դասական» (նախնիները արեւմտահայ) ամերիկահայերի համարյա բոլորի ազգանունները ավարտվում են «ian»-ով: Մյուս կողմից, էլի տրամաբանական մի հարց. ո՞րն է մաքուր անգլերենը` ամերիկյա՞նը թե բրիտանականը: Իհարկե` երկրորդը, քանի որ առաջինը ածանցվել է երկրորդից եւ որոշ փոփոխություններ կրել ժամանակի ընթացքում: Հետեւաբար, որեւէ երկրում անգլերենը հիմք ընդունելիս (գոնե պետական մակարդակում), առաջնորդվում են բրիտանական անգլերենով եւ ոչ թե «ամերիկերենով» ինչպես ՀՀ-ում, ինչքան էլ ամերիկյան համաշխարհայնացումը փորձում է կուլ տալ նաեւ բրիտանական անգլերենին:
Այս հրապարակումով դիմում ենք ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, ՀՀ Սահմանադրական դատարանին, իրավապաշտպան կազմակերպություններին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով վերականգնել մեր անուն-ազգանունների իսկական գրելաձեւը, որը, նորից եմ շեշտում, տվյալ չափահաս անհատի բացարձակ իրավունքն է, նրա անձնավորության արտահայտման հիմնական ձեւերից մեկը:
Վերացրեք «ոստիկանական ուղղագրությունը»: Վերադարձրեք մեզ մեր իսկական անունները, մեր ինքնությունը, մեր էության անբաժան մասը: Սա չենք խնդրում, սա պահանջում ենք: Սա մեր բնական եւ օրինական իրավունքն է:

ի հեճուկս «ոստիկանական» Կեվորկի` Գեւորգ Յազըճյան
23 Դեկտեմբեր 2006,
«Ազգ»

—-
[1] 27 Նոյ. 2006-ին յանձնեցի Յակոբ Աւետիքեանին` «Ազգ» թերթին մէջ տպագրուելու համար: Նոյնութեամբ լոյս տեսաւ «Ազգ»-ի 23 Դեկտեմբեր 2006-ի քաղաքական-հասարակական ներդիր-յաւելուածին մէջ, էջ Է-Ը

Պետական խորհրդանիշերն էլի աղավաղվում են…

4 Մայիսի, 2011

Լուսանցք
01.04.2011

Դիտարկում եւ նկատողություն

ՀՀ կառավարական թիվ 3 շենքը՝ պետական խորհրդանիշների աղավաղումներովՇատերին կարող է թվալ, թե ի՞նչ եմ կորցրել եւ ի՞նչ եմ փնտրում: Միանգամից պատասխանեմ, որ կյանքում ավելի եմ կարեւորում մանրուք-ները, քան ավելի կարեւոր թվացող գործերը: Համոզված եմ, որ առհասարակ մանրուքներ չկան կյանքում:Յուրաքանչյուր պետություն ունի իր խորհրդանիշները, որոնք պահպանվում են սրբությամբ եւ պարտադիր կիրառվում պետական բոլոր հաս-տատություններում: ՀՀ կառավարական թիվ 3 շենքի պարագային, այդ հարգանքը, ցավոք, չի նկատվում: Մեր պետության գլխավոր խորհրդանիշը՝ ՀՀ Եռագույն դրոշը տե-ղադրվել է ոչ թե շենքի տանիքին, այլ՝ մուտքի աջ կողմում, ամրացված մի ձողի, ու հաճախ աննկատ է մնում ոչ միայն հեռվից նայողի, այ-լեւ շենք ելումուտ անողի համար: Պետության մյուս խորհրդանիշը՝ ՀՀ զինանշանը, թեեւ տեղադրվել է մուտքի աջ կողմի պատին, սակայն հեռու է ճշգրտությունից:

Արդարեւ, զինանշանի կենտրոնում պատկերված երկու առյուծների ետնաբեմի գույնը կապույտ է, իսկ երկու արծիվներինը՝ կարմիր, մինչդեռ ճիշ-տը ընդհակառակն է. կարմիրը խորհրդանշում է հող տարերքը, կապույտը՝ երկինքը: Տվյալ պարագային, դուրս է գալիս, որ առյուծները ճախրում են հայոց երկնքում, իսկ արծիվները գամված են հողին ու չեն կարող իրենց հպարտ ճախրանքն ունենալ: Գույների այս սխալ դասավորումը նաեւ արհամարհանքի դրսեւորում է ՀՀ Սահմանադրական դատարանի նկատմամբ, որ հատուկ որոշումով ամրագրել է նշված գույների ճիշտ դասավորու-մը: Իսկ ինչպես գիտենք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է ու պարտադիր կատարման՝ բոլորի համար, առանց որեւէ բացառութ-յան: Դուրս է գալիս, որ ՀՀ կառավարությունը հենց ի՛նքը չի հարգում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Նման երկրում ոչ միայն օտա-րերկրյա լուրջ ներդրումներ չեն անի, այլեւ հենց քաղաքացին կօտարվի իր պետության կառավարությունից, որից մինչեւ հենց պետութ-յունից օտարվելը ընդամենը մեկ քայլ է:Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդերից կհատկացնի աննշան մի գումար՝ ՀՀ կառավարական թիվ 3 շենքի մուտքին ու տա-նիքին ՀՀ պետական խորհրդանիշները ճիշտ ներկայացնելու համար:

Գեւորգ Յազըճյան Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

Հ.Գ.- Մեր պետության գլխավոր խորհրդանիշ եռագույն դրոշը, ինչպես տեսնում ենք, շենքի տանիքին չէ: Որտեղ լինելն արդեն գիտենք, բայց լուսանկարելն անիմաստ էր: Գոնե մեր տեսողականը կրկնակի վիրավորել չուզեցինք:

Հոնք հարդարելու փոխարեն աչք են հանում — Ջավախքահայության խնդիրներ

4 Մայիսի, 2011

Լուսանցք
19.11.2010

Ջավախահայերին ՀՀ քաղաքացիության շնորհումը Ջավախքի հայաթափման ծրագրի մի մասն է

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն (ԱՎՎ, ԽՍՀՄ ժամանակներից ժառանգ մնացած ավանդույթի ուժով ծանոթ է ռուսե-րեն ՕՎԻՐ հապավումով) այցելած մարդիկ տեսած կլինեն նրա գլխավոր մուտքի աջի ցուցանակները: Դրանց ապակիների հետեւում տեղադրվում են օտար երկրների քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանները: Այդ անվանացանկերում տեղ գտած անունների մեծագույն մասի դիմաց, իբրեւ քաղաքացիության երկիր, նշված է Վրաստանի Հանրապետությունը£
Թեեւ այդ մասին չի ասվում ու խոսվում, պարզից էլ պարզ է, որ մեր այդ հայրենակիցների ջախջախիչ մեծամասնությունը ջավախահայ է:

Ինչպես հայտնի է, դեռեւս խորհրդային ժամանակներից մեծ տոկոս էր կազմում Ջավախքի արական բնակչության արտագնա աշխատանքի («խոպան-չիություն») երեւույթը՝ վրացական իշխանությունների՝ շրջանը թերզարգացած պահելու եւ տարածքը հայաթափելու միտված թաքուն քաղաքա-կանության հետեւանքով: Վերջինս բարձրացվեց բացահայտ պետական մակարդակի՝ ԽՍՀՄ փլուզումից ու Վրաստանի անկախացումից հետո£ Այսօր եւս վրացական իշխանությունները շարունակում են Ջավախքը հայաթափելու ու վրացականացնելու պետական հստակ քաղաքականությունը:
Իսկ ի՞նչ են անում ՀՀ իրարահաջորդ իշխանությունները հայոց հայրենիքի այս սիրելի կտորի հայազրկումն արգելելու կամ գոնե այդ գործընթացը թուլացնելու ուղղությամբ: Նշանակալից ոչ մի բան… Ավելին, հայ-վրացական կեղծ բարեկամություն խաղալով, լռելյայն նպաստում են վրաց ազգայնամոլների այս ծրագրի իրականացմանը:
Մի քանի տարի առաջ, առավելաբար ՀՅԴ խորհրդարանական խմբակցության համառ ջանքերով, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Երկքաղաքացիության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի գործադրումից հետո մեկ տարվա ընթացքում, բազմաքաղաքացիության կարգով ՀՀ քաղաքացիություն էր ստացել ընդամենը 1700 հոգի, որոնց մեծագույն տոկոսը ջավախահայ էր£ ՀՀ քաղաքացիության ջավախահայերի դիմումները բազմապատկվեցին 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմին հետեւած ՌԴ իշխանությունների՝ Վրաստանի ու նրա քաղաքացիների դեմ կիրառած սահմանափա-կումների պատճառով: Վրաստանի քաղաքացիություն ունեցող ջավախահայ «խոպանչիներն» ստիպված էին ունենալ Վրաստանի քաղաքացիությու-նից տարբեր քաղաքացիության փաստաթուղթ՝ ՌԴ-ում կեցության ու աշխատանքի ժամանակ լուրջ անախորժություններից խուսափելու համար:
Մեր դիտարկումներից ու ԱՎՎ-ում հավաքված ջավախահայերի հետ զրույցներից հանգել ենք այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիություն ստացող ջավախահայերի մեծ մասը դիմում է այդ քայլին՝ ՌԴ ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնելու նպատակով: Փոքր տոկոսն էլ դրան դի-մում է Ջավախքում ունեցած-չունեցածը վաճառելու եւ ՀՀ տեղափոխվելու համար (հիշենք՝ Նախիջեւանը հայազրկվեց հիմնականում այս ե-ղանակով…): Ընդամենը 10%-ից ավելի քիչն է որոշել ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո էլ չլքել իր բնօրրանը:
Մի խոսքով՝ ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը դարձել է Ջավախքը հայաթափելուն էապես նպաստող գործոն՝ այդպիսով ջուր մատակարարելով վրաց ազգայնամոլ իշխանությունների ջրաղացին:
Մեր ընդդիմախոսները կարող են փաստարկել, որ ՌԴ-ն էլ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բնակիչներին շատ հեշտությամբ տալիս էր ՌԴ քաղաքացիություն (2008թ. օգոստոսյան պատերազմի նախօրյակին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակչության շուրջ 90%-ը ՌԴ քաղաքացիություն ուներ), սակայն դա չհանգեցրեց աբխազների եւ օսեթների վերացմանն այդ տարածքներում: Այսպես խորհողները «մոռա-նում են», որ դա կատարվում էր հեռահար նպատակով: Հայտնի է, որ ՌԴ իշխանությունները պետության անվտանգության դոկտրինում ամրագրել են այն դրույթը, որ ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների շահերը՝ աշխարհի ո՛ր անկյունում էլ լինի£ Եվ այս դրույթը ՌԴ ղեկավա-րությունը հիանալիորեն օգտագործեց՝ ավելի եւս հիմնավորելու համար իր միջամտությունը Հարավային Օսեթիայի իրադարձութ-յուններին ու փաստորեն իրեն կցելու այդ տարածքն ու Աբխազիան՝ նրանց անկախությունները ճանաչելու պիտակի տակ (իսկ մենք, զանազան ա-պազգային պատճառաբանություններով ձգձգում ենք նույնիսկ ԼՂՀ անկախության ճանաչումը…): Դժվար թե ՀՀ իշխանություններն էլ ռուսական նույն մարտավարությամբ են առաջնորդվում ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելիս: Այդպես պետք էր անել, իհարկե, ա-ռանց բարձրաձայնելու (մի քիչ տրամաբանող հայը նման գործելակերպը ճիշտ կհամարեր), մինչդեռ ճիշտ հակառակն ենք նկատում. երկքաղաքա-ցիություն ստացող ջավախահայերի մեծագույն մասը լքում է կամ պատրաստվում է լքել բնօրրանը: «Չարյաց փոքրագույնը» նրանց վերահաստա-տումն է ՀՀ տարածքում, քանի որ այդ դեպքում փրկվում է գոնե հայ գենը ազգությունների ռուսական խառնարանում ձուլվելու իսկական վտ-անգից…
Այս տխուր մտորումներից հետո եւ ի տես Ջավախքի հայաթափման արագացման, իրավունք չունե՞նք հարց տալու ՀՀ իշխանություններին ու անձամբ նախագահին.
— Ո՞րն է ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու տրամաբանությունը…

Գեւորգ Յազըճյան
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

Մտավորակա՞ն է Լեւոն Անանյանը…

4 Մայիսի, 2011

Լուսանցք
11.11.2010

Հայելին միշտ մո՛տդ պահիր –

Այս իմաստակի արտաբերած տխմարությունը չի՜ տարբերվում քյազիմկարաբեքիրների խեղաթյուրումներից

Սփյուռքահայ մտավորականների ու հատկապես գրողների հետ իմ զրույցների ժամանակ նրանց մեծագույն մասը հայտնում է իր խիստ դժգո-հությունը Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գործելակերպից: Իսկ երբ նրանց այպանում եմ, թե ինչո՞ւ -հենց իրե՛նք չեն բարձրաձայնում այդ մասին, նրանք լռում են, քանի որ չեն ուզում զրկվել ոչ-սեփական միջոցների հաշվին հետագա-յում ՀՀ այցելելու, Ծաղկաձորներ վայելելու, արդեն գրոշի արժեք չունեցող պատվոգրերի, շքանշանների ու մասամբ նոցին արժանանա-լու հնարավորությունից եւ այլն: Անանյանն էլ, իր հերթին, լավ է իմանում սփյուռքահայ մտավորականների այս մտածելակերպը եւ կարո-ղանում է «գնել» նրանց լռությունը իր շահատակությունների դիմաց: Շատ քչերն են համարձակվում ցույց տալ սույն պարոնի իսկական դեմքը. նրանցից է, օրինակ, Փարիզում հաստատված հայրենաթող գրող Կարեն Սիմոնյանը, որ Անանյանին բնորոշում է «գրականության գծով պետական պաշտոնյա» ու նման շատ դիպուկ պիտակներով:
Այս երկկողմանի պնակալեզությունը, որն ավելի հայտնի է «Բրեժնեւյան սինդրոմ» անունով, օրեցօր ավելի ինքնավստահություն է հա-ղորդում Լ. Անանյանին՝ անարգել շարունակելու համար իր գետնառյուծային գործունեությունը: Հերիք չէր, որ սույն պարոնը իր ղե-կավարած ստեղծագործական միությունը լռության մատնեց ՀՀ նախագահի՝ ՀՀ-Թուրքիա հաշտեցման անընդունելի ու ազգային արժանապատվութ-յունը ոտնահարող գործընթացի դիմաց, վերջին ամիսներին էլ ամեն ինչ անում է նույն միության ու սփյուռքահայ գրողների ջախջա-խիչ մեծամասնության խոր վրդովմունքը հարուցած՝ ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավադրության դեմ բողոքի ձայնը հնա-րավորինս մեղմացնելու համար:
Եվս 2 թարմագույն փաստեր՝ ՀԳՄ հենց անմիջական շրջանակից:
Միության խոսնակն եղող «Գրական թերթ» շաբաթաթերթի ս. թ. թիվ 34 (3042), հոկտեմբերի 15-ի համարի առաջին էջում տպագրվել է «Հեր-թական թարգմանչաց տոնը Օշականում» (գրող-մրոտողը հայոց լեզվի տարրական շարադասություն չգիտի, այլապես պիտի գրեր՝ «Թարգմանչաց հեր-թական տոնը Օշականում») վերնագրված թղթակցությունը: Դրանից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 9-ին, Օշականում հանգչող հայոց ամենա-սուրբ սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ կառուցված դպրատանը կայացած միջոցառմանը մասնակցել են նաեւ «Հայաստանի Գրողների միության անդամները՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ»: Ըստ իր սովորության, Լ. Անանյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում, ի միջի այլոց, ասել է. «Տոնն իսկապես մեծ խորհուրդ ունի, որովհետեւ Աստվածաշնչի թարգմանությամբ սկիզբ է դրվել հայ դպրությանը, հայ մշակույթի մի նոր էջի» (ընդգծումը իմն է,- Գ. Յ.):
Եթե այս բառերը կարդացած չլինեինք ՀԳՄ պաշտոնաթերթում, այլ՝ մեկ ուրիշ լրատվամիջոցում, կարող էինք կասկածել դրա ճիշտ արտատպմանը (հայաստանյան պարբերական մամուլը «փայլում է» նման սխալ փոխանցումներով): Իսկ եթե սխալ է արտատպվել, «ԳԹ»-ն պարտավոր էր հերքել կամ ճշտել: Սպասեցինք, որ «ԳԹ»-ն հերքում կամ ճշտում տպագրի: Անցել է մեկ ամիս, լույս է տեսել թերթի 4 համար, բայց… լռութ-յուն, ինչը նշանակում է, որ Լեւոն Անանյանն իրո՛ք արտասանել է այդ բառերը այնպես, ինչպես դրանք տպագրվել են «ԳԹ»-ում:
Եթե «դպրություն» բառին կցված չլիներ «ը» հոդը, առարկելու հիմք եւ իրավունք չէինք ունենա, քանի որ դա համապատասխանում է պատմական իրողությանը (այլ հարց, թե Լուսավորիչ հորջորջվածը ընդամենը մեկ դար առաջ ինչպիսի՜ անմարդկային կատաղությամբ փորձել էր հիմ-նովին վերացնել հայ դպրությունը): Սակայն, «ը» հոդի առկայությամբ դուրս է գալիս, որ ըստ Լեւոն Անանյան կոչեցյալ իմաստակի, հայ ազգը, մինչեւ «Աստվածաշունչ մատյանի» (ի դեպ, պետք է այդպես արտահայտվել, այլ ոչ թե միայն «Աստվածաշունչ», թեեւ ճիշտը «Բիբլիա»-ն է) թարգմանությունը, այսինքն՝ մինչեւ 5-րդ դարի առաջին տասնամյակները, առհասարակ դպրություն չի ունեցել: Իսկ քանի որ դպրութ-յունը հիմքն է մշակույթի, կարելի ենթադրել, թե լեւոնանանյանների համար՝ հայ ժողովուրդը մինչեւ 5-րդ դարի սկիզբը մշակույթ չի ունեցել: Իսկ եթե այս դատողություններին ավելացնենք այն անքննարկելի ճշմարտությունը (աքսիոմը), թե ազգը, հայրենիքն ու ազգային մշակույթը անբաժանելի եռամիասնություն են, ապա, կարելի է եզրակացնել, թե ըստ Լեւոն Անանյան իմաստակի, մինչեւ 5-րդ դարը հայ ազգ եւ հայոց հայրենիք էլ գոյություն չեն ունեցել: Ասացե՛ք խնդրեմ, ինչո՞վ է այս հիմարությունը տարբերվում հայոց հիմնական թշնամիների՝ թուրքերի բարբաջանքներից, թե հայերն անկախ պետականություն, հայրենիք ու ինքնուրույն մշակույթ ընդ-հանրապես չեն ունեցել: Հիշեցնենք՝ Քյազիմ Կարաբեքիրը Հայաստանի առաջին հանրապետությունը ծնկի բերելուց հետո, Ալեքսանդրա-պոլի համաձայնագրի բանակցությանց ժամանակ ՀՀ պատվիրակությանը ներկայացրել էր մի հուշագիր (մեմորանդում), որտեղ նշել էր, թե հայերն ինքնուրույն որեւէ բան՝ մշակույթ, տարազ, երգ, պար եւն. չունեն, իսկ ունեցածների մեծ մասը վերցրել են թուրքերից: Ասա-ցե՛ք խնդրեմ, ինչո՞վ է տարբերվում Լեւոն Անանյան իմաստակի արտաբերած տխմարությունը քյազիմկարաբեքիրների խեղաթյուրումնե-րից… Ի՜նչ հոյակապ զենք է տալիս Հայաստանի Գրողների միության նախագահը մեր անցյալը, ներկան ու… գալիքը խեղաթյուրող, մեզ նախեւառաջ իբրեւ դպրության ու մշակույթի ազգ հոգեբանորեն ոչնչացնող մեր թշնամիների ձեռքին: Ի՞նչ կարող ենք մենք պատասխանել, եթե մի օր նրանք մեր դեմ հանեն Լեւոն Անանյանի այս ցաբռտուքը: Չէ՞ որ այդ փչոցն արտաբերողը գրող է, առավել եւս՝ ոչ-սովորական մեկը, այլ՝ Հայաստանի Գրողների միության նախագահի նման հեղինակավոր (sic!) անձը…
Ահա՛ թե ուր կարող է առաջնորդել Եկեղեցին ազգից գերադասելու հիմարությունը… Ինչպե՞ս չհիշել երջանկահիշատակ Վազգեն Ա-ին, որ ա-սել էր «Հայ ազգից դուրս քրիստոնեություն ես չեմ ընդունում», եւ որն իր գործունեության ընթացքում Եկեղեցի՛ն էր ծառայեց-նում հայության…
Իհարկե, լավ կլիներ, որ Անանյանի այս արտահայտությունը լսած ՀԳՄ անդամներից որեւէ մեկը հենց տեղնուտեղը ծեփեր իր միության նախագահի բերանը կամ հենց «ԳԹ»-ում հանդես գար ուղղում-պարզաբանումով: Բայց ո՜չ, այդ համարձակության համար, նրանք այդ վայրկյա-նից կզրկվեին այն փշրանքներից, որոնք Լ. Անանյանը գցում է իրենց սոված բերանը: Նույնը կարող էին անել նաեւ Հայ եկեղեցու՝ մի-ջոցառմանը ներկա սպասավորները. չէ՞ որ նրանք կոչված են վկայելու միայն եւ միայն Ճշմարտությունը: Բայց ո՜չ, ի՜նչ ենք ասում: Եկե-ղեցուն եւ Աստվածաշունչ մատյանի հայերեն թարգմանությունը փառաբանելու համար կարելի է ոտնատակ տալ Ճշմարտությունն ու հայոց արժա-նապատվությունը՝ Գրողներից, Եկեղեցու սպասավորներից եւ առհասարակ միջոցառման ներկաներից մեկնումեկը ինչո՞ւ չկարողացավ տե-ղում բարձրաձայնել, թե տրամաբանակա՞ն է, որ դպրության հատուկ աստված (Տիր) ունեցած եւ այսօր էլ ունեցող հայությունը մինչեւ 5-րդ դարի սկիզբը դպրություն չունենար: Պետք է ենթադրել, որ Էրեբունին, Մեծամորը, Վան-Տոսպը, Գառնիի հիասքանչ տաճարը, հայոց մեհ-յանները եւ մինչ Աստվածաշունչ մատյանի թարգմանությունը Հայոց աշխարհում կառուցված քաղաքներն ու բյուրավոր մշակութային կոթող-ները կառուցել են ոչ-հայերը, մի գուցե այլմոլորակայինները՝ միշտ ըստ Լեւոն Անանյանի ու նրա նմանների «դատողության»…
Լա՛վ, մի կերպ կարելի էր «ըմբռնումով» մոտենալ Օշականում Լեւոն Անանյանի‘ պահի թելադրանքով կատարած հաճոյախոսությանը ու անցնել, եթե սույն պարոնը դույզն ինչ նախանձախնդիր լիներ հայոց լեզվի նկատմամբ: Հանրապետությունում հայոց լեզուն ամեն վայրկյան հոշոտվում է, իսկ գրողների միությունը էշի ականջում քնած է կամ, երբեմն-երբեմն, թույլ նվնվոցներով է արտահայտում իր դժգոհան-քը: Վերեւը նշեցի Անանյանի ու նրա ղեկավարած միության, շատ մեղմ ասած՝ թույլ հակադարձությունը ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վե-րաբացելու դավաճանության: Մի կողմ թողնենք նաեւ այն անընդունելի փաստը, որ ՀԳՄ շենքի ձախ կողմում ծվարած «Նավզիկե» սրճարան թե բարի ցուցանակում բացակայում է հայերենը:
Բերեմ Լեւոն Անանյանի «նվիրյալ հայկականության» եւ «հայ գրողի առաքելության» վերջին ապացույցներից մեկը:
Այս ամսի սկզբին, երբ մի գրողի հանդիպելու համար մտնում էի Գրողների տուն, մուտքի աջին ցցված մի ցուցանակի վրա կարդացի գովազդ, թե Հայաստանի Գրողների միության շենքի 4-րդ հարկում գործում է ՀՀ քաղաքացիների համար՝ Green Card-ի ձեւակերպումներ իրակա-նացնող մի գրասենյակ: Այսքանը կարծեք հերիք չէր, այդ ձեակերպումների մանրամասնությունները գրվել էին ռուսաց լեզվով:
Ահա՛ ձեզ հայոց լեզվից ու Մաշտոցից բարբաջող Լեւոն Անանյանի ու նմանների իսկական դեմքը:
Փակագծերում ասեմ, թե մի քանի տարի առաջ, երբ նույն շենքն էի մտնում սփյուռքահայ վաստակաշատ գրող ու հասարակական գործիչ Թորոս Թո-րանյանի հետ, նույն տեղում կարդացել էինք Green Card-ի գովազդը՝ թղթի վրա: Սփյուռքահայ գրողը, անհունորեն վրդովված, գոռաց «Ծո՛, Գեւո՛րգ, այս ի՞նչ խայտառակություն է», ու իր ձեռքով պատառոտեց այդ զազրելի գրությունը:
Իսկ ի՞նչ անեի ես՝ տեսնելով Green Card-ի գրասենյակի՝ այս անգամ արդեն երկաթե ցուցանակի վրա ներկով տպված գովազդը: Բավարարվեցի ցուցանա-կի վրա կպցնելով միշտ հետս եղող մի թղթիկ, որը հիշեցնում է, թե ըստ ՀՀ Սահմանադրության ու օրենքների, ՀՀ պետական լեզուն հա-յերենն է, որն սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Բարձրանալով 4-րդ հարկ, ճնշումս անօրինակ բարձրացած, ամո-թանք տվեցի ՀԳՄ անդամներին, այդ թվում՝ ՀԳՄ քարտուղարներից Հովհաննես Գրիգորյանին՝ այս սրբապղծության համար, պահանջելով անհա-պաղ դո՛ւրս շպրտել արդեն արյունաքամված ՀՀ-ից արտագաղթին նպաստող գրասենյակը միության շենքից, որտեղ մուտք են արել հայոց մեծա-մեծներից շատերը, այսուհետ չպղծել այդ շենքը նմանօրինակ աղտեղություններով, խոստանալով այս խայտառակության մասին տեղեկացնել ողջ հայությանը (արդեն տեղեկացրել եմ Թորոս Թորանյանին, իսկ այս հրապարակումով իմաց եմ տալիս ողջ հայության), որպեսզի ՀԱՅ մարդիկ տեսնեն, թե Հայաստանի Գրողների միության այսօրվա ղեկավարը ինչպիսի «հայ» է…
Արաբերենում կա մի նշան՝ «շադդե» անունով, որ երբ տեղադրվում է որոշակի տառի վրա՝ այդ տառի հնչյունը կրկնվում է (օրինակ՝ Սադդամ, Բաշ-շար):
Այս հրապարակման վերնագրի հարցադրման ճիշտ պատասխանը կարելի է ստանալ «շադդե»-ի նշանը դնելով «մտավորական» բառի 1-2 բաղաձայն տառերի վրա…

Գեւորգ Յազըճյան
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

Նպաստե՛ք հայության ինքնաճանաչողությանը

4 Մայիսի, 2011

Լուսանցք
30.04.2011

Դիտարկում եւ առաջարկ -Մեր մայրաքաղաքի փողոցների անվանումների մասին

Մայրաքաղաքում աչքի խփող բացասական երեւույթների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում փողոցների զգալի տոկոսի անունների եւ բազմաբնակարան շենքերի մեծագույն մասի համարների բացակայությունը: Սա շատ տհաճ ազդեցություն է գործում հատկապես սփյուռքահայ զբոսաշրջիկների, ՀՀ մյուս բնակավայրերի բնակիչների եւ, ոչ քիչ դեպքերում, Երեւանի տվյալ շրջանի հետ քիչ առնչություն ունեցող մայրաքաղաքացիների վրա, որոնք մեծ դժվարություն են կրում գտնելու իրենց փնտրած փողոցը եւ շենքը: Երբեմն նույնիսկ տասնամյակների փորձառություն ունեցող տաքսու վարորդներն են անճրկում……
Երեւանի քաղաքապետարանին առաջարկում ենք անհապաղ ձեռնարկել այս թերության վերացման, որը պատիվ չի բերում որեւէ գավառական քաղաքի, ուր մնաց՝ հայոց պետության մայրաքաղաքին:
Միաժամանակ առաջարկում ենք զուգահեռ իրականացնել եւս մեկ միջոցառում, որի դաստիարակչական բնույթը կասկածից դուրս է: Դրան հանդիպել եմ մի շարք օտար երկրներում, այդ թվում՝ արաբական Արեւելքում՝ Դամասկոս, Հալեպ եւ այլն: Խոսքը յուրաքանչյուր փողոցի/պողոտայի ծայրամասերում ու խաչմերուկներում եւս մեկ ցուցանակի տեղադրման մասին է՝ տվյալ փողոցի/պողոտայի անվան կողքին կամ ներքեւում (խնայողության համար կարելի է համատեղել երկու ցուցանակները), որտեղ մի քանի բառով նշված լինեն տվյալ անվան տիրոջ (պետական, մշակութա-յին, ռազմական գործչի, պատմական իրադարձության եւ այլն) ինքնությունը կամ վաստակը ու ապրած/տեղի ունեցած ժամանակաշրջանը/տարեթիվը: Օ-րինակ, կարելի է տեղադրել այսպիսի ցուցանակներ. «Մարշալ Հովհաննես Բաղրամյան, անվանի զորահրամանատար, 1897-1982», «Ալեքսանդր Ման-թաշյան, նավթարդյունաբերող, բարեգործ, 1842-1911»: Օտարազգիների դեպքում կարելի է ավելացնել նաեւ ազգությունը, օրինակ՝ «Ֆրիդյոֆ Նանսեն, նորվեգացի գիտնական, մեծ հումանիստ, 1861-1930»:
Ի դեպ, ավելորդ չեմ համարում շեշտել, որ հարկավոր է նշել մարդկանց լրիվ անունը՝ հայերիս մոտ ընդունված անուն-ազգանվան տեսքով (ոչ թե «Մարշալ Բաղրամյան», այլ՝ «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», ոչ թե «Նալբանդյան», այլ՝ «Միքայել Նալբանդյան»), բոլոր դեպքերում խուսա-փելով հայրանվան նշումից՝ եթե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դա առավելաբար ռուսերին է հարիր, բայց հայերիս՝ երբեք: Նկատել տամ նաեւ այն, որ պետք է նշել ռազմական, գիտական ու եկեղեցական գործիչների կոչում/տիտղոսները եւ վերացնել կրկնակի սեռական հոլովի գործա-ծությունը, որոնց երբեմն հանդիպում ենք ինքնագործունեությամբ զբաղված խանութատերերի կամ ուրիշ տնտեսավարողների պարագայում (ոչ թե «Նալբանդյանի փողոց», այլ՝ «Միքայել Նալբանդյան փողոց», ոչ թե «Աճառյան փողոց», այլ՝ «Ակադ. Հրաչյա Աճառյան փողոց», սակայն՝ «Մեսրոպ Մաշտոցի պողոտա», «Կոմիտաս վարդապետի պողոտա», «Կորյունի փողոց», «Մխիթար Հերացու փողոց» եւ այլն):
Համոզված եմ, որ նման բարեկարգումների իրականացումը կնպաստի հայության ինքնաճանաչողությանը, որը հզոր զենք է թշնամիներով ու անբարյացակամներով շրջապատված մեր հանրապետության բնակչության համար: Նման պարագայում կբացառվեն «Արդյոք ովքե՞ր են» հեռուստածրագրով մի անգամ իմ տեսած խայտառակությունը, երբ մի պատանու ցույց տվեցին Կոմիտաս վարդապետի լուսանկարը, ում նա չճանաչեց, իսկ կողքից մեկի հուշելուց հետո ասաց. «Իյա՜, Կոմիտասը էս մա՞րդն ա: Չգիտեմ նա ով ա, ինչ ա, բայց գիտեմ էն, որ մեր բնակարանը Կոմիտասի վրա ա»…

Գեւորգ Յազըճյան

Պտույտ մը Երեւանին մեջ… սփյուռքահայի աչքերով — Գեւորգ Յազըճյան

4 Մայիսի, 2011

Լուսանցք
30.04.2011

Դիտարկում եւ նկատողություն -Խնդիրների մեջ՝ խնդիրները չե՞ն տեսնում
Նորից երեւանյան երթուղային տաքսիների ցուցանակների մասին1

ՀՀ լրատվամիջոցներից տեղեկացա, թե Երեւանի քաղաքապետարանի փոխադրանու վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ապրիլի 22-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին: Պր. Նավասարդյանը ներկայացրել է իր ղեկավարած վարչության՝ երեւանյան ավտոբուսների եւ միկրոավտոբուսների աշխատանքի դիտարկման արդյունքնե-րը: Նա հայտնել է, թե ինքն անձնապես «հաճախ» օգտվում է հասարակական փոխադրանու այս տեսակներից՝ «նաեւ անձնապես խնդիրները տեսնելու համար»:
Սույն մամուլի ասուլիսի վերաբերյալ լրատվամիջոցների անդրադարձներում չհանդիպեցի նրան, ինչն ինձ մտահոգում էր: Շատ հավանաբար, ասուլիսի ընթացքում դրան նույնիսկ հեռավոր ակնարկով իսկ անդրադարձ չի եղել, քանի որ երեւի անիմաստ են համարել խոսել այդ մասին՝ խորհելով, թե «դա ինչ բան է, որ նույնիսկ արժե մտածել այդ մասին»:
Խոսքս վերաբերում է հիշածս փոխադրամիջոցների ցուցանակների լեզվին:
Տարիներ առաջ դիմել էի Երեւանի քաղաքապետարանի փոխադրանու վարչությանը՝ երթուղային տաքսիների ցուցանակներում նշվող տեղանուն-ների հարցով: Արդարեւ, այդ ցուցանակներում վխտում էին ամեն տեսակի շեղումներ՝ հայատառ ժողովրդական անվանումներ՝ Վստրեչ, Մոնումենտ, Բանգլադեշ, 3-րդ մաս եւ այլն, վաղուց անվանափոխվածներ՝ ԳՈՒՄ, կինո Ռոսիա (հանդիպում էին նաեւ կինո Ռասիա տեսքով), Ծերեթելի, Ջափարիձե եւ այլն, կյուրեղատառ ռուսերեն տեղանուններ, տառասխալներով գրություններ… Ի պատիվ քաղաքապետարանի նշածս վարչության աշխատակիցների, դիմում-առաջարկությանս շտապ արձագանքեցին, եւ Լեզվի պետական տեսչության հետ գործակցաբար՝ կարգավորեցին այս ոլորտը: Միաժամանակ, ցուցա-նակներում հայտնվեց Երեւանի պաշտոնական զինանշանը, ինչը ինձ միայն բավականություն պարգեւեց: Դա նաեւ նշանակում էր, որ տվյալ փոխադրա-միջոցի ցուցանակը անցել է քաղաքապետարան-ԼՊՏ փորձաքննությունը, համապատասխանեցվել ՀՀ լեզվական օրենսդրության պահանջներին:
Սակայն ժամանակի ընթացքում այս ոլորտում եւս վերստին գլուխ ցցեց հակահեղափոխությունը, որը մեզանում անպայման զուգորդվում է օտարամոլության ախտին: Նորից հայտնվեցին «Բանգլադեշները», «Մոնումենտները», «Ռոսիա»-«Ռասիաներն» ու մյուսները, ընդ որում՝ նրանց մի մասը նորից կյուրեղատառ ռուսերեն կամ լատինատառ, ինչը հայերենի (իսկ հայերենը լինում է միայն եւ միայն մեսրոպատառ)՝ իբրեւ ՀՀ պետական լեզվի բացառիկ իրավունքի կոպիտ ոտնահարում է… Ցավս մեծացնում է այն, որ այս՝ դարը անցած ու ամոթալի, երբեմն նաեւ՝ ոչ հայերեն անվանումները հայտնվել են մայրաքաղաքի զինանշանի կողքին: Արդյո՞ք սա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանի փոխադրա-նու վարչության այսօրվա պետն ու աշխատակիցները տեղյակ են նման, մեղմ ասած, ապօրինությանը ու աչք են փակում՝ եղածը «մանրուք» համարե-լով: Պր. Նավասարդյանը այս փոխադրամիջոցներից օգտվելիս ուշադրություն չի՞ դարձնում մայրաքաղաքային ավտոբուս-միկրոավտոբուսների ցուցանակներին ու դրանցում տեղ գտած լեզվական խախտումներին:
Ինձ վրդովեցնում է նաեւ այն փաստը, որ նույնինքն քաղաքապետարանի կառույցում գործող անվանակոչումների հանձնաժողովի որոշումնե-րով անվանափոխված փողոցների եւ մայրաքաղաքային ուրիշ վայրերի հին անունները շարունակում են օգտվել գաղութատիրոջ իրենց «իրա-վունքից»: Քաղաքապետարանի աշխատակիցներին ու մասնավորաբար քաղաքապետին եւ նրա տեղակալներին պե՞տք է արդյոք հուշել, որ քաղաքապետարանի հիշյալ հանձնաժողովի որոշման չկիրառումը վարկաբեկում է քաղաքապետարանին, քաղաքապետին ու նրա տեղակալներին, քանի որ, իմ համոզ-մամբ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների օրենքները, որոշումներն ու իրավական ամեն բնույթի ակտերը կայացվում են կիրա-ռելո՛ւ եւ ոչ թե արխիվները կամ աղբանոցները համալրելու կամ վերամշակման հանձնելու (մակուլատուրա) համար…
Նորից ահազանգելով այս անընդունելի իրողության մասին, դիմում եմ Երեւանի քաղաքապետարանի փոխադրանու վարչությանը ու անձամբ քաղաքապետին՝ վերստին կարգավորելու մայրաքաղաքում գործող երթուղային տաքսիների ցուցանակների լեզուն եւ խստիվ հետեւելու այդ ցուցանակների պատշաճ լեզվի ու տեսքի պահպանումին: Նախընտրելի է այս հարցում գործակցել Լեզվի պետական տեսչության հետ:
Հարյուրերորդ թե հազարերորդ անգամ հիշեցնեմ, որ հայոց լեզվի անաղարտության պահպանումը օրենսդրական պարտավորություն է:

Գեւորգ Յազըճյան
Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ

Հ. Գ.
1. Չեմ հասկանում, թե ինչո՞ւ չեն օգտագործում «փոխադրանի» եւ «դիտարկում» հայերեն բառերը, այլ՝ օտարամուտ «տրանսպորտ»-ն ու «մոնիտո-րինգ»-ը:
2. Ընթերցողներից խնդրում եմ մայրաքաղաքային փոխադրանու լեզվական խախտումների համար մշտապես անհանգստացնել պր Հ. Նավասարդյա-նին՝ գրելով նրա էլեկտրոնային փոստի հասցեին՝ henrik.navasardyan@yandex.ru :

1 Հեղինակեցի 17 Ապրիլ 2011-ին ու 19 Ապրիլ 2011-ին շարուածքը յանձնեցի «Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրութեան: Վերստին լրա-մշակեցի 25 Ապրիլ 2011-ին ու 26 Ապրիլ 2011-ին շարուածքը յանձնեցի «Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրութեան: