Archive for the ‘Գլոբալիզացիա’ Category

Ու՞մ զինվորներն են դառնում հայ մանուկները

7 Մայիսի, 2010


Հակոբ Սանասարյանի հեղինակությամբ լույս է տեսել “Հայոց եկեղեցու պատմությու՞ն, թե՞ հուդայականության եւ սիոնիզմի ձեռնարկ” գիրքը: Գրքի առաջին հրատարակության սպառումից հետո անմիջապես երկրորդ հրատարակումն է եղել:
Գրքի հեղինակը մտահոգված է, որ “ՀՀ հանրակրթական դպրոցի 4-10-րդ դասարաններում դասավանդվող “Հայոց եկեղեցու պատմություն” առարկայի անվան տակ իրականում քարոզվում են հուդայական եւ քրիստոնեական կրոններ”: Այդ մտահոգությունը Հ. Սանասարյանը ներկայացնում է հանգամանալից մեջբերումներով եւ դրանց վերլուծություններով:
Իսկ վերլուծություններից հետո, ամփոփման բաժնում Հ. Սանասարյանը նշում է, որ “դասագրքի հեղինակները մի յուրահատուկ երկյուղածությամբ ու ակնածանքով են շարադրում հրեա ժողովրդի պատմությունը եւ, ընդհանրապես, Իսրայելի մշակույթին վերաբերող նյութերը, երբեմն էլ հօգուտ հրեա ժողովրդի, աստվածաշնչյան հորինվածքները ձեւափոխելով ու գունազարդելով: Փաստորեն, հայ մանուկներին փորձում են դարձնել հուդայականության զինվորներ, այսինքն՝ զինվորներ, որոնք կերտում են սեփական կորուստը… Հայոց ազգային հավատը ոչնչացվեց ավելի քան 1700 տարի առաջ, իսկ դրան փոխարինած օտար ու քայքայիչ գաղափարախոսությունը մարմնավորող կառույցն առ այսօր կոչվում է Հայոց եկեղեցի: Այժմ էլ փորձում են նույն ճակատագրին արժանացնել Հայոց դպրոցին. անվամբ… Հայոց, սակայն իրականում ապազգային…”: Այնուհետեւ հեղինակը պետական պատասխանատու այրերին եւ մտահոգ մարդկանց կոչ է անում. “Դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում դասավանդվող այս առարկան պետք է ենթարկվի մանկավարժության տրամաբանությանն ու ոգուն: Իսկ իրական մանկավարժությունը կոչված է մարդուն հասու դարձնել կյանքի բնականոն զարգացումը, ինչպես նաեւ էթնիկական առանձնահատկության պահպանումը, այն դեպքում, երբ “Հայոց եկեղեցու պատմություն” առարկան ոչ գիտական գիտելիքներ է մատուցում”: Ըստ հեղինակի, այդ առարկայի դասավանդումը եւ ապա դասագրքերը գիտական ու հասարակական համակողմանի քննարկման նյութ պետք է դարձնել, “թե չէ ինչ հիմնավորմամբ ու իրավունքով, մի քանի անհատների (անկախ նրանց գրաված դիրքից) ցանկությամբ, դպրոց է մտնում հակամանկավարժական եւ մարդու միտքը խեղող այդ առարկան”:
Հիշեցնենք, որ “Լուսանցք”-ի էջերում մի քանի անգամ արդեն իսկ ներկայացվել են հիշյալ դասագրքերից մեջբերումներ ու վերլուծություններ:

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 148 մայիսի 7-13, 2010թ.

“300 միլիոնին ղեկավարում են 3 հազար սիոնիստներ”

7 Մայիսի, 2010


… Երբ վերջապես մի օր սկսենք համախմբված աշխատել ու իսկապես հասկանանք, թե ինչ ասել է մեկ լեզու, մեկ հայրենիք, մեկ մշակույթ, մեկ անցյալ ու մեկ ապագա եւ գնանք Վանը տուն բերելու, հայ մասոնները գալո՞ւ են մեզ հետ:
Թալաաթ ու Զոհրապ: Մասոն Թալաաթը սպանեց “աղբարիկ” Զոհրապին: Պատմությունից ոչ մի բան չենք սովորում: Մե՛ղք: Թուրք մասոնը մի րոպեում վերադառնում է իր վայրենի ցեղին բնորոշ, հատուկ նկարագրին եւ մոռանում է հայ աղբարիկին, իսկ հայ մասոնը գնում է Ստամբուլ՝ շնորհավորելու թուրք աղբարիկի քաջագործությունը:
Հայի այս տեսակը հայի արյուն չունի, անունո՛վ հայ է: Հայը թուրքին աղբարիկը չի կարող լինել:
Մեծ բանաստեղծն ասել է.
“Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք
Թող ողջ աշխարհ հայուն կարդա նախատինք”:
Կարդո՜ւմ են, սիրելի՛ Ավետիս Ահարոնյան: Ծիծաղո՜ւմ են մեր դիտավորյալ անկարողության վրա:
Տեսեք թե ինչ է ասում Հայաստանի հուդա-մասոնական Մեծ օթյակի Մեծ վարպետ, հուդա-մասոն Քրիստափոր Սահակյանը.
… Ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը վերջապես հնարավորություն ունեցան Հայաստան տեղափոխելու այս ջահը, օծելով Հայաստանի մասոնական Մեծ օթյակը 30 հուլիս 2002-ին: … Այսօր հուդա-մասոնական “Լույսը” շողում է Հայաստանի վրա: …Մենք, բոլորս որպես անդամներ Հայաստանի հուդա-մասոնական Մեծ օթյակի՝ հանձնառու ենք կառուցելու “Լույսը”՝ որպեսզի շողա Հայաստանի վերեւ եւ որպեսզի կիսենք այս “Լույսը” ուրիշների հետ…”: (“Արարատ” շաբաթաթերթ) Այդ ուրիշը, վստահաբար, թուրքն է:
Հայի այս տեսակին պետք է վտարե՛լ Հայաստանից: Այս կերպարը մեր ազգի թշնամին է: Եվ այս բոլորը, օրը ցերեկով, պետության աչքի առաջ ու թերեւս նրա հովանավորությամբ ու աջակցությամբ: Հոյակա՜պ է……
Ասում են, թե չես կարող կաթողիկոս, պատրիարք, նախագահ, նախարար, նույնիսկ թագավոր լինել՝ եթե մասոն չես:
Մի օր Անթիլիասի եպիսկոպոսներից մեկին հարցրի.
— Կաթողիկոսը մասո՞ն է:
— Այդ մեկուն չեմ կրնար պատասխանել,- պատասխանեց:
Եթե մասոնությունը մի լավ բան է, ինչո՞ւ չեն բացահայտում նրա օրենքները, ծրագիրն ու նպատակը, ու ամեն բան անում են գաղտնի, թաքուն, ծածուկ, մատիկներով:
Զարմանալին այն է, որ այլեւս չեն վախենում կամ չեն ամաչում ասելու, որ իրենք մասոն են:
Մասոնների համար Քրիստոսը Աստված չէ, Մուհամմեդն ու Բուդդան՝ միայն մի քիչ խելոք մարդիկ են: Ըստ Գերի Կահի՝ մասոնները սատանայապաշտ են, սատանային են հավատում:
Ըստ մասոնների՝ իրենք հավատում են Տիեզերքի Մեծ Ճարտարապետին:
— Իսկ էդ ո՞վ ա:
Բնական է, չէ՞, հարցումը:
Ես ձեզ մի քիչ գիտությունից խոսեմ, հետո կորոշենք` թե ո՞րն ի՛նչ է:
Արեւը Ծիր Կաթին համաստեղության ծայրամասերին դեգերող մի ռեակտոր է, ուր ատոմը կանոնավորաբար ճեղքվում է: Մեր համաստեղությունը բաղկացած է 100 միլիոն աստղերից: Մեր տիեզերքում մեկ միլիարդ համաստեղություններ են շրջում: Մյուս տիեզերքներո՞ւմ՝ չգիտեմ որքան. ոչ ոք գիտի դեռ:
Արեւից 1000 անգամ մեծ աստղեր կան:
Արեգակը 5 միլիարդ տարեկան է: 5 միլիարդ տարի էլ կարող է շրջել համաստեղության կենտրոնի շուրջը, երբ սկսելու է այնքան տաքանալ ու մեծանալ, որ կլանելու է մոտիկ մոլորակներին ու փոքրանալով վերածվելու է մի աննշան կետի՝ տիեզերքի պարապության մեջ:
Մարդկությունը, մինչ այդ, նոր օթեւաններ պիտի որոնի:
Պիտի ճամփորդենք մտքի՞, թե տեսողության արագությամբ: Իսկ նյո՞ւթը… Պիտի վերածվենք աստվածների՞…
Արիստոտելն ասել է. “Աստվածներն էլ սիրում են կատակել”:
Տիեզերքի մեջ կատարվում են անհավատալի, աներեւակայելի գործընթացներ:
Արեւներ պտտվում են իրար շուրջ: Հսկա աստղեր տրաքվում են եւ վերածվում սեւ խոռոչի, որոնք կլանում են աստղերին, նույնիսկ լույսին:
Միլիոնավոր աստիճանների տաքություն, անհավատալի ցրտություն:
Կարողացա՞ մի բան հասկացնել: Ո՞ր ճարտարապետը կարող է ստեղծել այս բոլորը: Ամերիկացի աստղագետ Կարլ Սագանն ասում է. “Եթե ուզում ես ոչնչից կարկանդակ պատրաստել, նախ պետք է տիեզերքն ստեղծես”:
Երեւի ա՞յս են ուզում փաստել մասոնները:
— “Մասոններն էլ միջոց են” մութ ուժերի համար,- ասում է Կահը:
Վերջապես՝ ովքե՞ր են այդ մութ ուժերը:
Ամերիկացինե՞րը: Ո՛չ: Մեղք է ամերիկացի ժողովուրդը: Լավագույն պարագային՝ ոչխարի մի տեսակ է նա: Տուն-գործ, գործ-տուն, գարեջուր ու սեքս: Սա՛ է ամերիկացին: Մտահոգությո՞ւն: Անշուշտ ունի: “Որքա՞ն փող ես սարքում”:
Ամերիկացիները 15 տարի պատերազմեցին Վիետնամի դեմ, բայց քարտեզի վրա չգիտեն այդ երկրի տեղը:
Այսօր Բաղդադում ամերիկացի լրագրողը հարցնում է.
— Վերջապես մեկը պիտի ասի՞ ինձ, թե այս երկրի անունը Իրա՞ք է, թե՞ Իրան:
Ամերիկացի զինվորը տարիներով մնում է Գերմանիայում, բայց չգիտի, թե դա ո՞ւր է: Ինքնաթիռ դնում եւ ուղարկում են: Զինվորը գիտի, թե ինքն Ամերիկայում է եւ ոչ թե Գերմանիայում:
Այդպե՛ս է ուզում սիոնիզմը: 300 միլիոնին ղեկավարում են 3 հազար սիոնիստներ:
Այսօր ԱՄՆ-ում կապիտալիզմ չէ՛, ստրկությո՛ւն է: Մե՛ղք է ամերիկացի գյուղացին, բարի ժողովուրդը:
Լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Ուալիդ Ջումբլատն ասում է.
— Է՛շ ամերիկացի, որ արջի նման մտավ Բաղդադ:
Ո՛չ: Այդպես չէ: Ճի՞շտը:
— Էշ ամերիկացուն արջի նման տարան Բաղդադ:
Ի՞նչ գործ ունես Բաղդադում, ա՛յ տխմար: Քանի՞ երկիր պիտի գրավես: Ինչպե՞ս:
Հանգիստ ապրում ես: Ի՞նչ ես ուզում: Վայելի՛ր կյանքը, ա՛յ Ապուշ:
Ոչ մի կապ գոյություն ունի երկուքին միջեւ. Արեւելքն ապրում է անցյալում, իսկ Արեւմուտքը՝ ապագայում:
Գրիգորիս ծ. վարդապետ Բալաքյանն իր “Հայ գողգոթան” գրքում գրում է.
— Իսլամներու մարգարեն՝ Մուհամմեդը, արաբ ամբոխը պատերազմի մղելու համար, ճակատագրի վարդապետությունը հնարած էր, եւ Ղուրանին մեջ իր հրեա անձնական քարտուղարին գրիչով գրել կուտար. “Եթե ճակատագրով այսինչ օրը, այսինչ տեղը մեռնիլ որոշված է, ռազմաճակա՞տ երթաս թե՞ տունը մնաս, նույնն է, մահը պիտի գա գտնէ քեզ: Ուստի, լավ է կրոնի կամ “ջիհադի” համար սուրբ պատերազմի երթաս ու մեռնելով շեհիդ՝ նահատակ ըլլաս”:
Ճակատագրի վարդապետության հավատացողն ու ոչ մի բանի չհավատացողը: Ինչպե՞ս կարելի է մեկտեղել այս երկուքին:
Իսկ հիմա ուզում են Մեծ Միջին Արեւելք սարքել: Ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ Եվրոպական Միությունը կոչ են անում արագացնել Մեծ Միջին Արեւելքի գոյառումը: Մի իսլամ երկիր՝ Մարոկկոյից մինչեւ Պակիստան, Լիբանանը՝ մայրաքաղաք:
Իսրայելը ի՞նչ պիտի լինի: Սիոնիզմի համար՝ ո՛չ մի հարց: Իսրայելում ապրող 2 միլիոն հրեաներին, ինչպես որ բերին, այնպես էլ կտարածեն աշխարհով մեկ:
Հենց նույն մութ ուժերի տարածաշրջանները:
Մութ ուժը սիոնիզմն է:
Աշխարհի տնտեսությունը ո՞վ է տնօրինում:
Աշխարհի քաղաքականությունը ո՞վ է ղեկավարում:
Օգտագործում են մասոնականությանը՝ մարդկությանը միահավատություն կամ անհավատություն պարտադրելու, ապա եւ նրան ամբողջությամբ ստրկացնելու համար:
Այսինքն՝ 1000 տարի պատերա՞զմ:
Ո՞վ պիտի օգտվի այս բոլորից: Նա, ով լուռ ու կազմակերպված սպասում է առիթին:
Մենք, որպես հավաքականություն, մեծ զրո ենք, որպես անհատ՝ կես հանճար, որպես խումբ՝ հոյակա՛պ: Փա՞ստ: Կարդացեք…

Համարակալումը որպես գլոբալացման միջոց
Մարդկության համընդհանուր համարակալումը դեպի գլոբալացումը տանող հիմնական քայլերից մեկն է: Գլոբալացումը դեմ է դեմոկրատիային, ազատամտությանը, ազգային մտածելակերպին եւ հայրենասիրությանը: Դրանց փոխարեն, գլոբալացված աշխարհում բոլոր մարդիկ պետք է համարակալվեն եւ լինեն ամբողջական, համապարփակ հսկողության տակ: Համարակալումը կատարվում է հիմնականում Համաշխարհային բանկի գումարներով, որն աշխարհը գլոբալացնող կառույցներից մեկն է: Հայաստանում մարդկանց համարակալումը սկզբում անցկացվում էր կամավոր, իսկ այժմ այն գործնականում կատարվում է պարտադիր կերպով, առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու եւ առանց հանրաքվեի: Համարակալման օրենքն ընդունվել է չընտրված, գլոբալիստական ուժերի կողմից նշանակված խորհրդարանի կողմից: Այն տպավորությունն է, որ խորհրդարանի առաքելությունն է ընդունել ապազգային օրենքներ, այդ թվում՝ համարակալման վերաբերյալ օրենքը, վաճառել ազգային հարստությունները:
1917թ.-ին, երբ Լենինը եւ բոլշեւիկյան խունտան փորձում էին գլոբալացնել կամ “կարմրացնել” ամբողջ աշխարհը կեղծ մարքսիստական լոզունգներով, ինչպիսին էր “Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք”-ը, այն ժամանակ մարդկանց բաժանվեցին սովետական անձնագրերը: Նույնիսկ գրվեցին պոեմներ այդ անձնագիրը փառաբանելու նպատակով: Եվ ի՞նչ եղավ անձնագրերի բաժանումից եւ մարդկանց ըստ իրենց հասցեների գրանցելուց հետո: Ուղղակի իջեցվեց երկաթե վարագույրը, ստեղծվեց ազգերի մի մեծ բանտ, որտեղ թույլ ազգերն ընդհանրապես վերացան աշխարհի երեսից, այլախոհները, շատ մտավորականներ եւ մեծահարուստները “կոնտրա” եւ “կուլակ” մակդիրներով աքսորվեցին, հարստահարվեցին կամ գնդակահարվեցին: Սովետական գլոբալացման արդյունքում հարյուրաւոր ազգեր տվեցին միլիոնաւոր զոհեր: Ոչ ոք մի տեղ չէր կարող թաքնվել այն նույն անձնագրի պատճառով:
Այսօր էլ փորձում են ստեղծել համաշխարհային ամբողջատիրական բռնատիրական համակարգ, որտեղ ժողովրդի կամքը հաշվի չի առնվելու, երկրների իշխանությունները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու՝ հատուկ առաջադրանքներ կատարելու համար: Այսօր այն բոլոր հայ պատգամավորները, մեծահարուստները եւ իշխանավորները, որոնք կատարում են սեփական ժողովրդի համարակալման պատվերը, վաղը իրենք են դառնալու առաջին զոհերը, ինչպես դա եղավ 1917 եւ 1937 թվականներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, սթափվե՛ք, ընդդիմացե՛ք ստրկատիրությանը, պահպանե՛ք ձեր ինքնությունը, լեզուն, մշակույթը, հոգեւոր համոզմունքները եւ մարդկային աստվածատուր ազատությունը: Գլոբալացումը եւ մարդկանց համարակալումն անխուսափելի կամ բնական գործընթացներ չեն, ինչպես փորձում են ներկայացնել այսօրվա իշխանավորները եւ գլոբալիստներին ծառայող ուժերը: Կան ազատասեր ազգեր, որոնք մերժեցին համարակալումը, օրինակ, գերմանացիները, պորտուգալացիները, ճապոնացիները եւ բուլղարները: Հայը ճորտ չէ, Հայաստանը եւ աշխարհը վաճառքի ենթակա չեն: Ո՛չ համարակալմանը եւ գլոբալացմանը: Կեցցե՛ ազատ եւ անկախ Հայաստանը:

Հայաստանի հակագլոբալիստական միավորում
Փրկվելու միակ միջոցը՝ գաղտնի, թաքուն, ծածուկ Արմենիզմն է (Հայիզմը-խմբ.), բոլորի՛ մասնակցությամբ, բոլորի՛ն հրահանգով:
Այլապես… հասկացողին շատ բարեւ…

Հատված՝ Գերի Կահի “Աշխարհի գրավման ճանապարհին” գրքի (2006թ.)
թարգմանիչ Հակոբ Բոդրումյանի “Նախերգանք”-ից

“Լուսանցք” թիվ 148 մայիսի 7-13, 2010թ.

Ուղեղների լվացում… ապազգայինի հաստատմամբ

19 Փետրվարի, 2010


Մարդն ամեն ինչ կարող է ունենալ եւ իմանալ հենց բնությունից: Արարչության արդյունքները իրենց բազմազանությամբ եւ գունագեղությամբ, իրենց կարողություններով եւ իմաստով, իրենց ձեւով, չափով ու բովանդակությամբ կարող են դառնալ բնօրինակներ յուրաքանչյուր գիտա-տեխնիկական առաջընթացի եւ նորարարության համար: Հանճարներն ու տաղանդներն էլ հենց բնազգացողությամբ են դառնում այդպիսին` ապահովելով նաեւ ազգերի ու մարդկության առաջընթացը:

Մարդկային ուղեղի օրինակով, նմանությամբ էլ ստեղծվեցին էլեկտրոնային հաշվիչ (եւ ավելի բարդ) մեքենաները, որոնք նույնիսկ հիշողությամբ գերազանցեցին մարդու ուղեղին (համենայնդեպս առ այսօր), բայց դրանց աշխատանքը եւ զարգացումը ծրագրավորվում է նույն մարդու կողմից:

Իսկ այդ մեքենաների բնօրինակի-մարդկային ուղեղի աշխատանքն էլ սկզբում ձեւավորվել ու ծրագրավորվել է Արարչի՝ հավերժական ծրագրավորողի կողմից, իսկ այնուհետ այն աշխատել է որպես ինքնավերածրագրավորվող մեքենա: Լավագույնս ծրագրավորելու դեպքում մարդկային ուղեղը կդրսեւորի Տիեզերահասություն, կգնա Տիեզերական խորխորատները… դեպի Ամենայն Սկիզբը:

Նախնական-բնական ծրագիրը սահմանում է տեսակի վարքի կենսաբանական թելադրող բնազդ: Իսկ բնազդը սահմանում է արտաքին ազդակների կենսաբանական արձագանքի հիմունքներ՝ զգացողություն, ցանկություն եւ նման բաներ, այսինքն՝ ապրել, քաղց ու վտանգ զգալ, սեռական պահանջ եւ այլ ցանկություններ բավարարել եւ այլն:

Այսպես բնազդական պահանջմունքների բավարարման միջոցները նախապես սահմանվում են, իսկ սոցիալական վարքի չափանիշների ձեւավորումը կայանում է ըստ այլ, մի երկրորդ ծրագրի, որն առաջինի ազդեցությամբ մշակում է ուղեղն ինքը՝ ելնելով մարդուց դուրս արտաքին աշխարհից ստացած տեղեկությունների հանրագումարից:

Ազդելով տեղեկությունների վրա, իմաստալից ձեւով փոփոխելով այն` կարելի է կառավարել մարդու վարքը: Դրա վրա է, ասենք, կառուցվել մի պարզ երեւույթ՝ կենցաղային խաբեությունների մարտավարությունը:

Ինքնահաստատման բնազդով մարդն անկեղծորեն հավատում է, որ դատում է ինքնուրույն եւ ունակ է քննադատորեն վերլուծել, մշակել տեղեկություններ, տարբերել կեղծիքը ճշմարիտից եւ այլ իրավիճակներ: Դա հաճախ հանգեցնում է ամբարտավանության կամ մոլորության:

Եթե մարդը ծննդյան օրից կամ տեւականորեն գտնվել է որոշակի նպատակի ուղղված տեղեկատվության ներքո, ապա նրա գործելու հիշողության ծրագիրն աստիճանաբար տեղափոխվում է ենթագիտակցություն, ու այն փոխելը ծայրահեղ բարդանում կամ դառնում է անհնարին: Իսկ ենթագիտակցության մեջ ձեւավորվում է երեւույթների նկատմամբ վերաբերմունքի որոշակի կնիք, հանգուցալուծումների չափանիշային պատկեր, այլ չափորոշիչներ, որն էլ առօրյայում անվանվում է աշխարհայացք, աշխարհընկալում կամ հավատ, անառարկելի սկզբունք: Հավատ որոշակի անձնավորության (անձերի), պատմական անցուդարձի մի գնահատականի, ինչպես եւ որոշակի եզրահանգման (մտքի, գաղափարի, տեսության եւ այլն) նկատմամբ՝ անջատված իրական իմաստային բովանդակությունից:

Նման եզրաբանական հասկացությունների պաշտամունքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ մարդկանց մեծամասնությունը կորցրել է բնազգացողությունը եւ դեռ չի պատկանում մարդ բանականի-բնական տեսակին: Եթե բարոյական-բանական-բնական երրորդությունից նույնիսկ բարոյական-բանական տարրեր կան մարդու մեջ, ապա միեւնույնն է` անբնական մարդը հեռու է բնազգացողությունից…
Այդ անքննարկելի սկզբունքները ներդրված լինելով ենթագիտակցականում` պահպանվում են արդեն ոչ թե գիտակցությամբ, այլ զգացմունքային-հոգեբանական գործառույթով: Այդ պատճառով նշված սկզբունքների դեմ ցանկացած ոտնձգություն ոչ թե դատողական-վերլուծական ընդդիմախոսություն է առաջացնում մարդու մոտ, այլ մոտավորապես այս կարգի զգացմունքային արձագանքներ:

— Հարձակողական մեղադրանքներ՝ հակա-ինչ որ բանի մեջ:

— Չափավոր հորդորանք, որ այդ մասին խոսելու կարիք չկա:

— Արհամարական կեցվածք՝ ահա նորի՞ց այդ հակա-ինչ որ դավը:

— Կրքոտ ժխտում, որ դա լինել չի կարող, դա չափազանց հրեշավոր է եւ այլ պատճառաբանություններ:
Ենթագիտակցության մեջ անքննարկելի սկզբունքների վրա է կառուցված աշխարհընկալողական համակարգը, որը պիտի օժտված լինի տրամաբանական ներդաշնակությամբ, զերծ ներքին հակասություններից: Յուրաքանչյուր նոր փաստ ուղեղը կամ ներդնում է այդ համակարգի մեջ կանխակալ մեկնաբանմամբ ու գնահատմամբ, կամ վերոհիշյալ զգացմունքային արձագանքների միջոցով դեն է շպրտում: Այդ գործընթացն այլ կերպ կոչվում է ինքնախաբեություն, սեփական խիղճը հանգստացնելու ձգտում, ինքնաբավարարում:

Ավելին՝ իրականությանն անհամապատասխան ծրագրավորում ունեցող մարդը կարծես կուրանում է: Առաջանում է ոգեհարցությամբ զբաղվողներին հայտնի դրություն, երբ “ականջ ունի՝ չի լսում, աչքեր ունի՝ չի տեսնում”: Նման մարդը դատում է կեղծ, աննկատելիորեն իրեն ներարկված չափանիշներով, որոնք նրան դրդում են սխալ եզրահանգումների ու արարքների:

Իմանալով ուղեղի ծրագրավորման տեխնոլոգիան, կարելի է կառավարել ամբոխը նույնիսկ դրոշների կամ պաստառների գույների, զանգվածային “գունավոր” շարժումների, տարբեր հայտնի խորհրդանիշների` այլ բնորոշումների հետ ամենատարբեր ձեռնածությունների միջոցով:

Իսկ ինչպե՞ս կարելի է նվաճել ժողովուրդներին:

Հայտնի է, որ պատերազմով՝ “տաք” կամ “սառը”: Ներդրվելով մարդկանց մեջ, ներքին պառակտում առաջացնելով եւ իրար դեմ հանելով նրա մաս-բաղադրիչները: Ընդհարումից մնացած ու թուլացած մասին կարելի է արդեն տնօրինել ու ղեկավարել եւ հանգիստ պայքարել մյուս մասի դեմ:

Մասոնական օթյակներում սերտորեն ուսուցանվող գրքերում դա նկարագրվում է այսպես. “Ձեզ հարկավոր է ոչնչացնել դաշտով սլացող ձիերի երամակը: Առաջարկվում է 2 տարբերակ: Մի լավ, թարմ ու չհոգնած ձի հեծած հասնել երամակին ու անցնել նրա գլուխ: Առաջատար դառնալուց հետո, երամակն աստիճանաբար ուղղել դեպի անդունդը եւ վերջին պահին դուրս գալ երամակից: Եթե մոտակայքում անդունդ չկա, ուղարկում եք 2 հեծյալ, որոնք երամակը համատեղ են առաջնորդում: Որոշ ժամանակից հետո նրանք աստիճանաբար սկսում են բաժանվել տարբեր ուղղություններով` իրենց հետեւից տանելով երամակի մասերը: Դրանք բավականաչափ հեռացնելով իրարից` նորից շրջում ու տանում են ճակատային ընդհարման: Ընդհարումից մի քայլ առաջ 2 հեծյալներն էլ թեքվում են մի կողմ եւ միասին կողքից հրճվանքով դիտում են ընդհարումն ու շնորհավորում միմյանց”:

…Մեր առօրյայում ներշնչվում է մարդուն, թե նա ապրում է աշխարհի ամենաարդարացի կարգերում, ենթադրենք՝ ինչպես սոցիալիզմում: Կարեւոր չէ, որ կարգերը հիմնված կլինեն արտատնտեսական հարկադրանքի վրա, որպիսիք հենց նույն գաղափարախոսների կողմից բնորոշված է որպես ֆեոդալիզմ կամ կապիտալիզմ: Կարեւոր չէ նաեւ, որ վերջին երկուսի հիմնական հատկանիշներից մեկը՝ մասնավոր սեփականությունը, բացակայում է: Սեփականությունը նրանն է, ով իրական հնարավորություն ունի այն տնօրինելու, շահույթը բաշխելու: Կարեւորն այն է, որ սոցիալիզմի եզրաբանական սահմանումը ներդրված է ամբոխի ենթագիտակցական մակարդակով, որպես անառարկելի սկզբունք, որի քննադատությունն ընկալվում է որպես սրբապղծություն, որպես հրաժարում մարդասիրական ու ազգային գաղափարներից: Այսօր նույն գաղափարախոսների մի մասը այդ սկզբունքները թեքում է էլ ավելի աջ եւ հայտարարում, թե ներկա սերունդը կապրի կապիտալիզմի օրոք՝ նոր քարոզների շարանով: Մյուս մասը պատասխանում է, որ չի կարելի նահանջել սոցիալիզմի սկզբունքներից…

Բայց միեւնույնն է… հաղթում է բնական օրինաչափությունը: Իսկ մինչ այդ ոչնչացված հին “տերերի” թափուր տեղն անմիջապես զբաղեցնում են նոր տերեր, որոնց կեղծ եւ անբնական սկզբունքները պաշտպանում են (հաճախ այլազգի) նոր տերերին, նրանցով ինտերնացիոնալիզմ ու անդեմ “մարդու իրավունքներ” են քարոզվում: Այսպես պատճառաբանվում է՝ իբր ի՞նչ տարբերություն, թե որ ազգի ներկայացուցիչն է քեզ ղեկավարում… մարդ է:

Տառացիորեն նույնն արվում է հոգեւոր բնագավառում: Քրիստոնեությունը “դարձրել” են ազգային կրոն եւ ազգային արժեքների ու հավատի պաշտպանությունը համարվում է ընդվզում “ազգային” կրոնի դեմ…
Ազգային մշակույթը, հավատալիքները, աշխարհընկալումը նենգափոխվում են կեղծիքով, որն անխուսափելիորեն հանգեցնում է հոգեւոր զինաթափման եւ ստրկության: Իսկ երբ գալիս է տասնյակ ժողովուրդների՝ մեկ խառնախմբի մեջ շահագործելու ժամանակը, հայտարարվում է նույնիսկ աթեիզմ, ինչը լուծարում է այս բնագավառների իրենց իսկ նախորդ հորինվածքները:

Միայն ժողովուրդների մտավոր ունակությունների նկատմամբ անսահման արհամարանքը կարող է թույլ տալ, որ այսօր նորից հարության կոչվի իրենց իսկ խաչած Նազովրեցու պաշտամունքը:
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ժողովուրդը վերհիշի իր ազգային հավատալիքը, կամ ավելի ճիշտ այն, որ ազգային Աստվածների, խորհրդանիշերի միջոցով մարդը զինվորագրվում է իր ազգին ծառայելու, քանի որ ազգը նյութի ավելի բարձր աստիճանի կազմավորում է, քան առանձին անհատը:

Այդպիսի ժողովուրդն անպարտելի կլինի: Այս դեպքում ժողովուրդը ԱԶԳ կլինի…

Մեր հայադավան-հեթանոս պապերը մարտում զոհվածի համար ոչ թե ողբում, այլ ուրախանում-փառաբանում էին, քանզի գիտակցում էին, որ զոհվածը ազգի հիշողության մեջ իր համար անմահություն է ապահովել: Թշնամու ձեռքը գերի ընկած ռազմիկը մի վերջին խնդրանք էր ունենում. թույլ տալ մեռնել սուրը ձեռքին:

Մակերեսային ըմբռնմամբ թվում է, որ այդ դատողությունները վերաբերում են լոկ իմաստասիրական վերացական հարցերի: Սակայն, դա լոկ “երեւույթն” է՝ ձեռնարկման երեւացող մասը, իսկ պրպտուքների “էությունն” այլ է. “ոգեկոչական” հրահանգների պարզաբանում՝ իր ոչ այնքան խելամիտ ընկերների համար:

Երեւույթի հետեւում էությունն է: Բայց այդ “էությունը” միաժամանակ “երեւույթն” է մեկ այլ՝ ավելի խորը ծածկված “էության”՝ “գերէության”… Որքան խորն է գաղտնիքը, այնքան շատ է “էություն-երեւույթ” շերտերի քանակը: Յուրաքանչյուր գործակից տեղեկացվում է միայն իր գործունեության մակարդակին համապատասխան շերտին:

Այսպես, ներկայիս աշխարհում, օրինակ սիոնիստական “դիկտատուրա” սահմանելու նպատակով այլոց համար հռչակվում է “դեմոկրատիա”… Զանգվածային լրատվությունը մենիշխանության ենթարկելու համար դրանք գոռգոռում են “խոսքի ազատության” մասին, մարդուն անդեմ արարած դարձնելու համար հռչակում են “մարդու իրավունքների” գերիշխանություն… Միով բանիվ. ժողովրդին ոչնչացնելու համար գործում են ժողովրդի անունից, նրա “լիազորությամբ” եւ “ի շահ նրա”… տանում կործանման:

Գաղափարական “նարկոմանիան” այդ հաշիշն այնքան է ներարկել ժողովուրդներին, որ մաքուր օդի յուրաքանչյուր շիթ մարդկանց թույն է թվում: Արդար խոսքն ու ազգային արժեքը վտանգավոր են համարվում…

Ճշմարիտ հայրենասերները պարտավոր են վերջապես հասկանալ, որ գաղափարական, խորհրդանշանային, լեզվական, մշակութային (նույնիսկ՝ տարածքային) եւ այլ զիջումներն անթույլատրելի են: Էլ չենք խոսում ազգային օրենքների, հավատի ու կացութաձեւի իսպառ բացակայության մասին:
Դրոշի կամ այլ խորհրդանիշի գույներն ու իմաստները պատահական չեն: Ի վերջո դրանք, որպես այլ “երեւույթ” արժեւորվելով, վերածվում են “էության”, եւ արդեն ինչ-որ տեղ ուղղորդվելով, կարող են վտանգել ազգի գոյությունը: Նույն աճպարարի մի ձեռքին այսօր Օբաման է՝ արեւմտյան խաղաքարտը, մյուս ձեռքին՝ Մեդվեդեւը՝ հյուսիսային խաղաքարտը, կամ այսպես այլոք…

Բավական է նախիր կամ հոտ լինել` անուղեղ. այլեւս Ժամանակն է միասնական ու կամային ժողովուրդ դառնալու… եւ հետո արագորեն ազգի վերածվելու:

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 137, փետրվար 19-25 2010թ.

Իսրայելն ու Ադրբեջանը` ու՞մ դեմ

12 Փետրվարի, 2010


Իսրայելն անընդհատ փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ հետխորհրդային տարածքի մահմեդական այլ երկրների հետ: Իսրայելի, Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ առկա հարաբերությունները ծառայում են որպես հրեական պետության եւ մահմեդական երկրների միջեւ համագործակցության ձեւ: Ադրբեջանի նախագահի եւ Իսրայելի ԱԳ նախարարի մի հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն առ այն, որ Իսրայելի նախագահը Բաքու պաշտոնական այց կատարի, որն իրականացավ անցյալ տարի: Այցը Բաքվում անցկացվել էր “ամենաբարձր մակարդակով եւ մեծարանքներով”,- աղմկել էին ադրբեջանական զլմ-ները:
Իրանի ներկայիս վարչակարգը, որը ձգտում է ստեղծել միջուկային զենք եւ դառնալ ազդեցիկ երկիր Մերձավոր Արեւելքում, հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվի նման պարբերական այցերին: Պարսից Ծոցի երկրների եւ Իսրայելի միջեւ աճող լարվածության պայմաններում Իրանին հարեւան՝ աշխարհիկ մահմեդական Ադրբեջան այցելելու Իսրայելի նախագահին արված հերթական հրավերը վերահաստատում է, որ այդ 2 երկրները կերտում են ռազմավարական հարաբերություններ: Այս երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Ադրբեջանի (1992թ.) անկախացումից կարճ ժամանակ անց: Մեկ անգամ չէ, որ Իսրայելի բարձրատիճան պաշտոնյաները աշխատանքային այցով եղել են Ադրբեջանում:
Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների գլխավոր ոլորտը էներգետիկ անվտանգությունն է: Ներկայում Իսրայելի նավթի 20%-ը մատակարարում է Ադրբեջանը: Երկկողմ առեւտրում նավթաքիմիկատների բարձր համամասնության արդյունքում Ադրբեջանից ներմուծման ծավալը կազմում է 3,5 մլրդ. դոլար: Կա նաեւ ադրբեջանական բնական գազը Թուրքիայի միջով Հայֆա մատակարարելու ծրագիր: Ծրագրեր կան տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությոան, բժշկության բնագավառում գիտական հետազոտությունների եւ բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության եւ այլն:
2008թ. մայիսին Բաքվում տեղի ունեցավ իսրայել-ադրբեջանական գործարար համաժողով:
Գրեթե նույն ժամանակ Թել-Ավիվում կազմակերպվեց համաժողով՝ ավելի քան 20 ադրբեջանական կազմակերպությունների եւ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի առանցքային մասն Իսրայելի արտահանման ինստիտուտի եւ արտահանումն ու ներդրումը խրախուսող Ադրբեջանի հիմնադրամի (AzPromo) միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր: Այս համաձայնագիրը համակարգում է երկկողմ առեւտուրն ու ներդրումները:
2009թ. Իսրայելում տեղի ունեցավ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես (Agritech), որին մասնակցեց նաեւ ադրբեջանական պատվիրակությունը:
Դեռ 2008թ. սեպտեմբերի վերջին Ադրբեջանն արդեն համաձայնեց Իսրայելից գնել զենք ու զինամթերք: Հրեական զլմ-ները գրեցին, որ “Ադրբեջանը կգնի իսրայելյան զենք, ներառյալ զինամթերք, ականանետեր եւ հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ ռազմական ռադիո-սարքավորումներ: Սա առաջին հրապարակային հաստատումն էր 2 երկրների միջեւ աճող ռազմավարական հարաբերությունների, թեեւ այդ հարաբերություններն սկիզբ են առել դեռեւս Ադրբեջանի անկախության առաջին տարիներին:
Այս քաղաքականությունը բացահայտում է Ադրբեջանի նվիրվածությունն արեւմտյան կողմնորոշմանը եւ անկախությունը Մոսկվայից եւ Թեհրանից:
Իսրայելը փորձում է հիմնել սերտ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք այս տարածաշրջանի զարգացումներում ուժգնորեն ազդում են Մերձավոր Արեւելքի կայունության վրա: Սա պայմանավորված է աշխարհագրորեն մոտ գտնվելու եւ գերազանցապես մահմեդական բնակչության հանգամանքով եւս: Այսպես՝ Կենտրոնական Ասիայի (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան) եւ Ադրբեջանի պարագան համընկնում է հրեական շահերի հետ: Իսկ սա նշանակում է սիոնիզմ-պանթուրքիզմ (հաշվի առնենք նաեւ իսրայելա-թուրքական հարաբերությունները) նորովի ծավալում, որն ակնհայտորեն ու միշտ վտանգավոր է լինում Հայաստանի ու հայության համար: Կասպից ծովի շրջանը կարող է պարարտ հող դառնալ մահմեդական արմատականության եւ միջուկային զենքի տարածման համար: Այս փաստերը նույնպես համախմբում են Իսրայելին այդ պետությունների վերնախավերի եւ աշխարհիկ միջին խավի հետ: Իսկ տարածարջանի բնական պաշարներն էլ ավելի գրավիչ են դարձնում այս երկրների հետ նպատակային համագործակցությունը:
Այսպես Իսրայելը ձգտում է Եվրասիայում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարությունն իրականացնելու համար կարեւոր միջնորդ դառնալ եւ դերակատարում ստանձնել: Իսրայելի ազդեցությունը նախկին խորհրդային ճամբարի երկրների եւ Ռուսաստանի վրա նույնպես ընդլայնվում է: Իսրայելի նախագահի հնարավոր այցն Ադրբեջան Իրանի կառավարության մոտ տարակուսանք է առաջացնում, իրանական կողմը նույնիսկ սպառնացել է Ադրբեջանին՝ ասելով, որ “Իսրայելի նախագահի այցը կլինի սխալ քայլ”:
Կարծում ենք` այս իրավիճակը պետք է հուզի ոչ միայն իրանական, այլեւ մեզ՝ հայկական կողմին, քանզի իսրայելական աշխուժացումները որեւէ տարածաշրջանում ուղեկցվում են “տաք” եւ “սառը” պատերազմներով…
Զլմ-ները վերջերս գրել են, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայել: Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իսրայելի ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ եւ բանակցել է երկրի ռազմական ապահովման կառույցների հետ: Այցելության այլ մանրամասներ (ինչպես նաեւ ադրբեջանական պատվիրակության կազմի մասին) հրապարակումներ չկան:
Նախկինում, հաշվի առնելով Իրանի եւ իսլամական այլ երկրների դիրքորոշումները, Ադրբեջանը զինվորական պատվիրակություն, այն էլ գաղտնի, չէր գործուղել Իսրայել, եւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները կարծես որոշակիորեն դանդաղել էին:
Սակայն, ըստ ադրբեջանական զլմ-ների, հատկապես ռազմական ոլորտում, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության նոր որակներ են ձեւավորվում: Անցյալ տարի 2 երկրների միջեւ ստորագրվեցին ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր, մասնավորապես, Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանում պետք է կառուցվի անօդաչու հետախուզական ինքնաթիռների եւ արդիական ռազմական տեխնիկայի գործարան:
Ըստ իսրայելական աղբյուրների, այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար 2 երկրների միջեւ վերջին տարիներին ընթանում են գաղտնի բանակցություններ:
“Հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորականների Իսրայել կատարած այցելությունը համագործակցության շրջանակներում է: Սակայն, կասկած չկա, որ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը պետք է անհանգստացնի հարեւան երկիրներին: Մոտ ապագայում ակնկալվում է նաեւ Իսրայելի արտգործնախարարի Բաքու այցելությունը”,- գրում է ադրբեջանական մամուլը:

Հայկ Թորգոմյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Երջանկությունը “չիպ”ականացված հոլովույթի մեջ

22 Հունվարի, 2010


Բայց` մի քիչ էլ հումորով
Հումորի զգացում չունենալու դեպքում կատակախոսին կարելի է համարել նաեւ ցավագար, քանի որ ճշմարտությունը վերջինիս մենաշնորհն է: Հոգեբուժարանը ճշմարտախոսությունների փեթակ է: Հոգեբույժի ականջները դաստիարակվում են փիլիսոփայի պատվիրանով. “Ունկնդրի՛ր ճշմարտությունը”: Ստելը նրան թույլատրվում է հիվանդությունների պատմությունները շարադրելիս, ինչպես որ հիվանդանոցից դուրս, հանգստի ժամերին… սակայն դա անհնարին է իրագործել քուն մտնելուց հետո:

Բամբասում են, թե դամբարանների մեռելները երջանիկ են հետմահու: Մահամերձի հոգին ելքի վիզա է ստանում “պոստ ֆակտում”, անդրշիրիմյան կենցաղային ապաստան ստանալուց հետո:

Երջանկությունը գնահատում են հետին թվով, որովհետեւ ժամանակին չի սերտել թվաբանական աղյուսակը՝ ըստ որում հարկավոր է գումարել փոխադարձ բարեհաճությունը, հանել եսակենտրոնացումը, բազմապատկել քաղցրաթրթիռ զգայունությունները, բաժանել (կամ բաժանվել) զոքանչկեսուրական նկրտումներից:

Աշխատանքի գործընթացը, սիրվելու դեպքում, խաղի նմանությամբ, ցրում է ուտելու անհարկի ախորժակը (անհարկի, երբ ուտելու բան չկա) … մեզ տալով ուտելու հնչուն միջոցները: (Հնչուն, քանի որ թղթադրամները կարծրասրտությունից վերածվել են կորնչելի մետաղադրամների):
Ծիծաղը օգուտ է լյարդին, բայց վնաս է ստամոքսին, քանի որ աշխատանքի դիմաց վճարում են ըստ իրենց լայնափորության: “Կարիք” բառն առաջացել է “կար” (բայց հիմա չիք) սոցիալական բառաբարդությամբ: “Չ”-ն ամոթից մտել է տողի տակ: Այս մեկնաբանության մասին երկու կար-ծիք լինել չի կարող:
Մշտապես երջանիկ է նա, ով շուտափույթ մոռանում է ներկա-անցնող վայրկյանի դժբախտությունը: Քեֆ անողին՝ թե որ քեֆ ծնողը պակասի, դանակավորի մոտ՝ կլիմաքսի մեջ հայտնված հավը կլինի մեղավոր: Արջերը ձմռանն են երկար քնում, ճնճղուկներն ամռանն են քիչ քնում: Երջանկությունը դուրս է գալիս սրտից եւ ֆիզիոլոգիական ապաստան է գտնում ստամոքսի մեջ՝ ճարպաշերտերով պաշտպանվելու համար սրտակեղեք շրջապատից:
Հայարիական տեսության մեջ ասվում է՝ “Ճանաչի՛ր քո մեծագույն թշնամուն, որը՝ ունայնությունը՝ սինն է: Կիսակույր ես, եթե չունես դրա ճանաչման ներհայեցողություն, բայց սինը կարող ես գտնել ուրիշի մեջ”: Երջանկությունն էլ “կիսակույր” պատճառահետեւանքային կապ ունի… Իսկ երջանիկ լինելու հանգամանքը հայ-արիների մոտ համարվում է շարունակական երեւույթ՝ “Միշտ ձգտի՛ր երջանկության: Երջանկությունը վաղանցիկ ոգեմտացնծության վիճակ է՝ պայմանավորված գոյիմաստական հաղթանակներով: Որքան բազում եւ հարաճուն են հաղթանակները, այնքան տեւական է երջանկության զգացումը: Դու՛ ես քո դժբախտության պատճառը եւ երջանկության երաշխավորը”: Այսպես, իրոք, սթափությունն է ներկա, եւ ցրվում են մշտագո ամպերը:

Ամպամած գիշերին, անցնելով անթափանց վարագույրի հետեւը, աստղերը հետաձգում են երկրաբնակների համար նախատեսված անվճար ներկայացումը: Շնորհակալ են միայն աստղագետները՝ լրացուցիչ հանգստյան գիշերի համար, թեեւ իրենց աստղագուշակությամբ նմանապես պարտավոր էին կանխատեսել ասենք՝ մարդակուլ-մարդահամար “Չիպ”-ի աղետը: “Չիպ”-ից հրաժարված հավի կորեկապատկեր երազը համարեցին պետական հանցագործություն, եւ աղվեսի թելադրանքով աքլորը նրան դատապարտեց հետմահու բանտարկության չիպավորվածի ստամոքսի մեջ: “Չիպ”-ի թագավորության ժամանակ, միմյանց հետ ծանոթանալիս, անուն-ազգանուն եւ նույնիսկ հայրանունի փոխարեն պիտի ասեն իրենց թվահամարակալումը: Նույնիսկ հիվանդությունները եւ սեռական… ամեն բան համար ունեն… գուցե երջանիկ համարներ:

Ով մոռանա իր համարը, զույգ ձեռքերը թուլանան: Ով հիշի ուրիշի համարը, փեշի մեջ քար կկուտակի եւ մոռացած կլինի նաեւ ավետարանական միջադեպը:

“Չիպ”-երին նաեւ ասել են չիք: Եվ չիքչիպերը կզրկվեն դրամակերպ մանանայից՝ Աստծո աշխարհիկ տեղակալ թագավորի դեկրետի համաձայն, հիշենք՝ “գաղտնի տեղակալ թագավորի”, եւ տիկին բյուջեն կծածկի գոտուց ներքեւ իր մշտադալար ճեղքվածքը: Արտասահմանյան օրինավոր չիքչիփերը, իրենց բարոյական աջակցությամբ (քանզի փողը չիպչիպերի մոտ է), կօգնեն սովահար, տեղացի չիքչիփերի աղեստամոքսային համակարգի խախտումները կարգավորելու գործընթացին:

Ի տարբերություն մարդասպանների՝ մեր հարազատ չիքչիպերը կդատապարտվեն դանդաղագործ մահապատժի: Սովաբուժության շնորհիվ նրանք կազատվեն ապրելու հիվանդությունից: Սրան կնպաստեն մեր օտարապաչան եւ սեփականակծան չիպչիպերը…

Այսպես էլ կբազմանան: Երբ հաչիփները հափչիվակերպ փռշտան, եւ չիքչիփերը նրանց չասեն՝ առողջություն, ապա հավանական է, որ երկրում սկսվի քաղաքացիական պատերազմ ու էլ չլինի երջանկություն: Ու դրանից խուսափելու համար՝ կկազմակերպվի հարեւանային պատերազմ, եւ չիքչիփերը կմեկնեն ռազմաճակատ՝ հետմահու շքանշան ստանալու հույսով: Իսկ շքանշանները կմոռացվեն նրանց գերեզմաններից չիփանտեղյակ որդերի կողմից: Չոփչոփիկ հաչիփները, կուշտուկուռ ուտելուց հետո, իրենց ճենճոտված ձեռքերը կլվանան պիղատոսավարի: Այդ առիթով իրենց հավերին նվիրած երգը չիպադրբեջանցիները կերգեն հետեւյալ կերպ. “Չիպ-չիպ չիվալարըմ…”: Եվ նրանց հավերը կբուժվեն վաղաժամ կլիմաքսից:

“Չիպ”-ը շուռ տված բիճ է, որ ձգտում է իշխանության՝ հանուն “միլիոն, միլիոն, միլիոն թաքիխ ռոզ… (կամ թաքիխ բոզ)”: Մինչ Պեպոն պիտի երգի. “Վայ էն մարդուն էս աշխարհում, որը խաչչիփ հաց է ուտում”՝ միջազգային կաշառատվությանը առնվազն 3 միլիոն դոլարի ծախսի տակ գցելով, — մի թիվ, որ համարյա համընկնում է մի ազատ-անկախ հանրապետության բնակչության ստամոքսաքանակին:

Խափշիկներն անգամ (համարյա խափչիպիկները) պիտի զարմանան, որ համաշխարհային պատմության մեջ, չիպավազքի մարզաձեւում, չնայած որ քիչ են, բայց… 2-րդ տեղն են գրավում հնամենի կովկասցիները:

“Ժավելի սպիրտ…”, — հայն է տալիս՝ շրջիկ վաճառողը: “Հաճելի սպիրտ…”, — լսում են հայրենասիրական ճառերից հոգնած ու կախընկած ականջները: Քիթը նմանապես կախվում է՝ ընդամենը երջանկության հոտն առավ: Բերանը կորցրեց իր հումորաձիգ ժպիտը, կամ պիտի…կամ՝ չիպ-պիտի…

Արամ Ավետյան
“Լուսանցք” Թիվ 133, հունվարի 22 — 28, 2010թ.

Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ…

15 Հունվարի, 2010


Մենք՝ հայերս, պետք է ոչ միայն հասկանանք համազգային միասնության շատ կարեւոր նշանակությունը Հայոց պետականության գոյատեւման ու հարատեւման համար, այլեւ` տեսնենք այն ուժերին, որոնք ազդում ու առաջնորդում են աշխարհի հզորների արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունը, որն իր ամենօրյա ազդեցությունն է թողնում Հայաստանի ու հայության վրա:
Անցած 100 տարիների ընթացքում մեծ տերություններն ավելի ու ավելի են միջամտել այլ երկրների գործերին՝ աստիճանաբար վերածվելով համաշխարհային ոստիկանների: Նրանք էլ ստեղծել են այսպես կոչված «Նոր աշխարհակարգ», ինչը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ առավել բացահայտ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:
Այդ «աշխարհակարգի» իրական իմաստը բոլոր պետությունների սերտաճումն է մեկ-եզակի պետության՝ համաշխարհային տնտեսական (եւ ոչ միայն տնտեսական) միանձնյա իշխանության հասնելու համար: Եթե մի քիչ վերհիշելով զբաղվեն մեր ընթերցողները, ապա նորովի կհասկանան ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի «Պետությունների վախճանը» հրապարակախոսական տարօրինակ տեսությունը, որում նա նույնպես ակնարկում է ազգային պետությունների կորստի անհրաժեշտության (գրեթե անխուսափելիության) եւ մեկ համաշխարհային պետության ստեղծման մասին… Դե՜, ինչ պիտի անի կառավարական աթոռին բազմած վարչապետը, երբ Համաշխարհային բանկի հովանավորությամբ է հասել իր պաշտոնին եւ առ այսօր էլ պատսպարվում է նրանցով… Բայց մինչեւ ե՞րբ:
Ժամանակին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին սկսեցին ահազանգել նաեւ մեզանում (նախապես ասում էին, թե մեզ վտանգ չի սպառնում), եւ ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից եւ այդ կարգի այլ կազմակերպություններից վարկեր ստացավ, հայկական որոշ զլմ-ներ գրեցին, թե գաղտնիք չէ, որ «ֆինանսական կառույցներն այս միջոցները տրամադրում են նաեւ այն պատճառով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վայելում է հիշյալ կառույցների վստահությունն ու աջակցությունը»: Պատահական չհամարվեց նաեւ այն փաստը, որ Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ասադ Ալամը մեր վարչապետին պարգեւատրեց մրցանակով` «իբրեւ աղքատության դեմ արդյունավետ պայքար մղող կառավարության ղեկավարի»: Նույնիսկ լուրեր էին «նետվում» զլմ-ներ եւ հանրության մեջ, թե Տ. Սարգսյանը իր «կառավարական շրջանակները» հայտնի օթյակային ձեւերով է «ամրացնում»…
Ազատ եւ անկախ (եթե չասենք ազգային) պետությունները անեծքի պես մի բան են «Նոր աշխարհակարգ»-ի նախաձեռնողների եւ կողմնակիցների համար: Միակ եւ ընդհանուր համաշխարհային կենտրոնի հետ կապված միջազգային ու շրջանային հաստատությունների զարգացմամբ պետությունները կկառավարվեն մեկ «համաշխարհային կառավարության» կողմից, որը իր վերջնական խոսքը կունենա աշխարհի բոլոր գործերում՝ արտահայտելով հզորների (փողատեր անդեմների եւ դիմակով սիոնա-մասոնական խմբերի) շահերը: Նախ փոքր երկրների կենսական շահերը կստորադասվեն հզոր երկրների շահերին, ապա մեծ տերությունները կփորձեն ուժով համոզել, որ իրենց առաջնային շահերը նաեւ ցանկացած այլ երկրի շահերն են: Այս ամենը արվում է եւ կարվի, մինչեւ չհաջողեն մեկ համաշխարհային պետության ձեւավորումը: Այսօր էլ աշխարհի 80-90%-ի կամքը թելադրվում է այդ ուժերի կողմից, սակայն մնացյալ 10-20%-ը թույլ չէ բարեբախտաբար եւ համաշխարհային բեւեռների ստեղծմամբ կարողանում է դեռեւս տապալել մութ ուժերի գերնպատակը… Երբ մարդկությունն իրապես հասկանա, թե ինչ ուժերի ազդեցության տակ է հիմնականում, բազմաբեւեռ աշխարհը կկործանի միաբեւեռ-մեկաշխարհական երազանքները…
«Նոր աշխարհակարգ»-ի ժամանակ միջպետական սահմանները կդառնան անիմաստ, եւ տարածքային արդարացի վեճերն անգամ կընկալվեն որպես անցյալի մնացորդ ու սպառնալիք՝ նոր աշխարհի անվտանգության ու գոյության համար: Աշխարհի «միանձնյա տերերի» եւ նրանց պաշտպանների կողմից կմշակվեն քաղաքականություններ եւ կձեռնարկվեն քայլեր միակողմանի բարոյա-կրթական եւ ազգեր-ժողովուրդների ազգային-պետական գիտակցությունը թուլացնելու նպատակով (ինչը հիմա էլ նկատելի է մեզանում)՝ քողարկված «գլոբալիզմ» եւ «ինտերնացիոնալիզմ» գաղափարական անվանումների տակ: Կխրախուսվի բազմազգ երկրների ձեւավորումը եւ կխոչընդոտվի ազգային միատարր պետությունների՝ ազգ-պետությունների ստեղծումը: Այդպիսի երկրներում միշտ օրենքներ կընդունվեն, որոնք կխրախուսեն եւ նույնիսկ կարագացնեն ազգեր-ժողովուրդների ձուլումը, որ ոչ մի էթնիկ-ազգային խումբ չհավակնի որեւէ տարածքի՝ պատմական կամ ժողովրդագրական հիմքի վրա: Որքան քիչ լինեն պետությունները, այնքան հեշտ կլինի ղեկավարել աշխարհը, մինչեւ մեկ պետության ստեղծումը: Որքան քիչ էթնիկ խմբեր եւ փոքրամասնություններ գոյություն ունենան, այնքան ավելի քիչ կլինեն ազգամիջյան բախումները: Ինչքան շատ լեզուներ եւ մշակույթներ ձուլվեն կամ անհետանան, այնքան ավելի հեշտ կլինի զբաղվել ապազգային ու մարդատյաց հարցերով, այդ թվում՝ բացառապես շահույթի վրա հիմնված ձեռնարկչատիրական գործունեությամբ՝ վաճառելով (իմա՝ պարտադրելով) միանման ու թելադրվող արտադրանքներ, ապրանքատեսակներ ամբողջ աշխարհում:
Միջազգային հաղորդակցության եւ տեղեկատվության համակարգերը, որոնք ղեկավարվում են նույն «գլոբալ» ուժերի կողմից, նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Ճնշված եւ փոքրաթիվ ազգեր-ժողովուրդների ազգային ազատագրական կամ հանրային բողոքի այլ շարժումները՝ նպատակաուղղված ազգային ազատությանն ու ինքնորոշմանը, կընկալվեն որպես «նոր չարիք», որի դեմ միջազգային կոչված հանրությունը (մարդկության 3-5%-ը թերեւս) կպայքարի մեծ տերությունների (իրականում վերոնշյալ մութ -գաղտնի ուժերի) գլխավորությամբ: Սա եւս մեկ անգամ վերահաստատվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, ազգությամբ հրեա Մադլեն Օլբրայթի բացահայտ հայտարարություններով: Նա ասել էր, որ «ՆԱՏՕ-ն ներկայումս նոր թշնամի ունի. պետությունների անկայունությունը՝ առաջացած աղքատության, սահմանային խնդիրների եւ էթնոնացիոնալիզմի հետեւանքով»: Քաղաքականություն մշակող հաստատությունների մի ամբողջ բանակ պատրաստ է ազգային ազատագրական պայքարը սահմանելու որպես «Էթնիկ կոնֆլիկտ»: Նրանք կանխամտածված հակադրվում եւ միջամտում են այս պայքարին՝ ձգտելով անկայունացնել իրադրությունը եւ նվազագույնի հասցնել այդ կոնֆլիկտ-բախումի հետեւանքով ուժեղ ու անկախ պետությունների առաջացման հնարավորությունը: Ինչը սպառնալիք է նրանց համաշխարհային տիրապետությանը: Իսկ եթե դա անխուսափելի է, ապա այդ պետությունը ստեղծվում է ի շահ իրենց նպատակի: Դիցուկ՝ Կոսովոն ճանաչվեց անկախ, իսկ Արցախ-ԼՂՀ-ն՝ ոչ: Եվ էլի կան նման օրինակներ, ու ամեն բան այս առումով պարզ է ու հստակ, միայն «լվացած ուղեղներին» սա հասու չէ…
Սա իր հերթին կարող է նշանակել «օգնություն» աշխարհի հզորների կողմից այն երկրներին, որոնք ունեն սահմանային խնդիրներ եւ հատկապես ազգային-ազատագրական պայքարի հնարավորություն՝ իրենց վիճելի սահմաններում: Սա կարող է նշանակել նաեւ նոր արյունահեղություններ՝ հանուն պետությունների տարածքային ամբողջականության՝ ի վնաս իրենց ազատության համար պայքարող ազգեր-ժողովուրդների, ազգային արժեքների:
Աշխարհի այս ձեւափոխությունն արագացավ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «ապագայով մտահոգված» 100 հասարակաստեղծ ինժեներների մի խմբի ստեղծմամբ, որի առաջին գործը եղավ Վերսալի հաշտության պայմանագիրը: Այս խումբը ձեւավորեց «Միջազգային հարաբերությունների ինստիտուտի» միջուկը, որը հետագայում հիմնեց Նյու Յորքի «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» եւ Լոնդոնի «Միջազգային գործերի թագավորական ինստիտուտ» մասնաճյուղերը: Այդ ժամանակվանից ի վեր այս համակարգը, որ ներկայացնում է հզոր տնտեսական ու քաղաքական շահեր, վերածվել է այսօրվա 7-ի կամ 8-ի խմբի (նաեւ՝ 20-ի խմբի) եւ ներկայումս փորձում է իրեն ծառայեցնել հատկապես Ռուսաստանը, որը նվազագույնը ապահովում է երկբեւեռ աշխարհի գոյությունը: Իշխանության այս կենտրոնացումը իրագործվել է Միավորված ազգերի կազմակերպության միջոցով: ՄԱԿ-ը ցուցադրաբար ստեղծվեց այն պատրանքով, որ իբր վերջ կդնի պատերազմներին ու տարբեր աղետներին: (Բայց ոչ մի լուրջ բացատրություն չկա Կորեայի, Վիետնամի, Արգենտինայի, Սոմալիի, Պարսից ծոցի, Իրաքի, Պաղեստինի, Աֆղանստանի, Բոսնիայի, Կոսովոյի կամ այլ պատերազմների համար): Դեռ ավելին, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, վերածվել է ՄԱԿ-ի իրավապահ թեւի: Սրանով կարելի է բացատրել 8-ի խմբի կողմից եւ՛ Թուրքիային եւ՛ Ադրբեջանին ցույց տրվող օգնությունները: Այս խումբը ներառում է հետեւյալ երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, ԱՄՆ եւ ՌԴ: Ահա սրանք ու սրանց կառավարող գաղտնի ուժերը պարտադրում են նաեւ հայ-թուրքական կոչված արձանագրությունները, որին կհաջորդի Արցախի հարցը կամ հայ-ադրբեջանական արձանագրությունների պարտադրումը…
Այս «Նոր աշխարհակարգ»-ում հայության եւ Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու համար ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ավելի ու ավելի հզոր զինված ուժերի եւ անվտանգության համակարգի կարիք կունենան՝ աջակցված ուժեղ տնտեսությամբ, բնակչության աճով, միացյալ եւ բնական ազգային հավատով, գաղափարախոսությամբ, մշակույթով ու լեզվով` ներառելով անվտանգության ու հաղորդակցության շրջանային եւ միջազգային արդի կառուցվածքները, այլ` հնարավորությունները: Մի խոսքով` պետք է լինենք մեկ ազգ-մեկ հայրենիք:

Արամ Ավետյան

Հ.Գ. — խմբագրությունը պատրաստակամ է այս թեմայի շուրջ ծավալվող քննարկումներ հրապարակել:
“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 — 21, 2010թ.

Հիմա էլ դեմ են հեռուստաահաբեկչությանը

15 Հունվարի, 2010


2006թ. հուլիսին, երբ Իսրայելը սկսեց հարձակումը Լիբանանի վրա՝ ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությամբ («Նոր Մերձավոր Արեւելք» աշխարհ բերելու նպատակով, որը նույնպես վիժեցվեց), շատ լավ հասկանում էր, որ խոչընդոտներից մեկը ոչ միայն լիբանանյան դիմադրությունը մարմնավորող «Հըզբոլլա»-ի ազատամարտիկներն էին լինելու, այլեւ նրանց սատարող՝ ոչ նվազ ազդեցիկ «Ալ-Մանար» արբանյակային հեռուստաալիքը: Եվ պատահական չէր, որ հարձակման առաջին թիրախներից էր նշյալ հեռուստաալիքը, որ կատաղի եւ ավերիչ հարձակման ենթարկվելով լռեց, բայց… միայն 2 րոպե: Այո, 2 րոպե անց հեռարձակումը շարունակվեց բունկերից, եւ հեռուստաալիքը դիմադրության հաղթանակի գլխավոր կերտիչներից մեկը դարձավ:
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Իսրայելի հասարակությունն ավելի հավատ է ընծայում «Ալ-Մանար»-ի եւ ի մասնավորի՝ «Հըզբոլլա»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլայի, քան՝ Իսրայելի ղեկավարների նկատմամբ, նամանավանդ պատերազմի ժամանակ, երբ միշտ առաջին զոհը ճշմարտությունն է… Այդ պատերազմը բացառություն չկազմեց, եւ իսրայելցիները դառը ճշմարտությունն իմացան «Ալ-Մանար»-ից…
Այսօր Իսրայելը տակավին անկարող ուշքի գալու այդ աննախադեպ պարտությունից, եւ անպատրաստ նոր արկածախնդրության դիմելու, գործի է լծում ԱՄՆ-ում գործող իր ուժեղ լոբբիին՝ կասեցնելու օրական 20 մլն. հեռուստադիտող ունեցող «Ալ-Մանար»-ին, նաեւ ահաբեկելու բոլոր այն ալիքներին, որոնք գնում են դեպի «դիմադրության մշակույթ», որը տարածվում է Լիբանանից Միջին Արեւելքի այլ երկիրներ եւ այլուր:
Եվ այսպես, հրեական լոբբին իր ազդեցության տակ գտնվող կոնգրեսականներից պահանջում է շտապ անցկացնել մի օրենք «Հեռուստաալիքային ահաբեկչության» մասին, որ, ըստ լոբբիի, խիստ անհրաժեշտ է ԱՄՆ-ի համար, եւ որպես ապացույց մատնանշվում է այն, որ «Ալ-Մանար» հեռուստաալիքը եւ այլ ալիքներ ցուցադրում են «Հըզբոլլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի ճառերը, որոնք իբր ատելություն են սերմանում ընդդեմ ԱՄՆ-ի ժողովրդի: Իրականում, սակայն, այդ ճառերի մեջ ոչ մի խոսք անգամ չկա ամերիկացի կոչվող ժողովրդի մասին, այլ միայն քննադատվում է ԱՄՆ-ի կառավարության անվերապահ սատարումը եւ աջակցությունը Իսրայելի գործած ոճիրներին, որը կարելի է լսել ամերիկյան ցանկացած նահանգում, ամենատարբեր զլմ-ներով…
Իսրայելա-հրեական լոբբիի ճնշման տակ ազատ խոսքի «գերպաշտպան» եւ «առաջամարտիկ» ԱՄՆ-ն տեղի տվեց… Օրենքը անցավ ներկայացուցիչների պալատում, երբ 395 անդամները կողմ եւ 3-ը դեմ քվեարկեցին: Արաբական լիգայի անդամ 22 երկրները, ինչպես նաեւ «Իսլամական կոնֆերանս»-ի 57 անդամ երկրները բողոքեցին եւ, հավանաբար, այդ բանաձեւը նորից ընթերցվի, որի հաջողման դեպքում այդ փաստը դիտվելու է որպես մեծ ձախողություն Իսրայելի համար:
Եթե հաջողեն հրեական լոբբիի անդամները, ապա հաջորդիվ նմանատիպ օրենքները «քայլելու» են դեպի այլ երկրներ…

Ռաֆֆի Պապիկյան
«Հայրենիք — Սփյուռք նախաձեռնության» ղեկավար
“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 — 21, 2010թ.

Արտաքին վտանգը արագ կհամախմբի հայությանը

25 Դեկտեմբերի, 2009

Հայ քաղաքական դաշտն այս տարի լուրջ վայրիվերումներ արձանագրեց, սակայն, ըստ էության, այդ վայրիվերումներն առավելապես իշխանափոխական բնույթի էին, քան սոցիալ-քաղաքական, ավելին՝ գաղափարախոսական:

Թերեւս միայն տարեվերջին իշխանությունների դեմ փոքրիշատե ձեւավորվեց մի ընդդիմադիր շարժում, որն իրապես ունի քաղաքական եւ գաղափարախոսական հակառակ եզրեր, հատկապես՝ արտաքին հարցերում:

Եթե մի թիմի ներկայացուցիչներ Ռուբերտ Քոչարյանի փոխարինումը Սերժ Սարգսյանով չհանդիպեր մարտիմեկյան տխուր իրադարձություններին, ապա մեր քաղաքական ոլորտը գուցե ավելի ազգային որակներ ձեռք բերեր:

Պատճառը հետեւյալն է.‘
1. Մարտիմեկյան իրադարձությունները պառակտեցին եւ ջլատեցին ազգային ու հանրային տարաբնույթ շերտերը: 2. Միջազգային պատժամիջոցներն ու այլեւայլ ազդեցությունները որոշակիորեն թուլացրեցին մեր պետականության եւ իշխանության դիրքերը:

Այս իրողությունները չէին կարող ազդեցություն չունենալ մեր քաղաքական դաշտի վրա: Եվ ունեցան: Ընդդիմադիր հռչակված Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը կարողանում էր իր հանրահավաքներին եւ միջացառումներին հավաքել մեր երկրի գրեթե բոլոր շերտերի մարդկանց, քանի որ բողոքը իշխանությունների (երկրում առկա ծանր իրավիճակի) դեմ ամենուր էր, մարտիմեկյան իրադարձություններից հետո կորցրեց իր միանձնյա դիրքերը: Հազարավոր մարդիկ հասկացան, որ ելնելով իշխանափոխության պայքարի, պարզապես նախկին իշխանավորների նեղ շահերն են առաջ տանում, ովքեր հանուն իրենց շահերի կարող են գործակցել միջազգային եւ իշխանական ուժերի հետ՝ հանուն ամերիկա-եվրոպական միջազգային ուժերի նպատակների: Մարդիկ ի վերջո հասկացան, որ ՀԱԿ-ը դրսից հեռակառավարվող սարք ունի իր ներսում, եւ այս կառույցը տրամաբանորեն հետզհետե քանդվեց ու շարքերը նոսրացան: Այնքան նոսրացան, որ նույնիսկ հանրահավաքները դադարեցին: Չնայած այս հանգամանքին նպաստեց նաեւ իշխանությունների արտաքին քաղաքականությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով Արեւմուտքին պետք էր հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու եւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցը լուծելու (տարածաշրջանը իրենց ծառայեցնելու) համար, ինչը նախաձեռնեց նաեւ Սերժ Սարգսյանը եւ, այսպիսով, ՀՀ 1-ին նախագահի կարեւորությունը օտարների աչքին նվազեց: Եթե հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, ապա հաջորդ դաժան խնդիրը ՀՀ 3-րդ նախագահի համար լինելու է արցախյան հարցը: Եվ եթե այստեղ նա հապաղի (ինչպես հիմա թուրքերը մեր հետ հարաբերություններում), ապա գուցե վերստին արժեւորվի Լ. Տեր-Պետրոսյանին իշխանության բերելը:
Իհարկե, այս ժամանակահատվածում որոշակիորեն իր մասին զգացնել տվեց նաեւ ՀՀ 2-րդ նախագահը, սակայն, գուցե Ռ. Քոչարյանի կարեւորությունը ավելի զգացվի, եթե ռուսաստանյան ուժերը Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը բացառապես արեւմտամետ եւ ՆԱՏՕ -ամետ դիտարկեն:

ՀՀ 2-րդ նախագահը Ազգային Ժողովում ամուր դիրքեր ունի՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի որոշ անդամների: Չի բացառվում նաեւ ՕԵԿ-ի “գունափոխությունը”: Որոշակի դիրքեր մնացել են նաեւ կառավարությունում: Ուստի՝ Ս. Սարգսյանը խաղալու է դրսի 2 հովանավորյալ թեկնածուների հետ, այսինքն՝ միաժամանակյա շախմատ 2 տախտակների վրա: Լ. Տեր-Պետրոսյանը Արեւմուտքի թիմն է ներկայացնում, Ռ. Քոչարյանը՝ Ռուսաստանի: Հիմա ներկայիս նախագահը պետք է ե՛ւ արեւմտամետ լինի, ե՛ւ ռուսաստանամետ, իսկ որ ամենակարեւորն է՝ նա՛եւ հայամետ:

Հայամետ, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականությունը թուրքական եւ ադրբեջանական ճակատներում (նաեւ՝ վրացական) չի բավարարում մեր ազգային-ազգայնական ուժերին (թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի), որոնք մի նոր ընդդիմադիր բեւեռ ստեղծելու ճանապարհին են: ՀՅԴ-ի նախաձեռնությամբ մեկտեղ հավաքված կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները հնարավոր միավորման դեպքում առավել զորեղ կգործեն, քան՝ ՀԱԿ-ը: Արտաքին քաղաքական վտանգները թերեւս ավելի շուտ մղեն իշխանափոխության, քան դա հնարավոր էր ներքին դժվար կացության պարագայով պայմանավորված: Այստեղ կա նաեւ սփյուռքահայերի հանգամանքը: Մեր ազգը արագ է արձագանքում հատկապես արտաքին վտանգներին, որի դեպքում նաեւ առավել արագ էլ համախմբվում է` ժամանակավորապես մի կողմ դնելով շատ ներքին խնդիրներ:

Հատկապես ո՛չ հայամետ արտաքին քաղաքականությունը ներկայիս վարչակարգի դեմ կարող է համախմբել նաեւ զուտ ազգայնական ուժերին, որոնք ունենալով փոքրաթիվ կառույցներ, այնուամենայնիվ, քանակով քիչ չեն, իսկ սփյուռքյան գաղափարակից ուժերի աջակցությամբ կարող են լուրջ դերակատարում ստանձնել երկրում: Ազգայնականների առավելությունը այն բանով է պայմանավորված, որ նրանք չեն խաղացել ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմադիր հռչակված ՀԱԿ-ի խաղերը: Նույնիսկ ներկայիս ազգային հռչակված ընդդիմության հարցին հայ ազգայնականները դեռեւս վերապահումով են մոտենում (եւ առայժմ միայն մասնակցում են հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարին): Այս, դեռեւս հզոր ուժ չդարձած հնարավոր ընդդիմությունը, կարող է համագործակցել ոչ միայն համահայկական ուժերի, այլեւ միջազգային ազգայնական կառույցների հետ, ինչը նոր թափ կհաղորդի հայ ազգայնականներին: Այս առումով Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) նախաձեռնած Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կարող է ստանձնել նման առաքելություն, որովհետեւ համակիրների մեծ բանակ ունի ե՛ւ հայրենիքում, ե՛ւ սփյուռքում:

Հաջորդ տարին կլինի նոր զարգացումների տարի, եւ ազդեցությունը կթողնի հայության դերի ու նշանակության միջազգային արժեւորման առումով:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ.

Պետությունը պիտի արգելի եկեղեցուն պղծել հայոց պատմությունը

25 Դեկտեմբերի, 2009

05-8

Վաղուց ենք անդրադառնում (եւ ոչ միայն մենք) այսօրվա հայ քրիստոնյա հոգեւորականների “տրամաբանական” վերլուծություններին եւ “պատմական” փաստարկներին… Ի վերջո, դրանք հիմնականում սուտ եւ սին են նկատվում, երբ պարզապես կարդում ենք եւ իրապես նայում մեր անցյալին: Եվս մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանը (նրա փոխարեն կարող էր լինել այլ մեկը, տարբերություն չկա) “Անիվ” ամսագրի, թիվ 2 (23), 2009թ. թողարկման “Յուրաքանչյուր հայի մեջ խառնված են սեւն ու սպիտակը” հոդվածում կրկնում է իր տխրահռչակ հավատակիցներից շատերի զազրաբանությունները:

Այս պարոնը (նրան հոգեւորական չենք կարող ասել), ստորեւ շարադրված իր անհոգի մտքերի պատճառով, հերթական անգամ փորձել է խեղաթյուրել Հայոց հին հավատն ու պատմությունը: Մինչ այդ, նա այդ հոդվածում ասել է, թե հայ առաքելական եկեղեցին է հայությանը տվել մշակույթ եւ ամեն բան, իսկ օրինակ՝ վրացական եկեղեցին նույնը չի արել իր ազգի համար, սակայն հայկական եկեղեցուն բաժին է հասել խաչը, իսկ վրացականին՝ փառքը…

Ամեն ինչ ճիշտ էլ արվել է, վրացիները ոչ մի արժեքավոր արիական-հեթանոսական հնություն չունեին, որ ավերեին (ավելին՝ նրանք ոչ թե արիական, այլ՝ կովկասյան տեսակ են), հնագույն արժեքները ոչնչացնեին, նաեւ՝ պարբերաբար կրոնափոխ են եղել, ուստի՝ նրանց համար իրենցը եկեղեցի կլիներ, թե մեկ այլ բան… նշանակություն չուներ: Վրացիները ժամանակին հայկական եկեղեցու հետեւորդներն են եղել, հիմա… ուղղափառ… Վաղը կերեւա` թե որ: Ուստի` նրանց համար այսօր փառքը իրենց եկեղեցին է… գոնե դեռեւս:

Իսկ ահա, մի շարք հայ կրոնական ղեկավարների համար իսկապես եկեղեցին “խաչ է դարձել”, որի վրա ի վերջո նրանք ու իրենց հավատը խաչվելու են… նախկին ու ներկա մեղքերի համար… Հայ քրիստոնյաները այնպես են ներկայացնում մեր պատմությունը, իբր մինչեւ 301թ.-ի ցեղասպանությունը հայը հայ չի եղել… Է՜, թուրքին ու հրեային, աշխարհի մի շարք արհեստական ազգերի էլ հենց դա է պետք: Ասել, որ հայն ընդամենը 1700 տարվա պատմություն ունի եւ եկվոր է Հայկական լեռնաշխարհում: Մի տեսություն էլ են հիմնել օտարները. հայերը եկել ու “ցեղասպանել” են ուրարտացիներին… քանի որ Ուրարտու-Արարտու-Արարտա-Արատտա-Արարատ կապը որոշ ծախու պատմաբաններ ու “հավատավոր” քրիստոնյաներ չեն տեսնում ու հանուն իրենց գործ-աշխատանքի (ոչ թե հավատի) շարունակում են կեղծել… Իսկ օտարները, հատկապես մեր թշնամիները, շարունակում են հենվել նման քրիստոնեախառը ստերին:

Ինչեւէ, “Լուսանցք”-ը 3 տարի շարունակ պարզաբանումներ է տալիս այդ թեմաներով եւ մանրամասն իմանալ ցանկացողները կարող են պարզապես թերթել մեր պարբերականի ավելի քան 130 թողարկումները:

Վերոնշյալ Մ. Աջապահյանը հիշյալ հոդվածում ասում է, որ եկեղեցին պետք է աշխուժացնի իր աշխատանքը մարդկանց կրթելու, նաեւ… գրաբարը սովորեցնելու ուղղությամբ (թե ո՞վ է խանգարում ձեզ,-Ա.Ա.), բայց դրա համար ուժ է պետք. “Իսկ մեր եկեղեցին այսօր բավարար ուժ չունի: Աշխարհի ոչ մի եկեղեցի այնպիսի հարվածներ չի կրել, ինչպես մերը: Ցեղասպանության ժամանակ Արեւմտյան Հայաստանում ամբողջ հոգեւորականությունը արմատախիլ արվեց: Արեւելյան Հայաստանում նույնը եղավ Ստալինի օրոք: Այդ իսկ պատճառով հայկական եկեղեցին եկեղեցի չէ՝ 1700-ամյա պատմությամբ, այլ՝ փաստացի դեռ 20 տարեկան էլ չէ: Ու՞ր է մեր ձեռքբերումը 1700 տարվա: Չկա, մեր եկեղեցին ամեն ինչից զրկվել է: Այսօր ժողովուրդը կարծում է, թե եկեղեցին պահպանել է այդ ունեցվածքը եւ պահանջում է եկեղեցուց այս ու այն: Ումի՞ց եք պահանջում, դուք ինքներդ ձեր ձեռքերով եկեղեցիներից հանել եք խաչերը, իսկ այսօր պահանջու՞մ եք: 1600 տարվա ընթացքում եկեղեցին լումաներով հավաքել էր իր ձեռքբերումները, խորհրդային կարգերի հաստատումով շատ կարճ ժամանակահատվածում եկեղեցուց ամեն ինչ վերցրեցին: Եվ խոսքը միայն ունեցվածքի մասին չէ, այլ ստորաբաժանումների, ենթակառուցվածքների”:

Գիտեք, նորից ու միանգամից 301թ. ենք հիշում: Թե ինչպես քրիստոնյաները ավերեցին հայկական հեթանոսական տաճարները, այրեցին գրքերն ու մատյանները եւ գլխատեցին քրմական դասը, իսկ նրանց երեխաներին քահանաներ դարձրեցին ստիպողաբար եւ անամոթաբար… Բա հիմա չասե՞նք՝ պատասխան պատիժն եք ստացել Ստալինից եւ նրա հետեւորդներից (չնայած սրանք էլ մի բարի պտուղը չեն) … Բայց էլի չեք հասկացել ձեր արածի ծանրությունն ու ապազգայնությունը:

Քրիստոնյաները այլադավանության մոլուցքով ավերեցին արիադավանություն-հեթանոսությունը, իսկ անհավատները՝ քրիստոնեությունը… Հը՜, նմա՞ն է, շա՜տ: Իսկ եթե եկեղեցու հիմքերը այդ տարիներին խարխլվել են այնքան, որ 1700 տարվա կառույցը այսօր ընդամենը 20 տարեկան է դարձել, ապա մի բան հաստատ է, որ հայ առաքելական եկեղեցին հայության մեջ հիմքեր չունի: Իսկ ահա, շուրջ 2 հազարամյակ հեթանոսությունը ավերող ու պախարակող եկեղեցին հայոց հավատքը “սպանելու” առումով չի հասել լուրջ հաջողության, քանի որ հին ծեսերի եւ տոների վրա հիմնված քրիստոնեական արարողությունները հիմնականում մենք՝ հայերս, կատարում ենք հեթանոսաբար: Նույնիսկ տոների անուններն ենք արտասանում հին ձեւով…

Իսկ երբ քրիստոնյա “հոգեւորականը” նեղվում է այն փաստից, որ “եկեղեցուց հանել եք խաչերը” եւ “այսօր պահանջու՞մ եք” որեւէ օժանդակություն… հասկանալի է լիովին: Հայ առաքելական եկեղեցին պարբերաբար կալվածքներ եւ հանգանակություններ, հարստություններ է կուտակել միայն, սովոր չէ տալու, վերցնելն ավելի շահեկան է, ուստի՝ այսպես բորբոքվում են, երբ հավատավորը ինչ որ բանի կարիք է ունենում: Իսկ այն, որ դարեր շարունակ հայարիական-հեթանոսական տաճարներից թալանածն են գործածում եւ տաճարների ավերակներին կառուցած եկեղեցիներում ապահով կյանք են վայելում, էլի չե՜ն հիշում…

Այնուհետեւ “հոգեւորականը” շարունակում է. “Նախկինում ամեն մի գյուղում հոգեւորական կար, եւ նա այնտեղ ամենաուսյալ մարդն էր, իսկ այսօր ոչ հոգեւորականներ կան գյուղերում եւ ոչ էլ հոգեւորականների կարիքն են զգում (պիտի զգա՞ն,-Ա.Ա.). արդեն 70 տարի սովորել են առանց հոգեւորականների: Անկարելի է նկարագրել այն հարվածը, որ կրեց հայկական եկեղեցին…
Իհարկե, այն վերականգնվում է, բայց նյութական վնասը այլեւս չի կարելի վերականգնել: Ինչպե՞ս վերականգնել ձեռագիր գրքերը, որոնք վաճառվեցին արտերկրում… որոնք վառվեցին հրապարակներում, ոսկե եւ արծաթե եկեղեցական առարկաները, որոնք գողերը վաճառեցին թանկարժեք մետաղի տեղ: Ինչ որ ժամանակ մենք ամեն գյուղում հոգեւորական կունենանք, բայց ժողովուրդն արդեն այն չէ: Վնասը՝ հասցված խորհրդային իշխանությունների կողմից, հայ ժողովրդին չեն տվել ո՛չ թուրքերը, ո՛չ մոնղոլները, ո՛չ պարսիկները”:

Դիպուկ է ասված, պարզապես պետք է վերստին այս ամենը “տեղադրել” 301թ. ժամանակներում եւ հասկանալ, որ այդ ամենը նույնությամբ եւ ավելի վայրագ ձեւով արել են քրիստոնյաները՝ հեթանոսների նկատմամբ: Սակայն էլի մի տարբերություն կա, եթե եկեղեցու համար “ժողովուրդն արդեն այն չէ”, ապա արիադավան-հեթանոսների համար ազգը միշտ էլ ԱԶԳ է եւ կարիք չկա մարդկանց որակավորել: Եվ ամենակարեւորը՝ այն ինչ արեցին Հայաստանում քրիստոնյա ներխուժածները, չեն արել “ո՛չ թուրքերը, ո՛չ մոնղոլները, ո՛չ պարսիկները” եւ ո՛չ էլ այլ մեկը:

Այս “հոգեւորականը” կարծում է, թե եկեղեցին ունի մեծ համբերատարություն, մտքի ազատախոհություն: “Եվ նրանց, ովքեր հարձակվում են եկեղեցու վրա, մենք հայրաբար ենք վերաբերում: Ինչպես մարդկանց՝ ովքեր մոլորվում են, իսկ ոմանք գուցե ամեն գնով ուզում են ուշադրություն հրավիրել: Նրանց հայացքները անհավանական անհարգալից են: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ցայսօր մենք կարող է հեթանոսներ մնայինք, Արամազդի կամ Անահիտի պաշտամունքով, պարզապես ծիծաղելի է: Պատմությունը մեզ երկու ընտրություն տվեց՝ քրիստոնեություն կամ իսլամ, եւ մինչ իսլամը մենք արդեն ընդունել էինք քրիստոնեությունը: Այսօրվա “հեթանոսները” կարծում են, որ Արամազդը եւ այլ աստվածները մեր ակունքային աստվածներն են, մինչդեռ Հայկը պաշտում էր նույն աստծուն՝ ում եւ Աբրահամը: Հայկը թողեց Բաբելոնը եւ տուն վերադարձավ, որպեսզի պաշտի այդ աստծուն, եւ ոչ թե Արամազդին, Անահիտին, Վահագնին: Հայերը հեթանոսներ չեն եղել: Ամեն դեպքում, եթե Հայկին համարենք ազգի հիմնադիր, նա հեթանոս չէր (երեւի Քրիստոսից առաջ ենք քրիստոնյա եղել, ինչպես ոմանք են զվարճացնում մեզ այսկերպ, ա՜յ քեզ “մտքի թռիչք”-Ա.Ա.): Նրա սերունդները իրականում դարձան հեթանոսներ: Եվ երբ Քրիստոսի գալով բերվեց “նոր կտակարանը”, հայը հասկացավ, որ պետք է վերադառնա աստծուն, ում պաշտում էր ժողովրդի նահապետը: Գրիգոր Լուսավորիչը համոզեց Տրդատ արքային, եւ սա գիտակցեց, որ հայ ժողովուրդը հեռացել է իր աստծուց եւ պետք է վերադառնա Հայկի աստծուն:
Քրիստոնեության ընդունումը այդքան դյուրին չէր լինի, եթե բնական ու տրամաբանական չլիներ, ու եթե դա չգիտակցեր ամբողջ ժողովուրդը: Հեթանոսական կռատների ավերումը չէր նշանակում հեթանոսների ջարդ: Կռատները բնականաբար պետք է քանդվեին, որպեսզի դրանց տեղում խաչը տեղակայվեր (հեթանոսական որոշակի ներմուծված կռապաշտությունն այսօր վերածվել է քրիստոնեական կռապաշտության եւ էկումենիստական ծառայամտության, հրեականության հանդեպ ստորաքարշության… երբ պաշտվում են ոչ միայն “սրբերի կամ մարգարեների” քանդակներն ու նկարները, այլեւ՝ Քրիստոսի ապրած օրերն ու ժամերը եւ նման այլ բաներ…-Ա.Ա.): Ինչպես տեսնում ենք, այն մարդիկ, ովքեր քարոզում են վերադարձ դեպի հեթանոսություն, պատմություն չգիտեն: Մենք չենք դիմել հրեական աստծուն, այլ վերադարձել ենք Հայկի աստծուն (այն աշխարհում, պարոն “հոգեւորական”, Հայկ Նահապետը քեզ… կասի…): Երբ հայտնվեց աստծո որդին, մենք չունեինք այլ ճանապարհ, որպեսզի հավատարիմ մնայինք: Խոսում են հեթանոսական մշակույթի մասին: Այդ մշակույթի երկու օրինակ ունենք (այլ օրինակները տեսնելու համար երեւի ուշ է արդեն, քրիստոնեական կուրություն է պատել ոմանց…-Ա.Ա.)` Էրեբունին է, որ պարսկական մշակույթին է պատկանում եւ Գառնին՝ հունական: Ցույց տվեք դրանցից որեւէ մեկում հայկական մշակույթի տարր: Հայ ժողովուրդը ինքնատիպ մշակույթ ստեղծեց միայն քրիստոնեության ընդունմամբ: Դա պարզ, ակնհայտ եւ հազար անգամ կրկնված ճշմարտություն է” (է՜, դուք ասում` դուք էլ կրկնում եք այդ “ճշմարտությունը”… մե՛զ ինչ-Ա.Ա.):

Կեղծիքն ու հոխորտանքն էլ պետք է չափ ու սահման ունենան: Այս “հոգեւորականը” իր հոգու տվայտանքներում լրիվ իրեն կորցրել է… կամ էլ պատվերի տակ ինքնաոչնչացման գիրն է դրել:

Սրանց նմանների համար աշխարհը կամ սեւ է, կամ սպիտակ, կրոնը՝ կամ քրիստոնեական է կամ իսլամական… մնացյալը, բնության վառ գույների պես անհասանելի են սրանց, եթե չասենք մեղմ՝ անհասկանալի: Հայությունը 301թ. ընտրելու բան չուներ քրիստոնեության եւ մահմեդականության միջեւ, իսլամը գրեթե 2 դար հետո է հաստատվել: Այնպես որ, հայությունը “այդքան դյուրին” չընտրեց քրիստոնեությունը: Բան չկար ընտրելու, հրեաստեղծ կրոնը պարտադրվում էր սրով, հրով ու արյամբ…

Զարմանալի “իմաստուն” ծառայողներ կան եկեղեցում, իսկապե՞ս սրանք կարծում են, թե Հայկ Նահապետը պաշտել է հրեա Աբրահամի աստծուն, թե լրիվ… Իսկ Աբրահամի աստվածը Եհովան է, ու դա ամրագրված է քրիստոնյաների սուրբ կոչված գրքում: Նույնիսկ հայերից ավելի քրիստոնյա հույները կամ իրենց կրոնում ավելի հավատավոր մահմեդական արաբ-եգիպտացիները չհրաժարվեցին իրենց Աստվածներից ու պատմությունից, իսկ հայ քրիստոնյաները, ինչպես օտարը (ավելին` թշնամին), ատում են Հայ Աստվածներին եւ մեր բազմահազարամյա պատմությունն ու մշակույթը: Այդ Գրիգոր խավարիչի մասին էլ բազմաթիվ հոդվածներ են եղել “Լուսանցք”-ում, գրքեր կան տպագրված, ուստի՝ այս դավադիր օտարականին հիմա չենք անդրադառնա: Եթե որեւէ հայի (կամ իրեն հայի տեղ դնողի) քիմքին հարիր չեն մեր Աստվածները, Հայոց հավատը, ապա այսօր հեթանոսների ջարդն ու տաճարների ավերը չընդունողները նույն կերպ էլ հեռանալու են ասպարեզից:

Էրեբունին ու Գառնին այլերին “նվիրող” այս “հոգեւորականը” շատ նման է ծալապակաս որոշ պատմիչների, եւ նրա նմաններին դրանց հայկական լինելն ապացուցելը պարզապես վիրավորանք կլինի մեզ համար: Եթե երկու տառ գոնե ճանաչում են իրապես, թող իրենք կարդան հայոց չքրիստոնեացված (իմա՝ չպղծված) եւ ճշմարիտ պատմությունը:

Թող մի քիչ էլ կարդան աշխարհի գաղտնի կառավարության (նաեւ իրենց կառավարող ուժերի) մասին, որ չկարծեն, թե այդ մասին տեղեկությունները ծնվել են “ռուսական մտավորականության շրջանակներում, իսկ այստեղ (ՀՀ-ում,-Ա.Ա.) հետեւորդները քիչ են”: Սույն “հոգեւորականը” չգիտի էլ, որ այդ ուժերի ծննդավայրը Եվրոպան է, առավելապես՝ Անգլիան, Լոնդոնը, եւ “ռուսական մտավորականության շրջանակներում” շատ ուշ է հայտնվել…

Հավատը թաքնագիտության տեսության նկատմամբ, համաշխարհային գաղտնի ուժերի դավադրությունների եւ դրանց ազդեցությունը հայության ճակատագրի վրա չհասկացող մեկը իրավունք չունի այլոց դասեր տալու: Այսպես՝ նմանները, ինչպես չեն ընդունում Հայոց 1-ին ցեղասպանությունը 301թ.՝ իրականացված քրիստոնյաների կողմից, այնպես էլ մերժում են գաղտնի ուժերի (սիոնա-մասոնական) մասով կազմակերպված (եւ թուրքերի միջոցով իրականացված) Հայոց 2-րդ ցեղասպանությունը՝ 1915թ, կարծելով, թե իրենց չլսողները իբր ստեղծում են շիլաշփոթ…

Մի օր գալու է ճշմարտության եւ հատուցման պահը, եւ ասենք, որ այն մոտեցել է: Ե՛վ քրիստոնեությունն է իր մայրամուտին հասել ե՛ւ թուրքական արհեստական պետությունը: Տեսնենք հետո ի՞նչ են պատմելու եւ ում են ապավինելու…

Արամ Ավետյան

Հ.Գ. — խմբ. կողմից — Անհրաժեշտ մեկ հավելում. եթե այսօր պետական գրեթե ոչ մի միջոցառում առանց եկեղեցականի չի անցնում, եւ պետությունը փորձում է եկեղեցուն պետական գործերին խառնել, ուրեմն թող բարի լինի նաեւ որոշ արգելքներ սահմանել: Այսինքն` եկեղեցականին արգելվի ինքնագլուխ մտքեր արտահայտել` այն էլ Հայոց պատմությունը խեղաթյուրող: Եկեղեցուն այդքան “խորությամբ” սիրող մեր իշխանավորները թող գոնե հոտառություն ունենան եւ եկեղեցուն հեռու պահեն առանց այն էլ սրբած-տարած (հենց քրիստոնեության “թեթեւ” ձեռամբ) մեր պատմությունը հիմա էլ հիմնովին պղծելուց:
Թե՞ իշխանավորները կրկին մեր պետականությունը կորցնել են ուզում:
Ի դեպ, եկեղեցուն էլ այդ հոտառությունը չէր խանգարի…
Այլապես վաղը սերունդների ոչ միայն դատին, այլեւ արհամարհանքին կարժանանան:

Նվազագույնը:

“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ

Բարոյականացնե՛նք հեռուստաեթերը

18 Դեկտեմբերի, 2009

Մեր զլմ-ներում, հատկապես՝ հեռուստատեսային, վերստին սկսել է գերակշռել ժարգոնային լեզուն, նաեւ նման լեզվաոճին համապատասխան անիմաստ հաղորդումները: Հեռուստաեթերը խցանվել է անգրագետ հաղորդավարների առկայությունից եւ դատարկաբանություն քարոզող “նորաոճ” հաղորդումներից: Իսկ անբարո կինոնկարներից կամ “եվրաստանդարտով անցած” հեռուստահաղորդումներից տներ “թափվող” խուժանությունից ու կիսահայհոյախառը խոսքից… պրծում չկա կարծես:
Պարբերաբար “Լուսանցք”-ը եւ այլ տպագրական զլմ-ները անդրադառնում են այս ցավոտ թեմային…
Օրերս Հայ Արիական Միաբանության “Ոգու պահապաններ” ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղը նույնպես անդրադարձել է այս խնդրին: Քաղաքում թռուցիկներ են տարածվել, փակցվել, որոնցում կոչ է ուղղված ՀՀ հեռուստաընկերություններին:

Այդ կոչում մասնավորապես ասվում է. “Վերանայե՛ք ձեր ժամանցային հաղորդումները, քանզի դրանցում առկա է այլասերում, որը վտանգում է մեր ազգի ապագան”: Երիտասարդները կարծում են, որ հեռուստաեթերը վաղուց կորցրել է ազգային ու բարոյական դաստիարակիչ իմաստն ու բարձր մակարդակը, հայեցի խոսքն ու իրական արվեստի ուսանելի բնույթը:
Հայ Արիական Միաբանության ուսանողներն ու երիտասարդները բողոքում եւ հայկական հեռուստաընկերություններին են դիմում. “Բարոյականացնե՛նք հայկական հեռուստաեթերը”:

Գոհար Վանեսյան
“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ

Կկարողանա՞նք պաշտպանել մե՛ր շահերը

27 Նոյեմբերի, 2009


Եվ ի՞նչ է նախատեսում հայկական դիվանագիտությունը
Այն, որ Արեւմուտքը (Եվրոպա-ԱՄՆ) հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ փորձելու է արագ կարգավորել Արցախի հիմնախնդիրը, այլեւս կասկած չի հարուցում (անկեղծորեն` չի էլ հարուցել): Արեւմուտքի տերերին հետաքրքիր չէ տարածաշրջանի ազգային խնդիրների իրական լուծումը գտնելը, նրանց խաղաղ եւ անդեմ մի տարածաշրջան է պետք՝ անունը Կովկասյան, սեփական երկրի տնտեսական ու ռազմա-քաղաքական շահերը պաշտպանելու եւ այնտեղ երկար (մտադիր են՝ մշտապես) հաստատվելու համար: Այս թեմայով “Լուսանցք”-ը բազմիցս գրել է: Իսկ այսօր շատերը ՀՀ-ում եւ սփյուռքում կարծում են, որ գոնե Ռուսաստանը, դեմ գնալով Արեւմուտքին, կպաշտպանի մեր շահերը: Բայց դա ամենեւին այդպես չէ:
Կարճ ժամանակ առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե “Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ շատ լուրջ եւ ակտիվ աշխատանք է տարվում: Ռուսաստանն ուզում է, որպեսզի այս հիմնախնդիրը արագորեն լուծում ստանա եւ դեմ է Կովկասում գոյություն ունեցող ցանկացած հակամարտությանը, որովհետեւ յուրաքանչյուր հակամարտություն ստվեր է գցում հարեւան երկրների հետ մեր հարաբերությունների վրա”: Նա նաեւ նկատել էր, թե Մոսկվան կարող է օգնել կողմերին՝ հակամարտության արագ լուծման հարցում փոխհամաձայնության գալ: Իսկ նման բարեհամբյուր տեսակետի պատճառը ՌԴ դրամա-տնտեսական շահերն են, իհարկե նաեւ՝ ռազմա-քաղաքական:

ՌԴ վարչապետը տնտեսական ծրագրերի մասին խոսել է Անկարայում: “Նաբուկո” ծրագրի մասին նույնպես արտահայտվել է եւ դիրքորոշման կտրուկ փոփոխությամբ է հանդես եկել՝ տեսակետ առաջացնելով, թե համակերպվել են անխուսափելիի հետ եւ փորձելու են առավելագույնս օգուտ ստանալ դրանից: Թուրքիայի վարչապետի նստավայրում, մինչ ասուլիսն սկսելը, նյարդային մթնոլորտ է տիրել (սա թուրքական դիվանագիտության հերթական ձեւերից է), եւ այդ պայմաններում պատմական նշանակության փաստաթղթեր, իհարկե, չեն ստորագրվում: Նյարդային իրավիճակի պատճառն այն էր, որ ասուլիսի դահլիճում բոլոր տեղերը զբաղեցրած են եղել լրագրողների կողմից (իհարկե՝ միտումնավոր), իսկ երբ ներս են մտել ռուսաստանյան պատվիրակության անդամները, պարզվել է, որ նրանց համար թուրքական արարողակարգը տեղեր չի հատկացրել, եւ նրանք կանգնած են մնացել… Թուրքիայի վարչապետի աշխատակազմի անդամների համար, ովքեր սեփական աչքերով են ցանկացել տեսնել իրենց վարչապետին ու Պուտինին, եւս նստելու տեղեր չեն հատկացվել: Եվ մի քանի րոպե անց դահլիճում այնպիսի աղմուկ-աղաղակ է բարձրացել, որ ըստ թուրքական զլմ-ների, նմանը չէր լսվել անգամ Անկարայի շուկաներում: Նախարարները վիճում էին լրագրողների, միմյանց հետ` իրենց պետական դրոշների ներքո: Լսվել են արտահայտություններ՝ “Դու ո՞վ ես”, “Իսկ դու ո՞վ ես” եւն…

Այս “ջերմ” մթնոլորտից հետո, հարեւան սենյակում եռակողմ բանակցություններ են ընթացել Պուտինի, Էրդողանի եւ Բեռլուսկոնիի մասնակցությամբ: Իտալիայի վարչապետն այդտեղ ներկայացրել է Եվրամիության շահերը, բայց այնպես, որ դրանք չվնասեն Իտալիայի եւ Ռուսաստանի ազգային շահերին:

Այնուհետեւ Պուտինն ու Էրդողանը ստորագրել են գազային ոլորտին առնչվող փաստաթղթերը: Համագործակցության վերաբերյալ արձանագրությունը թույլ է տալիս, ըստ թուրք վարչապետի, շարունակել գազի ներկրումը Ռուսաստանից (նախորդ փաստաթղթի ժամկետը սպառվում է 2011թ.-ին): Էրդողանը նաեւ ասել է, որ տարեկան 16 մլրդ. խմ հզորությամբ “Երկնագույն հոսք-2” գազամուղը, իհարկե, կառուցվելու է, եւ գազն էլ կգնա Սիրիա, Լիբանան, Կիրպոս, Իսրայել, ու այդ դեպքում Թուրքիան կդառնա խոշորագույն տարանցիկ ցանց: Նա ամեն դեպքում չի հրաժարվել ոչ մի ծրագրից՝ ո՛չ “Նաբուկո”-ից, ո՛չ “Հարավային հոսք”-ից, ո՛չ էլ “Երկնագույն հոսք”-ից:

Վ. Պուտինի ասելով` բանակցությունները բարդ էին. “Մեր թուրք ընկերները դժվար բանախոսներ են”: Եվ ահա, Ռուսաստանը հերթական անգամ, սեփական շահերից ելնելով (որի համար այս երկրին չենք մեղադրում, այլ` ինքներս մեզ` պատմությունից դասեր չառնելու համար), իր վարչապետի բերանով հայտարարում է, որ հարեւան երկրների վրա ոչ մի “ստվեր գցող” հակամարտություն պիտի չլինի: Արդյո՞ք սա նշանակում է, որ ազատագրված տարածքները պիտի զիջել Ադրբեջանին եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ պիտի մոռանալ Արեւմտյան Հայաստանի մասին, որպեսզի “ստվեր գցող” հարցերը վերանան: Շատ հնարավոր է… Եթե մեր երկրի շահերը շարունակենք ստորադասել այլոց շահերին…

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այդ ընթացքում հայտարարել է. “ԼՂ-ի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանն այլընտրանքներ չկան”: Նա նշել է, որ չի կարդում Ադրբեջանի նախագահի կողմից ամեն օր արված հայտարարությունները՝ խնդրի լուծման համար ուժի կիրառման պատրաստակամության մասին: Եվ կարեւորել է, որ վերջին ժամանակներս Ս. Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո “ակտիվացել են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ շփումները, եւ դրանք ուղղված են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը”: Չմոռանալով վրաց-օսա-ռուսաստանյան պատերազմը` նա նշել է. “Ես գիտեմ միայն մի բան, որ որեւէ այլընտրանք ԼՂ խաղաղ կարգավորման համար չկա եւ այն, ինչ տեղի ունեցավ Կովկասում, մեկ անգամ եւս ապացուցեց, որ ուժի կիրառումը չի բերում երկրների միջեւ առկա հակասությունների լուծմանը: Միայն խաղաղ եւ փոխադարձ ընդունելի լուծումները կարող են Կովկասում անվտանգություն ապահովել”:

ՀԱՊԿ-ն կարծում է, որ Մինսկի խումբը բավական լավ է աշխատում խնդրի լուծման համար, եւ նախագահների հանդիպումը կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը: Խոսելով ՀԱՊԿ արձագանքի մասին այն դեպքում, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը հարձակման ենթարկվի որեւէ մեկի կողմից, Բորդյուժան ընդգծեց. “Երբ խոսքը վերաբերում է պատերազմին, ՀԱՊԿ-ն կհիմնվի Հավաքական անվտանգության համաձայնագրի վրա, որտեղ հոդված կա այն մասին, թե Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ ցուցաբերած ագրեսիան համարվում է ագրեսիա յուրաքանչյուրի նկատմամբ”: Նա հերքել է այն լուրերը, թե իբր ՀԱՊԿ-ն չի կարող մասնակցել ԼՂ խնդրի կարգավորման խաղաղապահ առաքելությանը եւ դրանով իբր ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի մաս. “Նման հայտարարություններ չեն եղել, եւ Կազմակերպության ներուժի՝ խաղաղապահ առաքելությանը մասնակցության հարցը երբեւէ չի քննարկվել”: Ավելին, խաղաղապահ ներուժը նոր միայն ձեւավորվում է:

Վերստին անդրադառնանք Արեւմուտքին: Մյունխենում կայացավ Սարգսյան-Ալիեւ հերթական բանակցությունը եւ, ըստ խնդրով զբաղվողների, “պահպանվել են դրական միտումները”: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով պաշտոնական այցով Իտալիայում էր գտնվում, ասել էր. “Չեմ կարող ասել, թե նախագահների բանակցությունները հարթ եւ հեշտ ընթացան, բայց որոշ հարցերի առումով առաջընթաց եղել է, եւ կողմերին հաջողվել է վերջին հանդիպումների ընթացքում ձեռք բերած դրական միտումները պահպանել”: Կարծես կարդալիս լինենք եվրոպական որեւէ զլմ-ի տեսակետը: Այնուհետեւ նախարարն ավելացրել է. “Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի արած վերջին հայտարարությանը, ապա կարող եմ ասել, որ Հայաստանի հայտարարությունները նախագահների հանդիպումներից հետո ներդաշնակ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունենրին, այսինքն՝ համապատասխանում են իրականությանը”: Իսկը եվրոպական զլմ-ների “ստանդարտ” տեսակետ…

Այս հանդիպմանն ընդառաջ Ի. Ալիեւը հայտարարել էր, որ եթե այն անարդյունք լինի, Ադրբեջանը բանակցությունները կհամարի սպառված եւ կմտածի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին: ՀՀ փորձագիտական շրջանակները սա գնահատել էին որպես “հերթական ռազմատենչ հռետորաբանություն”:

Իսկ համանախագահները հայտարարել են, որ “պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել: Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ հստակ կերպով, որ Մոսկվայում, Փարիզում ու Վաշինգտոնում մեր կառավարություններն այն կարծիքին են, որ պատերազմն այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել: Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցությունների այս նուրբ պահին ավելի լավ է ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առավել եւս՝ ուժային լուծման հնարավորության մասին”:

Իսկ ԼՂՀ-ում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն արձագանքել են այսպես. “Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունքն այն էր, որ Ալիեւն ու Սարգսյանը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները,- ասել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ներկայումս ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը,- կարեւոր է նաեւ այն, որ նախագահները պատրաստ են հետագա նոր հանդիպումներին եւ բանակցությունները շարունակելու ցուցումներ են տվել արտգործնախարարներին”:

Ալիեւի ռազմական ճանապարհով հարցը լուծելու պահելաձեւը Մ. Մայիլյանը որակել է որպես ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու հերթական փորձ. “Իր հայտարարությամբ Ալիեւը նաեւ փորձ արեց շանտաժի ենթարկել միջազգային միջնորդներին, ինչը կարծում եմ՝ չհաջողվեց”:

Իսկ թուրքական թերթերից մեկը, հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ անանուն աղբյուրին, տեղեկություն է տարածել, թե Մյունխենում նախագահները պայմանավորվել են, որ հայերը մինչեւ տարեվերջ հեռանալու են Քարվաճառի շրջանից: “Դա ռեալ չէ: Ոչ միայն Քարվաճառի, այլեւ մյուս տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող”,- հայտնել է Մ. Մայիլյանը: ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը նաեւ նկատել է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրություններով “թուրքերը փորձում են ավելի շուտ ոչ թե լուծել ղարաբաղյան հարցը, այլ հասնել տարածքային զիջումների”:

Սակայն, Իլհամ Ալիեւը շարունակում է սպառնալ՝ հակասելով ինքն իրեն: Որպես կանոն իր ելույթներում Ադրբեջանի ղեկավարն արտաբերում է մի քանի հերթապահ թեզեր.
ա/ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը խաղաղ լուծել, բայց հենց որ համբերությունը հատեց, զինված տարբերակով է հարցը լուծելու,
բ/ Ադրբեջանը հսկայական քայլերով առաջ է անցնում Հայաստանից, ուստի որոշ ժամանակ անց ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը, առանց պատերազմի էլ ինքնակամ կհանձնվեն Բաքվին:
Հիմա Ալիեւը պատերազմելու՞ է, թե հույսը դրել է “մեր հանձնվելու վրա”…

Ըստ Ադրբեջանի նախագահի հաշվարկների՝ “Հայաստանում այսօր ապրում է 1 մլն. 700 հզ. մարդ”, իսկ “մի քանի տարի անց Ադրբեջանի տնտեսությունը 15 անգամ կգերազանցի Հայաստանին”, իսկ բնակչությունը կկազմի 10 մլն. մարդ”: Այսպիսի “լուրջ” թվերի է տիրապետում Ալիեւը եւ պատրաստվում է պատերազմի… Շուրջ 3,3 մլն.-ոց Հայաստանի որոշակիորեն կայունացած տնտեսությունը “վրիպում” է Ադրբեջանի ղեկավարի “սրատես” աչքերից… Սակայն զավեշտն այն է, որ Ալիեւը նույն պահին սեփական ու միջազգային հանրություններին վստահեցրել է, որ բանակցությունները ձգձգողը Հայաստանն է:

Այսքանից հետո ադրբեջանական զլմ-ներում նույնպես հայտնվեց այն լուրը, թե “հայերը մինչեւ տարեվերջ կարող են ազատել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, ինչը հնարավորություն կտա Թուրքիային վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանին՝ մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում”:
“Հայաստանում մենք արդեն վարժվել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո, “խիստ իրազեկ” աղբյուրները հայտնում են իրականում գոյություն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին,- այսպես է արձագանքել այս հրապարակումներին ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը,- դա պարզ ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ: Նման հարց չի քննարկվում, հետեւաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող: Բազմիցս ասվել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը ԼՂ կարգավիճակի հարցն է: Մնացյալ հարցերն ածանցյալ են”: Նշվել է, որ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել “ԼՂՀ ժողովրդի ճակատագրի հանդեպ, եւ հենց այդ պատճառով էլ ՀՀ նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար”:

ՀՀ պաշտոնատար մի շարք անձինք արդեն “լսեցնում” են, որ “աշխարհում կան ընդունված ձեւեր” եւ պատերազմի վերսկսման դեպքում ՀՀ-ն կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, կամ՝ ՀՀ-ն կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել ԼՂՀ հետ:

Մյունխենում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման դրական առաջընթացի մասին, ինչպես հայտնել են համանախագահները, մնում է ենթադրություններ անել, քանի դեռ նախագահները չեն բացահայտել դրանք: “Ս. Սարգսյանն ապացուցել է, որ բաց քաղաքական գործիչ է: Նախեւառաջ պետք է հստակեցնել մի բան՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման բանալին Ստեփանակերտում է: Առանց Ստեփանակերտի որոշման հարցը չի լուծվելու”,- ասել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մինչ բանակցության առաջընթացի մասին ենթադրություններ անելը՝ Շարմազանովն ասել է. “Այս հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը “փայլեց” իր ռազմատենչ ապակառուցողական հայտարարություններով, որի համար հակահարված ստացավ նաեւ համանախագահների կողմից, որոնք հայտարարեցին, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Ինչ վերաբերում է հանդիպման առաջընթացին, ապա միջազգային զլմ-ների լուսաբանումներից մենք տեսանք, որ բանակցություններում քննարկվել է ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը, հանրաքվեի միջոցով այն լուծելու հարցը: Մինչ այդ ադրբեջանական կողմը հերքում էր, թե բանակցություններում ընդհանրապես քննարկվում է ԼՂ-ի կարգավիճակի հարցը: Մեզ համար ամենակարեւորը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է”:

Իսկ հանրաքվեի հարցի քննարկման մասով (քանի որ ադրբեջանական կողմը բազմիցս ասել է, որ հանրաքվե պետք է անցկացվի ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինելուց հետո) Շարմազանովն ասել է, թե “Ադրբեջանը նաեւ ասում էր, որ Մինսկի խումբ էլ պետք է չլինի, Մադրիդյան սկզբունքներ էլ չկան, ԼՂ-ի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի հարց էլ չկա, բայց մենք տեսանք, որ կան” եւ հանրաքվեի հարց էլ կարող է լինել:

Ինչ վերաբերում է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի այն հայտարարությանը, թե այս հանդիպմանը քննարկվել են նաեւ առկա բոլոր բարդ խնդիրները, ապա ՀՀԿ խոսնակը նաեւ նշել է թե որոնք են եղել դրանք. “Կարծում եմ, որ դա վերաբերում է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին”: “Մենք միակողմանի զիջումների չենք գնալու: Այս հանդիպումից հետո Հայաստանն ավելի վստահելի եւ կառուցողական դիրքերում է համանախագահ երկրների, միջազգային հանրության աչքերում”,- ավարտել է իր խոսքը Է. Շարմազանովը:

Այնուամենայնիվ, Արցախի եւ ազատագրված տարածքների հարցը շաղկապվում է հայ-թուրքական արձանագրություններին: Չնայած շատ քաղաքագետներ կարծում են, որ թուրքական կողմը հնարավորինս կձգձգի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը, որպեսզի չխաղա ԱՄՆ-ի խաղը: Կարծիք կա, որ Վաշինգտոնը չի կարող է մինչեւ վերջ երաշխավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մանավանդ, ո՛չ Երեւանը, ո՛չ էլ Անկարան պատրաստ չեն գործընթացը շարունակելուն եւ շատ հավանական է, որ սկսվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ձգձգում, հատկապես Թուրքիան երբեք հետաքրքրված չի եղել արցախյան հարցի լուծմամբ:

Հնարավոր է, որ սա կատարվում է Ռուսաստանի թելադրմամբ եւ չի բացառվում, որ Թուրքիան ստորագրի արձանագրությունները, հանգստացնի ԱՄՆ-ին, բայց այդուհետ գործ ունենա Ռուսաստանի (գուցե նաեւ ԱՄՆ-ից անկախ գործել ցանկացող եվրոպական հատվածի հետ):
Իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմն ընդլայնել է ԱՄՆ դեմ մեղադրանքների շրջանակը: “Ադրբեջանը ԱՄՆ-ից ոչ մի աջակցություն չի ստանում: Հակառակը՝ շարունակաբար քննադատվում է արեւմուտքի կողմից՝ կապված մարդու իրավունքների եւ այլ հարցերի հետ”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է “ԼՂ հարցում պաշտպանել իր դիրքորոշումը, եւ որ կարիք չկա որեւէ ֆորմատով ճնշումներ գործադրել պաշտոնական Բաքվի վրա”: Անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու մասին ստորագրված արձանագրություններին՝ Ն. Մամեդովը ասել է, թե “հաճախ արեւմտյան դիվանագետներն ասում են՝ ամեն հարց քննարկելու ժամանակ եւ հնարավորություն միշտ չէ, որ ունեն: Սակայն, նրանք, սահմանը բացելու հետ կապված, անսպասելիորեն հավաքվեցին Ցյուրիխում, եւ շատ բարձր մակարդակով արձանագրությունները ստորագրվեցին”:

Իսկ մի շարք քաղաքագետներ պնդում են, թե առաջընթացը ավելի հավանական է համարվում հայ-թուրքական հարաբերություններում, քան՝ ԼՂ հիմնախնդրում: Որեւէ առաջընթաց չի արձանագրվել նաեւ Մյունխենում՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում, իսկ հայ-թուրքական հարբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կապն ակնհայտ է: Այս պահին Թուրքիայի առաջնային խնդիրը համարվում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների պահպանումը:

Իսկ Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը տեղափոխվում է ՀՀ Սահմանադրական դատարան: ՀՀ նախագահը արձանագրությունների մասին դիմումը ՀՀ ՍԴ է ներկայացրել նոյեմբերի 19-ին, իսկ դատարանն այն քննելու օրը կորոշի 15 օրյա ժամկետում՝ աշխատակարգային նիստում, չնայած մեր իշխանությունները հայտարարում են, որ արձանագրությունները փաստացի կմտնեն ՀՀ ԱԺ՝ միայն թուրքական խորհրդարանի վավերացումից հետո:

Ոմանց կարծիքով հայկական դիվանագիտությունը հայտնվել է ծուղակում եւ դրանից դուրս գալու ելքեր է փնտրում:

Հայկ Թորգոմյան
Վահագն Նանյան
“Լուսանցք” Թիվ 127, նոյեմբերի 27 — դեկտեմբերի 3, 2009թ.

Պաշտպանե՛նք ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների իրավունքները

13 Նոյեմբերի, 2009

“Լուսանցք”-ը հայտարարում է իր պատրաստակամության մասին առ այն, որ այսուհետ ՀՀ եւ ԼՂՀ բոլոր քաղաքացիները կարող են իրենց բողոքն ու արդար պահանջները ներկայացնել թերթի էջերում՝ օտարերկրյա քաղաքացիների հետ տարաբնույթ խնդիրներին առնչվող:
Մենք կլուսաբանենք արդար պահանջները եւ կհետեւենք, թե ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները ինչպես են պաշտպանում իրենց քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Հանրահայտ է, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, իրավապահ մարմինները հաճախ են անտեսում սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը օտարերկրյա քաղաքացիների կողմից՝ հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, որոնք մեր երկրում ավելի մեծ իրավունքներ (թեկուզ չսահմանված) են տալիս օտարներին, քան՝ հայերին ու ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիներին:
Հիմա, երբ այժմեական է դարձել ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը, հնարավոր է առավել վտանգավոր ու մեր քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարող իրավիճակներ գրանցվեն, ուստի՝ “Լուսանցք” շաբաթաթերթը հայտարարում է իրեն` որպես 4-րդ իշխանության, պաշտպանությանը ապավինելու մասին: Մենք մտավախություն ունենք, որ Երեւանում այսպես կոչված “պարսկական” կամ “այլազգի” թաղամասերի նման գուցեեւ ստեղծվի մի “թուրքական” թաղամաս` թուրքական լամուկներով բազմացող…
Այսօր մեր քաղաքացիները խուսափում են ԱՐԴԱՐ առճակատումից՝ հնդիկ, պարսիկ, արաբ… առավել եւս` ռուսաստանցի կամ եվրոպացի (նաեւ՝ ԱՄՆ) քաղաքացիների (նաեւ՝ ուսանողների) հետ, քանզի մեր իրավապահ կամ անվտանգության մարմինները մեծամասամբ պաշտպանում են օտարների շահերը՝ արդեն ասացինք` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը կարո՞ղ է փոփոխություններ մտցնել մեր երկրի տնտեսական ցուցանիշներում, նպաստել տնտեսության կառուցվածքի տարատեսականացմանը: Լրագրողներից մեկի հարցին օրերս ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համառոտ պատասխան տվեց. “Այո, իհարկե”:
Հանդիպմանը ներկա էի “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթից: “Հայաստանը ի՞նչ կարող է արտահանել Թուրքիա, որ չունի Թուրքիան”. հարցիս ի պատասխան բանախոսն ասաց. “Առաջին հերթին` ասենք, էլեկտրաէներգիա”: “Բայց մեզանից էլէներգիա Թուրքիան չի ուզում եւ հայտարարել է այդ մասին արդեն ոչ մեկ անգամ”,-նկատեցի: “Այո, իրավացի եք, բայց առա՛յժմ չի ուզում: Քաղաքական պատճառներով: Բայց հենց սահմանը բացվի, կուզի”,- վստահեցրեց Գ. Մինասյանը: Էլէներգիայից բացի հավելեց նաեւ ցեմենտը ու միաժամանակ ասաց, թե՝ “եթե Թուրքիայում մենք ապրանք իրացնելու տնտեսական կամ քաղաքական բարիերներ ունենանք, ապա մեր ապրանքը կարտահանենք Եվրոպա, քանզի Թուրքիան եվրոպական մաքսային գոտում է”:
Քանի որ հակված չեմ մտածել, թե մեր իշխանությունները չեն գիտակցում ՀՀ-Թուրքիա սահմանի բացման դեպքում հնարավոր վտանգները, հարցրեցի. “Քննարկվե՞լ են ՀՀ-Թուրքիա սահմանի բացման ռիսկերը, հնարավոր խնդիրների լուծման հստակ ուղիներ գոնե նախանշվա՞ծ են”. այս հարցիս էլ ի պատասխան ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նախ նշեց այդ ռիսկերից երկուսը՝ գնագցման քաղաքականություն կամ՝ մեր ներքին շուկայում գերիշխող դառնալու քաղաքականություն, բայցեւ՝ վստահեցրեց, թե նաեւ մեխանիզմներ կան դրանց դեմ պայքարելու. “Վարչապետի կողմից բոլոր կառույցները հստակ ու համապատասխան հանձնարարականներ ստացել են՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նկատառումով: Այդ հանձնարարականները նաեւ գաղտնի են ու վերաբերում են ազգային անվտանգությանը”:
Փորձեմ անկեղծանալ. ցավով, իրոք ցավով եմ ասում, բայց թերահավատորեն եմ վերաբերում ազգային անվտանգության կողմից այդ հանձնարարականների՝ ըստ պատշաճի կատարմանը: Կարող եմ հիմնավորել` ինչու: Յուրաքանչյուր պետության համար լեզվապահպանությունը տվյալ պետության անվտանգության գերագույն խնդիրն է: Հասկանալի է` չկա պետություն, չկա եւ ազգ: Հայերենը մեր երկրում, չնայած Սահմանադրությանն ու համապատասխան օրենքին, խղճալի վիճակում է: Այլ կերպ` կենցաղային, խոսակցական մակարդակից այն կողմ չի անցնում: Եթե Երեւանում` ՀՀ քաղաքամայրում, դատելով բոլոր ցուցանակներից, երբեք չես զգա, որ Երեւանում ես, եթե դասագրքերը հայերենատառ են, բայց ոչ հայերեն ու հայեցի, եթե հայ ու քաղքենի պաշտոնյաները իբր գրագետ երեւալու համար միմյանց հետ շփվում են ռուսերեն կամ անգլերեն… կարո՞ղ եմ ասել, որ մեր պետական ու մայրենի լեզվի քաղաքականությունը ճիշտ չի տարվում, ավելին` ոչ հայանպաստ ուղղությամբ է իրականացվում:
Այո՛, կարող եմ:
Եթե կրթության ոլորտի պատասխանատուները լեզվաքաղաքականության վրա թքած ունեն ու չեն պայքարում, որ հայերենը արժանի տեղն ու դերն ունենա մեր երկրում, եւ եթե այդ պատասխանատուները չեն պատժվում, կարո՞ղ եմ մտածել, որ ազգային անվտանգության խնդիրներից մեկը լուծում չի ստանում:
Այո՛, կարող եմ:
Սա ընդամենը մեկ հիմնավորում է, բայց ինձ իրավունք է տալիս… թերահավատորեն վերաբերվել…
Ի դեպ, սահմանի բացման դեպքում հնարավոր վտանգները “Լուսանցք”-ն էլ գիտակցում: Ու թեեւ մենք դեմ ենք արտահայտվել ՀՀ ներկայիս տնտեսական պայմաններում սահմանի բացմանը, բայց դա չի նշանակում, թե բացումից հետո հնարավոր որեւէ վտանգ տեսնելիս այն չենք վերհանելու, չենք արձագանքելու ու դրա դեմ չենք պայքարելու:
Հաստա՛տ պայքարելու ենք, այլ ոչ թե “դիվորեն” հրճվելու թե` “տեսա՞ք, բա որ ասու՛մ էինք”:
Այս համապատկերում ընդհանրապես ուզում ենք նշել, որ “Լուսանցք”-ը պատրաստ է վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք կծագեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների ու օտարերկրացիների (այս՛ սահմանի բացումից հետոյի պարագայում առավելեւս` թուրքերի) միջեւ: (Թուրքին առանձնացնում ենք, քանզի դրա հետ խնդրի ծագման դեպքում առավելապես է ազգային արժանապատվության ու հպատության հարց դրվում…)
Պետության գործերում մանրուքներ չկան:
Եվ հզոր պետություն կառուցելը բոլորի՛ս գործն է:

Արմենուհի Մելքոնյան
“Լուսանցք”-ի գլխավոր խմբագիր

“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 — 19, 2009թ.

Արդեն բացել են թուրքական խանութ

13 Նոյեմբերի, 2009

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ քննարկման փուլում են, բայց Երեւանում, հատկապես Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում, բացվել է թուրքական ապրանքների մասնագիտացված խանութ, որի պաստառի վրա հայերեն ու թուրքերեն գրված է “Անկողնային պարագաներ”: Լեզվի պետական տեսչության աշխատակից Մարիամ Ալեքսանյանն արդեն հասցրել էր նկատողություն անել խանութի տերերին` “Լեզվի մասին” օրենքին հակասող ցուցանակի համար եւ պահանջել էր վերացնել խախտումը` թուրքերեն ցուցանակն ավելի մեծ էր: “Հայերենը պետք է ոչ թե զուգակցել օտար լեզվի հետ, այլ օտար լեզուն` հայերենի հետ”,- ասել է տեսչության աշխատակիցը:
Այդ ցուցանակի համար խանութ են եկել նաեւ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները: Պարզվում է հենց թաղապետարանն էլ թույլտվություն է տվել. “Ի՞նչ են ուզում հիմա մեզնից”,- բողոքում էր խանութի սեփականատերը: Այսինքն` թաղապետարանից ասել են` “վահանակի համար վճարեք, վճարել են ու…”:
Խանութի նախաձեռնողները 2 քույրեր են, արմատներով մշեցի, ապրել են Գյումրիում, երկրաշարժից հետո տեղափոխվել Երեւան: “Մենք քաղաքականությունը չենք խառնում բիզնեսի հետ: Ինչպես Սերժ Սարգսյանն ասել է` առանց նախապայմանների ենք առեւտուր անում: Աշխատունակ տարիքի կանայք ենք, որոշեցինք Թուրքիայից ապրանք բերել: Թուրքական ապրանքներ բերում էին անհատներ ու վաճառում էին, մենք էլ որոշեցինք ֆիրմային խանութ բացել` ավելի էժան, ձեռնտու ժողովրդի համար”,- ասել է Լուիզա Մանուկյանը: Քույրերը պայմանավորվել են թուրք գործարարների հետ, որ իրենց արտադրանքը բերեն ու տեքստիլ խանութ բացեն:
Քույրերը “ազգայնորեն” “Ա1+”-ին վստահեցրել են, որ իրենք “ոչ Ղարաբաղյան հարցն են մոռանում, ոչ էլ Ցեղասպանությունը”: Բայց “21-րդ դարում ենք ապրում, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, չէ, Եվրախորհուրդ ենք գնում, եվրոպական տերմիններով պետք է շարժվենք”,- այսպես են կարծում “գերեվրոպացված”… նախկին գյումրեցիները:
Դե, իսկ առանց “նախապայմանների առեւտուրը” խոսում է քույրերի “բարձր գիտակցության” եւ “հայ ու թուրք ժողովուրդների բարեկամությունը անշահախնդիր խթանելու” նրանց ձգտման մասին… Նաեւ ՀՀ նախագահին միանգամից ըմբռնելու “ունակության” մասին:
Թե ինչու եվրոպական ապրանք չեն բերում, Լ. Մանուկյանն ասել է. “Հնարավորություն ունենանք` կբերենք, էլ ինչի ենք էսպես անում… Դե որ էդպես է` Գերմանիայից էլ կբերենք… տեսնենք էլի կդժգոհե՞ն: Ուրախանալու տեղը, որ Երրորդ մասում մի հատ պրեստիժնի խանութ է բացվել` բողոքում են, վայ”,- դժգոհել են “ժողովրդասեր” քույրերը:
Ինչպես ասում են` “էշն էր պակաս, պառախոդով եկավ…”: Եվ սա դեռ սկիզբն է: Առջեւում ավելի “գրագետ” ու “եվրաարժեքների հետեւորդ” կադրեր են հերթի կանգնած…

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 — 19, 2009թ.

Հայ-թուրքական դիմակայության առաջին գծում

9 Հոկտեմբերի, 2009

Եվրոպայում բողոքողներ եղան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում ավարտել է իր սփյուռքյան հանդիպումները՝ հայ-թուրքական կոչվող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Եվրոպայի ամենահայաշատ երկրի` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի հայկական (հայաշատ) գաղթօջախների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ առկա բոլոր խնդիրներին ու մտահոգություններին:
Ավելի վաղ ՀՀ նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրի հետ, այնուհետեւ ծաղիկներ է դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:
Հուշարձանի մոտակայքում հարյուրավոր ցուցարարներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ եւ կարծիք հայտնել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
Ֆրանսահայերն առաջին անգամ ծեծի ենթարկվեցին Փարիզում այդ հանդիպման ժամանակ: Թեեւ Ս. Սարգսյանի լրատվական ծառայությունը բոլորովին այլ հաղորդագրություններ է տարածում սփյուռքում նրա հանդիպոմների մասին, սակայն ՀՀ նախագահին ջերմությամբ չէին սպասում ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում եւ Նյու-Յորքում:

Ամերիկահայերի՝ ընդդեմ հանրահավաքը
Հոկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին ավելի քան 12.000 ամերիկահայեր հավաքվել էին Լոս Անջելեսի “Beverly Hilton Hotel” հյուրանոցի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման դեմ: Հենց այս հյուրանոցում էր հյուրընկալվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը համահայկական ուղեւորություն է իրականացնում:
Բարձրացվել էին ցուցապաստառներ հետեւյալ բովանդակությամբ՝ “Սերժ, մի՛ դավաճանիր հայ մարդկանց”, “Թուրքիա, ընդունի՛ր Ցեղասպանությունը”, “Ո՛չ արձանագրություններին” եւ այլն: Այսպես ամերիկահայերն իրենց “ո՛չ”-ն էին ասում հայ-թուրքական երկկողմ արձանագրություններին:
Մինչ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրանոցի 12-րդ հարկի պատշգամբից հետեւել է ցուցարարներին: Ցուցարարները հուսով էին, որ ՀՀ նախագահը, անսալով իրենց կոչերը, կհանդիպի իրենց հետ: Սակայն, Ս. Սարգսյանը չի ընդունել նրանց կոչը:
Ի դեպ, մինչ այս հանդիպումը, մոտ 200 հոգի հավաքվել են Կալիֆորնիայի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ՝ սպասելով ՀՀ նախագահին: Սակայն վերջինս չի եկել, եւ 3 ժամ անց ցուցարարները շարժվել են դեպի “Beverly Hilton Hotel”՝ միանալով այնտեղ հավաքվածներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լոսանջելեսահայերը եւս մեկ հանրահավաք էին անցկացրել՝ գրեթե 10-15 հազարանոց, որում կրկին բողոքել էին հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման դեմ:

Լիբանանում նույնպես խաղաղ չանցավ
Լիբանանյան հանդիպումը, որոշ աղբյուրների համաձայն, հատուկ նախապատրաստված էր անցել, ավելի կազմակերպված բողոքներով՝ ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների:
Լիբանանահայությունը, Իրանի եւ արաբական աշխարհի (մերձավորարեւելյան) հայությունը հնարավորինս միասնական իր բողոքի ձայնը բարձրացրեց եւ լսելի դարձրեց ՀՀ նախագահին: Այստեղ հայ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ նույնպես բախումներ եղան ու… քարանետումներ:

Վերջաբանը` Դոնի Ռոստովում
ՀՀ նախագահն իր սփյուռքյան հանդիպումների ավարտական փուլը նախատեսել էր ռուսաստանահայերի հետ հանդիպումով: Հրավիրվել էին ՌԴ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարները: Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայ համայնքի 250 ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ խաղաղ պայմաններում, սակայն ռուսաստանահայերի տասնյակ կազմակերպություններ արդեն հրապարակավ հայտնել են իրենց մտահոգությունների եւ հայ-թուրքական արձանագրություններին դեմ լինելու մասին:

Իշխանությունները պատրաստ են ստորագրելու
Կոալիցիոն կուսակցությունների ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Հայաստանի հանրապետական, “Բարգավաճ Հայաստան” եւ “Օրինաց երկիր” կուսակցությունների խմբակցությունները նշում են, որ այս օրերին բոլորը միասին վկա են հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, ինչը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: “Անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ելքը: Գործընթացն իր վրա է սեւեռել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային հանրության ուշադրությունը՝ նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետեւանքային կապերը: Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Ամենեւին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը՝ ՀՀ-ն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար”:
Այս ուժերը կարծում են, թե նախաստորագրված արձանագրություններն արտացոլում են ՀՀ-ի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլ ընդհակառակը՝ “ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ”: “Եվ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը՝ կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար”,- ասվում է այդ հայտարարության մեջ:

Ազգայիններն ընդդիմանում են
Մի շարք ազգային կուսակցություններ ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ թուրքական նախաստորագրված արձանագրությունների…
Ստորեւ ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը:
Առանց նախապայմանների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ չէր, եւ պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է Ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը:
Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում եւ մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե, իբր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման:
Ակնհայտ իրողություն է, որ
— Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմաններն ամրագրող այլ պայմանագիր՝ բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված եւ ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի: Ուստի, ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ, որպես անկախ պետություն, վավերացնում ենք այդ պայմանագրի՝ Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը: Այդպիսով, բավարարվում է նրա գլխավոր նախապայմաններից մեկը՝ այսօրվա սահմանների ճանաչումը:
— Հնարավորություն տալով ձեւավորել պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով՝ չստեղծելով անհրաժեշտ որեւէ նախադրյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կասեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարավորություններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացվող ուրացման քաղաքականության ակտիվացման համար: Այդպիսով, բավարարվում է Թուրքիայի նաեւ հաջորդ պահանջը՝ կասեցնել Հայոց Ցեղասպանության ճանաչման՝ վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը:
— Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների՝ ժամանակային առումով փաստացի փոխպայմանավորումը, տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրմանը զուգահեռ, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման պարտավորության բացակայությունը լայն ճանապարհ են հարթում վերոնշյալ գործընթացների փոխկապակցման եւ դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարության մեծացման համար: Այդպիսով, Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր հաջորդ նախապայմանի բավարարմանը՝ պահանջելով Հայաստանից եւ միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
— Վերջապես, միակողմանիորեն փակելով սահմանները եւ այն բացելու երկկողմ որոշում արձանագրելով, Թուրքիան սահմանների՝ մինչ օրս փակ լինելու պատասխանատվությունը, փաստորեն, կիսում է Հայաստանի հետ:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, պահանջում ենք չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով եւ իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ:
Ստորագրել են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը, “Նոր ժամանակներ” կուսակցությունը, “Ժառանգություն” կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, “Գոյամարտ” համազգային կուսակցությունը, “Մայր Հայրենիք” կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցությունը, “Միավորված Հայերը”, “Ազգային Միասնության Ուխտ” կուսակցությունը, Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը:
Վերջին երկուսը (Արմեն Ավետիսյանը եւ Գեւորգ Յազըճյանը) հայտարարությանը միացան ընթացքում եւ ավելացրեցին, որ չնայած ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը առհասարակ դեմ են Հայաստան-Թուրքիա այսօրինակ հարաբերություններին, քանզի թշնամու հետ պետք է ունենալ թշնամական հարաբերություններ, սակայն միանում են այս “ընդդեմ” համախմբմանը, որպեսզի պայքարը ընդհանուր ճակատով եւ ավելի զորեղ լինի: Նրանք նշեցին, որ սահմանի երկու կողմերում էլ Հայաստանն է` Արեւմտյան եւ Արեւելյան, եւ այս իրականությունն անտեսողները ոչ միայն դավաճանական քայլ են անում, այլեւ կպատժվեն հայության կողմից` վկա հայ վրիժառության հրաշալի փաստը…
Ընդհանուր առմամբ, հայտարարությունը ստորագրել են 13 կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, սակայն փաստաթուղթը բաց է, եւ ցանկացողները կարող են միանալ հայտարարությանը: Այս թեմայով քննարկումները դեռ շարունակվում են:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Հայ ազգայնականները պահանջում են

25 Սեպտեմբերի, 2009

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը սեպ­տեմ­բե­րի 23-ին Հայ ա­րիա­կան մի­ա­բա­նութ­յան գրա­սեն­յա­կում հրա­վի­րել էր մա­մու­լի ա­սու­լիս՝ ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի դեմ կա­տար­ված վրաեր­թի քր­գոր­ծը կար­ճե­լու եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին թե­մա­նե­րով: 

Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը նախ ներ­կա­յաց­րեց իր դեմ կա­տար­ված “վրաեր­թի” քրգոր­ծը եւ հա­մա­նե­րու­մով այն կար­ճե­լու “հիմ­քե­րը”: 

— Այդ քրգոր­ծը փնթի է կազ­մ­ված, ա­ռանց հա­մոզիչ հիմ­քե­րի, նույնիսկ պաշ­տո­նա­կան գր­ագ­րութ­յան ակ­նա­ռու հա­կա­սու­թ­յուն­նե­րով,-նկատեց Ա. Ավետիսյանը: 

Ըստ նրա՝ քր­գոր­­ծում ա­մե­նա­հե­տաքր­քիր հա­կա­­սութ­յուն­նե­րից մեկն այն է, որ պա­տա­հա­րից 1 ա­միս անց ոս­տի­կա­­նութ­յան փաս­տաթղ­թե­րում նշ­վում է (փաստա­թղ­թերի պատ­ճեն­ները խմբագ­րու­թ­յունում ենխմբ.), որ հայտ­նի չէ վրաեր­թի մե­ղա­վոր վա­րոր­դը եւ չկան վկա­ներ, բայց  այս­պես կոչ­ված վրաեր­թից ըն­դա­մե­նը օ­րեր անց, երբ ին­քը հի­­վան­դա­նո­ցում էր, իր ըն­կեր­նե­րին եւ հա­րա­զատ­նե­րին է մո­տե­նում ոմն Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յան եւ ներ­կա­յա­նա­լով որ­պես պա­տա­հա­րի մե­ղա­վոր, ինչ-ինչ ա­ռա­ջար­կ­ներ է ա­նում՝ մեղ­քե­րը քա­վե­լու հա­­մար: Ի դեպ, հե­տո քրգոր­ծում նշ­­վում է՝ իբր վա­րոր­դը ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի կա­տա­­րած հա­մա­պա­տաս­խան աշ­խա­­տանք­նե­րի շնոր­հիվ, զգա­լով իր մեղ­քը, հան­դես է ե­կել մե­ղա­յա­­կա­նով: Իբր մե­ղա­վոր վա­րոր­դը տե­ղե­կա­ցել է, որ ոս­տի­կան­ներն ի­­ր­են են փնտրում (կար­ծես դա չէր հաս­կա­նում) ու ներ­կա­յա­ցել է Շա­հում­յա­նի ոս­տի­կա­նութ­յան բա­ժան­մունք, որ­տե­ղից նրան ու­ղար­կել են Է­րե­բու­նու բա­ժան­մունք: Այ­ս­ինքն՝ ա­ռա­վո­տից մին­չեւ ուշ գի­շեր Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին փնտրող կու­սա­կից­նե­րը, նաեւ գնալով ոս­­տի­կա­նութ­յուն, չեն ի­մա­նում նրա տե­ղը, իսկ այդ ավ­տո­վա­րոր­դը հան­կարծ ի­մա­նում է եւ ոս­տի­կա­նութ­յան մի բա­ժան­մուն­քի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից (վրաեր­թի դեպ­քը հայտ­նե­լուց հե­տո) բա­րե­կա­մա­բար բաց է թողն­վում եւ ըն­կե­րա­բար ու­ղարկ­վում է ոս­տի­կա­նա­կան մեկ այլ բա­ժան­մունք:   

Հե­տաքր­քիր է, որ այս­պես կոչ­ված վրաեր­թի ժա­մերն էլ­ են տար­բեր նշված եւ նույն անձի` Շ. Ամի­ր­խանյանի ցուց­մունք­նե­րում կան միմյանց հա­կա­սող բա­ցատ­րութ­յուն­ներ: Սկզբում նշվում է ժա­­մը 11-12-ը՝ որ­պես վրաեր­թի ժամ, սա­կայն երբ պարզ­վում է, որ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ժա­մը 13:10-ին զան­գա­հա­րել է իր մա­մու­լի խոս­նա­կին եւ ա­սել, որ գա­լիս է գրա­սեն­յակ, ա­պա հան­կարծ վրաեր­թի պա­հը դառ­նում է ժա­մը 14:00-ի սա­հ­ման­նե­րը: Այս ամ­բողջն էլ հա­կա­­սութ­յան մեջ է ոս­տի­կա­նութ­յան տր­ա­մադ­րած հեր­թա­կան փաս­տա­թ­ղ­թում, ըստ որի, մա­յի­սի 4-ին (իբր վր­աեր­թի օ­րը) ոս­տի­կա­նութ­յան հա­­մա­պա­տաս­խան բաժ­նում առ­հա­սա­րակ վրաերթ չի գրանց­վել Ա­­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցում: Հե­տո հան­կարծ վրաեր­թի փո­ղո­ցը դառ­նում է Տի­տոգ­րադ­յանը, սա­կայն այն­­տեղ էլ չեն գտնվում վկա­ներ: Քրգոր­ծում ներ­կա­յաց­ված են իբր եր­կու վկա­նե­րը՝ Է­րե­բու­նի պո­լիկ­լի­նի­­կա­յի քույրն ու պա­հա­կը: Մինչդեռ նրանք ցուց­մուն­քով հրա­ժար­վում են վկա լի­նե­լուց՝ ա­սե­լով, որ Ար­մեն Ա­վե­տի­ս­յա­նի մա­սին ի­րենց տե­ղե­կաց­րել են տա­րած­քում գտնվող մի քա­նի անձինք, իսկ իրենք պար­զա­պես ե­կել են օգ­նե­լու ար­յու­նա­քամ լի­նող ՀԱՄ ա­ռաջ­նոր­դին, ո­ր­ին գր­ան­ցել են որպես անհայտ անձ: Պարզ­վում է` Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յա­նը վրաեր­թից ո­րոշ ժա­մա­նակ անց է միայն Ա­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցից իր մե­քե­նա­յի մեջ դր­ել Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին եւ բե­րել ու ա­ռանց բժիշկ­նե­րին հանձ­նե­լու թողել է (ինչ-որ մարդ­կանց հետ) պո­լիկ­լի­նի­կա­յի դի­մա­ցի այ­գու մեջ ու փա­խել: Հե­տո փաս­տա­թղ­թե­րում նշվում է, թե Տի­տոգ­րադ­յան փո­ղո­ցում ար­յան նման հե­ղու­կի հետ­քեր կա­յին, ո­րը չի են­­­թարկ­վում զննութ­յան, քան­զի չի ար­ձա­նագր­ված քրգոր­ծում, իսկ իբր վրաեր­թի փո­ղո­ցում (Ա­գա­թա­ն­­գե­ղո­սի) բա­ցա­կա­յում են ար­յան հե­տ­քե­րը: Սա այն դեպ­քում, երբ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը ոտ­քից գլուխ կոտր­վածք­նե­րից եւ ջարդ­վածք­նե­րից ար­նա­քամ լի­նե­լուց է ե­ղել: 

Չեն պահ­պան­վել նաեւ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դի հե­ռա­խո­սա­յին վեր­ջին զրույց­նե­րի հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը, քրգործում չկան դրանց վերծանումները, նույ­նիսկ հե­ռա­խո­սը որ­­պես ի­րե­ղեն ա­պա­ցույց չի ներգ­րավ­վել քրգոր­ծում, այն դեպ­քում, երբ ըստ վա­րոր­դի՝ տու­ժո­ղը հե­ռա­խո­սով խո­­սե­լիս է ե­ղել, ո­րը հար­վա­ծից հե­տո բո­լո­րո­վին չի վնաս­վել: Ուշա­դրու­թ­յուն դարձնենք` ամենեւին չի վնասվել, չնայած տուժողի ստացած` կյանքին վտ­անգ սպա­ռ­նացող կոտրվածքների ու վն­ա­ս­վ­ած­ք­նե­րի: 

Մի դիտարկում էլ. քննության արձա­նա­գրութ­յուններում նշվում է, թե վա­րոր­դի կող­քին մին­չեւ քսան տա­րե­կան տղա է եղել, հե­տո… հերք­վում է դա: Իսկ այդ վա­րոր­դի տղան, ով հայտն­վել է հի­վան­դա­­նո­ցում եւ բա­նակ­ցել այնտեղ ներ­կա մարդ­կան­ցից ո­մանց հետ, հենց այդ տա­րի­քին է: Նա, մի քանիսի ասելով, նույ­նիսկ պար­ծե­ցել է, թե Լա­վան­դա­յի Ա­րա­յի­կիկող­մից հո­վա­նա­վոր­վում է ի­րենց գոր­ծը՝Սիթի քեփՍՊԸի (տաքսի ծառա­յու­թյուն), ուս­տի ի­րենք ա­պա­հով­ված են եւ ոչ մեկից էլ չեն վախե­նում

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը հայտ­նեց, թե կա­րող է է­լի ան­հե­թեթ դրվագ­ներ ներ­կա­յաց­նել քր­գոր­ծից, բայց բա­վա­րար­վե­ց այս­քա­նով. “Քրգոր­ծը կարճ­վում է ա­ռանց վկա­նե­րի ու դեպ­քե­րի հա­վաս­տա­լից հիմ­նա­վոր­ման, բայց ոչ մի պաշ­տոն­յա կամ գոր­ծա­րար ոչ մե­կի հա­մար չեն կա­րող վա­հան կամ պա­շտ­պան լի­նել, իսկ փաստերը ճշտվե­լու դեպ­քում հենց հովանավորողները խո­ցե­լի կդառ­նան”: Ուս­տի ՀԱՄ-ը իր հե­տաքն­նութ­յու­նը շա­րու­նա­կում է եւ ստիպ­ված է հայ­տա­րա­րել, որ իշ­խա­նութ­յուն­նե­րի նման պահ­ված­քը պար­տադ­րում է ի­րա­վա­կան հար­թութ­յուն (ԱԺ) մտցնել “վեն­դե­տա­յի”-վրե­ժի մա­սին օ­րեն­քը, որ­պես­զի մար­դիկ, իտալացիների նման, օ­րի­նա­կան ձե­ւով ի­րենց հար­ցե­րը լու­ծեն: Այ­լա­պես՝ պաշ­տոն­յա­­ներն ու այ­լաբ­նույթ վեր­նա­խա­վա­յին խա­ժա­մու­ժը, այս­պես թե այն­պես, ա­ռաջ­նորդ­վում է վրե­ժի ի­րա­վուն­քով, ուս­տի դա պետք է բո­լո­րի հա­մար գրել ու ի­րա­գոր­ծե­լի դարձ­նել: Միեւ­նույնն է, դա ինք­նա­բե­րա­բար լի­նում է:… 

Թշնամի երկրի հետ` ո՛չ մի հարաբերություն 

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ներ­կա­յաց­րեց Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման տե­սա­կե­տը հայ-թուր­քա­կան հոր­ջորջ­վող հա­­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին: Նա նշեց, որ այդ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը ա­ռա­վե­լա­պես օ­­տար եւ ի­րենց աշ­խար­հի տե­րե­րը հռչա­կած ու­ժե­րի շա­հե­րից բխող պար­տադ­րանք են, քան՝ հայ­կա­կան ու թուր­քա­կան կող­մե­րի բա­րի կա­մե­ցո­ղութ­յան արդ­յունք: Եր­կու կող­մե­րը պնդում են, որ այդ նա­խա­պայ­մա­նա­գիրն ըն­դուն­ված է ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, ին­չը հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­­ներ է ստեղ­ծում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Ե­թե նույ­նիսկ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հա­­վա­սար պայ­ման­ներ ստեղծ­վեն էլ, միեւ­նույնն է, նա­խա­պայ­մա­նագ­րի շա­րադ­րան­քը հե­տա­գա­յում ա­ռաջ է բե­րե­լու տասն­յակ նա­խա­պայ­ման­ներ, ինչն այ­լեւս կող­մե­րի հա­­մար վե­րահս­կե­լի չի լի­նե­լու, քան­զի շո­շա­փե­լու է ոչ միայն եր­կու երկր­նե­րի շա­հե­­րը նե­րա­ռող հար­ցեր: Բա­ցի այդ, ներ­կա նա­խա­պայ­մա­նագ­րա­յին փաս­տաթղ­թում առ­կա են մի շարք հիմ­նա­հար­ցեր, ո­րոնք կարճ ժա­մա­նակ անց դառ­նա­լու են հիմ­նախն­դիր­ներ եւ խո­չըն­դո­տե­լու են հա­յութ­յան պայ­քա­րին՝ մեր ի­րա­վունք­նե­րի ու խն­դիր­­նե­րի պաշտ­պա­նութ­յան մեջ: Հա­յաս­տա­­նի Հան­րա­պե­տութ­յու­նը չու­նի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան հետ, չի ճա­նա­չել այդ երկ­րի տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յու­նը, ուս­տի ան­հաս­կա­նա­լի է “հայ-թուր­քա­կան սահ­մա­նի բա­ցում” ձե­ւա­կեր­պու­մը: Այդ այս­պես կոչ­ված սահ­մա­նի եր­կու կող­մե­րում էլ հայ­կա­կան տա­րածք­ներ են՝ Ա­ր­եւ­մտ­­յան եւ Ա­րե­ւել­յան Հա­յաս­տան­նե­րը, եւ դա Հա­յաս­տա­նի եր­կու հատ­ված­նե­րի մի­ջեւ ար­­գե­լա­փակ­ված սահ­մա­նի բա­ցում է ի­րա­կա­նում: Այս ի­րո­ղութ­յու­նից ել­նե­լով՝ “հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր” ձե­ւա­կեր­պու­մը նույն­պես չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը: Սա հիմ­նա­կա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն-Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­ներն են նա­խան­շում, քան­զի հա­յութ­յան զգա­լի մասն այ­սօր սփյուռ­քում է ապ­րում, իսկ սփյուռ­քա­հա­յութ­յան եւ հա­յաս­տա­նա­հա­յութ­յան (նաեւ` ար­ցա­խա­հա­յութ­յան, ջա­վախ­քա­հա­յութ­յան) զգա­լի հատ­վա­ծը դեմ է սույն նա­խա­պայ­մա­նագ­րին եւ այն չի կա­րող հա­մար­վել հայ-թուր­քա­կան: Այս փաս­տա­թուղթն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի վա­վե­րաց­նե­լով՝ ՀՀ-ն կճ­ա­նա­չի Թուր­քիա­յի ներ­կա­յիս սահ­ման­նե­րը, ա­ռանց Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րն­ ար­ծար­ծե­լու: Նա­խա­պայ­­մա­նագ­րում նշ­­ված է, որ կող­մե­րը հա­մա­գոր­ծակ­ցե­լու են ա­հա­բեկ­չա­կան պայ­քար­նե­րի դեմ: Ակն­հայտ է, որ հայ­կա­կան ՀԱՀԳԲ (Ա­ՍԱ­ԼԱ) կազ­­մա­կեր­պութ­յու­նը եւ քրդա­կան ՔԲԿ-ն թուր­քե­րը հա­մա­րում են ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց­ներ, ին­չը դժվա­րին կա­ցութ­յան մեջ է գցե­լու ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ հե­տա­գա­յում ա­զա­տագ­րա­կան պայ­քար­նե­րը (նաեւ՝ ար­ցախ­յան) պաշտ­պա­նե­լու հար­ցում: Ճա­նա­չե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­ն­մ­խե­­լիութ­յան ի­րա­վունք­նե­րը՝ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յու­նն­ օ­րի­նա­կա­նաց­նե­լու է ոչ միայն բուն Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան հատ­վա­ծի բռնա­զավ­թու­մն­ իր կող­մից, այ­լեւ՝ Ար­ցախ-ԼՂՀ-ն եւ ա­զա­տագր­ված տա­րա­ծք­նե­րը դի­տար­կե­լու է հա­յե­րի կող­մից բռ­նա­­զավթ­ված հո­ղեր, եւ այս պայ­մա­նագ­րի ե­րե­ւան գա­լուց ան­մի­ջա­պես հե­տո պաշտ­պա­նե­լու է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յան հար­ցը: Այ­սինքն՝ սույն պայ­մա­նագ­րով ՀՀ-ն վա­վե­րաց­նե­լու է Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան ու ա­րե­ւել­յան հատ­ված­նե­րի (նաեւ՝ Նա­խի­ջե­ւ­ա­­նի ու Ջա­վախ­քի) բռնա­զավ­թում­նե­րը: Վա­վե­րաց­նե­լով այս նա­խա­պայ­մա­նա­գի­րը՝ ՀՀ-ն, կա­մա թե ա­կա­մա, նպաս­տե­լու է Ա­ր­եւ­մտ­­յան Հա­յաս­տա­նի թուր­քաց­մա­նը, ին­չը առ այ­սօր տե­ղի չի ու­նե­նում հայ­կա­կան տա­րածք­նե­րում՝ թույլ զար­գա­ցած տնտե­սութ­յան եւ քրդա­կան դի­մադ­րութ­յան պայ­ման­նե­րում: Բազ­մա­թիվ թուր­քեր էլ ի վեր­ջո սպ­ա­սում են, որ հա­յե­րը մի օր հետ կպա­հան­ջեն ի­րենց հո­ղե­րը, ո­րոնց վրա նրանք այդ­պես էլ չեն բնա­կվում հիմ­նա­կա­նում: Այս­պես կոչ­ված հայ-թուր­քա­կան սահ­ման­նե­րի բա­ցու­մից հե­տո տնտե­սա­կան զար­գա­ցումն ան­խու­սա­փե­լի կդառ­նա, եւ հայ­կա­կան հո­ղե­րը կթուր­քաց­վեն՝ պայ­մա­նա­վոր­ված ֆի­նան­սա-տնտե­սա­կան գոր­ծո­նով, բայց բա­ցի տնտե­սա­կան գոր­ծո­նից կփոխ­վի նաեւ հո­գե­բա­նա­կան գոր­ծո­նը, որ այդ հո­ղե­րն­ ի վեր­ջո հայ­կա­կան են, եւ կդիտ­վեն այ­լեւս թուր­քա­կան: Նա­խա­պայ­մա­նագ­րում նշված տա­րաբ­նույթ հանձ­նա­ժո­ղով­նե­րի քննար­կում­նե­րում մի­տում­նա­վոր կեր­պով կաս­կա­ծի տակ կդրվեն Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցը, մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան տար­բեր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ին­չը էա­պես կթու­լաց­նի հայ­կա­կան դի­վա­նա­գի­տութ­յա­ն ­հիմ­քե­րը եւ, առ­հա­սա­րակ, հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում:

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը մտա­հոգ­ված այս նա­խա­պայ­մա­նագ­րի բաց­վող վտանգ­նե­րից, կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին, ԱԺ պատ­գա­մա­վո­րա­կան խումբ-խմբակ­ցութ­յուն­նե­րին՝ զերծ մնալ ա­ռաջ քաշ­ված փաս­տաթղ­թի վա­վե­րա­ցու­մից եւ հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր ա­ռա­ջար­կել հա­յութ­յան կեն­սա­կան շա­հե­րը պաշտ­պա­նող մի շարք նա­խա­պայ­ման­նե­րից հե­տո՝ ինչ­պի­սիք են օ­րի­նակ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չումն ու դա­տա­պար­տու­մը, հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­նե­րի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րը Թուր­քիա­յում: Իսկ, առ­հա­սա­րակ, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը դեմ է թշնա­մի երկ­րի հետ ո­րե­ւէ հա­րա­բե­րութ­յան հաս­տատ­մա­նը: Ե­թե Եվ­րո­պա­յին կամ Ա­րեւ­մուտ­քին մի­ջազ­գա­յին ճա­նա­պարհ­նե­րը կամ խո­ղո­վա­կա­շա­րե­րը օգ­տա­գոր­ծել է պետք, ա­պա թող ստի­պեն Թուր­քիա­յին բա­ցե­լու սահ­ման­նե­րը, ին­չն­ ա­րել եւ ա­նում են Ի­րա­քում, Աֆ­ղանս­տա­նում կամ Հա­րավս­լա­վիա­յում: Մե՛նք չենք փա­կել սահ­ման­նե­րը, եւ աշ­խար­հի գեր­տե­րութ­յուն­նե­րը կա­րող են Ան­կա­րա­յին ստի­պել այն բա­ցե­լու: Բայց չէ, Թուր­քիա­յի ցան­կութ­յունն է Հա­յաս­տա­նին ներ­քա­շել ի­րեն հու­զող հար­ցե­րի հոր­ձա­նու­տի մեջ եւ լու­ծել դրանք մի­ջազ­գա­յին ճնշում­նե­րով: Այ­սօր Վրաս­տա­նի հետ էլ իբր հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նենք, սա­կայն, երբ ու­զում` ճա­նա­պարհ­նե­րը փա­կում են, երբ ու­զում՝ բա­ցում են, ու դեռ սահ­մա­նա­յին խնդիր­ներ էլ են ար­­ծար­ծում ու Ջա­վախքն էլ հա­յա­թա­փում են: Իսկ մենք պե­տա­կա­նո­րեն լռում ենք, քա­նի որ պայ­մա­նա­գիր ու­նենք: Այն­պես որ Ան­կա­րան իր նպա­տա­կին հաս­նե­լուց հե­տո կա­րող է ա­րագ փա­կել սահ­ման­նե­րը ու` վերջ “եղ­բայ­րութ­յա­նը”, իսկ պայ­մա­նա­գի­րը ար­ձա­նագր­ված փաստ է ու կմնա: 

…Ոչ` հայ-թուրքական եղբայրական կտերին

 Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման խորհր­դի ան­դամ, պատ­մա­կան գի­տու­թ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Գե­ւորգ Յա­զըճ­յա­նը ներ­կա­յաց­րեց հատ­կա­պես այն վտանգ­նե­րը, ո­րոնք հա­կա­սութ­յան մեջ են ներ­քա­շե­լու Հա­յաս­տա­նի եւ սփյուռ­քի հա­յե­րին: Թուր­քիա­յին մի բան հստակ հա­ջող­վել է, ար­դեն պա­ռակտ­ման է հասց­րել հա­յութ­յա­նը հայ­րե­նի­քում եւ սփ­յու­ռ­քում: Հատ­կա­պես Հա­յաս­տա­նում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յուն է տե­ղի ու­նե­նում, թուր­քա­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վար­դան Օս­կան­յա­նը: “Մոսկ­վա” կի­նո­թա­տ­­րո­նում շա­րու­նակ­վում է “Սի­րե­լի եղ­բայրս. հա­յե­րը Թուր­քիա­յում 100 տա­րի ա­ռա­ջ” խո­րա­գի­րը կր­ող բա­ցիկ­նե­րի հա­վա­քա­ծո­ւի ցու­ցա­հան­դե­սը, ո­րի հո­վա­նա­վո­րը հենց “Սի­վի­լի­թա­ս” հիմ­նադ­րամն է, ո­րի խորհր­դի նա­խա­գա­հը Վ. Օ­ս­­­­կան­յանն է: Բա­նա­խո­սը նշեց, որ ցու­ցա­հան­դե­սում հայ­կա­կան տե­ղա­նուն­նե­րը ներ­կա­յաց­ված են թուր­քա­կան ա­նուն­նե­րով. “Ի­հար­կե, թուր­քե­րը կա­րող են փո­խել այդ ա­նուն­նե­րը, բայց մենք ի­րա­վունք չու­նենք ներ­կա­յաց­նել այդ­պես: Մենք պետք է հայ­կա­­կան տե­­ղա­նուն­նե­րը նշեն­ք”: 

Ըստ նրա, Հա­յաս­տա­նում սկս­վել է հա­յոց ու­ղե­ղալ­վաց­քի ուղ­ղու­թ­յամբ ահ­ռե­լի մի ճնշու­մ, ո­րում իր դե­րա­կա­տա­րութ­յունն ու­նի նաեւ Վ. Օս­կան­յա­նը, ով այդ դա­վադ­րա­կան խմբա­կի ան­դամ է: “Հաս­կա­նա­լի է, որ սի­րե­լի եղ­բայ­րը թուր­քե­րի հա­մար հա­յերն են: Մեզ հի­մա­րաց­նե­լու հեր­թա­կան ձեւն է: 1909թ. Ա­դա­նա­յի ջար­դե­րից ա­ռաջ այս­պի­սի սի­րե­լի եղ­բայ­րա­կան կո­­չե­րով էին մեզ հի­մա­րաց­նու­մ”,-ա­սաց պա­տ­մա­բա­նը՝ հա­վե­լե­լով, որ այն մար­դիկ, ով­քեր պա­հան­ջ­ում են ներ­կա­յիս ԱԳ ­նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հրա­ժա­րա­կա­մը, պետք է գի­տակ­ցեն, որ ա­մեն ինչ սկսվել է տա­ր­ի­­ներ ա­ռաջ` այ­սինքն հենց Վ. Օս­կան­յա­նի նա­խա­րար լի­նե­լու տա­րի­նե­րին:

Իսկ “սի­րե­լի եղ­բայրս” մո­տե­ցու­մը շատ նման է մա­սո­նա­կան հայ-թուր­­քա­կան օթ­յա­կա­յին եղ­­բայ­րութ­յա­նը՝ ինչն ավարտվեց Հայոց ցեղա­սպանությամբ: Հա­յա­ս­­տա­նում տե­ղի է ու­նե­նում թուր­քա­­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վ. Օս­կան­յա­նը: 

“Ուղեղալվացքի” գործուն մա­ս­նակիցներից Գ. Յա­զըճ­յա­նը նշ­եց վեր­լու­ծա­բան Անդ­րա­նիկ Միհ­րան­յա­նին, Լրատ­վա­մի­ջոց­նե­րի Կո­վ­կաս­յան ինս­տի­­­տու­տի տնօ­րեն Ա­լեք­սանդր Իս­­կան­դար­յա­նին, ինչ­պես նաեւ՝ Հա­յ­կա­կան բա­րե­գոր­­ծա­կան ընդ­հա­նուր միութ­յան նա­խա­գահ Պերճ Սեդ­րակ­յա­նին: 

… Չխոսե՛լ ամբողջ հայության անունից

ՀԱՀ խորհրդի անդամ, հայ­րե­նիք-սփ­յուռք կա­պե­րի նա­խա­ձեռ­նող Րաֆֆի Բաբակյանը նշեց, որն ներկա Հա­յաստանը ամբող­ջա­կան Հա­յա­ս­տանի մի փոքրիկ հատվածն է միայն: Հայ ժողովրդի զգալի մասը ապրում է սփյուռ­քում: Մեծ մասը ժառանգներն են ցեղասպան­ված­ների, եւ նրանք ոչ մի պատճառով չեն պատրաստ­վում մոռանալ Ար­եւ­մտյան Հա­յա­ս­տանը: Որեւէ իշ­խա­­նու­թյուն ՀՀ-ում չպետք է  խո­սի ամբողջ հայու­թյան կամ ամ­բող­ջական Հայաս­տանի անունով: Այս Հայաստանը պետք է կոչվի Ար­­­եւելյան Հայաս­տան, հստակ ա­սե­­լով, որ կա նաեւ Արեւմտյան Հա­­յաստան: Սրանով մի քանի հար­­ցեր են լուծվում: Նախ՝ մեր ներ­­­­սում, եւ որ ավելի կա­ր­եւ­որ է՝ Ա­րեւմուտքում, որպե­ս­զի չփոր­ձեն ան­­հար­կի ճնշումնե­րով ազ­դել ՀՀ որ­եւէ իշխանության վրա՝ առանց սփյուռքի կարծիքը հար­ց­նելու: Չի կարելի անտեսել սփ­յուռքահա­յե­րի կարծիքը այն պարզ պատճա­ռով, որ նրանց մեծ մասը հայտ­նվ­ել են սփյուռքում ոչ իրենց մեղ­քով: Դա նրանց դժբախ­տ­ութ­յունն է եւ ողբերգությունը, ո­րի պատճա­ռը ցեղասպանու­թ­յունն է: Արեւմտ­յան Հայաստանը եւ ցե­ղասպա­նու­թ­յունը չի կարելի միմ­յան­ցից ան­ջատել: Նրանք, ովքեր օրնիբուն աշ­խատում են ցեղաս­պա­նու­թյան ճանաչման գործով, պարտավոր են նույն պահին հի­շե­ց­նել մեր պատ­­մա­կան երկրի հո­ղային պա­հա­ն­ջ­ները: 

Ցեղասպանությունը արտեր­կի­րը ճանաչում է իբրեւ ոճրագոր­ծու­­թ­յուն, իսկ մենք պետք է շեշ­տ­ենք նաեւ հողային պահանջը: Ցե­ղասպանության ճանաչումը ինք­նա­նպատակ չէ: Մենք պետք է վե­րաբնակեցնենք մեր տարած­ք­նե­րը, իսկ այսօր դա չենք անում նույ­­նիսկ մեր ազատագրված տա­րածքներում: 

Այս տեսակետը միանշանակ պն­­­­­­­­դեցին նաեւ ասուլիսին ներկա ՀԱՀ խորհրդի ան­դամներից Վազ­գեն Ղազարյանը, Աշոտ Բա­դալ­յա­նը, իսկ Արմեն Ավետիսյանը եզ­րա­փակեց ասուլիսը` ընդգծելով, թե Հայ ազգայնականների համա­խմ­­բումը կտրականապես դեմ է ո­ր­­եւէ հարաբերության հաստատ­մա­նը թշնամի պետության հետ: Այն պետության հետ, որ հիմնված է մեր տարածքների ու արյան վրա:

 Անի  Մարության

Վահագն  Նանյան 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Պրոֆեսորական աճպարարություններ այս անգամ Արաբական Արեւելքում Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը

11 Սեպտեմբերի, 2009

Այս ամ­սի 3-ին եւ 4-ին, Բեյ­րու­թի հայ ա­վե­տա­րա­նա­կան ա­ռա­ջին ե­կե­ղե­ցու սրա­հում կա­յա­ցավ “Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը” խո­րագ­րով մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վը։ Հայ­տա­րար­ված կազ­մա­կեր­պիչ­ներն էին նույն կրո­նա­կան հա­մայն­քին պատ­կա­նող Հայ­կազ­յան հա­մալ­սա­րանն ու Մի­ջին Ա­րե­ւել­քի Հայ դա­տի գրա­սեն­յա­կը։ Գի­տա­ժո­ղո­վին զու­գա­հեռ, նրա մաս­նա­կից­նե­րից մի քա­նի­սը ա­ռան­ձին ե­լույթ­ներ ու­նե­ցան 2-5 սեպ­տեմ­բե­րին` հան­րութ­յան առ­ջեւ, իսկ նրան­ցից ոչ ան­հայտ պրո­ֆե­սոր, ՀՀ ­ԳԱԱ ար­տա­սահ­ման­յան ան­դամ Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը 5 սեպ­տեմ­բե­րին Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի ու Կի­լի­կիա­յի մա­սին մի դա­սա­խո­սութ­յամբ հան­դես ե­կավ նաեւ Դա­մաս­կո­սում` տե­ղի ա­ռաջ­նոր­դա­նիստ ս. Սար­գիս ե­կե­ղե­ցու սրա­հում։ 

Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­ցին շուրջ 20 գիտ­նա­կան­ներ տար­բեր երկր­նե­րից, այդ թվում` ՀՀից (ՀՀ ­ԳԱԱ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րեն` պա­լա­տա­կան պատ­մա­բան Հայկ Դե­մո­յա­նը) եւ Թուր­քիա­յից։ Ի դեպ, զգա­լի էր հատ­կա­պես թուրք մաս­նա­կից­նե­րի հա­րա­բե­րա­կան տե­սա­կե­տից մեծ քա­նա­կը` զե­կու­ցող­նե­րի թվի 1/3-ը։ Այս ման­րու­քը հարկ է ի մտի ու­նե­նալ ա­վե­լի լավ հաս­կա­նա­լու հա­մար սույն մի­ջո­ցառ­ման բուն նպա­տա­կը, ո­րի մա­սին կխո­սենք քիչ ան­դին։ 

Մինչ այդ` մի քա­նի նույն­քան կա­րե­ւոր նկա­տա­ռե­լի ման­րուք­ներ։ 

Գի­տա­ժո­ղո­վը կազ­մա­կերպ­վել էր շատ հապ­ճեպ, ըն­դա­մե­նը 2 շա­բաթ­վա ըն­թաց­քում։ Այդ մա­սին նույ­նիսկ տեղ­յակ չէր նույն հա­մալ­սա­րա­նում “Էթ­նի­կա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րի կար­գա­վո­րում” եւ “Ցե­ղաս­պա­նա­գի­տութ­յուն” նյու­թե­րը դա­սա­խո­սող դոկ­տոր Օ­հան­նես Գեոքջ­յա­նը (որն, ի դեպ, ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից միակն է, ով ստո­րագ­րել է ռի­չարդ­հով­հան­նիս­յա­նա­կան խմբակ­ցութ­յան տխրահռ­չակ բո­ղո­քա­գիր-վերջ­նա­գի­րը ա­մե­րի­կա­հայ ու­սա­նո­ղա­կան միութ­յուն­նե­րի եւ Հայ ազ­գայ­նա­կան հա­մախմ­բու­մի հա­րու­ցած ար­դա­րա­ցի ընդվզ­ման դեմ)։ Վեր­ջինս դա ի­մա­ցել էր …­ ԱՄՆ-ի Մի­չի­գա­նի Դիր­բոռ­նի հա­յա­գի­տա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Ա­րա Սանջ­յա­նից (նույն­պես հա­կա­հայ­կա­կան հա­յա­գի­տութ­յան կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ)։ Ա­վե­լին, մին­չեւ գի­տա­ժո­ղո­վի նա­խըն­թաց 2-3 օ­րե­րը, նրա­նում հնչե­լիք զե­կու­ցում­նե­րը չէին ներ­կա­յաց­վել քննար­կում­նե­րի ղե­կա­վար­նե­րին` դրանց պատ­շաճ կեր­պով պատ­րաստ­վե­լու հա­մար։ Հե­տաքրք­րա­կան է, որ Հայ­կազ­յան հա­մալ­սա­րա­նից գի­տա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պա­կան հար­ցե­րով զբաղ­վում էր հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղա­կան հար­ցե­րի պա­տաս­խա­նա­տու Անդ­րա­նիկ Դա­քես­յա­նը, ո­րի պաշ­տո­նի հետ այս մի­ջո­ցա­ռու­մը հե­ռա­վոր առն­չութ­յուն իսկ չու­նի։ Հիշ­յալ ան­ձը օ­գոս­տո­սի վեր­ջին օ­րե­րին ո­գի ի բռին աշ­խա­տում էր (հատ­կա­պես հե­ռա­խո­սա­զան­գե­րով) ա­պա­հո­վե­լու լի­բա­նա­նա­հայ մտա­վո­րա­կա­նութ­յան ներ­կա­յութ­յու­նը գի­տա­ժո­ղո­վին, ին­չը նրան չհա­ջող­վեց, քա­նի որ ե­թե մի կող­մից կա­յին ար­գե­լա­կիչ հան­գա­մանք­ներ (ար­ձա­կուր­դով երկ­րից բա­ցա­կա­յութ­յուն, այլ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ եւ այլն), մյուս կող­մից, սեպ­տեմ­բե­րի 1-ի ՀՀ-­Թուր­քիա (սխալ է դրանք հայ-թուր­քա­կան հայ­տա­րա­րել) դա­վա­ճա­նա­կան ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի հրա­պա­րա­կու­մը գի­տա­ժո­ղո­վի բա­ցու­մից հաշ­ված ժա­մեր ա­ռաջ` այդ մտա­վո­րա­կան­նե­րից խե­լա­միտ­նե­րի ու քիչ-շատ ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը պահ­պա­նած­նե­րի մոտ կաս­կած ա­ռա­ջաց­րեց գի­տա­ժո­ղո­վի այդ­քան հապ­ճեպ կազ­մա­կերպ­ման ու անց­կաց­ման բուն նպա­տա­կի վե­րա­բեր­յալ։

Եվ նրանք ի­րա­վա­ցի էին։ 

Եվս մեկ ման­րուք. ի տար­բե­րութ­յուն շատ երկր­նե­րի, Լի­բա­նա­նում սեպ­տեմ­բե­րի սկիզ­բը հա­մար­վում է ա­մառ­նա­յին ար­ձա­կուրդ­նե­րի շրջան, երբ երկ­րից մեծ մա­սամբ բա­ցա­կա­յում են մտա­վո­րա­կան ու­ժե­րը։ Ե­թե գի­տա­ժո­ղո­վի հայ­տա­րար­ված կազ­մա­կեր­պիչ­նե­րի իս­կա­կան նպա­տա­կը բա­վա­րար ներ­կա­յութ­յուն ա­պա­հո­վելն էր, ա­պա նրանք այդ­քան հի­մար չէին չի­մա­նա­լու այս տար­րա­կան ճշմար­տութ­յու­նը, մա­նա­վանդ որ հենց ի­րենք են ան­մի­ջա­կա­նո­րեն առնչ­վում կրթա­կան ու ա­կա­դե­մա­կան ո­լորտ­նե­րի հետ։ 

Ար­ժե նշել նաեւ, թե հայ ա­վե­տա­րա­նա­կան հա­մայնքն ընդ­հան­րա­պես, իսկ հիշ­յալ հա­մալ­սա­րա­նը մաս­նա­վո­րա­պես, հայ­կա­կան մի­ջա­վայ­րում հա­մար­վում են ա­մե­րիկ­յան ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­ներ (խո­րա­պես հար­գե­լով Գեր­սամ Ա­հա­րոն­յա­նի, Եր­վանդ Քա­սու­նու եւ նման ազ­գայ­նա­կան հայ ա­վե­տա­րա­նա­կան մտա­վո­րա­կան­նե­րի բա­ցա­ռութ­յուն­նե­րը)։ Հիշ­յալ հա­մալ­սա­րա­նում էլ այդ ազ­դե­ցութ­յան տա­րած­ման մեջ էա­կան դեր են խա­ղում հա­մալ­սա­րա­նի նա­խա­գահ վե­րա­պատ­վե­լի դոկ­տոր Պոլ Հայ­դոստ­յանն ու հու­մա­նի­տար ֆա­կուլ­տե­տի դե­կան տի­կին Ար­դա Էկ­մեկ­չին, որ նաեւ նիս­տե­րից մե­կի քննարկ­ման զե­կու­ցա­բերն էր։ Զե­կու­ցա­բեր­նե­րից էր նաեւ ոչ ան­հայտ ՀՅԴ ­Հայ դա­տի գրա­սեն­յա­կի պա­տաս­խա­նա­տուն Կի­րո Մա­նո­յա­նը, ո­րին, չգի­տես ին­չո՞ւ, կու­սակ­ցութ­յու­նը այդ պաշ­տո­նում շա­րու­նա­կում է պահ­պա­նել, երբ ՀՅԴ ­Հայ դա­տի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը մե­կի մյու­սի հե­տե­ւից շռնդա­լից ձա­խո­ղութ­յան են մատն­վում (դե՛հ, Դաշ­նակ­ցութ­յու­նը ե՞րբ­ է ըն­դու­նել, թե ինք կա­րող է եր­բե­ւէ սխալ­վել)… 

Գի­տա­ժո­ղո­վին զե­կու­ցում­նե­րով հան­դես ե­կան ա­րաբ պատ­մա­բան­ներ Մու­համ­մադ Ռի­ֆաթ ալ-Ի­մա­մը (Ե­գիպ­տոս) եւ Ժան Շա­րա­ֆը (Լի­բա­նան), ա­րեւմտ­յան երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Վիլ­յամ Շա­բա­սը, Ալֆ­րեդ դո Զա­յա­սը, Ռո­ջեր Սմի­թը, Հեն­րի Տեր­րիոն, ՀՅԴ “Ար­մին­յըն ո­ւիք­լի” անգ­լե­րեն շա­բա­թա­թեր­թի (ԱՄՆ) խմբա­գիր Խա­չիկ Մու­րադ­յա­նը, թուր­քեր Ու­ղուր Ուն­գեո­րը, Ռա­գիբ Զա­րա­քո­լուն, Ջեյ­հան Բայ­րակ­դա­րը եւ Թա­ներ Աք­չա­մը (վեր­ջի­նիս բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով զե­կու­ցու­մը կար­դաց Ար­դա Էկ­մեկ­չին), քուրդ կին դոկ­տո­րանտ Բիլ­գին Ա­յա­թան։ Ու­շագ­րավ է, որ վեր­ջին դա­սա­խո­սութ­յու­նը վե­րա­պահ­վել էր ա­կա­դե­մի­կոս Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նին, որ խո­սեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ժա­ռան­գութ­յան հա­մաշ­խար­հայ­նաց­ման (գլո­բա­լի­զա­ցիա) մա­սին։ 

Գի­տա­ժո­ղո­վի փակ­ման նիս­տին, վեր. Հայ­դոստ­յա­նը հայ­տա­րա­րեց, թե գի­տա­ժո­ղովն ան­ցել է բարձր մա­կար­դա­կով եւ հա­ջո­ղութ­յուն է ար­ձա­նագ­րել։ Սա լիո­վին հաս­կա­նա­լի կլի­նի` ե­թե ե­րե­ւան ենք հա­նում գի­տա­ժո­ղո­վի անց­կաց­ման բուն նպա­տա­կը, քա­նի որ ներ­կա­նե­րի մե­ծա­գույն մա­սի կար­ծի­քով` զե­կու­ցում­նե­րի մա­կար­դա­կը ե­ղել է բա­վա­կա­նին ցածր, եւ մի­ջո­ցա­ռու­մը “ծի­տիկ” (ռու­սե­րե­նով` “գա­լոչ­կա”) դնե­լու նպա­տակ է հե­տապն­դել հայտ­նա­պես ։ 

Բո­լոր վե­րո­հիշ­յալ փաս­տե­րի հա­մադ­րու­մը մեզ բե­րում է այն ա­ներկ­բա­յե­լի եզ­րա­կա­ցութ­յան, թե “Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ մի­ջազ­գա­յին օ­րեն­քը” գի­տա­ժո­ղո­վը սեպ­տեմ­բե­րի 1-ի ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում հի­շա­տակ­ված հայ-թուր­քա­կան պատ­մա­կան քննար­կում­նե­րի անհ­րա­ժեշ­տութ­յան վե­րա­բեր­յալ կե­տի ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռումն էր, երբ այդ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի վրա­յի թա­նա­քը դեռ չէր իսկ հասց­րել չո­րա­նալ։ Այլ խոս­քով` Բեյ­րու­թում սկսվեց այն, ինչ ո­րոշ բար­դութ­յուն­նե­րի էր հան­դի­պել Ե­րե­ւա­նում` շնոր­հիվ հայ ազ­գայ­նա­կան­նե­րի ու քիչ-շատ ի­րենց ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յա­նը նա­խան­ձախն­դիր մնա­ցած պատ­մա­բան­նե­րի ու­ժեղ ընդ­դի­մութ­յան։ 

Հե­տաքրք­րա­կան է, որ հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցի դեմ օր­նի­բուն բղա­վող ՀՅԴ-ն հան­դես է գա­լիս նման մի­ջո­ցառ­ման հա­մա­կազ­մա­կերպ­չի հան­գա­ման­քով։ Այս փաս­տը կա­րող է զար­մաց­նել միայն միա­միտ­նե­րին, քա­նի որ ՀՅԴ-ն ին­քը վա­ղուց է …­ ընդգրկ­ված այդ գոր­ծըն­թա­ցում։ Հի­շեց­նենք, որ ապ­րի­լի 22-23-ի փաս­տա­թուղ­թը ստո­րագր­վեց, երբ ՀՅԴ-ն մաս էր կազ­մում իշ­խա­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան (կոա­լի­ցիա) ու գրա­վոր տես­քով պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրում հա­մա­ձայ­նա­կան դա­շին­քի բո­լոր (շեշ­տում ենք` ԲՈ­ԼՈՐ) գոր­ծե­րի հա­մար (5 օր ետք դա­շին­քից դուրս գա­լը ՀՅԴ­-ի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը մա­զա­չափ իսկ չի պա­կա­սեց­նում)։ Մյուս կող­մից, մին­չեւ ս.թ. ապ­րի­լի վեր­ջը, ՀՅԴ-ն շուրջ 10 տա­րի մաս էր կազ­մում ՀՀ­ իշ­խա­նութ­յան, հե­տե­ւա­բար, կա՛մ­ այն է, որ նա չէր կռա­հում, թե իշ­խա­նութ­յան մեջ իր գոր­ծըն­կեր­նե­րը ի՞նչ­ են ա­նում իր թի­կուն­քում (այլ խոս­քով` հան­րա­պե­տա­կան­նե­րը դաշ­նակ­ցա­կան­նե­րին դրել են … ­վա­րուն­գի տեղ), կա՛մ­ էլ դա­վադ­րութ­յան մաս­նա­կից են` հա­կա­ռակ ի­րենց գո­ռում-գո­չում­նե­րի։ 2 դեպ­քում էլ վար է ընկ­նում իբ­րեւ թե ազ­գայ­նա­կան ՀՅԴ­-ի մեր­կութ­յու­նը ծած­կող թզի տե­րե­ւը… 

Ու­շագ­րավ է նաեւ պրոֆ. Ռ. Հով­հան­նիս­յա­նի հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թը Սի­րիա­յի մայ­րա­քա­ղա­քում։ Ինչ­պես հայտ­նի է, Սի­րիա­յում նման ո­րե­ւէ մի­ջո­ցա­ռում կա­րե­լի չէ կազ­մա­կեր­պել ա­ռանց իշ­խա­նութ­յուն­նե­րի նախ­նա­կան թույլտ­վութ­յան։ Սա նշա­նա­կում է, որ սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը եւս ներդ­րում են կա­տա­րում հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցում, ինչ­պես այդ մա­սին Ե­րե­ւա­նում հայ­տա­րա­րեց երկ­րի նա­խա­գահ Բաշ­շար Ա­սա­դը մի քա­նի ա­միս ա­ռաջ Ե­րե­ւան իր պաշ­տո­նա­կան այ­ցի ըն­թաց­քում։ Դա տե­ղա­վոր­վում է նաեւ ԱՄՆ-ի հետ Սի­րիա­յի լար­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թու­լաց­ման ներ­կա­յումս նկատ­վող մի­տում­նե­րի մեջ։ Այ­սինքն` հայ­կա­կան գոր­ծո­նը հեր­թա­կան ան­գամ իբ­րեւ ման­րադ­րամ գոր­ծած­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ խա­ղե­րի սե­ղա­նի վրա։   

Ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րում ենք այն փաս­տի վրա, որ ՀՀ-­Թուր­քիա հիշ­յալ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում ակ­նար­կութ­յուն իսկ չկա, թե հայ-թուր­քա­կան պատ­մա­գի­տա­կան քննար­կում­նե­րը անց­կաց­վե­լու են Թուր­քիա­յո՞ւմ, ՀՀո՞ւմ ­թե՞ այ­լուր։ 

Այս առ­թիվ հի­շեց­նենք, որ ա­րեւմտ­յան ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ Կով­կաս­յան ինս­տի­տուտն ու նրա տնօ­րեն, հա­յոց լե­զուն ա­տող Ա­լեք­սանդր Իս­կան­դար­յա­նը անց­յալ տար­վա օ­գոս­տո­սին Ստամ­բու­լում հասց­րե­ցին նման քննար­կում կազ­մա­կեր­պել` մի քա­նի վրա­ցու, աբ­խա­զի եւ օ­սե­թի մաս­նակ­ցութ­յամբ քո­ղա­ծած­կե­լով այդ մի­ջո­ցառ­ման բուն նպա­տա­կը, մի­ջո­ցա­ռում, ո­րը կազ­մա­կերպ­վել էր շվեյ­ցա­րա­կան փո­ղե­րով ու հո­վա­նա­վո­րութ­յամբ, իսկ ինչ­պես հայտ­նի է, հայ-թուր­քա­կան այս խայ­տա­ռակ գոր­ծըն­թա­ցում Շվեյ­ցա­րիան կա­տա­րում է ա­ռա­ջին ջու­թա­կի նվա­գը` ա­մե­րի­կա­ցի դի­րի­ժո­րի ցպիկ­նե­րի շար­ժում­նե­րի հա­մա­ձայն… Ա­վե­լորդ չէ նշել նաեւ, որ ստամ­բուլ­յան այս խառ­նա­ժո­ղո­վի նյու­թե­րը Կով­կաս­յան ինս­տի­տու­տը Ե­րե­ւա­նում հրա­տա­րա­կեց ռու­սե­րե­նով եւ անգ­լե­րե­նով, նյու­թեր, ո­րոն­ցից գո­նե մե­կի մեջ (հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցում աշ­խույժ ընդգրկ­ված Այ­բարս Գեորգ­յուլ­յո­ւի ե­լույ­թում) Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ի­րո­ղութ­յու­նը կաս­կա­ծի տակ է առն­վում եւ նույ­նիսկ ու­րաց­վում։ Մի խոս­քով` ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րի հան­ցա­վոր լռութ­յան պայ­ման­նե­րում, ՀՀում լույս է տե­սել եւ ա­նար­գել տա­րած­վել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յունն ու­րա­ցող հրա­տա­րա­կութ­յուն։ Սրա­նից ա­վե­լի ստո­րութ­յուն կա­րե­լի՞ է ե­րե­ւա­կա­յել…

Այս զազ­րե­լի գոր­ծըն­թա­ցի կար­կա­ռուն աշ­խա­տա­կից­նե­րից է նաեւ պրո­ֆե­սոր ու ա­կա­դե­մի­կոս Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը, ո­րը պար­զա­պես կա­տա­րում է ԱՄՆ պե­տա­կան բա­ժան­մուն­քի ցուց­մունք­նե­րը։ Դե՛հ­ ինչ, նա այ­պա­նե­լի չէ այն­քան, որ­քան ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­ներն ու “ազ­գա­յին” ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րութ­յու­նը։ Մար­դը ԱՄՆ քա­ղա­քա­ցի է եւ հա­վա­տար­մո­րեն կա­տա­րում է ի­րեն տրված հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րը` հա­յոց պատ­մութ­յան խե­ղաթ­յու­րում, հա­յութ­յան ազ­գա­յին դեմ­քե­րը վար­կա­բե­կող­նե­րի հետ գոր­ծակ­ցութ­յուն, հայ-թուր­քա­կան հաշ­տեց­ման գծով ե­ռան­դուն աշ­խա­տանք­ներ եւ այլն։ 

Մնում է հար­ցե­րի հար­ցը` հիշ­յալ ազ­գու­րաց­ներն ու օ­տա­րի գոր­ծա­կալ­նե­րը շա­րու­նա­կե­լո՞ւ­ են հար­գանք ու պա­տիվ վա­յե­լել ՀՀ­ ո­րոշ իշ­խա­նա­վոր­նե­րի եւ տիտ­ղո­սա­կիր գիտ­նա­կան­նե­րի մոտ։ Ե­թե ա­յո՛, մեզ մնում է հաս­տա­տել դառն ճշմար­տութ­յու­նը` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը հայ­կա­կան պե­տութ­յուն չէ՛։

 Գե­ւորգ Յա­զըճ­յան

(պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու)            

Հ. Գ. — Ի դեպ, գի­տա­ժո­ղո­վի ետ­նա­պաս­տա­ռում, հրա­վի­րա­տոմ­սում եւ մյուս նյու­թե­րում հիմ­նո­վին բա­ցա­կա­յում էր հա­յոց լե­զուն, մինչ­դեռ տեղ էին գտել, ի­հար­կե անգ­լե­րե­նի կող­քին, ու­րիշ օ­տար լե­զու­ներ, նույ­նիսկ ա­րա­բե­րե­նը։ Հայ­տա­րա­րա­ված կազ­մա­կեր­պիչ­նե­րը` “հայ­կա­կան” Հայ­կազ­յան հա­մալ­սա­րանն ու “հայ­կա­կան” կու­սակ­ցութ­յուն ՀՅԴ-ն (Հայ դա­տի գրա­սեն­յակ­նե­րը վեր­ջի­նիս մե­նաշ­նորհն են) ե­րե­ւի ա­մո­թի տար­րա­կան զգա­ցու­մից իսկ զուրկ են… Ա­ռանց հա­յոց լեզ­վի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան` կեղ­ծա­վո­րութ­յուն է խո­սել հա­յոց ի­րա­վունք­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին` հա­յոց հո­ղա­յին ի­րա­վունք­նե­րի հե­տապնդ­ման մա­սին…

 

Հ. Գ. — “Լուսանցք“-ի կողմից

Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծի­րում հա­յա­գի­տութ­յան շուրջ խար­դա­վանք­նե­րը միան­շա­նակ տե­ղա­վոր­վում են հա­յութ­յա­նը սե­փա­կան ա­կուն­քից կտրե­լու, հի­շո­ղութ­յու­նը խա­թա­րե­լու, ճշմար­տութ­յու­նը չի­մա­նա­լու թուրք-սիո­նա­կան ծրագ­րե­րում: Հա­յա­գի­տութ­յան ո­լոր­տում ծա­խու հայ եւ օ­տար “գիտ­նա­կան­նե­րի” մա­սին մենք պար­բե­րա­բար գրել ենք, ներ­կա­յաց­րել ենք հա­կա­գի­տա­կան ու հա­կա­հայ­կա­կան տե­սութ­յուն­նե­րը: Այս ա­ռու­մով մեր թշնա­մու ջրա­ղա­ցին ջուր լցնող­նե­րի շար­քում է ա­մե­րի­կա­հայ “պատ­մա­բան” Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նը: Նրան փաս­տո­րեն դերն է վե­րա­պահ­ված ոչ միայն հա­յա­գի­տութ­յու­նը ա­պա­կա­նե­լու հա­մար, այ­լեւ` հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուևննե­րում ա­մե­րիկ­յան քա­րո­զը ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով: Հասկ­նա­լի է, որ հատ­կա­պես սփյուռ­քա­հա­յե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցում մեծ աշ­խա­տանք են կա­տա­րում եւ նրանք ա­ռա­վե­լա­պես պի­տի դեմ լի­նեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծա­վալ­մա­նը, հատ­կա­պես, երբ ա­ռա­ջարկ­ված փաս­տա­թուղ­թը վտան­գում է մեր ազ­գա­յին շա­հը: Ուս­տի Ռի­չարդ Հով­հան­նիս­յա­նին նոր դեր են տվել Ա­րեւ­մուտ­քի տե­րե­րը` սփյուռ­քում կազ­մա­կեր­պել գի­տա­ժո­ղով­ներ ու այլ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոն­ցում նկա­տե­լի, թե անն­կատ ա­ռաջ տա­նել հայ-թուր­քա­կան եղ­բայ­րութ­յան գա­ղա­փա­րը: Այս հար­ցում նրան տա­րօ­րի­նա­կո­րեն ա­ջակ­ցում են դրսի դաշ­նակ­ցա­կան­նե­րը:

ԱՄՆ-ում “Աս­պա­րեզ”-ը, իսկ Լի­բա­նա­նում “Ազ­դակ”-ը դար­ձել են ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի ամ­բիոն­նե­րը: ՀՅԴ-ն Հա­յաս­տա­նում քա­րոզ է ա­նում հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին դեմ լի­նե­լու, իսկ սփյուռ­քում ա­նում է լրիվ հա­կա­ռա­կը…  Շատ նման է 1900-ա­կան թվա­կան­նե­րի սկզբին Թուր­քիա­յում ե­րիտ­թուր­քե­րի հետ ախ­պե­րութ­յուն ա­նում իսկ հա­յութ­յան մեջ ազ­գա­յին ե­րե­ւա­լուն… ինչն ա­վարտ­վեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յամբ: Հի­մա ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի նպա­տակն է հա­յութ­յա­նը եւ աշ­խար­հին ցույց տալ իբր սփյուռ­քա­հա­յե­րը դեմ չեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­մա­նը եւ ՀՀ­-ի իշ­խա­նութ­յուն­նե­րին կանգ­նեց­նեն փաս­տի ա­ռաջ, թե սփյուռ­քը կողմ է, դուք էլ կողմ ե­ղեք… Հա­յութ­յու­նը (սփյուռ­քա­հա­յութ­յու­նը) դեռ ռի­չարդ­հով­հան­նիս­յան­նե­րի կամ հա­յաս­տան­ցի վախվ­խո­րած ա­կա­դե­միա­կան պատ­մա­բան­նե­րի շրջա­պա­տի հա­յե­րը չեն միայն եւ դա դեռ կզգաց­վի… Իսկ ՀՅԴ­-ին խոր­հորդ կտանք վերջ տալ իր խար­դախ խա­ղե­րին եւ միան­գա­մից ան­դա­մագր­վե­լով ՀԱԿ-ի կազ­մում սթրվեր իր ի­րա­կան տե­ղում ու զբաղ­վեր իր սին խա­ղե­րով, որն ար­դեն վտան­գա­վոր չէր լի­նի ազ­գի հա­մար: 

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 — 17, 2009թ.

Միացյալ Եվրոպան‘ մինչդարվինյան կապկաբուծարան

11 Սեպտեմբերի, 2009

Ժամանակին ՀՀ խորհրդարանը չէր հասցրել քվեարկել հօգուտ ԵՄ անդամակցության, երբ միանգամից, կարծես կախարդական փայտիկի մի հարվածով, ԶԼՄ-ները, հասարակական, պետական եւ քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնության բանավոր եւ գրավոր խոսքը “եվրո” բառով հեղեղվեց: Ամեն բան կամաց-կամաց սկսեցին տեղավորել “եվրաստանդարտի” մեջ… Այս “կախարդական” բառը (դրամաշնորհներ եւ պարզ լեզվով ասած՝ կաշառքներ պարգեւող) նախկինում էլ էր գործածվում, բայց ոչ հաճախ եւ տեղին: Իսկ հիմա բոլորիս շշմեցրել ու շշմեցնում են հասկանալի եւ անհասկանալի եվրաչափերով, եվրաչափանիշներով, եվրանորոգումներով, եվրամթերքով, եվրամիջադիրներով, եվրատեսիլով, եվրամշակույթով եւ ամեն պարագայի համար ուրիշ այլ “եվրոյով”: Մեզ փորձում են համոզել, որ եթե ամեն մի կեղտի ու ստի կցենք “եվրո” բառը, ապա այդ հասկացությունը միանգամից հաճելի կդառնա ու ճշմարիտ…

Իսկ թե ի՞նչ նպատակով է դա արվում, հասկանալի է առողջ դատող յուրաքանչյուր մարդու:

Նպատակամղված, ավելի լավ բանի համար արժանի համառությամբ բոլորիս դեռ փորձում են մի սանդով անցկացնել եւ հոտի նման քշել չարաբաստիկ եվրակառույցներ, եվրաապրելակերպ, եվրապոռնոհավաքականություն, մինչեւ ԵՄ անդամակցություն: Վերջին 20 տարիներին անընդհատ “հանցավոր վարչակազմ” որակվող իշխանությունները հիմնովին խեղաթյուրեցին ամենայն հայկականը, ազգայինն ու իրապես սրբությունը: Ընդունեցին (եվրակառույցների հրամանով) ոչ հայկական արժեքային համակարգին համահունչ օրենքներ, կացութաձեւի կանոններ, եւ այդ ամբողջ “միջազգային” աղբը ամրագրել են սահմանադրական “պատվիրաններում”: Վերջին 20 տարիներին եվրակառույցներն ու դրանց էմիսարները (հայկական ազգանուններով ծախուների եւ դավաճանների ձեռքերով) հիմնովին քանդեցին Հայաստանը: Նույնիսկ սովետական տարիներին որոշակիորեն ծաղկող հանրապետությունը վերածեցին առայժմ անհայտ՝ գյուղատնտեսակա՞ն, թե՞ առանց բանանների բանանային հանրապետության:

Զրկեցին մեզ արդյունաբերությունից (փաստացի ոչնչացրին բոլոր գործարանները), փլուզեցին գիտությունների ակադեմիան եւ բոլոր գիտահետազոտական հաստատությունները, գետնին հավասարեցրին ազգային կրթությունն ու բարձրագույն դպրոցը, ոտնատակ արեցին առողջապահական համակարգը… ապազգայնացրին ամեն բան: Թալանեցին ու մերկացրին մեզ եւ շարունակում են թալանել… արտահանելով մեր ոսկին, պղինձը, գունավոր եւ հազվադեպ այլ մետաղները, այլ հարստությունները (այս ամենի մասին մեկ անգամ չէ որ գրել ենք — խմբ.):
ԵՄ անդամակցության պարտադիր պայման է նաեւ Թուրքիայի հետ սահմանների բացումը, ինչը նախատեսում է եղբայրություն, միություն ու սեր՝ թուրքական արնախում խուժանի հետ, այսինքն՝ Հայաստանը թյուրքական տարրի համար մշտական անցուդարձի տեղ կդառնա (հայտնի արհեստի հայտնի աղջիկների միջոցով էլ սեխագլուխների սերունդ ենք աճեցնելու մեզանում… իբր թուրքիաներում քարշ գալը քիչ էր): Սա նույնիսկ սարսափելի երազում էլ հնարավոր չէր պատկերացնել, քանզի իրեն քիչ թե շատ հարգող ոչ մի հայ թուրքին երբեք ձեռք չի մեկնի եւ նրա հետ հաց չի կիսի: Հիմա, եվրաեղբայրությամբ մեզ փորձում են Թուրքիայի ուղղակի կցորդը սարքել, Հայաստանը դարձնել տարածաշրջանային Շվեյցարիա՝ չեզոք ու անմեղ քրիստոնեական մի երկիր, որտեղ կհանգրվանեն ու կսպասարկվեն եվրատականքները՝ իրենց տնտեսական եւ այլ շահերը մեր տարածաշրջանում պաշտպանելու ընթացքում…

Բաքվի թուրք-ադրբեջանցիներն էլ կզարգացնեն իրենց նավթարդյունաբերությունը եւ Հայաստանով եղբայրական Թուրքիա կառաքեն այն ամենը, ինչով եւ ինչի վաճառքի հետեւանքով հետագայում մեզ պիտի անխնա ոչնչացնեն…

Անկարան Երեւանի ջանքերով կկապվի Բաքվի հետ, ինչը հայերին կմղի սնվելու եւ ապրելու համար տատանվել ու երերալ թուրք-ադրբեջանական ջրափոսում, ինչը առավելապես փորվում է մեր ջանքերով: Եվ մեր թշնամիներին այլեւս բան չի մնում, քան՝ հանգիստ խժռել մեզ: Եվ այս անգամ ո՛չ ցեղասպանություն կլինի, ո՛չ էլ այլ աղմուկ, պարզապես աննկատ կոչնչացնեն Հայաստանը:
Կարճ ասած՝ այսպիսի ճակատագիր են պատրաստել մեզ համար եվրակառույցները, Արեւմուտք կոչվածը՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ: Այս մասին կարելի է պոետի խոսքերով ասել. “Հանգցրեք լույսը, բանող անասունն առաջ է շարժվում, կարծես թթխմորն են կեղտի մեջ գցել… բացվել է հաջողության ճանապարհը սանձարձակ “չմո”-ի համար” (Տրոֆիմով):

Որպեսզի մերկապարանոց չհնչի, նաեւ կողմնակալությունից խուսափելու համար, եկեք ԵՄ-ն դիտարկենք ոչ թե մեր որոշ մշտական (յուրաքանչյուր իշխանության ժամանակ վերակենդանացող) խորհրդարանականների ու քաղաքական գործիչների կկոցած, այլ՝ սեփական բաց աչքերով: Մատչելի քննարկենք այնպիսի անառարկելի արժեքներ, ինչպիսիք են եվրաբարոյականությունը, եվրամշակույթը, եվրամտածելակերպը: Ի՞նչ է ստացվում: Անբարոյականությունը բոլո՛ր մակարդակներում է, եւ օրինակ մեջբերելու համար հեռուն գնալ պետք չէ: Մի անգամ երիտասարդ եւ պահանջված մի երգչուհի (իսկ նրան հետեւում են հարյուր հազարավոր աղջիկներ ու տղաներ ամբողջ Եվրոպայում) Եվրատեսիլով ի լուր բոլորի հայտնեց, թե գիշերվա հաճույքների համար ինքն է տղամարդ ընտրում (եթե ամեն գիշերը նույնիսկ չհաշվենք, ապա այս “անթառամը” “Գինեսի ռեկորդներ”-ում կտեղավորվի հաստատ), եւ եթե վերջինս հաջորդ օրը համարձակվում է բարեւել իրեն, ապա նա անմիջապես ոստիկանություն է կանչում` ասելով, թե անծանոթը նեղացնում է իրեն… Ամբողջ այս կեղտն ու ստորությունը երգչուհին իր մոր ներկայությամբ հայտարարեց, ով երկարաբերան լայնաեվրաժպիտով համաձայնեց աղջկա հետ: Մեկ այլ, հայտնի ռուսաստանյան թենիսիստուհի, որ ճամփորդում է աշխարհով մեկ, հայտնեց, թե կենակցել է (ավելի հարմար բառերը մամուլի համար չեն) սեւ, սպիտակ, դեղին գույնի տասնյակ տղամարդկանց հետ: Ամենաեվրան այն էր, որ հենց աղջկա մայրն է մատուցում այդ տղաներին… Մեկնաբանելու կարիք չկա:

Համասեռամոլությունը Եվրոպայում արդեն ահռելի չափերի է հասել, ընդհուպ մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ՝ պետությունների ղեկավարների մակարդակի (մենք էլ ենք այստեղ փորձում եվրա… դառնալ): Ժամանակին Բեռլինի եւ Փարիզի քաղաքապետերը արտոնագրված արվամոլներ էին, նրանց նմանները պարբերաբար կազմակերպում են համասեռամոլների շքերթներ իրենց եվրաքաղաքներում, որտեղ ամենաբարձր ամբիոններից “սեփական բացառիկության” (երեւի որպես բացառիկ հիվանդներ ու բացառիկ մարդկային թափթփուկներ լինելը նկատի ունեն) մասին են բարձրաձայնում… Սրան հավելենք նաեւ Արեւմտյան Եվրոպան հեղեղած մանկապղծությունն ու սկանդինավների սվինգերներին, եւ միացյալ Եվրոպայի բարոյահոգեբանական մթնոլորտը այսքանով էլ պարզ կուրվագծվի:

Եվրոպան առհասարակ եւ, միացվածը մասնավորապես, ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով կոռումպացվածությունն ու գողությունը, խաբեությունը բոլոր ոլորտներում, դրամաշորթումը եւ այլն… Պետության եւ մասնավորի միջոցների բացահայտ գողություն, կեղծ սնանկություն եւ հարյուր հազար ավանդատուների դատարկաձեռնություն: Տնտեսության տարբեր ճյուղերի մենաշնորհում եւ, հետեւաբար, մենաշնորհատերի գնային քաղաքականության որոշում: Չթաքցված գողություն պարտքի, վարկերի ու ներդրումների համակարգի միջոցով, որ փոքր, աղքատ եւ զարգացող երկներին վերածում է հավերժ պարտապանների, հետեւանքը նրանց՝ մեզ իրենց կացութաձեւը թելադրելու հանգամանքն է… Կացութաձեւը մեկնաբանությունների կարիք նույնպես չունի:

Չի կարելի շրջանցել միացյալ Եվրոպայի միջէթնիկական հարաբերությունները ասենք Ֆրանսիայում, Անգլիայում կամ Գերմանիայում տեղի ունեցող դեպքերի համապատկերում: ժամանակին Փարիզի արվարձաններում սկսվեցին անկարգություններ եւ րոպեական տարածվեցին մեծ քաղաքներում, երկրի հյուսիսում ու հարավում: Թե ինչ է Ֆրանսիան, ինչ խառնուրդների երկիր է հիմա, բացատրել պետք չէ, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ այն հրթիռա-միջուկային ներուժով երրորդ պետությունն է աշխարհում:…

Այդ անկարգությունների 10-12 օրերին այրվել էին մի քանի հազար մեքենաներ, դպրոցներ, քաղաքապետարաններ, թանգարաններ, եկեղեցիներ եւ հասարակական այլ հատատություններ: Վիրավորվել եւ սպանվել էին տասնյակ մարդիկ, հասցված նյութական վնասն ահռելի էր:

Գերմանական մամուլը դա պետության դեմ խռովություն համարեց, որը սկսել էին “լավ կազմակերպված երիտասարդական էթնիկ խմբավորումները”: Նկատենք, որ դա ոչ թե թեթեւ խռովություն էր, այլ զանգվածային կուռ դիմադրություն, որի վրա մեծ փողեր էին ծախսվել: Այս կարգի խռովություններ էլի սպասվում են Ֆրանսիայում, նաեւ՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում եւ այլն: Մանրամասնել չենք ուզում, քանզի այդ իրադարձությունները մեկնաբանվում են մամուլում: Ասենք միայն, որ այդ աղետի պատճառը, մեր կարծիքով, թաքնված է ԵՄ արեւմտաեվրոպական պետությունների հանցավոր ներգաղթային քաղաքականությունում: Այդ երկրներում ապրում եւ բարգավաճում են հիմնականում արաբների, նեգրերի, թուրքերի ու քրդերի բազմամիլիոն համայնքները: Ավելի քաղաքակիրթ համայնքները, այդ թվում` եվրահայերի, ձուլվում ու ոչնչանում են…

Մի՞ թե կարելի է ամուսնացնել կոկորդիլոսին մարալի կամ շնագայլին՝ ընձուղտի հետ: Այդ անհեթեթությունը ԱՄՆ-ում վաղուց կյանքի եւ վարքի չափանիշ է դարձել (նման ճակատագիր էլ եվրոպական երկրներին է սպասվում):

Մեր համոզմամբ միացյալ Եվրոպան, այսինքն՝ ԵՄ-ն, ոչ այլ ինչ է, քան մեծ կապկաբուծարան, եւ մեզ այդ բուծարան են փորձում մտցնել բռնի՝ հաշվի չառնելով մեր կարծիքը: Այսինքն՝ այնպիսի պայմաններ են ստեղծում, պարտադրում, որ թվում է “կամովին” է կատարվում ամեն բան… Մեր հնագույն արիական ու արիադավան ազգը սիրում է իր միատարր երկիրը եւ իրականում կտրականապես որեւէ մեկի հետ մերվել ու ձուլվել չի ցանկանում: Իրապես մենք՝ հայերս, ոչ եվրոպացի ենք, ոչ էլ՝ ասիացի: Եվ մեզ արհեստականորեն են խցկում Եվրոպա կամ Ասիա: Մեր երկիրը մարդկության Օրրանն է՝ Հայք-Հայաստանը՝ Արարատյան Աշխարհը, եւ մենք՝ հայերս, հենց Հայկական (Արարատյան) լեռնաշխարհի բնիկներն ենք ու եվրա… կամ ասիա… հավելումների կարիքը չունենք: Ովքեր, ում նախնիները ժամանակին հեռացել են մեր լեռնաշխարհից, թող նրանք՝ նրանց ժառանգներն էլ մտածեն՝ եվրոպացի են, թե ասիացի…

Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է վստահ լինել, որ մեր՝ ԵՄ մտնելու կողմնակիցները կարող են լինել միայն ազգի ու հայրենիքի գլոբալիզատորները (օտարասերներն ու օտարահպատակները) կամ էլ՝ շահամոլ տհասները, մարդիկ, ովքեր անձնականից այն կողմ տեսնել չեն ուզում (կամ՝ չեն կարողանում):

Արամ Ավետյան

 “Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 — 17, 2009թ.

Հակահայկական եւ հակամարդկային ուժերին բացահայտող հրատարակություն

19 Հունիսի, 2009

book

Ներկայացնում է կազմողխմբագիրը

Օրերս լույս տեսավ «Հայ ազգայնականնների համախմբումի» (ՀԱՀ) առաջին հրատարակությունը՝ «Ամերիկյան իմպերիալիզմը եւ իսրայելական սիոնիզմը Հայաստանի եւ հայության դեմ» խորագրով:

Ժողովածուի անհրաժեշտության մասին ՀԱՀ-ը հայտնում է իր ստորագրած  «Նախաբանի» հենց սկզբում, որտեղ ասված է. «Հայկական հասարակությունը թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ նրա սահմաններից դուրս վերջին տարիներին սկսել է զգալի հետաքրքրություն ցուցաբերել աշխարհի տիրապետմանը, ազգերի ապազգայնացմանն ու մարդկանց անասնացմանը ձգտող մութ, այլապես հայտնի ուժերի գործունեության նկատմամբ»: Դրա ապացույցը իրար հաջորդող հեղինակային կամ թարգմանական գրքերն են՝ «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները», «Աշխարհի գրավման ճանապարհին», «Համաշխարհային դավադրություն», «300-ի կոմիտեն» եւ այլն, որոնք լայն ընդունելություն գտան ՀՀ-ում եւ արտերկրում:

ՀԱՀ-ը ողջունելով հայ հասարակության այս հետաքրքրությունը՝ հայտնում է, թե «այս իմացությունն անհրաժեշտ է այդ ուժերին հայկական հակադարձությունն արդյունավետ կազմակերպելու եւ իրականացնելու համար»: Հրատարակիչն այնուհետեւ գրում է, թե հարկավոր էր մի ընտրանու մեջ հավաքել այդ հակազգային ու հակամարդկային ուժերի խարդավանքները մերկացնող հայ հեղինակների գրություններից մի քանիսը՝ «սատարելու վերոհիշյալ հույժ կարեւոր աշխատանքին»:

Ժողովածուի մեջ տեղ են գտել 14 հեղինակային եւ 1 թարգմանական հոդվածներ (թարգմանական հրապարակումն ընդգրկվել է հայ ընթերցողի մտահորիզոնն է՛լ ավելի լայնացնելու ու Չարին դիմակայելու նրա կամքն է՛լ ավելի հզորացնելու նպատակով): Դրանցում արծարծվել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի վտանգավոր ու կործանարար ռազմական, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական եւ այլ մոտեցումները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ հայության, բացահայտվել են նրանց՝ Հայոց ցեղասպանությունը քաղաքական ու ֆինանսական չարաշահման ենթարկելու ստոր փորձերը, պարզաբանվել են Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում անգլո-ամերիկյան-սիոնական տիրապետությանը միտված ծրագրերն ու դրանց տեղական գործակալների աշխատանքը, ներկայացվել եւ մեկնաբանվել է նաեւ սիոնիստական տարատնկյալ պետություն Իսրայելի եւ սիոնական ուժերի տիրապետության տակ գտնվող ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի գործունեության հակամարդկային եւ հակահայկական բնույթը: Հրապարակվող նյութերի հեղինակները պարզաբանել են նաեւ այդ  ծրագրերի սպառնալիքները հայության եւ ՀՀ-ի գոյատեւման համար: Հոդվածներում մանրամասնվել են ինչպես բուն ՀՀ-ում Չարի ուժերի հակամարդկային ու հակահայկական գործունեության կործանարար ազդեցությունները, այնպես էլ՝ Հայկական լեռնաշխարհ — Կովկաս — Մերձավոր Արեւելք տարածաշրջանում դրանց վտանգավորությունը՝ հայկական շահերի ու հայության՝ իր բնօրրանում գոյատեւման տեսակետներից:

Հեղինակներն այս բոլորը դիտարկել են ինչպես մոտիկ անցյալի, այնպես էլ մեր օրերի զարգացումների ընդհանուր ծիրի մեջ՝ աշխարհի միահեծան կառավարմանը եւ ժողովուրդների ստրկացմանը ձգտող մութ, սակայն այլապես հայտնի ուժերի, մասնավորաբար՝ սիոնիզմի գաղտնի ու բացահայտ գործունեության համաշարադրանքում:

Բոլոր հեղինակները, բացի թարգմանածո հրապարակման հեղինակից, հայազգի են, ընդ որում՝ ներառվել են իմպերիալիստական-սիոնիստական դավադրություններին խորագիտակ երկու սփյուռքահայ վաստակաշատ գործիչների՝ քաղաքագետ Արտավազդ Ավագյանի (ԱՄՆ) եւ փաստաբան Գասպար Տերտերյանի (Լիբանան) երկու արժեքավոր հրապարակումները: Հայրենաբնակ հեղինակները եւս ծանոթ ու ներկայացվող-քննարկվող հարցերին լավատեղյակ անուններ են՝ Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյան, լրագրող-հրապարակագիրներ Արամ Ավետյան, Հայկ Թորգոմյան, Գեւորգ Յազըճյան, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան եւ ուրիշներ:
Հրապարակումների մեծ մասը նախապես լույս է տեսել պարբերական մամուլում, ժողովածուներում կամ առանձին մենագրություններում, ներկայացվել արտասահմանում կայացած միջազգային կոնֆերանսներում եւ այլն: Սակայն, դրանք լրջորեն վերամշակվել ու լրացվել են այս հրատարակության առթիվ՝ ներառելով մինչեւ այս ժողովածուի հրատարակության պահն եղած վերջին զարգացումները:

Բոլոր հրապարակումները գրվել են գիտական մեթոդաբանությամբ՝ երեւույթներն ու իրադարձությունները դիտարկվել են պատճառահետեւանքային փոխհարաբերության պայմաններում, առկա է դիալեկտիկական մոտեցումը եւ այլն: Այդուհանդերձ, հրապարակումները ակադեմիական բնույթ չունեն, այլ՝ գիտահանրամատչելի են, հասկանալի՝ հայազգի միջին անհատի համար: Հեղինակներն ու խմբագիրը աշխատել են հրապարակումների լեզուն պահել պարզ եւ հստակ՝ հեռու գիտական ծանր եզրաբանությունից, քանի որ ժողովածուն նախատեսված է ոչ միայն պատմաբանների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների, այլեւ՝ «իրենց ազգի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր հայոց համար», ինչպես ասված է գրքի ծանոթագրության (անոտացիա) մեջ:
Հոդվածներում ընթերցողը կգտնի իրեն հուզող մի շարք առեղծվածային թվացող հարցումների պատասխանները, ինչպես ՀՀ-ում սոցքարտերի բռնի պարտադրման քողի տակ մարդկանց համարակալման («թվայնացման» միջոցով ՀՀ-ում բնակվողներին ըստ էության ստրկացնելու), սպառողական «արժեքներով» հայության ապազգայնացման, հայ-թուրքական «հաշտեցման» քարոզչության, սեռական եւ այլ մոլագարների ու աղանդավորների «իրավունքների» պաշտպանության, հայ կնոջ «ազատագրության», հայ ընտանիքի քայքայման, հայության հազարամյակների կրթական համակարգի փոշիացման ու նման ազգադավ ծրագրերի իսկական նպատակները: Ցուցահանվում են այս ծրագրերի իրականացման երեւացող գործիքները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպական միությունն ու եվրոպական մյուս կառույցները, Հռոմի, Բիլդերբերգյան ու զանազան անվանումներով «ակումբները», Եռակողմ հանձնաժողովը, Արտաքին հարաբերությունների խորհուրդը, ռոզենկրեյցերները, մասոնները, ՀՀ եւ սփյուռքի գործակատար դավաճանները եւ այլն եւ այլն: Հստակորեն երեւան է հանվում այս բոլորի իսկական տիրոջ՝ սիոնականության հակամարդկային էությունը:

Ժողովածուի հրատարակման նպատակն է հայ ընթերցողին հասկանալի կերպով ներկայացնել անգլո-ամերիկյան-սիոնական-պանթուրքական շարունակվող վտանգը հայության համար, ինչն այսօր ՀՀ իշխանական եւ ընդդիմադիր ճակատներում չեն ուզում գիտակցել, որով եւ կործանման են տանում ՀՀ-ն եւ հայությանն ընդհանրապես:

Հայ ազգայնականների համախմբումը ժողովածուի իր ներածական խոսքի ավարտին հույս է հայտնում, որ «եթե հաջողվի հայրենաբնակ եւ սփյուռքահայ մեր զանգվածների մի հատվածին արթնացնել իրեն մատուցվող սիոնա-իմպերիալիստական-պանթուրքական թմրեցուցչի ազդեցությունից՝ ժողովածուի հրատարակիչները մեծապես բավարարված են լինելու»:

Շատ ճիշտ է ասված, քանի որ վտանգին դիմակայելն սկսվում է նրա ճանաչումից:
Այս տեսակետից ներկայացվող ժողովածուն նպաստելու է հայությունն ապամարդկայնացնելուն եւ ապազգայնացնելուն ուղղված բոլոր դավերին արժանի հակահարված տալու հույժ կարեւոր ու անհետաձգելի աշխատանքին:

         Գեւորգ Յազըճյան

Հ.Գ. — խմբ. կողմից — այս ժողովածուն հետաքրքրական է նաեւ այն բանով, որ այստեղ տպագրված շատ հոդվածների հեղինակներ «Լուսանցք»-ի հեղինակներն են՝ Արամ Ավետյանը, Հայկ Թորգոմյանը, Արման Դավթյանը, Արտակ Հայոցյանը, Վահագն Նանյանը: Մեզ համար, անշուշտ, շոյիչ է, որ Հայ ազգայնականների համախմբումը մեր հեղինակների հրապարակումները ներառել է այդչափ կարեւոր գրքում: Ի դեպ, այն կարող եք ձեռք բերել նաեւ «Լուսանցք»-ի խմբագրին զանգահարելով: 

«Լուսանցք», թիվ 109, Հունիսի 19- 25, 2009թ.

Անցել է գորշ կարդինալների ժամանակը

29 Մայիսի, 2009

Ի՞նչ է կատարվում ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքում

«Լուսանցքը» իր հրապարակումներով, Հայ-Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբումի հայտարարություններով բազմիցս անդրադարձել է արտերկրում հակահայկական ու հակագիտական հայագիտության երեւույթին՝ խստագույնս դատապարտելով հայոց նկատմամբ թշնամաբար տրամադրված կողմերի (թուրքեր, վրացիներ, ջհուդա-մասոնական շրջանակներ, մեծապետական ուժեր եւ այլն) կողմից հայոց պատմության խեղաթյուրումը:

Հայաստանի Հանրապետության հայագիտական կենտրոնները տարիներով լուռ մնացին այս թշնամական երեւույթի հանդեպ: Միակ բացառությունն եղավ Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի 2001թ. դեկտեմբերի 19-ի որոշումը, այն էլ՝ ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի համառ ջանքերի շնորհիվ: Այնուհետեւ… երկար տարիներ, նորից քար լռություն, քանի որ հայ «մարտաշունչ» պատմագետների ջախջախիչ մեծամասնության համար մի պնակ ապուրն ավելի կարեւոր էր եւ է, քան անձնական եւ ազգային արժանապատվությունը… Ամբիոնի հաջորդ վարիչ, ներկայումս ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանը նույնիսկ փորձեց ամբիոնի որոշումը չեղյալ հայտարարել……

Այս հանցավոր անտարբերությունից քաջալերված, հայության թշնամիների շահերին ծառայող «պատմաբանները», այդ թվում՝ հայազգիներ, շարունակեցին իրենց ավերը, մինչեւ որ այս անգամ պոռթկումը ժայթքեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Ազգային արժանապատվությանն ու գիտականությանը նախանձախնդիր հայ ուսանողներն ստեղծեցին շարժում եւ «նեղը մատնեցին» ՀՀ պատմագիտական շրջանակներին: Նրանք վերջիններից պահանջեցին հստակ գնահատական տալ հայոց պատմության ամերիկյան-ջհուդա-սիոնական կեղծարարությանը, մասնավորաբար ամերիկահայ ուսանողներին իբրեւ բուհական չհայտարարված ձեռնարկ պարտադրվող‘ հայոց պատմության տխրահռչակ երկհատորյակին, որի խմբագիրն է երկար տարիներից ի վեր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ոչ անհայտ Ռիչարդ Հովհաննիսյանը: Այս ուսանողներն ու նրանց համախմբող միություններն իրենց բողոքագրերով հեղեղեցին ՀՀ շատ կառույցների ղեկավարների, մասնավորաբար‘ ՀՀ նախագահին, ՀՀ սփյուռքի նախարարին եւ ակադեմիայի նախագահությանը:

Այլեւս փախուստ չկար. հարկավոր էր «մի բան» անել:

Եվ լեռը մուկ ծնեց……

Արդարեւ, ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքը ս. թ. ապրիլի սկզբին գումարվելով, հստակ կարծիք արտահայտեց հակահայկական ու հակագիտական այս երեւույթի նկատմամբ: Որպես որոշում քվեարկված կարծիքի վերջնական խմբագրման համար բաժանմունքն ստեղծեց իր անդամներից կազմված հնգանդամ խմբագրական հանձնախումբ՝ փիլ. գիտ. դոկտոր Համլետ Գեւորգյանի ղեկավարությամբ:

Հակառակորդ կողմը տակնուվրա եղավ եւ անցավ կատաղի հարձակման: Սկսվեց գործի դրվել այս փաստաթուղթը ի չիք դարձնելու դավադրությունը՝ Ռ. Հովհաննիսյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի ղեկավար ակադ. Վլադիմիր Բարխուդարյանի գործուն հանցակցությամբ: Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրյակին Երեւան իջավ հայազգի խեղաթյուրող հայագետների մի պատկառելի «դեսանտ»՝ նույնինքն Ռ. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրանց մասնակցությամբ ապրիլի 23-ի հետմիջօրեին գումարվեց հումանիտար բաժանմունքի մեկ նոր նիստ, որը, ի տես «ընկերներին» (նկատի ուներ Ռ. Հովհաննիսյանին եւ ընկ.) ներհակ ներկաների մեծաքանակության, Վլ. Բարխուդարյանը փորձեց անցկացնել փակ ռեժիմով, կարծեք հանրապետության Ազգային Անվտանգության խորհրդի դռնփակ նիստը լիներ: Նա ձախողվեց. բաժանմունքի անդամների մեծամասնությունը հօգուտ բաց նիստի քվեարկեց: Այդուհանդերձ, հակառակ վերջիններիս, հատկապես ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի համառ պահանջների՝ հրապարակելու բաժանմունքի որոշումը, Բարխուդարյանն իրեն բնորոշ լարախաղացությամբ կարողացավ նիստն ավարտել առանց որեւէ հստակության, մասնավորաբար՝ առանց այդ որոշումը հրապարակելու, խոստանալով հարցը վերստին քննարկել բաժանմունքում եւ փաստաթղթի վերջնական շարադրանքը հրապարակել (ապրիլի 23-ի նիստի մանրամասնությունները տեսնել ՀԱՄ կայքէջում):

Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն հումանիտար բաժանմունքի որոշումը առ այսօր չի հրապարակվել՝ հայ-թուրքական տխրահռչակ «Ճանապարհային քարտեզի» նման:

Մեր տեղեկություններով՝ բաժանմունքը գումարել է եւս մեկ նիստ, որի ընթացքում պարոնայք Ա. Սիմոնյանն ու Ա. Մելքոնյանը Բարխուդարյանից նորից համառորեն պահանջել են հրապարակել բաժանմունքի կարծիք-որոշումը: Այս ժամանակահատվածում, «Ազգ» օրաթերթի աշխատակից Մելանյա Բադալյանը, թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հանձնարարությամբ, դիմել է Վլ. Բարխուդարյանին՝ այս անցուդարձերի վերաբերյալ հարցազրույցի խնդրանքով, ինչից վերջինս խուսափել է՝ բազմազբաղությունը պատրվակելով: Նույն ժամանակահատվածում, այս որոշման հրապարակման խնդրի մասին շուրջ երկու անգամ հարցրել եմ պարոն Սիմոնյանին, հինգ անգամ էլ՝ պարոն Մելքոնյանին (այդ թվում՝ Հայ ազգայնականների համախմբման պատվիրակության կազմում՝ նախքան Արմեն Ավետիսյանի «ավտովթարը»): Երկուսն էլ ինձ պատասխանել են, թե իրենք համառորեն պահանջել ու պահանջում են որոշումը հրապարակել, իսկ Վլ. Բարխուդարյանը համառորեն մերժում է դա անել՝ «արդարանալով» թե իբր «վերեւից»… ՀՀ նախագահի նստավայրից զգուշացվել է չհրապարակելու վերաբերյալ:

Մեր հավաստի աղբյուրների համաձայն, ըստ ակադ. Բարխուդարյանի, նախագահականից իրեն ասվել է, թե հումանիտար բաժանմունքի որոշման հրապարակումը ներկայում ցանկալի չէ՝ հատկապես նկատի ունենալով հայ-թուրքական ներկայի գործընթացների նկատմամբ հայկական սփյուռքի ակնհայտորեն բուռն բացասական արձագանքը:

Ճի՞շտ է ասում պարոն Բարխուդարյանը, թե՞ ստում է… չենք կարող որեւէ կարծիք հայտնել, քանի որ ՀՀ-ում անթափանցիկությունը դարձել է համընդհանուր նորմ՝ նախագահական նստավայրից մինչեւ ամենահետին չինովնիկական մարմինը, ներառյալ անշուշտ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:

Մի պահ ենթադրենք, թե ՀՀ նախագահական նստավայրից իսկապես նման ցուցում-զգուշացում եղել է: Այդ դեպքում եւս Վլ. Բարխուդարյանն իրավունք չունի շարունակել քառասուն փակի տակ պահել բաժանմունքի որոշումը‘ հետեւյալ պատճառներով.

— ՀՀ սահմանադրությունը սահմանում է ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության իրավունքը (իհարկե, ինչպես պետության հիմնական օրենքի հոդվածների մեծ մասը, սա եւս մնացել է հռչակագրային), իսկ ՀՀ նախագահը այդ նույն սահմանադրության վրա է երդվել՝ լինելու երաշխավորը դրա կիրառման: Եվ քանի որ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի որոշումը պետական կամ ռազմական գաղտնիք չի պարունակում, ապա Վլ. Բարխուդարյանը պարզապես պարտավոր է հրապարակել այդ փաստաթուղթը, իրեն լռություն իբր պարտադրող «վերեւին» տղամարդավայել կերպով պատասխանելով, թե ինքն իրավունք չունի ՀՀ սահմանադրությունը խախտելու: Այլապես, նա կոպտորեն ոտնակոխում է ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության իրավունքը:

— Ակադեմիայի հումանիտար բաժանմունքն ունի իր կանոնադրությունը, որտեղ ակնարկություն իսկ չկա բաժանմունքի որոշումները գաղտնի պահելու մասին, առավել եւս՝ նույնինքն բաժանմունքի անդամներից, էլ ուր մնաց ՀՀ եւ արտերկրի հայ հասարակությունից:

Այսինքն՝ Վլ. Բարխուդարյանը խախտում է նաեւ կանոնադրությունը այն կառույցի, որի ղեկավարն է ոչ խերով-բարով……

Վլ. Բարխուդարյանն առաջնորդվում է հետեւյալ «տրամաբանությամբ». եթե ՀՀ նախագահը չի հրապարակում համայն հայությանը հուզող «Ճանապարհային քարտեզը», ապա ինք իրավունք չունի՞ չհրապարակելու համայն հայությանը հուզող‘հումանիտար բաժանմունքի փաստաթուղթը: Իսկ սահմանադրություն, կանոնադրություն եւ այլն… ապա թքա՛ծ այդ բոլորի վրա: Երկուսի էլ «տրամաբանությունը» նույնն է՝ «Մեր դեմ խաղ չկա» (ականջդ կանչի, Վանո Սիրադեղյան):

Ի դեպ, վերոհիշյալ ամբողջ պատմությունը Վլ. Բարխուդարյանի‘հակահայկական ու հակագիտական հայագիտությանը մատուցած բազմաթիվ ծառայություններից ընդամենը մեկն է: Հայտնի է, որ նա 2003թ. դեկտեմբերի 9-ին, ոչ առանց Ռ. Հովհաննիսյանի եւ ընկ. ցուցումների, «փայլուն» կերպով տապալեց այս կեղծարարներին առանձին մենագրությամբ մերկացրած Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը ՀՀ ԳԱԱ-ում՝ այդ խեղկատակություն-ստորությունը հայտարարելով «իսկական պաշտպանություն»: Բարխուդարյանն այդպիսով ակամայից խոստովանեց, որ ակադեմիայում «ոչ իսկական պաշտպանություններ» էլ են լինում, այն էլ՝ համատարած ձեւով: Եթե սա կոռուպցիա չէ, հապա ի՞նչ է… (այս մասին տեսնել իմ հրապարակումները՝ ««Իսկական պաշտպանություն» Պատմության ինստիտուտում», «Ազգ» օրաթերթ, Երեւան, 11 դեկտեմբերի 2003 թ., էջ 4, «Անբարոյականությունը հայրենական հայագիտության մեջ», «Հարթակ» շաբաթաթերթ, Երեւան, թիվ 26, 24-30 դեկտեմբերի 2003 թ., էջ 8, նույնը՝ «Զարթօնք» օրաթերթ, Բեյրութ, 11 փետրվարի 2004 թ., էջ 2):

Վլադիմիր Բարխուդարյանը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի որոշումը հակահայկական ու հակագիտական հայագիտության մասին, այլապես՝ թող հրաժարի իր պաշտոնից կամ նրան հրաժարեցնեն: Մինչեւ ե՞րբ կարելի է ակադեմիայի համակարգում հանդուրժել խորհրդային ժամանակաշրջանից առ այսօր լարախաղացություններով գոյատեւած նմանների գոյությունը՝ ի վնաս ազգի եւ իսկական գիտության շահերի:

Եթե Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտկոմը 1960-1980-ական թվականներին ուներ իր գորշ կարդինալ Սուսլովը, ապա հայրենական ակադեմիան վերջին տասնամյակներին ունի նրա նմանակը: Հիշեցնենք, որ պատմության ծոցն են գնացել Սուսլովն էլ, նրա կուսակցությունն էլ՝ անփառունակ կերպով……

Վլ. Բարխուդարյանը նաեւ կարեւոր ներդրում ունի հայաստանյան ոչ միայն հայագիտությանը, այլեւ առհասարակ հայրենական գիտությանը վնաս հասցրած ուրիշ «սխրագործությունների» մեջ, ինչպես «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության»՝ ՀՀ ԳԱԱ համակարգին հատկացրած հսկայական միջոցների փոշիացումն է…… Այդ մասին՝ հետագային:

Գեւորգ Յազըճյան

պատմական գիտությունների թեկնածու

“Լուսանցք” Թիվ 106, մայիսի 29 – Հունիսի 4, 2009թ.

Հնարավոր բեմադրություն

15 Մայիսի, 2009

Համաշխարհային ճգնաժամը, դրան գումարած սովը, պարտքերն ու կլիմայի փոփոխությունները պիտի ստիպեն մարդկությանը, որ նոր համակարգն ընդունի: Ուղղակի հայտարարում են. “Համաշխարհային հարցերը համաշխարհային լուծումներ են պահանջում”:

Պատմականորեն՝ պատերազմները մեծ փոփոխություններ են առաջացրել:

Անցյալին՝ պատերազմների օջախը Գերմանիան էր, այսօր այն տեղափոխվել է մեկ այլ տաք շրջան՝ Մերձավոր Արեւելք. եթե ոչ Իրաքը երկրորդ անգամ, ապա, շատ հավանաբար, Իրանը կամ Սիրիան:
Կարծում եմ, որ “Աշխարհի նոր կարգ”-ը հաստատելու ճանապարհին Սիրիան կարեւոր դեր ունի կատարելիք, եթե ոչ որպես պատերազմ հրահրողի, այլ՝ որպես խաղաղության գլխավոր միջնորդի: Սիրիան երկար ժամանակ շատ լավ էր խաղում իր դերը, եւ, հակառակ ընդունված կարծիքի, Սիրիան է – Իրաքը չէ – Մերձավոր Արեւելքի մուսուլմանական զինվորական գլխավոր ուժը, եւ, հետեւաբար, արժանի՝ լուրջ ուշադրության:

Սիրիան պատրաստվում է հարվածել Իսրայելին: Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հրատարակած տվյալների՝ Սիրիան 19 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ռազմամթերք է գնել: Սա Երրորդ աշխարհի ամենամեծ ռազմական գործարքն է: Նաեւ այդ երկրում է գտնվում խորհրդային ռազմական խորհրդականների մեծագույն բանակը:

Սիրիական կառավարությունը կարողացել է խաբել ու վախեցնել իր ժողովրդին իսրայելական հարձակումից, թեեւ Իսրայելը միշտ մերժել է այդպիսի ամբաստանությունները:

Այս պատճառների համար ընտրեցի Սիրիան որպես օրինակ հնարավոր թատերական բեմադրության (թեեւ այս նույն բեմադրությունը գործադրելի է Իրանի, Իրաքի կամ Լիբիայի համար):

Սիրիայի հարձակումը Իսրայելի վրա, նույն գաղտնի ուժերի թույլտվությամբ, ճակատագրական սխալ է, որովհետեւ համաշխարհային ճգնաժամի պատճառ պիտի լինի: Անակնկալի գալով, հրեական պետությունը պատասխանելու առիթ պիտի չունենա: Սիրիական “Միգ”-երը չորս րոպեից պիտի հասնեն Երուսաղեմ: Իսրայելը շատ դժվար երկընտրանքի առաջ պիտի կանգնի. հանձնվե՞լ, թե՞ հակադարձել՝ ատոմական ռումբերով հարվածելով Սիրիային, նույնիսկ Իրաքին: Լոնդոնում լույս տեսնող “Սանդեյ թայմզ”-ը 1986-ին հրատարակել էր մի հոդված, որտեղ ասվում էր, թե Իսրայելը 200 ատոմական մարտագլխիկ ունի: Ուրեմն, մի բան պարզ է. ատոմական փոխհրաձգություն է տեղի ունենալու:

Հին Կտակարանում Դամասկոսին վերաբերող մարգարեություն է գրվել, որ դեռ պիտի կատարվի: Իսահակը ասել է. “Դամասկոսը ավերակների կույտի պիտի վերածվի”: Դամասկոսը աշխարհի ամենահին մայրաքաղաքն է եւ դեռեւս չի կործանվել: Մարգարեությունը իրականանալու է Քրիստոսի վերադարձից առաջ* :

Կորցնելով հազարավոր խորհրդականներ եւ օգտվելով Իսրայելի դեմ կազմված համաշխարհային կարծիքից՝ խորհրդայինները պիտի հարձակվեն Իսրայելի վրա, իրենց առաջ գտնելով ԱՄՆ-ին: Թե ի՞նչ կարող է պատահել դրանից հետո, աներեւակայելի է: Մարդկությունը պիտի հայտնվի բնաջնջման եզրին:

Չար մարդիկ հին ժամանակներից այսպիսի ճգնաժամ են երազել: 1871թ. օգոստոսի 15-ին Ալբերտ Փայքը գրում էր Մացցինիին.
“Մենք պետք է թիկունք կանգնենք նիհիլիստներին ու անաստվածներին եւ նրանց միջոցով հրահրենք սոցիալական փոփոխություն, որի պատճառած ահավոր դժբախտությունը ազգերին փաստելու է վայրենության ծնունդ՝ անաստվածի իսկական դեմքը: Ապա ժողովուրդը պիտի փորձի ոչնչացնել քաղաքակրթության ավերողներին եւ պիտի հուսահատվի քրիստոնեությունից, որ պիտի կորցնի իր ուղղությունն ու ղեկավարությունը … եւ ընդունի Լույսը, Լուցիֆերի ուսմունքը, որ վերջապես պիտի հայտնվի մարդկության իր ամբողջ մաքրությամբ եւ ջնջի քրիստոնեությունն ու անաստվածությունը”:
Այսպիսի ճգնաժամի հետեւանքներն ահավոր են: Նկատի առեք, որ երեսունից ավելի երկրներ ատոմական ներուժ ունեն: Ոչ ոք անմասն պիտի չմնա այս արհավիրքից: Հուսահատություն եւ անորոշություն պիտի տիրեն: Բայց մութ ուժերը որքան էլ դավադրեն ու ծրագրեն, պիտի հաջողին այնքան՝ որքան Աստված թույլ տա: Ցարդ, Աստված այդ մութ ուժերին արգելել է կատարել իրենց քայլը: Բայց մարդիկ այնքան պիտի չարանան, որ Աստված պիտի ասի “բավական է” եւ թույլ պիտի տա չար ուժերին, որ ժամանակավորապես կատարեն իրենց ուզածը: Իրական ճգնաժամը այդ ժամանակ պիտի սկսվի:

* Զուգադիպությու՞ն է, որ Մերձավոր Արեւելքի հզորագույն անհատները ազատ մասոններ են: Այս մարդիկը պիտի իրականացնեն Փայքի նախատեսությունները: Ազդեցիկ արաբ քրիստոնյա ղեկավար…- ն ինձ ասաց, որ ըստ իր լիբանանյան կապերի, Սիրիայի Ասադ թագավորն ու Հորդանանի Հուսեյն թագավորը ազատ մասոններ են: Եթե դա ճիշտ է, ապա շատ ավելի մոտ ենք “Աշխարհի նոր կարգ”-ին: (Նա վստահ չէր, թե Սադդամ Հուսե՞յնն էլ է պատկանում նույն գաղտնի կազմակերպության):
Մի օր այս նույն արաբ քրիստոնյա ղեկավարի որդին ինձ տվեց լիբանանյան “Փյունիկ” օթյակի անդամակցության վկայագիրը:

Փաստաթղթի վրա նշվել էր, որ “Փյունիկ” օթյակը Հորդանանի “Մեծ օթյակի” իրավասության տակ է, որը, իր կարգին, ենթակա է Արաբական Գլխավոր խորհուրդին:

Հորդանանը հին ժամանակներից եղել է Մերձավոր Արեւելքի գաղտնի ընկերությունների ամրոցը եւ շատ մեծ ազդեցություն ունի վարագույրների ետին կատարվող քաղաքականության վրա:

Փաստաթղթի վրա նկարվել էր դոլարի վրա գտնվող մասոնական խորհուրդը՝ ամենատես աչքը:

***

«Աշխարհի նոր կարգ»-ի գաղտնի ուսմունքը

Մասոնների մեծամասնությունը չգիտի իր կազմակերպության թաքուն ծրագրերի մասին: Իմ խոսակցությունների ընթացքում ես իսկապես համոզվեցի, որ նրանք մասոնության էությունը չգիտեն: Խնդրում եմ այս խաբված մարդկանց ներողամտությամբ վերաբերվել: Մենք բոլորս էլ հանցանք ունեցել ենք:

Ամիսներ պետք են Կարգը ճիշտ եւ լավ հասկանալու համար: Եթե անդամ չես, գաղտնի գրքերը չես կարող ունենալ, իսկ անդամներից շատ քչերը ժամանակ են տրամադրում ուսմունքը քննելու համար: Ոմանք 30 տարի անդամակցել են օթյակին, բայց մեկ ժամ չեն տրամադրել գրականությունն ուսումնասիրելու համար: Այդպիսիներին օգնելու համար ես պատրաստեցի հետեւյալ ամփոփ մասոնական սկզբունքները:

Մասոնական աստվածաբանությունը

1986-ին, հեռատեսիլի մի հաղորդավար խնդրում է ազատ մասոնությունն ուսումնասիրող մի զույգից, գրել Ամերիկայի 50 մեծ օթյակներին՝ իմանալու համար թե մասոնական ո՞ր գրքերը լավագույն ձեւով են ներկայացնում ազատ մասոնության հավատալիքները:

Մեծ օթյակներից 25-ը պատասխանում են: Ըստ Մեծ վարպետների՝ հետեւյալ գրքերն են հանձնարարվում. «Մասոնական հանրագիտարանը» (Հենրի Վիլսոն Քոյլ), «Շինարարները» (Ժոզեֆ Ֆորդ Նյուտոն), «Ազատ մասոնության հանրագիտարանը» (Ալբերտ Կ. ՄակՔեյ), «Ծանոթացնել ազատ մասոնությունը» (Կարլ Հ. Կլոդի), «Նոր մասոնը» (Հ. Լ. Հեյվուդ), «Մասոնական ուղեգիրք» (Ալֆոնս Քերզ), «Ազատ մասոնության պատմությունը» (Ռոբերտ Ֆ. Գուլդ), «Ճարտարությունը եւ նրա խորհուրդը» (Ալան Ե. Ռոբերտս), «Բարոյականություն եւ ուսմունք» (Ալբերտ Փայք) եւ մի քանի հարգված մասոն հեղինակներ, ինչպես Մանլի Փ. Հոլ, Կ. Ստայնմեց, Թոմաս Սմիթ Վեբ, Լուիս Լ. Ուիլյամզ:

Քանի որ այս գրքերն են ազատ մասոն ղեկավարների կողմից հանձնարարված աղբյուրները, արդար է, որ մասոնական աստվածաբանությունը քննենք այս գրքերից օգտվելով: Գլխավոր փաստաթուղթը պիտի լինի Ալբերտ Փայքի «Բարոյականություն եւ ուսմունք»-ը, որովհետեւ գիրքը կարելի է գտնել մասոնական բոլոր գրադարաններում: Մասոնները կարող են այս տեղեկություններն ստուգել:

Սկսենք հետեւյալով. ԱԶԱՏ ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՆ Է!

«Յուրաքանչյուր մասոնական օթյակ կրոնի տաճար է, իսկ ուսուցումները կրոնի հրահանգ են» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 213):

«Նա (Մասոնությունը) տիեզերական, հավիտենական, անհեղլի կրոն է, որը Աստված է սերմանել մարդոց սրտում:

Որեւէ հանգանակ չի կարող երկար ապրել եթե կառուցված չէ այս հիմքի վրա» (նույնը, էջ 219):

Փայքը շարունակում է նկարագրել ազատ մասոնությունը հետեւյալ բառերով.

«Նա փիլիսոփայական եւ կրոնական ճշմարտությունների խնամակալն ու ավանդապահն է, որ թեեւ անծանոթ է աշխարհին, սակայն փոխանցվել է սերնդից սերունդ՝ միախմբելով խորհրդապատկերը, խորհրդանշանն ու այլաբանությունները» (նույնը, էջ 210):

Մասոնությունը հակաքրիստոս է

Մասոնական աղոթքներում զեղչված է Հիսուսի անունը:

Հիսուսի անունով աղոթելը հակառակ է մասոնության տիեզերականության (Պենսիլվանիայի Մեծ օթյակ):

«Ուսուցիչները, նույնիսկ քրիստոնեական, ընդհանրապես տգետ են եւ չգիտեն իրենց ուսուցածի ճիշտ իմաստը:

Սուրբ գիրքը աշխարհի ամենից ընդհանրացած գիրքն է, բայց անհասկանալի է շատերի համար: Սուրբ գիրքը իր բոլոր այլաբանություններով ամբողջական չէ, նա հրեաների գիտական կրոնն է: Մովսեսի եւ մարգարեների ուսմունքը, հար ու նման եգիպտականին, շղարշված է: Հրեական գրքերը գրվել են ավանդությունը պահպանելու համար… դպրոցական գրքերի նման… Իսկական գաղտնիքն ու ավանդական փիլիսոփայությունը գրվել են հետո ու դեռեւս թափանցիկ չեն: Ուստի ծնվել է երկրորդ Սբ. գիրքը* . արտառոց հրեշ՝ կոչում են քրիստոնյաները, կոթող՝ կոչում են գիտակները: Նա ամեն ինչ է, փիլիսոփայի հանճարն ու կրոնը միացել են նրանում, նա մի ադամանդ է՝ կոշտ, սեւ քարի մեջ» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 745):

«Բոլոր վարդապետությունները ծնվել են Կաբբալայից… Մասոնական գաղտնիքների ու խորհրդանշանների համար Կաբբալային ենք պարտական: Միայն Կաբբալան կարող է միացնել Տիեզերական դատողությունն ու Աստուծո խոսքը… Միայն նա կարող է համաձայնեցնել Պատճառն ու Հավատը, Ուժն ու Ազատությունը, Գիտությունն ու Խորհրդավորը: Նա ունի Ներկայի, Անցյալի ու Ապագայի բանալին» (նույնը, էջ 744):

Ներշնչման աղբյուրը

«Լուցիֆեր, Լուսակիրը … Լուցիֆեր, Առավոտի զավակը: Նա է Լույս բերողը … Չկասկածեք» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 321):

Հիմնական ուսմունքը

Ազատ մասոնության համաստվածյան ուսմունքը բացատրվում է 1889թ. հուլիսի 14-ին Փայքի՝ աշխարհի 23 գերագույն խորհուրդներին հղած «Հրահանգներում»: Նա գրում է.

«Ինչպե՞ս թե Լուցիֆերը աստված չէ, հապա Ադոնայն է աստված, որի արարքները փաստում են իր անգթությունը, նենգությունն ու մարդատյացությունը, գիտության դեմ վանողականությունը: Պարզ է, որ սատանան եւ իր քահանաները պիտի զրպարտեն Լուցիֆերին: Այո, Լուցիֆերը աստված է եւ, դժբախտաբար, Ադոնայն էլ մեկ այլ աստված է»:

«Քրիստոնեական ուսմունքը հերետիկոսություն է. ճիշտ ու մաքուր փիլիսոփայական կրոնը Լուցիֆերինն է, Ադոնային հավասարը: Սակայն Լուցիֆերը՝ լույսի Աստվածը, բարության Աստվածը պայքարում է հանուն մարդկության՝ Ադոնայի դեմ, որ Խավարի ու Չարի աստվածն է: Այդ ուսմունքն ամբողջությամբ հերետիկոսություն է»:

Սովորեցնում է Տիեզերականություն

«Նոր դար»-ի եւ ազատ մասոնության գլխավոր բնաբանը տիեզերականությունն է, այսինքն՝ աշխարհի կրոնները միավորել: Ազատ մասոնության համար՝ Հիսուս Քրիստոսը Աստուծո Որդին չէ, այլ՝ պարզ հոգեւոր վարպետ՝ ինչպես Բուդդան, Մուհամմեդը կամ որեւէ այլ կրոնի ղեկավար:

«Մասոնությունը մի կրոն է, ուր բոլորը միանում են եւ նույն հավատքն ունեն: Եթե մասոնությունը միայն քրիստոնեական հաստատություն լիներ, հրեան, մուսուլմանը, բրահմինը եւ բուդդայականը պիտի չկարողանային օգտվել նրա լուսավորությունից … եւ պարծենալ նրա տիեզերականությամբ»: «Մասոնությունը, որի խորանի շուրջ հավաքվում են քրիստոնյան, հրեան, մուսուլմանն ու բրահմինը, նաեւ Կոնֆուցիուսի ու Զրադաշտի հետեւորդը, եւ եղբայրաբար աղոթում են մի Աստուծո, որ բոլոր Բահաղներից վեր է»:

«Հրեաներից բաղկացած օթյակում խորանի վրա Հին Կտակարանն են դնում, թուրք ազատ մասոնը Ղուրանը կարող է օգտագործել, իսկ բրահմինը՝ իր Վեդան, որ մասոնականության տեսակետից պարփակում է նույն գաղափարը: Աստվածային կամքը պիտի հայտնվի բոլորինե (ՄակՔեյի «Ազատ մասոնության հանրագիտարան», էջ 133):

Մարդի աստվածացումը

Մասոնների խորհրդանշաններից մեկը աստիճանն է, որն օգտագործվում է խորհրդազգայնության համար, կոչվում է առաջդիմության խորհրդանշան եւ ներկայացնում է մասոնների երրորդությունը՝ հավատք, հույս եւ բարեգործություն, որ միջոց է երկրից դրախտ գնալու:

Մասոնությունը պարզապես Խաբեություն է:

Պատվական անհատներ մասոնություն են ընդունվել կարծելով, թե քրիստոնեական հաստատություն է: Այդ է փաստում հետեւյալը.

«Ճշմարտությունները ժամանակավոր ճշմարտություններ են, հավիտենական ճշմարտություն չկա («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 39) եւ հրահանգ՝ կույր հնազանդությամբ ընդունելու այս «ժամանակավորե ճշմարտություններըե:

«Մասոնի առաջին պարտականությունն է հնազանդվել Վարպետի հրահանգներին… Ազատ մասոնությունը ավելի զինվորական, քան քաղաքական կազմակերպություն է» (ՄակՔեյի «Ազատ մասոնության հանրագիտարան», էջ 525):

Մասոնը կուրորեն երդվում է հնազանդվել, բացարձակապես անգիտակ, թե ի՞նչ բանի: Առաջին աստիճանին անդամակցելիս, հետեւյալ երդումն են տալիս.

«Ես հանդիսավորապես եւ անկեղծորեն խոստանում եմ եւ երդվում առանց երկդիմության, մտային վերապահության կամ որեւէ հնարքի հնազանդվել եւ ընդունել բոլոր հրահանգներն ու ուսուցումները: Եթե սխալվեմ՝ կոկորդս կտրեք ու ինձ թաղեք ծանծաղ ջրում, ուր օրական մակընթացություն եւ տեղատվություն է տեղի ունենում: Ուստի Աստված թող օգնի ինձ կատարելու իմ խոստումըե (Հրամանատար Վիլյամ Մորգան, «Ազատ մասոնության մեկնությունները», էջ 21): Յուրաքանչյուր աստիճան ունի իրեն հատուկ երդումը. որքան աստիճանը բարձրանում է, երդումն այնքան խստանում է: Երդումները գրվել են 1820 թվականին: Այսօր նույնն են, ոչ մի բան չի փոխվել: Շատ քչեր կարողացել են խույս տալ կազմակերպությունից ու բացահայտել նրա նպատակները:

Հրամանատար Վիլյամ Մորգանը (Նյու Յորք) երեսուն տարի եղել է մասոն, ապա գրել է «Ազատ մասոնության մեկնությունները» գիրքը, ուր բացահայտում է Մասոնական կարգի գաղտնի ծեսերն ու երդումները: Այդ բացահայտումները արժեցել են նրա կյանքը: Երբ հայտնի է դառնում, որ Մորգանը ուզում է գիրք հրատարակել, մասոն ղեկավարությունը գործի է անցնում: Մորգանին առեւանգում են, եւ 1826 թ. սեպտեմբերին մի խումբ մասոններ նրան խեղդում են Նիագարա գետում: Հրատարակչին էլ առեւանգում են, բայց ժողովրդի ճնշման տակ ազատ են արձակում: Գիրքը լույս է տեսնում 1827թ.-ին: Ազատ մասոնությունը դիմել է զանազան պատճառաբանությունների եւ ձեւերի՝ իրեն անպարտ համարելու այս ոճրից: Սակայն, արեւելյան նահանգները մոլեգնել էին: Հաջորդ տասնամյակում 45 հազար մասոններ լքում են օթյակները: Շատեր Եղբայրությունն ընդունել էին անգիտակցաբար, բայց նրա էությունը հասկանալուց հետո, ընդվզելով, լքել էին Կարգը: ԱՄՆ-ի մի շարք նահանգներ ազատ մասոնությանը դատապարտել են: Սերունդներ եկել են ու անցել. յուրաքանչյուր սերունդ զգուշացրել է Ամերիկային ու աշխարհին: Այսօր փորձում են փաստել, թե իբր նա 18-րդ դարու Կարգը չէ: Տեսնենք թե այսօր ինչ են անում:

Մասոնական Հյուսիսային իրավասության Գերագույն խորհրդի օրգան «Նորթըրն լայթ»-ի («Հյուսիսային լույս» — խմբ.) 1987 թ. փետրվարի համարում 33-րդ աստիճանի մասոն Լուիս Լ. Ուիլյամզը գրում է. «Տիեզերականություն չի նշանակում քրիստոնեություն: Որոշ մասոններ այդպես են կարծում… Աշխատանք է տարվում մասոնությունից քրիստոնեական արտահայտություններն անջատելու ուղղությամբ»:

Աշխարհի տնտեսությունը

Այս բոլորն սկսվեց, երբ իմ բաժանմունքը միջազգային գործարարական մի ֆիրմայի կենտրոնատեղին այցելելու հրավեր ստացավ: Նախապես մեզ տեղեկացրել էին, թե իրենք պատրաստվում են իրենց գործունեությունն ընդլայնել: Կարծեմ այս ձեւով փորձում էին պետական օգնություն խնդրել:
Ինձ ընկերակցում էին Ամերիկայի Միացեալ Նահանգների Սենատի եւ քաղաքապետարանի գրասենյակների ներկայացուցիչները:

Տպավորիչ պտույտից հետո մեր խմբից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ են ուզում ընդլայնել այս՝ արդեն հսկայական հաստատությունը: Ֆիրմայի՝ մեզ ընկերակցող ներկայացուցիչն ասաց. “Մենք այն երեք ֆիրմաներից մեկն ենք, ովքեր նկատի են առնվել ԱՄՆ-ի գանձարանի կողմից՝ տպելու նոր թղթադրամներ”:

Իրար նայեցինք ասելու պես, թե “ի՞նչ նոր փող”: Մենք՝ պետական պաշտոնյաներս, նոր թղթադրամի տպագրության մասին լսում էինք ոչ պետական աղբյուրից: Երբ բացատրություն պահանջեցինք, ֆիրմայի ներկայացուցիչն ասաց, թե “ինք ավելին չգիտի”: Վերադարձա գրասենեակ եւ սկսեցի մտածել, թե իրապես ի՞նչ էր դա:

Հաջորդ մի քանի շաբաթներին ազատ ժամերիս սկսեցի պրպտումներ կատարել նոր փողի ու նրա տպագրության պատճառի մասին: Գտա, որ ուրիշներ էլ նույն հարցումներն էին ուղղում: Նրանցից մեկն էր Տեխասից պատգամավոր, ԱՄՆ-ի կոնգրեսի գանձարանային հանձնաժողովի անդամ Ռոն Պոլը:

Կարճ կապեմ. վերջապես իմացա, որ նոր թղթադրամի տպագրությունը միջազգային նպատակ էր հետապնդում. մի շարք կարեւոր երկրներ, ինչպես Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան, Բրազիլը եւ ուրիշներ ծրագրում էին նոր փող ունենալ:

Ավելի խորանալով՝ հայտնաբերեցի, թե մի քանի երկրներ արդեն տպագրել էին նոր փողեր՝ զանազան անվանումներով: Այդ փողերի մեծ մասն ուներ երկու նմանություն. առաջին, ազատ տարածություն՝ 50 ցենտի տրամագծով, սովորաբար փողի ձախ կողմը, եւ երկրորդ՝ մետաղական երիզ, որ կարելի էր նկատել օդանավակայաններում եւ պետական սահմաններում տեղադրված հատուկ սարքերի միջոցով:

Դա միջազգայնորեն համաձայնեցված գործ էր. փողերը կարելի էր դյուրությամբ միավորել՝ վերածելով միջազգային փողի:

Տարիներ անցան ու նոր թղթադրամի հրապարակումն ուշացավ: Տեղեկություններիս վրայ հիմնվելով կարող եմ ասել. եթե ապագային Աշխարհի կառավարությունը պիտի հիմնվի, հաջորդ քայլը պիտի լինի միջազգային փողի հրապարակումը:

Ամենայնդեպս, ելնելով բանկային էլեկտրոնային համակարգի արագ առաջընթացից եւ հաճախորդների կողմից նրա հեշտ ընդունումից, նոր փողի տեղ ընդունելու են էլեկտրոնային ձեւը (ոչ կանխիկ). յուրաքանչյուր գնումից հետո անհատական տոմսը ստուգվում է հատուկ գործիքի միջոցով, եւ դրական ստուգումից հետո ապրանքի կամ ծառայության գինը ինքնաբերաբար զեղչվում է գնորդի բանկի հաշվից: Սպառողներն արդեն ընդունել են այս ձեւը: “Էյ. Թի. էնդ Թի.” ընկերությունն իր հեռատեսիլային գովազդը բնութագրել է այսպես. “Մեկ աշխարհ… մեկ տոմս”:

Երբ պարտավորագիրն ընդունվի բոլորի կողմից, ամեն բան պիտի լինի հստակ եւ վերջնական. այսինքն՝ յուրաքանչյուր անհատ պիտի ստիպվի ունենալ անձնական թվանշան եւ առանց այդ թվանշանի անկարող պիտի լինի գնել կան ծախել:

Էլեկտրոնիկ համակարգը օգտագործվում է մի շարք երկրներում:

Երբ ուսումնասիրում էի աշխարհի տնտեսական զարգացումները, նկատեցի, որ մեր փողը (ԱՄՆ-ի դոլարը – խմբ.) ղեկավարում են ընդամենը մի քանի անձեր, որոնց նպատակն է Աշխարհի կառավարությունը հիմնել:

Վերջերս ընդունված միջնահանգային օրենքը մեծ բանկերին հնարավորություն է տալիս ահռելի արագութեամբ կուլ տալ փոքր բանկերին: Օրինակ՝ Նյու Յորքից մինչեւ երկու Կարոլինա նահանգները ձգվող 12 նահանգներում երեք նյու-յորքյան գերբանկեր հակակշռում են բանկային հարստության 85 տոկոսը:

Նախ նահանգային բանկերը գնեցին փոքրերին, ապա շրջանային բանկերը՝ նահանգայիններին: Վերջապես, նյու-յորքյան հսկաները գնեցին բոլորին: Այս բոլորը կատարվեց 1970-ականների վերջերին եւ 1980-ականների սկզբներին: Նույնը կատարվում է այսօր ամբողջ երկրագնդի մասշտապով:

Այն ժամանակ ես շատ քիչ բան գիտեի: Շուտով հայտնաբերեցի, որ այդ նույն ուժերը ամերիկյան բանկային համակարգը հակակշռել են Դաշնային պահեստի համակարգի (ԴՊՀ, Federal Reserve System) միջոցով: Այս է իրականությունը նրա ստեղծումից՝ 1913-ից մինչեւ այսօր: Հակառակ կարծվածի, Դաշնային պահեստը կառավարական հաստատություն չէ: Դա անհատներից կազմված բաժնետերերի առեւտրական ընկերություն է: Ամենայնդեպս, մի քանի տարի առաջ, ըստ ընդունված համաձայնության, որ կոչվում է “Դաշնային պահեստի մասին” օրենք, անհայտ էին այդ բաժնետերերի անունները: Այսօր նրանց անունները հայտնի են. ութը գլխավոր բաժնետերերն են Լոնդոնի եւ Բեռլինի “Ռոտչիլդ”, Փարիզի “Լազարդ եղբայրներ”, Իտալիայի “Իսրայել Մոսես սեյֆ”, Ամստերդամի եւ Համբուրգի “Վորբուրգ”, Նյու Յորքի “Լեհման եղբայրներ”, Նյու Յորքի “Քուհն-Լեոբ”, Նյու Յորքի “Չեյզ Մենհեթըն” եւ Նյու Յորքի “Գոլդման, Սաքս” բանկերը: Մոտավորապես 3 հարյուր՝ ընդհանրապես խնամի բաժնետերեր տերն են ԱՄՆ-ի Դաշնային պահեստի համակարգին:

“Դաշնային պահեստի մասին” օրենքի ընդունումը մեծ բանկերի խաղերի եւ խաբեությունների արդյունքն էր: Սկզբնական գաղափարը առաջարկել էր Նելսոն Ալտրիչը (Ռոքֆելլեր եղբայրների մեծ հայրը մորական կողմից), որի համար էլ կոչվում է “Ալտրիչի օրենք”: Կոնգրեսը, փոքր բանկերի օգնությամբ, եւ համոզվելուց հետո, որ ներքին խաղեր կան, մերժում է այս օրենքը: Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության, Դաշնային պահեստի համակարգը անօրեն ձեռնարկ է: Որոշ ժամանակ անց, նույն օրինագիծը փոքր փոփոխություններով եւ ուրիշ անունով (Օուեն-Գլաս) օրենքի է վերածվում: “Ալտրիչի օրենքի” դեմ քվեարկողները կարծում էին, թե հաղթել են եւ հանգիստ սրտով գնացել էին Սբ. ծնունդը տոնելու, երբ 1913 թ. դեկտեմբերի 23-ին հարցը վերարծարծվում է Կոնգրեսում եւ ընդունվում:
“Դաշնային պահեստի մասին” օրենքի սկզբունքներն այնպես են դասակարգվել, որ ով կտնօրինի Նյու Յորքի Դաշնային պահեստի բանկը, նա էլ կտնօրինի նաեւ ամբողջ համակարգը: Այսօր նրա տերն է “Նյու Յորք” բանկը եւ նաեւ “Դաշնային պահեստը”: Այսօր ԱՄՆ-ի հարյուր մեծագույն բանկերը գտնվում են այս շրջանակում:

Դաշնային պահեստում բաժնետոմսեր ունեցող տասներկու միջազգային բանկերից միայն չորսը հաստատվել են ԱՄՆ-ի հողի վրա. մնացյալները եվրոպական են: Դրանցից ամենից ազդեցիկը լոնդոնյան “Ռոտչիլդն” է: Այս ընտանիքի հետ տարբեր ձեւերով կապ ունեն նաեւ ԱՄՆ-ում հաստատվածները, ներառյալ Ռոքֆելլերները, որոնք ամենից ազդեցիկ բաժնետերերից են “Չեյզ Մենհեթըն” բանկի միջոցով:

Ռոտչիլդ ընտանիքը Մասոնական կարգին (Ազատ մասոններ կամ Ազատ որմնադիրներ) միացել է 1700-ական թվականների վերջերին: Թեեւ փառասեր, բայց եւ հարաբերաբար փոքր ընտանիք էր այն ժամանակ, հաստատված լինելով Ֆրանկֆուրտում (Գերմանիա): Գործակցելով գաղտնի ընկերությունների հետ եւ օգտվելով Ազատ մասոնների միջազգային լայնատարած գործարար եւ քաղաքական կապերից, Ռոտչիլդները ընդարձակում են իրենց բանկային գործառնությունները Եվրոպայի տարածքին: Միւս կողմից, Ազատ մասոնները ֆինանսավորման կարիքն ունեին կառուցելու համար “Աշխարհի նոր կարգ”-ը (New World Order): Ռոտչիլդները հայթայթում են գումարներ, այնպես որ օգուտը փոխադարձ էր:

1820-ին Ռոտչիլդները Եվրոպայի բանկային իշխող ընտանիքն էին, հակակշիռ հաստատած լինելով Ֆրանսիայի, Անգլիայի, Ավստրիայի, Իտալիայի եւ Գերմանիայի արագորեն ընդարձակվող բանկերի վրա: Գործառնությունները ղեկավարում էին հինգ Ռոտչիլդ եղբայրները, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր մի երկրի: Այն բանկերը, որոնք դաշնակցեցին Ռոտչիլդների եւ Մասոնական կարգի հետ՝ հաջողեցան:

1800-ական թվականների վերջերին Ռոտչիլդները սկսեցին ամերիկյան արդյունաբերությանը ֆինանսավորել: Նրանք այդ գործարքները կատարում էին գերման Վորբուրգների միջոցով, որոնք Նյու Յորքի “Քուհն-Լեոբ”-ի բաժնետերերից էին: Այսպիսով, Ռոտչիլդ-մասոնական շահերը հաստատվում էին այս երկրի տնտեսության մէջ: Հետագային Վորբուրգները եւ “Քուհն-Լեոբ”-ը պիտի լինեին Դաշնային պահեստի գլխավոր բաժնետերերից, իսկ Պոլ Վորբուրգը պիտի դառնար Դաշնային պահեստի խորհրդի առաջին նախագահը:

Ռոտչիլդները ամերիկացի ու եվրոպացի գործակալների միջոցով ֆինանսավորում են Ռոքֆելլերների նավթային հարստությունը, Կառնեգիի երկաթի կայսրությունը, ինչպես նաեւ “Մարիման” երկաթգծի համակարգը: Ռոքֆելլերները խնամիանալով Ռոտչիլդների հետ, միասնաբար ֆինանսավորում են մի շարք ամերիկեան գործարքներ “Չեյզ Մենհեթըն” եւ “Սիթի” բանկերի միջոցով, որոնք Ռոքֆելլերների ընտանեկան բանկերն են:

Ժամանակի ընթացքում մի շարք նոր ընտանիքներ եւս խնամիանում են Ռոքֆելլերների հետ: 1937-ին ամերիկացիների ամենահարուստ 30 ընտանիքները ազգակցական կապեր էին հաստատել նրանց հետ:

Շնորհիվ Ռոքֆելլերների կուտակած հարստության, այս ընտանիքները մնում են հավատարիմ դաշնակիցները “ընտանիքին”: Ռոքֆելլերները, իրենց կարգին, շնորհիվ Ռոտչիլդների կուտակած վիթխարի հարստության, մնում են հավատարիմ նրանց եւ նրանց եվրոպական շահերին:

1890-ին Օհայոյի “Ստանդարտ օյլ”-ը, որ պատկանում էր Ջոն Դ. Ռոքֆելլերին, զտում էր Ամերիկայի նավթի 90 տոկոսը: Կոնգրեսի կատարած ստուգումները չէին ազդում ընտանիքի առաջընթացի վրա: Նրանք միշտ մի քայլ առաջ էին դաշնակցային կառավարությունից: Օրինակ՝ 1911-ին բարձրագոյն դատարանը որոշում է ընդունում, որ Նյու Ջերսիի “Ստանդարտ օյլը” խախտել է երկրի օրենքը:

Ընկերությունը լուծարվում է եւ ունեցվածքը բաժանվում 33 տարբեր ընկերությունների միջեւ: Սակայն շուտով բացահայտվում է, թե այդ 33 ընկերությունները պատկանում են նույն անձերին (Ջոն Դ. Ռոքֆելլերն ուներ բաժնեմասերի 25 առ հարյուրը դրանցից յուրաքանչյուրի մեջ):

“Ստանդարդ օյլ”-ին են պատկանում Նյու Ջերսիի “Ստանդարտ օյլը” (այսօր՝ “Էքսոն”), Նյու Յորքի “Ստանդարտ օյլ”-ը (այսօր՝ “Մոբիլ”), Կալիֆորնիայի եւ Ինդիանայի “Ստանդարտ օյլ”-երը, “Մարաթոն”-ը, “Ֆիլիպս 66”-ը եւ “Շեւրոն”-ը:

1966-ին Տեխասի պատգամավոր Ռայթ Փութմանի ղեկավարած խորհրդարանական ստուգումները բացահայտեցին, որ երկրագնդի նավթի մեծագույն յոթը ընկերությունները պատկանում են Ռոքֆելլեր ընտանիքին: Ըստ “Նյու Յորք թայմզ”-ի՝ Նյու Ջերսիի “Ստանդարտ օյլ”-ը հակակշռում էր 321 տարբեր ընկերությունների:

1975-ին Ռոքֆելլերները հակակշռում էին նաեւ “Ատլանտյան ռիչֆիլդ”-ը (ARCO): Ենթադրվում է, որ նրանք հակակշռում են նաեւ “Թեքսաքօ”-ն:

Դաշնային պահեստի համակարգը շատերը փորձել են լուծարել: Նրանցից է Չարլզ Լինդբերգը, նշանավոր օդաչուի հայրը, որ կարողացավ քննություն կատարել, սակայն՝ անօգուտ: Հետագայում նրա կյանքը դժվարացրին:

Լինդբերգի ճիգերը շարունակում է պատգամավոր Լուիս ՄակՖադենը: Երեք անգամ փորձում են վերջ տալ նրա կյանքին: Նախ փորձում են սպանել մայրաքաղաք Վաշինկտոնում, նորից փորձում են թունավորել բայց անհաջող: Վերջապես թունավորում են Նյու Յորքում: 1950-ականներին Թենեսիի պատգամավոր Կարոլ Ռիսը այնպիսի հայտնագործումներ կատարեց, որ նույնիսկ Կոնգրեսը չհավատաց:

Տեխասի պատգամավոր Ռայթ Փութմանը շարունակում է բացահայտումները 1960-ականներին եւ 1970-ականներին, բայց անօգուտ: Ամենայնդեպս, նա ասում է. “Դաշնային պահեստի համակարգի մասին մեր բացահայտումները ցնցիչ եւ գայթակղեցուցիչ են, բայց միայն արձանագրվում են Կոնգրեսի օրակարգերում եւ ժողովուրդը չի իմանում դրանց մասին”:

Պատգամավոր Լարրի ՄակԴոնալդը 1970-ականներին եւ 1980-ականներին հսկայական աշխատանք է կատարում “Աշխարհի նոր կարգ”-ի դեմ: Նա գրում է նախաբանը “Ռոքֆելլեր թղթածրար”-ի, մի գիրք, որ բացահայտում էր Ռոքֆելլերների հարստությունն ու նպատակները: ՄակԴոնալդը զգուշացրեց ամերիկյան ժողովրդին՝ ասելով. “Ռոքֆելլեր թղթածրար”-ը երեւակայություն չէ, դա մեր ժամանակի ամենից ցնցիչ եւ սարսափելի պատմությունն է: Ռոքֆելլերների եւ նրանց դաշնակիցների նպատակն է հիմնել Աշխարհի կառավարությունը, միացնելով գերկապիտալիզմը եւ կոմունիզմը մեկ ծածկի տակ՝ իրենց հակակշռին ենթակա”:

“Նրանք անցած մի քանի տարիներին օգտագործելով վիթխարի տնտեսական ուժ, փորձում են ստեղծել իրենց ենթակա քաղաքականություն նախ Ամերիկայում, ապա ամբողջ աշխարհում”:

“Դավադրությո՞ւն: Այո, ես համոզված եմ որ կա դավադրություն՝ իր ծավալով միջազգային, ծրագրված՝ սերունդների կողմից եւ անհավատալիորեն չար՝ իր նպատակով”:

ՄակԴոնալդի զգուշացումը գրվել է “Կոնգրեսական” անվանաթղթի վրա, 1975 թ. նոյեմբերին: Նա տարիներ սպասել է, որ մամուլն արձագանքի իր հայտնաբերումներին, բայց անօգուտ: Ճարահատ՝ իջնում է փողոց ու երկրի տարածքին սկսում է խոսել ժողովրդին: ՄակԴոնալդի քաջ կեցվածքը վերջ է գտնում 1983 թ. օգոստոսի 31-ին, երբ նա զոհվեց կորեական 007 թռիչքի ընթացքում, որ “պատահականորեն” անցել էր խորհրդային սահմանը եւ “պատահականորեն” վար առնվել:

Այս դիպվածի մասին լուրերը կարճ էին եւ մոռացվեցին, հակառակ նրա, որ մամուլն ու մայրաքաղաքը լավ գիտեին ՄակԴոնալդի կատարած աշխատանքի մասին: ՄակԴոնալդը գլխավորում էր կոնգրեսական այն հանձնաժողովը, որն աշխատում էր մի վտանգավոր միջազգային դավ երեւան հանել:

ԱՄՆ կոնգրեսականի՝ խորհրդային բանակի կողմից վար առնվելիք առեւտրական ինքնաթիռում գտնվելու հավանականությունը մեկ միլիոներորդ է: Հաշվի առած որոշ կետեր՝ մեկ միլիարդերորդ է: Հավատա՞նք, թե սա զուգադիպություն է, հավատա՞նք նաեւ, որ սենատոր Ջոն Հայնզի ու նախկին սենատոր Ջոն Թաուերի ինքնաթիռների խորտակումները նույնպես զուգադիպություններ են:

Թաուերը բացահայտորեն քննադատում էր Արեւելյան հաստատությանը (այդպես են կոչվում Մեկ-աշխարհ հետաքրքրությունները): Նա հարցեր ուներ Կոնգրեսում Մեկ-աշխարհի ջատագովների հետ: Նա գրեց մի գիրք՝ բացահայտելով իր կեցվածքը: Նրա ինքնաթիռը խորտակվեց 1991 թ. ապրիլի 5-ին, գրքի տպագրությունից անմիջապես հետո: Մեկ օր առաջ՝ ապրիլի 4-ին, Ֆիլադելֆիայի մոտերը խորտակվել էր սենատոր Ջոն Հայնզի ինքնաթիռը:

Հայնզը եւ Թաուերը անդամ էին Մեկ-աշխարհ միաբանության, որ հայտնի է որպես “Արտաքին հարաբերությունների խորհուրդ” (ԱՀԽ): Նրանք շատ բան գիտեին: Արկածներ պատահում են, բայց այս բոլորը զուգադիպություննե՞ր են:

ՄակԴոնալդի մահից հետո նրա գործը շարունակեց սենատոր Ջեսսի Հոլմզը: Զարմանալիորեն, մինչեւ այսօր ոչ մի բան չի պատահել:

Այս նահատակների շնորհակալ աշխատանքը դանդաղորեն հասնում է ժողովրդին, սակայն, առանց զլմ-ների օգնության անկարելի է մի տեղ հասնել: Ժողովուրդը պետք է իմանա իրականությունը, որպեսզի ճնշում բանեցնի Կոնգրեսի վրա: Բայց ինչպե՞ս ճնշում բանեցնել մի Կոնգրեսի վրա, որի անդամները հավատում են Մեկ-աշխարհ սկզբունքին:

Երբ շարունակեցի պրպտումներս, գտա, թե ինչպե՞ս են փողը գործածում ժողովրդի վրա ազդելու համար:

Դաշնային պահեստի բաժնետերերը ամեն տարի միլիարդավոր դոլարներ են “շահում”: Շահն առաջանում է ԱՄՆ-ի կառավարության ծախսերից եւ ամերիկացի քաղաքացու բանկային պարտքերի տոկոսներից, որոնց մի մասը մնում է Դաշնային պահեստում: Այս գումարի մեծ մասը, ինչպես նաեւ նույն անձերին պատկանող մեծ ընկերություններից եւ բանկերից շահված բոլոր գումարները, ներդրվում են հարկազերծ հաստատություններում, ապա վերաներդրվում ամերիկյան եւ օտար ընկերություններում: Այս խաբեությունից առաջացած բոլոր գումարները գործածվում են մեր տնտեսության վրա ազդելու համար:

Այսպիսով, մի փոքր խումբ, առերեւույթ նվիրված մարդկության բարօրությանը, հիմնելով Աշխարհի կառավարությունը, իշխում է աշխարհի տնտեսության վրա:

Զուգադիպություն չէ, որ Դաշնային պահեստը հիմնած ուժերն անցկացրել են օրենքներ, որոնք թույլ են տալիս հարկազերծ հաստատություններ հիմնել: Հարկազերծ անհատական հաստատությունների գործառույթը միջազգային բանկերից գոյացած հսկայական շահը պահպանելն է: Այդ գումարներով բացահայտորեն ազդում են ամերիկյան կյանքի յուրաքանչյուր երեւույթի վրա:

Ռիսի հանձնախումբը բացահայտում է Ռոքֆելլեր-Կառնեգի-Ֆորդ հսկաների անհավատալի ազդեցությունը հումանիտար գիտությունների եւ կրթության վրա: Նրանք հսկայական գումարներ են տրամադրում երկրորդական եւ միջակ կազմակերպությունների: Երկրորդական հաստատություններն են Միավորված ազգերի կազմակերպությունը եւ Արտաքին հարաբերությունների խորհուրդը:

Ռիսի հանձնախմբի նպատակն էր բացահայտել, թե այս մեծ ընկերությունների փողն իրապես ինչպե՞ս է ծախսվում: Օրինակ՝ հումանիտար գիտությունների պարագային հանձնախումբը գտնում է, որ Ռոքֆելլեր հաստատությունը ֆինանսավորում է դոկտոր Ալֆրեդ Քինսիի սեռական հարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունները: Քինսին իր ոչ գիտական ուսումնասիրություններով քաջալերում էր սեռական ազատությունը (խառն սեքս): Եթե հաճախել ես ուսումնարան կամ համալսարան, մի կիսամյակ անպայման ուսումնաիրած կլինես Քինսիի գտածոները: Ես դրանք անցել եմ:

Կրթական դաշտը նույնպես ենթակա է Ռոքֆելլեր եւ ընկերների գումարներին: Իրականության մեջ շատ քչերը կարողացել են փախչել միջազգային ուժերի ճիրաններից: Ռիսի հանձնախումբը բացահայտել է. “Ազգային կրթական միությունը (նաեւ տարբեր կրթական կազմակերպություններ) քաջալերում են աշակերտին ուսումնասիրել ընկերաբանություն եւ երկրաբանություն, որպեսզի սովոր լինեն Մեկ-աշխարհ գաղափարին”: Այնքան մեծ է այս հաստատությունների հակակշիռը կրթության վրա, որ կարելի է գիրք գրել միայն այս նյութի մասին:

Բայց ամենից ավելի Ռոքֆելլեր եւ ընկերներն ազդել են արտաքին քաղաքականության վրա: Այս ընկերությունն իր գաղափարները տարածում է Միավորված ազգերի կազմակերպության, “Խաղաղասիրական հարաբերություններ” հաստատության եւ Արտաքին հարաբերությունների խորհրդի միջոցով. սրանք ընդամենը մի քանիսն են, չթվելու համար բոլորը: Նրանց ազդեցությունը հասել է կառավարություն, Կոնգրես եւ պետություն:

Ռիսի հանձնախումբը հաստատել է, որ նվազագույնը մեկ օտար ընկերություն մասնակցել է մեր արտաքին քաղաքականության ձեւավորմանը: Նա նշանավոր արդյունաբերող եւ համաշխարհայնական, բրիտանացի Սեսիլ Ռոդեսն է, որ Ռոտչիլդների եւ ազատ մասոնների դաշնակիցն էր: Նա իր հարստությունը դիզել էր Հարավային Աֆրիկայի ադամանդի հանքերից, սեւամաշկ գերիների քրտինքից ու արյունից: Նրա մահից հետո հիմնվում է “Ռոդես կրթական հիմնադրամ”-ը, որի նպատակն է համաշխարհայնացումը: Մինչեւ 1953թ., “Ռոդես կրթական հիմնադրամ”-ի 1372 ամերիկացի աշակերտներից 431-ը եղել են դասատու, 113-ը՝ կառավարական բարձր պաշտոնյա, 70-ը՝ մամուլի աշխատակից, 14-ը՝ հաստատությունների պատասխանատու, ինչպես “Ռոքֆելլեր հաստատության” նախագահը, “Գուգնհայմ հաստատության” տնօրենը եւ “Կառնեգի հաստատության” նախկին նախագահը: Վերջերս նույնն է անում “Նոբելյան մրցանակի հաստատությունը”՝ պարգեւատրելով Մեկ-աշխարհը քաջալերողները: Հակառակ այս քննադատություններին, Մեկ-աշխարհ քարոզողների ազդեցությունը տիրական է հումանիտար գիտությունների, կրթության եւ արտաքին քաղաքականության վրա, քանի որ լուրջ ընդդիմություն չկա: Եթե նույնիսկ ընդդիմություն գոյանա, բաղդատած նրանց ունեցած միջոցներին, դա ոչինչ է լինելու: Չարի ուժերը միշտ ավելի զորավոր են, որովհետեւ գիտեն փող կուտակելու, ապա ուրիշներին օգտագործելու ձեւերը:
  

Նոր դար“-ի խորհրդապաշտությունը

Աշխարհի կառավարությունը ստեղծելու քաղաքական եւ տնտեսական աշխատանքը կատարում են հոգեւոր ուղղություն ընդունած կազմակերպություններ, որոնք միասնաբար ճանաչվել են որպես “Նոր դար” շարժում (ՆԴՇ, New Age): Իմ առաջին փորձառությունն ստացա, երբ որպես գործարար հարեւան քաղաքը գործուղման գնացի: Հանդիպումից հետո ընկերության ներկայացուցչի հետ գնացինք ճաշելու: Երբ ճաշը մատուցին, իմ հյուրընկալը պարզեց ձեռքերը եւ սկսեց աղոթել: Քրիստոնյա լինելով՝ ուրախ էի ուրիշ հավատացյալի ընկերակցությունից, ինչն ընդհանրապես քիչ է պատահում գործարար հանդիպումներում: Ճաշի ընթացքում, զանազան հարցերի շարքին, իմ հյուրընկալը հետեւյալը պատմեց.
— Բարեգործական մի կազմակերպություն ամսական ժողովների համար սենյակ է խնդրում ընկերությունից: Խնդրանքը բավարարվում է: Ըստ պայմանավորվածության, ընկերության ներկայացուցիչը միշտ պետք է ներկա լինի ժողովներին:

Կարճ ժամանակում հարցը պարզվում է: Կազմակերպությունը քննարկում էր ձեւեր եւ միջոցներ՝ “Նոր դար”-ի գաղափարը եւ գործունէությունը փոխանցելու համայնքին՝ խաղաղության եւ միության նշանաբանի տակ, բավարարելով նաեւ համայնքի կարիքները: Առաջին հայացքից՝ մարդասիրական գործ. խաբկանքն աներեւույթ է:

Ընկերությունը հետաքրքրված էր այս ժողովներով, որովհետեւ չէին լսել “Նոր դար” շարժման մասին: 1980-ականներին քչեր գիտեին այս ցանցի մասին:

Ընկերության ներկայացուցիչները սեղմ ժողովի են հրավիրվում հասկանալու, թե ինչ է այս շարժումը: Հրավիրում են մի քանի քրիստոնյայի, ովքեր տեղյակ էին շարժման գործունէության մասին եւ կարող էին բացատրություններ տալ: Գիտենալով իմ հետաքրքրությունների մասին, ինձ էլ հրավիրեցին:

Ես չէի լսել “Նոր դար”-ի մասին եւ չէի հասկանում, թե ինչո՞ւ է այս ահազանգը: Երկու ժամ ավտոմեքենան վարելուց հետո ներկա եղա ժողովին:

Պատրաստ չէի այս ժողովի ծանրության: Երբ բացատրությունները վերջ գտան, հարցումներից ուղեղս պայթում էր: Դասախոսը շատ լավ էր ուսումնասիրել Շարժումը: Վերջում պարզվեց, որ “Նոր դար” շարժումն իրական էր եւ մեծ վտանգ էր ներկայացնում մեր հավաքականության: Հետագայում մենք գործակցեցինք եւ Շարժումն ուսումնասիրեցինք:

Զարմանալին այն է, որ իմ ծանոթությունը նոր փողի, համաշխարհայնացնողների եւ “Նոր դար” շարժման հետ տեւել էր ութը ամիս: Հիշյալ երեք գործոններն ինձ հունից դուրս էին հանել: Աստված ինձ ուղղություն էր տալիս: Կյանքս նույնը չէր այլեւս: Սկսեցի շատ լուրջ ուսումնասիրություններ կատարել:

Մի քանի ամսվա ընթացքում մինչեւ ականջներս խրվել էի “Նոր դար”-ն ուսումնասիրող նյութերով: Սկսեցի մի շարք առողջապահական սննդի պահեստներ այցելել: Դասախոսն ինձ տեղեկացրել էր, թե “Նոր դար” շարժումը հաճախակի օգտագործում է սննդի պահեստները՝ իր գրականությունը բաժանելու եւ իր գաղափարախոսությունը քարոզելու համար:

Առաջին պահեստում գտա ամեն բան՝ “Նոր դար” պարբերականից մինչեւ “Մայր Երկրի լուրերը”: Պահեստի տիրուհին այնքան խանդավառվել էր իմ հարցերով, որ մի քանի պարբերական ձրի տվեց ինձ:

Հաջորդ այցն ավելի վատ էր: Պահեստը լի էր աղաղակող նյութերով: Նույնիսկ փակցրել էին մի ազդ, որտեղ գրվել էր, թե ինչպե՞ս կարելի է միանալ Կախարդների ազգային կազմակերպության: Ազդի տակ նշել էին՝ “Լուրջ Ուսանողներ Միայն”: Չէի հավատում աչքերիս:
Մի քանի շաբաթվա ընթացքում փոքր գրադարան կազմեցի: Տարբեր անուններ գործածելով՝ հայտնվեցի նամակագրական ցանկում: Այսպիսով հնարավորություն ընձեռնվեց իմանալ, թե ո՞վ ո՞ւմ հետ էր հաղորդակցում եւ թե ո՞ր կազմակերպությունները նույն ցանկում էին:

Վեց ամսվա ընթացքում սկսեցի “Նոր դար”-ական գրականություն ստանալ երկրի տարբեր կողմերից, մի տարի անց նույնիսկ անկարելի էր թերթատել ուղարկված նյութերը: “Նոր դար”-ական գրականությամբ լի բազմաթիվ արկղեր դիզվեցին իմ տան մեջ:

Շատ լավ էի խաղում “Նոր դար”-ականի իմ դերը եւ երկար զրույցներ էի ունենում “Նոր դար”-ական գրախանութների տերերի հետ: Նպատակադրել էի իմանալ, թե այդ գրականությունը որտեղի՞ց էր գալիս եւ թե իրենք ինչի՞ են հավատում: Օգտվում էի դասախոսի եւ նրա ընկերների ուսումնասիրություններից: Մեր բոլորի նպատակն էր սեւ ուժերը հայտնաբերել:

Գրեթե երկու տարի տքնաջան աշխատելուց հետո զգացի, թե կարողացել եմ թափանցել նրանց ներքին աշխատանքին: Նպատակիս հասել էի: Այլեւս չեմ ուզում այդ էջերը կարդալ: Այդ գրականությունն այնքան սեւ է եւ ճնշող, որ միշտ ընկճված էի զգում: Ոչ մեկին չեմ հանձնարարի, որ այսպիսի աշխատանք կատարի՝ եթե Աստուծո կամքը չկա այնտեղ: Որպեսզի ինքներդ ձեզ կարողանաք վերականգնել՝ նույնքան Սբ. գիրք պետք է կարդաք: Ի զուր չեն ասել, թե սատանան վարպետ խաբեբա է: “Նոր դար” շարժման գրությունների մի մասն այնքան սատանայական է, որ չի վախեցնում, մինչ ուրիշներ գրվել են այնքան հաշվենկատորեն ու խաբկանքով, որ կարող են ամենակատարյալ հավատացյալին իսկ շարքից հանել: Կրկնում եմ՝ թեթեւակի չվերաբերվել այսպիսի նյութերի հետ:
Անկարելի է “Նոր դար” շարժման գործունէությունը պարփակել այս գրքի էջերում: Շուկայում կգտնենք մեծ թվով եւ կարեւոր գրքեր, որոնք շատ լավ են բացատրում “Նոր դար” շարժման միտումները: Բայց ահա թե ես ինչ սովորեցի:

“Նոր դար”-ի կրոնը համաստվածությունն է, այսինքն՝ ինչ որ գոյություն ունի, ապրում է՝ աստված է: Ըստ նրանց՝ Աստված չկա. փոխարենն ընդունում են աստված-ուժը (կյանք-ուժը): Նրանք ուսուցանում են, որ կենսաուժը կամ աստված-ուժը հոսում է բոլոր ապրող էակների՝ բույսերի, անասունների եւ մարդ էակի — միջից: Այստեղից հետեւեցնում եմ՝ քանի որ աստված-ուժը հոսում է բոլորի միջից, ուստի մենք աստված ենք կամ Աստուծո մի մասը:

Համաստվածության հավատացողների մեծամասնությունը պիտի պաշտպանի Մեկ-աշխարհ կառավարությանը, որովհետեւ համաշխարհայնացումը կարեւոր է աստված-ուժի բնական հոսքի համար: Ապա մարդկությունը ենթադրաբար հսկա ցատկ պիտի կատարի դեպի ավելի բարձր գոյություն, եւ հանկարծ պիտի ստանա խորհրդապաշտական զորություն կատարելու այն, ինչը երբեք չէր կարողացել կատարել. պիտի ծնի “Նոր դար”-ի լուսավորությունը՝ “Աշխարհի նոր կարգ”-ը:
Համաստվածականներն ուսուցանում են, որ մենք երբեք չենք մեռնելու, հետեւաբար, Աստուծո կողմից չենք դատվելու, վերադառնալու ենք կյանքի՝ տարբեր ձեւերով, որովհետեւ մենք “բնություն ենք”:
Զարմանալի է, թե մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի գաղափարի հավատալ: Համաստվածության հիմքը սատանայի երկու ստերն են, միեւնույն ստերը, որ խաբեցին Ադամին ու Եւային: Օձն ասաց՝ եթե ուտեք արգելված պտուղը 1) պիտի չմահանաք եւ 2) պիտի լինեք Աստուծո նման:

Մարդը միշտ էլ փորձել է փախչել իր վերադասին հաշիվ տալուց: Համոզումը որ հաշիվ չես տալու Աստուծո՝ համաստվածության գլխավոր թերությունն է:

Բացահայտեցի նաեւ, որ համաստվածության գաղտնի գործունէությունները շատ պարզ երեւում են կախարդության մեջ:

Հակառակ ընդունված կարծիքի՝ կախարդները սատանային չեն հավատում, ոչ էլ կարծում են, թե սատանայական ծիսակատարություն են կատարում: Կախարդներն ու վհուկները կարծում են, թե օգտագործում են բնության ուժը, այսինքն՝ աստված-ուժը՝ Համաստվածությունը: Համաստվածությունը սատանայի կրոնն է: Թեեւ կան սատանայի հետեւորդներ (սատանայապաշտություն), բայց վերջինս ընդհանրացած չէ, որովհետեւ շատ չար է: Փոխարենը մարդիկ համաստվածությունն են նախընտրում:

Եթե համաստվածությունը գաղտնի կիրառություններ է կատարում, հետեւցնում ենք, որ արեւելյան համաստվածյան կրոնների ղեկավարները նույնպես գաղտնի ծեսեր էին կատարում:

Բոլոր նրանք, ովքեր ընդգրկվել են “Նոր դար”-ի գործունէության մեջ, արեւելյան կրոնների ղեկավարներին ընդունում են որպես իսկական հեղինակություններ. հետեւաբար, հնդկական սվամիներն ու յոգիները մեծաթիվ հետեւորդներ ունեն Արեւմուտքում: “Նոր դար”-ի հետեւորդների համար, կրոնի ամենից նշանավոր ուսուցիչները տիբեթյան վանականներն են ու նրանց հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման: “Աստվածիմաստության ընկերության” (Theosophical Society) մի շարք ներկայացուցիչներ, ինչպես Ալիս Բեյլին եւ Էլենա Պետրովնա Պլավատսկայան — որոնց գրությունները մեծ ազդեցություն են ունեցել “Նոր դար” շարժման վրա — Ծայրագույն Արեւելքի վարպետների մոտ են ուսանել:

Չհասկանալով խորհուրդ եւ խորհրդապաշտություն գաղափարների իմաստը, ժողովուրդը չի կարողացել տարբերել համաստվածությունն ու գաղտնիությունը: “Նոր դար”-ականների մոտ խորհուրդն ու գաղտնիքը հոմանիշներ են: “Նոր դար”-ականների՝ Նեւիլ Դրուրիի պատրաստած ամենից ընդհանրացած բառարանում՝ “Խորհրդապաշտության եւ գաղտնիության բառարան”-ում, այս բառերը նույնացվել են, հոմանիշ են:

Խորհրդապաշտությունը գաղտնիությունն ասելու մեղմ ձեւն է: Ժողովուրդը շփոթեցնողը “Նոր դար”-ն է, որ թեեւ ավելի լավ է հնչում, բայց հոմանիշ է խորհրդապաշտության եւ գաղտնիության: Արդի լեզվով՝ լինել խորհրդապաշտ թե գաղտնիապաշտ՝ “Նոր դար”-ական՝ նույն իմաստն ունի: Այս շփոթության պատճառով, “Նոր դար”-ին միացողներից շատեր չգիտեն, թե գաղտնիության գաղափարն են ընդունել: Ժամանակի ընթացքում ինքնաբերաբար հասկանում են իմաստը, բայց արդեն ուշ է լինում եւ չեն ուզում վերադառնալ: Գաղտնիապաշտը մոլորեցնող է եւ անհավատալիորեն մոլի, էլ ավելի մոլի, քան թմրեցուցիչները: Ամենից մոլորեցուցիչ եւ վտանգավոր վիճակն են ընդունում, երբ նրանք այլափոխվում են: “Նոր դար”-ականների համար՝ այս վիճակը գլխավոր միավորող ազդակն է:

Մենք ստեղծվել ենք բնական պաշտպանությամբ, որպեսզի կարողանանք դիմադրել այս բոլորին: Եթե դիմադրականությունը կորցնենք՝ մութ ուժերի (սատանայի) ազդեցության տակ կընկնենք: Կենտրոնացումն ու մտահայեցումը կայլափոխեն մեզ:

Որոշ այլափոխվողներ (վերացողներ) անմիջապես չեն զգա արարքի ազդեցությունը, ուրիշներ անմիջապես հասկանում են, թե ինչ է պատահում: Այս երեւույթն ընդգրկում է նաեւ մարմնից դուրս ճամբորդությունը (“Նոր դար”-ականներն այս վիճակը կոչում են “տիեզերական ճամփորդություն”): Հիպնոսը ճանապարհորդություն է դեպի “անցյալ կյանքերը”, հստակ տեսիլք, մի տեսակ գուշակություն, ուղղակի միաձուլում ոգիների հետ (ընդհանրապես կոչվում է “առաջնորդ ոգի”):
Այլափոխվելը վտանգավոր է: Հնդկաստանի գուրուները նախազգուշական միջոցներ են որդեգրում, երբ շատ են խորանում մտահայեցման մեջ:

Շատերը կարծում են, թե վերանալով առիթ են տալիս սատանային, որ նա ազդի մեր մտածման վրա: Վերացած վիճակը պաշտպանությանը քայքայում է: Հոգեբանները փաստել են, որ վերացած վիճակը տրամաբանությանը տկարացնում է: Սատանան հիմար չէ. նա այս բոլորը հասկանում է: Այս վիճակում ոչ ոք կարողություն չունի լավն ու վատը ընտրելու. անում են այն, ինչ հիպնոսացնողն ասում է:

Օրինակ՝ հիպնոսի ընթացքում եթե քեզ ասեն, որ երեք հեծանիվ էիր վարում՝ կհավատաս: Ուղեղը դա ընդունում է որպես իրականություն: Այս վտանգավոր ուժը երեւում է հետեւյալ օրինակում.
Մի քանի տարի առաջ, հիպնոսի մի նշանավոր մասնագետ հրավիրվում է մի դպրոց՝ իր “արվեստը” ցուցադրելու: Նա կամավորներ է հրավիրում հարթակ եւ հաջողում է նրանց վերացման վիճակի հասցնել: Երկու տարի անց նորից է հրավիրվում նույն դպրոցը եւ ցույց է տալիս, որ իր ուժը տակավին ի զորու է այն նույն տղաների վրա, ում երկու տարի առաջ վերացման էր հասցրել: Նա պարզապես ասում է “պահված” բառը, եւ իր ձայնի ազդեցության տակ նույն տղաքը նորից են վերանում: Այս դեպքն անշուշտ մեծ ազդեցություն է թողնում աշակերտների վրա:

Հիպնոսացնողն իբր բարի է տրամադրվել: Իրականության մեջ՝ դա խաբեություն է: Լավ խաբկանք կամ սպիտակ կախարդություն չկա: Ոչ ոք թող չմտածի, թե գործածելով խաբկանքի ուժը՝ կարող է “դրական փոփոխություն” առաջացնել:

Երբ քննում էի այս հարցը, մի բան էլ հայտնաբերեցի. Ուղեղի վրա ազդող թմրեցուցիչները հազարավոր տարիներ գործածվել են վերացման հասցնելու համար: Անցյալին հույն փիլիսոփաները թմրեցուցիչ էին գործածում՝ վերանալու համար: Այդ թմրեցուցիչն աճում էր ցորենի դաշտերում եւ գործածվում էր հունական մեհյաններում:

Պատահական չէ, որ թմրեցուցիչի գործածությունը եւ խաբկանքի կիրառումը այս երկրում (ԱՄՆ-ում-խմբ.) սկսվեց 1960-ական թվականներին: Երկուքը՝ միասնաբար: Թմրեցուցիչները ծույլերն են գործածում՝ վերանալու համար: Թմրեցուցիչները մոլորեցնում են: Ես գիտեմ մեկին, որ փորձելուց հետո, թե կարող է նույն վերացական վիճակին հասնել, թմրեցուցիչը մտահայեցությամբ է փոխարինել: Այս ձեւը ավելի էժան է եւ իբր անվնաս է… Սյդպես է համոզվել:

Բոլոր նրանք, ովքեր կանոնավորապես վերանում են, ասում են, թե ոգիների են հանդիպում: Եթե դա ճիշտ է, դրանք դեւեր են եւ կարող են որեւէ կերպարանք ստանալ:

Փիլիսոփա եւ հոգեբան անհատներ իրենց վերացման ընթացքում ունեցել են այդ փորձառությունը եւ հանդիպել ոգիների, որոնց կոչում են նախատիպ պատկեր կամ “իդեալական ձեւ”: Խստապահանջ մարդաբանը չի հավատում ոգիների գոյության, եւ եթե ճիշտ է համարում նրանց գոյությունը, նրանց անվանում է “արտերկրային էակներ”, որոնք եկել են տարբեր աշխարհներից, ունեն զարգացման բարձր աստիճան ու կարող են հաղորդակցվել այնպիսի ձեւերով, որոնց մարդկությունը տակավին չի հայտնաբերել:

Կարճ, սատանաներն ասում են մարդուն այն, ինչ որ ուզում են լսել եւ ընդունել: Զարմանալի բան. շատեր, ովքեր չեն ընդունում Աստուծո գոյությունը, այսպիսի ստերի են հավատում: Դարերը մարդի մեջ ոչ մի բան չեն փոխել: Թերեւս ապրում ենք Հին Կտակարանի շրջանում:

Կարեւոր է իմանալ, թե անցյալի բոլոր խորհրդավոր կրոնները համաստվածային են եղել:

Համաստվածությունը ստեղծվել է Միջագետքի Բաբելոն քաղաքում եւ արագորեն տարածվել աշխարհի չորս ծագերում: Հինդուականությունը բաբելոնյան համաստվածության տարբերակն է: Բուդդայականությունը հինդուականության տարբերակն է: Արեւելյան բոլոր կրոններն ունեն Բաբելոնի կնիքը, ուր Աստուծո դեմ ապստամբությունն սկսվել էր ջրհեղեղից առաջ: Այնտեղ էր այս ամբողջ խառնիճաղանջը: Եղել են եգիպտական կրոնը (ծանոթ է որպես Օզիրիսի խորհրդապաշտություն), արաբական, բաբելոնյան եւ պարսկական կրոնները (Զրադաշտականություն), ասորեստանյանն ու փյունիկյանը (ներառյալ՝ Բաաղի պաշտամունքը), հետագային՝ հունականն ու հռոմեականը: Այս բոլորի ակունքը հին Բաբելոնն է, Նեմրութի օրերից:

Աստված Բաբելոնի աշտարակի պատճառով բաժանեց ժողովրդին, սակայն խորհրդապաշտությանը վերջ չդրեց, այլ՝ դրա ընթացքը դանդաղեցրեց: Հետագային նոր քաղաքակրթություններ ծաղկեցին Եգիպտոսում, Պարսկաստանում, Հնդկաստանում եւ այլ երկրներում, բայց հին սովորությունները վերազարթնեցին: Ժողովուրդն իր հետ էր տարել իր հավատքն ու կիրառությունները:

Սատանան իր սպասավորների միջոցով պիտի փորձի “Աշխարհի նոր կարգ”-ը պարտադրել:
Գաղտնի նվիրապետությունը, օգտագործելով քրիստոնյաներին, իր ծրագիրները առաջ է տանում համակարգված ձեւով:

Անհնար է իմանալ, թե ԱՄՆ-ում քանի՞ հոգի է հետեւում գաղտնի խոկումների, սակայն հաստատ կարող եմ ասել, որ նրանք հազարներով բազմապատկվել են վերջին երեք տասնամյակներին: Այս շարժումն ունի իր ղեկավարությունը, որն իր հետեւորդների համար հսկայածավալ գրականություն է տպագրում: Եթե փորձեմ՝ կարող եմ այսպիսի գործերով զբաղվող հազար կազմակերպությունների ցանկ ներկայացնել ձեզ: Այդ խմբերի մի մասն զբաղվում է փոքր համայնքներով: Քաղաքների մեծ հրատարակչություններն ունեն հազարավոր նամակագրական ցանկեր:

“Նոր դար” շարժման ղեկավարությունը գիտի, թե ինչ է անում եւ ում հետ է հաղորդակցում (չար ոգի), բայց հետեւորդներից շատեր չգիտեն, թե սատանային են պաշտում:

“Նոր դար”-ականների մեծ մասն անգիտակցաբար է միացել շարժմանը՝ աշխարհին խաղաղություն բերելու եւ յոգա ու վերացական խոկում կատարելու միջոցով սուրբ առողջություն ձեռք բերելու համար: Ես խղճում եմ այդպիսիներին, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում:

Այս շարժմանն ավանդաբար առաջնորդում է “Աստվածիմաստության ընկերություն”-ը, որը կարեւոր դեր է խաղում մարդկությանը համոզելու, որ “Աշխարհի նոր կարգ”-ն ընդունի: Կազմակերպությունը հրատարակել է մի շարք գրքեր. թվենք դրանցից մի քանիսը. “Ազգերի ճակատագիրը”, “Քրիստոսի վերահայտնությունը”, “Նոր դարի աշակերտությունը եւ գաղտնի ուսմունքը”, հեղինակ՝ ընկերության հիմնադիր Էլենա Պետրովնա Պլավատսկայա: Իր “Գաղտնի ուսմունքը” գրքում Պլավատսկայան գրում է. “Ավելի լավ է իշխել դժոխքում, քան ծառայել դրախտում” կամ՝ “Լավ է լինել մարդ (երկրի արտադրությունների թագը) եւ թագավորել, քան կորչել սուրբ հոգիների դրախտում”…
… Աստվածիմաստության ընկերության մյուս ղեկավարը՝ Ալիս Բեյլին հիմնում է (1920-ի մոտ) “Սատանայի մամուլը”՝ ընկերության գրականությունը տպագրելու եւ բաժանելու համար: Ժողովրդի ճնշման տակ նա փոխում է անունը, որը դառնում է “Լյուսիի մամուլը”, իսկ այժմ կոչվում է “Լյուսիի ժառանգությունը”:

Ընկերության կենտրոնը Նյու Յորքում է, Միավորված ազգերի կազմակերպության հրապարակում: Ընկերությունն ունի ավելի քան վեց հազար անդամ: Նա հովանավորում է Մեկ-աշխարհ շարժմանը:

1920-1930-ական թվականներին “Աստվածիմաստության ընկերությունը” հիմնում է մի քանի սատանայական ընկերություններ, ինչպես Արգան (գաղտնի) դպրոցները (Նյու Յորք, Լոնդոն, Ժնեւ եւ Բուենոս Այրես), “Եռանկյունիներ”-ը եւ “Բարյացակամ աշխարհ”-ը: Արգան դպրոցները մարզումի հստակ կենտրոններ են, որտեղ պատրաստվում է “Նոր դար”-ի ղեկավարությունը: “Եռանկյունիներ”-ը “Աշխարհի նոր կարգ”-ը քաջալերող մեկ այլ կազմակերպություն է: “Եռանկյունիները” վերացումով զբաղվող 3 հոգիանոց հարյուրավոր խմբեր են, որոնք փոխադարձաբար երեւակայում են լույսի եռանկյունիներ եւ արտասանում Քրիստոսին (հակաքրիստոսին) վերադարձնելու “Մեծ աղերս”-ը:
1933-ին հիմնված “Բարյացակամ աշխարհ” խմբի — որին կոչում են նաեւ “Աշխարհի ծառայության նոր խումբ” — պարտականությունն է ամբողջ աշխարհին աստվածիմաստապատկերային սատանայական գրականություն ցրել:

“Բարյացակամ աշխարհ”-ը 1961-ին միավորվեց “Աշխարհի միություն” կազմակերպության հետ, որի հետ միասնաբար այսօր պատրաստում են Աշխարհի կառավարության ծրագրավորումն ու գործադրությունը:

“Նոր դար”-ական կազմակերպությունները, ինչպես “Լյուսիի ժառանգությունը” եւ “Աշխարհի միությունը”, լավ կապեր ունեն Մեկ-աշխարհ քաղաքական ընկերությունների հետ, որոնք մշակում են “Աշխարհի սահմանադրություն եւ խորհրդարանական ընկերակցություն”, որոնց պարտականությունը պիտի լինի կամ է արդեն մեզ ուղղակիորեն տանել դեպի “Աշխարհի նոր կարգ”-ը:

Այս նույն ուժերը առաջ են մղում իրենց ծրագիրները ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ: Առաջին փորձառությունս ունեցա Ծայրագույն Արեւելքում: Պատահմամբ ծանոթացա մի կարեւոր գործարարի, որը միեւնույն ժամանակ “Ասոշիեյտեդ պրես”-ի անդամ էր: Երբ նա տեսավ, որ մենք երկուսս էլ ունենք միեւնույն կարծիքը նույն հարցերի մասին, ցածր ձայնով սկսեց բացատրել, թե ի՞նչ է նշանակում “Մեկ-աշխարհ կառավարություն”  միջազգային դավադրությունը: Նա պայուսակից մի քանի թղթեր հանեց եւ երկարեց ինձ: Այդ թղթերի վրա նշված էին ԱՄՆի՝ դավի մեջ ընդգրկված քաղաքացիների՝ ամերիկացի ղեկավարների, կառավարական բարձրաստիճան անդամների, արդյունաբերության, կրթության, մամուլի, բանակի եւ տնտեսության նշանավոր դեմքերի անուններ: Սրանք այն նույն անձերն էին, ում ես հանդիպել էի երբ աշխարհի տնտեսությունն էի ուսումնասիրել: Կարծես հասարակ հայտարար գոյություն ուներ. Ցանկում նշված անունները Արտաքին հարաբերությունների խորհրդի կամ Եռակողմ հանձնաժողովի անդամներ էին, երբեմն՝ երկուսը միասին:

Այդ գիշեր չկարողացա հանգիստ քնել:Ես ինձ հարց էի տալիս. ի՞նչ է նշանակում այս բոլորը եւ ինչպե՞ս այն կարող է ազդել իմ ապագայի վրա: Սա՞ էլ է զուգադիպություն:

ԱՄՆ վերադարձիս սկսեցի մանրակրկիտ կերպով ուսումնասիրել Արտաքին հարաբերությունների խորհուրդը, Եռակողմ հանձնաժողովը եւ հարակից  կազմակերպություններն ու “Մեկ-աշխարհ” շարժումը: Ուսումնասիրությունը սպառիչ էր:

Երկու տարի ետք կարող էի ասել, թե ինչ են ԱՀԽ-ի նպատակն ու առաքելությունը եւ նրա ազդեցությունը ԱՄՆ-ի վրա: Այս պատմությունը սկսվում է մի կազմակերպությամբ, որ կոչվում է “Լուսավորյալները” (Illuminati):

Լուսավորյալները

Լուսավորյալները մի գաղտնի կարգ էր, հիմնված՝ Ինգլշտադտում (Բավարիա, Գերմանիա)՝ 1776 թ. մայիսի 1-ին, Ադամ Վայսհաուպտի կողմից, որ նշանավոր ազատ մասոն էր: Կազմակերպությունը բարձր կամ լուսավորյալ ազատ մասոնություն է, կարեւոր կարգ է ընդհանուր դասավորման մեջ: Նրա գործունէությունը կապված է “Ֆրանսիական Մեծ Արեւելք” մասոնական օթյակի հետ: Անունը նշանակում է “լուսավորվածները”, որոնք սովորում էին Լուսավորիչի գաղտնիքներն ու լույսի աղբյուրը՝ ըստ լուսավորյալ ազատ մասոնների ուսմունքի:

Վայսհաուպտը գրում է. “Մենք պետք է մեր կարելին անենք, որպեսզի մեր անդամները բարձրագույն պաշտոնների հասնեն: Այդպիսով միայն մենք կկարողանանք ղեկավարել մարդկությանը: Գրավումը պետք է լինի ծրագրավորված ու գաղտնի”:

Հաջողելու միակ պայմանն էր՝ գործելակերպն ու անդամների անունները մնալու են գաղտնի: Սկսնակները ծանր երդում էին տալիս: Երդման մեջ հստակ ասվում էր, թե ինչ կարող է պատահել նրանց, եթե թողնեն Կարգը կամ բացահայտեն նրանպատակն ու ծրագիրները: Նամակագրությունը նշաններով եւ ծածկանուններով էր տեղի ունենում: Վայսհաուպտի ծածկանունը Սպարտակուս էր:

Հաջողությամբ պսակվեց 1782թ. Հուլիսի 16-ին գումարված մասոնական համագումարը, որին մասնակցում էին բոլոր գաղտնի միաբանությունները, ինչպես Մարտին ականները, Ազատ մասոնները եւ Լուսավորյալները, որոնց թիվն աշխարհում հասնում էր երեք միլիոնի: Այս ժողովը Լուսավորյալներին առիթ ընձեռնեց իրենց հակակշիռը տարածել Եվրոպայի բոլոր օթյակների վրա, դառնալով “Մեկ-աշխարհ” շարժման անառարկելի ղեկավարները:Պատմաբան Նեստա Ուեբսթերը գրում է.”Այդ սոսկալի ժողովի որոշումները արտաքին աշխարհին հայտնի չեն, նույնիսկ ներկաները սահմռկել էին իրենց ղեկավարների ծրագրերից: Այդպիսի համեստ ազատ մասոն էր Վիրեո Գոնտը, որ ժողովից հետո ասաց. ես ձեզ պիտի չասեմ այդ որոշումները, բայց նրանք շատ ավելի լուրջ են, քան դուք կարծում եք: Հյուսվող դավը այնքան լավ է մտածված, որ ոչ թագավոր եւ ոչ էլ Եկեղեցի կարող են փրկվել”: Դրանից հետո Գոնտը սոսկումով էր խոսում ազատ մասոնների մասին:

Այդ համագումարին որոշվում է Լուսավորյալ ազատ մասոնների կենտրոնը Բավարիայից փոխադրել Ֆրանկֆուրտ, որ Ռոտչիլդների ամրոցն էր: Երկուսի համագործակցությունը կատարյալ էր եւ ազդեցությունը համապարփակ՝ Եվրոպայի վրա:

Բավարիայի կառավարությունն անմիջապես հակազդում է, գրավում Կարգի գաղտնի փաստաթղթերը եւ պատճեններն ուղարկում Եվրոպայի ղեկավարներին: Այն ղեկավարները, որոնք Կարգի ազդեցության տակ էին գտնվում, անտեսում են փաստաթղթերը. մնացյալն այնքան անիրական ու անհավատալի են գտնում դրանք, որ կարեւորություն չեն տալիս:

Չհավատալը ազատ մասոնների օգտին էր: Համեստ մարդիկ չեն կարող հավատալ,թե կարող է լինեն անհատներ, ովքեր փորձեն հակակշիռ հաստատել աշխարհի վրա՝ սատանայի օգտին: Կարծեք ջեյմսբոնդյան ֆիլմի նյութ է:

Անհավատալի թվացող, սատանայական “Աշխարհի նոր կարգ”-ը իրականություն է:

Բավարիայի կառավարությունը դատապարտում է Կարգի անդամների մի մասին:Վայսհաուպտը պատսպարվում է մի իշխանի մոտ ու մնում նրա մոտ մինչեւ իր կյանքի վերջը՝ 1811թ.:

Մինչ այդ, Լուսավորյալներից շատերը պատսպարվել էին տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Մինչեւ 1776 թ., ԱՄՆ-ի նվազագույնը երեք նախագահներ ժողովրդին զգուշացրել էին երկրում Լուսավորյալների գործունէությունից: Ջորջ Վաշինգտոնն զգուշացրել է մի քանի անգամ: Երանի ժամանակին լսեինք Վաշինգտոնի ասածները:

Թեեւ 1780-ականներին Լուսավորյալների ղեկավարությունը դադարում է գոյություն ունենալ, բայց “Աշխարհի նոր կարգ”-ը կառուցելու գործը շարունակում է “Ֆրանսիայի Մեծ Արեւելք” օթյակը:

Ազատ մասոնությունը իր անվամբ երբեք չի աշխատել: Որպեսզի հաջողացնի իր ծրագիրները, նա հիմնում է տարբեր կազմակերպություններ — ինչպես Լուսավորյալները — որոնց տալիս է հստակ ուղղություն: Այսպես, եթե նրանց գործունէությունը չհաջողվի՝ ազատ մասոնությունն անվնաս կմնա:

Լուսավորյալ ազատ մասոնների առաջին գլխավոր “հաջողությունը” Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր Ժագոբին միաբանության եւ Նապոլեոն Բոնապարտի միջոցով:

Լուսավորյալ ազատ մասոնությունը օգտվել է Վոլտերից, Ռոբեսպիերից, Դանտոնից,Մարատից, ովքեր մասոն էին: Ժագոբին միաբանության նպատակներն ու կապերը բացահայտվեցին, երբ նրանք Վայսհաուպտին “Մեծ հայրենասեր” կոչեցին:

ԱՄՆ-ի անկախության հայտարարությունից անմիջապես հետո, եվրոպական ուժերն սկսեցին միջոցներ որոնել Ամերիկայի երիտասարդ բանկային համակարգի վրա հակակշիռ հաստատելու համար:

Լուսավորյալ ազատ մասոնները մասնակիորեն պատասխանատու են 19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ի քաղաքացիական կռիվների բռնկման մեջ: Չարլստոնում (Հարավային Կարոլինա) — որտեղ սկսվեց անջատողական շարժումը — էր գտնվում Շոտլանդական ծեսի ազատ մասոնների կենտրոնատեղին, որ հետագային փոխադրվեց մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ եւ մնումէ մինչեւ այսօր:

Նախագահ Աբրահամ Լինկոլնը զգուշացնում էր ամերիկացի ժողովրդին՝ ասելով. “Փողը կուտակվելու է մի քանի հոգու մոտ եւ հանրապետությունը քանդվելու է”:

Վերջապես 1913-ին հաջողությամբ են պսակվում Լուսավորյալ ազատ մասոնների ճիգերը. հիմնվում է Դաշնային պահեստի համակարգը, որով Եվրոպայի Լուսավորյալներին շնորհվում է մնայուն դեր այս երկրի (ԱՄՆխմբ.) տնտեսության մէջ, հնարավորություն ընձեռնելով, որ հասնեն իրենց նպատակներին:

Այդ նպատակներից էր Արտաքին հարաբերությունների խորհրդի հիմնադրումը, որի կազմավորման մէջ մեծ դեր ունի Էդուարդ Մանդել Հաուզը: Հաուզի հայրը, որ Ռոտչիլդի գործակատարն էր, քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ հարստություն է դիզում՝ հարավին հայթայթելով կարեւոր ապրանքներ Ֆրանսիայիցեւ Անգլիայից:

Գնդապետ Հաուզը (այդպես էին նրան կոչում) Ռոտչիլդ-Վորբուրգ-Ռոքֆելլեր խմբի գործակատարն էր Սպիտակ տան մեջ: Հաուզը նախագահ Վիլսոնի ամենից վստահելի խորհրդականն էր: Հաուզը այն էր, ինչ հետագային Հենրի Քիսինջերն եղավ Ռիչարդ Նիքսոնի համար: Հաուզի հաջողությունն երը շատ են: Նա համոզում է Վուտրո Վիլսոնին, որ Դաշնային պահեստի մասին որոշումը վերածի օրենքի: Հետագային հասկանալով, թե ինչպիսի մեծ սխալ է գործել, Վիլսոնն ասում է. “Ես անգիտակցաբար կործանեցի իմ երկիրը”:

Վիլսոնը շուտով ԱՄՆ-ին մխրճում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ (1917 թ. ապրիլ): 1918-ին, պատերազմի ավարտից հետո, նա աշխուժորեն աշխատում է կազմակերպել Ազգերի լիգան: Ռոքֆելլեր եւ ընկերների փողով ֆինանսավորված լիգան ծառայելու էր որպես քաղաքական առաջին քայլ դեպի Աշխարհի կառավարություն:

Այնուամենայնիվ, հակառակ Վիլսոնի ջանքերի, ԱՄՆ-ն չի մտնում Ազգերի լիգա:Ամերիկացի ժողովուրդը ճնշում է Կոնգրեսի վրա, որպեսզի դեպի համաշխարհայնացում տանող շարժումը մերժի:

Ազգերի լիգային ԱՄՆ-ի չմասնակցելը զորավոր հարված էր միջազգայնականներին: Աշխարհի կառավարություն չի կարող գոյանալ առանց աշխարհի առաջին ուժին: Բայց այս պարտությունը ժամանակավոր էր: Համաշխարհայնականները հասկանում են, որ պետք չէ անտեսել ամերիկացի ժողովրդի կամ Կոնգրեսի ուժը: Որպեսզի նման դեպք չկրկնվի, նրանք կազմակերպում են Արտա քին հարաբերությունների խորհուրդը (ԱՀԽ):

Արտաքին հարաբերությունների խորհուրդը

1921թ. հուլիսի 29-ին կազմվում է Արտաքին հարաբերությունների խորհուրդը:
Կազմակերպության հիմնադրամը գոյացնում են Ժ. Փ. Մորգանը, Ջոն Դ. Ռոքֆելլերը եւ ընկերները, այն նույն անձերը, ովքեր հիմնել էին Դաշնային պահեստը:

Արտաքին հարաբերությունների խորհրդի տնօրեններ են եղել Ադլայ Սթիվենսոնը, Սայրոս Վանսը, Զբիգնիեւ Բժեզինսկին, Ջորջ Բուշ ավագը, Հենրի Քիսինջերը, Ռիչարդ Չեյնին եւ ուրիշներ:

Արտաքին հարաբերությունների խորհրդի ամենից ազդեցիկ դեմքը եղել է Դեյվիդ Ռոքֆելլերը՝ Ջոն Դ. Ռոքֆելլերի թոռնիկը: Նա կազմակերպությունը տնօրինել է երեսունվեց տարի, ապա նախագահել նրան 1970-1985թթ., որից հետո մինչեւ այսօր մնում է կազմակերպության պատվո նախագահը՝ միեւնույն ժամանակ լինելով “Չեյզ Մենհեթըն”-ի նախագահը:

Ռոքֆելլերները շարունակում են տնօրինել Արտաքին հարաբերությունների խորհուրդը: Այսօր նոր սերունդը շարունակում է ավանդությունը:

Խորհուրդն այսօր ունի 670 անդամ, որոնք ԱՄՆ-ի ամենից երեւելի մարդիկն են՝ կառավարության, առեւտրի, կրթության, բանակի, լրատվության եւ բանկերի բարձր պաշտոնյաներ: Կենտրոնատեղին գտնվում է Նյու Յորքում, ունի 38 մասնաճյուղեր ԱՄՆ-ի գլխավոր քաղաքներում:

“Նրանց նպատակն է ջնջել ԱՄՆ-ի անկախությունն ու ազգային ազատությունը”,- ասում է կազմակերպությանը 16 տարի անդամակցած ադմիրալ Չեստեր Ուորդը:
Հետաքրքրականն այն է, որ շատ քչերը գիտեն այս կազմակերպության մասին, որի նպատակն է ԱՄՆ-ի սահմանադրական հանրապետությունը վերածել ստրուկ երկրի՝ “Մեկ-աշխարհ” բռնատիրության մեջ:

ԱՀԽ-ի անդամ Ջեյմս Վորբուրգը 1950 թ. փետրվարին հաստատում է. “Մենք, ուզեք կամ ոչ, ձեր հավանությամբ կամ նվաճելով, ունենալու ենք “Մեկ-աշխարհ կառավարություն””:

ԱՀԽ-ի լրաբերը՝ “Ֆորեյն աֆֆերզ” հանդեսը 1974թ. ապրիլի համարում գրում է. “Աշխարհի նոր կարգ”-ը կառուցվելու է ներքեւից դեպի վերեւ եւ ոչ թե վերեւից դեպի ներքեւ”, տարբեր տեղում՝ “Դա միջազգային կարգ է, որն ընդգրկելու է նաեւ կոմունիստական կոչված երկրներին”:

“Աշխարհի նոր կարգ” կամ “Միջազգային նոր կարգ” արտահայտությունն առաջին անգամ բացահայտորեն գործածվել է 1990թ. աշնանը: Այսօր դա գործածվում է ամեն րոպե եւ գործածվելու է այնքան, որ մարդկության ականջները լցվեն ու ոչ ոք զարմանա երբ այդ օրը գա:

“Աշխարհի նոր կարգ” դարձվածքը գործածել էին ազատ մասոնները Վայսհաուպտի ժամանակներից: Դա նշանակում էր Աշխարհի կառավարությունը, որը երբ հաստատվի, աշխարհում իշխելու է Հակաքրիստոսը:
Լուսավորյալ ազատ մասոնների գաղտնի խորհրդանշաններից մին՝ երկմաս բուրգը, Ֆրանկլին Ռուզվելտի օրերին տպագրվել է դոլարի վրա (Ռուզվելտը 33 աստիճանի մասոն էր եւ գործակից ԱՀԽ-ի): Բուրգի վերեւում՝ անջատված մասի վրա նկարվել է Օզիրիսի կամ Բաալի (Բաաղ, Բել, Նեբրովթ՝ Չարի աստվածը – խմբ.) ամենատես աչքը: Բուրգի տակ լատիներեն գրված է. “Novus Ordo Seclorum”, որ նշանակում է “Ժամանակների նոր կարգ” կամ “Աշխարհի նոր կարգ”: Այս մասոնական նշանը 1782-ին դրոշմվել էր ԱՄՆ-ի պաշտոնական կնիքի վրա: Այս նշանը գաղտնի չէր, բայց 150 տարի մնացել է անհայտ, մինչեւ որ տպագրվեց մեկ դոլարանոցի՝ Դաշնային պահեստի թողարկած փողի վրա:

Երբ այս խորհրդանշանը պատկերվում էր՝ “Աշխարհի նոր կարգ”-ը սկզբնական գաղափար էր. դա է նշանակում բուրգի վերի մասի անջատումը: Երբ “Աշխարհի նոր կարգ”-ը գործադրվի եւ մեկ կառավարություն լինի, բուրգի երկու մասերը միանալու են: Մասոնական նվիրապետությունը եւ այլ գաղտնի ընկերությունների կարգը նման է բուրգի:

Երբ շարունակեցի պրպտումներս, պարզվեց, որ ԱՀԽ-ն մի շարք նմանություններ ունի Լուսավորյալների հետ:

ԱՀԽ-ի սկզբունքն է գաղտնի պահել անդամների անունները. այդ պատճառով, ժողովուրդը շատ քիչ բան գիտի այս կազմակերպության մասին:

Այս գաղտնիության նպատակն է ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա: ԱՀԽ-ի անդամները նշանակվում են, առայժմ որպես խորհրդատու, մինչեւ որ լրիվ հակակշռի տակ առնեն կառավարությանը: Այս մարտավարությունը գործադրվում է նաեւ կրթության, լրատվության, ռազմական, բանկային բնագավառներում, մինչեւ գա ժամանակն ու հակակշռի տակ առնեն բոլորին:

Գործելակերպը պարզ է. ազդել հասարակության մտածելակերպի վրա, մինչեւ մի օր արթնանանք եւ տեսնենք, որ Մեկ աշխարհի կառավարությունը իրականություն է, դա ուզենք կամ ոչ, ու փոխանցումը եղել է բնական:

Այս բոլորը կարծեք սուտ լինեն: Սակայն, եթե թափանցես դրանց գաղտնիքների մեջ, պարզ կլինի, որ համաշխարհայնականները որքան գործ են կատարել:

ԱՀԽ-ն իր ծրագիրները հաջողացնում է մեծ ընկերությունների օգնությամբ: ԱՀԽ-ն 1920-1930-ականներին իր հակակշիռն էր հաստատել Դեմոկրատական կուսակցության վրա, իսկ 1940-ականներին ոտք դրեց Հանրապետական կուսակցության ներսում: 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբին Ռուզվելտի օգնությամբ ԱՀԽ-ն հակակշիռ է հաստատում պետության եւ, հետեւաբար, մեր արտաքին քաղաքականության վրա:

ՄԱԿը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ-ն միացավ Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ):

1945-ին ՄԱԿ-ի հիմնադրման հանդիսությանը ԱՄՆ-ի պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՀԽ-ի 47 անդամներ:

Որպեսզի ԱՄՆ-ն չհրաժարվեր անդամակցել ՄԱԿ-ին, ինչպես եղել էր Ազգերի լիգայի պարագային, կենտրոնը հիմնում են ամերիկյան հողի վրա: Հողը, որի վրա հետագային կառուցվելու էր ՄԱԿ-ի շենքը, նվիրում է Ջոն Դ. Ռոքֆելլեր կրտսերը:
ԱՄՆ-ն անդամ դարձնելով ՄԱԿ-ին, ԱՀԽ-ն հաջողացնում է իր առաջին նպատակը: Օգտվելով կրթության եւ լրատվության վրա իր ունեցած ազդեցությունից, ԱՀԽ-ն սկսում է ամերիկացի ժողովրդին ՄԱԿ-ը ներկայացնել դրական ձեւով:

ՄԱԿ-ի ղեկավարները կատարել են մի շարք հանցանքներ: Ալջեր Հիսը խորհրդային լրտես էր, Ու Տանը գովել է Լենինին որպես ազգերի խաղաղ գոյակցության ջատագովի, իսկ Քուրթ Վալդհայմը Երկրորդ համաշխարհային պատերազմին եղել է նացի բանակային: Հակառակ այս բոլորի, ամերիկացի ժողովուրդը ՄԱԿ-ին ընդունում է որպես “լավ կազմակերպություն”: Զանգվածային լրատվամիջոցները ինչեր կարող են իրականացնել:

ԱՀԽ-ն ոչ միայն հովանավորում է ՄԱԿ-ին, այլեւ ստեղծողն է մի շարք այլ խմբերի, ինչպես բիլդերբերգերները, Հռոմի ակումբը եւ Եռակողմ հանձնաժողովը. սրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ պաշտոն՝ կերտելու “Աշխարհի նոր կարգ”-ը:
Հաջողացնելու համար Աշխարհի կառավարությունը, նվիրապետությունը երկրագունդը բաժանել է վարչական շրջանների. սա համապատասխանում է ՄԱԿ-ի հռչակագրին, որը քաջալերում է Աշխարհի կառավարության հաստատումը շրջանների հիմքի վրա [գլուխ 8, կետ 52 (2-3) եւ 53 (1)]: Ռազմավարությունը պարզ է. միացնել երկրները՝ կազմելով շրջաններ: Սա նշանակում է Աշխարհի կառավարության կազմության հեշտացում եւ ազգերի ինքնիշխանության վերջ:
Այնուամենայնիվ, շուտով պարզվում է, որ քաղաքական տեսակետից անհնար է Աշխարհի կառավարություն կազմել: Հետեւաբար, որոշեցին աշխարհը բաժանել տնտեսական տեսակետից՝ կազմելով շրջանային առեւտրական միություններ:
“Բիլդերբերգեր” խմբի պարտականությունն է Եվրոպան տնտեսապես միացնել:

Բիլդերբերգերները

1954թ.-ին “Բիլդերբերգեր” հյուրանոցում (Հոլանդիա) հավաքվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարյուր ընտրյալ անդամներ եւ հիմնում են այս կազմակերպությունը, որ շաղկապված է ԱՀԽ-ի հետ: Այս կազմակերպությանը ֆինանսավորում են մի շարք “Մեկ-աշխարհ” հաստատություններ, ինչպես Ռոքֆելլեր եւ Ֆորդ ընկերությունները: Նրա բացահայտ նպատակն է Եվրոպան մեկ տարածաշրջանի վերածել: Գաղափարը հղացել է “Ֆիատ”-ի ղեկավար Ջիովաննի Ագնելլին, որն ասել է. “Մեր նպատակն է Եվրոպան միավորել: Այնտեղ ուր ձախողվեցին քաղաքագետները, հույսով ենք, որ մենք պիտի հաջողինք”:

Եվրոպական հասարակաց շուկան (որ նաեւ քաղաքական միություն է) “Բիլդերբերգեր” խմբի արտադրությունն է:
Բիլդերբերգերների եւ քույր կազմակերպությունների — ինչպես ԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի — բացարձակ նպատակն է հաստատել Աշխարհի կառավարությունը: Բիլդերբերգերների փիլիսիփայությունը հստակորեն բացատրել է խմբի առաջին նախագահ, հոլանդացի իշխան Բերնարը, որի ընտանիքը տերն է “Շելլ” նավթային ընկերության: Նա ասել է. “Մեր մեծագույն դժվարությունն է հասկացնել հասարակ ժողովրդին, որ իր ազգայնականությունից մի մաս կորցնելով շահելու է գերազգայնականություն…”:

Ամերիկյան նշանավոր բիլդերբերգերներ են Դեյվիդ եւ Նելսոն Ռոքֆելլերները, Հենրի Քիսինջերը, Զբիգնիեւ Բժեզինսկին, Սայրոս Վանսը, Ռոբերտ Մակնամարան, Դոնալդ Ռամսֆելդը, նախկին նախագահ Ջերալդ Ֆորդը եւ այլն: Ամերիկացի բիլդերբերգերները ԱՀԽ-ի ներկա կամ նախկին խորհրդականներ են, եվրոպական անդամները վարչապետներ, արտաքին գործերի նախարարներ եւ տնտեսության ղեկավարներ են, ինչպես Հ. Շմիդտը, բարոն Է. Ռոտչիլդը…

Հռոմի ակումբը

Սա մի ուրիշ կազմակերպություն է, որի անդամների մեծ տոկոսը ԱՀԽ-ի անդամներ են: Ըստ նրանց՝ այս ակումբը անպաշտոն կազմակերպություն է, անդամները հարյուրի չեն հասնում, որոնք գիտնականներ, դասախոսներ, տնտեսագետներ, բանասերներ, արդյունաբերողներ եւ ազգային ու միջազգային քաղաքական ծառայության պաշտոնյաներ են՝ ներառյալ Ռոքֆելլեր ընտանիքի անդամները: Հռոմի ակումբի մաս են կազմում ԱՀԽ-ի 25 անդամներ:

1968թ. ապրիլին տասը երկրների ղեկավարներ հավաքվում են Հռոմում: Հանդիպումից հետո հայտարարում են, թե աշխարհի խաղաղության ու զարգացման լավլուծումներ ունեն: Ամեն դեպքում, նրանց լուծումներն ունեն մի ուղղություն՝ ազգային անկախությունների հաշվին հիմնել Աշխարհի կառավարությունը:

Հռոմի ակումբը մեղադրվում է նաեւ աշխարհը շրջանների բաժանելու, ապա վերամիացնելու մեջ: Մեկ-աշխարհ կառավարության ծրագրավորումը կատարում է Հռոմի ակումբը:

Ակումբի ուսումնասիրություններն ու հանձնարարականները գաղտնի տեղեկագիրներով ուղարկվում են հատուկ մարդկանց՝ գործադրվելու համար: 1973թ. սեպտեմբերի 17-ին Ակումբը հրատարակում է “Համաշխարհայնացած համակարգի շրջանային ընդունված ձեւը” կոչվող տեղեկագիրը, որը պատրաստել են Միհայլս Մեսարովիչը եւ Էդուարդ Փեսթելը: Տեղեկագիրը հայտնում է, թե Ակումբը աշխարհը բաժանել է տասը քաղաքական-տնտեսական շրջանների, որոնք կոչվում են “թագավորություններ”:

1974-ին Մասարովիչը եւ Փեսթելը հրատարակում են իրենց ուսումնասիրությունը, որ կոչվում է “Մարդկությունը շրջադարձի վրա”: Գրքի 161-164-րդ էջերում գծագրվել են այդ տասը շրջանները, բայց այս անգամ նրանք ջնջել էին “թագավորություն” բառը: Պարզ է, նրանք չէին ուզում, որ մարդկությունն իմանա Ակումբի քաղաքական փառասիրության մասին:

Մտահոգիչն այն է, որ Հռոմի ակումբը ընտրել է հոգեւոր ուղղություն, խորհրդապաշտ ոգեկանություն: “Մարդկությունը շրջադարձի վրա” գրքի 151-152-րդ էջերում շատ հստակ բացատրված է համաստվածությունը – “Նոր դար”-ականների հավատքը – այսինքն՝ հաղորդակցությունը բնության եւ Գերագույնին հետ, գործածելով “ՆՕՕՍՖԵՐ” (NOOSFERE) եզրը, որը մատնանշում է մարդկային ցեղի հավաքական խելացությունը: Այս արտահայտությունը բառարանում չեք գտնի: Գործածելով “Նօօսֆեր”-ը, սրանք ընդունում են փիլիսոփայությունը ֆրանսիացի ջիզվիտ կղերական (մահացած) Պիեռ Թեյար դը Շարդենի, որի տարօրինակ գաղափարներն ու գրությունները մեծ ազդեցություն են գործել “Նոր դար” շարժման վրա:

Իրականության մեջ՝ Շարդենն է ուղղություն տալիս նրանց: Գրքի եզրակացության մեջ նշվում է. “Փիլիսոփաները, հին ժամանակներից, գոյության միությունը եւ բնության տարրերի կապակցությունն են շեշտում,մարդ եւ մտածում: Այնուամենայնիվ, նրանց սովորեցրածը քիչ է անդրադարձել քաղաքական եւ սոցիալական հարցերի վրա: Հռոմի ակումբը եւ նրա մասնաճյուղերը ուզում են այս բոլորը փոխել”:

Հռոմի ակումբի “Նոր դար” շարժման անդամների շարքին են ԱՄՆ-ի չորս կոնգրեսականներ, ՄԱԿ-ի պատասխանատուներ եւ մարդիկ, որոնք կապ ունեն “Կառնեգի” ու “Ռոքֆելլեր” հաստատությունների հետ:

Այս մարդիկ են “Աշխարհի նոր կարգ”-ը հաստատողները: Չսխալվեք, նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում:

Եռակողմ հանձնաժողովը

1950-ական եւ 1960-ական թվականներին, Դաշնային պահեստի համակարգի դեմ պայքարող նույն կոնգրեսական ղեկավարներն սկսեցին բացահայտել ԱՀԽ-ին: Նրանք իրենց կողքին ունեին հարցին էությունը հասկացող քաղաքացիների օգնությունը: Այս ճիգերի որպես արդյունք 1960-ականների վերջին եւ 1970-ականների սկզբին կատարված կոնգրեսական ստուգումների իրականությունը, հակառակ լրատվական միջոցների լռության, սկսում է հասնել ամերիկացի ժողովրդին: Առաջին անգամ ամերիկացիների մեծամասնությունն իմանում է, թե ԱՄՆ-ի արդյունաբերության մեծամասնությունը ղեկավարում են ընդամենը մի քանի հաստատություններ:

Համաշխարհայնացումը ծրագրավորողներն անմիջապես հասկանում են, որ պետք է նոր միջոց հնարել անցյալ 50 տարիների հաջողությունը պահպանելու հաար: Նրանք ամերիկյան ու եվրոպական գումարներ են հոսեցնում ճապոնացի արդյունաբերողների եւ արաբ ջոջերի գրպանները, որպեսզի վերջիններս արեւմտյան ընկերություններ եւ հողեր գնեն: Այսպես, եթե ամերիկացի ժողովուրդը պիտի այպանի մեկին իր դժվար ժամանակների համար, դա ճապոնացիներն ու արաբներն են եւ ոչ թե Ռոքֆելլերներն ու նրանց դաշնակիցները, մինչդեռ, իրականության մեջ, հենց նրանք են պատասխանատուները:

Թեեւ արաբ ղեկավարները որեւէ ժամանակ իրար հետ համերաշխ չեն եղել, հանկարծ մի օրվա մեջ միանում են եւ 1973-ին աշխարհը ենթարկում են նավթի ճգնաժամի: Նրանց հասարակ հայտարարը իսլամական կրոնն էր: Բայց այդ կրոնը անցյալին նրանց միավորմանը երբեք չէր օգնել: Նույնիսկ այսօր համերաշխ չեն: Մյուս միակ հասարակ հայտարարը նավթն էր, որը պեղում, արտահանում եւ ծախում են ամերիկյան ու եվրոպական ընկերությունները: Արաբ ղեկավարների միակ գործն էր նստել ու դիտել, թե ինչպես իրենց լուռ գործակիցները հարստացնում են իրենց: Իրականությունն այն էր եւ է, որ արաբ իշխանները իրենց հարստության համար պարտական են Ռոքֆելլերներին եւ նրանց դաշնակիցներին:

Այս հարստության մի մասը անմիջապես վերադարձվեց ամերիկյան ու եվրոպական գերբանկեր, ինչպես “Չեյզ Մենհեթըն”-ը, ուր մի քանի շեյխեր փոխնախագահ նշանակվեցին: Մնացյալ փողի մեծ մասը վերաներդրվեց ամերիկյան արդյունաբերության եւ անշարժ կալվածների մեջ:

ՕՓԵՔ-ի ստեղծած նավթի ճգնաժամը Ճապոնիային հսկա դարձրեց: Ճապոնական փոքր ավտոմեքենաները պատրաստ էին: Ամերիկացի սպառողները սկսեցին գնել այս էժան եւ խնայողական մեքենաները: Ճապոնական արդյունաբերությունը չէր հասցնում բավարարել պահանջը: Այս բոլորը կատարվում էր ամերիկյան ազատ-վաճառականության օրենքի ծիրում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի ավտոմեքենաշինական արդյունաբերությունն ընկրկեց, որից չի կարողացել վերականգնվել մինչեւ այսօր:

Ճապոնացի արդյունաբերողներն իրենց փողը ներդնում են տարբեր արտադրությունն երի մեջ եւ շուտով Ամերիկան հեղեղում էժան էլեկտրոնային եւ այլ ապրանքներով: Այս շահույթի մեծ մասը, ինչպես արաբներն էին արել, վերաներդրվեց ամերիկյան եւ ամբողջ աշխարհի անշարժ կալվածների գնումների մեջ:

Այժմ պարզ է բոլորին, որ նավթի ճգնաժամը օգնում է “Աշխարհի նոր կարգ”-ի արագընթացին, այնքան արագ, որ նույնիսկ իրենք՝ ճգնաժամն ստեղծողները չէին հուսացել:

Արաբ եւ ճապոնացի գործընկերությունը համաշխարհայնականներին առիթ է տալիս, որ առանց որեւէ մտմտուքի առաջ մղեն իրենց օրակարգը: Աշխարհի հարստության վերաբաշխումը պիտի որդեգրի նոր ձեւ, որն է “աշխարհի տնտեսական անկախություն”-ը: Սա մի միջոց է, որ պիտի փաստի, թե Աշխարհի կառավարություննանպայման պետք է ստեղծել:

Այս նոր մտածումները գործադրելու համար, 1973-ին, նավթի ճգնաժամից եւ Ճապոնիայի հեղեղից առաջ, Դեյվիդ Ռոքֆելլերը կազմում է Եռակողմ հանձնաժողովը:

Եռակողմ հանձնաժողովի նպատակն է պատրաստել Աշխարհի կառավարությունը: Եռակողմ հանձնաժողովն էլ նախընտրել է տարածաշրջանային ձեւը, ինչպես իր քույր կազմակերպությունները՝ բիլդերբերգերները եւ Հռոմի ակումբը: Զբիգնիեւ Բժեզինսկին պատրաստում է Հանձնաժողովի սկզբունքները եւ նա էլ ժողովի առաջին տնօրեն է ընտրվում (1973-1976):

Հետագային Ջիմի Կարտերի Ազգային անվտանգության խորհրդատու նշանակված Բժեզինսկին գրել է մի քանի գրքեր, որտեղ բացատրում է իր մտածումները: 1970-ին գրված “Երկու աշխարհների միջեւ” գրքում նա պահանջում է հիմնել միջազգային նոր փող եւ ընդունել հարկերի համաշխարհային նոր համակարգ ու տալիս է իր տեսակետը Կարլ Մարքսի փիլիսոփայության մասին:

Եռակի հանձնաժողովը Արտաքին հարաբերությունների խորհրդի կրկնօրինակն է, ղեկավարվում է նույն անձերի կողմից, ունի նույն փիլիսոփայությունը եւ ֆինանսավորվում է նույն աղբյուրներից, ինչպես “Ֆորդ հաստատություն”-ը:

Ինչպես ԱՀԽ-ի, նույնպես եւ ԵՀ-ի կենտրոնը գտնվում է Նյու Յորք քաղաքում: Սակայն, ի  տարբերություն ԱՀԽ-ի, որի անդամները միայն ԱՄՆ-ից են, ԵՀ-ի ղեկավարությունը երեք տնտեսապես գերհսկա տարածաշրջաններից է կազմված –Հյուսիսային Ամերիկա, Արեւմտյան Եվրոպա եւ Ճապոնիա – եւ ճիշտ այդպես “եռակողմ” [արժե նշել, որ այս տարածքները առաջին երեք շրջաններն են (թագավորությունները), որոնք ներկայացվել են Հռոմի ակումբի պատրաստած “Աշխարհի նոր կարգ”-ի մեջ]:

Մի տարբերություն եւս. ԵՀ-ը շատ ավելի փոքր է, քան ԱՀԽ-ն, որն ունի 2500 անդամ: ԵՀ-ն ունի միայն 325 անդամ, որոնցից 98-ը Հյուսիսային Ամերիկայից են, 146-ը՝ Եվրոպայից, իսկ 81-ը՝ Ճապոնիայից: Անձ գլուխ հաշվով՝ Ճապոնիան ունի ամենաշատ թիվը, եւ ճապոնական գրեթե բոլոր մեծ ընկերությունները ներկայացված են:

Հանձնաժողովի Հյուսիս Ամերիկայի նախագահը հենց նույն Դեյվիդ Ռոքֆելլերն է, Եվրոպայի նախագահն է Ջորջ Բերթին, իսկ Ճապոնիայինը՝ Իսամու Յամոշիտան: Արժե նշել, որ եթե ոչ բոլորը, բայց գոնե Ֆրանսիայի անդամները պատկանում են ազատ մասոնական “Մեծ Արեւելք” օթյակին:

1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին դժվար էր անտեսել ԵՀ-ի ազդեցությունը մեր (ԱՄՆ-ի – խմբ.) կառավարության վրա: Հետեւաբար, այս կազմակերպություններին ընդդիմացող խորհրդականների թիվն սկսել էր շատանալ: 1981թ. փետրվարի 4-ին պատգամավոր Լարրի ՄակԴոնալդը հարցը դնում է Կոնգրեսի առաջ եւ պահանջում, որ ամբողջական ստուգումի ենթարկվի այդ կազմակերպությունների ազդեցությունը ԱՄՆ-ի քաղաքականության վրա:

Հակառակ զանգվածային լրատվամիջոցների լռության եւ Կոնգրեսի անտարբերության, ՄակԴոնալդը մերժում է հանձնվել: Նա իր կարելին է անում բացահայտելու դավը մինչեւ կորեական ինքնաթիռի ջախջախման հետեւանքով իր մահը 1983-ին:

007 “արկածի” հակազդեցությունը հասնում է պետության: Շատեր զայրացած ՄակԴոնալդի մահից եւ զանգվածային լրատվամիջոցների լռությունից — որոնք չէին ուզում գրել դավադրության եւ վարագույրի ետին ընթացող պայքարի մասին – Կոնգրեսին ստիպում են հակազդել:

Առաջին նահանգը լինում է Ինդիանան, որն ընդունում է թիվ 773 որոշումը:

1985 թ. ապրիլի 3-ին Ինդիանայի Ներկայացուցիչների տունը թիվ 19 որոշումով պահանջում է ԵՀ-ի եւ ԱՀԽ-ի ամբողջական ստուգումը: Սակայն, ինչպես մյուս խորհրդարանական ստուգումները, սա էլ մնում է անպատասխան, մեծ մասամբ Կոնգրեսի վրա ժողովրդի ճնշման թուլության պատճառով, որն արդյունք է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅԱՆ:

ՄակԴոնալդի մահը քաջալերում է շատերին շարունակելու պայքարը: ՄակԴոնալդը գլխավորն էր, բայց միակը չէր, որ ուզում էր բացահայտել Աշխարհի կառավարություն ստեղծելու դավը: Կորեական ինքնաթիռի “արկածից” հետո շատեր ընկրկեցին, ուրիշներ ավելի աշխույժ սկսեցին պայքարել, ինչպես սենատոր Ջեսսի Հեյզը եւ այլն:

Քայլեր դեպի աշխարհի կառավարություն

Հիմնադրման թվական                     

Կազմակերպություն

Կենտրոնատեղին

1913

Դաշնային պահեստի համակարգ

                     Վաշինգտոն

1920

Ազգերի լիգա

Ժնեւ

1920-1921

Միջազգային հարցերի արքայական հաստատություն

Լոնդոն

1921

Արտաքին հարաբերությունների խորհուրդ

Նյու Յորք

 

Մասնաճյուղեր

 

 

Խաղաղասիրական հարաբերությունների հաստատություն

Նյու Յորք

 

 

Արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն

Փարիզ

 

 

Արտաքին քաղաքականության հաստատություն

Համբուրգ

 

1945

Միավորված ազգերի կազմակերպություն

Նյու Յորք

 

1954

“Բիլդերբերգեր”-ի խումբ Օսթըրքիք

— Հոլանդիա

 

1968

1973

Հռոմի ակումբ

Եռակողմ հանձնաժողով

Հռոմ

Նյու Յորք

 

Հատված Գերի Կահի “Աշխարհի գրավման ճանապարհին” գրքից

“Լուսանցք” Թիվ 104  մայիսի 15-21 2009թ.

“Լուսանցք” Թիվ 105  մայիսի 22-28 2009թ.

“Լուսանցք” Թիվ 106, մայիսի 29 – Հունիսի 4, 2009թ.
«Լուսանցք», թիվ 107, Հունիսի 5- 11, 2009թ.

«Լուսանցք», թիվ 108, Հունիսի 12- 18, 2009թ.

«Լուսանցք», թիվ 109, Հունիսի 19- 25, 2009թ.

«Լուսանցք», թիվ 110, Հունիսի 26- Հուլիսի 2, 2009թ.

«Լուսանցք», թիվ 111, Հուլիսի 3-9, 2009թ.

«Լուսանցք», թիվ 112, Հուլիսի 10-16, 2009թ.

«Լուսանցք», թիվ 113, Հուլիսի 17-23, 2009թ.

«Լուսանցք», թիվ 114, Հուլիսի 24-30, 2009թ.